Դատական Գործ N: ԵԴ/24323/02/19 |
Երևան քաղաքի դատարան |
Նոր քաղաքացիական գործ    
|
Հայցադիմումը /դիմումը/ ստացվել է: | 31-07-2019 |
---|
|
Հայցվոր/դիմող | Անուն | Ռաֆիկ |
---|
Ազգանուն | Վիրաբյան |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
|
Հայցվոր/դիմող | Անվանում: | Ռիվալ ՍՊԸ |
---|
Հասցե: | Բաղրամյան 1 |
---|
|
Պատասխանող | Անվանում: | Արմօյլ ՓԲԸ |
---|
Հասցե: | Տիգրան Պետրոսյան 28/4 |
---|
|
Ինքնուրույն պահանջ ներկայացնող: | |
---|
|
3-րդ անձ | Անվանում: | ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն |
---|
Հասցե: | Կառավարական տուն 3 |
---|
|
3-րդ անձ | Անվանում: | ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն |
---|
Հասցե: | Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Միկոյան 109/8 |
---|
|
3-րդ անձ | Անվանում: | ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին |
---|
Հասցե: | Չարենցի փող. 46 |
---|
|
3-րդ անձ | Անվանում: | ՀՀ Քաղաքաշինության կոմիտե |
---|
Հասցե: | Կառավարական տուն 3 |
---|
|
3-րդ անձ | Անվանում: | ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին |
---|
Հասցե: | Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Միկոյան 109/8 |
---|
|
3-րդ անձ | Անվանում: | Եղվարդ Համայնքի Ղեկավար |
---|
Հասցե: | ք.Եղվարդ, Երևանյան 1 |
---|
|
|
---|
Պահանջ: | Վնաս պատճառող գործունեությունն արգելելու պահանջի մասին |
---|
|
Հիմնական պահանջի վիճակագրության տողի համարը: | 13 |
---|
|
Պատասխանի ստացման ամսաթիվը: | |
---|
|
Լրացուցիչ պահանջի վիճակագրության տողի համարը: | |
---|
|
Պահանջն անհատականացնող տվյալ: | |
---|
|
Պետական տուրք    
|
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: | 31-07-2019 |
---|
|
Վճարված պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): | 20000 |
---|
|
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը: | 01-07-2019 |
---|
|
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը: | 178140 |
---|
|
Նախագահող դատավոր | Դատարանի անվանում: | Երևան քաղաքի դատարան |
---|
Դատավորի անուն: | Տիգրան Սիմոնի Գրիգորյան | |
Դատավոր | Դատարանի անվանում: | Երևան քաղաքի դատարան |
---|
Դատավորի անուն: | | |
Հայցադիմումը վերադարձվել է Ստեղծման ամսաթիվ:2019-08-09 10:32:24 Խմբագրման ամսաթիվ:2019-08-09 10:32:24    
|
| Հոդված | 121 Մաս 2 Կետ 1,2,8 |
---|
|
Օրենսգիրք: | Քաղաքացիական դատավարության օրենսգիրք |
---|
|
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2019-08-09 10:33:05    
|
|
---|
Դատական ակտ (վճիռ, որոշում): | Գործ թիվ ԵԴ/24323/02/19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
09 օգոստոսի 2019թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ. Գրիգորյանս (այսուհետ նաև՝ Դատարան)՝ քննարկելով, Ռաֆիկ Վիրաբյանի և <<Ռիվալ>> ՍՊԸ-ի՝ ի դեմս տնօրեն Արամ Մեսրոբի Ղազարյանի (այսուհետ նաև՝ Հայցվորներ) ընդդեմ <<Արմօյլ>> ՓԲԸ-ի, երրորդ անձինք՝ Հայաստանի Հանրապետության՝ հանձինս ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և Եղվարդ համայնքի ղեկավարի՝ վնաս պատճառող գործունեությունն արգելելու պահանջի մասին քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Հայցվորները հայցադիմում են ներկայացրել Դատարան ընդդեմ <<Արմօյլ>> ՓԲԸ-ի, երրորդ անձինք՝ Հայաստանի Հանրապետության՝ հանձինս ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և Եղվարդ համայնքի ղեկավարի՝ վնաս պատճառող գործունեությունն արգելելու պահանջի մասին:
Հայցադիմումը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 31.07.2019թ.:
Քաղաքացիական գործը դատական կազմին հանձնվել է 01.08.2019թ.:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը, կից փաստաթղթերը, Դատարանը գալիս է հետևյալ եզրահանգմանը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են`դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը:
<<ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի>> 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործում են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (...):
Արդյունքում, Դատարանը գտնում է, որ Դատարանի անունը Հայցվորների կողմից սխալ է նշվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են` հայցվորի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), այդ թվում` հայցվոր քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները (այսուհետ՝ անձնագրային տվյալներ), հայցվոր իրավաբանական անձի պետական գրանցման համարը, նրա ներկայացուցչի անունը, անձնագրային տվյալները, ծանուցման հասցեն, իսկ եթե հայցը ներկայացրել է դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը՝ նաև այդ անձի անունը, պաշտոնը:
Տվյալ դեպքում, Հայցվորներից Ռաֆիկ Վիրաբյանի վերաբերյալ բացակայում է հայրանվան մասին նշումը, մինչդեռ վերը նշված իրավանորմերից հետևում է, որ այն ևս պետք է նշվեր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են` հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ հայցադիմումին կցվում են` հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները՝ գործին մասնակցող անձանց թվին համապատասխան, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում:
Նշվածի վերաբերյալ, Դատարանը ցանկանում է նշել, որ հայցադիմումին կից ներկայացված՝ <<Գործարանի արտադրական գործունեությունը փաստող տեսաերիզներ, թվով 2 հատ, որոնց վրա ձայնագրված են արտադրական ընթացքի երկու դեպքեր>> վերնագրված տեսաերիզները՝ կից ներկայացված օրինակներից մեկում ներկայացվել են 1 օրինակով, մինչդեռ դրանք ևս պետք է ներկայացվերին գործին մասնակցող անձանց թվին համապատասխան՝ 2 օրինակով:
Բացի այդ, հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ հայցադիմումում առկա է նշում, որ կից ներկայացվում են պետական տուրքի վճարման անդորրագրերը, մինչդեռ, փաստացի ներկայացվել է միայն 1 անդորրագիր: Նշված վերաբերյալ Դատարանը ցանկանում է նշել, որ պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը ևս հայցադիմումին կից ներկայացվող փաստաթուղթ է, հետևաբար, այն ևս պետք է ներկայացվեր գործին մասնակցող անձանց թվին համապատասխան:
Բացի այդ, հայցադիմումում նշված կից ներկայացվող փաստաթղթերի ցանկում նշված որոշ փաստաթղթեր առհասարակ ներկայացված չեն, ինչի վերաբերյալ Դատարանի գրասենյակի կողմից կազմվել է նաև համապատասխան ակտ: Մասնավորապես, դրանք վերաբերում են հետևյալ փաստաթղթերի՝ <<Հայցվոր ընկերության և <<Սեմուր ընդ կո>> ընկերության միջև>> վերնագրված փաստաթղթին և <<ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի 30.04.2019թ. գրության պատճենը>> վերնագրված փաստաթղթին:
Այսինքն, առկա է նաև անհամապատասխանություն՝ հայցադիմումին կից նշված փաստաթղթերի և ապացույցների ցանկի և փաստացի ներկայացված փաստաթղթերի և ապացույցների միջև:
ՀՀ քաղաքացիական դատավարության 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե՝ չեն պահպանվել սույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները:
Արդյունքում, վերը նշվածի լույսի արդյունքում, Դատարանը գտնում է, որ հայցադիմումը և կից ներկայացված փաստաթղթերը պետք է վերադարձվեն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ, 127-րդ, 199-րդ, 361-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 362-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Վերադարձնել Ռաֆիկ Վիրաբյանի և <<Ռիվալ>> ՍՊԸ-ի՝ ի դեմս տնօրեն Արամ Մեսրոբի Ղազարյանի ընդդեմ <<Արմօյլ>> ՓԲԸ-ի, երրորդ անձինք՝ Հայաստանի Հանրապետության՝ հանձինս ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և Եղվարդ համայնքի ղեկավարի՝ վնաս պատճառող գործունեությունն արգելելու պահանջի մասին մասին, հայցադիմումը և կից փաստաթղթերը:
Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելու և եռօրյա ժամկետում Դատարան կրկին ներկայացնելու դեպքում՝ հայցադիմումը Դատարանում ընդունված կհամարվի սկզբնական ներկայացման օրը:
Սույն որոշումը օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` այն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ` Տ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
---|
|
Դատական ակտի ամսաթիվը: | 09-08-2019 |
---|
|
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): | 0 |
---|
|
Պետ. տուրքը վերադարձվել է (անդորրագիրը)    
|
Պետ. տուրք (ՀՀ դրամ): | 20000 |
---|
|
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
|
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: | 14-08-2019 |
---|
|
Որոշումն ուղարկվել է կողմերին    
|
Որոշումն ուղարկվել է կողմերին: | 12-08-2019 |
---|
|
Հայցադիմումը կրկին ներկայացվել է    
|
Ներկայացման ամսաթիվ: | 14-08-2019 |
---|
|
Նախագահող դատավոր | Դատարանի անվանում: | Երևան քաղաքի դատարան |
---|
Դատավորի անուն: | Տիգրան Սիմոնի Գրիգորյան | |
Դատավոր | Դատարանի անվանում: | Երևան քաղաքի դատարան |
---|
Դատավորի անուն: | | |
Պետական տուրք    
|
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: | 14-08-2019 |
---|
|
Վճարված պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): | 20000 |
---|
|
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը: | 01-07-2019 |
---|
|
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը: | 178140 |
---|
|
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2019-08-22 12:13:46 Խմբագրման ամսաթիվ:2019-08-22 12:13:46    
|
Որոշման ամսաթիվ: | 22-08-2019 |
---|
|
|
---|
Որոշման բովանդակություն: | Գործ թիվ ԵԴ/24323/02/19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
‹‹22›› օգոստոսի 2019թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ. Գրիգորյանս (այսուհետ նաև` Դատարան), ուսումնասիրելով Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանի և <<Ռիվալ>> ՍՊԸ-ի հայցադիմումը,
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Հայցվորներ Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանը և <<Ռիվալ>> ՍՊԸ-ն՝ ի դեմս տնօրեն Արամ Մեսրոբի Ղազարյանի հայցադիմում են ներկայացրել Դատարան ընդդեմ <<Արմօյլ>> ՓԲԸ-ի, երրորդ անձինք՝ Հայաստանի Հանրապետության՝ հանձինս ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և Եղվարդ համայնքի ղեկավարի՝ ապագայում վնաս պատճառելու վտանգ ստեղծող ներքոհիշյալ գործունեություններն արգելելու պահանջի մասին.
Արգելել պատասխանող <<Արմօյլ>> ՓԲԸ-ին իրականացնելու ապագայում վնաս պատճառելու վտանգ ստեղծող գործունեություններ, մասնավորապես՝
ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք.Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում ցանկացած տեսակի կառուցապատման, շինարարական աշխատանքների կատարումը, այդ թվում ասֆալտապատման, բետոնապատման, պաշարման, ներկման, տանիքապատման, ներքին հարդարման, էլեկտրոմոնտաժման և այլ աշխատանքներ.
ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք.Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում նավթավերամշակմանը վերաբերվող սարքերի մոնտաժման, սարքերի ու սարքավորումների տեղադրման, նավթի, քսայուղի և արտադրության մեջ օգտագործվող այլ քիմիական նյութերի պահեստավորման աշխատանքներ.
ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք.Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում սարքերի, սարքավորումների փորձարկման աշխատանքներ.
ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք.Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում ցանկացած արտադրական գործունեություն ծավալելուն.
Արգելել պատասխանող <<Արմօյլ>> ՓԲԸ-ին վարձակալության, անհատույց օգտագործման հանձնելու, համատեղ գործունեության պայմանագրով որպես ավանդ ներդնելու ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք.Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում գտնվող հողամասը և դրա վրա կառուցված գործարանը:
Դատարանի 09.08.2019թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցադիմումը և կից փաստաթղթերը կրկին 14.08.2019թ. մուտքագրվել են Դատարան և նույն օրը հանձնվել են դատական կազմին:
Հայցվորների կողմից հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածով,
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանի և <<Ռիվալ>> ՍՊԸ-ի՝ ի դեմս տնօրեն Արամ Մեսրոբի Ղազարյանի ընդդեմ <<Արմօյլ>> ՓԲԸ-ի, երրորդ անձինք՝ Հայաստանի Հանրապետության՝ հանձինս ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և Եղվարդ համայնքի ղեկավարի՝ ապագայում վնաս պատճառելու վտանգ ստեղծող վերոհիշյալ գործունեություններն արգելելու պահանջ մասին հայցադիմումն ընդունել վարույթ:
ԴԱՏԱՎՈՐ` Տ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
---|
|
Հայցի ապահովում    
|
Ներկայացվել է միջնորդություն: | Ապահովում կիրառելու |
---|
|
Հայցի ապահովման միջոցները: | Պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը |
---|
|
Նշանակվել է դատական նիստ: | |
---|
|
Որոշման ամսաթիվ: | 22-08-2019 |
---|
|
Տրվել է կատարողական թերթ: | |
---|
|
Պարզեցված վարույթ    
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 29-11-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-11-04 11:38:19 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 04-11-2019 |
---|
|
Ժամ: | 15:40 Ստեղծման ամսաթիվ: 2019-11-04 11:38:19 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 03-02-2020 Ստեղծման ամսաթիվ: 2019-12-09 10:36:36 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 29-11-2019 |
---|
|
Ժամ: | 14:30 Ստեղծման ամսաթիվ: 2019-12-09 10:36:36 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Անավարտ գործեր    
|
Հաշվետու ժամանակահատված: | 2019 թվական |
---|
|
Տեսակը: | Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 14-04-2020 Ստեղծման ամսաթիվ: 2020-02-03 16:50:56 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 03-02-2020 |
---|
|
Ժամ: | 14:00 Ստեղծման ամսաթիվ: 2020-02-03 16:50:56 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 06-07-2020 Ստեղծման ամսաթիվ: 2020-04-14 17:06:50 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 14-04-2020 |
---|
|
Ժամ: | 14:00 Ստեղծման ամսաթիվ: 2020-04-14 17:06:50 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 05-10-2020 Ստեղծման ամսաթիվ: 2020-07-06 17:44:57 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 06-07-2020 |
---|
|
Ժամ: | 10:00 Ստեղծման ամսաթիվ: 2020-07-06 17:44:57 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 08-12-2020 Ստեղծման ամսաթիվ: 2020-10-05 16:08:52 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 05-10-2020 |
---|
|
Ժամ: | 15:00 Ստեղծման ամսաթիվ: 2020-10-05 16:08:52 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 06-04-2021 Ստեղծման ամսաթիվ: 2020-12-09 09:29:57 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 08-12-2020 |
---|
|
Ժամ: | 10:40 Ստեղծման ամսաթիվ: 2020-12-09 09:29:57 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Անավարտ գործեր    
|
Հաշվետու ժամանակահատված: | 2020 թվական |
---|
|
Տեսակը: | Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում |
---|
|
Վերաբաշխում    
|
Փոփոխության հիմքը: | Գործուղում |
---|
|
Նախագահող դատավոր | Դատարանի անվանում: | Երևան քաղաքի դատարան |
---|
Դատավորի անուն: | Երեմ Եսոյան | |
Դատավոր | Դատարանի անվանում: | Երևան քաղաքի դատարան |
---|
Դատավորի անուն: | | |
|
|
|
|