Հիմնական
Գործի համար: ԵԴ/0993/01/20Վիճակագրական տողի համար: 15․19
Ամբաստանյալ
Դավիթ Ալբերտի Մարտիրոսյան
Դատավոր
Երևան քաղաքի դատարան:Քրեական վերաքննիչ:
Հոդվածներ
Երևան քաղաքի դատարան: Քրեական վերաքննիչ:
Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵԴ/0993/01/20
04 փետրվարի 2021թ. ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝
նախագահությամբ դատավոր՝ Ա. Մելիքսեթյանի,
քարտուղարությամբ՝ Հ. Հարությունյանի,
մասնակցությամբ.
մեղադրող՝ Վ.Ղազարյանի,
պաշտպան՝ Է.Խաչատրյանի,
դռնբաց դատական նիստում, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի՝
Դավիթ Ալբերտի Մարտիրոսյանի (ծնված՝ 22.01.1992թ., ծննդավայրը ՀՀ, ք.Երևան, ազգությամբ հայ, քաղաքացիություն չունի, ընտանեկան դրությունը՝ ըստ իր խոսքերի ամուսնացած, ՀՀ-ում չի աշխատում, գրանցված ԳԴՀ Լայփցիգ քաղաք, Էլստրշտրասեն փողոց 49 տուն, ՀՀ-ում բնակվում է Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 42 շենքի 44 բնակարանում) ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին և 34-329-րդ հոդվածի 1-ին մասերով,
Պարզեց
Գործի դատավարական պատմությունը.
2020թ. մարտի 23-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 58207120 քրեական գործը:
2020թ. հունիս 04-ի որոշմամբ Դավիթ Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
2020թ. հունիսի 10-ի որոշմամբ Դավիթ Մարտիրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով:
2020թ. սեպտեմբերի 03-ի որոշմամբ Ավս Սիտտո կենսորոշիչ տվյալներով Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացու թիվ CCV9RRXF2 անձնագիրը ճանաչվել է իրեղեն ապացույց:
2020թ. սեպտեմբերի 09-ի որոշմամբ Դավիթ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով:
2020թ. սեպտեմբերի 16-ին թիվ 58207120 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև Դատարան) և ընդունվել է Դատարանի վարույթ:
Գործի փաստական հանգամանքները.
Դավիթ Ալբերտի Մարտիրոսյանը մեղադրվում է այն հանրորեն վտագավոր արարքի համար, որ նա <<(…) 17.04.2019թ-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինների կողմից գտնվելով հետախուզման մեջ ԳԴՀ քրեական օրենսգրքի 29ա հոդվածի 1-ին մասով, 30ա հոդվածի 2-րդ մասով (թմրամիջոցների մասին օրենքը խախտելը) և 52-րս հոդվածի 3-րդ մասով ( զենքի մասին օրենքը խախտելը), գործով դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք է բերել Ավս Սիտտո կենսորոշիչ տվյալներով Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացու թիվ CCV9RRXF2 անձնագիրը:
2020թ. փետրվարի 23-ին Դավիթ Մարտիրոսյանը Վաչշավա-Երևան թիվ 797 չվերթով ժամանել է ՀՀ և «Զվարթնոց» օդանավակայնում Ավս Սիտտո կենսորոշիչ տվյալներով Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացու թիվ CCV9RRXF2 անձնագրի օգտագոծմամբ ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը և մուտք է գործել ՀՀ:
Բացի այդ, 2020 թվականի փետրվարի 28-ին Դ.մարտիրոսյանը նույն անձնագրի գործադրմամբ փորձել է կրկին ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թուլտվության, հատել Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը և Երևան-Վարշավա թիվ 728 չվերթով մեկնել ՀՀ-ից, սակայն Երևանի «Զվարթնոց» օդանավակայնում բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից(…)>>:
Արագացված դատաքննություն.
Մինչև դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Դավիթ Մարտիրոսյանի պաշտպան Է.Խաչատրյանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Ամբաստանյալը հայտնեց, որ խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ
Մեղադրողը, թեև մեղադրական եզրակացությունը հաստատելու որոշմամբ առարկել էր գործի քննությունն արագացված կարգով անցկացնելու դեմ, սակայն փոփոխեց իր դիրքորոշումը և առարկություն չհայտնեց արագացված կարգ կիրառելու դեմ:
Դատարանը, պարզելով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ և 375.2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները, որոշում կայացրեց արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:
Դատարանի իրավական վերլուծությունները.
Դատարանը, գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չկատարելով, առաջադրված մեղադրանքն ամբաստանյալ Դավիթ Մարտիրոսյանի կողմից ընդունելու և դատական քննության արագացված կարգ կիրառելու պայմաններում, հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Դավիթ Մարտիրոսյանի արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին:
Քննելով ամբաստանյալ Դավիթ Մարտիրոսյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործությունների համար պատիժ նշանակելու հարցը՝ Դատարանը գտնում է հետևյալը.
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները»:
Մեջբերված իրավական նորմերը ՀՀ վճռաբեկ դատարանը վերլուծել և դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է հայտնել ԵԿԴ/0042/01/11, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում: Նշված որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Պատժի արդարության պահանջներից նահանջելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման: Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են: Հետևաբար կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա: Նշված հանգամանքների գնահատման ժամանակ դատարանը պետք է ելնի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից:
Այսպիսով, պատիժ նշանակելիս դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, պետք է հաշվի առնի արարքի հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը: Հանցագործության այս հատկանիշներին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ.Մադաթյանի գործով որոշման մեջ` իրավական դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ <<Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:
Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը>> (տե՛ս Գարուշ Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը):
Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն Արմեն Շահբազյանի վերաբերյալ ԵՇԴ/0143/01/13 քրեական գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ արձանագրել է, որ. <<(…) դատարանի կողմից արարքի հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի բացահայտումը սերտորեն կապված է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների հետ` թե՛ արդարացի պատիժ նշանակելու և թե՛ պատժի անհատականացման համատեքստում: Հանցագործության հանրային վտանգավորության տիպային բնութագիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով արարքի հանրային վտանգավորության աստիճանի գնահատականը տրվում է դատարանի կողմից` հանցագործության կատարման հանգամանքների, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա, և արտահայտվում է կոնկրետ պատժի տեսքով (տե՛ս mutatis mutandis Նարեկ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 16-17-րդ կետերը): Հանցագործության կատարման եղանակի, գործիքների, միջոցների, պատճառված վնասի չափի և բնույթի (հանրորեն վտանգավոր հետևանքների), հանցավորի մտադրության իրականացման աստիճանի, շարժառիթների, նպատակների բացահայտումը մեծապես ազդում է պատժի տեսակի ընտրության, ինչպես նաև դրա` առավել կամ նվազ խիստ լինելու վրա(...)>>:
Նշանակված պատժի համաչափության հարցին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի վերաբերյալ ԵԿԴ/0252/01/13 քրեական գործով 2014թ. հոկտեմբերի 31-ի որոշմամբ՝ արձանագրելով, որ. <<(…) նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության հանրային վտանգավորության աստիճանին և բնույթին (…):
Հանցագործության հանրային վտանգավորության տիպային բնութագիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով արարքի հանրային վտանգավորության գնահատականը դատարանի կողմից կարող է որոշվել կոնկրետ հանցագործության տարրերի առանձնահատկությունների, դրա կատարման հանգամանքների, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա: (…)
Պատժի անհատականացման սկզբունքի բովանդակության հիմնական մասն է կազմում նաև հանցավորի անձը բնութագրող տվյալների գնահատումը, որոնք իրենց ամբողջության մեջ հնարավորություն են տալիս անձին դիտել ոչ միայն որպես հանցանք կատարող, որը պետք է պատասխանատվություն կրի, այլ նաև որպես կոնկրետ անձ՝ իր անհատական հատկանիշներով: Ընդ որում՝ անձի այն հատկանիշները, որոնք գտնվում են հանցակազմից դուրս, նշանակություն են ունենում դատարանի կողմից պատժի տեսակը և չափը որոշելիս: Որպես հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ՝ գնահատվում են նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկությունները՝ վարքագիծն ընտանիքում և կենցաղում, աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, կրթությունը, առողջական վիճակը, տարիքը, ծառայությունը պետության և հասարակության առջև և այլն: (…)>>:
Անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը թիվ ՎԲ-84/07 գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը.
«(…)Դատարանի լայն հայեցողության շրջանակներում է նաև անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման հարցը, քանի որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն նույն հոդվածի առաջին մասում (…)»:
Ամբաստանյալ Դավիթ Մարտիրոսյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս Դատարանը հաշվի է առնում վերոհիշյալ իրավական ակտերում և նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, ամբաստանյալ Դավիթ Մարտիրոսյանի կատարած հանցագործությունների հանրային վտանգավորության աստիճանը` ամբաստանյալի կատարած արարքները միջին ծանրության հանցագործությունների շարքին դասվելը, հանցագործության կատարման եղանակը, ինչպես նաև խախտված հասարակական հարաբերությունների սոցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը:
Դատարանը որպես Դավիթ Մարտիրոսյանի անձը բնութագրող դրական հանգամանք է համարում առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր ճանաչելը:
Ամբաստանյալ Դավիթ Մարտիրոսյանի կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս՝ Դատարանը հաշվի առնելով այն, որ քրեական օրենքով նախատեսված մեղմացնող հանգամանքների ցանկը սպառիչ չեն և թույլատրված է որպես մեղմացնող հանգամանքներ դիտարկել այնպիսիք, որոնք նշված չեն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածում, ուստի Դատարանը որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ արձանագրում է ամբաստանյալի՝ մինչև տասնչորս տարեկան 1 երեխա ունենալը և «ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐ» Ռազմահայրենասիրական ՀԿ կամավորական ջոկատի կազմում 28.09.2020-10.10.2020թթ. ԱՀ գ.Մատաղիսի և գ.Մաղավուզի ինքնապաշտպանական մարտական գործողություններին մասնակցելը, որոնց վերաբերյալ դատական նիստի ժամանակ ներկայացվել է փաստաթղթեր:
Ամբաստանյալ Դավիթ Մարտիրոսյանի կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս՝ Դատարանը նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք չի արձանագրում:
Վերոգրյալը հաշվի առնելով` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Դավիթ Մարտիրոսյանն իր կատարած հանցագործութունների համար ենթակա է պատժի՝ տուգանքի ձևով:
Քննելով խափանման միջոցի հարցը` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Դավիթ Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանակու մասին ստորագրությունը պետք է թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Քննելով իրեղեն ապացույցների հարցը` Դատարանը գտնում է, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նախաքննության մարմնի 2020թ. սեպտեմբերի 03-ի որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված՝ Ավս Սիտտո կենսորոշիչ տվյալներով Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացու թիվ CCV9RRXF2 անձնագիրը պետք է պահել քրեական գործի հետ միասին:
Գործով քաղաքացիական հայց չի հարուցվել, գույքի վրա կալանք դրված չէ:
Հաշվի առնելով, որ դատական քննության արագացված կարգ կիրառելու դեպքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա, նույն օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 2-8-րդ կետերով նախատեսված դատական ծախսերն ամբաստանյալից ենթակա չեն բռնագանձնման՝ Դատարանն այդ հարցը համարում է լուծված:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ, 119-րդ, 357-360-րդ, 364-365-րդ, 369-373-րդ, 3751-3754-րդ հոդվածներով` Դատարանը՝
Վ Ճ Ռ Ե Ց
Ամբաստանյալ Դավիթ Ալբերտի Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի /200.000 ՀՀ դրամ/ չափով:
Ամբաստանյալ Դավիթ Ալբերտի Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի /100.000 ՀՀ դրամ/ չափով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ վերջնական պատիժ սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուհիսունապատիկի /250.000 ՀՀ դրամ/ չափով:
Ամբաստանյալ Դավիթ Ալբերտի Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո նախաքննության մարմնի 2020թ. սեպտեմբերի 03-ի որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված՝ Ավս Սիտտո կենսորոշիչ տվյալներով Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացու թիվ CCV9RRXF2 անձնագիրը պահել քրեական գործի հետ միասին:
Քաղաքացիական հայցի և դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Դատավճիռը, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքի, կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
ԵԴ/0993/01/20
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
(այսուհետ `Վերաքննիչ դատարան) ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`
նախագահող դատավոր` Ն.Հովակիմյան
դատավորներ՝ Կ.Մարդանյան
Ս.Համբարձումյան
քարտուղարությամբ` Հ.Հակոբյանի
մասնակցությամբ`
մեղադրող՝ Վ.Ղազարյանի
պաշտպան՝ Է.Խաչատրյանի
30.06.2021թ. ք.Երևան
դռնբաց դատական նիստում, վճռաբեկության կարգով քննության առնելով ամբաստանյալ Դավիթ Ալբերտի Մարտիրոսյանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) 04.02.2021թ. դատավճռի դեմ պաշտպան Է.Խաչատրյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը.
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը.
2020 թվականի մարտի 23-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 58207120 քրեական գործը:
2020 թվականի հունիս 04-ի որոշմամբ Դավիթ Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
2020 թվականի հունիսի 10-ի որոշմամբ Դավիթ Մարտիրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով:
2020 թվականի սեպտեմբերի 09-ի որոշմամբ Դավիթ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով:
2020 թվականի սեպտեմբերի 16-ին թիվ 58207120 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Գործը քննվել է արագացված դատական քննության կանոններով:
Դատարանի 2021 թվականի փետրվարի 04-ի դատավճռով վճռվել է.
ՙԱմբաստանյալ Դավիթ Ալբերտի Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի /200.000 ՀՀ դրամ/ չափով:
Ամբաստանյալ Դավիթ Ալբերտի Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի /100.000 ՀՀ դրամ/ չափով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ վերջնական պատիժ սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուհիսունապատիկի /250.000 ՀՀ դրամ/ չափով:
Ամբաստանյալ Դավիթ Ալբերտի Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո նախաքննության մարմնի 2020թ. սեպտեմբերի 03-ի որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված՝ Ավս Սիտտո կենսորոշիչ տվյալներով Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացու թիվ CCV9RRXF2 անձնագիրը պահել քրեական գործի հետ միասին:
Քաղաքացիական հայցի և դատական ծախսերի հարցը համարել լուծված՚:
2021 թվականի մարտի 15-ին Դատարանի վերը նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել պաշտպան Է.Խաչատրյանը:
2021 թվականի ապրիլի 12-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ պաշտպանի վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ և նշանակվել քննության:
Վերաքննիչ բողոքի պատասխան չի ստացվել:
2.Գործի փաստական հանգամանքները և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Նախաքննության մարմնի որոշմամբ Դավիթ Ալբերտի Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, 34-329-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա. ՙ(…) 2019 թվականի ապրիլի 17-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինների կողմից գտնվելով հետախուզման մեջ ԳԴՀ քրեական օրենսգրքի 29ա հոդվածի 1-ին մասով, 30ա հոդվածի 2-րդ մասով (թմրամիջոցների մասին օրենքը խախտելը) և 52-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի մասին օրենքը խախտելը), գործով դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք է բերել Ավս Սիտտո կենսորոշիչ տվյալներով Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացու թիվ CCV9RRXF2 անձնագիրը:
2020 թվականի փետրվարի 23-ին Դավիթ Մարտիրոսյանը Վարշավա-Երևան թիվ 797 չվերթով ժամանել է ՀՀ և ՙԶվարթնոց՚ օդանավակայնում Ավս Սիտտո կենսորոշիչ տվյալներով Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացու թիվ CCV9RRXF2 անձնագրի օգտագոծմամբ ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը և մուտք է գործել ՀՀ:
Բացի այդ, 2020 թվականի փետրվարի 28-ին Դ.Մարտիրոսյանը նույն անձնագրի գործադրմամբ փորձել է կրկին ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը և Երևան-Վարշավա թիվ 728 չվերթով մեկնել ՀՀ-ից, սակայն Երևանի ՙԶվարթնոց՚ օդանավակայնում բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից(…)՚:
Դատարանն իր դատական ակտում նշել է հետևյալը.
ՙ(…)
Ամբաստանյալ Դավիթ Մարտիրոսյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս Դատարանը հաշվի է առնում վերոհիշյալ իրավական ակտերում և նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, ամբաստանյալ Դավիթ Մարտիրոսյանի կատարած հանցագործությունների հանրային վտանգավորության աստիճանը` ամբաստանյալի կատարած արարքները միջին ծանրության հանցագործությունների շարքին դասվելը, հանցագործության կատարման եղանակը, ինչպես նաև խախտված հասարակական հարաբերությունների սոցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը:
Դատարանը որպես Դավիթ Մարտիրոսյանի անձը բնութագրող դրական հանգամանք է համարում առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր ճանաչելը:
Ամբաստանյալ Դավիթ Մարտիրոսյանի կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս՝ Դատարանը հաշվի առնելով այն, որ քրեական օրենքով նախատեսված մեղմացնող հանգամանքների ցանկը սպառիչ չեն և թույլատրված է որպես մեղմացնող հանգամանքներ դիտարկել այնպիսիք, որոնք նշված չեն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածում, ուստի Դատարանը որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ արձանագրում է ամբաստանյալի՝ մինչև տասնչորս տարեկան 1 երեխա ունենալը և ՙՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐ՚ Ռազմահայրենասիրական ՀԿ կամավորական ջոկատի կազմում 28.09.2020-10.10.2020թթ. ԱՀ գ.Մատաղիսի և գ.Մաղավուզի ինքնապաշտպանական մարտական գործողություններին մասնակցելը, որոնց վերաբերյալ դատական նիստի ժամանակ ներկայացվել է փաստաթղթեր:
Ամբաստանյալ Դավիթ Մարտիրոսյանի կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս՝ Դատարանը նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք չի արձանագրում:
Վերոգրյալը հաշվի առնելով` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Դավիթ Մարտիրոսյանն իր կատարած հանցագործութունների համար ենթակա է պատժի՝ տուգանքի ձևով:
(…)՚:
3.Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոքաբերը՝ պաշտպան Է.Խաչատրյանը, նշել է, որ Դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք հիմք են դատական ակտը բեկանելու համար:
Վիճարկվող դատական ակտը պատճառաբանված և հիմնավորված չէ, Դատարանը թեև նշել է, որ հաշվի է առնում մեղմացնող հանգամանքների առկայությությունը և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, սակայն այնուամենայնիվ Դատարանը վճռել է որպես պատիժ ընտրել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1֊ին մասով սահմանված 100-200-ապատիկ տուգանքի՝ 200 000 ՀՀ դրամը, որպես պատիժ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով տուգանքի՝ 100.000 ՀՀ դրամը, որից հետո մասնակի գումարելով նշանակել է տուգանք՝ 250.000 ՀՀ դրամի չափով:
Դատարանը պարտականություն ունի պատճառաբանելու, թե ինչու է եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս: Մինչդեռ սույն գործով դատական ակտում պահպանված չեն վերոնշյալ չափանիշները, և դրանով խախտվել է ՄԻԵԿ-ով, Սահմանադրության երաշխավորված իրավունքները, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարևոր դրույթներ:
Դատարանը Դավիթ Մարտիրոսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք պետք է դիտել մեղքը ընդունելը և կատարվածի համար անկեղծորեն զղջալը, նկատի ունենալով, որ նշված հանգամանքը էականորեն նվազեցնում է ինչպես ամբաստանյալի, այնպես էլ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը:
Որպես Դավիթ Մարտիրոսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են հանդիսանում նաև առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր ճանաչելը: Ամբաստանյալի մինչև տասնչորս տարեկան 1 երեխա ունենալը և ՙՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐ՚ Ռազմահայրենասիրական ՀԿ կամավորական ջոկատի կազմում 28.09.2020-10.10.2020թթ. ԱՀ գ.Մատաղիսի և գ.Մաղավուզի ինքնապաշտպանական մարտական գործողություններին մասնակցելը:
Նման պայմաններում արդյոք հնարավոր չէր որպես պատիժ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով ընտրել 150.000 ապատիկը, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով տուգանքի՝ 100.000 ապատիկը և վերջնական պատիժը Դատարանը որոշեր դրանք կլանելու սկզբունքով:
Վերոգրյալ հիմնավորումներով բողոքաբերը խնդրել է. ՙԿայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ մասնակի բեկանել 2021 թվականի փետրվարի 04-ի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԴ/0993/01/20 դատական գործով մեղադրական դատավճիռը՝ նվազեցնել տուգանքի ձևով նշանակված պատժի չափը և պատիժ նշանակել տուգանք՝ 150.000 դրամի չափով:՚:
4.Վերաքննիչ դատարան ներկայացված նյութերը և կողմերի պարզաբանումները.
Պաշտպան Է.Խաչատրյանը պնդեց իր կողմից բերված վերաքննիչ բողոքը, խնդրեց այն բավարարել՝ բեկանելով Դատարանի վիճարկվող դատական ակտը:
Մեղադրող Վ.Ղազարյանն առարկեց վերաքննիչ բողոքի դեմ, խնդրեց այն մերժել՝ անփոփոխ թողնելով Դատարանի դատավճիռը:
5.Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումը.
Վերաքննիչ դատարանը, քննության առնելով պաշտպանի վերաքննիչ բողոքը` բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ուսումնասիրելով և վերլուծելով քրեական գործի նյութերը, լսելով վերաքննիչ բողոքի կապակցությամբ պաշտպանական կողմի պատճառաբանությունները, մեղադրողի դիրքորոշումը, հանգում է հետևության այն մասին, որ պաշտպանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել, իսկ Դատարանի դատավճիռը թողնել անփոփոխ` հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
ՙԴատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը`
(…)
6) ենթակա է արդյոք պատժի ամբաստանյալն իր կատարած հանցանքի համար.
7) ինչ պատիժ պետք է նշանակվի ամբաստանյալի նկատմամբ.
(…)՚:
Գուրգեն Մարտիրոսյանի վերաբերյալ գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 2008 թվականի փետրվարի 1-ի ՎԲ-01/08 որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ կոնկրետ պատժաչափով կոնկրետ պատժատեսակի նշանակումը և արդեն իսկ նշանակված պատիժը կրելու անհրաժեշտության հարցի լուծումն իրենցից ներկայացնում են պատժի հարցերի դատական լուծման գործընթացի ինքնուրույն և հաջորդական փուլեր: Այսինքն` դատարանը նախ և առաջ որոշում է ամբաստանյալի պատժի ենթակա լինելու հարցը, այնուհետև` դրա տեսակը և չափը, որից հետո որոշում, ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, թե ոչ` հաշվի առնելով նշանակված պատիժն առանց փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու հնարավորության հանգամանքը:
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
ՙՀանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար՚:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
ՙՊատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և արտահայտվում է այդ անձին իրավունքներից ու ազատություններից օրենքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ՚:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն.
ՙՊատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները՚:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված են պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները, համաձայն որի.
ՙ1.Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2.Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
3.Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները՚:
Պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Հանցակազմի սահմաններից դուրս գտնվելով, դրանք բնութագրում են ինչպես կատարված հանցագործությունը, այնպես էլ հանցավորի անձնավորությունը, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին` համապատասխանաբար բարձրացնելով կամ իջեցնելով այն:
Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել` ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս (տես ՀՀ վճռաբեկ դատարանի 2007թ. հոկտեմբերի 26-ի` Թամարա Տեր-Գրիգորյանի վերաբերյալ գործով ՎԲ-192/07 և 2009թ. հունիսի 2-ի` Հովհաննես Սահակյանի վերաբերյալ գործով 2009թ. հունիսի 2-ի ԵՔՐԴ/0571/01/08 որոշումները):
ՙԱրարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:
Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված կոնկրետ հանցանքի առանձնահատուկ հատկանիշները, որոնք կարող են ազդել հանրային վտանգավորության վրա` հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը՚ (տես Գարուշ Մադաթյանի վերաբերյալ գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2009թ. փետրվարի 17-ի ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը):
ՙՊատժի անհատականացման սկզբունքի բովանդակության հիմնական մասն է կազմում հանցավորի անձը բնութագրող տվյալների գնահատումը, որոնք իրենց ամբողջության մեջ հնարավորություն են տալիս անձին դիտել ոչ միայն որպես հանցանք կատարող, որը պետք է պատասխանատվություն կրի, այլ նաև որպես կոնկրետ անձ` իր անհատական հատկանիշներով: Ընդ որում` անձի այն հատկանիշները, որոնք գտնվում են հանցակազմից դուրս, նշանակություն են ունենում դատարանի կողմից պատժի տեսակը և չափը որոշելիս: Որպես հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ` գնահատվում են նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկությունները` վարքագիծն ընտանիքում և կենցաղում, աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, կրթությունը, առողջական վիճակը, տարիքը, ծառայությունը պետության և հասարակության առջև և այլն՚ (տես Սերյոժա Թոմոյանի վերաբերյալ գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010թ. փետրվարի 12-ի ԼԴ2/0019/01/09 որոշման 15-րդ կետը):
ՙՊատիժ նշանակելը քրեական գործերով արդարադատության իրականացման կարևոր տարրերից մեկն է, որի շրջանակներում կարևորվում է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների պահպանումը։ Ն.Սարգսյանի գործով կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ ՙ(…) պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները քրեական օրենքով նախատեսված այն հիմնադրույթներն են, որոնցով պետք է ղեկավարվի դատարանը պատիժ նշանակելիս: Այդ սկզբունքներն են`
ա) օրինականությունը,
բ) արդարությունը,
գ) պատժի անհատականացումը,
դ) մարդասիրությունը։
Պատիժ նշանակելու վերոնշյալ սկզբունքները սահմանում են այն հիմնական դրույթները, որոնցով ղեկավարվում է դատարանը յուրաքանչյուր քրեական գործով պատժի տեսակն ու չափն ընտրելիս: Նշված սկզբունքներից յուրաքանչյուրը՝ որպես առանձին բաղադրամաս, ունի ինքնուրույն նշանակություն և պարտադիր հաշվի է առնվում քրեական պատիժ նշանակելիս: Սկզբունքների ինքնուրույնությունը, սակայն, չի նշանակում, որ դրանք մեկուսացված են մեկը մյուսից, քանի որ միայն համակցության մեջ այդ սկզբունքները կարող են ապահովել օրինական, արդար, անհատականացված և մարդասիրական պատժի նշանակումը:
(…)
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ արդարության՝ որպես պատիժ նշանակելու սկզբունքի բովանդակությունն ընդգրկում է դատապարտյալի, տուժողի և հասարակության վերաբերմունքը նշանակված պատժի նկատմամբ: Ուստի, պատիժ նշանակելիս արդարության սկզբունքը դատարանից պահանջում է ողջամտորեն հաշվի առնել արդարության մասին վերոնշյալ սուբյեկտների կարծիքը, առավել ևս, որ դրանք ձևավորվում են այն նույն հանգամանքների հիման վրա, որոնք դատարանը հաշվի է առնում պատիժ նշանակելիս (հանցագործության հանրորեն վտանգավորությունը, հանցավորի անձը և այլն): Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պատժի նշանակման արդարության սկզբունքը դատարանը պետք է կիրառի պատժի նշանակման մյուս սկզբունքների, ինչպես նաև պատժի նպատակների համատեքստում:
(…) Պատժի նշանակման մարդասիրության սկզբունքն ունի երկու կողմ, այն է՝
1)մարդասիրություն հասարակության նկատմամբ, որի էությունը տուժողի, հասարակության և պետության շահերի պաշտպանությունն է:
2)մարդասիրություն հանցանք կատարած անձի նկատմամբ. դա նշանակում է մարդկային վերաբերմունք նրա անձի նկատմամբ, պատվի և արժանապատվության հարգում, ֆիզիկական և բարոյական տանջանքների բացառում:
Պատիժ նշանակելիս դատարանը պետք է հաշվի առնի մարդասիրության սկզբունքի վերոնշյալ երկու կողմերը՚ (տես Նարեկ Սարգսյանի վերաբերյալ գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011թ. դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշումը):
Հազարապետ Հարությունյանի վերաբերյալ գործով որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ ՙՊատասխանատվության և պատժի անհատականացման հիմք են ոչ միայն կատարված արարքի հասարակական վտանգավորության աստիճանի, այլև հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ հանդիսացող նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական, քրեաբանական և քրեաիրավական, ֆիզիկական հատկությունների համակցության ճիշտ գնահատումը (ընտանեկան դրությունը, վարքագիծը աշխատանքում և կենցաղում, աշխատունակությունը, առողջական վիճակը, տարիքը, դատվածությունը և այլն)՚ (տես Հազարապետ Հարությունյանի վերաբերյալ գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 2007թ. մարտի 30-ի թիվ ՎԲ-50/07 որոշումը):
Վերը նշված իրավադրույթների, ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժին, Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ ամբաստանյալ Դավիթ Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված պատժի տեսակը և չափը որոշելիս, Դատարանը, ղեկավարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով ամրագրված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի է առել կատարված արարքների բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը, նրա պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, և արդյունքում ամբաստանյալի նկատմամբ՝ կատարած արարքների համար նշանակել է վերջնական պատիժ՝ տուգանք՝ 250.000 դրամի չափով, որը մոտ է կատարված արարքների համար նախատեսված պատժաչափի նվազագույն շեմին, հետևաբար ակնհայտ խիստ չի կարող գնահատվել:
Նշանակված պատիժը արդարացի ու համաչափ է, այն բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից` համապատասխանում է կատարված հանցանքների ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ու բավարար է նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար և կարող է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրագործումը, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:
Դատարանը օբյեկտիվ գնահատման է արժանացրել ամբաստանյալի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, այդ հանգամանքներն իրենց համաչափ արտացոլում են գտել նշանակված պատժաչափում: Պաշտպանի փաստարկները հակառակի մասին հիմնավոր չեն:
Անհիմն է նաև պաշտպանի փաստարկն այն մասին, թե Դատարանը կարող էր ամբաստանյալ Դավիթ Մարտիրոսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակեր նշանակված պատիժները կլանելու միջոցով, քանի որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի՝ հանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ /հիմնական և լրացուցիչ/ նշանակելով՝ դատարանը վերջնական պատիժը որոշում է նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիրորեն գումարելու միջոցով:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Դավիթ Մարտիրոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս` պատժի տեսակն ու չափը որոշելիս, Դատարանը քրեական օրենքը ճիշտ է կիրառել և նշանակել է պատժի նպատակների տեսանկյունից բավարարության չափանիշին համապատասխանող պատիժ:
Վերաքննիչ դատարանը, սույն որոշման պատճառաբանական մասում շարադրված հիմնավորումներով գտնում է, որ Դատարանի դատավճիռն օրինական է ու հիմնավորված, այն բեկանելու կամ փոփոխելու հիմքեր չկան, հետևաբար վիճարկվող դատական ակտը պետք է թողնել անփոփոխ, իսկ ներկայացված վերաքննիչ բողոքը` մերժել:
Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-387-րդ, 393-394-րդ, 402-րդ հոդվածներով, Վերաքննիչ դատարանը.
Ո Ր Ո Շ Ե Ց
Ամբաստանյալ Դավիթ Ալբերտի Մարտիրոսյանի պաշտպան Է.Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժել:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2021թվականի փետրվարի 04-ի թիվ ԵԴ/0993/01/20 դատավճիռը՝ քրեական գործով ըստ մեղադրանքի Դավիթ Ալբերտի Մարտիրոսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով, թողնել անփոփոխ:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ՝ Ն.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ՝ Կ.ՄԱՐԴԱՆՅԱՆ
Ս.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից 30 Հունիս 2022 |
Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը
![]() |
Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը: |
---|