Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ՎԴ/2107/05/14

Վիճակագրական տողի համար: 1.1

Հայցվոր

Գագիկ Սլոյան

Պատասխանող

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

Երևանի քաղաքապետարան

Դատավոր

Վարչական:

Արծրուն Միրզոյան

Վարչական վերաքննիչ:

Արման Թովմասյան

Վճռաբեկ:

Գոռ Գագիկի Հակոբյան

Պահանջ: 17.06.2011թ թիվ 118-Ա հրամանը և 17.06.2011թ Կ-1013 հրամանը վերացնելու,հայցվորին իր նախկին աշխատանքին վերականգնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հայցվորին իր միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու պ/մ

  • Նիստեր
  • Ակտեր
  • Վարչական
  • Վարչական վերաքննիչ

Վարչական գործ
թիվ ՎԴ/2107/05/14

Վ Ճ Ի Ռ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
«10» նոյեմբերի 2017թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, հետևյալ կազմով`
նախագահությամբ` դատավոր Ա. Միրզոյանի,
քարտուղարությամբ` Ք. Զոհրանյանի,
մասնակցությամբ

հայցվոր` Գագիկ Սլոյանի ներկայացուցիչ՝
(ք. Երևան, Ս. Դավթի նրբ տուն 48) Վ. Հովսեփյան

պատասխանող` ՀՀ տարածքային կառավարման և
զարգացման նախարարության ներկայացուցիչ՝
(ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Ա. Թումանյան
Կառավարական տուն 2)

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ՝
(ք. Երևան, Արգիշտի 1) Հ. Ներսիսյան

դռնբաց դատական նիստում, 20.10.2017 թվականին, քննեց վարչական գործն ըստ հայցի Գագիկ Սլոյանի ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Երևանի քաղաքապետարանի` «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու» պահանջների մասին։
ՊԱՐԶԵՑ`
1.Գործի դատավարական նախապատմությունը և հայցվորի իրավական դիրքորոշումը
Գագիկ Սլոյանը 28.04.2014թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի` «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու» պահանջների մասին:
Դատարանի 05.05.2014թ. թիվ ՎԴ/2107/05/14 որոշմամբ մերժվել է հայցադիմումը դատարան ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը, քննելով ՀՀ վարչական դատարանի 05.05.2014թ. որոշման դեմ հայցվորի բերած վերաքննիչ բողոքը, 09.07.2014թ. որոշմամբ բողոքը բավարարել է՝ վերացնելով Դատարանի թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործով 05.05.2014թ. կայացրած որոշումը:
Դատարանը 20.10.2014թ. թիվ ՎԴ/2107/05/14 որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ և սույն գործով 2014թ. դեկտեմբերի 16-ին հրավիրել է նախնական դատական նիստ:
Պատասխանող Երևանի քաղաքապետարանի կողմից 14.11.2014թ. դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան:
Պատասխանող ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից 24.11.2014թ. դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան:
Դատարանի 16.12.2014թ. թիվ ՎԴ/2107/05/14 որոշմամբ վարչական գործը նշանակվել է դատաքննության. դատաքննության նիստը նշանակվել է 2015թ. փետրվարի 04-ին:
Դատարանի 04.02.2015թ. թիվ ՎԴ/2107/05/14 որոշմամբ վարչական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև ՀՀ տարածքային կառավարման նախարարության վերակազմակերպման ավարտը:
Դատարանի 17.10.2016թ. թիվ ՎԴ/2107/05/14 որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է և նույն օրվա մեկ այլ որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը փոխարինվել է իրավահաջորդ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունով:
23.01.2017թ. դատական նիստի ընթացքում հայցվոր Գագիկ Սլոյանը Դատարանին է ներկայացրել միջնորդություն՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:
Դատարանի 26.01.2017թ. թիվ ՎԴ/2107/05/14 որոշմամբ մերժվել է դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը:
13.03.2017թ. դատական նիստի ընթացքում հայցվոր Գագիկ Սլոյանը Դատարանին կրկին ներկայացրել է միջնորդություն՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:
Դատարանը 15.03.2017թ. թիվ ՎԴ/2107/05/14 որոշմամբ որոշել է չքննարկել հայցվոր Գագիկ Սլոյանի կողմից ներկայացված՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը:
Դատարանը 20.10.2017թ. դատական նիստի ընթացքում վարչական գործի դատաքննությունն ավարտել է. գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2017թ. նոյեմբերի 10-ը:
Հայցվորը, դիմելով դատարան, հայտնել է, որ Գագիկ Սլոյանը 04.10.2004թ. ընդունվել է աշխատանքի Երևանի քաղաքապետարան, որպես աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ընդհանուր վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ։ 07.01.2005թ. շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։ Հետագայում Երևանի քաղաքապետարանում տեղափոխվել է այլ բաժիններ որպես գլխավոր մասնագետ։
Գագիկ Սլոյանի կողմից 12.11.2010թ. հայտնաբերվել է ապօրինի շինարարության դեպք Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի տարածքում։ Ենթադրյալ իրավախախտը <<ապօրինի>> շինարարության հայտնաբերման պահին քաղաքաշինական համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել, նշելով, որ դրանք առկա են և գտնվում են վարչական շրջանի ղեկավարի մոտ։ 12.11.2010- 30.11.2010թթ. ընկած ժամանակահատվածում վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով հայցվորը դիմել է (զանգահարել է) Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալին՝ տեղեկանալու արդյոք առկա են վերոհիշյալ շինարարությունը թույյատրող քաղաքաշինական համապատասխան փաստաթղթերը, վերջինս պատասխանել է, որ փաստաթղթերն առկա են և գտնվում են վարչական շրջանի ղեկավարի մոտ, իսկ նա բացակայում է քաղաքից։ Բացի այդ, հայցվորը վարչական շրջանի անձնագրային բաժանմունքից ստացել է ենթադրյալ իրավախախտի տվյալները, որպեսզի ապահովի վարչական վարույթի պատշաճ ծանուցումը։ Ավելին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունից հայցվորը ձեռք է բերել վերը նշված շինարարության իրականացման վայրի հողհատկացման սխեմաները։ Երևանի քաղաքապետի 12.01.2011թ. որոշմամբ ենթադրյալ իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 400.000 դրամ տուգանքի։
2011 թվականի մարտի վերջին ապրիլի սկզբին բաժնի պետի հանձնարարությամբ վերը նշված ինքնակամ շինարարության առկա վիճակը ստուգելու նպատակով հայցվորը լուսանկարել է տարածքը։ Այդ և 12.11.2010թ. կատարված լուսանկարների համեմատությունից պարզվել է, որ դրանց միջև առկա է
տարբերություն։ Պատճառաբանելով, թե իբր հայցվորը տեղյակ չի պահել ինքնակամ շինարարության շարունակման մասին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 10.05.2011թ. N 03/49-3981 գրության հիման վրա ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի դեկավարի 16.05.2011թ. N 89–Ա հրամանով Գագիկ Սլոյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով նախատեսված <<խիստ նկատողություն>> տեսակի կարգապահական տույժը կիրառելու վերաբերյալ համապատասխան եզրակացություն կազմելու համար։
Վերը շարադրվածի վերաբերյալ հայցվորը ներկայացրել է գրավոր բացատրություն։
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանով համաձայնություն է տրվել Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառել<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով նախատեսված <<խիստ նկատողություն>> տեսակի կարգապահական տույժը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. N֊ 1013 հրամանի 1-ին կետով Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառվել է <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով նախատեսված <<խիստ նկատողություն>> տեսակի կարգապահական տույժը, իսկ 2– րդ կետով 17.06.2011թ. ազատվել է աշխատանքից։
Գտնում է, որ վիճարկվող ակտերը ընդունվել են առանց համապատասխան փաստական ն իրավական հիմքերի առկայության, հետևաբար ենթակա են վերացման, հետևյալ պատճառաբանությամբ.
<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդկածով սահմանված են նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, որի 1-ին մասի <<ժ>> կետի համաձայն՝ ծառայողական քննությունը նույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված դեպքերում և կարգով համայնքային ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննությունն է։
Նայն օրենքի 5-րդ հոդվածով, որպես համայնքային ծառայության հիմնական սկզբունք, ի թիվս այլոց, նախատեսված է համայնքային ծառայողների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը։
ՀՀ կառավարության <<համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին>> 13.07.2006թ. N 1003-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետի համաձայն՝ <<Սույն իրավական ակտով սահմանվում է <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 32-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն (այսուհետ՝ ծառայողական քննություն) անցկացնելու կարգը>>։ Կարգի 2-րդ կետի համաձայն՝ <<Ծառայողական քննությունն օրենքով, այլ իրավական ակտերում, ինչպես նաև սույն կարգում սահմանված դեպքերում և կարգով համայնքային ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննությունն է>>։ Կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ծառայողական քննության խնդիրն է ապահովել օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված սկզբունքների իրականացումը։
Կարգի 14-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ ծառայողական քննությանը մասնակցող անձինք են ծառայողական քննությանը մասնակցող այլ անձինք, որոնց կարող են հայտնի լինել քննությանը հետաքրքրող հարցերի ու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ, ինչի կապակցությամբ նրանք իրենց համաձայնությամբ տալու են համապատասխան բացատրություններ կամ մասնակցում են սույն կարգով նախատեսված այլ գործողությունների։
Կարգի 45-րդ կետի համաձայն՝ ծառայողական քննությամբ հավաքված փաստական տվյայները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման՝ ձեռք բերված այլ տվյալների վերլուծության, դրանց հետ համադրելու միջոցով, իսկ 46-րդ կետի համաձայն՝ համայնքային ծառայողի կողմից կարգապահական խախտումներ կատարելու մասին հետևությունները չեն կարող հիմնվել ենթադրությունների վրա։ Այդ հետևությունները պետք է հաստատվեն ծառայողական քննությանը վերաբերող փոխկապակցված և հավաստի փաստական տվյալների բավարար ամբողջությամբ։
Տվյալ դեպքում ծառայողական քննություն իրականացնող մարմինը՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, ծառայողական քննությամբ հավաքված փաստական տվյալները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ստուգման չի ենթարկել, դրանք չի վերլուծել այլ տվյալների հետ համադրելու միջոցով։ Մասնավորապես, ունենալով Կարգի 14-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով որպես ծառայողական քննությանը մասնակցող անձ, վերոգրյալ դեպքով ենթադրյալ իրավախախտ համարվող անձին ծառայողական քննությանը ներգրավելու լիազորություն, վերջինս չի իրականացրել այդ լիազորությունը, ինչի պատճառով առանց ըստ էության պարզելու՝ արդյոք Գագիկ Սլոյանի կողմից թույլ է տրվել կարգապահական խախտում, թե՝ ոչ, ընդունել է 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, որի հիման վրա էլ Երևանի քադաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանով Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառվել է <<Համայնքայիև ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով նախատեսված <<խիստ նկատողություն>> տեսակի կարգապահական տույժը, իսկ 2-րդ կետով 17.06.2011թ. ազատվել է աշխատանքից։
Իր հերթին Երևանի քաղարապետարանը վիճարկվող ակտն ընդունելիս հաշվի չի առել այն հանգամանքը, որ <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32–րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով նախատեսված <<խիստ նկատողություն>> կարգապահական տույժը հայցվորի նկատմամբ առաջին անգամ կիրառվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Գ-2910 հրամանով, որը վիճարկվում է ղատական կարգով և այդ հրամանի անվավեր ճանաչման դեպքում բացառվում է <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով նախատեսված հայցվորին աշխատանքից ազատելու իրավական հիմքը։
ՀՀ վարչական դատարանը, քննելով վարչական գործն ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Գագիկ Սլոյանի՝ 400.000 դրամ տուգանքի գումար բռնագանձելու պահանջի մասին և ըստ Գագիկ Սլոյանի հակընդղեմ հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քագաքապետի 13.10.2010թ. Վ-36/17 որոշումը վերացնելու, որպես հետևանք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Գ-2910 հրամանը վերացնեյու պահանջի մասին, թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով 06.12.2011թ. վճռով հայցը մերժել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարել՝ անվավեր է ճանաչել Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. Վ-36/17 որոշումը, որպես հետևանք՝ անվավեր է ճանաչել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը։
ՀՀ վարչական դատարանի 06.12.2011թ. վճռի դեմ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.04.2012թ. որոշմամբ մերժվել է։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.04.2012թ. որոշման դեմ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2012թ. որոշմամբ վերադարձվել է։
<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետի համաձայն՝ համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերից է նույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալը։ Նույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետի համաձայն՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարեյու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվում է <<խիստ նկատողություն>> կարգապահական տույժը։
Փաստորեն, որպես համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք, ի թիվս այլոց, օրենսդիրը <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով նախատեսել է նույն օրենքի 32-րղ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալը, այլ կերպ ասած՝ նշված հոդվածով սահմանված կարգապահական երկու տույժի առկայությունը։
Մինչդեռ, տվյալ դեպքում, ինչպես վերը նշվեց, Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառված, նրան աշխատանքից ազատելու հրամանի (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրաման) ընդունման համար հիմք հանդիսացած տույժերից մեկը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը, անվավեր է ճանաչվել, որպես ոչ իրավաչափ վարչական ակտի անվավերության հետևանք, հետևաբար բացակայել է <<համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով նախատեսված հայցվորին աշխատանքից ազատելու իրավական և փաստական հիմքը։
Բացի այդ, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչական ակտն իրավաբանական ուժը կորցնում է ինչպես դրա անվավեր ճանաչելու մասին որոշում ըևդունելու, այնպես էլ վարչական ակտն ընդունելու պահից՝ սույն մասի երկրորդ պարբերությամբ և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառություններով։ Նույն մասի 2-րդ պարբերության համաձայն՝ նույն օրենքի 63-րդ հոդկածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր է ճանաչվում այդ ակտն ընդունելու պահից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բարենպաստ ոչ իրավաչափ վարչական ակտը, որի հիման վրա ծագում են միաժամանակյա կամ ընթացիկ գույքային պարտականություններ, կամ որն այդպիսի պարտականությունների համար նախադրյալ է համարվում, կարող է ուժը կորցնել միայն դրա անվավեր ճանաչվելու պահից, եթե այդ ակտով օգուտ ստացողը, վարչական ակտի նկատմամբ վստահության իրավունքի ուժով, արդեն ձեռք է բերել տրամադրված օգուտները կամ տնօրինել է գույքը, որի հետևանքով դրանք չեն կարող վերադարձվել, կամ վերադարձվելու դեպքում կարող է էական վնաս պատճառել օգուտ ստացողին։ Այս դեպքում կիրառվում են Հայաստանի հանրապետության քաղաքացիական օրենսգրքի անհիմն հարստացման վերաբերյայ դրույթները։
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչական ակտի հասցեատերը կարչական ակտի գոյությամբ վստահելու իրավունք չունի, եթե նա՝
ա) համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է կաշառքի, սպառնալիքի կամ վարչական մարմնի պաշտոնատար անձին դիտավորյալ մոլորության մեջ զցեյու միջոցով.
բ) համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է կեղծ կամ ոչ լրիվ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով.
գ) նախապես իմացել է վարչական ակտի ոչ իրավաչափ լինելու մասին կամ այդ մասին պարտավոր էր իմանալ՝ իր համար մատչելի տեղեկությունների հիման վրա։
Վերր նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է ոչ իրավաչափ վարչական ակտի իրավաբանական ուժը կորցնելու երկու դեպք՝ (1) ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունելու պահը, (2) ոչ իրավաչափ վարչական ակտն ընդունելու պահը։ Ընդ որում, վերոգրյալ իրավանորմերի հաշվառմամբ գտնում են, որ ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունելու պահից իրավաբանական ուժը կորցնելը պայմանավորված է այդ ակտից որևէ անձի կողմից օգուտ ստանալու և (կամ) այդ ակտի նկատմամբ վստահության իրավունքի առկայության հանգամանքով։
Տվյալ դեպքում ՀՀ վարչական դատարանի թիվ ՎՂ/1932/05/11 վարչական գործով 06.12.2011թ. կայացված վճռով որպես ոչ իրավաչափ վարչական ակտ անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. Վ-36/17 որոշումը, որպես հետևանք անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը։ Վերոգրյալի հաշվառմամբ գտնում է, որ թե Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. Վ-36/17 որոշումը, թե Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը որպես ոչ իրավաչափ վարչական ակտեր իրենց ուժը կորցրել են ընդունման պահից, քանի որ որևէ անձ այդ ակտերից օգուտ չի ստացել, իսկ այդ ակտերի նկատմամբ վստահության իրավունքի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Այստեղից հետևում է, որ սույն գործով վիճարկվող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանի ընդունման համար հիմք է հանդիսացել ընդունման պահից ուժը կորցրած ոչ իրավաչափ վարչական ակտ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանր, ինչից բխում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի իրավական հիմքի անհրաժեշտ բաղադրիչ է հանդիսացել ուժը կորցրած ոչ իրավաչափ վարչական ակտը, հետևաբար, այս տեսանկյունից ևս բացակայել է <<համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի <<զ>> կետով նախատեսված հայցվորին աշխատանքից ազատելու իրավական և փաստական հիմքը։
<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րղ մասի համաձայն՝ ծառայողական քննության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ընդունած որոշումներն ունեն պարտադիր բնույթ։
<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն. <<1. համայնքային ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, ներառյալ՝ համայնքային ծառայության պաշտոնից ազատելու որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով։
2. Համայնքային ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում, և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով։>>։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան։ Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են։ Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով։
Տվյալ դեպքում, հայցվորը վիճարկվող ակտերի հետ համաձայն չլինելու պատճառով դիմել է դատարան, որոնք վերոհիշյալ հիմնավորումների ուժով անվավեր են։ Միևնույն ժամանակ հայցվորը խնդրել է նաև պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին հարկադիր պարապուրդի ամբոոջ ժամանակահատվածի համար վճարելու իր միջին աշխատավարձը և իրեն վերականգնել իր նախկին աշխատանքին։
Հիմք ընղունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով, դատարանին խնդրել է՝ վերացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. N 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը, պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին Գագիկ Սլոյանին վերականգնել իր նախկին աշխատանքին և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Գագիկ Սլոյանին վճարել իր միջին աշխատավարձը։
Գործի քննության դատական նիստին ներկայացած հայցվորի ներկայացուցիչը պնդել է ներկայացված հայցը և խնդրել է դատարանին բավարարել այն ամբողջությամբ:

2. Պատասխանողների փաստարկները և իրավական դիրքորոշումը.
2.1 ) Պատասխանող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան, որով հայտնվել է, որ Գագիկ Սլոյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով վերացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118–Ա հրամանը։
Գտնում է, որ հայցը՝ պահանջի այս մասով, անհիմն է ու ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող Գագիկ Սլոյանի նկատմամբ ծառայողական քննությունն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2011 թվականի մայիսի 10-ի թիվ 03/49-3981 գրության հիման վրա՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 2011 թվականի մայիսի 16-ի թիվ 89-Ա հրամանի համաձայն։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վերը նշված գրությամբ ներկայացված նյութերով հայցվորի կողմից հայցադիմումում նշված դեպքից բացի, որը վերաբերում է հայցվորի կողմից 2010 թվականի նոյեմբերի 12-ին հայտնաբերված ապօրինի շինարարությանը, ներկայացվել է ևս երեք դեպք, մասնավորապես, Նուբարաշեն Դ-1 թաղամասի թիվ 10 հողակտորում բնակելի տան ինքնակամ կառուցում, առանց շինարարության թույլտվության Նուբարաշեն հ.20 փողոցին հարող տարածքում հիմքերի բետոնացման աշխատանքների և Նուբարաշեն է–3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարիսպի կառուցման աշխատանքների դեպքերը։
Անցկացված ծառայողական քննությամբ ուսումնասիրվել են բոլոր չորս դեպքերը։
Հայցվորի կողմից հայցադիմումում նշված դեպքի առնչությամբ ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ հայցվորի կողմից 12.11.2010թ–ին հայտնաբերվել է Նուբարաշենի Զրաշեն տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում քաղաքացի Պարգև Երանոսյանի կողմից կառուցվող ինքնակամ շինությունը, որի մասին հայտնել է իր անմիջական ղեկավարին՝ ներկայացնելով ինքնակամ շինության լուսանկարը (ԾՔ նյութերի 25, 72-73 թերթեր)։ Հայտնաբերված ինքնակամ շինության փաստի կապակցությամբ հայցվորը քաղաքացի Պ. Երանոսյանի նկատմամբ 30.11.2010թ–ին կազմել է վարչական իրավախախտումների վերաբերյալ N 002505 արձանագրությունը, որին միտումնավոր կցել է նախկինում (հայտնաբերման օրվա դրությամբ) կատարված լուսանկարը, որով այդ շինությունը պատկերված է առավել անավարտ վիճակում քան արձանագրության կազմման պահին։
Նշված դեպքի առնչությամբ, ծառայողական քննությամբ հավաքված փաստական տվյալների բազմակողմանի և օբյեկտիվ ստուգմամբ, ծառայողական քննության արդյունքների մասին եզրակացությամբ (ԾՔ նյութերի 130-140-րդ) նշվել է որ Գագիկ Սլոյանի կողմից նշված արարքի կատարումից հետո անցել է վեց ամսից ավելի ժամանակ, իսկ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կարգապահական տույժ չի կարող նշանակվել, եթե կարգապահական խախտում կատարելու օրվանից անցել է վեց ամսից ավելի ժամանակ, հետևաբար, հայցվորի կողմից հայցադիմումում նշված այս դեպքը որևէ դեր չի խաղացել ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011 թ-ի N 118-Ա հրամանի ընդունման վրա, որով տրվել է Գ. Սլոյանի նկատմամբ «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու համաձայնությունը։
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ–ի թիվ 118-Ա հրամանի հիմքում ընկած են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վերը նշված գրությամբ ներկայացված մյուս դեպքերը, որոնց վերաբերյալ ծառայողական քննությամբ պարզվել են.
1. Նուբարաշեն Դ-1 թաղամասի թիվ 10 հողակտորում բնակելի տան ինքնակամ կառուցման համար քաղաքացի Թագուհի Ավետիսյանի նկատմամբ Գագիկ Սլոյանի կողմից 2010 թվականի դեկտեմբերի 17-ին կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ թիվ 002971 արձանագրությունը, որին Գագիկ Սլոյանը, իբրև փաստ, կցել է արձանագրության կազմման դրությամբ բնակելի տան լուսանկարը, որոնց համաձայն Թագուհի Ավետիսյանը Երևանի քաղաքապետի 19.01.2011թ–ի թիվ Վ-2/6 որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի (ԾՔ նյութերի 14-17 –րդ թերթեր)։ Թագուհի Ավետիսյանի նկատմամբ արձանագրությունը կազմելուց հետո շուրջ մեկ ամսվա ընթացքում շինարարական աշխատանքները, որոշ ծավալով, շարունակվել են, ինչը նկատել է կամ պարտավոր էր նկատել Գագիկ Սլոյանը իր կողմից 17.01.2011թ–ին Թագուհի Ավետիսյանի բնակելի տուն այցելության ժամանակ և նույն օրը Թագուհի Ավետիսյանի տունը լուսանկարելիս, քանի որ Գագիկ Սլոյանի կողմից ծառայողական քննության նյութերին կցված այդ լուսանկարով հստակ պատկերվում է արձանագրությունը կազմելուց հետո Թագուհի Ավետիսյանի կողմից՝ հատկապես իր տան տանիքի վրա կատարված աշխատանքների շարունակված լինելու փաստը։ Այս փաստի առչությամբ Գ. Սլոյանը ծառայողական քննության ընթացքում տված իր բացատրությունում նշում է, որ Թ. Ավետիսյանի նկատմամբ երկրորդ արձանագրությունը չի կազմել հաշվի առնելով այն, որ Թ. Ավետիսյանը և իր տղայի ընտանիքը բնակվում էին այդ շինության մեջ և ստիպված են եղել թիթեղապատել տանիքը, տեղադրել դուռ ու պատուհան, ձմեռային եղանակը, ինչպես նաև Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակից Գ. Կոլոտյանի հավաստիացումները այն մասին, որ Թ. Ավետիսյանի տան քաղաքաշինական փաստաթղթերը ընթացքի մեջ են։ (ԾՔ նյութերի 95-97-րդ թերթեր)։ Ծառայողական քննության ընթացքում պարզվել է նաև, որ Թ. Ավետիսյանը շինարարության կատարման պահին չի բնակվել այդ շինությունում, ինչի մասին վկայում են Թ. Ավետիսյանի բացատրությունները (ԾՔ նյութերի 113-115-րդ թերթեր)։ Գագիկ Սլոյանը Թագուհի Ավետիսյանի կողմից շինարարական աշխատանքները շարունակելու փաստի վերաբերյալ որևէ տեղեկություն չի ներկայացրել ՔՀՎՎ երրորդ բաժնի պետ Հայկ Անտոնյանին, ինչպես նաև չի ձեռնարկել միջոցներ դրանց կանխարգելման, կասեցման և հետևանքների վերացման ուղղությամբ։ Արդյունքում Գագիկ Սլոյանը չի կատարել իր պաշտոնի անձնագրի (ԾՔ նյութերի 56֊58֊րդ թերթեր) 11-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պարտականությունները։
2. Առանց շինարարության թույլտվության Նուբարաշեն հ.20 փողոցին հարող տարածքում հիմքերի բետոնացման աշխատանքների և Նուբարաշեն է-3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարիսպի կառուցման աշխատանքների դեպքերը հայտնաբերվել են քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից 13.04.2011թ֊ին կատարած շրջայցի ժամանակ (ԾՔ նյութերի 46-49– րդ թերթեր)։ Գագիկ Սլոյանը այդ դեպքերի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել միայն 21.04.2011 թ-ին, տարածքային չորորդ բաժնի պետ Կ. Վանյանի հանձնարարությամբ՝ այդ նպատակով շրջայց կատարելուց հետո (ԾՔ նյութերի 50-52-րղ թերթեր)։
Նուբարաշեն է-3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարիսպի ինքնակամ կառուցման աշխատանքները սկսվել են 2011 թվականի մարտի 21-ից 25֊ը ընկած ժամանակահատվածում (ԾՔ նյութերի 119-120-րդ թերթեր), որոնք, ինչպես վերը նշված է, հայտնաբերվել են քաղաքապետարանի աշխատակազմի հասարակակական կարգի պահպանության ծառայության կողմից 13.04.2011թ–ին կատարած շրջայցի ժամանակ, այսինքն՝ շինարարական աշխատանքները սկսելուց շուրջ երեք շաբաթ հետո։ Նկատի ունենալով այդ ժամանակահատվածում Գագիկ Սլոյանի կողմից սեփական շրջայցերը կատարելու աշխատանքային ռեժիմը (երկու շաբաթը մեկ նույն թաղամասում լինելու պարբերականությունը) (ԾՔ նյութերի 124-125-րդ թերթեր) ծառայողական քննության արդյունքներով երեք շաբաթը ողջամիտ ժամկետ է համարվել Գ. Սլոյանի կողմից պարսպի ինքնակամ շինարարական աշխատանքներն անձամբ հայտնաբերելու և այդ ուղղությամբ իր պաշտոնի անձնագրով նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար։ Նուբարաշենի է-3 թաղամասի 9/1 հողակտորում պարսպի ինքնակամ կառուցման շինարարական աշխատանքները չհայտնաբերելով՝ Գագիկ Սլոյանը թերացել է իր ծառայողական պարտականությունների մեջ։
Հաշվի առնելով վերը նշվածը ծառայողական քննության արղյունքներով՝ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ–ի N 118-Ա հրամանով, տրվել է թույլտվություն Գագիկ Սլոյանի նկատմամբ «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ կիրառելու համար։
Նշվել է նաև, որ Նուբարաշեն հ.20 փողոցին հարող տարածքում հիմքերի բետոնացման աշխատանքների և Նուբարաշեն է-3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարիսպի կառուցման աշխատանքների հետ կապված քայլեր չձեռնարկելու համար կարգապահական տույժի է ենթարկվել նաև Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲՇԿՄ բաժնի պետ՝ Մերուժան Ներսիսյանը (ԾՔ նյութերի 78-րդ թերթ)։
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, դատարանին խնդրել է ՀՀ տարածքաին կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը վերացնելու պահանջը համարել անհիմն և մերժել։
Գործի քննության դատական նիստին ներկայացած պատասխանող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչը պնդելով ներկայացված դիրքորոշումը, դատարանին խնդրել է հայցը մերժել:

2.2) Պատասխանող Երևանի քաղաքապետարանի կողմից դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան, որով հայտնվել է, որ հայցվոր Գագիկ Սլոյանը նախքան Երևանի քադաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 1706.2011 թվականի Կ-1013 հրամանի կայացումը, զբաղեցրել է Երևանի քադաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հոդի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր ՝ 2.3-67/ պաշտոնը, որին հանձնարարված է եղել իրականացրել է Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում իրականացվող շինարարական և հողօգտագործման աշխատանքների նկատմամբ վերահսկողության համակարգման աշխատանքները։
Ըստ 2.3-67 պաշտոնի անձնագրի 11-րդ կետի՝ տվյալ պաշտոնը զբաղեցնող անձը պարտավորԷ՝
ա/ հայտնաբերված ինքնակամ շինարարության դեպքերի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել բաժնի պետին և միջոցներ ձեռնարկել դրանց կանխարգելման, կասեցման և հետևանքների վերացման ուղղությամբ,
բ/ հայտնաբերված ապօրինի հողօգտագործման /հողազավթման/ դեպքերի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել բաժնի պետին և միջոցներ ձեռնարկել դրանց կանխարգելման, կասեցման և հետևանքների վերացման ուղղությամբ,
դ/ քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառներում հայտնաբերված իրավախախտման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել բաժնի պետին և միջոցներ ձեռնարկել վարչական պատասխանատվություն կիրառելու համար համապատասխան արձանագրություն կազմելու ուղղությամբ։
2010 թվականի նոյեմբերի 30-ին հայցվորն ու նրա անմիջական ղեկավար Հայկ Մելտոնյանը հայտնաբերել են, որ Նուբարաշենի 11 փողոցի 16 շենքի թիվ 11 բնակարանի բնակիչ Պարգև Երանոսյանի կողմից, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացվում են շինության կառուցման շինարարական աշխատանքներ։ Հայտնաբերված վարչական իրավախախտման վերաբերյալ հայցվորի կողմից 30.11.2010 թվականին կազմվել է թիվ 002505 վարչական արձանագրությունը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով։ Արդյունքում, Պարգև Երանոսյանը Երևանի քաղաքապետի 12.01.2011 թվականի թիվ Վ-1/1 որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության և վերջինիս նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 400.000 ՀՀ դրամի չափով։
2010 թվականի դեկտեմբերի 17-ին հայցվորի կողմից ինքնակամ կառուցապատման դեպք է հայտնաբերվել Նուբարաշենի Դ-6 թաղամասի թիվ 10 հողակտորում, ինչի վերաբերյալ նույն օրը կազմված թիվ 002971 վարչական իրավախախտման մասին արձանագրության քննության արդյունքում Թագուհի Ավետիսյանը Երևանի քաղաքապետի 19.01.2011 թվականի թիվ Վ-2/6 որոշմամբ ենթարկվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հողվածով սահմանված պատասխանատվության։ Վերջինիս նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 200.000 ՀՀ դրամի չափով։
Հայցվորը իր կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացրել է շաբաթական հաշվետվություններ 01.11.2010թ.–08.11.2010թ., 08.11.2010թ.–1511.2010թ., 15.11.2010թ.–2211.2010թ., 22.11.2010թ.–30.11.2010թ., 30.11.2010թ.–06.12.2010թ., 06.12.2010թ.– 13.12.2010թ., 13.12.2010թ.–20.12.2010թ., 20.12.2010թ.–2712.2010թ., 27.12.2010թ.–30.12.2010թ., 01.01.2011թ. –17.01.2011թ., 17.01.2011թ. –24.01.2011թ., 24.01.2011թ., ֊31.01.2011թ., 31.01.2011թ. 07.02.2011թ., 11.04.2011-18.04.2011թ. կտրվածքներով, որոնցում հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու, քանդման աշխատանքներ իրականացնելու և այլ աշխատանքներ կատարելու վերաբերյալ տվյալներ չեն նշվել։
13.04.2011 թվականին աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի մոտ հրավիրվել է քննարկում Նուբարաշեն վարչական շրջանի հասցեներում՝ 2010թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին արձանագրված իրավախախտման փաստերի արդյունքում կառուցվող ինքնակամ կառույցների շինարարական աշխատանքները փաստացի շարունակված լինելու վերաբերյալ։ Քննարկման արդյունքում հայցվորը չի տվել պարզաբանումներ վարչական իրավախախտում կատարած անձանց՝ Պարգև Երանոսյանի և Թագուհի Ավետիսյանի, կողմից շինարարական աշխատանքները շարունակելու փաստի կապակցությամբ որևէ միջոց չձեռնարկելու և տարածքի պատասխանատու բաժնի պետին չտեղեկացնելու հանգամանքների վերաբերյալ, ինչի արդյունքում առաջարկվել է ներկայացնել գրավոր բացատրություն։ Նշված հանձնարարականի կապակցությամբ 15.04.2011 թվականին աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի պետի կողմից տրվել է գրավոր բացատրություն այն մասին, որ մարտի 31-ին Նուբարաշեն վաչական շրջանում կատարված շրջայցի ժամանակ պարզվել է, որ Նուբարաշենից Ջրաշեն տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում հայտնաբերված ինքնակամ շինության կառուցման շինարարական աշխատանքները շարունակվել են, որի մասին Գ. Սլոյանի կողմից իրեն որևէ տեղեկություն չի տրվել։ Հայցվորի կողմից ևս տրվել է գրավոր բացատրություն, որում մասնավորապես նշվել է, որ Երևանի քաղաքապետի կողմից վարչական տուգանք նշանակելու մասին որոշումից հետո ինքնակամ շինարարությունը չի շարունակել։
Հետագայում, 18.04.2011 թվականի թիվ 51/3364 գրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետը դիմել է աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությանը, հայտնելով, որ ծառայության կողմից 13.04.2011 թվականին Նուբարաշեն վարչական շրջանում իրականացված շրջայցի ընթացքում Նուբարաշեն հ.20 փողոցին հարող տարածքում և Նուբարաշեն Ե-1 թաղամասի հ.9/1 հողակտորում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ընթանում են շինարարական աշխատանքներ:Նշված հաղորդման մասին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային չորրորդ բաժնի պետ Կ.Վանյանը 21.04.2011 թվականին տվել է գրավոր բացատրագիր, որով հայտնել է, որ Նուբարաշեն 20-րդ փողոցին հարող տարածքի և Նուբարաշեն Ե-3 թաղամասի հ.9/1 հողակտորի վերաբերյալ Նուբարաշեն վարչական շրջանի պատասխանատու սպասարկող Գ.Սլոյանի կողմից մինչև հիշյալ հանձնարարականի տրման օրը իրեն որևէ տեղեկատվություն չի հայտնվել։ Նույն հարցադրման կապակցությամբ հայցվորը 21.04.2011 թվականին տվել է գրավոր բացատրություն, որով հայտնել է, որ Նուբարաշենի հ.20 փողոցին հարող տարածքներում և Նուբարաշենի է-3 թաղամասի հ.9/1 հողակտորին հարող տարածքներում իր կատարած շրջայցերի ընթացքում ինքնակամ շինարարության դեպքեր չի նկատել։
Վերը հիշատակված հետազոտությունների և կազմված նյութերի հիման փա աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի կողմից 29.04.2011 թվականին զեկուցագիր է ներկայացվել Երևանի քաղաքապետին, որով առաջարկվել է Գազիկ Սլոյանի նկատմամբ կիրառել օրենքով նախատեսված կարգապահական տույժ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորի կողմից ոչ պատշաճ են կատարվել համայնքային ծառայության իր պաշտոնի անձնագրի 11-րդ կետի ա/ և դ/ ենթակետերի պարտականությունները, որի արդյունքում վերջինիս կողմից խախտվել է տվյալ պահին գործող «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի /այսուհետ՝ Օրենք/ 23-րդ հոդվածի 1-ին մասի գ/ կետի և Երևանի քաղաքապետի 03.03.2010 թվականի հ.938–Ա որոշմամբ հաստատված Երևանի քադաքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահության ներքին կանոնակարգի 31-րդ կետի 1/ ենթակետի պահանջները։
Արդյունքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, հաշվի առնելով, որ Գ.Սլոյանի նկատմամբ 08.11.2010թվականի հ. Կ-2910 հրամանով կիրառվել է Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, 12.05.2011 թվականին ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարին ուղղված գրությամբ խնդրել է անցկացնել ծառայողական քննություն՝ Գագիկ Սլոյանի նկատմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու համաձայնություն ստանալու համար։
Համաձայն Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում օրենքով սահմանված կարգով համայնքյաին ծառայողի նկատմամբ կիրառվում է խիստ նկատողություն կարգապահական տույժը։ Համաձայն Օրենքի 4-րդ մասի՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և դեպքերում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո։
ՀՀ կառավարության 13.07.2006 թվականի «Համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 1003-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված է, որ Օրենքի 32-րդ հոդվածի 1–ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկի կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժ կիրառելու, ինչպես նաև օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի <<գ.1» և «դ» կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը կիրառելու համաձայնություն ստանալու համար օրենքով կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից լիազորված մարմնին դիմում ներկայացվելու դեպքում։
Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է, որ սույն հոդվածի 1-ին մասի «ա>>, «բ», «զ» և «ղ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ «գ.1>> կետով նախատեսված կարգապահական տույժը՝ համապատասխան առավելագույն դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։ Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ սույն օրենքի 32-րդ հոդվածի 1–ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկի կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալը։
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակագմի դեկավարի 16.05.2011 թվականի թիվ 89-Ա հրամանով հայցվորի նկատմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու վերաբերյալ համապատասխան եզրակացություն կազմելու համար նշանակվել է ծառայողական քննություն։ Ծառայողական քննություն վարող վարչական մարմինը ծառայողական քննությունն իրականացրել է ՀՀ կառավարության 13.07.2006թվականի թիվ 1003-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան և կազմվել է համապատասխան եզրակացություն, ինչի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ կառավարության 13.06.2006 թվականի թիվ 1003-Ն որոշմամբ հաստատված կարգի 64-րդ կետով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակագմի ղեկավարը 17.06.2011 թվականին ընդունել է թիվ 118-Ա հրամանը։ Նշված հրամանով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարը համաձայնություն է տրվել հայցվորի նկատմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու համար։
Արդյունքում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.05.2011թ. հ.89-Ա և 17.06.2011 թվականի Կ-1013 հրամանները և ղեկավարվելով Օրենքի 32-րդ հողվածի 1-ին մասի «գ» կետով և 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, 17.06.2011 թվականին ընդունել է թիվ Կ-1013 հրամանը, որի 1-ին կետով հայցվորի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, իսկ 2-րդ կետով հայցվորը 17.06.2011 թվականից ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Հայցվորի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժն առաջին անգամ կիրառվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանով, որը վիճարկվել է թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շրջանակներում։ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ հրամանը դատական կարգով վիճարկելը դեռևս չի նշանակում, որ այն, որպես վարչական ակտ ուժ չունի և ենթակա չէ կատարման։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թվականի թիվ Կ– 2910 հրամանը ծառայողական քննության անցկացման և 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի կայացման պահին վերացված չի եղել, հետևաբար առկա են եղել բոլոր հիմքերը համարելու, որ հայցվորը ծառայողական քննության անցկացման պահին արդեն իսկ մեկ անգամ ենթարկված է եղել կարգապահական պատասխանատվության։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ– 1013 հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63– րդ հողվածի հիմքով վերացնելու՝ անվավեր ճանաչելու համար հայցվորը պետք է նշի այն օրենքները, որոնց խախտման արդյունքում է այն ընդունվել, մինչդեռ նշված վարչական ակտի ուսումնասիրությունից երևում է, որ այն ընդունվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի քարտուղարի 16.05.2011 թվականի հ.89–Ա և 17.06.2011 թվականի հ.118–Ա հրամանների հիման վրա։ Ասվածից հետևում է, որ սույն հայցապահանջի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանն անվավեր ճանաչելու պահանջը չի կարող քննվել հիմնական պահանջի քննությանն առաջադրված կանոններով և պետք է քննվի ածանցյալ պահանջի կանոններով, քանի որ ՀՀ տարածքային կառավարման նախարարի 17.06.2011 թվականի թիվ 118– Ա հրամանի անվավերության հարցի լուծումը կանխորոշիչ է 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի իրավաչափության հարցի լուծման առումով։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ՀՀ վարչական դատարանի ՝ օրինական ուժի մեջ մտած 06.12.2011թ. թիվ ՎԴ/1932/05/11 վճռով անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը, որով վերջինս Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով ենթարկվել էր կարգապահական պատասխանատվության, ապա հայտնում է, որ այս հանգամանքը բավարար հիմք չի հանդիսանում Երևանի քաղաքապետարանի աշխատակագմի քարտուղարի 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանը վերացնելու համար։ Եթե անգամ պայմանականորեն ընդունենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանի անվավերությունը կարող է փաստել աշխատանքից ազատման համար մեկ տարվա ընթացքում երկու կարգապահական տույժերից մեկի վերանայելու մասին, սակայն չի կարող հիմք հանդիսանալ հայցվորի նկատմամբ ծառայողական քննության իրականացման արդյունքում նոր կարգապահական տույժը վերացնելու համար։
Այսպես, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. թիվ Կ– 1013 հրամանի 1-ին կետով ՀՀ Երևանի քաղաքապետարանի աշխատակագմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող /ծածկագիր ՝ 2.3-67/ Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։ Նշված կարգապահական տույժի կիրառման համար հիմք են հանդիսացել ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.05.2011թ. թիվ 89-Ա և 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանները, ինչից հետևում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանի անվավերությունը ուղղակիորեն չի հանգեցնում նաև 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի անվավերությանը։
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.05.2011թ. թիվ 89-Ա հրամանով հայցվորի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ»կետով նախատեսված «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու վերաբերյալ համապատասխան եզրակացություն կազմելու համար։ Նույն մարմնի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանով համաձայնություն է տրվել հայցվորի նկատմամբ նշված կարգապահական տույժը կիրառելու համար։ Նշված հրամաններից հետևում է, որ դրանք վերաբերում են ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու և այդ կապակցությամբ իրականացված ծառայողական քննության արդյունքներով հայցվորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, այլ ոչ թե զբաղեցրած պաշտոնից ազատելուն։
Նշել է նաև այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատարանի վարույթում քննված թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով հայցվորն ի սկզբանել վիճարկել է միայն Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի թիվ Վ-36/17 որոշումը, որով հայցվորը ենթարկված է եղել վարչական պատասխանատվության։ Իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի Կ-1013 հրամանը թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով վիճարկման առարկա է դարձել 29.06.2011 թվականից հետո՝ հայցվորի կողմից ներկայացված հակընդդեմ հայցի հիմքի և առարկայի լրացման արդյունքում։ Ասվածից հետևում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի Կ-1013 հրամանի կայացման պահին 08.11.2010 թվականի Կ-2910 հրամանը ոչ միայն վերացված, այլ նաև թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով վիճարկման առարկա չի հանդիսացել, հետևաբար 17.06.2011 թվականի Կ-1013 հրամանի կայացման համար որևէ օրենսդրական արգելք առկա չի եղել։ Ելնելով վերոգրյալից՝ խնդրել է հայցը մերժել ամբողջությամբ։
Գործի քննության դատական նսիտին ներկայացած պատասխանողի ներկայացուցիչը պնդել է հայցադիմումի պատասխանում ներկայացված դիրքորոշումը և դատարանին խնդրել է մերժել հայցն ամբողջությամբ:

3. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները։
Լսելով կողմերի բացատրությունները, ուսումնասիրելով և գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ` դատարանը եզրակացրեց, որ հայցը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ։
Դատաքննության ընթացքում դատարանը պարզված համարեց գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.
- Գագիկ Սլոյանը զբաղեցրել է Երևանի քաղապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայողի պաշտոնը։
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հիմքով Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.05.2011թ. թիվ 89-Ա հրամանով նշանակվել է ծառայողական քննություն` կարգապահական տույժը կիրառելու վերաբերյալ համապատասխան եզրակացություն կազմելու համար։
- Ծառայողական քննության արդյունքում 16.06.2011թ. կազմվել է եզրակացություն, որով գտել են, որ Գագիկ Սլոյանի կողմից թույլ տրված խախտումն իր բնույթով և ծանրությամբ համապատասխանում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տեսակին։
- 16.06.2011թ. եզրակացության հաշվառմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանով տրվել է համաձայնություն` Հայցվորի նկատմամբ «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու համար։
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վ.Ստեփանյանի 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի 1-ին կետով Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, իսկ 2-րդ կետով Գագիկ Սլոյանը «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով ազատվել է զբաղեցված պաշտոնից։
- ՀՀ վարչական դատարանի /դատավոր Կ. Բաղդասարյան/ օրինական ուժի մեջ մտած 06.12.2011թ. թիվ ՎԴ/1932/05/11 վճռով՝ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Գագիկ Սլոյանի՝ 400.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Գագիկ Սլոյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշումն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը վերացնելու պահանջների մասին, Երևանի քաղաքապետարանի հայցը մերժվել է, իսկ Գագիկ Սլոյանի հակընդդեմ հայցը՝ բավարարվել, անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշումը և որպես հետևանք՝ վերացվել է 08.11.2010թ. Գագիկ Սլոյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին թիվ Կ-2910 հրամանը:
Թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով 29.06.2011թ. հրավիրված նախնական դատական նիստում հակընդդեմ հայցվոր Գագիկ Սլոյանի կողմից ներկայացվել է հակընդդեմ հայցադիմումի լրացում՝ խնդրելով որպես հետևանք՝ վերացնել 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը. հակընդդեմ հայցադիմումի լրացումը ՀՀ վարչական դատարանն ընդունել է /հիմք՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.04.2012թ. թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով որոշում/:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվում են կարգապահական հետևյալ տույժերը.
ա) նախազգուշացում.
բ) նկատողություն.
գ) խիստ նկատողություն.
գ1) համայնքային ծառայողին նույն պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում շնորհված ավելի բարձր դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով.
դ) զբաղեցրած պաշտոնից ազատում:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի համաձայն՝ 1. Համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝
...
գ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կամ «գ1» կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալու հիմքով սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված տույժի կիրառումը. ...:
Նշված իրավանորմերից հետևում է, որ որպես համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք, ի թիվս այլոց, օրենսդիրը <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով նախատեսել է նույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալու «խիստ նկատողություն» կարգապահական երկրորդ տույժի առկայությունը։
Տվյալ դեպքում, Գագիկ Սլոյանը ՀՀ վարչական դատարան ներկայացված վիճարկման պահանջներով խնդրել է վերացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը։
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.05.2011թ. թիվ 89-Ա հրամանով նշանակվել է ծառայողական քննություն` կարգապահական տույժը կիրառելու վերաբերյալ համապատասխան եզրակացություն կազմելու համար։ Ծառայողական քննության արդյունքում 16.06.2011թ. կազմվել է եզրակացություն, որով գտել են, որ հայցվորի կողմից թույլ տրված խախտումն իր բնույթով և ծանրությամբ համապատասխանում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տեսակին։ Այնուհետև, 16.06.2011թ. եզրակացության հաշվառմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանով համաձայնություն է տրվել Հայցվորի նկատմամբ «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու համար։
Դատարանը, հետազոտելով վարչական վարույթի նյութերը, այդ թվում 16.06.2011թ. կազմված եզրակացությունը, հաստատված է համարում, որ Նուբարաշեն Դ-1 թաղամասի թիվ 10 հողակտորում բնակելի տան ինքնակամ կառուցման համար քաղաքացի Թագուհի Ավետիսյանի նկատմամբ Գագիկ Սլոյանի կողմից 2010 թվականի դեկտեմբերի 17-ին կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ թիվ 002971 արձանագրությունը, որին Գագիկ Սլոյանը, իբրև փաստ, կցել Է արձանագրության կազմման դրությամբ բնակելի տան նկարը, որոնց համաձայն Թագուհի Ավետիսյանը Երևանի քաղաքապետի 19.01.2011թ–ի թիվ Վ-2/6 որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի։ Թագուհի Ավետիսյանի նկատմամբ արձանագրությունը կազմելուց հետո շուրջ մեկ ամսվա ընթացքում շինարարական աշխատանքները որոշ ծավալով շարունակվել են, ինչը նկատել Է կամ պարտավոր Էր նկատել Գագիկ Սլոյանը իր կողմից 17.01.2011 թ-ին Թագուհի Ավետիսյանի բնակելի տուն այցելության ժամանակ և նույն օրը Թագուհի Ավետիսյանի տունը լուսանկարելիս, քանի որ Գագիկ Սլոյանի կողմից ծառայողական քննության նյութերին կցված լուսանկարով հստակ պատկերվում է արձանագրությունը կազմելուց հետո Թագուհի Ավետիսյանի կողմից` իր տան տանիքի վրա կատարված լինելու փաստը։
Այս փաստի առնչությամբ հայցվորը քննության ընթացքում տված իր բացատրությունում նշել է, որ Թագուհի Ավետիսյանի նկատմամբ երկրորդ արձանագրությունը չի կազմել, հաշվի առնելով ձմեռային եղանակը, և որ Թ. Ավետիսյանը և իր տղայի ընտանիքը բնակվում էին այդ շինության մեջ և ստիպված են եղել թիթեղապատել տանիքը, տեղադրել դուռ ու պատուհան, հաշվի է առել նաև Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակից Գ. Կոլոտյանի հավաստիացումները այն մասին, որ Թ՝. Ավետիսյանի տան քաղաքաշինական փաստաթղթերը ընթացքի մեջ են։ Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ Թ. Ավետիսյանը շինարարության կատարման պահին չի բնակվել այդ շինությունում, ինչի մասին վկայում են Թ. Ավետիսյանի բացատրությունները։ Բացի այդ, եթե, նույնիսկ, հաստատվեր, որ Թ.Ավետիսյանը շինարարության կատարման պահին բնակվելիս է եղել այդ շինությունում, ապա, այդ հանգամանքով պայմանավորված Հայցվորը միևնույն է չէր ազատվում իրավախախտումը չարձանագրելու ծառայողական պարտականության կատարումից։ Հետևաբար, Գագիկ Սլոյանը Թագուհի Ավետիսյանի կողմից շինարարական աշխատանքները շարունակելու փաստի վերաբերյալ որևէ տեղեկություն չի ներկայացրել վերադաս մարմնին, ինչպես նաև չի ձեռնարկել միջոցներ դրանց կանխարգելման, կասեցման և հետևանքների վերացման ուղղությամբ։
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ ծառայողական քննություն անցկացնող մարմինն իրավացիորեն է եկել այն հետևության, որ Գագիկ Սլոյանը չի կատարել իր պաշտոնի անձնագրի 11-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պարտականությունները։
Բացի այդ, 16.06.2011թ. կազմված եզրակացության համաձայն՝ առանց շինարարության թույլտվության Նուբարաշեն հ.20 փողոցին հարող տարածքում հիմքերի բետոնացման աշխատանքների և Նուբարաշեն Է-3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարիսպի կառուցման աշխատանքների դեպքերը հայտնաբերվել են քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից 13.04.2011թ–ին կատարած շրջայցի ժամանակ։ Գագիկ Սլոյանը այդ դեպքերի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել միայն 21.04.2011թ–ին, տարածքային չորորդ բաժնի պետ Կ. Վանյանի հանձնարարությամբ` այդ նպատակով շրջայց կատարելուց հետո։ Նուբարաշեն Է֊3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարիսպի ինքնակամ կառուցման աշխատանքները սկսվել են 2011 թվականի մարտի 21-ից 25-ը ընկած ժամանակահատվածում։ Նկատի ունենալով այդ ժամանակահատվածում Գագիկ Սլոյանի կողմից սեփական շրջայցերը կատարելու աշխատանքային ռեժիմը (երկու շաբաթը մեկ նույն թաղամասում լինելու պարբերականությունը)` դատարանը գտնում է, որ ծառայողական քննություն անցկացնող մարմինն իրավացիորեն է եկել այն հետևության, որ երեք շաբաթը ողջամիտ ժամկետ է եղել Հայցվորի կողմից պարսպի ինքնակամ շինարարական աշխատանքներն անձամբ հայտնաբերելու և այդ ուղղությամբ իր պաշտոնի անձնագրով նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար, ինչը չի արել, որի արդյունքում հայցվորը կրկին անգամ թերացել է իր ծառայողական պարտականությունների մեջ։
Տվյալ դեպքում հայցվորի կողմից, որպես ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանի անվավերության հիմք, նշվել է, որ ծառայողական քննություն իրականացնող մարմինը ծառայողական քննությամբ հավաքված փաստական տվյալները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ստուգման չի ենթարկել, դրանք չի վերլուծել այլ տվյալների հետ համադրելու միջոցով, ինչպես նաև` ծառայողական քննության ընթացքում իրավախախտին մասնակից չի դարձրել։
«Համայնքային ծառայության մասին» 32-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ... 4. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո:
Հայաստանի Հանրապետության կառավարության 13.07.2006թ. թիվ 1003-Ն որոշմամբ հաստատվել է Համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը /այսուհետ՝ Կարգ/:
Կարգի համաձայն՝
1. Սույն իրավական ակտով սահմանվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 32-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն (այսուհետ` ծառայողական քննություն) անցկացնելու կարգը և դեպքերը:
2. Ծառայողական քննությունն օրենքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կարգով սահմանված դեպքերում և կարգով համայնքային ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննությունն է:
...
4. Ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հանգամանքներն են`
1) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ համայնքային ծառայողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) ներկայացված պահանջում նշված` օրենքով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից կիրառված կարգապահական տույժի, ինչպես նաև համայնքային ծառայողի կողմից կարգապահական խախտում թույլ տալու հիմնավորվածությունը.
2) սույն կարգով նախատեսված կողմերի և այլ անձանց ունեցած առնչությունն ու մեղավորությունը համայնքային ծառայողի կատարած կարգապահական խախտման դեպքին.
3) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ լիազորված մարմին ներկայացված դիմումների հիմնավորվածությունը.
4) կարգապահական խախտումների առաջացմանը նպաստող պայմանները.
5) այլ հանգամանքներ, որոնցով սույն կարգով նախատեսված կողմերը հիմնավորում են իրենց դիմումները:
Կարգի 45-րդ և 46-րդ կետերի համաձայն՝ ...
45. Ծառայողական քննությամբ հավաքված փաստական տվյալները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված այլ տվյալների վերլուծության, դրանց հետ համադրելու միջոցով:
46. Համայնքային ծառայողի կողմից կարգապահական խախտումներ կատարելու մասին հետևությունները չեն կարող հիմնվել ենթադրությունների վրա: Այդ հետևությունները պետք է հաստատվեն ծառայողական քննությանը վերաբերող փոխկապակցված և հավաստի փաստական տվյալների բավարար ամբողջությամբ:
Տվյալ դեպքում ծառայողական քննության ընթացքում քննարկման առարկա է դարձվել 3 դեպք` Նուբարաշեն Դ-1 թաղամասի թիվ 10 հողակտորում բնակելի տան ինքնակամ կառուցում, առանց շինարարության թույլտվության Նուբարաշեն թիվ 20 փողոցին հարող տարածքում հիմքերի բետոնացման աշխատանքերի և Նուբարաշեն Է-3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարսպի կառուցման աշխատանքների դեպքերը, որոնց վերաբերյալ որևէ այլ հանգամանք, որը կարող էր էական նշանակություն ունենալ նշված 3 դեպքերի քննարկման և լուծման համար, դատաքննության ընթացքում չհաստատվեց:
Վերոգրյալը հաշվի առնելով, դատարանը գտնում է, որ ծառայողական քննությունն իրականացվել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ, ստուգվել և վերլուծվել են հայցվորի կողմից ծառայողական քննություն իրականացնող մարմնին հայտնված բոլոր փաստական հանգամանքները:
Այսպիսով, դատարանը գտնում է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանն իրավաչափ է և այն վերացնելու իրավական հիմքեր առկա չեն։
Հայցվորի կողմից որպես վիճարկվող 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի անվավերության հիմք նշվել է, որ Երևանի քաղաքապետարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի կայացման ժամանակ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի կիրառման համար հիմք հանդիսացող 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը դատական կարգով արդեն իսկ վիճարկված է եղել, հետևաբար Երևանի քաղաքապետարանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի հիմքով պետք է վարչական վարույթը կասեցներ, քանի որ 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանի անվավեր ճանաչման դեպքում առկա չէր լինի բավարար պայման` «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի կիրառման համար։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` 1. Վարչական մարմինը պարտավոր է կաuեցնել վարչական վարույթը, եթե`
ա) անհնարին է տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչեւ uահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը. ...։
Նշվածի իրավանորմից հետևում է, որ վարչական մարմնի կողմից նշված հոդվածի հիմքով վարչական վարույթի կասեցման համար անհրաժեշտ նախապայման պետք է հանդիսանա վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունման անհնարինությունը՝ կապված uահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելու հետ։
Փաստորեն, հայցվորն իր դիրքորոշման հիմքում դնում է այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետարանը 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի կայացման ժամանակ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի կիրառման համար հիմք հանդիսացող 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանի դատական կարգով վիճարկման փաստը հաշվի չի առել։
Սույն գործով բացահայտված փաստական հանգամանքների հիման վրա դատարանը եզրակացնում է, որ հայցվորի կողմից նշված փաստարկները՝ կապված վիճարկվող թիվ Կ-1013 հրամանի կայացման պահին 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանի դատական կարգով վիճարկման փաստի հետ, անհիմն են հետևյալ հիմնավորմամբ.
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան` խնդրելով Գագիկ Սլոյանից 400.000 դրամ բռնագանձելու վերաբերյալ վճարման կարգադրություն արձակել։ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Կարինե Բաղդասարյան) կողմից 24.12.2010թ. արձակվել է վճարման կարգադրություն:
Հայցվորը 04.05.2011թ. դատարան ներկայացված հակընդդեմ հայցով խնդրել է Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշումը վերացնել։ Այսինքն, հայցվորի կողմից դատական կարգով ի սկզբանե վիճարկվել է Երևանի քաղաքապետի միայն 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշումը։ Իսկ, 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը ՀՀ վարչական դատարանի (դատավոր Կարինե Բաղդասարյան) կողմից քննվող թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շջանակներում վիճարկման առարկա է դարձել միայն 29.06.2011թ-ից հետո` հայցվորի կողմից ներկայացված հակընդդեմ հայցի հիմքի և առարկայի լրացման արդյունքում։ Մինչդեռ, վիճարկվող Կ-1013 հրամանն ընդունվել է 17.06.2011թ.։ Հետևաբար, վիճարկվող 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի կայացման ժամանակ Գագիկ Սլոյանի կողմից ՀՀ վարչական դատարանում թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շրջանակներում դեռևս չի վիճարկվել 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի կայացման համար իրավական հիմք հանդիսացած 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը:
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործը՝ 17.06.2011թ. դրությամբ քննվող հայցապահանջներով, որևէ ազդեցություն չէր կարող ունենալ կարգապահական տույժի կիրառման, այդ թվում՝ վարչական վարույթի կասեցման հարցում:
Դատարանը գտնում է, որ վարչական վարույթը կասեցնելու համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր առկա չեն եղել, իսկ հետագայում դատական կարգով 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանի անվավեր ճանաչվելը չի կարող հանդիսանալ 17.06.2011թ. կայացրած թիվ Կ-1013 հրամանի անվավերության հիմք, քանի որ վիճարկվող թիվ Կ-1013 հրամանն ընդունվել է 17.06.2011թ-ին՝ օրենսդրության պահանջների պահպանմամբ:
Տվյալ դեպքում հայցվորի կողմից դատարան է ներկայացվել նաև հետևյալ պահանջները` իրեն վերականգնել նախկին աշխատանքում և վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակաշրջանի համար միջին աշխատավարձը, որոնք ըստ էության, հետևանքների վերացման պահանջներ են:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն` 1. Վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ այն հետևանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկման պահանջների մասով սույն հայցը ենթակա է մերժման, հետևաբար, մերժման ենթակա են նաև հետևանքների վերացման ածանցյալ պահանջները։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է ... մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են.
ա) հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով. ...:
Հաշվի առնելով, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի հիմքով հայցվորն ազատված է պետական տուրքի վճարումից, հայցը մերժելու պայմաններում դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 124-127-րդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց `
Գագիկ Սլոյանի հայցն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Երևանի քաղաքապետարանի` «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու» պահանջների մասին, մերժել:
Պետական տուրքի հարցը համարել լուծված:
Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։
Սույն վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով` ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, մինչև դրա օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

ԴԱՏԱՎՈՐ` ԱՐԾՐՈՒՆ ՄԻՐԶՈՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության Վարչական գործ թիվ ՎԴ/2107/05/14
վարչական դատարանի վճիռ
Նախագահող դատավոր` Ա.Միրզոյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

«13» դեկտեմբերի 2018թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանը
հետևյալ կազմով` (այսուհետ` Վերաքննիչ դատարան)

նախագահող դատավոր՝ Արման Թովմասյան
դատավոր՝ Արթուր Առաքելյան
դատավոր՝ Արա Բաբայան

դռնբաց դատական նիստում քննելով Գագիկ Սլոյանի վերաքննիչ բողոքն` ըստ հայցի Գագիկ Սլոյանի ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Երևանի քաղաքապետարանի` ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011 թվականի թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 10.11.2017 թվականի վճռի դեմ,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.
Գագիկ Սլոյանը 28.04.2014 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի` ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011 թվականի թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի Կ-1013 հրամանը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելուե պահանջների մասին։
Դատարանի (դատավոր՝ Ա.Միրզոյան) 05.05.2014 թվականի թիվ ՎԴ/2107/05/14 որոշմամբ մերժվել է հայցադիմումը դատարան ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 09.07.2014 թվականի որոշմամբ վերացրել է Դատարանի թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործով 05.05.2014 թվականին կայացրած որոշումը։
Դատարանի 20.10.2014 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ։
Դատարանի 16.12.2014 թվականի որոշմամբ վարչական գործը նշանակվել է դատաքննության։
Դատարանի 04.02.2015 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև ՀՀ տարածքային կառավարման նախարարության վերակազմակերպման ավարտը։
Դատարանի 17.10.2016 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է և նույն օրվա մեկ այլ որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը փոխարինվել է իրավահաջորդ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությամբ։
Դատարանի 10.11.2017 թվականի վճռով հայցը մերժվել է։
Նշված վճռի դեմ Գագիկ Սլոյանի կողմից 11.12.2017 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր՝ Ա.Թովմասյան, դատավորներ՝ Ա.Առաքելյան, Ա.Բաբայան) 08.01.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, բողոքի քննությունը նշանակվել է 10.05.2018 թվականին։
Դատաքննությունը հայտարարվել է ավարտված 22.11.2018 թվականին, և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 13.12.2018 թվականը։

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշմամբ ինքնակամ շինարարության համար Գագիկ Սլոյանը տուգանվել է 400.000 ՀՀ դրամի չափով։
Քաղաքապետարանի աշխատւսկազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պահանջով 15.10.2010թ. ներկայացված բացատրագրով Գագիկ Սլոյանը հայտնել է, որ ինքնակամ շինարարություն չի կատարել։
Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը աշխատակազմի քարտուղարին 15.10.2010թ. զեկուցագրով առաջարկել է նույն վարչության գլխավոր մասնագետ Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» կարգապահական տույժը ինքնակամ շինարարության համար։
Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանով Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը՝ նշելով՝ հիմք ընդունելով քաղաքաշինության և հողի վերահսկողությւսն վարչության պետի 15.10.2010թ. զեկուցագիրը, նկատի ունենալով, որ նշված վարչության գլխավոր մասնագետ Գագիկ Սլոյանը կատարել է ինքնակամ շինարարություն՝ թույլ տալով համայնքային ծառայողի էթիկայի կանոնների խախտում։
Թիվ Վ-36/17 որոշմամբ նշանակված տուգանքը բռնագանձելու համար Քաղաքապետարանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան խնդրելով արձակել վճարման կարգադրություն։
Վարչական դատարանը (դատավոր՝ Կ.Բաղադասարյան) արձակել է վճարման կարգադրություն։
04.05.2011թ. Վարչական դատարան ներկայացրած հակընդդեմ հայցով Գագիկ Սլոյանը խնդրել է վերացնել թիվ Վ-36/17 որոշումը։
Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը 10.05.2011թ. Նախարարության աշխատակազմի ղեկավարին ուղղված գրությամբ խնդրել է անցկացնել ծառայողական քննություն Գագիկ Սլոյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժը երկրորդ անգամ մեկ տարվա ընթացքում կիրառելու համաձայնություն տալու համար։
Քաղաքապետարանը իր նախաձեռնությամբ 10.05.2011թ. վարչական վարույթ հարուցելու փուլում, ընթացիկ փուլում և եզրափակիչ փուլում 17.06.2011թ., որպես թիվ ՎԴ/1932/05/11 գործով հակընդդեմ հայցով պատասխանող տեղյակ էր, որ «Համայնքային ծառայության մասին» օրենքի 33 հոդվածի առաջին մասի «գ» կետի կիրառման համար հիմք հանղիասացող 08.11.2010թ. թիվ Կ- 2910 հրամանի պատճառ հանդիսացած թիվ 4-36/17 որոշումը որպես հիմնական պահանջ վիճարկվում է վարչական դատարանում՝ 04.05.2011թ. Գագիկ Սլոյանի հակընդդեմ հայցի հիման վրա։
ՎԴ/1932/05/11 գործով Գագիկ Սլոյանը իրավունք ուներ մինչև դատաքննության նշանակելը ներկայացնել ածանցյալ պահանջ այն հետևանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են թիվ Վ-36/17 որոշման հետևանքով։
Թիվ ՎԴ/1932/05/11 գործով 29.06.2011թ. նախնական դատական նիստի ընթացքում Գագիկ Սլոյանը ներկայացրել է հակընդդեմ հայցի լրացում խնդրելով որպես հետևանք վերացնել Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը։
Վարչական դատարանը, քննելով վարչական գործն ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Գագիկ Սլոյանի՝ 400.000 դրամ տուգանքի գումար բռնագանձելու պահանջի մասին և ըստ Գագիկ Սլոյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշումը վերացնելու, որպես հետևանք՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակւսզմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը վերացնելու պահանջի մասին, թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով 06.12.2011թ. վճռով հայցը մերժել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարել՝ անվավեր է ճանաչել Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշումը, որպես հետևանք անվավեր է ճանաչել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը։
ՀՀ վարչական ղատարանի 06.12.2011թ. վճռի դեմ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.04.2012թ. որոշմամբ մերժվել է։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.04.2012թ. որոշման դեմ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2012թ. որոշմամբ վերադարձվել է։
Թիվ ՎԴ/3329/05/11 գործն ըստ հայցի Գագիկ Սլոյանի ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու և Երևանի քաղաքապետարանին Գագիկ Սլոյանին նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Գագիկ Սլոյանին իր միջին աշատավարձը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, հայցվորի միջնորդությամբ ՀՀ վարչական դատարանի 10.10.2011թ. որոշմամբ ՀՀ քաղաքացիական դւստավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով գործի վարույթը կասեցրել է՝ մինչև ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով՝ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Գագիկ Սլոյանի՝ 400.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Գագիկ Սլոյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. Վ-36/17 որոշումը, որպես հետևանք՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը վերացնելու պահանջների մասին, քննության ավարտը։
Թիվ ՎԴ/3329/05/11 գործի կասեցման որոշումը պատասխանող կողմը չի բողոքարկել փաստացի ընդունելով, որ թիվ ՎԴ/1932/05/11 գործով հայցի բավարարումը կանխորոշում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի երկրորդ կետի մասով հայցի բավարարումը։
ՀՀ վարչական դատարանը 11.07.2012թ. որոշմամբ թիվ ՎԴ/3329/05/11 գործի վարույթը վերսկսվել է՝ կասեցումն առաջացրած հանգամանքը վերանալու կապակցությամբ։
Թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով Գագիկ Սլոյանը կարող էր նաև ձեռնպահ մնալ հետևանքների վերացման ածանցյալ պահանջ ներկայացնելուց, քանի որ վիճարկման պահանջի բավարարման դեպքում Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշման վերացման դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51 հոդվածի առաջին մասի հիմքով, Քաղաքապետարանը պարտավոր էր Գագիկ Սլոյանի դիմումի հիման վրա որոշում ընդունել «խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու մասին 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին որպես ոչ իրավաչափ միջամտող վարչական ակտի անվավերության հետևանք։
Դատարանը չի կիրառել ՀՀ կառավարության «Համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին» 13.07.2006թ. N 1003-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ նաև՝ Կարգ) 14-րդ կետի 3-րդ ենթակետը, 45-րդ, 46-րդ կետերը։
Գտնում են, որ Դատարանի դիրքորոշումն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ։
Գագիկ Սլոյանի կողմից 12.11.2010թ. հայտնաբերվել է ապօրինի շինարարության դեպք Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի տարածքում։ Ենթադրյալ իրավախախտը «ապօրինի» շինարարության հայտնաբերման պահին քաղաքաշինական համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել նշելով, որ դրանք առկա են և գտնվում են վարչական շրջանի ղեկավարի մոտ։ 12.11.2010-30.11.2010թթ. ընկած ժամանակահատվածում վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով հայցվորը դիմել է (զանգահարել է) Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալին՝ տեղեկանալու արդյոք առկա են վերոհիշյալ շինարարությունը թույլատրող քաղաքաշինական համապատասխան փաստաթղթերը, վերջինս պատասխանել է, որ փաստաթղթերն առկա են և գտնվում են վարչական շրջանի ղեկավարի մոտ, իսկ նա բացակայում է քաղաքից։ Բացի ղրանից, հայցվորը վարչական շրջանի անձնագրային բաժանմունքից ստացել է ենթադրյալ իրավախախտի տվյալները, որպեսզի ապահովի վարչական վարույթի պատշաճ ծանուցումը։ Ավելին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունից հայցվորը ձեռք է բերել վերը նշված շինարարության իրականացման վայրի հողհատկացման սխեմաները։ Երևանի քաղաքապետի 12.01.2011թ. որոշմամբ ենթադրյալ իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 400.000 դրամ տուգանքի։
2011 թվականի մարտի վերջին ապրիլի սկզբին բաժնի պետի հանձնարարությամբ վերը նշված ինքնակամ շինարարության առկա վիճակը ստուգելու նպատակով հայցվորը լուսանկարել է տարածքը։ Այդ և 12.11.2010թ. կատարված լուսանկարների համեմատությունից պարզվել է, որ դրանց միջև առկա է տարբերություն։ Պատճառաբանելով, թե իբր հայցվորը տեղյակ չի պահել ինքնակամ շինարարության շարունակման մասին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 10.05.2011թ. N 03/49-3981 գրության հիման վրա ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.05.2011թ. N 89-Ա հրամանով Գագիկ Սլոյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու վերաբերյալ համապատասխան եզրակացություն կազմելու համար։
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված են նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, որի 1-ին մասի «ժ» կետի համաձայն՝ ծառայողական քննությունը նույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված դեպքերում և կարգով համայնքային ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննությունն է։
Նույն օրենքի 5-րդ հոդվածով՝ որպես համայնքային ծառայության հիմնական սկզբունք, ի թիվս այլոց, նախատեսված է համայնքային ծառայողների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը։
Վկայակոչել է ՀՀ կառավարության «Համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին» 13.07.2006թ. N 1003-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետի, 3-րդ կետի 1-ին ենթակետի, 14-րդ կետի 3-րդ ենթակետի, 45-րդ, 46-րդ կետերի դրույթները։
Նշել է, որ Դատարանը հաշվի չի առել, որ ծառայողական քննություն իրականացնող մարմինը՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, ծառայողական քննությամբ հավաքված փաստական տվյալները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ստուգման չի ենթարկել, դրանք չի վերլուծել այլ տվյալների հետ համադրելու միջոցով։ Մասնավորապես, ունենալով Կարգի 14-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով որպես ծառայողական քննությանը մասնակցող անձ վերոգրյալ դեպքում ենթադրյալ իրավախախտ համարվող անձին ծառայողական քննությանը ներգրավելու լիազորություն, վերջինս չի իրականացրել այդ լիազորությունը, ինչի պատճառով առանց ըստ էության պարզելու՝ արդյոք Գագիկ Սլոյանի կողմից թույլ է տրվել կարգապահական խախտում, թե՝ ոչ, ընդունել է 17.06.2011թ. N 118-Ա հրամանը, որի հիման վրա էլ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանով Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառվել է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը, իսկ 2-րդ կետով 17.06.2011թ. ազատվել է աշխատանքից։
Բացահայտելով Կարգի 14-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով որպես ծառայողական քննությանը մասնակցող անձ վերոգրյալ դեպքում ենթադրյալ իրավախախտ համարվող անձին ծառայողական քննությանը ներգրավելու «լիազորության» հասկացությունը պետք է նշել, որ հայտնի է վարչական մարմինների լիազորությունների երկու տեսակ՝ հայեցողական և կաշկանդված։ Կաշկանդվածի դեպքում խնդիրը պարզ է. վարչական մարմինը պարտավոր էր ներգրավել անձին։ Հայեցողական լիազորության դեպքում գործում է հայեցողական լիազորության սահմանափակման սկզբունքը («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված), որը ենթադրում է, որ գործի բազմակողմանիությունը և լրիվությունը ապահովելու տեսանկյունից վարչական մարմինը պետք է գործադրեր իր հայեցողությունը։
Տվյալ դեպքում գործ ունենք կաշկանդված լիազորության հետ, հաշվի առնելով նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջները։ Դրանք տվյալ դեպքում միանշանակ գործում են, քանի որ կառավարության որոշումը կարող է բացառապես սուբսիդիար նշանակություն ունենալ։ Կառավարության որոշմամբ չի կարող սահմանվել հատուկ վարույթների առանձնահատկություններ («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Դրանցով ընդամենը կարող են օրենսքով նախատեսված դրույթները լրացուցիչ մանրամասնվել, սակայն չփոխելով դրա բովանդակությունը։ Ուստի, պարզ է դառնում, որ վարչարարության լսված լինելու իրավունքը լիովին գործում է այստեղ։
Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63 հոդվածի առաջին մասը, «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի» 6-րդ հոդվածի 1-ին մասը։
Գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիան դիտում է որպես անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշում է, որ այս երաշխիքի նպատակն է դատական քննության բոլոր մասնակիցների պաշտպանությունը դատաքննության անհարկի ձգձգումներից, ինչը կարող է խափանել արդարադատության արդյունավետությունը և վստահությունը վերջինիս նկատմամբ։ «Ողջամիտ ժամկետի» էությունը ենթադրում է ողջամիտ ժամկետում դատական ակտի կայացում, դրանով իսկ վերջ տալով անորոշությանը, որում գտնվում է այս կամ այն անձը՝ կապված նրա քաղաքացիաիրավական կարգավիճակից կամ նրան առաջադրված քրեական մեղադրանքից։
Վարչական գործերով ժամանակի հաշվարկը սկսվում է հայցադիմումը վարույթ ընդունելու պահից։
Եվրոպական դատարանի նախադեպերն հաստատում են, որ քննության ողջամիտ ժամկետի պահանջի խախտման փաստը գնահատելիս հաշվի են առնվում միայն օբյեկտիվ պատճառներ։ Իսկ մնացածը՝ դատարանների ծանրաբեռնվածությունը, դատավորների անփորձությունը, դատական կամ ընդհանրապես իրավական համակարգի անկատարությունը, մեղադրյալի և նրա պաշտպանի, ինչպես նաև գործի մյուս մասնակիցների վարքագիծը գործի քննությունը ձգձգելու օբյեկտիվ պատճառ դիտվել չեն կարող։
Ներպետական մարմիններում դատաքննության կամ այլ դատական վարույթի տևողության ժամկետը գնահատելիս Դատարանն առաջնորդվում է այն սկզբունքով, համաձայն որի՝ ողջամիտ ժամկետի պահանջի խախտումը կարող է կատարվել միայն պետության մեղքով տեղի ունեցող ձգձգումներով։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Գագիկ Սլոյանի աշխատանքային վեճը քննվում է ՀՀ դատարաններում արդեն իսկ վեցուկես տարի, որը չի կարող համարվել աշխատանքային վեճ քննելու համար ողջամիտ ժամկետ։
Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, չի կիրառել «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի առաջին մասի «գ» կետը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի /այսուհետ նաև՝ Օրենք/ 4-րդ հոդվածի 1-ին մասը, 49 հոդվածի առաջին մասի «ա» կետը, 51 հոդվածի առաջին մասը, 63 հոդվածի առաջին մասը, 64 հոդվածի առաջին մասի երրորդ պարբերության առաջին նախադասությամբ ամրագրված դրույթը, որոնք սույն գործի փաստերի հիմքով կիրառելի են։ Նշված պնդումը հիմնավորվում է ստորև շարադրված փաստարկներով;
Վերը նշված վերաբերելի նորմերի վերլուծությունից բխում է, որ Երևանի քաղաքապետարանը որպես վարչական մարմին պարտավոր է հետևել օրենքների պահպանմանը և «Վարչարարության հիմունքների և վարչական վւսրույթի մասին» ՀՀ օրենքի 49 հոդվածի առաջին մասի «ա» կետի պահանջին համապատասխան, քաղաքապետարանը պարտավոր էր կասեցնել աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի ընդունմանը նպատակամղված վարչական վարույթը։ Հրամանում կիրառված «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի առաջին մասի «գ» կետի համաձայն համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք է նույն օրենքի 32 հոդվածի առաջին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկի կիրառումից հետո մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալը։ Քաղաքապետարանը թիվ ՎԴ/1932/05/11 գործով որպես հակընդդեմ հայցով պատասխանող տեղյակ էր, որ աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանով Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառված առաջին «խիստ նկատողություն» կարգապահական տույժի պատճառ եղած Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշումը վիճարկվում է վարչական դատարանում Գագիկ Սլոյանի կողմից 04.05.2011թ. ներկայացված հակընդդեմ հայցով։
Հետևաբար, Քաղաքապետարանը, վարչարարության օրինականության սկզբունքին համապատասխան Օրենքի 49 հոդվածի առաջին մասի «ա» կետի պահանջի համաձայն, պետք է Գագիկ Սլոյանին զբաղեցրած պաշտոնից ազատելուն ուղղված վարչական վարույթը կասեցներ միչև ՎԴ/1932/05/11 գործով քննության ավարտը, քանի որ ՎԴ/1932/05/11 գործով Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշման վերացման դեպքում Քաղաքապետարանը Օրենքի 51 հոդվածի առաջին մասի հիմքով պարտավոր էր Գագիկ Սլոյանի դիմումի հիման վրա որոշում ընդունել 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ։
Բացի դրանից, թիվ ՎԴ/1932/05/11 գործով հակընդդեմ հայցվոր Գագիկ Սլոյանը իրավունք ուներ մինչև գործի դատաքննության նշանակելը 15.09.2011թ. ներկայացնել հակընդդեմ հայցադիմումի լրացում՝ խնդրելով որպես հետևանք վերացնել աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը, ինչը տեղի է ունեցել 29.06.2011թ. հրավիրված նախնական դատական նիստում։
Դատարանը անտեսել է այն փաստը, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը հետևանք է Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշումը և որպես ոչ իրավաչափ վարչական ակտի անվավերության հետևանք վերացվել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը։
Դատարանը սխալ է որոշել ապացուցման առարկան և գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու պահանջը մերժելու վերաբերյալ Դատարանի դիրքորոշումն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. Վ-36/17 որոշումը, որպես հետևանք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանն անվավեր ճանաչելու վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով 06.12.2011թ. կայացված և օրինական ուժի մեջ մտած վճիռը հաշվի չառնելու պայմաններում փաստացի խախտվում է հայցվորի արդար դատաքննության իրավունքը։
Վճռում արտացոլված դատարանի պատճառաբանությունից հետևում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու պահանջի մասով հայցը մերժելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը ՀՀ վարչական դատարանում քննվող թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շրջանակներում վիճարկման առարկա է դարձել միայն 29.06.2011թ-ից հետո՝ Գագիկ Սլոյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցի հիմքի և առարկայի լրացման արդյունքում, իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի Կ-1013 հրամանն ընդունվել է ավելի վաղ՝ 17.06.2011թ., և այդ ամսաթվի դրությամբ որևէ օրենքի խախտում տեղի չի ունեցել։
Այս պայմաններում Դատարանն անտեսել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանն անվավեր ճանաչելու պահանջը ՀՀ վարչական դատարանում քննվող թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շրջանակներում եղել է ոչ թե ինքնուրույն պահանջ, այլ՝ նույն գործի շրջանակներում արդեն իսկ ներկայացված՝ Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. Վ-36/17 որոշումը վերացնելու պահանջի իրավական հետևանք, այլ կերպ ասած՝ հետևանքների վերացման ածանցյալ պահանջ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդված)։ Հետևաբար, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ լուծման համար դատարանը իրավական գնահատական պետք է տար ոչ թե հետևանքների վերացման ածանցյալ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանն անվավեր ճանաչելու պահանջը դատարան ներկայացված լինելու ժամանակահատվածին, դրանով իսկ հայցվորի դատական պաշտպանության իրավունքի իրացումը մեկնաբանելով ի վնաս հայցվորի, այլ այն հանգամանքին, թե՝ այդ հրամանը և դրա ընդունման համար հիմք հանդիսացած վարչական ակտն ընդունված եղել են արդյոք օրենքի պահանջների պահպանմամբ, թե՝ ոչ։
Այս դիրքորոշումը պայմանավորված է հետևյալ հանգամանքով։
Տվյալ դեպքում դատարանն անտեսել է, որ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով 06.12.2011թ. կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով մերժվել է Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Գագիկ Սլոյանի՝ 400.000 դրամ տուգանքի գումար բռնագանձելու պահանջի մասին, իսկ Գագիկ Սլոյանի հակընդդեմ հայցը բավարարվել է՝ որպես ոչ իրավաչափ վարչական ակտ անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. Վ-36/17 որոշումը, որպես հետևանք անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը։
Ընդ որում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանն է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի իրավական հիմքի անհրաժեշտ բաղադրիչը, հետևաբար, սույն գործով վիճարկվող 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի իրավաչափությունը գնահատելիս դատարանը պետք է անդրադառնար այդ խնդրին, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։ Ավելին, դատարանը, վկայակոչելով հայցվորի դիրքորոշումն առ այն, որ ՀՀ վարչական դատարանի կողմից քննված թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով վերացվել է 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի իրավական հիմքի անհրաժեշտ բաղադրիչ հանդիսացող 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը, եզրակացրել է, որ այդ հանգամանքը չի առաջացնում 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանն անվավեր ճանաչելու հիմք։
Դատարանի նմանատիպ եզրահանգումն անհիմն է հետևյալ նկատառումներով.
Վկայակոչել է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի, 32-րդ հոդվածի 1- ին մասի «գ» կետը։
Փաստորեն, որպես համայնքային ծառայողին պւսշտոնից ազատելու հիմք, ի թիվս այլոց, օրենսդիրը «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսել է նույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալը, այլ կերպ ասած՝ նշված հոդվածով սահմանված կարզապահական երկու տույժի առկայությունը։
Դատարանն անտեսել է, որ Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառված, նրան աշխատանքից ազատելու հրամանի (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրաման) ընդունման համար հիմք հանդիսացած տույժերից մեկը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը, անվավեր է ճանաչվել, որպես ոչ իրավաչափ վարչական ակտի անվավերության հետևանք, հետևաբար, բացակայում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված հայցվորին աշխատանքից ազատելու իրավական և փաստական հիմքը, ուստի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի հիմքով այն անվավեր է։
Բացի այդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 64- րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչական ակտն (իրավաբանական ուժը կորցնում է ինչպես դրա անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունելու, այնպես էլ վարչական ակտն ընդունելու պահից՝ սույն մասի երկրորդ պարբերությամբ և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառություններով։ Նույն մասի 2-րդ պարբերության համաձայն՝ նույն օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր է ճանաչվում այդ ակտն ընդունելու պահից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բարենպաստ ոչ իրավաչափ վարչական ակտը, որի հիման վրա ծագում են միաժամանակյա կամ ընթացիկ գույքային պարտականություններ, կամ որն այդպիսի պարտականությունների համար նախադրյալ է համարվում, կարող է ուժը կորցնել միայն դրա անվավեր ճանաչվելու պահից, եթե այդ ակտով օգուտ ստացողը, վարչական ակտի նկատմամբ վստահության իրավունքի ուժով, արդեն ձեռք է բերել տրամադրված օգուտները կամ տնօրինել է գույքը, որի հետևանքով դրանք չեն կարող վերադարձվել, կամ վերադարձվելու դեպքում կարող է էական վնաս պատճառվել օգուտ ստացողին։ Այս դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի անհիմն հարստացման վերաբերյալ դրույթները։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մւսսին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է ոչ իրավաչափ վարչական ակտի իրավաբանական ուժը կորցնելու երկու դեպք՝ (1) ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունելու պահը, (2) ոչ իրավաչափ վարչական ակտն ընդունելու պահը։ Ընդ որում, վերոգրյալ իրավանորմերի հաշվառմամբ գտնում են, որ ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունելու պահից իրավաբանական ուժը կորցնելը պայմանավորված է այդ ակտից որևէ անձի կողմից օգուտ ստանալու և (կամ) այդ ակտի նկատմամբ վստահության իրավունքի առկայության հանգամանքով։
Տվյալ դեպքում ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով 06.12.2011թ. կայացված վճռով որպես ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշումը, որպես հետևանք անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը։ Վերոգրյալի հաշվառմամբ գտնում են, որ թե Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. Վ- 36/17 որոշումը, թե Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Վ-2910 հրամանը որպես ոչ իրավաչափ վարչական ակտեր իրենց ուժը կորցրել են ընդունման պահից, քանի որ որևէ անձ այդ ակտերից օգուտ չի ստացել, իսկ այդ ակտերի նկատմամբ վստահության իրավունքի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Այստեղից հետևում է, որ սույն գործով վիճարկվող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի ընդունման համար հիմք է հանդիսացել ընդունման պահից ուժը կորցրած ոչ իրավաչափ վարչական ակտը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը, ինչից բխում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի 2-րդ կետի իրավական հիմքի անհրաժեշտ բաղադրիչ է հանդիսացել ուժը կորցրած ոչ իրավաչափ վարչական ակտը, հետևաբար, այս տեսանկյունից ևս բացակայել է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված հայցվորին աշխատանքից ազատելու իրավական և փաստական հիմքը։
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասը, 27-րդ հոդվածի 1-ին մասը։ Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 84 հոդվածի երկրորդ մասի պահանջը։
Տվյալ դեպքում Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ չի գնահատել կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ հայցվորի տրված բացատրությունները, ՀՀ վարչական դատարանի կողմից քննված թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը խնդրում եմ բեկանել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործով 10.11.2017թ. կայացված վճիռը և այն փոփոխել հայցը բավարարել, վերացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը։
Պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին Գագիկ Սլոյանին վերականգնել իր նախկին աշխատանքին և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Գագիկ Սլոյանին վճարել իր միջին աշխատավարձը։

3. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության դիրքորոշումը և հիմնավորումները.
Գտնում են, որ 10.11.2017 թվականի ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործով կայացված վճռի դեմ հայցվոր Գ.Սլոյանի կողմից բերված վերաքննիչ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վերը նշված գրությամբ ներկայացված նյութերով հայցվորի կողմից հայցադիմումում նշված դեպքից բացի, որը վերաբերում է հայցվորի կողմից 2010 թվականի նոյեմբերի 12-ին հայտնաբերված ապօրինի շինարարությանը, ներկայացվել է ևս երեք դեպք, մասնավորապես՝ Նուբարաշեն Դ-1 թաղամասի թիվ 10 հողակտորում բնակելի տան ինքնակամ կառուցում, առանց շինարարության թույլտվության Նուբարաշեն հ.20 փողոցին հարող տարածքում հիմքերի բետոնացման աշխատանքների և Նուբարաշեն Է-3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարսպի կառուցման աշխատանքների դեպքերը։
Անցկացված ծառայողական քննությամբ ուսումնասիրվել են բոլոր չորս դեպքերը։ Հայցվորի կողմից հայցադիմումում նշված դեպքի առնչությամբ ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ հայցվորի կողմից 12.11.2010թ.-ին հայտնաբերվել է Նուբարաշենի Ջրաշեն տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում քաղաքացի Պարգև Երանոսյանի կողմից կառուցվող ինքնակամ շինությունը, որի մասին հայտնել է իր անմիջական ղեկավարին՝ ներկայացնելով ինքնակամ շինության լուսանկարը։ Հայտնաբերված ինքնակամ շինության փաստի կապակցությամբ հայցվորը քաղաքացի Պ.Երանոսյանի նկատմամբ 30.11.2010թ.-ին կազմել է վարչական իրավախախտումների վերաբերյալ N 002505 արձանագրությունը, որին միտումնավոր կցել է նախկինում (հայտնաբերման օրվա դրությամբ) կատարված լուսանկարը, որով այդ շինությունը պատկերված է առավել անավարտ վիճակում քան արձանագրության կազմման պահին։
Նշված դեպքի առնչությամբ, ծառայողական քննությամբ հավաքված փաստական տվյալների բազմակողմանի և օբյեկտիվ ստուգմամբ, ծառայողական քննության արդյունքների մասին եզրակացությամբ նշվել է, որ Գագիկ Սլոյանի կողմից նշված արարքի կատարումից հետո անցել է վեց ամսից ավելի ժամանակ, իսկ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կարգապահական տույժ չի կարող նշանակվել, եթե կարգապահական խախտում կատարելու օրվանից անցել է վեց ամսից ավելի ժամանակ, հետևաբար, հայցվորի կողմից հայցադիմումում նշված այս դեպքը որևէ դեր չի խաղացել ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ.-ի N 118-Ա հրամանի ընդունման վրա, որով տրվել է Գ.Սլոյանի նկատմամբ «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու համաձայնությունը։
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ.-ի N 118-Ա հրամանի հիմքում ընկած են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վերը նշված գրությամբ ներկայացված մյուս դեպքերը, որոնց վերաբերյալ ծառայողական քննությամբ պարզվել են.
Նուբարաշեն Դ-1 թաղամասի թիվ 10 հողակտորում բնակելի տան ինքնակամ կառուցման համար քաղաքացի Թագուհի Ավետիսյանի նկատմամբ Գագիկ Սլոյանի կողմից 2010 թվականի դեկտեմբերի 17-ին կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ N002971 արձանագրությունը, որին Գագիկ Սլոյանը, իբրև փաստ, կցել է արձանագրության կազմման դրությամբ բնակելի տան լուսանկարը, որոնց համաձայն Թագուհի Ավետիսյանը Երևանի քաղաքապետի 19.01.2011թ.-ի NՎ-2/6 որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի։ Թագուհի Ավետիսյանի նկատմամբ արձանագրությունը կազմելուց հետո շուրջ մեկ ամսվա ընթացքում շինարարական աշխատանքները, որոշ ծավալով, շարունակվել են, ինչը նկատել է կամ պարտավոր էր նկատել Գագիկ Սլոյանը իր կողմից 17.01.2011թ.-ին Թագուհի Ավետիսյանի բնակելի տուն այցելության ժամանակ և նույն օրը Թագուհի Ավետիսյանի տունը լուսանկարելիս, քանի որ Գագիկ Սլոյանի կողմից ծառայողական քննության նյութերին կցված այդ լուսանկարով հստակ պատկերվում է արձանագրությունը կազմելուց հետո Թագուհի Ավետիսյանի կողմից՝ հատկապես իր տան տանիքի վրա կատարված աշխատանքների շարունակված լինելու փաստը։ Այս փաստի առնչությամբ Գ.Սլոյանը ծառայողական քննության ընթացքում տված իր բացատրությունում նշում է, որ Թ.Ավետիսյանի նկատմամբ երկրորդ արձանագրությունը չի կազմել հաշվի առնելով այն, որ Թ.Ավետիսյանը և իր տղայի ընտանիքը բնակվում էին այդ շինության մեջ և ստիպված են եղել թիթեղապատել տանիքը, տեղագրել դուռ ու պատուհան, ինչպես նաև Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակից Գ. Կոլոտյանի հավաստիացումները այն մասին, որ Թ. Ավետիսյանի տան քաղաքաշինական փաստաթղթերն ընթացքի մեջ են։ Ծառայողական քննության ընթացքում պարզվել է նաև, որ Թ. Ավետիսյանը շինարարության կատարման պահին չի բնակվել այդ շինությունում, ինչի մասին վկայում են Թ. Ավետիսյանի բացատրությունները։ Գագիկ Սլոյանը Թագուհի Ավետիսյանի կողմից շինարարական աշխատանքները շարունակելու փաստի վերաբերյալ որևէ տեղեկություն չի ներկայացրել ՔՀՎՎ երրորդ բաժնի պետ Հայկ Մելտոնյանին, ինչպես նաև չի ձեռնարկել միջոցներ դրանց կանխարգելման, կասեցման և հետևանքների վերացման ուղղությամբ։ Արդյունքում Գագիկ Սլոյանը չի կատարել իր պաշտոնի անձնագրի 11-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պարտականությունները։
Առանց շինարարության թույլտվության Նուբարաշեն հ.20 փողոցին հարող տարածքում հիմքերի բետոնացման աշխատանքների և Նուբարաշեն Է-3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարիսպի կառուցման աշխատանքների դեպքերը հայտնաբերվել են քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից 13.04.2011թ.-ին կատարած շրջայցի ժամանակ։ Գագիկ Սլոյանը այդ դեպքերի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել միայն 21.04.2011թ.-ին, տարածքային չորրորդ բաժնի պետ Կ.Վանյանի հանձնարարությամբ՝ այդ նպատակով շրջայց կատարելուց հետո։
Նուբարաշեն Է-3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարիսպի ինքնակամ կառուցման աշխատանքները սկսվել են 2011 թվականի մարտի 21-ից 25-ը ընկած ժամանակահատվածում, որոնք, ինչպես վերը նշված է, հայտնաբերվել են քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից 13.04.2011թ.-ին կատարած շրջայցի ժամանակ, այսինքն՝ շինարարական աշխատանքները սկսելուց շուրջ երեք շաբաթ հետո։ Նկատի ունենալով այդ ժամանակահատվածում Գագիկ Սլոյանի կողմից սեփական շրջայցերը կատարելու աշխատանքային ռեժիմը (երկու շաբաթը մեկ նույն թաղամասում լինելու պարբերականությունը) ծառայողական քննության արդյունքներով երեք շաբաթը ողջամիտ ժամկետ է համարվել Գ.Սլոյանի կողմից պարսպի ինքնակամ շինարարական աշխատանքներն անձամբ հայտնաբերելու և այդ ուղղությամբ իր պաշտոնի անձնագրով նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար։ Նուբարաշենի Է-3 թաղամասի 9/1 հողակտորում պարսպի ինքնակամ կառուցման շինարարական աշխատանքները չհայտնաբերելով՝ Գագիկ Սլոյանը թերացել է իր ծառայողական պարտականությունների մեջ։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ ծառայողական քննության արդյունքներով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ.-ի N 118-Ա հրամանով տրվել է թույլտվություն Գագիկ Սլոյանի նկատմամբ «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ կիրառելու համար։
Վերոգրյալը հաշվի առնելով, գտնում են, որ ծառայողական քննությունն իրականացվել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ, ստուգվել և վերլուծվել են բոլոր փաստական հանգամանքները, ուստի և վարչական դատարանի կողմից կայացված վճիռն օրինական, հիմնավորված և պատճառաբանված է, հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման։
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ խնդրել են վերաքննիչ բողոքը մերժել՝ անփոփոխ թողնելով ՀՀ վարչական դատարանի 2017 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործով կայացված վճիռը։

3. Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը և հիմնավորումները.
Գտնում են, որ ներկայացված բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ հիմնավորմամբ և պատճառաբանությամբ.
Հայցվոր Գագիկ Սլոյանը զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 2.3-67/ պաշտոնը, որին հանձնարարված է եղել իրականացրել է Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում իրականացվող շինարարական և հողօգտագործման աշխատանքների նկատմամբ վերահսկողության համակարգման աշխատանքները։ Ըստ 2.3-67 պաշտոնի անձնագրի 11-րդ կետի՝ տվյալ պաշտոնը զբաղեցնող անձը պարտավոր է ա/հայտնաբերված ինքնակամ շինարարության դեպքերի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել բաժնի պետին և միջոցներ ձեռնարկել դրանց կանխարգելման, կասեցման և հետևանքների վերացման ուղղությամբ, բ/ հայտնաբերված ապօրինի հողօգտագործման /հոդազավթման/դեպքերի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացնում բաժնի պետին և միջոցներ ձեռնարկում դրանց կանխարգելման, կասեցման և հետևանքների վերացման ուղղությամբ, դ/ քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառներում հայտնաբերված իրավախախտման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացնում բաժնի պետին և միջոցներ ձեռնարկում վարչական պատասխանատվություն կիրառելու համար համապատասխան արձանագրություն կազմելու ուղղությամբ։
2010 թվականի նոյեմբերի 30-ին հայցվորն ու նրա անմիջական ղեկավար Հայկ Մելտոնյանը հայտնաբերել են, որ Նուբարաշենի 11 փողոցի, 16 շենքի թիվ 11 բնակարանի բնակիչ Պարգև Երանոսյանի կողմից, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացվում են շինության կառուցման շինարարական աշխատանքներ։ Հայտնաբերված վարչական իրավախախտման վերաբերյալ հայցվորի կողմից 30.11.2010 թվականին կազմվել է թիվ 002505 վարչական արձանագրությունը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով։ Արդյունքում, Պարգև Երանոսյանը Երևանի քաղաքապետի 12.01.2011 թվականի թիվ 4-1/1 որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության և վերջինիս նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 400.000 ՀՀ դրամի չափով։
2010 թվականի դեկտեմբերի 17-ին հայցվորի կողմից ինքնակամ կառուցապատման դեպք է հայտնաբերվել Նուբարաշենի Դ-6 թաղամասի թիվ 10 հողակտորում, ինչի վերաբերյալ նույն օրը կազմված թիվ 002971 վարչական իրավախախտման մասին արձանագրության քննության արդյունքում Թագուհի Ավետիսյանը Երևանի քաղաքապետի 19.01.2011 թվականի թիվ Վ-2/6 որոշմամբ ենթարկվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության։ Վերջինիս նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 200.000 ՀՀ դրամի չափով։
Հայցվորն իր կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացրել է շաբաթական հաշվետվություններ 01.11.2010թ.-08.11.2010թ.,08.11.2010թ.-15.11.2010թ., 15.11.2010թ.-22.11.2010թ., 22.11.2010թ.-30.11.2010թ., 30.11.2010թ.-06.12.2010թ., 06.12.2010թ.-13.12.2010թ., 13.12.2010թ.-20.12.2010թ., 20.12.2010թ.-27.12.2010թ., 27.12.2010թ.-30.12.2010թ., 01.01.2011թ.-17.01.2011թ., 17.01.2011թ.-24.01.2011թ., 24.01.2011թ.,-31.01.2011թ., 31.01.2011թ.-07.02.2011թ, 11.04.2011-18.04.2011թ. կտրվածքներով, որոնցում հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու, քանդման աշխատանքներ իրականացնելու և այլ աշխատանքներ կատարելու վերաբերյալ տվյալներ չեն նշվել։
13.04.2011 թվականին աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի մոտ հրավիրվել է քննարկում Նուբարաշեն վարչական շրջանի հասցեներում՝ 2010 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին արձանագրված իրավախախտման փաստերի արդյունքում կառուցվող ինքնակամ կառույցների շինարարական աշխատանքները փաստացի շարունակված լինելու վերաբերյալ։ Քննարկման արդյունքում հայցվորը չի տվել պարզաբանումներ վարչական իրավախախտում կատարած անձանց՝ Պարգև Երանոսյանի և Թագուհի Ավետիսյանի կողմից շինարարական աշխատանքները շարունակելու փաստի կապակցությամբ որևէ միջոց չձեռնարկելու և տարածքի պատասխանատու բաժնի պետին չտեղեկացնելու հանգամանքների վերաբերյալ, ինչի արդյունքում առաջարկվել է նեկայացնել գրավոր բացատրություն։ Նշված հանձնարարականի կապակցությամբ 15.04.2011 թվականին աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի պետի կողմից տրվել է գրավոր բացատրություն այն մասին, որ ս/թ մարտի 31-ին Նուբարաշեն վաչական շրջանում կատարված շրջայցի ժամանակ պարզվել է, որ Նուբարաշենից Ջրաշեն տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում հայտնաբերված ինքնակամ շինության կառուցման շինարարական աշխատանքները շարունակվել են, որի մասին Գ.Սլոյանի կողմից իրեն որևէ տեղեկություն չի տրվել։
Հետագայում, 18.04.2011 թվականի թիվ 51/3364 գրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետը դիմել է աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությանը հայտնելով, որ ծառայության կողմից 13.04.2011 թվականին Նուբարաշեն վարչական շրջանում իրականացված շրջայցի ընթացքում Նուբարաշեն հ.20 փողոցին հարող տարածքում և Նուբարաշեն Ե-3 թաղամասի հ.9/1 հողակտորում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ընթանում են շինարարական աշխատանքներ։ Նշված հաղորդման մասին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային չորրորդ բաժնի պետ Կ.Վանյանը 21.04.2011 թվականին տվել է գրավոր բացատրագիր, որով հայտնել է, որ Նուբարաշեն 20-րդ փողոցին հարող տարածքի և Նուբարաշեն Ե-3 թաղամասի հ.9/1 հողակտորի վերաբերյալ Նուբարաշեն վարչական շրջանի պատասխանատու սպասարկող Գ.Սլոյանի կողմից մինչև հիշյալ հանձնարարականի տրման օրը իրեն որևէ տեղեկատվություն չի հայտնվել։ Նույն հարցադրման կապակցությամբ հայցվորը 21.04.2011 թվականին տվել է գրավոր բացատրություն, որով հայտնել է, որ Նուբարաշենի հ.20 փողոցին հարող տարածքներում և Նուբարաշենի Է-3 թաղամասի հ.9/1 հողակտորին հարող տարածքներում իր կատարած շրջայցերի ընթացքում ինքնակամ շինարարության դեպքեր չի նկատել։
Վերոհիշյալի կապակցությամբ կազմված նյութերի հիման վրա աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի կողմից 29.04.2011 թվականին զեկուցագիր է ներկայացվել Երևանի քաղաքապետին, որով առաջարկվել է Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառել օրենքով նախատեսված կարգապահական տույժ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորի կողմից ոչ պատշաճ են կատարվել համայնքային ծառայության իր պաշտոնի անձնագրի 11-րդ կետի ա/ և դ/ ենթակետերի պարտականությունները, որի արդյունքում վերջինիս կողմից խախտվել է տվյալ պահին գործող «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի /այսուհետ՝ Օրենք/ 23-րդ հոդվածի 1-ին մասի գ/ կետի և Երևանի քաղաքապետի 03.03.2010 թվականի հ.938-Ա որոշմամբ հաստատված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահության ներքին կանոնակարգի 31-րդ կետի 1/ ենթակետի պահանջները։
Արդյունքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, հաշվի առնելով, որ Գ.Սլոյանի նկատմամբ 08.11.2010 թվականի հ.Կ-2910 հրամանով կիրառվել է Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, 12.05.2011 թվականին ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարին ուղղված գրությամբ խնդրել է անցկացնել ծառայողական քննություն ՝ Գագիկ Սլոյանի նկատմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու համաձայնություն ստանալու համար։
Համաձայն Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվում է խիստ նկատողություն կարգապահական տույժը։ Համաձայն Օրենքի 4-րդ մասի՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և դեպքերում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո։
ՀՀ կառավարության 13.07.2006 թվականի «Համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 1003-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված է, որ ծառայողական քննությունն անցկացվում է Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկի կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժ կիրառելու, ինչպես նաև օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ.1» և «դ» կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը կիրառելու համաձայնություն ստանալու համար օրենքով կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից լիազորված մարմնին դիմում ներկայացվելու դեպքում։
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ծառայողական քննության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ընդունած որոշումներն ունեն պարտադիր բնույթ։
Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է, որ սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» և «դ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ «գ.1» կետով նախատեսված կարգապահական տույժը՝ համապատասխան առավելագույն դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։
Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկի կիրառումից հետո ՝ մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալը։
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.05.2011 թվականի թիվ 89-Ա հրամանով հայցվորի նկատմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու վերաբերյալ համապատասխան եզրակացություն կազմելու համար նշանակվել է ծառայողական քննություն։ Ծառայողական քննություն վարող վարչական մարմինը ծառայողական քննությունն իրականացրել է ՀՀ կառավարության 13.07.2006 թվականի թիվ 1003-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան և կազմվել է համապատասխան եզրակացություն, ինչի հիման վրա և ղեկավորվելով ՀՀ կառավարության 13.06.2006 թվականի թիվ 1003-Ն որոշմամբ հաստատված կարգի 64-րդ կետով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարը 17.06.2011 թվականին ընդունել է թիվ 118-Ա հրամանը։ Նշված հրամանով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարը համաձայնություն է տրվել հայցվորի նկատմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով նախատեսված «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու համար։
Արդյունքում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.05.2011թ. հ.89-Ա և 17.06.2011 թվականի Կ-1013 հրամանները և ղեկավարվելով Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով և 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, 17.06.2011 թվականին ընդունել է թիվ Կ-1013 հրամանը, որի 1-ին կետով հայցվորի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, իսկ 2-րդ կետով հայցվորը 17.06.2011 թվականից ազատվել զբաղեցրած պաշտոնից։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանը ծառայողական քննության անցկացման և 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի կայացման պահին վերացված չի եղել, հետևաբար առկա են եղել բոլոր հիմքերը համարելու, որ հայցվորը ծառայողական քննության անցկացման պահին արդեն իսկ մեկ անգամ ենթարկված է եղել կարգապահական պատասխանատվության։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի հիմքով վերացնելու՝ անվավեր ճանաչելու հիմքեր առկա չեն, քանի որ նշված վարչական ակտն ընդունվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի քարտուղարի 16.05.2011 թվականի հ.89-Ա և 17.06.2011 թվականի հ.118-Ա հրամանների հիման վրա, հետևաբար ՀՀ տարածքային կառավարման նախարարի 17.06.2011 թվականի թիվ 118-Ա հրամանի անվավերության հարցի լուծումը կանխորոշիչ է 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի իրավաչափության հարցի լուծման առումով։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ՀՀ վարչական դատարանի ՝ օրինական ուժի մեջ մտած 06.12.2011թ. թիվ ՎԴ/1932/05/11 վճռով անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը, որով վերջինս Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով ենթարկվել էր կարգապահական պատասխանատվության, ապա հայտնում է, որ այս հանգամանքը բավարար հիմք չի հանդիսանում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանը վերացնելու համար։ Եթե անգամ պայմանականորեն ընդունեն, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանի անվավերությունը կարող է փաստել աշխատանքից ազատման համար մեկ տարվա ընթացքում երկու կարգապահական տույժերից մեկի վերանայելու մասին, սակայն չի կարող հիմք հանդիսանալ հայցվորի նկատմամբ ծառայողական քննության իրականացման արդյունքում նոր կարգապահական տույժը վերացնելու համար։
Այսպես, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի 1-ին կետով ՀՀ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող /ծածկագիր ՝ 2.3-67/ Գազիկ Սլոյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։ Նշված կարգապահական տույժի կիրառման համար հիմք են հանդիսացել ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.05.2011թ. թիվ 89-Ա և 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանները, ինչից հետևում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանի անվավերությունը ուղղակիորեն չի հանգեցնում նաև 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի անվավերությանը։
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.05.2011թ. թիվ 89-Ա հրամանով հայցվորի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն Օրենքի 32-րդ
հողվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու վերաբերյալ համապատասխան եզրակացություն կազմելու համար։ Նույն մարմնի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանով համաձայնություն է տրվել հայցվորի նկատմամբ նշված կարգապահական տույժը կիրառելու համար։ Նշված հրամաններից հետևում է, որ դրանք վերաբերում են ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու և այդ կապակցությամբ իրականացված ծառայողական քննության արդյունքներով հայցվորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, այլ ոչ թե զբաղեցրած պաշտոնից ազատելուն։
Հարկ է համարում նշել նաև այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատարանի վարույթում քննված թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով հայցվորն ի սկզբանե վիճարկել է միայն Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի թիվ Վ-36/17 որոշումը, որով հայցվորը ենթարկված է եղել վարչական պատասխանատվության։ Իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի Կ-1013 հրամանը թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով վիճարկման առարկա է դարձել 29.06.2011 թվականից հետո՝ հայցվորի կողմից ներկայացված հակընղդեմ հայցի հիմքի և առարկայի լրացման արդյունքում։ Ասվածից հետևում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի Կ-1013 հրամանի կայացման պահին 08.11.2010 թվականի Կ-2910 հրամանը ոչ միայն վերացված, այլ նաև թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով վիճարկման առարկա չի հանդիսացել, հետևաբար 17.06.2011 թվականի Կ-1013 հրամանի կայացման համար որևէ օրենսդրական արգելք առկա չի եղել։
ՀՀ վարչական դատարանը սույն վարչական գործով կատարելով բազմակողմանի քննություն և գնահատելով գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, արդարացիորեն փաստել է հետևյալը. «Հայցվորը 04.05.2011թ. դատարան ներկայացված հակընդդեմ հայցով խնդրել է Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշումը վերացնել։ Այսինքն, հայցվորի կողմից դատական կարգով ի սկզբանե վիճարկվել է Երևանի քաղաքապետի միայն 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշումը։ Իսկ, 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը ՀՀ վարչական դատարանի (դատավոր Կարինե Բաղդասարյան) կողմից քննվող թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շջանակներում վիճարկման առարկա է դարձել միայն 29.06.2011 թվականից հետո՝ հայցվորի կողմից ներկայացված հակընդդեմ հայցի հիմքի և առարկայի լրացման արդյունքում։ Մինչդեռ, վիճարկվող Կ-1013 հրամանն ընդունվել է 17.06.2011 թվականին։ Հետևաբար, վիճարկվող 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի կայացման ժամանակ Գագիկ Սլոյանի կողմից ՀՀ վարչական դատարանում թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շրջանակներում դեռևս չի վիճարկվել 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի կայացման համար իրավական հիմք հանդիսացած 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը։ Նման պայմաններում դատարանը գտնում է, որ թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործը 17.06.2011թ. դրությամբ քննվող հայցապահանջներով, որևէ ազդեցություն չէր կարող ունենալ կարգապահական տույժի կիրառման, այդ թվում՝ վարչական վարույթի կասեցման հարցում։ Դատարանը գտնում է, որ վարչական վարույթը կասեցնելու համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր առկա չեն եղել, իսկ հետագայում դատական կարգով 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանի անվավեր ճանաչվելը չի կարող հանդիսանալ 17.06.2011թ. կայացրած թիվ Կ-1013 հրամանի անվավերության հիմք, քանի որ վիճարկվող թիվ Կ-1013 հրամանն ընդունվել է 17.06.2011թ.-ին օրենսդրության պահանջների պահպանմամբ։
Ելնելով վերոգրյալից՝ խնդրում է բողոքը մերժել ամբողջությամբ։

3. Գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վերաքննիչ բողոքը դրանում նշված պահանջի սահմաններում՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքը ենթակա է բավարարման մասնակի՝ հետևյալ պատճառաբանություններով.
1. Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-36/17 որոշման համաձայն՝ քաղաքացի Գագիկ Սլոյանի կողմից Դավիթ-Բեկի փողոցի թիվ 6 տան դիմաց՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վրա, ինքնակամ իրականացվել է քարե պարսպի կառուցման շինարարական աշխատանքներ: Նույն որոշմամբ Գագիկ Սլոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով՝ նրա նկատմամբ նշանակվել է տուգանք 400.000 ՀՀ դրամի չափով:
2. Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-36/17 որոշման հիման վրա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը Երևանի քաղաքապետին ուղղված 15.10.2010 թվականի զեկուցագրով, հայտնելով, որ Գագիկ Սլոյանը, հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ, թույլ է տվել վարչական իրավախախտում, առաջարկել է վերջինիս ենթարկել կարգապահական պատասխանատվության։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հիմքով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետ Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ:
4. Երևանի քաղաքապետարանը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` խնդրելով վճարման կարգադրություն արձակել Գագիկ Սլոյանից 400.000 դրամ բռնագանձելու վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից 24.12.2010 թվականին արձակվել է վճարման կարգադրություն։ Գագիկ Սլոյանը 04.05.2011 թվականին դատարան ներկայացրած հակընդդեմ հայցով խնդրել է Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի թիվ Վ-36/17 որոշումը վերացնել։ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը 06.05.2011 թվականի որոշմամբ վճարման կարգադրությունը վերացրել է և անցել հայցային վարույթի։ Այնուհետև՝ 29.06.2011 թվականին հակընդդեմ հայցվորի կողմից կատարվել է հակընդդեմ հայցի հիմքի և առարկայի լրացում՝ խնդրելով որպես հետևանք վերացնել նաև Երևանի քաղաքապետի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանը:
5. ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած 06.12.2011 թվականի թիվ ՎԴ/1932/05/11 վճռով՝ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Գագիկ Սլոյանի՝ 400.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Գագիկ Սլոյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ 13.10.2010 թվականի թիվ Վ-36/17 որոշումն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանը վերացնելու պահանջների մասին, Երևանի քաղաքապետարանի հայցը մերժվել է, իսկ Գագիկ Սլոյանի հակընդդեմ հայցը՝ բավարարվել, անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի թիվ Վ-36/17 որոշումը և որպես հետևանք՝ վերացվել է 08.11.2010 թվականի Գագիկ Սլոյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին թիվ Կ-2910 հրամանը:
6. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարին ուղղված 10.05.2011 թվականի թիվ 03/49-3981 գրությամբ խնդրել է անցակցնել ծառայողական քննություն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնն զբաղեցնող Գագիկ Սլոյանի նկատմամբ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու համաձայնություն ստանալու համար:
7. ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.05.2011 թվականի թիվ 89-Ա հրամանով նշանակվել է ծառայողական քննություն` կարգապահական տույժը կիրառելու վերաբերյալ համապատասխան եզրակացություն կազմելու համար։
8. Ծառայողական քննության արդյունքում 16.06.2011 թվականին կազմվել է եզրակացություն, որի համաձայն՝ ծառայողական քննությամբ ձեռքբերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Գագիկ Սլոյանը չի կատարել իր պաշտոնի անձնագրի 11-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պարտականությունները, Գագիկ Սլոյանի կողմից թույլ տրված խախտումն իր բնույթով և ծանրությամբ համապատասխանում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տեսակին։
9. 16.06.2011 թվականի եզրակացության հաշվառմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011 թվականի թիվ 118-Ա հրամանով տրվել է համաձայնություն` Հայցվորի նկատմամբ «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու համար։
10. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի համաձայն՝ հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 2011 թվականի մայիսի 16-ի հ.89-Ա և հունիսի 17-ի հ.118-Ա հրամանները և ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով և 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող /ծածկագիր՝ 2.3-67/ Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող /ծածկագիր՝ 2.3-67/ Գագիկ Սլոյանը 2011 թվականի հունիսի 17-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
11. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին ուղղված 08.11.2018 թվականի թիվ 49/81493 գրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառավարման բաժնի պետը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում ներկա պահին թափուր է վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը /ծածկագիր՝ 2.3-67/:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011 թվականի թիվ 118-Ա հրամանի իրավաչափությունը գնահատելիս Վերաքննիչ դատարանը նախևառաջ հարկ է համարում անդրադառնալ 16.06.2011 թվականի եզրակացությամբ հիմնավորված և հաստատված հանգամանքներին:
Համայնքային ծառայության պաշտոնների և դասային աստիճանների դասակարգման, համայնքային ծառայության պաշտոնի նշանակման, համայնքային ծառայողների ատեստավորման և վերապատրաստման, համայնքային ծառայության կադրերի ռեզերվի, համայնքային ծառայողների իրավական վիճակի, համայնքային ծառայության կազմակերպման և ղեկավարման, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է համայնքապետարանների աշխատակազմերում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերով նախատեսված պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց վրա:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ համայնքային ծառայության վրա տարածվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված հանրային ծառայության հիմնական սկզբունքները:
Վիճելի իրավահարաբերության պահին գործող «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 09.04.2018 թվականին) 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հանրային ծառայության հիմնական սկզբունքներն են՝ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունը:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համայնքային ծառայողը կրում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով սահմանված հիմնական պարտականությունները:
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայողի հիմնական պարտականություններն են, ի թիվս այլոց, մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ապահովելը օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ ներկայացնելը:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվում են կարգապահական հետևյալ տույժերը.
ա) նախազգուշացում.
բ) նկատողություն.
գ) խիստ նկատողություն.
գ1) համայնքային ծառայողին նույն պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում շնորհված ավելի բարձր դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով.
դ) զբաղեցրած պաշտոնից ազատում:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված համայնքային ծառայողից: Կարգապահական տույժը նշանակվում է կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, չհաշված ծառայողի հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելու ժամանակը: Կարգապահական տույժ չի կարող նշանակվել, եթե կարգապահական խախտում կատարելու օրվանից անցել է վեց ամսից ավելի ժամանակ:
Նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո: Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում համայնքային ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչև մեկ ամիս ժամկետով կարող է կասեցվել համայնքային ծառայողի վարձատրության պահպանմամբ: Ծառայողական քննության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ընդունած որոշումներն ունեն պարտադիր բնույթ:
«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն (այսուհետ` ծառայողական քննություն) անցկացնելու կարգը և դեպքերը սահմանված են ՀՀ կառավարության 13.07.2006 թվականի «Համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 1003-Ն որոշման հաստատված համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգով (այսուհետ՝ Կարգ), որի 2-րդ կետի համաձայն՝ ծառայողական քննությունն օրենքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կարգով սահմանված դեպքերում և կարգով համայնքային ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննությունն է
Կարգի 4-րդ կետի համաձայն՝ ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հանգամանքներն են`
1) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ համայնքային ծառայողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) ներկայացված պահանջում նշված` օրենքով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից կիրառված կարգապահական տույժի, ինչպես նաև համայնքային ծառայողի կողմից կարգապահական խախտում թույլ տալու հիմնավորվածությունը (...):
Կարգի 15-րդ կետի համաձայն՝ ծառայողական քննություն վարողը սույն կարգով սահմանված դեպքերում և ընթացակարգով լիազորված է՝
1) սահմանված ժամկետներում անցկացնել ամբողջական, բազմակողմանի և օբյեկտիվ ծառայողական քննություն, կատարել քննությանն առնչվող բոլոր գործողությունները և փաստաթղթային ձևակերպումներ տալ դրանց (...):
Կարգի 65-րդ կետի համաձայն՝ ծառայողական քննության արդյունքում լիազորված մարմնի աշխատակազմի ղեկավարի ընդունած իրավական ակտերն ունեն պարտադիր բնույթ:
Նշված իրավանորմերի համադրված վերլուծությունից հետևում է, համայնքային ծառայողների իրավական վիճակը համակարգող օրենսդրական կարգավորումները վերջիններիս համար պարտականություն են սահմանում մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար ապահովել անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և կարողություններ, օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները կատարել ճշգրիտ ու ժամանակին և հաշվետվություններ: Միևնույն ժամանակ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելը համայնքային ծառայողների համար առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝ կարգապահական հետևյալ տույժերի կիրառմամբ. Նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն, համայնքային ծառայողին նույն պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում շնորհված ավելի բարձր դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով, զբաղեցրած պաշտոնից ազատում: «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը սահմանում է կարգապահական տույժ նշանակելու կարգը, պայմանները: Մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթության սկզբունքի ապահովման տեսանկյունից հատկանշական է, որ օրենքով նախատեսված դեպքերում կարգապահական տույժերի կիրառման պարտադիր պայման է ծառայողական քննություն անցկացնելը: Ընդ որում, ծառայողական քննության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ընդունած որոշումներն օժտված են պարտադիրության հատկանիշով, ինչը ենթադրում է, որ համապատասխան մարմնի կողմից ծառայողական քննության արդյունքներով տրված եզրակացությունը՝ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ, անխուսափելի է դարձնում համայնքային ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման կայացումը: Պետք է նկատել նաև, որ ՀՀ կառավարության 13.07.2006 թվականի «Համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 1003-Ն որոշման հաստատված համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգի 15-րդ կետով ծառայողական քննություն վարողի՝ ամբողջական, բազմակողմանի և օբյեկտիվ ծառայողական քննություն անցկացնելու լիազորություն սահմանումն ինքնանպատակ չէ, այն ուղղված է համայնքային ծառայողի իրավունքների հնարավորինս երաշխավորմանը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարին ուղղված 10.05.2011 թվականի թիվ 03/49-3981 գրությամբ խնդրել է անցակցնել ծառայողական քննություն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնն զբաղեցնող Գագիկ Սլոյանի նկատմամբ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու համաձայնություն ստանալու համար:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.05.2011 թվականի թիվ 89-Ա հրամանով նշանակվել է ծառայողական քննություն` կարգապահական տույժը կիրառելու վերաբերյալ համապատասխան եզրակացություն կազմելու համար։
Ծառայողական քննության արդյունքում 16.06.2011 թվականին կազմվել է եզրակացություն, որի համաձայն՝ ծառայողական քննությամբ ձեռքբերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Գագիկ Սլոյանը չի կատարել իր պաշտոնի անձնագրի 11-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պարտականությունները, Գագիկ Սլոյանի կողմից թույլ տրված խախտումն իր բնույթով և ծանրությամբ համապատասխանում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տեսակին։ 16.06.2011 թվականի եզրակացության հաշվառմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011 թվականի թիվ 118-Ա հրամանով տրվել է համաձայնություն` Հայցվորի նկատմամբ «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու համար։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագրի 11-րդ կետի «ա» ենթակետում նշված է, որ բաժնի գլխավոր մասնագետը՝ հայտնաբերված ինքնակամ շինարարության դեպքերի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացնում բաժնի պետին և միջոցներ ձեռնարկում դրանց կանխարգելման, կասեցման և հետևանքների վերացման ուղղությամբ, իսկ նույն կետի «դ» ենթակետի համաձայն՝ բաժնի գլխավոր մասնագետը քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառներում հայտնաբերված իրավախախտման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացնում բաժնի պետին և միջոցներ ձեռնարկում վարչական պատասխանատվություն կիրառելու համար համապատասխան արձանագրություն կազմելու ուղղությամբ:
Ուսումնասիրելով 16.06.2011 թվականին կազմված եզրակացությունը` պարզվում է, որ դրանով հաստատվել է, որ Նուբարաշեն Դ-1 թաղամասի թիվ 10 հողակտորում բնակելի տան ինքնակամ կառուցման համար քաղաքացի Թագուհի Ավետիսյանի նկատմամբ Գագիկ Ալոյանի կողմից 2010 թվականի դեկտեմբերի 17-ին կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ թիվ 002971 արձանագրությունը, որին Գագիկ Սլոյանը, իբրև փաստ, կցել է արձանագրության կազմման դրությամբ բնակելի տան նկարը, որոնց համաձայն Թագուհի Ավետիսյանը Երևանի քաղաքապետի 19.01.2011 թվականի թիվ Վ-2/6 որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի։ Թագուհի Ավետիսյանի նկատմամբ արձանագրությունը կազմելուց հետո շուրջ մեկ ամսվա ընթացքում շինարարական աշխատանքները որոշ ծավալով շարունակվել են, ինչը նկատել է կամ պարտավոր էր նկատել Գագիկ Սլոյանը իր կողմից 17.01.2011 թվականին Թագուհի Ավետիսյանի բնակելի տուն այցելության ժամանակ և նույն օրը Թագուհի Ավետիսյանի տունը լուսանկարելիս, քանի որ Գագիկ Սլոյանի կողմից ծառայողական քննության նյութերին կցված լուսանկարով հստակ պատկերվում է արձանագրությունը կազմելուց հետո Թագուհի Ավետիսյանի կողմից` իր տան տանիքի վրա կատարված լինելու փաստը։
Այս փաստի առնչությամբ Գագիկ Սլոյանը ծառայողական քննության ընթացքում տված իր բացատրությունում նշել է, որ Թագուհի Ավետիսյանի նկատմամբ երկրորդ արձանագրությունը չի կազմել, հաշվի առնելով ձմեռային եղանակը, և որ Թ. Ավետիսյանը և իր տղայի ընտանիքը բնակվում էին այդ շինության մեջ և ստիպված են եղել թիթեղապատել տանիքը, տեղադրել դուռ ու պատուհան, հաշվի է առել նաև Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակից Գ. Կոլոտյանի հավաստիացումները այն մասին, որ Թ. Ավետիսյանի տան քաղաքաշինական փաստաթղթերը ընթացքի մեջ են։
Ծառայողական քննության ընթացքում Թ. Ավետիսյանի կողմից տրված բացատրություններով պարզվել է, որ Թ. Ավետիսյանը շինարարության կատարման պահին չի բնակվել այդ շինությունում: Բացի այդ, նույնիսկ, Թ.Ավետիսյանի՝ շինարարության կատարման պահին այդ շինությունում բնակվելու հանգամանքի հաստատման պայմաններում, այդ հանգամանքով պայմանավորված Գագիկ Սլոյանը միևնույն է չէր ազատվում իրավախախտումը չարձանագրելու ծառայողական պարտականության կատարումից։ Ուստի, պետք է փաստել, որ Գագիկ Սլոյանը Թագուհի Ավետիսյանի կողմից շինարարական աշխատանքները շարունակելու փաստի վերաբերյալ որևէ տեղեկություն չի ներկայացրել վերադաս մարմնին, ինչպես նաև չի ձեռնարկել միջոցներ դրանց կանխարգելման, կասեցման և հետևանքների վերացման ուղղությամբ՝ արդյունքում չկատարելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագրի 11-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված իր պարտականությունները, ինչպես իրավացիորեն եզրահանգել է նաև ծառայողական քննություն անցկացնող մարմին:
Բացի այդ, 16.06.2011 թվականին կազմված եզրակացությամբ նաև հաստատվել է, որ առանց շինարարության թույլտվության Նուբարաշեն հ.20 փողոցին հարող տարածքում հիմքերի բետոնացման աշխատանքների և Նուբարաշեն Է-3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարիսպի կառուցման աշխատանքների դեպքերը հայտնաբերվել են քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից 13.04.2011թվականին կատարած շրջայցի ժամանակ։ Գագիկ Սլոյանը այդ դեպքերի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել միայն 21.04.2011 թվականին, տարածքային չորորդ բաժնի պետ Կ. Վանյանի հանձնարարությամբ` այդ նպատակով շրջայց կատարելուց հետո։ Նուբարաշեն Է-3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարիսպի ինքնակամ կառուցման աշխատանքները սկսվել են 2011 թվականի մարտի 21-ից 25-ը ընկած ժամանակահատվածում։ Նկատի ունենալով այդ ժամանակահատվածում Գագիկ Սլոյանի կողմից սեփական շրջայցերը կատարելու աշխատանքային ռեժիմը (երկու շաբաթը մեկ նույն թաղամասում լինելու պարբերականությունը)` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ծառայողական քննություն անցկացնող մարմինն իրավացիորեն է եկել այն հետևության, որ երեք շաբաթը ողջամիտ ժամկետ է եղել Հայցվորի կողմից պարսպի ինքնակամ շինարարական աշխատանքներն անձամբ հայտնաբերելու և այդ ուղղությամբ իր պաշտոնի անձնագրով նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար, ինչը չի արել, որի արդյունքում կրկին անգամ թերացել է իր ծառայողական պարտականությունների մեջ։
Վերոգրյալ իրավական և փաստական հիմնավորումներով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանն իրավացիորեն է եզրահանգել, որ տվյալ դեպքում ծառայողական քննության ընթացքում քննարկման առարկա է դարձվել 3 դեպք` Նուբարաշեն Դ-1 թաղամասի թիվ 10 հողակտորում բնակելի տան ինքնակամ կառուցում, առանց շինարարության թույլտվության Նուբարաշեն թիվ 20 փողոցին հարող տարածքում հիմքերի բետոնացման աշխատանքերի և Նուբարաշեն Է-3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարսպի կառուցման աշխատանքների դեպքերը, որոնց վերաբերյալ որևէ այլ հանգամանք, որը կարող էր էական նշանակություն ունենալ նշված 3 դեպքերի քննարկման և լուծման համար, դատաքննության ընթացքում չհաստատվեց, հետևաբար ծառայողական քննությունն իրականացվել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ, ստուգվել և վերլուծվել են հայցվորի կողմից ծառայողական քննություն իրականացնող մարմնին հայտնված բոլոր փաստական հանգամանքները, ուստի ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011 թվականի թիվ 118-Ա հրամանն իրավաչափ է և այն վերացնելու իրավական հիմքեր առկա չեն։
Նման պայմաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանով Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող /ծածկագիր՝ 2.3-67/ Գագիկ Սլոյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժի կիրառման համար հիմք է հանդիսացել ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011 թվականի թիվ 89-Ա և թիվ 118-Ա հրամանը, որի իրավաչափությունը հաստատվել է սույն որոշմամբ՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանը՝ կարգապահական տույժ կիրառելու մասով, իրավաչափ է, և բացակայում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի 1-ին կետն անվավեր ճանաչելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը, ուստի այդ մասով ևս հիմնավոր են Դատարանի եզրահանգումները, իսկ վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները բավարար չեն վերաքննիչ բողոքն այդ մասով բավարարելու և դատական ակտը բեկանելու համար:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային առաջին բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող /ծածկագիր՝ 2.3-67/ Գագիկ Սլոյանին 2011 թվականի հունիսի 17-ից զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի 2-րդ կետի իրավաչափության գնահատմանը, անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝ սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կամ «գ1» կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալու հիմքով սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված տույժի կիրառումը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի՝ տառացի նշանակությամբ մեկնաբանությունից բխում է, որ համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու նշված հիմքի առկայությունը ուղղակիորեն պայմանավորված է հետևյալ պայմանների պարտադիր առկայության հետ.
- համայնքային ծառայողի նկատմամբ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով (խիստ նկատողություն) կամ «գ1» կետով (համայնքային ծառայողին նույն պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում շնորհված ավելի բարձր դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով) նախատեսված կարգապահական տույժի կիրառում,
- կարգապահական տույժի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալը,
- նոր կարգապահական խախտում թույլ տալու համար «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով (խիստ նկատողություն) նախատեսված տույժի կիրառումը:
Ստացվում է, որ օրենսդիրը համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու նշված հիմքը կիրառելի է համարում բացառապես այն դեպքում, երբ համայնքային ծառայողի նկատմամբ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելիս պարզվում է, որ վերջինիս նկատմամբ նախկինում (մեկ տարվա կտրվածքով) կիրառվել է խիստ նկատողության կամ դասային աստիճանի իջեցման ձևով կարգապահական տույժ: Ընդ որում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված պայմանի առկայությունը կարող է հաստատված համարվել, եթե նախորդ մեկ տարվա ընթացքում խիստ նկատողության կամ դասային աստիճանի իջեցման ձևով կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ անհատական իրավական ակտն իրավաբանական ուժի մեջ է և չի վերացվել դատական կարգով, այսինքն՝ քննարկվող իրավիճակում էական է ոչ միայն կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու փաստը, այլև կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ համապատասխան անհատական իրավական ակտի առակայությունը և փաստացի իրավաբանական ուժի մեջ լինելը: Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը հիմնավորվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված այն իրավադրույթով, համաձայն որի՝ անվավեր ճանաչված ոչ իրավաչափ վարչական ակտը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-36/17 որոշման համաձայն՝ քաղաքացի Գագիկ Սլոյանի կողմից Դավիթ-Բեկի փողոցի թիվ 6 տան դիմաց՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վրա, ինքնակամ իրականացվել է քարե պարսպի կառուցման շինարարական աշխատանքներ: Նույն որոշմամբ Գագիկ Սլոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով՝ նրա նկատմամբ նշանակվել է տուգանք 400.000 ՀՀ դրամի չափով: Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-36/17 որոշման հիման վրա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը Երևանի քաղաքապետին ուղղված 15.10.2010 թվականի զեկուցագրով, հայտնելով, որ Գագիկ Սլոյանը, հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ, թույլ է տվել վարչական իրավախախտում, առաջարկել է վերջինիս ենթարկել կարգապահական պատասխանատվության։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հիմքով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետ Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ:
Երևանի քաղաքապետարանը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` խնդրելով վճարման կարգադրություն արձակել Գագիկ Սլոյանից 400.000 դրամ բռնագանձելու վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից 24.12.2010 թվականին արձակվել է վճարման կարգադրություն։ Գագիկ Սլոյանը 04.05.2011 թվականին դատարան ներկայացրած հակընդդեմ հայցով խնդրել է Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի թիվ Վ-36/17 որոշումը վերացնել։ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը 06.05.2011 թվականի որոշմամբ վճարման կարգադրությունը վերացրել է և անցել հայցային վարույթի։ Այնուհետև՝ 29.06.2011 թվականին հակընդդեմ հայցվորի կողմից կատարվել է հակընդդեմ հայցի հիմքի և առարկայի լրացում՝ խնդրելով որպես հետևանք վերացնել նաև Երևանի քաղաքապետի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանը:
ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած 06.12.2011 թվականի թիվ ՎԴ/1932/05/11 վճռով՝ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Գագիկ Սլոյանի՝ 400.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Գագիկ Սլոյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ 13.10.2010 թվականի թիվ Վ-36/17 որոշումն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանը վերացնելու պահանջների մասին, Երևանի քաղաքապետարանի հայցը մերժվել է, իսկ Գագիկ Սլոյանի հակընդդեմ հայցը՝ բավարարվել, անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի թիվ Վ-36/17 որոշումը և որպես հետևանք՝ վերացվել է 08.11.2010 թվականի Գագիկ Սլոյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին թիվ Կ-2910 հրամանը:
ՀՀ վարչական դատարանը սույն գործով կայացված վճռով, անդրադառնալով Գագիկ Սլոյանին պաշտոնից ազատելու հիմքերի առկայությանը, նշել է, որ հայցվորի կողմից դատական կարգով ի սկզբանե վիճարկվել է Երևանի քաղաքապետի միայն 13.10.2010 թվականի թիվ Վ-36/17 որոշումը, իսկ, 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը ՀՀ վարչական դատարանի (դատավոր Կարինե Բաղդասարյան) կողմից քննվող թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շջանակներում վիճարկման առարկա է դարձել միայն 29.06.2011թ-ից հետո` հայցվորի կողմից ներկայացված հակընդդեմ հայցի հիմքի և առարկայի լրացման արդյունքում։ Մինչդեռ, վիճարկվող Կ-1013 հրամանն ընդունվել է 17.06.2011թ., հետևաբար, վիճարկվող 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի կայացման ժամանակ Գագիկ Սլոյանի կողմից ՀՀ վարչական դատարանում թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շրջանակներում դեռևս չի վիճարկվել 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի կայացման համար իրավական հիմք հանդիսացած 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանի նշված դիրքորոշումն անհիմն է՝ հետևյալ պարտճառաբանությամբ.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեuակի վարչական վարույթների առանձնահատկությունները uահմանվում են oրենքներով և Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի վերոհիշյալ դրույթով ամրագրել է այն հանրաճանաչ սկզբունքը, համաձայն որի՝ «հատուկ օրենքը վերացնում է ընդհանուրի գործողությունը» («lex specialis derogat legi generali»), ինչը նշանակում է, որ բոլոր այն դեպքերում, երբ իրականացվելու է վարչական որևէ վարույթ, այն իրականացնող վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է պարզի, թե արդյոք իրեն վերապահված լիազորությունների շրջանակի մեջ մտնող հարցերով գոյություն ունեն հատուկ օրենքներ և (կամ) Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրեր, եթե այո, ապա որոշի, թե ինչ չափով է այդ հատուկ օրենքներով և (կամ) Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կարգավորված լուծման ենթակա հարցը։
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հանրային ծառայողին պաշտոնից ազատելու վեաբերյալ գործերի վարույթը առանձին տեսակի վարչական վարույթ է, առկա է նշված գործերի վարույթը կարգավորող հատուկ օրենք («Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքը), հետևաբար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները հանրային ծառայողին պաշտոնից ազատելու վերաբերյալ գործերի վարույթի նկատմամբ կիրառելի են այնքանով, որքանով այդ հարաբերությունները կարգավորված չեն «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով։ Պետք է նկատել, որ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքը չի կարգավորում վարույթի կասեցման հիմքերը և կարգը, հետևաբար այդ հարաբերությունների նկատմամբ կիրառելի են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե անհնարին է տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը:
Վարչական վարույթի կասեցումը գործի քննության ընթացքում այնպիսի հանգամանքի ի հայտ գալն է, որն, ըստ էության, արգելակում է գործի հետագա ընթացքը: Միաժամանակ, օրենքով գործի վարույթի կասեցման համար նախատեսված են երկու խումբ հիմքեր: Դրանցից առաջին խումբը վերաբերում է սպառիչ թվարկված այն հիմքերին, որոնց առկայության դեպքում գործի քննության շարունակումը դառնում է անհնարին, և վարչական մարմինը պարտավոր է դրանցից որևէ մեկի ի հայտ գալուց հետո կասեցնել գործի վարույթը: Այդպիսի հիմքերից է վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունման անհնարինությունը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը: Վարչական մարմինը վարույթը կասեցնելու նշված հիմքի առկայությունը գնահատելիս պետք է առաջնորդվի վարչական վարույթի կասեցման ինստիտուտի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի և վարույթի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջև ողջամիտ համաչափություն ապահովելու անհրաժեշտությամբ:
Սույն գործի փաստերից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային առաջին բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող /ծածկագիր՝ 2.3-67/ Գագիկ Սլոյանին 2011 թվականի հունիսի 17-ից զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի 2-րդ կետի ընդունման համար հիմք է հանդիսացել նախորդ մեկ տարվա ընթացքում Գագիկ Սլոյանի՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանով «խիստ նկատողություն» կարգապահական տույժի ենթարկված լինելու հանգամանքը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանը՝ որպես հետևանք, անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի թիվ Վ-36/17 որոշման վիճարկման վերաբերյալ վարչական (դատական) գործի վարույթի շրջանակներում, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
- փոխկապակցվա՞ծ են արդյոք Երևանի քաղաքապետի միայն 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշման վիճարկման վերաբերյալ թիվ ՎԴ/1932/05/11 վարչական (դատական) գործը և այդ ժամանակահատվածում՝ Գագիկ Սյոլանին պաշտոնից ազատելուն ուղղված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի 2-րդ կետի ընդունման առթիվ հարուցված վարչական վարույթը,
- թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի քննության արդյունքները կարո՞ղ էին ազդեցություն ունենալ վարչական վարույթի օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության վրա և կանխորոշել վարույթի՝ այլ ելքով ավարտ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հիմքով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետ Գագիկ Սլոյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժի կիրառման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի՝ Երևանի քաղաքապետին ուղղված 15.10.2010 թվականի զեկուցագիրը, որով վերջինս հայտնել է, որ Գագիկ Սլոյանը, հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ, թույլ է տվել վարչական իրավախախտում, ուստի առաջարկել է վերջինիս ենթարկել կարգապահական պատասխանատվության: Այսինքն՝ ստացվում է, որ Գագիկ Սլոյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժի կիրառման վերաբերյալ 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանը եղել է Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-36/17 որոշման հետևանքը, որով Գագիկ Սլոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն՝ վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ այն հետևանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծման ելքը։
Նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը Դատարանին չի պարտավորեցնում առանձին գնահատման առարկա դարձնել որպես հետևանք ներկայացված պահանջի հիմնավորվածությունը, քանի որ հիմնական պահանջի լուծման ելքը բոլոր դեպքերում կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների՝ նույն կերպ լուծումը:
Սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելով նշված իրավադրույթները՝ պետք է արձանագրել, որ Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-36/17 որոշման անվավեր ճանաչումը, ամեն դեքպում, հանգեցնելու էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանի վերացման ևս, քանի որ Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-36/17 որոշման ոչ իրավաչափությունը (անվավերությունը) ուղղակիորեն կանխորոշում է նաև վերջինիս հիմքով կայացված ցանկացած այլ վարչական ակտերի, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանի անվավերությունը: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից՝ որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի 2-րդ կետի իրավաչափությունը հիմնավորող փաստարկ, նշված այն հանգամանքը, թե թիվ Կ-2910 հրամանը ՀՀ վարչական դատարանի կողմից քննվող թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շրջանակներում վիճարկման առարկա է դարձել միայն 29.06.2011 թվականից՝ 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանն ընդունվելուց հետո, անհիմն է, քանի որ ՀՀ վարչական դատարանի կողմից քննվող թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շրջանակներում հակընդդեմ հայցվորը ոչ թե վիճարկել է 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանը, այլ 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանի անվավեր ճանաչման պահանջը ներկայացնել է որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ, որպիսի պայմաններում վերջինիս իրավաչափության առանձին գնահատման անհրաժեշտություն առաջանալ չէր կարող:
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմինը պարտավոր էր կասեցնել Գագիկ Սյոլանին պաշտոնից ազատելուն ուղղված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի 2-րդ կետի ընդունման առթիվ հարուցված վարչական վարույթը մինչև Երևանի քաղաքապետի միայն 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշման վիճարկման վերաբերյալ թիվ ՎԴ/1932/05/11 վարչական (դատական) գործով դատական ակտի կայացումը՝ նույնիսկ 17.06.2011 թվականին՝ թիվ Կ-1013 հրամանի ընդունման ժամանակահատվածում, 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանի վերացման պահանջը դեռևս թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով հայցապահանջի շրջանակում ներառված չլինելու պայմաններում, քանի որ Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-36/17 որոշման անվավեր ճանաչումն ինքնին ենթադրում է 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանով կարգապահական տույժի կիառման հիմքերի ոչ իրավաչափություն, ինչը բացառում է Գագիկ Սյոլանին պաշտոնից ազատելու՝ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված հիմքի կիրառման պարտադիր պայմաններից մեկի առկայությունը:
Նշված նկատառումներով Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վարույթի արդյունքում ակնկալվող՝ Գագիկ Սյոլանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչական ակտի ընդունումն անհնարին է եղել մինչև թիվ ՎԴ/1932/05/11 վարչական (դատական) գործով դատական ակտի կայացումը, մինչդեռ վարչական մարմինը, անտեսելով այն հանգամանքը, որ նախորդ մեկ տարվա ընթացքում Գագիկ Սլոյանի նկատմամբ կարգապահական տույժի կիրառման հիմքերի իրավաչափությունը վիճարկվել է դատական կարգով, որոշում է կայացրել Գագիկ Սյոլանին պաշտոնից ազատելու վերաբերյալ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ որպես կանոն, վարչական ակտն անվավեր է ճանաչվում ամբողջությամբ: Վարչական ակտը մի մասով անվավեր կարող է ճանաչվել, եթե անվավեր չճանաչված մասը կարող է ուժի մեջ մնալ առանց անվավեր ճանաչված մասի: Եթե վարչական ակտն անվավեր է ճանաչվել մի մասով, ապա սույն հոդվածի կանոնները կիրառվում են միայն դրա անվավեր ճանաչված մասի նկատմամբ:
Ամբողջ վերոգրյալի հիման վրա, նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենսդիրը համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու՝ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նաատեսված հիմքը կիրառելի է համարում բացառապես այն դեպքում, երբ համայնքային ծառայողի նկատմամբ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելիս պարզվում է, որ վերջինիս նկատմամբ նախկինում (մեկ տարվա կտրվածքով) կիրառվել է խիստ նկատողության կամ դասային աստիճանի իջեցման ձևով կարգապահական տույժ, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում Գագիկ Սլոյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանն անվավեր է ճանաչվել թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով 06.12.2011 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով, իսկ անվավեր ճանաչված ոչ իրավաչափ վարչական ակտը, «Վարչարարւթյան հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, չի հանգեցնում իրավաբանական հետևանքների՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Գագիկ Սլոյանին աշխատանքից ազատելու հիմքերից մեկի բացակայության պայմաններում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի 2-րդ կետն իրավաչափ չէ, հետևաբար այդ մասով այն ենթակա է անվավեր ճանաչման:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին ուղղված 08.11.2018 թվականի թիվ 49/81493 գրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառավարման բաժնի պետը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում ներկա պահին թափուր է վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը /ծածկագիր՝ 2.3-67/:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ համայնքային ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Նշված իրավանորմերի ուժով՝ Գագիկ Սլոյանին համայնքային ծառայության պաշտոնից ազատելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի 2-րդ կետն անվավեր ճանաչվելու պայմաններում, Երևանի քաղաքապետարանը պարտավոր է Գագիկ Սլոյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում վերականգնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում /ծածկագիր՝ 2.3-67/ և վերջինիս ենթակա է հատուցման միջին աշխատավարձ` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Ուստի, որպես հետևանք ներկայացված՝ Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու պահանջները ևս ենթակա են բավարարման:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենuգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով uահմանված՝ վարչական դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու՝ վերաքննիչ դատարանի լիազորությունը՝ հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մաuին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն վարչական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մաuնակցող անձանց համար: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիuանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մաuին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեuանկյունից: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի փաստական հանգամանքները, ինչպես նաև գործում առկա ապացույցները բավարար են վերջնական դատական ակտ կայացնելու համար, և ՀՀ վարչական դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիu Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունում uույն որոշման պատճառաբանությունները, ինչպեu նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ հայցվորն ի սկզբանե օրենքի ուժով ազատված է դատարան ներկայացրած հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումից, ապա պետական տուրքի գծով բացակայում է կողմի կատարած այն ծախսը, որը եղել է անհրաժեշտ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, և, ըստ դրա՝ բացակայում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ այն հատուցելու դեպքը:
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում և Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանում գործի քննության հետ կապված՝ կողմերի միջև դատական ծախսերի բաշխման հարցին և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ և 146-րդ հոդվածները, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 141-րդ, 144-152-րդ և 156-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի՝ թիվ ՎԴ/2104/05/14 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 10.11.2017 թվականի վճիռը՝ մասնակիորեն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի 2-րդ կետը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու պահանջները մերժելու մասով բեկանել և և այդ մասով փոփոխել՝ Գագիկ Սլոյանի հայցն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Երևանի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի 2-րդ կետը անվավեր ճանաչելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասով, բավարարել։
2. Անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի Կ-1013 հրամանի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային առաջին բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող /ծածկագիր՝ 2.3-67/ Գագիկ Սլոյանին 2011 թվականի հունիսի 17-ից զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ:
3. Պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին Գագիկ Սլոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում:
4. Պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին Գագիկ Սլոյանին վճարել միջին աշխատավարձ` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:
5. Մնացած մասով վերաքննիչ բողոքը մերժել՝ թիվ ՎԴ/2104/05/14 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 10.11.2017 թվականի վճիռն այդ մասով թողնելով անփոփոխ:
6. Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում և Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանում գործի քննության հետ կապված՝ կողմերի միջև դատական ծախսերի բաշխման մասով՝ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։
7. Որոշումը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին։
8. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան։
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ`
Ա.ԹՈՎՄԱՍՅԱՆ Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆ Ա.ԲԱԲԱՅԱՆ

Դատական Գործ N: ՎԴ/2107/05/14
Դատական Գործ N: ՎԴ/2107/05/14
Վարչական
Նոր քաղաքացիական գործ    
Հայցադիմումը /դիմումը/ ստացվել է: 28-04-2014
Հայցվոր/դիմող
ԱնունԳագիկ   
ԱզգանունՍլոյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ներկայացուցիչ
ԱնունՎահե   
ԱզգանունՀովսեփյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանող
Անվանում:ՀՀ տարածքային կառավարման նախարարություն   
Հասցե:Կառավարական տուն 2   
Պատասխանող
Անվանում:Երևանի քաղաքապետարան   
Հասցե:Արգիշտի 1   
Ինքնուրույն պահանջ ներկայացնող:
3-րդ անձ
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Պահանջ:17.06.2011թ թիվ 118-Ա հրամանը և 17.06.2011թ Կ-1013 հրամանը վերացնելու,հայցվորին իր նախկին աշխատանքին վերականգնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հայցվորին իր միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու պ/մ
Հիմնական պահանջի վիճակագրության տողի համարը: 1.1
Պատասխանի ստացման ամսաթիվը: 24-11-2014
Լրացուցիչ պահանջի վիճակագրության տողի համարը:
Ստացման կարգը: Առաջին անգամ
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 28-04-2014
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Վարչական
Դատավորի անուն: Արծրուն  Միրզոյան
Դատավոր
Դատարանի անվանում: Վարչական
Դատավորի անուն:   
Պետական տուրք    
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: 28-04-2014
Պետ. տուրք (ՀՀ դրամ): 0
Այլ նշումներ:
Ընդունումը մերժվել է    
Ամսաթիվ: 05-05-2014
Որոշման հիմքը
Հոդված80       Մաս 1       Կետ 2 6
Որոշման հիմքը
Հոդված144
Որոշման բովանդակություն:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գործ թիվ ՎԴ/2107/05/14
«05» մայիսի 2014թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Ա. Միրզոյան, ծանոթանալով Գագիկ Սլոյանի ներկայացուցչի կողմից ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին, քննարկելով ներկայացված միջնորդությունը` հայցադիմում ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին,
ՊԱՐԶԵՑ`
Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի՝ «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու» պահանջների մասին։
Միաժամանակ հայցվորը ներկայացրել է միջնորդություն` հայցադիմում ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին և հայտնել, որ ՀՀ վարչական դատարանը« քննելով թիվ ՎԴ/3329/05/11 վարչական գործն ըստ հայցի Գագիկ Սլոյանի ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության« Երևանի քաղաքապետարանի՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը« Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու և« հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարելով հայցվորի միջին աշխատավարձը« վերջինիս իր նախկին աշխատանքին վերականգնելուն Երևանի քաղաքապետարանին պարտավորեցնելու պահանջների մասին« 09.07.2013թ. վճռով հայցը մերժել է։
ՀՀ վարչական դատարանի 09.07.2013թ. վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 21.11.2013թ. որոշմամբ բավարարվել է մասնակի ՀՀ վարչական դատարանի 09.07.2013թ. վճիռը բեկանվել է« իսկ գործի վարույթը կարճվել։
ՀՀ վարչական դատարանի 09.07.2013թ. վճիռը բեկանելիս և գործի վարույթը
կարճելիս վերաքննիչ դատարանը« վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/2087/05/12 վարչական գործով 04.07.2013թ. կայացրած որոշումը« նշել է« թե «ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/2087/05/12 վարչական գործով իր 04.07.2013թ. կայացրած որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական ղիրքորոշումը. «... ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի
տառացի մեկնաբանությունը հանգեցնում է նրան« որ հանրային ծառայության
անցնելու և իրականացնելու հետ կապված վեճերը հանրային իրավահարաբերություններից ծագող գործեր են և ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին« իսկ հանրային ծառայությունը դադարեցնելու հետ կապված վեճերը չունեն հանրային իրավահարաբերություններից ծագող բնույթ և ՀՀ վարչական դատարանին ընդդատյա չեն...»։»։
ՀՀ վճռաբեկ դատարանի 26.02.2014թ. որոշմամբ մերժվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 21.11.2013թ. որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։
ՀՀ վճռաբեկ դատարանի 26.02.2014թ. որոշումը ստացվել է 21.03.2014թ.։
2014 թվականի հունվարի 7-ից ուժի մեջ է մտել ՀՀ վարչական դատավարության նոր օրենսգիրքը« որի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը« ներառյալ՝ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու« այն իրականացնելու« ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը։
Փաստորեն« միևչ 2014 թվականի հունվար ամիսը գործող և 2014 թվականի հունվարի 7-ից ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերի սույն գործին առնչվող տարբերությունը կայացել է նրանում« որ նախկին օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը հանրային ծառայությունը դադարեցնելու հետ կապված վեճերը չի դիտել որպես հանրային իրավահարաբերություններից ծագող և« հետևաբար« ՀՀ վարչական դատարանին ոչ ընդդատյա« մինչդեռ 2014 թվականի հունվարի 7-ից ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1֊ին կետն ուղղակիորեն հանրային ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը դիտում է որպես վարչական դատարանին ընդդատյա։
Սույն գործին առնչվող երկրորդ կարևորագույն հանգամանքն այն է« որ ՀՀ վարչական դատարանի 09.07.2013թ. վճիռը բեկանելիս և գործի վարույթը կարճելիս վերաքննիչ դատարանը« վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/2087/05/12 վարչական գործով 04.07.2013թ. կայացրած որոշումը« նշել է« որ քննվող վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին։
Այստեղից հետևում է« որ թիվ ՎԴ/3329/05/11 վարչական գործն ըստ էության լուծում չի ստացել։ Ընդ որում« եթե 2014 թվականի հունվարի 7-ից ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության նոր օրենսգրքով հանրային ծառայությունից ազատելու հետ կապված վեճերն ընդդատյա չդառնային ՀՀ վարչական դատարանին« ապա ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 21.11.2013թ. որոշումը« ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/2087/05/12 վարչական գործով 04.07.2013թ. կայացված որոշումը հաշվի առնելով վերոգրյալ պահանջը ներկայացվելու էր ընդհանուր իրավասության դատարանի քննությանը։ Սակայն« հաշվի առնելով տեղի ունեցած օրենսդրական փոփոխության արդյունքում առաջացած իրավակարգավորումը« վերոգրյալ պահանջը մեկ անգամ ևս ներկայացվում է ՀՀ վարչական դատարանի քննությանը։
Հայցը կամ դիմումը դատարան ներկայացնելը՝ իրավական պաշտպանության այն միջոցներն են« որոնցով հիմնական իրավունքների« այդ թվում դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից« որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության« այնպես էլ մասնավոր անձանց կողմից։ Պետական մարմինների ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է« որը Հայաստանի Հանրապետությունում« ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում« ունի սահմանադրական իրավունքի բնույթ։
Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել այն թե նորմաստեղծ« թե իրավակիրառման գործունեություն իրականացնելիս։ Դա ենթադրում է« մի դեպքում« օրենսդրի պարտականությունը՝ լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում« մյուս կողմից« իրավակիրառողի պարտականությունը՝ առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց՝ իրենց ուղղված դիմումներր« որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից։
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք« երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ« ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք« ում՝ սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատություններր խախտվում են ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք« նույնիսկ եթե խախտումր կատարել են ի պաշաոնե գործոււ անձինք»։
ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի առաջին մասի համաձայն՝ յուրաքանչյուլ ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական« ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք։
Կոնվենցիան ամրագրել Է մարդու այն հիմնական իրավունքներն ու հիմնարար ազատությունները« որոնք մասնակից պետությունները պարտավորվել են ճանաչել պահպանել ու պաշտպանել։
Երբ խոսքը վերաբերում Է ամրագրկած իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանմանն ու պաշտպանությանը« Կոնվենցիան օգտագործում է «արդյունավետ» տերմինը« ինչը ենթադրում Է ներպետական օրենքներով այնպիսի սկզբունքների ամրագրում« այնպիսի կառույցների ստեղծում և մեխանիզմների նախատեսում« որոնց միջոցով հնարավոր կլինի պարտադիր և անարգել վերականգնել խախտված իրավունքը։
Կոնվենցիայի 13 հոդվածի և ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի պահանջների վերլուծությունից հետևում Է« որ իրավունքի արդյունավետ պաշտպանությունը սկսվում է իրավունքի ամրագրմամբ« իրավունքի խախտման համար պատասխանատվության« ինչպես նաև իրավունքի պաշտպանության մեխանիզմների սահմանմամբ« պաշտպանությունն իրականացնելու պարտականություն և իրավասություն ունեցող մարմինների« դրանց գործունեության երաշխիքների նախատեսմամբ։
ՀՀ Սահմանադրությունն ամրագրել Է Կոնվենցիայով հռչակված իրավունքների ու ազատությունները« որով ճանաչել է դրանց պահպանման և պաշտպանության պարտադիր լինելը։ Այդ իրավունքներին վերաբերող ներպետական օրենքներն են« որ պետք է երաշխավորեն ամրագրված և ճանաչված իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումների դեպքերում պետական մարմինների առջև արդյունավետ պաշտպանության իրավունքը։ Նշվածից է բխում ՀՀ Սահմանադրության 19 հոդվածը։
Հայցվորը վկայակոչել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 2֊րդ կետը, 96-րդ հոդվածի 1֊ին մասի 3֊րդ կետը։
ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերոհիշյալ հոդվածների և դրանց վերլուծությունների ուժով գտնում է« որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերը նշված իրավակարգավորումները տվյալ դեպքում չեն կարող բացասաբար անդրադառնալ հայցվորի դատական պաշտպանության իրավունքի իրականացման վրա« քանի որ
1) ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 21.11.2013թ. որոշմամբ գործի վարույթը կարճվել է վարչական դատարանին ընդդատյա չլինելու հիմքով.
2) Դրանից հետո օրենսդրական փոփոխության արդյունքում վեճն ընդդատյա է դառնում վարչական դատարանին.
3) Եթե չլիներ նշված օրենսդրական փոփոխությունը« հայցը ներկայացվելու էր ընդհանուր իրավասության դատարանի քննությանը։
4) Հայցվորի վեճն ըստ էության լուծում չի ստացել։
Ընդ որում« այս դիրքորոշումը պայմանավորված է ստորև շարադրված հետևյալ հանգամանքներով։
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված «իր խախտված իրավունքները վերականգնելու» արտահայտությունը վերաբերում է այդ իրավունքների վերականգնման վերաբերյալ ըստ էության դատական ակտ կայացնելուն« որպիսին տվյալ դեպքում չի կայացվել։
Այս համատեքստում հիշատակել է «Գործն ըստ էության լուծող դատական ակտի տեսակները» վերտառությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածը.
Նշված հոդվածի բովանդակությունից հետևում է« որ գործի վարույթը կարճելու վերաբերյալ դատական ակտը ներառված չէ գործն ըստ էության լուծող դատական ակտի տեսակների մեջ և գործի վարույթը կարճելու դեպքում հայցը չի բավարարվում կամ մերժվում, հետևաբար այն չի հանդիսանում վեճն ըստ էության լուծող դատական ակտ։ Ուստի« վերոհիշյալ հիմնավորումների ուժով գտնում է« որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված «օրինական ուժի մեջ մտած վճիռ» բառակապակցությունը վերաբերում է վեճն ըստ էության լուծող դատական ակտերին։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54֊րդ հողվածը միջնորդել է վերականգնել դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։

Քննարկելով ներկայացված միջնորդությունը` հայցադիմումը դատարան ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին, դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ և հիմնավորումներով.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն.
«1. Դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։
2. Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով« եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց« եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է« եթե վարչական դատարանը համարում է« որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով։»։
Տվյալ դեպքում հայցվորը վիճարկման հայցով խնդրել է անվավեր ճանաչել ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը։
Հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ հայցվորի կողմից նշված ակտերի վիճարկման հայցադիմում ՀՀ վարչական դատարան է ներկայացվել դեռևս 18.07.2011թ.-ին, որը դատարանի /դատավոր Ա. Ղազարյան/ կողմից վարույթ է ընդունվել 21.07.2011թ.-ին։ Դատարանի 09.07.2013թ. թիվ ՎԴ/3329/05/11 վճռով Գագիկ Սլոյանի հայցը ամբողջությամբ մերժվել է։ Հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 21.11.2013թ. կայացրած որոշմամբ բեկանել է դատարանի նշված վճիռը և փոփոխել այն՝ կարճելով գործի վարույթը՝ իրավահարաբերության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։ ՀՀ վճռաբեկ դատարանի 26.02.2014թ. թիվ ՎԴ/3329/05/11 որոշմամբ հայցվորի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
Տվյալ դեպքում հայցվորի ներկայացուցիչը 28.04.2014թ. դիմել է դատարան նույն պահանջով և որպես դատավարական ժամկետի բացթողնման պատճառաբանություն նշել է, որ նախկինում նույն հայցով դիմել է դատարան, սակայն իրավահարաբերության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն սույն վեճը վարչական դատարանին ընդդատյա չլինելու հանգամանքը պարզ է դարձել միայն ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը ստանալուց հետո, որից սկսած երկամսյա ժամկետում էլ սույն հայցը ներկայացրել է դատարան, քանի որ ներկայումս գործող, 07.01.2014թ.-ին ուժի մեջ մտած ՀՕ-139-Ն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսված իրավակարգավորմամբ սույն վեճը դարձել է ընդդատյա ՀՀ վարչական դատարանին։
Հարկ է նշել, որ թե իրավահարաբերության պահին գործող, թե ներկայումս գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերը վիճարկման հայցը դատարան ներկայացնելու ժամկետ են սահմանել վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից՝ երկամսյա ժամկետը։
Վերը նշվածը հաշվի առնելով դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում 17.06.2011թ. ընդունված վարչական ակտերի վիճարկման պահանջով հայցվորը դատական պաշտպանության է դիմել վարչական ակտերը ուժի մեջ մտնելուց մեկ ամիս անց՝ 18.07.2011թ.-ին, այնուհետև, սույն վեճի՝ վարչական դատարանին ընդդատյա չլինելու հանգամանքը պարզ է դարձել 26.02.2014թ.-ին, որից հետո հայցվորը կարող էր սույն հայցը դատարան ներկայացնել մինչև 27.03. 2014 թվականը ներառյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետի մեկ ամիսը արդեն իսկ հոսել էր 2011թ.-ի հուլիսի 18-ին ՀՀ վարչական դատարան հայցի ներկայացմամբ, իսկ մնացյալ մեկ ամիսը շարունակել է հոսել ՀՀ վճռաբեկ դատարանի 26.02.2014թ.-ի որոշման կայացման օրվան հաջորդող օրվանից և ավարտվել 27.03.2014թ.-ին։ Թեև որևէ ապացույցով չի հիմնավորվում հայցվորի կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի 26.02.2014թ. որոշումը 21.03.2014թ.-ին ստանալու փաստը, այնուամենայնիվ, եթե նույնիսկ ընդունենք այդ հանգամանքը, ապա դատարանը գտնում է, որ հայցվորը կարող էր սույն հայցը դատարան ներկայացնել մինչև 22.04.2014 թվականը ներառյալ։ Մինչդեռ, սույն հայցը դատարան է ներկայացվել 28.04.2014թ.-ին՝ բաց թողնելով վիճարկման հայց ներկայացնելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված երկամսյա ժամկետը։
Դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից տվյալ դեպքում դատավարական ժամկետի բացթողնման վերաբերյալ որևէ պատճառաբանություն, որևէ հիմնավորում չի ներկայացվել դատարանին։ Հետևաբար, դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից դատավարական ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու միջնորդությունը անհիմն է և ենթակա է մերժման։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն. «1.Վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե՝
...
6) լրացել են հայցադիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները. իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական դատարանը մերժել է»։
Տվյալ դեպքում դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցադիմումը ՀՀ վարչական դատարան է ներկայացվել դատավարական ժամկետների լրանալուց հետո, իսկ հայցվորի կողմից ներկայացված միջնորդությունը` այն վերականգնելու մասին, անհիմն է, ենթակա է մերժման, եզրակացնում է, որ հայցադիմումի ընդունումը պետք է մերժել։
Բացի այդ հարկ է նշել, որ դատարանի գնահատմամբ առկա է սույն հայցադիմումի ընդունումը մերժելու մեկ այլ հիմք ևս, այն է՝ նույն անձանց միջև« նույն առարկայի մասին և նույն հիմքերով առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որն է՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 21.11.2013թ. թիվ ՎԴ/3329/05/11 որոշումը։
Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն. «1. Վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը« եթե`
...
2) նույն անձանց միջև« նույն առարկայի մասին և նույն հիմքերով առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ.
... »։
Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 97-րդ հոդվածով նախատեսվում է գործի վարույթը կարճելու կարգը և հետևանքները, որի 2-րդ մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու դեպքում նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել վարչական դատարան« բացառությամբ այն դեպքերի« երբ հայցվորը հայցից հրաժարվել է դատաքննության նախապատրաստական փուլում« կամ գործի վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքով։
Տվյալ դեպքում բացակայում են նշված հոդվածով նախատեսված բացառությունները, հետևաբար գործի վարույթը կարճելու դեպքում նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել վարչական դատարան։
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ հայցադիմումի ընդունումը ամբողջությամբ ենթակա է մերժման՝ վերը նշված պատճառաբանությամբ։
Հիմք ընդունելով վերոնշյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով, դատարանը

ՈՐՈՇԵՑ`

Գագիկ Սլոյանի ներկայացուցչի միջնորդությունը` հայցադիմումը դատարան ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին, մերժել։
Գագիկ Սլոյանի ներկայացուցչի կողմից ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի՝ «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու» պահանջների մասին, մերժել։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալուց հինգ օր հետո։
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, որոշումն ստանալու օրվանից հետո` հնգօրյա ժամկետում։

ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
Այլ նշումներ:
Օրենսգիրք: Վարչական դատավարության օրենսգիրք
Օրենսգիրք: Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Որոշումն ուղարկվել է կողմերին    
Ամսաթիվ: 05-05-2014
Ելքի համարը: 52470
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 29-05-2014
Էջերի քանակը: 35
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործը, որոշումը ուղարկվել է    
Ամսաթիվ: 29-05-2014
Էջերի քանակը: 35
Գործին կից նյութերը:
Որ դատարան է ուղարկվել: Վարչական վերաքննիչ
Ուր է ուղարկվել:
Ելքի գրության համար: Ե-ԴԴ-9-60145/14
Գործը բողոքարկվել է    
Ամսաթիվ: 02-06-2014
Վարչական գործը ստացվել է, գործն ըստ էության չլուծող դատական ակտը վերացվելուց հետո    
Ամսաթիվ: 17-10-2014
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2014-10-30 14:36:01 Խմբագրման ամսաթիվ:2014-10-30 14:36:01    
Որոշման ամսաթիվ: 20-10-2014
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 16-12-2014
Ծանուցագիրը ուղարկվել է: 20-10-2014
Ժամ: 12:30
Նիստերի դահլիճի համար: 328
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 04-02-2015
Ծանուցագիրը ուղարկվել է: 16-12-2014
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համար: 328
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Գործի վարույթը կասեցվել է Ստեղծման ամսաթիվ:2015-02-13 12:38:02 Խմբագրման ամսաթիվ:2015-02-13 12:38:02    
Ամսաթիվ: 04-02-2015
Հիմքը
Հոդված94       Մաս 2       Կետ 3
Հիմքը
Հոդված144
Որոշում:Գործ թիվ ՎԴ/2107/05/14

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«04» փետրվարի 2015թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Ա. Միրզոյան, քննարկելով ըստ հայցի՝ Գագիկ Սլոյանի ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի՝ «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու» պահանջների մասին, վարչական գործի վարույթը կասեցնելու հարցը,

ՊԱՐԶԵՑ`

ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի՝ Գագիկ Սլոյանի ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի՝ «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու» պահանջների մասին։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն. «Դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը« եթե` դատավարության մասնակից հանդիսացող իրավաբանական անձը վերակազմակերպվում է։»։
Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպելու մասին» 01.12.2014թ. թիվ ՆՀ-602-Ա հրամանագրով որոշվել է.
«1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն։
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպել՝ միացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ։»։
Տվյալ դեպքում, հաշվի առնելով, որ դատավարության մասնակիցներից ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը վերակազմակերպվում է, դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վարչական գործի վարույթը ենթակա է կասեցման՝ մինչև վերակազմակերպման ավարտը։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 144-րդ հոդվածներով, դատարանը

ՈՐՈՇԵՑ `

Թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործի վարույթն ըստ հայցի՝ Գագիկ Սլոյանի ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի՝ «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու» պահանջների մասին կասեցնել, մինչև ՀՀ տարածքային կառավարման նախարարության վերակազմակերպման ավարտը։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալուց հինգ օր հետո։
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, որոշումն ստանալու օրվանից հետո` հնգօրյա ժամկետում

ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
Ուր է ուղարկվել:
Երբ:
Օրենսգիրք: Վարչական դատավարության օրենսգիրք
Օրենսգիրք: Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Անավարտ գործեր, որոնք փոխանցվել են 2016թ.    
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք կասեցվել են 2015թ. ընթացքում
Այլ նշումներ:
Գործի վարույթը վերսկսվել է Ստեղծման ամսաթիվ:2016-10-19 11:08:25 Խմբագրման ամսաթիվ:2016-10-19 11:08:25    
Ամսաթիվ: 17-10-2016
Որոշում:Գործ թիվ ՎԴ/2107/05/14

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«17» հոկտեմբերի 2016թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Ա.Միրզոյան, քննարկելով ըստ հայցի Գագիկ Սլոյանի ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի՝ «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու» պահանջների մասին, վարչական գործի վարույթը վերսկսելու հարցը,
ՊԱՐԶԵՑ`

ՀՀ վարչական դատարանի 04.02.2015թ. թիվ ՎԴ/2107/05/14 որոշմամբ ըստ հայցի Գագիկ Սլոյանի ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի՝ «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու» պահանջների մասին, վարչական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև մինչև ՀՀ տարածքային կառավարման նախարարության վերակազմակերպման ավարտը:
13.10.2016թ. Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչի կողմից դատարան է ներկայացվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի 11.10.2016թ. թիվ 07/8618հ գրությունը, որով հայտնվել է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության վերակազմակերպման գործընթացն ավարտվել է: Դատարանին խնդրել է գործի վարույթը վերսկսել:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն. «1. Գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո։
... »։
Նման պարագայում դատարանը գտնում է, որ գործի վարույթը պետք է վերսկսել, քանի որ վերացել է կասեցումն առաջացրած հանգամանքը, այն է՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի 24.02.2016թ. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպելու» թիվ ՆՀ-196-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվել է՝ 1.Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության, 2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, դատարանը
ՈՐՈՇԵՑ `

Վարչական գործի վարույթն ըստ հայցի Գագիկ Սլոյանի ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի՝ «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու» պահանջների մասին, վերսկսել։
Դատաքննության նիստը նշանակել 2016թ. նոյեմբերի 30-ին, ժամը 11:45-ին, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, վարչական դատարան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 328 հասցեում։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։
Սույն որոշումը բողոքարկման ենթակա չէ։

ԴԱՏԱՎՈՐ` ԱՐԾՐՈՒՆ ՄԻՐԶՈՅԱՆ
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 30-11-2016
Ծանուցագիրը ուղարկվել է: 17-10-2016
Ժամ: 11:45
Նիստերի դահլիճի համար: 328
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 23-01-2017
Ծանուցագիրը ուղարկվել է: 30-11-2016
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համար: 328
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Անավարտ գործեր, որոնք փոխանցվել են 2017թ.    
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Ինքնաբացարկ    
Երբ: 26-01-2017
Հիմքը: Կանխակալ վերաբերմունք
Ինքնաբացարկի նախաձեռնողը:
Այլ նշումներ:
Մերժել    
Ամսաթիվ: 26-01-2017
Որոշում:Վարչական գործ
թիվ ՎԴ/2107/05/14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱՎՈՐԻ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«26» հունվարի 2017թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ա. Միրզոյանս, քննության առնելով թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործով հայցվոր Գագիկ Սլոյանի կողմից ներկայացված «Ինքնաբացարկի միջնորդությունը»,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի`
Գագիկ Սլոյանը 28.04.2014թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի` «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու, պահանջների մասին։ Միաժամանակ, հայցվորը ներկայացրել է միջնորդություն` հայցադիմում ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ։
Դատարանը /դատավոր՝ Ա. Միրզոյան/ 05.05.2014 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժել է։
«Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Գագիկ Սլոյանը բերել է վերաքննիչ բողոք։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը /դատավոր՝ Ա. Սարգսյան/ 09.07.2014թ. թիվ ՎԴ/2107/05/14 որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է. վերացրել թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 05.05.2014 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
Դատարանը 20.10.2014թ. թիվ ՎԴ/2107/05/14 որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ և սույն գործով 2014թ. դեկտեմբերի 16-ին հրավիրել է նախնական դատական նիստ:
Դատարանի 16.12.2014թ. թիվ ՎԴ/2107/05/14 որոշմամբ վարչական գործը նշանակվել է դատաքննության. դատաքննության նիստը նշանակվել է 2015թ. փետրվարի 04-ին:
Դատարանի 04.02.2015թ. թիվ ՎԴ/2107/05/14 որոշմամբ ըստ հայցի Գագիկ Սլոյանի ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի՝ «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու» պահանջների մասին, վարչական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև ՀՀ տարածքային կառավարման նախարարության վերակազմակերպման ավարտը:
Դատարանի 17.10.2016թ. թիվ ՎԴ/2107/05/14 որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը փոխարինվել է իրավահաջորդ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունով:
23.01.2017թ. դատական նիստի ընթացքում հայցվոր Գագիկ Սլոյանը Դատարանին է ներկայացրել միջնորդություն ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ և հայտնել հետևյալը. «Թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործով Ձեր անկողմնակալության վերաբերյալ ունեմ ողջամիտ կասկած, որն ավելի խորացավ 16.12.2014 թվականին Ձեր նախագահությամբ անցկացված ակնհայտ ձևական. նախնական դատական նիստից հետո։ Իսկ գործը դատաքննության նշանակելու մասին Ձեր որոշման մեջ շարադրված իրականությանը ակնհայտ չհամապատասխանող դատողությունները կարդալուց հետո ես համոզվեցի, որ Դուք թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործով կողմնակալ եք։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89 հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանը նախնական դատական նիստում, ի թիվս այլոց, կողմերի հետ քննարկում և որոշում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը։ Դուք, խախտելով օրենքի պահանջը, նախնական դատական նիստում կողմերի հետ չեք քննարկել և չեք որոշել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը։ Սակայն գործը դատաքննության նշանակելու մասին որոշման մեջ նշել եք. «...դատարանը պարզեց ապացուցում պահանջող փաստերի շրջանակը»։
Ձեր կողմից օրենքի պահանջի խախտումը և որոշման մեջ արձանագրված իրականությանը ակնհայտ չհամապատասխանող դատողությունները կարդալուց հետո ես համոզվեցի, որ դա արվել է որոշակի դիտավորությամբ և որոշակի նպատակով։
Իսկ այդ դիտավորությունը և նպատակը հետևյալն են. 1. նպատակն է հայցը մերժել կողմնակալության պատճառով,
2. դիտավորությամբ նախնական դատական նիստում օրենքի խախտմամբ կողմերի հետ չեք քննարկել և չեք որոշել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը, քանի որ նպատակահարմար չեք համարել որոշակի դարձնել այն փաստերը, որոնք էական նշանակություն ունեն գործի լուծման համար և որոնց ապացուցման բեռը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29 հոդվածի 2–րդ մասի 1-ին կետի համաձայն, կրում է վարչական մարմինը։
Վերը նշված փաստերը վկայում են թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործով Ձեր կողմնակալության մասին, որը հիմք է հանդիսանում սույն ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելու համար։
Ելնելով վերոգրյալից, խնդրում եմ բավարարել միջնորդությունս։»:
Քննարկելով ներկայացված միջնորդությունը, դատարանը գտնում է, որ այն անհիմն է և ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` դատավորի ինքնաբացարկի հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքերի համապատասխան նորմերը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն. «1. Դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91 հոդվածով:
2. Դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ: Գործին մասնակցող անձը նման միջնորդություն կարող է ներկայացնել, իսկ դատավորը ինքնաբացարկ կարող է հայտնել միայն մինչև դատաքննությունն սկսվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը կապացուցի, իսկ դատավորը կհիմնավորի, որ ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի է դարձել դատաքննությունն սկսվելուց հետո և մինչ այդ չէր կարող հայտնի լինել: Ամեն դեպքում միջնորդությունը կարող է ներկայացվել, կամ ինքնաբացարկը կարող է հայտնվել միայն մինչև դատաքննության ավարտը:»:
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն. «Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիuի փաuտերի կամ հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կաuկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ։ Ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվu այլոց այն դեպքերը, երբ` 1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպեu կողմ հանդեu եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մաuնակիցների նկատմամբ, 2) դատավորը` որպեu մաuնավոր անձ, ականատեu է այն փաuտերին, որոնք վիճարկվում են դատաքննության ընթացքում, 3) դատավորը կամ նրա ամուuինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աuտիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիuանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիuանա) գործին մաuնակցող անձ կամ մաuնակցել է տվյալ գործի քննությանը uտորին ատյանում` որպեu դատավոր կամ գործին մաuնակցող անձ։ Uույն oրենքի իմաuտով անձի հետ արյունակցական կապի 1-ին աuտիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները։ Անձի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աuտիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աuտիճանի մեջ գտնվող անձինք, ինչպեu նաև վերջիններիu հետ արյունակցական կապի 1-ին աuտիճանի մեջ գտնվող անձինք։ Անձի հետ արյունակցական կապի մինչև 3-րդ աuտիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի մինչև 2-րդ աuտիճանի մեջ գտնվող անձինք, ինչպեu նաև վերջիններիu հետ արյունակցական կապի 1-ին աuտիճանի մեջ գտնվող անձինք, 4) դատավորը գիտի, որ նա անձամբ կամ նրա ամուuինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աuտիճանի կապի մեջ գտնվող անձինք տնտեuական շահ ունեն` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ։
2. Uույն հոդվածի իմաuտով տնտեuական շահ հաuկացությունը չի ընդգրկում` 1) բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմuեր անուղղակի ունենալը, եթե դա իրականացվում է ներդրումային կամ կենuաթոշակային հիմնադրամի կամ այլ անվանական uեփականատիրոջ միջոցով, և դատավորը չգիտի, որ հանդիuանում է տվյալ ընկերության բաժնետեր, 2) բանկում ավանդ ունենալը, ապահովագրական կազմակերպությունում ապահովագրական պոլիu ունենալը, վարկային կամ խնայողական միության ավանդատու կամ անդամ հանդիuանալը, եթե գործի ելքի արդյունքում այդ կազմակերպության վճարունակությանը էական վտանգ չի uպառնա, 3) Հայաuտանի Հանրապետության, համայնքի կամ Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր ունենալը»։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործը դատաքննության նախապատրաստելիս վարչական դատարանը պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխանն ստանալուց հետո, իսկ այդպիսին չստանալու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո, դատաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով կարող է հրավիրել նախնական դատական նիստ։ Դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի համաձայն. «1. Եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը։
2. Ապացուցման բեռը կրում է`
1) վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով. …»։
Սույն պարագայում Դատարանի 20.10.2014թ. թիվ ՎԴ/2107/05/14 որոշմամբ Գագիկ Սլոյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ և սույն գործով 2014թ. դեկտեմբերի 16-ին հրավիրել է նախնական դատական նիստ: 14.11.2014թ. Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչի կողմից Դատարան է ներկայացվել պատասխան հայցադիմումի վերաբերյալ: 24.11.2014թ. պատասխանող Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության /իրավանախորդ՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարություն/ ներկայացուցչի կողմից դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան, իսկ 01.12.2014թ. դատարան է ներկայացվել նաև Գագիկ Սլոյանի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերը: 16.12.2014թ. կայացած նախնական դատական նիստին ներկայացել են հայցվորը, հայցվորի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության /իրավանախորդ՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարություն/ ներկայացուցիչներ Աստղիկ Թումանյանը և Էրիկ Պետրոսյանը, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Հրանուշ Ներսիսյանը: 16.12.2014թ. կայացած նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածով, պարզել է հայցի առարկան և հիմքերը, կողմերի դիրքորոշումները: Տվյալ դեպքում Դատարանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացվել է վիճարկման հայց և ուսումնասիրելով պատասխանողների նողմից ներկայացված դիրքորոշումները, վարչական վարույթի նյութերը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի դրույթներով, վարչական գործը նշանակել է դատաքննության: Միաժամանակ անդրադառնալով հայցվորի կողմից վկայակոչված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետին, հարկ եմ համարում նշել, որ ապացուցում պահանջող փաստերի շրջանակը՝ հիմք ընդունելով դատարանին ներկայացված հայցի հիմքերը, պատասխանողների առարկությունները, նախնական դատական նիստում կողմերի արտահայտած դիրքրոշումները, դատարանը պարզված է համարել՝ հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով տրված իրավակարգավորումները: Հարկ է նշել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը սահմանում է. «Վարչական դատարանը նախնական դատական նիստում կողմերի հետ քննարկում և որոշում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը։ Ապացուցում պահանջող փաստերի շրջանակը որոշելը նախապատրաստական փուլում չի սահմանափակում վարչական դատարանի իրավունքը դատաքննության փուլում պահանջելու այլ ապացույցներ.»։ Գործը դատաքննության նախապատրաստված համարելով՝ դատարանը հաշվի է առել նաև վերոհիշյալ իրավակարգավորումները:
Վերոգրյալի հիման վրա գտնում եմ, որ անհիմն է միջնորդության մեջ նշվածը և ինքնաբացարկի միջնորդության բավարաման հիմքեր չկան: Հարկ է նշել նաև, որ դատարանի կողմից օրենքին համապատասխան կատարված դատավարական գործողությունները չեն կարող հիմք հանդիսանալ հայցվորի հայտնած ինքնաբացարկի մեջ նշված հիմնավորումներով ինքնաբացարկի ընդունման համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ, 13-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասով, 23-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91-րդ հոդվածով,
Ո Ր Ո Շ Ե Ց Ի `

Հայցվոր Գագիկ Սլոյանի կողմից ներկայացված՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժել:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։
Սույն որոշումը բողոքարկման ենթակա չէ։

ԴԱՏԱՎՈՐ` ԱՐԾՐՈՒՆ ՄԻՐԶՈՅԱՆ
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 13-03-2017
Ծանուցագիրը ուղարկվել է: 08-02-2017
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համար: 328
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Ինքնաբացարկ    
Երբ: 15-03-2017
Հիմքը: Կանխակալ վերաբերմունք
Ինքնաբացարկի նախաձեռնողը: Կողմի միջնորդություն
Այլ նշումներ:
Մերժել    
Ամսաթիվ: 15-03-2017
Որոշում:Վարչական գործ
թիվ ՎԴ/2107/05/14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«15» մարտի 2017թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ա. Միրզոյանս, ուսումնասիրելով թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործով հայցվոր Գագիկ Սլոյանի կողմից ներկայացված «Ինքնաբացարկի միջնորդությունը»,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի`

Գագիկ Սլոյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Երևանի քաղաքապետարանի` «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու, պահանջների մասին։
23.01.2017թ. դատական նիստի ընթացքում հայցվոր Գագիկ Սլոյանը Դատարանին էր ներկայացրել միջնորդություն դատավորի ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի իր՝ որպեu դատավարության մաuնակցի նկատմամբ:
Դատարանի 26.01.2017թ. թիվ ՎԴ/2107/05/14 որոշմամբ հայցվորի կողմից 23.01.2017թ. ներկայացված դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է՝ ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածով նախատեսված հիմքերի բացակայության պատճառաբանությամբ:
13.03.2017թ. դատական նիստի ընթացքում հայցվոր Գագիկ Սլոյանը Դատարանին կրկին ներկայացրել է միջնորդություն՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ և հայտնել հետևյալը. «Թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործով Ձեր անկողմնակալության վերաբերյալ ունեմ ողջամիտ կասկած, որը շարունակ խորանում է Ձեր կողմից իրականացվող «չբավարարել հայցը» օպերացիայի հետևանքով։
Հայցը չբավարարելու ամենակարճ ճանապարհը Դուք համարել եք հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելրը Այդ նպատակով գտել եք, որ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և նույն հիմքերով առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որն է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 21.11.2013 թվականի թիվ ՎԴ/3329/05/11 որոշումը, գործի վարույթը կարճելու մասին։ Միաժամանակ շատ լավ գիտակցելով, որ գործի վարույթը կարճվելու դեպքում հայցը չի բավարարվում կամ մերժվում, այսինքն վեճն ըստ էության լուծում չի ստանում։ Այսինք, Ձեր կողմից հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշմամբ փորձ է արվել ինձ զրկել դատական պաշտպանության իրավունքից, քանի որ կայացված որոշումից բխում էր, որ ՀՀ որևէ դատարան Գագիկ Սլոյանի հայցր չի կարող ըստ էության քննել և այն չի կարող լսվել ՀՀ որևէ դատարանում ՀՀ օրենսդրության փոփոխությունների պատճառով։
Նշված փաստը վկայում է թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործով Ձեր կողմնակալության մասին, որը հիմք է հանդիսանում սույն ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելու համար։
Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ բավարարել միջնորդությունս և հայտնել ինքնաբացարկ»:

ՈՒսումնասիրելով ներկայացված միջնորդությունը, դատարանը գտնում է, որ այն ենթակա չէ քննարկման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` դատավորի ինքնաբացարկի հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքերի համապատասխան նորմերը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն. «1. Դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91 հոդվածով:
2. Դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ: Գործին մասնակցող անձը նման միջնորդություն կարող է ներկայացնել, իսկ դատավորը ինքնաբացարկ կարող է հայտնել միայն մինչև դատաքննությունն սկսվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը կապացուցի, իսկ դատավորը կհիմնավորի, որ ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի է դարձել դատաքննությունն սկսվելուց հետո և մինչ այդ չէր կարող հայտնի լինել: Ամեն դեպքում միջնորդությունը կարող է ներկայացվել, կամ ինքնաբացարկը կարող է հայտնվել միայն մինչև դատաքննության ավարտը:»:
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն. «Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիuի փաuտերի կամ հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կաuկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ։ Ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվu այլոց այն դեպքերը, երբ` 1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպեu կողմ հանդեu եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մաuնակիցների նկատմամբ, 2) դատավորը` որպեu մաuնավոր անձ, ականատեu է այն փաuտերին, որոնք վիճարկվում են դատաքննության ընթացքում, 3) դատավորը կամ նրա ամուuինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աuտիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիuանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիuանա) գործին մաuնակցող անձ կամ մաuնակցել է տվյալ գործի քննությանը uտորին ատյանում` որպեu դատավոր կամ գործին մաuնակցող անձ։ Uույն oրենքի իմաuտով անձի հետ արյունակցական կապի 1-ին աuտիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները։ Անձի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աuտիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աuտիճանի մեջ գտնվող անձինք, ինչպեu նաև վերջիններիu հետ արյունակցական կապի 1-ին աuտիճանի մեջ գտնվող անձինք։ Անձի հետ արյունակցական կապի մինչև 3-րդ աuտիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի մինչև 2-րդ աuտիճանի մեջ գտնվող անձինք, ինչպեu նաև վերջիններիu հետ արյունակցական կապի 1-ին աuտիճանի մեջ գտնվող անձինք, 4) դատավորը գիտի, որ նա անձամբ կամ նրա ամուuինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աuտիճանի կապի մեջ գտնվող անձինք տնտեuական շահ ունեն` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ։
2. Uույն հոդվածի իմաuտով տնտեuական շահ հաuկացությունը չի ընդգրկում` 1) բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմuեր անուղղակի ունենալը, եթե դա իրականացվում է ներդրումային կամ կենuաթոշակային հիմնադրամի կամ այլ անվանական uեփականատիրոջ միջոցով, և դատավորը չգիտի, որ հանդիuանում է տվյալ ընկերության բաժնետեր, 2) բանկում ավանդ ունենալը, ապահովագրական կազմակերպությունում ապահովագրական պոլիu ունենալը, վարկային կամ խնայողական միության ավանդատու կամ անդամ հանդիuանալը, եթե գործի ելքի արդյունքում այդ կազմակերպության վճարունակությանը էական վտանգ չի uպառնա, 3) Հայաuտանի Հանրապետության, համայնքի կամ Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր ունենալը»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.« ... 2. Նույն հիմքով հայտնված ինքնաբացարկի միջնորդությունը չի քննարկվում:»:
Հիմք ընդունելով վերոգրյալը գտնում եմ, որ հայցվորի կողմից 13.03.2017թ. ներկայացված ինքնաբացարկի միջնորդության հիմքում նույնպես դրված են դատավորի կողմից հայցվորի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու հիմնավորումները, ուստի գտնում եմ, որ նույն հիմքով հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը ենթակա չէ քննարկման:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ, 13-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասով, 23-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91-րդ հոդվածով,

Ո Ր Ո Շ Ե Ց Ի `

Հայցվոր Գագիկ Սլոյանի կողմից ներկայացված՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը չքննարկել:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։
Սույն որոշումը բողոքարկման ենթակա չէ։

ԴԱՏԱՎՈՐ` ԱՐԾՐՈՒՆ ՄԻՐԶՈՅԱՆ
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 17-04-2017
Ծանուցագիրը ուղարկվել է: 15-03-2017
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համար: 328
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:17.04.2017թ. եղել է ոչ աշխատանքային օր
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 17-05-2017
Ծանուցագիրը ուղարկվել է: 21-04-2017
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համար: 328
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 29-06-2017
Ծանուցագիրը ուղարկվել է: 17-05-2017
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համար: 328
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 20-07-2017
Ծանուցագիրը ուղարկվել է: 29-06-2017
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համար: 23
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը:
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 25-09-2017
Ծանուցագիրը ուղարկվել է: 20-07-2017
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համար: 23
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 20-10-2017
Ծանուցագիրը ուղարկվել է: 25-09-2017
Ժամ: 11:30
Նիստերի դահլիճի համար: 23
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 10-11-2017
Ծանուցագիրը ուղարկվել է: 20-10-2017
Ժամ: 17:45
Նիստերի դահլիճի համար: 23
Նշանակվել է: Վճիռ/որոշում հրապարակելու օր
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Հայցի/հակընդդեմ հայցի լուծումը    
Հայցի լուծման ամսաթիվ: 10-11-2017
Հայցի լուծումը: Մերժվել է
Հոդված
Հոդված60
Հոդված
Հոդված124-127
Հոդված
Հոդված130-132
Հակընդդեմ հայցի լուծումը:
Հակընդդեմ հայցի լուծման ամսաթիվ:
Այլ նշումներ:
Օրենսգիրք: Վարչական դատավարության օրենսգիրք
Օրենսգիրք: Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2017-11-10 18:02:22    
Դատական ակտ:Վարչական գործ
թիվ ՎԴ/2107/05/14

Վ Ճ Ի Ռ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
«10» նոյեմբերի 2017թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, հետևյալ կազմով`
նախագահությամբ` դատավոր Ա. Միրզոյանի,
քարտուղարությամբ` Ք. Զոհրանյանի,
մասնակցությամբ

հայցվոր` Գագիկ Սլոյանի ներկայացուցիչ՝
(ք. Երևան, Ս. Դավթի նրբ տուն 48) Վ. Հովսեփյան

պատասխանող` ՀՀ տարածքային կառավարման և
զարգացման նախարարության ներկայացուցիչ՝
(ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Ա. Թումանյան
Կառավարական տուն 2)

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ՝
(ք. Երևան, Արգիշտի 1) Հ. Ներսիսյան

դռնբաց դատական նիստում, 20.10.2017 թվականին, քննեց վարչական գործն ըստ հայցի Գագիկ Սլոյանի ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Երևանի քաղաքապետարանի` «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու» պահանջների մասին։
ՊԱՐԶԵՑ`
1.Գործի դատավարական նախապատմությունը և հայցվորի իրավական դիրքորոշումը
Գագիկ Սլոյանը 28.04.2014թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի` «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու» պահանջների մասին:
Դատարանի 05.05.2014թ. թիվ ՎԴ/2107/05/14 որոշմամբ մերժվել է հայցադիմումը դատարան ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը, քննելով ՀՀ վարչական դատարանի 05.05.2014թ. որոշման դեմ հայցվորի բերած վերաքննիչ բողոքը, 09.07.2014թ. որոշմամբ բողոքը բավարարել է՝ վերացնելով Դատարանի թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործով 05.05.2014թ. կայացրած որոշումը:
Դատարանը 20.10.2014թ. թիվ ՎԴ/2107/05/14 որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ և սույն գործով 2014թ. դեկտեմբերի 16-ին հրավիրել է նախնական դատական նիստ:
Պատասխանող Երևանի քաղաքապետարանի կողմից 14.11.2014թ. դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան:
Պատասխանող ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից 24.11.2014թ. դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան:
Դատարանի 16.12.2014թ. թիվ ՎԴ/2107/05/14 որոշմամբ վարչական գործը նշանակվել է դատաքննության. դատաքննության նիստը նշանակվել է 2015թ. փետրվարի 04-ին:
Դատարանի 04.02.2015թ. թիվ ՎԴ/2107/05/14 որոշմամբ վարչական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև ՀՀ տարածքային կառավարման նախարարության վերակազմակերպման ավարտը:
Դատարանի 17.10.2016թ. թիվ ՎԴ/2107/05/14 որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է և նույն օրվա մեկ այլ որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը փոխարինվել է իրավահաջորդ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունով:
23.01.2017թ. դատական նիստի ընթացքում հայցվոր Գագիկ Սլոյանը Դատարանին է ներկայացրել միջնորդություն՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:
Դատարանի 26.01.2017թ. թիվ ՎԴ/2107/05/14 որոշմամբ մերժվել է դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը:
13.03.2017թ. դատական նիստի ընթացքում հայցվոր Գագիկ Սլոյանը Դատարանին կրկին ներկայացրել է միջնորդություն՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:
Դատարանը 15.03.2017թ. թիվ ՎԴ/2107/05/14 որոշմամբ որոշել է չքննարկել հայցվոր Գագիկ Սլոյանի կողմից ներկայացված՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը:
Դատարանը 20.10.2017թ. դատական նիստի ընթացքում վարչական գործի դատաքննությունն ավարտել է. գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2017թ. նոյեմբերի 10-ը:
Հայցվորը, դիմելով դատարան, հայտնել է, որ Գագիկ Սլոյանը 04.10.2004թ. ընդունվել է աշխատանքի Երևանի քաղաքապետարան, որպես աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ընդհանուր վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ։ 07.01.2005թ. շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։ Հետագայում Երևանի քաղաքապետարանում տեղափոխվել է այլ բաժիններ որպես գլխավոր մասնագետ։
Գագիկ Սլոյանի կողմից 12.11.2010թ. հայտնաբերվել է ապօրինի շինարարության դեպք Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի տարածքում։ Ենթադրյալ իրավախախտը <<ապօրինի>> շինարարության հայտնաբերման պահին քաղաքաշինական համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել, նշելով, որ դրանք առկա են և գտնվում են վարչական շրջանի ղեկավարի մոտ։ 12.11.2010- 30.11.2010թթ. ընկած ժամանակահատվածում վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով հայցվորը դիմել է (զանգահարել է) Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալին՝ տեղեկանալու արդյոք առկա են վերոհիշյալ շինարարությունը թույյատրող քաղաքաշինական համապատասխան փաստաթղթերը, վերջինս պատասխանել է, որ փաստաթղթերն առկա են և գտնվում են վարչական շրջանի ղեկավարի մոտ, իսկ նա բացակայում է քաղաքից։ Բացի այդ, հայցվորը վարչական շրջանի անձնագրային բաժանմունքից ստացել է ենթադրյալ իրավախախտի տվյալները, որպեսզի ապահովի վարչական վարույթի պատշաճ ծանուցումը։ Ավելին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունից հայցվորը ձեռք է բերել վերը նշված շինարարության իրականացման վայրի հողհատկացման սխեմաները։ Երևանի քաղաքապետի 12.01.2011թ. որոշմամբ ենթադրյալ իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 400.000 դրամ տուգանքի։
2011 թվականի մարտի վերջին ապրիլի սկզբին բաժնի պետի հանձնարարությամբ վերը նշված ինքնակամ շինարարության առկա վիճակը ստուգելու նպատակով հայցվորը լուսանկարել է տարածքը։ Այդ և 12.11.2010թ. կատարված լուսանկարների համեմատությունից պարզվել է, որ դրանց միջև առկա է
տարբերություն։ Պատճառաբանելով, թե իբր հայցվորը տեղյակ չի պահել ինքնակամ շինարարության շարունակման մասին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 10.05.2011թ. N 03/49-3981 գրության հիման վրա ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի դեկավարի 16.05.2011թ. N 89–Ա հրամանով Գագիկ Սլոյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով նախատեսված <<խիստ նկատողություն>> տեսակի կարգապահական տույժը կիրառելու վերաբերյալ համապատասխան եզրակացություն կազմելու համար։
Վերը շարադրվածի վերաբերյալ հայցվորը ներկայացրել է գրավոր բացատրություն։
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանով համաձայնություն է տրվել Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառել<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով նախատեսված <<խիստ նկատողություն>> տեսակի կարգապահական տույժը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. N֊ 1013 հրամանի 1-ին կետով Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառվել է <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով նախատեսված <<խիստ նկատողություն>> տեսակի կարգապահական տույժը, իսկ 2– րդ կետով 17.06.2011թ. ազատվել է աշխատանքից։
Գտնում է, որ վիճարկվող ակտերը ընդունվել են առանց համապատասխան փաստական ն իրավական հիմքերի առկայության, հետևաբար ենթակա են վերացման, հետևյալ պատճառաբանությամբ.
<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդկածով սահմանված են նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, որի 1-ին մասի <<ժ>> կետի համաձայն՝ ծառայողական քննությունը նույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված դեպքերում և կարգով համայնքային ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննությունն է։
Նայն օրենքի 5-րդ հոդվածով, որպես համայնքային ծառայության հիմնական սկզբունք, ի թիվս այլոց, նախատեսված է համայնքային ծառայողների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը։
ՀՀ կառավարության <<համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին>> 13.07.2006թ. N 1003-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետի համաձայն՝ <<Սույն իրավական ակտով սահմանվում է <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 32-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն (այսուհետ՝ ծառայողական քննություն) անցկացնելու կարգը>>։ Կարգի 2-րդ կետի համաձայն՝ <<Ծառայողական քննությունն օրենքով, այլ իրավական ակտերում, ինչպես նաև սույն կարգում սահմանված դեպքերում և կարգով համայնքային ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննությունն է>>։ Կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ծառայողական քննության խնդիրն է ապահովել օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված սկզբունքների իրականացումը։
Կարգի 14-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ ծառայողական քննությանը մասնակցող անձինք են ծառայողական քննությանը մասնակցող այլ անձինք, որոնց կարող են հայտնի լինել քննությանը հետաքրքրող հարցերի ու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ, ինչի կապակցությամբ նրանք իրենց համաձայնությամբ տալու են համապատասխան բացատրություններ կամ մասնակցում են սույն կարգով նախատեսված այլ գործողությունների։
Կարգի 45-րդ կետի համաձայն՝ ծառայողական քննությամբ հավաքված փաստական տվյայները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման՝ ձեռք բերված այլ տվյալների վերլուծության, դրանց հետ համադրելու միջոցով, իսկ 46-րդ կետի համաձայն՝ համայնքային ծառայողի կողմից կարգապահական խախտումներ կատարելու մասին հետևությունները չեն կարող հիմնվել ենթադրությունների վրա։ Այդ հետևությունները պետք է հաստատվեն ծառայողական քննությանը վերաբերող փոխկապակցված և հավաստի փաստական տվյալների բավարար ամբողջությամբ։
Տվյալ դեպքում ծառայողական քննություն իրականացնող մարմինը՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, ծառայողական քննությամբ հավաքված փաստական տվյալները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ստուգման չի ենթարկել, դրանք չի վերլուծել այլ տվյալների հետ համադրելու միջոցով։ Մասնավորապես, ունենալով Կարգի 14-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով որպես ծառայողական քննությանը մասնակցող անձ, վերոգրյալ դեպքով ենթադրյալ իրավախախտ համարվող անձին ծառայողական քննությանը ներգրավելու լիազորություն, վերջինս չի իրականացրել այդ լիազորությունը, ինչի պատճառով առանց ըստ էության պարզելու՝ արդյոք Գագիկ Սլոյանի կողմից թույլ է տրվել կարգապահական խախտում, թե՝ ոչ, ընդունել է 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, որի հիման վրա էլ Երևանի քադաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանով Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառվել է <<Համայնքայիև ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով նախատեսված <<խիստ նկատողություն>> տեսակի կարգապահական տույժը, իսկ 2-րդ կետով 17.06.2011թ. ազատվել է աշխատանքից։
Իր հերթին Երևանի քաղարապետարանը վիճարկվող ակտն ընդունելիս հաշվի չի առել այն հանգամանքը, որ <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32–րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով նախատեսված <<խիստ նկատողություն>> կարգապահական տույժը հայցվորի նկատմամբ առաջին անգամ կիրառվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Գ-2910 հրամանով, որը վիճարկվում է ղատական կարգով և այդ հրամանի անվավեր ճանաչման դեպքում բացառվում է <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով նախատեսված հայցվորին աշխատանքից ազատելու իրավական հիմքը։
ՀՀ վարչական դատարանը, քննելով վարչական գործն ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Գագիկ Սլոյանի՝ 400.000 դրամ տուգանքի գումար բռնագանձելու պահանջի մասին և ըստ Գագիկ Սլոյանի հակընդղեմ հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քագաքապետի 13.10.2010թ. Վ-36/17 որոշումը վերացնելու, որպես հետևանք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Գ-2910 հրամանը վերացնեյու պահանջի մասին, թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով 06.12.2011թ. վճռով հայցը մերժել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարել՝ անվավեր է ճանաչել Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. Վ-36/17 որոշումը, որպես հետևանք՝ անվավեր է ճանաչել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը։
ՀՀ վարչական դատարանի 06.12.2011թ. վճռի դեմ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.04.2012թ. որոշմամբ մերժվել է։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.04.2012թ. որոշման դեմ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2012թ. որոշմամբ վերադարձվել է։
<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետի համաձայն՝ համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերից է նույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալը։ Նույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետի համաձայն՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարեյու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվում է <<խիստ նկատողություն>> կարգապահական տույժը։
Փաստորեն, որպես համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք, ի թիվս այլոց, օրենսդիրը <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով նախատեսել է նույն օրենքի 32-րղ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալը, այլ կերպ ասած՝ նշված հոդվածով սահմանված կարգապահական երկու տույժի առկայությունը։
Մինչդեռ, տվյալ դեպքում, ինչպես վերը նշվեց, Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառված, նրան աշխատանքից ազատելու հրամանի (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրաման) ընդունման համար հիմք հանդիսացած տույժերից մեկը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը, անվավեր է ճանաչվել, որպես ոչ իրավաչափ վարչական ակտի անվավերության հետևանք, հետևաբար բացակայել է <<համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով նախատեսված հայցվորին աշխատանքից ազատելու իրավական և փաստական հիմքը։
Բացի այդ, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչական ակտն իրավաբանական ուժը կորցնում է ինչպես դրա անվավեր ճանաչելու մասին որոշում ըևդունելու, այնպես էլ վարչական ակտն ընդունելու պահից՝ սույն մասի երկրորդ պարբերությամբ և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառություններով։ Նույն մասի 2-րդ պարբերության համաձայն՝ նույն օրենքի 63-րդ հոդկածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր է ճանաչվում այդ ակտն ընդունելու պահից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բարենպաստ ոչ իրավաչափ վարչական ակտը, որի հիման վրա ծագում են միաժամանակյա կամ ընթացիկ գույքային պարտականություններ, կամ որն այդպիսի պարտականությունների համար նախադրյալ է համարվում, կարող է ուժը կորցնել միայն դրա անվավեր ճանաչվելու պահից, եթե այդ ակտով օգուտ ստացողը, վարչական ակտի նկատմամբ վստահության իրավունքի ուժով, արդեն ձեռք է բերել տրամադրված օգուտները կամ տնօրինել է գույքը, որի հետևանքով դրանք չեն կարող վերադարձվել, կամ վերադարձվելու դեպքում կարող է էական վնաս պատճառել օգուտ ստացողին։ Այս դեպքում կիրառվում են Հայաստանի հանրապետության քաղաքացիական օրենսգրքի անհիմն հարստացման վերաբերյայ դրույթները։
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչական ակտի հասցեատերը կարչական ակտի գոյությամբ վստահելու իրավունք չունի, եթե նա՝
ա) համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է կաշառքի, սպառնալիքի կամ վարչական մարմնի պաշտոնատար անձին դիտավորյալ մոլորության մեջ զցեյու միջոցով.
բ) համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է կեղծ կամ ոչ լրիվ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով.
գ) նախապես իմացել է վարչական ակտի ոչ իրավաչափ լինելու մասին կամ այդ մասին պարտավոր էր իմանալ՝ իր համար մատչելի տեղեկությունների հիման վրա։
Վերր նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է ոչ իրավաչափ վարչական ակտի իրավաբանական ուժը կորցնելու երկու դեպք՝ (1) ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունելու պահը, (2) ոչ իրավաչափ վարչական ակտն ընդունելու պահը։ Ընդ որում, վերոգրյալ իրավանորմերի հաշվառմամբ գտնում են, որ ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունելու պահից իրավաբանական ուժը կորցնելը պայմանավորված է այդ ակտից որևէ անձի կողմից օգուտ ստանալու և (կամ) այդ ակտի նկատմամբ վստահության իրավունքի առկայության հանգամանքով։
Տվյալ դեպքում ՀՀ վարչական դատարանի թիվ ՎՂ/1932/05/11 վարչական գործով 06.12.2011թ. կայացված վճռով որպես ոչ իրավաչափ վարչական ակտ անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. Վ-36/17 որոշումը, որպես հետևանք անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը։ Վերոգրյալի հաշվառմամբ գտնում է, որ թե Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. Վ-36/17 որոշումը, թե Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը որպես ոչ իրավաչափ վարչական ակտեր իրենց ուժը կորցրել են ընդունման պահից, քանի որ որևէ անձ այդ ակտերից օգուտ չի ստացել, իսկ այդ ակտերի նկատմամբ վստահության իրավունքի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Այստեղից հետևում է, որ սույն գործով վիճարկվող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանի ընդունման համար հիմք է հանդիսացել ընդունման պահից ուժը կորցրած ոչ իրավաչափ վարչական ակտ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանր, ինչից բխում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի իրավական հիմքի անհրաժեշտ բաղադրիչ է հանդիսացել ուժը կորցրած ոչ իրավաչափ վարչական ակտը, հետևաբար, այս տեսանկյունից ևս բացակայել է <<համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի <<զ>> կետով նախատեսված հայցվորին աշխատանքից ազատելու իրավական և փաստական հիմքը։
<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րղ մասի համաձայն՝ ծառայողական քննության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ընդունած որոշումներն ունեն պարտադիր բնույթ։
<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն. <<1. համայնքային ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, ներառյալ՝ համայնքային ծառայության պաշտոնից ազատելու որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով։
2. Համայնքային ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում, և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով։>>։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան։ Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են։ Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով։
Տվյալ դեպքում, հայցվորը վիճարկվող ակտերի հետ համաձայն չլինելու պատճառով դիմել է դատարան, որոնք վերոհիշյալ հիմնավորումների ուժով անվավեր են։ Միևնույն ժամանակ հայցվորը խնդրել է նաև պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին հարկադիր պարապուրդի ամբոոջ ժամանակահատվածի համար վճարելու իր միջին աշխատավարձը և իրեն վերականգնել իր նախկին աշխատանքին։
Հիմք ընղունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով, դատարանին խնդրել է՝ վերացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. N 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը, պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին Գագիկ Սլոյանին վերականգնել իր նախկին աշխատանքին և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Գագիկ Սլոյանին վճարել իր միջին աշխատավարձը։
Գործի քննության դատական նիստին ներկայացած հայցվորի ներկայացուցիչը պնդել է ներկայացված հայցը և խնդրել է դատարանին բավարարել այն ամբողջությամբ:

2. Պատասխանողների փաստարկները և իրավական դիրքորոշումը.
2.1 ) Պատասխանող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան, որով հայտնվել է, որ Գագիկ Սլոյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով վերացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118–Ա հրամանը։
Գտնում է, որ հայցը՝ պահանջի այս մասով, անհիմն է ու ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող Գագիկ Սլոյանի նկատմամբ ծառայողական քննությունն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2011 թվականի մայիսի 10-ի թիվ 03/49-3981 գրության հիման վրա՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 2011 թվականի մայիսի 16-ի թիվ 89-Ա հրամանի համաձայն։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վերը նշված գրությամբ ներկայացված նյութերով հայցվորի կողմից հայցադիմումում նշված դեպքից բացի, որը վերաբերում է հայցվորի կողմից 2010 թվականի նոյեմբերի 12-ին հայտնաբերված ապօրինի շինարարությանը, ներկայացվել է ևս երեք դեպք, մասնավորապես, Նուբարաշեն Դ-1 թաղամասի թիվ 10 հողակտորում բնակելի տան ինքնակամ կառուցում, առանց շինարարության թույլտվության Նուբարաշեն հ.20 փողոցին հարող տարածքում հիմքերի բետոնացման աշխատանքների և Նուբարաշեն է–3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարիսպի կառուցման աշխատանքների դեպքերը։
Անցկացված ծառայողական քննությամբ ուսումնասիրվել են բոլոր չորս դեպքերը։
Հայցվորի կողմից հայցադիմումում նշված դեպքի առնչությամբ ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ հայցվորի կողմից 12.11.2010թ–ին հայտնաբերվել է Նուբարաշենի Զրաշեն տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում քաղաքացի Պարգև Երանոսյանի կողմից կառուցվող ինքնակամ շինությունը, որի մասին հայտնել է իր անմիջական ղեկավարին՝ ներկայացնելով ինքնակամ շինության լուսանկարը (ԾՔ նյութերի 25, 72-73 թերթեր)։ Հայտնաբերված ինքնակամ շինության փաստի կապակցությամբ հայցվորը քաղաքացի Պ. Երանոսյանի նկատմամբ 30.11.2010թ–ին կազմել է վարչական իրավախախտումների վերաբերյալ N 002505 արձանագրությունը, որին միտումնավոր կցել է նախկինում (հայտնաբերման օրվա դրությամբ) կատարված լուսանկարը, որով այդ շինությունը պատկերված է առավել անավարտ վիճակում քան արձանագրության կազմման պահին։
Նշված դեպքի առնչությամբ, ծառայողական քննությամբ հավաքված փաստական տվյալների բազմակողմանի և օբյեկտիվ ստուգմամբ, ծառայողական քննության արդյունքների մասին եզրակացությամբ (ԾՔ նյութերի 130-140-րդ) նշվել է որ Գագիկ Սլոյանի կողմից նշված արարքի կատարումից հետո անցել է վեց ամսից ավելի ժամանակ, իսկ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կարգապահական տույժ չի կարող նշանակվել, եթե կարգապահական խախտում կատարելու օրվանից անցել է վեց ամսից ավելի ժամանակ, հետևաբար, հայցվորի կողմից հայցադիմումում նշված այս դեպքը որևէ դեր չի խաղացել ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011 թ-ի N 118-Ա հրամանի ընդունման վրա, որով տրվել է Գ. Սլոյանի նկատմամբ «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու համաձայնությունը։
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ–ի թիվ 118-Ա հրամանի հիմքում ընկած են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վերը նշված գրությամբ ներկայացված մյուս դեպքերը, որոնց վերաբերյալ ծառայողական քննությամբ պարզվել են.
1. Նուբարաշեն Դ-1 թաղամասի թիվ 10 հողակտորում բնակելի տան ինքնակամ կառուցման համար քաղաքացի Թագուհի Ավետիսյանի նկատմամբ Գագիկ Սլոյանի կողմից 2010 թվականի դեկտեմբերի 17-ին կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ թիվ 002971 արձանագրությունը, որին Գագիկ Սլոյանը, իբրև փաստ, կցել է արձանագրության կազմման դրությամբ բնակելի տան լուսանկարը, որոնց համաձայն Թագուհի Ավետիսյանը Երևանի քաղաքապետի 19.01.2011թ–ի թիվ Վ-2/6 որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի (ԾՔ նյութերի 14-17 –րդ թերթեր)։ Թագուհի Ավետիսյանի նկատմամբ արձանագրությունը կազմելուց հետո շուրջ մեկ ամսվա ընթացքում շինարարական աշխատանքները, որոշ ծավալով, շարունակվել են, ինչը նկատել է կամ պարտավոր էր նկատել Գագիկ Սլոյանը իր կողմից 17.01.2011թ–ին Թագուհի Ավետիսյանի բնակելի տուն այցելության ժամանակ և նույն օրը Թագուհի Ավետիսյանի տունը լուսանկարելիս, քանի որ Գագիկ Սլոյանի կողմից ծառայողական քննության նյութերին կցված այդ լուսանկարով հստակ պատկերվում է արձանագրությունը կազմելուց հետո Թագուհի Ավետիսյանի կողմից՝ հատկապես իր տան տանիքի վրա կատարված աշխատանքների շարունակված լինելու փաստը։ Այս փաստի առչությամբ Գ. Սլոյանը ծառայողական քննության ընթացքում տված իր բացատրությունում նշում է, որ Թ. Ավետիսյանի նկատմամբ երկրորդ արձանագրությունը չի կազմել հաշվի առնելով այն, որ Թ. Ավետիսյանը և իր տղայի ընտանիքը բնակվում էին այդ շինության մեջ և ստիպված են եղել թիթեղապատել տանիքը, տեղադրել դուռ ու պատուհան, ձմեռային եղանակը, ինչպես նաև Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակից Գ. Կոլոտյանի հավաստիացումները այն մասին, որ Թ. Ավետիսյանի տան քաղաքաշինական փաստաթղթերը ընթացքի մեջ են։ (ԾՔ նյութերի 95-97-րդ թերթեր)։ Ծառայողական քննության ընթացքում պարզվել է նաև, որ Թ. Ավետիսյանը շինարարության կատարման պահին չի բնակվել այդ շինությունում, ինչի մասին վկայում են Թ. Ավետիսյանի բացատրությունները (ԾՔ նյութերի 113-115-րդ թերթեր)։ Գագիկ Սլոյանը Թագուհի Ավետիսյանի կողմից շինարարական աշխատանքները շարունակելու փաստի վերաբերյալ որևէ տեղեկություն չի ներկայացրել ՔՀՎՎ երրորդ բաժնի պետ Հայկ Անտոնյանին, ինչպես նաև չի ձեռնարկել միջոցներ դրանց կանխարգելման, կասեցման և հետևանքների վերացման ուղղությամբ։ Արդյունքում Գագիկ Սլոյանը չի կատարել իր պաշտոնի անձնագրի (ԾՔ նյութերի 56֊58֊րդ թերթեր) 11-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պարտականությունները։
2. Առանց շինարարության թույլտվության Նուբարաշեն հ.20 փողոցին հարող տարածքում հիմքերի բետոնացման աշխատանքների և Նուբարաշեն է-3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարիսպի կառուցման աշխատանքների դեպքերը հայտնաբերվել են քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից 13.04.2011թ֊ին կատարած շրջայցի ժամանակ (ԾՔ նյութերի 46-49– րդ թերթեր)։ Գագիկ Սլոյանը այդ դեպքերի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել միայն 21.04.2011 թ-ին, տարածքային չորորդ բաժնի պետ Կ. Վանյանի հանձնարարությամբ՝ այդ նպատակով շրջայց կատարելուց հետո (ԾՔ նյութերի 50-52-րղ թերթեր)։
Նուբարաշեն է-3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարիսպի ինքնակամ կառուցման աշխատանքները սկսվել են 2011 թվականի մարտի 21-ից 25֊ը ընկած ժամանակահատվածում (ԾՔ նյութերի 119-120-րդ թերթեր), որոնք, ինչպես վերը նշված է, հայտնաբերվել են քաղաքապետարանի աշխատակազմի հասարակակական կարգի պահպանության ծառայության կողմից 13.04.2011թ–ին կատարած շրջայցի ժամանակ, այսինքն՝ շինարարական աշխատանքները սկսելուց շուրջ երեք շաբաթ հետո։ Նկատի ունենալով այդ ժամանակահատվածում Գագիկ Սլոյանի կողմից սեփական շրջայցերը կատարելու աշխատանքային ռեժիմը (երկու շաբաթը մեկ նույն թաղամասում լինելու պարբերականությունը) (ԾՔ նյութերի 124-125-րդ թերթեր) ծառայողական քննության արդյունքներով երեք շաբաթը ողջամիտ ժամկետ է համարվել Գ. Սլոյանի կողմից պարսպի ինքնակամ շինարարական աշխատանքներն անձամբ հայտնաբերելու և այդ ուղղությամբ իր պաշտոնի անձնագրով նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար։ Նուբարաշենի է-3 թաղամասի 9/1 հողակտորում պարսպի ինքնակամ կառուցման շինարարական աշխատանքները չհայտնաբերելով՝ Գագիկ Սլոյանը թերացել է իր ծառայողական պարտականությունների մեջ։
Հաշվի առնելով վերը նշվածը ծառայողական քննության արղյունքներով՝ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ–ի N 118-Ա հրամանով, տրվել է թույլտվություն Գագիկ Սլոյանի նկատմամբ «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ կիրառելու համար։
Նշվել է նաև, որ Նուբարաշեն հ.20 փողոցին հարող տարածքում հիմքերի բետոնացման աշխատանքների և Նուբարաշեն է-3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարիսպի կառուցման աշխատանքների հետ կապված քայլեր չձեռնարկելու համար կարգապահական տույժի է ենթարկվել նաև Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲՇԿՄ բաժնի պետ՝ Մերուժան Ներսիսյանը (ԾՔ նյութերի 78-րդ թերթ)։
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, դատարանին խնդրել է ՀՀ տարածքաին կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը վերացնելու պահանջը համարել անհիմն և մերժել։
Գործի քննության դատական նիստին ներկայացած պատասխանող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչը պնդելով ներկայացված դիրքորոշումը, դատարանին խնդրել է հայցը մերժել:

2.2) Պատասխանող Երևանի քաղաքապետարանի կողմից դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան, որով հայտնվել է, որ հայցվոր Գագիկ Սլոյանը նախքան Երևանի քադաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 1706.2011 թվականի Կ-1013 հրամանի կայացումը, զբաղեցրել է Երևանի քադաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հոդի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր ՝ 2.3-67/ պաշտոնը, որին հանձնարարված է եղել իրականացրել է Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում իրականացվող շինարարական և հողօգտագործման աշխատանքների նկատմամբ վերահսկողության համակարգման աշխատանքները։
Ըստ 2.3-67 պաշտոնի անձնագրի 11-րդ կետի՝ տվյալ պաշտոնը զբաղեցնող անձը պարտավորԷ՝
ա/ հայտնաբերված ինքնակամ շինարարության դեպքերի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել բաժնի պետին և միջոցներ ձեռնարկել դրանց կանխարգելման, կասեցման և հետևանքների վերացման ուղղությամբ,
բ/ հայտնաբերված ապօրինի հողօգտագործման /հողազավթման/ դեպքերի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել բաժնի պետին և միջոցներ ձեռնարկել դրանց կանխարգելման, կասեցման և հետևանքների վերացման ուղղությամբ,
դ/ քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառներում հայտնաբերված իրավախախտման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել բաժնի պետին և միջոցներ ձեռնարկել վարչական պատասխանատվություն կիրառելու համար համապատասխան արձանագրություն կազմելու ուղղությամբ։
2010 թվականի նոյեմբերի 30-ին հայցվորն ու նրա անմիջական ղեկավար Հայկ Մելտոնյանը հայտնաբերել են, որ Նուբարաշենի 11 փողոցի 16 շենքի թիվ 11 բնակարանի բնակիչ Պարգև Երանոսյանի կողմից, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացվում են շինության կառուցման շինարարական աշխատանքներ։ Հայտնաբերված վարչական իրավախախտման վերաբերյալ հայցվորի կողմից 30.11.2010 թվականին կազմվել է թիվ 002505 վարչական արձանագրությունը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով։ Արդյունքում, Պարգև Երանոսյանը Երևանի քաղաքապետի 12.01.2011 թվականի թիվ Վ-1/1 որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության և վերջինիս նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 400.000 ՀՀ դրամի չափով։
2010 թվականի դեկտեմբերի 17-ին հայցվորի կողմից ինքնակամ կառուցապատման դեպք է հայտնաբերվել Նուբարաշենի Դ-6 թաղամասի թիվ 10 հողակտորում, ինչի վերաբերյալ նույն օրը կազմված թիվ 002971 վարչական իրավախախտման մասին արձանագրության քննության արդյունքում Թագուհի Ավետիսյանը Երևանի քաղաքապետի 19.01.2011 թվականի թիվ Վ-2/6 որոշմամբ ենթարկվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հողվածով սահմանված պատասխանատվության։ Վերջինիս նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 200.000 ՀՀ դրամի չափով։
Հայցվորը իր կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացրել է շաբաթական հաշվետվություններ 01.11.2010թ.–08.11.2010թ., 08.11.2010թ.–1511.2010թ., 15.11.2010թ.–2211.2010թ., 22.11.2010թ.–30.11.2010թ., 30.11.2010թ.–06.12.2010թ., 06.12.2010թ.– 13.12.2010թ., 13.12.2010թ.–20.12.2010թ., 20.12.2010թ.–2712.2010թ., 27.12.2010թ.–30.12.2010թ., 01.01.2011թ. –17.01.2011թ., 17.01.2011թ. –24.01.2011թ., 24.01.2011թ., ֊31.01.2011թ., 31.01.2011թ. 07.02.2011թ., 11.04.2011-18.04.2011թ. կտրվածքներով, որոնցում հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու, քանդման աշխատանքներ իրականացնելու և այլ աշխատանքներ կատարելու վերաբերյալ տվյալներ չեն նշվել։
13.04.2011 թվականին աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի մոտ հրավիրվել է քննարկում Նուբարաշեն վարչական շրջանի հասցեներում՝ 2010թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին արձանագրված իրավախախտման փաստերի արդյունքում կառուցվող ինքնակամ կառույցների շինարարական աշխատանքները փաստացի շարունակված լինելու վերաբերյալ։ Քննարկման արդյունքում հայցվորը չի տվել պարզաբանումներ վարչական իրավախախտում կատարած անձանց՝ Պարգև Երանոսյանի և Թագուհի Ավետիսյանի, կողմից շինարարական աշխատանքները շարունակելու փաստի կապակցությամբ որևէ միջոց չձեռնարկելու և տարածքի պատասխանատու բաժնի պետին չտեղեկացնելու հանգամանքների վերաբերյալ, ինչի արդյունքում առաջարկվել է ներկայացնել գրավոր բացատրություն։ Նշված հանձնարարականի կապակցությամբ 15.04.2011 թվականին աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի պետի կողմից տրվել է գրավոր բացատրություն այն մասին, որ մարտի 31-ին Նուբարաշեն վաչական շրջանում կատարված շրջայցի ժամանակ պարզվել է, որ Նուբարաշենից Ջրաշեն տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում հայտնաբերված ինքնակամ շինության կառուցման շինարարական աշխատանքները շարունակվել են, որի մասին Գ. Սլոյանի կողմից իրեն որևէ տեղեկություն չի տրվել։ Հայցվորի կողմից ևս տրվել է գրավոր բացատրություն, որում մասնավորապես նշվել է, որ Երևանի քաղաքապետի կողմից վարչական տուգանք նշանակելու մասին որոշումից հետո ինքնակամ շինարարությունը չի շարունակել։
Հետագայում, 18.04.2011 թվականի թիվ 51/3364 գրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետը դիմել է աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությանը, հայտնելով, որ ծառայության կողմից 13.04.2011 թվականին Նուբարաշեն վարչական շրջանում իրականացված շրջայցի ընթացքում Նուբարաշեն հ.20 փողոցին հարող տարածքում և Նուբարաշեն Ե-1 թաղամասի հ.9/1 հողակտորում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ընթանում են շինարարական աշխատանքներ:Նշված հաղորդման մասին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային չորրորդ բաժնի պետ Կ.Վանյանը 21.04.2011 թվականին տվել է գրավոր բացատրագիր, որով հայտնել է, որ Նուբարաշեն 20-րդ փողոցին հարող տարածքի և Նուբարաշեն Ե-3 թաղամասի հ.9/1 հողակտորի վերաբերյալ Նուբարաշեն վարչական շրջանի պատասխանատու սպասարկող Գ.Սլոյանի կողմից մինչև հիշյալ հանձնարարականի տրման օրը իրեն որևէ տեղեկատվություն չի հայտնվել։ Նույն հարցադրման կապակցությամբ հայցվորը 21.04.2011 թվականին տվել է գրավոր բացատրություն, որով հայտնել է, որ Նուբարաշենի հ.20 փողոցին հարող տարածքներում և Նուբարաշենի է-3 թաղամասի հ.9/1 հողակտորին հարող տարածքներում իր կատարած շրջայցերի ընթացքում ինքնակամ շինարարության դեպքեր չի նկատել։
Վերը հիշատակված հետազոտությունների և կազմված նյութերի հիման փա աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի կողմից 29.04.2011 թվականին զեկուցագիր է ներկայացվել Երևանի քաղաքապետին, որով առաջարկվել է Գազիկ Սլոյանի նկատմամբ կիրառել օրենքով նախատեսված կարգապահական տույժ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորի կողմից ոչ պատշաճ են կատարվել համայնքային ծառայության իր պաշտոնի անձնագրի 11-րդ կետի ա/ և դ/ ենթակետերի պարտականությունները, որի արդյունքում վերջինիս կողմից խախտվել է տվյալ պահին գործող «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի /այսուհետ՝ Օրենք/ 23-րդ հոդվածի 1-ին մասի գ/ կետի և Երևանի քաղաքապետի 03.03.2010 թվականի հ.938–Ա որոշմամբ հաստատված Երևանի քադաքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահության ներքին կանոնակարգի 31-րդ կետի 1/ ենթակետի պահանջները։
Արդյունքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, հաշվի առնելով, որ Գ.Սլոյանի նկատմամբ 08.11.2010թվականի հ. Կ-2910 հրամանով կիրառվել է Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, 12.05.2011 թվականին ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարին ուղղված գրությամբ խնդրել է անցկացնել ծառայողական քննություն՝ Գագիկ Սլոյանի նկատմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու համաձայնություն ստանալու համար։
Համաձայն Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում օրենքով սահմանված կարգով համայնքյաին ծառայողի նկատմամբ կիրառվում է խիստ նկատողություն կարգապահական տույժը։ Համաձայն Օրենքի 4-րդ մասի՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և դեպքերում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո։
ՀՀ կառավարության 13.07.2006 թվականի «Համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 1003-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված է, որ Օրենքի 32-րդ հոդվածի 1–ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկի կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժ կիրառելու, ինչպես նաև օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի <<գ.1» և «դ» կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը կիրառելու համաձայնություն ստանալու համար օրենքով կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից լիազորված մարմնին դիմում ներկայացվելու դեպքում։
Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է, որ սույն հոդվածի 1-ին մասի «ա>>, «բ», «զ» և «ղ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ «գ.1>> կետով նախատեսված կարգապահական տույժը՝ համապատասխան առավելագույն դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։ Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ սույն օրենքի 32-րդ հոդվածի 1–ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկի կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալը։
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակագմի դեկավարի 16.05.2011 թվականի թիվ 89-Ա հրամանով հայցվորի նկատմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու վերաբերյալ համապատասխան եզրակացություն կազմելու համար նշանակվել է ծառայողական քննություն։ Ծառայողական քննություն վարող վարչական մարմինը ծառայողական քննությունն իրականացրել է ՀՀ կառավարության 13.07.2006թվականի թիվ 1003-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան և կազմվել է համապատասխան եզրակացություն, ինչի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ կառավարության 13.06.2006 թվականի թիվ 1003-Ն որոշմամբ հաստատված կարգի 64-րդ կետով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակագմի ղեկավարը 17.06.2011 թվականին ընդունել է թիվ 118-Ա հրամանը։ Նշված հրամանով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարը համաձայնություն է տրվել հայցվորի նկատմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու համար։
Արդյունքում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.05.2011թ. հ.89-Ա և 17.06.2011 թվականի Կ-1013 հրամանները և ղեկավարվելով Օրենքի 32-րդ հողվածի 1-ին մասի «գ» կետով և 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, 17.06.2011 թվականին ընդունել է թիվ Կ-1013 հրամանը, որի 1-ին կետով հայցվորի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, իսկ 2-րդ կետով հայցվորը 17.06.2011 թվականից ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Հայցվորի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժն առաջին անգամ կիրառվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանով, որը վիճարկվել է թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շրջանակներում։ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ հրամանը դատական կարգով վիճարկելը դեռևս չի նշանակում, որ այն, որպես վարչական ակտ ուժ չունի և ենթակա չէ կատարման։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թվականի թիվ Կ– 2910 հրամանը ծառայողական քննության անցկացման և 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի կայացման պահին վերացված չի եղել, հետևաբար առկա են եղել բոլոր հիմքերը համարելու, որ հայցվորը ծառայողական քննության անցկացման պահին արդեն իսկ մեկ անգամ ենթարկված է եղել կարգապահական պատասխանատվության։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ– 1013 հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63– րդ հողվածի հիմքով վերացնելու՝ անվավեր ճանաչելու համար հայցվորը պետք է նշի այն օրենքները, որոնց խախտման արդյունքում է այն ընդունվել, մինչդեռ նշված վարչական ակտի ուսումնասիրությունից երևում է, որ այն ընդունվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի քարտուղարի 16.05.2011 թվականի հ.89–Ա և 17.06.2011 թվականի հ.118–Ա հրամանների հիման վրա։ Ասվածից հետևում է, որ սույն հայցապահանջի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանն անվավեր ճանաչելու պահանջը չի կարող քննվել հիմնական պահանջի քննությանն առաջադրված կանոններով և պետք է քննվի ածանցյալ պահանջի կանոններով, քանի որ ՀՀ տարածքային կառավարման նախարարի 17.06.2011 թվականի թիվ 118– Ա հրամանի անվավերության հարցի լուծումը կանխորոշիչ է 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի իրավաչափության հարցի լուծման առումով։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ՀՀ վարչական դատարանի ՝ օրինական ուժի մեջ մտած 06.12.2011թ. թիվ ՎԴ/1932/05/11 վճռով անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը, որով վերջինս Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով ենթարկվել էր կարգապահական պատասխանատվության, ապա հայտնում է, որ այս հանգամանքը բավարար հիմք չի հանդիսանում Երևանի քաղաքապետարանի աշխատակագմի քարտուղարի 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանը վերացնելու համար։ Եթե անգամ պայմանականորեն ընդունենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանի անվավերությունը կարող է փաստել աշխատանքից ազատման համար մեկ տարվա ընթացքում երկու կարգապահական տույժերից մեկի վերանայելու մասին, սակայն չի կարող հիմք հանդիսանալ հայցվորի նկատմամբ ծառայողական քննության իրականացման արդյունքում նոր կարգապահական տույժը վերացնելու համար։
Այսպես, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. թիվ Կ– 1013 հրամանի 1-ին կետով ՀՀ Երևանի քաղաքապետարանի աշխատակագմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող /ծածկագիր ՝ 2.3-67/ Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։ Նշված կարգապահական տույժի կիրառման համար հիմք են հանդիսացել ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.05.2011թ. թիվ 89-Ա և 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանները, ինչից հետևում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանի անվավերությունը ուղղակիորեն չի հանգեցնում նաև 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի անվավերությանը։
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.05.2011թ. թիվ 89-Ա հրամանով հայցվորի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ»կետով նախատեսված «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու վերաբերյալ համապատասխան եզրակացություն կազմելու համար։ Նույն մարմնի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանով համաձայնություն է տրվել հայցվորի նկատմամբ նշված կարգապահական տույժը կիրառելու համար։ Նշված հրամաններից հետևում է, որ դրանք վերաբերում են ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու և այդ կապակցությամբ իրականացված ծառայողական քննության արդյունքներով հայցվորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, այլ ոչ թե զբաղեցրած պաշտոնից ազատելուն։
Նշել է նաև այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատարանի վարույթում քննված թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով հայցվորն ի սկզբանել վիճարկել է միայն Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի թիվ Վ-36/17 որոշումը, որով հայցվորը ենթարկված է եղել վարչական պատասխանատվության։ Իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի Կ-1013 հրամանը թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով վիճարկման առարկա է դարձել 29.06.2011 թվականից հետո՝ հայցվորի կողմից ներկայացված հակընդդեմ հայցի հիմքի և առարկայի լրացման արդյունքում։ Ասվածից հետևում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի Կ-1013 հրամանի կայացման պահին 08.11.2010 թվականի Կ-2910 հրամանը ոչ միայն վերացված, այլ նաև թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով վիճարկման առարկա չի հանդիսացել, հետևաբար 17.06.2011 թվականի Կ-1013 հրամանի կայացման համար որևէ օրենսդրական արգելք առկա չի եղել։ Ելնելով վերոգրյալից՝ խնդրել է հայցը մերժել ամբողջությամբ։
Գործի քննության դատական նսիտին ներկայացած պատասխանողի ներկայացուցիչը պնդել է հայցադիմումի պատասխանում ներկայացված դիրքորոշումը և դատարանին խնդրել է մերժել հայցն ամբողջությամբ:

3. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները։
Լսելով կողմերի բացատրությունները, ուսումնասիրելով և գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ` դատարանը եզրակացրեց, որ հայցը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ։
Դատաքննության ընթացքում դատարանը պարզված համարեց գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.
- Գագիկ Սլոյանը զբաղեցրել է Երևանի քաղապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայողի պաշտոնը։
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հիմքով Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.05.2011թ. թիվ 89-Ա հրամանով նշանակվել է ծառայողական քննություն` կարգապահական տույժը կիրառելու վերաբերյալ համապատասխան եզրակացություն կազմելու համար։
- Ծառայողական քննության արդյունքում 16.06.2011թ. կազմվել է եզրակացություն, որով գտել են, որ Գագիկ Սլոյանի կողմից թույլ տրված խախտումն իր բնույթով և ծանրությամբ համապատասխանում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տեսակին։
- 16.06.2011թ. եզրակացության հաշվառմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանով տրվել է համաձայնություն` Հայցվորի նկատմամբ «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու համար։
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վ.Ստեփանյանի 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի 1-ին կետով Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, իսկ 2-րդ կետով Գագիկ Սլոյանը «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով ազատվել է զբաղեցված պաշտոնից։
- ՀՀ վարչական դատարանի /դատավոր Կ. Բաղդասարյան/ օրինական ուժի մեջ մտած 06.12.2011թ. թիվ ՎԴ/1932/05/11 վճռով՝ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Գագիկ Սլոյանի՝ 400.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Գագիկ Սլոյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշումն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը վերացնելու պահանջների մասին, Երևանի քաղաքապետարանի հայցը մերժվել է, իսկ Գագիկ Սլոյանի հակընդդեմ հայցը՝ բավարարվել, անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշումը և որպես հետևանք՝ վերացվել է 08.11.2010թ. Գագիկ Սլոյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին թիվ Կ-2910 հրամանը:
Թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով 29.06.2011թ. հրավիրված նախնական դատական նիստում հակընդդեմ հայցվոր Գագիկ Սլոյանի կողմից ներկայացվել է հակընդդեմ հայցադիմումի լրացում՝ խնդրելով որպես հետևանք՝ վերացնել 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը. հակընդդեմ հայցադիմումի լրացումը ՀՀ վարչական դատարանն ընդունել է /հիմք՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.04.2012թ. թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով որոշում/:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվում են կարգապահական հետևյալ տույժերը.
ա) նախազգուշացում.
բ) նկատողություն.
գ) խիստ նկատողություն.
գ1) համայնքային ծառայողին նույն պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում շնորհված ավելի բարձր դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով.
դ) զբաղեցրած պաշտոնից ազատում:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի համաձայն՝ 1. Համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝
...
գ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կամ «գ1» կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալու հիմքով սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված տույժի կիրառումը. ...:
Նշված իրավանորմերից հետևում է, որ որպես համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք, ի թիվս այլոց, օրենսդիրը <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով նախատեսել է նույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալու «խիստ նկատողություն» կարգապահական երկրորդ տույժի առկայությունը։
Տվյալ դեպքում, Գագիկ Սլոյանը ՀՀ վարչական դատարան ներկայացված վիճարկման պահանջներով խնդրել է վերացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը։
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.05.2011թ. թիվ 89-Ա հրամանով նշանակվել է ծառայողական քննություն` կարգապահական տույժը կիրառելու վերաբերյալ համապատասխան եզրակացություն կազմելու համար։ Ծառայողական քննության արդյունքում 16.06.2011թ. կազմվել է եզրակացություն, որով գտել են, որ հայցվորի կողմից թույլ տրված խախտումն իր բնույթով և ծանրությամբ համապատասխանում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տեսակին։ Այնուհետև, 16.06.2011թ. եզրակացության հաշվառմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանով համաձայնություն է տրվել Հայցվորի նկատմամբ «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու համար։
Դատարանը, հետազոտելով վարչական վարույթի նյութերը, այդ թվում 16.06.2011թ. կազմված եզրակացությունը, հաստատված է համարում, որ Նուբարաշեն Դ-1 թաղամասի թիվ 10 հողակտորում բնակելի տան ինքնակամ կառուցման համար քաղաքացի Թագուհի Ավետիսյանի նկատմամբ Գագիկ Սլոյանի կողմից 2010 թվականի դեկտեմբերի 17-ին կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ թիվ 002971 արձանագրությունը, որին Գագիկ Սլոյանը, իբրև փաստ, կցել Է արձանագրության կազմման դրությամբ բնակելի տան նկարը, որոնց համաձայն Թագուհի Ավետիսյանը Երևանի քաղաքապետի 19.01.2011թ–ի թիվ Վ-2/6 որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի։ Թագուհի Ավետիսյանի նկատմամբ արձանագրությունը կազմելուց հետո շուրջ մեկ ամսվա ընթացքում շինարարական աշխատանքները որոշ ծավալով շարունակվել են, ինչը նկատել Է կամ պարտավոր Էր նկատել Գագիկ Սլոյանը իր կողմից 17.01.2011 թ-ին Թագուհի Ավետիսյանի բնակելի տուն այցելության ժամանակ և նույն օրը Թագուհի Ավետիսյանի տունը լուսանկարելիս, քանի որ Գագիկ Սլոյանի կողմից ծառայողական քննության նյութերին կցված լուսանկարով հստակ պատկերվում է արձանագրությունը կազմելուց հետո Թագուհի Ավետիսյանի կողմից` իր տան տանիքի վրա կատարված լինելու փաստը։
Այս փաստի առնչությամբ հայցվորը քննության ընթացքում տված իր բացատրությունում նշել է, որ Թագուհի Ավետիսյանի նկատմամբ երկրորդ արձանագրությունը չի կազմել, հաշվի առնելով ձմեռային եղանակը, և որ Թ. Ավետիսյանը և իր տղայի ընտանիքը բնակվում էին այդ շինության մեջ և ստիպված են եղել թիթեղապատել տանիքը, տեղադրել դուռ ու պատուհան, հաշվի է առել նաև Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակից Գ. Կոլոտյանի հավաստիացումները այն մասին, որ Թ՝. Ավետիսյանի տան քաղաքաշինական փաստաթղթերը ընթացքի մեջ են։ Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ Թ. Ավետիսյանը շինարարության կատարման պահին չի բնակվել այդ շինությունում, ինչի մասին վկայում են Թ. Ավետիսյանի բացատրությունները։ Բացի այդ, եթե, նույնիսկ, հաստատվեր, որ Թ.Ավետիսյանը շինարարության կատարման պահին բնակվելիս է եղել այդ շինությունում, ապա, այդ հանգամանքով պայմանավորված Հայցվորը միևնույն է չէր ազատվում իրավախախտումը չարձանագրելու ծառայողական պարտականության կատարումից։ Հետևաբար, Գագիկ Սլոյանը Թագուհի Ավետիսյանի կողմից շինարարական աշխատանքները շարունակելու փաստի վերաբերյալ որևէ տեղեկություն չի ներկայացրել վերադաս մարմնին, ինչպես նաև չի ձեռնարկել միջոցներ դրանց կանխարգելման, կասեցման և հետևանքների վերացման ուղղությամբ։
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ ծառայողական քննություն անցկացնող մարմինն իրավացիորեն է եկել այն հետևության, որ Գագիկ Սլոյանը չի կատարել իր պաշտոնի անձնագրի 11-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պարտականությունները։
Բացի այդ, 16.06.2011թ. կազմված եզրակացության համաձայն՝ առանց շինարարության թույլտվության Նուբարաշեն հ.20 փողոցին հարող տարածքում հիմքերի բետոնացման աշխատանքների և Նուբարաշեն Է-3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարիսպի կառուցման աշխատանքների դեպքերը հայտնաբերվել են քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից 13.04.2011թ–ին կատարած շրջայցի ժամանակ։ Գագիկ Սլոյանը այդ դեպքերի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել միայն 21.04.2011թ–ին, տարածքային չորորդ բաժնի պետ Կ. Վանյանի հանձնարարությամբ` այդ նպատակով շրջայց կատարելուց հետո։ Նուբարաշեն Է֊3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարիսպի ինքնակամ կառուցման աշխատանքները սկսվել են 2011 թվականի մարտի 21-ից 25-ը ընկած ժամանակահատվածում։ Նկատի ունենալով այդ ժամանակահատվածում Գագիկ Սլոյանի կողմից սեփական շրջայցերը կատարելու աշխատանքային ռեժիմը (երկու շաբաթը մեկ նույն թաղամասում լինելու պարբերականությունը)` դատարանը գտնում է, որ ծառայողական քննություն անցկացնող մարմինն իրավացիորեն է եկել այն հետևության, որ երեք շաբաթը ողջամիտ ժամկետ է եղել Հայցվորի կողմից պարսպի ինքնակամ շինարարական աշխատանքներն անձամբ հայտնաբերելու և այդ ուղղությամբ իր պաշտոնի անձնագրով նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար, ինչը չի արել, որի արդյունքում հայցվորը կրկին անգամ թերացել է իր ծառայողական պարտականությունների մեջ։
Տվյալ դեպքում հայցվորի կողմից, որպես ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանի անվավերության հիմք, նշվել է, որ ծառայողական քննություն իրականացնող մարմինը ծառայողական քննությամբ հավաքված փաստական տվյալները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ստուգման չի ենթարկել, դրանք չի վերլուծել այլ տվյալների հետ համադրելու միջոցով, ինչպես նաև` ծառայողական քննության ընթացքում իրավախախտին մասնակից չի դարձրել։
«Համայնքային ծառայության մասին» 32-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ... 4. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո:
Հայաստանի Հանրապետության կառավարության 13.07.2006թ. թիվ 1003-Ն որոշմամբ հաստատվել է Համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը /այսուհետ՝ Կարգ/:
Կարգի համաձայն՝
1. Սույն իրավական ակտով սահմանվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 32-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն (այսուհետ` ծառայողական քննություն) անցկացնելու կարգը և դեպքերը:
2. Ծառայողական քննությունն օրենքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կարգով սահմանված դեպքերում և կարգով համայնքային ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննությունն է:
...
4. Ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հանգամանքներն են`
1) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ համայնքային ծառայողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) ներկայացված պահանջում նշված` օրենքով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից կիրառված կարգապահական տույժի, ինչպես նաև համայնքային ծառայողի կողմից կարգապահական խախտում թույլ տալու հիմնավորվածությունը.
2) սույն կարգով նախատեսված կողմերի և այլ անձանց ունեցած առնչությունն ու մեղավորությունը համայնքային ծառայողի կատարած կարգապահական խախտման դեպքին.
3) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ լիազորված մարմին ներկայացված դիմումների հիմնավորվածությունը.
4) կարգապահական խախտումների առաջացմանը նպաստող պայմանները.
5) այլ հանգամանքներ, որոնցով սույն կարգով նախատեսված կողմերը հիմնավորում են իրենց դիմումները:
Կարգի 45-րդ և 46-րդ կետերի համաձայն՝ ...
45. Ծառայողական քննությամբ հավաքված փաստական տվյալները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված այլ տվյալների վերլուծության, դրանց հետ համադրելու միջոցով:
46. Համայնքային ծառայողի կողմից կարգապահական խախտումներ կատարելու մասին հետևությունները չեն կարող հիմնվել ենթադրությունների վրա: Այդ հետևությունները պետք է հաստատվեն ծառայողական քննությանը վերաբերող փոխկապակցված և հավաստի փաստական տվյալների բավարար ամբողջությամբ:
Տվյալ դեպքում ծառայողական քննության ընթացքում քննարկման առարկա է դարձվել 3 դեպք` Նուբարաշեն Դ-1 թաղամասի թիվ 10 հողակտորում բնակելի տան ինքնակամ կառուցում, առանց շինարարության թույլտվության Նուբարաշեն թիվ 20 փողոցին հարող տարածքում հիմքերի բետոնացման աշխատանքերի և Նուբարաշեն Է-3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարսպի կառուցման աշխատանքների դեպքերը, որոնց վերաբերյալ որևէ այլ հանգամանք, որը կարող էր էական նշանակություն ունենալ նշված 3 դեպքերի քննարկման և լուծման համար, դատաքննության ընթացքում չհաստատվեց:
Վերոգրյալը հաշվի առնելով, դատարանը գտնում է, որ ծառայողական քննությունն իրականացվել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ, ստուգվել և վերլուծվել են հայցվորի կողմից ծառայողական քննություն իրականացնող մարմնին հայտնված բոլոր փաստական հանգամանքները:
Այսպիսով, դատարանը գտնում է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանն իրավաչափ է և այն վերացնելու իրավական հիմքեր առկա չեն։
Հայցվորի կողմից որպես վիճարկվող 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի անվավերության հիմք նշվել է, որ Երևանի քաղաքապետարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի կայացման ժամանակ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի կիրառման համար հիմք հանդիսացող 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը դատական կարգով արդեն իսկ վիճարկված է եղել, հետևաբար Երևանի քաղաքապետարանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի հիմքով պետք է վարչական վարույթը կասեցներ, քանի որ 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանի անվավեր ճանաչման դեպքում առկա չէր լինի բավարար պայման` «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի կիրառման համար։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` 1. Վարչական մարմինը պարտավոր է կաuեցնել վարչական վարույթը, եթե`
ա) անհնարին է տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչեւ uահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը. ...։
Նշվածի իրավանորմից հետևում է, որ վարչական մարմնի կողմից նշված հոդվածի հիմքով վարչական վարույթի կասեցման համար անհրաժեշտ նախապայման պետք է հանդիսանա վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունման անհնարինությունը՝ կապված uահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելու հետ։
Փաստորեն, հայցվորն իր դիրքորոշման հիմքում դնում է այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետարանը 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի կայացման ժամանակ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի կիրառման համար հիմք հանդիսացող 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանի դատական կարգով վիճարկման փաստը հաշվի չի առել։
Սույն գործով բացահայտված փաստական հանգամանքների հիման վրա դատարանը եզրակացնում է, որ հայցվորի կողմից նշված փաստարկները՝ կապված վիճարկվող թիվ Կ-1013 հրամանի կայացման պահին 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանի դատական կարգով վիճարկման փաստի հետ, անհիմն են հետևյալ հիմնավորմամբ.
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան` խնդրելով Գագիկ Սլոյանից 400.000 դրամ բռնագանձելու վերաբերյալ վճարման կարգադրություն արձակել։ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Կարինե Բաղդասարյան) կողմից 24.12.2010թ. արձակվել է վճարման կարգադրություն:
Հայցվորը 04.05.2011թ. դատարան ներկայացված հակընդդեմ հայցով խնդրել է Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշումը վերացնել։ Այսինքն, հայցվորի կողմից դատական կարգով ի սկզբանե վիճարկվել է Երևանի քաղաքապետի միայն 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշումը։ Իսկ, 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը ՀՀ վարչական դատարանի (դատավոր Կարինե Բաղդասարյան) կողմից քննվող թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շջանակներում վիճարկման առարկա է դարձել միայն 29.06.2011թ-ից հետո` հայցվորի կողմից ներկայացված հակընդդեմ հայցի հիմքի և առարկայի լրացման արդյունքում։ Մինչդեռ, վիճարկվող Կ-1013 հրամանն ընդունվել է 17.06.2011թ.։ Հետևաբար, վիճարկվող 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի կայացման ժամանակ Գագիկ Սլոյանի կողմից ՀՀ վարչական դատարանում թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շրջանակներում դեռևս չի վիճարկվել 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի կայացման համար իրավական հիմք հանդիսացած 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը:
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործը՝ 17.06.2011թ. դրությամբ քննվող հայցապահանջներով, որևէ ազդեցություն չէր կարող ունենալ կարգապահական տույժի կիրառման, այդ թվում՝ վարչական վարույթի կասեցման հարցում:
Դատարանը գտնում է, որ վարչական վարույթը կասեցնելու համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր առկա չեն եղել, իսկ հետագայում դատական կարգով 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանի անվավեր ճանաչվելը չի կարող հանդիսանալ 17.06.2011թ. կայացրած թիվ Կ-1013 հրամանի անվավերության հիմք, քանի որ վիճարկվող թիվ Կ-1013 հրամանն ընդունվել է 17.06.2011թ-ին՝ օրենսդրության պահանջների պահպանմամբ:
Տվյալ դեպքում հայցվորի կողմից դատարան է ներկայացվել նաև հետևյալ պահանջները` իրեն վերականգնել նախկին աշխատանքում և վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակաշրջանի համար միջին աշխատավարձը, որոնք ըստ էության, հետևանքների վերացման պահանջներ են:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն` 1. Վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ այն հետևանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկման պահանջների մասով սույն հայցը ենթակա է մերժման, հետևաբար, մերժման ենթակա են նաև հետևանքների վերացման ածանցյալ պահանջները։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է ... մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են.
ա) հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով. ...:
Հաշվի առնելով, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի հիմքով հայցվորն ազատված է պետական տուրքի վճարումից, հայցը մերժելու պայմաններում դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 124-127-րդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց `
Գագիկ Սլոյանի հայցն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Երևանի քաղաքապետարանի` «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու» պահանջների մասին, մերժել:
Պետական տուրքի հարցը համարել լուծված:
Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։
Սույն վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով` ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, մինչև դրա օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

ԴԱՏԱՎՈՐ` ԱՐԾՐՈՒՆ ՄԻՐԶՈՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 10-11-2017
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): 0
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ԱՄՆ դոլլար):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (Եվրո):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ՌԴ ռուբլի):
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 19-12-2017
Էջերի քանակը: 89
Էջերի քանակը: 146
Էջերի քանակը: 126
Էջերի քանակը: 84
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Բողոքարկվել է    
Բողոքարկվել է: Ըստ էության լուծող դատական ակտը
Գործի ուղարկման ամսաթիվը: 19-12-2017
Այլ նշումներ:
Գործը, որոշումը ուղարկվել է    
Ամսաթիվ: 19-12-2017
Էջերի քանակը: 4 հատոր՝ հատոր 1 բաղկացած 89 թերթից, հատոր 2 բաղկացած 146 թերթից, հատոր 3 բաղկացած 126 թերթից, հատոր 4 բաղկացած 84 թերթից
Գործին կից նյութերը:
Որ դատարան է ուղարկվել: Վարչական վերաքննիչ
Ուր է ուղարկվել:
Ելքի գրության համար: Ե-ԴԴ-9-66462/17
Գործը ստացվել է փոփոխվելուց հետո    
Ամսաթիվ: 27-03-2019
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 03-09-2019
Էջերի քանակը: 89
Էջերի քանակը: 146
Էջերի քանակը: 126
Էջերի քանակը: 136
Էջերի քանակը: 158
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ՎԴ/2107/05/14
Վարչական վերաքննիչ
Ստացվել է բողոք միջանկյալ ակտի դեմ    
Ամսաթիվ: 26-05-2014
Բողոք բերող անձը
ԱնունԳագիկ   
ԱզգանունՍլոյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ներկայացուցիչ
ԱնունՎահե   
ԱզգանունՀովսեփյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ում կողմից է բերվել բողոքը: Հայցվորի ներկայացուցիչ
Պետական տուրք:
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Բողոքարկվող դատական ակտը:ՀՀ վարչական դատարանի 05.05.2014թ. բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ
Գործի համարը: ՎԴ/2107/05/14
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 02-06-2014
Վիճակագրական տողի համարը: 1.1
Գործի համարը: ՎԴ/2107/05/14
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): 35
Գործը ստացվել է: Վարչական
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 03-06-2014
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Վարչական վերաքննիչ
Դատավորի անուն: Աշոտ  Սարգսյան
Դատավոր
Դատարանի անվանում: Վարչական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ    
Երբ: 09-06-2014
Որոշումը ուղարկվել է կողմերին: 11-06-2014
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: 11-06-2014
Այլ նշումներ:
Կայացվել է նոր դատական ակտ    
Ամսաթիվ: 09-07-2014
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2014-07-25 17:16:26    
Դատական ակտ:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գործ թիվ ՎԴ/2107/05/14
վարչական դատարանի որոշում
Նախագահող դատավոր` Ա. Միրզոյան

09 հուլիսի 2014 թվական ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանը
(այսուհետ` Վերաքննիչ դատարան)

նախագահությամբ` դատավոր Աշոտ Սարգսյանի,

քննելով թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 05.05.2014 թվականի »Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին« որոշման դեմ Գագիկ Սլոյանի (ներկայացուցիչ Վահե Հովսեփյան) կողմից բերված վերաքննիչ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.
Գագիկ Սլոյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան (այսուհետ նաև Դատարան) ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության (այսուհետ նաև Նախարարություն), Երևանի քաղաքապետարանի` »ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու« պահանջների մասին։ Միաժամանակ, հայցվորը ներկայացրել է միջնորդություն` հայցադիմում ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ։
Դատարանը 05.05.2014 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժել է։
»Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին« որոշման դեմ Գագիկ Սլոյանը բերել է վերաքննիչ բողոք։
Վերաքննիչ դատարանը 09.06.2014 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ։
Վերաքննիչ բողոքի պատասխան է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը։

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.
Սույն վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ պահանջի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 5-րդ, 18-րդ, 19-րդ հոդվածները, »Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին« Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ, 13-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ կետերը, դրանք չի համադրել 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 125-րդ հոդվածի հետ։
Դատարանի պատճառաբանություններն անհիմն են, չեն բխում օրենքից, հակասում են իրավունքի գերակայության սկզբունքին։ Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի և 5-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից բխում է, որ եթե ֆիզիկական անձինք իրավունք ունեն անելու այն ամենը, ինչն օրենքով արգելված չէ, ապա պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք կարող են կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։ Դա պայմանավորված է իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքով։
Նշված կանոնակարգմամբ մի կողմից` երաշխավորվում է իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի իրացումը, մյուս կողմից` երաշխիք է ստեղծվում Սահմանադրության 3-րդ հոդվածում ամրագրված ելակետային այն դրույթի իրականացման համար, համաձայն որի` պետությունը ահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով ու ազատություններով` որպես անմիջական զործող իրավունք։
Դատարանի այն պատճառաբանությունը, որ. »տվյալ դեպքում 17.06.2011թ. ընդունված վարչական ակտերի վիճարկման պահանջով հայցվորը դատական պաշտպանության է դիմել վարչական ակտերը ուժի մեջ մտնելուց մեկ ամիս անց 18.07.2011թ.-ին, այնուհետև, սույն վեճի վարչական դատարանին ընդդատյա չլինելու հանգամանքը պարզ է դարձել 26.02.2014թ.-ին, որից հետո հայցվորը կարող էր սույն հայցը դատարան ներկայացնել մինչև 27.03.2014թվականը ներառյալ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետի մեկ ամիսը արդեն իսկ հոսել էր 2011թ.-ի հուլիսի 18-ին ՀՀ վարչական դատարան հայցի ներկայացմամբ, իսկ մնացյալ մեկ ամիսը շարունակել է հոսել ՀՀ վճռաբեկ դատարանի 26.02.2014թ.-ի որոշման կայացման օրվան հաջորդող օրվանից և ավարտվել 27.03.2014թ.-ին։«, անհիմն է, քանի որ որևէ օրենքով, այդ թվում նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով Դատարանի վերը նշված պատճառաբանությունը կարգավորող իրավական կարգավորում նախատեսված չէ։ Այսինքն, առկա չէ որևէ իրավակարգավորում, որը սահմաներ հետևյալը վիճարկման հայցով գործի վարույթը կարճելու դեպքում, երբ գործի վարույթը կարճվում է վեճը վարչական դատարանին ընդդատյա չլինելու հիմքով, որից հետո ներկայացվում է վճռաբեկ բողոք, վճռաբեկ բոդոքը վարույթ ընդունելու հարցը լուծելու ժամանակահատվածում օրենսդրական փոփոխության հիմքով վեճն ընդդատյա է դառնում Դատարանին և անձը, իրացնելով դատական պաշտպանության իր իրավունքը, կրկին անգամ է վիճարկման հայցը ներկայացնում դատարան, վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետի հաշվարկը պետք է հոսի վիճարկման հայց ներկայացնելու համար նախատեսված նույն հայցով նախկինում դատարան դիմելուց հետո մնացած (չօգտագործված) ժամանակահատվածից։
Դատարանի տրամաբանությամբ առաջնորդվելու պայմաններում կստացվի, որ եթե 17.06.2011թ. ընդունված վարչական ակտի վիճարկման պահանջով Գագիկ Սլոյանը դատական պաշտպանության դիմեր վարչական ակտն ուժի մեջ մտնելուց երկու ամիս անց` 18.08.2011թ-ին, ապա գործի վարույթը վարչական դատարանին ընդդատյա չլինելու հիմքով կարճվելուց հետո այդ կապակցությամբ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելու ժամանակահատվածում օրենսդրական փոփոխության հիմքով վեճը վարչական դատարանին ընդդատյա դառնալու պայմաններում, նա այլևս իրավասու չէր լինի վիճարկման հայց ներկայացնել դատարան, քանի որ լրացած կլիներ վիճարկման հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված երկամսյա ժամկետը։
Հաշվի առնելով ներկայացված հայցադիմումով վիճարկվող վարչական ակտերի ընդունման, ուժի մեջ մտնելու և հայցադիմումը դատարան ներկայացնելու պահի ժամանակային հեռավորությունը, դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումները, Դատարանը պետք է բավարարեր միջնորդությունը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն վիճարկման հայցի դեպքում հայցը դատարան կարող է ներկայացվել երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվում է այն դատարան, որտեղ պետք է կատարվի դատավարական գործողությունը։ Միջնորդության ներկայացման հետ միաժամանակ, եթե դա հնարավոր է, կատարվում են անհրաժեշտ դատավարական գոդծողությունները (դիմումի, բոդոքի, փաստաթղթերի ներկայացում և այլն), որոնց կատարման ժամկետը բաց է թողնվել։
Դատարանը, քննելով թիվ ՎԴ/3329/05/11 վարչական գործն ըստ հայցի Գագիկ Սլոյանի ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի` ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի դեկավարի 17.06.2011թ. N 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարելով հայցվորի միջին աշխատավարձը, վերջինիս իր նախկին աշխատանքին վերականգնելուն Երևանի քաղաքապետարանին պարտավորեցնելու պահանջների մասին, 09.07.2013թ. վճռով հայցը մերժել է։ Նշված վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 21.11.2013թ. որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է։
ՀՀ վարչական դատադանի 09.07.2013թ. վճիռը բեկանելիս և գործի վարույթը կարճելիս վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/2087/05/12 վարչական գործով 04.07.2013թ. կայացրած որոշումը, նշել է, թե »ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/2087/05/12 վարչական գործով իր 04.07.2013թ. կայացրած որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. »... ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի տառացի մեկնաբանությունը հանգեցնում է նրան, որ հանրային ծառայության անցնելու և իրականացնելու հետ կապված վեճերը հանրային իրավահարաբերություններից ծագող գործեր են և ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին, իսկ հանրային ծառայությունը դադարեցնելու հետ կապված վեճերը չունեն հանրային իրավահարաբերություններից ծագող բնույթ և ՀՀ վարչական դատարանին ընդդատյա չեն... «։«։
ՀՀ վճռաբեկ դատարանի 26.02.2014թ. որոշմամբ մերժվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 21.11.2013թ. որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։ ՀՀ վճռաբեկ դատարանի 26.02.2014թ. որոշումը ստացվել է 21.03.2014թ.։
ՀՀ վարչական դատավարության նոր օրենսգիրքը ուժի մեջ է մտել 07.01.2014 թվականից, որի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ` հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը։
Փաստորեն, ՀՀ վարչական դատավարության նախկին օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը հանրային ծառայությունը դադարեցնելու հետ կապված վեճերը չի դիտել որպես հանրային իրավահարաբերություններից ծագող և, հետևաբար, ՀՀ վարչական դատարանին ոչ ընդդատյա, մինչդեռ 07.01.2014 թվականից ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն ուղղակիորեն հանրային ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը դիտում է որպես վարչական դատարանին ընդդատյա։
Դատարանի 09.07.2013թ. վճիռը բեկանելիս և գործի վարույթը կարճելիս Վերարննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/2087/05/12 վարչական գործով 04.07.2013թ. կայացրած որոշումը, նշել է, որ քննվող վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին։
Այսինքն` թիվ ՎԴ/3329/05/11 վարչական գործն ըստ էության լուծում չի ստացել։ Ընդ որում, եթե 07.01.2014 թվականից ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության նոր օրենսգրքով հանրային ծառայությունից ազատելու հետ կապված վեճերն ընդդատյա չդառնային Դատարանին, ապա Վերաքննիչ դատարանի 21.11.2013թ. որոշումը, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/2087/05/12 վարչական գործով 04.07.2013թ. կայացված որոշումը ներկայացվելու էր ընդհանուր իրավասության դատարանի քննությանը, սակայն, հաշվի առնելով տեղի ունեցած օրենսդրական փոփոխության արդյունքում առաջացած իդավակարգավորումը, վերոգրյալ պահանջը մեկ անգամ ևս ներկայացվել է Դատարանի քննությանը։
Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե նորմաստեղծ, թե իրավակիրաոման գործունեություն իրականացնելիս։ Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը` լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը` առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց` իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից։
ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների ուժով` ՀՀ վարչական դատավադության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իրավակարգավորումները չեն կարող բացասաբար անդրադառնալ հայցվորի դատական պաշտպանության իրավունքի իրականացման վրա, քանի որ Վերաքննիչ դատարանի 21.11.2013թ. որոշմամբ գործի վարույթը կարճվել է վարչական դատարանին ընդդատյա չլինելու հիմքով։ Դրանից հետո օրենսդրական փոփոխության արդյունքում` 07.01.2014 թվականից վեճն ընդդատյա է դարձել վարչական դատարանին, և եթե չլիներ նշված օրենսդրական փոփոխությունը, հայցը ներկայացվելու էր ընդհանուր իրավասության դատարանի քննությանը։ Հայցվորի վեճն ըստ էության լուծում չի ստացել։
ՀՀ վարչական դատավադության օրենսգրքի 125-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ գործի վարույթը կարճելու վերաբերյալ դատական ակտը ներառված չէ գործն ըստ էության լուծող դատական ակտի տեսակների մեջ և գործի վարույթը կարճելու դեպքում հայցը չի բավարարվում կամ մերժվում (վեճն ըստ էության լուծում չի ստանում), հետևաբար այն չի հանդիսանում վեճն ըստ էության լուծող դատական ակտ։ Ուստի, վերոհիշյալ հիմնավորումների ուժով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված »օրինական ուժի մեջ մտած վճիռ« բառակապակցությունը վերաբերում է վեճն ըստ էության լուծող դատական ակտերին։
Հետևաբար, անհիմն է Դատարանի այն պատճառաբանությունը, որ. »... առկա է սույն հայցադիմումի ընդունումը մերժելու մեկ այլ հիմք ևս, այն է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և նույն հիմքերով առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որն է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 21.11.2013թ. թիվ ՎԴ/3329/05/11 որոշումը։«։
Դատարանի վերոգրյալ պատճառաբանությունն անհիմն է նաև հետևյալ տեսանկյունից։
ՀՀ վարչական դատավարության թե նախկին և թե ներկայիս խմբագրությամբ օրենսգրքի համապատասխանաբար 117.14-րդ և 146-րդ հոդվածների համաձայն` Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքներով կայացնում է որոշում։
ՀՀ վարչական դատավադության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և նույն հիմքերով առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ։
Տվյալ դեպքում Դատարանն, անտեսելով »Իրավական ակտերի մասին« ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասով իրավական ակտի տառացի մեկնաբանության համար սահմանված օրենսդրական պահանջը, հաշվի չի առել, որ սույն գործով առկա է օրինական ուժի մեջ մտած ոչ թե վճիռ, այլ որոշում (Վերաքննիչ դատարանի 21.11.2013թ. որոշումը)։
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրրի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` խնդրել է վերացնել »Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին« 05.05.2014թ. որոշումը։

2.1. Վերաքննիչ բողոքի պատասխանի իրավական դիրքորոշումը և դրա հիմնավորումները.
Վերաքննիչ բողոքի դեմ Երևանի քաղաքապետարանն առարկել է հետևյալ պատճառաբանություններով.
Հայցվորը վերաքննիչ բողոքի հիմքում դրել է այն հանգամանքը, որ թեև վիճարկվող վարչական ակտերը հանդիսացել են նաև թիվ ՎԴ/3329/05/11 վարչական գործի առարկա, սակայն նշված վարչական գործով ըստ էության դատական ակտ չի կայացվել, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի 26.02.2014 թվականի որոշման հիմքով ուժի մեջ է մտել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 21.11.2013 թվականի որոշումը, որով բեկանվել է ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/3329/05/11 վարչական գործով 09.07.2013թվականին կայացված վճիռը և գործի վարույթը կարճվել է` Դատարանի քննությանը ընդդատյա չլինելու հիմքով։ Նշված հանգամանքի և 2014 թվականին ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ընդդատության կանոնների լույսի ներքո հայցվորը գտնում է, որ տվյալ դեպքում վերջինս իրավունք ունի ակնկալվելիք իրավունքների պաշտպանությունը, ինչը, սակայն, ենթակա է իրականացման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով վիճարկման հայցերի ներկայացմանն առաջադրված ժամկետների պահպանմամբ, որոնք վերջինիս կողմից բաց են թողնվել։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վիճարկման հայցի դեպքում հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից։
Տվյալ դեպքում հայցվորը վիճարկվող վարչական ակտերի մասին իրազեկ է եղել դրանց կայացման պահից ի վեր, ինչի մասին փաստում է թիվ ՎԴ/3329/05/11 վարչական գործի հարուցումն ու քննությունը։
Եթե հայցվորը գտնում է, որ իր կողմից բաց չի թողնվել վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը, ապա ինչ նպատակով է ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նշված միջնորդությունը ներկայացնելու դատավարական իրավունքը նախատեսված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածով։ Նման միջնորդությամբ հանդես գալն արդեն իսկ ապացուցում է այն հանգամանքը, որ հայցվորը բաց է թողել վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը և տվյալ պարագայում դատարանի քննության առարկա պետք է դառնար դրա պատճառները հարգելի համարելու հիմքերի առկայությունը։
Վերաքննիչ բողոքում հայցվորն իր անհամաձայնությունն է հայտնել Դատարանի կողմից երկամսյա ժամկետի հաշվարկի վերաբերյալ, գտնելով, որ 2014 թվականից գործողության մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի կարգավորման շրջանակներում չպետք է հաշվարկվեր նախկին օրենսգրքի կանոններով հայցադիմում ներկայացնելու համար սպառված մեկ ամսվա ժամանակահատվածը։
Մինչդեռ, անգամ, եթե խնդիրը քննարկվի հայցվորի կողմից ներկայացված տարբերակով, ապա ակնհայտ է, որ հայցվորը վեճի առարկա վարչական ակտերի վիճարկման առարկայական ընդդատության վերաբերյալ իրազեկված է համարվել 07.01.2014 թվականից, այն է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի գործողության մեջ մտնելու պահից, հետևաբար վերջինս նշված ժամանակահատվածից ունեցել է իրավունք և հնարավորություն իրականացնելու իր իրավունքների պաշտպանությունը։
Ինչ վերաբերում է թիվ ՎԴ/3329/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշմանը, ապա վերջինս կայացվել է 26.02.2014 թվականին, մինչդեռ սույն հայցադիմումը ներկայացվել է 28.04.2014 թվականին, ինչից հետևում է, որ հայցվորն ունեցել է հնարավորություն իրազեկվելու նշված որոշման մասին և հայցադիմումը մինչև երկամսյա ժամկետի լրանալը ներկայացնելու համար։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով։
Տվյալ դեպքում հայցվորի կողմից չեն ներկայացվել վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված երկամսյա ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու վերաբերյալ հիմնավոր պատճառաբանություններ, ինչի արդյունքում Դատարանը իրավաչափորեն մերժել է միջնորդությունը և հայցադիմումը վարույթ ընդունելը։
Ելնելով վերոգրյալից` նշել է, որ ներկայացված բողոքն անհիմն է և ամբողջությամբենթակա է մերժման։

3. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վերաքննիչ բողոքը նշված պահանջի սահմաններում` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ`
1) հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը.
2) վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.
3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, ներառյալ` արհեստակցական միությունների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները)։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը դատարան կարող է ներկայացվել` վիճարկման հայցի դեպքում երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից։
Վերոգրյալ նորմերից հետևում է, որ օրենքի ուժով վիճարկման հայցի շրջանակում հայցվորին իրավունք է վերապահված պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը, որպիսի տեսակի հայցը Դատարան ներկայացնելու համար սահմանված է երկամսյա ժամկետ, որի հաշվարկը սկսվում է վիճարկվող վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական գործողությունները կատարվում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետներում, իսկ դրանց սահմանված չլինելու դեպքում` դատարանի սահմանած ժամկետներում։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը, իսկ 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե հայցադիմումը ներկայացվել է դատավարական ժամկետների լրանալուց հետո, ապա կարող է ներկայացվել հայցվորի միջնորդությունն այն վերականգնելու մասին` դրանում նշելով բացթողնման պատճառները։
Այսպիսով, օրենսդիրը նախատեսել է բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու կողմի հնարավորությունը։ Դատարանը այն կարող է վերականգնել անձի կողմից դատավարական ժամկետը հարգելի պատճառով բաց թողնված լինելու կապակցությամբ։ Նման դեպքերում անձը դատարանին պետք է ներկայացնի բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու վերաբերյալ իր միջնորդությունը, որի հիմնավորված լինելը գնահատելու արդյունքում դատարանը կարող է հարգելի համարել դատավարական ժամկետի բացթողումը և վերականգնել այդ ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու անձի իրավունքը (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդված)։ Նշված դրույթներից հետևում է, որ բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնելու ինստիտուտը նախատեսված է և հետևապես կիրառելի է միայն այն դեպքերի նկատմամբ, երբ դատավարական ժամկետը անձի կողմից բաց է թողնվել որևէ հարգելի պատճառով. առկա էին ինչ-որ անհաղթահարելի հանգամանքներ, որոնց հետևանքով անձը զրկված է եղել որոշակի դատավարական գործողություն կատարելու հնարավորությունից։
Սույն գործի փաստերի համաձայն` Գագիկ Սլոյանը Դատարան ներկայացրած վիճարկման հայցով խնդրել է անվավեր ճանաչել ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը։ Հայցվորի կողմից նշված ակտերի վիճարկման հայցադիմում Դատարան է ներկայացվել դեռևս 18.07.2011թ.-ին։ Վերաքննիչ դատարանը 21.11.2013թ. կայացրած որոշմամբ կարճել է գործի վարույթը։ ՀՀ վճռաբեկ դատարանի 26.02.2014թ. թիվ ՎԴ/3329/05/11 որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։ Սույն գործով հայցադիմումին կից Դատարան ներկայացված վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությամբ հայցվորը խնդրել է հարգելի համարել և վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը։ Որպես նշված միջնորդության պատճառաբանություն նշել է, որ նախկինում նույն հայցով դիմել է դատարան, սակայն իրավահարաբերության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն սույն վեճը վարչական դատարանին ընդդատյա չլինելու հանգամանքը պարզ է դարձել միայն ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը ստանալուց հետո, որից սկսած երկամսյա ժամկետում էլ սույն հայցը ներկայացրել է դատարան, քանի որ ներկայումս գործող, 07.01.2014թ.-ին ուժի մեջ մտած ՀՕ-139-Ն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսված իրավակարգավորմամբ սույն վեճը դարձել է ընդդատյա ՀՀ վարչական դատարանին։
Տվյալ դեպքում Դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ. »... 17.06.2011թ. ընդունված վարչական ակտերի վիճարկման պահանջով հայցվորը դատական պաշտպանության է դիմել վարչական ակտերը ուժի մեջ մտնելուց մեկ ամիս անց` 18.07.2011թ.-ին, այնուհետև, սույն վեճի` վարչական դատարանին ընդդատյա չլինելու հանգամանքը պարզ է դարձել 26.02.2014թ.-ին, որից հետո հայցվորը կարող էր սույն հայցը դատարան ներկայացնել մինչև 27.03.2014 թվականը ներառյալ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետի մեկ ամիսը արդեն իսկ հոսել էր 2011թ.-ի հուլիսի 18-ին ՀՀ վարչական դատարան հայցի ներկայացմամբ, իսկ մնացյալ մեկ ամիսը շարունակել է հոսել ՀՀ վճռաբեկ դատարանի 26.02.2014թ.-ի որոշման կայացման օրվան հաջորդող օրվանից և ավարտվել 27.03.2014թ.-ին։ Թեև որևէ ապացույցով չի հիմնավորվում հայցվորի կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի 26.02.2014թ. որոշումը 21.03.2014թ.-ին ստանալու փաստը, այնուամենայնիվ, եթե նույնիսկ ընդունենք այդ հանգամանքը, ապա դատարանը գտնում է, որ հայցվորը կարող էր սույն հայցը դատարան ներկայացնել մինչև 22.04.2014 թվականը ներառյալ։ Մինչդեռ, սույն հայցը դատարան է ներկայացվել 28.04.2014թ.-ին` բաց թողնելով վիճարկման հայց ներկայացնելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված երկամսյա ժամկետը։ Դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից տվյալ դեպքում դատավարական ժամկետի բացթողնման վերաբերյալ որևէ պատճառաբանություն, որևէ հիմնավորում չի ներկայացվել դատարանին։ Հետևաբար, դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից դատավարական ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու միջնորդությունը անհիմն է և ենթակա է մերժման։...«։
Նկատի ունենալով, որ ՀՀ վարչական դատավարության նոր օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հստակ ամրագրվել է, որ վարչական դատարանին ընդդատյա են նաև հանրային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ բողոքով գործի քննության ժամանակ առկա վարչադատավարական իրավակարգավորումների պարագայում արդեն իսկ բացակայում է նշված վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հարցը քննարկելու անհրաժեշտությունը։
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի վերոհիշյալ պատճառաբանությունն անհիմն է, քանի որ 09.07.2013թ. վճիռը բեկանելիս և գործի վարույթը կարճելիս Վերարննիչ դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ քննվող վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին, մինչդեռ 07.01.2014 թվականից ուժի մեջ մտած և ներկայումս գործող ՀՀ վարչական դատավադության օրենսգիրքը հանրային ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը նույնպես դիտում է վարչական դատարանին ընդդատյա, որի արդյունքում անձը զրկված է ընդհանուր իրավասության դատարանում վիճարկվող հրամանները վերացնելու պահանջ ներկայացնելու հնարավորությունից։
Ուստի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրական վերոհիշյալ փոփոխության արդյունքում հայցվորը կարող է զրկվել իր դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունից` Դատարանը պետք է բավարարեր բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը, ինչը չի արել։
Հետևաբար, Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում բողոքով ներկայացված հիմնավորումն այն մասին, որ Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 5-րդ, 18-րդ, 19-րդ հոդվածները, »Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին« Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ, 13-րդ հոդվածները։
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի պահանջների խախտմամբ, ուստի դրա դեմ բերված վերաքննիչ բողոքը հիմնավոր է և ենթակա է բավարարման, իսկ Դատարանի 05.05.2014 թվականի »Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին« որոշումը ենթակա է վերացման։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում բողոքը բավարարվելու դեպքում վերացվում է վարչական դատարանի միջանկյալ դատական ակտը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը բողոքարկվելու և վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է վարույթ ընդունված սկզբնական ներկայացման օրը։

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասով և 146-րդ, 148-րդ, 153-րդ և 156-րդհոդվածներով` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Վերաքննիչ բողոքը բավարարել։ Վերացնել թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 05.05.2014 թվականի »Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին« որոշումը։

Սույն որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` այն ստանալու պահից հնգօրյա ժամկետում։

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 09-07-2014
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): 0
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ԱՄՆ դոլլար):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (Եվրո):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ՌԴ ռուբլի):
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 13-10-2014
Գործի արխիվացում    
Ամսաթիվ: 15-10-2014
Էջերի քանակ: 89
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է: 15-10-2014
Ուր: Վարչական
Գրության համարը: 6835/14
Այլ նշումներ:
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 11-12-2017
Բողոքի համարը: Բ-3777/17
Ում կողմից է բերվել բողոքը: Հայցվոր
Բողոք բերող անձը
ԱնունԳագիկ   
ԱզգանունՍլոյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Կայացվել է որոշում:
Որոշման ամսաթիվը:
Որոշման բովանդակություն:
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք:
Բողոքի հերթական համարը:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 22-12-2017
Վիճակագրական տողի համարը: 1.1
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): 4 հատորից. 1-ին հատորը՝ 89 թերթից, 2-րդ հատորը՝ 146 թերթից, 3-րդ հատորը՝ 126 թերթից, 4-րդ հատորը՝ 84 թերթից
Գործը ստացվել է: Վարչական
Այլ նշումներ:
Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ    
Բողոքարկվող դատական ակտ: Հայցը մերժելու մասին վճիռ
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Վարչական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Բողոքարկվել է միևնույն դատական ակտը:
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 22-12-2017
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Վարչական վերաքննիչ
Դատավորի անուն: Արման  Թովմասյան
Դատավոր
Դատարանի անվանում: Վարչական վերաքննիչ
Դատավորի անուն: Արթուր  Առաքելյան
Դատավոր
Դատարանի անվանում: Վարչական վերաքննիչ
Դատավորի անուն: Արա  Բաբայան
Ընդունվել է վարույթ    
Երբ: 08-01-2018
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ    
Ամսաթիվ: 10-05-2018
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 14:40
Նիստերի դահլիճի համարը: 9
Այլ:
Նիստը:
Պատճառը:
Նշանակվել է:
Նշանակվել է դատական նիստ    
Ամսաթիվ: 27-09-2018 Ստեղծման ամսաթիվ: 2018-06-09 15:22:20
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 14:40 Ստեղծման ամսաթիվ: 2018-06-09 15:22:20
Նիստերի դահլիճի համարը: 9 Ստեղծման ամսաթիվ: 2018-06-09 15:22:20
Այլ:
Նիստը:
Պատճառը:
Նշանակվել է:
Նշանակվել է դատական նիստ    
Ամսաթիվ: 17-10-2018 Ստեղծման ամսաթիվ: 2018-10-02 14:45:32
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 17:16 Ստեղծման ամսաթիվ: 2018-10-02 14:45:32
Նիստերի դահլիճի համարը: 9 Ստեղծման ամսաթիվ: 2018-10-02 14:45:32
Այլ:
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է: Որոշում հրապարակելու օր
Նշանակվել է դատական նիստ    
Ամսաթիվ: 22-11-2018 Ստեղծման ամսաթիվ: 2018-10-26 11:20:24
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 14:20 Ստեղծման ամսաթիվ: 2018-10-26 11:20:24
Նիստերի դահլիճի համարը: 9 Ստեղծման ամսաթիվ: 2018-10-26 11:20:24
Այլ:
Նիստը:
Պատճառը:
Նշանակվել է: Դատական նիստ
Նշանակվել է դատական նիստ    
Ամսաթիվ: 13-12-2018 Ստեղծման ամսաթիվ: 2019-01-10 11:04:11
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 14:24 Ստեղծման ամսաթիվ: 2019-01-10 11:04:11
Նիստերի դահլիճի համարը: 9 Ստեղծման ամսաթիվ: 2019-01-10 11:04:11
Այլ:
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է: Որոշում հրապարակելու օր
Վերաքննիչ բողոքը բավարարվել է ամբողջությամբ կամ մասնակի    
Ամսաթիվ: 13-12-2018
Դատական ակտը բեկանվել է ամբողջությամբ: Փոփոխվել է ստորադաս դատարանի դատական ակտը
Դատական ակտը բեկանվել է մասնակի:
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2019-01-10 11:04:41    
Դատական ակտ:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության Վարչական գործ թիվ ՎԴ/2107/05/14
վարչական դատարանի վճիռ
Նախագահող դատավոր` Ա.Միրզոյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

«13» դեկտեմբերի 2018թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանը
հետևյալ կազմով` (այսուհետ` Վերաքննիչ դատարան)

նախագահող դատավոր՝ Արման Թովմասյան
դատավոր՝ Արթուր Առաքելյան
դատավոր՝ Արա Բաբայան

դռնբաց դատական նիստում քննելով Գագիկ Սլոյանի վերաքննիչ բողոքն` ըստ հայցի Գագիկ Սլոյանի ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Երևանի քաղաքապետարանի` ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011 թվականի թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 10.11.2017 թվականի վճռի դեմ,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.
Գագիկ Սլոյանը 28.04.2014 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի` ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011 թվականի թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի Կ-1013 հրամանը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելուե պահանջների մասին։
Դատարանի (դատավոր՝ Ա.Միրզոյան) 05.05.2014 թվականի թիվ ՎԴ/2107/05/14 որոշմամբ մերժվել է հայցադիմումը դատարան ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 09.07.2014 թվականի որոշմամբ վերացրել է Դատարանի թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործով 05.05.2014 թվականին կայացրած որոշումը։
Դատարանի 20.10.2014 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ։
Դատարանի 16.12.2014 թվականի որոշմամբ վարչական գործը նշանակվել է դատաքննության։
Դատարանի 04.02.2015 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև ՀՀ տարածքային կառավարման նախարարության վերակազմակերպման ավարտը։
Դատարանի 17.10.2016 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է և նույն օրվա մեկ այլ որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը փոխարինվել է իրավահաջորդ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությամբ։
Դատարանի 10.11.2017 թվականի վճռով հայցը մերժվել է։
Նշված վճռի դեմ Գագիկ Սլոյանի կողմից 11.12.2017 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր՝ Ա.Թովմասյան, դատավորներ՝ Ա.Առաքելյան, Ա.Բաբայան) 08.01.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, բողոքի քննությունը նշանակվել է 10.05.2018 թվականին։
Դատաքննությունը հայտարարվել է ավարտված 22.11.2018 թվականին, և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 13.12.2018 թվականը։

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշմամբ ինքնակամ շինարարության համար Գագիկ Սլոյանը տուգանվել է 400.000 ՀՀ դրամի չափով։
Քաղաքապետարանի աշխատւսկազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պահանջով 15.10.2010թ. ներկայացված բացատրագրով Գագիկ Սլոյանը հայտնել է, որ ինքնակամ շինարարություն չի կատարել։
Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը աշխատակազմի քարտուղարին 15.10.2010թ. զեկուցագրով առաջարկել է նույն վարչության գլխավոր մասնագետ Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» կարգապահական տույժը ինքնակամ շինարարության համար։
Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանով Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը՝ նշելով՝ հիմք ընդունելով քաղաքաշինության և հողի վերահսկողությւսն վարչության պետի 15.10.2010թ. զեկուցագիրը, նկատի ունենալով, որ նշված վարչության գլխավոր մասնագետ Գագիկ Սլոյանը կատարել է ինքնակամ շինարարություն՝ թույլ տալով համայնքային ծառայողի էթիկայի կանոնների խախտում։
Թիվ Վ-36/17 որոշմամբ նշանակված տուգանքը բռնագանձելու համար Քաղաքապետարանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան խնդրելով արձակել վճարման կարգադրություն։
Վարչական դատարանը (դատավոր՝ Կ.Բաղադասարյան) արձակել է վճարման կարգադրություն։
04.05.2011թ. Վարչական դատարան ներկայացրած հակընդդեմ հայցով Գագիկ Սլոյանը խնդրել է վերացնել թիվ Վ-36/17 որոշումը։
Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը 10.05.2011թ. Նախարարության աշխատակազմի ղեկավարին ուղղված գրությամբ խնդրել է անցկացնել ծառայողական քննություն Գագիկ Սլոյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժը երկրորդ անգամ մեկ տարվա ընթացքում կիրառելու համաձայնություն տալու համար։
Քաղաքապետարանը իր նախաձեռնությամբ 10.05.2011թ. վարչական վարույթ հարուցելու փուլում, ընթացիկ փուլում և եզրափակիչ փուլում 17.06.2011թ., որպես թիվ ՎԴ/1932/05/11 գործով հակընդդեմ հայցով պատասխանող տեղյակ էր, որ «Համայնքային ծառայության մասին» օրենքի 33 հոդվածի առաջին մասի «գ» կետի կիրառման համար հիմք հանղիասացող 08.11.2010թ. թիվ Կ- 2910 հրամանի պատճառ հանդիսացած թիվ 4-36/17 որոշումը որպես հիմնական պահանջ վիճարկվում է վարչական դատարանում՝ 04.05.2011թ. Գագիկ Սլոյանի հակընդդեմ հայցի հիման վրա։
ՎԴ/1932/05/11 գործով Գագիկ Սլոյանը իրավունք ուներ մինչև դատաքննության նշանակելը ներկայացնել ածանցյալ պահանջ այն հետևանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են թիվ Վ-36/17 որոշման հետևանքով։
Թիվ ՎԴ/1932/05/11 գործով 29.06.2011թ. նախնական դատական նիստի ընթացքում Գագիկ Սլոյանը ներկայացրել է հակընդդեմ հայցի լրացում խնդրելով որպես հետևանք վերացնել Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը։
Վարչական դատարանը, քննելով վարչական գործն ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Գագիկ Սլոյանի՝ 400.000 դրամ տուգանքի գումար բռնագանձելու պահանջի մասին և ըստ Գագիկ Սլոյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշումը վերացնելու, որպես հետևանք՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակւսզմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը վերացնելու պահանջի մասին, թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով 06.12.2011թ. վճռով հայցը մերժել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարել՝ անվավեր է ճանաչել Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշումը, որպես հետևանք անվավեր է ճանաչել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը։
ՀՀ վարչական ղատարանի 06.12.2011թ. վճռի դեմ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.04.2012թ. որոշմամբ մերժվել է։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.04.2012թ. որոշման դեմ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2012թ. որոշմամբ վերադարձվել է։
Թիվ ՎԴ/3329/05/11 գործն ըստ հայցի Գագիկ Սլոյանի ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու և Երևանի քաղաքապետարանին Գագիկ Սլոյանին նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Գագիկ Սլոյանին իր միջին աշատավարձը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, հայցվորի միջնորդությամբ ՀՀ վարչական դատարանի 10.10.2011թ. որոշմամբ ՀՀ քաղաքացիական դւստավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով գործի վարույթը կասեցրել է՝ մինչև ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով՝ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Գագիկ Սլոյանի՝ 400.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Գագիկ Սլոյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. Վ-36/17 որոշումը, որպես հետևանք՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը վերացնելու պահանջների մասին, քննության ավարտը։
Թիվ ՎԴ/3329/05/11 գործի կասեցման որոշումը պատասխանող կողմը չի բողոքարկել փաստացի ընդունելով, որ թիվ ՎԴ/1932/05/11 գործով հայցի բավարարումը կանխորոշում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի երկրորդ կետի մասով հայցի բավարարումը։
ՀՀ վարչական դատարանը 11.07.2012թ. որոշմամբ թիվ ՎԴ/3329/05/11 գործի վարույթը վերսկսվել է՝ կասեցումն առաջացրած հանգամանքը վերանալու կապակցությամբ։
Թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով Գագիկ Սլոյանը կարող էր նաև ձեռնպահ մնալ հետևանքների վերացման ածանցյալ պահանջ ներկայացնելուց, քանի որ վիճարկման պահանջի բավարարման դեպքում Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշման վերացման դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51 հոդվածի առաջին մասի հիմքով, Քաղաքապետարանը պարտավոր էր Գագիկ Սլոյանի դիմումի հիման վրա որոշում ընդունել «խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու մասին 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին որպես ոչ իրավաչափ միջամտող վարչական ակտի անվավերության հետևանք։
Դատարանը չի կիրառել ՀՀ կառավարության «Համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին» 13.07.2006թ. N 1003-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ նաև՝ Կարգ) 14-րդ կետի 3-րդ ենթակետը, 45-րդ, 46-րդ կետերը։
Գտնում են, որ Դատարանի դիրքորոշումն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ։
Գագիկ Սլոյանի կողմից 12.11.2010թ. հայտնաբերվել է ապօրինի շինարարության դեպք Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի տարածքում։ Ենթադրյալ իրավախախտը «ապօրինի» շինարարության հայտնաբերման պահին քաղաքաշինական համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել նշելով, որ դրանք առկա են և գտնվում են վարչական շրջանի ղեկավարի մոտ։ 12.11.2010-30.11.2010թթ. ընկած ժամանակահատվածում վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով հայցվորը դիմել է (զանգահարել է) Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալին՝ տեղեկանալու արդյոք առկա են վերոհիշյալ շինարարությունը թույլատրող քաղաքաշինական համապատասխան փաստաթղթերը, վերջինս պատասխանել է, որ փաստաթղթերն առկա են և գտնվում են վարչական շրջանի ղեկավարի մոտ, իսկ նա բացակայում է քաղաքից։ Բացի ղրանից, հայցվորը վարչական շրջանի անձնագրային բաժանմունքից ստացել է ենթադրյալ իրավախախտի տվյալները, որպեսզի ապահովի վարչական վարույթի պատշաճ ծանուցումը։ Ավելին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունից հայցվորը ձեռք է բերել վերը նշված շինարարության իրականացման վայրի հողհատկացման սխեմաները։ Երևանի քաղաքապետի 12.01.2011թ. որոշմամբ ենթադրյալ իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 400.000 դրամ տուգանքի։
2011 թվականի մարտի վերջին ապրիլի սկզբին բաժնի պետի հանձնարարությամբ վերը նշված ինքնակամ շինարարության առկա վիճակը ստուգելու նպատակով հայցվորը լուսանկարել է տարածքը։ Այդ և 12.11.2010թ. կատարված լուսանկարների համեմատությունից պարզվել է, որ դրանց միջև առկա է տարբերություն։ Պատճառաբանելով, թե իբր հայցվորը տեղյակ չի պահել ինքնակամ շինարարության շարունակման մասին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 10.05.2011թ. N 03/49-3981 գրության հիման վրա ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.05.2011թ. N 89-Ա հրամանով Գագիկ Սլոյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու վերաբերյալ համապատասխան եզրակացություն կազմելու համար։
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված են նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, որի 1-ին մասի «ժ» կետի համաձայն՝ ծառայողական քննությունը նույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված դեպքերում և կարգով համայնքային ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննությունն է։
Նույն օրենքի 5-րդ հոդվածով՝ որպես համայնքային ծառայության հիմնական սկզբունք, ի թիվս այլոց, նախատեսված է համայնքային ծառայողների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը։
Վկայակոչել է ՀՀ կառավարության «Համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին» 13.07.2006թ. N 1003-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետի, 3-րդ կետի 1-ին ենթակետի, 14-րդ կետի 3-րդ ենթակետի, 45-րդ, 46-րդ կետերի դրույթները։
Նշել է, որ Դատարանը հաշվի չի առել, որ ծառայողական քննություն իրականացնող մարմինը՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, ծառայողական քննությամբ հավաքված փաստական տվյալները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ստուգման չի ենթարկել, դրանք չի վերլուծել այլ տվյալների հետ համադրելու միջոցով։ Մասնավորապես, ունենալով Կարգի 14-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով որպես ծառայողական քննությանը մասնակցող անձ վերոգրյալ դեպքում ենթադրյալ իրավախախտ համարվող անձին ծառայողական քննությանը ներգրավելու լիազորություն, վերջինս չի իրականացրել այդ լիազորությունը, ինչի պատճառով առանց ըստ էության պարզելու՝ արդյոք Գագիկ Սլոյանի կողմից թույլ է տրվել կարգապահական խախտում, թե՝ ոչ, ընդունել է 17.06.2011թ. N 118-Ա հրամանը, որի հիման վրա էլ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանով Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառվել է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը, իսկ 2-րդ կետով 17.06.2011թ. ազատվել է աշխատանքից։
Բացահայտելով Կարգի 14-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով որպես ծառայողական քննությանը մասնակցող անձ վերոգրյալ դեպքում ենթադրյալ իրավախախտ համարվող անձին ծառայողական քննությանը ներգրավելու «լիազորության» հասկացությունը պետք է նշել, որ հայտնի է վարչական մարմինների լիազորությունների երկու տեսակ՝ հայեցողական և կաշկանդված։ Կաշկանդվածի դեպքում խնդիրը պարզ է. վարչական մարմինը պարտավոր էր ներգրավել անձին։ Հայեցողական լիազորության դեպքում գործում է հայեցողական լիազորության սահմանափակման սկզբունքը («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված), որը ենթադրում է, որ գործի բազմակողմանիությունը և լրիվությունը ապահովելու տեսանկյունից վարչական մարմինը պետք է գործադրեր իր հայեցողությունը։
Տվյալ դեպքում գործ ունենք կաշկանդված լիազորության հետ, հաշվի առնելով նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջները։ Դրանք տվյալ դեպքում միանշանակ գործում են, քանի որ կառավարության որոշումը կարող է բացառապես սուբսիդիար նշանակություն ունենալ։ Կառավարության որոշմամբ չի կարող սահմանվել հատուկ վարույթների առանձնահատկություններ («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Դրանցով ընդամենը կարող են օրենսքով նախատեսված դրույթները լրացուցիչ մանրամասնվել, սակայն չփոխելով դրա բովանդակությունը։ Ուստի, պարզ է դառնում, որ վարչարարության լսված լինելու իրավունքը լիովին գործում է այստեղ։
Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63 հոդվածի առաջին մասը, «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի» 6-րդ հոդվածի 1-ին մասը։
Գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիան դիտում է որպես անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշում է, որ այս երաշխիքի նպատակն է դատական քննության բոլոր մասնակիցների պաշտպանությունը դատաքննության անհարկի ձգձգումներից, ինչը կարող է խափանել արդարադատության արդյունավետությունը և վստահությունը վերջինիս նկատմամբ։ «Ողջամիտ ժամկետի» էությունը ենթադրում է ողջամիտ ժամկետում դատական ակտի կայացում, դրանով իսկ վերջ տալով անորոշությանը, որում գտնվում է այս կամ այն անձը՝ կապված նրա քաղաքացիաիրավական կարգավիճակից կամ նրան առաջադրված քրեական մեղադրանքից։
Վարչական գործերով ժամանակի հաշվարկը սկսվում է հայցադիմումը վարույթ ընդունելու պահից։
Եվրոպական դատարանի նախադեպերն հաստատում են, որ քննության ողջամիտ ժամկետի պահանջի խախտման փաստը գնահատելիս հաշվի են առնվում միայն օբյեկտիվ պատճառներ։ Իսկ մնացածը՝ դատարանների ծանրաբեռնվածությունը, դատավորների անփորձությունը, դատական կամ ընդհանրապես իրավական համակարգի անկատարությունը, մեղադրյալի և նրա պաշտպանի, ինչպես նաև գործի մյուս մասնակիցների վարքագիծը գործի քննությունը ձգձգելու օբյեկտիվ պատճառ դիտվել չեն կարող։
Ներպետական մարմիններում դատաքննության կամ այլ դատական վարույթի տևողության ժամկետը գնահատելիս Դատարանն առաջնորդվում է այն սկզբունքով, համաձայն որի՝ ողջամիտ ժամկետի պահանջի խախտումը կարող է կատարվել միայն պետության մեղքով տեղի ունեցող ձգձգումներով։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Գագիկ Սլոյանի աշխատանքային վեճը քննվում է ՀՀ դատարաններում արդեն իսկ վեցուկես տարի, որը չի կարող համարվել աշխատանքային վեճ քննելու համար ողջամիտ ժամկետ։
Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, չի կիրառել «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի առաջին մասի «գ» կետը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի /այսուհետ նաև՝ Օրենք/ 4-րդ հոդվածի 1-ին մասը, 49 հոդվածի առաջին մասի «ա» կետը, 51 հոդվածի առաջին մասը, 63 հոդվածի առաջին մասը, 64 հոդվածի առաջին մասի երրորդ պարբերության առաջին նախադասությամբ ամրագրված դրույթը, որոնք սույն գործի փաստերի հիմքով կիրառելի են։ Նշված պնդումը հիմնավորվում է ստորև շարադրված փաստարկներով;
Վերը նշված վերաբերելի նորմերի վերլուծությունից բխում է, որ Երևանի քաղաքապետարանը որպես վարչական մարմին պարտավոր է հետևել օրենքների պահպանմանը և «Վարչարարության հիմունքների և վարչական վւսրույթի մասին» ՀՀ օրենքի 49 հոդվածի առաջին մասի «ա» կետի պահանջին համապատասխան, քաղաքապետարանը պարտավոր էր կասեցնել աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի ընդունմանը նպատակամղված վարչական վարույթը։ Հրամանում կիրառված «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի առաջին մասի «գ» կետի համաձայն համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք է նույն օրենքի 32 հոդվածի առաջին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկի կիրառումից հետո մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալը։ Քաղաքապետարանը թիվ ՎԴ/1932/05/11 գործով որպես հակընդդեմ հայցով պատասխանող տեղյակ էր, որ աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանով Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառված առաջին «խիստ նկատողություն» կարգապահական տույժի պատճառ եղած Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշումը վիճարկվում է վարչական դատարանում Գագիկ Սլոյանի կողմից 04.05.2011թ. ներկայացված հակընդդեմ հայցով։
Հետևաբար, Քաղաքապետարանը, վարչարարության օրինականության սկզբունքին համապատասխան Օրենքի 49 հոդվածի առաջին մասի «ա» կետի պահանջի համաձայն, պետք է Գագիկ Սլոյանին զբաղեցրած պաշտոնից ազատելուն ուղղված վարչական վարույթը կասեցներ միչև ՎԴ/1932/05/11 գործով քննության ավարտը, քանի որ ՎԴ/1932/05/11 գործով Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշման վերացման դեպքում Քաղաքապետարանը Օրենքի 51 հոդվածի առաջին մասի հիմքով պարտավոր էր Գագիկ Սլոյանի դիմումի հիման վրա որոշում ընդունել 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ։
Բացի դրանից, թիվ ՎԴ/1932/05/11 գործով հակընդդեմ հայցվոր Գագիկ Սլոյանը իրավունք ուներ մինչև գործի դատաքննության նշանակելը 15.09.2011թ. ներկայացնել հակընդդեմ հայցադիմումի լրացում՝ խնդրելով որպես հետևանք վերացնել աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը, ինչը տեղի է ունեցել 29.06.2011թ. հրավիրված նախնական դատական նիստում։
Դատարանը անտեսել է այն փաստը, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը հետևանք է Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշումը և որպես ոչ իրավաչափ վարչական ակտի անվավերության հետևանք վերացվել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը։
Դատարանը սխալ է որոշել ապացուցման առարկան և գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու պահանջը մերժելու վերաբերյալ Դատարանի դիրքորոշումն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. Վ-36/17 որոշումը, որպես հետևանք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանն անվավեր ճանաչելու վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով 06.12.2011թ. կայացված և օրինական ուժի մեջ մտած վճիռը հաշվի չառնելու պայմաններում փաստացի խախտվում է հայցվորի արդար դատաքննության իրավունքը։
Վճռում արտացոլված դատարանի պատճառաբանությունից հետևում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու պահանջի մասով հայցը մերժելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը ՀՀ վարչական դատարանում քննվող թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շրջանակներում վիճարկման առարկա է դարձել միայն 29.06.2011թ-ից հետո՝ Գագիկ Սլոյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցի հիմքի և առարկայի լրացման արդյունքում, իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի Կ-1013 հրամանն ընդունվել է ավելի վաղ՝ 17.06.2011թ., և այդ ամսաթվի դրությամբ որևէ օրենքի խախտում տեղի չի ունեցել։
Այս պայմաններում Դատարանն անտեսել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանն անվավեր ճանաչելու պահանջը ՀՀ վարչական դատարանում քննվող թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շրջանակներում եղել է ոչ թե ինքնուրույն պահանջ, այլ՝ նույն գործի շրջանակներում արդեն իսկ ներկայացված՝ Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. Վ-36/17 որոշումը վերացնելու պահանջի իրավական հետևանք, այլ կերպ ասած՝ հետևանքների վերացման ածանցյալ պահանջ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդված)։ Հետևաբար, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ լուծման համար դատարանը իրավական գնահատական պետք է տար ոչ թե հետևանքների վերացման ածանցյալ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանն անվավեր ճանաչելու պահանջը դատարան ներկայացված լինելու ժամանակահատվածին, դրանով իսկ հայցվորի դատական պաշտպանության իրավունքի իրացումը մեկնաբանելով ի վնաս հայցվորի, այլ այն հանգամանքին, թե՝ այդ հրամանը և դրա ընդունման համար հիմք հանդիսացած վարչական ակտն ընդունված եղել են արդյոք օրենքի պահանջների պահպանմամբ, թե՝ ոչ։
Այս դիրքորոշումը պայմանավորված է հետևյալ հանգամանքով։
Տվյալ դեպքում դատարանն անտեսել է, որ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով 06.12.2011թ. կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով մերժվել է Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Գագիկ Սլոյանի՝ 400.000 դրամ տուգանքի գումար բռնագանձելու պահանջի մասին, իսկ Գագիկ Սլոյանի հակընդդեմ հայցը բավարարվել է՝ որպես ոչ իրավաչափ վարչական ակտ անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. Վ-36/17 որոշումը, որպես հետևանք անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը։
Ընդ որում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանն է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի իրավական հիմքի անհրաժեշտ բաղադրիչը, հետևաբար, սույն գործով վիճարկվող 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի իրավաչափությունը գնահատելիս դատարանը պետք է անդրադառնար այդ խնդրին, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։ Ավելին, դատարանը, վկայակոչելով հայցվորի դիրքորոշումն առ այն, որ ՀՀ վարչական դատարանի կողմից քննված թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով վերացվել է 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի իրավական հիմքի անհրաժեշտ բաղադրիչ հանդիսացող 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը, եզրակացրել է, որ այդ հանգամանքը չի առաջացնում 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանն անվավեր ճանաչելու հիմք։
Դատարանի նմանատիպ եզրահանգումն անհիմն է հետևյալ նկատառումներով.
Վկայակոչել է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի, 32-րդ հոդվածի 1- ին մասի «գ» կետը։
Փաստորեն, որպես համայնքային ծառայողին պւսշտոնից ազատելու հիմք, ի թիվս այլոց, օրենսդիրը «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսել է նույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալը, այլ կերպ ասած՝ նշված հոդվածով սահմանված կարզապահական երկու տույժի առկայությունը։
Դատարանն անտեսել է, որ Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառված, նրան աշխատանքից ազատելու հրամանի (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրաման) ընդունման համար հիմք հանդիսացած տույժերից մեկը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը, անվավեր է ճանաչվել, որպես ոչ իրավաչափ վարչական ակտի անվավերության հետևանք, հետևաբար, բացակայում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված հայցվորին աշխատանքից ազատելու իրավական և փաստական հիմքը, ուստի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի հիմքով այն անվավեր է։
Բացի այդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 64- րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչական ակտն (իրավաբանական ուժը կորցնում է ինչպես դրա անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունելու, այնպես էլ վարչական ակտն ընդունելու պահից՝ սույն մասի երկրորդ պարբերությամբ և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառություններով։ Նույն մասի 2-րդ պարբերության համաձայն՝ նույն օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր է ճանաչվում այդ ակտն ընդունելու պահից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բարենպաստ ոչ իրավաչափ վարչական ակտը, որի հիման վրա ծագում են միաժամանակյա կամ ընթացիկ գույքային պարտականություններ, կամ որն այդպիսի պարտականությունների համար նախադրյալ է համարվում, կարող է ուժը կորցնել միայն դրա անվավեր ճանաչվելու պահից, եթե այդ ակտով օգուտ ստացողը, վարչական ակտի նկատմամբ վստահության իրավունքի ուժով, արդեն ձեռք է բերել տրամադրված օգուտները կամ տնօրինել է գույքը, որի հետևանքով դրանք չեն կարող վերադարձվել, կամ վերադարձվելու դեպքում կարող է էական վնաս պատճառվել օգուտ ստացողին։ Այս դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի անհիմն հարստացման վերաբերյալ դրույթները։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մւսսին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է ոչ իրավաչափ վարչական ակտի իրավաբանական ուժը կորցնելու երկու դեպք՝ (1) ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունելու պահը, (2) ոչ իրավաչափ վարչական ակտն ընդունելու պահը։ Ընդ որում, վերոգրյալ իրավանորմերի հաշվառմամբ գտնում են, որ ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունելու պահից իրավաբանական ուժը կորցնելը պայմանավորված է այդ ակտից որևէ անձի կողմից օգուտ ստանալու և (կամ) այդ ակտի նկատմամբ վստահության իրավունքի առկայության հանգամանքով։
Տվյալ դեպքում ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով 06.12.2011թ. կայացված վճռով որպես ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշումը, որպես հետևանք անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը։ Վերոգրյալի հաշվառմամբ գտնում են, որ թե Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. Վ- 36/17 որոշումը, թե Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Վ-2910 հրամանը որպես ոչ իրավաչափ վարչական ակտեր իրենց ուժը կորցրել են ընդունման պահից, քանի որ որևէ անձ այդ ակտերից օգուտ չի ստացել, իսկ այդ ակտերի նկատմամբ վստահության իրավունքի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Այստեղից հետևում է, որ սույն գործով վիճարկվող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի ընդունման համար հիմք է հանդիսացել ընդունման պահից ուժը կորցրած ոչ իրավաչափ վարչական ակտը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը, ինչից բխում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի 2-րդ կետի իրավական հիմքի անհրաժեշտ բաղադրիչ է հանդիսացել ուժը կորցրած ոչ իրավաչափ վարչական ակտը, հետևաբար, այս տեսանկյունից ևս բացակայել է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված հայցվորին աշխատանքից ազատելու իրավական և փաստական հիմքը։
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասը, 27-րդ հոդվածի 1-ին մասը։ Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 84 հոդվածի երկրորդ մասի պահանջը։
Տվյալ դեպքում Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ չի գնահատել կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ հայցվորի տրված բացատրությունները, ՀՀ վարչական դատարանի կողմից քննված թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը խնդրում եմ բեկանել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործով 10.11.2017թ. կայացված վճիռը և այն փոփոխել հայցը բավարարել, վերացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը։
Պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին Գագիկ Սլոյանին վերականգնել իր նախկին աշխատանքին և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Գագիկ Սլոյանին վճարել իր միջին աշխատավարձը։

3. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության դիրքորոշումը և հիմնավորումները.
Գտնում են, որ 10.11.2017 թվականի ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործով կայացված վճռի դեմ հայցվոր Գ.Սլոյանի կողմից բերված վերաքննիչ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող Գագիկ Սլոյանի նկատմամբ ծառայողական քննությունն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2011 թվականի մայիսի 10-ի թիվ 03/49-3981 գրության հիման վրա՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 2011 թվականի մայիսի 16-ի թիվ 89-Ա հրամանի համաձայն։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վերը նշված գրությամբ ներկայացված նյութերով հայցվորի կողմից հայցադիմումում նշված դեպքից բացի, որը վերաբերում է հայցվորի կողմից 2010 թվականի նոյեմբերի 12-ին հայտնաբերված ապօրինի շինարարությանը, ներկայացվել է ևս երեք դեպք, մասնավորապես՝ Նուբարաշեն Դ-1 թաղամասի թիվ 10 հողակտորում բնակելի տան ինքնակամ կառուցում, առանց շինարարության թույլտվության Նուբարաշեն հ.20 փողոցին հարող տարածքում հիմքերի բետոնացման աշխատանքների և Նուբարաշեն Է-3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարսպի կառուցման աշխատանքների դեպքերը։
Անցկացված ծառայողական քննությամբ ուսումնասիրվել են բոլոր չորս դեպքերը։ Հայցվորի կողմից հայցադիմումում նշված դեպքի առնչությամբ ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ հայցվորի կողմից 12.11.2010թ.-ին հայտնաբերվել է Նուբարաշենի Ջրաշեն տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում քաղաքացի Պարգև Երանոսյանի կողմից կառուցվող ինքնակամ շինությունը, որի մասին հայտնել է իր անմիջական ղեկավարին՝ ներկայացնելով ինքնակամ շինության լուսանկարը։ Հայտնաբերված ինքնակամ շինության փաստի կապակցությամբ հայցվորը քաղաքացի Պ.Երանոսյանի նկատմամբ 30.11.2010թ.-ին կազմել է վարչական իրավախախտումների վերաբերյալ N 002505 արձանագրությունը, որին միտումնավոր կցել է նախկինում (հայտնաբերման օրվա դրությամբ) կատարված լուսանկարը, որով այդ շինությունը պատկերված է առավել անավարտ վիճակում քան արձանագրության կազմման պահին։
Նշված դեպքի առնչությամբ, ծառայողական քննությամբ հավաքված փաստական տվյալների բազմակողմանի և օբյեկտիվ ստուգմամբ, ծառայողական քննության արդյունքների մասին եզրակացությամբ նշվել է, որ Գագիկ Սլոյանի կողմից նշված արարքի կատարումից հետո անցել է վեց ամսից ավելի ժամանակ, իսկ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կարգապահական տույժ չի կարող նշանակվել, եթե կարգապահական խախտում կատարելու օրվանից անցել է վեց ամսից ավելի ժամանակ, հետևաբար, հայցվորի կողմից հայցադիմումում նշված այս դեպքը որևէ դեր չի խաղացել ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ.-ի N 118-Ա հրամանի ընդունման վրա, որով տրվել է Գ.Սլոյանի նկատմամբ «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու համաձայնությունը։
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ.-ի N 118-Ա հրամանի հիմքում ընկած են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վերը նշված գրությամբ ներկայացված մյուս դեպքերը, որոնց վերաբերյալ ծառայողական քննությամբ պարզվել են.
Նուբարաշեն Դ-1 թաղամասի թիվ 10 հողակտորում բնակելի տան ինքնակամ կառուցման համար քաղաքացի Թագուհի Ավետիսյանի նկատմամբ Գագիկ Սլոյանի կողմից 2010 թվականի դեկտեմբերի 17-ին կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ N002971 արձանագրությունը, որին Գագիկ Սլոյանը, իբրև փաստ, կցել է արձանագրության կազմման դրությամբ բնակելի տան լուսանկարը, որոնց համաձայն Թագուհի Ավետիսյանը Երևանի քաղաքապետի 19.01.2011թ.-ի NՎ-2/6 որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի։ Թագուհի Ավետիսյանի նկատմամբ արձանագրությունը կազմելուց հետո շուրջ մեկ ամսվա ընթացքում շինարարական աշխատանքները, որոշ ծավալով, շարունակվել են, ինչը նկատել է կամ պարտավոր էր նկատել Գագիկ Սլոյանը իր կողմից 17.01.2011թ.-ին Թագուհի Ավետիսյանի բնակելի տուն այցելության ժամանակ և նույն օրը Թագուհի Ավետիսյանի տունը լուսանկարելիս, քանի որ Գագիկ Սլոյանի կողմից ծառայողական քննության նյութերին կցված այդ լուսանկարով հստակ պատկերվում է արձանագրությունը կազմելուց հետո Թագուհի Ավետիսյանի կողմից՝ հատկապես իր տան տանիքի վրա կատարված աշխատանքների շարունակված լինելու փաստը։ Այս փաստի առնչությամբ Գ.Սլոյանը ծառայողական քննության ընթացքում տված իր բացատրությունում նշում է, որ Թ.Ավետիսյանի նկատմամբ երկրորդ արձանագրությունը չի կազմել հաշվի առնելով այն, որ Թ.Ավետիսյանը և իր տղայի ընտանիքը բնակվում էին այդ շինության մեջ և ստիպված են եղել թիթեղապատել տանիքը, տեղագրել դուռ ու պատուհան, ինչպես նաև Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակից Գ. Կոլոտյանի հավաստիացումները այն մասին, որ Թ. Ավետիսյանի տան քաղաքաշինական փաստաթղթերն ընթացքի մեջ են։ Ծառայողական քննության ընթացքում պարզվել է նաև, որ Թ. Ավետիսյանը շինարարության կատարման պահին չի բնակվել այդ շինությունում, ինչի մասին վկայում են Թ. Ավետիսյանի բացատրությունները։ Գագիկ Սլոյանը Թագուհի Ավետիսյանի կողմից շինարարական աշխատանքները շարունակելու փաստի վերաբերյալ որևէ տեղեկություն չի ներկայացրել ՔՀՎՎ երրորդ բաժնի պետ Հայկ Մելտոնյանին, ինչպես նաև չի ձեռնարկել միջոցներ դրանց կանխարգելման, կասեցման և հետևանքների վերացման ուղղությամբ։ Արդյունքում Գագիկ Սլոյանը չի կատարել իր պաշտոնի անձնագրի 11-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պարտականությունները։
Առանց շինարարության թույլտվության Նուբարաշեն հ.20 փողոցին հարող տարածքում հիմքերի բետոնացման աշխատանքների և Նուբարաշեն Է-3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարիսպի կառուցման աշխատանքների դեպքերը հայտնաբերվել են քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից 13.04.2011թ.-ին կատարած շրջայցի ժամանակ։ Գագիկ Սլոյանը այդ դեպքերի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել միայն 21.04.2011թ.-ին, տարածքային չորրորդ բաժնի պետ Կ.Վանյանի հանձնարարությամբ՝ այդ նպատակով շրջայց կատարելուց հետո։
Նուբարաշեն Է-3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարիսպի ինքնակամ կառուցման աշխատանքները սկսվել են 2011 թվականի մարտի 21-ից 25-ը ընկած ժամանակահատվածում, որոնք, ինչպես վերը նշված է, հայտնաբերվել են քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից 13.04.2011թ.-ին կատարած շրջայցի ժամանակ, այսինքն՝ շինարարական աշխատանքները սկսելուց շուրջ երեք շաբաթ հետո։ Նկատի ունենալով այդ ժամանակահատվածում Գագիկ Սլոյանի կողմից սեփական շրջայցերը կատարելու աշխատանքային ռեժիմը (երկու շաբաթը մեկ նույն թաղամասում լինելու պարբերականությունը) ծառայողական քննության արդյունքներով երեք շաբաթը ողջամիտ ժամկետ է համարվել Գ.Սլոյանի կողմից պարսպի ինքնակամ շինարարական աշխատանքներն անձամբ հայտնաբերելու և այդ ուղղությամբ իր պաշտոնի անձնագրով նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար։ Նուբարաշենի Է-3 թաղամասի 9/1 հողակտորում պարսպի ինքնակամ կառուցման շինարարական աշխատանքները չհայտնաբերելով՝ Գագիկ Սլոյանը թերացել է իր ծառայողական պարտականությունների մեջ։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ ծառայողական քննության արդյունքներով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ.-ի N 118-Ա հրամանով տրվել է թույլտվություն Գագիկ Սլոյանի նկատմամբ «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ կիրառելու համար։
Վերոգրյալը հաշվի առնելով, գտնում են, որ ծառայողական քննությունն իրականացվել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ, ստուգվել և վերլուծվել են բոլոր փաստական հանգամանքները, ուստի և վարչական դատարանի կողմից կայացված վճիռն օրինական, հիմնավորված և պատճառաբանված է, հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման։
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ խնդրել են վերաքննիչ բողոքը մերժել՝ անփոփոխ թողնելով ՀՀ վարչական դատարանի 2017 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործով կայացված վճիռը։

3. Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը և հիմնավորումները.
Գտնում են, որ ներկայացված բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ հիմնավորմամբ և պատճառաբանությամբ.
Հայցվոր Գագիկ Սլոյանը զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 2.3-67/ պաշտոնը, որին հանձնարարված է եղել իրականացրել է Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում իրականացվող շինարարական և հողօգտագործման աշխատանքների նկատմամբ վերահսկողության համակարգման աշխատանքները։ Ըստ 2.3-67 պաշտոնի անձնագրի 11-րդ կետի՝ տվյալ պաշտոնը զբաղեցնող անձը պարտավոր է ա/հայտնաբերված ինքնակամ շինարարության դեպքերի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել բաժնի պետին և միջոցներ ձեռնարկել դրանց կանխարգելման, կասեցման և հետևանքների վերացման ուղղությամբ, բ/ հայտնաբերված ապօրինի հողօգտագործման /հոդազավթման/դեպքերի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացնում բաժնի պետին և միջոցներ ձեռնարկում դրանց կանխարգելման, կասեցման և հետևանքների վերացման ուղղությամբ, դ/ քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառներում հայտնաբերված իրավախախտման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացնում բաժնի պետին և միջոցներ ձեռնարկում վարչական պատասխանատվություն կիրառելու համար համապատասխան արձանագրություն կազմելու ուղղությամբ։
2010 թվականի նոյեմբերի 30-ին հայցվորն ու նրա անմիջական ղեկավար Հայկ Մելտոնյանը հայտնաբերել են, որ Նուբարաշենի 11 փողոցի, 16 շենքի թիվ 11 բնակարանի բնակիչ Պարգև Երանոսյանի կողմից, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացվում են շինության կառուցման շինարարական աշխատանքներ։ Հայտնաբերված վարչական իրավախախտման վերաբերյալ հայցվորի կողմից 30.11.2010 թվականին կազմվել է թիվ 002505 վարչական արձանագրությունը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով։ Արդյունքում, Պարգև Երանոսյանը Երևանի քաղաքապետի 12.01.2011 թվականի թիվ 4-1/1 որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության և վերջինիս նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 400.000 ՀՀ դրամի չափով։
2010 թվականի դեկտեմբերի 17-ին հայցվորի կողմից ինքնակամ կառուցապատման դեպք է հայտնաբերվել Նուբարաշենի Դ-6 թաղամասի թիվ 10 հողակտորում, ինչի վերաբերյալ նույն օրը կազմված թիվ 002971 վարչական իրավախախտման մասին արձանագրության քննության արդյունքում Թագուհի Ավետիսյանը Երևանի քաղաքապետի 19.01.2011 թվականի թիվ Վ-2/6 որոշմամբ ենթարկվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության։ Վերջինիս նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 200.000 ՀՀ դրամի չափով։
Հայցվորն իր կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացրել է շաբաթական հաշվետվություններ 01.11.2010թ.-08.11.2010թ.,08.11.2010թ.-15.11.2010թ., 15.11.2010թ.-22.11.2010թ., 22.11.2010թ.-30.11.2010թ., 30.11.2010թ.-06.12.2010թ., 06.12.2010թ.-13.12.2010թ., 13.12.2010թ.-20.12.2010թ., 20.12.2010թ.-27.12.2010թ., 27.12.2010թ.-30.12.2010թ., 01.01.2011թ.-17.01.2011թ., 17.01.2011թ.-24.01.2011թ., 24.01.2011թ.,-31.01.2011թ., 31.01.2011թ.-07.02.2011թ, 11.04.2011-18.04.2011թ. կտրվածքներով, որոնցում հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու, քանդման աշխատանքներ իրականացնելու և այլ աշխատանքներ կատարելու վերաբերյալ տվյալներ չեն նշվել։
13.04.2011 թվականին աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի մոտ հրավիրվել է քննարկում Նուբարաշեն վարչական շրջանի հասցեներում՝ 2010 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին արձանագրված իրավախախտման փաստերի արդյունքում կառուցվող ինքնակամ կառույցների շինարարական աշխատանքները փաստացի շարունակված լինելու վերաբերյալ։ Քննարկման արդյունքում հայցվորը չի տվել պարզաբանումներ վարչական իրավախախտում կատարած անձանց՝ Պարգև Երանոսյանի և Թագուհի Ավետիսյանի կողմից շինարարական աշխատանքները շարունակելու փաստի կապակցությամբ որևէ միջոց չձեռնարկելու և տարածքի պատասխանատու բաժնի պետին չտեղեկացնելու հանգամանքների վերաբերյալ, ինչի արդյունքում առաջարկվել է նեկայացնել գրավոր բացատրություն։ Նշված հանձնարարականի կապակցությամբ 15.04.2011 թվականին աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի պետի կողմից տրվել է գրավոր բացատրություն այն մասին, որ ս/թ մարտի 31-ին Նուբարաշեն վաչական շրջանում կատարված շրջայցի ժամանակ պարզվել է, որ Նուբարաշենից Ջրաշեն տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում հայտնաբերված ինքնակամ շինության կառուցման շինարարական աշխատանքները շարունակվել են, որի մասին Գ.Սլոյանի կողմից իրեն որևէ տեղեկություն չի տրվել։
Հետագայում, 18.04.2011 թվականի թիվ 51/3364 գրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետը դիմել է աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությանը հայտնելով, որ ծառայության կողմից 13.04.2011 թվականին Նուբարաշեն վարչական շրջանում իրականացված շրջայցի ընթացքում Նուբարաշեն հ.20 փողոցին հարող տարածքում և Նուբարաշեն Ե-3 թաղամասի հ.9/1 հողակտորում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ընթանում են շինարարական աշխատանքներ։ Նշված հաղորդման մասին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային չորրորդ բաժնի պետ Կ.Վանյանը 21.04.2011 թվականին տվել է գրավոր բացատրագիր, որով հայտնել է, որ Նուբարաշեն 20-րդ փողոցին հարող տարածքի և Նուբարաշեն Ե-3 թաղամասի հ.9/1 հողակտորի վերաբերյալ Նուբարաշեն վարչական շրջանի պատասխանատու սպասարկող Գ.Սլոյանի կողմից մինչև հիշյալ հանձնարարականի տրման օրը իրեն որևէ տեղեկատվություն չի հայտնվել։ Նույն հարցադրման կապակցությամբ հայցվորը 21.04.2011 թվականին տվել է գրավոր բացատրություն, որով հայտնել է, որ Նուբարաշենի հ.20 փողոցին հարող տարածքներում և Նուբարաշենի Է-3 թաղամասի հ.9/1 հողակտորին հարող տարածքներում իր կատարած շրջայցերի ընթացքում ինքնակամ շինարարության դեպքեր չի նկատել։
Վերոհիշյալի կապակցությամբ կազմված նյութերի հիման վրա աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի կողմից 29.04.2011 թվականին զեկուցագիր է ներկայացվել Երևանի քաղաքապետին, որով առաջարկվել է Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառել օրենքով նախատեսված կարգապահական տույժ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորի կողմից ոչ պատշաճ են կատարվել համայնքային ծառայության իր պաշտոնի անձնագրի 11-րդ կետի ա/ և դ/ ենթակետերի պարտականությունները, որի արդյունքում վերջինիս կողմից խախտվել է տվյալ պահին գործող «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի /այսուհետ՝ Օրենք/ 23-րդ հոդվածի 1-ին մասի գ/ կետի և Երևանի քաղաքապետի 03.03.2010 թվականի հ.938-Ա որոշմամբ հաստատված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահության ներքին կանոնակարգի 31-րդ կետի 1/ ենթակետի պահանջները։
Արդյունքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, հաշվի առնելով, որ Գ.Սլոյանի նկատմամբ 08.11.2010 թվականի հ.Կ-2910 հրամանով կիրառվել է Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, 12.05.2011 թվականին ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարին ուղղված գրությամբ խնդրել է անցկացնել ծառայողական քննություն ՝ Գագիկ Սլոյանի նկատմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու համաձայնություն ստանալու համար։
Համաձայն Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվում է խիստ նկատողություն կարգապահական տույժը։ Համաձայն Օրենքի 4-րդ մասի՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և դեպքերում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո։
ՀՀ կառավարության 13.07.2006 թվականի «Համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 1003-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված է, որ ծառայողական քննությունն անցկացվում է Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկի կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժ կիրառելու, ինչպես նաև օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ.1» և «դ» կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը կիրառելու համաձայնություն ստանալու համար օրենքով կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից լիազորված մարմնին դիմում ներկայացվելու դեպքում։
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ծառայողական քննության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ընդունած որոշումներն ունեն պարտադիր բնույթ։
Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է, որ սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» և «դ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ «գ.1» կետով նախատեսված կարգապահական տույժը՝ համապատասխան առավելագույն դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։
Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկի կիրառումից հետո ՝ մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալը։
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.05.2011 թվականի թիվ 89-Ա հրամանով հայցվորի նկատմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու վերաբերյալ համապատասխան եզրակացություն կազմելու համար նշանակվել է ծառայողական քննություն։ Ծառայողական քննություն վարող վարչական մարմինը ծառայողական քննությունն իրականացրել է ՀՀ կառավարության 13.07.2006 թվականի թիվ 1003-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան և կազմվել է համապատասխան եզրակացություն, ինչի հիման վրա և ղեկավորվելով ՀՀ կառավարության 13.06.2006 թվականի թիվ 1003-Ն որոշմամբ հաստատված կարգի 64-րդ կետով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարը 17.06.2011 թվականին ընդունել է թիվ 118-Ա հրամանը։ Նշված հրամանով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարը համաձայնություն է տրվել հայցվորի նկատմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով նախատեսված «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու համար։
Արդյունքում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.05.2011թ. հ.89-Ա և 17.06.2011 թվականի Կ-1013 հրամանները և ղեկավարվելով Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով և 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, 17.06.2011 թվականին ընդունել է թիվ Կ-1013 հրամանը, որի 1-ին կետով հայցվորի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, իսկ 2-րդ կետով հայցվորը 17.06.2011 թվականից ազատվել զբաղեցրած պաշտոնից։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանը ծառայողական քննության անցկացման և 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի կայացման պահին վերացված չի եղել, հետևաբար առկա են եղել բոլոր հիմքերը համարելու, որ հայցվորը ծառայողական քննության անցկացման պահին արդեն իսկ մեկ անգամ ենթարկված է եղել կարգապահական պատասխանատվության։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի հիմքով վերացնելու՝ անվավեր ճանաչելու հիմքեր առկա չեն, քանի որ նշված վարչական ակտն ընդունվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի քարտուղարի 16.05.2011 թվականի հ.89-Ա և 17.06.2011 թվականի հ.118-Ա հրամանների հիման վրա, հետևաբար ՀՀ տարածքային կառավարման նախարարի 17.06.2011 թվականի թիվ 118-Ա հրամանի անվավերության հարցի լուծումը կանխորոշիչ է 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի իրավաչափության հարցի լուծման առումով։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ՀՀ վարչական դատարանի ՝ օրինական ուժի մեջ մտած 06.12.2011թ. թիվ ՎԴ/1932/05/11 վճռով անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը, որով վերջինս Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով ենթարկվել էր կարգապահական պատասխանատվության, ապա հայտնում է, որ այս հանգամանքը բավարար հիմք չի հանդիսանում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանը վերացնելու համար։ Եթե անգամ պայմանականորեն ընդունեն, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանի անվավերությունը կարող է փաստել աշխատանքից ազատման համար մեկ տարվա ընթացքում երկու կարգապահական տույժերից մեկի վերանայելու մասին, սակայն չի կարող հիմք հանդիսանալ հայցվորի նկատմամբ ծառայողական քննության իրականացման արդյունքում նոր կարգապահական տույժը վերացնելու համար։
Այսպես, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի 1-ին կետով ՀՀ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող /ծածկագիր ՝ 2.3-67/ Գազիկ Սլոյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։ Նշված կարգապահական տույժի կիրառման համար հիմք են հանդիսացել ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.05.2011թ. թիվ 89-Ա և 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանները, ինչից հետևում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանի անվավերությունը ուղղակիորեն չի հանգեցնում նաև 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի անվավերությանը։
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.05.2011թ. թիվ 89-Ա հրամանով հայցվորի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն Օրենքի 32-րդ
հողվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու վերաբերյալ համապատասխան եզրակացություն կազմելու համար։ Նույն մարմնի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանով համաձայնություն է տրվել հայցվորի նկատմամբ նշված կարգապահական տույժը կիրառելու համար։ Նշված հրամաններից հետևում է, որ դրանք վերաբերում են ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու և այդ կապակցությամբ իրականացված ծառայողական քննության արդյունքներով հայցվորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, այլ ոչ թե զբաղեցրած պաշտոնից ազատելուն։
Հարկ է համարում նշել նաև այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատարանի վարույթում քննված թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով հայցվորն ի սկզբանե վիճարկել է միայն Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի թիվ Վ-36/17 որոշումը, որով հայցվորը ենթարկված է եղել վարչական պատասխանատվության։ Իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի Կ-1013 հրամանը թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով վիճարկման առարկա է դարձել 29.06.2011 թվականից հետո՝ հայցվորի կողմից ներկայացված հակընղդեմ հայցի հիմքի և առարկայի լրացման արդյունքում։ Ասվածից հետևում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի Կ-1013 հրամանի կայացման պահին 08.11.2010 թվականի Կ-2910 հրամանը ոչ միայն վերացված, այլ նաև թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով վիճարկման առարկա չի հանդիսացել, հետևաբար 17.06.2011 թվականի Կ-1013 հրամանի կայացման համար որևէ օրենսդրական արգելք առկա չի եղել։
ՀՀ վարչական դատարանը սույն վարչական գործով կատարելով բազմակողմանի քննություն և գնահատելով գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, արդարացիորեն փաստել է հետևյալը. «Հայցվորը 04.05.2011թ. դատարան ներկայացված հակընդդեմ հայցով խնդրել է Երևանի քաղաքապետի 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշումը վերացնել։ Այսինքն, հայցվորի կողմից դատական կարգով ի սկզբանե վիճարկվել է Երևանի քաղաքապետի միայն 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշումը։ Իսկ, 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը ՀՀ վարչական դատարանի (դատավոր Կարինե Բաղդասարյան) կողմից քննվող թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շջանակներում վիճարկման առարկա է դարձել միայն 29.06.2011 թվականից հետո՝ հայցվորի կողմից ներկայացված հակընդդեմ հայցի հիմքի և առարկայի լրացման արդյունքում։ Մինչդեռ, վիճարկվող Կ-1013 հրամանն ընդունվել է 17.06.2011 թվականին։ Հետևաբար, վիճարկվող 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի կայացման ժամանակ Գագիկ Սլոյանի կողմից ՀՀ վարչական դատարանում թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շրջանակներում դեռևս չի վիճարկվել 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի կայացման համար իրավական հիմք հանդիսացած 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը։ Նման պայմաններում դատարանը գտնում է, որ թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործը 17.06.2011թ. դրությամբ քննվող հայցապահանջներով, որևէ ազդեցություն չէր կարող ունենալ կարգապահական տույժի կիրառման, այդ թվում՝ վարչական վարույթի կասեցման հարցում։ Դատարանը գտնում է, որ վարչական վարույթը կասեցնելու համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր առկա չեն եղել, իսկ հետագայում դատական կարգով 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանի անվավեր ճանաչվելը չի կարող հանդիսանալ 17.06.2011թ. կայացրած թիվ Կ-1013 հրամանի անվավերության հիմք, քանի որ վիճարկվող թիվ Կ-1013 հրամանն ընդունվել է 17.06.2011թ.-ին օրենսդրության պահանջների պահպանմամբ։
Ելնելով վերոգրյալից՝ խնդրում է բողոքը մերժել ամբողջությամբ։

3. Գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վերաքննիչ բողոքը դրանում նշված պահանջի սահմաններում՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքը ենթակա է բավարարման մասնակի՝ հետևյալ պատճառաբանություններով.
1. Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-36/17 որոշման համաձայն՝ քաղաքացի Գագիկ Սլոյանի կողմից Դավիթ-Բեկի փողոցի թիվ 6 տան դիմաց՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վրա, ինքնակամ իրականացվել է քարե պարսպի կառուցման շինարարական աշխատանքներ: Նույն որոշմամբ Գագիկ Սլոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով՝ նրա նկատմամբ նշանակվել է տուգանք 400.000 ՀՀ դրամի չափով:
2. Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-36/17 որոշման հիման վրա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը Երևանի քաղաքապետին ուղղված 15.10.2010 թվականի զեկուցագրով, հայտնելով, որ Գագիկ Սլոյանը, հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ, թույլ է տվել վարչական իրավախախտում, առաջարկել է վերջինիս ենթարկել կարգապահական պատասխանատվության։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հիմքով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետ Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ:
4. Երևանի քաղաքապետարանը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` խնդրելով վճարման կարգադրություն արձակել Գագիկ Սլոյանից 400.000 դրամ բռնագանձելու վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից 24.12.2010 թվականին արձակվել է վճարման կարգադրություն։ Գագիկ Սլոյանը 04.05.2011 թվականին դատարան ներկայացրած հակընդդեմ հայցով խնդրել է Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի թիվ Վ-36/17 որոշումը վերացնել։ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը 06.05.2011 թվականի որոշմամբ վճարման կարգադրությունը վերացրել է և անցել հայցային վարույթի։ Այնուհետև՝ 29.06.2011 թվականին հակընդդեմ հայցվորի կողմից կատարվել է հակընդդեմ հայցի հիմքի և առարկայի լրացում՝ խնդրելով որպես հետևանք վերացնել նաև Երևանի քաղաքապետի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանը:
5. ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած 06.12.2011 թվականի թիվ ՎԴ/1932/05/11 վճռով՝ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Գագիկ Սլոյանի՝ 400.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Գագիկ Սլոյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ 13.10.2010 թվականի թիվ Վ-36/17 որոշումն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանը վերացնելու պահանջների մասին, Երևանի քաղաքապետարանի հայցը մերժվել է, իսկ Գագիկ Սլոյանի հակընդդեմ հայցը՝ բավարարվել, անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի թիվ Վ-36/17 որոշումը և որպես հետևանք՝ վերացվել է 08.11.2010 թվականի Գագիկ Սլոյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին թիվ Կ-2910 հրամանը:
6. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարին ուղղված 10.05.2011 թվականի թիվ 03/49-3981 գրությամբ խնդրել է անցակցնել ծառայողական քննություն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնն զբաղեցնող Գագիկ Սլոյանի նկատմամբ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու համաձայնություն ստանալու համար:
7. ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.05.2011 թվականի թիվ 89-Ա հրամանով նշանակվել է ծառայողական քննություն` կարգապահական տույժը կիրառելու վերաբերյալ համապատասխան եզրակացություն կազմելու համար։
8. Ծառայողական քննության արդյունքում 16.06.2011 թվականին կազմվել է եզրակացություն, որի համաձայն՝ ծառայողական քննությամբ ձեռքբերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Գագիկ Սլոյանը չի կատարել իր պաշտոնի անձնագրի 11-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պարտականությունները, Գագիկ Սլոյանի կողմից թույլ տրված խախտումն իր բնույթով և ծանրությամբ համապատասխանում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տեսակին։
9. 16.06.2011 թվականի եզրակացության հաշվառմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011 թվականի թիվ 118-Ա հրամանով տրվել է համաձայնություն` Հայցվորի նկատմամբ «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու համար։
10. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի համաձայն՝ հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 2011 թվականի մայիսի 16-ի հ.89-Ա և հունիսի 17-ի հ.118-Ա հրամանները և ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով և 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող /ծածկագիր՝ 2.3-67/ Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող /ծածկագիր՝ 2.3-67/ Գագիկ Սլոյանը 2011 թվականի հունիսի 17-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
11. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին ուղղված 08.11.2018 թվականի թիվ 49/81493 գրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառավարման բաժնի պետը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում ներկա պահին թափուր է վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը /ծածկագիր՝ 2.3-67/:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011 թվականի թիվ 118-Ա հրամանի իրավաչափությունը գնահատելիս Վերաքննիչ դատարանը նախևառաջ հարկ է համարում անդրադառնալ 16.06.2011 թվականի եզրակացությամբ հիմնավորված և հաստատված հանգամանքներին:
Համայնքային ծառայության պաշտոնների և դասային աստիճանների դասակարգման, համայնքային ծառայության պաշտոնի նշանակման, համայնքային ծառայողների ատեստավորման և վերապատրաստման, համայնքային ծառայության կադրերի ռեզերվի, համայնքային ծառայողների իրավական վիճակի, համայնքային ծառայության կազմակերպման և ղեկավարման, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է համայնքապետարանների աշխատակազմերում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերով նախատեսված պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց վրա:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ համայնքային ծառայության վրա տարածվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված հանրային ծառայության հիմնական սկզբունքները:
Վիճելի իրավահարաբերության պահին գործող «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 09.04.2018 թվականին) 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հանրային ծառայության հիմնական սկզբունքներն են՝ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունը:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համայնքային ծառայողը կրում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով սահմանված հիմնական պարտականությունները:
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայողի հիմնական պարտականություններն են, ի թիվս այլոց, մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ապահովելը օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ ներկայացնելը:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվում են կարգապահական հետևյալ տույժերը.
ա) նախազգուշացում.
բ) նկատողություն.
գ) խիստ նկատողություն.
գ1) համայնքային ծառայողին նույն պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում շնորհված ավելի բարձր դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով.
դ) զբաղեցրած պաշտոնից ազատում:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված համայնքային ծառայողից: Կարգապահական տույժը նշանակվում է կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, չհաշված ծառայողի հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելու ժամանակը: Կարգապահական տույժ չի կարող նշանակվել, եթե կարգապահական խախտում կատարելու օրվանից անցել է վեց ամսից ավելի ժամանակ:
Նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո: Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում համայնքային ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչև մեկ ամիս ժամկետով կարող է կասեցվել համայնքային ծառայողի վարձատրության պահպանմամբ: Ծառայողական քննության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ընդունած որոշումներն ունեն պարտադիր բնույթ:
«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն (այսուհետ` ծառայողական քննություն) անցկացնելու կարգը և դեպքերը սահմանված են ՀՀ կառավարության 13.07.2006 թվականի «Համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 1003-Ն որոշման հաստատված համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգով (այսուհետ՝ Կարգ), որի 2-րդ կետի համաձայն՝ ծառայողական քննությունն օրենքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կարգով սահմանված դեպքերում և կարգով համայնքային ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննությունն է
Կարգի 4-րդ կետի համաձայն՝ ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հանգամանքներն են`
1) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ համայնքային ծառայողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) ներկայացված պահանջում նշված` օրենքով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից կիրառված կարգապահական տույժի, ինչպես նաև համայնքային ծառայողի կողմից կարգապահական խախտում թույլ տալու հիմնավորվածությունը (...):
Կարգի 15-րդ կետի համաձայն՝ ծառայողական քննություն վարողը սույն կարգով սահմանված դեպքերում և ընթացակարգով լիազորված է՝
1) սահմանված ժամկետներում անցկացնել ամբողջական, բազմակողմանի և օբյեկտիվ ծառայողական քննություն, կատարել քննությանն առնչվող բոլոր գործողությունները և փաստաթղթային ձևակերպումներ տալ դրանց (...):
Կարգի 65-րդ կետի համաձայն՝ ծառայողական քննության արդյունքում լիազորված մարմնի աշխատակազմի ղեկավարի ընդունած իրավական ակտերն ունեն պարտադիր բնույթ:
Նշված իրավանորմերի համադրված վերլուծությունից հետևում է, համայնքային ծառայողների իրավական վիճակը համակարգող օրենսդրական կարգավորումները վերջիններիս համար պարտականություն են սահմանում մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար ապահովել անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և կարողություններ, օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները կատարել ճշգրիտ ու ժամանակին և հաշվետվություններ: Միևնույն ժամանակ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելը համայնքային ծառայողների համար առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝ կարգապահական հետևյալ տույժերի կիրառմամբ. Նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն, համայնքային ծառայողին նույն պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում շնորհված ավելի բարձր դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով, զբաղեցրած պաշտոնից ազատում: «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը սահմանում է կարգապահական տույժ նշանակելու կարգը, պայմանները: Մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթության սկզբունքի ապահովման տեսանկյունից հատկանշական է, որ օրենքով նախատեսված դեպքերում կարգապահական տույժերի կիրառման պարտադիր պայման է ծառայողական քննություն անցկացնելը: Ընդ որում, ծառայողական քննության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ընդունած որոշումներն օժտված են պարտադիրության հատկանիշով, ինչը ենթադրում է, որ համապատասխան մարմնի կողմից ծառայողական քննության արդյունքներով տրված եզրակացությունը՝ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ, անխուսափելի է դարձնում համայնքային ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման կայացումը: Պետք է նկատել նաև, որ ՀՀ կառավարության 13.07.2006 թվականի «Համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 1003-Ն որոշման հաստատված համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգի 15-րդ կետով ծառայողական քննություն վարողի՝ ամբողջական, բազմակողմանի և օբյեկտիվ ծառայողական քննություն անցկացնելու լիազորություն սահմանումն ինքնանպատակ չէ, այն ուղղված է համայնքային ծառայողի իրավունքների հնարավորինս երաշխավորմանը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարին ուղղված 10.05.2011 թվականի թիվ 03/49-3981 գրությամբ խնդրել է անցակցնել ծառայողական քննություն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնն զբաղեցնող Գագիկ Սլոյանի նկատմամբ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու համաձայնություն ստանալու համար:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.05.2011 թվականի թիվ 89-Ա հրամանով նշանակվել է ծառայողական քննություն` կարգապահական տույժը կիրառելու վերաբերյալ համապատասխան եզրակացություն կազմելու համար։
Ծառայողական քննության արդյունքում 16.06.2011 թվականին կազմվել է եզրակացություն, որի համաձայն՝ ծառայողական քննությամբ ձեռքբերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Գագիկ Սլոյանը չի կատարել իր պաշտոնի անձնագրի 11-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պարտականությունները, Գագիկ Սլոյանի կողմից թույլ տրված խախտումն իր բնույթով և ծանրությամբ համապատասխանում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տեսակին։ 16.06.2011 թվականի եզրակացության հաշվառմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011 թվականի թիվ 118-Ա հրամանով տրվել է համաձայնություն` Հայցվորի նկատմամբ «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժը կիրառելու համար։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագրի 11-րդ կետի «ա» ենթակետում նշված է, որ բաժնի գլխավոր մասնագետը՝ հայտնաբերված ինքնակամ շինարարության դեպքերի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացնում բաժնի պետին և միջոցներ ձեռնարկում դրանց կանխարգելման, կասեցման և հետևանքների վերացման ուղղությամբ, իսկ նույն կետի «դ» ենթակետի համաձայն՝ բաժնի գլխավոր մասնագետը քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառներում հայտնաբերված իրավախախտման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացնում բաժնի պետին և միջոցներ ձեռնարկում վարչական պատասխանատվություն կիրառելու համար համապատասխան արձանագրություն կազմելու ուղղությամբ:
Ուսումնասիրելով 16.06.2011 թվականին կազմված եզրակացությունը` պարզվում է, որ դրանով հաստատվել է, որ Նուբարաշեն Դ-1 թաղամասի թիվ 10 հողակտորում բնակելի տան ինքնակամ կառուցման համար քաղաքացի Թագուհի Ավետիսյանի նկատմամբ Գագիկ Ալոյանի կողմից 2010 թվականի դեկտեմբերի 17-ին կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ թիվ 002971 արձանագրությունը, որին Գագիկ Սլոյանը, իբրև փաստ, կցել է արձանագրության կազմման դրությամբ բնակելի տան նկարը, որոնց համաձայն Թագուհի Ավետիսյանը Երևանի քաղաքապետի 19.01.2011 թվականի թիվ Վ-2/6 որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի։ Թագուհի Ավետիսյանի նկատմամբ արձանագրությունը կազմելուց հետո շուրջ մեկ ամսվա ընթացքում շինարարական աշխատանքները որոշ ծավալով շարունակվել են, ինչը նկատել է կամ պարտավոր էր նկատել Գագիկ Սլոյանը իր կողմից 17.01.2011 թվականին Թագուհի Ավետիսյանի բնակելի տուն այցելության ժամանակ և նույն օրը Թագուհի Ավետիսյանի տունը լուսանկարելիս, քանի որ Գագիկ Սլոյանի կողմից ծառայողական քննության նյութերին կցված լուսանկարով հստակ պատկերվում է արձանագրությունը կազմելուց հետո Թագուհի Ավետիսյանի կողմից` իր տան տանիքի վրա կատարված լինելու փաստը։
Այս փաստի առնչությամբ Գագիկ Սլոյանը ծառայողական քննության ընթացքում տված իր բացատրությունում նշել է, որ Թագուհի Ավետիսյանի նկատմամբ երկրորդ արձանագրությունը չի կազմել, հաշվի առնելով ձմեռային եղանակը, և որ Թ. Ավետիսյանը և իր տղայի ընտանիքը բնակվում էին այդ շինության մեջ և ստիպված են եղել թիթեղապատել տանիքը, տեղադրել դուռ ու պատուհան, հաշվի է առել նաև Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակից Գ. Կոլոտյանի հավաստիացումները այն մասին, որ Թ. Ավետիսյանի տան քաղաքաշինական փաստաթղթերը ընթացքի մեջ են։
Ծառայողական քննության ընթացքում Թ. Ավետիսյանի կողմից տրված բացատրություններով պարզվել է, որ Թ. Ավետիսյանը շինարարության կատարման պահին չի բնակվել այդ շինությունում: Բացի այդ, նույնիսկ, Թ.Ավետիսյանի՝ շինարարության կատարման պահին այդ շինությունում բնակվելու հանգամանքի հաստատման պայմաններում, այդ հանգամանքով պայմանավորված Գագիկ Սլոյանը միևնույն է չէր ազատվում իրավախախտումը չարձանագրելու ծառայողական պարտականության կատարումից։ Ուստի, պետք է փաստել, որ Գագիկ Սլոյանը Թագուհի Ավետիսյանի կողմից շինարարական աշխատանքները շարունակելու փաստի վերաբերյալ որևէ տեղեկություն չի ներկայացրել վերադաս մարմնին, ինչպես նաև չի ձեռնարկել միջոցներ դրանց կանխարգելման, կասեցման և հետևանքների վերացման ուղղությամբ՝ արդյունքում չկատարելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագրի 11-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված իր պարտականությունները, ինչպես իրավացիորեն եզրահանգել է նաև ծառայողական քննություն անցկացնող մարմին:
Բացի այդ, 16.06.2011 թվականին կազմված եզրակացությամբ նաև հաստատվել է, որ առանց շինարարության թույլտվության Նուբարաշեն հ.20 փողոցին հարող տարածքում հիմքերի բետոնացման աշխատանքների և Նուբարաշեն Է-3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարիսպի կառուցման աշխատանքների դեպքերը հայտնաբերվել են քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից 13.04.2011թվականին կատարած շրջայցի ժամանակ։ Գագիկ Սլոյանը այդ դեպքերի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել միայն 21.04.2011 թվականին, տարածքային չորորդ բաժնի պետ Կ. Վանյանի հանձնարարությամբ` այդ նպատակով շրջայց կատարելուց հետո։ Նուբարաշեն Է-3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարիսպի ինքնակամ կառուցման աշխատանքները սկսվել են 2011 թվականի մարտի 21-ից 25-ը ընկած ժամանակահատվածում։ Նկատի ունենալով այդ ժամանակահատվածում Գագիկ Սլոյանի կողմից սեփական շրջայցերը կատարելու աշխատանքային ռեժիմը (երկու շաբաթը մեկ նույն թաղամասում լինելու պարբերականությունը)` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ծառայողական քննություն անցկացնող մարմինն իրավացիորեն է եկել այն հետևության, որ երեք շաբաթը ողջամիտ ժամկետ է եղել Հայցվորի կողմից պարսպի ինքնակամ շինարարական աշխատանքներն անձամբ հայտնաբերելու և այդ ուղղությամբ իր պաշտոնի անձնագրով նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար, ինչը չի արել, որի արդյունքում կրկին անգամ թերացել է իր ծառայողական պարտականությունների մեջ։
Վերոգրյալ իրավական և փաստական հիմնավորումներով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանն իրավացիորեն է եզրահանգել, որ տվյալ դեպքում ծառայողական քննության ընթացքում քննարկման առարկա է դարձվել 3 դեպք` Նուբարաշեն Դ-1 թաղամասի թիվ 10 հողակտորում բնակելի տան ինքնակամ կառուցում, առանց շինարարության թույլտվության Նուբարաշեն թիվ 20 փողոցին հարող տարածքում հիմքերի բետոնացման աշխատանքերի և Նուբարաշեն Է-3 թաղամասի 9/1 հողակտորում քարե պարսպի կառուցման աշխատանքների դեպքերը, որոնց վերաբերյալ որևէ այլ հանգամանք, որը կարող էր էական նշանակություն ունենալ նշված 3 դեպքերի քննարկման և լուծման համար, դատաքննության ընթացքում չհաստատվեց, հետևաբար ծառայողական քննությունն իրականացվել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ, ստուգվել և վերլուծվել են հայցվորի կողմից ծառայողական քննություն իրականացնող մարմնին հայտնված բոլոր փաստական հանգամանքները, ուստի ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011 թվականի թիվ 118-Ա հրամանն իրավաչափ է և այն վերացնելու իրավական հիմքեր առկա չեն։
Նման պայմաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանով Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող /ծածկագիր՝ 2.3-67/ Գագիկ Սլոյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժի կիրառման համար հիմք է հանդիսացել ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011 թվականի թիվ 89-Ա և թիվ 118-Ա հրամանը, որի իրավաչափությունը հաստատվել է սույն որոշմամբ՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանը՝ կարգապահական տույժ կիրառելու մասով, իրավաչափ է, և բացակայում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի 1-ին կետն անվավեր ճանաչելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը, ուստի այդ մասով ևս հիմնավոր են Դատարանի եզրահանգումները, իսկ վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները բավարար չեն վերաքննիչ բողոքն այդ մասով բավարարելու և դատական ակտը բեկանելու համար:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային առաջին բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող /ծածկագիր՝ 2.3-67/ Գագիկ Սլոյանին 2011 թվականի հունիսի 17-ից զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի 2-րդ կետի իրավաչափության գնահատմանը, անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝ սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կամ «գ1» կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալու հիմքով սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված տույժի կիրառումը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի՝ տառացի նշանակությամբ մեկնաբանությունից բխում է, որ համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու նշված հիմքի առկայությունը ուղղակիորեն պայմանավորված է հետևյալ պայմանների պարտադիր առկայության հետ.
- համայնքային ծառայողի նկատմամբ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով (խիստ նկատողություն) կամ «գ1» կետով (համայնքային ծառայողին նույն պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում շնորհված ավելի բարձր դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով) նախատեսված կարգապահական տույժի կիրառում,
- կարգապահական տույժի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալը,
- նոր կարգապահական խախտում թույլ տալու համար «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով (խիստ նկատողություն) նախատեսված տույժի կիրառումը:
Ստացվում է, որ օրենսդիրը համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու նշված հիմքը կիրառելի է համարում բացառապես այն դեպքում, երբ համայնքային ծառայողի նկատմամբ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելիս պարզվում է, որ վերջինիս նկատմամբ նախկինում (մեկ տարվա կտրվածքով) կիրառվել է խիստ նկատողության կամ դասային աստիճանի իջեցման ձևով կարգապահական տույժ: Ընդ որում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված պայմանի առկայությունը կարող է հաստատված համարվել, եթե նախորդ մեկ տարվա ընթացքում խիստ նկատողության կամ դասային աստիճանի իջեցման ձևով կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ անհատական իրավական ակտն իրավաբանական ուժի մեջ է և չի վերացվել դատական կարգով, այսինքն՝ քննարկվող իրավիճակում էական է ոչ միայն կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու փաստը, այլև կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ համապատասխան անհատական իրավական ակտի առակայությունը և փաստացի իրավաբանական ուժի մեջ լինելը: Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը հիմնավորվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված այն իրավադրույթով, համաձայն որի՝ անվավեր ճանաչված ոչ իրավաչափ վարչական ակտը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-36/17 որոշման համաձայն՝ քաղաքացի Գագիկ Սլոյանի կողմից Դավիթ-Բեկի փողոցի թիվ 6 տան դիմաց՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վրա, ինքնակամ իրականացվել է քարե պարսպի կառուցման շինարարական աշխատանքներ: Նույն որոշմամբ Գագիկ Սլոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով՝ նրա նկատմամբ նշանակվել է տուգանք 400.000 ՀՀ դրամի չափով: Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-36/17 որոշման հիման վրա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը Երևանի քաղաքապետին ուղղված 15.10.2010 թվականի զեկուցագրով, հայտնելով, որ Գագիկ Սլոյանը, հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ, թույլ է տվել վարչական իրավախախտում, առաջարկել է վերջինիս ենթարկել կարգապահական պատասխանատվության։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հիմքով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետ Գագիկ Սլոյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ:
Երևանի քաղաքապետարանը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` խնդրելով վճարման կարգադրություն արձակել Գագիկ Սլոյանից 400.000 դրամ բռնագանձելու վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից 24.12.2010 թվականին արձակվել է վճարման կարգադրություն։ Գագիկ Սլոյանը 04.05.2011 թվականին դատարան ներկայացրած հակընդդեմ հայցով խնդրել է Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի թիվ Վ-36/17 որոշումը վերացնել։ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը 06.05.2011 թվականի որոշմամբ վճարման կարգադրությունը վերացրել է և անցել հայցային վարույթի։ Այնուհետև՝ 29.06.2011 թվականին հակընդդեմ հայցվորի կողմից կատարվել է հակընդդեմ հայցի հիմքի և առարկայի լրացում՝ խնդրելով որպես հետևանք վերացնել նաև Երևանի քաղաքապետի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանը:
ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած 06.12.2011 թվականի թիվ ՎԴ/1932/05/11 վճռով՝ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Գագիկ Սլոյանի՝ 400.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Գագիկ Սլոյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ 13.10.2010 թվականի թիվ Վ-36/17 որոշումն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանը վերացնելու պահանջների մասին, Երևանի քաղաքապետարանի հայցը մերժվել է, իսկ Գագիկ Սլոյանի հակընդդեմ հայցը՝ բավարարվել, անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի թիվ Վ-36/17 որոշումը և որպես հետևանք՝ վերացվել է 08.11.2010 թվականի Գագիկ Սլոյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին թիվ Կ-2910 հրամանը:
ՀՀ վարչական դատարանը սույն գործով կայացված վճռով, անդրադառնալով Գագիկ Սլոյանին պաշտոնից ազատելու հիմքերի առկայությանը, նշել է, որ հայցվորի կողմից դատական կարգով ի սկզբանե վիճարկվել է Երևանի քաղաքապետի միայն 13.10.2010 թվականի թիվ Վ-36/17 որոշումը, իսկ, 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը ՀՀ վարչական դատարանի (դատավոր Կարինե Բաղդասարյան) կողմից քննվող թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շջանակներում վիճարկման առարկա է դարձել միայն 29.06.2011թ-ից հետո` հայցվորի կողմից ներկայացված հակընդդեմ հայցի հիմքի և առարկայի լրացման արդյունքում։ Մինչդեռ, վիճարկվող Կ-1013 հրամանն ընդունվել է 17.06.2011թ., հետևաբար, վիճարկվող 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի կայացման ժամանակ Գագիկ Սլոյանի կողմից ՀՀ վարչական դատարանում թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շրջանակներում դեռևս չի վիճարկվել 17.06.2011թ. թիվ Կ-1013 հրամանի կայացման համար իրավական հիմք հանդիսացած 08.11.2010թ. թիվ Կ-2910 հրամանը:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանի նշված դիրքորոշումն անհիմն է՝ հետևյալ պարտճառաբանությամբ.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեuակի վարչական վարույթների առանձնահատկությունները uահմանվում են oրենքներով և Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի վերոհիշյալ դրույթով ամրագրել է այն հանրաճանաչ սկզբունքը, համաձայն որի՝ «հատուկ օրենքը վերացնում է ընդհանուրի գործողությունը» («lex specialis derogat legi generali»), ինչը նշանակում է, որ բոլոր այն դեպքերում, երբ իրականացվելու է վարչական որևէ վարույթ, այն իրականացնող վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է պարզի, թե արդյոք իրեն վերապահված լիազորությունների շրջանակի մեջ մտնող հարցերով գոյություն ունեն հատուկ օրենքներ և (կամ) Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրեր, եթե այո, ապա որոշի, թե ինչ չափով է այդ հատուկ օրենքներով և (կամ) Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կարգավորված լուծման ենթակա հարցը։
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հանրային ծառայողին պաշտոնից ազատելու վեաբերյալ գործերի վարույթը առանձին տեսակի վարչական վարույթ է, առկա է նշված գործերի վարույթը կարգավորող հատուկ օրենք («Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքը), հետևաբար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները հանրային ծառայողին պաշտոնից ազատելու վերաբերյալ գործերի վարույթի նկատմամբ կիրառելի են այնքանով, որքանով այդ հարաբերությունները կարգավորված չեն «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով։ Պետք է նկատել, որ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքը չի կարգավորում վարույթի կասեցման հիմքերը և կարգը, հետևաբար այդ հարաբերությունների նկատմամբ կիրառելի են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե անհնարին է տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը:
Վարչական վարույթի կասեցումը գործի քննության ընթացքում այնպիսի հանգամանքի ի հայտ գալն է, որն, ըստ էության, արգելակում է գործի հետագա ընթացքը: Միաժամանակ, օրենքով գործի վարույթի կասեցման համար նախատեսված են երկու խումբ հիմքեր: Դրանցից առաջին խումբը վերաբերում է սպառիչ թվարկված այն հիմքերին, որոնց առկայության դեպքում գործի քննության շարունակումը դառնում է անհնարին, և վարչական մարմինը պարտավոր է դրանցից որևէ մեկի ի հայտ գալուց հետո կասեցնել գործի վարույթը: Այդպիսի հիմքերից է վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունման անհնարինությունը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը: Վարչական մարմինը վարույթը կասեցնելու նշված հիմքի առկայությունը գնահատելիս պետք է առաջնորդվի վարչական վարույթի կասեցման ինստիտուտի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի և վարույթի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջև ողջամիտ համաչափություն ապահովելու անհրաժեշտությամբ:
Սույն գործի փաստերից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային առաջին բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող /ծածկագիր՝ 2.3-67/ Գագիկ Սլոյանին 2011 թվականի հունիսի 17-ից զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի 2-րդ կետի ընդունման համար հիմք է հանդիսացել նախորդ մեկ տարվա ընթացքում Գագիկ Սլոյանի՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանով «խիստ նկատողություն» կարգապահական տույժի ենթարկված լինելու հանգամանքը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանը՝ որպես հետևանք, անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի թիվ Վ-36/17 որոշման վիճարկման վերաբերյալ վարչական (դատական) գործի վարույթի շրջանակներում, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
- փոխկապակցվա՞ծ են արդյոք Երևանի քաղաքապետի միայն 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշման վիճարկման վերաբերյալ թիվ ՎԴ/1932/05/11 վարչական (դատական) գործը և այդ ժամանակահատվածում՝ Գագիկ Սյոլանին պաշտոնից ազատելուն ուղղված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի 2-րդ կետի ընդունման առթիվ հարուցված վարչական վարույթը,
- թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի քննության արդյունքները կարո՞ղ էին ազդեցություն ունենալ վարչական վարույթի օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության վրա և կանխորոշել վարույթի՝ այլ ելքով ավարտ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հիմքով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետ Գագիկ Սլոյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժի կիրառման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի՝ Երևանի քաղաքապետին ուղղված 15.10.2010 թվականի զեկուցագիրը, որով վերջինս հայտնել է, որ Գագիկ Սլոյանը, հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ, թույլ է տվել վարչական իրավախախտում, ուստի առաջարկել է վերջինիս ենթարկել կարգապահական պատասխանատվության: Այսինքն՝ ստացվում է, որ Գագիկ Սլոյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժի կիրառման վերաբերյալ 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանը եղել է Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-36/17 որոշման հետևանքը, որով Գագիկ Սլոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն՝ վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ այն հետևանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծման ելքը։
Նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը Դատարանին չի պարտավորեցնում առանձին գնահատման առարկա դարձնել որպես հետևանք ներկայացված պահանջի հիմնավորվածությունը, քանի որ հիմնական պահանջի լուծման ելքը բոլոր դեպքերում կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների՝ նույն կերպ լուծումը:
Սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելով նշված իրավադրույթները՝ պետք է արձանագրել, որ Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-36/17 որոշման անվավեր ճանաչումը, ամեն դեքպում, հանգեցնելու էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանի վերացման ևս, քանի որ Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-36/17 որոշման ոչ իրավաչափությունը (անվավերությունը) ուղղակիորեն կանխորոշում է նաև վերջինիս հիմքով կայացված ցանկացած այլ վարչական ակտերի, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանի անվավերությունը: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից՝ որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի 2-րդ կետի իրավաչափությունը հիմնավորող փաստարկ, նշված այն հանգամանքը, թե թիվ Կ-2910 հրամանը ՀՀ վարչական դատարանի կողմից քննվող թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շրջանակներում վիճարկման առարկա է դարձել միայն 29.06.2011 թվականից՝ 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանն ընդունվելուց հետո, անհիմն է, քանի որ ՀՀ վարչական դատարանի կողմից քննվող թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շրջանակներում հակընդդեմ հայցվորը ոչ թե վիճարկել է 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանը, այլ 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանի անվավեր ճանաչման պահանջը ներկայացնել է որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ, որպիսի պայմաններում վերջինիս իրավաչափության առանձին գնահատման անհրաժեշտություն առաջանալ չէր կարող:
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմինը պարտավոր էր կասեցնել Գագիկ Սյոլանին պաշտոնից ազատելուն ուղղված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի 2-րդ կետի ընդունման առթիվ հարուցված վարչական վարույթը մինչև Երևանի քաղաքապետի միայն 13.10.2010թ. թիվ Վ-36/17 որոշման վիճարկման վերաբերյալ թիվ ՎԴ/1932/05/11 վարչական (դատական) գործով դատական ակտի կայացումը՝ նույնիսկ 17.06.2011 թվականին՝ թիվ Կ-1013 հրամանի ընդունման ժամանակահատվածում, 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանի վերացման պահանջը դեռևս թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով հայցապահանջի շրջանակում ներառված չլինելու պայմաններում, քանի որ Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-36/17 որոշման անվավեր ճանաչումն ինքնին ենթադրում է 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանով կարգապահական տույժի կիառման հիմքերի ոչ իրավաչափություն, ինչը բացառում է Գագիկ Սյոլանին պաշտոնից ազատելու՝ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված հիմքի կիրառման պարտադիր պայմաններից մեկի առկայությունը:
Նշված նկատառումներով Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վարույթի արդյունքում ակնկալվող՝ Գագիկ Սյոլանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչական ակտի ընդունումն անհնարին է եղել մինչև թիվ ՎԴ/1932/05/11 վարչական (դատական) գործով դատական ակտի կայացումը, մինչդեռ վարչական մարմինը, անտեսելով այն հանգամանքը, որ նախորդ մեկ տարվա ընթացքում Գագիկ Սլոյանի նկատմամբ կարգապահական տույժի կիրառման հիմքերի իրավաչափությունը վիճարկվել է դատական կարգով, որոշում է կայացրել Գագիկ Սյոլանին պաշտոնից ազատելու վերաբերյալ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ որպես կանոն, վարչական ակտն անվավեր է ճանաչվում ամբողջությամբ: Վարչական ակտը մի մասով անվավեր կարող է ճանաչվել, եթե անվավեր չճանաչված մասը կարող է ուժի մեջ մնալ առանց անվավեր ճանաչված մասի: Եթե վարչական ակտն անվավեր է ճանաչվել մի մասով, ապա սույն հոդվածի կանոնները կիրառվում են միայն դրա անվավեր ճանաչված մասի նկատմամբ:
Ամբողջ վերոգրյալի հիման վրա, նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենսդիրը համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու՝ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նաատեսված հիմքը կիրառելի է համարում բացառապես այն դեպքում, երբ համայնքային ծառայողի նկատմամբ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելիս պարզվում է, որ վերջինիս նկատմամբ նախկինում (մեկ տարվա կտրվածքով) կիրառվել է խիստ նկատողության կամ դասային աստիճանի իջեցման ձևով կարգապահական տույժ, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում Գագիկ Սլոյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանն անվավեր է ճանաչվել թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով 06.12.2011 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով, իսկ անվավեր ճանաչված ոչ իրավաչափ վարչական ակտը, «Վարչարարւթյան հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, չի հանգեցնում իրավաբանական հետևանքների՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Գագիկ Սլոյանին աշխատանքից ազատելու հիմքերից մեկի բացակայության պայմաններում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի 2-րդ կետն իրավաչափ չէ, հետևաբար այդ մասով այն ենթակա է անվավեր ճանաչման:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին ուղղված 08.11.2018 թվականի թիվ 49/81493 գրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառավարման բաժնի պետը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում ներկա պահին թափուր է վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը /ծածկագիր՝ 2.3-67/:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ համայնքային ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Նշված իրավանորմերի ուժով՝ Գագիկ Սլոյանին համայնքային ծառայության պաշտոնից ազատելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի 2-րդ կետն անվավեր ճանաչվելու պայմաններում, Երևանի քաղաքապետարանը պարտավոր է Գագիկ Սլոյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում վերականգնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում /ծածկագիր՝ 2.3-67/ և վերջինիս ենթակա է հատուցման միջին աշխատավարձ` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Ուստի, որպես հետևանք ներկայացված՝ Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու պահանջները ևս ենթակա են բավարարման:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենuգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով uահմանված՝ վարչական դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու՝ վերաքննիչ դատարանի լիազորությունը՝ հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մաuին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն վարչական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մաuնակցող անձանց համար: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիuանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մաuին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեuանկյունից: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի փաստական հանգամանքները, ինչպես նաև գործում առկա ապացույցները բավարար են վերջնական դատական ակտ կայացնելու համար, և ՀՀ վարչական դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիu Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունում uույն որոշման պատճառաբանությունները, ինչպեu նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ հայցվորն ի սկզբանե օրենքի ուժով ազատված է դատարան ներկայացրած հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումից, ապա պետական տուրքի գծով բացակայում է կողմի կատարած այն ծախսը, որը եղել է անհրաժեշտ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, և, ըստ դրա՝ բացակայում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ այն հատուցելու դեպքը:
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում և Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանում գործի քննության հետ կապված՝ կողմերի միջև դատական ծախսերի բաշխման հարցին և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ և 146-րդ հոդվածները, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 141-րդ, 144-152-րդ և 156-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի՝ թիվ ՎԴ/2104/05/14 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 10.11.2017 թվականի վճիռը՝ մասնակիորեն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի 2-րդ կետը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու պահանջները մերժելու մասով բեկանել և և այդ մասով փոփոխել՝ Գագիկ Սլոյանի հայցն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Երևանի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի 2-րդ կետը անվավեր ճանաչելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասով, բավարարել։
2. Անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի Կ-1013 հրամանի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային առաջին բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող /ծածկագիր՝ 2.3-67/ Գագիկ Սլոյանին 2011 թվականի հունիսի 17-ից զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ:
3. Պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին Գագիկ Սլոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում:
4. Պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին Գագիկ Սլոյանին վճարել միջին աշխատավարձ` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:
5. Մնացած մասով վերաքննիչ բողոքը մերժել՝ թիվ ՎԴ/2104/05/14 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 10.11.2017 թվականի վճիռն այդ մասով թողնելով անփոփոխ:
6. Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում և Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանում գործի քննության հետ կապված՝ կողմերի միջև դատական ծախսերի բաշխման մասով՝ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։
7. Որոշումը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին։
8. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան։
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ`
Ա.ԹՈՎՄԱՍՅԱՆ Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆ Ա.ԲԱԲԱՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 13-12-2018
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): 0
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ԱՄՆ դոլլար):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (Եվրո):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ՌԴ ռուբլի):
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Վարչական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 22-01-2019
Գործի արխիվացում    
Ամսաթիվ: 31-01-2019
Էջերի քանակ: 5 հատորից. 1-ին հատորը՝ 89 թերթից, 2-րդ հատորը՝ 146 թերթից, 3-րդ հատորը՝ 126 թերթից, 4-րդ հատորը՝ 136 թերթից, 5-րդ հատորը՝ 94 թերթից:
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է: 31-01-2019
Ուր: Վճռաբեկ
Գրության համարը: 826/19
Այլ նշումներ:Գործը հանձնվել է գրասենյակ՝ 30.01.2019թ.
Բողոքարկվել է    
Բողոքարկվել է: Ըստ էության լուծող դատական ակտը
Գործի ուղարկման ամսաթիվ: 31-01-2019
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ՎԴ/2107/05/14
Վճռաբեկ
Ստացվել է վճռաբեկ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 29-01-2019
Բողոքի համարը: Բ-326
Ում կողմից է բերվել բողոքը: Պատասխանող
Բողոք բերող անձը
Անվանում:Երևանի քաղաքապետարան   
Հասցե:Երևան, Արգիշտիի 1   
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Բողոքարկվող դատական ակտը:Ըստ հայցի Գագիկ Սլոյանի ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Երևանի քաղաքապետարանի` ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011 թվականի թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Բողոքը ստացվել է: Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ
Կայացվել է որոշում: Բողոքի վարույթ ընդունումը մերժվել է
Որոշման ամսաթիվ: 27-02-2019
Որոշման բովանդակություն:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2107/05/14
դատարանի որոշում 2019թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/2107/05/14
Նախագահող դատավոր՝ Ա. Թովմասյան
Դատավորներ՝ Ա. Առաքելյան
Ա. Բաբայան

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<27>> փետրվարի 2019թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող
զեկուցող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

քննելով ըստ Գագիկ Սլոյանի հայցի ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Երևանի քաղաքապետարանի՝ հրամանները վերացնելու, որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.12.2018 թվականի որոշման դեմ Երևանի քաղաքապետարանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու և վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու ու բաց թողնված ժամկետը վերականգնելու հարցերը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գագիկ Սլոյանը պահանջել է վերացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011 թվականի թիվ 118-Ա և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի թիվ Կ-1013 հրամանները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանին պարտավորեցնել իրեն վերականգնել նախկին աշխատանքում և վճարել իր միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 10.11.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.12.2018 թվականի որոշմամբ Գագիկ Սլոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 10.11.2017 թվականի վճիռը մասնակիորեն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի 2-րդ կետը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքում վերականգնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու պահանջները մերժելու մասով, բեկանվել և փոփոխվել է` այդ մասով հայցը բավարարվել է. մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը:

2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը բերվել է այն վարույթ ընդունելու հետևյալ հիմքերով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Բողոք բերած անձը որպես բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման` օրենքի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու հիմնավորումներ վկայակոչել է հետևյալը.
Վերաքննիչ դատարանի 13.12.2018 թվականի որոշման մեջ համապատասխան նորմերի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի թիվ 3-185 (ՏԴ) քաղաքացիական և 18.07.2014 թվականի թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործերով որոշումների մեջ նույն նորմերին տրված մեկնաբանությանը:
Բացի այդ, բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից կայացվելիք որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ դատարանի կիրառած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Բողոք բերած անձը որպես մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմնավորումներ վկայակոչել է հետևյալը.
Վերաքննիչ դատարանը խախտել է <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 49-րդ, 63-րդ և 64-րդ հոդվածները, 28.11.2007 թվականին ընդունված (ուժը կորցրել է 07.01.2014 թվականին) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ և 70-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-27-րդ, 71-րդ և 146-րդ հոդվածները:
Այսպես`
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործի շրջանակներում հակընդդեմ հայցվորը ոչ թե վիճարկել է 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանը, այլ 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանն անվավեր ճանաչելու պահանջը ներկայացրել է որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ, որի պայմաններում վերջինիս իրավաչափության առանձին գնահատման անհրաժեշտություն առաջանալ չէր կարող:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանն անվավեր ճանաչելու պահանջը ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանն ընդունվելուց հետո՝ 29.06.2011 թվականին:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի թիվ Վ-36/17 որոշումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանն ինքնուրույն և առանձին վարչական ակտեր են, որոնց նկատմամբ կիրառելի են վարչական ակտը դատական կամ վարչական կարգով անվավեր ճանաչելու մասին իրավական նորմերը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011 թվականի թիվ Կ-1013 հրամանի
2-րդ կետի ընդունումը հանդիսանում է նույն հրամանի 1-ին կետի իրավական հետևանքը, որի պայմաններում անընդունելի է Դատարանի այնպիսի մոտեցումը, որ միևնույն վարչական ակտի իրավաչափ հանդիսացող 1-ին կետի ուղղակի և օրենքից բխող հետևանք հանդիսացող 2-րդ կետը դիտվել է ոչ իրավաչափ և անվավեր ճանաչման ենթակա:

Բողոք բերած անձը, պատճառաբանելով, որ Վերաքննիչ դատարանի 13.12.2018 թվականի որոշումն ստացել է 25.12.2018 թվականին, միջնորդել է հարգելի համարել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը և վերականգնել բաց թողնված ժամկետը
Միաժամանակ վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` հայցը բավարարելու մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 13.12.2018 թվականի որոշումը և փոփոխել այն` այդ մասով հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանը, քննելով բողոք բերած անձի միջնորդությունը` վճռաբեկ բողոքի ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին, ինչպես նաև վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարանի դատական ակտերը կայացվում կամ հրապարակվում և դատավարության մասնակիցներին են ուղարկվում վարչական դատարանի դատական ակտերի համար նույն օրենսգրքով սահմանված կարգով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո գործն ըստ էության լուծող դատական ակտը հանձնվում է դատավարության մասնակիցներին։ Դատավարության մասնակիցներից որևէ մեկի ներկա չլինելու դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն ուղարկվում է նրան:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետները լրանալուց հետո բերված վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է:
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը որոշումը կայացրել է 13.12.2018 թվականին, գործում բացակայում է այդ որոշումը Երևանի քաղաքապետարանին ուղարկելու համար փոստային ծառայությանը սահմանված ժամկետում հանձնված լինելու վերաբերյալ ապացույցը: Երևանի քաղաքապետարանն այդ որոշումն ստացել է 25.12.2018 թվականին, իսկ սույն վճռաբեկ բողոքը փոստային առաքման եղանակով ներկայացրել է 24.01.2019 թվականին, այսինքն` օրենքով սահմանված վճռաբեկ բողոք բերելու ժամկետի ավարտից հետո, բայց դատական ակտն ուշացումով ստանալու օրվանից հաշված մեկամսյա ժամկետում, և պատճառաբանելով, որ Վերաքննիչ դատարանի 13.12.2018 թվականի որոշումն ստացել է 25.12.2018 թվականին, միջնորդել է հարգելի համարել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառն ու վերականգնել բաց թողնված ժամկետը:
Հիմք ընդունելով վերը նշված հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միջնորդությունը հիմնավոր է և հիմք է դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու ու այն վերականգնելու համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ու 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:
Նկատի ունենալով այն, որ տվյալ դեպքում բացակայում են վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու և այն վերադարձնելու հիմքերը` Վճռաբեկ դատարանը, քննելով բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման` օրենքի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու ու մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքերով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, արձանագրում է հետևյալը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացնելու դեպքում բողոքը բերած անձը պետք է հիմնավորի, որ դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, մասնավորապես վճռաբեկ բողոքում հիմնավորելով, որ առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ` կցելով այդ գործով դատական ակտը և մեջբերելով դրա հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով ստորադաս դատարանի դատական ակտի միևնույն նորմի իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով վճռաբեկ դատարանի դատական ակտը և մեջբերելով դրա հակասող մասերը, կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ կամ բողոքարկվող դատական ակտում դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև բողոք բերած անձը որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք մատնանշել է օրենքի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը, սակայն բողոքում ներկայացված հիմնավորումները Վճռաբեկ դատարանը գտնում է ոչ բավարար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված պայմաններից որևէ մեկի առկայությունը հիմնավորված համարելու, ուստիև այդ հիմքով բողոքը վարույթ ընդունելու համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացնելու դեպքում վճռաբեկ բողոքը բերած անձը վճռաբեկ բողոքում պետք է նշի այն նյութական կամ դատավարական նորմը, որը խախտվել է` հիմնավորելով, որ այդ խախտմամբ խաթարվել է արդարադատության բուն էությունը (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ դատական սխալ են համարվում նույն օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված դեպքերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական սխալի հիմքով դատական ակտի բեկանման հիմքերն են նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը, դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով բողոքը քննության ընդունելու հետևության հանգելու համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ և 172-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Երևանի քաղաքապետարանի միջնորդությունը բավարարել. վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը համարել հարգելի և բաց թողնված ժամկետը վերականգնել:
2. Թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.12.2018 թվականի որոշման դեմ Երևանի քաղաքապետարանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
Սահմանված ժամկետում կրկին է ներկայացվել:
Բողոքի հերթական համարը:
Որոշումը ուղարկվել է կողմերին: 13-03-2019
Այլ նշումներ:
Պետական տուրք    
Ներկայացման ամսաթիվ: 29-01-2019
Բողոքի համարը: Բ-326
Ներկայացվել է: Անդորրա(գրեր)գիր
Պետ. տուրք (ՀՀ դրամ): 60000
Պետ. տուրքի վճարման ամսաթիվ: 21-01-2019
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համար: 17-9
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 06-02-2019
Գործը ստացվել է: Վարչական վերաքննիչ
Այլ նշումներ:5 հատոր
Զեկուցող դատավոր    
Ամսաթիվ: 06-02-2019
Զեկուցող դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն: Գոռ Գագիկի Հակոբյան
Գործի առաքում    
Գործի առաքման ամսաթիվը: 26-03-2019
Դատարան: Վարչական
Այլ նշումներ:5 հատոր
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       13 Փետրվար 2021

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան