Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԵԴ/0946/01/20

Վիճակագրական տողի համար: 11․1

Ամբաստանյալ

Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղի

Դատավոր

Երևան քաղաքի դատարան:

Նելլի Ռոմիկի Բաղդասարյան

Քրեական վերաքննիչ:

Արմեն Համլետի Դանիելյան

Հոդվածներ

Երևան քաղաքի դատարան:

ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 266 Մաս 3 Կետ 2
Հոդված 267.1 Մաս 4 Կետ 1
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափերի թմրամիձոցների մաքսանենգություն կատարելու և դրանք ՀՀ-ում ապօրինի իրացնելու դիտավորությամբ, 2019թ․ նոյեմբերի 19-ին Թեհրան-Երևան ուղղությամբ մեկնող ավտոբուսով մոր՝ Շաֆիդե Փուր Ազհարի Բաղերի հետ միասին, Մեղրի Մաքսային կետով հատել է հայ-իրանական սահմանը և Իրանից մուտք գոծելով Հայաստան, մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով՝ 13․78 գրամ քաշով <<Մետամֆետամին>> տեսակի թմրամիջոց, որն ապօրինի պահել է իր մոտ,փոխադրել է մինչև Երևան քաղաքի Կիլիկիա ավտոկայան, որտեղ հանդիպել է ԻԻՀ քաղաքացիների, ապա նստելով <<Նսսան Տիդա>> մակնիշի ավտոմեքենան և ապօրինի փոխադրելու նպատակով դրա մեջ է տեղադրել նաև մաքսանենգությամբ ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը, սակայն բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից։


  • Նիստեր
  • Ակտեր
  • Երևան քաղաքի դատարան
  • Քրեական վերաքննիչ

Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՆՈւՆԻՑ

04 օգոստոսի 2021թ. ք. Երևան

ԵԴ/0946/01/20

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ հետևյալ կազմով.


նախագահող դատավոր՝ Ն. Բաղդասարյան,
քարտուղարներ՝ Ա. Զաքարյան,

մասնակցությամբ՝
մեղադրող,
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ
մինչդատական վարույթի օրինականության
նկատմամբ հսկողության վարչության
ավագ դատախազ՝ Գ. Հովակիմյանի,

ամբաստանյալ՝ Փ. Մոհամմադռահիմի
Ռազեղիի,

պաշտպան՝ Էդ. Հակոբյանի,

թարգմանիչ՝ Տ. Դավուդյանի,



դատարանում, դռնբաց դատական նիստում քննեց գործն ըստ մեղադրանքի՝
Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի՝
ծնված 1986թ. օգոստոսի 31-ին ԻԻՀ Թեհրան քաղաքում, ԻԻՀ քաղաքացի, ֆիզիկապես վատառողջ, նրա մոտ ախտորոշվել է "Բ-Թալասեմիա, զարկերակային գեր ճնշում, 2 աստիճան, սրտի ռիթմի խանգարում արտահայտված սինուսայաին հաճախասրտություն, վեր փորոքային էքստրասիստոլաներ, սրտի իշեմիկ հիվանդություն NYHA I", բարձրագույն կրթությամբ, ամուրի, խնամքին ոչ ոք, նախկինում չդատված, հանդիսանում է "Փուրիա Ռազեղի" Ա/Ձ արագ կետի տնօրենը, ԻԻՀ-ում բնակվել է ք.Թեհրան, Բանայի խճուղի, Բեհեշտի ավան, Արղավան 25, բնակարան 21 հասցեում, ՀՀ-ում բնակվել է ք. Երևան, Լենինգրադյան փողոց, թիվ 31/8 շենքի, թիվ 31 բնակարանում, կալանքի տակ է 19.11.2019թ., մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով.


Գործի դատավարական նախապատմությունը.

19.11.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 267.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 58232619 քրեական գործը:
21.11.2019թ. որոշում է կայացվել Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
01.09.2020թ. որոշում է կայացվել թիվ 58232619 քրեական գործից Փուրիա Մոհամմադոահիմի Ռազեղիի մասն անջատելու, անջատված մասին թիվ 58219620 քրեական գործի համարը շնորհելու և վարույթ ընդունելու մասին:
Թիվ 58232619 քրեական գործը կազմվել, հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել և 04.09.2020թ. ստացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Թիվ ԵԴ/0946/01/20 քրեական գործը 04.09.2020թ. մակագրվել է դատավոր Ա.Թադևոսյանին, 07.09.2020թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավորի լիազորությունները դադարած համարվելու պատճառով տեղի է ունեցել կազմի փոփոխություն, թիվ ԵԴ/0946/01/20 քրեական գործը մակագրվել է դատավոր Ն.Բաղդասարյանին և 10.05.2021թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:


Դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները.

Դատաքննությամբ, գործի տվյալներով, դատարանը հիմնավորված է համարում հետևյալը.
Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և դրանք ՀՀ-ում ապօրինի իրացնելու դիտավորությամբ, 2019թ. նոյեմբերի 19-ին Թեհրան-Երևան ուղղությամբ մեկնող ավտոբուսով մոր՝ Շաֆիղե Փուր Ազհարի Բաղերի հետ միասին, Մեղրի մաքսային կետով հատել է հայ-իրանական պետական սահմանը, և Իրանից մուտք գործելով Հայաստան, մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով՝ 13.78 գրամ քաշով "Մետամֆետամին" տեսակի թմրամիջոց, որն ապօրինի պահելով իր մոտ, փոխադրել է մինչև Երևան քաղաքի "Կիլիկիա" ավտոկայան, որտեղ ժամը 1600-ի սահմաններում հանդիպել է ըստ պայմանավորվածության՝ իրեն դիմավորելու եկած եղբորը՝ ԻԻՀ քաղաքացի Դանիալ Մոհամմադռահիմի Ռազեղիին և իր ծանոթին՝ ԻԻՀ քաղաքացի Մոհամմադ Էբրահիմ Մեհդիի Թուրհաժիունին, ապա նստելով վերջինիս կողմի շահագործվող "Նիսան Տիանա" մակնիշի, 34 SQ 852 համարանիշի ավտոմեքենան, ապօրինի փոխադրելու նպատակով դրա մեջ է տեղադրել նաև մաքսանենգությամբ ՀՀ ներկրված հիշյալ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը, սակայն բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ապացույցների հետազոտում և գնահատում.

Դատարանի կողմից հաստատված հանգամանքները հիմնավորվում են հետևյալ ապացույցներով.
Առաջադրված մեղադրանքում Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղղին իրեն մաղավոր ճանաչեց, հայտնեց, որ զղջում է կատարած արարքի համար, իր եղբայրը և հարազատները դեպքի հետ կապ չունեն, որևէ արարքում մեղավոր չեն: Հայտնեց, որ հրաժարվում է պատասխանել հարցերին:

/Դատական նիստի արձանագրություն/

Վկա Առաքել Աշոտի Սիմոնյանի ցուցմունքով այն մասին, որ 2009 թվականից աշխատում է Երևան քաղաքի Մոսկովյան 25 հասցեում գործող կարի արհեստանոցում՝ որպես դերձակ: 2019 թվականի գարնանից իր արհեստանոցի հարևանությամբ գործող սրճարանը Դավիթ Շահբազյանից ամսեկան 1.500 ԱՄՆ դոլարի դիմաց վարձակալել են ԻԻՀ քաղաքացի Փուրիա Ռազեղին և նրա եղբայր Դանիալ Ռազեղին: Ինքը պարբերաբար այցելել է նշված սրճարան և այցելությունների ընթացքում ծանոթացել ու մտերմացել է վերջիններիս հետ: Տեղեկանալով, որ սրճարանի համար Փ.Ռազեղին Դավիթին վճարել է ամսեկան 1.500 ԱՄՆ դոլար գումար, և տեսնելով սրճարանի հաճախորդների սակավությունը՝ ենթադրել է, որ Փ.Ռազեղին չի կարող օգուտով աշխատեցնել սրճարանը և հավանաբար այլ եկամտի աղբյուր պետք է ունենա: Բացի այդ, ճանաչել է սրճարանի որոշ հաճախորդներին, ովքեր իր տպավորությամբ եղել են թմրամոլներ և ենթադրել է, որ Փուրիան և Դանիալը սրճարանում զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ: Հերթական հանդիպման ժամանակ Փ.Ռազեղիից հետաքրքրվել է վերջինիս բիզնեսի ֆինանսական վիճակից, հարցնելով, թե եկամուտը նրան գոհացնում է, թե ոչ, ինչին ի պատասխան Փ.Ռազեղին հայտնել է, որ միայն դրա եկամուտը չէ, և հուսալի հաճախորդներ ունենալու դեպքում զբաղվում է նաև թմրամիջոցների իրացմամբ, որոնք բերում է տարբեր երկրներից, այդ թվում՝ նաև Իրանից: Փ.Ռազեղին նաև տեղեկացրել է, որ դրսից կարող է բերել տարբեր տեսակի, այդ թվում՝ նաև "Մետանֆետամին" տեսակի թմրամիջոց, և հայտնել է, որ եթե հուսալի մարդիկ լինեն՝ թմրամիջոց ձեռք բերելու հարցով կարող է դիմել իրեն:
2017 թվականին ծանոթացել և ընկերացել է "Ատմոսֆեր" սրճարանում որպես մատուցող աշխատող Ալիկ Ալեքսանյանի հետ և շփումների ընթացքում պարզել է, որ վերջինս թմրամոլ է, և օգտագործում է "Մետանֆետամին" տեսակի թմրամիջոց: 2019 թվականի սեպտեմբերին Ալիկ Ալեքսանյանն իրեն հայտնել է, որ թմրամիջոց օգտագործելու կարիք ունի ու հետաքրքրվել է, արդյոք ունի որևէ ծանոթ, ումից կարող է "Մետանֆետամին" տեսակի թմրամիջոց ձեռք բերել: Դրանցի հետո, ինքը բջջային հեռախոսի հավելվածների միջոցով զանգահարել է Փ.Ռազեղղին և վերջինիցս հետաքրքրվել "Մետանֆետամին" տեսակի թմրամիջոց ունենալու մասին: Դրական պատասխան ստանալուց հետո, յուրաքանչյուր չափաբաժնի համար Ա.Ալեքսանյանից վերցրած 30.000-40.000 ՀՀ դրամ գումարը Փ.Ռազեղիին կամ վերջինիս եղբորը տալուց հետո, նրանց մատնանշած թաքստոցից վերցրել է պոլիէթիլենային փաթեթում լցված "Մետանֆետամին" տեսակի թմրամիջոցը և փոխանցել Ա.Ալեքսանյանին:
2019 թվականի սեպտեմբեր ամսին նման եղանակով Փ.Ռազեղիից Ա.Ալեքսանյանի համար "Մետանֆետամին" տեսակի թմրամիջոց ձեռք է բերել իր հիշելով մոտ 2 կամ 3, հոկտեմբեր ամսին՝ 5-6, իսկ նոյեմբեր ամսին՝ 2-3 անգամ:
Փուրիա Ռազեղին կամ նրա ցուցումով ինչ որ մեկը թմրամիջոցը տեղադրել է Երևան քաղաքի Մոսկովյան 25 շենքի մուտքի առաջին հարկում գտնվող հոսանքի հաշվիչ սարքերի տուփի վրա, որտեղից էլ ինքը վերցրել է:
Փուրիա Ռազեղի խոսքերից հասկացել է, որ վերջինս "Մետամֆետամին" տեսակի թմրամիջոցը բերում է Իրանից:
Երբ արդեն Ալիկ Ալեքսանյան իրեն պարբերաբար է դիմել թմրամիջոց ձեռք բերելու հարցով, հասկացել է, որ ներքաշվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառումյան մեջ, և Փ.Ռազեղիին առաջարկել է անձամբ հանդիպել Ա.Ալեքսանյանի հետ և թմրամիջոցների առքուվաճառքն իրականացնել նրա հետ, սակայն նա ասել է, որ չի ցանկանում այլ անձանց հետ թմրամիջոցների առքուվաճառք իրականացնել, քանի որ նրանք կարող են հուսալի չլինել: Փուրիայի հետ կապ է պահպանել իր 093-83-91-58 հեռախոսահամարով, իսկ Ալիկի հետ՝ 096-96-26-47 համարով:
2019թ. նոյեմբերի 19-ին իմացել է, որ Փուրիա Ռազեղին բերման է ենթարկվել թմրամիջոց տեղափոխելու կասկածանքով:
Փուրիա Ռազեղիի հետ նախապես պայմանավորվածություն չի ունեցել՝ նրա կողմից թմրամիջոց տեղափոխելու կապակցությամբ, նախապես չի իմացել, որ Փուրիան իր հետ ՀՀ թմրամիջոց է տեղափոխելու, իր կարծիքով այդ թմրամիջոցը Փուրիան Իրանից ՀՀ է տեղափոխել տարբեր անձանց, այդ թվում՝ իր միջոցով:

/Դատական նիստի արձանագրություն/

Վկա Մոհամմադ Էբրահիմ Մեհդի Թուրմաժիունի նախաքննությամբ տրված և դատաքննությամբ հետազոտված ցուցմունքով այն մասին, որ 2018 թվականին ընտանիքով Թեհրանից մշտական բնակության է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն: Վարել է "Նիսան Տիանա" մակնիշի, 34 SQ 852 համարանիշի ավտոմեքենա, որով Երևան քաղաքի Մոսկովյան 25 հասցեում գտնվող "Չիկագո" ռեստորանի համար մատուցել է առաքման ծառայություններ: 2019թ. նոյեմբերի 19-ին հիշյալ ռեստորանում հանդիպել է Դանիալ Ռազեղիին, ով իրեն խնդրել է իր մեքենայով գնալ "Կիլիկա" ավտոկայան, եղբորը՝ Փուրիա Ռազեղիին և մորը դիմավորելու համար: Հասել ավտոկայան և ԻԻՀ-ից ժամանած ավտոբուսի մոտ դիմավորել են վերջիններիս: Ինքն օգնել է նրանց ավտոբուսից իրերը տեղափոխել իր մեքենան: Երբ վերջիններիս իրերը տեղավորել են ավտոմեքենայի բեռնախցիկում և հետնամասում, ինքը նստել է վարորդի նստատեղին, նրանց մայրը վարորդի կողքի նստատեղին, իսկ Դանիալն ու Փուրիան նստել են վարորդի նստատեղի հետևի հատվածում, որից հետո ինքը գործի է գցել շարժիչը և ցանկացել են շարժվել: Այդ պահին մեքենայի դուռը բացել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն ու բոլորին բերման են ենթարկել ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչություն: Վարչական շենքի մոտ Փ.Ռազեղին ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին է ներկայացրել իրենց անձնական իրերը և այդ ժամանակ ինքը վարորդի նստատեղի հետևի հատվածում, ոտքերը դնելու համար նախատեսված մասում նկատել է սպիտակ գույնի փոշենման զանգվածով պոլիէթիլենային տոպրակ և այն ներկայացրել ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին: Փուրիա Ռազեղիին և վերջինիս մորը իր կողմից շահագործվող ավտոմեքենայով դիմավորելուց առաջ ստուգել է իր ավտոմեքենայի սրահը, այնտեղ որևէ իր չի եղել: Նշված օրը բացի Դանիալից, Փուրիայից, նրա մորից իր ավտոմեքենան որևէ այլ անձ չի նստել:

/Դատական նիստի արձանագրություն, հատոր 1-ին, գ/թ. 109-113/

Վկա Շաֆիղե Փուր Ազարի Բաղերի նախաքննությամբ տրված և դատաքննությամբ հետազոտված ցուցմունքով այն մասին, որ հանդիսանում է Փուրիա և Դանիալ Ռազեղիների և Հաննանե Նոբախտիանի մայրը: ԻԻՀ-ում հերթական բժշկական ստուգումներն անցնելուց հետո 2019թ. նոյեմբերի 18-ին, ժամը 1030-ի սահմաններում Փուրիա Ռազեղիի հետ Թեհրանի Նարմանք թաղամասում նստել են Թեհրանից Երևան ուղղությամբ մեկնող ավտոբուսը և կեսգիշերին մոտ հասել են հայ-իրանական սահման, անցել են սահմանը և արդեն 2020թ. նոյեմբերի 19-ին, ժամը 0530-ի սահմաններում շարժվել են դեպի Երևան: Երևան հասնելուց հետո, ավտոկայանում Դանիալը, Թուրմաժյունի հետ դիմավորել են իրենց, որից հետո իրերը տեղավորել են Թուրմաժյունի ավտոմեքենան: Ինքը նստել է վարորդի կողքի նստատեղին, Փուրիան նստել է վարորդի հետևի նստատեղի ձախ կողմում, իսկ Դանիալը աջ կողմում, որից հետո իրենց են մոտեցել իրավապահ մարմինների աշխատակիցները և բերման ենթարկել:
/Դատական նիստի արձանագրություն, հատոր 1-ին, գ/թ. 114-118/

Վկա Դանիալ Մուհամադռահիմ Ռազեղիի նախաքննությամբ տրված և դատաքննությամբ հետազոտված ցուցմունքով այն մասին, որ 2019թ. նոյեմբերի 18-ին եղբայրն իրեն հայտնել է, որ մոր հետ միասին գալիս են Հայաստանի Հանրապետություն, և խնդրել է մորը պատկանող հաշվեհամարին փոխանցել 5 միլիոն թուման գումար: Հաջորդ օրը՝ 2019թ. նոյեմբերի 19-ի կեսօրին, մայրը և եղբայրը ավտոբուսով ժամանել են Երևան քաղաքի "Կիլիկա" ավտոկայան, որտեղ ինքը և Մոհամադ Թուրմաժյունը դիմավորել են նրանց: Նրանց իրերը տեղավորել են Մոհամադի "Նիսսան Տիանա" ավտոմեքենայում, որից հետո նստել են մեքենան և ցանկացել են շարժվել: Այդ պահին մոտեցել են իրավապահ մարմնի աշխատակիցները և իրենց բերման ենթարկել: Դրանից հետո, իմացել է, որ մեքենայում առկա է թմրանյութ, որից ինքը տեղեկություն չի ունեցել և այն իրեն չի պատկանել:

/Դատական նիստի արձանագրություն, հատոր 1-ին, գ/թ. 126-130/

Վկա Ալիկ Շահենի Ալեքսանյանի նախաքննությամբ տրված և դատաքննությամբ հետազոտված ցուցմունքով այն մասին, որ 2009 թվականից աշխատել է Երևանի տարբեր սրճարաններում՝ որպես մատուցող: Գործի բերումով որպես հաճախորդ ծանոթացել է Առաքել Սիմոնյանի հետ, ում դիմում են Ալիկ անունով: Վերջինս Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում ունեցել է կարի արհեստանոց: Ժամանակի ընթացքում ընկերացել են: Երբեմն թմրամիջոց է օգտագործել և Ա.Սիմոնյանի հետ շփման ընթացքում նրան հայտնել է այդ մասին: Առաքել Սիմոնյանից իմացել է, որ ունի ծանոթ, ով զբաղվում է թմրամիջոցների վաճառքով, և կարող է օգնել իրեն թմրամիջոց ձեռք բերելու հարցում:
2019 թվականի ընթացքում մի քանի անգամ դիմել է Ա.Սիմոնյանին, ով օգնել է իրեն "Մետանֆետամին" տեսակի թմրամիջոց է ձեռք բերելուր հարցում: Ինքն օգտագործել է 077-75-50-06 և 098-96-26-47 բջջային հեռախոսահամարները: Թմրամիջոցը Ա.Սիմոնյանից վերցրել է վերջինիս կարի արհեստանոցի մոտակայքում: Չի եղել դեպք, որ գումարը փոխանցած լինի, իսկ Ա.Սիմոնյանն իրեն թմրամիջոցը տված չլինի: Անձամբ չի ճանաչում այն անձին, ումից Առաքելը ձեռք է բերել "Մետանֆետամին" տեսակի թմրամիջոցը, սակայն գիտի, որ Առաքելը թմրամիջոցը ձեռք է բերել ինչ-որ պարսիկից: Այդ պարսիկի անունը չգիտի, գիտի միայն, որ նա թմրամիջոցը ՀՀ է բերում Իրանից:
Վերջին անգամ իր համար թմրամիջոց վերցնելու կապակցությանբ Առաքել Սիմոնյանը այդ պարսիկի հետ հեռախոսազրույց է ունեցել և թմրամիջոց է վերցրել 2019թ. նոյեմբերի 17-ին:
Եղել է դեպք, որ Առաքելից հարցրել է թմրամիջոց վաճառող անձի հեռախոսահամարը և տվյալները, սակայն Առաքելն իրեն ասել է, որ այդ անձն իրեն չի վստահում և չի ցանկանում իր հետ կապի դուրս գալ անձամբ:

/Դատական նիստի արձանագրություն, հատոր 3-րդ, գ/թ. 176-179,
հատոր 4-րդ, գ/թ.160-166 /
Վկա Հարություն Ֆերենիկի Օհանյանի նախաքննությամբ տրված և դատաքննությամբ հետազոտված ցուցմունքով այն մասին, որ 2019 թվականից աշխատում է ՀՀ ԿԱ ՊԵԿ Հարավային մաքսային վարչության Մեղրիի մաքսակետում, առաջին բաժանմունքում: Իր աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում հերթապահության ընթացքում ստուգել ՀՀ մտնող և ՀՀ-ից դուրս գնացող ուղևորներին, նրանց ուղեբեռները, կատարել ուղեբեռների փաստաթղթային ձևակերպումները, մաքսային ապահովագրությունները: 2019թ. նոյեմբերի 18-ի գիշերը լույս 19-ի առավոտյան գտնվել է հերթափոխում, աշխատանքի մեջ: Այդ օրը ստուգել է Իրանից ՀՀ մուտք գործող անձանց և նրանց ուղեբեռները: Չի մտաբերել, թե այդ օրը քանի անձի է ստուգման ենթարկել, սակայն դրանց թվում եղել են հիմնականում հայեր և իրանցիներ:
Եթե սահմանը հատող անձի հետ կապված կասկած չի լինում, ապա այդ դեպքում նրա իրերի զննությունը կատարվում է ավելի թեթև եղանակով, քանի որ մաքսատանը այնքան մարդ է լինում հավաքված սահմանը հատող, որ ֆիզիկապես ի վիճակի չեն լինում մանրակրկիտ զննել:
Փուրիա Ռազեղի անունով անձի չի հիշում, բայց եթե նա 2019թ. նոյեմբերի 13-ին Իրանից Մեղրիի անցակետով մուտք է գործել ՀՀ, ապա ստուգվել է իր կողմից: Չի բացառում, որ նախնական կասկած չլինելու պատճառով Փուրիա Ռազեղիի իրերը մանրակրկիտ ստուգած չլինի, և հնարավոր է, որ վերջինս ինչ-որ արգելված իր ունեցած լինի իր մոտ, սակայն ինքը չի հայտնաբերել այն:

/Դատական նիստի արձանագրություն, հատոր 3-րդ, գ/թ. 120-124 /

Վկա Փույա Մանուչեհր Ջամալ Զադեհիի նախաքննությամբ տրված և դատաքննությամբ հետազոտված ցուցմունքով այն մասին, որ 2013թ. հոկտեմբերի 29-ին գնել են "Նիսսան Տիանա" մակնիշի 34 SQ 852 պետհամարանիշի ավտոմեքենան: 12.05.2019թ. ավտոմեքենան տարաժամկետ վճարման պայմանով վաճառել է Մուհամմադ Էբրահիմ Մեհդի Թուրմաջիունին: Նա նախապես վճարել է 1.100 ԱՄՆ դոլար գումար, իսկ մնացած 600 ԱՄՆ դոլար գումարը մնացել է պարտք և պարտավորվել է վճարել մինչև 2020 թվականը: Գիտի, որ Մուհամմադ Էբրահիմն այդ մեքենայով աշխատում էր ազգությամբ Իրանցի, Փուրիա անունով անձին պատկանող "Չիկագո" անվամբ սրճարանում: Փուրիայի հետ ծանոթացել է նրա քրոջ՝ Հանանեհի միջոցով, որի հետ աշխատել է, սակայն նրա հետ որևէ մտերիմ հարաբերություններ չի ունեցել և ներկայումս էլ չունի, իսկ Մոհամմադի հետ ունեցել է գործնական հարաբերություններ՝ կապված մեքենայի վաճառքի հետ: 2019 թվականի նոյեմբերին, երբ գտնվել է Իրանում, Մուհամմադը բջջային հեռախոսի հավելվածով կապ է հաստատել իր հետ և հայտնել, որ ցանկանում է մեքենան վաճառել: 2019 թվականի նոյեմբերին վերադարձել է Հայաստան և կապ հաստատել Մուհամմադի հետ: Դրանից օրեր անց, անծանոթ համարից զանգ է ստացել և իր հետ խոսողը ներկայացել է Մուհամմադի եղբայր և ասել, որ ցանկանում են մեքենան վաճառել: Փորձնական աշխատելով "Վիվարո" ընկերությունում, որտեղ աշխատում է նաև Փուրիայի քույրը՝ Հանանեհը, աշխատակիցների խոսակցություններից լսել է, որ Փուրիային բռնել են՝ Հայաստան թմրամիջոցներ բերելու և վաճառելու կասկածանքով, լսել է, որ դրա հետ ինչ որ առնչություն է ունեցել Մոհամմադը, այդ թմրամիջոցը հայտնաբերվել է նրա մեքենայում:
Դրանից հետո չի կարողացել կապ հաստատել Մոհամմադի հետ: Զանգել է նրա եղբոր համարին, իր հետ խոսող տղամարդը հայտնել է, որ նա գ Իրան է գնացել, որոշ ժամանակ անց կգա: Դրանից հետո հանդիպել է Մոհամմադի եղբորը, պահանջել է վճարել մեքենայի համար պարտք մնացած գումարները կամ վաճառել մեքենա: Պնդել է, որ նա կապ հաստատի Մոհամմադի հետ, նա բջջային հեռախոսի հավելվածով զանգել է Մոհամմադին և ինքը խոսել է նրա հետ: Այդ ժամանակ տեսել է, որ հեռախոսի վրա գրված է Մոհամմադ՝ Թուրքիա: Հարցրել է նրան, թե ինչու են ասում, որ նա Իրանում է, պարզվում է, որ նա Թուրքիայում է, Մոհամմադն իրեն ասել է, որ թմրամիջոցների հետ կապված որևէ առնչություն չունի, որ հայտնաբերված թմրամիջոցը պատկանել է Փուրիային, սակայն նա փորձում է իր վրա բարդել այդ ամենը, դրա համար ինքը վախեցել է և հեռացել Հայաստանից:

/Դատական նիստի արձանագրություն, հատոր 3-րդ, գ/թ. 137-140, 198-199 /

Վկա Ամիրհեսամ Մոհսենի Եքթասիահքալի նախաքննությամբ տրված և դատաքննությամբ հետազոտված ցուցմունքով այն մասին, որ տեղեկացել է, որ Փուրիա Ռազեղին ձերբակալվել է թմրամիջոցների հետ կապված գործով: Դրանից հետո չի հանդիպել Մոհամադ Թուրմաժյուին, միայն մեկ անգամ խոսել է նրա հետ հեռախոսով: Թուրմաջիուն իրեն պատմել է, որ Դանիալի առաջարկով նրա մեքենայով գնացել են, նախապես չասելով, թե ուր են գնում, հասնելով ավտոկայանի մոտ, Դանիալն ասել է, որ մտնեն ավտոկայան, որտեղ իմացել է, որ Իրանից ժամանել են Փուրիան և նրանց մայրը: Երբ Փուրիան, նրա մայրն իրենց իրերով նստել են մեքենան, իրավապահները բռնել են իրենց, տարել ԱԱԾ-ի բակ, ստուգել են Փուրիային, նրա եղբորը, մորը, և իր վարած ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել է թմրամիջոց:
Ինքը վախեցել է, որ այդ թմրամիջոցի գործը կարող են գցել իր վրա, դրա համար գնացել է Հայաստանից, նա իրեն ասել է, որ այդ թմրամիջոցների հետ ինքը կապ չի ունեցել: Թուրմաջիուն հայտնել է, որ Փուրիայի քույրը՝ Հանանեն, կապ է հաստատել իր հետ և խնդրել է հրաժարվել մինչ այդ տված իր ցուցմունքներից, որ Փուրիայի վիճակը բարելավվի, նրան ազատ արձակեն:

/Դատական նիստի արձանագրություն, հատոր 3-րդ, գ/թ. 190-195 /

06.0.2020թ. կազմված տեղանքի զննություն կատարելու մասին արձանագրությամբ, համաձայն որի՝ Առաքել Սիմոնյանը մատնացույց է արել Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի 25 շենքի մուտքում գտնվող էլեկտրաէներգիայի հաշվիչները և հայտարարել, որ նշված հաշվիչների վրայից է պարբերաբար վերցրել Փուրիա Ռազեղիի կողմից տրամադրված թմրամիջոցը:

/Դատական նիստի արձանագրություն, հատոր 3-րդ, գ/թ. 154-159 /

19.11.2019թ. կազմված իրեր և առարկաներ ներկայացնելու մասին արձանագրությամբ, համաձայն որի՝ 2019թ. նոյեմբերի 19-ին, ժամը 1830-ին "Նիսան Տիանա" մակնիշի, 34 SQ 852 համարանիշի ավտոմեքենայով բերման ենթարկված Մոհամադ Թուրմաջիուն ներկայացրել է իր կողմից շահագործվող "Նիսան Տիանա" մակնիշի, 34 SQ 852 համարանիշի ավտոմեքենայի հետնամասի սրահից հայտնաբերված թափանցիկ փաթեթը, որի մեջ առկա է եղել թմրամիջոցի նմանվող զանգված, որի քաշը կազմել է 15.5 գրամ: Մոհամադը հայտարարել է, որ մինչ ուղևորներ Փուրիա Ռազեղիի և Շաֆիղեի կողմից իր ավտոմեքենան նստելը թմրամիջոցին նմանվող զանգվածով այդ փաթեթն իր ավտոմեքենայի մեջ չի եղել:
/Դատական նիստի արձանագրություն, հատոր 1-ին, գ/թ. 69-70/

Դատաքիմիական փորաքննության 720Ք-19 եզրակացությամբ, համաձայն որի՝ փորձաքննության ներկայացված 13.78 գրամ քաշով բյուրեղանման զանգվածը հանդիսանում է "Մեթանֆետամին" տեսակի թմրամիջոց: Հետազոտությամբ փորձագետի կողմից ծախսվել է 0.05 գրամ բյուրեղանման զանգվածից:

/Դատական նիստի արձանագրություն, հատոր 1-ին, գ/թ. 171-173/

Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված՝ X 2075-19, X2078-19, 2079-19, 12077-19, X 2572-19, X2573-19,X 2574-19, X2575-19, X2578-19, X2579-19, X2580-19 լազերային սկավառակների, Փուրիա Ռազեղիի և Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացված "հեռախոսային խոսակցությունների վերահսկում" օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված ձայնագրություններով, և դրանց զննության արձանագրությամբ, համաձայն որի՝ ստացված փաստական տվյալները հավաստել են Փ.Ռազեղիի կապն ու առնչությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ: Բացի այդ, պարզվել է, որ Փ.Ռազեղիի կողմից թերամիջոցների ապօրինի շրջանառության առնչվելու հանգամանքի մասին առնվազն տեղյակ է եղել նաև վերջինիս եղբայրը՝ Դանիալ Ռազեղին կամ վերջինս գործել է եղբոր հետ միասին: Ս.Ալեքսանյանը 2019 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում բազմիցս կապ է հաստատել Առաքել Սիմոնյանի կողմից շահագործված 096-96-26-47 բջջային հեռախոսահամարի հետ, խնդրել իր և իր մտերիմների համար գումարի դիմաց թմրամիջոց ձեռք բերել, որը մեկ անգամ ևս հավաստում է Առաքել Սիմոնյանի ցուցմունքով հայտնած հանգամանքները:

/Դատական նիստի արձանագրություն, հատոր 2-րդ, գ/թ. 8-12, 34-36, 41-44,
51-53, 66-75, 123-126, 134-137, 150-157, հատոր 3-րդ, գ/թ. 106-109,
205-253,հատոր 4-րդ, գ/թ. 1-5, 9-15, 173-175/

Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված՝ 077-75-50-06, 094-83-55-30, 094-86-22-60, 098-27-37-64, +989305857484, 043-27-37-67, 096-96-26-47, 043-70-84-59, 095-27-37-67, 055-27-37-65 բջջային հեռախոսահամարների վերծանումները պարունակող 3 լազերային սկավառակներով և դրանց զննության արձանագրությամբ, որոնցով հաստատվել է Առաքել Սիմոնյանի և Փուրիա Ռազեղիի, ինչպես նաև Առաքել Սիմոնյանի և Ալիկ Առաքելյանի հաճախակի ունեցած հեռախոսային կապը:

/Դատական նիստի արձանագրություն, հատոր 2-րդ, գ/թ. 163, 165, հատոր 3-րդ, գ/թ24-55, 78-98, 127, 128-131, հատոր 4-րդ, գ/թ. 173-175/

Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված՝ Մուհամեդ Մեհդի Թուրմաժյունի կողմից օգտագործված "Xiaomi" մոդելի բջջային հեռախոսում և Առաքել Սիմոնյանին պատկանող "Iphone x max" մոդելի բջջային հեռախոսում առկա տեղեկատվությամբ, դրանք զննելու մասին արձանագրությամբ, համաձայն որոնց՝ Մուհամեդ Մեհդի Թուրմաժյունին 18.11.2019թ., ժամը՝ 12:22:29 PM-ին, 17.11.2019թ., Ժամը՝ 12:39:03 AM, 16.11.2019թ., ժամը՝ 10:53:29 PM-ին կապ է հաստատել Փուրիա Ռազեղիի 989305857484 բջջային հեռախոսահամարի հետ: Առաքել Սիմոնյանին պատկանող "Iphone x max" մոդելի 353099101231772 գործարանային համարի բջջային հեռախոսի զննությամբ պարզվել է, որ Փուրիա Ռազեղիի կողմից շահագործված 095-27-37-67 բջջային հեռախոսահամարը գրանցված է որպես "Pavel hajaxord": Կատարված հեռախոսազանգերի բաժնի զննությամբ պարզվել է, որ նշված հեռախոսահամարից Ա.Սիմոնյանը 18.11.2019թ., ժամը՝ 11:26:04 AM և 1118/2019 11:28:17 AM ստացել է մուտքային զանգ, կարճ հաղորդագրությունների բաժնի զննությամբ պարզվեց, որ նշված հեռուոսահամարից 01.08.2019թ., 01.08.2019թ. ստացել է կարճ հաղորդագրություններ, իսկ 01.08.2019թ., 06.08.2019թ., 09.10.2019թ., 28.10.2019թ. ուղարկվել է կարճ հաղորդագրություններ: Վայբեր հավելվածի զանգերի բաժնի զննությամբ պարզվել է, որ 08.10.2019թ., 24.05.2019թ. նշված հավելվածով հեռախոսակապ է ունեցել Փ.Ռազեղիի հետ: Վաթսափ հավելվածի զննությամբ պարզվել է, որ Առաքել Սիմոնյանը նշված հավելվածով մշտապես հեռակապի մեջ է գտնվել Փուրիա Ռազեղիի հետ 02.09.2019թ. մինչ 17.11.2019թ. ընկած ժամանակահատվածում, առկա են նաև լատինատառ կարճ հաղորդագրություններ, որոնցով վերջիններս պայմանավորվածություններ են ձեռք բերում գումարի և հանդիպումների շուրջ:

/Դատական նիստի արձանագրություն, հատոր 1-ին, գ/թ. 191-193,
հատոր 4-րդ, գ/թ. 121-122, 173-175/

Իրեղեն ապացույց ճանաչված՝ 21.11.2019թ. ստացված թիվ 720 Ք-19 եզրակացության կից ստացված 13.73 գրամ քաշով "Մեթանֆետամին" տեսակի թմրամիջոցով:
/Դատական նիստի արձանագրություն, հատոր 4-րդ, գ/թ. 171-172/

ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի կողմից տրված միջգերատեսչական հանձնաժողովային փորձագետի թիվ 3/հձ եզրակացությամբ, համաձայն որի՝ փորձաքննությանը ներկայացված բժշկական փաստաթղթերի և փորձաքննության ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքների Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին մոտ առկա է ախտորոշում՝ "Բ-Թալասեմիա: Զարկերակային գերճնշում 2 աստիճան, սրտի ռիթմի խանգարում, արտահայտված սինուսային հաճախասրտություն, վերփորոքային էքստրասիստոլաներ: Սրտի իշեմիկ հիիվանդություն ? NYHA 1 (մեկ)": Որոշել ախտորոշման մեջ նշված ախտաբանություններից սրտային հիվանդության առաջացման վաղեմությունը ստույգ հնարավոր չէ՝ համապատասխան գիտականորեն հիմնավորված մեթոդիկաների բացակայության պատճառով, իսկ ինչ վերաբերվում է "թալասեմիա" հիվանդությանը, ապա այն ժառանգական բնույթի է:
Ներկայումս "թալասեմիա" հիվանդությամբ պայմանավորված Փուրիա Ռազեղիիի վիճակը հարաբերական կայուն է և չի պահանջում շտապ բժշկական միջամտություն:
Ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի մոտ ախտորոշված հիվանդությունները ենթակա չեն արմատական բուժման, սակայն դեղորայքային բուժումները կարող են ունենալ հիվանդության ընթացքի կայունացում և լավացում: Սույն փորձաքննության ընթացքում իրականացված հետազոտություններով Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի մոտ ախտորոշված հիվանդությունները ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման հավելված 2-ի իմաստով չեն հանդիսանում ծանր հիվանդություններ և ըստ այդմ էլ ներկայիս առողջանան վիճակով Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին կարող է գտնվել կալանքի տակ՝ ժամանակ առ ժամանակ ենթարկվելով մասնագետների՝ արյունաբանի և սրտաբանի /կամ թերապևտի/ խորհրդատվությունների:
/Դատական նիստի արձանագրություն/

Դատարանի իրավական վերլուծությունները.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝
"1. Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ: (...)":
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝
"1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման՝ վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ՝ դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ":
Ապացույցների գնահատման վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանն իր որոշումներում արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
"(...) Ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա: Ներքին համոզմունքը, որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն, մի կողմից, պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից, անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:
Ապացույցները, որոնք հավաքվել և ստուգվել են օրենքին համապատասխան, կազմում են ներքին համոզմունքի այն օբյեկտիվ հիմքը, որն իր դրսևորումն է գտնում ընդունվող որոշումներում: Թեպետ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, այն չի կարող լինել կամայական: Դրա հիմքում պետք է դրված լինի գործի բոլոր հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը:
Գնահատման ենթակա են ինչպես ստացված տեղեկությունների բովանդակությունը, այնպես էլ աղբյուրները: Ապացույցների գնահատումը համապատասխան որոշումներում պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների ձևով՝ հիմնավորելով, թե ինչու որոշ ապացույցներ դրվել են որոշման հիմքում, իսկ մյուսները մերժվել են՝ ճանաչվելով ոչ հավաստի:
Ապացույցների գնահատման քրեադատավարական սկզբունքի բնութագրիչ առանձնահատկությունն այն է, որ օրենքը, որպես կանոն, չի նշում, թե հատկապես, որ ապացույցներով պետք է հաստատվի այս կամ այն հանգամանքը, ինչպես նաև չի սահմանում ապացույցի որևէ տեսակի գերակայությունը մյուսի նկատմամբ, հետևաբար դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում: (...)" (տես ՀՀ Վճռաբեկ դատարանի Մակար Հովհաննիսյանի վերաբերյալ 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԱՔԴ/0632/01/08 որոշումը):
"(...) Ապացույցը գնահատող անձը մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերի ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տա: Միևնույն ժամանակ, ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ ապացույցը գնահատող անձը կաշկանդված չէ տվյալ ապացույցին դատավարության նախորդ փուլերում կամ տվյալ փուլի շրջանակներում այլ անձանց կամ մարմինների տված գնահատականներով: (...)" (տես Կարեն Լևոնի Սարուխանյանի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 27-ի ԼԴ/0301/01/09 որոշումը):
Դատարանը, ղեկավարվելով ապացույցների գնահատման վերաբերյալ ՀՀ քրեադատավարական օրենսդրության իրավադրույթների և դրանց վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներով, վերլուծության ու գնահատության ենթարկելով նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտած յուրաքանչյուր ապացույց՝ վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ներքին համոզմամբ հանգում է հետևության, որ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով մեղսագրված հանցանքները հիմնավորված և հաստատված են գործին վերաբերվող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, իսկ դատարանի հետևությունները հիմնված են դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա, որոնք բավարար են մեղադրանքը գնահատելու և ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին մեղսագրված արարքների համար դատապարտելու համար, հետևաբար՝ դատարանը գտնում է, որ ամբաստանյալին մեղսագրված արարքները ճիշտ են որակված:
Քննելով ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը՝ դատարանը գտնում է հետևյալը.
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
"Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով"£
Պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել Ա.Ավետիսյանի գործով որոշման մեջ՝ արձանագրելով, որ "(...) պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի և բնույթի, հանցավորի անձնավորության մասին և յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատականացնել պատիժը£ Պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների ցանկի վերլուծությունը ցույց է տալիս, որ քննարկվող հանգամանքները վերաբերում են ինչպես հանցագործությանը, այնպես էլ հանցավորի անձնավորությանը կամ միաժամանակ բնութագրում են հանցագործությունն ու հանցավորի անձնավորությունը£ Այդ պատճառով էլ պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները պետք է դիտարկել որպես հանցակազմի սահմաններից դուրս հանգամանքներ, որոնք ուղղակի կամ անուղղակի վերաբերում են հանցագործությանը կամ հանցավորի անձնավորությանը, բարձրացնում կամ իջեցնում են հասարակական վտանգավորության աստիճանը և ազդում պատժի վրա£ Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել` ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս (...)" (տե՛ս Անդրանիկ Մեսրոպի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԱՆԴ/0091/01/09 որոշման 20-րդ կետը)"£
ՀՀ Վճռաբեկ դատարանն Արարատ Ավագի Ավագյանի և Վահան Սերյոժայի Սահակյանի վերաբերյալ ԵԿԴ/0252/01/13 քրեական գործով 2014թ. հոկտեմբերի 31-ի որոշման մեջ արտահայտել է նաև հետևյալ իրավական դիրքորոշումը.
"(…) նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության հանրային վտանգավորության աստիճանին և բնույթին (…):
Հանցագործության հանրային վտանգավորության տիպային բնութագիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով արարքի հանրային վտանգավորության գնահատականը դատարանի կողմից կարող է որոշվել կոնկրետ հանցագործության տարրերի առանձնահատկությունների, դրա կատարման հանգամանքների, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա (…)
Նշված նորմի վերլուծության հիման վրա դատարանն արձանագրում է, որ տվյալ հանցագործության վերաբերյալ գործերով պատժի անհատականացման սկզբունքի տեսանկյունից արարքի հանրային վտանգավորությունը որոշելիս դատարանը, ի թիվս այլնի, պետք է հաշվի առնի. (…)
դրա չափը (…),
արարքի կատարման նպատակն ու շարժառիթը (…):
Վկայակոչված հանգամանքները, այլ հանգամանքների հետ համակցությամբ ազդում են արարքի հանրային վտանգավորության վրա և պետք է իրենց համապատասխան գնահատականը ստանան յուրաքանչյուր գործով պատիժ նշանակելիս:
Պատժի անհատականացման սկզբունքի բովանդակության հիմնական մասն է կազմում նաև հանցավորի անձը բնութագրող տվյալների գնահատումը, որոնք իրենց ամբողջության մեջ հնարավորություն են տալիս անձին դիտել ոչ միայն որպես հանցանք կատարող, որը պետք է պատասխանատվություն կրի, այլ նաև որպես կոնկրետ անձ՝ իր անհատական հատկանիշներով: Ընդ որում՝ անձի այն հատկանիշները, որոնք գտնվում են հանցակազմից դուրս, նշանակություն են ունենում դատարանի կողմից պատժի տեսակը և չափը որոշելիս: Որպես հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ՝ գնահատվում են նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկությունները՝ վարքագիծն ընտանիքում և կենցաղում, աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, կրթությունը, առողջական վիճակը, տարիքը, ծառայությունը պետության և հասարակության առջև և այլն (…)":
Ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ, նրա կատարած հանցագործությունների համար պատիժ նշանակելիս՝ դատարանը հաշվի է առնում վերոհիշյալ նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:
Դատարանը հաշվի է առնում նաև հանցագործությունների կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունները կատարելուց հետո հանցավորի դրսևորած վարքագիծը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը:
Ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի կատարած հանցագործությունների համար պատիժ նշանակելիս՝ նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ, նրա անձը բնութագրող տվյալներ դատարանը դիտում առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր ճանաչելը և անկեղծորեն զղջալը, ֆիզիկապես վատառողջ լինելը, նրա մոտ ախտորոշվել է "Բ-Թալասեմիա, զարկերակային գեր ճնշում, 2 աստիճան, սրտի ռիթմի խանգարում արտահայտված սինուսայաին հաճախասրտություն, վեր փորոքային էքստրասիստոլաներ, սրտի իշեմիկ հիվանդություն NYHA I":
Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում:
Դատարանը, հաշվի առնելով կատարված հանցագործությունների բնույթը, ծանրությունը և հետևանքները, գտնում է, որ ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման համար ենթակա է պատժի՝ ազատազրկման ձևով:
Միաժամանակ դատարանը գտնում է, որ իր նկատմամբ նշանակված պատիժն ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին պետք է կրի, քանի որ դրան խոչընդոտող հանգամանքներ առկա չեն: Քննարկելով խափանման միջոցի հարցը՝ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը ճիշտ է և այն վերացվելու կամ փոփոխվելու ենթակա չէ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, նախաքննության մարմնի 30.08.2020թ. որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված 13,73 գրամ "Մեթանֆետամին" տեսակի թմրամիջոցը պետք է վերադարձնել վարույթն իրականացնող մարմնին՝ քրեական գործից անջատված թիվ 58219620 քրեական գործով քննություն կատարելու համար:
Քննարկելով դատական ծախսերի հարցը՝ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի կարգով դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիից հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձել 369.600 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախսեր:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357-360-րդ, 364-րդ, 369-373-րդ հոդվածներով, դատարանը՝

Վ Ճ Ռ Ե Ց

Ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքներում և դատապարտել.
ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ազատազրկման 9 /ինը/ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ,
ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով ազատազրկման 8 /ութ/ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված՝ պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ, ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 9 /ինը/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով՝ գույքի բմագրավմամբ, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում: Պատժի կրման սկիզբը հաշվել 21.11.2019թ.-ից:
Խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, նախաքննության մարմնի 30.08.2020թ. որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված 13,73 գրամ "Մեթանֆետամին" տեսակի թմրամիջոցը վերադարձնել վարույթն իրականացնող մարմնին՝ քրեական գործից անջատված թիվ 58219620 քրեական գործով քննություն կատարելու համար:
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 369.600 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախսեր:
Դատավճիռը ստանալու օրվանից հետո մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. Ռ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԵԴ/0946/01/20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 նոյեմբերի 2020թ. ք.Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ`
ԴԱՏԱԽԱԶ՝ Գ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ
ՊԱՇՏՊԱՆ` Է.ՀԱԿՈԲՅԱՆԻ


Դռնբաց դատական նիստում, պաշտպան Է.Հակոբյանի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով մեղադրյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 17.09.2020թ. որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը.
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը և փաստական հանգամանքները.

Ըստ ներկայացվածի.
2019 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 58232619 քրեական գործը և նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից ընդունվել է վարույթ։
2019 թվականի նոյեմբերի 19-ին Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղին բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ ԵրՔվ վարչական շենք և ձերբակալվել է։
2019 թվականի նոյեմբերի 21-ին Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, այն հանրորեն վտանգավոր արարքի համար, որ նա ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և դրանք ՀՀ-ում ապօրինի իրացնելու դիտավորությամբ, 2019 թվականի նոյեմբերի 19-ին Թեհրան-Երևան ուղղությամբ մեկնող ավտոբուսով մոր՝ Շաֆիդե Փուր Ազհարի Բաղերի հետ միասին, Մեղրի Մաքսային կետով հատել է հայ-իրանական պետական սահմանը, և Իրանից մուտք գործելով Հայաստան, մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով՝ 13.78 գրամ քաշով <<Մետամֆետամին>> տեսակի թմրամիջոց, որն ապօրինի պահելով իր մոտ, փոխադրել է մինչև Երևան քաղաքի Կիլիկիա ավտոկայան, որտեղ ժամը 16:00-ին հանդիպել է եղբորը՝ ԻԻՀ քաղաքացի Դանիալ Մոհամմադռահիմի Ռազեղիին և իր ծանոթին՝ ԻԻՀ քաղաքացի Մոհամմադ Էբրահիմ Մեհեդիի Թուրմաժիունին, ապա նստելով վերջինիս կողմից շահագործվող <<Նիսսան Տիանա>> մակնիշի 34 SQ 852 համարանիշի ավտոմեքենան, ապօրինի փոխադրելու նպատակով դրա մեջ է տեղադրել նաև մաքսանենգությամբ ՀՀ ներկրված հիշյալ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը, սակայն բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ մեղադրյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։
Դատարանի 2020 թվականի հունվարի 13-ի, մարտի 17-ի, ապրիլի 13-ի, հունիսի 17-ի, հուլիսի 15-ի որոշումներով մեղադրյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի կալանքի տակ պահելու ժամկետը յուրաքանչյուր անգամ երկարացվել է երկու ամիս ժամկետով։
2020 թվականի սեպտեմբերի 04-ին թիվ 58232619 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է Դատարան՝ ըստ էության քննության առնելու համար և քրեական գործին շնորհվել է թիվ ԵԴ/0946/01/20 համարը։
Սույն քրեական գործը 2020 թվականի սեպտեմբերի 07-ին հանձնվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Թադևոսյանին և նույն օրվա որոշմամբ ընդունվել է վարույթ։
Դատարանում, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1421 որոշման հիման վրա, Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորման հարցը քննելու համար նշանակվել է դատական նիստ՝ 2020 թվականի սեպտեմբերի 17-ին։
Դատախազ Գ.Հովակիմյանը խնդրել է Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ կիրառված խափանման միջոցը թողնել անփոփոխ, քանի որ այն ճիշտ է ընտրված և փոփոխելու հիմքեր առկա չեն։ (…)
Պաշտպան Է.Հակոբյանը ներկայացրել է Փ.Ռազեղիի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր և, մասնավորապես, հայտնել, որ այս պահին առկա են բոլոր հիմքերը, որ նախաքննության ընթացքում ընտրված խափանման միջոցը փոխարինվի այլ խափանման միջոցով, մասնավորապես՝ գրավով, պետք է ուշադրություն դարձնել մեղադրյալի առողջական վիճակին, որը հաստատվում է հիվանդությունների վերաբերյալ փաստաթղթերով։ Նրա հիվանդություններն ակնհայտ խոցելի են դարձնում ներկայիս համաճարակի պայմաններում, ըստ առողջապահության նախարարության պատասխանի, նրա հիվանդության բուժումը չկա պետական պատվերի շրջանակներում, նրա առողջության պահպանումը գտնվում է լուրջ վտանգի տակ, քանի դեռ օտարերկրացի անձը գտնվում է պետության հոգածության ներքո, ուստի պետությունն է պարտավորվել կալանքի վերցնելով ապահովել նրա կյանքի և առողջության իրավունքի պաշտպանությունը, նախաքննության ողջ ընթացքում Փ.Ռազեղին չի ունեցել հնարավորություն իր հարազատների հետ կապ հաստատելու, եղել են սահմանափակումներ, որի արդյունքում չի կարողացել հայտնել իր առողջության վերաբերյալ տեղեկատվություն։ Նախաքննական մարմինն, ի սկզբանե տեղյակ լինելով նրա առողջական վիճակի մասին, որևէ գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ, քանի որ նախաքննության ընթացքում բոլոր ապացույցները հավաքվել են և դատարանում մնացել է միայն դրանց հետազոտումը։ Ողջամիտ կլինի խափանման միջոցը փոխարինել գրավով, պաշտպանական կողմը ներկայացրել է բազմաթիվ միջնորդություններ, որպիսի ապացույցներ ձեռք բերվի (…):
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 17.09.2020թ. որոշմամբ.
Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 17.09.2020թ. որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել պաշտպան Էդգար Հակոբյանը:

Վերաքննիչ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Պաշտպան Է.Հակոբյանը, վկայակոչելով իր իսկ վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները, խնդրել է.
1.Կայացնել նոր դատական ակտ, ճանաչելով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու անթույլատրելիությունը և Փուրիա Ռազեղիի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել ստորագրություն չհեռանալու մասին:
2.Առաջին պահանջը մերժելու դեպքում, կայացնել նոր դատական ակտ, ճանաչելով Փուրիա Ռազեղիի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառման թույլատրելիությունը՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով:
Վերաքննիչ բողոքը բերվել է հետևյալ հիմնավորումներով.
Ըստ բողոքաբերի՝ դատարանն անտեսել է մեղադրյալ Փուրիա Ռազեղիի առողջական խնդիրների առկայությունը, անտեսել է, որ դրանք անհամատեղելի են կալանքի հետ, անտեսել է, որ այն հիվանդությունները, որոնք առկա են Փուրիա Ռազեղիի մոտ, դրանց բուժումը չի իրականացվում պետական պատվերի շրջանակներում։
Դատարանն անտեսել է, որ 11.03.2020թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում հայտարարել է COVID–19 կորոնավիրուսի պանդեմիա, որով պայմանավորված, ՀՀ-ում հայտարարված է արտակարգ դրություն։
Դատարանն անտեսել է և քննարկման առարկա չի դարձրել, իր դատական ակտով ընդհանրապես չի անդրադարձել մեղադրյալ Փուրիա Ռազեղիի անձը բնութագրող հանգամանքներին և դրանք հիմնավորող այն փաստաթղթերին, որոնք ներկայացվել են դատարանին՝ կայացած դատական նիստի ժամանակ, դրանք հաշվի չի առել գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելիս։
Բողոքաբերը գտնում է, որ քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու առումով դատարանի վերլուծություններն անհիմն են և չպատճառաբանված։
Դատարանն անտեսել է, որ մեղադրյալ Փուրիա Ռազեղիի մոտ առկա առողջական խնդիրներն անհամատեղելի են կալանքի հետ, հատկապես այն դեպքում, երբ դեռևս 11.03.2020թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում հայտարարել է COVID–19 կորոնավիրուսի պանդեմիա, որով պայմանավորված, ՀՀ-ում հայտարարված է արտակարգ դրություն։
Բողոքաբերը նշել է, որ Փուրիա Ռազեղիի մոտ ախտորոշված են հետևյալ հիվանդությունները.
1. սրտի իշեմիկ հիվանդություն,
2. լարման ստենոկարդիա
3. զարկերակային հիպերտենզիա
4. թալասեմիա
Փուրիա Ռազեղիի մոտ վերոնշյալ հիվանդությունների առկայությունը հիմնավորվում է ՀՀ ԱՆ <<Քրեակատարողական բժշկության կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կամո Մանուկյանի կողմից ուղարկված 22.04.2020թ-ի թիվ Ե-656 գրությամբ, որի բնօրինակը 17.09.2020թ-ին կայացած դատական նիստի ժամանակ հանձնել է դատարանին։ Դատարանն իր կողմից կայացված որոշմամբ ընդհանրապես չի անդրադարձել Փուրիա Ռազեղիի մոտ առկա վերոնշյալ հիվանդությունների պայմաններում կալանքի համատեղելիությանը, չի անդրադարձել նրա մոտ առկա հիվանդությունները հաստատող վերոնշյալ գրությանը, (…):
Ըստ բողոքաբերի՝ դատարանն ընդհանրապես անտեսել և ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ պաշտպանական կողմը դատական նիստին դատարանին ներկայացրեց մի շարք ապացույցներ այն մասին, որ պաշտպանական կողմը նախաքննության ողջ ընթացքում բարձրաձայնել է մեղադրյալի առողջական խնդիրները, խնդրել է իրականացնել ստուգումներ՝ դրանք կալանքի հետ համատեղելի լինելու հարցում, սակայն ոչ նախաքննական մարմինը, ոչ հսկողություն իրականացնող դատախազը, և ոչ էլ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունն այս առումով որևէ գործողություններ չեն կատարել՝ պարզելու համար, թե, օրինակ, սրտի իշեմիկ հիվանդությունը կամ, օրինակ, թալասեմիա հիվանդությունը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում համատեղելի է արդյոք կալանքի հետ։ Առավել ևս, այն դեպքում, երբ դատարանին ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի գրությունն այն մասին, որ Փուրիա Ռազեղիի մոտ առկա թալասեմիա ժառանգական հիվանդությունն ախտորոշվում է ԴՆԹ հետազոտության արդյունքներով, որպիսի հետազոտությունը ՀՀ-ում չի իրականացվում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում։ Վերոնշյալ գրության բնօրինակը ևս ներկայացվել է դատարանին դատական նիստի ժամանակ, որին կրկին դատարանն իր որոշմամբ ընդհանրապես չի անդրադարձել։ Ստացվում է, որ դատարանն, ունենալով հավաստի ապացույցներ այն մասին, որ մեղադրյալը տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնց ախտորոշումը և բուժումը պետական պատվերի շրջանակներում չի իրականացվում, որոշել է չփոփոխել խափանման միջոցի տեսակը՝ կալանքը։
Բողոքաբերը գտնում է, որ գործի քննության այս փուլում, երբ ավարտվել է ապացույցների ձեռքբերման գործընթացը՝ նախաքննությունը, և առկա են կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ, դատարանը պարտավոր էր կիրառել խափանման միջոցի այլ տեսակ, քան կալանքը, որը համատեղելի կլիներ մեղադրյալի առողջական վիճակի հետ։ Դատարանը կալանքը թողնելով անփոփոխ՝ կոպտորեն խախտել է և անտեսել է Եվրոպայի Խորհրդի 20.03.2020թ.-ի զեկույցը, հատկապես զեկույցի 5-րդ կետը։
Վկայակոչելով Եվրոպայի Խորհրդի՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի 20.03.2020թ. հրապարակված զեկույցը՝ բողոքաբերը նշել է, որ դատարանը պարտավոր էր այս համատեքստում ևս քննարկել մեղադրյալ Փուրիա Ռազեղիի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու հարցը՝ չանտեսելով ազատությունից զրկելու այլընտրանքներին դիմելու հնարավորությունը, որը չի արել և անտեսել է։ Նման պայմաններում, դատարանը, գիտակցելով, որ իր բարձր հոգածության ներքո է գտնվում կորոնավիրուսի համատեքստում ակնհայտ խոցելի գոտում գտնվող անձ, անտեսել է Փուրիա Ռազեղիի առողջության և կյանքի իրավունքը, նրան թողնելով կալանքի տակ՝ մեծ ռիսկեր է ստեղծել Փուրիա Ռազեղիի կյանքի և առողջության համար։
Բողոքաբերը նշել է նաև, որ դատարանը, գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելիս, հաշվի չի առել մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքները և դրանք հիմնավորող փաստաթղթերը։
Դատարանն անտեսել է և քննարկման առարկա չի դարձրել, իր դատական ակտով ընդհանրապես չի անդրադարձել մեղադրյալ Փուրիա Ռազեղիի անձը բնութագրող հանգամանքներին և դրանք հիմնավորող այն փաստաթղթերին, որոնք ներկայացվել են դատարանին 17.09.2020թ-ին կայացած դատական նիստի ժամանակ, դրանք հաշվի չի առել գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելիս։
Մասնավորապես՝ դատարանին 17.09.2020թ.-ին ներկայացված փաստաթղթերով հիմնավորվում էր մեղադրյալի անձը բնութագրող հետևյալ հանգամանքները.
-Մեղադրյալ Փուրիա Ռազեղիի մոտ ախտորոշված է խորանիստ երակների թրոմբոզ, հիմք՝ դատարանին ներկայացված Թեհրանի սրտաբանական կենտրոնում թիվ 22-88-79 բժշկական գործի ամփոփ թերթիկի հայերեն պատշաճ թարգամանության պատճեն,
-Մեղադրյալ Փուրիա Ռազեղին ունի բարձրագույն կրթություն, հիմք՝ Ուկրաինայի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Փուրիա Ռազեղիին տրված թիվ 014199 վկայականի, Ուկրաինայի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Փուրիա Ռազեղիին տրված թիվ 8779 ակադեմիական տեղեկանքի, Փուրիա Ռազեղիի ստուգարքային տեղեկագրերի վերաբերյալ քաղվածքի, Փուրիա Ռազեղիին տրված 022444 դիպլոմի, Փուրիա Ռազեղիին տրված վկայականի, Փուրիա Ռազեղիին տրված բակալավրի վկայագրի հայերեն պատշաճ թարգմանությունների պատճեները,
-Մեղադրյալ Փուրիա Ռազեղին ունի մշտական զբաղմունք ՀՀ տարածքում, հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր և մինչև կալանավորվելն աշխատացրել է արագ սննդի կետ,
-Մեղադրյալ Փուրիա Ռազեղին ունի ՀՀ բժշկական համալսարանում սովորող քույր, ՀՀ տարածքում բնակվող հարազատներ։
-Մեղադրյալ Փուրիա Ռազեղին նախկինում երբևէ արատավորված չի եղել, չունի դատվածություն։
Բողոքաբերը նշել է, որ դատարանը գրավի թույլատրելիության հարցը քննարկելիս չի անդրադարձել վերոնշյալ՝ մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքներին, իր դատական ակտում չի պատճառաբանել, թե ինչու դրանք բավարար չեն՝ կալանքը գրավով փոխարինելու համար։ Դատարանը, գրավի թույլատրելիության հարցը որոշելիս, ինչպես նաև անդրադառնալով ազատության մեջ գտնվելու պայմաններում նոր հանցանք կատարելու հիմքի առկայությանն, անտեսել է Փուրիա Ռազեղիի անձը բնութագրող վերոնշյալ հանգամանքները, փոխարենը՝ վկայակոչել է Առաքել Սիմոնյանի ցուցմունքները՝ դրանով փորձելով հիմնավորել, որ նոր հանցանք կատարելու ռիսկայնությունը բարձր է։ Արդյունքում, դատարանն առանց Ա.Սիմոնյանի ցուցմունքները մնացած այլ ապացույցների հետ համեմատելու, առանց դրանք հետազոտելու՝ հիմք է ընդունել դրանք որպես բացարձակ ճշմարտություն, հաշվի չի առել, որ դրանցում առկա են էական հակասություններ, անտեսել է Փուրիա Ռազեղիի անձը բնութագրող վերոնշյալ հանգամանքները, անտեսել է, որ Փուրիա Ռազեղին նախկինում երբևէ արատավորված չի եղել, չի ունեցել որևէ դատվածություն։ Փուրիա Ռազեղիի անձը բնութագրող վերոնշյալ բոլոր հանգամանքներն ինքնին հաստատում են, որ նոր հանցանք կատարելու ռիսկն էական ցածր է եղել, որն անտեսվել է դատարանի կողմից։
Ըստ բողոքաբերի՝ քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու առումով դատարանի վերլուծություններն անհիմն են և չպատճառաբանված։
Դատարանը, կալանքի այս հիմքին անդրադարձ կատարելիս, վկայակոչել է բացառապես Առաքել Սիմոնյանի կողմից տրված ցուցմունքն այն մասին, որ նա Փուրիա Ռազեղիից մի քանի անգամ թմրամիջոցներ է ձեռք բերել։ Դատարանը, սակայն, դրանով խորը ուսումնասիրության չի ենթարկել Առաքել Սիմոնյանի ցուցմունքները, դրանց ակնհայտ հակասական լինելը։
Մեջբերելով որպես վկա հարցաքննված Առաքել Սիմոնյանի ցուցմունքները՝ բողոքաբերը նշել է, որ Առաքել Սիմոնյանի՝ որպես վկայի տրված ցուցմունքներում և առերես հարցաքննության ընթացքում տրված ցուցմունքում առկա են ակնհայտ հակասություններ, որոնք ավելի ոչ արժանահավատ են դարձնում դրանք։ Մի դեպքում Ա.Սիմոնյանը պնդել է, թե իբր անձամբ է առձեռն վերցրել թմրամիջոցները Փուրիա Ռազեղիից, իսկ հետո՝ առերես հարցաքննության ընթացքում պնդել, որ գնացել և վերցրել է այն վայրից, որտեղ թաքցրել է Փուրիա Ռազեղին թմրամիջոցները։ Դատարանն առանց մանրամասն ուսումնասիրելու, առանց անդրադառնալու մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքներին, միայն մեկ վկայի ցուցմունքի հիման վրա հանգել է սխալ եզրակացության, որ ազատության պայմաններում նոր հանցանք կատարելու ռիսկայնությունը բարձր է։
Վերոգրյալ հիմնավորումներով բողոքաբերը գտնում է, որ դատարանը կալանքն այլ խափանման միջոցով չփոխարինելով, թույլ է տվել դատավարական նորմերի խախտումներ, խախտել է Փուրիա Ռազեղիի հիմնարար իրավունքները, կիրառել է ամենախիստ խափանման միջոցը, այնինչ՝ այլ խափանման միջոցներն ի զորու էին չեզոքացնելու բոլոր այն ռիսկերը, որոնք ունի մեղադրող կողմը:
Ըստ բողոքաբերի՝ դատարանը կարող էր, ավելին, պարտավոր էր գրավը համարել թույլատրելի, քանի որ նման պայմաններում այն ի զորու էր չեզոքացնելու այն ռիսկերն ու մտավախությունները, որոնք դրված են եղել նախկինում մեղադրյալին կալանքի տակ պահելու հիմքերում։

Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Պաշտպանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ պաշտպանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
<<Խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով>>:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
<<Խափանման միջոցներն են`
1.կալանավորումը.
2. գրավը.
3.ստորագրություն` չհեռանալու մասին.
(...)>>:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով ամրագրված են խափանման միջոց կիրառելու հիմքերը:
Նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝
<<Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը>>:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
<<Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն>>:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝
<<Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`
1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.
2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը.
3) տարիքը և առողջական վիճակը.
4) սեռը.
5) զբաղմունքի տեսակը.
6) ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը.
7) գույքային դրությունը.
8) բնակության մշտական վայրի առկայությունը.
9) այլ էական հանգամանքներ>>:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին ուղղված թիվ (2006) 13 հանձնարարականի համաձայն.
6. Նախնական կալանքը պետք է ընդհանուր առմամբ հնարավոր լինի կիրառել այն մարդկանց նկատմամբ, ովքեր կասկածվում են այնպիսի իրավախախտում կատարելու մեջ, որի համար նախատեսված է բանտարկություն:
7. Անձը պետք է ենթարկվի նախնական կալանքի, եթե նշված բոլոր չորս պայմանները բավարարված են.
ա. առկա է ողջամիտ կասկած, որ անձը կատարել է իրավախախտում, և
բ. առկա են հիմնավոր պատճառներ կարծելու համար, ազատելու դեպքում նա կարող է կամ (1) դիմել փախուստի, կամ (2) կատարել ծանր հանցագործություն, կամ (3) խոչընդոտել արդարադատության իրականացմանը, կամ (4) լուրջ վտանգ ներկայացնել հանրային կարգ ու կանոնին, և
գ. ոչ մի հնարավորություն չկա կիրառել այլընտրանքային միջոցներ բ/ կետում նշված մտահոգությունները փարատելու համար, և
դ. դա մի քայլ է, որն արվել է որպես քրեական արդարադատության գործընթացի մի մաս:
8. (1) Որպեսզի հաստատվի, թե արդյոք առկա են կամ շարունակվում են առկա լինել 7բ կանոնում նշված մտահոգությունները և թե արդյոք կարելի է դրանք էապես նվազեցնել այլընտրանքային միջոցների կիրառմամբ, դատական մարմինները, որոնք պատասխանատու են ենթադրյալ իրավախախտների նկատմամբ նախնական կալանքի կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշում կայացնելու համար, պետք է կիրառեն օբյեկտիվ չափանիշներ:
(2) էական վտանգի առկայությունը և այն բացառելու անհնարինությունը որոշելու պարտականությունը պետք է դրվի դատախազության կամ քննիչ-դատավորի վրա:
9. (1) Ցանկացած ռիսկի առկայության հաստատումը պետք է հիմնված լինի գործի անհատական հանգամանքների վրա, սակայն հատուկ ուշադրություն պետք է դարձվի.
ա. ենթադրյալ իրավախախտման բնույթին և լրջության աստիճանին,
բ. դատապարտելու դեպքում նշանակվելիք պատժին,
գ.անձի տարիքին, առողջական վիճակին, կենսագրությանը և սոցիալական հանգամանքներին, և հատկապես համայնքի հետ նրա կապերին, և
դ. անձի վարքին, հատկապես` այն հանգամանքին, թե ինչպես է նա կատարել ցանկացած պարտավորություն, որ կարող էր նրա վրա դրված լինել նախկինում հարուցված քրեական վարույթի ժամանակ:
<<(...)ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
կատարել քրեական օրենքով չթույլատրվող արարք.
խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
Այս հոդվածի բովանդակությունից հետևում է, որ կալանավորման կիրառման հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ: Ընդ որում, այդ կանխատեսող գործողություններն անհրաժեշտ է հիմնավորել քրեական գործով ձեռք բերված որոշակի նյութերով, որով էլ վերջին հաշվով որոշվում է կալանավորման կիրառման հիմնավորվածությունը>> (տես` Արամ Ճուղուրյանի վերաբերյալ գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2007 թվականի օգոստոսի 30-ի ՎԲ-132/07 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը Նարեկ Տիգրանի Հարությունյանի վերաբերյալ 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 քրեական գործով իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին.
<<(…)
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ առաջին ատյանի դատարանի կողմից անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումների կայացումը և վերջիններիս` վերաքննության կարգով վերանայումն իրականացվում են տարբեր դատավարական գործառույթների շրջանակներում։ Անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կայացվում է գործի ըստ էության քննության շրջանակներում, իսկ վերաքննիչ դատարանի կողմից նշված ակտերի վերանայումը` ստորադաս դատարանի որոշումների ստուգման և վերանայման վերադաս դատական ատյանի գործառույթի շրջանակներում։
Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մրցակցող արժեքների` մի կողմից արդարադատության իրականացման դատարանի լիազորության, իսկ մյուս կողմից անձի ազատության իրավունքի և դրան հակակշռող հանրային շահի համարժեք ապահովման անհրաժեշտությունից ելնելով` քննարկվող որոշումների վերաքննիչ վերանայման սահմանները ողջամտորեն պետք է նեղ լինեն մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կալանքի կապակցությամբ կայացվող որոշումների վերանայման սահմաններից։ Մասնավորապես` քննարկվող որոշումների վերանայման շրջանակներում չեն կարող քննարկվել այնպիսի հարցեր, որոնք այս կամ այն չափով առնչվում են գործի ըստ էության լուծմանը։ (…)>>:
Անդրադառնալով դատական ակտ կայացնելիս որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող առաջին ատյանի դատարանի՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանն Արման Մադաթյանի և Արքա Մադաթյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԱՐԴ/0152/01/19 որոշման մեջ արձանագրել է, որ <<որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը պետք է հիմնված լիներ ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա և ունենար պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ։ Հակառակ մոտեցումը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա` դրանով իսկ սահմանափակելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը։ (…)>>։
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետի համաձայն` <<...Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով...
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար, ...>>:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան) Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողել է անփոփոխ:
Դատարանը մասնավորապես պատճառաբանել է, որ.
(...)
(...) քրեական գործի նյութերում, մասնավորապես՝ մեղադրական եզրակացությունում նշված ապացույցներով կարող է հիմնավորվել այն կասկածը, որ Փ.Ռազեղին կարող է կատարած լինել իրեն մեղսագրված ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքները և առնչություն ունենալ դեպքին, այլ կերպ ասած՝ առկա է հիմնավոր կասկած վերջինիս կողմից իրեն մեղսագրված ենթադրյալ հանցագործությունը կատարելու վերաբերյալ, ինչի կապակցությամբ Դատարանը դիրքորոշում է հայտնել նախկինում կայացված որոշումներում և ներկայումս էլ գտել է, որ հիմնավոր կասկածն առկա է։
(...)
(...) նախկինում կայացված որոշումներում, մասնավորապես՝ 2020 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ դատարանն անդրադարձել է խափանման միջոցի հիմքերին՝ արձանագրելով, քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու և քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով գործի քննությանը խոչընդոտելու մտավախության առկայությունը։
Միևնույն ժամանակ կրկին քննարկելով խափանման միջոցի հիմքերի շարունակական առկայության հարցը՝ Դատարանը գտել է, որ տվյալ դեպքում դեռևս շարունակվում է առկա լինել քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու և գործի քննությանը խոչընդոտելու մտավախությունը։
Քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու առումով Դատարանը հաշվի է առել սույն գործով վկա Առաքել Սիմոնյանի հայտնածը, մասնավորապես՝ նախկինում Փ.Ռազեղիից մի քանի անգամ թմրամիջոց ձեռք բերելու հանգամանքը, գտել է, որ բարձր է ռիսկայնությունն առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում, վերջինս կարող է կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք։
Ինչ վերաբերում է Փ.Ռազեղիի նկատմամբ նախաքննության ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորման մյուս հիմքին, որ վերջինս, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով, Դատարանը գտել է, որ նախաքննությունն արդեն իսկ ավարտվել է և դատավարական սույն փուլում այդ հիմքն ինչ որ չափով նվազել է, սակայն չի վերացել։
(...)
Դատարանն արձանագրել է, որ Փ.Ռազեղին տեղափոխվել է <<Դատապարտյալների հիվանդանոց>> ՔԿ հիմնարկ՝ ստացիոնար հետազոտման և բուժման, ըստ ՀՀ ԱՆ <<Քրեակատարողական բժշկության կենտրոն>> ՊՈԱԿ-ի 2020 թվականի հունիսի 26-ի գրության, արյունաբանի կողմից բուժման կարիք չունի, նշանակվել են համապատասխան բուժումներ և տրվել են համապատասխան դեղորայքներ, ուստի պետության կողմից որևէ ձևով թերանալու կամ անգործություն ցուցաբերելու հանգամանք, Փ.Ռազեղիի նկատմամբ բժշկական սպասարկում իրականացնելու հարցում, չներկայացվեց։
Անդրադառնալով ընտրված խափանման միջոց կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելու մասին միջնորդությանը՝ Դատարանը գտել է, որ սույն փուլում այն ենթակա է մերժման (...).
(...)
(...) Դատարանը, Փ.Ռազեղիին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը ճանաչել է անթույլատրելի և գտել, որ տվյալ փուլում ի հայտ չեն եկել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնց առկայության դեպքում հնարավոր կլիներ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել այլ խափանման միջոցով, մասնավորապես՝ գրավով, որը գործուն երաշխիք կհանդիսանար մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։
Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի Կորոնավիրուսի համավարակի համատեքստում 2020 թվականի մարտի 20-ին հրապարակած զեկույցի շրջանակներում անձի ազատության հարցի քննարկմանը, Դատարանն արձանագրել է, որ զեկույցում խորհրդատվական կարծիքը չի կարող համարվել պարտադիր և կիրառելի լինել յուրաքանչյուր դեպքում։
Պաշտպանության կողմի վերաքննիչ բողոքի հիման վրա, Վերաքննիչ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` հիմնավորված և պատճառաբանված են արդյոք Դատարանի հետևությունները՝ մեղադրյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ:
Նշված հարցին պատասխանելու համար, Վերաքննիչ դատարանը նախ հարկ է համարում անդրադառնալ խնդրո առարկային առնչվող փաստական հանգամանքների վերլուծությանը, սույն որոշմամբ մեջ բերված իրավադրույթների, իրավական դիրքորոշումների և դրանցից բխող դատողությունների լույսի ներքո.
Այսպես.
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն դատական ստուգման դատավարական փուլի իմաստով պայմանավորված, (ներկայումս) Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով վերագրվող արարքների առնչությամբ հիմնավոր կասկածի շեմը պետք է դիտարկել հաղթահարված:
Ընդ որում, քննարկվող որոշման վերաքննիչ վերանայման սահմանները ողջամտորեն պետք է նեղ լինեն մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կալանքի կապակցությամբ կայացվող որոշումների վերանայման սահմաններից։
Այլ կերպ ասած, վիճարկվող դատական ակտի վերաքննիչ վերանայման շրջանակները որոշակիորեն նեղ են, պայմանավորված սույն դատական ստուգման դատավարական փուլի իմաստով:
Անդրադառնալով նաև մեղսագրված արարքների հիմնավորվածությանը, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ Դատարանն այդ առնչությամբ վերջնական գնահատական կարող է տալ բացառապես գործի քննության ավարտին՝ իր կողմից կայացվելիք վերջնական դատական ակտով։
Բացի այդ, կալանավորման կիրառման հիմքերն ունեն կանխատեսական մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ:
Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ կալանավորման հիմքերի առնչությամբ վիճարկվող դատական ակտում վկայակոչված Դատարանի փաստարկները ծանրակշիռ են և ինքնին բավարար են` Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վերոգրյալ գործողությունները կատարելու հավանականության վերաբերյալ ողջամիտ հետևության հանգելու համար։
Նշվածի համատեքստում, վերստին անդրադառնալով մեղադրյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառման հնարավորության հարցին, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
Վերը մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո հաշվի առնելով խնդրո առարկային առնչվող և վիճարկվող որոշմամբ արձանագրված փաստական հանգամանքները, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դրանց համակցությունն էական նշանակություն ունի նաև ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառման նպատակահարմարությունն ու իրավաչափությունը գնահատելու հարցում, և գտնում, որ այդ համակցությունը ողջամիտ ու բավարար հիմք է տալիս իրական համարելու ոչ միայն հիշյալ հիմքերի առկայությունը, այլև այն, որ տվյալ դեպքում, գործի քննության ներկա փուլում, այդ թվում` նաև անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի կիրառումն ի զորու չէ մեղադրյալի հետագա վարքագծի հարցում ապահովել այն նույն ցանկալի իրավաչափ արդյունքը, ինչն արդյունավետ կերպով կապահովի ազատությունից զրկելուն հանգեցնող միակ խափանման միջոցը՝ կալանավորումը:
Վերաքննիչ դատարանի նման մոտեցումը միտված է նաև Վճռաբեկ դատարանի` Արման Մադաթյանի և Արքա Մադաթյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԱՐԴ/0152/01/19 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման պահանջը պահպանելուն:
Ընդ որում, հակառակի առնչությամբ մոտեցումը, Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ կարող է բացասական անդրադառնալ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա` դրանով իսկ սահմանափակելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը։
Անդրադառնալով նաև մեղադրյալի առողջական վիճակի վերաբերյալ պաշտպանի վերաքննիչ բողոքում նշված հանգամանքներին, ապա Դատարանն այդ առնչությամբ փաստել է, որ Փ.Ռազեղին տեղափոխվել է <<Դատապարտյալների հիվանդանոց>> ՔԿ հիմնարկ՝ ստացիոնար հետազոտման և բուժման, ըստ ՀՀ ԱՆ <<Քրեակատարողական բժշկության կենտրոն>> ՊՈԱԿ-ի 2020 թվականի հունիսի 26-ի գրության, արյունաբանի կողմից բուժման կարիք չունի, նշանակվել են համապատասխան բուժումներ և տրվել են համապատասխան դեղորայքներ, ուստի պետության կողմից որևէ ձևով թերանալու կամ անգործություն ցուցաբերելու հանգամանք, Փ.Ռազեղիի նկատմամբ բժշկական սպասարկում իրականացնելու հարցում, չի ներկայացվել։
Ինչ վերաբերում է նաև առողջական վիճակով պայմանավորված կալանքի հետ անհամատեղելիության վերաբերյալ փաստարկին, ապա այդ առնչությամբ պաշտպանի վերաքննիչ բողոքում բարձրացված հարցադրումները դուրս են սույն դատական ստուգման շրջանակներից:
Ընդ որում, հիշյալ հարցադրումները հնարավոր է քննարկան առարկա դարձնել միայն դրան վերաբերելի իրավակարգավորումներով ամրագրված այլ դատավարական ընթացակարգերի պահպանմամբ:
Նշվածից հետևում է, որ հիշյալ հարցին առնչվող վերաբերելի իրավակարգավորումներով նախատեսված պայմանները հաղթահարելու անհրաժեշտությունն անտեսելն ինքնին կարող է հանգեցնել իրավասու մարմնի օրենսդրորեն վերապահված գործաոույթների անհարկի միջամտությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ կալանավորումն անփոփոխ թողնելու հարցում Դատարանն, ըստ էության, եկել է իրավաչափ հետևության:
Որպիսի պայմաններում, պաշտպանության կողմի ներկայացված վերաքննիչ բողոքում նշված եզրահանգումները, քննարկվող դեպքում, բավարար չափով փաստարկված չեն և (գործի քննության ներկա փուլում) այն բավարարելու հիմք հանդիսանալ չեն կարող:
Անդրադառնալով նաև Եվրոպայի խորհրդի` խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի` կորոնավիրուսի համավարակի համատեքստում 2020 թվականի մարտի 20-ին հրապարակած զեկույցի շրջանակներում անձի ազատության հարցի քննարկմանը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ զեկույցում առկա խորհրդատվական կարծիքը չի կարող համարվել պարտադիր և կիրառելի լինել յուրաքանչյուր դեպքում:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդ խորհրդատվական բնույթ կրող զեկույցը կարող է լրացուցիչ հիմք հանդիսանալ անազատության մեջ գտնվող անձի նկատմամբ խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկման համար և կարող է հաշվի առնվել անձի պատշաճ վարքագիծ դրսևորելու վերաբերյալ այլ հանգամանքների համատեքստում, ինչպիսիք սույն դեպքում բացակայում են:
Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի՝ պաշտպանյալի անձը բնութագրող այլ փաստարկներին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերը նշվածի պայմաններում դրանք չեն կարող իրավական արժեք և որոշիչ նշանակություն ունենալ սույն գործով վիճարկվող դատական ակտը բեկանելու և վերջինիս կալանքից ազատելու համար:
Վերը բերված հիմնավորումներով, ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս, նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ չի տվել, որոնք կարող են ազդել ճիշտ որոշում կայացնելու վրա:
Հետևաբար, վիճարկվող դատական ակտը պետք է թողնել անփոփոխ, իսկ պաշտպանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը՝ մերժել:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-289-րդ և 393-394-րդ հոդվածներով, Վերաքննիչ դատարանը.

Ո Ր Ո Շ Ե Ց

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 17.09.2020թ. որոշումը թողնել անփոփոխ, իսկ պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժել:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան` այն ստանալու պահից 15-օրյա ժամկետում:




ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դատական Գործ N: ԵԴ/0946/01/20
Դատական Գործ N: ԵԴ/0946/01/20
Երևան քաղաքի դատարան
Նոր քրեական գործ    
Երբ է գործը ստացվել: 04-09-2020
Ինչ կարգով է գործը ստացվել: Առաջին անգամ
Գործը որտեղից է ստացվել:
Դատախազություն: ՀՀ Գլխավոր դատախազություն
Նախաքննական գործի համարը: 58219620
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն:Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափերի թմրամիձոցների մաքսանենգություն կատարելու և դրանք ՀՀ-ում ապօրինի իրացնելու դիտավորությամբ, 2019թ․ նոյեմբերի 19-ին Թեհրան-Երևան ուղղությամբ մեկնող ավտոբուսով մոր՝ Շաֆիդե Փուր Ազհարի Բաղերի հետ միասին, Մեղրի Մաքսային կետով հատել է հայ-իրանական սահմանը և Իրանից մուտք գոծելով Հայաստան, մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով՝ 13․78 գրամ քաշով <<Մետամֆետամին>> տեսակի թմրամիջոց, որն ապօրինի պահել է իր մոտ,փոխադրել է մինչև Երևան քաղաքի Կիլիկիա ավտոկայան, որտեղ հանդիպել է ԻԻՀ քաղաքացիների, ապա նստելով <<Նսսան Տիդա>> մակնիշի ավտոմեքենան և ապօրինի փոխադրելու նպատակով դրա մեջ է տեղադրել նաև մաքսանենգությամբ ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը, սակայն բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Մեղադրյալ
Անձ
ԱնունՓուրիա   
ԱզգանունՌազեղի   
ՀայրանունՄոհամմադռահիմի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Հոդված_1
Հոդված266       Մաս 3       Կետ 2
Հոդված_1
Հոդված267․1       Մաս 4       Կետ 1
Դատվածություն:
Պաշտպան
Անուն
Ազգանուն
Հասցե
Վիճակագրական տողի համարը: 11․1
Լրացուցիչ վիճակագրական տողի համար: Առկա չէ
Իրեղեն ապացույց
Երբ է ստացվել դատարան: 04-09-2020
Իրեղեն ապացույցի անվանումը:7 փաթեթ
Իրեղեն ապացույցի պահպանման փաստացի տեղը: քր գործի հետ հանձնվել է դատավորին
Խափանման միջոց: Կալանավորում
Չափահաս: Այո
Մակագրել    
Երբ: 04-09-2020
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն: Արտակ Հենրիկի Թադեվոսյան
Դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Երբ: 07-09-2020
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: 07-09-2020
Այլ նշումներ:
Գործը դատական քննության նախապատրաստելիս խափանման միջոցի հարցի լուծում    
Երբ: 17-09-2020
Ժամ: 15։00
Նիստերի դահլիճի համարը: 8
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:Որոշվել է Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ։
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 02-10-2020
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր: Պաշտպան
Դատավարության կողմեր: Մեղադրող
Դատավարության կողմեր
ԱնունՓուրիա   
ԱզգանունՌազեղիի   
ՀայրանունՄոհամմադռահիմի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
ԱնունԷդգար   
ԱզգանունՀակոբյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
Անվանում:Գ.Հովակիմյան   
Հասցե:ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությոըն   
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 8
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 29-10-2020
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համարը: 8
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 24-11-2020
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համարը: 8
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 22-12-2020
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համարը: 8
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Ներկայացվել է միջնորդություն    
Միջնորդության ներկայացման ամսաթիվ: 22-12-2020
Միջնորդություն: Կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ
Որոշման կայացման ամսաթիվ: 22-12-2020
Միջնորդության ընթացքը: Մերժվել է
Որոշման բովանդակությունը:ԵԴ/0946/01/20

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
Ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունը քննության առնելու մասին

22 դեկտեմբերի 2020 թվական ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան)
նախագահությամբ` դատավոր` Ա.Թադևոսյանի
քարտուղարությամբ` Ն.Ղասաբյանի
մասնակցությամբ՝
մեղադրող՝ Գ.Հովակիմյանի
պաշտպան՝ Է.Հակոբյանի
թարգման՝ Հ.Թախմասյանի
ամբաստանյալ՝ Փ.Ռազեղիի

դռնբաց դատական նիստում, քննության առնելով պաշտպան Է.Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալնավորումը գրավով փոխարինելու վերաբերայալ.
Պ Ա Ր Զ Ե Ց
2019 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 267․1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 58232619 քրեական գործը և նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից ընդունվել է վարույթ։
2019 թվականի նոյեմբերի 19-ին Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ ԵրՔվ վարչական շենք և ձերբակալվել է։
2019 թվականի նոյեմբերի 21-ին Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 267․1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, այն հանրորեն վտանգավոր արարքի համար, որ նա ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափերի թմրամիձոցների մաքսանենգություն կատարելու և դրանք ՀՀ-ում ապօրինի իրացնելու դիտավորությամբ, 2019 թվականի նոյեմբերի 19-ին Թեհրան-Երևան ուղղությամբ մեկնող ավտոբուսով մոր՝ Շաֆիդե Փուր Ազհարի Բաղերի հետ միասին, Մեղրի Մաքսային կետով հատել է հայ-իրանական պետական սահմանը և Իրանից մուտք գոծելով Հայաստան, մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով՝ 13․78 գրամ քաշով «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոց, որն ապօրինի պահելով իր մոտ, փոխադրել է մինչև Երևան քաղաքի Կիլիկիա ավտոկայան, որտեղ ժամը 16։00-ին հանդիպել է եղբորը՝ ԻԻՀ քաղաքացի Դանիալ Մոհամմադռահիմի Ռազեղիին և իր ծանոթին՝ ԻԻՀ քաղաքացի Մոհամմադ Էբրահիմ Մեհեդիի Թուրմաժիունին, ապա նստելով վերջինիս կողմից շահագործվողց «Նսսան Տիանա» մակնիշի 34SQ 852 համարանիշի ավտոմեքենան, ապօրինի փոխադրելու նպատակով դրա մեջ է տեղադրել նաև մաքսանենգությամբ ՀՀ ներկրված հիշյալ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը, սակայն բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ մեղադրյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:
Դատարանի 2020 թվականի հունվարի 13-ի, մարտի 17-ի, ապրիլի 13-ին, հունիսի 17-ի, հուլիսի 15-ի որոշումներով մեղադրյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի կալանքի տակ պահելու ժամկետը յուրաքանչյուր անգամ երկարացվել է երկու ամիս ժամկետով:
2020 թվականի սեպտեմբերի 04-ին թիվ 58232619 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է Դատարան` ըստ էության քննության առնելու համար և քրեական գործին շնորհվել է թիվ ԵԴ/0946/01/20 համարը:
Սույն քրեական գործը 2020 թվականի սեպտեմբերի 07-ին հանձնվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Թադևոսյանիս և նույն օրվա որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը թողնվել է անփոփոխ և պաշտպանի միջնորդությունը` կալանավորումը գրավով փոխարինելու մասին մերժել:
Ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի պաշտպան Է.Հակոբյանը վկայակոչելով Եվրոպայի խորհրդի՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի 2020 թվականի մարտի 20-ի զեկույցը, ՀՀ Սահմանադրական դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի ՍԴՈ-1480 որոշումը, «Կաբալերոն ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով ՄԻԵԴ արտահայտած դիրքորոշումը, ՀՀ Կառավարության կողմից 26.05.2006 թվականին ընդունված թիվ 825-Ն որոշումը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/0141/01/19 գործով 2020 թվականի մարտի 24-ի որոշումը 2020 թվականի դեկտեմբերի 01-ին (դատարան է ստացվել 2020 թվականի դեկտեմբերի 04-ին) գրավոր միջնորդություն է ներկյացրել Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալնավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ, մասնավորապես` հետևյալ բովանդակությամբ. «(...) Այսինքն՝ վերոգրյալի պայմաններում պաշտպանական կողմը գտնում է, որ պետք է վերանայել գրավի կիրառման թույլատրելիության հարցը՝ չանտեսելով նաև համավարակով ստեղծված իրավիճակը և հիմք ընդունելով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կամո Մանուկյանի կողմից 22.04.2020.– ին տրված թիվ Ե-656 գրությունը, որով ներկայումս հաստատվում է, որ Փ. Ռագեղին ունի սրտի իշեմիկ հիվանդություն, որը կորոնավիրուսի համատեքստում Փ. Ռազեղին դարձնում է խոցելի գոտում գտնվող և խրոնիկ հիվանդություն ունեցող անձ, իսկ Համաձայն ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Ար տակ Ղազարյանի 20.11.2020թ.–ի թիվ Ե-40/33– 7-7785 գրությամբ հաստատվում է, որ «Արմավիր» ՔԿՀ-ում առկա է կորոնավիրուսի ախտանիշներով անձ, ում մեկուսացրել են։ Եվ հարց է մնում, թե մինչև մեկուսացնելը՝ նա քանի կալանավորված անձի հետ է շփում ունեցել։
(...)
- Մեղադրյալ Փուրիա Ռազեղի մոտ ախտորոշված է Խորանիստ երակների թրոմբոզ, Հիմք Դատարանին ներկայացված Թեհրանի սրտաբանական կենտրոնում թիվ 22-88-79 բժշկական գործի ամփոփ թերթիկի հայերեն պատշաճ թարգամանության պատճեն,
- Մեղադրյալ Փուրիա Ռազեղին ունի բարձրագույն կրթություն, Հիմք՝ Ուկրաինիայի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարության կողմից Փուրիա Ռազեղին տրված թիվ 014199 վկայականի, Ուկրաինիայի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարության կողմից Փուրիա Ռազեղին տրված թիվ 8779 ակադեմիական տեղեկանքի, Փուրիա Ռազեղի ստուգարքային տեղեկագրերի վերաբերյալ քաղվածքի, Փուրիա Ռազեղին տրված 022444 դիպլոմի, Փուրիա Ռազեղին տրված վկայականի, Փուրիա Ռազեղին տրված բակալավրի վկայագրի հայերեն պատշաճ թարգմանությունների պատճեները,
- Մեղադրյալ Փուրիա Ռազեղին ունի մշտական զբաղմունք ՀՀ տարածքում, հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր և մինչև կալանավորվելը՝ աշխատացրել է արագ սննդի կետ,
- Մեղադրյալ Փուրիա Ռազեղին ունի ՀՀ Բժշկական համալսարանում սովորող քույր, ՀՀ տարածքում բնակվող հարազատներ։
- Մեղադրյալ Փուրիա Ռազեղին նախկինում երբևէ արատավորված չի եղել, չունի դատվածություն։
Փ.Ռազեղնին բնութագրող վերոնշյալ բոլոր հանգամանքները համադրելով ամբողջ աշխարհում տարածված և ներկայումս մեծ տեմպերով տարածվող նոր COVID-19 կորոնավիրոսի պանդեմիայի պայմաններում ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության հետ, Արտակարգ դրությամբ պայմանավորված Պարետի որոշումների հետ, որոնցով օրեցոր սահմանափակվում են քաղաքացիների իրավունքներ, որոնցով սահմանված են նաև մեկուսացման և ինքնամեկուսացման պարտադիր պայմաններ, որոնց չպահպանում կարող է հանգեցնել ինչպես վարչական, այնպես էլ՝ քրեական պատասխանատվության, գտնում ենք, որ վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված անհրաժեշտ է Փ.Ռազեղի կալանքը փոխարինել գրավով, որը և հնարավորություն կտա նախ զբաղվել իր առողջության՝ սրտի իշեմիկ հիվանդության և թալասեմիա հիվանդության բուժմամբ, բարձրացնել իր դիմադրողականությունը, ինքնամեկուսնալ տանը կամ անհրաժեշտության դեպքում՝ մեկուսանալ ՀՀ կառավարության կողմից սահմանված հատուկ վայրերում, անցնել նոր COVID-19 կորոնավիրոսի թեսթ, ստանալ անհրաժեշտ բուժումներ, պաշտպանել իր առողջության իրավունքը, ինչպես նաև՝ հետագայում դատական նիստերին մասնակցելու հնարավորությունը։ Միաժամանակ, ինչպես դատական համակարգի, այնպես էլ՝ մեր համար անորոշ է, թե նոր COVID-19 կորոնավիրոսի պանդեմիայով պայմանավորված արտակարգ դրությունը որքան կարող է տևել, որքան ժամանակ շարունակ դատական նիստեր կարող է տեղի չունենան, որքան ժամանակ շարունակ քրեակատարողական հիմնարկը ամբաստանյալներին իրավիճակով պայմանավորված դատական նիստերին չեն ներկայացնի, որոնց պատճառով դատական նիստերը կհետաձգվեն, և դրա արդյունքում անորոշ ժամանակով Փ.Ռազեղին կմնա կալանքի տակ՝ վտանգի մեջ մնալով նրա առողջությունը և կխախտվի նրա արդար դատաքննության իրավունքը։ Փ. Ռազեղի առողջական դրությունը գնալով վատթարանում է, և հնարավոր է, որ եթե Փ.Ռազեղին շարունակի մնա կալանքի տակ, ապա նա հետագայում առողջական դրության պատճառով ի վիճակի էլ չի լինի ներկա գտնվել դատական նիստերին և իրացնել իր արդար դատաքննության իրավունքը»։
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ, 135-136-րդ, 143-րդ, 144-րդ 376.1-րդ և 379-րդ հոդվածներով պաշտպան Է.Հակոբյանը խնդրել է թիվ ԵԴ/0946/01/20 քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղադրյալ Փուրիա Ռազեղի նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերի 17-ին ընտրված խափանման միջոց կալանավորումն փոխարինել գրավով՝ գրավի չափ սահմանելով 3.000.000 ՀՀ դրամը։
Պաշտպան Է.Հակոբյանը դատական նիստում պնդեց միջնորդությունը։
Ամբաստանյալ Փ.Ռազեղին միացավ պաշտպանի դիրքորոշմանը։
Մեղադրող Գ.Հովակիմյանը առարկեց միջնորդության դեմ և հայտնեց, որ այն անհիմն է, պաշտպանի կողմից որևէ նոր հանգամանք չվկայակոչվեց որոնք կարող էին հիմք հանդիսանալ նույնիսկ սույն միջնորդությունը քննարկելու համար, ինչ վերաբերում է ամբաստանյալի հիվանդություններին դրանք նոր հանգամանքներ չեն, իհայտ են եկել նապաքննության ընթացքում և խափանման միջոցների քննարկման ժամանակ, ինչ վերաբերում է համավարակին, ապա որևէ հիմնավորում դրա վերաբերյալ չներկայացվեց, ներկայացվեց մի հանգամանք, որ աշխատակիցներից մեկը դեռևս 2020 թվականի նոյեմբերի 20-ին մեկուսացվել է կորոնավիրուսի կասկածանքով, անցել է մեկ ամիս և առ այսօր որևէ տվյալ առկա չէ, դատաքննությանը խոչընդոտելու հանգամանքը նրա հարազատների կողմից արդեն հաստատված հանգամանք է, և դրանք ոչ թե կանխատեսումներ են, այլ կան գործով վկաների ցուցմունքներ և ոչ թե մտավախություն, որ նա կգործի անօրինական ազդեցություն դատավարության մասնակիցների վրա, հիմքերը առկա են և բարձր է մնում դրանց հավանականությունը և այս փուլում խափանման միջոցը փոփոխման ենթակա չէ:
Դատարանը, հետազոտելով դատավարության կողմերի հայտնած դիրքորոշումները և ներկայացված միջնորդությունը, գտնում է, որ այն պետք է մերժել հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
«Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի համաձայն`
«1. Խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:
2. Խափանման միջոցներն են`
1) կալանավորումը.
2) գրավը.
3) ստորագրություն` չհեռանալու մասին.
(...)
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խափանման միջոցները չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված, բացառությամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի, որը կարող է կիրառվել սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների հետ կապակցված»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն՝
«1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
2. Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն:
3. Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`
1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.
2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը.
3) տարիքը և առողջական վիճակը.
4) սեռը.
5) զբաղմունքի տեսակը.
6) ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը.
7) գույքային դրությունը.
8) բնակության մշտական վայրի առկայությունը.
9) այլ էական հանգամանքներ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «(…) Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառված լինելու դեպքում դատարանը հետագայում պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը: Նման միջնորդություն կարող է ներկայացվել, եթե առկա են այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել»:
Դատարանը 2020 թվականի սեպտեմբերի 17-ին կայացված որոշումով պաշտպանի միջնորդությամբ անդրադարձել է Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմաբ գրավի կիրառելիության հարցին և այն ճանաչել է անթույլատրելի։ Սույն միջնորդության մեջ նշված հանգամանքները չեն կարող դիտվել որպես նոր հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել նախկինում ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցի հարցի քննության ընթացքում։
Ինչ վերաբերվում է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի 2020 թվականի նոյեմբերի 20-ի թիվ Ե-40/33-7-7785 գրությամբ հայտնած տեղեկատվությանը այն մասին, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 2020 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ մեկ աշխատակցի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային ախտանիշեր, որը օրենքով սահմանված կարգով գտնվում է մեկուսացման մեջ, ապա Դատարանը արձանագրում է, որ սույն տեղեկատվությունով չի հաստատվում որ աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով, այլ հաստատվում է, որ վերջինս սահմանված կարգով մեկուսացվել է, իսկ պաշտպանի կողմից դրա վերաբերյալ այլ փաստական տվյալներ չներկայացվեցին, որով կհիմնավորվեր, որ քրեակատարողական հիմնարկում առկա է նման վարակով հիվանդացած աշխատակից, որը հնարավոր շփման միջոցով կարող է վտանգ ստեղծել կոնկրետ տվյալ դեպքում Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ։
Այնուամենայնիվ Դատարանը արձանագրում է, որ չի վերացել հիմնավոր կասկածը, Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին առնչություն ունի դեպքին և վերջինիս ազատության մեջ գտնվելու պայմաններում գործի քննությանը խոչընդոտելու և քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու նախկինում արձանագրված մտավախության ռիսկը բարձր է և դրա նվազման վերաբերյալ նոր փաստարկներ պաշտպանական կողմից չեն ներկայացվել։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ և 135-136-րդ, 143-րդ հոդվածներով` Դատարանը.
Ո Ր Ո Շ Ե Ց
Պաշտպան Է.Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալնավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ մերժել։
Որոշումը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից 10 օրյա ժամկետում:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Այլ նշումներ:
Նշանակվել է փորձաքննություն    
Երբ: 22-12-2020
Քրեական դատավարության օրենսգրքի հոդված
ՀոդվածՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ, 313-րդ, 331-րդ և 345-րդ հոդվածներ
Մեղադրյալ/Տուժող
Անձ
ԱնունՓուրիա   
ԱզգանունՌազեղիի   
ՀայրանունՄոհամմադռահիմի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Հոդված_1
Հոդված266       Մաս 3       Կետ 2
Հոդված_1
Հոդված267․1       Մաս 4       Կետ 1
Դատվածություն:
Պաշտպան
ԱնունԷ
ԱզգանունՀակոբյան
Հասցեք․ Երևան
Այլ նշումներ:ԵԴ/0946/01/20

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
22 դեկտեմբերի 2020 թվական ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան)
նախագահությամբ` դատավոր` Ա.Թադևոսյանի
քարտուղարությամբ` Ն.Ղասաբյանի
մասնակցությամբ՝
մեղադրող՝ Գ.Հովակիմյանի
պաշտպան՝ Է.Հակոբյանի
թարգման՝ Հ.Թախմասյանի
ամբաստնյալ՝ Փ.Ռազեղիի
դռնբաց դատական նիստում, քննության առնելով պաշտպան Է.Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին.
Պ Ա Ր Զ Ե Ց
2020 թվականի սեպտեմբերի 04-ին թիվ 58232619 քրեական գործով ըստ մեղադրանքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 267․1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով մեղադրական եզրակացությամբ ստացվել է Դատարան` ըստ էության քննության առնելու համար և քրեական գործին շնորհվել է թիվ ԵԴ/0946/01/20 համարը:
Սույն քրեական գործը 2020 թվականի սեպտեմբերի 07-ին հանձնվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Թադևոսյանիս և նույն օրվա որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատարանի մեկ այլ՝ 2020 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ թիվ ԵԴ/0946/01/20 քրեական գործը նշանակվել է դատական քննության։
2020 թվականի նոյեմբերի 16-ին դատարան է ստացվել Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի պաշտպան Է.Հակոբյանի միջնորդությունը՝ մասնավորապես հետևյալ բովանդակությամբ.
«(...) Դատարանի կողմից խափանման միջոցի կիրառման հարցի քննարկման արդյունքում 17.09.2020 թվականին կայացված որոշմամբ արձանագրվել է, որ կալանավորված անձի մոտ ծանր հիվանդությունների առկայությամբ պայմանավրոված կալանքը այլ խափանման միջոցով փոփոխելու նպատակով անհրաժեշտ է համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացություն։
Համապատասխան բժշկական եզրակացությունը ներկայումս տրամադրում է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ նախաքննական մարմնի, դատախազի կամ գործը քննող դատարանի որոշման հիման վրա՝ իրականացնելով դատաբժշկական փորձաքննություն։
Համաձայն ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կամո Մանուկյանի կողմից 22.04.2020 թվականին տրված թիվ Ե-656 գրության՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քերակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Փուրիա Ռազեղի մոտ ախտորոշված են հետևյալ հիվանդություննները՝ «Սրտի իշեմիկ հիվանդություն։ Լարման Ստենոկարդիա։ Զարկերակային հիպերտենզիա։ Թալասեմիա»։
ՀՀ Կառավարության կողմից 26.05.2006 թվականի ընդունված թիվ 825-Ն որոշմամբ հաստատվել է կալանքը կրելուն խոչընդոտող հիվանդությունների կողմնորոշիչ ցանկը սահմանող հավելվածը (այսուհետ՝ Կարգ)։ Նշվւսծ կարգի կողմնորոշող ցանկի 39-րդ կետի 1-ին ենթակետով որպես կալանքը կրելուն խոչընդոտող արյան շրջանառության համակարգի հիվանդություն սահմանվել է «Սրտի իշեմիկ հիվանդությունը», որը համաձայն ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կամո Մանուկյանի կողմից 22.04.2020 թվականին տրված թիվ Ե-656 գրության՝ հատաստված է Փուրիա Ռազեղի մոտ։ Բացի այդ, վերոնշյալ կարգի կողմնորոշող ցանկի 40-րդ կետում սահմանվել է, որ կալանքին խոչընդոտող հիվանդություններից է նաև՝ հիպերտոնիկ հիվանդությունը՝ 3-րդ աստիճանի, երկրորդային արտերիալ հիպերտենզիա՝ երկրորդային գերճնշում՝ կրկնվող՝ տրանսմուրալ կամ խոշոր օջախային սրտամկանի ինֆարկտ՝ հաղորդականության և ռիթմի կայուն խանգարումներով և արյան շրջանառության պրոգրեսիվող անբավարարությամբ։ Փուրիա Ռազեղի մոտ ախտորոշված է զարկերակային հիպերտենզիա։ Իսկ մյուս ախտորոշված հիվանդություններից թալասեմիան՝ սակավարյունություն հիվանդությունը, ևս ներառված կարգի կողմնորոշիչ ցուցակում այլ հիվանդությունների համատեքստում։
Համաձայն ՀՀ Կառավարության 04.12.2003 թվականի թիվ 1636-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետի՝ ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ քրեական դատավարության օրենգրքի համաձայն կալանավորված անձի նկատմամբ ծանր հիվանդության պատճառով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության հարցը լուծելու նպատակով դատաբժշկական փորձաքննությունը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ հանձնաժողովային կարգով։
Համաձայն ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի. (…)։
Համաձայն «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի (…)։
Ինչպես տեսնում ենք, վերոնշյալ իրավանորմերի համատեքստում քննարկման առարկա դարձնելով կալանավորված անձ Փուրիա Ռազեղի մոտ արձանագրված հիվանդությունները՝ կարող ենք փաստել, որ ներկայում նրա մոտ առկա են ՀՀ Կառավարության կողմից 26.05.2006 թվականին ընդունված թիվ 825-Ն որոշմամբ հաստատված կալանքը կրելուն խոչընդոտող հիվանդությունների կողմնորոշիչ ցանկի մեջ նշված ծանր հիվանդություններ, որոնք կարող են հանգեցնել մահվան, առավել ևս այն դեպքում, երբ հիվանդություններից որոշների ախտորոշումն ու բուժումը ներառված չէ պետական պատվերի մեջ, և ներկայումս մեծապես տարածում ունի կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակը, որի առումով սրտի իշեմիկ ծանր հիվանդությամբ տառապող անձինք գտնվում են առավել խոցելի գոտում։
Նման պայմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի և ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի վարչակազմները պարտավոր էին այս ծանր հիվանդությունների մասին իրազեկել նախ նախաքննության մարմնին, գործը հսկող դատախազին, իսկ ներկայումս էլ՝ քրեական գործը քննող դատարանին, որն էլ մինչ օրս չի կատարվել նշված պետական հիմնարկների կողմից։ Եվ մեր կողմից հենց անգործության մասին էր բարձրաձայնվում 17.09.2020 թվականին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ, հենց սրանում է կայանում պետության մասը կազմող իրավասու պետական մարմինների անգործությունը և թերացումը։ Ներկայումս քրեական գործը գտնվում է դատարանում, սակայն նման ծանր հիվանդություններ ունեցող կալանավորված անձի մոտ առկա առոջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները վերոնշյալ իրավասու մարմինների կողմից համապատասխան բժշկական եզրակացությամբ տրամադրված չեն նաև գործ քննող դատարանին, որպիսի տեղեկությունների բացակայությամբ էլ պայմանավորված՝ դատարանը չի քննարկել մեղադրյալի մոտ առկա հիվանդությունների ծանր լինելու և կառավարության որոշմամբ սահմանված ցանկում ներառված լինելու փաստը՝ պատճառաբանելով, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից որևէ անգամ նախաքննության մարմնին կամ դատարանին նման միջնորդություն կամ տեղեկություն չի տրամադրել։
Փուրիա Ռազեղի մոտ բազմիցս են տեղի ունենում քթից արնահոսություններ, իսկ վերջերս էլ՝ աստիճանների վրա ուշագնաց լինելու և ընկնելու արդյունքում ստացել է մարմնական վնասվածքներ և շտապ օգնության ավտոմեքենայով սկզբից տեղափոխվել Վաղարշապատի բժշկական կենտրոն, իսկ հետո՝ Էրեբունի բժշկական կենտրոն։
Նման պայմաններում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը տեղեկացված լինելով, որ Փուրիա Ռազեղի մոտ առկա են այնպիսի հիվանդություններ, որոնք ներառված են ՀՀ Կառավարության կողմից 26.05.2006 թվականին ընդունված թիվ 825-Ն որոշմամբ հաստատված կալանքը կրելուն խոչընդոտող հիվանդությունների կողմնորոշիչ ցանկում, մինչ օրս բժշկական համապատասխան եզրակացությամբ չի ներկայացվել միջնորդություն ոչ նախաքննական մարմնին, ոչ հսկողություն իրականացնող դատախազին և ոչ էլ դատարանին՝ նրա մոտ առկա ծանր հիվանդությամբ պայմանավորված համապատասխան դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և խափանման միջոցի հարցի փոփոխություն քննարկելու համար»։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 83-րդ հոդվածով, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 26.05.2006 թվականիի թիվ 825-Ն, 04.12.2003 թվականի թիվ 1636-Ն, 15.08.2019 թվականի թիվ 1038-Ն որոշումներով՝ պաշտպան է․Հակոբյանը միջնորդել է Փուրիա Մոհամադռահիմ Ռազեղի մոտ առկա ծանր հիվանդությունների վերաբերյալ նշանակելու դատաբժշկական համապատասխան փորձաքննություն՝ պարզելու նպատակով նրա մոտ առկա հիվանդությունների և կալանքի համատեղելիության հարցը, իսկ դատաբժշկական փորձաքննության իրականացումը հանձնարարել ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
Դատական նիստում պաշտպան է․Հակոբյանը միջնորդությունը պնդեց։
Ամբաստանյալ Փ.Ռազեղիին միացավ պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությանը։
Մեղադրող Գ.Հովակիմյանը չառարկեց միջնորդության դեմ և հայտնեց, որ եթե դատարանը կգտնի, որ առկա է նման հիմքեր կարող է նշանակել փորձաքննություն:
Խորհրդակցական սենյակում քննարկելով ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու հարցը, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը` դատարանը գտնում է հետևյալը.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 243-րդ հոդվածի համաձայն`
«Փորձաքննությունը կատարվում է (…), երբ քրեական գործով նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի, այդ թվում` համապատասխան հետազոտությունների մեթոդիկայի, բնագավառներում հատուկ գիտելիքներ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի համաձայն`
«(…)
2. Գործը լրացուցիչ քննության ուղարկելու, կարճելու կամ կասեցնելու, խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու, բացարկների, փորձաքննություն նշանակելու մասին որոշումները դատարանը կայացնում է խորհրդակցական սենյակում և դրանք պետք է շարադրված լինեն առանձին փաստաթղթերի ձևով` ստորագրված դատարանի ամբողջ կազմի կողմից:
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 331-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`
«Դատարանն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ որոշում կայացնել վկաներ կանչելու, փորձաքննություն նշանակելու, այլ ապացույցներ պահանջելու մասին»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն`
«1. Եթե նախաքննության ժամանակ փորձաքննություն չի նշանակվել, դատական քննության ժամանակ կողմերն իրավունք ունեն միջնորդել այն նշանակելու:
2. Կողմը, որի միջնորդությամբ նշանակվում է փորձաքննություն, գրավոր ներկայացնում է այն հարցերը, որոնց վերաբերյալ պետք է տրվի փորձագետի եզրակացություն, նշում է, թե ինչ պետք է հետազոտվի, կարող է նշել, թե ով պետք է ներգրավվի որպես փորձագետ: Այս բոլոր հարցերի մասին մյուս կողմն իրավունք ունի շարադրել իր կարծիքը:
3. Դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելիս նախագահողը մեղադրանքի և պաշտպանության կողմերին առաջարկում է ձևակերպել փորձագետին ուղղված հարցերը և շարադրել իրենց կարծիքն այն մասին, թե ում հանձնարարել փորձաքննությունը և ինչ պետք է հետազոտել: Վերջնական որոշումը կայացնում է դատարանը:
4. Նշված հարցերի մասին իր կարծիքը շարադրելու համար մեղադրանքի կամ պաշտպանության կողմում հանդես եկող որևէ անձի միջնորդության առկայության դեպքում կարող է հայտարարվել ընդմիջում: Կողմերն իրավունք ունեն որպես փորձագիտական հետազոտության օբյեկտներ ներկայացնել առարկաներ, փաստաթղթեր: Այդպիսի օբյեկտների թվից դրանք հանելիս դատարանը պարտավոր է կայացնել պատճառաբանված որոշում:
5. Փորձագետ նշանակված անձին հանձնվում է փորձաքննություն նշանակելու մասին դատարանի որոշման պատճենը և պարզաբանվում են նրա իրավունքները և պարտականությունները: Փորձագետի եզրակացությունը հրապարակվում և հետազոտվում է սույն օրենսգրքի 344 հոդվածով սահմանված կարգով»:
ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 1636-Ն որոշման հավելվածի 1-ին կետի համաձայն՝
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն պատիժը պայմանականորեն չկիրառելու, կալանավորված անձի նկատմամբ ծանր հիվանդության պատճառով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության, ինչպես նաև բժշկական՝ ոչ հոգեբուժական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված հարցերը լուծելու նպատակով դատաբժշկական փորձաքննությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ հանձնաժողովային կարգով: Հանձնաժողովի կազմում, պետական կառավարման լիազոր մարմնի անդամներից բացի, որպես անդամ ընդգրկվում են նաև մեկական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից: Հանձնաժողովի կազմում ներկայացուցիչներն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ներկայացմամբ»։
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման Հավելվածի 2-րդի համաձայն՝
«(…) 8. Սուր լեյկոզ (բոլոր ձևերը)`
1) քրոնիկ միելոլեյկոզ` աճող կախեքսիայով, սակավարյունությամբ, սպլենոմեգալիայով և հեմոռագիկ սինդրոմով,
2) քրոնիկ էրիթրոմիելոզ` տերմինալ շրջանում,
3) էրիթրեմիա` բարդացած գլխուղեղի անոթների արյունազեղումներով կամ թրոմբոզներով,
4) քրոնիկ լիմֆոլեյկոզ` բարդացած սակավարյունությամբ, թրոմբոցիտոպենիայով և անընդմեջ կրկնվող վարակներով,
5) քրոնիկ մոնոցիտար լեյկոզ` տերմինալ շրջանում սակավարյունությամբ և հեմոռագիկ սինդրոմով,
(…)
29. Հիպերտոնիկ հիվանդություն` 3-րդ աստիճանի, երկրորդային արտերիալ հիպերտենզիա`
1) կրկնվող` տրանսմուրալ կամ խոշորօջախային սրտամկանի ինֆարկտ` հաղորդականության և ռիթմի կայուն խանգարումներով և արյան շրջանառության պրոգրեսիվող անբավարարությամբ (…)»։
Ըստ քրեական գործում առկա բժշկական փաստաթղթերի` Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի մոտ ախտորոշվել է «Սրտի իշեմիկ հիվանդություն։ Լարման Ստենոկարդիա։ Զարկերակային հիպերտենզիա։ Թալասեմիա» և այլ հիվանդություններ, ինչպես նաև դատական նիստերի ընթացքում վերջինիս բազմիցս հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկում իրեն պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվում:
Ելնելով վերգրյալից, լսելով կողմերի դիրքորոշումները, ուսումնասիրելով քրեական գործում առկա Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի առողջական վիճակի՝ նրա մոտ ախտորոշված հիվանդությունների վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման փորձաքննություն չի նշանակվել նախաքննության ընթացքում, հայցվող հարցերի պատասխանները ստանալու համար անհրաժեշտ են հատուկ բնագավառի գիտելիքներ, իսկ դրանց պարզումը գործի համար կարող է ունենալ էական նշանակություն, այդ թվում նաև՝ ամբաստանյալի նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցի պարագայում նրան շարունական կալանքի տակ պահելու նպատակահարմարության հարցը՝ պայմանավորված ախտորոշված հիվանդությունների բնույթով, Դատարանը գտնում է, որ քրեական գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով, սույն գործով հարկ է նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի կատարումը պետք է հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ նաև` ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոն) փորձագետներին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ, 313-րդ, 331-րդ և 345-րդ հոդվածներով` Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Պաշտպան Է.Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարել։
Թիվ ԵԴ/0946/01/20 քրեական գործով նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն:
Փորձաքննության կատարումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին:
Փորձագետների պարզաբանմանն առաջադրել հետևյալ հարցերը.
1. ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին ինչ հիվանդություններով է տառապում, երբ է հիվանդացել այդ հիվանդություններով, ինչ դինամիկա են դրանք ունեցել և ինչ փուլում են գտնվում նրա հիվանդութունները ներկա վիճակում,
2. ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի հիվանդությունները բուժելի են, թե՝ ոչ,
3. ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղի հիվանդությունները ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման Հավելված 2-ի իմաստով հանդիսանում են ծանր հիվանդություն, թե՝ ոչ,
4. ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի հիվանդությունները համատեղելի են վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման տակ շարունակական պահելու հետ:
Փորձագետներին տրամադրել քրեական գործի նյութերը և փորձաքննությանը ներկայացնել ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին` վերջիններիս պահանջով:
Հանձնարարել ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի տնօրենին՝ պարզաբանել փորձաքննությունը կատարող փորձագետներին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածով նախատեսված` փորձագետի պարտականություններն ու իրավունքները և նախազգուշացնել ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին:
Փորձագիտական հիմնարկին իրավունք վերապահել անհրաժեշտության դեպքում ներգրավվել նաև այլ փորձագետների:
Եթե փորձաքննության ընթացքում առաջանան հարցեր, որոնք կարող են էական նշանակություն ունենալ քրեական գործի քննության համար և որոնց պատասխանները մտնում են փորձագետի իրավասության մեջ, անհարժեշտ է պատասխանել նաև այդ հարցերին:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 23-02-2021
Ժամ: 13:00
Նիստերի դահլիճի համարը: 8
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:
Այլ նշումներ:
Անավարտ գործեր    
Հաշվետու ժամանակահատված: 2020 թվական
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 22-04-2021
Ժամ: 13:30
Նիստերի դահլիճի համարը: 8
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:
Այլ նշումներ:Ճիշտ օրը՝ 2021 թվականի ապրիլի 12-ին ժամը 13։30
Կազմի փոփոխություն    
Ամսաթիվ: 05-05-2021
Փոփոխության հիմքը: Լիազորությունները դադարել են
Այլ նշումներ:
Մակագրել    
Երբ: 05-05-2021
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն: Նելլի Ռոմիկի Բաղդասարյան
Դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Երբ: 10-05-2021
Որոշումը:
Որոշումը ուղարկվել է կողմերին: 10-05-2021
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: 10-05-2021
Այլ նշումներ:
Գործը դատական քննության նախապատրաստելիս խափանման միջոցի հարցի լուծում    
Երբ: 21-05-2021
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 02-06-2021
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր: Պաշտպան
Դատավարության կողմեր: Մեղադրող
Դատավարության կողմեր
ԱնունՓուրիա   
ԱզգանունՄոհամմադռահիմի Ռազեղի   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
ԱնունԷդգար   
ԱզգանունՀակոբյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
Անվանում:Գ. Հովակիմյան   
Հասցե:ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն   
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Որոշման ամսաթիվ: 24-05-2021
Ստեղծման ամսաթիվ: 2021-06-08 13:07:21
Որոշում:Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ



24 մայիսի 2021թ. ք. Երևան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ` դատավոր Ն. Բաղդասարյանի, հետազոտելով, ԵԴ/0946/01/20 (58219620) քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով:

Պ Ա Ր Զ Ե Ց

Քրեական գործի նյութերում բացակայում են վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը:
Քննարկելով խափանման միջոցի հարցը` դատարանը գտնում է, որ մեղադրյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը ընտրված է ճիշտ, ուստի պետք է թողնել անփոփոխ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ, 293-րդ հոդվածներով, դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

1. Սույն քրեական գործի դատական քննությունը նշանակել 2021թ. հունիսի 2-ին, ժամը 16:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատական նիստերի թիվ 1 դահլիճում, դռնբաց դատական նիստում, դատավոր Ն. Բաղդասարյանի նախագահությամբ, դատական նիստերի քարտուղար Ա. Զաքարյանի քարտուղարությամբ:
2. Մեղադրյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:
3. Դատակոչի ենթակա անձանց ցանկը թողնել անփոփոխ:
4. Դատական քննությանը թույլատրել պաշտպան Էդգար Հակոբյանի մասնակցությունը:





ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. Ռ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 18-06-2021
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 02-07-2021
Ժամ: 12:30
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 09-07-2021
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 15-07-2021
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:Դատական նիստը չի կայացվել փորձագետի եզրակացությունը դեռևս դատարան ստացված չլինելու պատճառով:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 04-08-2021
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Կայացվել է դատավճիռ    
Ամսաթիվ: 04-08-2021
Այլ նշումներ:
Մեղադրական    
Մեղադրյալ
ԱնունՓուրիա   
ԱզգանունՌազեղի   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ամսաթիվ: 04-08-2021
Առավել ծանր հանցագործության հոդված
Հոդված266       Մաս 3       Կետ 2
Առավել ծանր հանցագործության հոդված
Հոդված267.1       Մաս 4       Կետ 1
Առավել ծանր հանցագործության հոդվածով: Դատապարտվել է
Այլ հանցագործության հոդվածներ
Հոդված
Այլ հանցագործության հոդվածներով:
Հիմնական պատիժ: Որոշակի ժամկետով ազատազրկում
Լրացուցիչ պատիժ:
Այլ պատժաչափեր:
Պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Քրեական պատասխանատվությունից ազատելը՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով:
Բռնագանձնված գույքի չափը:
Օրենսգիրք:
Այլ նշումներ:
Կիրառվել է քրեաիրավական հարկադրանքի միջոց:
Արագացված վարույթ    
Ամսաթիվ: 04-08-2021
Այո/Ոչ: Ոչ
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2021-09-17 17:30:52    
Դատական ակտի բովանդակությունը:Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՆՈւՆԻՑ

04 օգոստոսի 2021թ. ք. Երևան

ԵԴ/0946/01/20

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ հետևյալ կազմով.


նախագահող դատավոր՝ Ն. Բաղդասարյան,
քարտուղարներ՝ Ա. Զաքարյան,

մասնակցությամբ՝
մեղադրող,
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ
մինչդատական վարույթի օրինականության
նկատմամբ հսկողության վարչության
ավագ դատախազ՝ Գ. Հովակիմյանի,

ամբաստանյալ՝ Փ. Մոհամմադռահիմի
Ռազեղիի,

պաշտպան՝ Էդ. Հակոբյանի,

թարգմանիչ՝ Տ. Դավուդյանի,



դատարանում, դռնբաց դատական նիստում քննեց գործն ըստ մեղադրանքի՝
Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի՝
ծնված 1986թ. օգոստոսի 31-ին ԻԻՀ Թեհրան քաղաքում, ԻԻՀ քաղաքացի, ֆիզիկապես վատառողջ, նրա մոտ ախտորոշվել է "Բ-Թալասեմիա, զարկերակային գեր ճնշում, 2 աստիճան, սրտի ռիթմի խանգարում արտահայտված սինուսայաին հաճախասրտություն, վեր փորոքային էքստրասիստոլաներ, սրտի իշեմիկ հիվանդություն NYHA I", բարձրագույն կրթությամբ, ամուրի, խնամքին ոչ ոք, նախկինում չդատված, հանդիսանում է "Փուրիա Ռազեղի" Ա/Ձ արագ կետի տնօրենը, ԻԻՀ-ում բնակվել է ք.Թեհրան, Բանայի խճուղի, Բեհեշտի ավան, Արղավան 25, բնակարան 21 հասցեում, ՀՀ-ում բնակվել է ք. Երևան, Լենինգրադյան փողոց, թիվ 31/8 շենքի, թիվ 31 բնակարանում, կալանքի տակ է 19.11.2019թ., մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով.


Գործի դատավարական նախապատմությունը.

19.11.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 267.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 58232619 քրեական գործը:
21.11.2019թ. որոշում է կայացվել Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
01.09.2020թ. որոշում է կայացվել թիվ 58232619 քրեական գործից Փուրիա Մոհամմադոահիմի Ռազեղիի մասն անջատելու, անջատված մասին թիվ 58219620 քրեական գործի համարը շնորհելու և վարույթ ընդունելու մասին:
Թիվ 58232619 քրեական գործը կազմվել, հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել և 04.09.2020թ. ստացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Թիվ ԵԴ/0946/01/20 քրեական գործը 04.09.2020թ. մակագրվել է դատավոր Ա.Թադևոսյանին, 07.09.2020թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավորի լիազորությունները դադարած համարվելու պատճառով տեղի է ունեցել կազմի փոփոխություն, թիվ ԵԴ/0946/01/20 քրեական գործը մակագրվել է դատավոր Ն.Բաղդասարյանին և 10.05.2021թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:


Դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները.

Դատաքննությամբ, գործի տվյալներով, դատարանը հիմնավորված է համարում հետևյալը.
Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և դրանք ՀՀ-ում ապօրինի իրացնելու դիտավորությամբ, 2019թ. նոյեմբերի 19-ին Թեհրան-Երևան ուղղությամբ մեկնող ավտոբուսով մոր՝ Շաֆիղե Փուր Ազհարի Բաղերի հետ միասին, Մեղրի մաքսային կետով հատել է հայ-իրանական պետական սահմանը, և Իրանից մուտք գործելով Հայաստան, մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով՝ 13.78 գրամ քաշով "Մետամֆետամին" տեսակի թմրամիջոց, որն ապօրինի պահելով իր մոտ, փոխադրել է մինչև Երևան քաղաքի "Կիլիկիա" ավտոկայան, որտեղ ժամը 1600-ի սահմաններում հանդիպել է ըստ պայմանավորվածության՝ իրեն դիմավորելու եկած եղբորը՝ ԻԻՀ քաղաքացի Դանիալ Մոհամմադռահիմի Ռազեղիին և իր ծանոթին՝ ԻԻՀ քաղաքացի Մոհամմադ Էբրահիմ Մեհդիի Թուրհաժիունին, ապա նստելով վերջինիս կողմի շահագործվող "Նիսան Տիանա" մակնիշի, 34 SQ 852 համարանիշի ավտոմեքենան, ապօրինի փոխադրելու նպատակով դրա մեջ է տեղադրել նաև մաքսանենգությամբ ՀՀ ներկրված հիշյալ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը, սակայն բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ապացույցների հետազոտում և գնահատում.

Դատարանի կողմից հաստատված հանգամանքները հիմնավորվում են հետևյալ ապացույցներով.
Առաջադրված մեղադրանքում Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղղին իրեն մաղավոր ճանաչեց, հայտնեց, որ զղջում է կատարած արարքի համար, իր եղբայրը և հարազատները դեպքի հետ կապ չունեն, որևէ արարքում մեղավոր չեն: Հայտնեց, որ հրաժարվում է պատասխանել հարցերին:

/Դատական նիստի արձանագրություն/

Վկա Առաքել Աշոտի Սիմոնյանի ցուցմունքով այն մասին, որ 2009 թվականից աշխատում է Երևան քաղաքի Մոսկովյան 25 հասցեում գործող կարի արհեստանոցում՝ որպես դերձակ: 2019 թվականի գարնանից իր արհեստանոցի հարևանությամբ գործող սրճարանը Դավիթ Շահբազյանից ամսեկան 1.500 ԱՄՆ դոլարի դիմաց վարձակալել են ԻԻՀ քաղաքացի Փուրիա Ռազեղին և նրա եղբայր Դանիալ Ռազեղին: Ինքը պարբերաբար այցելել է նշված սրճարան և այցելությունների ընթացքում ծանոթացել ու մտերմացել է վերջիններիս հետ: Տեղեկանալով, որ սրճարանի համար Փ.Ռազեղին Դավիթին վճարել է ամսեկան 1.500 ԱՄՆ դոլար գումար, և տեսնելով սրճարանի հաճախորդների սակավությունը՝ ենթադրել է, որ Փ.Ռազեղին չի կարող օգուտով աշխատեցնել սրճարանը և հավանաբար այլ եկամտի աղբյուր պետք է ունենա: Բացի այդ, ճանաչել է սրճարանի որոշ հաճախորդներին, ովքեր իր տպավորությամբ եղել են թմրամոլներ և ենթադրել է, որ Փուրիան և Դանիալը սրճարանում զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ: Հերթական հանդիպման ժամանակ Փ.Ռազեղիից հետաքրքրվել է վերջինիս բիզնեսի ֆինանսական վիճակից, հարցնելով, թե եկամուտը նրան գոհացնում է, թե ոչ, ինչին ի պատասխան Փ.Ռազեղին հայտնել է, որ միայն դրա եկամուտը չէ, և հուսալի հաճախորդներ ունենալու դեպքում զբաղվում է նաև թմրամիջոցների իրացմամբ, որոնք բերում է տարբեր երկրներից, այդ թվում՝ նաև Իրանից: Փ.Ռազեղին նաև տեղեկացրել է, որ դրսից կարող է բերել տարբեր տեսակի, այդ թվում՝ նաև "Մետանֆետամին" տեսակի թմրամիջոց, և հայտնել է, որ եթե հուսալի մարդիկ լինեն՝ թմրամիջոց ձեռք բերելու հարցով կարող է դիմել իրեն:
2017 թվականին ծանոթացել և ընկերացել է "Ատմոսֆեր" սրճարանում որպես մատուցող աշխատող Ալիկ Ալեքսանյանի հետ և շփումների ընթացքում պարզել է, որ վերջինս թմրամոլ է, և օգտագործում է "Մետանֆետամին" տեսակի թմրամիջոց: 2019 թվականի սեպտեմբերին Ալիկ Ալեքսանյանն իրեն հայտնել է, որ թմրամիջոց օգտագործելու կարիք ունի ու հետաքրքրվել է, արդյոք ունի որևէ ծանոթ, ումից կարող է "Մետանֆետամին" տեսակի թմրամիջոց ձեռք բերել: Դրանցի հետո, ինքը բջջային հեռախոսի հավելվածների միջոցով զանգահարել է Փ.Ռազեղղին և վերջինիցս հետաքրքրվել "Մետանֆետամին" տեսակի թմրամիջոց ունենալու մասին: Դրական պատասխան ստանալուց հետո, յուրաքանչյուր չափաբաժնի համար Ա.Ալեքսանյանից վերցրած 30.000-40.000 ՀՀ դրամ գումարը Փ.Ռազեղիին կամ վերջինիս եղբորը տալուց հետո, նրանց մատնանշած թաքստոցից վերցրել է պոլիէթիլենային փաթեթում լցված "Մետանֆետամին" տեսակի թմրամիջոցը և փոխանցել Ա.Ալեքսանյանին:
2019 թվականի սեպտեմբեր ամսին նման եղանակով Փ.Ռազեղիից Ա.Ալեքսանյանի համար "Մետանֆետամին" տեսակի թմրամիջոց ձեռք է բերել իր հիշելով մոտ 2 կամ 3, հոկտեմբեր ամսին՝ 5-6, իսկ նոյեմբեր ամսին՝ 2-3 անգամ:
Փուրիա Ռազեղին կամ նրա ցուցումով ինչ որ մեկը թմրամիջոցը տեղադրել է Երևան քաղաքի Մոսկովյան 25 շենքի մուտքի առաջին հարկում գտնվող հոսանքի հաշվիչ սարքերի տուփի վրա, որտեղից էլ ինքը վերցրել է:
Փուրիա Ռազեղի խոսքերից հասկացել է, որ վերջինս "Մետամֆետամին" տեսակի թմրամիջոցը բերում է Իրանից:
Երբ արդեն Ալիկ Ալեքսանյան իրեն պարբերաբար է դիմել թմրամիջոց ձեռք բերելու հարցով, հասկացել է, որ ներքաշվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառումյան մեջ, և Փ.Ռազեղիին առաջարկել է անձամբ հանդիպել Ա.Ալեքսանյանի հետ և թմրամիջոցների առքուվաճառքն իրականացնել նրա հետ, սակայն նա ասել է, որ չի ցանկանում այլ անձանց հետ թմրամիջոցների առքուվաճառք իրականացնել, քանի որ նրանք կարող են հուսալի չլինել: Փուրիայի հետ կապ է պահպանել իր 093-83-91-58 հեռախոսահամարով, իսկ Ալիկի հետ՝ 096-96-26-47 համարով:
2019թ. նոյեմբերի 19-ին իմացել է, որ Փուրիա Ռազեղին բերման է ենթարկվել թմրամիջոց տեղափոխելու կասկածանքով:
Փուրիա Ռազեղիի հետ նախապես պայմանավորվածություն չի ունեցել՝ նրա կողմից թմրամիջոց տեղափոխելու կապակցությամբ, նախապես չի իմացել, որ Փուրիան իր հետ ՀՀ թմրամիջոց է տեղափոխելու, իր կարծիքով այդ թմրամիջոցը Փուրիան Իրանից ՀՀ է տեղափոխել տարբեր անձանց, այդ թվում՝ իր միջոցով:

/Դատական նիստի արձանագրություն/

Վկա Մոհամմադ Էբրահիմ Մեհդի Թուրմաժիունի նախաքննությամբ տրված և դատաքննությամբ հետազոտված ցուցմունքով այն մասին, որ 2018 թվականին ընտանիքով Թեհրանից մշտական բնակության է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն: Վարել է "Նիսան Տիանա" մակնիշի, 34 SQ 852 համարանիշի ավտոմեքենա, որով Երևան քաղաքի Մոսկովյան 25 հասցեում գտնվող "Չիկագո" ռեստորանի համար մատուցել է առաքման ծառայություններ: 2019թ. նոյեմբերի 19-ին հիշյալ ռեստորանում հանդիպել է Դանիալ Ռազեղիին, ով իրեն խնդրել է իր մեքենայով գնալ "Կիլիկա" ավտոկայան, եղբորը՝ Փուրիա Ռազեղիին և մորը դիմավորելու համար: Հասել ավտոկայան և ԻԻՀ-ից ժամանած ավտոբուսի մոտ դիմավորել են վերջիններիս: Ինքն օգնել է նրանց ավտոբուսից իրերը տեղափոխել իր մեքենան: Երբ վերջիններիս իրերը տեղավորել են ավտոմեքենայի բեռնախցիկում և հետնամասում, ինքը նստել է վարորդի նստատեղին, նրանց մայրը վարորդի կողքի նստատեղին, իսկ Դանիալն ու Փուրիան նստել են վարորդի նստատեղի հետևի հատվածում, որից հետո ինքը գործի է գցել շարժիչը և ցանկացել են շարժվել: Այդ պահին մեքենայի դուռը բացել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն ու բոլորին բերման են ենթարկել ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչություն: Վարչական շենքի մոտ Փ.Ռազեղին ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին է ներկայացրել իրենց անձնական իրերը և այդ ժամանակ ինքը վարորդի նստատեղի հետևի հատվածում, ոտքերը դնելու համար նախատեսված մասում նկատել է սպիտակ գույնի փոշենման զանգվածով պոլիէթիլենային տոպրակ և այն ներկայացրել ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին: Փուրիա Ռազեղիին և վերջինիս մորը իր կողմից շահագործվող ավտոմեքենայով դիմավորելուց առաջ ստուգել է իր ավտոմեքենայի սրահը, այնտեղ որևէ իր չի եղել: Նշված օրը բացի Դանիալից, Փուրիայից, նրա մորից իր ավտոմեքենան որևէ այլ անձ չի նստել:

/Դատական նիստի արձանագրություն, հատոր 1-ին, գ/թ. 109-113/

Վկա Շաֆիղե Փուր Ազարի Բաղերի նախաքննությամբ տրված և դատաքննությամբ հետազոտված ցուցմունքով այն մասին, որ հանդիսանում է Փուրիա և Դանիալ Ռազեղիների և Հաննանե Նոբախտիանի մայրը: ԻԻՀ-ում հերթական բժշկական ստուգումներն անցնելուց հետո 2019թ. նոյեմբերի 18-ին, ժամը 1030-ի սահմաններում Փուրիա Ռազեղիի հետ Թեհրանի Նարմանք թաղամասում նստել են Թեհրանից Երևան ուղղությամբ մեկնող ավտոբուսը և կեսգիշերին մոտ հասել են հայ-իրանական սահման, անցել են սահմանը և արդեն 2020թ. նոյեմբերի 19-ին, ժամը 0530-ի սահմաններում շարժվել են դեպի Երևան: Երևան հասնելուց հետո, ավտոկայանում Դանիալը, Թուրմաժյունի հետ դիմավորել են իրենց, որից հետո իրերը տեղավորել են Թուրմաժյունի ավտոմեքենան: Ինքը նստել է վարորդի կողքի նստատեղին, Փուրիան նստել է վարորդի հետևի նստատեղի ձախ կողմում, իսկ Դանիալը աջ կողմում, որից հետո իրենց են մոտեցել իրավապահ մարմինների աշխատակիցները և բերման ենթարկել:
/Դատական նիստի արձանագրություն, հատոր 1-ին, գ/թ. 114-118/

Վկա Դանիալ Մուհամադռահիմ Ռազեղիի նախաքննությամբ տրված և դատաքննությամբ հետազոտված ցուցմունքով այն մասին, որ 2019թ. նոյեմբերի 18-ին եղբայրն իրեն հայտնել է, որ մոր հետ միասին գալիս են Հայաստանի Հանրապետություն, և խնդրել է մորը պատկանող հաշվեհամարին փոխանցել 5 միլիոն թուման գումար: Հաջորդ օրը՝ 2019թ. նոյեմբերի 19-ի կեսօրին, մայրը և եղբայրը ավտոբուսով ժամանել են Երևան քաղաքի "Կիլիկա" ավտոկայան, որտեղ ինքը և Մոհամադ Թուրմաժյունը դիմավորել են նրանց: Նրանց իրերը տեղավորել են Մոհամադի "Նիսսան Տիանա" ավտոմեքենայում, որից հետո նստել են մեքենան և ցանկացել են շարժվել: Այդ պահին մոտեցել են իրավապահ մարմնի աշխատակիցները և իրենց բերման ենթարկել: Դրանից հետո, իմացել է, որ մեքենայում առկա է թմրանյութ, որից ինքը տեղեկություն չի ունեցել և այն իրեն չի պատկանել:

/Դատական նիստի արձանագրություն, հատոր 1-ին, գ/թ. 126-130/

Վկա Ալիկ Շահենի Ալեքսանյանի նախաքննությամբ տրված և դատաքննությամբ հետազոտված ցուցմունքով այն մասին, որ 2009 թվականից աշխատել է Երևանի տարբեր սրճարաններում՝ որպես մատուցող: Գործի բերումով որպես հաճախորդ ծանոթացել է Առաքել Սիմոնյանի հետ, ում դիմում են Ալիկ անունով: Վերջինս Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում ունեցել է կարի արհեստանոց: Ժամանակի ընթացքում ընկերացել են: Երբեմն թմրամիջոց է օգտագործել և Ա.Սիմոնյանի հետ շփման ընթացքում նրան հայտնել է այդ մասին: Առաքել Սիմոնյանից իմացել է, որ ունի ծանոթ, ով զբաղվում է թմրամիջոցների վաճառքով, և կարող է օգնել իրեն թմրամիջոց ձեռք բերելու հարցում:
2019 թվականի ընթացքում մի քանի անգամ դիմել է Ա.Սիմոնյանին, ով օգնել է իրեն "Մետանֆետամին" տեսակի թմրամիջոց է ձեռք բերելուր հարցում: Ինքն օգտագործել է 077-75-50-06 և 098-96-26-47 բջջային հեռախոսահամարները: Թմրամիջոցը Ա.Սիմոնյանից վերցրել է վերջինիս կարի արհեստանոցի մոտակայքում: Չի եղել դեպք, որ գումարը փոխանցած լինի, իսկ Ա.Սիմոնյանն իրեն թմրամիջոցը տված չլինի: Անձամբ չի ճանաչում այն անձին, ումից Առաքելը ձեռք է բերել "Մետանֆետամին" տեսակի թմրամիջոցը, սակայն գիտի, որ Առաքելը թմրամիջոցը ձեռք է բերել ինչ-որ պարսիկից: Այդ պարսիկի անունը չգիտի, գիտի միայն, որ նա թմրամիջոցը ՀՀ է բերում Իրանից:
Վերջին անգամ իր համար թմրամիջոց վերցնելու կապակցությանբ Առաքել Սիմոնյանը այդ պարսիկի հետ հեռախոսազրույց է ունեցել և թմրամիջոց է վերցրել 2019թ. նոյեմբերի 17-ին:
Եղել է դեպք, որ Առաքելից հարցրել է թմրամիջոց վաճառող անձի հեռախոսահամարը և տվյալները, սակայն Առաքելն իրեն ասել է, որ այդ անձն իրեն չի վստահում և չի ցանկանում իր հետ կապի դուրս գալ անձամբ:

/Դատական նիստի արձանագրություն, հատոր 3-րդ, գ/թ. 176-179,
հատոր 4-րդ, գ/թ.160-166 /
Վկա Հարություն Ֆերենիկի Օհանյանի նախաքննությամբ տրված և դատաքննությամբ հետազոտված ցուցմունքով այն մասին, որ 2019 թվականից աշխատում է ՀՀ ԿԱ ՊԵԿ Հարավային մաքսային վարչության Մեղրիի մաքսակետում, առաջին բաժանմունքում: Իր աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում հերթապահության ընթացքում ստուգել ՀՀ մտնող և ՀՀ-ից դուրս գնացող ուղևորներին, նրանց ուղեբեռները, կատարել ուղեբեռների փաստաթղթային ձևակերպումները, մաքսային ապահովագրությունները: 2019թ. նոյեմբերի 18-ի գիշերը լույս 19-ի առավոտյան գտնվել է հերթափոխում, աշխատանքի մեջ: Այդ օրը ստուգել է Իրանից ՀՀ մուտք գործող անձանց և նրանց ուղեբեռները: Չի մտաբերել, թե այդ օրը քանի անձի է ստուգման ենթարկել, սակայն դրանց թվում եղել են հիմնականում հայեր և իրանցիներ:
Եթե սահմանը հատող անձի հետ կապված կասկած չի լինում, ապա այդ դեպքում նրա իրերի զննությունը կատարվում է ավելի թեթև եղանակով, քանի որ մաքսատանը այնքան մարդ է լինում հավաքված սահմանը հատող, որ ֆիզիկապես ի վիճակի չեն լինում մանրակրկիտ զննել:
Փուրիա Ռազեղի անունով անձի չի հիշում, բայց եթե նա 2019թ. նոյեմբերի 13-ին Իրանից Մեղրիի անցակետով մուտք է գործել ՀՀ, ապա ստուգվել է իր կողմից: Չի բացառում, որ նախնական կասկած չլինելու պատճառով Փուրիա Ռազեղիի իրերը մանրակրկիտ ստուգած չլինի, և հնարավոր է, որ վերջինս ինչ-որ արգելված իր ունեցած լինի իր մոտ, սակայն ինքը չի հայտնաբերել այն:

/Դատական նիստի արձանագրություն, հատոր 3-րդ, գ/թ. 120-124 /

Վկա Փույա Մանուչեհր Ջամալ Զադեհիի նախաքննությամբ տրված և դատաքննությամբ հետազոտված ցուցմունքով այն մասին, որ 2013թ. հոկտեմբերի 29-ին գնել են "Նիսսան Տիանա" մակնիշի 34 SQ 852 պետհամարանիշի ավտոմեքենան: 12.05.2019թ. ավտոմեքենան տարաժամկետ վճարման պայմանով վաճառել է Մուհամմադ Էբրահիմ Մեհդի Թուրմաջիունին: Նա նախապես վճարել է 1.100 ԱՄՆ դոլար գումար, իսկ մնացած 600 ԱՄՆ դոլար գումարը մնացել է պարտք և պարտավորվել է վճարել մինչև 2020 թվականը: Գիտի, որ Մուհամմադ Էբրահիմն այդ մեքենայով աշխատում էր ազգությամբ Իրանցի, Փուրիա անունով անձին պատկանող "Չիկագո" անվամբ սրճարանում: Փուրիայի հետ ծանոթացել է նրա քրոջ՝ Հանանեհի միջոցով, որի հետ աշխատել է, սակայն նրա հետ որևէ մտերիմ հարաբերություններ չի ունեցել և ներկայումս էլ չունի, իսկ Մոհամմադի հետ ունեցել է գործնական հարաբերություններ՝ կապված մեքենայի վաճառքի հետ: 2019 թվականի նոյեմբերին, երբ գտնվել է Իրանում, Մուհամմադը բջջային հեռախոսի հավելվածով կապ է հաստատել իր հետ և հայտնել, որ ցանկանում է մեքենան վաճառել: 2019 թվականի նոյեմբերին վերադարձել է Հայաստան և կապ հաստատել Մուհամմադի հետ: Դրանից օրեր անց, անծանոթ համարից զանգ է ստացել և իր հետ խոսողը ներկայացել է Մուհամմադի եղբայր և ասել, որ ցանկանում են մեքենան վաճառել: Փորձնական աշխատելով "Վիվարո" ընկերությունում, որտեղ աշխատում է նաև Փուրիայի քույրը՝ Հանանեհը, աշխատակիցների խոսակցություններից լսել է, որ Փուրիային բռնել են՝ Հայաստան թմրամիջոցներ բերելու և վաճառելու կասկածանքով, լսել է, որ դրա հետ ինչ որ առնչություն է ունեցել Մոհամմադը, այդ թմրամիջոցը հայտնաբերվել է նրա մեքենայում:
Դրանից հետո չի կարողացել կապ հաստատել Մոհամմադի հետ: Զանգել է նրա եղբոր համարին, իր հետ խոսող տղամարդը հայտնել է, որ նա գ Իրան է գնացել, որոշ ժամանակ անց կգա: Դրանից հետո հանդիպել է Մոհամմադի եղբորը, պահանջել է վճարել մեքենայի համար պարտք մնացած գումարները կամ վաճառել մեքենա: Պնդել է, որ նա կապ հաստատի Մոհամմադի հետ, նա բջջային հեռախոսի հավելվածով զանգել է Մոհամմադին և ինքը խոսել է նրա հետ: Այդ ժամանակ տեսել է, որ հեռախոսի վրա գրված է Մոհամմադ՝ Թուրքիա: Հարցրել է նրան, թե ինչու են ասում, որ նա Իրանում է, պարզվում է, որ նա Թուրքիայում է, Մոհամմադն իրեն ասել է, որ թմրամիջոցների հետ կապված որևէ առնչություն չունի, որ հայտնաբերված թմրամիջոցը պատկանել է Փուրիային, սակայն նա փորձում է իր վրա բարդել այդ ամենը, դրա համար ինքը վախեցել է և հեռացել Հայաստանից:

/Դատական նիստի արձանագրություն, հատոր 3-րդ, գ/թ. 137-140, 198-199 /

Վկա Ամիրհեսամ Մոհսենի Եքթասիահքալի նախաքննությամբ տրված և դատաքննությամբ հետազոտված ցուցմունքով այն մասին, որ տեղեկացել է, որ Փուրիա Ռազեղին ձերբակալվել է թմրամիջոցների հետ կապված գործով: Դրանից հետո չի հանդիպել Մոհամադ Թուրմաժյուին, միայն մեկ անգամ խոսել է նրա հետ հեռախոսով: Թուրմաջիուն իրեն պատմել է, որ Դանիալի առաջարկով նրա մեքենայով գնացել են, նախապես չասելով, թե ուր են գնում, հասնելով ավտոկայանի մոտ, Դանիալն ասել է, որ մտնեն ավտոկայան, որտեղ իմացել է, որ Իրանից ժամանել են Փուրիան և նրանց մայրը: Երբ Փուրիան, նրա մայրն իրենց իրերով նստել են մեքենան, իրավապահները բռնել են իրենց, տարել ԱԱԾ-ի բակ, ստուգել են Փուրիային, նրա եղբորը, մորը, և իր վարած ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել է թմրամիջոց:
Ինքը վախեցել է, որ այդ թմրամիջոցի գործը կարող են գցել իր վրա, դրա համար գնացել է Հայաստանից, նա իրեն ասել է, որ այդ թմրամիջոցների հետ ինքը կապ չի ունեցել: Թուրմաջիուն հայտնել է, որ Փուրիայի քույրը՝ Հանանեն, կապ է հաստատել իր հետ և խնդրել է հրաժարվել մինչ այդ տված իր ցուցմունքներից, որ Փուրիայի վիճակը բարելավվի, նրան ազատ արձակեն:

/Դատական նիստի արձանագրություն, հատոր 3-րդ, գ/թ. 190-195 /

06.0.2020թ. կազմված տեղանքի զննություն կատարելու մասին արձանագրությամբ, համաձայն որի՝ Առաքել Սիմոնյանը մատնացույց է արել Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի 25 շենքի մուտքում գտնվող էլեկտրաէներգիայի հաշվիչները և հայտարարել, որ նշված հաշվիչների վրայից է պարբերաբար վերցրել Փուրիա Ռազեղիի կողմից տրամադրված թմրամիջոցը:

/Դատական նիստի արձանագրություն, հատոր 3-րդ, գ/թ. 154-159 /

19.11.2019թ. կազմված իրեր և առարկաներ ներկայացնելու մասին արձանագրությամբ, համաձայն որի՝ 2019թ. նոյեմբերի 19-ին, ժամը 1830-ին "Նիսան Տիանա" մակնիշի, 34 SQ 852 համարանիշի ավտոմեքենայով բերման ենթարկված Մոհամադ Թուրմաջիուն ներկայացրել է իր կողմից շահագործվող "Նիսան Տիանա" մակնիշի, 34 SQ 852 համարանիշի ավտոմեքենայի հետնամասի սրահից հայտնաբերված թափանցիկ փաթեթը, որի մեջ առկա է եղել թմրամիջոցի նմանվող զանգված, որի քաշը կազմել է 15.5 գրամ: Մոհամադը հայտարարել է, որ մինչ ուղևորներ Փուրիա Ռազեղիի և Շաֆիղեի կողմից իր ավտոմեքենան նստելը թմրամիջոցին նմանվող զանգվածով այդ փաթեթն իր ավտոմեքենայի մեջ չի եղել:
/Դատական նիստի արձանագրություն, հատոր 1-ին, գ/թ. 69-70/

Դատաքիմիական փորաքննության 720Ք-19 եզրակացությամբ, համաձայն որի՝ փորձաքննության ներկայացված 13.78 գրամ քաշով բյուրեղանման զանգվածը հանդիսանում է "Մեթանֆետամին" տեսակի թմրամիջոց: Հետազոտությամբ փորձագետի կողմից ծախսվել է 0.05 գրամ բյուրեղանման զանգվածից:

/Դատական նիստի արձանագրություն, հատոր 1-ին, գ/թ. 171-173/

Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված՝ X 2075-19, X2078-19, 2079-19, 12077-19, X 2572-19, X2573-19,X 2574-19, X2575-19, X2578-19, X2579-19, X2580-19 լազերային սկավառակների, Փուրիա Ռազեղիի և Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացված "հեռախոսային խոսակցությունների վերահսկում" օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված ձայնագրություններով, և դրանց զննության արձանագրությամբ, համաձայն որի՝ ստացված փաստական տվյալները հավաստել են Փ.Ռազեղիի կապն ու առնչությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ: Բացի այդ, պարզվել է, որ Փ.Ռազեղիի կողմից թերամիջոցների ապօրինի շրջանառության առնչվելու հանգամանքի մասին առնվազն տեղյակ է եղել նաև վերջինիս եղբայրը՝ Դանիալ Ռազեղին կամ վերջինս գործել է եղբոր հետ միասին: Ս.Ալեքսանյանը 2019 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում բազմիցս կապ է հաստատել Առաքել Սիմոնյանի կողմից շահագործված 096-96-26-47 բջջային հեռախոսահամարի հետ, խնդրել իր և իր մտերիմների համար գումարի դիմաց թմրամիջոց ձեռք բերել, որը մեկ անգամ ևս հավաստում է Առաքել Սիմոնյանի ցուցմունքով հայտնած հանգամանքները:

/Դատական նիստի արձանագրություն, հատոր 2-րդ, գ/թ. 8-12, 34-36, 41-44,
51-53, 66-75, 123-126, 134-137, 150-157, հատոր 3-րդ, գ/թ. 106-109,
205-253,հատոր 4-րդ, գ/թ. 1-5, 9-15, 173-175/

Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված՝ 077-75-50-06, 094-83-55-30, 094-86-22-60, 098-27-37-64, +989305857484, 043-27-37-67, 096-96-26-47, 043-70-84-59, 095-27-37-67, 055-27-37-65 բջջային հեռախոսահամարների վերծանումները պարունակող 3 լազերային սկավառակներով և դրանց զննության արձանագրությամբ, որոնցով հաստատվել է Առաքել Սիմոնյանի և Փուրիա Ռազեղիի, ինչպես նաև Առաքել Սիմոնյանի և Ալիկ Առաքելյանի հաճախակի ունեցած հեռախոսային կապը:

/Դատական նիստի արձանագրություն, հատոր 2-րդ, գ/թ. 163, 165, հատոր 3-րդ, գ/թ24-55, 78-98, 127, 128-131, հատոր 4-րդ, գ/թ. 173-175/

Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված՝ Մուհամեդ Մեհդի Թուրմաժյունի կողմից օգտագործված "Xiaomi" մոդելի բջջային հեռախոսում և Առաքել Սիմոնյանին պատկանող "Iphone x max" մոդելի բջջային հեռախոսում առկա տեղեկատվությամբ, դրանք զննելու մասին արձանագրությամբ, համաձայն որոնց՝ Մուհամեդ Մեհդի Թուրմաժյունին 18.11.2019թ., ժամը՝ 12:22:29 PM-ին, 17.11.2019թ., Ժամը՝ 12:39:03 AM, 16.11.2019թ., ժամը՝ 10:53:29 PM-ին կապ է հաստատել Փուրիա Ռազեղիի 989305857484 բջջային հեռախոսահամարի հետ: Առաքել Սիմոնյանին պատկանող "Iphone x max" մոդելի 353099101231772 գործարանային համարի բջջային հեռախոսի զննությամբ պարզվել է, որ Փուրիա Ռազեղիի կողմից շահագործված 095-27-37-67 բջջային հեռախոսահամարը գրանցված է որպես "Pavel hajaxord": Կատարված հեռախոսազանգերի բաժնի զննությամբ պարզվել է, որ նշված հեռախոսահամարից Ա.Սիմոնյանը 18.11.2019թ., ժամը՝ 11:26:04 AM և 1118/2019 11:28:17 AM ստացել է մուտքային զանգ, կարճ հաղորդագրությունների բաժնի զննությամբ պարզվեց, որ նշված հեռուոսահամարից 01.08.2019թ., 01.08.2019թ. ստացել է կարճ հաղորդագրություններ, իսկ 01.08.2019թ., 06.08.2019թ., 09.10.2019թ., 28.10.2019թ. ուղարկվել է կարճ հաղորդագրություններ: Վայբեր հավելվածի զանգերի բաժնի զննությամբ պարզվել է, որ 08.10.2019թ., 24.05.2019թ. նշված հավելվածով հեռախոսակապ է ունեցել Փ.Ռազեղիի հետ: Վաթսափ հավելվածի զննությամբ պարզվել է, որ Առաքել Սիմոնյանը նշված հավելվածով մշտապես հեռակապի մեջ է գտնվել Փուրիա Ռազեղիի հետ 02.09.2019թ. մինչ 17.11.2019թ. ընկած ժամանակահատվածում, առկա են նաև լատինատառ կարճ հաղորդագրություններ, որոնցով վերջիններս պայմանավորվածություններ են ձեռք բերում գումարի և հանդիպումների շուրջ:

/Դատական նիստի արձանագրություն, հատոր 1-ին, գ/թ. 191-193,
հատոր 4-րդ, գ/թ. 121-122, 173-175/

Իրեղեն ապացույց ճանաչված՝ 21.11.2019թ. ստացված թիվ 720 Ք-19 եզրակացության կից ստացված 13.73 գրամ քաշով "Մեթանֆետամին" տեսակի թմրամիջոցով:
/Դատական նիստի արձանագրություն, հատոր 4-րդ, գ/թ. 171-172/

ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի կողմից տրված միջգերատեսչական հանձնաժողովային փորձագետի թիվ 3/հձ եզրակացությամբ, համաձայն որի՝ փորձաքննությանը ներկայացված բժշկական փաստաթղթերի և փորձաքննության ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքների Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին մոտ առկա է ախտորոշում՝ "Բ-Թալասեմիա: Զարկերակային գերճնշում 2 աստիճան, սրտի ռիթմի խանգարում, արտահայտված սինուսային հաճախասրտություն, վերփորոքային էքստրասիստոլաներ: Սրտի իշեմիկ հիիվանդություն ? NYHA 1 (մեկ)": Որոշել ախտորոշման մեջ նշված ախտաբանություններից սրտային հիվանդության առաջացման վաղեմությունը ստույգ հնարավոր չէ՝ համապատասխան գիտականորեն հիմնավորված մեթոդիկաների բացակայության պատճառով, իսկ ինչ վերաբերվում է "թալասեմիա" հիվանդությանը, ապա այն ժառանգական բնույթի է:
Ներկայումս "թալասեմիա" հիվանդությամբ պայմանավորված Փուրիա Ռազեղիիի վիճակը հարաբերական կայուն է և չի պահանջում շտապ բժշկական միջամտություն:
Ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի մոտ ախտորոշված հիվանդությունները ենթակա չեն արմատական բուժման, սակայն դեղորայքային բուժումները կարող են ունենալ հիվանդության ընթացքի կայունացում և լավացում: Սույն փորձաքննության ընթացքում իրականացված հետազոտություններով Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի մոտ ախտորոշված հիվանդությունները ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման հավելված 2-ի իմաստով չեն հանդիսանում ծանր հիվանդություններ և ըստ այդմ էլ ներկայիս առողջանան վիճակով Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին կարող է գտնվել կալանքի տակ՝ ժամանակ առ ժամանակ ենթարկվելով մասնագետների՝ արյունաբանի և սրտաբանի /կամ թերապևտի/ խորհրդատվությունների:
/Դատական նիստի արձանագրություն/

Դատարանի իրավական վերլուծությունները.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝
"1. Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ: (...)":
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝
"1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման՝ վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ՝ դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ":
Ապացույցների գնահատման վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանն իր որոշումներում արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
"(...) Ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա: Ներքին համոզմունքը, որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն, մի կողմից, պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից, անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:
Ապացույցները, որոնք հավաքվել և ստուգվել են օրենքին համապատասխան, կազմում են ներքին համոզմունքի այն օբյեկտիվ հիմքը, որն իր դրսևորումն է գտնում ընդունվող որոշումներում: Թեպետ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, այն չի կարող լինել կամայական: Դրա հիմքում պետք է դրված լինի գործի բոլոր հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը:
Գնահատման ենթակա են ինչպես ստացված տեղեկությունների բովանդակությունը, այնպես էլ աղբյուրները: Ապացույցների գնահատումը համապատասխան որոշումներում պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների ձևով՝ հիմնավորելով, թե ինչու որոշ ապացույցներ դրվել են որոշման հիմքում, իսկ մյուսները մերժվել են՝ ճանաչվելով ոչ հավաստի:
Ապացույցների գնահատման քրեադատավարական սկզբունքի բնութագրիչ առանձնահատկությունն այն է, որ օրենքը, որպես կանոն, չի նշում, թե հատկապես, որ ապացույցներով պետք է հաստատվի այս կամ այն հանգամանքը, ինչպես նաև չի սահմանում ապացույցի որևէ տեսակի գերակայությունը մյուսի նկատմամբ, հետևաբար դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում: (...)" (տես ՀՀ Վճռաբեկ դատարանի Մակար Հովհաննիսյանի վերաբերյալ 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԱՔԴ/0632/01/08 որոշումը):
"(...) Ապացույցը գնահատող անձը մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերի ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տա: Միևնույն ժամանակ, ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ ապացույցը գնահատող անձը կաշկանդված չէ տվյալ ապացույցին դատավարության նախորդ փուլերում կամ տվյալ փուլի շրջանակներում այլ անձանց կամ մարմինների տված գնահատականներով: (...)" (տես Կարեն Լևոնի Սարուխանյանի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 27-ի ԼԴ/0301/01/09 որոշումը):
Դատարանը, ղեկավարվելով ապացույցների գնահատման վերաբերյալ ՀՀ քրեադատավարական օրենսդրության իրավադրույթների և դրանց վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներով, վերլուծության ու գնահատության ենթարկելով նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտած յուրաքանչյուր ապացույց՝ վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ներքին համոզմամբ հանգում է հետևության, որ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով մեղսագրված հանցանքները հիմնավորված և հաստատված են գործին վերաբերվող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, իսկ դատարանի հետևությունները հիմնված են դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա, որոնք բավարար են մեղադրանքը գնահատելու և ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին մեղսագրված արարքների համար դատապարտելու համար, հետևաբար՝ դատարանը գտնում է, որ ամբաստանյալին մեղսագրված արարքները ճիշտ են որակված:
Քննելով ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը՝ դատարանը գտնում է հետևյալը.
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
"Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով"£
Պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել Ա.Ավետիսյանի գործով որոշման մեջ՝ արձանագրելով, որ "(...) պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի և բնույթի, հանցավորի անձնավորության մասին և յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատականացնել պատիժը£ Պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների ցանկի վերլուծությունը ցույց է տալիս, որ քննարկվող հանգամանքները վերաբերում են ինչպես հանցագործությանը, այնպես էլ հանցավորի անձնավորությանը կամ միաժամանակ բնութագրում են հանցագործությունն ու հանցավորի անձնավորությունը£ Այդ պատճառով էլ պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները պետք է դիտարկել որպես հանցակազմի սահմաններից դուրս հանգամանքներ, որոնք ուղղակի կամ անուղղակի վերաբերում են հանցագործությանը կամ հանցավորի անձնավորությանը, բարձրացնում կամ իջեցնում են հասարակական վտանգավորության աստիճանը և ազդում պատժի վրա£ Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել` ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս (...)" (տե՛ս Անդրանիկ Մեսրոպի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԱՆԴ/0091/01/09 որոշման 20-րդ կետը)"£
ՀՀ Վճռաբեկ դատարանն Արարատ Ավագի Ավագյանի և Վահան Սերյոժայի Սահակյանի վերաբերյալ ԵԿԴ/0252/01/13 քրեական գործով 2014թ. հոկտեմբերի 31-ի որոշման մեջ արտահայտել է նաև հետևյալ իրավական դիրքորոշումը.
"(…) նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության հանրային վտանգավորության աստիճանին և բնույթին (…):
Հանցագործության հանրային վտանգավորության տիպային բնութագիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով արարքի հանրային վտանգավորության գնահատականը դատարանի կողմից կարող է որոշվել կոնկրետ հանցագործության տարրերի առանձնահատկությունների, դրա կատարման հանգամանքների, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա (…)
Նշված նորմի վերլուծության հիման վրա դատարանն արձանագրում է, որ տվյալ հանցագործության վերաբերյալ գործերով պատժի անհատականացման սկզբունքի տեսանկյունից արարքի հանրային վտանգավորությունը որոշելիս դատարանը, ի թիվս այլնի, պետք է հաշվի առնի. (…)
դրա չափը (…),
արարքի կատարման նպատակն ու շարժառիթը (…):
Վկայակոչված հանգամանքները, այլ հանգամանքների հետ համակցությամբ ազդում են արարքի հանրային վտանգավորության վրա և պետք է իրենց համապատասխան գնահատականը ստանան յուրաքանչյուր գործով պատիժ նշանակելիս:
Պատժի անհատականացման սկզբունքի բովանդակության հիմնական մասն է կազմում նաև հանցավորի անձը բնութագրող տվյալների գնահատումը, որոնք իրենց ամբողջության մեջ հնարավորություն են տալիս անձին դիտել ոչ միայն որպես հանցանք կատարող, որը պետք է պատասխանատվություն կրի, այլ նաև որպես կոնկրետ անձ՝ իր անհատական հատկանիշներով: Ընդ որում՝ անձի այն հատկանիշները, որոնք գտնվում են հանցակազմից դուրս, նշանակություն են ունենում դատարանի կողմից պատժի տեսակը և չափը որոշելիս: Որպես հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ՝ գնահատվում են նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկությունները՝ վարքագիծն ընտանիքում և կենցաղում, աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, կրթությունը, առողջական վիճակը, տարիքը, ծառայությունը պետության և հասարակության առջև և այլն (…)":
Ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ, նրա կատարած հանցագործությունների համար պատիժ նշանակելիս՝ դատարանը հաշվի է առնում վերոհիշյալ նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:
Դատարանը հաշվի է առնում նաև հանցագործությունների կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունները կատարելուց հետո հանցավորի դրսևորած վարքագիծը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը:
Ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի կատարած հանցագործությունների համար պատիժ նշանակելիս՝ նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ, նրա անձը բնութագրող տվյալներ դատարանը դիտում առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր ճանաչելը և անկեղծորեն զղջալը, ֆիզիկապես վատառողջ լինելը, նրա մոտ ախտորոշվել է "Բ-Թալասեմիա, զարկերակային գեր ճնշում, 2 աստիճան, սրտի ռիթմի խանգարում արտահայտված սինուսայաին հաճախասրտություն, վեր փորոքային էքստրասիստոլաներ, սրտի իշեմիկ հիվանդություն NYHA I":
Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում:
Դատարանը, հաշվի առնելով կատարված հանցագործությունների բնույթը, ծանրությունը և հետևանքները, գտնում է, որ ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման համար ենթակա է պատժի՝ ազատազրկման ձևով:
Միաժամանակ դատարանը գտնում է, որ իր նկատմամբ նշանակված պատիժն ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին պետք է կրի, քանի որ դրան խոչընդոտող հանգամանքներ առկա չեն: Քննարկելով խափանման միջոցի հարցը՝ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը ճիշտ է և այն վերացվելու կամ փոփոխվելու ենթակա չէ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, նախաքննության մարմնի 30.08.2020թ. որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված 13,73 գրամ "Մեթանֆետամին" տեսակի թմրամիջոցը պետք է վերադարձնել վարույթն իրականացնող մարմնին՝ քրեական գործից անջատված թիվ 58219620 քրեական գործով քննություն կատարելու համար:
Քննարկելով դատական ծախսերի հարցը՝ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի կարգով դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիից հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձել 369.600 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախսեր:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357-360-րդ, 364-րդ, 369-373-րդ հոդվածներով, դատարանը՝

Վ Ճ Ռ Ե Ց

Ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքներում և դատապարտել.
ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ազատազրկման 9 /ինը/ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ,
ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով ազատազրկման 8 /ութ/ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված՝ պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ, ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 9 /ինը/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով՝ գույքի բմագրավմամբ, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում: Պատժի կրման սկիզբը հաշվել 21.11.2019թ.-ից:
Խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, նախաքննության մարմնի 30.08.2020թ. որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված 13,73 գրամ "Մեթանֆետամին" տեսակի թմրամիջոցը վերադարձնել վարույթն իրականացնող մարմնին՝ քրեական գործից անջատված թիվ 58219620 քրեական գործով քննություն կատարելու համար:
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 369.600 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախսեր:
Դատավճիռը ստանալու օրվանից հետո մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. Ռ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 04-08-2021
Գործը քննվել է:
Այլ նշումներ:
Դատավճռի, որոշման կատարում    
Ամսաթիվ: 08-11-2021
Այլ նշումներ:
Ստացվել է տեղեկատվություն դատավճիռն ի կատար ածելու վերաբերյալ    
Ամսաթիվ: 24-12-2021
Ստացվել է տեղեկատվություն դատավճիռն ի կատար ածելու վերաբերյալ:Ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ Փուրիա Մոհամմադրահիմի Ռազեղի վերաբերյալ դատավճիռը ստացվել է և կալանքը կրում է <<Արմավիր>> քկհ-ում:
Ստացվել է: Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կատարման ստորաբաժանումից
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 11-04-2022
Էջերի քանակ: 1-ին հատորը՝ 250 թերթից, 2-րդ հատորը՝ 250 թերթից, 3-րդ հատորը՝ 253 թերթից, 4-րդ հատորը՝ 192 թերթից, 5-րդ հատորը՝ 138 թերթից, 6-րդ հատորը՝ 114 թերթից, 7-րդ հատո
Գործին կից նյութերը:3 հավելվածներ՝ 1-ին 104 թերթից, 2-րդ 68 թերթից, 3-րդ 73 թերթից:
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 11-04-2022
Էջերի քանակը: 1-ին հատորը՝ 250 թերթից, 2-րդ հատորը՝ 250 թերթից, 3-րդ հատորը՝ 253 թերթից, 4-րդ հատորը՝ 192 թերթից, 5-րդ հատորը՝ 138 թերթից, 6-րդ հատորը՝ 114 թերթից, 7-րդ 162 թե
Գործին կից նյութերը:3 հավելվածներ՝ 1-ին 104 թերթից, 2-րդ 68 թերթից, 3-րդ 73 թերթից:
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ԵԴ/0946/01/20
Քրեական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Ամսաթիվ: 14-10-2020
Ամբաստանյալ
Անձ
ԱնունՓուրիա   
ԱզգանունՄոհամմադռահիմի   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հոդված_1
Հոդված266       Մաս 3
Դատվածություն:
Պաշտպան
ԱնունԷդգար
ԱզգանունՀակոբյան
Հասցեք. Երևան, Ա. Խաչատրյան 8/44
Պատիժ:
Հոդված_2
Հոդված
Խափանման միջոց: Կալանավորում
Ում կողմից է բերվել բողոքը: Պաշտպան
Բողոքը բերող անձը
ԱնունԷդգար   
ԱզգանունՀակոբյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Բողոքի բովանդակությունը:Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի Բեկանել Երևան քաղաքի /Կենտրոն/ ընդհանուր իրավասության դատարանի մեղադրյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի / ՀՀ քր. օր-ի 266-րդ հոդվածի 3-րդ մասով/ վերաբերյալ 17.09.2020թ-ի որոշումը և Փուրիա Ռազեղի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել ստորագրություն չհեռանալու մասին:
Բողոքի ստացման կարգը: Հանձնվել է փոստին
Ամսաթիվ: 12-10-2020
Չափահաս: Այո
Կայացվել է որոշում:
Որոշման ամսաթիվը:
Որոշման բովանդակություն:
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Գործի ստացման ամսաթիվ: 20-10-2020
Վիճակագրական տողի համարը:
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ):
Գործը ստացվել է: Երևան քաղաքի դատարան
Այլ նշումներ:
Միջանկյալ դատական ակտի դեմ    
Միջանկյալ դատական ակտեր: Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշում
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 20-10-2020
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն: Արմեն Համլետի Դանիելյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Ամսաթիվ: 21-10-2020
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 23-10-2020
Ուղարկվել է ծանուցագիր: 21-10-2020
Ժամ: 14:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 6
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 27-10-2020
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 09:30
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 6
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 06-11-2020
Ուղարկվել է ծանուցագիր: 27-10-2020
Ժամ: 10:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 6
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Վերաքննիչ բողոքը մերժվել է և ստորադաս դատարանի դատական ակտը թողնվել է անփոփոխ    
Անփոփոխ թողնված դատական ակտը: Պատճառաբանվել է
Ամսաթիվ: 06-11-2020
Ամբաստանյալ
ԱնունՓուրիա   
ԱզգանունՄոհամմադռահիմի   
ՀայրանունՌազեղի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Քր. դատ. օր. հոդված
Հոդված393
Քր. դատ. օր. հոդված
Հոդված394
Այլ նշումներ:
Քր.օր. հոդված
Հոդված266       Մաս 3       Կետ 2
Քր.օր. հոդված
Հոդված267.1       Մաս 4       Կետ 1
Դատական ակտ    
Դատական ակտ:ԵԴ/0946/01/20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 նոյեմբերի 2020թ. ք.Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ`
ԴԱՏԱԽԱԶ՝ Գ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ
ՊԱՇՏՊԱՆ` Է.ՀԱԿՈԲՅԱՆԻ


Դռնբաց դատական նիստում, պաշտպան Է.Հակոբյանի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով մեղադրյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 17.09.2020թ. որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը.
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը և փաստական հանգամանքները.

Ըստ ներկայացվածի.
2019 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 58232619 քրեական գործը և նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից ընդունվել է վարույթ։
2019 թվականի նոյեմբերի 19-ին Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղին բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ ԵրՔվ վարչական շենք և ձերբակալվել է։
2019 թվականի նոյեմբերի 21-ին Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, այն հանրորեն վտանգավոր արարքի համար, որ նա ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և դրանք ՀՀ-ում ապօրինի իրացնելու դիտավորությամբ, 2019 թվականի նոյեմբերի 19-ին Թեհրան-Երևան ուղղությամբ մեկնող ավտոբուսով մոր՝ Շաֆիդե Փուր Ազհարի Բաղերի հետ միասին, Մեղրի Մաքսային կետով հատել է հայ-իրանական պետական սահմանը, և Իրանից մուտք գործելով Հայաստան, մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով՝ 13.78 գրամ քաշով <<Մետամֆետամին>> տեսակի թմրամիջոց, որն ապօրինի պահելով իր մոտ, փոխադրել է մինչև Երևան քաղաքի Կիլիկիա ավտոկայան, որտեղ ժամը 16:00-ին հանդիպել է եղբորը՝ ԻԻՀ քաղաքացի Դանիալ Մոհամմադռահիմի Ռազեղիին և իր ծանոթին՝ ԻԻՀ քաղաքացի Մոհամմադ Էբրահիմ Մեհեդիի Թուրմաժիունին, ապա նստելով վերջինիս կողմից շահագործվող <<Նիսսան Տիանա>> մակնիշի 34 SQ 852 համարանիշի ավտոմեքենան, ապօրինի փոխադրելու նպատակով դրա մեջ է տեղադրել նաև մաքսանենգությամբ ՀՀ ներկրված հիշյալ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը, սակայն բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ մեղադրյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։
Դատարանի 2020 թվականի հունվարի 13-ի, մարտի 17-ի, ապրիլի 13-ի, հունիսի 17-ի, հուլիսի 15-ի որոշումներով մեղադրյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի կալանքի տակ պահելու ժամկետը յուրաքանչյուր անգամ երկարացվել է երկու ամիս ժամկետով։
2020 թվականի սեպտեմբերի 04-ին թիվ 58232619 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է Դատարան՝ ըստ էության քննության առնելու համար և քրեական գործին շնորհվել է թիվ ԵԴ/0946/01/20 համարը։
Սույն քրեական գործը 2020 թվականի սեպտեմբերի 07-ին հանձնվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Թադևոսյանին և նույն օրվա որոշմամբ ընդունվել է վարույթ։
Դատարանում, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1421 որոշման հիման վրա, Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորման հարցը քննելու համար նշանակվել է դատական նիստ՝ 2020 թվականի սեպտեմբերի 17-ին։
Դատախազ Գ.Հովակիմյանը խնդրել է Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ կիրառված խափանման միջոցը թողնել անփոփոխ, քանի որ այն ճիշտ է ընտրված և փոփոխելու հիմքեր առկա չեն։ (…)
Պաշտպան Է.Հակոբյանը ներկայացրել է Փ.Ռազեղիի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր և, մասնավորապես, հայտնել, որ այս պահին առկա են բոլոր հիմքերը, որ նախաքննության ընթացքում ընտրված խափանման միջոցը փոխարինվի այլ խափանման միջոցով, մասնավորապես՝ գրավով, պետք է ուշադրություն դարձնել մեղադրյալի առողջական վիճակին, որը հաստատվում է հիվանդությունների վերաբերյալ փաստաթղթերով։ Նրա հիվանդություններն ակնհայտ խոցելի են դարձնում ներկայիս համաճարակի պայմաններում, ըստ առողջապահության նախարարության պատասխանի, նրա հիվանդության բուժումը չկա պետական պատվերի շրջանակներում, նրա առողջության պահպանումը գտնվում է լուրջ վտանգի տակ, քանի դեռ օտարերկրացի անձը գտնվում է պետության հոգածության ներքո, ուստի պետությունն է պարտավորվել կալանքի վերցնելով ապահովել նրա կյանքի և առողջության իրավունքի պաշտպանությունը, նախաքննության ողջ ընթացքում Փ.Ռազեղին չի ունեցել հնարավորություն իր հարազատների հետ կապ հաստատելու, եղել են սահմանափակումներ, որի արդյունքում չի կարողացել հայտնել իր առողջության վերաբերյալ տեղեկատվություն։ Նախաքննական մարմինն, ի սկզբանե տեղյակ լինելով նրա առողջական վիճակի մասին, որևէ գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ, քանի որ նախաքննության ընթացքում բոլոր ապացույցները հավաքվել են և դատարանում մնացել է միայն դրանց հետազոտումը։ Ողջամիտ կլինի խափանման միջոցը փոխարինել գրավով, պաշտպանական կողմը ներկայացրել է բազմաթիվ միջնորդություններ, որպիսի ապացույցներ ձեռք բերվի (…):
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 17.09.2020թ. որոշմամբ.
Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 17.09.2020թ. որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել պաշտպան Էդգար Հակոբյանը:

Վերաքննիչ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Պաշտպան Է.Հակոբյանը, վկայակոչելով իր իսկ վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները, խնդրել է.
1.Կայացնել նոր դատական ակտ, ճանաչելով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու անթույլատրելիությունը և Փուրիա Ռազեղիի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել ստորագրություն չհեռանալու մասին:
2.Առաջին պահանջը մերժելու դեպքում, կայացնել նոր դատական ակտ, ճանաչելով Փուրիա Ռազեղիի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառման թույլատրելիությունը՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով:
Վերաքննիչ բողոքը բերվել է հետևյալ հիմնավորումներով.
Ըստ բողոքաբերի՝ դատարանն անտեսել է մեղադրյալ Փուրիա Ռազեղիի առողջական խնդիրների առկայությունը, անտեսել է, որ դրանք անհամատեղելի են կալանքի հետ, անտեսել է, որ այն հիվանդությունները, որոնք առկա են Փուրիա Ռազեղիի մոտ, դրանց բուժումը չի իրականացվում պետական պատվերի շրջանակներում։
Դատարանն անտեսել է, որ 11.03.2020թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում հայտարարել է COVID–19 կորոնավիրուսի պանդեմիա, որով պայմանավորված, ՀՀ-ում հայտարարված է արտակարգ դրություն։
Դատարանն անտեսել է և քննարկման առարկա չի դարձրել, իր դատական ակտով ընդհանրապես չի անդրադարձել մեղադրյալ Փուրիա Ռազեղիի անձը բնութագրող հանգամանքներին և դրանք հիմնավորող այն փաստաթղթերին, որոնք ներկայացվել են դատարանին՝ կայացած դատական նիստի ժամանակ, դրանք հաշվի չի առել գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելիս։
Բողոքաբերը գտնում է, որ քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու առումով դատարանի վերլուծություններն անհիմն են և չպատճառաբանված։
Դատարանն անտեսել է, որ մեղադրյալ Փուրիա Ռազեղիի մոտ առկա առողջական խնդիրներն անհամատեղելի են կալանքի հետ, հատկապես այն դեպքում, երբ դեռևս 11.03.2020թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում հայտարարել է COVID–19 կորոնավիրուսի պանդեմիա, որով պայմանավորված, ՀՀ-ում հայտարարված է արտակարգ դրություն։
Բողոքաբերը նշել է, որ Փուրիա Ռազեղիի մոտ ախտորոշված են հետևյալ հիվանդությունները.
1. սրտի իշեմիկ հիվանդություն,
2. լարման ստենոկարդիա
3. զարկերակային հիպերտենզիա
4. թալասեմիա
Փուրիա Ռազեղիի մոտ վերոնշյալ հիվանդությունների առկայությունը հիմնավորվում է ՀՀ ԱՆ <<Քրեակատարողական բժշկության կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կամո Մանուկյանի կողմից ուղարկված 22.04.2020թ-ի թիվ Ե-656 գրությամբ, որի բնօրինակը 17.09.2020թ-ին կայացած դատական նիստի ժամանակ հանձնել է դատարանին։ Դատարանն իր կողմից կայացված որոշմամբ ընդհանրապես չի անդրադարձել Փուրիա Ռազեղիի մոտ առկա վերոնշյալ հիվանդությունների պայմաններում կալանքի համատեղելիությանը, չի անդրադարձել նրա մոտ առկա հիվանդությունները հաստատող վերոնշյալ գրությանը, (…):
Ըստ բողոքաբերի՝ դատարանն ընդհանրապես անտեսել և ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ պաշտպանական կողմը դատական նիստին դատարանին ներկայացրեց մի շարք ապացույցներ այն մասին, որ պաշտպանական կողմը նախաքննության ողջ ընթացքում բարձրաձայնել է մեղադրյալի առողջական խնդիրները, խնդրել է իրականացնել ստուգումներ՝ դրանք կալանքի հետ համատեղելի լինելու հարցում, սակայն ոչ նախաքննական մարմինը, ոչ հսկողություն իրականացնող դատախազը, և ոչ էլ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունն այս առումով որևէ գործողություններ չեն կատարել՝ պարզելու համար, թե, օրինակ, սրտի իշեմիկ հիվանդությունը կամ, օրինակ, թալասեմիա հիվանդությունը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում համատեղելի է արդյոք կալանքի հետ։ Առավել ևս, այն դեպքում, երբ դատարանին ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի գրությունն այն մասին, որ Փուրիա Ռազեղիի մոտ առկա թալասեմիա ժառանգական հիվանդությունն ախտորոշվում է ԴՆԹ հետազոտության արդյունքներով, որպիսի հետազոտությունը ՀՀ-ում չի իրականացվում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում։ Վերոնշյալ գրության բնօրինակը ևս ներկայացվել է դատարանին դատական նիստի ժամանակ, որին կրկին դատարանն իր որոշմամբ ընդհանրապես չի անդրադարձել։ Ստացվում է, որ դատարանն, ունենալով հավաստի ապացույցներ այն մասին, որ մեղադրյալը տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնց ախտորոշումը և բուժումը պետական պատվերի շրջանակներում չի իրականացվում, որոշել է չփոփոխել խափանման միջոցի տեսակը՝ կալանքը։
Բողոքաբերը գտնում է, որ գործի քննության այս փուլում, երբ ավարտվել է ապացույցների ձեռքբերման գործընթացը՝ նախաքննությունը, և առկա են կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ, դատարանը պարտավոր էր կիրառել խափանման միջոցի այլ տեսակ, քան կալանքը, որը համատեղելի կլիներ մեղադրյալի առողջական վիճակի հետ։ Դատարանը կալանքը թողնելով անփոփոխ՝ կոպտորեն խախտել է և անտեսել է Եվրոպայի Խորհրդի 20.03.2020թ.-ի զեկույցը, հատկապես զեկույցի 5-րդ կետը։
Վկայակոչելով Եվրոպայի Խորհրդի՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի 20.03.2020թ. հրապարակված զեկույցը՝ բողոքաբերը նշել է, որ դատարանը պարտավոր էր այս համատեքստում ևս քննարկել մեղադրյալ Փուրիա Ռազեղիի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու հարցը՝ չանտեսելով ազատությունից զրկելու այլընտրանքներին դիմելու հնարավորությունը, որը չի արել և անտեսել է։ Նման պայմաններում, դատարանը, գիտակցելով, որ իր բարձր հոգածության ներքո է գտնվում կորոնավիրուսի համատեքստում ակնհայտ խոցելի գոտում գտնվող անձ, անտեսել է Փուրիա Ռազեղիի առողջության և կյանքի իրավունքը, նրան թողնելով կալանքի տակ՝ մեծ ռիսկեր է ստեղծել Փուրիա Ռազեղիի կյանքի և առողջության համար։
Բողոքաբերը նշել է նաև, որ դատարանը, գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելիս, հաշվի չի առել մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքները և դրանք հիմնավորող փաստաթղթերը։
Դատարանն անտեսել է և քննարկման առարկա չի դարձրել, իր դատական ակտով ընդհանրապես չի անդրադարձել մեղադրյալ Փուրիա Ռազեղիի անձը բնութագրող հանգամանքներին և դրանք հիմնավորող այն փաստաթղթերին, որոնք ներկայացվել են դատարանին 17.09.2020թ-ին կայացած դատական նիստի ժամանակ, դրանք հաշվի չի առել գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելիս։
Մասնավորապես՝ դատարանին 17.09.2020թ.-ին ներկայացված փաստաթղթերով հիմնավորվում էր մեղադրյալի անձը բնութագրող հետևյալ հանգամանքները.
-Մեղադրյալ Փուրիա Ռազեղիի մոտ ախտորոշված է խորանիստ երակների թրոմբոզ, հիմք՝ դատարանին ներկայացված Թեհրանի սրտաբանական կենտրոնում թիվ 22-88-79 բժշկական գործի ամփոփ թերթիկի հայերեն պատշաճ թարգամանության պատճեն,
-Մեղադրյալ Փուրիա Ռազեղին ունի բարձրագույն կրթություն, հիմք՝ Ուկրաինայի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Փուրիա Ռազեղիին տրված թիվ 014199 վկայականի, Ուկրաինայի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Փուրիա Ռազեղիին տրված թիվ 8779 ակադեմիական տեղեկանքի, Փուրիա Ռազեղիի ստուգարքային տեղեկագրերի վերաբերյալ քաղվածքի, Փուրիա Ռազեղիին տրված 022444 դիպլոմի, Փուրիա Ռազեղիին տրված վկայականի, Փուրիա Ռազեղիին տրված բակալավրի վկայագրի հայերեն պատշաճ թարգմանությունների պատճեները,
-Մեղադրյալ Փուրիա Ռազեղին ունի մշտական զբաղմունք ՀՀ տարածքում, հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր և մինչև կալանավորվելն աշխատացրել է արագ սննդի կետ,
-Մեղադրյալ Փուրիա Ռազեղին ունի ՀՀ բժշկական համալսարանում սովորող քույր, ՀՀ տարածքում բնակվող հարազատներ։
-Մեղադրյալ Փուրիա Ռազեղին նախկինում երբևէ արատավորված չի եղել, չունի դատվածություն։
Բողոքաբերը նշել է, որ դատարանը գրավի թույլատրելիության հարցը քննարկելիս չի անդրադարձել վերոնշյալ՝ մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքներին, իր դատական ակտում չի պատճառաբանել, թե ինչու դրանք բավարար չեն՝ կալանքը գրավով փոխարինելու համար։ Դատարանը, գրավի թույլատրելիության հարցը որոշելիս, ինչպես նաև անդրադառնալով ազատության մեջ գտնվելու պայմաններում նոր հանցանք կատարելու հիմքի առկայությանն, անտեսել է Փուրիա Ռազեղիի անձը բնութագրող վերոնշյալ հանգամանքները, փոխարենը՝ վկայակոչել է Առաքել Սիմոնյանի ցուցմունքները՝ դրանով փորձելով հիմնավորել, որ նոր հանցանք կատարելու ռիսկայնությունը բարձր է։ Արդյունքում, դատարանն առանց Ա.Սիմոնյանի ցուցմունքները մնացած այլ ապացույցների հետ համեմատելու, առանց դրանք հետազոտելու՝ հիմք է ընդունել դրանք որպես բացարձակ ճշմարտություն, հաշվի չի առել, որ դրանցում առկա են էական հակասություններ, անտեսել է Փուրիա Ռազեղիի անձը բնութագրող վերոնշյալ հանգամանքները, անտեսել է, որ Փուրիա Ռազեղին նախկինում երբևէ արատավորված չի եղել, չի ունեցել որևէ դատվածություն։ Փուրիա Ռազեղիի անձը բնութագրող վերոնշյալ բոլոր հանգամանքներն ինքնին հաստատում են, որ նոր հանցանք կատարելու ռիսկն էական ցածր է եղել, որն անտեսվել է դատարանի կողմից։
Ըստ բողոքաբերի՝ քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու առումով դատարանի վերլուծություններն անհիմն են և չպատճառաբանված։
Դատարանը, կալանքի այս հիմքին անդրադարձ կատարելիս, վկայակոչել է բացառապես Առաքել Սիմոնյանի կողմից տրված ցուցմունքն այն մասին, որ նա Փուրիա Ռազեղիից մի քանի անգամ թմրամիջոցներ է ձեռք բերել։ Դատարանը, սակայն, դրանով խորը ուսումնասիրության չի ենթարկել Առաքել Սիմոնյանի ցուցմունքները, դրանց ակնհայտ հակասական լինելը։
Մեջբերելով որպես վկա հարցաքննված Առաքել Սիմոնյանի ցուցմունքները՝ բողոքաբերը նշել է, որ Առաքել Սիմոնյանի՝ որպես վկայի տրված ցուցմունքներում և առերես հարցաքննության ընթացքում տրված ցուցմունքում առկա են ակնհայտ հակասություններ, որոնք ավելի ոչ արժանահավատ են դարձնում դրանք։ Մի դեպքում Ա.Սիմոնյանը պնդել է, թե իբր անձամբ է առձեռն վերցրել թմրամիջոցները Փուրիա Ռազեղիից, իսկ հետո՝ առերես հարցաքննության ընթացքում պնդել, որ գնացել և վերցրել է այն վայրից, որտեղ թաքցրել է Փուրիա Ռազեղին թմրամիջոցները։ Դատարանն առանց մանրամասն ուսումնասիրելու, առանց անդրադառնալու մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքներին, միայն մեկ վկայի ցուցմունքի հիման վրա հանգել է սխալ եզրակացության, որ ազատության պայմաններում նոր հանցանք կատարելու ռիսկայնությունը բարձր է։
Վերոգրյալ հիմնավորումներով բողոքաբերը գտնում է, որ դատարանը կալանքն այլ խափանման միջոցով չփոխարինելով, թույլ է տվել դատավարական նորմերի խախտումներ, խախտել է Փուրիա Ռազեղիի հիմնարար իրավունքները, կիրառել է ամենախիստ խափանման միջոցը, այնինչ՝ այլ խափանման միջոցներն ի զորու էին չեզոքացնելու բոլոր այն ռիսկերը, որոնք ունի մեղադրող կողմը:
Ըստ բողոքաբերի՝ դատարանը կարող էր, ավելին, պարտավոր էր գրավը համարել թույլատրելի, քանի որ նման պայմաններում այն ի զորու էր չեզոքացնելու այն ռիսկերն ու մտավախությունները, որոնք դրված են եղել նախկինում մեղադրյալին կալանքի տակ պահելու հիմքերում։

Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Պաշտպանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ պաշտպանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
<<Խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով>>:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
<<Խափանման միջոցներն են`
1.կալանավորումը.
2. գրավը.
3.ստորագրություն` չհեռանալու մասին.
(...)>>:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով ամրագրված են խափանման միջոց կիրառելու հիմքերը:
Նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝
<<Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը>>:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
<<Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն>>:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝
<<Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`
1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.
2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը.
3) տարիքը և առողջական վիճակը.
4) սեռը.
5) զբաղմունքի տեսակը.
6) ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը.
7) գույքային դրությունը.
8) բնակության մշտական վայրի առկայությունը.
9) այլ էական հանգամանքներ>>:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին ուղղված թիվ (2006) 13 հանձնարարականի համաձայն.
6. Նախնական կալանքը պետք է ընդհանուր առմամբ հնարավոր լինի կիրառել այն մարդկանց նկատմամբ, ովքեր կասկածվում են այնպիսի իրավախախտում կատարելու մեջ, որի համար նախատեսված է բանտարկություն:
7. Անձը պետք է ենթարկվի նախնական կալանքի, եթե նշված բոլոր չորս պայմանները բավարարված են.
ա. առկա է ողջամիտ կասկած, որ անձը կատարել է իրավախախտում, և
բ. առկա են հիմնավոր պատճառներ կարծելու համար, ազատելու դեպքում նա կարող է կամ (1) դիմել փախուստի, կամ (2) կատարել ծանր հանցագործություն, կամ (3) խոչընդոտել արդարադատության իրականացմանը, կամ (4) լուրջ վտանգ ներկայացնել հանրային կարգ ու կանոնին, և
գ. ոչ մի հնարավորություն չկա կիրառել այլընտրանքային միջոցներ բ/ կետում նշված մտահոգությունները փարատելու համար, և
դ. դա մի քայլ է, որն արվել է որպես քրեական արդարադատության գործընթացի մի մաս:
8. (1) Որպեսզի հաստատվի, թե արդյոք առկա են կամ շարունակվում են առկա լինել 7բ կանոնում նշված մտահոգությունները և թե արդյոք կարելի է դրանք էապես նվազեցնել այլընտրանքային միջոցների կիրառմամբ, դատական մարմինները, որոնք պատասխանատու են ենթադրյալ իրավախախտների նկատմամբ նախնական կալանքի կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշում կայացնելու համար, պետք է կիրառեն օբյեկտիվ չափանիշներ:
(2) էական վտանգի առկայությունը և այն բացառելու անհնարինությունը որոշելու պարտականությունը պետք է դրվի դատախազության կամ քննիչ-դատավորի վրա:
9. (1) Ցանկացած ռիսկի առկայության հաստատումը պետք է հիմնված լինի գործի անհատական հանգամանքների վրա, սակայն հատուկ ուշադրություն պետք է դարձվի.
ա. ենթադրյալ իրավախախտման բնույթին և լրջության աստիճանին,
բ. դատապարտելու դեպքում նշանակվելիք պատժին,
գ.անձի տարիքին, առողջական վիճակին, կենսագրությանը և սոցիալական հանգամանքներին, և հատկապես համայնքի հետ նրա կապերին, և
դ. անձի վարքին, հատկապես` այն հանգամանքին, թե ինչպես է նա կատարել ցանկացած պարտավորություն, որ կարող էր նրա վրա դրված լինել նախկինում հարուցված քրեական վարույթի ժամանակ:
<<(...)ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
կատարել քրեական օրենքով չթույլատրվող արարք.
խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
Այս հոդվածի բովանդակությունից հետևում է, որ կալանավորման կիրառման հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ: Ընդ որում, այդ կանխատեսող գործողություններն անհրաժեշտ է հիմնավորել քրեական գործով ձեռք բերված որոշակի նյութերով, որով էլ վերջին հաշվով որոշվում է կալանավորման կիրառման հիմնավորվածությունը>> (տես` Արամ Ճուղուրյանի վերաբերյալ գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2007 թվականի օգոստոսի 30-ի ՎԲ-132/07 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը Նարեկ Տիգրանի Հարությունյանի վերաբերյալ 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 քրեական գործով իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին.
<<(…)
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ առաջին ատյանի դատարանի կողմից անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումների կայացումը և վերջիններիս` վերաքննության կարգով վերանայումն իրականացվում են տարբեր դատավարական գործառույթների շրջանակներում։ Անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կայացվում է գործի ըստ էության քննության շրջանակներում, իսկ վերաքննիչ դատարանի կողմից նշված ակտերի վերանայումը` ստորադաս դատարանի որոշումների ստուգման և վերանայման վերադաս դատական ատյանի գործառույթի շրջանակներում։
Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մրցակցող արժեքների` մի կողմից արդարադատության իրականացման դատարանի լիազորության, իսկ մյուս կողմից անձի ազատության իրավունքի և դրան հակակշռող հանրային շահի համարժեք ապահովման անհրաժեշտությունից ելնելով` քննարկվող որոշումների վերաքննիչ վերանայման սահմանները ողջամտորեն պետք է նեղ լինեն մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կալանքի կապակցությամբ կայացվող որոշումների վերանայման սահմաններից։ Մասնավորապես` քննարկվող որոշումների վերանայման շրջանակներում չեն կարող քննարկվել այնպիսի հարցեր, որոնք այս կամ այն չափով առնչվում են գործի ըստ էության լուծմանը։ (…)>>:
Անդրադառնալով դատական ակտ կայացնելիս որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող առաջին ատյանի դատարանի՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանն Արման Մադաթյանի և Արքա Մադաթյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԱՐԴ/0152/01/19 որոշման մեջ արձանագրել է, որ <<որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը պետք է հիմնված լիներ ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա և ունենար պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ։ Հակառակ մոտեցումը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա` դրանով իսկ սահմանափակելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը։ (…)>>։
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետի համաձայն` <<...Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով...
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար, ...>>:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան) Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողել է անփոփոխ:
Դատարանը մասնավորապես պատճառաբանել է, որ.
(...)
(...) քրեական գործի նյութերում, մասնավորապես՝ մեղադրական եզրակացությունում նշված ապացույցներով կարող է հիմնավորվել այն կասկածը, որ Փ.Ռազեղին կարող է կատարած լինել իրեն մեղսագրված ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքները և առնչություն ունենալ դեպքին, այլ կերպ ասած՝ առկա է հիմնավոր կասկած վերջինիս կողմից իրեն մեղսագրված ենթադրյալ հանցագործությունը կատարելու վերաբերյալ, ինչի կապակցությամբ Դատարանը դիրքորոշում է հայտնել նախկինում կայացված որոշումներում և ներկայումս էլ գտել է, որ հիմնավոր կասկածն առկա է։
(...)
(...) նախկինում կայացված որոշումներում, մասնավորապես՝ 2020 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ դատարանն անդրադարձել է խափանման միջոցի հիմքերին՝ արձանագրելով, քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու և քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով գործի քննությանը խոչընդոտելու մտավախության առկայությունը։
Միևնույն ժամանակ կրկին քննարկելով խափանման միջոցի հիմքերի շարունակական առկայության հարցը՝ Դատարանը գտել է, որ տվյալ դեպքում դեռևս շարունակվում է առկա լինել քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու և գործի քննությանը խոչընդոտելու մտավախությունը։
Քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու առումով Դատարանը հաշվի է առել սույն գործով վկա Առաքել Սիմոնյանի հայտնածը, մասնավորապես՝ նախկինում Փ.Ռազեղիից մի քանի անգամ թմրամիջոց ձեռք բերելու հանգամանքը, գտել է, որ բարձր է ռիսկայնությունն առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում, վերջինս կարող է կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք։
Ինչ վերաբերում է Փ.Ռազեղիի նկատմամբ նախաքննության ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորման մյուս հիմքին, որ վերջինս, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով, Դատարանը գտել է, որ նախաքննությունն արդեն իսկ ավարտվել է և դատավարական սույն փուլում այդ հիմքն ինչ որ չափով նվազել է, սակայն չի վերացել։
(...)
Դատարանն արձանագրել է, որ Փ.Ռազեղին տեղափոխվել է <<Դատապարտյալների հիվանդանոց>> ՔԿ հիմնարկ՝ ստացիոնար հետազոտման և բուժման, ըստ ՀՀ ԱՆ <<Քրեակատարողական բժշկության կենտրոն>> ՊՈԱԿ-ի 2020 թվականի հունիսի 26-ի գրության, արյունաբանի կողմից բուժման կարիք չունի, նշանակվել են համապատասխան բուժումներ և տրվել են համապատասխան դեղորայքներ, ուստի պետության կողմից որևէ ձևով թերանալու կամ անգործություն ցուցաբերելու հանգամանք, Փ.Ռազեղիի նկատմամբ բժշկական սպասարկում իրականացնելու հարցում, չներկայացվեց։
Անդրադառնալով ընտրված խափանման միջոց կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելու մասին միջնորդությանը՝ Դատարանը գտել է, որ սույն փուլում այն ենթակա է մերժման (...).
(...)
(...) Դատարանը, Փ.Ռազեղիին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը ճանաչել է անթույլատրելի և գտել, որ տվյալ փուլում ի հայտ չեն եկել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնց առկայության դեպքում հնարավոր կլիներ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել այլ խափանման միջոցով, մասնավորապես՝ գրավով, որը գործուն երաշխիք կհանդիսանար մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։
Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի Կորոնավիրուսի համավարակի համատեքստում 2020 թվականի մարտի 20-ին հրապարակած զեկույցի շրջանակներում անձի ազատության հարցի քննարկմանը, Դատարանն արձանագրել է, որ զեկույցում խորհրդատվական կարծիքը չի կարող համարվել պարտադիր և կիրառելի լինել յուրաքանչյուր դեպքում։
Պաշտպանության կողմի վերաքննիչ բողոքի հիման վրա, Վերաքննիչ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` հիմնավորված և պատճառաբանված են արդյոք Դատարանի հետևությունները՝ մեղադրյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ:
Նշված հարցին պատասխանելու համար, Վերաքննիչ դատարանը նախ հարկ է համարում անդրադառնալ խնդրո առարկային առնչվող փաստական հանգամանքների վերլուծությանը, սույն որոշմամբ մեջ բերված իրավադրույթների, իրավական դիրքորոշումների և դրանցից բխող դատողությունների լույսի ներքո.
Այսպես.
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն դատական ստուգման դատավարական փուլի իմաստով պայմանավորված, (ներկայումս) Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով վերագրվող արարքների առնչությամբ հիմնավոր կասկածի շեմը պետք է դիտարկել հաղթահարված:
Ընդ որում, քննարկվող որոշման վերաքննիչ վերանայման սահմանները ողջամտորեն պետք է նեղ լինեն մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կալանքի կապակցությամբ կայացվող որոշումների վերանայման սահմաններից։
Այլ կերպ ասած, վիճարկվող դատական ակտի վերաքննիչ վերանայման շրջանակները որոշակիորեն նեղ են, պայմանավորված սույն դատական ստուգման դատավարական փուլի իմաստով:
Անդրադառնալով նաև մեղսագրված արարքների հիմնավորվածությանը, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ Դատարանն այդ առնչությամբ վերջնական գնահատական կարող է տալ բացառապես գործի քննության ավարտին՝ իր կողմից կայացվելիք վերջնական դատական ակտով։
Բացի այդ, կալանավորման կիրառման հիմքերն ունեն կանխատեսական մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ:
Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ կալանավորման հիմքերի առնչությամբ վիճարկվող դատական ակտում վկայակոչված Դատարանի փաստարկները ծանրակշիռ են և ինքնին բավարար են` Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վերոգրյալ գործողությունները կատարելու հավանականության վերաբերյալ ողջամիտ հետևության հանգելու համար։
Նշվածի համատեքստում, վերստին անդրադառնալով մեղադրյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառման հնարավորության հարցին, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
Վերը մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո հաշվի առնելով խնդրո առարկային առնչվող և վիճարկվող որոշմամբ արձանագրված փաստական հանգամանքները, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դրանց համակցությունն էական նշանակություն ունի նաև ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառման նպատակահարմարությունն ու իրավաչափությունը գնահատելու հարցում, և գտնում, որ այդ համակցությունը ողջամիտ ու բավարար հիմք է տալիս իրական համարելու ոչ միայն հիշյալ հիմքերի առկայությունը, այլև այն, որ տվյալ դեպքում, գործի քննության ներկա փուլում, այդ թվում` նաև անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի կիրառումն ի զորու չէ մեղադրյալի հետագա վարքագծի հարցում ապահովել այն նույն ցանկալի իրավաչափ արդյունքը, ինչն արդյունավետ կերպով կապահովի ազատությունից զրկելուն հանգեցնող միակ խափանման միջոցը՝ կալանավորումը:
Վերաքննիչ դատարանի նման մոտեցումը միտված է նաև Վճռաբեկ դատարանի` Արման Մադաթյանի և Արքա Մադաթյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԱՐԴ/0152/01/19 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման պահանջը պահպանելուն:
Ընդ որում, հակառակի առնչությամբ մոտեցումը, Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ կարող է բացասական անդրադառնալ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա` դրանով իսկ սահմանափակելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը։
Անդրադառնալով նաև մեղադրյալի առողջական վիճակի վերաբերյալ պաշտպանի վերաքննիչ բողոքում նշված հանգամանքներին, ապա Դատարանն այդ առնչությամբ փաստել է, որ Փ.Ռազեղին տեղափոխվել է <<Դատապարտյալների հիվանդանոց>> ՔԿ հիմնարկ՝ ստացիոնար հետազոտման և բուժման, ըստ ՀՀ ԱՆ <<Քրեակատարողական բժշկության կենտրոն>> ՊՈԱԿ-ի 2020 թվականի հունիսի 26-ի գրության, արյունաբանի կողմից բուժման կարիք չունի, նշանակվել են համապատասխան բուժումներ և տրվել են համապատասխան դեղորայքներ, ուստի պետության կողմից որևէ ձևով թերանալու կամ անգործություն ցուցաբերելու հանգամանք, Փ.Ռազեղիի նկատմամբ բժշկական սպասարկում իրականացնելու հարցում, չի ներկայացվել։
Ինչ վերաբերում է նաև առողջական վիճակով պայմանավորված կալանքի հետ անհամատեղելիության վերաբերյալ փաստարկին, ապա այդ առնչությամբ պաշտպանի վերաքննիչ բողոքում բարձրացված հարցադրումները դուրս են սույն դատական ստուգման շրջանակներից:
Ընդ որում, հիշյալ հարցադրումները հնարավոր է քննարկան առարկա դարձնել միայն դրան վերաբերելի իրավակարգավորումներով ամրագրված այլ դատավարական ընթացակարգերի պահպանմամբ:
Նշվածից հետևում է, որ հիշյալ հարցին առնչվող վերաբերելի իրավակարգավորումներով նախատեսված պայմանները հաղթահարելու անհրաժեշտությունն անտեսելն ինքնին կարող է հանգեցնել իրավասու մարմնի օրենսդրորեն վերապահված գործաոույթների անհարկի միջամտությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ կալանավորումն անփոփոխ թողնելու հարցում Դատարանն, ըստ էության, եկել է իրավաչափ հետևության:
Որպիսի պայմաններում, պաշտպանության կողմի ներկայացված վերաքննիչ բողոքում նշված եզրահանգումները, քննարկվող դեպքում, բավարար չափով փաստարկված չեն և (գործի քննության ներկա փուլում) այն բավարարելու հիմք հանդիսանալ չեն կարող:
Անդրադառնալով նաև Եվրոպայի խորհրդի` խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի` կորոնավիրուսի համավարակի համատեքստում 2020 թվականի մարտի 20-ին հրապարակած զեկույցի շրջանակներում անձի ազատության հարցի քննարկմանը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ զեկույցում առկա խորհրդատվական կարծիքը չի կարող համարվել պարտադիր և կիրառելի լինել յուրաքանչյուր դեպքում:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդ խորհրդատվական բնույթ կրող զեկույցը կարող է լրացուցիչ հիմք հանդիսանալ անազատության մեջ գտնվող անձի նկատմամբ խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկման համար և կարող է հաշվի առնվել անձի պատշաճ վարքագիծ դրսևորելու վերաբերյալ այլ հանգամանքների համատեքստում, ինչպիսիք սույն դեպքում բացակայում են:
Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի՝ պաշտպանյալի անձը բնութագրող այլ փաստարկներին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերը նշվածի պայմաններում դրանք չեն կարող իրավական արժեք և որոշիչ նշանակություն ունենալ սույն գործով վիճարկվող դատական ակտը բեկանելու և վերջինիս կալանքից ազատելու համար:
Վերը բերված հիմնավորումներով, ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս, նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ չի տվել, որոնք կարող են ազդել ճիշտ որոշում կայացնելու վրա:
Հետևաբար, վիճարկվող դատական ակտը պետք է թողնել անփոփոխ, իսկ պաշտպանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը՝ մերժել:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-289-րդ և 393-394-րդ հոդվածներով, Վերաքննիչ դատարանը.

Ո Ր Ո Շ Ե Ց

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 17.09.2020թ. որոշումը թողնել անփոփոխ, իսկ պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժել:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան` այն ստանալու պահից 15-օրյա ժամկետում:




ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 06-11-2020
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 09-12-2020
Էջերի քանակը: 104, 68
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործն ուղարկվել է    
Գործն ուղարկվել է: 09-12-2020
Էջերի քանակը: 104, 68
Գործին կից նյութերը:
Ուր: Երևան քաղաքի դատարան
Գրության համարը: Ե-47398/20
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       08 Հունիս 2022

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան