Հիմնական
Գործի համար: ՍԴ2/0300/02/20Վիճակագրական տողի համար: 13.
Հայցվոր
<<Զանգեզուր Մայնինգ>> ՍՊԸ
Պատասխանող
<<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ
<<Քրոնիմետ մայնինգ>> ՍՊԸ
<<Մաքուր երկաթի գործարան>> ԲԲԸ
<<ԱՄՓ>> Հոլդինգ ՍՊԸ
<<Քրոնիմետ Հոլդինգ>> ՍՊԸ
<<Քրոնիմետ Հոլդինգ Ֆերրոլեգ>> ՍՊԸ
Դատավոր
Սյունիքի Մարզ:Քաղաքացիական վերաքննիչ:
ՍԴ2/0300/02/20
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
Գործի վարույթը կարճելու մասին
12 Նոյեմբերի 2021թ. ք. Կապան
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև՝ Դատարան)
նախագահությամբ՝
քարտուղարությամբ՝ Ռոմեն Ահարոնյանի
Վահե Մարտիրոսյանի
Քրիստինա Մարտիրոսյանի
Նունե Գաբրիելյանի
Դռնբաց դատական նիստում, քննության առնելով քաղաքացիական գործով ըստ հայցի «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ի ընդդեմ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, «Քրոնիմետ մայնինգ» ՍՊԸ-ի, «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի, «ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Քրոնիմետ Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Քրոնիմետ Հոլդինգ Ֆերրոլեգ» ՍՊԸ-ի՝ բաժնետիրական համաձայնագիրը, բաժնետիրական համաձայնագիրը հաստատելու վերաբերյալ 14․08․2019թ․ որոշումը, 14․10․2019թ․ որոշումը և դրանց հիման վրա կնքված՝ բաժնետոմսերի ձեռքբերման 16․10․2019թ․ և 16․12․2019թ․ պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով հայցվորի կողմից ներկայացված հայցից հրաժարվելու մասին միջնորդությունը,
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
1․ Գործի դատավարական նախապատմությունը
23.12.2020թ.-ին «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ն փոստին հանձնելու միջոցով հայցադիմում է ներկայացրել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, «Քրոնիմետ մայնինգ» ՍՊԸ-ի, «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի, «ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Քրոնիմետ Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Քրոնիմետ Հոլդինգ Ֆերրոլեգ» ՍՊԸ-ի՝ բաժնետիրական համաձայնագիրը, բաժնետիրական համաձայնագիրը հաստատելու վերաբերյալ 14․08․2019թ․ որոշումը, 14․10․2019թ․ որոշումը և դրանց հիման վրա կնքված՝ բաժնետոմսերի ձեռքբերման 16․10․2019թ․ և 16․12․2019թ․ պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին։
19․07․2021 թվականին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից ներկայացվել է հայցադիմումի պատասխան, որը դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139 հոդված 7-րդ մասի համաձայն համարել է չներկայացված։
19․07․2021 թվականին «ԱՄՓ Հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից ներկայացվել է պատասխան, որը դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139 հոդված 7-րդ մասի համաձայն համարել է չներկայացված։
19․07․2021 թվականին «Քրոնիմետ Մայնինգ» ՍՊ ընկերությունը հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության, երրորդ անձ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության՝ «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերությանը 2019 թվականի հոկտեմբերի 16-ին կնքված գրավի նախնական պայմանագրով սահմանված պարտականությունը կատարելու և 16․10․2019թ․ կնքված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի վաճառքի և փոխանցման պայմանագրով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ստանձնած վճարային պարտավորությունների կատարման կատարման ապահովման նպատակով «Քրոնիմետ Մայնինգ» ՍՊ ընկերության (որպես գրավառու) հետ «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերությանը պատկանող՝ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության 206124 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի գրավի պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջների մասին։
19․07․2021թվականին «Մաքուր երկաթի գործարան» ԲԲ ընկերությունը հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության, երրորդ անձ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության՝ «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերությանը 2019 թվականի հոկտեմբերի 16-ին կնքված գրավի նախնական պայմանագրով սահմանված պարտականությունը կատարելու և 16․10․2019թ․ կնքված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի վաճառքի և փոխանցման պայմանագրով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ստանձնած վճարային պարտավորությունների կատարման կատարման ապահովման նպատակով «Մաքուր երկաթի գործարան» ԲԲ ընկերության (որպես գրավառու) հետ «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերությանը պատկանող՝ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության 51531 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի գրավի պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջների մասին։
Դատարանի 02․08․2021 թվականի որոշումներով հակընդդեմ հայցադիմումներն ընդունվել են վարույթ։
18․10․2021 թվականին՝ նախնական դատական նիստի ընթացքում սկզբնական հայցով հայցվոր «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սոֆյա Վարդանի Խառատյանը ներկայացրել է հայցից հրաժարվելու վերաբերյալ դիմում և խնդրել է կարճել գործի վարույթը։
Հայցվորի կողմից պահանջներից հրաժարվելու մասին միջնորդության և դատական ծախսերի բաշխման հարցերի քննությունը նշանակվել է 27.10.2021 թվականին, միաժամանակ գործին մասնակցնող անձանց ՀՀ քաղ. դատ. օր-ի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն բացատրվել է պահանջից հրաժարվելու դատավարական հետևանքները:
Դատարանի 12․11․2021 թվականի որոշմամբ սկզբանական և հակընդդեմ հայցերով ներկայացված պահանջներն առանձնացվել են առանձին վարույթներով՝ սկզբանական հայցի մասով գործի քննությունը շարունակվել է ՍԴ2/0300/02/20 համարի ներքո։
2. Հայցվորի իրավական դիրքորոշումը.
«Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ն դիմելով դատարան, որպես հայցի առարկա պահանջել է․
Անվավեր ճանաչել'
Բաժնետիրական համաձայնագիրը (բոլոր Պատասխանողներին ուղղված պահանջ).
Բաժնետիրական համաձայնագիրը հաստատելու վերաբերյալ 14.08.2019թ. Որոշումը (Պատասխանող 1-ին, 2-ին, 3-ին ն «ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ-ին ուղղված պահանջ).
14.10.2019թ. Որոշումը (Պատասխանող 1-ին, 2-ին, 3-ին և «ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ-ին ուղղված պահանջ).
Պայմանագիր 1-ը (Պատասխանող 1-ին ն 2-ին ուղղված պահանջ) և
Պայմանագիր 2-ը (Պատասխանող 1-ին և 3-ին ուղղված պահանջ):
Որպես հայցի փաստական հիմքեր նշել է․
14.08.2019թ. դրությամբ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (այսուհետ ՚ Պատասխանող բաժնետեր էին հանդիսանում՝
«Քրոնիմետ մայնինգ» բաժնետիրական ընկերությունը՝ 60,0000946 %
մասնակցությամբ.
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն՝ 14,9999964 % մասնակցությամբ.
«ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ-ն՝ 12,5000091 % մասնակցությամբ և
Հայցվորը՝ «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ն՝ 12,4998999 % մասնակցությամբ:
14.08.2019թ. կայացել է Պատասխանող 1-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով: Այդ ժողովում ընդունվել է որոշում՝ Պատասխանող 1-ի կողմից կնքվելիք խոշոր գործարքին հավանություն տալու և դրա՝ խոշոր գործարքի, էական պայմանները հաստատելու վերաբերյալ (այսուհետ՝ 14.08.2019թ. Որոշում).
14.08.2019թ. Որոշմամբ հաստատված խոշոր գործարք էր հանդիսանում՝ սույն հայցադիմումի մեջ նշված բոլոր Պատասխանողների միջև կնքվելիք բաժնետիրական համաձայնագիրը (այսուհետ՝ Բաժնետիրական համաձայնագիր).
Բաժնետիրական համաձայնագրով այն ստորագրած անձինք պայմանավորվել են որոշակի կարգով իրականացնել իրենց պատկանող բաժնետոմսերից բխող իրավունքները.
14.10.2019թ. կայացել է Պատասխանող 1-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով: Այդ ժողովում ընդունվել է Բաժնետիրական համաձայնագրից բխող՝ Պատասխանող 1-ի կողմից կնքվելիք խոշոր գործարքին հավանություն տալու և դրա՝ խոշոր գործարքի, էական պայմանները հաստատելու վերաբերյալ որոշում (այսուհետ՝ 14.10.2019թ. Որաշում): 14.10.2019թ. Որոշմամբ Պատասխանող 1-ը պարտավորվել է 14.10.2019թ. Որոշման մեջ նշված գնով՝
«Քրոնիմետ մայնինգ» ընկերությունից (այսուհետ՝ Պատասխանող 2) ձեոք բերել 60,0000946 % Պատասխանող 1-ի բաժնետոմսերը և
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ից (այսուհետ՝ Պատասխանող 3) ձեոք բերել 14,9999964 % Պատասխանող 1-ի բաժնետոմսերը:
14.10.2019թ. Որոշման հիման վրա Պատասխանողի 1-ի և
Պատասխանող 2-ի միջև 16.10.2019թ. կնքվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճաոքի և փոխանցման մասին պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր 1), որով Պատասխանող 2-ը Պատասխանող 1-իև է վաճաոել Պատասխանող 1-ի 60,0000946 % բաժնետոմսերը.
Պատասխանող 3-ի միջև կնքվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի և փոխանցման մասին պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր 2), որով Պատասխանող 3-ը Պատասխանող 1-ին է վաճառել Պատասխանող 1-ի 14,9999964 % բաժնետոմսերը.
Պայմանագիր 1-ից բխող՝ վաճառված բաժնետոմսերի նկատմամբ Պատասխանող 1-ի իրավունքները գրանցվել են 30.09.2020թ.
Պայմանագիր 2-ից բխող՝ վաճաոված բաժնետոմսերի նկատմամբ Պատասխանող 1-ի իրավունքները գրանցվել են 13.11.2020թ.:
Որպես նշված պահանջի իրավական հիմք հայցվորը նշել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 59-րդ, 64-րդ, 68-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 315-րդ հոդվածը, ինչպես նաև Կանոնադրության դրույթները:
18.10.2021 թվականին հայցվոր «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Սոֆյա Վարդանի Խառատյանը դատական նիստի ընթացքում ներկայացրել հայցվոր ընկերության տնօրեն Վյաչեսլավ Գայնոչենկոյի կողմից ստորագրված միջնորդություն՝ հայցապահանջից հրաժարվելու մասին և խնդրել սկզբնական հայցի մասով կարճել գործի վարույթը:
Հայցվորը պատշաճ ծանուցված լինելով, 27.10.2021 թվականի դատական նիստին չեն ներկայացել, ուստի դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն հայցից հրաժարվելու միջնորդությունը քննել է վերջինիս բացակայությամբ:
Հայցվորը դատական ծախսերի մասով պահանջներ չի ներկայացրել։
3. Պատասխանողների իրավական դիրքորոշումը․
Պատասխանողներ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն, «ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ-ն և «Քրոնիմետ մայնինգ» ՍՊԸ-ի, «Քրոնիմետ Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Քրոնիմետ Հոլդինգ Ֆերրոլեգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ՝ Տիրայր Վարդազարյանը պատշաճ ծանուցվել են պահանջից հրաժարվելու մասին միջնորդության և դատական ծախսերի բաշխման հարցը քննելու նպատակով 2021 թվականի հոկտեմբերի 27-ին նշանակված դատական նիստի մասին, դատական նիստին չեն ներկայացել, որևէ դիմում և միջնորդություն, դատական ծախսերի մասով պահանջներ չեն ներկայացրել, ուստի դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հայցից հրաժարվելու միջնորդությունը քննել է վերջիններիս և նրանց ներկայացուցիչների բացակայությամբ:
4. Դատարանի իրավական վերլուծությունները.
Քննության առնելով հայցվորի ներկայացուցչի՝ հայցից հրաժարվելու և քաղաքացիական գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը, դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Հայցի պաշտպանության դատավարական միջոցների տնօրինման ձևերը սահմանվում են դատական վեճի տնօրինման սկզբունքի հիման վրա, որի ուժով կողմերը որոշում են վեճի հետագա ընթացքն ու լուծման ճանապարհները` հայցի իրավունքի պաշտպանության միջոցների տնօրինման միջոցով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվել իր պահանջներից մինչև առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությունն ավարտելը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը կամ դիմողը հրաժարվել է պահանջից,,:
Վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում ևս արձանագրել է, որ հայցից հրաժարումը հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջից և իրավունքի պաշտպանության դատավարական միջոցից անվերապահորեն, առանց որևէ պայմանի հրաժարումն է։ Հայցից հրաժարումը հայցվորի միակողմանի տնօրինչական գործողություն է, որը կարող է տեղի ունենալ տարբեր նկատառումներով։ Դատարանը չպետք է անդրադառնա հայցից հրաժարվելու պատճառների գնահատմանը, սակայն պարտավոր է հայցվորին պարզաբանել կատարվող գործողության իմաստն ու նշանակությունը և համոզվել, որ հայցից հրաժարումը վերջինիս ազատ կամքի արտահայտությունն է և զերծ է այլ անձանց հարկադրանքից (տե՛ս Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0462/02/08 գործով 19.10.2012 թվականի որոշումը):
Ի դեպ, նշված նպատակով էլ օրենսդիրը ՀՀ քաղ․ դատ. Օր-ի 149-րդ հոդվածի 2-րդ մասով և 183-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով սահմանել է պարտականություն դատարանի համար նշված միջնորդությունը քննարկել դատական նիստում, և մինչև գործի վարույթի կարճումը գործին մասնակցող անձանց պարզաբանել պահանջից հրաժարվելու դատավարական հետևանքների մասին:
Վերոգրյալի հիման վրա, թեև հայցից հրաժարվելու դիմումը ներկայացվել է դատական նիստի ընթացքում, այնուհանդերձ դատավարության ոչ բոլոր մասնակիցների ներկայության, դատական ծախսերի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքների առկայության վերաբերյալ դիրքորոշումներ և ապացույցներ ներկայացնելու դատավարության մասնակիցների իրավունքների իրացման ապահովման նպատակով դատարանը 27.10.2021 թվականին նշանակել է դատական նիստ, որի մասին պատշաճ ծանուցվել են գործին մասնակցող բոլոր անձինք, բացի այդ նրանց գրավոր պարզաբանվել է պահանջից հրաժարվելու դատավարական հետևանքների մասին:
Սույն դեպքում, դատավարության մասնակցող բոլոր անձինք պատշաճ ծանուցվել են միջնորդության քննարկման համար նշանակված դատական նիստին, սակայն հայցից խաբեության, բռնության, սպառնալիքի, էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության ներքո հրաժարվելու, հայցից հրաժարումը այլ անձի իրավունքներն ու օրինական շահերը խախտելու վերաբերյալ փաստարկներ կամ ապացույցներ գործին մասնակցող որևէ անձ չի ներկայացրել: Ձեռք չեն բերվեն նաև տվյալներ հայցից հրաժարումը օրենքին կամ այլ իրավական ակտերին հակասելու վերաբերյալ, հետևաբար դատարանն արձանագրում է, որ հայցվորն իր ազատ կամքով իրացրել է միակողմանի տնօրինչական գործողություն, հրաժարվելով իրավունքի պաշտպանության դատավարական միջոցից անվերապահորեն, առանց որևէ պայմանի և պատճառի մատնանշման :
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` ․․․եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի համաձայն`գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում, բացառությամբ սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
Վերը նշվածի հիման վրա դատրանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ», ենթակետի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտեր են առաջին ատյանի դատարանի կայացրած գործի վարույթը կարճելու (…) դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումները:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործի վարույթը կարճելու մասին դատական ակտով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման և հայցի ապահովման միջոցների վերացման հարցերը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն`
դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
Սույն դեպքում դատավարության մասնակիցներից որևէ մեկը դատական ծախսերի պահանջ չի ներկայացրել։
Հետևաբար նկատի ունենալով, որ բացի պետական տուրքի գումարից, որը հայցվորի կողմից նախապես վճարվել էր, այլ դատական ծախսերի պահանջ չի ներկայացվել, դատարանը գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149-րդ, 182-րդ, 183-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, 361-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 362հոդվածի 1-ին մասով` դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Կարճել թիվ ՍԴ/0300/02/20 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի՝ «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ի ընդդեմ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, «Քրոնիմետ մայնինգ» ՍՊԸ-ի, «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի, «ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Քրոնիմետ Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Քրոնիմետ Հոլդինգ Ֆերրոլեգ» ՍՊԸ-ի՝ բաժնետիրական համաձայնագիրը, բաժնետիրական համաձայնագիրը հաստատելու վերաբերյալ 14․08․2019թ․ որոշումը, 14․10․2019թ․ որոշումը և դրանց հիման վրա կնքված՝ բաժնետոմսերի ձեռքբերման 16․10․2019թ․ և 16․12․2019թ․ պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին` հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հրապարակման պահից մեկ ամիս հետո :
ԴԱՏԱՎՈՐ Ռ. ԱՀԱՐՈՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՍԴ2/0300/02/20
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր
իրավասության դատարանի որոշում
դատավոր Ռ. Ահարոնյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան)`
ի դեմս դատավոր Ն. Կարապետյանի,
2021 թվականի մարտի 4-ին ք. Երևան
գրավոր ընթացակարգով քննության առնելով ըստ հայցի «Զանգեզուր Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության, «Քրոնիմետ մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Մաքուր երկաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերության, «ԱՄՓ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Քրոնիմետ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Քրոնիմետ Հոլդինգ Ֆերրոլեգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պատասխանողի 14․08․2019 թվականին կայացած բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշումը, դրանով հաստատված բաժնետիրական համաձայնագիրը, 14․10․2019 թվականի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը և դրա հիման վրա 16․10․2019 թվականին և 16․12․2019 թվականին կնքված պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ ՍԴ2/0300/02/20 քաղաքացիական գործով հայցվորի ներկայացուցիչ Միխաիլ Մկրտումյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) «Հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին» 19.01.2021 թվականի որոշման դեմ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
«Զանգեզուր Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության, «Քրոնիմետ մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Մաքուր երկաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերության, «ԱՄՓ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Քրոնիմետ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Քրոնիմետ Հոլդինգ Ֆերրոլեգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պատասխանողի 14․08․2019 թվականին կայացած բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշումը, դրանով հաստատված բաժնետիրական համաձայնագիրը, 14․10․2019 թվականի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը և դրա հիման վրա 16․10․2019 թվականին և 16․12․2019 թվականին կնքված պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Հայցադիմումով հայցվորի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, որը Դատարանի` 19․01․2021 թվականի որոշմամբ մերժվել է:
Նշված որոշման դեմ հայցվորի ներկայացուցիչ Միխաիլ Մկրտումյանը 03․02․2021 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել, իսկ քաղաքացիական գործը դատական կազմին է հանձնվել 23․02.2021 թվականին:
Վերաքննիչ դատարանը 26.02.2021 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին։
2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և բողոք բերած անձի պահանջը.
Բողոք բերած անձի ներկայացուցչի պնդմամբ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ գլխի պահանջները։
Նշված հիմքերը բողոք բերած անձի ներկայացուցիչը հիմնավորում է հետևյալ փաստարկներով.
Բողոք բերած անձի ներկայացուցիչը նշել է, որ հայցադիմումով հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ընդունված մի շարք որոշումներ, ինչպես նաև այդ որոշումների հիման վրա կնքված՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 75% բաժնետոմսերը վաճառելու մասին պայմանագիրը։ Վիճարկվող պայմանագրերից մեկը (այն հիմնական պայմանագիրը, որի հիման վրա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանն են վաճառվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 75% բաժնետոմսերը և որով հայցվորը հրաժարվել է բաժնետոմսեր ձեռք բերելու իր նախապատվության իրավունքից)՝ հայցադիմումում նշված բաժնետիրական համաձայնագիրն է, որի ստորագրման իրավունքը հայցվորի տնօրենը չուներ, ինչի հիմնավորվումները ներկայացվել են հայցադիմումում։ Հայցադիմումում վիճարկվող պայմանագրերը 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին փաստացի կատարվել են, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 75% բաժնետոմսերը պատկանում են այդ նույն ընկերությանը։
Ըստ բողոք բերած անձի ներկայացուցչի՝ քննարկվող որոշումը կայացնելիս Դատարանը հաշվի չի առել այն, որ բաժնետոմսերը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերվելուց հետո «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերեր են հանդիսանում հայցվորը՝ 12․4% մասնակցությամբ և պատասխանողներից «ԱՄՓ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ 12․5% մասնակցությամբ։ Այսինքն՝ «ԱՄՓ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ունի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության ժողովում ձայների մեծամասնություն, հետևաբար՝ բաժնետոմսերին վերաբերող որոշումները միանձնյա ընդունելու հնարավորություն։
Բողոք բերած անձի ներկայացուցիչը նշել է, որ եթե հայցադիմումը բավարարվի, ապա պետք է տեղի ունենա ռեստիտուցիա, բաժնետոմսերը կվերադարձվեն իրենց նախկին սեփականատերերին և բաժնետոմսերի վաճառքի կրկին իրականացվելու պարագայում հայցվորը հնարավորություն կունենա օգտվելու բաժնետոմսերը գնելու իր նախապատվության իրավունքից։ Սակայն, եթե գործի քննության ընթացքում Ընկերությունը, օրինակ օտարի բաժնետոմսերը, ապա Դատարանի վճռի կատարումը կդառնա անհնարին կամ կդժվարանա։ Օտարումը կարող է տեղի ունենալ ոչ միայն վաճառքի, այլև բաժնետոմսերը գրավադրելու և հետագայում դրանց նկատմամբ բռնագանձում տարածելու արդյունքում։ Հաշվի առնելով այն, որ «ԱՄՓ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ժողովում ունի ձայների մեծամասնություն և բաժնետոմսերին վերաբերող որոշումները միանձնյա ընդունելու հնարավորություն, ուստի մինչև սույն գործով վճռի կայացումը բաժնետոմսերի օտարումը դառնում է առավել քան իրատեսական։
Ըստ բողոք բերած անձի ներկայացուցչի՝ միջնորդությամբ հիմնավորվել է նաև, որ հայցվորը կարող է վնասներ կրել, եթե կայացվի բաժնետոմսերը մարելու և եղած բաժնետոմսերի անվանական արժեքը բարձրացնելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի չափն անփոփոխ թողնելու մասին որոշում։ Նման զարգացումն առավել քան իրատեսական է, քանի որ հենց այդպես է սահմանված հայցադիմումումով վիճարկվող բաժնետիրական համաձայնագրով։ Դատարանի՝ որոշման մեջ նշված այն փաստարկը, թե հայցվորը վնաս չի կրելու բաժնետոմսերի անվանական արժեքը բարձրացնելու դեպքում, անհիմն է։ Թեև բաժնետոմսերի անվանական արժեքի բարձրացումը տվյալ դեպքում կարող է համարվել օրինաչափ իրավական գործընթաց, սակայն դրա արդյունքում հայցվորը ստիպված կլինի կա՛մ լրացուցիչ գումար ներդնել ընկերության կանոնդրական կապիտալում, կա՛մ համապատասխան չափով զրկել բաժնետոմսերից, որի արդյունքում էլ ավելի կավելանա պատասխանող «ԱՄՓ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցությունը։
Հաշվի առնելով, որ «ԱՄՓ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներկայումս ունի ժողովում ձայների մեծամասնություն և բաժնետոմսերին վերաբերող որոշումներ կարող է կայացնել միանձնյա, ապա կարող է անտեսվել հայցվորի կարծիքն ու օրինական շահերը։
Ուստի, ըստ բողոք բերած անձի ներկայացուցչի՝ միջնորդությամբ հայցվող հայցի ապահովման միջոցը համաչափ է հայցադիմումով հետապնդվող նպատակին՝ կանխել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի և ընկերության կանոնադրության հիման վրա ձեռք բերված բաժնետոմսերի հետագա տնօրինումը և ապահովել բաժնետոմսերը կամ դրանց համապատասխան մասը հայցվորի կողմից ձեռք բերելու հնարավորությունը, ինչպես նաև հայցվորին զերծ պահել հնարավոր վնասներից՝ բաժնետոմսերի մարման և եղած բաժնետոմսերի անվանական արժեքը բարձրացնելու դեպքում։
Ելնելով վերոգրյալից՝ բողոք բերած անձի ներկայացուցիչը խնդրել է վերաքննիչ բողոքը բավարարել, Դատարանի՝ 19.01.2021 թվականի որոշումը վերացնել և կիրառել հայցի ապահովման միջոց՝
գ արգելել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը վաճառել, գրավադրել կամ ցանկացած այլ կերպով տնօրինել բաժնետոմսերը կամ որևէ այլ հիմքով այդ բաժնետոմսերի վերաբերյալ կնքել որևէ այլ գործարք,
գ մինչև սույն գործով կայացվելիք վճռի օրինական ուժի մեջ մտնելն արգելել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանն ընդունել բաժնետոմսերի մարման մասին որոշում,
գ արգելել ՀՀ կենտրոնական դեպոզիտարիային կամ բաժնետոմսերի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցում իրականացնող որևէ այլ մարմնի կատարել բաժնետոմսերի նկատմամբ որևէ իրավունքի գրանցում։
3. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
1) Հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելով՝ հայցվորը խնդրել է՝ արգելել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը վաճառել, գրավադրել կամ ցանկացած այլ կերպով տնօրինել բաժնետոմսերը կամ որևէ այլ հիմքով այդ բաժնետոմսերի վերաբերյալ կնքել որևէ այլ գործարք, ընդունել բաժնետոմսերի մարման մասին որոշում, ինչպես նաև արգելել ՀՀ կենտրոնական դեպոզիտարիային կամ բաժնետոմսերի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցում իրականացնող որևէ այլ մարմնի կատարել բաժնետոմսերի նկատմամբ որևէ իրավունքի գրանցում։
2) Համաձայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության և «Մաքուր երկաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքված բաժնետոմսերի վաճառքի և փոխանցման մասին պայմանագրի՝ «1․1․ Համաձայն սույն պայմանագրի վաճառողը գնորդին վաճառում և փոխանցում են վաճառողին սեփականության իրավունքով պատկանող ԶՊՄԿ բաժնետոմսերը, որոնց կշիռն Ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 14․999996 տոկոս, իսկ Գնորդն ընդունում է նման վաճառքն ու փոխանցումը և պարտավորվում է Վաճառողին վճարել Պայմանագրով սահմանված չափով և կարգով։»։ (գ․թ․ 37-43)
3) Համաձայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության և «Քրոնիմետ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված բաժնետոմսերի վաճառքի և փոխանցման մասին պայմանագրի՝ «1․1․ Համաձայն սույն պայմանագրի վաճառողը գնորդին վաճառում և փոխանցում են վաճառողին սեփականության իրավունքով պատկանող ԶՊՄԿ բաժնետոմսերը, որոնց կշիռն Ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 60․000094 տոկոս, իսկ Գնորդն ընդունում է նման վաճառքն ու փոխանցումը և պարտավորվում է Վաճառողին վճարել Պայմանագրով սահմանված չափով և կարգով։»։ (գ․թ․ 54-60)
4) Համաձայն 14․10․2019 թվականի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 14․10․2019 թվականի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի արձանագրության՝ «(․․․) Օրակարգի 1-ին հարցի շրջանակներում քվեարկության դրված հարցերի վերաբերյալ անցկացված քվեարկությունների արդյունքում Ժողովը միաձայն որոշեց․ (․․․) 5․ Սահմանել, որ օրակարգով սահմանված գործարքի կնքման արդյունքում Ընկերության կողմից ձեռք բերված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 2061253 հատ հասարակ անվանական բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում Ընկերությունը պետք է ՀՀ օրենսդրությամբ որոշում ընդունի ձեռք բերված բաժնետոմսերի մարման հաշվին Ընկերության մնացած բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման մասին՝ անփոփոխ պահելով կանոնադրությամբ սահմանված կանոնադրական կապիտալը կամ օտարվեն։»։ (գ․թ․ 27-29)
4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վերաքննիչ բողոքը դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում՝ Վերաքննիչ դատարանը գալիս է հետևյալ եզրակացության.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին, իսկ 4-րդ մասի համաձայն՝ կիրառվող հայցի ապահովման միջոցը չպետք է հանգեցնի իրավաբանական անձի գործունեության իրականացման փաստացի անհնարինության կամ նրա գործունեության համար ստեղծի էական խոչընդոտներ կամ հանգեցնի իրավաբանական անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը պետք է պարունակի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ և նշում հայցի ապահովման միջոցի կամ միջոցների մասին:
ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ կոնկրետ հայցի ապահովման համար կիրառվող ապահովման միջոցների տեսակը և բովանդակությունը որոշելիս դատարանը պետք է հիմք ընդունի նաև համաչափության սկզբունքը: Ինչպես բխում է Սահմանադրության 78-րդ հոդվածից՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Նշված հիմնարար ու ելակետային գաղափարը հաշվի առնելով՝ օրենսդիրը Օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանել է, որ հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին: Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու օրենսդրական հնարավորություն նախատեսվել է այն անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու և երաշխավորելու համար, որոնք տարբեր պահանջներով դիմել են դատարան՝ ակնկալելով իրենց խնդիրների լուծում, սակայն, կախված հանգամանքներից՝ կան ռիսկեր, որոնք կարող են դժվարացնել կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որոնք կապահովեն հետագայում կայացված դատական ակտի պատշաճ կատարումը: Ուստի նման ինստիտուտի նախատեսումն ինքնին իրավաչափ և ընդունելի է պայմանով, որ առկա են համարժեք և բավարար հիմքեր՝ մյուս կողմի իրավունքները և ազատությունները մինչև դատական ակտի կայացումը սահմանափակելու համար։ Որպեսզի դատարանը բավարարի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, պետք է միջնորդությամբ ներկայացված հանգամանքների լույսի ներքո համոզվի, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել համապատասխան դատական ակտի պատշաճ կատարումը՝ հայցվորի պահանջը բավարարելու դեպքում: (․․․) Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն քննելիս դատարանը պետք է հաշվի առնի այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են՝ prima facia հայցագնի հիմնավորվածությունը (դրամական պահանջների դեպքում), որոշակի գործողությունների կատարման կամ դրանցից ձեռնպահ մնալու անհրաժեշտության հիմնավորվածությունը (գործողություններ կատարելը պարտավորեցնելու կամ արգելելու դեպքերում), գույքի նկատմամբ ունեցած իրավունքների հավաստումը (գույքի իրացումը կասեցնելու կամ գույքի վրա արգելանք դնելու դեպքերում): (Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի 24․11․2020 թվականի թիվ ՍԴՈ-1561 որոշում)
ՀՀ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով հայցի ապահովման ինստիտուտին, նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածից հետևում է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը (տե'ս թիվ ՎԴ/3511/05/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2011 թվականի որոշում): Հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանել ու հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները և օրինական շահերը: (տե'ս թիվ ԵԿԴ/1807/02/13 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշում)
Միաժամանակ ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը (տե՛ս թիվ ՎԴ/0677/05/08 վարչական գործով 21.04.2008 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի որոշում):
ՀՀ Վճռաբեկ դատարանը իր որոշումներից մեկով արձանագրել է, որ հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը, և որ հայցի ապահովում կիրառելու համար անհրաժեշտ է ապացուցել հայցի ապահովում չկիրառելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հանգամանքը: (տե՛ս թիվ ԵԿԴ/1807/02/13 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.11.2015 թ. որոշումը)
Վերոնշյալ հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման հարցը քննարկելիս դատարանը պարտավոր է առաջին հերթին քննարկել հետևյալ երկու հարցերը` արդյո՞ք ներկայացված միջնորդությունը պարունակում է նշում հայցի ապահովման միջոցի մասին, և երկրորդ` արդյո՞ք միջնորդությունը բովանդակում է բավարար հիմնավորումներ նման միջոցի կիրառման անհրաժեշտության մասին:
Վերը շարադրված հոդվածների տառացի մեկնաբանությունից բխում է, որ հայցի ապահովման միջնորդություն ներկայացնելիս հայցվորը պետք է մատնանշի ոչ միայն նշված հիմքերը, այլ նաև հիմքերի առկայության վերաբերյալ հիմնավորումներ, այն է` այն փաստարկների մատնանշումը, որոնք վկայում են եզրափակիչ դատական ակտի կատարման անհնարինության, դժվարացման կամ վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ միջնորդություն ներկայացնող անձին էական վնաս հասցնելու վերաբերյալ: Տառացի մեկնաբանելով «հիմնավորում» բառը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այն նշանակում է պատճառաբանելու համար բերվող փաստարկ, պատճառ կամ հանգամանք:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը քննելիս ապացուցման շեմը շատ ավելի ցածր է, քան հայցի քննության պարագայում: Այլ կերպ ասած հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը կարող է բավարարվել նաև այն պարագայում, երբ հիմնավորվում է համապատասխան փաստերի բարձր հավանականությունը՝ առանց առանձին փաստեր վերջնական հաստատելու: Այլ կերպ ասած՝ քանի որ հայցի քննության արդյունքում են հաստատվում գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը, հիմք ընդունելով հայցի ապահովման միջնորդության հիմքում դրված փաստերի օրգանական կապը հայցով ապացուցման ենթակա փաստերի հետ, Դատարանը առանձին փաստեր ուղղակիորեն չի կարող հաստատել նշված միջնորդությունը քննելիս, ինչն օբյեկտիվորեն իջեցնում է սույն միջնորդությունները բավարարելու համար անհրաժեշտ ապացուցման շեմը: Ինչ վերաբերում է ներկայացված միջնորդության բավարար հիմնավորվածությանը, ապա հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելիս ապացուցման և հիմնավորումների շեմը շատ ավելի ցածր են, քան հիմնական հայցի բավարարման համար անհրաժեշտ հիմնավորումները: Այնուամենայնիվ, կարևոր է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ քննելիս դատարանը չի կարող հաստատված համարել այնպիսի փաստեր, որոնք պետք է հաստատվեն գործի քննության արդյունքում նույնիսկ դրա վերաբերյալ հստակ և ուղղակի ապացույցների առկայության պարագայում:
Հայցի ապահովման դատավարական ինստիտուտի կարևորագույն նպատակն է որոշակի երաշխիքներ ապահովել հարուցված հայցով հետագա վճռի կատարման և հայցվորի օրինական շահերը բացասական հետևանքներից պաշտպանելու համար: Հայցվորը պետք է ներկայացնի բավարար հիմնավորումներ, որոնց միջոցով Դատարանը կարող է հավաստիանալ հայցի ապահովման միջոցի չկիրառման արդյունքում հայցվորի կամ վեճի օբյեկտի համար բացասական հետևանքների առաջացման կամ դատական ակտի կատարման անհնարինության մեջ։ Միաժամանակ, հայցի ապահովման միջոց կիրառելու հարցը լուծելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև կիրառվող հայցի ապահովման միջոցի և հետապնդվող նպատակի համաչափությունը՝ գնահատելով պարտապանի իրավունքների սահմանափակման ծավալը։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, դատավարության մասնակիցների շահերի հավասարակշռման, իրավաբանական անձանց համար անհամաչափ բեռ սահմանելու, իրավաբանական անձի սնանկացման կամ լուծարման կանխման անհրաժեշտությունից ելնելով, որպես հայցի ապահովում կիրառելիս համաչափության սկզբունքի դրսևորում, սահմանել է իրավաբանական անձանց դեմ հայցի ապահովման միջոցի կիրառումը բացառող երկու հնարավոր դեպք՝
գ հայցի ապահովման միջոցը կհանգեցնի իրավաբանական անձի գործունեության իրականացման փաստացի անհնարինության, կամ
գ կհանգեցնի իրավաբանական անձի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման։
Վերոնշյալ երկու հիմքերի սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել քաղաքացիական շրջանառության կայունությունը։ Ընդ որում, վերոնշյալ երկու հիմքի առկայությունը սահմանափակում է հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորությունը անգամ այդպիսի հիմքերի առերևույթ առկայության դեպքում։
Սույն գործի փաստական հանգամանքների համադրմամբ՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցի ապահովման նման միջոցների կիրառումը կհանգեցնի իրավաբանական անձի կողմից ՀՀ օրենսդրության պահանջների խախտման։ Այսպես՝ պատասխանող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժընկերության կողմից կնքվել են բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ պայմանագրեր։ Միաժամանակ, 14․10․2019 թվականին հրավիրված բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի ընթացքում որոշվել է ձեռքբվերվող բաժնետոմսերը կա՛մ օտարել, կա՛մ բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնել։
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ընկերության բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցման միջոցով կանոնադրական կապիտալի նվազեցման մասին ժողովի որոշման հիման վրա ձեռք բերված` Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերը մարվում են դրանց ձեռքբերման ժամանակ: Խորհրդի որոշմամբ ձեռք բերված տեղաբաշխված բաժնետոմսերը ձայնի իրավունք չեն տալիս, չեն հաշվարկվում ձայների քանակի հաշվարկման ժամանակ և դրանցով շահութաբաժիններ չեն հաշվարկվում: Այդ բաժնետոմսերը պետք է իրացվեն դրանց ձեռքբերման պահից մեկ տարվա ընթացքում: Հակառակ դեպքում ժողովը պետք է որոշում ընդունի նշված բաժնետոմսերի մարման միջոցով կանոնադրական կապիտալի նվազեցման մասին, կամ ձեռք բերված բաժնետոմսերի մարման հաշվին Ընկերության մնացած բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման մասին` անփոփոխ պահելով կանոնադրությամբ սահմանված կանոնադրական կապիտալը:
Վերոնշյալ նորմի տառացի մեկնաբանության արդյունքում Վերաքննիչ դատարանը փաստում է, որ օրենսդիրը սահմանել է տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերման դեպքում ընկերության կողմից կատարվելիք հնարավոր գործողությունների շրջանակ։ Այսպես՝ մեկ տարվա ընթացքում այդ բաժնետոմսերը պետք է իրացվեն, իսկ բաժնետոմսերի չիրացման դեպքում՝ պետք է կա՛մ որոշում ընդունվի կանոնադրական կապիտալի նվազեցման մասին, կա՛մ բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու մասին։
Մինչդեռ, հայցի ապահովման միջոցի կիրառման արդյունքում պատասխանողը կզրկվի վերոնշյալ գործողություններից որևէ մեկը կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում ոչ միայն չի կարողանա կատարել ընկերության ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշումը, այլև օրենսդրությամբ սահմանված պահանջը, եթե գործի քննությունը մեկ տարուց ավել տևի, ինչը գործերի քննության ընդհանուր ժամկետների առումով հավանական ժամանակահատված է։
Արդյունքում, հայցի ապահովման միջոցի կիրառումը կհանգեցնի իրավաբանական անձի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման։
Ուստի, վերաքննիչ բողոքը հիմնավորված չէ և ենթակա է մերժման։
Վերոգրյալի լույսի ներքո Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրակացության, որ վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման, և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասով` Դատարանի` 19.01.2021 թվականի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու մասին դատարանի որոշումը վերաքննիչ դատարան կարող է բողոքարկել այն անձը, որի միջնորդությամբ կիրառվել էր հայցի ապահովման միջոց: Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման:
Անդրադառնալով սույն որոշման բողոքարկման հարցին` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ, 381-րդ, 387-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Մերժել «Զանգեզուր Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Միխաիլ Մկրտումյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
2. ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.01.2021 թվականի թիվ ՍԴ2/0300/02/20 քաղաքացիական գործով կայացրած «Հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ` Ն. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից 03 Հոկտեմբեր 2022 |
Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը
![]() |
Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը: |
---|