Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԵՔԴ/0932/02/08

Վիճակագրական տողի համար:

Հայցվոր

Պատասխանող

Դատավոր

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն:

Սիմիզար Եղիշի Հովսեփյան

Երևանի քաղաքացիական:

Արթուր Առաքելյան

Քաղաքացիական վերաքննիչ:

Նոյեմ Հովսեփյան

Պահանջ:

  • Նիստեր
  • Ակտեր
  • Քաղաքացիական վերաքննիչ

.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ի Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0932/02/08
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը /այսուհետ Վերաքննիչ դատարան/`

Նախագահությամբ դատավոր` Ն.Հովսեփյան,
Դատավորներ` Ա. Մկրտչյան,
Ն. Բարսեղյան,

2009 թվականի ապրիլի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով պատասխանող Կարինե Նալչաջյանի վերաքննիչ բողոքը Երևանի քաղաքացիական դատարանի 29.12.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Հրաչյա Տաթևյանի ընդդեմ Կարինե Նալչաջյանի` պատիվը, արժանապատվությունը և մասնագիտական բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն և հրապարակավ ներեղություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով Երևանի քաղաքացիական դատարան` հայցվոր Հրաչյա Տաթևյանը դատարանին խնդրել է պարտավորեցնել պատասխանող Կարինե Նալչաջյանին հերքելու իր կողմից տարածած` իր պատիվը, արժանապատվությունը և մասնագիտական բարի համբավն արատավորող տեղեկությունները և հրապարակավ ներեղություն խնդրել իրենից:
Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև` դատարան) 29.12.2008 թվականի (դատավոր`Ա. Առաքելյան) վճռով հայցը բավարարվել է մասնակի, վճռվել է պարտավորեցնել պատասխանող Կարինե Նալչաջյանին գրավոր ձևով հայտնել Բրյուսովի անվ. ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանին, որ իր կողմից 30.08.2008 թվականին ներկայացված զեկուցագրում նշված տեղեկությունները, որ իբր <<Հ.Տաթևյանը հոգեբանությամբ զբաղվում է, ըստ էության սիրողական մակարդակով և չունի … համապատասխան բուհական կրթություն>>, <<…չի հանձնել համապատասխան որակավորման քննություններ>>, <<…պարոն Տաթևյանը ամբիոնի /հոգեբանական բլոկի/ դասախոսներից միակն է, ով չի դասավանդում որևէ դասընթաց, որի ասպարեզում մասնագիտացված է լոկ ինքը, մի բան, որ այդպես չէ վերոհիշյալ մասնագետների պարագայում>>, <<Հ.Տաթևյանի մասնագիտական ոչ լիարժեք պատրաստվածության>> և <<... Հ. Տաթևյանն ունի մանկավարժական թույլ կարողություններ>>, չեն համապատասխանում իրականությանը:
Մնացած մասով հայցը մերժվել է:
Վերաքննիչ բողոք է բերել պատասխանող Կարինե Նալչաջյանը:
Վերաքննիչ բողոքին պատասխան է ներկայացրել հայցվոր Հրաչյա Տաթևյանը:

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վերաքննիչ դատարանը ստորև շարադրում է բողոքի հիմքերն ու հիմնավորումները դատարանի նախընտրած հերթականությամբ և հիմնավորմամբ.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-53-րդ հոդվածների պահանջները, որը հանգեցրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի սխալ մեկնաբանմանը:
Նշված պնդումը բողոք բերած անձը հիմնավորել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ հանրահայտ հանգամանքներն ապացուցման կարիք չունեն։ Սակայն դատարանը, անտեսելով, նշված հոդվածի պահանջները, վճռի պատճառաբանական մասում եզրակացրել է, որ ըստ նշված թիվ 133 դիպլոմի` Հրաչյա Տաթևյանը 01.10.1979 թվականից մինչև 15.05.1981 թվականը սովորել է Երևանի Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր պետական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում և այն ավարտել է 1981 թվականին՝ ստանալով հոգեբանի հասարակական մասնագիտություն։ Դրանով դատարանը փորձ է արել կրկին ապացուցել հանրահայտ հանգամանքը, հանգելով եզրակացության՝ համարելով, որ երկամյա դասընթացներ հաճախած ուսանողը ստացել է բուհական կրթություն և մասնագիտական որակավորում։ Դրանով իսկ դատարանը խախտել է վերը նշված հոդվածի պահանջները։
Վճիռը կայացնելիս դատարանը հիմք է ընդունել և գործի քննության համար նշանակություն ունեցող փաստեր է համարել գործում առկա ԵՊՀ-ից տրված 3 տեղեկանքները։ Դրանցից երկուսը հայցվորի կողմից են ներկայացվել դատարան և տրված են ԵՊՀ ասպիրանտուրայի ու դատարանին ներկայացրած դոկտորանտուրայի բաժնի վարիչի կողմից: Դատարանը չի գնահատել վերը նշված ապացույցները և չի համադրել դրանք իր կողմից ներկայացրած ապացույցների` տեղեկանքների հետ, որոնցում առկա են էական հակասություններ:
Ինչ վերաբերում է Հրաչյա Տաթևյանին որպես թույլ մանկավարժ լինելու վերաբերյալ իր հայտնած կարծիքին, ապա դրա համար հիմք են հանդիսացել հետևյալ փաստերը. 2007/2008թթ. ուսումնական տարում նրան վստահվեց դասավանդել <<Հոգեթերապիայի հիմունքներ>> ուսանողների կողմից ընտրովի առարկան։ Ուսանողների կողմից ընտրություն չստանալու պատճառով առարկան տապալվեց, արդյունքում ամբիոնը չկատարեց իրեն հատկացված 55 ակադեմիական ժամը։ Այս փաստի վերաբերյալ գործում որպես ապացույց առկա է ամբիոնի կողմից ուսումնական մասի վարիչ Զ. Սողոմոնյանին ներկայացված զեկուցագիրը, ինչը դատարանի կողմից չի հետազոտվել ու գնահատվել։
Վերը հիշատակված խախտումների հետևանքով դատարանը վճռի պատճառաբանական մասում չի նշել իր կողմից ներկայացված այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, որով հանգեցրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի պահանջների խախտմանը։
Եթե դատարանը վերը նշված խախտումները թույլ չտար, ապա կպարզեր, որ ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանին ուղղված իր զեկուցագրում նշված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, այսինքն, Հրաչյա Տաթևյանը հոգեբանությամբ զբաղվում է, ըստ էության, սիրողական մակարդակով և չունի ոչ միայն գիտական աստիճան, այլև՝ համապատասխան բուհական կրթություն, նա չի դասավանդում որևէ դասընթաց, որի ասպարեզում մասնագիտացած է լոկ ինքը, ունի մանկավարժական թույլ կարողություններ ու մասնագիտական ոչ լիարժեք պատրաստվածություն։
Խնդրել է մասնակի` հայցապահանջի բավարարված մասով Երևանի քաղաքացիական դատարանի 29.12.2008 թվականի վճիռը բեկանել և քաղաքացիական գործը հայցի բավարարված մասով ուղարկել նոր քննության:

3. Վերաքննիչ բողոքի պատասխանի հիմքերն ու հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանը ստորև շարադրում է բողոքի պատասխանի հիմքերն ու հիմնավորումները դատարանի նախընտրած հերթականությամբ և հիմնավորմամբ.
Կարինե Նալչաջյանն իր վերաքննիչ բողոքում նշել է, որ դատարանը թույլ է տվել նութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, սակայն դա իրականությանը չի համապատասխանում, դատավարության ընթացքում կողմերին հնարավորություն է տրվել լիովին ներկայացնելու իրենց փաստարկներն ու ապացույցները:
Բողոքի պատասխան ներկայացնողը գտնում է, որ Երևանի քաղաքացիական դատարանի 29.12.2008թ. վճիռը հիմնավոր է և լիովին պատճառաբանված: Կարինե Նալչաջյանի վերաքննիչ բողոքն անհիմն է, վճռի բեկանման համար ոչ մի հիմք չկա, ուստի խնդրել է վերաքննիչ բողոքը մերժել և 29.12.2008թ. վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 30.08.2008 թվականին Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ հոգեբանության և հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Կարինե Նալչաջյանը զեկուցագիր է ներկայացրել համալսարանի ռեկտոր Ս.Զոլյանին, որտեղ մասնավորապես նշվել է. <<Հ.Տաթևյանը հոգեբանությամբ զբաղվում է, ըստ էության սիրողական մակարդակով և չունի … համապատասխան բուհական կրթություն>>, <<…չի հանձնել համապատասխան որակավորման քննություններ>>, <<… պարոն Տաթևյանը ամբիոնի /հոգեբանական բլոկի/ դասախոսներից միակն է, ով չի դասավանդում որևէ դասընթաց, որի ասպարեզում մասնագիտացված է լոկ ինքը, մի բան, որ այդպես չէ վերոհիշյալ մասնագետների / -նկատի ունի Ե.Ավակիմովային, Տ.Ավագյանին, Ն.Իսահակյանին/ պարագայում>>, նույն զեկուցագրում նշվել է նաև <<Հ.Տաթևյանի մասնագիտական ոչ լիարժեք պատրաստվածության>> և <<մանկավարժական թույլ կարողությունների>> մասին:
2. Հրաչյա Ալեքսանդրի Տաթևյանին 01.06.1981 թվականին տրված թիվ 133 դիպլոմի համաձայն` Հ. Տաթևյանը 01.10.1979 թվականից մինչև 15.05.1981 թվականը սովորել է Երևանի Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր պետական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում և այն ավարտել է 1981 թվականին` ստանալով հոգեբանի հասարակական մասնագիտություն:
3. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժնի կողմից 11.11.2008 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Հրաչյա Տաթևյանը 1981 թվականի դեկտեմբերի 15-ից ընդունվել է արտադրությունից կտրված ասպիրանտուրա <<ընդհանուր հոգեբանություն>> մասնագիտությամբ, անցել է ուսուցման լրիվ կուրսը և ավարտել է ասպիրանտուրան 1986 թվականի մարտի 16-ին: Ըստ նշված տեղեկանքի` Հ. Տաթևյանը հանձնել է մասնագիտական որակավորման քննությունները հետևյալ առարկաներից. 1/ Ընդհանուր հոգեբանություն –ԵՊՀ- <գերազանց>- 11.05.1981թ., 2/ Բժշկական հոգեբանություն – Լենինգրադի Վ.Բեխտերևի անվ. Հոգենեվրոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ- <գերազանց> - 30.05.1984թ.:
Ասպիրանտուրայի լրիվ կուրսն ավարտած ասպիրանտներին շնորհվող հետազոտողի որակավորման մասին ԽՍՀՄ Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության նախարարության և Բարձրագույն որակավորման հանձնաժողովի թիվ 637/63 կանոնադրության համաձայն` Հրաչյա Տաթևյանն ստացել է բժշկական հոգեբան-հետազոտողի որակավորում:
4. Վերը նշված փաստերն ամրագրվել են նաև Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Գ.Գևորգյանի կողմից 06.11.2008 թվականին տրված թիվ 02/581 գրությամբ: Ավելին, նշվել է նաև, որ Հրաչյա Տաթևյանը սովորելու տարիներին կատարել է ատենախոսություն <<Անձի հոգեբանական առանձնահատկությունները պսիխոգեն սեռական խանգարումների ժամանակ>> երկու մասնագիտությամբ /<<ընդհանուր հոգեբանություն>> և <<բժշկական հոգեբանություն>>/: Ատենախոսության թեման հաստատվել է 11.03.1983թ.:
5. 2001թ. ապրիլի 10-ին և 2004թ. մայիսի 29-ին կայացած հոգեբանության ամբիոնի նիստերի արձանագրություններից քաղվածքների համաձայն` <<Ելույթ ունեցող Կ.Ա.Նալչաջյանը, Մ.Ա.Գրաբսկան նշեցին նրա /հայցվորի/ դասախոսությունների բարձր մասնագիտական պատրաստվածությունը, կազմակերպվածությունը, ինչպես նաև, ինչն անկասկած կարևոր է, գիտական հետաքրքրությունների լայնությունը>>: <<Ելույթ ունեցողները /այդ թվում նաև` Կ.Նալչաջյանը/ միաձայն հավանություն տվեցին հոգեբանության ամբիոնի ասիստենտի պաշտոնում ընտրվելու համար Հրաչյա Տաթևյանի թեկնածությանը: Հ. Տաթևյանն աշխատել է ամբիոնում 1985-1988թթ. և 1998 թվականից աշխատում է առ այսօր: Ունի 18 հրատարակված աշխատանք: Մշտապես աշխատում է իր պրոֆեսիոնալ մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Ունի գիտական հետաքրքրությունների լայն շրջանակ: Պատասխանատու է, բարեխիղճ և հետաքրքիր մասնագետ: Կարդում է դասախոսություններ հոգեբանությունից>>:

5. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և հետևությունը.
Վերաքննիչ դատարանը, քննության առնելով Կարինե Նալչաջյանի վերաքննիչ բողոքը դրանում նշված հիմքերի սահմաներում, եկավ հետևյալ եզրահանգման.
Վերաքննիչ դատարանը բողոքի քննության ընթացքում պետք է պարզի հետևյալ երեք իրավական խնդիրները. 1. արդյո՞ք սույն իրավահարաբերությունում առկա է պատիվը, արժանապատվությունը և մասնագիտական բարի համբավը արատավորող տեղեկություններ, 2. արդյո՞ք այդ տեղեկությունները տարածվել են. 3. արդյո՞ք այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:
Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքացին իրավունք ունի դատարանով պահանջել հերքելու իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը:
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նախ ընդգծել, որ արժանապատվության իրավունքը հանդիսանում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնական աղբյուրը և որի պաշտպանությունը համարվում է պետության ստանձնած պարտականություններից մեկը, որը հռչակված է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով որպես բարձրագույն արժեք: Արժանապատվությունը մարդկային հատկանիշ է, որը հավասարազոր է հարգվելու իրավունքի և ուրիշներին հարգելու պարտականության: Ավելին, արժանապատվության տակ նաև հասկացվում է մարդու և նրան շրջապատողների կողմից նրա որոշակի բարոյական և մտավոր կարողությունների ընդունումն ու ճանաչումը: Արժանապատվության իրավունքի հետ սերտորեն կապված է պատվի իրավունքը:
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածն ամրագրում է, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են, իսկ 14-րդ հոդվածը սահմանում է, որ մարդու արժանապատվությունը` որպեu նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:
ՀՀ Սահմանադրության այս նորմերն ուղղակիորեն բխում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից, որի 1-ին հոդվածի համաձայն` բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Յուրաքանչյուր մարդու արժանապատվություն ենթակա է պաշտպանության անկախ նրա ունեցած սոցիալական արժեքից:
Սույն գործով հայցվորը վիճարկում է Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ հոգեբանության և հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Կարինե Նալչաջյանի 30.08.2008 թվականի համալսարանի ռեկտոր Ս. Զոլյանին ուղված զեկուցագիրը, որում ներառված տեղեկությունները հայցվոր Հրաչյա Տաթևյանը գնահատել է իր պատիվը, արժանապատվությունը և մասնագիտական բարի համբավն արատավորող:
Այսպես, Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ արատավորող են համարվում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները, որոնցում պարունակվում են անձի կողմից բարոյական սկզբունքների կամ իրավական նորմերի խախտման վերաբերյալ պնդումներ (անազնիվ արարքի կատարում, ոչ պատշաճ վարքագծի դրսևորում և այլն):
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով 30.08.2008 թվականի զեկուցագիրը, մասնավորապես` նրանում շարադրված տեղեկություններն այն մասին, որ <<Հ. Տաթևյանը հոգեբանությամբ զբաղվում է, ըստ էության սիրողական մակարդակով և չունի … համապատասխան բուհական կրթություն>>, <<…չի հանձնել համապատասխան որակավորման քննություններ>>, <<… պարոն Տաթևյանը ամբիոնի /հոգեբանական բլոկի/ դասախոսներից միակն է, ով չի դասավանդում որևէ դասընթաց, որի ասպարեզում մասնագիտացված է լոկ ինքը, մի բան, որ այդպես չէ վերոհիշյալ մասնագետների/-նկատի ունի Ե. Ավակիմովային, Տ. Ավագյանին, Ն. Իսահակյանին/ պարագայում>>, նույն զեկուցագրում նշվել է նաև <<Հ. Տաթևյանի մասնագիտական ոչ լիարժեք պատրաստվածության>> և <<մանկավարժական թույլ կարողությունների>>, գտնում է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը հետևյալ պատճառաբանությամբ.
Մասնավորապես, գործի ուսումնասիրությունից պարզվեց, որ Հրաչյա Տաթևյանին 01.06.1981 թվականին տրվել է թիվ 133 դիպլոմ, համաձայն որի` Հրաչյա Տաթևյանը 01.10.1979 թվականից մինչև 15.05.1981 թվականը սովորել է Երևանի Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր պետական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում և այն ավարտել է 1981 թվականին` ստանալով հոգեբանի հասարակական մասնագիտություն:
Բացի այդ, Հրաչյա Տաթևյանը 1981 թվականի դեկտեմբերի 15-ից ընդունվել է արտադրությունից կտրված ասպիրանտուրա <<ընդհանուր հոգեբանություն>> մասնագիտությամբ, անցել է ուսուցման լրիվ կուրսը և ավարտել է ասպիրանտուրան 1986 թվականի մարտի 16-ին: Ինչպես նաև Հ. Տաթևյանը հանձնել է մասնագիտական որակավորման քննությունները հետևյալ առարկաներից. 1/ Ընդհանուր հոգեբանություն –ԵՊՀ- <գերազանց>- 11.05.1981թ., 2/ Բժշկական հոգեբանություն – Լենինգրադի Վ.Բեխտերևի անվ. Հոգենեվրոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ- <գերազանց> - 30.05.1984թ.:
Վերը նշված ապացույցների ուսումնասիրման արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Կարինե Նալչաջյանի կողմից ռեկտորին ուղված զեկուցագիրն ուղված է Հրաչյա Տաթևյանի պատվի, արժանապատվության և մասնագիտական բարի համբավի արատավորմանը, քանի որ, ինչպես վերը նշվեց, Հրաչյա Տաթևյանն ունի համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթություն, հանձնել է ասպիրանտուրայի որակավորման քննություններ, հանդիսանում է մի շարք գիտական հոդվածների հեղինակ:
Տեղեկությունների տարածումը ենթադրում է դրանց հրապարակումը մամուլի, հեռուստատեսության և ռադիոյի միջոցով (ԶԼՄ-ների միջոցով), ինչպես նաև դրանց շարադրումը ծառայողական բնութագրերում, ելույթներում, դիմումներում, որոնք ուղված են պաշտոնատար անձին, կամ այլ ձևով այդ տեղեկությունների հայտնումը, այդ թվում նաև բանավոր կարգով մի քանի անձնաց կամ թեկուզ և մեկ անձի:
Տվյալ պարագայում վերը նշված զեկուցագրում շարադրված տեղեկությունները Վերաքննիչ դատարանը համարում է տարածված, քանի որ այն զեկուցագրով ներկայացվել է թեկուզ և մեկ անձի` տվյալ դեպքում ռեկտոր Ս. Զոլյանին:
Տեղեկություններն իրականությանը համապատասխանելու հարցը կարգավորելիս օրեսդիրը դրա հիմքում դնում է <<անմեղության կանխավարկածի>> սկզբունքը, այն է` տեղեկությունները համարվում են իրականությանը չհամապատասխանող այնքան ժամանակ, մինչև դրանք տարածող անձը հակառակը չի ապացուցում:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այս պայմանի` տեղեկություններն իրականությանը համապատասխանելու վերաբերյալ ապացուցման բեռը կրում է այդ տեղեկությունները տարածած անձը` տվյալ պարագայում Կարինե Նալչաջյանը:
Գործի ուսումնասիրությունից պարզվեց, որ բողոք բերած անձը չի հիմնավորել իր կողմից զեկուցագրում շարադրված փաստերի իրականությանը համապատասխանելու հանգամանքը, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով հանդիսանում է վերջինիս դատավարական պարտականությունը: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ թեև բողոքաբերը մատնանշել է Հրաչյա Տաթևյանի կողմից ներկայացրած ապացույցների և իր կողմից վկայակոչած տեղեկանքների միջև առկա հակասությունները, այնուամենայնիվ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ անգամ այդ հակասությունների առկայության պարագայում բողոքը ենթակա չէ բավարարման, քանի որ սույն իրավահարաբերությունում առաջնային խնդիրը կայանում է նրանում, որ այդ տեղեկություններ տարածող անձը ինքը պետք է ապացուցի դրանց իրականությանը համապատասխանելու հանգամանքը, ինչը տվյալ դեպքում Կարինե Նալչաջյանը չի կատարել: Ավելին, բողոքաբերի վկայակոչած տեղեկանքները չեն հերքում Հրաչյա Տաթևյանի կողմից ներկայացված ապացույցների արժանահավատությունը:
Վերոգրյալ պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն իրավահարաբերությունում առկա են վերը նշված երեք պայմանների միաժամանակյա առկայությունը, որը հիմք է որակելու անձի պատիվը, արժանապատվությունը և մասնագիտական բարի համբավը արատավորող տեղեկությունների տարածում:
Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով բողոքարկվող վճիռը, գտնում է, որ դատարանի վճիռը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ և 132-րդ հոդվածներով ամրագրված պահանջներին: Վճռում ընդհանուր իրավասության դատարանը նշել է գործի քննության արդյունքում պարզված հանգամանքները, անդրադարձել է կողմերի դիրքորոշումներին, ինչպես նաև առկա են հայցապահանջը բավարարելու վերաբերյալ և պատասխանող կողմի առարկությունները մերժելու վերաբերյալ դատարանի պատճառաբանությունները: Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա վճռով վեճն ըստ էության ճիշտ է լուծվել, ուստի այն պետք է թողնել օրինական ուժի մեջ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ, 221-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերաքննիչ բողոքը մերժել: Երևանի քաղաքացիական դատարանի 29.12.2008 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով:

Դատավոր` դատավոր` դատավոր`
Ն. Հովսեփյան Ա. Մկրտչյան Ն. Բարսեղյան

Դատական Գործ N: ԵՔԴ/0932/02/08
Դատական Գործ N: ԵՔԴ/0932/02/08
Երևանի քաղաքացիական
Նոր քաղաքացիական գործ    
Հայցադիմումը /դիմումը/ ստացվել է: 16-09-2008
Հայցվոր/դիմող
ԱնունՀրաչյա   
ԱզգանունՏաթևյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանող
ԱնունԿարինե   
ԱզգանունՆալչաջյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Քաղաքացիական գործի ստացման կարգը: Առաջին անգամ
Ինքնուրույն պահանջ ներկայացնող:
3-րդ անձ
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Պահանջ: պատվի և արժանապատվության վարկաբեկման պ/մ
Հիմնական պահանջի վիճակագրության տողի համարը: 13.1
Պետական տուրք: 4100
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Հակընդդեմ հայցի ներկայացման ամսաթիվը:
Հակընդդեմ պահանջ:
Պետական տուրք:
Մակագրել    
Ամսաթիվ: 19-09-2008
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Երևանի քաղաքացիական
Դատավորի անուն: Արթուր  Առաքելյան
Դատավոր
Դատարանի անվանում: Երևանի քաղաքացիական
Դատավորի անուն: Արթուր  Առաքելյան
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2008-09-30 12:31:10 Խմբագրման ամսաթիվ:2008-09-30 12:31:10    
Որոշման ամսաթիվ: 19-09-2008
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 16-10-2008
Դատաքննության ամսաթիվ: 30-10-2008
Դատաքննության ամսաթիվ: 04-11-2008
Դատաքննության ամսաթիվ: 18-11-2008
Դատաքննության ամսաթիվ: 26-11-2008
Դատաքննության ամսաթիվ: 04-12-2008
Դատաքննության ամսաթիվ: 23-12-2008
Դատաքննության ամսաթիվ: 29-12-2008
Ծանուցագիրը ուղարկվել է: 03-10-2008
Ժամ:
Այլ նշումներ:
Հայցի/հակընդդեմ հայցի լուծումը    
Հայցի լուծման ամսաթիվ: 29-12-2008
Հայցի լուծումը: Բավարարվել է մասնակի
Հոդված
ՀոդվածՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48, 51, 53 հոդվածները:
Հակընդդեմ հայցի լուծումը:
Հակընդդեմ հայցի լուծման ամսաթիվ:
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2008-12-30 12:36:29    
Դատական ակտ: Քաղ. գործ ԵՔԴ 0932/02/08
2008թ.

ՎՃԻՌ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

<29> դեկտեմբերի 2008թ. ք.Երևան
Երևանի քաղաքացիական դատարանը`

ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ` ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ,
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` ԱՆԱՀԻՏ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ,

մասնակցությամբ` հայցվոր Հր.Տաթևյանի,
պատասխանող Կ.Նալչաջյանի,

դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Հրաչյա Տաթևյանի /անձն. AA 0697770, սոցիալական քարտ թիվ 2401510087/ ընդդեմ Կարինե Նալչաջյանի` պատիվը, արժանապատվությունը և մասնագիտական բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն և հրապարակավ ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ
I
1.Դատավարական նախապատմությունը.

Հայցվոր Հրաչյա Տաթևյանը հայցով դիմել է դատարան 2008 թվականի սեպտեմբերի 19-ին:
Հայցադիմումը վարույթ է ընդունվել 2008 թվականի սեպտեմբերի 19-ին:
Պատասխանող Կարինե Նալչաջյանի կողմից 18.11.2008թ. ներկայացվել է հայցադիմումի պատասխան:
Գործը նախապատրաստվել է դատաքննության ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222 գլխի կանոնների համաձայն. 2008թ. հոկտեմբերի 16-ին, հոկտեմբերի 30-ին, նոյեմբերի 4-ին, նոյեմբերի 18-ին, նոյեմբերի 26-ին, դեկտեմբերի 4-ին հրավիրվել են նախնական դատական նիստեր:

2.Հայցվոր կողմի իրավական դիրքորոշումը.

Հայցվորը հայտնել է դատարանին, որ ինքը 1986 թվականից սկսել է դասավանդել Բրյուսովի անվ. ԵՊԼՀ-ում: Տարբեր տարիների ընթացքում դասավանդել է նաև ԵՊՀ, ՀՊՃՀ և այլ բուհերում: 1998-2008թթ. անընդմեջ աշխատել է Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ում, սկզբում` պայմանագրային հիմունքներով, ապա 2000-2007թթ.` երկու անգամ հաղթելով մրցույթում: Մրցույթներին մասնակցելիս ուսանողների կողմից ստացել է 5 հնարավորից 4.25 միավոր: 2007-2008թթ. կրկին աշխատել է պայմանագրային հիմունքներով, քանի որ նոր մրցույթ հայտարարված չէր: Սույն թվականի հուլիսի կեսերին Բրյուսովի անվան ԵՊԼՀ հոգեբանության և հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Կ.Նալչաջյանն իրեն հայտարարել է, որ նոր ուսումնական տարում <ինձ համար ոչ մի ժամ չկա>: Միաժամանակ Նալչաջյանը դասախոսություններ էր նախատեսել Ե.Ավակիմովայի, Տ.Ավագյանի, Ն.Իսահակյանի համար, որոնք համաձայն ԵՊԼՀ պրոֆեսորա-դասախոսական կազմի ձևավորման կանոնակարգի` համապատասխան մասնագիտական որակավորման պահանջներին չհամապատասխանելու պատճառով իրավունք չունեին դասախոսություններ կարդալ: Նշված անձանց աշխատանքի հրավիրելը, իրեն դասաժամեր չտրամադրելու պարագայում, խոսում է ամբիոնի վարիչի կողմից պաշտոնական դիրքի չարաշահման և կամայականությունների մասին: Սա նաև ցուցադրում է, որ ամբիոնի վարիչը կամ ԵՊԼՀ պրոֆեսորա-դասախոսական կազմի ձևավորման կանոնակարգին նույնիսկ ծանոթ չէ, կամ այն ուղղակի անտեսում է: Երկու դեպքում էլ ամբիոնի վարիչի զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանությունն ակնհայտ է: Այդ անարդարացի որոշման կապակցությամբ ինքը դիմել է համալսարանի ղեկավարությանը: Ուսումնական բաժնի վարիչը օգոստոս ամսին հրավիրել է Նալչաջյանին և խնդրել բացատրել նման որոշման դրդապատճառները` պահանջելով համալսարանի ռեկտոր պրոֆ. Ս.Զոլյանի անունով ներկայացնել զեկուցագիր` նոր ուսումնական տարում իրեն դասաժամեր չհատկացնելու հիմքերի վերաբերյալ: Ի պատասխան դրան` Կ.Նալչաջյանը, չփորձելով ուղղել իր կողմից թույլ տրված սխալները, ընտրել է կեղծիքի ճանապարհը, ներկայացրել զեկուցագիր, որը ծայրից ծայր լի էր բացահայտ ստերով, կանխամտածված կերպով համալսարանի ղեկավարությանն ապակողմնորոշելու միտում ուներ և իր արժանապատվությանը փաստացիորեն վիրավորանք հասցնող հերյուրանք էր` նպատակ ունենալով վարկաբեկել իրեն մասնագիտական առումով: Զեկուցագրում Կ.Նալչաջյանը գրում է. <Հ.Տաթևյանը հոգեբանությամբ զբաղվում է, ըստ էության սիրողական մակարդակով և չունի … համապատասխան բուհական կրթություն>, <… չի հանձնել համապատասխան որակավորման քննություններ>, < … պարոն Տաթևյանը ամբիոնի /հոգեբանական բլոկի/ դասախոսներից միակն է, ով չի դասավանդում որևէ դասընթաց, որի ասպարեզում մասնագիտացված է լոկ ինքը, մի բան, որ այդպես չէ վերոհիշյալ մասնագետների / -նկատի ունի Ե.Ավակիմովային, Տ.Ավագյանին, Ն.Իսահակյանին/ պարագայում>: Այս պնդումների անհիմն և ակնհայտ սուտ լինելը հեշտությամբ ապացուցվում են դատարան ներկայացվող համապատասխան փաստաթղթերով:
1. Ինքը 1980 թվականին ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա` հոգեբանություն մասնագիտությամբ, անցել է ուսուցման ողջ կուրսը և հանձնել որակավորման բոլոր քննությունները:1984թ. նեղ մասնագիտական որակավորման քննությունը, որը ներառում էր երեք ընդհանուր բաժին` ախտաբանական հոգեբանություն, փսիխոդիագնոստիկա, հոգեթերապիա, հանձնել է Վ.Մ.Բեխտերևի անվ. Լենինգրադի հոգենևրոլոգիական գիտահետազոտական ինստիտուտում գերազանց գնահատականով, դրանով իսկ առաջինը Հայաստանից ստանալով բժշկական /կլինիկական/ հոգեբանի որակավորում:
Որպես ապացույց ներկայացնում է ԵՊՀ ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժնից տրված տեղեկանքի և Վ.Մ.Բեխտերևի անվ. Լենինգրադի հոգենևրոլոգիական գիտահետազոտական ինստիտուտի քննական հանձնաժողովի նիստի արձանագրության պատճենները:
2. Ինքը մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների, մասնավորապես` 1989թ. զեկույցով ելույթ է ունեցել Սան Ֆրանցիսկոյում կայացած հետտրավմատիկ սթրեսային խանգարումներին նվիրված համաշխարհային կոնգրեսում, դասախոսությամբ հանդես է եկել Լա-Վերնի /Կալիֆորնիա/ համալսարանում:
Ինքը հեղինակ է թվով 28 գիտական աշխատանքների, որոնք հրապարակված են ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ժողովածուներում ու ամսագրերում և չեն սահմանափակվում միայն հոգեբանության ոլորտով, այլ ներառում են հետազոտություններ գիտության այլ ճյուղերից ևս, մասնավորապես, փիլիսոփայությունից, սոցիոլոգիայից, քաղաքագիտությունից, սեռաբանությունից, հոգեբուժությունից և լեզվաբանությունից: Այդ աշխատանքներից 16-ը հրապարակված են Բրյուսովի անվ. ԵՊԼՀ-ում աշխատելիս: Վերջին երկու աշխատանքները լույս են տեսել այս տարվա ընթացքում:
Որպես ապացույց ներկայացնում է Բրյուսովի անվ. ԵՊԼՀ գիտքարտուղարի կողմից հաստատված գիտական աշխատությունների ցուցակը:
3. Կ.Նալչաջյանը գրում է նաև <Հ.Տաթևյանի մասնագիտական ոչ լիարժեք պատրաստվածության> և <մանկավարժական թույլ կարողությունների> մասին:
Սա առնվազն տարակուսանք է առաջացնում և թույլ է տալիս մտածել, որ այս բանը գրողը մի մարդ է, որը կամ ծանոթ չէ տարրական բարոյական նորմերին, կամ էլ տառապում է հիշողության ծանր խանգարումով, քանզի նույն այդ անձնավորությունը 2001թ. ապրիլի 10-ին և 2004թ. մայիսի 29-ին կայացած հոգեբանության ամբիոնի նիստերի ժամանակ լրիվ այլ բաներ էր ասում իր մասին: Օրինակ, 2001թ. ապրիլի 10-ին կայացած հոգեբանության ամբիոնի թիվ 8 նիստի արձանագրության քաղվածքում գրված է. <Ելույթ ունեցող Կ.Ա.Նալչաջյանը, Մ.Ա.Գրաբսկան նշեցին նրա /-Հ.Տաթևյանի/ դասախոսությունների բարձր մասնագիտական պատրաստվածությունը, կազմակերպվածությունը, ինչպես նաև, ինչն անկասկած կարևոր է, գիտական հետաքրքրությունների լայնությունը>:
Նույն մարդու կողմից նման իրարամերժ կարծիքների արտահայտումը հիմնավոր կասկածներ է հարուցում նշված զեկուցագրում բերված <որևէ անձնական նկատառումից> զերծ լինելու պնդման անկեղծության վերաբերյալ:
Որպես ապացույց ներկայացնում է նշված ամբիոնի նիստերի արձանագրությունների քաղվածքների պատճենները:
Այս փաստերի և դրանք հաստատող փաստաթղթերի հետ Կ.Նալչաջյանը կարող էր ըստ պաշտոնե հեշտությամբ ծանոթանալ համալսարանի ընդհանուր բաժնից վերցնելով իր անձնական գործը: Եթե զեկուցագիրը գրելուց առաջ նա դա չի արել, ապա դա խոսում է անփութության մասին, իսկ եթե այդ ամենի հետ ծանոթ լինելու դեպքում, նա միևնույնն է` գրում է նման բաներ, ապա դա միանշանակ ցուցադրում է համալսարանի ղեկավարությանը կանխամտածված թյուրիմացության մեջ գցելու և իրեն վարկաբեկելու միտումը:
Իր մասին հավելյալ տեղեկություններ տրամադրելու նպատակով նշում է, որ 1991-1992թթ. աշխատել է ՀՀ ԳԽ կրթության, լեզվի և մշակույթի մշտական հանձնաժողովում` որպես գլխավոր փորձագետ, 1992թ. ամռանը հատուկ նշանակության ջոկատի կազմում որպես կամավոր մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը, ամուսնացած է, խնամքի տակ ունի մեկ տարեկան երեխա:
Նկատի ունենալով, որ Կ.Նալչաջյանը կատարել է իր արժանապատվությանը վիրավորանք հասցնող ու մասնագիտական բարի համբավի վարկաբեկմանը նպատակամղված պարսավելիք արարք` խնդրում է պարտավորեցնել պատասխանող Կ.Նալչաջյանին հերքելու իր կողմից տարածած` իր պատիվը, արժանապատվությունը և մասնագիտական բարի համբավն արատավորող տեղեկությունները և հրապարակավ ներողություն խնդրել իրենից:

3.Պատասխանող Կարինե Նալչաջյանի իրավական դիրքորոշումը.

Պատասխանող Կարինե Նալչաջյանի կողմը հայցի դեմ առարկեց, նշեց, որ հայցվորը երկու պահանջ է ներկայացրել`
1/ իր պատիվը, արժանապատվությունը և մասնագիտական բարի համբավն արատավորող տեղեկությունները հերքել.
2/ հրապարակավ ներողություն խնդրել:
Առաջին պահանջը չի ընդունում և դրա վերաբերյալ հայտնում է հետևյալը.
Հայցվորը հայցադիմումի 1-ին պարբերությունում նշված փաստերը հիմնավորելու համար դատարանին չի ներկայացրել իր աշխատանքային գրքույկի պատճենը, որի ներկայացնելուց հետո պարզ կդառնար, թե նա իրականում 1986թ. դասավանդում է Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ում, թե` ոչ: Հայցվորը 2007-2008թթ. համալսարանում աշխատել է պայմանագրային հիմունքներով ոչ թե այն պատճառով, որ նոր մրցույթ հայտարարված չի եղել, այլ ռեկտորի 02.07.2007թ. հրամանով լուծվել է նրա հետ 04.01.2006թ. կնքված հ. 45 աշխատանքային պայմանագիրը:
2-րդ պարբերության վերաբերյալ հայտնվում է հետևյալը.
Համալսարանի հոգեբանության և հասարակական գիտությունների ամբիոնի /հոգեբանական բլոկ/ ժամաքանակը 2007-2008թթ. ուս. տարում եղել է 4531 ժամ, իսկ 2008-2009թթ. ուս. տարում` 2568 ժամ: Ուսումնական պլաններից հանվել են գրեթե այն բոլոր դասաժամերը, որոնք նախորդ ուս. տարում պայմանագրային հիմունքներով տրամադրված են եղել հայցվորին: Ամբիոնի ժամերի կրճատման պատճառով Ե.Ավակիմովային ժամեր չեն տրամադրվել: Ամբիոնի ժամերի կրճատման պատճառով Տ.Ավագյանին նույնպես ժամեր չեն տրամադրվել: Ն.Իսահակյանն ամբիոնում աշխատում է 1996 թվականից, միաժամանակ ամբիոնի հայցորդ է, գերազանց գնահատականներով հանձնել է բոլոր որակավորման քննությունները և արդեն ավարտին է հասցնում ատենախոսության աշխատանքները: Դասավանդում է <ֆիզիոլոգիայի հիմունքներ> հեղինակային դասընթացը, նրան պայմանագրային հիմունքներով տրամադրվել է 0,75 դրույք դասաժամ: Նրա հետ պայմանագիրը կնքել է համալսարանի ռեկտորը: Հայցվորը բոլոր չափանիշներով զիջում է վերը նշված անձանց և Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի ձևավորման կանոնակարգում չկա որևէ կետ, որով հիմնավորվեն հայցվորի նման պնդումները:
3-րդ պարբերության վերաբերյալ հայտնվում է հետևյալը.
Կ.Նալչաջյանը` որպես ամբիոնի վարիչ, դասախոսների հետ պայմանագրեր չի կնքում և չի հաստատում ուսումնական պլանները, հետևաբար` որոշում չի կայացնում: Թե ինչ անարդարացի որոշման մասին է հայցվորը նշում, իրեն անհայտ է: Համալսարանի ռեկտորի 17.06.2008թ. հրամանով լուծվել է հայցվորի հետ 01.09.2007թ. կնքված աշխատանքային պայմանագիրը: Կ.Նալչաջյանը ռեկտորին ուղղված զեկուցագիրը գրել է ժամերի կրճատման պատճառով ամբիոնում ստեղծված իրավիճակը ներկայացնելու համար: Զեկուցագրում հատկապես կանգ է առել հայցվորի խնդրին, քանի որ մյուս աշխատակիցները հասկացել և ճիշտ են գնահատել իրավիճակը, իսկ հայցվորը` ոչ: Կ.Նալչաջյանին ոչ ոք չի հրավիրել և խնդրել ռեկտորի անունով զեկուցագիր գրել:
4-րդ պարբերության վերաբերյալ հայտնվում է հետևյալը.
Հայցվորի հետ 01.09.2007թ. կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է համալսարանի ռեկտորի 17.06.2008թ. հրամանով, իսկ պատասխանողը զեկուցագիրը ռեկտորին ներկայացրել է 30.08.2008թ.: Հետևաբար, նշված զեկուցագիրը նպատակ է ունեցել ռեկտորին տեղյակ պահել ամբիոնին տրամադրված ժամաքանակի կտրուկ կրճատման կապակցությամբ դասախոսների ուսումնական բեռնվածությունների մասին: Պատասխանողի կողմից ներկայացված զեկուցագիրը ոչ մի դեր չի կատարել և չէր կարող կատարել հայցվորի հետ աշխատանքային պայմանագրի լուծման գործում, քանի որ զեկուցագիրը գրվել է հայցվորի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելուց 2 ամիս 13 օր հետո:
Հայցադիմումի կետ 1-ում հայցվորը նշում է, որ 1980թ. ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա հոգեբանություն մասնագիտությամբ, անցել է ուսուցման ողջ կուրսը և հանձնել որակավորման բոլոր քննությունները:
Նշվածի և ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ հայտնվում է, որ ասպիրանտուրայում ուսուցման կուրս չեն անցնում, չկան ասպիրանտուրայի ընդունելության քննության արձանագրությունները, թեմայի և ղեկավարի հաստատման մասին փաստաթուղթը /ասպիրանտուրա ընդունվելուց հետո ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում դրանք պետք է հաստատված լինեն/, ԵՊՀ-ում հանձնած որակավորման քննությունների արձանագրությունները` ըստ ընդունված կարգի /քննական հանձնաժողովի անդամներ, քննական հարցեր, գնահատականներ/, որակավորման քննություն հանձնել չի նշանակում որակավորում ստանալ, ասպիրանտուրայի ավարտում է համարվում գիտական աստիճանի պաշտպանությամբ, հակառակ պարագայում, որակավորում որևէ մեկին չի տրվում: Հայաստանում բժշկական հոգեբանի որակավորում չի տրվում /չկա համապատասխան դասիչ/, բժշկական հոգեբանությունից հայցվորը 1984թ. քննություն է հանձնել մի հաստատությունում /Վ.Մ.Բեխտերևի անվ. Լենինգրադի հոգենևրոլոգիական գիտահետազոտական ինստիտուտում/, որը նաև հոգեբուժական կլինիկա է, սակայն ոչ ուսումնական հաստատություն, որտեղ որակավորում ստանալ հնարավոր չէ, կարելի է միայն հանձնել որակավորման քննություն և վերջապես մեր հանրապետությունում այսօր կա ընդամենը մեկ մարդ, որն ունի բժշկական հոգեբանի որակավորում և դա հայցվորը չէ:
Հայցադիմումի կետ 2-ում նշված միջազգային կոնֆերանսներին մասնակցության մասին կարող է փաստել միայն համապատասխան ժողովածուում տպագրված զեկուցման տեքստը կամ զեկուցման թեզիսը: Իսկ այդպիսին նրա ներկայացրած գիտական աշխատանքների ցանկում չկա: Գիտական աշխատանքների ներկայացված ցուցակը ևս լի էր կեղծիքներով: Այդ ցուցակի առաջին էջերը հաստատված են 2004թ., իսկ վերջին էջը` 2008թ., ընդ որում` տարբեր գիտ. քարտուղարների կողմից, մի բան, որը կոպիտ խախտում է: Դրանում ներգրավված են 10 անուն աշխատանքներ, որոնք հանրագիտարանային հոդվածներ են /առավել ևս, որ հանրագիտարանում դրանցից 8-ի տակ հայցվորի անունը հիշատակված չէ/: Բացի այդ, հանրագիտարանային հոդվածները, ըստ գործող կարգի, գիտահետազոտական աշխատանքներ չեն համարվում: Եթե հայցվորի գիտական աշխատանքները պատկանում են այդքան բազմազան ոլորտների, ապա պետք է նշել, թե դրանցից քանիսն են հոգեբանության հետ առչնվում: Դա թույլ կտար պատկերացում կազմել այն մասին, թե որքանով են արդարացված հոգեբան լինելու մասին հայցվորի պնդումները: Միգուցե, նա փիլիսոփա է, կամ սոցիոլոգ, կամ քաղաքագետ է, սեռաբան, հոգեբույժ կամ լեզվաբան /նշված ասպարեզներում իր հետազոտական գործունեության մասին հայցվորը հիշատակում է հայցադիմումում/: Քանի որ ցուցակը նույնպես լի է կեղծիքներով, ապա նշված մյուս գիտական հրապարակումների իրական լինել-չլինելու հարցը պարզելու համար անհրաժեշտ է, որ հայցվորը տրամադրի ամսագրերի և ժողովածուների բնագրերը:
Հայցադիմումի կետ 3-ում պատասխանողի զեկուցագրից բերված հղումը խեղաթյուրված է ու հատվածական, քանի որ հայցվորը շրջանցում է իր կողմից <Հոգեթերապիայի հիմունքներ> առարկայի տապալման փաստը, որի արդյունքում հայցվորը չի կատարել իր բեռնվածության 55 ժամը, սակայն դրա համար վարձատրվել է:
Կետ 3-ում նշված երկու նիստերում պատասխանողը ելույթ չի ունեցել, նրան չի գովաբանել, իսկ թե ինչու է իր անունը նշվել այդտեղ, պատճառը պատասխանողին հայտնի չէ, քանի որ այդ ժամանակ նա չի ղեկավարել ամբիոնը և այդ փաստաթղթերը նրա կողմից ստորագրված չեն:
Նկատի ունենալով, որ հայցադիմումում առկա են մի շարք կեղծիքներ, հարցումներ են կատարվել Երևանի պետական համալսարան և ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն որակավորման հանձնաժողով, որտեղից ստացված պատասխաններից պարզվել է հետևյալը.
1. Հայցվորի կողմից ներկայացված` Երևանի պետական համալսարանի 03.09.2008թ. տեղեկանքի և փաստաբան Վ.Սաֆարյանի հարցմանը ԵՊՀ-ից 06.11.2008թ. ստացված պատասխանի միջև կան ակնհայտ անհամապատասխանություններ:
Այսպես.
ա/ տեղեկանքում նշված է, որ Հ.Տաթևյանն ասպիրանտուրա է ընդունվել 1980թ. և 1985թ. ստացել է բժշկական /կլինիկական/ հոգեբանի որակավորում: Իսկ 06.11.2008թ. պատասխանում նշված է, որ նա ասպիրանտուրա է ընդունվել 15.12.1981թ. և այն ավարտել է 19.03.1986թ.: Ընդ որում, նամակին կցված է 29.03.1986թ. պրոռեկտոր Լ.Կարապետյանի տված հրամանից քաղվածք, որտեղ նշված է, որ ուսուցման ժամկետի ավարտի կապակցությամբ 3-րդ տարվա ասպիրանտ /արտադրությունից կտրված, այսինքն` առկա/ Հ.Տաթևյանն ազատված է ասպիրանտուրայից:
Երկու փաստաթղթերի միջև ակնհայտ է անհամապատասխանությունը, ինչպես կարող էր 1986թ. 3-րդ տարվա ասպիրանտ համարվող անձն ասպիրանտուրա ընդունված լինել 1981թ. կամ 1980թ., ինչպես նշված է երկու փաստաթղթերում:Բացի այդ, ըստ տվյալ ժամանակ գործող կարգի` արտադրությունից կտրված ասպիրանտուրայի տևողությունը 3 տարի է /ԽՍՀՄ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության կողմից 1983թ. ընդունված <Ասպիրանտների պատրաստման վերաբերյալ մեթոդական հանձնարարություններ>, ԽՍՀՄ բարձրագույն միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության կողմից հաստատված <Հեռակա համակարգում գիտա-մանկավարժական և գիտական կադրերի պատրաստման մասին կանոնադրություն> էջ 10, կետ 5/:
բ/ չկա ասպիրանտուրա ընդունվելու մասին հրամանը.
գ/ չկա թեմայի և ղեկավարի հաստատման մասին հրամանը
դ/ տեղեկանքում նշված է, որ Հ.Տաթևյանը հանձնել է բոլոր որակավորման քննությունները /1980-ական թվականներին դրանք կոչվում էին <թեկնածուական քննություններ> կամ <թեկնածուական մինիմումներ>/, սակայն փաստաթղթեր են բերված նշված չորս առարկաներից երկուսի /ընդհանուր հոգեբանություն և բժշկական հոգեբանություն/ հանձնման մասին, չկան փիլիոսոփայություն և օտար լեզու առարկաների քննությունների հետ կապված փաստաթղթերը:
2. Ինչպես նշված է պատասխանում, ատենախոսության թեման հաստատվել է 11.03.1983թ.: Եթե հայցվորն ընդունվել է ասպիրանտուրա կամ 1980թ. կամ 1981թ., ապա ինչպես կարող էր նրա թեման հաստատվել 1983թ., եթե ըստ այդ ժամանակ /նույնը նաև ներկայումս/ ընդունված կարգի, թեման և ղեկավարը պետք է հաստատվեն ասպիրանտուրա ընդունվելուց հետո երեք ամսվա ընթացքում: Այդ որոշման հիմքը նույնպես ներկայացված չէ:
3. Տեղեկանքում նշված է, որ Հ.Տաթևյանը 1985թ. ստացել է բժշկական /կլինիկական/ հոգեբանի որակավորում, թեև ըստ ներկայացված փաստաթղթերի` նրա ասպիրանտուրայից ազատման հրամանը եղել է 1986թ. մարտին:
4. Ասպիրանտուրան ավարտելուց հետո որակավորում չի տրվում: Որակավորում տրվում է ատենախոսությունը ներկայացնելուց, այն հաջողությամբ պաշտպանելուց և ԲՈՀ-ի կողմից հաստատվելուց հետո համապատասխան դիպլոմ ստանալով:
Ասպիրանտուրան հաջողությամբ ավարտելուց հետո մինչև 1988թ. ավարտած ասպիրանտներին տրվում էր ընդհանուր նմուշի վկայական, որի ընդունված ձևի մեջ նշվում էր, թե ասպիրանտուրայում եղած ժամանակ տվյալ անձն ինչ թեկնածուական մինիմումներ է հանձնել /հանձնաժողովի կազմը, գնահատականը և տվյալներ պաշտպանության ներկայացված ատենախոսության մասին/: Ինչպես վկայում են հայցվորի ներկայացրած փաստաթղթերը, նա չի բավարարում հաջողությամբ ասպիրանտուրան ավարտողների պահանջներին և նա այդպիսի տեղեկանք չի կարող ունենալ: Սկսած 1988թ. ասպիրանտուրան հաջողությամբ ավարտողներին տրվում էր <հետազոտողի> որակավորում` նրան հանձնվում էր ընդունված նմուշի դիպլոմ, որը հայցվորը չունի:
Պատասխանի 2-րդ կետում խեղաթյուրումներ կան:
Նախ, <հետազոտողի> որակավորում սկսել է տրվել 1988թ. /այլ ոչ թե 80-ական թվականներին/, հայցվորն ասպիրանտուրան ավարտել է կամ 1985թ., կամ 1986թ. և այդպիսի որակավորում չէր կարող ստանալ: Բացի այդ, պատասխանի հիշյալ կետում նշված է, որ Լենինգրադի փսիխոնևրոլոգիական ինստիտուտում դասընթացներ է անցել: Այդպիսի փաստաթուղթ հայցվորը չի ներկայացրել: Բեխտերևի անվան ինստիտուտ-կլինիկայում նա հանձնել է թեկնածուական քննություն, որի հանձնելը ասպիրանտուրայում սովորողին ներկայացված անհրաժեշտ պահանջ է:
Ըստ համապատասպան կանոնադրության` ասպիրանտուրան հաջողությամբ ավարտել նշանակում է.
1. քննություններ հանձնել փիլիսոփայությունից, օտար լեզվից և հատուկ մասնագիտացված առարկայից.
2. պաշտպանել կամ պաշտպանության ներկայացնել ատենախոսությունը:
Եթե հայցվորն ասպիրանտուրայում սովորել է արտադրությունից կտրված, ապա այդ մասին պետք է նշված լինի աշխատանքային գրքույկում:
Պատասխանողը զեկուցագրում նշել է. <որքանով ինձ հայտնի է, չի հանձնել համապատասխան որակավորման քննություններ>: Դա պատասխանողը նշել է այն պատճառով, որ հայցվորը դրա վերաբերյալ փաստաթղթեր չի ներկայացրել, իսկ զեկուցագիրը ներկայացնելուց հետո ներկայացված փաստաթղթերում չի երևում, թե հայցվորը գործող կարգի համաձայն` փիլիսոփայություն և օտար լեզուներ առարկաներից քննություն հանձնել է, թե` ոչ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորի կողմից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ԵՊՀ-ից ստացված պատասխանը և դրան կից փաստաթղթերը չեն համապատասխանում վերը նշված <Մեթոդական հանձնարարությանը>, <Կանոնադրությանը>, ինչպես նաև ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելու պարբերական գիտական հրատարակությունների ցուցակին, ուստի, հայցապահանջն անհիմն է և ենթակա մերժման: Հետևաբար, հայցվորի երկրորդ պահանջը հնարավոր չէ կատարել, քանի որ առաջին պահանջն անհիմն է:

II

1.Գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

1. Հայցվորն իր պահանջի հիմքում դրել է այն հանգամանքը, որ 30.08.2008 թվականին Վ.Բրյուսովի անվան ԵՊԼՀ հոգեբանության և հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Կարինե Նալչաջյանը զեկուցագիր է ներկայացրել համալսարանի ռեկտոր Ս.Զոլյանին, որտեղ մասնավորապես նշվել է. <Հ.Տաթևյանը հոգեբանությամբ զբաղվում է, ըստ էության սիրողական մակարդակով և չունի … համապատասխան բուհական կրթություն>, <… չի հանձնել համապատասխան որակավորման քննություններ>, < … պարոն Տաթևյանը ամբիոնի /հոգեբանական բլոկի/ դասախոսներից միակն է, ով չի դասավանդում որևէ դասընթաց, որի ասպարեզում մասնագիտացված է լոկ ինքը, մի բան, որ այդպես չէ վերոհիշյալ մասնագետների / -նկատի ունի Ե.Ավակիմովային, Տ.Ավագյանին, Ն.Իսահակյանին/ պարագայում>, նույն զեկուցագրում նշվել է նաև <Հ.Տաթևյանի մասնագիտական ոչ լիարժեք պատրաստվածության> և <մանկավարժական թույլ կարողությունների> մասին:
2. Հայցվորն իր պահանջը հիմնավորել է այն հանգամանքով, որ պատասխանողը նշված զեկուցագրով կատարել է իր արժանապատվությանը վիրավորանք հասցնող ու մասնագիտական բարի համբավի վարկաբեկմանը նպատակամղված արարք:
3. Ի հիմնավորումն իր պահանջի` հայցվորի կողմից դատարանին է ներկայացվել Հրաչյա Ալեքսանդրի Տաթևյանին 01.06.1981 թվականին տրված թիվ 133 դիպլոմը, ըստ որի Հ.Տաթևյանը 01.10.1979 թվականից մինչև 15.05.1981 թվականն սովորել է Երևանի Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր պետական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆալուլտետում և այն ավարտել է 1981 թվականին` ստանալով հոգեբանի հասարակական մասնագիտություն:
4. Ի հիմնավորումն իր պահանջի` հայցվորի կողմից դատարանին է ներկայացվել Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժնի կողմից 11.11.2008 թվականին տրված տեղեկանքը, ըստ որի Հրաչյա Տաթևյանը 1981 թվականի դեկտեմբերի 15-ից ընդունվել է արտադրությունից կտրված ասպիրանտուրա <ընդհանուր հոգեբանություն> մասնագիտությամբ, անցել է ուսուցման լրիվ կուրսը և ավարտել է ասպիրանտուրան 1986 թվականի մարտի 16-ին: Ըստ նշված տեղեկանքի` Հ.Տաթևյանը հանձնել է մասնագիտական որակավորման քննությունները հետևյալ առարկաներից.
1/ Ընդհանուր հոգեբանություն –ԵՊՀ- <գերազանց>- 11.05.1981թ.
2/ Բժշկական հոգեբանություն – Լենինգրադի Վ.Բեխտերևի անվ. Հոգենեվրոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ- <գերազանց> - 30.05.1984թ.:
Ասպիրանտուրայի լրիվ կուրսն ավարտած ասպիրանտներին շնորհվող հետազոտողի որակավորման մասին ԽՍՀՄ Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության նախարարության և Բարձրագույն որակավորման հանձնաժողովի թիվ 637/63 կանոնադրության համաձայն` Հրաչյա Տաթևյանն ստացել է բժշկական հոգեբան-հետազոտողի որակավորում:
5. Նշված փաստերն ամրագրվել են նաև, ի պատասխան պատասխանողի ներկայացուցիչ Վ.Սաֆարյանի գրության, Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Գ.Գևորգյանի կողմից 06.11.2008 թվականին տրված թիվ 02/581 գրությամբ: Ավելին, նշվել է նաև, որ հայցվորն սովորելու տարիներին կատարել է ատենախոսություն <Անձի հոգեբանական առանձնահատկությունները պսիխոգեն սեռական խանգարումների ժամանակ> երկու մասնագիտությամբ /<ընդհանուր հոգեբանություն> և <բժշկական հոգեբանություն>/: Ատենախոսության թեման հաստատվել է 11.03.1983թ.:
6. Հայցվորի կողմից դատարանին են ներկայացվել 2001թ. ապրիլի 10-ին և 2004թ. մայիսի 29-ին կայացած հոգեբանության ամբիոնի նիստերի արձանագրություններից քաղվածքներ, որոնցում մասնավորապես նշվում է. <Ելույթ ունեցող Կ.Ա.Նալչաջյանը, Մ.Ա.Գրաբսկան նշեցին նրա /հայցվորի/ դասախոսությունների բարձր մասնագիտական պատրաստվածությունը, կազմակերպվածությունը, ինչպես նաև, ինչն անկասկած կարևոր է, գիտական հետաքրքրությունների լայնությունը>: <Ելույթ ունեցողները /այդ թվում նաև` Կ.Նալչաջյանը/ միաձայն հավանություն տվեցին հոգեբանության ամբիոնի ասիստենտի պաշտոնում ընտրվելու համար Հրաչյա Տաթևյանի թեկնածությանը: Հ.Տաթևյանն աշխատել է ամբիոնում 1985-1988թթ. և 1998 թվականից աշխատում է առ այսօր: Ունի 18 հրատարակված աշխատանք: Մշտապես աշխատում է իր պրոֆեսիոնալ մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Ունի գիտական հետաքրքրությունների լայն շրջանակ: Պատասխանատու է, բարեխիղճ և հետաքրքիր մասնագետ: Կարդում է դասախոսություններ հոգեբանությունից>:
7. Դատարանի կողմից պատասխանողի վրա է դրվել 30.08.2008 թվականի զեկուցագրում նշված տեղեկությունների` իրականությանը համապատասխանելու փաստի ապացուցման պարտականությունը, սակայն պատասխանողի կողմից չներկայացվեցին նշված տեղեկությունների իրականությանը համապատասխանելու վերաբերյալ պատշաճ ապացույցներ:

2. Կիրառելի իրավունքը.

Դատարանը գտնում է, որ սույն վեճի նկատմամբ ենթակա են կիրառման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48, 51, 53 հոդվածները:

3. Դատարանի պատճառաբանությունները և իրավական եզրակացությունը.

Լսելով կողմերին, ուսումնասիրելով գործի նյութերը` դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման մասնակի, հետևյալ հիմնավորմամբ։
Հայցվոր կողմից դատարանին են ներկայացվել պատասխանող Կ.Նալչաջյանին` իր պատիվը, արժանապատվությունը և մասնագիտական բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն և հրապարակավ ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջները:
Պատիվն անձի բարոյական, քաղաքական, աշխատանքային, գործնական և այլ հատկանիշներին հանրության կողմից տրվող օբյեկտիվ սոցիալական գնահատականն է:
Արժանապատվությունն անձի կողմից իրեն տրվող սոցիալական գնահատականի գիտակցումն է` սեփական արժանիքների ինքնագիտակցում:
Հեղինակությունը հանրորեն արժեքավորվող որակների գնահատման հիման վրա անձի մասին ձևավորված օբյեկտիվ կարծիքն է:
Գործարար համբավը հեղինակության մասնավոր դրսևորում է և իրենից ներկայացնում է իրավաբանական կամ ֆիզիկական անձի գործարար շրջանառության, այդ թվում` գործարարության ոլորտում դրսևորված որակների /արժանիքների և թերությունների/ մասին ձևավորված կարծիք: Այլ կերպ ասած, գործարար համբավը մասնագիտական որակների գնահատականն է:
Այսպիսով, <պատիվ>, <արժանապատվություն> և <հեղինակություն> հասկացողությունները, ըստ էության, գտնվում են անխզելի փոխադարձ կապի մեջ, քանի որ դրանցով որոշվում է անհատի բարոյական կարգավիճակը, նրա ինքնագնահատականը և հասարակությունում գրաված դիրքը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 հոդվածի 1-ին կետի` քաղաքացին իրավունք ունի դատարանով պահանջել հերքելու իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը: Նշված հոդվածից բխում է, որ տարածված տեղեկությունների հերքում կարելի է պահանջել.
1. եթե այդ տեղեկություններն արատավորում են պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը.
2. այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.
3. եթե դրանք տարածվել են:
Արատավորող են համարվում այն տեղեկությունները, որոնք կարող են նսեմացնել քաղաքացու պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը, արժանիքները: Օրենսդիրը չի սահմանել արատավորող տեղեկությունների անգամ մոտավոր ցանկ` թողնելով, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը, ելնելով ձևավորված բարոյական նորմերից, գործարար սովորույթներից, տարածված տեղեկությունների արժեքավորման հասարակական պատկերացումներից, որոշի տեղեկությունների բնույթը և դրանք հերքելու անհրաժեշտությունը: Արատավորվող կարող են ճանաչվել անձի կենսագործունեության տարբեր բնագավառներին վերաբերող տեղեկությունները, մասնավորապես, մասնագիտական և աշխատանքային պարտականությունների կատարման վերաբերյալ:
Անձը պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության իրավունք է ձեռք բերում այն դեպքում, երբ տարածված տեղեկությունները մտացածին են, հաղորդվող փաստերն իրականում տեղի չեն ունեցել կամ դրանց նկարագրությունը խեղաթյուրված է կամ փաստերին տրվում է աղճատված գնահատական և այլն:
Տեղեկությունների տարածումն այդ տեղեկություններին հանրությանը, մի քանի անձանց կամ թեկուզ մեկ անձին հաղորդակից դարձնելն է: Տարածում չի համարվում այդ տեղեկությունն անմիջապես հասցեատիրոջը հաղորդելը: Անձը կարող է պահանջել արատավորող տեղեկությունների հերքում, անկախ նրանից, այդ տեղեկությունները տարածվել են բանավոր, թե գրավոր, հանրության մեջ, թե` մասնավոր կարգով, օրինակ` ծառայողական բնութագրերում, հրամաններում և այլն: Հետևաբար, անհիմն է պատասխանող կողմի այն պնդումը, որ պատասխանողը նշված զեկուցագրով /որն իր հերթին հանդիսանում է ծառայողական փաստաթուղթ/ համալսարանի ռեկտորին ընդամենն արտահայտել է իր կարծիքը հայցվորի մասնագիտական հատկանիշների վերաբերյալ:
Հայցվորն իր պահանջի հիմքում դրել է այն հանգամանքը, որ 30.08.2008 թվականին Վ.Բրյուսովի անվան ԵՊԼՀ հոգեբանության և հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Կարինե Նալչաջյանը զեկուցագիր է ներկայացրել համալսարանի ռեկտոր Ս.Զոլյանին, որտեղ մասնավորապես նշվել է. <Հ.Տաթևյանը հոգեբանությամբ զբաղվում է, ըստ էության սիրողական մակարդակով և չունի … համապատասխան բուհական կրթություն>, <… չի հանձնել համապատասխան որակավորման քննություններ>, < … պարոն Տաթևյանը ամբիոնի /հոգեբանական բլոկի/ դասախոսներից միակն է, ով չի դասավանդում որևէ դասընթաց, որի ասպարեզում մասնագիտացված է լոկ ինքը, մի բան, որ այդպես չէ վերոհիշյալ մասնագետների / -նկատի ունի Ե.Ավակիմովային, Տ.Ավագյանին, Ն.Իսահակյանին/ պարագայում>, նույն զեկուցագրում նշվել է նաև <Հ.Տաթևյանի մասնագիտական ոչ լիարժեք պատրաստվածության> և <մանկավարժական թույլ կարողությունների> մասին:
Հայցվորն իր պահանջը հիմնավորել է այն հանգամանքով, որ պատասխանողը նշված զեկուցագրով կատարել է իր պատվին, արժանապատվությանը վիրավորանք հասցնող ու մասնագիտական բարի համբավի վարկաբեկմանը նպատակամղված արարք:
Ի հիմնավորումն իր պահանջի` հայցվորի կողմից դատարանին է ներկայացվել Հրաչյա Ալեքսանդրի Տաթևյանին 01.06.1981 թվականին տրված թիվ 133 դիպլոմը, ըստ որի Հ.Տաթևյանը 01.10.1979 թվականից մինչև 15.05.1981 թվականն սովորել է Երևանի Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր պետական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆալուլտետում և այն ավարտել է 1981 թվականին` ստանալով հոգեբանի հասարակական մասնագիտություն:
Ի հիմնավորումն իր պահանջի` հայցվորի կողմից դատարանին է ներկայացվել Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժնի կողմից 11.11.2008 թվականին տրված տեղեկանքը, ըստ որի Հրաչյա Տաթևյանը 1981 թվականի դեկտեմբերի 15-ից ընդունվել է արտադրությունից կտրված ասպիրանտուրա <ընդհանուր հոգեբանություն> մասնագիտությամբ, անցել է ուսուցման լրիվ կուրսը և ավարտել է ասպիրանտուրան 1986 թվականի մարտի 16-ին: Ըստ նշված տեղեկանքի` Հ.Տաթևյանը հանձնել է մասնագիտական որակավորման քննությունները հետևյալ առարկաներից.
1/ Ընդհանուր հոգեբանություն –ԵՊՀ- <գերազանց>- 11.05.1981թ.,
2/Բժշկական հոգեբանություն – Լենինգրադի Վ.Բեխտերևի անվ. Հոգենեվրոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ- <գերազանց> - 30.05.1984թ.:
Ասպիրանտուրայի լրիվ կուրսն ավարտած ասպիրանտներին շնորհվող հետազոտողի որակավորման մասին ԽՍՀՄ Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության նախարարության և Բարձրագույն որակավորման հանձնաժողովի թիվ 637/63 կանոնադրության համաձայն` Հրաչյա Տաթևյանն ստացել է բժշկական հոգեբան-հետազոտողի որակավորում:
Նշված փաստերն ամրագրվել են նաև, ի պատասխան պատասխանողի ներկայացուցիչ Վ.Սաֆարյանի գրության, Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Գ.Գևորգյանի կողմից 06.11.2008 թվականին տրված թիվ 02/581 գրությամբ: Ավելին, նշվել է նաև, որ հայցվորն սովորելու տարիներին կատարել է ատենախոսություն <Անձի հոգեբանական առանձնահատկությունները պսիխոգեն սեռական խանգարումների ժամանակ> երկու մասնագիտությամբ /<ընդհանուր հոգեբանություն> և <բժշկական հոգեբանություն>/: Ատենախոսության թեման հաստատվել է 11.03.1983թ.:
Հայցվորի կողմից դատարանին են ներկայացվել 2001թ. ապրիլի 10-ին և 2004թ. մայիսի 29-ին կայացած հոգեբանության ամբիոնի նիստերի արձանագրություններից քաղվածքներ, որոնցում մասնավորապես նշվում է. <Ելույթ ունեցող Կ.Ա.Նալչաջյանը, Մ.Ա.Գրաբսկան նշեցին նրա /հայցվորի/ դասախոսությունների բարձր մասնագիտական պատրաստվածությունը, կազմակերպվածությունը, ինչպես նաև, ինչն անկասկած կարևոր է, գիտական հետաքրքրությունների լայնությունը>: <Ելույթ ունեցողները /այդ թվում նաև` Կ.Նալչաջյանը/ միաձայն հավանություն տվեցին հոգեբանության ամբիոնի ասիստենտի պաշտոնում ընտրվելու համար Հրաչյա Տաթևյանի թեկնածությանը: Հ.Տաթևյանն աշխատել է ամբիոնում 1985-1988թթ. և 1998 թվականից աշխատում է առ այսօր: Ունի 18 հրատարակված աշխատանք: Մշտապես աշխատում է իր պրոֆեսիոնալ մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Ունի գիտական հետաքրքրությունների լայն շրջանակ: Պատասխանատու է, բարեխիղճ և հետաքրքիր մասնագետ: Կարդում է դասախոսություններ հոգեբանությունից>:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53 հոդվածի 1-ին կետի` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Այսպիսով, դատարանն ապացուցված է համարում, որ զեկուցագրում նշված տեղեկությունները` <Հ.Տաթևյանը հոգեբանությամբ զբաղվում է, ըստ էության սիրողական մակարդակով և չունի … համապատասխան բուհական կրթություն>, <… չի հանձնել համապատասխան որակավորման քննություններ>, <Հ.Տաթևյանի մասնագիտական ոչ լիարժեք պատրաստվածության> և <մանկավարժական թույլ կարողություններ>, չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, նրա մասնագիտական համբավը:
Ինչ վերաբերվում է զեկուցագրում նշված այն մտքին, որ < … պարոն Տաթևյանը ամբիոնի /հոգեբանական բլոկի/ դասախոսներից միակն է, ով չի դասավանդում որևէ դասընթաց, որի ասպարեզում մասնագիտացված է լոկ ինքը, մի բան, որ այդպես չէ վերոհիշյալ մասնագետների / -նկատի ունի Ե.Ավակիմովային, Տ.Ավագյանին, Ն.Իսահակյանին/ պարագայում>, ապա նշվածի վերաբերյալ պատասխանող կողմը չներկայացրեց որևէ ապացույց:
Ընդ որում, դատարանի կողմից պատասխանողի վրա էր դրվել 30.08.2008 թվականի զեկուցագրում նշված բոլոր տեղեկությունների` իրականությանը համապատասխանելու փաստի ապացուցման պարտականությունը:
Ավելին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ քաղաքացին իրավունք ունի դատարանով պահանջել հերքելու իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը: Նշվածից հետևում է, որ օրենսդիրը ևս պատասխանողի վրա է դրել տեղեկությունների հավաստիությունն ապացուցելու պարտականությունը, սակայն պատասխանողի կողմից դատարանին չներկայացվեցին զեկուցագրում նշված տեղեկությունների իրականությանը համապատասխանելու վերաբերյալ վերաբերելի ապացույցներ:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51 հոդվածի` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից:
Նման պայմաններում, նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 հոդվածի 1–ին կետի հիմքերով` պատասխանողը, կրելով 30.08.2008 թվականի զեկուցագրում նշված տեղեկությունների` իրականությանը համապատասխանելու փաստի ապացուցման պարտականությունը, դատարանին չներկայացրեց պատշաճ և վերաբերելի ապացույցներ` դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 հոդվածի հիմքերով` հայցը` պատասխանող Կ.Նալչաջյանին հայցվոր Հրաչյա Տաթյանի պատիվը, արժանապատվությունը և մասնագիտական բարի համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասով, հիմնավոր է և ենթակա բավարարման:
Դատարանը գտնում է, որ հայցվորի վերաբերյալ ոչ հավաստի տեղեկությունները պարունակվում են մի փաստաթղթում, որը ներքին շրջանառության փաստաթուղթ է, չի կարող դիտվել որպես կազմակերպությունից ելնող փաստաթուղթ: Նման դեպքերում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 հոդվածի 2 կետի 3-րդ ենթակետի համաձայն` հերքման կարգը պետք է սահմանի դատարանը: Դատարանը գտնում է, որ հերքումը պետք է հայտնվի համարժեք ձևով և եղանակով:
Ինչ վերաբերվում է հայցապահանջի մասը կազմող` պատասխանողին հրապարակավ ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջին, ապա դատարանը փաստում է, որ նշված պահանջը չունի որևէ իրավական հիմնավորում:
Բացի այդ, դատարանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն, մեկնաբանելով նույն օրենսգրքի 19 հոդվածը, եկավ հետևության, որ քաղաքացու պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկություններ տարածած անձը համապատասխան հերքումը կատարում է այն եղանակով և միջոցով, որոնցով այդ տեղեկությունները տարածվել են:
Ինչպես պարզվեց գործի քննությամբ, պատասխանողը վիճարկվող տեղեկությունները տարածել է ոչ թե <հրապարակավ>, այլ կոնկրետ անձին ուղղված զեկուցագրի միջոցով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի կարգով` հայցվորը դատարանին ապացույցներ չներկայացրեց, որով կհաստատեր, որ վերը նշված տեղեկությունները, բացի Բրյուսովի անվ. ԵՊԼՀ ռեկտոր Ս.Զոլյանից, պատասխանողի կողմից տրամադրվել են նաև այլ անձանց, ուստի, հրապարակավ ներողություն խնդրելուն պարտավորեցնելու մասով հայցը ենթակա է մերժման:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 130-132 հոդվածներով, դատարանը

ՎՃՌԵՑ
Հայցը բավարարել մասնակի:
Պարտավորեցնել պատասխանող Կարինե Նալչաջյանին գրավոր ձևով հայտնել Բրյուսովի անվ. ԵՊԼՀ ռեկտոր Ս.Զոլյանին, որ իր կողմից 30.08.2008 թվականին ներկայացված զեկուցագրում նշված տեղեկությունները, որ իբր <Հ.Տաթևյանը հոգեբանությամբ զբաղվում է, ըստ էության սիրողական մակարդակով և չունի … համապատասխան բուհական կրթություն>, <… չի հանձնել համապատասխան որակավորման քննություններ>, < … պարոն Տաթևյանը ամբիոնի /հոգեբանական բլոկի/ դասախոսներից միակն է, ով չի դասավանդում որևէ դասընթաց, որի ասպարեզում մասնագիտացված է լոկ ինքը, մի բան, որ այդպես չէ վերոհիշյալ մասնագետների պարագայում>, <Հ.Տաթևյանի մասնագիտական ոչ լիարժեք պատրաստվածության> և <... Հ.Տաթևյանն ունի մանկավարժական թույլ կարողություններ>, չեն համապատասխանում իրականությանը:
Մնացած մասով հայցը մերժել:
Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել միայն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։
Վճռի կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին։

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 30-01-2009
Էջերի քանակը: հատոր 1-ին` 132թ., հատոր 2-րդ` 58թ.:
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործի արխիվացում    
Ամսաթիվ: 02-02-2009
Էջերի քանակը: հատոր 1-ին` 132թ., հատոր 2-րդ` 58թ.:
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է: 03-02-2009
Ուր: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան
Գրության համարը:
Գործը ստացվել է:
Ներկայացվել է դիմում միջնորդություն:
Գործը բողոքարկվել է    
Ամսաթիվ: 02-02-2009
Դատական Գործ N: ԵՔԴ/0932/02/08
Քաղաքացիական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 27-01-2009
Պետական տուրք: 10000
Բողոքարկվող դատական ակտը: 29.12.08 բավարարվել է մասնակի
Գործի համարը: ԵՔԴ/0932/02/08
Ում կողմից է բերվել բողոքը: Պատասխանող
Բողոք բերող անձը
ԱնունԿարինե   
ԱզգանունՆալչաջյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԻգական
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը

Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 09-02-2009
Վիճակագրական տողի համարը: 13.1
Գործի համարը: ԵՔԴ/0932/02/08
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): հատոր 1-ին` 132թ., հատոր 2-րդ` 58թ.
Մակագրել    
Ամսաթիվ: 09-02-2009
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Նոյեմ  Հովսեփյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Արսեն Սամվելի Մկրտչյան
Ընդունվել է վարույթ    
Երբ: 02-03-2009
Որոշումը ուղարկվել է կողմերին: 03-03-2009
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: 03-03-2009
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ    
Ամսաթիվ: 26-03-2009
Ամսաթիվ: 03-04-2009
Ամսաթիվ: 17-04-2009
Ամսաթիվ: 30-04-2009
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ:
Վերաքննիչ բողոքը մերժվել է ամբողջությամբ` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ    
Ամսաթիվ: 30-04-2009
Անփոփոխ թողնված դատական ակտ: Պատճառաբանվել է
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2009-05-04 11:22:22    
Դատական ակտ: .

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ի Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0932/02/08
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը /այսուհետ Վերաքննիչ դատարան/`

Նախագահությամբ դատավոր` Ն.Հովսեփյան,
Դատավորներ` Ա. Մկրտչյան,
Ն. Բարսեղյան,

2009 թվականի ապրիլի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով պատասխանող Կարինե Նալչաջյանի վերաքննիչ բողոքը Երևանի քաղաքացիական դատարանի 29.12.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Հրաչյա Տաթևյանի ընդդեմ Կարինե Նալչաջյանի` պատիվը, արժանապատվությունը և մասնագիտական բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն և հրապարակավ ներեղություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով Երևանի քաղաքացիական դատարան` հայցվոր Հրաչյա Տաթևյանը դատարանին խնդրել է պարտավորեցնել պատասխանող Կարինե Նալչաջյանին հերքելու իր կողմից տարածած` իր պատիվը, արժանապատվությունը և մասնագիտական բարի համբավն արատավորող տեղեկությունները և հրապարակավ ներեղություն խնդրել իրենից:
Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև` դատարան) 29.12.2008 թվականի (դատավոր`Ա. Առաքելյան) վճռով հայցը բավարարվել է մասնակի, վճռվել է պարտավորեցնել պատասխանող Կարինե Նալչաջյանին գրավոր ձևով հայտնել Բրյուսովի անվ. ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանին, որ իր կողմից 30.08.2008 թվականին ներկայացված զեկուցագրում նշված տեղեկությունները, որ իբր <<Հ.Տաթևյանը հոգեբանությամբ զբաղվում է, ըստ էության սիրողական մակարդակով և չունի … համապատասխան բուհական կրթություն>>, <<…չի հանձնել համապատասխան որակավորման քննություններ>>, <<…պարոն Տաթևյանը ամբիոնի /հոգեբանական բլոկի/ դասախոսներից միակն է, ով չի դասավանդում որևէ դասընթաց, որի ասպարեզում մասնագիտացված է լոկ ինքը, մի բան, որ այդպես չէ վերոհիշյալ մասնագետների պարագայում>>, <<Հ.Տաթևյանի մասնագիտական ոչ լիարժեք պատրաստվածության>> և <<... Հ. Տաթևյանն ունի մանկավարժական թույլ կարողություններ>>, չեն համապատասխանում իրականությանը:
Մնացած մասով հայցը մերժվել է:
Վերաքննիչ բողոք է բերել պատասխանող Կարինե Նալչաջյանը:
Վերաքննիչ բողոքին պատասխան է ներկայացրել հայցվոր Հրաչյա Տաթևյանը:

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վերաքննիչ դատարանը ստորև շարադրում է բողոքի հիմքերն ու հիմնավորումները դատարանի նախընտրած հերթականությամբ և հիմնավորմամբ.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-53-րդ հոդվածների պահանջները, որը հանգեցրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի սխալ մեկնաբանմանը:
Նշված պնդումը բողոք բերած անձը հիմնավորել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ հանրահայտ հանգամանքներն ապացուցման կարիք չունեն։ Սակայն դատարանը, անտեսելով, նշված հոդվածի պահանջները, վճռի պատճառաբանական մասում եզրակացրել է, որ ըստ նշված թիվ 133 դիպլոմի` Հրաչյա Տաթևյանը 01.10.1979 թվականից մինչև 15.05.1981 թվականը սովորել է Երևանի Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր պետական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում և այն ավարտել է 1981 թվականին՝ ստանալով հոգեբանի հասարակական մասնագիտություն։ Դրանով դատարանը փորձ է արել կրկին ապացուցել հանրահայտ հանգամանքը, հանգելով եզրակացության՝ համարելով, որ երկամյա դասընթացներ հաճախած ուսանողը ստացել է բուհական կրթություն և մասնագիտական որակավորում։ Դրանով իսկ դատարանը խախտել է վերը նշված հոդվածի պահանջները։
Վճիռը կայացնելիս դատարանը հիմք է ընդունել և գործի քննության համար նշանակություն ունեցող փաստեր է համարել գործում առկա ԵՊՀ-ից տրված 3 տեղեկանքները։ Դրանցից երկուսը հայցվորի կողմից են ներկայացվել դատարան և տրված են ԵՊՀ ասպիրանտուրայի ու դատարանին ներկայացրած դոկտորանտուրայի բաժնի վարիչի կողմից: Դատարանը չի գնահատել վերը նշված ապացույցները և չի համադրել դրանք իր կողմից ներկայացրած ապացույցների` տեղեկանքների հետ, որոնցում առկա են էական հակասություններ:
Ինչ վերաբերում է Հրաչյա Տաթևյանին որպես թույլ մանկավարժ լինելու վերաբերյալ իր հայտնած կարծիքին, ապա դրա համար հիմք են հանդիսացել հետևյալ փաստերը. 2007/2008թթ. ուսումնական տարում նրան վստահվեց դասավանդել <<Հոգեթերապիայի հիմունքներ>> ուսանողների կողմից ընտրովի առարկան։ Ուսանողների կողմից ընտրություն չստանալու պատճառով առարկան տապալվեց, արդյունքում ամբիոնը չկատարեց իրեն հատկացված 55 ակադեմիական ժամը։ Այս փաստի վերաբերյալ գործում որպես ապացույց առկա է ամբիոնի կողմից ուսումնական մասի վարիչ Զ. Սողոմոնյանին ներկայացված զեկուցագիրը, ինչը դատարանի կողմից չի հետազոտվել ու գնահատվել։
Վերը հիշատակված խախտումների հետևանքով դատարանը վճռի պատճառաբանական մասում չի նշել իր կողմից ներկայացված այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, որով հանգեցրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի պահանջների խախտմանը։
Եթե դատարանը վերը նշված խախտումները թույլ չտար, ապա կպարզեր, որ ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանին ուղղված իր զեկուցագրում նշված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, այսինքն, Հրաչյա Տաթևյանը հոգեբանությամբ զբաղվում է, ըստ էության, սիրողական մակարդակով և չունի ոչ միայն գիտական աստիճան, այլև՝ համապատասխան բուհական կրթություն, նա չի դասավանդում որևէ դասընթաց, որի ասպարեզում մասնագիտացած է լոկ ինքը, ունի մանկավարժական թույլ կարողություններ ու մասնագիտական ոչ լիարժեք պատրաստվածություն։
Խնդրել է մասնակի` հայցապահանջի բավարարված մասով Երևանի քաղաքացիական դատարանի 29.12.2008 թվականի վճիռը բեկանել և քաղաքացիական գործը հայցի բավարարված մասով ուղարկել նոր քննության:

3. Վերաքննիչ բողոքի պատասխանի հիմքերն ու հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանը ստորև շարադրում է բողոքի պատասխանի հիմքերն ու հիմնավորումները դատարանի նախընտրած հերթականությամբ և հիմնավորմամբ.
Կարինե Նալչաջյանն իր վերաքննիչ բողոքում նշել է, որ դատարանը թույլ է տվել նութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, սակայն դա իրականությանը չի համապատասխանում, դատավարության ընթացքում կողմերին հնարավորություն է տրվել լիովին ներկայացնելու իրենց փաստարկներն ու ապացույցները:
Բողոքի պատասխան ներկայացնողը գտնում է, որ Երևանի քաղաքացիական դատարանի 29.12.2008թ. վճիռը հիմնավոր է և լիովին պատճառաբանված: Կարինե Նալչաջյանի վերաքննիչ բողոքն անհիմն է, վճռի բեկանման համար ոչ մի հիմք չկա, ուստի խնդրել է վերաքննիչ բողոքը մերժել և 29.12.2008թ. վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 30.08.2008 թվականին Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ հոգեբանության և հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Կարինե Նալչաջյանը զեկուցագիր է ներկայացրել համալսարանի ռեկտոր Ս.Զոլյանին, որտեղ մասնավորապես նշվել է. <<Հ.Տաթևյանը հոգեբանությամբ զբաղվում է, ըստ էության սիրողական մակարդակով և չունի … համապատասխան բուհական կրթություն>>, <<…չի հանձնել համապատասխան որակավորման քննություններ>>, <<… պարոն Տաթևյանը ամբիոնի /հոգեբանական բլոկի/ դասախոսներից միակն է, ով չի դասավանդում որևէ դասընթաց, որի ասպարեզում մասնագիտացված է լոկ ինքը, մի բան, որ այդպես չէ վերոհիշյալ մասնագետների / -նկատի ունի Ե.Ավակիմովային, Տ.Ավագյանին, Ն.Իսահակյանին/ պարագայում>>, նույն զեկուցագրում նշվել է նաև <<Հ.Տաթևյանի մասնագիտական ոչ լիարժեք պատրաստվածության>> և <<մանկավարժական թույլ կարողությունների>> մասին:
2. Հրաչյա Ալեքսանդրի Տաթևյանին 01.06.1981 թվականին տրված թիվ 133 դիպլոմի համաձայն` Հ. Տաթևյանը 01.10.1979 թվականից մինչև 15.05.1981 թվականը սովորել է Երևանի Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր պետական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում և այն ավարտել է 1981 թվականին` ստանալով հոգեբանի հասարակական մասնագիտություն:
3. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժնի կողմից 11.11.2008 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Հրաչյա Տաթևյանը 1981 թվականի դեկտեմբերի 15-ից ընդունվել է արտադրությունից կտրված ասպիրանտուրա <<ընդհանուր հոգեբանություն>> մասնագիտությամբ, անցել է ուսուցման լրիվ կուրսը և ավարտել է ասպիրանտուրան 1986 թվականի մարտի 16-ին: Ըստ նշված տեղեկանքի` Հ. Տաթևյանը հանձնել է մասնագիտական որակավորման քննությունները հետևյալ առարկաներից. 1/ Ընդհանուր հոգեբանություն –ԵՊՀ- <գերազանց>- 11.05.1981թ., 2/ Բժշկական հոգեբանություն – Լենինգրադի Վ.Բեխտերևի անվ. Հոգենեվրոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ- <գերազանց> - 30.05.1984թ.:
Ասպիրանտուրայի լրիվ կուրսն ավարտած ասպիրանտներին շնորհվող հետազոտողի որակավորման մասին ԽՍՀՄ Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության նախարարության և Բարձրագույն որակավորման հանձնաժողովի թիվ 637/63 կանոնադրության համաձայն` Հրաչյա Տաթևյանն ստացել է բժշկական հոգեբան-հետազոտողի որակավորում:
4. Վերը նշված փաստերն ամրագրվել են նաև Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Գ.Գևորգյանի կողմից 06.11.2008 թվականին տրված թիվ 02/581 գրությամբ: Ավելին, նշվել է նաև, որ Հրաչյա Տաթևյանը սովորելու տարիներին կատարել է ատենախոսություն <<Անձի հոգեբանական առանձնահատկությունները պսիխոգեն սեռական խանգարումների ժամանակ>> երկու մասնագիտությամբ /<<ընդհանուր հոգեբանություն>> և <<բժշկական հոգեբանություն>>/: Ատենախոսության թեման հաստատվել է 11.03.1983թ.:
5. 2001թ. ապրիլի 10-ին և 2004թ. մայիսի 29-ին կայացած հոգեբանության ամբիոնի նիստերի արձանագրություններից քաղվածքների համաձայն` <<Ելույթ ունեցող Կ.Ա.Նալչաջյանը, Մ.Ա.Գրաբսկան նշեցին նրա /հայցվորի/ դասախոսությունների բարձր մասնագիտական պատրաստվածությունը, կազմակերպվածությունը, ինչպես նաև, ինչն անկասկած կարևոր է, գիտական հետաքրքրությունների լայնությունը>>: <<Ելույթ ունեցողները /այդ թվում նաև` Կ.Նալչաջյանը/ միաձայն հավանություն տվեցին հոգեբանության ամբիոնի ասիստենտի պաշտոնում ընտրվելու համար Հրաչյա Տաթևյանի թեկնածությանը: Հ. Տաթևյանն աշխատել է ամբիոնում 1985-1988թթ. և 1998 թվականից աշխատում է առ այսօր: Ունի 18 հրատարակված աշխատանք: Մշտապես աշխատում է իր պրոֆեսիոնալ մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Ունի գիտական հետաքրքրությունների լայն շրջանակ: Պատասխանատու է, բարեխիղճ և հետաքրքիր մասնագետ: Կարդում է դասախոսություններ հոգեբանությունից>>:

5. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և հետևությունը.
Վերաքննիչ դատարանը, քննության առնելով Կարինե Նալչաջյանի վերաքննիչ բողոքը դրանում նշված հիմքերի սահմաներում, եկավ հետևյալ եզրահանգման.
Վերաքննիչ դատարանը բողոքի քննության ընթացքում պետք է պարզի հետևյալ երեք իրավական խնդիրները. 1. արդյո՞ք սույն իրավահարաբերությունում առկա է պատիվը, արժանապատվությունը և մասնագիտական բարի համբավը արատավորող տեղեկություններ, 2. արդյո՞ք այդ տեղեկությունները տարածվել են. 3. արդյո՞ք այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:
Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքացին իրավունք ունի դատարանով պահանջել հերքելու իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը:
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նախ ընդգծել, որ արժանապատվության իրավունքը հանդիսանում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնական աղբյուրը և որի պաշտպանությունը համարվում է պետության ստանձնած պարտականություններից մեկը, որը հռչակված է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով որպես բարձրագույն արժեք: Արժանապատվությունը մարդկային հատկանիշ է, որը հավասարազոր է հարգվելու իրավունքի և ուրիշներին հարգելու պարտականության: Ավելին, արժանապատվության տակ նաև հասկացվում է մարդու և նրան շրջապատողների կողմից նրա որոշակի բարոյական և մտավոր կարողությունների ընդունումն ու ճանաչումը: Արժանապատվության իրավունքի հետ սերտորեն կապված է պատվի իրավունքը:
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածն ամրագրում է, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են, իսկ 14-րդ հոդվածը սահմանում է, որ մարդու արժանապատվությունը` որպեu նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:
ՀՀ Սահմանադրության այս նորմերն ուղղակիորեն բխում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից, որի 1-ին հոդվածի համաձայն` բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Յուրաքանչյուր մարդու արժանապատվություն ենթակա է պաշտպանության անկախ նրա ունեցած սոցիալական արժեքից:
Սույն գործով հայցվորը վիճարկում է Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ հոգեբանության և հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Կարինե Նալչաջյանի 30.08.2008 թվականի համալսարանի ռեկտոր Ս. Զոլյանին ուղված զեկուցագիրը, որում ներառված տեղեկությունները հայցվոր Հրաչյա Տաթևյանը գնահատել է իր պատիվը, արժանապատվությունը և մասնագիտական բարի համբավն արատավորող:
Այսպես, Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ արատավորող են համարվում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները, որոնցում պարունակվում են անձի կողմից բարոյական սկզբունքների կամ իրավական նորմերի խախտման վերաբերյալ պնդումներ (անազնիվ արարքի կատարում, ոչ պատշաճ վարքագծի դրսևորում և այլն):
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով 30.08.2008 թվականի զեկուցագիրը, մասնավորապես` նրանում շարադրված տեղեկություններն այն մասին, որ <<Հ. Տաթևյանը հոգեբանությամբ զբաղվում է, ըստ էության սիրողական մակարդակով և չունի … համապատասխան բուհական կրթություն>>, <<…չի հանձնել համապատասխան որակավորման քննություններ>>, <<… պարոն Տաթևյանը ամբիոնի /հոգեբանական բլոկի/ դասախոսներից միակն է, ով չի դասավանդում որևէ դասընթաց, որի ասպարեզում մասնագիտացված է լոկ ինքը, մի բան, որ այդպես չէ վերոհիշյալ մասնագետների/-նկատի ունի Ե. Ավակիմովային, Տ. Ավագյանին, Ն. Իսահակյանին/ պարագայում>>, նույն զեկուցագրում նշվել է նաև <<Հ. Տաթևյանի մասնագիտական ոչ լիարժեք պատրաստվածության>> և <<մանկավարժական թույլ կարողությունների>>, գտնում է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը հետևյալ պատճառաբանությամբ.
Մասնավորապես, գործի ուսումնասիրությունից պարզվեց, որ Հրաչյա Տաթևյանին 01.06.1981 թվականին տրվել է թիվ 133 դիպլոմ, համաձայն որի` Հրաչյա Տաթևյանը 01.10.1979 թվականից մինչև 15.05.1981 թվականը սովորել է Երևանի Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր պետական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում և այն ավարտել է 1981 թվականին` ստանալով հոգեբանի հասարակական մասնագիտություն:
Բացի այդ, Հրաչյա Տաթևյանը 1981 թվականի դեկտեմբերի 15-ից ընդունվել է արտադրությունից կտրված ասպիրանտուրա <<ընդհանուր հոգեբանություն>> մասնագիտությամբ, անցել է ուսուցման լրիվ կուրսը և ավարտել է ասպիրանտուրան 1986 թվականի մարտի 16-ին: Ինչպես նաև Հ. Տաթևյանը հանձնել է մասնագիտական որակավորման քննությունները հետևյալ առարկաներից. 1/ Ընդհանուր հոգեբանություն –ԵՊՀ- <գերազանց>- 11.05.1981թ., 2/ Բժշկական հոգեբանություն – Լենինգրադի Վ.Բեխտերևի անվ. Հոգենեվրոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ- <գերազանց> - 30.05.1984թ.:
Վերը նշված ապացույցների ուսումնասիրման արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Կարինե Նալչաջյանի կողմից ռեկտորին ուղված զեկուցագիրն ուղված է Հրաչյա Տաթևյանի պատվի, արժանապատվության և մասնագիտական բարի համբավի արատավորմանը, քանի որ, ինչպես վերը նշվեց, Հրաչյա Տաթևյանն ունի համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթություն, հանձնել է ասպիրանտուրայի որակավորման քննություններ, հանդիսանում է մի շարք գիտական հոդվածների հեղինակ:
Տեղեկությունների տարածումը ենթադրում է դրանց հրապարակումը մամուլի, հեռուստատեսության և ռադիոյի միջոցով (ԶԼՄ-ների միջոցով), ինչպես նաև դրանց շարադրումը ծառայողական բնութագրերում, ելույթներում, դիմումներում, որոնք ուղված են պաշտոնատար անձին, կամ այլ ձևով այդ տեղեկությունների հայտնումը, այդ թվում նաև բանավոր կարգով մի քանի անձնաց կամ թեկուզ և մեկ անձի:
Տվյալ պարագայում վերը նշված զեկուցագրում շարադրված տեղեկությունները Վերաքննիչ դատարանը համարում է տարածված, քանի որ այն զեկուցագրով ներկայացվել է թեկուզ և մեկ անձի` տվյալ դեպքում ռեկտոր Ս. Զոլյանին:
Տեղեկություններն իրականությանը համապատասխանելու հարցը կարգավորելիս օրեսդիրը դրա հիմքում դնում է <<անմեղության կանխավարկածի>> սկզբունքը, այն է` տեղեկությունները համարվում են իրականությանը չհամապատասխանող այնքան ժամանակ, մինչև դրանք տարածող անձը հակառակը չի ապացուցում:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այս պայմանի` տեղեկություններն իրականությանը համապատասխանելու վերաբերյալ ապացուցման բեռը կրում է այդ տեղեկությունները տարածած անձը` տվյալ պարագայում Կարինե Նալչաջյանը:
Գործի ուսումնասիրությունից պարզվեց, որ բողոք բերած անձը չի հիմնավորել իր կողմից զեկուցագրում շարադրված փաստերի իրականությանը համապատասխանելու հանգամանքը, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով հանդիսանում է վերջինիս դատավարական պարտականությունը: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ թեև բողոքաբերը մատնանշել է Հրաչյա Տաթևյանի կողմից ներկայացրած ապացույցների և իր կողմից վկայակոչած տեղեկանքների միջև առկա հակասությունները, այնուամենայնիվ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ անգամ այդ հակասությունների առկայության պարագայում բողոքը ենթակա չէ բավարարման, քանի որ սույն իրավահարաբերությունում առաջնային խնդիրը կայանում է նրանում, որ այդ տեղեկություններ տարածող անձը ինքը պետք է ապացուցի դրանց իրականությանը համապատասխանելու հանգամանքը, ինչը տվյալ դեպքում Կարինե Նալչաջյանը չի կատարել: Ավելին, բողոքաբերի վկայակոչած տեղեկանքները չեն հերքում Հրաչյա Տաթևյանի կողմից ներկայացված ապացույցների արժանահավատությունը:
Վերոգրյալ պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն իրավահարաբերությունում առկա են վերը նշված երեք պայմանների միաժամանակյա առկայությունը, որը հիմք է որակելու անձի պատիվը, արժանապատվությունը և մասնագիտական բարի համբավը արատավորող տեղեկությունների տարածում:
Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով բողոքարկվող վճիռը, գտնում է, որ դատարանի վճիռը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ և 132-րդ հոդվածներով ամրագրված պահանջներին: Վճռում ընդհանուր իրավասության դատարանը նշել է գործի քննության արդյունքում պարզված հանգամանքները, անդրադարձել է կողմերի դիրքորոշումներին, ինչպես նաև առկա են հայցապահանջը բավարարելու վերաբերյալ և պատասխանող կողմի առարկությունները մերժելու վերաբերյալ դատարանի պատճառաբանությունները: Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա վճռով վեճն ըստ էության ճիշտ է լուծվել, ուստի այն պետք է թողնել օրինական ուժի մեջ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ, 221-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերաքննիչ բողոքը մերժել: Երևանի քաղաքացիական դատարանի 29.12.2008 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով:

Դատավոր` դատավոր` դատավոր`
Ն. Հովսեփյան Ա. Մկրտչյան Ն. Բարսեղյան
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 08-05-2009
Գործի արխիվացում    
Ամսաթիվ: 08-05-2009
Էջերի քանակ: 1-ին հատորը՝ 132, 2-րդը՝ 125 թերթ
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է: 18-06-2009
Ուր: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն
Գրության համարը:
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ԵՔԴ/0932/02/08
Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 19-06-2009
Մակագրել    
Ամսաթիվ: 24-06-2009
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն
Դատավորի անուն: Սիմիզար Եղիշի Հովսեփյան
Դատավոր
Դատարանի անվանում: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն
Դատավորի անուն: Սիմիզար Եղիշի Հովսեփյան
Տրվել է կատարողական թերթը դատարանի նախաձեռնությամբ    
Տրվել է կատարողական թերթ: 26-06-2009
Այլ: Հրաչյա Տաթևյանի դիմումի հիման վրա
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 30-06-2009
Էջերի քանակը: 132, 2-րդը՝ 125 թերթ
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       15 Դեկտեմբեր 2019

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան