Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ՎԴ/1928/05/12

Վիճակագրական տողի համար: 3.2

Հայցվոր



ՀՀ տնտեսական մրցակացության պաշտպանության պետական հանձնաժողով

Պատասխանող



Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊԸ

Դատավոր

Վարչական:

Արծրուն Միրզոյան

Պահանջ: 87984824 դրամ գումար բռնագանձելու պ/մ


  • Նիստեր
  • Ակտեր
  • Վարչական

Վարչական գործ
թիվ ՎԴ/1928 /05/12

Վ Ճ Ի Ռ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
«12» փետրվարի 2013թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, հետևյալ կազմով`
նախագահությամբ` դատավոր Ա. Միրզոյանի,
քարտուղարությամբ` Ք. Զոհրանյանի,
մասնակցությամբ`

հայցվոր` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողովի ներկայացուցիչ՝
/ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5բ/ Լ. Համբարձումյանի,
Շ. Սարգսյանի
պատասխանող` «Լուսակերտի տոհմային
թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի
/ք. Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի, Երևանյան 221/3/

դռնբաց դատական նիստում` 29.01.2013 թվականին, քննեց վարչական գործն՝ ըստ հայցի Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընդդեմ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի` «Պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 87.948.824 ՀՀ դրամ տուգանքի գումարը, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու» պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ`
1. Գործի դատավարական նախապատմությունը և հայցվորի իրավական դիրքորոշումը։
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի` «Պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 87.948.824 ՀՀ դրամ տուգանքի գումարը, ինչպես նաև 1.759.697 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու» պահանջի մասին և հայտնել, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2011 թվականի մարտի 30-ի ««Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 105-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) «Հավի ձու՝ կճեպով» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ապրանքները պահելու միջոցով «Հավի ձու՝ շուկայում պակասորդի ստեղծումը որակել է որպես գերիշխողի դիրքի չարաշահում։
Որոշման համաձայն Ընկերության նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար նշանակվել է տուգանք Ընկերության 2009 թվականի հասույթի երկու տոկոսի չափով՝ 87.984.824 ՀՀ դրամ։
Ընկերությանը հանձնարարվել է հետագայում բացառել Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի (այսուհետ՝ Օրենք) խախտումները և 10֊օրյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել որոշմամբ սահմանված տուգանքի վճարումը հավաստող տեղեկատվություն։
Որոշման 8֊րդ կետի համաձայն՝ Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պատճենը Ընկերությանը հանձնելուն հաջորդող օրվանից։
Ընկերությունը այն ստացել է 2011 թվականի ապրիլի 6-ին, հետևաբար՝ Որոշումն ուժի մեջ է մտել ապրիլի 7-ին։
Որոշումը բողոքարկվել է դատական կարգով։
Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանձաժողովի որոշումը տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից ենթակա է կատարման՝ որոշման մեջ նշված ժամկետում։
Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովի որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը (կատարումը)։
Փաստորեն, Ընկերությունը կատարել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով արգելված արարք, որի համար Հանձնաժողովի կողմից ենթարկվել է պատասխանատվության։
Պատասխանատվություն նախատեսող որոշմամբ Ընկերությունը պարտավոր էր 10–օրյա ժամկետում՝ մինչև 2011թ. ապրիլի 17-ը վճարել տուգանքը և Հանձնաժողով ներկայացնել վճարումը հավաստող տեղեկատվություն։ Ընկերությունը Որոշմամբ սահմանված պարտավորությունը պարտավոր էր կատարել անկախ նշված Որոշման վարչական կամ դատական կարգով բողոքարկումից։ Սակայն, Ընկերությունը մինչ օրս չի վճարել տուգանքը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 64-րդ հոդվածներով, խնդրել է դատարանին «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետությաս պետական բյուջեի բռնագանձել 87.984.824 ՀՀ դրամ տուգանքի գունարը ինչպես նաև 1.759.697 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Գործի քննության դատական նիստին ներկայացած հայցվորի ներկայացուցիչները հայցը պնդել են ամբողջությամբ։

2. Պատասխանողի փաստարկները և իրավական դիրքորոշումը։
Պատասխանող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի կողմից ՀՀ վարչական դատարան հայցադիմումի պատասխան չի ներկայացվել։
Գործի քննության ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված պատասխանողը գործի քննությանը չի ներկայացել։
Դատարանը ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով գործը քննել է պատշաճ ծանուցված պատասխանողը բացակայությամբ։

3. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները։
Լսելով կողմերի բացատրությունները, ուսումնասիրելով և գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, դատարանը եզրակացրեց, որ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ։
Դատաքննության ընթացքում դատարանը պարզված համարեց գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.
- Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 30.03.2011թ. ««Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 105-Ա որոշմամբ «Հավի ձու՝ կճեպով» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքները պահելու միջոցով «Հավի ձու՝ կճեպով» ապրանքային շուկայում պակասորդի ստեղծումը որակել է որպես գերիշխող դիրքի չարաշահում, որի համար Ընկերության նկատմամբ նշանակվել է տուգանք՝ Ընկերության 2009 թվականի հասույթի երկու տոկոսի չափով, որը կազմել է 87.984.824 ՀՀ դրամ։
- Նշված որոշմամբ Ընկերությանը հանձնարարվել է հետագայում բացառել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտումները և 10֊օրյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել որոշմամբ սահմանված տուգանքի վճարումը հավաստող տեղեկատվություն։
- Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 04.04.2011թ. թիվ ՏԽ-709 գրությամբ Ընկերությանը խնդրել է թիվ 105-Ա որոշմամբ սահմանված ժամկետում Հանձնաժողով ներկայացնել տուգանքի վճարումը հավաստող տեղեկատվություն։
- Ընկերության կողմից նշանակված տուգանքի գումարը Որոշմամբ սահմանված ժամեկտում չի վճարվել։
- Հանձնաժողովը, ղեկավարվելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով, 22.03.2012թ. դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Ընկերությունից 87.984.824 դրամ տուգանքի գումարը բռնագանձելու պահանջով։
- ՀՀ վարչական դատարանի 25.05.2012թ. թիվ ՎԴ/2356/05/11 վճռով՝ ըստ հայցի «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի ընդդեմ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ «Հանձնաժողովի 30.03.2011թ. թիվ 105-Ա որոշումն անվավեր ճանաչելու» պահանջի մասին, Ընկերության հայցը մերժել է։
- ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 18.09.2012թ. որոշմամբ մերժել է Ընկերության ներկայացուցիչների կողմից ՀՀ վարչական դատարանի 25.05.2012թ. թիվ ՎԴ/2356/05/11 վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողել վճիռը։
- ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 14.11.2012թ. որոշմամբ վերադարձրել է թիվ ՎԴ/2356/05/11 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 18.09.2012թ. որոշման դեմ Ընկերության ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը։
-Դատաքննության ընթացքում Հանձնաժողովի ներկայացուցիչը հայցը պնդել է ամբողջությամբ և խնդրել է Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 87.984.824 ՀՀ դրամ նշանակված տուգանքի գումարը։
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն. «1. Հանձնաժողովի որոշումը տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների և նրանց պաշտոնատար անձանց կողմից ենթակա է կատարման՝ որոշման մեջ նշված ժամկետում։
2. Հանձնաժողովը իր որոշման չկատարման դեպքում իրավասու է հայցով դիմել դատարան։
3.Հանձնաժողովի որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը (կատարումը)»։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի համաձայն. «Հանրային իրավական դրամական պահանջները, օրենքով սահմանված կարգով, վարչական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե պարտադիր կարգով դրամական գումարներ վճարելու պահանջներն են (այսուհետ` դրամական պահանջներ)»։
Նույն օրենքի 89-րդ հոդվածի համաձայն. «Դրամական պահանջներով նախատեսվող գումարների վճարման համար պարտականությունը կրում է այն անձը, ով պարտավոր է այդ գումարը վճարել՝
ա) իր համար կամ իր կողմից թույլ տրված խախտումների համար.
բ) մեկ այլ անձի փոխարեն»։
Տվյալ դեպքում, դատարանը հաստատված է համարում այն հանգամանքը, որ Ընկերությունը կատարելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով արգելված արարք՝ գերիշխող դիրքի չարաշահում, Հանձնաժողովի 30.03.2011թ. թիվ 105-Ա որոշմամբ ենթարկվել է պատասխանատվության՝ տուգանքի նշանակում Ընկերության 2009թ. հասույթի երկու տոկոսի չափով, որը կազմել է 87.984.824 ՀՀ դրամ։ Ընկերության կողմից դատական կարգով վիճարկվել է սույն վարչական գործով բռնագանձման հիմք հանդիսացող՝ Հանձնաժողովի 30.03.2011թ. թիվ 105-Ա որոշումը։ ՀՀ վարչական դատարանի 25.05.2012թ. թիվ ՎԴ/2356/05/11 վճռով, որը օրինական ուժի մեջ է մտել 14.11.2012թ.-ին, իրավաչափ է ճանաչվել Հանձնաժողովի 30.03.2011թ. թիվ 105-Ա որոշումը։
Սույն գործով առկա վերը նշված փաստական հանգամանքների հիման վրա դատարանը եզրակացնում է, որ պատասխանող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ն չի կատարել դատական կարգով իրավաչափ ճանաչված վարչական ակտով սահմանված իր պարտավորությունները, ուստի հայցային պահանջով ներկայացված գումարը ենթակա է բռնագանձման դատական կարգով։
Վերոգրյալի հաշվառմամբ դատարանը գտնում է, որ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պետք է բռնագանձել 87.984.824 դրամ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաuտանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից վկաներին և փորձագետներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպեu նաև մյուu կողմի կրած դատական ծախuերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար»։
Հայցվորի կողմից դատարան ներկայացված հայցադիմումի համար վճարվել է օրենքով սահմանված չափով պետական տուրք։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարան ներկայացվող հայցադիմումների համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված է համապատասխան չափերի պետական տուրքի վճարման պարտավորություն հայցվորների համար, դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում հայցվորի կողմից վճարված պետական տուրքի գումարը հանդիսանում է հայցվորի կողմից կրած դատական ծախu, որն անհրաժեշտ է եղել հայցվորի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
Դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից վճարված 1.759.696 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը, որպես դատական ծախս, ենթակա է փոխհատուցման պատասխանողի կողմից։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 112-115-րդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց `

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հայցն ընդդեմ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի` «Պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 87.948.824 ՀՀ դրամ տուգանքի գումարը, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու» պահանջի մասին, բավարարել։
«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 87.984.824 (ուսունյոթ միլիոն ինը հարյուր ութսունչորս հազար ութ հարյուր քսանչորս) ՀՀ դրամ՝ որպես նշանակված տուգանքի գումար։
«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի բռնագանձել 1.759.696 (մեկ միլիոն յոթ հարյուր հիսունինը հազար վեց հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար։
Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։
Սույն վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով` ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, մինչև դրա օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը։
Սույն վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։



ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

Դատական Գործ N: ՎԴ/1928/05/12
Դատական Գործ N: ՎԴ/1928/05/12
Վարչական
Նոր քաղաքացիական գործ    
Հայցադիմումը /դիմումը/ ստացվել է: 22-03-2012
Հայցվոր/դիմող
Անվանում:ՀՀ տնտեսական մրցակացության պաշտպանության պետական հանձնաժողով   
Հասցե:Մ.Մկրտչյան 5բ   
Պատասխանող
Անվանում:Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊԸ   
Հասցե:Կոտայքի մարզ, գ.Նոր Գեղի   
Տիպ:Առեվտրային /ԲԲԸ, ՓԲԸ, ՍՊԸ,Ա/Կ եվ այլն/
Ինքնուրույն պահանջ ներկայացնող:
3-րդ անձ
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Պահանջ: 87984824 դրամ գումար բռնագանձելու պ/մ
Հիմնական պահանջի վիճակագրության տողի համարը: 3.2
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Լրացուցիչ պահանջի վիճակագրության տողի համարը:
Ստացման կարգը: Առաջին անգամ
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 22-03-2012
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Վարչական
Դատավորի անուն: Արծրուն  Միրզոյան
Դատավոր
Դատարանի անվանում: Վարչական
Դատավորի անուն:   
Պետական տուրք    
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: 22-03-2012
Պետ. տուրք (ՀՀ դրամ): 1759697
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2012-03-29 13:00:54 Խմբագրման ամսաթիվ:2012-03-29 13:00:54    
Որոշման ամսաթիվ: 23-03-2012
Այլ նշումներ: Գործ թիվ ՎԴ/1928/05/12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«10» դեկտեմբերի 2012թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Ա.Միրզոյան, քննարկելով ըստ հայցի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընդդեմ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի` «Պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 87.984.824 ՀՀ դրամ տուգանքի գումարը, ինչպես նաև 1.759.697 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու» պահանջի մասին, վարչական գործի վարույթը վերսկսելու հարցը,
ՊԱՐԶԵՑ`
ՀՀ վարչական դատարանը 16.04.2012 թվականի թիվ ՎԴ/1928/05/12 որոշմամբ կասեցրել է վարչական գործի վարույթն ըստ հայցի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընդդեմ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի` «Պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 87.984.824 ՀՀ դրամ տուգանքի գումարը, ինչպես նաև 1.759.697 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու» պահանջի մասին, մինչև թիվ ՎԴ/2356/05/11 վարչական գործով` ըստ հայցի «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` միջամտող վարչական ակտը վերացնելու պահանջի մասին, գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելը։
Սույն գործով հայցվոր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 06.12.2012 թվականին դիմելով դատարան, խնդրել է թիվ ՎԴ/1928/05/12 վարչական գործի վարույթը վերսկսել` հայտնելով, որ ՀՀ վարչական դատարանի 25.05.2012թ. թիվ ՎԴ/2356/05/11 վարչական գործով կայացրած վճռով Ընկերության հայցը մերժվել է։ Նշված վճռի դեմ բերած վերաքննիչ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 18.09.2012թ. որոշմամբ մերժվել է։ Ընկերությունը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 14.11.2012թ. որոշմամբ վերադարձվել է , այսինքն թիվ ՎԴ2356/05/11 վարչական գործով կայացրած վճիռը ստացել է օրինական ուժ։ Խնդրել է վերսկսել թիվ ՎԴ1928/05/12 վարչական գործի վարույթը, քանի որ կասեցումն առաջացրած հանգամանքները վերացել են։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն` «Վարչական դատավարությունում գործի վարույթը կասեցնելու հիմքերի, ինչպես նաև կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո գործի վարույթը վերսկսելու վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի` «գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո»։
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ գործի վարույթը պետք է վերսկսել։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասով, 108-րդ հոդվածի 1-ին մասով և 144-րդ հոդվածով, դատարանը,
ՈՐՈՇԵՑ `
Վարչական գործի վարույթն՝ ըստ հայցի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընդդեմ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի` «Պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 87.984.824 ՀՀ դրամ տուգանքի գումարը, ինչպես նաև 1.759.697 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու» պահանջի մասին, վերսկսել։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։
Սույն որոշումը բողոքարկման ենթակա չէ։

ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՄԻՐԶՈՅԱՆ


07.05.2012թ. բողոքի հիման վրա գործը հանձնվել է գրասենյակ, 34 թերթ
31-05-2012թ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշմամբ Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Գործ թիվ ՎԴ/1928/05/12

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«16» ապրիլի 2012թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Ա. Միրզոյան, քննարկելով ըստ հայցի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի` «Պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 87.984.824 ՀՀ դրամ տուգանքի գումարը, ինչպես նաև 1.759.697 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու» պահանջի մասին, վարչական գործի վարույթը կասեցնելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ Վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընդդեմ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի` «Պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 87.984.824 ՀՀ դրամ տուգանքի գումարը, ինչպես նաև 1.759.697 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու» պահանջի մասին։
13.04.2012թ. պատասխանողի ներկայացուցչի կողմից դատարան է ներկայացվել միջնորդություն` գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ, որով հայտնել է. որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Դարբինյանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ/2356/05/11 վարչական գործն` ըստ հայցի «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` միջամտող վարչական ակտը վերացնելու պահանջի մասին։ Հայտնել է, որ թիվ ՎԴ/2356/05/11 վարչական գործի ելքը էական է սույն վարչական գործի լուծման համար, ուստի, խնդրել է կասեցնել թիվ ՎԴ/1928/05/12 վարչական գործի վարույթը մինչև թիվ ՎԴ/2356/0511 վարչական գործով դատական ակտի կայացումը։
Դատարանը գտնում է, որ ըստ հայցի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընդդեմ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի` «Պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 87.984.824 ՀՀ դրամ տուգանքի գումարը, ինչպես նաև 1.759.697 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու» պահանջի մասին վարչական գործի վարույթը պետք է կասեցնել մինչև թիվ ՎԴ/2356/05/11 վարչական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելը, քանի որ թիվ ՎԴ/2356/05/11 վարչական գործով վիճարկվում է սույն վարչական գործով բռնագանձման համար հիմք հանդիսացող վարչական ակտի իրավաչափությունը։
Նման պայմաններում դատարանը եզրակացնում է, որ անհնարին է սույն վարչական գործի քննությունը մինչև թիվ ՎԴ/2356/05/11 վարչական գործով ակտի իրավաչափության հարցի պարզումը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանում վարչական գործերով դատավարության կարգը uահմանվում է uույն oրենuգրքով և Հայաuտանի Հանրապետության դատական oրենuգրքով, իuկ uույն oրենuգրքով նախատեuված դեպքերում նաև Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքով այնքանով, որքանով դրա նորմերը իրենց էությամբ կիրառելի են ("mutatis mutandis") վարչական դատավարության նկատմամբ և չեն հակաuում uույն oրենuգրքին և վարչական դատավարության էությանը։
Նույն օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն` վարչական դատավարությունում գործի վարույթը կաuեցնելու հիմքերի, ինչպեu նաև կաuեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո գործի վարույթը վերuկuելու վրա տարածվում են Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքի համապատաuխան նորմերը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կաuեցնել գործի վարույթը, եթե` անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև uահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը։
Հաշվի առնելով վերը նշված նորմերի պահանջները, դատարանը գտնում է, որ սույն գործի քննությունն անհնար է մինչև թիվ ՎԴ/2356/05/11 վարչական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ, 89-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ և 144-րդ հոդվածներով, դատարանը՝
Ո Ր Ո Շ Ե Ց

Ըստ հայցի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընդդեմ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի` «Պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 87.984.824 ՀՀ դրամ տուգանքի գումարը, ինչպես նաև 1.759.697 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու» պահանջի մասին վարչական գործի վարույթը կասեցնել մինչև թիվ ՎԴ/2356/05/11 վարչական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելը։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, որոշումն ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում։




ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 15-01-2013
Ծանուցագիրը ուղարկվել է: 08-01-2013
Ժամ: 12:40
Նիստերի դահլիճի համար: 106
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 29-01-2013
Ծանուցագիրը ուղարկվել է: 15-01-2013
Ժամ: 12:45
Նիստերի դահլիճի համար: 106
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 12-02-2013
Ծանուցագիրը ուղարկվել է: 29-01-2013
Ժամ: 17:50
Նիստերի դահլիճի համար: 106
Նշանակվել է: Վճիռ/որոշում հրապարակելու օր
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Հայցի/հակընդդեմ հայցի լուծումը    
Հայցի լուծման ամսաթիվ: 12-02-2013
Հայցի լուծումը: Բավարարվել է
Հոդված
Հոդված59
Հոդված
Հոդված112
Հոդված
Հոդված115
Հոդված
Հոդված130
Հոդված
Հոդված132
Հակընդդեմ հայցի լուծումը:
Հակընդդեմ հայցի լուծման ամսաթիվ:
Այլ նշումներ:
Օրենսգիրք: Այլ
Օրենսգիրք: Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2013-02-12 17:57:23    
Դատական ակտ: Վարչական գործ
թիվ ՎԴ/1928 /05/12

Վ Ճ Ի Ռ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
«12» փետրվարի 2013թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, հետևյալ կազմով`
նախագահությամբ` դատավոր Ա. Միրզոյանի,
քարտուղարությամբ` Ք. Զոհրանյանի,
մասնակցությամբ`

հայցվոր` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողովի ներկայացուցիչ՝
/ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5բ/ Լ. Համբարձումյանի,
Շ. Սարգսյանի
պատասխանող` «Լուսակերտի տոհմային
թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի
/ք. Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի, Երևանյան 221/3/

դռնբաց դատական նիստում` 29.01.2013 թվականին, քննեց վարչական գործն՝ ըստ հայցի Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընդդեմ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի` «Պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 87.948.824 ՀՀ դրամ տուգանքի գումարը, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու» պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ`
1. Գործի դատավարական նախապատմությունը և հայցվորի իրավական դիրքորոշումը։
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի` «Պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 87.948.824 ՀՀ դրամ տուգանքի գումարը, ինչպես նաև 1.759.697 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու» պահանջի մասին և հայտնել, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2011 թվականի մարտի 30-ի ««Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 105-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) «Հավի ձու՝ կճեպով» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ապրանքները պահելու միջոցով «Հավի ձու՝ շուկայում պակասորդի ստեղծումը որակել է որպես գերիշխողի դիրքի չարաշահում։
Որոշման համաձայն Ընկերության նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար նշանակվել է տուգանք Ընկերության 2009 թվականի հասույթի երկու տոկոսի չափով՝ 87.984.824 ՀՀ դրամ։
Ընկերությանը հանձնարարվել է հետագայում բացառել Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի (այսուհետ՝ Օրենք) խախտումները և 10֊օրյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել որոշմամբ սահմանված տուգանքի վճարումը հավաստող տեղեկատվություն։
Որոշման 8֊րդ կետի համաձայն՝ Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պատճենը Ընկերությանը հանձնելուն հաջորդող օրվանից։
Ընկերությունը այն ստացել է 2011 թվականի ապրիլի 6-ին, հետևաբար՝ Որոշումն ուժի մեջ է մտել ապրիլի 7-ին։
Որոշումը բողոքարկվել է դատական կարգով։
Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանձաժողովի որոշումը տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից ենթակա է կատարման՝ որոշման մեջ նշված ժամկետում։
Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովի որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը (կատարումը)։
Փաստորեն, Ընկերությունը կատարել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով արգելված արարք, որի համար Հանձնաժողովի կողմից ենթարկվել է պատասխանատվության։
Պատասխանատվություն նախատեսող որոշմամբ Ընկերությունը պարտավոր էր 10–օրյա ժամկետում՝ մինչև 2011թ. ապրիլի 17-ը վճարել տուգանքը և Հանձնաժողով ներկայացնել վճարումը հավաստող տեղեկատվություն։ Ընկերությունը Որոշմամբ սահմանված պարտավորությունը պարտավոր էր կատարել անկախ նշված Որոշման վարչական կամ դատական կարգով բողոքարկումից։ Սակայն, Ընկերությունը մինչ օրս չի վճարել տուգանքը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 64-րդ հոդվածներով, խնդրել է դատարանին «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետությաս պետական բյուջեի բռնագանձել 87.984.824 ՀՀ դրամ տուգանքի գունարը ինչպես նաև 1.759.697 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Գործի քննության դատական նիստին ներկայացած հայցվորի ներկայացուցիչները հայցը պնդել են ամբողջությամբ։

2. Պատասխանողի փաստարկները և իրավական դիրքորոշումը։
Պատասխանող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի կողմից ՀՀ վարչական դատարան հայցադիմումի պատասխան չի ներկայացվել։
Գործի քննության ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված պատասխանողը գործի քննությանը չի ներկայացել։
Դատարանը ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով գործը քննել է պատշաճ ծանուցված պատասխանողը բացակայությամբ։

3. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները։
Լսելով կողմերի բացատրությունները, ուսումնասիրելով և գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, դատարանը եզրակացրեց, որ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ։
Դատաքննության ընթացքում դատարանը պարզված համարեց գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.
- Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 30.03.2011թ. ««Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 105-Ա որոշմամբ «Հավի ձու՝ կճեպով» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքները պահելու միջոցով «Հավի ձու՝ կճեպով» ապրանքային շուկայում պակասորդի ստեղծումը որակել է որպես գերիշխող դիրքի չարաշահում, որի համար Ընկերության նկատմամբ նշանակվել է տուգանք՝ Ընկերության 2009 թվականի հասույթի երկու տոկոսի չափով, որը կազմել է 87.984.824 ՀՀ դրամ։
- Նշված որոշմամբ Ընկերությանը հանձնարարվել է հետագայում բացառել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտումները և 10֊օրյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել որոշմամբ սահմանված տուգանքի վճարումը հավաստող տեղեկատվություն։
- Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 04.04.2011թ. թիվ ՏԽ-709 գրությամբ Ընկերությանը խնդրել է թիվ 105-Ա որոշմամբ սահմանված ժամկետում Հանձնաժողով ներկայացնել տուգանքի վճարումը հավաստող տեղեկատվություն։
- Ընկերության կողմից նշանակված տուգանքի գումարը Որոշմամբ սահմանված ժամեկտում չի վճարվել։
- Հանձնաժողովը, ղեկավարվելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով, 22.03.2012թ. դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Ընկերությունից 87.984.824 դրամ տուգանքի գումարը բռնագանձելու պահանջով։
- ՀՀ վարչական դատարանի 25.05.2012թ. թիվ ՎԴ/2356/05/11 վճռով՝ ըստ հայցի «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի ընդդեմ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ «Հանձնաժողովի 30.03.2011թ. թիվ 105-Ա որոշումն անվավեր ճանաչելու» պահանջի մասին, Ընկերության հայցը մերժել է։
- ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 18.09.2012թ. որոշմամբ մերժել է Ընկերության ներկայացուցիչների կողմից ՀՀ վարչական դատարանի 25.05.2012թ. թիվ ՎԴ/2356/05/11 վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողել վճիռը։
- ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 14.11.2012թ. որոշմամբ վերադարձրել է թիվ ՎԴ/2356/05/11 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 18.09.2012թ. որոշման դեմ Ընկերության ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը։
-Դատաքննության ընթացքում Հանձնաժողովի ներկայացուցիչը հայցը պնդել է ամբողջությամբ և խնդրել է Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 87.984.824 ՀՀ դրամ նշանակված տուգանքի գումարը։
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն. «1. Հանձնաժողովի որոշումը տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների և նրանց պաշտոնատար անձանց կողմից ենթակա է կատարման՝ որոշման մեջ նշված ժամկետում։
2. Հանձնաժողովը իր որոշման չկատարման դեպքում իրավասու է հայցով դիմել դատարան։
3.Հանձնաժողովի որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը (կատարումը)»։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի համաձայն. «Հանրային իրավական դրամական պահանջները, օրենքով սահմանված կարգով, վարչական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե պարտադիր կարգով դրամական գումարներ վճարելու պահանջներն են (այսուհետ` դրամական պահանջներ)»։
Նույն օրենքի 89-րդ հոդվածի համաձայն. «Դրամական պահանջներով նախատեսվող գումարների վճարման համար պարտականությունը կրում է այն անձը, ով պարտավոր է այդ գումարը վճարել՝
ա) իր համար կամ իր կողմից թույլ տրված խախտումների համար.
բ) մեկ այլ անձի փոխարեն»։
Տվյալ դեպքում, դատարանը հաստատված է համարում այն հանգամանքը, որ Ընկերությունը կատարելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով արգելված արարք՝ գերիշխող դիրքի չարաշահում, Հանձնաժողովի 30.03.2011թ. թիվ 105-Ա որոշմամբ ենթարկվել է պատասխանատվության՝ տուգանքի նշանակում Ընկերության 2009թ. հասույթի երկու տոկոսի չափով, որը կազմել է 87.984.824 ՀՀ դրամ։ Ընկերության կողմից դատական կարգով վիճարկվել է սույն վարչական գործով բռնագանձման հիմք հանդիսացող՝ Հանձնաժողովի 30.03.2011թ. թիվ 105-Ա որոշումը։ ՀՀ վարչական դատարանի 25.05.2012թ. թիվ ՎԴ/2356/05/11 վճռով, որը օրինական ուժի մեջ է մտել 14.11.2012թ.-ին, իրավաչափ է ճանաչվել Հանձնաժողովի 30.03.2011թ. թիվ 105-Ա որոշումը։
Սույն գործով առկա վերը նշված փաստական հանգամանքների հիման վրա դատարանը եզրակացնում է, որ պատասխանող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ն չի կատարել դատական կարգով իրավաչափ ճանաչված վարչական ակտով սահմանված իր պարտավորությունները, ուստի հայցային պահանջով ներկայացված գումարը ենթակա է բռնագանձման դատական կարգով։
Վերոգրյալի հաշվառմամբ դատարանը գտնում է, որ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պետք է բռնագանձել 87.984.824 դրամ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաuտանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից վկաներին և փորձագետներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպեu նաև մյուu կողմի կրած դատական ծախuերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար»։
Հայցվորի կողմից դատարան ներկայացված հայցադիմումի համար վճարվել է օրենքով սահմանված չափով պետական տուրք։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարան ներկայացվող հայցադիմումների համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված է համապատասխան չափերի պետական տուրքի վճարման պարտավորություն հայցվորների համար, դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում հայցվորի կողմից վճարված պետական տուրքի գումարը հանդիսանում է հայցվորի կողմից կրած դատական ծախu, որն անհրաժեշտ է եղել հայցվորի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
Դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից վճարված 1.759.696 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը, որպես դատական ծախս, ենթակա է փոխհատուցման պատասխանողի կողմից։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 112-115-րդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց `

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հայցն ընդդեմ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի` «Պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 87.948.824 ՀՀ դրամ տուգանքի գումարը, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու» պահանջի մասին, բավարարել։
«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 87.984.824 (ուսունյոթ միլիոն ինը հարյուր ութսունչորս հազար ութ հարյուր քսանչորս) ՀՀ դրամ՝ որպես նշանակված տուգանքի գումար։
«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի բռնագանձել 1.759.696 (մեկ միլիոն յոթ հարյուր հիսունինը հազար վեց հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար։
Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։
Սույն վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով` ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, մինչև դրա օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը։
Սույն վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։



ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 12-02-2013
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): 87.984.824
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 21-03-2013
Էջերի քանակը: 142
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործը, որոշումը ուղարկվել է    
Ամսաթիվ: 21-03-2013
Էջերի քանակը: 142
Գործին կից նյութերը:
Որ դատարան է ուղարկվել: Վարչական վերաքննիչ
Ուր է ուղարկվել:
Ելքի գրության համար: Ե-ԴԴ-9-26572/13
Գործը բողոքարկվել է    
Ամսաթիվ: 25-03-2013
Վարչական գործը ստացվել է (դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո,...)    
Ամսաթիվ: 23-05-2013
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 25-06-2013
Էջերի քանակը: հատոր 1 բաղկացած 142 թերթից
Էջերի քանակը: հատոր 2 բաղկացած 24 թերթից
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ՎԴ/1928/05/12
Վարչական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 15-03-2013
Բողոքարկվող դատական ակտը: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հայցն ընդդեմ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի` «Պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 87.948.824 ՀՀ դրամ տուգանքի գումարը, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու» պահանջի մասին, բավարարել։
«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 87.984.824 (ուսունյոթ միլիոն ինը հարյուր ութսունչորս հազար ութ հարյուր քսանչորս) ՀՀ դրամ՝ որպես նշանակված տուգանքի գումար։
«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի բռնագանձել 1.759.696 (մեկ միլիոն յոթ հարյուր հիսունինը հազար վեց հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար։
Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։
Սույն վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով` ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, մինչև դրա օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը։
Սույն վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։
Գործի համարը: ՎԴ/1928/05/12
Ում կողմից է բերվել բողոքը: Պատասխանողի ներկայացուցիչ
Բողոք բերող անձը
Անվանում:Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊԸ   
Հասցե:Կոտայքի մարզ, գ.Նոր Գեղի   
Ներկայացուցիչ
ԱնունՄելինե   
ԱզգանունՀամբարձումյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Պետական տուրք:
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 25-03-2013
Վիճակագրական տողի համարը: 3.2
Գործի համարը: ՎԴ/1928/05/12
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): 142
Գործը ստացվել է: Վարչական
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 25-03-2013
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Վարչական վերաքննիչ
Դատավորի անուն: Աշոտ  Սարգսյան
Դատավոր
Դատարանի անվանում: Վարչական վերաքննիչ
Դատավորի անուն: Արա  Բաբայան
Դատավոր
Դատարանի անվանում: Վարչական վերաքննիչ
Դատավորի անուն: Հովսեփ  Բեդևյան
Այլ նշումներ:
Վերաքննիչ բողոքը վերադարձվել է թերությունները վերացնելու համար    
Որոշման ամսաթիվ: 28-03-2013
Ժամկետ:
Որոշման հիմքը
Հոդված117-6       Մաս 1
Որոշման հիմքը
Հոդված144
Որոշման բովանդակություն: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Վարչական գործ թիվ ՎԴ/1928/05/12
վարչական դատարանի վճիռ
Նախագահող դատավոր` Ա. Միրզոյան

28 մարտի 2013 թվական ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանը
(այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող դատավոր Աշոտ Սարգսյան,
դատավոր Հովսեփ Բեդևյան,
դատավոր Արա Բաբայան,

քննարկելով ըստ հայցի Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընդդեմ »Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա« ՍՊԸ-ի` »Պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 87.948.824 ՀՀ դրամ տուգանքի գումարը, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու« պահանջի մասին, թիվ ՎԴ/1928/05/12 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2013 թվականի փետրվարի 12-ի վճռի դեմ »Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա« ՍՊԸ-ի անունից հադես եկող Մելինե Համբարձումյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա« ՍՊԸ-ի` »Պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 87.948.824 ՀՀ դրամ տուգանքի գումարը, ինչպես նաև 1.759.697 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու պահանջի մասին։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (դատավոր Ա. Միրզոյան) 2013 թվականի փետրվարի 12-ի վճռով հայցը բավարարել է։
Նշված վճռի դեմ »Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա« ՍՊԸ-ի անունից հադես եկող Մելինե Համբարձումյանի կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որով միաժամանակ ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն։
Վերաքննիչ դատարանը, ծանոթանալով վերաքննիչ բողոքին և ելնելով գործի տվյալներից գտնում է, որ այն ենթակա է վերադարձման` հետևյալ պատճառաբանությամբ.
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 117.6-րդ հոդվածը սահմանում է վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը, ի թիվս որոնց 117.6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը նախատեսում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 117.4-րդ հոդվածի պահանջները։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 117.4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերած անձը կամ նրա ներկայացուցիչը։ Ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացու տված լիազորագիրը վավերացնում է նոտարը կամ հաստատում է օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։
Տվյալ դեպքում բողոք բերող անձի անունից ներկայացված բողոքը և պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունն ստորագրված է Մելինե Համբարձումյանի կողմից։ Գործում առկա է 01.03.2012 թվականին Մելինե Համբարձումյանին տրված լիազորագիրը (գործողության վեց ամիս ժամկետով)։ Վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 12.03.2013 թվականին, այսինքն այն ներկայացնելու պահին Մելինե Համբարձումյանի լիազորագրի գործողության ժամկետն ավարտված է եղել։ Ուստի, Մելինե Համբարձումյանը չի կարող համարվել »Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա« ՍՊԸ-ի ներկայացուցիչ։
Այսպիսով, վերաքննիչ բողոքը ստորագրվել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձի կողմից, ինչը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 117.4-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի խախտում և հիմք է բողոքը վերադարձնելու համար։
Ինչ վերաբերում է պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությանը, ապա այն պայմաններում, երբ բողոքը ստորագրված է ստորագրելու լիազորություն չունեցող անձի կողմից, այն չի կարող քննարկվել։ Ուստի, Վերաքննիչ դատարանը այդ հարցին կանդրադառնա վերոհիշյալ թերությունը վերացվելուց, և բողոքը կրկին դատարան ներկայացվելուց հետո միայն։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 117.6-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով, Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՎԴ/1928/05/12 վարչական գործով ըստ հայցի Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընդդեմ »Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա« ՍՊԸ-ի` »Պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 87.948.824 ՀՀ դրամ տուգանքի գումարը, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու« պահանջի մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2013 թվականի փետրվարի 12-ի վճռի դեմ »Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա« ՍՊԸ-ի անունից հադես եկող Մելինե Համբարձումյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձնել։
2. Բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն uտանալուց հետո` 15-oրյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված uկզբնական ներկայացման oրը։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում։


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ Հ. ԲԵԴԵՎՅԱՆ Ա. ԲԱԲԱՅԱՆ
Այլ նշումներ:
Երկշաբաթյա ժամկետում բողոքը չի ներկայացվել    
Գործը հանձնվել է գրասենյակ: 18-05-2013
Էջերի քանակ:
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 18-05-2013
Գործի արխիվացում    
Ամսաթիվ: 21-05-2013
Էջերի քանակ: 2 հատորից. 1-ին հատորը` 142 թերթից, 2-րդ հատորը` 21 թերթից
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է: 21-05-2013
Ուր: Վարչական
Գրության համարը: 2976/13
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       26 Դեկտեմբեր 2019

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան