Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ՏԴ/0053/01/18

Վիճակագրական տողի համար: 15.19

Ամբաստանյալ

Գագիկ Ռաֆիկ Պետրոսյան

Դատավոր

Տավուշի Մարզ:

Սամվել Մարդանյան

Քրեական վերաքննիչ:

Սերգեյ Մարաբյան

Հոդվածներ

Տավուշի Մարզ:

ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 329 Մաս 1
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Գագիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի սեպտեմբերի 25-ին Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի տարածքով անցնելով Դեբեդ գետը, շրջանցելով սահմանային անցակետերը, առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության՝ ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը՝ մուտք գործելով Վրաստան: Բացի այդ՝ 2018 թվականի օգոստոսի 1-ի առավոտյան, Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի տարածքով անցնելով Դեբետ գետը, ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը՝ Վրաստանից մուտք գործելով ՀՀ տարածք:

  • Նիստեր
  • Ակտեր
  • Տավուշի Մարզ
  • Քրեական վերաքննիչ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՙ12՚ հունվարի 2021թ. ք. ԻՋԵՎԱՆ

ՏԴ/0053/01/18

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ (այսուհետ նաևª Դատարան)ª

ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ` ԴԱՏԱՎՈՐ ՍԱՄՎԵԼ ՄԱՐԴԱՆՅԱՆԻ

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` ՕՖԵԼՅԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ`

ԴԱՏԱԽԱԶ ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԿԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ ՎՐԵԺ ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆԻ

դռնբաց դատական նիստում քննության առնելով անմեղսունակության վիճակում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/ արգելված արարք կատարած անձ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի (ծնված 22.09.1961թ., ՀՀ Լոռու մարզի Հագվի գյուղում, ազգությամբ հայ, քաղաքացիությունն անհայտ, բարձրագույն կրթությամբ, ամուրի, նախկինում դատված, դատվածությունը մարված, դատվածություն չունեցող, չի աշխատում, բնակվում է ՀՀ Լոռու մարզ, Թումանյանի շրջան, գ. Հագվի, 5-րդ փողոց, տուն 26 հասցեում, ներկայումս գտնվում է ՀՀ ԱՆ ՙՀոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն՚ ՓԲԸ-ի հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում) նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառելու վրաբերյալ վարույթը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.
11.08.2018թ. ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Ա.Ստեփանյանի կողմից հարուցվել է թիվ 58217418 քրեական գործըª ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ընդունվել վարույթ:
21.08.2018թ. Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը թիվ 58217418 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/ այն բանի համար, որ նա 2015 թվականի սեպտեմբերի 25-ին Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի տարածքով անցնելով Դեբեդ գետը, շրջանցելով սահմանային անցակետերըª առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվությանª ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանըª մուտք գործելով Վրաստան:
Բացի այդ, Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը 2018 թվականի օգոստոսի 01-ի առավոտյան Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի տարածքով անցնելով Դեբեդ գետը, շրջանցելով սահմանային անցակետերըª առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվությանª ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանըª Վրաստանից մուտք գործելով Հայաստանի Հանրապետության տարածք, որից հետո Գագիկ Պետրոսյանը նույն օրը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի զինծառայողների կողմից:
29.11.2018թ. որոշում է կայացվել Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելª նրա գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով:
Նույն օրը նշված որոշման պատճենը, կից նյութերը, ինչպես նաև Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի մոտ հայտնաբերված ժամացույցները և դրանց մեխանիզմներն ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեª վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար:
13.12.2018թ. սույն քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և էլեկտրոնային մակագրման համակարգի միջոցով մակագրվել դատավոր Ս. Մարդանյանին:
14.12.2018թ. քրեական գործն ընդունվել է դատավոր Ս. Մարդանյանի վարույթ և նշանակվել դատաքննության:
14.03.2019թ. կայացած դատական նիստին ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանը միջնորդություն է ներկայացրել դատարանինª ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ նշանակել ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն:
Նույն օրը բավարարվել է պաշտպանի միջնորդությունը և նկատի ունենալով, որ ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը սույն քրեական գործով նշանակված բոլոր դատական նիստերին դրսևորել է այնպիսի անհավասարակշիռ վարքագիծ, որը ողջամիտ կասկածներ է առաջացրել ինչպես Դատարանի, այնպես էլ քրեական դատավարությանը մասնակցող անձանց մոտª վերջինիս կողմից իրավիճակը ճիշտ ընկալելու, իր գործողությունների բնույթը գիտակցելու, ինչպես նաև դրանք կառավարելու առումով, իսկ նշված հանգամանքների պարզումը կարևոր է սույն քրեական գործի ճիշտ լուծման համար, միաժամանակ այդ հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են գիտության բնագավառի հատուկ գիտելիքներ, վերջինիս նկատմամբ նշանակվել է ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովին:
10.10.2019թ. որոշում է կայացվել ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:
29.10.2019թ. ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը հայտնաբերվել, ներկայացվել է Դատարանին, և քրեական գործի վարույթը վերսկսվել է:
Նկատի ունենալով, որ Դատարանի կողմից նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության կատարմանը հնարավոր չի եղել ապահովել Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի ներկայությունըª չնայած ձեռնարկված ջանքերին, ուստի 02.06.2020թ. Դատարանի կողմից որոշում է կայացվել ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին:
23.11.2020թ. ստացվել է դատահոգեբուժական փորձաքննության թիվ 79 եզրակացությունը, համաձայն որիª ՙ(...) Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը տառապել և տառապում է ՙՇիզոֆրենիա պարանոիդ ձև F 20.0՚ հոգեկան հիվանդությամբ:
Ինչպես իրավախախտումը կատարելիսª 25.09.2015թ., 01.08.2018թ., այնպես էլ ներկայումս փորձաքննվողը գտնվել և գտնվում է վերը նշված հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է զառանցական ապրումների ներքո, ինչը նրան զրկել և զրկում է գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ուստի իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանին հարկ է ճանաչել անմեղսունակ:
Իր ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, սոցիալապես խիստ վտանգավոր է, ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում՚:
24.11.2020թ. որոշում է կայացվել Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/ քրեական գործը փոխակերպել անմեղսունակության վիճակում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու վարույթի:
10.12.2020թ. որոշում է կայացվել Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու, նրա նկատմամբ անվտանգության միջոց կիրառելուª բժշկական հաստատությունում տեղավորելու մասին:
2. Ապացույցների հետազոտում և գնահատում.
Դատաքննությամբ հետազոտված ապացույցներով դատարանը հաստատված համարեց, որ ՀՀ Լոռու մարզի Հագվի գյուղի բնակիչ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը 2015 թվականի սեպտեմբերի 25-ին Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի տարածքով անցնելով Դեբեդ գետը, շրջանցելով սահմանային անցակետերըª առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվությանª ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանըª մուտք գործելով Վրաստան:

Քրեական օրենքով արգելված արարք կատարած անձի օրինական ներկայացուցիչ Կարինե Ռաֆիկի Պետրոսյանը հայտնեց, որ Գագիկ Պետրոսյանն իր հարազատ եղբայրն է: Ինքը տեղյակ չէ նրա կողմից առանց համապատասխան փաստաթղթերի և թույլտվության ՀՀ սահմանը հատելու մասին: Նա այնպիսի բնավորություն ունի, որ ոչ մեկի չի լսում, այդ թվումª նաև իրեն: Ինքը չի կարող երաշխավորել, որ կարող է վերահսկել նրան: Միաժամանակ գտնում է, որ տանը լինելու դեպքում նրա վիճակն ավելի լավ կարող է լինել և չի կարծում, որ հոգեբուժական հիվանդանոցում նրան կարող են բուժել, կարծում է, որ նրան ընդամենը ուժեղ հանգստացնող դեղեր են տալիս /դատական նիստի արձանագրություն/:
Վկա Արեն Սեյրանի Բաբայանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանն իր հարազատ մորեղբայրն է: Նա զբաղվում է ժամացույցների առուվաճառքով: 2015 թվականին Գագիկ Պետրոսյանը մեկնել է Վրաստան և շուրջ երեք տարի բնակվել Վրաստանի Թբիլիսի քաղաքում: Ինքը տեղյակ է, որ նա օրինական կարգով է մեկնել Հայաստանի Հանրապետությունից: Բացարձակ որևէ տեղեկություն չի ունեցել այն մասին, որ նա ապօրինի է հատել ՀՀ պահպանվող պետական սահմանըª հայտնվելով Վրաստանում: Այդ մասին իմացել է այն ժամանակ, երբ նույն եղանակով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելուց հետո Գագիկին բռնել էին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակիցները: Մինչ Վրաստան մեկնելն ինքը Գագիկ Պետրոսյանի հետ, կարելի է ասել, որպես այդպիսին շփում չի ունեցել: Այդ ժամանակ նա բնակվել է Երևան քաղաքում, թեպետ հաշվառված է եղել իր բնակության հասցեում, որը նրա հայրական տունն է: Երբ Գագիկը բնակվել է Վրաստանում, առիթից առիթ համացանցի միջոցով զրուցել են նրա հետ, հետաքրքրվել նրա որպիսությունից և իրենց շփումն այդքանով սահմանափակվել է: Գիտի, որ նա իր հավաքած գումարով է ապրել, այլ մանրամասների մասին տեղյակ չէ: Հերթական անգամª 2018 թվականի հուլիսի 31-ին, Գագիկը ՙViber՚ բջջային հավելվածովª +995597901071 համարի ներքո գրանցված, կապ է հաստատել իր հետ և զրույցի ընթացքում իրեն ասել, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան, անհրաժեշտ է իրեն դիմավորել: Գագիկն իրեն ասել է, որ հայկական բջջային հեռախոսահամար չունի, այդ իսկ պատճառով ինքը պետք է հաջորդ օրըª 2018 թվականի օգոստոսի 01-ին, լիներ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում: Նա ասել է, որ այդ գյուղի մի հայտնի վայրի մոտ սպասի իրեն: Քանի որ նա հայկական հեռախոսահամար չի ունեցել, ինքը պետք է ասեր այդ վայրը, նա էլ կգար այդտեղ: Իր ծանոթներից տեղեկացել է, որ դա Բագրատաշեն գյուղի ՙԲաղնիքի թաղ՚ կոչվող հատվածն է, ինչի մասին էլ ասել է Գագիկին: Նա հետաքրքրվել է, թե ինչ ավտոմեքենայով է գնալու, ինքն էլ ասել է, որ իր ՙՖոլկսվագեն Ջետտա՚ մակնիշի 34 MN 461 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով: Ինքն անգամ հարցրել է, թե նա կցանկանա արդյո±ք, որ իրեն դիմավորի իր վաղեմի ծանոթ, իրենց գյուղի բնակիչ Դավիթի հետ, որին ի պատասխան Գագիկն ասել է, որ իր համար տարբերություն չկա: Ինքը սահմանային անցակետի մոտ Գագիկին դիմավորելու չի գնացել, քանի որ նա էր իրեն այդպես ասել: Նա իր էությամբ այնպիսի մարդ է, որ չի սիրում, որ իրեն ավելորդ հարցեր տան, բացի այդ էլ, ինքը կոնկրետ չի իմացել, թե սահմանային անցակետը Բագրատաշեն գյուղի որ հատվածում է, քանի որ երբևէ ՀՀ պետական սահմանը չի հատել: Մի խոսքով, ինքը հաջորդ օրը գնացել է Բագրատաշեն գյուղի ՙԲաղնիքի թաղ՚ կոչվող հատված, որտեղ եղել է բաղնիքի հին շենք, որի տեղակայման վայրը ինքը պարզել էª անծանոթ անձանց հարց ու փորձ անելով: Այդ մասին տեղյակ է պահել Գագիկին, նա էլ ասել է, որ կգա այդ հատված: Որոշ ժամանակ անց սպասելուց հետո ինքը նկատել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողներին, որոնց հետ է գտնվել նաև Գագիկ Պետրոսյանը: Երբ իրենք տեղափոխվել են մոտակա պարետատուն, Գագիկն իրենց պատմել է, թե ինչ եղանակով է 2015 թվականի սեպտեմբերի 25-ին և 2018 թվականի օգոստոսի 01-ին հատել ՀՀ պետական սահմանըª շրջանցելով սահմանային անցակետերը: Ինքը բացարձակ որևէ տեղեկություն չի ունեցել նշվածի վերաբերյալ, ոչ էլ եկել է գյուղ Բագրատաշեն, որ օգնի Գագիկինª ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը: Ինքն ընդամենը եկել է վերջինիս դիմավորելուª կարծելով, որ նա ՀՀ է մուտք գործելու Բագրատաշեն գյուղում գտնվող վրացահայկական սահմանային անցակետով: Այդքանը կարող է հայտել, ամեն ինչ հանգամանալից շարադրել է, ավելացնելու ոչինչ չունի /գ.թ. 63-65/:
Դատաքննությամբ հետազոտվեցին նաև հետևյալ ապացույցները.
գ 01.08.2018թ. կազմվածª անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրությունը, համաձայն որիª 2018 թվականի օգոստոսի 01-ին անձնական խուզարկության է ենթարկվել Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը, որի արդյունքում հայտնաբերվել է անձնական պայուսակ, որում առկա են եղել ՙFUJITSU FMV LIFEBOOK՚ անվանումով դյուրակիր համակարգիչª դրա համար նախատեսված կտորից պայուսակով, որի մեջ առկա են եղել 8 ութ հատ փոքր մարտկոցներª ՙToshiba՚ անվանումով, ՙNOKIA՚ ապրանքանիշի թվով 2 բջջային հեռախոսներ, ՙSony Xperia՚ ապրանքանիշի բջջային հեռախոս, 2 նոթատետր, 7 հատ էլեկտրոնային կրիչներ, ՙSysteme Roskopf Patent՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙZenit՚ գրառմամբ 2 հատ ժամացույց, ՙDoxa՚ գրառմամբ 2 հատ ժամացույց, ՙOmega՚ գրառմամբ 2 հատ ժամացույց, ՙMovado՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙTavannes՚ գրառմամբ 2 հատ ժամացույց, ՙBordfelsg՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙCornavin՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙTaketa՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙHeuer՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙMoulinet՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙGeorges Favre Jacot՚ գրառմամբ 2 հատ ժամացույց, ՙBeamtenfreund՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙGUB՚ գրառմամբ 2 հատ ժամացույց, ՙПОЛЕТ՚ գրառմամբ 2 հատ ժամացույց, որից մեկը կաշվենման ձեռնակապիչով է, ՙNational Watch՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙGhronometre philippe watch՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙLong Branch՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙLong Sohne՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙLongin՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙРАКЕТА՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, գրպանի, առանց անվանման 1 հատ ժամացույց, ձեռքի մեկ հատª առանց անվանման ժամացույց, 1 հատ ոսկեգույն ժամացույցª ռուսական գերբով, ժամացույցի երկու հատ շղթա, որից մեկը կորպուսով է, երկու տուփ մեխանիկական ժամացույցների պահեստամասեր, 55 հատ ժամացույցի մեխանիզմ, ժամացույցի բազմաթիվ քանակությամբ թվային տախտակներ, դեղին գույնի վզնոցª դեղին գույնի կուլոնով, Մաղվալա Ջալաղոնիայի 09AR31599 համարի վրացական անձնագիրը և Գագիկ Պետրոսյանի 01560001288 համարի վրացական ժամանակավոր կացության վկայականը և նամակª ուղղված ՀՀ իշխանություններին /գ.թ. 3/:
գ Զննում կատարելու մասին արձանագրությունը, համաձայն որիª 2018 թվականի նոյեմբերի 28-ին կատարվել է Գագիկ Պետրոսյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվածª 1. Կապույտ գույնի կազմով նոթատետրի, 2. Սև գույնի կազմով նոթատետրի, 3. Սև գույնի իրանով ՙ0630785, 6600 32 Mbyte, CE MADE IN KOREA՚ գործարանային գրառմամբ հիշողության էլեկտրոնային կրիչի, 4. Սև գույնի իրանով ՙSanDisk Ultra 4GB SanDisk՚ գործարանային գրառմամբ հիշողության էլեկտրոնային կրիչի, 5. ՙVerbatim՚ գրառմամբ սև գույնի իրանով հիշողության էլեկտրոնային կրիչի, 6. ՙVerbatim՚ գրառմամբ սև գույնի իրանով հիշողության էլեկտրոնային կրիչի, 7. ՙVerbatim՚ գրառմամբ սպիտակ և կապույտ գույնի իրանով հիշողության էլեկտրոնային կրիչի, 8. ՙCOLOR TURN Team Group Inc՚ գրառմամբ արծաթագույն և մանուշակագույն իրանով հիշողության էլեկտրոնային կրիչի, 9. ՙVerbatim՚ գրառմամբ կանաչ և սև գույնի իրանով հիշողության էլեկտրոնային կրիչի, 10. ՙՆոկիա՚ ապրանքանիշի սև իրանով բջջային հեռախոսի, 11. ՙSONY XPERIA՚ բջջային հեռախոսի, 12. Թափանցիկ պոլիմերային ծածկերով, մետաղական իրաններով, գլանաձև տեսքով, էլեկտրական թվով 8 մարտկոցների, 13. Սև գույնի պլաստմասսե իրանով, սպիտակ գույնի ստեղնաշարով դյուրակիր համակարգչի, 14 ՙՆոկիա՚ ապրանքանիշի բջջային հեռախոսի, 15. Ինչպես նաև սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից 02.08.2018թ. տպված, Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանիª ՀՀ պետական սահմանի սահմանահատումների պատմությունն իր մեջ պարունակող տեղեկատվության զննում: Վերը թվարկված էլեկտրոնային կրիչների զննության ընթացքում հայտնաբերվել են քրեական գործի համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող տվյալներ, մասնավորապես, Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանիª Վրաստանում բնակվելու վերաբերյալ տեղեկություններ, վրացական հեռախոսահամարներ և այլն, իսկ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից 02.08.2018թ. տպված, Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանիª ՀՀ պետական սահմանի սահմանահատումների պատմությունն իր մեջ պարունակող տեղեկատվության զննության արդյունքում պարզվել է, որ Գագիկ Պետրոսյանը 2008 թվականի ապրիլի 20-ինª ժամը 04:46-ին, ՀՀ պետական սահմանի ՙԶվարթնոց՚ սահմանային հսկիչ-անցագրային կետով մուտք է գործել ՀՀ տարածք, այնուհետև 2008 թվականի ապրիլի 22-ինª ժամը 21:18-ին, ՀՀ պետական սահմանի ՙԶվարթնոց՚ սահմանային հսկիչ-անցագրային կետով դուրս է եկել ՀՀ տարածքից, դրանից հետոª 2008 թվականի մայիսի 13-ինª ժամը 13:49-ին, ՙԶվարթնոց՚ սահմանային հսկիչ-անցագրային կետով թիվ 821 չվերթով մուտք է գործել ՀՀ տարածք, 2009 թվականի դեկտեմբերի 29-ինª ժամը 12:42-ին, ՙԶվարթնոց՚ սահմանային հսկիչ-անցագրային կետով թիվ 822 չվերթով դուրս է եկել ՀՀ տարածքից և 2010 թվականի հունվարի 19-ինª ժամը 14:13-ին, ՙԶվարթնոց՚ սահմանային հսկիչ-անցագրային կետով թիվ 821 չվերթով մուտք է գործել ՀՀ տարածք, որից հետո այլևս որևէ տեղեկատվություն չկա Գագիկ Պետրոսյանի կողմից ՀՀ պետական սահմանի հատման վերաբերյալ /գ.թ. 152-160/:
գ Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչվածª ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի 1-ին սահմանապահ պարետատան պարետ, մայոր Սարգսյանի կողմից կազմվածª բերման ենթարկելու վերաբերյալ արձանագրությունը, համաձայն որիª 2018 թվականի օգոստոսի 01-ինª ժամը 11:50-ին, Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի Դեբեդ գետի ավազանում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, այն էª առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվությանª Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու համար, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի 1-ին սահմանապահ պարետատուն է բերման ենթարկվել Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանըª ծնված 22.09.1961թ., ՀՀ Թումանյանի շրջան, գյուղ Հագվի, ազգությամբ հայ, ամուրի, իր խոսքերովª վերջին երեք տարիներին գտնվել Վրաստանի Թբիլիսի քաղաքում /գ.թ. 1/:
գ Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչվածª ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից 02.08.2018թ. տպված, Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի /անձնագիր թիվ AC 0211397, ծնված 22.09.1961թ./ ՀՀ պետական սահմանի սահմանահատումների պատմությունն իր մեջ պարունակող տեղեկատվությունըª բաղկացած 1 թերթից, որի զննության արդյունքում պարզվել է, որ Գագիկ Պետրոսյանը 2008 թվականի ապրիլի 20-ինª ժամը 04:46-ին, ՀՀ պետական սահմանի ՙԶվարթնոց՚ սահմանային հսկիչ-անցագրային կետով մուտք է գործել ՀՀ տարածք, այնուհետև 2008 թվականի ապրիլի 22-ինª ժամը 21:18-ին, ՀՀ պետական սահմանի ՙԶվարթնոց՚ սահմանային հսկիչ-անցագրային կետով դուրս է եկել ՀՀ տարածքից, դրանից հետոª 2008 թվականի մայիսի 13-ինª ժամը 13:49-ին, ՙԶվարթնոց՚ սահմանային հսկիչ-անցագրային կետով թիվ 821 չվերթով մուտք է գործել ՀՀ տարածք, 2009 թվականի դեկտեմբերի 29-ինª ժամը 12:42-ին, ՙԶվարթնոց՚ սահմանային հսկիչ-անցագրային կետով թիվ 822 չվերթով դուրս է եկել ՀՀ տարածքից և 2010 թվականի հունվարի 19-ինª ժամը 14:13-ին, ՙԶվարթնոց՚ սահմանային հսկիչ-անցագրային կետով թիվ 821 չվերթով մուտք է գործել ՀՀ տարածք, որից հետո այլևս որևէ տեղեկատվություն չկա Գագիկ Պետրոսյանի կողմից ՀՀ պետական սահմանի հատման վերաբերյալ /գ.թ. 12/:
գ Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված, Մաղվալա Ջալաղոնիայի 09AR31599 համարի անձնագիրը /գտնվում է քրեական գործին կից փաթեթում/:
գ Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, Գագիկ Պետրոսյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված, Գագիկ Պետրոսյանիª 01560001288 համարի, վրացական ժամանակավոր կացության վկայականըª թարգմանությամբ /գ.թ. 23-23ա/:
գ Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչվածª 2018 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացված թիվ 9/A-3505-CF3/212/118/18 գրությունը, համաձայն որիª Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանըª ծնված 22.09.1961թ., գրանցված է ՙJavakheti str. N 4 flat 23, Tbilisi, Georgia՚ հասցեում, անցնում է Վրաստանի բնակչության հաշվառումներով և 01560001288 համարի, վրացական ժամանակավոր կացության քարտը տրված է եղել Գագիկ Պետրոսյանի անվամբ, որի վավերականության ժամկետը լրացել է /գ.թ. 101/:
գ 22.10.2020թ. կազմված դատահոգեբուժական փորձաքննության թիվ 79 եզրակացությունը, համաձայն որիª ՙ(...) Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը տառապել և տառապում է ՙՇիզոֆրենիա պարանոիդ ձև F 20.0՚ հոգեկան հիվանդությամբ: Ինչպես իրավախախտումը կատարելիսª 25.09.2015թ., 01.08.2018թ., այնպես էլ ներկայումս փորձաքննվողը գտնվել և գտնվում է վերը նշված հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է զառանցական ապրումների ներքո, ինչը նրան զրկել և զրկում է գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ուստի իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանին հարկ է ճանաչել անմեղսունակ: Իր ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, սոցիալապես խիստ վտանգավոր է, ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում՚ /կցված է քրեական գործին/:
3. Դատարանի իրավական վերլուծությունները.
ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ ՙՔրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները՚:
ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ՙ1. Անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն հանրության համար վտանգավոր այնպիսի գործողության կամ անգործության և հանրության համար վտանգավոր հետևանքների համար, որոնց վերաբերյալ նրա մեղքը հաստատված է իրավասու դատարանի կողմից:
2. Օբյեկտիվ մեղսայնացումը՝ առանց մեղքի վնաս պատճառելու համար քրեական պատասխանատվությունը, արգելվում է՚:
ՀՀ քրեական օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն՝ ՙՔրեական պատասխանատվության ենթակա է միայն մեղսունակ ֆիզիկական անձը, (…)՚։
ՀՀ քրեական օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝
ՙ1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, ով հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, այսինքն՝ քրոնիկ հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ հոգեկան այլ հիվանդագին վիճակի հետևանքով չէր կարող գիտակցել իր գործողության (անգործության) վտանգավորությունը կամ ղեկավարել դա։
2. Հանրության համար վտանգավոր արարքն անմեղսունակության վիճակում կատարած անձի նկատմամբ դատարանը կարող է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ։
(…)՚։
23. Անմեղսունակ անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթը կարգավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ գլխում առկա իրավադրույթներով։
Անմեղսունակության վիճակում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի կարգով որպես մեղադրյալ չի ներգրավվում, քանի որ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է։ Բացի այդ, նրան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի կարգով մեղադրանք չի առաջադրվում։ Նման պայմաններում քննիչը, դատախազը որոշում են կայացնում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ գլխում զետեղված 450-րդ հոդվածի համաձայն՝
ՙ1. Բժշկական բնույթի հարկադրական միջոցները դատարանը կիրառում է այն անձանց նկատմամբ, ովքեր քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարել են անմեղսունակ վիճակում, եթե այդ անձինք շարունակում են վտանգավոր լինել հասարակության համար։
2. Բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին գործերով վարույթի կարգը որոշվում է սույն օրենսգրքի ընդհանուր կանոններով և սույն գլխի հոդվածներով՚։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՙՔննիչը, դատախազը որոշում են կայացնում բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին՚։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 456-րդ հոդվածի համաձայն՝ ՙԱնձը, որի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, օգտվում է մեղադրյալի բոլոր իրավունքներից։ (…)՚։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 460-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ՙՀավաքված ապացույցները գործով վարույթն ավարտելու համար բավարար համարելու դեպքում քննիչը կայացնում է (…) բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործը դատարան ուղարկելու մասին [որոշում]՚։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 461-րդ հոդվածի համաձայն՝ ՙԱվարտված վարույթի նյութերը բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործը դատարան ուղարկելու մասին քննիչի որոշման հետ հանձնվում են դատախազին, որը (…) հաստատում է քննիչի որոշումը և գործն ուղարկում է դատարան (…)՚։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 464-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՙԱնձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարքն անմեղսունակության վիճակում կատարելն ապացուցված համարելով` դատարանը որոշում է կայացնում անձին քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու ու նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին՚։
Մեջբերված իրավադրույթների համակարգային վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն իր ԳԴ5/0014/01/13 նախադեպային որոշմամբ արձանագրում է, որ՝
ա) անմեղսունակ անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության. նախաքննության մարմնի որոշմամբ՝ նրա նկատմամբ հարուցվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ և ոչ թե քրեական հետապնդում։ Նշված վարույթի ընթացքում, սակայն, քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձինք, չհանդիսանալով մեղադրյալ, օգտվում են մեղադրյալի իրավունքներից։
բ) քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ գործով որոշում կայացնելիս դատարանը պարզում է, թե վերոնշյալ անձի կողմից կատարվել է արդյոք հանրորեն վտանգավոր արարք և արդյոք այն կատարվել է անմեղսունակության վիճակում։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատարանը քննության է առնում անմեղսունակ անձի կողմից քրեական օրնեքով չթույլատրված արարք և ոչ թե հանցագործություն կատարված լինելու հարցը։
գ) նախորդ ենթակետում նշված գործի քննության արդյունքում ապացուցված համարելով, որ անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարվել է անմեղսունակության վիճակում՝ դատարանն անձին չի ենթարկում քրեական պատասխանատվության և պատժի, այլ որոշում է կայացնում նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառելու մասին, եթե այդ անձը շարունակում է վտանգավոր լինել հասարակության համար և կարիք ունի իր նկատմամբ այդպիսի միջոցի կիրառման /տե°ս Սերգեյ Ստեփանյանի վերաբերյալ 31.05.2014թ. թիվ ԳԴ5/0014/01/13 որոշման 21-23-րդ կետերը/։
Անձի մեղսունակության խնդրին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Հ.Շուքուրյանի գործով որոշման մեջ և իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ ՙ(...) անձի մեղսունակությունն օրենսդիրը կապում է նրա կողմից իր գործողության (անգործության) փաստացի բնույթն ու նշանակությունը, դրա վտանգավորությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու ունակության հետ։ (…)՚ (տե՛ս Հարություն Ապրեգզարի Շուքուրյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մայիսի 4-ի թիվ ԵՔՐԴ/0350/01/08 որոշման 18-րդ կետը)։
ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնª բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ դատարանը կարող է նշանակել այն անձի նկատմամբ` ով սույն օրենսգրքի հատուկ մասի հոդվածով նախատեսված արարքը կատարել է անմեղսունակության վիճակում. ¥...¤:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայնª բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ նշանակվում են միայն այն դեպքերում, երբ հոգեկան խանգարումները կապված են այդ անձանց կողմից այլ էական վնաս պատճառելու հնարավորության կամ իր կամ այլ անձանց համար վտանգավորության հետ:
ՀՀ քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայնª ՙՀոգեբուժական կազմակերպության հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում դատարանի որոշմամբ հարկադիր բուժում կարող է նշանակվել այն անձի նկատմամբ, որը հոգեկան վիճակով վտանգավոր է իր և այլ անձանց համար և պահանջում է մշտական հսկողություն և բուժում՚:
Այսպիսով, դատարանը հետազոտելով և գնահատելով սույն գործով ձեռքբերված բոլոր ապացույցներըª դրանք բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման ենթարկելովª ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով, եկավ այն եզրահանգման, որ ՀՀ Լոռու մարզի Հագվի գյուղի բնակիչ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը 2015 թվականի սեպտեմբերի 25-ին Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի տարածքով անցնելով Դեբեդ գետը, շրջանցելով սահմանային անցակետերըª առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվությանª ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանըª մուտք գործելով Վրաստան:

Կատարված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/ նախատեսված արարքին:
Արարքը կատարվել է Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի կողմից, որի նկատմամբ ներկայումս իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ:
Հետազոտելով գործով ձեռք բերված բոլոր ապացույցները, սույն գործի փաստերը վերլուծելով ՀՀ վճռաբեկ դատարանի վերը մեջբերված իրավական վերլուծությունների լույսի ներքոª Դատարանը եկավ այն եզրահանգման, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/ նախատեսված արարքները կատարել է անմեղսունակության վիճակում, այն էª արարքը կատարելու պահին հոգեկան հիվանդությամբ տառապելու պատճառով զրկված է եղել իր գործողությունների համար հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ունակությունից, որպիսի պայմաններում նա ենթակա չէ քրեական պատասխանատվության ու պատժի:
Դատարանը հիմք ընդունելով 22.10.2020թ. կազմված ստացիոնար հանձնաժողովային դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի` Փորձագիտական հանձնաժողովը եզրակացնում է, որ ՙ(...) Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը տառապել և տառապում է ՙՇիզոֆրենիա պարանոիդ ձև F 20.0՚ հոգեկան հիվանդությամբ: Ինչպես իրավախախտումը կատարելիսª 25.09.2015թ., 01.08.2018թ., այնպես էլ ներկայումս փորձաքննվողը գտնվել և գտնվում է վերը նշված հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է զառանցական ապրումների ներքո, ինչը նրան զրկել և զրկում է գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ուստի իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանին հարկ է ճանաչել անմեղսունակ: Իր ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, սոցիալապես խիստ վտանգավոր է, ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում՚ª Դատարանը գտնում է, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ պետք է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցª հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժման ձևով:
Անդրադառնալով Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ընտրվածª ՙհոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը՚ անվտանգության միջոցի հարցին, Դատարանը գտնում է, որ նշված անվտանգության միջոցը պետք է թողնել անփոփոխª մինչև որոշման ուժի մեջ մտնելը:
Անդրադառնալով սույն քրեական գործով որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված և քրեական գործին կցված, Մաղվալա Ջալաղոնիայի 09AR31599 համարի վրացական անձնագրի և Գագիկ Պետրոսյանի 01560001288 համարի վրացական ժամանակավոր կացության վկայականի, տնօրինման հարցին և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի դրույթներովª Դատարանը գտնում է, որ դրանք պետք է պահել գործի հետª վերջինիս պահելու ամբողջ ժամանակամիջոցում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածով, 462-464-րդ հոդվածներովª Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Անմեղսունակության վիճակում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/ նախատեսված արարքներ կատարած անձ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանին ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից:
Միաժամանակ նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոց` հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժման ձևով, որը նա պետք է ստանա ՀՀ ԱՆ ՙՀոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն՚ ՓԲԸ-ի հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում:
Նրա նկատմամբ կիրառված անվտանգության միջոցըª ՙհոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը՚, թողնել անփոփոխ, մինչև որոշման օրինական ուժի մեջ մտնելը:
Սույն քրեական գործով որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված և քրեական գործին կցված, Մաղվալա Ջալաղոնիայի 09AR31599 համարի վրացական անձնագիրը և Գագիկ Պետրոսյանի 01560001288 համարի վրացական ժամանակավոր կացության վկայականը պահել գործի հետª վերջինիս պահելու ամբողջ ժամանակամիջոցում:
Որոշման կատարումը հանձնարարել ՀՀ ԱՆ ՙՀոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն՚ ՓԲԸ-ին:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանª հրապարակման պահից` մեկամսյա ժամկետում:

Դ Ա Տ Ա Վ Ո Ր Ս. ՄԱՐԴԱՆՅԱՆ

ՏԴ/0053/01/18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետև նաև` Վերաքննիչ դատարան)

Նախագահությամբ դատավոր՝ Ս. Մարաբյանի
քարտուղարությամբ՝ Մ.Աբաջյանի
մասնակցությամբ.
պաշտպան՝ Վ.Ներկարարյանի
ամբաստանյալ՝ Գ.Պետրոսյանի

«13» դեկտեմբերի 2019թ. ք.Երևանում
դռնփակ դատական նիստում, քննության առնելով ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2019 թվականի հոկտեմբերի 30-ի` ստորագրություն չհեռանալու մասին խափան միջոցը փոփոխելու, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցը ամբաստանյալի ներկայությամբ կրկին քննության առնելու մասին թիվ ՏԴ/0053/01/18 որոշման դեմ ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի վերաքննիչ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Բողոքի դատավարական նախապատմությունը.
2018 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58217418 քրեական գործը:
2018 թվականի օգոստոսի 21-ին Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նույն օրը Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով:
2018 թվականի դեկտեմբերի 13-ին թիվ 58217418 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և էլեկտրոնային մակագրման համակարգի միջոցով մակագրվել դատավոր Ս.Մարդանյանին:
ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2019 թվականի մարտի 14-ի որոշմամբ ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ նշանակվել է ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն:
ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 10-ին որոշում է կայացրել ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ընտրված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոփոխելու, կալանավորում ընտրելու, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:
2019 թվականի հոկտեմբերի 28-ին Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը հայտնաբերվել և վերցվել է արգելանքի:
Նույն օրը որոշում է կայացվել քրեական գործի վարույթը վերսկսելու մասին:
2019 թվականի հոկտեմբերի 30-ին Առաջին ատյանի դատարանը ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի ներկայությամբ կրկին քննության է առել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոփոխելու, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցը և վերահաստատել է կալանավորումը՝ կալանքի սկիզբը հաշվելով 28.10.2019 թվականից:
Նշված որոշան դեմ 15.11.2019 թվականին Վերաքննիչ դատարան է ստացվել ամբաստանյալ Գագիկ Պետրոսյանի բողոքը:
Վերաքննիչ բողոքի վերաբերյալ գործի նյութերը Վերքննիչ դատարանում ստացվել են 2019 թվականի նոյեմբերի 29-ին:

2. Վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման համաձայն՝
«(...) Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի նկատմամբ որպես նոր խափանման միջոց կալանավորումը կիրառելը հիմնավորված է և բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի պահանջներից, Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/ նախատեսված ենթադրյալ հանցագործություններ կատարելու համար, որի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է պատիժ ազատազրկման ձևով՝ 1 տարուց ավելի ժամկետով, ինչպես նաև Դատարանը հաշվի է առնում, որ ամբաստանյալ Գագիկ Ոաֆիկի Պետրոսյանը թաքնվել է վարույթն իրակացնող մարմնից, դրսևորել է այնպիսի վարքագիծ, որով խախտել է իր նկատմամբ ընտրված՝ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցով ստանձնած՝ առանց Դատարանին տեղյակ պահելու և թույլտվության բնակության վայրը փոխելու իր պարտականությունը, որպիսի պայմաններում Դատարանի կողմից 10.10.2019թ. կայացված որոշմամբ վերջինիս նկատմամբ ընտրված նոր խափանման միջոցը՝ կալանավորումը, պետք է վերահաստատել: (...)»:

3.Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վերաքննիչ բողոքի ընդհանուր բովանդակությունը հանգում է նրան, որ Դատարանի որոշումը անհիմն է, անօրինական, ուստի անհրաժեշտ է վերացնել այդ որոշումը և բողոքաբերին՝ Գ.Պետրոսյանին, ազատել կալանքից:

4. Բողոքի քննությունը վերաքննիչ դատարանում.
Բողոքաբեր Գ.Պետրոսյանը պնդեց բողոքը և խնրեց այն բավարարել (մանրասմասները տե՛ս դատական նիստի արձանագրությունը):
Պաշտպան Վ.Ներկարարյանը միացավ իր պաշտպանյալի դիրքորոշմանը:
Դատախազը առարկել է ներկայացված բողոքի դեմ (տե՛ս դատախազի կողմից դատարանին հասցեագրված գրությունը)

5.Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 381-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`
«Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում, և դրանք չեն կարող փոփոխվել և լրացվել գործի դատական քննության ընթացքում»:
Օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
«Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:
Մեջբերված քրեադատավարական իրավադրույթների լույսի ներքո վերլուծելով վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքը անհիմն է, այն պետք է մերժել հետևյալ պատճառաբանությամբ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը վկայում է, որ Եվրոպական դատարանը մշակել է հանցագործության համար մեղադրվող անձին մինչև դատավճիռը կալանքի տակ պահելու համար ընդունելի չորս հիմնական հիմքեր. (1) մեղադրյալի՝ դատաքննությանը չներկայանալու վտանգը (տե՛ս Stogmuller v. Austria, 1969 թվականի նոյեմբերի 10, 15–րդ կետ), (2) վտանգը, որ մեղադրյալն ազատ արձակվելու դեպքում կխոչընդոտի արդարադատության իրականացմանը (տե՛ս Wemhoff v. Germany, 1968 թվականի հունիսի 27, 14–րդ կետ), (3) կկատարի նոր հանցանքներ (տե՛ս Matznetter v Austria, 1969 թվականի նոյեմբերի 10, 9–րդ կետ), (4) կկատարի հասարակական անկարգություններ (տե՛ս Letellier v. France, 1991 թվականի հունիսի 26, 51–րդ կետ):
Ներպետական օրենսդրությամբ կալանավորման կիրառման հիմքերը, որոնցից յուրաքանչյուրի առկայությունը կալանավորման պայմանների հետ միասին հիմք է անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, ամրագրված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում, որի համաձայն՝
<<1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից,
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառի չներկայանալու կամ այլ ճանապարհով,
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք,
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց,
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
2. Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն (…)>>:
Ինչպես երևում է վերոգրյալ նորմի վերլուծությունից՝ օրենսդիրը, խափանման միջոցի հիմքերի առկայության մասին խոսելիս, օգտագործում է <<կարող է>>, <<ենթադրելու, որ ... կարող է>> բառերը և կապակցությունները և դրանով իսկ ընդգծում, որ խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացնելիս Օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված գործողությունները ոչ թե պետք է արդեն տեղի ունեցած լինեն, այլ ռիսկ կամ հավանականություն կա, որ եթե խափանման միջոց չկիրառվի, ապա դրանք տեղի կունենան: Ինչը, սակայն չի նշանակում, որ երբ արդեն վերոգրյալ գործողությունները մեղադրյալի կողմից կատարվել են, ապա նրա նկատմամբ չպետք է կալանավորում կիրառել, քանի որ արդեն ուշացած է, այլ ընդհակառակը՝ այդպիսի դեպքերում կալանավորման կիրառումը կլինի առավել քան հիմնավորված և պատճառաբանված: Սակայն խնդիրն այն է, որ ըստ օրենսդրի տրամաբանության՝ չպետք է թույլատրել, որպեսզի մեղադրյալը դրսևորի ոչ պատշաճ վարքագիծ, իսկ դրանից հետո նրա նկատմամբ քննարկվի կալանավորում կիրառելու հարցը, քանի որ կապված նրանից, թե Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված որ գործողություններն է կատարել մեղադրյալն ազատության մեջ մնալով, խափանման միջոց կալանավորման կիրառումը կարող է լինել ուշացած, որը կարող է նաև անդառնալի հետևանքներ ունենալ:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, Ա.Ճուղուրյանի վերաբերյալ 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշման մեջ, խոսելով խափանման միջոցների օրենքով սահմանված հիմքերի մասին դիրքորոշում է ձևավորել առ այն, որ դրանք ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ: Այլ հարց է, որ այդ կանխատեսող գործողություններն անհրաժեշտ է հիմնավորել քրեական գործով ձեռք բերված որոշակի նյութերով, որպիսի չստեղծվի կալանավորում կիրառելու կանխավարկած, որպեսզի դրա կիրառումը համապատասխանի հիմնավորվածության չափանիշին: Հետևաբար հենց այդ պատճառով է, որ խափանման միջոց կիրառելուց պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնել դրան դեմ և կողմ բոլոր փաստարկները և միայն դրանից հետո վերջնական եզրահանգում անել կիրառման կամ չկիրառման անհրաժեշտության մասին:
Սույն գործով Գ.Պետրոսյանի նկատմամբ ընտրված կալանավորումը վերահաստատելիս Առաջին ատյանի դատարանը հիմք է ընդունել այն, որ «(…) ամբաստանյալի նկատմամբ որպես նոր խափանման միջոց կալանավորումը կիրառելը հիմնավորված է և բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի պահանջներից, Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/ նախատեսված ենթադրյալ հանցագործություններ կատարելու համար, որի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է պատիժ ազատազրկման ձևով՝ 1 տարուց ավելի ժամկետով, ինչպես նաև Դատարանը հաշվի է առնում, որ ամբաստանյալ Գագիկ Ոաֆիկի Պետրոսյանը թաքնվել է վարույթն իարկացնող մարմնից, դրսևորել է այնպիսի վարքագիծ, որով խախտել է իր նկատմամբ ընտրված՝ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցով ստանձնած՝ առանց Դատարանին տեղյակ պահելու և թույլտվության բնակության վայրը փոխելու իր պարտականությունը, որպիսի պայմաններում Դատարանի կողմից 10.10.2019թ. կայացված որոշմամբ վերջինիս նկատմամբ ընտրված նոր խափանման միջոցը՝ կալանավորումը, պետք է վերահաստատել: (...)»:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավոր են և բխում են գործի նյութերից: Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ ամբաստանյալի վարքագծի պատճառով հնարավոր չի եղել կատարել դատարանի կողմից նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունը:
Այս պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, իսկ բողոքն՝ անհիմն, ուստի ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-137-րդ, 288-րդ, 387-րդ, 394-րդ և 412-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Վերաքննիչ բողոքը թողնել առանց բավարարման:
Թիվ ՏԴ/0053/01/18 գործով ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան՝ ստանալու պահից 15-օրյա ժամկետում։

Դ Ա Տ Ա Վ Ո Ր՝ Ս. Մ Ա Ր Ա Բ Յ Ա Ն

Դատական Գործ N: ՏԴ/0053/01/18
Դատական Գործ N: ՏԴ/0053/01/18
Տավուշի Մարզ
Նոր քրեական գործ    
Երբ է գործը ստացվել: 13-12-2018
Ինչ կարգով է գործը ստացվել: Առաջին անգամ
Գործը որտեղից է ստացվել:
Դատախազություն: ՀՀ Գլխավոր դատախազություն
Նախաքննական գործի համարը: 58217418
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն:Գագիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի սեպտեմբերի 25-ին Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի տարածքով անցնելով Դեբեդ գետը, շրջանցելով սահմանային անցակետերը, առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության՝ ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը՝ մուտք գործելով Վրաստան: Բացի այդ՝ 2018 թվականի օգոստոսի 1-ի առավոտյան, Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի տարածքով անցնելով Դեբետ գետը, ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը՝ Վրաստանից մուտք գործելով ՀՀ տարածք:
Մեղադրյալ
Անձ
ԱնունԳագիկ   
ԱզգանունՊետրոսյան   
ՀայրանունՌաֆիկ
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Հոդված_1
Հոդված329       Մաս 1
Հոդված_1
Հոդված329       Մաս 1
Դատվածություն:
Պաշտպան
Անուն
Ազգանուն
Հասցե
Վիճակագրական տողի համարը: 15.19
Լրացուցիչ վիճակագրական տողի համար: Առկա չէ
Իրեղեն ապացույց
Երբ է ստացվել դատարան: 13-12-2018
Իրեղեն ապացույցի անվանումը:1 կնքված ծրար, 1 կնքված փաթեթ
Իրեղեն ապացույցի պահպանման փաստացի տեղը: Իրեղեն ապացույցների պահպանման սենյակ
Խափանման միջոց: Ստորագրություն չհեռանալու մասին
Չափահաս: Այո
Մակագրել    
Երբ: 13-12-2018
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Տավուշի Մարզ
Դատավորի անուն: Սամվել  Մարդանյան
Դատավոր
Դատարանի անվանում: Տավուշի Մարզ
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Երբ: 14-12-2018
Որոշումը ուղարկվել է կողմերին: 14-12-2018
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: 14-12-2018
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 26-12-2018
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր: Մեղադրող
Դատավարության կողմեր
ԱնունԳագիկ   
ԱզգանունՊետրոսյան   
ՀայրանունՌաֆիկ
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Դատավարության կողմեր
ԱնունԱ.   
ԱզգանունՄանուկյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Դատավարության կողմեր
Անվանում:   
Հասցե:   
Ժամ: 11:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 10-01-2019
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Անավարտ գործեր, որոնք փոխանցվել են 2019թ.    
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 23-01-2019
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 05-02-2019
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 21-02-2019
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 04-03-2019
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 14-03-2019
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է փորձաքննություն    
Երբ: 14-03-2019
Քրեական դատավարության օրենսգրքի հոդված
Հոդված345
Մեղադրյալ/Տուժող
Անձ
ԱնունԳագիկ   
ԱզգանունՊետրոսյան   
ՀայրանունՌաֆիկ
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Հոդված_1
Հոդված329       Մաս 1
Հոդված_1
Հոդված329       Մաս 1
Դատվածություն:
Պաշտպան
ԱնունՎրեժ
ԱզգանունՆերկարարյան
ՀասցեՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Մետաղագործների 86
Այլ նշումներ:Գործ թիվ ՏԴ/0053/01/18

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին

14.03.2019թ. ք. Իջևան

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նախագահությամբ դատավոր Ս. Մարդանյանի, քարտուղարությամբª Մ. Ուլիխանյանի, մասնակցությամբ մեղադրող Ա. Զարգարյանի, հանրային պաշտպան Վ. Ներկարարյանի, ամբաստանյալ Գ. Պետրոսյանի, քննության առնելով հանրային պաշտպան Վ. Ներկարարյանի կողմից ներկայացված միջնորդությունը` ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ`

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Ա.Ստեփանյանի կողմից 11.08.2018թ. կայացված որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 58217418 քրեական գործը և ընդունվել վարույթ:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Ա.Ստեփանյանի կողմից 21.08.2018թ. կայացված որոշմամբ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Ա.Ստեփանյանի կողմից 21.08.2018թ. կայացված որոշմամբ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/:
13.12.2018թ. սույն քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և էլեկտրոնային մակագրման համակարգի միջոցով մակագրվել է դատավոր Ս. Մարդանյանին:
14.12.2018թ. քրեական գործն ընդունվել է դատավոր Ս. Մարդանյանի վարույթ:
20.12.2018թ. որոշում է կայացվել քրեական գործը դատաքննության նշանակելու մասին:
14.03.2019թ. կայացած դատական նիստին ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանը միջնորդություն է ներկայացրել դատարանինª ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ նշանակել ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն` հետևյալ պատճառաբանություններով:
Այսպես, 05.02.2019թ. ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից որոշում է կայացվել ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանին ազատել պաշտպանության վճարից և ապահովել պաշտպանի մասնակցությունը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով, քանի որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը դատական նիստին դրսևորել է անհավասարակշիռ վարքագիծ և քրեական գործով արդարադատության շահը պահանջում է ապահովել ամբաստանյալի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայնª ՙդատահոգեբուժական կամ դատահոգեբանական փորձագետի եզրակացությամբ կարող են հաստատվել հետևյալ հանգամանքներըª հոգեկան հիվանդության, ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարման, այլ հիվանդագին վիճակի կամ տկարամտության հետևանքով մեղադրյալի ունակ չլինելը դեպքի պահին գիտակցելու իր գործողությունների (անգործության) բնույթը և նշանակությունը, դրանց վնասակարությունը կամ ղեկավարելու դրանք՚:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածովª միջնորդեց նշանակել ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարության Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովին:
Փորձագետին առաջադրել հետևյալ հարցերը`
գ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը նախկինում կամ ներկայումս հոգեկան հիվանդությամբ տառապե±լ է, թե ոչ, եթե այո, ապաª ինչպիսի± հիվանդությամբ:
գ Իր մոտ առկա հոգեկան վիճակից ելնելովª 25.09.2015թ., 01.08.2018թ. և դրանից հետո ի վիճակի± է ճիշտ ընկալել և վերարտադրել իր և իր շրջապատի անձանց գործողությունները, գործի համար կարևոր հանգամանքները:
գ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը կարո±ղ էր հաշիվ տալ իր գործողությունների համար կամ կառավարել դրանք:
գ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը մեղսունա±կ է, սահմանափա±կ մեղսունակ է, թե± անմեղսունակ:
գ Իր ներկա հոգեկան վիճակով Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը կարո±ղ է մասնակցել քննչական գործողություններին, դատական նիստերին:
գ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանն ունի արդյո±ք հարկադիր բուժման կարիք, թե ոչ, եթե այո, ապա ի±նչ տիպի հոգեբուժական հիվանդանոցում:
Փորձագետին խնդրել պատասխանել նաև այլ հարցերի, որոնք թեև որոշման մեջ նշված չեն լինի, սակայն կառաջանան փորձաքննության ընթացքում, կմտնեն փորձագետի իրավասության մեջ և որոնց պարզաբանումը կարող է կարևոր նշանակություն ունենալ սույն քրեական գործի համար:
Ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը դիրքորոշում չհայտնեց:
Մեղադրող Արթուր Զարգարյանը չառարկեց ներկայացված միջնորդության դեմ:
Դատարանը քննության առնելով ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանի կողմից ներկայացվածª ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը, լսելով կողմերի կարծիքները, ուսումնասիրելով գործի նյութերը` գտնում է, որ միջնորդությունը հիմնավորված է և ենթակա է բավարարմանª հետևյալ պատճառաբանությամբ:
Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածը սահմանում է.
ՙՔրեական գործով վարույթում ստորև նշված հանգամանքները կարող են հաստատվել միայն հետևյալ ապացույցները նախապես ստանալով և հետազոտելով`
1) մահվան պատճառը և առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը` դատաբժշկական փորձագետի եզրակացությունը.
2) հոգեկան հիվանդության, ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարման, այլ հիվանդագին վիճակի կամ տկարամտության հետևանքով մեղադրյալի ունակ չլինելը դեպքի պահին գիտակցելու իր գործողությունների (անգործության) բնույթը և նշանակությունը, դրանց վնասակարությունը կամ ղեկավարելու դրանք` դատահոգեբուժական կամ դատահոգեբանական փորձագետի եզրակացությունը.
(…)՚:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 243-րդ հոդվաը սահմանում է.
ՙՓորձաքննությունը կատարվում է հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի որոշման հիման վրա, երբ քրեական գործով նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի, այդ թվում` համապատասխան հետազոտությունների մեթոդիկայի, բնագավառներում հատուկ գիտելիքներ: Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, մասնագետների, ընթերակաների հատուկ գիտելիքների առկայությունը չի ազատում համապատասխան դեպքերում փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունից՚:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածը սահմանում է.
ՙ1. Եթե նախաքննության ժամանակ փորձաքննություն չի նշանակվել, դատական քննության ժամանակ կողմերն իրավունք ունեն միջնորդել այն նշանակելու:
2. Կողմը, որի միջնորդությամբ նշանակվում է փորձաքննություն, գրավոր ներկայացնում է այն հարցերը, որոնց վերաբերյալ պետք է տրվի փորձագետի եզրակացություն, նշում է, թե ինչ պետք է հետազոտվի, կարող է նշել, թե ով պետք է ներգրավվի որպես փորձագետ: Այս բոլոր հարցերի մասին մյուս կողմն իրավունք ունի շարադրել իր կարծիքը:
3. Դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելիս նախագահողը մեղադրանքի և պաշտպանության կողմերին առաջարկում է ձևակերպել փորձագետին ուղղված հարցերը և շարադրել իրենց կարծիքն այն մասին, թե ում հանձնարարել փորձաքննությունը և ինչ պետք է հետազոտել: Վերջնական որոշումը կայացնում է դատարանը:
4. Նշված հարցերի մասին իր կարծիքը շարադրելու համար մեղադրանքի կամ պաշտպանության կողմում հանդես եկող որևէ անձի միջնորդության առկայության դեպքում կարող է հայտարարվել ընդմիջում: Կողմերն իրավունք ունեն որպես փորձագիտական հետազոտության օբյեկտներ ներկայացնել առարկաներ, փաստաթղթեր: Այդպիսի օբյեկտների թվից դրանք հանելիս դատարանը պարտավոր է կայացնել պատճառաբանված որոշում:
5. Փորձագետ նշանակված անձին հանձնվում է փորձաքննություն նշանակելու մասին դատարանի որոշման պատճենը և պարզաբանվում են նրա իրավունքները և պարտականությունները: Փորձագետի եզրակացությունը հրապարակվում և հետազոտվում է սույն օրենսգրքի 344 հոդվածով սահմանված կարգով՚:
Դատարանը սույն քրեական գործով փաստական տվյալները վերլուծելով վերը շարադրված իրավադրույթների ներքո, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը սույն քրեական գործով նշանակված բոլոր դատական նիստերին դրսևորել է այնպիսի անհավասարակշիռ վարքագիծ, որը ողջամիտ կասկածներ է առաջացրել ինչպես Դատարանի, այնպես էլ քրեական դատավարությանը մասնակցող անձանց մոտª վերջինիս կողմից իրավիճակը ճիշտ ընկալելու, իր գործողությունների բնույթը գիտակցելու, ինչպես նաև դրանք կառավարելու առումով, իսկ նշված հանգամանքների պարզումը կարևոր է սույն քրեական գործի ճիշտ լուծման համար, միաժամանակ այդ հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են գիտության բնագավառի հատուկ գիտելիքներ, ուստի Դատարանը գտնում է, որ սույն քրեական գործով ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ պետք է նշանակել ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն:
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ, 243-րդ, 313-րդ և 345-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանի կողմից ներկայացված միջնորդությունը` ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի /ծնված 22.09.1961թ., ՀՀ Լոռու մարզի Հագվի գյուղում, ազգությամբ հայ, քաղաքացիությունը անհայտ, բարձրագույն կրթությամբ, ամուրի, նախկինում դատված, չի աշխատում, բնակվում է ՀՀ Լոռու մարզ, Թումանյանի շրջան, գ. Հագվի, 5-րդ փողոց, տուն 26 հասցեում/ նկատմամբ ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին, բավարարել:
Փորձագետին առաջադրել հետևյալ հարցերը`
գ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը նախկինում կամ ներկայումս հոգեկան հիվանդությամբ տառապե±լ է, թե ոչ, եթե այո, ապաª ինչպիսի± հիվանդությամբ:
գ Իր մոտ առկա հոգեկան վիճակից ելնելովª 25.09.2015թ., 01.08.2018թ. և դրանից հետո ի վիճակի± է ճիշտ ընկալել և վերարտադրել իր և իր շրջապատի անձանց գործողությունները, գործի համար կարևոր հանգամանքները:
գ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը կարո±ղ էր հաշիվ տալ իր գործողությունների համար կամ կառավարել դրանք:
գ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը մեղսունա±կ է, սահմանափա±կ մեղսունակ է, թե± անմեղսունակ:
գ Իր ներկա հոգեկան վիճակով Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը կարո±ղ է մասնակցել քննչական գործողություններին, դատական նիստերին:
գ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանն ունի արդյո±ք հարկադիր բուժման կարիք, թե ոչ, եթե այո, ապա ի±նչ տիպի հոգեբուժական հիվանդանոցում:
Փորձագետին խնդրել պատասխանել նաև այլ հարցերի, որոնք թեև որոշման մեջ նշված չեն լինի, սակայն կառաջանան փորձաքննության ընթացքում, կմտնեն փորձագետի իրավասության մեջ և որոնց պարզաբանումը կարող է կարևոր նշանակություն ունենալ սույն քրեական գործի համար:
Փորձաքննության կատարումը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարության Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովին, իսկ ամբաստանյալի մասնակցության ապահովումը հանձնարարել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնին:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանª հրապարակվելու պահիցª 10-օրյա ժամկետում:

Դ Ա Տ Ա Վ Ո Ր Ս. Կ. ՄԱՐԴԱՆՅԱՆ
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 25-09-2019
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 10-10-2019
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Քրեական գործի վարույթը կասեցվել է    
Կասեցման ամսաթիվը: 10-10-2019
Հիմքը
Հոդված31       Մաս 1       Կետ 2
Հիմքը
Հոդված310       Մաս 2
Օրենսգիրք: Քրեական դատավարության օրենսգիրք

Որոշման բովանդակություն:Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին

ՏԴ/0053/01/18

10.10.2019թ. ք. Իջևան

ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ` դատավոր Ս. Մարդանյանի, քարտուղարությամբª Ա. Ալավերդյանի, մասնակցությամբ մեղադրող Ա. Զարգարյանի, հանրային պաշտպան
Վ. Ներկարարյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/ քրեական գործով մեղադրող Ա. Զարգարյանի միջնորդությունըª ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, հետախուզում հայտարարելու, քրեական գործի վարույթը կասեցնելու մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Ա.Ստեփանյանի կողմից 11.08.2018թ. կայացված որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 58217418 քրեական գործը և ընդունվել վարույթ:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Ա.Ստեփանյանի կողմից 21.08.2018թ. կայացված որոշմամբ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Ա.Ստեփանյանի կողմից 21.08.2018թ. կայացված որոշմամբ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/:
13.12.2018թ. սույն քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և էլեկտրոնային մակագրման համակարգի միջոցով մակագրվել է դատավոր Ս. Մարդանյանին:
14.12.2018թ. քրեական գործն ընդունվել է դատավոր Ս. Մարդանյանի վարույթ և նշանակվել դատաքննության:
ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 14.03.2019թ. որոշում է կայացվել սույն քրեական գործով ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասինª նկատի ունենալով, որ քրեական գործով նշանակված բոլոր դատական նիստերին ամբաստանյալը դրսևորել է այնպիսի անհավասարակշիռ վարքագիծ, որը ողջամիտ կասկածներ է առաջացրել ինչպես Դատարանի, այնպես էլ քրեական դատավարությանը մասնակցող անձանց մոտª վերջինիս կողմից իրավիճակը ճիշտ ընկալելու, իր գործողությունների բնույթը գիտակցելու, ինչպես նաև դրանք կառավարելու առումով, իսկ նշված հանգամանքների պարզումը կարևոր է սույն քրեական գործի ճիշտ լուծման համար:
Փորձաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովին, իսկ ամբաստանյալի մասնակցության ապահովումըª ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնին:
20.03.2019թ. քրեական գործն ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարության ՙԼոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՚ ՊՓԲԸ-ինª փորձաքննությունը կատարելու համար:
ՀՀ առողջապահության նախարարության ՙԼոռու մարզային հոգենյարդա-բանական դիսպանսեր՚ ՊՓԲԸ-ից 02.04.2019թ. ստացված գրությամբ տեղեկացվել է, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի հոգեկան վիճակը պարզելու համար նշանակված ամբուլատոր փորձաքննությունը կատարվելու է 2019 թվականի մայիսի
14-ինª ժամը 14:30-ին: Խնդրվել է ապահովել փորձաքննվողի ներկայությունը:
03.04.2019թ. գրությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնին հանձնարարվել է նշված օրը և ժամին ապահովել փորձաքննվողի ներկայությունը փորձագիտական հանձնաժողովին:
21.05.2019թ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնից ստացվել է գրություն այն մասին, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը բացակայում է բնակության վայրից, ուստի հնարավոր չի եղել ապահովել վերջինիս ներկայությունը փորձագիտական հանձնաժողովին:
Փորձաքննության կատարումը հետաձգվել և նշանակվել է 2019 թվականի մայիսի 29-ին: Կրկին համապատասխան գրությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնին հանձնարարվել է նշված օրը և ժամին ապահովել փորձաքննվողի ներկայությունը փորձագիտական հանձնաժողովին:
25.06.2019թ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնից դատարանում ստացվել է գրություն այն մասին, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը բացակայում է բնակության վայրից, ուստի հնարավոր չի եղել ապահովել վերջինիս ներկայությունը փորձագիտական հանձնաժողովին: Միաժամանակ վերջինիս հետ բնակվող նրա քրոջ տղանª Կարեն Բաբայանը, հայտարարել է, որ Գագիկ Պետրոսյանը բնակվում է Երևան քաղաքում, սակայն կոնկրետ նրա բնակության վայրն իրեն հայտնի չէ:
26.07.2019թ. գրությամբ ՀՀ առողջապահության նախարարության ՙԼոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՚ ՊՓԲԸ-ից պահանջվել է քրեական գործըª համապատասխան միջոցներ ձեռնարկելու և Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի մասնակցությունը նշանակված փորձաքննության կատարմանն ապահովելու համար:
13.08.2019թ. քրեական գործը ստացվել է դատարանում, որից հետո 25.09.2019թ. և 10.10.2019թ. նշանակված դատական նիստերին կրկին Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը չի ներկայացել, իսկ նրան հասցեագրված ծանուցագրերը վերադարձվել ենª ՙՏեղափոխված՚ նշագրմամբ:
Սույն քրեական գործով նախկինում նշանակված դատական նիստերին ամբաստանյալը պատշաճ ծանուցված լինելու պայմաններում նույնպես չի ներկայացել և նրա չներկայանալու պատճառով դատական նիստերը հետաձգվել են: Միաժամանակ 21.02.2019թ. և 04.03.2019թ. որոշումներ են կայացվել վերջինիս հետաքննության մարմնի միջոցով բերման ենթարկելու մասին:
Հաշվի առնելով վերը նշվածըª մեղադրող Ա. Զարգարյանը դատարանին միջնորդեց սույն քրեական գործով ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել, ընտրել նոր խափանման միջոցª կալանավորում, նրան հայտնաբերելու նպատակով հայտարարել հետախուզում, միաժամանակ կասեցնել քրեական գործի վարույթըª մինչև Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանին հայտնաբերելը:
Հանրային պաշտպան Վրեժ Ներկարարյանը միջնորդության վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց:
Դատարանը քննության առնելով միջնորդությունը, լսելով պաշտպանին, հետազոտելով գործի նյութերըª եկավ այն համոզման, որ միջնորդությունը հիմնավորված է և ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն. ՙՔրեական գործի վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ մասով կարող է կասեցվել, եթեª մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ:՚
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. ՙ1. Եթե մեղադրյալը թաքնվել է, կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, (...) դատարանը պատճառաբանված որոշում է կայացնում գործի վարույթը կասեցնելու մասին՚:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն, ՙԴատական քննությունը կատարվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է, բացառությամբ սույն օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի՚ (երբ դատարանի կողմից ամբաստանյալի նկատմամբ կիրառվել է դատական սանկցիաª դատական նիստերի դահլիճից հեռացում):
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի համաձայն. ՙ1. Ամբասնայալի չներկայանալու դեպքում գործի քննությունը հետաձգվում է:
2. Առանց հարգելի պատճառների ամբաստանյալի չներկայանալու դեպքում նա դատարանի որոշմամբ կարող է բերման ենթարկվել և սույն օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում նրա նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոց կամ այն փոխարինվել ավելի ծանրով:՚
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. ՙԵթե ամբաստանյալը թաքնվել է, (...) դատարանն այդ ամբաստանյալի նկատմամբ կասեցնում է գործի վարույթը մինչև նրան հայտնաբերելը կամ (...) ՚:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն ՙԴատարանն իրավունք ունի թաքնվող ամբաստանյալի հետախուզում հայտարարել՚:
Այսպես, ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը չի ներկայացել սույն քրեական գործով նշանակված դատական նիստերին, միաժամանակ դատարանում վերջինիս կողմից չի ստացվել որևէ տեղեկատվությունª իր չներկայանալու պատճառների, ինչպես նաև բնակության վայրը փոխելու և նոր բնակության վայրի վերաբերյալ: Հնարավոր չի եղել նաև ապահովել վերջինիս ներկայությունը իր նկատմամբ նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության կատարմանը:
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի միջոցով նույնպես հնարավոր չի եղել պարզել նրա գտնվելու վայրը: Նման պայմաններում, նկատի ունենալով, որ դատարանի կողմից ձեռնարկված միջոցներով հնարավոր չի եղել պարզել ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի գտնվելու վայրը, իսկ նրա բացակայության պայմաններում անհնար է շարունակել քրեական գործի քննությունը, դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանին հայտնաբերելու նպատակով պետք է հայտարարել հետախուզում, նրա նկատմամբ ընտրված ՙստորագրություն չհեռանալու մասին՚ խափանման միջոցը փոխել, ընտրել նոր խափանման միջոցª կալանավորում, ինչպես նաև կասեցնել սույն քրեական գործի վարույթըª մինչև Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանին հայտնաբերելը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 295-րդ, 302-303րդ, 310-րդ և 313-րդ հոդվածով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի /ծնված 22.09.1961թ., ՀՀ Լոռու մարզի Հագվի գյուղում, ազգությամբ հայ, քաղաքացիությունը անհայտ, բարձրագույն կրթությամբ, ամուրի, նախկինում դատված, չի աշխատում, բնակվում է ՀՀ Լոռու մարզ, Թումանյանի շրջան, գ. Հագվի, 5-րդ փողոց, տուն 26 հասցեում/, նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել, ընտրել նոր խափանման միջոցª կալանավորում: Կալանքի ժամկետը հաշվել նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:
Նրան հայտնաբերելու նպատակով հայտարարել հետախուզում:
Քրեական գործի վարույթը կասեցնելª մինչև ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանին հայտնաբերելը:
Սույն որոշման կատարումը հանձնարարել ՀՀ ԱՆ ՙՎանաձոր՚ քրեակատարողական հիմնարկին և ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնին:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանª հրապարակման պահից 10-օրյա ժամկետում:

Դ Ա Տ Ա Վ Ո Ր Ս. Կ. ՄԱՐԴԱՆՅԱՆ
Այլ նշումներ:
Կասեցումից հանվել է    
Երբ: 29-10-2019
Քր. օր. հոդված
Հոդված329       Մաս 2
Քր. դատ. օր. հոդված
Հոդված31
Դատական ակտի բովանդակությունը:Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

քրեական գործի վարույթը վերսկսելու մասին

ՏԴ/0058/01/18

29.10.2019թ. ք. Իջևան

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Մարդանյանս, ուսումնասիրելով Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/ քրեական գործի նյութերը,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Սույն քրեական գործը 13.12.2018թ. մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և էլեկտրոնային մակագրման համակարգի միջոցով մակագրվել է դատավոր Ս. Մարդանյանին:
14.12.2018թ. քրեական գործն ընդունվել է դատավոր Ս. Մարդանյանի վարույթ և նշանակվել դատաքննության:
ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 14.03.2019թ. որոշում է կայացվել սույն քրեական գործով ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասինª նկատի ունենալով, որ քրեական գործով նշանակված բոլոր դատական նիստերին ամբաստանյալը դրսևորել է այնպիսի անհավասարակշիռ վարքագիծ, որը ողջամիտ կասկածներ է առաջացրել ինչպես Դատարանի, այնպես էլ քրեական դատավարությանը մասնակցող անձանց մոտª վերջինիս կողմից իրավիճակը ճիշտ ընկալելու, իր գործողությունների բնույթը գիտակցելու, ինչպես նաև դրանք կառավարելու առումով, իսկ նշված հանգամանքների պարզումը կարևոր է սույն քրեական գործի ճիշտ լուծման համար:
Փորձաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովին, իսկ ամբաստանյալի մասնակցության ապահովումըª ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնին:
20.03.2019թ. քրեական գործն ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարության ՙԼոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՚ ՊՓԲԸ-ինª փորձաքննությունը կատարելու համար:
ՀՀ առողջապահության նախարարության ՙԼոռու մարզային հոգենյարդա-բանական դիսպանսեր՚ ՊՓԲԸ-ից 02.04.2019թ. ստացված գրությամբ տեղեկացվել է, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի հոգեկան վիճակը պարզելու համար նշանակված ամբուլատոր փորձաքննությունը կատարվելու է 2019 թվականի մայիսի
14-ինª ժամը 14:30-ին: Խնդրվել է ապահովել փորձաքննվողի ներկայությունը:
03.04.2019թ. գրությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնին հանձնարարվել է նշված օրը և ժամին ապահովել փորձաքննվողի ներկայությունը փորձագիտական հանձնաժողովին:
21.05.2019թ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնից ստացվել է գրություն այն մասին, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը բացակայում է բնակության վայրից, ուստի հնարավոր չի եղել ապահովել վերջինիս ներկայությունը փորձագիտական հանձնաժողովին:
Փորձաքննության կատարումը հետաձգվել և նշանակվել է 2019 թվականի մայիսի 29-ին: Կրկին համապատասխան գրությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնին հանձնարարվել է նշված օրը և ժամին ապահովել փորձաքննվողի ներկայությունը փորձագիտական հանձնաժողովին:
25.06.2019թ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնից դատարանում ստացվել է գրություն այն մասին, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը բացակայում է բնակության վայրից, ուստի հնարավոր չի եղել ապահովել վերջինիս ներկայությունը փորձագիտական հանձնաժողովին: Միաժամանակ վերջինիս հետ բնակվող նրա քրոջ տղանª Կարեն Բաբայանը, հայտարարել է, որ Գագիկ Պետրոսյանը բնակվում է Երևան քաղաքում, սակայն կոնկրետ նրա բնակության վայրն իրեն հայտնի չէ:
26.07.2019թ. գրությամբ ՀՀ առողջապահության նախարարության ՙԼոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՚ ՊՓԲԸ-ից պահանջվել է քրեական գործըª համապատասխան միջոցներ ձեռնարկելու և Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի մասնակցությունը նշանակված փորձաքննության կատարմանն ապահովելու համար:
13.08.2019թ. քրեական գործը ստացվել է դատարանում, որից հետո 25.09.2019թ. և 10.10.2019թ. նշանակված դատական նիստերին կրկին Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը չի ներկայացել, իսկ նրան հասցեագրված ծանուցագրերը վերադարձվել ենª ՙՏեղափոխված՚ նշագրմամբ:
Սույն քրեական գործով նախկինում նշանակված դատական նիստերին ամբաստանյալը պատշաճ ծանուցված լինելու պայմաններում նույնպես չի ներկայացել և նրա չներկայանալու պատճառով դատական նիստերը հետաձգվել են: Միաժամանակ 21.02.2019թ. և 04.03.2019թ. որոշումներ են կայացվել վերջինիս հետաքննության մարմնի միջոցով բերման ենթարկելու մասին:
Հաշվի առնելով վերը նշվածըª մեղադրող Ա. Զարգարյանը դատարանին միջնորդել է սույն քրեական գործով ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել, ընտրել նոր խափանման միջոցª կալանավորում, նրան հայտնաբերելու նպատակով հայտարարել հետախուզում, միաժամանակ կասեցնել քրեական գործի վարույթըª մինչև Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանին հայտնաբերելը:
Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ մասովª 10.10.2019թ. դատարանը որոշում է կայացրել ամբաստանյալի նկատմամբ ընտրված` ՙստորագրություն չհեռանալու մասին՚ խափանման միջոցը փոխելու, նոր խափանման միջոցª կալանավորում ընտրելու, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:
29.10.2019թ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնից ստացվել է գրություն այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/ հետախուզման մեջ գտնվող ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը հայտնաբերվել է և վերցվել արգելանքի:
Նկատի ունենալով, որ սույն քրեական գործի վարույթը կասեցվել էրª մինչև ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանին հայտնաբերելը, իսկ նեկայումս վերացել է քրեական գործի վարույթի կասեցման համար հիմք ծառայած հանգամանքը, այն էª հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող ամբաստանյալը, ուստի քրեական գործի վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ենթակա է վերսկսման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 310-րդ հոդվածով`

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի /ծնված 22.09.1961թ., ՀՀ Լոռու մարզի Հագվի գյուղում, ազգությամբ հայ, քաղաքացիությունը անհայտ, բարձրագույն կրթությամբ, ամուրի, նախկինում դատված, չի աշխատում, բնակվում է ՀՀ Լոռու մարզ, Թումանյանի շրջան, գ. Հագվի, 5-րդ փողոց, տուն 26 հասցեում/ վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/ քրեական գործի վարույթը վերսկսել:
Սույն քրեական գործով դատաքննությունը նշանակել 2019թ. հոկտեմբերի 30-ինª ժամը 1630-ին, ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևան քաղաքի նստավայրում /ք. Իջևան, Նալբանդյան 1/1/:

Դ Ա Տ Ա Վ Ո Ր Ս. Կ. ՄԱՐԴԱՆՅԱՆ
Այլ նշումներ:
Օրենսգիրք: Քրեական օրենսգիրք
Օրենսգիրք: Քրեական դատավարության օրենսգիրք
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 30-10-2019
Ժամ: 16:30
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Կայացվել է որոշում    
Ամսաթիվ: 30-10-2019
Որոշման բովանդակություն:Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՏԴ/0053/01/18

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆՏՐԵԼՈՒ
ՀԱՐՑԸ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԿՐԿԻՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.10.2019թ. ք. Իջևան

ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբª դատավոր Ս. Մարդանյանի, քարտուղարությամբª Օ. Մելքումյանի, մասնակցությամբª մեղադրող Ա. Զարգարյանի, հանրային պաշտպան
Վ. Ներկարարյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/ քրեական գործով ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոփոխելու, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցըª ամբաստանյալի ներկայությամբ կրկին քննության առնելու մասին`

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Ա.Ստեփանյանի կողմից 11.08.2018թ. կայացված որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 58217418 քրեական գործը և ընդունվել վարույթ:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Ա.Ստեփանյանի կողմից 21.08.2018թ. կայացված որոշմամբ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Ա.Ստեփանյանի կողմից 21.08.2018թ. կայացված որոշմամբ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/:
13.12.2018թ. սույն քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և էլեկտրոնային մակագրման համակարգի միջոցով մակագրվել դատավոր Ս. Մարդանյանին:
14.12.2018թ. քրեական գործն ընդունվել է դատավոր Ս. Մարդանյանի վարույթ և նշանակվել դատաքննության:
ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 14.03.2019թ. որոշում է կայացվել սույն քրեական գործով ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասինª նկատի ունենալով, որ քրեական գործով նշանակված բոլոր դատական նիստերին ամբաստանյալը դրսևորել է այնպիսի անհավասարակշիռ վարքագիծ, որը ողջամիտ կասկածներ է առաջացրել ինչպես Դատարանի, այնպես էլ քրեական դատավարությանը մասնակցող անձանց մոտª վերջինիս կողմից իրավիճակը ճիշտ ընկալելու, իր գործողությունների բնույթը գիտակցելու, ինչպես նաև դրանք կառավարելու առումով, իսկ նշված հանգամանքների պարզումը կարևոր է սույն քրեական գործի ճիշտ լուծման համար:
Փորձաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովին, իսկ ամբաստանյալի մասնակցության ապահովումըª ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնին:
20.03.2019թ. քրեական գործն ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարության ՙԼոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՚ ՊՓԲԸ-ինª փորձաքննությունը կատարելու համար:
ՀՀ առողջապահության նախարարության ՙԼոռու մարզային հոգենյարդա-բանական դիսպանսեր՚ ՊՓԲԸ-ից 02.04.2019թ. ստացված գրությամբ տեղեկացվել է, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի հոգեկան վիճակը պարզելու համար նշանակված ամբուլատոր փորձաքննությունը կատարվելու է 2019 թվականի մայիսի
14-ինª ժամը 14:30-ին: Խնդրվել է ապահովել փորձաքննվողի ներկայությունը:
03.04.2019թ. գրությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնին հանձնարարվել է նշված օրը և ժամին ապահովել փորձաքննվողի ներկայությունը փորձագիտական հանձնաժողովին:
21.05.2019թ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնից ստացվել է գրություն այն մասին, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը բացակայում է բնակության վայրից, ուստի հնարավոր չի եղել ապահովել վերջինիս ներկայությունը փորձագիտական հանձնաժողովին:
Փորձաքննության կատարումը հետաձգվել և նշանակվել է 2019 թվականի մայիսի 29-ին: Կրկին համապատասխան գրությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնին հանձնարարվել է նշված օրը և ժամին ապահովել փորձաքննվողի ներկայությունը փորձագիտական հանձնաժողովին:
25.06.2019թ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնից դատարանում ստացվել է գրություն այն մասին, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը բացակայում է բնակության վայրից, ուստի հնարավոր չի եղել ապահովել վերջինիս ներկայությունը փորձագիտական հանձնաժողովին: Միաժամանակ վերջինիս հետ բնակվող նրա քրոջ տղանª Կարեն Բաբայանը, հայտարարել է, որ Գագիկ Պետրոսյանը բնակվում է Երևան քաղաքում, սակայն կոնկրետ նրա բնակության վայրն իրեն հայտնի չէ:
26.07.2019թ. գրությամբ ՀՀ առողջապահության նախարարության ՙԼոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՚ ՊՓԲԸ-ից պահանջվել է քրեական գործըª համապատասխան միջոցներ ձեռնարկելու և Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի մասնակցությունը նշանակված փորձաքննության կատարմանն ապահովելու համար:
13.08.2019թ. քրեական գործը ստացվել է դատարանում, որից հետո 25.09.2019թ. և 10.10.2019թ. նշանակված դատական նիստերին կրկին Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը չի ներկայացել, իսկ նրան հասցեագրված ծանուցագրերը վերադարձվել ենª ՙՏեղափոխված՚ նշագրմամբ:
Սույն քրեական գործով նախկինում նշանակված դատական նիստերին ամբաստանյալը պատշաճ ծանուցված լինելու պայմաններում նույնպես չի ներկայացել և նրա չներկայանալու պատճառով դատական նիստերը հետաձգվել են: Միաժամանակ 21.02.2019թ. և 04.03.2019թ. որոշումներ են կայացվելª վերջինիս հետաքննության մարմնի միջոցով բերման ենթարկելու մասին:
Հաշվի առնելով վերը նշվածըª մեղադրող Ա. Զարգարյանը դատարանին միջնորդել է սույն քրեական գործով ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել, ընտրել նոր խափանման միջոցª կալանավորում, նրան հայտնաբերելու նպատակով հայտարարել հետախուզում, միաժամանակ կասեցնել քրեական գործի վարույթըª մինչև Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանին հայտնաբերելը:
Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի
1-ին մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ մասովª 10.10.2019թ. դատարանը որոշում է կայացրել ամբաստանյալի նկատմամբ ընտրված` ՙստորագրություն չհեռանալու մասին՚ խափանման միջոցը փոխելու, նոր խափանման միջոցª ՙկալանավորում՚ ընտրելու, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:
29.10.2019թ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնից ստացվել է գրություն այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/ հետախուզման մեջ գտնվող ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը 28.10.2019թ. հայտնաբերվել և վերցվել է արգելանքի:
Նույն օրը որոշում է կայացվել քրեական գործի վարույթը վերսկսելու մասին և 30.10.2019թ. նշանակվել է դատական նիստª ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ընտրված ՙստորագրություն չհեռանալու մասին՚ խափանման միջոցը փոփոխելու, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցը ամբաստանյալի մասնակցությամբ կրկին քննության առնելու մասինª նկատի ուենալով, որ համաձայն Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի
3-րդ մասի՝ ՙՄարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և ՀՀ Վճռաբեկ դատարանի ԼԴ/0197/06/08 որոշման արտահայտած իրավական դիրքորոշման` հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելուց հետո նա անհապաղ (72 ժամվա ընթացքում) պետք է տարվի դատավորի մոտ, արդեն նրա ներկայությամբ, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցի կրկնակի քննարկմանը մասնակցելու՝ որպես ազատության իրավունքի ապահովման անհրաժեշտ երաշխիք:
30.10.2019թ. կայացած դատական նիստին հանրային պաշտպան Վրեժ Ներկարարյանը հայտնեց, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանն անձամբ իրեն չի հայտնել, թե ինչու չի ներկայացել դատարանի կանչով և որտեղ է գտնվել: Ըստ նրա հայտարարությանª ինքը չի թաքնվել, որևէ մեկից չի թաքցրել իր գտնվելու վայրը: Այլ բան չի կարող ասել:
Ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանն իր գտնվելու վայրի, դատարան չներկայանալու, դատահոգեբուժական փորձաքննության չներկայանալու վերաբերյալ հստակ դիրքորոշում չհայտնեց: Նրա խոսքը դատարանի համար ընկալելի չէր, վարքագիծըª ինչպես նախկինում, անհավասարակշիռ, իրավիճակին ոչ համարժեք, ինչն էլ Դատարանի համար հիմք էր հանդիսացել նրա նկատմամբ ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար:
Մեղադրող Արթուր Զարգարյանը հայտնեց, որ ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պետք է վերահաստատել այն պատճառաբանությամբ, որ ամբաստանյալը լինելով իր նկատմամբ ընտրվածª ՙստորագրություն չհեռանալու մասին՚ խափանման միջոցի պարտավորությունների ներքո, առանց վարույթն իրականացնող մարմնիª տվյալ դպքում Դատարանի թույլտվության, փոխել է բնակության վայրը, համաձայն ամբաստանյալի հարազատների հայտարարությանª նա բնակվում է Երևան քաղաքումª վարձակալած բնակարանում, այսինքնª չունի մշտական բնակության վայր, բացի այդª Դատարանի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր չի եղել ապահովել նրա մասնակցությունըª իր նկատմամբ նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության կատարմանը:
Դատարանը, ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի մասնակցությամբ կրկին քննության առնելով ամբաստանյալի նկատմամբ ընտրված` ՙստորագրություն չհեռանալու մասին՚ խափանման միջոցը փոխելու, նոր խափանման միջոցª ՙկալանավորում՚ ընտրելու հարցը, լսելով մեղադրողին, հանրային պաշտպանին, ամբաստանյալին, հետազոտելով քրեական գործի նյութերը, գտնում է, որ ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.10.2019թ. որոշմամբ ընտրված նոր խափանման միջոց կալանավորումը պետք է վերահաստատելª հետևյալ պատճառաբանություններով:
Այսպես, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն՝
1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(…)
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար.
(…)
3. Սույն հոդվածի 1-ին կետի« ՙգ՚ ենթակետի դրույթներին համապատասխան՝ ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով
(...):
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 259-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. ՙ… քննիչի որոշման հիման վրա, սույն օրենսգրքով սահմանված կարգով, հետախուզվող մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոց՚:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն. ՙՀետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը դատարանը քննում է միջնորդությունը ներկայացրած անձի և հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին՚:
ՀՀ Վճռաբեկ դատարանն իր թիվ ԼԴ/0197/06/08 նախադեպային որոշման մեջ իրավական դիրքորոշում է զարգացրել այն մասին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերը նշված դրույթները հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի բացակայությամբ նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության առումով չեն բխում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրվածª դատավորի մոտ անհապաղ տարվելու պահանջից: Նշված իրավանորմերը վարույթն իրականացնող մարմնին հնարավորություն են տալիս անձի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց ընտրել անձի բացակայության պայմաններումª առանց հնարավորություն ընձեռելու, որ հետախուզման արդյունքում հայտնաբերված անձը ներկայանա դատարան, և անձի կալանավորման հարցի քննարկումը տեղի ունենա իր ներկայությամբ:
Այս առումով Վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված նման կարգավորումը կհակասի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասին և կոպտորեն կխախտի անձի ազատության իրավունքը, եթե հետախուզման մեջ գտնվող անձի ի հայտ գալուց հետո նա անհապաղ դատարանի առջև չներկայացվի:
Եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել, որ ձերբակալված կամ կալանավորված անձանց ազատությունից զրկելու նկատմամբ դատական վերահսկողությունը կարևորագույն երաշխիք է ընդդեմ ազատությունից զրկված անձի նկատմամբ վատ վերաբերմունքի և իրավակիրառ մարմինների կողմից իշխանության չարաշահման (տե՜ս McKay v. Tհe United Kingdom, 2006թ., գանգատ N 543/03, կետ 32):
Վճռաբեկ դատարանը ևս կարևորում է քրեական դատավարության շրջանակներում ազատությունից զրկված անձին անհապաղ դատարան ներկայացնելու երաշխիքային նշանակությունը:
Հիմք ընդունելով ՀՀ իրավական համակարգում Կոնվենցիայի բարձրագույն իրավաբանական ուժը, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց անհապաղ դատարանի առջև ներկայացնելուª Կոնվենցիայով հստակ ամրագրված և Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայում բազմիցս վերահաստատված պահանջի ներպետական երաշխավորման պահանջըª Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ ներպետական օրենսդրության մակարդակում ազատության իրավունքի ապահովման անհրաժեշտ երաշխիք պետք է լինի հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելուց հետո, արդեն նրա ներկայությամբ, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցի կրկնակի քննարկումը նախաքննության կատարման վայրի դատարանում: Դա հնարավորություն կտա նվազեցնել կամայական կալանավորման դեպքերը, ինչպես նաև կապահովի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության համար միջազգային պարտավորություն հանդիսացող պահանջների կատարումը:
Հետևաբար` հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելուց հետո նա պետք է անհապաղ (72 ժամվա ընթացքում) տարվի դատավորի մոտ:
Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. ՙ1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2)խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
2. Կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները:
3. Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`
1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.
2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը.
3) տարիքը և առողջական վիճակը.
4) սեռը.
5) զբաղմունքի տեսակը.
6) ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը.
7) գույքային դրությունը.
8) բնակության մշտական վայրի առկայությունը.
9) այլ էական հանգամանքներ՚:
Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի նկատմամբ որպես նոր խափանման միջոց կալանավորումը կիրառելը հիմնավորված է և բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի պահանջներից, Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/ նախատեսված ենթադրյալ հանցագործություններ կատարելու համար, որի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է պատիժ ազատազրկման ձևովª 1 տարուց ավելի ժամկետով, ինչպես նաև Դատարանը հաշվի է առնում, որ ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից, դրսևորել է այնպիսի վարքագիծ, որով խախտել է իր նկատմամբ ընտրվածª ՙստորագրություն չհեռանալու մասին՚ խափանման միջոցով ստանձնածª առանց Դատարանին տեղյակ պահելու և թույլտվության բնակության վայրը փոխելու իր պարտականությունը, որպիսի պայմաններում Դատարանի կողմից 10.10.2019թ. կայացված որոշմամբ վերջինիս նկատմամբ ընտրված նոր խափանման միջոցըª կալանավորումը, պետք է վերահաստատել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-138-րդ, 313-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի /ծնված 22.09.1961թ., ՀՀ Լոռու մարզի Հագվի գյուղում, ազգությամբ հայ, քաղաքացիությունը անհայտ, բարձրագույն կրթությամբ, ամուրի, նախկինում դատված, չի աշխատում, բնակվում է ՀՀ Լոռու մարզ, Թումանյանի շրջան, գ. Հագվի, 5-րդ փողոց, տուն 26 հասցեում/ նկատմամբ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 10.10.2019թ. կայացված որոշմամբ որպես նոր խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատել:
Կալանքի սկիզբը հաշվել Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանին փաստացի արգելանքի վերցնելու պահիցª 28.10.2019թ.-ից:
Որոշման կատարումը հանձնարարել ՀՀ ԱՆ ՙՎանաձոր՚ քրեակատարողական հիմնարկին:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան հնգօրյա ժամկետում:

Դ Ա Տ Ա Վ Ո Ր Ս.Կ.ՄԱՐԴԱՆՅԱՆ
Այլ նշումներ:Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոփոխելու, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցը ամբաստանյալի ներկայությամբ կրկին քննության առնելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա ուղարկվում է քրեական գործի հավելվածը` բաղկացած 90 էջից:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 26-11-2019
Էջերի քանակ: Հավելվածը բաղկացած է 90 էջից
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:Քրեական գործը` բաղկացած 3 հատորից, /հատոր 1-ին` 198 թերթ, հատոր 2-րդ` 122 թերթ, հատոր 3-րդ` 163 թերթ/ գտնվում է ՀՀ ԱՆ <Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր> ՊՓԲԸ-ում:
Բողոքարկվել է    
Բողոքարկվել է: Ըստ էության չլուծող դատական ակտը
Ամսաթիվ: 15-11-2019
Այլ նշումներ:
Գործն ուղարկվել է    
Գործը ուղարկվել է: 27-11-2019
Էջերի քանակը: 90/ հավելված/
Գործին կից նյութերը:
ՈՒր(դատարան): Քրեական վերաքննիչ
ՈՒր:
Ելքի գրության համարը: ԴԴ-29-Ե-17489/19
Այլ նշումներ:11.03.2020թ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից ստացվել է թիվ ՏԴ/0053/01/18 գործի հավելվածը՝ բաղկացած 2 հատորից՝ 1-ին հատոր 90 թերթ, 2-րդ հատոր՝ 43 թերթ: Վերաքննիչ բողոքը թողնվել է առանց բավարարման: 2019 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 02-06-2020
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:Քրեական գործը 18.05.2020թ. ստացվել է ՀՀ ԱՆ <Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր> ՊՓԲԸ-ից: Նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունը թողնվել է անկատար՝ փորձաքննվողի չներկայանալու պատճառով:
Նշանակվել է փորձաքննություն    
Երբ: 02-06-2020
Քրեական դատավարության օրենսգրքի հոդված
Հոդված345
Մեղադրյալ/Տուժող
Անձ
ԱնունԳագիկ   
ԱզգանունՊետրոսյան   
ՀայրանունՌաֆիկ
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Հոդված_1
Հոդված329       Մաս 1
Հոդված_1
Հոդված329       Մաս 1
Դատվածություն:
Պաշտպան
ԱնունՎրեժ
ԱզգանունՆերկարարյան
ՀասցեՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Մետաղագործների 87
Այլ նշումներ:Գործ թիվ ՏԴ/0053/01/18

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին

02.06.2020թ. ք. Իջևան

ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Ս. Մարդանյանի, քարտուղարությամբª Ա. Ալավերդյանի, մասնակցությամբ մեղադրող Ա. Զարգարյանի, հանրային պաշտպան Վ. Ներկարարյանի, քննության առնելով մեղադրող Ա. Զարգարյանի կողմից ներկայացված միջնորդությունը` ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ`

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Ա.Ստեփանյանի կողմից 11.08.2018թ. կայացված որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 58217418 քրեական գործը և ընդունվել վարույթ:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Ա.Ստեփանյանի կողմից 21.08.2018թ. կայացված որոշմամբ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Ա.Ստեփանյանի կողմից 21.08.2018թ. կայացված որոշմամբ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/:
13.12.2018թ. սույն քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և էլեկտրոնային մակագրման համակարգի միջոցով մակագրվել է դատավոր Ս. Մարդանյանին:
14.12.2018թ. քրեական գործն ընդունվել է դատավոր Ս. Մարդանյանի վարույթ:
20.12.2018թ. որոշում է կայացվել քրեական գործը դատաքննության նշանակելու մասին:
14.03.2019թ. կայացած դատական նիստին ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանը միջնորդություն է ներկայացրել դատարանինª ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ նշանակել ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն:
Նույն օրը բավարարվել է պաշտպանի միջնորդությունը և նկատի ունենալով, որ ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը սույն քրեական գործով նշանակված բոլոր դատական նիստերին դրսևորել է այնպիսի անհավասարակշիռ վարքագիծ, որը ողջամիտ կասկածներ է առաջացրել ինչպես Դատարանի, այնպես էլ քրեական դատավարությանը մասնակցող անձանց մոտª վերջինիս կողմից իրավիճակը ճիշտ ընկալելու, իր գործողությունների բնույթը գիտակցելու, ինչպես նաև դրանք կառավարելու առումով, իսկ նշված հանգամանքների պարզումը կարևոր է սույն քրեական գործի ճիշտ լուծման համար, միաժամանակ այդ հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են գիտության բնագավառի հատուկ գիտելիքներ, վերջինիս նկատմամբ նշանակվել է ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովին:
20.03.2019թ. քրեական գործն ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարության ՙԼոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՚ ՊՓԲԸ-ինª փորձաքննությունը կատարելու համար:
ՀՀ առողջապահության նախարարության ՙԼոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՚ ՊՓԲԸ-ից 02.04.2019թ. ստացված գրությամբ տեղեկացվել է, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի հոգեկան վիճակը պարզելու համար նշանակված ամբուլատոր փորձաքննությունը կատարվելու է 2019 թվականի մայիսի 14-ինª ժամը 14:30-ին: Խնդրվել է ապահովել փորձաքննվողի ներկայությունը:
03.04.2019թ. գրությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնին հանձնարարվել է նշված օրը և ժամին ապահովել փորձաքննվողի ներկայությունը փորձագիտական հանձնաժողովին:
21.05.2019թ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնից ստացվել է գրություն այն մասին, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը բացակայում է բնակության վայրից, ուստի հնարավոր չի եղել ապահովել վերջինիս ներկայությունը փորձագիտական հանձնաժողովին:
Փորձաքննության կատարումը հետաձգվել և նշանակվել է 2019 թվականի մայիսի 29-ին: Կրկին համապատասխան գրությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնին հանձնարարվել է նշված օրը և ժամին ապահովել փորձաքննվողի ներկայությունը փորձագիտական հանձնաժողովին:
25.06.2019թ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնից դատարանում ստացվել է գրություն այն մասին, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը բացակայում է բնակության վայրից, ուստի հնարավոր չի եղել ապահովել վերջինիս ներկայությունը փորձագիտական հանձնաժողովին: Միաժամանակ վերջինիս հետ բնակվող նրա քրոջ տղանª Կարեն Բաբայանը, հայտարարել է, որ Գագիկ Պետրոսյանը բնակվում է Երևան քաղաքում, սակայն կոնկրետ նրա բնակության վայրն իրեն հայտնի չէ:
26.07.2019թ. գրությամբ ՀՀ առողջապահության նախարարության ՙԼոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՚ ՊՓԲԸ-ից պահանջվել է քրեական գործըª համապատասխան միջոցներ ձեռնարկելու և Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի մասնակցությունը նշանակված փորձաքննության կատարմանն ապահովելու համար:
13.08.2019թ. քրեական գործը ստացվել է դատարանում, որից հետո 25.09.2019թ. և 10.10.2019թ. նշանակված դատական նիստերին կրկին Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը չի ներկայացել, իսկ նրան հասցեագրված ծանուցագրերը վերադարձվել ենª ՙՏեղափոխված՚ նշագրմամբ:
Սույն քրեական գործով նախկինում նշանակված դատական նիստերին ամբաստանյալը պատշաճ ծանուցված լինելու պայմաններում նույնպես չի ներկայացել և նրա չներկայանալու պատճառով դատական նիստերը հետաձգվել են: Միաժամանակ 21.02.2019թ. և 04.03.2019թ. որոշումներ են կայացվել վերջինիս հետաքննության մարմնի միջոցով բերման ենթարկելու մասին:
10.10.2019թ. որոշում է կայացվել ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:
29.10.2019թ. ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը հայտնաբերվել, ներկայացվել է Դատարանին, և քրեական գործի վարույթը վերսկսվել է:
31.10.2019թ. քրեական գործը կրկին ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարության ՙԼոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՚ ՊՓԲԸ-ինª փորձաքննությունը կատարելու համար:
18.12.2019թ. ՀՀ ԱՆ ՙՎանաձոր՚ քրեակատարողական հիմնարկից ստացվել է գրություն այն մասին, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 06.12.2019թ. թիվ ԴԴ-8-Ե-43360/19 գրության համաձայն տեղափոխվել է ՀՀ ԱՆ ՙԱրմավիր՚ քրեակատարողական հիմնարկ:
23.12.2019թ. ՀՀ առողջապահության նախարարության ՙԼոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՚ ՊՓԲԸ-ից ստացվել է գրություն այն մասին, որ 17.12.2019թ. նշանակված փորձաքննությունը չի կայացվելª փորձաքննվողի չներկայանալու պատճառով:
17.04.2020թ. գրություն է ուղարկվել ՀՀ առողջապահության նախարարության ՙԼոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՚ ՊՓԲԸ-ինª փորձաքննությունը կատարելուª նկատի ունենալով, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանն արդեն իսկ ՀՀ ԱՆ ՙԱրմավիր՚ քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է ՀՀ ԱՆ ՙՎանաձոր՚ քրեակատարողական հիմնարկ:
Փորձաքննության կատարումը նշանակվել է 2020 թվականի մայիսի 07-ինª ժամը 14:30-ին, որին մասնակցելուց հրաժարվել է ՀՀ ԱՆ ՙՎանաձոր՚ քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը:
18.05.2020թ. ՀՀ առողջապահության նախարարության ՙԼոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՚ ՊՓԲԸ-ից ստացվել է գրություն այն մասին, որ հաշվի առնելով, որ Գ.Ռ.Պետրոսյանի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննության իրականացումն ամբուլատոր պայմաններում խնդրահարույց էª կապված նրա կողմից ցուցաբերված վարքագծի հետ, ուստի նրա հոգեկան վիճակի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով անհրաժեշտ է նշանակել ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն:
ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 02.06.2020թ.ª ժամը 14:00-ին, նշանակված դատական նիստին ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանին հնարավոր չի եղել ներկայացնել, քանի որ վերջինս հրաժարվել է ներկայանալ դատարան:
Նույն օրը կայացած դատական նիստին մեղադրող Ա. Զարգարյանը միջնորդեց ամբաստանյալի նկատմամբ նշանակել ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունª նկատի ունենալով, որ հնարավոր չի եղել իրականացնել դատարանի կողմից դեռևս 14.03.2019թ. կայացված որոշմամբ նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունը, իսկ դրանում առաջադրված հարցերի պատասխանները կարևոր են սույն քրեական գործի քննության համար:
Հանրային պաշտպան Վ. Ներկարարյանը չառարկեց միջնորդության դեմ: Միաժամանակ հավելեց, որ ինքը նույնպես գտնում է, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի հոգեկան վիճակը պարզելու նպատակով անհրաժեշտ է նրա նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել, քանի որ նույն փորձաքննությունը հնարավոր չի եղել կատարել ամբուլատոր եղանակով:
Դատարանը քննության առնելով մեղադրողի միջնորդությունը, լսելով հանրային պաշտպանի կարծիքը, ուսումնասիրելով քրեական գործի նյութերըª գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարմանª հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայնª ՙդատահոգեբուժական կամ դատահոգեբանական փորձագետի եզրակացությամբ կարող են հաստատվել հետևյալ հանգամանքներըª հոգեկան հիվանդության, ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարման, այլ հիվանդագին վիճակի կամ տկարամտության հետևանքով մեղադրյալի ունակ չլինելը դեպքի պահին գիտակցելու իր գործողությունների (անգործության) բնույթը և նշանակությունը, դրանց վնասակարությունը կամ ղեկավարելու դրանք՚:
Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածը սահմանում է.
ՙՔրեական գործով վարույթում ստորև նշված հանգամանքները կարող են հաստատվել միայն հետևյալ ապացույցները նախապես ստանալով և հետազոտելով`
1) մահվան պատճառը և առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը` դատաբժշկական փորձագետի եզրակացությունը.
2) հոգեկան հիվանդության, ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարման, այլ հիվանդագին վիճակի կամ տկարամտության հետևանքով մեղադրյալի ունակ չլինելը դեպքի պահին գիտակցելու իր գործողությունների (անգործության) բնույթը և նշանակությունը, դրանց վնասակարությունը կամ ղեկավարելու դրանք` դատահոգեբուժական կամ դատահոգեբանական փորձագետի եզրակացությունը.
(…)՚:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 243-րդ հոդվաը սահմանում է.
ՙՓորձաքննությունը կատարվում է հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի որոշման հիման վրա, երբ քրեական գործով նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի, այդ թվում` համապատասխան հետազոտությունների մեթոդիկայի, բնագավառներում հատուկ գիտելիքներ: Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, մասնագետների, ընթերակաների հատուկ գիտելիքների առկայությունը չի ազատում համապատասխան դեպքերում փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունից՚:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածը սահմանում է.
ՙ1. Եթե նախաքննության ժամանակ փորձաքննություն չի նշանակվել, դատական քննության ժամանակ կողմերն իրավունք ունեն միջնորդել այն նշանակելու:
2. Կողմը, որի միջնորդությամբ նշանակվում է փորձաքննություն, գրավոր ներկայացնում է այն հարցերը, որոնց վերաբերյալ պետք է տրվի փորձագետի եզրակացություն, նշում է, թե ինչ պետք է հետազոտվի, կարող է նշել, թե ով պետք է ներգրավվի որպես փորձագետ: Այս բոլոր հարցերի մասին մյուս կողմն իրավունք ունի շարադրել իր կարծիքը:
3. Դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելիս նախագահողը մեղադրանքի և պաշտպանության կողմերին առաջարկում է ձևակերպել փորձագետին ուղղված հարցերը և շարադրել իրենց կարծիքն այն մասին, թե ում հանձնարարել փորձաքննությունը և ինչ պետք է հետազոտել: Վերջնական որոշումը կայացնում է դատարանը:
4. Նշված հարցերի մասին իր կարծիքը շարադրելու համար մեղադրանքի կամ պաշտպանության կողմում հանդես եկող որևէ անձի միջնորդության առկայության դեպքում կարող է հայտարարվել ընդմիջում: Կողմերն իրավունք ունեն որպես փորձագիտական հետազոտության օբյեկտներ ներկայացնել առարկաներ, փաստաթղթեր: Այդպիսի օբյեկտների թվից դրանք հանելիս դատարանը պարտավոր է կայացնել պատճառաբանված որոշում:
5. Փորձագետ նշանակված անձին հանձնվում է փորձաքննություն նշանակելու մասին դատարանի որոշման պատճենը և պարզաբանվում են նրա իրավունքները և պարտականությունները: Փորձագետի եզրակացությունը հրապարակվում և հետազոտվում է սույն օրենսգրքի 344 հոդվածով սահմանված կարգով՚:
Դատարանը սույն քրեական գործով փաստական տվյալները վերլուծելով վերը շարադրված իրավադրույթների ներքո, նկատի ունենալով, որ ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը սույն քրեական գործով նշանակված բոլոր դատական նիստերին դրսևորել է այնպիսի անհավասարակշիռ վարքագիծ, որը ողջամիտ կասկածներ է առաջացրել ինչպես Դատարանի, այնպես էլ քրեական դատավարությանը մասնակցող անձանց մոտª վերջինիս կողմից իրավիճակը ճիշտ ընկալելու, իր գործողությունների բնույթը գիտակցելու, ինչպես նաև դրանք կառավարելու առումով, իսկ նշված հանգամանքների պարզումը կարևոր է սույն քրեական գործի ճիշտ լուծման համար, միաժամանակ այդ հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են գիտության բնագավառի հատուկ գիտելիքներ, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս 14.03.2019թ. Դատարանի կողմից կայացվածª ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ որոշման պահանջներª ամբաստանյալիª փորձաքննությանը ներկայանալուց խուսափելու պատճառով, սակայն այդ որոշմամբ առաջ քաշված հարցերի պատասխաններն էական նշանակություն ունեն քրեական գործի քննության համար, ուստի Դատարանը գտնում է, որ սույն քրեական գործով ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ պետք է նշանակել ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունª փորձաքննությունը հանձնարարելով ՀՀ առողջապահության նախարարության ՙՀոգեկան առողջության պահօանման ազգային կենտրոն՚ ՓԲԸ-ի փորձագետներին, միաժամանակ փորձագետներին առաջադրելով հետևյալ հարցերը.
գ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը նախկինում կամ ներկայումս հոգեկան հիվանդությամբ տառապե±լ է, թե ոչ, եթե այո, ապաª ինչպիսի± հիվանդությամբ:
գ Իր մոտ առկա հոգեկան վիճակից ելնելովª 25.09.2015թ., 01.08.2018թ. և դրանից հետո ի վիճակի± է ճիշտ ընկալել և վերարտադրել իր և իր շրջապատի անձանց գործողությունները, գործի համար կարևոր հանգամանքները:
գ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը կարո±ղ էր հաշիվ տալ իր գործողությունների համար կամ կառավարել դրանք:
գ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը մեղսունա±կ է, սահմանափա±կ մեղսունակ է, թե± անմեղսունակ:
գ Իր ներկա հոգեկան վիճակով Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը կարո±ղ է մասնակցել քննչական գործողություններին, դատական նիստերին:
գ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանն ունի արդյո±ք հարկադիր բուժման կարիք, թե ոչ, եթե այո, ապա ի±նչ տիպի հոգեբուժական հիվանդանոցում:
Փորձագետին խնդրել պատասխանել նաև այլ հարցերի, որոնք թեև որոշման մեջ նշված չեն լինի, սակայն կառաջանան փորձաքննության ընթացքում, կմտնեն փորձագետի իրավասության մեջ և որոնց պարզաբանումը կարող է կարևոր նշանակություն ունենալ սույն քրեական գործի համար:
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ, 243-րդ, 313-րդ և 345-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Մեղադրող Ա. Զարգարյանի կողմից ներկայացված միջնորդությունը` ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի /ծնված 22.09.1961թ., ՀՀ Լոռու մարզի Հագվի գյուղում, ազգությամբ հայ, քաղաքացիությունը անհայտ, բարձրագույն կրթությամբ, ամուրի, նախկինում դատված, չի աշխատում, բնակվում է ՀՀ Լոռու մարզ, Թումանյանի շրջան, գ. Հագվի, 5-րդ փողոց, տուն 26 հասցեում, ներկայումս գտնվում է ՀՀ ԱՆ ՙՎանաձոր՚ քրեակատարողական հիմնարկում/ նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին, բավարարել:
Փորձագետին առաջադրել հետևյալ հարցերը`
գ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը նախկինում կամ ներկայումս հոգեկան հիվանդությամբ տառապե±լ է, թե ոչ, եթե այո, ապաª ինչպիսի± հիվանդությամբ:
գ Իր մոտ առկա հոգեկան վիճակից ելնելովª 25.09.2015թ., 01.08.2018թ. և դրանից հետո ի վիճակի± է ճիշտ ընկալել և վերարտադրել իր և իր շրջապատի անձանց գործողությունները, գործի համար կարևոր հանգամանքները:
գ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը կարո±ղ էր հաշիվ տալ իր գործողությունների համար կամ կառավարել դրանք:
գ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը մեղսունա±կ է, սահմանափա±կ մեղսունակ է, թե± անմեղսունակ:
գ Իր ներկա հոգեկան վիճակով Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը կարո±ղ է մասնակցել քննչական գործողություններին, դատական նիստերին:
գ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանն ունի արդյո±ք հարկադիր բուժման կարիք, թե ոչ, եթե այո, ապա ի±նչ տիպի հոգեբուժական հիվանդանոցում:
Փորձագետին խնդրել պատասխանել նաև այլ հարցերի, որոնք թեև որոշման մեջ նշված չեն լինի, սակայն կառաջանան փորձաքննության ընթացքում, կմտնեն փորձագետի իրավասության մեջ և որոնց պարզաբանումը կարող է կարևոր նշանակություն ունենալ սույն քրեական գործի համար:
Փորձաքննության կատարումը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարության ՙՀոգեկան առողջության պահօանման ազգային կենտրոն՚ ՓԲԸ-ի փորձագետներին:
Ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանին տեղափոխել ՀՀ առողջապահության նախարարության ՙՀոգեկան առողջության պահօանման ազգային կենտրոն՚ ՓԲԸª փորձաքննության ենթարկելու համար:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանª հրապարակվելու պահիցª 10-օրյա ժամկետում:

Դ Ա Տ Ա Վ Ո Ր Ս. Կ. ՄԱՐԴԱՆՅԱՆ
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 10-09-2020
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:23.11.2020թ. ՀՀ ԱՆ ՙՙՀոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն՚՚ ՓԲԸ-ից ստացվել է Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի վերաբերյալ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության թիվ 79 եզրակացությունը:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 10-12-2020
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՏԴ/0053/01/18

խափանման միջոց կալանավորումը վերացնելու, անվտանգության միջոց կիրառելուª բժշկական հաստատությունում տեղավորելու հարցը քննության առնելու մասին

10.12.2020թ. ք. Իջևան

ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբª դատավոր Ս. Մարդանյանի, քարտուղարությամբª Օ. Մելքումյանի, մասնակցությամբª դատախազ Ա. Հովհաննիսյանի, հանրային պաշտպան Վ. Ներկարարյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով անմեղսունակության վիճակում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու, նրա նկատմամբ անվտանգության միջոց կիրառելուª բժշկական հաստատությունում տեղավորելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Ա.Ստեփանյանի կողմից 11.08.2018թ. կայացված որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 58217418 քրեական գործը և ընդունվել վարույթ:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Ա.Ստեփանյանի կողմից 21.08.2018թ. կայացված որոշմամբ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Ա.Ստեփանյանի կողմից 21.08.2018թ. կայացված որոշմամբ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/:
13.12.2018թ. սույն քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և էլեկտրոնային մակագրման համակարգի միջոցով մակագրվել է դատավոր Ս. Մարդանյանին:
14.12.2018թ. քրեական գործն ընդունվել է դատավոր Ս. Մարդանյանի վարույթ:
20.12.2018թ. որոշում է կայացվել քրեական գործը դատաքննության նշանակելու մասին:
14.03.2019թ. կայացած դատական նիստին ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանը միջնորդություն է ներկայացրել դատարանինª ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ նշանակել ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն:
Նույն օրը բավարարվել է պաշտպանի միջնորդությունը և նկատի ունենալով, որ ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը սույն քրեական գործով նշանակված բոլոր դատական նիստերին դրսևորել է այնպիսի անհավասարակշիռ վարքագիծ, որը ողջամիտ կասկածներ է առաջացրել ինչպես Դատարանի, այնպես էլ քրեական դատավարությանը մասնակցող անձանց մոտª վերջինիս կողմից իրավիճակը ճիշտ ընկալելու, իր գործողությունների բնույթը գիտակցելու, ինչպես նաև դրանք կառավարելու առումով, իսկ նշված հանգամանքների պարզումը կարևոր է սույն քրեական գործի ճիշտ լուծման համար, միաժամանակ այդ հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են գիտության բնագավառի հատուկ գիտելիքներ, վերջինիս նկատմամբ նշանակվել է ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովին:
20.03.2019թ. քրեական գործն ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարության ՙԼոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՚ ՊՓԲԸ-ինª փորձաքննությունը կատարելու համար:
ՀՀ առողջապահության նախարարության ՙԼոռու մարզային հոգենյարդա-բանական դիսպանսեր՚ ՊՓԲԸ-ից 02.04.2019թ. ստացված գրությամբ տեղեկացվել է, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի հոգեկան վիճակը պարզելու համար նշանակված ամբուլատոր փորձաքննությունը կատարվելու է 2019 թվականի մայիսի 14-ինª ժամը 14:30-ին: Խնդրվել է ապահովել փորձաքննվողի ներկայությունը:
03.04.2019թ. գրությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնին հանձնարարվել է նշված օրը և ժամին ապահովել փորձաքննվողի ներկայությունը փորձագիտական հանձնաժողովին:
21.05.2019թ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնից ստացվել է գրություն այն մասին, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը բացակայում է բնակության վայրից, ուստի հնարավոր չի եղել ապահովել վերջինիս ներկայությունը փորձագիտական հանձնաժողովին:
Փորձաքննության կատարումը հետաձգվել և նշանակվել է 2019 թվականի մայիսի 29-ին: Կրկին համապատասխան գրությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնին հանձնարարվել է նշված օրը և ժամին ապահովել փորձաքննվողի ներկայությունը փորձագիտական հանձնաժողովին:
25.06.2019թ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնից դատարանում ստացվել է գրություն այն մասին, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը բացակայում է բնակության վայրից, ուստի հնարավոր չի եղել ապահովել վերջինիս ներկայությունը փորձագիտական հանձնաժողովին: Միաժամանակ վերջինիս հետ բնակվող նրա քրոջ տղանª Կարեն Բաբայանը, հայտարարել է, որ Գագիկ Պետրոսյանը բնակվում է Երևան քաղաքում, սակայն կոնկրետ նրա բնակության վայրն իրեն հայտնի չէ:
26.07.2019թ. գրությամբ ՀՀ առողջապահության նախարարության ՙԼոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՚ ՊՓԲԸ-ից պահանջվել է քրեական գործըª համապատասխան միջոցներ ձեռնարկելու և Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի մասնակցությունը նշանակված փորձաքննության կատարմանն ապահովելու համար:
13.08.2019թ. քրեական գործը ստացվել է դատարանում, որից հետո 25.09.2019թ. և 10.10.2019թ. նշանակված դատական նիստերին կրկին Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը չի ներկայացել, իսկ նրան հասցեագրված ծանուցագրերը վերադարձվել ենª ՙՏեղափոխված՚ նշագրմամբ:
Սույն քրեական գործով նախկինում նշանակված դատական նիստերին ամբաստանյալը պատշաճ ծանուցված լինելու պայմաններում նույնպես չի ներկայացել և նրա չներկայանալու պատճառով դատական նիստերը հետաձգվել են: Միաժամանակ 21.02.2019թ. և 04.03.2019թ. որոշումներ են կայացվել վերջինիս հետաքննության մարմնի միջոցով բերման ենթարկելու մասին:
10.10.2019թ. որոշում է կայացվել ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:
29.10.2019թ. ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը հայտնաբերվել, ներկայացվել է Դատարանին, և քրեական գործի վարույթը վերսկսվել է:
31.10.2019թ. քրեական գործը կրկին ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարության ՙԼոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՚ ՊՓԲԸ-ինª փորձաքննությունը կատարելու համար:
18.12.2019թ. ՀՀ ԱՆ ՙՎանաձոր՚ քրեակատարողական հիմնարկից ստացվել է գրություն այն մասին, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 06.12.2019թ. թիվ ԴԴ-8-Ե-43360/19 գրության համաձայն տեղափոխվել է ՀՀ ԱՆ ՙԱրմավիր՚ քրեակատարողական հիմնարկ:
23.12.2019թ. ՀՀ առողջապահության նախարարության ՙԼոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՚ ՊՓԲԸ-ից ստացվել է գրություն այն մասին, որ 17.12.2019թ. նշանակված փորձաքննությունը չի կայացվելª փորձաքննվողի չներկայանալու պատճառով:
17.04.2020թ. գրություն է ուղարկվել ՀՀ առողջապահության նախարարության ՙԼոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՚ ՊՓԲԸ-ինª փորձաքննությունը կատարելուª նկատի ունենալով, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանն արդեն իսկ ՀՀ ԱՆ ՙԱրմավիր՚ քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է ՀՀ ԱՆ ՙՎանաձոր՚ քրեակատարողական հիմնարկ:
Փորձաքննության կատարումը նշանակվել է 2020 թվականի մայիսի 07-ինª ժամը 14:30-ին, որին մասնակցելուց հրաժարվել է ՀՀ ԱՆ ՙՎանաձոր՚ քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը:
18.05.2020թ. ՀՀ առողջապահության նախարարության ՙԼոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՚ ՊՓԲԸ-ից ստացվել է գրություն այն մասին, որ հաշվի առնելով, որ Գ.Ռ.Պետրոսյանի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննության իրականացումն ամբուլատոր պայմաններում խնդրահարույց էª կապված նրա կողմից ցուցաբերված վարքագծի հետ, ուստի նրա հոգեկան վիճակի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով անհրաժեշտ է նշանակել ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն:
ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 02.06.2020թ.ª ժամը 14:00-ին, նշանակված դատական նիստին ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանին հնարավոր չի եղել ներկայացնել, քանի որ վերջինս հրաժարվել է ներկայանալ դատարան:
Նույն օրը որոշում է կայացվել ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին:
23.11.2020թ. ստացվել է դատահոգեբուժական փորձաքննության թիվ 79 եզրակացությունը, համաձայն որիª ՙ(...) Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը տառապել և տառապում է ՙՇիզոֆրենիա պարանոիդ ձև F 20.0՚ հոգեկան հիվանդությամբ:
Ինչպես իրավախախտումը կատարելիսª 25.09.2015թ., 01.08.2018թ., այնպես էլ ներկայումս փորձաքննվողը գտնվել և գտնվում է վերը նշված հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է զառանցական ապրումների ներքո, ինչը նրան զրկել և զրկում է գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ուստի իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանին հարկ է ճանաչել անմեղսունակ:
Իր ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, սոցիալապես խիստ վտանգավոր է, ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում՚:
10.12.2020թ. կայացած դատական նիստին դատախազ Ա. Հովհաննիսյանը մեջբերելով ՀՀ Սահմանադրական դատարանի 24.10.2017թ. թիվ ՍԴՈ-1382 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 457-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով, որ համաձայն դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությանª Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը տառապել և տառապում է ՙՇիզոֆրենիա պարանոիդ ձև F 20.0՚ հոգեկան հիվանդությամբ, որը զրկել և զրկում է նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ուստի իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանին հարկ է ճանաչել անմեղսունակ: Ինչպես նաև, իր ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, սոցիալապես խիստ վտանգավոր է, ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում, գտնում է, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պետք է վերացնել և նրա նկատմամբ կիրառել անվտանգության միջոցª տեղավորել բժշկական հաստատությունում:
Հանրային պաշտպան Վրեժ Ներկարարյանը դիմելով դատարանինª հայտնեց, որ դատախազի հետ համակարծիք է, չի առարկում, որ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվի և նրա նկատմամբ ընտրվի անվտանգության միջոցª տեղավորել բժշկական հաստատությունում:
Դատարանը քննության առնելով Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու, նրա նկատմամբ անվտանգության միջոց կիրառելու հարցը, լսելով դատախազի և հանրային պաշտպանի կարծիքները, հետազոտելով գործի նյութերըª եկավ այն եզրահանգման, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պետք է վերացնել, նրա նկատմամբ կիրառել անվտանգության միջոցª տեղավորել բժշկական հաստատությունումª հետևյալ պատճառաբանությամբ.
Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 457-րդ հոդվածի համաձայն. ՙ1. Անմեղսունակության վիճակում քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած անձանց նկատմամբ չեն կարող կիրառվել խափանման միջոցներ: (...)
2. Այդ անձանց նկատմամբ անհրաժեշտության դեպքում կիրառվում են հետևյալ անվտանգության միջոցները`
1)հսկողության համար հիվանդին հանձնելը ազգականներին, հոգաբարձուներին, խնամակալներին` իրազեկելով առողջապահության մարմիններին.
2) հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը:
(457-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն):
ՀՀ Սահմանադրական դատարանն իր 24.10.2017թ. թիվ ՍԴՈ-1382 որոշման մեջ նշել է. ՙ(...) Ինչ վերաբերում է անվտանգության միջոցներ կիրառելուն, ապա օրենսդիրը չի սահմանափակել նման հնարավորությունը դատարանի համար և չի պայմանավորել դրա իրացումը դատախազի կամ քննիչի միջնորդությամբ կամ որոշմամբ: Օրենսգրքի 457-րդ հոդվածն ամրագրում է, որ անմեղսունակության վիճակում քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած անձանց նկատմամբ չեն կարող կիրառվել խափանման միջոցներ: Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ այն ընդհանուր դրույթ է և վերաբերում է թե՛ նախնական քննության փուլին, թե՛ դատական քննության փուլին: Նույն հոդվածն ամրագրում է նաև, որ դատարանի կողմից անմեղսունակության փաստը հաստատվելուց հետո կիրառվող խափանման միջոցը ենթակա է անհապաղ վերացման։ Հոդվածը նաև ամրագրում է, որ ՙԱյդ անձանց նկատմամբ անհրաժեշտության դեպքում կիրառվում են հետևյալ անվտանգության միջոցները`
1) հսկողության համար հիվանդին հանձնելը ազգականներին, հոգաբարձուներին, խնամակալներին` իրազեկելով առողջապահության մարմիններին.
2) հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը՚:
Դիտարկվող հոդվածից հետևում է, որ դատական քննության փուլում օրենսգրքի 361-րդ հոդվածի ուժով անձի մեղսունակության հարցը պարզելուց հետո դատարանն արդեն իսկ օրենսգրքի 457-րդ հոդվածի ուժով կիրառում է անվտանգության միջոցներ: (...)՚:
2020 թվականի նոյեմբերի 23-ին ստացվածª դատահոգեբուժական փորձաքննության թիվ 07/20 եզրակացության, ՙ(...) Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը տառապել և տառապում է ՙՇիզոֆրենիա պարանոիդ ձև F 20.0՚ հոգեկան հիվանդությամբ:
Ինչպես իրավախախտումը կատարելիսª 25.09.2015թ., 01.08.2018թ., այնպես էլ ներկայումս փորձաքննվողը գտնվել և գտնվում է վերը նշված հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է զառանցական ապրումների ներքո, ինչը նրան զրկել է և զրկում է նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ուստի իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանին հարկ է ճանաչել անմեղսունակ:
Իր ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, սոցիալապես խիստ վտանգավոր է, ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում՚:
Վերը նշված փաստական տվյալները համադրելով քրեադատավարական իրավանորմերի և ՀՀ Սահմանադրական դատարանի 24.10.2017թ. թիվ ՍԴՈ-1382 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հետ, միաժամանակ հաշվի առնելով, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանն իր ներկա հոգեկան վիճակով չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, սոցիալապես խիստ վտանգավոր է, ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում (Տե°ս դատահո-գեբուժական փորձաքննության թիվ 79 եզրակացությունը), Դատարանը գտնում է, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պետք է անհապաղ վերացնել, նրա նկատմամբ կիրառել անվտանգության միջոցª տեղավորել բժշկական հաստատությունումª ՀՀ ԱՆ ՙՀոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն՚ ՓԲԸ-ի հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ, 457-րդ, 459-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Անմեղսունակության վիճակում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի (ծնված 22.09.1961թ., ՀՀ Լոռու մարզի Հագվի գյուղում, ազգությամբ հայ, քաղաքացիությունն անհայտ, բարձրագույն կրթությամբ, ամուրի, նախկինում դատված, չի աշխատում, բնակվում է ՀՀ Լոռու մարզ, Թումանյանի շրջան, գ. Հագվի, 5-րդ փողոց, տուն 26 հասցեում, ներկայումս գտնվում է ՀՀ ԱՆ ՙՎանաձոր՚ քրեակատարողական հիմնարկում) նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել, նրա նկատմամբ կիրառել անվտանգության միջոցª տեղավորել ՙՀոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն՚ ՓԲԸ-ի հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում:
Որոշման կատարումը հանձնարարել ՀՀ ԱՆ ՙՀոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն՚ ՓԲԸ-ին և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությանը:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան հրապարակման պահից հնգօրյա ժամկետում:

Դ Ա Տ Ա Վ Ո Ր Ս.Կ.ՄԱՐԴԱՆՅԱՆ
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 18-12-2020
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 11-01-2021
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Անավարտ գործեր    
Հաշվետու ժամանակահատված: 2020 թվական
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 12-01-2021
Ժամ: 10:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Բժշկական բնույթի հարկադրական միջոցներ    
Ամսաթիվ: 12-01-2021
Որոշման բովանդակությունը:Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՙ12՚ հունվարի 2021թ. ք. ԻՋԵՎԱՆ

ՏԴ/0053/01/18

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ (այսուհետ նաևª Դատարան)ª

ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ` ԴԱՏԱՎՈՐ ՍԱՄՎԵԼ ՄԱՐԴԱՆՅԱՆԻ

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` ՕՖԵԼՅԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ`

ԴԱՏԱԽԱԶ ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԿԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ ՎՐԵԺ ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆԻ

դռնբաց դատական նիստում քննության առնելով անմեղսունակության վիճակում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/ արգելված արարք կատարած անձ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի (ծնված 22.09.1961թ., ՀՀ Լոռու մարզի Հագվի գյուղում, ազգությամբ հայ, քաղաքացիությունն անհայտ, բարձրագույն կրթությամբ, ամուրի, նախկինում դատված, դատվածությունը մարված, դատվածություն չունեցող, չի աշխատում, բնակվում է ՀՀ Լոռու մարզ, Թումանյանի շրջան, գ. Հագվի, 5-րդ փողոց, տուն 26 հասցեում, ներկայումս գտնվում է ՀՀ ԱՆ ՙՀոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն՚ ՓԲԸ-ի հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում) նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառելու վրաբերյալ վարույթը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.
11.08.2018թ. ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Ա.Ստեփանյանի կողմից հարուցվել է թիվ 58217418 քրեական գործըª ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ընդունվել վարույթ:
21.08.2018թ. Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը թիվ 58217418 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/ այն բանի համար, որ նա 2015 թվականի սեպտեմբերի 25-ին Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի տարածքով անցնելով Դեբեդ գետը, շրջանցելով սահմանային անցակետերըª առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվությանª ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանըª մուտք գործելով Վրաստան:
Բացի այդ, Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը 2018 թվականի օգոստոսի 01-ի առավոտյան Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի տարածքով անցնելով Դեբեդ գետը, շրջանցելով սահմանային անցակետերըª առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվությանª ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանըª Վրաստանից մուտք գործելով Հայաստանի Հանրապետության տարածք, որից հետո Գագիկ Պետրոսյանը նույն օրը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի զինծառայողների կողմից:
29.11.2018թ. որոշում է կայացվել Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելª նրա գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով:
Նույն օրը նշված որոշման պատճենը, կից նյութերը, ինչպես նաև Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի մոտ հայտնաբերված ժամացույցները և դրանց մեխանիզմներն ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեª վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար:
13.12.2018թ. սույն քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և էլեկտրոնային մակագրման համակարգի միջոցով մակագրվել դատավոր Ս. Մարդանյանին:
14.12.2018թ. քրեական գործն ընդունվել է դատավոր Ս. Մարդանյանի վարույթ և նշանակվել դատաքննության:
14.03.2019թ. կայացած դատական նիստին ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանը միջնորդություն է ներկայացրել դատարանինª ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ նշանակել ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն:
Նույն օրը բավարարվել է պաշտպանի միջնորդությունը և նկատի ունենալով, որ ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը սույն քրեական գործով նշանակված բոլոր դատական նիստերին դրսևորել է այնպիսի անհավասարակշիռ վարքագիծ, որը ողջամիտ կասկածներ է առաջացրել ինչպես Դատարանի, այնպես էլ քրեական դատավարությանը մասնակցող անձանց մոտª վերջինիս կողմից իրավիճակը ճիշտ ընկալելու, իր գործողությունների բնույթը գիտակցելու, ինչպես նաև դրանք կառավարելու առումով, իսկ նշված հանգամանքների պարզումը կարևոր է սույն քրեական գործի ճիշտ լուծման համար, միաժամանակ այդ հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են գիտության բնագավառի հատուկ գիտելիքներ, վերջինիս նկատմամբ նշանակվել է ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովին:
10.10.2019թ. որոշում է կայացվել ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:
29.10.2019թ. ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը հայտնաբերվել, ներկայացվել է Դատարանին, և քրեական գործի վարույթը վերսկսվել է:
Նկատի ունենալով, որ Դատարանի կողմից նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության կատարմանը հնարավոր չի եղել ապահովել Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի ներկայությունըª չնայած ձեռնարկված ջանքերին, ուստի 02.06.2020թ. Դատարանի կողմից որոշում է կայացվել ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին:
23.11.2020թ. ստացվել է դատահոգեբուժական փորձաքննության թիվ 79 եզրակացությունը, համաձայն որիª ՙ(...) Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը տառապել և տառապում է ՙՇիզոֆրենիա պարանոիդ ձև F 20.0՚ հոգեկան հիվանդությամբ:
Ինչպես իրավախախտումը կատարելիսª 25.09.2015թ., 01.08.2018թ., այնպես էլ ներկայումս փորձաքննվողը գտնվել և գտնվում է վերը նշված հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է զառանցական ապրումների ներքո, ինչը նրան զրկել և զրկում է գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ուստի իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանին հարկ է ճանաչել անմեղսունակ:
Իր ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, սոցիալապես խիստ վտանգավոր է, ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում՚:
24.11.2020թ. որոշում է կայացվել Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/ քրեական գործը փոխակերպել անմեղսունակության վիճակում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու վարույթի:
10.12.2020թ. որոշում է կայացվել Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու, նրա նկատմամբ անվտանգության միջոց կիրառելուª բժշկական հաստատությունում տեղավորելու մասին:
2. Ապացույցների հետազոտում և գնահատում.
Դատաքննությամբ հետազոտված ապացույցներով դատարանը հաստատված համարեց, որ ՀՀ Լոռու մարզի Հագվի գյուղի բնակիչ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը 2015 թվականի սեպտեմբերի 25-ին Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի տարածքով անցնելով Դեբեդ գետը, շրջանցելով սահմանային անցակետերըª առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվությանª ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանըª մուտք գործելով Վրաստան:
Բացի այդ, Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը 2018 թվականի օգոստոսի 01-ի առավոտյան Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի տարածքով անցնելով Դեբեդ գետը, շրջանցելով սահմանային անցակետերըª առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվությանª ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանըª Վրաստանից մուտք գործելով Հայաստանի Հանրապետության տարածք, որից հետո Գագիկ Պետրոսյանը նույն օրը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի զինծառայողների կողմից:
Քրեական օրենքով արգելված արարք կատարած անձի օրինական ներկայացուցիչ Կարինե Ռաֆիկի Պետրոսյանը հայտնեց, որ Գագիկ Պետրոսյանն իր հարազատ եղբայրն է: Ինքը տեղյակ չէ նրա կողմից առանց համապատասխան փաստաթղթերի և թույլտվության ՀՀ սահմանը հատելու մասին: Նա այնպիսի բնավորություն ունի, որ ոչ մեկի չի լսում, այդ թվումª նաև իրեն: Ինքը չի կարող երաշխավորել, որ կարող է վերահսկել նրան: Միաժամանակ գտնում է, որ տանը լինելու դեպքում նրա վիճակն ավելի լավ կարող է լինել և չի կարծում, որ հոգեբուժական հիվանդանոցում նրան կարող են բուժել, կարծում է, որ նրան ընդամենը ուժեղ հանգստացնող դեղեր են տալիս /դատական նիստի արձանագրություն/:
Վկա Արեն Սեյրանի Բաբայանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանն իր հարազատ մորեղբայրն է: Նա զբաղվում է ժամացույցների առուվաճառքով: 2015 թվականին Գագիկ Պետրոսյանը մեկնել է Վրաստան և շուրջ երեք տարի բնակվել Վրաստանի Թբիլիսի քաղաքում: Ինքը տեղյակ է, որ նա օրինական կարգով է մեկնել Հայաստանի Հանրապետությունից: Բացարձակ որևէ տեղեկություն չի ունեցել այն մասին, որ նա ապօրինի է հատել ՀՀ պահպանվող պետական սահմանըª հայտնվելով Վրաստանում: Այդ մասին իմացել է այն ժամանակ, երբ նույն եղանակով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելուց հետո Գագիկին բռնել էին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակիցները: Մինչ Վրաստան մեկնելն ինքը Գագիկ Պետրոսյանի հետ, կարելի է ասել, որպես այդպիսին շփում չի ունեցել: Այդ ժամանակ նա բնակվել է Երևան քաղաքում, թեպետ հաշվառված է եղել իր բնակության հասցեում, որը նրա հայրական տունն է: Երբ Գագիկը բնակվել է Վրաստանում, առիթից առիթ համացանցի միջոցով զրուցել են նրա հետ, հետաքրքրվել նրա որպիսությունից և իրենց շփումն այդքանով սահմանափակվել է: Գիտի, որ նա իր հավաքած գումարով է ապրել, այլ մանրամասների մասին տեղյակ չէ: Հերթական անգամª 2018 թվականի հուլիսի 31-ին, Գագիկը ՙViber՚ բջջային հավելվածովª +995597901071 համարի ներքո գրանցված, կապ է հաստատել իր հետ և զրույցի ընթացքում իրեն ասել, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան, անհրաժեշտ է իրեն դիմավորել: Գագիկն իրեն ասել է, որ հայկական բջջային հեռախոսահամար չունի, այդ իսկ պատճառով ինքը պետք է հաջորդ օրըª 2018 թվականի օգոստոսի 01-ին, լիներ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում: Նա ասել է, որ այդ գյուղի մի հայտնի վայրի մոտ սպասի իրեն: Քանի որ նա հայկական հեռախոսահամար չի ունեցել, ինքը պետք է ասեր այդ վայրը, նա էլ կգար այդտեղ: Իր ծանոթներից տեղեկացել է, որ դա Բագրատաշեն գյուղի ՙԲաղնիքի թաղ՚ կոչվող հատվածն է, ինչի մասին էլ ասել է Գագիկին: Նա հետաքրքրվել է, թե ինչ ավտոմեքենայով է գնալու, ինքն էլ ասել է, որ իր ՙՖոլկսվագեն Ջետտա՚ մակնիշի 34 MN 461 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով: Ինքն անգամ հարցրել է, թե նա կցանկանա արդյո±ք, որ իրեն դիմավորի իր վաղեմի ծանոթ, իրենց գյուղի բնակիչ Դավիթի հետ, որին ի պատասխան Գագիկն ասել է, որ իր համար տարբերություն չկա: Ինքը սահմանային անցակետի մոտ Գագիկին դիմավորելու չի գնացել, քանի որ նա էր իրեն այդպես ասել: Նա իր էությամբ այնպիսի մարդ է, որ չի սիրում, որ իրեն ավելորդ հարցեր տան, բացի այդ էլ, ինքը կոնկրետ չի իմացել, թե սահմանային անցակետը Բագրատաշեն գյուղի որ հատվածում է, քանի որ երբևէ ՀՀ պետական սահմանը չի հատել: Մի խոսքով, ինքը հաջորդ օրը գնացել է Բագրատաշեն գյուղի ՙԲաղնիքի թաղ՚ կոչվող հատված, որտեղ եղել է բաղնիքի հին շենք, որի տեղակայման վայրը ինքը պարզել էª անծանոթ անձանց հարց ու փորձ անելով: Այդ մասին տեղյակ է պահել Գագիկին, նա էլ ասել է, որ կգա այդ հատված: Որոշ ժամանակ անց սպասելուց հետո ինքը նկատել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողներին, որոնց հետ է գտնվել նաև Գագիկ Պետրոսյանը: Երբ իրենք տեղափոխվել են մոտակա պարետատուն, Գագիկն իրենց պատմել է, թե ինչ եղանակով է 2015 թվականի սեպտեմբերի 25-ին և 2018 թվականի օգոստոսի 01-ին հատել ՀՀ պետական սահմանըª շրջանցելով սահմանային անցակետերը: Ինքը բացարձակ որևէ տեղեկություն չի ունեցել նշվածի վերաբերյալ, ոչ էլ եկել է գյուղ Բագրատաշեն, որ օգնի Գագիկինª ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը: Ինքն ընդամենը եկել է վերջինիս դիմավորելուª կարծելով, որ նա ՀՀ է մուտք գործելու Բագրատաշեն գյուղում գտնվող վրացահայկական սահմանային անցակետով: Այդքանը կարող է հայտել, ամեն ինչ հանգամանալից շարադրել է, ավելացնելու ոչինչ չունի /գ.թ. 63-65/:
Դատաքննությամբ հետազոտվեցին նաև հետևյալ ապացույցները.
գ 01.08.2018թ. կազմվածª անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրությունը, համաձայն որիª 2018 թվականի օգոստոսի 01-ին անձնական խուզարկության է ենթարկվել Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը, որի արդյունքում հայտնաբերվել է անձնական պայուսակ, որում առկա են եղել ՙFUJITSU FMV LIFEBOOK՚ անվանումով դյուրակիր համակարգիչª դրա համար նախատեսված կտորից պայուսակով, որի մեջ առկա են եղել 8 ութ հատ փոքր մարտկոցներª ՙToshiba՚ անվանումով, ՙNOKIA՚ ապրանքանիշի թվով 2 բջջային հեռախոսներ, ՙSony Xperia՚ ապրանքանիշի բջջային հեռախոս, 2 նոթատետր, 7 հատ էլեկտրոնային կրիչներ, ՙSysteme Roskopf Patent՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙZenit՚ գրառմամբ 2 հատ ժամացույց, ՙDoxa՚ գրառմամբ 2 հատ ժամացույց, ՙOmega՚ գրառմամբ 2 հատ ժամացույց, ՙMovado՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙTavannes՚ գրառմամբ 2 հատ ժամացույց, ՙBordfelsg՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙCornavin՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙTaketa՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙHeuer՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙMoulinet՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙGeorges Favre Jacot՚ գրառմամբ 2 հատ ժամացույց, ՙBeamtenfreund՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙGUB՚ գրառմամբ 2 հատ ժամացույց, ՙПОЛЕТ՚ գրառմամբ 2 հատ ժամացույց, որից մեկը կաշվենման ձեռնակապիչով է, ՙNational Watch՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙGhronometre philippe watch՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙLong Branch՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙLong Sohne՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙLongin՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, ՙРАКЕТА՚ գրառմամբ 1 հատ ժամացույց, գրպանի, առանց անվանման 1 հատ ժամացույց, ձեռքի մեկ հատª առանց անվանման ժամացույց, 1 հատ ոսկեգույն ժամացույցª ռուսական գերբով, ժամացույցի երկու հատ շղթա, որից մեկը կորպուսով է, երկու տուփ մեխանիկական ժամացույցների պահեստամասեր, 55 հատ ժամացույցի մեխանիզմ, ժամացույցի բազմաթիվ քանակությամբ թվային տախտակներ, դեղին գույնի վզնոցª դեղին գույնի կուլոնով, Մաղվալա Ջալաղոնիայի 09AR31599 համարի վրացական անձնագիրը և Գագիկ Պետրոսյանի 01560001288 համարի վրացական ժամանակավոր կացության վկայականը և նամակª ուղղված ՀՀ իշխանություններին /գ.թ. 3/:
գ Զննում կատարելու մասին արձանագրությունը, համաձայն որիª 2018 թվականի նոյեմբերի 28-ին կատարվել է Գագիկ Պետրոսյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվածª 1. Կապույտ գույնի կազմով նոթատետրի, 2. Սև գույնի կազմով նոթատետրի, 3. Սև գույնի իրանով ՙ0630785, 6600 32 Mbyte, CE MADE IN KOREA՚ գործարանային գրառմամբ հիշողության էլեկտրոնային կրիչի, 4. Սև գույնի իրանով ՙSanDisk Ultra 4GB SanDisk՚ գործարանային գրառմամբ հիշողության էլեկտրոնային կրիչի, 5. ՙVerbatim՚ գրառմամբ սև գույնի իրանով հիշողության էլեկտրոնային կրիչի, 6. ՙVerbatim՚ գրառմամբ սև գույնի իրանով հիշողության էլեկտրոնային կրիչի, 7. ՙVerbatim՚ գրառմամբ սպիտակ և կապույտ գույնի իրանով հիշողության էլեկտրոնային կրիչի, 8. ՙCOLOR TURN Team Group Inc՚ գրառմամբ արծաթագույն և մանուշակագույն իրանով հիշողության էլեկտրոնային կրիչի, 9. ՙVerbatim՚ գրառմամբ կանաչ և սև գույնի իրանով հիշողության էլեկտրոնային կրիչի, 10. ՙՆոկիա՚ ապրանքանիշի սև իրանով բջջային հեռախոսի, 11. ՙSONY XPERIA՚ բջջային հեռախոսի, 12. Թափանցիկ պոլիմերային ծածկերով, մետաղական իրաններով, գլանաձև տեսքով, էլեկտրական թվով 8 մարտկոցների, 13. Սև գույնի պլաստմասսե իրանով, սպիտակ գույնի ստեղնաշարով դյուրակիր համակարգչի, 14 ՙՆոկիա՚ ապրանքանիշի բջջային հեռախոսի, 15. Ինչպես նաև սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից 02.08.2018թ. տպված, Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանիª ՀՀ պետական սահմանի սահմանահատումների պատմությունն իր մեջ պարունակող տեղեկատվության զննում: Վերը թվարկված էլեկտրոնային կրիչների զննության ընթացքում հայտնաբերվել են քրեական գործի համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող տվյալներ, մասնավորապես, Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանիª Վրաստանում բնակվելու վերաբերյալ տեղեկություններ, վրացական հեռախոսահամարներ և այլն, իսկ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից 02.08.2018թ. տպված, Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանիª ՀՀ պետական սահմանի սահմանահատումների պատմությունն իր մեջ պարունակող տեղեկատվության զննության արդյունքում պարզվել է, որ Գագիկ Պետրոսյանը 2008 թվականի ապրիլի 20-ինª ժամը 04:46-ին, ՀՀ պետական սահմանի ՙԶվարթնոց՚ սահմանային հսկիչ-անցագրային կետով մուտք է գործել ՀՀ տարածք, այնուհետև 2008 թվականի ապրիլի 22-ինª ժամը 21:18-ին, ՀՀ պետական սահմանի ՙԶվարթնոց՚ սահմանային հսկիչ-անցագրային կետով դուրս է եկել ՀՀ տարածքից, դրանից հետոª 2008 թվականի մայիսի 13-ինª ժամը 13:49-ին, ՙԶվարթնոց՚ սահմանային հսկիչ-անցագրային կետով թիվ 821 չվերթով մուտք է գործել ՀՀ տարածք, 2009 թվականի դեկտեմբերի 29-ինª ժամը 12:42-ին, ՙԶվարթնոց՚ սահմանային հսկիչ-անցագրային կետով թիվ 822 չվերթով դուրս է եկել ՀՀ տարածքից և 2010 թվականի հունվարի 19-ինª ժամը 14:13-ին, ՙԶվարթնոց՚ սահմանային հսկիչ-անցագրային կետով թիվ 821 չվերթով մուտք է գործել ՀՀ տարածք, որից հետո այլևս որևէ տեղեկատվություն չկա Գագիկ Պետրոսյանի կողմից ՀՀ պետական սահմանի հատման վերաբերյալ /գ.թ. 152-160/:
գ Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչվածª ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի 1-ին սահմանապահ պարետատան պարետ, մայոր Սարգսյանի կողմից կազմվածª բերման ենթարկելու վերաբերյալ արձանագրությունը, համաձայն որիª 2018 թվականի օգոստոսի 01-ինª ժամը 11:50-ին, Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի Դեբեդ գետի ավազանում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, այն էª առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվությանª Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու համար, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի 1-ին սահմանապահ պարետատուն է բերման ենթարկվել Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանըª ծնված 22.09.1961թ., ՀՀ Թումանյանի շրջան, գյուղ Հագվի, ազգությամբ հայ, ամուրի, իր խոսքերովª վերջին երեք տարիներին գտնվել Վրաստանի Թբիլիսի քաղաքում /գ.թ. 1/:
գ Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչվածª ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից 02.08.2018թ. տպված, Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի /անձնագիր թիվ AC 0211397, ծնված 22.09.1961թ./ ՀՀ պետական սահմանի սահմանահատումների պատմությունն իր մեջ պարունակող տեղեկատվությունըª բաղկացած 1 թերթից, որի զննության արդյունքում պարզվել է, որ Գագիկ Պետրոսյանը 2008 թվականի ապրիլի 20-ինª ժամը 04:46-ին, ՀՀ պետական սահմանի ՙԶվարթնոց՚ սահմանային հսկիչ-անցագրային կետով մուտք է գործել ՀՀ տարածք, այնուհետև 2008 թվականի ապրիլի 22-ինª ժամը 21:18-ին, ՀՀ պետական սահմանի ՙԶվարթնոց՚ սահմանային հսկիչ-անցագրային կետով դուրս է եկել ՀՀ տարածքից, դրանից հետոª 2008 թվականի մայիսի 13-ինª ժամը 13:49-ին, ՙԶվարթնոց՚ սահմանային հսկիչ-անցագրային կետով թիվ 821 չվերթով մուտք է գործել ՀՀ տարածք, 2009 թվականի դեկտեմբերի 29-ինª ժամը 12:42-ին, ՙԶվարթնոց՚ սահմանային հսկիչ-անցագրային կետով թիվ 822 չվերթով դուրս է եկել ՀՀ տարածքից և 2010 թվականի հունվարի 19-ինª ժամը 14:13-ին, ՙԶվարթնոց՚ սահմանային հսկիչ-անցագրային կետով թիվ 821 չվերթով մուտք է գործել ՀՀ տարածք, որից հետո այլևս որևէ տեղեկատվություն չկա Գագիկ Պետրոսյանի կողմից ՀՀ պետական սահմանի հատման վերաբերյալ /գ.թ. 12/:
գ Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված, Մաղվալա Ջալաղոնիայի 09AR31599 համարի անձնագիրը /գտնվում է քրեական գործին կից փաթեթում/:
գ Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված, Գագիկ Պետրոսյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված, Գագիկ Պետրոսյանիª 01560001288 համարի, վրացական ժամանակավոր կացության վկայականըª թարգմանությամբ /գ.թ. 23-23ա/:
գ Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչվածª 2018 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացված թիվ 9/A-3505-CF3/212/118/18 գրությունը, համաձայն որիª Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանըª ծնված 22.09.1961թ., գրանցված է ՙJavakheti str. N 4 flat 23, Tbilisi, Georgia՚ հասցեում, անցնում է Վրաստանի բնակչության հաշվառումներով և 01560001288 համարի, վրացական ժամանակավոր կացության քարտը տրված է եղել Գագիկ Պետրոսյանի անվամբ, որի վավերականության ժամկետը լրացել է /գ.թ. 101/:
գ 22.10.2020թ. կազմված դատահոգեբուժական փորձաքննության թիվ 79 եզրակացությունը, համաձայն որիª ՙ(...) Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը տառապել և տառապում է ՙՇիզոֆրենիա պարանոիդ ձև F 20.0՚ հոգեկան հիվանդությամբ: Ինչպես իրավախախտումը կատարելիսª 25.09.2015թ., 01.08.2018թ., այնպես էլ ներկայումս փորձաքննվողը գտնվել և գտնվում է վերը նշված հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է զառանցական ապրումների ներքո, ինչը նրան զրկել և զրկում է գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ուստի իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանին հարկ է ճանաչել անմեղսունակ: Իր ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, սոցիալապես խիստ վտանգավոր է, ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում՚ /կցված է քրեական գործին/:
3. Դատարանի իրավական վերլուծությունները.
ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ ՙՔրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները՚:
ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ՙ1. Անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն հանրության համար վտանգավոր այնպիսի գործողության կամ անգործության և հանրության համար վտանգավոր հետևանքների համար, որոնց վերաբերյալ նրա մեղքը հաստատված է իրավասու դատարանի կողմից:
2. Օբյեկտիվ մեղսայնացումը՝ առանց մեղքի վնաս պատճառելու համար քրեական պատասխանատվությունը, արգելվում է՚:
ՀՀ քրեական օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն՝ ՙՔրեական պատասխանատվության ենթակա է միայն մեղսունակ ֆիզիկական անձը, (…)՚։
ՀՀ քրեական օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝
ՙ1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, ով հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, այսինքն՝ քրոնիկ հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ հոգեկան այլ հիվանդագին վիճակի հետևանքով չէր կարող գիտակցել իր գործողության (անգործության) վտանգավորությունը կամ ղեկավարել դա։
2. Հանրության համար վտանգավոր արարքն անմեղսունակության վիճակում կատարած անձի նկատմամբ դատարանը կարող է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ։
(…)՚։
23. Անմեղսունակ անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթը կարգավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ գլխում առկա իրավադրույթներով։
Անմեղսունակության վիճակում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի կարգով որպես մեղադրյալ չի ներգրավվում, քանի որ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է։ Բացի այդ, նրան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի կարգով մեղադրանք չի առաջադրվում։ Նման պայմաններում քննիչը, դատախազը որոշում են կայացնում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ գլխում զետեղված 450-րդ հոդվածի համաձայն՝
ՙ1. Բժշկական բնույթի հարկադրական միջոցները դատարանը կիրառում է այն անձանց նկատմամբ, ովքեր քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարել են անմեղսունակ վիճակում, եթե այդ անձինք շարունակում են վտանգավոր լինել հասարակության համար։
2. Բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին գործերով վարույթի կարգը որոշվում է սույն օրենսգրքի ընդհանուր կանոններով և սույն գլխի հոդվածներով՚։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՙՔննիչը, դատախազը որոշում են կայացնում բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին՚։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 456-րդ հոդվածի համաձայն՝ ՙԱնձը, որի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, օգտվում է մեղադրյալի բոլոր իրավունքներից։ (…)՚։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 460-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ՙՀավաքված ապացույցները գործով վարույթն ավարտելու համար բավարար համարելու դեպքում քննիչը կայացնում է (…) բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործը դատարան ուղարկելու մասին [որոշում]՚։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 461-րդ հոդվածի համաձայն՝ ՙԱվարտված վարույթի նյութերը բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործը դատարան ուղարկելու մասին քննիչի որոշման հետ հանձնվում են դատախազին, որը (…) հաստատում է քննիչի որոշումը և գործն ուղարկում է դատարան (…)՚։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 464-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՙԱնձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարքն անմեղսունակության վիճակում կատարելն ապացուցված համարելով` դատարանը որոշում է կայացնում անձին քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու ու նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին՚։
Մեջբերված իրավադրույթների համակարգային վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն իր ԳԴ5/0014/01/13 նախադեպային որոշմամբ արձանագրում է, որ՝
ա) անմեղսունակ անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության. նախաքննության մարմնի որոշմամբ՝ նրա նկատմամբ հարուցվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ և ոչ թե քրեական հետապնդում։ Նշված վարույթի ընթացքում, սակայն, քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձինք, չհանդիսանալով մեղադրյալ, օգտվում են մեղադրյալի իրավունքներից։
բ) քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ գործով որոշում կայացնելիս դատարանը պարզում է, թե վերոնշյալ անձի կողմից կատարվել է արդյոք հանրորեն վտանգավոր արարք և արդյոք այն կատարվել է անմեղսունակության վիճակում։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատարանը քննության է առնում անմեղսունակ անձի կողմից քրեական օրնեքով չթույլատրված արարք և ոչ թե հանցագործություն կատարված լինելու հարցը։
գ) նախորդ ենթակետում նշված գործի քննության արդյունքում ապացուցված համարելով, որ անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարվել է անմեղսունակության վիճակում՝ դատարանն անձին չի ենթարկում քրեական պատասխանատվության և պատժի, այլ որոշում է կայացնում նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառելու մասին, եթե այդ անձը շարունակում է վտանգավոր լինել հասարակության համար և կարիք ունի իր նկատմամբ այդպիսի միջոցի կիրառման /տե°ս Սերգեյ Ստեփանյանի վերաբերյալ 31.05.2014թ. թիվ ԳԴ5/0014/01/13 որոշման 21-23-րդ կետերը/։
Անձի մեղսունակության խնդրին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Հ.Շուքուրյանի գործով որոշման մեջ և իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ ՙ(...) անձի մեղսունակությունն օրենսդիրը կապում է նրա կողմից իր գործողության (անգործության) փաստացի բնույթն ու նշանակությունը, դրա վտանգավորությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու ունակության հետ։ (…)՚ (տե՛ս Հարություն Ապրեգզարի Շուքուրյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մայիսի 4-ի թիվ ԵՔՐԴ/0350/01/08 որոշման 18-րդ կետը)։
ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնª բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ դատարանը կարող է նշանակել այն անձի նկատմամբ` ով սույն օրենսգրքի հատուկ մասի հոդվածով նախատեսված արարքը կատարել է անմեղսունակության վիճակում. ¥...¤:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայնª բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ նշանակվում են միայն այն դեպքերում, երբ հոգեկան խանգարումները կապված են այդ անձանց կողմից այլ էական վնաս պատճառելու հնարավորության կամ իր կամ այլ անձանց համար վտանգավորության հետ:
ՀՀ քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայնª ՙՀոգեբուժական կազմակերպության հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում դատարանի որոշմամբ հարկադիր բուժում կարող է նշանակվել այն անձի նկատմամբ, որը հոգեկան վիճակով վտանգավոր է իր և այլ անձանց համար և պահանջում է մշտական հսկողություն և բուժում՚:
Այսպիսով, դատարանը հետազոտելով և գնահատելով սույն գործով ձեռքբերված բոլոր ապացույցներըª դրանք բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման ենթարկելովª ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով, եկավ այն եզրահանգման, որ ՀՀ Լոռու մարզի Հագվի գյուղի բնակիչ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը 2015 թվականի սեպտեմբերի 25-ին Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի տարածքով անցնելով Դեբեդ գետը, շրջանցելով սահմանային անցակետերըª առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվությանª ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանըª մուտք գործելով Վրաստան:
Բացի այդ, Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը 2018 թվականի օգոստոսի 01-ի առավոտյան Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի տարածքով անցնելով Դեբեդ գետը, շրջանցելով սահմանային անցակետերըª առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվությանª ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանըª Վրաստանից մուտք գործելով Հայաստանի Հանրապետության տարածք, որից հետո Գագիկ Պետրոսյանը նույն օրը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի զինծառայողների կողմից:
Կատարված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/ նախատեսված արարքին:
Արարքը կատարվել է Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի կողմից, որի նկատմամբ ներկայումս իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ:
Հետազոտելով գործով ձեռք բերված բոլոր ապացույցները, սույն գործի փաստերը վերլուծելով ՀՀ վճռաբեկ դատարանի վերը մեջբերված իրավական վերլուծությունների լույսի ներքոª Դատարանը եկավ այն եզրահանգման, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/ նախատեսված արարքները կատարել է անմեղսունակության վիճակում, այն էª արարքը կատարելու պահին հոգեկան հիվանդությամբ տառապելու պատճառով զրկված է եղել իր գործողությունների համար հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ունակությունից, որպիսի պայմաններում նա ենթակա չէ քրեական պատասխանատվության ու պատժի:
Դատարանը հիմք ընդունելով 22.10.2020թ. կազմված ստացիոնար հանձնաժողովային դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի` Փորձագիտական հանձնաժողովը եզրակացնում է, որ ՙ(...) Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը տառապել և տառապում է ՙՇիզոֆրենիա պարանոիդ ձև F 20.0՚ հոգեկան հիվանդությամբ: Ինչպես իրավախախտումը կատարելիսª 25.09.2015թ., 01.08.2018թ., այնպես էլ ներկայումս փորձաքննվողը գտնվել և գտնվում է վերը նշված հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է զառանցական ապրումների ներքո, ինչը նրան զրկել և զրկում է գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ուստի իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանին հարկ է ճանաչել անմեղսունակ: Իր ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, սոցիալապես խիստ վտանգավոր է, ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում՚ª Դատարանը գտնում է, որ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ պետք է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցª հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժման ձևով:
Անդրադառնալով Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ընտրվածª ՙհոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը՚ անվտանգության միջոցի հարցին, Դատարանը գտնում է, որ նշված անվտանգության միջոցը պետք է թողնել անփոփոխª մինչև որոշման ուժի մեջ մտնելը:
Անդրադառնալով սույն քրեական գործով որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված և քրեական գործին կցված, Մաղվալա Ջալաղոնիայի 09AR31599 համարի վրացական անձնագրի և Գագիկ Պետրոսյանի 01560001288 համարի վրացական ժամանակավոր կացության վկայականի, տնօրինման հարցին և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի դրույթներովª Դատարանը գտնում է, որ դրանք պետք է պահել գործի հետª վերջինիս պահելու ամբողջ ժամանակամիջոցում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածով, 462-464-րդ հոդվածներովª Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Անմեղսունակության վիճակում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/ նախատեսված արարքներ կատարած անձ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանին ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից:
Միաժամանակ նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոց` հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժման ձևով, որը նա պետք է ստանա ՀՀ ԱՆ ՙՀոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն՚ ՓԲԸ-ի հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում:
Նրա նկատմամբ կիրառված անվտանգության միջոցըª ՙհոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը՚, թողնել անփոփոխ, մինչև որոշման օրինական ուժի մեջ մտնելը:
Սույն քրեական գործով որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված և քրեական գործին կցված, Մաղվալա Ջալաղոնիայի 09AR31599 համարի վրացական անձնագիրը և Գագիկ Պետրոսյանի 01560001288 համարի վրացական ժամանակավոր կացության վկայականը պահել գործի հետª վերջինիս պահելու ամբողջ ժամանակամիջոցում:
Որոշման կատարումը հանձնարարել ՀՀ ԱՆ ՙՀոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն՚ ՓԲԸ-ին:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանª հրապարակման պահից` մեկամսյա ժամկետում:

Դ Ա Տ Ա Վ Ո Ր Ս. ՄԱՐԴԱՆՅԱՆ
Այլ նշումներ:
Հոդված
Հոդված329       Մաս 1
Հոդված
Հոդված329       Մաս 1
Հոդված
Հոդված361
Օրենսգիրք: Քրեական օրենսգիրք
Օրենսգիրք: Քրեական օրենսգիրք
Օրենսգիրք: Քրեական դատավարության օրենսգիրք
Արագացված վարույթ    
Ամսաթիվ: 12-01-2021
Այո/Ոչ: Ոչ
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2021-02-19 12:24:29    
Դատական ակտի բովանդակությունը:Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Դատական ակտի ամսաթիվը: 12-01-2021
Գործը քննվել է: Դռնբաց
Այլ նշումներ:
Դատավճռի, որոշման կատարում    
Ամսաթիվ: 17-02-2021
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 04-03-2021
Էջերի քանակ: Հատոր 1-ին` 198, հատոր 2-րդ` 122, հատոր 3-րդ՝ 163, հատոր 4-րդ՝ 147, հատոր 5-րդ՝ 106
Էջերի քանակ: Հավելված՝ 2 հատոր- հատոր 1-ին` 90, հատոր 2-րդ` 43
Գործին կից նյութերը:Գործի հավելվածի 2-րդ հատորին կցված է Գագիկ Պետրոսյանի վրացական ժամանակավոր կացության վկայականը և Մակվալա Ջալաղոնիայի վրացական անձնագիրը:
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 09-03-2021
Էջերի քանակը: հատոր 1-ին 198, հատոր 2-րդ 122, հատոր 3-րդ 163, հատոր 4-րդ 147, հատոր 5-րդ 106
Էջերի քանակը: գործի հավելված հատոր 1-ին 90, հատոր 2-րդ 43
Գործին կից նյութերը:Գագիկ Պետրոսյանի վրացական ժամանակավոր կացության վկայական և Մաղվալա Ջալողոնիա վրացական անձնագիրը
Այլ նշումներ:Փաստաթղթեր ավելացնելու պատճառով 5-րդ հատորի էջերի քանակը դարձել է 109
Դատական Գործ N: ՏԴ/0053/01/18
Քրեական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Ամսաթիվ: 15-11-2019
Ամբաստանյալ
Անձ
ԱնունԳագիկ   
ԱզգանունՊետրոսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հոդված_1
Հոդված329       Մաս 1
Դատվածություն:
Պաշտպան
Անուն
Ազգանուն
Հասցե
Պատիժ:
Հոդված_2
Հոդված
Խափանման միջոց: Կալանավորում
Ում կողմից է բերվել բողոքը: Ամբաստանյալ
Բողոքը բերող անձը
ԱնունԳագիկ   
ԱզգանունՊետրոսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Բողոքի բովանդակությունը:Գագիկ Պետրոսյան Վերացնել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի`ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի /ՀՀ քր. օր-ի 329 հոդ. 1-ին մասով / նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու , հետախուզում հայտարարելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին 10.10.2019թ. որոշումը և Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոփոխելու , նրա նկատմամբ կալանավորում ընտրելու մասին 30.10.2019թ. որոշումը :
Բողոքի ստացման կարգը: Հանձնվել է փոստին
Ամսաթիվ: 07-11-2019
Չափահաս: Այո
Կայացվել է որոշում:
Որոշման ամսաթիվը:
Որոշման բովանդակություն:
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Գործի ստացման ամսաթիվ: 29-11-2019
Վիճակագրական տողի համարը:
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ):
Գործը ստացվել է: Տավուշի Մարզ
Այլ նշումներ:
Միջանկյալ դատական ակտի դեմ    
Միջանկյալ դատական ակտեր: Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշում
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 29-11-2019
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն: Սերգեյ  Մարաբյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Ամսաթիվ: 03-12-2019
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 05-12-2019
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 16:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը:
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 13-12-2019
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 16:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Վերաքննիչ բողոքը մերժվել է և ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխվել է    
Փոփոխված դատական ակտը: Պատճառաբանվել է
Ամսաթիվ: 13-12-2019
Ամբաստանյալ
ԱնունԳագիկ   
ԱզգանունՊետրոսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Քր. դատ. օր. հոդված
Հոդված412
Քր. դատ. օր. հոդված
Հոդված134-137
Քր. դատ. օր. հոդված
Հոդված288
Քր. դատ. օր. հոդված
Հոդված387
Քր. դատ. օր. հոդված
Հոդված394
Քր. օր. հոդված
Հոդված329       Մաս 1
Այլ նշումներ:
Դատական ակտ    
Դատական ակտ:ՏԴ/0053/01/18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետև նաև` Վերաքննիչ դատարան)

Նախագահությամբ դատավոր՝ Ս. Մարաբյանի
քարտուղարությամբ՝ Մ.Աբաջյանի
մասնակցությամբ.
պաշտպան՝ Վ.Ներկարարյանի
ամբաստանյալ՝ Գ.Պետրոսյանի

«13» դեկտեմբերի 2019թ. ք.Երևանում
դռնփակ դատական նիստում, քննության առնելով ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2019 թվականի հոկտեմբերի 30-ի` ստորագրություն չհեռանալու մասին խափան միջոցը փոփոխելու, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցը ամբաստանյալի ներկայությամբ կրկին քննության առնելու մասին թիվ ՏԴ/0053/01/18 որոշման դեմ ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի վերաքննիչ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Բողոքի դատավարական նախապատմությունը.
2018 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58217418 քրեական գործը:
2018 թվականի օգոստոսի 21-ին Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նույն օրը Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով:
2018 թվականի դեկտեմբերի 13-ին թիվ 58217418 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և էլեկտրոնային մակագրման համակարգի միջոցով մակագրվել դատավոր Ս.Մարդանյանին:
ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2019 թվականի մարտի 14-ի որոշմամբ ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ նշանակվել է ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն:
ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 10-ին որոշում է կայացրել ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի նկատմամբ ընտրված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոփոխելու, կալանավորում ընտրելու, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:
2019 թվականի հոկտեմբերի 28-ին Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը հայտնաբերվել և վերցվել է արգելանքի:
Նույն օրը որոշում է կայացվել քրեական գործի վարույթը վերսկսելու մասին:
2019 թվականի հոկտեմբերի 30-ին Առաջին ատյանի դատարանը ամբաստանյալ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանի ներկայությամբ կրկին քննության է առել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոփոխելու, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցը և վերահաստատել է կալանավորումը՝ կալանքի սկիզբը հաշվելով 28.10.2019 թվականից:
Նշված որոշան դեմ 15.11.2019 թվականին Վերաքննիչ դատարան է ստացվել ամբաստանյալ Գագիկ Պետրոսյանի բողոքը:
Վերաքննիչ բողոքի վերաբերյալ գործի նյութերը Վերքննիչ դատարանում ստացվել են 2019 թվականի նոյեմբերի 29-ին:

2. Վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման համաձայն՝
«(...) Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի նկատմամբ որպես նոր խափանման միջոց կալանավորումը կիրառելը հիմնավորված է և բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի պահանջներից, Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/ նախատեսված ենթադրյալ հանցագործություններ կատարելու համար, որի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է պատիժ ազատազրկման ձևով՝ 1 տարուց ավելի ժամկետով, ինչպես նաև Դատարանը հաշվի է առնում, որ ամբաստանյալ Գագիկ Ոաֆիկի Պետրոսյանը թաքնվել է վարույթն իրակացնող մարմնից, դրսևորել է այնպիսի վարքագիծ, որով խախտել է իր նկատմամբ ընտրված՝ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցով ստանձնած՝ առանց Դատարանին տեղյակ պահելու և թույլտվության բնակության վայրը փոխելու իր պարտականությունը, որպիսի պայմաններում Դատարանի կողմից 10.10.2019թ. կայացված որոշմամբ վերջինիս նկատմամբ ընտրված նոր խափանման միջոցը՝ կալանավորումը, պետք է վերահաստատել: (...)»:

3.Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վերաքննիչ բողոքի ընդհանուր բովանդակությունը հանգում է նրան, որ Դատարանի որոշումը անհիմն է, անօրինական, ուստի անհրաժեշտ է վերացնել այդ որոշումը և բողոքաբերին՝ Գ.Պետրոսյանին, ազատել կալանքից:

4. Բողոքի քննությունը վերաքննիչ դատարանում.
Բողոքաբեր Գ.Պետրոսյանը պնդեց բողոքը և խնրեց այն բավարարել (մանրասմասները տե՛ս դատական նիստի արձանագրությունը):
Պաշտպան Վ.Ներկարարյանը միացավ իր պաշտպանյալի դիրքորոշմանը:
Դատախազը առարկել է ներկայացված բողոքի դեմ (տե՛ս դատախազի կողմից դատարանին հասցեագրված գրությունը)

5.Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 381-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`
«Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում, և դրանք չեն կարող փոփոխվել և լրացվել գործի դատական քննության ընթացքում»:
Օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
«Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:
Մեջբերված քրեադատավարական իրավադրույթների լույսի ներքո վերլուծելով վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքը անհիմն է, այն պետք է մերժել հետևյալ պատճառաբանությամբ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը վկայում է, որ Եվրոպական դատարանը մշակել է հանցագործության համար մեղադրվող անձին մինչև դատավճիռը կալանքի տակ պահելու համար ընդունելի չորս հիմնական հիմքեր. (1) մեղադրյալի՝ դատաքննությանը չներկայանալու վտանգը (տե՛ս Stogmuller v. Austria, 1969 թվականի նոյեմբերի 10, 15–րդ կետ), (2) վտանգը, որ մեղադրյալն ազատ արձակվելու դեպքում կխոչընդոտի արդարադատության իրականացմանը (տե՛ս Wemhoff v. Germany, 1968 թվականի հունիսի 27, 14–րդ կետ), (3) կկատարի նոր հանցանքներ (տե՛ս Matznetter v Austria, 1969 թվականի նոյեմբերի 10, 9–րդ կետ), (4) կկատարի հասարակական անկարգություններ (տե՛ս Letellier v. France, 1991 թվականի հունիսի 26, 51–րդ կետ):
Ներպետական օրենսդրությամբ կալանավորման կիրառման հիմքերը, որոնցից յուրաքանչյուրի առկայությունը կալանավորման պայմանների հետ միասին հիմք է անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, ամրագրված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում, որի համաձայն՝
<<1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից,
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառի չներկայանալու կամ այլ ճանապարհով,
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք,
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց,
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
2. Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն (…)>>:
Ինչպես երևում է վերոգրյալ նորմի վերլուծությունից՝ օրենսդիրը, խափանման միջոցի հիմքերի առկայության մասին խոսելիս, օգտագործում է <<կարող է>>, <<ենթադրելու, որ ... կարող է>> բառերը և կապակցությունները և դրանով իսկ ընդգծում, որ խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացնելիս Օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված գործողությունները ոչ թե պետք է արդեն տեղի ունեցած լինեն, այլ ռիսկ կամ հավանականություն կա, որ եթե խափանման միջոց չկիրառվի, ապա դրանք տեղի կունենան: Ինչը, սակայն չի նշանակում, որ երբ արդեն վերոգրյալ գործողությունները մեղադրյալի կողմից կատարվել են, ապա նրա նկատմամբ չպետք է կալանավորում կիրառել, քանի որ արդեն ուշացած է, այլ ընդհակառակը՝ այդպիսի դեպքերում կալանավորման կիրառումը կլինի առավել քան հիմնավորված և պատճառաբանված: Սակայն խնդիրն այն է, որ ըստ օրենսդրի տրամաբանության՝ չպետք է թույլատրել, որպեսզի մեղադրյալը դրսևորի ոչ պատշաճ վարքագիծ, իսկ դրանից հետո նրա նկատմամբ քննարկվի կալանավորում կիրառելու հարցը, քանի որ կապված նրանից, թե Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված որ գործողություններն է կատարել մեղադրյալն ազատության մեջ մնալով, խափանման միջոց կալանավորման կիրառումը կարող է լինել ուշացած, որը կարող է նաև անդառնալի հետևանքներ ունենալ:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, Ա.Ճուղուրյանի վերաբերյալ 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշման մեջ, խոսելով խափանման միջոցների օրենքով սահմանված հիմքերի մասին դիրքորոշում է ձևավորել առ այն, որ դրանք ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ: Այլ հարց է, որ այդ կանխատեսող գործողություններն անհրաժեշտ է հիմնավորել քրեական գործով ձեռք բերված որոշակի նյութերով, որպիսի չստեղծվի կալանավորում կիրառելու կանխավարկած, որպեսզի դրա կիրառումը համապատասխանի հիմնավորվածության չափանիշին: Հետևաբար հենց այդ պատճառով է, որ խափանման միջոց կիրառելուց պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնել դրան դեմ և կողմ բոլոր փաստարկները և միայն դրանից հետո վերջնական եզրահանգում անել կիրառման կամ չկիրառման անհրաժեշտության մասին:
Սույն գործով Գ.Պետրոսյանի նկատմամբ ընտրված կալանավորումը վերահաստատելիս Առաջին ատյանի դատարանը հիմք է ընդունել այն, որ «(…) ամբաստանյալի նկատմամբ որպես նոր խափանման միջոց կալանավորումը կիրառելը հիմնավորված է և բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի պահանջներից, Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/ նախատեսված ենթադրյալ հանցագործություններ կատարելու համար, որի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է պատիժ ազատազրկման ձևով՝ 1 տարուց ավելի ժամկետով, ինչպես նաև Դատարանը հաշվի է առնում, որ ամբաստանյալ Գագիկ Ոաֆիկի Պետրոսյանը թաքնվել է վարույթն իարկացնող մարմնից, դրսևորել է այնպիսի վարքագիծ, որով խախտել է իր նկատմամբ ընտրված՝ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցով ստանձնած՝ առանց Դատարանին տեղյակ պահելու և թույլտվության բնակության վայրը փոխելու իր պարտականությունը, որպիսի պայմաններում Դատարանի կողմից 10.10.2019թ. կայացված որոշմամբ վերջինիս նկատմամբ ընտրված նոր խափանման միջոցը՝ կալանավորումը, պետք է վերահաստատել: (...)»:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավոր են և բխում են գործի նյութերից: Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ ամբաստանյալի վարքագծի պատճառով հնարավոր չի եղել կատարել դատարանի կողմից նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունը:
Այս պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, իսկ բողոքն՝ անհիմն, ուստի ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-137-րդ, 288-րդ, 387-րդ, 394-րդ և 412-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Վերաքննիչ բողոքը թողնել առանց բավարարման:
Թիվ ՏԴ/0053/01/18 գործով ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան՝ ստանալու պահից 15-օրյա ժամկետում։

Դ Ա Տ Ա Վ Ո Ր՝ Ս. Մ Ա Ր Ա Բ Յ Ա Ն
Դատական ակտի ամսաթիվը: 13-12-2019
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 09-03-2020
Էջերի քանակը: 2 հատորից`1-ին հատորը` 90 թերթ, 2-րդ հատորը` 43 թերթ:
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործն ուղարկվել է    
Գործն ուղարկվել է: 09-03-2020
Էջերի քանակը: 2 հատորից`1-ին հատորը` 90 թերթ, 2-րդ հատորը` 43 թերթ:
Գործին կից նյութերը:
Ուր: Տավուշի Մարզ
Գրության համարը: Ե-7984/20
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       21 Ապրիլ 2021

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան