Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԵԴ/1163/01/20

Վիճակագրական տողի համար: 6.4

Ամբաստանյալ

Սոս Հարազատի Մխիթարյան

Դատավոր

Երևան քաղաքի դատարան:

Արտուշ Վաչագանի Գաբրիելյան

Քրեական վերաքննիչ:

Մխիթար Վրեժի Պապոյան

Հոդվածներ

Երևան քաղաքի դատարան:

ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 178 Մաս 2 Կետ 1
Հոդված 178 Մաս 2 Կետ 5
Հոդված 395
Քրեական վերաքննիչ:

ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 178 Մաս 2 Կետ 5
Հոդված 178 Մաս 2 Կետ 1
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Սոս Հարազատի Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անժելա Շահինյանից խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորության շուրջ հանցավոր համաձայնության գալով քննությամբ դեռևս չպարզված անձի հետ, 2019 թվականի հուլիսի 3-ին կաշառք ստանալու պատրվակով փորձել են Ա. Շահինյանից խաբեության եղանակով գումար հափշտակել:


  • Նիստեր
  • Ակտեր
  • Երևան քաղաքի դատարան
  • Քրեական վերաքննիչ

Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՆՈւՆԻՑ

Գործ հմ.ԵԴ/1163/01/20
2021թ.
ք.Երևան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով՝
ՆԱԽԱԳԱՀՈւԹՅԱՄԲ ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ
ՔԱՐՏՈւՂԱՐՈւԹՅԱՄԲ՝ Ք. ԲԱԴԱԼՅԱՆԻ
Մասնակցությամբ՝
ՄԵՂԱԴՐՈՂ-ԴԱՏԱԽԱԶ՝ Դ. ԱՂԱՋԱՆՅԱՆԻ
ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ` Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆԻ





2021թ. փետրվարի «10»-ին, Երևան քաղաքում.
Դռնբաց դատական նիստում, արագացված դատական քննության կարգի կիրառմամբ, քննեց քրեական գործն, ըստ մեղադրանքի՝ Սոս Հարազատի Մխիթարյանի
(ծնված՝ 01.04.1989թ. ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, ազգությամբ հայ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ֆիզիկապես առողջ, բարձրագույն կրթությամբ, չամուսնացած, խնամքին ոչ ոք, չի աշխատում, նախկինում չդատապարտված, հաշվառված բնակվում է` ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ փողոցի 24 շենքի հմ.21 հասցեի բնակարանում):
Սույն գործով արգելանքի տակ չի եղել:
Մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով:

1.Գործի դատավարական նախապատմությունը


Անժելա Արտաշեսի Շահինյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 11.07.2019թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 34-313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հմ.58218819 քրեական գործը: 12.07.2019թ. որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ:
19.08.2019թ. որոշմամբ հմ.58218819 քրեական գործով Սոս Հարազատի Մխիթարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել:
28.10.2020թ. որոշմամբ Սոս Հարազատի Մխիթարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա. «Անժելա Շահինյանից խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորության շուրջ հանցավոր համաձայնության գալով քննությամբ դեռևս չպարզված անձի հետ, 2019թ. հուլիսի «03»-ին կաշառք ստանալու պատրվակով փորձել են Ա.Շահինյանից խաբեության եղանակով գումար հափշտակել: Այսպես. Սոս Մխիթարյանը և քննությամբ դեռևս չպարզված անձը 2019թ. մայիս ամսին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցով ծանոթացել են Երևան քաղաքի բնակչուհի Անժելա Շահինյանի հետ և տեղյակ լինելով, որ նա ցանկանում է գումարի դիմաց, առանց վարորդական իրավունքի ստացման համար ՀՀ Կառավարության 2008թ. սեպտեմբերի «18»-ի 1158-Ն որոշմամբ նախատեսված քննությունները պատշաճ կարգով հանձնելու ձեռք բերել վարորդական իրավունքի վկայական, օգտվելով ստեղծված «բարենպաստ պայմաններից», ուրիշի գույքի զգալի չափերի հափշտակության դիտավորության հարցում եկել են հանցավոր համաձայնության: Այնուհետև իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Ա.Շահինյանին խոստացել են նպաստել կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայական ստանալու և դրա շուրջ համապատասխան լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց հետ համաձայնության գալու հարցում, որից հետո 2019թ. հուլիսի «03»-ին, Ս.Մխիթարյանը, նախապես պայմանավորվածության համաձայն, հանդիպել է Ա.Շահինյանին և հայտնելով, թե իբր իրենց սպասում են ՀՀ Ոստիկանության ՃՈ Աբովյանի ՀՔԲ-ում, միասին իր ավտոմեքենայով ուղևորվել են այնտեղ: ՀՔԲ համապատասխան քննասենյակում Ա.Շահինյանն օրենքով սահմանված կարգով հանձնել է տեսական, իսկ այնուհետև գործնական քննությունները, կատարել համապատասխան վճարումները, ստացել RJ469218 համարի վարորդական իրավունքի վկայականը, ինչը Ս.Մխիթարյանը վերագրել է իրենց և խաբեության եղանակով՝ Ա.Շահինյանի համար արդեն իսկ ցանկալի արդյունքի հասած լինելու պարագայում պաշտոնատար անձանց խոստացված կաշառքի գումարը փոխանցելու պատրվակով, 2019թ. հուլիսի «03»-ին Երևան քաղաքում Ա.Շահինյանից անձամբ ստացել է նախապես պայմանավորված զգալի չափերի՝ 350.000 ՀՀ դրամ գումարը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքին անկախ հանգամանքներով, քանի որ տեղում բռնվել է ՀՀ ԱԱԾ համապատասխան ծառայողների կողմից», որով էլ ներգրավվել է որպես մեղադրյալ:
28.10.2020թ. որոշմամբ հմ.58218819 քրեական գործից անջատվել է անհայտ անձի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու վերաբերյալ մասը, որին շնորհվել է 58230220 համարը:
Հմ.58218819րեական գործն, ըստ մեղադրանքի Սոս Հարազատի Մխիթարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 30.10.2020թ. կազմված և 04.11.2020թ. հաստատված մեղադրական եզրակացությամբ` 10.11.2020թ. ստացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:


2. Արագացված դատական քննություն



Ամբաստանյալ Սոս Հարազատի Մխիթարյանը խորհրդակցելով իր շահերի պաշտպան, ՀՀ Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան՝ Ֆերդինանդ Սարգսյանի (փաստաբանական գործունեության արտոնագիր հմ.2445) հետ, Դատարանին արագացված դատական քննության կարգ կիրառելու համար միջնորդություն ներկայացրեց, հայտնելով, որ համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքի հետ, նրանում իրեն լիովին մեղավոր է ճանաչում և զղջում է, նշեց նաև, որ արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին միջնորդությունը ներկայացնում է կամավոր և գիտակցում է դրա բնույթն ու հետևանքները:
Մեղադրող-դատախազ՝ Դ.Աղաջանյանն ամբաստանյալի միջնորդության դեմ չառարկեց:
Դատարանը համոզվելով, որ առկա են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 3751 և 3752 հոդվածներով նախատեսված պայմանները, որոշեց կիրառել դատական քննության արագացված կարգ:
Դատարանն արագացված դատական քննությամբ հիմք ընդունելով մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից հաստատված փաստական հանգամանքները, եկավ այն եզրահանգման, որ Սոս Հարազատի Մխիթարյանը կատարել է արարք, որը նախատեսված է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, որով և պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:



3.Դատարանի իրավական վերլուծությունը





Համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 3753 հոդվածի 5-րդ կետի`դատարանն արագացված կարգով դատական քննություն անցկացնելիu քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով uահմանված հետազոտություն չի կատարում: Uակայն ուuումնաuիրում է ամբաuտանյալի անձը բնութագրող տվյալները, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:
ՀՀ Քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների համաձայն հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված` հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեuված է քրեական oրենuգրքով:
ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցագործություն է համարվում խարդախությունը, այն է` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը:
Օրենսդիրը ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված հանցագործության քրեաիրավական որակման հատկանիշ է դիտում հանցավոր ոտնձգության առարկան և դրա չափից ելնելով որոշում է, առհասարակ, հանցակազմի առկայությունն, իսկ առկայության դեպքում նաև` արարքը որակյալ դարձնող հանգամանքները (զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն): Այսինքն` ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով ապացուցման առարկայի շրջանակում, ի թիվս այլնի, որպես քրեական օրենքով նախատեսված հատկանիշ, ընդգրկվում է նաև հանցագործության առարկան: Ուստի քննարկվող հոդվածով անձին մեղավոր ճանաչելիս գործով ձեռք բերված թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար համակցությամբ պետք է ապացուցվի նաև հանցագործության առարկայի առկայությունը:
ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեորեն հետապնդելի արարք է համարվում խարդախությունը, [այն է]՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը:
ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի համաձայն հանցագործություն է համարվում` խարդախությունը, որը կատարվել է` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և կաշառք ստանալու պատրվակով:
ՀՀ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գլխում գույքի զգալի չափի սահմանը, այն է` հանցագործության պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 30-ապատիկից 500-ապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):
ՀՀ Քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն` հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով:
Սույն գործով նախաքննություն իրականացրած մարմնի կողմից հաստատված փաստական տվյալների համաձայն, ամբաստանյալ Սոս Մխիթարյանը, հանցավոր համաձայնության գալով քննությամբ դեռևս չպարզված անձի հետ, 2019թ. հուլիսի «03»-ին, կաշառք ստանալու պատրվակով, խաբեությամբ Անժելա Շահինյանից փորձել է հափշտակել՝ զգալի չափերի 350.000 ՀՀ դրամ գումար, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, այն է՝ բռնվել է ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից, այսինքն կատարել է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք, որի համապատասխան էլ պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:
Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կետի` պատժի տեuակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աuտիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
ՀՀ Քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատիժ նշանակելիu դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն uույն հոդվածի առաջին մաuում:
Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ինչպես նաև անձը բնութագրող հանգամանք է համարում այն, որ վերջինս երիտասարդ է, նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, կատարած արարքի համար իրեն լիովին մեղավոր է ճանաչել և զղջացել է: Դատարանն արձանագրում է նաև, որ գործով բացակայում են ՀՀ Քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները:
ՀՀ Քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի իմաստով «պատժի նպատակ» եզրույթն իրավական գնահատման է արժանացել ՀՀ Վճռաբեկ դատարանի Նարեկ Գևորգի Սարգսյանի վերաբերյալ գործով 22.01.2011թ. կայացրած հմ.ԵԿԴ/0042/01/11 որոշմամբ, որտեղ ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ
«(...) հանցանք կատարած անձի ուսումնասիրությունը մեծ դեր է խաղում պատիժ նշանակելու համար: ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի ¥«Պատժի նպատակները») իմաստով պատժի նպատակը, սոցիալական արդարությունը վերականգնելուց բացի, դատապարտյալի ուղղումն է և նոր հանցագործությունների կանխումը, ուստի դատարանը պարտավոր է հանգամանորեն հետազոտել անձի ինչպես կենսաբանական, այնպես էլ սոցիալական առանձնահատկությունները: Այս կապակացությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շատ դեպքերում պատժի տեսակի և չափի վրա ազդում են հանցավորի սեռը, տարիքը, առողջական վիճակը»:
Ն.Սարգսյանի գործով կայացված որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը զարգացրել է Սերոբ Ֆրունզիկի Սարգսյանի վերաբերյալ գործով 01.11.2012թ. հմ.ՍԴ/0109/01/12 որոշմամբ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) «հանցավորի անձնավորություն» եզրույթն ի տարբերություն «հանցագործության սուբյեկտ» եզրույթի, ավելի ընդարձակ է, և օժտված է սոցիալ-ժողովրդագրական, բարոյահոգեբանական և քրեաիրավական բնութագրերով: ՀՀ գործող քրեական օրենսդրության իմաստով «հանցավորի անձնավորություն» եզրույթը դիտարկվում է որպես քրեական պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք, հանցավորի անձը բնութագրող առանձին հատկանիշները և վարքագիծը օրենքում նախատեսված են որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ, ինչպես նաև դատապարտյալին պատժից ազատելու նախապայման:
(...) պատժի անհատականացման ժամանակ հանցավորի անձը բնութագրող տվյալները հաշվի առնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես պատժի նպատակների իրականացման, այնպես էլ անձի արժանապատվության հարգման սահմանադրական պահանջի առկայությամբ» (Տե՚ս նաև Հազարապետ Ալբերտի Հարությունյանի վերաբերյալ գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 30.03.2007թ. հմ.ՎԲ-50/07 որոշումը):
Վերոշարադրյալ դիրքորոշումները ՀՀ Վճռաբեկ դատարանը վերահաստատել է իր Սեյրան Կառլենի Աղախանյանի վերաբերյալ 13.09.2013թ. հմ.ԱՎԴ/0082/01/12 որոշմամբ, արձանագրելով, որ «(...) յուրաքանչյուր գործով նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանը, ի թիվս այլ հանգամանքների (կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափ, հանցավոր մտադրության իրականացման աստիճան, հանցագործության կատարման եղանակ և այլն), պետք է բազմակողմանի վերլուծության ու գնահատման ենթարկի հանցավորի անձը: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պատասխանատվության և պատժի անհատականացման և հետևաբար նաև նշանակված պատժի կրման հարցի լուծման համար էական նշանակություն ունեն հանցավորի անձի ոչ միայն ֆիզիկական ու հոգեկան, այլև սոցիալական առանձնահատկությունների վերաբերյալ փաստական տվյալները: Հետևաբար, հանցավորի պատասխանատվությունն ու պատիժն անհատականացնելիս և նշանակված պատիժը փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է ուսումնասիրի հանցավորի ընտանեկան դրության, նրա խնամքին այլ անձանց առկայության, սոցիալական միջավայրում նրա զբաղեցրած տեղի ու դիրքի, սոցիալական միջավայրում նրա ունեցած բնութագրի և մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալները:»:
Վերոգրյալների հիման վրա քննարկելով ամբաստանյալ Սոս Մխիթարյանի նկատմամբ նշանակվող պատժի տեսակի հարցը և հաշվի առնելով գործի հանգամանքերն, ամբաստանյալի անձը, սոցիալական միջավայրում նրա զբաղեցրած տեղը, դիրքը և բնութագիրը, հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, հաշվի առնելով գործով մեղմացնող հանգամանքների առկայությունն ու պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, բացի այդ` իր հայեցողության շրջանակում ղեկավարվելով պատժի նշանակման օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և մարդասիրության սկզբունքներով, հիմնվելով նախաքննություն իրականացրած մարմնի կողմից հաստատված փաստական հանգամանքների վրա և ղեկավարվելով ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով, Դատարանը գտնում է, որ Սոս Մխիթարյանի նկատմամբ պետք է տուգանքի ձևով պատիժ նշանակել, որը ոչ միայն բխում է ՀՀ Քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից, նաև նրանով հնարավոր է հասնել ՀՀ Քրեական օրենսգրքի 48րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը:
ՀՀ Քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում, (...): Տուգանքի վճարումը հետաձգելու կամ տուգանքը մաս առ մաս վճարելու դեպքում սահմանվում է տուգանքի վճարման ժամանակացույց, և որոշվում է յուրաքանչյուր անգամ վճարման ենթակա գումարի չափը: (...)
Դատարանը հաշվի առնելով ամբաստանյալի անձը, վերջինիս գույքային դրությունը, նաև հաշվի առնելով համավարակով և հետպատերազմական իրավիճակով պայմանավորված իրավիճակը ու ղեկավարվելով մարդասիրական սկզբունքներով, Դատարանը գտնում է, որ ամբաստանյալին պետք է թույլատրել և հնարավորություն տալ նշանակված տուգանքի վճարումը մասերով կատարել մեկ տարվա ընթացքում:
Քննարկելով ամբաստանյալ Սոս Մխիթարյանի նկատմամբ ընտրված` ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի հարցը, Դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Քննարկելով դատական ծախսերի հարցը, Դատարանը հիմք է ընդունում, որ գործը քննվել է արագացված դատական քննության կարգով, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 8-րդ կետի դրույթների համաձայն դատավարական նման կարգի պայմաններում դատական ծախսերն ամբաստանյալից ենթակա չեն բռնագանձման, ուստի գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Քննարկելով 28.10.2020թ. որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված` Սոս Մխիթարյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված 350.000 ՀՀ դրամի՝ 17 հատ 20.000-ոց և 1 հատ 10.000 ՀՀ թղթադրամների, տնօրինման հարցը, Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների համաձայն դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո թղթադրամները պետք է հանձնել ՀՀ ԱԱԾ ֆինանսական վարչությանն` ի տնօրինություն:
Քննարկելով 28.10.2020թ. որոշմամբ այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված` «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին 03.07.2019թ. կայացված որոշման, «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման շրջանակում 03.07.2019թ. Սոս Մխիթարյանին որպես կաշառք փոխանցելու նպատակով տրվող 350.000 ՀՀ դրամը Անժելա Շահինյանին հանձնելու մասին արձանագրության, «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու միջնորդություն հարուցելու, դատարանի կողմից այն թույլատրելու և այդ որոշումը գաղտազերծելու մասին որոշումների, «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու արդյունքում կատարված ձայնագրառումը պարունակող լազերային սկավառակի և Անժելա Շահինյնի կողմից ՃՈ Աբովյանի հաշվառման-քննական բաժանմունքում վարորդական վկայական ստանալում կապակցությամբ տեսական և գործնական քննություններին մասնակցելու արդյունքում կազմված փաստաթղթերի տնօրինման հարցը, Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 5-րդ մասի և 123-րդ հոդվածի դրույթների համաձայն դրանք պետք է պահել քրեական գործի հետ միասին` այն պահելու ամբողջ ժամանակամիջոցում: Սակայն հաշվի առնելով, որ առկա է սույն գործից անջատված՝ անհայտ անձի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված հանցագործությունը կատարելու վերաբերյալ մաս, ուստի Դատարանը գտնում է, որ սույն քրական գործը պահպանելիս պետք է հաշվի առնել նրանից անջատված՝ հմ.58230220 քրեական գործով վերջնական դատական ակտ կայացնելու ու դրա օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքները:
Քննարկելով Սոս Մխիթարյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված և վերցված 17.000 (տասնյոթ հազար) ՀՀ դրամ գումարի տնօրինման հրացը, Դատարանը գտնում է, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո այն պետք է վերադարձնել՝ Սոս Հարազատի Մխիթարյանին:
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 357-360-րդ և 375.3-րդ հոդվածներով, Դատարանը`



Վ Ճ Ռ Ե Ց



Սոս Հարազատի Մխիթարյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և դատապարտել տուգանքով` նվազագույն աշխատավարձի 600-ապատիկի (600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի) չափով:
Սոս Հարազատի Մխիթարյանին թույլատրել նշանակված տուգանքը վճարել մեկ տարվա ընթացքում, մաս առ մաս` հետևյալ ժամանակացույցով, յուրաքանչյուր ամսվա համար` 50.000-ական (հիսուն հազարական) ՀՀ դրամի չափով:
Պատժի կատարումը հանձնարարել ՀՀ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության համապատասխան տարածքային մարմնին:
Սոս Հարազատի Մխիթարյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատական ծախսերի հարցերը համարել լուծված:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված թղթադրամները հանձնել ՀՀ ԱԱԾ ֆինանսական վարչությանն` ի տնօրինություն:
Այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված որոշումները, արձանագրությունը, լազերային սկավառակը և քննական փաստաթղթերը` պահել քրեական գործի հետ` այն պահելու ամբողջ ժամանակամիջոցում:
Սույն քրական գործը պահպանելիս հաշվի առնել նրանից անջատված՝ հմ.58230220 քրեական գործով վերջնական դատական ակտ կայացնելն ու դրա օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Սոս Հարազատի Մխիթարյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված և վերցված 17.000 (տասնյոթ հազար) ՀՀ դրամ գումարը վերադարձնել վերջինիս:
Դատավճիռը, բացառությամբ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքով, կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանին՝ հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:





ԴԱՏԱՎՈՐ Ա.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ԵԴ/1163/01/20







ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈւՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈւՆԻՑ

«06» ապրիլի 2021թ. ք.Երևան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան)


Նախագահող դատավոր
դատավորներ

դատական նիստերի քարտուղար
դատախազ
պաշտպան
ամբաստանյալ
Մ.Պապոյան
Մ.Արղամանյան
Ա.Մնացականյան
Ա.Ավետիսյան
Դ.Աղաջանյան
Ֆ.Սարգսյան
Ս.Մխիթարյան

դռնբաց դատական նիստում, ՀՀ վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով քննության առնելով ամբաստանյալ Սոս Հարազատի Մխիթարյանի (ծնված` 1989 թվականի ապրիլի 1-ին Աբովյան քաղաքում, ազգությամբ` հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, չամուսնացած, չի աշխատում, նախկինում` չդատապարտված, հաշվառված է Աբովյան քաղաքի Սարալանջ փողոցի 24-րդ շենքի 21-րդ բնակարանում) վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Առաջին ատյանի դատարան) 2021 թվականի փետրվարի 10-ի դատավճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Դ.Աղաջանյանի վերաքննիչ բողոքը`

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.
2019 թվականի հուլիսի 11-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Ա.Երիցյանի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 34-313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 58218819 քրեական գործը:
2019 թվականի հուլիսի 11-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Ա.Երիցյանի որոշմամբ թիվ 58218819 քրեական գործն ընդունվել է վարույթ:
2019 թվականի օգոստոսի 19-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Ա.Երիցյանի որոշմամբ. որոշմամբ թիվ 58218819 քրեական գործով Սոս Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով:
2020 թվականի հունվարի 29-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Ա.Ումուրշատյանի որոշմամբ թիվ 58218819 քրեական գործն ընդունվել է վարույթ:
2020 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Ա.Ումուրշատյանի որոշմամբ թիվ 58218819 քրեական գործով Սոս Մխիթարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով` այն արարքի համար, որ նա, Անժելա Շահինյանից խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորության շուրջ հանցավոր համաձայնության գալով քննությամբ դեռևս չպարզված անձի հետ, 2019 թվականի հուլիսի 3-ին կաշառք ստանալու պատրվակով փորձել են Անժելա Շահինյանից խաբեության եղանակով գումար հափշտակել: Այսպես. Սոս Մխիթարյանը և քննությամբ դեռևս չպարզված անձը 2019 թվականի մայիսին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցով ծանոթացել են Երևան քաղաքի բնակչուհի Անժելա Շահինյանի հետ և տեղյակ լինելով, որ նա ցանկանում է գումարի դիմաց, առանց վարորդական իրավունքի ստացման համար ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 1158-Ն որոշմամբ նախատեսված քննությունները պատշաճ կարգով հանձնելու, ձեռք բերել վարորդական իրավունքի վկայական, օգտվելով ստեղծված «բարենպաստ պայմաններից», ուրիշի գույքի զգալի չափերի հափշտակության դիտավորության հարցում եկել են հանցավոր համաձայնության: Այնուհետև` իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Անժելա Շահինյանին խոստացել են նպաստել կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայական ստանալու և դրա շուրջ համապատասխան լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց հետ համաձայնության գալու հարցում, որից հետո 2019 թվականի հուլիսի 3-ին Սոս Մխիթարյանը, նախապես պայմանավորվածության համաձայն, հանդիպել է Անժելա Շահինյանին և հայտնելով, թե իբր իրենց սպասում են ՀՀ ոստիկանության ՃՈ Աբովյանի ՀՔԲ-ում, միասին իր ավտոմեքենայով ուղևորվել են այնտեղ: ՀՔԲ համապատասխան քննասենյակում Անժելա Շահինյանն օրենքով սահմանված կարգով հանձնել է տեսական, իսկ այնուհետև` գործնական քննությունները, կատարել համապատասխան վճարումները, ստացել RJ469218 համարի վարորդական իրավունքի վկայականը, ինչը Սոս Մխիթարյանը վերագրել է իրենց և խաբեության եղանակով` Անժելա Շահինյանի համար արդեն իսկ ցանկալի արդյունքի հասած լինելու պարագայում պաշտոնատար անձանց խոստացված կաշառքի գումարը փոխանցելու պատրվակով, 2019 թվականի հուլիսի 3-ին Երևան քաղաքում Անժելա Շահինյանից անձամբ ստացել է նախապես պայմանավորված զգալի չափերի` 350.000 ՀՀ դրամը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ տեղում բռնվել է ՀՀ ԱԱԾ համապատասխան ծառայողների կողմից:
2020 թվականի նոյեմբերի 4-ին Սոս Մխիթարյանի վերաբերյալ թիվ 58218819 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան, որտեղ քրեական գործին շնորհվել է ԵԴ/1163/01/20 համարը:
Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/1163/01/20 դատավճռի համաձայն` Սոս Մխիթարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` նվազագույն աշխատավարձի 600-ապատիկի` 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Սոս Մխիթարյանին թույլատրվել է նշանակված տուգանքը վճարել մեկ տարվա ընթացքում, մաս առ մաս` հետևյալ ժամանակացույցով, յուրաքանչյուր ամսվա համար` 50.000-ական (հիսուն հազարական) ՀՀ դրամի չափով: Սոս Մխիթարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
2020 թվականի մարտի 10-ին Վերաքննիչ դատարան է ստացվել ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Դ.Աղաջանյանի վերաքննիչ բողոքը` Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/1163/01/20 դատավճռի դեմ:
Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Դ.Աղաջանյանը խնդրել է մասնակի բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/1163/01/20 դատավճիռը և ամբաստանյալ Սոս Մխիթարյանին դատապարտել տուգանքի` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի, այսինքն` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով: Ամբաստանյալ Սոս Մխիթարյանից հօգուտ պետության բռնագանձել հանցագործության կատարման արդյունքում առաջացած 350.000 ՀՀ դրամի չափով գումար:
Ներկայացված վերաքննիչ բողոքում մասնավորապես նշված է, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, ճիշտ չի կիրառել օրենքը, խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 103.1 հոդվածների պահանջները, որի հիման վրա Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճիռը` ամբաստանյալ Սոս Մխիթարյանի նկատմամբ նշանակված պատժի և հանցագործության կատարման արդյունքում առաջացած գույքի նկատմամբ բռնագանձում չտարածելու մասով, ենթակա է բեկանման: Հարկ է նկատել, որ սույն գործով ամբաստանյալի կատարած հանցավոր արարքի հանրային վտանգավորությունը բարձր է: Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի չի առնվել վերագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, որոնք էական նշանակություն ունեն ամբաստանյալի անձի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար: Սույն գործով հատկանշական է մեղսագրվող հանցագործության կատարման առանձնահատկությունները, հանցակիցների միջև տևական, ամուր կապերի առկայությունը, գաղտնապահության կանոնների խիստ պահպանումը, հանցագործության նախապատրաստմանն ուղղված գործունեության քողարկվածությունը, որի արդյունքում ոտնձգություն է կատարվել քրեաիրավական պաշտպանության տակ գտնվող կարևոր հասարակական հարաբերությունների դեմ: Առաջին ատյանի դատարանի կողմից անհամաչափ պատիժ նշանակելը դրսևորվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով պատժաչափի նշանակման հարցում, քանի որ Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ տվյալ հոդվածի կոնկրետ մասի համար տուգանքը որպես պատժատեսակ սահմանելիս օրենսդիրը որպես դրա սահմաններ նախատեսել է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի շեմը, մինչդեռ առանց պատշաճ պատճառաբանությունների և հիմնավորման Առաջին ատյանի դատարանը ոչ արդարացիորեն նշանակել է պատիժ` նվազագույն աշխատավարձի 600-ապատիկի չափով, այսինքն` տվյալ հոդվածի համար նախատեսված ամենամեղմ պատժատեսակի գրեթե ամենացածր շեմի չափով, այն պայմաններում, երբ տվյալ հանցագործության համար օրենսդիրը նախատեսել է նաև ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով: Դատական ակտում նաև բացակայում են պատճառաբանություններն ու հիմնավորումներն առ այն, թե կոնկրետ, որ փաստական հանգամանքերի գնահատմամբ է Առաջին ատյանի դատարանը եկել եզրահանգման, որ հենց նշանակված չափով տուգանքը կարող է բավարար և համաչափ լինել պատժի նպատակների իրականացման համար: Հատկանշական է այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանը դատական ակտում անգամ չի անդրադարձել հանցագործության կատարման արդյունքում առաջացած գույքի բռնագանձման հարցին, որպիսի հարցը մեղադրանքի կողմը բարձրացրել է մեղադրական ճառով հանդես գալուց` ամբաստանյալի համար պատիժ միջնորդելու ժամանակ: Չնայած Առաջին ատյանի դատարանը, հաշվի չառնելով մեղադրանքի կողմի փաստարկները և ամբաստանյալի համար պատիժ միջնորդելիս առաջ քաշած պահանջը, իր դատական ակտում անգամ չի էլ անդրադարձել ՀՀ քրեական օրենսգրքի 103.1 հոդվածի կարգավորումներին: Այնուամենայնիվ, զուտ վերոհիշյալ հոդվածի համատեքստում, համադրելով դատական ակտով ամրագրված քրեական գործի փաստական հանգամանքները, հարկ է փաստել, որ կաշառք ստանալու պատրվակով պահանջված ՀՀ դրամ գումարը հանդիսանում է Սոս Մխիթարյանի կողմից կատարված հանցագործության արդյունքում առաջացած գույք և ենթակա է բռնագանձման հօգուտ պետության, ինչն իրավացիորեն բխում է ինչպես քրեական գործի նյութերի ողջ ծավալից, այնպես էլ կոնկրետ դեպքի հանգամանքերի վերաբերյալ Սոս Մխիթարյանի կողմից տրված ինքնախոստովանական ցուցմունքներից: Այսպիսով` վերոգրյալից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 103.1 հոդվածների պահանջները, չի բռնագանձվել հանցագործության կատարման արդյունքում ուղղակի առաջացած գույքին համարժեք գույք և ամբաստանյալ Սոս Մխիթարյանի նկատմամբ նշանակվել է ոչ արդարացի, ակնհայտ մեղմ պատիժ: Այլ կերպ ասած` Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ է տրվել նյութական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:
Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Վերաքննիչ դատարանը, բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատավճռի օրինականությունը և հիմնավորվածությունը, լսելով դատախազի հիմնավորումները` վերաքննիչ բողոքի կապակցությամբ, պաշտպանի և ամբաստանյալի պատասխանները` վերաքննիչ բողոքի դեմ, ինչպես նաև ուսումնասիրելով ներկայացված վերաքննիչ բողոքը, գտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Դ.Աղաջանյանի վերաքննիչ բողոքը ենթակա է մասնակի բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատիժն արդարացի է, եթե համապատասխանում է հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի դրույթները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ՍԴ/0293/01/09 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը` «(...) պատիժը համարվում է արդարացի, եթե դատարանը ճիշտ է գնահատում գործի բոլոր հանգամանքները, անձը բնութագրող տվյալները և, քրեական օրենքով նախատեսված պահանջներից ելնելով, հանցագործության մեջ մեղավոր անձի նկատմամբ նշանակում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ և բավարար է այդ անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար: Պատժի տեսակի և չափի որոշման ժամանակ դատարանը պետք է հաշվի առնի կատարված հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այդ թվում` նրա պատասխանատվությունը մեղմացնող և (կամ) ծանրացնող հանգամանքները (...)»:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը`
«(...) առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժը փոփոխելիս վերաքննիչ դատարանը ևս ղեկավարվում է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով:
(...)
պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները քրեական օրենքով նախատեսված այն հիմնադրույթներն են, որոնցով պետք է ղեկավարվի դատարանը պատիժ նշանակելիս: Այդ սկզբունքներն են`
ա) օրինականությունը,
բ) արդարությունը,
գ) պատժի անհատականացումը,
դ) մարդասիրությունը:
Պատիժ նշանակելու վերոնշյալ սկզբունքները սահմանում են այն հիմնական դրույթները, որոնցով ղեկավարվում է դատարանը յուրաքանչյուր քրեական գործով պատժի տեսակն ու չափն ընտրելիս:
(...)
(...) օրինականության սկզբունքի իմաստով` պատիժ նշանակելու հիմնական և առաջին պայմանը հանրորեն վտանգավոր արարք կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայությունն է (...)»:
Տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Սոս Մխիթարյանի նկատմամբ պատիժ նշանակելիս` պատժի տեսակը և չափը որոշելիս, հաշվի է առել ոչ միայն կատարված հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, այլև նրա անձը:
Առաջին ատյանի դատարանը, որպես ամբաստանյալ Սոս Մխիթարյանի անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ, հաշվի է առել այն, որ նա երիտասարդ է, նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, կատարած արարքի համար իրեն լիովին մեղավոր է ճանաչել և զղջացել, իսկ պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել, որպիսի պայմաններում եկել է այն եզրահանգման, որ ամբաստանյալ Սոս Մխիթարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված արարք կատարելու համար պատիժ պետք է նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի 600-ապատիկի` 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ ամբաստանյալ Սոս Մխիթարյանի նկատմամբ պատժի տեսակը և չափը որոշելիս Առաջին ատյանի դատարանը չի ղեկավարվել պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, թեև բազմակողմանի գնահատման է ենթարկել ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, այնուամենայնիվ, պատշաճ գնահատման չի արժանացրել նրա կողմից կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, որպիսի պայմաններում վերջինի նկատմամբ նշանակել է անարդարացի պատիժ, ինչը չի բխում ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից` չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար չէ նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար ու չի կարող ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը և ուղղել պատժի ենթարկված անձին:
Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումը պայմանավորված է մասնավորապես այն հանգամանքով, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Սոս Մխիթարյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, կատարված հանցանքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի համատեքստում, բավարար չափով չի վերլուծել և համակցության մեջ պատշաճ գնահատման չի ենթարկել ամբաստանյալի կատարած արարքի բոլոր հանգամանքները, մասնավորապես` պատշաճ գնահատականի չեն արժանացել` մեղքի ձևը և տեսակը (ուղղակի դիտավորությամբ կատարված լինելը), խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, մասնավորապես` այն, որ ամբաստանյալ Սոս Մխիթարյանը ոտնձգել է անձի սեփականության իրավունքի դեմ, կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը:
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ վերոնշյալ հանգամանքները վկայում են ինչպես ամբաստանյալի, այնպես է նրա կատարած արարքի բարձր հանրային վտանգավորության մասին և համակցության մեջ թույլ չեն տալիս հիմնավոր դատողություն անելու առ այն, որ ամբաստանյալ Սոս Մխիթարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված գրեթե նվազագույն պատժի` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի` 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանքի կիրառման միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին:
Այսպիսով` Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով վերոգրյալ եզրահանգումները, մասնավորապես` կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, ամբաստանյալ Սոս Մխիթարյանի անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող վերը նշված հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի փետրվարի 10-ի դատավճիռն ամբաստանյալ Սոս Մխիթարյանի նկատմամբ նշանակված պատժի մասով պետք է փոփոխել և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով պատիժ պետք է նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի մեկ հազարապատիկի` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով, ինչը տվյալ դեպքում անհրաժեշտ և բավարար է նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար ու կարող է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը և ուղղել պատժի ենթարկված անձին: Ընդ որում` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հնարավոր է ամբաստանյալ Սոս Մխիթարյանին թույլատրել նշանակված տուգանքը վճարել մեկ տարվա ընթացքում, առաջին ամիսը` վճարելով նվազագույնը 87.000 ՀՀ դրամ, իսկ մնացած տասնմեկ ամիսներին` նվազագույնը 83.000 ՀՀ դրամ:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Սոս Մխիթարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, պետք է թողնել անփոփոխ` մինչև սույն որոշման օրինական ուժի մեջ մտնելը:
Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Դ.Աղաջանյանի վերաքննիչ բողոքում նշված այն հանգամանքին, որ կաշառք ստանալու պատրվակով պահանջված 350.000 ՀՀ դրամ գումարը հանդիսանում է Սոս Մխիթարյանի կողմից կատարված հանցագործության արդյունքում առաջացած գույք և ՀՀ քրեական օրենսգրքի 103.1 հոդվածով սահմանված կարգով ենթակա է բռնագանձման հօգուտ պետության, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ դատախազի վերը նշված փաստարկն անհիմն է, քանի որ նախաքննական մարմնի 2020 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ Սոս Մխիթարյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված 350.000 ՀՀ դրամը` 17 հատ 20 հազարանոց և 1 հատ 10 հազարանոց ՀՀ թղթադրամներ, սույն քրեական գործով ճանաչվել է իրեղեն ապացույց, իսկ Առաջին ատյանի դատարանն էլ իրավացիորեն իր դատական ակտով, որպես իրեղեն ապացույց, լուծել է դրա տնօրինման հարցը: Ընդ որում` հատկանշական է նաև այն, որ Առաջին ատյանի դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթի համաձայն, գտել է, որ իրեղեն ապացույց ճանաչված` Սոս Մխիթարյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված 350.000 ՀՀ դրամը պետք է հանձնել ՀՀ ԱԱԾ ֆինանսական վարչությանն` ի տնօրինություն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ, 361.1, 385-387-րդ, 390-րդ, 393-395-րդ և 412-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը
ՈՐՈՇԵՑ

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Դ.Աղաջանյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2021 թվականի փետրվարի 10-ի դատավճիռն ամբաստանյալ Սոս Հարազատի Մխիթարյանի նկատմամբ նշանակված պատժի մասով բեկանել և փոփոխել:
Ամբաստանյալ Սոս Հարազատի Մխիթարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով պատիժ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի մեկ հազարապատիկի` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով:
Ամբաստանյալ Սոս Հարազատի Մխիթարյանին թույլատրել նշանակված տուգանքը վճարել մեկ տարվա ընթացքում, առաջին ամիսը` վճարելով նվազագույնը 87.000 ՀՀ դրամ, իսկ մնացած տասնմեկ ամիսներին` նվազագույնը 83.000 ՀՀ դրամ:
Ամբաստանյալ Սոս Հարազատի Մխիթարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնել անփոփոխ` մինչև սույն որոշման օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճիռը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Մ.ՊԱՊՈՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ Մ.ԱՐՂԱՄԱՆՅԱՆ
Ա.ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Դատական Գործ N: ԵԴ/1163/01/20
Դատական Գործ N: ԵԴ/1163/01/20
Երևան քաղաքի դատարան
Նոր քրեական գործ    
Երբ է գործը ստացվել: 10-11-2020
Ինչ կարգով է գործը ստացվել: Առաջին անգամ
Գործը որտեղից է ստացվել:
Դատախազություն: ՀՀ Գլխավոր դատախազություն
Նախաքննական գործի համարը: 58218819
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն:Սոս Հարազատի Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անժելա Շահինյանից խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորության շուրջ հանցավոր համաձայնության գալով քննությամբ դեռևս չպարզված անձի հետ, 2019 թվականի հուլիսի 3-ին կաշառք ստանալու պատրվակով փորձել են Ա. Շահինյանից խաբեության եղանակով գումար հափշտակել:
Մեղադրյալ
Անձ
ԱնունՍոս   
ԱզգանունՄխիթարյան   
ՀայրանունՀարազատի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Հոդված_1
Հոդված34-178       Մաս 2       Կետ 1 5
Դատվածություն:
Պաշտպան
Անուն
Ազգանուն
Հասցե
Վիճակագրական տողի համարը: 6.4
Լրացուցիչ վիճակագրական տողի համար: Առկա չէ
Իրեղեն ապացույց
Իրեղեն ապացույցի անվանումը:
Իրեղեն ապացույցի պահպանման փաստացի տեղը:
Խափանման միջոց: Ստորագրություն չհեռանալու մասին
Չափահաս: Այո
Մակագրել    
Երբ: 10-11-2020
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն: Արտուշ Վաչագանի Գաբրիելյան
Դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Երբ: 11-11-2020
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: 12-11-2020
Այլ նշումներ:Քրեական գործը դատավորին է հանձնվել 11.11.20թ.
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 04-12-2020
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր: Մեղադրող
Դատավարության կողմեր
ԱնունՍոս   
ԱզգանունՄխիթարյան   
ՀայրանունՀարազատի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Դատավարության կողմեր
ԱնունԴ.   
ԱզգանունԱղաջանյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
Անվանում:   
Հասցե:   
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 10-02-2021
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Անավարտ գործեր    
Հաշվետու ժամանակահատված: 2020 թվական
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Կայացվել է դատավճիռ    
Ամսաթիվ: 10-02-2021
Այլ նշումներ:
Մեղադրական    
Մեղադրյալ
ԱնունՍոս   
ԱզգանունՄխիթարյան   
ՀայրանունՀարազատի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Ներկայացուցիչ
ԱնունՖ.   
ԱզգանունՍարգսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ամսաթիվ: 10-02-2021
Առավել ծանր հանցագործության հոդված
Հոդված34-178       Մաս 2       Կետ 1,5
Առավել ծանր հանցագործության հոդվածով: Դատապարտվել է
Այլ հանցագործության հոդվածներ
Հոդված
Այլ հանցագործության հոդվածներով:
Հիմնական պատիժ: Տուգանք
Լրացուցիչ պատիժ:
Այլ պատժաչափեր:
Պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Քրեական պատասխանատվությունից ազատելը՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով:
Բռնագանձնված գույքի չափը:
Օրենսգիրք: Քրեական օրենսգիրք
Այլ նշումներ:
Կիրառվել է քրեաիրավական հարկադրանքի միջոց:
Արագացված վարույթ    
Ամսաթիվ: 10-02-2021
Այո/Ոչ: Այո
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2021-02-11 12:55:49    
Դատական ակտի բովանդակությունը:Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՆՈւՆԻՑ

Գործ հմ.ԵԴ/1163/01/20
2021թ.
ք.Երևան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով՝
ՆԱԽԱԳԱՀՈւԹՅԱՄԲ ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ
ՔԱՐՏՈւՂԱՐՈւԹՅԱՄԲ՝ Ք. ԲԱԴԱԼՅԱՆԻ
Մասնակցությամբ՝
ՄԵՂԱԴՐՈՂ-ԴԱՏԱԽԱԶ՝ Դ. ԱՂԱՋԱՆՅԱՆԻ
ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ` Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆԻ





2021թ. փետրվարի «10»-ին, Երևան քաղաքում.
Դռնբաց դատական նիստում, արագացված դատական քննության կարգի կիրառմամբ, քննեց քրեական գործն, ըստ մեղադրանքի՝ Սոս Հարազատի Մխիթարյանի
(ծնված՝ 01.04.1989թ. ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, ազգությամբ հայ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ֆիզիկապես առողջ, բարձրագույն կրթությամբ, չամուսնացած, խնամքին ոչ ոք, չի աշխատում, նախկինում չդատապարտված, հաշվառված բնակվում է` ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ փողոցի 24 շենքի հմ.21 հասցեի բնակարանում):
Սույն գործով արգելանքի տակ չի եղել:
Մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով:

1.Գործի դատավարական նախապատմությունը


Անժելա Արտաշեսի Շահինյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 11.07.2019թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 34-313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հմ.58218819 քրեական գործը: 12.07.2019թ. որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ:
19.08.2019թ. որոշմամբ հմ.58218819 քրեական գործով Սոս Հարազատի Մխիթարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել:
28.10.2020թ. որոշմամբ Սոս Հարազատի Մխիթարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա. «Անժելա Շահինյանից խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորության շուրջ հանցավոր համաձայնության գալով քննությամբ դեռևս չպարզված անձի հետ, 2019թ. հուլիսի «03»-ին կաշառք ստանալու պատրվակով փորձել են Ա.Շահինյանից խաբեության եղանակով գումար հափշտակել: Այսպես. Սոս Մխիթարյանը և քննությամբ դեռևս չպարզված անձը 2019թ. մայիս ամսին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցով ծանոթացել են Երևան քաղաքի բնակչուհի Անժելա Շահինյանի հետ և տեղյակ լինելով, որ նա ցանկանում է գումարի դիմաց, առանց վարորդական իրավունքի ստացման համար ՀՀ Կառավարության 2008թ. սեպտեմբերի «18»-ի 1158-Ն որոշմամբ նախատեսված քննությունները պատշաճ կարգով հանձնելու ձեռք բերել վարորդական իրավունքի վկայական, օգտվելով ստեղծված «բարենպաստ պայմաններից», ուրիշի գույքի զգալի չափերի հափշտակության դիտավորության հարցում եկել են հանցավոր համաձայնության: Այնուհետև իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Ա.Շահինյանին խոստացել են նպաստել կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայական ստանալու և դրա շուրջ համապատասխան լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց հետ համաձայնության գալու հարցում, որից հետո 2019թ. հուլիսի «03»-ին, Ս.Մխիթարյանը, նախապես պայմանավորվածության համաձայն, հանդիպել է Ա.Շահինյանին և հայտնելով, թե իբր իրենց սպասում են ՀՀ Ոստիկանության ՃՈ Աբովյանի ՀՔԲ-ում, միասին իր ավտոմեքենայով ուղևորվել են այնտեղ: ՀՔԲ համապատասխան քննասենյակում Ա.Շահինյանն օրենքով սահմանված կարգով հանձնել է տեսական, իսկ այնուհետև գործնական քննությունները, կատարել համապատասխան վճարումները, ստացել RJ469218 համարի վարորդական իրավունքի վկայականը, ինչը Ս.Մխիթարյանը վերագրել է իրենց և խաբեության եղանակով՝ Ա.Շահինյանի համար արդեն իսկ ցանկալի արդյունքի հասած լինելու պարագայում պաշտոնատար անձանց խոստացված կաշառքի գումարը փոխանցելու պատրվակով, 2019թ. հուլիսի «03»-ին Երևան քաղաքում Ա.Շահինյանից անձամբ ստացել է նախապես պայմանավորված զգալի չափերի՝ 350.000 ՀՀ դրամ գումարը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքին անկախ հանգամանքներով, քանի որ տեղում բռնվել է ՀՀ ԱԱԾ համապատասխան ծառայողների կողմից», որով էլ ներգրավվել է որպես մեղադրյալ:
28.10.2020թ. որոշմամբ հմ.58218819 քրեական գործից անջատվել է անհայտ անձի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու վերաբերյալ մասը, որին շնորհվել է 58230220 համարը:
Հմ.58218819րեական գործն, ըստ մեղադրանքի Սոս Հարազատի Մխիթարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 30.10.2020թ. կազմված և 04.11.2020թ. հաստատված մեղադրական եզրակացությամբ` 10.11.2020թ. ստացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:


2. Արագացված դատական քննություն



Ամբաստանյալ Սոս Հարազատի Մխիթարյանը խորհրդակցելով իր շահերի պաշտպան, ՀՀ Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան՝ Ֆերդինանդ Սարգսյանի (փաստաբանական գործունեության արտոնագիր հմ.2445) հետ, Դատարանին արագացված դատական քննության կարգ կիրառելու համար միջնորդություն ներկայացրեց, հայտնելով, որ համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքի հետ, նրանում իրեն լիովին մեղավոր է ճանաչում և զղջում է, նշեց նաև, որ արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին միջնորդությունը ներկայացնում է կամավոր և գիտակցում է դրա բնույթն ու հետևանքները:
Մեղադրող-դատախազ՝ Դ.Աղաջանյանն ամբաստանյալի միջնորդության դեմ չառարկեց:
Դատարանը համոզվելով, որ առկա են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 3751 և 3752 հոդվածներով նախատեսված պայմանները, որոշեց կիրառել դատական քննության արագացված կարգ:
Դատարանն արագացված դատական քննությամբ հիմք ընդունելով մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից հաստատված փաստական հանգամանքները, եկավ այն եզրահանգման, որ Սոս Հարազատի Մխիթարյանը կատարել է արարք, որը նախատեսված է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, որով և պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:



3.Դատարանի իրավական վերլուծությունը





Համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 3753 հոդվածի 5-րդ կետի`դատարանն արագացված կարգով դատական քննություն անցկացնելիu քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով uահմանված հետազոտություն չի կատարում: Uակայն ուuումնաuիրում է ամբաuտանյալի անձը բնութագրող տվյալները, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:
ՀՀ Քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների համաձայն հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված` հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեuված է քրեական oրենuգրքով:
ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցագործություն է համարվում խարդախությունը, այն է` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը:
Օրենսդիրը ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված հանցագործության քրեաիրավական որակման հատկանիշ է դիտում հանցավոր ոտնձգության առարկան և դրա չափից ելնելով որոշում է, առհասարակ, հանցակազմի առկայությունն, իսկ առկայության դեպքում նաև` արարքը որակյալ դարձնող հանգամանքները (զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն): Այսինքն` ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով ապացուցման առարկայի շրջանակում, ի թիվս այլնի, որպես քրեական օրենքով նախատեսված հատկանիշ, ընդգրկվում է նաև հանցագործության առարկան: Ուստի քննարկվող հոդվածով անձին մեղավոր ճանաչելիս գործով ձեռք բերված թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար համակցությամբ պետք է ապացուցվի նաև հանցագործության առարկայի առկայությունը:
ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեորեն հետապնդելի արարք է համարվում խարդախությունը, [այն է]՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը:
ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի համաձայն հանցագործություն է համարվում` խարդախությունը, որը կատարվել է` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և կաշառք ստանալու պատրվակով:
ՀՀ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գլխում գույքի զգալի չափի սահմանը, այն է` հանցագործության պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 30-ապատիկից 500-ապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):
ՀՀ Քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն` հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով:
Սույն գործով նախաքննություն իրականացրած մարմնի կողմից հաստատված փաստական տվյալների համաձայն, ամբաստանյալ Սոս Մխիթարյանը, հանցավոր համաձայնության գալով քննությամբ դեռևս չպարզված անձի հետ, 2019թ. հուլիսի «03»-ին, կաշառք ստանալու պատրվակով, խաբեությամբ Անժելա Շահինյանից փորձել է հափշտակել՝ զգալի չափերի 350.000 ՀՀ դրամ գումար, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, այն է՝ բռնվել է ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից, այսինքն կատարել է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք, որի համապատասխան էլ պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:
Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կետի` պատժի տեuակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աuտիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
ՀՀ Քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատիժ նշանակելիu դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն uույն հոդվածի առաջին մաuում:
Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ինչպես նաև անձը բնութագրող հանգամանք է համարում այն, որ վերջինս երիտասարդ է, նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, կատարած արարքի համար իրեն լիովին մեղավոր է ճանաչել և զղջացել է: Դատարանն արձանագրում է նաև, որ գործով բացակայում են ՀՀ Քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները:
ՀՀ Քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի իմաստով «պատժի նպատակ» եզրույթն իրավական գնահատման է արժանացել ՀՀ Վճռաբեկ դատարանի Նարեկ Գևորգի Սարգսյանի վերաբերյալ գործով 22.01.2011թ. կայացրած հմ.ԵԿԴ/0042/01/11 որոշմամբ, որտեղ ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ
«(...) հանցանք կատարած անձի ուսումնասիրությունը մեծ դեր է խաղում պատիժ նշանակելու համար: ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի ¥«Պատժի նպատակները») իմաստով պատժի նպատակը, սոցիալական արդարությունը վերականգնելուց բացի, դատապարտյալի ուղղումն է և նոր հանցագործությունների կանխումը, ուստի դատարանը պարտավոր է հանգամանորեն հետազոտել անձի ինչպես կենսաբանական, այնպես էլ սոցիալական առանձնահատկությունները: Այս կապակացությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շատ դեպքերում պատժի տեսակի և չափի վրա ազդում են հանցավորի սեռը, տարիքը, առողջական վիճակը»:
Ն.Սարգսյանի գործով կայացված որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը զարգացրել է Սերոբ Ֆրունզիկի Սարգսյանի վերաբերյալ գործով 01.11.2012թ. հմ.ՍԴ/0109/01/12 որոշմամբ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) «հանցավորի անձնավորություն» եզրույթն ի տարբերություն «հանցագործության սուբյեկտ» եզրույթի, ավելի ընդարձակ է, և օժտված է սոցիալ-ժողովրդագրական, բարոյահոգեբանական և քրեաիրավական բնութագրերով: ՀՀ գործող քրեական օրենսդրության իմաստով «հանցավորի անձնավորություն» եզրույթը դիտարկվում է որպես քրեական պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք, հանցավորի անձը բնութագրող առանձին հատկանիշները և վարքագիծը օրենքում նախատեսված են որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ, ինչպես նաև դատապարտյալին պատժից ազատելու նախապայման:
(...) պատժի անհատականացման ժամանակ հանցավորի անձը բնութագրող տվյալները հաշվի առնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես պատժի նպատակների իրականացման, այնպես էլ անձի արժանապատվության հարգման սահմանադրական պահանջի առկայությամբ» (Տե՚ս նաև Հազարապետ Ալբերտի Հարությունյանի վերաբերյալ գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 30.03.2007թ. հմ.ՎԲ-50/07 որոշումը):
Վերոշարադրյալ դիրքորոշումները ՀՀ Վճռաբեկ դատարանը վերահաստատել է իր Սեյրան Կառլենի Աղախանյանի վերաբերյալ 13.09.2013թ. հմ.ԱՎԴ/0082/01/12 որոշմամբ, արձանագրելով, որ «(...) յուրաքանչյուր գործով նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանը, ի թիվս այլ հանգամանքների (կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափ, հանցավոր մտադրության իրականացման աստիճան, հանցագործության կատարման եղանակ և այլն), պետք է բազմակողմանի վերլուծության ու գնահատման ենթարկի հանցավորի անձը: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պատասխանատվության և պատժի անհատականացման և հետևաբար նաև նշանակված պատժի կրման հարցի լուծման համար էական նշանակություն ունեն հանցավորի անձի ոչ միայն ֆիզիկական ու հոգեկան, այլև սոցիալական առանձնահատկությունների վերաբերյալ փաստական տվյալները: Հետևաբար, հանցավորի պատասխանատվությունն ու պատիժն անհատականացնելիս և նշանակված պատիժը փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է ուսումնասիրի հանցավորի ընտանեկան դրության, նրա խնամքին այլ անձանց առկայության, սոցիալական միջավայրում նրա զբաղեցրած տեղի ու դիրքի, սոցիալական միջավայրում նրա ունեցած բնութագրի և մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալները:»:
Վերոգրյալների հիման վրա քննարկելով ամբաստանյալ Սոս Մխիթարյանի նկատմամբ նշանակվող պատժի տեսակի հարցը և հաշվի առնելով գործի հանգամանքերն, ամբաստանյալի անձը, սոցիալական միջավայրում նրա զբաղեցրած տեղը, դիրքը և բնութագիրը, հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, հաշվի առնելով գործով մեղմացնող հանգամանքների առկայությունն ու պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, բացի այդ` իր հայեցողության շրջանակում ղեկավարվելով պատժի նշանակման օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և մարդասիրության սկզբունքներով, հիմնվելով նախաքննություն իրականացրած մարմնի կողմից հաստատված փաստական հանգամանքների վրա և ղեկավարվելով ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով, Դատարանը գտնում է, որ Սոս Մխիթարյանի նկատմամբ պետք է տուգանքի ձևով պատիժ նշանակել, որը ոչ միայն բխում է ՀՀ Քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից, նաև նրանով հնարավոր է հասնել ՀՀ Քրեական օրենսգրքի 48րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը:
ՀՀ Քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում, (...): Տուգանքի վճարումը հետաձգելու կամ տուգանքը մաս առ մաս վճարելու դեպքում սահմանվում է տուգանքի վճարման ժամանակացույց, և որոշվում է յուրաքանչյուր անգամ վճարման ենթակա գումարի չափը: (...)
Դատարանը հաշվի առնելով ամբաստանյալի անձը, վերջինիս գույքային դրությունը, նաև հաշվի առնելով համավարակով և հետպատերազմական իրավիճակով պայմանավորված իրավիճակը ու ղեկավարվելով մարդասիրական սկզբունքներով, Դատարանը գտնում է, որ ամբաստանյալին պետք է թույլատրել և հնարավորություն տալ նշանակված տուգանքի վճարումը մասերով կատարել մեկ տարվա ընթացքում:
Քննարկելով ամբաստանյալ Սոս Մխիթարյանի նկատմամբ ընտրված` ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի հարցը, Դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Քննարկելով դատական ծախսերի հարցը, Դատարանը հիմք է ընդունում, որ գործը քննվել է արագացված դատական քննության կարգով, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 8-րդ կետի դրույթների համաձայն դատավարական նման կարգի պայմաններում դատական ծախսերն ամբաստանյալից ենթակա չեն բռնագանձման, ուստի գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Քննարկելով 28.10.2020թ. որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված` Սոս Մխիթարյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված 350.000 ՀՀ դրամի՝ 17 հատ 20.000-ոց և 1 հատ 10.000 ՀՀ թղթադրամների, տնօրինման հարցը, Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների համաձայն դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո թղթադրամները պետք է հանձնել ՀՀ ԱԱԾ ֆինանսական վարչությանն` ի տնօրինություն:
Քննարկելով 28.10.2020թ. որոշմամբ այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված` «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին 03.07.2019թ. կայացված որոշման, «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման շրջանակում 03.07.2019թ. Սոս Մխիթարյանին որպես կաշառք փոխանցելու նպատակով տրվող 350.000 ՀՀ դրամը Անժելա Շահինյանին հանձնելու մասին արձանագրության, «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու միջնորդություն հարուցելու, դատարանի կողմից այն թույլատրելու և այդ որոշումը գաղտազերծելու մասին որոշումների, «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու արդյունքում կատարված ձայնագրառումը պարունակող լազերային սկավառակի և Անժելա Շահինյնի կողմից ՃՈ Աբովյանի հաշվառման-քննական բաժանմունքում վարորդական վկայական ստանալում կապակցությամբ տեսական և գործնական քննություններին մասնակցելու արդյունքում կազմված փաստաթղթերի տնօրինման հարցը, Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 5-րդ մասի և 123-րդ հոդվածի դրույթների համաձայն դրանք պետք է պահել քրեական գործի հետ միասին` այն պահելու ամբողջ ժամանակամիջոցում: Սակայն հաշվի առնելով, որ առկա է սույն գործից անջատված՝ անհայտ անձի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված հանցագործությունը կատարելու վերաբերյալ մաս, ուստի Դատարանը գտնում է, որ սույն քրական գործը պահպանելիս պետք է հաշվի առնել նրանից անջատված՝ հմ.58230220 քրեական գործով վերջնական դատական ակտ կայացնելու ու դրա օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքները:
Քննարկելով Սոս Մխիթարյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված և վերցված 17.000 (տասնյոթ հազար) ՀՀ դրամ գումարի տնօրինման հրացը, Դատարանը գտնում է, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո այն պետք է վերադարձնել՝ Սոս Հարազատի Մխիթարյանին:
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 357-360-րդ և 375.3-րդ հոդվածներով, Դատարանը`



Վ Ճ Ռ Ե Ց



Սոս Հարազատի Մխիթարյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և դատապարտել տուգանքով` նվազագույն աշխատավարձի 600-ապատիկի (600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի) չափով:
Սոս Հարազատի Մխիթարյանին թույլատրել նշանակված տուգանքը վճարել մեկ տարվա ընթացքում, մաս առ մաս` հետևյալ ժամանակացույցով, յուրաքանչյուր ամսվա համար` 50.000-ական (հիսուն հազարական) ՀՀ դրամի չափով:
Պատժի կատարումը հանձնարարել ՀՀ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության համապատասխան տարածքային մարմնին:
Սոս Հարազատի Մխիթարյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատական ծախսերի հարցերը համարել լուծված:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված թղթադրամները հանձնել ՀՀ ԱԱԾ ֆինանսական վարչությանն` ի տնօրինություն:
Այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված որոշումները, արձանագրությունը, լազերային սկավառակը և քննական փաստաթղթերը` պահել քրեական գործի հետ` այն պահելու ամբողջ ժամանակամիջոցում:
Սույն քրական գործը պահպանելիս հաշվի առնել նրանից անջատված՝ հմ.58230220 քրեական գործով վերջնական դատական ակտ կայացնելն ու դրա օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Սոս Հարազատի Մխիթարյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված և վերցված 17.000 (տասնյոթ հազար) ՀՀ դրամ գումարը վերադարձնել վերջինիս:
Դատավճիռը, բացառությամբ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքով, կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանին՝ հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:





ԴԱՏԱՎՈՐ Ա.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 10-02-2021
Գործը քննվել է: Դռնբաց
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 15-03-2021
Էջերի քանակ: 1 հատորը՝ 264 էջ, 2 հատորը՝ 203 էջ, 3 հատորը՝ 157 էջ:
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Բողոքարկվել է    
Բողոքարկվել է: Ըստ էության լուծող դատական ակտը
Ամսաթիվ: 10-03-2021
Այլ նշումներ:
Գործն ուղարկվել է    
Գործը ուղարկվել է: 15-03-2021
Էջերի քանակը: 1 հատորը՝ 264 էջ, 2 հատորը՝ 203 էջ, 3 հատորը՝ 157 էջ:
Գործին կից նյութերը:
ՈՒր(դատարան): Քրեական վերաքննիչ
ՈՒր:
Ելքի գրության համարը: Ե-50519/21
Այլ նշումներ:
Գործը ստացվել է փոփոխվելուց հետո    
Ամսաթիվ: 16-07-2021
Այլ նշումներ:
Դատավճռի, որոշման կատարում    
Ամսաթիվ: 22-07-2021
Այլ նշումներ:
Ստացվել է տեղեկատվություն դատավճիռն ի կատար ածելու վերաբերյալ    
Ամսաթիվ: 30-07-2021
Ստացվել է տեղեկատվություն դատավճիռն ի կատար ածելու վերաբերյալ:
Ստացվել է:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 14-09-2021
Էջերի քանակ: 1 հատորը՝ 264 թերթ 2 հատորը՝ 203 թերթ, 3 հատորը՝ 157 թերթ, 4-րդ հատորը՝ 71 թերթ:
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 14-09-2021
Էջերի քանակը: 1 հատորը՝ 264 թերթ 2 հատորը՝ 203 թերթ, 3 հատորը՝ 157 թերթ, 4-րդ հատորը՝ 71 թերթ:
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ԵԴ/1163/01/20
Քրեական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Ամսաթիվ: 10-03-2021
Ամբաստանյալ
Անձ
ԱնունՍոս   
ԱզգանունՄխիթարյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հոդված_1
Հոդված34-178       Մաս 2       Կետ 1, 5
Դատվածություն:
Պաշտպան
ԱնունԴ
ԱզգանունԱղաջանյան
Հասցեք.Երևան, Վ.Սարգսյան 5
Պատիժ:
Հոդված_2
Հոդված
Խափանման միջոց: Ստորագրություն չհեռանալու մասին
Ում կողմից է բերվել բողոքը: Մեղադրող
Բողոքը բերող անձը
ԱնունԴ   
ԱզգանունԱղաջանյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Բողոքի բովանդակությունը:Սոս Մխիթարյան Մասնակի բեկանել և փոփոխել Երևան քաղաքի /Շենգավիթ/ ընդհանուր իրավասության դատարանի 10.02.2021 թվականի դատավճիռը և ամբաստանյալ Սոս Հարազատի Մխիթարյանին /ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և դատապարտվել տուգանքով` նվազագույն աշխատավարձի 600-ապատիկի (600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի) չափով/ դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: Ամբաստանյալ Ս.Մխիթարյանից հօգուտ պետության բռնագանձել ՝350.000 ՀՀ դրամի չափով:
Բողոքի ստացման կարգը: Հանձնվել է փոստին
Ամսաթիվ: 05-03-2021
Չափահաս: Այո
Կայացվել է որոշում:
Որոշման ամսաթիվը:
Որոշման բովանդակություն:
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Գործի ստացման ամսաթիվ: 17-03-2021
Վիճակագրական տողի համարը:
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ):
Գործը ստացվել է: Երևան քաղաքի դատարան
Այլ նշումներ:
Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ    
Ըստ էության լուծող դատական ակտեր: Դատավճիռ (արդարացման/մեղադրական)
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Բողոքարկվել է միևնույն դատական ակտը:
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 17-03-2021
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն: Մխիթար Վրեժի Պապոյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն: Անդրանիկ  Մնացականյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն: Մհեր Սերյոժայի Արղամանյան
Ընդունվել է վարույթ    
Ամսաթիվ: 18-03-2021
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 06-04-2021
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 14:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի    
Ամսաթիվ: 06-04-2021
Ստորադաս դատարանի ակտը բեկանվել է մասնակի: Մասնակի բեկանվել է դատական ակտը և բեկանված մասով փոփոխվել
Ամսաթիվ: 06-04-2021
Ամբաստանյալ
ԱնունՍոս   
ԱզգանունՄխիթարյան   
ՀայրանունՀարազատի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Քր. դատ. օր. հոդված
Հոդված360
Քր. դատ. օր. հոդված
Հոդված361.1
Քր. դատ. օր. հոդված
Հոդված385-387
Քր. դատ. օր. հոդված
Հոդված390
Քր. դատ. օր. հոդված
Հոդված393-395
Քր. դատ. օր. հոդված
Հոդված412
Քր. օր. հոդված
Հոդված34-178       Մաս 2       Կետ 1,5
Այլ նշումներ:
Դատական ակտ    
Դատական ակտ:ԵԴ/1163/01/20







ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈւՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈւՆԻՑ

«06» ապրիլի 2021թ. ք.Երևան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան)


Նախագահող դատավոր
դատավորներ

դատական նիստերի քարտուղար
դատախազ
պաշտպան
ամբաստանյալ
Մ.Պապոյան
Մ.Արղամանյան
Ա.Մնացականյան
Ա.Ավետիսյան
Դ.Աղաջանյան
Ֆ.Սարգսյան
Ս.Մխիթարյան

դռնբաց դատական նիստում, ՀՀ վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով քննության առնելով ամբաստանյալ Սոս Հարազատի Մխիթարյանի (ծնված` 1989 թվականի ապրիլի 1-ին Աբովյան քաղաքում, ազգությամբ` հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, չամուսնացած, չի աշխատում, նախկինում` չդատապարտված, հաշվառված է Աբովյան քաղաքի Սարալանջ փողոցի 24-րդ շենքի 21-րդ բնակարանում) վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Առաջին ատյանի դատարան) 2021 թվականի փետրվարի 10-ի դատավճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Դ.Աղաջանյանի վերաքննիչ բողոքը`

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.
2019 թվականի հուլիսի 11-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Ա.Երիցյանի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 34-313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 58218819 քրեական գործը:
2019 թվականի հուլիսի 11-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Ա.Երիցյանի որոշմամբ թիվ 58218819 քրեական գործն ընդունվել է վարույթ:
2019 թվականի օգոստոսի 19-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Ա.Երիցյանի որոշմամբ. որոշմամբ թիվ 58218819 քրեական գործով Սոս Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով:
2020 թվականի հունվարի 29-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Ա.Ումուրշատյանի որոշմամբ թիվ 58218819 քրեական գործն ընդունվել է վարույթ:
2020 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Ա.Ումուրշատյանի որոշմամբ թիվ 58218819 քրեական գործով Սոս Մխիթարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով` այն արարքի համար, որ նա, Անժելա Շահինյանից խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորության շուրջ հանցավոր համաձայնության գալով քննությամբ դեռևս չպարզված անձի հետ, 2019 թվականի հուլիսի 3-ին կաշառք ստանալու պատրվակով փորձել են Անժելա Շահինյանից խաբեության եղանակով գումար հափշտակել: Այսպես. Սոս Մխիթարյանը և քննությամբ դեռևս չպարզված անձը 2019 թվականի մայիսին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցով ծանոթացել են Երևան քաղաքի բնակչուհի Անժելա Շահինյանի հետ և տեղյակ լինելով, որ նա ցանկանում է գումարի դիմաց, առանց վարորդական իրավունքի ստացման համար ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 1158-Ն որոշմամբ նախատեսված քննությունները պատշաճ կարգով հանձնելու, ձեռք բերել վարորդական իրավունքի վկայական, օգտվելով ստեղծված «բարենպաստ պայմաններից», ուրիշի գույքի զգալի չափերի հափշտակության դիտավորության հարցում եկել են հանցավոր համաձայնության: Այնուհետև` իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Անժելա Շահինյանին խոստացել են նպաստել կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայական ստանալու և դրա շուրջ համապատասխան լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց հետ համաձայնության գալու հարցում, որից հետո 2019 թվականի հուլիսի 3-ին Սոս Մխիթարյանը, նախապես պայմանավորվածության համաձայն, հանդիպել է Անժելա Շահինյանին և հայտնելով, թե իբր իրենց սպասում են ՀՀ ոստիկանության ՃՈ Աբովյանի ՀՔԲ-ում, միասին իր ավտոմեքենայով ուղևորվել են այնտեղ: ՀՔԲ համապատասխան քննասենյակում Անժելա Շահինյանն օրենքով սահմանված կարգով հանձնել է տեսական, իսկ այնուհետև` գործնական քննությունները, կատարել համապատասխան վճարումները, ստացել RJ469218 համարի վարորդական իրավունքի վկայականը, ինչը Սոս Մխիթարյանը վերագրել է իրենց և խաբեության եղանակով` Անժելա Շահինյանի համար արդեն իսկ ցանկալի արդյունքի հասած լինելու պարագայում պաշտոնատար անձանց խոստացված կաշառքի գումարը փոխանցելու պատրվակով, 2019 թվականի հուլիսի 3-ին Երևան քաղաքում Անժելա Շահինյանից անձամբ ստացել է նախապես պայմանավորված զգալի չափերի` 350.000 ՀՀ դրամը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ տեղում բռնվել է ՀՀ ԱԱԾ համապատասխան ծառայողների կողմից:
2020 թվականի նոյեմբերի 4-ին Սոս Մխիթարյանի վերաբերյալ թիվ 58218819 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան, որտեղ քրեական գործին շնորհվել է ԵԴ/1163/01/20 համարը:
Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/1163/01/20 դատավճռի համաձայն` Սոս Մխիթարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` նվազագույն աշխատավարձի 600-ապատիկի` 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Սոս Մխիթարյանին թույլատրվել է նշանակված տուգանքը վճարել մեկ տարվա ընթացքում, մաս առ մաս` հետևյալ ժամանակացույցով, յուրաքանչյուր ամսվա համար` 50.000-ական (հիսուն հազարական) ՀՀ դրամի չափով: Սոս Մխիթարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
2020 թվականի մարտի 10-ին Վերաքննիչ դատարան է ստացվել ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Դ.Աղաջանյանի վերաքննիչ բողոքը` Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/1163/01/20 դատավճռի դեմ:
Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Դ.Աղաջանյանը խնդրել է մասնակի բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/1163/01/20 դատավճիռը և ամբաստանյալ Սոս Մխիթարյանին դատապարտել տուգանքի` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի, այսինքն` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով: Ամբաստանյալ Սոս Մխիթարյանից հօգուտ պետության բռնագանձել հանցագործության կատարման արդյունքում առաջացած 350.000 ՀՀ դրամի չափով գումար:
Ներկայացված վերաքննիչ բողոքում մասնավորապես նշված է, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, ճիշտ չի կիրառել օրենքը, խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 103.1 հոդվածների պահանջները, որի հիման վրա Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճիռը` ամբաստանյալ Սոս Մխիթարյանի նկատմամբ նշանակված պատժի և հանցագործության կատարման արդյունքում առաջացած գույքի նկատմամբ բռնագանձում չտարածելու մասով, ենթակա է բեկանման: Հարկ է նկատել, որ սույն գործով ամբաստանյալի կատարած հանցավոր արարքի հանրային վտանգավորությունը բարձր է: Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի չի առնվել վերագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, որոնք էական նշանակություն ունեն ամբաստանյալի անձի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար: Սույն գործով հատկանշական է մեղսագրվող հանցագործության կատարման առանձնահատկությունները, հանցակիցների միջև տևական, ամուր կապերի առկայությունը, գաղտնապահության կանոնների խիստ պահպանումը, հանցագործության նախապատրաստմանն ուղղված գործունեության քողարկվածությունը, որի արդյունքում ոտնձգություն է կատարվել քրեաիրավական պաշտպանության տակ գտնվող կարևոր հասարակական հարաբերությունների դեմ: Առաջին ատյանի դատարանի կողմից անհամաչափ պատիժ նշանակելը դրսևորվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով պատժաչափի նշանակման հարցում, քանի որ Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ տվյալ հոդվածի կոնկրետ մասի համար տուգանքը որպես պատժատեսակ սահմանելիս օրենսդիրը որպես դրա սահմաններ նախատեսել է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի շեմը, մինչդեռ առանց պատշաճ պատճառաբանությունների և հիմնավորման Առաջին ատյանի դատարանը ոչ արդարացիորեն նշանակել է պատիժ` նվազագույն աշխատավարձի 600-ապատիկի չափով, այսինքն` տվյալ հոդվածի համար նախատեսված ամենամեղմ պատժատեսակի գրեթե ամենացածր շեմի չափով, այն պայմաններում, երբ տվյալ հանցագործության համար օրենսդիրը նախատեսել է նաև ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով: Դատական ակտում նաև բացակայում են պատճառաբանություններն ու հիմնավորումներն առ այն, թե կոնկրետ, որ փաստական հանգամանքերի գնահատմամբ է Առաջին ատյանի դատարանը եկել եզրահանգման, որ հենց նշանակված չափով տուգանքը կարող է բավարար և համաչափ լինել պատժի նպատակների իրականացման համար: Հատկանշական է այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանը դատական ակտում անգամ չի անդրադարձել հանցագործության կատարման արդյունքում առաջացած գույքի բռնագանձման հարցին, որպիսի հարցը մեղադրանքի կողմը բարձրացրել է մեղադրական ճառով հանդես գալուց` ամբաստանյալի համար պատիժ միջնորդելու ժամանակ: Չնայած Առաջին ատյանի դատարանը, հաշվի չառնելով մեղադրանքի կողմի փաստարկները և ամբաստանյալի համար պատիժ միջնորդելիս առաջ քաշած պահանջը, իր դատական ակտում անգամ չի էլ անդրադարձել ՀՀ քրեական օրենսգրքի 103.1 հոդվածի կարգավորումներին: Այնուամենայնիվ, զուտ վերոհիշյալ հոդվածի համատեքստում, համադրելով դատական ակտով ամրագրված քրեական գործի փաստական հանգամանքները, հարկ է փաստել, որ կաշառք ստանալու պատրվակով պահանջված ՀՀ դրամ գումարը հանդիսանում է Սոս Մխիթարյանի կողմից կատարված հանցագործության արդյունքում առաջացած գույք և ենթակա է բռնագանձման հօգուտ պետության, ինչն իրավացիորեն բխում է ինչպես քրեական գործի նյութերի ողջ ծավալից, այնպես էլ կոնկրետ դեպքի հանգամանքերի վերաբերյալ Սոս Մխիթարյանի կողմից տրված ինքնախոստովանական ցուցմունքներից: Այսպիսով` վերոգրյալից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 103.1 հոդվածների պահանջները, չի բռնագանձվել հանցագործության կատարման արդյունքում ուղղակի առաջացած գույքին համարժեք գույք և ամբաստանյալ Սոս Մխիթարյանի նկատմամբ նշանակվել է ոչ արդարացի, ակնհայտ մեղմ պատիժ: Այլ կերպ ասած` Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ է տրվել նյութական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:
Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Վերաքննիչ դատարանը, բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատավճռի օրինականությունը և հիմնավորվածությունը, լսելով դատախազի հիմնավորումները` վերաքննիչ բողոքի կապակցությամբ, պաշտպանի և ամբաստանյալի պատասխանները` վերաքննիչ բողոքի դեմ, ինչպես նաև ուսումնասիրելով ներկայացված վերաքննիչ բողոքը, գտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Դ.Աղաջանյանի վերաքննիչ բողոքը ենթակա է մասնակի բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատիժն արդարացի է, եթե համապատասխանում է հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի դրույթները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ՍԴ/0293/01/09 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը` «(...) պատիժը համարվում է արդարացի, եթե դատարանը ճիշտ է գնահատում գործի բոլոր հանգամանքները, անձը բնութագրող տվյալները և, քրեական օրենքով նախատեսված պահանջներից ելնելով, հանցագործության մեջ մեղավոր անձի նկատմամբ նշանակում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ և բավարար է այդ անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար: Պատժի տեսակի և չափի որոշման ժամանակ դատարանը պետք է հաշվի առնի կատարված հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այդ թվում` նրա պատասխանատվությունը մեղմացնող և (կամ) ծանրացնող հանգամանքները (...)»:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը`
«(...) առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժը փոփոխելիս վերաքննիչ դատարանը ևս ղեկավարվում է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով:
(...)
պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները քրեական օրենքով նախատեսված այն հիմնադրույթներն են, որոնցով պետք է ղեկավարվի դատարանը պատիժ նշանակելիս: Այդ սկզբունքներն են`
ա) օրինականությունը,
բ) արդարությունը,
գ) պատժի անհատականացումը,
դ) մարդասիրությունը:
Պատիժ նշանակելու վերոնշյալ սկզբունքները սահմանում են այն հիմնական դրույթները, որոնցով ղեկավարվում է դատարանը յուրաքանչյուր քրեական գործով պատժի տեսակն ու չափն ընտրելիս:
(...)
(...) օրինականության սկզբունքի իմաստով` պատիժ նշանակելու հիմնական և առաջին պայմանը հանրորեն վտանգավոր արարք կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայությունն է (...)»:
Տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Սոս Մխիթարյանի նկատմամբ պատիժ նշանակելիս` պատժի տեսակը և չափը որոշելիս, հաշվի է առել ոչ միայն կատարված հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, այլև նրա անձը:
Առաջին ատյանի դատարանը, որպես ամբաստանյալ Սոս Մխիթարյանի անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ, հաշվի է առել այն, որ նա երիտասարդ է, նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, կատարած արարքի համար իրեն լիովին մեղավոր է ճանաչել և զղջացել, իսկ պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել, որպիսի պայմաններում եկել է այն եզրահանգման, որ ամբաստանյալ Սոս Մխիթարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված արարք կատարելու համար պատիժ պետք է նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի 600-ապատիկի` 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ ամբաստանյալ Սոս Մխիթարյանի նկատմամբ պատժի տեսակը և չափը որոշելիս Առաջին ատյանի դատարանը չի ղեկավարվել պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, թեև բազմակողմանի գնահատման է ենթարկել ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, այնուամենայնիվ, պատշաճ գնահատման չի արժանացրել նրա կողմից կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, որպիսի պայմաններում վերջինի նկատմամբ նշանակել է անարդարացի պատիժ, ինչը չի բխում ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից` չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար չէ նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար ու չի կարող ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը և ուղղել պատժի ենթարկված անձին:
Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումը պայմանավորված է մասնավորապես այն հանգամանքով, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Սոս Մխիթարյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, կատարված հանցանքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի համատեքստում, բավարար չափով չի վերլուծել և համակցության մեջ պատշաճ գնահատման չի ենթարկել ամբաստանյալի կատարած արարքի բոլոր հանգամանքները, մասնավորապես` պատշաճ գնահատականի չեն արժանացել` մեղքի ձևը և տեսակը (ուղղակի դիտավորությամբ կատարված լինելը), խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, մասնավորապես` այն, որ ամբաստանյալ Սոս Մխիթարյանը ոտնձգել է անձի սեփականության իրավունքի դեմ, կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը:
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ վերոնշյալ հանգամանքները վկայում են ինչպես ամբաստանյալի, այնպես է նրա կատարած արարքի բարձր հանրային վտանգավորության մասին և համակցության մեջ թույլ չեն տալիս հիմնավոր դատողություն անելու առ այն, որ ամբաստանյալ Սոս Մխիթարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված գրեթե նվազագույն պատժի` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի` 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանքի կիրառման միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին:
Այսպիսով` Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով վերոգրյալ եզրահանգումները, մասնավորապես` կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, ամբաստանյալ Սոս Մխիթարյանի անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող վերը նշված հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի փետրվարի 10-ի դատավճիռն ամբաստանյալ Սոս Մխիթարյանի նկատմամբ նշանակված պատժի մասով պետք է փոփոխել և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով պատիժ պետք է նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի մեկ հազարապատիկի` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով, ինչը տվյալ դեպքում անհրաժեշտ և բավարար է նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար ու կարող է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը և ուղղել պատժի ենթարկված անձին: Ընդ որում` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հնարավոր է ամբաստանյալ Սոս Մխիթարյանին թույլատրել նշանակված տուգանքը վճարել մեկ տարվա ընթացքում, առաջին ամիսը` վճարելով նվազագույնը 87.000 ՀՀ դրամ, իսկ մնացած տասնմեկ ամիսներին` նվազագույնը 83.000 ՀՀ դրամ:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Սոս Մխիթարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, պետք է թողնել անփոփոխ` մինչև սույն որոշման օրինական ուժի մեջ մտնելը:
Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Դ.Աղաջանյանի վերաքննիչ բողոքում նշված այն հանգամանքին, որ կաշառք ստանալու պատրվակով պահանջված 350.000 ՀՀ դրամ գումարը հանդիսանում է Սոս Մխիթարյանի կողմից կատարված հանցագործության արդյունքում առաջացած գույք և ՀՀ քրեական օրենսգրքի 103.1 հոդվածով սահմանված կարգով ենթակա է բռնագանձման հօգուտ պետության, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ դատախազի վերը նշված փաստարկն անհիմն է, քանի որ նախաքննական մարմնի 2020 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ Սոս Մխիթարյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված 350.000 ՀՀ դրամը` 17 հատ 20 հազարանոց և 1 հատ 10 հազարանոց ՀՀ թղթադրամներ, սույն քրեական գործով ճանաչվել է իրեղեն ապացույց, իսկ Առաջին ատյանի դատարանն էլ իրավացիորեն իր դատական ակտով, որպես իրեղեն ապացույց, լուծել է դրա տնօրինման հարցը: Ընդ որում` հատկանշական է նաև այն, որ Առաջին ատյանի դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթի համաձայն, գտել է, որ իրեղեն ապացույց ճանաչված` Սոս Մխիթարյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված 350.000 ՀՀ դրամը պետք է հանձնել ՀՀ ԱԱԾ ֆինանսական վարչությանն` ի տնօրինություն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ, 361.1, 385-387-րդ, 390-րդ, 393-395-րդ և 412-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը
ՈՐՈՇԵՑ

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Դ.Աղաջանյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2021 թվականի փետրվարի 10-ի դատավճիռն ամբաստանյալ Սոս Հարազատի Մխիթարյանի նկատմամբ նշանակված պատժի մասով բեկանել և փոփոխել:
Ամբաստանյալ Սոս Հարազատի Մխիթարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով պատիժ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի մեկ հազարապատիկի` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով:
Ամբաստանյալ Սոս Հարազատի Մխիթարյանին թույլատրել նշանակված տուգանքը վճարել մեկ տարվա ընթացքում, առաջին ամիսը` վճարելով նվազագույնը 87.000 ՀՀ դրամ, իսկ մնացած տասնմեկ ամիսներին` նվազագույնը 83.000 ՀՀ դրամ:
Ամբաստանյալ Սոս Հարազատի Մխիթարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնել անփոփոխ` մինչև սույն որոշման օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճիռը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Մ.ՊԱՊՈՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ Մ.ԱՐՂԱՄԱՆՅԱՆ
Ա.ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 06-04-2021
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն: Մխիթար Վրեժի Պապոյան
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն: Մհեր Սերյոժայի Արղամանյան
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն: Անդրանիկ  Մնացականյան
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 13-07-2021
Էջերի քանակը: 4 հատոր, հատոր 1 «264» թերթ, հատոր 2 «203» թերթ, հատոր 3 «157» թերթ, հատոր 4 «50» թերթ
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործն ուղարկվել է    
Գործն ուղարկվել է: 13-07-2021
Էջերի քանակը: 264, 203, 157, 50
Գործին կից նյութերը:
Ուր: Երևան քաղաքի դատարան
Գրության համարը: Ե-27313/21
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       16 Սեպտեմբեր 2021

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան