Հիմնական
Գործի համար: ԵԴ/0175/01/21Վիճակագրական տողի համար: 15.10
Ամբաստանյալ
Էդգար Ռուբենի Մելքոնյան
Դատավոր
Երևան քաղաքի դատարան:ԵԴ/0175/01/21
Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
«20» ապրիլի 2021 թվական ք. Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև` Դատարան),
նախագահությամբ` դատավոր Վ.Մարգարյանի,
քարտուղարությամբ` Ա.Գրիգորյանի,
մասնակցությամբ`
մեղադրող` ՀՀ գլխավոր դատախազության
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում
մինչդատական վարույթի օրինականության
նկատմամբ հսկողության վարչության
դատախազ Մ.Անտոնյանի,
պաշտպան՝ Լ.Օհանյանի,
ամբաստանյալ` է.Մելքոնյանի,
դռնբաց դատական նիստում քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի Էդգար Ռուբենի Մելքոնյանի` (ծնվ. 22.08.1976թ. Երևան քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, նախկինում չդատապարտված, ամուսնացած, խնամքին մինչև 14 տարեկան մեկ երեխա, բնակվում է ք. Երևան Չեխովի փողոցի 10/1 շենք 49-րդ բնակարան հասցեում, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին) մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ).
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2017 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ազգային անվատանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 58220017 քրեական գործը, որին նախաքննության ընթացքում միացվել են մի շարք քրեական գործեր:
2018 թվականի մայիսի 02-ին Էդգար Ռուբենի Մելքոնյանը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ներգրավվել է որպես մեղադրյալ:
2018 թվականի մայիսի 11-ին թիվ 58220017 քրեական գործով մեղադրյալ Էդգար Ռուբենի Մելքոնյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
2018 թվականի մայիսի 11-ին մեղադրյալ Էդգար Ռուբենի Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով:
2020 թվականի հուլիսի 30-ին մեղադրյալ Էդգար Ռուբենի Մելքոնյանը ժամանել է ՀՀ և բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և նույն օրը նրան առաջադրվել է մեղադրանք:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ մերժվել է Էդգար Մելքոնյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննության առնելու մասին 2018 թվականի մայիսի 11-ի որոշմամբ խափանման միջոց կալանավորումը վերահաստատելը:
2020 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ Էդգար Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին :
2021 թվականի հունվարի 19-ին կայացված որոշմամբ մեղադրյալ Էդգար Մելքոնյանին առաջադրված մեղադրանքի մի մասը վերացվել է և փոփոխվել: Նույն օրը նա կրկին ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով և առաջադրվել է մեղադրանք:
2021 թվականի հունվարի 22-ին թիվ 58220017 քրեական գործից՝ անջատվել է մեղադրյալ Էդգար Ռուբենի Մելքոնյանին վերաբերող մասը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով երկու դրվագ, առանձին վարույթում, անջատված մասին շնորհվել է թիվ 58200721 համարը:
2021 թվականի փետրվարի 05-ին թիվ 58200721 քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Էդգար Մելքոնյանի ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով երկու դրվագ, ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Մ.Անտոնյանի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ըստ էության քննելու համար:
2021 թվականի փետրվարի 10-ին համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխմամբ, գործը մակագրվել է դատավոր Վ.Մարգարյանին: Քրեական գործին շնորհվել է թիվ ԵԴ/0175/01/20 համարը: 2021 թվականի փետրվարի 11-ին քրեական գործն ընդունվել է վարույթ, իսկ 2021 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ` գործով նշանակվել է դատական քննություն:
2. 2021 թվականի հունվարի 19-ին Էդգար Ռուբենի Մելքոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան 2021 թվականի հունվարի 19-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանքի փաստական կողմի հետևյալ նկարագրությամբ.
«Էդգար Ռուբենի Մելքոնյանը] մեղադրվում է այն բանում, որ նա շահադիտական նպատակով կազմակերպել է ԻԻՀ քաղաքացի Ղադեր Ջաֆարի Նաջաֆիանի, Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներ Թեմուր Էլիզբարի Տամոևի, Լորետա Ռոբերտի Ավանեսյանի, ինչպես նաև վերջինի, Վարյա Ռոբերտի Հովհաննիսյանի, Արծրուն Գարիկի Ավանեսյանի և ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, միջինասիական հանրապետությունների թվով 4 քաղաքացիներին օգտագործելու նպատակով իրավունք վերապահող փաստաթղթերի կեղծումը և դրանց իրացումը:
Այսպես.
Էդգար Ռուբենի Մելքոնյանը, վարձատրության դիմաց պարտավորվելով ՀՀ տարածքով կազմակերպել Թուրքիայի Հանրապետությունից արտաքսված Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացիներ Նարգիզա Ֆազիլովայի և Զառնիգոռ Ռուզմատովայի՝ հայկական կեղծ անձնագրերի օգտագործմամբ ապօրինի մուտքը Թուրքիա, գործով դեռևս չպարզված հանգամանքներում, 2017 թվականի դեկտեմբերից մինչև հունվարն ընկած ժամանակահատվածում, կապ է հաստատել ԻԻՀ քաղաքացի Ղադեր Ջաֆարի Նաջաֆիանի, ՀՀ քաղաքացիներ Թեմուր Էլիզբարի Տամոևի, ինչպես նաև իր մտերիմ Լորետա Ռոբերտի Ավանեսյանի (պարզված հանգամանքներում) հետ: Ի կատարումն Էդգար Մելքոնյանի կողմից նախանշված դերաբաշխման՝ Ղ.Նաջաֆիանը կազմակերպել է Ուզբեկստանի Հանրապետությունից նշված օտարերկրացիների՝ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին և դեկտեմբերի 27-ին ժամանումը Հայաստան և նախապես պայմանավորված գումարի վճարումը Թեմուր Տամոևին: Դրանից հետո Էդգար Մելքոնյանի կազմակերպմամբ Ղադեր Նաջաֆիանը, Թեմուր Տամոևը, Լորետա Ավանեսյանը և քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձը Հայաստանի Հանրապետության տարածքում պատրաստել են Նարգիզա Ֆազիլովայի և Զառնիգոր Ռուզմատովայի լուսանկարներով փակցված, սակայն ՀՀ քաղաքացիներ Նաստյա Հակոբյանի և Հասմիկ Դավթյանի տվյալներով ձևակերպված հայկական կեղծ անձնագրեր, որից հետո, նշված անձանց անարգել մուտքը Թուրքիա ապահովելու համար, Էդգար Մելքոնյանի ցուցումով, Լորետա Ավանեսյանի միջնորդությամբ, կեղծված անձնագրերի տվյալներով ձևակերպվել են Թուրքիա մեկնելու համար էլեկտրոնային ավիատոմսեր և մուտքի թույլտվության վիզաներ:
Այնուհետև՝ 2018 թվականի հունվարի 11-ին, Էդգար Մելքոնյանի ցուցումով Թեմուր Տամոևը Նարգիզա Ֆազիլովային և Զառնիգոռ Ռուզմատովային տարել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղից վերջիններս Լորետա Ավանեսյանի ուղեկցությամբ մեկնել են Երևան-Ստամբուլ չվերթով, «Զվարթնոց» օդանավակայանում ներկայացնելով Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացիների՝ իրենց օրինական անձնագրերը, իսկ Ստամբուլի օդանավակայանում Լորետա Ավանեսյանի կողմից տրամադրած, իրենց լուսանկարներով, սակայն ՀՀ քաղաքացիների տվյալներով կեղծված անձնագրերը և էլեկտրոնային վիզաները:
Բացի այդ՝ Էդգար Մելքոնյանը, վարձատրության դիմաց կրկին պարտավորվելով ՀՀ տարածքով կազմակերպել Թուրքիայի Հանրապետությունից արտաքսված Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի Սադոկատհոն Մակհանովայի և Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի Անարա Ռուսլանովայի՝ հայկական կեղծ անձնագրերի օգտագործմամբ ապօրինի մուտքը Թուրքիա, կազմակերպել է Լորետա Ռոբերտի Ավանեսյանի, նրա որդու՝ Արծրուն Գարիկի Ավանեսյանի և քրոջ՝ Վարյա Ռոբերտի Հովհաննիսյանի, ինչպես նաև ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց կողմից հայկական կեղծ անձնագրերի պատրաստումը և օգտագործման նպատակով հիշյալ օտարերկրացիներին դրանց իրացումը: Ի կատարումն Էդգար Մելքոնյանի կողմից որոշված դերաբաշխման՝ Սադոկատհոն Մակհանովայի և Անարա Ռուսլանովայի՝ ՀՀ-ում գտնվելն ապահովելու նպատակով, նրա ցուցումով Թուրքիայում բնակվող ոմն Գյուզելը և Մալիկան հրահանգել են նշված օտարերկրացիներին մեկնել և 2018 թվականի հունվարի 13-ին ժամանել ՀՀ: Նշված օրը ՀՀ ժամանելուց հետո Ս.Մակհանովան և Ա.Ռուսլանովան Էդգար Մելքոնյանի ցուցումով հանգրվանել են Երևան քաղաքում գործող «Ռոյալ» և «Բոռա-բոռա» հյուրանոցներում, որի ընթացքում, հայկական կեղծ անձնագրերի պատրաստման նպատակով Ա.Ռուսլանովան լուսանկարահանել և «Whatsapp» հավելվածի միջոցով Էդգար Մելքոնյանին ուղարկել է իր լուսանկարը, իսկ մինչ այդ՝ դեռևս Ուզբեկստանում գտնվելու ժամանակ, Ս.Մակհանովան իր լուսանկարը Է.Մելքոնյանին տրամադրել է ոմն Գյուզելի միջոցով: Դրանից հետո՝ 2018 թվականի հունվարի 13-ից հունվարի 14-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, Էդգար Մելքոնյանի կազմակերպմամբ Լորետա Ավանեսյանի, Վարյա Հովհաննիսյանի, Արծրուն Ավանեսյանի, ինչպես նաև ինքնությունը դեռևս չպարզված անձանց կողմից, ՀՀ քաղաքացիներ Աննա Անաստասի Օհանյանի և Լիանա Գարիկի Գաբրիելյանի անվամբ տրված, գործով դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք բերված ՀՀ քաղաքացու անձնագրերում ՀՀ տարածքում փակցվել են համապատասխանաբար Ա.Ռուսլանովայի և Ս.Մակհանովայի լուսանկարները՝ ՀՀ պետական սահմանը 2018 թվականի հունվարի 15-ին հատելու վերաբերյալ ելքի կեղծ դրոշմակնիքներով, որոնք, գտնվել են Վ.Հովհաննիսյանի մոտ՝ նշված անձանց օդանավում իրացնելու նպատակով: Միաժամանակ, հիշյալ անձանց անարգել մուտքը Թուրքիա ապահովելու համար, Էդգար Մելքոնյանի ցուցումով, Լորետա Ավանեսյանի միջնորդությամբ, կեղծված անձնագրերի տվյալներով ձևակերպվել են Թուրքիա մեկնելու համար էլեկտրոնային ավիատոմսեր և մուտքի թույլտվության վիզաներ: 2018 թվականի հունվարի 15-ին Վարյա Հովհաննիսյանը նշված երկու օտարերկրացուն տարել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ Վարյա Հովհաննիսյանը՝ Էդգար Մելքոնյանի հրահանգով, նրանց ցուցում է տվել սահմանային վերահսկողությունն անցնել օրինական անձնագրերով, իսկ ժամանելով Ստամբուլի օդանավակայան՝ ներկայացնել ՀՀ քաղաքացու վերոհիշյալ կեղծված անձնագրերը՝ խոստանալով դրանք տրամադրել ինքնաթիռում: Վարյա Հովհաննիսյանը և նշված 2 օտարերկրացին իրարից առանձին, օրինական անձնագրերով «Զվարթնոց» օդանավակայանում անցել են ուղևորահաշվառումը և սահմանային հսկողությունը, որից հետո բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Վարյա Հովհաննիսյանի անձնական խուզարկությամբ նշված կեղծ անձնագրերը հայտնաբերվել և վերցվել են:
Այսպիսով՝ Էդգար Մելքոնյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված 2 դրվագ հանցագործության կատարում»:
Դատական քննության արագացված կարգի կիրառումը.
3. Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Էդգար Ռուբենի Մելքոնյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, միաժամանակ հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու բնույթն ու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ և հասկանալի է, դրա հետ համաձայն է և ընդունում է ամբողջ ծավալով:
Մեղադրող` ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Մ.Անտոնյանը դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին ամբաստանյալի միջնորդության դեմ չի առարկել:
Դատարանը, քննարկելով ամբաստանյալ Էդգար Ռուբենի Մելքոնյանի միջնորդությունը՝ արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին, լսելով դատավարության մասնակիցների կարծիքները, հանգել է հետևության, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ և 375.2-րդ հոդվածներով նախատեսված հիմքերն ու պայմանները, ուստի որոշում է կայացրել դատական քննությունն արագացված կարգով անցկացնելու մասին:
Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
4. Դատարանը, գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չկատարելով, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, մեղադրանքն ամբողջ ծավալով ամբաստանյալ Էդգար Ռուբենի Մելքոնյանի կողմից կամովին ու գիտակցաբար ընդունելու և դրա հետ համաձայն լինելու փաստերը, հանգում է այն հետևության, որ նա մեղավորությամբ կատարել է սույն դատավճռի 2-րդ կետում արձանագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով իրեն մեղսագրվող արարքը, այն կատարելու համար ենթակա է քրեական պատասխանատվության ու պատժի, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ չի կարող գերազանցել նշված հանցագործության համար օրենքով նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը:
5. Հետազոտելով ամբաստանյալ Էդգար Ռուբենի Մելքոնյանի անձը բնութագրող, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները՝ Դատարանն արձանագրում է հետևյալը.
- ըստ գործի նյութերի` Էդգար Ռուբենի Մելքոնյանն ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ դատաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և զղջացել է կատարածի համար,
(Հատոր 6, գ.թ. 126-127 և դատական նիստի ձայնային արձանագրում)
-Ամբաստանյալ Էդգար Ռուբենի Մելքոնյանի խնամքին է գտնվում 2020 թվականի սեպտեմբերի 4-ին ծնված դուստրը՝ Էթերի Էդգարի Մելքոնյանը:
¥Հատոր 6 և դատական նիստի ձայնային արձանագրում)
-Ամբաստանյալ Էդգար Ռուբենի Մելքոնյանի վերաբերյալ հարևաների կողմից տրված բնութագրի համաձայն վերջինս վայելում է շրջապատի և հարևանների հարգանքը:
¥Հատոր 6 և դատական նիստի ձայնային արձանագրում)
- ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տեղեկանքի համաձայն` Էդգար Ռուբենի Մելքոնյանը նախկինում ՀՀ-ում դատապարտված կամ որևէ կերպ արատավորված չի եղել:
¥Դատական նիստի ձայնային արձանագրում)
Դատարանի իրավական վերլուծությունը և եզրահանգումը.
6. ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների ցանկը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն սույն հոդվածի առաջին մասում»:
Դատարանի կողմից պատիժ նշանակելիս հաշվի առնվող մեղմացնող հանգամանքների չափանիշների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Պ.Բայրամյանի վերաբերյալ գործով կայացրած որոշմամբ, համաձայն որի` «(…) Դատարանի լայն հայեցողության շրջանակներում է (...) անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման հարցը, քանի որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն նույն հոդվածի առաջին մասում: Այնուհանդերձ, դատարանի այս լիազորությունը բացարձակ չէ, և որպես մեղմացնող հաշվի առնվող հանգամանքները պետք է բավարարեն որոշակի չափանիշների: Դրանք են. ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն՝ գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը, բ) այն պետք է ողջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը, գ) այն հաստատված ճանաչելիս դատարանը պետք է պահպանի ապացուցման ընդհանուր քրեադատավարական կանոնները. հանգամանքի առկայությունը հաստատող ապացույցները պետք է վերաբերելի և թույլատրելի լինեն, դրանք պետք է հետազոտված լինեն դատաքննության ընթացքում, ինչպես նաև պետք է պահպանվեն ապացույցների ստուգման և գնահատման օրենսդրական պահանջները (տե՛ս Պարույր Բայրամյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիսի 1-ի թիվ ՎԲ-84/07 որոշումը):
7. Սույն դատավճռի նախորդ կետում շարադրված իրավադրույթները և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը կիրառելով սույն դատավճռի 5-րդ կետում արձանագրված փաստական տվյալների նկատմամբ՝ Դատարանը, ամբաստանյալ Էդգար Ռուբենի Մելքոնյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առնում խնամքին մինչև 14 տարեկան մեկ երեխայի՝ 14.09.2020թ ծնված Էթերի Էդգարի Մելքոնյանի առկայությունը, ամբաստանյալի հետհանցավոր դրական վարքագիծը, որը դրսևորվել է մեղքն ընդունելու և կատարածի համար զղջալու համակցությամբ: Դատարանը փաստում է, որ ամբաստանյալի հետհանցավոր դրական վարքագիծը, վկայում է այն մասին, որ նա գիտակցել է իր արարքի հանրային վտանգավորությունն ու զղջացել է դրա համար, որպիսի պարագայում քրեական պատժի նպատակների իրացումը, այդ թվում` պատժի ենթարկված անձին ուղղելու հավանականությունը, զգալիորեն բարձրանում է:
Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Էդգար Ռուբենի Մելքոնյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ գործով առկա չեն:
Որպես ամբաստանյալի անձը բնութագրող տվյալներ` Դատարանն արձանագրում է, որ նա նախկինում դատված կամ որևէ կերպ արատավորված չի եղել, հարևաների կողմից բնութագրվում է դրական:
8. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն`
«Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն`
«1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները»:
Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ն.Սարգսյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները քրեական օրենքով նախատեսված այն հիմնադրույթներն են, որոնցով պետք է ղեկավարվի դատարանը պատիժ նշանակելիս: Այդ սկզբունքներն են`
ա) օրինականությունը,
բ) արդարությունը,
գ) պատժի անհատականացումը,
դ) մարդասիրությունը:
Պատիժ նշանակելու վերոնշյալ սկզբունքները սահմանում են այն հիմնական դրույթները, որոնցով ղեկավարվում է դատարանը յուրաքանչյուր քրեական գործով պատժի տեսակն ու չափն ընտրելիս:
(…) պատժի նշանակման իրավական շրջանակները սահմանված են ՀՀ քրեական օրենսգրքով: Դրա հետ մեկտեղ, սակայն, վերոնշյալ օրենքը դատարանին հնարավորություն է տվել որոշակի սկզբունքների ¥…) պահպանմամբ, իր ներքին համոզմանը և իրավագիտակցությանը համապատասխան, ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր և Հատուկ մասերով նախատեսված սահմաններում որոշել պատժի տեսակն ու չափը: Այլ կերպ՝ ուրվագծելով կոնկրետ հանցանքի համար նշանակման ենթակա պատժի առավելագույն և նվազագույն սահմանները՝ ՀՀ քրեական օրենքը դատարանին տվել է այդ շրջանակում հայեցողություն դրսևորելու հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի գրեթե բոլոր հոդվածների սանկցիաներում ամրագրված վերոնշյալ մոտեցումը պայմանավորված է այն տրամաբանությամբ, որ քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են: Ուստի կոնկրետ արարքի և անձի նկատմամբ համընդհանուր քրեական օրենքով նախատեսված սանկցիան կիրառելիս դատարանը պետք է որոշակի հայեցողություն դրսևորի:
Վերոգրյալից Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ առանց դատարանի հայեցողության պատժի անհատականացումն անհնար է:
(…) Պատիժ նշանակելիս դատարանի հայեցողության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանի ու բնույթի, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա: Նշված հանգամանքների հայեցողական և ոչ երբեք կամային գնահատման ժամանակ դատարանը պետք է ելնի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից» (տե՛ս Նարեկ Գևորգի Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշումը):
ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով
/2 դրվագ/ նախատեսված հանցագործությունը դասվում է կառավարման կարգի դեմ ուղղված, դիտավորությամբ կատարվող միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար նախատեսված է պատիժ, մասնավորապես՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը գնահատելու հարցերին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ.Մադաթյանի գործով որոշման մեջ, որում իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. ,(…) Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:
Այլընտրանքային սանկցիաների միջև ճիշտ ընտրություն կատարելու և արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը գնահատելու հարցերին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ.Մադաթյանի գործով որոշման մեջ, որում իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. «(…) այլընտրանքային սանկցիաների միջև ընտրություն կատարելիս պատժի արդարացիության սկզբունքի ապահովման հիմնական երաշխիքը դատարանների կողմից յուրաքանչյուր գործի քննության ժամանակ այնպիսի հանգամանքների բացահայտումն է, որոնք ազդել են անձի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի վրա:
(…) Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:
Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը:
(…) Արարքի հանրային վտանգավորության բնույթի որոշման հարցում Վճռաբեկ դատարանը կարևորում է խախտված քրեաիրավական նորմով պաշտպանվող հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, և գտնում է, որ պատիժ նշանակելիս դատարանները պարտավոր են հաշվի առնել տվյալ ժամանակահատվածում քրեական օրենսդրությամբ պահպանվող կոնկրետ հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը» (տե՛ս Գարուշ Նորիկի Մադաթյանի վերաբերյալ 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշումը):
9. Սույն դատավճռի նախորդ կետում շարադրված իրավադրույթների, դրանց վերլուծության արդյունքում ձևավորված դատողությունների և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ամբաստանյալ Էդգար Ռուբենի Մելքոնյանի կատարած հանցագործությունների բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, այդ թվում՝ նրա կատարած կոնկրետ գործողությունները, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, դրա արդյունքում պատճառված վնասը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, հանցանքը կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած վարքագիծը, դրանք համադրելով սույն դատավճռի 7-րդ կետում արձանագրված՝ նրա անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող որևէ հանգամանքի բացակայության փաստի հետ՝ Դատարանը գտնում է, որ Էդգար Ռուբենի Մելքոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 1-ին մասի /2 դրվագ/ սանկցիայով նախատեսված նվազ խիստ պատժատեսակի՝ տուգանքի կիրառման միջոցով հնարավոր է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված` պատժի նպատակների իրացվելիությունը:
Արդյունքում՝ Դատարանը հանգում է այն հետևության, որ Էդգար Ռուբենի Մելքոնյանի նկատմամբ յուրաքանչյուր դրվագով պատիժ պետք է նշանակել տուգանքի ձևով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի՝ 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով նշանակված պատիժները մասնակի գումարելու եղանակով Էդգար Ռուբենի Մելքոնյանի նկատմամբ պատիժ պետք է սահմանել տուգանք 1.200.000 / մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով և որ այդ պատժի ռեալ (իրական) կիրառումն անհրաժեշտ ու բավարար է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացմանը հասնելու համար, հետևաբար Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Էդգար Ռուբենի Մելքոնյանը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը:
Դատարանը միաժամանակ հաշվի առնելով, որ ամբաստանյալ Էդգար Մելքոնյանը 30.07.2020թ-ից մինչև 31.07.2020թ ՀՀ գտնվել է արգելանքի տակ, ուստի հանգում է հետևության, որ ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ` նրա նկատմամբ նշանակված պատիժը պետք է մեղմացնել և թողնել կրելու տուգանք՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհարյուրութսանապատիկի՝ 1.180.000 (մեկ միլիոն հարյուրութսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
10. Դատարանը, անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 10-16-րդ կետերով նախատեսված՝ դատավճիռ կայացնելիս դատարանի լուծմանն ենթակա մյուս հարցերին, արձանագրում է, որ գործով քաղաքացիական հայց ներկայացված չէ, առկա չէ նաև հատուցման ենթակա գույքային այլ վնաս և դրա ապահովման նպատակով արգելադրված որևէ գույք, բացակայում է նաև ամբաստանյալի նկատմամբ հարկադիր բուժում կամ խնամակալություն նշանակելու որևէ հիմք:
Անդրադառնալով նախաքննության մարմնի կողմից իրեղեն ապացույց ճանաչված և քրեական գործին կցված՝ Անարա Ռուսլանովային, Սադոկատհոն Մակհանովային, Վարյա Հովհաննիսյանին, Արծրուն Ավանեսյանին և Սոնա Ավանեսյանին պատկանող «Iphone 5 S», «SAMSUNG», «SAMSUNG», « Iphone 5» և « SAMSUNG GALAXI NOT 3» տեսակի բջջային հեռախոսների, ինչպես նաև AH0273257 և AF0723570 սերիական համարով անձնագրերի տնօրինման հարցին, Դատարանը գտնում է, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դրանք պետք է վերադարձնել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ թիվ 58220017 քրեական գործին կցելու և դրա շրջանակներում տնօրինման հարցը լուծելու համար:
Անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցին՝ Դատարանը գտնում է, որ մինչև սույն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն այն պետք է թողնել անփոփոխ՝ դատական ակտի հնարավոր բողոքարկման դեպքում ամբաստանյալի դատավարական պարտականությունների պատշաճ կատարումն ապահովելու համար:
Դատարանը նաև գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դատական ծախսը բացակայում է, իսկ նույն մասի 2-8-րդ կետերով նախատեuված դատական ծախuերն արագացված դատական քննության կարգ կիրառելու դեպքում, համաձայն նույն օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 8-րդ մասի` ամբաuտանյալից ենթակա չեն բռնագանձման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357-360-րդ, 365-րդ, 369-372-րդ, 375.3-375.4-րդ հոդվածներով, Դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Էդգար Ռուբենի Մելքոնյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով / 2 դրվագ / նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել՝
- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի՝ 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի՝ 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով նշանակված պատիժները մասնակի գումարելու եղանակով Էդգար Ռուբենի Մելքոնյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել տուգանք 1.200.000 / մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ` հաշվի առնելով սույն քրեական գործով 2020 թվականի հուլիսի 30-ից մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը Էդգար Ռուբենի Մելքոնյանի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, նրա նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնել և թողնել կրելու տուգանք՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհարյուրութսանապատիկի՝ 1.180.000 (մեկ միլիոն հարյուրութսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Էդգար Ռուբենի Մելքոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, թողնել անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Էդգար Ռուբենի Մելքոնյանի վերաբերյալ ՍԷԿՏ համակարգում սույն քրեական գործով առկա սահմանափակումները վերացնել:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նախաքննության մարմնի 2021 թվականի հունվարի 25-ի որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված և քրեական գործին կցված՝ Անարա Ռուսլանովային, Սադոկատհոն Մակհանովային, Վարյա Հովհաննիսյանին, Արծրուն Ավանեսյանին և Սոնա Ավանեսյանին պատկանող «Iphone 5 S», «SAMSUNG», «SAMSUNG», « Iphone 5» և « SAMSUNG GALAXI NOT 3» տեսակի բջջային հեռախոսները, ինչպես նաև AH0273257 և AF0723570 սերիական համարով անձնագրերը վերադարձնել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ թիվ 58220017 քրեական գործին կցելու և դրա շրջանակներում տնօրինման հարցը լուծելու համար:
Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Դատավճիռը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքի, կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ Վ.ՄԱՐԳԱՐՅԱՆ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից 22 Հուլիս 2021 |
Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը
![]() |
Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը: |
---|