Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ՎԴ/1989/05/09

Վիճակագրական տողի համար: 3.1

Հայցվոր

ՀՀ ԿԱ ՊԵԿ

Պատասխանող

Արմեն Վալյան

Լուսակերտ բիոգազ փլանթ ՍՊԸ

Դատավոր

Վարչական:

Արծրուն Միրզոյան

Վճռաբեկ:

Երվանդ Հենրիկի Խունդկարյան
Սուրեն Ռաֆիկի Անտոնյան

Պահանջ: գումարների բռնագանձման և մաքս.պարտավորության կատարմանը պարտավ.պ/մ

  • Նիստեր
  • Ակտեր
  • Վարչական

Վարչական գործ
թիվ ՎԴ/1989/05/09

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

«07» դեկտեմբերի 2009թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, հետևյալ կազմով`
նախագահությամբ` դատավոր Ա. Միրզոյանի,
քարտուղարությամբ` Ք. Զոհրանյանի,
մասնակցությամբ`

հայցվոր` Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ`
կառավարությանն առընթեր Անուշ Ղարիբյանի
պետական եկամուտների կոմիտեի (վկայական թիվ 0082),
(ք. Երևան, Խորենացու 3,
ՀՎՀՀ 02557923,
Պետ. գր. 286.180.05270),

պատասխանողներ` Արմեն Հովսեփի Վալյանի ներկայացուցիչ`
(ք. Երևան, Ա. Խաչատրյանի Հենրիկ Քարիմյանի
1-ին նրբանցք, շենք 2, բն. 6, (անձնագիր ԱԲ 0489073),
անձնագիր ԱԵ 0466145),

«Լուսակերտ բիոգազ փլանթ» սահմանափակ ներկայացուցիչ`
պատասխանատվությամբ ընկերության Հենրիկ Քարիմյանի
(Կոտայքի մարզ, գ. Նոր-Գեղի, (անձնագիր ԱԲ 0489073),
ՀՎՀՀ 03309933),

դռնբաց դատական նիստում` 23.11.2009թ., քննեց վարչական գործն ըստ հայցի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Արմեն Հովսեփի Վալյանի, «Լուսակերտ բիոգազ փլանթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` «Պետական բյուջե գանձվող տուգանքի, պետական տուրքի գումարների բռնագանձման և մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու» պահանջների մասին։

ՊԱՐԶԵՑ`
1. Գործի դատավարական նախապատմությունը և հայցվորի իրավական դիրքորոշումը
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Արմեն Հովսեփի Վալյանի, «Լուսակերտ բիոգազ փլանթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` «Պետական բյուջե գանձվող տուգանքի, պետական տուրքի գումարների բռնագանձման և մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու» պահանջների մասին և հայտնել, որ 2008թ. ապրիլի 4-ին «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊ ընկերությունը թիվ C-2197 ԲՄՀ-ով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով` 304 օր ժամկետով ՀՀ տարածք է ներմուծել 3100 կգ քաշով գազի պահպանման փչվող տարողություն« 1 հատ պոմպակայան« 1 հատ գազը հովացնող և դեպի սարք մղող համակարգ« 1 հատ ջերմափոխանակիչ« 1 հատ ծծմբաթթվի մաքրման համակարգ« 1 հատ խառնիչ 002-PR2048 մոդելի« 1 հատ խառնիչ 125FVPT-LDC մոդելի« 1 հատ խառնիչ 60S FVPT-M1BB մոդելի« 3.085 կգ քաշով հեղուկ նյութերի պահեստարանի մասեր« 1 հատ տաքացուցիչ և 1 հատ 800 կգ քաշով վահանակ կառավարման« որոնք սահմանված ժամկետում` մինչև 12.02.2009թ., որևէ մաքսային ռեժիմով չի վերահայտարարգրել« խախտելով ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի «դ» կետի և 40-րդ հոդվածի պահանջները։
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ նշված դեպքով 2009թ. մարտի 3-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան պետի կողմից որոշում է կայացվել «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊ ընկերության տնօրեն Արմեն Վալյանին ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով` սահմանված մաքսային կանոնների խախտման համար, պատասխանատվության ենթարկելու մասին, տուգանելով իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող վերը նշված ապրանքների մաքսային արժեքի 10 %-ի չափով` 59.125.970 դրամ։
Ա. Վալյանին տեղյակ է պահվել կայացված որոշման մասին« սակայն վերջինս մինչ օրս օրենքով սահմանված կարգով չի բողոքարկել վարչական տույժ նշանակելու մասին որոշումը« չի վճարել նշանակված տուգանքը« իսկ «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊ ընկերությունը չի կատարել ապրանքների վերահայտարարգրումը։
Հայցվորը դատարանին խնդրել է` ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-¬րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով« 8-րդ հոդվածով, Արմեն Հովսեփի Վալյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 59.125.970 դրամ տուգանքի և 1.182.520 դրամ պետական տուրքի գումարները, պարտավորեցնել «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊ ընկերությանը կատարելու ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունը։

Հայցվոր կողմը պատասխանողի ներկայացրած պատասխանի հետ կապված ներկայացրել է առարկություններ, որով հայտնել է, որ համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 23-րդ հոդվածի` մաքսային ռեժիմի ընտրության և փոփոխության իրավունքը հայտարարատուինն է« տվյալ դեպքում` «Լուսակերտ բիոգազ փլանթ» ընկերությանը« որը և օգտվելով իր իրավունքից ընտրել է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը։ Համաձայն նույն օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետի` «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների հետագա արտահանման պայմանով ներմուծումը ՀՀ մաքսային տարածք։
Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի` ապրանքների բացթողումը «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած ժամկետով« բայց ոչ ավելի« քան մեկ տարի ժամկետով։ Իսկ տվյալ դեպքում ընկերության կողմից ՀՀ ներմուծված ապրանքը ձևակերպվել է 304 օր ժամկետով և ընկերությունը հնարավորություն է ունեցել մինչև նշված ժամկետի ավարտը դիմելու վերադաս մաքսային մարմնին ևս 61 օր ժամկետով` մինչև մեկ տարին չգերազանցող ժամկետով, ներմուծման ժամկետը երկարաձգելու համար« սակայն չի արել դա։
ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերության
համաձայն` մեկ տարի ժամկետից գերազանցող ժամկետով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ապրանքի բացթողումը կարող է թույլատրվել ՀՀ կառավարության կողմից` համաձայն «Մեկ տարուց ավելի ժամկետով «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար»« «ժամանակավոր ներմուծում»« «ժամանակավոր արտահանում»« «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ապրանքների բացթողնման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 09.11.2005թ. թիվ 1934-Ն որոշմամբ սահմանված կարգի։ «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊԸ-ն համաձայն նշված կարգի դիմել է ՀՀ կառավարությանը և ՀՀ կառավարության 2009թ. ապրիլի 23-ի թիվ 447-Ա որոշմամբ ներմուծված ապրանքների «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև 2012թ. ապրիլի 1-ը։
ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն` սահմանված ժամկետը (տվյալ դեպքում 304 օր) լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է վերահայտարարագրվեին «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով կամ հանձնվեին մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը« որի ընթացքում հետագա արտահանման պարտավորությունը կհամարվեր չխախտված։ Նշեմ նաև« որ համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 39-րդ հոդվածի` «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծման ժամկետները հսկվում են մաքսային մարմինների կողմից« իսկ նույն օրենսգրքի 139-րդ հոդվածի «գ» կետի «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի դեպքում ապրանքները ներմուծման պահից մինչև ՀՀ մաքսային տարածքից արտահանման պահը գտնվում են մաքսային հսկողության տակ և նույն հոդվածի վերջին պարբերության համաձայն` անկախ հսկողության ժամկետների« ներմուծվող ապրանքները ներմուծման պահից մինչև որևէ ռեժիմով հայտարարգրվելը գտնվում են մաքսային հսկողության տակ։
Ներմուծման համար հայտարարատուի խնդրարկած ժամկետը լրացել է« սակայն ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն` ապրանքը չի վերահայտարարագրվել «Վերաարտահանում» ռեժիմով կամ չի հանձնվել մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը« որպիսի փաստը առաջացրել է պատասխանատվություն ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածով սահմանված կարգով։
Փաստերի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունները կազմվել են 16.02.2009թ.« որի մեկ օրինակը ուղարկվել է «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Վալյանին« սակայն վերջինս որևէ միջնորդություն չի ներկայացրել և չի օգտվել ՀՀ մաքսային օրենսգրքի 226-րդ հոդվածով վերապահված իր իրավունքներից։
Գործի քննության արդյունքում հաստատվել է« որ ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի «դ» ենթակետով սահմանված պարտավորությունը «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Վալյանի կողմից չի կատարվել և հաշվի առնելով« որ իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող ապրանքները չեն օտարվել ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով 03.03.2009թ. կայացվել է Ա. Վալյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին թիվ 13 որոշումը« տուգանելով վերջինիս իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող ապրանքի մաքսային արժեքի 10%-ի` 59.125.970 դրամի չափով։ Որոշումը կայացնելուց հետո ՀՀ մաքսային օրենսգրքի 222-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով Ա. Վալյանի կողմից չի բողոքարկվել։
Հայտարարատուի կողմից մաքսային պարտավորությունը չկատարելը և դրա հետևանքով իրավախատման առկայության փաստը« որը հանգեցնում է վարչական պատասխանատվության« հիմնավորվում և ընդունվում է նաև Ա. Վալյանի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանով։
Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի` «Մաքսային կանոնների խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը« որն ուղղված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման սահմանված կարգի դեմ« և որի համար սույն օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն»։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 12-րդ հոդվածի` վարչական պատասխանատվության ենթակա են այն անձինք« որոնց 16 տարին լրացել է մինչև վարչական իրավախախտում կատարելու պահը« նույն օրենսգրքի 2-րդ գլխի 13-16-րդ հոդվածները սահմանում են` համապատասխանաբար անչափահասների« պաշտոնատար անձանց« զինծառայողների« օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պատասխանատվությունը։ ՀՀ մաքսային օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «ֆիզիկական և պաշտոնատար անձինք մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ենթակա են պատասխանատվության»։ Ա. Վալյանի կողմից թույլ տրված մաքսային կանոնների խախտման համար պատասխանատվություն է սահմանված ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով։
Ա. Վալյանը« որպես «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊԸ-ի տնօրեն տնօրինում է ընկերության գույքը« այդ թվում ֆինանսական միջոցները« գործարքներ է կատարում ընկերության անունից« ներկայացնում է ընկերությունը ՀՀ-ում և արտասահմանում« սահմանված կարգով կնքում է պայմանագրեր։ ՈՒստի մաքսային ձևակերպումների« մաքսային հսկողության ընթացքում մաքսային պարտավորությունների պատշաճ կատարման պատասխանատվությունը ընկերության տնօրենինն է։ Վերջինս` տեղյակ լինելով ընտրված մաքսային ռեժիմի և ժամկետների մասին, ցուցաբերել է անգործություն` չկատարելով ապրանքի վերաարտահանման կամ մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը հանձնելու իր պարտականությունը, կամ նշված գործողությունների կատարման համար չի լիազորել որևէ մեկին։
Ա. Վալյանը մաքսային պարտավորությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետում չկատարելով« մաքսային մարմնին չներկայացնելով որևէ միջնորդություն« փաստարկ« հիմնավորում մաքսային պարտավորությունը չկատարելու վերաբերյալ, չի ձեռնարկել որևէ միջոց իրավախախտումը կանխելու ուղղությամբ։
Հայտնել է« որ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների խախտումները վրա են հասել ոչ պատահական հանգամանքների բերումով« և պետք է արձանագրել« որ կա մեղք« կա սուբյեկտիվ կողմ« կա զանցանք և« հետևաբար« չէր կարող չլինել պատասխանատվություն։ Եվ քանի որ« համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար« որոնք կապված են այն կանոնները չպահպանելու հետ« որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ« համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 189 հոդվածի 2-րդ կետի` պաշտոնատար անձինք մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ենթակա են պատասխանատվության« ուստի «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Վալյանը որպես հայտարարատու և պաշտոնատար անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Նշված խախտման դեպքում ՀՀ կառավարության 23.04.2009թ. թիվ 447-Ա որոշումը չի կարող դիտվել Ա. Վալյանի պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող և կամ վերջինիս դրությունը բարելավող իրավական ակտ և այս հարցով Ա. Վալյանի փաստարկը անհիմն է։
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 10.06.2009թ. դատարանին է ներկայացրել դիմում և հայտնել, որ «Լուսակերտ բիոգազ փլանթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կատարել է մաքսային պարտավորությունը, ուստի հրաժարվում է հայցադիմումի 3-րդ կետով ներկայացված այդ պահանջից և պնդում է հայցը` Արմեն Վալյանից հօգուտ պետական բյուջեի 59.125.970 դրամ տուգանքի և 1.182.520 դրամ պետական տուրքի գումարների բռնագանձման մասով։
Գործի քննության դատական նիստին ներկայացած հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ «Լուսակերտ բիոգազ փլանթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կատարել է մաքսային պարտավորությունը, պահանջի այդ մասով հրաժարվել է հայցից։ Հայցվորի ներկայացուցիչը` Արմեն Վալյանից հօգուտ պետական բյուջեի 59.125.970 դրամ տուգանքի և 1.182.520 դրամ պետական տուրքի գումարների բռնագանձման պահանջի մասով, պնդել է հայցը և դատարանին խնդրել է բավարարել այն։
Հաշվի առնելով մասով հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հանգամանքը` դատարանը գործը դատական քննության ընթացքում քննել է Արմեն Վալյանից հօգուտ պետական բյուջեի 59.125.970 դրամ տուգանքի և 1.182.520 դրամ պետական տուրքի գումարների բռնագանձման պահանջի մասով։
2. Պատասխանողի փաստարկները և իրավական դիրքորոշումը
Պատասխանող Արմեն Վալյանը դատարանին է ներկայացրել հայցադիմումի պատասխան և հայտնել, որ 2008թ. ապրիլի 4-ին «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՍՊ ընկերությունը թիվ C-2197 ԲՄՀ-ով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, մեկ տարի ժամկետով ՀՀ տարածք է ներմուծել թռչնաղբի մշակման և դրանից էլեկտրոէներգիայի ստացման հոսքագծի սարքավորումներ։
Հայտնել է, որ որպես հայցի իրավական հիմք« հայցվորը հղում է կատարել ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի «դ» կետին և 40-րդ հոդվածին« այսինքն` սահմանված ժամկետում վերահայտարարագրում չի կատարվել։
Նշված հիմքերով հայցվորի պահանջները հիմնավոր չեն և հայցը բավարարելու հիմք հանդիսանալ չի կարող հետևյալ պատճառաբանություններով.
Նախ պետք է հաշվի առնել« որ «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ընկերությունը և ՀՀ գյուղատնտեսության« էներգետիկայի և բնապահպանության նախարարությունների աջակցությամբ 2007թ. պայմանագիր է ստորագրել Դանիայից թռչնաղբի վերամշակման և դրանից էլեկտրոէներգիայի ստացման հոսքագծի ձեռքբերման վերաբերյալ։ Այս գործարքը բխում է ՀՀ կառավարության հստակ ծրագրից և նպատակ ունի բարելավելու Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրը« ստանալու լրացուցիչ էլեկտրոէներգիա« տաք ջուր« էկոլոգիապես մաքուր պարարտանյութ և այլն։
Բացի ՀՀ մաքսային օրեսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` «Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել պետության կարիքների« գիտահետազոտական« կրթական« մշակութային« մարդկանց և կենդանիների առողջության պաշտպանության« շրջակա միջավայրի պահպանության նպատակներով ներմուծված ապրանքների համար «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով»։
Այդ իսկ պատճառով ՀՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 9-ի թիվ 1934-ն որոշման պահանջների համաձայն` «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի լրանալուց երկու ամիս առաջ դիմել են ՀՀ կառավարություն` այդ ժամկետը մեկ տարուց ավելի ժամկետով երկարաձգելու խնդրանքով։
Արդյունքում« ՀՀ կառավարությունը 2009թ. ապրիլի 23-ի թիվ 447-Ա որոշմամբ թույլատրել է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2012թ. ապրիլի 1-ը։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Իրավախախտման համար սահմանված պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող կամ իրավախախտում կատարած իրավաբանական և ֆիզիկական անձանց դրությունը այլ կերպ բարելավող իրավական ակտերը տարածվում են մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա« այսինքն` ունի հետադարձ ուժ« եթե օրենքով կամ այդ իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ»։
Այսինքն` ՀՀ կառավարության 23.04.2009թ. թիվ 447-Ա որոշումը« որով այլ բան նախատեսված չէ« ունի հետադարձ ուժ և տվյալ պարագայում ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետային խախտումներ չեն կատարվել։
Պատասխանողը դատարանին խնդրել է` ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցադիմումը մերժել։
Գործի քննությանը ներկայացած հայցվորի ներկայացուցիչը պնդել է ներկայացված առարկությունները և դատարանին խնդրել հայցը մերժել։
3. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Լսելով կողմերի բացատրությունները, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ` դատարանը եզրակացրեց, որ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ։
Դատաքննության ընթացքում դատարանը պարզված համարեց գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.
- 2008թ. ապրիլի 4-ին «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊ ընկերությունը թիվ C-2197 ԲՄՀ-ով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով` 304 օր ժամկետով ՀՀ տարածք է ներմուծել 3100 կգ քաշով գազի պահպանման փչվող տարողություն« 1 հատ պոմպակայան« 1 հատ գազը հովացնող և դեպի սարք մղող համակարգ« 1 հատ ջերմափոխանակիչ« 1 հատ ծծմբաթթվի մաքրման համակարգ« 1 հատ խառնիչ 002-PR2048 մոդելի« 1 հատ խառնիչ 125FVPT-LDC մոդելի« 1 հատ խառնիչ 60S FVPT-M1BB մոդելի« 3.085 կգ քաշով հեղուկ նյութերի պահեստարանի մասեր« 1 հատ տաքացուցիչ և 1 հատ 800 կգ քաշով վահանակ կառավարման։ Նշված ապրանքները սահմանված ժամկետում` մինչև 12.02.2009թ., որևէ մաքսային ռեժիմով չեն վերահայտարարգրվել։
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ 2009թ. մարտի 3-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան պետի կողմից որոշում է կայացվել «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊ ընկերության տնօրեն Արմեն Վալյանին ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով` սահմանված մաքսային կանոնների խախտման համար, պատասխանատվության ենթարկելու մասին, տուգանելով իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող վերը նշված ապրանքների մաքսային արժեքի 10 %-ի չափով` 59.125.970 դրամ։
Ա. Վալյանի կողմից կայացված վարչական ակտը չի բողոքարկվել։
ՀՀ մաքսային օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն` մաքսային ռեժիմի ընտրության և փոփոխության իրավունքը հայտարարատուինն է« տվյալ դեպքում` «Լուսակերտ բիոգազ փլանթ» ընկերությանը« որը և օգտվելով իր իրավունքից ընտրել է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը։ Համաձայն նույն օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետի` «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների հետագա արտահանման պայմանով ներմուծումը ՀՀ մաքսային տարածք։
Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի` ապրանքների բացթողումը «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած ժամկետով« բայց ոչ ավելի« քան մեկ տարի ժամկետով։ Իսկ տվյալ դեպքում ընկերության կողմից ՀՀ ներմուծված ապրանքը ձևակերպվել է 304 օր ժամկետով և ընկերությունը հնարավորություն է ունեցել մինչև նշված ժամկետի ավարտը դիմելու վերադաս մաքսային մարմնին ևս 61 օր ժամկետով` մինչև մեկ տարին չգերազանցող ժամկետով, ներմուծման ժամկետը երկարաձգելու համար« սակայն չի դիմել։

ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն` սահմանված ժամկետը (տվյալ դեպքում 304 օր) լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է վերահայտարարագրվեին «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով կամ հանձնվեին մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը« որի ընթացքում հետագա արտահանման պարտավորությունը կհամարվեր չխախտված։
Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 39-րդ հոդվածի` «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծման ժամկետները հսկվում են մաքսային մարմինների կողմից« իսկ նույն օրենսգրքի 139-րդ հոդվածի «գ» կետի «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի դեպքում ապրանքները ներմուծման պահից մինչև ՀՀ մաքսային տարածքից արտահանման պահը գտնվում են մաքսային հսկողության տակ և նույն հոդվածի վերջին պարբերության համաձայն` անկախ հսկողության ժամկետների« ներմուծվող ապրանքները ներմուծման պահից մինչև որևէ ռեժիմով հայտարարգրվելը գտնվում են մաքսային հսկողության տակ։

Փաստերի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունները կազմվել են 16.02.2009թ.։
ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի «դ» ենթակետով սահմանված պարտավորությունը «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Վալյանի կողմից չի կատարվել։ Հաշվի առնելով« որ իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող ապրանքները չեն օտարվել ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով 03.03.2009թ. կայացվել է Ա. Վալյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին թիվ 13 որոշումը« տուգանելով վերջինիս իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող ապրանքի մաքսային արժեքի 10%-ի` 59.125.970 դրամի չափով։ Որոշումը կայացնելուց հետո ՀՀ մաքսային օրենսգրքի 222-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով Ա. Վալյանի կողմից չի բողոքարկվել։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Ոչ իրավաչափ վարչական ակտն իրավաբանական ուժը կորցնում է ինչպեu դրա անվավեր ճանաչելու մաuին որոշում ընդունելու, այնպեu էլ վարչական ակտն ընդունելու պահից…»։
Տվյալ դեպքում վարչական ակտը որևէ ձևով չի վիճարկվել և ուժը կորցրած չի ճանաչված չէ։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 83-րդ, 112-115-րդ, 118-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց `
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցն ընդդեմ Արմեն Հովսեփի Վալյանի, «Լուսակերտ բիոգազ փլանթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` «Պետական բյուջե գանձվող տուգանքի, պետական տուրքի գումարների բռնագանձման» պահանջների մասին, բավարարել։
Արմեն Հովսեփի Վալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 59.125.970 (հիսունինը միլիոն հարյուր քսանհինգ հազար ինը հարյուր յոթանասուն) դրամ` որպես նշանակված վարչական տուգանքի գումար։
Արմեն Հովսեփի Վալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 1.182.520 (մեկ միլիոն հարյուր ութսունեկու հազար հինգ հարյուր քսան) դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։
Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։
Սույն վճռի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև դրա օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը։
Սույն վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։

ԴԱՏԱՎՈՐ` ՄԻՐԶՈՅԱՆ

Դատական Գործ N: ՎԴ/1989/05/09
Դատական Գործ N: ՎԴ/1989/05/09
Վարչական
Նոր քաղաքացիական գործ    
Հայցադիմումը /դիմումը/ ստացվել է: 27-04-2009
Հայցվոր/դիմող
Անվանում:ՀՀ ԿԱ ՊԵԿ   
Հասցե:Մ.Խորենացու 3   
Պատասխանող
ԱնունԱրմեն   
ԱզգանունՎալյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանող
Անվանում:Լուսակերտ բիոգազ փլանթ ՍՊԸ   
Հասցե:Կոտայքի մ.գյ.Նոր Գեղի   
Քաղաքացիական գործի ստացման կարգը: Առաջին անգամ
Ինքնուրույն պահանջ ներկայացնող:
3-րդ անձ
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Պահանջ:գումարների բռնագանձման և մաքս.պարտավորության կատարմանը պարտավ.պ/մ
Հիմնական պահանջի վիճակագրության տողի համարը: 3.1
Պետական տուրք: 1186520
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Հակընդդեմ հայցի ներկայացման ամսաթիվը:
Հակընդդեմ պահանջ:
Պետական տուրք:
Մակագրել    
Ամսաթիվ: 28-04-2009
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Վարչական
Դատավորի անուն: Արծրուն  Միրզոյան
Դատավոր
Դատարանի անվանում: Վարչական
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2009-05-07 18:06:40 Խմբագրման ամսաթիվ:2009-05-07 18:06:40    
Որոշման ամսաթիվ: 05-05-2009
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 06-11-2009
Ծանուցագիրը ուղարկվել է: 26-10-2009
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համար: 106
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 23-11-2009
Ծանուցագիրը ուղարկվել է: 06-11-2009
Ժամ: 17:40
Նիստերի դահլիճի համար: 106
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 07-12-2009
Ծանուցագիրը ուղարկվել է: 23-11-2009
Ժամ: 17:55
Նիստերի դահլիճի համար: 106
Այլ նշումներ:
Հայցի/հակընդդեմ հայցի լուծումը    
Հայցի լուծման ամսաթիվ: 07-12-2009
Հայցի լուծումը: Բավարարվել է
Հոդված
ՀոդվածՀՀ վարչ.դատ. օր-ի 59, 83,112-115, 118
Հակընդդեմ հայցի լուծումը:
Հակընդդեմ հայցի լուծման ամսաթիվ:
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2009-12-08 09:40:38    
Դատական ակտ:Վարչական գործ
թիվ ՎԴ/1989/05/09

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

«07» դեկտեմբերի 2009թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, հետևյալ կազմով`
նախագահությամբ` դատավոր Ա. Միրզոյանի,
քարտուղարությամբ` Ք. Զոհրանյանի,
մասնակցությամբ`

հայցվոր` Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ`
կառավարությանն առընթեր Անուշ Ղարիբյանի
պետական եկամուտների կոմիտեի (վկայական թիվ 0082),
(ք. Երևան, Խորենացու 3,
ՀՎՀՀ 02557923,
Պետ. գր. 286.180.05270),

պատասխանողներ` Արմեն Հովսեփի Վալյանի ներկայացուցիչ`
(ք. Երևան, Ա. Խաչատրյանի Հենրիկ Քարիմյանի
1-ին նրբանցք, շենք 2, բն. 6, (անձնագիր ԱԲ 0489073),
անձնագիր ԱԵ 0466145),

«Լուսակերտ բիոգազ փլանթ» սահմանափակ ներկայացուցիչ`
պատասխանատվությամբ ընկերության Հենրիկ Քարիմյանի
(Կոտայքի մարզ, գ. Նոր-Գեղի, (անձնագիր ԱԲ 0489073),
ՀՎՀՀ 03309933),

դռնբաց դատական նիստում` 23.11.2009թ., քննեց վարչական գործն ըստ հայցի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Արմեն Հովսեփի Վալյանի, «Լուսակերտ բիոգազ փլանթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` «Պետական բյուջե գանձվող տուգանքի, պետական տուրքի գումարների բռնագանձման և մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու» պահանջների մասին։

ՊԱՐԶԵՑ`
1. Գործի դատավարական նախապատմությունը և հայցվորի իրավական դիրքորոշումը
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Արմեն Հովսեփի Վալյանի, «Լուսակերտ բիոգազ փլանթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` «Պետական բյուջե գանձվող տուգանքի, պետական տուրքի գումարների բռնագանձման և մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու» պահանջների մասին և հայտնել, որ 2008թ. ապրիլի 4-ին «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊ ընկերությունը թիվ C-2197 ԲՄՀ-ով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով` 304 օր ժամկետով ՀՀ տարածք է ներմուծել 3100 կգ քաշով գազի պահպանման փչվող տարողություն« 1 հատ պոմպակայան« 1 հատ գազը հովացնող և դեպի սարք մղող համակարգ« 1 հատ ջերմափոխանակիչ« 1 հատ ծծմբաթթվի մաքրման համակարգ« 1 հատ խառնիչ 002-PR2048 մոդելի« 1 հատ խառնիչ 125FVPT-LDC մոդելի« 1 հատ խառնիչ 60S FVPT-M1BB մոդելի« 3.085 կգ քաշով հեղուկ նյութերի պահեստարանի մասեր« 1 հատ տաքացուցիչ և 1 հատ 800 կգ քաշով վահանակ կառավարման« որոնք սահմանված ժամկետում` մինչև 12.02.2009թ., որևէ մաքսային ռեժիմով չի վերահայտարարգրել« խախտելով ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի «դ» կետի և 40-րդ հոդվածի պահանջները։
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ նշված դեպքով 2009թ. մարտի 3-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան պետի կողմից որոշում է կայացվել «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊ ընկերության տնօրեն Արմեն Վալյանին ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով` սահմանված մաքսային կանոնների խախտման համար, պատասխանատվության ենթարկելու մասին, տուգանելով իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող վերը նշված ապրանքների մաքսային արժեքի 10 %-ի չափով` 59.125.970 դրամ։
Ա. Վալյանին տեղյակ է պահվել կայացված որոշման մասին« սակայն վերջինս մինչ օրս օրենքով սահմանված կարգով չի բողոքարկել վարչական տույժ նշանակելու մասին որոշումը« չի վճարել նշանակված տուգանքը« իսկ «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊ ընկերությունը չի կատարել ապրանքների վերահայտարարգրումը։
Հայցվորը դատարանին խնդրել է` ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով« 8-րդ հոդվածով, Արմեն Հովսեփի Վալյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 59.125.970 դրամ տուգանքի և 1.182.520 դրամ պետական տուրքի գումարները, պարտավորեցնել «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊ ընկերությանը կատարելու ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունը։

Հայցվոր կողմը պատասխանողի ներկայացրած պատասխանի հետ կապված ներկայացրել է առարկություններ, որով հայտնել է, որ համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 23-րդ հոդվածի` մաքսային ռեժիմի ընտրության և փոփոխության իրավունքը հայտարարատուինն է« տվյալ դեպքում` «Լուսակերտ բիոգազ փլանթ» ընկերությանը« որը և օգտվելով իր իրավունքից ընտրել է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը։ Համաձայն նույն օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետի` «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների հետագա արտահանման պայմանով ներմուծումը ՀՀ մաքսային տարածք։
Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի` ապրանքների բացթողումը «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած ժամկետով« բայց ոչ ավելի« քան մեկ տարի ժամկետով։ Իսկ տվյալ դեպքում ընկերության կողմից ՀՀ ներմուծված ապրանքը ձևակերպվել է 304 օր ժամկետով և ընկերությունը հնարավորություն է ունեցել մինչև նշված ժամկետի ավարտը դիմելու վերադաս մաքսային մարմնին ևս 61 օր ժամկետով` մինչև մեկ տարին չգերազանցող ժամկետով, ներմուծման ժամկետը երկարաձգելու համար« սակայն չի արել դա։
ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերության
համաձայն` մեկ տարի ժամկետից գերազանցող ժամկետով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ապրանքի բացթողումը կարող է թույլատրվել ՀՀ կառավարության կողմից` համաձայն «Մեկ տարուց ավելի ժամկետով «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար»« «ժամանակավոր ներմուծում»« «ժամանակավոր արտահանում»« «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ապրանքների բացթողնման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 09.11.2005թ. թիվ 1934-Ն որոշմամբ սահմանված կարգի։ «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊԸ-ն համաձայն նշված կարգի դիմել է ՀՀ կառավարությանը և ՀՀ կառավարության 2009թ. ապրիլի 23-ի թիվ 447-Ա որոշմամբ ներմուծված ապրանքների «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև 2012թ. ապրիլի 1-ը։
ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն` սահմանված ժամկետը (տվյալ դեպքում 304 օր) լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է վերահայտարարագրվեին «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով կամ հանձնվեին մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը« որի ընթացքում հետագա արտահանման պարտավորությունը կհամարվեր չխախտված։ Նշեմ նաև« որ համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 39-րդ հոդվածի` «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծման ժամկետները հսկվում են մաքսային մարմինների կողմից« իսկ նույն օրենսգրքի 139-րդ հոդվածի «գ» կետի «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի դեպքում ապրանքները ներմուծման պահից մինչև ՀՀ մաքսային տարածքից արտահանման պահը գտնվում են մաքսային հսկողության տակ և նույն հոդվածի վերջին պարբերության համաձայն` անկախ հսկողության ժամկետների« ներմուծվող ապրանքները ներմուծման պահից մինչև որևէ ռեժիմով հայտարարգրվելը գտնվում են մաքսային հսկողության տակ։
Ներմուծման համար հայտարարատուի խնդրարկած ժամկետը լրացել է« սակայն ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն` ապրանքը չի վերահայտարարագրվել «Վերաարտահանում» ռեժիմով կամ չի հանձնվել մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը« որպիսի փաստը առաջացրել է պատասխանատվություն ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածով սահմանված կարգով։
Փաստերի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունները կազմվել են 16.02.2009թ.« որի մեկ օրինակը ուղարկվել է «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Վալյանին« սակայն վերջինս որևէ միջնորդություն չի ներկայացրել և չի օգտվել ՀՀ մաքսային օրենսգրքի 226-րդ հոդվածով վերապահված իր իրավունքներից։
Գործի քննության արդյունքում հաստատվել է« որ ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի «դ» ենթակետով սահմանված պարտավորությունը «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Վալյանի կողմից չի կատարվել և հաշվի առնելով« որ իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող ապրանքները չեն օտարվել ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով 03.03.2009թ. կայացվել է Ա. Վալյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին թիվ 13 որոշումը« տուգանելով վերջինիս իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող ապրանքի մաքսային արժեքի 10%-ի` 59.125.970 դրամի չափով։ Որոշումը կայացնելուց հետո ՀՀ մաքսային օրենսգրքի 222-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով Ա. Վալյանի կողմից չի բողոքարկվել։
Հայտարարատուի կողմից մաքսային պարտավորությունը չկատարելը և դրա հետևանքով իրավախատման առկայության փաստը« որը հանգեցնում է վարչական պատասխանատվության« հիմնավորվում և ընդունվում է նաև Ա. Վալյանի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանով։
Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի` «Մաքսային կանոնների խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը« որն ուղղված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման սահմանված կարգի դեմ« և որի համար սույն օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն»։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 12-րդ հոդվածի` վարչական պատասխանատվության ենթակա են այն անձինք« որոնց 16 տարին լրացել է մինչև վարչական իրավախախտում կատարելու պահը« նույն օրենսգրքի 2-րդ գլխի 13-16-րդ հոդվածները սահմանում են` համապատասխանաբար անչափահասների« պաշտոնատար անձանց« զինծառայողների« օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պատասխանատվությունը։ ՀՀ մաքսային օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «ֆիզիկական և պաշտոնատար անձինք մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ենթակա են պատասխանատվության»։ Ա. Վալյանի կողմից թույլ տրված մաքսային կանոնների խախտման համար պատասխանատվություն է սահմանված ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով։
Ա. Վալյանը« որպես «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊԸ-ի տնօրեն տնօրինում է ընկերության գույքը« այդ թվում ֆինանսական միջոցները« գործարքներ է կատարում ընկերության անունից« ներկայացնում է ընկերությունը ՀՀ-ում և արտասահմանում« սահմանված կարգով կնքում է պայմանագրեր։ ՈՒստի մաքսային ձևակերպումների« մաքսային հսկողության ընթացքում մաքսային պարտավորությունների պատշաճ կատարման պատասխանատվությունը ընկերության տնօրենինն է։ Վերջինս` տեղյակ լինելով ընտրված մաքսային ռեժիմի և ժամկետների մասին, ցուցաբերել է անգործություն` չկատարելով ապրանքի վերաարտահանման կամ մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը հանձնելու իր պարտականությունը, կամ նշված գործողությունների կատարման համար չի լիազորել որևէ մեկին։
Ա. Վալյանը մաքսային պարտավորությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետում չկատարելով« մաքսային մարմնին չներկայացնելով որևէ միջնորդություն« փաստարկ« հիմնավորում մաքսային պարտավորությունը չկատարելու վերաբերյալ, չի ձեռնարկել որևէ միջոց իրավախախտումը կանխելու ուղղությամբ։
Հայտնել է« որ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների խախտումները վրա են հասել ոչ պատահական հանգամանքների բերումով« և պետք է արձանագրել« որ կա մեղք« կա սուբյեկտիվ կողմ« կա զանցանք և« հետևաբար« չէր կարող չլինել պատասխանատվություն։ Եվ քանի որ« համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար« որոնք կապված են այն կանոնները չպահպանելու հետ« որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ« համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 189 հոդվածի 2-րդ կետի` պաշտոնատար անձինք մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ենթակա են պատասխանատվության« ուստի «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Վալյանը որպես հայտարարատու և պաշտոնատար անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Նշված խախտման դեպքում ՀՀ կառավարության 23.04.2009թ. թիվ 447-Ա որոշումը չի կարող դիտվել Ա. Վալյանի պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող և կամ վերջինիս դրությունը բարելավող իրավական ակտ և այս հարցով Ա. Վալյանի փաստարկը անհիմն է։
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 10.06.2009թ. դատարանին է ներկայացրել դիմում և հայտնել, որ «Լուսակերտ բիոգազ փլանթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կատարել է մաքսային պարտավորությունը, ուստի հրաժարվում է հայցադիմումի 3-րդ կետով ներկայացված այդ պահանջից և պնդում է հայցը` Արմեն Վալյանից հօգուտ պետական բյուջեի 59.125.970 դրամ տուգանքի և 1.182.520 դրամ պետական տուրքի գումարների բռնագանձման մասով։
Գործի քննության դատական նիստին ներկայացած հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ «Լուսակերտ բիոգազ փլանթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կատարել է մաքսային պարտավորությունը, պահանջի այդ մասով հրաժարվել է հայցից։ Հայցվորի ներկայացուցիչը` Արմեն Վալյանից հօգուտ պետական բյուջեի 59.125.970 դրամ տուգանքի և 1.182.520 դրամ պետական տուրքի գումարների բռնագանձման պահանջի մասով, պնդել է հայցը և դատարանին խնդրել է բավարարել այն։
Հաշվի առնելով մասով հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հանգամանքը` դատարանը գործը դատական քննության ընթացքում քննել է Արմեն Վալյանից հօգուտ պետական բյուջեի 59.125.970 դրամ տուգանքի և 1.182.520 դրամ պետական տուրքի գումարների բռնագանձման պահանջի մասով։
2. Պատասխանողի փաստարկները և իրավական դիրքորոշումը
Պատասխանող Արմեն Վալյանը դատարանին է ներկայացրել հայցադիմումի պատասխան և հայտնել, որ 2008թ. ապրիլի 4-ին «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՍՊ ընկերությունը թիվ C-2197 ԲՄՀ-ով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, մեկ տարի ժամկետով ՀՀ տարածք է ներմուծել թռչնաղբի մշակման և դրանից էլեկտրոէներգիայի ստացման հոսքագծի սարքավորումներ։
Հայտնել է, որ որպես հայցի իրավական հիմք« հայցվորը հղում է կատարել ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի «դ» կետին և 40-րդ հոդվածին« այսինքն` սահմանված ժամկետում վերահայտարարագրում չի կատարվել։
Նշված հիմքերով հայցվորի պահանջները հիմնավոր չեն և հայցը բավարարելու հիմք հանդիսանալ չի կարող հետևյալ պատճառաբանություններով.
Նախ պետք է հաշվի առնել« որ «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ընկերությունը և ՀՀ գյուղատնտեսության« էներգետիկայի և բնապահպանության նախարարությունների աջակցությամբ 2007թ. պայմանագիր է ստորագրել Դանիայից թռչնաղբի վերամշակման և դրանից էլեկտրոէներգիայի ստացման հոսքագծի ձեռքբերման վերաբերյալ։ Այս գործարքը բխում է ՀՀ կառավարության հստակ ծրագրից և նպատակ ունի բարելավելու Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրը« ստանալու լրացուցիչ էլեկտրոէներգիա« տաք ջուր« էկոլոգիապես մաքուր պարարտանյութ և այլն։
Բացի ՀՀ մաքսային օրեսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` «Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել պետության կարիքների« գիտահետազոտական« կրթական« մշակութային« մարդկանց և կենդանիների առողջության պաշտպանության« շրջակա միջավայրի պահպանության նպատակներով ներմուծված ապրանքների համար «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով»։
Այդ իսկ պատճառով ՀՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 9-ի թիվ 1934-ն որոշման պահանջների համաձայն` «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի լրանալուց երկու ամիս առաջ դիմել են ՀՀ կառավարություն` այդ ժամկետը մեկ տարուց ավելի ժամկետով երկարաձգելու խնդրանքով։
Արդյունքում« ՀՀ կառավարությունը 2009թ. ապրիլի 23-ի թիվ 447-Ա որոշմամբ թույլատրել է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2012թ. ապրիլի 1-ը։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Իրավախախտման համար սահմանված պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող կամ իրավախախտում կատարած իրավաբանական և ֆիզիկական անձանց դրությունը այլ կերպ բարելավող իրավական ակտերը տարածվում են մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա« այսինքն` ունի հետադարձ ուժ« եթե օրենքով կամ այդ իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ»։
Այսինքն` ՀՀ կառավարության 23.04.2009թ. թիվ 447-Ա որոշումը« որով այլ բան նախատեսված չէ« ունի հետադարձ ուժ և տվյալ պարագայում ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետային խախտումներ չեն կատարվել։
Պատասխանողը դատարանին խնդրել է` ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցադիմումը մերժել։
Գործի քննությանը ներկայացած հայցվորի ներկայացուցիչը պնդել է ներկայացված առարկությունները և դատարանին խնդրել հայցը մերժել։
3. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Լսելով կողմերի բացատրությունները, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ` դատարանը եզրակացրեց, որ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ։
Դատաքննության ընթացքում դատարանը պարզված համարեց գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.
- 2008թ. ապրիլի 4-ին «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊ ընկերությունը թիվ C-2197 ԲՄՀ-ով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով` 304 օր ժամկետով ՀՀ տարածք է ներմուծել 3100 կգ քաշով գազի պահպանման փչվող տարողություն« 1 հատ պոմպակայան« 1 հատ գազը հովացնող և դեպի սարք մղող համակարգ« 1 հատ ջերմափոխանակիչ« 1 հատ ծծմբաթթվի մաքրման համակարգ« 1 հատ խառնիչ 002-PR2048 մոդելի« 1 հատ խառնիչ 125FVPT-LDC մոդելի« 1 հատ խառնիչ 60S FVPT-M1BB մոդելի« 3.085 կգ քաշով հեղուկ նյութերի պահեստարանի մասեր« 1 հատ տաքացուցիչ և 1 հատ 800 կգ քաշով վահանակ կառավարման։ Նշված ապրանքները սահմանված ժամկետում` մինչև 12.02.2009թ., որևէ մաքսային ռեժիմով չեն վերահայտարարգրվել։
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ 2009թ. մարտի 3-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան պետի կողմից որոշում է կայացվել «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊ ընկերության տնօրեն Արմեն Վալյանին ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով` սահմանված մաքսային կանոնների խախտման համար, պատասխանատվության ենթարկելու մասին, տուգանելով իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող վերը նշված ապրանքների մաքսային արժեքի 10 %-ի չափով` 59.125.970 դրամ։
Ա. Վալյանի կողմից կայացված վարչական ակտը չի բողոքարկվել։
ՀՀ մաքսային օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն` մաքսային ռեժիմի ընտրության և փոփոխության իրավունքը հայտարարատուինն է« տվյալ դեպքում` «Լուսակերտ բիոգազ փլանթ» ընկերությանը« որը և օգտվելով իր իրավունքից ընտրել է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը։ Համաձայն նույն օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետի` «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների հետագա արտահանման պայմանով ներմուծումը ՀՀ մաքսային տարածք։
Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի` ապրանքների բացթողումը «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած ժամկետով« բայց ոչ ավելի« քան մեկ տարի ժամկետով։ Իսկ տվյալ դեպքում ընկերության կողմից ՀՀ ներմուծված ապրանքը ձևակերպվել է 304 օր ժամկետով և ընկերությունը հնարավորություն է ունեցել մինչև նշված ժամկետի ավարտը դիմելու վերադաս մաքսային մարմնին ևս 61 օր ժամկետով` մինչև մեկ տարին չգերազանցող ժամկետով, ներմուծման ժամկետը երկարաձգելու համար« սակայն չի դիմել։
ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերության
համաձայն` մեկ տարի ժամկետից գերազանցող ժամկետով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ապրանքի բացթողումը կարող է թույլատրվել ՀՀ կառավարության կողմից` համաձայն «Մեկ տարուց ավելի ժամկետով «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար»« «ժամանակավոր ներմուծում»« «ժամանակավոր արտահանում»« «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ապրանքների բացթողնման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 09.11.2005թ. թիվ 1934-Ն որոշմամբ սահմանված կարգի։ «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊԸ-ն համաձայն նշված կարգի դիմել է ՀՀ կառավարությանը և ՀՀ կառավարության 2009թ. ապրիլի 23-ի թիվ 447-Ա որոշմամբ ներմուծված ապրանքների «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև 2012թ. ապրիլի 1-ը։
ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն` սահմանված ժամկետը (տվյալ դեպքում 304 օր) լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է վերահայտարարագրվեին «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով կամ հանձնվեին մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը« որի ընթացքում հետագա արտահանման պարտավորությունը կհամարվեր չխախտված։
Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 39-րդ հոդվածի` «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծման ժամկետները հսկվում են մաքսային մարմինների կողմից« իսկ նույն օրենսգրքի 139-րդ հոդվածի «գ» կետի «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի դեպքում ապրանքները ներմուծման պահից մինչև ՀՀ մաքսային տարածքից արտահանման պահը գտնվում են մաքսային հսկողության տակ և նույն հոդվածի վերջին պարբերության համաձայն` անկախ հսկողության ժամկետների« ներմուծվող ապրանքները ներմուծման պահից մինչև որևէ ռեժիմով հայտարարգրվելը գտնվում են մաքսային հսկողության տակ։
Ներմուծման համար հայտարարատուի խնդրարկած ժամկետը լրացել է« սակայն ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն` ապրանքը չի վերահայտարարագրվել «Վերաարտահանում» ռեժիմով կամ չի հանձնվել մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը« որպիսի փաստը առաջացրել է պատասխանատվություն ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածով սահմանված կարգով։
Փաստերի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունները կազմվել են 16.02.2009թ.։
ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի «դ» ենթակետով սահմանված պարտավորությունը «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Վալյանի կողմից չի կատարվել։ Հաշվի առնելով« որ իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող ապրանքները չեն օտարվել ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով 03.03.2009թ. կայացվել է Ա. Վալյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին թիվ 13 որոշումը« տուգանելով վերջինիս իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող ապրանքի մաքսային արժեքի 10%-ի` 59.125.970 դրամի չափով։ Որոշումը կայացնելուց հետո ՀՀ մաքսային օրենսգրքի 222-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով Ա. Վալյանի կողմից չի բողոքարկվել։
Ա. Վալյանը մաքսային պարտավորությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետում չկատարելով« մաքսային մարմնին չներկայացնելով որևէ միջնորդություն« փաստարկ« հիմնավորում մաքսային պարտավորությունը չկատարելու վերաբերյալ, չի ձեռնարկել որևէ միջոց իրավախախտումը կանխելու ուղղությամբ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Ոչ իրավաչափ վարչական ակտն իրավաբանական ուժը կորցնում է ինչպեu դրա անվավեր ճանաչելու մաuին որոշում ընդունելու, այնպեu էլ վարչական ակտն ընդունելու պահից…»։
Տվյալ դեպքում վարչական ակտը որևէ ձևով չի վիճարկվել և ուժը կորցրած չի ճանաչված չէ։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 83-րդ, 112-115-րդ, 118-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց `
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցն ընդդեմ Արմեն Հովսեփի Վալյանի, «Լուսակերտ բիոգազ փլանթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` «Պետական բյուջե գանձվող տուգանքի, պետական տուրքի գումարների բռնագանձման» պահանջների մասին, բավարարել։
Արմեն Հովսեփի Վալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 59.125.970 (հիսունինը միլիոն հարյուր քսանհինգ հազար ինը հարյուր յոթանասուն) դրամ` որպես նշանակված վարչական տուգանքի գումար։
Արմեն Հովսեփի Վալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 1.182.520 (մեկ միլիոն հարյուր ութսունեկու հազար հինգ հարյուր քսան) դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։
Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։
Սույն վճռի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև դրա օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը։
Սույն վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։

ԴԱՏԱՎՈՐ` ՄԻՐԶՈՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 07-12-2009
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 27-01-2010
Էջերի քանակը: 126
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործը, որոշումը ուղարկվել է    
Ամսաթիվ: 27-01-2010
Էջերի քանակը: 126
Գործին կից նյութերը:
Որ դատարան է ուղարկվել: Վճռաբեկ
Ուր է ուղարկվել:
Ելքի գրության համար: 2797/10
Գործը բողոքարկվել է    
Ամսաթիվ: 04-02-2010
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 07-04-2010
Ներկայացվել է դիմում/ միջնորդություն    
Ամսաթիվ: 07-04-2010
Ներկայացվել է դիմում միջնորդություն: Կատարողական թերթի տրամադրման վերաբերյալ
Ում կողմից է ներկայցվել: Կողմի նախաձեռնությամբ
Նշանակվել է դատական նիստ:
Միջնորդության ընթացքը: Բավարարվել է
Որոշումը:09.04.2010թ. տրվել է կատ. թերթ:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 09-04-2010
Էջերի քանակը: 151
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Ներկայացվել է դիմում/ միջնորդություն    
Ամսաթիվ: 11-05-2012
Ներկայացվել է դիմում միջնորդություն: Կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ
Ում կողմից է ներկայցվել: Կողմի նախաձեռնությամբ
Նշանակվել է դատական նիստ: 03-07-2012
Միջնորդության ընթացքը: Մերժվել է
Որոշումը:Գործ թիվ ՎԴ/1989/05/09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«11» հուլիսի 2011թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, հետևյալ կազմով`
նախագահությամբ` դատավոր Ա. Միրզոյանի,
քարտուղարությամբ` Ք. Զոհրանյանի,
մասնակցությամբ`
պատասխանող «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊԸ-ի նեկայացուցիչ՝ Մ. Եփրեմյանի
պատասխանող «Լուսակերտ բիոգազ փլանթ» ՍՊԸ-ի տնօրե՝ն Ա. Մանուկյանի,
դիմումատու՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿԾ Երևան քաղաքի ՊԵԿ ՀԲԲ հարկադիր կատարող Գ. Խաչիկյանի

քննարկելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի ՊԵԿ ՀԲԲ հարկադիր կատարող Գ. Խաչիկյանի կողմից ներկայացված դիմումը` կատարողական թերթը պարզաբանելու մասին,
ՊԱՐԶԵՑ`
ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/1989/05/09 վարչական գործով՝ ըստ հայցի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Արմեն Հովսեփի Վալյանի, «Լուսակերտ բիոգազ փլանթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` «Պետական բյուջե գանձվող տուգանքի, պետական տուրքի գումարների բռնագանձման և մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու» պահանջների մասին, 07.12.2009 թվականին կայացրել է թիվ ՎԴ/1989/05/09 վճիռը, որով հայցը բավարարել է։
Դատարանի կողմից 16.01.2010թ. տրվել է թիվ ՎԴ/1989/05/09 կատարողական թերթը հետևյալ բովանդակությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցն ընդդեմ Արմեն Հովսեփի Վալյանի, «Լուսակերտ բիոգազ փլանթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` «Պետական բյուջե գանձվող տուգանքի, պետական տուրքի գումարների բռնագանձման» պահանջների մասին, բավարարել։
Արմեն Հովսեփի Վալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 59.125.970 (հիսունինը միլիոն հարյուր քսանհինգ հազար ինը հարյուր յոթանասուն) դրամ` որպես նշանակված վարչական տուգանքի գումար...»։
ՀՀ վարչական դատարանը /դատավոր Ա. Բաբայան/ թիվ ՎԴ/1327/05/10 վարչական գործով՝ ըստ հայցի «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲԸ նախկին տնօրեն Արմեն Վալյանի ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ ՄՃՓ Տ/Մ պետի 03.03.2009թ. վարչական տույժ նշանակելու մասին թիվ 13 որոշումը վերացնելու պահանջի մասին, 03.06.2011թ. կայացրել է վճիռ, որով հայցը բավարարվել է։
Դատարանի կողմից 29.02.2012թ. տրվել է թիվ ՎԴ/1327/05/10 կատարողական թերթը՝ հետևյալ բովանդակությամբ. ««Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Արմեն Վալյանի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի բավարարել՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի միջազգային ճանապարհային փոխադրման տարածքային մաքսատան պետի վարչական տույժ նշանակելու մասին 03.03.2009թ. թիվ 13 որոշումը վերացնել»։
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի ՊԵԿ ՀԲԲ հարկադիր կատարող Գ. Խաչիկյանը 11.05.2012 թվականին դիմել է դատարանին և հայտնել հետևյալը. «ՀՀ վարչական դատարանի կողմից 16.01.2010թ տրված թիվ ՎԴ 1989/05/09 կատարողական թերթի համաձայն պետք է Արմեն Հովսեփի Վալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 59.125.970 ՀՀ դրամ և 1.182.520 ՀՀ դրամ նախապես վճարված պետ. տուրքի գումար։
ՀՀ վարչական դատարանի կողմից 25.11.2011թ. տրված թիվ ՎԴ 1327/05/10 կատարողական թերթի համաձայն պետք է Արմեն Հովսեփի Վալյանի ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի բավարարել՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի միջազգային ճանապարհային փոխադրման տարածքային մաքսատան պետի վարչական տույժ նշանակելու մասին 03.03.2009թ. թիվ 13 որոշումը վերացնել։
Վերոգրյալի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի ՊԵԿ հայցերով բռնագանձումնների բաժնում հարուցվել է թիվ 01/11-158/10 և թիվ 01/11-592/12 կատարողական վարույթները։
ՀՀ վարչական դատարանի կողմից 16.01.2010թ. տրված թիվ ՎԴ 1989/05/09 կատարողական թերթի շրջանակներում կատարված գործողությունների ընթացքում պարզվել է« որ վերը նշված բռնագանձման ենթակա 59.125.970 դրամ գումարը առաջացել է ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի միջազգային ճանապարհային փոխադրման տարածքային մաքսատան պետի վարչական տույժ նշանակելու մասին 03.03.2009թ թիվ 13 որոշումից»։
Հարկադիր կատարողը, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ԴԱՀԿ մասին» ՀՀ օենքի 35 հոդվածով, խնդրել է պարզաբանել 25.11.2011թ. տրված թիվ ՎԴ1327/05/10 կատարողական թերթը վերաբերվում է ՀՀ վարչական դատարանի կողմից 16.01.2010թ. տրված թիվ ՎԴ 1989/05/09 կատարողական թերթին« եթե այո, ապա հայտնել թիվ ՎԴ/1989/05/09 կատարողական թերթով դրված արգելանքները վերացնելու մասին։
Քննարկելով ներկայացված դիմումը, դատարանը գտնում է, որ կատարողական թերթը պարզաբանելու պահանջն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ և հիմնավորումներով։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝
1. Կատարողական թերթում նշված պահանջները պարզ չլինելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի դիմել կատարողական թերթ տված դատարան՝ այն պարզաբանելու համար։
2. Կատարողական թերթ տված դատարանը հարկադիր կատարողի դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում։ Հարկադիր կատարողը, պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար։
3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում։
4. Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել։
ՀՀ վարչական դատարանի կողմից 16.01.2010թ. տրվել է թիվ ՎԴ/1989/05/09 կատարողական թերթը հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցն ընդդեմ Արմեն Հովսեփի Վալյանի, «Լուսակերտ բիոգազ փլանթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` «Պետական բյուջե գանձվող տուգանքի, պետական տուրքի գումարների բռնագանձման» պահանջների մասին, բավարարել։
Արմեն Հովսեփի Վալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 59.125.970 (հիսունինը միլիոն հարյուր քսանհինգ հազար ինը հարյուր յոթանասուն) դրամ` որպես նշանակված վարչական տուգանքի գումար...»։
Դատարանի կողմից 29.02.2012թ. տրվել է թիվ ՎԴ/1327/05/10 կատարողական թերթը՝ հետևյալ բովանդակությամբ. ««Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Արմեն Վալյանի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի բավարարել՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի միջազգային ճանապարհային փոխադրման տարածքային մաքսատան պետի վարչական տույժ նշանակելու մասին 03.03.2009թ. թիվ 13 որոշումը վերացնել»։
Տվյալ դեպքում, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի ՊԵԿ ՀԲԲ հարկադիր կատարող Գ. Խաչիկյանը դատարանին խնդրել է պարզաբանել՝ դատարանի կողմից 29.02.2012թ. տրված թիվ ՎԴ1327/05/10 կատարողական թերթը վերաբերվում է ՀՀ վարչական դատարանի կողմից 16.01.2010թ. տրված թիվ ՎԴ 1989/05/09 կատարողական թերթին« եթե այո, ապա հայտնել թիվ ՎԴ/1989/05/09 կատարողական թերթով դրված արգելանքները վերացնելու մասին։
Դատարանը, 16.01.2010թ. տրված թիվ ՎԴ/1989/05/09, 29.02.2012թ. տրված թիվ ՎԴ/1327/05/10 կատարողական թերթերի, հարկադիր կատարող Գ. Խաչիկյանի կողմից դատարանին ներկայացված դիմումում ներկայացված հարցերի հետազոտմամբ եզրակացնում է, որ նշված կատարողական թերթերի պահանջները հստակ շարադրված են, պարզաբանման անհրաժեշտությունը բացակայում է, և նման պայմաններում կատարողական թերթը պարզաբանելու մասին դիմումը անհիմն է և ենթակա մերժման։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ, 112-րդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ և 144-րդ հոդվածներով, դատարանը
ՈՐՈՇԵՑ `
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի ՊԵԿ ՀԲԲ հարկադիր կատարող Գ. Խաչիկյանի կողմից դատարան ներկայացված դիմումը` կատարողական թերթը պարզաբանելու մասին, մերժել։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան` այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում։

ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 02-08-2012
Էջերի քանակը: 181
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործը, որոշումը ուղարկվել է    
Ամսաթիվ: 02-08-2012
Էջերի քանակը: 181
Գործին կից նյութերը:
Որ դատարան է ուղարկվել: Վճռաբեկ
Ուր է ուղարկվել:
Ելքի գրության համար: Ե-ԴԴ-9-67892/12
Գործը բողոքարկվել է    
Ամսաթիվ: 03-08-2012
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 11-09-2012
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 14-09-2012
Էջերի քանակը: հատոր 1 բաղկացած 181 թերթից, հատոր 2 բաղկացած 19 թերթից
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Գործը, որոշումը ուղարկվել է    
Ամսաթիվ: 27-09-2012
Էջերի քանակը: հատոր 1 բաղկացած 181 թերթից, հատոր 2 բաղկացած 19 թերթից
Գործին կից նյութերը:
Որ դատարան է ուղարկվել: Վճռաբեկ
Ուր է ուղարկվել:
Ելքի գրության համար: Ե-ԴԴ-9-81219/12
Գործը բողոքարկվել է    
Ամսաթիվ: 02-10-2012
Վարչական գործը ստացվել է (դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո,...)    
Ամսաթիվ: 12-11-2012
Այլ նշումներ:
Ներկայացվել է դիմում/ միջնորդություն    
Ամսաթիվ: 16-11-2012
Ներկայացվել է դիմում միջնորդություն: Կատարողական թերթի տրամադրման վերաբերյալ
Ում կողմից է ներկայցվել: Դատարանի նախաձեռնությամբ
Նշանակվել է դատական նիստ:
Միջնորդության ընթացքը: Բավարարվել է
Որոշումը:
Տրվել է կատարողական թերթը դատարանի նախաձեռնությամբ    
Տրվել է կատարողական թերթ: 16-11-2012
Հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 1.182.520
Կատարողական թերթերի քանակ: 1
Այլ նշումներ:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 17-12-2012
Էջերի քանակը: 1-181, 2-38
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:06.03.2013թ. գործը հանձնվել է գրասենյակ
Գործը, որոշումը ուղարկվել է    
Ամսաթիվ: 17-12-2012
Էջերի քանակը: 2 հատորից` հատոր 1 բաղկացած 181 թերթից, հատոր 2 բաղկացած 38 թերթից
Գործին կից նյութերը:
Որ դատարան է ուղարկվել: Վճռաբեկ
Ուր է ուղարկվել:
Ելքի գրության համար: Ե-ԴԴ-9-110663/12
Գործը բողոքարկվել է    
Ամսաթիվ: 08-01-2013
Վարչական գործը ստացվել է (դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո,...)    
Ամսաթիվ: 04-02-2013
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 07-03-2013
Էջերի քանակը: հատոր 1 բաղկացած 181 թերթից
Էջերի քանակը: հատոր 2 բաղկացած 59 թերթից
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ՎԴ/1989/05/09
Վճռաբեկ
Ստացվել է վճռաբեկ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 22-01-2010
Հավատարմագրված փաստաբան
Անուն
Ազգանուն
Հասցե
Ում կողմից է բերվել բողոքը: Պատասխանող
Բողոք բերող անձը
ԱնունԱրմեն   
ԱզգանունՎալյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պետական տուրք: 0
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Բողոքարկվող դատական ակտը:ըստ հայցի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Արմեն Հովսեփի Վալյանի, «Լուսակերտ բիոգազ փլանթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` «Պետական բյուջե գանձվող տուգանքի, պետական տուրքի գումարների բռնագանձման և մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու» պահանջների մասին։
Գործի համարը: ՎԴ/1989/05/09
Գործի ստացում    
Գործի ստացման ամսաթիվը: 04-02-2010
Էջերի քանակը: 126թ.
Գործին կից փաստաթղթերը:
Վճռաբեկ վարույթի համարը: ՎԴ/1989/05/09
Մակագրել    
Ամսաթիվ: 04-02-2010
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն: Երվանդ Հենրիկի Խունդկարյան
Դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն:   
Այլ նշումներ:
Բողոքը վերադարձվել է որոշումով    
Ամսաթիվ: 17-02-2010
Որոշման բովանդակությունը:Բողոքը վերադարձվել է:
Որոշումը ուղարկվել է կողմերին    
Ամսաթիվ: 15-03-2010
Գործի առաքում    
Գործի առաքման ամսաթիվը: 31-03-2010
Դատարան: Վարչական
Այլ նշումներ:145թ.
Ստացվել է վճռաբեկ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 30-07-2012
Ում կողմից է բերվել բողոքը: Պատասխանող
Բողոք բերող անձը
ԱնունԱրմեն   
ԱզգանունՎալյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պետական տուրք: 0
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Բողոքարկվող դատական ակտը:ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի ՊԵԿ ՀԲԲ հարկադիր կատարող Գ. Խաչիկյանի կողմից ներկայացված դիմումը` կատարողական թերթը պարզաբանելու մասին
Գործի համարը: ՎԴ/1989/05/09
Գործի ստացում    
Գործի ստացման ամսաթիվը: 14-08-2012
Էջերի քանակը: 181
Գործին կից փաստաթղթերը:
Վճռաբեկ վարույթի համարը: ՎԴ/1989/05/09
Մակագրել    
Ամսաթիվ: 14-08-2012
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն: Սուրեն Ռաֆիկի Անտոնյան
Դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն:   
Այլ նշումներ:
Բողոքը վերադարձվել է որոշումով    
Ամսաթիվ: 22-08-2012
Որոշման բովանդակությունը:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/1989/05/09
Վարչական գործ թիվ ՎԴ/1989/05/09 2012թ.
Նախագահող դատավոր` Ա. Միրզոյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<22>> օգոստոսի 2012թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

քննարկելով ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ընդդեմ Արմեն Վալյանի, <<Լուսակերտ բիոգազ փլանթ>> ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` <<Պետական բյուջե գանձվող տուգանքի, պետական տուրքի գումարների բռնագանձման և մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու>> պահանջների մասին, վարչական գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով ՀՀ վարչական դատարանի 07.12.2009 թվականի վճռի դեմ վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին Արմեն Վալյանի միջնորդությունը և բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Արմեն Վալյանից բռնագանձել 59.125.970 ՀՀ դրամ, ինչպես նաև պարտավորեցնել կատարելու ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունը: Դատաքննության ընթացքում Կոմիտեն հրաժարվել է հայցապահանջի վերջին մասից:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 07.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2010 թվականի որոշմամբ Արմեն Վալյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Վալյանը և միջնորդել է վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարել, այն վերականգնել, ինչպես նաև պահանջել է վերանայել Դատարանի 07.12.2009 թվականի վճիռը:
Վճռաբեկ դատարանը, քննարկելով վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին Ընկերության միջնորդությունը, գտնում է, որ այն ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական կամ վերաքննիչ դատարանի` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.34-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:
Տվյալ դեպքում բողոք բերած անձի կողմից որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչած ՀՀ վարչական դատարանի 03.06.2011 թվականի թիվ ՎԴ/1327/05/10 վճիռն օրինական ուժի մեջ է մտել 25.11.2011 թվականին, սակայն վճռաբեկ բողոքը ներկայացվել է 27.07.2012 թվականին, այսինքն` օրենքով վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետի խախտմամբ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի միջնորդությունն անհիմն է և վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու հիմք չէ, այսինքն՝ միջնորդությունը ենթակա է մերժման:
Նման պայմաններում, վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.7-րդ և 134-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Մերժել Արմեն Վալյանի միջնորդությունը` վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու մասին:
2. Վերադարձնել թիվ ՎԴ/1989/05/09 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 07.12.2009 թվականի վճռի դեմ Արմեն Վալյանի բերած վճռաբեկ բողոքը:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Դատավորներ` Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Որոշումը ուղարկվել է կողմերին    
Ամսաթիվ: 28-08-2012
Գործի առաքում    
Գործի առաքման ամսաթիվը: 31-08-2012
Դատարան: Վարչական
Այլ նշումներ:2 հատոր
Ստացվել է վճռաբեկ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 26-09-2012
Ում կողմից է բերվել բողոքը: Պատասխանող
Բողոք բերող անձը
ԱնունԱրմեն   
ԱզգանունՎալյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պետական տուրք: 0
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Բողոքարկվող դատական ակտը:Ըստ հայցի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Արմեն Հովսեփի Վալյանի, «Լուսակերտ բիոգազ փլանթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` «Պետական բյուջե գանձվող տուգանքի, պետական տուրքի գումարների բռնագանձման և մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու» պահանջների մասին։
Գործի համարը: ՎԴ/1989/05/09
Գործի ստացում    
Գործի ստացման ամսաթիվը: 02-10-2012
Էջերի քանակը: 181
Գործին կից փաստաթղթերը:2-19
Վճռաբեկ վարույթի համարը: ՎԴ/1989/05/09
Մակագրել    
Ամսաթիվ: 02-10-2012
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն: Սուրեն Ռաֆիկի Անտոնյան
Դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն:   
Այլ նշումներ:
Բողոքը վերադարձվել է որոշումով    
Ամսաթիվ: 10-10-2012
Որոշման բովանդակությունը:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/1989/05/09
Վարչական գործ թիվ ՎԴ/1989/05/09 2012թ.
Նախագահող դատավոր` Ա. Միրզոյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<10>> հոկտեմբերի 2012թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

քննարկելով ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ընդդեմ Արմեն Վալյանի, <<Լուսակերտ բիոգազ փլանթ>> ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` <<Պետական բյուջե գանձվող տուգանքի, պետական տուրքի գումարների բռնագանձման և մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու>> պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 07.12.2009 թվականի վճռի դեմ վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին Արմեն Վալյանի միջնորդությունը և նոր երևան եկած հանգամանքի հիմքով բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Արմեն Վալյանից բռնագանձել 59.125.970 ՀՀ դրամ, ինչպես նաև պարտավորեցնել կատարելու ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունը: Դատաքննության ընթացքում Կոմիտեն հրաժարվել է հայցապահանջի վերջին մասից:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 07.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2010 թվականի որոշմամբ Արմեն Վալյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.08.2012 թվականի որոշմամբ Արմեն Վալյանի վճռաբեկ բողոքը` նոր երևան եկած հանգամանքի հիմքով, վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Վալյանը և միջնորդել է վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարել, այն վերականգնել, ինչպես նաև պահանջել է վերանայել Դատարանի 07.12.2009 թվականի վճիռը:
Վճռաբեկ դատարանը, քննարկելով վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին Ընկերության միջնորդությունը, ինչպես նաև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, գտնում է, որ միջնորդությունը ենթակա է մերժման, իսկ վճռաբեկ բողոքը` վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական կամ վերաքննիչ դատարանի` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.34-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:
Տվյալ դեպքում բողոք բերած անձի կողմից որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչած ՀՀ վարչական դատարանի 03.06.2011 թվականի թիվ ՎԴ/1327/05/10 վճիռն օրինական ուժի մեջ է մտել 25.11.2011 թվականին, սակայն վճռաբեկ բողոքը ներկայացվել է 26.09.2012 թվականին, այսինքն` օրենքով վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետի խախտմամբ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի միջնորդությունն անհիմն է և վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու հիմք չէ, այսինքն՝ միջնորդությունը ենթակա է մերժման:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 27.07.2012 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքի` ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու միջնորդությունը, և 26.09.2012 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքի` ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու միջնորդությունը, պարունակում են նույն հիմնավորումները:
Նման պայմաններում, վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.7-րդ և 134-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Մերժել Արմեն Վալյանի միջնորդությունը` վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու մասին:
2. Վերադարձնել թիվ ՎԴ/1989/05/09 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 07.12.2009 թվականի վճռի դեմ Արմեն Վալյանի բերած վճռաբեկ բողոքը:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Դատավորներ` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Որոշումը ուղարկվել է կողմերին    
Ամսաթիվ: 23-10-2012
Գործի առաքում    
Գործի առաքման ամսաթիվը: 01-11-2012
Դատարան: Վարչական
Այլ նշումներ:2 հատոր
Ստացվել է վճռաբեկ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 10-12-2012
Ում կողմից է բերվել բողոքը: Պատասխանող
Բողոք բերող անձը
ԱնունԱրմեն   
ԱզգանունՎալյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պետական տուրք: 0
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Բողոքարկվող դատական ակտը:Ըստ հայցի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Արմեն Հովսեփի Վալյանի, «Լուսակերտ բիոգազ փլանթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` «Պետական բյուջե գանձվող տուգանքի, պետական տուրքի գումարների բռնագանձման և մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու» պահանջների մասին:Կատարաղական թերթը պարզաբանելու դիմումը մերժելու մասին որոշման դեմ:
Գործի համարը: ՎԴ/1989/05/09
Գործի ստացում    
Գործի ստացման ամսաթիվը: 08-01-2013
Էջերի քանակը: 181
Գործին կից փաստաթղթերը:2-38
Վճռաբեկ վարույթի համարը: ՎԴ/1989/05/09
Մակագրել    
Ամսաթիվ: 08-01-2013
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն: Սուրեն Ռաֆիկի Անտոնյան
Դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն:   
Այլ նշումներ:
Բողոքը վերադարձվել է որոշումով    
Ամսաթիվ: 16-01-2013
Որոշման բովանդակությունը:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/1989/05/09
Վարչական գործ թիվ ՎԴ/1989/05/09 2013թ.
Նախագահող դատավոր` Ա. Միրզոյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<16>> հունվարի 2013թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

քննարկելով ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ընդդեմ Արմեն Վալյանի, <<Լուսակերտ բիոգազ փլանթ>> ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` <<Պետական բյուջե գանձվող տուգանքի, պետական տուրքի գումարների բռնագանձման և մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու>> պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 07.12.2009 թվականի վճռի դեմ վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին Արմեն Վալյանի միջնորդությունը և նոր երևան եկած հանգամանքի հիմքով բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Արմեն Վալյանից բռնագանձել 59.125.970 ՀՀ դրամ, ինչպես նաև պարտավորեցնել կատարելու ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունը: Դատաքննության ընթացքում Կոմիտեն հրաժարվել է հայցապահանջի վերջին մասից:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 07.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.02.2010 թվականի որոշմամբ Արմեն Վալյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.08.2012 և 10.10.2012 թվականների որոշումներով Արմեն Վալյանի վճռաբեկ բողոքները` նոր երևան եկած հանգամանքի հիմքով, վերադարձվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Վալյանը և միջնորդել է վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարել, այն վերականգնել, ինչպես նաև պահանջել է վերանայել Դատարանի 07.12.2009 թվականի վճիռը:
Վճռաբեկ դատարանը, քննարկելով վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին Արմեն Վալյանի միջնորդությունը, ինչպես նաև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, գտնում է, որ միջնորդությունը ենթակա է մերժման, իսկ վճռաբեկ բողոքը` վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական կամ վերաքննիչ դատարանի` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.34-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:
Տվյալ դեպքում բողոք բերած անձի կողմից որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչած ՀՀ վարչական դատարանի 03.06.2011 թվականի թիվ ՎԴ/1327/05/10 վճիռն օրինական ուժի մեջ է մտել 25.11.2011 թվականին, սակայն վճռաբեկ բողոքը ներկայացվել է 10.12.2012 թվականին, այսինքն` օրենքով վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետի խախտմամբ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի միջնորդությունն անհիմն է և վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու հիմք չէ, այսինքն՝ միջնորդությունը ենթակա է մերժման:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 27.07.2012 և 26.09.2012 թվականներին ներկայացված վճռաբեկ բողոքների` ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու միջնորդությունը, և 10.12.2012 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքի` ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու միջնորդությունը, պարունակում են նույն հիմնավորումները:
Նման պայմաններում, վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.7-րդ և 134-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Մերժել Արմեն Վալյանի միջնորդությունը` վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու մասին:
2. Վերադարձնել թիվ ՎԴ/1989/05/09 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 07.12.2009 թվականի վճռի դեմ Արմեն Վալյանի բերած վճռաբեկ բողոքը:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Դատավորներ` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Որոշումը ուղարկվել է կողմերին    
Ամսաթիվ: 25-01-2013
Գործի առաքում    
Գործի առաքման ամսաթիվը: 01-02-2013
Դատարան: Վարչական
Այլ նշումներ:2 հատոր
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       04 Փետրվար 2021

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան