Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԵԴ/1204/01/21

Վիճակագրական տողի համար: 15.19.1

Ամբաստանյալ

Ռուզաննա Ռաֆաելի Հունանյան

Դատավոր

Հոդվածներ

Երևան քաղաքի դատարան:

ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 329.1 Մաս 3 Կետ 1
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Ռուզաննա Ռաֆաելի Հունանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ինքնությունը չպարզված անձի օժանդակությամբ, ելքի, մուտքի և այլ երկրում գտնվելու պատշաճ թույլատվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, շահադիտական նպատակով կազմակերպել է Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետության ելքը և օտարերկրյա պետություն մուտքն ու այնտեղ գտնվելը:

  • Նիստեր
  • Ակտեր
  • Երևան քաղաքի դատարան

ԵԴ/1204/01/21

Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ու Թ Յ Ա Ն Ա Ն Ու Ն Ի Ց

02.11.2021թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝

ՆԱԽԱԳԱՀՈւԹՅԱՄԲ ԴԱՏԱՎՈՐ՝ Մ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ
ՔԱՐՏՈւՂԱՐՈւԹՅԱՄԲ՝ Կ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

Մասնակցությամբ՝

ՄԵՂԱԴՐՈՂ՝ Վ. ՂԱԶԱՐՅԱՆԻ
ՊԱՇՏՊԱՆ՝ Մ. ՄԱՐՈւՔՅԱՆԻ
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ՝ Ռ. ՀՈւՆԱՆՅԱՆԻ

Դռնբաց դատական նիստումքննեց քրեական գործնըստ մեղադրանքի՝
Ռուզաննա Ռաֆաելի Հունանյանի,ծնված՝05.06.1985թ.,ազգությամբհայ, ՀՀ քաղաքացի,բարձրագույն կրթությամբ, ըստ իր հայտարարության՝ գտնվում է փաստացի ամուսնական հարաբերություններում, խնամքին անչափահաս երեխա, չիաշխատում, նախկինում չդատված, հաշվառված և փաստացի բնակվում էԵրևանքաղաքի ՆերքինՇենգավիթ 9-րդ փողոցի, 36-րդ տանը:
Մեղադրանք է առաջադրվելՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Սույն գործով ձերբակալման ձևով արգելանքի տակ է եղել29.06.2021թ. մինչև 20.07.2021թ.:
Դատաքննությամբ և գործի տվյալներով պարզվեց հետևյալը.
ՀՀԱԱԾ քննչական վարչության քննիչ Լ.Ղարամյանի՝12.12.2016թ. որոշմամբ՝նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 58217916 քրեական գործը:
ՀՀ ԿԱ ԱԱԾքննչական վարչության քննիչ Լ.Ղարամյանի՝23.03.2017թ. որոշմամբ՝ Ռուզաննա Ռաֆաելի Հունանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետովներգրավվել է որպես մեղադրյալ:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Վ.Կարապետյանի՝31.07.2021թ. որոշմամբ՝ Ռուզաննա Ռաֆաելի Հունանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Վ.Կարապետյանի՝31.07.2021թ. որոշմամբ՝ Ռուզաննա Ռաֆաելի Հունանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Վ.Կարապետյանի՝31.08.2021թ. որոշմամբ՝ Ռուզաննա Ռաֆաելի Հունանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Վ.Կարապետյանի՝31.08.2021թ. որոշմամբ՝ Ռուզաննա Ռաֆաելի Հունանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Վ.Կարապետյանի՝31.08.2021թ. որոշմամբ՝ թիվ 58217916 քրեական գործից թիվ 58224021 համարով առանձին վարույթ է անջատվելՌուզաննա Ռաֆաելի Հունանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով գործը:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 08.09.2021թ.մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Նախաքննական մարմինն ամբաստանյալՌուզաննա Ռաֆաելի Հունանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որնա, ինքնությունը չպարզված անձի օժանդակությամբ, ելքի, մուտքի և այլ երկրում գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, շահադիտական նպատակով կազմակերպել է Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունից ելքը և օտարերկրյա պետություն մուտքն ու այնտեղ գտնվելը:
Այսպես՝ Ռուզաննա Հունանյանը, նախկինում աշխատելով տուրիստական ընկերությունում և մասնագիտությամբ պայմանավորված տեղեկացված լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից օտարերկրյա պետություններ, այդ թվում՝ «Շենգենյանհամաձայնությաներկրներե օրինական կարգով մեկնելու և այնտեղ գտնվելու ընթացակարգերի մասին, նպատակ ունենալով նշված ընթացակարգերի շրջանցմամբ շահադիտական նպատակով կազմակերպել իր ծանոթ՝ Անդրանիկ Աղաբեկի Առաքելյանի հետ ազգակցական հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Գրիգոր և Աշոտ Անանյանների ելքը Հայաստանի Հանրապետությունից և մուտքը Ֆրանսիայի Հանրապետություն, 2016 թվականի սեպտեմբերի վերջին, պայմանավորվածություն է ձեռք բերել վերջինների հետ 3.311.744 ՀՀ դրամին համարժեք՝ 6400 եվրո գումարի դիմաց նրանց անվամբ «Շենգենյանհամաձայնությաներկրներե մուտքի արտոնագրեր ձեռք բերելու համար՝ մինչ այդ ստանալով նաև ինքնությունը չպարզված անձի համաձայնությունը միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով օժանդակել իրեն՝ հիշյալ քաղաքացիների անձնագրերում համակարգչային գունավոր շիթային տպիչ և այլ տեխնիկական սարքավորումներով կեղծ արտոնագրեր պատրաստելու և դրանք անձնագրերում փակցնելու վերաբերյալ:
Դրանից հետո, 2016 թվականի սեպտեմբերի վերջին Երևան քաղաքի Արշակունյաց 34/3 հասցեում գտնվող՝եԵրևան Մոլե կոչվող առևտրի կենտրոնում Գրիգոր Անանյանից վերցրել է նրա և Աշոտ Անանյանի անձնագրերը և պայմանավորված գումարի մի մասը, ապա ինքնությունը չպարզված անձի օժանդակությամբ, Աշոտ Անանյանի «BA0117729ե և Գրիգոր Անանյանի ՀՀ քաղաքացու «BA2786671ե սերիա-համարների անձնագրերի 8-րդ էջում փակցրել է «003450994ե համարի՝ տպարանային հարթ տպագրական եղանակով համակարգչային գունավոր շիթային տպիչով պատրաստված, Շենգենյան երկրներ մուտք գործելու ստանդարտ թողարկման արտոնագրի կատարման եղանակներին և պաշտպանական հատկանիշներին չհամապատասխանող, իրավունք վերապահող կեղծ արտոնագրեր, որից հետո անձնագրերը՝ մուտքի կեղծ արտոնագրերով և Երևան-Կիև-Փարիզ չվերթի տոմսերով իրացրել է նրանց՝ խախտելով կառավարման մարմինների նորմալ գործունեությունը և այդ կերպ կազմակերպելով վերջինների անօրինական միգրացիան:
Դատաքննությամբ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ռուզաննա Հունանյաննիրեն մեղավոր չճանաչեց ևցուցմունք տվեց այն մասին, որ կան մի շարք եվրոպական երկրներ, որոնք Հայաստանում չունեն դեսպանություն, այդ իսկ պատճառովանձի անձնագիրը ներկայացվում է Մոսկվայում կամ Վրաստանում գտնվող համապատասխան դեսպանատուն: Ավելին, ըստ սահմանված կարգի, անձնագիրը կարող է անձամբ տվյալ անձը չներկայացնել,այսինքն՝ դեսպանատուն այցելելու անհրաժեշտություն չկա և առանց տվյալ մարդու հնարավոր է կազմակերպել այդ գործընթացը:
Ինքը մոտ 8 տարի աշխատել է տուրիզմի բնագավառում՝ տոմսեր ամրագրելով, և իր հեռախոսահամարը շատ-շատ մարդիկ են ունեցել:Այդ ամբողջ գործընթացը Գայանեն է կազմակերպել, ինքն ընդամենը միջնորդ է հանդիսացել: Ամբողջ գումարը վերցրել և տվել է Գայանեին, որից 400 եվրոն մնացել է իրեն: Գայանեի անվան հետ կապված լսել է, որ նա միայն ու միայն օրինական ճանապարհով է աջակցում անձանց, իսկ կեղծ վիզայի վերաբերյալ որևէ ինֆորմացիա երբևէ չի լսել: Նրա մասին լսել է այն, որ նա երկար տարիներ լինելով տուրիստական բիզնեսում, հիմնականում մերժումներչի ունենում:
Իրեն զանգահարել և ասել են, որ 21 օրով ցանկանում են գնալ Ֆրանսիա՝ տարիքով ավագը առողջական խնդիրներով պայմանավորված բուժումներ ստանալու, իսկ երիտասարդը՝ ճանապարհորդելու նպատակով: Քանի որ Գայանեի տվյալներն առկա են եղել իր մոտ, զանգահարել և հարցրել է, թե արդյո՞ք հնարավոր է կազմակերպել այդ գործընթացը, որի արդյունքում իր շահույթը կազմել է ընդամենը 400 եվրոին համարժեք ՀՀ դրամ: Գայանեն երկար երկխոսությունների մեջ չի մտել, և ինքն անգամ Գրիգորի հարցերից դրդված, երբ նրան հարցրել է, թե արդյո՞ք ամեն ինչ օրինական է լինելու, պատասխանը կտրուկ է եղել. «ես նման բաների ժամանակ չունեմ, իհարկե օրինական է լինելու, քոնի հետ խնդիրներ ունեցե՞լ եսե, որին պատասխանել է. «իհարկե ոչե, այնուհետև՝ նա իրեն ասել է. «ինձ մի ծանրաբեռնի, հստակ կորոշեք, կդիմեքե:Գրիգորը սկզբում 1.600 եվրո է փոխանցել, սակայն Գայանեն ամբողջ գումարն է պահանջել՝ ասելով. «եթե կեսն ես վերցրել, իսկ երբ վիզաները պատրաստ լինի, բա որ էտ մարդիկ մեռնենե: Գումարն առձեռն փոխանցել է Գայանեին, որից հետո վերջինս իրեն հայտնել է, որ անձնագրերն ու ամրագրումները պատրաստ կլինեն 7-14 աշխատանքային օրվա ընթացքում:Նշված ինֆորմացիան բառացիորեն և տառացիորեն համընկել է իր նեղ ընտանեկան շրջանում արդեն իսկ իրականացված գործընթացի օրինական ընթացակարգին, որի պատճառովինքը վստահ է եղել, որ անձնագրերը Մոսկվայից են հետ վերադարձվել: Գայանեի ասած ժամկետում անձնագրերը պատրաստ են եղել և վերջինս անձամբ դրանք փոխանցել է իրեն, որոնք ինքն ուսումնասիրել է, սակայն չի նկատել, որ դրանցում վիզաների համարները նույնն են:
Ինքը Գայանեին վստահել է և նրա հետ կապված որևէ կասկած չէր էլ կարող ունենալ, քանի որ վերջինս է կազմակերպել նաև իր եվրոպական երկրներ մուտքի իրավունքը, որի միջոցով մինչ օրսայցելում է եվրոպական երկրներ ու հետ վերադառնումու որևէ խնդիր չի ունենում: Տուրիստական վիզան նշված անձանց տրամադրվելու էր համապատասխան տոմսի և հյուրանոցների ամրագրումով, այդ պատճառով պահանջված գումարի չափը ևս խելամիտ է եղել:
Քանի որ տարեց անձնավորությունն առանց խնդրի անցել է ՀՀ սահմանը, ինքը վստահ է եղել, որ սահմանապահների կողմից Գրիգորի հետ կապված սխալմունք է տեղի ունեցել և Գրիգորին հեռախոսով վստահեցրել է, որ սխալմունքը կպարզվի և համոզված է, որ վերջինս հաջորդ չվերթով կմեկնի:
Ֆրանսիայից ինքը կապ է հաստատել Գայանեի հետ և հայտնել, որ վիզաները կեղծ են, սակայն վերջինս պատասխանել է, որ. «դա սուտ է, շատ ուրախ եմ, որ իրավապահների ձեռքում է անձնագիրը հայտնվել, անձնագիրը համապատասխան փորձաքննություն անցնելուց հետո միանշանակ կվերադարձվի իրենց, որովհետև ես որևէ խնդիր չունեմե: Հետագայում, ելնելով բարոյական նորմերից, իր հարազատների միջոցով հետ է վերադարձրել գումարները, քանի որ ինչպես ինքը, այնպես էլ այդ մարդիկ իրականում խափվել են:
Ընդհանրապես «կեղծ վիզաե եզրույթն ինքն առաջին անգամ այս գործի շրջանակներում է լսել, քանի որ ժամանակակից իրադրությունում, երբ բոլոր տեսակի ստուգումները կատարվում են թվային եղանակով, իր համոզմամբ հնարավոր չէ կեղծ վիզայով որևէ երկիր մուտք գործել:
Նախաքննության ընթացքում տրված և դատաքննությամբ հետազոտված ցուցմունքով ամբաստանյալՌուզաննա Հունանյանը հայտնել է, որաշխատել էեՍուիթ տուրե կոչվող տուրիստական գործակալությունում, որի շնորհիվ ձեռք է բերել տարբերծանոթներ տուրիզմի ոլորտում: Միաժամանակ ծանոթացել է Երևան քաղաքի բնակչուհի Գայանեի հետ, ում վերաբերյալ այլ տվյալներ իրենհայտնիչէ: Վերջինս Երևան քաղաքում և առհասարակ Հայաստանում, հայտնի է որպես ՇենգենյանՎիզաներովզբաղվողանձ: Տուրիզմի ոլորտում նա ունեցելէ լայն կապեր, ճանաչված կին էեղել: 2016 թվականին իր հետ հեռախոսակապ էհաստատել Ֆրանսիայում բնակվող Անդրանիկ անունով իր ծանոթներից մեկը: Հեռախոսազրույցի ընթացքում նա ասելէ, որ ազգականները ցանկանում են քսանից երեսուն օրով գնալ Ֆրանսիա հանգստանալուև հարցրել՝ արդյոք կարող է վիզայի հարց լուծել: Հաշվի առնելով, որ ինքը ճանաչել է Գայանեին, պատասխանելէ, որ կզբաղվի այդ հարցով: Դրանից հետո «Վաթսափե հավելվածով հեռախոսակապ է հաստատել Գայանեի հետ, ներկայացրել իրավիճակը և վերջինս պատասխանելէ, որ եթե այդ անձինք վիզա ստանալու նպատակով նախկինում տվել են մատնահետք, ուրեմն կարող է հարցը լուծել, ասելէ, որ յուրաքանչյուր անձի համար անհրաժեշտ է վճարել 3.200 եվրո: Հեռախոսակապ էհաստատել Անդրանիկի հետ, ասել գումարի չափը, ովպատասխանելէ, որ գումարը խնդիր չէ, ինքն է վճարելու, կարևորն այն է, որ ստացվի վիզայի հարցը: Խոսելէ Գայանեի հետ, ովասելէ, որ անհրաժեշտ է բերել անձնագրերը և գումարի կեսը, պահանջելէ նաև այլ փաստաթղթեր: Այնուհետև հեռախոսակապ էհաստատել Անդրանիկի ազգականների հետ, որոնցիցմեկիանունըԳրիգորէեղել: Պայմանավորվածության համաձայն՝ Գրիգորին հանդիպելէ «Երևան Մոլե կոչվող առևտրի կենտրոնում: Հանդիպման ժամանակ ծանոթացելէ Գրիգորի հետ, վերջինս տվելէ երկու անձնագիր, փաստաթղթեր և գումարի մի մասը, որքանով հիշում է՝ կեսը, ապա բաժանվելեն: Նույն օրը «Վաթսափե հավելվածի միջոցով խոսելէ Գայանեի հետ, առաջարկել հանդիպել՝ գումարը և փաստաթղթերը հանձնելու համար: Գայանեի հետ հեռախոսակապ է հաստատել մշտապես «Վաթսափե հավելվածով, ուղիղ կապով երբևէ չի խոսել: Նա առաջարկելէ հանդիպել «Երևան Մոլե առևտրի կենտրոնում: Ցանկացել է հանդիպել նրա գրասենյակում, քանի որ այդ ժամանակ ինքնազատված էեղել աշխատանքից և գրասենյակ չիունեցել, սակայն Գայանեն խուսափել էորևէ գրասենյակում կամ հենց իր աշխատավայրում հանդիպել, կարծես ամեն ինչ արել է, որ քողարկված մնա: Այդ հանգամանքն անհանգստացրելէիրեն և կասկած առաջացրել, քանի որ մտավախություն էունեցել, որ հնարավոր է անհետանա և նրան չգտնի, կասկածել է, որ ինչ-որ բան այն չէ: Գայանեի պահանջով նույն օրը հանդիպելեն «Երևան Մոլեառևտրի կենտրոնում՝ երեխաների խաղալու ատրակցիոնների մոտ, որտեղԳայանեն վերցրելէ գումարը և փաստաթղթերը, ապա շտապ հեռացել: Նրա վարքագիծը մտահոգիչ էեղել, միաժամանակ գործարար մարդու տպավորություն է թողել: Մի քանի օր անց, Գայանեն կապի էդուրս եկել և ասել, որ անձնագրերը պատրաստ են, անհրաժեշտ է ամբողջ գումարը վճարել, որպեսզի տա անձնագրերը: Այդ հանգամանքը ևս կասկածելի էեղել, քանի որ մի քանի օրվա ընթացքում «Շենգեն վիզաե տրամադրելը իրատեսական չէ: Գիտակցելով և ենթադրելով հնարավոր կեղծիքի պահը՝ նրան հարցրել է՝ արդյոք ամեն ինչ օրինական է և նորմալ, ինչին ինքը պատասխանել է վրդովված, հարցրել, թե ինչի համար է կասկածում, ասել է, որ նորմալ է: Այնուամենայնիվ, գիտակցելով և ենթադրելով հնարավոր կեղծիքը, գործարքն ավարտին է հասցրել Գայանեի հետ: Պայմանավորվածության համաձայն՝ Գրիգորին հանդիպել է «Երևան մոլե առևտրի կենտրոնում, վերցրել գումարի մյուս մասը, փոխանցել Գայանեին նույն վայրում, ապա Գայանեից ստանալով անձնագրերը՝ փոխանցել է Գրիգորին: Գրիգորն ու Գայանեն իրար չեն հանդիպել և միմյանց չեն տեսել: Գայանեի հետ պայմանավորվածության համաձայն՝ վերջինս իրեն տվել է յուրաքանչյուր անձի գործարքի համար 200 եվրո, այսինքն՝ ընդհանուր 400 եվրո: Քանի որ այդ ժամանակ չի աշխատել, գումարի կարիք է ունեցել, գնացել է այդ գործարքին և վերցրել գումարը, որն իրեն խիստ անհրաժեշտ է եղել: Գայանեի հանդեպ ունեցել է վստահություն, քանի որ պատրաստել է նաև իր և ամուսնու «Շենգեն վիզաե-ները, որի դիմաց ընդհանուր նրան տվել է մոտ 500 կամ 800 եվրո, սակայն իրենք որևէ խնդիր չեն ունեցել: Այնպես է ստացվել, որ իրենց և Գրիգորի ու նրա հետ մեկնող տարեց անձի տոմսերը նույն չվերթով են եղել: Երբ հասել են օդանավակայան, անցակետում Գրիգորին թույլ չեն տվել անցնել, իսկ իրենք անցել են: Իր հետ հեռախոսակապ է հաստատել Գրիգորը, նրան ասել է, որ վիզան նորմալ է, չի կարող խնդիր առաջանալ, քանի որ ինքն արդեն անցել է սահմանային ստուգումները: Գրիգորը նույն չվերթով իրենց հետ չի մեկնել: Կիևի օդանավակայանում խնդիր է ունեցել նաև տարեց մարդը, ում անունը չի հիշում, նրան հետ են ուղարկել Հայաստան, իսկ ինքը և ամուսինը մեկնել են Փարիզ, օդանավակայանում խնդիր չեն ունեցել: Ճանապարհին մտածել է, որ Գրիգորի մոտ առաջացած խնդիրները հնարավոր է ծագած լինեն տեխնիկական պատճառներով, սակայն երբ տարեց մարդուն նույնպես չեն թողել մեկնել, հասկացել է, որ խնդիրը փաստաթղթերի հետ է կապված: Երբ հասել են Ֆրանսիա, Անդրանիկից տեղեկանալով, որ փաստաթղթերում եղել են խնդիրներ, պայմանավորվել են կարճ ժամանակում վերադարձնել գումարները: Քանի որ նման միջոցներ չի ունեցել, Բելգիայում բնակվող եղբոր օգնությամբ և նրա անունով վարկ է ձևակերպել, մոտ տասնհինգ օրվա ընթացքում ամբողջ գումարը՝ 6.400 եվրո, առձեռն տվել են Անդրանիկին և գումարային որևէ տարաձայնություն կամ այլ խոսակցություն չի եղել: Գումարը վերադարձրել է, քանի որ գիտակցել է սխալը, և՛ այդ ժամանակ և՛ այժմ ընդունում է մեղքը: Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչումայնքանով, որ քաղաքացիներ Գրիգոր և Աշոտ Անանյանների Եվրոպա մուտք գործելու արտոնագրերը կեղծ են եղել:Այդ ժամանակ ինքն օգտագործել է 091-40-13-70 բջջային հեռախոսահամարը, որը օգտագործվել է նաև «Վաթսափե հավելվածով: Գայանեի հեռախոսահամարը չի հիշում, նրա հետ շփվել է միայն «Վաթսափե հավելվածով:
Նախաքննության ընթացքում տրված և դատաքննությամբ հետազոտված ցուցմունքով վկաԳրիգոր Անանյանը հայտնել է, որ2016 թվականիսեպտեմբերամսինցանկությունէունեցելմեկնելԵվրոպաևայդնպատակովեSKYPEե-ի միջոցով զանգահարել է Ֆրանսիայում բնակվող իր բարեկամ Անդրանիկ Առաքելյանին, հայտնել իր ցանկության մասին, որից հետո վերջինս հայտնել է Ռուզաննա Հունանյանի տվյալները և փոխանցել նրա 091-40-13-70 բջջային հեռախոսահամարը՝ ասելով, որ վերջինս վիզայի ստացման հարցերում կօգնի իրեն: Այդ ընթացքում հորեղբոր որդու՝ Վահրամի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ տեղեկացել է, որ հորեղբայրը ցանկություն ունի մեկնել Ֆրանսիա, ուրախացել է և հայտնել, որ Անդրանիկը մի աղջկա հեռախոսահամար է փոխանցել, ով պետք է կազմակերպի վիզայի հարցերը: Պայմանավորվել են հորեղբոր հետ նույն օրը մեկնել Ֆրանսիա: 2016 թվականի սեպտեմբերին իր կողմից օգտագործվող 077-58-30-37 բջջային հեռախոսահամարով զանգահարել է Ռուզաննային և հայտնել Եվրոպա մեկնելու իր ցանկության մասին, ապա պայմանավորվածության համաձայն՝ «Երևան Մոլե առևտրի կենտրոնի դիմաց հանդիպել է Ռուզաննային, ով պահանջել է ՀՀ քաղաքացու անձնագիրը, երկու հատ լուսանկար և 3.200 եվրո գումար: Հանդիպման հաջորդ օրն իր անձնագիրը, երկու լուսանկար և 1.600 եվրո տվել է Ռուզաննային, իր հետ է եղել է նաև հորեղբոր որդին՝ Վահրամը, ով Ռուզաննային է փոխանցել հորեղբոր փաստաթղթերը և 3.200 եվոր գումար: 2016թ. նոյեմբերի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում Ռուզաննան զանգահարել է իրեն և հայտնել, որ փաստաթղթերը պատրաստ են և նույն օրը հանդիպել են «Երևան Մոլե առևտրի կենտրոնի դիմաց, որտեղ Ռուզաննան փոխանցել է անձնագրերը, որում փակցված են եղել ՌԴ Մոսկվա քաղաքի Շվեդիայի դեսպանատան կողմից տրված Շենգենյան երկրների մուտքի արտոնագրեր, Երևան-Կիև-Փարիզ չվերթի հետադարձով ավիատոմսեր, որից հետո Ռուզաննային է փոխանցել մնացած 1.600 եվրո գումարը: Հանդիպման ժամանակ հարցրել է արդյոք հնարավոր է վիզաները կեղծ լինեն, սակայն Ռուզաննան պատասխանել է, որ չի կարող նման բան լինել: Ինքը որևէ կասկած չի ունեցել, Ռուզաննան ասել է, որ ինքն իր ամուսնու հետ նույն չվերթով մեկնելու է Փարիզ և իրենց տեղավորելու է հյուրանոցում: 2016թ. նոյեմբերի 8-ին հորեղբոր՝ Աշոտ Անանյանի, և ազգականների հետ գնացել է «Զվարթնոցե օդանավակայան, ամուսնու հետ եկել է նաև Ռուզաննան, միասին անցել են հաշվառումը և սահմանային հսկողության մասը, մոտեցել տարբեր խցիկների, որտեղ պարզվել է, որ իր անձնագրի մեջ առկա վիզայի հետ կապված խնդիր կա և սահմանապահները խնդրել են անցնել իրենց աշխատասենյակ: Այնտեղ իրեն հայտնել են, որ վիզան կեղծ է: Ռուզաննան, իր ամուսինը և հորեղբայրը, առանց իրեն սպասելու, առաջ են գնացել, իսկ երբ սահմանապահ աշխատակիցները հայտնել են, որ անձնագրում փակցված վիզան կեղծ է, զանգահարել է Ռուզաննային, հայտնել ստեղծված իրավիճակը, որին պատասխանել է, որ չի կարող նման բան լինել, հավանաբար թյուրիմացություն է, հինգ րոպեից իրեն կթողնեն անցնել: Դրանից հետո Ռուզաննային չի տեսել և որքանով տեղյակ է՝ հորեղբոր հետ մեկնել են Կիև: Կիևի օդանավակայանում պարզվել է, որ հորեղբոր անձնագրում փակցված վիզան նույնպես կեղծ է և նա արտաքսվել է ՀՀ: Վստահել է Ռուզաննային և չի կասկածել, որ վիզան հնարավոր է կեղծ լինի: Առաջին անգամ է ցանկացել մեկնել Եվրոպական երկրներ, նախկինում վիզա ստանալու փորձ չի ունեցել և ընթացակարգի մասին տեղյակ չի եղել:
Նախաքննության ընթացքում տրված և դատաքննությամբ հետազոտված ցուցմունքով վկաԱշոտ Անանյանը հայտնել է, որ2016 թվականի սեպտեմբեր ամսին իր մոտ ցանկություն է առաջացել մեկնել Ֆրանսիա՝ Տուխ քաղաքում բնակվող քրոջ՝ Նարինե Չիթոյի Անանյանին և նրա ընտանիքին տեսակցելու: Վերջինս բնակվում է ամուսնու՝ Անդրանիկ Առաքելյանի հետ: Հեռախոսային խոսակցության ժամանակ որդին՝ Վահրամ Անանյանը, եղբոր որդու՝ Գրիգոր Անանյանից տեղեկացել է, որ նա նույնպես ցանկացել է մեկնել Ֆրանսիա և իրենք որոշել են միասին նույն օրը մեկնել: Հեռախոսային խոսակցության ժամանակ պարզվել է, որ Անդրանիկն իրենց և Գրիգորին հայտնել է Ռուզաննա անունով կնոջ տվյալներ, հայտնել, որ նա կազմակերպում է շրջագայություններ և իր ծանոթներին տարել է արտասահման՝ հանգստանալու: Որդին իր փաստաթղթերն ուղարկել է Գրիգորին և հաջորդ օրը գնացել Երևան քաղաք, որտեղ նրանք հանդիպել են Ռուզաննային, փոխանցել փաստաթղթերը և անհրաժեշտ գումարը: Իր մեկնելու համար Ռուզաննային որդին տվել է 3.200 եվրո գումար: Անձնագիրը վիզայով հանդերձ իրեն տվել է Գրիգոր Անանյանը և նոյեմբերի 8-ին Երևանի «Զվարթնոցե օդանավակայանում ինքը և Գրիգորը, հանդիպելով Ռուզաննային, նրա ամուսնուն, միասին անցել են գրանցումը, մոտեցել սահմանային հսկողությանը, առաջ անցել: Քիչ անց հարցրել է Ռուզաննային, թե որտեղ է Գրիգորը, իսկ նա ասել է, որ նրա մուտքն այլ տեղից է և շուտով կգա: Օդանավում հարցրել է Ռուզաննային, թե ինչի համար Գրիգորն իրենց հետ չի մեկնել, որին պատասխանել է, որ Գրիգորին ուշացնում են և հաջորդ չվերթով Գրիգորը նույնպես կմեկնի: Կիևի օդանավակայանում սահմանային հսկողության աշխատակիցը ստուգման ժամանակ հայտնել է, որ վիզան կեղծ է և իրեն արտաքսել են Հայաստան: Առանց իրեն սպասելու՝ Ռուզաննան առաջ է անցել և իրեն թողել մենակ: Վստահել է Ռուզաննային և չի կասկածել, որ վիզան հնարավոր է կեղծ լինի: Առաջին անգամ է ցանկացել մեկնել Եվրոպական երկրներ, նախկինում վիզա ստանալու փորձ չի ունեցել և ընթացակարգի մասին տեղյակ չի եղել:
Նախաքննության ընթացքում տրված և դատաքննությամբ հետազոտված ցուցմունքով վկաՎահրամ Անանյանը հայտնել է, որ2016 թվականի սեպտեմբեր ամսին հայրը՝ Աշոտ Անանյանը, ցանկություն է հայտնել մեկնել Ֆրանսիա՝ քրոջը հյուրընկալելու: Հեռախոսային խոսակցության ընթացքում հորեղբոր որդուց՝ Գրիգորից, իմացել է, որ նա նույնպես ցանկացել է մեկնել Ֆրանսիա և որոշել են, որ հայրը և նա նույն օրը մեկնեն: Առանձին-առանձին խոսել են հորաքրոջ ամուսնու՝ Անդրանիկ Առաքելյանի հետ և նա տվել է Ռուզաննա Հունանյանի տվյալները՝ ասելով, որ նա կազմակերպում է շրջագայություններ և կարող է օգնել վիզայի ստացման հարցում: 2016 թվականի սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին գնացել է Երևան և Գրիգորի հետ «Երևան Մոլե կոչվող առևտրի կենտրոնի դիմաց հանդիպել Ռուզաննային, նրան փոխանցել 3.200 եվրո գումար, իսկ Գրիգորը՝ 1.600 եվրո: Իրենք Ռուզաննային դիմել են օրինական կարգով վիզա ստանալու նպատակով, երբևէ արտասահման չի մեկնել և վիզա ստանալու գործընթացին ծանոթ չի եղել: Ռուզաննային հանդիպել է նաև 2016թ. նոյեմբերի 8-ին՝ «Զվարթնոցե օդանավակայանում, երբ հորը և Գրիգորին տարել է ճանապարհելու: Գրիգորը նույն օրն է անձնագիրը՝ վիզայով, հանձնել հորը և իրենք ուշադիր չեն եղել, թե որ երկրի կողմից է տրվել վիզան: ԵրբհայրըևԳրիգորըչենկարողացելմեկնելՖրանսիաևբացահայտվելէանձնագրերումկեղծվիզալինելուհանգամանքը, դաանակնկալէեղել, քանիորմինչայդկարծելեն, որվիզանպետքէօրինականեղանակովտրամադրվեր: Ֆրանսիայումբնակվում է հորաքրոջամուսինը՝ԱնդրանիկԱռաքելյանը, ով ուղարկել է 6.400 եվորգումար՝ՌուզաննաՀունանյանինփոխանցելուհամար: ԵրբՌուզաննաՀունանյանըհասելէՖրանսիա, օրերանցնաառձեռն 6.400 եվրոգումարէտվելԱնդրանիկԱռաքելյանին, այսինքն՝փաստացիՌուզաննանվերադարձրելէայդգումարըևնրահետգումարայինպարտքուպահանջիփոխհարաբերություններչունեն: 2017 թվականիդեկտեմբերամսինհայրըմահացելէ, կից ներկայացրել է մահվան վկայականի պատճենը: ՌուզաննաՀունանյանինհանդիպելեներկուկամերեքանգամեԵրևանՄոլե առևտրիկենտրոնում, որի ժամանակ Ռուզաննաներբևէայլանձիվերաբերյալտվյալներչիհայտնել, նաասելէ, որինքըկկազմակերպիևվիզայիհարցըկլուծի, իսկթեինչպեսպետքէլուծերկամումմիջոցով, չիկարողհայտնել: Իրենցմոտտպավորությունէեղել, որայդհարցերըկազմակերպելուևլուծելուէՌուզաննան: Երևան քաղաքի բնակչուհի ոմնԳայանեին, ովհայտնի է որպես «ՇենգենյանՎիզաներովե զբաղվողանձ, չիճանաչել, որևէտեղեկությունչիկարողհայտնել: Իրենցներկայությամբշենգենյանվիզաներըկազմակերպելուհարցովորևէանձիհետհեռախոսովչիզրուցել, վիզաներիհետկապվածորևէհեռախոսազանգչիկատարել, վիզաներիտրամադրումըայլանձիօջակցությամբկազմակերպելուվերաբերյալոչինչչիհայտնել: ՌուզաննաՀունանյանիհետհանդիպումներիժամանակնամենակէեղել:
Դատաքննության ժամանակ հետազոտվեցին նաև հետևյալ ապացույցները.
ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրոե ՊՈԱԿ-ի կողմից 18.11.2016թ. տրված փաստաթղթաբանական փորձաքննության՝ թիվ 16-3269 եզրակացությունը, համաձայն որի՝փորձաքննությանը ներկայացված «Անանյան Գրիգոր Աբգարիե անվամբ լրացված ՀՀ քաղաքացու «BA2786671ե սերիա-համարի անձնագրի 8-րդ էջում առկա «003450994ե համարի արտոնագրի սերիա-համարը, մազաթելիկները կատարված են համակարգչային գունավոր շիթայի տպիչով, ընդհանուր պատկերները կատարված են տպարանային հարթ տպագրական եղանակով և իր կատարման եղանակով, մազաթելիկների բացակայությամբ, լյումինիսցենտող պաշտպանական հատկանիշների պատկերների անհստակություններով չի համապատասխանում Շենգենյան երկրներ մուտք գործելու ստանդարտ թողարկման արտոնագրի կատարման եղանակներին և պաշտպանական հատկանիշներին:
ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրոե ՊՈԱԿ-ի կողմից 18.11.2016թ. տրված փաստաթղթաբանական փորձաքննության՝ թիվ 16-3268 եզրակացությունը, համաձայն որի՝փորձաքննությանը ներկայացված «Անանյան Աշոտ Չիթոյիե անվամբ լրացված ՀՀ քաղաքացու «BA0117729ե սերիա-համարի անձնագրի 8-րդ էջում առկա «003450994ե համարի արտոնագրի սերիա-համարը, մազաթելիկները կատարված են համակարգչային գունավոր շիթայի տպիչով, ընդհանուր պատկերները կատարված են տպարանային հարթ տպագրական եղանակով և իր կատարման եղանակով, մազաթելիկների բացակայությամբ, լյումինիսցենտող պաշտպանական հատկանիշների պատկերների անհստակություններով չի համապատասխանում Շենգենյան երկրներ մուտք գործելու ստանդարտ թողարկման արտոնագրի կատարման եղանակներին և պաշտպանական հատկանիշներին:
Իրեղենապացույցճանաչված՝ Աշոտ Անանյանի «BA0117729ե և Գրիգոր Անանյանի «BA2786671ե սերիա-համարի անձնագրերը, որոնց 8-րդ էջերում փակցված էե003450994ե սերիա-համարի արտոնագիր:
Զննում կատարելու մասին արձանագրությունները, համաձայն որոնց՝զննվել է Ռուզաննա Հունանյանի 091-40-13-70 և Գրիգոր Անանյանի 077-58-30-37բջջային հեռախոսահամարների ելքային և մուտքային զանգերի վերծանումների պարունակությամբ երկու էլեկտրոնային կրիչները (երկու սկավառակ), արձանագրվել և հաստատվել 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Ռուզաննա Հունանյանի ու Գրիգոր Անանյանի միջև կապը և գտնվելու վայրերը:
Զննում կատարելու մասին արձանագրությունը, համաձայնորի՝ զննվել է «Զվարթնոցե օդանավակայանում Գրիգոր Աբգարի Անանյանի ՀՀ քաղաքացու «BA2786671ե սերիա-համարի անձնագրի հատուկ ստուգման արդյունքում 08.11.2016թ. կազմված «անձանց և փաստաթղթերի հատուկ ստուգման ենթարկելուե մասին թիվ 1/081101 ակտը, «Զվարթնոցե օդանավակայանում Աշոտ Չիթոյի Անանյանի ՀՀ քաղաքացու «BA0117729ե սերիա-համարի անձնագրի հատուկ ստուգման արդյունքում 09.11.2016թ. կազմված «անձանց և փաստաթղթերի հատուկ ստուգման ենթարկելուե մասին թիվ 3/091101 ակտը և Աշոտ Անանյանի և Գրիգոր Անանյանի սահմանահատումների պատմության վերաբերյալ տվյալների պարունակությամբ փաստաթղթերը, որոնք ճանաչվել են նաև այլ փաստաթուղթ ապացույց:
Քրեական գործին կցված և ապացույց ճանաչված՝ այլ փաստաթուղթ հանդիսացող՝ «Ղ-Տելեկոմե (ներկայումս՝ «ՄՏՍ-Հայաստանե) ՓԲԸ-ի՝ 15.03.2017թ. թիվ ՏՍ/1111/150317/1046 գրությամբ տրամադրված Գրիգոր Անանյանի 077-58-30-37և «ԱրմենՏելե (ներկայումս՝ «ՎԵՈՆ-Արմենիաե) ՓԲԸ-ի՝ 15.03.2017թ. թիվ 00562/17-N07 գրությամբ տրամադրված Ռուզաննա Հունանյանի091-40-13-70 բջջային հեռախոսահամարներիելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումների պարունակությամբ էլեկտրոնային կրիչները(երկու սկավառակներ), ինչպես նաև գործով ձեռք բերված այլ փաստական տվյալները:
Դատարանը,պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով և ներքին համոզմամբ, գտնում է հետևյալը.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝
«1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք ¥...¤: 2. Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործության մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան: ¥...¤ե:
ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի համաձայն՝
«1. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Հայաստանի Հանրապետություն մուտքը, Հայաստանի Հանրապետությունում գտնվելը կամ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցումը (տեղափոխումը) շահադիտական նպատակով կազմակերպելը, որը կատարվել է մուտքի, գտնվելու կամ տարանցման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելով կամ մուտքի, գտնվելու կամ տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույնաշխատավարձիհարյուրապատիկիցերկուհարյուրապատիկիչափով, կամազատազրկմամբ՝առավելագույնըերեքտարիժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ ՀայաստանիՀանրապետությունիցելքը, օտարերկրյապետությունմուտքըկամօտարերկրյապետությունումգտնվելըշահադիտականնպատակովկազմակերպելը, որըկատարվելէելքի, մուտքիկամգտնվելուհամարՀայաստանիՀանրապետությանօրենսդրությամբսահմանված կարգը խախտելով կամ ելքի, մուտքի կամ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույնաշխատավարձիհարյուրապատիկիցերկուհարյուրապատիկիչափով, կամազատազրկմամբ՝առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) երկու կամ ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) մարդու կյանքի կամ առողջության համար վտանգավոր կամ անձի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող պայմաններում,
4) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքիցութտարիժամկետով՝գույքիբռնագրավմամբկամառանցդրա, որոշակիպաշտոններզբաղեցնելուկամորոշակիգործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնըերեքտարիժամկետով, կամառանցդրաե:
Նշված իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ անօրինական միգրացիայի կազմակերպման պարտադիր հատկանիշը շահադիտական նպատակն է։ Անձի անօրինական տեղափոխման կազմակերպումն այլ պետություն իրականացվում է վերջինիս կամքով, տեղափոխվողն ինքն է վճարում կամ հատուցում տեղափոխման համար, տեղափոխվողի նպատակն է մի պետության տարածքից դուրս գալը և/կամ մեկ այլ պետության տարածքում հայտնվելը, իսկ անօրինական միգրացիայի կազմակերպչի նպատակը շահ ստանալն է։
ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 2-րդ մասի և 3-րդ մասի 1-ին կետի հանցակազմի, մասնավորապես՝ օբյեկտիվ կողմի առկայության համար պարտադիր է, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունից ելքը, օտարերկրյա պետություն մուտքը կամ օտարերկրյա պետությունում գտնվելը կազմակերպվի և կատարվի.
1. շահադիտական նպատակով,
2. ելքի, մուտքի կամ գտնվելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելով կամ
3. ելքի, մուտքի կամ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելով,
4. երկու կամ ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելով։
Ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի առկայությունը հիմնավորելու կամ հերքելու լույսի ներքո՝ դատարանը գտնում է, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն ապացուցված համարելու համար նա պետք է շահադիտական նպատակով կազմակերպած լինի ՀՀ քաղաքացիներԳրիգոր և Աշոտ Անանյանների ելքը Հայաստանի Հանրապետությունից, որը պետք է կատարված լինի նրանց ելքի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելով կամ ելքի պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելով։
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: (...)ե:
ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝
«Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռովե:
ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝
«Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշներըե:
ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝
«1. Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով:
2. Քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում էե:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝
«3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:
4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալիե:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբե:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն՝
«Միայն ապացույցների հիման վրա են հաստատվում՝
1) դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն).
2) կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին.
3) հանցագործության՝ քրեական օրենքով նախատեսված հատկանիշները.
4) անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ.
5) քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները.
6) այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը կամ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքովե:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝
«1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման՝ վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ՝ դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբե:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում: Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360 հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններե:
«Ապացույցների բավարարությունե հասկացության էությունը, ապացույցների բավարարությունը որոշելու ընդհանուր չափանիշները, դրանցից յուրաքանչյուրի բնութագիրը Վճռաբեկ դատարանը քննարկել և վերլուծել է Ս.Սաքանյանիվերաբերյալ գործով կայացրած որոշման շրջանակներում:
Մասնավորապես, վկայակոչված որոշման մեջ Վճռաբեկ դատարանը, համեմատական վերլուծության ենթարկելով «ապացուցման առարկաե և «ապացույցների բավարարությունե հասկացությունները, նշել է. «(...) եթե ապացուցման առարկան ցույց է տալիս, թե ինչ է անհրաժեշտ պարզել յուրաքանչյուր քրեական գործով, ապա ապացույցների բավարարությունը կապված է այն ապացուցողական նյութի հետ, որը վերաբերում է ապացուցման առարկային և թույլ է տալիս այդ հանգամանքների մասին գալ արժանահավատ հետևության: Որոշելով ապացույցների բավարարությունը՝ վարույթն իրականացնող մարմինները լուծում են քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների հետազոտման խորության աստիճանի հետ կապված հարցերը, մասնավորապես այն, թե ի՞նչ աստիճանի պետք է մանրացվի յուրաքանչյուր հանգամանքը, և ի՞նչ ծավալի ապացույցներ են անհրաժեշտ այդ հանգամանքները հավաստի պարզելու և դրա հիման վրա այս կամ այն դատավարական որոշումը կայացնելու համար:
Այսպիսով, ապացույցների բավարարությունը ենթադրում է կոնկրետ գործով ապացուցման շրջանակների այնպիսի որոշումը, որպեսզի հավաքված ապացույցները որակական կողմից ապահովեն ապացուցման առարկայի յուրաքանչյուր տարրի պարզումը, իսկ քանակական կողմից՝ այդ հանգամանքների բացահայտման արժանահավատությունը և դատավարական որոշումների հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը:
Ի տարբերություն ապացուցման առարկայի, ապացույցների բավարարություն հասկացության բովանդակությունը քրեական դատավարության օրենսդրությամբ բացահայտված չէ, այսինքն՝ օրենքում հստակ նշում չկա այն մասին, թե մինչև ե՞րբ պետք է հավաքվեն և հետազոտվեն ապացույցները, որպեսզի յուրաքանչյուր գործով պարզվի ապացուցման առարկան ամբողջությամբ կամ նրա տարրերն առանձին վերցրած: Բացի այդ, օրենքում սահմանված չէ միասնական չափանիշ առ այն, թե ե՞րբ են ի հայտ գալիս յուրաքանչյուր քրեական գործով ապացուցման առարկան բացահայտված համարելու հիմքերը:
Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համակարգային վերլուծության հիման վրա արձանագրում է ապացույցների բավարարությունը որոշելու հետևյալ ընդհանուր չափանիշները՝
1) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունք,
2) դատավարական որոշումների հիմնավորվածություն և պատճառաբանվածություն,
3) անմեղության կանխավարկածե(տե՛ս Սիրակ Սաքանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 14-15-րդ կետերը, իսկ վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքի, դատավարական որոշումների հիմնավորվածության և պատճառաբանվածության, անմեղության կանխավարկածի մասին տե՛ս նույն որոշման 16-19-րդ կետերը):
Վերահաստատելով և զարգացնելով վերոհիշյալ որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Արարատ Ավագի Ավագյանի և Վահան Սերյոժայի Սահակյանի վերաբերյալ որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) «ապացույցների բավարարությունըե որոշելու չափանիշներն են.
1) անմեղության կանխավարկածը,
2) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքը,
3) դատավարական որոշումների հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը:
30. Անդրադառնալով անմեղության կանխավարկածի սկզբունքին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ քրեական դատավարությունում կանխավարկածը օրենքով կամ նախադեպային իրավունքով հաստատված այն կանոնն է, որի համաձայն՝ որոշակի հանգամանք համարվում է հաստատված, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը: Մարդու անմեղությունը քրեական դատավարության կարևորագույն կանխավարկածներից է, որն ամրագրված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և օրենքներով, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով: Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում: Միևնույն ժամանակ, անձին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ: Այլ խոսքով՝ քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության:
Հարկ է նշել նաև, որ անմեղության կանխավարկածն ամրագրող նորմերը, ինչպես նաև նախադեպային իրավունքը սահմանում են ոչ միայն այդ սկզբունքի բուն էությունը, այլև՝ դրա հաղթահարման, նույնն է, թե անձի մեղավորության հաստատման համար անհրաժեշտ դատավարական չափորոշիչները: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը Մ.Հակոբյանի գործով որոշման մեջ շեշտել է. «(...) ապացույցների կամայական գնահատման արգելքը դատարաններին պարտավորեցնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում թվարկված՝ ապացուցման ենթակա հանգամանքների, այդ թվում՝ կոնկրետ հանցանքի հատկանիշների և այդ հանցանքի մեջ անձի մեղավորության վերաբերյալ իր հետևությունները հիմնավորել վերաբերելի, փոխկապակցված, հավաստի ապացույցներով և ոչ թե ենթադրություններով: Այլ խոսքով՝ հանցանքի մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի վերաբերյալ` ապացուցման ենթակա յուրաքանչյուր հանգամանքի կապակցությամբ դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի ոչ թե գնահատողական դատողությունների, կանխատեսումների կամ կարծիքների, այլ կոնկրետ գործով օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների վրա: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ մեղսագրվող հանցագործության և դրա հատկանիշների ապացուցման բեռը կրում է մեղադրանքի կողմը, իսկ չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի: Դրանից հետևում է, որ մեղադրանքի կողմը կրում է անձի մեղքը հաստատելու համար բավարար ապացույցներ ներկայացնելու պարտականությունը (...)ե (տե՛ս Մարգար Հակոբյանի վերաբերյալ 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ԵԿԴ/0168/01/12 որոշման 13-րդ կետը): Անմեղության կանխավարկածի սկզբունքին Վճռաբեկ դատարանն անդրադարձել և իրավական դիրքորոշում է արտահայտել նաև Արմեն Բաբայանի և Սուրեն Թումանյանի գործով որոշման մեջ (տե՛ս Արմեն Բաբայանի և Սուրեն Թումանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 14-րդ կետը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով երաշխավորված անմեղության կանխավարկածի սկզբունքը, ի թիվս այլոց, ենթադրում է մեղադրանքի կողմի պարտականությունը ներկայացնելու անձին դատապարտելու համար բավարար ապացույցներ (տե՛ս, ի թիվս այլոց, Barbera Messegue and Jabardo v. Spain, գանգատ թիվ 10590/83, 1988 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռ, 77-րդ կետ, Janosevic v. Sweden, գանգատ թիվ 34619/97, 2002 թվականի հուլիսի 23-ի վճիռ, 97-րդ կետ):
Այսպիսով, անմեղության կանխավարկածի սկզբունքը ենթադրում է ապացույցների այնպիսի ամբողջության առկայություն, որն անհրաժեշտ է անձի մեղավորությունը ողջամիտ (հիմնավոր) կասկածից վեր ապացուցված համարելու, այլ ոչ թե անձի մեղավորության մասին ենթադրություններ անելու համար:
31. Ապացույցների բավարարությունը որոշելու մյուս չափանիշին՝ ներքին համոզմունքին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Մ.Հովհաննիսյանի և Ա.Մարտիրոսյանի վերաբերյալ որոշման մեջ և դիրքորոշում ձևավորել այն մասին, որ «(...) Ներքին համոզմունքը, որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն, մի կողմից, պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից, անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:
Ապացույցները, որոնք հավաքվել և ստուգվել են օրենքին համապատասխան, կազմում են ներքին համոզմունքի այն օբյեկտիվ հիմքը, որն իր դրսևորումն է գտնում ընդունվող որոշումներում: Թեպետ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, այն չի կարող լինել կամայական: Դրա հիմքում պետք է դրված լինի գործի բոլոր հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը: (...)ե (տե՛ս Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08որոշման 14-րդ կետը):
Այսպիսով, «ներքին համոզմունքըեսուբյեկտիվ-օբյեկտիվ կատեգորիա է: Այն ապացույցների գնահատումն իրականացնող սուբյեկտի գիտակցված և ողջամիտ համոզվածությունն է իր իսկ կողմից կայացված որոշման հիմնավորվածության մեջ (սուբյեկտիվ բնույթ): Այդպիսի համոզվածությունը պետք է ձևավորված լինի գործի բոլոր հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում և հիմնվի թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար համակցությամբ հաստատված փաստերի վրա, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ ողջամտորեն կձևավորեն նույն համոզվածությունը (օբյեկտիվ բնույթ):
Ելնելով այն հանգամանքից, որ ներքին համոզմունքն ունի օբյեկտիվ հիմքեր, անհրաժեշտ է այն տարբերակել ինտուիցիայից, ենթադրություններից և այլ անհաշվետու զգացմունքներից: Ի տարբերություն դրանց, ներքին համոզմունքը չի կարող ձևավորվել առանց օբյեկտիվ հիմքի և հիմնվել անթույլատրելի, ոչ վերաբերելի, անարժանահավատ ապացույցների վրա: Այլ խոսքով, ներքին համոզմունքը հիմնվում է ողջամիտ կարծիքի, գիտելիքի վրա, այլ ոչ թե ենթադրությունների, երևակայության, համակրանքի, հակակրանքի կամ կանխակալ կարծիքի վրա:
Ներքին համոզմունքի՝ որպես ապացույցների գնահատման արդյունքի օբյեկտիվ հիմքը քրեական գործով ձեռք բերված, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտված ապացույցների բավարար համակցությունն է: Այս առումով անհրաժեշտ է վերլուծել ապացույցների թույլատրելիության, վերաբերելիության և արժանահավատության հատկանիշները, որոնց տեսանկյունից ապացույցները ենթակա են գնահատման:
31.1. Ապացույցների թույլատրելիության հատկանիշը վերաբերում է դրանց ձևական կողմին: Դրա էությունը կազմում է ապացույցները ձեռք բերելիս օրենքով նախատեսված դատավարական պահանջների պահպանվածությունը և ենթադրում է.
- աղբյուրի օրինականություն՝ ապացույցը պետք է ձեռք բերվի միայն օրենքով սահմանված աղբյուրներից (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մաս),
- ձեռքբերման միջոցների օրինականություն՝ պետք է պահպանված լինեն ապացույցների ձեռքբերմանն ուղղված գործողություններ կատարելուն օրենքով առաջադրված պահանջները,
- դատավարական ձևակերպում՝ ապացույցը, դրա ձեռքբերման գործընթացը պետք է օրենքով սահմանված կարգով ենթարկվեն դատավարական ձևակերպման,
- լիազորված սուբյեկտ՝ այն պետք է ստացված լինի ապացույց ձեռք բերելու լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից:
Ապացույցն անթույլատրելի ճանաչելու հիմքերը հստակ սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածով:
31.2. Վերաբերելիությունն ապացույցի կարողությունն է իր բովանդակությամբ ծառայելու ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքները, գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող այլ տվյալները բացահայտելուն և հաստատելուն: Այլ խոսքով՝ ապացույցի վերաբերելիության հատկանիշն արտացոլում է ապացույցի և գործի քննության ու լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների միջև կապը: Ապացույցը կհամարվի վերաբերելի, եթե տեղեկություններ պարունակի գործի համար որևէ նշանակություն ունեցող փաստի մասին:
31.3. Ապացույցի արժանահավատության հատկանիշը նույնպես վերաբերում է ապացույցի բովանդակային գնահատմանը: Արժանահավատ է այն ապացույցը, որի ճշմարտացիությունը կասկած չի հարուցում: Ապացույցն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս դատարանը պետք է հիմք ընդունի հետևյալ հանգամանքները.
ա) ապացույցի աղբյուրի հատկանիշները (օրինակ՝ փորձագետի ձեռնհասությունը, ցուցմունք տվող անձի շահագրգռվածությունը, որոշ դեպքերում հոգեբանական և ֆիզիոլոգիական հատկանիշները, վիճակը, ինչպես նաև անձին վերաբերող այլ հատկանիշներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ այդ անձի կողմից գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներն ընկալելու, մտապահելու, վերարտադրելու գործընթացի վրա),
բ) ապացույցի ձևավորման հանգամանքները (օրինակ՝ վկայի կողմից կոնկրետ հանգամանքն ընկալելու պայմանները, պաշտպանի, ներկայացուցչի ներկայությունը և այլն),
գ) ապացուցողական տեղեկությունը ձեռք բերելու միջոցը,
դ) ապացույցի բովանդակությունը կազմող տեղեկությունը հաստատող կամ հերքող հանգամանքների առկայությունը,
ե) նույն տեղեկության ստացումն այլ աղբյուրից:
Յուրաքանչյուր ապացույց արժանահավատության տեսանկյունից պետք է գնահատվի ապացույցների համակցության մեջ՝ բազմակողմանի և մանրամասն գնահատելով փաստական տվյալների ստացման աղբյուրները և ապացույցի ձևավորման ամբողջ ընթացքը: Ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյունքում: Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել ստացված տեղեկությունների բովանդակությունը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում՝ դրա պատճառները:
Ապացույցի արժանահավատության վերաբերյալ դատարանի եզրահանգումները պետք է հիմնվեն գործում առկա փաստական տվյալների վրա:
32. Ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում ապացույցների բավարարությունը որոշելու մյուս՝ դատավարական որոշումների հիմնավորման և պատճառաբանման չափանիշի միջոցով (սույն չափանիշի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների մասին տե՛ս նաև Սիրակ Սաքանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 18-րդ կետը): Ապացույցների կամայական գնահատման արգելքը ենթադրում է ապացույցները բարեխիղճ վերլուծության ենթարկելու պարտականություն:
Վերջին դիրքորոշումը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջից, որի համաձայն՝ «Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումներըե:
Դատական ակտի պատճառաբանվածության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:
(...) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը՝ լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի՝ ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման:
(...) Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում՝ ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտել [է] «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ անձի արդար դատական քննության իրավունքի խախտում (տե՛ս Սալովն ընդդեմ Ուկրաինայի (Salov v. Ukraine) 06.09.2005 թվականի որոշումը, գանգատ թիվ 65518/01, Բոլդեան ընդդեմ Ռումինիայի (Boldea v. Romania) 15.02.2007 թվականի որոշումը, գանգատ թիվ 19997/02, Գրադինարն ընդդեմ Մոլդովայի (Gradinar v. Moldova) 08.04.2008 թվականի որոշումը, գանգատ թիվ 7170/02)ե (տե՛ս Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը):
Վերահաստատելով Ֆ.Գալստյանի գործով որոշմամբ ձևավորած իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը պարտավոր է իր դատական ակտում ամրագրել և թույլատրելիության, վերաբերելիության ու արժանահավատության տեսանկյունից գնահատման ենթարկել այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև նշել այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ կետ): Հակառակ դեպքում ապացույցների գնահատումը, դրա արդյունքում դատարանի համապատասխան ներքին համոզմունքի ձևավորումը կկրեն սուբյեկտիվ բնույթ, կհանգեցնեն կամայականության և անձի արդար դատաքննության իրավունքի խախտման՝ սահմանափակելով նաև դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելու վերադաս դատարանի հնարավորությունը:
33. Սույն որոշման 29-32-րդ կետերում կատարված իրավական վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի լուծման համարապացույցների բավարարությունը որոշելու չափանիշները սերտորեն փոխկապակցված են և փոխադարձաբար պայմանավորում են միմյանց: Գործի լուծման համար բավարար ապացույցներ ասելով՝ պետք է հասկանալ թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների համակցություն, որը, հաղթահարելով անմեղության կանխավարկածը, անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն անձի մեղավորության վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի գործով ապացուցման առարկան կազմող մյուս հանգամանքները և հնարավորություն կտա կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում:
Ս.Սաքանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է. «Ապացույցների բավարարությունը չի կարող որոշվել թվաբանական ցուցանիշով (...): Ակնհայտ է, որ ապացույցները բավարար չեն, եթե՝
1) գործում բացակայում է որևէ ապացույց գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի պարզման համար,
2) եղած ապացույցը թույլ չի տալիս պարզել այդ հանգամանքը անհրաժեշտ խորությամբ և լրիվությամբ,
3) այդ հանգամանքի ապացուցվածությունը կասկած է հարուցումե(տե՛ս Սիրակ Սաքանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 17-րդ կետը):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի «հիմնավոր կասկածից վերե ապացուցողական չափանիշը: Ընդ որում, «հիմնավոր կասկածից վերե ապացուցողական չափանիշ ասելով, պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը: Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր): Այլ խոսքով՝ մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկածե(տե՛ս Արարատ Ավագի Ավագյանի և Վահան Սերյոժայի Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 29-33-րդ կետերը):
Դատարանը, հիմք ընդունելով մեջբերված իրավանորմերը, դատողությունները և ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում առավել հանգամանորեն անդրադառնալ «չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելուե (in dubio pro reo¤ կանոնի էության պարզաբանմանը: Այս կանոնն իր ամրագրումն է ստացել ինչպես մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերում, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և հանդիսանում է մեղադրյալի անմեղության կանխավարկածի իրավունքի գործնական երաշխիք քրեական դատավարության և, մասնավորապես, դատական քննության ընթացքում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կարծիքով, անմեղության կանխավարկածը, inter alia, պահանջում է, որ իրենց պարտականությունները կատարելիս դատարանի անդամները չունենան կանխակալ կարծիք առ այն, որ մեղադրյալը կատարել է մեղսագրվող արարքը, իսկ ապացուցման պարտականությունը պետք է կրի մեղադրանքի կողմը, և ցանկացած կասկած պետք է մեկնաբանվի հօգուտ մեղադրյալի: Դատարանի գնահատմամբ՝ «չփարատված կասկածներըե հասկացությունը վերաբերում է ինչպես մեղադրանքի ողջ ծավալին, այնպես էլ մեղադրանքի առանձին դրվագներին, մեղքի ձևին, հանցագործությանը անձի մասնակցության աստիճանին և բնույթին, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներին, առանձին վերցրած ապացույցներին:
Դատարանն արձանագրում է, որ իրավական հետևանք կարող է ունենալ ոչ թե յուրաքանչյուր կասկած, այլ միայն չփարատված կասկածները: Կասկածները համարվում են չփարատված, եթե դրանք շարունակում են մնալ, երբ քրեական գործի բոլոր հանգամանքները հետազոտվում են լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի, քրեադատավարական ապացուցման բոլոր միջոցներով: Կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելը նշանակում է, որ հանցագործության դեպքի, դրանում մեղադրյալի մասնակցության, մեղադրյալին մերկացնող, նրա պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներն ապացուցող փաստերը ճանաչվում են գոյություն չունեցող և հակառակը՝ մեղադրյալի մեղավորությունը կասկածի տակ դնող, նրան արդարացնող կամ մեղմացնող հանգամանքները ճանաչվում են հաստատված, եթե դրանց գոյությունն արժանահավատորեն հերքված չէ:
Չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու կանոնը ենթադրում է հանցագործության դեպքի, դրանում մեղադրյալի մասնակցության աստիճանի, բնույթի, մեղավորության և այլ հարցերի հաստատված լինելու վերաբերյալ դատարանի մոտ անվստահության վիճակ, որը հիմնված է հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար անհրաժեշտ ապացուցողական տեղեկատվության պակասի վրա:
Այսպիսով՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը ենթադրում է ապացույցների այնպիսի ամբողջության առկայություն, որն անհրաժեշտ է անձի մեղավորությունը ողջամիտ (հիմնավոր) կասկածից վեր ապացուցված համարելու և ոչ թե անձի մեղավորության մասին ենթադրություններ անելու համար: Անմեղության կանխավարկածն այս տեսանկյունից կարելի է համարել հաղթահարված, եթե ապացուցման առարկան կազմող հանգամանքներն ապացուցված են անկասկած, այսինքն՝ այնպես են ապացուցված, որ դրանց ճշտությունը՝ առկա բավարար ապացույցներով հաստատված ճանաչելու դեպքում չի կարող կասկածներ առաջացնել: Հակառակ դեպքում, եթե այդ հանգամանքներն ապացուցված չեն անկասկած, անվերապահորեն, ապա չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու կանոնի (in dubio pro reo¤ կիրառմամբ պետք է ապացուցված համարել հակառակը:
Ընդհանրացնելով վերոգրյալը՝ հարկ է փաստել, որ հանցագործության համար դատապարտումը չի կարող պայմանավորված լինել անձի հավանական մեղավորության վերաբերյալ հետևություններով կամ ենթադրություններով, այլ պետք է բխի նրա կողմից տվյալ արարքը կատարելու հարցում դատարանի համոզմունքից: Միաժամանակ դատարանի համոզմունքը չի կարող կամայական և սուբյեկտիվ լինել. այն պետք է ձևավորվի պատշաճ ընթացակարգի շրջանակներում ապացույցների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտման և գնահատման արդյունքում:
Վերոգրյալ չափանիշների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները՝ դատարանըգտնում է, որ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հնարավոր չէ հետևություն անել ամբաստանյալՌուզաննա Ռաֆաելի Հունանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության և օրինականության վերաբերյալ:
Դատարանի գնահատմամբ սույն գործով չի ձևավորվել վերաբերելի, թույլատրելի և հավաստի ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որպեսզի դրանք ապահովեն նշված հոդվածով նախատեսված կոնկրետ հանցանքի, մասնավորապես՝ այդ հանցակազմի օբյեկտիվ կողմը բնութագրող գործողություններն ամբաստանյալՌուզաննա Ռաֆաելի Հունանյանի կողմից կատարելու վերաբերյալ դատարանի հետևությունների արժանահավատությունը, այլ ոչ թե ենթադրությունը, ինչպես ներկայացված է մեղադրական եզրակացությունում:
Այլ կերպ ասած՝ սույն գործով ապացույցների անհրաժեշտ և բավարար համակցություն ձեռք չի բերվել, որպեսզիՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի հատկանիշները կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք դատարանը հաստատված համարի այն խորությամբ և աստիճանի, որ կասկած չմնա դրա ապացուցվածության վերաբերյալ և հերքիՌուզաննա Հունանյանի կողմից ի պաշտպանություն բերվող փաստարկները, իսկ դատարանին ներկայացված ապացույցներով այդ հանգամանքների ապացուցվածությունը խիստ կասկած է հարուցում: Այսինքն՝ առկա է չփարատված կասկածՌուզաննա Ռաֆաելի Հունանյանիկողմիցինքնությունը չպարզված անձի օժանդակությամբ, ելքի, մուտքի և այլ երկրում գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, շահադիտական նպատակով Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունից ելքը և օտարերկրյա պետություն մուտքն ու այնտեղ գտնվելըկազմակերպելուվերաբերյալ, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ ամբաստանյալՌուզաննա Հունանյանի:
Դատարանի վերոգրյալ հետևությունները պայմանավորված են նաև ներքոհիշյալ պատճառաբանություններով.
Ամբաստանյալ Ռ.Հունանյանը թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հերքել է Գայանեի օժանդակությամբ, ելքի, մուտքի և այլ երկրում գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, շահադիտական նպատակով Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունից ելքը և օտարերկրյա պետություն մուտքն ու այնտեղ գտնվելըկազմակերպելու հանգամանքը:
Ինչ վերաբերում է մեղադրական եզրակացության մեջ նշված մնացած ապացույցներին, ապա նշված ապացույցներըտեղեկություններ չեն պարունակում գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին, դրանցով չեն հաստատվում կոնկրետ գործով ապացուցման առարկան կազմող հանգամանքները:
Դատարանը գտնում է, որՌուզաննա Հունանյանի նկատմամբ պետք է կայացնել արդարացման դատավճիռ՝ այն հիմքով, որ գործով ապացույցների բավարար համակցություն ձեռք չի բերվել նրա կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարումը «հիմնավոր կասկածից վերե չափանիշով ապացուցված համարելու համար:
Դատարանն արձանագրում է, որ Գրիգոր և Աշոտ Անանյանների անձնագրերում «Շենգենյան համաձայնության երկրներե-ի մուտքի կեղծ արտոնագրերն ինքնին Հայաստանի Հանրապետությունից ելքի և Ֆրանսիայի Հանրապետություն մուտք գործելու կեղծ փաստաթղթերեն, որոնք նրանց կողմից ներկայացվել են ՀՀ պետական սահմանը հատելիս, սակայն գործով ձեռք չի բերվել դրանցում Ռուզաննա Հունանյանի մեղավորությունը «հիմնավոր կասկածից վերե չափանիշով հաստատված համարելու համար անհրաժեշտ և բավարար ապացույցների համակցություն:
Սույն գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն «հիմնավոր կասկածից վերե ապացուցողական չափանիշներով հաստատված համարելու, որ Ռուզաննա Հունանյանը կատարել է իրեն մեղսագրված արարքը, դրա ապացուցվածության վերաբերյալ ողջամիտ կասկածները ո՛չ նախաքննությամբ և ո՛չ էլ դատաքննությամբ չեն բացառվել, մասնավորապես.
գ Վկաներ Գրիգոր Անանյանը և Աշոտ Անանյանը նախաքննության ընթացքում տված՝ իրենց ըստ էության նույնաբովանդակ ցուցմունքներով չեն հայտնել, թե իրենք անօրինական կարգով են ցանկացել մեկնել արտերկիր, և որ Ռուզաննա Հունանյանը ստանձնել է կազմակերպել իրենց անօրինական միգրացիան: Ավելին՝ Ա.Անանյանը նշել է, որ Ֆրանսիա ցանկացել է մեկնել քրոջը և նրա ընտանիքին տեսակցելու նպատակով:
գ Վերոգրյալի մասին նախաքննության ընթացքում տված՝ իր ըստ էության նույնաբովանդակ ցուցմունքով հայտնել է նաև վկա Վահրամ Անանյանը:
գ Ամբաստանյալ Ռուզաննա Հունանյանը թե՛ նախաքննության ընթացքում, թե՛ դատաքննության ընթացքում իր ցուցմունքներով պնդեց, որ վիզաների կազմակերպման համար գումարները և փաստաթղթերը վերցրել է Գրիգոր Անանյանից և փոխանցել Գայանեին, իսկ դրանք պատրաստ լինելուց հետո՝ վերցրել է Գայանեից և փոխանցել Գրիգոր Անանյանին: Պնդեց, որ իր գործողությունները որևէ կերպ ուղղված չեն եղել անօրինական միգրացիա կազմակերպելուն: Ավելին՝ կարծել է, որ Գայանեի գործողությունները ևս ուղղված են եղել վիզաների օրինական կարգով պատրաստելուն:
գ Համաձայն գործի փաստական տվյալների՝ Գրիգոր և Աշոտ Անանյանների անձնագրերում առկա «Շենգենյան համաձայնության երկրներե-ի մուտքի թույլտվության առերևույթ կեղծ լինելու վերաբերյալ՝ իր կասկածները Ռուզաննա Հունանյանը հայտնել է Գայանեին, ով վստահեցրել է, որ ամեն ինչ նորմալ է և ինքը կասկածի տեղիք չի տվել:
գ Դատարանում հետազոտված մյուս ապացույցները նույնպես տվյալներ չեն պարունակում առ այն, որ Ռուզաննա Հունանյանն անմիջականորեն առնչվում է Գրիգոր և Աշոտ Անանյանների անձնագրերում «Շենգենյան համաձայնության երկրներե-ի մուտքի կեղծ արտոնագիր փակցնելու հետ: Հետևաբար՝ դրանք ինքնին չեն կարող դիտվել որպես Ռուզաննա Հունանյանի մեղքը հիմնավորող ապացույցներ:
գ Ձեռք բերված ապացույցների ողջ զանգվածը միայն ենթադրության մակարդակի է և ոչ ավելին, առավել ևս, որ Ռուզաննա Հունանյանը ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում իր ցուցմունքով հայտնեց, որ նախկինում նմանօրինակ շատ դեպքեր են եղել, երբ Գայանեի օժանդակությամբ ինչպես ինքը, այնպես էլ իր ընտանիքի անդամները նույն կարգով օրինական հիմքերով ստացել են «Շենգենյան համաձայնության երկրներե-ի մուտքի թույլտվություն:
Այսպիսով՝ ստուգելով դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցները, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, իրենց համակցության մեջ՝ դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ՝ դատարանը գտնում է, որդրանք ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում կոնկրետ գործով ապացուցման առարկան կազմող հանգամանքները:
Վերոգրյալի հիման վրա դատարանը գտնում է, որ Ռուզաննա Ռաֆաելի Հունանյանի կողմից ինքնությունը չպարզված անձի օժանդակությամբ, ելքի, մուտքի և այլ երկրում գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, շահադիտական նպատակով Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունից ելքը և օտարերկրյա պետություն մուտքն ու այնտեղ գտնվելըկազմակերպելու վերաբերյալ մեղադրանքի կողմի հետևությունները ենթադրություն է, վարկած, գնահատողական դատողություն, կարծիք, քանի որ այն չի հաստատվում գործում առկա և դատարանում օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտված, փոխկապակցված, թույլատրելի, վերաբերելի և հավաստի ապացույցների բավարար համակցությամբ: Այլ կերպ ասած՝ հիշյալ հանգամանքների վերաբերյալ դատարանի մոտ առկա է չփարատված կասկած, ուստի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի հիման վրա և «չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելուե (in dubio pro reo¤ կանոնի կիրառմամբ՝ այն պետք է մեկնաբանվի հօգուտ ամբաստանյալ Ռ.Հունանյանի: Այսինքն՝ մեղադրանքի կողմը դատարանին չի ներկայացրել թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների այնպիսի համակցություն, որը, հաղթահարելով անմեղության կանխավարկածը, անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն՝ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի1-ին կետով նախատեսված հանցակազմի թե՛ օբյեկտիվ կողմը, թե՛ սուբյեկտիվ կողմը բնութագրող գործողություններն ամբաստանյալ Ռ.Հունանյանի կողմից կատարելու վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի մեղադրանքի ապացուցման առարկան կազմող մյուս հանգամանքները:
Այսինքն՝ դատարանն ապացույցների բավարար համակցությամբ և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշներով հաստատված չի համարում, որ ամբաստանյալը կազմակերպել է անօրինական միգրացիա։ Դատարանի գնահատմամբմեղադրանքի կողմը հանցագործության համար դատապարտումը պայմանավորել էՌ.Հունանյանի հավանական մեղավորության վերաբերյալ հետևություններով և ենթադրություններով, որպիսի պայմաններում փաստում է, որ նախաքննական մարմինը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով երաշխավորված՝ անձի մեղավորության մասին հետևությունը ենթադրությունների վրա չհիմնելու, ինչպես նաև բոլոր չփարատված կասկածները հօգուտ նրա մեկնաբանելու սկզբունքի խախտում։
Այսպիսով՝ դատարանը գտնում է, որապացուցված և հիմնավորված չէ, որ Ռուզաննա Հունանյանը կատարել է իրեն մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքը, ուստի՝ ամբաստանյալ Ռ.Հունանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետովքրեական հետապնդումը ենթակա է դադարեցման և առաջադրված մեղադրանքում նրան պետք է արդարացնել՝ ապացույցների անբավարարության հիմքով:
Քննարկելով խափանման միջոցի հարցը՝ դատարանը գտնում է, որՌուզաննա Հունանյանի նկատմամբ ընտրված գրավ խափանման միջոցըվերացնելու կամ փոխելու հիմքեր չկան, հետևաբար՝ այն պետք է թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, սակայն դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, 20.07.2021թ. «Ամերիաբանկե ՓԲԸ Երիտասարդական մասնաճյուղում թիվ 006182 անդորրագրով թիվ 900008037195 դեպոզիտ հաշվին Լուսինե Մարատի Հովհաննիսյանի կողմից Ռուզաննա Հունանյանի կալանքը գրավով փոխարինելու համար վճարված 1.000.000(մեկ միլիոն) ՀՀ դրամը պետք է վերադարձնել գրավատուին՝ Լուսինե Մարատի Հովհաննիսյանին:
Քննարկելով դատական ծախսերի հարցը՝ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ և 8-րդ կետերով նախատեսված դատական ծախսեր սույն գործով առկա չէ:
Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դատական ծախսերին, դատարանն արձանագրում է, որ դատափաստաթղթաբանական փորձաքննությունների՝թիվ 16-3268 և թիվ 16-3269 եզրակացություններից յուրաքանչյուրի արժեքը կազմել է 27.480 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 54.960 ՀՀ դրամ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝
«3. Քրեական գործով մի քանի անձ դատապարտվելիս դատական ծախսերը գանձվում է նրանցից յուրաքանչյուրից՝ ըստ դատարանի կողմից որոշված բաժնի՝ հաշվի առնելով այդ անձանց մեղավորության, նրանց նշանակված պատժի խստության աստիճանը և յուրաքանչյուրի գույքային դրությունըե:
Հաշվի առնելով, որ դատարանն ապացուցված չի համարել ամբաստանյալՌուզաննա Հունանյանի մեղքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դատական ծախսը վերջինիցենթակա չէ գանձման:
Անդրադառնալով իրեղեն ապացույցների տնօրինման հարցին՝ դատարանը գտնում է, որդատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Աշոտ Անանյանի «BA0117729ե և Գրիգոր Անանյանի «BA2786671ե սերիա-համարի անձնագրերը պետք էվերադարձնել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ թիվ 58217916 քրեական գործին կից քննություն կատարելու համար, իսկքրեական գործին կցված և ապացույց ճանաչված՝ այլ փաստաթուղթ հանդիսացող՝եԶվարթնոցե օդանավակայանում Գրիգոր Աբգարի Անանյանի ՀՀ քաղաքացու «BA2786671ե սերիա-համարի անձնագրի հատուկ ստուգման արդյունքում 08.11.2016թ. կազմված՝եանձանց և փաստաթղթերի հատուկ ստուգման ենթարկելուե մասին՝ թիվ 1/081101 ակտը, «Զվարթնոցե օդանավակայանում Աշոտ Չիթոյի Անանյանի ՀՀ քաղաքացու «BA0117729ե սերիա-համարի անձնագրի հատուկ ստուգման արդյունքում 09.11.2016թ. կազմված՝եանձանց և փաստաթղթերի հատուկ ստուգման ենթարկելուե մասին՝ թիվ 3/091101 ակտը, Աշոտ Անանյանի և Գրիգոր Անանյանի սահմանահատումների պատմության վերաբերյալ տվյալների պարունակությամբ փաստաթղթերը և «Ղ-Տելեկոմե (ներկայումս՝եՄՏՍ-Հայաստանե) ՓԲԸ-ի՝ 15.03.2017թ., թիվ SU/1111/150317/1046 գրությամբ տրամադրված՝ Գրիգոր Անանյանի՝ 077-58-30-37 և «ԱրմենՏելե (ներկայումս՝եՎԵՈՆ-Արմենիաե) ՓԲԸ-ի՝ 15.03.2017թ., թիվ 00562/17-N07 գրությամբ տրամադրված՝ Ռուզաննա Հունանյանի՝ 091-40-13-70 բջջային հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումների պարունակությամբ էլեկտրոնային կրիչները (երկու սկավառակներ)պահել քրեական գործի հետ միասին՝ վերջինիս պահելու ամբողջ ժամանակամիջոցում:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357-360-րդ և 364-373-րդ հոդվածներով՝ դատարանը.

Վ Ճ Ռ Ե Ց

Ճանաչել և հռչակել Ռուզաննա Ռաֆաելի Հունանյանի անմեղությունըՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի1-ին կետովնախատեսված հանցանքի կատարման մեջ՝ապացույցների անբավարարությանհիմքով:
Ռուզաննա Ռաֆաելի Հունանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, 20.07.2021թ. «Ամերիաբանկե ՓԲԸ Երիտասարդական մասնաճյուղում թիվ 006182 անդորրագրով թիվ 900008037195 դեպոզիտ հաշվին Լուսինե Մարատի Հովհաննիսյանի կողմից Ռուզաննա Հունանյանի կալանքը գրավով փոխարինելու համար վճարված 1.000.000(մեկ միլիոն) ՀՀ դրամը վերադարձնել գրավատուին՝Լուսինե Մարատի Հովհաննիսյանին:
Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Իրեղեն ապացույց ճանաչված՝Աշոտ Անանյանի «BA0117729ե և Գրիգոր Անանյանի «BA2786671ե սերիա-համարի անձնագրերը, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, վերադարձնել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ թիվ 58217916 քրեական գործին կից քննություն կատարելու համար, իսկ քրեական գործին կցված և ապացույց ճանաչված՝ այլ փաստաթուղթ հանդիսացող՝ 08.11.2016թ. կազմված՝եանձանց և փաստաթղթերի հատուկ ստուգման ենթարկելուե մասին՝ թիվ 1/081101 ակտը, 09.11.2016թ. կազմված՝եանձանց և փաստաթղթերի հատուկ ստուգման ենթարկելուե մասին՝ թիվ 3/091101 ակտը, Աշոտ Անանյանի և Գրիգոր Անանյանի սահմանահատումների պատմության վերաբերյալ տվյալների պարունակությամբ փաստաթղթերը ևԳրիգոր Անանյանի՝ 077-58-30-37 և Ռուզաննա Հունանյանի՝ 091-40-13-70 բջջային հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումների պարունակությամբ էլեկտրոնային կրիչները (երկու սկավառակներ) պահել քրեական գործի հետ միասին՝ վերջինիս պահելու ամբողջ ժամանակամիջոցում:
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ Մ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Դատական Գործ N: ԵԴ/1204/01/21
Դատական Գործ N: ԵԴ/1204/01/21
Երևան քաղաքի դատարան
Նոր քրեական գործ    
Երբ է գործը ստացվել: 08-09-2021
Ինչ կարգով է գործը ստացվել: Առաջին անգամ
Գործը որտեղից է ստացվել:
Դատախազություն: ՀՀ Գլխավոր դատախազություն
Նախաքննական գործի համարը: 58224021
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն:Ռուզաննա Ռաֆաելի Հունանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ինքնությունը չպարզված անձի օժանդակությամբ, ելքի, մուտքի և այլ երկրում գտնվելու պատշաճ թույլատվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, շահադիտական նպատակով կազմակերպել է Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետության ելքը և օտարերկրյա պետություն մուտքն ու այնտեղ գտնվելը:
Մեղադրյալ
Անձ
ԱնունՌուզաննա   
ԱզգանունՀունանյան   
ՀայրանունՌաֆաելի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԻգական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Հոդված_1
Հոդված329.1       Մաս 3       Կետ 1
Դատվածություն:
Պաշտպան
Անուն
Ազգանուն
Հասցե
Վիճակագրական տողի համարը: 15.19.1
Լրացուցիչ վիճակագրական տողի համար: Առկա չէ
Իրեղեն ապացույց
Իրեղեն ապացույցի անվանումը:
Իրեղեն ապացույցի պահպանման փաստացի տեղը:
Խափանման միջոց: Գրավ
Չափահաս: Այո
Մակագրել (Նախագահի կողմից)    
Գործի համար:
Ամսաթիվ: 08-09-2021
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն: Մանվել Սամվելի Շահվերդյան
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ    
Երբ: 09-09-2021
Որոշումը:
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 29-09-2021
Դատավարության կողմեր: Մեղադրող
Դատավարության կողմեր: Պաշտպան
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր
ԱնունՎ   
ԱզգանունՂազարյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
ԱնունՄ   
ԱզգանունՄարուէյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
ԱնունՌուզաննա   
ԱզգանունՀունանյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
Անվանում:   
Հասցե:   
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Որոշման ամսաթիվ: 22-09-2021
Ստեղծման ամսաթիվ: 2021-09-23 12:49:45
Որոշում:ԵԴ/1204/01/21

Ո Ր Ո Շ Ու Մ
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈւԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈւ ՄԱՍԻՆ

22.09.2021թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մ.Շահվերդյանի, հետազոտելով վարույթում գտնվող՝ Ռուզաննա Ռաֆաելի Հունանյանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, թիվ ԵԴ/1204/01/21 քրեական գործի նյութերը.

Պ Ա Ր Զ Ե Ց

Ռուզաննա Ռաֆաելի Հունանյանի վերաբերյալ քրեական գործի նյութերում վարույթը կարճելու հանգամանքներ չկան:
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վ.Ղազարյանի՝ 20.07.2021թ. որոշմամբ՝ Ռուզաննա Ռաֆաելի Հունանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը:
Քրեական գործով մինչդատական վարույթին, որպես Ռուզաննա Ռաֆաելի Հունանյանի պաշտպան, մասնակցել է փաստաբան Մնացական Մարուքյանը:
Դատավարության մասնակիցների կողմից միջնորդություններ, բացարկներ և այլ հայտարարություններ չեն եղել:
Դատավարության մասնակիցների նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու անհրաժեշտություն չկա:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ և 293-րդ հոդվածներով՝ դատարանը.

Ո Ր Ո Շ Ե Ց

գ Թիվ ԵԴ/1204/01/21 քրեական գործն՝ ըստ մեղադրանքի Ռուզաննա Ռաֆաելի Հունանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նշանակել դատական քննության՝ 2021թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 1200-ին, դատարանի Ավան նստավայրում, դռնբաց դատական նիստում:
գ Ռուզաննա Ռաֆաելի Հունանյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց գրավը հիմնավոր է, հետևաբար՝ այն վերացնելու կամ փոխելու հիմքեր չկան:
գ Գործի քննությանը, որպես Ռուզաննա Ռաֆաելի Հունանյանի պաշտպան, թույլատրել փաստաբան Մնացական Մարուքյանի մասնակցությունը:
գ Գործի քննությանը մասնակից դարձնել դատախազին:
գ Դատական նիստին հրավիրել դատակոչի ցուցակում նշված բոլոր անձանց:

ԴԱՏԱՎՈՐ Մ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 12-10-2021
Ժամ: 09:30
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 20-10-2021
Ժամ: 10:00
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 26-10-2021
Ժամ: 10:00
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 02-11-2021
Ժամ: 17:00
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Կայացվել է դատավճիռ    
Ամսաթիվ: 02-11-2021
Այլ նշումներ:
Արդարացման    
Ամսաթիվ: 02-11-2021
Հոդված
Հոդված329.1       Մաս 3       Կետ 1
Այլ նշումներ:
Ամբաստանյալ
ԱնունՌուզաննա   
ԱզգանունՀունանյան   
ՀայրանունՌաֆայելի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Օրենսգիրք: Քրեական դատավարության օրենսգիրք
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2021-12-13 13:49:20    
Դատական ակտի բովանդակությունը:ԵԴ/1204/01/21

Դատական ակտի ամսաթիվը: 02-11-2021
Գործը քննվել է: Դռնբաց
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 21-12-2021
Էջերի քանակ: 1-ին հատոր՝ 297 թերթ, 2-րդ հատոր՝ 193 թերթ և 3-րդ հատոր՝105 թերթ
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Բողոքարկվել է    
Բողոքարկվել է: Ըստ էության լուծող դատական ակտը
Ամսաթիվ: 20-12-2021
Այլ նշումներ:
Գործն ուղարկվել է    
Գործը ուղարկվել է: 21-12-2021
Էջերի քանակը: 1-ին հատոր՝ 297 թերթ, 2-րդ հատոր՝ 193 թերթ և 3-րդ հատոր՝105 թերթ
Գործին կից նյութերը:
ՈՒր(դատարան): Քրեական վերաքննիչ
ՈՒր:ՀՀ վերաքննիչ քրեական դատարան
Ելքի գրության համարը: ԴԴ-9.1-Ե-274705/21
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ԵԴ/1204/01/21
Քրեական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Ամսաթիվ: 20-12-2021
Ամբաստանյալ
Անձ
ԱնունՌուզաննա   
ԱզգանունՀունանյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հոդված_1
Հոդված329.1       Մաս 3       Կետ 1
Դատվածություն:
Պաշտպան
Անուն
Ազգանուն
Հասցե
Պատիժ:
Հոդված_2
Հոդված
Խափանման միջոց: Գրավ
Ում կողմից է բերվել բողոքը: Մեղադրող
Բողոքը բերող անձը
ԱնունՎ   
ԱզգանունՂազարյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Բողոքի բովանդակությունը:Ռուզաննա Հունանյան Վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ : Բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /Ավան /` Ռուզաննա Ռաֆաելի Հունանյանի /ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ճանաչվել է նրա անմեղությունը/ վերաբերյալ 02.11.2021թ. դատավճիռը : Ռուզաննա Ռաֆաելի Հունանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նշանակել պատիժ՝ ազատազրկում՝3 տարի ժամկետով , վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 տարի 11 ամիս 8 օր ժամկետով :
Բողոքի ստացման կարգը: Հանձնվել է փոստին
Ամսաթիվ: 16-12-2021
Չափահաս: Այո
Կայացվել է որոշում:
Որոշման ամսաթիվը:
Որոշման բովանդակություն:
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Գործի ստացման ամսաթիվ: 24-12-2021
Վիճակագրական տողի համարը:
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ):
Գործը ստացվել է: Երևան քաղաքի դատարան
Այլ նշումներ:
Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ    
Ըստ էության լուծող դատական ակտեր: Դատավճիռ (արդարացման/մեղադրական)
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Բողոքարկվել է միևնույն դատական ակտը:
Այլ նշումներ:
Մակագրել (Նախագահի կողմից)    
Ամսաթիվ: 24-12-2021
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն: Վազգեն Ռուբենի Ռշտունի
Դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն: Արսեն Սերժիկի Նիկողոսյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն: Մնացական Հայկի Հարությունյան
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ    
Ամսաթիվ: 27-12-2021
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 12-01-2022
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 17:30
Այլ նշումներ:Նիստը հետաձգվել է այլ հերթի:
Նիստերի դահլիճի համարը: 6
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:Կազմի դատավոր Մ.Հարությունյանի այլ ծանրաբեռնվածություն ունենալու պատճառով:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 18-01-2022
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 17:30
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 6
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:Դատավոր Մ.Հարությունյանի այլ դատական նիստով ծանրաբեռնված լինելու պատճառով:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 21-01-2022
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 16:30
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 6
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 25-02-2022
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 15:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 6
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:Դատական կազմի դատավորների՝ դատավորների ընդհանուր ժողովի մասնակցելու պատճառով:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 15-03-2022
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 17:30
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 6
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:Դատական կազմի դատավոր Ա.Նիկողոսյանի գործուղման մեկնելու պատճառով:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 18-04-2022
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 16:30
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 6
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:Նախագահող դատավորի վատառողջ լինելու պատճառով:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 02-05-2022
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 17:30
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 6
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 13-06-2022
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 16:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 6
Նիստը:
Պատճառը:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       03 Մայիս 2022

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան