Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԵԴ/0081/01/20

Վիճակագրական տողի համար: 11․2․1

Ամբաստանյալ

Նվեր Սերյոժայի Սահակյան

Դատավոր

Երևան քաղաքի դատարան:

Աննա Գևորգի Մաթևոսյան

Հոդվածներ

Երևան քաղաքի դատարան:

ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 267.1 Մաս 4 Կետ 1
Հոդված 268 Մաս 3
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Նվեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ․ դեկտեմբերի 21-ից գտնվելով ՌԴ տարածքում, դեռևս չպարզված հանգամանքներու, անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չաթերթվ <<մեթադոն>> տեսակի թմրամիջոցներ, ինչը համապատասխան փաթեթավորմամբ պահել է իր մարմնի մեջ։


  • Նիստեր
  • Ակտեր
  • Երևան քաղաքի դատարան

ԵԴ/0081/01/20



Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
Հ Ա Ն ՈՒ Ն Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն


«15» մարտի 2021թ. ք.Երևան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև՝ Դատարան) հետևյալ կազմով՝

նախագահությամբ՝ դատավոր Ա.Մաթևոսյանի,
քարտուղարությամբ՝ Հ.Արտաշեսյանի,
մասնակցությամբ`
մեղադրող Մ.Անտոնյանի,
ամբաստանյալ Ն.Սահակյանի
պաշտպաններ Մ.Ավագյանի, Ս.Կարապետյանի


դատարանում, դռնբաց դատական նիստում քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի Նվեր Սերյոժայի Սահակյանի՝ (ծնված 1969 թվականի հունիսի 07-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, ամուսնացած, խնամքին մեկ անչափահաս, դատվածություն չունեցող, հաշվառված` Գեղարքունիքի մարզ, ք.Վարդենիս, Երևանյան փողոց, տուն 8, փաստացի բնակվող` ք.Երևան, Էրեբունի փողոց, 24-րդ շենք, 6-րդ բնակարան, որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը) ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Ռ.Խաչատրյանի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 58237419 քրեական գործը:
2019 թվականի դեկտեմբերի 24-ին Ռ.Խաչատրյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով որպես կասկածյալ ձերբակալվել է Նվեր Սերյոժայի Սահակյանը:

Քննիչի 2019 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ Նվեր Սերյոժայի Սահակյանը թիվ 58237419 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով:
Դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ թիվ 58237419 քրեական գործով Նվեր Սերյոժայի Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քննիչի 2020 թվականի հունվարի 17-ի որոշմամբ մեղադրյալ Նվեր Սերյոժայի Սահակյանին 2019 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, մեղադրանքի փաստական կողմի հետևյալ նկարագրությամբ.
«[Նվեր ՍերյոժայիՍահակյանը] 2019 թվականի դեկտեմբերի 21-ից գտնվելով Ռուսաստանի Դաշբության տարածքում, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում աձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ 6.35 գրամ քաշով «հերոին» և ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 7.58 գրամ քաշով «մեթադոն» տեսակի թմրամիջոցներ, ինչը համապատասխան փաթեթավորմամբ պահել է իր մարմնի մեջ, ապօրինի փոխադրել դեպի Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայան և 2019 թվականի դեկտեմբերի 24-ին թիվ UT 879 չվերթով «Զվարթնոց» սահմանային անցակետով ժամանելով Հայաստան, մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխել է, վերոնշյալ առանձնապես խոշոր չափերով՝ 6.35 գրամ քաշով «հերոին» և ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 7.58 գրամ քաշով «մեթադոն» տեսակի թմրամիջոցները: Մաքսային հսկողությունն անցնելուց հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, իսկ վերոնշյալ թմրամիջոցները հայտնաբերվել է նրա անձնական խուզարկության արդյունքում: (…)»
2020 թվականի փետրվարի 10-ին թիվ 58237419 քրեական գործի մեղադրական եզրակացությունը հաստատվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Հ.Գ.Ենոքյանի կողմից և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը Դատարանում ստացվել է 2020 թվականի փետրվարի 12-ին:
Դատավորների միջև քրեական գործերի բաշխման էլեկտրոնային համակարգի միջոցով քրեական գործը թիվ ԵԴ/0081/01/20 համարի ներքո մակագրվել և 2020 թվականի փետրվարի 13-ին հանձնվել է դատավոր Ա.Մաթևոսյանին:
Դատավոր Ա.Մաթևոսյանի 2020 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ թիվ ԵԴ/0081/01/20 քրեական գործն ընդունվել է վարույթ և նույն թվականի փետրվարի 27-ի որոշմամբ նշանակվել դատական քննության:

Ապացույցների հետազոտում և գնահատում.
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Նվեր Սերյոժայի Սահակյանը նախաքննության ընթացքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Դատաքննության ընթացքում օգտվելով իր իրավունքներից հրաժարվել է ցուցմունք տալ:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, որի համաձայն՝ նախաքննության ընթացքում մեղադրյալի տված ցուցմունքների (...) հրապարակումը (...) թույլատրվում է, եթե ամբաստանյալը հրաժարվում է դատական քննության ժամանակ ցուցմունքներ տալ մեղադրանքի էության մասին, որոշում կայացրեց հրապարակելու ամբաստանյալ Նվեր Սահակյանի նախաքննական ցուցմունքը:
Նախաքննության ընթացքում ամբաստանյալ Նվեր Սահակյանը ցուցմունք է տվել այն մասին, որ նա 2019 թվականի դեկտեմբերի 24-ին գնացել է Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայան: Օդանավակայանի տարածքում իրեն անծանոթ ազգությամբ տաջիկ երկու անձինք մոտեցել են իրեն և առաջարկել են էժան գնով «Մեթադոն» տեսակի թմրամիջոց: Վերջինս նրանցից հարցրեց, թէ էժան թմրամիջոց ասելով ինչ ի նկատի ունեն, նրանք իրեն ցույց տվեցին զանգվածը և ասացին, որ դա 20 գրամ է և դրա համար իրեն առաջարկեցին վճարել 25.000 Ռուսական ռուբլի, որը իր իմանալով կազմում է մոտավորապես 200.000 ՀՀ դրամ, քանի որ նա ցանկանում էր օգտագործել թմրամիջոց այդ իսկ պատճառով նրանցից գնեց նշյալ թմրամիջոցը ու նրանց իսկ խորհրդով տեղադրել է հետանցքում և ուղևորվել դեպի Հայաստան: Իր կողից Ռուսաստանից Հայաստան մաքսանենգությամբ բերված թմրամիջոցները բերել էր իր անձնական օգտագործման համար: Նշյալ թմրամիջոցը Ռուսաստանից Հայաստան տեղափոխելուն իրեն որևէ մեկը չի օգնել, նա այն բերել է՝ իր համար:
Սույն քրեական գործի դատաքննության ընթացքում հետազոտվեցին նաև մեղադրանքի հիմքում դրված հետևյալ ապացույցները.
- Նվեր Սերյոժայի Սահակյանին 2019 թվականի դեկտեմբերի 24-ի անձնական խուզարկության ենթարկելու մասին կազմված արձանագրությունը, համաձայն որի՝ անձնական խուզարկության ենթարկելիս վերջինիս մարմնից (հետանցքից) հայտնաբերվել է ընդհանուր 32 գրամ բրուտո քաշով մուգ կապտավուն զանգված,
- դատաքիմիական փորձաքննության 781 Ք-19 եզրակացությունը, համաձայն որի փորձաքննության ներկայացված «32 գրամ քաշով բրուտո քաշով» խողովակաձև օբյեկտը, որում առկա է թվով 5 հատ վանդակավոր թղթից կազմված պոլիմերային փաթեթներ, որոնցից օբյեկտ՝ 1-ում փորձաքննության տրամադրված 11.54 գրամ քաշով սպիտակավուն փոշեբյուրեղային զանգվածում հայտնաբերվել է 6.010 գրամ «մեթադոն» տեսակի թմրամիջոց, 2-ում փորձաքննության տրամադրված 6.35 գրամ քաշով ծղոտագույն կոշտավուն զանգվածը հանդիսանում է «հերոյին» տեսակի թմրամիջոց, 3-ում փորձաքննության տրամադրված՝ 1.87 գրամ քաշով սպիտակավուն փոշեբյուրեղային զանգվածում հայտնաբերվել է 0.605 գրամ «մեթադոն» տեսակի թմրամիջոց, 4-ում փորձաքննության տրամադրված՝ 0.76 գրամ քաշով սպիտակավուն փոշեբյուրեղային զանգվածում հայտնաբերվել է 0.387 գրամ «մեթադոն» տեսակի թմրամիջոց, 5-ում փորձաքննության տրամադրված 0.94 գրամ քաշով սպիտակավուն փոշեբյուրեղային զանգվածում հայտնաբերվել է 0.578 գրամ «մեթադոն» տեսակի թմրամիջոց: Մեթադոն տեսակի թմրամիջոցի ընդհանուր քաշը կազմել է 7.58 գրամ, իսկ «հերոյին» տեսակի թմրամիջոցը ընդհանուր քաշը կազմել է 6.35 գրամ,
- Նվեր Սերյոժայի Սահակյանին վերաբերյալ ՍԷԿՏ համակարգում առկա սահմանահատումների վերաբերյալ պատմության զննության արձանագրությունը, համաձայն որի՝ Նվեր Սահակյանը ՀՀ մուտք է գործել 2019 թվականի դեկտեմբերի 24-ին 879 չվերթով,
- Նվեր Սերյոժայի Սահակյանի անձնական խուզարկություն կատարելու նպատակով «Արմենիա» ՀԲ կենտրոնում հետազոտություններ իրականացնելու վերաբերյալ լրացված հիվանդի առաջնային զննման և խորհրդատվության քարտի զննության արձանագրությունը, համաձայն որի՝ Նվեր Սերյոժայի Սահակյանի ուղիղ աղիքի հատվածում հայտնաբերվել է 10 սմ երկարությամբ 3 սմ տրամագծով գլանաձև կազմվածքի օտար մարմին,
- Նվեր Սերյոժայի Սահակյանին 2019 թվականի դեկտեմբերի 24-ին Նվեր Սերյոժաի Սահակյանին բերման ենթարկելու մասին կազմված արձանագրությունը, համաձայն որի՝ Նվեր Սերյոժայի Սահակյանը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ 3-րդ մասի 2-րդ և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետերի առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով,
- ապացույց ճանաչված Նվեր Սերյոժայի Սահակյանին Արմենիա ՀԲ կենտրոնում հետազոտություններ իրականացնելու վերաբերյալ լրացված՝ հիվանդի առաջնային զննման և խորհրդատվության քարտը, որի համաձայն՝ Նվեր Սերյոժայի Սահակյանի ուղիղ աղիքի հատվածում հայտնաբերվել է 10 սմ երկարության 3 սմ տրամագծով գլանաձև կազմվածքի օտար մարմին:


Դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները.
Դատաքննությամբ, գործի պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված վերոգրյալ ապացույցներով, Դատարանը հիմնավորված է համարում հետևյալը.
Նվեր Սերյոժայի Սահակյանը 2019 թվականի դեկտեմբերի 21-ից գտնվելով Ռուսաստանի Դաշբության տարածքում, աձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ 6.35 գրամ քաշով «հերոին» և ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 7.58 գրամ քաշով «մեթադոն» տեսակի թմրամիջոցներ, ինչը համապատասխան փաթեթավորմամբ պահել է իր մարմնի մեջ, ապօրինի փոխադրել դեպի Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայան և 2019 թվականի դեկտեմբերի 24-ին թիվ UT 879 չվերթով «Զվարթնոց» սահմանային անցակետով ժամանելով Հայաստան, մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխել է վերոնշյալ առանձնապես խոշոր չափերով՝ 6.35 գրամ քաշով «հերոին» և ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 7.58 գրամ քաշով «մեթադոն» տեսակի թմրամիջոցները: Մաքսային հսկողությունն անցնելուց հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, իսկ վերոնշյալ թմրամիջոցները հայտնաբերվել է նրա անձնական խուզարկության արդյունքում:

Դատարանի իրավական վերլուծությունները.
Վերլուծելով ամբաստանյալ Նվեր Սահակյանի առաջադրված մեղադրանքը, քննարկելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված վերոգրյալ ապացույցները, գնահատելով դրանք իրենց վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից` հիմնված ներքին համոզմամբ, Դատարանն ապացուցված է համարում, որ ամբաստանյալ Նվեր Սերյոժայի Սահակյանը դիտավորությամբ կատարել է հանցավոր արարքներ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով և ենթակա է քրեական պատասխանատվության նշված հոդվածներով:
Դատարանը, անդրադառնալով ամբաստանյալ Նվեր Սերյոժայի Սահակյանի նկատմամբ նշանակվող պատժի տեսակը և չափը որոշելու հարցին, արձանագրում է հետևյալը.
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`
«Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն`
«1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները»:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի տեսակները»:
Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Նարեկ Սարգսյանի վերաբերյալ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) [Պ]ատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները քրեական օրենքով նախատեսված այն հիմնադրույթներն են, որոնցով պետք է ղեկավարվի դատարանը պատիժ նշանակելիս: Այդ սկզբունքներն են`
ա) օրինականությունը,
բ) արդարությունը,
գ) պատժի անհատականացումը,
դ) մարդասիրությունը:
Պատիժ նշանակելու վերոնշյալ սկզբունքները սահմանում են այն հիմնական դրույթները, որոնցով ղեկավարվում է դատարանը յուրաքանչյուր քրեական գործով պատժի տեսակն ու չափն ընտրելիս:
(…) [Պ]ատժի նշանակման իրավական շրջանակները սահմանված են ՀՀ քրեական օրենսգրքով: Դրա հետ մեկտեղ, սակայն, վերոնշյալ օրենքը դատարանին հնարավորություն է տվել որոշակի սկզբունքների (…) պահպանմամբ, իր ներքին համոզմանը և իրավագիտակցությանը համապատասխան, ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր և Հատուկ մասերով նախատեսված սահմաններում որոշել պատժի տեսակն ու չափը: Այլ կերպ` ուրվագծելով կոնկրետ հանցանքի համար նշանակման ենթակա պատժի առավելագույն և նվազագույն սահմանները` ՀՀ քրեական օրենքը դատարանին տվել է այդ շրջանակում հայեցողություն դրսևորելու հնարավորություն»։
Վճռաբեկ դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ, ինչի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 39–րդ կետում հայտնել է հետևյալը.
«(…)Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից։ Պատժի արդարության պահանջներից նահանջելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման։ Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են։ Հետևաբար կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա։ Նշված հանգամանքների գնահատման ժամանակ դատարանը պետք է ելնի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից:
(…)
Այսպիսով, նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության հանրային վտանգավորության աստիճանին և բնույթին:
Հանցագործության հանրային վտանգավորության տիպային բնութագիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով արարքի հանրային վտանգավորության գնահատականը դատարանի կողմից կարող է որոշվել կոնկրետ հանցագործության տարրերի առանձնահատկությունների, դրա կատարման հանգամանքների, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա։
(…) Պատժի անհատականացման սկզբունքի բովանդակության հիմնական մասն է կազմում նաև հանցավորի անձը բնութագրող տվյալների գնահատումը, որոնք իրենց ամբողջության մեջ հնարավորություն են տալիս անձին դիտել ոչ միայն որպես հանցանք կատարող, որը պետք է պատասխանատվություն կրի, այլ նաև որպես կոնկրետ անձ՝ իր անհատական հատկանիշներով։ Ընդ որում՝ անձի այն հատկանիշները, որոնք գտնվում են հանցակազմից դուրս, նշանակություն են ունենում դատարանի կողմից պատժի տեսակը և չափը որոշելիս։ Որպես հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ՝ գնահատվում են նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկությունները՝ վարքագիծն ընտանիքում և կենցաղում, աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, կրթությունը, առողջական վիճակը, տարիքը, ծառայությունը պետության և հասարակության առջև և այլն»։
Ուսումնասիրելով սույն քրեական գործի նյութերը՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Նվեր Սահակյանի անձը բնութագրող հանգամանք է հանդիսանում դատվածություն չունենալը (հիմք՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի տեղեկանքը), ինչպես նաև վերջինիս խնամքին մոր՝ երրորդ կարգի հաշմանդամ Գոհար Հայկի Սահակյանի (հիմք՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալակ հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության բժշկասոցիալական փորձաքննական N 1151780 որոշման պատճեն) և կնոջ՝ երրորդ կարգի հաշմանդամ Անահիտ Նորիկի Բարսեղյանի (հիմք՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի բժշկասոցիալական փորձաքննական N 1493688 որոշման պատճեն) գտնվելը:
Դատարանն ամբաստանյալ Նվեր Սահակյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ վերջինիս խնամքի տակ է գտնվում մինչև տասնչորս տարեկան մեկ երեխա՝ 2008 թվականի ապրիլի 14-ին ծնված Ալբերտ Նվերի Սահակյանը (հիմք՝ N 238695 ծննդյան վկայականի պատճեն):
Դատարանը ամբաստանյալ Նվեր Սահակյանի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք չի արձանագրել:
Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հանցանքների համար նախատեսված է պատիժ ազատազրկում՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հանցանքների համար՝ պատիժ ազատազրկման ձևով, համապատասխանաբար եկուսից վեց տարի ժամկետով:
Սույն դատավճռում շարադրված իրավադրույթների, դրանց վերլուծության արդյունքում ձևավորված դատողությունների և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ամբաստանյալ Նվեր Սահակյանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, այդ թվում` նրա կատարած կոնկրետ արարքները, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, դրանք համադրելով ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքի առկայությանը և ծանրացնող հանգամանքների բացակայությանը ՝ Դատարանը հանգում է այն հետևության, որ Նվեր Սերյոժայի Սահակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով անհրաժեշտ է պատիժ նշանակել ազատազրկում 8 (ութ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով պատիժների մասնակի գումարման կանոնների կիրառմամբ Նվեր Սերյոժայի Սահակյանի նկատմամբ պատիժ անհրաժեշտ է նշանակել ազատազրկում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նշանակված պատժին մասնակիորեն գումարել 268-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված պատժից ազատազրկում 3 (երեք) ամիս ժամկետով և ամբաստանյալ Նվեր Սահակյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 8 (ութ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով:
Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով որպես պարտադիր լրացուցիչ պատիժ նախատեսված գույքի բռնագրավման նշանակման իրավաչափության հարցին, Դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն`
« 1. Գույքի բռնագրավումը դատապարտյալի սեփականությունը համարվող գույքը կամ դրա մի մասը հարկադրաբար և անհատույց վերցնելն է` ի սեփականություն պետության:
2. Գույքի բռնագրավման չափը դատարանը որոշում է` նկատի ունենալով հանցագործությամբ հասցված գույքային վնասի, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի չափը: Գույքի բռնագրավման չափը չի կարող գերազանցել հանցագործությամբ հասցված վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված օգուտի չափը:
3. Գույքի բռնագրավումը կարող է նշանակվել շահադիտական դրդումներով կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում:
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի համաձայն`
«1. Դատարանի դատավճռում, ինչպես նաև քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման մեջ իրեղեն ապացույցների հարցի լուծումը կատարվում է հետևյալ կանոնների պահպանմամբ`
1) հանցագործության գործիքները, ինչպես նաև շրջանառությունից հանված առարկաները բռնագրավվում և հանձնվում են համապատասխան պետական հիմնարկներին, իսկ արժեք չներկայացնելու դեպքում` ոչնչացվում են.
2) արժեք չներկայացնող իրերը ոչնչացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ շահագրգռված անձանց միջնորդության դեպքում` կարող են հանձնվել նրանց:
(…)»:
Հիշատակված իրավակարգավորումների վերլուծության արդյունքում Դատարանը հանգում է հետևության, որ գույքի բռնագրավման ձևով պատիժ նշանակելու, առավել ևս նշված պատժատեսակն ի կատար ածելու համար անհրաժեշտ է նախ և առաջ որոշել կամ այդ գույքի արժեքը կամ հանցագործությամբ հասցված գույքային վնասի, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի չափը, մինչդեռ սույն դեպքում որպես գույք հասկացություն գործ ունենք «մեթադոն» և «հերոյին» տեսակի թմրամիջոցների հետ, որոնք համարվում են չթույլատրվող, շրջանառությունից հանված առարկաներ և որոնց արժեքը այս կամ այն կերպ որոշելն անհնար է: Ուստի, Դատարանը գտնում է, որ վերոգրյալ օրենսդրական նորմերի լույսի ներքո, հիշյալ լրացուցիչ պատիժն ամբաստանյալի նկատմամբ նշանակվել չի կարող և այն ոչ թե պետք է բռնագրավել հօգուտ պետությանը կամ հանձնել իրավասու պետական մարմիններին, այլ որպես իրեղեն ապացույց՝ արժեք չներկայացնելու հիմքով՝ ոչնչացնել:
Դատարանը, քննության առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հնարավորության և ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացվելիության հարցը և հաշվի առնելով ամբաստանյալ Նվեր Սահակյանին մեղսագրված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, հանցավորի անձը, հանգում է հետևության, որ տվյալ դեպքում ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը չի համապատասխանի արդարության և պատասխանատվության անհատականացման քրեաիրավական սկզբունքներին, ուստի Դատարանը գտնում է, որ ամբաստանյալը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը:
Քննարկելով խափանման միջոցի հարցը` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Նվեր Սահակյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոցն ընտրված է ճիշտ, ուստի այն վերացման կամ փոփոխման հիմքերը բացակայում են` պայմանավորված ամբաստանյալ Նվեր Սահակյանի իրական պատժի՝ ազատազրկաման դատապարտելու և կայացված դատավճռի ի կատար ածումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Միևնույն ժամանակ, Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Նվեր Սահակյանի նկատմամբ պատժի կրման սկիզբը պետք է հաշվել նրան փաստացի արգելանքի վերցնելու օրվանից՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ից:
Անդրադառնալով իրեղեն ապացույցների հարցին, դատարանը գտնում է, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված` 7.18 գրամ քաշով «մեթադոն» և 6.25 գրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցները պետք է ոչնչացնել:
ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավճիռ կայացնելիս Դատարանը պարտավոր է անդրադառնալ նաև դատական ծախսերի հարցին, սակայն Դատարանը, պարզելով, որ քրեական գործում բացակայում են դատական ծախսերի վերաբերյալ տվյալները ապա Դատարանը այդ հարցը համարում է լուծված:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ, 357-360-րդ, 364-365-րդ, 367-րդ, 369-373-րդ հոդվածներով, դատարանը`

Վ Ճ Ռ Ե Ց

Նվեր Սերյոժայի Սահակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել.
ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով` ազատազրկում 8 (ութ) տարի ժամկետով,
ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով` ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նշանակված պատժին մասնակիորեն գումարել 268-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված պատժից ազատազրկում 3 (երեք) ամիս ժամկետով և ամբաստանյալ Նվեր Սահակյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 8 (ութ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով:
Պատժի կրման սկիզբը հաշվել 2019 թվականի դեկտեմբերի 24-ից:
Ամբաստանյալ Նվեր Սերյոժայի Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ՝ մինչև սույն դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը։
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված` 7.18 գրամ քաշով «մեթադոն» և 6.25 գրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցները ոչնչացնել:
Դատավճիռը հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դատական Գործ N: ԵԴ/0081/01/20
Դատական Գործ N: ԵԴ/0081/01/20
Երևան քաղաքի դատարան
Նոր քրեական գործ    
Երբ է գործը ստացվել: 12-02-2020
Ինչ կարգով է գործը ստացվել: Առաջին անգամ
Գործը որտեղից է ստացվել:
Դատախազություն: ՀՀ Գլխավոր դատախազություն
Նախաքննական գործի համարը: 58237419
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն:Նվեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ․ դեկտեմբերի 21-ից գտնվելով ՌԴ տարածքում, դեռևս չպարզված հանգամանքներու, անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չաթերթվ <<մեթադոն>> տեսակի թմրամիջոցներ, ինչը համապատասխան փաթեթավորմամբ պահել է իր մարմնի մեջ։
Մեղադրյալ
Անձ
ԱնունՆվեր   
ԱզգանունՍահակյան   
ՀայրանունՍերյոժայի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Հոդված_1
Հոդված268       Մաս 3
Հոդված_1
Հոդված267․1       Մաս 4       Կետ 1
Դատվածություն:
Պաշտպան
Անուն
Ազգանուն
Հասցե
Վիճակագրական տողի համարը: 11․2․1
Լրացուցիչ վիճակագրական տողի համար: Առկա չէ
Իրեղեն ապացույց
Երբ է ստացվել դատարան: 12-02-2020
Իրեղեն ապացույցի անվանումը:2 փաթեթ
Իրեղեն ապացույցի պահպանման փաստացի տեղը: քր. գործի հետ հանձնվում է դատավորին
Խափանման միջոց: Կալանավորում
Չափահաս: Այո
Մակագրել    
Երբ: 12-02-2020
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն: Աննա Գևորգի Մաթևոսյան
Դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Երբ: 13-02-2020
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: 13-02-2020
Այլ նշումներ:
Գործը դատական քննության նախապատրաստելիս խափանման միջոցի հարցի լուծում    
Երբ: 19-02-2020
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 06-03-2020
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր: Մեղադրող
Դատավարության կողմեր
ԱնունՆվեր   
ԱզգանունՍահակյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
Անվանում:ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն   
Հասցե:ք.Երևան   
Ժամ: 12:30
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 01-04-2020
Ժամ: 17:00
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին՚ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ և արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշման և ԲԴԽ-12-Ո-25 որոշման 4-րդ կետի հիման վրա:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 05-05-2020
Ժամ: 16:30
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:Դատավոր Ա.Մաթևոսյանի վարույթում գտնվող ԵԴ/0311/01/20 քրեական գործով խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառով:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 16-06-2020
Ժամ: 16:30
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 09-07-2020
Ժամ: 17:00
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 02-09-2020
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 07-10-2020
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:Դատավոր Ա.Մաթևոսյանի վարույթում գտնվող ԵԴ/0170/15/20 դատական գործով խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառով:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 03-11-2020
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:Դատավոր Ա.Մաթևոսյանի ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու պատճառով:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 01-12-2020
Ժամ: 16:30
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 14-01-2021
Ժամ: 16:30
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Անավարտ գործեր    
Հաշվետու ժամանակահատված: 2020 թվական
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 02-03-2021
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 12-03-2021
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 15-03-2021
Ժամ: 12:30
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Կայացվել է դատավճիռ    
Ամսաթիվ: 15-03-2021
Այլ նշումներ:
Մեղադրական    
Մեղադրյալ
ԱնունՆվեր   
ԱզգանունՍահակյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ամսաթիվ: 15-03-2021
Առավել ծանր հանցագործության հոդված
Հոդված267․1       Մաս 4       Կետ 1
Առավել ծանր հանցագործության հոդվածով: Դատապարտվել է
Այլ հանցագործության հոդվածներ
Հոդված268       Մաս 3
Այլ հանցագործության հոդվածներով: Դատապարտվել է
Հիմնական պատիժ: Որոշակի ժամկետով ազատազրկում
Լրացուցիչ պատիժ:
Այլ պատժաչափեր:
Պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Քրեական պատասխանատվությունից ազատելը՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով:
Բռնագանձնված գույքի չափը:
Օրենսգիրք:
Այլ նշումներ:
Կիրառվել է քրեաիրավական հարկադրանքի միջոց:
Արագացված վարույթ    
Ամսաթիվ: 15-03-2021
Այո/Ոչ: Ոչ
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2021-04-16 13:13:49    
Դատական ակտի բովանդակությունը:ԵԴ/0081/01/20



Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
Հ Ա Ն ՈՒ Ն Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն


«15» մարտի 2021թ. ք.Երևան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև՝ Դատարան) հետևյալ կազմով՝

նախագահությամբ՝ դատավոր Ա.Մաթևոսյանի,
քարտուղարությամբ՝ Հ.Արտաշեսյանի,
մասնակցությամբ`
մեղադրող Մ.Անտոնյանի,
ամբաստանյալ Ն.Սահակյանի
պաշտպաններ Մ.Ավագյանի, Ս.Կարապետյանի


դատարանում, դռնբաց դատական նիստում քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի Նվեր Սերյոժայի Սահակյանի՝ (ծնված 1969 թվականի հունիսի 07-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, ամուսնացած, խնամքին մեկ անչափահաս, դատվածություն չունեցող, հաշվառված` Գեղարքունիքի մարզ, ք.Վարդենիս, Երևանյան փողոց, տուն 8, փաստացի բնակվող` ք.Երևան, Էրեբունի փողոց, 24-րդ շենք, 6-րդ բնակարան, որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը) ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Ռ.Խաչատրյանի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 58237419 քրեական գործը:
2019 թվականի դեկտեմբերի 24-ին Ռ.Խաչատրյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով որպես կասկածյալ ձերբակալվել է Նվեր Սերյոժայի Սահակյանը:

Քննիչի 2019 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ Նվեր Սերյոժայի Սահակյանը թիվ 58237419 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով:
Դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ թիվ 58237419 քրեական գործով Նվեր Սերյոժայի Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քննիչի 2020 թվականի հունվարի 17-ի որոշմամբ մեղադրյալ Նվեր Սերյոժայի Սահակյանին 2019 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, մեղադրանքի փաստական կողմի հետևյալ նկարագրությամբ.
«[Նվեր ՍերյոժայիՍահակյանը] 2019 թվականի դեկտեմբերի 21-ից գտնվելով Ռուսաստանի Դաշբության տարածքում, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում աձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ 6.35 գրամ քաշով «հերոին» և ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 7.58 գրամ քաշով «մեթադոն» տեսակի թմրամիջոցներ, ինչը համապատասխան փաթեթավորմամբ պահել է իր մարմնի մեջ, ապօրինի փոխադրել դեպի Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայան և 2019 թվականի դեկտեմբերի 24-ին թիվ UT 879 չվերթով «Զվարթնոց» սահմանային անցակետով ժամանելով Հայաստան, մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխել է, վերոնշյալ առանձնապես խոշոր չափերով՝ 6.35 գրամ քաշով «հերոին» և ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 7.58 գրամ քաշով «մեթադոն» տեսակի թմրամիջոցները: Մաքսային հսկողությունն անցնելուց հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, իսկ վերոնշյալ թմրամիջոցները հայտնաբերվել է նրա անձնական խուզարկության արդյունքում: (…)»
2020 թվականի փետրվարի 10-ին թիվ 58237419 քրեական գործի մեղադրական եզրակացությունը հաստատվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Հ.Գ.Ենոքյանի կողմից և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը Դատարանում ստացվել է 2020 թվականի փետրվարի 12-ին:
Դատավորների միջև քրեական գործերի բաշխման էլեկտրոնային համակարգի միջոցով քրեական գործը թիվ ԵԴ/0081/01/20 համարի ներքո մակագրվել և 2020 թվականի փետրվարի 13-ին հանձնվել է դատավոր Ա.Մաթևոսյանին:
Դատավոր Ա.Մաթևոսյանի 2020 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ թիվ ԵԴ/0081/01/20 քրեական գործն ընդունվել է վարույթ և նույն թվականի փետրվարի 27-ի որոշմամբ նշանակվել դատական քննության:

Ապացույցների հետազոտում և գնահատում.
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Նվեր Սերյոժայի Սահակյանը նախաքննության ընթացքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Դատաքննության ընթացքում օգտվելով իր իրավունքներից հրաժարվել է ցուցմունք տալ:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, որի համաձայն՝ նախաքննության ընթացքում մեղադրյալի տված ցուցմունքների (...) հրապարակումը (...) թույլատրվում է, եթե ամբաստանյալը հրաժարվում է դատական քննության ժամանակ ցուցմունքներ տալ մեղադրանքի էության մասին, որոշում կայացրեց հրապարակելու ամբաստանյալ Նվեր Սահակյանի նախաքննական ցուցմունքը:
Նախաքննության ընթացքում ամբաստանյալ Նվեր Սահակյանը ցուցմունք է տվել այն մասին, որ նա 2019 թվականի դեկտեմբերի 24-ին գնացել է Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայան: Օդանավակայանի տարածքում իրեն անծանոթ ազգությամբ տաջիկ երկու անձինք մոտեցել են իրեն և առաջարկել են էժան գնով «Մեթադոն» տեսակի թմրամիջոց: Վերջինս նրանցից հարցրեց, թէ էժան թմրամիջոց ասելով ինչ ի նկատի ունեն, նրանք իրեն ցույց տվեցին զանգվածը և ասացին, որ դա 20 գրամ է և դրա համար իրեն առաջարկեցին վճարել 25.000 Ռուսական ռուբլի, որը իր իմանալով կազմում է մոտավորապես 200.000 ՀՀ դրամ, քանի որ նա ցանկանում էր օգտագործել թմրամիջոց այդ իսկ պատճառով նրանցից գնեց նշյալ թմրամիջոցը ու նրանց իսկ խորհրդով տեղադրել է հետանցքում և ուղևորվել դեպի Հայաստան: Իր կողից Ռուսաստանից Հայաստան մաքսանենգությամբ բերված թմրամիջոցները բերել էր իր անձնական օգտագործման համար: Նշյալ թմրամիջոցը Ռուսաստանից Հայաստան տեղափոխելուն իրեն որևէ մեկը չի օգնել, նա այն բերել է՝ իր համար:
Սույն քրեական գործի դատաքննության ընթացքում հետազոտվեցին նաև մեղադրանքի հիմքում դրված հետևյալ ապացույցները.
- Նվեր Սերյոժայի Սահակյանին 2019 թվականի դեկտեմբերի 24-ի անձնական խուզարկության ենթարկելու մասին կազմված արձանագրությունը, համաձայն որի՝ անձնական խուզարկության ենթարկելիս վերջինիս մարմնից (հետանցքից) հայտնաբերվել է ընդհանուր 32 գրամ բրուտո քաշով մուգ կապտավուն զանգված,
- դատաքիմիական փորձաքննության 781 Ք-19 եզրակացությունը, համաձայն որի փորձաքննության ներկայացված «32 գրամ քաշով բրուտո քաշով» խողովակաձև օբյեկտը, որում առկա է թվով 5 հատ վանդակավոր թղթից կազմված պոլիմերային փաթեթներ, որոնցից օբյեկտ՝ 1-ում փորձաքննության տրամադրված 11.54 գրամ քաշով սպիտակավուն փոշեբյուրեղային զանգվածում հայտնաբերվել է 6.010 գրամ «մեթադոն» տեսակի թմրամիջոց, 2-ում փորձաքննության տրամադրված 6.35 գրամ քաշով ծղոտագույն կոշտավուն զանգվածը հանդիսանում է «հերոյին» տեսակի թմրամիջոց, 3-ում փորձաքննության տրամադրված՝ 1.87 գրամ քաշով սպիտակավուն փոշեբյուրեղային զանգվածում հայտնաբերվել է 0.605 գրամ «մեթադոն» տեսակի թմրամիջոց, 4-ում փորձաքննության տրամադրված՝ 0.76 գրամ քաշով սպիտակավուն փոշեբյուրեղային զանգվածում հայտնաբերվել է 0.387 գրամ «մեթադոն» տեսակի թմրամիջոց, 5-ում փորձաքննության տրամադրված 0.94 գրամ քաշով սպիտակավուն փոշեբյուրեղային զանգվածում հայտնաբերվել է 0.578 գրամ «մեթադոն» տեսակի թմրամիջոց: Մեթադոն տեսակի թմրամիջոցի ընդհանուր քաշը կազմել է 7.58 գրամ, իսկ «հերոյին» տեսակի թմրամիջոցը ընդհանուր քաշը կազմել է 6.35 գրամ,
- Նվեր Սերյոժայի Սահակյանին վերաբերյալ ՍԷԿՏ համակարգում առկա սահմանահատումների վերաբերյալ պատմության զննության արձանագրությունը, համաձայն որի՝ Նվեր Սահակյանը ՀՀ մուտք է գործել 2019 թվականի դեկտեմբերի 24-ին 879 չվերթով,
- Նվեր Սերյոժայի Սահակյանի անձնական խուզարկություն կատարելու նպատակով «Արմենիա» ՀԲ կենտրոնում հետազոտություններ իրականացնելու վերաբերյալ լրացված հիվանդի առաջնային զննման և խորհրդատվության քարտի զննության արձանագրությունը, համաձայն որի՝ Նվեր Սերյոժայի Սահակյանի ուղիղ աղիքի հատվածում հայտնաբերվել է 10 սմ երկարությամբ 3 սմ տրամագծով գլանաձև կազմվածքի օտար մարմին,
- Նվեր Սերյոժայի Սահակյանին 2019 թվականի դեկտեմբերի 24-ին Նվեր Սերյոժաի Սահակյանին բերման ենթարկելու մասին կազմված արձանագրությունը, համաձայն որի՝ Նվեր Սերյոժայի Սահակյանը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ 3-րդ մասի 2-րդ և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետերի առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով,
- ապացույց ճանաչված Նվեր Սերյոժայի Սահակյանին Արմենիա ՀԲ կենտրոնում հետազոտություններ իրականացնելու վերաբերյալ լրացված՝ հիվանդի առաջնային զննման և խորհրդատվության քարտը, որի համաձայն՝ Նվեր Սերյոժայի Սահակյանի ուղիղ աղիքի հատվածում հայտնաբերվել է 10 սմ երկարության 3 սմ տրամագծով գլանաձև կազմվածքի օտար մարմին:


Դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները.
Դատաքննությամբ, գործի պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված վերոգրյալ ապացույցներով, Դատարանը հիմնավորված է համարում հետևյալը.
Նվեր Սերյոժայի Սահակյանը 2019 թվականի դեկտեմբերի 21-ից գտնվելով Ռուսաստանի Դաշբության տարածքում, աձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ 6.35 գրամ քաշով «հերոին» և ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 7.58 գրամ քաշով «մեթադոն» տեսակի թմրամիջոցներ, ինչը համապատասխան փաթեթավորմամբ պահել է իր մարմնի մեջ, ապօրինի փոխադրել դեպի Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայան և 2019 թվականի դեկտեմբերի 24-ին թիվ UT 879 չվերթով «Զվարթնոց» սահմանային անցակետով ժամանելով Հայաստան, մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխել է վերոնշյալ առանձնապես խոշոր չափերով՝ 6.35 գրամ քաշով «հերոին» և ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 7.58 գրամ քաշով «մեթադոն» տեսակի թմրամիջոցները: Մաքսային հսկողությունն անցնելուց հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, իսկ վերոնշյալ թմրամիջոցները հայտնաբերվել է նրա անձնական խուզարկության արդյունքում:

Դատարանի իրավական վերլուծությունները.
Վերլուծելով ամբաստանյալ Նվեր Սահակյանի առաջադրված մեղադրանքը, քննարկելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված վերոգրյալ ապացույցները, գնահատելով դրանք իրենց վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից` հիմնված ներքին համոզմամբ, Դատարանն ապացուցված է համարում, որ ամբաստանյալ Նվեր Սերյոժայի Սահակյանը դիտավորությամբ կատարել է հանցավոր արարքներ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով և ենթակա է քրեական պատասխանատվության նշված հոդվածներով:
Դատարանը, անդրադառնալով ամբաստանյալ Նվեր Սերյոժայի Սահակյանի նկատմամբ նշանակվող պատժի տեսակը և չափը որոշելու հարցին, արձանագրում է հետևյալը.
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`
«Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն`
«1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները»:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի տեսակները»:
Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Նարեկ Սարգսյանի վերաբերյալ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) [Պ]ատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները քրեական օրենքով նախատեսված այն հիմնադրույթներն են, որոնցով պետք է ղեկավարվի դատարանը պատիժ նշանակելիս: Այդ սկզբունքներն են`
ա) օրինականությունը,
բ) արդարությունը,
գ) պատժի անհատականացումը,
դ) մարդասիրությունը:
Պատիժ նշանակելու վերոնշյալ սկզբունքները սահմանում են այն հիմնական դրույթները, որոնցով ղեկավարվում է դատարանը յուրաքանչյուր քրեական գործով պատժի տեսակն ու չափն ընտրելիս:
(…) [Պ]ատժի նշանակման իրավական շրջանակները սահմանված են ՀՀ քրեական օրենսգրքով: Դրա հետ մեկտեղ, սակայն, վերոնշյալ օրենքը դատարանին հնարավորություն է տվել որոշակի սկզբունքների (…) պահպանմամբ, իր ներքին համոզմանը և իրավագիտակցությանը համապատասխան, ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր և Հատուկ մասերով նախատեսված սահմաններում որոշել պատժի տեսակն ու չափը: Այլ կերպ` ուրվագծելով կոնկրետ հանցանքի համար նշանակման ենթակա պատժի առավելագույն և նվազագույն սահմանները` ՀՀ քրեական օրենքը դատարանին տվել է այդ շրջանակում հայեցողություն դրսևորելու հնարավորություն»։
Վճռաբեկ դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ, ինչի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 39–րդ կետում հայտնել է հետևյալը.
«(…)Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից։ Պատժի արդարության պահանջներից նահանջելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման։ Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են։ Հետևաբար կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա։ Նշված հանգամանքների գնահատման ժամանակ դատարանը պետք է ելնի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից:
(…)
Այսպիսով, նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության հանրային վտանգավորության աստիճանին և բնույթին:
Հանցագործության հանրային վտանգավորության տիպային բնութագիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով արարքի հանրային վտանգավորության գնահատականը դատարանի կողմից կարող է որոշվել կոնկրետ հանցագործության տարրերի առանձնահատկությունների, դրա կատարման հանգամանքների, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա։
(…) Պատժի անհատականացման սկզբունքի բովանդակության հիմնական մասն է կազմում նաև հանցավորի անձը բնութագրող տվյալների գնահատումը, որոնք իրենց ամբողջության մեջ հնարավորություն են տալիս անձին դիտել ոչ միայն որպես հանցանք կատարող, որը պետք է պատասխանատվություն կրի, այլ նաև որպես կոնկրետ անձ՝ իր անհատական հատկանիշներով։ Ընդ որում՝ անձի այն հատկանիշները, որոնք գտնվում են հանցակազմից դուրս, նշանակություն են ունենում դատարանի կողմից պատժի տեսակը և չափը որոշելիս։ Որպես հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ՝ գնահատվում են նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկությունները՝ վարքագիծն ընտանիքում և կենցաղում, աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, կրթությունը, առողջական վիճակը, տարիքը, ծառայությունը պետության և հասարակության առջև և այլն»։
Ուսումնասիրելով սույն քրեական գործի նյութերը՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Նվեր Սահակյանի անձը բնութագրող հանգամանք է հանդիսանում դատվածություն չունենալը (հիմք՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի տեղեկանքը), ինչպես նաև վերջինիս խնամքին մոր՝ երրորդ կարգի հաշմանդամ Գոհար Հայկի Սահակյանի (հիմք՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալակ հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության բժշկասոցիալական փորձաքննական N 1151780 որոշման պատճեն) և կնոջ՝ երրորդ կարգի հաշմանդամ Անահիտ Նորիկի Բարսեղյանի (հիմք՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի բժշկասոցիալական փորձաքննական N 1493688 որոշման պատճեն) գտնվելը:
Դատարանն ամբաստանյալ Նվեր Սահակյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ վերջինիս խնամքի տակ է գտնվում մինչև տասնչորս տարեկան մեկ երեխա՝ 2008 թվականի ապրիլի 14-ին ծնված Ալբերտ Նվերի Սահակյանը (հիմք՝ N 238695 ծննդյան վկայականի պատճեն):
Դատարանը ամբաստանյալ Նվեր Սահակյանի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք չի արձանագրել:
Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հանցանքների համար նախատեսված է պատիժ ազատազրկում՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հանցանքների համար՝ պատիժ ազատազրկման ձևով, համապատասխանաբար եկուսից վեց տարի ժամկետով:
Սույն դատավճռում շարադրված իրավադրույթների, դրանց վերլուծության արդյունքում ձևավորված դատողությունների և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ամբաստանյալ Նվեր Սահակյանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, այդ թվում` նրա կատարած կոնկրետ արարքները, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, դրանք համադրելով ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքի առկայությանը և ծանրացնող հանգամանքների բացակայությանը ՝ Դատարանը հանգում է այն հետևության, որ Նվեր Սերյոժայի Սահակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով անհրաժեշտ է պատիժ նշանակել ազատազրկում 8 (ութ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով պատիժների մասնակի գումարման կանոնների կիրառմամբ Նվեր Սերյոժայի Սահակյանի նկատմամբ պատիժ անհրաժեշտ է նշանակել ազատազրկում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նշանակված պատժին մասնակիորեն գումարել 268-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված պատժից ազատազրկում 3 (երեք) ամիս ժամկետով և ամբաստանյալ Նվեր Սահակյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 8 (ութ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով:
Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով որպես պարտադիր լրացուցիչ պատիժ նախատեսված գույքի բռնագրավման նշանակման իրավաչափության հարցին, Դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն`
« 1. Գույքի բռնագրավումը դատապարտյալի սեփականությունը համարվող գույքը կամ դրա մի մասը հարկադրաբար և անհատույց վերցնելն է` ի սեփականություն պետության:
2. Գույքի բռնագրավման չափը դատարանը որոշում է` նկատի ունենալով հանցագործությամբ հասցված գույքային վնասի, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի չափը: Գույքի բռնագրավման չափը չի կարող գերազանցել հանցագործությամբ հասցված վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված օգուտի չափը:
3. Գույքի բռնագրավումը կարող է նշանակվել շահադիտական դրդումներով կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում:
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի համաձայն`
«1. Դատարանի դատավճռում, ինչպես նաև քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման մեջ իրեղեն ապացույցների հարցի լուծումը կատարվում է հետևյալ կանոնների պահպանմամբ`
1) հանցագործության գործիքները, ինչպես նաև շրջանառությունից հանված առարկաները բռնագրավվում և հանձնվում են համապատասխան պետական հիմնարկներին, իսկ արժեք չներկայացնելու դեպքում` ոչնչացվում են.
2) արժեք չներկայացնող իրերը ոչնչացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ շահագրգռված անձանց միջնորդության դեպքում` կարող են հանձնվել նրանց:
(…)»:
Հիշատակված իրավակարգավորումների վերլուծության արդյունքում Դատարանը հանգում է հետևության, որ գույքի բռնագրավման ձևով պատիժ նշանակելու, առավել ևս նշված պատժատեսակն ի կատար ածելու համար անհրաժեշտ է նախ և առաջ որոշել կամ այդ գույքի արժեքը կամ հանցագործությամբ հասցված գույքային վնասի, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի չափը, մինչդեռ սույն դեպքում որպես գույք հասկացություն գործ ունենք «մեթադոն» և «հերոյին» տեսակի թմրամիջոցների հետ, որոնք համարվում են չթույլատրվող, շրջանառությունից հանված առարկաներ և որոնց արժեքը այս կամ այն կերպ որոշելն անհնար է: Ուստի, Դատարանը գտնում է, որ վերոգրյալ օրենսդրական նորմերի լույսի ներքո, հիշյալ լրացուցիչ պատիժն ամբաստանյալի նկատմամբ նշանակվել չի կարող և այն ոչ թե պետք է բռնագրավել հօգուտ պետությանը կամ հանձնել իրավասու պետական մարմիններին, այլ որպես իրեղեն ապացույց՝ արժեք չներկայացնելու հիմքով՝ ոչնչացնել:
Դատարանը, քննության առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հնարավորության և ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացվելիության հարցը և հաշվի առնելով ամբաստանյալ Նվեր Սահակյանին մեղսագրված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, հանցավորի անձը, հանգում է հետևության, որ տվյալ դեպքում ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը չի համապատասխանի արդարության և պատասխանատվության անհատականացման քրեաիրավական սկզբունքներին, ուստի Դատարանը գտնում է, որ ամբաստանյալը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը:
Քննարկելով խափանման միջոցի հարցը` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Նվեր Սահակյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոցն ընտրված է ճիշտ, ուստի այն վերացման կամ փոփոխման հիմքերը բացակայում են` պայմանավորված ամբաստանյալ Նվեր Սահակյանի իրական պատժի՝ ազատազրկաման դատապարտելու և կայացված դատավճռի ի կատար ածումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Միևնույն ժամանակ, Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Նվեր Սահակյանի նկատմամբ պատժի կրման սկիզբը պետք է հաշվել նրան փաստացի արգելանքի վերցնելու օրվանից՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ից:
Անդրադառնալով իրեղեն ապացույցների հարցին, դատարանը գտնում է, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված` 7.18 գրամ քաշով «մեթադոն» և 6.25 գրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցները պետք է ոչնչացնել:
ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավճիռ կայացնելիս Դատարանը պարտավոր է անդրադառնալ նաև դատական ծախսերի հարցին, սակայն Դատարանը, պարզելով, որ քրեական գործում բացակայում են դատական ծախսերի վերաբերյալ տվյալները ապա Դատարանը այդ հարցը համարում է լուծված:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ, 357-360-րդ, 364-365-րդ, 367-րդ, 369-373-րդ հոդվածներով, դատարանը`

Վ Ճ Ռ Ե Ց

Նվեր Սերյոժայի Սահակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել.
ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով` ազատազրկում 8 (ութ) տարի ժամկետով,
ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով` ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նշանակված պատժին մասնակիորեն գումարել 268-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված պատժից ազատազրկում 3 (երեք) ամիս ժամկետով և ամբաստանյալ Նվեր Սահակյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 8 (ութ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով:
Պատժի կրման սկիզբը հաշվել 2019 թվականի դեկտեմբերի 24-ից:
Ամբաստանյալ Նվեր Սերյոժայի Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ՝ մինչև սույն դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը։
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված` 7.18 գրամ քաշով «մեթադոն» և 6.25 գրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցները ոչնչացնել:
Դատավճիռը հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 15-03-2021
Գործը քննվել է: Դռնբաց
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 16-04-2021
Էջերի քանակ: հատոր 1- 158 թերթ:
Էջերի քանակ: հատոր 2- 142 թերթ:
Գործին կից նյութերը:Քրեական գործին կցված է նաև երկու փաթեթ։
Այլ նշումներ:
Դատավճռի, որոշման կատարում    
Ամսաթիվ: 21-04-2021
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 14-01-2022
Էջերի քանակ: Հատոր 1-ին 158 թերթ
Էջերի քանակ: Հատոր 2-րդ 160 թերթ
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 21-01-2022
Էջերի քանակը: 158, 160
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       08 Հունիս 2022

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան