Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԵԴ/0906/01/19

Վիճակագրական տողի համար: 15.19.1

Ամբաստանյալ

Ռուբեն Կառլենի Սարգսյան

Դատավոր

Երևան քաղաքի դատարան:

Արտակ Հենրիկի Թադեվոսյան

Հոդվածներ

Երևան քաղաքի դատարան:

ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 329.1 Մաս 3 Կետ 2
Հոդված 329.1 Մաս 3 Կետ 1
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Ռուբեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա զբաղեցնելով Հայաստանի պետական Ֆիլհարմոնիայի տնօրենի տեղակալի պաշտոնը, 2015 թ-ի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին նախնական համաձայնության է եկել Երևան քաղաքի թիվ 156 հիմնական դպրոցի տարածքում գործող <<Էրզրում>>մանկապատանեկան պարային համույթի գեղարվեստական ղեկավար Սմբատ Վահրամի Հարությունյանի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի խորհրդական Հարություն Յուրիկի Քոչարյանի և Իսպանիայի Թագավորությունում բնակվող Սամվել Լուկաշի Մկրտչյանի հետ,որի արդյունքում որպես պատրվակ օգտագործելով հիշյալ պարային համույթին ուղարկված հրավերքը` Իսպանիայի Թագավորության Ալիկանտե քաղաքում կայանալիք պարի փառատոնին մասնակցելու վերաբերյալ,շահադիտական նպատակով` յուրաքանչյուր անձի մեկնման գործընթացը կազմակերպելու համար տարբեր չափերի գումարների, հիմնականում 2500-ական եվրոյի դիմաց` ճանապարհածախսի արժեքը ներառյալ,ստացված ընդհանուր գումարը վերոհիշյալ 4 անձանց միջև հավասարաչափ բաշխելու պայմանով,համույթի մասնակիցների ցուցակում ընդգրկել են դրա գործունեության հետ որևէ առնչություն չունեցող ՀՀ 18 քաղաքացիների:


  • Նիստեր
  • Ակտեր
  • Երևան քաղաքի դատարան

Գործ ԵԴ/0906/01/19



Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ
ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«01» ապրիլի 2021 թվական ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան)
նախագահությամբ` դատավոր` Ա.Թադևոսյանի
քարտուղարությամբ` Ն.Ղասաբյանի
մասնակցությամբ`
մեղադրող՝ Ա․Մանուկյանի
Մ․Անտոնյանի
պաշտպան՝ Լ․Մարտիրոսյանի
ամբաստանյալ՝ Ռ․Սարգսյանի
դռնբաց դատական նիստում քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի` Ռուբեն Կառլենի Սարգսյանի (ծնված՝ 1963 թվականի հունիսի 12-ին, Թալին քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, դատվածություն չունեցող, հաշվառված՝ Թալին քաղաքի Տերյան փողոց տուն 6 հասցեում, բնակվող՝ Երևան քաղաքի, Աղյուսագործների 2-րդ փողոց 65-րդ տուն հասցեում, 2019 թվականի օգոստոսի 26-ին որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով)․
Պ Ա Ր Զ Ե Ց
1․ Գործի դատավարական նախապատմությունը.
2015 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում մուտքի պատշաճ թույլտվություն՝ «Շենգենյան համաձայնության» պետությունների մուտքի արտոնագրեր ստանալու համար ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանություն կեղծ տեղեկություններ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 18 քաղաքացիների անօրինական միգրացիան՝ մուտքն Իսպանիայի Թագավորություն շահադիտական նպատակով կազմակերպելու դեպքի առթիվ հարուցվել է թիվ 58216115 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով և այն ընդունվել է վարույթ։
2017 թվականի մայիսի 15-ին Ռուբեն Կառլենի Սարգսյանը ներգարվվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով այն արարքի համար, որ նա, զբաղեցնելով Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի տեղակալի պաշտոնը, 2015 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին նախնական համաձայնության է եկել Երևան քաղաքի թիվ 156 հիմնական դպրոցի տարածքում գործող «էրզրում» մանկապատանեկան պարային համույթի գեղարվեստական ղեկավար Սմբատ Վահրամի Հարությունյանի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի խորհրդական Հարություն Յուրիկի Քոչարյանի և Իսպանիայի Թագավորությունում բնակվող Սամվել Լուկաշի Մկրտչյանի հետ, որի արդյունքում որպես պատրվակ օգտագործելով հիշյալ պարային համույթին ուղարկված հրավերքը՝ Իսպանիայի Թագավորության Ալիկանտե քաղաքում կայանալիք պարի փառատոնին մասնակցելու վերաբերյալ, շահադիտական նպատակով՝ յուրաքանչյուր անձի մեկնման գործընթացը կազմակերպելու համար տարբեր չափերի գումարների, հիմնականում՝ 2.500-ական եվրոյի դիմաց՝ ճանապարհածախսի արժեքը ներառյալ, ստացված ընդհանուր գումարը վերոնշյալ չորս անձանց միջև հավասարաչափ բաշխելու պայմանով, համույթի մասնակիցների ցուցակում ընդգրկել են դրա գործունեության հետ որևէ առնչություն չունեցող ՀՀ 18 քաղաքացիների՝
1. Արթուր Մշոտի Ավոյանին, ծնված 03.04.1986թ., անձնագիր՝ թիվ BA 2086041,
2. նրա կնոջը՝ Լիլիթ Սամվելի Հարությունյանին, ծնված 08.05.1993թ., անձնագիր՝ թիվ AK 0303877,
3. Վանիկ Հրաչիկի Ավոյանին, ծնված 26.12.1983թ., անձնագիր՝ թիվ AP 0227043,
4. վերջինիս կնոջը՝ Նաիրա Նշանի Հովագիմյանին, ծնված 30.05.1987թ., անձնագիր՝ թիվ BA 2461750,
5. Վ.Ավոյանի և Ն.Հովագիմյանի անչափահաս որդուն՝ Հրաչ Վանիկի Ավոյանին, ծնված 09.03.2011թ., անձնագիր՝ թիվ AP 0383251,
6. էդգար Հովիկի Կիրակոսյանին, ծնված 02.12.1983թ., անձնագիր՝ թիվ AN0473195,
7. վերջինիս կնոջը՝ Ռուզաննա Աշոտի Նավասարդյանին, ծնված 15.06.1987թ., անձնագիր՝ թիվ AM 0787345,
8. Սոֆյա Հենրիկի Արշակյանին, ծնված 24.12.1972թ., անձնագիր՝ թիվ AN0409776,
9. վերջինիս անչափահաս դստերը՝ Սոնա Սարգսի Թովմասյանին, ծնված 23.07.2007թ., անձնագիր՝ թիվ AP0262671,
10. Վարդուշ Գրիգորի Ֆարիշյանին, ծնված 27.10.1963թ., անձնագիր՝ թիվ AN0543983,
11. վերջինիս դստերը՝ Արմինե Աշոտի Ղազարյանին, ծնված 27.11.1986թ., անձնագիր՝ թիվ AN 0614193;
12. Սևակ Վրույրի Շահվերդյանին, ծնված 24.04.1983թ., անձնագիր՝ թիվ BA2151552,
13. Գարեգին Արզումանի Խաչատրյանին, ծնված 27.01.1991թ., անձնագիր՝ թիվ AH 0692796;
14. Ռուզաննա Ներսեսի Վարդանյանին, ծնված 22.03.1995թ., անձնագիր՝ AM0774171,
15. Ստեւիան Հրաչի Հակոբյանին, ծնված 01.07.1991թ., անձնագիր՝ թիվ BA2146376,
16. Աննա Գևորգի Մինասյանին, ծնված 07.08.1993թ., անձնագիր՝ թիվ AK0387115,
17. անչափահաս Սամվել Արմենի Դարմոյանին, ծնված 30.06.1999թ., անձնագիր՝ թիվ AP0443333,
18. անչափահաս Մավրիկ Աղասա Հայրապեւոյանին, ծնված 23.07.1998թ., անձնագիր՝ թիվ AN0790666։
Ընդ որում, հիշյալ 18 անձանցից Սոֆյա Հենրիկի Արշակյանը, Սոնա Սարգսի Թովմասյանը, Վարդուշ Գրիգորի Ֆարիշյանը, Արմինե Աշոտի Ղազարյանը, Գարեգին Արզումանի Խաչատրյանը և Ռուզաննա Ներսեսի Վարդանյանն ընդգրկվել են համույթի ցուցակում Ռուբեն Սարգսյանի միջոցով, էդգար Հովիկի Կիրակոսյանը, Ռուզաննա Աշոտի Նավասարդյանը և Ստեփան Հրաչի Հակոբյանը՝ Սմբատ Հարությունյանի միջոցով, իսկ մնացած 9 անձինք, որոնցից բոլորն Արմավիրի մարզի բնակիչներ են, ընդգրկվել են նույն մարզի բնակիչ Արմեն Դարմոյանի միջոցով։
Այնուհետև, ի կատարումն հանցավոր մտադրության, «էրզրում» մանկապատանեկան պարային համույթի կեղծ ցուցակը, որը բաղկացած է եղել 37 անձի տվյալներից, ներառյալ հիշյալ ՀՀ 18 քաղաքացիների, Հարություն Քոչարյանի և Սմբատ Հարությունյանի նախաձեռնությամբ ներկայացվել է թիվ 156 հիմնական դպրոցի տնօրեն Անժելա Սուրենի Խաչատրյանի վավերացմանը, որից հետո Հ.Քոչարյանը և Ս.Հարությունյանն այն ստորագրված և կնիքված վիճակում, հիմք հանդիսացող այլ փաստաթղթերի թվում, 2015 թվականի հոկտեմբեր ամսին, Երևան քաղաքի Սախարովի հրապարակի մոտակայքում գործող «Վիզաների աջակցման կենտրոն»–ի միջոցով, ներկայացրել են ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանություն, իսկ ցուցակի և Իսպանիայի Թագավորությունից ստացված հրավերքի մեկական օրինակներ, Անժելա Խաչատրյանի կողմից ստորագրված՝ 2015 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 81 ուղեկցական գրությամբ հանձնվել են ՀՀ մշակույթի նախարարությանը, որտեղից էլ, Հ.Քոչարյանի միջնորդմամբ, նախարարի տեղակալ Ա.Պողոսյանի կողմից ստորագրված՝ 2015 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 05/4.7/5592-15 գրությամբ դրանք ևս ուղարկվել են ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանություն։ Ընդ որում, ՀՀ մշակույթի նախարարության նշված գրությամբ հայցվել է բարյացակամ աջակցություն ցուցաբերել «էրզրում» համույթի անդամներին «Շենգենյան համաձայնության» պետությունների մուտքի արտոնագրերը տրամադրելու հարցում։
2015 թվականի հոկտեմբերի 28-ին ցուցակում նշված բոլոր անձանց վերադարձվել են ՀՀ քաղաքացիների նրանց անձնագրերը՝ դրանցում առկա՝ «Շենգենյան համաձայնության» պետությունների մուտքի կարճաժամկետ արտոնագրերով՝ նախատեսված հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 4-ն այցի համար, սակայն համույթի մասնակից չհանդիսացող ՀՀ քաղաքացիներին չի հաջողվել մեկնել՝ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, այսինքն հանցագործությունում՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։
2017 թվականի մայիսի 15-ին Ռուբեն Կառլենի Սարգսյանի նկատամամբ հայտարարվել է հետախուզում և նույն օրը վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննական մարմնի՝ 2017 թվականի հունիսի 29-ի որոշմամբ թիվ 58216115 քրեական գործով Ռուբեն Կառլենի Սարգսյանին պատկանող շարժական և անշարժ գույքի վրա դրվել է արգելանք։
Նախաքննական մարմնի՝ 2017 թվականի հունիսի 29-ի որոշմամբ թիվ 58216115 քրեական գործով իրեղեն ապացույց է ճանաչվել՝ «Էրզրում» մանկապատանեկան պարային համույթի մասնակիցների ցուցակում ձևականորեն ընդգրկված, դրա գործունեության հետ իրականում կապ չունեցող ՀՀ 18 քաղաքացիների անձնագրերը և դրանցում փակցված՝ 2015 թվականի հոկտեմբերի 29-ից մինչը նոյեմբերի 4-ը վավեր «Շենգենյան համաձայանության» պետություններ մուտք գործելու արտոնագրերը։
2017 թվականի օգոստոսի 11-ին քրեական գործի վարույթը կասեցվել է։
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի՝ 2018 թվականի օգոստսի 16-ի թիվ 31/2-11590 գարության համաձայն, Ռուբեն Կառլենի Սարգսյանը 2018 թվականի օգոստոսի 01-ին ԳԴՀ Բամբերգ քաղաքի գերագույն դատարանի որոշմամբ կալանավորվել է և 2018 թվականի օգոստոսի 02-ից պահվում է Բայրութ քրեակատարողական հիմնարկում։
2019 թվականի օգոստոսի 22-ին Ռուբեն Կառլենի Սարգսյանը ժամանել է Զվարթնոց օդանավակայան և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի թիվ 31.2-10036 գրությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է ներկայցվել Ռուբեն Կառլենի Սարգսյանը։
2019 թվականի օգոստոսի 22-ին քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է։
2019 թվականին օգոստոսի 24-ին Ռուբեն Կառլենի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցի կրկնակի քննարկում նշանակելու միջնորդություն է հարուցվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, որը դատարանի նույն օրվա որոշմամբ մերժվել է։
2019 թվականի օգոստոսի 26-ին Ռուբեն Կառլենի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Ինտերպոլ ազգային կենտրոնական բյուրոյի 2019 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 9/A-3055-CF3/416/1/14 գրության համաձայն՝ Ռուբեն Կառլենի Սարգսյանը կալանավորվել է 2018 թվականի օգոստոսի 01-ին, իսկ կալանքից ազատ է արձակվել 2019 թվականի փետրվարի 05-ին։
2018 թվականի հոկտեմբերի 18-ին Ռուբեն Կառլենի Սարգսյանի մասով թիվ 58216115 քրեական գործով վարույթից անջատվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, այն ընդունվել է վարույթ և նախաքննությունը շարունակվել է թիվ 58229419 համարով։
2019 թվականի նոյեմբերի 08-ին թիվ 58229419 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է Դատարան` ըստ էության քննության առնելու համար և քրեական գործին շնորհվել է թիվ ԵԴ/0906/01/19 համարը:
Դատարանի 2019 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ թիվ ԵԴ/0906/01/19 քրեական գործն ընդունվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Թադևոսյանիս վարույթ, իսկ 2019 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ՝ գործը նշանակվել է դատական քննություն:
2020 թվականի սեպտեմբերի 01-ին ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական վարչության պետին Դատարանի կողմից հարցում է կատարվել Ռուբեն Կառլենի Սարգսյանի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից լինելու մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ։
Դատարանի հարցմանն ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության՝ 2020 թվականի սեպտեմբերի 08-ի թիվ 36/2705 գրությամբ հայտնվել է, որ. «ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու համար Ռուբեն Կառլենի Սարգսյանի կողմից ներկայացված նյութերը թերի լինելու կապակցությամբ նրանից պահանջվել են լրացուցիչ հիմնավոր փաստաթղթեր, որոնք նրա կողմից ներկայացվել են ս.թ. սեպտեմբերի 7-ին։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ քաղ. Ռ.Սարգսյանին համապատասխան կարգավիճակ տալու հարցը կներկայացվի քննարկման Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ եզրակացություն կայացնող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին»։
Դատարանը արձանագրում է, որ մինչ օրս չի ստացվել տեղեկություն, նաև Ռուբեն Կառլենի Սարգսյանի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից լինելու վերաբերյալ հերքող տեղեկատվություն։

2.Դատական քննության արագացված կարգի կիրառումը.
Մինչ դատաքննությունը սկսելը, ամբաստանյալ Ռուբեն Կառլենի Սարգսյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, միաժամանակ հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու բնույթն ու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ և հասկանալի է, դրա հետ համաձայն է և ընդունում է ամբողջ ծավալով։
Դատական քննությունն արագացված կարգով անցկացնելու ամբաստանյալի միջնորդության դեմ առարկություններ չներկայացրեց մեղադրողը։
Դատարանը, համոզվելով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375․1-րդ և 375․2-րդ հոդվածներով նախատեսված հիմքերն ու պայմանները, որոշում է կայացրել դատական քննությունն արագացված կարգով անցկացնելու մասին։
Պաշտպան Լ․Մարտիրոսյանը միջնորդեց «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 01-ի ՀՀ օրենքի կիրառմամբ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ պատճառաբանելով, որ արագացված կարգով դատական քննության արդյունքում Ռուբեն Կառլենի Սարգսյանի նկատմամբ չի կարող նշանակվել 5 տարի 4 ամիս ազատազրկումը գերազանցող պատիժ և միաժամանակ ներկայացրեց Ռուբեն Կառլենի Սարգսյանի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների վերաբաերյալ փաստաթղթեր։
Ամբաստանյալը միացավ իր պաշտպանի միջնորդությանը:
Մեղադրող Ա.Մանուկյանը իր ճառով միջնորդել է ամբաստանյալ Ռուբեն Կառլենի Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտել 4 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման։
Մեղադրող Մ․Անտոնյանը միացավ ներկայացված ճառին։


3.Դատարանի իրավական վերլուծությունը և եզրահանգումը.
ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝
«Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն՝
«Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե ընդունվել է համաներման ակտ»:
ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիան նախատեսում է պատիժ ազատազրկմում՝ առավելագույնը ութ տարի ժամկետով։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375․3-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝
«Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարած հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը»։
«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 01-ի ՀՀ օրենքը (այսուհետ՝ Համաներման ակտ) ուժի մեջ է մտել 2018 թվականի նոյեմբերի 06-ին:
Համաներման ակտի 2-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով սահմանվում է՝
«2. (...) Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված`
(...)
7) այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են (...).
(...)»։
Համաներման ակտի 2-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով սահմանվում է՝
«5. (...) Հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը (...) 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով՝
(...)
2) սույն հոդվածի 2-րդ մասի 1-8-րդ կետերով նախատեսված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան վեց տարի ժամկետով ազատազրկում.
(...)»:
Համաներման ակտի 4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
«Սույն օրենքը կիրառվում է արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կիրառելուց հետո»:
Համաներման ակտի 4-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանվում է՝
«9. Սույն օրենքի կատարումը վերապահել՝
1) Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ քրեական դատարաններին`
ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի կամ վերաքննիչ քրեական դատարանում են, սակայն մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել (...):
ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է համաներման ակտի կիրառման առանձնահատկություններին Վ.Ավետիսյանի գործով որոշման մեջ՝ իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ «(…) Համաներման ակտի կիրառումը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում: Ընդ որում, համաներման կիրառման սահմանափակումները նախատեսված են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն: Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը: Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության, առաջացնել օրենքի ոչ միատեսակ կիրառություն» (տե՛ս Վարուժան Գագիկի Ավետիսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման 16-րդ կետը):
ՀՀ Վճռաբեկ դատարանը Գ.Մինասյանի վերաբերյալ թիվ ԿԴ/0029/01/13 որոշմամբ հայտնել է այն իրավական դիրքորոշումը, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը ենթակա է կիրառման նախքան Համաներման ակտի կիրառումը: Դատական քննության արագացված կարգի դատավարական ինստիտուտը, մասնավորապես` պատժի նշանակման առանձնահատկությունները կանոնակարգող նորմերը միանշանակ բարելավում են անձի վիճակը, քանի որ դրանց կիրառման արդյունքում էապես կրճատվում է անձի կատարած համապատասխան արարքի համար նախատեսված պատժաչափը: Եվ այն անձինք, ովքեր ներկայացրել են դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին միջնորդություն, որը համապատասխան հիմքերի և պայմանների առկայության շնորհիվ բավարարվել է, և դրա արդյունքում օրենքի իմպերատիվ դրույթի ուժով վերջիններիս վերագրվող հանցագործության համար օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը երկու երրորդով կրճատվելու արդյունքում իջեցվել է` բավարարելով Համաներման ակտով նախատեսված համապատասխան ժամկետով ազատազրկումը չգերազանցելու չափանիշին: Այսինքն, Վճռաբեկ դատարանը իրավաչափ է համարում, այն, որ գործը դատական քննության արագացված կարգով քննելու պայմաններում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված) և Համաներման ակտի քննարկվող դրույթի կիրառման պարագայում գործի վարույթը պետք է կարճվի և ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի: (տե՛ս Գագիկ Հայկի Մինասյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԿԴ/0029/01/13 որոշումը):
Վերոգրյալից բխում է, որ դատական քննության արագացված կարգի դատավարական ինստիտուտը, մասնավորապես այս դեպքում պատժի նշանակման առանձնահատկությունները կանոնակարգող նորմերը, ինչպես նաև չավարտված հանցագործության համար պատիժ նշանակելու կանոնները միանշանակ բարելավում են անձի վիճակը, քանի որ դրանց կիրառման արդյունքում էապես կրճատվում է անձի կատարած համապատասխան արարքի համար նախատեսված պատժաչափը:
Մեջբերված իրավադրույթներն ու իրավական վերլուծությունները կիրառելով սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ, Դատարանն արձանագրում է, որ դատական քննության արագացված կարգի կիրառման արդյունքում դատարանը պետք է ղեկավարվի Ռուբեն Կառլենի Սարգսյանին մեղսագրվող հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի, այն է` 8 (ութ) տարի ժամկետով ազատազրկման երկու երրորդը որպես առավելագույն պատիժ նշանակելու օրենսդրական պահանջով, որի արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ազատազրկման ձևով առավելագույն պատիժը կկազմի 5 (հինգ) տարի 4 (չորս) ամիս, ուստի այս կանոնի կիրառմամբ տվյալ հանցագործության համար օրենքով նախատեսված առավել խիստ պատիժ է դառնում առավելագույնը 5 (հինգ) տարի 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկումը:
Դատարանը արձանագրում է, որ համաձայն՝ ՀՀ Արագածոտնի մարզի զինվորական կոմիսաիատի Թալինի բաժանմունքի պետի, ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի, ԵԿՄ Թալինի Տ/Բ նախագահի կողմից տրված տեղեկանքների և Ռուբեն Կառլենի Սարգսյանի զինվորական գրքույկի՝ վերջինս 1990 թվականից 1992 թվականի ընթացքում «Սասուն» կամավորական ջոկատի կազմում պարբերաբար մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների համար մղվող ինքնապաշտպանական մարտերին՝ 1990 թվականի հունիսի 09-ից մինչև հուլիսի 20-ը՝ Կոռնիձորի ինքպաշտպանական մարտին, 1991 թվականի ապրիլի 09-ից մայիսի 4-ը՝ Ոսկեպարի և Նոյեմբերյանի հարակից գյուղերի ինքնապաշտպանությանը, 1992 թվականի փետրվարի 01-ից մինչը 28-ը՝ Խոջալուի ազատագրմանը, Ասկերանի Փառուխ և Խրամորթ գյուղերի ինքնապաշտպանությանը։
Գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները վերը շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Դատարանը փաստում է, որ սույն գործը դատական քննության արագացված կարգով քննելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ պատիժ նշանակելու կանոնները կիրառելու պայմաններում Ռուբեն Կառլենի Սարգսյանի նկատմամբ տարածվում է Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը:
Միաժամանակ, Դատարանն արձանագրում է, որ առկա չեն Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված համաներման կիրառումը բացառող հանգամանքները: Դատարանը անդրադառնում է նաև Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետի դրույթներին՝ «մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմանբ, բացառությամբ այն անձանց, որոնք 2019 թվականի փետրվարի 1-ը ներառյալ կամովին կներկայանան քրեական հետպնդման մարմնիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է՝ դատարան», Դատարանը փաստում է, որ Ռուբեն Սարգսյանը Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հետխուզման մեջ գտնվելով, 2018 թվականի օգոստոսի 01-ին ԳԴՀ Բամբերգ քաղաքի գերագույն դատարանի որոշմամբ հայտնաբերվել է և կալանավորվել, իսկ 2018 թվականի օգոստոսի 02-ից պահվել է Բայրութ քրեակատարողական հիմնարկում մինչև 2019 թվականի փետրվարի 5-ը, այսինքն, Ռուբեն Սարգսյանը իրական հնարավորություն չի ունեցել մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը ներկայանալու քրեական հետապնդման մարմին, որը Դատարանը գնահատում է ի օգուտ ամբաստանյալի և գտնում է, որ այս դրույթով ևս սահմանափակում առկա չէ։
Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի կիրառմամբ Ռուբեն Կառլենի Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել և թիվ ԵԴ/0906/01/19 քրեական գործի վարույթը կարճել:
Անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցին` Դատարանը գտնում է, որ Ռուբեն Կառլենի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին պետք է վերացնել:
Քննարկելով գույքի վրա դրված կալանքի հարցը` Դատարանը գտնում է, որ թիվ 58216115 քրեական գործով նախաքննական մարմնի 2017 թվականի հունիսի 29-ի որոշմամբ Ռուբեն Կառլենի Սարգսյանի շարժական և անշարժ գույքի վրա դրված արգելանքը պետք է վերացնել։
Անդրադառնալով իրեղեն ապացույցների տնօրինման հարցին և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածով` Դատարանը գտնում է, որ «Էրզրում» մանկապատանեկան պարային համույթի մասնակիցների ցուցակում ձևականորեն ընդգրկված, դրա գործունեության հետ իրականում կապ չունեցող ՀՀ 18 քաղաքացիների անձնագրերը և դրանցում փակցված՝ 2015 թվականի հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 4-ը վավեր «Շենգենյան համաձայնության» պետություններ մուտք գործելու արտոնագրերը պետք է թողնել թիվ 58216115 քրեական գործին կցված։
Դատարանը նաև գտնում է, որ գործով դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դատական ծախսերը բացակայում են, իսկ նշված հոդվածի նույն մասի 2-ից 8-րդ կետերով նախատեսված դատական ծախսերը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 8-րդ մասի, ամբաստանյալից բռնագանձման ենթակա չեն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, 5-րդ և 6-րդ մասերով, 313-րդ հոդվածով, 375.3-րդ հոդվածով, «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 01-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով և 4-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետով, Դատարանը․
Ո Ր Ո Շ Ե Ց
«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 01-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի կիրառմամբ Ռուբեն Կառլենի Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցնել և թիվ ԵԴ/0906/01/19 քրեական գործի վարույթը կարճել:
Ռուբեն Կառլենի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին վերացնել:
Թիվ 58216115 քրեական գործով նախաքննական մարմնի 2017 թվականի հունիսի 29-ի որոշմամբ Ռուբեն Կառլենի Սարգսյանի շարժական և անշարժ գույքի վրա դրված արգելանքը վերացնել:
Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված՝ «Էրզրում» մանկապատանեկան պարային համույթի մասնակիցների ցուցակում ձևականորեն ընդգրկված, դրա գործունեության հետ իրականում կապ չունեցող ՀՀ 18 քաղաքացիների անձնագրերը և դրանցում փակցված՝ 2015 թվականի հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 4-ը վավեր «Շենգենյան համաձայնության» պետություններ մուտք գործելու արտոնագրերը՝ թողնել թիվ 58216115 քրեական գործին կցված։
Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան հրապարակման պահից` մեկամսյա ժամկետում։



ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դատական Գործ N: ԵԴ/0906/01/19
Դատական Գործ N: ԵԴ/0906/01/19
Երևան քաղաքի դատարան
Նոր քրեական գործ    
Երբ է գործը ստացվել: 08-11-2019
Ինչ կարգով է գործը ստացվել: Առաջին անգամ
Գործը որտեղից է ստացվել:
Դատախազություն: ՀՀ Գլխավոր դատախազություն
Նախաքննական գործի համարը: 58229419
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն:Ռուբեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա զբաղեցնելով Հայաստանի պետական Ֆիլհարմոնիայի տնօրենի տեղակալի պաշտոնը, 2015 թ-ի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին նախնական համաձայնության է եկել Երևան քաղաքի թիվ 156 հիմնական դպրոցի տարածքում գործող <<Էրզրում>>մանկապատանեկան պարային համույթի գեղարվեստական ղեկավար Սմբատ Վահրամի Հարությունյանի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի խորհրդական Հարություն Յուրիկի Քոչարյանի և Իսպանիայի Թագավորությունում բնակվող Սամվել Լուկաշի Մկրտչյանի հետ,որի արդյունքում որպես պատրվակ օգտագործելով հիշյալ պարային համույթին ուղարկված հրավերքը` Իսպանիայի Թագավորության Ալիկանտե քաղաքում կայանալիք պարի փառատոնին մասնակցելու վերաբերյալ,շահադիտական նպատակով` յուրաքանչյուր անձի մեկնման գործընթացը կազմակերպելու համար տարբեր չափերի գումարների, հիմնականում 2500-ական եվրոյի դիմաց` ճանապարհածախսի արժեքը ներառյալ,ստացված ընդհանուր գումարը վերոհիշյալ 4 անձանց միջև հավասարաչափ բաշխելու պայմանով,համույթի մասնակիցների ցուցակում ընդգրկել են դրա գործունեության հետ որևէ առնչություն չունեցող ՀՀ 18 քաղաքացիների:
Մեղադրյալ
Անձ
ԱնունՌուբեն   
ԱզգանունՍարգսյան   
ՀայրանունԿառլենի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
ԱյլՌուբեն Սարգսյանի անձնագիրը
Հոդված_1
Հոդված329.1       Մաս 3       Կետ 1, 2
Դատվածություն:
Պաշտպան
Անուն
Ազգանուն
Հասցե
Վիճակագրական տողի համարը: 15.19.1
Լրացուցիչ վիճակագրական տողի համար: Առկա չէ
Իրեղեն ապացույց
Իրեղեն ապացույցի անվանումը:
Իրեղեն ապացույցի պահպանման փաստացի տեղը:
Խափանման միջոց: Ստորագրություն չհեռանալու մասին
Չափահաս: Այո
Մակագրել    
Երբ: 08-11-2019
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն: Արտակ Հենրիկի Թադեվոսյան
Դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Երբ: 11-11-2019
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: 11-11-2019
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 04-12-2019
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր: Պաշտպան
Դատավարության կողմեր: Մեղադրող
Դատավարության կողմեր
ԱնունՌուբեն   
ԱզգանունՍարգսյան   
ՀայրանունԿառլենի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
ԱնունԼուսինե   
ԱզգանունՄարտիրոսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
ԱնունԱ   
ԱզգանունՄանուկյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
Անվանում:   
Հասցե:   
Ժամ: 16:30
Նիստերի դահլիճի համարը: 8
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:
Այլ նշումներ:
Անավարտ գործեր    
Հաշվետու ժամանակահատված: 2019 թվական
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 22-01-2020
Ժամ: 11:00
Նիստերի դահլիճի համարը: 8
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 11-02-2020
Ժամ: 17:30
Նիստերի դահլիճի համարը: 8
Նիստը:
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 29-04-2020
Ժամ: 11:00
Նիստերի դահլիճի համարը: 8
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 24-06-2020
Ժամ: 11:00
Նիստերի դահլիճի համարը: 8
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 27-08-2020
Ժամ: 13:00
Նիստերի դահլիճի համարը: 8
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:Հարցում է կատարվել ՊՆ։ Դատական նիստ չի նշանակվել մինչև հարցման վերաբերյալ վերջնական պատասխան ստանալը։
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 01-04-2021
Ժամ: 11:00
Նիստերի դահլիճի համարը: 8
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Քրեական գործի վարույթը կարճվել է ամբողջությամբ    
Կարճման ամսաթիվը: 01-04-2021
Քրեական դատավարության օրենսգրքի հոդված
ՀոդվածՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, 5-րդ և 6-րդ մասերով
Քրեական դատավարության օրենսգրքի հոդված
ՀոդվածՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածով, 375.3-րդ հոդվածով
Քրեական դատավարության օրենսգրքի հոդված
Հոդված«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով հա
Կարճման հիմքը: Ընդունվել է համաներման ակտ
Այլ նշումներ:
Մեղադրյալ
ԱնունՌուբեն   
ԱզգանունՍարգսյան   
ՀայրանունԿառլենի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Հոդված
Հոդված
Այլ նշումներ:
Օրենսգիրք: Քրեական օրենսգիրք
Օրենսգիրք: Քրեական դատավարության օրենսգիրք
Արագացված վարույթ    
Ամսաթիվ: 01-04-2021
Այո/Ոչ: Այո
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2021-04-06 16:36:09    
Դատական ակտի բովանդակությունը:Գործ ԵԴ/0906/01/19



Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ
ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«01» ապրիլի 2021 թվական ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան)
նախագահությամբ` դատավոր` Ա.Թադևոսյանի
քարտուղարությամբ` Ն.Ղասաբյանի
մասնակցությամբ`
մեղադրող՝ Ա․Մանուկյանի
Մ․Անտոնյանի
պաշտպան՝ Լ․Մարտիրոսյանի
ամբաստանյալ՝ Ռ․Սարգսյանի
դռնբաց դատական նիստում քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի` Ռուբեն Կառլենի Սարգսյանի (ծնված՝ 1963 թվականի հունիսի 12-ին, Թալին քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, դատվածություն չունեցող, հաշվառված՝ Թալին քաղաքի Տերյան փողոց տուն 6 հասցեում, բնակվող՝ Երևան քաղաքի, Աղյուսագործների 2-րդ փողոց 65-րդ տուն հասցեում, 2019 թվականի օգոստոսի 26-ին որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով)․
Պ Ա Ր Զ Ե Ց
1․ Գործի դատավարական նախապատմությունը.
2015 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում մուտքի պատշաճ թույլտվություն՝ «Շենգենյան համաձայնության» պետությունների մուտքի արտոնագրեր ստանալու համար ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանություն կեղծ տեղեկություններ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 18 քաղաքացիների անօրինական միգրացիան՝ մուտքն Իսպանիայի Թագավորություն շահադիտական նպատակով կազմակերպելու դեպքի առթիվ հարուցվել է թիվ 58216115 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով և այն ընդունվել է վարույթ։
2017 թվականի մայիսի 15-ին Ռուբեն Կառլենի Սարգսյանը ներգարվվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով այն արարքի համար, որ նա, զբաղեցնելով Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի տեղակալի պաշտոնը, 2015 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին նախնական համաձայնության է եկել Երևան քաղաքի թիվ 156 հիմնական դպրոցի տարածքում գործող «էրզրում» մանկապատանեկան պարային համույթի գեղարվեստական ղեկավար Սմբատ Վահրամի Հարությունյանի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի խորհրդական Հարություն Յուրիկի Քոչարյանի և Իսպանիայի Թագավորությունում բնակվող Սամվել Լուկաշի Մկրտչյանի հետ, որի արդյունքում որպես պատրվակ օգտագործելով հիշյալ պարային համույթին ուղարկված հրավերքը՝ Իսպանիայի Թագավորության Ալիկանտե քաղաքում կայանալիք պարի փառատոնին մասնակցելու վերաբերյալ, շահադիտական նպատակով՝ յուրաքանչյուր անձի մեկնման գործընթացը կազմակերպելու համար տարբեր չափերի գումարների, հիմնականում՝ 2.500-ական եվրոյի դիմաց՝ ճանապարհածախսի արժեքը ներառյալ, ստացված ընդհանուր գումարը վերոնշյալ չորս անձանց միջև հավասարաչափ բաշխելու պայմանով, համույթի մասնակիցների ցուցակում ընդգրկել են դրա գործունեության հետ որևէ առնչություն չունեցող ՀՀ 18 քաղաքացիների՝
1. Արթուր Մշոտի Ավոյանին, ծնված 03.04.1986թ., անձնագիր՝ թիվ BA 2086041,
2. նրա կնոջը՝ Լիլիթ Սամվելի Հարությունյանին, ծնված 08.05.1993թ., անձնագիր՝ թիվ AK 0303877,
3. Վանիկ Հրաչիկի Ավոյանին, ծնված 26.12.1983թ., անձնագիր՝ թիվ AP 0227043,
4. վերջինիս կնոջը՝ Նաիրա Նշանի Հովագիմյանին, ծնված 30.05.1987թ., անձնագիր՝ թիվ BA 2461750,
5. Վ.Ավոյանի և Ն.Հովագիմյանի անչափահաս որդուն՝ Հրաչ Վանիկի Ավոյանին, ծնված 09.03.2011թ., անձնագիր՝ թիվ AP 0383251,
6. էդգար Հովիկի Կիրակոսյանին, ծնված 02.12.1983թ., անձնագիր՝ թիվ AN0473195,
7. վերջինիս կնոջը՝ Ռուզաննա Աշոտի Նավասարդյանին, ծնված 15.06.1987թ., անձնագիր՝ թիվ AM 0787345,
8. Սոֆյա Հենրիկի Արշակյանին, ծնված 24.12.1972թ., անձնագիր՝ թիվ AN0409776,
9. վերջինիս անչափահաս դստերը՝ Սոնա Սարգսի Թովմասյանին, ծնված 23.07.2007թ., անձնագիր՝ թիվ AP0262671,
10. Վարդուշ Գրիգորի Ֆարիշյանին, ծնված 27.10.1963թ., անձնագիր՝ թիվ AN0543983,
11. վերջինիս դստերը՝ Արմինե Աշոտի Ղազարյանին, ծնված 27.11.1986թ., անձնագիր՝ թիվ AN 0614193;
12. Սևակ Վրույրի Շահվերդյանին, ծնված 24.04.1983թ., անձնագիր՝ թիվ BA2151552,
13. Գարեգին Արզումանի Խաչատրյանին, ծնված 27.01.1991թ., անձնագիր՝ թիվ AH 0692796;
14. Ռուզաննա Ներսեսի Վարդանյանին, ծնված 22.03.1995թ., անձնագիր՝ AM0774171,
15. Ստեւիան Հրաչի Հակոբյանին, ծնված 01.07.1991թ., անձնագիր՝ թիվ BA2146376,
16. Աննա Գևորգի Մինասյանին, ծնված 07.08.1993թ., անձնագիր՝ թիվ AK0387115,
17. անչափահաս Սամվել Արմենի Դարմոյանին, ծնված 30.06.1999թ., անձնագիր՝ թիվ AP0443333,
18. անչափահաս Մավրիկ Աղասա Հայրապեւոյանին, ծնված 23.07.1998թ., անձնագիր՝ թիվ AN0790666։
Ընդ որում, հիշյալ 18 անձանցից Սոֆյա Հենրիկի Արշակյանը, Սոնա Սարգսի Թովմասյանը, Վարդուշ Գրիգորի Ֆարիշյանը, Արմինե Աշոտի Ղազարյանը, Գարեգին Արզումանի Խաչատրյանը և Ռուզաննա Ներսեսի Վարդանյանն ընդգրկվել են համույթի ցուցակում Ռուբեն Սարգսյանի միջոցով, էդգար Հովիկի Կիրակոսյանը, Ռուզաննա Աշոտի Նավասարդյանը և Ստեփան Հրաչի Հակոբյանը՝ Սմբատ Հարությունյանի միջոցով, իսկ մնացած 9 անձինք, որոնցից բոլորն Արմավիրի մարզի բնակիչներ են, ընդգրկվել են նույն մարզի բնակիչ Արմեն Դարմոյանի միջոցով։
Այնուհետև, ի կատարումն հանցավոր մտադրության, «էրզրում» մանկապատանեկան պարային համույթի կեղծ ցուցակը, որը բաղկացած է եղել 37 անձի տվյալներից, ներառյալ հիշյալ ՀՀ 18 քաղաքացիների, Հարություն Քոչարյանի և Սմբատ Հարությունյանի նախաձեռնությամբ ներկայացվել է թիվ 156 հիմնական դպրոցի տնօրեն Անժելա Սուրենի Խաչատրյանի վավերացմանը, որից հետո Հ.Քոչարյանը և Ս.Հարությունյանն այն ստորագրված և կնիքված վիճակում, հիմք հանդիսացող այլ փաստաթղթերի թվում, 2015 թվականի հոկտեմբեր ամսին, Երևան քաղաքի Սախարովի հրապարակի մոտակայքում գործող «Վիզաների աջակցման կենտրոն»–ի միջոցով, ներկայացրել են ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանություն, իսկ ցուցակի և Իսպանիայի Թագավորությունից ստացված հրավերքի մեկական օրինակներ, Անժելա Խաչատրյանի կողմից ստորագրված՝ 2015 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 81 ուղեկցական գրությամբ հանձնվել են ՀՀ մշակույթի նախարարությանը, որտեղից էլ, Հ.Քոչարյանի միջնորդմամբ, նախարարի տեղակալ Ա.Պողոսյանի կողմից ստորագրված՝ 2015 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 05/4.7/5592-15 գրությամբ դրանք ևս ուղարկվել են ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանություն։ Ընդ որում, ՀՀ մշակույթի նախարարության նշված գրությամբ հայցվել է բարյացակամ աջակցություն ցուցաբերել «էրզրում» համույթի անդամներին «Շենգենյան համաձայնության» պետությունների մուտքի արտոնագրերը տրամադրելու հարցում։
2015 թվականի հոկտեմբերի 28-ին ցուցակում նշված բոլոր անձանց վերադարձվել են ՀՀ քաղաքացիների նրանց անձնագրերը՝ դրանցում առկա՝ «Շենգենյան համաձայնության» պետությունների մուտքի կարճաժամկետ արտոնագրերով՝ նախատեսված հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 4-ն այցի համար, սակայն համույթի մասնակից չհանդիսացող ՀՀ քաղաքացիներին չի հաջողվել մեկնել՝ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, այսինքն հանցագործությունում՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։
2017 թվականի մայիսի 15-ին Ռուբեն Կառլենի Սարգսյանի նկատամամբ հայտարարվել է հետախուզում և նույն օրը վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննական մարմնի՝ 2017 թվականի հունիսի 29-ի որոշմամբ թիվ 58216115 քրեական գործով Ռուբեն Կառլենի Սարգսյանին պատկանող շարժական և անշարժ գույքի վրա դրվել է արգելանք։
Նախաքննական մարմնի՝ 2017 թվականի հունիսի 29-ի որոշմամբ թիվ 58216115 քրեական գործով իրեղեն ապացույց է ճանաչվել՝ «Էրզրում» մանկապատանեկան պարային համույթի մասնակիցների ցուցակում ձևականորեն ընդգրկված, դրա գործունեության հետ իրականում կապ չունեցող ՀՀ 18 քաղաքացիների անձնագրերը և դրանցում փակցված՝ 2015 թվականի հոկտեմբերի 29-ից մինչը նոյեմբերի 4-ը վավեր «Շենգենյան համաձայանության» պետություններ մուտք գործելու արտոնագրերը։
2017 թվականի օգոստոսի 11-ին քրեական գործի վարույթը կասեցվել է։
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի՝ 2018 թվականի օգոստսի 16-ի թիվ 31/2-11590 գարության համաձայն, Ռուբեն Կառլենի Սարգսյանը 2018 թվականի օգոստոսի 01-ին ԳԴՀ Բամբերգ քաղաքի գերագույն դատարանի որոշմամբ կալանավորվել է և 2018 թվականի օգոստոսի 02-ից պահվում է Բայրութ քրեակատարողական հիմնարկում։
2019 թվականի օգոստոսի 22-ին Ռուբեն Կառլենի Սարգսյանը ժամանել է Զվարթնոց օդանավակայան և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի թիվ 31.2-10036 գրությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է ներկայցվել Ռուբեն Կառլենի Սարգսյանը։
2019 թվականի օգոստոսի 22-ին քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է։
2019 թվականին օգոստոսի 24-ին Ռուբեն Կառլենի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցի կրկնակի քննարկում նշանակելու միջնորդություն է հարուցվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, որը դատարանի նույն օրվա որոշմամբ մերժվել է։
2019 թվականի օգոստոսի 26-ին Ռուբեն Կառլենի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Ինտերպոլ ազգային կենտրոնական բյուրոյի 2019 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 9/A-3055-CF3/416/1/14 գրության համաձայն՝ Ռուբեն Կառլենի Սարգսյանը կալանավորվել է 2018 թվականի օգոստոսի 01-ին, իսկ կալանքից ազատ է արձակվել 2019 թվականի փետրվարի 05-ին։
2018 թվականի հոկտեմբերի 18-ին Ռուբեն Կառլենի Սարգսյանի մասով թիվ 58216115 քրեական գործով վարույթից անջատվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, այն ընդունվել է վարույթ և նախաքննությունը շարունակվել է թիվ 58229419 համարով։
2019 թվականի նոյեմբերի 08-ին թիվ 58229419 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է Դատարան` ըստ էության քննության առնելու համար և քրեական գործին շնորհվել է թիվ ԵԴ/0906/01/19 համարը:
Դատարանի 2019 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ թիվ ԵԴ/0906/01/19 քրեական գործն ընդունվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Թադևոսյանիս վարույթ, իսկ 2019 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ՝ գործը նշանակվել է դատական քննություն:
2020 թվականի սեպտեմբերի 01-ին ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական վարչության պետին Դատարանի կողմից հարցում է կատարվել Ռուբեն Կառլենի Սարգսյանի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից լինելու մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ։
Դատարանի հարցմանն ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության՝ 2020 թվականի սեպտեմբերի 08-ի թիվ 36/2705 գրությամբ հայտնվել է, որ. «ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու համար Ռուբեն Կառլենի Սարգսյանի կողմից ներկայացված նյութերը թերի լինելու կապակցությամբ նրանից պահանջվել են լրացուցիչ հիմնավոր փաստաթղթեր, որոնք նրա կողմից ներկայացվել են ս.թ. սեպտեմբերի 7-ին։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ քաղ. Ռ.Սարգսյանին համապատասխան կարգավիճակ տալու հարցը կներկայացվի քննարկման Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ եզրակացություն կայացնող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին»։
Դատարանը արձանագրում է, որ մինչ օրս չի ստացվել տեղեկություն, նաև Ռուբեն Կառլենի Սարգսյանի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից լինելու վերաբերյալ հերքող տեղեկատվություն։

2.Դատական քննության արագացված կարգի կիրառումը.
Մինչ դատաքննությունը սկսելը, ամբաստանյալ Ռուբեն Կառլենի Սարգսյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, միաժամանակ հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու բնույթն ու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ և հասկանալի է, դրա հետ համաձայն է և ընդունում է ամբողջ ծավալով։
Դատական քննությունն արագացված կարգով անցկացնելու ամբաստանյալի միջնորդության դեմ առարկություններ չներկայացրեց մեղադրողը։
Դատարանը, համոզվելով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375․1-րդ և 375․2-րդ հոդվածներով նախատեսված հիմքերն ու պայմանները, որոշում է կայացրել դատական քննությունն արագացված կարգով անցկացնելու մասին։
Պաշտպան Լ․Մարտիրոսյանը միջնորդեց «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 01-ի ՀՀ օրենքի կիրառմամբ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ պատճառաբանելով, որ արագացված կարգով դատական քննության արդյունքում Ռուբեն Կառլենի Սարգսյանի նկատմամբ չի կարող նշանակվել 5 տարի 4 ամիս ազատազրկումը գերազանցող պատիժ և միաժամանակ ներկայացրեց Ռուբեն Կառլենի Սարգսյանի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների վերաբաերյալ փաստաթղթեր։
Ամբաստանյալը միացավ իր պաշտպանի միջնորդությանը:
Մեղադրող Ա.Մանուկյանը իր ճառով միջնորդել է ամբաստանյալ Ռուբեն Կառլենի Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտել 4 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման։
Մեղադրող Մ․Անտոնյանը միացավ ներկայացված ճառին։


3.Դատարանի իրավական վերլուծությունը և եզրահանգումը.
ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝
«Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն՝
«Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե ընդունվել է համաներման ակտ»:
ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիան նախատեսում է պատիժ ազատազրկմում՝ առավելագույնը ութ տարի ժամկետով։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375․3-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝
«Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարած հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը»։
«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 01-ի ՀՀ օրենքը (այսուհետ՝ Համաներման ակտ) ուժի մեջ է մտել 2018 թվականի նոյեմբերի 06-ին:
Համաներման ակտի 2-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով սահմանվում է՝
«2. (...) Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված`
(...)
7) այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են (...).
(...)»։
Համաներման ակտի 2-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով սահմանվում է՝
«5. (...) Հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը (...) 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով՝
(...)
2) սույն հոդվածի 2-րդ մասի 1-8-րդ կետերով նախատեսված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան վեց տարի ժամկետով ազատազրկում.
(...)»:
Համաներման ակտի 4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
«Սույն օրենքը կիրառվում է արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կիրառելուց հետո»:
Համաներման ակտի 4-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանվում է՝
«9. Սույն օրենքի կատարումը վերապահել՝
1) Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ քրեական դատարաններին`
ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի կամ վերաքննիչ քրեական դատարանում են, սակայն մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել (...):
ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է համաներման ակտի կիրառման առանձնահատկություններին Վ.Ավետիսյանի գործով որոշման մեջ՝ իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ «(…) Համաներման ակտի կիրառումը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում: Ընդ որում, համաներման կիրառման սահմանափակումները նախատեսված են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն: Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը: Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության, առաջացնել օրենքի ոչ միատեսակ կիրառություն» (տե՛ս Վարուժան Գագիկի Ավետիսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման 16-րդ կետը):
ՀՀ Վճռաբեկ դատարանը Գ.Մինասյանի վերաբերյալ թիվ ԿԴ/0029/01/13 որոշմամբ հայտնել է այն իրավական դիրքորոշումը, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը ենթակա է կիրառման նախքան Համաներման ակտի կիրառումը: Դատական քննության արագացված կարգի դատավարական ինստիտուտը, մասնավորապես` պատժի նշանակման առանձնահատկությունները կանոնակարգող նորմերը միանշանակ բարելավում են անձի վիճակը, քանի որ դրանց կիրառման արդյունքում էապես կրճատվում է անձի կատարած համապատասխան արարքի համար նախատեսված պատժաչափը: Եվ այն անձինք, ովքեր ներկայացրել են դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին միջնորդություն, որը համապատասխան հիմքերի և պայմանների առկայության շնորհիվ բավարարվել է, և դրա արդյունքում օրենքի իմպերատիվ դրույթի ուժով վերջիններիս վերագրվող հանցագործության համար օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը երկու երրորդով կրճատվելու արդյունքում իջեցվել է` բավարարելով Համաներման ակտով նախատեսված համապատասխան ժամկետով ազատազրկումը չգերազանցելու չափանիշին: Այսինքն, Վճռաբեկ դատարանը իրավաչափ է համարում, այն, որ գործը դատական քննության արագացված կարգով քննելու պայմաններում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված) և Համաներման ակտի քննարկվող դրույթի կիրառման պարագայում գործի վարույթը պետք է կարճվի և ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի: (տե՛ս Գագիկ Հայկի Մինասյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԿԴ/0029/01/13 որոշումը):
Վերոգրյալից բխում է, որ դատական քննության արագացված կարգի դատավարական ինստիտուտը, մասնավորապես այս դեպքում պատժի նշանակման առանձնահատկությունները կանոնակարգող նորմերը, ինչպես նաև չավարտված հանցագործության համար պատիժ նշանակելու կանոնները միանշանակ բարելավում են անձի վիճակը, քանի որ դրանց կիրառման արդյունքում էապես կրճատվում է անձի կատարած համապատասխան արարքի համար նախատեսված պատժաչափը:
Մեջբերված իրավադրույթներն ու իրավական վերլուծությունները կիրառելով սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ, Դատարանն արձանագրում է, որ դատական քննության արագացված կարգի կիրառման արդյունքում դատարանը պետք է ղեկավարվի Ռուբեն Կառլենի Սարգսյանին մեղսագրվող հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի, այն է` 8 (ութ) տարի ժամկետով ազատազրկման երկու երրորդը որպես առավելագույն պատիժ նշանակելու օրենսդրական պահանջով, որի արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ազատազրկման ձևով առավելագույն պատիժը կկազմի 5 (հինգ) տարի 4 (չորս) ամիս, ուստի այս կանոնի կիրառմամբ տվյալ հանցագործության համար օրենքով նախատեսված առավել խիստ պատիժ է դառնում առավելագույնը 5 (հինգ) տարի 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկումը:
Դատարանը արձանագրում է, որ համաձայն՝ ՀՀ Արագածոտնի մարզի զինվորական կոմիսաիատի Թալինի բաժանմունքի պետի, ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի, ԵԿՄ Թալինի Տ/Բ նախագահի կողմից տրված տեղեկանքների և Ռուբեն Կառլենի Սարգսյանի զինվորական գրքույկի՝ վերջինս 1990 թվականից 1992 թվականի ընթացքում «Սասուն» կամավորական ջոկատի կազմում պարբերաբար մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների համար մղվող ինքնապաշտպանական մարտերին՝ 1990 թվականի հունիսի 09-ից մինչև հուլիսի 20-ը՝ Կոռնիձորի ինքպաշտպանական մարտին, 1991 թվականի ապրիլի 09-ից մայիսի 4-ը՝ Ոսկեպարի և Նոյեմբերյանի հարակից գյուղերի ինքնապաշտպանությանը, 1992 թվականի փետրվարի 01-ից մինչը 28-ը՝ Խոջալուի ազատագրմանը, Ասկերանի Փառուխ և Խրամորթ գյուղերի ինքնապաշտպանությանը։
Գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները վերը շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Դատարանը փաստում է, որ սույն գործը դատական քննության արագացված կարգով քննելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ պատիժ նշանակելու կանոնները կիրառելու պայմաններում Ռուբեն Կառլենի Սարգսյանի նկատմամբ տարածվում է Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը:
Միաժամանակ, Դատարանն արձանագրում է, որ առկա չեն Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված համաներման կիրառումը բացառող հանգամանքները: Դատարանը անդրադառնում է նաև Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետի դրույթներին՝ «մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմանբ, բացառությամբ այն անձանց, որոնք 2019 թվականի փետրվարի 1-ը ներառյալ կամովին կներկայանան քրեական հետպնդման մարմնիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է՝ դատարան», Դատարանը փաստում է, որ Ռուբեն Սարգսյանը Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հետխուզման մեջ գտնվելով, 2018 թվականի օգոստոսի 01-ին ԳԴՀ Բամբերգ քաղաքի գերագույն դատարանի որոշմամբ հայտնաբերվել է և կալանավորվել, իսկ 2018 թվականի օգոստոսի 02-ից պահվել է Բայրութ քրեակատարողական հիմնարկում մինչև 2019 թվականի փետրվարի 5-ը, այսինքն, Ռուբեն Սարգսյանը իրական հնարավորություն չի ունեցել մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը ներկայանալու քրեական հետապնդման մարմին, որը Դատարանը գնահատում է ի օգուտ ամբաստանյալի և գտնում է, որ այս դրույթով ևս սահմանափակում առկա չէ։
Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի կիրառմամբ Ռուբեն Կառլենի Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել և թիվ ԵԴ/0906/01/19 քրեական գործի վարույթը կարճել:
Անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցին` Դատարանը գտնում է, որ Ռուբեն Կառլենի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին պետք է վերացնել:
Քննարկելով գույքի վրա դրված կալանքի հարցը` Դատարանը գտնում է, որ թիվ 58216115 քրեական գործով նախաքննական մարմնի 2017 թվականի հունիսի 29-ի որոշմամբ Ռուբեն Կառլենի Սարգսյանի շարժական և անշարժ գույքի վրա դրված արգելանքը պետք է վերացնել։
Անդրադառնալով իրեղեն ապացույցների տնօրինման հարցին և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածով` Դատարանը գտնում է, որ «Էրզրում» մանկապատանեկան պարային համույթի մասնակիցների ցուցակում ձևականորեն ընդգրկված, դրա գործունեության հետ իրականում կապ չունեցող ՀՀ 18 քաղաքացիների անձնագրերը և դրանցում փակցված՝ 2015 թվականի հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 4-ը վավեր «Շենգենյան համաձայնության» պետություններ մուտք գործելու արտոնագրերը պետք է թողնել թիվ 58216115 քրեական գործին կցված։
Դատարանը նաև գտնում է, որ գործով դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դատական ծախսերը բացակայում են, իսկ նշված հոդվածի նույն մասի 2-ից 8-րդ կետերով նախատեսված դատական ծախսերը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 8-րդ մասի, ամբաստանյալից բռնագանձման ենթակա չեն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, 5-րդ և 6-րդ մասերով, 313-րդ հոդվածով, 375.3-րդ հոդվածով, «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 01-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով և 4-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետով, Դատարանը․
Ո Ր Ո Շ Ե Ց
«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 01-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի կիրառմամբ Ռուբեն Կառլենի Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցնել և թիվ ԵԴ/0906/01/19 քրեական գործի վարույթը կարճել:
Ռուբեն Կառլենի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին վերացնել:
Թիվ 58216115 քրեական գործով նախաքննական մարմնի 2017 թվականի հունիսի 29-ի որոշմամբ Ռուբեն Կառլենի Սարգսյանի շարժական և անշարժ գույքի վրա դրված արգելանքը վերացնել:
Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված՝ «Էրզրում» մանկապատանեկան պարային համույթի մասնակիցների ցուցակում ձևականորեն ընդգրկված, դրա գործունեության հետ իրականում կապ չունեցող ՀՀ 18 քաղաքացիների անձնագրերը և դրանցում փակցված՝ 2015 թվականի հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 4-ը վավեր «Շենգենյան համաձայնության» պետություններ մուտք գործելու արտոնագրերը՝ թողնել թիվ 58216115 քրեական գործին կցված։
Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան հրապարակման պահից` մեկամսյա ժամկետում։



ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 01-04-2021
Գործը քննվել է: Դռնբաց
Այլ նշումներ:
Դատավճռի, որոշման կատարում    
Ամսաթիվ: 07-05-2021
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 14-05-2021
Էջերի քանակ: 219, 194, 258, 269, 116
Գործին կից նյութերը:3-րդ հատորին կցված է՝ գաղտնալսումների սկավառակ
4-րդ հատորին կցված է Ռ. Սարգսյանի անձնագիրը
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 31-05-2021
Էջերի քանակը: 219, 194, 258, 269, 116
Գործին կից նյութերը:3-րդ հատորին կցված է՝ գաղտնալսումների սկավառակ
4-րդ հատորին կցված է Ռ. Սարգսյանի անձնագիրը
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       09 Հունիս 2022

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան