Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ՏԴ/0040/01/21

Վիճակագրական տողի համար: 15.19

Ամբաստանյալ

Արմեն Գուրգեն Ստեփանյան

Դատավոր

Տավուշի Մարզ:

Ռաֆիկ Մելքոնյան

Հոդվածներ

Տավուշի Մարզ:

ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 329 Մաս 1

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք

Հոդված 395
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Արմեն Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը


  • Նիստեր
  • Ակտեր
  • Տավուշի Մարզ

Գործ ՏԴ/0040/01/21


Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
Հ Ա Ն Ո Ւ Ն Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա Ն
04.05.2021թ. ք.Իջևան

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը`
նախագահությամբ դատավորª Ռաֆիկ Մելքոնյանի
քարտուղարությամբª Նոնա Օհանյանի
մասնակցությամբ
դատախազª Վաչե Ղազարյանի
պաշտպան՝ Սարգիս Հովհաննիսյանի

քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Գուրգենի Ստեփանյանիª ծնված 25.07.1975թ. Մասիս քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ և ՌԴ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, նախկինում չդատված, ամուսնացած, խնամքին երկու անչափահաս երեխա, զբաղվում է անասնապահությամբ, կալանքի տակ է 2021թ. հունվարի 22-ից, բնակվել է Արարատի մարզ, Խարբերդ համայնք, 5 փողոց, տուն 99 հասցեում, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը.
22.01.2021թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Հ.Մարտիրոսյանի կողմից որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: 23.01.2021թ. ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով Արմեն Գուրգենի Ստեփանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել այն բանի համար, որ նա առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը:
Այսպես.
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արմեն Գուրգենի Ստեփանյանը, 2018 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում հետախուզման մեջ գտնվելով ՌԴ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով և 322-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար, 2018 թվականի նոյեմբերի վերջերին շրջանցել է ՀՀ սահմանապահ զորքերի ՙԲագրատաշեն՚ հսկիչ-անցագրային կետն ու ապօրինիª առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, Դեբեդ գետն անցնելու եղանակով Վրաստանի կողմից հետիոտն հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և մուտք գործել ՀՀ տարածք:
31.03.2021թ. քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

2. Արագացված դատական քննություն.
Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Արմեն Գուրգենի Ստեփանյանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:
Միջնորդությունը պնդեց նաև պաշտպանը:
Գործով մեղադրողը չառարկեց արագացված կարգ կիրառելու մասին միջնորդության դեմ:
Նկատի ունենալով, որ հարուցված միջնորդությունը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751, 3752 հոդվածների պահանջներից, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով որակումը համապատասխանում է ամբաստանյալին առաջադրված մեղադրանքին` դատարանը որոշեց անցկացնել արագացված կարգով դատական քննություն:

3. Դատարանի իրավական վերլուծությունները.
Այսպիսով, ամբաստանյալ Արմեն Գուրգենի Ստեփանյանին մեղսագրված արարքը հաստատված է, ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով ճիշտ է որակված, որի համար նա ենթակա է պատժի:
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար: ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները: ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն` պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները:
Ամբաստանյալ Արմեն Գուրգենի Ստեփանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ոչ միայն կատարված հանցագործության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, այլև ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքներըª այն, որ նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար, բնութագրվում է դրականորեն:
Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք` դատարանը հաշվի է առնում այն, որ ամբաստանյալը խնամքի տակ ունի մինչև տասնչորս տարեկան երկու երեխա:
Գործով ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք ձեռք չի բերվել: Անդրադառնալով դատախազի այն փաստարկին, որ իբրև անձը բնութագրող հանգամանք պետք է հաշվի առնել ամբաստանյալիª ՌԴ-ում միևնույն արարքի համար հետախուզման մեջ գտնվելու հանգամանքը, դատարանը գտնում է, որ դրանով իսկ խախտվելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18 հոդվածի պահանջն առ այն, որ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն դատարանն արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից, ապա առավել մեղմ պատիժը: Միաժամանակ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արմեն Գուրգենի Ստեփանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով պատիժ պետք է նշանակել որոշակի ժամկետով ազատազրկում՝ նվազագույն չափով, որով հնարավոր կլինի հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը: Անդրադառնալով այն հարցին, թե ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, դատարանը գտնում է, որ նշանակված ազատազրկման ձևով պատժի ժամկետին ենթակա է հաշվակցման ամբաստանյալիª նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը:
Ապացույց ճանաչված փաստաթղթերը, որոնք կցված են քրեական գործին, թողնել քրեական գործի մեջ:
Քննության առնելով ամբաստանյալ Արմեն Գուրգենի Ստեփանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը` դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցըª կալանավորումը, պետք է վերացնել և նրան անհապաղ ազատ արձակել արգելանքից դատական նիստերի դահլիճում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753 հոդվածով` դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Ամբաստանյալ Արմեն Գուրգենի Ստեփանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով և դատապարտել 3 /երեք/ ամիս ժամկետով ազատազրկման:
ՀՀ քրեական օրենսգրքի 69 հոդվածի կիրառմամբ ամբաստանյալ Արմեն Գուրգենի Ստեփանյանիª կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվակցել ազատազրկման ձևով նշանակված պատժին և համարել նրա կողմից պատիժը կրած:
Ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնել և նրան անհապաղ ազատ արձակել արգելանքից դատական նիստերի դահլիճում:
Ապացույց ճանաչված փաստաթղթերը, որոնք կցված են քրեական գործին, թողնել քրեական գործի մեջ:
Բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395 հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքերի` դատավճիռը վերաքննության կարգով կարող է բողոքարկվել հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Դ Ա Տ Ա Վ Ո Րª Ռ. Մ Ե Լ Ք Ո Ն Յ Ա Ն

Դատական Գործ N: ՏԴ/0040/01/21
Դատական Գործ N: ՏԴ/0040/01/21
Տավուշի Մարզ
Նոր քրեական գործ    
Երբ է գործը ստացվել: 31-03-2021
Ինչ կարգով է գործը ստացվել: Առաջին անգամ
Գործը որտեղից է ստացվել:
Դատախազություն: ՀՀ Գլխավոր դատախազություն
Նախաքննական գործի համարը: 58200921
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն:Արմեն Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը
Մեղադրյալ
Անձ
ԱնունԱրմեն   
ԱզգանունՍտեփանյան   
ՀայրանունԳուրգեն
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Հոդված_1
Հոդված329       Մաս 1
Դատվածություն:
Պաշտպան
Անուն
Ազգանուն
Հասցե
Վիճակագրական տողի համարը: 15.19
Լրացուցիչ վիճակագրական տողի համար: Առկա չէ
Իրեղեն ապացույց
Իրեղեն ապացույցի անվանումը:
Իրեղեն ապացույցի պահպանման փաստացի տեղը:
Խափանման միջոց: Կալանավորում
Չափահաս: Այո
Մակագրել    
Երբ: 31-03-2021
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Տավուշի Մարզ
Դատավորի անուն: Ռաֆիկ  Մելքոնյան
Դատավոր
Դատարանի անվանում: Տավուշի Մարզ
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Երբ: 01-04-2021
Ստեղծման ամսաթիվ: 2021-04-19 11:17:34
Որոշումը:ՏԴ/0040/01/21

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ


մեղադրյալ Արմեն Գուրգենի Ստեփանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը քննության առնելու մասին

12.04.2021թ. ք.Իջևան

ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբª դատավոր Ռ.Մելքոնյանի, քարտուղարությամբª Ն.Օհանյանի, մասնակցությամբª դատախազ Վ.Ղազարյանի, մեղադրյալ Ա.Ստեփանյանի, պաշտպան Ս.Հովհաննիսյանի, դռնփակ դատական նիստում քննության առնելով մեղադրյալ Արմեն Գուրգենի Ստեփանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածության ու օրինականության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

31.03.2021թ. ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Գուրգենի Ստեփանյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով:
01.04.2021թ. քրեական գործն ընդունվել է դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի վարույթ:
Ըստ քրեական գործի նյութերի` 22.01.2021թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Հ.Մարտիրոսյանի կողմից որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին այն փաստի կապակցությամբ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արմեն Գուրգենի Ստեփանյանը շրջանցելով ՀՀ պետական սահմանի հսկիչ-անցագրային կետերը, ապօրինիª առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, 2016 թվականի օգոստոսի 7-ից հետո ընկած ժամանակահատվածում հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, ինչից հետո վերջինիս հանցավոր արարքը բացահայտվել է Վրաստանի իրավապահ մարմիններին կողմից:
23.01.2021թ. ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով Արմեն Գուրգենի Ստեփանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ նա, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը:
Այսպես,
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արմեն Ստեփանյանը, 2018 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում հետախուզման մեջ գտնվելով ՌԴ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով և 322-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար, 2018 թվականի նոյեմբերի վերջերին շրջանցել է ՀՀ սահմանապահ զորքերի ՙԲագրատաշեն՚ հսկիչ-անցագրային կետն ու ապօրինիª առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, Դեբեդ գետն անցնելու եղանակով Վրաստանի կողմից հետիոտն հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և մուտք գործել ՀՀ տարածք:




2021 թվականի հունվարի 24-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղադրյալ Արմեն Գուրգենի Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումª երկու ամիս ժամկետով:
2021 թվականի մարտի 16-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղադրյալ Արմեն Գուրգենի Ստեփանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է երկու ամիս ժամկետովª մինչև 22.05.2021թ.:
Դատախազը, ամփոփելով իր փաստարկները, հայտնեց, որ սույն քրեական գործով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելիս դատարանը շարադրել է հիմնավորումներ, որոնք անփոփոխ են մնացել ինչպես մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելիս, այնպես էլª այժմ: Այսինքն, մեղադրյալի կալանավորման պայմանը և կալանքի հիմքերը չեն վերացել:
Պաշտպանը, ամփոփելով դատախազի հիմնավորումների դեմ իր առարկություննեը, ներկայացնելով իր դիրքորոշումը, հայտնեց, որ այս պահին վերացել է իր պաշտպանյալին կալանավորելու հիմքերից այն մեկը, որ նա կարող է իրեն մեղսագրված արարքը կատարած լինի այլ անձանց մասնակցությամբ, և որ ազատության մեջ գտնվելով նա կարող է ապօրինի ազդեցություն ունենալ այդպիսի անձանց նկատմամբ: Այսինքն, իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքից հետևում է, որ նրան մեղսագրված հանցագործությանը այլ անձ չի մասնակցել: Բացի այդ, իր պաշտպանյալը խնամքի տակ ունի անչափահաս երեխաներ, զբաղվում է անասնապահությամբ, այդ ոլորտում ունի ֆինանսական ներդրումներ, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատել է հայրենիքում մշտական բնակություն հաստատելու նպատակով: Ուստի և մեղադրյալը քննությունից խուսափելու կամ դրա իրականացմանը որևէ ձևով խոչընդոտելու պատճառ չունի: Միաժամանակ, միջնորդեց կալանքը վերացնել և ընտրել այլ խափանման միջոց, թեկուզ գրավ 1.000.000 ՀՀ դրամի չափով կամ ըստ դատարանի հայեցողության:
Մեղադրյալը միացավ պաշտպանի փաստարկներին:
Քննության առնելով մեղադրյալ Արմեն Գուրգենի Ստեփանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածության հարցը, լսելով դատախազի ու պաշտպանության կողմի փաստարկները, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի 26.06.2018 թվականի հմ 1421 որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումները, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-137 հոդվածների պահանջներիցª դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառված լինելու դեպքում դատարանը հետագայում պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը, և որ նման միջնորդություն կարող է ներկայացվել, եթե առկա են այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել: Մինչդեռ, գործի նյութերից և պաշտպանության կողմի փաստարկներից հետևում է, որ իբրև նոր հանգամանք փարատվել է կասկածն առ այն, որ մեղադրյալին մեղսագրված հանցագործությունը չի կատարվել հանցակցությամբ, սակայն այս հանգամանքը ինքնին բավարար չէ արձանագրելու, որ առկա չեն խափանման միջոց կալանքի կիրառման այն հիմքերը, որպիսիք շարադրված են մեղադրյալի նկատմամբ իբրև խափանման միջոց կալանք ընտրելու և մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու որոշումներում: Սույն պատճառաբանությամբ էլ դատարանը գտնում է, որ քրեական գործի քննության այս փուլում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134 հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր չէ հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցի կիրառմամբ, հետևաբար, պաշտպանության կողմի միջնորդությունըª կալանքը վերացնելու ու այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, բավարարման ենթակա չէ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-138-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 24.01.2021թ. որոշմամբ մեղադրյալ Արմեն Գուրգենի Ստեփանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան տասնօրյա ժամկետում:

Դ Ա Տ Ա Վ Ո Րª Ռ. Մ Ե Լ Ք Ո Ն Յ Ա Ն
Որոշումը ուղարկվել է կողմերին: 13-04-2021
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: 01-04-2021
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 23-04-2021
Դատավարության կողմեր: Մեղադրող
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր: Պաշտպան
Դատավարության կողմեր
ԱնունՎ.   
ԱզգանունՂազարյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Դատավարության կողմեր
ԱնունԱրմեն   
ԱզգանունՍտեփանյան   
ՀայրանունԳուրգեն
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Դատավարության կողմեր
ԱնունՍարգիս   
ԱզգանունՀովհաննիսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Դատավարության կողմեր
Անվանում:   
Հասցե:   
Ժամ: 15:30
Նիստերի դահլիճի համարը: 3
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Ստեղծման ամսաթիվ: 2021-04-19 11:32:29
Որոշում:Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


15.04.2021թ. ք.Իջևան

ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ.Մելքոնյանս ուսումնասիրելով քրեական գործի նյութերն ըստ մեղադրանքի Արմեն Գուրգենի Ստեփանյանիª ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

2021 թվականի ապրիլի 1-ին քրեական գործը վարույթ է ընդունվել: Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 12.04.2021թ. որոշմամբ մեղադրյալ Արմեն Գուրգենի Ստեփանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ:
Գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում դատարանը գտնում է, որ օրենքով նախատեսված ժամկետում պետք է քրեական գործը նշանակել դատական քննությանª նկատի ունենալով, որ բացակայում են գործի վարույթը կարճելու, կասեցնելու, գործը մեղադրողին վերադարձնելու, ըստ ընդդատության ուղարկելու, ինչպես նաև ինքնաբացարկի հիմքերը:
Միաժամանակ դատարանը գտնում է, որ տասն օրվա ընթացքում քրեական գործը նշանակելով դատական քննությանª դատական նիստի ենթակա են կանչման պաշտպան Ս.Հովհաննիսյանը և դատակոչի ցանկում ընդգրկված անձինք:
ՈՒստի, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292, 293 հոդվածներով

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Սույն քրեական գործի դատական քննությունը նշանակել 2021թ. ապրիլի 23-ին, ժամը 15:30-ին դռնբաց դատական նիստում՝ Իջևան քաղաքի նստավայրում, դատավոր Ռ.Մելքոնյանի նախագահությամբ, քարտուղարությամբ՝ Ն.Օհանյանի:
Գործով կազմված դատակոչի ենթակա անձանց ցանկը թողնել անփոփոխ:


Դ Ա Տ Ա Վ Ո Րª Ռ. Մ Ե Լ Ք Ո Ն Յ Ա Ն
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 04-05-2021
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համարը: 3
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Կայացվել է դատավճիռ    
Ամսաթիվ: 04-05-2021
Այլ նշումներ:
Մեղադրական    
Մեղադրյալ
ԱնունԱրմեն   
ԱզգանունՍտեփանյան   
ՀայրանունԳուրգեն
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Ամսաթիվ: 04-05-2021
Առավել ծանր հանցագործության հոդված
Հոդված329       Մաս 1
Առավել ծանր հանցագործության հոդվածով: Դատապարտվել է
Այլ հանցագործության հոդվածներ
Հոդված
Այլ հանցագործության հոդվածներով:
Հիմնական պատիժ: Որոշակի ժամկետով ազատազրկում
Լրացուցիչ պատիժ:
Այլ պատժաչափեր:
Պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Քրեական պատասխանատվությունից ազատելը՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով:
Բռնագանձնված գույքի չափը:
Օրենսգիրք: Քրեական օրենսգիրք
Այլ նշումներ:
Կիրառվել է քրեաիրավական հարկադրանքի միջոց:
Արագացված վարույթ    
Ամսաթիվ: 04-05-2021
Այո/Ոչ: Այո
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2021-05-20 10:18:08    
Դատական ակտի բովանդակությունը:Գործ ՏԴ/0040/01/21


Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
Հ Ա Ն Ո Ւ Ն Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա Ն
04.05.2021թ. ք.Իջևան

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը`
նախագահությամբ դատավորª Ռաֆիկ Մելքոնյանի
քարտուղարությամբª Նոնա Օհանյանի
մասնակցությամբ
դատախազª Վաչե Ղազարյանի
պաշտպան՝ Սարգիս Հովհաննիսյանի

քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Գուրգենի Ստեփանյանիª ծնված 25.07.1975թ. Մասիս քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ և ՌԴ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, նախկինում չդատված, ամուսնացած, խնամքին երկու անչափահաս երեխա, զբաղվում է անասնապահությամբ, կալանքի տակ է 2021թ. հունվարի 22-ից, բնակվել է Արարատի մարզ, Խարբերդ համայնք, 5 փողոց, տուն 99 հասցեում, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը.
22.01.2021թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Հ.Մարտիրոսյանի կողմից որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: 23.01.2021թ. ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով Արմեն Գուրգենի Ստեփանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել այն բանի համար, որ նա առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը:
Այսպես.
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արմեն Գուրգենի Ստեփանյանը, 2018 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում հետախուզման մեջ գտնվելով ՌԴ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով և 322-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար, 2018 թվականի նոյեմբերի վերջերին շրջանցել է ՀՀ սահմանապահ զորքերի ՙԲագրատաշեն՚ հսկիչ-անցագրային կետն ու ապօրինիª առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, Դեբեդ գետն անցնելու եղանակով Վրաստանի կողմից հետիոտն հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և մուտք գործել ՀՀ տարածք:
31.03.2021թ. քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

2. Արագացված դատական քննություն.
Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Արմեն Գուրգենի Ստեփանյանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:
Միջնորդությունը պնդեց նաև պաշտպանը:
Գործով մեղադրողը չառարկեց արագացված կարգ կիրառելու մասին միջնորդության դեմ:
Նկատի ունենալով, որ հարուցված միջնորդությունը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751, 3752 հոդվածների պահանջներից, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով որակումը համապատասխանում է ամբաստանյալին առաջադրված մեղադրանքին` դատարանը որոշեց անցկացնել արագացված կարգով դատական քննություն:

3. Դատարանի իրավական վերլուծությունները.
Այսպիսով, ամբաստանյալ Արմեն Գուրգենի Ստեփանյանին մեղսագրված արարքը հաստատված է, ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով ճիշտ է որակված, որի համար նա ենթակա է պատժի:
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար: ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները: ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն` պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները:
Ամբաստանյալ Արմեն Գուրգենի Ստեփանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ոչ միայն կատարված հանցագործության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, այլև ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքներըª այն, որ նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար, բնութագրվում է դրականորեն:
Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք` դատարանը հաշվի է առնում այն, որ ամբաստանյալը խնամքի տակ ունի մինչև տասնչորս տարեկան երկու երեխա:
Գործով ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք ձեռք չի բերվել: Անդրադառնալով դատախազի այն փաստարկին, որ իբրև անձը բնութագրող հանգամանք պետք է հաշվի առնել ամբաստանյալիª ՌԴ-ում միևնույն արարքի համար հետախուզման մեջ գտնվելու հանգամանքը, դատարանը գտնում է, որ դրանով իսկ խախտվելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18 հոդվածի պահանջն առ այն, որ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն դատարանն արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից, ապա առավել մեղմ պատիժը: Միաժամանակ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արմեն Գուրգենի Ստեփանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով պատիժ պետք է նշանակել որոշակի ժամկետով ազատազրկում՝ նվազագույն չափով, որով հնարավոր կլինի հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը: Անդրադառնալով այն հարցին, թե ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, դատարանը գտնում է, որ նշանակված ազատազրկման ձևով պատժի ժամկետին ենթակա է հաշվակցման ամբաստանյալիª նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը:
Ապացույց ճանաչված փաստաթղթերը, որոնք կցված են քրեական գործին, թողնել քրեական գործի մեջ:
Քննության առնելով ամբաստանյալ Արմեն Գուրգենի Ստեփանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը` դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցըª կալանավորումը, պետք է վերացնել և նրան անհապաղ ազատ արձակել արգելանքից դատական նիստերի դահլիճում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753 հոդվածով` դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Ամբաստանյալ Արմեն Գուրգենի Ստեփանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով և դատապարտել 3 /երեք/ ամիս ժամկետով ազատազրկման:
ՀՀ քրեական օրենսգրքի 69 հոդվածի կիրառմամբ ամբաստանյալ Արմեն Գուրգենի Ստեփանյանիª կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվակցել ազատազրկման ձևով նշանակված պատժին և համարել նրա կողմից պատիժը կրած:
Ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնել և նրան անհապաղ ազատ արձակել արգելանքից դատական նիստերի դահլիճում:
Ապացույց ճանաչված փաստաթղթերը, որոնք կցված են քրեական գործին, թողնել քրեական գործի մեջ:
Բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395 հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքերի` դատավճիռը վերաքննության կարգով կարող է բողոքարկվել հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Դ Ա Տ Ա Վ Ո Րª Ռ. Մ Ե Լ Ք Ո Ն Յ Ա Ն
Դատական ակտի ամսաթիվը: 04-05-2021
Գործը քննվել է: Դռնբաց
Այլ նշումներ:
Դատավճռի, որոշման կատարում    
Ամսաթիվ: 07-06-2021
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 08-06-2021
Էջերի քանակ: հատոր 1՝ 223, հատոր 2՝ 91
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 08-06-2021
Էջերի քանակը: հատոր 1-ին 223, հատոր 2-րդ 91
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:փաստաթղթեր ավելանալու պատճառով 2-րդ հատորի թերթերի քանակը դարձել է 94
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       22 Հուլիս 2021

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան