Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԵԴ/1305/01/20

Վիճակագրական տողի համար: 15.19.1

Ամբաստանյալ

Մակար Սերյոժայի Սարգսյան

Դատավոր

Երևան քաղաքի դատարան:

Վահե Ներսեսի Միսակյան

Հոդվածներ

Երևան քաղաքի դատարան:

ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 329.1 Մաս 3 Կետ 1
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Մակար Սերյոժայի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով <<Դրակոն-Բոութ>> սպորտային հասարակական կազմակերպության նախագահը, 2017 թվականի ապրիլից մինչև 2018 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում կեղծ տեղեկություններ ներկայացնելով, շահադիտական նպատակով կազմակերպել է Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների անօրինական միգրացիան` օտարերկրյա պետություն /ԱՄՆ/ մուտքը և գտնվելը:

  • Նիստեր
  • Ակտեր
  • Երևան քաղաքի դատարան

Թիվ ԵԴ/1305/01/20

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը

ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՎՈՐ` Վ. ՄԻՍԱԿՅԱՆԻ
ՔԱՐՏՈԻՂԱՐՈՒԹՅԱՄԲ` Վ. ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԻ
Մասնակցությամբ`
ՄԵՂԱԴՐՈՂ Հ. ԵՐԵՄՅԱՆԻ
ՊԱՇՏՊԱՆ Ա. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ Մ. ՍԱՐԳՍՅԱՆԻ

2021 թվականի նոյեմբերի 18-ին Երևան քաղաքում, համաձայնեցման վարույթի կարգով քննարկելով քրեական գործը՝ ըստ մեղադրանքի
Մակար Սերյոժայի Սարգսյանի (ծնված՝ 20.02.1987թ., Երևան քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, խնամքին մինչև 14 տարեկան 4 անչափահաս երեխա, «Դրակոն բոութ» սպորտային կազմակերպության տնօրեն, չդատված, հաշվառված և բնակվող Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 35 շենքի 37 բնակարան հասցեում) ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, խափանման միջոց է ընտրված ստորագրություն չհեռնալու մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

1 Գործի դատավարական նախապատմությունը.
14.05.2020թ. որոշմամբ հարուցվել է թիվ 58210320 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
20.05.2020թ. որոշմամբ Մակար Սերյոժայի Սարգսյանի նկատմամբ թիվ 58210320 քրեական գործով որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
27.05.2020թ. որոշմամբ Մակար Սերյոժայի Սարգսյանը թիվ 58210320 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:
17.09.2020թ. որոշմամբ թիվ 58210320 քրեական գործով կալանք է դրվել մեղադրյալ Մակար Սերյոժայի Սարգսյանի անշարժ և շարժական գույքերի վրա։
04.12.2020թ. որոշմամբ թիվ 58210320 քրեական գործով մեղադրյալ Մակար Սերյոժայի Սարգսյանին 2020 թվականի մայիսի 27-ին ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքից ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի մասը վերացվել է և այդ մասով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։
Նույն որոշմամբ՝ Մակար Սերյոժայի Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
22.12.2020թ. թիվ 58210320 քրեական գործը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ստացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել նույն դատարանի դատավոր Ա.Թադևոսյանին և 23.12.2020թ. որոշմամբ թիվ ԵԴ/1305/01/20 քրեական գործն ընդունվել է վարույթ:
30.12.2020թ. որոշմամբ թիվ ԵԴ/1305/01/20 քրեական գործը նշանակվել է դատական քննության:
13.05․2021թ․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Թադևոսյանի լիազորությունները դադարելու հիմքով թիվ ԵԴ/1305/01/20 քրեական գործը վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Վ․Միսակյանին և 14.05.2021թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:
31.05.2021թ. որոշմամբ թիվ ԵԴ/1305/01/20 քրեական գործը նշանակվել է դատական քննության:
Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Մակար Սերյոժայի Սարգսյանը միջնորդել է կիրառել համաձայնեցման վարույթ, որին մեղադրողը չի առարկել, և Դատարանը բավարարել է միջնորդությունը։
2021 թվականի նոյեմբերի 18-ին մեղադրող Հ․Երեմյանի կողմից ներկայացվել է համաձայնության գալու վերաբերյալ արձանագրությունը, ըստ որի՝
«(...)
Սույն արձանագրությունը կազմվել է ք.Երևան, 18.11.2021թ.-ին մասնակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հայկ Երեմյանի, թիվ ԵԴ/1305/01/20 (58210320) քրեական գործով ամբաստանյալ Մակար Սերյոժայի Սարգսյանի (ծնվ. 20.02.1987թ., ք.Երևան, բնակվող՝ ք.Երևան, Ներքին Շենգավիթ 11-րդ փ., 35-րդ շենք, բն.37, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, մայրենի լեզուն՝ հայերեն, «Դրակոն Բոութ» ՀԿ նախագահ, նախկին դատվածությունը մարված, խնամքին ունի 4 մինչև 14 տարեկան երեխա) և պաշտպան Արմեն Սողոմոնյանի (արտոնագիր 771):
Մակար Սերյոժայի Սարգսյանը հանդիսանալով «Դրակոն Բոութ» սպորտային հասարակական կազմակերպության նախագահը, 2017 թվականի ապրիլից մինչև 2018 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում կեղծ տեղեկություններ ներկայացնելով, շահադիտական նպատակով կազմակերպել է Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների անօրինական միգրացիան՝ օտարերկրյա պետություն (ԱՄՆ) մուտքը և գտնվելը:
Այսպես.
Մակար Սերյոժայի Սարգսյանը 2014 թվականի սեպտեմբերի 16-ից հանդիսանում է Երևան քաղաքի Կողբի 1-ին փողոց 7/1 հասցեում գործող «Դրակոն Բոութ» սպորտային (թիավարման) հասարակական կազմակերպության նախագահը: 2017 թվականի ապրիլ ամսից մինչև 2018 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Մակար Սարգսյանը պայմանավորվել է «Դրակոն Բոութ» ՀԿ-ի անդամ չհանդիսացող ՀՀ 9 քաղաքացիների հետ համապատասխան գումարի դիմաց կազմակերպել նշված ՀՀ քաղաքացիների ԱՄՆ մուտքը և գտնվելը (ԱՄՆ մուտքի վիզայի արտոնագրի ստացման գործընթացը)՝ ԱՄՆ դեսպանություն կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի ներկայացմամբ:
Պայմանավորվածության համաձայն Մակար Սարգսյանը հիշյալ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության նշված 9 քաղաքացիներից Երևան քաղաքում ստացել է համապատասխան գումարները, այն է՝ Սաթենիկ Հայկի Բեգլարյանից պահանջել և ստացել է 7.000 ԱՄՆ դոլար, Ազատ Հմայակի Սանթրոսյանից պահանջել է 10.000 ԱՄՆ դոլար, սակայն ստացել է 5.000 ԱՄՆ դոլար, Էդգար Սարգսի Ստեփանյանից պահանջել և ստացել է 7.000 ԱՄՆ դոլար, Հովհաննես Խաչիկի Աղաբեկյանից պահանջել և ստացել է 11.000 ԱՄՆ դոլար, Սաթենիկ Հրաչյայի Գեղամյանից պահանջել է 10.000 ԱՄՆ դոլար, սակայն ստացել է 3.000 ԱՄՆ դոլար, Արթուր Հմայակի Հովսեփյանից պահանջել և ստացել է 6.000 ԱՄՆ դոլար, Օֆելյա Լիպարիտի Մկրտչյանից պահանջել է 10.000 ԱՄՆ դոլար, սակայն ստացել է 5.000 ԱՄՆ դոլար, Էդգար Իգորի Ալեքսանյանից պահանջել է 8.000 ԱՄՆ դոլար, սակայն ստացել է 6.000 ԱՄՆ դոլար, Մարգարիտա Եփրեմի Մարտիրոսյանից պահանջել է 10.000 ԱՄՆ դոլար, սակայն ստացել է 5.000 ԱՄՆ դոլար: Այնուհետև Մ.Սարգսյանը կազմակերպել է Երևան քաղաքի Ամերիկյան փողոցի 1 հասցեում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանություն հիշյալ 9 անձանց վերաբերյալ ԱՄՆ մուտքի վիզայի ստացման անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը, այդ թվում՝ պահանջվող այլ փաստաթղթերի հետ Մ. Սարգսյանի կողմից ներկայացվել են կեղծ տեղեկություններ ՀՀ նշված 9 քաղաքացիների «Դրակոն Բոութ» ՀԿ անդամներ և աշխատակիցներ հանդիսանալու վերաբերյալ: Մասնավորապես, ՀՀ նշված քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելու նպատակով Մ.Սարգսյանը նշված 9 անձանց ձևակերպել է իբրև «Դրակոն Բոութ» ՀԿ-ի անդամներ և աշխատակիցներ, ինչպես նաև նույն նպատակով նրանց մի մասին լուսանկարել է իր կողմից տրամադրված սպորտային (թիավարման) համազգեստով: Այնուհետև Մ.Սարգսյանը Կարեն Մկրտչյանին հրահանգել է լրացնել ՀՀ նշված 9 քաղաքացիների ԱՄՆ մուտքի վիզայի ստացման համար անհրաժեշտ մի շարք փաստաթղթեր (ԱՄՆ դեսպանությանն հասցեագրված դիմումների /application/ և այլն) և կազմակերպել է հիշյալ փաստաթղթերի ներկայացումը նշված դեսպանություն:
Մակար Սարգսյանի գործողությունների արդյունքում հիշյալ անձինք ստացել են ԱՄՆ մուտքի արտոնագիր և Հայաստանի Հանրապետությունից մեկնել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Մակար Սարգսյանի արարքը համապատասխանում է քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին:
Մակար Սարգսյանի նկատմամբ 27.05.2020թ.-ին քննիչի կողմից ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց:
Քննությամբ նյութական վնաս պատճառված լինելու վերաբերյալ տվյալներ չեն արձանագրվել:
Հիմք ընդունելով քրեական դատավարության օրենսգրքի 3753-րդ հոդվածի 6-րդ մասի 8-րդ կետը, քրեական օրենսգրքի 67.2-րդ հոդվածի 1-ին մասը և «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը՝ կողմերն արձանագրում են, որ ամբաստանյալ Մակար Սարգսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործով վարույթը կարճման:
Բռնագանձման ենթակա գումար առկա չէ:
(...)»:
2. Դատարանի իրավական վերլուծությունները և եզրահանգումները.
Ուսումնասիրելով սույն գործի նյութերը և լսելով դատավարության կողմերի դիրքորոշումները` Դատարանը գտնում է, որ սույն քրեական գործով պետք է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն՝
«Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման,
(…)
13) ընդունվել է համաներման մասին օրենք:»։
(…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1 հոդվածի համաձայն՝
«1. Դատարանը համաձայնեցման վարույթ կիրառում է ոչ մեծ, միջին ծանրության կամ ծանր հանցագործության մեջ մեղադրվող ամբաստանյալի միջնորդության հիման վրա:
2. Ամբաստանյալը համաձայնեցման վարույթ կիրառելու միջնորդություն կարող է ներկայացնել քրեական գործը դատարան ուղարկելու պահից մինչև դատաքննությունն սկսվելը:
3. Մինչև դատաքննությունն սկսելը մեղադրողը կարող է փոխել համաձայնեցման վարույթի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատելիս իր հայտնած դիրքորոշումը:
4. Համաձայնեցման վարույթ չի կարող կիրառվել, եթե՝
1) ամբաստանյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ․
2) ամբաստանյալը չունի պաշտպան, կամ միջնորդությունը ներկայացրել է առանց պաշտպանի հետ խորհրդակցելու.
3) ամբաստանյալը չի գիտակցում միջնորդության բնույթը կամ դրա հետևանքները.
4) առերևույթ հիմնավորվում է, որ միջնորդությունը ներկայացվել է ոչ կամավոր, այդ թվում՝ խոշտանգման կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ այլ բռնության կամ սպառնալիքի կամ ոչ իրավաչափ խոստման ազդեցությամբ.
5) վարույթում ներգրավված մի քանի ամբաստանյալներից առնվազն մեկն առարկում է համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ.
6) համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ փաստարկված առարկում է մեղադրողը.
7) առերևույթ հիմնավորվում է, որ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված չէ, և համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ առարկում է տուժողը։»
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.4 հոդվածի համաձայն՝
«1. Համաձայնեցման վարույթով գործի քննությունն անցկացվում է սույն օրենսգրքի 41-րդ, 42-րդ և 45-րդ գլուխներով նախատեսված կարգով՝ հաշվի առնելով սույն գլխի պահանջները:
2. Համաձայնության մասին արձանագրությունն ընդունելուց հետո դատարանը որոշում է կայացնում դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելու մասին:
3. Եթե համաձայնության մասին արձանագրությունը չի համապատասխանում օրենքով սահմանված վերաբերելի պահանջներին, ապա դատարանը, մատնանշելով թերությունները, համաձայնության մասին արձանագրությունը որոշմամբ վերադարձնում է կողմերին՝ սահմանելով թերությունները վերացնելու մինչև տասնհինգօրյա ժամկետ։
4. Դատարանը որոշմամբ չի ընդունում համաձայնության մասին արձանագրությունը և ընդհանուր կարգով շարունակում է գործի քննությունը, եթե՝
1) ամբաստանյալին մեղսագրվող արարքը ակնհայտորեն կատարվել է ամբաստանյալ չհանդիսացող այլ անձի կողմից,
2) ամբաստանյալին մեղսագրված արարքին տրված իրավական գնահատականն ակնհայտորեն չի համապատասխանում մեղադրանքի փաստական հանգամանքներին,
3) դատարանի սահմանած ժամկետում չեն վերացվում համաձայնության մասին արձանագրությունը վերադարձնելու մասին որոշմամբ նշված թերությունները, կամ կրկին ներկայացվելու դեպքում թույլ են տրվում նոր թերություններ:»
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.5 հոդվածի համաձայն՝
«1. Հատուկ կարգով դատաքննությունն անցկացվում է ամբաստանյալի, նրա պաշտպանի, մեղադրողի, իսկ բանակցություններին մասնակցելու դեպքում` նաև տուժողի պարտադիր մասնակցությամբ:
2. Դատաքննությունն սկսվում է մեղադրողի կողմից համաձայնության մասին արձանագրության հրապարակմամբ:
3. Համաձայնության մասին արձանագրության հրապարակումից հետո դատարանն ամբաստանյալին հարցնում է, թե արդյոք նրան պարզ է կնքված համաձայնության բովանդակությունը, և արդյոք նա համաձայն է դրան: Այնուհետև դատարանը պարզում է, թե արդյոք ամբաստանյալն արտահայտել է իր իրական կամքը, գիտակցում է կնքված համաձայնության հետևանքները, պնդում է արդյոք կնքված համաձայնությունը և այն, որ համաձայնությունը չի կնքել բռնության, սպառնալիքի կամ հարկադրանքի այլ միջոցի ազդեցության հետևանքով:
4. Դատարանը պաշտպանին և մեղադրողին հարցնում է, թե արդյոք նրանք պնդում են կնքված համաձայնությունը:
5. Դատարանը տուժողին հարցնում է, թե արդյոք նա պնդում է կնքված համաձայնությունը` հատուցման ենթակա վնասի չափի մասով:
6. Եթե դատարանը պարզում է, որ համաձայնության մասին արձանագրությամբ ամբաստանյալը չի արտահայտել իր իրական կամքը, չի գիտակցել կնքված համաձայնության հետևանքները, չի պնդում կնքված համաձայնությունը կամ չի պնդում, որ համաձայնությունը չի կնքվել բռնության, սպառնալիքի կամ հարկադրանքի այլ միջոցի ազդեցության հետևանքով, կամ եթե մինչև դատարանի` խորհրդակցական սենյակ հեռանալը կողմերից որևէ մեկը հրաժարվում է կնքված համաձայնությունից, ապա դատարանը որոշում է կայացնում գործի քննությունն ընդհանուր կարգով շարունակելու մասին։
7. Համաձայնեցման մասին արձանագրությունը հետազոտելուց հետո դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ նախապես հայտարարելով դատավճռի հրապարակման վայրը, տարին, օրը և ժամը։»
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.6 հոդվածի համաձայն՝
«1. Համաձայնեցման վարույթի արդյունքով դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով կայացնում է մեղադրական դատավճիռ` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:
2. Մեղադրական դատավճիռը պարունակում է համաձայնության մասին արձանագրության տեքստի բառացի շարադրանքը:
3. Այն հարցերը, որոնք համաձայնեցվել են կողմերի միջև, մեղադրական դատավճռով դատարանը լուծում է՝ ըստ համաձայնության մասին արձանագրության:
4. Եթե առկա է քաղաքացիական հայց, ապա այն թողնվում է առանց քննության:
5. Սույն օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 2-8-րդ կետերով նախատեսված դատական ծախսերն ամբաստանյալից ենթակա չեն բռնագանձման։
6. Դատավճիռը հրապարակելուց հետո դատավորը կողմերին պարզաբանում է նաև դատավճիռը բողոքարկելու` սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները:»
«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 01-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝
«(…)
5. Քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով`
2) սույն հոդվածի 2-րդ մասի 1-8-րդ կետերով նախատեսված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան վեց տարի ժամկետով ազատազրկում.
(…)»։
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ըստ 2021 թվականի նոյեմբերի 18-ին մեղադրող Հ․Երեմյանի կողմից ներկայացված համաձայնության մասին արձանագրության՝ կողմերը համաձայնության են եկել առ այն, որ «Հիմք ընդունելով քրեական դատավարության օրենսգրքի 3753-րդ հոդվածի 6-րդ մասի 8-րդ կետը, քրեական օրենսգրքի 67.2-րդ հոդվածի 1-ին մասը և «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը՝ կողմերն արձանագրում են, որ ամբաստանյալ Մակար Սարգսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործով վարույթը կարճման», ուստի Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված հիմքով՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի կիրառմամբ, Մակար Սերյոժայի Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ թիվ ԵԴ/1305/01/20 քրեական գործի վարույթը՝ կարճման:
Դատարանը գտնում է, որ Մակար Սերյոժայի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, պետք է վերացնել:
Անդրադառնալով Մակար Սերյոժայի Սարգսյանի շարժական և անշարժ գույքերի վրա դրված կալանքի հարցին՝ Դատարանը գտնում է, որ հարկ է այն վերացնել:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, 3761-րդ և 379-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Մակար Սերյոժայի Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել` համաներման մասին օրենքի կիրառման հիմքով:
Մակար Սերյոժայի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, վերացնել:
Մակար Սերյոժայի Սարգսյանի շարժական և անշարժ գույքերի վրա դրված կալանքը վերացնել:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ` Վ. ՄԻՍԱԿՅԱՆ

Դատական Գործ N: ԵԴ/1305/01/20
Դատական Գործ N: ԵԴ/1305/01/20
Երևան քաղաքի դատարան
Նոր քրեական գործ    
Երբ է գործը ստացվել: 22-12-2020
Ինչ կարգով է գործը ստացվել: Առաջին անգամ
Գործը որտեղից է ստացվել:
Դատախազություն: ՀՀ Գլխավոր դատախազություն
Նախաքննական գործի համարը: 58210320
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն:Մակար Սերյոժայի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով <<Դրակոն-Բոութ>> սպորտային հասարակական կազմակերպության նախագահը, 2017 թվականի ապրիլից մինչև 2018 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում կեղծ տեղեկություններ ներկայացնելով, շահադիտական նպատակով կազմակերպել է Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների անօրինական միգրացիան` օտարերկրյա պետություն /ԱՄՆ/ մուտքը և գտնվելը:
Մեղադրյալ
Անձ
ԱնունՄակար   
ԱզգանունՍարգսյան   
ՀայրանունՍերյոժայի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Հոդված_1
Հոդված329.1       Մաս 3       Կետ 1
Դատվածություն:
Պաշտպան
Անուն
Ազգանուն
Հասցե
Վիճակագրական տողի համարը: 15.19.1
Լրացուցիչ վիճակագրական տողի համար: Առկա չէ
Իրեղեն ապացույց
Իրեղեն ապացույցի անվանումը:
Իրեղեն ապացույցի պահպանման փաստացի տեղը:
Խափանման միջոց: Ստորագրություն չհեռանալու մասին
Չափահաս: Այո
Մակագրել    
Երբ: 22-12-2020
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն: Արտակ Հենրիկի Թադեվոսյան
Դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Երբ: 23-12-2020
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: 23-12-2020
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 08-01-2021
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր: Մեղադրող
Դատավարության կողմեր: Պաշտպան
Դատավարության կողմեր
ԱնունՄակար   
ԱզգանունՍարգսյան   
ՀայրանունՍերյոժայի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Դատավարության կողմեր
ԱնունԱ․   
ԱզգանունՓանոսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Դատավարության կողմեր
ԱնունԱրմեն   
ԱզգանունՍողոմոնյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Դատավարության կողմեր
Անվանում:   
Հասցե:   
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համարը: 8
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:Կողմերը չեն ներկայացել դատական նիստին
Այլ նշումներ:
Անավարտ գործեր    
Հաշվետու ժամանակահատված: 2020 թվական
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 15-03-2021
Ժամ: 11:00
Նիստերի դահլիճի համարը: 8
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 11-05-2021
Ժամ: 13:00
Նիստերի դահլիճի համարը: 8
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:
Այլ նշումներ:
Կազմի փոփոխություն    
Ամսաթիվ: 13-05-2021
Փոփոխության հիմքը: Լիազորությունները դադարել են
Այլ նշումներ:
Մակագրել    
Երբ: 13-05-2021
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն: Վահե Ներսեսի Միսակյան
Դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Երբ: 14-05-2021
Որոշումը:
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: 14-05-2021
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 10-06-2021
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր: Պաշտպան
Դատավարության կողմեր: Մեղադրող
Դատավարության կողմեր
ԱնունՄակար   
ԱզգանունՍարգսյան   
ՀայրանունՍԵրյոժայի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Դատավարության կողմեր
ԱնունԱրմեն   
ԱզգանունՍողոմոնյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
Անվանում:ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱԱԾ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ   
Հասցե:ք.Երևան   
Ժամ: 15:30
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:
Որոշման ամսաթիվ: 31-05-2021
Ստեղծման ամսաթիվ: 2021-06-10 14:59:19
Որոշում:Թիվ ԵԴ/1305/01/20

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

31.05.2021թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Միսակյանի, հետազոտելով թիվ ԵԴ/1305/01/20 քրեական գործն ըստ մեղադրանքի Մակար Սերյոժայի Սարգսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործն ընդդատյա է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
Քրեական գործի վարույթը կարճելու հիմքեր չկան:
Մեղադրյալ Մակար Սերյոժայի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին, փոխելու կամ վերացնելու հիմքերը բացակայում են:
Դատավարության մասնակիցների կողմից միջնորդություններ և այլ հայտարարություններ չեն հարուցվել, նրանց նկատմամբ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-293-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Քրեական գործն ըստ մեղադրանքի Մակար Սերյոժայի Սարգսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նշանակել դատական քննության 2021 թվականի հունիսի 10-ին ժամը 15:30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի շենքում, դատական նիստին ապահովել մեղադրողի, ամբաստանյալի և պաշտպանի մասնակցությունը:
Մակար Սերյոժայի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, թողնել անփոփոխ։
Դատական նիստին կանչման ենթակա անձանց ցանկը թողնել անփոփոխ` ըստ մեղադրական եզրակացության:

ԴԱՏԱՎՈՐ՝ Վ.ՄԻՍԱԿՅԱՆ
Այլ նշումներ:դատական նիստը նշանակվել է այլ հերթի
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 23-07-2021
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:դատական նիստը նշանակվել է այլ հերթի
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 13-08-2021
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:
Այլ նշումներ:դատական նիստը նշանակվել է այլ հերթի
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 29-10-2021
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 18-11-2021
Ժամ: 10:30
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Ներկայացվել է համաձայնեցման վարույթ կիրառելու միջնորդություն    
Ամսաթիվ: 29-10-2021
Մեղադրյալ / Ամբաստանյալ
Անձ
ԱնունՄակար   
ԱզգանունՍարգսյան   
ՀայրանունՍերյոժայի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հոդված_1
Հոդված329.1-րդ հոդված       Մաս 3-րդ մաս       Կետ 1-ին կետ
Դատվածություն:
Պաշտպան
ԱնունԱրմեն
ԱզգանունՍՈղոմոնյան
Հասցեք.Երևան, Արշակունյաց, 2 գրասենյակ 511
Այլ նշումներ:
Համաձայնեցման վարույթ կիրառելու միջնորդությունը բավարարվել է    
Ամսաթիվ: 18-11-2021
Ստեղծման ամսաթիվ: 2021-12-23 15:20:27, Վերջին փոփոխության ամսաթիվ: 2021-12-23 15:23:53
Որոշումը (արձանագրային որոշման դեպքում բովանդակության վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն):2021 թ. հոկտեմբերի 09-ի դատական նիստի ընթացքում դատարանը բավարարել է կողմերի միջնորդությունը համաձայնեցման վարույթ կիրառելու վերաբերյալ:
Այլ նշումներ:
Ստացվել է համաձայնության մասին արձանագրություն    
Ամսաթիվ: 18-11-2021
Ամբաստանյալ
Անձ
ԱնունՄակար   
ԱզգանունՍարգսյան   
ՀայրանունՍերյոժայի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հոդված_1
Հոդված329.1-րդ հոդված       Մաս 3-րդ մաս       Կետ 1-ին
Դատվածություն:
Պաշտպան
ԱնունԱրմեն
ԱզգանունՍողոմոնյան
Հասցեք.Երևան, Արշակունյաց 2, գրասենյակ 511
Ստեղծման ամսաթիվ: 2021-12-23 15:26:44
Համաձայնության մասին արձանագրություն:.
Այլ նշումներ:
Դատաքննության հատուկ կարգ    
Կիրառվել է: Համաձայնեցման վարույթ
Ամսաթիվ: 18-11-2021
Ստեղծման ամսաթիվ: 2021-12-29 11:17:25
Որոշումը (արձանագրային որոշման դեպքում բովանդակության վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն):Թիվ ԵԴ/1305/01/20

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը

ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՎՈՐ` Վ. ՄԻՍԱԿՅԱՆԻ
ՔԱՐՏՈԻՂԱՐՈՒԹՅԱՄԲ` Վ. ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԻ
Մասնակցությամբ`
ՄԵՂԱԴՐՈՂ Հ. ԵՐԵՄՅԱՆԻ
ՊԱՇՏՊԱՆ Ա. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ Մ. ՍԱՐԳՍՅԱՆԻ

2021 թվականի նոյեմբերի 18-ին Երևան քաղաքում, համաձայնեցման վարույթի կարգով քննարկելով քրեական գործը՝ ըստ մեղադրանքի
Մակար Սերյոժայի Սարգսյանի (ծնված՝ 20.02.1987թ., Երևան քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, խնամքին մինչև 14 տարեկան 4 անչափահաս երեխա, «Դրակոն բոութ» սպորտային կազմակերպության տնօրեն, չդատված, հաշվառված և բնակվող Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 35 շենքի 37 բնակարան հասցեում) ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, խափանման միջոց է ընտրված ստորագրություն չհեռնալու մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

1 Գործի դատավարական նախապատմությունը.
14.05.2020թ. որոշմամբ հարուցվել է թիվ 58210320 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
20.05.2020թ. որոշմամբ Մակար Սերյոժայի Սարգսյանի նկատմամբ թիվ 58210320 քրեական գործով որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
27.05.2020թ. որոշմամբ Մակար Սերյոժայի Սարգսյանը թիվ 58210320 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:
17.09.2020թ. որոշմամբ թիվ 58210320 քրեական գործով կալանք է դրվել մեղադրյալ Մակար Սերյոժայի Սարգսյանի անշարժ և շարժական գույքերի վրա։
04.12.2020թ. որոշմամբ թիվ 58210320 քրեական գործով մեղադրյալ Մակար Սերյոժայի Սարգսյանին 2020 թվականի մայիսի 27-ին ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքից ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի մասը վերացվել է և այդ մասով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։
Նույն որոշմամբ՝ Մակար Սերյոժայի Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
22.12.2020թ. թիվ 58210320 քրեական գործը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ստացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել նույն դատարանի դատավոր Ա.Թադևոսյանին և 23.12.2020թ. որոշմամբ թիվ ԵԴ/1305/01/20 քրեական գործն ընդունվել է վարույթ:
30.12.2020թ. որոշմամբ թիվ ԵԴ/1305/01/20 քրեական գործը նշանակվել է դատական քննության:
13.05․2021թ․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Թադևոսյանի լիազորությունները դադարելու հիմքով թիվ ԵԴ/1305/01/20 քրեական գործը վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Վ․Միսակյանին և 14.05.2021թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:
31.05.2021թ. որոշմամբ թիվ ԵԴ/1305/01/20 քրեական գործը նշանակվել է դատական քննության:
Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Մակար Սերյոժայի Սարգսյանը միջնորդել է կիրառել համաձայնեցման վարույթ, որին մեղադրողը չի առարկել, և Դատարանը բավարարել է միջնորդությունը։
2021 թվականի նոյեմբերի 18-ին մեղադրող Հ․Երեմյանի կողմից ներկայացվել է համաձայնության գալու վերաբերյալ արձանագրությունը, ըստ որի՝
«(...)
Սույն արձանագրությունը կազմվել է ք.Երևան, 18.11.2021թ.-ին մասնակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հայկ Երեմյանի, թիվ ԵԴ/1305/01/20 (58210320) քրեական գործով ամբաստանյալ Մակար Սերյոժայի Սարգսյանի (ծնվ. 20.02.1987թ., ք.Երևան, բնակվող՝ ք.Երևան, Ներքին Շենգավիթ 11-րդ փ., 35-րդ շենք, բն.37, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, մայրենի լեզուն՝ հայերեն, «Դրակոն Բոութ» ՀԿ նախագահ, նախկին դատվածությունը մարված, խնամքին ունի 4 մինչև 14 տարեկան երեխա) և պաշտպան Արմեն Սողոմոնյանի (արտոնագիր 771):
Մակար Սերյոժայի Սարգսյանը հանդիսանալով «Դրակոն Բոութ» սպորտային հասարակական կազմակերպության նախագահը, 2017 թվականի ապրիլից մինչև 2018 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում կեղծ տեղեկություններ ներկայացնելով, շահադիտական նպատակով կազմակերպել է Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների անօրինական միգրացիան՝ օտարերկրյա պետություն (ԱՄՆ) մուտքը և գտնվելը:
Այսպես.
Մակար Սերյոժայի Սարգսյանը 2014 թվականի սեպտեմբերի 16-ից հանդիսանում է Երևան քաղաքի Կողբի 1-ին փողոց 7/1 հասցեում գործող «Դրակոն Բոութ» սպորտային (թիավարման) հասարակական կազմակերպության նախագահը: 2017 թվականի ապրիլ ամսից մինչև 2018 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Մակար Սարգսյանը պայմանավորվել է «Դրակոն Բոութ» ՀԿ-ի անդամ չհանդիսացող ՀՀ 9 քաղաքացիների հետ համապատասխան գումարի դիմաց կազմակերպել նշված ՀՀ քաղաքացիների ԱՄՆ մուտքը և գտնվելը (ԱՄՆ մուտքի վիզայի արտոնագրի ստացման գործընթացը)՝ ԱՄՆ դեսպանություն կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի ներկայացմամբ:
Պայմանավորվածության համաձայն Մակար Սարգսյանը հիշյալ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության նշված 9 քաղաքացիներից Երևան քաղաքում ստացել է համապատասխան գումարները, այն է՝ Սաթենիկ Հայկի Բեգլարյանից պահանջել և ստացել է 7.000 ԱՄՆ դոլար, Ազատ Հմայակի Սանթրոսյանից պահանջել է 10.000 ԱՄՆ դոլար, սակայն ստացել է 5.000 ԱՄՆ դոլար, Էդգար Սարգսի Ստեփանյանից պահանջել և ստացել է 7.000 ԱՄՆ դոլար, Հովհաննես Խաչիկի Աղաբեկյանից պահանջել և ստացել է 11.000 ԱՄՆ դոլար, Սաթենիկ Հրաչյայի Գեղամյանից պահանջել է 10.000 ԱՄՆ դոլար, սակայն ստացել է 3.000 ԱՄՆ դոլար, Արթուր Հմայակի Հովսեփյանից պահանջել և ստացել է 6.000 ԱՄՆ դոլար, Օֆելյա Լիպարիտի Մկրտչյանից պահանջել է 10.000 ԱՄՆ դոլար, սակայն ստացել է 5.000 ԱՄՆ դոլար, Էդգար Իգորի Ալեքսանյանից պահանջել է 8.000 ԱՄՆ դոլար, սակայն ստացել է 6.000 ԱՄՆ դոլար, Մարգարիտա Եփրեմի Մարտիրոսյանից պահանջել է 10.000 ԱՄՆ դոլար, սակայն ստացել է 5.000 ԱՄՆ դոլար: Այնուհետև Մ.Սարգսյանը կազմակերպել է Երևան քաղաքի Ամերիկյան փողոցի 1 հասցեում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանություն հիշյալ 9 անձանց վերաբերյալ ԱՄՆ մուտքի վիզայի ստացման անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը, այդ թվում՝ պահանջվող այլ փաստաթղթերի հետ Մ. Սարգսյանի կողմից ներկայացվել են կեղծ տեղեկություններ ՀՀ նշված 9 քաղաքացիների «Դրակոն Բոութ» ՀԿ անդամներ և աշխատակիցներ հանդիսանալու վերաբերյալ: Մասնավորապես, ՀՀ նշված քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելու նպատակով Մ.Սարգսյանը նշված 9 անձանց ձևակերպել է իբրև «Դրակոն Բոութ» ՀԿ-ի անդամներ և աշխատակիցներ, ինչպես նաև նույն նպատակով նրանց մի մասին լուսանկարել է իր կողմից տրամադրված սպորտային (թիավարման) համազգեստով: Այնուհետև Մ.Սարգսյանը Կարեն Մկրտչյանին հրահանգել է լրացնել ՀՀ նշված 9 քաղաքացիների ԱՄՆ մուտքի վիզայի ստացման համար անհրաժեշտ մի շարք փաստաթղթեր (ԱՄՆ դեսպանությանն հասցեագրված դիմումների /application/ և այլն) և կազմակերպել է հիշյալ փաստաթղթերի ներկայացումը նշված դեսպանություն:
Մակար Սարգսյանի գործողությունների արդյունքում հիշյալ անձինք ստացել են ԱՄՆ մուտքի արտոնագիր և Հայաստանի Հանրապետությունից մեկնել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Մակար Սարգսյանի արարքը համապատասխանում է քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին:
Մակար Սարգսյանի նկատմամբ 27.05.2020թ.-ին քննիչի կողմից ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց:
Քննությամբ նյութական վնաս պատճառված լինելու վերաբերյալ տվյալներ չեն արձանագրվել:
Հիմք ընդունելով քրեական դատավարության օրենսգրքի 3753-րդ հոդվածի 6-րդ մասի 8-րդ կետը, քրեական օրենսգրքի 67.2-րդ հոդվածի 1-ին մասը և «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը՝ կողմերն արձանագրում են, որ ամբաստանյալ Մակար Սարգսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործով վարույթը կարճման:
Բռնագանձման ենթակա գումար առկա չէ:
(...)»:
2. Դատարանի իրավական վերլուծությունները և եզրահանգումները.
Ուսումնասիրելով սույն գործի նյութերը և լսելով դատավարության կողմերի դիրքորոշումները` Դատարանը գտնում է, որ սույն քրեական գործով պետք է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն՝
«Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման,
(…)
13) ընդունվել է համաներման մասին օրենք:»։
(…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1 հոդվածի համաձայն՝
«1. Դատարանը համաձայնեցման վարույթ կիրառում է ոչ մեծ, միջին ծանրության կամ ծանր հանցագործության մեջ մեղադրվող ամբաստանյալի միջնորդության հիման վրա:
2. Ամբաստանյալը համաձայնեցման վարույթ կիրառելու միջնորդություն կարող է ներկայացնել քրեական գործը դատարան ուղարկելու պահից մինչև դատաքննությունն սկսվելը:
3. Մինչև դատաքննությունն սկսելը մեղադրողը կարող է փոխել համաձայնեցման վարույթի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատելիս իր հայտնած դիրքորոշումը:
4. Համաձայնեցման վարույթ չի կարող կիրառվել, եթե՝
1) ամբաստանյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ․
2) ամբաստանյալը չունի պաշտպան, կամ միջնորդությունը ներկայացրել է առանց պաշտպանի հետ խորհրդակցելու.
3) ամբաստանյալը չի գիտակցում միջնորդության բնույթը կամ դրա հետևանքները.
4) առերևույթ հիմնավորվում է, որ միջնորդությունը ներկայացվել է ոչ կամավոր, այդ թվում՝ խոշտանգման կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ այլ բռնության կամ սպառնալիքի կամ ոչ իրավաչափ խոստման ազդեցությամբ.
5) վարույթում ներգրավված մի քանի ամբաստանյալներից առնվազն մեկն առարկում է համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ.
6) համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ փաստարկված առարկում է մեղադրողը.
7) առերևույթ հիմնավորվում է, որ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված չէ, և համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ առարկում է տուժողը։»
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.4 հոդվածի համաձայն՝
«1. Համաձայնեցման վարույթով գործի քննությունն անցկացվում է սույն օրենսգրքի 41-րդ, 42-րդ և 45-րդ գլուխներով նախատեսված կարգով՝ հաշվի առնելով սույն գլխի պահանջները:
2. Համաձայնության մասին արձանագրությունն ընդունելուց հետո դատարանը որոշում է կայացնում դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելու մասին:
3. Եթե համաձայնության մասին արձանագրությունը չի համապատասխանում օրենքով սահմանված վերաբերելի պահանջներին, ապա դատարանը, մատնանշելով թերությունները, համաձայնության մասին արձանագրությունը որոշմամբ վերադարձնում է կողմերին՝ սահմանելով թերությունները վերացնելու մինչև տասնհինգօրյա ժամկետ։
4. Դատարանը որոշմամբ չի ընդունում համաձայնության մասին արձանագրությունը և ընդհանուր կարգով շարունակում է գործի քննությունը, եթե՝
1) ամբաստանյալին մեղսագրվող արարքը ակնհայտորեն կատարվել է ամբաստանյալ չհանդիսացող այլ անձի կողմից,
2) ամբաստանյալին մեղսագրված արարքին տրված իրավական գնահատականն ակնհայտորեն չի համապատասխանում մեղադրանքի փաստական հանգամանքներին,
3) դատարանի սահմանած ժամկետում չեն վերացվում համաձայնության մասին արձանագրությունը վերադարձնելու մասին որոշմամբ նշված թերությունները, կամ կրկին ներկայացվելու դեպքում թույլ են տրվում նոր թերություններ:»
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.5 հոդվածի համաձայն՝
«1. Հատուկ կարգով դատաքննությունն անցկացվում է ամբաստանյալի, նրա պաշտպանի, մեղադրողի, իսկ բանակցություններին մասնակցելու դեպքում` նաև տուժողի պարտադիր մասնակցությամբ:
2. Դատաքննությունն սկսվում է մեղադրողի կողմից համաձայնության մասին արձանագրության հրապարակմամբ:
3. Համաձայնության մասին արձանագրության հրապարակումից հետո դատարանն ամբաստանյալին հարցնում է, թե արդյոք նրան պարզ է կնքված համաձայնության բովանդակությունը, և արդյոք նա համաձայն է դրան: Այնուհետև դատարանը պարզում է, թե արդյոք ամբաստանյալն արտահայտել է իր իրական կամքը, գիտակցում է կնքված համաձայնության հետևանքները, պնդում է արդյոք կնքված համաձայնությունը և այն, որ համաձայնությունը չի կնքել բռնության, սպառնալիքի կամ հարկադրանքի այլ միջոցի ազդեցության հետևանքով:
4. Դատարանը պաշտպանին և մեղադրողին հարցնում է, թե արդյոք նրանք պնդում են կնքված համաձայնությունը:
5. Դատարանը տուժողին հարցնում է, թե արդյոք նա պնդում է կնքված համաձայնությունը` հատուցման ենթակա վնասի չափի մասով:
6. Եթե դատարանը պարզում է, որ համաձայնության մասին արձանագրությամբ ամբաստանյալը չի արտահայտել իր իրական կամքը, չի գիտակցել կնքված համաձայնության հետևանքները, չի պնդում կնքված համաձայնությունը կամ չի պնդում, որ համաձայնությունը չի կնքվել բռնության, սպառնալիքի կամ հարկադրանքի այլ միջոցի ազդեցության հետևանքով, կամ եթե մինչև դատարանի` խորհրդակցական սենյակ հեռանալը կողմերից որևէ մեկը հրաժարվում է կնքված համաձայնությունից, ապա դատարանը որոշում է կայացնում գործի քննությունն ընդհանուր կարգով շարունակելու մասին։
7. Համաձայնեցման մասին արձանագրությունը հետազոտելուց հետո դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ նախապես հայտարարելով դատավճռի հրապարակման վայրը, տարին, օրը և ժամը։»
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.6 հոդվածի համաձայն՝
«1. Համաձայնեցման վարույթի արդյունքով դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով կայացնում է մեղադրական դատավճիռ` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:
2. Մեղադրական դատավճիռը պարունակում է համաձայնության մասին արձանագրության տեքստի բառացի շարադրանքը:
3. Այն հարցերը, որոնք համաձայնեցվել են կողմերի միջև, մեղադրական դատավճռով դատարանը լուծում է՝ ըստ համաձայնության մասին արձանագրության:
4. Եթե առկա է քաղաքացիական հայց, ապա այն թողնվում է առանց քննության:
5. Սույն օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 2-8-րդ կետերով նախատեսված դատական ծախսերն ամբաստանյալից ենթակա չեն բռնագանձման։
6. Դատավճիռը հրապարակելուց հետո դատավորը կողմերին պարզաբանում է նաև դատավճիռը բողոքարկելու` սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները:»
«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 01-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝
«(…)
5. Քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով`
2) սույն հոդվածի 2-րդ մասի 1-8-րդ կետերով նախատեսված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան վեց տարի ժամկետով ազատազրկում.
(…)»։
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ըստ 2021 թվականի նոյեմբերի 18-ին մեղադրող Հ․Երեմյանի կողմից ներկայացված համաձայնության մասին արձանագրության՝ կողմերը համաձայնության են եկել առ այն, որ «Հիմք ընդունելով քրեական դատավարության օրենսգրքի 3753-րդ հոդվածի 6-րդ մասի 8-րդ կետը, քրեական օրենսգրքի 67.2-րդ հոդվածի 1-ին մասը և «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը՝ կողմերն արձանագրում են, որ ամբաստանյալ Մակար Սարգսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործով վարույթը կարճման», ուստի Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված հիմքով՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի կիրառմամբ, Մակար Սերյոժայի Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ թիվ ԵԴ/1305/01/20 քրեական գործի վարույթը՝ կարճման:
Դատարանը գտնում է, որ Մակար Սերյոժայի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, պետք է վերացնել:
Անդրադառնալով Մակար Սերյոժայի Սարգսյանի շարժական և անշարժ գույքերի վրա դրված կալանքի հարցին՝ Դատարանը գտնում է, որ հարկ է այն վերացնել:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, 3761-րդ և 379-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Մակար Սերյոժայի Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել` համաներման մասին օրենքի կիրառման հիմքով:
Մակար Սերյոժայի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, վերացնել:
Մակար Սերյոժայի Սարգսյանի շարժական և անշարժ գույքերի վրա դրված կալանքը վերացնել:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ` Վ. ՄԻՍԱԿՅԱՆ
Այլ նշումներ:
Դատական ակտի հրապարակման օր    
Ամսաթիվ: 18-11-2021
Այլ նշումներ:
Քրեական գործի վարույթը կարճվել է ամբողջությամբ    
Կարճման ամսաթիվը: 18-11-2021
Քրեական դատավարության օրենսգրքի հոդված
Հոդված35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, 376-րդ և 379-րդ հոդվածներ
Կարճման հիմքը: Ընդունվել է համաներման ակտ
Այլ նշումներ:
Մեղադրյալ
ԱնունՄակար   
ԱզգանունՍարգսյան   
ՀայրանունՍերյոժայի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հոդված
Հոդված329.1-րդ       Մաս 3-րդ       Կետ 1-ին
Այլ նշումներ:
Օրենսգիրք: Քրեական օրենսգիրք
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2022-01-11 10:07:46    
Դատական ակտի բովանդակությունը:Թիվ ԵԴ/1305/01/20

Դատական ակտի ամսաթիվը: 18-11-2021
Գործը քննվել է: Դռնբաց
Այլ նշումներ:
Դատավճռի, որոշման կատարում    
Ամսաթիվ: 24-01-2022
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 21-02-2022
Էջերի քանակ: 1-ին հատոր 252 թերթ, 2-րդ հատոր 304 թերթ, 3-րդ հատոր 214 թերթ, 4-րդ հատոր 34 թերթ, 5-րդ հատոր 84 թերթ:
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 21-02-2022
Էջերի քանակը: 1-ին հատոր 252 թերթ, 2-րդ հատոր 304 թերթ, 3-րդ հատոր 214 թերթ, 4-րդ հատոր 34 թերթ, 5-րդ հատոր 84 թերթ:
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       07 Մարտ 2022

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան