Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ՎԴ/0224/05/19

Վիճակագրական տողի համար: 1.1

Հայցվոր



Մարգարիտա Գասպարյան

Պատասխանող



ՀՀ Նախագահ

Դատավոր

Վարչական:

Հրաչ Մարտունի Այվազյան

Վարչական վերաքննիչ:

Աշոտ Սարգսյան

Պահանջ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2018 թվականի մարտի 15-ի ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին ՆՀ-174-Ա Հրամանագրի որոշումը` <<Մերժել ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ հետևյալ անձնաց դիմումները` Ռաֆիկ Կարապետյանի` ծնված 2002 թվականին ՀՀ-ում>> անվավեր ճանաչելու պ/մ


  • Նիստեր
  • Ակտեր
  • Վարչական
  • Վարչական վերաքննիչ

Վարչական գործ
Թիվ ՎԴ/0224/05/19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.01.2019թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ՝ Դատարան)` դատավոր Հրաչ Այվազյան, ծանոթանալով Մարգարիտա Վահագնի Գասպարյանի կողմից ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին.

Պ Ա Ր Զ Ե Ց

Մարգարիտա Վահագնի Գասպարյանը (ներկայացուցիչ՝ Արայիկ Պապիկյան) 15.01.2019 թվականին հայցադիմում են ներկայացրել Դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2018 թվականի մարտի 15-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին ՆՀ-174-Ա Հրամանագրի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դատարանը, ուսումնասիրելով հայցադիմումը, գտնում է, որ այն ենթակա է վերադարձման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
1/ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի /այսուհետ նաև՝ Օրենսգիրք/ 3-րդ հոդվածի համաձայն՝ 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ հայցադիմումը բովանդակում է հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը,(...):
Օրենսգրքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տասնչորսից տասնութ տարեկան անչափահասներին, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված անձանց դատարանում ներկայացնում են նրանց օրինական ներկայացուցիչները։
Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 73-րդ հոդվածի և 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված` հայցադիմումին առաջադրվող պահանջները, ինչպես նաև սույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պահանջը, եթե համապատասխան վիճարկվող ակտը կամ դրա պատճենը հնարավոր է ներկայացնել:
Տվյալ պարագայում՝ ներկայացված հայցադիմումում որպես հայցվոր է նշված Մարգարիտա Վահագնի Գասպարյանը, իսկ վիճարկվող ակտը կայացվել է Ռաֆիկ Կարապետյանի /ծնված 2002 թվականին Հայաստանի Հանրապետությունում/ նկատմամբ: Ներկայացված փաստաթղթերով չի հաստատվում Մարգարիտա Գասպարյանի հայցվոր լինելու փաստը:
2/ Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե լրացել է հայցադիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետը, և չի ներկայացվել միջնորդություն այն վերականգնելու մասին:
Բացի այդ, Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները), իսկ 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում՝ երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
Տվյալ պարագայում վիճարկվում է ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի 15.03.2018 թվականի հրամանագիրը, սակայն հայցադիմումին կից չի ներկայացրել միջնորդություն բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը, իսկ 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում:
Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Նշված դրույթից հետևում է, որ դատավարական ժամկետի ավարտից հետո որևէ փաստաթուղթ դատարանում մուտքագրված լինելու և բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդության բացակայության դեպքում դատարանը պետք է այն վերադարձնի: Օրենսդիրը, որպես դատավարական ժամկետի բաց թողնման բացասական հետևանք սահմանելով այս կամ այն փաստաթղթի վերադարձ, ապահովել է տվյալ փաստաթուղթը ներկայացրած անձի համար ժամկետի բաց թողնման պատճառները դատարանին ներկայացնելու հնարավորություն` նկատի ունենալով, որ այդ պատճառները կարող են լինել հարգելի:
Վերոգրյալի հաշվառմամբ հայցադիմումը կրկին ներկայացնելիս անհրաժեշտ է ներկայացնել պատճառաբանված միջնորդություն՝ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ, որի պարագայում հնարավոր կլինի ամբողջական անդրադառնալ դատավարական ժամկետներին:
Նման պայմաններում Դատարանը եզրակացնում է, որ հայցադիմումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետի հիման վրա ենթակա է վերադարձման:
Դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում, վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետով, 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 11-րդ մասով, 131-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 132-րդ հոդվածի 2-րդ մասով, Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Մարգարիտա Վահագնի Գասպարյանի կողմից ներկայացված հայցադիմումը՝ կից փաստաթղթերով, վերադարձնել:
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան՝ մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:





ԴԱՏԱՎՈՐ ՀՐԱՉ ԱՅՎԱԶՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գործ թիվ ՎԴ/0224/05/19
վարչական դատարանի որոշում
Նախագահող դատավոր` Հ. Այվազյան

15 մայիսի 2019 թվական ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանը
(այսուհետ` Վերաքննիչ դատարան)

նախագահությամբ` դատավոր Աշոտ Սարգսյանի,

քննելով թիվ ՎԴ/0224/05/19 գործով ՀՀ վարչական դատարանի 18.02.2019թ-ի »Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին« որոշման դեմ Ռաֆիկ Կարապետյանի օրինական ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանի կողմից (ներկայացուցիչ` Արայիկ Պապիկյան) բերված վերաքննիչ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.
Մարգարիտա Գասպարյանը 15.01.2019թ-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան (այսուհետ` Դատարան) ընդդեմ ՀՀ Նախագահի` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 15.03.2018թ-ի ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին ՆՀ-174-Ա Հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որը Դատարանը 18.01.2019թ-ի որոշմամբ վերադարձվել է հայցվորին:
11.02.2019թ-ին Դատարան կրկին մուտքագրվել է Ռաֆիկ Կարապետյանի օրինական ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ Նախագահի` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 15.03.2018թ-ի ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին ՆՀ-174-Ա Հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Միաժամանակ հայցադիմումին կից ներկայացվել է միջնորդություն, որով հայտնում է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 15.03.2018թ-ի ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին ՆՀ-174-Ա Հրամանագրի պատճենը հայցվորը ստացել է 25.09.2018թ-ին, ապա հայցադիմումը դատարան ներկայացնելու ժամանակ պահպանված են եղել դրա վիճարկման չորսամսյա ժամկետը:
Դատարանը 18.02.2019թ-ի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժել է:
Նշված որոշման դեմ Մարգարիտա Գասպարյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որով միաժամանակ ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն:
Վերաքննիչ դատարանը, նշելով, որ բողոքաբերի կողմից բաց չի թողնվել բողոքարկման համար նախատեսված դատավարական ժամկետը և չքննարկելով միջնորդությունը, 29.03.2019թ-ի որոշմամբ բողոքը վերադարձրել է` վերաքննիչ բողոքով ներկայացված պահանջը հստակեցնելու համար (բողոք բերող անձը խնդրել է. »...բեկանել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0224/05/19 վարչական գործով 18.02.2019թ-ի հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը:«, մինչդեռ, 18.02.2019 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարան ոչ թե վերադարձրել է հայցադիմումը, այլ մերժել է հայցադիմումի ընդունումը:
Բողոքաբերը, կրկին դիմելով վերաքննիչ դատարան, հստակեցրել է իր պահանջը, խնդրելով բեկանել »18.02.2019թ. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը«: Այսինքն` բողոքաբերը վերացրել է բողոքի վերադարձման հիմք հանդիսացած թույլ տրված խախտումը:
Վերաքննիչ դատարանը 19.04.2019թ-ի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ:
Վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.
Սույն վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ պահանջի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը, վերլուծելով փաստերը, կիրառելով որոշակի իրավական ակտեր, հանգել է եզրակացության, որ հայցադիմումի ընդունումը պետք է մերժել, քանի որ հայցվոր Ռաֆիկ Կարապետյանի կողմից բողոքարկվող ակտը անհատական բնույթի է և ընդունվել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով: Իսկ ահա ակտի բողոքարկման »չորսամսյա ժամկետի« ռեժիմը տարածվում է այն ակտերի վրա որոնք վերաբերում են անորոշ թվով անձանց շրջանակի:
Դատարանի կողմից գործի փաստերի, ինչպես նաև կիրառած նորմերի վնրլուծությունը ուղղակիորեն վկայում է, որ Դատարանն առավելապես զբաղվել է իրավաբանական աճպարարությամբ, մեծ ճիգեր գործադրել »գտնելու« հայցադիմումի ընդունումը մերժելու ապօրինի հիմքեր: Սա արդարադատություն իրականացնելուց հրաժարվելու քողարկված, սակայն ակնհայտ փաստ է: Ռաֆիկ Կարապետյանն իր դիմումի լուծմանը վարչական ընթացակարգով (մինչև Նախագահի հրամանագրի ընդունումը) սպասել է շուրջ մեկ տարի, հրամանագիրը ստացել է դրա ընդունումից շուրջ վեց ամիս հետո, պարզել է, որ այն չի բխում օրենքից և ՀՀ սահմանադրությունից, ինչը պարտավոր էր տեսնել նաև Դատարանը:
Դատարանը որոշման պատճառաբանման համար ընտրել է մի խումբ նորմեր, որոնց սխալ կիրառումը հատկապես ուղղված է եղել խախտված իրավունքի վերականգնումից հրաժարվելուն: Ընդ որում դրանց կիրառումը և մեկնաբանումը կրել է կամայական բնույթ: Այսպես` համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի »Սույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարելի է դիմել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի ուժի մեջ մտնելու կամ դրա կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության օրվանից հետո չորսամսյա ժամկետում, իսկ 1-ին մասի 2-րդ կետով և 2-րդ մասով նախատեսված դեպքերում՝ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո` չորսամսյա ժամկետում:
Ինչպես տեսնում ենք նորմը վերաբերում է անհատական իրավական ակտին, որի բողոքարկումը կատարել է հայցվորը:
Դատարանը սխալ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 79-րդ հոդվածի 5-րդ մասը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 15.03.2018թ. գործող »Իրավական ակտերի մասին« ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածը:
Նշվածի հիման վրա` խնդրել է ամբողջությամբ բեկանել 18.02.2019թ. որոշումը:

3. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վերաքննիչ բողոքը նշված պահանջի սահմաններում` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման, հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա, ինչը նշանակում է, որ անձը դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս պետք է առաջնորդվի տվյալ դատական պաշտպանության ձևի համար օրենսդրությամբ սահմանված կանոններով` ներառյալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայց հարուցելու կանոններով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է հայցադիմումը վերադարձնելու հիմքերը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը հայցադիմումը վերադարձնում է պատշաճ հիմնավորմամբ` նշելով բոլոր առերևույթ սխալները:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում, վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար:
Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատավարության յուրաքանչյուր փուլը, այդ թվում նաև վարչական գործի հարուցման փուլն ուղղված է յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի իրացման ապահովմանը, տվյալ պարագայում` դատարանի մատչելիության իրավունքի երաշխավորմանը: Ըստ այդմ, օրենսդիրը Դատարանի համար սահմանել է պարտականություն` հայցադիմումը վերադարձնել պատշաճ հիմնավորմամբ` նշելով բոլոր առերևույթ սխալները, իսկ կրկին ներկայացվող հայցադիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը, եթե հայցվորը հայցադիմումը վերադարձնելու հիմք հանդիսացած սխալները վերացնելուց և հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում հայցադիմումը կրկին ներկայացնում է դատարան: Նշված կանոնի խախտմամբ ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման:
Սույն գործով Դատարանը 18.01.2019թ-ի որոշմամբ հայցադիմումը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ հայցվորի կողմից բաց է թողնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 15.03.2018թ-ի հրամանագիրը վիճարկելու դատավարական ժամկետը, սակայն հայցադիմումին կից չի ներկայացրել միջնորդություն բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ:
Դատարանում 11.02.2019թ-ին կրկին մուտքագրվել է Ռաֆիկ Կարապետյանի օրինական ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանի հայցադիմումը, որին կից ներկայացվել է միջնորդություն` հայտնելով, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 15.03.2018թ-ի ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին ՆՀ-174-Ա Հրամանագրի պատճենը հայցվորը ստացել է 25.09.2018թ-ին և հայցադիմումը դատարան ներկայացնելու ժամանակ պահպանված են եղել դրա վիճարկման չորսամսյա ժամկետը: Հայցվորը վկայակոչել է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասը:
Դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ. »Հայցադիմումը կրկին ներկայացնելով Հայցվոր կողմը չի ներկայացրել որևէ միջնորդություն` բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու մասին, որպիսի առաջարկությունը նշվել էր նաև Դատարանի կողմից »Հայցադիմումը վերադարձնելու մասին« որոշմամբ: Նման պայմաններում ... վիճարկվող ակտը ներկայացվել է սահմանված դատավարական ժամկետի ավարտից հետո, ուստի ներկայացված հայցը տվյալ դեպքում ենթակա չէ դատարանում քննության: ... Հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման` Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերի հիմքով:«:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունը հիմնավոր է, քանի որ »Հայցադիմումը վերադարձնելու մասին« որոշումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ, ուստի դրա պահանջը ենթակա է եղել կատարման (եթե կողմը ցանկանում է, որ հայցադիմումն ընդունվի դատարանի վարույթ)` որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջ, մինչդեռ կրկին ներկայացված հայցադիմումին նույնպես չի կցվել միջնորդություն` բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու մասին, ինչը հանգեցրել է այն իրողության, որ հայցը ներկայացված է դատավարական ժամկետներով պայմանավորված իրավունքները կորցրած անձի կողմից, որպիսի հանգամանքն էլ հանդիսանում է հայցի քննությունն արգելակող հիմք: Այսինքն` սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի վերադարձման հիմք հանդիսացած թերությունները, իսկ նման թերությունները չվերացնելն արգելք է գործի քննության համար:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքով ներկայացված հիմնավորումները վերաբերում են »Հայցադիմումը վերադարձնելու մասին« 18.01.2019թ-ի որոշման օրինականությանն ու հիմնավորվածությանը, մինչդեռ սույն գործով ներկայացված բողոքի շրջանակներում գնահատման է ենթակա բացառապես »Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին« 18.02.2019թ-ի որոշման օրինականությունը, ինչը նշանակում է, որ »Հայցադիմումը վերադարձնելու մասին« 18.01.2019թ-ի որոշումն բողոքարկված չլինելու պարագայում, դրա օրինականության գնահատումը դուրս է բողոքով ներկայացված պահանջի շրջանակներից և չի կարող գնահատվել »Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին« 18.02.2019թ-ի որոշման օրինականության ստուգման տիրույթում:
Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ Դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ պահանջների պահպանմամբ, ուստի դրա դեմ բերված վերաքննիչ բողոքը չի կարող հիմք հանդիսանալ Դատարանի որոշումը վերացնելու համար: Այսինքն, բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքը բերվել է միջանկյալ դատական ակտի դեմ, իսկ »Պետական տուրքի մասին« ՀՀ օրենքով միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքների համար պետական տուրքի վճարման պարտականություն չի նախատեսվում` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքին կից ներկայացված 30.01.2019թ-ի թիվ 153194 [1537201583] անդորրագրով վճարված 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը ՀՀ պետական բյուջեից ենթակա է վերադարձման բողոքաբերին:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասով և 146-րդ և 148-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՎԴ/0224/05/19 գործով ՀՀ վարչական դատարանի 18.02.2019թ-ի »Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին« որոշման դեմ Ռաֆիկ Կարապետյանի օրինական ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժել` ՀՀ վարչական դատարանի 18.02.2019թ-ի »Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին« որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
2. ՀՀ պետական բյուջեից Մարգարիտա Գասպարյանին (ներկայացուցիչ` Արայիկ Պապիկյան) ենթակա է վերադարձման 30.01.2019թ-ի թիվ 153194 [1537201583] անդորրագրով 10.000 ՀՀ դրամի չափով վճարված պետական տուրքի գումարը:

Սույն որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` այն ստանալու պահից հնգօրյա ժամկետում:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Դատական Գործ N: ՎԴ/0224/05/19
Դատական Գործ N: ՎԴ/0224/05/19
Վարչական
Նոր քաղաքացիական գործ    
Հայցադիմումը /դիմումը/ ստացվել է: 15-01-2019
Հայցվոր/դիմող
ԱնունՄարգարիտա   
ԱզգանունԳասպարյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ներկայացուցիչ
ԱնունԱրայիկ   
ԱզգանունՊապիկյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանող
Անվանում:ՀՀ Նախագահ   
Հասցե:ք.Երևան, Մաշտոցի պողոտա 47   
Ինքնուրույն պահանջ ներկայացնող:
3-րդ անձ
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Պահանջ:ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2018 թվականի մարտի 15-ի ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին ՆՀ-174-Ա Հրամանագրի որոշումը` <<Մերժել ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ հետևյալ անձնաց դիմումները` Ռաֆիկ Կարապետյանի` ծնված 2002 թվականին ՀՀ-ում>> անվավեր ճանաչելու պ/մ
Հիմնական պահանջի վիճակագրության տողի համարը: 1.1
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Լրացուցիչ պահանջի վիճակագրության տողի համարը:
Այլ նշումներ:Հայցադիմումը 11.02.2019թ.-ին կրկին ներկայացվելուց հետո որպես հայցվոր նշված է Ռաֆիկ Կարապետյանը
Հասցեն՝ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Գ.Հովհաննիսյան փող. 20 տուն
Պահանջն անհատականացնող տվյալ: ՆՀ-174-Ա
Ստացման եղանակ: Առձեռն
Մակագրել    
Ամսաթիվ: 15-01-2019
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Վարչական
Դատավորի անուն: Հրաչ Մարտունի Այվազյան
Դատավոր
Դատարանի անվանում: Վարչական
Դատավորի անուն:   
Պետական տուրք    
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: 15-01-2019
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը: 14-01-2019
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը: 872116998
Պետ. տուրք (ՀՀ դրամ): 4000
Այլ նշումներ:
Հայցադիմումը վերադարձվել է Ստեղծման ամսաթիվ:2019-01-18 15:14:16 Խմբագրման ամսաթիվ:2019-01-18 15:14:16    
Ամսաթիվ: 18-01-2019
Որոշման հիմքը
Հոդված79       Մաս 1       Կետ 1
Օրենսգիրք: Վարչական դատավարության օրենսգիրք
Որոշման բովանդակություն:
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2019-01-18 15:16:18    
Դատական ակտ:Վարչական գործ
Թիվ ՎԴ/0224/05/19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.01.2019թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ՝ Դատարան)` դատավոր Հրաչ Այվազյան, ծանոթանալով Մարգարիտա Վահագնի Գասպարյանի կողմից ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին.

Պ Ա Ր Զ Ե Ց

Մարգարիտա Վահագնի Գասպարյանը (ներկայացուցիչ՝ Արայիկ Պապիկյան) 15.01.2019 թվականին հայցադիմում են ներկայացրել Դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2018 թվականի մարտի 15-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին ՆՀ-174-Ա Հրամանագրի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դատարանը, ուսումնասիրելով հայցադիմումը, գտնում է, որ այն ենթակա է վերադարձման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
1/ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի /այսուհետ նաև՝ Օրենսգիրք/ 3-րդ հոդվածի համաձայն՝ 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ հայցադիմումը բովանդակում է հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը,(...):
Օրենսգրքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տասնչորսից տասնութ տարեկան անչափահասներին, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված անձանց դատարանում ներկայացնում են նրանց օրինական ներկայացուցիչները։
Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 73-րդ հոդվածի և 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված` հայցադիմումին առաջադրվող պահանջները, ինչպես նաև սույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պահանջը, եթե համապատասխան վիճարկվող ակտը կամ դրա պատճենը հնարավոր է ներկայացնել:
Տվյալ պարագայում՝ ներկայացված հայցադիմումում որպես հայցվոր է նշված Մարգարիտա Վահագնի Գասպարյանը, իսկ վիճարկվող ակտը կայացվել է Ռաֆիկ Կարապետյանի /ծնված 2002 թվականին Հայաստանի Հանրապետությունում/ նկատմամբ: Ներկայացված փաստաթղթերով չի հաստատվում Մարգարիտա Գասպարյանի հայցվոր լինելու փաստը:
2/ Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե լրացել է հայցադիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետը, և չի ներկայացվել միջնորդություն այն վերականգնելու մասին:
Բացի այդ, Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները), իսկ 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում՝ երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
Տվյալ պարագայում վիճարկվում է ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի 15.03.2018 թվականի հրամանագիրը, սակայն հայցադիմումին կից չի ներկայացրել միջնորդություն բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը, իսկ 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում:
Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Նշված դրույթից հետևում է, որ դատավարական ժամկետի ավարտից հետո որևէ փաստաթուղթ դատարանում մուտքագրված լինելու և բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդության բացակայության դեպքում դատարանը պետք է այն վերադարձնի: Օրենսդիրը, որպես դատավարական ժամկետի բաց թողնման բացասական հետևանք սահմանելով այս կամ այն փաստաթղթի վերադարձ, ապահովել է տվյալ փաստաթուղթը ներկայացրած անձի համար ժամկետի բաց թողնման պատճառները դատարանին ներկայացնելու հնարավորություն` նկատի ունենալով, որ այդ պատճառները կարող են լինել հարգելի:
Վերոգրյալի հաշվառմամբ հայցադիմումը կրկին ներկայացնելիս անհրաժեշտ է ներկայացնել պատճառաբանված միջնորդություն՝ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ, որի պարագայում հնարավոր կլինի ամբողջական անդրադառնալ դատավարական ժամկետներին:
Նման պայմաններում Դատարանը եզրակացնում է, որ հայցադիմումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետի հիման վրա ենթակա է վերադարձման:
Դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում, վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետով, 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 11-րդ մասով, 131-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 132-րդ հոդվածի 2-րդ մասով, Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Մարգարիտա Վահագնի Գասպարյանի կողմից ներկայացված հայցադիմումը՝ կից փաստաթղթերով, վերադարձնել:
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան՝ մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:





ԴԱՏԱՎՈՐ ՀՐԱՉ ԱՅՎԱԶՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 18-01-2019
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): 0
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ԱՄՆ դոլլար):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (Եվրո):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ՌԴ ռուբլի):
Պետ. տուրքը վերադարձվել է (անդորրագիրը)    
Ամսաթիվ: 18-01-2019
Պետ. տուրք (ՀՀ դրամ): 4000
Այլ նշումներ:
Որոշումն ուղարկվել է կողմերին    
Ամսաթիվ: 18-01-2019
Ելքի համարը: 1444/19
Այլ նշումներ:
Հայցադիմումը կրկին ներկայացվել է    
Ներկայացման ամսաթիվ: 11-02-2019
Մակագրել    
Ամսաթիվ: 11-02-2019
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Վարչական
Դատավորի անուն: Հրաչ Մարտունի Այվազյան
Դատավոր
Դատարանի անվանում: Վարչական
Դատավորի անուն:   
Պետական տուրք    
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: 11-02-2019
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը: 14-01-2019
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը: 872116998
Պետ. տուրք (ՀՀ դրամ): 4000
Այլ նշումներ:
Ընդունումը մերժվել է    
Ամսաթիվ: 18-02-2019
Որոշման հիմքը
Հոդված80       Մաս 1       Կետ 1
Որոշման բովանդակություն:Վարչական գործ
Թիվ ՎԴ/0224/05/19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.02.2019թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ՝ Դատարան)` դատավոր Հրաչ Այվազյան, ծանոթանալով Ռաֆիկ Կարապետյանի օրինական ներկայացուցիչ Մարգարիտա Վահագնի Գասպարյանի կողմից ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Մարգարիտա Վահագնի Գասպարյանը (ներկայացուցիչ՝ Արայիկ Պապիկյան) 15.01.2019 թվականին հայցադիմում են ներկայացրել Դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2018 թվականի մարտի 15-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին ՆՀ-174-Ա Հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որը Դատարանի 18.01.2019 թվական որոշմամբ վերադարձվել է հայցվորին։
11.02.2019 թվականին ՀՀ վարչական դատարան կրկին մուտքագրվել է Ռաֆիկ Կարապետյանի օրինական ներկայացուցիչ Մարգարիտա Վահագնի Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2018 թվականի մարտի 15-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին ՆՀ-174-Ա Հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Միաժամանակ հայցադիմումին կից ներկայացվել է միջնորդություն, որով հայտնում է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2018 թվականի մարտի 15-ի ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին ՆՀ-174-Ա Հրամանագրի պատճենը հայցվորը ստացել է 2018 թվականի սեպտեմբերի 25-ին, ապա հայցադիմումը դատարան ներկայացնելու ժամանակ պահպանված են եղել դրա վիճարկման չորսամսյա ժամկետը: Հայցվորը վկայակոչել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասը՝ համաձայն որի՝ նույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարելի է դիմել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի ուժի մեջ մտնելու կամ դրա կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության օրվանից հետո՝ չորսամսյա ժամկետում, իսկ 1-ին մասի 2-րդ կետով և 2-րդ մասով նախատեսված դեպքերում՝ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, ՀՀ վարչական դատարանը գտնում է, որ հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ Վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե սույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար:
Այսպես՝ ՀՀ վարչական դատարանի կողմից 18.01.2019 թվականին կայացվել է <<Հայցադիմումը վերադարձնելու մասին>> որոշում, որով հայցվորին առաջարկվել է հայցադիմումը կրկին ներկայացնելիս ներկայացնել պատճառաբանված միջնորդություն՝ բաց թողնված դատավարական երկամսյա ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ, որի պարագայում հնարավոր կլինի ամբողջական անդրադառնալ դատավարական ժամկետներին:
Ներկայացված հայցադիմումով հայցվորը վկայակոչել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասին և նշել, որ հայցադիմումը ներկայացվել է չորսամսյա ժամկետի պահպանմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի համաձայն՝ Վարչական դատարանին ընդդատյա են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վերաբերյալ հետևյալ գործերը.
Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի նորմատիվ իրավական ակտերի, գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև համայնքի ավագանու ու համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերի` դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին (բացի Սահմանադրությունից) համապատասխանությունը վիճարկելու վերաբերյալ գործերը։
ՀՀ վարչական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե որն է նորմատիվ իրավական ակտը և որը անհատական իրավական ակտը, այսպես՝
Վիճարկվող վարչական ակտը կայացնելու պահին՝ 15.03.2018 թվականին գործող <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ Նորմատիվ իրավական ակտն օրենքով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական գրավոր այն փաստաթուղթն է, որն ուղղված է իրավական նորմի կամ նորմերի սահմանմանը, փոփոխմանը կամ գործողության դադարեցմանը:
Հայցը ներկայացնելու պահին գործող <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար, իսկ 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ անհատական իրավական ակտը նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետևանքներ և վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց:
Նշվածից հետևում է, որ օրենսդիրը հստակ սահմանել է նորմատիվ և անհատական իրավական ակտերի հասկացությունները՝ նորմատիվ իրավական ակտի համար սահմանելով անորոշ թվով անձանց շրջանակ:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մաuին>> ՀՀ oրենքի 53-րդ հոդվածի 1-ին մաuի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
Տվյալ պարագայում վիճարկվող Հրամանագիրն անհատական իրավական ակտ է՝ վարչական ակտ, որն ընդունվել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է կոնկրետ անձի՝ Ռաֆիկ Կարապետյանի համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
Իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վիճարկման հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում, որպիսիք սույն դեպքում բաց են թողնվել և չի ներկայացվել միջնորդություն՝ բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու մասին:
Նույն օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն.
<<1. Դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։
2. Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
3. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվում է այն դատարան, որտեղ պետք է կատարվի դատավարական գործողությունը։ Միջնորդության ներկայացման հետ միաժամանակ, եթե դա հնարավոր է, կատարվում են անհրաժեշտ դատավարական գործողությունները (դիմումի, բողոքի, փաստաթղթերի ներկայացում և այլն), որոնց կատարման ժամկետը բաց է թողնվել։
4. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է դատարանում այն ստացվելու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում` առանց դատավարության մասնակիցների ծանուցման, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։
5. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին դատարանը կայացնում է որոշում և հետագայում այդ մասին նշում է գործն ըստ էության լուծող դատական ակտում։ Դատարանը բաց թողնված ժամկետը վերականգնելու հետ միաժամանակ կարող է սահմանել իրավունքի իրականացման համար նոր դատավարական ժամկետ, որը չի կարող գերազանցել օրենքով սահմանված ժամկետը։ Որոշման պատճենը ուղարկվում է կողմերին ոչ ուշ, քան որոշման կայացման հաջորդ օրը։
6. Բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը մերժելու մասին դատարանը կայացնում է որոշում։ >>:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
Հայցադիմումը կրկին ներկայացնելով Հայցվոր կողմը չի ներկայացրել որևէ միջնորդություն՝ բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու մասին, որպիսի առաջարկությունը նշվել էր նաև Դատարանի կողմից <<Հայցադիմումը վերադարձնելու մասին>> որոշմամբ:
Նման պայմաններում Դատարանը եզրակացնում է, որ վիճարկվող ակտը ներկայացվել է սահմանված դատավարական ժամկետի ավարտից հետո, ուստի ներկայացված հայցը տվյալ դեպքում ենթակա չէ դատարանում քննության:
Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե` հայցը ենթակա չէ դատարանում քննության կամ նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար:
Նշվածը հաշվի առնելով, Դատարանը գտնում է, որ հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման՝ Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերի հիմքով:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով, 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով, 123-րդ, 127-րդ, 131-րդ հոդվածներով, Դատարանը՝
Ո Ր Ո Շ Ե Ց

Ռաֆիկ Կարապետյանի օրինական ներկայացուցիչ Մարգարիտա Վահագնի Գասպարյանի կողմից ներկայացված հայցադիմումի ընդունումը, մերժել:
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան:






ԴԱՏԱՎՈՐ ՀՐԱՉ ԱՅՎԱԶՅԱՆ
Այլ նշումներ:
Օրենսգիրք: Վարչական դատավարության օրենսգիրք
Պետ. տուրքը վերադարձվել է (անդորրագիրը)    
Ամսաթիվ: 18-02-2019
Պետ. տուրք (ՀՀ դրամ): 4000
Այլ նշումներ:
Որոշումն ուղարկվել է կողմերին    
Ամսաթիվ: 18-02-2019
Ելքի համարը: 5538/19
Այլ նշումներ:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 15-03-2019
Էջերի քանակը: 67
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Բողոքարկվել է    
Բողոքարկվել է: Ըստ էության չլուծող դատական ակտը
Գործի ուղարկման ամսաթիվը: 18-03-2019
Այլ նշումներ:
Գործը, որոշումը ուղարկվել է    
Ամսաթիվ: 18-03-2019
Էջերի քանակը: 67
Գործին կից նյութերը:
Որ դատարան է ուղարկվել: Վարչական վերաքննիչ
Ուր է ուղարկվել:
Ելքի գրության համար: ԴԴ-9-Ե-8928/19
Վարչական գործը ստացվել է գործն ըստ էության չլուծող դատական ակտը ուժի մեջ մնալուց հետո    
Ամսաթիվ: 18-07-2019
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 09-08-2019
Էջերի քանակը: 128
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ՎԴ/0224/05/19
Վարչական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 13-03-2019
Բողոքի համարը: Բ-740/19
Ում կողմից է բերվել բողոքը: Դիմողի օրինական ներկայացուցիչ
Բողոք բերող անձը
ԱնունՄարգարիտա   
ԱզգանունԳասպարյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Կայացվել է որոշում: Վերաքննիչ բողոքը վերադարձվել է
Որոշման ամսաթիվը: 29-03-2019
Որոշման բովանդակություն:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գործ թիվ ՎԴ/0224/05/19
վարչական դատարանի որոշում
Նախագահող դատավոր` Հ. Այվազյան

29 մարտի 2019 թվական ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանը
(այսուհետ` Վերաքննիչ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող դատավոր Աշոտ Սարգսյան,

քննարկելով թիվ ՎԴ/0224/05/19 գործով ՀՀ վարչական դատարանի 18.02.2019 թվականի »Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին« որոշման դեմ Ռաֆիկ Կարապետյանի օրինական ներկայացուցիչ` Մարգարիտա Վահագնի Գասպարյանի կողմից (ներկայացուցիչ` Արայիկ Պապիկյան) բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Մարգարիտա Վահագնի Գասպարյանը 15.01.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Նախագահի` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 15.03.2018 թվականի ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին ՆՀ-174-Ա Հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որը ՀՀ վարչական դատարանը 18.01.2019 թվականի որոշմամբ վերադարձվել է հայցվորին։
11.02.2019 թվականին ՀՀ վարչական դատարան կրկին մուտքագրվել է Ռաֆիկ Կարապետյանի օրինական ներկայացուցիչ Մարգարիտա Վահագնի Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ Նախագահի` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 15.03.2018 թվականի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին ՆՀ-174-Ա Հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Միաժամանակ հայցադիմումին կից ներկայացվել է միջնորդություն, որով հայտնում է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2018 թվականի մարտի 15-ի ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին ՆՀ-174-Ա Հրամանագրի պատճենը հայցվորը ստացել է 2018 թվականի սեպտեմբերի 25-ին, ապա հայցադիմումը դատարան ներկայացնելու ժամանակ պահպանված են եղել դրա վիճարկման չորսամսյա ժամկետը։
ՀՀ վարչական դատարանը 18.02.2019 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժել է։
Նշված որոշման դեմ Մարգարիտա Վահագնի Գասպարյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որով միաժամանակ ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն` պատճառաբանելով, որ 18.02.2019 թվականի որոշումը ստացել է 03.03.2019 թվականին։
Վերաքննիչ դատարանը, ծանոթանալով վերաքննիչ բողոքին և ելնելով գործի տվյալներից, գտնում է, որ այն ենթակա է վերադարձման` հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածը սահմանում է վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը, ի թիվս որոնց 136-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 134-րդ հոդվածի պահանջները։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` բողոքում պետք է նշվի բողոք բերող անձի պահանջը։
Տվյալ դեպքում, բողոք բերող անձը խնդրել է. »...բեկանել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0224/05/19 վարչական գործով 18.02.2019թ-ի հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը։«։
Փաստորեն, վերաքննիչ բողոքով ներկայացված պահանջով բողոքաբերը սույն գործով իրականացվելիք վերաքննության արդյունքում խնդրել է բեկանել 18.02.2019 թվականի հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը։
Մինչդեռ, 18.02.2019 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարան ոչ թե վերադարձրել է հայցադիմումը, այլ մերժել է հայցադիմումի ընդունումը։ Այսինքն` ներկայացված վերաքննիչ բողոքը չի պարունակում 18.02.2019 թվականին կայացված այն դատական ակտը վերացնելու պահանջ, որի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոքը։
Հետևաբար, վերաքննիչ բողոքով ներկայացված պահանջը հստակեցնելու համար` վերաքննիչ բողոքը պետք է վերադարձնել։
Ինչ վերաբերում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությանը, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ 18.02.2019 թվական որոշումը` գործում առկա հետադարձ ծանուցման թերթիկի համաձայն, հայցվորը ստացել է 01.03.2019 թվականին, իսկ բողոքը փոստային ծառայությանն է հանձնել 11.03.2019 թվականին։ Հետևաբար, հաշվի առնելով որ 2019 թվականի մարտի 8-ից 10-ը եղել են ոչ աշխատանքային օրեր` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքը ներկայացվել է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման համար սահմանված ժամկետի պահպանմամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդ. 2-րդ մաս և 127-րդ հոդվածի 11-րդ մաս), ուստի վերոհիշյալ միջնորդությունը քննարկման ենթակա չէ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով, 148-րդ, 149-րդ, և 156-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՎԴ/0224/05/19 գործով ՀՀ վարչական դատարանի 18.02.2019 թվականի »Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին« որոշման դեմ Մարգարիտա Գասպարյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձնել։
2. Բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն uտանալուց հետո` եռoրյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված uկզբնական ներկայացման oրը։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում։



ԴԱՏԱՎՈՐ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք: 15-04-2019
Բողոքի հերթական համարը:
Այլ նշումներ:սույն բողոքը բերվել է հայցադիմումի ընդունումը մերժելու որոշման դեմ
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 22-03-2019
Վիճակագրական տողի համարը: 1.1
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): 67
Գործը ստացվել է: Վարչական
Այլ նշումներ:
Միջանկյալ դատական ակտի դեմ    
Բողոքարկվող դատական ակտ: Հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 22-03-2019
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Վարչական վերաքննիչ
Դատավորի անուն: Աշոտ  Սարգսյան
Դատավոր
Դատարանի անվանում: Վարչական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Երբ: 19-04-2019
Որոշումը ուղարկվել է կողմերին: 25-04-2019
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: 25-04-2019
Այլ նշումներ:
Վերաքննիչ բողոքը մերժվել է    
Ամսաթիվ: 15-05-2019
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2019-05-20 15:49:06    
Դատական ակտ:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գործ թիվ ՎԴ/0224/05/19
վարչական դատարանի որոշում
Նախագահող դատավոր` Հ. Այվազյան

15 մայիսի 2019 թվական ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանը
(այսուհետ` Վերաքննիչ դատարան)

նախագահությամբ` դատավոր Աշոտ Սարգսյանի,

քննելով թիվ ՎԴ/0224/05/19 գործով ՀՀ վարչական դատարանի 18.02.2019թ-ի »Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին« որոշման դեմ Ռաֆիկ Կարապետյանի օրինական ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանի կողմից (ներկայացուցիչ` Արայիկ Պապիկյան) բերված վերաքննիչ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.
Մարգարիտա Գասպարյանը 15.01.2019թ-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան (այսուհետ` Դատարան) ընդդեմ ՀՀ Նախագահի` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 15.03.2018թ-ի ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին ՆՀ-174-Ա Հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որը Դատարանը 18.01.2019թ-ի որոշմամբ վերադարձվել է հայցվորին:
11.02.2019թ-ին Դատարան կրկին մուտքագրվել է Ռաֆիկ Կարապետյանի օրինական ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ Նախագահի` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 15.03.2018թ-ի ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին ՆՀ-174-Ա Հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Միաժամանակ հայցադիմումին կից ներկայացվել է միջնորդություն, որով հայտնում է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 15.03.2018թ-ի ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին ՆՀ-174-Ա Հրամանագրի պատճենը հայցվորը ստացել է 25.09.2018թ-ին, ապա հայցադիմումը դատարան ներկայացնելու ժամանակ պահպանված են եղել դրա վիճարկման չորսամսյա ժամկետը:
Դատարանը 18.02.2019թ-ի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժել է:
Նշված որոշման դեմ Մարգարիտա Գասպարյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որով միաժամանակ ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն:
Վերաքննիչ դատարանը, նշելով, որ բողոքաբերի կողմից բաց չի թողնվել բողոքարկման համար նախատեսված դատավարական ժամկետը և չքննարկելով միջնորդությունը, 29.03.2019թ-ի որոշմամբ բողոքը վերադարձրել է` վերաքննիչ բողոքով ներկայացված պահանջը հստակեցնելու համար (բողոք բերող անձը խնդրել է. »...բեկանել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0224/05/19 վարչական գործով 18.02.2019թ-ի հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը:«, մինչդեռ, 18.02.2019 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարան ոչ թե վերադարձրել է հայցադիմումը, այլ մերժել է հայցադիմումի ընդունումը:
Բողոքաբերը, կրկին դիմելով վերաքննիչ դատարան, հստակեցրել է իր պահանջը, խնդրելով բեկանել »18.02.2019թ. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը«: Այսինքն` բողոքաբերը վերացրել է բողոքի վերադարձման հիմք հանդիսացած թույլ տրված խախտումը:
Վերաքննիչ դատարանը 19.04.2019թ-ի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ:
Վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.
Սույն վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ պահանջի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը, վերլուծելով փաստերը, կիրառելով որոշակի իրավական ակտեր, հանգել է եզրակացության, որ հայցադիմումի ընդունումը պետք է մերժել, քանի որ հայցվոր Ռաֆիկ Կարապետյանի կողմից բողոքարկվող ակտը անհատական բնույթի է և ընդունվել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով: Իսկ ահա ակտի բողոքարկման »չորսամսյա ժամկետի« ռեժիմը տարածվում է այն ակտերի վրա որոնք վերաբերում են անորոշ թվով անձանց շրջանակի:
Դատարանի կողմից գործի փաստերի, ինչպես նաև կիրառած նորմերի վնրլուծությունը ուղղակիորեն վկայում է, որ Դատարանն առավելապես զբաղվել է իրավաբանական աճպարարությամբ, մեծ ճիգեր գործադրել »գտնելու« հայցադիմումի ընդունումը մերժելու ապօրինի հիմքեր: Սա արդարադատություն իրականացնելուց հրաժարվելու քողարկված, սակայն ակնհայտ փաստ է: Ռաֆիկ Կարապետյանն իր դիմումի լուծմանը վարչական ընթացակարգով (մինչև Նախագահի հրամանագրի ընդունումը) սպասել է շուրջ մեկ տարի, հրամանագիրը ստացել է դրա ընդունումից շուրջ վեց ամիս հետո, պարզել է, որ այն չի բխում օրենքից և ՀՀ սահմանադրությունից, ինչը պարտավոր էր տեսնել նաև Դատարանը:
Դատարանը որոշման պատճառաբանման համար ընտրել է մի խումբ նորմեր, որոնց սխալ կիրառումը հատկապես ուղղված է եղել խախտված իրավունքի վերականգնումից հրաժարվելուն: Ընդ որում դրանց կիրառումը և մեկնաբանումը կրել է կամայական բնույթ: Այսպես` համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի »Սույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարելի է դիմել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի ուժի մեջ մտնելու կամ դրա կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության օրվանից հետո չորսամսյա ժամկետում, իսկ 1-ին մասի 2-րդ կետով և 2-րդ մասով նախատեսված դեպքերում՝ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո` չորսամսյա ժամկետում:
Ինչպես տեսնում ենք նորմը վերաբերում է անհատական իրավական ակտին, որի բողոքարկումը կատարել է հայցվորը:
Դատարանը սխալ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 79-րդ հոդվածի 5-րդ մասը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 15.03.2018թ. գործող »Իրավական ակտերի մասին« ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածը:
Նշվածի հիման վրա` խնդրել է ամբողջությամբ բեկանել 18.02.2019թ. որոշումը:

3. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վերաքննիչ բողոքը նշված պահանջի սահմաններում` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման, հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա, ինչը նշանակում է, որ անձը դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս պետք է առաջնորդվի տվյալ դատական պաշտպանության ձևի համար օրենսդրությամբ սահմանված կանոններով` ներառյալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայց հարուցելու կանոններով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է հայցադիմումը վերադարձնելու հիմքերը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը հայցադիմումը վերադարձնում է պատշաճ հիմնավորմամբ` նշելով բոլոր առերևույթ սխալները:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում, վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար:
Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատավարության յուրաքանչյուր փուլը, այդ թվում նաև վարչական գործի հարուցման փուլն ուղղված է յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի իրացման ապահովմանը, տվյալ պարագայում` դատարանի մատչելիության իրավունքի երաշխավորմանը: Ըստ այդմ, օրենսդիրը Դատարանի համար սահմանել է պարտականություն` հայցադիմումը վերադարձնել պատշաճ հիմնավորմամբ` նշելով բոլոր առերևույթ սխալները, իսկ կրկին ներկայացվող հայցադիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը, եթե հայցվորը հայցադիմումը վերադարձնելու հիմք հանդիսացած սխալները վերացնելուց և հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում հայցադիմումը կրկին ներկայացնում է դատարան: Նշված կանոնի խախտմամբ ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման:
Սույն գործով Դատարանը 18.01.2019թ-ի որոշմամբ հայցադիմումը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ հայցվորի կողմից բաց է թողնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 15.03.2018թ-ի հրամանագիրը վիճարկելու դատավարական ժամկետը, սակայն հայցադիմումին կից չի ներկայացրել միջնորդություն բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ:
Դատարանում 11.02.2019թ-ին կրկին մուտքագրվել է Ռաֆիկ Կարապետյանի օրինական ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանի հայցադիմումը, որին կից ներկայացվել է միջնորդություն` հայտնելով, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 15.03.2018թ-ի ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին ՆՀ-174-Ա Հրամանագրի պատճենը հայցվորը ստացել է 25.09.2018թ-ին և հայցադիմումը դատարան ներկայացնելու ժամանակ պահպանված են եղել դրա վիճարկման չորսամսյա ժամկետը: Հայցվորը վկայակոչել է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասը:
Դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ. »Հայցադիմումը կրկին ներկայացնելով Հայցվոր կողմը չի ներկայացրել որևէ միջնորդություն` բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու մասին, որպիսի առաջարկությունը նշվել էր նաև Դատարանի կողմից »Հայցադիմումը վերադարձնելու մասին« որոշմամբ: Նման պայմաններում ... վիճարկվող ակտը ներկայացվել է սահմանված դատավարական ժամկետի ավարտից հետո, ուստի ներկայացված հայցը տվյալ դեպքում ենթակա չէ դատարանում քննության: ... Հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման` Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերի հիմքով:«:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունը հիմնավոր է, քանի որ »Հայցադիմումը վերադարձնելու մասին« որոշումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ, ուստի դրա պահանջը ենթակա է եղել կատարման (եթե կողմը ցանկանում է, որ հայցադիմումն ընդունվի դատարանի վարույթ)` որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջ, մինչդեռ կրկին ներկայացված հայցադիմումին նույնպես չի կցվել միջնորդություն` բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու մասին, ինչը հանգեցրել է այն իրողության, որ հայցը ներկայացված է դատավարական ժամկետներով պայմանավորված իրավունքները կորցրած անձի կողմից, որպիսի հանգամանքն էլ հանդիսանում է հայցի քննությունն արգելակող հիմք: Այսինքն` սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի վերադարձման հիմք հանդիսացած թերությունները, իսկ նման թերությունները չվերացնելն արգելք է գործի քննության համար:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքով ներկայացված հիմնավորումները վերաբերում են »Հայցադիմումը վերադարձնելու մասին« 18.01.2019թ-ի որոշման օրինականությանն ու հիմնավորվածությանը, մինչդեռ սույն գործով ներկայացված բողոքի շրջանակներում գնահատման է ենթակա բացառապես »Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին« 18.02.2019թ-ի որոշման օրինականությունը, ինչը նշանակում է, որ »Հայցադիմումը վերադարձնելու մասին« 18.01.2019թ-ի որոշումն բողոքարկված չլինելու պարագայում, դրա օրինականության գնահատումը դուրս է բողոքով ներկայացված պահանջի շրջանակներից և չի կարող գնահատվել »Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին« 18.02.2019թ-ի որոշման օրինականության ստուգման տիրույթում:
Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ Դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ պահանջների պահպանմամբ, ուստի դրա դեմ բերված վերաքննիչ բողոքը չի կարող հիմք հանդիսանալ Դատարանի որոշումը վերացնելու համար: Այսինքն, բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքը բերվել է միջանկյալ դատական ակտի դեմ, իսկ »Պետական տուրքի մասին« ՀՀ օրենքով միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքների համար պետական տուրքի վճարման պարտականություն չի նախատեսվում` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքին կից ներկայացված 30.01.2019թ-ի թիվ 153194 [1537201583] անդորրագրով վճարված 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը ՀՀ պետական բյուջեից ենթակա է վերադարձման բողոքաբերին:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասով և 146-րդ և 148-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՎԴ/0224/05/19 գործով ՀՀ վարչական դատարանի 18.02.2019թ-ի »Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին« որոշման դեմ Ռաֆիկ Կարապետյանի օրինական ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժել` ՀՀ վարչական դատարանի 18.02.2019թ-ի »Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին« որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
2. ՀՀ պետական բյուջեից Մարգարիտա Գասպարյանին (ներկայացուցիչ` Արայիկ Պապիկյան) ենթակա է վերադարձման 30.01.2019թ-ի թիվ 153194 [1537201583] անդորրագրով 10.000 ՀՀ դրամի չափով վճարված պետական տուրքի գումարը:

Սույն որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` այն ստանալու պահից հնգօրյա ժամկետում:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 15-05-2019
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): 0
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ԱՄՆ դոլլար):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (Եվրո):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ՌԴ ռուբլի):
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Վարչական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Պետական տուրքը վերադարձվել է    
Ամսաթիվ: 15-05-2019
Բողոքի համարը: Բ-740
Պետ. տուրք (ՀՀ դրամ): 10000
Այլ նշումներ:30.01.2019թ. թիվ 153194 /1537201583/ անդորրագիր
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 08-07-2019
Գործի արխիվացում    
Ամսաթիվ: 18-07-2019
Էջերի քանակ: 125 թերթից
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է: 18-07-2019
Ուր: Վարչական
Գրության համարը: 7920/19
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       14 Հոկտեմբեր 2020

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան