Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԵԴ/20035/02/18

Վիճակագրական տողի համար: 12.1

Հայցվոր

Ռոբերտ Սեդրակի Քոչարյան

Պատասխանող

Նիկոլ Վովայի Փաշինյան

Դատավոր

Երևան քաղաքի դատարան:

Լիլիթ Տիգրանի Սարգսյան

Քաղաքացիական վերաքննիչ:

Նաիրա Արտեմի Մարգարյան

Պահանջ: Հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պ/մ

  • Նիստեր
  • Ակտեր
  • Երևան քաղաքի դատարան
  • Քաղաքացիական վերաքննիչ

ԵԴ/20035/02/18
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈւՅԹԸ ԿԱՐՃԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հրապարակվում է 2019թ. հունիսի 24-ին
Երևան քաղաքում

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան)

նախագահությամբ դատավոր՝ Լ.Սարգսյանի
քարտուղարությամբ՝ Ա.Բեժանյանի
մասնակցությամբ
հայցվորի ներկայացուցիչ՝ Հ.Ալումյանի
/արտոնագիր` թիվ 284/
/լիազորագիր` տրված 12.06.2019թ./
պատասխանողի ներկայացուցիչ՝ Գ.Գյոզալյանի
/արտոնագիր` թիվ 715/
/լիազորագիր` տրված 18.04.2019թ./

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի /անձնագիր` AM0900300, տրված` 13.02.2013թ., 001-ի կողմից, հաշվառման հասցե` ք.Երևան, Իսակովի պողոտա 23/7 տուն/ ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի /անձնագիր` AN0374085, տրված` 14.02.2013թ., 003-ի կողմից, հաշվառման հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի փողոց, շենք 29, բնակարան 15/` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին

Պ Ա Ր Զ Ե Ց

Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի /այսուհետ նաև՝ Հայցվոր/ներկայացուցիչ Հ.Ալումյանը 17.09.2018թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի /այսուհետ նաև՝ Պատասխանող /` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ.Զարգարյանի 28.09.2018թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցվորի ներկայացուցիչը 05.10.2018թ. հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելուց հետո, եռօրյա ժամկետում, հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան:
Քաղաքացիական գործը դատավոր Լ.Սարգսյանի աշխատակազմին է հանձնվել 08.10.2018թ.:
Դատարանի 19.10.2018թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Դատարանը մերժել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին հայցվորի միջնորդությունը։
«Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» Դատարանի 19.10.2018թ. որոշման դեմ հայցվորի կողմից 08.11.2018թ. ներկայացվել է վերաքննիչ բողոք:
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Կ. Չիլինգարյանի, 14.12.2018թ. որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը:
Թիվ ԵԴ/20035/02/18 քաղաքացիական գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից 26.12.2018թ. ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարին:
Գործը դատավոր Լ.Սարգսյանի աշխատակազմին է հանձնվել 29.01.2019թ.:
Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 5-րդ մասը, թիվ ԵԴ/20035/02/18 քաղաքացիական գործը, վերաքննիչ քաղաքացիական դատարանից ստանալուց հետո, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերն ուղարկել է պատասխանողին՝ պարզաբանելով հայցադիմումի պատասխան ներկայացնելու կարգի մասին:
Պատասխանողին` հայցադիմումը վարույթ ընդունելու մասին Դատարանի 19.10.2018թ. որոշումն ուղարկվել է հայցվորի ներկայացուցչի կողմից հայցադիմումում նշված հասցեով, այն է՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 29 շենք, բնակարան 15, սակայն ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել պատասխանողի կողմից դատավարական փաստաթղթերը ստանալու փաստը հավաստող հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), որից հետո ՀՀ քաղաքացիական դատավարության օերսգրքի 95-րդ հոդված 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` նշված փաստաթղթերը կրկին ուղարկվել է պատասխանողի աշխատանքի վայրի հայտնի հասցեով՝ քաղաք Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:
Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստացել է 05.04.2019թ., իսկ 19.04.2019թ. ներկայացրել է հայցադիմումի պատասխան /հիմք` փոստային առաքման ծրարը/: Հայցադիմումի պատասխանը դատարանի գրասենյակ է մուտքագրվել 26.04.2019թ., իսկ դատավոր Լ.Սարգսյանի աշխատակազմին է հանձնվել 29.04.2019թ.:
Դատարանը, հաշվի առնելով այն, որ բացակայում են պարզեցված վարույթի կարգով կամ արագացված դատաքննություն իրականացնելու ընթացակարգով քաղաքացիական գործը քննելու անհրաժեշտ վավերապայմանները՝ 02.05.2019թ. որոշմամբ նախնական դատական նիստ է նշանակել 12.06.2019թ.:
Նախնական դատական նիստին ներկայացել են կողմերի ներկայացուցիչները:
Դատարանը, բավարարելով հայցվորի ներկայացուցիչ Հ.Ալումյանի միջնորդությունը, 12.06.2019թ. նախնական դատական նիստը հետաձգել է և վերջինիս ժամանակ տրամադրել հայցապահանջից հրաժարվելու մասին գրավոր դիմում ներկայացնելու համար, հաջորդ նախնական դատական նիստը հրավիրելով 13.06.2019թ. ժամը 14.00-ին:
13.06.2019թ. նախնական դատական նիստին Հայցվորի ներկայացուցիչ Հ.Ալումյանը Դատարանին է ներկայացրել հայցապահանջից հրաժարվելու մասին դիմում:
Գործի քննությունը հայտարարվել է ավարտված 13.06.2019թ., որոշման հրապարակման օր է հայտարարվել 24.06.2019թ.:
Հայցվորի դիրքորոշումը.
Հայցվորը հայցադիմումով Դատարանին հայտնել է, որ 1998-2008թ. հանդիսացել է Հայաստանի Հանրապետության նախագահ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ 62202608 քրեական գործով 26.07.2018թ. իրեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով /Սահմանադրական կարգը տապալելը/:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 27.07.2018թ. որոշմամբ իր նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, իր պաշտպանների վերաքննիչ բողոքների հիման վրա ստուգելով առաջին ատյանի դատարանի 27.07.2018թ. որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, 13.08.2018թ. որոշմամբ պաշտպանների վերաքննիչ բողոքը բավարարել է: Վերաքննիչ դատարանը որոշել է. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018թ. հուլիսի 27-ի որոշումը բեկանել` վերացնել Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը և նրան ազատ արձակել»: Որոշման հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է իր` որպես Հանրապետության երկրորդ Նախագահի անձեռնմխելիությունը:
15.09.2018թ. համացանցում` armtimes.com էլեկտրոնային կայքի միջոցով տարածվել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի /Պատասխանող/ կողմից Ֆրանսիայում արված հրապարակային հայտարարությունը, որում կա հատված, որը վերաբերվում է իրեն: Պատասխանողը մասնավորապես ասել է. «...Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է` անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած...»:
Վերոգրյալի հիման վրա և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-3-րդ և 8-րդ կետերը, Հայցվորը խնդրել է Դատարանին` պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին` հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար. «...Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է` անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած...»:
Հայցվորի ներկայացուցիչը, 12.06.2019թ. կայացած նախնական դատական նիստին հայտնել է, որ եթե Պատասխանող կողմը պատրաստ է դատական նիստին աներկբա հայտարարել, որ քննարկվող հայտարարությունը անելով, պարոն Փաշինյանը նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին, ապա պատրաստ է հրաժարվել հայցապահանջից:
Հայցվորի ներկայացուցիչը, լսելով պատասխանողի ներկայացուցչի դիրքորոշումը, միջնորդել է 12.06.2019թ. նախնական դատական նիստը հետաձգել մեկ օրով՝ հայցապահանջից հրաժարվելու վերաբերյալ դիմումը գրավոր ներկայացնելու համար:
Հայցվորի ներկայացուցիչ Հ.Ալումյանը 13.06.2019թ. նախնական դատական նիստին ներկայացված գրավոր դիմումով հայտնել է, որ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և նույն հոդվածի 2-րդ մասով, ամբողջովին հրաժարվում է թիվ ԵԴ/20035/02/18 քաղաքացիական գործով հայցվոր Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հայցապահանջից:
Հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ հայցապահանջից հրաժարվելու պայմաններում դատական ծասխերը պետք է կրի հայցվոր կողմը, սակայն Պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացված, որպես փաստաբանի վարձատրության գումար 650.000 /վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, բռնագանձելու պահանջի չափը համարում է ոչ ողջամիտ, հաշվի առնելով գործի բարդությունը, դատական նիստերի քանակը, նմանատիպ գործերով գործող դատական պրակտիկան:
Պատասխանողի դիրքորոշումը.
Պատասխանողի ներկայացուցիչ Գ.Գյոզալյանը Դատարանին ներկայացված հայցադիմումի պատասխանով հայտնել է, որ հայցադիմումի պատասխանով ամբողջությամբ առարկում են ներկայացված հայցի դեմ և գտնում, որ հայցն անհիմն է և ամբողջությամբ պետք է մերժվի հետևյալ պատճառաբանությամբ.
15.09.2018թ. ժամը 11.25-ին, համացանցում` armtimes.com կայքում` https://armtimes.com/hy/article/144354 ինտերնետային հղմամբ տեղադրված է Պատասխանողի հրապարակային խոսքը, որի` սույն գործին վերաբերելի մասում նշված է. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է` անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:
17.09.2019թ. Հայցվորը հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /այսուհետև Դատարան/ ընդդեմ Պատասխանողի` հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:
Պատասխանողի ներկայացուցիչը նախ անհրաժեշտ է համարել նշել, որ Պատասխանողի կողմից արված արտահայտությունը վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշմամբ անձեռնմխելիության սահմանադրական ինստիտուտի մեկնաբանությանը, կազմված է հարցական ձևով, որտեղ արտահայտության հեղինակը առհասարակ հարցնում է թե ի՞նչ է նշանակում անձեռնմխելի և կրկին հարցական ձևով, ընդհանրական տեսքով, հռետորական հարց է բարձրացնում ասելով. «Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` ես անձեռնմխելի՞ եմ:»: Այնուհետև կրկին է հարց է տալիս. «Այդ որտե՞ղ է այդպես գրած»:
Ակնհայտ է, որ Հայցվորի պնդումն առ այն, որ մեջբերված արտահայտությամբ Պատասխանողն իրեն վերագրում է սպանության կազմակերպման մեղադրանք` անհիմն է: Ինչպես արդեն նշվեց, Պատասխանողը, պարզ շարադրանքով ուղղակիորեն անդրադարձել է բացառապես պետության գլխի անձեռնմխելիության մասին սահմանադրական նորմի մեկնաբանության իրավաչափությանը և չի հետապնդել որևէ մեկին, այդ թվում նաև Հայցվորին, առանց դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած դատավճռի որևէ հանցավոր արարք վերագրելու նպատակ:
Վերոգրյալի հիման վրա, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հովածի 1-ին մասը, ՀՀ Վճռաբեկ դատարանի 27.04.2012թ. թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով կայացված որոշումը, Պատասխանողի ներկայացուցիչը հայցել է Դատարանից` ամբողջությամբ մերժել Հայցվորի կողմից ներկայացված հայցը` այն անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Պատասխանողի ներկայացուցիչը, 12.06.2019թ. նախնական դատական նիստին հայտնել է, որ լիազորված է իր վստահորդի անունից հայտարարել, որ վերջինիս կողմից արված արտահայտությունը վերաբերել է սահմանադրաիրավական նորմի մեկնաբանությանը և միանշանակ չի վերաբերվել պարոն Քոչարյանին:
Պատասխանողի ներկայացուցիչը ներկայացրել է «Գյոզալյան և Գործընկերներ» փաստաբանական գրասենյակ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Նիկոլ Վովայի Փաշինյանի միջև 18.04.2019թ. կնքված փաստաբանական խորհրդատվության պայմանագիրը և խնդրել է դատական ծախսերի մեջ ներառել Պատասխանողի կողմից վճարված փաստաբանական ծախսի գումարը` 650.000 /վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով:
Պատասխանողի ներկայացուցիչը պնդել փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման պահանջը 650.000 /վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով:
Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Հայցվոր կողմը հայցը դատարան ներկայացնելիս վճարել է 4.000 /չորս հազար/ ՀՀ դրամ պետական տուրքի գումար:
«Գյոզալյան և Գործընկերներ» փաստաբանական գրասենյակ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Նիկոլ Վովայի Փաշինյանի միջև 18.04.2019թ. կնքվել է փաստաբանական խորհրդատվության պայմանագիր, համաձայն որի 1-ին կետի՝ սույն պայմանագրի շրջանակներում փաստաբանական ընկերությունը պարտավորվում է վստահորդի առաջադրանքով ներկայացնել և պաշտպանել վստահորդի շահերը թիվ ԵԴ/20035/02/18 քաղաքացիական գործով: 2-րդ կետի համաձայն՝ սույն պայմանագրի իմաստով պայմանագրի արդյունք է համարվում /պայմանագիրը դադարում է/ դատարանի կողմից վերջնական դատական ակտի կայացումը: Իսկ 5-րդ կետի համաձայն` փաստաբանական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվում է 650.000 /վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ /ներառյալ` հարկերը և այլ պարտադիր վճարները/, որը վստահորդը վճարում է անկանխիկ ձևով, փոխանցելով փաստաբանական ընկերության պայմանագրում նշված բանկային հաշվին, սույն պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Դատարանի իրավական վերլուծությունը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվել իր պահանջներից մինչև առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությունն ավարտելը։
Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախքան գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելը գործին մասնակցող անձանց բացատրում է պահանջից հրաժարվելու դատավարական հետևանքները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե` հայցվորը կամ դիմողը հրաժարվել է պահանջից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում, բացառությամբ սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով գործի վարույթը կարճելուց հետո դատարանը մերժել է արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը:

Դատարանը, հաշվի առնելով այն, որ Հայցվորի ներկայացուցիչը հրաժարվել է պահանջից, գտնում է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի` գործի վարույթը ենթակա է կարճման:
Դատական ծախսեր.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման և հայցի ապահովման միջոցների վերացման հարցերը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածով սահմանաված է գործի քննության հետ կապված այլ ծախսերը:
Նշված հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերից է նաև գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստաբանի ծախսը վճարում է նրան ներգրաված գործին մասնակցող անձը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության ծախսեր են համարվում նաև փաստաբանական կազմակերպություններին վճարված կամ վճարման ենթակա գումարները:
Իսկ նշված հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով նախատեսված ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը որոշվում է՝ ելնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալից, գործի բարդությունից, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակից, ինչպես նաև դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով երաշխավորվում են յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքները, որոնց բաղկացուցիչ տարրերից մեկն իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն է. այդ իրավունքը երաշխիք է իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ իրացման համար:
ՀՀ Սահմանադրական դատարանը 08.10.2008 թվականի թիվ ՍԴՈ-765 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ներառում է նախ` որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու հնարավորությունը, երկրորդ` պետության պարտավորությունը որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն ապահովելու բոլոր նրանց համար, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն ստանալ այդպիսի օգնություն:
ՀՀ վճռաբեկ դատարանը անդրադարձել է փաստաբանի վարձատրության խելամտության հարցին՝ նշելով, որ օրենսդիրը դատական ծախսերի մեջ ընդգրկել է նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը: Ուստի փաստաբանի խելամիտ վարձատրությունը նախևառաջ պետք է դիտել որպես դատական ծախս, և թե՛ հայցվորը, և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց: Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման մասին պահանջի առկայությունից, վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը, որպես դատական ծախսի, վճռով անդրադառնալու համար (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1401/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ներկայացուցչի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ չափանիշները.
1) փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը),
2) գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը),
3) նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը,
4) դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե՛ս, Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):
Սույն գործով հայցվոր կողմը հրաժարվել է պահանջից, իսկ պատասխանող կողմի ներկայացուցիչ Գ.Գյոզալյանը ներկայացրել է «Գյոզալյան և Գործընկերներ» փաստաբանական գրասենյակ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Նիկոլ Վովայի Փաշինյանի միջև 18.04.2019թ. կնքված փաստաբանական խորհրդատվության պայմանագիրը, համաձայն որի 5-րդ կետի` փաստաբանական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվում է 650.000 /վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ /ներառյալ` հարկերը և այլ պարտադիր վճարները/, որը Վստահորդը վճարում է անկանխիկ ձևով, փոխանցելով Փաստաբանական ընկերության Պայմանագրում նշված բանկային հաշվին, սույն պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Դատարանը հաշվի առնելով այն, որ Հայցվորը, հայցադիմումը ներկայացնելիս վճարել է օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարը, գտնում է, որ հայցվորի՝ պահանջից հրաժարվելու հիմքով սույն քաղաքացիական գործի վարույթը կարճելու պայմաններում այդ մասով դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Ինչ վերաբերում է որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար 650.000 /վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ Հայցվորից հօգուտ Պատասխանողի բռնագանձելու հարցին, ապա վերը նշված դիրքորոշման լույսի ներքո գնահատելով սույն գործի բարդությունը, հաշվի առնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը` մասնավորապես հայցադիմումի պատասխան ներկայացնելը, երկու նախնական դատական նիստերին մասնակցելը, որոնցից առաջին դատական նիստը հետաձգվել է, որպեսզի հայցվոր կողմը ներկայացնի հայցից հրաժարվելու մասին գրավոր դիմում, իսկ երկրորդ նախնական դատական նիստին հայցվորի ներկայացուցիչը հրաժարվել է պահանջից և այդ հիմքով գործի վարույթը ենթակա է կարճման, գտնում է, որ տվյալ դեպքում փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի չափ է հանդիսանում 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամը, հետևաբար դատական ծախսերի մասով պահանջը պետք է բավարարել մասնակի և որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար Հայցվորից հօգուտ Պատասխանողի բռնագանձել 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ, իսկ մնացած մասով փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման պահանջը՝ մերժել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ, 183-րդ, 199-րդ և 362-րդ հոդվածներով Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ/20035/02/18 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին` կարճել:
Ռոբերտ Սեդրակի Քոչարյանից հօգուտ Նիկոլ Վովայի Փաշինյանի բռնագանձել 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, իսկ մնացած մասով փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման պահանջը ՝մերժել:
Դատական ծախսերի հարցը պետական տուրքի մասով համարել լուծված:
Որոշումը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:
Որոշումն օրինական օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ.ՍԱՐԳՍՅԱՆ

Երևան քաղաքի
ընդհանուր իրավասության դատարան
Որոշումը կայացվել է 19.10.2018թ.
Դատավոր Լիլիթ Սարգսյան Քաղաքացիական գործ
թիվ ԵԴ/20035/02/18

ß

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 դեկտեմբերի, 2018թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը`
նախագահությամբ դատավոր Կ. Չիլինգարյանի
(այսուհետ` Վերաքննիչ դատարան),

գրավոր ընթացակարգով քննելով թիվ ԵԴ/20035/02/18 քաղաքացիական գործով, ըստ հայցի Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.10.2018թ.` «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ հայցվորի անունից բերված վերաքննիչ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց

17.09.2018թ. Նիկոլ Վովայի Փաշինյանի դեմ ներկայացրած հայցադիմումում վկայակոչելով այն փաստը, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ֆրանսիայում արված և 15.09.2018թ. համացանցում «armtimes.com» էլեկտրոնային կայքի միջոցով տարածված հրապարակային հայ-տարարությունը պարունակում է իրեն վերաբերող ու զրպարտություն հանդիսացող` իրականությանը չհամապատասխանող և իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող, հատված, հայցվորը ՀՀ քաղ. օր.-ի 1087.1-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերի հիման վրա խնդրել է.
«պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին` հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար. «... Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է` անձեռնմխելի է։ Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»։ Այդ որտե՞ղ է այդպես գրած ...»։
Հայցադիմումն ուղեկցվում է հայցի ապահովման հետևյալ միջոցը կիրառելու մասին միջնորդությամբ.
«... պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին արգելել հրապարակայնորեն մեկնաբանել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործերի հետ կապված հանգամանքները»։

Դատարանի 19.10.2018թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։ Նույն օրը կայացրած մեկ այլ որոշմամբ Դատարանը մերժել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին հայցվորի միջնորդությունը։

«Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» Դատարանի 19.10.2018թ. որոշման դեմ հայցվորի անունից 08.11.2018թ. ներկայացվել է վերաքննիչ բողոք` հետևյալ հիմքերով և հիմնավորումներով։
Բողոքարկված որոշումն արտացոլում է Դատարանի այն դիրքորոշումը, թե Վարչապետին հայցվորի վերաբերյալ հարուցված քրեական գործը մեկնաբանելն արգելելը կարող է սահմանափակել Վարչապետի արտահայտվելու ազատությունը, որպիսի միջամտությունը (նույնիսկ հայցի ապահովման տեսքով), ըստ Դատարանի, պետք է նախատեսված լինի օրենքով, հետապնդի իրավաչափ նպատակ և լինի համաչափ` հետապնդվող իրավաչափ նպատակին ավելի մեղմ միջոցի կիրառմամբ հասնելու անհնարինության տեսանկյունից (սկզբունքային նշանակություն ունեցող այս երեք չափանիշներն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներում ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 2-րդ մասում)։ Դատարանն արձանագրել է վերը նշված չափանիշներից առաջինի առկայությունը, երկրորդի վերաբերյալ որևէ հստակ դիրքորոշում չի արտահայտել, իսկ երրորդի առկայությունը ժխտել է։
Դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել հիմնարար ազատությունների սահմանափակման հետ կապված սահմանադրաիրավական և կոնվենցիոն սկզբունքները։
Նախքան արտահայտվելու ազատության սահմանափակման հետ կապված սկզբունքների կիրառումը Դատարանը պետք է պարզեր, թե արդյո՞ք քննարկվող հարցն ընդհանրապես վերաբերում է արտահայտվելու ազատության ոլորտին։ Դատարանը պետք է հաշվի առներ, որ տվյալ դեպքում ակնկալվում է արտահայտվելու ազատության սահմանափակում Հանրապետության Վարչապետի նկատմամբ, ում իրավունքը չի պաշտպանվում Դատարանի կիրառած նորմերով։
Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժելիս, Դատարանը հղում է կատարել արտահայտվելու ազատությունը նախատեսող` Կոնվենցիայի 10-րդ և ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածներին, անտեսելով, որ այդ նորմերը չեն վերաբերում երկրի Վարչապետին և կոչված չեն պաշտպանելու երկրի ղեկավարությանը մասնավոր անձանցից։ Տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանն իր արտահայտությունները կատարել է որպես Վարչապետ, ինչն ակնհայտ է հայցադիմումում վկայակոչված տեսանյութից։
Բողոքարկված որոշումը չի պարունակում հիշատակում այն մասին, որ հայցվորի ակնկալած սահմանափակման կիրառման անհրաժեշտությունը պայմանավորված է հայցվորի անմեղության կանխավարկածի պաշտպանության անհրաժեշտությամբ, և նույնիսկ եթե Դատարանը եզրակացրել է, թե քննարկվող հարցն ինչ-որ կերպ կարող է առնչվել Վարչապետի արտահայտվելու ազատությանը, որն իր հերթին կարող է ինչ-որ կերպ առնչվել Կոնվենցիայի 10-րդ և ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածներին, ապա նախ պետք է հաշվի առներ, որ ակնկալվող սահմանափակումը պայմանավորված է կոնվենցիոն իրավունքի պաշտպանության անհրաժեշտությամբ (խոսքը վերաբերում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված` ամեղության կանխավարկածին)։ Այս կապակցությամբ Դատարանն անտեսել է անմեղության կանխավարկածը տվյալ պետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններից պաշտպանելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում արտահայտված հետևյալ դիրքորոշումները.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետն արգելում է չավարտված քրեական գործերի քննության վերաբերյալ պետական պաշտոնատար անձանց այնպիսի հայտարարությունները, որոնք հասարակության մոտ ձևավորում են մեղադրյալի մեղավորության վերաբերյալ կարծիք և կանխորոշում են իրավասու դատարանների կողմից փաստերի գնահատումը (Իսմոիլովն ու մյուսներն ընդդեմ Ռուսաստանի (Ismoilov and Others v. Russia), 161 կետ, Բուտկեվիչիուսն ընդդեմ Լիտվայի (Butkevicius v. Lithuania), 53 կետ).
անմեղության կանխավարկածի սկզբունքը չի արգելում իշխանության մարմիններին տեղեկացնել հասարակությանը քննվող քրեական գործերի մասին, բայց այդ ընթացքում նրանցից պահանջում է առավելագույն շրջահայացություն և զգոնություն, որպեսզի պահպանվի անմեղության կանխավարկածը (Ֆաթուլլաևն ընդդեմ Ադրբեջանի (Fatullayev v. Azerbaijan), 159 կետ).
«Դատարանը հետևողականորեն պահպանում է այն մոտեցումը, ըստ որի` անմեղության կանխավարկածը խախտվում է, եթե հանցագործության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ դատական որոշումը կամ այս կամ այն պաշտոնատար անձի պնդումը կարծիք են պարունակում այդ անձի մեղավոր լինելու մասին նախքան նրա մեղավորությունը կհաստատվի օրինական կարգով։ Բավարար է, նույնիսկ ձևական եզրակացության բացակայության պայմաններում, որպեսզի առկա լինեն որոշակի փաստարկներ առ այն, որ դատարանը կամ ոմն պաշտոնատար անձ մեղադրյալին կանխավ համարում են մեղավոր։ Անհրաժեշտ է սկզբունքայնորեն սահմանազատել պնդումներն առ այն, որ որևիցե մեկն ընդամենը կասկածվում է հանցագործության կատարման մեջ և, վեջնական դատավճռի բացակայության պայմաններում, միանշանակ պնդումն այն մասին, որ այդ անձը որոշակի հանցագործություն է կատարել։ Դատարանը հետևողականորեն ընդգծում է պաշտոնատար անձանց կողմից իրենց արտահայտությունների ընտրության կարևորությունը նախքան այն պահը, երբ անձը կկանգնի դատարանի առաջ և նրա նկատմամբ կկայացվի դատավճիռ կոնկրետ հանցագործություն կատարելու համար» (Ֆաթուլլաևն ընդդեմ Ադրբեջանի (Fatullayev v. Azerbaijan), 160 կետ)։
Վերը շարադրվածը թույլ է տալիս եզրակացնել, որ Դատարանն իր հիշատակած երեք չափանիշներից երկրորդի առկայությունը ևս պետք է հաստատեր, արձանագրելով, որ հայցվորի ակնկալած սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ (Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետը և Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասն իրավաչափ են համարում արտահայտվելու իրավունքի սահմանափակումն այլոց պատվի, բարի համբավի և այլ հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով)։
Համաչափության չափանիշի առնչությամբ ևս Դատարանը պետք է հաշվի առներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` վերը բերված դիրքորոշումները, որոնցից հետևում է, որ համանման իրավիճակներում անմեղության կանխավարկածի պաշտպանության նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համաչափ է համարել պետական պաշտոնյաների արտահայտվելու ազատության սահմանափակումը։
Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին հայցվորի միջնորդությունը քննարկելիս, Դատարանը պետք է հաշվի առներ նաև Հայաստանի Հանրապետությունում պատվի և արժանապատվության պաշտպանությանը վերաբերող գործերի քննության միջին տևողությունը, որը կազմում է շուրջ 1 տարի և 6 ամիս, և եթե պատասխանողը շարունակի կատարել այնպիսի հրապարակային հայտարարություններ, ինչպիսին հայցադիմումում շարադրվածն է, ապա հայցվորին կարող է էական վնաս պատճառվել, քանի որ Վարչապետի խոսքը մեծ լսարան ունի Հայաստանում և սփյուռքում, ու հայցվորի վերաբերյալ նրա ցանկացած արտահայտություն շատերի կողմից ընդունվելու է որպես ճշմարտություն` հայցվորի հեղինակության վրա բացասական ազդեցության հավանականությամբ։ Ավելին, ներկա պահին հայցվորը հանդիսանում է կոնկրետ քրեական գործով մեղադրյալ, և Վարչապետի խոսքը կարող է էականորեն ազդել տվյալ գործի ընթացքի վրա և հանգեցնել անմեղության կանխավարկածի նոր խախտումների։
Բերված փաստարկների հիման վրա պնդելով, որ պատասխանողի հետագա նմանօրինակ հը-րապարակային արտահայտություններով կարող է էական վնաս պատճառվել հայցվորին, ինչը ՀՀ քաղ. դատ. օր.-ի 128-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` հայցի ապահովման միջոց կիրառելու հիմք է, բողոք բերած անձը խնդրել է վերացնել բողոքարկված որոշումը և «... կայացնել հայցի ապահովման միջոց` պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին արգելել հրապարակայնորեն մեկնաբանել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործի հետ կապված հանգամանքները»։

Վերաքննիչ դատարանի 29.11.2018թ. որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ։
10.12.2018թ. Վերաքննիչ դատարանը որոշել է բողոքի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով` բողոքի քննության արդյունքում կայացվելիք դատական ակտի հրապարակումը նշանակելով 14.12.2018թ.։

Վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել։

Վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը հետևյալն են.
ա) ըստ 17.09.2018թ. Դատարան ներկայացված հայցադիմումի` հայցվորը Ռոբերտ Սեդրակի Քոչարյանն է, իսկ պատասխանողը` Նիկոլ Վովայի Փաշինյանը, և հայցապահանջն էլ ձևակերպվել է հետևյալ կերպ. «պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին` հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար. «.... Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է` անձեռնմխելի է։ Ի՞նչ է նշանակում անձեռըն-մըխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»։ Այդ որտե՞ղ է այդպես գրած ....».
բ) հայցվորն իր պահանջի հիմքում դրել է այն փաստը, որ հայցապահանջում նշված` ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ֆրանսիայում արված և 15.09.2018թ. համացանցում «arm-times.com» էլեկտրոնային կայքի միջոցով տարածված հրապարակային հայտարարությունը պարունակում է իրեն վերաբերող ու զրպարտություն հանդիսացող` իրականությանը չհամապատասխանող և իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող, հատված.
գ) հայցադիմումն ուղեկցվում է ՀՀ քաղ. դատ. օր.-ի 128-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա («... հայցի ապահովման միջոցներ ... չձեռնարկելը կարող է ... էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին») հայցի ապահովման` նույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված միջոցը հետևյալ եղանակով ու ծավալով կիրառելու մասին միջնորդությամբ. «.... պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին արգելել հրապարակայնորեն մեկնաբանել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործերի հետ կապված հանգամանքները».
դ) հայցի ապահովման իր ակնակալած միջոցի կիրառման անհրաժեշտությունը հայցվորը փաստարկել է այն պնդումներով, որ պատասխանողի «... նմանօրինակ հայտարարություններով Ռոբերտ Քոչարյանին կարող է էական վնաս պատճառվել, քանի որ Վարչապետի խոսքը ունի մեծ լսարան թե Հայաստանում և թե` Սփյուռքում», «ցանկացած արտահայտություն, որը Պատասխանողը կանի Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, շատերի կողմից ընդունվելու է որպես ճշմարտություն և բացասական ազդեցություն թողնի Ռոբերտ Քոչարյանի հեղինակության վրա», «... ներկա պահին Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է թիվ 62202608 քրեական գործով մեղադրյալ և Վարչապետի խոսքը կարող է էականորեն ազդել նշված գործի ընթացքի վրա և առաջացնել անմեղության կանխավարկածի խախտում».
ե) հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը Հայաստանի Հանրապետությունում պատվի և արժանապատվության պաշտպանությանը վերաբերող գործերի քննության միջին տևողության վկայակոչում և դրա հետ կապված դիրքորոշում չի պարունակում։
(հատոր 1, գ.թ. 8-12)

Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգեց հետևյալ եզրա-կացություններին։
Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն ար-տահայտվելու իրավունք, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղա-փարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը։
Սույն գործի` վերը նշված փաստերից ակնհայտ է, որ գործը հարուցվել է երկու ֆիզիկական անձանց միջև ծագած ու ենթադրյալ զրպարտությամբ անձի պատվի և արժանապատվության արատավորմանը վերաբերող վեճի առթիվ։ Այս եզրակացությունը բխում է հայցը ֆիզիկական անձ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի կողմից ֆիզիկական անձ Նիկոլ Վովայի Փաշինյանի (ոչ թե ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի) դեմ հարուցված լինելու փաստից, ինչպես նաև այն փաստից, որ հայցվորը միջնորդել է հայցի ապահովման միջոց կիրառել պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին (ոչ թե ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին) որոշակի գործողություններ կատարելն արգելելու ձևով։ Այդուհանդերձ, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ իր միջնորդությունը հիմնավորելու նպատակով հայցվորի կողմից բերված բոլոր փաստարկների հիմքում, ինչպես նաև վերաքննիչ բողոքի փաստարկների հիմքում դրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի պաշտոնեական դրությունը, չնայած ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Նիկոլ Վովայի Փաշինյանը չի կորցրել իր` սովորական հիմունքներով քաղաքացիական շրջանառությանը մասնակցող ֆիզիկական անձի կարգավիճակը։ Տվյալ դեպքում զուգահեռաբար գործող այս երկու կարգավիճակների վկայակոչման նպատակն այն իրողության արձանագրումն է, որ Նիկոլ Վովայի Փաշինյանը քաղաքացիական գործով պատասխանող կարող է լինել և՛ որպես ՀՀ վարչապետ, և՛ որպես ֆիզիկական անձ, ընդ որում, այդ տարբերակումը ձևական բնույթ չունի և հայցը ֆիզիկական անձ Նիկոլ Վովայի Փաշինյանի դեմ ներկայացված լինելու պարագայում ողջամիտ կասկածի տակ է դնում այն դիրքորոշման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը, թե նրան, որպես պատասխանողի, որոշակի գործողություններ կատարելն արգելելու ձևով հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքում կարող է դրվել նրա, որպես ՀՀ վարչապետի, խոսքի հնարավոր ազդեցությունը, կամ նրա, որպես ֆիզիկական անձի, արտահայտվելու ազատությունը կարող է սահմանափակվել այն նույն չափանիշների կիրառմամբ, որպիսիք կարող են կիրառելի լինել ՀՀ վարչապետի կամ այլ պետական պաշտոնատար անձի արտահայտվելու ազատության սահմանափակման հարցը քննարկելիս։ Նշված կասկածը փարատող հիմնավորումներ չեն պարունակվում ո՛չ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության տեքստում, ո՛չ էլ այդ միջնորդությունը մերժելու մասին Դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքում։ Ավելին, վերաքննիչ բողոքում վկայակոչված` անմեղության կանխավարկածը տվյալ պետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններից պաշտպանելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում արտահայտված դիրքորոշումները ոչ միայն Դատարանին ներկայացված չեն եղել ու չէին կարող անտեսվել Դատարանի կողմից, ինչպես պնդել է բողոք բերած անձը, այլև ներկայացված լինելու պարագայում անգամ վերաբերելի չէին լինի ֆիզիկական անձի կարգավիճակով պատասխանող հանդիսացող Նիկոլ Վովայի Փաշինյանին ու չէին կարող ծառայել նրա` արտահայտվելու ազատությունը հայցվորի ակնկալած ձևով սահմանափակելու նպատակին, առավել ևս, որ այդ դիրքորոշումներն էլ չեն արտոնում արտահայտվելու ազատության` որոշակի հարցի (քննվող քրեական գործի) վերաբերյալ արտահայտվելու մասով բացարձակ բնույթ կրող ու այնպիսի խիստ սահմանափակում, ինչպիսին հայցվորի ակնկալածն է։ Բանն այն է, որ հայցվորն ակնկալել է իր վերաբերյալ քննվող քրեական գործի հետ կապված հանգամանքների` պատասխանողի կողմից հրապարակային մեկնաբանությունների բացարձակ արգելք, առանց տարբերակելու կամ սահմանազատելու այնպիսի հնարավոր մեկնաբանությունները, որպիսիք, նույն քրեական գործի հետ կապված հանգամանքների վերաբերելով հանդերձ, չեն վերաբերի հենց հայցվորին ու չեն պարունակի նրա անմեղության կանխավարկածը խախտող կամ նրա պատիվն ու արժանապատվությունն արատավորող դատողություններ, կամ միտված կլինեն հենց հայցվորի անմեղության կանխավարկածի պաշտպանությանը և այդ կապակցությամբ հանրային զուսպ մթնոլորտի ձևավորմանը, մինչդեռ այդպիսի բնույթ ունեցող ու պատշաճ շրջահայացության և զգոնության պահպանմամբ կատարված հրապարակային հայտարարությունները չեն արգելվում ոչ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով, ոչ էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` հենց վերաքննիչ բողոքում հիշատակված վճիռներում պարունակվող դիրքորոշումներով։ Շարադրվածը թույլ է տալիս եզրակացնել, որ պատասխանողը, որպես ֆիզիական անձ, լիարժեքորեն օգտվում է Կոնվենցիայի 10-րդ և ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածներով երաշխավորված ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով և ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածով անմեղության կանխավարկածին վերաբերող մասով արդեն իսկ սահմանափակված` ազատ արտահայտվելու իրավունքից, և հակառակի ու նշված նորմերը Դատարանի կողմից սխալ կիրառված լինելու մասին բողոք բերած անձի պնդումները հիմնավորված չեն։
ՀՀ քաղ. դատ. օր.-ի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է ... էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին։
ՀՀ քաղ. դատ. օր.-ի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցի ապահովման միջոցներն են.
1) պատասխանողին պատկանող գույքի վրա արգելանք դնելը.
2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը.
3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը.
4) պատասխանողին կամ այլ անձանց վեճի առարկային վերաբերող որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելը.
5) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց ներկայացնելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը.
6) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը.
7) օրենքով նախատեսված հայցի ապահովման այլ միջոցներ։
ՀՀ քաղ. դատ. օր.-ի 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին։
ՀՀ քաղ. դատ. օր.-ի 130-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը պետք է պարունակի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ և նշում հայցի ապահովման միջոցի կամ միջոցների մասին։
ՀՀ քաղ. դատ. օր.-ի 131-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը լրիվ կամ մասնակի մերժվում է, եթե բացակայում են հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը։
Նշված նորմերի բովանդակությունից բխում է, որ.
ա) հայցի ապահովման նպատակն այդպիսի ապահովում ակնկալող անձի` սոսկ տվյալ հայցի շրջանակներում արծարծվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն է հետագայում հնարավոր այնպիսի բացասական հետևանքներից, ինչպիսին է, մասնավորապես, միջնորդություն ներկայացրած անձին էական վնաս հասցվելու հավանական սպառնալիքը, և որ այդ նպատակը չի կարող դուրս գալ ներկայացված կոնկրետ հայցի շրջանակներից ու կտրվել այդ հայցի շրջանակներում հայցվորի հետապնդած նպատակից.
բ) հայցի ապահովման միջոցի կիրառումն այնպիսի սահմանափակում է, որն ինքնին` առանց դատարանի համապատասխան որոշմամբ կիրառվելու, գոյություն չունի, այսինքն` հայցի ապահովման միջոցը չի կարող նույնանալ կամ համընկնել օրենքով արդեն իսկ սահմանված սահմանափակման կամ արգելքի հետ, քանի որ այդպիսին արդեն իսկ սահմանված լինելու դեպքում հայցի ապահովման նույնաբովանդակ միջոցի կիրառումն ինքնանպատակ է, այլ կերպ ասած, հայցի ապահովման ակնկալվող միջոցի հետ իր էությամբ համընկնող ու օրենքով սահմանված սահանափակմամբ արդեն իսկ պաշտպանված են անձի այն իրավունքներն ու օրինական շահերը, որոնց պաշտպանության նպատակին պետք է ծառայի հայցի ապահովման նրա ակնկալած միջոցի կիրառումը։
Հայցի ապահովման ինստիտուտի վերաբերյալ վերը շարադրված մեկնաբանությունները թույլ են տալիս եզրակացնել, որ սույն գործով հայցվորի ներկայացրած` հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունն իրավաչափ կերպով բավարարվել չէր կարող նաև այն պատճառաբանությամբ, որ.
հայցի ապահովման` հայցվորի ակնկալած միջոցի կիրառման նպատակը դուրս է սույն գործով ներկայացված հայցի շրջանակներից և ուղղված չէ հայցվորի` սոսկ տվյալ հայցի շրջանակներում արծարծվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը (սույն գործով ներկայացված հայցի շրջանակները սահմանափակվում են պատասխանողին վերագրվող կոնկրետ հայտարարության` հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող զրպարտչական բնույթ ունենալուն առնչվող հանգամանքների հաստատմանը կամ հերքմանն ուղղված քննության իրականացմամբ, ինչպես նաև այդպիսիք հաստատվելու պարագայում կիրառելի պատասխանատվության իրականացմամբ, իսկ պատասխանողի հնարավոր հետագա հայտարարություններով հայցվորի անմեղության կանխավարկածի խախտման ենթադրյալ հավանականությունը, առավել ևս` այդ հայտարարությունների բնույթը նշված չլինելու պայմաններում, որևէ կերպ չի առնչվում սույն գործով ներկայացված հայցի շրջանակներում հայցվորի հետապնդած նպատակին).
հայցվորի, ինչպես նաև ցանկացած այլ անձի անմեղության կանխավարկածը, որպես մարդու և քաղաքացու հիմնական իրավունք, երաշխավորված է ինչպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածով, ինչը նշանակում է, որ հայցվորի անմեղության կանխավարկածի խախտումն արդեն իսկ արգելված է հնարավոր ամենաբարձր իրավաբանական ուժ ունեցող նորմերով, իսկ այդպիսի խախտում տեղի ունենալու դեպքում էլ հայցվորը նույն նորմերի և դրանց խախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմերի ուժով կարող է լիարժեք կերպով հավակնել իր խախտված այդ իրավունքի երաշխավորված պաշտպանության` անկախ նույն նպատակով հայցի ապահովում կիրառված չլինելուց։
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում պատվի և արժանապատվության պաշտպանությանը վերաբերող գործերի քննության միջին տևողության վկայակոչմամբ բողոքում բերված հիմնավորմանը, ապա դրան վերաբերող մասով կիրառելի է ՀՀ քաղ. դատ. օր.-ի 379-րդ հոդվածի 5-րդ մասը, որի ուժով Վերաքննիչ դատարանը չանդրադարձավ բողոքի այդ հիմնավորմանը, քանի որ հայցվորը տվյալ հարցի վերաբերյալ որևէ դիրքորոշում Դատարանին չի հայտնել և բողոքում էլ չի ներկայացրել այդ անելու հնարավորությունից զրկված լինելու մասին վկայող փաստարկներ։
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը եզրակացրեց, որ վերաքննիչ բողոքը չի պարունակում հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը մերժելու մասին Դատարանի 19.10.2018թ. որոշումը դատական սխալներով կայացված լինելու բավարար հիմնավորումներ, ուստի այդ որոշումը վերացնելու վերաբերյալ բողոք բերած անձի պահանջը բավարարվել չի կարող։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր.-ի 131-րդ, 200-րդ, 379-րդ, 380-րդ և 382-րդ հոդվածներով, Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ/20035/02/18 քաղաքացիական գործով, ըստ հայցի Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, Դատարանի 19.10.2018թ.` «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ հայցվորի անունից բերված վերաքննիչ բողոքը մերժել` նշված որոշումը թողնելով օրինական ուժի մեջ։

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

ԴԱՏԱՎՈՐ Կ. ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

Դատական Գործ N: ԵԴ/20035/02/18
Դատական Գործ N: ԵԴ/20035/02/18
Երևան քաղաքի դատարան
Նոր քաղաքացիական գործ    
Հայցադիմումը /դիմումը/ ստացվել է: 17-09-2018
Հայցվոր/դիմող
ԱնունՌոբերտ   
ԱզգանունՔոչարյան   
ՀայրանունՍեդրակի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ներկայացուցիչ
ԱնունՀայկ   
ԱզգանունԱլումյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանող
ԱնունՆիկոլ   
ԱզգանունՓաշինյան   
ՀայրանունՎովայի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ինքնուրույն պահանջ ներկայացնող:
3-րդ անձ
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Պահանջ:Հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պ/մ
Հիմնական պահանջի վիճակագրության տողի համարը: 12.1
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Լրացուցիչ պահանջի վիճակագրության տողի համարը:
Այլ նշումներ:
Պահանջն անհատականացնող տվյալ:
Ստացման եղանակ: Առձեռն
Պետական տուրք    
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: 17-09-2018
Վճարված պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 4000
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը: 17-09-2018
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը: 572026122
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 17-09-2018
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն: Հայարփի Արթուրի Զարգարյան
Դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն:   
Հայցադիմումը վերադարձվել է Ստեղծման ամսաթիվ:2018-10-05 10:47:19 Խմբագրման ամսաթիվ:2018-10-05 10:47:19    
Ամսաթիվ: 28-09-2018
Որոշման հիմքը
Հոդված121, 127, 199, 200
Օրենսգիրք: Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Որոշման բովանդակություն:
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2018-10-05 10:47:32    
Դատական ակտ (վճիռ, որոշում):Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/20035/02/18

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.09.2018թ. ք. Երևան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Հ. Զարգարյանի (այսուհետ՝ Դատարան), ծանոթանալով Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հայցին ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Հայցադիմումը ներկայացվել է 17.09.2018 թվականին, և Դատարանի աշխատակազմին տրամադրվել է 19.09.2018 թվականին:
Ուսումնասիրելով դատարան ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը՝ Դատարանը հանգում է այն եզրակացության, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման՝ ներքոհիշյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ <<Առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները>>:
Ա. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ <<Դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ (…) դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերն ստանալու>>: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ <<2. Սույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը>>:
Նույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ <<Դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե)>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ <<Հայցադիմումում պարտադիր նշվում են (…) հայցվորի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), այդ թվում` հայցվոր քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները (այսուհետ՝ անձնագրային տվյալներ), հայցվոր իրավաբանական անձի պետական գրանցման համարը, նրա ներկայացուցչի անունը, անձնագրային տվյալները, ծանուցման հասցեն, իսկ եթե հայցը ներկայացրել է դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը՝ նաև այդ անձի անունը, պաշտոնը>>:
Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատարան ներկայացված հայցադիմումի ներածական հատվածում նշված է հայցվոր Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հասցեն՝ <<ՀՀ, քաղաք Երևան, Իսակովի պողոտա 23/7 տուն>>, և հայցվորի ներկայացուցչի տվյալները՝ <<փաստաբան Հայկ Ալումյան, արտոնագիր թիվ 284, հասցե՝ ՀՀ քաղաք Երևան, Գ. Լուսավորչի 15/1>>:
Տվյալ դեպքում հայցադիմումի ուսումնասիրության արդյունքում Դատարանն արձանագրում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի խախտում, ըստ որի՝ հայցադիմումը չի բովանդակում ծանուցման հասցեն, բացի այդ, այն չի բովանդակում հստակ նշում առ այն, թե արդյոք ներկայացուցչի հասցեն հանդիսանում է միաժամանակ նաև ծանուցման հասցե, թե ոչ, որպիսի հանգամանքն ինքնին բավարար է հայցադիմումի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջին չբավարարելու պատճառաբանությամբ հայցադիմումը վերադարձնելու համար:
Բ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ <<Հայցադիմումում պարտադիր նշվում են (…) հայցվորի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), այդ թվում` հայցվոր քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները (այսուհետ՝ անձնագրային տվյալներ), հայցվոր իրավաբանական անձի պետական գրանցման համարը, նրա ներկայացուցչի անունը, անձնագրային տվյալները…>>:
Նույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ <<Հայցադիմումին կցվում են (…) լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը, եթե հայցվորը հանդես է գալու ներկայացուցչի միջոցով, և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը>>:
Տվյալ դեպքում ի խախտումն վերը նշված օրենսդրական իմպերատիվ պահանջների՝ թե՛ հայցադիմումը, և թե՛ դրան կցված լիազորագիրը չեն պարունակում նշում հայցադիմումը ստորագրած հայցվորի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանի անձնագրային տվյալների մասին, և 17.09.2018 թվականին դատարան ներկայացված հայցադիմումին չի կցվել վերջինիս անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչը նույնպես հիմք է հայցադիմումը վերադարձնելու համար:
Դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից 25.09.2018 թվականին ներկայացված <<լրացուցիչ>> դիմումին, որը բովանդակում է տեղեկություններ անձնագրային տվյալների մասին, և որին կցված է վերջինիս անձնագրի լուսապատճենը (ներկայացված է մեկ օրինակից):
Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի (<<հայցադիմումին ներկայացվող պահանջները>> վերտառությամբ) պահանջները կարող են կիրառվել բացառապես հայցադիմումի նկատմամբ: Դատավարական որևէ այլ կարգ կամ հնարավորություն այդ պահանջները շտկելու, լրացնելու կամ վերացնելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում:
Վերոգրյալի ուժով Դատարանը հարկ է համարում նշել, որ հայցվորի ներկայացուցչի կողմից 25.09.2018 թվականին ներկայացված դիմումը և դրան կցված անձնագրի լուսապատճենը Դատարանը չի կարող գնահատել որպես հայցադիմումին ներկայացվող՝ վերը նշված պահանջները շտկելուն ուղղված դատավարական օրինական գործողություն՝ այդպիսին օրենքով նախատեսված չլինելու ուժով (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական նորմերի անալոգիան արգելված է):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն՝ <<1.Հայցադիմումը ներկայացվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում`
1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին.
2) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.
3) հայցադիմումը վերադարձնելու մասին>>:
Նույն օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ <<Առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունում ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը>>: Նույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ <<Հայցադիմումի թերությունները վերացնելու համար առաջին ատյանի դատարանը տրամադրում է եռօրյա ժամկետ` սկսած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալու պահից (…)>>:
Վերոհիշյալ իրավական նորմերի լույսի ներքո Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված՝ հայցադիմումի ընդունելության հարցը լուծելու համար նշված հոդվածով սահմանված որոշումներից որևէ մեկն օրենքով սահմանված կարգով ընդունելու յոթնօրյա ժամկետը նախատեսված է բացառապես դատարանի համար, և հայցվորի կողմից արդեն իսկ ներկայացված հայցադիմումը և դրան կցված փաստաթղթերը նշված ժամկետում լրացնելու դատավարական հնարավորություն չի նախատեսվում, որպիսի հանգամանքը կրկին ծառայում է Դատարանի այն դիրքորոշման ամրապնդմանը, որ հայցադիմումը և կից փաստաթղթերը դատարան ներկայացնելուց հետո այն լրացնելու և շտկելու դատավարական գործողությունն իրավաչափ չէ: Նշված եզրահանգումը բխում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումից (հայցադիմումի թերությունները շտկելու իրավական հնարավորություն հայցվորին ընձեռնված է բացառապես օրենքով սահմանված՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում), և միայն այդ նորմի ուժով հայցվորն իրավունք ունի վերացնելու հայցադիմումում թույլ տրված խախտումները:
Գ. Այդուհանդերձ, եթե անգամ Դատարանը նշված դիմումը պայմանականորեն գնահատի որպես հայցադիմումի և կից փաստաթղթերի <<լրացում>>, ապա անգամ նման պայմաններում խախտումներն ամբողջական վերացված չեն, քանի որ այդ դեպքում առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի խախտում, մասնավորապես՝ թե՛ դիմումը, թե՛ դրան կցված փաստաթուղթը ներկայացվել է Դատարանին մեկական օրինակով:
Մինչդեռ հայցադիմումի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն բովանդակելու պարագայում դրան կից փաստաթղթերը պետք է ներկայացվեն գործին մասնակցող անձանց թվին համապատասխան, ինչը տվյալ դեպքում չի կատարվել, որպիսի հանգամանքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի խախտման պատճառաբանությամբ հայցադիմումի վերադարձման ինքնուրույն հիմք է:
Սույն որոշմամբ արձանագրված խախտումների առկայության պայմաններում Դատարանը հանգում է այն եզրակացության, որ հայցադիմումը չի բավարարում ընդունելության բոլոր չափանիշներին և ենթակա է վերադարձման:
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ, 127-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին,վերադարձնել:
Հայցադիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել հայցվորին, իսկ որոշումը՝ նաև գործին մասնակցող այլ անձանց:
Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու և եռoրյա ժամկետում դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված համարել uկզբնական ներկայացնելու oրը:
Հայցադիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հայցվորի կողմից այն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ՝ Հ. ԶԱՐԳԱՐՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 28-09-2018
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 0
Այլ նշումներ:
Պետ. տուրքը վերադարձվել է (անդորրագիրը)    
Ամսաթիվ: 28-09-2018
Պետ. տուրք (ՀՀ դրամ): 4000
Այլ նշումներ:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 05-10-2018
Էջերի քանակը: 109
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Որոշումն ուղարկվել է կողմերին    
Որոշումն ուղարկվել է կողմերին: 02-10-2018
Ելքի համար: 182988/18
Այլ նշումներ:
Հայցադիմումը կրկին ներկայացվել է    
Ներկայացման ամսաթիվ: 05-10-2018
Պետական տուրք    
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: 04-10-2018
Վճարված պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 4000
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը: 17-09-2018
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը: 572026122
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 05-10-2018
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն: Լիլիթ Տիգրանի Սարգսյան
Դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2018-10-30 12:47:08 Խմբագրման ամսաթիվ:2018-10-30 12:47:08    
Որոշման ամսաթիվ: 19-10-2018
Որոշման բովանդակություն:ԵԴ/20035/02/18
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈւՄԸ ՎԱՐՈւՅԹ ԸՆԴՈւՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

19.10.2018թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ.Սարգսյանս, ուսումնասիրելով Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ներկայացուցիչ Հ.Ալումյանը 17.09.2018թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ.Զարգարյանի 28.09.2018թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցվորի ներկայացուցիչը 05.10.2018թ. հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելուց հետո, եռօրյա ժամկետում, հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան:
Քաղաքացիական գործը դատավոր Լ.Սարգսյանի աշխատակազմին է հանձնվել 08.10.2018թ.:
Հայցադիմումը կազմված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունել վարույթ, գործը նախապատրաստել դատաքննության:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ.ՍԱՐԳՍՅԱՆ
Այլ նշումներ:
Հայցի ապահովում    
Ներկայացվել է միջնորդություն: Ապահովում կիրառելու
Հայցի ապահովման միջոցները: Պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը
Նշանակվել է դատական նիստ:
Բավ/մերժ: Մերժվել է
Որոշման ամսաթիվ: 19-10-2018
Որոշման բովանդակություն:
Տրվել է կատարողական թերթ:
Այլ նշումներ:
Պարզեցված վարույթ    
Ամսաթիվ: 02-05-2019
Պարզեցված վարույթ: Ոչ
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 12-06-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-05-03 20:28:58
Ծանուցագիրը ուղարկվել է: 03-05-2019
Ժամ: 16:30 Ստեղծման ամսաթիվ: 2019-05-03 20:28:58
Նիստերի դահլիճի համար: 12
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 13-06-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-06-13 19:27:02
Ծանուցագիրը ուղարկվել է: 12-06-2019
Ժամ: 14:00 Ստեղծման ամսաթիվ: 2019-06-13 19:27:02
Նիստերի դահլիճի համար: 12
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Դատական ակտի հրապարակման օր    
Ամսաթիվ: 24-06-2019
Այլ նշումներ:
Գործի վարույթը կարճվել է Ստեղծման ամսաթիվ:2019-06-24 17:23:35 Խմբագրման ամսաթիվ:2019-06-24 17:23:35    
Ամսաթիվ: 24-06-2019
Հոդված
Հոդված182,183,199,362
Կարճման հիմքը: Հայցվորը հրաժարվել է հայցից
Այլ նշումներ:
Օրենսգիրք: Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Հակընդդեմ հայցի լուծման ամսաթիվ:
Հակընդդեմ հայցի լուծումը:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2019-06-24 17:25:44    
Դատական ակտ (վճիռ, որոշում):ԵԴ/20035/02/18
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈւՅԹԸ ԿԱՐՃԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հրապարակվում է 2019թ. հունիսի 24-ին
Երևան քաղաքում

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան)

նախագահությամբ դատավոր՝ Լ.Սարգսյանի
քարտուղարությամբ՝ Ա.Բեժանյանի
մասնակցությամբ
հայցվորի ներկայացուցիչ՝ Հ.Ալումյանի
/արտոնագիր` թիվ 284/
/լիազորագիր` տրված 12.06.2019թ./
պատասխանողի ներկայացուցիչ՝ Գ.Գյոզալյանի
/արտոնագիր` թիվ 715/
/լիազորագիր` տրված 18.04.2019թ./

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի /անձնագիր` AM0900300, տրված` 13.02.2013թ., 001-ի կողմից, հաշվառման հասցե` ք.Երևան, Իսակովի պողոտա 23/7 տուն/ ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի /անձնագիր` AN0374085, տրված` 14.02.2013թ., 003-ի կողմից, հաշվառման հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի փողոց, շենք 29, բնակարան 15/` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին

Պ Ա Ր Զ Ե Ց

Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի /այսուհետ նաև՝ Հայցվոր/ներկայացուցիչ Հ.Ալումյանը 17.09.2018թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի /այսուհետ նաև՝ Պատասխանող /` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ.Զարգարյանի 28.09.2018թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցվորի ներկայացուցիչը 05.10.2018թ. հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելուց հետո, եռօրյա ժամկետում, հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան:
Քաղաքացիական գործը դատավոր Լ.Սարգսյանի աշխատակազմին է հանձնվել 08.10.2018թ.:
Դատարանի 19.10.2018թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Դատարանը մերժել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին հայցվորի միջնորդությունը։
«Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» Դատարանի 19.10.2018թ. որոշման դեմ հայցվորի կողմից 08.11.2018թ. ներկայացվել է վերաքննիչ բողոք:
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Կ. Չիլինգարյանի, 14.12.2018թ. որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը:
Թիվ ԵԴ/20035/02/18 քաղաքացիական գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից 26.12.2018թ. ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարին:
Գործը դատավոր Լ.Սարգսյանի աշխատակազմին է հանձնվել 29.01.2019թ.:
Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 5-րդ մասը, թիվ ԵԴ/20035/02/18 քաղաքացիական գործը, վերաքննիչ քաղաքացիական դատարանից ստանալուց հետո, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերն ուղարկել է պատասխանողին՝ պարզաբանելով հայցադիմումի պատասխան ներկայացնելու կարգի մասին:
Պատասխանողին` հայցադիմումը վարույթ ընդունելու մասին Դատարանի 19.10.2018թ. որոշումն ուղարկվել է հայցվորի ներկայացուցչի կողմից հայցադիմումում նշված հասցեով, այն է՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 29 շենք, բնակարան 15, սակայն ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել պատասխանողի կողմից դատավարական փաստաթղթերը ստանալու փաստը հավաստող հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), որից հետո ՀՀ քաղաքացիական դատավարության օերսգրքի 95-րդ հոդված 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` նշված փաստաթղթերը կրկին ուղարկվել է պատասխանողի աշխատանքի վայրի հայտնի հասցեով՝ քաղաք Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:
Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստացել է 05.04.2019թ., իսկ 19.04.2019թ. ներկայացրել է հայցադիմումի պատասխան /հիմք` փոստային առաքման ծրարը/: Հայցադիմումի պատասխանը դատարանի գրասենյակ է մուտքագրվել 26.04.2019թ., իսկ դատավոր Լ.Սարգսյանի աշխատակազմին է հանձնվել 29.04.2019թ.:
Դատարանը, հաշվի առնելով այն, որ բացակայում են պարզեցված վարույթի կարգով կամ արագացված դատաքննություն իրականացնելու ընթացակարգով քաղաքացիական գործը քննելու անհրաժեշտ վավերապայմանները՝ 02.05.2019թ. որոշմամբ նախնական դատական նիստ է նշանակել 12.06.2019թ.:
Նախնական դատական նիստին ներկայացել են կողմերի ներկայացուցիչները:
Դատարանը, բավարարելով հայցվորի ներկայացուցիչ Հ.Ալումյանի միջնորդությունը, 12.06.2019թ. նախնական դատական նիստը հետաձգել է և վերջինիս ժամանակ տրամադրել հայցապահանջից հրաժարվելու մասին գրավոր դիմում ներկայացնելու համար, հաջորդ նախնական դատական նիստը հրավիրելով 13.06.2019թ. ժամը 14.00-ին:
13.06.2019թ. նախնական դատական նիստին Հայցվորի ներկայացուցիչ Հ.Ալումյանը Դատարանին է ներկայացրել հայցապահանջից հրաժարվելու մասին դիմում:
Գործի քննությունը հայտարարվել է ավարտված 13.06.2019թ., որոշման հրապարակման օր է հայտարարվել 24.06.2019թ.:
Հայցվորի դիրքորոշումը.
Հայցվորը հայցադիմումով Դատարանին հայտնել է, որ 1998-2008թ. հանդիսացել է Հայաստանի Հանրապետության նախագահ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ 62202608 քրեական գործով 26.07.2018թ. իրեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով /Սահմանադրական կարգը տապալելը/:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 27.07.2018թ. որոշմամբ իր նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, իր պաշտպանների վերաքննիչ բողոքների հիման վրա ստուգելով առաջին ատյանի դատարանի 27.07.2018թ. որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, 13.08.2018թ. որոշմամբ պաշտպանների վերաքննիչ բողոքը բավարարել է: Վերաքննիչ դատարանը որոշել է. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018թ. հուլիսի 27-ի որոշումը բեկանել` վերացնել Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը և նրան ազատ արձակել»: Որոշման հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է իր` որպես Հանրապետության երկրորդ Նախագահի անձեռնմխելիությունը:
15.09.2018թ. համացանցում` armtimes.com էլեկտրոնային կայքի միջոցով տարածվել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի /Պատասխանող/ կողմից Ֆրանսիայում արված հրապարակային հայտարարությունը, որում կա հատված, որը վերաբերվում է իրեն: Պատասխանողը մասնավորապես ասել է. «...Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է` անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած...»:
Վերոգրյալի հիման վրա և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-3-րդ և 8-րդ կետերը, Հայցվորը խնդրել է Դատարանին` պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին` հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար. «...Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է` անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած...»:
Հայցվորի ներկայացուցիչը, 12.06.2019թ. կայացած նախնական դատական նիստին հայտնել է, որ եթե Պատասխանող կողմը պատրաստ է դատական նիստին աներկբա հայտարարել, որ քննարկվող հայտարարությունը անելով, պարոն Փաշինյանը նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին, ապա պատրաստ է հրաժարվել հայցապահանջից:
Հայցվորի ներկայացուցիչը, լսելով պատասխանողի ներկայացուցչի դիրքորոշումը, միջնորդել է 12.06.2019թ. նախնական դատական նիստը հետաձգել մեկ օրով՝ հայցապահանջից հրաժարվելու վերաբերյալ դիմումը գրավոր ներկայացնելու համար:
Հայցվորի ներկայացուցիչ Հ.Ալումյանը 13.06.2019թ. նախնական դատական նիստին ներկայացված գրավոր դիմումով հայտնել է, որ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և նույն հոդվածի 2-րդ մասով, ամբողջովին հրաժարվում է թիվ ԵԴ/20035/02/18 քաղաքացիական գործով հայցվոր Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հայցապահանջից:
Հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ հայցապահանջից հրաժարվելու պայմաններում դատական ծասխերը պետք է կրի հայցվոր կողմը, սակայն Պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացված, որպես փաստաբանի վարձատրության գումար 650.000 /վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, բռնագանձելու պահանջի չափը համարում է ոչ ողջամիտ, հաշվի առնելով գործի բարդությունը, դատական նիստերի քանակը, նմանատիպ գործերով գործող դատական պրակտիկան:
Պատասխանողի դիրքորոշումը.
Պատասխանողի ներկայացուցիչ Գ.Գյոզալյանը Դատարանին ներկայացված հայցադիմումի պատասխանով հայտնել է, որ հայցադիմումի պատասխանով ամբողջությամբ առարկում են ներկայացված հայցի դեմ և գտնում, որ հայցն անհիմն է և ամբողջությամբ պետք է մերժվի հետևյալ պատճառաբանությամբ.
15.09.2018թ. ժամը 11.25-ին, համացանցում` armtimes.com կայքում` https://armtimes.com/hy/article/144354 ինտերնետային հղմամբ տեղադրված է Պատասխանողի հրապարակային խոսքը, որի` սույն գործին վերաբերելի մասում նշված է. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է` անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:
17.09.2019թ. Հայցվորը հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /այսուհետև Դատարան/ ընդդեմ Պատասխանողի` հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:
Պատասխանողի ներկայացուցիչը նախ անհրաժեշտ է համարել նշել, որ Պատասխանողի կողմից արված արտահայտությունը վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշմամբ անձեռնմխելիության սահմանադրական ինստիտուտի մեկնաբանությանը, կազմված է հարցական ձևով, որտեղ արտահայտության հեղինակը առհասարակ հարցնում է թե ի՞նչ է նշանակում անձեռնմխելի և կրկին հարցական ձևով, ընդհանրական տեսքով, հռետորական հարց է բարձրացնում ասելով. «Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` ես անձեռնմխելի՞ եմ:»: Այնուհետև կրկին է հարց է տալիս. «Այդ որտե՞ղ է այդպես գրած»:
Ակնհայտ է, որ Հայցվորի պնդումն առ այն, որ մեջբերված արտահայտությամբ Պատասխանողն իրեն վերագրում է սպանության կազմակերպման մեղադրանք` անհիմն է: Ինչպես արդեն նշվեց, Պատասխանողը, պարզ շարադրանքով ուղղակիորեն անդրադարձել է բացառապես պետության գլխի անձեռնմխելիության մասին սահմանադրական նորմի մեկնաբանության իրավաչափությանը և չի հետապնդել որևէ մեկին, այդ թվում նաև Հայցվորին, առանց դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած դատավճռի որևէ հանցավոր արարք վերագրելու նպատակ:
Վերոգրյալի հիման վրա, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հովածի 1-ին մասը, ՀՀ Վճռաբեկ դատարանի 27.04.2012թ. թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով կայացված որոշումը, Պատասխանողի ներկայացուցիչը հայցել է Դատարանից` ամբողջությամբ մերժել Հայցվորի կողմից ներկայացված հայցը` այն անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Պատասխանողի ներկայացուցիչը, 12.06.2019թ. նախնական դատական նիստին հայտնել է, որ լիազորված է իր վստահորդի անունից հայտարարել, որ վերջինիս կողմից արված արտահայտությունը վերաբերել է սահմանադրաիրավական նորմի մեկնաբանությանը և միանշանակ չի վերաբերվել պարոն Քոչարյանին:
Պատասխանողի ներկայացուցիչը ներկայացրել է «Գյոզալյան և Գործընկերներ» փաստաբանական գրասենյակ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Նիկոլ Վովայի Փաշինյանի միջև 18.04.2019թ. կնքված փաստաբանական խորհրդատվության պայմանագիրը և խնդրել է դատական ծախսերի մեջ ներառել Պատասխանողի կողմից վճարված փաստաբանական ծախսի գումարը` 650.000 /վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով:
Պատասխանողի ներկայացուցիչը պնդել փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման պահանջը 650.000 /վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով:
Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Հայցվորի ներկայացուցիչ Հ.Ալումյանը 13.06.2019թ. նախնական դատական նիստին ներկայացված գրավոր դիմումով հայտնել է, որ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և նույն հոդվածի 2-րդ մասով, ամբողջովին հրաժարվում է թիվ ԵԴ/20035/02/18 քաղաքացիական գործով հայցվոր Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հայցապահանջից:
Հայցվոր կողմը հայցը դատարան ներկայացնելիս վճարել է 4.000 /չորս հազար/ ՀՀ դրամ պետական տուրքի գումար:
«Գյոզալյան և Գործընկերներ» փաստաբանական գրասենյակ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Նիկոլ Վովայի Փաշինյանի միջև 18.04.2019թ. կնքվել է փաստաբանական խորհրդատվության պայմանագիր, համաձայն որի 1-ին կետի՝ սույն պայմանագրի շրջանակներում փաստաբանական ընկերությունը պարտավորվում է վստահորդի առաջադրանքով ներկայացնել և պաշտպանել վստահորդի շահերը թիվ ԵԴ/20035/02/18 քաղաքացիական գործով: 2-րդ կետի համաձայն՝ սույն պայմանագրի իմաստով պայմանագրի արդյունք է համարվում /պայմանագիրը դադարում է/ դատարանի կողմից վերջնական դատական ակտի կայացումը: Իսկ 5-րդ կետի համաձայն` փաստաբանական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվում է 650.000 /վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ /ներառյալ` հարկերը և այլ պարտադիր վճարները/, որը վստահորդը վճարում է անկանխիկ ձևով, փոխանցելով փաստաբանական ընկերության պայմանագրում նշված բանկային հաշվին, սույն պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Դատարանի իրավական վերլուծությունը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվել իր պահանջներից մինչև առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությունն ավարտելը։
Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախքան գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելը գործին մասնակցող անձանց բացատրում է պահանջից հրաժարվելու դատավարական հետևանքները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե` հայցվորը կամ դիմողը հրաժարվել է պահանջից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում, բացառությամբ սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով գործի վարույթը կարճելուց հետո դատարանը մերժել է արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը:
Հայցվորի ներկայացուցիչ Հ.Ալումյանը 13.06.2019թ. նախնական դատական նիստին ներկայացված գրավոր դիմումով հայտնել է, որ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և նույն հոդվածի 2-րդ մասով, ամբողջովին հրաժարվում է թիվ ԵԴ/20035/02/18 քաղաքացիական գործով հայցվոր Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հայցապահանջից:
Դատարանը, հաշվի առնելով այն, որ Հայցվորի ներկայացուցիչը հրաժարվել է պահանջից, գտնում է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի` գործի վարույթը ենթակա է կարճման:
Դատական ծախսեր.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման և հայցի ապահովման միջոցների վերացման հարցերը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածով սահմանաված է գործի քննության հետ կապված այլ ծախսերը:
Նշված հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերից է նաև գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստաբանի ծախսը վճարում է նրան ներգրաված գործին մասնակցող անձը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության ծախսեր են համարվում նաև փաստաբանական կազմակերպություններին վճարված կամ վճարման ենթակա գումարները:
Իսկ նշված հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով նախատեսված ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը որոշվում է՝ ելնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալից, գործի բարդությունից, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակից, ինչպես նաև դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով երաշխավորվում են յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքները, որոնց բաղկացուցիչ տարրերից մեկն իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն է. այդ իրավունքը երաշխիք է իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ իրացման համար:
ՀՀ Սահմանադրական դատարանը 08.10.2008 թվականի թիվ ՍԴՈ-765 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ներառում է նախ` որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու հնարավորությունը, երկրորդ` պետության պարտավորությունը որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն ապահովելու բոլոր նրանց համար, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն ստանալ այդպիսի օգնություն:
ՀՀ վճռաբեկ դատարանը անդրադարձել է փաստաբանի վարձատրության խելամտության հարցին՝ նշելով, որ օրենսդիրը դատական ծախսերի մեջ ընդգրկել է նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը: Ուստի փաստաբանի խելամիտ վարձատրությունը նախևառաջ պետք է դիտել որպես դատական ծախս, և թե՛ հայցվորը, և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց: Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման մասին պահանջի առկայությունից, վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը, որպես դատական ծախսի, վճռով անդրադառնալու համար (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1401/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ներկայացուցչի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ չափանիշները.
1) փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը),
2) գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը),
3) նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը,
4) դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե՛ս, Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):
Սույն գործով հայցվոր կողմը հրաժարվել է պահանջից, իսկ պատասխանող կողմի ներկայացուցիչ Գ.Գյոզալյանը ներկայացրել է «Գյոզալյան և Գործընկերներ» փաստաբանական գրասենյակ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Նիկոլ Վովայի Փաշինյանի միջև 18.04.2019թ. կնքված փաստաբանական խորհրդատվության պայմանագիրը, համաձայն որի 5-րդ կետի` փաստաբանական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվում է 650.000 /վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ /ներառյալ` հարկերը և այլ պարտադիր վճարները/, որը Վստահորդը վճարում է անկանխիկ ձևով, փոխանցելով Փաստաբանական ընկերության Պայմանագրում նշված բանկային հաշվին, սույն պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Դատարանը հաշվի առնելով այն, որ Հայցվորը, հայցադիմումը ներկայացնելիս վճարել է օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարը, գտնում է, որ հայցվորի՝ պահանջից հրաժարվելու հիմքով սույն քաղաքացիական գործի վարույթը կարճելու պայմաններում այդ մասով դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Ինչ վերաբերում է որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար 650.000 /վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ Հայցվորից հօգուտ Պատասխանողի բռնագանձելու հարցին, ապա վերը նշված դիրքորոշման լույսի ներքո գնահատելով սույն գործի բարդությունը, հաշվի առնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը` մասնավորապես հայցադիմումի պատասխան ներկայացնելը, երկու նախնական դատական նիստերին մասնակցելը, որոնցից առաջին դատական նիստը հետաձգվել է, որպեսզի հայցվոր կողմը ներկայացնի հայցից հրաժարվելու մասին գրավոր դիմում, իսկ երկրորդ նախնական դատական նիստին հայցվորի ներկայացուցիչը հրաժարվել է պահանջից և այդ հիմքով գործի վարույթը ենթակա է կարճման, գտնում է, որ տվյալ դեպքում փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի չափ է հանդիսանում 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամը, հետևաբար դատական ծախսերի մասով պահանջը պետք է բավարարել մասնակի և որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար Հայցվորից հօգուտ Պատասխանողի բռնագանձել 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ, իսկ մնացած մասով փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման պահանջը՝ մերժել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ, 183-րդ, 199-րդ և 362-րդ հոդվածներով Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ/20035/02/18 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին` կարճել:
Ռոբերտ Սեդրակի Քոչարյանից հօգուտ Նիկոլ Վովայի Փաշինյանի բռնագանձել 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, իսկ մնացած մասով փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման պահանջը ՝մերժել:
Դատական ծախսերի հարցը պետական տուրքի մասով համարել լուծված:
Որոշումը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:
Որոշումն օրինական օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ.ՍԱՐԳՍՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 24-06-2019
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 0
Այլ նշումներ:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 26-08-2019
Էջերի քանակը: 1-ին հատոր 110 թերթ, 2-րդ հատոր 126 թերթ, 3-րդ հատոր 55 թերթ
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Բողոքարկվել է    
Բողոքարկվել է: Ըստ էության լուծող դատական ակտը
Ամսաթիվ: 06-08-2019
Այլ նշումներ:
Գործը, որոշումը ուղարկվել է    
Ամսաթիվ: 28-08-2019
Էջերի քանակը: 110,126,55
Գործին կից նյութերը:
Որ դատարան է ուղարկվել: Քաղաքացիական վերաքննիչ
Ուր է ուղարկվել:
Ելքի գրության համար: 174170
Գործը ստացվել է (դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո,...)    
Ամսաթիվ: 22-10-2019
Այլ նշումներ:
Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ    
Ամսաթիվ: 27-09-2019
Այլ նշումներ:
Տրվել է կատարողական թերթ կողմի միջնորդությամբ    
Ներկայացվել է միջնորդություն:
Ում կողմից
ԱնունՆիկոլ   
ԱզգանունՓաշինյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Կատարողական թերթերի քանակ:
Կատարողական թերթի տրման ամսաթիվ: 18-11-2019
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 30-01-2020
Էջերի քանակը: 1ին հատոր 110 թերթ, 2-րդ հատոր 126 թերթ, 3-րդ հատոր 55 թերթ, 4-րդ հատոր 46 թերթ:
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 30-01-2020
Էջերի քանակը: 110, 126, 55, 46
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ԵԴ/20035/02/18
Քաղաքացիական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 12-11-2018
Բողոքի համարը: 4648
Ում կողմից է բերվել բողոքը: Հայցվորի ներկայացուցիչ
Բողոք բերող անձը
ԱնունՌոբերտ   
ԱզգանունՔոչարյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ներկայացուցիչ
ԱնունՀայկ   
ԱզգանունԱլումյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Կայացվել է որոշում:
Որոշման ամսաթիվը:
Որոշում:
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք:
Բողոքի հերթական համարը:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 21-11-2018
Վիճակագրական տողի համարը: 12.1
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): 1-110, 2-64
Գործը ստացվել է: Երևան քաղաքի դատարան
Այլ նշումներ:թիվ ԵԴ/20035/02/18 քաղաքացիական գործի 2-րդ հատորի կազմին ամրացված է որոշման, հայցադիմումի և կից փաստաթղթերի երկրորդ օրինակը՝ փակ ծրարով
Միջանկյալ դատական ակտի դեմ    
Միջանկյալ դատական ակտեր: Հայցի ապահովման մասին որոշումներ
Այլ նշումներ:Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին 19.10.2018թվականի որոշման դեմ
Մակագրել    
Ամսաթիվ: 21-11-2018
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Նորա Արայիկի Կարապետյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Ինքնաբացարկ    
Ամսաթիվ: 23-11-2018
Հիմքը: Կանխակալ վերաբերմունք
Ինքնաբացարկի նախաձեռնողը: Դատավորի նախաձեռնություն
Որոշում:Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/20035/02/18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան)`
ի դեմս դատավոր Ն. Կարապետյանի,

2018 թվականի նոյեմբերի 23-ին
քննության առնելով ըստ հայցի Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի` հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին թիվ ԵԴ/20035/02/18 քաղաքացիական գործով հայցվոր Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի (այսուհետ` նաև Բողոք բերող անձ) ներկայացուցիչ Հայկ Ալումյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Բողոք բերող անձի ներկայացուցիչը 05.10.2018 թվականին հայցադիմումին կից ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն, որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Սարգսյան)` 19.10.2018 թվականի որոշմամբ մերժվել է:
Նշված որոշման դեմ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը 08.11.2018 թվականին վերաքննիչ բողոք է հանձնել փոստային կապի ծառայությանը, որը Վերաքննիչ դատարան է մուտքագրվել 12.11.2018 թվականին, իսկ քաղաքացիական գործը ստացվել և դատավոր Նորա Կարապետյանին է մակագրվել 21.11.2018 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն` դատավորին կարող է բացարկ հայտնվել, կամ դատավորը սեփական նախաձեռնությամբ պարտավոր է ինքնաբացարկ հայտնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված հիմքերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանում դատավորն ինքնաբացարկ կարող է հայտնել, կամ նրան բացարկ կարող է հայտնվել մինչև նախնական դատական նիստի ավարտը, իսկ վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում՝ մինչև բողոքի քննությունն սկսվելը:
ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:
2. Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ`
1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատարանի անաչառության տեսանելի լինելու խնդրին` նշելով ժողովրդավարական հասարակություններում դատարանների կողմից հասակությանը վստահություն ներշնչելու կարևորության մասին (Տես` Պադովանին ընդդեմ Իտալիայի գործով 26 փետրվարի 1993 թվականին կայացված որոշումը, կետ 27 (Padovani v. Italy, judgment of 26 February 1993, Series A no. 257-B, p. 20, § 27)).: Այս առումով, բացահայտելով անաչառության էությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Կիպրիանուն ընդդեմ Կիպրոսի գործով 15 դեկտեմբերի 2005 թվականին կայացրած իր որոշման 118-րդ կետում, հղում կատարելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումներին, նշել է, որ անաչառությունը սովորաբար նշանակում է նախատրամադրվածության և կանխակալության բացակայություն, որի առկայությունը հնարավոր է ստուգել տարբեր եղանակներով: Այսպես` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարանջատում է սուբյեկտիվ մոտեցումը, որը նպատակ է հետապնդում հստակեցնելու կոնկրետ գործով կոնկրետ դատավորի անձնական համոզմունքը կամ շահագրգռվածությունը, այսինքն՝ արդյոք դատավորը տվյալ գործում ունեցել է անձնական կանխակալ կամ կողմնակալ վերաբերմունք, ինչպես նաև օբյեկտիվ մոտեցումը, որը որոշում է, թե արդյոք նրան (դատավորին-Ն.Կ.) տրամադրվել է բավարար երաշխիքներ այդ առումով ցանկացած ողջամիտ կասկած բացառելու համար:
ՀՀ սահմանադրական դատարանը 28.09.2010թ.-ին կայացրած թիվ ՍԴՈ-918 որոշման մեջ նշել է, որ ինքնաբացարկը ՀՀ իրավահամակարգում հանդիսանում է այնպիսի ինստիտուտ, որը կոչված է արդարադատության բնագավառում երաշխավորելու օբյեկտիվ և անաչառ որոշումների կայացումը` ինչպես ընթացակարգային (դատավարական), այնպես էլ նյութական իրավահարաբերություններ կարգավորելիս, և կոչված է երաշխավորելու դատական իշխանության անկախությունը, արդարադատության արդյունավետությունը, անկողմնակալությունը։
ՀՀ վճռաբեկ դատարանը 28.11.2014թ.-ին կայացրած թիվ ԱՐԴ1/0019/02/13 գործով իր իրավական դիրքորոշման մեջ, հղում անելով նախկինում կայացրած որոշմանը նշել է, որ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ օրինական կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը սուբյեկտիվ մոտեցումն է, որը փորձում է պարզել տվյալ դատավորի անձնական համոզմունքները քննվող գործի կապակցությամբ, և երկրորդը` օբյեկտիվ մոտեցումը, որը սահմանում է, թե արդյոք դատավորի կողմից առաջարկվող երաշխիքները բավարար են այդ կապակցությամբ առաջացած ցանկացած օրինաչափ կասկած բացառելու համար (տե՚ս, ըստ դիմումի Կարինե Հարությունյանի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/1137/02/08 որոշումը):
Ուսումնասիրելով վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը` Վերաքննիչ դատարանը արձանագրում է հետևյալը:
Դատավորը 2006 թվականին եղել է փաստաբան Հայկ Ալումյանի փորձնակը, որի ընթացքում աշխատել է անմիջականորեն նրա ղեկավարության ներքո: Այս հանգամանքը արդեն իսկ կարող է անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:
Այնուամենայնիվ, դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ բողոք բերող անձի ներկայացուցչի հետ բարեկամական հարաբերությունը շարունակվում է նաև աշխատանքային հարաբերությունները դադարելուց հետո:
Այս պարագայում դատավորը գտնում է, որ հայցվորի ներկայացուցչի հետ բարեկամական հարաբերությունների աստիճանը կարող է անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ, ուստի սույն գործով հայտնում է ինքնաբացարկ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ, 29-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/20035/02/18 քաղաքացիական գործով հայտնել ինքնաբացարկ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ` Ն. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Այլ նշումներ:
Բավարարել    
Ամսաթիվ: 23-11-2018
Որոշում:
Վերաբաշխում (միանձնյա)    
Ամսաթիվ: 23-11-2018
Վերաբաշխման հիմքը: Դատավորը հայտնել է ինքնաբացարկ
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 23-11-2018
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Կարեն Վանուշի Չիլինգարյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Երբ: 29-11-2018
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ    
Ամսաթիվ: 14-12-2018 Ստեղծման ամսաթիվ: 2018-12-11 11:58:30
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 0 Ստեղծման ամսաթիվ: 2018-12-11 11:58:30
Նիստերի դահլիճի համարը: - Ստեղծման ամսաթիվ: 2018-12-11 11:58:30
Այլ:10.12.2018թ. կայացվել է բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ որոշում:
Նիստը:
Պատճառը:
Նշանակվել է: Որոշում հրապարակելու օր
Վերաքննիչ բողոքը մերժվել է    
Ամսաթիվ: 14-12-2018
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2018-12-14 14:48:39    
Դատական ակտ:Երևան քաղաքի
ընդհանուր իրավասության դատարան
Որոշումը կայացվել է 19.10.2018թ.
Դատավոր Լիլիթ Սարգսյան Քաղաքացիական գործ
թիվ ԵԴ/20035/02/18

ß

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 դեկտեմբերի, 2018թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը`
նախագահությամբ դատավոր Կ. Չիլինգարյանի
(այսուհետ` Վերաքննիչ դատարան),

գրավոր ընթացակարգով քննելով թիվ ԵԴ/20035/02/18 քաղաքացիական գործով, ըստ հայցի Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.10.2018թ.` «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ հայցվորի անունից բերված վերաքննիչ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց

17.09.2018թ. Նիկոլ Վովայի Փաշինյանի դեմ ներկայացրած հայցադիմումում վկայակոչելով այն փաստը, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ֆրանսիայում արված և 15.09.2018թ. համացանցում «armtimes.com» էլեկտրոնային կայքի միջոցով տարածված հրապարակային հայ-տարարությունը պարունակում է իրեն վերաբերող ու զրպարտություն հանդիսացող` իրականությանը չհամապատասխանող և իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող, հատված, հայցվորը ՀՀ քաղ. օր.-ի 1087.1-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերի հիման վրա խնդրել է.
«պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին` հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար. «... Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է` անձեռնմխելի է։ Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»։ Այդ որտե՞ղ է այդպես գրած ...»։
Հայցադիմումն ուղեկցվում է հայցի ապահովման հետևյալ միջոցը կիրառելու մասին միջնորդությամբ.
«... պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին արգելել հրապարակայնորեն մեկնաբանել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործերի հետ կապված հանգամանքները»։

Դատարանի 19.10.2018թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։ Նույն օրը կայացրած մեկ այլ որոշմամբ Դատարանը մերժել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին հայցվորի միջնորդությունը։

«Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» Դատարանի 19.10.2018թ. որոշման դեմ հայցվորի անունից 08.11.2018թ. ներկայացվել է վերաքննիչ բողոք` հետևյալ հիմքերով և հիմնավորումներով։
Բողոքարկված որոշումն արտացոլում է Դատարանի այն դիրքորոշումը, թե Վարչապետին հայցվորի վերաբերյալ հարուցված քրեական գործը մեկնաբանելն արգելելը կարող է սահմանափակել Վարչապետի արտահայտվելու ազատությունը, որպիսի միջամտությունը (նույնիսկ հայցի ապահովման տեսքով), ըստ Դատարանի, պետք է նախատեսված լինի օրենքով, հետապնդի իրավաչափ նպատակ և լինի համաչափ` հետապնդվող իրավաչափ նպատակին ավելի մեղմ միջոցի կիրառմամբ հասնելու անհնարինության տեսանկյունից (սկզբունքային նշանակություն ունեցող այս երեք չափանիշներն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներում ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 2-րդ մասում)։ Դատարանն արձանագրել է վերը նշված չափանիշներից առաջինի առկայությունը, երկրորդի վերաբերյալ որևէ հստակ դիրքորոշում չի արտահայտել, իսկ երրորդի առկայությունը ժխտել է։
Դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել հիմնարար ազատությունների սահմանափակման հետ կապված սահմանադրաիրավական և կոնվենցիոն սկզբունքները։
Նախքան արտահայտվելու ազատության սահմանափակման հետ կապված սկզբունքների կիրառումը Դատարանը պետք է պարզեր, թե արդյո՞ք քննարկվող հարցն ընդհանրապես վերաբերում է արտահայտվելու ազատության ոլորտին։ Դատարանը պետք է հաշվի առներ, որ տվյալ դեպքում ակնկալվում է արտահայտվելու ազատության սահմանափակում Հանրապետության Վարչապետի նկատմամբ, ում իրավունքը չի պաշտպանվում Դատարանի կիրառած նորմերով։
Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժելիս, Դատարանը հղում է կատարել արտահայտվելու ազատությունը նախատեսող` Կոնվենցիայի 10-րդ և ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածներին, անտեսելով, որ այդ նորմերը չեն վերաբերում երկրի Վարչապետին և կոչված չեն պաշտպանելու երկրի ղեկավարությանը մասնավոր անձանցից։ Տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանն իր արտահայտությունները կատարել է որպես Վարչապետ, ինչն ակնհայտ է հայցադիմումում վկայակոչված տեսանյութից։
Բողոքարկված որոշումը չի պարունակում հիշատակում այն մասին, որ հայցվորի ակնկալած սահմանափակման կիրառման անհրաժեշտությունը պայմանավորված է հայցվորի անմեղության կանխավարկածի պաշտպանության անհրաժեշտությամբ, և նույնիսկ եթե Դատարանը եզրակացրել է, թե քննարկվող հարցն ինչ-որ կերպ կարող է առնչվել Վարչապետի արտահայտվելու ազատությանը, որն իր հերթին կարող է ինչ-որ կերպ առնչվել Կոնվենցիայի 10-րդ և ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածներին, ապա նախ պետք է հաշվի առներ, որ ակնկալվող սահմանափակումը պայմանավորված է կոնվենցիոն իրավունքի պաշտպանության անհրաժեշտությամբ (խոսքը վերաբերում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված` ամեղության կանխավարկածին)։ Այս կապակցությամբ Դատարանն անտեսել է անմեղության կանխավարկածը տվյալ պետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններից պաշտպանելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում արտահայտված հետևյալ դիրքորոշումները.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետն արգելում է չավարտված քրեական գործերի քննության վերաբերյալ պետական պաշտոնատար անձանց այնպիսի հայտարարությունները, որոնք հասարակության մոտ ձևավորում են մեղադրյալի մեղավորության վերաբերյալ կարծիք և կանխորոշում են իրավասու դատարանների կողմից փաստերի գնահատումը (Իսմոիլովն ու մյուսներն ընդդեմ Ռուսաստանի (Ismoilov and Others v. Russia), 161 կետ, Բուտկեվիչիուսն ընդդեմ Լիտվայի (Butkevicius v. Lithuania), 53 կետ).
անմեղության կանխավարկածի սկզբունքը չի արգելում իշխանության մարմիններին տեղեկացնել հասարակությանը քննվող քրեական գործերի մասին, բայց այդ ընթացքում նրանցից պահանջում է առավելագույն շրջահայացություն և զգոնություն, որպեսզի պահպանվի անմեղության կանխավարկածը (Ֆաթուլլաևն ընդդեմ Ադրբեջանի (Fatullayev v. Azerbaijan), 159 կետ).
«Դատարանը հետևողականորեն պահպանում է այն մոտեցումը, ըստ որի` անմեղության կանխավարկածը խախտվում է, եթե հանցագործության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ դատական որոշումը կամ այս կամ այն պաշտոնատար անձի պնդումը կարծիք են պարունակում այդ անձի մեղավոր լինելու մասին նախքան նրա մեղավորությունը կհաստատվի օրինական կարգով։ Բավարար է, նույնիսկ ձևական եզրակացության բացակայության պայմաններում, որպեսզի առկա լինեն որոշակի փաստարկներ առ այն, որ դատարանը կամ ոմն պաշտոնատար անձ մեղադրյալին կանխավ համարում են մեղավոր։ Անհրաժեշտ է սկզբունքայնորեն սահմանազատել պնդումներն առ այն, որ որևիցե մեկն ընդամենը կասկածվում է հանցագործության կատարման մեջ և, վեջնական դատավճռի բացակայության պայմաններում, միանշանակ պնդումն այն մասին, որ այդ անձը որոշակի հանցագործություն է կատարել։ Դատարանը հետևողականորեն ընդգծում է պաշտոնատար անձանց կողմից իրենց արտահայտությունների ընտրության կարևորությունը նախքան այն պահը, երբ անձը կկանգնի դատարանի առաջ և նրա նկատմամբ կկայացվի դատավճիռ կոնկրետ հանցագործություն կատարելու համար» (Ֆաթուլլաևն ընդդեմ Ադրբեջանի (Fatullayev v. Azerbaijan), 160 կետ)։
Վերը շարադրվածը թույլ է տալիս եզրակացնել, որ Դատարանն իր հիշատակած երեք չափանիշներից երկրորդի առկայությունը ևս պետք է հաստատեր, արձանագրելով, որ հայցվորի ակնկալած սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ (Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետը և Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասն իրավաչափ են համարում արտահայտվելու իրավունքի սահմանափակումն այլոց պատվի, բարի համբավի և այլ հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով)։
Համաչափության չափանիշի առնչությամբ ևս Դատարանը պետք է հաշվի առներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` վերը բերված դիրքորոշումները, որոնցից հետևում է, որ համանման իրավիճակներում անմեղության կանխավարկածի պաշտպանության նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համաչափ է համարել պետական պաշտոնյաների արտահայտվելու ազատության սահմանափակումը։
Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին հայցվորի միջնորդությունը քննարկելիս, Դատարանը պետք է հաշվի առներ նաև Հայաստանի Հանրապետությունում պատվի և արժանապատվության պաշտպանությանը վերաբերող գործերի քննության միջին տևողությունը, որը կազմում է շուրջ 1 տարի և 6 ամիս, և եթե պատասխանողը շարունակի կատարել այնպիսի հրապարակային հայտարարություններ, ինչպիսին հայցադիմումում շարադրվածն է, ապա հայցվորին կարող է էական վնաս պատճառվել, քանի որ Վարչապետի խոսքը մեծ լսարան ունի Հայաստանում և սփյուռքում, ու հայցվորի վերաբերյալ նրա ցանկացած արտահայտություն շատերի կողմից ընդունվելու է որպես ճշմարտություն` հայցվորի հեղինակության վրա բացասական ազդեցության հավանականությամբ։ Ավելին, ներկա պահին հայցվորը հանդիսանում է կոնկրետ քրեական գործով մեղադրյալ, և Վարչապետի խոսքը կարող է էականորեն ազդել տվյալ գործի ընթացքի վրա և հանգեցնել անմեղության կանխավարկածի նոր խախտումների։
Բերված փաստարկների հիման վրա պնդելով, որ պատասխանողի հետագա նմանօրինակ հը-րապարակային արտահայտություններով կարող է էական վնաս պատճառվել հայցվորին, ինչը ՀՀ քաղ. դատ. օր.-ի 128-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` հայցի ապահովման միջոց կիրառելու հիմք է, բողոք բերած անձը խնդրել է վերացնել բողոքարկված որոշումը և «... կայացնել հայցի ապահովման միջոց` պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին արգելել հրապարակայնորեն մեկնաբանել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործի հետ կապված հանգամանքները»։

Վերաքննիչ դատարանի 29.11.2018թ. որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ։
10.12.2018թ. Վերաքննիչ դատարանը որոշել է բողոքի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով` բողոքի քննության արդյունքում կայացվելիք դատական ակտի հրապարակումը նշանակելով 14.12.2018թ.։

Վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել։

Վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը հետևյալն են.
ա) ըստ 17.09.2018թ. Դատարան ներկայացված հայցադիմումի` հայցվորը Ռոբերտ Սեդրակի Քոչարյանն է, իսկ պատասխանողը` Նիկոլ Վովայի Փաշինյանը, և հայցապահանջն էլ ձևակերպվել է հետևյալ կերպ. «պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին` հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար. «.... Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է` անձեռնմխելի է։ Ի՞նչ է նշանակում անձեռըն-մըխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»։ Այդ որտե՞ղ է այդպես գրած ....».
բ) հայցվորն իր պահանջի հիմքում դրել է այն փաստը, որ հայցապահանջում նշված` ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ֆրանսիայում արված և 15.09.2018թ. համացանցում «arm-times.com» էլեկտրոնային կայքի միջոցով տարածված հրապարակային հայտարարությունը պարունակում է իրեն վերաբերող ու զրպարտություն հանդիսացող` իրականությանը չհամապատասխանող և իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող, հատված.
գ) հայցադիմումն ուղեկցվում է ՀՀ քաղ. դատ. օր.-ի 128-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա («... հայցի ապահովման միջոցներ ... չձեռնարկելը կարող է ... էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին») հայցի ապահովման` նույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված միջոցը հետևյալ եղանակով ու ծավալով կիրառելու մասին միջնորդությամբ. «.... պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին արգելել հրապարակայնորեն մեկնաբանել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործերի հետ կապված հանգամանքները».
դ) հայցի ապահովման իր ակնակալած միջոցի կիրառման անհրաժեշտությունը հայցվորը փաստարկել է այն պնդումներով, որ պատասխանողի «... նմանօրինակ հայտարարություններով Ռոբերտ Քոչարյանին կարող է էական վնաս պատճառվել, քանի որ Վարչապետի խոսքը ունի մեծ լսարան թե Հայաստանում և թե` Սփյուռքում», «ցանկացած արտահայտություն, որը Պատասխանողը կանի Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, շատերի կողմից ընդունվելու է որպես ճշմարտություն և բացասական ազդեցություն թողնի Ռոբերտ Քոչարյանի հեղինակության վրա», «... ներկա պահին Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է թիվ 62202608 քրեական գործով մեղադրյալ և Վարչապետի խոսքը կարող է էականորեն ազդել նշված գործի ընթացքի վրա և առաջացնել անմեղության կանխավարկածի խախտում».
ե) հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը Հայաստանի Հանրապետությունում պատվի և արժանապատվության պաշտպանությանը վերաբերող գործերի քննության միջին տևողության վկայակոչում և դրա հետ կապված դիրքորոշում չի պարունակում։
(հատոր 1, գ.թ. 8-12)

Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգեց հետևյալ եզրա-կացություններին։
Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն ար-տահայտվելու իրավունք, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղա-փարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը։
Սույն գործի` վերը նշված փաստերից ակնհայտ է, որ գործը հարուցվել է երկու ֆիզիկական անձանց միջև ծագած ու ենթադրյալ զրպարտությամբ անձի պատվի և արժանապատվության արատավորմանը վերաբերող վեճի առթիվ։ Այս եզրակացությունը բխում է հայցը ֆիզիկական անձ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի կողմից ֆիզիկական անձ Նիկոլ Վովայի Փաշինյանի (ոչ թե ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի) դեմ հարուցված լինելու փաստից, ինչպես նաև այն փաստից, որ հայցվորը միջնորդել է հայցի ապահովման միջոց կիրառել պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին (ոչ թե ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին) որոշակի գործողություններ կատարելն արգելելու ձևով։ Այդուհանդերձ, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ իր միջնորդությունը հիմնավորելու նպատակով հայցվորի կողմից բերված բոլոր փաստարկների հիմքում, ինչպես նաև վերաքննիչ բողոքի փաստարկների հիմքում դրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի պաշտոնեական դրությունը, չնայած ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Նիկոլ Վովայի Փաշինյանը չի կորցրել իր` սովորական հիմունքներով քաղաքացիական շրջանառությանը մասնակցող ֆիզիկական անձի կարգավիճակը։ Տվյալ դեպքում զուգահեռաբար գործող այս երկու կարգավիճակների վկայակոչման նպատակն այն իրողության արձանագրումն է, որ Նիկոլ Վովայի Փաշինյանը քաղաքացիական գործով պատասխանող կարող է լինել և՛ որպես ՀՀ վարչապետ, և՛ որպես ֆիզիկական անձ, ընդ որում, այդ տարբերակումը ձևական բնույթ չունի և հայցը ֆիզիկական անձ Նիկոլ Վովայի Փաշինյանի դեմ ներկայացված լինելու պարագայում ողջամիտ կասկածի տակ է դնում այն դիրքորոշման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը, թե նրան, որպես պատասխանողի, որոշակի գործողություններ կատարելն արգելելու ձևով հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքում կարող է դրվել նրա, որպես ՀՀ վարչապետի, խոսքի հնարավոր ազդեցությունը, կամ նրա, որպես ֆիզիկական անձի, արտահայտվելու ազատությունը կարող է սահմանափակվել այն նույն չափանիշների կիրառմամբ, որպիսիք կարող են կիրառելի լինել ՀՀ վարչապետի կամ այլ պետական պաշտոնատար անձի արտահայտվելու ազատության սահմանափակման հարցը քննարկելիս։ Նշված կասկածը փարատող հիմնավորումներ չեն պարունակվում ո՛չ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության տեքստում, ո՛չ էլ այդ միջնորդությունը մերժելու մասին Դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքում։ Ավելին, վերաքննիչ բողոքում վկայակոչված` անմեղության կանխավարկածը տվյալ պետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններից պաշտպանելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում արտահայտված դիրքորոշումները ոչ միայն Դատարանին ներկայացված չեն եղել ու չէին կարող անտեսվել Դատարանի կողմից, ինչպես պնդել է բողոք բերած անձը, այլև ներկայացված լինելու պարագայում անգամ վերաբերելի չէին լինի ֆիզիկական անձի կարգավիճակով պատասխանող հանդիսացող Նիկոլ Վովայի Փաշինյանին ու չէին կարող ծառայել նրա` արտահայտվելու ազատությունը հայցվորի ակնկալած ձևով սահմանափակելու նպատակին, առավել ևս, որ այդ դիրքորոշումներն էլ չեն արտոնում արտահայտվելու ազատության` որոշակի հարցի (քննվող քրեական գործի) վերաբերյալ արտահայտվելու մասով բացարձակ բնույթ կրող ու այնպիսի խիստ սահմանափակում, ինչպիսին հայցվորի ակնկալածն է։ Բանն այն է, որ հայցվորն ակնկալել է իր վերաբերյալ քննվող քրեական գործի հետ կապված հանգամանքների` պատասխանողի կողմից հրապարակային մեկնաբանությունների բացարձակ արգելք, առանց տարբերակելու կամ սահմանազատելու այնպիսի հնարավոր մեկնաբանությունները, որպիսիք, նույն քրեական գործի հետ կապված հանգամանքների վերաբերելով հանդերձ, չեն վերաբերի հենց հայցվորին ու չեն պարունակի նրա անմեղության կանխավարկածը խախտող կամ նրա պատիվն ու արժանապատվությունն արատավորող դատողություններ, կամ միտված կլինեն հենց հայցվորի անմեղության կանխավարկածի պաշտպանությանը և այդ կապակցությամբ հանրային զուսպ մթնոլորտի ձևավորմանը, մինչդեռ այդպիսի բնույթ ունեցող ու պատշաճ շրջահայացության և զգոնության պահպանմամբ կատարված հրապարակային հայտարարությունները չեն արգելվում ոչ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով, ոչ էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` հենց վերաքննիչ բողոքում հիշատակված վճիռներում պարունակվող դիրքորոշումներով։ Շարադրվածը թույլ է տալիս եզրակացնել, որ պատասխանողը, որպես ֆիզիական անձ, լիարժեքորեն օգտվում է Կոնվենցիայի 10-րդ և ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածներով երաշխավորված ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով և ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածով անմեղության կանխավարկածին վերաբերող մասով արդեն իսկ սահմանափակված` ազատ արտահայտվելու իրավունքից, և հակառակի ու նշված նորմերը Դատարանի կողմից սխալ կիրառված լինելու մասին բողոք բերած անձի պնդումները հիմնավորված չեն։
ՀՀ քաղ. դատ. օր.-ի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է ... էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին։
ՀՀ քաղ. դատ. օր.-ի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցի ապահովման միջոցներն են.
1) պատասխանողին պատկանող գույքի վրա արգելանք դնելը.
2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը.
3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը.
4) պատասխանողին կամ այլ անձանց վեճի առարկային վերաբերող որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելը.
5) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց ներկայացնելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը.
6) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը.
7) օրենքով նախատեսված հայցի ապահովման այլ միջոցներ։
ՀՀ քաղ. դատ. օր.-ի 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին։
ՀՀ քաղ. դատ. օր.-ի 130-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը պետք է պարունակի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ և նշում հայցի ապահովման միջոցի կամ միջոցների մասին։
ՀՀ քաղ. դատ. օր.-ի 131-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը լրիվ կամ մասնակի մերժվում է, եթե բացակայում են հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը։
Նշված նորմերի բովանդակությունից բխում է, որ.
ա) հայցի ապահովման նպատակն այդպիսի ապահովում ակնկալող անձի` սոսկ տվյալ հայցի շրջանակներում արծարծվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն է հետագայում հնարավոր այնպիսի բացասական հետևանքներից, ինչպիսին է, մասնավորապես, միջնորդություն ներկայացրած անձին էական վնաս հասցվելու հավանական սպառնալիքը, և որ այդ նպատակը չի կարող դուրս գալ ներկայացված կոնկրետ հայցի շրջանակներից ու կտրվել այդ հայցի շրջանակներում հայցվորի հետապնդած նպատակից.
բ) հայցի ապահովման միջոցի կիրառումն այնպիսի սահմանափակում է, որն ինքնին` առանց դատարանի համապատասխան որոշմամբ կիրառվելու, գոյություն չունի, այսինքն` հայցի ապահովման միջոցը չի կարող նույնանալ կամ համընկնել օրենքով արդեն իսկ սահմանված սահմանափակման կամ արգելքի հետ, քանի որ այդպիսին արդեն իսկ սահմանված լինելու դեպքում հայցի ապահովման նույնաբովանդակ միջոցի կիրառումն ինքնանպատակ է, այլ կերպ ասած, հայցի ապահովման ակնկալվող միջոցի հետ իր էությամբ համընկնող ու օրենքով սահմանված սահանափակմամբ արդեն իսկ պաշտպանված են անձի այն իրավունքներն ու օրինական շահերը, որոնց պաշտպանության նպատակին պետք է ծառայի հայցի ապահովման նրա ակնկալած միջոցի կիրառումը։
Հայցի ապահովման ինստիտուտի վերաբերյալ վերը շարադրված մեկնաբանությունները թույլ են տալիս եզրակացնել, որ սույն գործով հայցվորի ներկայացրած` հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունն իրավաչափ կերպով բավարարվել չէր կարող նաև այն պատճառաբանությամբ, որ.
հայցի ապահովման` հայցվորի ակնկալած միջոցի կիրառման նպատակը դուրս է սույն գործով ներկայացված հայցի շրջանակներից և ուղղված չէ հայցվորի` սոսկ տվյալ հայցի շրջանակներում արծարծվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը (սույն գործով ներկայացված հայցի շրջանակները սահմանափակվում են պատասխանողին վերագրվող կոնկրետ հայտարարության` հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող զրպարտչական բնույթ ունենալուն առնչվող հանգամանքների հաստատմանը կամ հերքմանն ուղղված քննության իրականացմամբ, ինչպես նաև այդպիսիք հաստատվելու պարագայում կիրառելի պատասխանատվության իրականացմամբ, իսկ պատասխանողի հնարավոր հետագա հայտարարություններով հայցվորի անմեղության կանխավարկածի խախտման ենթադրյալ հավանականությունը, առավել ևս` այդ հայտարարությունների բնույթը նշված չլինելու պայմաններում, որևէ կերպ չի առնչվում սույն գործով ներկայացված հայցի շրջանակներում հայցվորի հետապնդած նպատակին).
հայցվորի, ինչպես նաև ցանկացած այլ անձի անմեղության կանխավարկածը, որպես մարդու և քաղաքացու հիմնական իրավունք, երաշխավորված է ինչպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածով, ինչը նշանակում է, որ հայցվորի անմեղության կանխավարկածի խախտումն արդեն իսկ արգելված է հնարավոր ամենաբարձր իրավաբանական ուժ ունեցող նորմերով, իսկ այդպիսի խախտում տեղի ունենալու դեպքում էլ հայցվորը նույն նորմերի և դրանց խախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմերի ուժով կարող է լիարժեք կերպով հավակնել իր խախտված այդ իրավունքի երաշխավորված պաշտպանության` անկախ նույն նպատակով հայցի ապահովում կիրառված չլինելուց։
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում պատվի և արժանապատվության պաշտպանությանը վերաբերող գործերի քննության միջին տևողության վկայակոչմամբ բողոքում բերված հիմնավորմանը, ապա դրան վերաբերող մասով կիրառելի է ՀՀ քաղ. դատ. օր.-ի 379-րդ հոդվածի 5-րդ մասը, որի ուժով Վերաքննիչ դատարանը չանդրադարձավ բողոքի այդ հիմնավորմանը, քանի որ հայցվորը տվյալ հարցի վերաբերյալ որևէ դիրքորոշում Դատարանին չի հայտնել և բողոքում էլ չի ներկայացրել այդ անելու հնարավորությունից զրկված լինելու մասին վկայող փաստարկներ։
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը եզրակացրեց, որ վերաքննիչ բողոքը չի պարունակում հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը մերժելու մասին Դատարանի 19.10.2018թ. որոշումը դատական սխալներով կայացված լինելու բավարար հիմնավորումներ, ուստի այդ որոշումը վերացնելու վերաբերյալ բողոք բերած անձի պահանջը բավարարվել չի կարող։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր.-ի 131-րդ, 200-րդ, 379-րդ, 380-րդ և 382-րդ հոդվածներով, Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ/20035/02/18 քաղաքացիական գործով, ըստ հայցի Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, Դատարանի 19.10.2018թ.` «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ հայցվորի անունից բերված վերաքննիչ բողոքը մերժել` նշված որոշումը թողնելով օրինական ուժի մեջ։

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

ԴԱՏԱՎՈՐ Կ. ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 14-12-2018
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): 0
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ԱՄՆ դոլլար):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (Եվրո):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ՌԴ ռուբլի):
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 25-12-2018
Գործի արխիվացում    
Ամսաթիվ: 25-12-2018
Էջերի քանակ: 1-110,2-126
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է: 26-12-2018
Ուր: Երևան քաղաքի դատարան
Գրության համարը:
Այլ նշումներ:
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 05-08-2019
Բողոքի համարը: 3644
Ում կողմից է բերվել բողոքը: Հայցվորի ներկայացուցիչ
Բողոք բերող անձը
ԱնունՌոբերտ   
ԱզգանունՔոչարյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ներկայացուցիչ
ԱնունՀայկ   
ԱզգանունԱլումյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Կայացվել է որոշում:
Որոշման ամսաթիվը:
Որոշում:
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք:
Բողոքի հերթական համարը:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 02-09-2019
Վիճակագրական տողի համարը: 12.1
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): 1-110, 2-126, 3-55
Գործը ստացվել է: Երևան քաղաքի դատարան
Այլ նշումներ:
Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ    
Գործն ըստ էության լուծող դատական ակտեր: Այլ
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Բողոքարկվել է միևնույն դատական ակտը:
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 02-09-2019
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Նաիրա Արտեմի Մարգարյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Նորա Արայիկի Կարապետյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Անի Ռաֆիկի Մխիթարյան
Դատավորի փոխարինում    
Փոխարինման ամսաթիվ: 03-09-2019
Բացակայող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Նորա Արայիկի Կարապետյան
Փոխարինող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Արսեն Սամվելի Մկրտչյան
Այլ նշումներ:
Բողոքի ընդունումը մերժվել է    
Ամսաթիվ: 06-09-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-09-06 16:34:58
Որոշում:Գործ թիվ ԵԴ/20035/02/18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06 սեպտեմբերի 2019թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով`

Նախագահող դատավոր ՆԱԻՐԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
դատավոր ԱՆԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ
դատավոր ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

քննության առնելով թիվ ԵԴ/20035/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 24.06.2019 թվականի որոշման դեմ, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի անունից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը, պարզեց.
Դատարանի (դատավոր` Լ. Սարգսյան) 24.06.2019 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
Բողոքը փոստային կապի ծառայությանն է հանձնվել 01.08.2019 թվականին, որը Վերաքննիչ դատարան մուտքագրվել է 05.08.2019 թվականին, իսկ քաղաքացիական գործը Վերաքննիչ դատարանի դատական կազմին հանձնվել է 03.09.2019 թվականին:
Ներկայացված վերաքննիչ բողոքում Բողոքաբերի ներկայացուցիչը միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը և վերականգնել այն՝ պատճառաբանելով, որ Դատարանի՝ 24.06.2019թ. որոշումը ստացել է 01.07.2019թ.:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ, իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է դատական ակտերի վերանայման համար նախատեսված բողոքարկման ժամկետների սահմանադրականության խնդրին և կարևորել այն՝ դատական ակտերի անփոփոխելիության սկզբունքի ապահովման տեսանկյունից: Մասնավորապես` Սահմանադրական դատարանը նշել է, որ իրավական պետությունում, որպես կանոն, անթույլատրելի է ցանկացած դատական սխալի առկայության հիմքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայումը։ Դրանով իմաստազրկվում է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու գաղափարը, որի էությունն այդ ակտերին հնարավոր կայունություն հաղորդելու և դրանց անփոփոխելիության հանդեպ դատավարության կողմերի վստահությունը պաշտպանելու մեջ է (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 25.11.2008թ. թիվ ՍԴՈ-780 որոշումը): Մեկ այլ որոշմամբ Սահմանադրական դատարանը շեշտել է, որ միջազգային իրավունքում հայտնի սկզբունքը՝ «Դատարանը կրկին չի որոշի արդեն որոշված գործը» (res judicata), ամրագրված է ինչպես միջազգային դատական մարմինների հիմնադիր փաստաթղթերում, այնպես էլ մի շարք պետությունների՝ քրեական և քաղաքացիական արդարադատության վերաբերյալ օրենսդրության մեջ։ Այս սկզբունքը ենթադրում է, որ դատական գործով ընդունված վերջնական որոշումը որպես իրավական որոշակիության արդյունք ենթակա է հարգանքի (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 27.05.2008թ. թիվ ՍԴՈ-754 որոշումը):
Այս տեսանկյունից օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման համար նախատեսված ժամկետներն ընդհանուր առմամբ ուղղված են դատական ակտերի կայունության, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի որոշակիության և անխախտելիության սկզբունքի ապահովմանը:
Քննության առնելով միջնորդությունը վերոշարադրյալ իրավանորմերի համատեքստում՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ պարագայում Դատարանի՝ թիվ ԵԴ/20035/02/18 քաղաքացիական գործով 24.06.2019թ. որոշումը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է 24.06.2019թ., այնինչ՝ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 01.08.2019թ., այսինքն՝ բողոքարկման մեկամսյա ժամկետը լրանալուց հետո:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող դատական ակտի բովանդակությունը Բողոքաբերի համար հասանելի է դարձել դատական ակտի հրապարակման օրը՝ 24.06.2019թ.: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ բացի հայտարարված օրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելու հանգամանքից, դատական ակտի օրինակը 24.06.2019թ.՝ դատական ակտի հրապարակման օրը, ուղարկվել է Բողոքաբերի ներկայացուցչին (հատոր 3, գ.թ. 47):
Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով դատավարական օրենսդրությամբ սահմանված՝ բողոքարկման մեկամսյա ժամկետը դատական ակտի հրապարակման պահից հոսելու հանգամանքը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Բողոքաբերը, դատական ակտի բովանդակությանը ծանոթանալու համար անհրաժեշտ և բավարար պայմանների առկայությամբ, առանց հիմնավոր պատճառաբանության բաց է թողել բողոքարկման մեկամսյա ժամկետը, ուստի՝ Բողոքաբերի ներկայացուցչի միջնորդությունը՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին, ենթակա է մերժման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ չեն պահպանվել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետները, իսկ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա է մերժման, որպիսի հանգամանքը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով հիմք է հանդիսանում սույն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար, հետևաբար` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի անունից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Վերաքննիչ դատարանը

ՈՐՈՇԵՑ
Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ներկայացուցչի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ, մերժել:
Թիվ ԵԴ/20035/02/18 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 24.06.2019թ. թվականի որոշման դեմ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի անունից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել:
Որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` հրապարակման պահից տասնհինգօրյա ժամկետում։

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ՆԱԻՐԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 30-09-2019
Գործի արխիվացում    
Ամսաթիվ: 30-09-2019
Էջերի քանակ: 1-110,2-126,3-55,4-39
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է: 17-10-2019
Ուր: Երևան քաղաքի դատարան
Գրության համարը:
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       09 Փետրվար 2021

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան