Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ՍնԴ/2706/04/21

Վիճակագրական տողի համար:

Դիմումատու

Գասագրո ՍՊԸ

Պարտապան

Լուսակերտ ՍՊԸ

Դատավոր

Քաղաքացիական վերաքննիչ:

Սլավիկ Անդիջանի Թորոսյան

  • Նիստեր
  • Ակտեր
  • Սնանկության դատարան

ՍՆԴ/2706/04/21

Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
«19» մայիսի 2022թ. ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ

նախագահող դատավոր ՝ Լ. Կատվալյանի,
քարտուղարությամբ ` Մ. Միրզոյանի,
մասնակցությամբ՝
պարտատիրոջ ներկայացուցիչ՝ Դ. Միլիտոնյանի,
/լիազորագիր տրվ. 16.12.2021թ., 3 տարի ժամկետով/,
պարտապանի ներկայացուցիչ՝ Տ. Մուրադյանի,
/փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 847/,
սնանկության գործով կառավարիչ՝ Բ. Եկմալյանի

դռնբաց դատական նիստում, քննության առնելով սնանկության գործն ըստ դիմումի «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊ ընկերության՝ «Լուսակերտ» ՍՊ ընկերությանը (Կոտայքի մարզ., գ.Նոր Գեղի, Երևանյան փողոց 221/3, պետական գրանցման համար՝264.110.747312, ՀՎՀՀ՝ 00120112) սնանկ ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը

«ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ, ի դեմս տնօրեն՝ Սաշիկ Միրաքյանի, 2021թ. նոյեմբերի 5-ին դիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան` «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով:
Դիմումի հիման վրա կազմվել է թիվ ՍնԴ/2706/04/21 սնանկության գործը, որը մակագրվել է դատավոր Լ. Կատվալյանիս։
Դիմումը դատավորի աշխատակազմին հանձնվել է 08.11.2021 թվականին։
ՀՀ սնանկության դատարանի 08.11.2021 թվականի որոշմամբ «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ-ի, ի դեմս տնօրեն՝ Սաշիկ Միրաքյանի միջնորդությունը՝ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին, բավարարել. վճարման ենթակա 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ պետական տուրքի վճարումը հետաձգվել է մինչև սույն գործով վճռի կայացումը, «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ-ի, ի դեմս տնօրեն՝ Սաշիկ Միրաքյանի, դիմումը՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել վարույթ և ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Բաբկեն Եկմալյանը։
24.11.2021 թվականին պարտապանի կողմից ներկայացվել է առարկություն, ինչը հիմք ընդունելով դատարանը հրավիրել է դատական նիստ:
Սնանկության գործով կառավարիչ Բաբկեն Եկմալյանի կողմից 03.03.2022 թվականին դատարան է մուտքագրվել միջնորդություն՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերության կամ նրա տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման ցանկացած անհրաժեշտ սահմանափակում կիրառելու մասին:
ՀՀ սնանկության դատարանի 16.03.2022 թվականի որոշմամբ արգելանք է կիրառվել «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերության տնօրինման, տիրապետման և օգտագործման ներքո գտնվող ցանկացած գույքի և դրամական միջոցների նկատմամբ։
02.05.2022 թվականին «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանի կողմից դատարան է մուտքագրվել դիմում:
Դատաքննությունն ավարտվել է 2022թ. մայիսի 02-ին, դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2022թ. մայիսի 19-ը:

Դիմումի հիմքերը, դիմողի փաստարկները և պահանջը

«ԳԱՍԱԳՐՈ» ՍՊ ընկերությունը, ի դեմս տնօրեն՝ Սաշիկ Միրաքյանի դիմելով ՀՀ սնանկության դատարան հայտնել է, որ «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ կողմից «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերությանը մատակարարվել է ընդանուր 1195725023,67 ՀՀ դրամի ապրանք, որի դիմաց պարտապանը կատարել է մասնակի վճարումներ մինչև 15.01.2021 թվականը: 28.10.2021 թվականի դրությամբ պարտապանի չկատարված պարտավորությունը պարտատիրոջ նկատմամբ կազմում է 253267206,46 ՀՀ դրամ, նշված հանգամանքը հիմնավորվում է «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ կողմից 2020 թվականին դուրս գրված թվով 200 հարկային հաշվիներով:
Պարտապան «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերությունը 15.01.2021 թվականից չի կատարել մատակարարված ապրանքի դիմաց առաջացած պարտավորությունը:
Վկայակոչելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի դրույթները, դիմողը հայտնել է, որ առկա է սնանկության հիմքերը, մասնավորապես՝
-պարտավորության գումարը գերազանցում է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը՝ 28.10.2021թ. դրությամբ կազմելով 253267206,46 ՀՀ դրամ,
-պարտավորությունը անվիճելի է, քանի որ պահանջը հիմնված է գրավոր գործարքի հիման վրա,
-պարտավորության կետանցը գերազանցում է 90-օրյա ժամետը՝ 28.10.2021թ. դրությամբ կազմելով 236 օր:
Ելնելով վերոգրյալից, «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊ ընկերությունը դատարանին խնդրել է «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերությանը ճանաչել սնանկ:
02.05.2022թ. դիմողի ներկայացուցիչ Դ. Միլիտոնյանը ներկայացել է հրավիրված դատական նիստին և պնդել դիմումը:

Պարտապանի դիրքորոշումը.

Պարտապան՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերության ներկայացուցիչներ՝ Սոնա Մանուկյանի և Տիգրան Մուրադյանի կողմից 24.11.2021 թվականին դատարան է մուտքագրվել առարկություն՝ սնանկ ճանաչելու դիմումի դեմ:
Առարկությամբ հայտնել են, որ սնանկ ճանաչելու մասին դիմումն անհիմն է և բացակայում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված սնանկ ճանաչելու հիմքը:
Գտնում եմ, որ դիմումատուի կողմից չի հիմնավորվել 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց թույլ տալու փաստի առկայությունը, ներառյալ՝ չի հիմնավորել 90-օրյա ժամկետի հաշվարկի սկիզբը և ավարտը:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի դրույթները՝ առարկությամբ նշել են, որ տվյալ դեպքում դիմումատուն պարտավորության փաստը հաստատելու համար ներկայացրել է հարկային հաշիվներ, որոնք պարտավորության կատարման ժամկետներ չեն նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չեն պարունակում: Նման պայմաններում, անգամ չվերլուծելով թե այդ հարկային հաշիվներում նշված գումարների կամ դրանց մի մասի նկատմամբ «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊԸ-ն ունի վճարման պարտավորություն թե ոչ, փաստն այն է, որ այդ հարկային հաշիվներում չեն սահմանվել պարտավորության կատարման ժամկետները: Այդ մոտեցումից ելնելով առաջ է գալիս այն հարցը, թե որ օրվանից պետք է հաշվարկել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում նշված 90-օրյա ժամկետի սկիզբը:
Եթե անգամ համարենք, որ դիմումատուի կողմից ներկայացրած հարկային հաշիվների մի մասուն նշված գումարի մասով «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊԸ-ն ունի վճարման պարտավորություն, ապա միայն այդ փաստի առկայությունը բավարար չէ անձին սնանկ ճանաչելու համար, քանի որ հարկադրված սնանկության դեպքում պարտադիր և էական պայմաններից է հանդիսանում 90-օրյա ժամկետի կետանց թույլ տված լինելու փաստի առկայությունը, որը տվյալ դեպքում առկա չէ:
Տվյալ դեպքում, դիմումատուի կողմից չի ներկայացվել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց, որից կհետևեր, թե որ օրվանից պետք է հաշվարկվի 90-օրյա կետանցի ժամկետի սկիզբը: Դիմումատուն առհասարակ չի անդրադարձել այդ հանգամանքին:
Ընդ որում՝ դիմումատուն անգամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ծանուցում կամ պահանջ չի ներկայացրել «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊԸ-ին, ինչի պայմաններում չի կարող վկայակոչել նաև այդ նորմից բխող կարգավորումները:
Ելնելով վերոգրյալից, դատարանին խնդրել է ամբողջությամբ մերժել «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու մասին դիմումը:
02.05.2022 թվականին պարտապանի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանի կողմից դատարան է ներկայացվել դիմում:
Դիմումով հայտնել է, որ այս ընթացքում ՀՀ սնանկության դատարանն ամբողջությամբ նույնանման փաստական հանգամանքներ ունեցող թիվ ՍնԴ/3030/04/21 սնանկության գործով 23.02.2022թ. վճռով մերժել է սնանկ ճանաչելու մասին դիմումն այն հիմքով, որ դիմումատուն չի ներկայացրել պարտավորության 90-օրյա ժամկետի կետանցի մասով հիմնավորումներ և կետանցի առկայության մասին ապացույցներ: Մասնավորապես՝ թիվ ՍնԴ/3030/04/21 սնանկության գործով դիմումի հիմքում դրվել է հարկային հաշիվներ, ինչպես որ սույն գործով է, մինչև դատական պաշտպանության դիմելը պարտատիրոջ կողմից պարտապանին չի ներկայացվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պահանջ, ինչպես որ տվյալ դեպքում է: Այդ հիմքից ելնելով, փաստելով, որ 90-օրյա ժամկետի կետանցը չի հիմնավորվել թիվ ՍնԴ/3030/04/21 սնանկության գործով, 23.02.2022թ. վճռով սնանկ ճանաչելու դիմումը մերժվել է:
Ինչպես սույն գործով, այնպես էլ թիվ ՍնԴ/3030/04/21 սնանկության գործով դիմումի հիմքում դրված հարկային հաշիվները պարտավորության կատարման ժամետներ չեն նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չեն պարունակում: Նման պայմաններում, անգամ չվերլուծելով, թե այդ հարկային հաշիվներում նշված գումարները կամ դրանց մի մասը պարտապանը պետք է ապագայում վճարի թե ոչ, փաստն այն է, որ այդ հարկային հաշիվներով չեն սահմանվել պարտավորության կատարման ժամկետները:
Դիմումատուի այն մոտեցումը, որ կետանցը պետք է հաշվարկվի վերջին հարկային հաշիվը դուրս գրելու օրվանից հետո 7-օրյա ժամկետը լրանալու օրվանից՝ անհիմն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված «պարտապանը պարտավոր է կատարել այդ մասին պարտատիրոջ պահանջի ներկայացման օրվանից հետո՝ յոթնօրյա ժամկետում» եզրույթն ինքնանպատակ չէ, այն պետք է բխի կողմերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության դիրքերից և չխաթարի քաղաքացիական շրջանառության բնականոն ընթացքը: Ուստի գտնում եմ, որ դիմումատուի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի նշված նորմի համաձայն պահանջի ներկայացված լինելու կամ չլինելու հարցի որոշումը էական նշանակություն ունի պարտապանի կետանցը որոշելու համար:
Սույն գործով դիմումատուն պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը ներկայացրել է ՀՀ սնանկության դատարան 05.11.2021թ., սակայն չի ներկայացրել որևէ վերաբերելի կամ թույլատրելի ապացույց, որից կհետևեր, որ պարտավորությունը կատարման ժամկետ չնախատեսող հարկային հաշիվներում նշված գումարի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պահանջ է ներկայացրել պարտապանին: Այդ հանգամանքը թույլ է տալիս գալ եզրահանգման առ այն, որ սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելու պահի դրությամբ պարտապանը դիմումատուի հանդեպ հարկային հաշիվներում նշված գումարների վճարման պահանջներից և ոչ մեկի մասով 90-օրյա կետանց չի ունեցել:
Ինչպես թիվ ՍնԴ/3030/04/21 սնանկության գործով 23.02.2022թ. ՀՀ սնանկության դատարանն է եկել հետևության, այնպես էլ վերոգրյալի արդյունքում գտնում եմ, որ սույն գործի շրջանակներում բացակայում է դիմում ներկայացնելու պահին առնվազն 90-օրյա ժամկետով կետանցի և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելու պայմանների միաժամանակյա առկայությունը, քանի որ դիմումին կից չի ներկայացվել պարտապանի կողմից 90-օրյա կետանց թույլ տրված լինելու փաստը հավաստող ապացույց: Նշվածը թույլ է տալիս կատարելու եզրահանգում, որ դիմումատուի կողմից չի հիմնավորվել պարտապանին սնանկ ճանաչելու համար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության առնվազն 90-օրյա ժամկետով կետանցի առկայության փաստը, առանց որի հնարավոր չէ անձին սնանկ ճանաչել:
Վերը նշվածից ելնելով գտնում եմ, որ «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊ ընկերության դիմումը՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու մասին, չի բխում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ սահմանված պահանջներից և ենթակա է մերժման:
Պարտապանրի ներկայացուցիչը պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել հրավիրված դատական նիստին:

Սնանկության ժամանակավոր կառավարչի դիրքորոշումը.

Սույն սնանկության ժամանակավոր կառավարիչ Բաբկեն Եկմալյանը ծանուցված լինելով դատական նիստի վայրի և ժամանկի մասին, ներկայացել է հրավիրված դատական նիստին: 02.05.2022թ. կայացած դատական նիստին նշել է, որ դիրքորոշում չի հայտնում և թողնում է դատարանի հայեցողությանը:

Դատարանը գտնում է, որ սույն դիմումի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Դիմողը դիմումի հիմքում դրել է «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊ ընկերության կողմից 2020 թվականին դուրս գրված թվով 200 հարկային հաշիվները:
2. Դիմողի կողմից չի հիմնավորվել 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց թույլ տալու փաստի առկայությունը:

Դատարանի իրավական վերլուծությունը, պատճառաբանությունները և եզրահանգումը

Ուսումնասիրելով ներկայացված դիմումը, դիմողի ներկայացուցչի դիրքորոշումը, պարտապանի ներկայացուցչի ներկայացված առարկությունը, գործում առկա յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, Դատարանը գալիս է հետևյալ եզրահանգմանը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 28 հոդվածի համաձայն` «1. Քաղաքացին, այդ թվում` անհատ ձեռնարկատերը, դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել, եթե նա ի վիճակի չէ բավարարել պարտատերերի պահանջները:
2. Քաղաքացուն դատարանով սնանկ ճանաչելու հիմքերը և կարգը սահմանվում են օրենքով:
3. Քաղաքացուն դատարանով սնանկ ճանաչելու դեպքում պարտատերերի պահանջների բավարարման կարգը և դադարման հիմքերը, ինչպես նաև պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են սնանկության հարաբերությունները կարգավորող օրենքով:»:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` «1. Պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:
2. Պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել`
1) հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր, այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը. »:
Սույն սնանկության գործում առկա փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում, Դատարանն արձանագրում է, որ դիմելով դատարան՝ «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊ ընկերությունը, ի դեմս տնօրեն՝ Սաշիկ Միրաքյանը հայտնել է, որ «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ կողմից «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերությանը մատակարարվել է ընդանուր 1195725023,67 ՀՀ դրամի ապրանք, որի դիմաց պարտապանը կատարել է մասնակի վճարումներ մինչև 15.01.2021 թվականը: 28.10.2021 թվականի դրությամբ պարտապանի չկատարված պարտավորությունը պարտատիրոջ նկատմամբ կազմում է 253267206,46 ՀՀ դրամ, նշված հանգամանքը հիմնավորվում է «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ կողմից 2020 թվականին դուրս գրված թվով 200 հարկային հաշվիներով:

Գտնում են, որ դիմումատուի կողմից չի հիմնավորվել 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց թույլ տալու փաստի առկայությունը, ներառյալ՝ չի հիմնավորել 90-օրյա ժամկետի հաշվարկի սկիզբը և ավարտը:

Ելնելով վերոգրյալից, դատարանին խնդրել են ամբողջությամբ մերժել «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու մասին դիմումը:

Դիմումով հայտնել է, որ սույն գործով դիմումատուն պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը ներկայացրել է ՀՀ սնանկության դատարան 05.11.2021թ., սակայն չի ներկայացրել որևէ վերաբերելի կամ թույլատրելի ապացույց, որից կհետևեր, որ պարտավորությունը կատարման ժամկետ չնախատեսող հարկային հաշիվներում նշված գումարի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պահանջ է ներկայացրել պարտապանին: Այդ հանգամանքը թույլ է տալիս գալ եզրահանգման առ այն, որ սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելու պահի դրությամբ պարտապանը դիմումատուի հանդեպ հարկային հաշիվներում նշված գումարների վճարման պահանջներից և ոչ մեկի մասով 90-օրյա կետանց չի ունեցել:
Պարտապանը ծանուցված լինելով դատական նիստի վայրի և ժամանկի մասին չի ներկայացել դատական նիստին և գրավոր դիրքորոշում չի ներկայացրել:
Սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Բաբկեն Եկմալյանը 02.05.2022թ. կայացած դատական նիստին նշել է, որ դիրքորոշում չի հայտնում և թողնում է դատարանի հայեցողությանը:
Սույն սնանկության գործում առկա փաստական հանագամանքների համատեքստում, Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելով սնանկության գործում առկա նյութերը, գնահատելով դրանք և գործի մյուս տվյալները` գտնում եմ, որ դիմումն անհիմն է, չի բխում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջներից, ուստի ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և սույն օրենքով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն`«Գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման»:
Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`«Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` Ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
Նույն օրենսգրքի 59-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն` Ապացույցի տեսակներն են`
1) վկայի ցուցմունքը.
2) գրավոր ապացույցները.
3) իրեղեն ապացույցները.
4)լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները.
5) փորձագետի եզրակացությունը.
6) մասնագետի բացատրությունը։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` 1) հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն` ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը, բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը), գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը), դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:
Վերը նշված հոդվածների վերլուծությունը ցույց է տալիս, որ ի թիվս այլոց, վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ, եթե նա առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը): Այսինքն, սույն սնանկության գործով վճարային պարտավորություններն անվիճելի կարող են համարվել այն դեպքում, երբ պահանջը գրավոր գործարքի վրա հիմնված լինելու պայմաններում դատարանն ապացուցված չի համարի պարտապանի կողմից պահանջի դեմ առարկելու բավարար հիմքերի առկայությունը: Ընդ որում, օրենսդիրը սպառիչ կերպով չբացահայտելով «պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը)» իրավանորմի բովանդակությունը, ելնելով կոնկրետ գործով գնահատման ենթակա հանգամանքներից դատարանին է իրավունք վերապահել պարզելու յուրաքանչյուր գործով պահանջի դեմ առարկելու բավարար հիմքերի առկայությունը կամ բացակայությունը, այսինքն, խոսքը վերաբերում է ոչ թե պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերին, այլ նյութաիրավական վեճի առկայությանը, այն է՝ պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերին:
Դատարանն արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ է, որպեսզի պարտապանն ունենա երկու միլիոն ՀՀ դրամը գերազանցող անվիճելի վճարային պարտավորություն և այդ պարտավորության 90-օր և ավելի կետանց։ Պարտավորությունն իր հերթին անվիճելի կարող է համարվել, եթե պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը)։ Պարտավորության անվիճելի լինելը կասկածի տակ առնելու համար բավարար է պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիքմերի առկայությունը։
Տվյալ դեպքում «Գասագրո» ՍՊԸ-ի պահանջը «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊԸ-ի նկատմամբ հիմնված է թվով 200 հարկային հաշիվների վրա։ Դատարանը գտնում է, որ ներկայացված հարկային հաշիվները բավարար չեն սնանկության հատկանիշների առկայությունը հաստատելու համար։
Հարկային հաշիվների համաձայն՝ դիմումատուն պարտապանին է մատակարարել որոշակի ապրանքներ, իսկ պարտապանը ստորագրել է հարկային հաշիվները։ Թեև սնանկության դիմում նշվել է, որ կետանցի օրերի քանակը կազմում է 236 օր, սակայն Դատարանն արձանագրում է, որ դիմումատուի կողմից չի ներկայացվել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց այն մասին, որ պարտապանի պարտավորությունը կետանցված է 90 օր և ավելի ժամկետով։ Այդ հանգամանքը կարող է ապացուցվել միայն որոշակի փաստերով․ մասնավորապես կողմերի միջև կնքված մատակարարման պայմանագրով կամ դիմումատուի կողմից պարտապանին ներկայացված՝ պարտավորությունը կատարելու նախապահանջով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
Վերը նշվածի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև այն, որ դիմողի կողմից ներկայացված ապացույցները բավարար չեն հաստատված համարելու համար պարտապանի պարտավորությունների 90 օր և ավելի ժամկետով կետանցի հանգամանքը, ուստի «Գասագրո» ՍՊԸ-ի դիմումը` «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին ենթակա է մերժման:
Դատական ծախսեր
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցման պարտականությունը դրվում է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած անձի վրա, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն «Սնանկության գործի վարույթը կարճվելու, սնանկության դիմումը մերժվելու, ինչպես նաև ժամանակավոր կառավարչի` կառավարիչ չնշանակվելու դեպքերում ժամանակավոր կառավարչի ամսական վարձատրությունը կատարվում է դատարանի կողմից համապատասխան վճիռը (որոշումը) կայացնելու պահին նախորդող վերջին մեկ տարում համապատասխանաբար պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով, իսկ ֆիզիկական անձ պարտապանի` վերջին մեկ տարվա ընթացքում եկամուտ չունենալու դեպքում` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով: »։
Վերոգրյալի համատեքստում դատարանը հարկ է համարում վկայակոչել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ արտահայտած դիրքորոշում առ այն, որ պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանի անվճարունակությունը դադարելու կամ սնանկության հիմքերը վերանալու դեպքերում սնանկության դիմումը մերժելու մասին վճիռ կայացնելու պայմաններում սնանկության ժամանակավոր կառավարչին վարձատրություն վճարելու պարտականությունը պարտապանի վրա դնելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդել ապահովելու սնանկության վարույթի օբյեկտիվությունը և մասնակիցների միջև շահերի հավասարակշռումը, քանի որ վերը նշված դեպքերում օրենքի ուժով ծագում է սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքը, որը չի կարող կատարվել պարտատիրոջ հաշվին, այլապես կստացվի մի իրավիճակ, երբ պարտապանի դրսևորած վարքագծի հետևանքով առաջացած դատավարական հետևանքները պետք է կրի պարտատերը: Սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքն էլ չի կարող սահմանափակվել որևէ հիմքով՝ նկատի ունենալով, որ օրենսդիրը վարձատրության իրավունքը սահմանելիս այն կախվածության մեջ չի դրել որևէ հանգամանքից (Տե՛ս, ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ԵՇԴ/0078/04/17 քաղաքացիական գործով 07.04.2018թ-ի որոշում):
Այսպիսով ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ ՀՀ սնանկության դատարանի 08.11.2021 թվականի որոշմամբ «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ-ի, ի դեմս տնօրեն՝ Սաշիկ Միրաքյանի միջնորդությունը՝ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին, բավարարվել է և վճարման ենթակա 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ պետական տուրքի վճարումը հետաձգվել է մինչև սույն գործով վճռի կայացումը, ուստի Դատարանը գտնում է, որ «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջե բռնագանձման է ենթակա 1. 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումար:
Հաշվի առնելով, որ սույն գործով բացակայում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հիմքերը, գտնում եմ, որ դիմողը կրում է սնանկության գործով ժամանակավոր կառավարչի վարձատրության վճարման պարտականությունը՝ ժամանակավոր կառավարչի պարտականության ստանձնման պահից մինչև ժամանակավոր կառավարչի պարտականությունների դադարեցումը: «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարում են սնանկության գործի վարույթը կարճվելու և սնանկության դիմումը մերժվելու դեպքերում: Որպիսի պայմաններում դատարանի գնահատմամբ սույն սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Բաբկեն Եկմալյանի լիազորությունները պետք է դադարեցնել:
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն «Պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հիմք է սույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված սահմանափակումները և հինգերորդ մասով նախատեսված կասեցումները վերացնելու համար»։ Վերոգրյալ իրավանորմի ուժով, դատարանը գտնում է, որ պետք է վերացնել թիվ ՍՆԴ/2706/04/21 սնանկության գործի շրջանակներում պարտապանի գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումներն ու կասեցումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին, 17-րդ, 21-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-192-րդ հոդվածներով՝ դատարանը՝
Վ Ճ Ռ Ե Ց

«ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ-ի` «Լուսակերտ» ՍՊ ընկերությանը (Կոտայքի մարզ., գ.Նոր Գեղի, Երևանյան փողոց 221/3, պետական գրանցման համար՝264.110.747312, ՀՎՀՀ՝ 00120112սնանկ ճանաչելու պահանջի մասին, դիմումը մերժել:
Վերացնել թիվ ՍՆԴ/2706/04/21 սնանկության գործի շրջանակներում «Լուսակերտ» ՍՊ ընկերության գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքներն ու սահմանափակումները:
«ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջե բռնագանձել 1. 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումար որպես պետական տուրք:
«ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ-ից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Բաբկեն Եկմալյանի բռնագանձել սնանկության գործով ժամանակավոր կառավարչի վարձատրությունը՝ 08.11.2021թ. մինչև 19.05.2022թ ժամանակահատվածի համար՝ սույն վճիռը կայացնելու պահին նախորդող վերջին մեկ տարում համապատասխանաբար ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանված չափով, իսկ ֆիզիկական անձ պարտապանի` վերջին մեկ տարվա ընթացքում եկամուտ չունենալու դեպքում` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով։
Սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Բաբկեն Եկմալյանի լիազորությունները դադարեցնել:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել պարտապանի, պարտատիրոջ (պարտատերերի) կողմից Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ Լ. ԿԱՏՎԱԼՅԱՆ

Դատական Գործ N: ՍնԴ/2706/04/21
Դատական Գործ N: ՍնԴ/2706/04/21
Սնանկության դատարան
Նոր սնանկության գործ    
Դիմումը ստացվել է: 05-11-2021
Ներկայացվել է: Սնանկ ճանաչելու դիմում
Սնանկության տեսակ: Հարկադրված
: Իրավաբանական անձի սնանկության վերաբերյալ
Դիմումատու
Անվանում:Գասագրո ՍՊԸ   
Հասցե:Կոտայքի մ.Աբովյան 3 միկր. 24/29   
Պարտապան
Անվանում:Լուսակերտ ՍՊԸ   
Հասցե:Կոտայքի մ.գ.Նոր Գեղի, Երևանյան փող. 221/13   
Այլ նշումներ:
Վիճակագրության տողի համարը:
Ստացման եղանակ: Առձեռն
Մակագրել (Նախագահի կողմից)    
Գործի համար: ՍնԴ/2706/04/21
Ամսաթիվ: 05-11-2021
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Սնանկության դատարան
Դատավորի անուն: Լիլիթ Մարատի Կատվալյան
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ    
Որոշման ամսաթիվը: 08-11-2021
Ստեղծման ամսաթիվ: 2021-11-18 16:05:53
Որոշում:ՍնԴ/2706/04/21

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու,
դիմումը վարույթ ընդունելու և սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին

«8» նոյեմբերի 2021թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Լ. Կատվալյանս, քննության առնելով «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ-ի, ի դեմս տնօրեն՝ Սաշիկ Միրաքյանի, միջնորդությունը` պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու և «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումը վարույթ ընդունելու հարցը`
Պ Ա Ր Զ Ե Ց Ի

«ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ, ի դեմս տնօրեն՝ Սաշիկ Միրաքյանի, 2021թ. նոյեմբերի 5-ին դիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան` «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով:
Դիմումի հիման վրա կազմվել է թիվ ՍնԴ/2706/04/21 սնանկության գործը, որը մակագրվել է դատավոր Լ. Կատվալյանիս։
Դիմումը դատավորի աշխատակազմին հանձնվել է 08.11.2021 թվականին։
Միաժամանակ դիմողը, վկայակոչելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացման երաշխիքները, խնդրել է «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ ազատել պետական տուրքի վճարումից կամ պետական տուրքի հարցը լուծել վճռով:
Միաժամանակ, ծանոթանալով դիմումին և կից փաստաթղթերին, գտնում եմ, որ դրանք ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-րդ, 121-րդ, 122-րդ և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 10-11-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ, ուստի դիմումը պետք է ընդունել վարույթ:
Միաժամանակ քննարկելով Բաբկեն Եկմալյանին (ՀՀ, ք. Երևան, Բաշինջաղյան 184շ., բն.17, սնանկության գործով կառավարչի որակավորման վկայական` N 006-18) սնանկության ժամանակավոր կառավարչի պաշտոնում նշանակելու հարցը` գտնում եմ, որ վերջինս բավարարում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջներին, ուստի նրան պետք է նշանակել «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերության սնանկության ժամանակավոր կառավարիչ:
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «դ» կետը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ հոդվածների պահանջները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ-ի, ի դեմս տնօրեն՝ Սաշիկ Միրաքյանի միջնորդությունը՝ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին, բավարարել. վճարման ենթակա 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ պետական տուրքի վճարումը հետաձգել մինչև սույն գործով վճռի կայացումը:
2. «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ-ի, ի դեմս տնօրեն՝ Սաշիկ Միրաքյանի, դիմումը՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
3. «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերության սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակել Բաբկեն Եկմալյանին։
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Լ. ԿԱՏՎԱԼՅԱՆ
Ժամանակավոր կառավարիչ
ԱնունԲաբկեն   
ԱզգանունԵկմալյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Լիցենզիա:
Պարտատերերի մարմինների ծանուցում:
Պարտապանի ծանուցում:
Ներկայացվել է առարկություն    
Ներկայացված առարկության ամսաթիվը: 24-11-2021
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ    
Դատական նիստի ամսաթիվը: 08-12-2021 Ստեղծման ամսաթիվ: 2021-11-30 17:19:39
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 14:45 Ստեղծման ամսաթիվ: 2021-11-30 17:19:39
Նիստերի դահլիճի համար: 4 Ստեղծման ամսաթիվ: 2021-11-30 17:19:39
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական նիստ    
Դատական նիստի ամսաթիվը: 17-02-2022 Ստեղծման ամսաթիվ: 2021-12-09 11:01:03
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 14:00 Ստեղծման ամսաթիվ: 2021-12-09 11:01:03
Նիստերի դահլիճի համար: 4 Ստեղծման ամսաթիվ: 2021-12-09 11:01:03
Նիստը:
Պատճառը:
Անավարտ գործեր    
Հաշվետու ժամանակահատված: 2021 թվական
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ    
Դատական նիստի ամսաթիվը: 01-04-2022 Ստեղծման ամսաթիվ: 2022-02-21 12:26:08
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 14:00 Ստեղծման ամսաթիվ: 2022-02-21 12:26:08
Նիստերի դահլիճի համար: 4 Ստեղծման ամսաթիվ: 2022-02-21 12:26:08
Նիստը:
Պատճառը:
Նշանակվել է դատական նիստ    
Դատական նիստի ամսաթիվը: 02-05-2022 Ստեղծման ամսաթիվ: 2022-04-13 15:48:11
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 15:30 Ստեղծման ամսաթիվ: 2022-04-13 15:48:11
Նիստերի դահլիճի համար: 4 Ստեղծման ամսաթիվ: 2022-04-13 15:48:11
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական նիստ    
Դատական նիստի ամսաթիվը: 19-05-2022 Ստեղծման ամսաթիվ: 2022-05-24 16:46:30
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 00:00 Ստեղծման ամսաթիվ: 2022-05-24 16:46:30
Նիստերի դահլիճի համար: 4 Ստեղծման ամսաթիվ: 2022-05-24 16:46:30
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Դիմումը մերժվել է    
Ամսաթիվ: 19-05-2022 Ստեղծման ամսաթիվ: 2022-05-24 16:47:09
Ստեղծման ամսաթիվ: 2022-05-24 16:47:09
Դատական ակտի բովանդակություն:ՍՆԴ/2706/04/21

Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
«19» մայիսի 2022թ. ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ

նախագահող դատավոր ՝ Լ. Կատվալյանի,
քարտուղարությամբ ` Մ. Միրզոյանի,
մասնակցությամբ՝
պարտատիրոջ ներկայացուցիչ՝ Դ. Միլիտոնյանի,
/լիազորագիր տրվ. 16.12.2021թ., 3 տարի ժամկետով/,
պարտապանի ներկայացուցիչ՝ Տ. Մուրադյանի,
/փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 847/,
սնանկության գործով կառավարիչ՝ Բ. Եկմալյանի

դռնբաց դատական նիստում, քննության առնելով սնանկության գործն ըստ դիմումի «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊ ընկերության՝ «Լուսակերտ» ՍՊ ընկերությանը (Կոտայքի մարզ., գ.Նոր Գեղի, Երևանյան փողոց 221/3, պետական գրանցման համար՝264.110.747312, ՀՎՀՀ՝ 00120112) սնանկ ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը

«ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ, ի դեմս տնօրեն՝ Սաշիկ Միրաքյանի, 2021թ. նոյեմբերի 5-ին դիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան` «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով:
Դիմումի հիման վրա կազմվել է թիվ ՍնԴ/2706/04/21 սնանկության գործը, որը մակագրվել է դատավոր Լ. Կատվալյանիս։
Դիմումը դատավորի աշխատակազմին հանձնվել է 08.11.2021 թվականին։
ՀՀ սնանկության դատարանի 08.11.2021 թվականի որոշմամբ «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ-ի, ի դեմս տնօրեն՝ Սաշիկ Միրաքյանի միջնորդությունը՝ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին, բավարարել. վճարման ենթակա 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ պետական տուրքի վճարումը հետաձգվել է մինչև սույն գործով վճռի կայացումը, «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ-ի, ի դեմս տնօրեն՝ Սաշիկ Միրաքյանի, դիմումը՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել վարույթ և ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Բաբկեն Եկմալյանը։
24.11.2021 թվականին պարտապանի կողմից ներկայացվել է առարկություն, ինչը հիմք ընդունելով դատարանը հրավիրել է դատական նիստ:
Սնանկության գործով կառավարիչ Բաբկեն Եկմալյանի կողմից 03.03.2022 թվականին դատարան է մուտքագրվել միջնորդություն՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերության կամ նրա տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման ցանկացած անհրաժեշտ սահմանափակում կիրառելու մասին:
ՀՀ սնանկության դատարանի 16.03.2022 թվականի որոշմամբ արգելանք է կիրառվել «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերության տնօրինման, տիրապետման և օգտագործման ներքո գտնվող ցանկացած գույքի և դրամական միջոցների նկատմամբ։
02.05.2022 թվականին «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանի կողմից դատարան է մուտքագրվել դիմում:
Դատաքննությունն ավարտվել է 2022թ. մայիսի 02-ին, դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2022թ. մայիսի 19-ը:

Դիմումի հիմքերը, դիմողի փաստարկները և պահանջը

«ԳԱՍԱԳՐՈ» ՍՊ ընկերությունը, ի դեմս տնօրեն՝ Սաշիկ Միրաքյանի դիմելով ՀՀ սնանկության դատարան հայտնել է, որ «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ կողմից «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերությանը մատակարարվել է ընդանուր 1195725023,67 ՀՀ դրամի ապրանք, որի դիմաց պարտապանը կատարել է մասնակի վճարումներ մինչև 15.01.2021 թվականը: 28.10.2021 թվականի դրությամբ պարտապանի չկատարված պարտավորությունը պարտատիրոջ նկատմամբ կազմում է 253267206,46 ՀՀ դրամ, նշված հանգամանքը հիմնավորվում է «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ կողմից 2020 թվականին դուրս գրված թվով 200 հարկային հաշվիներով:
Պարտապան «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերությունը 15.01.2021 թվականից չի կատարել մատակարարված ապրանքի դիմաց առաջացած պարտավորությունը:
Վկայակոչելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի դրույթները, դիմողը հայտնել է, որ առկա է սնանկության հիմքերը, մասնավորապես՝
-պարտավորության գումարը գերազանցում է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը՝ 28.10.2021թ. դրությամբ կազմելով 253267206,46 ՀՀ դրամ,
-պարտավորությունը անվիճելի է, քանի որ պահանջը հիմնված է գրավոր գործարքի հիման վրա,
-պարտավորության կետանցը գերազանցում է 90-օրյա ժամետը՝ 28.10.2021թ. դրությամբ կազմելով 236 օր:
Ելնելով վերոգրյալից, «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊ ընկերությունը դատարանին խնդրել է «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերությանը ճանաչել սնանկ:
02.05.2022թ. դիմողի ներկայացուցիչ Դ. Միլիտոնյանը ներկայացել է հրավիրված դատական նիստին և պնդել դիմումը:

Պարտապանի դիրքորոշումը.

Պարտապան՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերության ներկայացուցիչներ՝ Սոնա Մանուկյանի և Տիգրան Մուրադյանի կողմից 24.11.2021 թվականին դատարան է մուտքագրվել առարկություն՝ սնանկ ճանաչելու դիմումի դեմ:
Առարկությամբ հայտնել են, որ սնանկ ճանաչելու մասին դիմումն անհիմն է և բացակայում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված սնանկ ճանաչելու հիմքը:
Գտնում եմ, որ դիմումատուի կողմից չի հիմնավորվել 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց թույլ տալու փաստի առկայությունը, ներառյալ՝ չի հիմնավորել 90-օրյա ժամկետի հաշվարկի սկիզբը և ավարտը:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի դրույթները՝ առարկությամբ նշել են, որ տվյալ դեպքում դիմումատուն պարտավորության փաստը հաստատելու համար ներկայացրել է հարկային հաշիվներ, որոնք պարտավորության կատարման ժամկետներ չեն նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չեն պարունակում: Նման պայմաններում, անգամ չվերլուծելով թե այդ հարկային հաշիվներում նշված գումարների կամ դրանց մի մասի նկատմամբ «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊԸ-ն ունի վճարման պարտավորություն թե ոչ, փաստն այն է, որ այդ հարկային հաշիվներում չեն սահմանվել պարտավորության կատարման ժամկետները: Այդ մոտեցումից ելնելով առաջ է գալիս այն հարցը, թե որ օրվանից պետք է հաշվարկել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում նշված 90-օրյա ժամկետի սկիզբը:
Եթե անգամ համարենք, որ դիմումատուի կողմից ներկայացրած հարկային հաշիվների մի մասուն նշված գումարի մասով «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊԸ-ն ունի վճարման պարտավորություն, ապա միայն այդ փաստի առկայությունը բավարար չէ անձին սնանկ ճանաչելու համար, քանի որ հարկադրված սնանկության դեպքում պարտադիր և էական պայմաններից է հանդիսանում 90-օրյա ժամկետի կետանց թույլ տված լինելու փաստի առկայությունը, որը տվյալ դեպքում առկա չէ:
Տվյալ դեպքում, դիմումատուի կողմից չի ներկայացվել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց, որից կհետևեր, թե որ օրվանից պետք է հաշվարկվի 90-օրյա կետանցի ժամկետի սկիզբը: Դիմումատուն առհասարակ չի անդրադարձել այդ հանգամանքին:
Ընդ որում՝ դիմումատուն անգամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ծանուցում կամ պահանջ չի ներկայացրել «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊԸ-ին, ինչի պայմաններում չի կարող վկայակոչել նաև այդ նորմից բխող կարգավորումները:
Ելնելով վերոգրյալից, դատարանին խնդրել է ամբողջությամբ մերժել «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու մասին դիմումը:
02.05.2022 թվականին պարտապանի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանի կողմից դատարան է ներկայացվել դիմում:
Դիմումով հայտնել է, որ այս ընթացքում ՀՀ սնանկության դատարանն ամբողջությամբ նույնանման փաստական հանգամանքներ ունեցող թիվ ՍնԴ/3030/04/21 սնանկության գործով 23.02.2022թ. վճռով մերժել է սնանկ ճանաչելու մասին դիմումն այն հիմքով, որ դիմումատուն չի ներկայացրել պարտավորության 90-օրյա ժամկետի կետանցի մասով հիմնավորումներ և կետանցի առկայության մասին ապացույցներ: Մասնավորապես՝ թիվ ՍնԴ/3030/04/21 սնանկության գործով դիմումի հիմքում դրվել է հարկային հաշիվներ, ինչպես որ սույն գործով է, մինչև դատական պաշտպանության դիմելը պարտատիրոջ կողմից պարտապանին չի ներկայացվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պահանջ, ինչպես որ տվյալ դեպքում է: Այդ հիմքից ելնելով, փաստելով, որ 90-օրյա ժամկետի կետանցը չի հիմնավորվել թիվ ՍնԴ/3030/04/21 սնանկության գործով, 23.02.2022թ. վճռով սնանկ ճանաչելու դիմումը մերժվել է:
Ինչպես սույն գործով, այնպես էլ թիվ ՍնԴ/3030/04/21 սնանկության գործով դիմումի հիմքում դրված հարկային հաշիվները պարտավորության կատարման ժամետներ չեն նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չեն պարունակում: Նման պայմաններում, անգամ չվերլուծելով, թե այդ հարկային հաշիվներում նշված գումարները կամ դրանց մի մասը պարտապանը պետք է ապագայում վճարի թե ոչ, փաստն այն է, որ այդ հարկային հաշիվներով չեն սահմանվել պարտավորության կատարման ժամկետները:
Դիմումատուի այն մոտեցումը, որ կետանցը պետք է հաշվարկվի վերջին հարկային հաշիվը դուրս գրելու օրվանից հետո 7-օրյա ժամկետը լրանալու օրվանից՝ անհիմն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված «պարտապանը պարտավոր է կատարել այդ մասին պարտատիրոջ պահանջի ներկայացման օրվանից հետո՝ յոթնօրյա ժամկետում» եզրույթն ինքնանպատակ չէ, այն պետք է բխի կողմերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության դիրքերից և չխաթարի քաղաքացիական շրջանառության բնականոն ընթացքը: Ուստի գտնում եմ, որ դիմումատուի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի նշված նորմի համաձայն պահանջի ներկայացված լինելու կամ չլինելու հարցի որոշումը էական նշանակություն ունի պարտապանի կետանցը որոշելու համար:
Սույն գործով դիմումատուն պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը ներկայացրել է ՀՀ սնանկության դատարան 05.11.2021թ., սակայն չի ներկայացրել որևէ վերաբերելի կամ թույլատրելի ապացույց, որից կհետևեր, որ պարտավորությունը կատարման ժամկետ չնախատեսող հարկային հաշիվներում նշված գումարի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պահանջ է ներկայացրել պարտապանին: Այդ հանգամանքը թույլ է տալիս գալ եզրահանգման առ այն, որ սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելու պահի դրությամբ պարտապանը դիմումատուի հանդեպ հարկային հաշիվներում նշված գումարների վճարման պահանջներից և ոչ մեկի մասով 90-օրյա կետանց չի ունեցել:
Ինչպես թիվ ՍնԴ/3030/04/21 սնանկության գործով 23.02.2022թ. ՀՀ սնանկության դատարանն է եկել հետևության, այնպես էլ վերոգրյալի արդյունքում գտնում եմ, որ սույն գործի շրջանակներում բացակայում է դիմում ներկայացնելու պահին առնվազն 90-օրյա ժամկետով կետանցի և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելու պայմանների միաժամանակյա առկայությունը, քանի որ դիմումին կից չի ներկայացվել պարտապանի կողմից 90-օրյա կետանց թույլ տրված լինելու փաստը հավաստող ապացույց: Նշվածը թույլ է տալիս կատարելու եզրահանգում, որ դիմումատուի կողմից չի հիմնավորվել պարտապանին սնանկ ճանաչելու համար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության առնվազն 90-օրյա ժամկետով կետանցի առկայության փաստը, առանց որի հնարավոր չէ անձին սնանկ ճանաչել:
Վերը նշվածից ելնելով գտնում եմ, որ «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊ ընկերության դիմումը՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու մասին, չի բխում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ սահմանված պահանջներից և ենթակա է մերժման:
Պարտապանրի ներկայացուցիչը պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել հրավիրված դատական նիստին:

Սնանկության ժամանակավոր կառավարչի դիրքորոշումը.

Սույն սնանկության ժամանակավոր կառավարիչ Բաբկեն Եկմալյանը ծանուցված լինելով դատական նիստի վայրի և ժամանկի մասին, ներկայացել է հրավիրված դատական նիստին: 02.05.2022թ. կայացած դատական նիստին նշել է, որ դիրքորոշում չի հայտնում և թողնում է դատարանի հայեցողությանը:

Դատարանը գտնում է, որ սույն դիմումի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Դիմողը դիմումի հիմքում դրել է «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊ ընկերության կողմից 2020 թվականին դուրս գրված թվով 200 հարկային հաշիվները:
2. Դիմողի կողմից չի հիմնավորվել 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց թույլ տալու փաստի առկայությունը:

Դատարանի իրավական վերլուծությունը, պատճառաբանությունները և եզրահանգումը

Ուսումնասիրելով ներկայացված դիմումը, դիմողի ներկայացուցչի դիրքորոշումը, պարտապանի ներկայացուցչի ներկայացված առարկությունը, գործում առկա յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, Դատարանը գալիս է հետևյալ եզրահանգմանը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 28 հոդվածի համաձայն` «1. Քաղաքացին, այդ թվում` անհատ ձեռնարկատերը, դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել, եթե նա ի վիճակի չէ բավարարել պարտատերերի պահանջները:
2. Քաղաքացուն դատարանով սնանկ ճանաչելու հիմքերը և կարգը սահմանվում են օրենքով:
3. Քաղաքացուն դատարանով սնանկ ճանաչելու դեպքում պարտատերերի պահանջների բավարարման կարգը և դադարման հիմքերը, ինչպես նաև պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են սնանկության հարաբերությունները կարգավորող օրենքով:»:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` «1. Պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:
2. Պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել`
1) հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր, այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը. »:
Սույն սնանկության գործում առկա փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում, Դատարանն արձանագրում է, որ դիմելով դատարան՝ «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊ ընկերությունը, ի դեմս տնօրեն՝ Սաշիկ Միրաքյանը հայտնել է, որ «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ կողմից «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերությանը մատակարարվել է ընդանուր 1195725023,67 ՀՀ դրամի ապրանք, որի դիմաց պարտապանը կատարել է մասնակի վճարումներ մինչև 15.01.2021 թվականը: 28.10.2021 թվականի դրությամբ պարտապանի չկատարված պարտավորությունը պարտատիրոջ նկատմամբ կազմում է 253267206,46 ՀՀ դրամ, նշված հանգամանքը հիմնավորվում է «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ կողմից 2020 թվականին դուրս գրված թվով 200 հարկային հաշվիներով:
Պարտապան «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերությունը 15.01.2021 թվականից չի կատարել մատակարարված ապրանքի դիմաց առաջացած պարտավորությունը:
Վկայակոչելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի դրույթները, դիմողը հայտնել է, որ առկա է սնանկության հիմքերը, մասնավորապես՝
-պարտավորության գումարը գերազանցում է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը՝ 28.10.2021թ. դրությամբ կազմելով 253267206,46 ՀՀ դրամ,
-պարտավորությունը անվիճելի է, քանի որ պահանջը հիմնված է գրավոր գործարքի հիման վրա,
-պարտավորության կետանցը գերազանցում է 90-օրյա ժամետը՝ 28.10.2021թ. դրությամբ կազմելով 236 օր:
Ելնելով վերոգրյալից, «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊ ընկերությունը դատարանին խնդրել է «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերությանը ճանաչել սնանկ:
02.05.2022թ. դիմողի ներկայացուցիչ Դ. Միլիտոնյանը ներկայացել է հրավիրված դատական նիստին և պնդել դիմումը:
Պարտապան՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊ ընկերության ներկայացուցիչներ՝ Սոնա Մանուկյանի և Տիգրան Մուրադյանի կողմից 24.11.2021 թվականին դատարան է մուտքագրվել առարկություն՝ սնանկ ճանաչելու դիմումի դեմ:
Առարկությամբ հայտնել են, որ սնանկ ճանաչելու մասին դիմումն անհիմն է և բացակայում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված սնանկ ճանաչելու հիմքը:
Գտնում են, որ դիմումատուի կողմից չի հիմնավորվել 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց թույլ տալու փաստի առկայությունը, ներառյալ՝ չի հիմնավորել 90-օրյա ժամկետի հաշվարկի սկիզբը և ավարտը:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի դրույթները՝ առարկությամբ նշել են, որ տվյալ դեպքում դիմումատուն պարտավորության փաստը հաստատելու համար ներկայացրել է հարկային հաշիվներ, որոնք պարտավորության կատարման ժամկետներ չեն նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չեն պարունակում: Նման պայմաններում, անգամ չվերլուծելով թե այդ հարկային հաշիվներում նշված գումարների կամ դրանց մի մասի նկատմամբ «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊԸ-ն ունի վճարման պարտավորություն թե ոչ, փաստն այն է, որ այդ հարկային հաշիվներում չեն սահմանվել պարտավորության կատարման ժամկետները: Այդ մոտեցումից ելնելով առաջ է գալիս այն հարցը, թե որ օրվանից պետք է հաշվարկել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում նշված 90-օրյա ժամկետի սկիզբը:
Եթե անգամ համարենք, որ դիմումատուի կողմից ներկայացրած հարկային հաշիվների մի մասուն նշված գումարի մասով «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊԸ-ն ունի վճարման պարտավորություն, ապա միայն այդ փաստի առկայությունը բավարար չէ անձին սնանկ ճանաչելու համար, քանի որ հարկադրված սնանկության դեպքում պարտադիր և էական պայմաններից է հանդիսանում 90-օրյա ժամկետի կետանց թույլ տված լինելու փաստի առկայությունը, որը տվյալ դեպքում առկա չէ:
Տվյալ դեպքում, դիմումատուի կողմից չի ներկայացվել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց, որից կհետևեր, թե որ օրվանից պետք է հաշվարկվի 90-օրյա կետանցի ժամկետի սկիզբը: Դիմումատուն առհասարակ չի անդրադարձել այդ հանգամանքին:
Ընդ որում՝ դիմումատուն անգամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ծանուցում կամ պահանջ չի ներկայացրել «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊԸ-ին, ինչի պայմաններում չի կարող վկայակոչել նաև այդ նորմից բխող կարգավորումները:
Ելնելով վերոգրյալից, դատարանին խնդրել են ամբողջությամբ մերժել «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու մասին դիմումը:
02.05.2022 թվականին պարտապանի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանի կողմից դատարան է ներկայացվել դիմում:
Դիմումով հայտնել է, որ սույն գործով դիմումատուն պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը ներկայացրել է ՀՀ սնանկության դատարան 05.11.2021թ., սակայն չի ներկայացրել որևէ վերաբերելի կամ թույլատրելի ապացույց, որից կհետևեր, որ պարտավորությունը կատարման ժամկետ չնախատեսող հարկային հաշիվներում նշված գումարի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պահանջ է ներկայացրել պարտապանին: Այդ հանգամանքը թույլ է տալիս գալ եզրահանգման առ այն, որ սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելու պահի դրությամբ պարտապանը դիմումատուի հանդեպ հարկային հաշիվներում նշված գումարների վճարման պահանջներից և ոչ մեկի մասով 90-օրյա կետանց չի ունեցել:
Պարտապանը ծանուցված լինելով դատական նիստի վայրի և ժամանկի մասին չի ներկայացել դատական նիստին և գրավոր դիրքորոշում չի ներկայացրել:
Սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Բաբկեն Եկմալյանը 02.05.2022թ. կայացած դատական նիստին նշել է, որ դիրքորոշում չի հայտնում և թողնում է դատարանի հայեցողությանը:
Սույն սնանկության գործում առկա փաստական հանագամանքների համատեքստում, Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելով սնանկության գործում առկա նյութերը, գնահատելով դրանք և գործի մյուս տվյալները` գտնում եմ, որ դիմումն անհիմն է, չի բխում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջներից, ուստի ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և սույն օրենքով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն`«Գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման»:
Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`«Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` Ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
Նույն օրենսգրքի 59-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն` Ապացույցի տեսակներն են`
1) վկայի ցուցմունքը.
2) գրավոր ապացույցները.
3) իրեղեն ապացույցները.
4)լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները.
5) փորձագետի եզրակացությունը.
6) մասնագետի բացատրությունը։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` 1) հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն` ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը, բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը), գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը), դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:
Վերը նշված հոդվածների վերլուծությունը ցույց է տալիս, որ ի թիվս այլոց, վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ, եթե նա առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը): Այսինքն, սույն սնանկության գործով վճարային պարտավորություններն անվիճելի կարող են համարվել այն դեպքում, երբ պահանջը գրավոր գործարքի վրա հիմնված լինելու պայմաններում դատարանն ապացուցված չի համարի պարտապանի կողմից պահանջի դեմ առարկելու բավարար հիմքերի առկայությունը: Ընդ որում, օրենսդիրը սպառիչ կերպով չբացահայտելով «պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը)» իրավանորմի բովանդակությունը, ելնելով կոնկրետ գործով գնահատման ենթակա հանգամանքներից դատարանին է իրավունք վերապահել պարզելու յուրաքանչյուր գործով պահանջի դեմ առարկելու բավարար հիմքերի առկայությունը կամ բացակայությունը, այսինքն, խոսքը վերաբերում է ոչ թե պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերին, այլ նյութաիրավական վեճի առկայությանը, այն է՝ պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերին:
Դատարանն արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ է, որպեսզի պարտապանն ունենա երկու միլիոն ՀՀ դրամը գերազանցող անվիճելի վճարային պարտավորություն և այդ պարտավորության 90-օր և ավելի կետանց։ Պարտավորությունն իր հերթին անվիճելի կարող է համարվել, եթե պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը)։ Պարտավորության անվիճելի լինելը կասկածի տակ առնելու համար բավարար է պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիքմերի առկայությունը։
Տվյալ դեպքում «Գասագրո» ՍՊԸ-ի պահանջը «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊԸ-ի նկատմամբ հիմնված է թվով 200 հարկային հաշիվների վրա։ Դատարանը գտնում է, որ ներկայացված հարկային հաշիվները բավարար չեն սնանկության հատկանիշների առկայությունը հաստատելու համար։
Հարկային հաշիվների համաձայն՝ դիմումատուն պարտապանին է մատակարարել որոշակի ապրանքներ, իսկ պարտապանը ստորագրել է հարկային հաշիվները։ Թեև սնանկության դիմում նշվել է, որ կետանցի օրերի քանակը կազմում է 236 օր, սակայն Դատարանն արձանագրում է, որ դիմումատուի կողմից չի ներկայացվել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց այն մասին, որ պարտապանի պարտավորությունը կետանցված է 90 օր և ավելի ժամկետով։ Այդ հանգամանքը կարող է ապացուցվել միայն որոշակի փաստերով․ մասնավորապես կողմերի միջև կնքված մատակարարման պայմանագրով կամ դիմումատուի կողմից պարտապանին ներկայացված՝ պարտավորությունը կատարելու նախապահանջով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
Վերը նշվածի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև այն, որ դիմողի կողմից ներկայացված ապացույցները բավարար չեն հաստատված համարելու համար պարտապանի պարտավորությունների 90 օր և ավելի ժամկետով կետանցի հանգամանքը, ուստի «Գասագրո» ՍՊԸ-ի դիմումը` «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին ենթակա է մերժման:
Դատական ծախսեր
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցման պարտականությունը դրվում է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած անձի վրա, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն «Սնանկության գործի վարույթը կարճվելու, սնանկության դիմումը մերժվելու, ինչպես նաև ժամանակավոր կառավարչի` կառավարիչ չնշանակվելու դեպքերում ժամանակավոր կառավարչի ամսական վարձատրությունը կատարվում է դատարանի կողմից համապատասխան վճիռը (որոշումը) կայացնելու պահին նախորդող վերջին մեկ տարում համապատասխանաբար պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով, իսկ ֆիզիկական անձ պարտապանի` վերջին մեկ տարվա ընթացքում եկամուտ չունենալու դեպքում` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով: »։
Վերոգրյալի համատեքստում դատարանը հարկ է համարում վկայակոչել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ արտահայտած դիրքորոշում առ այն, որ պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանի անվճարունակությունը դադարելու կամ սնանկության հիմքերը վերանալու դեպքերում սնանկության դիմումը մերժելու մասին վճիռ կայացնելու պայմաններում սնանկության ժամանակավոր կառավարչին վարձատրություն վճարելու պարտականությունը պարտապանի վրա դնելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդել ապահովելու սնանկության վարույթի օբյեկտիվությունը և մասնակիցների միջև շահերի հավասարակշռումը, քանի որ վերը նշված դեպքերում օրենքի ուժով ծագում է սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքը, որը չի կարող կատարվել պարտատիրոջ հաշվին, այլապես կստացվի մի իրավիճակ, երբ պարտապանի դրսևորած վարքագծի հետևանքով առաջացած դատավարական հետևանքները պետք է կրի պարտատերը: Սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքն էլ չի կարող սահմանափակվել որևէ հիմքով՝ նկատի ունենալով, որ օրենսդիրը վարձատրության իրավունքը սահմանելիս այն կախվածության մեջ չի դրել որևէ հանգամանքից (Տե՛ս, ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ԵՇԴ/0078/04/17 քաղաքացիական գործով 07.04.2018թ-ի որոշում):
Այսպիսով ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ ՀՀ սնանկության դատարանի 08.11.2021 թվականի որոշմամբ «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ-ի, ի դեմս տնօրեն՝ Սաշիկ Միրաքյանի միջնորդությունը՝ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին, բավարարվել է և վճարման ենթակա 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ պետական տուրքի վճարումը հետաձգվել է մինչև սույն գործով վճռի կայացումը, ուստի Դատարանը գտնում է, որ «ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջե բռնագանձման է ենթակա 1. 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումար:
Հաշվի առնելով, որ սույն գործով բացակայում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հիմքերը, գտնում եմ, որ դիմողը կրում է սնանկության գործով ժամանակավոր կառավարչի վարձատրության վճարման պարտականությունը՝ ժամանակավոր կառավարչի պարտականության ստանձնման պահից մինչև ժամանակավոր կառավարչի պարտականությունների դադարեցումը: «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարում են սնանկության գործի վարույթը կարճվելու և սնանկության դիմումը մերժվելու դեպքերում: Որպիսի պայմաններում դատարանի գնահատմամբ սույն սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Բաբկեն Եկմալյանի լիազորությունները պետք է դադարեցնել:
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն «Պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հիմք է սույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված սահմանափակումները և հինգերորդ մասով նախատեսված կասեցումները վերացնելու համար»։ Վերոգրյալ իրավանորմի ուժով, դատարանը գտնում է, որ պետք է վերացնել թիվ ՍՆԴ/2706/04/21 սնանկության գործի շրջանակներում պարտապանի գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումներն ու կասեցումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին, 17-րդ, 21-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-192-րդ հոդվածներով՝ դատարանը՝
Վ Ճ Ռ Ե Ց

«ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ-ի` «Լուսակերտ» ՍՊ ընկերությանը (Կոտայքի մարզ., գ.Նոր Գեղի, Երևանյան փողոց 221/3, պետական գրանցման համար՝264.110.747312, ՀՎՀՀ՝ 00120112սնանկ ճանաչելու պահանջի մասին, դիմումը մերժել:
Վերացնել թիվ ՍՆԴ/2706/04/21 սնանկության գործի շրջանակներում «Լուսակերտ» ՍՊ ընկերության գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքներն ու սահմանափակումները:
«ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջե բռնագանձել 1. 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումար որպես պետական տուրք:
«ԳԱՍԱԳՐՈ» ՍՊԸ-ից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Բաբկեն Եկմալյանի բռնագանձել սնանկության գործով ժամանակավոր կառավարչի վարձատրությունը՝ 08.11.2021թ. մինչև 19.05.2022թ ժամանակահատվածի համար՝ սույն վճիռը կայացնելու պահին նախորդող վերջին մեկ տարում համապատասխանաբար ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանված չափով, իսկ ֆիզիկական անձ պարտապանի` վերջին մեկ տարվա ընթացքում եկամուտ չունենալու դեպքում` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով։
Սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Բաբկեն Եկմալյանի լիազորությունները դադարեցնել:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել պարտապանի, պարտատիրոջ (պարտատերերի) կողմից Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ Լ. ԿԱՏՎԱԼՅԱՆ
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 22-06-2022
Էջերի քանակը: 3 հատոր
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ՍնԴ/2706/04/21
Քաղաքացիական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 16-06-2022
Բողոքի համարը: 3553
Բողոք բերող անձը
Անվանում:Գասագրո ՍՊԸ   
Հասցե:Կոտայքի մարզ ք.Հրազդան,Երևանյան խճ.,1-ին նրբ.,տուն 4   
Ներկայացուցիչ
ԱնունԴավիթ   
ԱզգանունՄիլիտոնյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ում կողմից է բերվել բողոքը: Դիմողի ներկայացուցիչ
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Կայացվել է որոշում:
Որոշման ամսաթիվը:
Որոշում:
Սահմանված ժամկետում կրկին ներկայացվել է բողոք:
Բողոքի հերթական համարը:
Այլ նշումներ:
Պետական տուրք    
Ներկայացման ամսաթիվ: 16-06-2022
Բողոքի համարը: 3553
Ներկայացվել է: Անդորրա(գրեր)գիր
Պետ. տուրք (ՀՀ դրամ): 30000
Պետ. տուրքի վճարման ամսաթիվ: 14-06-2022
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համար: 220614127497064
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 24-06-2022
Վիճակագրական տողի համարը: 0
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): 1-121, 2-128, 3-97
Գործը ստացվել է: Սնանկության դատարան
Այլ նշումներ:
Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ    
Գործն ըստ էության լուծող դատական ակտեր: Սնանկության գործն ըստ էության լուծող վճիռ
Այլ նշումներ:
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Բողոքարկվել է միևնույն դատական ակտը:
Մակագրել    
Ամսաթիվ: 24-06-2022
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Սլավիկ Անդիջանի Թորոսյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Նաիրա Արտեմի Մարգարյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Լենդրուշ  Հովհաննիսյան
Ընդունվել է վարույթ    
Երբ: 27-06-2022
Որաշումը ուղարկվել է կողմերին: 27-06-2022
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: 27-06-2022
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       13 Հուլիս 2022

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան