Հիմնական
Գործի համար: ԵԴ/1407/01/20Վիճակագրական տողի համար: 8․10
Ամբաստանյալ
Դիանա Հարությունի Տետրուաշվիլի Վալենտինա Էդուարդի Ռյաբուխան
Սարմեն Վարդանի Մալխասյան
Գրիգոր Մուրադի Մարգարյան
Դատավոր
Երևան քաղաքի դատարան:
Հոդվածներ
Երևան քաղաքի դատարան: Վալենտինա Ռյաբուխաին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ․ նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին։
Սարմեն Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ․ նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին։
Գրիգոր Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ․ նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին։
Գործ N ԵԴ/1407/01/20
Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈւՆԻՑ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ.
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Վ.Լ.Գրիգորյան
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` Ս.Թովմասյան,
Մասնակցությամբ`
ՄԵՂԱԴՐՈՂ` Ա.Արամյանի,
ՊԱՇՏՊԱՆՆԵՐ` Ա.Թումասյանի,
Գ.Ագաջանյանի,
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐ` Գ.Մարգարյանի,
Վ.Ռյաբուխայի,
Դ.Տետրուաշվիլի
ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ` Ա.Մինասյանի,
Գ.Շիրմազանյանի,
2021 թվականի հոկտեմբերի 19-ին Երևան քաղաքում` դռնբաց դատական նիստում` համաձայնեցման վարույթի կարգով քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի`
Դիանա Հարությունի Տետրուաշվիլի /ծնված` 2001 թվականի նոյեմբերի 11-ին, Երևան քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, խնամքին` մեկ մանկահասակ երեխա, նախկինում` չդատված, հաշվառված և բնակվող` ք.Երևան, Գրիբոյեդովի փողոցի 1-ին նրբանցքի 11-րդ շենքի բնակարան 123 հասցեում/, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Սույն գործով 2020 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը գտնվել է անազատության մեջ:
Վալենտինա Էդուարդի Ռյաբուխայի /ծնված` 2002 թվականի օգոստոսի 09-ին, Երևան քաղաքում, ազգությամբ ռուս, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, նախկինում չդատված, հաշվառված և բնակվող` ք.Երևան, Գրիբոյեդովի փողոցի 1-ին նրբանցքի 11-րդ շենքի բնակարան 120 հասցեում/, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Սույն գործով 2020 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 19-ը և 2020 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 16-ը գտնվել է անազատության մեջ:
Գրիգոր Մուրադի Մարգարյանի /ծնված 2003 թվականի օգոստոսի 14-ին, Ստեփանակերտ քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, աշխատում է «Բլեք սթար բուրգեր» սրճարանում որպես խոհարար, նախկինում չդատված, հաշվառված է ԱՀ Ասկերանի շրջանի Ուղտասար գյուղում, բնակվում է ք.Երևան, Չարենցի փողոցի, 1-ին նրբանցքի, տուն 21 հասցեում/, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Սույն գործով 2020 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 25-ը գտնվել է անազատության մեջ:
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետին առնընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա.Երիցյանը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի 301-րդ հոդվածի և 301.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով թիվ 58231520 քրեական գործը հարուցելու մասին, և նույն օրը քննիչի մեկ այլ որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ:
2020 թվականի նոյեմբերի 10-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Ա.Պողոսյանը որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործով նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին:
2020 թվականի նոյեմբերի 10-ի ՀԿԳ ավագ քննիչ Ա.Երիցյանը որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործը վարույթ ընդունելու մասին:
2020 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի օպերլիազոր Հ.Թովմասյանը կազմել է արձանագրություն` Դիանա Հարությունի Տետրուաշվիլիին բաժին բերման ենթարկելու մասին:
2020 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի օպերլիազոր Հ.Թովմասյանը կազմել է արձանագրություն` Վալենտինա Էդուարդի Ռյաբուխային բաժին բերման ենթարկելու մասին:
2020 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Ա.Այվազյանը կազմել է արձանագրություն` Դիաննա Հարությունի Տետրուաշվիլիին ձերբակալելու մասին:
2020 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Գ.Հայրապետյանը կազմել է արձանագրություն Վալենտինա Էդուարդի Ռյաբուխային ձերբակալելու մասին:
2020 թվականի նոյեմբերի 19-ին ՀԿԳ ավագ քննիչ Ա.Երիցյանը որոշում է կայացրել ամբաստանյալ Դիանա Հարությունի Տետրուաշվիլիին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:
2020 թվականի նոյեմբերի 19-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մ.Շահվերդյանի նախագահությամբ, որոշում է կայացրել Վ.Ռյաբուխայի պաշտպան Ա.Թումասյանի բողոքը` ձերբակալման ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ, բավարարելու մասին:
2020 թվականի նոյեմբերի 20-ին ՀԿԳ ավագ քննիչ Ա.Երիցյանը որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործով Վալենտինա Էդուարդի Ռյաբուխային որպես մեղադրյալ ներգրավվելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:
2020 թվականի նոյեմբերի 20-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Մ.Մարտիրոսյանի, որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործով մեղադրյալ Դիանա Տետրուաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը` երկու ամիս ժամկետով ընտրելու մասին:
2020 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժնի օպերլիազոր Մ.Գասպարյանը կազմել է արձանագրություն` Գրիգոր Մուրադի Մարգարյանին բաժին բերման ենթարկելու մասին:
2020 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Ս.Պողոսյանը կազմել է արձանագրություն` Գրիգոր Մուրադի Մարգարյանին ձերբակալելու մասին:
2020 թվականի նոյեմբերի 22-ին ավագ քննիչ Ս.Պողոսյանը որոշում է կայացրել Մուրադ Սարգսի Մարգարյանին որպես Գրիգոր Մարգարյանի օրինական ներկայացուցիչ ճանաչելու մասին:
2020 թվականի նոյեմբերի 24-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Կ.Ֆարխոյանի, որոշում է կայացրել մեղադրյալ Վալենտինա Ռյաբուխայի նկատմամբ որպես խափանման միջոց «Կալանավորումը» երկու ամիս ժամկետով ընտրելու մասին:
2020 թվականի նոյեմբերի 25-ին ՀԿԳ ավագ քննիչ Ա.Երիցյանը որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործով Գրիգոր Մուրադի Մարգարյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:
2020 թվականի նոյեմբերի 25-ին ավագ քննիչ Ս.Պողոսյանը որոշում է կայացրել Գրիգոր Մուրադի Մարգարյանի նկատմամբ «Հսկողության հանձնելը» որպես խափանման միջոց ընտրելու մասին:
2020 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ Ա.Ազարյանի, որոշում է կայացրել պաշտպան Գ.Աղաջանյանի վերաքննիչ բողոքը բավարարելու և Դիանա Տետրուաշվիլիի նկատմամբ «Կալանավորումը» որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը մերժելու մասին:
2020 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Ս.Նավոյանը որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործը վարույթ ընդունելու մասին:
2020 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Ա.Պողոսյանը որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործով նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու և ավագ քննիչ Ս.Նավոյանին քննչական խմբի ղեկավար նշանակելու մասին:
2020 թվականի դեկտեմբերի 16-ին ավագ քննիչ Ս.Նավոյանը որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործը վարույթ ընդունելու մասին:
2020 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ Ա.Նիկողոսյանի, որոշում է կայացրել Վալենտինա Ռյաբուխայի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված «Կալանավորումը» վերացնելու մասին:
2020 թվականի դեկտեմբերի 19-ին ավագ քննիչ Ա.Այվազյանը որոշում է կայացրել Վալենտինա Էդուարդի Ռյաբուխայի սև գույնի բաճկոնը որպես իրեղեն ապացույց ճանաչելու մասին:
2020 թվականի դեկտեմբերի 19-ին ավագ քննիչ Ա.Այվազյանը որոշում է կայացրել Դիանա Տետրուաշվիլիի անթև մուգ մոխրագույն երկար մուշտականման վերնազգեստը, սև գույնի տաբատը և կոշիկները որպես իրեղեն ապացույց ճանաչելու մասին:
2020 թվականի դեկտեմբերի 23-ին ՀԿԳ ավագ քննիչ Ա.Այվազյանը որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործով 7.000.000 ՀՀ դրամի չափով մեղադրյալ Դ.Տետրուաշվիլիի անշարժ և շարժական գույքի վրա կալանք դնելու մասին:
2020 թվականի դեկտեմբերի 23-ին ՀԿԳ ավագ քննիչ Ա.Այվազյանը որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործով 7.000.000 ՀՀ դրամի չափով մեղադրյալ Վ.Ռյաբուխայի անշարժ և շարժական գույքի վրա կալանք դնելու մասին:
2020 թվականի դեկտեմբերի 24-ին ավագ քննիչ Ս.Պողոսյանը որոշում է կայացրել ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտից ստացված և զննված թիվ 1 լազերային սկավառակը որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչելու մասին:
2020 թվականի դեկտեմբերի 24-ին ավագ քննիչ Ս.Նավոյանը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով Վալենտինա Էդուարդի Ռյաբուխային առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին:
2020 թվականի դեկտեմբերի 24-ին ավագ քննիչ Ս.Նավոյանը որոշում է կայացրել Վալենտինա Էդուարդի Ռյաբուխային որպես մեղադրյալ ներգրավվելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով այն հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար, որ նա «2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին:
Այսպես.
Վալենտինա Ռյաբուխան 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելուց հետո, համացանցի միջոցով տեղեկանալով, որ Հանրապետության Հրապարակում մարդիկ են հավաքվել, իր մորաքրոջ դստեր` Դիանա Տետրուաշվիլիի հետ գնացել է այնտեղ, միացել ամբոխին և ապօրինի մուտք գործել ՀՀ կառավարության թիվ 1 վարչական շենք, այլ անձանց հետ միասնական դիտավորությամբ, համակատարմամբ մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, որի ընթացքում շենք ապօրինի ներխուժած ամբոխի կողմից ջարդվել են ՀՀ վարչապետի, կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռներ և շենքում գտնվող գույքը:
Մասնավորապես, այդ ժամանակ` 2020 թվականի նոյեմբերի 10-ին` ժամը 02:50-ից սկսած, Վալենտինա Ռյաբուխան փոքր ընդմիջումներով մուտք է գործել ՀՀ կառավարության թիվ 1 շենքի 3-րդ հարկում գտնվող կարմիր դահլիճ, որտեղ մասնակցելով Դիանա Տետրուաշվիլիի, Սարմեն Աալխասյանի, Գրիգոր Մարգարյանի ու բազմաթիվ այլ անձանց կողմից այնտեղ կատարվող զանգվածային անկարգություններին և լրացնելով միմյանց հանցավոր գործողությունները, դիտավորությամբ հարվածելով շրջել է դահլիճում գտնվող վեց աթոռները, որից հետո մասնակցել է դահլիճում գտնվող, 7 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ մեծ հեռուստացույցի ոչնչացմանը` խորհրդակցությունների սեղանի վրա դրված երկու ապակյա բաժակներով հարվածելով հեռուստացույցի էկրանին, ինչպես նաև խորհրդակցությունների սեղանից գետնին նետելու միջոցով վնասել է բարձրախոսով խոսելու համար նախատեսված երեք սարքավորումները` վերը նկարագրված գործողություններով կառավարության թիվ 1 շենքում մասնակցելով գույքի ոչնչացմանն ու վնասմանը:
Վալենտինա Ռյաբուխայի և նրա հանցակիցների համատեղ գործողությունների հետևանքով առանձնապես խոշոր չափերով վնասվել կամ ոչնչացվել է ՀՀ գործադիր իշխանության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պետական և մասնավոր գույքը, խաթարվել է ՀՀ կառավարության գործունեությունը, վտանգվել է հասարակական անվտանգությունը:»:
2020 թվականի դեկտեմբերի 24-ին ավագ քննիչ Ա.Այվազյանը որոշում է կայացրել Վալենտինա Էդուարդի Ռյաբուխայի նկատմամբ որպես խափանման միջոց «Ստորագրություն չհեռանալու մասին» ընտրելու մասին:
2020 թվականի դեկտեմբերի 24-ին ավագ քննիչ Ս.Նավոյանը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով Գրիգոր Մուրադի Մարգարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին:
2020 թվականի դեկտեմբերի 24-ին ավագ քննիչ Ս.Նավոյանը որոշում է կայացրել Գրիգոր Մուրադի Մարգարյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով այն հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար, որ նա «2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին:
Այսպես.
Անչափահաս Գրիգոր Մարգարյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռքբերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելուց հետո, համացանցի միջոցով տեղեկանալով, որ Հանրապետության Հրապարակում մարդիկ են հավաքվել, իր գործընկեր Սարմեն Մալխասյանի հետ գնացել է այնտեղ, միացել ամբոխին և ապօրինի մուտք գործել ՀՀ կառավարության թիվ 1 վարչական շենք, այլ անձանց հետ միասնական դիտավորությամբ, համակատարմամբ մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, որի ընթացքում շենք ապօրինի ներխուժած ամբոխի կողմից ջարդվել են ՀՀ վարչապետի, կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռներ և շենքում գտնվող գույքը:
Մասնավորապես, այդ ընթացքում` 2020 թվականի նոյեմբերի 10-ին` ժամը 02:50-ի սահմաններում, Գրիգոր Մարգարյանը, ՀՀ կառավարության թիվ 1 շենքի 3-րդ հարկում գտնվող կարմիր դահլիճում մասնակցելով Սարմեն Մալխասյանի, Վալենտինա Ռյաբուխայի, Դիանա Տետրուաշվիլիի ու բազմաթիվ այլ անձանց կողմից այնտեղ կատարվող զանգվածային անկարգություններին և լրացնելով միմյանց հանցավոր գործողությունները, դեն նետելով կոտրել է խորհրդակցությունների սեղանի վրա դրված երկու ապակյա բաժակ, մասնակցել դահլիճում գտնվող, 7 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ մեծ հեռուստացույցի ոչնչացմանը` մեկ այլ բաժակով հարվածելով դրա էկրանին, որից հետո ոտքով երեք անգամ հարվածել է դահլիճին կից աշխատասենյակներից մեկի դռանը` այդպիսով մասնակցելով ՀՀ կառավարության թիվ 1 լենքում գույքի ոչնչացմանն ու վնասմանը: Դրանից բացի, Գրիգոր Մարգարյանը մեկ այլ դահլիճում Սարմեն Մալխասյանի հետ պատից պոկել է ՀՀ պետական դրոշը:
Գրիգոր Մարգարյանի և նրա հանցակիցների համատեղ գործողությունների հետևանքով առանձնապես խոշոր չափերով վնասվել կամ ոչնչացվել է ՀՀ գործադիր հշխանության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պետական ւ մասնավոր գույքը, խաթարվել է ՀՀ կառավարության գործունեությունը, վտանգվել է հասարակական անվտանգությունը:»:
2020 թվականի դեկտեմբերի 24-ին ավագ քննիչ Ս.Նավոյանը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով Դիանա Տետրուաշվիլիին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին:
2020 թվականի դեկտեմբերի 24-ին ավագ քննիչ Ս.Նավոյանը որոշում է կայացրել Դիանա Տետրուաշվիլիին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով այն հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար, որ նա «2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին:
Այսպես.
Դիանա Տետրուաշվիլին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռքբերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելուց հետո համացանցի միջոցով տեղեկանալով, որ Հանրապետության Հրապարակում մարդիկ են հավաքվել, իր մորաքրոջ դուստր Վալենտինա Ռյաբուխայի հետ գնացել է այնտեղ, միացել ամբոխին և ապօրինի մուտք գործել ՀՀ կառավարության թիվ 1 վարչական շենք, այլ անձանց հետ միասնական դիտավորությամբ, համակատարմամբ մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, որի ընթացքում շենք ապօրինի ներխուժած ամբոխի կողմից ջարդվել են ՀՀ վարչապետի, կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռներ և շենքում գտնվող գույքը:
Մասնավորապես` 2020 թվականի նոյեմբերի 10-ին` ժամը 02:50-ից սկսած, Դիանա Տետրուաշվիլին փոքր ընդմիջումներով մուտք է գործել ՀՀ կառավարության թիվ 1 շենքի 3-րդ հարկում գտնվող կարմիր դահլիճ, որտեղ մասնակցելով Վալենտինա Ռյաբուխայի, Սարմեն Մալխասյանի, Գրիգոր Մարգարյանի ու բազմաթիվ այլ անձանց կողմից այնտեղ կատարվող զանգվածային անկարգություններին և լրացնելով միմյանց հանցավոր գործողությունները, դիտավորությամբ ոտքով հարվածել է դահլիճում առկա խորհրդակցությունների սեղանին ու աթոռներից մեկին, գետնին նետել բարձրախոսով խոսելու համար նախատեսված սարքավորումը, պոկել սեղանի վրա շրջված, 7 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ մեծ հեռուստացույցի մալուխները, ձեռքով հարվածել հեռուստացույցին` այդ կերպ մասնակցելով դրա վնասմանը, պատռել և դահլիճում ցրիվ տվել խորհրդակցությունների սեղանին դրված նոթատետրը: Բացի այդ, Դիանա Տետրուաշվիլին նույն հարկում գտնվող սպիտակ դահլիճում կոտրել է սեղանի վրա դրված երկու ապակյա բաժակ` վերը նկարագրված գործողություններով Կառավարության թիվ 1 շենքում մասնակցելով գույքի ոչնչացմանն ու վնասմանը:
Դիանա Տետրուաշվիլիի և նրա հանցակիցների համատեղ գործողությունների հետևանքով առանձնապես խոշոր չափերով վնասվել կամ ոչնչացվել է ՀՀ գործադիր իշխանության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պետական և մասնավոր գույքը, խաթարվել է ՀՀ կառավարության գործունեությունը, վտանգվել է հասարակական անվտանգությունը:»:
2020 թվականի դեկտեմբերի 24-ին ՀԿԳ ավագ քննիչ Ա.Այվազյանը որոշում է կայացրել մեղադրյալ Դիանա Տետրուաշվիլիի նկատմամբ «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոց ընտրելու մասին:
2020 թվականի դեկտեմբերի 24-ին ՀԿԳ ավագ քննիչ Ա.Այվազյանը որոշում է կայացրել որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշված տեսագրությունները կրող թվով 4 լազերային սկավառակները որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչելու մասին:
2020 թվականի դեկտեմբերի 24-ին ՀԿԳ ավագ քննիչ Ա.Այվազյանը որոշում է կայացրել ՀՀ կառավարության թիվ 1 մասնաշենքի 3-րդ հարկի դահլիճում հայտնաբերված հեռուստացույցը որպես իրեղեն ապացույց ճանաչելու մասին, և այն ի պահ է հանձնվել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի պարետային ծառայության պետի տեղակալ Մարտին Մարգարյանին:
2020 թվականի դեկտեմբերի 24-ին ավագ քննիչ Ս.Նավոյանը որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործից Դիանա Տետրուաշվիլիի, Վալենտինա Ռյաբուխայի, Սարմեն Մալխասյանի, Գրիգոր Մարգարյանի և Վարդան Պողոսյանի նկատմամբ գործն առանձին վարույթում անջատելու մասին, որին շնորհել է 58235120 համարը:
2020 թվականի դեկտեմբերի 24-ին ՀԿԳ ավագ քննիչ Ա.Այվազյանը որոշում է կայացրել թիվ 58235120 քրեական գործը վարույթ ընդունելու մասին:
30.12.2020 թվականին քրեական գործը` հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որին շնորհվել է թիվ ԵԴ/1407/01/20 դատական համարը:
08.01.2021թ. քրեական գործն ընդունվել է վարույթ:
Դատարանի 18.03.2021թ-ի որոշմամբ թիվ ԵԴ/1407/01/20 քրեական գործից անջատվել է ամբաստանյալ Սարմեն Մալխասյանի մասը:
Դատարանի 02.09.2021թ-ի որոշմամբ թիվ ԵԴ/1407/01/20 քրեական գործից անջատվել է ամբաստանյալ Վարդան Պողոսյանի մասը:
Համաձայնեցված վարույթ.
Մինչ քրեական գործով դատաքննությունը սկսելը ամբաստանյալներ Դիանա Հարությունի Տետրուաշվիլին, Վալենտինա Էդուարդի Ռյաբուխան, Գրիգոր Մուրադի Մարգարյանը միջնորդեցին կիրառել համաձայնեցման վարույթ և հայտարարեցին, որ միջնորդությունը ներկայացրել են կամավոր, խորհրդակցել են պաշտպանների հետ, գիտակցում են համաձայնեցման վարույթ կիրառելու բնույթը և հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է, համաձայն են առաջադրված մեղադրանքի հետ:
Դատարանը, համոզվելով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը և բացակայում են նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված` համաձայնեցման վարույթի կիրառումը բացառող հանգամանքները, որոշում է կայացրել համաձայնեցման վարույթ կիրառելու մասին և կողմերի բանակցությունների համար ժամանակ է տրամադրել:
2021 թվականի հոկտեմբերի 19-ին մեղադրող Ա.Արամյանը դատարանին է հանձնել Դիանա Հարությունի Տետրուաշվիլիի, Վալենտինա Էդուարդի Ռյաբուխայի, Գրիգոր Մուրադի Մարգարյանի վերաբերյալ կազմված համաձայնության արձանագրությունները` ստորագրված իր, պաշտպանների և ամբաստանյալների կողմից:
Համաձայնության մասին արձանագրությունն ընդունելուց հետո, դատարանը արձանագրելով, որ համաձայնությունների մասին արձանագրությունները համապատասխանում են օրենքով սահմանված վերաբերելի պահանջներին, որոշում է կայացրել դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելու մասին:
Դատաքննության ընթացքում մեղադրողը հրապարակեց համաձայնության մասին արձանագրությունները:
Համաձայնության մասին արձանագրությունների հրապարակումից հետո ամբաստանյալները հայտարարեցին, որ իրենց պարզ է կնքված համաձայնության բովանդակությունը և համաձայն ն դրան, դրանցով արտահայտվել են իրենց իրական կամքը, գիտակցում են կնքված համաձայնության հետևանքները, պնդում են կնքված համաձայնությունը, այն կնքելիս բռնության, սպառնալիքի կամ հարկադրանքի այլ միջոցի ազդեցություն չի եղել:
Պաշտպանները և մեղադրողը հայտնեցին, որ պնդում են կնքված համաձայնությունները:
Դատարանի իրավական վերլուծությունները.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի համաձայն`
«1. Դատարանը համաձայնեցման վարույթ կիրառում է ոչ մեծ, միջին ծանրության կամ ծանր հանցագործության մեջ մեղադրվող ամբաստանյալի միջնորդության հիման վրա:
(...)
4. Համաձայնեցման վարույթ չի կարող կիրառվել, եթե`
1) ամբաստանյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ.
2) ամբաստանյալը չունի պաշտպան, կամ միջնորդությունը ներկայացրել է առանց պաշտպանի հետ խորհրդակցելու.
3) ամբաստանյալը չի գիտակցում միջնորդության բնույթը կամ դրա հետևանքները.
4) առերևույթ հիմնավորվում է, որ միջնորդությունը ներկայացվել է ոչ կամավոր, այդ թվում` խոշտանգման կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ այլ բռնության կամ սպառնալիքի կամ ոչ իրավաչափ խոստման ազդեցությամբ.
5) վարույթում ներգրավված մի քանի ամբաստանյալներից առնվազն մեկն առարկում է համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ.
6) համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ փաստարկված առարկում է մեղադրողը.
7) առերևույթ հիմնավորվում է, որ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված չէ, և համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ առարկում է տուժողը:»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.2-րդ հոդվածի համաձայն`
«1. Դատարանը բավարարում է համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդությունը, եթե առկա է սույն օրենսգրքի 375.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը, բացակայում են սույն օրենսգրքի 375.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված` համաձայնեցման վարույթի կիրառումը բացառող հանգամանքները:
2. Ամբաստանյալի միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը կողմերի բանակցությունների համար սահմանում է առավելագույնը մեկամսյա ժամկետ:
(...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի համաձայն`
«1. Համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդությունը բավարարելուց հետո մեղադրողը համաձայնության գալու նպատակով բանակցություններ է սկսում ամբաստանյալի և նրա պաշտպանի հետ:
2. Այն դեպքում, երբ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված չէ, սակայն տուժողը չի առարկել համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ, մեղադրողը տուժողի համաձայնությամբ նրան ներգրավում է բանակցություններում: Տուժողը մասնակցում է միայն հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման բնույթի և չափի վերաբերյալ բանակցություններին: Պետությանը պատճառված վնասի դեպքում պետության անունից բանակցություններում հանդես է գալիս մեղադրողը:
3. Կողմերը բանակցում են հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման բնույթի և չափի, ամբաստանյալի նկատմամբ կիրառման ենթակա պատժի (պատժատեսակի և պատժաչափի), այն կրելու նպատակահարմարության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածով սահմանված` բռնագանձման ենթակա գույքի և դրա չափի վերաբերյալ, եթե այդպիսին առկա է:
4. Բանակցությունների արդյունքում կողմերը պետք է համաձայնության գան հատուցման ենթակա վնասի բնույթի և չափի, ամբաստանյալի նկատմամբ կիրառման ենթակա պատժի (պատժատեսակի և պատժաչափի), ներառյալ այն կրելու նպատակահարմարության հարցի շուրջ:
5. Բանակցությունների արդյունքում կողմերը կարող են համաձայնության գալ բռնագանձման ենթակա գույքի և դրա չափի շուրջ:
6. Բանակցությունների արդյունքում համաձայնության գալու դեպքում կողմերը կազմում են համաձայնության մասին արձանագրություն, որում նշվում են`
1) արձանագրությունը կազմելու տեղը և ժամանակը.
2) մեղադրողի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը.
3) ամբաստանյալի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, ամիսը, օրը և ծննդավայրը, բնակության հասցեն, քաղաքացիությունը, կրթությունը, մայրենի լեզուն, աշխատանքի կամ ուսման վայրը, ամբաստանյալի մոտ դատվածության առկայությունը, ինչպես նաև այլ վերաբերելի տեղեկություններ.
4) պաշտպանի անունը և ազգանունը.
5) տուժողի անունը և ազգանունը, եթե տուժողը մասնակցել է համաձայնության կայացմանը.
6) ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը և դրա կիրառման ժամկետը.
7) ամբաստանյալին ներկայացված մեղադրանքի փաստական նկարագրությունը և արարքի իրավական գնահատականը.
8) հատուցված կամ հատուցման ենթակա վնասի բնույթը և չափը, եթե այդպիսին առկա է եղել.
9) համաձայնեցված պատիժը (պատժատեսակը և պատժաչափը), ներառյալ այն կրելու նպատակահարմարության հարցը.
10) բռնագանձման ենթակա գույքը և դրա չափը, եթե այդ հարցերի շուրջ կողմերը եկել են համաձայնության:
7. Բանակցություններին մեկից ավելի ամբաստանյալների մասնակցության դեպքում նրանցից յուրաքանչյուրի հետ կնքվում է առանձին համաձայնություն:
8. Հանցագործությունների համակցության դեպքում արձանագրության մեջ առանձին նշվում են յուրաքանչյուր հանցագործության համար համաձայնեցված պատժի տեսակը և չափը, ինչպես նաև վերջնական պատժի տեսակը և չափը: Բանակցությունների արդյունքում համաձայնեցված պատիժը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի Ընդհանուր մասով սահմանված պահանջներին:
9. Համաձայնությունը համարվում է կնքված կողմերի կողմից համաձայնության մասին արձանագրությունն ստորագրվելու պահից:
10. Համաձայնության մասին արձանագրության մեկական օրինակ մեղադրողը հանձնում է դատարանին և բանակցությունների մյուս մասնակիցներին:
(...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.4-րդ հոդվածի համաձայն`
«(...)
2. Համաձայնության մասին արձանագրությունն ընդունելուց հետո դատարանը որոշում է կայացնում դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելու մասին:
(...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.5-րդ հոդվածի համաձայն`
«1. Հատուկ կարգով դատաքննությունն անցկացվում է ամբաստանյալի, նրա պաշտպանի, մեղադրողի, իսկ բանակցություններին մասնակցելու դեպքում` նաև տուժողի պարտադիր մասնակցությամբ:
2. Դատաքննությունն սկսվում է մեղադրողի կողմից համաձայնության մասին արձանագրության հրապարակմամբ:
3. Համաձայնության մասին արձանագրության հրապարակումից հետո դատարանն ամբաստանյալին հարցնում է, թե արդյոք նրան պարզ է կնքված համաձայնության բովանդակությունը, և արդյոք նա համաձայն է դրան: Այնուհետև դատարանը պարզում է, թե արդյոք ամբաստանյալն արտահայտել է իր իրական կամքը, գիտակցում է կնքված համաձայնության հետևանքները, պնդում է արդյոք կնքված համաձայնությունը և այն, որ համաձայնությունը չի կնքել բռնության, սպառնալիքի կամ հարկադրանքի այլ միջոցի ազդեցության հետևանքով:
4. Դատարանը պաշտպանին և մեղադրողին հարցնում է, թե արդյոք նրանք պնդում են կնքված համաձայնությունը:
5. Դատարանը տուժողին հարցնում է, թե արդյոք նա պնդում է կնքված համաձայնությունը` հատուցման ենթակա վնասի չափի մասով:
(...)
7. Համաձայնեցման մասին արձանագրությունը հետազոտելուց հետո դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ` նախապես հայտարարելով դատավճռի հրապարակման վայրը, տարին, օրը և ժամը:»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.6-րդ հոդվածի համաձայն`
«1. Համաձայնեցման վարույթի արդյունքով դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով կայացնում է մեղադրական դատավճիռ` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:
2. Մեղադրական դատավճիռը պարունակում է համաձայնության մասին արձանագրության տեքստի բառացի շարադրանքը:
3. Այն հարցերը, որոնք համաձայնեցվել են կողմերի միջև, մեղադրական դատավճռով դատարանը լուծում է` ըստ համաձայնության մասին արձանագրության:
4. Եթե առկա է քաղաքացիական հայց, ապա այն թողնվում է առանց քննության:
5. Սույն օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 2-8-րդ կետերով նախատեսված դատական ծախսերն ամբաստանյալից ենթակա չեն բռնագանձման:
6. Դատավճիռը հրապարակելուց հետո դատավորը կողմերին պարզաբանում է նաև դատավճիռը բողոքարկելու` սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները:»:
ՀՀ քրեական օրենսգրքի 67.2-րդ հոդվածի համաձայն`
«1. Համաձայնեցման վարույթ կիրառելու դեպքում պատիժը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի առավելագույն չափի կամ ժամկետի երկու երրորդը: Եթե առավել խիստ պատժատեսակի երկու երրորդը փոքր է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի նվազագույն չափից կամ ժամկետից, ապա այն չի կարող պակաս լինել նվազագույն չափից կամ ժամկետից:
2. Չավարտված հանցագործություններով համաձայնեցման վարույթ կիրառելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կանոնը կիրառվում է չավարտված հանցագործության համար սույն օրենսգրքի 65-րդ հոդվածով նախատեսված պատժի նշանակման կանոնները կիրառելուց հետո: Եթե հաշվարկի արդյունքով պատժաչափը պակաս է ստացվում չավարտված հանցագործության համար պատժի նշանակման կանոնների կիրառմամբ սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի նվազագույն չափից կամ ժամկետից, ապա նշանակվում է այն չափը կամ ժամկետը, որը ստացվել է հաշվարկի արդյունքով:
(...)
5. Սույն հոդվածով նախատեսված կանոններով պատժի նշանակման դեպքում սույն օրենսգրքի 67.1-ին հոդվածով սահմանված կանոնները կիրառելի չեն:
6. Հանցագործությունների համակցության դեպքում պատիժ նշանակելիս սույն հոդվածով նախատեսված կանոնները կիրառելի են համակցության մեջ ընդգրկված յուրաքանչյուր հանցագործության համար առանձին:»:
Այսպիսով.
Վալենտինա Էդուարդի Ռյաբուխայի վերաբերյալ կնքվել է հետևյալ համաձայնությունը`
«Սույն արձանագրությունը կազմվել է 2021 թվականի հոկտեմբերի 19-ին Երևան քաղաքում, մասնակցությամբ` ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արամ Արամյանի, ամբաստանյալ Վալենտինա Էդուարդի Ռյաբուխայի (ծնվել է` 2002 թվականի օգոստոսի 09-ին, Երևան քաղաքում, բնակվում է` ք.Երևան, Գրիբոյեդովի փողոց, 1-ին նրբանցք, 11-րդ շենք, բնակարան 120 հասցեում, ՀՀ քաղաքացի, մայրենի լեզուն` ռուսերեն, ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 17-ին, 2020 թվականի նոյեմբերի 24-ին որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 2020 թվականի դեկտեմբերի 16-ին ազատ է արձակվել կալանքից, 2020 թվականի դեկտեմբերի 24-ին որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին), վերջինիս պաշտպան Ալեքսան Թումասյանի և թարգմանիչ Արմինե Մինասյանի:
Վալենտինա Ռյաբուխան մեղադրվում է այն բանում, որ նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին:
Այսպես.
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելուց հետո, համացանցի միջոցով տեղեկանալով, որ Հանրապետության հրապարակում մարդիկ են հավաքվել, իր մորաքրոջ դստեր` Դիանա Տետրուաշվիլիի հետ գնացել է այնտեղ, միացել ամբոխին և ապօրինի մուտք գործել ՀՀ կառավարության թիվ 1 վարչական շենք, այլ անձանց հետ միասնական դիտավորությամբ, համակատարմամբ մասնակցել է ջարդերով, գույքը ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, որի ընթացքում շենք ապօրինի ներխուժած ամբոխի կողմից ջարդվել են ՀՀ վարչապետի, կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատակիցների դռներ և շենքում գտնվող գույքը:
Մասնավորապես, այդ ժամանակ` 2020 թվականի նոյեմբերի 10-ին` ժամը 02:50-ից սկսած, Վալենտինա Ռյաբուխան փոքր ընդմիջումներով մուտք է գործել ՀՀ կառավարության թիվ 1 շենքի 3-րդ հարկում գտնվող կարմիր դահլիճ, որտեղ մասնակցելով Դիանա Տետրուաշվիլիի, Սարմեն Մալխասյանի, Գրիգոր Մարգարյանի ու բազմաթիվ այլ անձանց կողմից այնտեղ կատարվող զանգվածային անկարգություններին և լրացնելով միմյանց հանցավոր գործողությունները, դիտավորությամբ հարվածելով շրջել է դահլիճում գտնվող 6 աթոռները, որից հետո մասնակցել է դահլիճում գտնվող 7 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ մեծ հեռուստացույցի ոչնչացմանը` խորհրդակցությունների սեղանի վրա դրված երկու ապակյա բաժակներով հարվածելով հեռուսատացույցի էկրանին, ինչպես նաև խորհրդակցությունների սեղանից գետնին նետելու միջոցով վնասել է բարձրախոսով խոսելու համար նախատեսված 3 սարքավորումները` վերը նկարագրված գործողություններով կառավարության թիվ 1 շենքում մասնակցելով գույքի ոչնչացմանն ու վնասմանը:
Վալենտինա Ռյաբուխայի և նրա հանցակիցների համատեղ գործողությունների հետևանքով առանձնապես խոշոր չափերով վնասվել կամ ոչնչացվել է ՀՀ գործադիր իշխանության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պետական և մասնավոր գույքը, խաթարվել է ՀՀ կառավարության գործունեությունը, վտանգվել է հասարակական անվտանգությունը:
Այսպիսով, Վալենտինա Ռյաբուխային մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարում` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հանցագործության հետևանքով պատճառված գույքային վնասի հատուցման հարցը կլուծվի քաղաքացիական դատավարության ընթացակարգով:
Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի 9-րդ կետը և ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 67.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` կողմերը համաձայնվում են ամբաստանյալ Վալենտինա Ռյաբուխային մեղսագրվող արարքի համար հետևյալ պատժատեսակի և պատժաչափի վերաբերյալ` մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար Վալենտինա Ռյաբուխայի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 3 /երեք/ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 /երկու/ տարի ժամկետով:»:
Դիանա Հարությունի Տետրուաշվիլիի վերաբերյալ կնքվել է հետևյալ համաձայնությունը`
«Սույն արձանագրությունը կազմվել է 2021 թվականի հոկտեմբերի 19-ին Երևան քաղաքում, մասնակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արամ Արամյանի, ամբաստանյալ Դիանա Հարությունի Տետրուաշվիլիի (ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 11-ին, Երևան քաղաքում, բնակվում է ք.Երևան, Գրիբոյեդովի փողոց, 1-ին նրբանցք, 11-րդ շենք, բնակարան 123 հասցեում, ՀՀ քաղաքացի, մայրենի լեզուն հայերեն, ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 17-ին, 2020 թվականի նոյեմբերի 20-ին որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 2020 թվականի դեկտեմբերի 15-ին ազատ է արձակվել կալանքից, 2020 թվականի դեկտեմբերի 24-ին որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին), պաշտպան Գեորգի Ագաջանյանի:
Դիանա Հարությունի Տետրուաշվիլին մեղադրվում է այն բանում, որ նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաաղքում մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին:
Այսպես.
Դիանա Տետրուաշվիլին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելուց հետո համացանցի միջոցով տեղեկանալով, որ հանրապետության հրապարակում մարդիկ են հավաքվել, իր մորաքրոջ դուստր Վալենտինա Ռյաբուխայի հետ գնացել է այնտեղ, միացել ամբոխին և ապօրինի մուտք գործել ՀՀ կառավարության թիվ 1 վարչական շենք, այլ անձանց հետ միասնական դիտավորությամբ, համակատարմամբ մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, որի ընթացքում շենք ապօրինի ներխուժած ամբոխի կողմից ջարդվել են ՀՀ վարչապետի, կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռներ և շենքում գտնվող գույքը:
Մասնավորապես 2020 թվականի նոյեմբերի 10-ին` ժամը 02:50-ից սկսած, Դիանա Տետրուաշվիլին փոքր ընդմիջումներով մուտք է գործել ՀՀ կառավարության թիվ 1 շենքի 3-րդ հարկում գտնվող կարմիր դահլիճ, որտեղ մասնակցելով Վալենտինա Ռյաբուխայի, Սարմեն Մալխասյանի, Գրիգոր Մարգարյանի ու բազմաթիվ այլ անձանց կողմից այնտեղ կատարվող զանգվածային անկարգություններին և լրացնելով միմյանց հանցավոր գործողությունները, դիտավորությամբ ոտքով հարվածել է դահլիճում առկա խորհրդակցությունների սեղանին ու աթոռներից մեկին, գետնին նետել բարձրախոսով խոսելու համար նախատեսված սարքավորումը, պոկել սեղանի վրա շրջված, 7 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ մեծ հեռուստացույցի մալուխները, ձեռքով հարվածել հեռուստացույցին` այդ կերպ մասնակցելով դրա վնասմանը, պատռել և դահլիճում ցրիվ տվել խորհրդակցությունների սեղանին դրված նոթատետրը: Բացի այդ, Դիանա Տետրուաշվիլին նույն հարկում գտնվող սպիտակ դահլիճում կոտրել է սեղանի վրա դրված երկու բաժակ` վերը նշված գործողություններով կառավարության թիվ 1 շենքում մասնակցելով գույքի ոչնչացմանն ու վնասմանը:
Դիանա Տետրուաշվիլիի և նրա հանցակիցների համատեղ գործողությունների հետևանքով առանձնապես խոշոր չափերով վնասվել կամ ոչնչացվել է ՀՀ գործադիր իշխանության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պետական և մասնավոր գույքը, խաթարվել է ՀՀ կառավարության գործունեությունը, վտանգվել է հասարակական անվտանգությունը:
Այսպիսով, Դիանա Տետրուաշվիլիին մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արարք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հանցագործության հետևանքով պատճառված գույքային վնասի հատուցման հարցը կլուծվի քաղաքացիական դատավարության ընթացակարգով:
Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի 9-րդ կետը և ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 67.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` կողմերը համաձայնվում են ամբաստանյալ Դիանա Տետրուաշվիլիին մեղսագրվող արարքի համար հետևյալ պատժատեսակի և պատժաչափի վերաբերյալ` մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար Դիանա Տետրուաշվիլիի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 3 /երեք/ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 /երկու/ տարի Ժամկետով:»:
Գրիգոր Մուրադի Մարգարյանի վերաբերյալ կնքվել է հետևյալ համաձայնությունը`
«Սույն արձանագրությունը կազմվել է 2021 թվականի հոկտեմբերի 19-ին Երևան քաղաքում, մասնակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արամ Արամյանի, ամբաստանյալ Գրիգոր Մուրադի Մարգարյանի (ծնվել է 2003 թվականի օգոստոսի 14-ին, Արցախի Հանրապետության Ուղտասար գյուղում, բնակվում է ք.Երևան, Չարենցի փողոց, 1-ին նրբանցք, տուն 21 հասցեում, ՀՀ քաղաքացի, մայրենի լեզուն հայերեն, ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 22-ին, 2020 թվականի նոյեմբերի 25-ին որպես խափանման միջոց է կիրառվել ծնողի հսկողությանը հանձնելը), պաշտպան Ալեքսան Թումասյանի:
Գրիգոր Մարգարյանը մեղադրվում է այն բանում, որ նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին:
Այսպես.
Անչափահաս Գրիգոր Մարգարյանը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետnւթյան, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելուց հետո համացանցի միջոցով տեղեկանալով, որ Հանրապետության հրապարակում մարդիկ են հավաքվել, իր գործընկեր Սարմեն Մալխասյանի հետ գնացել է այնտեղ, միացել ամբոխին և ապօրինի մուտք գործել ՀՀ կառավարության թիվ 1 վարչական շենք, այլ անձանց հետ միասնական դիտավորությամբ, համակատարմամբ մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուզորդված զանգվածային անկարգություններին, որի ընթացքում շենք ապօրինի ներխուժած ամբոխի կողմից ջարդվել են ՀՀ վարչապետի, կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռներ և շենքում գտնվող գույքը:
Մասնավորապես, այդ ընթացքում 2020 թվականի նոյեմբերի 10-ին` ժամը 02:50-ի սահմաններում, Գրիգոր Մարգարյանը, ՀՀ կառավարության թիվ 1 շենքի 3-րդ հարկում գտնվող կարմիր դահլիճում մասնակցելով Սարմեն Մալխասյանի, Վալենտինա Ռյաբուխայի, Դիանա Տետրուաշվիլիի ու բազմաթիվ այլ անձանց կողմից այնտեղ կատարվող զանգվածային անկարգություններին և լրացնելով միմյանց հանցավոր գործողությունները, դեն նետելով կոտրել է խորհրդակցությունների սեղանի վրա դրված երկու ապակյա բաժակ, մասնակցել դահլիճում գտնվող, 7 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ մեծ հեռուստացույցի ոչնչացմանը` մեկ այլ բաժակով հարվածելով դրա էկրանին, որից հետո ոտքով երեք անգամ հարվածել է դահլիճին կից աշխատասենյակներից մեկի դռանը` այդպիսով մասնակցելով ՀՀ կառավարության թիվ 1 շենքում գույքի ոչնչացմանն ու վնասմանը: Դրանից բացի, Գրիգոր Մարգարյանը մեկ այլ դահլիճում Սարմեն Մալխասյանի հետ պատից պոկել է ՀՀ պետական դրոշը: Գրիգոր Մսւրգարյանի և նրա հանցակիցների համատեղ գործողություններին հետևանքով առանձնապես խոշոր չափերով վնասվել կամ ոչնչացվել են ՀՀ գործադիր իշխանության բնականոն գործունեության ապահովմանն անհրաժեշտ պետական և մասնավոր գույքը, խաթարվել է ՀՀ կառավարության գործունեությունը, վտանգվել է հասարակական անվտանգությունը:
Հանցագործության հետևանքով պատճառված գույքային վնասի հատուցման հարցը կլուծվի քաղաքացիական դատավարության ընթացակարգով:
Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի 9-րդ կետը և ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 67.2-րդ հոդվածի 1- ին և 2-րդ մասերով` կողմերը համաձայնվում են ամբաստանյալ Գրիգոր Մարգարյանին մեղսագրվող արարքի համար հետևյալ պատժատեսակի և պատժաչափի վերաբերյալ մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հողվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար Գրիգոր Մարգարյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 3 /երեք/ տարի ժամկետով: Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 /երկու/ տարի ժամկետով:»:
Հաշվի առնելով այն, որ սույն գործով համաձայնությունների մասին արձանագրությունները համապատասխանում են օրենքով սահմանված վերաբերելի պահանջներին, դատարանը գտնում է, որ պետք է կայացվի մեղադրական դատավճիռ, իսկ պատժատեսակի, պատժաչափի և դրա կրման հարցերը պետք է լուծվի նշված արձանագրություններով սահմանված ձևով:
Քննարկելով մեղադրական դատավճռով նշանակվելիք վերջնական պատժաչափերի հարցը, դատարանը գտնում է հետևայլը.
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին` մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց, իսկ հանրային աշխատանքների դեպքում` մեկ օրը երեք ժամի դիմաց:»:
Հաշվի առնելով այն, որ սույն գործով Վ.Ռյաբուխան 2020 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 19-ը և 2020 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 16-ը գտնվել է անազատության մեջ (ընդհանուր` 24 օր), դատարանը գտնում է, որ այդ ժամանակահատվածը ենթակա է հաշվակցման վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվելիք պատժին և պետք է վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 2 /երկու/ տարի 11 /տասնմեկ/ ամիս 6 /վեց/ օր ժամկետով:
Հաշվի առնելով այն, որ սույն գործով Դ.Տետրուաշվիլին 2020 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը գտնվել է անազատության մեջ (28 օր), դատարանը գտնում է, որ այդ ժամանակահատվածը ենթակա է հաշվակցման վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվելիք պատժին և պետք է վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 2 /երկու/ տարի 11 /տասնմեկ/ ամիս 2 /երկու/ օր ժամկետով:
Հաշվի առնելով այն, որ սույն գործով Գ.Մարգարյանը 2020 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 25-ը գտնվել է անազատության մեջ (3 օր), դատարանը գտնում է, որ այդ ժամանակահատվածը ենթակա է հաշվակցման վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվելիք պատժին և պետք է վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 2 /երկու/ տարի 11 /տասնմեկ/ ամիս 27 /քսանութ/ օր ժամկետով:
Քննարկելով ամբաստանյալ Վալենտինա Էդուարդի Ռյաբուխայի խափանման միջոցի հարցը` դատարանը գտնում է, որ վերջինիս նկատմամբ «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցն ընտրված է ճիշտ և վերացվելու կամ փոփոխվելու ենթակա չէ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Քննարկելով ամբաստանյալ Դիանա Հարությունի Տետրուաշվիլիի խափանման միջոցի հարցը` դատարանը գտնում է, որ վերջինիս նկատմամբ «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցն ընտրված է ճիշտ և վերացվելու կամ փոփոխվելու ենթակա չէ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Քննարկելով ամբաստանյալ Գրիգորր Մուրադի Մարգարյանի խափանման միջոցի հարցը` դատարանը գտնում է, որ վերջինիս նկատմամբ «Հսկողության հանձնելը» խափանման միջոցը ենթակա է փոփոխման, քանի որ վերջինիս 18 տարին լրացել է 2021 թվականի օգոստոսի 14-ին և նրա նկատմամբ խափանման միջոց պետք է ընտրել «Ստորագրություն չհեռանալու մասին»:
Քննարկելով 2020 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումներով Վալենտինա Էդուարդի Ռյաբուխայի, Դիանա Հարությունի Տետրուաշվիլիի և Գրիգոր Մուրադի Մարգարյանի գույքերի վրա դրված կալանքի հարցը` դատարանը գտնում է, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դրանք պետք է վերացնել:
Քննարկելով 2020 թվականի դեկտեմբերի 19-ին իրեղեն ապացույց ճանաչված սև գույնի բաճկոնի, անթև մուգ մոխրագույն երկար մուշտականման վերնազգեստի, սև գույնի տաբատի, կոշիկների հարցը` դատարանը գտնում է, որ դրանք պետք է վերադարձնել համապատասխանաբար Վ.Ռյաբուխային և Դ.Տետրուաշվիլիին, իսկ 2020 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված ՀՀ կառավարության թիվ 1 մասնաշենքի 3-րդ հարկի դահլիճում հայտնաբերված հեռուստացույցը պետք է թողնել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի պարետային ծառայության պետի տեղակալ Մարտին Մարգարյանի տիրապետման ներքո:
Քննարկելով 2020 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտից ստացված և զննված թվով մեկ լազերային սկավառակի և տեսագրություններ կրող թվով չորս լազերային սկավաակների հարցը` դատարանը գտնում է, որ դրանք անհրաժեշտ է թողնել կցված քրեական գործին:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ, 365-րդ և 375.6-րդ հոդվածներով` դատարանը.
Վ Ճ Ռ Ե Ց
Դիանա Հարությունի Տետրուաշվիլիին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել ազատազրկման` 3 /երեք/ տարի ժամկետով:
Նշանակված պատժին հաշվակցել սույն գործով անազատության տակ գտնված 28 /քսանութ/ օր ժամկետը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 2 /երկու/ տարի 11 /տասնմեկ/ ամիս 2 /երկու/ օր ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով Դիանա Հարությունի Տետրուաշվիլիի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 2 /երկու/ տարի ժամկետով:
Դիանա Հարությունի Տետրուաշվիլիի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` «Ստորագրություն չհեռանալու մասին» թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 2020 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ Դիանա Հարությունի Տետրուաշվիլիի գույքի վրա դրված կալանքը` վերացնել:
Վալենտինա Էդուարդի Ռյաբուխային մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել ազատազրկման` 3 /երեք/ տարի ժամկետով:
Նշանակված պատժին հաշվակցել սույն գործով անազատության տակ գտնված 24 /քսանչորս/ օր ժամկետը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 2 /երկու/ տարի 11 /տասնմեկ/ ամիս 6 /վեց/ օր ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով Վալենտինա Էդուարդի Ռյաբուխայի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 2 /երկու/ տարի ժամկետով:
Վալենտինա Էդուարդի Ռյաբուխայի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` «Ստորագրություն չհեռանալու մասին» թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 2020 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ Վալենտինա Էդուարդի Ռյաբուխայի գույքի վրա դրված կալանքը` վերացնել:
Գրիգոր Մուրադի Մարգարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել ազատազրկման` 3 /երեք/ տարի ժամկետով:
Նշանակված պատժին հաշվակցել սույն գործով անազատության տակ գտնված 3 /երեք/ օր ժամկետը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 2 /երկու/ տարի 11 /տասնմեկ/ ամիս 27 /քսանութ/ օր ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով Գրիգոր Մուրադի Մարգարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 2 /երկու/ տարի ժամկետով:
Գրիգոր Մուրադի Մարգարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` «Հսկողության հանձնելը» փոփոխել և խափանման միջոց ընտրել` «Ստորագրություն չհեռանալու մասին»:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 2020 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ Գրիգոր Մուրադի Մարգարյանի գույքի վրա դրված կալանքը` վերացնել:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված ՀՀ կառավարության թիվ 1 մասնաշենքի 3-րդ հարկի դահլիճում հայտնաբերված հեռուստացույցը թողնել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի պարետային ծառայության պետի տեղակալ Մարտին Մարգարյանի տիրապետման ներքո, իսկ հագուստները` վերադարձնել ըստ պատկանելիության:
Այլ փաստաթուղթ ճանաչված ապացույցները թողնել կցված քրեական գործին:
Դատավճիռը, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հիմքերի, կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան` հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ` Վ.Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից 10 Փետրվար 2022 |
Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը
![]() |
Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը: |
---|