Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ՎԴ/1864/05/21

Վիճակագրական տողի համար: 2.1

Հայցվոր



ԷՆԵՐԳՈ-ՍԹԱՐ ՓԲԸ

Պատասխանող



ՀՀ կառավարություն

ՀՀ վարչապետ

Դատավոր

Վարչական:

Ռուզաննա Արայիկի Ազրոյան

Պահանջ: Բարենպաստ վարչական ակտ ընդունելուն, որով կհատուցվի <<ԷՆԵՐԳՈ-ՍԹԱՐ>> ՓԲ ընկերությանը 8.740.000.000 ՀՀ դրամի չափով վարչարարությամբ պատճառված վնասը՝ վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով, պարտավորեցնելու պ/մ


  • Նիստեր
  • Ակտեր
  • Վարչական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/1864/05/21

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«23» սեպտեմբերի 2021թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուզաննա Ազրոյանի, քննության առնելով թիվ ՎԴ/1864/05/21 վարչական գործի վարույթը կարճելու մասին հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (այսուհետ՝ նաև Դատարան) վարույթում է գտնվում թիվ ՎԴ/1864/05/21 վարչական գործն ըստ հայցի Էներգո-Սթար ՓԲ ընկերության ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի` Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված բարենպաստ վարչական ակտը տրամադրել պարտավորեցնելու պահանջի մասին, որով կհատուցվի Էներգո-Սթար ՓԲ ընկերության 8,740,000,000 /ութ միլիարդ յոթ հարյուր քառասուն միլիոն/ ՀՀ դրամի չափով վարչարարությամբ պատճառված վնասը` վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 23.09.2021թ. Հայաստանի Հանրապետության վարչական դատարան է ներկայացվել գործի վարույթը կարճելու մասին դիմում, որով խնդրվել է թիվ ՎԴ/1864/05/21 վարչական գործով գործի վարույթը կարճել՝ հայցից հրաժարվելու հիմքով:
23.09.2021թ. Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում հրավիրվել էր դատական նիստ:
Քննության առնելով Դիմումը՝ Դատարանն արձանագրում է հետևյալը.
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե` հայցվորը հրաժարվել է հայցից (...):
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն՝ մինչև դատաքննության ավարտը հայցվորն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության լրիվ կամ մասնակի հրաժարվելու իր պահանջներից։ Այդ դեպքում վարչական դատարանը կայացնում է որոշում գործի վարույթը կարճելու մասին այն պահանջի մասով, որից հրաժարվել է հայցվորը (...)։
Տվյալ դեպքում նկատի ունենալով, որ Հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացվել է հայցից հրաժարվելու վերաբերյալ դիմում և 23.09.2021թ. տեղի ունեցած դատական նիստին հայցվոր կողմը, պատշաճ ծանուցված լինելով հանդերձ, չի ներկայացել՝ Դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը Հայաստանի Հանրապետության վարչական դատարավության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ուժով ենթակա է կարճման:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման հարցերը։
Դատարանն, անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին, արձանագրում է հետևյալը.
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է, բացառությամբ սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 10-րդ կետերում նշված դեպքերի:
Տվյալ դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայցվորը նախապես վճարել է 8.000 (ութ հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումար, իսկ սույն վարչական գործի շրջանակներում ներկայացվել է մեկ ոչ գույքային պահանջ, Դատարանը գտնում է, որ ավել վճարված 4.000 (չորս հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումարը ենթակա է վերադարձման, իսկ մնացած 4.000 (չորս հազար) ՀՀ դրամի մասով դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածով, 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 127-րդ հոդվածով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

1.Թիվ ՎԴ/1864/05/21 վարչական գործի վարույթն՝ ըստ հայցի Էներգո-Սթար ՓԲ ընկերության ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի` Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված բարենպաստ վարչական ակտը տրամադրել պարտավորեցնելու պահանջի մասին, որով կհատուցվի Էներգո-Սթար ՓԲ ընկերության 8,740,000,000 /ութ միլիարդ յոթ հարյուր քառասուն միլիոն/ ՀՀ դրամի չափով վարչարարությամբ պատճառված վնասը` վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով, կարճել:
2.Էներգո-Սթար ՓԲ ընկերության կողմից նախապես վճարված 4.000 (չորս հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումարը վերադարձնել:
3.4.000 (չորս հազար) ՀՀ դրամի չափով դատական ծախսերի՝ պետական տուրքի մասով բաշխման հարցը համարել լուծված:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան:



ԴԱՏԱՎՈՐ ՌՈՒԶԱՆՆԱ ԱԶՐՈՅԱՆ

Դատական Գործ N: ՎԴ/1864/05/21
Դատական Գործ N: ՎԴ/1864/05/21
Վարչական
Նոր քաղաքացիական գործ    
Հայցադիմումը /դիմումը/ ստացվել է: 04-03-2021
Հայցվոր/դիմող
Անվանում:ԷՆԵՐԳՈ-ՍԹԱՐ ՓԲԸ   
Հասցե:ԱՀ, ք. Շուշի, Մ. Հախումյան 22/11 Ծանուցմա հասցե՝ ք.Երևան, Չարենցի 1 101 գրասենյակ   
Պատասխանող
Անվանում:ՀՀ կառավարություն   
Հասցե:ք.Երևան, Կառավարական տուն 1   
Պատասխանող
Անվանում:ՀՀ վարչապետ   
Հասցե:ք.Երևան, Կառավարական տուն 1   
Ինքնուրույն պահանջ ներկայացնող:
3-րդ անձ
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Պահանջ:Բարենպաստ վարչական ակտ ընդունելուն, որով կհատուցվի <<ԷՆԵՐԳՈ-ՍԹԱՐ>> ՓԲ ընկերությանը 8.740.000.000 ՀՀ դրամի չափով վարչարարությամբ պատճառված վնասը՝ վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով, պարտավորեցնելու պ/մ
Հիմնական պահանջի վիճակագրության տողի համարը: 2.1
Պատասխանի ստացման ամսաթիվը: 21-05-2021
Լրացուցիչ պահանջի վիճակագրության տողի համարը:
Այլ նշումներ:
Պահանջն անհատականացնող տվյալ:
Ստացման եղանակ: Առձեռն
Մակագրել    
Ամսաթիվ: 04-03-2021
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Վարչական
Դատավորի անուն: Լիանա Օնիկի Հակոբյան
Դատավոր
Դատարանի անվանում: Վարչական
Դատավորի անուն:   
Պետական տուրք    
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: 04-03-2021
Ներկայացվել է: Անդորրա(գրեր)գիր
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը: 04-03-2021
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը: 122824813
Պետ. տուրք (ՀՀ դրամ): 8000
Այլ նշումներ:
Հայցադիմումը վերադարձվել է Ստեղծման ամսաթիվ:2021-03-12 16:13:45 Խմբագրման ամսաթիվ:2021-03-12 16:13:45    
Ամսաթիվ: 11-03-2021
Որոշման հիմքը
Հոդված79-րդ       Մաս 1-ին       Կետ 1-ին
Օրենսգիրք: Վարչական դատավարության օրենսգիրք
Որոշման բովանդակություն:
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2021-03-12 16:14:22    
Ստեղծման ամսաթիվ: 2021-03-12 16:14:22
Դատական ակտ:Վարչական գործ թիվ ՎԴ/1864/05/21

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


‹‹11›› մարտի 2021թ. ք. Երևան

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Լիանա Հակոբյան, ծանոթանալով <ԷՆԵՐԳՈ-ՍԹԱՐ> ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի՝ վնասը հատուցելու վերաբերյալ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին.
ՊԱՐԶԵՑ

Հայցվոր <ԷՆԵՐԳՈ-ՍԹԱՐ> ՓԲԸ-ն 04.03.2021թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի՝ խնդրելով պարտավորեցնել պատասխանողներին ընդունել բարենպաստ վարչական ակտ, որով կհատուցվի <ԷՆԵՐԳՈ-ՍԹԱՐ> ՓԲ ընկերությանը 8.740.000.000 (ութ միլիարդ յոթ հարյուր քառասուն միլիոն) ՀՀ դրամի չափով վարչարարությամբ պատճառված վնասը՝ վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը՝ ՀՀ վարչական դատարանը գտնում է, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման` հետևյալ պատճառա-բանությամբ.
Սույն դեպքում հայցվորը ներկայացրել է պարտավորեցման հայց՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով՝ վարչական մարմնին ուղղված իր դիմումին օրենքով սահմանված ժամկետում չպատասխանելու հանգամանքը դիտարկելով որպես մերժում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանել է պարտավորեցման հայց ներկայացնելու համար անհրաժեշտ նախապայմանները:
Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։ Նույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորեցման հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել երկամսյա ժամկետում՝ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին իրազեկվելու պահից:
Վերը նշված նորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար անհրաժեշտ նախապայման է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին վարչական մարմնի որոշման առկայությունը:
Մինչդեռ, հայցադիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ վարչական մարմնի՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժող որոշում: Նշված փաստը ընդունում է նաև հայցվորը՝ հայցադիմումում նշելով, որ <Պատասխանողների կողմից հայցվորի 2020 թվականի դեկտեմբերի 3-ի դիմումներին չպատասխանելը, հայցվորը գնահատում է իբրև պահանջվող վարչական ակտի ընդունման մերժում, քանի որ դիմումներին չպատասխանելու արդյունքում հայցվորի վնասը ըստ էության չի հատուցվել>:
Դատարանի գնահատմամբ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի, 72-րդ հոդվածի և 68-րդ հոդվածի 2-րդ մասի համակարգային վերլուծությունից բխում է, որ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից անձի դիմումի կապակցությամբ բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին որոշում չընդունելու հանգամանքը չի կարող դիտարկվել որպես մերժում:
ՀՀ վարչական դատավարության 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել նաև օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը։
ՀՀ վարաչական դատավարության օրենսգրքի 67-րդ, 68-րդ և 72-րդ հոդվածների կարգավորումներից բխում է, որ օրենսդիրը նախատեսել է վարչական մարմնից բարենպաստ վարչական ակտի ընդունում հայցող անձի դատական պաշտպանության հստակ դատավարական ընթացակարգեր ինչպես այն դեպքում, երբ բարենպաստ վարչական ակտի կատարումը մերժվել է վարչական մարմնի կողմից, այնպես էլ այն դեպքում, երբ վարչաչական մարմինը դրսևորել է անգործություն և օրենքով սահմանված ժամկետում անձի դիմումի առնչությամբ որոշում չի կայացրել, և արդյունքում առկա չէ բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին որոշում՝ որպես պարտավորեցման հայց ներկայացնելու համար անհրաժեշտ նախապայման: Առաջին դեպքում անձն իր դատական պաշտպանության իրավունքն իրացնում է պարտավորեցման հայցի շրջանակներում, երկրորդ դեպքում՝ գործողության կատարման հայցի շրջանակներում՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով: Այլ խնդիր է, եթե վարչական մարմնի կողմից անձի դիմումի առնչությամբ անգործություն դրսևորելու դեպքում առկա չլիներ դատարանի մատչելիության իրավունքն իրացնելու դատավարական հնարավորություն: Այդ հնարավորությունն ապահովված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի նորմով:
Վերոհիշյալի հիման վրա դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված՝ ճիշտ հայցատեսակը մատնանշելու պարտականությամբ և ՀՀ վճռաբեկ դատարանի ՎԴ/3804/05/15 վարչական գործով 14.03.2017թ. որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներով, արձանագրում է, որ պատասխանողի կողմից օրենքով սահմանված 30-օրյա ժամկետում հայցվորի պահանջը բավարարելու կամ մերժելու մասին որոշում կայացրած չլինելու պայմաններում հայցվորի շահերի դատական պաշտպանությունը ենթակա է իրացման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցի շրջանակներում: Այսինքն՝ հայցվորի կողմից պետք է ներկայացվի պատասխանողից հայցված՝ <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված համարվող բարենպաստ վարչական ակտը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջ:
Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ <վարչական դատարան ներկայացված հայցադիմումում հայցվորի պահանջը տվյալ վիճելի իրավահարաբերությունից բխող և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ճիշտ հայցատեսակին չհամապատասխանող կերպով ձևակերպված լինելը հիմք է հանդիսանում տվյալ հայցադիմումը վերադարձնելու համար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի խախտման հիմքով: Այլ կերպ ասած՝ այն դեպքում, երբ հայցադիմումի ընդունելիության փուլում առկա են բավարար հիմքեր հանգելու այն եզրակացության, որ անձի կողմից վարչական դատարան ներկայացված հայցապահանջը ձևակերպված չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հայցի առարկային համահունչ, ապա տվյալ հայցադիմումը ենթակա է վերադարձման՝ որպես բավարար չափով հստակ կամ որոշակի չձևակերպված պահանջ պարունակող հայցադիմում:> /տե՛ս, ՎԴ/3804/05/15 վարչական գործով 14.03.2017թ. որոշումը/:
Հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումները՝ դատարանը եզրահանգում է, որ հայցվորը դատարան է դիմել ոչ ճիշտ հայցատեսակով, և ըստ այդմ՝ առկա է հայցադիմումը վերադարձնելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք, որի համաձայն՝ դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի և 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված՝ հայցադիմումին առաջադրվող պահանջները: Տվյալ դեպքում պահպանված չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի պահանջը:
Դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, վարչական դատարան կրկին ներկա-յացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ, 77-րդ, 79-րդ հոդվածներով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով՝ ՀՀ վարչական դատարանը.
ՈՐՈՇԵՑ

<ԷՆԵՐԳՈ-ՍԹԱՐ> ՓԲԸ-ի ընդդեմ ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի` վնասը հատուցելու վերաբերյալ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին, հայցադիմումը վերադարձնել հայցվորին:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում:



ԴԱՏԱՎՈՐ ԼԻԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 11-03-2021
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): 0
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ԱՄՆ դոլլար):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (Եվրո):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ՌԴ ռուբլի):
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Վարչական
Դատավորի անուն:   
Պետ. տուրքը վերադարձվել է (անդորրագիրը)    
Ամսաթիվ: 11-03-2021
Պետ. տուրք (ՀՀ դրամ): 8000
Այլ նշումներ:
Որոշումն ուղարկվել է կողմերին    
Ամսաթիվ: 12-03-2021
Ելքի համարը: 9325/21
Այլ նշումներ:
Հայցադիմումը կրկին ներկայացվել է    
Ներկայացման ամսաթիվ: 01-04-2021
Մակագրել    
Ամսաթիվ: 01-04-2021
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Վարչական
Դատավորի անուն: Լիանա Օնիկի Հակոբյան
Դատավոր
Դատարանի անվանում: Վարչական
Դատավորի անուն:   
Պետական տուրք    
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: 01-04-2021
Ներկայացվել է: Անդորրա(գրեր)գիր
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը: 04-03-2021
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը: 122824813
Պետ. տուրք (ՀՀ դրամ): 8000
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2021-04-09 11:46:00 Խմբագրման ամսաթիվ:2021-04-09 11:46:00    
Որոշման ամսաթիվ: 08-04-2021
Ստեղծման ամսաթիվ: 2021-04-09 11:46:00
Որոշման բովանդակություն:Վարչական գործ թիվ ՎԴ/1864/05/21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

‹‹08›› ապրիլի 2021թ. ք. Երևան
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Լիանա Հակոբյան, ծանոթանալով <ԷՆԵՐԳՈ-ՍԹԱՐ> ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի՝ որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին կրկին ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին

ՊԱՐԶԵՑ

<ԷՆԵՐԳՈ-ՍԹԱՐ> ՓԲ ընկերության տնօրեն Բենյամին Բալասանյանը 04.03.2021թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի՝ խնդրելով պարտավորեցնել պատասխանողներին ընդունել բարենպաստ վարչական ակտ, որով կհատուցվի <ԷՆԵՐԳՈ-ՍԹԱՐ> ՓԲ ընկերությանը 8.740.000.000 (ութ միլիարդ յոթ հարյուր քառասուն միլիոն) ՀՀ դրամի չափով վարչարարությամբ պատճառված վնասը՝ վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով:
ՀՀ վարչական դատաանի/դատավոր Լ.Հակոբյան/ 11.03.2021թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցադիմումը կրկին ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 01.04.2021թ.՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված 15-օրյա ժամկետում:
Կրկին ներկայացված հայցադիմումով հայցվորը խնդրել է պարտավորեցնել պատասխանողներին կատարելու որոշակի գործողություն, այն է` տրամադրել <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված համարվող բարենպաստ վարչական ակտը, որով կհատուցվի <ԷՆԵՐԳՈ-ՍԹԱՐ> ՓԲ ընկերությանը 8.740.000.000 (ութ միլիարդ յոթ հարյուր քառասուն միլիոն) ՀՀ դրամի չափով վարչարարությամբ պատճառված վնասը՝ վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով:
Ուսումնասիրելով կրկին ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ դատարանն արձանագրում է, որ հայցվորը, ընդունելով դատարանի առաջարկը, ներկայացրել է գործողության կատարման հայց՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական հիմքով:
Հաշվի առնելով նաև, որ տվյալ դեպքում հայցադիմումը ներկայացված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ հոդվածներին համապատասխան և բացակայում են նույն օրենսգրքի 79-րդ և 80-րդ հոդվածներով նախատեսված՝ համապատասխանաբար հայցադիմումը վերադարձնելու և հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքեր, դատարանը գտնում է, որ հայցադիմումը ենթակա է վարույթ ընդունման:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ, 77-րդ, 78-րդ հոդվածներով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով՝ ՀՀ վարչական դատարանը

ՈՐՈՇԵՑ

<ԷՆԵՐԳՈ-ՍԹԱՐ> ՓԲԸ-ի կրկին ներկայացված հայցադիմումն ընդդեմ ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի՝ որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
Նախնական դատական նիստը նշանակել 2021թ. հունիսի 10-ին, ժամը՝ 15:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, նիստերի դահլիճ 2):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:




ԴԱՏԱՎՈՐ ԼԻԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 10-06-2021 Ստեղծման ամսաթիվ: 2021-04-09 11:46:19
Ծանուցագիրը ուղարկվել է: 09-04-2021
Ժամ: 15:00 Ստեղծման ամսաթիվ: 2021-04-09 11:46:19
Նիստերի դահլիճի համար: 2
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:Վարչական գործ թիվ ՎԴ/1864/05/21

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

‹‹27 ›› ապրիլի 2021թ. ք. Երևան
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Լիանա Հակոբյան, քննարկելով ըստ հայցի <ԷՆԵՐԳՈ-ՍԹԱՐ> ՓԲ ընկերության ընդդեմ ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին թիվ ՎԴ/1864/05/21 վարչական գործով պատասխանողներ՝ ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի ներկայացուցչի միջնորդությունը՝ պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետը երկարաձգելու վերաբերյալ.

ՊԱՐԶԵՑ

<ԷՆԵՐԳՈ-ՍԹԱՐ> ՓԲ ընկերության տնօրեն Բենյամին Բալասանյանը 04.03.2021թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի՝ խնդրելով պարտավորեցնել պատասխանողներին ընդունել բարենպաստ վարչական ակտ, որով կհատուցվի <ԷՆԵՐԳՈ-ՍԹԱՐ> ՓԲ ընկերությանը 8.740.000.000 (ութ միլիարդ յոթ հարյուր քառասուն միլիոն) ՀՀ դրամի չափով վարչարարությամբ պատճառված վնասը՝ վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով:
ՀՀ վարչական դատաանի/դատավոր Լ.Հակոբյան/ 11.03.2021թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցադիմումը կրկին ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 01.04.2021թ.՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված 15-օրյա ժամկետում:
Կրկին ներկայացված հայցադիմումով հայցվորը խնդրել է պարտավորեցնել պատասխանողներին կատարելու որոշակի գործողություն, այն է` տրամադրել <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված բարենպաստ վարչական ակտը, որով կհատուցվի <ԷՆԵՐԳՈ-ՍԹԱՐ> ՓԲ ընկերությանը 8.740.000.000 (ութ միլիարդ յոթ հարյուր քառասուն միլիոն) ՀՀ դրամի չափով վարչարարությամբ պատճառված վնասը՝ վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով:
ՀՀ վարչական դատարանի /դատավոր Լիանա Հակոբյան/ 08.04.2021թ. որոշումներով հայցադիմումն ընդունվել է վարույթ, հրավիրվել է նախնական դատական նիստ և դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավվել է ՀՀ ֆինանսների նախարարությունը:
26.04.2021թ. ՀՀ վարչական դատարանում մուտքագրվել է պատասխանողներ ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի ներկայացուցիչ Անահիտ Անտոնյանի միջնորդությունը, որով պատասխանողների ներկայացուցիչը խնդրել է երկարաձգել հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար օրենսդրությամբ նախատեսված երկշաբաթյա ժամկետը: Հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը պատասխանողների ներկայացուցիչը պատճառաբանել է պատասխանի պատշաճ նախապատրաստման համար լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությամբ: Միևնույն ժամանակ պատասխանողների ներկայացուցիչը նշել է, որ ՀՀ վարչապետի և ՀՀ արդարադատության նախարարի լիազորագրերը ստացվել են 23.04.2021թ.:
Ըստ այդմ՝ պատասխանողների ներկայացուցիչը միջնորդել է երկարաձգել պատասխան ներկայացնելու համար օրենսդրությամբ նախատեսված ժամկետը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ելնելով գործի առանձնահատկություններից` վարչական դատարանը կարող է սահմանել պատասխանն ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝՝ դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, ներառյալ` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն։
Ելնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով սահմանված կողմերի իրավահավասարության սկզբունքից, ինչպես նաև գործը դատաքննության նախապատրաստելու գործընթացի արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությունից՝ դատարանը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով ՀՀ վարչական դատարանը.
ՈՐՈՇԵՑ

Բավարարել պատասխանող՝ ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, և պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգել մինչև սույն որոշումն ստանալուն հաջորդող երկշաբաթյա ժամկետի ավարտը:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում:





ԴԱՏԱՎՈՐ ԼԻԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 06-09-2021 Ստեղծման ամսաթիվ: 2021-06-11 10:48:20
Ծանուցագիրը ուղարկվել է: 10-06-2021
Ժամ: 11:00 Ստեղծման ամսաթիվ: 2021-06-11 10:48:20
Նիստերի դահլիճի համար: 2
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը:
Պատճառը:
Այլ նշումներ:
Կազմի փոփոխություն    
Ամսաթիվ: 29-06-2021
Փոփոխության հիմքը: Տեղափոխվել է այլ դատարան
Փոխարինվող դատավոր
Դատարանի անվանում: Վարչական
Դատավորի անուն:   
Մակագրել    
Ամսաթիվ: 29-06-2021
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Վարչական
Դատավորի անուն: Ռուզաննա Արայիկի Ազրոյան
Դատավոր
Դատարանի անվանում: Վարչական
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2021-07-08 16:39:21 Խմբագրման ամսաթիվ:2021-07-08 16:39:21    
Որոշման ամսաթիվ: 07-07-2021
Ստեղծման ամսաթիվ: 2021-07-08 16:39:21
Որոշման բովանդակություն:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/1864/05/21

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«07» հուլիսի 2021թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուզաննա Ազրոյանի, ծանոթանալով թիվ ՎԴ/1864/05/21 վարչական գործին,
Պ Ա Ր Զ Ե Ց

Էներգո-Սթար ՓԲ ընկերության տնօրեն Բենյամին Բալասանյանը 04.03.2021թ. Հայաստանի Հանրապետության վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի` Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու պահանջի մասին, որով կհատուցվի Էներգո-Սթար ՓԲ ընկերության 8,740,000,000 /ութ միլիարդ յոթ հարյուր քառասուն միլիոն/ ՀՀ դրամի չափով վարչարարությամբ պատճառված վնասը` վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով:
Թիվ ՎԴ/1864/05/21 վարչական գործը 04.03.2021թ. մակագրվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Լ. Հակոբյանին:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի /դատավոր` Լ. Հակոբյան/ 11.03.2021թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցվորը, սահմանված ժամկետում վերացնելով թերությունները, 01.04.2021թ. հայցադիմումը կրկին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
Թիվ ՎԴ/1864/05/21 վարչական գործը 01.04.2021թ. մակագրվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Լ. Հակոբյանին:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 08.04.2021թ. որոշմամբ /դատավոր` Լ. Հակոբյան/ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Հայաստանի Հանրապետության նախագահի 24.06.2021թ. թիվ ՆՀ-129-Ա հրամանագրի համաձայն վարչական դատարանի դատավոր Լ. Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:
Վերոգրյալով պայմանավորված՝ թիվ ՎԴ/1864/05/21 վարչական գործն ըստ հայցի Էներգո-Սթար ՓԲ ընկերության ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի` Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված բարենպաստ վարչական ակտը տրամադրել պարտավորեցնելու պահանջի մասին, որով կհատուցվի Էներգո-Սթար ՓԲ ընկերության 8,740,000,000 /ութ միլիարդ յոթ հարյուր քառասուն միլիոն/ ՀՀ դրամի չափով վարչարարությամբ պատճառված վնասը` վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով, 29.06.2021թ. վերամակագրվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանին և կազմին է հանձնվել 30.06.2021թ.-ին:
Հաշվի առնելով վերոգրյալը` Դատարանը գտնում է, որ սույն վարչական գործը պետք է ընդունել վարույթ:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն՝ հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով վարչական դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն:
Գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով Դատարանը գտնում է, որ սույն գործով պետք է հրավիրել նախնական դատական նիստ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածով, 89-րդ հոդվածով, 123-րդ հոդվածով և 127-րդ հոդվածի 10-րդ մասով, Դատարանը`

Ո Ր Ո Շ Ե Ց

1.Թիվ ՎԴ/1864/05/21 վարչական գործն ըստ հայցի Էներգո-Սթար ՓԲ ընկերության ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի` Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված բարենպաստ վարչական ակտը տրամադրել պարտավորեցնելու պահանջի մասին, որով կհատուցվի Էներգո-Սթար ՓԲ ընկերության 8,740,000,000 /ութ միլիարդ յոթ հարյուր քառասուն միլիոն/ ՀՀ դրամի չափով վարչարարությամբ պատճառված վնասը` վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով, ընդունել վարույթ:
2. Սույն գործով նախնական դատական նիստ հրավիրել 2021 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 10):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ՌՈՒԶԱՆՆԱ ԱԶՐՈՅԱՆ
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 23-09-2021 Ստեղծման ամսաթիվ: 2021-07-08 16:39:42
Ծանուցագիրը ուղարկվել է: 08-07-2021
Ժամ: 15:30 Ստեղծման ամսաթիվ: 2021-07-08 16:39:42
Նիստերի դահլիճի համար: 10
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Գործի վարույթը կարճվել է Ստեղծման ամսաթիվ:2021-09-24 15:31:15 Խմբագրման ամսաթիվ:2021-09-24 15:31:15    
Ամսաթիվ: 23-09-2021
Հոդված
Հոդված60
Հոդված
Հոդված96       Մաս 1       Կետ 6
Հոդված
Հոդված127
Կարճման հիմքը: Հայցվորը հրաժարվել է հայցից
Այլ նշումներ:
Օրենսգիրք: Վարչական դատավարության օրենսգիրք
Հակընդդեմ հայցի լուծման ամսաթիվ:
Հակընդդեմ հայցի լուծումը:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2021-09-24 15:32:12    
Ստեղծման ամսաթիվ: 2021-09-24 15:32:12
Դատական ակտ:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/1864/05/21

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«23» սեպտեմբերի 2021թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուզաննա Ազրոյանի, քննության առնելով թիվ ՎԴ/1864/05/21 վարչական գործի վարույթը կարճելու մասին հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (այսուհետ՝ նաև Դատարան) վարույթում է գտնվում թիվ ՎԴ/1864/05/21 վարչական գործն ըստ հայցի Էներգո-Սթար ՓԲ ընկերության ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի` Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված բարենպաստ վարչական ակտը տրամադրել պարտավորեցնելու պահանջի մասին, որով կհատուցվի Էներգո-Սթար ՓԲ ընկերության 8,740,000,000 /ութ միլիարդ յոթ հարյուր քառասուն միլիոն/ ՀՀ դրամի չափով վարչարարությամբ պատճառված վնասը` վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 23.09.2021թ. Հայաստանի Հանրապետության վարչական դատարան է ներկայացվել գործի վարույթը կարճելու մասին դիմում, որով խնդրվել է թիվ ՎԴ/1864/05/21 վարչական գործով գործի վարույթը կարճել՝ հայցից հրաժարվելու հիմքով:
23.09.2021թ. Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում հրավիրվել էր դատական նիստ:
Քննության առնելով Դիմումը՝ Դատարանն արձանագրում է հետևյալը.
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե` հայցվորը հրաժարվել է հայցից (...):
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն՝ մինչև դատաքննության ավարտը հայցվորն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության լրիվ կամ մասնակի հրաժարվելու իր պահանջներից։ Այդ դեպքում վարչական դատարանը կայացնում է որոշում գործի վարույթը կարճելու մասին այն պահանջի մասով, որից հրաժարվել է հայցվորը (...)։
Տվյալ դեպքում նկատի ունենալով, որ Հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացվել է հայցից հրաժարվելու վերաբերյալ դիմում և 23.09.2021թ. տեղի ունեցած դատական նիստին հայցվոր կողմը, պատշաճ ծանուցված լինելով հանդերձ, չի ներկայացել՝ Դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը Հայաստանի Հանրապետության վարչական դատարավության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ուժով ենթակա է կարճման:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման հարցերը։
Դատարանն, անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին, արձանագրում է հետևյալը.
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է, բացառությամբ սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 10-րդ կետերում նշված դեպքերի:
Տվյալ դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայցվորը նախապես վճարել է 8.000 (ութ հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումար, իսկ սույն վարչական գործի շրջանակներում ներկայացվել է մեկ ոչ գույքային պահանջ, Դատարանը գտնում է, որ ավել վճարված 4.000 (չորս հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումարը ենթակա է վերադարձման, իսկ մնացած 4.000 (չորս հազար) ՀՀ դրամի մասով դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածով, 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 127-րդ հոդվածով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

1.Թիվ ՎԴ/1864/05/21 վարչական գործի վարույթն՝ ըստ հայցի Էներգո-Սթար ՓԲ ընկերության ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի` Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված բարենպաստ վարչական ակտը տրամադրել պարտավորեցնելու պահանջի մասին, որով կհատուցվի Էներգո-Սթար ՓԲ ընկերության 8,740,000,000 /ութ միլիարդ յոթ հարյուր քառասուն միլիոն/ ՀՀ դրամի չափով վարչարարությամբ պատճառված վնասը` վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով, կարճել:
2.Էներգո-Սթար ՓԲ ընկերության կողմից նախապես վճարված 4.000 (չորս հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումարը վերադարձնել:
3.4.000 (չորս հազար) ՀՀ դրամի չափով դատական ծախսերի՝ պետական տուրքի մասով բաշխման հարցը համարել լուծված:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան:



ԴԱՏԱՎՈՐ ՌՈՒԶԱՆՆԱ ԱԶՐՈՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 23-09-2021
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): 0
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ԱՄՆ դոլլար):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (Եվրո):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ՌԴ ռուբլի):
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Վարչական
Դատավորի անուն:   
Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ    
Ամսաթիվ: 25-10-2021
Այլ նշումներ:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 11-02-2022
Էջերի քանակը: 146
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 14-02-2022
Էջերի քանակը: 146
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       05 Հոկտեմբեր 2022

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան