Դատական Գործ N: ԵԴ/36336/02/21 |
Երևան քաղաքի դատարան |
Նոր քաղաքացիական գործ    
|
Հայցադիմումը /դիմումը/ ստացվել է: | 19-08-2021 |
---|
|
Հայցվոր/դիմող | Անուն | Արթուր |
---|
Ազգանուն | Վանեցյան |
---|
Հայրանուն | Գագիկի |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
Ներկայացուցիչ | Անուն | Արամազդ |
---|
Ազգանուն | Կիվիրյան |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
|
Պատասխանող | Անուն | Գուրգեն |
---|
Ազգանուն | Մելքոնյան |
---|
Հայրանուն | Գառնիկի |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
|
Ինքնուրույն պահանջ ներկայացնող: | |
---|
|
3-րդ անձ | Անվանում: | Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն ՓԲԸ |
---|
Հասցե: | ք.Երևան, Գ.Հովսեփյան փող. 26շենք |
---|
|
|
---|
Պահանջ: | Զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, հերքման տեքստը հրապարակելուն պարտավորեցնելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պ/մ |
---|
|
Հիմնական պահանջի վիճակագրության տողի համարը: | 12.1 |
---|
|
Պատասխանի ստացման ամսաթիվը: | |
---|
|
Լրացուցիչ պահանջի վիճակագրության տողի համարը: | |
---|
|
Պահանջն անհատականացնող տվյալ: | |
---|
|
Պետական տուրք    
|
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: | 19-08-2021 |
---|
|
Ներկայացվել է: | Անդորրա(գրեր)գիր |
---|
|
Վճարված պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): | 60000 |
---|
|
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը: | 19-08-2021 |
---|
|
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը: | 1297947 |
---|
|
Մակագրել (Նախագահի կողմից)    
|
Գործի համար: | ԵԴ/36336/02/21 |
---|
|
Նախագահող դատավոր | Դատարանի անվանում: | Երևան քաղաքի դատարան |
---|
Դատավորի անուն: | Մուրադ Մարտինի Հովակիմյան | |
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2021-09-23 11:43:03 Խմբագրման ամսաթիվ:2021-09-23 11:43:03    
|
Որոշման ամսաթիվ: | 27-08-2021 |
---|
|
Ստեղծման ամսաթիվ: 2021-09-23 11:43:03 |
---|
Որոշման բովանդակություն: | Ո Ր Ո Շ Ու Մ
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին
27 օգոստոսի 2021թ. ք.Երևան
Քաղաքացիական գործ՝ ԵԴ/36336/02/21
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ.Հովակիմյանս ծանոթանալով Արթուր Գագիկի Վանեցյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանի կողմից ներկայացրած հայցադիմումին և կից փաստաթղթերին.
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Արթուր Գագիկի Վանեցյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը 2021թ. օգոստոսի 19-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Գուրգեն Գառնիկի Մելքոնյանի, երրորդ անձ՝ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, հերքման տեքստը հրապակելուն պարտավորեցնելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին, որը դատավորի աշխատակազմին է փոխանցվել 2021թ. օգոստոսի 24-ին:
Ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ գտնում եմ, որ հայցադիմումը ենթակա է ընդունման վարույթ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասով, 199-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Արթուր Գագիկի Վանեցյանի հայցն ընդդեմ Գուրգեն Գառնիկի Մելքոնյանի, երրորդ անձ՝ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, հերքման տեքստը հրապակելուն պարտավորեցնելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին ընդունել վարույթ:
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Մ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ |
---|
|
Պարզեցված վարույթ    
|
Գործի դատաքննության նախապատրաստություն    
|
Կայացվել է որոշում: | Նախնական դատական նիստ նշանակելու մասին |
---|
|
Ստեղծման ամսաթիվ: 2021-11-15 12:38:27 |
---|
Որոշում: | Ո Ր Ո Շ Ու Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈւ ՄԱՍԻՆ
12 նոյեմբերի 2021թ. ք.Երևան
Քաղաքացիական գործ՝ ԵԴ/36336/02/21
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ.Հովակիմյանս ծանոթանալով քաղաքացիական գործն ըստ հայցի Արթուր Գագիկի Վանեցյանի ընդդեմ Գուրգեն Գառնիկի Մելքոնյանի, երրորդ անձ՝ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, հերքման տեքստը հրապակելուն պարտավորեցնելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին.
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Արթուր Գագիկի Վանեցյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը 2021թ. օգոստոսի 19-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Գուրգեն Գառնիկի Մելքոնյանի, երրորդ անձ՝ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, հերքման տեքստը հրապակելուն պարտավորեցնելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին, որը դատավորի աշխատակազմին է փոխանցվել 2021թ. օգոստոսի 24-ին:
Դատարանը 2021թ. օգոստոսի 27-ին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ուղարկել է հայցվորի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանին, իսկ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին պարզաբանումն ուղարկել է պատասխանող Գուրգեն Գառնիկի Մելքոնյանին և երրորդ անձ՝ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը:
Պատասխանող Գուրգեն Գառնիկի Մելքոնյանին հասցեագրված դատավարական փաստաթղթերը ետ են վերադարձվել «Տեղափոխված» նշագրումով, որի կապակցությամբ դատարանը կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով և 6-րդ մասով նախատեսված գործողությունները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Հաշվի առնելով այն հանգամանքները, որ պատասխանողին հանձնված են համարվել դատավարական փաստաթղթերը, և լրացել է հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետը, ինչպես նաև այն, որ սույն քաղաքացիական գործը ենթակա չէ քննության պարզեցված վարույթի կարգով կամ արագացված դատաքննությամբ՝ գտնում եմ, որ անհրաժեշտ է նշանակել նախնական դատական նիստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացման հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 199-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 2-3-րդ մասերով, 200-րդ հոդվածով`
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Քաղաքացիական գործով ըստ հայցի Արթուր Գագիկի Վանեցյանի ընդդեմ Գուրգեն Գառնիկի Մելքոնյանի, երրորդ անձ՝ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, հերքման տեքստը հրապակելուն պարտավորեցնելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին 2021թ. դեկտեմբերի 15-ին` ժամը 15:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրում (հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ թիվ 9) նշանակել նախնական դատական նիստ:
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Մ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 15-12-2021 Ստեղծման ամսաթիվ: 2021-11-15 12:38:47 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 15-11-2021 |
---|
|
Ժամ: | 15:00 Ստեղծման ամսաթիվ: 2021-11-15 12:38:47 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 18-03-2022 Ստեղծման ամսաթիվ: 2021-12-16 11:53:51 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 16-12-2021 |
---|
|
Ժամ: | 11:00 Ստեղծման ամսաթիվ: 2021-12-16 11:53:51 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
|
---|
Այլ նշումներ: | Ֆեմիդա համակարգի խափանման պատճառով դատական նիստը պատշաճ չի ձայնագրվել, ուստի այն չի համարվել պաշտոնական ձայնագրություն և այդ պատճառով նշանակվել է նոր նախնական դատական նիստ: |
---|
|
Անավարտ գործեր    
|
Հաշվետու ժամանակահատված: | 2021 թվական |
---|
|
Տեսակը: | Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 21-06-2022 Ստեղծման ամսաթիվ: 2022-04-13 09:59:55 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 18-03-2022 |
---|
|
Ժամ: | 16:00 Ստեղծման ամսաթիվ: 2022-04-13 09:59:55 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 04-08-2022 Ստեղծման ամսաթիվ: 2022-06-29 16:05:07 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 21-06-2022 |
---|
|
Ժամ: | 15:00 Ստեղծման ամսաթիվ: 2022-06-29 16:05:07 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
|
|
|
|