Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ՍնԴ/3030/04/21

Վիճակագրական տողի համար:

Դիմումատու



Էմ Ջի Քոմփանի ՍՊԸ

Պարտապան



Լուսակերտի Թռչնաբուծական Ֆաբրիկա ՍՊԸ

Դատավոր


  • Նիստեր
  • Ակտեր
  • Սնանկության դատարան

ՍնԴ/3030/04/21




Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

23-ը փետրվարի 2022թ. ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ

նախագահող դատավոր ՝ Ա. Հովհաննիսյանի,
քարտուղարությամբ ` Ն. Մարգարյանի,

դռնբաց դատական նիստում, քննության առնելով սնանկության գործն ըստ դիմումի «ԷՄ ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (իրավաբանական հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Նոր Գեղի, Երկաթուղայինների 45, հարկ վճարողի հաշվառման համար՝ 03553181, պետական գրանցման համար՝ 80․110․1118749, այսուհետ նաև՝ «ԷՄ ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ)՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՀՀ, ք․Երևան, Նոր Նորք, Դ․Մալյան նրբանցք 11/20, հարկ վճարողի հաշվառման համար՝ 00928102, պետական գրանցման համար՝ 282․110․1104585, այսուհետ նաև՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ) սնանկ ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ «ԷՄ ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ի դիմումը՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ և հետաձգվել է պետական տուրքի վճարումը: Նույն որոշմամբ սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Բաբկեն Եկմալյանը։
Դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը պատշաճ ուղարկվել է պարտապան «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ին, ում առաջարկվել է 15 օրվա ընթացքում գրավոր վիճարկել իր սնանկությունը:
2022 թվականի հունվարի 3-ին պարտապանի անունից ստացվել է առարկություն սնանկության դիմումի դեմ, որի կապակցությամբ հրավիրվել է դատական նիստ։
Գործի քննությունն ավարտվել է 07․02․2022թ-ին և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 23․02․2022թ-ը։

Դիմումի հիմքերը, դիմողի փաստարկները և պահանջը

Դիմողը հայտնել է, որ պարտապան ընկերությանը մատակարարել է ընդհանուր 73,191,705․50 ՀՀ դրամի ապրանք, որի դիմաց պարտապանը կատարել է մասնակի վճարում։ 07․12․2021թ․ դրությամբ պարտապանի պարտավորության չափը կազմել է 44,271,705․50 ՀՀ դրամ, որը հիմնավորվում է դիմումատու ընկերության կողմից դուրս գրված թվով 47 հարկային հաշիվներով։
Հայտնել է, որ պարտավորությունը գերազանցում է 2 միլիոն ՀՀ դրամը, իսկ կետանցը կազմում է 166 օր։
Ելնլով վերոգրյալից՝ Խնդրել «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ն ճանաչել սնանկ։
Դիմումատու ընկերության ներկայացուցիչը, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի կայացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել դատարան։ Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով, որոշել է նիստն անցկացնել վերջինիս բացակայությամբ։

Պարտապանի դիրքորոշումը

Պարտապան «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սոնա Մանուկյանը 03․01․2022թ-ին դատարան է ներկայացրել առարկություն սնանկության դիմումի դեմ, ըստ որի հայտնել է, որ դիմումտաուի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, առ այն, որ առկա է պարտապանի պարտավորությունների 90-օրյա և ավելի ժամկետով կետանց։
Ելնելով վերոգրյալից՝ խնդրել է «ԷՄ ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված սնանկության դիմումը մերժել։
Պարտապանի ընկերության ներկայացուցիչը, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի կայացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել դատարան։ Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով, որոշել է նիստն անցկացնել վերջինիս բացակայությամբ։

Սնանկության գործով ժամանակավոր կառավարչի դիրքորոշումը

Սնանկության գործով ժամանակվոր կառավարիչ Բաբկեն Եկմալյանը չի ներկայացել հրավիրված դատական նիստին, չնայած պատշաճ կարգով ծանուցվել է դատական նիստի կայացման վայրի և ժամանակի մասին։
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով, որոշել է դատական նիստն անցկացնել վերջինիս բացակայությամբ։

Դիմումի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

Գտնում եմ, որ սույն դիմումի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. «ԷՄ ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ի անունից պարտապան ընկերության անվամբ դուրս են գրվել թվով 47 հարկային հաշիվներ․
2. Ըստ «ԷՄ ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ի տեղեկանքի՝ պարտապանի պարտավորության չափը 15․10․2021թ․ դրությամբ կազմել է 44,271,705․50 ՀՀ դրամ․

Դատարանի իրավական վերլուծությունը, պատճառաբանությունները և եզրահանգումը.

Ուսումնասիրելով դիմումը և գործի լուծման համար էական նշանակություն ունեցող վերը շարադրված փաստերը, դատարանը գտավ, որ դիմումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և սույն օրենքով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով: Գործին մասնակցող անձի պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստը ժխտող անձի վրա չի կարող դրվել այդ փաստի բացակայությունն ապացուցելու պարտականություն, բացառությամբ սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր, այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը.:
Վերը նշված իրավակարգավորումների վերլուծության արդյունքում Դատարանն արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ է, որպեսզի պարտապանը ունենա երկու միլիոն ՀՀ դրամը գերազանցող անվիճելի վճարային պարտավորություն և այդ պարտավորության 90-օր և ավելի կետանց։ Պարտավորությունը իր հերթին անվիճելի կարող է համարվել, եթե պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը)։ Պարտավորության անվիճելի լինելը կասկածի տակ առնելու համար բավարար է պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիքմերի առկայությունը։
Տվյալ դեպքում «ԷՄ ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ի պահանջը «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ի նկատմամբ հիմնված է թվով 47 հարկային հաշիվների վրա։ Դատարանը գտնում է, որ ներկայացված հարկային հաշիվները բավարար չեն սնանկության հատկանիշների առկայությունը հաստատելու համար։
Հարկային հաշիվների համաձայն՝ դիմումատուն պարտապանին է մատակարարել որոշակի ապրանքներ, իսկ պարտապանը ստորագրել է հարկային հաշիվները։ Հարկային հաշիվներից բացի դիմումին կից ներկայացվել է դիմումատուի կողմից ստորագրված տեղեկանք պարտապանի պարտավորության չափի վերաբերյալ։ Թեև սնանկության դիմում նշվել է, որ կետանցի օրերի քանակը կազմում է 166 օր, սակայն Դատարանն արձանագրում է, որ դիմումատուի կողմից չի ներկայացվել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց այն մասին, որ պարտապանի պարտավորությունը կետանցված է 90 օր և ավելի ժամկետով։ Այդ հանգամանքը կարող է ապացուցվել միայն որոշակի փաստերով․ մասնավորապես կողմերի միջև կնքված մատակարարման պայմանագրով կամ դիմումատուի կողմից պարտապանին ներկայացված՝ պարտավորությունը կատարելու նախապահանջով։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուի կողմից ներկայացված ապացույցները բավարար չեն հաստատված համարելու համար պարտապանի պարտավորությունների 90 օր և ավելի ժամկետով կետանցի հանգամանքը։ Հետևաբար սնանկության հատկանիշները ակնհայտ չեն և դիմումը ենթակա է մերժման։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հիմք է սույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված սահմանափակումները և հինգերորդ մասով նախատեսված կասեցումները վերացնելու համար:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սնանկության դիմումը ենթակա է մերժման՝ դատարանը գտնում է, որ սույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված սահմանափակումները և հինգերորդ մասով նախատեսված կասեցումները ենթակա են վերացման։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցման պարտականությունը դրվում է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած անձի վրա, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցումը կատարվում է պարտապանի հաշվին, եթե`
1) սնանկության գործի վարույթը կարճվել է պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաչելու հիմքով.
2) սնանկության մասին դիմում ներկայացվելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարել է անվճարունակ լինելուց, կամ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են, և դիմողը հետ է վերցրել սնանկության մասին դիմումը.
3) դա նախատեսված է դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությամբ:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սնանկության գործի վարույթը կարճվելու, սնանկության դիմումը մերժվելու, ինչպես նաև ժամանակավոր կառավարչի` կառավարիչ չնշանակվելու դեպքերում ժամանակավոր կառավարչի ամսական վարձատրությունը կատարվում է դատարանի կողմից համապատասխան վճիռը (որոշումը) կայացնելու պահին նախորդող վերջին մեկ տարում համապատասխանաբար պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով, իսկ ֆիզիկական անձ պարտապանի` վերջին մեկ տարվա ընթացքում եկամուտ չունենալու դեպքում` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով:
Տվյալ դեպքում սնանկության դիմումը ենթակա է մերժման սնանկության հատկանիշների բացակայության հիմքով, ուստի Դատարանը գտնում է, որ սնանկության ժամակավոր կառավարչի վարձատրությունը պետք է փոխհատուցվի «ԷՄ ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ի կողմից։
Անդրադառնալով պետական տուրքին՝ Դատրանն արձանագրում է հետևյալը․
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Տվյալ դեպքում Դատարանի 09․12․2021թ․ որոշմամբ հետաձգվել է պետական տուրքի վճարումը և որոշվել է այդ հարցին անդրադառնալ վերջնական դատական ակտով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դատարաններ տրվող դիմումների, դատարանի վճիռների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է սնանկության դատարան ներկայացվող դիմումների համար` իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար բազային տուրքի 1000-ապատիկի չափով։
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սնանկության դիմումը ենթակա է մերժման սնանկության հատկանիշների բացակայության հիմքով՝ Դատարանը գտնում է, որ դիմումատու ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել 1,000,000 ՀՀ դրամ՝ որպես հետաձգված պետական տուրքի գումար։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ, 20-րդ հոդվածները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-192-րդ հոդվածներով՝ դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

«ԷՄ ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ի դիմումը՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժել:
«ԷՄ ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ից հօգուտ սնանկության ժամանակավոր կառավարիչ Բաբկեն Եկմալյանի բռնագանձել սույն վճիռը կայացնելու պահին նախորդող վերջին մեկ տարում համապատասխանաբար պարտապան ընկերության տնօրենի համար հաշվարկված վարձատրության 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով։
«ԷՄ ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար։
Վերացնել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված սահմանափակումները և հինգերորդ մասով նախատեսված կասեցումները։
Սույն վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել պարտապանի, պարտատիրոջ (պարտատերերի) կողմից Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում:



ԴԱՏԱՎՈՐ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դատական Գործ N: ՍնԴ/3030/04/21
Դատական Գործ N: ՍնԴ/3030/04/21
Սնանկության դատարան
Նոր սնանկության գործ    
Դիմումը ստացվել է: 08-12-2021
Ներկայացվել է: Սնանկ ճանաչելու դիմում
Սնանկության տեսակ: Հարկադրված
: Իրավաբանական անձի սնանկության վերաբերյալ
Դիմումատու
Անվանում:Էմ Ջի Քոմփանի ՍՊԸ   
Հասցե:Կոտայքի մ.Նոր Գեղի Երկաթուղայինների 45   
Պարտապան
Անվանում:Լուսակերտի Թռչնաբուծական Ֆաբրիկա ՍՊԸ   
Հասցե:ք.Երևան,Նոր Նորք Դ.Մալյան նրբ.11/20   
Այլ նշումներ:
Վիճակագրության տողի համարը:
Ստացման եղանակ: Առձեռն
Մակագրել (Նախագահի կողմից)    
Գործի համար: ՍնԴ/3030/04/21
Ամսաթիվ: 08-12-2021
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Սնանկության դատարան
Դատավորի անուն: Արտաշես Ալֆրեդի Հովհաննիսյան
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ    
Որոշման ամսաթիվը: 09-12-2021
Ստեղծման ամսաթիվ: 2021-12-13 17:31:44
Որոշում:ՍնԴ/3030/04/21


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Դիմումը վարույթ ընդունելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարցը քննության առնելու մասին

9-ը դեկտեմբերի 2021թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Հովհաննիսյանս, քննության առնելով «ԷՄ ՋԻ ՔՈՄՓՆԻ» ՍՊԸ-ի դիմումը` «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

«ԷՄ ՋԻ ՔՈՄՓՆԻ» ՍՊԸ-ի տնօրեն Գրիշա Միրաքյանը 2021 թվականի դեկտեմբերի 8-ին դիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու պահանջով:
Դիմումի հիման վրա կազմվել է թիվ ՍնԴ/3030/04/21 սնանկության գործը, որը մակագրվել է դատավոր Ա.Հովհաննիսյանիս և 09․12․2021թ. հանձնվել ինձ:
«ԷՄ ՋԻ ՔՈՄՓՆԻ» ՍՊԸ-ի տնօրեն Գրիշա Միրաքյանը միջնորդել է հետաձգել պետական տուրքի վճարումը և այդ հարցին անդրադառնալ վերջնական դատական ակտով, պատճառաբանելով, որ ընկերությունը ժամանակավորապես ունի ֆինանսական խնդիրներ, ինչպես նաև ունի չկատարած հարկային պարտավորություններ այդ իսկ պատճառով չի կարող վճարել պետական տուրքի գումարը։
Քննության առնելով դիմողի միջնորդությունը՝ գտնում եմ, որ այն ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` «Պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար:
Նույն օրենքի 21-րդ հոդվածի «դ» կետի համաձայն` պետական տուրքի գծով կարող է սահմանվել նաև «պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում» արտոնությունը:
Նույն օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարաններում պետական տուրքի գծով արտոնություն, այդ թվում պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման տեսքով, կարող են սահմանել նաև դատարանները կամ դատավորները` հաշվի առնելով կողմերի գույքային դրությունը, որն ուղղված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված է յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացումը:
Դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումը անհամատեղելի կլինի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներով արդեն իսկ անդրադարձել է պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման հարցին:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ պետական տուրքի գծով արտոնությունները, այդ թվում` դրա տարաժամկետումը կամ վճարման հետաձգումը, նպատակ են հետապնդում վերացնել արդարադատության մատչելիության այնպիսի խոչընդոտները, որոնք պայմանավորում են անձի մոտ համապատասխան միջոցների բացակայության պատճառով դատարան դիմելու, վերադաս ատյան բողոք ներկայացնելու անհնարինությունը: Այդ նպատակից ելնելով` օրենսդիրը, ի տարբերություն պետական տուրքի վճարումից ազատելու ձևով արտոնություն սահմանելուն, դատարանի համար առավել լայն հայեցողական լիազորություն է սահմանել պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ հետաձգելու հարցում: Վերջինս պայմանավորված է դատարանի դերով` որպես արդարադատություն իրականացնող մարմնի, որը միաժամանակ պետք է ապահովի անձի արդարադատության մատչելիության իրավունքը (տե'ս` Դավիթ Սահակյանն ընդդեմ Լյուսա Սահակյանի, Սեդա Սահակյանի, Երևանի կենտրոնական նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի, երրորդ անձանց` Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստարաբաժանման` ժառանգության վկայագիրն անվավեր ճանաչելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 05.05.2009 թվականի որոշումը, քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0820/02/08):
Դատարանը սույն գործով բավարարելով միջնորդությունը, առաջնորդվում է անձի արդարադատության մատչելիության ապահովման սկզբունքով և ելնում է այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում ապահովելու նպատակից:
Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը դատավորն ընդունում է վարույթ` դիմումն ստանալու օրը:
Ծանոթանալով դիմումին և կից փաստաթղթերին` գտնում եմ, որ դրանք ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-122-րդ և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 10-11-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ, ուստի դիմումը պետք է ընդունել վարույթ:
«ԷՄ ՋԻ ՔՈՄՓՆԻ» ՍՊԸ-ի տնօրեն Գրիշա Միրաքյանը միջնորդել է «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ի սնանկության ժամնակավոր կառավարիչ նշանակել Բաբկեն Կարապետի Եկմալյանին:
Հաշվի առնելով, որ Բաբկեն Կարապետի Եկմալյանը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հաշվառված է որպես կառավարիչ, նրա գործունեությունը կասեցված չէ և տվել է իր համաձայնությունը «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ի սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակվելու մասին, ուստի գտնում եմ, որ Բաբկեն Կարապետի Եկմալյանը բավարարում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջներն, ուստի նրան պետք է նշանակել «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ի սնանկության ժամանակավոր կառավարիչ:
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 13-րդ հոդվածների, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի, 21-րդ հոդվածի «դ» կետի, 31-րդ հոդվածի «գ» կետի պահանջները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. «ԷՄ ՋԻ ՔՈՄՓՆԻ» ՍՊԸ-ի դիմումը` «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
2. Հետաձգել պետական տուրքի վճարումը և այդ հարցին անդրադառնալ վերջնական դատական ակտով:
3. «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ի սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակել Բաբկեն Կարապետի Եկմալյանին:



ԴԱՏԱՎՈՐ Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ժամանակավոր կառավարիչ
ԱնունԲաբկեն   
ԱզգանունԵկմալյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Լիցենզիա:
Պարտատերերի մարմինների ծանուցում:
Պարտապանի ծանուցում:
Անավարտ գործեր    
Հաշվետու ժամանակահատված: 2021 թվական
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Ներկայացվել է առարկություն    
Ներկայացված առարկության ամսաթիվը: 03-01-2022
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ    
Դատական նիստի ամսաթիվը: 07-02-2022 Ստեղծման ամսաթիվ: 2022-01-18 15:33:16
Ծանուցագիրը ուղարկվել է: 07-01-2022
Ժամ: 12:00 Ստեղծման ամսաթիվ: 2022-01-18 15:33:16
Նիստերի դահլիճի համար: 7 Ստեղծման ամսաթիվ: 2022-01-18 15:33:16
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական նիստ    
Դատական նիստի ամսաթիվը: 23-02-2022 Ստեղծման ամսաթիվ: 2022-02-07 13:47:37
Ծանուցագիրը ուղարկվել է: 07-02-2022
Ժամ: 00:00 Ստեղծման ամսաթիվ: 2022-02-07 13:47:37
Նիստերի դահլիճի համար: 7 Ստեղծման ամսաթիվ: 2022-02-07 13:47:37
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Դիմումը մերժվել է    
Ամսաթիվ: 23-02-2022 Ստեղծման ամսաթիվ: 2022-03-01 10:30:28
Ստեղծման ամսաթիվ: 2022-03-01 10:30:28
Դատական ակտի բովանդակություն:ՍնԴ/3030/04/21




Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

23-ը փետրվարի 2022թ. ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ

նախագահող դատավոր ՝ Ա. Հովհաննիսյանի,
քարտուղարությամբ ` Ն. Մարգարյանի,

դռնբաց դատական նիստում, քննության առնելով սնանկության գործն ըստ դիմումի «ԷՄ ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (իրավաբանական հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Նոր Գեղի, Երկաթուղայինների 45, հարկ վճարողի հաշվառման համար՝ 03553181, պետական գրանցման համար՝ 80․110․1118749, այսուհետ նաև՝ «ԷՄ ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ)՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՀՀ, ք․Երևան, Նոր Նորք, Դ․Մալյան նրբանցք 11/20, հարկ վճարողի հաշվառման համար՝ 00928102, պետական գրանցման համար՝ 282․110․1104585, այսուհետ նաև՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ) սնանկ ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ «ԷՄ ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ի դիմումը՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ և հետաձգվել է պետական տուրքի վճարումը: Նույն որոշմամբ սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Բաբկեն Եկմալյանը։
Դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը պատշաճ ուղարկվել է պարտապան «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ին, ում առաջարկվել է 15 օրվա ընթացքում գրավոր վիճարկել իր սնանկությունը:
2022 թվականի հունվարի 3-ին պարտապանի անունից ստացվել է առարկություն սնանկության դիմումի դեմ, որի կապակցությամբ հրավիրվել է դատական նիստ։
Գործի քննությունն ավարտվել է 07․02․2022թ-ին և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 23․02․2022թ-ը։

Դիմումի հիմքերը, դիմողի փաստարկները և պահանջը

Դիմողը հայտնել է, որ պարտապան ընկերությանը մատակարարել է ընդհանուր 73,191,705․50 ՀՀ դրամի ապրանք, որի դիմաց պարտապանը կատարել է մասնակի վճարում։ 07․12․2021թ․ դրությամբ պարտապանի պարտավորության չափը կազմել է 44,271,705․50 ՀՀ դրամ, որը հիմնավորվում է դիմումատու ընկերության կողմից դուրս գրված թվով 47 հարկային հաշիվներով։
Հայտնել է, որ պարտավորությունը գերազանցում է 2 միլիոն ՀՀ դրամը, իսկ կետանցը կազմում է 166 օր։
Ելնլով վերոգրյալից՝ Խնդրել «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ն ճանաչել սնանկ։
Դիմումատու ընկերության ներկայացուցիչը, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի կայացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել դատարան։ Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով, որոշել է նիստն անցկացնել վերջինիս բացակայությամբ։

Պարտապանի դիրքորոշումը

Պարտապան «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սոնա Մանուկյանը 03․01․2022թ-ին դատարան է ներկայացրել առարկություն սնանկության դիմումի դեմ, ըստ որի հայտնել է, որ դիմումտաուի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, առ այն, որ առկա է պարտապանի պարտավորությունների 90-օրյա և ավելի ժամկետով կետանց։
Ելնելով վերոգրյալից՝ խնդրել է «ԷՄ ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված սնանկության դիմումը մերժել։
Պարտապանի ընկերության ներկայացուցիչը, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի կայացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել դատարան։ Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով, որոշել է նիստն անցկացնել վերջինիս բացակայությամբ։

Սնանկության գործով ժամանակավոր կառավարչի դիրքորոշումը

Սնանկության գործով ժամանակվոր կառավարիչ Բաբկեն Եկմալյանը չի ներկայացել հրավիրված դատական նիստին, չնայած պատշաճ կարգով ծանուցվել է դատական նիստի կայացման վայրի և ժամանակի մասին։
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով, որոշել է դատական նիստն անցկացնել վերջինիս բացակայությամբ։

Դիմումի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

Գտնում եմ, որ սույն դիմումի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. «ԷՄ ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ի անունից պարտապան ընկերության անվամբ դուրս են գրվել թվով 47 հարկային հաշիվներ․
2. Ըստ «ԷՄ ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ի տեղեկանքի՝ պարտապանի պարտավորության չափը 15․10․2021թ․ դրությամբ կազմել է 44,271,705․50 ՀՀ դրամ․

Դատարանի իրավական վերլուծությունը, պատճառաբանությունները և եզրահանգումը.

Ուսումնասիրելով դիմումը և գործի լուծման համար էական նշանակություն ունեցող վերը շարադրված փաստերը, դատարանը գտավ, որ դիմումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և սույն օրենքով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով: Գործին մասնակցող անձի պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստը ժխտող անձի վրա չի կարող դրվել այդ փաստի բացակայությունն ապացուցելու պարտականություն, բացառությամբ սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր, այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը.:
Վերը նշված իրավակարգավորումների վերլուծության արդյունքում Դատարանն արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ է, որպեսզի պարտապանը ունենա երկու միլիոն ՀՀ դրամը գերազանցող անվիճելի վճարային պարտավորություն և այդ պարտավորության 90-օր և ավելի կետանց։ Պարտավորությունը իր հերթին անվիճելի կարող է համարվել, եթե պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը)։ Պարտավորության անվիճելի լինելը կասկածի տակ առնելու համար բավարար է պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիքմերի առկայությունը։
Տվյալ դեպքում «ԷՄ ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ի պահանջը «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ի նկատմամբ հիմնված է թվով 47 հարկային հաշիվների վրա։ Դատարանը գտնում է, որ ներկայացված հարկային հաշիվները բավարար չեն սնանկության հատկանիշների առկայությունը հաստատելու համար։
Հարկային հաշիվների համաձայն՝ դիմումատուն պարտապանին է մատակարարել որոշակի ապրանքներ, իսկ պարտապանը ստորագրել է հարկային հաշիվները։ Հարկային հաշիվներից բացի դիմումին կից ներկայացվել է դիմումատուի կողմից ստորագրված տեղեկանք պարտապանի պարտավորության չափի վերաբերյալ։ Թեև սնանկության դիմում նշվել է, որ կետանցի օրերի քանակը կազմում է 166 օր, սակայն Դատարանն արձանագրում է, որ դիմումատուի կողմից չի ներկայացվել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց այն մասին, որ պարտապանի պարտավորությունը կետանցված է 90 օր և ավելի ժամկետով։ Այդ հանգամանքը կարող է ապացուցվել միայն որոշակի փաստերով․ մասնավորապես կողմերի միջև կնքված մատակարարման պայմանագրով կամ դիմումատուի կողմից պարտապանին ներկայացված՝ պարտավորությունը կատարելու նախապահանջով։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուի կողմից ներկայացված ապացույցները բավարար չեն հաստատված համարելու համար պարտապանի պարտավորությունների 90 օր և ավելի ժամկետով կետանցի հանգամանքը։ Հետևաբար սնանկության հատկանիշները ակնհայտ չեն և դիմումը ենթակա է մերժման։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հիմք է սույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված սահմանափակումները և հինգերորդ մասով նախատեսված կասեցումները վերացնելու համար:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սնանկության դիմումը ենթակա է մերժման՝ դատարանը գտնում է, որ սույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված սահմանափակումները և հինգերորդ մասով նախատեսված կասեցումները ենթակա են վերացման։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցման պարտականությունը դրվում է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած անձի վրա, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցումը կատարվում է պարտապանի հաշվին, եթե`
1) սնանկության գործի վարույթը կարճվել է պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաչելու հիմքով.
2) սնանկության մասին դիմում ներկայացվելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարել է անվճարունակ լինելուց, կամ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են, և դիմողը հետ է վերցրել սնանկության մասին դիմումը.
3) դա նախատեսված է դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությամբ:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սնանկության գործի վարույթը կարճվելու, սնանկության դիմումը մերժվելու, ինչպես նաև ժամանակավոր կառավարչի` կառավարիչ չնշանակվելու դեպքերում ժամանակավոր կառավարչի ամսական վարձատրությունը կատարվում է դատարանի կողմից համապատասխան վճիռը (որոշումը) կայացնելու պահին նախորդող վերջին մեկ տարում համապատասխանաբար պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով, իսկ ֆիզիկական անձ պարտապանի` վերջին մեկ տարվա ընթացքում եկամուտ չունենալու դեպքում` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով:
Տվյալ դեպքում սնանկության դիմումը ենթակա է մերժման սնանկության հատկանիշների բացակայության հիմքով, ուստի Դատարանը գտնում է, որ սնանկության ժամակավոր կառավարչի վարձատրությունը պետք է փոխհատուցվի «ԷՄ ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ի կողմից։
Անդրադառնալով պետական տուրքին՝ Դատրանն արձանագրում է հետևյալը․
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Տվյալ դեպքում Դատարանի 09․12․2021թ․ որոշմամբ հետաձգվել է պետական տուրքի վճարումը և որոշվել է այդ հարցին անդրադառնալ վերջնական դատական ակտով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դատարաններ տրվող դիմումների, դատարանի վճիռների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է սնանկության դատարան ներկայացվող դիմումների համար` իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար բազային տուրքի 1000-ապատիկի չափով։
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սնանկության դիմումը ենթակա է մերժման սնանկության հատկանիշների բացակայության հիմքով՝ Դատարանը գտնում է, որ դիմումատու ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել 1,000,000 ՀՀ դրամ՝ որպես հետաձգված պետական տուրքի գումար։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ, 20-րդ հոդվածները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-192-րդ հոդվածներով՝ դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

«ԷՄ ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ի դիմումը՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժել:
«ԷՄ ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ից հօգուտ սնանկության ժամանակավոր կառավարիչ Բաբկեն Եկմալյանի բռնագանձել սույն վճիռը կայացնելու պահին նախորդող վերջին մեկ տարում համապատասխանաբար պարտապան ընկերության տնօրենի համար հաշվարկված վարձատրության 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով։
«ԷՄ ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար։
Վերացնել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված սահմանափակումները և հինգերորդ մասով նախատեսված կասեցումները։
Սույն վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել պարտապանի, պարտատիրոջ (պարտատերերի) կողմից Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում:



ԴԱՏԱՎՈՐ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 12-05-2022
Էջերի քանակը: 109
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործի արխիվացում    
Ամսաթիվ: 12-05-2022
Էջերի քանակը: 109
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է:
Ուր:
Գրության համարը:
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       13 Մայիս 2022

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան