Հիմնական
Գործի համար: ԵԴ/1393/01/20Վիճակագրական տողի համար: 6.2
Ամբաստանյալ
Էդուարդ Դանիելի Եդիգարյան
Դատավոր
Երևան քաղաքի դատարան:Քրեական վերաքննիչ:
Հոդվածներ
Երևան քաղաքի դատարան: Գործ N ԵԴ/1393/01/20
Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈւՆԻՑ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ.
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Վ.Լ.Գրիգորյան
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` Ս.Թովմասյանի
Մասնակցությամբ՝
ՄԵՂԱԴՐՈՂ` Գ.Հովակիմյանի,
ՊԱՇՏՊԱՆ` Մ.Ֆարմանյանի,
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ` Է.Եդիգարյանի.
2021 թվականի փետրվարի 11-ին Երևան քաղաքում, դռնբաց դատական նիստում, արագացված դատական քննության կարգով քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի`
Էդուարդ Դանիելի Եդիգարյանի` ծնված 1999 թվականի փետրվարի 20-ին, Երևան քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, նախկինում չդատված, չամուսնացած, չի աշխատում, հաշվառված և բնակվող Երևան քաղաքի Շինարարների փողոցի 15/2-րդ շենքի 40-րդ բնակարանում, սույն գործով 2020 թվականի նոյեմբերի 13-ից գտնվում է անազատության մեջ, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով.
Գործի դատավարական նախապատմությունը.
2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա.Երիցյանը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածի և 301.1-ին հոդվածի 1-ին մասով թիվ 58231520 քրեական գործը հարուցելու մասին:
2020 թվականի նոյեմբերի 10-ին ավագ քննիչ Ա.Երիցյանը որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործը վարույթ ընդունելու մասին:
2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Վ.Բալյանը որոշում է կայացրել Արարարտ Սամվելի Միրզոյանին թիվ 58231520 գործով տուժող ճանաչելու մասին:
2020 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Ա.Պողոսյանը որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործով նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին:
2020 թվականի նոյեմբերի 13-ին ավագ քննիչ Ա.Երիցյանը որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործը վարույթ ընդունելու մասին:
2020 թվականի նոյեմբերի 13-ին Էդուարդ Դանիելի Եդիգարյանը ձերաբակալվել է:
2020 թվականի նոյեմբերի 15-ին ավագ քննիչ Ա.Երիցյանը որոշում է կայացրել Էդուարդ Դանիելի Եդիգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ի կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
2020 թվականի նոյեմբերի 16-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործով մեղադրյալ Էդուարդ Դանիելի Եդիգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը երկու ամիս ժամկետով ընտրելու մասին` կալանավորման սկիզբը հաշվելով 2020 թվականի նոյեմբերի 13-ից:
2020 թվականի նոյեմբերի 21-ին ավագ քննիչ Ա.Երիցյանը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 1.1 կետերով, 324-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով թիվ 58232620 քրեական գործը հարուցելու մասին:
2020 թվականի նոյեմբերի 23-ին ավագ քննիչ Ա.Երիցյանը որոշում է կայացրել թիվ 58232620 քրեական գործը վարույթ ընդունելու մասին:
2020 թվականի նոյեմբերի 23-ին ավագ քննիչ Ա.Երիցյանը որոշում է կայացրել թիվ 58232620 քրեական գործը թիվ 58231520 քրեական գործին միացնելու մասին:
2020 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Նավոյանը որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործը վարույթ ընդունելու մասին:
2020 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Հ.Մարտիրոսյանը որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործով տուժող Արարատ Միրզոյանին պատկանող սև գույնի բնական կաշվից պատյանով, 25 հազար ՀՀ դրամ արժողությամբ գիրքը որպես իրեղեն ապացույց ճանաչելու մասին:
2020 թվականի դեկտեմբերի 21-ին ավագ քննիչ Ս.Նավոյանը որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործով Էդուարդ Դանիելի Եդիգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի մասը վերացնելու, վերջինիս առաջադրված մեղադրանքը փոփոխելու, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ի կետով այն բանի համար, որ «նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին, բնակարան ապօրինի մուտք գործելով, կատարել է ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն:
Այսպես.
Էդուարդ Եդիգարյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռքբերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելուց հետո տեղեկանալով, որ ՀՀ Ազգային ժողովի, կառավարության շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում զանգվածային անկարգություններ են կատարվում, չունենալով ԱԺ շենք մուտք գործելու իրավունք, անտեսելով հատուկ պահպանվող օբյեկտի պահպանության ռեժիմը, այլոց հետ միասին մուտք գործելով շենք, օգտվելով զանգվածային անկարգությունների հանցավոր գործողությունների արդյունքում առաջացած անվերահսկելի իրադրությունից, ապօրինի մուտք է գործել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի` երրորդ հարկում գտնվող, բնակարան հանդիսացող աշխատասենյակ և ներխուժած բազմաթիվ անձանց ներկայությամբ այնտեղից բացահայտ հափշտակել է Արարատ Միրզոյանին պատկանող գույքը` սև գույնի բնական կաշվից պատյանով, 25 հազար ՀՀ դրամ արժողությամբ ՀՀ Սահմանադրությունը, որը 2020 թվականի նոյեմբերի 15-ին Էդուարդ Եդիգարյանի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է:»:
2020 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Ս.Նավոյանը որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործից ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հդովածի 3-րդ մասի 1.1-ի կետով նախատեսված հանցագործությունը կատարած անձի` Էդուարդ Դանիելի Եդիգարյանի նկատմամբ գործն առանձին վարույթում անջատելու և անջատված գործին 58234520 համարը շնորհելու մասին:
2020 թվականի դեկտեմբերի 21-ին ավագ քննիչ Հ.Մարտիրոսյանը որոշում է կայացրել թիվ 58234520 քրեական գործը վարույթ ընդունելու մասին:
2020 թվականի դեկտեմբերի 30-ին թիվ 58234520 քրեական գործը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, ստացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:
Արագացված դատական քննություն.
Մինչ քրեական գործով դատաքննությունը սկսելը, ամբաստանյալ Էդուարդ Դանիելի Եդիգարյանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու բնույթը և հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է առաջադրված մեղադրանքի հետ:
Դատարանը, համոզվելով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1 և 375.2 հոդվածներով նախատեսված պայմանները, որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:
Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները (ամբաստանյալ` Էդուարդ Դանիելի Եդիգարյանի ինքնախոստովանական ցուցմունքները /հատոր 1` գ.թ. 188-190, 225-228, հատոր 2` 149-150/, տուժող Արարատ Միրզոյանի ցուցմունքը /հատոր 2` գ.թ. 131-132, 134/, վկա Մարինա Ծաղիկյանի ցուցմունքը /հատոր 1` գ.թ. 214-217/, վկա Դանիել Եդիգարյանի ցուցմունքը /հատոր 2 `գ.թ. 122-125/, վկա Էդիկ Յաղությանի ցուցմունքը /հատոր 2` գ.թ. 119-121/, վկա Արմեն Կարապետյանի ցուցմունքը /հատոր 2` գ.թ. 116-118/, վկա Արմեն Զաքարյանի ցուցմունքը /հատոր 2` գ.թ. 108-111/, վկա Նունե Սարգսյանի ցուցմունքը /հատոր 2` գ.թ. 112-115/, վկա Մերուժան Խաչատրյանի ցուցմունքը /հատոր 1` գ.թ. 194-199/, 2020 թվականի նոյեմբերի 10-ին, 11-ին և 13-ին ՀՀ ԱԺ շենքում կատարված դեպքի վայրի զննությունների արձանագրություները /հատոր 1` գ.թ. 44-50, 51-64, 66-103, 110-147, 148-153/, 15.11.2020թ-ին Էդուարդ Եդիգարյանի բնակության վայրում կատարված խուզարկութայն արձանագրությունը /հատոր 1` գ.թ. 211-213/, դատաապրանքագիտական փորձաքննության թիվ 762-ԱՊ-20 եզրակացությունը /հատոր 2` գ.թ. 105-107/, որպես իրեղեն ապացույց ճանաչված սև գույնի բնական կաշվից պատյանով, 25 հազար ՀՀ դրամ արժողությամբ ՀՀ Սահմանադրության գիրքը /հատոր 2` գ.թ. 136/, Էդուարդ Եդիգարյանի 055-20-02-99 բջջային հեռախոսահամարի վերծանումները զննելու մասին արձանագրությունը /հատոր 2` գ.թ. 90-104/) գտնում է, որ ամբաստանյալ Էդուարդ Դանիելի Եդիգարյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1կետով նախատեսված արարքը:
Դատարանի իրավական վերլուծությունները.
Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը քննարկելիս` դատարանը գտնում է հետևյալը.
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն` «1.Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753 հոդվածի 6-րդ մասի համաձայն`
«Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը:»:
Արարքի հանրային վտանգավորության գնահատականի խնդրին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Հովհաննեսյանի գործով կայացված որոշման մեջ և իրավական դիրքորոշում ձևավորել այն մասին, որ «(…) Հանցագործության հանրային վտանգավորության տիպային բնութագիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով արարքի հանրային վտանգավորության գնահատականը դատարանի կողմից կարող է որոշվել կոնկրետ հանցագործության տարրերի առանձնահատկությունների, դրա կատարման հանգամանքների, պատճառված վնասի չափի, մեղքի ձևի և տեսակի, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա: Վերջիններս վկայում են հանցագործության նվազ կամ բարձր հանրային վտանգավորության աստիճանի մասին` դատարանի կողմից պատիժ նշանակելիս և այն կրելու անհրաժեշտության հարցը որոշելիս ապահովելով արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի կենսագործումը:» (տե՛ս Արամայիս Դերենիկի Հովհաննեսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 որոշման 13-րդ կետը):
Ուսումնասիրելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները` այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական:
ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն`
«1. Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են`
(...)
9) ... հանցագործությունը բացահայտելուն ... աջակցելը.
(...):
2. Պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն սույն հոդվածի առաջին մասում:
(...)»:
Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առնում հանցանքը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը` այն, որ զղջացել է կատարած արարքի համար, աջակցել է վարույթն իրականացնող մարմնին, մատնացույց է արել դեպքի, գողոնի գտնվելու վայրը, ինչն էականորեն նվազեցնում է անձի հասարակական վտանգավորության աստիճանը:
Ամբաստանյալ Էդուարդ Եդիգարյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
Դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Է.Եդիգարյանի կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, ինչպես նաև հանրորեն վտանգավոր արարքը բնութագրող օբյեկտիվ և սուբյեկտիվ տվյալները, ուսումնասիրելով նրա անձը բնութագրող տվյալները` այն, որ նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, և հանցանքը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը` վարույթն իրականացնող մարմնին օժանդակելը, այն, որ զղջացել է կատարած արարքի համար, իր կողմից հայտնած տեղեկությունների հիման վրա է բացահայտվել հափշտակության փաստը և հափշտակված իրի գտնվելու վայրը, ինչն էականորեն նվազեցնում է անձի հասարակական վտանգավորության աստիճանը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հետևաբար դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Էդուարդ Եդիգարյանը, իր կատարած ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի` ազատազրկման ձևով` 4 /չորս/ տարի ժամկետով:
Քննարկելով ամբաստանյալ Էդուարդ Եդիգարյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու հարցը, դատարանը գտնում է հետևյալը.
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն`
«1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: (...)»:
Վերը մեջբերված նյութական իրավունքի նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել և դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է հայտնել թիվ ՎԲ-50/07, ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-201/07, ԵՇԴ/0029/01/08, ԵԿԴ/0042/01/11, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում։ Նշված որոշումներում Վճռաբեկ դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրավունքի համաձայն` պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ։ Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից։ Պատժի արդարության պահանջներից նահանջելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման։ Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են։ Հետևաբար կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա։ Նշված հանգամանքների գնահատման ժամանակ դատարանը պետք է ելնի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված` պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից:
Պատժի անհատականացման փաստական հիմքերին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է մի շարք գործերով, և մասնավորապես, Հ.Հարությունյանի գործով իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. «Պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք են ոչ միայն կատարված արարքի հասարակական վտանգավորության աստիճանը, այլև հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ հանդիսացող նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական, քրեաբանական և քրեաիրավական, ֆիզիկական հատկությունների համակցության ճիշտ գնահատումը (ընտանեկան դրությունը, վարքագիծը աշխատանքում և կենցաղում, աշխատունակությունը, առողջական վիճակը, տարիքը, դատվածությունը և այլն)» (տե՛ս Հազարապետ Հարությունյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2007 թվականի մարտի 30-ի թիվ ՎԲ-50/07 որոշումը)։
Սերյոժա Թոմոյանի գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննելիս դատարանը հաշվի է առնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները։ Հանցակազմի սահմաններից դուրս գտնվելով` դրանք բնութագրում են ինչպես կատարած հանցագործությունը, այնպես էլ հանցավորի անձնավորությունը, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին` համապատասխանաբար բարձրացնելով կամ իջեցնելով այն։ Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել` ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիսե (տե՛ս Սերյոժա Թոմոյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԼԴ2/0019/01/09 որոշումը)։
Արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը գնահատելու հարցերին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ.Մադաթյանի գործով որոշմամբ` իրավական դիրքորոշում ձևավորելով առ այն, որ. «(…) Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:
Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը:
Արարքի հանրային վտանգավորության բնույթի որոշման հարցում Վճռաբեկ դատարանը կարևորում է խախտված քրեաիրավական նորմով պաշտպանվող հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատիժ նշանակելիս դատարանները պարտավոր են հաշվի առնել տվյալ ժամանակահատվածում քրեական օրենսդրությամբ պահպանվող կոնկրետ հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը» (տե՛ս Գարուշ Նորիկի Մադաթյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2009թ. փետրվարի 17-ի ԵՇԴ/0029/01/08 որոշումը):
Անդրադառնալով պատժի արդարացիության հարցերին` Վճռաբեկ դատարանը Կարեն Հարությունյանի գործով արձանագրել է, որ պատիժը համարվում է արդարացի, եթե դատարանը ճիշտ է գնահատում գործի բոլոր հանգամանքները, անձին բնութագրող բոլոր տվյալները և քրեական օրենքով նախատեսված պահանջներից ելնելով` հանցագործության մեջ մեղավոր անձի նկատմամբ նշանակում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ և բավարար է այդ անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի` Կարեն Հարությունյանի վերաբերյալ գործով 2007 թվականի նոյեմբերի 30-ի ՎԲ-201/07 որոշումը):
Դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը, վստահությունը, որ ամբաստանյալի ուղղումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու: Դատարանը նման հետևության հանգում է միայն օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված` ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, սակայն դատարանը, կոնկրետ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման հիման վրա ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը, անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պարտավոր է հաշվի առնել`
ա) հանցավորի անձը բնութագրող տվյալները,
բ) պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող և (կամ) ծանրացնող հանգամանքները,
գ) հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը,
դ) հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները,
ե) հանցանք կատարած անձի մեղքի ձևը,
զ) հանցանք կատարած անձի կողմից հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը,
է) հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը և այլն:
Նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշման հիմնավորվածության հարցին Վճռաբեկ դատարան անդրադարձել է նաև Թ.Տեր-Գրիգորյանի վերաբերյալ որոշման մեջ` իրավական դիրքորոշում է հայտնելով այն մասին, որ. «Պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Հանցակազմի սահմաններից դուրս գտնվելով դրանք բնութագրում են ինչպես կատարված հանցագործությունը, այնպես էլ հանցավորի անձնավորությունը, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին` համապատասխանաբար բարձրացնելով կամ իջեցնելով այն: Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս:
(…) Նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի կատարած հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա` նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը (…)» (տե՛ս Թամարա Տեր-Գրիգորյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ ՎԲ-192/07 որոշումը):
Վերը նշված օրենսդրական կարգավորումներից և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հիմնական պայմանը պատճառաբանված լինելն է: Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը պետք է հանգամանորեն քննության առնի ինչպես հանցագործության կատարման, այնպես էլ հանցավորի անձին վերաբերող բոլոր հանգամանքները: Կարևորն այն է, որ հանգի հիմնավոր եզրակացության, որ դատապարտյալի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու:
Ա.Ավագյանի և Վ.Սահակյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Պատժի անհատականացման սկզբունքի բովանդակության հիմնական մասն է կազմում նաև հանցավորի անձը բնութագրող տվյալների գնահատումը, որոնք իրենց ամբողջության մեջ հնարավորություն են տալիս անձին դիտել ոչ միայն որպես հանցանք կատարող, որը պետք է պատասխանատվություն կրի, այլ նաև որպես կոնկրետ անձ` իր անհատական հատկանիշներով։ Ընդ որում` անձի այն հատկանիշները, որոնք գտնվում են հանցակազմից դուրս, նշանակություն են ունենում դատարանի կողմից պատժի տեսակը և չափը որոշելիս։ Որպես հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ` գնահատվում են նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկությունները` վարքագիծն ընտանիքում և կենցաղում, աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, կրթությունը, առողջական վիճակը, տարիքը, ծառայությունը պետության և հասարակության առջև և այլն» (տե՛ս Արարատ Ավագի Ավագյանի և Վահան Սերյոժայի Սահակյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումը):
Սույն գործի տվյալներով հիմնավորված է, որ Էդուարդ Եդիգարյանը քրեական գործի քննության ընթացքում դեպքերի վերաբերյալ տվել է ճշմարտացի ցուցմունքներ, ընդունել է իր կատարած արարքը, զղջացել է կատարածի համար, իր հայտնած տեղեկությունների հիման վրա է բացահայտվել հափշտակության փաստը և հափշտակված իրի գտնվելու վայրը, բացի այդ` սույն արարքը կատարելուց առաջ դատված չի եղել, 2017-2019թթ ծառայել է զինված ուժերում, բնակության վայրից, դպրոցից և ծառայության վայրից բնութագրվում է դրական, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին զորակոչվել է զինվորական ծառայության` մասնակցել է Արցախյան պատերազմին, իսկ պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները սույն գործով բացակայում են:
Հաշվի առնելով վերոգրյալը դատարանը գտնում է, որ ամբաստանյալ էդուարդ Դանիելի Եդիգարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով` հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը: Նշվածի հետ համադրելով կատարած արարքի հանրորեն վտանգավորության աստիճանը, դատարանը գտնում է, որ Է.Եդիգարյանի նկատմամբ փորձաշրջանը պետք է սահմանել 5 /հինգ/ տարի ժամկետով: Միաժամանակ հաշվի առնելով Էդուարդ Եդիգարյանի կատարած հանցագործության բնույթը, ինչպիսի հանգամանքը դատարանը հաշվի էր առել պատիժը նշանակելիս, դատարանը գտնում է, որ նշված ժամկետում նրա նկատմամբ պետք է փորձաշրջանի ընթացքում լրացուցիչ պարտականություն սահմանել մասնակցել վարքի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի կողմից սահմանված վերասոցիալականցման ծրագրերին:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
«1. Անհրաժեշտության դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից խափանման միջոցը կարող է փոխվել:»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 374-րդ հոդվածի համաձայն`
«Ամբաստանյալին ... պատիժը պայմանականորեն չկիրառելու ..., եթե ամբաստանյալը կալանքի տակ է գտնվում, դատարանը նրան անհապաղ ազատում է կալանքից դատական նիստի դահլիճում:»:
Անդրադառնալով ամբաստանյալ Էդուարդ Եդիգարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցին և հաշվի առնելով, որ վերջինիս նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չպետք է կիրառել, ուստի, անհրաժեշտությունից ելնելով, Էդուարդ Եդիգարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց «Կալանավորումը» պետք է փոփոխել, և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել «Ստորագրություն չհեռանալու մասին»` ամբաստանյալ Է.Եդիգարյանին դատական նիստերի դահլիճում անհապաղ ազատ արձակելով:
Քննարկելով որպես իրեղեն ապացույց ճանաչված տուժող Արարատ Միրզոյանին պատկանող սև գույնի բնական կաշվից պատյանով, 25 հազար ՀՀ դրամ արժողությամբ գրքի հարցը` դատարանը գտնում է, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գայն պետք է վերադարձնել տուժող Արարատ Միրզոյանին:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ, 365-րդ, 375.3-րդ հոդվածներով` դատարանը.
Վ Ճ Ռ Ե Ց
Էդուարդ Դանիելի Եդիգարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և որպես պատիժ նշանակել ազատազրկում 4 /չորս/ տարի ժամկետով:
Նշանակված պատժին հաշվակցել սույն գործով կալանքի տակ գտնված 2 /երկու/ ամիս 29 /քսանինը/ օր ժամկետը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 3 /երեք/ տարի 9 /ինը/ ամիս 1 /մեկ/ օր ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 5 /հինգ/ տարի ժամկետով:
Նշված ժամկետում Էդուարդ Դանիելի Եդիգարյանի նկատմամբ լրացուցիչ պարտականություն սահմանել` մասնակցել վարքի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի կողմից սահմանված վերասոցիալականցման ծրագրերին:
Էդուարդ Դանիելի Եդիգարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` «Կալանավորում»-ը փոփոխել, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել «Ստորագրություն չհեռանալու մասին» և ազատ արձակել դատական նիստերի դահլիճում:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, գործով իրեղեն ապացույց ճանաչված սև գույնի բնական կաշվից պատյանով գիրքը վերադարձնել տուժող Ա.Միրզոյանին:
Դատավճիռը, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի, կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան` հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ` Վ.Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵԴ/1393/01/20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
«25» հունիսի 2021թ. ք.Երևան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) հետևյալ կազմով.
նախագահող դատավոր` Կ.Մարդանյան
դատավորներ` Ն.Հովակիմյան
Ս.Համբարձումյան
քարտուղարությամբ` Հ.Հակոբյանի
մասնակցությամբ՝ դատախազ Գ.Հովակիմյանի
պաշտպան Մ.Ֆարմանյանի
ամբաստանյալ Է.Եդիգարյանի
դռնբաց դատական նիստում, ՀՀ վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով, քննության առնելով Էդուարդ Եդիգարյանի վերաբերյալ քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 11-ի դատավճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Գ.Հովակիմյանի վերաքննիչ բողոքը,
ՊԱՐԶԵՑ՝
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 58231520 քրեական գործը։
2020 թվականի նոյեմբերի 13-ին արձանագրություն է կազմվել Էդուարդ Դանիելի Եդիգարյանին ձերբակալելու մասին։
2020 թվականի նոյեմբերի 15-ին Էդուարդ Դանիելի Եդիգարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով։
2020 թվականի նոյեմբերի 16-ին Էդուարդ Եդիգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
2020 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 1.1 կետերով և 324-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով հարուցվել է թիվ 58232620 քրեական գործը։
2020 թվականի նոյեմբերի 23-ին վերոհիշյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, նախաքննությունը շարունակվել է 58231520 համարով։
2020 թվականի դեկտեմբերի 21-ին Էդուարդ Եդիգարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, մեղադրանքի մասը վերացվել, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետերով։
Նույն օրը քրեական գործից անջատվել է Էդուարդ Եդիգարյանի մասը, անջատված մասին շնորհվել է 58234520 համարը։
2020 թվականի դեկտեմբերի 24-ին թիվ 58234520 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)։
Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 11-ի դատավճռով Էդուարդ Եդիգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվել է փորձաշրջան 5 (հինգ) տարի ժամկետով։ Ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, և Էդուարդ Եդիգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Գ.Հովակիմյանը, որը Վերաքննիչ դատարանի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Գործի փաստական հանգամանքները և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
2. Էդուարդ Եդիգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին, բնակարան ապօրինի մուտք գործելով, կատարել է ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն:
Այսպես.
Էդուարդ Եդիգարյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռքբերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելուց հետո տեղեկանալով, որ ՀՀ Ազգային ժողովի, կառավարության շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում զանգվածային անկարգություններ են կատարվում, չունենալով ԱԺ շենք մուտք գործելու իրավունք, անտեսելով հատուկ պահպանվող օբյեկտի պահպանության ռեժիմը, այլոց հետ միասին մուտք գործելով շենք, օգտվելով զանգվածային անկարգությունների հանցավոր գործողությունների արդյունքում առաջացած անվերահսկելի իրադրությունից, ապօրինի մուտք է գործել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի` երրորդ հարկում գտնվող, բնակարան հանդիսացող աշխատասենյակ և ներխուժած բազմաթիվ անձանց ներկայությամբ այնտեղից բացահայտ հափշտակել է Արարատ Միրզոյանին պատկանող գույքը` սև գույնի բնական կաշվից պատյանով, 25 հազար ՀՀ դրամ արժողությամբ ՀՀ Սահմանադրությունը, որը 2020 թվականի նոյեմբերի 15-ին Էդուարդ Եդիգարյանի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է»։
3. Առաջին ատյանի դատարանի վիճարկվող դատավճռի համաձայն.
«(…) Ուսումնասիրելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները` այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական:
(…) Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առնում հանցանքը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը` այն, որ զղջացել է կատարած արարքի համար, աջակցել է վարույթն իրականացնող մարմնին, մատնացույց է արել դեպքի, գողոնի գտնվելու վայրը, ինչն էականորեն նվազեցնում է անձի հասարակական վտանգավորության աստիճանը:
Ամբաստանյալ Էդուարդ Եդիգարյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
Դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Է.Եդիգարյանի կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, ինչպես նաև հանրորեն վտանգավոր արարքը բնութագրող օբյեկտիվ և սուբյեկտիվ տվյալները, ուսումնասիրելով նրա անձը բնութագրող տվյալները` այն, որ նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, և հանցանքը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը` վարույթն իրականացնող մարմնին օժանդակելը, այն, որ զղջացել է կատարած արարքի համար, իր կողմից հայտնած տեղեկությունների հիման վրա է բացահայտվել հափշտակության փաստը և հափշտակված իրի գտնվելու վայրը, ինչն էականորեն նվազեցնում է անձի հասարակական վտանգավորության աստիճանը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հետևաբար դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Էդուարդ Եդիգարյանը, իր կատարած ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի` ազատազրկման ձևով` 4 /չորս/ տարի ժամկետով:
Քննարկելով ամբաստանյալ Էդուարդ Եդիգարյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու հարցը, դատարանը գտնում է հետևյալը.
(…) Սույն գործի տվյալներով հիմնավորված է, որ Էդուարդ Եդիգարյանը քրեական գործի քննության ընթացքում դեպքերի վերաբերյալ տվել է ճշմարտացի ցուցմունքներ, ընդունել է իր կատարած արարքը, զղջացել է կատարածի համար, իր հայտնած տեղեկությունների հիման վրա է բացահայտվել հափշտակության փաստը և հափշտակված իրի գտնվելու վայրը, բացի այդ` սույն արարքը կատարելուց առաջ դատված չի եղել, 2017-2019թթ ծառայել է զինված ուժերում, բնակության վայրից, դպրոցից և ծառայության վայրից բնութագրվում է դրական, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին զորակոչվել է զինվորական ծառայության` մասնակցել է Արցախյան պատերազմին, իսկ պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները սույն գործով բացակայում են:
Հաշվի առնելով վերոգրյալը դատարանը գտնում է, որ ամբաստանյալ էդուարդ Դանիելի Եդիգարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով` հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը: Նշվածի հետ համադրելով կատարած արարքի հանրորեն վտանգավորության աստիճանը, դատարանը գտնում է, որ Է.Եդիգարյանի նկատմամբ փորձաշրջանը պետք է սահմանել 5 /հինգ/ տարի ժամկետով: Միաժամանակ հաշվի առնելով Էդուարդ Եդիգարյանի կատարած հանցագործության բնույթը, ինչպիսի հանգամանքը դատարանը հաշվի էր առել պատիժը նշանակելիս, դատարանը գտնում է, որ նշված ժամկետում նրա նկատմամբ պետք է փորձաշրջանի ընթացքում լրացուցիչ պարտականություն սահմանել մասնակցել վարքի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի կողմից սահմանված վերասոցիալականցման ծրագրերին»։
Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
4. Վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոքի հեղինակը գտնում է, որ ամբաստանյալ Էդուարդ Եդիգարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ:
Բողոքաբերը փաստարկել է, որ Էդուարդ Եդիգարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով հնարավոր չէ հասնել պատժի նպատակների իրացմանը։
Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ամբաստանյալ Էդուարդ Եդիգարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ հետևության հանգելիս Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել նրա կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը:
Բողոքաբերը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանը ոչ իրավաչափ եզրահանգում է կատարել այն մասին, որ ամբաստանյալ Էդուարդ Եդիգարյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք առկա չէ։ Բողոքի հեղինակը գտնում է, որ որպես այդպիսին պետք է արձանագրվեր հանցանքը ռազմական դրության պայմաններում կատարելը։
Բողոքաբերը գտնում է, որ ամբաստանյալ Էդուարդ Եդիգարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար որպես հիմք գնահատված հանգամանքներն այն աստիճան չէին կարող նվազեցնել ամբաստանյալի անձի և նրա կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանը, որ օբյեկտիվ հիմք հանդիսանային նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելը։
Արդյունքում բողոքաբերը խնդրել է ամբաստանյալ Էդուարդ Եդիգարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել վիճարկվող դատական ակտը և վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը ճանաչել անթույլատրելի:
Վերաքննիչ դատարանի դատական նիստում կողմերի արտահայտած դիրքորոշումները.
5. Դատախազ Գ․Հովակիմյանը պնդել է վերաքննիչ բողոքը և խնդրել է այն բավարարել։
Պաշտպան Մ․Ֆարմանյանը և ամբաստանյալ Է․Եդիգարյանն առարկել են վերաքննիչ բողոքի դեմ և խնդրել են այն մերժել։
Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումը.
6. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
«Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.
«Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն.
«1.Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2.Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
3.Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն.
«1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
(…)»:
Պատիժը պայմանականորեն չկիրառելը նախատեսող ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը ՀՀ վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել թիվ ՎԲ-50/07, ՎԲ-139/07, ՎԲ-195/07, ՎԲ-01/08, ԵԿԴ/0034/01/08, ԱՎԴ2/0059/01/08, ԵԱՔԴ/0078/01/09, ԼԴ2/0019/01/09, ՍԴ/0226/01/09, ԳԴ1/0003/01/10, ՍԴ/0085/01/10, ԵԿԴ/0126/01/10, ԵԷԴ/0201/01/11, ԵԱԴԴ/0034/01/12, ԼԴ/0093/01/12, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում:
Վերոնշյալ որոշումներում Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը, վստահությունը, որ ամբաստանյալի ուղղումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու: Դատարանը նման հետևության հանգում է միայն օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, սակայն դատարանը, կոնկրետ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման հիման վրա, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը, անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պարտավոր է հաշվի առնել՝
ա) հանցավորի անձը բնութագրող տվյալները,
բ) պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող և (կամ) ծանրացնող հանգամանքները,
գ) հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը,
դ) հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները,
ե) հանցանք կատարած անձի մեղքի ձևը,
զ) հանցանք կատարած անձի կողմից հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը և այլն:
7. Սույն գործի նյութերից երևում է, որ Էդուարդ Եդիգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին, բնակարան ապօրինի մուտք գործելով, կատարել է ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը)։
Առաջին ատյանի դատարանը որպես ամբաստանյալ Էդուարդ Եդիգարյանի անձը բնութագրող հանգամանքներ արձանագրել է, որ նա նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրականորեն։
Առաջին ատյանի դատարանը որպես ամբաստանյալ Էդուարդ Եդիգարյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք արձանագրել է՝ Էդուարդ Եդիգարյանի հետհանցավոր դրական վարքագիծը, որը դրսևորվել է կատարած արարքի համար զղջալու, վարույթն իրականացնող մարմնին աջակցելու, դեպքի և գողոնի գտնվելու վայրը մատնացույց անելով:
Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ՝ Առաջին ատյանի դատարանի կողմից չեն արձանագրվել։
Էդուարդ Եդիգարյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու անհրաժեշտությունը որոշելիս՝ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ վերջինիս նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել պատժի նպատակներին։
8. Վերաքննիչ դատարանը նախ և առաջ հարկ է համարում անդրադառնալ Առաջին ատյանի կողմից ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների պատշաճ ստուգման ու գնահատման չենթարկելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկին և արձանագրում է, որ հանցանքը ռազմական դրության պայմաններում կատարելու դեպքում հանցավորն օգտագործում է նշված պայմանները, օգտվում է առիթից։ Հետևաբար, եթե հանցագործությունը կապված չէ նշված պայմանների օգտագործման հետ, ապա ծանրացնող այդ հանգամանքը բացակայում։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործում առկա չեն տվյալներ այն մասին, որ Էդուարդ Եդիգարյանն իրեն մեղսագրվող հանցանքը կատարել է օգտագործելով ռազմական դրության պայմանը կամ օգտվել է այդ առիթից։ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել նաև, որ վերաքննիչ բողոքը ևս այդ կապակցությամբ վերաբերելի հիմնավորումներ չի բովանդակում։ Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հիմքեր չկան որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք արձանագրելու հանցանքը ռազմական դրության պայմաններում կատարելը։
Անդրադառնալով ամբաստանյալ Էդուարդ Եդիգարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հիմնավորումներին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը կրելու անհրաժեշտությունը որոշելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, բազմակողմանի գնահատման է ենթարկել ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքը (ծանրացնող հանգամանքների բացակայությունը), ամբաստանյալի կատարած հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության:
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում ամբաստանյալ Էդուարդ Եդիգարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափության մասին են վկայում ինչպես Առաջին ատյանի դատարանի դատավճռում արձանագրված` նրա անձը դրականորեն բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, այնպես էլ մեղսագրվող հանցագործության կատարման հանգամանքները, ամբաստանյալ Էդուարդ Եդիգարյանի գործողությունների վտանգավորության աստիճանը, հափշտակված գույքը և դրա արժեքը (գինը)։
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ օբյեկտիվորեն գոյություն ունեցող վերը նշված տվյալների համակցությունը վկայում է, որ Էդուարդ Եդիգարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը:
Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքում ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ բերված փաստարկներին, ապա Վերաքննիչ դատարանը դրանք ընդունելի չի համարում և հարկ է համարում նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը սահմանափակված չէ հանցագործության տեսակով, հանցավոր արարքի վտանգավորության աստիճանով ու բնույթով, ինչպես նաև անձանց շրջանակով, իսկ ամբաստանյալ Էդուարդ Եդիգարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափության կապակցությամբ վկայակոչված վերը նշված հանգամանքների համակցությունը բավարար է հանգելու հիմնավոր եզրակացության, որ նրա ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու:
Ամփոփելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Էդուարդ Եդիգարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություն արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից բավարար չափով հիմնավորված է, իսկ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել այնպիսի դատական սխալ, որն ազդեցություն է ունեցել կամ կարող էր ազդեցություն ունենալ գործի ելքի վրա: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու իրավաչափ հիմք չկա, ուստի այն պետք է թողնել անփոփոխ, իսկ բերված վերաքննիչ բողոքը` մերժել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-394 հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը.
Ո Ր Ո Շ Ե Ց՝
Վերաքննիչ բողոքը մերժել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 11-ի դատավճիռը թողնել՝ անփոփոխ:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Կ.ՄԱՐԴԱՆՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ Ն.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Ս.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից 30 Ապրիլ 2022 |
Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը
![]() |
Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը: |
---|