Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ՎԴ/0555/05/16

Վիճակագրական տողի համար: 2.2

Հայցվոր

Վլադիմիր Մոսեսյան

Կարինե Թովմասյան

Նելլի Բաբայան

Ալեքսանդր Առուստամյան

Էդուարդ Մուրադյան

Վլադիմիր Մուրադյան

Սերգեյ Մուրադյանց

Էմմա Բալայան

Ռաիսա Առուստամյան

Հայկանուշ Լալազարյան

Գեննադի Միրզոյան

Շմավոն Միրզոյան

Թամարա Չիրկինյան

Հասմիկ Կարապետյան

Ստելլա Պետրոսյան

Նադեժդա Շախրամանյան

Պատասխանող

ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արայիկ Մկրտչյան

ՀՀ տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարություն

Դատավոր

Վարչական:

Ալեքսանդրա Ալեքսեյի Հարությունյան

Պահանջ: բնակարանների նկատմամբ հայցվորների սեփականության իրավունքը ճանաչելու պ/ մ

  • Նիստեր
  • Ակտեր
  • Վարչական

Գործ թիվ ՎԴ/0555/05/16
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
03 հուլիսի 2018թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝
նախագահությամբ դատավոր՝ Ալեքսանդրա Հարությունյանի,

քարտուղարությամբ՝ Աննա Փանոսյանի
մասնակցությամբ՝
հայցվորներ՝ Վլադիմիր Արտաշի Մոսեսյան /ճամփորդական փաստաթուղթ՝ AA005961 տրված 13.06.2014թ. PVD MIA RA-ի կողմից/, Կարինե Վազգենի Թովմասյան /անձնագիր AH0399746 տրված 25.07.2007թ. 046-ի կողմից/, Նելլի Ռոբերտի Բաբայան /անձնագիր AF0211957 տրված 13.12.2000թ. 046-ի կողմից/, Ալեքսանդր Սերգեյի Առուստամյան /ճամփորդական փաստաթուղթ՝ AA006010 տրված 16.07.2014թ. PVD MIA RA-ի կողմից/, Էդուարդ Նիկիտի Մուրադյանց /ճամփորդական փաստաթուղթ՝ AA006608 տրված 02.07.2015թ. PVD MIA RA-ի կողմից/, Վլադիմիր Էդուարդի Մուրադյանց /ճամփորդական փաստաթուղթ՝ AA005118 տրված 19.04.2012թ. PVD MIA RA-ի կողմից/, Սերգեյ Էդուարդի Մուրադյանց /ճամփորդական փաստաթուղթ՝ AA005117 տրված 19.04.2012թ. PVD MIA RA-ի կողմից/, Էմմա Միխայիլի Բալայան /անձնագիր AF0756785 տրված 13.09.2003թ. 046-ի կողմից/, Ռաիսա Սերգեյի Առուստամյան /անձնագիր AF0366493 տրված 22.08.2001թ. 046-ի կողմից/, Հայկանուշ Արմենակի Լալազարյան /անձնագիր AF0475139 տրված 03.11.2001թ. 046-ի կողմից/, Գեննադի Շմավոնի Միրզոյան /անձնագիր AG0659380 տրված 04.04.2006թ. 046-ի կողմից/, Շմավոն Սերգեյի Միրզոյան /անձնագիր AF0756670 տրված 19.08.2003թ. 046-ի կողմից/, Թամարա Արտյոմի Չիրկինյան /անձնագիր AH0667971 տրված 13.09.2008թ. 007-ի կողմից/, Հասմիկ Երվանդի Կարապետյան /ճամփորդական փաստաթուղթ՝ AA006050 տրված 29.07.2014թ. PVD MIA RA-ի կողմից/, Ստելլա Ռուբենի Պետրոսյան /անձնագիր AK0250661 տրված 26.02.2009թ. 003-ի կողմից/ և Նադեժդա Շամիրի Շախրամանյան /անձնագիր AF0674732 տրված 08.10.2002թ. 012-ի կողմից/
/ներկայացուցիչ՝ Նիվետա Բադալյանի/

2018թ. հունիսի 12-ին դռնբաց դատական նիստում, քննելով վարչական գործն ըստ հայցի Վլադիմիր Արտաշի Մոսեսյանի, Կարինե Վազգենի Թովմասյանի, Նելլի Ռոբերտի Բաբայանի, Ալեքսանդր Սերգեյի Առուստամյանի, Էդուարդ Նիկիտի Մուրադյանցի, Վլադիմիր Էդուարդի Մուրադյանցի, Սերգեյ Էդուարդի Մուրադյանցի, Էմմա Միխայիլի Բալայանի, Ռաիսա Սերգեյի Առուստամյանի, Հայկանուշ Արմենակի Լալազարյանի, Գեննադի Շմավոնի Միրզոյանի, Շմավոն Սերգեյի Միրզոյանի, Թամարա Արտյոմի Չիրկինյանի, Հասմիկ Երվանդի Կարապետյանի, Ստելլա Ռուբենի Պետրոսյանի և Նադեժդա Շամիրի Շախրամանյանի ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Կոտայքի մարզի Քասախ համայնքի՝ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արայիկ Մկրտչյանի և ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած հայցադիմումով հայցվորներ Վլադիմիր Արտաշի Մոսեսյանը, Կարինե Վազգենի Թովմասյանը, Նելլի Ռոբերտի Բալայանը, Ալեքսանդր Սերգեյի Առուստամյանը, Էդուարդ Նիկիտի Մուրադյանցը, Վլադիմիր Էդուարդի Մուրադյանցը, Սերգեյ Էդուարդի Մուրադյանցը, Էմմա Միխայիլի Բաբայանը, Ռաիսա Սերգեյի Առուստամյանը, Հայկանուշ Արմենակի Լալազարյանը, Գեննադի Շմավոնի Միրզոյանը, Շմավոն Սերգեյի Միրզոյանը, Թամարա Արտյոմի Չիրկինյանը, Հասմիկ Երվանդի Կարապետյանը, Ստելլա Ռուբենի Պետրոսյանը և Նադեժդա Շամիրի Շախրամանյանը խնդրել են պարտավորեցնել պատասխանող ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքին՝ ճանաչելու գործով հայցվորների սեփականության իրավունքն իրենց հատկացված, իրենց կողմից տիրապետվող, օգտագործվող բնակարանների նկատմամբ:
Դատարանի 17.02.2016թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանող Կոտայքի մարզի Քասախ համայնքի ներկայացուցիչը 04.03.2016թ. ներկայացրել է հայցադիմումի պատասխան։
Պատասխանող ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը 01.04.2016թ. ներկայացրել է հայցադիմումի պատասխան:
ՀՀ վարչական դատարանի 10.05.2016թ. որոշմամբ պատասխանող ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը փոխարինվել է իրավահաջորդով՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունով:
Հրավիրվել են նախնական դատական նիստեր, որտեղ պարզաբանվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հարցերը:
ՀՀ վարչական դատարանի 22.07.2016թ. որոշմամբ սույն գործը նշանակվել է դատաքննության:
ՀՀ վարչական դատարանի 10.11.2017թ. որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արայիկ Մկրտչյանը փոխարինվել է պատշաճ պատասխանողով՝ ՀՀ կառավարությունով, իսկ Քասախ համայնքը ներգրավվել է որպես երկրորդ պատասխանող, և գործի վարույթը սկսվել է գործը դատաքննության նախապատրաստելու փուլից:
ՀՀ վարչական դատարանի 22.03.2018թ. որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության:
Վարչական գործի դատաքննությունն ավարտվել է 12.06.2018թ-ին և դատական ակտի հրապարակման օր հայտարարվել 03.07.2018թ.։

Հայցվորների ներկայացուցչի ներկայացրած փաստերը, հիմնավորումները.

Դատարան ներկայացրած հայցադիմումով հայցվորների ներկայացուցիչը հայտնել է, որ հայցվորները եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, Բաքվի կոտորածների հետևանքով թողած տուն, ունեցվածք, փախել են Հայաստան, երկար տարիներ մնացել են անօթևան, ապրել հանրակացարաններում։
ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության բնակարանների բաշխման համատեղ հանձնաժողովի 2010-2013թթ. որոշումներով հայցվորների ընտանիքներին բնակարաններ են հատկացվել ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի համայնքի սեփականությունը հանդիսացող Գ. Նժդեհի փող. 2-րդ նրբ. թիվ 9ա շենքում նրանց ընտանիքի անդամների թվաքանակին համապատասխան։
Այդ որոշումների քաղվածքներում կատարվել են անօրինական զրառումներ «հատկացնել առանց սեփականաշնորհման իրավունքի», իսկ նրանց անձնագրերում, դարձյալ անօրինական հաշվառումը նշվել է «փաստացի բնակվող»։
Հայաստան տեղափոխվելուց հետո բոլոր հայցվորները և նրանց ընտանիքի անդամները ձեռք են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որը ձեոք բերելով կորցրել են փախստականի կարգավիճակը։ Որպես ՀՀ քաղաքացիներ նրանք դիմել են ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարին սեփականաշնորհելու իրենց հատկացված, իրենց կողմից տիրապետվող, օգտագործվող բնակարանները, 02.12.2015թ. գրությամբ համայնքի ղեկավար Ա. Մկրտչյանը նրանց դիմումը մերժել է անհիմն պատճառաբանությամբ։
Հայտնել է, որ հայցվորները բողոքներ են ներկայացրել ՀՀ նախազահին, ՀՀ վարչապետին՝ լուծելու հայցվորների բնակարանների սեփականաշնորհման հարցը։ Դիմումներն ուղարկվել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղից դարձյալ անհիմն պատճառաբանությամբ, 04.12.2015թ., 29.12.2015թ. որոշումներով դիմումները մերժվել են։
Նշել է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչում և պաշտպանվում է սեփականության իրավունքը, ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով օրենքով նախատեսված դեպքերի:
Վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, «Վարչարարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետը՝ խնդրել է պարտավորեցնել Քասախ համայնքի ղեկավարին գործով հայցվորների սեփականության իրավունքն իրենց հատկացված, իրենց կողմից տիրապետվող, օգտագործվող բնակարանների նկատմամբ ճանաչելու վերաբերյալ ընդունել բարենպաստ վարչական ակտ:
Գործի քննության ընթացքում հայցվորների ներկայացուցիչը նշել է, որ հայցվորները հաշվառված են Կոտայքի մարզ, գ. Քասախ Գ. Նժդեհի 2-րդ նրբանցք 9ա շենքի համապատասխան բնակարաններում, մինչդեռ, ըստ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված տեղեկության, նշված շենքը սեփականության իրավունքով չի պատկանում Քասախ համայնքին, հետևաբար այն հանդիսանում է պետական սեփականություն: Խնդրել է պարտավորեցնել ՀՀ կառավարությանը ընդունելու բարենպաստ վարչական ակտ՝ հայցվորներին հատկացված, իրենց կողմից տիրապետվող, օգտագործվող բնակարանները սեփականության իրավունքով իրենց հատկացնելու վերաբերյալ:
Նախնական դատական նիստերի ընթացքում հայցվորի ներկայացուցիչը մի քանի անգամ փոխելով հայցի հիմքը՝ ի վերջո հստակեցնելով այն, նշել է, որ պատասխանող ՀՀ կառավարությունը «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» ՀՀ ՀՕ-120 օրենքի 4-րդ հոդվածի համաձայն պետք է ընդունի հայցվորների հայցած բարենպաստ վարչական ակտը:

Պատասխանող Քասախ համայնքի ներկայացուցչի ներկայացրած
փաստերը, հիմնավորումները.

Դատարան ներկայացրած պատասխանով պատասխանող Քասախ համայնքի ներկայացուցիչը հայտնել է, որ հայցվորները նշում են, որ իրենց տրված բնակարանները հատկացնելիս այդ որոշումներում կատարվել են անօրինական գրառումներ, սակայն միևնույն ժամանակ մեջբերում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետը, որի համաձայն նրանց տրամադրվել են այդ բնակարաններն օգտագործման նպատակով, ինչպես նաև առկա չէ որևէ ապացույց դրա անօրինականության վերաբերյալ:
Վկայակոչելով 2015թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին և 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասը՝ նշել է, որ հայցվորներին ընձեռվել է միայն օգտագործման և տիրապետման իրավունքը, որն իրենից չի ենթադրում սեփականության իրավունքի առկայություն:
Հայցվորները պահանջում են իրենց բնակարանների սեփականաշնորհում, սակայն հայցում նշված չէ որևէ իրավական հիմք, որի համաձայն ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքը պարտավոր է սեփականաշնորհել այդ բնակարանները, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ մասն իրենից ենթադրում է հայեցողական լիազորություն, և այդ բնակարանները տրված են հայցվորներին միայն տիրապետման և օգտագործման իրավունքով։
Հայցվորներին տրված բնակարանները վերակառուցվել և շահագործման են հանձնվել ՄԱԿ ՓԳՀ-ի, ՀՀ ՏԿՆ-ի և ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի միջև կնքված ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ հուշագրի հիման վրա, և նախատեսվել է տրամադրել միայն որոշակի խումբ անձանց միայն օգտագործման և տիրապետման իրավունքով։
Նշել է, որ հայցում ներկայացված չէ իրավական որևիցե հիմք հայցում ներկայացված գործողությունները կատարելու համար։
Ելնելով վերոգրյալից՝ խնդրել է մերժել հայցը:

Պատասխանող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցչի ներկայացրած փաստերը, հիմնավորումները.

ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Գ.Նժդեհի 2-րդ նրբանցք, թիվ 9ա շենքի բնակիչներ, Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած սույն գործով հայցվորների ներկայացուցիչը 2015թ. նոյեմբերի 23-ին դիմել էր ՀՀ վարչապետին, իսկ 2015թ. նոյեմբերի 26-ին՝ ՀՀ Նախագահին՝ հայցվորների կողմից իրենց զբաղեցրած բնակարանները սեփականաշնորհելու հարցով։
Դիմումներն ուղարկվել են ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայություն և դրանց վերաբերյալ 04.12.2015թ. թիվ 01/12/4795-15 գրությամբ Ն. Բադալյանին պատասխանվել է, որ տվյալ բնակարանները հանդիսանում են սոցիալական տիպի բնակարաններ և ենթակա չեն սեփականաշնորհման, քանի որ հատկացվել են փախստական (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիություն ստացած) ընտանիքներին անհատույց օգտագործման նպատակով։
Պարզաբանվել է նաև, որ այդ բնակարանների հետ կապված հարցերը կարգավորվում են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (այսուհետ՝ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի, ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի միջև 2009 թվականին կնքված «Քասախ համայնքի նախկին գործարանի արտադրական մասնաշենքի սոցիալական տան վերակառուցման համագործակցության շրջանակների վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրով (այսուհետ՝ Հուշագիր)։
Իր դիրքորոշումը հիմնավորելու համար պատասխանողի ներկայացուցիչը վկայակոչել է Հուշագրի 2.1, 2.3 և 2.9 կետերը:
Բացի այդ, նշել է, որ հայցվորների անունից ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին ուղղված դիմումներում հայցվորների ներկայացուցիչ Ն. Բադալյանը նշել էր, թե ԲԲՀ-ի 2010-2013թթ. որոշումներով հայցվորների ընտանիքներին բնակարաններ են հատկացվել ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Գ. Նժդեհի 2-րդ նրբանցք, թիվ 9ա շենքում և «այդ որոշումների քաղվածքներում կատարվել են անօրինական գրառումներ՝ «հատկացնել առանց սեփականաշնորհման իրավունքի» նշումով, իսկ անձնագրերի մեջ հաշվառումը՝ դարձյալ անօրինական, գրվել է «փաստացի բնակվող»:
Ծառայության կողմից 04.12.2015թ. թիվ 01/12/4795-15 գրության հետ մեկտեղ Ն. Բադալյանին է տրամադրել նաև Հուշագրի պատճենը՝ այդ փաստաթղթերին առավել մանրամասն ծանոթանալու համար։ Սակայն, այնուհանդերձ, Ն. Բադալյանը դատարան ներկայացրած իր հայցադիմումում շարունակել է պնդել «անօրինական գրառումների» մասին իր անհիմն հայտարարությունը։
Վկայակոչելով Հուշագրի 2.5 և 2.4 կետերը՝ նշել է, որ նշված կետերով ամրագրված դրույթներից որևէ բացառություն Հուշագրով նախատեսված չէ, հետևաբար փաստաբան Ն.Բադալյանի ներկայացրած հայցապահանջը՝ «ճանաչելու հայցվորների սեփականության իրավունքն իրենց հատկացված, իրենց կողմից տիրապետվող, օգտագործվող բնակարանների նկատմամբ» անհիմն է, չի բխում Հուշագրի պահանջներից և ենթակա է մերժման։
Բացի այդ, նշել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Գ. Նժդեհի 2-րդ նրբանցք, թիվ 9ա շենքում հայցվորների ընտանիքներին բնակարաններ հատկացնելու մասին ԲԲՀ–ի որոշումների քաղվածքները ստորագրվել են հայցվորների կողմից, ինչից հետևում է, որ վերջիններս ի սկզբանե տեղեկացված են եղել այդ բնակարաններն առանց սեփականաշնորհելու իրավունքի իրենց հատկացնելու պայմանի մասին։ Տվյալ պարագայում ավելի քան անհասկանալի է նրանց, առավել ևս նրանց փաստաբանի՝ Հուշագրին և ԲԲՀ-ի որոշումներին հակասող պահանջը՝ սոցիալական տուն հանդիսացող շենքում իրենց հատկացված բնակարանները սեփականաշնորհելու մասին։
Նշել է նաև, որ հայցվորներն իրենց հատկացված բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք երբևէ չեն ունեցել, ուստի գոյություն չունեցող սեփականությունից նրանց «զրկելու» մասին խոսք լինել չի կարող։
Հայցվորների ներկայացուցչի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը վկայակոչելու վերաբերյալ նշել է, որ տվյալ իրավանորմը սույն գործի շրջանակներում վկայակոչելը ընդհանրապես տեղին չէ, քանի որ պարզ չէ, թե որ վարչական ակտի անվավեր ճանաչման մասին է խոսքը։ Բացի այդ, Ն. Բադալյանը չի էլ նշել, թե տվյալ դեպքում որ օրենքն է խախտվել, կամ սխալ կիրառվել, կամ սխալ մեկնաբանվել։

2018թ. հունիսի 12-ին նշանակված դատական նիստին պատսխանողների ներկայացուցիչները չներկայացան, թեև պատշաճ կարգով ծանուցված էին դատական նիստի ժամանակի և վայրի մասին։
Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասով` դատարանը որոշել է գործը քննել պատասխանողների ներկայացուցիչների բացակայությամբ։

Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.

գ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Եղվարդ տարածքային ստորաբաժանման կողմից 14.11.2011թ. տրված թիվ 2806925 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ Գ. Նժդեհի փողոց 2-րդ նրբանցք թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքը (1/ սպառողական տուն, 2/ կոլեկտիվ կենտրոն և հողամաս) սեփականության իրավունքով պատկանում է Քասախ համայնքին:
գ ՀՀ Քասախ համայնքի ղեկավարի 02.12.2012թ. թիվ 230-Ա որոշմամբ որոշվել է Գ. Նժդեհի 9 հասցեում գտնվող նորակառույց կոլեկտիվ կենտրոնի և սոցիալական տան բնակարանները հասցեավորել համաձայն հավելվածի: Հավելվածի համաձայն՝ կոլեկտիվ կենտրոնին տրամադրվել է Գ. Նժդեհի փողոց, 2-րդ նրբանցք շենք 9, իսկ սոցիալական տանը՝ Գ. Նժդեհի փողոց, 2-րդ նրբանցք շենք 9ա հասցեները:
գ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության բնակարանների բաշխման համատեղ հանձնաժողովի 2010թ-ի հունիսի 22-ի նիստի թիվ 2, 2012թ-ի հուլիսի 24-ի նիստի թիվ 5, 2012թ-ի սեպետմբերի 25-ի նիստի թիվ 6, 2013թ-ի հուլիսի 2-ի նիստի թիվ 1, արձանագրությունից համապատասխանաբար 04.08.2010թ., 27.07.2012թ., 28.09.2012թ., 04.07.2013թ. քաղվածքների համաձայն՝ որոշվել է սույն գործով հայցվորներին հատկացնել ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսավորմամբ վերակառուցված Կոտայքի մարզի Քասախ համայնքի Գարեգին Նժդեհ 2/9 հասցեում գտնվող շենքում /սոցիալական տուն/ բնակարաններ առանց սեփականաշնորհելու իրավունքի:
գ Սույն գործով հայցվորները ՀՀ Կոտայքի մարզի Քասախի համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումներով խնդրել են «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի համաձայն սեփականաշնորհել Քասախ համայնքի Գ. Նժդեհի 2-րդ նրբ. 9ա շենքի իրենց հատկացված բնակարանները որպես իրենց սեփականություն:
գ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի 02.12.2015թ. թիվ 471 գրությամբ հայտնվել է, որ համաձայն 2009թ-ի ՄԱԿ ՓԳՀ-ի, ՀՀ ՏԿՆ-ի և համայնքի ղեկավարի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի նշված բնակարանները հանդիսանում են սոցիալական բնակարաններ և «Շահառուներն իրավունք չունեն սեփականաշնորհել, վաճառել, նվիրատվություն կատարել, կտակել, վարձակալության տրամադրել կամ բնակությունից զատ այլ նպատակով օգտագործել իրենց հատկացված բնակարանները», իսկ «ՀՀ Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրել է 2007թ. հունվարի 4-ին։ Ուստի անորոշ ժամանակով օգտագործման իրավունքով տրամադրված բնակարանները սեփականաշնորհվել չեն կարող:
գ Հայցվորների ներկայացուցիչը 2015թ. նոյեմբերի 23-ին դիմել էր ՀՀ վարչապետին, իսկ 2015թ. նոյեմբերի 26-ին՝ ՀՀ Նախագահին՝ հայցվորների կողմից իրենց զբաղեցրած բնակարանները սեփականաշնորհելու հարցով, որոնց ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայություն 04.12.2015թ. թիվ 01/12/4795-15 գրությամբ Ն. Բադալյանին պատասխանվել է, որ տվյալ բնակարանները հանդիսանում են սոցիալական տիպի բնակարաններ և ենթակա չեն սեփականաշնորհման, քանի որ հատկացվել են փախստական (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիություն ստացած) ընտանիքներին անհատույց օգտագործման նպատակով:

Հաշվի առնելով կողմերի ներկայացրած փաստարկներն ու իրավական դիրքորոշումները, հետազոտելով գործում առկա գրավոր ապացույցները, և դրանցից յուրաքանչյուրը գնահատելով բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, դատարանը եզրակացրեց, որ հայցվորների պահանջն ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ։

ՀՀ վարչական դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը սահմանում է վարչական դատարանում իրավունքի պաշտպանության հիմքերը, որոնց շարքում, ի թիվս այլնի, ամրագրված է, որ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները: Ընդ որում, օրենսդիրը հստակ սահմանում է նաև վարչադատական պաշտպանության իրականացման եղանակները (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-69-րդ հոդվածներով նախատեսված հայցատեսակներ) և վարչական արդարադատության շրջանակներում վարչական դատարանի լիազորությունները (նույն օրենսգրքի 125-րդ հոդված):
Դատարանը փաստում է, որ սույն գործով դատարան է ներկայացվել պարտավորեցման հայց:
Միաժամանակ դատարանն արձանագրում է, որ բարենպաստ վարչական ակտ հայցելու հետ կապված իրավական պաշտպանության ինստիտուտը կարգավորվում է պարտավորեցման հայցով, որի շրջանակներում հայցվորը կարող է պահանջել ընդունելու բարենպաստ վարչական ակտ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդված): Նշված նորմի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:
Դատարանը փաստում է, որ վարչական դատավարության կարգով դատական պաշտպանության իրավունքի իրացման նպատակով օրենսդրի կողմից սահմանված կանոններին համապատասխան անձը վարչական դատարան կարող է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման հայց ներկայացնել միայն այն բարենպաստ վարչական ակտ ընդունելու պահանջով, որն ընդունելու պահանջով անձը դիմել է տվյալ վարչական մարմնին և որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, այսինքն` տվյալ բարենպաստ վարչական ակտի ընդունման առնչությամբ անձի և վարչական մարմնի կողմից պետք է ծագած լինի վարչաիրավական հարաբերություն, որի արդյունքում վարչական մարմինը պետք է մերժած լինի տվյալ բարենպաստ վարչական ակտի ընդունումը՝ այդ մասին ընդունելով միջամտող վարչական ակտ, որի վիճարկումն ինքնին ներառվում է պարտավորեցման հայցի մեջ: Պարտավորեցման հայցի դեպքում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափության հանգամանքը որոշում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա: Բարենպաստ վարչական ակտ ընդունելուն վարչական մարմնին պարտավորեցնելու համար դատաքննությամբ պետք է ձեռք բերվեն բավարար և անհերքելի ապացույցներ այն մասին, որ հայցվող բարենպաստ վարչական ակտը գործի քննության և դատական ակտ կայացնելու դրությամբ կոնկրետ հարաբերությունները կարգավորող գործող իրավական ակտերի կանոնակարգումների համաձայն ենթակա է ընդունման:
Դատարանի գնահատմամբ դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալու արդյունավետ իրավական պաշտպանություն:
Այսպես, հայցվորների կողմից ներկայացված պահանջն ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:
Տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը, երաշխավորվում է 2015թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածով:
2015թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 179-րդ հոդվածի համաձայն՝
1. Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը:
2. Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում:
2015թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 180-րդ հոդվածի համաձայն՝
1. Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակիչների հանրություն է։
2. Համայնքը հանրային իրավունքի իրավաբանական անձ է։
2015թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի համաձայն՝
1. Համայնքն ունի հողի, ինչպես նաև այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունք։
2. Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետությանը, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է։
3. Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով`համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու կամ օտարելու մասին (...):
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը սույն օրենքով սահմանված կարգով` համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն հանդիսացող գույքը:
Վերոգրյալ իրավակարգավորումների վերլուծությունից պարզ է դառնում, որ համայնքի սեփականությունը տնօրինում է համայնքի ավագանին, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման կամ օգտագործման վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեն տեղական ինքնակառավարման մարմինները, մասնավորապես՝ այդ որոշումը կայացնում է համայնքի ավագանին՝ համայնքի ղեկավարի առաջարկությամբ:
Տվյալ դեպքում, հայցվորների ներկայացուցչի միջնորդությամբ դատարանը 10.11.2017թ. որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արայիկ Մկրտչյանին փոխարինել է պատշաճ պատասխանողով՝ ՀՀ կառավարությունով: Նույն օրվա արձանագրային որոշմամբ Դատարանը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքին ներգրավվել է որպես երկրորդ պատասխանող:
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Եղվարդ տարածքային ստորաբաժանման կողմից 14.11.2011թ. տրված թիվ 2806925 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ Գ. Նժդեհի փողոց 2-րդ նրբանցք թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքը (1/ սպառողական տուն, 2/ կոլեկտիվ կենտրոն և հողամաս) Քասախ համայնքի սեփականությունն է:
ՀՀ Քասախ համայնքի ղեկավարի 02.12.2012թ. թիվ 230-Ա որոշմամբ որոշվել է Գ. Նժդեհի 9 հասցեում գտնվող նորակառույց կոլեկտիվ կենտրոնի և սոցիալական տան բնակարանները հասցեավորել համաձայն հավելվածի: Հավելվածի համաձայն՝ կոլեկտիվ կենտրոնին տրամադրվել է Գ. Նժդեհի փողոց, 2-րդ նրբանցք շենք 9, իսկ սոցիալական տանը՝ Գ. Նժդեհի փողոց, 2-րդ նրբանցք շենք 9ա հասցեները:
Փաստորեն, ՀՀ Քասախ համայնքի Գ. Նժդեհի փողոց, 2-րդ նրբանցք շենք 9ա հասցեում գտնվող անշարժ գույքը ՀՀ Քասախ համայնքի սեփականությունն է, ուստի դատարանն անհիմն է համարում հայցվորների այն փաստարկը, որ նշված հասցեում գտնվող շենքի նկատմամբ Քասախ համայնքի սեփականությունը գրանցված չէ, հետևաբար այն հանդիսանում է պետական սեփականություն:
Այսպիսով, դատարանի գնահատմամբ ՀՀ կառավարությունը կամ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը իրավասու չեն Քասախ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վերաբերյալ հայցվորներին սեփականության իրավունքով հատկացնելու վերաբերյալ որոշում կայացնելու, հետևաբար ընդդեմ ՀՀ կառավարության կամ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հայցն ենթակա է մերժման:

Հայցվորների պահանջն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ևս ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործով 18.07.2014 թվականին կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատարանում գործի քննության շրջանակներին, բացահայտել է հայցի հիմքի և առարկայի բովանդակությունը՝ նշելով, որ հայցի առարկան այն նյութաիրավական պահանջն է, որը հայցվորը ներկայացնում է պատասխանողի դեմ:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար:
Վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը:
Փաստորեն, հայցն անհատականացվում է իր այս երկու տարրերի` հայցի հիմքի և առարկայի շնորհիվ: ՀՀ օրենսդրությունն ընձեռում է հայցի հիմքն ու առարկան փոփոխելու իրավական հնարավորություն, ընդ որում, հայցի առարկայի փոփոխությունը ենթադրում է հայցվորի` պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջի փոփոխություն, իսկ հայցի հիմքի փոփոխությունն իրենից ներկայացնում է այն հանգամանքների փոփոխությունը, որոնց վրա հիմնվում է այդ նյութաիրավական պահանջը:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ օրենսդրությունը տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքին համապատասխան հայցի հիմքը և առարկան փոխելու իրավունքը վերապահում է միայն հայցվորին:
Հաշվի առնելով, որ գործը քննվում է հայցի առարկայի և հիմքի շրջանակներում, դատարանը փաստում է, որ սույն գործով հայցվորների ներկայացուցիչը նախնական դատական նիստի ընթացքում խնդրել է պարտավորեցնել ընդունելու բարենպաստ վարչական ակտ՝ որպես հայցի իրավական հիմք նշելով «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը:
Այսպես. «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ սույն օրենքի գործողությունը տարածվում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց վրա:
Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհվում են դրանցում երեք տարուց ավելի բնակվող` բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց:
Սեփականաշնորհման կարգը և սեփականաշնորհման ենթակա հանրակացարանների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ սեփականաշնորման ենթակա են պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները՝ դրանցում երեք տարուց ավելի բնակվող, 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից:
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին, դատախազությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև օրենքի հիման վրա ստեղծված` պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմիններին (այսուհետ` պետական մարմին) վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով:
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքի իմաստով բյուջետային հիմնարկներ են բյուջեներից ֆինանսավորվող պետական և համայնքային հիմնարկները:
Տվյալ դեպքում, Քասախ համայնքի Գ. Նժդեհի փող. 2-րդ նրբ. թիվ 9ա շենքը չի գտվում պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ: Ավելին, այն ՀՀ կառավարության կողմից չի ճանաչվել որպես սեփականաշնորհման ենթակա հանրակացարան, ինչն ընդունել է նաև հայցվորների ներկայացուցիչը: Հետևաբար «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը չի կարող Կոտայքի մարզի Քասախ համայնքի կողմից Գ. Նժդեհի փող. 2-րդ նրբ. թիվ 9ա շենքի՝ հայցվորներին հատկացված բնակարանները սեփականության իրավունքով տրամադրելու հիմք հանդիսանալ:
Հաջորդիվ, ՄԱԿ ՓԳՀ-ի, ՀՀ ՏԿՆ-ի և համայնքի ղեկավարի միջև 2009թ-ին կնքված փոխըմբռնման հուշագրի /այսուհետ 2009թ. հուշագիր/ 2.1 կետը սահմանում է, որ համաձայն Քասախ համայնքի ավագանու 2009 թվականի մարտի 9-ի թիվ 4/4 որոշման՝ համայնքի սեփականություն հանդիսացող նախկին գործարանի արտադրական մասնաշենքը /այսուհետ՝ «Շենք»/, որը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի Գարեգին Նժդեհ 2/9 հասցեում, տրամադրվում է ՄԱԿՓԳՀ-ի ֆինանսավորմամբ՝ անապահով փախստական /այդ թվում՝ ՀՀ քաղաքացիություն ստացած/ և տեղաբնակ /այդ թվում՝ ՆՏԱ/ ընտանիքների համար 50-54 /հիսունից հիսունչորս/ սոցիալական բնակարան և սոցիալական/առևտրային հատված կառուցելու նպատակով:
2009թ. հուշագրի 2.4 կետի համաձայն՝ ընտրված շահառուներն իրավունք կունենան բնակվել ԲԲՀ-ի/համայնքի կողմից իրենց հատկացված սոցիալական բնակարաններում և օգտվել համայնքի կողմից մատուցվող ծառայություններից մինչ այն պահը, երբ կդառնան ինքնաբավ և կտեղափոխվեն այլ մշտական/այլընտրանքային բնակարան կամ կդադարեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Քասախի ՀՂ-ի և յուրաքանչյուր շահառուի միջև կկնքվի Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ հիմք ընդունելով ԲԲՀ-ի որոշումը /տեղաբնակների դեպքում՝ համայնքի որոշման հիման վրա/, որը կսահմանի յուրաքանչյուր կողմի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև սոցիալական տների շահագործման ու պահպանման կարգը:
2009թ. հուշագրի 2.5 կետի համաձայն՝ շահառուներն իրավունք չունեն սեփականաշնորհել, վաճառել, նվիրատվություն կատարել, կտակել, վարձակալության տրամադրել կամ բնակությունից զատ այլ նպատակով օգտագործել իրենց հատկացված սոցիալական բնակարանները ...:
2009թ. հուշագրի 4.3 կետի համաձայն՝ ԲԲՀ-ի որոշման հիման վրա Միգրացիոն գործակալությունն ընտրված շահառուներին տրամադրում է հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը: Ընտրված շահառուները ստանում են սոցիալական բնակարանների անհատույց օգտագործման իրավունք:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը, ՄԱԿ-ի փախստականների գծով հանձնակատարի ներկայացուցչությունը ՀՀ-ում /ՄԱԿ ՓԳՀ/, «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշն ինկ.» կազմակերպության հայաստանյան գրասենյակը և Կոտայքի մարզի համայնքապետարանը 2011թ. հուլիս ամսին կնքել են Փոխըմբռնման հուշագիր /այսուհետ Հուշագիր/, ըստ որի՝ համաձայն Քասախ համայնքի ավագանու 2010 թվականի մայիսի 17-ի թիվ 29 որոշման՝ համայնքի սեփականություն հանդիսացող նախկին գործարանի արտադրական մասնաշենքը /այսուհետ՝ «Շենք»/, որը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի Գարեգին Նժդեհ 2-րդ նրբանցք, թիվ 9 հասցեում, տրամադրվում է «Սեյվ դը չիլդրեն»-ին՝ անապահով փախստական, քաղաքացիություն ստացած նախկին փախստական և բնակարանի կարիք ունեցող անապահով տեղաբնակ ընտանիքների համար 22 բնակարանից բաղկացած համայնքային կենտրոն կառուցելու համար:
Հուշագրի 2.5 կետի համաձայն՝ ընտրված շահառուներն իրավունք կունենան բնակվել իրենց հատկացված բնակարաններում մինչ այն պահը, երբ կտեղափոխվեն այլ մշտական/այլընտրանքային բնակարան:
Հուշագրի 2.6 կետի համաձայն՝ շահառուներն իրավունք չունեն սեփականաշնորհել, վաճառել, նվիրատվություն կատարել, կտակել, վարձակալության տրամադրել կամ բնակությունից զատ այլ նպատակով օգտագործել իրենց հատկացված բնակարանները ...:
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության բնակարանների բաշխման համատեղ հանձնաժողովի 2010թ-ի հունիսի 22-ի նիստի թիվ 2, 2012թ-ի հուլիսի 24-ի նիստի թիվ 5, 2012թ-ի սեպտեմբերի 25-ի նիստի թիվ 6, 2013թ-ի հուլիսի 2-ի նիստի թիվ 1 արձանագրություններից համապատասխանաբար 04.08.2010թ., 27.07.2012թ., 28.09.2012թ., 04.07.2013թ. քաղվածքների համաձայն՝ որոշվել է սույն գործով հայցվորներին հատկացնել առանց սեփականաշնորհելու իրավունքի ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսավորմամբ վերակառուցված Կոտայքի մարզի Քասախ համայնքի Գարեգին Նժդեհ 2/9 հասցեում գտնվող շենքում /սոցիալական տուն/ բնակարաններ: Ընդ որում, նշված քաղվածքների բովանդակությանը, հետևաբար նաև բնակարաններն առանց սեփականաշնորհման իրավունքի հատկացնելու մասին տեղեկացված են եղել նաև հայցվորները, քանի որ նշված քաղվածքներում առկա են նաև նրանց ստորագրությունները:
Միաժամանակ դատարանը փաստում է նաև, որ վիճելի անշարժ գույքի նկատմամբ առկա է սահմանափակում, մասնավորապես՝ Քասախ համայնքը, համայնքի ավագանու 2011 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 54-Ա որոշման համաձայն «Սեյվ դե չիլդրեն ֆեդերեյշն ինկ.» կազմակերպության հետ ստորագրել է համաձայնագիր, որով պարտավորվել է 20 տարիների ընթացքում չօտարել և գրավ չդնել ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի Գ. Նժդեհի 2-րդ նրբ. 9 հասցեում կազմակերպության միջոցներով կառուցված և կահավորված փախստականների կենտրոնը:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ստորաբաժանման 17.01.2017թ. թիվ ԼԱ-1/8585 գրության համաձայն՝ Կոտայքի մարզ գ. Քասախ Գ. Նժդեհի 2 նրբ. թիվ 9 /կոլեկտիվ կենտրոն, սոցիալական տուն և հողամաս/ հասցեի անշարժ գույքի նկատմամբ համաձայն 22.11.2011թ. ս/մ 11895 համաձայնագրի կիրառված է սահմանափակում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ իրավունքի պետական գրանցումը մերժելու հիմք է, ի թիվս այլնի, անշարժ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ գրանցված սահմանափակում առկայությունը, որը բացառում է ներկայացված իրավունքի գրանցումը:
Տվյալ դեպքում, Քասախ համայնքը ստանձնած պարտավորության համաձայն իրավունք չունի «Սեյվ դե չիլդրեն ֆեդերեյշն ինկ.» կազմակերպության հետ ստորագրված համաձայնագրով նախատեսած սահմանափակման պետական գրանցման պահից 20 տարվա ընթացքում օտարել հայցվորներին հատկացված բնակարանները, որպիսի սահմանափակումը բացառում է այդ գույքի նկատմամբ այլ անձանց սեփականության իրավունքով փոխանցումը, ըստ այդմ՝ սեփականության իրավունքի գրանցումը:
Այսպիսով, դատարանը հանգում է այն եզրակացության, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարը 02.12.2015թ. թիվ 471 գրությամբ հայցվորների հայցած բարենպաստ վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ կատարել է իրավաչափ եզրահանգում, հայցվող բարենպաստ վարչական ակտը դատական ակտ կայացնելու դրությամբ ենթակա չէ ընդունման, ուստի հայցվորների պահանջն ենթակա է մերժման:

Դատական ծախսերը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից, իսկ 57-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ կրում է մյուս կողմի դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն, եթե պատասխանող է հանդիսացել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցադիմումը ներկայացնելիս հայցվորների կողմից կատարվել է համապատասխան չափով պետական տուրքի վճարումը, ուստի հայցը մերժման ենթակա լինելու պայմաններում, դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 123-րդ, 126-127-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատարանը՝

Վ Ճ Ռ Ե Ց

Վլադիմիր Արտաշի Մոսեսյանի, Կարինե Վազգենի Թովմասյանի, Նելլի Ռոբերտի Բաբայանի, Ալեքսանդր Սերգեյի Առուստամյանի, Էդուարդ Նիկիտի Մուրադյանցի, Վլադիմիր Էդուարդի Մուրադյանցի, Սերգեյ Էդուարդի Մուրադյանցի, Էմմա Միխայիլի Բալայանի, Ռաիսա Սերգեյի Առուստամյանի, Հայկանուշ Արմենակի Լալազարյանի, Գեննադի Շմավոնի Միրզոյանի, Շմավոն Սերգեյի Միրզոյանի, Թամարա Արտյոմի Չիրկինյանի, Հասմիկ Երվանդի Կարապետյանի, Ստելլա Ռուբենի Պետրոսյանի և Նադեժդա Շամիրի Շախրամանյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Կոտայքի մարզի Քասախ համայնքի՝ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել։
Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և մինչև օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

_______________________________________-ին վճիռը մտել է օրինական ուժի մեջ։

Դատական Գործ N: ՎԴ/0555/05/16
Դատական Գործ N: ՎԴ/0555/05/16
Վարչական
Նոր քաղաքացիական գործ    
Հայցադիմումը /դիմումը/ ստացվել է: 01-02-2016
Հայցվոր/դիմող
ԱնունՎլադիմիր   
ԱզգանունՄոսեսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հայցվոր/դիմող
ԱնունԿարինե   
ԱզգանունԹովմասյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հայցվոր/դիմող
ԱնունՆելլի   
ԱզգանունԲաբայան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հայցվոր/դիմող
ԱնունԱլեքսանդր   
ԱզգանունԱռուստամյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հայցվոր/դիմող
ԱնունԷդուարդ   
ԱզգանունՄուրադյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հայցվոր/դիմող
ԱնունՎլադիմիր   
ԱզգանունՄուրադյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հայցվոր/դիմող
ԱնունՍերգեյ   
ԱզգանունՄուրադյանց   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հայցվոր/դիմող
ԱնունԷմմա   
ԱզգանունԲալայան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հայցվոր/դիմող
ԱնունՌաիսա   
ԱզգանունԱռուստամյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հայցվոր/դիմող
ԱնունՀայկանուշ   
ԱզգանունԼալազարյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հայցվոր/դիմող
ԱնունԳեննադի   
ԱզգանունՄիրզոյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հայցվոր/դիմող
ԱնունՇմավոն   
ԱզգանունՄիրզոյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հայցվոր/դիմող
ԱնունԹամարա   
ԱզգանունՉիրկինյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հայցվոր/դիմող
ԱնունՀասմիկ   
ԱզգանունԿարապետյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հայցվոր/դիմող
ԱնունՍտելլա   
ԱզգանունՊետրոսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հայցվոր/դիմող
ԱնունՆադեժդա   
ԱզգանունՇախրամանյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ներկայացուցիչ
ԱնունԻվետա   
ԱզգանունԲադալյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանող
Անվանում:ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արայիկ Մկրտչյան   
Հասցե:Կոտայքի մարզ,գյուղ Քասախ   
Պատասխանող
Անվանում:ՀՀ տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարություն   
Հասցե:Դավիթաշեն 4 Ա Միոկյան 109/8   
Ինքնուրույն պահանջ ներկայացնող:
3-րդ անձ
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Պահանջ:բնակարանների նկատմամբ հայցվորների սեփականության իրավունքը ճանաչելու պ/ մ
Հիմնական պահանջի վիճակագրության տողի համարը: 2.2
Պատասխանի ստացման ամսաթիվը: 04-03-2016
Պատասխանի ստացման ամսաթիվը: 01-04-2016
Լրացուցիչ պահանջի վիճակագրության տողի համարը:
Այլ նշումներ:
Պահանջն անհատականացնող տվյալ:
Մակագրել    
Ամսաթիվ: 01-02-2016
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Վարչական
Դատավորի անուն: Ալեքսանդրա Ալեքսեյի Հարությունյան
Դատավոր
Դատարանի անվանում: Վարչական
Դատավորի անուն:   
Պետական տուրք    
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: 01-02-2016
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը:
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը:
Պետ. տուրք (ՀՀ դրամ): 0
Այլ նշումներ:
Հայցադիմումը վերադարձվել է Ստեղծման ամսաթիվ:2016-02-05 15:47:33 Խմբագրման ամսաթիվ:2016-02-05 15:47:33    
Ամսաթիվ: 05-02-2016
Որոշման հիմքը
Հոդված79       Մաս 1       Կետ 3
Օրենսգիրք: Վարչական դատավարության օրենսգիրք
Որոշումն ուղարկվել է կողմերին:
Այլ նշումներ:
Ելքի համար:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2016-02-05 15:56:54    
Դատական ակտ:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Գործ թիվ ՎԴ/0555/05/16
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԵՎ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05 փետրվարի 2016թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Ալեքսանդրա Հարությունյան, ծանոթանալով Վլադիմիր Արտաշի Մոսեսյանի, Կարինե Վազգենի Թովմասյանի, Նելլի Ռոբերտի Բաբայանի, Ալեքսանդր Սերգեյի Առուստամյանի, Էդուարդ Նիկիտի Մուրադյանի, Վլադիմիր Էդուարդի Մուրադյանցի, Սերգեյ Էդուարդի Մուրադյանցի, Էմմա Միխայիլի Բալայանի, Ռաիսա Սերգեյի Առուստամյանի, Հայկանուշ Արմենակի Լալազարյանի, Գեննադի Շմավոնի Միրզոյանի, Շմավոն Սերգեյի Միրզոյանի, Թամարա Արտյոմի Չիրկինյանի, Հասմիկ Երվանդի Կարապետյանի, Ստելլա Ռուբենի Պետրոսյանի և Նադեժդա Շամիրի Շախրամանյանի կողմից ներկայացված հայցադիմումին և դրան կից փաստաթղթերին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վլադիմիր Արտաշի Մոսեսյանը, Կարինե Վազգենի Թովմասյանը, Նելլի Ռոբերտի Բաբայանը, Ալեքսանդր Սերգեյի Առուստամյանը, Էդուարդ Նիկիտի Մուրադյանը, Վլադիմիր Էդուարդի Մուրադյանցը, Սերգեյ Էդուարդի Մուրադյանցը, Էմմա Միխայիլի Բալայանը, Ռաիսա Սերգեյի Առուստամյանը, Հայկանուշ Արմենակի Լալազարյանը, Գեննադի Շմավոնի Միրզոյանը, Շմավոն Սերգեյի Միրզոյանը, Թամարա Արտյոմի Չիրկինյանը, Հասմիկ Երվանդի Կարապետյանը, Ստելլա Ռուբենի Պետրոսյանը և Նադեժդա Շամիրի Շախրամանյանը հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արայիկ Մկրտչյանի և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության` խնդրելով պարտավորեցնել պատասխանող ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքին ճանաչելու գործով հայցվորների սեփականության իրավունքն իրենց հատկացված, իրենց կողմից տիրապետվող, օգտագործվող բնակարանների նկատմամբ։
Հայցվորների ներկայացուցիչը միաժամանակ միջնորդել է հետաձգել կամ տարաժամկետել պետական տուրքի վճարումը, պատճառաբանելով, որ հայցվորները գտնվում են ոչ բարվոք տնտեսական պայմաններում։
Քննարկելով պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու մասին հայցվորների միջնորդությունը, ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը` դատարանը եզրակացրեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման, իսկ հայցադիմումը ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
Պետական տուրքի հետ կապված հարաբերությունները կարգավորված են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի ,,գ,, ենթակետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են uահմանել դատարանները կամ դատավորները` նույն oրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից։
Ակնհայտ է, որ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը պետական տուրքի գծով անձանց արտոնություն տրամադրելը պայմանավորել է այդ անձի մոտ համապատասխան միջոցների բացակայության, դրա պատճառով վճարելու անկարողության փաստով (գույքային դրությամբ), ուստի պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու համար պետք է ապացուցվի միջնորդություն հարուցած անձի մոտ գույքային դրության հետևանքով համապատասխան միջոցների բացակայությունը, դրա պատճառով վճարելու անկարողությունը, ինչպես նաև անհրաժեշտ է պարզել, թե արդյոք պետական տուրքի գծով արտոնություն չկիրառելը կարո՞ղ է իրապես խոչընդոտ հանդիսանալ արդարադատության մատչելիության ապահովման առումով։
Դատարանի գնահատմամբ պետական տուրքի գծով արտոնություններն անձանց կարող են տրամադրվել միայն բավարար հիմքերի առկայության պարագայում։
Այսինքն, պետական տուրքի գծով արտոնություն ստանալու խնդրանքով դիմած անձը պարտավոր է դատարան ներկայացնել իր գույքային դրությունը հիմնավորող ցանկացած թույլատրելի ապացույց։ Պետական տուրքի գծով արտոնություն ստանալու միջնորդությամբ դիմած անձը պարտավոր է հիմնավորել իր միջնորդությունը և ներկայացնել դրանում նշված պատճառի իրական լինելու վերաբերյալ ապացույց (օրինակ` եթե նշում է, որ չի աշխատում, ֆինանսական ծանր վիճակում է, ապա աշխատանքային գրքից քաղվածք (այդպիսին լինելու դեպքում) կամ տեղեկանք լիազոր մարմնից, ընտանիքի սոցիալական վիճակը բնութագրող ցանկացած փաստաթուղթ և այլն)։
Հակառակ դեպքում կստացվի, որ պետական տուրքը վճարելու համար ֆինանսական միջոցներ չունենալու վերաբերյալ անձի ներկայացրած բանավոր հայտարարությունը հիմք ընդունելով, դատարանը պետք է սահմանի պետական տուրքի գծով արտոնություն այն դեպքում, երբ անձի գույքային դրությունը նկարագրող ապացույց առկա չէ։
Անձի արդարադատության մատչելիության ապահովման սկզբունքը և այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն« այլև գործնականում ապահովելու նպատակը չպետք է հանգի այդ անձանց կողմից իրենց իրավունքներից անբարեխիղճ օգտվելուն կամ պարտականությունների կատարումից ձեռնպահ մնալուն և նրանց ազատի պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու միջնորդությունը գոնե նվազագույն ապացույցներով հիմնավորելու պարտականության կատարումից։
Միջնորդություն հարուցած անձը իր համար բարենպաստ դատական ակտ, այն է` պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ որոշում կարող է ակնկալել և ստանալ միայն այն դեպքում, երբ ներկայացրած կլինի իր գույքային դրությունը նկարագրող և համապատասխան միջոցների բացակայության կամ այլ պատճառով վճարելու անհնարինության վերաբերյալ իր պնդումը հիմնավորող որևէ ապացույց և միայն այդ դեպքում կապահովվի դատական իշխանության և դատարանների կողմից կայացված դատական ակտերի նկատմամբ հանրության, այդ թվում նաև միջնորդություն հարուցած անձի վստահությունը։
Սույն գործով հայցվորների կողմից ներկայացված միջնորդությունը հիմնավորող որևէ ապացույց, մասնավորապես գույքային դրությունը նկարագրող, համապատասխան միջոցների բացակայության կամ այլ պատճառով վճարելու անհնարինության վերաբերյալ որևէ փաստաթուղթ հայցադիմումին կից չի ներկայացվել։
Այսպիսով, ՀՀ վարչական դատարանը հանգում է այն եզրակացության, որ պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հայցվորների միջնորդությունը հիմնավորված չէ, այն չի բխում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի ,,գ,, ենթակետի պահանջներից, քանի որ ներկայացված չէ հայցվորների մոտ համապատասխան միջոցների բացակայության, դրա պատճառով վճարելու անկարողության փաստը (գույքային դրությունը) հիմնավորող թույլատրելի որևէ ապացույց։
Դատարանի գնահատմամբ արդարադատության մատչելիության ապահովման առումով իրապես խոչընդոտ կարող է հանդիսանալ միայն այն հանգամանքը, եթե դատարանը հայցվորի մոտ համապատասխան միջոցների բացակայության, դրա կամ այլ պատճառով վճարելու անկարողության փաստը (գույքային դրությունը) հիմնավորող ապացույցներ ներկայացված լինելու պարագայում հայցվորին չտրամադրի ակնկալվող արտոնությունը, ինչն իսկապես կարող է անձի համար սահմանափակել դատարանի մատչելիության իրավունքը։
Սույն գործով հայցվորների միջնորդությունը հիմնավորող ապացույցներ ներկայացված չլինելու պարագայում հայցվորներին արտոնություն չի կարող տրամադրվել, ինչը չի կարող գնահատվել որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում կամ արդարադատության մատչելիության ապահովման առումով իրապես խոչընդոտ։
Այսպիսով, ՀՀ վարչական դատարանը եզրակացրեց, որ վերը շարադրված փաստարկները բավական ծանրակշիռ հիմք են հանդիսանում պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու մասին հայցվորների միջնորդությունը մերժելու համար։
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է։
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայցադիմումին չի կցվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված 4.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիր, իսկ պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու մասին հայցվորների միջնորդությունը ենթակա է մերժման, ուստի ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով հայցադիմումը ենթակա է վերադարձման հայցվորներին։
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 123-րդ, 131-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածներով, դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1.Պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու վերաբերյալ հայցվորների միջնորդությունը մերժել։
2. Վլադիմիր Արտաշի Մոսեսյանի, Կարինե Վազգենի Թովմասյանի, Նելլի Ռոբերտի Բաբայանի, Ալեքսանդր Սերգեյի Առուստամյանի, Էդուարդ Նիկիտի Մուրադյանի, Վլադիմիր Էդուարդի Մուրադյանցի, Սերգեյ Էդուարդի Մուրադյանցի, Էմմա Միխայիլի Բալայանի, Ռաիսա Սերգեյի Առուստամյանի, Հայկանուշ Արմենակի Լալազարյանի, Գեննադի Շմավոնի Միրզոյանի, Շմավոն Սերգեյի Միրզոյանի, Թամարա Արտյոմի Չիրկինյանի, Հասմիկ Երվանդի Կարապետյանի, Ստելլա Ռուբենի Պետրոսյանի և Նադեժդա Շամիրի Շախրամանյանի հայցադիմումը և կից փաստաթղթերը վերադարձնել հայցվորներին։
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան՝ այն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում։

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 05-02-2016
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): 0
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ԱՄՆ դոլլար):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (Եվրո):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ՌԴ ռուբլի):
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Վարչական
Դատավորի անուն:   
Որոշումն ուղարկվել է կողմերին    
Ամսաթիվ: 05-02-2016
Ելքի համարը: 3615/16
Հայցադիմումը կրկին ներկայացվել է    
Ներկայացման ամսաթիվ: 16-02-2016
Մակագրել    
Ամսաթիվ: 16-02-2016
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Վարչական
Դատավորի անուն: Ալեքսանդրա Ալեքսեյի Հարությունյան
Դատավոր
Դատարանի անվանում: Վարչական
Դատավորի անուն:   
Պետական տուրք    
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: 16-02-2016
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը: 12-02-2016
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը: 224
Պետ. տուրք (ՀՀ դրամ): 4000
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2016-02-18 18:37:57 Խմբագրման ամսաթիվ:2016-02-18 18:37:57    
Որոշման ամսաթիվ: 17-02-2016
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 10-05-2016
Ծանուցագիրը ուղարկվել է: 17-03-2016
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համար: 104
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 23-06-2016
Ծանուցագիրը ուղարկվել է: 11-05-2016
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համար: 104
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 22-07-2016
Ծանուցագիրը ուղարկվել է: 23-06-2016
Ժամ: 14:30
Նիստի տևողությունը (րոպե):
Նիստերի դահլիճի համար: 104
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 26-10-2016
Ծանուցագիրը ուղարկվել է: 22-07-2016
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համար: 104
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 13-12-2016
Ծանուցագիրը ուղարկվել է: 26-10-2016
Ժամ: 15:20
Նիստերի դահլիճի համար: 104
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 28-02-2017
Ծանուցագիրը ուղարկվել է: 13-12-2016
Ժամ: 15:30
Նիստերի դահլիճի համար: 104
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Անավարտ գործեր, որոնք փոխանցվել են 2017թ.    
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 26-04-2017
Ծանուցագիրը ուղարկվել է: 28-02-2017
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համար: 104
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 09-06-2017
Ծանուցագիրը ուղարկվել է: 26-04-2017
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համար: 104
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 18-07-2017
Ծանուցագիրը ուղարկվել է: 09-06-2017
Ժամ: 15:30
Նիստերի դահլիճի համար: 104
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 28-09-2017
Ծանուցագիրը ուղարկվել է: 18-07-2017
Ժամ: 15:30
Նիստերի դահլիճի համար: 104
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:Դատավոր Ալ.Հարությունյանի վատառողջության պատճառով
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 10-11-2017
Ծանուցագիրը ուղարկվել է: 02-10-2017
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համար: 104
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 25-01-2018
Ծանուցագիրը ուղարկվել է: 10-11-2017
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համար: 104
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Անավարտ գործեր, որոնք փոխանցվել են 2018թ.    
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 22-03-2018
Ծանուցագիրը ուղարկվել է: 25-01-2018
Ժամ: 15:30
Նիստերի դահլիճի համար: 104
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 12-06-2018
Ծանուցագիրը ուղարկվել է: 22-03-2018
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համար: 104
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 03-07-2018 Ստեղծման ամսաթիվ: 2018-06-13 17:43:05
Ծանուցագիրը ուղարկվել է: 12-06-2018
Ժամ: 17:30 Ստեղծման ամսաթիվ: 2018-06-13 17:43:05
Նիստերի դահլիճի համար: 104
Նշանակվել է: Վճիռ/որոշում հրապարակելու օր
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Հայցի/հակընդդեմ հայցի լուծումը    
Հայցի լուծման ամսաթիվ: 03-07-2018
Հայցի լուծումը: Մերժվել է
Հոդված
Հոդված60
Հոդված
Հոդված123
Հոդված
Հոդված126-127
Հակընդդեմ հայցի լուծումը:
Հակընդդեմ հայցի լուծման ամսաթիվ:
Այլ նշումներ:
Օրենսգիրք: Վարչական դատավարության օրենսգիրք
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2018-07-04 11:21:05    
Դատական ակտ:Գործ թիվ ՎԴ/0555/05/16
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
03 հուլիսի 2018թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝
նախագահությամբ դատավոր՝ Ալեքսանդրա Հարությունյանի,

քարտուղարությամբ՝ Աննա Փանոսյանի
մասնակցությամբ՝
հայցվորներ՝ Վլադիմիր Արտաշի Մոսեսյան /ճամփորդական փաստաթուղթ՝ AA005961 տրված 13.06.2014թ. PVD MIA RA-ի կողմից/, Կարինե Վազգենի Թովմասյան /անձնագիր AH0399746 տրված 25.07.2007թ. 046-ի կողմից/, Նելլի Ռոբերտի Բաբայան /անձնագիր AF0211957 տրված 13.12.2000թ. 046-ի կողմից/, Ալեքսանդր Սերգեյի Առուստամյան /ճամփորդական փաստաթուղթ՝ AA006010 տրված 16.07.2014թ. PVD MIA RA-ի կողմից/, Էդուարդ Նիկիտի Մուրադյանց /ճամփորդական փաստաթուղթ՝ AA006608 տրված 02.07.2015թ. PVD MIA RA-ի կողմից/, Վլադիմիր Էդուարդի Մուրադյանց /ճամփորդական փաստաթուղթ՝ AA005118 տրված 19.04.2012թ. PVD MIA RA-ի կողմից/, Սերգեյ Էդուարդի Մուրադյանց /ճամփորդական փաստաթուղթ՝ AA005117 տրված 19.04.2012թ. PVD MIA RA-ի կողմից/, Էմմա Միխայիլի Բալայան /անձնագիր AF0756785 տրված 13.09.2003թ. 046-ի կողմից/, Ռաիսա Սերգեյի Առուստամյան /անձնագիր AF0366493 տրված 22.08.2001թ. 046-ի կողմից/, Հայկանուշ Արմենակի Լալազարյան /անձնագիր AF0475139 տրված 03.11.2001թ. 046-ի կողմից/, Գեննադի Շմավոնի Միրզոյան /անձնագիր AG0659380 տրված 04.04.2006թ. 046-ի կողմից/, Շմավոն Սերգեյի Միրզոյան /անձնագիր AF0756670 տրված 19.08.2003թ. 046-ի կողմից/, Թամարա Արտյոմի Չիրկինյան /անձնագիր AH0667971 տրված 13.09.2008թ. 007-ի կողմից/, Հասմիկ Երվանդի Կարապետյան /ճամփորդական փաստաթուղթ՝ AA006050 տրված 29.07.2014թ. PVD MIA RA-ի կողմից/, Ստելլա Ռուբենի Պետրոսյան /անձնագիր AK0250661 տրված 26.02.2009թ. 003-ի կողմից/ և Նադեժդա Շամիրի Շախրամանյան /անձնագիր AF0674732 տրված 08.10.2002թ. 012-ի կողմից/
/ներկայացուցիչ՝ Նիվետա Բադալյանի/

2018թ. հունիսի 12-ին դռնբաց դատական նիստում, քննելով վարչական գործն ըստ հայցի Վլադիմիր Արտաշի Մոսեսյանի, Կարինե Վազգենի Թովմասյանի, Նելլի Ռոբերտի Բաբայանի, Ալեքսանդր Սերգեյի Առուստամյանի, Էդուարդ Նիկիտի Մուրադյանցի, Վլադիմիր Էդուարդի Մուրադյանցի, Սերգեյ Էդուարդի Մուրադյանցի, Էմմա Միխայիլի Բալայանի, Ռաիսա Սերգեյի Առուստամյանի, Հայկանուշ Արմենակի Լալազարյանի, Գեննադի Շմավոնի Միրզոյանի, Շմավոն Սերգեյի Միրզոյանի, Թամարա Արտյոմի Չիրկինյանի, Հասմիկ Երվանդի Կարապետյանի, Ստելլա Ռուբենի Պետրոսյանի և Նադեժդա Շամիրի Շախրամանյանի ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Կոտայքի մարզի Քասախ համայնքի՝ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արայիկ Մկրտչյանի և ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած հայցադիմումով հայցվորներ Վլադիմիր Արտաշի Մոսեսյանը, Կարինե Վազգենի Թովմասյանը, Նելլի Ռոբերտի Բալայանը, Ալեքսանդր Սերգեյի Առուստամյանը, Էդուարդ Նիկիտի Մուրադյանցը, Վլադիմիր Էդուարդի Մուրադյանցը, Սերգեյ Էդուարդի Մուրադյանցը, Էմմա Միխայիլի Բաբայանը, Ռաիսա Սերգեյի Առուստամյանը, Հայկանուշ Արմենակի Լալազարյանը, Գեննադի Շմավոնի Միրզոյանը, Շմավոն Սերգեյի Միրզոյանը, Թամարա Արտյոմի Չիրկինյանը, Հասմիկ Երվանդի Կարապետյանը, Ստելլա Ռուբենի Պետրոսյանը և Նադեժդա Շամիրի Շախրամանյանը խնդրել են պարտավորեցնել պատասխանող ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքին՝ ճանաչելու գործով հայցվորների սեփականության իրավունքն իրենց հատկացված, իրենց կողմից տիրապետվող, օգտագործվող բնակարանների նկատմամբ:
Դատարանի 17.02.2016թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանող Կոտայքի մարզի Քասախ համայնքի ներկայացուցիչը 04.03.2016թ. ներկայացրել է հայցադիմումի պատասխան։
Պատասխանող ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը 01.04.2016թ. ներկայացրել է հայցադիմումի պատասխան:
ՀՀ վարչական դատարանի 10.05.2016թ. որոշմամբ պատասխանող ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը փոխարինվել է իրավահաջորդով՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունով:
Հրավիրվել են նախնական դատական նիստեր, որտեղ պարզաբանվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հարցերը:
ՀՀ վարչական դատարանի 22.07.2016թ. որոշմամբ սույն գործը նշանակվել է դատաքննության:
ՀՀ վարչական դատարանի 10.11.2017թ. որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արայիկ Մկրտչյանը փոխարինվել է պատշաճ պատասխանողով՝ ՀՀ կառավարությունով, իսկ Քասախ համայնքը ներգրավվել է որպես երկրորդ պատասխանող, և գործի վարույթը սկսվել է գործը դատաքննության նախապատրաստելու փուլից:
ՀՀ վարչական դատարանի 22.03.2018թ. որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության:
Վարչական գործի դատաքննությունն ավարտվել է 12.06.2018թ-ին և դատական ակտի հրապարակման օր հայտարարվել 03.07.2018թ.։

Հայցվորների ներկայացուցչի ներկայացրած փաստերը, հիմնավորումները.

Դատարան ներկայացրած հայցադիմումով հայցվորների ներկայացուցիչը հայտնել է, որ հայցվորները եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, Բաքվի կոտորածների հետևանքով թողած տուն, ունեցվածք, փախել են Հայաստան, երկար տարիներ մնացել են անօթևան, ապրել հանրակացարաններում։
ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության բնակարանների բաշխման համատեղ հանձնաժողովի 2010-2013թթ. որոշումներով հայցվորների ընտանիքներին բնակարաններ են հատկացվել ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի համայնքի սեփականությունը հանդիսացող Գ. Նժդեհի փող. 2-րդ նրբ. թիվ 9ա շենքում նրանց ընտանիքի անդամների թվաքանակին համապատասխան։
Այդ որոշումների քաղվածքներում կատարվել են անօրինական զրառումներ «հատկացնել առանց սեփականաշնորհման իրավունքի», իսկ նրանց անձնագրերում, դարձյալ անօրինական հաշվառումը նշվել է «փաստացի բնակվող»։
Հայաստան տեղափոխվելուց հետո բոլոր հայցվորները և նրանց ընտանիքի անդամները ձեռք են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որը ձեոք բերելով կորցրել են փախստականի կարգավիճակը։ Որպես ՀՀ քաղաքացիներ նրանք դիմել են ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարին սեփականաշնորհելու իրենց հատկացված, իրենց կողմից տիրապետվող, օգտագործվող բնակարանները, 02.12.2015թ. գրությամբ համայնքի ղեկավար Ա. Մկրտչյանը նրանց դիմումը մերժել է անհիմն պատճառաբանությամբ։
Հայտնել է, որ հայցվորները բողոքներ են ներկայացրել ՀՀ նախազահին, ՀՀ վարչապետին՝ լուծելու հայցվորների բնակարանների սեփականաշնորհման հարցը։ Դիմումներն ուղարկվել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղից դարձյալ անհիմն պատճառաբանությամբ, 04.12.2015թ., 29.12.2015թ. որոշումներով դիմումները մերժվել են։
Նշել է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչում և պաշտպանվում է սեփականության իրավունքը, ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով օրենքով նախատեսված դեպքերի:
Վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, «Վարչարարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետը՝ խնդրել է պարտավորեցնել Քասախ համայնքի ղեկավարին գործով հայցվորների սեփականության իրավունքն իրենց հատկացված, իրենց կողմից տիրապետվող, օգտագործվող բնակարանների նկատմամբ ճանաչելու վերաբերյալ ընդունել բարենպաստ վարչական ակտ:
Գործի քննության ընթացքում հայցվորների ներկայացուցիչը նշել է, որ հայցվորները հաշվառված են Կոտայքի մարզ, գ. Քասախ Գ. Նժդեհի 2-րդ նրբանցք 9ա շենքի համապատասխան բնակարաններում, մինչդեռ, ըստ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված տեղեկության, նշված շենքը սեփականության իրավունքով չի պատկանում Քասախ համայնքին, հետևաբար այն հանդիսանում է պետական սեփականություն: Խնդրել է պարտավորեցնել ՀՀ կառավարությանը ընդունելու բարենպաստ վարչական ակտ՝ հայցվորներին հատկացված, իրենց կողմից տիրապետվող, օգտագործվող բնակարանները սեփականության իրավունքով իրենց հատկացնելու վերաբերյալ:
Նախնական դատական նիստերի ընթացքում հայցվորի ներկայացուցիչը մի քանի անգամ փոխելով հայցի հիմքը՝ ի վերջո հստակեցնելով այն, նշել է, որ պատասխանող ՀՀ կառավարությունը «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» ՀՀ ՀՕ-120 օրենքի 4-րդ հոդվածի համաձայն պետք է ընդունի հայցվորների հայցած բարենպաստ վարչական ակտը:

Պատասխանող Քասախ համայնքի ներկայացուցչի ներկայացրած
փաստերը, հիմնավորումները.

Դատարան ներկայացրած պատասխանով պատասխանող Քասախ համայնքի ներկայացուցիչը հայտնել է, որ հայցվորները նշում են, որ իրենց տրված բնակարանները հատկացնելիս այդ որոշումներում կատարվել են անօրինական գրառումներ, սակայն միևնույն ժամանակ մեջբերում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետը, որի համաձայն նրանց տրամադրվել են այդ բնակարաններն օգտագործման նպատակով, ինչպես նաև առկա չէ որևէ ապացույց դրա անօրինականության վերաբերյալ:
Վկայակոչելով 2015թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին և 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասը՝ նշել է, որ հայցվորներին ընձեռվել է միայն օգտագործման և տիրապետման իրավունքը, որն իրենից չի ենթադրում սեփականության իրավունքի առկայություն:
Հայցվորները պահանջում են իրենց բնակարանների սեփականաշնորհում, սակայն հայցում նշված չէ որևէ իրավական հիմք, որի համաձայն ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքը պարտավոր է սեփականաշնորհել այդ բնակարանները, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ մասն իրենից ենթադրում է հայեցողական լիազորություն, և այդ բնակարանները տրված են հայցվորներին միայն տիրապետման և օգտագործման իրավունքով։
Հայցվորներին տրված բնակարանները վերակառուցվել և շահագործման են հանձնվել ՄԱԿ ՓԳՀ-ի, ՀՀ ՏԿՆ-ի և ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի միջև կնքված ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ հուշագրի հիման վրա, և նախատեսվել է տրամադրել միայն որոշակի խումբ անձանց միայն օգտագործման և տիրապետման իրավունքով։
Նշել է, որ հայցում ներկայացված չէ իրավական որևիցե հիմք հայցում ներկայացված գործողությունները կատարելու համար։
Ելնելով վերոգրյալից՝ խնդրել է մերժել հայցը:

Պատասխանող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցչի ներկայացրած փաստերը, հիմնավորումները.

ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Գ.Նժդեհի 2-րդ նրբանցք, թիվ 9ա շենքի բնակիչներ, Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած սույն գործով հայցվորների ներկայացուցիչը 2015թ. նոյեմբերի 23-ին դիմել էր ՀՀ վարչապետին, իսկ 2015թ. նոյեմբերի 26-ին՝ ՀՀ Նախագահին՝ հայցվորների կողմից իրենց զբաղեցրած բնակարանները սեփականաշնորհելու հարցով։
Դիմումներն ուղարկվել են ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայություն և դրանց վերաբերյալ 04.12.2015թ. թիվ 01/12/4795-15 գրությամբ Ն. Բադալյանին պատասխանվել է, որ տվյալ բնակարանները հանդիսանում են սոցիալական տիպի բնակարաններ և ենթակա չեն սեփականաշնորհման, քանի որ հատկացվել են փախստական (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիություն ստացած) ընտանիքներին անհատույց օգտագործման նպատակով։
Պարզաբանվել է նաև, որ այդ բնակարանների հետ կապված հարցերը կարգավորվում են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (այսուհետ՝ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի, ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի միջև 2009 թվականին կնքված «Քասախ համայնքի նախկին գործարանի արտադրական մասնաշենքի սոցիալական տան վերակառուցման համագործակցության շրջանակների վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրով (այսուհետ՝ Հուշագիր)։
Իր դիրքորոշումը հիմնավորելու համար պատասխանողի ներկայացուցիչը վկայակոչել է Հուշագրի 2.1, 2.3 և 2.9 կետերը:
Բացի այդ, նշել է, որ հայցվորների անունից ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին ուղղված դիմումներում հայցվորների ներկայացուցիչ Ն. Բադալյանը նշել էր, թե ԲԲՀ-ի 2010-2013թթ. որոշումներով հայցվորների ընտանիքներին բնակարաններ են հատկացվել ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Գ. Նժդեհի 2-րդ նրբանցք, թիվ 9ա շենքում և «այդ որոշումների քաղվածքներում կատարվել են անօրինական գրառումներ՝ «հատկացնել առանց սեփականաշնորհման իրավունքի» նշումով, իսկ անձնագրերի մեջ հաշվառումը՝ դարձյալ անօրինական, գրվել է «փաստացի բնակվող»:
Ծառայության կողմից 04.12.2015թ. թիվ 01/12/4795-15 գրության հետ մեկտեղ Ն. Բադալյանին է տրամադրել նաև Հուշագրի պատճենը՝ այդ փաստաթղթերին առավել մանրամասն ծանոթանալու համար։ Սակայն, այնուհանդերձ, Ն. Բադալյանը դատարան ներկայացրած իր հայցադիմումում շարունակել է պնդել «անօրինական գրառումների» մասին իր անհիմն հայտարարությունը։
Վկայակոչելով Հուշագրի 2.5 և 2.4 կետերը՝ նշել է, որ նշված կետերով ամրագրված դրույթներից որևէ բացառություն Հուշագրով նախատեսված չէ, հետևաբար փաստաբան Ն.Բադալյանի ներկայացրած հայցապահանջը՝ «ճանաչելու հայցվորների սեփականության իրավունքն իրենց հատկացված, իրենց կողմից տիրապետվող, օգտագործվող բնակարանների նկատմամբ» անհիմն է, չի բխում Հուշագրի պահանջներից և ենթակա է մերժման։
Բացի այդ, նշել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Գ. Նժդեհի 2-րդ նրբանցք, թիվ 9ա շենքում հայցվորների ընտանիքներին բնակարաններ հատկացնելու մասին ԲԲՀ–ի որոշումների քաղվածքները ստորագրվել են հայցվորների կողմից, ինչից հետևում է, որ վերջիններս ի սկզբանե տեղեկացված են եղել այդ բնակարաններն առանց սեփականաշնորհելու իրավունքի իրենց հատկացնելու պայմանի մասին։ Տվյալ պարագայում ավելի քան անհասկանալի է նրանց, առավել ևս նրանց փաստաբանի՝ Հուշագրին և ԲԲՀ-ի որոշումներին հակասող պահանջը՝ սոցիալական տուն հանդիսացող շենքում իրենց հատկացված բնակարանները սեփականաշնորհելու մասին։
Նշել է նաև, որ հայցվորներն իրենց հատկացված բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք երբևէ չեն ունեցել, ուստի գոյություն չունեցող սեփականությունից նրանց «զրկելու» մասին խոսք լինել չի կարող։
Հայցվորների ներկայացուցչի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը վկայակոչելու վերաբերյալ նշել է, որ տվյալ իրավանորմը սույն գործի շրջանակներում վկայակոչելը ընդհանրապես տեղին չէ, քանի որ պարզ չէ, թե որ վարչական ակտի անվավեր ճանաչման մասին է խոսքը։ Բացի այդ, Ն. Բադալյանը չի էլ նշել, թե տվյալ դեպքում որ օրենքն է խախտվել, կամ սխալ կիրառվել, կամ սխալ մեկնաբանվել։
Ելնելով վերոգրյալից՝ խնդրել է մերժել հայցը:

2018թ. հունիսի 12-ին նշանակված դատական նիստին պատսխանողների ներկայացուցիչները չներկայացան, թեև պատշաճ կարգով ծանուցված էին դատական նիստի ժամանակի և վայրի մասին։
Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասով` դատարանը որոշել է գործը քննել պատասխանողների ներկայացուցիչների բացակայությամբ։

Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.

գ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Եղվարդ տարածքային ստորաբաժանման կողմից 14.11.2011թ. տրված թիվ 2806925 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ Գ. Նժդեհի փողոց 2-րդ նրբանցք թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքը (1/ սպառողական տուն, 2/ կոլեկտիվ կենտրոն և հողամաս) սեփականության իրավունքով պատկանում է Քասախ համայնքին:
գ ՀՀ Քասախ համայնքի ղեկավարի 02.12.2012թ. թիվ 230-Ա որոշմամբ որոշվել է Գ. Նժդեհի 9 հասցեում գտնվող նորակառույց կոլեկտիվ կենտրոնի և սոցիալական տան բնակարանները հասցեավորել համաձայն հավելվածի: Հավելվածի համաձայն՝ կոլեկտիվ կենտրոնին տրամադրվել է Գ. Նժդեհի փողոց, 2-րդ նրբանցք շենք 9, իսկ սոցիալական տանը՝ Գ. Նժդեհի փողոց, 2-րդ նրբանցք շենք 9ա հասցեները:
գ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության բնակարանների բաշխման համատեղ հանձնաժողովի 2010թ-ի հունիսի 22-ի նիստի թիվ 2, 2012թ-ի հուլիսի 24-ի նիստի թիվ 5, 2012թ-ի սեպետմբերի 25-ի նիստի թիվ 6, 2013թ-ի հուլիսի 2-ի նիստի թիվ 1, արձանագրությունից համապատասխանաբար 04.08.2010թ., 27.07.2012թ., 28.09.2012թ., 04.07.2013թ. քաղվածքների համաձայն՝ որոշվել է սույն գործով հայցվորներին հատկացնել ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսավորմամբ վերակառուցված Կոտայքի մարզի Քասախ համայնքի Գարեգին Նժդեհ 2/9 հասցեում գտնվող շենքում /սոցիալական տուն/ բնակարաններ առանց սեփականաշնորհելու իրավունքի:
գ Սույն գործով հայցվորները ՀՀ Կոտայքի մարզի Քասախի համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումներով խնդրել են «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի համաձայն սեփականաշնորհել Քասախ համայնքի Գ. Նժդեհի 2-րդ նրբ. 9ա շենքի իրենց հատկացված բնակարանները որպես իրենց սեփականություն:
գ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի 02.12.2015թ. թիվ 471 գրությամբ հայտնվել է, որ համաձայն 2009թ-ի ՄԱԿ ՓԳՀ-ի, ՀՀ ՏԿՆ-ի և համայնքի ղեկավարի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի նշված բնակարանները հանդիսանում են սոցիալական բնակարաններ և «Շահառուներն իրավունք չունեն սեփականաշնորհել, վաճառել, նվիրատվություն կատարել, կտակել, վարձակալության տրամադրել կամ բնակությունից զատ այլ նպատակով օգտագործել իրենց հատկացված բնակարանները», իսկ «ՀՀ Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրել է 2007թ. հունվարի 4-ին։ Ուստի անորոշ ժամանակով օգտագործման իրավունքով տրամադրված բնակարանները սեփականաշնորհվել չեն կարող:
գ Հայցվորների ներկայացուցիչը 2015թ. նոյեմբերի 23-ին դիմել էր ՀՀ վարչապետին, իսկ 2015թ. նոյեմբերի 26-ին՝ ՀՀ Նախագահին՝ հայցվորների կողմից իրենց զբաղեցրած բնակարանները սեփականաշնորհելու հարցով, որոնց ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայություն 04.12.2015թ. թիվ 01/12/4795-15 գրությամբ Ն. Բադալյանին պատասխանվել է, որ տվյալ բնակարանները հանդիսանում են սոցիալական տիպի բնակարաններ և ենթակա չեն սեփականաշնորհման, քանի որ հատկացվել են փախստական (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիություն ստացած) ընտանիքներին անհատույց օգտագործման նպատակով:

Հաշվի առնելով կողմերի ներկայացրած փաստարկներն ու իրավական դիրքորոշումները, հետազոտելով գործում առկա գրավոր ապացույցները, և դրանցից յուրաքանչյուրը գնահատելով բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, դատարանը եզրակացրեց, որ հայցվորների պահանջն ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ։

ՀՀ վարչական դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը սահմանում է վարչական դատարանում իրավունքի պաշտպանության հիմքերը, որոնց շարքում, ի թիվս այլնի, ամրագրված է, որ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները: Ընդ որում, օրենսդիրը հստակ սահմանում է նաև վարչադատական պաշտպանության իրականացման եղանակները (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-69-րդ հոդվածներով նախատեսված հայցատեսակներ) և վարչական արդարադատության շրջանակներում վարչական դատարանի լիազորությունները (նույն օրենսգրքի 125-րդ հոդված):
Դատարանը փաստում է, որ սույն գործով դատարան է ներկայացվել պարտավորեցման հայց:
Միաժամանակ դատարանն արձանագրում է, որ բարենպաստ վարչական ակտ հայցելու հետ կապված իրավական պաշտպանության ինստիտուտը կարգավորվում է պարտավորեցման հայցով, որի շրջանակներում հայցվորը կարող է պահանջել ընդունելու բարենպաստ վարչական ակտ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդված): Նշված նորմի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:
Դատարանը փաստում է, որ վարչական դատավարության կարգով դատական պաշտպանության իրավունքի իրացման նպատակով օրենսդրի կողմից սահմանված կանոններին համապատասխան անձը վարչական դատարան կարող է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման հայց ներկայացնել միայն այն բարենպաստ վարչական ակտ ընդունելու պահանջով, որն ընդունելու պահանջով անձը դիմել է տվյալ վարչական մարմնին և որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, այսինքն` տվյալ բարենպաստ վարչական ակտի ընդունման առնչությամբ անձի և վարչական մարմնի կողմից պետք է ծագած լինի վարչաիրավական հարաբերություն, որի արդյունքում վարչական մարմինը պետք է մերժած լինի տվյալ բարենպաստ վարչական ակտի ընդունումը՝ այդ մասին ընդունելով միջամտող վարչական ակտ, որի վիճարկումն ինքնին ներառվում է պարտավորեցման հայցի մեջ: Պարտավորեցման հայցի դեպքում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափության հանգամանքը որոշում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա: Բարենպաստ վարչական ակտ ընդունելուն վարչական մարմնին պարտավորեցնելու համար դատաքննությամբ պետք է ձեռք բերվեն բավարար և անհերքելի ապացույցներ այն մասին, որ հայցվող բարենպաստ վարչական ակտը գործի քննության և դատական ակտ կայացնելու դրությամբ կոնկրետ հարաբերությունները կարգավորող գործող իրավական ակտերի կանոնակարգումների համաձայն ենթակա է ընդունման:
Դատարանի գնահատմամբ դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալու արդյունավետ իրավական պաշտպանություն:
Այսպես, հայցվորների կողմից ներկայացված պահանջն ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:
Տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը, երաշխավորվում է 2015թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածով:
2015թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 179-րդ հոդվածի համաձայն՝
1. Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը:
2. Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում:
2015թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 180-րդ հոդվածի համաձայն՝
1. Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակիչների հանրություն է։
2. Համայնքը հանրային իրավունքի իրավաբանական անձ է։
2015թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի համաձայն՝
1. Համայնքն ունի հողի, ինչպես նաև այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունք։
2. Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետությանը, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է։
3. Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով`համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու կամ օտարելու մասին (...):
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը սույն օրենքով սահմանված կարգով` համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն հանդիսացող գույքը:
Վերոգրյալ իրավակարգավորումների վերլուծությունից պարզ է դառնում, որ համայնքի սեփականությունը տնօրինում է համայնքի ավագանին, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման կամ օգտագործման վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեն տեղական ինքնակառավարման մարմինները, մասնավորապես՝ այդ որոշումը կայացնում է համայնքի ավագանին՝ համայնքի ղեկավարի առաջարկությամբ:
Տվյալ դեպքում, հայցվորների ներկայացուցչի միջնորդությամբ դատարանը 10.11.2017թ. որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արայիկ Մկրտչյանին փոխարինել է պատշաճ պատասխանողով՝ ՀՀ կառավարությունով: Նույն օրվա արձանագրային որոշմամբ Դատարանը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքին ներգրավվել է որպես երկրորդ պատասխանող:
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Եղվարդ տարածքային ստորաբաժանման կողմից 14.11.2011թ. տրված թիվ 2806925 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ Գ. Նժդեհի փողոց 2-րդ նրբանցք թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքը (1/ սպառողական տուն, 2/ կոլեկտիվ կենտրոն և հողամաս) Քասախ համայնքի սեփականությունն է:
ՀՀ Քասախ համայնքի ղեկավարի 02.12.2012թ. թիվ 230-Ա որոշմամբ որոշվել է Գ. Նժդեհի 9 հասցեում գտնվող նորակառույց կոլեկտիվ կենտրոնի և սոցիալական տան բնակարանները հասցեավորել համաձայն հավելվածի: Հավելվածի համաձայն՝ կոլեկտիվ կենտրոնին տրամադրվել է Գ. Նժդեհի փողոց, 2-րդ նրբանցք շենք 9, իսկ սոցիալական տանը՝ Գ. Նժդեհի փողոց, 2-րդ նրբանցք շենք 9ա հասցեները:
Փաստորեն, ՀՀ Քասախ համայնքի Գ. Նժդեհի փողոց, 2-րդ նրբանցք շենք 9ա հասցեում գտնվող անշարժ գույքը ՀՀ Քասախ համայնքի սեփականությունն է, ուստի դատարանն անհիմն է համարում հայցվորների այն փաստարկը, որ նշված հասցեում գտնվող շենքի նկատմամբ Քասախ համայնքի սեփականությունը գրանցված չէ, հետևաբար այն հանդիսանում է պետական սեփականություն:
Այսպիսով, դատարանի գնահատմամբ ՀՀ կառավարությունը կամ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը իրավասու չեն Քասախ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վերաբերյալ հայցվորներին սեփականության իրավունքով հատկացնելու վերաբերյալ որոշում կայացնելու, հետևաբար ընդդեմ ՀՀ կառավարության կամ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հայցն ենթակա է մերժման:

Հայցվորների պահանջն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ևս ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործով 18.07.2014 թվականին կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատարանում գործի քննության շրջանակներին, բացահայտել է հայցի հիմքի և առարկայի բովանդակությունը՝ նշելով, որ հայցի առարկան այն նյութաիրավական պահանջն է, որը հայցվորը ներկայացնում է պատասխանողի դեմ:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար:
Վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը:
Փաստորեն, հայցն անհատականացվում է իր այս երկու տարրերի` հայցի հիմքի և առարկայի շնորհիվ: ՀՀ օրենսդրությունն ընձեռում է հայցի հիմքն ու առարկան փոփոխելու իրավական հնարավորություն, ընդ որում, հայցի առարկայի փոփոխությունը ենթադրում է հայցվորի` պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջի փոփոխություն, իսկ հայցի հիմքի փոփոխությունն իրենից ներկայացնում է այն հանգամանքների փոփոխությունը, որոնց վրա հիմնվում է այդ նյութաիրավական պահանջը:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ օրենսդրությունը տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքին համապատասխան հայցի հիմքը և առարկան փոխելու իրավունքը վերապահում է միայն հայցվորին:
Հաշվի առնելով, որ գործը քննվում է հայցի առարկայի և հիմքի շրջանակներում, դատարանը փաստում է, որ սույն գործով հայցվորների ներկայացուցիչը նախնական դատական նիստի ընթացքում խնդրել է պարտավորեցնել ընդունելու բարենպաստ վարչական ակտ՝ որպես հայցի իրավական հիմք նշելով «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը:
Այսպես. «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ սույն օրենքի գործողությունը տարածվում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց վրա:
Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհվում են դրանցում երեք տարուց ավելի բնակվող` բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց:
Սեփականաշնորհման կարգը և սեփականաշնորհման ենթակա հանրակացարանների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ սեփականաշնորման ենթակա են պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները՝ դրանցում երեք տարուց ավելի բնակվող, 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից:
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին, դատախազությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև օրենքի հիման վրա ստեղծված` պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմիններին (այսուհետ` պետական մարմին) վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով:
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքի իմաստով բյուջետային հիմնարկներ են բյուջեներից ֆինանսավորվող պետական և համայնքային հիմնարկները:
Տվյալ դեպքում, Քասախ համայնքի Գ. Նժդեհի փող. 2-րդ նրբ. թիվ 9ա շենքը չի գտվում պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ: Ավելին, այն ՀՀ կառավարության կողմից չի ճանաչվել որպես սեփականաշնորհման ենթակա հանրակացարան, ինչն ընդունել է նաև հայցվորների ներկայացուցիչը: Հետևաբար «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը չի կարող Կոտայքի մարզի Քասախ համայնքի կողմից Գ. Նժդեհի փող. 2-րդ նրբ. թիվ 9ա շենքի՝ հայցվորներին հատկացված բնակարանները սեփականության իրավունքով տրամադրելու հիմք հանդիսանալ:
Հաջորդիվ, ՄԱԿ ՓԳՀ-ի, ՀՀ ՏԿՆ-ի և համայնքի ղեկավարի միջև 2009թ-ին կնքված փոխըմբռնման հուշագրի /այսուհետ 2009թ. հուշագիր/ 2.1 կետը սահմանում է, որ համաձայն Քասախ համայնքի ավագանու 2009 թվականի մարտի 9-ի թիվ 4/4 որոշման՝ համայնքի սեփականություն հանդիսացող նախկին գործարանի արտադրական մասնաշենքը /այսուհետ՝ «Շենք»/, որը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի Գարեգին Նժդեհ 2/9 հասցեում, տրամադրվում է ՄԱԿՓԳՀ-ի ֆինանսավորմամբ՝ անապահով փախստական /այդ թվում՝ ՀՀ քաղաքացիություն ստացած/ և տեղաբնակ /այդ թվում՝ ՆՏԱ/ ընտանիքների համար 50-54 /հիսունից հիսունչորս/ սոցիալական բնակարան և սոցիալական/առևտրային հատված կառուցելու նպատակով:
2009թ. հուշագրի 2.4 կետի համաձայն՝ ընտրված շահառուներն իրավունք կունենան բնակվել ԲԲՀ-ի/համայնքի կողմից իրենց հատկացված սոցիալական բնակարաններում և օգտվել համայնքի կողմից մատուցվող ծառայություններից մինչ այն պահը, երբ կդառնան ինքնաբավ և կտեղափոխվեն այլ մշտական/այլընտրանքային բնակարան կամ կդադարեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Քասախի ՀՂ-ի և յուրաքանչյուր շահառուի միջև կկնքվի Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ հիմք ընդունելով ԲԲՀ-ի որոշումը /տեղաբնակների դեպքում՝ համայնքի որոշման հիման վրա/, որը կսահմանի յուրաքանչյուր կողմի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև սոցիալական տների շահագործման ու պահպանման կարգը:
2009թ. հուշագրի 2.5 կետի համաձայն՝ շահառուներն իրավունք չունեն սեփականաշնորհել, վաճառել, նվիրատվություն կատարել, կտակել, վարձակալության տրամադրել կամ բնակությունից զատ այլ նպատակով օգտագործել իրենց հատկացված սոցիալական բնակարանները ...:
2009թ. հուշագրի 4.3 կետի համաձայն՝ ԲԲՀ-ի որոշման հիման վրա Միգրացիոն գործակալությունն ընտրված շահառուներին տրամադրում է հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը: Ընտրված շահառուները ստանում են սոցիալական բնակարանների անհատույց օգտագործման իրավունք:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը, ՄԱԿ-ի փախստականների գծով հանձնակատարի ներկայացուցչությունը ՀՀ-ում /ՄԱԿ ՓԳՀ/, «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշն ինկ.» կազմակերպության հայաստանյան գրասենյակը և Կոտայքի մարզի համայնքապետարանը 2011թ. հուլիս ամսին կնքել են Փոխըմբռնման հուշագիր /այսուհետ Հուշագիր/, ըստ որի՝ համաձայն Քասախ համայնքի ավագանու 2010 թվականի մայիսի 17-ի թիվ 29 որոշման՝ համայնքի սեփականություն հանդիսացող նախկին գործարանի արտադրական մասնաշենքը /այսուհետ՝ «Շենք»/, որը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի Գարեգին Նժդեհ 2-րդ նրբանցք, թիվ 9 հասցեում, տրամադրվում է «Սեյվ դը չիլդրեն»-ին՝ անապահով փախստական, քաղաքացիություն ստացած նախկին փախստական և բնակարանի կարիք ունեցող անապահով տեղաբնակ ընտանիքների համար 22 բնակարանից բաղկացած համայնքային կենտրոն կառուցելու համար:
Հուշագրի 2.5 կետի համաձայն՝ ընտրված շահառուներն իրավունք կունենան բնակվել իրենց հատկացված բնակարաններում մինչ այն պահը, երբ կտեղափոխվեն այլ մշտական/այլընտրանքային բնակարան:
Հուշագրի 2.6 կետի համաձայն՝ շահառուներն իրավունք չունեն սեփականաշնորհել, վաճառել, նվիրատվություն կատարել, կտակել, վարձակալության տրամադրել կամ բնակությունից զատ այլ նպատակով օգտագործել իրենց հատկացված բնակարանները ...:
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության բնակարանների բաշխման համատեղ հանձնաժողովի 2010թ-ի հունիսի 22-ի նիստի թիվ 2, 2012թ-ի հուլիսի 24-ի նիստի թիվ 5, 2012թ-ի սեպտեմբերի 25-ի նիստի թիվ 6, 2013թ-ի հուլիսի 2-ի նիստի թիվ 1 արձանագրություններից համապատասխանաբար 04.08.2010թ., 27.07.2012թ., 28.09.2012թ., 04.07.2013թ. քաղվածքների համաձայն՝ որոշվել է սույն գործով հայցվորներին հատկացնել առանց սեփականաշնորհելու իրավունքի ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսավորմամբ վերակառուցված Կոտայքի մարզի Քասախ համայնքի Գարեգին Նժդեհ 2/9 հասցեում գտնվող շենքում /սոցիալական տուն/ բնակարաններ: Ընդ որում, նշված քաղվածքների բովանդակությանը, հետևաբար նաև բնակարաններն առանց սեփականաշնորհման իրավունքի հատկացնելու մասին տեղեկացված են եղել նաև հայցվորները, քանի որ նշված քաղվածքներում առկա են նաև նրանց ստորագրությունները:
Միաժամանակ դատարանը փաստում է նաև, որ վիճելի անշարժ գույքի նկատմամբ առկա է սահմանափակում, մասնավորապես՝ Քասախ համայնքը, համայնքի ավագանու 2011 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 54-Ա որոշման համաձայն «Սեյվ դե չիլդրեն ֆեդերեյշն ինկ.» կազմակերպության հետ ստորագրել է համաձայնագիր, որով պարտավորվել է 20 տարիների ընթացքում չօտարել և գրավ չդնել ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի Գ. Նժդեհի 2-րդ նրբ. 9 հասցեում կազմակերպության միջոցներով կառուցված և կահավորված փախստականների կենտրոնը:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ստորաբաժանման 17.01.2017թ. թիվ ԼԱ-1/8585 գրության համաձայն՝ Կոտայքի մարզ գ. Քասախ Գ. Նժդեհի 2 նրբ. թիվ 9 /կոլեկտիվ կենտրոն, սոցիալական տուն և հողամաս/ հասցեի անշարժ գույքի նկատմամբ համաձայն 22.11.2011թ. ս/մ 11895 համաձայնագրի կիրառված է սահմանափակում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ իրավունքի պետական գրանցումը մերժելու հիմք է, ի թիվս այլնի, անշարժ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ գրանցված սահմանափակում առկայությունը, որը բացառում է ներկայացված իրավունքի գրանցումը:
Տվյալ դեպքում, Քասախ համայնքը ստանձնած պարտավորության համաձայն իրավունք չունի «Սեյվ դե չիլդրեն ֆեդերեյշն ինկ.» կազմակերպության հետ ստորագրված համաձայնագրով նախատեսած սահմանափակման պետական գրանցման պահից 20 տարվա ընթացքում օտարել հայցվորներին հատկացված բնակարանները, որպիսի սահմանափակումը բացառում է այդ գույքի նկատմամբ այլ անձանց սեփականության իրավունքով փոխանցումը, ըստ այդմ՝ սեփականության իրավունքի գրանցումը:
Այսպիսով, դատարանը հանգում է այն եզրակացության, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարը 02.12.2015թ. թիվ 471 գրությամբ հայցվորների հայցած բարենպաստ վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ կատարել է իրավաչափ եզրահանգում, հայցվող բարենպաստ վարչական ակտը դատական ակտ կայացնելու դրությամբ ենթակա չէ ընդունման, ուստի հայցվորների պահանջն ենթակա է մերժման:

Դատական ծախսերը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից, իսկ 57-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ կրում է մյուս կողմի դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն, եթե պատասխանող է հանդիսացել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցադիմումը ներկայացնելիս հայցվորների կողմից կատարվել է համապատասխան չափով պետական տուրքի վճարումը, ուստի հայցը մերժման ենթակա լինելու պայմաններում, դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 123-րդ, 126-127-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատարանը՝

Վ Ճ Ռ Ե Ց

Վլադիմիր Արտաշի Մոսեսյանի, Կարինե Վազգենի Թովմասյանի, Նելլի Ռոբերտի Բաբայանի, Ալեքսանդր Սերգեյի Առուստամյանի, Էդուարդ Նիկիտի Մուրադյանցի, Վլադիմիր Էդուարդի Մուրադյանցի, Սերգեյ Էդուարդի Մուրադյանցի, Էմմա Միխայիլի Բալայանի, Ռաիսա Սերգեյի Առուստամյանի, Հայկանուշ Արմենակի Լալազարյանի, Գեննադի Շմավոնի Միրզոյանի, Շմավոն Սերգեյի Միրզոյանի, Թամարա Արտյոմի Չիրկինյանի, Հասմիկ Երվանդի Կարապետյանի, Ստելլա Ռուբենի Պետրոսյանի և Նադեժդա Շամիրի Շախրամանյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Կոտայքի մարզի Քասախ համայնքի՝ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել։
Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և մինչև օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

_______________________________________-ին վճիռը մտել է օրինական ուժի մեջ։

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 03-07-2018
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): 0
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ԱՄՆ դոլլար):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (Եվրո):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ՌԴ ռուբլի):
Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ    
Ամսաթիվ: 07-08-2018
Այլ նշումներ:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 11-09-2018
Էջերի քանակը: 1-ին հատոր` 165 թերթ
Էջերի քանակը: 2-րդ հատոր` 132 թերթ
Էջերի քանակը: 3-րդ հատոր` 133 թերթ
Էջերի քանակը: 4-րդ հատոր` 130 թերթ
Էջերի քանակը: 5-րդ հատոր` 146 թերթ
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 11-09-2018
Էջերի քանակը: 165
Էջերի քանակը: 132
Էջերի քանակը: 133
Էջերի քանակը: 130
Էջերի քանակը: 146
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       13 Փետրվար 2021

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան