Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ՍնԴ/1340/04/20

Վիճակագրական տողի համար:

Դիմումատու

Մհեր Վարդգեսի Բագրատյան

Պարտապան

Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա ՍՊԸ

Դատավոր

Սնանկության դատարան:

Լիլիթ Մարատի Կատվալյան

  • Նիստեր
  • Ակտեր
  • Սնանկության դատարան

ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«19» մայիսի 2021թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը

Նախագահությամբ դատավոր` Լ.Կատվալյանի,
Քարտուղարությամբ` Մ. Միրզոյանի,

դռնբաց դատական նիստում, քննության առնելով սնանկության գործն ըստ դիմումի Մհեր Վարդգեսի Բագրատյանը, ի դեմս ներկայացուցիչ՝ Սևակ Արթուրի Գևորգյանի՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերությանը(ՀՀ, Կոտայքի մարզ, հ․ Նոր Գեղի, գրանցման համար՝ 80․120․00134, գրանցման ամսաթիվ 20․04․1995թ․, ՀՎՀՀ՝ 03300843) սնանկ ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

Մհեր Վարդգեսի Բագրատյանը, ի դեմս ներկայացուցիչ՝ Սևակ Արթուրի Գևորգյանի, 2020թ. հունիսի 02-ին դիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան` «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով:
Դիմումի հիման վրա կազմվել է թիվ ՍնԴ/1340/04/20 սնանկության գործը, որը մակագրվել է դատավոր Լ. Կատվալյանիս։
Դիմումը դատավորի աշխատակազմին հանձնվել է 03․06.2020 թվականին։
Նույն օրն ընդունվել է վարույթ և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Գևորգ Ֆելիքսի Գևորգյանը։
Սույն սնանկության պարտապան ընկերության ներկայացուցիչը ներկայացրել է առարկություն` ընկերությանը սնանկ ճանաչելու դիմումի դեմ:
Վերոգրյալի հաշվառմամբ դատարանը հրավիրել է դատական նիստ:
21.01.2021 թվականին սույն սնանկության գործով ներկայացվել է գրություն սնանկության գործով կառավարիչ՝ Արսեն Ասատրյանի կողմից:
02.02.2021թվականին դիմողի ներկայացուցիչը ներկայացրել է դիմում՝ 03.02.2021թվականին ժամը 14:00 հրավիրված դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:
Դատաքննությունն ավարտվել է 2021թ. փետրվարի 03-ին, դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2021թ. փետրվարի 17-ը:
ՀՀ սնանկության դատարանի 17.02.2021թվականի որոշմամբ սնանկության գործի վարույթն ըստ դիմումի Մհեր Վարդգեսի Բագրատյանը, ի դեմս ներկայացուցիչ՝ Սևակ Արթուրի Գևորգյանի՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, վերսկսվել է և հաջորդ դատական նիստը նշանակվել է 2021 թվականի մարտի 17-ին,, ժամը 12:50-ին։
Դատաքննությունն ավարտվել է 2021թ. մայիսի 05-ին, դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2021թ. մայիսի 19-ը:

Դիմումի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

1. ՀՀ սնանկության դատարանի (նախագահությամբ դատավոր՝ Լ․Կատվալյանի) 2020 թվականի հունիսի 3-ի որոշմամբ սույն սնանկության գործն ընդունվել է վարույթ։
2. 21.01.2021 թվականին սույն սնանկության գործով ներկայացված գրությունը սնանկության գործով կառավարիչ՝ Արսեն Ասատրյանի կողմից:
3. ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր՝ Տ.Փոլադյանի) 15.09.2017թվականի թիվ ԿԴ1/0151/04/17 վճռով վճռել է. «...«ԼՈՒՍԱԿԵՐՏ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը /պարտապանի հասցեն` ՀՀ, Կոտայքի մարզ գյուղ Նոր Գեղի, ՀՎՀՀ 03300843, պետական գրանցման վկայական` 02Ա050157, գրանցման համար` 80.120.00134, տնօրեն Վասպուրական Մարտիրոսյան/ ճանաչել սնանկ: »:
4. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2018 թվականի որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր՝ Տ.Փոլադյանի) 15.09.2017թվականի թիվ ԿԴ1/0151/04/17 վճիռը բեկանվել և փոփոխվել է. մեջբերում «ԼՈՒՍԱԿԵՐՏ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի. Թվ ԿԴ1/0151/04/17 սնանկության գործով Դատարանի 15.09.2017 թվականի վճիռը բեկանել և փոփոխել.«ՌԵԴՈՒԹ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊ ընկերության դիմումը` «ԼՈՒՍԱԿԵՐՏ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժել: »:
5. Նշված որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ Վճռաբեկ դատարանը 04.10.2018թվականին ընդունել է վարույթ:
6. ՀՀ Վճռաբեկ դատարանը 16.12.2020 թվականի որոշմամբ որոշել է. «1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.09.2017 թվականի վճռին։2. «ԼՈՒՍԱԿԵՐՏ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ից հօգուտ «ՌԵԴՈՒԹ ԱՍԵՏ ՄԵՆԵՋՄԵՆՏ ԿՈՄՊԱՆԻ» ՍՊԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։ 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: »:

Դատարանի իրավական վերլուծությունը, պատճառաբանությունները և եզրահանգումները

Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելով սնանկության գործում առկա ապացույցները՝ հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ թիվ ՍՆԴ/1340/04/20 սնանկության գործի վարույթն ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն`սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և սույն օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն`եթե սույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոններով:
Նշված նորմի տրամաբանական վերլուծությունից հետևում է, որ սնանկության գործի քննությունը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, այն դեպքում, երբ գործի քննության համար «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ կանոններ սահմանված չեն: Սակայն այն դեպքում, երբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված են այլ կանոններ, ապա սնանկության գործը պետք է քննվի «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այդ կանոններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ի մասի 12-րդ կետի « Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը՝ օրենքով նախատեսված այլ դեպքերում: »։
Նույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում, բացառությամբ սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: »։
Նույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն « Գործի վարույթը կարճելու մասին դատական ակտով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման և հայցի ապահովման միջոցների վերացման հարցերը։»։
Նույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն «Գործին մասնակցող անձինք գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող են բողոքարկել սույն օրենսգրքով սահմանված կարգով: »։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1․1-ին կետի համաձայն՝ «1.1. Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկության վտանգի դիմումը բավարարելու մասին վճիռ կայացնելու դեպքում նույն պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով այլ դիմումներով դատարանի վարույթում առկա գործերի վարույթը կարճվում է վճռի բողոքարկման ժամկետը լրանալուց, իսկ վճռի բողոքարկված լինելու դեպքում` օրինական ուժի մեջ մնալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:»։
Սույն գործում առկա փաստերի համաձայն, 21.01.2021 թվականին սույն սնանկության գործով ներկայացվել է գրություն սնանկության գործով կառավարիչ՝ Արսեն Ասատրյանի կողմից:
Նշված գրությամբ Արսեն Ասատրյանը հայտնել է, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր՝ Տ.Փոլադյանի) 15.09.2017թվականի թիվ ԿԴ1/0151/04/17 վճռով վճռել է. «...«ԼՈՒՍԱԿԵՐՏ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը /պարտապանի հասցեն` ՀՀ, Կոտայքի մարզ գյուղ Նոր Գեղի, ՀՎՀՀ 03300843, պետական գրանցման վկայական` 02Ա050157, գրանցման համար` 80.120.00134, տնօրեն Վասպուրական Մարտիրոսյան/ ճանաչել սնանկ: »:Վերջինս նույն դատարանի 19.09.2017 թվականի որոշմամբ նշանակվել է սնանկության գործով կառավարիչ: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2018 թվականի որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր՝ Տ.Փոլադյանի) 15.09.2017թվականի թիվ ԿԴ1/0151/04/17 վճիռը բեկանվել և փոփոխվել է. մեջբերում «ԼՈՒՍԱԿԵՐՏ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի. Թվ ԿԴ1/0151/04/17 սնանկության գործով Դատարանի 15.09.2017 թվականի վճիռը բեկանել և փոփոխել.«ՌԵԴՈՒԹ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊ ընկերության դիմումը` «ԼՈՒՍԱԿԵՐՏ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժել: »: Նշված որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ Վճռաբեկ դատարանը 04.10.2018թվականին ընդունել է վարույթ: ՀՀ Վճռաբեկ դատարանը 16.12.2020 թվականի որոշմամբ որոշել է. «1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.09.2017 թվականի վճռին։2. «ԼՈՒՍԱԿԵՐՏ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ից հօգուտ «ՌԵԴՈՒԹ ԱՍԵՏ ՄԵՆԵՋՄԵՆՏ ԿՈՄՊԱՆԻ» ՍՊԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։ 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: »:
Դատարանն արձանագրում է, որ նշված տեղեկատվությունն հասանելի է նաև «ԴԱՏԱԼԵՔՍ» Դատական տեղեկատվական համակարգում http://datalex.am/?app=AppCaseSearch&page=default&tab=bankruptcy հղումով)։
Հիմք ընդունելով վերոգրյալը, դատարանն արձանագրում է, որ թիվ ԿԴ1/0151/04/17 սնանկության գործով «ԼՈՒՍԱԿԵՐՏ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արդեն իսկ ճանաչվել է սնանկ, որպիսի պայմաններում դատարանի գնահատմամբ թիվ ՍՆԴ/1340/04/20 սնանկության գործով կիրառելի է վերոշարադրյալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի թ) ենթակետի դրույթը, ուստի թիվ ՍՆԴ/1340/04/20 սնանկության գործի ենթակա է կարճման։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն «6. Պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք է սույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված սահմանափակումները և հինգերորդ մասով նախատեսված կասեցումները վերացնելու համար: »։
Վկայակոչված իրավանորմի պահանջից ելնելով, դատարանը գտնում է, որ պետք է վերացնել սնանկ ճանաչելու դիմումը վարույթ ընդունելու հիմքով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի ուժով պարտապանի նկատմամբ կիրառված արգելանքները և սահմանափակումները։
Սույն գործով կիրառելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Դատարանի վճռի մեջ կարող են լուծվել գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման և բյուջեից պետական տուրքի վերադարձման հետ կապված հարցերը:»։
Դատարանը, հաշվի առնելով, որ գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի հարցի վերաբերյալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում սահմանված չեն այլ կանոններ, գտնում է,որ կիրառելի է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը։
Անդրադառնալով դատական ծախսերի հարցին դատարանն արձանագրում է, որ ՀՀ սնանկության դատարանի 2020 թվականի հունիսի 03-ի որոշմամբ որոշվել է. «Մհեր Վարդգեսի Բագրատյանի, ի դեմս ներկայացուցիչ՝ Սևակ Արթուրի Գևորգյանի միջնորդությունը՝ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին, բավարարել. վճարման ենթակա 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ պետական տուրքի վճարումը հետաձգել մինչև սույն գործով վճռի կայացումը:2. Մհեր Վարդգեսի Բագրատյանի, ի դեմս ներկայացուցիչ՝ Սևակ Արթուրի Գևորգյանի, դիմումը՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ: »։
Նկատի ունելալով այն հանգամանքը, որ պարտապանը մեկ այլ գործով սնանկ է ճանաչվել մինչև թիվ ՍնԴ/1340/04/20 սնանկության գործով դիմումը դատարան ներկայացնելը, ավելին թիվ ԿԴ1/0151/04/17 սնանկության գործով վճռաբեկ բողոքը ՀՀ Վճռաբեկ դատարանը 04.10.2018թվականին ընդունել է վարույթ/մինչև ՍնԴ/1340/04/20 սնանկության դիմում ներկայացնելը/, դատարանը գտնում է, որ դիմող՝ Մհեր Վարդգեսի Բագրատյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, որպես հետաձգված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ, 102-րդ, 110-րդ, 182-րդ, 183-րդ հոդվածներով, 362-րդ հոդվածի 1-ին մասի, Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ՍՆԴ/1340/04/20 սնանկության գործի վարույթն ըստ դիմումի Մհեր Վարդգեսի Բագրատյանը, ի դեմս ներկայացուցիչ՝ Սևակ Արթուրի Գևորգյանի՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերությանը(ՀՀ, Կոտայքի մարզ, հ․ Նոր Գեղի, գրանցման համար՝ 80․120․00134, գրանցման ամսաթիվ 20․04․1995թ․, ՀՎՀՀ՝ 03300843) սնանկ ճանաչելու պահանջի մասին, կարճել` այլ՝ թիվ ԿԴ1/0151/04/17 սնանկության գործի շրջանակներում պարտապանի սնանկ ճանաչված լինելու հիմքով:
Մհեր Վարդգեսի Բագրատյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, որպես հետաձգված պետական տուրքի գումար:
Վերացնել թիվ ՍՆԴ/1340/04/20 քաղաքացիական գործի շրջանակներում «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերության գույքի նկատմամբ կիրառված արգելանքները և սահմանափակումները:
Սույն դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել պարտապանի, պարտատիրոջ (պարտատերերի) կողմից Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ Լ. ԿԱՏՎԱԼՅԱՆ

Դատական Գործ N: ՍնԴ/1340/04/20
Դատական Գործ N: ՍնԴ/1340/04/20
Սնանկության դատարան
Նոր սնանկության գործ    
Դիմումը ստացվել է: 02-06-2020
Ներկայացվել է: Սնանկ ճանաչելու դիմում
Սնանկության տեսակ: Հարկադրված
: Իրավաբանական անձի սնանկության վերաբերյալ
Դիմումատու
ԱնունՄհեր   
ԱզգանունԲագրատյան   
ՀայրանունՎարդգեսի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ներկայացուցիչ
ԱնունՍևակ   
ԱզգանունԳևորգյան   
ՀայրանունԱրթուրի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պարտապան
Անվանում:Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա ՍՊԸ   
Հասցե:Կոտայքի մ.Նոր Գեղի Երևանյան փող. 221/3   
Այլ նշումներ:
Վիճակագրության տողի համարը:
Ստացման եղանակ: Առձեռն
Մակագրել    
Դատավոր
Դատարանի անվանում: Հրազդան
Դատավորի անուն: Լիլիթ Մարատի Կատվալյան
Մակագրության ամսաթիվ: 02-06-2020
Ընդունվել է վարույթ    
Որոշման ամսաթիվը: 03-06-2020
Որոշում:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու,
դիմումը վարույթ ընդունելու և սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին

«03» հունիսի 2020թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Լ. Կատվալյանս, քննության առնելով Մհեր Վարդգեսի Բագրատյանի, ի դեմս ներկայացուցիչ՝ Սևակ Արթուրի Գևորգյանի, միջնորդությունը` պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու և «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումը վարույթ ընդունելու հարցը`

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Մհեր Վարդգեսի Բագրատյանը, ի դեմս ներկայացուցիչ՝ Սևակ Արթուրի Գևորգյանի, 2020թ. հունիսի 02-ին դիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան` «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով:
Դիմումի հիման վրա կազմվել է թիվ ՍնԴ/1340/04/20 սնանկության գործը, որը մակագրվել է դատավոր Լ. Կատվալյանիս։
Դիմումը դատավորի աշխատակազմին հանձնվել է 03․06.2020 թվականին։
Միաժամանակ դիմողը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «դ» կետը, 31-րդ հոդվածը, ՀՀ Վճռաբեկ դատարանի 05․05․2009 թվականի թիվ ԵՔԴ/0820/02/08 դատական ակտերով պետական տուրքի վճարման տարաժամկետման խնդրի վերաբերյալ շարադրված փաստերը, ինչպես նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի 13․07․1995 թվականի վճռով արտահայտած դիրքորոշումը, կապված՝ պետական տուրքի չվճարման հետևանքով գործը չքննելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի խախտման փաստը, հայտնել է, որ ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍնԴ/0118/04/19 սնանկության գործով 11․03․2019 թվականի վճռով դիմողը սնանկ է ճանաչվել, ՀՀ վերաքննիչ դատարանը բողոքի հիման վրա բեկանել է հիշյալ վճիռն ու գործն ուղարկել նույն դատարան նոր քննության։ Արդեն իսկ նոր քննության արդյունքում դատարանը 20․09․2019 թվականին կայացրել է վճիռ՝ գործի վարույթը կարճելու մասին։ Դիմողը հայտնել է, որ թեև վերոնշյալ սնանկության գործի վարույթը կարճելու մասին կայացվել է դատական ակտ, միևնույն է քննարկվող գործի հարուցումն ինքնին վկայում է այն մասին, որ ներկայումս Մ․Բագրատյանը գտնվում է ծանր ֆինանսական կացության մեջ, որպիսի պայմաններում միջնորդել է հետաձգել պետական տուրքի վճարումն ու դրան անդրադառնալ կայացվելիք վերջնական դատական ակտով։
Քննության առնելով միջնորդությունը, հաշվի առնելով դիմողի գույքային դրության վերաբերյալ վերջինիս ներկայացուցչի հայտարարությունն ու պատճառաբանությունը և ելնելով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացման սկզբունքից, գտնում եմ, որ այն պետք է բավարարել և ներկայացված դիմումի համար պետական տուրքի, որը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն կազմում է 500 000 ՀՀ դրամ, վճարումը հետաձգել մինչև սույն գործով վճռի կայացումը:
Միաժամանակ, ծանոթանալով դիմումին և կից փաստաթղթերին, գտնում եմ, որ դրանք ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-րդ, 121-րդ, 122-րդ և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 10-11-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ, ուստի դիմումը պետք է ընդունել վարույթ:
Միաժամանակ քննարկելով Գևորգ Ֆելիքսի Գևորգյանին (ՀՀ, ք. Երևան, Արաբկիր 21փող․, 25, անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման համար`264․940653, սնանկության գործով կառավարչի որակավորման վկայական` N0022) սնանկության ժամանակավոր կառավարչի պաշտոնում նշանակելու հարցը` գտնում եմ, որ վերջինս բավարարում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջներին, ուստի նրան պետք է նշանակել «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերության սնանկության ժամանակավոր կառավարիչ:
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «դ» կետը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ հոդվածների պահանջները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Մհեր Վարդգեսի Բագրատյանի, ի դեմս ներկայացուցիչ՝ Սևակ Արթուրի Գևորգյանի միջնորդությունը՝ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին, բավարարել. վճարման ենթակա 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ պետական տուրքի վճարումը հետաձգել մինչև սույն գործով վճռի կայացումը:
2. Մհեր Վարդգեսի Բագրատյանի, ի դեմս ներկայացուցիչ՝ Սևակ Արթուրի Գևորգյանի, դիմումը՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
3. «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերության սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակել Գևորգ Ֆելիքսի Գևորգյանին։
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Լ. ԿԱՏՎԱԼՅԱՆ
Ժամանակավոր կառավարիչ
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Լիցենզիա:
Պարտատերերի մարմինների ծանուցում:
Պարտապանի ծանուցում:
Ներկայացվել է առարկություն    
Ներկայացված առարկության ամսաթիվը: 05-06-2020
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ    
Դատական նիստի ամսաթիվը: 25-06-2020 Ստեղծման ամսաթիվ: 2020-06-17 15:02:47
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 14:20 Ստեղծման ամսաթիվ: 2020-06-17 15:02:47
Նիստերի դահլիճի համար: 4 Ստեղծման ամսաթիվ: 2020-06-17 15:02:47
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական նիստ    
Դատական նիստի ամսաթիվը: 19-08-2020 Ստեղծման ամսաթիվ: 2020-06-26 10:05:46
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 14:00 Ստեղծման ամսաթիվ: 2020-06-26 10:05:46
Նիստերի դահլիճի համար: 4 Ստեղծման ամսաթիվ: 2020-06-26 10:05:46
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական նիստ    
Դատական նիստի ամսաթիվը: 14-10-2020 Ստեղծման ամսաթիվ: 2020-08-26 15:33:14
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 14:00 Ստեղծման ամսաթիվ: 2020-08-26 15:33:14
Նիստերի դահլիճի համար: 4 Ստեղծման ամսաթիվ: 2020-08-26 15:33:14
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական նիստ    
Դատական նիստի ամսաթիվը: 18-11-2020 Ստեղծման ամսաթիվ: 2020-10-21 15:44:43
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 14:00 Ստեղծման ամսաթիվ: 2020-10-21 15:44:43
Նիստերի դահլիճի համար: 4 Ստեղծման ամսաթիվ: 2020-10-21 15:44:43
Նիստը:
Պատճառը:
Նշանակվել է դատական նիստ    
Դատական նիստի ամսաթիվը: 03-02-2021 Ստեղծման ամսաթիվ: 2020-12-23 14:34:40
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 14:00 Ստեղծման ամսաթիվ: 2020-12-23 14:34:40
Նիստերի դահլիճի համար: 4 Ստեղծման ամսաթիվ: 2020-12-23 14:34:40
Նիստը: Կայացվել է
Պատճառը:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Սնանկության գործի քննությունը վերսկսելու մասին

«17» փետրվարի 2021թ. ք. Երևան

ՀՀ սնանկության դատարանը` նախագահությամբ դատավոր Լ. Կատվալյանի, քննության առնելով սնանկության գործով ըստ դիմումի Մհեր Վարդգեսի Բագրատյանը, ի դեմս ներկայացուցիչ՝ Սևակ Արթուրի Գևորգյանի՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործի քննությունը վերսկսելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Մհեր Վարդգեսի Բագրատյանը, ի դեմս ներկայացուցիչ՝ Սևակ Արթուրի Գևորգյանի, 2020թ. հունիսի 02-ին դիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան` «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով:
Դիմումի հիման վրա կազմվել է թիվ ՍնԴ/1340/04/20 սնանկության գործը, որը մակագրվել է դատավոր Լ. Կատվալյանիս։
Դիմումը դատավորի աշխատակազմին հանձնվել է 03․06.2020 թվականին։
Նույն օրն ընդունվել է վարույթ և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Գևորգ Ֆելիքսի Գևորգյանը։
Սույն սնանկության պարտապան ընկերության ներկայացուցիչը ներկայացրել է առարկություն` ընկերությանը սնանկ ճանաչելու դիմումի դեմ:
Վերոգրյալի հաշվառմամբ դատարանը հրավիրել է դատական նիստ:
21.01.2021 թվականին սույն սնանկության գործով ներկայացվել է գրություն սնանկության գործով կառավարիչ՝ Արսեն Ասատրյանի կողմից:
02.02.2021թվականին դիմողի ներկայացուցիչը ներկայացրել է դիմում՝ 03.02.2021թվականին ժամը 14:00 հրավիրված դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:
Դատաքննությունն ավարտվել է 2021թ. փետրվարի 03-ին, դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2021թ. փետրվարի 17-ը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն`2. Դատարանը, անհրաժեշտ համարելով պարզել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները, գործում առկա ապացույցները լրացուցիչ հետազոտելու միջոցով ոչ ավելի, քան մեկ անգամ կարող է վերսկսել գործի դատաքննությունը:
Ուսումնասիրելով գործում առկա նյութերը դատարանն արձանագրում է, որ 02.02.2021թվականին դիմողի ներկայացուցիչը ներկայացրել է դիմում՝ 03.02.2021թվականին ժամը 14:00 հրավիրված դատական նիստը հետաձգելու վերաբերյալ, իսկ 21.01.2021 թվականին սույն սնանկության գործով ներկայացվել է գրություն սնանկության գործով կառավարիչ՝ Արսեն Ասատրյանի կողմից, որին կից չի ներկայացվել նշված միջնորդությունը սույն սնանկության գործով կողմերին ուղարկված լինելու վերաբերյալ ապացույց:

Վերոգրյալի հաշվառմամբ, դատարանը, կարևորելով դատավարության մասնակիցների դիրքորոշում արտահայտելու իրավունքի իրացման պատշաճ ապահովումը, գտնում է, որ 21.01.2021 թվականին սնանկության գործով կառավարիչ՝ Արսեն Ասատրյանի կողմից սույն սնանկության գործի շրջանակներում ներկայացված գրությունը պետք է ուղարկել կողմերին, որպիսի պայմաններում գտնում է, որ սնանկության գործի քննությունը պետք է վերսկսել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով դիմումը վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-200-րդ, հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց

Սնանկության գործի վարույթն ըստ դիմումի Մհեր Վարդգեսի Բագրատյանը, ի դեմս ներկայացուցիչ՝ Սևակ Արթուրի Գևորգյանի՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, վերսկսել և հաջորդ դատական նիստը նշանակել 2021 թվականի մարտի 17-ին, ժամը 12:50-ին։
Որոշմանը կից սնանկության գործով կողմերին ուղարկել 21.01.2021 թվականին սնանկության գործով կառավարիչ՝ Արսեն Ասատրյանի կողմից սույն սնանկության գործի շրջանակներում ներկայացված գրության և կից փաստաթղթերի պատճենները:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Լ. ԿԱՏՎԱԼՅԱՆ
Անավարտ գործեր    
Հաշվետու ժամանակահատված: 2020 թվական
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Դատական նիստի ամսաթիվը: 17-03-2021 Ստեղծման ամսաթիվ: 2021-02-17 15:56:51
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 12:50 Ստեղծման ամսաթիվ: 2021-02-17 15:56:51
Նիստերի դահլիճի համար: 4 Ստեղծման ամսաթիվ: 2021-02-17 15:56:51
Նիստը: Կայացվել է
Պատճառը:17.03.2021թ.-ի փոխարեն կարդալ 17.02.2021թ.:
Նշանակվել է դատական նիստ    
Դատական նիստի ամսաթիվը: 17-03-2021 Ստեղծման ամսաթիվ: 2021-02-23 13:10:09
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 12:50 Ստեղծման ամսաթիվ: 2021-02-23 13:10:09
Նիստերի դահլիճի համար: 4 Ստեղծման ամսաթիվ: 2021-02-23 13:10:09
Նիստը:
Պատճառը:
Նշանակվել է դատական նիստ    
Դատական նիստի ամսաթիվը: 06-04-2021 Ստեղծման ամսաթիվ: 2021-03-26 17:31:59
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 14:00 Ստեղծման ամսաթիվ: 2021-03-26 17:31:59
Նիստերի դահլիճի համար: 4 Ստեղծման ամսաթիվ: 2021-03-26 17:31:59
Նիստը:
Պատճառը:
Նշանակվել է դատական նիստ    
Դատական նիստի ամսաթիվը: 05-05-2021 Ստեղծման ամսաթիվ: 2021-04-12 12:17:25
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 12:50 Ստեղծման ամսաթիվ: 2021-04-12 12:17:25
Նիստերի դահլիճի համար: 4 Ստեղծման ամսաթիվ: 2021-04-12 12:17:25
Նիստը:
Պատճառը:
Նշանակվել է դատական նիստ    
Դատական նիստի ամսաթիվը: 19-05-2021 Ստեղծման ամսաթիվ: 2021-06-17 17:34:49
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 00:00 Ստեղծման ամսաթիվ: 2021-06-17 17:34:49
Նիստերի դահլիճի համար: 4 Ստեղծման ամսաթիվ: 2021-06-17 17:34:49
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Գործի վարույթը կարճվել է    
Ամսաթիվ: 19-05-2021
Օրենսգիրք: Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Հոդված
Հոդված101-րդ, 102-րդ, 110-րդ, 182-րդ, 183-րդ, 362-րդ հոդվածի 1-ին մաս
Այլ նշումներ:
Կարճման հիմքը: Նույն պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով այլ դիմումով պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել
Վճիռ, որոշում    
Ամսաթիվ: 19-05-2021
Ստեղծման ամսաթիվ: 2021-06-17 17:36:26
Դատական ակտի բովանդակությունը:ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«19» մայիսի 2021թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը

Նախագահությամբ դատավոր` Լ.Կատվալյանի,
Քարտուղարությամբ` Մ. Միրզոյանի,

դռնբաց դատական նիստում, քննության առնելով սնանկության գործն ըստ դիմումի Մհեր Վարդգեսի Բագրատյանը, ի դեմս ներկայացուցիչ՝ Սևակ Արթուրի Գևորգյանի՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերությանը(ՀՀ, Կոտայքի մարզ, հ․ Նոր Գեղի, գրանցման համար՝ 80․120․00134, գրանցման ամսաթիվ 20․04․1995թ․, ՀՎՀՀ՝ 03300843) սնանկ ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

Մհեր Վարդգեսի Բագրատյանը, ի դեմս ներկայացուցիչ՝ Սևակ Արթուրի Գևորգյանի, 2020թ. հունիսի 02-ին դիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան` «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով:
Դիմումի հիման վրա կազմվել է թիվ ՍնԴ/1340/04/20 սնանկության գործը, որը մակագրվել է դատավոր Լ. Կատվալյանիս։
Դիմումը դատավորի աշխատակազմին հանձնվել է 03․06.2020 թվականին։
Նույն օրն ընդունվել է վարույթ և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Գևորգ Ֆելիքսի Գևորգյանը։
Սույն սնանկության պարտապան ընկերության ներկայացուցիչը ներկայացրել է առարկություն` ընկերությանը սնանկ ճանաչելու դիմումի դեմ:
Վերոգրյալի հաշվառմամբ դատարանը հրավիրել է դատական նիստ:
21.01.2021 թվականին սույն սնանկության գործով ներկայացվել է գրություն սնանկության գործով կառավարիչ՝ Արսեն Ասատրյանի կողմից:
02.02.2021թվականին դիմողի ներկայացուցիչը ներկայացրել է դիմում՝ 03.02.2021թվականին ժամը 14:00 հրավիրված դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:
Դատաքննությունն ավարտվել է 2021թ. փետրվարի 03-ին, դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2021թ. փետրվարի 17-ը:
ՀՀ սնանկության դատարանի 17.02.2021թվականի որոշմամբ սնանկության գործի վարույթն ըստ դիմումի Մհեր Վարդգեսի Բագրատյանը, ի դեմս ներկայացուցիչ՝ Սևակ Արթուրի Գևորգյանի՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, վերսկսվել է և հաջորդ դատական նիստը նշանակվել է 2021 թվականի մարտի 17-ին,, ժամը 12:50-ին։
Դատաքննությունն ավարտվել է 2021թ. մայիսի 05-ին, դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2021թ. մայիսի 19-ը:

Դիմումի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

1. ՀՀ սնանկության դատարանի (նախագահությամբ դատավոր՝ Լ․Կատվալյանի) 2020 թվականի հունիսի 3-ի որոշմամբ սույն սնանկության գործն ընդունվել է վարույթ։
2. 21.01.2021 թվականին սույն սնանկության գործով ներկայացված գրությունը սնանկության գործով կառավարիչ՝ Արսեն Ասատրյանի կողմից:
3. ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր՝ Տ.Փոլադյանի) 15.09.2017թվականի թիվ ԿԴ1/0151/04/17 վճռով վճռել է. «...«ԼՈՒՍԱԿԵՐՏ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը /պարտապանի հասցեն` ՀՀ, Կոտայքի մարզ գյուղ Նոր Գեղի, ՀՎՀՀ 03300843, պետական գրանցման վկայական` 02Ա050157, գրանցման համար` 80.120.00134, տնօրեն Վասպուրական Մարտիրոսյան/ ճանաչել սնանկ: »:
4. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2018 թվականի որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր՝ Տ.Փոլադյանի) 15.09.2017թվականի թիվ ԿԴ1/0151/04/17 վճիռը բեկանվել և փոփոխվել է. մեջբերում «ԼՈՒՍԱԿԵՐՏ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի. Թվ ԿԴ1/0151/04/17 սնանկության գործով Դատարանի 15.09.2017 թվականի վճիռը բեկանել և փոփոխել.«ՌԵԴՈՒԹ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊ ընկերության դիմումը` «ԼՈՒՍԱԿԵՐՏ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժել: »:
5. Նշված որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ Վճռաբեկ դատարանը 04.10.2018թվականին ընդունել է վարույթ:
6. ՀՀ Վճռաբեկ դատարանը 16.12.2020 թվականի որոշմամբ որոշել է. «1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.09.2017 թվականի վճռին։2. «ԼՈՒՍԱԿԵՐՏ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ից հօգուտ «ՌԵԴՈՒԹ ԱՍԵՏ ՄԵՆԵՋՄԵՆՏ ԿՈՄՊԱՆԻ» ՍՊԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։ 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: »:

Դատարանի իրավական վերլուծությունը, պատճառաբանությունները և եզրահանգումները

Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելով սնանկության գործում առկա ապացույցները՝ հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ թիվ ՍՆԴ/1340/04/20 սնանկության գործի վարույթն ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն`սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և սույն օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն`եթե սույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոններով:
Նշված նորմի տրամաբանական վերլուծությունից հետևում է, որ սնանկության գործի քննությունը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, այն դեպքում, երբ գործի քննության համար «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ կանոններ սահմանված չեն: Սակայն այն դեպքում, երբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված են այլ կանոններ, ապա սնանկության գործը պետք է քննվի «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այդ կանոններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ի մասի 12-րդ կետի « Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը՝ օրենքով նախատեսված այլ դեպքերում: »։
Նույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում, բացառությամբ սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: »։
Նույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն « Գործի վարույթը կարճելու մասին դատական ակտով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման և հայցի ապահովման միջոցների վերացման հարցերը։»։
Նույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն «Գործին մասնակցող անձինք գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող են բողոքարկել սույն օրենսգրքով սահմանված կարգով: »։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1․1-ին կետի համաձայն՝ «1.1. Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկության վտանգի դիմումը բավարարելու մասին վճիռ կայացնելու դեպքում նույն պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով այլ դիմումներով դատարանի վարույթում առկա գործերի վարույթը կարճվում է վճռի բողոքարկման ժամկետը լրանալուց, իսկ վճռի բողոքարկված լինելու դեպքում` օրինական ուժի մեջ մնալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:»։
Սույն գործում առկա փաստերի համաձայն, 21.01.2021 թվականին սույն սնանկության գործով ներկայացվել է գրություն սնանկության գործով կառավարիչ՝ Արսեն Ասատրյանի կողմից:
Նշված գրությամբ Արսեն Ասատրյանը հայտնել է, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր՝ Տ.Փոլադյանի) 15.09.2017թվականի թիվ ԿԴ1/0151/04/17 վճռով վճռել է. «...«ԼՈՒՍԱԿԵՐՏ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը /պարտապանի հասցեն` ՀՀ, Կոտայքի մարզ գյուղ Նոր Գեղի, ՀՎՀՀ 03300843, պետական գրանցման վկայական` 02Ա050157, գրանցման համար` 80.120.00134, տնօրեն Վասպուրական Մարտիրոսյան/ ճանաչել սնանկ: »:Վերջինս նույն դատարանի 19.09.2017 թվականի որոշմամբ նշանակվել է սնանկության գործով կառավարիչ: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2018 թվականի որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր՝ Տ.Փոլադյանի) 15.09.2017թվականի թիվ ԿԴ1/0151/04/17 վճիռը բեկանվել և փոփոխվել է. մեջբերում «ԼՈՒՍԱԿԵՐՏ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի. Թվ ԿԴ1/0151/04/17 սնանկության գործով Դատարանի 15.09.2017 թվականի վճիռը բեկանել և փոփոխել.«ՌԵԴՈՒԹ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊ ընկերության դիմումը` «ԼՈՒՍԱԿԵՐՏ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժել: »: Նշված որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ Վճռաբեկ դատարանը 04.10.2018թվականին ընդունել է վարույթ: ՀՀ Վճռաբեկ դատարանը 16.12.2020 թվականի որոշմամբ որոշել է. «1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.09.2017 թվականի վճռին։2. «ԼՈՒՍԱԿԵՐՏ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ից հօգուտ «ՌԵԴՈՒԹ ԱՍԵՏ ՄԵՆԵՋՄԵՆՏ ԿՈՄՊԱՆԻ» ՍՊԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։ 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: »:
Դատարանն արձանագրում է, որ նշված տեղեկատվությունն հասանելի է նաև «ԴԱՏԱԼԵՔՍ» Դատական տեղեկատվական համակարգում http://datalex.am/?app=AppCaseSearch&page=default&tab=bankruptcy հղումով)։
Հիմք ընդունելով վերոգրյալը, դատարանն արձանագրում է, որ թիվ ԿԴ1/0151/04/17 սնանկության գործով «ԼՈՒՍԱԿԵՐՏ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արդեն իսկ ճանաչվել է սնանկ, որպիսի պայմաններում դատարանի գնահատմամբ թիվ ՍՆԴ/1340/04/20 սնանկության գործով կիրառելի է վերոշարադրյալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի թ) ենթակետի դրույթը, ուստի թիվ ՍՆԴ/1340/04/20 սնանկության գործի ենթակա է կարճման։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն «6. Պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք է սույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված սահմանափակումները և հինգերորդ մասով նախատեսված կասեցումները վերացնելու համար: »։
Վկայակոչված իրավանորմի պահանջից ելնելով, դատարանը գտնում է, որ պետք է վերացնել սնանկ ճանաչելու դիմումը վարույթ ընդունելու հիմքով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի ուժով պարտապանի նկատմամբ կիրառված արգելանքները և սահմանափակումները։
Սույն գործով կիրառելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Դատարանի վճռի մեջ կարող են լուծվել գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման և բյուջեից պետական տուրքի վերադարձման հետ կապված հարցերը:»։
Դատարանը, հաշվի առնելով, որ գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի հարցի վերաբերյալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում սահմանված չեն այլ կանոններ, գտնում է,որ կիրառելի է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը։
Անդրադառնալով դատական ծախսերի հարցին դատարանն արձանագրում է, որ ՀՀ սնանկության դատարանի 2020 թվականի հունիսի 03-ի որոշմամբ որոշվել է. «Մհեր Վարդգեսի Բագրատյանի, ի դեմս ներկայացուցիչ՝ Սևակ Արթուրի Գևորգյանի միջնորդությունը՝ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին, բավարարել. վճարման ենթակա 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ պետական տուրքի վճարումը հետաձգել մինչև սույն գործով վճռի կայացումը:2. Մհեր Վարդգեսի Բագրատյանի, ի դեմս ներկայացուցիչ՝ Սևակ Արթուրի Գևորգյանի, դիմումը՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ: »։
Նկատի ունելալով այն հանգամանքը, որ պարտապանը մեկ այլ գործով սնանկ է ճանաչվել մինչև թիվ ՍնԴ/1340/04/20 սնանկության գործով դիմումը դատարան ներկայացնելը, ավելին թիվ ԿԴ1/0151/04/17 սնանկության գործով վճռաբեկ բողոքը ՀՀ Վճռաբեկ դատարանը 04.10.2018թվականին ընդունել է վարույթ/մինչև ՍնԴ/1340/04/20 սնանկության դիմում ներկայացնելը/, դատարանը գտնում է, որ դիմող՝ Մհեր Վարդգեսի Բագրատյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, որպես հետաձգված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ, 102-րդ, 110-րդ, 182-րդ, 183-րդ հոդվածներով, 362-րդ հոդվածի 1-ին մասի, Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ՍՆԴ/1340/04/20 սնանկության գործի վարույթն ըստ դիմումի Մհեր Վարդգեսի Բագրատյանը, ի դեմս ներկայացուցիչ՝ Սևակ Արթուրի Գևորգյանի՝ «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերությանը(ՀՀ, Կոտայքի մարզ, հ․ Նոր Գեղի, գրանցման համար՝ 80․120․00134, գրանցման ամսաթիվ 20․04․1995թ․, ՀՎՀՀ՝ 03300843) սնանկ ճանաչելու պահանջի մասին, կարճել` այլ՝ թիվ ԿԴ1/0151/04/17 սնանկության գործի շրջանակներում պարտապանի սնանկ ճանաչված լինելու հիմքով:
Մհեր Վարդգեսի Բագրատյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, որպես հետաձգված պետական տուրքի գումար:
Վերացնել թիվ ՍՆԴ/1340/04/20 քաղաքացիական գործի շրջանակներում «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊ ընկերության գույքի նկատմամբ կիրառված արգելանքները և սահմանափակումները:
Սույն դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել պարտապանի, պարտատիրոջ (պարտատերերի) կողմից Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ Լ. ԿԱՏՎԱԼՅԱՆ
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 28-07-2021
Էջերի քանակը: 2 հատոր
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործի արխիվացում    
Ամսաթիվ: 03-01-2022
Էջերի քանակը: 2 հատոր
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է:
Ուր:
Գրության համարը:
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ՍնԴ/1340/04/20
Քաղաքացիական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 14-07-2021
Բողոքի համարը: 3626
Բողոք բերող անձը
ԱնունՄհեր   
ԱզգանունԲագրատյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ներկայացուցիչ
ԱնունՍևակ   
ԱզգանունԳևորգյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ում կողմից է բերվել բողոքը: Դիմողի ներկայացուցիչ
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Կայացվել է որոշում:
Որոշման ամսաթիվը:
Որոշում:
Սահմանված ժամկետում կրկին ներկայացվել է բողոք:
Բողոքի հերթական համարը:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 30-07-2021
Վիճակագրական տողի համարը: 0
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): 1-104, 2-121
Գործը ստացվել է: Սնանկության դատարան
Այլ նշումներ:
Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ    
Գործն ըստ էության լուծող դատական ակտեր: Սնանկության հարցն ըստ էության լուծող վճիռ
Այլ նշումներ:Գործի վարույթը կարճելու մասին 19.05.21թվականի որոշման դեմ
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Բողոքարկվել է միևնույն դատական ակտը:
Մակագրել (Նախագահի կողմից)    
Ամսաթիվ: 02-08-2021
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Կարեն Վանուշի Չիլինգարյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Լևոն Վաղարշակի Գրիգորյան
Այլ նշումներ:
Վերաբաշխում (նախագահի կողմից)    
Ամսաթիվ: 02-08-2021
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Նարեկ Աշոտի Գաբրիելյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Կարեն Վանուշի Չիլինգարյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Լևոն Վաղարշակի Գրիգորյան
Փոփոխության հիմքը: Դատավորը գտնվում է արձակուրդում
Այլ նշումներ:
Բողոքը վերադարձվել է    
Որոշման ամսաթիվ: 06-08-2021
Ստեղծման ամսաթիվ: 2021-08-07 13:11:19
Որոշում:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Դատական գործ
թիվ ՍնԴ/1340/04/20

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը հետևյալ կազմով՝
նախագահող դատավոր՝ Նարեկ Գաբրիելյան
դատավոր՝ Լևոն Գրիգորյան
դատավոր՝ Կարեն Չիլինգարյան
(այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)

2021 թվականի օգոստոսի 6-ին ք. Երևան
քննելով թիվ ՍնԴ/1340/04/20 դատական գործով, ըստ դիմումի Մհեր Վարդգեսի Բագրատյանի ընդդեմ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին, Սնանկության դատարանի կողմից 19.05.2021 թվականին կայացված «Գործի վարույթը կարճելու մասին» որոշման դեմ, Մհեր Վարդգեսի Բագրատյանի ներկայացուցչի (այսուհետ նաև՝ Բողոքաբեր) կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանում 02.06.2020 թվականին ստացվել է Մհեր Վարդգեսի Բագրատյանի ներկայացուցչի դիմումն ընդդեմ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին, որը Դատարանի (դատավոր՝ Լ. Կատվալյան) 03.06.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատարանի 19.05.2021 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճվել է:
Դատարանի հիշյալ որոշման դեմ Մհեր Վարդգեսի Բագրատյանի ներկայացուցչի կողմից 13.07.2021 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք (հանձնվել է փոստային ծառայությանը): Բողոքում ներկայացվել է միջնորդություն, որով Բողոքաբերը մասնավորապես նշել է, որ դատարանի կողմից ուղարկված որոշումը ստացել է 25.06.2021 թվականին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Սահմանադրական դատարանի և դատարանների նախագահների խորհրդի թիվ 36-րդ որոշման վկայայակոչմամբ հիմնավորելով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը՝ Բողոքաբերի խնդրել է հարգելի համարել վերաքննիչ բողոքի ներկայացման համար բաց թողնված ժամկետը:
Վերաքննիչ բողոքը, կից փաստաթղթերը և թիվ ՍնԴ/1340/04/20 դատական գործը դատական կազմի նախագահող դատավորին են հանձնվել 03.08.2021 թվականին։
Ոսումնասիրելով կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը, կից փաստաթղթերը և թիվ ՍնԴ/1340/04/20 դատական գործի նյութերը՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
«Սնանկության մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և սույն օրենքով սահմանված կարգով: Եթե սույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոններով:
«Սնանկության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել վերաքննության կարգով` դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի (…):
Վճռաբեկ դատարանն իր 15.05.2020 թվականի թիվ ՍնԴ/1340/04/20 դատական գործով կայացված որոշմամբ, անդրադառնալով մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքով նախատեսված տարբեր գործողությունների կատարման համար սահմանված ժամկետները հաշվարկելու կարգին, ինչպես նաև հարցադրմանն առ այն, թե որ իրավական ակտն է ենթակա կիրառման սնանկության վարույթում կայացվող միջանկյալ դատական ակտերի բողոքարկման ժամկետները հաշվարկելիս, մասնավորապես նշել է.
Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, վերաքննության կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի։
Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2.1-րդ մասի «ա» կետի համաձայն՝ (…) դատարանը ժամանակավոր կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիրը կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն է ներկայացնում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Վճռաբեկ դատարանը, վերլուծելով վերոգրյալ իրավադրույթները և վեր հանելով օրենսդրի նպատակը, արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով ամրագրված` տարբեր գործողությունների կատարման համար օրենսդիրը սահմանել է ըստ էության միմյանցից տարբերվող ժամկետներ: Այդ ժամկետները ճիշտ ընկալելու և ճշգրիտ հաշվարկելու համար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածներում կատարվել է «աշխատանքային օր» գրառումը, իսկ մյուս դեպքերում նման գրառում առկա չէ:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքով տարբեր գործողությունների կատարման համար սահմանված ժամկետների հաշվարկը մի դեպքում պայմանավորել է միայն աշխատանքային օրերով, մյուս դեպքում՝ նաև ոչ աշխատանքային օրերով: Նման կարգավորումը սահմանվել է՝ հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունը (սնանկության վարույթը բաղկացած է որոշակի փուլերից և ընթանում է յուրաքանչյուր փուլին համապատասխան օրենքով սահմանված ընթացակարգով) և միտված է այդ վարույթի արդյունավետության ապահովմանն ու սնանկության վարույթի անհարկի ձգձգումները բացառելուն:
Վերոգրյալ իրավակարգավորումների և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման լույսի ներքո Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ Վճռաբեկ դատարանի հիշյալ որոշմամբ արտահայտած իրավական մեկնաբանությունները վերաբերում են մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքին, սակայն օրենքում կատարված փոփոխություններից հետո «Սնանկության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասը կրկին սահմանում է, որ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել վերաքննության կարգով` դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի (…):
Տվյալ դեպքում, Դատարանի կողմից «Գործի վարույթը կարճելու մասին» որոշումը կայացվել է 19.05.2021 թվականին: Այսինքն՝ հիշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող էր բերվել մինչև 03.06.2021 թվականը: Բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքը փոստային ծառայության միջոցով ներկայացվել է 13.07.2021 թվականին, այսինքն՝ «Սնանկության մասին» օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ:
Վերաքննիչ դատարանը թիվ ՍնԴ/1340/04/20 դատական գործի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ գործում առկա է Դատարանի կողմից ուղարկված որոշումը Մհեր Վարդգեսի Բագրատյանի ներկայացուցչի կողմից 25.06.2021 թվականին ստացված լինելու վերաբերյալ հետադարձ ծանուցման հավաստագիրը: Նման պնդում վերաքննիչ բողոքում կատարվել է նաև Բողոքաբերի կողմից:
Վերաքննիչ դատարանն անդրադառնալով Բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությանը գտնում է, որ այն ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Դատարանի կողմից ուղարկված որոշումը 25.06.2021 թվականին ստացված լինելու պայմաններում Բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոք կարող էր ներկայացվել մինչև 12.07.2021 թվականը, մինևդեռ, ինչպես նշվեց, Բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքը փոստային ծառայության միջոցով ներկայացվել է 13.07.2021 թվականին, այսինքն՝ Բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքը չի ներկայացվել նաև Դատարանի որոշումը ստանալու պահից 15-օրյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե (…) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
Օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
Օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները) և հասցեները:
(…)։
Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքում չի նշվել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ֆելիքսի Գևորգյանի անունը և հասցեն:
Օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միաժամանակ առկա են և վերաքննիչ բողոքը վերադարձնելու և ընդունումը մերժելու հիմքեր՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը հանդիսանում է բողոքարկման ենթակա եզրափակիչ դատական ակտ և նույն օրենսգրքով սահմանված չէ դրա բողոքարկման դատավարական ժամկետը, ուստի այդ ժամկետը սահմանվում է Վերաքննիչ դատարանի կողմից` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի` դատավարական ժամկետները սահմանվում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով, իսկ օրենքով սահմանված չլինելու դեպքում` դատարանի կողմից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ, 200-րդ հոդվածներով, 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 382-րդ հոդվածով` Վերաքննիչ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Բողոքաբերի միջնորդությունը մերժել:
2. Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել:
Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան՝ այն ստանալու պահից 15-օրյա ժամկետում։
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Ն. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Կ. ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 22-11-2021
Գործի արխիվացում    
Գործը հանձնվել է գրասենյակ: 22-11-2021
Էջերի քանակ: 1-104, 2-155
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է: 24-11-2021
Ուր: Սնանկության դատարան
Գրության համարը:
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       09 Փետրվար 2022

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան