Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԵԴ/1195/01/19

Վիճակագրական տողի համար: 11․2․1

Ամբաստանյալ

Կառլեն Դանիելի Շուբարալյան

Դատավոր

Երևան քաղաքի դատարան:

Մնացական Վոլոդյայի Մարտիրոսյան

Քրեական վերաքննիչ:

Արշակ Վարդանյան

Հոդվածներ

Երևան քաղաքի դատարան:

ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 266 Մաս 3 Կետ 2
Հոդված 267.1 Մաս 4 Կետ 1
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Կառլեն Շուբարալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն, ինչպես նաև փորձել է իրացման նպատակով ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցը։

  • Նիստեր
  • Ակտեր
  • Երևան քաղաքի դատարան
  • Քրեական վերաքննիչ

Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

քրեական գործ թիվ ԵԴ/1195/01/19

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը,

նախագահությամբ` դատավոր Մ. Մարտիրոսյանի,
քարտուղարությամբ` Թ. Խաչատրյանի,
Ա. Հովհաննիսյանի,
մասնակցությամբ`

մեղադրողներ
Հայաստանի Հանրապետության
/այսուհետ նաև ՀՀ/ գլխավոր դատախազության
ՀՀ ազգային անվտանգության ծառայության
մինչդատական վարույթի օրինականության
նկատմամբ հսկողության վարչության
դատախազ Մ. Անտոնյանի,

պաշտպան Հ. Սարգսյանի,

թարգմանիչներ Հ. Զաքարյանի,
Յու. Զեյնալյանի

2021թ. մայիսի 12-ին Երևանում,

դռնբաց դատական նիստում, քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի

Կառլեն Դանիելի Շուբարալյանի
ծնված 1978թ. հունիսի 5-ին Երևան քաղաքում
/հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, ամուսնացած, խնամքին մինչև տասնչորս տարեկան երկու անչափահաս երեխա, չի աշխատում, նախկինում չդատված, վարձակալական հիմունքներով բնակվել է Երևան քաղաքի Փ. Բուզանդ փողոցի թիվ 45 շենքի թիվ 18 բնակարանում, անազատության մեջ է 2019թ. հուլիսի 8-ից/
մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով,
1. Գործի դատավարական նախապատմությունը.
1.1. ՀՀ պետական սահմանով, 2019թ. հուլիսի 1-ին, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կազմակերպելու, դրանք իրացման նպատակով ապօրինի ձեռք բերելու փորձի դեպքով, ՀՀ ազգային անվտանգության ծառայության /այսուհետ՝ ԱԱԾ/ քննչական դեպարտամենտում, 2019թ. հուլիսի 6-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է թիվ 58217119 քրեական գործը, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
1.2. 2019թ. հուլիսի 8-ին Կառլեն Շուբարալյանը, Համազասպ Վրեժի Բաղդասարյանը, Մանե Միքայելի Սահակյանը, Հրաչիկ Գագիկի Նազարյանը, իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք ապօրինի իրացնելու կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ: Նույն օրը Կ. Շուբարալանը ձերբակալվել է:
1.3. Նախաքննության մարմնի 2019թ. հուլիսի 10-ի որոշմամբ Կառլեն Դանիելի Շուբարալյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր հետևյալ արարքների կատարման համար. §որ նա կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն, ինչպես նաև փորձել է իրացման նպատակով ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցը:
Այսպես.
Կառլեն Շուբարալյանը իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու շուրջ նախնական համաձայնության է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող, ինքնությունը չպարզված անձի հետ: Այնուհետև, թմրամիջոցը ձեռք բերելու նպատակով Կառլեն Շուբարալյանն ինքնությունը չպարզված նշված անձին ուղարկել է իր ծանոթ Մանե Սահակյանի վերաբերյալ տվյալները (անուն, ազգանուն, աշխատանքի վայրի հասցե), որպեսզի այդ անձն ուղարկված տվյալներով փոստային առաքանով ՀՀ ուղարկի ձեռք բերվելիք թմրամիջոցը:
Պայմանավորվածության համաձայն՝ ինքնությունը չպարզված անձը ԱՄՆ-ից Մանե Սահակյանի անվամբ փոստային առաքանիով, խաղալիքների մեջ թաքցված վիճակում մաքսանենգությամբ` մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ է ուղարկել առանձնապես խոշոր չափերի` 58.9 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց պարունակող 148 դեղահաբ, որոնք ՀՀ-ում ստացվել է 2019 թվականի հուլիսի 1-ին, ինչի արդյունքում Կառլեն Շուբարալյանը կազմակերպել է առանձնապես խոշոր չափերի նշված թմրամիջոցի մաքսանենգությունը ՀՀ պետական և Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով:
Այնուհետև, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից 2019 թվականի հուլիսի 6-ին իրականացվել են «նամակագրության, փոստային հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում, որի ընթացքում թմրամիջոց պարունակող նշված դեղահաբերն առգրավվել են և փոխարինվել այլ առարկաներով, որից հետո 2019 թվականի հուլիսի 8-ին իրականացված « վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում առաքանին հանձնվել է այն ստանալու համար ներկայացած անզգուշությամբ գործող Մանե Սահակյանին, ով առաքանին փոխանցել է իր հետ փոստային բաժանմունք այցելած Կառլեն Շուբարալյանին, որից հետո վերջինը բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, իսկ առաքանին առգրավվել է Կառլեն Շուբարալյանի կողմից շահագործվող «ԲՄՎ» մակնիշի 97 RZ 999 համարանիշով ավտոմեքենայի խուզարկությամբ:
Արդյունքում Կառլեն Շուբարալյանը չի կարողացել իրացման նպատակով նշված թմրամիջոցը ձեռք բերել իր կամքից անկախ հանգամանքներով:
Այսպիսով, Կառլեն Շուբարալյանին մեղսագրվում են հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: ¦:
1.4. Դատարանի 2019թ. հուլիսի 11-ի որոշմամբ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
1.5. Նախաքննության մարմնի 2019թ. հոկտեմբերի 28-ի որոշմամբ Կառլեն Շուբարալյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր հետևյալ արարքների կատարման համար. §որ նա կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն, ինչպես նաև փորձել է իրացման նպատակով ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցը:
Այսպես.
Կառլեն Շուբարալյանը իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու շուրջ նախնական համաձայնության է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող, ինքնությունը չպարզված անձի հետ: Այնուհետև, թմրամիջոցը ձեռք բերելու նպատակով Կառլեն Շուբարալյանն առանց իր ծանոթ Մանե Սահակյանին տեղեկացնելու և առանց նրա համաձայնության ինքնությունը չպարզված նշված անձին տրամադրել է Մանե Սահակյանի վերաբերյալ տվյալները (անուն, ազգանուն, աշխատանքի վայրի հասցե), որպեսզի այդ անձն ուղարկված տվյալներով փոստային առաքանով ՀՀ ուղարկի պայմանավորվածության առարկա թմրամիջոցը:
Պայմանավորվածության համաձայն՝ ինքնությունը չպարզված անձը ԱՄՆ-ից՝ «Ջարեդ Անդերսոն» (Jared Anderson) տվյալներով անձի անունից Լաս Վեգաս, Մոյավե 4367 Ռդ (5 Mojave Rd #4367 Las Vegas) հասցեից Մանե Սահակյանի անվամբ, ք. Երևան, Սարյան փողոց, 26/4 հասցեով ուղարկել է փոստային առաքանի, որում խաղալիքների մեջ թաքցված վիճակում մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելով, իրացման նպատակով ՀՀ է առաքել առանձնապես խոշոր չափերով՝ 58.9 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց պարունակող 148 հաբ, որոնք 2019 թվականի հուլիսի 1-ին ստացվել են ՀՀ-ում, ինչի արդյունքում Կառլեն Շուբարալյանը կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցի մաքսանենգությունը ՀՀ պետական և Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով:
Այնուհետև, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացվել են «նամակագրության, փոստային հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» (04.07.2019թ.) և «վերահսկելի մատակարարում և գնում» (06.07.2019թ.) օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում թմրամիջոց պարունակող նշված հաբերը փոխարինվել են թմրամիջոց չպարունակող դրանց նմանվող հաբերով, որից հետո 2019 թվականի հուլիսի 8-ին Կառլեն Շուբարալյանը Մանե Սահակյանի հետ ներկայացել է Երևան քաղաքի Սարյան փողոցի 22-րդ հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ թիվ 0002 բաժանմունք և ստացել փոստային առաքանին, որից հետո Կառլեն Շուբարալյանը բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, իսկ առաքանին առգրավվել է Կառլեն Շուբարալյանի կողմից շահագործվող «ԲՄՎ» մակնիշի 97RZ999 համարանիշով ավտոմեքենայի խուզարկությամբ:
Արդյունքում Կառլեն Շուբարալյանն իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցը ձեռք բերելն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Այսպիսով, Կառլեն Շուբարալյանին մեղսագրվում են հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:¦:
1.6. Նախաքննության մարմնի 2019թ. դեկտեմբերի 18-ի որոշմամբ թիվ 58217119 քրեական գործից անջատվել է թիվ 58235719 քրեական գործն ըստ մեղադրանքի Կառլեն Շուբարալյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը 2019թ. դեկտեմբերի 24-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել և 2019թ. դեկտեմբերի 27-ին ստացվել է Դատարան, նույն օրն ընդունվել է Դատարանի վարույթ, իսկ 2020թ. հունվարի 8-ին որոշում է կայացվել քրեական գործի դատական քննությունը 2020թ. հունվարի 15-ին նշանակելու մասին։
2. Դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները.
2.1. Դատաքննությամբ, գործի տվյալներով, դատարանը հիմնավորված է համարում հետևյալը.
Ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանը կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն, ինչպես նաև 2019թ. հուլիսին, Երևանում, փորձել է իրացման նպատակով ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց հետևյալ հանգամանքներում.
Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող, ՀՀ քաղաքացի Կառլեն Դանիելի Շուբարալյանը 2019թ. մարտի 6-ին ստանալով մինչև 2019թ. ապրիլի 6-ը ուժի մեջ ՀՀ վերադարձի վկայական՝ վերադարձել է Հայաստան: Նա իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու շուրջ նախնական համաձայնության է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող, ինքնությունը չպարզված անձի հետ: Այնուհետև, թմրամիջոցը ձեռք բերելու նպատակով Կառլեն Շուբարալյանն առանց իր ծանոթ Մանե Սահակյանին տեղեկացնելու և առանց նրա համաձայնության, ինքնությունը չպարզված նշված անձին տրամադրել է Մանե Սահակյանի վերաբերյալ տվյալները՝ անուն, ազգանուն, աշխատանքի վայրի հասցե, որպեսզի այդ անձն ուղարկված տվյալներով, փոստային առաքանով ՀՀ ուղարկի պայմանավորվածության առարկա թմրամիջոցը:
Պայմանավորվածության համաձայն՝ ինքնությունը չպարզված անձը ԱՄՆ-ից՝ «Ջարեդ Անդերսոն» (Jared Anderson) տվյալներով անձի անունից Լաս Վեգաս, Մոյավե 4367 Ռդ (5 Mojave Rd #4367 Las Vegas) հասցեից Մանե Սահակյանի անվամբ, ք. Երևան, Սարյան փողոց, 26/4 հասցեով ուղարկել է փոստային առաքանի, որում խաղալիքների մեջ թաքցված վիճակում, մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելով, իրացման նպատակով ՀՀ է առաքել առանձնապես խոշոր չափերով՝ 58.9 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց պարունակող 148 հաբ, որոնք 2019 թվականի հուլիսի 1-ին ստացվել են ՀՀ-ում, ինչի արդյունքում Կառլեն Շուբարալյանը կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցի մաքսանենգություն ՀՀ պետական և Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով:
Այնուհետև, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացվել են «նամակագրության, փոստային հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» (04.07.2019թ.) և «վերահսկելի մատակարարում և գնում» (06.07.2019թ.) օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց ընթացքում թմրամիջոց պարունակող նշված հաբերը փոխարինվել են թմրամիջոց չպարունակող, դրանց նմանվող հաբերով:
2019 թվականի հուլիսի 8-ին Կառլեն Շուբարալյանը Մանե Սահակյանի հետ ներկայացել է Երևան քաղաքի Սարյան փողոցի 22-րդ հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ թիվ 0002 բաժանմունք և ստացել փոստային առաքանին, որից հետո Կառլեն Շուբարալյանը բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, իսկ առաքանին առգրավվել է Կառլեն Շուբարալյանի կողմից շահագործվող «ԲՄՎ» մակնիշի 97RZ999 համարանիշով ավտոմեքենայի խուզարկությամբ:
Արդյունքում՝ Կառլեն Շուբարալյանն իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցը ձեռք բերելն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ պատճառներով:
3. Ապացույցների հետազոտում և գնահատում
3.1. Դատարանի կողմից հաստատված հանգամանքները հիմնավորվում են հետևյալ ապացույցներով.
3.2. Վկա Սոկրատ Հարությունյանի ցուցմունքով այն մասին, որ իր ծանոթներից տեղեկացել է, որ ԱՄՆ-ից գործարար է եկել Հայաստան, ով ցանկանում է ներդրումներ անել ու նրան աշխատանքի բերումով ժամանակ առ ժամանակ վարորդ է անհրաժեշտ, ինչի համար վարձատրելու է 150.000-200.000 ՀՀ դրամ աշխատավարձ: Իմացել է, որ նշված մարդու անունը Կառլեն է: Վերցրել է նրա հեռախոսահամարը և դեպքից մոտ 10 օր առաջ զանգել նրան՝ աշխատանքի համար 14-20-20 հեռախոսահամարին: Այնուհետև գնացել հանդիպել է նրան, քննարկել են աշխատանքի պայմանները: Պայմանավորվածության համաձայն ավտոմեքենան նա պետք է տար: Ինքը համաձայնվել է Կառլեն Շուբարալյանի առաջարկին՝ աշխատելու որպես «կանչով-վարորդ»: Այդ օրը Կառլեն Շուբարալյանն իրեն տվել է «BMW» մոդելի 428i տեսակի 97 RZ 999 համարանիշի ավտոմեքենան:
2019 թվականի հուլիսի 8-ին, ժամը 12:00-ին Կառլեն Շուբարալյանն իրեն կանչել է և ինքը գնացել է «Օպերայի» ավտոկայանատեղի, որտեղ ավտոմեքենան թողել էր Կառլենը: Վերցրել է այն, գնացել է Երևան քաղաքի Նար-Դոս փողոցում գտնվող «EMEX» ավտոպահեստամասերի խանութ, որտեղ պատվեր է տվել: Այնուհետև վերադարձել է «Օպերայի» ավտոկայանատեղի, ավտոմեքենան թողել է ավտոլվացման կետում՝ լվանալու համար: Այդտեղից բարձրացել է «Աստրալ» սրճարան, քանի որ Կառլենն այն վարձակալած է եղել և հիմնականում այնտեղ է եղել:
Սրճարանում հանդիպել է Կառլենին, հարցրել է, թե կարող է գնալ, ինչին նա պատասխանել է, որ մի հատ իր կա՝ այն տանի իր տուն, ինչից հետո կարող է գնալ: Այդ ժամանակ նա իրեն տվել է ստվարաթղթե վարդագույն տուփ, որի արտաքին մասից երևացել է, որ դրանում երեխայի համար նախատեսված խաղալիք է եղել: Կառլեն Շուբարալյանն իրեն ասել է, որ այդ խաղալիքը տանի ու թողնի Բյուզանդի փողոցում գտնվող նրա տանը: Վերցրել է նրանից այդ տուփը, գանցել է ավտոլվացման կետ, նստել «BMW» մոդելի 97 RZ 999 համարանիշի ավտոմեքենան և ուղևորվել է դեպի Բյուզանդի փողոց: Հասնելով Բյուզանդի փողոց՝ ավտոմեքենան կանգնեցրել են երկու անձ ու ներկայացել են որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, ինչից հետո իրեն ավտոմեքենայով բերել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենք:
Երբ Կառլենն իրեն տվել է այդ վարդագույն ստվարաթղթե տուփը՝ միայն ասել է, որ դրանում երեխայի խաղալիք է և ուրիշ ոչ մի բան չի ասել դրա պարունակության վերաբերյալ: Ինքն որևէ կերպ չի իմացել, որ դրանում հնարավոր է թմրամիջոց լինի:
Երբ Կառլեն Շուբարալյանն իրեն տվել է այդ տուփը՝ այն եղել է արկղի մեջ: Կառլեն Շուբարալյանն իրեն ասել է, որ այդ տուփը հանի արկղի միջից, իսկ արկղը գցի աղբամանը: Դրանից հետո ինքը «Աստրալ» ակումբից դուրս գալուց հետո՝ Կառլենի ցուցումի համաձայն բացել է արկղը, որի մեջ դրված է եղել իր կողմից նշված վարդագույն տուփը: Այդ արկղը գցել է «Աստրալ» ակումբից քիչ ներքև գտնվող աղբամանում, որից հետո նստելով ավտոմեքենան՝ գնացել է այդտեղից:
/դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ.169-172, հատոր 2 գ.թ. 128-131/

3.3. Վկա Համազասպ Բաղդասարյանի ցուցմունքով այն մասին, որ երկուսից երեք ամիս առաջ իր ընկերոջ միջոցով ծանոթացել է Կառլեն Շուբարալյանի հետ: Տեղյակ է եղել, որ նա երկար ժամանակ բնակվել է ԱՄՆ-ում: 2019թ. հուլիսի 8-ի կեսօրին, Երևան քաղաքի «Աստրալ» սրճարանում հանդիպել է Կառլեն Շուբարալյանին, զրուցել են, որից հետո դուրս է եկել զբոսնելու: 40 րոպե անց վերադարձել է նույն վայր, որտեղ Կառլեն Շուբարալյանն եղել է իր ընկեր Հրաչիկ Նազարյանի և իր վարորդ Սոկրատ Հարությունյանի հետ: Քիչ անց իրենց են մոտեցել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ և դատարանի որոշման հիման վրա խուզարկության են ենթարկել սրճարանը: Խուզարկության ավարտից հետո իրեն բերման են ենթարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենք: Այնտեղ տեղեկացել է, որ Կառլեն Շուբարալյանն առնչություն ունի թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ, սակայն այդ մասին մանրամասներ իրեն հայտնի չեն:
/դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ.149-151,/

3.4. Վկա Հրաչիկ Նազարյանի ցուցմունքով այն մասին, որ Կառլեն Շուբարալյանին ճանաչում է ԱՄՆ-ում բնակվելու ժամանակվանից՝ 1998-1999 թվականներից: Ինքն այնտեղ բնակվել է շուրջ տասը տարի: Հայաստանում 2019 թվականին պատահաբար հանդիպել է Կառլենին, նրա բռնվելուց շուրջ երկու ամիս առաջ:
Հայաստանում 2019 հուլիսի 2-ին կամ 3-ին ինքը և կինը հիմնադրել են «Վին Լունջ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը եղել է իր կինը, իսկ ինքը հանդիսացել է ՍՊԸ-ի տնօրենը: Նշված ՍՊԸ-ով վարձակալել են Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Աստրալ» ակումբը: 2019 թվականի հուլիսի 8-ին, ժամը 15:00-ից 16:00-ի սահմաններում գնացել է սրճարան, որտեղ տեսել է Կառլենին: Վերջինս ցանկացել է միանալ իր բիզնեսին՝ 50/50 տարբերակով և նշված հարցի շուրջ իրենք քննարկումներ են ունեցել: Կառլենի հետ նաև այլ անձինք են եղել, որոնցից ինքը ճանաչել է միայն Համլետին: Իրենք նստել են նույն սեղանի շուրջ և միասին ճաշել են: Այդ ժամանակ իրենց են մոտեցել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և սկսել են խուզարկություն իրականացնել: Այդ ժամանակ ինքը տեղեկացել է, որ Կառլեն Շուբարալյանը թմրամիջոցներ է բերել Հայաստան, ինչից զարմացել է, քանի որ նա թմրամիջոց չի օգտագործել:
/դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ.152-155/

3.5. Վկա Մանե Սահակյանի նախաքննական ցուցմունքով այն մասին, որ ճանաչում է Կառլեն Շուբարալյանին, ով օգտագործում է 044-14-20-20 բջջային հեոախոսահամարը: Նրան ճանաչում է 2019թ.-ի ապրիլի կեսերից՝ ընդհանուր ընկերական շրջապատից: Ծանոթությունը վերածվել է շատ մտերիմ հարաբերությունների, մասնավորապես՝ միասին բնակվել են մի հարկի տակ, ծանոթացել է նրա ծնողների, ընտանիքի և բարեկամների հետ:
2019 թվականի հունիսի 7-ից կամ 8-ից սկսած իրենց հարաբերությունները սրվել են և վատացել, քանի որ Կառլեն Շուբարալյանն այլ աղջկա հետ իրեն դավաճանել է: Կառլենը զանգել կամ հաղորդագրություններ է ուղարկել իրեն, որոնք նույնիսկ վիրավորական բնույթի են եղել: Իրենց շփումների ընթացքում Կառլեն Շուբարալյանն իրեն պատմել է, որ 8-ից 10 տարեկանից բնակվել է ԱՄՆ-ում, նույնիսկ այնտեղ դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Իր պատմելով՝ ՀՀ է եկել 2019թ.-ի սկզբներին և ոչնչով չի զբաղվել, ցանկացել է ձեռնարակատիրական գործունեւություն իրականացնել:
Իրենց շփումների ընթացքում, մեկ անգամ, իրենց կռվելու օրերին, Կառլեն Շուբարալյանն իր համար ԱՄՆ-ից պատվիրել է սպորտային կոշիկներ, որը չի ստացել և չի կարող ասել, թե ում անունով է ուղարկել: Դեպքից մոտ 10 օր առաջ Կառլեն Շուբարալյանը զանգել է իրեն, հանդիպել և ասել է, որ իր անունով ու աշխատանքի վայրի հասցեով ԱՄՆ-ից պատվիրել է ինչ-որ առարկա՝ չասելով, թե ինչ: Ինքը չի հարցրել, թե ինչ պատվեր է, քանի որ չի հետաքրքրել և խնդրել է չեղյալ համարել, քանի որ չի ցանկացել նրա հետ կապ ունենալու: Կառլեն Շուբարալյանը պատճառաբանել է, որ անձնագիր չունի և իր անունով պատվեր չի կարող անել: Հաշվի առնելով, որ Կառլեն Շուբարալյանն արդեն պատվերն արել է, ինքն էլ փաստի առաջ է կանգնել, ուստի որոշել է այն գալու դեպքում՝ Կառլենի հետ գնա, որպեսզի նա ստանա պատվերը:
2019թ. հուլիսի 8-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ի սահմաններում իր սրահ է եկել «Հայ փոստ» ՓԲԸ-ի աշխատակցուհին և իրեն է հանձնել կտրոն՝ ասելով, որ իր անունով պատվեր է եկել: Դրանից հետո իր 077-20-09-06 բջջային համարից հաղորդագրություն է ուղարկել Կառլեն Շուբարալյանին՝ բովանդակությամբ, որ իր պատվերը կատարվել է, երբ հարմար է՝ կարող է վերցնել: ժամը 15:00-ի սահմաններում Կառլեն Շուբարալյանն եկել է իր սրահի մոտ և միասին,իր ընկերոջ «Մերսեդես» մակնիշի մեքենայով գնացել են Երևան քաղաքի Սարյան փողոցի վրա գտնվող «Հայ փոստ» ՓԲԸ-ի գրասենյակ: Այնտեղ միասին ներս են մտել, ինքը ստացել է պատվերը, որը քառակուսի արկղ է եղել և վերադարձել են իր մեքենան: Այն կայանված է եղել «Հայ փոստ» ՓԲԸ-ի գրասենյակի դիմացի փողոցում: Մեքենայում, վարելու կամ կայանված լինելու ընթացքում, Կառլեն Շուբարալյանը բացել է արկղը, որի մեջ առկա է եղել քառակուսի մեկ այլ արկղ: Դրա մեջ երևացել են ինչ որ թելեր, քառակուսի՝ իր պատկերացմամբ մանկական փոքր առարկաներ, որոնց մեջ եղել են նաև նույնանման, մուգ մարմնագույն առարկաներ: Կառլեն Շուբարալյանը դրանցից մեկի վրա մատը դնելով՝ իրեն հարցրել է, կխմի արդյոք, թե ոչ, իսկ ինքը հակառակվել է՝ ասելով, որ չի ցանկանում, ինչի խմի: Կառլեն Շուբարալյանը փորձել է պնդել՝ ասելով, որ «ք...ի համը չհանի», սակայն ինքը մերժել է: Կառլեն Շուբարալյանն իրեն նույնիսկ ասել է, որ մենակով չի փորձի, իսկ ինքը պատասխանել է, որ գնա և ընկերուհու հետ փորձի: Կառլեն Շուբարալյանին հորդորել է իրենից հեռու մնալ: Դրանից հետո Կառլեն Շուբարալյանին իջեցրել է «Աստրալ» սրճարանի մոտ ու հեռացել է:
Հստակ չի կարող ասել, թե Կառլեն Շուբարալյանը ինչ է առաջարկել, բայց այդ տաբլետկան իր կարծիքով օրենքով արգելված հաբ է եղել:
Առաքանին ստանալու ամբողջ ժամանակահատվածում եղել են երկուսով, Կառլեն Շուբարալյանն իրենից հեռու չի գնացել և հեռախոսազրույցներ չի ունեցել:
Իրեն հայտնի չէ, թե ինչ հաբ է իրեն առաջարկել խմել Կառլեն Շուբարալյանը: Ինքն առողջական խնդիրներ չի ունեցել: Իր կարծիքով Կառլեն Շուբարալյանը տեղյակ է եղել, թե ինչ պարունակություն ունի փոստային առաքանին, քանի որ եթե տեղյակ չլիներ, այդ դեպքում ինչի համար պետք է իրեն առաջարկեր որևէ բան փորձել այդ արկղի միջից:
Իր ցուցմունքները Մանե Սահակյանը պնդել է նաև Կառլեն Շուբարալյանի հետ առերես հարցաքննության ժամանակ:
/դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ. 145-148, 258-262, հատոր 2 գ.թ. 14-18, հատոր 1 գ.թ. 204-208/

3.6. «Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառում անցկացնելու արդյունքների մասին 2019. հուլիսի 4-ի արձանագրությամբ, որի համաձայն առաքանու արկղի վրա առկա է եղել թերթիկ, որի վրա լատինատառ գրված է եղել փոստային առաքանու համարը` CX447285567US, առաքանին ուղարկող անձի տվյալները` «Anderson Jared, Las Vegas, 4367 5 Mojave Rd», իսկ որպես ստացողի տվյալներ նշված է եղել «Mane Sahakjan Make-up Mane Sahakyan Salon-Studio Martiros Saryan st. 26/4 Yerevan, Armenia, 0010» տեղեկությունը: Փոստային առաքանու պարունակությունը պարզելու նպատակով, գրասենյակային դանակի գործածմամբ, արկղի կողային հատվածն առանց վնասելու բացվել է, որի մեջ առկա է եղել ևս մեկ ստվարաթղթե արկղ: Դրա մեջ եղել է գործարանային պայմաններում տեղադրված մանկական խաղալիքների պարագաներ` տեղադրված պլաստմասե հարմարանքի մեջ, իսկ հակառակ կողմում կպչուն ժապավենով ամրացված են եղել պոլիմերային հերմետիկ փաթեթներ, որոնց մեջ եղել են հաբեր: Նշված փաթեթները բացելուց հետո պարզվել է, որ առկա են ընդհանուր 148 հատ հաբեր, որոնք դրվել են «SATUR» կշեռքի վրա, որի էլեկտրոնային ցուցիչը ցույց է տվել 60 գրամ քաշ: Այնուհետև, նշված հաբերը դրվել են «ZIP» պոլիմերային փաթեթի մեջ, որն էլ տեղադրվել է ծրարի մեջ, փակվել է, կնիքվել` հետագայում դատաքիմիական փորձաքննության ներկայացնելու նպատակով:
/դատական նիստի արձանագրություն, հատոր հ-1 գ.թ 14-15/

3.7. «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ հետախուզական միջոցառում անցկացնելու մասին 2019թ. հուլիսի 6-ի արձանագրությամբ, որի համաձայն 2019թ. հուլիսի 4-ին «նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու արդյունքների մասին արձանագրությամբ վավերացված, ք.Երևան, Սարյան 26/4 հասցեով ուղարկված, Մանե Սահակյանի անվամբ CX447285567US համարի միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերված և փորձագետի թիվ 337Ք-19 եզրակացության համաձայն՝ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց հանդիսացող, 58.9 գրամ ընդհանուր քաշով 148 հատ հաբերի փոխարեն, պոլիմերային 3 փաթեթների մեջ տեղադրվել են նշված տեսակի թմրամիջոցի հաբերին չափերով, գույնով և քաշով առավելագույնս համապատասխան, դեղատներում ազատ շրջանառության վաճառքի ենթակա, 148 հատ «VITRUM» անվանումով վիտամին դեղահաբեր: Այնուհետև, «VITRUM» անվանումով ընդհանուր 148 հատ դեղահաբերով փաթեթները, հնարավորինս նույն եղանակով, կպչուն ժապավենով ամրակցվել են առաքանու միջից հայտնաբերված մանկական խաղալիքների պարագաներով պլաստմասե հարմարանքի հակառակ կողմում, որը տեղադրվել է խաղալիքների պարագաների արկղի մեջ, որն էլ տեղադրվել է Մանե Սահակյանի անվամբ CX447285567US համարի միջազգային փոստային նույն առաքանու մեջ` /ստվարաթղթե արկղի/ և փակվել` հետագայում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հսկողության ներքո սահմանված կարգով հասցեատերերին փոխանցելու նպատակով:
/դատական նիստի արձանագրություն, հատոր -1, գ.թ. 32-33/

3.8. «Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» և «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ հետախուզական միջոցառումները անցկացնելու արդյունքների մասին 2019թ. հուլիսի 4-ի և 2019թ. հուլիսի 6-ի արձանագրությաններին կից արձանագրությունների կազմման ընթացքի տեսաձայնագրությունով և դրանց վերաբերյալ լազերային սկավառակների զննության արձանագրությամբ, որոնցով հաստատվել են կազմված արձանագրությունների տվյալները:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-1 գ.թ. 34, հատոր-2 գ.թ 240-241/

3.9. Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, «նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» և «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ հետախուզական միջոցառումներն անցկացնելու արդյունքների մասին 2019թ. հուլիսի 4-ի և 2019թ. հուլիսի 6-ի արձանագրությաններին կից՝ արձանագրությունների ընթացքի տեսաձայնագրության լազերային սկավառակներով:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-2 գ.թ. 242-243/

3.10.Դատաքիմիական փորձաքննության թիվ 337Ք-19 եզրակացությամբ, որի համաձայն փորձաքննությանը ներկայացված, 148 հատ, 58,9 գրամ ընդհանուր քաշով հաբերը «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց են:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-1 գ.թ. 19-21/

3.11. Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 2/10 հասցեում գործով «Աստրալ» ակումբի խուզարկության արձանագրությամբ, որի համաձայն հայտնաբերվել և առգրավվել է Կառլեն Շուբարալյանի կողմից օգտագործվող 353061100672315 գործարանային համարի «Այֆոն ԻքսՌ» մոդելի բջջային հեռախոսը:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-1 գ.թ. 102-103/

3.12. Առգրավում կատարելու արձանագրությամբ, որի համաձայն «Հայփոստ» ՓԲԸ-ից առգրավվել է 0002 փոստային բաժանմունքի տեսախցիկների տեսագրությունները:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-1 գ.թ. 192/

3.13. «Հայփոստ» ՓԲԸ-ի 0002 փոստային բաժանմունքի տեսախցիկների տեսագրություններով լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, որի համաձայն տեսագրությունում երևում է փոստային բաժանմունքի աշխատակիցների նստավայրի հատվածը՝ սրահի կողմից, եվրոարտադրության պատուհանները, որոնցում երևում են հաճախորդների կողմից աշխատակիցներին մոտենալու հատվածը և պատուհանի բաց փեղկը: Նշված տեսագրության 00:06 վայրկյանին, տեղական ժամանակով 15:27:07-ին բաց փեղկով պատուհանին են մոտենում երկու անձ: Նրանցից մեկը արական սեռի ներկայացուցիչ է, երեսին մորուք, սափրված գլխով, իսկ մյուս անձը իգական սեռի ներկայացուցիչ է, երկար սև մազերով և ակնոցներով: Տեսագրության 09 վայրկայնին, տեղական ժամանակով 15:27:09-ին նշված տղամարդը գրպանից հանելով ինչ որ թուղթ՝ այն տալիս է իգական սեռի ներկայացուցչին, ով այն տալիս է փոստային բաժանմունքի աշխատակցին: Տեսագրության 01:02 վայրկյանին, տեղական ժամանակով՝ 15:28:03-ին փոստային բաժանմունքի աշխատակիցը պատուհանի փեղկին մոտեցած իգական սեռի ներկայացուցչին է տալիս ինչ որ թուղթ, ով այն վերցնելով՝ կատարում է գրառումներ: Տեսագրության 03:29 վայրկյանին փոստային բաժանմունքի աշխատակիցը՝ ձեռքին տուփ, մոտենում է իգական սեռի ներկայացուցչին, որից հետո, նախօրոք տրված փաստաթղթում գրառումներ կատարելուց հետո, 04:43 վայրկյանին, տեղական ժամանակով 15:31:44-ին այն տալիս է իգական սեռի ներկայացուցչին, սակայն տուփը վերցնում է արական սեռի ներկայացուցիչը և քայլում է դեպի սրահ, որից հետո նրանք դուրս են գալիս տեսախցիկի տեսադաշտից:
Ըստ մասնակից Մանե Սահակյանի հայտարարության՝ նշված իգական սեռի ներկայացուցիչը ինքն է, իսկ արական սեռի ներկայացուցիչը՝ Կառլեն Շուբարալյանը: Ըստ նույն հայտարարության՝ նշված տուփն այն տուփն է, որն ինքը 2019թ. հուլիսի 8-ին Կառլեն Շուբարալյանի խնդրանքով ստացել է «Հայփոստի» գրասենյակից:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-1 գ.թ. 211-213/

3.14. Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, «Հայփոստ» ՓԲԸ-ի 0002 փոստային բաժանմունքի տեսախցիկների՝ 15:20-ից 15:50-ն ընկած ժամանակահատվածի տեսաձայնագրությունները պարունակող լազերային սկավառակով:
/ դատական նիստի արձանագրություն, հատոր-2 գ.թ. 282, հատոր-1 գ.թ.192Ա/

3.15. Կառլեն Շուբարալյանի կողմից վարվող «ԲՄՎ» մակնիշի 97 RZ 999 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի խուզարկության արձանագրությամբ, որի համաձայն նշված ավտոմեքենայի հետևի նստատեղից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնվող ստվարաթղթե տուփ՝ մանկական խաղալիքներով: Ստվարաթղթե տուփից հանվել է պլաստմասե հարմարանքը, որի մեջ եղել են մանկական խաղալիքներ, իսկ դրա հետևի հատվածից հայտնաբերվել են թվով 148 հատ հաբեր՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ, 3 առանձին փաթեթներով, որոնք հանդիսացել են 2019թ. հուլիսի 6-ին «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում համապատասխան աշխատակիցների կողմից «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցների փոխարեն դրված «Վիտրում» տեսակի հաբերը:
/ դատական նիստի արձանագրություն, հատոր-1 գ.թ 221-222/

3.16. Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, Կառլեն Շուբարալյանի կողմից վարվող «ԲՄՎ» մակնիշի 97 RZ 999 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերված, մանկական խաղալիքներով ստվարաթղթե տուփով:
/ դատական նիստի արձանագրություն, հատոր-2 գ.թ. 283/

3.17. ՀՀ ազգային անվտանգության ծառայության կոռուպցիայի հակազդման և տնտեսական անվտանգության դեպարտամենտից ստացված, Դատարանի որոշումների հիման վրա թույլատրված և գաղտնազերծված, Մանե Սահակյանի և Կառլեն Շուբարալյանի նկատմամբ իրականացված «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալներ պարունակող լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, որով հաստատվում են վկա Մանե Սահակյանի ցուցմունքները:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-2 գ.թ.11-13,/

3.18. Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, Կառլեն Շուբարալյանի և Մանե Սահակյանի վերաբերյալ իրականացված «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառումն անցկացնելու արդյունքների մասին լազերային սկավառակով:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-2 գ.թ. 281, հատոր-1 գ.թ. 93/

3.19. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտից ստացված, Մանե Սահակյանի 077-20-09-06 հեռախոսահամարի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքների պարունակությամբ X-1268-19 լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, որով հաստատվում են Մանե Սահակյանի ցուցմունքները:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-2 գ.թ. 96-99/

3.20. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտից ստացված, Կառլեն Շուբարալյանի 044-14-20-20 հեռախոսահամարի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքների պարունակությամբ X-1267-19 լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, որով հաստատվում են Մանե Սահակյանի ցուցմունքներում նշված հանգամանքները:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-2 գ.թ. 102-104/

3.21. Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, X-1267-19 և X-1268-19 համարների լազերային սկավառակներով:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-2 գ.թ. 111, հատոր-1 գ.թ. 74/

3.22. «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությունից 30.08.2019թ. ստացված, Մանե Սահակյանի կողմից օգտագործվող 077-20-09-06 բջջային հեռախոսահամարի և «Յուքոմ» ՍՊ ընկերությունից 18.09.2019թ. ստացված, Կառլեն Շուբարալյանի կողմից օգտագործվող 044-14-20-20 բջջային հեռախոսահամարի վերծանումներով լազերային սկավառակների զննության արձանագրությամբ, որով հաստատվում են Մանե Սահակյանի ցուցմունքներում նշված հանգամանքները:

/դատական նիստի արձանագրություն, հատոր-2 գ.թ 107-110/

3.23. Իրեղեն ապացույց ճանաչված, Մանե Սահակյանի անվամբ, վերջինիս պատկանող գեղեցկության սրահի՝ ք.Երևան Մարտիրոս Սարյան 26/4 հասցեով ԱՄՆ-ից ուղարկված CX447285567US համարի միջազգային փոստային առաքանու մեջից հայտնաբերված 148 հատ, 58,9 գրամ ընդհանուր քաշով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցներով:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-1 գ.թ. 133-134/

3.24. Իրեղեն ապացույց ճանաչված, Մանե Սահակյանի անվամբ, վերջինիս պատկանող գեղեցկության սրահի՝ ք.Երևան Մարտիրոս Սարյան 26/4 հասցեով ԱՄՆ-ից ուղարկված CX447285567US համարի միջազգային փոստային առաքանու մեջից հայտնաբերված 148 հատ, 58,9 գրամ ընդհանուր քաշով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի փոխարեն դրված, 148 հատ «VITRUM» անվանումով վիտամինի հաբերով:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-2 գ.թ 135-136/

3.25. Կառլնե Շուբարալյանի և Մանե Սահակյանի վերաբերյալ իրականացված «արտաքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքների մասին լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, որով հաստատվում են Մանե Սահակյանի ցուցմունքներում նշված հանգամանքները:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-2 գ.թ. 265/

3.26. Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, Կառլեն Շուբարալյանի և Մանե Սահակյանի վերաբերյալ իրականացված «արտաքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառումն անցկացնելու արդյունքների մասին լազերային սկավառակով:
/դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 266, հատոր 1 գ.թ. 94/

3.27. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՏՏԳ վարչությունից ստացված, Կառլեն Շուբարալյանի բջջային հեռախոսի տվյալներով լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, որի համաձայն՝ Կառլեն Շուբարալյանի կողմից օգտագործվող բջջային հեռախոսի WhatsApp Messenger հավելվածի ANGLE VEGAS գրառմամբ +17023050577 հեռախոսահամարի բաժանորդը դեռևս 18.06.2019թ. ժամը 00:49:28-ին և 00:49:23-ին Կառլեն Շուբարալյանին է ուղարկել «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի դեղահաբերի լուսանկարներ և դրանց վերաբերյալ գրառումներ: Դրանից հետո, 25.06.2019թ. նույն հեռախոսահամարի բաժանորդը Կառլեն Շուբարալյանին ուղարկել է այն անդորրագիրը, որով նշված թմրամիջոցով ծանրոցը ուղարկել է ՀՀ:
/դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 276-278,/

3.28. Այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, խուզարկությամբ առգրավված, Կառլեն Շուբարալյանին պատկանող, 353061100672315 գործարանային համարի «Այֆոն ԻքսՌ» մոդելի բջջային հեռախոսով:
/դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 279,/

3.29. Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՏՏԳ վարչությունից ստացված, Կառլեն Շուբարալյանի բջջային հեռախոսի տվյալներով լազերային սկավառակով:
/դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 280, հատոր 2 գ.թ. 238/

3.30. Առաջադրված մեղադրանքում մեղադրյալ Կառլեն Շուբարալյանն իրեն մեղավոր չճանաչեց և պնդեց իր նախաքննական ցուցմունքն այն մասին, որ մանուկ հասակից բնակվել է ԱՄՆ-ում: Այնտեղ ընտանիքով զբաղվել են տարբեր բիզնեսներով: Ունեցել են մի քանի ռեստորան (Almasina, Viceroy), դեղատուն` Pinacle pharmacy, ինչպես նաև եղել են մեքենաների վաճառքի դիլեր (Luxury Ride)։ Իրենց տարածքը գտնվել է Վենտուրա Բուլվարի վրա: Այժմ ունեն տրանսպորտային կազմակերպություն և իրենց ավտոբուսները Լոս Անջելեսից գնում են տարբեր ուղղություններով` Արիզոնա նահանգի քաղաքներ, Նևադա նահանգի քաղաքներ և այլն: Երբ վերադարձել է Հայաստան՝ որոշել է զբաղվել այն գործերով, որոնցից հասկանում է։ Այդ պատճառով վերցրել է «Աստրալ» ակումբը և սկսել է աշխատեցնել: Ցանկացել է զբաղվել նաև ավտոմեքենաների վաճառքով, ինչպես նաև ԱՄՆ-ից Հայաստան ներկրել բոտեքսի համար նախատեսված դեղեր և քսուքներ: Բոտեքսի համար դեղեր ու քսուքներ, ինչպես նաև ավոտմեքենաներ ներմուծելու հարցով պարբերաբար խոսել և քննարկումներ է ունեցել ԱՄՆ-ում բնակվող իր մտերիմ Էնջելի հետ, ով էլ պետք է այնտեղից ուղարկեր դրանք: Նա իրեն ԱՄՆ աճուրդներից ուղարկել է մեքենաների նկարներ, ինքը ընտրել է, թե որոնք պետք է գնեն, նա ուղարկի Հայաստան, իսկ ինքը վաճառի և շահույթը կիսվեն: Քանի որ իր նախկին ընկերուհի Մանե Սահակյանն իրեն խնդրել է, որ ԱՄՆ-ից իր համար սպորտային կոշիկներ /բոթասներ/ պատվիրի՝ դրա համար էլ Էնջելի հետ հերթական խոսակցություններից մեկի ժամանակ խնդրել է, որ փոստով սպորտային կոշիկներ ուղարկի իր և Մանեի համար, ինչպես նաև խնդրել է, որ բոտեքսի ներարկելու համար նախատեսված դեղերի նմուշներ ուղարկի, որպեսզի այստեղ այդ գործով զբաղվող մարդկանց ցույց տա և պարզի՝ կցանկանան դրանցից գնել, թե ոչ: Հայաստանում գտնվելով՝ կապ է հաստատել մի ամերիկյան ընկերության հետ, որոշել է նրանց բոտեքսի դեղերի նմուշները բերել ԱՄՆ-ից, ցույց տալ Երևանի տարբեր գեղեցկության սրահների, բժիշկների, հասկանալ պահանջարկը, որոշել դրանց գները և կրկին զբաղվել դրանց արտադրությամբ ԱՄՆ-ում և դրանց վաճառքի բիզնեսով Հայաստանում: Բոթեքսի դեղերի հետ կապված իր հեռախոսում կան ապացույցներ: Ինքը գիտեր, որ այդ ընկերությունը շատ մեծ է և բոտեքսի դեղեր ԱՄՆ-ից մեծ քանակություններով ուղարկում են իր իմանալով նաև Մոսկվա, Կիև, տարբեր երկրներ, ուստի որոշել է, որ Հայաստանում էլ ինքը կզբաղվի այդ գործով:
08.07.2019թ. ցերեկը Մանեից ստանալով հաղորդագրություն, որ ծանրոց է եկել՝ խոսել է նրա հետ հեռախոսով և պայմանավորվել են միասին գնալ Սարյանի վրայի փոստային բաժանմունք՝ այն ստանալու համար: Ինքը մտածել է, որ իրենց սպորտային կոշիկներն ու բոտեքսի դեղերն են տեղ հասել և զանգահարել է ԱՄՆ իր ծանոթին: Նրան ասել է, որ ծանրոցը հասել է, շնորհակալություն է հայտնել իր խնդրանքը կատարելու` սպորտային կոշիկներն ու բոտոքսի դեղերն ուղարկելու համար: Այդ ժամանակ Էնջելն ասել է, որ քուզենը բուտսը չի ուղարկել, բայց երեխաների զարդերի մեջ լիքը «OK GOODES» սյուրպրիզ է իրեն ուղարկել, որ կխմի՝ կհասկանա: Ինքը հարցրել է, թե ինչ է ասում, բայց նա պատասխանել է, որ ինքը քնած է, ուղեղը չի աշխատում, գնա, պասիլկեն վերցնի, վաղը, երբ իրենց մոտ առավոտ լինի՝ կզանգի կասի ինչ անի: Երբ ասել է, որ բուտս չի ուղարկել՝ չի հասկացել՝ արդյոք բոթասը չի ուղարկել, թե բոտեքսը, քանի որ քնաթաթախ է խոսել: Շատ կոնկրետ չի հասկացել նաև, թե ինչ սյուրպրիզի մասին է խոսում, բայց «OK GOODES» սյուրպրիզից ենթադրել է, որ կայֆի, սեքսի դեղեր են: ԱՄՆ-ում կան կայֆի, սեքսի դեղեր, որ թույլատրելի են և կան, որոնք չեն թույլատրվում: Որոնք թույլատրվում են, դրանց մասին ասում են, որ «OK GOODES» է: Դրանից հետո զանգել է Մանեին ու պայմանավորվել են, թե որտեղ պիտի հանդիպեն՝ փոստային բաժանմունք գնալու համար: Պայմանավորվելուց հետո գնացել է Մանեի աշխատանքի վայրի մոտ, որտեղից միասին գնացել են փոստ: Մանեն մեքենայի մեջ իրեն փոխանցել է ծանրոցի ստացականը, որով էլ փոստից ծանրոցը ստացել է: Փոստային բաժանմունքում Մանեն հարցրել է, թե ինչ է ծանրոցի մեջ։ Ինքը նրան ասել է, որ քիչ առաջ տեղեկացել է, որ երեխաների համար զարդեր են ուղարկել: Դրանից հետո ծանրոցը ստացել են, նստել են Մանեի մեքենան ու շարժվել են: Արկղը բացելուց հետո տեսել է, որ երեխաների թևնոցներ գործելու թելեր և քարեր են: Հասկացել է, որ այդ քարերի մեջ էլ կայֆի դեղերն են, բայց չի իմացել, թե դրանք կոնկրետ որոնք են, քանի որ բոլորը մանր վզնոց, թևնոց գործելու գունավոր, մարմնագույն քարեր և հատիկներ են եղել: Նույնիսկ չի իմացել, թե դրանք ինչպես են օգտագործում, պետք է սպասեր, որ ԱՄՆ-ում լույսը բացվեր և Էնջելից հարցներ, թե դրանցից որոնք են կայֆի դեղերը, ինչ դեղեր են և ինչպես են օգտագործում:
Մանեն իրեն իջեցրել է իր աշխատանքի վայր ու ինքը գնացել է: Դրանից հետո սրճարան է կանչել վարորդին` Սոկրատին, փոստից ստացված տուփից հանել է խաղալիքի տուփը, դրել է տոպրակի մեջ և ասել է, որ երեխաների խաղալիք է՝ տանի տուն, իսկ փոստի տուփը քանի որ էլ պետք չի եղել՝ ասել է, որ թափի աղբամանը: Դրանից քիչ անց իր սրճարանից իրեն ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել: Այդպես էլ չի հասցրել զանգահարել ծանոթին և իմանալ, թե կոնկրետ որոնք են այդ կայֆի, սեքսի դեղերը և կոնկրետ ինչ դեղեր են:
/ դատական նիստի արձանագրություն, 1-ին հատոր գ.թ. 166-167, 202-203, 229-230,
2-րդ հատոր գ.թ. 27-28, 161-163, 268-275/:

4. Դատարանի իրավական վերլուծությունները.
4.1. Ստուգելով ամբաստանյալի ցուցմունքները, համադրելով դրանք քրեական գործով ձեռք բերված և հետազոտված մյուս ապացույցների հետ, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, իրենց համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորող ցուցմունքներն արժանահավատ են, հաստատվում են քրեական գործի քննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցների համակցությամբ, իսկ ամբաստանյալի ցուցմունքներն այն մասին, որ ինքն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կազմակերպելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման փորձի հետ կապ չունի՝ իրականությանը չեն համապատասխանում, արժանահավատ չեն, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ են հետապնդում և հերքվում է վերոհիշյալ ապացույցներով:
4.2. Վերլուծելով պաշտպանի պատճառաբանությունները, այդ թվում նաև այն մասին, որ՝
-վերաբերելի, թույլատրելի և հավաստի ապացույցների բավարար համակցություն ձեռք չի բերվել՝ առաջադրված մեղադրանքները հիմնավորված գնահատելու համար,
-Մեխիաս Հեկտոր Ալեքսիսի հայտնածն այն մասին, որ Կառլեն Շուբարալյանն առնչություն չի ունեցել Հայաստան ուղարկված թմրամիջոցների հետ՝ Դատարանը պատշաճ կարգով չի գնահատել,
- Կառլեն Շուբարալյանից առգրավված բջջային հեռախոսն ունեցել է այլ անվանում և նույնացման համար,
- Մանե Սահակյանի ցուցմունքները կոնֆրոնտացիայի իրավունքով չապահովված ապացույցներ են, ինչի պատճառով դրանց օգտագործումն անթույլատրելի է,
-օպերատիվ հետախուզական միջոցառումներն իրականացվել են թակարդման եղանակով, իսկ դրանց դատական ստուգման և հիմնավորող փաստաթղթեր պահանջելու մասին իր միջնորդությունն անհիմն մերժվել է,
-թմրամիջոցների իրացման փորձի մեղադրանքին վերաբերվող ապացույցներ առկա չեն՝ Դատարանը գտնում է, որ դրանք ամբողջովին անհիմն են, իրականությանը չեն համապատասխանում, արժանահավատ չեն, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու հարցում Կառլեն Շուբարալյանին օգնելու նպատակ են հետապնդում և հերքվում են քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ։
Մասնավորապես՝ որպես պաշտպանության կողմի վկա՝ օտարերկրացի Մեխիաս Հեկտոր Ալեքսիս ներկայացված անձը պատշաճ կարգով ծանուցվել է Դատարան ներկայանալու անհրաժեշտության, հերթական դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին, սակայն Դատարան չի ներկայացել, երբևէ հարցաքննված չի եղել։
Կառլեն Շուբարալյանից առգրավված հեռախոսը պատշաճ կարգով արձանագրվել և զննվել է, սակայն տարբեր փաստաթղթերում նշվել է հեռախոսի նույնականացման երկու համարներից մեկը, իսկ անվան մեջ մեկ տառ ավել է նշվել։ Այնուամենայնիվ հեռախոսը նույնականացվել է նաև դրանում առկա, Կառլեն Շուբարալյանի լուսանկարով և այլ հատկանիշներով։
Մանե Սահակյանի ցուցմունքը կոնֆրոնտացիայի իրավունքով ապահովված ապացույց է, քանի որ նա իր ցուցմունքը պնդել է Կառլեն Շուբարալյանին առերես, վերջինիս պաշտպանների ներկայությամբ։
Օպերատիվ հետախուզական միջոցառումները թակարդման եղանակով իրականացված լինելու հանգամանքը հաստատող բավարար հիմնավորումներ Դատարանին չեն ներկայացվել, իսկ դրանց դատական ստուգման և հիմնավորող փաստաթղթեր պահանջելու մասին միջնորդությունը մերժվել է՝ պատշաճ կարգով փաստարկված և հիմնավորված չլինելու պատճառով:
Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի կողմից, նրա մեղավորությամբ, առանձնապես խոշոր չափերով, Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների մաքսանենգություն կազմակերպելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
Ապացուցված է նաև ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի կողմից, նրա մեղավորությամբ, իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու փորձը, նրա այդ արարքը նույնպես ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
4.3. Հանցագործություններից յուրաքանչյուրի համար ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը քննելիս` Դատարանը գտնում է հետևյալը.
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն`
«Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»։
Նույն օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն՝
«Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով:»:
Նույն օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն
« 1. Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը:
. (…)
3. Կազմակերպիչ է համարվում այն անձը, ով կազմակերպել կամ ղեկավարել է հանցանքի կատարումը, ինչպես նաև ստեղծել է կազմակերպված խումբ կամ հանցավոր համագործակցություն կամ ղեկավարել է դրանք: (…)»:
Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»։
Նույն օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն՝
«1. Գույքի բռնագրավումը դատապարտյալի սեփականությունը համարվող գույքը կամ դրա մի մասը հարկադրաբար և անհատույց վերցնելն է` ի սեփականություն պետության:
2. Գույքի բռնագրավման չափը դատարանը որոշում է` նկատի ունենալով հանցագործությամբ հասցված գույքային վնասի, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի չափը: Գույքի բռնագրավման չափը չի կարող գերազանցել հանցագործությամբ հասցված վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված օգուտի չափը:
3. Գույքի բռնագրավումը կարող է նշանակվել շահադիտական դրդումներով կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում:
6. Բռնագրավման ենթակա չէ դատապարտյալի կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց համար անհրաժեշտ գույքն այն ցանկին համապատասխան, որը սահմանված է օրենքով: »։
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն`
«1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները։
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով։ (…)»։
Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն.
«(…)4. Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել քսանհինգ տարին: Եթե համակցության մեջ մտնող հանցանքներից մեկի համար դատարանը նշանակում է ցմահ ազատազրկում, ապա վերջնական հիմնական պատիժը որոշվում է կլանելու միջոցով:: (…)»
Նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն.
«(…)3. Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց, իսկ հանրային աշխատանքների դեպքում՝ մեկ օրը երեք ժամի դիմաց: (…)»
ՀՀ վճռաբեկ դատարանը Կարեն Տիգրանի Հարությունյանի վերաբերյալ ՎԲ-201/07 քրեական գործով վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի մի շարք դրույթներ, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածները` 2007 թվականի նոյեմբերի 30-ին կայացված որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
«4. (…) ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները։ Սոցիալական արդարությունը վերականգնելու նպատակը բխում է արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքն ամրագրած ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի բովանդակությունից։ Այն սահմանում է, որ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի, համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար։ Սոցիալական արդարության վերականգնումը հնարավոր է, եթե հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակվի այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ ու բավարար է նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար։
Պատիժ նշանակելու արդարության սկզբունքը դրսևորվում է օրենքով նախատեսված մի շարք պահանջներով։ ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` պատժի տեսակը և չափը որոշվում է հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով։ Պատիժը համարվում է արդարացի, եթե դատարանը ճիշտ է գնահատում գործի բոլոր հանգամանքները, անձին բնութագրող բոլոր տվյալները և քրեական օրենքով նախատեսված պահանջներից ելնելով, հանցագործության մեջ մեղավոր անձի նկատմամբ նշանակում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ և բավարար է այդ անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար։ (…)»։
ՀՀ վճռաբեկ դատարանն Արարատ Ավագի Ավագյանի և Վահան Սերյոժայի Սահակյանի վերաբերյալ ԵԿԴ/0252/01/13 քրեական գործով 2014թ. հոկտեմբերի 31-ի որոշման մեջ արտահայտել է նաև հետևյալ իրավական դիրքորոշումը.
«(…) նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության հանրային վտանգավորության աստիճանին և բնույթին (…)։
Հանցագործության հանրային վտանգավորության տիպային բնութագիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով արարքի հանրային վտանգավորության գնահատականը դատարանի կողմից կարող է որոշվել կոնկրետ հանցագործության տարրերի առանձնահատկությունների, դրա կատարման հանգամանքների, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա։ (…)
Պատժի անհատականացման սկզբունքի բովանդակության հիմնական մասն է կազմում նաև հանցավորի անձը բնութագրող տվյալների գնահատումը, որոնք իրենց ամբողջության մեջ հնարավորություն են տալիս անձին դիտել ոչ միայն որպես հանցանք կատարող, որը պետք է պատասխանատվություն կրի, այլ նաև որպես կոնկրետ անձ՝ իր անհատական հատկանիշներով։ Ընդ որում՝ անձի այն հատկանիշները, որոնք գտնվում են հանցակազմից դուրս, նշանակություն են ունենում դատարանի կողմից պատժի տեսակը և չափը որոշելիս։ Որպես հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ՝ գնահատվում են նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկությունները՝ վարքագիծն ընտանիքում և կենցաղում, աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, կրթությունը, առողջական վիճակը, տարիքը, ծառայությունը պետության և հասարակության առջև և այլն:(…)»։
Նույն որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է նաև հետևյալ իրավական դիրքորոշումը.
«(…) ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում, ի թիվս այլնի, առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու կամ պահելու համար:
Նշված նորմի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ հանցագործության վերաբերյալ գործերով պատժի անհատականացման սկզբունքի տեսանկյունից արարքի հանրային վտանգավորությունը որոշելիս դատարանը, ի թիվս այլնի, պետք է հաշվի առնի.
- թմրանյութի տեսակը (վտանգավորության աստիճանը, անձի օրգանիզմի վրա ազդեցության աստիճանը),
- դրա չափը (ՙԹմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող` ՀՀ քրեական օրենսգրքի թիվ 1 հավելվածում նշված կոնկրետ չափի նվազագույն կամ առավելագույն սահմանին մոտ լինելը),
- արարքի կատարման նպատակն ու շարժառիթը (օրինակ՝ հիվանդությամբ պայմանավորված ցավերը թեթևացնելու համար կատարելը):»։
Պատիժ նշանակելը քրեական գործով արդարադատության իրականացման վճռական պահն է, որը պետք է դառնա կատարված հանցագործության հասարակական վտանգավորության գնահատման լիարժեք չափանիշ, պատժի ենթարկվող անձին ուղղելու ամենակարճ ճանապարհ, ինչպես ամբաստանյալի, այնպես էլ այլ անձանց կողմից նոր հանցագործությունները կանխելու գործուն միջոց: Պատասխանատվության և պատժի անհատականացման սկզբունքը պատժի տեսակը և չափը որոշելու բազմաթիվ դրույթների ու չափանիշների հետ մեկտեղ անխզելիորեն կապված է պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները հետազոտելու և հաշվի առնելու հետ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում թվարկված են յուրաքանչյուր քրեական գործով ապացուցման ենթակա փաստական հանգամանքները: Այդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները հաստատվում են միայն ապացույցների հիման վրա: Ընդ որում, անձի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների գնահատումը յուրաքանչյուր կոնկրետ գործով պատիժ նշանակելիս հնարավորություն է տալիս դատարանին պատկերացում կազմել հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանի, բնույթի, ինչպես նաև հանցավորի անձնավորության մասին և յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատականացնել պատիժը: Պատժի անհատականացման կարևորությունն այն է, որ դա լուրջ երաշխիք է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` պատժի նպատակների իրականացման համար:
Մեջբերված իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել և դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է հայտնել թիվ ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ԵՇԴ/0029/01/08, ԵԿԴ/0042/01/11, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում: Նշված որոշումներում Վճռաբեկ դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Պատժի արդարության պահանջներից նահանջելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման: Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են: Հետևաբար կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա: Նշված հանգամանքների գնահատման ժամանակ դատարանը պետք է ելնի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից:
4.4. Վերոհիշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանին վերագրվող հանցավոր արարքների հանրային վտանգավորությունը գնահատելիս, ի թիվ այլնի Դատարանը հաշվի է առնում.
գ թմրանյութի տեսակը, այն որ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանը կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի մաքսանենգություն, ինչպես նաև՝ 2019թ. հուլիսին, Երևանում, փորձել է իրացման նպատակով ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց,
գ թմրամիջոցի չափը – «Թմրամիջոցների և հոգեմետ հոգեներգործուն նյութերի մանր, զգալի, խոշոր կամ առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ /հոգեներգործուն/, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի պրեկուրսորների խոշոր կամ առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018թ. հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման թիվ մեկ հավելվածի համաձայն՝ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց առանձնապես խոշոր չափի նվազագույն շեմը կազմում է 1,25 գրամ, իսկ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի կողմից կատարված հանցագործություններից երկուսի դեպքում էլ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի չափն ավելի քան 47 անգամ գերազանցում է թմրամիջոցի տվյալ տեսակի առանձապես խոշոր չափի նվազագույն շեմը:
4.5. Գնահատելով ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները՝ Դատարանն ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ պատիժ նշանակելիս՝ նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքներ չի արձանագրում:
4.6. Հաշվի առնելով վերոգրյալը` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանն իր կատարած հանցագործություններից յուրաքանչյուրի համար ենթակա է պատժի ազատազրկման ձևով: Ելնելով պատժի նպատակների կենսագործման կարևորությունից՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ, իր կատարած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի համար նշանակվող հիմնական պատժի հետ միասին պետք է նշանակվի այդ հանցանքի համար որպես լրացուցիչ պատիժ նախատեսված՝ գույքի բռնագրավումը:
Գույքի բռնագրավման չափը որոշելիս՝ Դատարանը հաշվի է առնում «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի իրացման ենթադրյալ արժեքն այդ ժամանակահատվածում, ուստի գտնում է, որ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանից բռնագրավվող գույքի չափը չի կարող գերազանցել 1.500.000 / մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարը:
4.7. Քննարկելով նշանակված պատիժը ամբաստանյալի կողմից կրելու հարցը, վերոհիշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով ամբաստանյալի կատարած հանցանագործություններից յուրաքանչյուրի բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերաբերյալ վերը նշված վերլուծությունները՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանը պետք է կրի իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը, քանի որ այդ պատիժը կրելուց նրան ազատելու հիմքերի առկայության վերաբերյալ տեղեկություններ Դատարանին չեն ներկայացվել:
4.8. Քննարկելով իրեղեն ապացույցների հարցը՝ Դատարանը գտնում է, որ իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցները պետք է վերադարձնել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին՝ թիվ 58217119 քրեական գործով տնօրինելու համար, «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում օգտագործված «Վիտրում» /VITRUM/ անվանումով վիտամինի հաբերը՝ ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտին, որպես այլ փաստաթուղթ՝ ապացույց ճանաչված, Կառլեն Շուբարալյանին պատկանող «Այֆոն իքս» մոդելի բջջային հեռախոսը՝ պահել քրեական գործի հետ միասին, ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանին պատկանող վարորդական իրավունքի վկայականը, 409.000 /չորս հարյուր ինը հազար/ ՀՀ դրամ գումարը, մանկական խաղալիքը՝ վերադարձնել նրան:
4.9. Քննելով խափանման միջոցի հարցը` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հիմնավոր է և վերացվելու կամ փոփոխվելու ենթակա չէ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, քանի որ երկարաժամկետ ազատազրկման դատապարտվելու պարագայում պատժի կրումից խուսափելու հավանականությունը բարձրանում է:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ, 357-360-րդ, 364-365-րդ և 369-373-րդ հոդվածներով` Դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

1. Ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներում և դատապարտել.
ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման` 8 /ութ/ տարի ժամկետով՝ գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.500.000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամից,
ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 7 /յոթ/ տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ` ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 9 /ինը/ տարի ժամկետով, գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.500.000 / մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամից:
Պատիժը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ պատժի սկիզբը հաշվելով 2019թ. հուլիսի 8-ից։
2. Իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցները վերադարձնել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին՝ թիվ 58217119 քրեական գործով տնօրինելու համար:
«Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում օգտագործված «Վիտրում» /VITRUM/ անվանումով վիտամին դեղահաբերը վերադարձնել ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտին:
Որպես այլ փաստաթուղթ՝ ապացույց ճանաչված, Կառլեն Շուբարալյանին պատկանող «Այֆոն իքս» մոդելի բջջային հեռախոսը պահել քրեական գործի հետ միասին:
Ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանին պատկանող վարորդական իրավունքի վկայականը, 409.000 /չորս հարյուր ինը հազար/ ՀՀ դրամ գումարը, մանկական խաղալիքը վերադարձնել նրան:
3. Ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
4. Դատավճիռը վերաքննության կարգով կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում։

ԴԱՏԱՎՈՐ` Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԵԴ/1195/01/19

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

« 7 » մարտի 2022թ. ք.Երևան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող դատավոր՝ Ա.Վարդանյանի,
դատավորներ՝ Ս.Մարաբյանի և
Ա.Դանիելյանի,

քարտուղարությամբ՝ Լ.Գրիգորյանի,
Հ.Ջանազյանի և
Ս.Զաքոյանի,
մասնակցությամբ՝
թարգմանիչներ՝ Յու.Զեյնալյանի,
Ն.Մուրադյանի և
Ս.Ենգիբարյանի,

պաշտպան՝ Հ.Սարգսյանի,
ամբաստանյալ՝ Կ.Շուբարալյանի,
դատախազ՝ Մ.Անտոնյանի,

դռնբաց դատական նիստում, Վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով քննելով թիվ ԵԴ/1195/01/19 քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2021 թվականի մայիսի 12-ի դատավճռի դեմ ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց ՝

Գործի դատավարական նախապատմությունը.
2019 թվականի հուլիսի 6-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դե-պարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է թիվ 58217119 քրեական գործը և ըն-դունվել վարույթ:
2019 թվականի հուլիսի 8-ին թիվ 58217119 քրեական գործի նախաքննության կատա-րումը հանձնարարվել է քննչական խմբին, որի ղեկավար է նշանակվել ավագ քննիչ Ա. Երիցյանը, ով և քրեական գործն ընդունել է վարույթ:
2019 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 19:20-ին Կառլեն Շուբարալյանը բերման է ենթարկ-վել ՀՀ ԱԱԾ վարչական շենք և նույն օրը՝ ժամը 22:15-ին ձերբակալվել:
2019 թվականի հուլիսի 10-ին Կառլեն Դանիելի Շուբարալյանին մեղադրանք է առա-ջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
2019 թվականի հուլիսի 11-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը, մե-ղադրյալ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկու ա-միս ժամկետով կալանավորումը, որի ժամկետը հետագայում երկարացվել է:
2019 թվականի հոկտեմբերի 28-ին որոշում է կայացվել Կառլեն Շուբարալյանին առա-ջադրված մեղադրանքը փոփոխելու մասին և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
2019 թվականի դեկտեմբերի 18-ին որոշում է կայացվել թիվ 58217119 քրեական գործից Կառլեն Շուբարալյանի վերաբերյալ մասն անջատելու մասին, որին շնորհվել է 58235719 համարը:
2019 թվականի դեկտեմբերի 27-ին թիվ 58235719 քրեական գործը Կառլեն Շուբարալյա-նի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ ստացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որտեղ քրեական գործին շնորհ-վել է ԵԴ/1195/01/19 համարը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) թիվ ԵԴ/1195/01/19 քրեական գործով 2021 թվականի մայիսի 12-ին վճռել է.
«Ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներում և դատապարտել.
ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ ազատազրկման՝ 8 (ութ) տարի ժամկետով՝ գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամից,
ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ ազատազրկման՝ 7 (յոթ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ պատիժների մաս-նակի գումարման սկզբունքի կիրառմամբ՝ ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 9 (ինը) տարի ժամկետով՝ գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամից:
Պատիժը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ պատժի սկիզբը հաշվելով 2019թ. հուլիսի 8-ից: (…)
Ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալա-նավորումը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը»:
Առաջին ատյանի դատարանի հիշյալ դատավճիռը պաշտպան Հ.Սարգսյանը ստացել է 2021 թվականի հունիսի 25-ին:
2021 թվականի հուլիսի 6-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ստացվել վերոնշյալ դատավճռի դեմ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ բողոքի վերաբերյալ թիվ ԵԴ/1195/01/19 քրեական գործը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ստացվել 2021 թվականի հուլիսի 15-ին, իսկ նախագահող դատա-վորին (նախագահող դատավոր՝ Ա.Վարդանյան, կազմի դատավորներ՝ Ս.Մարաբյան և Ա.Դանիելյան) է հանձնվել 2021 թվականի հուլիսի 16-ին:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վա-րույթ, և քրեական գործը նշանակվել է դռնբաց դատական նիստում քննության:
Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Գործով ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն, ինչպես նաև փորձել է իրացման նպատակով ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցը:
Այսպես.
Կառլեն Շուբարալյանն իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու շուրջ նախնական համաձայնության է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող, ինքնությունը չպարզված անձի հետ: Այնուհետև, թմրամիջոցը ձեռք բերելու նպատակով Կառլեն Շուբարալյանն առանց իր ծանոթ Մանե Սահակյանին տեղեկացնելու և առանց նրա համաձայնության ինքնությունը չպարզված նշված անձին տրամադրել է Մանե Սա-հակյանի վերաբերյալ տվյալները (անուն, ազգանուն, աշխատանքի վայրի հասցե), որպես-զի այդ անձն ուղարկված տվյալներով փոստային առաքանով ՀՀ ուղարկի պայմանավոր-վածության առարկա թմրամիջոցը:
Պայմանավորվածության համաձայն՝ ինքնությունը չպարզված անձը ԱՄՆ-ից՝ «Ջարեդ Անդերսոն» (Jared Anderson) տվյալներով անձի անունից Լաս Վեգաս, Մոյավե 4367 Ռդ (5 Mojave Rd #4367 Las Vegas) հասցեից Մանե Սահակյանի անվամբ՝ ք.Երևան, Սարյան փո-ղոց, 26/4 հասցեով ուղարկել է փոստային առաքանի, որում խաղալիքների մեջ թաքցված վիճակում մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելով, իրացման նպատա-կով ՀՀ է առաքել առանձնապես խոշոր չափերով՝ 58.9 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց պարունակող 148 հաբ, որոնք 2019 թվականի հուլիսի 1-ին ստացվել են ՀՀ-ում, ինչի արդ-յունքում Կառլեն Շուբարալյանը կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցի մաքսանենգությունը ՀՀ պետական և Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով:
Այնուհետև, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացվել են «նամակագրության, փոստային հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» (04.07.2019թ.) և «վերահսկելի մատակարարում և գնում» (06.07.2019թ.) օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում թմրամիջոց պարունակող նշված հաբերը փոխարինվել են թմրամիջոց չպարունակող, դրանց նմանվող հաբերով, որից հետո 2019 թվականի հուլիսի 8-ին Կառլեն Շուբարալյանը Մանե Սահակյանի հետ ներկայացել է Երևան քաղաքի Սարյան փողոցի 22-րդ հասցեում գործող «Հայփոստ» ՓԲ ընկերության թիվ 0002 բաժանմունք և ստացել փոստային առաքանին, որից հետո Կառլեն Շուբարալյանը բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, իսկ առաքանին առգրավվել է Կառլեն Շուբարալյանի կողմից շահագործվող «ԲՄՎ» մակնիշի 97 RZ 999 համարանիշով ավտոմեքենայի խուզար-կությամբ:
Արդյունքում Կառլեն Շուբարալյանն իրացման նպատակով առանձնապես խոշոր չա-փերով նշված թմրամիջոցը ձեռք բերելն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգա-մանքներով»:
Առաջին ատյանի դատարանի դատավճռում, մասնավորապես, նշված է.
«(…) Դատարանի կողմից հաստատված հանգամանքները հիմնավորվում են հետևյալ ապացույցներով.
Վկա Սոկրատ Հարությունյանի ցուցմունքով՝ այն մասին, որ իր ծանոթներից տեղեկացել է, որ ԱՄՆ-ից գործարար է եկել Հայաստան, ով ցանկանում է ներդրումներ անել ու նրան աշխատանքի բերումով ժամանակ առ ժամանակ վարորդ է անհրաժեշտ, ինչի համար վարձատրելու է 150.000-200.000 ՀՀ դրամ աշխատավարձի չափով: Իմացել է, որ նշված մարդու անունը Կառլեն է: Վերցրել է նրա հեռախոսահամարը և դեպքից մոտ 10 օր առաջ զանգել նրան՝ աշխատանքի համար 14-20-20 հեռախոսահամարին: Այնուհետև գնացել հանդիպել է նրան, քննարկել են աշխատանքի պայմանները: Պայմանավորվածության համաձայն՝ ավտոմեքենան նա պետք է տար: Ինքը համաձայնել է Կառլեն Շուբարալյանի առաջարկին՝ աշխատելու որպես «կանչով-վարորդ»: Այդ օրը Կառլեն Շուբարալյանն իրեն տվել է «BMW» մոդելի 428i տեսակի 97 RZ 999 համարանիշի ավտոմեքենան:
2019 թվականի հուլիսի 8-ին, ժամը 12:00-ին Կառլեն Շուբարալյանն իրեն կանչել է և ինքը գնացել է «Օպերայի» ավտոկայանատեղի, որտեղ Կառլենը թողել էր ավտոմեքենան: Վերցրել է այն, գնացել է Երևան քաղաքի Նար-Դոս փողոցում գտնվող «EMEX» ավտոպա-հեստամասերի խանութ, որտեղ պատվեր է տվել: Այնուհետև՝ վերադարձել է «Օպերայի» ավտոկայանատեղի, ավտոմեքենան թողել է ավտոլվացման կետում՝ լվանալու համար: Այդտեղից բարձրացել է «Աստրալ» սրճարան, քանի որ Կառլենն այն վարձակալած է եղել և հիմնականում այնտեղ է եղել:
Սրճարանում հանդիպել է Կառլենին, հարցրել է, թե կարող է գնալ, ինչին նա պատաս-խանել է, որ մի հատ իր կա՝ այն տանի իր տուն, ինչից հետո կարող է գնալ: Այդ ժամանակ նա իրեն տվել է ստվարաթղթե վարդագույն տուփ, որի արտաքին մասից երևացել է, որ դրանում երեխայի համար նախատեսված խաղալիք է եղել: Կառլեն Շուբարալյանն իրեն ասել է, որ այդ խաղալիքը տանի ու թողնի Բյուզանդի փողոցում գտնվող նրա տանը: Վերց-րել է նրանից այդ տուփը, գնացել է ավտոլվացման կետ, նստել «BMW» մոդելի 97 RZ 999 համարանիշի ավտոմեքենան և ուղևորվել է դեպի Բյուզանդի փողոց: Հասնելով Բյուզանդի փողոց՝ ավտոմեքենան կանգնեցրել են երկու անձ ու ներկայացել են որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, ինչից հետո իրեն ավտոմեքենայով բերել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենք:
Երբ Կառլենն իրեն տվել է այդ վարդագույն ստվարաթղթե տուփը՝ միայն ասել է, որ դրանում երեխայի խաղալիք է և ուրիշ ոչ մի բան չի ասել դրա պարունակության վերաբեր-յալ: Ինքն որևէ կերպ չի իմացել, որ դրանում հնարավոր է թմրամիջոց լինի:
Երբ Կառլեն Շուբարալյանն իրեն տվել է այդ տուփը, այն եղել է արկղի մեջ: Կառլեն Շուբարալյանն իրեն ասել է, որ այդ տուփը հանի արկղի միջից, իսկ արկղը գցի աղբամա-նը: Դրանից հետո, ինքը «Աստրալ» ակումբից դուրս գալուց հետո՝ Կառլենի ցուցումի հա-մաձայն՝ բացել է արկղը, որի մեջ դրված է եղել իր կողմից նշված վարդագույն տուփը: Այդ արկղը գցել է «Աստրալ» ակումբից քիչ ներքև գտնվող աղբամանում, որից հետո նստելով ավտոմեքենան՝ գնացել է այդտեղից: /դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ. 169-172, հատոր 2 գ.թ. 128-131/
Վկա Համազասպ Բաղդասարյանի ցուցմունքով՝ այն մասին, որ երկուսից երեք ամիս առաջ իր ընկերոջ միջոցով ծանոթացել է Կառլեն Շուբարալյանի հետ: Տեղյակ է եղել, որ նա երկար ժամանակ բնակվել է ԱՄՆ-ում: 2019թ. հուլիսի 8-ի կեսօրին Երևան քաղաքի «Աստրալ» սրճարանում հանդիպել է Կառլեն Շուբարալյանին, զրուցել են, որից հետո դուրս է եկել զբոսնելու: 40 րոպե անց վերադարձել է նույն վայր, որտեղ Կառլեն Շուբարալյանն եղել է իր ընկեր Հրաչիկ Նազարյանի և իր վարորդ Սոկրատ Հարությունյանի հետ: Քիչ անց իրենց են մոտեցել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ և դատարանի որոշման հիման վրա խուզարկության են ենթարկել սրճարանը: Խուզարկության ավարտից հետո իրեն բերման են ենթարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենք: Այնտեղ տեղեկացել է, որ Կառ-լեն Շուբարալյանն առնչություն ունի թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ, սա-կայն այդ մասին մանրամասներ իրեն հայտնի չեն: /դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ. 149-151/
Վկա Հրաչիկ Նազարյանի ցուցմունքով՝ այն մասին, որ Կառլեն Շուբարալյանին ճանաչում է ԱՄՆ-ում բնակվելու ժամանակվանից՝ 1998-1999 թվականներից: Ինքն այնտեղ բնակվել է շուրջ տասը տարի: Հայաստանում 2019 թվականին պատահաբար հանդիպել է Կառլենին՝ նրա բռնվելուց շուրջ երկու ամիս առաջ:
Հայաստանում 2019 հուլիսի 2-ին կամ 3-ին ինքը և կինը հիմնադրել են «Վին Լունջ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը եղել է իր կինը, իսկ ինքը հանդիսացել է ՍՊԸ-ի տնօրենը: Նշված ՍՊԸ-ով վարձակալել են Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Աստրալ» ակումբը: 2019 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 15:00-ից 16:00-ի սահմաններում գնացել է սրճարան, որտեղ տեսել է Կառլենին: Վերջինս ցանկացել է միանալ իր բիզնեսին՝ 50/50 տարբերակով և նշված հարցի շուրջ իրենք քննարկումներ են ունեցել: Կառլենի հետ նաև այլ անձինք են եղել, որոնցից ինքը ճանաչել է միայն Համլետին: Իրենք նստել են նույն սե-ղանի շուրջ և միասին ճաշել են: Այդ ժամանակ իրենց են մոտեցել ՀՀ ազգային անվտան-գության ծառայության աշխատակիցները և սկսել են խուզարկություն իրականացնել: Այդ ժամանակ ինքը տեղեկացել է, որ Կառլեն Շուբարալյանը թմրամիջոցներ է բերել Հայաս-տան, ինչից զարմացել է, քանի որ նա թմրամիջոց չի օգտագործել: /դատական նիստի ար-ձանագրություն, հատոր 1 գ.թ. 152-155/
Վկա Մանե Սահակյանի նախաքննական ցուցմունքով՝ այն մասին, որ ճանաչում է Կառլեն Շուբարալյանին, ով օգտագործում է 044-14-20-20 բջջային հեռախոսահամարը: Նրան ճանաչում է 2019թ.-ի ապրիլի կեսերից՝ ընդհանուր ընկերական շրջապատից: Ծա-նոթությունը վերածվել է շատ մտերիմ հարաբերությունների, մասնավորապես՝ միասին բնակվել են մի հարկի տակ, ծանոթացել է նրա ծնողների, ընտանիքի և բարեկամների հետ:
2019 թվականի հունիսի 7-ից կամ 8-ից սկսած իրենց հարաբերությունները սրվել են և վատացել, քանի որ Կառլեն Շուբարալյանն այլ աղջկա հետ իրեն դավաճանել է: Կառլենը զանգել կամ հաղորդագրություններ է ուղարկել իրեն, որոնք նույնիսկ վիրավորական բնույթի են եղել: Իրենց շփումների ընթացքում Կառլեն Շուբարալյանն իրեն պատմել է, որ 8-ից 10 տարեկանից բնակվել է ԱՄՆ-ում, նույնիսկ այնտեղ դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Իր պատմելով՝ ՀՀ է եկել 2019թ.-ի սկզբներին և ոչնչով չի զբաղվել, ցան-կացել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել: Իրենց շփումների ընթաց-քում, մեկ անգամ, իրենց կռվելու օրերին, Կառլեն Շուբարալյանն իր համար ԱՄՆ-ից պատվիրել է սպորտային կոշիկներ, որը չի ստացել և չի կարող ասել, թե ում անունով է ուղարկել: Դեպքից մոտ 10 օր առաջ Կառլեն Շուբարալյանը զանգել է իրեն, հանդիպել և ասել է, որ իր անունով ու աշխատանքի վայրի հասցեով ԱՄՆ-ից պատվիրել է ինչ-որ առարկա՝ չասելով, թե ինչ: Ինքը չի հարցրել, թե ինչ պատվեր է, քանի որ չի հետաքրքրել և խնդրել է չեղյալ համարել, քանի որ չի ցանկացել նրա հետ կապ ունենալու: Կառլեն Շուբարալյանը պատճառաբանել է, որ անձնագիր չունի և իր անունով պատվեր չի կարող անել: Հաշվի առնելով, որ Կառլեն Շուբարալյանն արդեն պատվերն արել է՝ ինքն էլ փաստի առաջ է կանգնել, ուստի՝ որոշել է այն գալու դեպքում՝ Կառլենի հետ գնա, որպեսզի նա ստանա պատվերը: 2019թ. հուլիսի 8-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ի սահմաններում իր սրահ է եկել «Հայ փոստ» ՓԲԸ-ի աշխատակցուհին և իրեն է հանձնել կտրոն՝ ասելով, որ իր անունով պատվեր է եկել: Դրանից հետո իր՝ 077-20-09-06 բջջային համարից հաղորդագրություն է ուղարկել Կառլեն Շուբարալյանին, ըստ որի՝ նրա պատվերը կատարվել է, երբ հարմար է՝ կարող է վերցնել: ժամը 15:00-ի սահմաններում Կառլեն Շուբարալյանն եկել է իր սրահի մոտ և միասին, իր ընկերոջ «Մերսեդես» մակնիշի մեքենայով գնացել են Երևան քաղաքի Սարյան փողոցի վրա գտնվող «Հայ փոստ» ՓԲԸ-ի գրասենյակ: Այնտեղ միասին ներս են մտել, ինքը ստացել է պատվերը, որը քառակուսի արկղ է եղել և վերադարձել են իր մեքենան: Այն կայանված է եղել «Հայփոստ» ՓԲԸ-ի գրասենյակի դիմացի փողոցում: Մեքենայում, վարելու կամ կայանված լինելու ընթացքում, Կառլեն Շուբարալյանը բացել է արկղը, որի մեջ առկա է եղել քառակուսի մեկ այլ արկղ: Դրա մեջ երևացել են ինչ որ թելեր, քառակուսի՝ իր պատկերացմամբ մանկական փոքր առարկաներ, որոնց մեջ եղել են նաև նույնանման, մուգ մարմնագույն առարկաներ: Կառլեն Շուբարալյանը, դրանցից մեկի վրա մատը դնելով, իրեն հարցրել է, կխմի արդյոք, թե՝ ոչ, իսկ ինքը հակառակվել է՝ ասելով, որ չի ցանկանում, ինչի խմի: Կառլեն Շուբարալյանը փորձել է պնդել՝ ասելով, որ «ք...ի համը չհանի», սակայն ինքը մերժել է: Կառլեն Շուբարալյանն իրեն նույնիսկ ասել է, որ մենակով չի փորձի, իսկ ինքը պատասխանել է, որ գնա և ընկերուհու հետ փորձի: Կառլեն Շուբարալյանին հորդորել է իրենից հեռու մնալ: Դրանից հետո Կառլեն Շուբարալյանին իջեցրել է «Աստրալ» սրճարանի մոտ ու հեռացել է: Հստակ չի կարող ասել, թե Կառլեն Շուբարալյանը ինչ է առաջարկել, բայց այդ տաբլետկան իր կարծիքով օրենքով արգելված հաբ է եղել: Առաքանին ստանալու ամբողջ ժամանակահատվածում եղել են երկուսով, Կառլեն Շուբա-րալյանն իրենից հեռու չի գնացել և հեռախոսազրույցներ չի ունեցել: Իրեն հայտնի չէ, թե ինչ հաբ է իրեն առաջարկել խմել Կառլեն Շուբարալյանը: Ինքն առողջական խնդիրներ չի ունեցել: Իր կարծիքով Կառլեն Շուբարալյանը տեղյակ է եղել, թե ինչ պարունակություն ունի փոստային առաքանին, քանի որ եթե տեղյակ չլիներ, այդ դեպքում ինչի համար պետք է իրեն առաջարկեր որևէ բան փորձել այդ արկղի միջից: Իր ցուցմունքները Մանե Սահակյանը պնդել է նաև Կառլեն Շուբարալյանի հետ առերես հարցաքննության ժամա-նակ: /դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ. 145-148, 258-262, հատոր 2 գ.թ. 14-18, հատոր 1 գ.թ. 204-208/
«Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու արդյունքների մասին 2019թ. հուլիսի 4-ի արձանագրությամբ, որի համաձայն՝ առաքանու արկղի վրա առկա է եղել թերթիկ, որի վրա լատինատառ գրված է եղել փոստային առաքանու համարը՝ CX447285567US, առաքանին ուղարկող անձի տվյալները՝ «Anderson Jared, Las Vegas, 4367 5 Mojave Rd», իսկ որպես ստացողի տվյալներ նշված է եղել «Mane Sahakjan Make-up Mane Sahakyan Salon-Studio Martiros Saryan st. 26/4 Yerevan, Armenia, 0010» տեղեկությունը: Փոստային առաքանու պարունակությունը պարզելու նպատակով, գրասենյակային դանակի գործածմամբ, արկղի կողային հատվածն առանց վնասելու բացվել է, որի մեջ առկա է եղել ևս մեկ ստվարաթղթե արկղ: Դրա մեջ եղել է գործարանային պայմաններում տեղադրված մանկական խաղալիքների պարագաներ՝ տեղադրված պլաստմասե հարմարանքի մեջ, իսկ հակառակ կողմում կպչուն ժապավենով ամրացված են եղել պոլիմերային հերմետիկ փաթեթներ, որոնց մեջ եղել են հաբեր: Նշված փաթեթները բացելուց հետո պարզվել է, որ առկա են ընդհանուր 148 հատ հաբեր, որոնք դրվել են «SATUR» կշեռքի վրա, որի էլեկտրոնային ցուցիչը ցույց է տվել 60 գրամ քաշ: Այնուհետև, նշված հաբերը դրվել են «ZIP» պոլիմերային փաթեթի մեջ, որն էլ տեղադրվել է ծրարի մեջ, փակվել է, կնիքվել՝ հետագայում դատաքիմիական փորձաքննության ներկայացնելու նպատակով: /դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ. 14-15/
«Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ հետախուզական միջոցառում անցկացնելու մասին 2019թ. հուլիսի 6-ի արձանագրությամբ, որի համաձայն՝ 2019թ. հուլիսի 4-ին «նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու արդյունքների մասին արձանագրությամբ վավերացված, ք.Երևան, Սարյան 26/4 հասցեով ուղարկված, Մանե Սահակյանի անվամբ CX447285567US համարի միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերված և փորձագետի թիվ 337Ք-19 եզրակացության համաձայն՝ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց հանդիսացող, 58.9 գրամ ընդհանուր քաշով 148 հատ հաբերի փոխարեն, պոլիմերային 3 փաթեթների մեջ տեղադրվել են նշված տեսակի թմրամիջոցի հաբերին չափերով, գույնով և քաշով առավելագույնս համապատասխան, դեղատներում ազատ շրջանառության վաճառքի ենթակա, 148 հատ «VITRUM» անվանումով վիտամին դեղահաբեր: Այնուհետև, «VITRUM» անվանումով ընդհանուր 148 հատ դեղահաբերով փաթեթները, հնարավորինս նույն եղանակով, կպչուն ժապավենով ամրակցվել են առաքանու միջից հայտնաբերված մանկական խաղալիքների պարագաներով պլաստմասե հարմարանքի հակառակ կողմում, որը տեղադրվել է խաղալիքների պարագաների արկղի մեջ, որն էլ տեղադրվել է Մանե Սահակյանի անվամբ CX447285567US համարի միջազգային փոստային նույն առաքանու մեջ՝ (ստվարաթղթե արկղի) և փակվել՝ հետագայում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հսկողության ներքո սահմանված կարգով հասցեատերերին փոխանցելու նպատակով: /դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ. 32-33/
«Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» և «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ հետախուզական միջոցառումները անցկացնելու արդյունքների մասին 2019թ. հուլիսի 4-ի և 2019թ. հուլիսի 6-ի արձանագրությաններին կից արձանագրությունների կազմման ընթացքի տեսաձայնագրությունով և դրանց վերաբերյալ լազերային սկավառակների զննության արձանագրությամբ, որոնցով հաստատվել են կազմված արձանագրությունների տվյալները: /դատական նիստի արձա-նագրություն, հատոր 1 գ.թ. 34, հատոր 2 գ.թ 240-241/
Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, «նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» և «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ հետախուզական միջոցառումներն անցկացնելու արդյունքների մասին 2019թ. հուլիսի 4-ի և 2019թ. հուլիսի 6-ի արձանագրությաններին կից՝ արձանագրությունների ընթացքի տեսաձայնագրության լազերային սկավառակներով: /դատական նիստի արձանագ-րություն, հատոր 2 գ.թ. 242-243/
Դատաքիմիական փորձաքննության թիվ 337Ք-19 եզրակացությամբ, որի համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված 148 հատ, 58.9 գրամ ընդհանուր քաշով հաբերը «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց են: /դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ. 19-21/
Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 2/10 հասցեում գործով «Աստրալ» ակումբի խուզարկության արձանագրությամբ, որի համաձայն՝ հայտնաբերվել և առգրավվել է Կառլեն Շուբարալյանի կողմից օգտագործվող 353061100672315 գործարանային համարի «Այֆոն Իքս Ռ» մոդելի բջջային հեռախոսը: /դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ. 102-103/
Առգրավում կատարելու արձանագրությամբ, որի համաձայն՝ «Հայփոստ» ՓԲԸ-ից առգրավվել է 0002 փոստային բաժանմունքի տեսախցիկների տեսագրությունները: /դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ. 192/
«Հայփոստ» ՓԲԸ-ի 0002 փոստային բաժանմունքի տեսախցիկների տեսագրություններով լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, որի համաձայն տեսագրությունում երևում է փոստային բաժանմունքի աշխատակիցների նստավայրի հատվածը՝ սրահի կողմից, եվրոարտադրության պատուհանները, որոնցում երևում են հաճախորդների կողմից աշխատակիցներին մոտենալու հատվածը և պատուհանի բաց փեղկը: Նշված տեսագրության 00:06 վայրկյանին, տեղական ժամանակով 15:27:07-ին բաց փեղկով պատուհանին են մոտենում երկու անձ: Նրանցից մեկը արական սեռի ներկայացուցիչ է, երեսին մորուք, սափրված գլխով, իսկ մյուս անձը իգական սեռի ներկայացուցիչ է, երկար սև մազերով և ակնոցներով: Տեսագրության 09 վայրկյանին, տեղական ժամանակով 15:27:09-ին նշված տղամարդը, գրպանից հանելով ինչ-որ թուղթ, այն տալիս է իգական սեռի ներկայացուցչին, ով այն տալիս է փոստային բաժանմունքի աշխատակցին: Տեսագրության 01:02 վայրկյանին, տեղական ժամանակով՝ 15:28:03-ին փոստային բաժանմունքի աշխատակիցը պատուհանի փեղկին մոտեցած իգական սեռի ներկայացուցչին է տալիս ինչ-որ թուղթ, ով, այն վերցնելով, կատարում է գրառումներ: Տեսագրության 03:29 վայրկյանին փոստային բաժանմունքի աշխատակիցը՝ ձեռքին տուփ, մոտենում է իգական սեռի ներկայացուցչին, որից հետո, նախօրոք տրված փաստաթղթում գրառումներ կատարելուց հետո, 04:43 վայրկյանին, տեղական ժամանակով 15:31:44-ին այն տալիս է իգական սեռի ներկայացուցչին, սակայն տուփը վերցնում է արական սեռի ներկայացուցիչը և քայլում է դեպի սրահ, որից հետո նրանք դուրս են գալիս տեսախցիկի տեսադաշտից:
Ըստ մասնակից Մանե Սահակյանի հայտարարության՝ նշված իգական սեռի ներկայա-ցուցիչը ինքն է, իսկ արական սեռի ներկայացուցիչը՝ Կառլեն Շուբարալյանը: Ըստ նույն հայտարարության՝ նշված տուփն այն տուփն է, որն ինքը 2019թ. հուլիսի 8-ին Կառլեն Շու-բարալյանի խնդրանքով ստացել է «Հայփոստի» գրասենյակից: /դատական նիստի արձա-նագրություն, հատոր 1 գ.թ. 211-213/
Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, «Հայփոստ» ՓԲԸ-ի 0002 փոստային բաժանմունքի տեսախցիկների՝ 15:20-ից 15:50-ն ընկած ժամանակահատվածի տեսաձայնագրությունները պարունակող լազերային սկավառակով: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 282, հատոր 1 գ.թ. 192Ա/
Կառլեն Շուբարալյանի կողմից վարվող «ԲՄՎ» մակնիշի 97 RZ 999 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի խուզարկության արձանագրությամբ, որի համաձայն՝ նշված ավտոմեքենայի հետևի նստատեղից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնվող ստվարաթղթե տուփ՝ մանկական խաղալիքներով: Ստվարաթղթե տուփից հանվել է պլաստմասե հարմարանքը, որի մեջ եղել են մանկական խաղալիքներ, իսկ դրա հետևի հատվածից հայտնաբերվել են թվով 148 հատ հաբեր՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ, 3 առանձին փաթեթներով, որոնք հանդիսացել են 2019թ. հուլիսի 6-ին «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում համապատասխան աշխատակիցների կողմից «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցների փոխարեն դրված «Վիտրում» տեսակի հաբերը: /դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ. 221-222/
Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, Կառլեն Շուբարալյանի կողմից վար-վող «ԲՄՎ» մակնիշի 97 RZ 999 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի խուզարկութ-յամբ հայտնաբերված մանկական խաղալիքներով ստվարաթղթե տուփով: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 283/
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կոռուպցիայի հակազդման և տնտեսական անվտանգության դեպարտամենտից ստացված, Դատարանի որոշումների հիման վրա թույլատրված և գաղտնազերծված, Մանե Սահակյանի և Կառլեն Շուբարալյանի նկատմամբ իրականացված «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալներ պարունակող լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, որով հաստատվում են վկա Մանե Սահակյանի ցուցմունքները: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 11-13/
Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, Կառլեն Շուբարալյանի և Մանե Սահակյանի վերաբերյալ իրականացված «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու արդյունքների մասին լազերային սկավառակով: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 281, հատոր 1 գ.թ. 93/
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպ-ցիայի հակազդման դեպարտամենտից ստացված, Մանե Սահակյանի 077-20-09-06 հեռախոսահամարի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքների պարունակությամբ X-1268-19 լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, որով հաստատվում են Մանե Սահակյանի ցուցմունքները: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 96-99/
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպ-ցիայի հակազդման դեպարտամենտից ստացված, Կառլեն Շուբարալյանի 044-14-20-20 հեռախոսահամարի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքների պարունակությամբ X-1267-19 լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, որով հաստատվում են Մանե Սահակյանի ցուցմունքներում նշված հանգամանքները: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 102-104/
Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, X-1267-19 և X-1268-19 համարների լազերային սկավառակներով: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 111, հատոր 1 գ.թ. 74/
«ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությունից 30.08.2019թ. ստացված, Մանե Սահակյանի կողմից օգտագործվող 077-20-09-06 բջջային հեռախոսահամարի և «Յուքոմ» ՍՊ ընկերությունից 18.09.2019թ. ստացված, Կառլեն Շուբարալյանի կողմից օգտագործվող 044-14-20-20 բջջային հեռախոսահամարի վերծանումներով լազերային սկավառակների զննության արձանագրությամբ, որով հաստատվում են Մանե Սահակյանի ցուցմունքներում նշված հանգամանքները: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ 107-110/
Իրեղեն ապացույց ճանաչված, Մանե Սահակյանի անվամբ, վերջինիս պատկանող գեղեցկության սրահի՝ ք.Երևան Մարտիրոս Սարյան 26/4 հասցեով ԱՄՆ-ից ուղարկված CX447285567US համարի միջազգային փոստային առաքանու մեջից հայտնաբերված 148 հատ, 58.9 գրամ ընդհանուր քաշով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցներով: /դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ. 133-134/
Իրեղեն ապացույց ճանաչված, Մանե Սահակյանի անվամբ, վերջինիս պատկանող գեղեցկության սրահի՝ ք.Երևան Մարտիրոս Սարյան 26/4 հասցեով ԱՄՆ-ից ուղարկված CX447285567US համարի միջազգային փոստային առաքանու մեջից հայտնաբերված 148 հատ, 58.9 գրամ ընդհանուր քաշով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի փոխարեն դրված, 148 հատ «VITRUM» անվանումով վիտամինի հաբերով: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 135-136/
Կառլեն Շուբարալյանի և Մանե Սահակյանի վերաբերյալ իրականացված «արտաքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքների մասին լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, որով հաստատվում են Մանե Սահակյանի ցուցմունքներում նշված հանգամանքները: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 265/
Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, Կառլեն Շուբարալյանի և Մանե Սահակյանի վերաբերյալ իրականացված «արտաքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառումն անցկացնելու արդյունքների մասին լազերային սկավառակով: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 266, հատոր 1 գ.թ. 94/
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՏՏԳ վարչությունից ստացված, Կառլեն Շուբարալյանի բջջային հեռախոսի տվյալներով լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, որի համաձայն՝ Կառլեն Շուբարալյանի կողմից օգտագործվող բջջային հեռախոսի WhatsApp Messenger հավելվածի ANGLE VEGAS գրառմամբ +17023050577 հեռախոսահամարի բաժանորդը դեռևս 18.06.2019թ. ժամը 00:49:28-ին և 00:49:23-ին Կառլեն Շուբարալյանին է ուղարկել «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի դեղահաբերի լուսանկարներ և դրանց վերաբերյալ գրառումներ: Դրանից հետո, 25.06.2019թ. նույն հեռախոսահամարի բաժանորդը Կառլեն Շուբարալյանին ուղարկել է այն անդորրագիրը, որով նշված թմրամիջոցով ծանրոցը ուղարկել է ՀՀ: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 276-278/
Այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, խուզարկությամբ առգրավված, Կառլեն Շու-բարալյանին պատկանող, 353061100672315 գործարանային համարի «Այֆոն ԻքսՌ» մոդելի բջջային հեռախոսով: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 279/
Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, ՀՀ ազգային անվտանգության ծառա-յության ՏՏԳ վարչությունից ստացված, Կառլեն Շուբարալյանի բջջային հեռախոսի տվյալներով լազերային սկավառակով: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 280, հատոր 2 գ.թ. 238/
Առաջադրված մեղադրանքում մեղադրյալ Կառլեն Շուբարալյանն իրեն մեղավոր չճանաչեց և պնդեց իր նախաքննական ցուցմունքն՝ այն մասին, որ մանուկ հասակից բնակվել է ԱՄՆ-ում: Այնտեղ ընտանիքով զբաղվել են տարբեր բիզնեսներով: Ունեցել են մի քանի ռեստորան (Almasina, Viceroy), դեղատուն՝ Pinacle pharmacy, ինչպես նաև եղել են մեքենաների վաճառքի դիլեր (Luxury Ride): Իրենց տարածքը գտնվել է Վենտուրա Բուլվարի վրա: Այժմ ունեն տրանսպորտային կազմակերպություն և իրենց ավտոբուսները Լոս Անջելեսից գնում են տարբեր ուղղություններով՝ Արիզոնա նահանգի քաղաքներ, Նևադա նահանգի քաղաքներ և այլն: Երբ վերադարձել է Հայաստան, որոշել է զբաղվել այն գործերով, որոնցից հասկանում է: Այդ պատճառով վերցրել է «Աստրալ» ակումբը և սկսել է աշխատեցնել: Ցանկացել է զբաղվել նաև ավտոմեքենաների վաճառքով, ինչպես նաև ԱՄՆ-ից Հայաստան ներկրել բոտեքսի համար նախատեսված դեղեր և քսուքներ: Բոտեքսի համար դեղեր ու քսուքներ, ինչպես նաև ավտոմեքենաներ ներմուծելու հարցով պարբերաբար խոսել և քննարկումներ է ունեցել ԱՄՆ-ում բնակվող իր մտերիմ Էնջելի հետ, ով էլ պետք է այնտեղից ուղարկեր դրանք: Նա իրեն ԱՄՆ աճուրդներից ուղարկել է մեքենաների նկարներ, ինքը ընտրել է, թե որոնք պետք է գնեն, նա ուղարկի Հայաստան, իսկ ինքը վաճառի և շահույթը կիսվեն: Քանի որ իր նախկին ընկերուհի Մանե Սահակյանն իրեն խնդրել է, որ ԱՄՆ-ից իր համար սպորտային կոշիկներ (բոթասներ) պատվիրի՝ դրա համար էլ Էնջելի հետ հերթական խոսակցություններից մեկի ժամանակ խնդրել է, որ փոստով սպորտային կոշիկներ ուղարկի իր և Մանեի համար, ինչպես նաև խնդրել է, որ բոտեքսի ներարկելու համար նախատեսված դեղերի նմուշներ ուղարկի, որպեսզի այստեղ այդ գործով զբաղվող մարդկանց ցույց տա և պարզի՝ կցանկանան դրանցից գնել, թե՝ ոչ: Հայաստանում գտնվե-լով՝ կապ է հաստատել մի ամերիկյան ընկերության հետ, որոշել է նրանց բոտեքսի դեղերի նմուշները բերել ԱՄՆ-ից, ցույց տալ Երևանի տարբեր գեղեցկության սրահների, բժիշկնե-րի, հասկանալ պահանջարկը, որոշել դրանց գները և կրկին զբաղվել դրանց արտադրութ-յամբ ԱՄՆ-ում և դրանց վաճառքի բիզնեսով Հայաստանում: Բոթեքսի դեղերի հետ կապ-ված իր հեռախոսում կան ապացույցներ: Ինքը գիտեր, որ այդ ընկերությունը շատ մեծ է և բոտեքսի դեղեր ԱՄՆ-ից մեծ քանակություններով ուղարկում են իր իմանալով նաև Մոսկ-վա, Կիև, տարբեր երկրներ, ուստի որոշել է, որ Հայաստանում էլ ինքը կզբաղվի այդ գոր-ծով:
08.07.2019թ. ցերեկը Մանեից ստանալով հաղորդագրություն, որ ծանրոց է եկել՝ խոսել է նրա հետ հեռախոսով և պայմանավորվել են միասին գնալ Սարյանի վրայի փոստային բաժանմունք՝ այն ստանալու համար: Ինքը մտածել է, որ իրենց սպորտային կոշիկներն ու բոտեքսի դեղերն են տեղ հասել և զանգահարել է ԱՄՆ իր ծանոթին: Նրան ասել է, որ ծան-րոցը հասել է, շնորհակալություն է հայտնել իր խնդրանքը կատարելու՝ սպորտային կո-շիկներն ու բոտոքսի դեղերն ուղարկելու համար: Այդ ժամանակ Էնջելն ասել է, որ քուզենը բուտսը չի ուղարկել, բայց երեխաների զարդերի մեջ լիքը «OK GOODES» սյուրպրիզ է իրեն ուղարկել, որ կխմի՝ կհասկանա: Ինքը հարցրել է, թե ինչ է ասում, բայց նա պատասխանել է, որ ինքը քնած է, ուղեղը չի աշխատում, գնա, պասիլկեն վերցնի, վաղը, երբ իրենց մոտ առավոտ լինի՝ կզանգի կասի ինչ անի: Երբ ասել է, որ բուտս չի ուղարկել՝ չի հասկացել՝ արդյոք բոթասը չի ուղարկել, թե բոտեքսը, քանի որ քնաթաթախ է խոսել: Շատ կոնկրետ չի հասկացել նաև, թե ինչ սյուրպրիզի մասին է խոսում, բայց «OK GOODES» սյուրպրիզից ենթադրել է, որ կայֆի, սեքսի դեղեր են: ԱՄՆ-ում կան կայֆի, սեքսի դեղեր, որ թույլատրելի են և կան, որոնք չեն թույլատրվում: Որոնք թույլատրվում են, դրանց մասին ասում են, որ «OK GOODES» է: Դրանից հետո զանգել է Մանեին ու պայմանավորվել են, թե որտեղ պիտի հանդիպեն՝ փոստային բաժանմունք գնալու համար: Պայմանավորվելուց հետո գնացել է Մանեի աշխատանքի վայրի մոտ, որտեղից միասին գնացել են փոստ: Մանեն մեքենայի մեջ իրեն փոխանցել է ծանրոցի ստացականը, որով էլ փոստից ծանրոցը ստացել է: Փոստային բաժանմունքում Մանեն հարցրել է, թե ինչ է ծանրոցի մեջ: Ինքը նրան ասել է, որ քիչ առաջ տեղեկացել է, որ երեխաների համար զարդեր են ուղարկել: Դրանից հետո ծանրոցը ստացել են, նստել են Մանեի մեքենան ու շարժվել են: Արկղը բացելուց հետո տեսել է, որ երեխաների թևնոցներ գործելու թելեր և քարեր են: Հասկացել է, որ այդ քարերի մեջ էլ կայֆի դեղերն են, բայց չի իմացել, թե դրանք կոնկրետ որոնք են, քանի որ բոլորը մանր վզնոց, թևնոց գործելու գունավոր, մարմնագույն քարեր և հատիկներ են եղել: Նույնիսկ չի իմացել, թե դրանք ինչպես են օգտագործում, պետք է սպասեր, որ ԱՄՆ-ում լույսը բացվեր և Էնջելից հարցներ, թե դրանցից որոնք են կայֆի դեղերը, ինչ դեղեր են և ինչպես են օգտագործում:
Մանեն իրեն իջեցրել է իր աշխատանքի վայր ու ինքը գնացել է: Դրանից հետո սրճա-րան է կանչել վարորդին՝ Սոկրատին, փոստից ստացված տուփից հանել է խաղալիքի տու-փը, դրել է տոպրակի մեջ և ասել է, որ երեխաների խաղալիք է՝ տանի տուն, իսկ փոստի տուփը, քանի որ էլ պետք չի եղել, ասել է, որ թափի աղբամանը: Դրանից քիչ անց իր սրճա-րանից իրեն ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել: Այդպես էլ չի հասցրել զան-գահարել ծանոթին և իմանալ, թե կոնկրետ որոնք են այդ կայֆի, սեքսի դեղերը և կոնկրետ ինչ դեղեր են: /դատական նիստի արձանագրություն, 1-ին հատոր գ.թ. 166-167, 202-203, 229-230, 2-րդ հատոր գ.թ. 27-28, 161-163, 268-275/:
Դատարանի իրավական վերլուծությունները.
Ստուգելով ամբաստանյալի ցուցմունքները, համադրելով դրանք քրեական գործով ձեռք բերված և հետազոտված մյուս ապացույցների հետ, գնահատելով դրանք վերաբերե-լիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, իրենց համակցության մեջ՝ դրանց բազ-մակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորող ցուցմունքներն արժանահավատ են, հաստատվում են քրեական գործի քննությամբ ձեռք բերված և հետա-զոտված ապացույցների համակցությամբ, իսկ ամբաստանյալի ցուցմունքներն այն մասին, որ ինքն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կազմակեր-պելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման փորձի հետ կապ չունի՝ իրականությանը չեն համապատասխանում, արժանահավատ չեն, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ են հետապնդում և հերք-վում են վերոհիշյալ ապացույցներով:
Վերլուծելով պաշտպանի պատճառաբանությունները, այդ թվում՝ նաև այն մասին, որ՝
- վերաբերելի, թույլատրելի և հավաստի ապացույցների բավարար համակցություն ձեռք չի բերվել՝ առաջադրված մեղադրանքները հիմնավորված գնահատելու համար,
- Մեխիաս Հեկտոր Ալեքսիսի հայտնածն այն մասին, որ Կառլեն Շուբարալյանն առնչություն չի ունեցել Հայաստան ուղարկված թմրամիջոցների հետ՝ Դատարանը պատ-շաճ կարգով չի գնահատել,

- օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են թակարդման եղա-նակով, իսկ դրանց դատական ստուգման և հիմնավորող փաստաթղթեր պահանջելու մասին իր միջնորդությունն անհիմն մերժվել է,
- թմրամիջոցների իրացման փորձի մեղադրանքին վերաբերվող ապացույցներ առկա չեն՝ Դատարանը գտնում է, որ դրանք ամբողջովին անհիմն են, իրականությանը չեն հա-մապատասխանում, արժանահավատ չեն, քրեական պատասխանատվությունից և պատ-ժից խուսափելու հարցում Կառլեն Շուբարալյանին օգնելու նպատակ են հետապնդում և հերքվում են քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ:
Մասնավորապես՝ որպես պաշտպանության կողմի վկա՝ օտարերկրացի Մեխիաս Հեկ-տոր Ալեքսիս ներկայացված անձը պատշաճ կարգով ծանուցվել է Դատարան ներկայա-նալու անհրաժեշտության, հերթական դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին, սակայն Դատարան չի ներկայացել, երբևէ հարցաքննված չի եղել:
Կառլեն Շուբարալյանից առգրավված հեռախոսը պատշաճ կարգով արձանագրվել և զննվել է, սակայն տարբեր փաստաթղթերում նշվել է հեռախոսի նույնականացման երկու համարներից մեկը, իսկ անվան մեջ մեկ տառ ավել է նշվել: Այնուամենայնիվ հեռախոսը նույնականացվել է նաև դրանում առկա, Կառլեն Շուբարալյանի լուսանկարով և այլ հատ-կանիշներով:
Մանե Սահակյանի ցուցմունքը կոնֆրոնտացիայի իրավունքով ապահովված ապացույց է, քանի որ նա իր ցուցմունքը պնդել է Կառլեն Շուբարալյանին առերես, վերջինիս պաշտպանների ներկայությամբ:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները թակարդման եղանակով իրականաց-ված լինելու հանգամանքը հաստատող բավարար հիմնավորումներ Դատարանին չեն ներկայացվել, իսկ դրանց դատական ստուգման և հիմնավորող փաստաթղթեր պահանջելու մասին միջնորդությունը մերժվել է՝ պատշաճ կարգով փաստարկված և հիմնավորված չլինելու պատճառով:
Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի կողմից, նրա մեղա-վորությամբ, առանձնապես խոշոր չափերով, Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների մաքսանենգություն կազմակերպելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
Ապացուցված է նաև ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի կողմից, նրա մեղավորութ-յամբ, իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու փորձը, նրա այդ արարքը նույնպես ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեա-կան օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագոր-ծության հատկանիշներին:
Հանցագործություններից յուրաքանչյուրի համար ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը քննելիս՝ Դատարանը գտնում է հետևյալը.
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ «(…)»:
Նույն օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն՝ «(…)»:
Նույն օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն՝ «(…)»:
Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «(…)»:
Նույն օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն՝ «(…)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ «(…)»:
Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «(…)»:
Նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «(…)»:
ՀՀ վճռաբեկ դատարանը Կարեն Տիգրանի Հարությունյանի վերաբերյալ ՎԲ-201/07 քրե-ական գործով, վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի մի շարք դրույթներ, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածները, 2007 թվակա-նի նոյեմբերի 30-ին կայացված որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորո-շումները. «(…)»:
ՀՀ վճռաբեկ դատարանն Արարատ Ավագի Ավագյանի և Վահան Սերյոժայի Սահակ-յանի վերաբերյալ ԵԿԴ/0252/01/13 քրեական գործով 2014թ. հոկտեմբերի 31-ի որոշման մեջ արտահայտել է նաև հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…)»:
Վերոհիշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանին վերագրվող հանցավոր արարքների հանրային վտանգավորությունը գնա-հատելիս, ի թիվ այլնի, Դատարանը հաշվի է առնում՝
- թմրանյութի տեսակը, այն, որ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանը կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի մաքսանենգություն, ինչ-պես նաև՝ 2019թ. հուլիսին, Երևանում, փորձել է իրացման նպատակով ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց,
- թմրամիջոցի չափը - «Թմրամիջոցների և հոգեմետ հոգեներգործուն նյութերի մանր, զգալի, խոշոր կամ առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամի-ջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունա-կող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրա-միջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր կամ առանձ-նապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018թ. հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման թիվ մեկ հավելվածի համաձայն՝ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց առանձնա-պես խոշոր չափի նվազագույն շեմը կազմում է 1.25 գրամ, իսկ ամբաստանյալ Կառլեն Շու-բարալյանի կողմից կատարված հանցագործություններից երկուսի դեպքում էլ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի չափն ավելի քան 47 անգամ գերազանցում է թմրամիջոցի տվյալ տե-սակի առանձապես խոշոր չափի նվազագույն շեմը:
Գնահատելով ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատի-ժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները՝ Դատարանն ամբաստանյալ Կառլեն Շու-բարալյանի նկատմամբ պատիժ նշանակելիս՝ նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքներ չի արձանագրում:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կառլեն Շու-բարալյանն իր կատարած հանցագործություններից յուրաքանչյուրի համար ենթակա է պատժի ազատազրկման ձևով: Ելնելով պատժի նպատակների կենսագործման կարևո-րությունից՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ, իր կատարած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի համար նշանակվող հիմնական պատժի հետ միասին պետք է նշանակվի այդ հանցանքի համար որպես լրացուցիչ պատիժ նախատեսված՝ գույքի բռնագրավումը:
Գույքի բռնագրավման չափը որոշելիս՝ Դատարանը հաշվի է առնում «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի իրացման ենթադրյալ արժեքն այդ ժամանակահատվածում, ուստի գտնում է, որ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանից բռնագրավվող գույքի չափը չի կարող գերա-զանցել 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարը:
Քննարկելով նշանակված պատիժը ամբաստանյալի կողմից կրելու հարցը, վերոհիշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով ամբաստանյալի կատարած հանցանագործություններից յուրաքանչյուրի բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերաբերյալ վերը նշված վերլու-ծությունները՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանը պետք է կրի իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը, քանի որ այդ պատիժը կրելուց նրան ազատելու հիմքերի առկայության վերաբերյալ տեղեկություններ Դատարա-նին չեն ներկայացվել:
Քննարկելով իրեղեն ապացույցների հարցը՝ Դատարանը գտնում է, որ «(…)»:
Քննելով խափանման միջոցի հարցը՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հիմնավոր է և վերացվելու կամ փոփոխվելու ենթակա չէ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, քանի որ երկարաժամկետ ազատազրկման դատապարտվելու պարագայում պատժի կրու-մից խուսափելու հավանականությունը բարձրանում է: (…)»:

Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը (այսուհետ նաև՝ Պաշտպան), վերաքննիչ բողոք ներկայացնելով, խնդրել է թիվ ԵԴ/1195/01/19 քրեա-կան գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2021 թվականի մայիսի 12-ի դատավճիռն ամբողջությամբ բեկանել՝ հաստատելով Կառլեն Շուբարալյանի մեղքի բացակայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադ-րանքներում և հռչակելով նրա անմեղությունը: Կ.Շուբարալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնել և նրան անհապաղ ազատ արձակել: Քրեա-կան գործով որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված Կ.Շուբարալյանին պատկա-նող «Այֆոն իքս» մոդելի բջջային հեռախոսը, վարորդական իրավունքի վկայականը և 409.000 ՀՀ դրամ գումարը վերադարձնել նրան:
Ներկայացված վերաքննիչ բողոքով բողոքաբերը նաև միջնորդել է հարգելի համարել և վերականգնել վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը, որին Վերաքննիչ դատարանն անդրադարձել էր այդ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու, և քրեական գործը դատական նիստում քննության նշանակելու մասին կայացված որոշմամբ:
Ներկայացված վերաքննիչ բողոքում բողոքաբերը նշել է հետևյալը.
«(…) Կառլեն Շուբարալյանի դատավարական և նյութական իրավունքների իրացման տեսանկյունից ուսումնասիրելով Դատարանի 2021 թվականի մայիսի 12-ի դատավճիռը՝ հիմնավորապես գտնում եմ, որ այն օրենքով սահմանված կարգով պատճառաբանված չէ, բացակայում են Կառլեն Շուբարալյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդ-վածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքների կատարումը վկայող ապացույցները, փաստական տվյալները կամ դրանց հա-մադրված համակցության ուժով այնպիսի հանգամանքների առկայությունը, որոնք ողջամտորեն կարող են վկայել նրա մեղքի առկայության մասին:
Դատական ակտ կայացնելիս Դատարանի կողմից չեն կատարվել սահմանադրական, քրեական և քրեադատավարական վերաբերելի իրավական նորմերի այնպիսի պահանջ-ներ, որոնց ուժով խաթարվել են օրենքներով ամրագրված՝ դատավճռի օրինական, հիմ-նավորված և պատճառաբանված լինելու մասին հրամայական պահանջները, որպիսիք հանգեցրել են նյութական և դատավարական իրավունքների հիմնարար խախտումների՝ արդյունքում դատական սխալի և ազդել են գործի ելքի վրա, ինչով խաթարվել է արդարա-դատության բուն էությունը, դատավճռի՝ որպես արդարադատության ակտի իմաստը խախտել է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությու-նը:
Հետազոտելով և ստուգելով Կառլեն Շուբարալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առա-ջադրված մեղադրանքի վերաբերյալ գործով մինչդատական վարույթում ձեռք բերված և պատշաճ դատավարական ընթացակարգով հետազոտված ապացույցները՝ դրանց վերլու-ծության, այլ ապացույցների հետ համադրելու միջոցով, գնահատելով դրանք վերաբերե-լիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, ամբաստանյալի մեղավորության վերա-բերյալ չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով՝ գտնում եմ, որ քրեա-կան գործով հավաստի, արժանահավատ, վերաբերելի ու թույլատրելի ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, որ նա կատարել է իրեն մեղսագրված ենթադրյալ արարք-ները, որի կապակցությամբ բողոքարկվող դատավճիռը ենթակա է բեկանման, իսկ առաջադրված մեղադրանքներում հարկ է Կառլեն Շուբարալյանին ճանաչել անպարտ և կայացնել արդարացման դատական ակտ՝ հետևյալ հիմնավորումներով և հիմնարար պատճառաբանություններով՝
Այսպես, մեղադրանքի կողմը մինչդատական և դատական վարույթների ընթացքում, իսկ Դատարանը բողոքարկվող դատական ակտում ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով Կառլեն Շուբարալյանին առաջադրված մեղադրանքները հիմնավորված է համարել հետևյալ ապացույցներով՝ «(…)»:
Մինչդատական և դատական վարույթների ընթացքում Կառլեն Շուբարալյանը ՀՀ քրե-ական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և մինչդատա-կան վարույթում որպես մեղադրյալ ցուցմունք է տվել, ապա դատաքննության ընթացքում պնդել է նույն ցուցմունքը այն մասին, որ «(…)»:
Պաշտպանական կողմի գնահատմամբ այս գործով չի ձևավորվել վերաբերելի, թույ-լատրելի և հավաստի ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որպեսզի դրանք ապահովեն գործի ճիշտ լուծման համար առանցքային նշանակություն ունեցող հանգամանքները Կառլեն Շուբարալյանին առաջադրված մեղադրանքի արժանահավա-տության տեսանկյունից:
Այլ կերպ ասած գործով ապացույցների անհրաժեշտ և բավարար համակցություն ձեռք չի բերվել, որպեսզի Կառլեն Շուբարալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հան-ցանքի կատարման վերաբերյալ յուրաքանչյուր փաստական հանգամանք հաստատված համարվի այն խորությամբ և այն աստիճան, որ կասկած չմնա դրանց ապացուցվածության վերաբերյալ, իսկ ներկայացված ապացույցներով այդ հանգամանքների ապացուցվածութ-յունը օբյեկտիվորեն ողջամտության սահմաններում խիստ կասկած է հարուցում ոչ միայն պաշտպանական կողմի, այլև նաև ցանկացած օբյեկտիվ դիտորդի մոտ:
Այդ համատեքստում, հատկանշական է, որ Կառլեն Շուբարալյանին առաջադրված մե-ղադրանքները, մեղադրանքի կողմը, իսկ բողոքարկվող դատական ակտում նաև Դատա-րանը հիմնավորված են համարել վկաներ Մանե Սահակյանի, Սոկրատ Հարությունյանի, Համազասպ Բաղդասարյանի և Հրաչիկ Նազարյանի ցուցմունքներով, այն պայմաններում, երբ այդպիսի ապացույցները առաջադրված մեղադրանքը հիմնավորող այսպես ասած Կառլեն Շուբարալյանի բջջային հեռախոսի տվյալներով լազերային սկավառակի զննութ-յան արձանագրության հետ բացարձակ չի համադրվում մեղադրանքները ըստ էության փաստարկելու համար:
Պաշտպանական կողմի վերոգրյալ հետևությունները հիմնված են ներքոհիշյալ պատ-ճառաբանությունների վրա.
Դատաքննության ժամանակ հետազոտվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՏՏԳ վարչությունից ստացված Կառլեն Շուբարալյանի բջջային հեռախոսի տվյալներով լազերային սկավառակի զննության արձանագրությունը, համաձայն որի՝ «(…)»:
Նախևառաջ, այդ կապակցությամբ հարկ եմ համարում շեշտել, որ դեռևս մինչդատա-կան վարույթում Կառլեն Շուբարալյանը ցուցմունք է տվել, ապա այն պնդել է դա-տաքննության ընթացքում նշելով այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք ի խախ-տումն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերի և 18-րդ հոդվածի իմպերատիվ պահանջների, ոչ միայն չեն ստուգվել, գնահատման ենթարկվել վերաբերելիույթյան, թույլատրելիության սահմաններում, այլև պաշտպանական կողմի նախաձեռնությամբ, մասնավորապես դատաքննության ընթացքում ներկայացվեց Էնջըլի՝ Մեխիաս Հեկտոր Ալեքսիսի դիմումը այն մասին, որ Կառլեն Շուբարալյանը կապ, մե-ղավորություն չունի իր կողմից Հայաստան ուղարկված «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի դեղահաբերի հետ և, որ դրանք Հայաստան ուղարկելը եղել է իր նախաձեռնությունը:
Ընդ որում, Մեխիաս Հեկտոր Ալեքսիսի դիմումը դատարանին ներկայացվեց կից նո-տարական կարգով վավերացված նրա անձը հաստատող փաստաթղթի և բնակության վայրի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի հետ միասին, համաձայն որոնց՝ վերջինս բնակվում է ԱՄՆ-ում որոշակի հասցեում:
Հիմք ընդունելով այդ հանգամանքը, հաշվի առնելով, որ Կառլեն Շուբարալյանին առա-ջադրված մեղադրանքների սահմաններում նրա նյութական և արդար դատաքննության իրավունքների իմաստներով Մեխիաս Հեկտոր Ալեքսիսի հարցաքննությունն էական նշա-նակություն ունի Կառլեն Շուբարալյանին մեղսագրվող հանցավոր արարքների քրեաիրա-վական որակման հարցում, որպիսի հանգամանքները կարևոր է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության տեսանկյունից, պաշտպանական կողմի միջնորդությամբ՝ դատարա-նը որոշեց որպես լրացուցիչ վկա դատարան հրավիրել և հարցաքննել Մեխիաս Հեկտոր Ալեքսիսին, սակայն վերջինս հայտնեց, որ անձնական խնդիրներից ելնելով՝ չի կարող ներկայանալ դատարան՝ միաժամանակ պնդելով, որ Կառլեն Շուբարալյանը կապ, մեղավորություն չունի իր կողմից Հայաստան ուղարկված դեղահաբերի հետ:
Այդպիսով, եթե բովանդակային առումով վերաբերելիության և թույլատրելիության սահմաններում համադրենք Կառլեն Շուբարալյանի ցուցմունքը և Մեխիաս Հեկտոր Ալեք-սիսի դիմումները, ապա զուտ գնահատողական առումով ողջամտորեն պետք է հանգել հետևության, որ Կառլեն Շուբարալյանն իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու շուրջ նախնական համաձայնության ուղղակի չի եկել և չէր կարող գալ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող, ինքնությունը չպարզված անձի հետ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կազմակերպելու համար:
Մինչդեռ, այս կարևոր փաստական տվյալի, ապացույցի, Կառլեն Շուբարալյանին առա-ջադրված մեղադրանքին ուղղակի առնչվող հանգամանքին Դատարանը, դատական ակ-տում ուղղակի ուշադրություն չդարձնելով, գնահատման չի ենթարկել այն՝ թույլ տալով Կառլեն Շուբարալյանի թե դատավարական, թե նյութական իրավունքների խախտումներ:
Այս առումով, թերևս հատկանշական է, որ մեղադրանքի կողմը հղում կատարեց Կառ-լեն Շուբարալյանի բջջային հեռախոսի տվյալներով լազերային սկավառակի զննության արձանագրությանը, համաձայն որի՝ Կառլեն Շուբարալյանի կողմից օգտագործվող բջջա-յին հեռախոսի WhatsApp Messenger հավելվածի ANGLE VEGAS գրառմամբ, +17023050577 հեռախոսահամարի բաժանորդը դեռևս 18.06.2019 թվականի ժամը 00:49:28-ին և 00:49:23-ին Կառլեն Շուբարալյանին է ուղարկել «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի դեղահաբերի լուսանկարներ և դրանց վերաբերյալ գրառումներ, ապա 25.06.2019 թվականին նույն հեռա-խոսահամարի բաժանորդը Կառլեն Շուբարալյանին ուղարկել է այն անդորրագիրը, որով նշված թմրամիջոցով ծանրոցը ուղարկել է Հայաստան:
Մինչդեռ, պաշտպանական կողմից վկայակոչված Մեխիաս Հեկտոր Ալեքսիսի դիմում-ների կապակցությամբ որևէ դիրքորոշում կամ հիմնավոր հերքում չի տրվել դատական ակտում, ինչը էական և վճռորոշ նշանակություն ունի Կառլեն Շուբարալյանի արարքների քրեաիրավական որակման հարցում:
Ավելին, 08.07.2019 թվականին խուզարկությամբ «Աստրալ» ակումբից հայտնաբերվել է Կառլեն Շուբարալյանին պատկանող «Այֆոն» մոդելի բջջային հեռախոսը՝ 353061100672315 գործարանային նույնականացման համարով, որի մեջ եղել է 044-14-20-20 հեռախոսահա-մարը:
23.08.2019 թվականին Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան թույլատրել զննելու «Այֆոն X» մոդելի բջջային հեռախոսը, Կառլեն Շուբարալյանի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերված А1424 մոդելի «ipod» գրառմամբ բջջային հեռախոսը, A 1661 մոդելի «iPhone» տեսակի բջջային հեռախոսը, А1600 մոդելի «ipod» մինի համակարգի-չը և А1534 դյուրակիր համակարգիչը:
Դատարանի 23.08.2019 թվականի որոշմամբ թույլատրվել է միջնորդություն ներկայաց-րած քննիչ Ա.Երիցյանին զննել նշված հեռախոսներն ու համակարգիչները, այդ թվում՝ «Այ-ֆոն X» մոդելի 353061100672315 գործարանային նույնականացման համարով հեռախոսը (հ.1, գ.թ. 47-50):
ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Ա.Աղաջանյանի 03.09.2019 թվականի գրութ-յամբ ԱԱԾ ՏԱ և ԿԿԳՎ պետի պաշտոնակատար Ի.Մելյանին է ուղարկվել Կառլեն Շուբա-րալյանի բնակության վայրից խուզարկությամբ վերցված հեռախոսներն ու համակարգիչ-ները, այդ թվում՝ 353061100672315 գործարանային նույնականացման համարով «Այֆոն X» մոդելի բջջային հեռախոսը՝ մասնագիտական հետազոտության ենթարկելու, դրանցում առկա տեղեկատվությունը վերծանելու և հետազոտության արդյունքները մասնագիտա-կան եզրակացությամբ քննչական մարմնին տրամադրելու համար, միաժամանակ, այսպես ասած մասնագետներին տեղեկացրել է, որ առկա է դատարանի որոշում (հ. 2, գ.թ. 95):
04.11.2019 թվականին ԱԱԾ ՏԱ և ԿԿԳՎ պաշտոնակատար Ի.Մելյանից քննչական դեպարտամենտի պետին ուղարկվել է գրություն այն մասին, որ հեռախոսներն ու համա-կարգիչները, այդ թվում՝ «Այֆոն X» տեսակի բջջային մոդելի հեռախոսը ենթարկվել են մասնագիտական հետազոտության, որի արդյունքների վերաբերյալ մասնագիտական եզրակացությունը շարադրված է երեք թերթի վրա, իսկ հետազոտության ընթացքում հայտնաբերված ֆայլերը և տեղեկատվությունները տրամադրվել են մեկ լազերային սկա-վառակով:
Համաձայն մասնագիտական հետազոտության՝ տրամադրվել են երկու «Apple» տեսակի «iPhone X», «IMEL» տեսակի անհատականացման արժեքը՝ 353061100671804 և «iPhone 7» FCCID:BCG-E3085A գրառումով (հ.2, գ.թ.234-237), որոնք տարբերվում են խուզարկությամբ հայտնաբերված հեռախոսից, նույնականացման համարներից:
18.12.2019 թվականին քննիչի կողմից զննության է ենթարկվել ԱԱԾ ՏՏԳ վարչությունից ստացված Կառլեն Շուբարալյանի բջջային հեռախոսի տվյալներով լազերային սկավառա-կը, որում զննվել է «Apple, iPhone, XR» ֆայլը, որտեղ նշված չէ, թե որ նույնականացման համարով հեռախոսն է դա, այն պայմաններում, որ մասնագետները իրենց այսպես ասած եզրակացության մեջ «Apple, iPhone XR» ֆայլ չեն բացել (հ. 2, գ.թ. 276-278):
Քննիչի 18.12.2019 թվականի այլ փաստաթուղթը ապացույց ճանաչելու մասին երկու որոշումներից առաջինով 353061100672315 գործարանային համարի «iPhone X» մոդելի բջջային հեռախոսը ճանաչվել է ապացույց:
Նույն որոշման նախավերջին պարբերությունում քննիչը նշել է, որ հեռախոսի պարու-նակությունը զննվել է, այն պայմաններում, երբ Կառլեն Շուբարալյանի մոտից, «Աստրալ» ակումբից կամ նրա բնակության վայրից երբեք «iPhone XR» բջջային հեռախոս չի հայտնա-բերվել, այլ հայտնաբերվածը եղել է «Այֆոն X» մոդելի հեռախոս:
Բացի այդ, մասնագետներին վերծանելու համար տրամադրվել է «Այֆոն X» մոդելի բջջային հեռախոս 353061100672315 գործարանային համարով, մինչդեռ մասնագետների մոտ եղել է 35306110071804 գործարանային համարով հեռախոսը, ինչը վկայում է, որ առնվազն խոսք է գնում երկու տարբեր հեռախոսների մասին:
Ավելին, խուզարկությամբ հայտնաբերվել է «Այֆոն X» մոդելի բջջային հեռախոս, սա-կայն ապացույց է ճանաչվել «iPhone XR» բջջային հեռախոսը, ընդ որում՝ տարբեր գործա-րանային համարներով:
Քրեական գործում չկա որևէ տվյալ, որ քննիչը, համաձայն դատարանի 23.08.2019 թվա-կանի որոշման պահանջի, զննության է ենթարկել 353061100672315 գործարանային համա-րով «Այֆոն X» մոդելի բջջային հեռախոսը, այսինքն՝ Քննիչն ըստ էության չի էլ զննել այդ խուզարկությամբ հայտնաբերված «Այֆոն X» բջջային հեռախոսը, այլ այդ հեռախոսը զննվել, հետազոտվել, դրանում եղած տեղեկատվությունը հասանելի է դարձել այդպիսի քննչական գործողություններ կատարելու իրավունք չունեցող սուբյեկտների՝ մասնագետ-ների միջոցով, որոնք այն զննելու քրեադատավարական իրավասություն չեն ունեցել և այդպիսի իրավունքն էլ դատարանը վերապահել էր բացառապես գործը քննող քննիչ Ա.Երիցյանին (հ. 2, գ.թ. 279):
Երկրորդ որոշմամբ Քննիչը նշել է, որ խուզարկությամբ հայտնաբերվել է 353061100672315 գործարանային համարով «Այֆոն XR» մոդելի բջջային հեռախոսը, երբ հայտնաբերվել է ընդամենը «Այֆոն X» մոդելի բջջային հեռախոս՝ նույն գործարանային համարով:
Վերջին հաշվով Քննիչը մասնագետի կողմից տրված լազերային սկավառակը ճանաչել է ապացույց, այն պայմաններում, երբ այդ մասնագետները, դատարանի 23.08.2019 թվակա-նի որոշման համաձայն, իրավունք չունեին զննել «Այֆոն X» մոդելի բջջային հեռախոսը, հետևաբար կամ այլ կերպ ասած, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդ-վածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ քրեական գործով մեղադրանքի հիմքում չեն կա-րող դրվել և որպես ապացույց օգտագործվել.
1. ՀՀ ԱԱԾ ՏՏԳ վարչությունից ստացված Կառլեն Շուբարալյանի բջջային հեռախոսի տվյալներով լազերային սկավառակի զննության արձանագրությունը,
2. այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված խուզարկությամբ առգրավված Կառլեն Շու-բարալյանին պատկանող 353061100672315 գործարանային համարով «Այֆոն XR» մոդելի բջջային հեռախոսը,
3. այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված ՀՀ ԱԱԾ ՏՏԳ վարչությունից ստացված Կառ-լեն Շուբարալյանի բջջային հեռախոսի տվյալներով լազերային սկավառակը, քանի որ դրանք ձեռք են բերվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ:
Այս համատեքստում, հարկ է նկատել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 84-րդ և 217-րդ հոդվածներով սահմանված կարգով մասնագետը կարող էր բացառապես մասնակից դարձվեր Քննիչի կողմից հեռախոսի զննությանը, իսկ հակառակ դեպքում դատական վերահսկողությունը թե քրեադատավարական, թե սահմանադրաիրավական առումներով կիմաստազրկվի, մինչդեռ հեռախոսի զննությունը ըստ էության մասնագետը կատարել է ոչ թե քննիչի, այլ քննչական բաժնի պետի հանձնարարությամբ, ով այդպիսի հանձանարարություն տալու դատավարական լիազորություն չի ունեցել, իսկ մասնագետն էլ զննություն կատարելու՝ լիազորություն: Այսինքն, առանձին քննչական գործողության կատարման հանձնարարությունը տրվել է և հեռախոսի զննությունը, որպես քննչական գործողություն, կատարվել է այդպիսի քրեադատավարական լիազորություն չունեցող ան-ձանց կողմից, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջի ակնհայտ էական խախտում է:
Ընդ որում, խախտման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնեց նաև Դատարանը՝ ըն-դունված արձանագրային որոշման մեջ՝ արձանագրելով, որ խախտումներն առկա են, սա-կայն այդպիսիք էական չհամարելով, չնայած նրան, որ նշված խախտումները իրենց բնույ-թով էական են և կազմում են պաշտպանյալիս ներկայացված մեղադրանքի բուն էությունը և բովանդակային առումով բողոքարկվող դատական ակտում վկայակոչվել է որպես Կառ-լեն Շուբարալյանի մեղքը հիմնավորող առանցքային ապացույց:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «(…)»:
Հաջորդ ապացույցը, որի կապակցությամբ մեղադրանքի կողմը ինչպես մինչդատական, այնպես էլ դատական վարույթի ընթացքում կարևորել են վկա Մանե Սահակյանի ցուց-մունքն է:
Դատարանը, նկատի ունենալով, որ ըստ ՍԵԿՏ համակարգի տվյալների Մանե Սահակ-յանը ամիսներ առաջ հատել է ՀՀ սահմանը և այդպիսով բացառվում է նրա դատարան ներկայանալու հնարավորությունը, որոշեց հրապարակել և հետազոտել վկայի մինչդա-տական վարույթում տված բոլոր ցուցմունքները, այդ թվում՝ Կառլեն Շուբարալյանի հետ առերես հարցաքննության արձանագրությունը:
Վկա Մանե Սահակյանի ցուցմունքներ է տվել այն մասին, որ «(…)»:
Վկա Մանե Սահակյանի նախաքննական, ինչպես նաև Կառլեն Շուբարալյանի ցուց-մունքներում առկա են բազմաթիվ էական հակասություններ, որոնց վերաբերյալ պաշտ-պանական կողմը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ՝ նշելով, որ ըստ մեղադրական եզրակացության և գործի տվյալների՝ մեղադրող ապացույցներից վկայի ցուցմունքները ծանրակշիռ նշանակություն են ունեցել Կառլեն Շուբարալյանին ՀՀ քրեա-կան օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք առաջադրելու և մինչև օրս շարունակվող կալանքի տակ պահելու համար:
Ավելին, դեռևս մինչդատական վարույթից սկսած մինչև օրս Կառլեն Շուբարալյանը վստահելով և ապավինելով նախաքննական մարմնին, իսկ հետագայում նաև Դատա-րանին, ակնկալում էր բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ինչով կպարզվեր, որ ինքն անմեղ է ու հանիրավի ենթարկվում է քրեական հետապնդման, որպիսի հանգաման-քի մասին մասնավորապես հայտնել է հատկապես վկա Մանե Սահակյանի հետ առերես հարցաքննության ընթացքում, երբ հրաժարվել է նրա հետ առերես հարցաքննվել՝ մինչև բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չկատարվի:
Վերոգրյալով հանդերձ՝ հարկ եմ համարում արձանագրել, որ Կառլեն Շուբարալյանի՝ առերեսումից հրաժարվելով, բովանդակային առումով ըստ էության առերեսում տեղի չի ունեցել վկա Մանե Սահակյանի և Կառլեն Շուբարալյանի միջև, այսինքն՝ չի ապահովել նրա հակադարձ հարցման ՄԻԵԿ 6-րդ հոդվածով և այլ իրավական ակտերով երաշխավոր-ված իրավունքը:
Մինչդեռ, Դատարանը դատական ակտում այդ մասով անդրադարձ է կատարել բացա-ռապես հետևյալ դեկլարատիվ հիմնավորմամբ՝ «(...) Մանե Սահակյանի ցուցմունքը կոնֆ-րոնտացիայի իրավունքով ապահովված ապացույց է, քանի որ նա իր ցուցմունքը պնդել է Կառլեն Շուբարալյանին առերես, վերջինիս պաշտպանների ներկայությամբ: (...)», այլ կերպ ասած ինքնանպատակ, միակողմանի ցուցմունքի վերարտադրմամբ նախաքննական մարմնի կողմից կատարված առերեսումը Դատարանը գնահատել է որպես հակընդդեմ հարցման իրավունքի ապահովում, առավելևս, որ Մանե Սահակյանի ցուցմունքներում առկա հակասությունների պայմաններում, որոնց ևս Դատարանը ոչ միայն չի անդրադարձել, այլ նաև գնահատման չի ենթարկել:
Հակընդդեմ հարցման (կոնֆրոնտացիայի) իրավունքով չապահովված ապացույցը մե-ղադրական դատավճռի հիմքում դնելու իրավաչափության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Հ.Սահակյանի գործով որոշման մեջ (տե՛ս mutatis mutandis Հմայակ Սա-հակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԼԴ/0212/ 01/10 որոշման 22-24-րդ կետերը): Նշված որոշման համաձայն՝ «(…)»:
Վերոգրյալ իրավական հիմնավորումներով պաշտպանության կողմը Կառլեն Շուբա-րալյանի արդար դատաքննության, պաշտպանության և կոնֆրոնտացիայի իրավունքների իրացման հանգամանքներից ելնելով, միջնորդեց ինչպես վկա Մեխիաս Հեկտոր Ալեքսի-սին, այնպես էլ վկա Մանե Սահակյանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 209.1 և 209.2 հոդվածներով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել տեսակապի միջոցով հարցաքննելու համար, ինչը սակայն մերժվեց Դատարանի կողմից:
Որպես մեղադրող ապացույցներ՝ ՀՀ ԱԱԾ կոռուպցիայի հակազդման և տնտեսական անվտանգության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների և դրանց արդյունքների վերաբերյալ փաստաթղթերի կապակցությամբ պաշտպանական կողմը հարկ է համարում հայտնել հետևյալը՝
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ.Վարդազարյանի 03.07.2019 թվականի որոշման համաձայն՝ «(…)»:
Նույն դատարանի 04.07.2019 թվականի որոշման համաձայն՝ «(...)»:
Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման ուսում-նասիրությունից ակնհայտ է, որ ՀՀ ԱԱԾ ՏԱ և ԿՀ դեպարտամենտի պետի կողմից դա-տարան են ներկայացվել նյութեր և միջնորդություն, և բնականաբար դրանց ուսումնա-սիրության արդյունքում դատարանը որոշում է կայացրել միջնորդությունը բավարարելու վերաբերյալ:
Սակայն քրեական գործին կցված չեն և քննությանը չեն ներկայացվել տվյալ միջնոր-դությունը հիմնավորող նյութերը, որոնք ներկայացվել են դատարան միջնորդությունների հետ միասին:
Պաշտպանական կողմը գտնում է, որ ՀՀ ԱԱԾ ՏԱ և ԿՀ դեպարտամենտի պետի կողմից դատարան ներկայացրած նյութերը քրեական գործին կցված չլինելու, դրանք հետազոտ-ված չլինելու փաստը, անձի օրենքով նախատեսված պաշտպանական իրավունքի, արդար դատաքննության, ազատ մրցակցության սկզբունքների խախտում է:
Առավելևս, որ քրեական վարույթի ընդհուպ հենց սկզբնական փուլից ի վեր հայտնի է եղել, որ Մանե Սահակյանը և Կառլեն Շուբարալյանը նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մաք-սանենգության գործընթաց չեն կազմակերպել, այդպիսի փաստական տվյալ ամբողջ քրեական գործում առկա չէ, ինչն իր հերթին ևս փաստարկում է ՕՀՄ-ների իրականացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի հետազոտման խիստ կարևորությունն ու անհրաժշտությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը 15.06.2018 թվականի ԵԿԴ/0189/01/17 նախադեպային որոշ-մամբ իրավական դիրքորոշում է ձևավորել ՕՀՄ-ների դատական ստուգման, ըստ այդմ դրանց օրինականության վերաբերյալ, մասնավորապես՝ ստորադաս դատարանների կող-մից հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքների թույլատրելիության և պատշաճ գնահատման մասին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային նշված որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(…)»:
Մինչդեռ, Դատարանը, բողոքարկվող դատական ակտում անդրադառնալով վերոգրյա-լին, ընդամենը նշել է, որ «(...) Օպերատիվ հետախուզական միջոցառումները թակարդման եղանակով իրականացված լինելու հանգամանքը հաստատող բավարար հիմնավորումներ Դատարանին չեն ներկայացվել, իսկ դրանց դատական ստուգման և հիմնավորող փաս-տաթղթեր պահանջելու մասին միջնորդությունը մերժվել է՝ պատշաճ կարգով փաստարկ-ված և հիմնավորված չլինելու պատճառով: (...)»:
Սույն գործով Կառլեն Շուբարալյանը ունի հիմնավոր կասկածներ, որ իր նկատմամբ ՕՀՄ-ները կիրառվել են թակարդման եղանակով, որը համարվում է ապացույցների ստաց-ման և անձնական կյանքի իրավունքի միջամտության անիրավաչափ եղանակ (ի տար-բերություն օպերատիվ-հետախուզական՝ օրենքով սահմանված միջոցառումների), որն անվերապահորեն խախտում է արդարացի դատաքննության իրավունքը:
Որպեսզի Կառլեն Շուբարալյանը հնարավորություն ունենա պարզել, անկախ արդյուն-քից, թե արդյոք իր նկատմամբ տեղի է ունեցել թակարդում, անհրաժեշտ է նրա համար բացահայտել այն «նյութերը», որոնք վարույթն իրականացնող մարմինը տրամադրել է դատարանին և որոնց հիման վրա դատարանը մինչդատական փուլում կայացրել է որո-շումներ ՕՀՄ-ների թույլտվության մասին:
Առանց այդ նյութերը Կառլեն Շուբարալյանի համար բացահայտելու, անկախ արդյուն-քից, հնարավոր չի լինի պնդել, որ հարգվել է մեղադրյալի կամ ամբաստանյալի՝ մրցակցա-յին դատավարության և նրա՝ մեղադրանքի բնույթի և հիմքերի մասին հանգամանալից տե-ղեկացված լինելու իրավունքները:
Վերը նշվածով պայմանավորված, Կառլեն Շուբարալյանն ըստ էության Դատարանից խնդրում էր փոփոխել ՕՀՄ-ի նկատմամբ դատական ստուգման բնույթը, ընդլայնել դատա-կան ստուգման շրջանակը և դրանում ներառել մինչդատական վարույթում դատարան ներկայացված օպերատիվ նյութերը, որոնց հիման վրա Դատարանը բավարարել է ՕՀՄ-ի վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները:
ՕՀՄ-ների արդյունքների որպես թույլատրելի և վերաբերելի ապացույցների մասով պարտադիր է հատկապես ՀՀ սահմանադրական դատարանի հետևյալ իրավական դիրքո-րոշումը այն մասին, թե արդյոք իրավաչափ է օրենսդրական կարգավորումը, որի արդյուն-քում մեղադրյալի համար մինչդատական փուլում ՕՀՄ-ի մասին կայացված որոշումից հետո այլևս հասու չեն դառնում ՕՀՄ-ի իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը՝ «(…)»:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը ևս խնդրահարույց է համարել ՕՀՄ-ի հիմ-քում ընկած նյութերի հասու չլինելը արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների բուն էության տեսանկյունից:
Սույն դիրքորոշման հիմնական առարկան նույնպես Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածով պաշտպանված երաշխիքներն են:
Կառլեն Շուբարալյանի պաշտպանական և արդար դատաքննության իրավունքի, ինչ-պես նաև մեջբերված նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքո-րոշումների լույսի ներքո սույն գործով ազատ մրցակցության սկզբունքի պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված ՕՀՄ-ների արդյունքները բողոքարկվող դատա-կան ակտում իրենց հերթին ևս չէին կարող դրվել և օգտագործվել որպես Կառլեն Շուբա-րալյանին մեղսագրվող արարքները հիմնավորող փաստական տվյալների շարքում, ինչն անթույլատրելի է:
Քրեական գործի մինչդատական վարույթի նյութերով, մասնավորապես՝ Քննիչի հանձ-նարարությանն ի պատասխան ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման կողմից տրված և Ինտերպոլից ստացված գրություններով, հստակ հիմնավորված է, որ Կառլեն Շուբարալյանը նախկինում, հատկապես թմրամիջոցների հետ կապված որևէ կերպ արա-տավորված չէ և հանցավոր կապեր չունի, իսկ գործով հարցաքննված վկաներ Սոկրատ Հարությունյանը, Համազասպ Բաղդասարյանը և Հրաչիկ Նազարյանը ցուցմունքներ տվե-ցին, որ նա երբևէ թմրամիջոցներ և հոգեներգործուն միջոցներ չի օգտագործել:
Պաշտպանական կողմն այս հարցին միգուցե այս պահին կարևորություն չտար, եթե չլիներ Կառլեն Շուբարալյանին մեղսագրվող արարքները, այն հաշվարկով, որ նա մե-ղադրվում է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու հանցափորձի և մաքսանենգության կազմակերպման համար:
Նախ, իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու հանցափորձ կատարելու մեղադրանքի մասով, հատկանշական է, որ թե քրեական գոր-ծում, թե բողոքարկվող դատական ակտում չկա գեթ մեկ ապացույց կամ փաստական տվյալ, որ Կառլեն Շուբարալյանը իրացման նպատակ է ունեցել, եթե անգամ պայմանակա-նորեն ընդունենք, որ թմրամիջոց էր ձեռք բերում:
Ինքնին թմրամիջոցի ձեռքբերումը դեռևս չի ենթադրում իրացման նպատակ, այլ կերպ ասած, նշված հանցակազմի օբյեկտիվ կողմից իրացման նպատակը բացառապես կարող է դրսևորվել կոնկրետ գործողություններով և ուղղակի դիտավորությամբ, բայց ոչ երբեք ան-գործությամբ, մինչդեռ այդպիսի գործողությունների վերաբերյալ թե քրեական գործում, թե դատական ակտում չկա վկայակոչված ոչ մի տվյալ: Հետևաբար, հենց միայն այդ առումով հարկ է արձանագրել, որ Կառլեն Շուբարալյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմը, որի մասին է վկայում նաև հետևյալ նախադեպային որոշումներում արտահայտված իրավա-կան դիրքորոշումները:
ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի հատկանիշ իրացման նպատակի, ինչպես նաև իրացման վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իր իրավական դիրքորոշումն է արտա-հայտել Մ.Բոլյանի վերաբերյալ գործով որոշմամբ:
Ըստ այդ որոշման՝ «(…)» (տե՛ս Մ.Բոլյանի վերաբերյալ ՎԲ 135/07 գործով 2007թ. օգոս-տոսի 30-ի Վճռաբեկ դատարանի որոշումը):
Զարգացնելով վկայակոչված և շարադրված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դա-տարանը 23.12.2010 թվականի թիվ ԵԷԴ/0125/01/09 նախադեպային որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել, որ «(…)»:
Կառլեն Շուբարալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի ապացուցվածության մասով, ինչպես արդեն վերևում նշեցի մեղադրանքի կողմը, ապա նաև Դատարանը դատական ակտում իրենց փաստար-կումը բացառապես դրել են Կառլեն Շուբարալյանի հեռախոսում հայտնաբերված թմրա-միջոցին նմանվող ԱՄՆ-ից ավելի վաղ ստացված լուսանկարների և ստացված ծանրոցում հայտնաբերված թմրամիջոցի վրա, ինչը ոչ ավելին է, քան ենթադրությունը կամ չփարատ-ված վարկածը:
Քրեական գործում չկա որևէ տվյալ, փաստ, ապացույց, որ ողջամտորեն կարող է վկա-յել կամ գոնե որոշակի տեղեկություններ պարունակի այն մասին, որ դրանք միևնույն առարկաներն են, բացի ակնդետ արտաքին նմանությունից և, որ Կառլեն Շուբարալյանը հենց ստացված թմրանյութի մաքսանենգությունն է կազմակերպել:
Բացի այդ, քրեական գործում չկա որևէ տվյալ այն մասին, թե հանցակազմի օբյեկտիվ կողմից ինչումն է, ինչ գործողությունների կատարմամբ է արտահայտվել Կառլեն Շուբա-րալյանի որպես կազմակերպչի հանցակցի դերակատարումը, հատկապես կոնկրետ որ գործողություններով է նա իրականացրել, ավարտին հասցրել թմրամիջոցի մաքսանեն-գությունը, չի պարզվել, թե պետական սահմանով թմրամիջոցի ապօրինի անցկացման հարցում Կառլեն Շուբարալյանը ինչ դերակատարում է ունեցել: Ինչ վերաբերում է իր ըն-կերոջը հասցե փոխանցելու հանգամանքին, ապա այդ կապակցությամբ թե Մեխիաս Հեկ-տոր Ալեքսիսը, թե Կառլեն Շուբարալյանը հստակ նշել են, որ վերջինս ծանրոցի պարու-նակությունից տեղեկություն չի ունեցել, որի մասին է վկայում նաև մեքենայում «ներքին դիտում» ՕՀՄ-ի արդյունքը այն մասին, որ Կառլեն Շուբարալյանը վկա Մանե Սահակյանի հարցին, թե դա ինչ է, Կառլենը պատասխանում է, որ «(...) չգիտեմ, պիտի զանգեմ, որ իմա-նամ (...)»:
Վկա Մանե Սահակյանի ցուցմուքները, որ «(...) Հստակ չի կարող ասել, թե Կառլենը ինչ է առաջարկել, բայց այդ տաբլետկան իր կարծիքով օրենքով արգելված հաբ է եղել: (...) իրեն հայտնի չի, թե ինչ տաբլետկա է իրեն առաջարկել խմել Կառլենը:
Իր կարծիքով Կառլենը տեղյակ է եղել, թե ինչ պարունակություն ունի փոստային առա-քանին, քանի որ եթե տեղյակ չլիներ, այդ դեպքում ինչու համար պետք է իրեն առաջարկեր որևէ բան փորձել այդ արկղի միջից (...)» ըստ էության համադրվում են թե Մեխիաս Հեկտոր Ալեքսիսի դիմումի բովանդակությանը, թե Կառլեն Շուբարալյանի ցուցմունքին:
Այլ կերպ, եթե քննարկենք Կառլեն Շուբարալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը, ապա այս պահի դրությամբ վերջինս մեղադրվում է մաքսանենգության կազմակերպման համար, բայց այն կատարողը չկա, այդ մասին որևէ տվյալ մեղադրանքի կողմը ինչպես մինչդատական, այնպես էլ դա-տաքննութան ընթացքում չներկայացրեց, իսկ այդպիսիք բացակայում են նաև դատական ակտում:
Ավելին՝ պաշտպանական կողմը անգամ կոնկրետ անձը հաստատող փաստաթղթի, բնակության վայրի վերաբերյալ նոտարական կարգով վավերացված տվյալներ ներկայաց-րեց ԱՄՆ-ից ծանրոցը ուղարկողի մասին, դատարանը որոշեց հարցաքննել, այդ անձին, վերջինս, հաստատելով իր փաստական գոյությունը, անգամ նամակագրություն իրակա-նացրեց դատարանի հետ՝ հաստատելով, որ Կառլեն Շուբարալյանը կապ չունի ծանրոցով ուղարկված թմրամիջոցի հետ:
Այդպիսով, պաշտպանական կողմը փաստում է, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցների համադրված վերլուծությունը վկայում է, որ դրանք ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ բավարար չեն հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Կառլեն Շուբարալյանը կա-տարել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու հանցափորձ և կազմակերպել է թմրամիջոցի մաքսանենգություն:
Այսպիսով, պաշտպանական կողմը գտնում է, որ թե վկաներ Մանե Սահակյանի, Սոկ-րատ Հարությունյանի, Համազասպ Բաղդասարյանի, Հրաչիկ Նազարյանի ցուցմունքների, թե «Նամակագրություն, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում», «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին արձանագրությունների, դրանց կից արձանագրությունների ընթացքի տեսաձայնագրությունով լազերային սկավառակների զննության արձանագրության, դա-տաքիմիական փորձաքննության եզրակացության, «Աստրալ» ակումբի խուզարկության, առգրավում կատարելու մասին արձանագրությունների, փոստային բաժանմունքի տե-սախցիկների տեսագրություններով լազերային սկավառակի զննության, Կառլեն Շուբա-րալյանի ավտոմեքենայի խուզարկության, Մանե Սահակյանի և Կառլեն Շուբարալյանի նկատմամբ իրականացված ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջացառման արդյունքում ձեռք բերված տվյալներով լազերային սկավառակի զննության, Մանե Սա-հակյանի և Կառլեն Շուբարալյանի հեռախոսահամարների նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրակա-նացման արդյունքների լազերային սկավառակի զննության, նրանց բջջային հեռախոսա-համարների վերծանումներով լազերային սկավառակների զննության արձանագրություն-ների, որպես իրեղեն ապացույց ճանաչված՝ փոստային առաքանու միջից հայտնաբերված 148 հատ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցները, փոստային առաքանու միջից հայտնաբերված ընդհանուր 148 հատ «VITRUM» անվանումով վիտամին դեղահաբերի, Կառլեն Շուբարալ-յանի բջջային հեռախոսի տվյալներով լազերային սկավառակի զննության արձանագրութ-յան, այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված՝ խուզարկությամբ առգրավված Կառլեն Շու-բարալյանին պատկանող 353061100672315 գործարանային համարի «Այֆոն ԻքսՌ» մոդելի բջջային հեռախոսը, բջջային հեռախոսների տվյալներով լազերային սկավառակների, Կառլեն Շուբարալյանի և Մանե Սահակյանի վերաբերյալ իրականացված «ներքին դի-տում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու արդյունքների մասին լազերային սկավառակի, Կառլեն Շուբարալյանի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտ-նաբերված մանկական խաղալիքներով ստվարաթղթե տուփի, «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստա-յին բաժանմունքի տեսախցիկների տեսաձայնագրություններով լազերային սկավառակի, «Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» և «վե-րահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները անց-կացնելու արդյունքների մասին արձանագրություններին կից արձանագրությունների ըն-թացքի տեսաձայնագրությունով լազերային սկավառակների, Կառլեն Շուբարալյանի և Մանե Սահակյանի վերաբերյալ իրականացված «արտաքին դիտում» օպերատիվ-հետա-խուզական միջոցառումն անցկացնելու արդյունքների մասին լազերային սկավառակի զննության արձանագրության բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում կոնկրետ գործով ապա-ցուցման առարկան կազմող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են` իրացման նպատա-կով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու հանցափորձը և կազմակեր-պումը:
Այնուամենայնիվ, եթե գնահատման ենթարկենք դատավճռում վկայակոչված ապա-ցույցներն ու փաստական տվյալները, ապա կարող ենք արձանագրել միայն, որ ԱՄՆ-ից փոստային առաքմամբ Հայաստան է ուղարկվել 148 հատ, 58.9 գրամ ընդհանուր քաշով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց հանդիսացող հաբեր, որոնք ստացել են Մանե Սահակյանն ու Կառլեն Շուբարալյանը:
Շարադրված իրավական վերլուծության համատեքստում գնահատելով այս գործի փաստական հանգամանքները՝ օբյեկտիվ ողջամտության սահմաններում պետք է եզրա-հանգել, որ քրեական գործի նախաքննության և դատաքննության ընթացքում ձեռք չի բեր-վել որևէ ապացույց, որը հնարավորություն կտա փաստել, որ Կառլեն Շուբարալյանը կա-տարել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու հանցափորձ և կազմակերպել է թմրամիջոցի մաքսանենգություն:
Վերոգրյալի հիման վրա, հնարավոր չէ այլ եզրահանգում անել, քան այն, որ Կառլեն Շուբարալյանի կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու հանցափորձի և թմրամիջոցի մաքսանենգության կազմակերպման վերաբեր-յալ բողոքարկվող դատական ակտում հետևությունը ենթադրություն է, վարկած, գնահա-տողական դատողություն, կարծիք, քանի որ այն չի հաստատվում գործում առկա և դատա-րանում օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտված փոխկապակցված թույլատրելի, վերաբերելի և հավաստի ապացույցների բավարար համակցությամբ;
Այլ կերպ ասած՝ Կառլեն Շուբարալյանի կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու հանցափորձի և թմրամիջոցի մաքսանենգութ-յան կազմակերպման վերաբերյալ առկա է չփարատված կասկած, ուստի ՀՀ քրեական դա-տավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի հիման վրա այն պետք է մեկնաբանվի հօգուտ Կառլեն Շուբարալյանի:
Քրեական գործով ձեռք չի բերվել, իսկ դատական ակտում վկայակոչված չէ գեթ մեկ ապացույց կամ ապացույցների համակցություն, որով կհերքվեր Կառլեն Շուբարալյանի պատճառաբանություներն այն մասին, որ նա տեղյակ չի եղել, որ Մեխիաս Հեկտոր Ալեք-սիսի կողմից ուղարկված ծանրոցում թաքնված է եղել առանձնապես խոշոր չափի՝ 58.9 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց պարունակող 148 հաբ:
Վերոգրյալի հաշվառմամբ, իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու հանցափորձի (ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդ-վածի 3-րդ մասի 2-րդ կետ), ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաք-սանենգության կազմակերպման (ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետ) նախատեսված հանցանքներ գործելու մեջ, Կառլեն Շուբարալյանի մեղավո-րության մասին դատական ակտում Դատարանի հետևությունները հիմնված են ենթադ-րությունների վրա և հաստատված չեն գործին վերաբերող փոխկապակցված ապացույց-ների բավարար ամբողջությամբ:
Այլ կերպ ասած՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը ենթադրում է ապացույցնե-րի այնպիսի ամբողջության առկայություն, որն անհրաժեշտ է անձի մեղավորությունը ողջամիտ (հիմնավոր) կասկածից վեր ապացուցված համարելու, այլ ոչ թե անձի մեղավո-րության մասին ենթադրություններ անելու համար:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «(…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ «(…)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «(…)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ «(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝ «(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն՝ «(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ «(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «(…)»:
«Ապացույցների բավարարություն» հասկացության էությունը, ապացույցների բավարա-րությունը որոշելու ընդհանուր չափանիշները, դրանցից յուրաքանչյուրի բնութագիրը Վճռաբեկ դատարանը քննարկել և վերլուծել է Ս.Սաքանյանի վերաբերյալ գործով կայաց-րած որոշման շրջանակներում:
Մասնավորապես, վկայակոչված որոշման մեջ Վճռաբեկ դատարանը, համեմատական վերլուծության ենթարկելով «ապացուցման առարկա» և «ապացույցների բավարարություն» հասկացությունները, նշել է. «(…)»:
Անդրադառնալով քրեական գործին և վերոգրյալ չափանիշների լույսի ներքո գնահա-տելով գործի փաստական հանգամանքները՝ պաշտպանական կողմը փաստում է, որ հիմ-նավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հնարավոր չէ հետևություն անել Կառլեն Շուբարալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքի հիմնա-վորվածության և օրինականության վերաբերյալ:
Պաշտպանական կողմի գնահատմամբ այս գործով չի ձևավորվել վերաբերելի, թույ-լատրելի և հավաստի ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որպեսզի դրանք ապահովեն գործի ճիշտ լուծման համար առանցքային նշանակություն ունեցող հանգամանքները Կառլեն Շուբարալյանին առաջադրված մեղադրանքի արժանահավա-տության տեսանկյունից:
Այլ կերպ ասած՝ գործով ապացույցների անհրաժեշտ և բավարար համակցություն ձեռք չի բերվել, որպեսզի Կառլեն Շուբարալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հան-ցանքի կատարման վերաբերյալ յուրաքանչյուր փաստական հանգամանք հաստատված համարվի այն խորությամբ և այն աստիճան, որ կասկած չմնա դրանց ապացուցվածության վերաբերյալ, իսկ ներկայացված ապացույցներով այդ հանգամանքների ապացուցվածութ-յունը օբյեկտիվորեն ողջամտության սահմաններում խիստ կասկած է հարուցում ոչ միայն պաշտպանական կողմի, այլև նաև ցանկացած օբյեկտիվ դիտորդի մոտ:
Պաշտպանական կողմը շարադրված իրավադրույթները, իրավական վերլուծություննե-րը կիրառելով իրավական վերլուծության ենթարկելով Կառլեն Շուբարալյանի մեղադրան-քի հիմքում դրված և դատական ակտում վկայակոչված ապացույցները՝ փաստում է, որ նշված ապացույցները Կառլեն Շուբարալյանին՝ իրեն մեղսագրված արարքներին առնչութ-յան և մեղավորության մասին անմիջական, ուղղակի փաստական տվյալներ չեն բո-վանդակում, դրանք չեն հիմնավորում Կառլեն Շուբարալյանի մեղավորությունը ՀՀ քրեա-կան օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքներում:
Ավելին, պաշտպանական կողմը վերոգրյալ հիմնավորումներով նաև փաստում է, որ թե մինչդատական, թե դատական վարույթներում, հատկապես Դատարանի կողմից սույն գործով չեն երաշխավորվել Կառլեն Շուբարալյանի արդար դատաքննության հիմնարար իրավունքի արդյունավետ իրացման կարևորագույն երաշխիքներից՝ մրցակցության և պաշտպանության իրավունքների իրացումը՝ մեղադրական դատավճռի համատեքստում:
Արդեն իսկ վերևում փաստվել է, որ Կառլեն Շուբարալյանն առաջադրված մեղադրան-քում իրեն մեղավոր չի ճանաչել և բոլոր ցուցմունքներում փաստացի հերքել է իրեն առա-ջադրված մեղադրանքները, մինչդեռ, թե նախաքննական մարմինը մեղադրական եզրա-կացությունում, թե Դատարանը դատավճռում որևէ վերլուծություն և հիմնավորում չեն նշել, թե հատկապես ինչում է արտահայտվում այդ ցուցմունքների անարժանահավատութ-յունը, ինչ ապացույցներով են մասնավորապես հերքվում նրա կողմից ի պաշտպանություն բերվող փաստարկները: Նրանք ընդամենը դատողություն են արել այն մասին, որ մեղադրանքն է հաստատվում ինչ-որ ապացույցներով՝ առանց նշելու, թե ինչ ապացույց-ներով են հերքվում ի պաշտպանություն բերվող փաստարկները, որպիսի հանգամանքը առնվազն վկայում է երկակի կամ խտրական մոտեցման մասին, որն թույլատրելի չէ:
Քրեական գործով ձեռք բերված ու Կառլեն Շուբարալյանի ցուցմունքներում վկայակոչ-ված փաստարկները և հատկապես դատաքննության ընթացքում ի պաշտպանություն նրա բերված ապացույցները (Մեխիաս Հեկտոր Ալեքսիսի դիմումները) Դատարանի կողմից դատավճռում չեն վերլուծվել իրենց ամբողջության մեջ, դրանք չեն համադրվել այլ ապա-ցույցների հետ և առանց որևէ հիմնավոր փաստարկման՝ դատողություն է արվել այն մասին, որ Կառլեն Շուբարալյանի մեղադրանքը հիմնավորված է, իսկ նրա ցուցմունքներն արժանահավատ չեն, որ վերջինս նպատակ է հետապնդում խուսափելու քրեական պա-տասխանատվությունից ու պատժից:
Վերոգրյալի հիման վրա հարկ է արձանագրել է, որ սույն գործով Դատարանի կողմից չեն ապահովվել Կառլեն Շուբարալյանի արդար դատաքննության հիմնարար իրավունքի արդյունավետ իրացման կարևորագույն երաշխիքներից՝ մրցակցության սկզբունքի և պաշտպանության իրավունքի իրացումը մեղադրական դատավճռի համատեքստում, քա-նի որ ամբաստանյալի կողմից ի պաշտպանություն բերված փաստարկների հերքման վե-րաբերյալ անհրաժեշտ օբյեկտիվ և գործի նյութերի վրա հիմնված վերլուծությունների, գնահատականների բացակայությունը, զրկում է ոչ միայն Կառլեն Շուբարալյանին իր դիտողություններն ու հակափաստարկները ներկայացնելու մեղադրանքի կողմի փաս-տարկների վերաբերյալ, այլև Դատարանին գնահատելու դրանք:
Անհրաժեշտ եմ համարում փաստել, որ Դատարանի մեղադրական դատական ակտը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, մասնավորապես նրանում բացակայում են Կառլեն Շուբարալյանի կողմից ի պաշտպանություն բերվող փաստարկնե-րի հերքման մասին դատողությունները, ինչպես նաև դրանց ստուգման արդյունքում ձեռք բերված ապացույցները:
Իմ գնահատմամբ, պաշտպանական կողմի ներկայացված միջնորդությունները մերժե-լով և փաստական տվյալները, ապացույցներն ըստ էության դատավճռում գնահատման չենթարկելով, Դատարանը ոչ միայն չի կատարել օրենքով իր վրա դրված պարտականութ-յունը՝ Կառլեն Շուբարալյանին արդարացնող հանգամանքները պարզելու համար (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մաս), այլև առանց բավարար հիմնավորումների, ստանդարտ ձևակերպումներով փորձել է հերքել վերջինիս կողմից ի պաշտպանություն բերած և իրեն արդարացնող փաստական հանգամանքները:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե՝
(...)
2) արարքի մեջ հանցակազմ չկա. (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի համաձայն՝ «(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի համաձայն՝ «(…)»:
Այսպիսով, հիմք ընդունելով վերը շարադրված իրավադրույթները, իրավական վերլու-ծությունները, գնահատության ենթարկելով սույն քրեական գործով ձեռք բերված ապա-ցույցները՝ դրանց վերլուծության, այլ ապացույցների հետ համադրելու միջոցով, գնահա-տելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազ-մակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, Կառլեն Շուբարալյանի մեղավորության վերաբերյալ չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով՝ գտնում եմ, որ թեև առկա է եղել հիմնավոր կասկած վերջինիս կողմից հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու առնչության մասին, սակայն նրա մեղքի հարցը լուծելիս հարկ է արձանագրել, որ ապացույցների բավարարության շեմը չի գերա-զանցում «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը, առկա չեն փաստա-կան տվյալների, ապացույցների այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը, հետևաբար դրանք բավարար չեն Կառլեն Շուբարալյա-նին առաջադրված մեղադրանքները հաստատված և կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված համարելու համար, և սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, և որպեսզի անձը քրեական պատասխանատ-վության ենթարկվի նրա արարքը պետք է որակվի հանրորեն վտանգավոր, որում առկա են քրեական օրենսգրքով նախատեսված կոնկրետ արարքի բոլոր հատկանիշները: Հետևա-բար, Կառլեն Շուբարալյանի արարքը չի բնորոշվում որպես քրեական օրենսգրքով նախա-տեսված հատկանիշներ պարունակող հանրորեն վտանգավոր արարք՝ հանցագործութ-յուն, այսինքն՝ բացակայում են հանցագործության հատկանիշները՝ հետևաբար նաև հան-ցակազմը, ինչը հիմք է տալիս ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքներում նրան ճանաչել անպարտ և արդարացնել:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «(…)»:
Նկատի ունենալով, որ նշված հիմնավորումներով Կառլեն Շուբարալյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման և նա պետք է արդարացվի՝ հանցակազ-մի բացակայության պատճառաբանությամբ՝ գտնում եմ, որ Կառլեն Շուբարալյանի նկատ-մամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը պետք է վերացնել: (…)»:
Վերաքննիչ դատարանում կողմերի արտահայտած դիրքորոշումները.
Դատական նիստի ժամանակ պաշտպան Հ.Սարգսյանը ներկայացված վերաքննիչ բողոքը պնդեց՝ խնդրելով այն բավարարել:
Ամբաստանյալ Կ.Շուբարալյանը միացավ պաշտպանին:
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Մ.Անտոնյանը խնդրեց վերաքննիչ բողոքը մերժել՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում դատական ստուգ-ման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատավճռի օրինականությունը և հիմնա-վորվածությունը, ուսումնասիրելով բողոքի վերաբերյալ ստացված քրեական գործի նյու-թերը՝ Վերաքննիչ դատարանը հանգում է հետևյալ հետևությունների.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1 հոդվածի համաձայն՝
«Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝
1) առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը. (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի համաձայն՝
«1. Վերաքննիչ բողոք բերվում են՝
1) առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերը՝ հրապարակվելու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում. (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380.1 հոդվածի համաձայն՝
«1. Վերաքննիչ բողոք բերելու հիմքերն են՝
1) դատական սխալը՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտու-մը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա. (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի համաձայն՝
«1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքե-րի և հիմնավորումների սահմաններում (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի համաձայն՝
«Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանն ստուգում է գործի փաստա-կան հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչ-պես նաև գործը քննելիս և լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպա-նումը (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի համաձայն՝
«1. Բողոքը քննելու արդյունքում՝ վերաքննիչ դատարանը կայացնում է դատական ակտ, որն ամբողջությամբ կամ մասամբ փոխարինում է առաջին ատյանի դատարանի դա-տական ակտին: (…)
4. Վերաքննիչ դատարանի դատական ակտում պետք է նշվեն, թե ինչ հիմքերով է առա-ջին ատյանի դատարանի դատական ակտը համարվում ճիշտ, իսկ բողոքում բերված եզ-րահանգումները՝ անհիմն, ինչն է հիմք ծառայել առաջին ատյանի դատարանի դատական ակտն ամբողջությամբ կամ մի մասով բեկանելու կամ փոխելու համար (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի համաձայն՝
«1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վե-րաքննիչ դատարանը՝
1) (…).
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը՝ համա-պատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բե-կանված մասով կայացվում է գործն ըստ էության լուծող դատական ակտ, կամ գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ. (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի համաձայն՝
«Բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոխվում է, եթե թույլ է տրվել դա-տական սխալ, այն է՝
1) գործի փաստական հանգամանքների մասին դատական ակտում շարադրված դա-տարանի հետևությունները չեն համապատասխանում վերաքննիչ դատարանում հետա-զոտված ապացույցներին.
2) ճիշտ չի կիրառվել քրեական օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջ-ազգային պայմանագիրը.
3) առկա է քրեադատավարական օրենքի էական խախտում.
4) դատավճռով նշանակված պատիժը չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը և ամբաստանյալի անձին:
2. Բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոփոխվում է, եթե հաստատվել է նոր երևան եկած կամ նոր հանգամանքը, որն ազդել է դատական ակտի օրինականության կամ հիմնավորվածության վրա»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի համաձայն՝
«1. Պարզելով, որ գործի փաստական հանգամանքների մասին առաջին ատյանի դատարանի դատական ակտում շարադրված՝ դատարանի հետևությունները չեն համա-պատասխանում գործի փաստական հանգամանքներին, վերաքննիչ դատարանը ամբող-ջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է դատական ակտը կամ գործը ուղարկում է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
2. Վերաքննիչ դատարանը, գնահատելով դատաքննության ընթացքում իր կողմից հե-տազոտված ապացույցները, իրավունք ունի ապացուցված ճանաչելու այն փաստերը, որոնք չեն հաստատվել կամ հաշվի չեն առնվել առաջին ատյանի դատական ակտում: Այդ դեպքում վերաքննիչ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փո-փոխում է դատական ակտը կամ գործը ուղարկում է առաջին ատյանի դատարան նոր քննության:
3. Դատական ակտը փոփոխելիս վերաքննիչ դատարանը կարող է անձին դատապար-տել ավելի ծանր հանցագործության համար կամ ավելի խիստ պատժի, քան ստորադաս դատարանը, միայն այն դեպքում, երբ բողոքը բերել է դատախազը, տուժողը կամ նրա ներ-կայացուցիչը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն՝
«1. Քրեական օրենքի կամ միջազգային պայմանագրի ոչ ճիշտ կիրառումը քրեական օ-րենքի կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի այն հոդվածի կամ հոդվածի այն մասի կիրառումն է, որը ենթակա չէր կիրառման, կամ այն հոդվածի կամ հոդվածի այն մասի չկիրառումն է, որը ենթակա էր կիրառման, կամ քրեական օրենքի կամ միջազգային պայմանագրի սխալ մեկնաբանումն է, որը չի համապատասխանում դրա իս-կական իմաստին (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի համաձայն՝
«1. Գտնելով, որ դատավճռում նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին, վերաքննիչ դատարանը մեղմացնում կամ խստացնում է պատիժը՝ ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով (…)»:
Վերոգրյալ իրավական նորմերի լույսի ներքո բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման ենթարկելով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույց-ներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից՝ Վերաքննիչ դատարանը հանգում է հետևյալ հետևությունների.
Դատաքննությամբ հետազոտված և դատավճռի հիմքում դրված ապացույցների թույլատրելիության և գործի լուծման տեսանկյունով բավարարության դատական ստուգում.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝
«(…)
2. Կասկածյալը կամ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Նրանց անմեղության ապացուցման պարտականությունը չի կարող դրվել պաշտպանության կող-մի վրա: Մեղադրանքի ապացուցման և կասկածյալի կամ մեղադրյալին ի պաշտպանութ-յուն բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում է մեղադրանքի կողմը:
3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկա-պակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:
4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կա-րող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի: (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն՝
«1. Քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա:
2. Քրեական հետապնդումը, պաշտպանությունը և գործի լուծումը տարանջատված են. դրանք իրականացնում են տարբեր մարմիններ և անձինք:
3. Դատարանը հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և ար-տահայտում է միայն իրավունքի շահերը:
4. Քրեական գործը քննող դատարանը, պահպանելով օբյեկտիվությունը և անկողմնա-կալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար ստեղծում է գործի հան-գամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ: Դատա-րանը կաշկանդված չէ կողմերի կարծիքներով և իրավունք ունի սեփական նախաձեռնութ-յամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել քրեական գործով ճշմարտությունը բացահայտելու համար:
5. Քրեական դատավարությանը մասնակցող կողմերը քրեական դատավարական օրենսդրությամբ օժտված են իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավո-րություններով: Դատարանը դատավճիռը հիմնավորում է միայն այն ապացույցներով, որ-ոնց հետազոտման ընթացքում կողմերից յուրաքանչյուրի համար ապահովվել են հավա-սար պայմաններ:
6. Քրեական դատավարության ընթացքում կողմերն իրենց դիրքորոշումը, այն պաշտ-պանելու եղանակները և միջոցներն օրենքի շրջանակներում ընտրում են ինքնուրույն՝ ան-կախ դատարանից, այլ մարմիններից և անձանցից: Դատարանը, կողմի միջնորդությամբ, սույն օրենսգրքով սահմանված կարգով, աջակցում է նրան ձեռք բերելու անհրաժեշտ նյու-թեր: (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն՝
«Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգ-ման՝ ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջո-ցով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝
«1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման՝ վերաբերելիության, թույլատրե-լիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բա-վարարության տեսանկյունից:
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկա-վարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ՝ դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզ-մամբ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կա-յացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավո-րությունն ապացուցված է դատական քննության ընթացքում: Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղե-կավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացա-կարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետա-զոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապա-ցույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կաս-կածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360-րդ հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին՝
1) ապացուցված է արդյոք արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է ամբաստանյա-լը;
2) այդ արարքը համապատասխանում է արդյոք քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմերի հատկանիշներին;
3) ապացուցված է արդյոք ամբաստանյալի կողմից այդ արարքը կատարելը;
4) ապացուցված է արդյոք ամբաստանյալի մեղավորությունը տվյալ հանցանքը կատա-րելու մեջ և, եթե այո, ապա քրեական օրենսգրքի որ հոդվածով, մասով, կետով է նախա-տեսված այն] տալիս է հաստատող պատասխաններ»:
Սիրակ Սաքանյանի վերաբերյալ թիվ ԵԷԴ/0058/01/10 գործով 2011 թվականի դեկտեմ-բերի 22-ի որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիր-քորոշումը.
«Ապացույցների բավարարությունը չի կարող որոշվել թվաբանական ցուցանիշով, այդ պատճառով ՀՀ քրեադատավարական օրենքն օգտագործում է «ապացույցների համակ-ցություն» հասկացությունը: Ակնհայտ է, որ ապացույցները բավարար չեն, եթե՝
1) գործում բացակայում է որևէ ապացույց գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի պարզման համար,
2) եղած ապացույցը թույլ չի տալիս պարզել այդ հանգամանքը անհրաժեշտ խորութ-յամբ և լրիվությամբ,
3) այդ հանգամանքի ապացուցվածությունը կասկած է հարուցում»:
Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0252/01/13 գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը.
(…)
Գործի լուծման համար բավարար ապացույցներ ասելով՝ պետք է հասկանալ թույլատ-րելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների համակցություն, որը, հաղթահարե-լով անմեղության կանխավարկածը, անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկա-ծից վեր համոզվածություն անձի մեղավորության վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի գործով ապացուցման առարկան կազմող մյուս հանգամանքները և հնարավորություն կտա կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում:
(…)
Քրեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավա-րարության շեմ պետք է գործի «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը: Ընդ որում, «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով, պետք է հաս-կանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը: Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր): Այլ խոսքով՝ մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած»:
Վերոգրյալ իրավական նորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշում-ների լույսի ներքո Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատա-րանը ստուգման է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատել է վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամ-բողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ու եզրահանգում է կատարել առ այն, որ ամբաստանյալ Կ.Շուբարալյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներ:
Վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վերոնշյալ թույլատրելի և վերաբերելի ապացույցների ամբողջությունը բավարար էր և բավարար է արձանագրելու, որ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքներ, վերջինս քրեական պատասխանատվության և պատժի է ենթակա այդ հոդվածների համապատասխան մասերով և կետերով:
Տվյալ հետևությունների Վերաքննիչ դատարանը հանգում է վերաքննիչ բողոքում Պաշտպանի ստորև ներկայացված փաստարկները ստուգելու, դատաքննությամբ հետա-զոտված ապացույցների հետ համադրելու և գնահատելու արդյունքներով:
Ա. Որոշակի ապացույցներ անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ փաստարկներ.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝
«Քրեական գործն իր վարույթն ընդունելուց հետո քննիչը գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար լիազորված է ինքնուրույն ուղղություն տալ քննությանը, ընդունել անհրաժեշտ որոշումներ, սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան իրա-կանացնել քննչական և այլ դատավարական գործողություններ, բացառությամբ այն դեպ-քերի, երբ քրեական դատավարական օրենքով նախատեսվում է դատարանից ստանալ թույլտվություն: Քննիչը պատասխանատվություն է կրում քննչական և այլ դատավարա-կան գործողություններն օրինական ու ժամանակին կատարելու համար:
(…):
4. Քննիչը, մասնավորապես, լիազորված է՝
5) ստուգումներ, վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողութ-յուններ կատարելու որոշում ընդունել, եթե առկա են քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալներ այն մասին, որ քրեական գործով ապացուցման ենթակա մի շարք հանգամանքներ (հանգամանք) կարող են (է) հերքվել կամ հաստատվել տվյալ ստուգմամբ, վերստուգմամբ, գույքագրմամբ կամ այլ ստուգողական գործողությամբ: Կայացված որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատա-խազին, որի օրինականությունը ենթակա է ստուգման յոթօրյա ժամկետում.»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի համաձայն՝
«Հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու, հանցագոր-ծության դեպքը, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանք-ները պարզելու նպատակով քննիչը կատարում է տեղանքի, շինությունների, առար-կաների, փաստաթղթերի, կենդանիների, մարդու կամ կենդանու դիակի զննում»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի համաձայն՝
(…)
2. Քննիչը զննում է տեսանելի օբյեկտները, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց զննումը դարձնում է իրեն մատչելի, եթե դրանով չեն խախտվում քաղաքացիների իրա-վունքները: Անհրաժեշտության դեպքում քննիչը կատարում է զննվող վայրի և առանձին առարկաների չափումներ, կազմում է հատակագծեր, գծագրեր, սխեմաներ, իսկ հնարավո-րության դեպքում կատարում լուսանկարում, տեսանկարահանում, կինոնկարահանում և այլ տեսակի ամրագրում, որի մասին նշվում է արձանագրության մեջ: Ամրագրման արդ-յունք հանդիսացող նշված փաստաթղթերը կցվում են արձանագրությանը:
3. Զննության ընթացքում քննիչն ինքնուրույն կամ մասնագետի օգնությամբ վերցնում է հետքեր, իրեր, փաստաթղթեր, ինչպես նաև այլ առարկաներ, որոնք գործով հետագայում կարող են ունենալ ապացուցողական նշանակություն»:
Վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Քննիչը (նամակը ստորագրել է նախաքննական այդ մարմնի ղեկավարը) գործով ամ-բաստանյալ Կ.Շուբարալյանի բջջային հեռախոսը նախ՝ ներկայացրել է մասնագիտական ստուգման, որն իրականացվել է ՀՀ ԱԱԾ կազմում գործող համապատասխան ստուգում-ներ իրականացնելու համար ստեղծված ստորաբաժանման աշխատակիցը, ապա զննել է ստուգման արդյունքներով առանձին սկավառակի վրա մասնագետի դուրս բերված հեռա-խոսի տվյալները՝ դրանց թղթային տարբերակը կցելով զննման արձանագրությունը, այդ կերպ՝ նաև քրեական գործին:
Վերաքննիչ դատարանի համոզմամբ Քննիչը, ով օժտված է քննությանը ինքնուրույն ուղղություն տալու, համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություն-ներ իրականացնելու, դրանց տեսակը ընտրելու լիազորությամբ, կարող էր տվյալ բջջային հեռախոսում ենթադրաբար առկա քննությանը հետաքրքրող փաստական տվյալները ձեռք բերելու համար իրականացնել ինչպես զննություն, այդ թվում՝ համակարգչատեխ-նիկական բնագավառի մասնագետի ներգրավմամբ, այնպես էլ նշանակելու մասնագիտա-կան ստուգում՝ դրա կատարումը հանձնարարելով նույն բնագավառի մասնագետին: Վե-րաքննիչ դատարանն այն համոզմանն է, որ բջջային հեռախոսում առկա բոլոր տվյալ-ների, մասնավորապես՝ համացանցով և սոցիալական հարթակներով փոխանցվող տվյալ-ների դուրսբերումն ու արձանագրումը՝ նույնիսկ չնչին փոփոխությունը բացառելու եղա-նակով, պահանջում է հատուկ մասնագիտական գիտելիքներ, և վարույթն իրականացնող մարմինը կարող է դրանք ձեռք բերել մասնագիտական ստուգում նշանակելու եղանակով:
Տվյալ դեպքում Քննիչը վարվել է վերջին տարբերակով, թեև ՀՀ քրեական դատավա-րության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի կարգավորման համաձայն, պարտավոր էր կայացնել ստուգում նշանակելու մասին որոշում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ապացույցներ ձեռք բերելիս էական են քննչական կամ դատավարական գործողություն-ների կատարման կարգի այն խախտումները, որոնք դրսևորվել են քրեական դատավա-րության մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների կամ քրեական դատավարության սկզբունքների խախտմամբ»:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում մասնագիտական ստուգում նշանակելիս որոշում չկայացնելը չի ուղեկցվել ամբաստանյալ Կ.Շուբարալյանի հիմնա-կան իրավունքների և ազատությունների կամ քրեական դատավարության սկզբունքների խախտմամբ, քանի որ՝
- թեև պաշտպանական կողմը ստուգում նշանակելու որոշման կայացումից անմիջա-պես հետո չի ծանոթացվել այդ որոշմանը, սակայն օբյեկտիվորեն ունեցել է ինչպես որո-շումը, այնպես էլ դրա արդյունքները՝ լազերային սկավառակի վրա ստացված փաստական տվյալները դատարաններում արդյունավետորեն վիճարկելու հնարավորություն:
- Նախաքննական մարմինը պահպանել է «բնակարանի» խուզարկությամբ տվյալ բջջա-յին հեռախոսը հայտնաբերելու և վերցնելու դատավարական կարգը, փաթեթավորել և այդ կերպ բացառել է դրանում առկա, հանցագործության հետքեր բովանդակող փաստական տվյալները փոփոխելու հնարավորությունը:
Այսպես, «Աստրալ» սրճարանում իրականացված խուզարկաթյամբ հայտնաբերվել են «Այֆոն» ապրանքանիշի երեք հեռախոսներ՝ սև, ոսկյա և արծաթագույն: Տվյալ քննչական գործողությանը մասնակցած Կ.Շուբարալյանը հայտարարել է, որ ինչպես սև հեռախոսը, այնպես էլ դրանում տեղադրված 044-142020 հեռախոսահամարը պատկանում են իրեն: Առգրավվելուց առաջ բոլոր իրերը, այդ թվում՝ վերոնշյալ բջջային հեռախոսը մեկ փաթեթի մեջ փաթեթավորվել և կնքվել են: Տվյալ փաթեթը Քննիչը բացել է 2019 թվականի հուլիսի 18-ին, որը պատշաճ կերպով փաստաթղթավորել է, որից հետո այն դարձյալ փաթեթավո-րել և կնքել է: 2019 թվականի սեպտեմբերի 3-ին, ի թիվս այլնի, տվյալ բջջային հեռախոսը Քննիչը (թեև ուղեկցական նամակը ստորագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետը, սակայն ստորին հատվածում հիշատակված է տվյալ գործի նախաքննությունն իրա-կանացնող անձի՝ ավագ քննիչ Ա.Երիցյանի անունը) ուղեկցական նամակով ուղարկել է ՀՀ ԱԱԾ ՏԱ և ԿԿԳՎ՝ մասնագիտական ստուգման ենթարկելու, դրանցում առկա տեղեկութ-յունը վերծանելու և հետազոտության արդյունքները մասնագիտական եզրակացությամբ նախաքննական մարմնին տրամադրելու նպատակով: Նույն նամակով ստուգում իրակա-նացնող մարմինը նաև տեղեկացրել է, որ ստացել է տվյալ հետազոտություն իրականաց-նելու համար անհրաժեշտ մեղադրյալ Կ.Շուբարալյանի իրավունքները սահմանափակող դատարանի որոշումը (թույլտվությունը):
2019 թվականաի նոյեմբերի 4-ին ստացվել է մասնագիտական եզրակացությունը, ի թիվս այլնի, Կ.Շուբարալյանին պատկանող հեռախոսում մասնագիտական ստուգման ըն-թացքում հայտնաբերված տվյալները և ֆայլերը բովանդակող «DVD» տեսակի լազերային սկավառակը:
2019 թվականի դեկտեմբերի 18-ին Քննիչը զննել է վերոնշյալ լազերային սկավառակը, որին կցված լուսանկարչական հավելվածի համաձայն՝ «WhatsApp Messenger» հավելվածի Կ.Շուբարալյանի նկարի վերնամասում արտացոլված է 37444142020 հեռախաոսահամարը, առկա են նաև մեղադրական եզրակացության, ապա նաև դատավճռի հիմքում դրված լուսանկարները և էլեկտրոնային գրառումները:
- Դատարանում զննվել է քրեական գործին կցված՝ Կ.Շուբարալյանի բջջային հեռախո-սը, այլ կերպ՝ առկա է մասնագիտական ստուգմամբ բացահայտված և առանձին սկա-վառակի վրա արտածված փաստական տվյալներ բովանդակող բուն առարկան՝ ամբաս-տանյալ Կ.Շուբարալյանի բջջային հեռախոսը, որի պատկանելիությունը դատարանում չի վիճարկվել, ընդհակառակը՝ ի թիվս այլնի՝ Վերաքննիչ դատարանին ներկայացվել է կայացվելիք վերջնական որոշմամբ այն սեփականատիրոջը՝ ամբաստանյալ Կ.Շուբարալ-յանին վերադարձնելու պահանջ:
Վերոշյալ վերլուծության արդյունքներով Վերաքննիչ դատարանը փաստում է, որ բա-ցակայում են ամբաստանյալ Կ.Շուբարալյանին պատկանող և վերջինիս կողմից շահա-գործված 044-142020 հեռախոսահամարով «Այֆոն» ապրանքանիշի բջջային հեռախոսը, ՀՀ ԱԱԾ ՏՏԳ վարչությունից ստացված Կառլեն Շուբարալյանի բջջային հեռախոսի տվյալ-ները բովանդակող լազերային սկավառակը և այն զննելու մասին արձանագրությունն անթույլատրել ճանաչելու հիմքերը, այդ մասով Պաշտպանի պնդումներն անհիմն են և ենթակա են մերժման:
Վերը թվարկված պայմաններում, հաշվի առնելով անգամ այն, որ մասնագիտական ստուգումն իրականացրել է ՀՀ ԱԱԾ կազմում գործող մեկ այլ ստորաբաժանում, Վե-րաքննիչ դատարանն արձանագրում է, որ բացակայում է մասնագիտական ստուգման արդյունքների արժանահավատությունը այդ փաստարկով կասկածի տակ դնելու, լազերա-յին սկավառակն ու դրա զննման արձանագրությունն անարժանահավատ և օգտագործման համար ոչ պիտանի ապացույց ճանաչելու իրավաչափ հիմքերը:
Բ. Ամբաստանյալի արարքի սխալ որակման հետ կապված փաստարկներ.
Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Կ.Շուբարալյանի կողմից իրացնե-լու նպատակով թմրամիջոց ձեռք բերելու հանգամանքի վերաբերյալ գործով ձեռք չեն բեր-վել բավարար ապացույցներ՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ այն անհիմն պնդում է, քանի որ ինքին թմրամիջոցի տեսակը (ՄԴՄԱ), քանակը (148 հատ դեղահաբ), ընդհա-նուր քաշը (60 գրամ), ծագումը (քիմիական), ինչպես նաև այն հանգամանքը, որ ամբաս-տանյալ Կ.Շուբարալյանը նախկինում թմրամիջոց չի գործածելը բավարար է փաստելու, որ արտերկրից թմրամիջոց ձեռք բերելիս նա հետապնդել է հենց իրացնելու նպատակ: Այդ հանգամանքի մասին է վկայում նաև ամբաստանյաի կողմից ավտոմեքենայի սրահում գործածելու համար թմրամիջոցը Մանե Սահակյանին առաջարկելու փաստը՝ անկախ նրանից, որ այն չի նկարագրված Կ.Շուբարալյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշ-ման մեջ, այսինքն՝ այդ հանգամանքը post factum հաստատում է ամբաստանյալի դիտա-վորության ուղղվածությունն ante factum: Վերաքննիչ դատարանի նման մոտեցումները պայմանավորված են այն հանգամանքով, որ քննարկվող հանցագործությունների առանձ-նահատկություններով պայմանավորված դրանց ապացուցումը գործնականում իրակա-նացվում է ապացուցման անուղղակի մեթոդով, մասնավորապես որոշակի փաստերից համապատասխան հետևություն դուրս բերելու, բխեցնելու միջոցով՝ հաշվի առնելով, որ տվյալ դեպքում խոսքը անձի բացառիկ իրազեկման հանգամանքի մասին է: Հակառակ մեկնաբանությունը, երբ նշվում է, որ անհրաժեշտ են ուղղակի ապացույցներ անձի կողմից թմրամիջոց իրացնելու նպատակի մասին, չի կարող համարվել իրավաչափ, քանի որ անձի լռելու իրավունքի և սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության չենթարկվելու հայեցակարգի տեսանկյունից՝ նրա նպատակի և դիտավորության մասին հետևությունը միշտ բխեցվում են նրա գործողություններից, գործով հաստատված փաս-տական հանգամանքներից: Տվյալ դեպքում, ինչպես նշվեց, իրացման նպատակով թմրամի-ջոց ձեռք բերելու հետևությունը հիմնված է՝ թմրամիջոցի տեսակի (ՄԴՄԱ), քանակի (148 հատ դեղահաբ), ընդհանուր քաշի (60 գրամ), ծագման (քիմիական), ինչպես նաև այն հանգամանքի վրա, որ ամբաստանյալ Կ.Շուբարալյանը նախկինում թմրամիջոց չի գոր-ծածել, որպիսի հանգամանքը հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատում է եզրահանգումն առ այն, որ ամբաստանյալը թմրամիջոցը ձեռք է բերվել իրացնելու նպատակով:
Ուստի Պաշտպանի փաստարկները Վերաքննիչ դատարանի համար ընդունելի չեն:
Գ. Հակընդդեմ հարցման իրավունքը խախտելու վերաբերյալ փաստարկներ.
Ըստ պաշտպանի՝ վարույթն իրականացնող մարմինները չեն ապահովել վկա Մանե Սահակյանին հարցաքննելու՝ ՄԻԵԿ 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը, որի պայմաններում այդ ցուցմունքները չէին կարող դրվել Կ.Շուբարալյանի նկատմամբ կայաց-ված մեղադրական դատավճռի հիմքում:
Տվյալ խնդրին անդրադառնալիս Վերաքննիչ դատարանը ղեկավարվում է «Ավետիս-յանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2016 թ. նոյեմբերի 10-ի վճռով արտահայտված իրավական դիրքորոշումներով, այն է՝ ստուգում, թե վկա Մ.Սահակյանի նախաքննական ցուցմունքների օգտագործումն արդյո՞ք չի խախ-տում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով ամ-րագրված՝ ամբաստանյալ Կ.Շուբարալյանի հակընդդեմ հարցման իրավունքը:
Այսպես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարանը) վերահաստատել է, որ 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով սահմանված երաշխիքներն այդ դրույթի 1-ին կետով սահմանված՝ արդար դատաքննության իրավունքի հատուկ ասպեկտներ են (տե՛ս Ալ-Խավաջան և Թահերին ընդդեմ Միացյալ Թագավորութ-յան [ՄՊ] [Al-Khawaja and Tahery v. the United Kingdom [GC]], թիվ 26766/05 և 22228/06, «118, ՄԻԵԴ 2011):
Եվրոպական դատարանը փաստել է, որ բոլոր ապացույցները, սովորաբար, պետք է ներկայացվեն դռնբաց դատական քննության ժամանակ մեղադրյալի ներկայությամբ՝ մրցակցային դատավարության սկզբունքի պահպանմամբ փաստարկներ ներկայացնելու հնարավորությունն ապահովելու համար: Այդ սկզբունքից բացառությունները չպետք է խախտեն պաշտպանության կողմի իրավունքները. որպես կանոն, 6-րդ հոդվածի 1-ին կե-տով և 3-րդ կետի «դ» ենթակետով պահանջվում է, որ ամբաստանյալին համարժեք և պատ-շաճ հնարավորություն տրվի վկայի՝ իր դեմ տված ցուցմունքը վիճարկելու կամ իր դեմ ցուցմունք տված վկային հարցաքննելու՝ վկայի կողմից ցուցմունք տալու ժամանակ կամ հետագա փուլերում (տե՛ս Խոդորկովսկին և Լեբեդևն ընդդեմ Ռուսաստանի [Khodorkovskiy and Lebedev v. Russia], թիվ 11082/06 և 13772/05, «707, 2013 թվականի հուլիսի 25):
Ալ-Խավաջայի և Թահերիի գործի 119-147-րդ պարբերություններում Մեծ պալատը հստակեցրել է այն սկզբունքները, որոնք պետք է կիրառվեն այն դեպքում, երբ վկան դռնբաց դատական քննությանը չի ներկայանում: Այդ սկզբունքները կարող են ամփոփ ներկայացվել հետևյալ կերպ՝
i) Դատարանը նախապատրաստական փուլում նախ՝ պետք է քննի այն հարցը, թե արդյոք հիմնավոր պատճառ կա չներկայացած վկայի տված ցուցմունքը որպես ապացույց ճանաչելու համար՝ հաշվի առնելով, որ վկաները պետք է, որպես կանոն, ցուցմունք տան դատական քննության ժամանակ, և որ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նրանց ներկայանալն ապահովելու համար.
ii) չներկայանալու ամենահաճախ հանդիպող պատճառներն են, օրինակ, ինչպես Ալ-Խավաջայի և Թահերիի գործում (վերևում հիշատակված), վկայի մահը կամ վախը վրեժխնդրությունից: Այնուամենայնիվ, վկան դատական քննությանը կարող է չներկայա-նալ նաև այլ օրինական պատճառներով.
iii) այն դեպքում, երբ վկան չի հարցաքննվել վարույթի նախորդ որևէ փուլում, դատա-կան քննության ժամանակ դատարանում ցուցմունք տալու փոխարեն վկայի՝ նախկինում տված գրավոր ցուցմունքը որպես ապացույց ճանաչելը պետք է ծայրահեղ միջոց լինի.
iv) չներկայացած վկաների՝ նախկինում տված գրավոր ցուցմունքները որպես ապա-ցույց ճանաչելն անբարենպաստ հետևանքներ է առաջացնում ամբաստանյալի համար, որը, ըստ էության, քրեական դատավարության ընթացքում պետք է իր դեմ ներկայացված ապացույցները վիճարկելու արդյունավետ հնարավորություն ունենա: Մասնավորապես, նա պետք է կարողանա ստուգել վկայի ներկայացրած ապացույցների ճշմարտացիությունը և հավաստիությունը՝ դրանք վկայի ներկայությամբ բանավոր քննելու միջոցով՝ վկայի կող-մից ցուցմունք տալու ժամանակ կամ վարույթի հետագա փուլերում.
v) «միակ կամ վճռորոշ ցուցմունքի սկզբունքի» համաձայն՝ այն դեպքում, երբ ամբաս-տանյալը դատապարտվում է բացառապես կամ հիմնականում այն վկաների տված ցուց-մունքների հիման վրա, որոնց մեղադրյալը չի կարող հարցաքննել վարույթի փուլերից որևէ մեկում, նրա պաշտպանության իրավունքներն անհիմն կերպով սահմանափակվում են.
vi) այս համատեքստում «վճռորոշ» բառը պետք է հասկանալ միայն այնպիսի նշանա-կության կամ կարևորության ցուցմունք, որը կարող է որոշիչ լինել գործի ելքի համար: Եթե վկայի չստուգված ցուցմունքը հիմնավորվում է այլ հաստատված ապացույցներով, ապա դրա վճռորոշ լինելու հանգամանքը գնահատելը կախված կլինի հիմնավորող ապացույց-ների նշանակությունից. որքան հավաստի են մեղավորությունը հաստատող մյուս ապա-ցույցները, այնքան քիչ հավանական է, որ չներկայացած վկայի ցուցմունքը վճռորոշ կհա-մարվի.
vii) այնուամենայնիվ, քանի որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետը պետք է մեկնա-բանվի դատաքննության արդարացիության ընդհանուր ուսումնասիրության համատեքս-տում, միակ կամ վճռորոշ ցուցմունքի սկզբունքը պետք է կիրառվի ճկուն եղանակով.
viii) մասնավորապես, եթե ուրիշի խոսքի վրա հիմնված ցուցմունքը միակ կամ վճռորոշ ապացույցն է ամբաստանյալի դեմ, ապա այն որպես ապացույց ճանաչելն ինքնըստինքյան չի հանգեցնի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման: Միևնույն ժամանակ, եթե դատա-պարտման համար միակ կամ վճռորոշ հիմք են հանդիսանում չներկայացած վկաների ցուցմունքները, ապա Դատարանը պետք է դատական քննությունը հանգամանորեն իրա-կանացնի: Պայմանավորված այն վտանգներով, որոնք կարող են առաջանալ այդպիսի ցուցմունքները որպես ապացույց ճանաչելու հետևանքով, այն շատ կարևոր գործոն կհանդիսանա հավասարակշռությունն ապահովելու հարցում, և դրա համար անհրաժեշտ կլինեն բավարար հակակշռող գործոններ, այդ թվում՝ հուսալի ընթացակարգային երաշ-խիքներ։ Յուրաքանչյուր դեպքում հարցն այն է, թե արդյոք առկա են բավարար հակակշռող գործոններ, այդ թվում՝ միջոցներ, որոնք թույլ կտան արդարացի և պատշաճ ձևով գնահատել այդ ցուցմունքների հավաստիությունը՝ դրանք որպես ապացույց ճանա-չելու համար: Սա թույլ կտա, որ անձը դատապարտվի այդպիսի ցուցմունքների հիման վրա միայն այն դեպքում, եթե դրանք բավականաչափ հավաստի լինեն՝ հաշվի առնելով գործի համար դրանց կարևորությունը:
Վերոնշյալ սկզբունքները մանրամասնորեն պարզաբանվել են Շաչաշվիլիի գործում (տե՛ս Շաչաշվիլին ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Schatschaschwili v. Germany [GC]], թիվ 9154/ 10, ««111-131, ՄԻԵԴ 2015), որում Մեծ պալատը հաստատել է, որ վկայի չներկայանալու համար հիմնավոր պատճառի բացակայությունը չի կարող ինքնին վկայել դատաքննութ-յան արդարացի չլինելու մասին, թեև ընդհանուր արդարացիությունը գնահատելիս այն ամեն դեպքում կարևոր գործոն է հավասարակշռությունը որոշելու համար և կարող է որո-շիչ դեր ունենալ 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում արձա-նագրելու հարցում: Ավելին, հաշվի առնելով, որ Դատարանի խնդիրն է պարզել՝ արդյոք դատաքննությունն ընդհանուր առմամբ արդարացի է եղել, այն պետք է ուսումնասիրի ոչ միայն բավարար հակակշռող գործոնների առկայությունն այն գործերում, որոնցում չներ-կայացած վկայի ցուցմունքը միակ կամ վճռորոշ հիմքն է հանդիսացել դիմումատուին դա-տապարտելու համար, ինչպես նաև այն գործերում, որոնցում այն չի կարողացել հստակ պարզել՝ արդյոք խնդրո առարկա ցուցմունքը միակը և վճռորոշն է եղել, սակայն, այնու-հանդերձ, համոզվել է, որ այն կարևոր նշանակություն է ունեցել, և այն որպես ապացույց ճանաչելը, հնարավոր է, սահմանափակել է պաշտպանության կողմի հնարավորություն-ները: Հակակշռող գործոնների՝ դատաքննությունն արդար համարելու համար անհրա-ժեշտ շրջանակը կախված է չներկայացած վկայի ցուցմունքի նշանակությունից: Որքան կարևոր նշանակություն ունենա այդ ցուցմունքը, այնքան ավելի կարևոր նշանակություն պետք է ունենան հակակշռող գործոնները, որպեսզի դատաքննությունն ընդհանուր առ-մամբ համարվի արդարացի (տե՛ս Սեթոնն ընդդեմ Միացյալ Թագավորության [Seton v. the United Kingdom], թիվ 55287/10, ««58 և 59, 2016 թվականի մարտի 31):
Հաշվի առնելով, որ Առաջին ատյանի դատարանը ողջամտորեն ձեռնարկել է անհրա-ժեշտ միջոցները վկա Մ.Սահակյանի ներկայությունը դատարանում ապահովելու ոււղութ-յամբ, որոնք դրական արդյունքի չեն հանգեցրել, դատարանը ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի պահանջներով հրապարակել և հետազոտել է վերջինիս նախաքննական ցուցմուքնները, այդ թվում՝ նրա և գործով ամբաստանյալ Կ.Շուբարալյանի միջև իրականացված առերես հարցաքննության արձանագրության՝ վկա Մ.Սահակյանի ցուցմունքների հատվածը:
Այսպես, վերոնշյալ առերեսման արձանագրության համաձայն (հատոր 1, գ.թ. 204)՝ առերեսումն իրականացվել է կասկածյալի կարգավիճակ ունեցող Կառլեն Շուբարալյանի հետ, որին մասնակցել են վերջինիս պաշտպաններ Կ.Մեժլումյանն ու Ա.Պիվազյանը, ինչ-պես նաև թարգմանիչ: Վկա Մ.Սահակյանն առերես պնդել է, որ 2019 թվականի հուլիսի 9-ին «Հայփոստ» ՓԲԸ-ից ծանուցում է ստացել իր անվամբ փոստային առաքանի ուղարկված լինելու մասին: Դրանից օրեր առաջ Կ.Շուբարալյանը իրեն տեղեկացրել էր, որ իր անվամբ փաստային առաքանի է ուղարկվելու: Ծանուցումը ստանալուց հետո հաղորդագրություն է ուղարկել Կառլենին, տեղեկացրել որ առաքանին եկել է, առաջարկել, որ միասին գնան և վերցնեն այն: Մեքենայով գնացել են «Հայփոստ» ՓԲԸ գրասենյակ, մտել և վերցել են ծան-րոցը, որը քառակուսի տուփ էր: Կառլենին պետք է իջեցներ Կարապի լճի մոտ, սակայն ճանապահին Կառլենը բացել է տուփը: Տուփի մեջ նկատել է գունավոր հատիկներ, Կառ-լենը, դիմելով իրեն, հարցրել է, թե կուզի փորձել: Հրաժարվել է այդ առաջարկից, իջեցրել է Կառլենին և մեքենայով հեռացել:
Այսպիսով, գործով ամբաստանյալ Կ.Շուբարալյանը և նրա պաշտպանները մինչդատա-կան վարույթի ընթացքում ունեցել են վկա Մ.Սահակյանին հարցեր տալու և նրա առերես ցուցմունքները վիճարկելու ըստ էության արդյունավետ հնարավորություն:
Անդրադառնալով վկա Մ.Սահակյանի ցուցմունքների ապացուցողական արժեքին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատաքննության արդյունքներով Կ.Շուբա-րալյանը երբևէ չի պնդել, որ վկա Մ.Սահակյանը տեղյակ է եղել վերջինիս անվամբ ՀՀ ուղարկված առաքանիում թմրամիջոցի առկայության մասին, այլ կերպ՝ Մ.Սահակյանն էր թմրամիջոցի մաքսանենգության կազմակերպիչը (կազմակերպիչներից մեկը) և ՀՀ-ում այն ապօրինաբար ձեռքբերողը (ձեռքբերողներից մեկը կամ ձեռքբերման օժանդակողը): Վկա Մ.Սահակյանի ցուցմունքները, այդ թվում՝ առերես ցուցմունքը, որոշակիորեն հաստա-տում են ծանրոցում մանկական խաղալիքներով ստվարաթղթե տուփի ետնամասում քողարկված եղանակով ամրացված թմրամիջոցի առկայության մասին Կ.Շուբարալյանի՝ նախապես տեղյակ լինելու հանգամանքը, որը սակայն հաստատվել է դատաքննությամբ հետազոտված այլ ապացույցներով, դրանց թվում՝ «Նամակագրության, փոստային, հեռագ-րական և այլ հաղորդումների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու արդյունքների մասին արձանագրությամբ, «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ հետախուզական միջոցառում անցկացնելու մասին արձանագրությամբ, «Աստրալ» ակումբում խուզարկություն իրականացնելու և Կ.Շուբարալյանի «Այֆոն» ապրանքանիշի բջջային հեռախոսը հայտնաբերելու մասին արձանագրությամբ, Կառլեն Շուբարալյանին պատկանող վերոնշյալ բջջային հեռախոսի, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՏՏԳ վարչությունից ստացված, Կառլեն Շուբարալյանի բջջային հեռախոսի տվյալները բովանդակող լազերային սկավառակի առկայությամբ, Մանե Սահակյանի օգտագործած՝ 077-200906 բջջային հեռախոսահամարի և Կառլեն Շու-բարալյանի՝ 044-142020 բջջային հեռախոսահամարի վերծանումների զննության արձա-նագրությամբ, Մանե Սահակյանի և Կառլեն Շուբարալյանի նկատմամբ իրականացված «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալները պարունակող լազերային սկավառակի առկայությամբ և դրա զննության արձա-նագրությամբ, իրեղեն ապացույց ճանաչված 148 հատ 58.9 գրամ ընդհանուր քաշով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի և հետաքննության մարմնի կողմից փոխարինված 148 հատ «VITRUM» անվանումով վիտամինի հաբերերի առկայությամբ, Կառլեն Շուբարալյա-նի կողմից վարվող «ԲՄՎ» մակնիշի 97 RZ 999 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերված մանկական խաղալիքներով ստվարաթղթե տուփի առ-կայությամբ:
Վերը թվարկված ապացույցների ամբողջությունը բավարար հակակշռող գործոն է, որն էակապես նվազեցնում է վկա Մ.Սահակյանի՝ դատարանում հակընդդեմ հարցմամբ չա-պահովված վերոնշյալ նախաքննական ցուցմունքների նշանակությունը՝ գործի լուծման և ամբաստանյալ Կ.Շուբարալյանի մեղավորության փաստման հարցում:
Վերաքննիչ դատարանը նաև արձանագրում է, որ վկա Մ.Սահակյանի վերոնշյալ առե-րես ցուցմունքն ամբաստանյալ Կ.Շուբարալյանի մեղադրանքի և դատապարտման հիմ-քում դրված վճռորոշ, առավել ևս միակ ապացույցը չէ, հետևաբար՝ առնվազն առերեսման ժամանակ տված ցուցմունքի օգտագործումն ամբաստանյալ Կ.Շուբարալյանի արդար դատաքննության իրավունքը չի խախտել, կարող էր դրվել նրա դատապարտման հիմքում, ինչպես և Առաջին ատյանի դատարանն իրավաչափորեն վարվել է:
Դ. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների՝ որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ փաստարկներ.
Պաշտպանական կողմը, Վերաքննիչ դատարանում ստանալով ստորև ներկայացված միջնորդությունների քննարկման ժամանակ Առաջին ատյանի դատարան ներկայացված հիմքերի թղթային տարբերակը, վերստին վիճարկեց օպերատիվ-հետախուզական միջո-ցառումների իրականացումը թույլատրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրա-վասության առաջին ատյանի դատարանի՝ Մանե Սահակյանի՝ 077-200906 և Կառլեն Շուբարալյանի՝ 044-142020 հեռախոսահամարներից կատարվող զանգերի «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» իրականացնելու մասին 2019 թվականի հուլիսի 3-ի, Մանե Սահակյանի և Կառլեն Շուբարալյանի նկատմամբ «Վերահսկելի մատակարարում և գնում» իրականացնելու մասին 2019 թվականի հուլիսի 4-ի, Կառլեն Շուբարալյանի և Մանե Սահակյանի «Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» իրականացնելու մասին 2019 թվականի հուլիսի 4-ի, Մանե Սահակյանի և Կառլեն Շուբարալյանի նկատմամբ «Արտաքին և ներքին դիտում» իրականացնելու մասին 2019 թվականի հուլիսի 4-ի որոշումների իրավաչափությունը, այդ միջոցառումների իրականացման արդյունքներով ստացված փաստական տվյալների թույլատրելիությունը, որոնք վիճարկվել, սակայն մերժվել էր Առաջին ատյանի դատարանում գործի դա-տաքննության ժամանակ:
Ստուգելով և գնահատելով Պաշտպան փաստարկները և դրանց հիման վրա վերաքննիչ ատյանում ներկայացված միջնորդությունը՝ որպես ապացույց օգտագործված և իր վստա-հորդի դատապարտման հիմքում դրված ՕՀՄ արդյունքներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են «Օպերատիվ հետախուզական գործունեության մա-սին» օրենքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի դրույթների պա-հանջներին համապատասխան:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նախնական դատական վերահսկողութ-յան ենթակա վերոնշյալ ՕՀ միջոցառումների իրականացումը թույլատրելու համար առկա են եղել բավարար փաստական տվյալներ, ուստի դրանց իրականացումը թույլատրելու մասին դատարանի որոշումները, այդ ՕՀՄ-ների իրականացման արդյունքներով ստաց-ված և օգտագործված փաստական տվյալները՝ որպես ապացույց անթույլատելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանի վիճարկումներն անհիմն են, քանի որ՝
- Կառլեն Շուբարալյանը կասկածվել է թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ զբաղ-վելու մեջ, որոնք ՕՀՄ նախաձեռնելու պահին ըստ բնույթի և վտանգավորության աստի-ճանի՝ առանձնապես ծանր հանցագործություններ էին.
Կ.Շուբարալյանին մեղադրանք է առաջադրվել դարձյալ առանձնապես ծանր հանցա-գործություններ «կատարելու» համար, վերջինս (նաև սույն դատական ակտով) դատա-պարտվել է առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների «կատարման» համար, ինչը վկայում է ՕՀՄ-ները թույլատրած դատարանին կասկածի վերաբերյալ տվյալներ ներ-կայացնելիս Հետաքննության մարմնի դրսևորած բարեխղճության մասին:
- Արտերկիրից ուղարկված և թմրամիջոց պարունակող ծանրոցի հասցեատերը՝ Մանե Սահակյանը, ՕՀՄ նախաձեռնելու պահին ևս իրավաչափորեն կասկածվել է Կ.Շուբարալ-յանի հետ հանցակցությամբ թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու մեջ (այդ ծանրոցում էր Հետաքննության մարմինը նախապես թմրամիջոցը հայտնաբերել և այն փո-խարինել այլ հաբերով), միջնորդություններ հարուցելու որոշումներով նրան վերագրված արարքները ևս ըստ բնույթի և վտանգավորության աստիճանի՝ առանձնապես ծանր հան-ցագործություններ էին, ու թեև նախաքննության փուլում այդ կասկածը հերքվել է, սակայն ՕՀՄ նախաձեռնած Հետաքննության մարմինը գործել է բարեխղճորեն և այդ հերքումը տեղի է ունեցել նաև Մ.Սահակյանի նկատմամբ իրականացված ՕՀՄ միջոցառումների արդյունքներով: Նման պայմաններում Մ.Սահակյանի նկատմամբ իրականացված ՕՀՄ-ների արդյունքները ևս անթույլատրելի ճանաչելու և ամբաստանյալ Կ.Շուբարալյանի դատավճռում չօգտագործելու հիմքերը բացակայում են:
Պաշտպանական կողմը որևէ ողջամիտ փաստարկ չի ներկայացրել նաև առ այն, թե հետաքննության փուլում այլ, ավելի մեղմ ինչ օպերատիվ-հետախուզական միջոցառում-ների իրականացմամբ էր հնարավոր հասնելու հանցագործության վերոնշյալ դեպքերի բացահայտմանը ու դրան առնչվող բոլոր անձանց ինքնությունների պարզմանը, որպիսի պայմաններում, հաշվի առնելով նաև թմրամիջոցը արտերկրից փոստով ուղարկվելու, ապօրինաբար ուղարկող և ստացող իրական անձանց շրջանակը և բոլորի ինքնություն-ները բացահայտելու որոշակի դժվարությունները, ստացված օպերատիվ տվյալների հե-տաքննությամբ, նախաքննությամբ, ապա նաև դատաքննությամբ հաստատվելու փաստը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Կ.Շուբարալյանի և Մ.Սահակյանի նկատմամբ ՕՀ միջնորդությունները թույլատրած առաջին ատյանի դատարանի հետևությունը՝ Հե-տաքննության մարմնի ակնկալած տվյալներն այլ, ավելի մեղմ միջամտությամբ ձեռք բերելու միջոցների սպառված լինելու վերաբերյալ, առնվազն ոչ իրավաչափ չէ:
Այսպիսով, որպես այլ փաստաթուղթ ճանաչված, գործին կցված ՕՀՄ արդյունքները, դրանց զննության արձանագրությունները թույլատրելի ապացույցներ են, կարող են դրվել ամբաստանյալ Կ.Շուբարալյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի հիմ-քում:
Ե. Հանցանք կատարելուն սադրելու վերաբերյալ փաստարկներ.
Պաշտպանի համոզմամբ իր վստահորդ Կ.Շուբարլյանի նկատմամբ կիրառվել է թա-կարդում (սադրանք), որի հետևանքով նա սույն գործի շրջանակներում օբյեկտիվորեն զրկվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորվող արդար դատաքննության իրա-վունքից:
ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքում գործածվում է «սադրանք» հասկացությունը (Խուդոբինն ընդդեմ ՌԴ-ի [Khudobin v. Russia, §§ 128-137]), որը փոխկապակցված է «ոստի-կանության կողմից հանցանքի մղելու» արտահայտության հետ (Ռամանաուսկաս), և որը ձևավորվել է «provocation policiere» ֆրանսերեն արտահայտության հիման վրա (Թեյշեյրա դե Կաստրոն ընդդեմ Պորտուգալիայի [Teixeira de Castro v. Portugal, §§ 34-39]), սակայն այս արտահայտություններն, ըստ էության, միատեսակ են մեկնաբանվում՝ ելնելով Կոնվեն-ցիայի նպատակներից:
Թեև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքում նույնիսկ միևնույն գործի շրջանակում փոխարինաբար, ի դեպ, փոքր-ինչ շփոթեցնող կերպով գործածվում են նաև «ոստիկա-նության կողմից հանցանքի մղելը» և «հանցանքի մղելը» հասկացությունները, ակնհայտ է, որ դրանց միջև էական տարբերություն կա թե՛ սուբյեկտի իրավական կարգավիճակի իմաստով (ոստիկանության կողմից հանցանքի մղելը վերաբերում է պաշտոնական հետաքննության համատեքստում հանցանքի հրահրմանը) և թե՛ գործողության փաստացի ուժգնության առումով․ եթե նույնիսկ միանվագ կաշառքի առաջարկը կարող է բավարար լինել հանցանքի մղելու որակում ստանալու համար, այն ոչ բոլոր դեպքերում կհանգեցնի սադրանքի գործադրման հաստատմանը (Միլինյենեն ընդդեմ Լիտվայի [Milinien v. Lithua-nia, §§ 35-41]):
Առաջին անգամ արձանագրվելով Թեջեյրա դե Կաստրոյի գործում՝ սկզբից ևեթ և պար-զորոշ սահմանվել է, որ սադրանքի գործադրումն անձին զրկում է արդար դատաքննութ-յան իրավունքից (§ 39): Այնուհետև, սադրանքի գործադրման հասկացությունը Ռամա-նաուսկասի (§ 55) գործի առնչությամբ բնորոշվել է իբրև մի երևույթ, որը տեղի է ունենում այն դեպքում, երբ պետական մարմնի ներկայացուցիչները, չսահմանափակվելով քրեա-կան արարքը գլխավորապես պասիվ եղանակով հետաքննելու սկզբունքով և նպատակ ունենալով ապացույցներ ձեռք բերել և հիմնավորել քրեական հետապնդումը, ներգործում են սուբյեկտի վրա՝ դրդելով վերջինիս կատարել մի իրավախախտում, որն այլ պարագա-ներում նա չէր կատարի:
Խուդոբինի նախադեպում ՄԻԵԴ-ն այնուհետև նշել է, որ սադրանքի գործադրման արդ-յունքում ձեռք բերված ապացույցներն ամբողջապես պետք է անտեսվեն (§§ 133-135, տե՛ս նաև, այդուամենայնիվ ավանդական, շատ ավելի զուսպ մոտեցումը ոչ պատշաճ կարգով ստացված ապացույցների այլ տեսակների ընդունելիության նկատմամբ Շենկ, Խան և Բի-կովն ընդդեմ ՌԴ-ի [Bykov v. Russia [GC]), §§ 88-105] գործերում):
Թեև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքը պարզորոշ չի ամրագրում, որ սադրանքի գոր-ծադրման միջոցով դատապարտումը սխալ է, սակայն այն կարելի է դասել Մարդու իրա-վունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված «արդարացիության» պահանջի այն սակավաթիվ խախտումների թվին, որոնք, ըստ 41-րդ հոդվածի, հիմք են տալիս նյութական վնասի (չստացված եկամուտի) հատուցման համար՝ ոչ նյութական վնասի հետ մեկտեղ (Ռամանաուսկաս, §§ 87-88):
Սադրանքի դեմ ուղղված պաշտպանության իրավունքն իր բնույթով բացարձակ է, քանզի նույնիսկ կազմակերպված հանցագործության, թմրամիջոցների մաքսանենգության կամ կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հանրային շահը չի կարող արդարացնել անձի դատապարտումն այն ապացույցների հիման վրա, որոնք ձեռք են բերվել ոստիկա-նության կողմից այդ անձին հանցանքի մղելու ճանապարհով (Թեյշեյրա դե Կաստրո, § 36, Ռամանաուսկաս, §§ 49-54):
Սադրանքի գործադրման հարցը քննելիս ՄԻԵԴ-ի սկզբնական մոտեցումը կարելի է բնորոշել իբրև բազմակողմանի գնահատում, որը բաղկացած է սուբյեկտիվ տարրերից (դի-մողին հարց է ուղղվում այն մասին, թե գաղտնի գործակալի միջամտությունից առաջ նա հակվա՞ծ էր նշված արարքը կատարելու՝ շեշտը դնելով գաղտնի հետախուզության ազդե-ցության արդյունքում անձի սուբյեկտիվ նախատրամադրվածության հասունացման վրա), ինչպես նաև օբյեկտիվ տարրերից, ինչպիսին է, օրինակ, նախաքննության նկատմամբ դատական վերահսկողության բացակայությունը և գլխավորապես պասիվ կարգով նա-խաքննությունն իրականացնելու հարցում ոստիկանության թերացումը (Թեյշեյրա դե Կաստրո, §§ 36-39):
Ռամանաուսկասի (§ 56) գործով կայացված դատավճռից հետո սուբյեկտիվության թես-տից, կարծես թե, որոշակիորեն հրաժարվեցին, քանի որ ՄԻԵԴ-ն ոչ կարևոր էր համարել գործակալների միջամտությունից առաջ թիրախի լատենտ հանցավոր մտադրություն ունենալու (նախատրամադրված լինելու) հանգամանքը, կարևորվել էր այն, թե նշված անձը նախաքննությունից առաջ սկսե՞լ էր իրականացնել իր լատենտ հանցավոր մտադ-րությունը, թե՞ ոչ: Այսպիսով, սադրանքի գործադրման իմաստով չկա որևէ տարբերութ-յուն՝ մինչ այդ բացակայող հանցավոր մտադրության ծագման և նախապես գոյություն ունեցող հանցավոր մտադրության բացահայտման միջև, ինչը և ՄԻԵԴ-ի մոտեցումը գլխա-վորապես օբյեկտիվ է դարձնում:
Բաննիկովան ընդդեմ ՌԴ-ի [Bannikova v. Russia (§§ 66-79)] գործում ՄԻԵԴ-ն առաջար-կել է երկքայլ գնահատում, որը բաղկացած է՝
ա) սուբստանտիվ տարրից (օբյեկտիվ մոտեցմամբ), որտեղ հիմնական հարցն այն է, թե պետական պաշտոնյաները մնացե՞լ են արդյոք «գլխավորապես պասիվ» գործելակերպի սահմաններում, թե՞ դուրս են եկել այդ սահմաններից, և
բ) ընթացակարգային տարրից, որտեղ հարցն այն է, թե դիմողը կարողացե՞լ է սադրան-քի ենթարկվելու խնդիրն արդյունավետորեն ներկայացնել ներպետական ատյաններում, և թե ինչպե՞ս են ներպետական դատարանները վարվել այդ դեպքում:
Վերլուծության «սուբստանտիվ» տարրը մղում է ՄԻԵԴ-ին կրկին քննել գործի փաս-տական հանգամանքները և գաղտնի օպերացիաները կարգավորող իրավական հիմքերի որակը: ՄԻԵԴ-ի օբյեկտիվ մոտեցման շնորհիվ կատարվում է տարբեր բաղադրիչների բավականին բարդ հանրագումարային վերլուծություն, ներառյալ փաստերի հավա-քագրում, որի նպատակն է պարզել՝ արդյո՞ք իրավասու պետական մարմինները չեն ստեղ-ծել ռիսկ, որ սովորական, բանական մի մարդ հանցանք կատարի տվյալ հետաքննության ներգործության հետևանքով: Վերլուծվում են նաև տեղեկությունների ստացման ավելի խիստ, նորմատիվ կողմերը, որոնք կոչված են խոչընդոտելու պետական մարմինների կող-մից այնպիսի ոչ պատշաճ մեթոդների կիրառումը, որոնք կարող են հանգեցնել սադրանքի գործադրման, և որոնք պահանջում են, որ ներպետական դատարաններն ավելի գործուն դեր ստանձնեն այդ երևույթի վերացման հարցում (Ռամանաուսկաս, §§ 49-74, Բաննիկո-վա): Այս առումով հարկ է հաշվի առնել հետևյալ առավել կարևոր տարրերը՝
- արդյոք ներդրված գործակալների՝ իրավախախտման կատարմանը հանգեցրած հա-տուկ գործողությունները հավուր պատշաճի վերահսկվել են նախընտրաբար դատավորի կողմից (Թեյշեյրա դե Կաստրո, §§ 37-38).
- արդյոք իրավասու մարմինները բավարար իրավակիրառ հիմք են ունեցել հե-տաքննություն սկսելու համար, զորօրինակ՝ որոշակի, նախօրոք սահմանված և ոչ պատա-հական թիրախ (Խուդոբին, § 134), և որ ավելի կարևոր է՝ այնպիսի տեղեկությունների տի-րապետում, որոնք բավարար հիմք են տվել հանցագործությանը թիրախի ներգրավվա-ծությունը ենթադրելու համար (Թեջեյրա դե Կաստրո, §§ 37-38).
- արդյոք թիրախն արդեն իսկ սկսել էր հանցավոր արարքներ կատարել, որոնք վերջին հաշվով իր դեմ ուղղված ապացույցների մաս են կազմել, նախքան պետական պաշտոն-յաների միջամտությունը («Եվրոֆինակոմն» ընդդեմ Ֆրանսիայի [Eurofinacom v. France, մերժ.]).
- արդյոք պաշտոնատար անձինք գլխավորապես պասիվ մոտեցում են պահպանել հե-տաքննության ընթացքում, ինչը, նախևառաջ, որոշվում է նրանց փաստացի ներգրավ-վածության աստիճանը գնահատելով (Ռամանաուսկաս, § 71).
- արդյոք այն դեպքերում, երբ պետական մարմինները մասնավոր կարգով գործող իրա-զեկչի են ներգրավել հետաքննության ընթացքում, ստանձնել են այդ անձնավորության շարժառիթների և գործողությունների գնահատման պատասխանատվություն, որպեսզի կանխեն սադրանքի իրականացումը գործակալի հայեցողությամբ (Ռամանաուսկաս, §§ 62-65).
- արդյոք ըստ պատշաճի ստուգվել է մասնավոր իրազեկչի քողարկված դրդապատ-ճառների առկայությունն այն դեպքում, երբ այդ իրազեկիչն է իր նախաձեռնությամբ դիմել իշխանություններին՝ հայտնելով հանցանք կատարելու թիրախի ենթադրյալ մտադրության մասին (Միլինյենե, §§ 37-41).
- մասնավոր իրազեկչի ներգրավման պարագայում հարկ է նախնական փաստերն ամբողջությամբ վերլուծել՝ ընդհուպ մինչև հանցանքի պլանավորման սկզբնական շրջանը, անկախ պետական մարմնի պաշտոնական միջամտության փուլից. թեև սահմանվել է, որ իրավասու մարմինները չեն կարող «ex post facto» օգտագործել մասնավոր կարգով հրահրված հանցագործության արդյունքները (Ռամանաուսկաս, §§ 62-65), այնքան էլ հստակ չէ, թե որոնք են իրավասու պետական մարմինների միջամտությանը նախորդող սկզբնական փուլում մասնավոր իրազեկչի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողություն-ների թույլատրելի սահմանները, և արդյոք այդ թույլատրելի սահմանները պակաս խիստ լինելու իմաստով տարբերվում են այն սահմաններից, որոնք կիրառվում են առանց մաս-նավոր իրազեկիչների ներգրավման իրականացվող հետաքննչական գործողությունների պարագայում (Միլինյենե, §§ 37-41).
Պետական մարմինների գլխավորապես պասիվ դիրքորոշման առկայության հանգա-մանքը կարելի է ապացուցել՝ նաև ճնշման գործադրման հետևյալ անընդունելի մեթոդների բացակայությունը նկատի առնելով.
- ակնհայտ ուղղորդում (Ռամանաուսկաս, § 67),
- ներգործություն մարդկային բնազդների վրա (Վանյան, §§ 46-47),
- ավելի խիստ պատժի սահմանմանն ուղղված հարկադրանք (Վանյան) և հավանաբար՝
- խոշոր փոխհատուցման խոստումներ.
- իրավախախտման ամբողջական իրականացման նպատակով սադրանքի թիրախին որոշակի քայլերի դրդելը, զորօրինակ՝ գումար առաջարկելը թիրախի կողմից կաշառք վերցնելու ենթադրյալ գործելակերպն արձանագրելու նպատակով, ինքնին, չի խախտում հետաքննության ընթացքում գլխավորապես պասիվ դիրքորոշում պահպանելու պահանջը (Միլինյենե, §§ 37-41).
- եթե պարզվում է, որ վերլուծության վերոհիշյալ «սուբստանտիվ» տարրը համոզիչ չէ (Բաննիկովա), ապա միայն այդ դեպքում է ՄԻԵԴ-ը ձեռնարկում ներպետական դատա-րաններում սադրանքի գործադրումից պաշտպանության վերաբերյալ դիմողի կողմից հարց բարձրացնելու կարողության «ընթացակարգային» գնահատումը, և այդ պարագայում հարկ է հաշվի առնել հետևյալ կարևոր ասպեկտները՝
- ներպետական օրենսդրությունը պետք է դիմողին ընձեռի դատաքննության ժամա-նակ սադրանքի գործադրման հարց բարձրացնելու հնարավորություն՝ առարկության, մե-ղադրանքի փաստերը հերքող պաշտպանական միջնորդության կամ այլ կարգով (Ռամա-նաուսկաս, § 69). ներպետական դատարանները պետք է մանրակրկտորեն հետազոտեն գործում առկա նյութերը՝ սադրանքի գործադրմամբ ձեռք բերված ապացույցների բացառ-ման նպատակով (Խուդոբին, §§ 133-135).
- դիմողի վրա է դրված «prima facie» սադրանքի գործադրումից պաշտպանության հարց բարձրացնելու պարտականությունը (Խուդոբին, § 69), այնուհետև ապացուցման բեռն անց-նում է մեղադրող կողմին, որը պետք է փորձի հակընդդեմ փաստարկներ բերել (Ռամա-նաուսկաս, § 70).
- մեղադրող կողմից պահանջվում է ապահովել ապացուցողականության բարձր չափա-նիշ, երբ մեղադրողը փորձում է ցույց տալ, որ դիմողի՝ սադրանքի գործադրման վերա-բերյալ պնդումներն ամբողջովին անհիմն են. կասկածի առկայության դեպքում ներպետա-կան դատարանները պարտադիր կարգով հետևություններ են անում, որոնք թեև պար-զորոշ որոշարկված չեն (Ռամանաուսկաս, § 70), սակայն ամենայն հավանականությամբ ենթադրում են սադրանքի առկայությունը, եթե այդ հետևությունները բավականաչափ հիմնավորված են դիմորդի նախնական հաղորդմամբ. այդպիսով ստացվում է, որ մե-ղադրող կողմի ապացուցողական չափանիշը գտնվում է տրամաբանական կասկածի սահ-մանից դուրս, կամ առնվազն՝ հստակ և համոզիչ ապացույցների միջակայքում:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումները սույն գործով պարզված փաստական հանգա-մանքների վրա տարածելով՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Կ.Շուբարալյանին թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելուն սադրելու վերաբերյալ պաշտպանական կողմի առաջ քաշած վարկածն անհիմն է՝ հետևյալ պատճա-ռաբանությամբ.
Ըստ դատաքննության արդյունքների՝ թմրամիջոցները թեև Հայաստան են ուղարկվել վկա Մանե Սահակյանի անվամբ, վերջինիս հասցեով, սակայն ամբաստանյալ Կ.Շուբա-րալյանի կազմակերպմամբ, նախապես՝ 2019 թվականի հունիսի 18-ին վերջինիս բջջային հեռախոսահամարի վրա է ուղարկվել նաև թմրամիջոցի լուսանկարը, իսկ 2019 թվականի հունիսի 25-ին՝ նույն առաքանու միջազգային փոստային անդորրագրի լուսապատճենը:
Ավելին, հետաքննության մարմինը նախապես պարզել է ստացված ծանրոցում թմրա-միջոցի առկայության մասին, այն վերահսկելի մատակարարում և գնում ՕՀՄ իրականաց-նելու միջոցով փոխարինել է արտաքնապես նմանատիպ նույնաքանակ հաբերով: 2019 թվականի հուլիսի 8-ին ծանրոցը ստանալուն իր նախաձեռնությամբ մասնակցել և փոս-տային բաժանմունք է ներկայացել նաև գործով ամբաստանյալ Կ.Շուբարալյանը, որին նախորդել էր Մ.Սահակյանի կողմից առաքանու ստացված լինելու մասին փոստային ծա-ռայության աշխատակցի կողմից իրազեկումը: Բացի այդ, ողջ դատաքննության ընթացքում Կ.Շուբարալյանը պնդել է, որ առաքանիում (ծանրոցում) թմրամիջոցի առկայության մասին Մ.Սահակյանը իրազեկած չի եղել, առաքանին ուղարկվել էր իր համար, այլ կերպ՝ նրա ցուցմունքներով և դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հերքվել է ենթադրյալ սադրանքին Մ.Սահակյանի առնչությունը, ինչպես նաև որպես մասնավոր կարգով «իրազեկիչ» ներգրավված լինելը:
Արտերկրից առաքված թմրամիջոցը կոնկրետ (թիրախավորված) անձանց կողմից ստանալու հատուկ գործողություններն ըստ էության հավուր պատշաճի վերահսկվել են Առաջին ատյանի դատարանի դատավորի կողմից, իրավասու մարմինը՝ ԱԱԾ-ն բավարար իրավակիրառ հիմք է ունեցել հետաքննություն սկսելու համար, ընդ որում՝ ոչ պատահա-կան թիրախի՝ Մ.Սահակյանի և Կ.Շուբարալյանի նկատմամբ: Ավելին, ԱԱԾ-ի կողմից ՕՀՄ-ների իրականացումը թույլատրած դատարանին նախապես ներկայացվել էին այն-պիսի տեղեկություններ, որոնք բավարար հիմք էին տալիս վերոնշյալ թիրախների՝ հան-ցագործությանը կասկածանքի նվազագույն շեմով ներգրավվածությունը ենթադրելու հա-մար:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում բացակայում է հե-տաքննության մարմնի կողմից ամբաստանյալ Կ.Շուբարալյանի կամ նույն հանցանքի մեջ հետաքննության և նախաքննության սկզբնական փուլում կասկածվող Մ.Սահակյանի ուղ-ղորդումը, առավել ևս՝ ակնհայտ ուղղորդումը, այդ մարմինը դրսևորել է «գլխավորապես պասիվ» գործելակերպ և չի դիմել սադրանքի, նման փաստական տվյալներ ձեռք չեն բեր-վել կամ առնվազն դատարաններին ներկայացվել:
Դատարանները պաշտպանական կողմին ընձեռել են սադրանքի գործադրման հարցը մրցակցային դատավարության պայմաններում բարձրացնելու հնարավորություն՝ մեղադ-րանքի փաստերը հերքող միջնորդություն ներկայացնելու կարգով, այդ կողմի պահանջով նրան է տրամադրել ենթադրաբար գործադրված սադրանքն հիմնավորելու համար անհրաժեշտ ողջ նյութերը, սակայն մեղադրող կողմը նախաքննության և դատաքննության արդյունքներով փաստացի ապահովել է ապացուցողականության բարձր չափանիշ, որը վկայում է, որ պաշտպանական կողմի՝ սադրանքի գործադրման վերաբերյալ պնդումն ան-հիմն է:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կ.Շու-բարալյանի պաշտպան Հ.Սարգսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքն անհրաժեշտ է մերժել, իսկ թիվ ԵԴ/1195/01/19 քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավա-սության առաջին ատյանի դատարանի 2021 թվականի մայիսի 12-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ, 361.1, 377-րդ, 385-րդ և 393-394-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց ՝

Ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանի ներ-կայացրած վերաքննիչ բողոքը մերժել՝ թիվ ԵԴ/1195/01/19 քրեական գործով Երևան քա-ղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2021 թվականի մայիսի 12-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան՝ ստացման պահից մեկամսյա ժամկետում:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ՝ Ս.ՄԱՐԱԲՅԱՆ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Սույն որոշման վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով որակման մասով առկա է նախագահող դատավոր Ա.Վարդանյանի հատուկ կարծիքը:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԵԴ/1195/01/19

Հ Ա Տ ՈՒ Կ Կ Ա Ր Ծ Ի Ք

« 7 » մարտի 2022թ. ք.Երևան

Արժևորելով նույն հարցի շուրջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կազմի դատավորներ Ս.Մարաբյանի և Ա.Դանիելյանի ներքին համոզմունքը՝ այնուամենայնիվ, որպես տվյալ կազ-մի դատավոր (նախագահող), ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժելու և թիվ ԵԴ/1195/01/19 քրեա-կան գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2021 թվականի մայիսի 12-ի դատավճիռն անփոփոխ թողնելու վերաբերյալ մնում եմ հատուկ կար-ծիքի՝ հետևյալ փաստարկներով և հիմնավորումներով:
Այսպես.
2019 թվականի հուլիսի 6-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դե-պարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է թիվ 58217119 քրեական գործը և ընդունվել վարույթ:
2019 թվականի հուլիսի 8-ին թիվ 58217119 քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որի ղեկավար է նշանակվել ավագ քննիչ Ա.Երիցյանը, ով և քրեական գործն ընդունել է վարույթ:
2019 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 19:20-ին Կառլեն Շուբարալյանը բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ վարչական շենք և նույն օրը՝ ժամը 22:15-ին ձերբակալվել:
2019 թվականի հուլիսի 10-ին Կառլեն Դանիելի Շուբարալյանին մեղադրանք է առա-ջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդ-վածի 3-րդ մասի 2-րդ կետով:
2019 թվականի հուլիսի 11-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատ-յանի դատարանը, բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը, մեղադրյալ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկու ամիս ժամ-կետով կալանավորումը, որի ժամկետը հետագայում երկարացվել է:
2019 թվականի հոկտեմբերի 28-ին որոշում է կայացվել Կառլեն Շուբարալյանին առա-ջադրված մեղադրանքը փոփոխելու մասին և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեա-կան օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
2019 թվականի դեկտեմբերի 18-ին որոշում է կայացվել թիվ 58217119 քրեական գործից Կառլեն Շուբարալյանի վերաբերյալ մասն անջատելու մասին, որին շնորհվել է 58235719 համարը:
2019 թվականի դեկտեմբերի 27-ին թիվ 58235719 քրեական գործը Կառլեն Շուբարալյանի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ ստացվել է Երևան քաղաքի ընդ-հանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որտեղ քրեական գործին շնորհվել է ԵԴ/1195/01/19 համարը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) թիվ ԵԴ/1195/01/19 քրեական գործով 2021 թվականի մայի-սի 12-ին վճռել է.
«Ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներում և դատապարտել.
ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ ազատազրկման՝ 8 (ութ) տարի ժամկետով՝ գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամից,
ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ ազատազրկման՝ 7 (յոթ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ՝ ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանի նկատ-մամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 9 (ինը) տարի ժամկետով՝ գույքի կեսի բռնագրավ-մամբ, սակայն ոչ ավելի 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամից:
Պատիժը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ պատժի սկիզբը հաշվելով 2019թ. հուլիսի 8-ից: (…)
Ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանա-վորումը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը»:
2021 թվականի հուլիսի 6-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ստացվել վերոնշյալ դատավճռի դեմ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանի ներ-կայացրած վերաքննիչ բողոքը, որում, ի թիվս այլնի, խնդրել է թիվ ԵԴ/1195/01/19 քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2021 թվա-կանի մայիսի 12-ի դատավճիռն ամբողջությամբ բեկանել՝ հաստատելով Կառլեն Շուբարա-լյանի մեղքի բացակայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում և հռչակելով նրա անմեղությունը: Տվյալ բողոքում Պաշտպանը նաև վիճարկել է թմրամիջոցն իրացման նպատակով ձեռք բերելու հանգամանքը, որի պայմաններում վստահորդի արարքը պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ Առաջին ատ-յանի դատարանի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, և քրեական գործը նշանակվել է դռնբաց դատական նիստում քննության:
2022 թվականի մարտի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատա-վոր՝ Ա.Վարդանյան, կազմի դատավորներ՝ Ս.Մարաբյան և Ա.Դանիելյան) որոշել է՝
«Ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանի ներ-կայացրած վերաքննիչ բողոքը մերժել՝ թիվ ԵԴ/1195/01/19 քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2021 թվականի մայիսի 12-ի դա-տավճիռը թողնելով անփոփոխ»:
Գտնում եմ, որ տվյալ դեպքում առկա էին պաշտպան Հովսեփ Սարգսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու փաստական և իրավական հիմքերը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 361.1-րդ հոդվածի համաձայն՝
«1. Դատարանում գործը կոլեգիալ կազմով քննելիս դատավորների խորհրդակցության ժամանակ խորհրդակցական սենյակում կարող են գտնվել միայն տվյալ գործով դատարանի կազմում ընդգրկված դատավորները: Այլ անձանց ներկայությունն արգելվում է: Դատավոր-ներն իրավունք չունեն հրապարակելու խորհրդակցության ժամանակ արտահայտված կար-ծիքները:
2. Նախագահողը հարցերը դատարանի լուծմանն է դնում սույն օրենսգրքի 360-րդ և 361-րդ հոդվածներով նշված հաջորդականությամբ:
3. Յուրաքանչյուր հարցին դատավորներից յուրաքանչյուրը պետք է դրական կամ բացա-սական պատասխան տա: Դատավորներն իրավունք չունեն ձեռնպահ մնալու քվեարկությու-նից:
4. Սույն օրենսգրքի 360-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր հարցով առաջին հերթին քվեարկության է դրվում այն առաջարկը, որն առավել բարենպաստ է ամբաստանյալի հա-մար:
5. Դատական ակտն ամբողջությամբ և դրա յուրաքանչյուր էջը ստորագրում են բոլոր դա-տավորները: Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնվող դատավորի հատուկ կարծիք ունենալու մասին նրա ստորագրությամբ նշում է կատարվում դատական ակտում: Հատուկ կարծիքն այն ներկայացրած դատավորի ստորագրությամբ կցվում է դատական ակտին:
6. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասին:
7. Հատուկ կարծիքը հրապարակվում է դատական ակտի հետ միաժամանակ»:
Այսպես, վերաքննիչ բողոքի շրջանակներում հետազոտելով Կ.Շուբարալյանին առա-ջադրված մեղադրանքի ձևակերպումը (փաստական կողմը), դրա հիմքում դրված և դա-տաքննությամբ հետազոտված ապացույցները՝ գտնում եմ, որ թմրամիջոցն իրացման նպա-տակով ձեռք բերելու հանգամանքն ապացույցների բավարար համակացությամբ չի հիմնա-վորվել և միայն դրա քաշը, ինչպես նաև ամբաստանյալ Կ.Շուբարալյանի կողմից նախկինում թմրամիջոց գործածելն արձանագրված չլինելու վերաբերյալ տվյալների բացակայությունը, բավարար չեն փաստելու, որ արտերկրից թմրամիջոց ձեռք բերելիս նա հետապնդում էր այն իրացնելու նպատակ:
Բացի այդ, դատաքննությամբ հետազոտված ապացույցներով պարզվել է, որ ավտոմեքե-նայի սրահում Մանե Սահակյանին գործածելու համար թմրամիջոց առաջարկելու փաստա-կան կողմը Կ.Շուբարալյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման, այլ կերպ՝ մեղադ-րանքի ձևակերպման մեջ այն չի արտացոլվել: Տվյալ առաջարկը Մ.Սահակյանին ներկա-յացվել է հանպատրաստից, որի պայմաններում, հաշվի առնելով նաև այն, որ քրեական հետապնդման մարմինները դեռևս նախաքննության փուլում փաստել են այդ թմրամիջոցի ներկրմանն ու շրջանառությանը Մ.Սահակյանի առնչության բացակայությունը, Կ.Շուբա-րալյանը չէր կարող թմրամիջոցի ձեռքբերումն արտերկրից իրականացնել Մ.Սահակյանին հյուրասիրելու և այդ կերպ դրա որոշակի մասը նրան ապօրինաբար իրացնելու դիտավորութ-յամբ: Կ.Շուբարալյանի կողմից տվյալ թմրամիջոցն այլ անձանց իրացնելու նպատակի վերա-բերյալ փաստական տվյալներ ևս նախաքննությամբ ձեռք չեն բերվել կամ դատաքննությամբ հետազոտվել:
Գտնում եմ, որ վերոնշյալ իրավիճակում մեղադրող կողմը թմրամիջոցի իրացման նպա-տակը բավարար ապացուցողական զանգվածով չի հիմնավորել, որի պայմաններում գործով ամբաստանյալ Կ.Շուբարալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով վերագրված արարքը ենթակա էր վերաորակման ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ որպես հանցագործության փորձ (թմրամիջոցն ամբաստանյալ Կ.Շու-բարալյանի կամքից անկախ հանգամանքով՝ հետաքննության մարմնի ջանքերով տվյալ հան-ցագործության դեպքը բացահայտվելու և թմրամիջոցն այլ նյութով փոխարինելու հետևանքով նրա տնօրինության տակ էր հայտնվել ոչ թե թմրամիջոցը, այլ արտաքնապես դրան նմանվող նույնաքանակ դեղահաբեր):
Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքն ըստ բնույթի և վտանգավորության աստիճանի ծանր հանցագործություն է, նախա-տեսում է պատիժ ազատազրկման ձևով՝ 2-ից 6 տարի ժամկետով, հետևաբար՝ Վերաքննիչ դատարանի կողմից վերջնական դատական ակտով Կ.Շուբարալյանին վերագրված արարքի վերաորակումը նրա վիճակը չէր վատթարացնի, պաշտպանության իրավունքը չէր խախտի:
Այսպիսով, գտնում եմ, որ ամբաստանյալ Կ.Շուբարալյանի պաշտպան Հ.Սարգսյանի ներ-կայացրած վերաքննիչ բողոքն անհրաժեշտ էր բավարարել մասնակիորեն, իսկ Առաջին ատ-յանի դատարանի դատավճիռը մասնակիորեն բեկանել և փոփոխել, ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ՝ նշանակելով համաչափ պատիժ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 42-րդ, 361.1 և 369-րդ հոդվածներով՝
գտնում եմ՝

ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը ենթակա էր մասնակի բավարարման, իսկ թիվ ԵԴ/1195/01/19 քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2021 թվա-կանի մայիսի 12-ի դատավճիռը՝ մասնակիորեն բեկանման և փոփոխման. ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հետ մեկտեղ, պետք է մեղավոր ճանաչվեր ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դատական Գործ N: ԵԴ/1195/01/19
Դատական Գործ N: ԵԴ/1195/01/19
Երևան քաղաքի դատարան
Նոր քրեական գործ    
Երբ է գործը ստացվել: 27-12-2019
Ինչ կարգով է գործը ստացվել: Առաջին անգամ
Գործը որտեղից է ստացվել:
Դատախազություն: ՀՀ Գլխավոր դատախազություն
Նախաքննական գործի համարը: 58235719
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն:Կառլեն Շուբարալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն, ինչպես նաև փորձել է իրացման նպատակով ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցը։
Մեղադրյալ
Անձ
ԱնունԿառլեն   
ԱզգանունՇուբարալյան   
ՀայրանունԴանիելի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Հոդված_1
Հոդված34-266       Մաս 3       Կետ 2
Հոդված_1
Հոդված38-267․1       Մաս 4       Կետ 1
Դատվածություն:
Պաշտպան
Անուն
Ազգանուն
Հասցե
Վիճակագրական տողի համարը: 11․2․1
Լրացուցիչ վիճակագրական տողի համար: Առկա չէ
Իրեղեն ապացույց
Երբ է ստացվել դատարան: 27-12-2019
Իրեղեն ապացույցի անվանումը:6 փաթեթ
Իրեղեն ապացույցի պահպանման փաստացի տեղը: քր. գործի հետ հանձնվում է դատավորին
Խափանման միջոց: Կալանավորում
Չափահաս: Այո
Մակագրել    
Երբ: 27-12-2019
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն: Մնացական Վոլոդյայի Մարտիրոսյան
Դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Երբ: 27-12-2019
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը:
Այլ նշումներ:
Անավարտ գործեր    
Հաշվետու ժամանակահատված: 2019 թվական
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 05-01-2020
Ժամ: 11:30
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 15-01-2020
Դատավարության կողմեր: Մեղադրող
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր: Պաշտպան
Դատավարության կողմեր: Պաշտպան
Դատավարության կողմեր
ԱնունՀ.   
ԱզգանունԵնոքյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
ԱնունԿառլեն   
ԱզգանունՇուբարալյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
ԱնունԿ.   
ԱզգանունՄեժլումյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
ԱնունԱ.   
ԱզգանունՊիվազյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
Անվանում:   
Հասցե:   
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 12-02-2020
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 20-03-2020
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 05-05-2020
Ժամ: 13:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 12-05-2020
Ժամ: 16:30
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 20-05-2020
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 01-06-2020
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 02-07-2020
Ժամ: 12:30
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 20-07-2020
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 05-08-2020
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 10-08-2020
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 17-08-2020
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 25-09-2020
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:Նախագահող դատավորի մեկ այլ նիստով /թիվ ԵԴ/062706/20/ ծանրաբեռնված լինելու պատճառաբանությամբ:

Երբ: 02-10-2020
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 16-10-2020
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 26-10-2020
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 13-11-2020
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 04-12-2020
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Անավարտ գործեր    
Հաշվետու ժամանակահատված: 2020 թվական
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 27-01-2021
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 04-02-2021
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 18-02-2021
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 04-03-2021
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 17-03-2021
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 24-03-2021
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 22-04-2021
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 12-05-2021
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Կայացվել է դատավճիռ    
Ամսաթիվ: 12-05-2021
Այլ նշումներ:
Մեղադրական    
Մեղադրյալ
ԱնունԿառլեն   
ԱզգանունՇուբարալյան   
ՀայրանունԴանիելի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Ամսաթիվ: 05-06-1978
Առավել ծանր հանցագործության հոդված
Հոդված38-267.1       Մաս 4       Կետ 1
Առավել ծանր հանցագործության հոդվածով:
Այլ հանցագործության հոդվածներ
Հոդված34-266       Մաս 3       Կետ 2
Այլ հանցագործության հոդվածներով:
Հիմնական պատիժ: Կալանք
Լրացուցիչ պատիժ:
Այլ պատժաչափեր:
Պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Քրեական պատասխանատվությունից ազատելը՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով:
Բռնագանձնված գույքի չափը:
Օրենսգիրք: Քրեական օրենսգիրք
Այլ նշումներ:
Կիրառվել է քրեաիրավական հարկադրանքի միջոց:
Արագացված վարույթ    
Ամսաթիվ: 12-05-2021
Այո/Ոչ: Ոչ
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2021-06-29 18:33:40    
Դատական ակտի բովանդակությունը:Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

քրեական գործ թիվ ԵԴ/1195/01/19

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը,

նախագահությամբ` դատավոր Մ. Մարտիրոսյանի,
քարտուղարությամբ` Թ. Խաչատրյանի,
Ա. Հովհաննիսյանի,
մասնակցությամբ`

մեղադրողներ
Հայաստանի Հանրապետության
/այսուհետ նաև ՀՀ/ գլխավոր դատախազության
ՀՀ ազգային անվտանգության ծառայության
մինչդատական վարույթի օրինականության
նկատմամբ հսկողության վարչության
դատախազ Մ. Անտոնյանի,

պաշտպան Հ. Սարգսյանի,

թարգմանիչներ Հ. Զաքարյանի,
Յու. Զեյնալյանի

2021թ. մայիսի 12-ին Երևանում,

դռնբաց դատական նիստում, քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի

Կառլեն Դանիելի Շուբարալյանի
ծնված 1978թ. հունիսի 5-ին Երևան քաղաքում
/հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, ամուսնացած, խնամքին մինչև տասնչորս տարեկան երկու անչափահաս երեխա, չի աշխատում, նախկինում չդատված, վարձակալական հիմունքներով բնակվել է Երևան քաղաքի Փ. Բուզանդ փողոցի թիվ 45 շենքի թիվ 18 բնակարանում, անազատության մեջ է 2019թ. հուլիսի 8-ից/
մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով,
1. Գործի դատավարական նախապատմությունը.
1.1. ՀՀ պետական սահմանով, 2019թ. հուլիսի 1-ին, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կազմակերպելու, դրանք իրացման նպատակով ապօրինի ձեռք բերելու փորձի դեպքով, ՀՀ ազգային անվտանգության ծառայության /այսուհետ՝ ԱԱԾ/ քննչական դեպարտամենտում, 2019թ. հուլիսի 6-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է թիվ 58217119 քրեական գործը, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
1.2. 2019թ. հուլիսի 8-ին Կառլեն Շուբարալյանը, Համազասպ Վրեժի Բաղդասարյանը, Մանե Միքայելի Սահակյանը, Հրաչիկ Գագիկի Նազարյանը, իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք ապօրինի իրացնելու կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ: Նույն օրը Կ. Շուբարալանը ձերբակալվել է:
1.3. Նախաքննության մարմնի 2019թ. հուլիսի 10-ի որոշմամբ Կառլեն Դանիելի Շուբարալյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր հետևյալ արարքների կատարման համար. §որ նա կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն, ինչպես նաև փորձել է իրացման նպատակով ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցը:
Այսպես.
Կառլեն Շուբարալյանը իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու շուրջ նախնական համաձայնության է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող, ինքնությունը չպարզված անձի հետ: Այնուհետև, թմրամիջոցը ձեռք բերելու նպատակով Կառլեն Շուբարալյանն ինքնությունը չպարզված նշված անձին ուղարկել է իր ծանոթ Մանե Սահակյանի վերաբերյալ տվյալները (անուն, ազգանուն, աշխատանքի վայրի հասցե), որպեսզի այդ անձն ուղարկված տվյալներով փոստային առաքանով ՀՀ ուղարկի ձեռք բերվելիք թմրամիջոցը:
Պայմանավորվածության համաձայն՝ ինքնությունը չպարզված անձը ԱՄՆ-ից Մանե Սահակյանի անվամբ փոստային առաքանիով, խաղալիքների մեջ թաքցված վիճակում մաքսանենգությամբ` մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ է ուղարկել առանձնապես խոշոր չափերի` 58.9 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց պարունակող 148 դեղահաբ, որոնք ՀՀ-ում ստացվել է 2019 թվականի հուլիսի 1-ին, ինչի արդյունքում Կառլեն Շուբարալյանը կազմակերպել է առանձնապես խոշոր չափերի նշված թմրամիջոցի մաքսանենգությունը ՀՀ պետական և Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով:
Այնուհետև, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից 2019 թվականի հուլիսի 6-ին իրականացվել են «նամակագրության, փոստային հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում, որի ընթացքում թմրամիջոց պարունակող նշված դեղահաբերն առգրավվել են և փոխարինվել այլ առարկաներով, որից հետո 2019 թվականի հուլիսի 8-ին իրականացված « վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում առաքանին հանձնվել է այն ստանալու համար ներկայացած անզգուշությամբ գործող Մանե Սահակյանին, ով առաքանին փոխանցել է իր հետ փոստային բաժանմունք այցելած Կառլեն Շուբարալյանին, որից հետո վերջինը բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, իսկ առաքանին առգրավվել է Կառլեն Շուբարալյանի կողմից շահագործվող «ԲՄՎ» մակնիշի 97 RZ 999 համարանիշով ավտոմեքենայի խուզարկությամբ:
Արդյունքում Կառլեն Շուբարալյանը չի կարողացել իրացման նպատակով նշված թմրամիջոցը ձեռք բերել իր կամքից անկախ հանգամանքներով:
Այսպիսով, Կառլեն Շուբարալյանին մեղսագրվում են հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: ¦:
1.4. Դատարանի 2019թ. հուլիսի 11-ի որոշմամբ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
1.5. Նախաքննության մարմնի 2019թ. հոկտեմբերի 28-ի որոշմամբ Կառլեն Շուբարալյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր հետևյալ արարքների կատարման համար. §որ նա կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն, ինչպես նաև փորձել է իրացման նպատակով ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցը:
Այսպես.
Կառլեն Շուբարալյանը իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու շուրջ նախնական համաձայնության է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող, ինքնությունը չպարզված անձի հետ: Այնուհետև, թմրամիջոցը ձեռք բերելու նպատակով Կառլեն Շուբարալյանն առանց իր ծանոթ Մանե Սահակյանին տեղեկացնելու և առանց նրա համաձայնության ինքնությունը չպարզված նշված անձին տրամադրել է Մանե Սահակյանի վերաբերյալ տվյալները (անուն, ազգանուն, աշխատանքի վայրի հասցե), որպեսզի այդ անձն ուղարկված տվյալներով փոստային առաքանով ՀՀ ուղարկի պայմանավորվածության առարկա թմրամիջոցը:
Պայմանավորվածության համաձայն՝ ինքնությունը չպարզված անձը ԱՄՆ-ից՝ «Ջարեդ Անդերսոն» (Jared Anderson) տվյալներով անձի անունից Լաս Վեգաս, Մոյավե 4367 Ռդ (5 Mojave Rd #4367 Las Vegas) հասցեից Մանե Սահակյանի անվամբ, ք. Երևան, Սարյան փողոց, 26/4 հասցեով ուղարկել է փոստային առաքանի, որում խաղալիքների մեջ թաքցված վիճակում մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելով, իրացման նպատակով ՀՀ է առաքել առանձնապես խոշոր չափերով՝ 58.9 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց պարունակող 148 հաբ, որոնք 2019 թվականի հուլիսի 1-ին ստացվել են ՀՀ-ում, ինչի արդյունքում Կառլեն Շուբարալյանը կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցի մաքսանենգությունը ՀՀ պետական և Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով:
Այնուհետև, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացվել են «նամակագրության, փոստային հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» (04.07.2019թ.) և «վերահսկելի մատակարարում և գնում» (06.07.2019թ.) օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում թմրամիջոց պարունակող նշված հաբերը փոխարինվել են թմրամիջոց չպարունակող դրանց նմանվող հաբերով, որից հետո 2019 թվականի հուլիսի 8-ին Կառլեն Շուբարալյանը Մանե Սահակյանի հետ ներկայացել է Երևան քաղաքի Սարյան փողոցի 22-րդ հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ թիվ 0002 բաժանմունք և ստացել փոստային առաքանին, որից հետո Կառլեն Շուբարալյանը բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, իսկ առաքանին առգրավվել է Կառլեն Շուբարալյանի կողմից շահագործվող «ԲՄՎ» մակնիշի 97RZ999 համարանիշով ավտոմեքենայի խուզարկությամբ:
Արդյունքում Կառլեն Շուբարալյանն իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցը ձեռք բերելն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Այսպիսով, Կառլեն Շուբարալյանին մեղսագրվում են հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:¦:
1.6. Նախաքննության մարմնի 2019թ. դեկտեմբերի 18-ի որոշմամբ թիվ 58217119 քրեական գործից անջատվել է թիվ 58235719 քրեական գործն ըստ մեղադրանքի Կառլեն Շուբարալյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը 2019թ. դեկտեմբերի 24-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել և 2019թ. դեկտեմբերի 27-ին ստացվել է Դատարան, նույն օրն ընդունվել է Դատարանի վարույթ, իսկ 2020թ. հունվարի 8-ին որոշում է կայացվել քրեական գործի դատական քննությունը 2020թ. հունվարի 15-ին նշանակելու մասին։
2. Դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները.
2.1. Դատաքննությամբ, գործի տվյալներով, դատարանը հիմնավորված է համարում հետևյալը.
Ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանը կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն, ինչպես նաև 2019թ. հուլիսին, Երևանում, փորձել է իրացման նպատակով ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց հետևյալ հանգամանքներում.
Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող, ՀՀ քաղաքացի Կառլեն Դանիելի Շուբարալյանը 2019թ. մարտի 6-ին ստանալով մինչև 2019թ. ապրիլի 6-ը ուժի մեջ ՀՀ վերադարձի վկայական՝ վերադարձել է Հայաստան: Նա իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու շուրջ նախնական համաձայնության է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող, ինքնությունը չպարզված անձի հետ: Այնուհետև, թմրամիջոցը ձեռք բերելու նպատակով Կառլեն Շուբարալյանն առանց իր ծանոթ Մանե Սահակյանին տեղեկացնելու և առանց նրա համաձայնության, ինքնությունը չպարզված նշված անձին տրամադրել է Մանե Սահակյանի վերաբերյալ տվյալները՝ անուն, ազգանուն, աշխատանքի վայրի հասցե, որպեսզի այդ անձն ուղարկված տվյալներով, փոստային առաքանով ՀՀ ուղարկի պայմանավորվածության առարկա թմրամիջոցը:
Պայմանավորվածության համաձայն՝ ինքնությունը չպարզված անձը ԱՄՆ-ից՝ «Ջարեդ Անդերսոն» (Jared Anderson) տվյալներով անձի անունից Լաս Վեգաս, Մոյավե 4367 Ռդ (5 Mojave Rd #4367 Las Vegas) հասցեից Մանե Սահակյանի անվամբ, ք. Երևան, Սարյան փողոց, 26/4 հասցեով ուղարկել է փոստային առաքանի, որում խաղալիքների մեջ թաքցված վիճակում, մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելով, իրացման նպատակով ՀՀ է առաքել առանձնապես խոշոր չափերով՝ 58.9 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց պարունակող 148 հաբ, որոնք 2019 թվականի հուլիսի 1-ին ստացվել են ՀՀ-ում, ինչի արդյունքում Կառլեն Շուբարալյանը կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցի մաքսանենգություն ՀՀ պետական և Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով:
Այնուհետև, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացվել են «նամակագրության, փոստային հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» (04.07.2019թ.) և «վերահսկելի մատակարարում և գնում» (06.07.2019թ.) օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց ընթացքում թմրամիջոց պարունակող նշված հաբերը փոխարինվել են թմրամիջոց չպարունակող, դրանց նմանվող հաբերով:
2019 թվականի հուլիսի 8-ին Կառլեն Շուբարալյանը Մանե Սահակյանի հետ ներկայացել է Երևան քաղաքի Սարյան փողոցի 22-րդ հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ թիվ 0002 բաժանմունք և ստացել փոստային առաքանին, որից հետո Կառլեն Շուբարալյանը բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, իսկ առաքանին առգրավվել է Կառլեն Շուբարալյանի կողմից շահագործվող «ԲՄՎ» մակնիշի 97RZ999 համարանիշով ավտոմեքենայի խուզարկությամբ:
Արդյունքում՝ Կառլեն Շուբարալյանն իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցը ձեռք բերելն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ պատճառներով:
3. Ապացույցների հետազոտում և գնահատում
3.1. Դատարանի կողմից հաստատված հանգամանքները հիմնավորվում են հետևյալ ապացույցներով.
3.2. Վկա Սոկրատ Հարությունյանի ցուցմունքով այն մասին, որ իր ծանոթներից տեղեկացել է, որ ԱՄՆ-ից գործարար է եկել Հայաստան, ով ցանկանում է ներդրումներ անել ու նրան աշխատանքի բերումով ժամանակ առ ժամանակ վարորդ է անհրաժեշտ, ինչի համար վարձատրելու է 150.000-200.000 ՀՀ դրամ աշխատավարձ: Իմացել է, որ նշված մարդու անունը Կառլեն է: Վերցրել է նրա հեռախոսահամարը և դեպքից մոտ 10 օր առաջ զանգել նրան՝ աշխատանքի համար 14-20-20 հեռախոսահամարին: Այնուհետև գնացել հանդիպել է նրան, քննարկել են աշխատանքի պայմանները: Պայմանավորվածության համաձայն ավտոմեքենան նա պետք է տար: Ինքը համաձայնվել է Կառլեն Շուբարալյանի առաջարկին՝ աշխատելու որպես «կանչով-վարորդ»: Այդ օրը Կառլեն Շուբարալյանն իրեն տվել է «BMW» մոդելի 428i տեսակի 97 RZ 999 համարանիշի ավտոմեքենան:
2019 թվականի հուլիսի 8-ին, ժամը 12:00-ին Կառլեն Շուբարալյանն իրեն կանչել է և ինքը գնացել է «Օպերայի» ավտոկայանատեղի, որտեղ ավտոմեքենան թողել էր Կառլենը: Վերցրել է այն, գնացել է Երևան քաղաքի Նար-Դոս փողոցում գտնվող «EMEX» ավտոպահեստամասերի խանութ, որտեղ պատվեր է տվել: Այնուհետև վերադարձել է «Օպերայի» ավտոկայանատեղի, ավտոմեքենան թողել է ավտոլվացման կետում՝ լվանալու համար: Այդտեղից բարձրացել է «Աստրալ» սրճարան, քանի որ Կառլենն այն վարձակալած է եղել և հիմնականում այնտեղ է եղել:
Սրճարանում հանդիպել է Կառլենին, հարցրել է, թե կարող է գնալ, ինչին նա պատասխանել է, որ մի հատ իր կա՝ այն տանի իր տուն, ինչից հետո կարող է գնալ: Այդ ժամանակ նա իրեն տվել է ստվարաթղթե վարդագույն տուփ, որի արտաքին մասից երևացել է, որ դրանում երեխայի համար նախատեսված խաղալիք է եղել: Կառլեն Շուբարալյանն իրեն ասել է, որ այդ խաղալիքը տանի ու թողնի Բյուզանդի փողոցում գտնվող նրա տանը: Վերցրել է նրանից այդ տուփը, գանցել է ավտոլվացման կետ, նստել «BMW» մոդելի 97 RZ 999 համարանիշի ավտոմեքենան և ուղևորվել է դեպի Բյուզանդի փողոց: Հասնելով Բյուզանդի փողոց՝ ավտոմեքենան կանգնեցրել են երկու անձ ու ներկայացել են որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, ինչից հետո իրեն ավտոմեքենայով բերել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենք:
Երբ Կառլենն իրեն տվել է այդ վարդագույն ստվարաթղթե տուփը՝ միայն ասել է, որ դրանում երեխայի խաղալիք է և ուրիշ ոչ մի բան չի ասել դրա պարունակության վերաբերյալ: Ինքն որևէ կերպ չի իմացել, որ դրանում հնարավոր է թմրամիջոց լինի:
Երբ Կառլեն Շուբարալյանն իրեն տվել է այդ տուփը՝ այն եղել է արկղի մեջ: Կառլեն Շուբարալյանն իրեն ասել է, որ այդ տուփը հանի արկղի միջից, իսկ արկղը գցի աղբամանը: Դրանից հետո ինքը «Աստրալ» ակումբից դուրս գալուց հետո՝ Կառլենի ցուցումի համաձայն բացել է արկղը, որի մեջ դրված է եղել իր կողմից նշված վարդագույն տուփը: Այդ արկղը գցել է «Աստրալ» ակումբից քիչ ներքև գտնվող աղբամանում, որից հետո նստելով ավտոմեքենան՝ գնացել է այդտեղից:
/դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ.169-172, հատոր 2 գ.թ. 128-131/

3.3. Վկա Համազասպ Բաղդասարյանի ցուցմունքով այն մասին, որ երկուսից երեք ամիս առաջ իր ընկերոջ միջոցով ծանոթացել է Կառլեն Շուբարալյանի հետ: Տեղյակ է եղել, որ նա երկար ժամանակ բնակվել է ԱՄՆ-ում: 2019թ. հուլիսի 8-ի կեսօրին, Երևան քաղաքի «Աստրալ» սրճարանում հանդիպել է Կառլեն Շուբարալյանին, զրուցել են, որից հետո դուրս է եկել զբոսնելու: 40 րոպե անց վերադարձել է նույն վայր, որտեղ Կառլեն Շուբարալյանն եղել է իր ընկեր Հրաչիկ Նազարյանի և իր վարորդ Սոկրատ Հարությունյանի հետ: Քիչ անց իրենց են մոտեցել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ և դատարանի որոշման հիման վրա խուզարկության են ենթարկել սրճարանը: Խուզարկության ավարտից հետո իրեն բերման են ենթարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենք: Այնտեղ տեղեկացել է, որ Կառլեն Շուբարալյանն առնչություն ունի թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ, սակայն այդ մասին մանրամասներ իրեն հայտնի չեն:
/դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ.149-151,/

3.4. Վկա Հրաչիկ Նազարյանի ցուցմունքով այն մասին, որ Կառլեն Շուբարալյանին ճանաչում է ԱՄՆ-ում բնակվելու ժամանակվանից՝ 1998-1999 թվականներից: Ինքն այնտեղ բնակվել է շուրջ տասը տարի: Հայաստանում 2019 թվականին պատահաբար հանդիպել է Կառլենին, նրա բռնվելուց շուրջ երկու ամիս առաջ:
Հայաստանում 2019 հուլիսի 2-ին կամ 3-ին ինքը և կինը հիմնադրել են «Վին Լունջ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը եղել է իր կինը, իսկ ինքը հանդիսացել է ՍՊԸ-ի տնօրենը: Նշված ՍՊԸ-ով վարձակալել են Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Աստրալ» ակումբը: 2019 թվականի հուլիսի 8-ին, ժամը 15:00-ից 16:00-ի սահմաններում գնացել է սրճարան, որտեղ տեսել է Կառլենին: Վերջինս ցանկացել է միանալ իր բիզնեսին՝ 50/50 տարբերակով և նշված հարցի շուրջ իրենք քննարկումներ են ունեցել: Կառլենի հետ նաև այլ անձինք են եղել, որոնցից ինքը ճանաչել է միայն Համլետին: Իրենք նստել են նույն սեղանի շուրջ և միասին ճաշել են: Այդ ժամանակ իրենց են մոտեցել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և սկսել են խուզարկություն իրականացնել: Այդ ժամանակ ինքը տեղեկացել է, որ Կառլեն Շուբարալյանը թմրամիջոցներ է բերել Հայաստան, ինչից զարմացել է, քանի որ նա թմրամիջոց չի օգտագործել:
/դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ.152-155/

3.5. Վկա Մանե Սահակյանի նախաքննական ցուցմունքով այն մասին, որ ճանաչում է Կառլեն Շուբարալյանին, ով օգտագործում է 044-14-20-20 բջջային հեոախոսահամարը: Նրան ճանաչում է 2019թ.-ի ապրիլի կեսերից՝ ընդհանուր ընկերական շրջապատից: Ծանոթությունը վերածվել է շատ մտերիմ հարաբերությունների, մասնավորապես՝ միասին բնակվել են մի հարկի տակ, ծանոթացել է նրա ծնողների, ընտանիքի և բարեկամների հետ:
2019 թվականի հունիսի 7-ից կամ 8-ից սկսած իրենց հարաբերությունները սրվել են և վատացել, քանի որ Կառլեն Շուբարալյանն այլ աղջկա հետ իրեն դավաճանել է: Կառլենը զանգել կամ հաղորդագրություններ է ուղարկել իրեն, որոնք նույնիսկ վիրավորական բնույթի են եղել: Իրենց շփումների ընթացքում Կառլեն Շուբարալյանն իրեն պատմել է, որ 8-ից 10 տարեկանից բնակվել է ԱՄՆ-ում, նույնիսկ այնտեղ դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Իր պատմելով՝ ՀՀ է եկել 2019թ.-ի սկզբներին և ոչնչով չի զբաղվել, ցանկացել է ձեռնարակատիրական գործունեւություն իրականացնել:
Իրենց շփումների ընթացքում, մեկ անգամ, իրենց կռվելու օրերին, Կառլեն Շուբարալյանն իր համար ԱՄՆ-ից պատվիրել է սպորտային կոշիկներ, որը չի ստացել և չի կարող ասել, թե ում անունով է ուղարկել: Դեպքից մոտ 10 օր առաջ Կառլեն Շուբարալյանը զանգել է իրեն, հանդիպել և ասել է, որ իր անունով ու աշխատանքի վայրի հասցեով ԱՄՆ-ից պատվիրել է ինչ-որ առարկա՝ չասելով, թե ինչ: Ինքը չի հարցրել, թե ինչ պատվեր է, քանի որ չի հետաքրքրել և խնդրել է չեղյալ համարել, քանի որ չի ցանկացել նրա հետ կապ ունենալու: Կառլեն Շուբարալյանը պատճառաբանել է, որ անձնագիր չունի և իր անունով պատվեր չի կարող անել: Հաշվի առնելով, որ Կառլեն Շուբարալյանն արդեն պատվերն արել է, ինքն էլ փաստի առաջ է կանգնել, ուստի որոշել է այն գալու դեպքում՝ Կառլենի հետ գնա, որպեսզի նա ստանա պատվերը:
2019թ. հուլիսի 8-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ի սահմաններում իր սրահ է եկել «Հայ փոստ» ՓԲԸ-ի աշխատակցուհին և իրեն է հանձնել կտրոն՝ ասելով, որ իր անունով պատվեր է եկել: Դրանից հետո իր 077-20-09-06 բջջային համարից հաղորդագրություն է ուղարկել Կառլեն Շուբարալյանին՝ բովանդակությամբ, որ իր պատվերը կատարվել է, երբ հարմար է՝ կարող է վերցնել: ժամը 15:00-ի սահմաններում Կառլեն Շուբարալյանն եկել է իր սրահի մոտ և միասին,իր ընկերոջ «Մերսեդես» մակնիշի մեքենայով գնացել են Երևան քաղաքի Սարյան փողոցի վրա գտնվող «Հայ փոստ» ՓԲԸ-ի գրասենյակ: Այնտեղ միասին ներս են մտել, ինքը ստացել է պատվերը, որը քառակուսի արկղ է եղել և վերադարձել են իր մեքենան: Այն կայանված է եղել «Հայ փոստ» ՓԲԸ-ի գրասենյակի դիմացի փողոցում: Մեքենայում, վարելու կամ կայանված լինելու ընթացքում, Կառլեն Շուբարալյանը բացել է արկղը, որի մեջ առկա է եղել քառակուսի մեկ այլ արկղ: Դրա մեջ երևացել են ինչ որ թելեր, քառակուսի՝ իր պատկերացմամբ մանկական փոքր առարկաներ, որոնց մեջ եղել են նաև նույնանման, մուգ մարմնագույն առարկաներ: Կառլեն Շուբարալյանը դրանցից մեկի վրա մատը դնելով՝ իրեն հարցրել է, կխմի արդյոք, թե ոչ, իսկ ինքը հակառակվել է՝ ասելով, որ չի ցանկանում, ինչի խմի: Կառլեն Շուբարալյանը փորձել է պնդել՝ ասելով, որ «ք...ի համը չհանի», սակայն ինքը մերժել է: Կառլեն Շուբարալյանն իրեն նույնիսկ ասել է, որ մենակով չի փորձի, իսկ ինքը պատասխանել է, որ գնա և ընկերուհու հետ փորձի: Կառլեն Շուբարալյանին հորդորել է իրենից հեռու մնալ: Դրանից հետո Կառլեն Շուբարալյանին իջեցրել է «Աստրալ» սրճարանի մոտ ու հեռացել է:
Հստակ չի կարող ասել, թե Կառլեն Շուբարալյանը ինչ է առաջարկել, բայց այդ տաբլետկան իր կարծիքով օրենքով արգելված հաբ է եղել:
Առաքանին ստանալու ամբողջ ժամանակահատվածում եղել են երկուսով, Կառլեն Շուբարալյանն իրենից հեռու չի գնացել և հեռախոսազրույցներ չի ունեցել:
Իրեն հայտնի չէ, թե ինչ հաբ է իրեն առաջարկել խմել Կառլեն Շուբարալյանը: Ինքն առողջական խնդիրներ չի ունեցել: Իր կարծիքով Կառլեն Շուբարալյանը տեղյակ է եղել, թե ինչ պարունակություն ունի փոստային առաքանին, քանի որ եթե տեղյակ չլիներ, այդ դեպքում ինչի համար պետք է իրեն առաջարկեր որևէ բան փորձել այդ արկղի միջից:
Իր ցուցմունքները Մանե Սահակյանը պնդել է նաև Կառլեն Շուբարալյանի հետ առերես հարցաքննության ժամանակ:
/դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ. 145-148, 258-262, հատոր 2 գ.թ. 14-18, հատոր 1 գ.թ. 204-208/

3.6. «Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառում անցկացնելու արդյունքների մասին 2019. հուլիսի 4-ի արձանագրությամբ, որի համաձայն առաքանու արկղի վրա առկա է եղել թերթիկ, որի վրա լատինատառ գրված է եղել փոստային առաքանու համարը` CX447285567US, առաքանին ուղարկող անձի տվյալները` «Anderson Jared, Las Vegas, 4367 5 Mojave Rd», իսկ որպես ստացողի տվյալներ նշված է եղել «Mane Sahakjan Make-up Mane Sahakyan Salon-Studio Martiros Saryan st. 26/4 Yerevan, Armenia, 0010» տեղեկությունը: Փոստային առաքանու պարունակությունը պարզելու նպատակով, գրասենյակային դանակի գործածմամբ, արկղի կողային հատվածն առանց վնասելու բացվել է, որի մեջ առկա է եղել ևս մեկ ստվարաթղթե արկղ: Դրա մեջ եղել է գործարանային պայմաններում տեղադրված մանկական խաղալիքների պարագաներ` տեղադրված պլաստմասե հարմարանքի մեջ, իսկ հակառակ կողմում կպչուն ժապավենով ամրացված են եղել պոլիմերային հերմետիկ փաթեթներ, որոնց մեջ եղել են հաբեր: Նշված փաթեթները բացելուց հետո պարզվել է, որ առկա են ընդհանուր 148 հատ հաբեր, որոնք դրվել են «SATUR» կշեռքի վրա, որի էլեկտրոնային ցուցիչը ցույց է տվել 60 գրամ քաշ: Այնուհետև, նշված հաբերը դրվել են «ZIP» պոլիմերային փաթեթի մեջ, որն էլ տեղադրվել է ծրարի մեջ, փակվել է, կնիքվել` հետագայում դատաքիմիական փորձաքննության ներկայացնելու նպատակով:
/դատական նիստի արձանագրություն, հատոր հ-1 գ.թ 14-15/

3.7. «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ հետախուզական միջոցառում անցկացնելու մասին 2019թ. հուլիսի 6-ի արձանագրությամբ, որի համաձայն 2019թ. հուլիսի 4-ին «նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու արդյունքների մասին արձանագրությամբ վավերացված, ք.Երևան, Սարյան 26/4 հասցեով ուղարկված, Մանե Սահակյանի անվամբ CX447285567US համարի միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերված և փորձագետի թիվ 337Ք-19 եզրակացության համաձայն՝ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց հանդիսացող, 58.9 գրամ ընդհանուր քաշով 148 հատ հաբերի փոխարեն, պոլիմերային 3 փաթեթների մեջ տեղադրվել են նշված տեսակի թմրամիջոցի հաբերին չափերով, գույնով և քաշով առավելագույնս համապատասխան, դեղատներում ազատ շրջանառության վաճառքի ենթակա, 148 հատ «VITRUM» անվանումով վիտամին դեղահաբեր: Այնուհետև, «VITRUM» անվանումով ընդհանուր 148 հատ դեղահաբերով փաթեթները, հնարավորինս նույն եղանակով, կպչուն ժապավենով ամրակցվել են առաքանու միջից հայտնաբերված մանկական խաղալիքների պարագաներով պլաստմասե հարմարանքի հակառակ կողմում, որը տեղադրվել է խաղալիքների պարագաների արկղի մեջ, որն էլ տեղադրվել է Մանե Սահակյանի անվամբ CX447285567US համարի միջազգային փոստային նույն առաքանու մեջ` /ստվարաթղթե արկղի/ և փակվել` հետագայում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հսկողության ներքո սահմանված կարգով հասցեատերերին փոխանցելու նպատակով:
/դատական նիստի արձանագրություն, հատոր -1, գ.թ. 32-33/

3.8. «Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» և «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ հետախուզական միջոցառումները անցկացնելու արդյունքների մասին 2019թ. հուլիսի 4-ի և 2019թ. հուլիսի 6-ի արձանագրությաններին կից արձանագրությունների կազմման ընթացքի տեսաձայնագրությունով և դրանց վերաբերյալ լազերային սկավառակների զննության արձանագրությամբ, որոնցով հաստատվել են կազմված արձանագրությունների տվյալները:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-1 գ.թ. 34, հատոր-2 գ.թ 240-241/

3.9. Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, «նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» և «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ հետախուզական միջոցառումներն անցկացնելու արդյունքների մասին 2019թ. հուլիսի 4-ի և 2019թ. հուլիսի 6-ի արձանագրությաններին կից՝ արձանագրությունների ընթացքի տեսաձայնագրության լազերային սկավառակներով:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-2 գ.թ. 242-243/

3.10.Դատաքիմիական փորձաքննության թիվ 337Ք-19 եզրակացությամբ, որի համաձայն փորձաքննությանը ներկայացված, 148 հատ, 58,9 գրամ ընդհանուր քաշով հաբերը «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց են:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-1 գ.թ. 19-21/

3.11. Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 2/10 հասցեում գործով «Աստրալ» ակումբի խուզարկության արձանագրությամբ, որի համաձայն հայտնաբերվել և առգրավվել է Կառլեն Շուբարալյանի կողմից օգտագործվող 353061100672315 գործարանային համարի «Այֆոն ԻքսՌ» մոդելի բջջային հեռախոսը:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-1 գ.թ. 102-103/

3.12. Առգրավում կատարելու արձանագրությամբ, որի համաձայն «Հայփոստ» ՓԲԸ-ից առգրավվել է 0002 փոստային բաժանմունքի տեսախցիկների տեսագրությունները:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-1 գ.թ. 192/

3.13. «Հայփոստ» ՓԲԸ-ի 0002 փոստային բաժանմունքի տեսախցիկների տեսագրություններով լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, որի համաձայն տեսագրությունում երևում է փոստային բաժանմունքի աշխատակիցների նստավայրի հատվածը՝ սրահի կողմից, եվրոարտադրության պատուհանները, որոնցում երևում են հաճախորդների կողմից աշխատակիցներին մոտենալու հատվածը և պատուհանի բաց փեղկը: Նշված տեսագրության 00:06 վայրկյանին, տեղական ժամանակով 15:27:07-ին բաց փեղկով պատուհանին են մոտենում երկու անձ: Նրանցից մեկը արական սեռի ներկայացուցիչ է, երեսին մորուք, սափրված գլխով, իսկ մյուս անձը իգական սեռի ներկայացուցիչ է, երկար սև մազերով և ակնոցներով: Տեսագրության 09 վայրկայնին, տեղական ժամանակով 15:27:09-ին նշված տղամարդը գրպանից հանելով ինչ որ թուղթ՝ այն տալիս է իգական սեռի ներկայացուցչին, ով այն տալիս է փոստային բաժանմունքի աշխատակցին: Տեսագրության 01:02 վայրկյանին, տեղական ժամանակով՝ 15:28:03-ին փոստային բաժանմունքի աշխատակիցը պատուհանի փեղկին մոտեցած իգական սեռի ներկայացուցչին է տալիս ինչ որ թուղթ, ով այն վերցնելով՝ կատարում է գրառումներ: Տեսագրության 03:29 վայրկյանին փոստային բաժանմունքի աշխատակիցը՝ ձեռքին տուփ, մոտենում է իգական սեռի ներկայացուցչին, որից հետո, նախօրոք տրված փաստաթղթում գրառումներ կատարելուց հետո, 04:43 վայրկյանին, տեղական ժամանակով 15:31:44-ին այն տալիս է իգական սեռի ներկայացուցչին, սակայն տուփը վերցնում է արական սեռի ներկայացուցիչը և քայլում է դեպի սրահ, որից հետո նրանք դուրս են գալիս տեսախցիկի տեսադաշտից:
Ըստ մասնակից Մանե Սահակյանի հայտարարության՝ նշված իգական սեռի ներկայացուցիչը ինքն է, իսկ արական սեռի ներկայացուցիչը՝ Կառլեն Շուբարալյանը: Ըստ նույն հայտարարության՝ նշված տուփն այն տուփն է, որն ինքը 2019թ. հուլիսի 8-ին Կառլեն Շուբարալյանի խնդրանքով ստացել է «Հայփոստի» գրասենյակից:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-1 գ.թ. 211-213/

3.14. Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, «Հայփոստ» ՓԲԸ-ի 0002 փոստային բաժանմունքի տեսախցիկների՝ 15:20-ից 15:50-ն ընկած ժամանակահատվածի տեսաձայնագրությունները պարունակող լազերային սկավառակով:
/ դատական նիստի արձանագրություն, հատոր-2 գ.թ. 282, հատոր-1 գ.թ.192Ա/

3.15. Կառլեն Շուբարալյանի կողմից վարվող «ԲՄՎ» մակնիշի 97 RZ 999 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի խուզարկության արձանագրությամբ, որի համաձայն նշված ավտոմեքենայի հետևի նստատեղից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնվող ստվարաթղթե տուփ՝ մանկական խաղալիքներով: Ստվարաթղթե տուփից հանվել է պլաստմասե հարմարանքը, որի մեջ եղել են մանկական խաղալիքներ, իսկ դրա հետևի հատվածից հայտնաբերվել են թվով 148 հատ հաբեր՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ, 3 առանձին փաթեթներով, որոնք հանդիսացել են 2019թ. հուլիսի 6-ին «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում համապատասխան աշխատակիցների կողմից «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցների փոխարեն դրված «Վիտրում» տեսակի հաբերը:
/ դատական նիստի արձանագրություն, հատոր-1 գ.թ 221-222/

3.16. Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, Կառլեն Շուբարալյանի կողմից վարվող «ԲՄՎ» մակնիշի 97 RZ 999 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերված, մանկական խաղալիքներով ստվարաթղթե տուփով:
/ դատական նիստի արձանագրություն, հատոր-2 գ.թ. 283/

3.17. ՀՀ ազգային անվտանգության ծառայության կոռուպցիայի հակազդման և տնտեսական անվտանգության դեպարտամենտից ստացված, Դատարանի որոշումների հիման վրա թույլատրված և գաղտնազերծված, Մանե Սահակյանի և Կառլեն Շուբարալյանի նկատմամբ իրականացված «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալներ պարունակող լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, որով հաստատվում են վկա Մանե Սահակյանի ցուցմունքները:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-2 գ.թ.11-13,/

3.18. Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, Կառլեն Շուբարալյանի և Մանե Սահակյանի վերաբերյալ իրականացված «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառումն անցկացնելու արդյունքների մասին լազերային սկավառակով:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-2 գ.թ. 281, հատոր-1 գ.թ. 93/

3.19. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտից ստացված, Մանե Սահակյանի 077-20-09-06 հեռախոսահամարի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքների պարունակությամբ X-1268-19 լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, որով հաստատվում են Մանե Սահակյանի ցուցմունքները:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-2 գ.թ. 96-99/

3.20. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտից ստացված, Կառլեն Շուբարալյանի 044-14-20-20 հեռախոսահամարի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքների պարունակությամբ X-1267-19 լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, որով հաստատվում են Մանե Սահակյանի ցուցմունքներում նշված հանգամանքները:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-2 գ.թ. 102-104/

3.21. Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, X-1267-19 և X-1268-19 համարների լազերային սկավառակներով:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-2 գ.թ. 111, հատոր-1 գ.թ. 74/

3.22. «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությունից 30.08.2019թ. ստացված, Մանե Սահակյանի կողմից օգտագործվող 077-20-09-06 բջջային հեռախոսահամարի և «Յուքոմ» ՍՊ ընկերությունից 18.09.2019թ. ստացված, Կառլեն Շուբարալյանի կողմից օգտագործվող 044-14-20-20 բջջային հեռախոսահամարի վերծանումներով լազերային սկավառակների զննության արձանագրությամբ, որով հաստատվում են Մանե Սահակյանի ցուցմունքներում նշված հանգամանքները:

/դատական նիստի արձանագրություն, հատոր-2 գ.թ 107-110/

3.23. Իրեղեն ապացույց ճանաչված, Մանե Սահակյանի անվամբ, վերջինիս պատկանող գեղեցկության սրահի՝ ք.Երևան Մարտիրոս Սարյան 26/4 հասցեով ԱՄՆ-ից ուղարկված CX447285567US համարի միջազգային փոստային առաքանու մեջից հայտնաբերված 148 հատ, 58,9 գրամ ընդհանուր քաշով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցներով:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-1 գ.թ. 133-134/

3.24. Իրեղեն ապացույց ճանաչված, Մանե Սահակյանի անվամբ, վերջինիս պատկանող գեղեցկության սրահի՝ ք.Երևան Մարտիրոս Սարյան 26/4 հասցեով ԱՄՆ-ից ուղարկված CX447285567US համարի միջազգային փոստային առաքանու մեջից հայտնաբերված 148 հատ, 58,9 գրամ ընդհանուր քաշով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի փոխարեն դրված, 148 հատ «VITRUM» անվանումով վիտամինի հաբերով:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-2 գ.թ 135-136/

3.25. Կառլնե Շուբարալյանի և Մանե Սահակյանի վերաբերյալ իրականացված «արտաքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքների մասին լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, որով հաստատվում են Մանե Սահակյանի ցուցմունքներում նշված հանգամանքները:
/դատական նիստի արձանագրություն, հատոր-2 գ.թ. 265/

3.26. Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, Կառլեն Շուբարալյանի և Մանե Սահակյանի վերաբերյալ իրականացված «արտաքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառումն անցկացնելու արդյունքների մասին լազերային սկավառակով:
/դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 266, հատոր 1 գ.թ. 94/

3.27. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՏՏԳ վարչությունից ստացված, Կառլեն Շուբարալյանի բջջային հեռախոսի տվյալներով լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, որի համաձայն՝ Կառլեն Շուբարալյանի կողմից օգտագործվող բջջային հեռախոսի WhatsApp Messenger հավելվածի ANGLE VEGAS գրառմամբ +17023050577 հեռախոսահամարի բաժանորդը դեռևս 18.06.2019թ. ժամը 00:49:28-ին և 00:49:23-ին Կառլեն Շուբարալյանին է ուղարկել «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի դեղահաբերի լուսանկարներ և դրանց վերաբերյալ գրառումներ: Դրանից հետո, 25.06.2019թ. նույն հեռախոսահամարի բաժանորդը Կառլեն Շուբարալյանին ուղարկել է այն անդորրագիրը, որով նշված թմրամիջոցով ծանրոցը ուղարկել է ՀՀ:
/դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 276-278,/

3.28. Այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, խուզարկությամբ առգրավված, Կառլեն Շուբարալյանին պատկանող, 353061100672315 գործարանային համարի «Այֆոն ԻքսՌ» մոդելի բջջային հեռախոսով:
/դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 279,/

3.29. Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՏՏԳ վարչությունից ստացված, Կառլեն Շուբարալյանի բջջային հեռախոսի տվյալներով լազերային սկավառակով:
/դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 280, հատոր 2 գ.թ. 238/

3.30. Առաջադրված մեղադրանքում մեղադրյալ Կառլեն Շուբարալյանն իրեն մեղավոր չճանաչեց և պնդեց իր նախաքննական ցուցմունքն այն մասին, որ մանուկ հասակից բնակվել է ԱՄՆ-ում: Այնտեղ ընտանիքով զբաղվել են տարբեր բիզնեսներով: Ունեցել են մի քանի ռեստորան (Almasina, Viceroy), դեղատուն` Pinacle pharmacy, ինչպես նաև եղել են մեքենաների վաճառքի դիլեր (Luxury Ride)։ Իրենց տարածքը գտնվել է Վենտուրա Բուլվարի վրա: Այժմ ունեն տրանսպորտային կազմակերպություն և իրենց ավտոբուսները Լոս Անջելեսից գնում են տարբեր ուղղություններով` Արիզոնա նահանգի քաղաքներ, Նևադա նահանգի քաղաքներ և այլն: Երբ վերադարձել է Հայաստան՝ որոշել է զբաղվել այն գործերով, որոնցից հասկանում է։ Այդ պատճառով վերցրել է «Աստրալ» ակումբը և սկսել է աշխատեցնել: Ցանկացել է զբաղվել նաև ավտոմեքենաների վաճառքով, ինչպես նաև ԱՄՆ-ից Հայաստան ներկրել բոտեքսի համար նախատեսված դեղեր և քսուքներ: Բոտեքսի համար դեղեր ու քսուքներ, ինչպես նաև ավոտմեքենաներ ներմուծելու հարցով պարբերաբար խոսել և քննարկումներ է ունեցել ԱՄՆ-ում բնակվող իր մտերիմ Էնջելի հետ, ով էլ պետք է այնտեղից ուղարկեր դրանք: Նա իրեն ԱՄՆ աճուրդներից ուղարկել է մեքենաների նկարներ, ինքը ընտրել է, թե որոնք պետք է գնեն, նա ուղարկի Հայաստան, իսկ ինքը վաճառի և շահույթը կիսվեն: Քանի որ իր նախկին ընկերուհի Մանե Սահակյանն իրեն խնդրել է, որ ԱՄՆ-ից իր համար սպորտային կոշիկներ /բոթասներ/ պատվիրի՝ դրա համար էլ Էնջելի հետ հերթական խոսակցություններից մեկի ժամանակ խնդրել է, որ փոստով սպորտային կոշիկներ ուղարկի իր և Մանեի համար, ինչպես նաև խնդրել է, որ բոտեքսի ներարկելու համար նախատեսված դեղերի նմուշներ ուղարկի, որպեսզի այստեղ այդ գործով զբաղվող մարդկանց ցույց տա և պարզի՝ կցանկանան դրանցից գնել, թե ոչ: Հայաստանում գտնվելով՝ կապ է հաստատել մի ամերիկյան ընկերության հետ, որոշել է նրանց բոտեքսի դեղերի նմուշները բերել ԱՄՆ-ից, ցույց տալ Երևանի տարբեր գեղեցկության սրահների, բժիշկների, հասկանալ պահանջարկը, որոշել դրանց գները և կրկին զբաղվել դրանց արտադրությամբ ԱՄՆ-ում և դրանց վաճառքի բիզնեսով Հայաստանում: Բոթեքսի դեղերի հետ կապված իր հեռախոսում կան ապացույցներ: Ինքը գիտեր, որ այդ ընկերությունը շատ մեծ է և բոտեքսի դեղեր ԱՄՆ-ից մեծ քանակություններով ուղարկում են իր իմանալով նաև Մոսկվա, Կիև, տարբեր երկրներ, ուստի որոշել է, որ Հայաստանում էլ ինքը կզբաղվի այդ գործով:
08.07.2019թ. ցերեկը Մանեից ստանալով հաղորդագրություն, որ ծանրոց է եկել՝ խոսել է նրա հետ հեռախոսով և պայմանավորվել են միասին գնալ Սարյանի վրայի փոստային բաժանմունք՝ այն ստանալու համար: Ինքը մտածել է, որ իրենց սպորտային կոշիկներն ու բոտեքսի դեղերն են տեղ հասել և զանգահարել է ԱՄՆ իր ծանոթին: Նրան ասել է, որ ծանրոցը հասել է, շնորհակալություն է հայտնել իր խնդրանքը կատարելու` սպորտային կոշիկներն ու բոտոքսի դեղերն ուղարկելու համար: Այդ ժամանակ Էնջելն ասել է, որ քուզենը բուտսը չի ուղարկել, բայց երեխաների զարդերի մեջ լիքը «OK GOODES» սյուրպրիզ է իրեն ուղարկել, որ կխմի՝ կհասկանա: Ինքը հարցրել է, թե ինչ է ասում, բայց նա պատասխանել է, որ ինքը քնած է, ուղեղը չի աշխատում, գնա, պասիլկեն վերցնի, վաղը, երբ իրենց մոտ առավոտ լինի՝ կզանգի կասի ինչ անի: Երբ ասել է, որ բուտս չի ուղարկել՝ չի հասկացել՝ արդյոք բոթասը չի ուղարկել, թե բոտեքսը, քանի որ քնաթաթախ է խոսել: Շատ կոնկրետ չի հասկացել նաև, թե ինչ սյուրպրիզի մասին է խոսում, բայց «OK GOODES» սյուրպրիզից ենթադրել է, որ կայֆի, սեքսի դեղեր են: ԱՄՆ-ում կան կայֆի, սեքսի դեղեր, որ թույլատրելի են և կան, որոնք չեն թույլատրվում: Որոնք թույլատրվում են, դրանց մասին ասում են, որ «OK GOODES» է: Դրանից հետո զանգել է Մանեին ու պայմանավորվել են, թե որտեղ պիտի հանդիպեն՝ փոստային բաժանմունք գնալու համար: Պայմանավորվելուց հետո գնացել է Մանեի աշխատանքի վայրի մոտ, որտեղից միասին գնացել են փոստ: Մանեն մեքենայի մեջ իրեն փոխանցել է ծանրոցի ստացականը, որով էլ փոստից ծանրոցը ստացել է: Փոստային բաժանմունքում Մանեն հարցրել է, թե ինչ է ծանրոցի մեջ։ Ինքը նրան ասել է, որ քիչ առաջ տեղեկացել է, որ երեխաների համար զարդեր են ուղարկել: Դրանից հետո ծանրոցը ստացել են, նստել են Մանեի մեքենան ու շարժվել են: Արկղը բացելուց հետո տեսել է, որ երեխաների թևնոցներ գործելու թելեր և քարեր են: Հասկացել է, որ այդ քարերի մեջ էլ կայֆի դեղերն են, բայց չի իմացել, թե դրանք կոնկրետ որոնք են, քանի որ բոլորը մանր վզնոց, թևնոց գործելու գունավոր, մարմնագույն քարեր և հատիկներ են եղել: Նույնիսկ չի իմացել, թե դրանք ինչպես են օգտագործում, պետք է սպասեր, որ ԱՄՆ-ում լույսը բացվեր և Էնջելից հարցներ, թե դրանցից որոնք են կայֆի դեղերը, ինչ դեղեր են և ինչպես են օգտագործում:
Մանեն իրեն իջեցրել է իր աշխատանքի վայր ու ինքը գնացել է: Դրանից հետո սրճարան է կանչել վարորդին` Սոկրատին, փոստից ստացված տուփից հանել է խաղալիքի տուփը, դրել է տոպրակի մեջ և ասել է, որ երեխաների խաղալիք է՝ տանի տուն, իսկ փոստի տուփը քանի որ էլ պետք չի եղել՝ ասել է, որ թափի աղբամանը: Դրանից քիչ անց իր սրճարանից իրեն ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել: Այդպես էլ չի հասցրել զանգահարել ծանոթին և իմանալ, թե կոնկրետ որոնք են այդ կայֆի, սեքսի դեղերը և կոնկրետ ինչ դեղեր են:
/ դատական նիստի արձանագրություն, 1-ին հատոր գ.թ. 166-167, 202-203, 229-230,
2-րդ հատոր գ.թ. 27-28, 161-163, 268-275/:

4. Դատարանի իրավական վերլուծությունները.
4.1. Ստուգելով ամբաստանյալի ցուցմունքները, համադրելով դրանք քրեական գործով ձեռք բերված և հետազոտված մյուս ապացույցների հետ, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, իրենց համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորող ցուցմունքներն արժանահավատ են, հաստատվում են քրեական գործի քննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցների համակցությամբ, իսկ ամբաստանյալի ցուցմունքներն այն մասին, որ ինքն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կազմակերպելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման փորձի հետ կապ չունի՝ իրականությանը չեն համապատասխանում, արժանահավատ չեն, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ են հետապնդում և հերքվում է վերոհիշյալ ապացույցներով:
4.2. Վերլուծելով պաշտպանի պատճառաբանությունները, այդ թվում նաև այն մասին, որ՝
-վերաբերելի, թույլատրելի և հավաստի ապացույցների բավարար համակցություն ձեռք չի բերվել՝ առաջադրված մեղադրանքները հիմնավորված գնահատելու համար,
-Մեխիաս Հեկտոր Ալեքսիսի հայտնածն այն մասին, որ Կառլեն Շուբարալյանն առնչություն չի ունեցել Հայաստան ուղարկված թմրամիջոցների հետ՝ Դատարանը պատշաճ կարգով չի գնահատել,
- Կառլեն Շուբարալյանից առգրավված բջջային հեռախոսն ունեցել է այլ անվանում և նույնացման համար,
- Մանե Սահակյանի ցուցմունքները կոնֆրոնտացիայի իրավունքով չապահովված ապացույցներ են, ինչի պատճառով դրանց օգտագործումն անթույլատրելի է,
-օպերատիվ հետախուզական միջոցառումներն իրականացվել են թակարդման եղանակով, իսկ դրանց դատական ստուգման և հիմնավորող փաստաթղթեր պահանջելու մասին իր միջնորդությունն անհիմն մերժվել է,
-թմրամիջոցների իրացման փորձի մեղադրանքին վերաբերվող ապացույցներ առկա չեն՝ Դատարանը գտնում է, որ դրանք ամբողջովին անհիմն են, իրականությանը չեն համապատասխանում, արժանահավատ չեն, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու հարցում Կառլեն Շուբարալյանին օգնելու նպատակ են հետապնդում և հերքվում են քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ։
Մասնավորապես՝ որպես պաշտպանության կողմի վկա՝ օտարերկրացի Մեխիաս Հեկտոր Ալեքսիս ներկայացված անձը պատշաճ կարգով ծանուցվել է Դատարան ներկայանալու անհրաժեշտության, հերթական դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին, սակայն Դատարան չի ներկայացել, երբևէ հարցաքննված չի եղել։
Կառլեն Շուբարալյանից առգրավված հեռախոսը պատշաճ կարգով արձանագրվել և զննվել է, սակայն տարբեր փաստաթղթերում նշվել է հեռախոսի նույնականացման երկու համարներից մեկը, իսկ անվան մեջ մեկ տառ ավել է նշվել։ Այնուամենայնիվ հեռախոսը նույնականացվել է նաև դրանում առկա, Կառլեն Շուբարալյանի լուսանկարով և այլ հատկանիշներով։
Մանե Սահակյանի ցուցմունքը կոնֆրոնտացիայի իրավունքով ապահովված ապացույց է, քանի որ նա իր ցուցմունքը պնդել է Կառլեն Շուբարալյանին առերես, վերջինիս պաշտպանների ներկայությամբ։
Օպերատիվ հետախուզական միջոցառումները թակարդման եղանակով իրականացված լինելու հանգամանքը հաստատող բավարար հիմնավորումներ Դատարանին չեն ներկայացվել, իսկ դրանց դատական ստուգման և հիմնավորող փաստաթղթեր պահանջելու մասին միջնորդությունը մերժվել է՝ պատշաճ կարգով փաստարկված և հիմնավորված չլինելու պատճառով:
Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի կողմից, նրա մեղավորությամբ, առանձնապես խոշոր չափերով, Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների մաքսանենգություն կազմակերպելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
Ապացուցված է նաև ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի կողմից, նրա մեղավորությամբ, իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու փորձը, նրա այդ արարքը նույնպես ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
4.3. Հանցագործություններից յուրաքանչյուրի համար ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը քննելիս` Դատարանը գտնում է հետևյալը.
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն`
«Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»։
Նույն օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն՝
«Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով:»:
Նույն օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն
« 1. Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը:
. (…)
3. Կազմակերպիչ է համարվում այն անձը, ով կազմակերպել կամ ղեկավարել է հանցանքի կատարումը, ինչպես նաև ստեղծել է կազմակերպված խումբ կամ հանցավոր համագործակցություն կամ ղեկավարել է դրանք: (…)»:
Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»։
Նույն օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն՝
«1. Գույքի բռնագրավումը դատապարտյալի սեփականությունը համարվող գույքը կամ դրա մի մասը հարկադրաբար և անհատույց վերցնելն է` ի սեփականություն պետության:
2. Գույքի բռնագրավման չափը դատարանը որոշում է` նկատի ունենալով հանցագործությամբ հասցված գույքային վնասի, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի չափը: Գույքի բռնագրավման չափը չի կարող գերազանցել հանցագործությամբ հասցված վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված օգուտի չափը:
3. Գույքի բռնագրավումը կարող է նշանակվել շահադիտական դրդումներով կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում:
6. Բռնագրավման ենթակա չէ դատապարտյալի կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց համար անհրաժեշտ գույքն այն ցանկին համապատասխան, որը սահմանված է օրենքով: »։
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն`
«1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները։
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով։ (…)»։
Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն.
«(…)4. Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել քսանհինգ տարին: Եթե համակցության մեջ մտնող հանցանքներից մեկի համար դատարանը նշանակում է ցմահ ազատազրկում, ապա վերջնական հիմնական պատիժը որոշվում է կլանելու միջոցով:: (…)»
Նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն.
«(…)3. Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց, իսկ հանրային աշխատանքների դեպքում՝ մեկ օրը երեք ժամի դիմաց: (…)»
ՀՀ վճռաբեկ դատարանը Կարեն Տիգրանի Հարությունյանի վերաբերյալ ՎԲ-201/07 քրեական գործով վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի մի շարք դրույթներ, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածները` 2007 թվականի նոյեմբերի 30-ին կայացված որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
«4. (…) ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները։ Սոցիալական արդարությունը վերականգնելու նպատակը բխում է արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքն ամրագրած ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի բովանդակությունից։ Այն սահմանում է, որ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի, համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար։ Սոցիալական արդարության վերականգնումը հնարավոր է, եթե հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակվի այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ ու բավարար է նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար։
Պատիժ նշանակելու արդարության սկզբունքը դրսևորվում է օրենքով նախատեսված մի շարք պահանջներով։ ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` պատժի տեսակը և չափը որոշվում է հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով։ Պատիժը համարվում է արդարացի, եթե դատարանը ճիշտ է գնահատում գործի բոլոր հանգամանքները, անձին բնութագրող բոլոր տվյալները և քրեական օրենքով նախատեսված պահանջներից ելնելով, հանցագործության մեջ մեղավոր անձի նկատմամբ նշանակում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ և բավարար է այդ անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար։ (…)»։
ՀՀ վճռաբեկ դատարանն Արարատ Ավագի Ավագյանի և Վահան Սերյոժայի Սահակյանի վերաբերյալ ԵԿԴ/0252/01/13 քրեական գործով 2014թ. հոկտեմբերի 31-ի որոշման մեջ արտահայտել է նաև հետևյալ իրավական դիրքորոշումը.
«(…) նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության հանրային վտանգավորության աստիճանին և բնույթին (…)։
Հանցագործության հանրային վտանգավորության տիպային բնութագիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով արարքի հանրային վտանգավորության գնահատականը դատարանի կողմից կարող է որոշվել կոնկրետ հանցագործության տարրերի առանձնահատկությունների, դրա կատարման հանգամանքների, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա։ (…)
Պատժի անհատականացման սկզբունքի բովանդակության հիմնական մասն է կազմում նաև հանցավորի անձը բնութագրող տվյալների գնահատումը, որոնք իրենց ամբողջության մեջ հնարավորություն են տալիս անձին դիտել ոչ միայն որպես հանցանք կատարող, որը պետք է պատասխանատվություն կրի, այլ նաև որպես կոնկրետ անձ՝ իր անհատական հատկանիշներով։ Ընդ որում՝ անձի այն հատկանիշները, որոնք գտնվում են հանցակազմից դուրս, նշանակություն են ունենում դատարանի կողմից պատժի տեսակը և չափը որոշելիս։ Որպես հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ՝ գնահատվում են նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկությունները՝ վարքագիծն ընտանիքում և կենցաղում, աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, կրթությունը, առողջական վիճակը, տարիքը, ծառայությունը պետության և հասարակության առջև և այլն:(…)»։
Նույն որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է նաև հետևյալ իրավական դիրքորոշումը.
«(…) ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում, ի թիվս այլնի, առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու կամ պահելու համար:
Նշված նորմի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ հանցագործության վերաբերյալ գործերով պատժի անհատականացման սկզբունքի տեսանկյունից արարքի հանրային վտանգավորությունը որոշելիս դատարանը, ի թիվս այլնի, պետք է հաշվի առնի.
- թմրանյութի տեսակը (վտանգավորության աստիճանը, անձի օրգանիզմի վրա ազդեցության աստիճանը),
- դրա չափը (ՙԹմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող` ՀՀ քրեական օրենսգրքի թիվ 1 հավելվածում նշված կոնկրետ չափի նվազագույն կամ առավելագույն սահմանին մոտ լինելը),
- արարքի կատարման նպատակն ու շարժառիթը (օրինակ՝ հիվանդությամբ պայմանավորված ցավերը թեթևացնելու համար կատարելը):»։
Պատիժ նշանակելը քրեական գործով արդարադատության իրականացման վճռական պահն է, որը պետք է դառնա կատարված հանցագործության հասարակական վտանգավորության գնահատման լիարժեք չափանիշ, պատժի ենթարկվող անձին ուղղելու ամենակարճ ճանապարհ, ինչպես ամբաստանյալի, այնպես էլ այլ անձանց կողմից նոր հանցագործությունները կանխելու գործուն միջոց: Պատասխանատվության և պատժի անհատականացման սկզբունքը պատժի տեսակը և չափը որոշելու բազմաթիվ դրույթների ու չափանիշների հետ մեկտեղ անխզելիորեն կապված է պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները հետազոտելու և հաշվի առնելու հետ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում թվարկված են յուրաքանչյուր քրեական գործով ապացուցման ենթակա փաստական հանգամանքները: Այդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները հաստատվում են միայն ապացույցների հիման վրա: Ընդ որում, անձի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների գնահատումը յուրաքանչյուր կոնկրետ գործով պատիժ նշանակելիս հնարավորություն է տալիս դատարանին պատկերացում կազմել հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանի, բնույթի, ինչպես նաև հանցավորի անձնավորության մասին և յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատականացնել պատիժը: Պատժի անհատականացման կարևորությունն այն է, որ դա լուրջ երաշխիք է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` պատժի նպատակների իրականացման համար:
Մեջբերված իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել և դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է հայտնել թիվ ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ԵՇԴ/0029/01/08, ԵԿԴ/0042/01/11, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում: Նշված որոշումներում Վճռաբեկ դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Պատժի արդարության պահանջներից նահանջելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման: Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են: Հետևաբար կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա: Նշված հանգամանքների գնահատման ժամանակ դատարանը պետք է ելնի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից:
4.4. Վերոհիշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանին վերագրվող հանցավոր արարքների հանրային վտանգավորությունը գնահատելիս, ի թիվ այլնի Դատարանը հաշվի է առնում.
գ թմրանյութի տեսակը, այն որ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանը կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի մաքսանենգություն, ինչպես նաև՝ 2019թ. հուլիսին, Երևանում, փորձել է իրացման նպատակով ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց,
գ թմրամիջոցի չափը – «Թմրամիջոցների և հոգեմետ հոգեներգործուն նյութերի մանր, զգալի, խոշոր կամ առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ /հոգեներգործուն/, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի պրեկուրսորների խոշոր կամ առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018թ. հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման թիվ մեկ հավելվածի համաձայն՝ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց առանձնապես խոշոր չափի նվազագույն շեմը կազմում է 1,25 գրամ, իսկ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի կողմից կատարված հանցագործություններից երկուսի դեպքում էլ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի չափն ավելի քան 47 անգամ գերազանցում է թմրամիջոցի տվյալ տեսակի առանձապես խոշոր չափի նվազագույն շեմը:
4.5. Գնահատելով ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները՝ Դատարանն ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ պատիժ նշանակելիս՝ նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքներ չի արձանագրում:
4.6. Հաշվի առնելով վերոգրյալը` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանն իր կատարած հանցագործություններից յուրաքանչյուրի համար ենթակա է պատժի ազատազրկման ձևով: Ելնելով պատժի նպատակների կենսագործման կարևորությունից՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ, իր կատարած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի համար նշանակվող հիմնական պատժի հետ միասին պետք է նշանակվի այդ հանցանքի համար որպես լրացուցիչ պատիժ նախատեսված՝ գույքի բռնագրավումը:
Գույքի բռնագրավման չափը որոշելիս՝ Դատարանը հաշվի է առնում «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի իրացման ենթադրյալ արժեքն այդ ժամանակահատվածում, ուստի գտնում է, որ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանից բռնագրավվող գույքի չափը չի կարող գերազանցել 1.500.000 / մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարը:
4.7. Քննարկելով նշանակված պատիժը ամբաստանյալի կողմից կրելու հարցը, վերոհիշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով ամբաստանյալի կատարած հանցանագործություններից յուրաքանչյուրի բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերաբերյալ վերը նշված վերլուծությունները՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանը պետք է կրի իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը, քանի որ այդ պատիժը կրելուց նրան ազատելու հիմքերի առկայության վերաբերյալ տեղեկություններ Դատարանին չեն ներկայացվել:
4.8. Քննարկելով իրեղեն ապացույցների հարցը՝ Դատարանը գտնում է, որ իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցները պետք է վերադարձնել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին՝ թիվ 58217119 քրեական գործով տնօրինելու համար, «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում օգտագործված «Վիտրում» /VITRUM/ անվանումով վիտամինի հաբերը՝ ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտին, որպես այլ փաստաթուղթ՝ ապացույց ճանաչված, Կառլեն Շուբարալյանին պատկանող «Այֆոն իքս» մոդելի բջջային հեռախոսը՝ պահել քրեական գործի հետ միասին, ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանին պատկանող վարորդական իրավունքի վկայականը, 409.000 /չորս հարյուր ինը հազար/ ՀՀ դրամ գումարը, մանկական խաղալիքը՝ վերադարձնել նրան:
4.9. Քննելով խափանման միջոցի հարցը` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հիմնավոր է և վերացվելու կամ փոփոխվելու ենթակա չէ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, քանի որ երկարաժամկետ ազատազրկման դատապարտվելու պարագայում պատժի կրումից խուսափելու հավանականությունը բարձրանում է:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ, 357-360-րդ, 364-365-րդ և 369-373-րդ հոդվածներով` Դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

1. Ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներում և դատապարտել.
ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման` 8 /ութ/ տարի ժամկետով՝ գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.500.000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամից,
ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 7 /յոթ/ տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ` ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 9 /ինը/ տարի ժամկետով, գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.500.000 / մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամից:
Պատիժը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ պատժի սկիզբը հաշվելով 2019թ. հուլիսի 8-ից։
2. Իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցները վերադարձնել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին՝ թիվ 58217119 քրեական գործով տնօրինելու համար:
«Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում օգտագործված «Վիտրում» /VITRUM/ անվանումով վիտամին դեղահաբերը վերադարձնել ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտին:
Որպես այլ փաստաթուղթ՝ ապացույց ճանաչված, Կառլեն Շուբարալյանին պատկանող «Այֆոն իքս» մոդելի բջջային հեռախոսը պահել քրեական գործի հետ միասին:
Ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանին պատկանող վարորդական իրավունքի վկայականը, 409.000 /չորս հարյուր ինը հազար/ ՀՀ դրամ գումարը, մանկական խաղալիքը վերադարձնել նրան:
3. Ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
4. Դատավճիռը վերաքննության կարգով կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում։

ԴԱՏԱՎՈՐ` Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 12-05-2021
Գործը քննվել է: Դռնբաց
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 12-07-2021
Էջերի քանակ: Բաղկացած է` 6 հատորից, 1-ին հատորը` 262 թերթից, 2-րդը` 308 թերթից, 3-րդը` 162 թերթից, 4-րդը` 145 թերթից, 5-րդը`149 թերթից, 6-րդը`108 թերթից:
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Գործն ուղարկվել է    
Գործը ուղարկվել է: 14-07-2021
Էջերի քանակը: 1-ին հատորը` 262 թերթից, 2-րդը` 308 թերթից, 3-րդը` 162 թերթից, 4-րդը` 145 թերթից, 5-րդը`149 թերթից, 6-րդը`108 թերթից
Գործին կից նյութերը:
ՈՒր(դատարան): Քրեական վերաքննիչ
ՈՒր:
Ելքի գրության համարը: Ե-151078
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ԵԴ/1195/01/19
Քրեական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Ամսաթիվ: 01-06-2020
Ամբաստանյալ
Անձ
ԱնունԿառլեն   
ԱզգանունՇուբարալյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հոդված_1
Հոդված38-267.1       Մաս 4       Կետ 1
Հոդված_1
Հոդված34-266       Մաս 3       Կետ 2
Դատվածություն:
Պաշտպան
ԱնունՀովսեփ
ԱզգանունՍարգսյան
Հասցեք.Երևան ,Կորյունի 3 , բն.7
Պատիժ:
Հոդված_2
Հոդված
Խափանման միջոց: Կալանավորում
Ում կողմից է բերվել բողոքը: Պաշտպան
Բողոքը բերող անձը
ԱնունՀովսեփ   
ԱզգանունՍարգսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Բողոքի բովանդակությունը:Կառլեն Շուբարալյան Վերաքննիչ բողոք բերելու բաց թողնավծ ժամկետը համարել հարգելի և այն ընդունել վարույթ : Բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /Կենտրոն /` ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանին /ՀՀ քր. օր-ի 38-267.1 հոդ.4-րդ մասի 1-ին կետով և 34-266 հոդ. 3-րդ մասի 2-րդ կետով / Կառլեն Շուբարալյան Դատական ստուգման ենթարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /Կենտրոն /` մեղադրյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանի /ՀՀ քր. օր-ի 38-267.1 հոդ.4-րդ մասի 1-ին կետով և 34-266 հոդ. 3-րդ մասի 2-րդ կետով / նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոփոխելը մերժելու մասին 054.05.2020թ. որոշումը և Կառլեն Շուբարալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխել և կիրառլ գրավ :
Բողոքի ստացման կարգը: Հանձնվել է փոստին
Ամսաթիվ: 27-05-2020
Չափահաս: Այո
Կայացվել է որոշում:
Որոշման ամսաթիվը:
Որոշման բովանդակություն:
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Գործի ստացման ամսաթիվ: 02-06-2020
Վիճակագրական տողի համարը:
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ):
Գործը ստացվել է: Երևան քաղաքի դատարան
Այլ նշումներ:
Միջանկյալ դատական ակտի դեմ    
Միջանկյալ դատական ակտեր: Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշում
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 02-06-2020
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն: Սեվակ Ժորայի Համբարձումյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Ամսաթիվ: 03-06-2020
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 08-06-2020
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 12:30
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 17-06-2020
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 13:30
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 26-06-2020
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 12:30
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Վերաքննիչ բողոքը մերժվել է և ստորադաս դատարանի դատական ակտը թողնվել է անփոփոխ    
Անփոփոխ թողնված դատական ակտը: Պատճառաբանվել է
Ամսաթիվ: 26-06-2020
Ամբաստանյալ
ԱնունԿառլեն   
ԱզգանունՇուբարալյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Քր. դատ. օր. հոդված
Հոդված134
Քր. դատ. օր. հոդված
Հոդված138
Այլ նշումներ:
Քր.օր. հոդված
Հոդված38-267.1       Մաս 2       Կետ 1
Դատական ակտ    
Դատական ակտ:2020թ.
Գործ հ. ԵԴ/1195/01/19
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2020թ. ք.Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
/այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան/
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
քարտուղարությամբ` Հ.Հակոբյանի

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ`
դատախազ` Մ.Անտոնյանի
պաշտպան` Հ.Սարգսյանի

դռնբաց դատական նիստում պաշտպան Հ.Սարգսյանի վերաքննիչ բողոքի հիման վրա ստուգելով ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այլ խափանման միջոց գրավով փոփոխելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան/ 2020թ. մայիսի 05-ի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը
Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը.
25.12.2019թ. թիվ 58217119 քրեական գործն մեղադրանքի Կառլեն Դանիելի Շուբարալյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որին շնորհվել է ԵԴ/1195/01/19 համարը։
Առաջին ատյանի դատարանի 27.12.2019թ. որոշմամբ թիվ ԵԴ/1195/01/19 քրեական գործն ընդունվել է վարույթ, իսկ 05.01.2020թ. որոշմամբ Կ.Շուբարալյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ։
30.04.2020թ. պաշտպան Հ.Սարգսյանն ամբաստանյալ Կ.Շուբարալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կայանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան:
Առաջին ատյանի դատարանի 2020թ. մայիսի 05-ի որոշմամբ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այլ խափանման միջոց գրավով փոփոխելու մասին պաշտպան Հ.Սարգսյանի միջնորդությունը մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Դատարանի վերոնշյալ որոշման դեմ 01.06.2020թ. վերաքննիչ բողոք է բերել պաշտպան Հ.Սարգսյանը:
Վերաքննիչ դատարանի 03.06.2020թ. որոշմամբ պաշտպան Հ.Սարգսյանի վերաքննիչ բողոքն ընդունվել է Վերաքննիչ դատարանի վարույթ:
Կալանքի նյութի դռնբաց դատական քննությունը նշանակվել է 2020թ. հունիսի 08-ին:

2.Առաջադրված մեղադրանքի էությունը.
Կառլեն Դանիելի Շուբարալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգություն, ինչպես նաև փորձել է իրացման նպատակով ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցը։
Այսպես.
Կառլեն Շուբարալյանը իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու շուրջ նախնական համաձայնության է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող, ինքնությունը չպարզված անձի հետ, այնուհետև թմրամիջոցը ձեռք բերելու նպատակով Կառլեն Շուբարալյանն առանց իր ծանոթ Մանե Սահակյանին տեղեկացնելու և առանց համաձայնության, ինքնությունը նշված անձին տրամադրել է Մանե Սահակյանի վերաբերյալ տվյալները /անուն, ազգանուն, աշխատանքի վայրի հասցե/, որպեսզի այդ անձն ուղարկված տվյալներով փոստային առաքանիով ՀՀ ուղարկի պայմանավորվածության առարկա թմրամիջոցը։
Պայմանավորվածության համաձայն, ինքնությունը չպարզված անձը ԱՄՆ-ից <<Ջարեդ Անդերսոն>> /Jared Anderson/ տվյալներով անձի անունից Լաս Վեգաս, Մոյավե 4367 Ռդ /5 Mojave Rd #4357 Las Vegas/ հասցեից Մանե Սահակյանի անվամբ, ք.Երևան, Սարյան փողոց, 26/4 հասցեով ուղարկել է փոստային առաքանի, որում խաղալիքների մեջ թաքնված վիճակում մաքսանենգությամբ մաքսային հսկողությունից թաքցնելով, իրացման նպատակով ՀՀ է առաքել առանձնապես խոշոր չափերով՝ 58.9 գրամ <<ՄԴՄԱ>> տեսակի թմրամիջոց պարունակող 148 հաբ, որոնք 2019թ. հուլիսի 1-ին ստացվել են ՀՀ-ում, ինչի արդյունքում Կառլեն Շուբարալյանը կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցի մաքսանենգությունը ՀՀ պետական և Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով։
Այնուհետև, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացվել է <<Նամակագրության, փոստային հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում>> /04.07.2019թ./ և <<Վերահսկելի մատակարարում և գնում>> /06.07.2019թ./ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում թմրամիջոց պարունակող նշված հաբերը փոխարինվել են թմրամիջոց չպարունակող դրանց նմանվող հաբերով, որից հետո 2019թ. հուլիսի 8-ին Կառլեն Շուբարալյանը Մանե Սահակյանի հետ ներկայացել է Երևան քաղաքի Սարյան փողոցի 22-րդ հասցեում գործող <<Հայփոստ>> ՓԲԸ թիվ 0002 բաժանմունք և ստացել փոստային առաքանին, որից հետո Կառլեն Շուբարալյանը բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, իսկ առաքանին առգրավվել է Կառլեն Շուբարալյանի կողմից շահագործվող <<ԲՄՎ>> մակնիշի 97RZ999 համարանիշով ավտոմեքենայի խուզարկությամբ։
Արդյունքում Կառլեն Շուբարալյանն իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցը ձեռք բերելն ավարտին չի հասցրել` իր կամքից անկախ հանգամանքներով:

3. Վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները.
Վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով:
Պաշտպան Հ.Սարգսյանն իր բերած վերաքննիչ բողոքում գտնում է, որ դատարանի դատական ակտում արված եզրահանգումները կրում են սուբյեկտիվ բնույթ, դրանք փաստարկված, պատճառաբանված ու իրավական առումով հիմնավորված չեն, որպիսի պայմաններում բացակայում են Կառլեն Շուբարալյանի նկատմամբ առավել խիստ խափանման միջոցի՝ կալանքի կիրառման ինչպես անհրաժեշտությունը, այնպես էլ դրա կիրառման հիմքերը՝ այն հիմնավորումներով, ինչպիսիք նշվել է դատարանի որոշման մեջ /ենթադրյալ հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը, դրանց համար սահմանված պատժի խստությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառության, հատկապես մաքսանենգության ոլորտում միջազգային և ներպետական քրեական քաղաքականությունը, արտերկրում Կառլեն Շուբարալյանի ամուր սոցիալական կապերը, նաև այն, որ նա երկարատև ժամանակահատված բնակվել է ԱՄՆ-ում, այնտեղ են բնակվում նրա հայրը և երեխաները, այնտեղ ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք, գործի քննության տվյալ փուլում ապացույցները դեռևս հետազոտված չեն/։
Կառլեն Շուբարալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորման և գրավի կիրառման հարցը վերջին անգամ քննության առարկա էր դարձել 2020թ. հունվարի 5-ին, այսինքն բողոքարկվող որոշման կայացումից ավելի քան չորս ամիս առաջ և վերջինիս խափանման միջոցի հարցը քննության առարկա չէր հանդիսացել և պաշտպանական կողմն այդ ժամանակահատվածում նման միջնորդությամբ հանդես չէր եկել։
Ինչպես խափանման միջոցը փոփոխելու մասին միջնորդությամբ, այնպես էլ սույն բողոքում պաշտպանական կողմը ձեռնպահ է մնում Կառլեն Շուբարալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված հանցավոր արարքների հիմնավոր կասկածի կապակցությամբ ցանկացած որևէ դիրքորոշում ներկայացնելուց, նկատի ունենալով, որ քրեական գործի քննությունը գտնվում է դատաքննության սկզբնական փուլում, երբ դեռևս չեն հետազոտվել մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցները, փաստական տվյալները, հարցաքննված չեն դատակոչված վկաները։
Կառլեն Շուբարալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման կիրառման քրեադատավարական հիմքերի կապակցությամբ անդրադառնալով դատարանի 05.05.2020թ. որոշման պատճառաբանություններին, հատկանշական է, որ դատարանը որևէ փաստարկված հիմնավորում /բացառությամբ՝ մեղսագրվող արարքների ծանրության աստիճանի, բնույթի, դրանց համար սահմանված պատժի խստության և գործի քննության տվյալ փուլում ապացույցները դեռևս հետազոտված չլինելու հանգամանքների/ չի մատնանշել որոշման մեջ, չեն վկայակոչվել նախադեպային իրավունքում ձևավորված պրակտիկայի տարատեսակ գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումները, առանց համապատասխան հիմնավորումների, թե ինչու է գրավի կիրառումն հատկապես անթույլատրելի։
Հաշվի առնելով Կառլեն Շուբարալյանի կալանավորման հիմքերի առումով դատարանի 05.05.2020թ. որոշման պատճառաբանությունները, հարկ է նկատել, որ դատարանը բողոքարկվող որոշմամբ ըստ էության չի անդրադարձել և հաշվի չի առել Կառլեն Շուբարալյանի անձը, նրան բնութագրող տվյալները, ամուսնալուծված լինելու պայմաններում խնամքին երկու երեխա /դուստրը՝ Նատալի Շուբարալյանը, ծնված 05.01.2010թ. և որդին՝ Դանիել Շուբարալյանը, ծնված 23.06.2005թ., որոնք ներկայումս ժամանակավորապես բնակվում են Կառլեն Շուբարալյանի ծնողների հետ/ ունենալով Ամերիկայի Միացյալ Նահանգներից վտարված /դեպորտացիա/ լինելու, ՀՀ քաղաքացի հանդիսանալու, Հայաստանում ժամանակավոր մշտական բնակության վայր ունենալու, քրեական գործի նյութերով հիմնավորված նախկինում, հատկապես թմրամիջոցների հետ կապված որևէ կերպ արատավորված, հանցավոր կապեր չունենալու հանգամանքները, ինչպես նաև այն, որ մինչև օրս ինչպես մինչդատական, այնպես էլ դատական վարույթների ընթացքում չի արձանագրվել կամ հայտնի դարձել կամ ձեռք չի բերվել որևէ փաստական տվյալ, որ նշված վարույթներով պայմանավորված Կառլեն Շուբարալյանը կամ անգամ նրա մտերիմները կամ հարազատները գործի քննությանը խոչընդոտեն կամ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորեն։
Պետք է փաստել, որ դատարանը նույնպես հղումներ է կատարել Եվրոպական կամ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներին, սակայն ինչպես բովանդակային, այնպես էլ ձևական առումներով չի կիրառել պարտադիր համարվող հիշյալ դատական ատյանների իրավական դիրքորոշումները։
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին ուղղված թիվ/2006/13 հանձնարարականի և ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԵԿԴ/0744/06/10 որոշման 19-րդ կետի համաձայն`
<<7. Անձը պետք է ենթարկվի նախնական կալանքի, եթե նշված բոլոր 4 պայմանները բավարարված են, այն է՝
Ա. Առկա է ողջամիտ կասկած, որ անձը կատարել է իրավախախտում, և
Բ. Առկա է հիմնավոր պատճառներ կարծելու համար, ազատելու դեպքում նա կարող է կամ դիմել փախուստի, կամ կատարել ծանր հանցագործություն կամ խոչընդոտել արդարադատության իրականացմանը, կամ լուրջ վտանգ ներկայացնել հանրային կարգ ու կանոնին, և
Գ. ոչ մի հնարավորություն չկա կիրառել այլընտրանքային միջոցներ <<բ>> կետում նշված մտահոգությունները փարատելու համար, և
Դ. Դա մի քայլ է, որն արվել է, որպես քրեական արդարադատության գործընթացի մի մաս>>։
Նույն հանձնարարականի 9-րդ կետում պահանջվում է, որպեսզի
Ա. ցանկացած ռիսկի առկայության հաստատումը պետք է հիմնված լինի գործի անհատական հանգամանքների վրա, սակայն հատուկ ուշադրություն պետք է դարձվի /.../
Գ. անձի տարիքին, առողջական վիճակին, կենսագրությանը, սոցիալական հանգամանքներին և հատկապես համայնքի հետ նրա կապերին և,
Դ. անձի վարքի, հատկապես այն հանգամանքի, թե ինչպես է նա կատարել ցանկացած պարտավորություն, որ կարող է նրա վրա դրված լինել նախկինում հարուցված քրեական վարույթի ժամանակ>>։
Ինչ վերաբերվում է նույն կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված պայմաններին, ապա գործում չկա որևէ հիմնավորում, որևէ ապացույց կամ փաստական տվյալ, որ Կառլեն Շուբարալյանը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, խուսափել քննությունից կամ կատարել քրեական օրենքով չթույլատրված այլ արարք և այլն՝ հաշվի առնելով, թե նրա անձը, և թե կենսագրությունը, թե նրա վարքը և համայնքի հետ կապը։
Այսպիսով, չորս անբաժանելի պայմաններից, մեծ վերապահումներով, կարելի է համարել, որ ըստ դատարանի որոշմամբ առկա է միայն ողջամիտ կասկածը, որ Կառլեն Շուբարալյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող իրավախախտմանր, ինչն էլ հիմք է տալիս նրա նկատմամբ խափանման միջոց գրավը անթույլատրելի ճանաչելու համար, սակայն հանձնարարականի պահանջը միանշանակ է, որ միայն չորս պայմանների միասին առկայությունն է բավարար կալանավորումը կիրառելու համար։
Բողոքարկվող որոշման մեջ բացակայում է ցանկացած որևէ փաստ, որ նախաքննության մարմնի կողմից դատարանին է ներկայացվել կամ էլ դատարանին պատշաճ իրավական ընթացակարգով հայտնի է դարձել այնպիսի ծանրակշիռ ապացույցներ, տվյալներ, փաստեր, որոնք ենթադրաբար կարող են վկայել գրավը որպես խափանման միջոցի կիրառելու անհնարինության մասին կամ այլ կերպ ասած Կառլեն Շուբարալյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներից որևէ մեկի կատարման կամ հիմնավոր փաստարկումներով ենթադրյալ կատարման կամ հիմքերի մասին։
Քրեական գործում չկա ոչ մի փաստարկ, քննության շրջանակներում ձեռք բերված որևէ փաստական հանգամանք, տվյալ, որ Կառլեն Շուբարալյանը կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ կամ խոչընդոտել գործի քննությանը, իսկ նրան մեղսագրվող հանցավոր արարքների ծանրության աստիճանով պայմանավորված, որ անձը կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ, ապա գրավի կիրառման մերժումը դրանով պայմանավորված միանգամայն անթույատրելի է ՄԻԵԿ և ՄԻԵԴ որոշումների լույսի ներքո։
ՀՀ վերաքննիչ դատարանի ուշադրություն է հրավիրվում նաև նոր հանգամանքի վրա, որն ի հայտ է եկել 2020թ. մայիսի 5-ին կայացված դատական ակտից առաջ, որպիսի հանգամանքին բողոքարկվող որոշմամբ դատարանն առանց քննարկելու ներկայացված փաստարկները, ի հակադրություն դրանց որևէ նոր հանգամանք չմատնանշելով, ուղղակի ընդհանուր դատողություններով դիրքորոշում է հայտնել, որ համավարակով պայմանավորված հնարավոր չէ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխել, այն պայմաններում, երբ պաշտպանական կողմը հիմնավորված փաստական տվյալներ /փաստաթղթեր/ էր ներկայացրել Կառլեն Շուբարալյանի մոտ ուղեկցող առողջական լուրջ խնդիրներ ունենալու վերաբերյալ։
ՀՀ կառավարության 2020թ. մարտի 16-ի 298-Ն որոշմամբ Հայաստանի հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել /արտակարգ դրության ժամկետը երկարացվել է մինչև 13.06.2020 թվականը/, հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության /COVID-19/ տարածման դեպքերը և դրա ռիսկերը, այն է, որ նշված հիվանդությունը իրական սպառնալիք է հանդիսանում մարդու կյանքին և առողջությանը։
Եթե 2020թ. ապրիլի 29-ի դրությամբ /խափանման միջոցը փոփոխելու մասին միջնորդություն ներկայացնելու օրվա դրությամբ/ Հայաստանում արձանագրվել էր 1932 նշված վարակի դեպք և մահվան՝ 30 դեպք, ապա սույն բողոքը ներկայացնելու պահին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 8676-ի, որից գրանցվել է մահվան 120 դեպք, այսինքն շուրջ մեկ ամսվա կտրվածքով վարակի դեպքերը աճել են շուրջ 500 տոկոսով։
Ավելին Եվրոպայի Խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն արտահերթ զեկույց, սկզբունքներ է հրապարակել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որում մասնավորապես արձանագրվել է, որ <<պետք է առավել շատ կիրառվեն ազատությունից զրկմանն այլընտրանքային միջոցները>>։
Ելնելով ստեղծված իրավիճակից, համավարակի ծավալման ինտեսիվությունից և անկանխատեսելիություից, մեղադրյալների կամ ամբաստանյալների ազատությունից զրկմանն այլընտրանքային միջոցները քննարկման առարկա է դարձել նաև ՀՀ իրավակիրառ պրակտիկայում։
Վերոգրյալի առումով, նախ դատարանը պարտավոր էր Կառլեն Շուբարալյանի վերաբերյալ քրեական գործով դատական քննության գրեթե բոլոր փուլերի ընթացքում ողջամիտ ժամանակային պարբերականությամբ քննարկման առարկա դարձնել մասնավորապես կալանավորման կիրառման վերաբերյալ հարցերը այդ թվում նաև երաշխիքով ազատ արձակելու հնարավորության հարցը /տես ՄԻԵԴ Ուկրաինայի 2012 թվականի հուլիսի 26-ի գանգատ թիվ 12275/10 որոշման 148-րդ կետը/։
Տվյալ դեպքում ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի վերաբերյալ կիրառված խափանման միջոցի հարցը վերջին անգամ քննարկվել էր 2020թ. հունվարի 5-ին և միայն պաշտպանական կողմի միջնորդությամբ արդեն 2020թ. մայիսի 5-ին, մինչդեռ, Կորոնավրրոսի /COVID-19/ համավարակի պատճառով ստեղծված վիճակից ելնելով հնարավոր չէ գործնականում նշանակել ու կանխորոշել հաջորդող դատական նիստերի օրերը կամ մոտավոր ժամկետները։
Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն կորոնավիրուսի /COVID-19/ համավարակի համատեքստում 2020թ. մարտի 20-ին հրապարակել է զեկույց սկզբունքների ժողովածու CPT/INF /2020/ 13, որոնք վերաբերում են անազատության մեջ գտնվող անձանց։
Վերոգրյալի համատեքստում պետք է նշել, որ հատկանշական ու հատկապես վերաբերելի է զեկույցի 5-րդ կետում զետեղվածը. <<5/ Հաշվի առնելով, որ միջանձնային շփումը նպաստում է վարակի տարածմանը բոլոր համապատասխան իրավասու մարմինները պետք է համակարգված ջանասիրություն ցուցաբերեն, միջոցներ ձեռնարկեն ազատությունից զրկելու այլընտրանքային դիմելու համար։
Այս մոտեցումը առաջնահերթ պարտադիր է անազատության մեջ պահելու վայրերի գերբնակեցվածության դեպքում։
Ավելին իրավասու մարմինները պետք է ավելի լայնորեն կիրառեն մինչդատական կալանավորման այլընտրանքային միջոցները, /.../:
Այսինքն վերոգրյալ պայմաններում պաշտպանական կողմը գտնում է, որ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոփոխելու առումով պետք է վերանայել գրավի որպես խափանման միջոցի կիրառման թույլատրելիության հարցը չանտեսելով նաև համավարակով ստեղծված իրավիճակը։
Վերոգրյալի պայմաններում բողոք բերած անձը գտնում է, որ ինչպես իր միջնորդության, այնպես էլ այս կամ ցանկացած պահին դատարանը չէր կարող փաստել, թե գրավի կիրառման մերժումը կարող է լինել արդարացված մատնանշելով ու կոնկրետ փաստերով հիմնավորելով, թե գրավի որպես խափանման միջոցի ի զորու չէ կանխել Կառլեն Շուբարալյանի ոչ իրավաչափ վարքագիծը նրան ազատ արձակելու դեպքում և այն չի լինի։
Մասնավորապես հնարավոր չէ փաստել, թե գործի քննությանը խոչընդոտելու թաքնվելու վտանգն առկա պայմաններում այնչափ մեծ է, որ գրավը չկարողանա ապահովվել Կառլեն Շուբարալյանի պատշաճ վարքագիծը։
Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշապանության կողմը պատրաստակամություն էր հայտնել դատարանի դեպոզիտ, որպես երաշխիք, վճարել 5.000.000 ՀՀ դրամ և ավել գումար, որքան որ դատարանը նպատակահարմար կհամարի, պաշտպանական կողմը գտնում է, որ գրավի գումարի 5.000.000 ՀՀ դրամից առավել մեծ գումարի վճարման երաշխիքը կարող է ապահովել ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի պատշաճ վարքագիծը տվյալ պահին ապահովվելու համար։
Վերոհիշյալ հիմնավորումներով, թիվ ԵԴ/0141/01/19 քրեական գործով, հենց դատարանի նախաձեռնությամբ դռնբաց դատական նիստում քննության է առնվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ կետերով նախատեսված արարքի կատարման համար մեղադրվող ամբաստանյալի կալանավորման ձևով խափանման միջոցի հարցը, որը փոփոխվել է խափանման միջոց՝ գրավով;
Մեկ այլ քրեական գործով՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը /ԼԴ1/0027/01/18/, վկայակոչելով նույնական փաստական հանգամանքները կապված Կորոնավիրուսի վարակի /COVID-19/ հետ, ամբաստանյալ Վահագն Աբգարյանի նկատմամբ /մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ե 312-րդ հոդվածի 2-րդ մասով/ գրավը թույլատրելի է ճանաչելն որպես գրավի գումար է սահմանել 15.000.000 /տասնհինգ միլիոն/ ՀՀ դրամը։
Մեկ այլ քրեական գործով՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը /ԿԴ/0015/01/20 /69110119//, կրկին վկայակոչելով նույնական փաստական հանգամանքները կապված Կորոնավիրուսի վարակի /COVID- 19/ հետ, երկու ամբաստանյալների նկատմամբ՝ Մովսես Մանուկյանի մասով /մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով/ գրավը թույլատրելի է ճանաչել ե որպես գրավի գումար է սահմանել 20.000.000 /քսան միլիոն/ ՀՀ դրամը և Վահրամ Գևորգյանի /մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով/ մասով՝ 5.000.000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամը։ Ընդ որում նշված գործով քննությունը գտնվում է դատաքննության սկզբնական փուլում, երբ դեռևս չեն հետազոտվել մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցները, փաստական տվյալները, հարցաքննված չեն դատակոչված վկաները, տուժողները և այլն։
Կառլեն Շուբարալյանը ներկայումս գտնվում է <<Նուբարաշեն>> ՔԿՀ-ում /նախկինում շուրջ 11 ամիս պահվել է <<Երևան-Կենտրոն>> ՔԿՀ-ում/ և փաստացի լուրջ ռիսկեր են առկա կալանավորների և վերջինիս կորոնավիրուսային հիվանդության վարակման մասով։
Փաստվում է նաև, որ թեև ՔԿՀ-ում առկա հսկողությանը, ձեռնարկված միջոցառումներին, սակայն կորոնավիրուսի աարածվելու անկանխատեսելիությունը անգամ քրեակատարողական ծառայողների և նույնիսկ փաստաբաններին վերահսկելու տեսանկյունից, կորոնավիրուսային հիվանդությունը օբյեկտիվորեն կարող է ներթափանցել նաև ՔԿՀ-ներ /օրինակ՝ տակավին վերջերս նմանատիպ դեպքեր են արձանագրվել <<Վարդաշեն>>, <<Արմավիր>>, <<Նուբարաշեն>> ՔԿՀ-ներում/, որտեղ գտնվող անձինք ունեն իմունային համակարգի առավել անհամեմատ ցածր մակարդակ, միաժամանակ հաշվի առնելով, որ խցերում 4-5 կալանավորի միասին գտնվելու պարագայում ոչ միայն հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորությունը /ոչ պակաս 2 մետր/, այլև երաշխավորել, որ հաջորդող ցանկացած պահի որևէ մեկը չի վարակվի կորոնավիրուսով։
Նշված դեպքում հարցը վերաբերում է հենց Կառլեն Շուբարալյանին, որը գտնվելով կալանքի տակ, կալանավայրային իրավիճակում հանդիսանում է ռիսկային վիճակում գտնվող անձ, քանի որ ՔԿՀ-ում պահվող կալանավորները պահվում են փոքր բնակելի տարածքներում, որտեղ հնարավոր չէ հավուր պատշաճի ապահովել ցանկացած որևէ սոցիալական հեռավորություն կամ սանիտարահիգիենիկ պայմաններ։
Ամփոփելով շարադրվածը, պետք է նկատել, որ արդեն իսկ ձևավորվել է դատական պրակտիկա և առկա են դատական ակտեր, որոնցով կալանավորման վերանայման հիմքում դիտարկել են հենց Կորոնավիրուսային վարակի առկայությունը, արտակարգ դրության պայմանը և դրա հետ կապված Եվրոպայի ւսորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի դիրքորոշումը։
Բացի վերոգրյալից, դատական քննության ներկա փուլում քրեական գործով անցնող հնարավոր բոլոր վկաները մինչդատական վարույթում արդեն իսկ հարցաքննվել են, ապա առերես հարցաքննվել Կառլեն Շուբարալյանի հետ, որպիսի հանգամանքն առավել քան նվազեցնում է, իսկ փաստական տվյալների բացակայության պայմաններում բացառում են որևէ կերպ Կառլեն Շուբարալյանի կողմից նրանց վրա անօրինական ազդեցություն գործելու ենթադրյալ հնարավորությունը։
Ինչ վերաբերում է գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու հանգամանքներին, ապա սույն գործով վերաբերելի, մեղադրանքի շրջանակներում հնարավոր բոլոր նյութերը ի սկզբանե գտնվել են վարույթն իրականացնող մարմինների տրամադրության տակ և քրեադատավարական սահմանված կարգով գրանցվել, զննվել, ճանաչվել են իրեղեն ապացույց և չկա գեթ մեկ ենթադրյալ նյութ, որ Կառլեն Շուբարալյանը շահագրգիռ լինի այն թաքցնել կամ կեղծել, ինչն էլ իր հերթին վկայում է կալանավորման համար քրեադատավարական նշված հիմքի բացակայության մասին։
Քննությունից խուսափելու մասով, հարկ է նկատել, որ Կառլեն Շուբարալյանը վտարված /դեպորտացիա/ լինելով ԱՄՆ-ից, Հայաստանում ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր, ունի մշտական բնակության վայր, որտեղ ապրելու է իր երեխաների հետ և <<ՍԵԿՏ>> սահմանային համակարգի գործուն վերահսկողության պայմաններում, մինչև օրս որևէ միջոց չի ձեռնարկել /բացակայում են նաև կանխատեսող փաստերը/ խուսափել քննությունից ու դատից։
Պաշտպանական կողմը գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները, արձանագրում է, որ Կառլեն Շուբարալյանի անձը հայտնի է, ամուսնալուծված լինելու պայմաններում, միակողմանիորեն նրա խնամքին են գտնվում ներկայումս ԱՄՆ-ում իր ծնողների մոտ ժամանակավորապես բնակվող անչափահաս երկու երեխաները, Ամերիկայի Միացյալ Նահանգներից վտարված /դեպորտացիա/ լինելով, հանդիսանում է ՀՀ քաղաքացի, Հայաստանում, մասնավորապես Երևան քաղաքի Փ.Բյուզանդի փողոցի 45-րդ շենքի, 18-րդ բնակարանում ունի մշտական բնակության վայր, նախկինում, հատկապես թմրամիջոցների հետ կապված որևէ կերպ արատավորված կամ հանցավոր կապեր չունի և մինչև օրս դատարանի կողմից չի արձանագրվել կամ հայտնի դարձել կամ ձեռք չի բերվել որևէ փաստական տվյալ, որ մինչդատական և դատական վարույթով պայմանավորված Կառլեն Շուբարալյանը կամ անգամ նրա մտերիմները կամ հարազատները գործի քննությանը խոչընդոտեն կամ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորեն որպիսի հանգամանքների առկայության պայմաններում բողոք բերած անձը գտնում է, որ հասարակության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների միջև արդարացի հավասարակշռության տեսանկյունից, որը պետք է բխի անձի՝ ազատությունից, սույն գործում առկա փաստական տվյալները թույլ են տալիս գալ հետևության, որ բացակայում են կալանավորումը գրավով վափոխելն անթույլատրելի ճանաչելու հիմքերը, և գրավը որպես ինքնուրույն խափանման միջոց կարող է գործուն երաշխիք հանդիսանալ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար, այն համաչափ է հասարակության ընդհանուր շահի և վերջինիս ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքի հավասարակշռման տեսանկյունից:
Վերոգրյալով հանդերձ, պաշտպանական կողմը գտնում է, որ Կառլեն Շուբարալյանի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել մինչև 5.000.000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամից առավել մեծ գումարով գրավի կիրառմամբ, որը, որպես բավարար և ողջամիտ միջոց, կարող է հաղթահարել նրա կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, քրեական պատասխանատվությունից խուսափելու և դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու մտավախությունը։
Կառլեն Շուբարալյանն ամուսնալուծված լինելով, որպես ծնող միակողմանիորեն նրա խնամքին են գտնվում մանկահասակ երկու երեխաները, որոնք այս պահին գտնվում են ԱՄՆ-ում՝ ժամանակավորապես վերջինիս ծնողների մոտ, սակայն նկատի ունենալով, որ Կառլեն Շուբարալյանը վտարված /դեպորտացիայի ենթարկված/ լինելով ԱՄՆ-ից, բնակություն հաստատելով Հայաստանում, ներկայումս ձեռք է բերել մշտական բնակության վայր՝ երեխաների հետ բնակվելու, նրանց խնամքն ու դաստիրակությունը, այլ կերպ ասած ծնողական պարտականությունները կատարելու համար։ Այդ առումով, Կառլեն Շուբարալյանի հայրը՝ Դանիել Շուբարալյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Երևան քաղաքի Փ.Բյուզանդի վտղոցի 45-րդ շենքի, 18-րդ բնակարանի համասեփականատերեր Գրիգոր և Իրինա Մալինցյանների հետ, որպեսզի որդին և թոռները՝ Նատալի Շուբարալյանը /ծնված 05.01.2010թ./ և Դանիել Շուբարալյանը /ծնված 23.06.2005թվ./ համատեղ մշտական բնակվեն նշված բնակարանում։
Կառլեն Շուբարայյանի անձը հայտնի է ինչպես նախկինում մշտական բնակության վայր հանդիսացող ԱՄՆ-ում, այնպես էլ դեպորտացիա լինելուց հետո Հայաստանում մշտական բնակություն հաստատելուց, քանի որ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր, իսկ սույն քրեական գործի նյութերով էլ հաստատվել է, որ նա նախկինում, հատկապես թմրամիջոցների հետ կապված որևէ կերպ արատավորված կամ հանցավոր կապեր չի ունեցել և չունի, ինչը ևս կարող է դիտարկվել որպես վերջինիս հետագա իրավաչափ վարքագծի երաշխիք։
Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալ փաստական հանգամանքները, իրավական հիմնավորումները, վկայակոչված ՄԻԵԴ-ի, ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների նախադեպային որոշումներում արտահայտված վերաբերելի իրավական դիրքորոշումները, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության 2020թ. մարտի 16-ի 298-Ն որոշումը, անազատության մեջ գտնվող անձանց վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների հ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի կորոնավիրուսի /COVID-19/ համավարակի համատեքստում 2020թ. մարտի 20-ին հրապարակված զեկույցով սահմանված սկզբունքների ժողովածուն, ինչպես նաև, նկատի ունենալով ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի ազատության և կյանքի իրավունքը՝ իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը՝ գրավով վտփոխելու հնարավորության մասով, հիմք ընդունելով շարադրվածը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ, 143-րդ, 376-380.1-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանին բողոք բերած անձը խնդրում է Առաջին ատյանի դատարանի թիվ ԵԴ/1195/01/19 քրեական գործով ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն այլ խափանման միջոց՝ գրավով փոփոխելը մերժելու մասին 05.05.2020թ. որոշումը բեկանել և ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխել և նրա նկատմամբ կիրառել նոր խափանման միջոց՝ գրավը։
Գրավի չափը սահմանել մինչև 5.000.000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամ կամ գումարի առավել մեծ չափ, որն ըստ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի գրավի կիրառման թույլատրելի համարելու դեպքում, ի զորու կլինի ապահովելու ազատության մեջ գտնվող ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի պատշաճ վարքագիծը։

4.Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում` ներկայացված նյութերի հիման վրա ստուգելով ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այլ խափանման միջոց գրավով փոփոխելու մասին Առաջին ատյանի դատարանի 2020թ. մայիսի 05-ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, հանգում է այն հետևության, որ պաշտպան Հ.Սարգսյանի վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման, իսկ դատարանի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ` հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն`
<<Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
/…/
4/ անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. /…/>>:
<<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
<<Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
/…/
գ/ անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար, /…/>>:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`
<<Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան uույն oրենuգրքով նախատեuված հիմքերով և կարգով>>:
ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 135-րդ հոդվածի համաձայն`
<<1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
1/ թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2/ խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3/ կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4/ խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5/ խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
2. Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն:
3. Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`
1/ վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.
2/ կասկածյալի կամ մեղադրյալի անձը.
3/ տարիքը և առողջական վիճակը.
4/ սեռը.
5/ զբաղմունքի տեսակը.
6/ ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը.
7/ գույքային դրությունը.
8/ բնակության մշտական վայրի առկայությունը.
9/ այլ էական հանգամանքներ>>:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն`
<<1. Գրավը դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի կամ դատախազության դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է: Որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը:
2. Գրավի արժեքի ապացուցման պարտականությունը կրում է գրավատուն:
3. Գրավի չափը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափից: Գրավը ենթակա է մուծման վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման կայացման պահից երկօրյա ժամկետում:
4. Մինչև գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալը վարույթն իրականացնող մարմինն ազատության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
5. Գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով` վարույթն իրականացնող մարմինը վերացնում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կամ անձին ազատում է ձերբակալումից և այդ մասին ծանուցում իրավասու մարմնին` կասկածյալի կամ մեղադրյալի` Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունքը սահմանափակելու նպատակով:
6. Սույն օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` որպես խափանման միջոց ընտրված գրավը չմուծելու հետևանքով վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալին կալանավորման միջնորդություն դատարան ներկայացվելու դեպքում դատարանն իրավասու է նաև նվազեցնելու գրավի չափը:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում դատարանի կողմից գրավի չափը նվազեցնելու և այն փոփոխելու վերաբերյալ որոշում կայացվելուց հետո մեղադրյալը երկօրյա ժամկետում պարտավոր է մուծել դատարանի սահմանած գրավը, իսկ չմուծելու դեպքում քրեական հետապնդման մարմնի միջնորդության հիման վրա կարող է կալանավորվել:
8. Եթե կասկածյալը կամ մեղադրյալը կատարել է սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, ապա գրավը պետության եկամուտ է դարձվում դատարանի որոշմամբ` դատախազի միջնորդության հիման վրա, իսկ քրեական գործը դատարանում քննելիս` նաև դատարանի նախաձեռնությամբ: Գրավը պետության եկամուտ դարձնելու կամ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:
9. Գրավը վերադարձվում է գրավատուին այն դեպքերում, երբ չի ապացուցվել սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու հանգամանքը, կամ գրավը` որպես խափանման միջոց, վերացվել կամ փոխվել է: Գրավը վերադարձնելու մասին որոշումն ընդունում է քրեական վարույթն իրականացնող մարմինը` համապատասխան խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ>>:
ՀՀ Վճռաբեկ դատարանը Ասլան Ավետիսյանի վերաբերյալ գործով 31.10.2008թ. թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշմամբ, իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ` <<Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի վերաբերյալ արված իրավական մեկնաբանություններում չի արգելվում չնշված առանձին դեպքերում անձին երաշխիքով ազատ արձակելը ճանաչել անթույլատրելի, մասնավորապես, երբ առկա է անձի կողմից թաքնվելու կամ գործով ճշմարտությունը բացահայտելու ընթացքին միջամտելու վտանգ, կամ երբ դա անհրաժեշտ է հանցագործությունը կանխելու կամ հասարակական կարգի պահպանությունն իրականացնելու համար: Այդ առումով Եվրոպական կոնվենցիային չի հակասում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի այն դրույթը, որ դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը առանձին դեպքերում ճանաչել անթույլատրելի: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն օգտագործել է <<մասնավորապես>> բառը, որն արտահայտում է կալանքով գրավից ազատելու կոնկրետ դրսևորումների հատուկ ամրագրման և ոչ թե կալանքով գրավից ազատելու իրավական հիմքերի սպառիչ թվարկման նշանակություն: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գրավի կիրառման անթույլատրելիության հարցը պետք է քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համատեքստում, որտեղ նշված են խափանման միջոց կիրառելու այլ հիմքեր, այդ թվում նաև մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հիմքը:
Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի վերաբերյալ արված իրավական մեկնաբանություններում չի սահմանվում, որ դատարանը պարտավոր է յուրաքանչյուր կալանավորվածի տրամադրել որոշակի երաշխիքներով ազատ արձակվելու հնարավորություն. դատարանը միայն պարտավոր էր քննարկել և լուծել այն հարցը, թե արդյոք հնարավոր է անձին ազատ արձակել, այդ թվում` որոշակի այլընտրանքային երաշխիք ստանալով: Ուստի Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա անձին երաշխիքով ազատ արձակելն առանձին դեպքերում կարող է ճանաչվել անթույլատրելի, երբ կոնկրետ փաստերով հիմնավորվում է, որ այլընտրանքային երաշխիքը ի զորու չէ կանխել անձի ոչ իրավաչափ վարքագիծը` նրան ազատ արձակելու դեպքում:
/…/ Վճռաբեկ դատարանը նաև գտել է, որ անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հիմնավորումը կարող է դրվել գրավի կիրառումը մերժելու պատճառաբանության հիմքում` պայմանով, որ այդ պատճառաբանությունը հիմնված լինի գործով առկա փաստական տվյալների վրա>>:
ՀՀ վճռաբեկ դատարանը 26.03.2010թ. Աղասի Հովսեփյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0633/06/09 գործով իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ <<Եվրոպական Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի վերաբերյալ արված իրավական մեկնաբանություններում չի սահմանվում, որ դատարանը պարտավոր է յուրաքանչյուր կալանավորվածի տրամադրել որոշակի երաշխիքներով ազատ արձակվելու հնարավորություն. դատարանը միայն պարտավոր է քննարկել և լուծել այն հարցը, թե արդյոք հնարավոր է անձին ազատ արձակել, այդ թվում` որոշակի այլընտրանքային երաշխիք ստանալով: Ուստի Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա անձին երաշխիքով ազատ արձակելն առանձին դեպքերում կարող է ճանաչվել անթույլատրելի, երբ կոնկրետ փաստերով հիմնավորվում է, որ այլընտրանքային երաշխիքն ի զորու չէ կանխել անձի անձի ոչ իրավաչափ վարքագիծը նրան ազատ արձակելու դեպքում>>:
Սույն գործով Առաջին ատյանի դատարանը, քննության առնելով ամբաստանյալ Կ.Շուբարալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպան Հ.Սարգսյանի միջնորդությունը, արձանագրել է, որ դատարանը 05.01.2020թ. քննելով ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը և պաշտպանների միջնորդությունը կալանավորումը գրավով փոխարինելու մասին, մասնավորապես հաշվի է առել Կ.Շուբարալյանին վերագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, այն, որ վերջինիս վերագրվող արարքները դասվում են առանձնապես ծանր հանցագործությունների թվին, որոնցից ՀՀ քրեական օրենսգրքի 38-267. 1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար որպես պատիժ սահմանված է միայն ազատազրկում ութից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ, ինչպես նաև այն, որ մեղադրյալը մշտապես բնակվում է արտերկրում և ՀՀ-ում պատշաճ կարգով ձևակերպված բնակության կամ հաշվառման վայր չունի, իսկ վերոհիշյալ հանգամանքների համադրումն էական նշանակություն ունի մեղադրյալի հետագա ոչ իրավաչափ վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում, ինչի արդյունքում գտել է, որ գործի քննության տվյալ փուլում, երբ ապացույցները դեռևս հետազոտված չեն, բավարար հիմքեր կան ենթադրելու համար, որ Կ.Շուբարալյանի ազատության մեջ մնալու դեպքում վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, գործի քննությանը խոչընդոտելու և քրեական պատասխանատվությունից խուսափելու հավանականությունը շարունակում է մնալ բարձր։
Առաջին ատյանի դատարանը նույն որոշմամբ անդրադառնալով կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությանը, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները`հանգել է այն հետևության, որ կալանավորումը գրավով փոխարինելն անթույլատրելի է։
Վերոգրյալի հիման վրա Առաջին ատյանի դատարանը հիմնավորված կերպով եկել է այն հետևության, որ թեև պաշտպանը նշել է, որ Կ.Շուբարալյանի ՀՀ-ում բնակվելու նպատակով նրա հայրը բնակարան է վարձակալել, սակայն գործի մնացած հանգամանքներն իրենց ամբողջության մեջ գնահատելու պայմաններում /ենթադրյալ հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը, դրանց համար սահմանված պատժի խստությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառության, հատկապես մաքսանենգության ոլորտում միջազգային և ներպետական քրեական քաղաքականությունը, արտերկրում Կ.Շուբարալյանի ամուր սոցիալական կապերը, նաև այն, որ նա երկարատև ժամանակահատված բնակվել է ԱՄՆ-ում, այնտեղ են բնակվում նրա հայրը և երեխաները, այնտեղ ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք, գործի քննության տվյալ փուլում ապացույցները դեռևս հետազոտված չեն/ հիշյալ հանգամանքն ինքնին բավարար չէ քրեական գործի դատական քննության տվյալ փուլում եզրահանգելու, որ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցն ի զորու է ապահովել Կ. Շուբարալյանի պատշաճ վարքագիծը։
Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանն անդրադառնալով պաշտպանի այն փաստարկին, որ նոր կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` միջանձնային շփումը նպաստում է վարակի տարածմանը, իրավացիորեն փաստել է, որ այն վերացական և անորոշ բնույթ է կրում, քանի որ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի մասով դրա հիմնավորմանն ուղղված պատշաճ փաստական տվյալներ դատարանին չեն ներկայացվել, իսկ հակառակ մոտեցման դեպքում կստացվի, որ քրեակատարողական հիմնարկներում գտնվող բոլոր անձանց առողջությանը վտանգ է սպառնում և նրանց բոլորին անհրաժեշտ է ազատ արձակել, ինչն անթույլատրելի է։
Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի այն պնդմանը, թե <<… թիվ ԵԴ/0141/01/19 քրեական գործով, հենց դատարանի նախաձեռնությամբ դռնբաց դատական նիստում քննության է առնվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ կետերով նախատեսված արարքի կատարման համար մեղադրվող ամբաստանյալի կալանավորման ձևով խափանման միջոցի հարցը, որը փոփոխվել է խափանման միջոց՝ գրավով … մեկ այլ քրեական գործով՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը /ԼԴ1/0027/01/18/, վկայակոչելով նույնական փաստական հանգամանքները կապված Կորոնավիրուսի վարակի /COVID-19/ հետ, ամբաստանյալ Վահագն Աբգարյանի նկատմամբ /մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և 312-րդ հոդվածի 2-րդ մասով/ գրավը թույլատրելի է ճանաչելն որպես գրավի գումար է սահմանել 15.000.000 /տասնհինգ միլիոն/ ՀՀ դրամը … մեկ այլ քրեական գործով՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը /ԿԴ/0015/01/20 /69110119//, կրկին վկայակոչելով նույնական փաստական հանգամանքները կապված Կորոնավիրուսի վարակի /COVID-19/ հետ, երկու ամբաստանյալների նկատմամբ՝ Մովսես Մանուկյանի մասով /մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով/ գրավը թույլատրելի է ճանաչել ե որպես գրավի գումար է սահմանել 20.000.000 /քսան միլիոն/ ՀՀ դրամը և Վահրամ Գևորգյանի /մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով/ մասով՝ 5.000.000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամը, ընդ որում նշված գործով քննությունը գտնվում է դատաքննության սկզբնական փուլում, երբ դեռևս չեն հետազոտվել մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցները, փաստական տվյալները, հարցաքննված չեն դատակոչված վկաները, տուժողները և այլն>>, ապա Վերաքննիչ դատարանն այդ կապակցությամբ հարկ է համարում արձանագրել հետևյալը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն`
<<3. Յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ, որպես իրավական փաստարկ, իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:
4. Նույնանման փաստերով այլ գործով վճռաբեկ դատարանի կողմից իրավական նորմի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանության դեպքում դատարանը պետք է հիմնավորի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի՝ վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը>>:
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վերաքննիչ բողոքում չի ներկայացվել, թե Առաջին ատյանի դատարանների վկայակոչված որոշումների փաստերը որքանո՞վ են նույնանման սույն գործի փաստերին: Միայն այն հանգամանքը, որ վերոնշյալ քրեական գործերով ամբաստանյալները մեղադրվում են ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների համար և վերջիններիս նկատմամբ թույլատրելի է ճանաչվել գրավի կիրառումը, դեռևս բավարար փաստարկ չէ գործերի փաստերի նույնանմանությունը հաստատված համարելու համար, որը հիմք կարող էր հանդիսանալ այդ ակտերում առկա օրենքի մեկնաբանությունները որպես սույն գործով կիրառման ենթակա իրավական փաստարկ վկայակոչելու համար:
Իսկ ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքում մատնանշված` Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի Կորոնավիրուսի /COVID-19/ համավարակի համատեքստում 2020թ. մարտի 20-ին հրապարակված զեկույցը` սկզբունքների ժողովածուն հաշվի առնելուն և այն հանգամանքին, որ միջնորդության քննարկման ընթացքում պաշտպանական կողմը դատարանին է ներկայացրել Կ.Շուբարալյանի առողջական վիճակի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, ինչով փաստվել է, որ վերջինս ունի առողջական խնդիրներ, սակայն դատարանը նշված փաստին ևս չի անդրադարձել որոշման մեջ, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերոնշյալ զեկույցը չի նախատեսում անազատության մեջ գտնվող անձանց անվերապահ ազատ արձակման պայման, այլ վարակով պայմանավորված դրա հիմնարար կամ առաջնային սկզբունքը պետք է լինի բոլոր հնարավոր միջոցների ձեռնարկումը պաշտպանելու ազատությունից զրկված անձանց առողջությունն ու անվտանգությունը:
Բացի այդ, մեղադրյալ Կ.Շուբարալյանն անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունի ստանալ ստացիոնար բուժում` այդ թվում նաև առողջապահության մարմինների բուժական հիմնարկներում, իսկ բուժումը կազմակերպելու հարցը լուծում է համապատասխան քրեակատարողական հիմնարկի վարչակազմը:
Մասնավորապես, <<Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին>> ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն`
<<Ձերբակալված և կալանավորված անձանց բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան: /.../>>:
ՀՀ Կառավարության 26 մայիսի 2006 թվականի N 825-Ն որոշմամբ հաստատված` <<Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու մասին>> Կարգի 1-ին գլխի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն`
<<3. Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է <<Քրեակատարողական բժշկության կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության /այսուհետ՝ ՊՈԱԿ/ կողմից՝ այն բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակներում, որոնք իրականացնելու համար ՊՈԱԿ-ը օրենքով սահմանված կարգով ստացել է լիցենզիա: Բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնց համար ՊՈԱԿ-ը չի ստացել համապատասխան լիցենզիա, տրամադրվում են օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկների /այսուհետ՝ քաղաքացիական բժշկական հաստատություններ/ կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն:
4. Կալանավորված անձանց և դատապարտյալների արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնում են ՊՈԱԿ-ի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում /այսուհետ՝ քրեակատարողական հիմնարկներ/ տեղակայված բժշկական ստորաբաժանումները, իսկ հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը՝ ՊՈԱԿ-ը՝ իր գործունեության հիմնական վայրում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված դեպքերում՝ քաղաքացիական բժշկական հաստատությունները>>:
Անդրադառնալով վերաքննիչ բողոքում ներկայացված` ամբաստանյալ Կ.Շուբարալյանի անձը բնութագրող տվյալներին այն մասին, որ <<… վերջինիս անձը հայտնի է, ամուսնալուծված լինելու պայմաններում` միակողմանիորեն նրա խնամքին են գտնվում ներկայումս ԱՄՆ-ում իր ծնողների մոտ ժամանակավորապես բնակվող անչափահաս երկու երեխաները, Ամերիկայի Միացյալ Նահանգներից վտարված /դեպորտացիա/ լինելով` հանդիսանում է ՀՀ քաղաքացի, Հայաստանում, մասնավորապես` Երևան քաղաքի Փ.Բյուզանդի փողոցի 45-րդ շենքի, 18-րդ բնակարանում ունի մշտական բնակության վայր>>, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի անձին վերաբերող վերոնշյալ հանգամանքները վերևում նշված հանգամանքների առկայության պայմաններում որոշիչ դեր ունենալ չեն կարող որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու կամ գրավով փոխարինելու համար:
Այսպիսով, դատական ստուգման արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Կ.Շուբարալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոփոխելու մասին միջնորդությունը մերժելիս` թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, ուստի պաշտպան Հ.Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-138-րդ, 143-րդ, 287-288-րդ հոդվածներով, Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այլ խափանման միջոց գրավով փոփոխելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020թ. մայիսի 05-ի որոշման դեմ բերված պաշտպան Հ.Սարգսյանի վերաքննիչ բողոքը մերժել` որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
Սույն որոշման դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել այն ստանալու օրվանից տասնհինգօրյա ժամկետում` ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատին:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ՝ Ս.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 26-06-2020
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 11-08-2020
Էջերի քանակը: 74, 121
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործն ուղարկվել է    
Գործն ուղարկվել է: 11-08-2020
Էջերի քանակը: 74, 121 թերթ
Գործին կից նյութերը:
Ուր: Երևան քաղաքի դատարան
Գրության համարը: Ե-29387/20
Այլ նշումներ:
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Ամսաթիվ: 16-12-2020
Ամբաստանյալ
Անձ
ԱնունԿառլեն   
ԱզգանունՇուբարալյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հոդված_1
Հոդված38-267.1       Մաս 4       Կետ 1
Դատվածություն:
Պաշտպան
ԱնունՀովսեփ
ԱզգանունՍարգսյան
Հասցեք.Երևան ,Կորյունի 3 , բն.7
Պատիժ:
Հոդված_2
Հոդված
Խափանման միջոց: Կալանավորում
Ում կողմից է բերվել բողոքը: Պաշտպան
Բողոքը բերող անձը
ԱնունՀովսեփ   
ԱզգանունՍարգսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Բողոքի բովանդակությունը:Կառլեն Շուբարալյան Վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ : Բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /Կենտրոն /` ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանի /ՀՀ քր. օր-ի 38-267.1 հոդ.4-րդ մասի 1-ին կետով և 34-266 հոդ. 3-րդ մասի 2-րդ կետով / նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոփոխելը մերժելու մասին 04.12.2020թ. որոշումը և ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխել և նրա նկատմամբ կիրառել գրավ : Գրավի չափը սահմանել մինչև 10.000.000 ՀՀ դրամ կամ գումարի առավել մեծ չափ :
Բողոքի ստացման կարգը: Առձեռն հանձնվել է գրասենյակ
Ամսաթիվ: 16-12-2020
Չափահաս: Այո
Կայացվել է որոշում:
Որոշման ամսաթիվը:
Որոշման բովանդակություն:
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Գործի ստացման ամսաթիվ: 29-12-2020
Վիճակագրական տողի համարը:
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ):
Գործը ստացվել է: Երևան քաղաքի դատարան
Այլ նշումներ:
Միջանկյալ դատական ակտի դեմ    
Միջանկյալ դատական ակտեր: Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշում
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 29-12-2020
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն: Սեվակ Ժորայի Համբարձումյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Ամսաթիվ: 30-12-2020
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 08-01-2021
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 13:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 14-01-2021
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 16:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Վերաքննիչ բողոքը մերժվել է և ստորադաս դատարանի դատական ակտը թողնվել է անփոփոխ    
Անփոփոխ թողնված դատական ակտը: Պատճառաբանվել է
Ամսաթիվ: 14-01-2021
Ամբաստանյալ
ԱնունԿառլեն   
ԱզգանունՇուբարալյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Քր. դատ. օր. հոդված
Հոդված134
Քր. դատ. օր. հոդված
Հոդված138
Այլ նշումներ:
Քր.օր. հոդված
Հոդված38-367.1       Մաս 2       Կետ 1
Դատական ակտ    
Դատական ակտ:2021թ.
Գործ հ. ԵԴ/1195/01/19
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2021թ. ք.Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
/այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան/
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
քարտուղարությամբ` Հ.Հակոբյանի

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ`
պաշտպան` Հ.Սարգսյանի

դռնբաց դատական նիստում պաշտպան Հ.Սարգսյանի վերաքննիչ բողոքի հիման վրա ստուգելով ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան/ 2020թ. դեկտեմբերի 04-ի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը
Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը.
25.12.2019թ. թիվ 58217119 քրեական գործն մեղադրանքի Կառլեն Դանիելի Շուբարալյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որին շնորհվել է ԵԴ/1195/01/19 համարը։
Առաջին ատյանի դատարանի 27.12.2019թ. որոշմամբ թիվ ԵԴ/1195/01/19 քրեական գործն ընդունվել է վարույթ, իսկ 05.01.2020թ. որոշմամբ Կ.Շուբարալյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ։
26.11.2020թ. պաշտպան Հ.Սարգսյանն ամբաստանյալ Կ.Շուբարալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կայանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան:
Առաջին ատյանի դատարանի 2020թ. դեկտեմբերի 04-ի որոշմամբ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու, 10 /տաս/ միլիոն ՀՀ դրամ գումարի չաթով գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին պաշտպան Հ.Սարգսյանի միջնորդությունը մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Դատարանի վերոնշյալ որոշման դեմ 16.12.2020թ. վերաքննիչ բողոք է բերել պաշտպան Հ.Սարգսյանը:
Վերաքննիչ դատարանի 30.12.2020թ. որոշմամբ պաշտպան Հ.Սարգսյանի վերաքննիչ բողոքն ընդունվել է Վերաքննիչ դատարանի վարույթ:
Կալանքի նյութի դռնբաց դատական քննությունը նշանակվել է 2020թ. հունվարի 08-ին:

2.Առաջադրված մեղադրանքի էությունը.
Կառլեն Դանիելի Շուբարալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգություն, ինչպես նաև փորձել է իրացման նպատակով ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցը։
Այսպես.
Կառլեն Շուբարալյանը իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու շուրջ նախնական համաձայնության է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող, ինքնությունը չպարզված անձի հետ, այնուհետև թմրամիջոցը ձեռք բերելու նպատակով Կառլեն Շուբարալյանն առանց իր ծանոթ Մանե Սահակյանին տեղեկացնելու և առանց համաձայնության, ինքնությունը նշված անձին տրամադրել է Մանե Սահակյանի վերաբերյալ տվյալները /անուն, ազգանուն, աշխատանքի վայրի հասցե/, որպեսզի այդ անձն ուղարկված տվյալներով փոստային առաքանիով ՀՀ ուղարկի պայմանավորվածության առարկա թմրամիջոցը։
Պայմանավորվածության համաձայն, ինքնությունը չպարզված անձը ԱՄՆ-ից <<Ջարեդ Անդերսոն>> /Jared Anderson/ տվյալներով անձի անունից Լաս Վեգաս, Մոյավե 4367 Ռդ /5 Mojave Rd #4357 Las Vegas/ հասցեից Մանե Սահակյանի անվամբ, ք.Երևան, Սարյան փողոց, 26/4 հասցեով ուղարկել է փոստային առաքանի, որում խաղալիքների մեջ թաքնված վիճակում մաքսանենգությամբ մաքսային հսկողությունից թաքցնելով, իրացման նպատակով ՀՀ է առաքել առանձնապես խոշոր չափերով՝ 58.9 գրամ <<ՄԴՄԱ>> տեսակի թմրամիջոց պարունակող 148 հաբ, որոնք 2019թ. հուլիսի 1-ին ստացվել են ՀՀ-ում, ինչի արդյունքում Կառլեն Շուբարալյանը կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցի մաքսանենգությունը ՀՀ պետական և Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով։
Այնուհետև, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացվել է <<Նամակագրության, փոստային հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում>> /04.07.2019թ./ և <<Վերահսկելի մատակարարում և գնում>> /06.07.2019թ./ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում թմրամիջոց պարունակող նշված հաբերը փոխարինվել են թմրամիջոց չպարունակող դրանց նմանվող հաբերով, որից հետո 2019թ. հուլիսի 8-ին Կառլեն Շուբարալյանը Մանե Սահակյանի հետ ներկայացել է Երևան քաղաքի Սարյան փողոցի 22-րդ հասցեում գործող <<Հայփոստ>> ՓԲԸ թիվ 0002 բաժանմունք և ստացել փոստային առաքանին, որից հետո Կառլեն Շուբարալյանը բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, իսկ առաքանին առգրավվել է Կառլեն Շուբարալյանի կողմից շահագործվող <<ԲՄՎ>> մակնիշի 97RZ999 համարանիշով ավտոմեքենայի խուզարկությամբ։
Արդյունքում Կառլեն Շուբարալյանն իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցը ձեռք բերելն ավարտին չի հասցրել` իր կամքից անկախ հանգամանքներով:
3. Վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները.
Վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով:
Պաշտպան Հ.Սարգսյանն իր բերած վերաքննիչ բողոքում ուսումնասիրելով դատարանի 2020թ. դեկտեմբերի 4-ի որոշումը, դրա օրինականության և հիմնավորվածության, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության, <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի, ՀՀ քրեական դատավարության օրենսդրության, եվրոպական և ՀՀ Վճռաբեկ դատարանների նախադեպերով երաշխավորված Կառլեն Շուբարալյանի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը կյանքի և ազատության բնական իրավունքների իրացման ու պաշտպանության սահմաններում, գտնում է, որ բողոքարկվող դատական ակտում արված եզրահանգումները կրում են սուբյեկտիվ բնույթ, դրանք փաստարկված, պատճառաբանված ու իրավական առումով հիմնավորված չեն, որպիսի պայմաններում բացակայում են Կառլեն Շուբարալյանի նկատմամբ առավել խիստ խափանման միջոցի՝ կալանքի կիրառման ինչպես անհրաժեշտությունը, այնպես էլ դրա կիրառման հիմքերը՝ այն հիմնավորումներով, ինչպիսիք նշվել է դատարանի որոշման մեջ /ենթադրյալ հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը, դրանց համար սահմանված պատժի խստությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառության, հատկապես մաքսանենգության ոլորտում միջազգային և ներպետական քրեական քաղաքականությունը, արտերկրում Կառլեն Շուբարալյանի ամուր սոցիալական կապերը, նաև այն, որ նա երկարատև ժամանակահատված բնակվել է ԱՄՆ-ում, այնտեղ են բնակվում նրա հայրը և երեխաները, այնտեղ ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք, գործի քննության տվյալ փուլում ապացույցները դեռևս հետազոտված չեն/։
Այսպես,
Դատարանը որոշման պատճառաբանական մասում բառացի մեջբերում է կատարել Կառլեն Շուբարալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին իր իսկ՝ մինչդատական վարույթում՝ 2019թ. հուլիսի 11-ին, սեպտեմբերի 2-ին, նոյեմբերի 2-ին և դատական վարույթում՝ 2020թ. հունվարի 5-ի ու մայիսի 5-ի որոշումներում նշված վերացական, առանց առարկայական փաստարկումների չպատճառաբանված նույնաբովանդակ վերոգրյալ հիմնավորումներին, մինդեռ, պաշտպանական կողմը և նախորդ, և վերջին միջնորդություններում իրավական ու փաստական առարկայական տվյալներ էր ներկայացրել ի հակադրություն այդ հիմնավորումների, որպիսիք դատարանը որոշում կայացնելիս ոչ միայն չի անդրադարձել, այլն չի էլ փորձել գոնե մոտավոր ինչ որ փաստարկումներով հերքել դրանք, որքան էլ, որ այդպիսիք ըստ դատարանի անգամ հիմնավոր չլինեին։
Այս առումով, թերևս բացառություն է կազմում եզակի պատաճառաբանությունը այն մասին, որ <</.../ Դատարանն արձանագրում է, որ պաշտապանի կողմից մատնանշված հանգամանքները՝ քրեական գործը ավարտական փուլում գտնվելը, ապացույցների՝ հետազոտված լինելն առկա չեն, քանի որ գործով դատաքննության փուլն ընթացքի մեջ է, ապացույցների հետազոտումը դեռևս չի ավարտվել, դատաքննությունը լրացնելու միջնորդությունների առկայության հարցը դեռևս չի քննարկվել, դատարանը չի անցել դատական վիճաբանությունների, այնուհետև ամբաստանյալի վերջին խոսքը լսելու Փուլերին>>։
Դատարանի որոշումից մեջբերված պատճառաբանությունը բովանդակազուրկ է, մի պարզ պատճառով, որ դատաքննությամբ հետազոտվել են քրեական գործի նյութերը, իրեղեն ապացույցները, հարցաքննվել են դատակոչված չորս վկաներից երկուսը, չհարցաքննված մյուս երկուսից մեկը՝ Մանե Սահակյանը, ըստ դատարանի հայտնած տեղեկության մշտական բնակության է մեկնել արտասահման, իսկ մյուսը՝ Հրաչիկ Նազարյանի ցուցմունքը Կաառլեն Շուբարալյանի մեղադրանքը հերքող կամ հաստատող ապացույց չէ, ինչն ակնհայտ էր դատարանին, հետևաբար՝ առնվազն փաստացի գործի դատաքննությունը գտնվում է ավարտական փուլում, որպիսի հանգամանքը դատարանը ոչ գնահատել է, ոչ էլ հաշվի է առել Կառլեն Շուբարալյանին շարունակաբար պատճառաբանված կալանքի տակ պահելու լույսի ներքո հիմնավորումներ ներկայացնելիս։
Ինչպես բողոքարկվող որոշման, այնպես էլ կալանավորումը գրավով փոփոխելը մերժելու մասին նախկին որոշումներում դատարանը զարմանալիորեն վկայակոչել է մի հանգամանք, որը ոչ միայն կապ չունի Կառլեն Շուբարալյանին շարունակաբար կալանքի տակ պահելու օրենսդրական հիմքերի և հիմնավորումների հետ, այլև քրեական գործի որակյալ քննության այս փուլում առնվազն խախտում է Կառլեն Շուբարալյանի ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայի 5-րդ ու 6-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները, խոսքը վերաբերում է <<թմրանյութերի ապօրինի շրջանառության, հատկապես մաքսանենգության ոլորտում միջազգային և ներպետական քրեական քաղաքականությանը>> դատողությանը, որը որպես փաստարկում բացարձակապես պատճառաբանված չէ, մատնանշված չէ այն օրգանական կամ պատճառհետևանքային կապը Կառլեն Շուբարալյանի անձի հետ։
Հատկանշական է, որ մինչդատական վարույթում ԱԱԾ քննչական դեպարտամենտի հանձնարարությանը ի պատասխան ԱԱԾ համապատասխան օպերատիվ ստորաբաժանումը և <<Ինտերպոլ>> ԱԿԲ-ն գրավոր տեղեկացրել են, որ Կառլեն Շուբարալյանի կողմից, մասնակցությամբ կամ օժանդակությամբ թմրանյութերի ապօրինի շրջանառության, հատկապես մաքսանենգության ոլորտում միջազգային կամ ներպետական դեպքեր ոչ միայն չեն արձանագրվել, այլև այդպիսի տվյալներ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով ձեռք չեն բերվել։
Ավելին, եթե անգամ պայմանականորեն ընդունենք, որ դատարանը <<թմրանյութերի ապօրինի շրջանառության, հատկապես մաքսանենգության ոլորտում միջազգային և ներպետական քրեական քաղաքականությունը>> մտովի կապում է Կառլեն Շուբարալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1– ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքների հետ, ապա դատարանն այդ առումով թույլ է տվել ինչպես ՀՀ քրեական դատավարութան օրենսգրքի 18-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ և 124- 127-րդ հոդվածների, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 3-րդ, 24-րդ, 27-րդ և 63-րդ սահմանված՝ իմպերատիվ /հրամայական/ պահանջների ակնհայտ կոպիտ խախտումներ։
Այլ կերպ ասած, դատարանը մեղադրական առումով կանխակալ մոտեցում ցուցաբերելով Կառլեն Շուբարալյանին մեղսագրված մեղադրանքների նկատմամբ, նրան շարունակաբար պահում է կալանքի տակ, ինչն էլ իր հերթին արդեն իսկ պարունակում է պատժի տարրեր։
Վերոգրյալից զատ, դատարանը բողոք բերած անձի միջնորդությունը մերժելիս բողոքարկվող՝ 04.12.2020թ. որոշման մեջ վկայակոչել է իր իսկ կողմից 05.01.2020թ. և 05.05.2020թ. կայացված որոշումներում արտահայտված դիրքորոշումներին, մասնավորապես հաշվի առնելով Կառլեն Շուբարալյանին մեղսագրվող ենթադրյալ հանցագործությունների բնույթն ու վտանագավորության աստիճանը, դրանց համար սահմանված պատժի խստությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառության, հատկապես մաքսանենգության ոլորտում միջազգային և ներպետական քրեական քաղաքականությունը, արտերկրում Կառլեն Շուբարալյանի ամուր սոցիալական կապերը, նաև այն, որ նա երկարատև ժամանակահատված բնակվել է ԱՍՆ-ում, այնտեղ են բնակվում նրա հայրը և երեխաները, այնտեղ ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք, գործի քննության տվյալ փուլում ապացույցները դեռևս հետազոտված չեն հիշյալ հանգամանքն ինքնին բավարար չէ քրեական գործի դատական քննության տվյալ փուլում եզրահանգելու, որ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցն ի զորու է ապահովել Կ.Շուբարալյանի պատշաճ վարքագիծը։
Կառլեն Շուբարալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման կիրառման քրեադատավարական հիմքերի կապակցությամբ անդրադառնալով դատարանի 04.12.2020թ. որոշման պատճառաբանություններին, հատկանշական է, որ դատարանը որևէ փաստարկված հիմնավորում /բացառությամբ՝ մեղսագրվող արարքների ծանրության աստիճանի, բնույթի, դրանց համար սահմանված պատժի խստության և գործի քննության տվյալ վազում ապացույցները դեռևս հետազոտված չյինելու հանգամանքների/ չի մատնանշել որոշման մեջ, չեն վկայակոչվել նախադեպային իրավունքում ձևավորված պրակտիկայի տարատեսակ գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումները, առանց համապատասխան հիմնավորումների, թե ինչու է գրավի կիրառումն հատկապես անթույլատրելի։
Հաշվի առնելով, Կառլեն Շուբարալյանի կալանավորման հիմքերի առումով դատարանի 04.12.2020թ. որոշման պատճառաբանությունները, հարկ է նկատել, որ դատարանը որոշմամբ ըստ էության չի անդրադարձել և հաշվի չի առել Կառլեն Շուբարալյանի անձը, նրան բնութագրող տվյալները, ամուսնալուծված լինելու պայմաններում խնամքին երկու երեխա /դուստրը՝ Նատալի Շուբարալյանը, ծնված 05.01.2010 թվականին և որդին՝ Դանիել Շուբարալյանը, ծնված 23.06.2005 թվականին, որոնք ներկայումս ժամանակավորապես բնակվում են Կառլեն Շուբարալյանի ծնողների հետ/ ունենալու, Ամերիկայի Միացյալ Նահանգներից վտարված /դեպորտացիա/ լինելու, ՀՀ քաղաքացի հանդիսանալու, Հայաստանում ժամանակավոր մշտական բնակության վայր ունենալու, քրեական գործի նյութերով հիմնավորված նախկինում, հատկապես թմրամիջոցների հետ կապված որևէ կերպ արատավորված, հանցավոր կապեր չունենալու հանգամանքները, ինչպես նաև այն, որ մինչև օրս ինչպես մինչդատական, այնպես էլ դատական վարույթների ընթացքում չի արձանագրվել կամ հայտնի դարձել կամ ձեռք չի բերվել որևէ փաստական տվյալ, որ նշված վարույթներով պայմանավորված` Կառլեն Շուբարալյանը կամ անգամ նրա մտերիմները կամ հարազատները գործի քննությանը խոչընդոտեն կամ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորեն։
Պետք է փաստել, որ Դատարանը նույնպես հղումներ է կատարել Եվրոպական կամ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներին, սակայն ինչպես բովանդակային, այնպես էլ ձևական առումներով չի կիրառել պարտադիր համարվող հիշյալ դատական ատյանների իրավական դիրքորոշումները։
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին ուղղված թիվ/2006/13 հանձնարարականի և ՀՀ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԵԿԴ/0744/06/10 որոշման 19-րդ կետի համաձայն, <<7. Անձը պետք է ենթարկվի նախնական կալանքի, եթե նշված բոլոր 4 պայմանները բավարարված են, այն է՝
Ա. Առկա է ողջամիտ կասկած, որ անձը կատարել է իրավախախտում, և
Բ. Առկա է հիմնավոր պատճառներ կարծելու համար, ազատելու դեպքում նա կարող է կամ դիմել փախուստի, կամ կատարել ծանր հանցագործություն կամ խոչընդոտել արդարադատության իրականացմանր, կամ լուրջ վտանգ ներկայացնել հանրային կարգ ու կանոնին, և
Գ. ոչ մի հնարավորություն չկա կիրառել այլընտրանքային միջոցներ <<բ>> կետում նշված մտահոգությունները փարատելու համար, և
Դ. Դա մի քայլ է, որն արվել է, որպես քրեական արդարադատության գործընթացի մի մաս>>։
Նայն հանձնարարականի 9-րդ կետում պահանջվում է, որպեսզի
Ա. ցանկացած ռիսկի առկայության հասաատումր պետք է հիմնված լինի գործի անհատական հանգամանքների վրա, սակայն հատուկ ուշադրություն պետք է դարձվի /.../
Գ. անձի տարիքին, առողջական վիճակին, կենսագրությանը, սոցիալական հանգամանքներին հ հատկապես համայնքի հետ նրա կապերին ե,
Դ. Անձի վարքի, հատկապես այն հանգամանքի, թե ինչպես է նա կատարել ցանկացած պարտավորություն, որ կարող է նրա վրա դրված լինել նախկինում հարուցված քրեական վարույթի ժամանակ>>։
Ինչ վերաբերվում է նույն կետի 2-րդ, 3-րդ ե 4-րդ ենթակետերում նշված պայմաններին, ապա գործում չկա որևէ հիմնավորում, որևէ ապացույց կամ փաստական տվյալ, որ Կառլեն Շուբարալյանը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, խուսոփել քննությունից կամ կատարել քրեական օրենքով չթույլատրված այլ արարք և այլն՝ հաշվի առնելով, թե նրա անձը, և թե կենսագրությունը, թե նրա վարքը և համայնքի հետ կապը։
Այսպիսով, չորս անբաժանելի պայմաններից, մեծ վերապահումներով, կարելի է համարել, որ ըստ դատարանի որոշմամբ առկա է միայն ողջամիտ կասկածը, որ Կառլեն Շուբարալյանը առնչություն ունի իրեն մեղսագրվող իրավախախտմանը, ինչն էլ հիմք է տալիս նրա նկատմամբ խափանման միջոց գրավը անթույլատրելի ճանաչելու համար, սակայն հանձնարարականի պահանջը միանշանակ է, որ միայն չորս պայմանների միասին առկայությունն է բավարար կալանավորումը կիրառելու համար։
Ինչ վերաբերում է նրան Կառլեն Շուբարալյանին մեղսագրվող ենթադրյալ հանցագործությունների բնույթով ու վտանագավորության աստիճանով, դրանց համար սահմանված պատժի խստությամբ պայմանավորված, որ վերջինս կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ, ապա գրավի կիրառման մերժումը դրանով պայմանավորված միանգամայն անթույատրելի է ՄԻԵԿ և ՄԻԵԴ բազմաթիվ որոշումների լուսի ներքո։
Անդրադառնալով կալանավորման իրավական բնույթի հարցին ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ կալանավորումը քրեական գործերի քննության ընթացքում կիրառվող խափանման միջոցներից ամենախիստն է, քանի որ դրա էությունն անձին հասարակությունից մեկուսացնելն է, որի արդյունքում առավելագույն չափով է սահմանափակում մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, այդ թվում և հիմնականում այնպիսի կարևոր իրավունք, ինչպիսին ազատության իրավունքն է։
Կալանավորումը նան խափանման բացառիկ միջոց է, քանի որ դրա կիրառման հետևանքով ազատությունից զրկվում է դատարանի դատավճռով դեռևս մեղավոր չճանաչված անձը, որ այն, լինելով մեղադրյալի /կասկածյալի/ դատավարական պատշաճ վարքագիծն ապահովող միջոց, կրելով ժամանակավոր և պայմանական բնույթ, չի կարող կանխորոշել հետագայում անձի մեղավորությունը մեղսագրված արարքում, առավել ևս նշանակվելիք պատիժը։
Հետևաբար, այն պետք է լինի բացառություն, ոչ թե կանոն և պետք է կիրառվի բացառապես այն դեպքում, երբ այլ հնարավորություն չկա քրեական գործի վարույթի ընթացքում մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու համար։
Կառլեն Շուբարալյանի կողմից դատական քննությանը իր կամքով չմասնակցելու որևէ դեպք արձանագրված չէ, դեռ ավելի տարբեր ժամանակահատվածներում դատական նիստերը չեն կայացել երկրում տիրող իրավիճակով պայմանավորված մարտի 13-ից Հայաստանում հայտարարվել էր կարանտին, պայմանավորված համավարակով, իսկ այժմ էլ, էլ ավելի զարհուրելի իրավիճակ է պայմանավորված հայ-թուրքական հայրենական պատերազմով և հայտարարաված ռազմական դրությամբ։
Կառլեն Շուբարալյանը հասարակությունից մեկուսացված է արդեն մեկ տարի վեց ամիս և տվյալ պարագայում դատական քննության բնականոն գործընթացը հնարավոր չի լինում ապահովել Կառլեն Շուբարալյանի կամքից անկախ պայմաններով պայմանավորված, որը տվյալ պարագայում պատժի տարրեր է պարունակում։
Ասվածից և Օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասից ուղղակիորեն հետևում է, որ իրավասու մարմինները կալանավորման մասին որոշում կայացնելիս պարտավոր են հիմնավորել դրա անհրաժեշտությունը, ցույց տալ, որ մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակին հնարավոր չէ հասնել այլ կերպ, քան կալանքր որպես խափանման միջոց ընտրելով։
Ուստի յուրաքանչյուր դեպքում կալանավորման կիրառման հարցը քննարկելուց ելակետ պետք է ընդունվեն հիշյալ նպատակների նվաճման հանգամանքը, և եթե կալանավորման կիրառմամբ հիշյալ նպատակներին հասնելը հնարավոր չէ, ապա այն չպետք է կիրառվի, հակառակ դեպքում կխախտվի անձի իրավունքների սահմանափակման և դրա արդյունքում հետապնդվող նպատակի միջև անհրաժեշտ համաչափությունը, որի արդյունքում կալանավորումը, ի խախտումն Օրենսգրքի 18-րդ հոդվածով ամրագրված իմպերատիվ պահանջների, կվերածվի պարզապես պատժիչ միջոցի կամ հետապնդի պատժիչ նպատակներ։
Հենց այդ պատճառով էլ խափանման միջոց կալանավորում կիրառելուց պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնել դրան դեմ և կողմ բոլոր փաստարկները, որոշելու համար, թե առկա է արդյոք անձի ազատության իրավունքի սահմանափակման աներկբա անհրաժեշտությունը ավելի բարձր նշանակության բարիքի, այն է` հանրային շահի պաշտպանության տեսանկյունից ապահովելով հանրային և մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռությունը, անձի ազատության սահմանափակման հիմնավորվածությունը, որը, անկախ անմեղության կանխավարկածից, գերակայում է ազատության իրավունքի նկատմամբ ե միայն դրանից հետո վերջնական եզրահանգում անել կալանավորման կիրառման անհրաժեշտության մասին։
Բողոքարկվող որոշման մեջ և գործում բացակայում է ցանկացած որևէ փաստ, որ նախաքննության մարմնի կողմից դատարանին է ներկայացվել կամ էլ դատարանին պատշաճ իրավական ընթացակարգով հայտնի է դարձել այնպիսի ծանրակշիռ ապացույցներ, տվյալներ, փաստեր, որոնք ենթադրաբար կարող են վկայել գրավը որպես խափանման միջոցի կիրառելու անհնարինության մասին կամ այլ կերպ ասած Կառլեն Շուբարալյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներից որևէ մեկի կատարման կամ հիմնավոր փաստարկումներով ենթադրյալ կատարման կամ հիմքերի մասին։
Քրեական գործում չկա ոչ մի փաստարկ, քննության շրջանակներում ձեռք բերված որևէ փաստական հանգամանք, տվյալ, որ Կառլեն Շուբարալյանը կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ կամ խոչընդոտել գործի քննությանը, իսկ նրան մեղսագրվող հանցավոր արարքների ծանրության աստիճանով պայմանավորված, որ անձը կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ, ապա գրավի կիրառման մերժումը դրանով պայմանավորված միանգամայն անթույատրելի է ՄԻԵԿ ե ՄԻԵԴ որոշումների լույսի ներքո։
Վերոգրյալի առումով, նախ հարկ է համարվում նշել, որ դատարանը պարտավոր էր Կառլեն Շուբարալյանի վերաբերյալ քրեական գործով դատական քննության գրեթե բոլոր փուլերի ընթացքում ողջամիտ ժամանակային պարբերականությամբ քննարկման առարկա դարձնել մասնավորապես կալանավորման կիրառման վերաբերյալ հարցերը այդ թվում նաև երաշխիքով ազատ արձակելու հնարավորության հարցը։
Վերոշարադրյալ հիմնավորումներով, պաշտպանական կողմը գտնում է, որ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոփոխելու առումով պետք է վերանայել գրավի որպես խափանման միջոցի կիրառման թույլատրելիության հարցը չանտեսելով նաև Կորոնավիրոաի համավարակով՝ արտակարգ դրություն և հայ-թուրքական պատերազմով պայմանավորված հայտարարված ռազմական դրությունների վիճակները։
Նկարագրված պայմաններում բողոք բերած անձը գտնում է, որ ինչպես իր միջնորդության, այնպես էլ այս կամ ցանկացած պահին դատարանը չէր կարող փաստել թե գրավի կիրառման մերժումը կարող է լինել արդարացված մատնանշելով ու կոնկրետ փաստերով հիմնավորելով, թե գրավի որպես խափանման միջոցի ի զորու չէ կանխել Կառլեն Շուբարալյանի ոչ իրավաչափ վարքագիծը նրան ազատ արձակելու դեպքում և այն չի լինի։
Մասնավորապես հնարավոր չէ փաստել, թե գործի քննությանը խոչընդոտելու թաքնվելու վտանգն առկա պայմաններում այնչափ մեծ է, որ գրավը չկարողանա ապահովվել Կառլեն Շուբարալյանի պատշաճ վարքագիծը։
Այսպիսով հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտպանության կողմը պատրաստակամություն էր հայտնել դատարանի դեպոզիտ, որպես երաշխիք, վճարել 10.000.000 /տաս միլիոն/ ՀՀ դրամ և ավել գումար, որքան որ դատարանը նպատակահարմար կհամարի, պաշտպանական կողմը գտնում է, որ գրավի գումարի 10.000.000 /տաս միլիոն/ ՀՀ դրամի կամ առավել մեծ գումարի վճարման երաշխիքը կարող է ապահովել ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի պատշաճ վարքագիծը գործի քննության տվյալ պահին։
Զերծ մնալով վկայակոչել այն բազմաթիվ նախադեպային որոշումները, որոնք առկա են դատական պրակտիկայում, ընդամենը բողոք բերած անձը ցանկանում է որպես այդ պրակտիկայի վկայության փաստարկ ներկայացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/1025/01/20 քրեական գործով 01.10.2020թ. որոշումը /դատավոր Ա.Մաթևոսյան/, որի համաձայն՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործը դատական քննություն նշանակելու նախապատրաստական փուլում, երբ դեռես հետազոտված չեն ապացույցները, հարցաքննված չեն դատակոչված վկաները, գործով ամբաստանյալ հանդիսացող կալանքի տակ գտնվող երեք անձանց նկատմամբ դատարանը կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխել է գրավով, ընդ որում մեղադրանքները վերաբերվում են բազմադրվագ դեպքերով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով 60,35 գրամ <<Կոկաին>>, 67,93 գրամ <<Մեթամֆետամին>> և 46,12 գրամ <<Հաշիշի յուղ>> տեսակների թմրամիջոցների մաքսանենգությանը և իրացման նպատակով ապօրինի ձեռք բերելուն։
Տվյալ պարագայում, վերը նշված գործի և մի շարք նախադեպային որոշումների լույսի ներքո Կառլեն Շուբարալյանի նկատմամբ րնտրված խափանման միջոցի հարցին անդրադառանալիս, պետք է փաստել, որ վերջինիս երաշխիքները առավել քան բավարար են ընտրված խափանման միջոցը գրավով փոփոխելու համար։
Բացի վերոգրյալից, դատական քննության ներկա փուլում քրեական գործով անցնող հնարավոր բոլոր վկաները մինչդատական վարույթում արդեն իսկ հարցաքննվել են, ապա առերես հարցաքննվել Կառլեն Շուբարալյանի հետ, նրանց հիմնական մասը հարցաքննվել է դատաքննության ընթացքում, որպիսի հանգամանքը առավել քան նվազեցնում է, իսկ փաստական տվյալների բացակայության պայմաններում բացառում են որևէ կերպ Կառլեն Շուբարալյանի կողմից նրանց վրա անօրինական ազդեցություն գործելու ենթադրյալ հնարավորությունը։
Ինչ վերաբերվում է գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու հանգամանքներին, ապա սույն գործով վերաբերելի, մեղադրանքի շրջանակներում հնարավոր բոլոր նյութերը ի սկզբանե գտնվել են վարույթն իրականացնող մարմինների տրամադրության տակ և քրեադատավարական սահմանված կարգով գրանցվել, զննվել, ճանաչվել են իրեղեն ապացույց, ավելին հետազոտվել են դատաքննությամբ և չկա գեթ մեկ ենթադրյալ նյութ, որ Կառլեն Շուբարալյանը շահագրգիռ լինի այն թաքցնել կամ կեղծել, ինչն էլ իր հերթին վկայում է կալանավորման համար քրեադատավարական նշված հիմքի բացակայության մասին։
Քննությունից խուսափելու մասով հարկ է նկատել, որ Կառլեն Շուբարալյանը վտարված /դեպորտացիա/ լինելով ԱՄՆ-ից, Հայաստանում ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր, ունի մշտական բնակության վայր, որտեղ ապրելու է իր երեխաների հետ և <<ՍԵԿՏ>> սահմանային համակարգի գործուն վերահսկողության պայմաններում, մինչև օրս որևէ միջոց չի ձեռնարկել /բացակայում են նան կանխատեսող փաստերը/ խուսափել քննությունից ու դատից, որպիսի հանգամանքները դատարանը հաշվի չի առել և չի գնահատել բողոքարկվող որոշումը կայացնելիս։
Պաշտպանական կողմը գնահատելով սույն գործի արդեն իսկ հաստատված փաստական հանգամանքները, արձանագրում է, որ Կառլեն Շուբարալյանի անձը հայտնի է, ամուսնալուծված լինելու պայմաններում միակողմանիորեն նրա խնամքին են գտնվում, ներկայումս ԱՄՆ-ում իր ծնողների մոտ ժամանակավորապես բնակվող անչափահաս երկու երեխաները, Ամերիկայի Միացյալ Նահանգներից վտարված /դեպորտացիա/ լինելով` հանդիսանում է ՀՀ քաղաքացի, Հայաստանում, մասնավորապես Երևան քաղաքի Փ.Բյուզանդի փողոցի 45-րդ շենքի, 18-րդ բնակարանում ունի մշտական բնակության վայր, նախկինում, հատկապես թմրամիջոցների հետ կապված որևէ կերպ արատավորված կամ հանցավոր կապեր չունի և մինչև օրս դատարանի կողմից չի արձանագրվել կամ հայտնի դարձել կամ ձեռք չի բերվել որևէ փաստական տվյալ, որ մինչդատական և դատական վարույթով պայմանավորված Կառլեն Շուբարալյանը կամ անգամ նրա մտերիմները կամ հարազատները գործի քննությանը խոչընդոտեն կամ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորեն որպիսի հանգամանքների առկայության պայմաններում գտնում եմ, որ հասարակության րնդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների միջև արդարացի հավասարակշռության տեսանկյունից, որը պետք է բխի անձի՝ ազատությունից, սույն գործում առկա փաստական տվյալները թույլ են տալիս գալ հետևության, որ բացակայում են կալանավորումը գրավով փոփոխելն անթույլատրելի ճանաչելու հիմքերր, և գրավը որպես ինքնուրույն խափանման միջոց` կարող է գործուն երաշխիք հանդիսանալ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար, այն համաչափ է հասարակության ընդհանուր շահի և վերջինիս ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքի հավասարակշռման տեսանկյունից:
Այսպիսով հաշվի առնելով վերոգրյալ հաստատված փաստական հանգամանքները և իրավական հիմնավորումները, վկայակոչված ՄԻԵԴ-ի, ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների նախադեպային որոշումներում արտահայտված վերաբերելի իրավական դիրքորոշումները, ինչպես նաև, նկատի ունենալով ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի ազատության և կյանքի իրավունքը՝ իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը՝ գրավով փոփոխելու հնարավորության մասով, հիմք ընդունելով շարադրվածը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ, 143-րդ, 376-380.1-րդ հոդվածներով, Վերաքննիչ դատարանին բողոք բերած անձը խնդրում է դատարանի թիվ ԵԴ/1195/01/19 քրեական գործով ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը այլ խափանման միջոց՝ գրավով փոփոխելը մերժելու մասին 04.12.2020թ. որոշումը բեկանել և ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխել և նրա նկատմամբ կիրառել նոր խափանման միջոց՝ գրավը։
Գրավի չափը սահմանել մինչև 10.000.000 /տաս միլիոն/ ՀՀ դրամ կամ գումարի առավել մեծ չափ, որն ըստ Վերաքննիչ դատարանի գրավի կիրառման թույլատրելի համարելու դեպքում, ի զորու կլինի ապահովելու ազատության մեջ գտնվող ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի պատշաճ վարքագիծը։

4.Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում` ներկայացված նյութերի հիման վրա ստուգելով ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի 2020թ. դեկտեմբերի 04-ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, հանգում է այն հետևության, որ պաշտպան Հ.Սարգսյանի վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման, իսկ դատարանի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ` հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն`
<<Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
/…/
4/ անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. /…/>>:
<<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
<<Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
/…/
գ/ անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար, /…/>>:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`
<<Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան uույն oրենuգրքով նախատեuված հիմքերով և կարգով>>:
ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 135-րդ հոդվածի համաձայն`
<<1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
1/ թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2/ խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3/ կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4/ խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5/ խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
2. Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն:
3. Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`
1/ վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.
2/ կասկածյալի կամ մեղադրյալի անձը.
3/ տարիքը և առողջական վիճակը.
4/ սեռը.
5/ զբաղմունքի տեսակը.
6/ ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը.
7/ գույքային դրությունը.
8/ բնակության մշտական վայրի առկայությունը.
9/ այլ էական հանգամանքներ>>:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն`
<<1. Գրավը դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի կամ դատախազության դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է: Որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը:
2. Գրավի արժեքի ապացուցման պարտականությունը կրում է գրավատուն:
3. Գրավի չափը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափից: Գրավը ենթակա է մուծման վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման կայացման պահից երկօրյա ժամկետում:
4. Մինչև գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալը վարույթն իրականացնող մարմինն ազատության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
5. Գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով` վարույթն իրականացնող մարմինը վերացնում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կամ անձին ազատում է ձերբակալումից և այդ մասին ծանուցում իրավասու մարմնին` կասկածյալի կամ մեղադրյալի` Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունքը սահմանափակելու նպատակով:
6. Սույն օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` որպես խափանման միջոց ընտրված գրավը չմուծելու հետևանքով վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալին կալանավորման միջնորդություն դատարան ներկայացվելու դեպքում դատարանն իրավասու է նաև նվազեցնելու գրավի չափը:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում դատարանի կողմից գրավի չափը նվազեցնելու և այն փոփոխելու վերաբերյալ որոշում կայացվելուց հետո մեղադրյալը երկօրյա ժամկետում պարտավոր է մուծել դատարանի սահմանած գրավը, իսկ չմուծելու դեպքում քրեական հետապնդման մարմնի միջնորդության հիման վրա կարող է կալանավորվել:
8. Եթե կասկածյալը կամ մեղադրյալը կատարել է սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, ապա գրավը պետության եկամուտ է դարձվում դատարանի որոշմամբ` դատախազի միջնորդության հիման վրա, իսկ քրեական գործը դատարանում քննելիս` նաև դատարանի նախաձեռնությամբ: Գրավը պետության եկամուտ դարձնելու կամ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:
9. Գրավը վերադարձվում է գրավատուին այն դեպքերում, երբ չի ապացուցվել սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու հանգամանքը, կամ գրավը` որպես խափանման միջոց, վերացվել կամ փոխվել է: Գրավը վերադարձնելու մասին որոշումն ընդունում է քրեական վարույթն իրականացնող մարմինը` համապատասխան խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ>>:
ՀՀ Վճռաբեկ դատարանը Ասլան Ավետիսյանի վերաբերյալ գործով 31.10.2008թ. թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշմամբ, իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ` <<Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի վերաբերյալ արված իրավական մեկնաբանություններում չի արգելվում չնշված առանձին դեպքերում անձին երաշխիքով ազատ արձակելը ճանաչել անթույլատրելի, մասնավորապես, երբ առկա է անձի կողմից թաքնվելու կամ գործով ճշմարտությունը բացահայտելու ընթացքին միջամտելու վտանգ, կամ երբ դա անհրաժեշտ է հանցագործությունը կանխելու կամ հասարակական կարգի պահպանությունն իրականացնելու համար: Այդ առումով Եվրոպական կոնվենցիային չի հակասում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի այն դրույթը, որ դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը առանձին դեպքերում ճանաչել անթույլատրելի: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն օգտագործել է <<մասնավորապես>> բառը, որն արտահայտում է կալանքով գրավից ազատելու կոնկրետ դրսևորումների հատուկ ամրագրման և ոչ թե կալանքով գրավից ազատելու իրավական հիմքերի սպառիչ թվարկման նշանակություն: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գրավի կիրառման անթույլատրելիության հարցը պետք է քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համատեքստում, որտեղ նշված են խափանման միջոց կիրառելու այլ հիմքեր, այդ թվում նաև մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հիմքը:
Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի վերաբերյալ արված իրավական մեկնաբանություններում չի սահմանվում, որ դատարանը պարտավոր է յուրաքանչյուր կալանավորվածի տրամադրել որոշակի երաշխիքներով ազատ արձակվելու հնարավորություն. դատարանը միայն պարտավոր էր քննարկել և լուծել այն հարցը, թե արդյոք հնարավոր է անձին ազատ արձակել, այդ թվում` որոշակի այլընտրանքային երաշխիք ստանալով: Ուստի Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա անձին երաշխիքով ազատ արձակելն առանձին դեպքերում կարող է ճանաչվել անթույլատրելի, երբ կոնկրետ փաստերով հիմնավորվում է, որ այլընտրանքային երաշխիքը ի զորու չէ կանխել անձի ոչ իրավաչափ վարքագիծը` նրան ազատ արձակելու դեպքում:
/…/ Վճռաբեկ դատարանը նաև գտել է, որ անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հիմնավորումը կարող է դրվել գրավի կիրառումը մերժելու պատճառաբանության հիմքում` պայմանով, որ այդ պատճառաբանությունը հիմնված լինի գործով առկա փաստական տվյալների վրա>>:
ՀՀ վճռաբեկ դատարանը 26.03.2010թ. Աղասի Հովսեփյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0633/06/09 գործով իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ <<Եվրոպական Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի վերաբերյալ արված իրավական մեկնաբանություններում չի սահմանվում, որ դատարանը պարտավոր է յուրաքանչյուր կալանավորվածի տրամադրել որոշակի երաշխիքներով ազատ արձակվելու հնարավորություն. դատարանը միայն պարտավոր է քննարկել և լուծել այն հարցը, թե արդյոք հնարավոր է անձին ազատ արձակել, այդ թվում` որոշակի այլընտրանքային երաշխիք ստանալով: Ուստի Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա անձին երաշխիքով ազատ արձակելն առանձին դեպքերում կարող է ճանաչվել անթույլատրելի, երբ կոնկրետ փաստերով հիմնավորվում է, որ այլընտրանքային երաշխիքն ի զորու չէ կանխել անձի անձի ոչ իրավաչափ վարքագիծը նրան ազատ արձակելու դեպքում>>:
Սույն գործով Առաջին ատյանի դատարանը, քննության առնելով ամբաստանյալ Կ.Շուբարալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպան Հ.Սարգսյանի միջնորդությունը, արձանագրել է, որ դատարանը 05.01.2020թ. քննելով ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը և պաշտպանների միջնորդությունը կալանավորումը գրավով փոխարինելու մասին, մասնավորապես հաշվի է առել Կ.Շուբարալյանին վերագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, այն, որ վերջինիս վերագրվող արարքները դասվում են առանձնապես ծանր հանցագործությունների թվին, որոնցից ՀՀ քրեական օրենսգրքի 38-267. 1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար որպես պատիժ սահմանված է միայն ազատազրկում ութից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ, ինչպես նաև այն, որ մեղադրյալը մշտապես բնակվում է արտերկրում և ՀՀ-ում պատշաճ կարգով ձևակերպված բնակության կամ հաշվառման վայր չունի, իսկ վերոհիշյալ հանգամանքների համադրումն էական նշանակություն ունի մեղադրյալի հետագա ոչ իրավաչափ վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում, ինչի արդյունքում գտել է, որ գործի քննության տվյալ փուլում, երբ ապացույցները դեռևս հետազոտված չեն, բավարար հիմքեր կան ենթադրելու համար, որ Կ.Շուբարալյանի ազատության մեջ մնալու դեպքում վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, գործի քննությանը խոչընդոտելու և քրեական պատասխանատվությունից խուսափելու հավանականությունը շարունակում է մնալ բարձր։
Առաջին ատյանի դատարանը նույն որոշմամբ անդրադառնալով կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությանը, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները`հանգել է այն հետևության, որ կալանավորումը գրավով փոխարինելն անթույլատրելի է։
Առաջին ատյանի դատարանը փաստել է նաև, որ 05.05.2020թ. դատարանը քննելով Կ.Շուբարալյանի պաշտպան Հ.Սարգսյանի միջնորդությունը՝ ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասին, արձանագրել է, որ թեև պաշտպանը նշել է, որ Կ.Շուբարալյանի ՀՀ-ում բնակվելու նպատակով նրա հայրը բնակարան է վարձակալել, սակայն գործի մնացած հանգամանքներն իրենց ամբողջության մեջ գնահատելու պայմաններում /ենթադրյալ հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը, դրանց համար սահմանված պատժի խստությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառության, հատկապես մաքսանենգության ոլորտում միջազգային և ներպետական քրեական քաղաքականությունը, արտերկրում Կ.Շուբարալյանի ամուր սոցիալական կապերը, նաև այն, որ նա երկարատև ժամանակահատված բնակվել է ԱՍՆ-ում, այնտեղ են բնակվում նրա հայրը և երեխաները, այնտեղ ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք, գործի քննության տվյալ փուլում ապացույցները դեռևս հետազոտված չեն/ հիշյալ հանգամանքն ինքնին բավարար չէ քրեական գործի դատական քննության տվյալ փուլում եզրահանգելու, որ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցն ի զորու է ապահովել Կ.Շուբարալյանի պատշաճ վարքագիծը։
Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ պաշտպանի կողմից մատնանշված հանգամանքները՝ քրեական գործն ավարտական փուլում գտնվելը, ապացույցների հետազոտված լինելն առկա չեն, քանի որ գործով դատաքննության փուլն ընթացքի մեջ է, ապացույցների հետազոտումը դեռևս չի ավարտվել, դատաքննությունը լրացնելու միջնորդությունների առկայության հարցը դեռևս չի քննարկվել, դատարանը չի անցել դատական վիճաբանությունների, այնուհետև ամբաստանյալի վերջին խոսքը լսելու փուլերին։
Հաշվի առնելով վերոշարադրյալ հանգամանքները, Առաջին ատյանի դատարանի եկել է այն ճիշտ հետևության, որ քրեական գործի դատական քննության տվյալ փուլում Կ.Շուբարալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պետք է թողնել անփոփոխ՝ մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացումը։
Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը հարկ է համարել արձանագրել է, որ առաջին իսկ առիթի և բավարար հիմքերի առկայության դեպքում խափանման միջոց կալանավորումն անհապաղ ենթակա է փոփոխման կամ վերացման՝ անկախ այն հանգամանքից, թե դատական քննության որ փուլում են դրանք ի հայտ եկել։
Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի այն պնդմանը, թե <<… զերծ մնալով վկայակոչել այն բազմաթիվ նախադեպային որոշումները, որոնք առկա են դատական պրակտիկայում, ընդամենը բողոք բերած անձը ցանկանում է որպես այդ պրակտիկայի վկայության փաստարկ ներկայացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/1025/01/20 քրեական գործով 01.10.2020թ. որոշումը /դատավոր Ա.Մաթևոսյան/, որի համաձայն՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործը դատական քննություն նշանակելու նախապատրաստական փուլում, երբ դեռես հետազոտված չեն ապացույցները, հարցաքննված չեն դատակոչված վկաները, գործով ամբաստանյալ հանդիսացող կալանքի տակ գտնվող երեք անձանց նկատմամբ դատարանը կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխել է գրավով, ընդ որում` մեղադրանքները վերաբերվում են բազմադրվագ դեպքերով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով 60,35 գրամ <<Կոկաին>>, 67,93 գրամ <<Մեթամֆետամին>> և 46,12 գրամ <<Հաշիշի յուղ>> տեսակների թմրամիջոցների մաքսանենգությանը և իրացման նպատակով ապօրինի ձեռք բերելուն>>, ապա Վերաքննիչ դատարանն այդ կապակցությամբ հարկ է համարում արձանագրել հետևյալը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն`
<<3. Յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ, որպես իրավական փաստարկ, իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:
4. Նույնանման փաստերով այլ գործով վճռաբեկ դատարանի կողմից իրավական նորմի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանության դեպքում դատարանը պետք է հիմնավորի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի՝ վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը>>:
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վերաքննիչ բողոքում չի ներկայացվել, թե Առաջին ատյանի դատարանի վկայակոչված որոշումների փաստերը որքանո՞վ են նույնանման սույն գործի փաստերին: Միայն այն հանգամանքը, որ վերոնշյալ քրեական գորով մեղադրանքները վերաբերվում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով 60,35 գրամ <<Կոկաին>>, 67,93 գրամ <<Մեթամֆետամին>> և 46,12 գրամ <<Հաշիշի յուղ>> տեսակների թմրամիջոցների մաքսանենգությանը և իրացման նպատակով ապօրինի ձեռք բերելուն և վերջիններիս նկատմամբ թույլատրելի է ճանաչվել գրավի կիրառումը, դեռևս բավարար փաստարկ չէ գործերի փաստերի նույնանմանությունը հաստատված համարելու համար, որը հիմք կարող էր հանդիսանալ այդ ակտերում առկա օրենքի մեկնաբանությունները որպես սույն գործով կիրառման ենթակա իրավական փաստարկ վկայակոչելու համար:
Անդրադառնալով վերաքննիչ բողոքում ներկայացված` ամբաստանյալ Կ.Շուբարալյանի անձը բնութագրող տվյալներին այն մասին, որ <<… վերջինիս անձը հայտնի է, ամուսնալուծված լինելու պայմաններում` միակողմանիորեն նրա խնամքին են գտնվում ներկայումս ԱՄՆ-ում իր ծնողների մոտ ժամանակավորապես բնակվող անչափահաս երկու երեխաները, Ամերիկայի Միացյալ Նահանգներից վտարված /դեպորտացիա/ լինելով` հանդիսանում է ՀՀ քաղաքացի, Հայաստանում, մասնավորապես` Երևան քաղաքի Փ.Բյուզանդի փողոցի 45-րդ շենքի, 18-րդ բնակարանում ունի մշտական բնակության վայր>>, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի անձին վերաբերող վերոնշյալ հանգամանքները վերևում նշված հանգամանքների առկայության պայմաններում որոշիչ դեր ունենալ չեն կարող որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխելու համար:
Այսպիսով, դատական ստուգման արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Կ.Շուբարալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխելու մասին միջնորդությունը մերժելիս` թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, ուստի պաշտպան Հ.Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխելու հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-138-րդ, 143-րդ, 287-288-րդ հոդվածներով, Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020թ. դեկտեմբերի 04-ի որոշման դեմ բերված պաշտպան Հ.Սարգսյանի վերաքննիչ բողոքը մերժել` որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
Սույն որոշման դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել այն ստանալու օրվանից տասնհինգօրյա ժամկետում` ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատին:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ՝ Ս.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 14-01-2021
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 18-02-2021
Էջերի քանակը: 61, 74
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործն ուղարկվել է    
Գործն ուղարկվել է: 18-02-2021
Էջերի քանակը: 61,74
Գործին կից նյութերը:
Ուր: Երևան քաղաքի դատարան
Գրության համարը: Ե-5657/21
Այլ նշումներ:
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Ամսաթիվ: 06-07-2021
Ամբաստանյալ
Անձ
ԱնունԿառլեն   
ԱզգանունՇուբարալյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հոդված_1
Հոդված38-267.1       Մաս 4       Կետ 1
Հոդված_1
Հոդված34-266       Մաս 3       Կետ 2
Դատվածություն:
Պաշտպան
ԱնունՀովսեփ
ԱզգանունՍարգսյան
Հասցեք.Երևան ,Կորյունի 3 , բն.7
Պատիժ:
Հոդված_2
Հոդված
Խափանման միջոց: Կալանավորում
Ում կողմից է բերվել բողոքը: Պաշտպան
Բողոքը բերող անձը
ԱնունՀովսեփ   
ԱզգանունՍարգսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Բողոքի բովանդակությունը:Կառլեն Շուբարալյան Վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը համարել հարգելի և այն ընդունել վարույթ : Ամբողջությամբ բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /Կենտրոն /` Կառլեն Դանիելի Շուբարալյանին /ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով , ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով` ազատազրկում` 8 /ութ/ տարի ժամկետով՝ գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.500.000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամից, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկում` 7 /յոթ/ տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման , ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 9 /ինը/ տարի ժամկետով, գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.500.000 / մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամից/ վերաբերյալ 12.05.2021թ. դատավճիռը , հաստատել Կառլեն Շուբարալյանի մեղքի բացակայությունը առաջադրված մեղադրանքներում և նրան արդարացնել՝ հռչակելով Կառլեն Շուբարալյանի անմեղությունը :
Բողոքի ստացման կարգը: Հանձնվել է փոստին
Ամսաթիվ: 28-06-2021
Չափահաս: Այո
Կայացվել է որոշում:
Որոշման ամսաթիվը:
Որոշման բովանդակություն:
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Գործի ստացման ամսաթիվ: 15-07-2021
Վիճակագրական տողի համարը:
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ):
Գործը ստացվել է: Երևան քաղաքի դատարան
Այլ նշումներ:
Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ    
Ըստ էության լուծող դատական ակտեր: Դատավճիռ (արդարացման/մեղադրական)
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Բողոքարկվել է միևնույն դատական ակտը:
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 15-07-2021
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն: Արշակ  Վարդանյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն: Սերգեյ  Մարաբյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն: Արմեն Համլետի Դանիելյան
Ընդունվել է վարույթ    
Ամսաթիվ: 19-07-2021
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 04-08-2021
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 16:30
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 09-09-2021
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 12:30
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:Նախագահող դատավոր Ա.Վարդանյանի՝ հիվանդանոցի հետ կապված անձնական խնդիրներ ունենալու պատճառով:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 16-09-2021
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 13:30
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 20-10-2021
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 14:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:Դատական նիստը չի կայացել՝ կազմի դատավոր Ա․Դանիելյանի վատառողջության պատճառով։
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 15-11-2021
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 12:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:Դատական նիստը չի կայացել՝ կադատարանի կազմը համալրված չլինելու պատճառով։
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 17-11-2021
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 16:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 09-12-2021
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 15:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:Դատական նիստը չի կայացել՝ նախագահող դատավոր՝ Ա․Վարդանյանի՝ վերապատրաստման դասընթացների մասնակցելու պատճառով։
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 16-12-2021
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 14:30
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 11-01-2022
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 15:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 31-01-2022
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 14:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 21-02-2022
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 14:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 07-03-2022
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 14:45
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Վերաքննիչ բողոքը մերժվել է և ստորադաս դատարանի դատական ակտը թողնվել է անփոփոխ    
Անփոփոխ թողնված դատական ակտը: Պատճառաբանվել է
Ամսաթիվ: 07-03-2022
Ամբաստանյալ
ԱնունԿառլեն   
ԱզգանունՇուբարալյան   
ՀայրանունԴանիելի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Քր. դատ. օր. հոդված
Հոդված361․1
Քր. դատ. օր. հոդված
Հոդված377
Քր. դատ. օր. հոդված
Հոդված385
Քր. դատ. օր. հոդված
Հոդված393
Քր. դատ. օր. հոդված
Հոդված394
Այլ նշումներ:
Քր.օր. հոդված
Հոդված38-267․1       Մաս 4       Կետ 1
Քր.օր. հոդված
Հոդված34-266       Մաս 3       Կետ 2
Դատական ակտ    
Դատական ակտ:ԵԴ/1195/01/19

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

« 7 » մարտի 2022թ. ք.Երևան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող դատավոր՝ Ա.Վարդանյանի,
դատավորներ՝ Ս.Մարաբյանի և
Ա.Դանիելյանի,

քարտուղարությամբ՝ Լ.Գրիգորյանի,
Հ.Ջանազյանի և
Ս.Զաքոյանի,
մասնակցությամբ՝
թարգմանիչներ՝ Յու.Զեյնալյանի,
Ն.Մուրադյանի և
Ս.Ենգիբարյանի,

պաշտպան՝ Հ.Սարգսյանի,
ամբաստանյալ՝ Կ.Շուբարալյանի,
դատախազ՝ Մ.Անտոնյանի,

դռնբաց դատական նիստում, Վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով քննելով թիվ ԵԴ/1195/01/19 քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2021 թվականի մայիսի 12-ի դատավճռի դեմ ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց ՝

Գործի դատավարական նախապատմությունը.
2019 թվականի հուլիսի 6-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դե-պարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է թիվ 58217119 քրեական գործը և ըն-դունվել վարույթ:
2019 թվականի հուլիսի 8-ին թիվ 58217119 քրեական գործի նախաքննության կատա-րումը հանձնարարվել է քննչական խմբին, որի ղեկավար է նշանակվել ավագ քննիչ Ա. Երիցյանը, ով և քրեական գործն ընդունել է վարույթ:
2019 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 19:20-ին Կառլեն Շուբարալյանը բերման է ենթարկ-վել ՀՀ ԱԱԾ վարչական շենք և նույն օրը՝ ժամը 22:15-ին ձերբակալվել:
2019 թվականի հուլիսի 10-ին Կառլեն Դանիելի Շուբարալյանին մեղադրանք է առա-ջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
2019 թվականի հուլիսի 11-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը, մե-ղադրյալ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկու ա-միս ժամկետով կալանավորումը, որի ժամկետը հետագայում երկարացվել է:
2019 թվականի հոկտեմբերի 28-ին որոշում է կայացվել Կառլեն Շուբարալյանին առա-ջադրված մեղադրանքը փոփոխելու մասին և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
2019 թվականի դեկտեմբերի 18-ին որոշում է կայացվել թիվ 58217119 քրեական գործից Կառլեն Շուբարալյանի վերաբերյալ մասն անջատելու մասին, որին շնորհվել է 58235719 համարը:
2019 թվականի դեկտեմբերի 27-ին թիվ 58235719 քրեական գործը Կառլեն Շուբարալյա-նի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ ստացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որտեղ քրեական գործին շնորհ-վել է ԵԴ/1195/01/19 համարը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) թիվ ԵԴ/1195/01/19 քրեական գործով 2021 թվականի մայիսի 12-ին վճռել է.
«Ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներում և դատապարտել.
ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ ազատազրկման՝ 8 (ութ) տարի ժամկետով՝ գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամից,
ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ ազատազրկման՝ 7 (յոթ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ պատիժների մաս-նակի գումարման սկզբունքի կիրառմամբ՝ ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 9 (ինը) տարի ժամկետով՝ գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամից:
Պատիժը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ պատժի սկիզբը հաշվելով 2019թ. հուլիսի 8-ից: (…)
Ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալա-նավորումը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը»:
Առաջին ատյանի դատարանի հիշյալ դատավճիռը պաշտպան Հ.Սարգսյանը ստացել է 2021 թվականի հունիսի 25-ին:
2021 թվականի հուլիսի 6-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ստացվել վերոնշյալ դատավճռի դեմ ամբաստանյալ Կառլեն Շուբարալյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ բողոքի վերաբերյալ թիվ ԵԴ/1195/01/19 քրեական գործը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ստացվել 2021 թվականի հուլիսի 15-ին, իսկ նախագահող դատա-վորին (նախագահող դատավոր՝ Ա.Վարդանյան, կազմի դատավորներ՝ Ս.Մարաբյան և Ա.Դանիելյան) է հանձնվել 2021 թվականի հուլիսի 16-ին:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վա-րույթ, և քրեական գործը նշանակվել է դռնբաց դատական նիստում քննության:
Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Գործով ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն, ինչպես նաև փորձել է իրացման նպատակով ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցը:
Այսպես.
Կառլեն Շուբարալյանն իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու շուրջ նախնական համաձայնության է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող, ինքնությունը չպարզված անձի հետ: Այնուհետև, թմրամիջոցը ձեռք բերելու նպատակով Կառլեն Շուբարալյանն առանց իր ծանոթ Մանե Սահակյանին տեղեկացնելու և առանց նրա համաձայնության ինքնությունը չպարզված նշված անձին տրամադրել է Մանե Սա-հակյանի վերաբերյալ տվյալները (անուն, ազգանուն, աշխատանքի վայրի հասցե), որպես-զի այդ անձն ուղարկված տվյալներով փոստային առաքանով ՀՀ ուղարկի պայմանավոր-վածության առարկա թմրամիջոցը:
Պայմանավորվածության համաձայն՝ ինքնությունը չպարզված անձը ԱՄՆ-ից՝ «Ջարեդ Անդերսոն» (Jared Anderson) տվյալներով անձի անունից Լաս Վեգաս, Մոյավե 4367 Ռդ (5 Mojave Rd #4367 Las Vegas) հասցեից Մանե Սահակյանի անվամբ՝ ք.Երևան, Սարյան փո-ղոց, 26/4 հասցեով ուղարկել է փոստային առաքանի, որում խաղալիքների մեջ թաքցված վիճակում մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելով, իրացման նպատա-կով ՀՀ է առաքել առանձնապես խոշոր չափերով՝ 58.9 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց պարունակող 148 հաբ, որոնք 2019 թվականի հուլիսի 1-ին ստացվել են ՀՀ-ում, ինչի արդ-յունքում Կառլեն Շուբարալյանը կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցի մաքսանենգությունը ՀՀ պետական և Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով:
Այնուհետև, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացվել են «նամակագրության, փոստային հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» (04.07.2019թ.) և «վերահսկելի մատակարարում և գնում» (06.07.2019թ.) օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում թմրամիջոց պարունակող նշված հաբերը փոխարինվել են թմրամիջոց չպարունակող, դրանց նմանվող հաբերով, որից հետո 2019 թվականի հուլիսի 8-ին Կառլեն Շուբարալյանը Մանե Սահակյանի հետ ներկայացել է Երևան քաղաքի Սարյան փողոցի 22-րդ հասցեում գործող «Հայփոստ» ՓԲ ընկերության թիվ 0002 բաժանմունք և ստացել փոստային առաքանին, որից հետո Կառլեն Շուբարալյանը բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, իսկ առաքանին առգրավվել է Կառլեն Շուբարալյանի կողմից շահագործվող «ԲՄՎ» մակնիշի 97 RZ 999 համարանիշով ավտոմեքենայի խուզար-կությամբ:
Արդյունքում Կառլեն Շուբարալյանն իրացման նպատակով առանձնապես խոշոր չա-փերով նշված թմրամիջոցը ձեռք բերելն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգա-մանքներով»:
Առաջին ատյանի դատարանի դատավճռում, մասնավորապես, նշված է.
«(…) Դատարանի կողմից հաստատված հանգամանքները հիմնավորվում են հետևյալ ապացույցներով.
Վկա Սոկրատ Հարությունյանի ցուցմունքով՝ այն մասին, որ իր ծանոթներից տեղեկացել է, որ ԱՄՆ-ից գործարար է եկել Հայաստան, ով ցանկանում է ներդրումներ անել ու նրան աշխատանքի բերումով ժամանակ առ ժամանակ վարորդ է անհրաժեշտ, ինչի համար վարձատրելու է 150.000-200.000 ՀՀ դրամ աշխատավարձի չափով: Իմացել է, որ նշված մարդու անունը Կառլեն է: Վերցրել է նրա հեռախոսահամարը և դեպքից մոտ 10 օր առաջ զանգել նրան՝ աշխատանքի համար 14-20-20 հեռախոսահամարին: Այնուհետև գնացել հանդիպել է նրան, քննարկել են աշխատանքի պայմանները: Պայմանավորվածության համաձայն՝ ավտոմեքենան նա պետք է տար: Ինքը համաձայնել է Կառլեն Շուբարալյանի առաջարկին՝ աշխատելու որպես «կանչով-վարորդ»: Այդ օրը Կառլեն Շուբարալյանն իրեն տվել է «BMW» մոդելի 428i տեսակի 97 RZ 999 համարանիշի ավտոմեքենան:
2019 թվականի հուլիսի 8-ին, ժամը 12:00-ին Կառլեն Շուբարալյանն իրեն կանչել է և ինքը գնացել է «Օպերայի» ավտոկայանատեղի, որտեղ Կառլենը թողել էր ավտոմեքենան: Վերցրել է այն, գնացել է Երևան քաղաքի Նար-Դոս փողոցում գտնվող «EMEX» ավտոպա-հեստամասերի խանութ, որտեղ պատվեր է տվել: Այնուհետև՝ վերադարձել է «Օպերայի» ավտոկայանատեղի, ավտոմեքենան թողել է ավտոլվացման կետում՝ լվանալու համար: Այդտեղից բարձրացել է «Աստրալ» սրճարան, քանի որ Կառլենն այն վարձակալած է եղել և հիմնականում այնտեղ է եղել:
Սրճարանում հանդիպել է Կառլենին, հարցրել է, թե կարող է գնալ, ինչին նա պատաս-խանել է, որ մի հատ իր կա՝ այն տանի իր տուն, ինչից հետո կարող է գնալ: Այդ ժամանակ նա իրեն տվել է ստվարաթղթե վարդագույն տուփ, որի արտաքին մասից երևացել է, որ դրանում երեխայի համար նախատեսված խաղալիք է եղել: Կառլեն Շուբարալյանն իրեն ասել է, որ այդ խաղալիքը տանի ու թողնի Բյուզանդի փողոցում գտնվող նրա տանը: Վերց-րել է նրանից այդ տուփը, գնացել է ավտոլվացման կետ, նստել «BMW» մոդելի 97 RZ 999 համարանիշի ավտոմեքենան և ուղևորվել է դեպի Բյուզանդի փողոց: Հասնելով Բյուզանդի փողոց՝ ավտոմեքենան կանգնեցրել են երկու անձ ու ներկայացել են որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, ինչից հետո իրեն ավտոմեքենայով բերել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենք:
Երբ Կառլենն իրեն տվել է այդ վարդագույն ստվարաթղթե տուփը՝ միայն ասել է, որ դրանում երեխայի խաղալիք է և ուրիշ ոչ մի բան չի ասել դրա պարունակության վերաբեր-յալ: Ինքն որևէ կերպ չի իմացել, որ դրանում հնարավոր է թմրամիջոց լինի:
Երբ Կառլեն Շուբարալյանն իրեն տվել է այդ տուփը, այն եղել է արկղի մեջ: Կառլեն Շուբարալյանն իրեն ասել է, որ այդ տուփը հանի արկղի միջից, իսկ արկղը գցի աղբամա-նը: Դրանից հետո, ինքը «Աստրալ» ակումբից դուրս գալուց հետո՝ Կառլենի ցուցումի հա-մաձայն՝ բացել է արկղը, որի մեջ դրված է եղել իր կողմից նշված վարդագույն տուփը: Այդ արկղը գցել է «Աստրալ» ակումբից քիչ ներքև գտնվող աղբամանում, որից հետո նստելով ավտոմեքենան՝ գնացել է այդտեղից: /դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ. 169-172, հատոր 2 գ.թ. 128-131/
Վկա Համազասպ Բաղդասարյանի ցուցմունքով՝ այն մասին, որ երկուսից երեք ամիս առաջ իր ընկերոջ միջոցով ծանոթացել է Կառլեն Շուբարալյանի հետ: Տեղյակ է եղել, որ նա երկար ժամանակ բնակվել է ԱՄՆ-ում: 2019թ. հուլիսի 8-ի կեսօրին Երևան քաղաքի «Աստրալ» սրճարանում հանդիպել է Կառլեն Շուբարալյանին, զրուցել են, որից հետո դուրս է եկել զբոսնելու: 40 րոպե անց վերադարձել է նույն վայր, որտեղ Կառլեն Շուբարալյանն եղել է իր ընկեր Հրաչիկ Նազարյանի և իր վարորդ Սոկրատ Հարությունյանի հետ: Քիչ անց իրենց են մոտեցել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ և դատարանի որոշման հիման վրա խուզարկության են ենթարկել սրճարանը: Խուզարկության ավարտից հետո իրեն բերման են ենթարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենք: Այնտեղ տեղեկացել է, որ Կառ-լեն Շուբարալյանն առնչություն ունի թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ, սա-կայն այդ մասին մանրամասներ իրեն հայտնի չեն: /դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ. 149-151/
Վկա Հրաչիկ Նազարյանի ցուցմունքով՝ այն մասին, որ Կառլեն Շուբարալյանին ճանաչում է ԱՄՆ-ում բնակվելու ժամանակվանից՝ 1998-1999 թվականներից: Ինքն այնտեղ բնակվել է շուրջ տասը տարի: Հայաստանում 2019 թվականին պատահաբար հանդիպել է Կառլենին՝ նրա բռնվելուց շուրջ երկու ամիս առաջ:
Հայաստանում 2019 հուլիսի 2-ին կամ 3-ին ինքը և կինը հիմնադրել են «Վին Լունջ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը եղել է իր կինը, իսկ ինքը հանդիսացել է ՍՊԸ-ի տնօրենը: Նշված ՍՊԸ-ով վարձակալել են Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Աստրալ» ակումբը: 2019 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 15:00-ից 16:00-ի սահմաններում գնացել է սրճարան, որտեղ տեսել է Կառլենին: Վերջինս ցանկացել է միանալ իր բիզնեսին՝ 50/50 տարբերակով և նշված հարցի շուրջ իրենք քննարկումներ են ունեցել: Կառլենի հետ նաև այլ անձինք են եղել, որոնցից ինքը ճանաչել է միայն Համլետին: Իրենք նստել են նույն սե-ղանի շուրջ և միասին ճաշել են: Այդ ժամանակ իրենց են մոտեցել ՀՀ ազգային անվտան-գության ծառայության աշխատակիցները և սկսել են խուզարկություն իրականացնել: Այդ ժամանակ ինքը տեղեկացել է, որ Կառլեն Շուբարալյանը թմրամիջոցներ է բերել Հայաս-տան, ինչից զարմացել է, քանի որ նա թմրամիջոց չի օգտագործել: /դատական նիստի ար-ձանագրություն, հատոր 1 գ.թ. 152-155/
Վկա Մանե Սահակյանի նախաքննական ցուցմունքով՝ այն մասին, որ ճանաչում է Կառլեն Շուբարալյանին, ով օգտագործում է 044-14-20-20 բջջային հեռախոսահամարը: Նրան ճանաչում է 2019թ.-ի ապրիլի կեսերից՝ ընդհանուր ընկերական շրջապատից: Ծա-նոթությունը վերածվել է շատ մտերիմ հարաբերությունների, մասնավորապես՝ միասին բնակվել են մի հարկի տակ, ծանոթացել է նրա ծնողների, ընտանիքի և բարեկամների հետ:
2019 թվականի հունիսի 7-ից կամ 8-ից սկսած իրենց հարաբերությունները սրվել են և վատացել, քանի որ Կառլեն Շուբարալյանն այլ աղջկա հետ իրեն դավաճանել է: Կառլենը զանգել կամ հաղորդագրություններ է ուղարկել իրեն, որոնք նույնիսկ վիրավորական բնույթի են եղել: Իրենց շփումների ընթացքում Կառլեն Շուբարալյանն իրեն պատմել է, որ 8-ից 10 տարեկանից բնակվել է ԱՄՆ-ում, նույնիսկ այնտեղ դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Իր պատմելով՝ ՀՀ է եկել 2019թ.-ի սկզբներին և ոչնչով չի զբաղվել, ցան-կացել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել: Իրենց շփումների ընթաց-քում, մեկ անգամ, իրենց կռվելու օրերին, Կառլեն Շուբարալյանն իր համար ԱՄՆ-ից պատվիրել է սպորտային կոշիկներ, որը չի ստացել և չի կարող ասել, թե ում անունով է ուղարկել: Դեպքից մոտ 10 օր առաջ Կառլեն Շուբարալյանը զանգել է իրեն, հանդիպել և ասել է, որ իր անունով ու աշխատանքի վայրի հասցեով ԱՄՆ-ից պատվիրել է ինչ-որ առարկա՝ չասելով, թե ինչ: Ինքը չի հարցրել, թե ինչ պատվեր է, քանի որ չի հետաքրքրել և խնդրել է չեղյալ համարել, քանի որ չի ցանկացել նրա հետ կապ ունենալու: Կառլեն Շուբարալյանը պատճառաբանել է, որ անձնագիր չունի և իր անունով պատվեր չի կարող անել: Հաշվի առնելով, որ Կառլեն Շուբարալյանն արդեն պատվերն արել է՝ ինքն էլ փաստի առաջ է կանգնել, ուստի՝ որոշել է այն գալու դեպքում՝ Կառլենի հետ գնա, որպեսզի նա ստանա պատվերը: 2019թ. հուլիսի 8-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ի սահմաններում իր սրահ է եկել «Հայ փոստ» ՓԲԸ-ի աշխատակցուհին և իրեն է հանձնել կտրոն՝ ասելով, որ իր անունով պատվեր է եկել: Դրանից հետո իր՝ 077-20-09-06 բջջային համարից հաղորդագրություն է ուղարկել Կառլեն Շուբարալյանին, ըստ որի՝ նրա պատվերը կատարվել է, երբ հարմար է՝ կարող է վերցնել: ժամը 15:00-ի սահմաններում Կառլեն Շուբարալյանն եկել է իր սրահի մոտ և միասին, իր ընկերոջ «Մերսեդես» մակնիշի մեքենայով գնացել են Երևան քաղաքի Սարյան փողոցի վրա գտնվող «Հայ փոստ» ՓԲԸ-ի գրասենյակ: Այնտեղ միասին ներս են մտել, ինքը ստացել է պատվերը, որը քառակուսի արկղ է եղել և վերադարձել են իր մեքենան: Այն կայանված է եղել «Հայփոստ» ՓԲԸ-ի գրասենյակի դիմացի փողոցում: Մեքենայում, վարելու կամ կայանված լինելու ընթացքում, Կառլեն Շուբարալյանը բացել է արկղը, որի մեջ առկա է եղել քառակուսի մեկ այլ արկղ: Դրա մեջ երևացել են ինչ որ թելեր, քառակուսի՝ իր պատկերացմամբ մանկական փոքր առարկաներ, որոնց մեջ եղել են նաև նույնանման, մուգ մարմնագույն առարկաներ: Կառլեն Շուբարալյանը, դրանցից մեկի վրա մատը դնելով, իրեն հարցրել է, կխմի արդյոք, թե՝ ոչ, իսկ ինքը հակառակվել է՝ ասելով, որ չի ցանկանում, ինչի խմի: Կառլեն Շուբարալյանը փորձել է պնդել՝ ասելով, որ «ք...ի համը չհանի», սակայն ինքը մերժել է: Կառլեն Շուբարալյանն իրեն նույնիսկ ասել է, որ մենակով չի փորձի, իսկ ինքը պատասխանել է, որ գնա և ընկերուհու հետ փորձի: Կառլեն Շուբարալյանին հորդորել է իրենից հեռու մնալ: Դրանից հետո Կառլեն Շուբարալյանին իջեցրել է «Աստրալ» սրճարանի մոտ ու հեռացել է: Հստակ չի կարող ասել, թե Կառլեն Շուբարալյանը ինչ է առաջարկել, բայց այդ տաբլետկան իր կարծիքով օրենքով արգելված հաբ է եղել: Առաքանին ստանալու ամբողջ ժամանակահատվածում եղել են երկուսով, Կառլեն Շուբա-րալյանն իրենից հեռու չի գնացել և հեռախոսազրույցներ չի ունեցել: Իրեն հայտնի չէ, թե ինչ հաբ է իրեն առաջարկել խմել Կառլեն Շուբարալյանը: Ինքն առողջական խնդիրներ չի ունեցել: Իր կարծիքով Կառլեն Շուբարալյանը տեղյակ է եղել, թե ինչ պարունակություն ունի փոստային առաքանին, քանի որ եթե տեղյակ չլիներ, այդ դեպքում ինչի համար պետք է իրեն առաջարկեր որևէ բան փորձել այդ արկղի միջից: Իր ցուցմունքները Մանե Սահակյանը պնդել է նաև Կառլեն Շուբարալյանի հետ առերես հարցաքննության ժամա-նակ: /դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ. 145-148, 258-262, հատոր 2 գ.թ. 14-18, հատոր 1 գ.թ. 204-208/
«Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու արդյունքների մասին 2019թ. հուլիսի 4-ի արձանագրությամբ, որի համաձայն՝ առաքանու արկղի վրա առկա է եղել թերթիկ, որի վրա լատինատառ գրված է եղել փոստային առաքանու համարը՝ CX447285567US, առաքանին ուղարկող անձի տվյալները՝ «Anderson Jared, Las Vegas, 4367 5 Mojave Rd», իսկ որպես ստացողի տվյալներ նշված է եղել «Mane Sahakjan Make-up Mane Sahakyan Salon-Studio Martiros Saryan st. 26/4 Yerevan, Armenia, 0010» տեղեկությունը: Փոստային առաքանու պարունակությունը պարզելու նպատակով, գրասենյակային դանակի գործածմամբ, արկղի կողային հատվածն առանց վնասելու բացվել է, որի մեջ առկա է եղել ևս մեկ ստվարաթղթե արկղ: Դրա մեջ եղել է գործարանային պայմաններում տեղադրված մանկական խաղալիքների պարագաներ՝ տեղադրված պլաստմասե հարմարանքի մեջ, իսկ հակառակ կողմում կպչուն ժապավենով ամրացված են եղել պոլիմերային հերմետիկ փաթեթներ, որոնց մեջ եղել են հաբեր: Նշված փաթեթները բացելուց հետո պարզվել է, որ առկա են ընդհանուր 148 հատ հաբեր, որոնք դրվել են «SATUR» կշեռքի վրա, որի էլեկտրոնային ցուցիչը ցույց է տվել 60 գրամ քաշ: Այնուհետև, նշված հաբերը դրվել են «ZIP» պոլիմերային փաթեթի մեջ, որն էլ տեղադրվել է ծրարի մեջ, փակվել է, կնիքվել՝ հետագայում դատաքիմիական փորձաքննության ներկայացնելու նպատակով: /դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ. 14-15/
«Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ հետախուզական միջոցառում անցկացնելու մասին 2019թ. հուլիսի 6-ի արձանագրությամբ, որի համաձայն՝ 2019թ. հուլիսի 4-ին «նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու արդյունքների մասին արձանագրությամբ վավերացված, ք.Երևան, Սարյան 26/4 հասցեով ուղարկված, Մանե Սահակյանի անվամբ CX447285567US համարի միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերված և փորձագետի թիվ 337Ք-19 եզրակացության համաձայն՝ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց հանդիսացող, 58.9 գրամ ընդհանուր քաշով 148 հատ հաբերի փոխարեն, պոլիմերային 3 փաթեթների մեջ տեղադրվել են նշված տեսակի թմրամիջոցի հաբերին չափերով, գույնով և քաշով առավելագույնս համապատասխան, դեղատներում ազատ շրջանառության վաճառքի ենթակա, 148 հատ «VITRUM» անվանումով վիտամին դեղահաբեր: Այնուհետև, «VITRUM» անվանումով ընդհանուր 148 հատ դեղահաբերով փաթեթները, հնարավորինս նույն եղանակով, կպչուն ժապավենով ամրակցվել են առաքանու միջից հայտնաբերված մանկական խաղալիքների պարագաներով պլաստմասե հարմարանքի հակառակ կողմում, որը տեղադրվել է խաղալիքների պարագաների արկղի մեջ, որն էլ տեղադրվել է Մանե Սահակյանի անվամբ CX447285567US համարի միջազգային փոստային նույն առաքանու մեջ՝ (ստվարաթղթե արկղի) և փակվել՝ հետագայում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հսկողության ներքո սահմանված կարգով հասցեատերերին փոխանցելու նպատակով: /դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ. 32-33/
«Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» և «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ հետախուզական միջոցառումները անցկացնելու արդյունքների մասին 2019թ. հուլիսի 4-ի և 2019թ. հուլիսի 6-ի արձանագրությաններին կից արձանագրությունների կազմման ընթացքի տեսաձայնագրությունով և դրանց վերաբերյալ լազերային սկավառակների զննության արձանագրությամբ, որոնցով հաստատվել են կազմված արձանագրությունների տվյալները: /դատական նիստի արձա-նագրություն, հատոր 1 գ.թ. 34, հատոր 2 գ.թ 240-241/
Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, «նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում» և «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ հետախուզական միջոցառումներն անցկացնելու արդյունքների մասին 2019թ. հուլիսի 4-ի և 2019թ. հուլիսի 6-ի արձանագրությաններին կից՝ արձանագրությունների ընթացքի տեսաձայնագրության լազերային սկավառակներով: /դատական նիստի արձանագ-րություն, հատոր 2 գ.թ. 242-243/
Դատաքիմիական փորձաքննության թիվ 337Ք-19 եզրակացությամբ, որի համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված 148 հատ, 58.9 գրամ ընդհանուր քաշով հաբերը «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց են: /դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ. 19-21/
Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 2/10 հասցեում գործով «Աստրալ» ակումբի խուզարկության արձանագրությամբ, որի համաձայն՝ հայտնաբերվել և առգրավվել է Կառլեն Շուբարալյանի կողմից օգտագործվող 353061100672315 գործարանային համարի «Այֆոն Իքս Ռ» մոդելի բջջային հեռախոսը: /դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ. 102-103/
Առգրավում կատարելու արձանագրությամբ, որի համաձայն՝ «Հայփոստ» ՓԲԸ-ից առգրավվել է 0002 փոստային բաժանմունքի տեսախցիկների տեսագրությունները: /դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ. 192/
«Հայփոստ» ՓԲԸ-ի 0002 փոստային բաժանմունքի տեսախցիկների տեսագրություններով լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, որի համաձայն տեսագրությունում երևում է փոստային բաժանմունքի աշխատակիցների նստավայրի հատվածը՝ սրահի կողմից, եվրոարտադրության պատուհանները, որոնցում երևում են հաճախորդների կողմից աշխատակիցներին մոտենալու հատվածը և պատուհանի բաց փեղկը: Նշված տեսագրության 00:06 վայրկյանին, տեղական ժամանակով 15:27:07-ին բաց փեղկով պատուհանին են մոտենում երկու անձ: Նրանցից մեկը արական սեռի ներկայացուցիչ է, երեսին մորուք, սափրված գլխով, իսկ մյուս անձը իգական սեռի ներկայացուցիչ է, երկար սև մազերով և ակնոցներով: Տեսագրության 09 վայրկյանին, տեղական ժամանակով 15:27:09-ին նշված տղամարդը, գրպանից հանելով ինչ-որ թուղթ, այն տալիս է իգական սեռի ներկայացուցչին, ով այն տալիս է փոստային բաժանմունքի աշխատակցին: Տեսագրության 01:02 վայրկյանին, տեղական ժամանակով՝ 15:28:03-ին փոստային բաժանմունքի աշխատակիցը պատուհանի փեղկին մոտեցած իգական սեռի ներկայացուցչին է տալիս ինչ-որ թուղթ, ով, այն վերցնելով, կատարում է գրառումներ: Տեսագրության 03:29 վայրկյանին փոստային բաժանմունքի աշխատակիցը՝ ձեռքին տուփ, մոտենում է իգական սեռի ներկայացուցչին, որից հետո, նախօրոք տրված փաստաթղթում գրառումներ կատարելուց հետո, 04:43 վայրկյանին, տեղական ժամանակով 15:31:44-ին այն տալիս է իգական սեռի ներկայացուցչին, սակայն տուփը վերցնում է արական սեռի ներկայացուցիչը և քայլում է դեպի սրահ, որից հետո նրանք դուրս են գալիս տեսախցիկի տեսադաշտից:
Ըստ մասնակից Մանե Սահակյանի հայտարարության՝ նշված իգական սեռի ներկայա-ցուցիչը ինքն է, իսկ արական սեռի ներկայացուցիչը՝ Կառլեն Շուբարալյանը: Ըստ նույն հայտարարության՝ նշված տուփն այն տուփն է, որն ինքը 2019թ. հուլիսի 8-ին Կառլեն Շու-բարալյանի խնդրանքով ստացել է «Հայփոստի» գրասենյակից: /դատական նիստի արձա-նագրություն, հատոր 1 գ.թ. 211-213/
Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, «Հայփոստ» ՓԲԸ-ի 0002 փոստային բաժանմունքի տեսախցիկների՝ 15:20-ից 15:50-ն ընկած ժամանակահատվածի տեսաձայնագրությունները պարունակող լազերային սկավառակով: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 282, հատոր 1 գ.թ. 192Ա/
Կառլեն Շուբարալյանի կողմից վարվող «ԲՄՎ» մակնիշի 97 RZ 999 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի խուզարկության արձանագրությամբ, որի համաձայն՝ նշված ավտոմեքենայի հետևի նստատեղից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնվող ստվարաթղթե տուփ՝ մանկական խաղալիքներով: Ստվարաթղթե տուփից հանվել է պլաստմասե հարմարանքը, որի մեջ եղել են մանկական խաղալիքներ, իսկ դրա հետևի հատվածից հայտնաբերվել են թվով 148 հատ հաբեր՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ, 3 առանձին փաթեթներով, որոնք հանդիսացել են 2019թ. հուլիսի 6-ին «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում համապատասխան աշխատակիցների կողմից «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցների փոխարեն դրված «Վիտրում» տեսակի հաբերը: /դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ. 221-222/
Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, Կառլեն Շուբարալյանի կողմից վար-վող «ԲՄՎ» մակնիշի 97 RZ 999 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի խուզարկութ-յամբ հայտնաբերված մանկական խաղալիքներով ստվարաթղթե տուփով: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 283/
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կոռուպցիայի հակազդման և տնտեսական անվտանգության դեպարտամենտից ստացված, Դատարանի որոշումների հիման վրա թույլատրված և գաղտնազերծված, Մանե Սահակյանի և Կառլեն Շուբարալյանի նկատմամբ իրականացված «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալներ պարունակող լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, որով հաստատվում են վկա Մանե Սահակյանի ցուցմունքները: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 11-13/
Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, Կառլեն Շուբարալյանի և Մանե Սահակյանի վերաբերյալ իրականացված «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու արդյունքների մասին լազերային սկավառակով: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 281, հատոր 1 գ.թ. 93/
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպ-ցիայի հակազդման դեպարտամենտից ստացված, Մանե Սահակյանի 077-20-09-06 հեռախոսահամարի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքների պարունակությամբ X-1268-19 լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, որով հաստատվում են Մանե Սահակյանի ցուցմունքները: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 96-99/
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպ-ցիայի հակազդման դեպարտամենտից ստացված, Կառլեն Շուբարալյանի 044-14-20-20 հեռախոսահամարի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքների պարունակությամբ X-1267-19 լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, որով հաստատվում են Մանե Սահակյանի ցուցմունքներում նշված հանգամանքները: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 102-104/
Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, X-1267-19 և X-1268-19 համարների լազերային սկավառակներով: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 111, հատոր 1 գ.թ. 74/
«ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությունից 30.08.2019թ. ստացված, Մանե Սահակյանի կողմից օգտագործվող 077-20-09-06 բջջային հեռախոսահամարի և «Յուքոմ» ՍՊ ընկերությունից 18.09.2019թ. ստացված, Կառլեն Շուբարալյանի կողմից օգտագործվող 044-14-20-20 բջջային հեռախոսահամարի վերծանումներով լազերային սկավառակների զննության արձանագրությամբ, որով հաստատվում են Մանե Սահակյանի ցուցմունքներում նշված հանգամանքները: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ 107-110/
Իրեղեն ապացույց ճանաչված, Մանե Սահակյանի անվամբ, վերջինիս պատկանող գեղեցկության սրահի՝ ք.Երևան Մարտիրոս Սարյան 26/4 հասցեով ԱՄՆ-ից ուղարկված CX447285567US համարի միջազգային փոստային առաքանու մեջից հայտնաբերված 148 հատ, 58.9 գրամ ընդհանուր քաշով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցներով: /դատական նիստի արձանագրություն, հատոր 1 գ.թ. 133-134/
Իրեղեն ապացույց ճանաչված, Մանե Սահակյանի անվամբ, վերջինիս պատկանող գեղեցկության սրահի՝ ք.Երևան Մարտիրոս Սարյան 26/4 հասցեով ԱՄՆ-ից ուղարկված CX447285567US համարի միջազգային փոստային առաքանու մեջից հայտնաբերված 148 հատ, 58.9 գրամ ընդհանուր քաշով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի փոխարեն դրված, 148 հատ «VITRUM» անվանումով վիտամինի հաբերով: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 135-136/
Կառլեն Շուբարալյանի և Մանե Սահակյանի վերաբերյալ իրականացված «արտաքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքների մասին լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, որով հաստատվում են Մանե Սահակյանի ցուցմունքներում նշված հանգամանքները: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 265/
Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, Կառլեն Շուբարալյանի և Մանե Սահակյանի վերաբերյալ իրականացված «արտաքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառումն անցկացնելու արդյունքների մասին լազերային սկավառակով: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 266, հատոր 1 գ.թ. 94/
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՏՏԳ վարչությունից ստացված, Կառլեն Շուբարալյանի բջջային հեռախոսի տվյալներով լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, որի համաձայն՝ Կառլեն Շուբարալյանի կողմից օգտագործվող բջջային հեռախոսի WhatsApp Messenger հավելվածի ANGLE VEGAS գրառմամբ +17023050577 հեռախոսահամարի բաժանորդը դեռևս 18.06.2019թ. ժամը 00:49:28-ին և 00:49:23-ին Կառլեն Շուբարալյանին է ուղարկել «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի դեղահաբերի լուսանկարներ և դրանց վերաբերյալ գրառումներ: Դրանից հետո, 25.06.2019թ. նույն հեռախոսահամարի բաժանորդը Կառլեն Շուբարալյանին ուղարկել է այն անդորրագիրը, որով նշված թմրամիջոցով ծանրոցը ուղարկել է ՀՀ: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 276-278/
Այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, խուզարկությամբ առգրավված, Կառլեն Շու-բարալյանին պատկանող, 353061100672315 գործարանային համարի «Այֆոն ԻքսՌ» մոդելի բջջային հեռախոսով: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 279/
Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, ՀՀ ազգային անվտանգության ծառա-յության ՏՏԳ վարչությունից ստացված, Կառլեն Շուբարալյանի բջջային հեռախոսի տվյալներով լազերային սկավառակով: /դատական նիստի արձանագրություն, հատոր 2 գ.թ. 280, հատոր 2 գ.թ. 238/
Առաջադրված մեղադրանքում մեղադրյալ Կառլեն Շուբարալյանն իրեն մեղավոր չճանաչեց և պնդեց իր նախաքննական ցուցմունքն՝ այն մասին, որ մանուկ հասակից բնակվել է ԱՄՆ-ում: Այնտեղ ընտանիքով զբաղվել են տարբեր բիզնեսներով: Ունեցել են մի քանի ռեստորան (Almasina, Viceroy), դեղատուն՝ Pinacle pharmacy, ինչպես նաև եղել են մեքենաների վաճառքի դիլեր (Luxury Ride): Իրենց տարածքը գտնվել է Վենտուրա Բուլվարի վրա: Այժմ ունեն տրանսպորտային կազմակերպություն և իրենց ավտոբուսները Լոս Անջելեսից գնում են տարբեր ուղղություններով՝ Արիզոնա նահանգի քաղաքներ, Նևադա նահանգի քաղաքներ և այլն: Երբ վերադարձել է Հայաստան, որոշել է զբաղվել այն գործերով, որոնցից հասկանում է: Այդ պատճառով վերցրել է «Աստրալ» ակումբը և սկսել է աշխատեցնել: Ցանկացել է զբաղվել նաև ավտոմեքենաների վաճառքով, ինչպես նաև ԱՄՆ-ից Հայաստան ներկրել բոտեքսի համար նախատեսված դեղեր և քսուքներ: Բոտեքսի համար դեղեր ու քսուքներ, ինչպես նաև ավտոմեքենաներ ներմուծելու հարցով պարբերաբար խոսել և քննարկումներ է ունեցել ԱՄՆ-ում բնակվող իր մտերիմ Էնջելի հետ, ով էլ պետք է այնտեղից ուղարկեր դրանք: Նա իրեն ԱՄՆ աճուրդներից ուղարկել է մեքենաների նկարներ, ինքը ընտրել է, թե որոնք պետք է գնեն, նա ուղարկի Հայաստան, իսկ ինքը վաճառի և շահույթը կիսվեն: Քանի որ իր նախկին ընկերուհի Մանե Սահակյանն իրեն խնդրել է, որ ԱՄՆ-ից իր համար սպորտային կոշիկներ (բոթասներ) պատվիրի՝ դրա համար էլ Էնջելի հետ հերթական խոսակցություններից մեկի ժամանակ խնդրել է, որ փոստով սպորտային կոշիկներ ուղարկի իր և Մանեի համար, ինչպես նաև խնդրել է, որ բոտեքսի ներարկելու համար նախատեսված դեղերի նմուշներ ուղարկի, որպեսզի այստեղ այդ գործով զբաղվող մարդկանց ցույց տա և պարզի՝ կցանկանան դրանցից գնել, թե՝ ոչ: Հայաստանում գտնվե-լով՝ կապ է հաստատել մի ամերիկյան ընկերության հետ, որոշել է նրանց բոտեքսի դեղերի նմուշները բերել ԱՄՆ-ից, ցույց տալ Երևանի տարբեր գեղեցկության սրահների, բժիշկնե-րի, հասկանալ պահանջարկը, որոշել դրանց գները և կրկին զբաղվել դրանց արտադրութ-յամբ ԱՄՆ-ում և դրանց վաճառքի բիզնեսով Հայաստանում: Բոթեքսի դեղերի հետ կապ-ված իր հեռախոսում կան ապացույցներ: Ինքը գիտեր, որ այդ ընկերությունը շատ մեծ է և բոտեքսի դեղեր ԱՄՆ-ից մեծ քանակություններով ուղարկում են իր իմանալով նաև Մոսկ-վա, Կիև, տարբեր երկրներ, ուստի որոշել է, որ Հայաստանում էլ ինքը կզբաղվի այդ գոր-ծով:
08.07.2019թ. ցերեկը Մանեից ստանալով հաղորդագրություն, որ ծանրոց է եկել՝ խոսել է նրա հետ հեռախոսով և պայմանավորվել են միասին գնալ Սարյանի վրայի փոստային բաժանմունք՝ այն ստանալու համար: Ինքը մտածել է, որ իրենց սպորտային կոշիկներն ու բոտեքսի դեղերն են տեղ հասել և զանգահարել է ԱՄՆ իր ծանոթին: Նրան ասել է, որ ծան-րոցը հասել է, շնորհակալություն է հայտնել իր խնդրանքը կատարելու՝ սպորտային կո-շիկներն ու բոտոքսի դեղերն ուղարկելու համար: Այդ ժամանակ Էնջելն ասել է, որ քուզենը բուտսը չի ուղարկել, բայց երեխաների զարդերի մեջ լիքը «OK GOODES» սյուրպրիզ է իրեն ուղարկել, որ կխմի՝ կհասկանա: Ինքը հարցրել է, թե ինչ է ասում, բայց նա պատասխանել է, որ ինքը քնած է, ուղեղը չի աշխատում, գնա, պասիլկեն վերցնի, վաղը, երբ իրենց մոտ առավոտ լինի՝ կզանգի կասի ինչ անի: Երբ ասել է, որ բուտս չի ուղարկել՝ չի հասկացել՝ արդյոք բոթասը չի ուղարկել, թե բոտեքսը, քանի որ քնաթաթախ է խոսել: Շատ կոնկրետ չի հասկացել նաև, թե ինչ սյուրպրիզի մասին է խոսում, բայց «OK GOODES» սյուրպրիզից ենթադրել է, որ կայֆի, սեքսի դեղեր են: ԱՄՆ-ում կան կայֆի, սեքսի դեղեր, որ թույլատրելի են և կան, որոնք չեն թույլատրվում: Որոնք թույլատրվում են, դրանց մասին ասում են, որ «OK GOODES» է: Դրանից հետո զանգել է Մանեին ու պայմանավորվել են, թե որտեղ պիտի հանդիպեն՝ փոստային բաժանմունք գնալու համար: Պայմանավորվելուց հետո գնացել է Մանեի աշխատանքի վայրի մոտ, որտեղից միասին գնացել են փոստ: Մանեն մեքենայի մեջ իրեն փոխանցել է ծանրոցի ստացականը, որով էլ փոստից ծանրոցը ստացել է: Փոստային բաժանմունքում Մանեն հարցրել է, թե ինչ է ծանրոցի մեջ: Ինքը նրան ասել է, որ քիչ առաջ տեղեկացել է, որ երեխաների համար զարդեր են ուղարկել: Դրանից հետո ծանրոցը ստացել են, նստել են Մանեի մեքենան ու շարժվել են: Արկղը բացելուց հետո տեսել է, որ երեխաների թևնոցներ գործելու թելեր և քարեր են: Հասկացել է, որ այդ քարերի մեջ էլ կայֆի դեղերն են, բայց չի իմացել, թե դրանք կոնկրետ որոնք են, քանի որ բոլորը մանր վզնոց, թևնոց գործելու գունավոր, մարմնագույն քարեր և հատիկներ են եղել: Նույնիսկ չի իմացել, թե դրանք ինչպես են օգտագործում, պետք է սպասեր, որ ԱՄՆ-ում լույսը բացվեր և Էնջելից հարցներ, թե դրանցից որոնք են կայֆի դեղերը, ինչ դեղեր են և ինչպես են օգտագործում:
Մանեն իրեն իջեցրել է իր աշխատանքի վայր ու ինքը գնացել է: Դրանից հետո սրճա-րան է կանչել վարորդին՝ Սոկրատին, փոստից ստացված տուփից հանել է խաղալիքի տու-փը, դրել է տոպրակի մեջ և ասել է, որ երեխաների խաղալիք է՝ տանի տուն, իսկ փոստի տուփը, քանի որ էլ պետք չի եղել, ասել է, որ թափի աղբամանը: Դրանից քիչ անց իր սրճա-րանից իրեն ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել: Այդպես էլ չի հասցրել զան-գահարել ծանոթին և իմանալ, թե կոնկրետ որոնք են այդ կայֆի, սեքսի դեղերը և կոնկրետ ինչ դեղեր են: /դատական նիստի արձանագրություն, 1-ին հատոր գ.թ. 166-167, 202-203, 229-230, 2-րդ հատոր գ.թ. 27-28, 161-163, 268-275/:
Դատարանի իրավական վերլուծությունները.
Ստուգելով ամբաստանյալի ցուցմունքները, համադրելով դրանք քրեական գործով ձեռք բերված և հետազոտված մյուս ապացույցների հետ, գնահատելով դրանք վերաբերե-լիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, իրենց համակցության մեջ՝ դրանց բազ-մակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորող ցուցմունքներն արժանահավատ են, հաստատվում են քրեական գործի քննությամբ ձեռք բերված և հետա-զոտված ապացույցների համակցությամբ, իսկ ամբաստանյալի ցուցմունքներն այն մասին, որ ինքն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կազմակեր-պելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման փորձի հետ կապ չունի՝ իրականությանը չեն համապատասխանում, արժանահավատ չեն, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ են հետապնդում և հերք-վում են վերոհիշյալ ապացույցներով:
Վերլուծելով պաշտպանի պատճառաբանությունները, այդ թվում՝ նաև այն մասին, որ՝
- վերաբերելի, թույլատրելի և հավաստի ապացույցների բավարար համակցություն ձեռք չի բերվել՝ առաջադրված մեղադրանքները հիմնավորված գնահատելու համար,
- Մեխիաս Հեկտոր Ալեքսիսի հայտնածն այն մասին, որ Կառլեն Շուբարալյանն առնչություն չի ունեցել Հայաստան ուղարկված թմրամիջոցների հետ՝ Դատարանը պատ-շաճ կարգով չի գնահատել,
- Կառլեն Շուբարալյանից առգրավված բջջային հեռախոսն ունեցել է այլ անվանում և նույնացման համար,
- Մանե Սահակյանի ցուցմունքները կոնֆրոնտացիայի իրավունքով չապահովված ապացույցներ են, ինչի պատճառով դրանց օգտագործումն անթույլատրելի է,
- օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են թակարդման եղա-նակով, իսկ դրանց դատական ստուգման և հիմնավորող փաստաթղթեր պահանջելու մասին իր միջնորդությունն անհիմն մերժվել է,
- թմրամիջոցների իրացման փորձի մեղադրանքին վերաբերվող ապացույցներ առկա չեն՝ Դատարանը գտնում է, որ դրանք ամբողջովին անհիմն են, իրականությանը չեն հա-մապատասխանում, արժանահավատ չեն, քրեական պատասխանատվությունից և պատ-ժից խուսափելու հարցում Կառլեն Շուբարալյանին օգնելու