Դատական Գործ N: ԼԴ2/0048/01/21 |
Լոռու մարզ |
Նոր քրեական գործ    
|
Երբ է գործը ստացվել: | 11-08-2021 |
---|
|
Ինչ կարգով է գործը ստացվել: | Առաջին անգամ |
---|
|
Դատախազություն: | ՀՀ Գլխավոր դատախազություն |
---|
|
Նախաքննական գործի համարը: | 58220721 |
---|
|
|
---|
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: | Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց պետական սահմանը հատելու վերաբերյալ պարտադիր ներկայացման փաստաթղթի, ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու նպատակով, 2021 թվականի փետրվարի 2-ին Լիբանանի Հանրապետության մայրաքաղաք Բեյրութից ինքնաթիռով ժամանել է Հայաստան: 2021 թվականի փետրվարի 3-ին, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պետական սահմանի անցակետերը, Պրիվոլնոյե գյուղի վարչական տարածքով հատել է ՀՀ պետական պահպանվող սահմանը և մուտք է գործել Վրաստան:
Այնուհետև նույն թվականի հուլիսի 26-ին, ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի վարչական տարածքով, ապօրինի, կրկին առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պետական սահմանի անցակետերը, ապօրինի հատել է ՀՀ պետական պահպանվող սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: |
---|
|
Անձ | Անուն | Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ |
---|
Ազգանուն | Հոդսոն |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
Սեռ | Արական |
---|
Ծննդյան ամսաթիվ | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
Պաշտպան | Անուն | Գուրգեն |
---|
Ազգանուն | Հովհաննիսյան |
---|
Հասցե | ք.Երևան, Զաքիյան 7-2 |
---|
Սեռ | Արական |
---|
|
Վիճակագրական տողի համարը: | 15.19 |
---|
|
Լրացուցիչ վիճակագրական տողի համար: | Առկա չէ |
---|
|
|
---|
Իրեղեն ապացույցի անվանումը: | |
---|
Իրեղեն ապացույցի պահպանման փաստացի տեղը: | |
---|
|
Խափանման միջոց: | Կալանավորում |
---|
|
Նախագահող դատավոր | Դատարանի անվանում: | Ալավերդի |
---|
Դատավորի անուն: | Լուսինե Վահրամի Ալավերդյան | |
Դատավոր | Դատարանի անվանում: | Ալավերդի |
---|
Դատավորի անուն: | | |
Ընդունվել է վարույթ    
|
Ստեղծման ամսաթիվ: 2021-08-17 10:48:29 |
---|
Որոշումը: | ԼԴ2/0048/01/21
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
քրեական գործը վարույթ ընդունելու մասին
12.08.2021թ. ք.Վանաձոր
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Ալավերդյանս, ստանալով քրեական գործն՝ ըստ մեղադրանքի Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնի` ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ),
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 291-րդ հոդվածի համաձայն քրեական գործն ընդունել վարույթ և այդ մասին երեք օրվա ընթացքում տեղյակ պահել մեղադրյալին, պաշտպանին՝ նրանց ուղարկելով հուշաթերթիկ՝ իրենց իրավունքների և պարտականությունների պարզաբանմամբ:
ԴԱՏԱՎՈՐ՝ Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ |
---|
|
Որոշումը ուղարկվել է կողմերին: | 12-08-2021 |
---|
|
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: | 12-08-2021 |
---|
|
Գործը դատական քննության նախապատրաստելիս խափանման միջոցի հարցի լուծում    
|
Նիստերի դահլիճի համարը: | 3 |
---|
|
|
---|
Այլ նշումներ: | ԼԴ2/0048/01/21
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը
պահպանելու կամ այն փոփոխելու հարցի վերաբերյալ
25 օգոստոսի 2021թ. ք.Վանաձոր
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝դատավոր Լ.Ալավերդյանի, խորհրդակցական սենյակում ուսումնասիրելով վարույթումս գտնվող՝մեղադրյալ Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնի վերաբերյալ քրեական գործի նյութերը և քննարկման առարկա դարձնելով վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝կալանավորման իրավաչափության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
11.08.2021 թվականին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել քրեական գործն ըստ մեղադրանքի Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնի՝ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով, որը իմ կողմից կայացված որոշմամբ 12.08.2021 թվականին ընդունվել է վարույթ:
ՀՀ Սահմանադրական դատարանի 2018թ. հունիսի 26-ի ՍԴՈ-1421 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների համաձայն` ՙգործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանն իր նախաձեռնությամբ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը որոշելիս չի կարող ազատվել կողմերի կարծիքը լսելու պարտականությունից, և կողմերը չեն կարող զրկված լինել իրենց դիրքորոշումները ներկայացնելու հնարավորությունից: Հակառակ պարագայում` այն կարող է պարունակել վտանգ, որ դատարանն իր վրա է վերցնում մեղադրանքի կամ պաշտպանության գործառույթներ: Բացի դրանից, դատարանը զրկվում է հարցը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննելու փաստացի հնարավորությունից, որի երաշխավորման կարևոր նախապայման է նաև կողմերի կարծիքները, փաստարկները, դիրքորոշումները լսելը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ անձնական ազատության սահմանադրական իրավունքի սահմանափակումն իրավաչափ է միայն դատարանի որոշմամբ, որն ընդունվել է դատական նիստում` դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև ընտրված կալանքի հիմքերի և հիմնավորումների համակողմանի և անաչառ քննության, այդ թվում` մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի` իր դիրքորոշումը դատարանին ներկայացնելու հնարավորության առկայության դեպքում՚:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ՙՍահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը` սահմանադրական օրենքներին և օրենքներին: ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրային նորմերը...՚:
ՀՀ Սահմանադրական դատարանի 26.06.2018 թվականի թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների համաձայն՝25.08.2021 թվականին նշանակվել է դատական նիստ՝մեղադրյալ Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնի նկատմամբ մինչդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման, փոփոխման կամ պահպանման հարցը քննարկելու նպատակով: Դատական նիստի վայրի և ժամանակի մասին պատաճ ձևով կողմերը, այդ թվում թարգմանիչը, ծանուցվել են:
2021 թվականի օգոստոսի 23-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Մ.Անտոնյանի դիմումն այն մասին, որ չի կարող ներկայանալ դատական նիստին, խնդրել է այն անցկացնել իր բացակայությամբ: Միևնույն ժամանակ նշել է, որ կալանավորման հիմքերն ու պայմանները պահպանվում են, ուստի կալանավորումից բացի այլ խափանման միջոց չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը:
Դատական նիստի ժամանակ պաշտպան Տ.Մկոյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի մայրը հեռախոսազանգի միջոցով կապնվել է իր հետ, հայտնել, որ պատրաստ է գրավի գումար փոխանցել, հյուրանոց վարձել որդու համար: Նշեց, որ նման պայմաններում առկա են այնպիսի հանգամանքեր, որոնք հնարավորություն են տալիս իր պաշտպանյալի նկատմամբ ընտրել այլ խափանման միջոց: Որպես գրավի չափ առաջարկեց 500.000 ՀՀ դրամը: Հավելեց, որ մինչև գրավի գումարը չվճարվի, միևնույն է իր պաշտպանյալը շարունակելու է գտնվել անազատության մեջ:
Մեղադրյալը հայտնեց, որ զղջում է կատարած արարքի համար, սահմանն ապօրինի հատել է ընկերուհուն տեսակցելու համար, չի պատկերացրել, թե ինչպիսին կարող են լինել հնարավոր հետևանքները: Հայտնեց, որ ազատության մեջ հայտնվելու պարագայում չի թաքնվի քննությունից, կդրսևորի պատշաճ վարքագիծ:
Դատարանը, լսելով պաշտպանի, մեղադրյալի բացատրությունները՝հետազոտելով քրեական գործում առկա նյութերը, հանգում է այն հետևության, որ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու հիմքերը բացակայում են: Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ենթակա է պահպանման նաև գործի դատական քննության ընթացքում հետևյալ պատճառաբանությամբ՝
Քրեական գործի նյութերի ուսումնասիրմամբ դատարանը հաստատված է համարում, որ 29.07.2021 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է որոշում` Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Հիշյալ որոշմամբ դատարանը նաև արձանագրել է. ՙ… դատարանը փաստում է, որ գործի քննության ներկա փուլում առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալն առնչություն ունի իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործության կատարմանը, որն առերևույթ համապատասխանում է նրան մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/ ենթադրյալ հանցագործության հատկանիշներին…՚:
Անդրադառնալով խափանման միջոց կիրառելու հիմքերին՝Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է, որ ՙ…գործի քննության ներկա փուլում առկա է ողջամիտ մտավախություն, որ Թ.Հոդսոնը, մնալով ազատության մեջ, հնարավոր է թաքնվի վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտի քրեական գործի քննությանը և կատարի քրեական օրենքով արգելված նոր արարք…՚:
Այսպես, անդրադառնալով կալանավորման պայմաններին՝դատարանը, հաշվի առնելով, որ քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ մուտքագրվել է դատարան, դատարանի կոմից այն ընդունվել է վարույթ, դատարանը հետազոտել է գործի նյութերը և քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքեր չի հայտնաբերել, արձանագրում է, որ դատավարական այս փուլում հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված է:
Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերին, ապա դատարանը գտնում է, որ կալանավորման՝29.07.2021 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշման մեջ վկայակոչված հիմքերը և դրանց առկայությամբ պայմանավորված՝Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը պահպանվում են նաև գործը վարույթ ընդունելուց հետո և հետագա՝դատական քննության փուլում, քանի որ մեղադրյալի կողմից օրենքով արգելված ու նրան վերագրվող հավանական գործողությունների իրականացման վտանգներն առկա են, որոնք հիմք են հանդիսացել հիշյալ խափանման միջոցը նրա նկատմամբ պահպանելու համար: Դատարանը գտնում է, որ ազատության մեջ գտնվելու դեպքում հնարավոր չի լինի որևէ կերպ կանխել մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագիծը, մասնավորապես, մեղադրյալը կարող է դիմել փախուստի՝դրանով իսկ թաքնվելով վարույթն իրականացնող մարմնից, չներկայանալ վարույթն իրականացնող մարմնի կանչով՝այդ կերպ խոչընդոտելով դատարանում գործի քննությանը, ինչպես նաև կատարել քրեական օրենքով արգելված չթույլատրված նոր արարք՝այն է՝ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը, և այդ կերպ խուսափել պատասխանատվությունից, որպիսի հանգամանքերը բացառում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալ Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը:
Այսպիսով, դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա է հասարակական շահ, համապատասխան և բավարար պատճառ, որը, հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, արդարացնում է նահանջը անձի ազատության իրավունքի հարգանքից և գտնում, որ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պետք է պահպանել:
Դատարանն արձանագրելով, որ 14.04.2020 թվականին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունների ուժով գրավի կիրառումը երաշխիք է հանդիսանում նաև քրեական օրենքով արգելված արարք կատարելու մտավախությունը փարատելու համար, այնուամենայնիվ գտնում է, որ ելնելով մեղադրյալի անձից և նրան վերագրվող արարքների բնույթից ու վտանգավորության աստիճանից՝գրավի կիրառումը չի կարող կոնկրետ դեպքում կանխել Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնի ոչ պատշաճ վարքագիծը:
Այսպիսով, դատարանը գտնում է, որ պաշտպանի միջնորդությունը վերը նշված պատճառաբանությամբ ենթակա է մերժման:
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի 26.06.2018 թվականի ՍԴՈ-1421 որոշման իրավական դիրքորոշումները և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 42-րդ, 135-րդ, 143-րդ, 300-րդ և 313-րդ հոդվածներով՝ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Մեղադրյալ Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնի նկատմամբ նախաքննության ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պահպանել՝մերժելով պաշտպանի միջնորդությունն այն գրավի կիրառմամբ փոխարինելու վերաբերյալ:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից տասնօրյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ՝ Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ |
---|
|
Նշանակվել է դատական քննություն    
|
Դատավարության կողմեր: | Մեղադրող |
---|
|
Դատավարության կողմեր: | Մեղադրյալ |
---|
|
Դատավարության կողմեր: | Պաշտպան |
---|
|
Դատավարության կողմեր | Անուն | Մովսես |
---|
Ազգանուն | Անտոնյան |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
Սեռ | Արական |
---|
|
Դատավարության կողմեր | Անուն | |
---|
Ազգանուն | |
---|
Հասցե | |
---|
|
Դատավարության կողմեր | Անուն | Թեոդոր |
---|
Ազգանուն | Հոդսոն |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
Սեռ | Արական |
---|
|
Դատավարության կողմեր | Անուն | Տիգրան |
---|
Ազգանուն | Մկոյան |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
Սեռ | Արական |
---|
|
Դատավարության կողմեր | Անվանում: | |
---|
Հասցե: | |
---|
|
Նիստերի դահլիճի համարը: | 3 |
---|
|
Որոշման ամսաթիվ: | 27-08-2021 |
---|
|
Ստեղծման ամսաթիվ: 2021-09-30 18:19:46 |
---|
Որոշում: | ԼԴ2/0048/01/21
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Դատական քննության նշանակելու մասին
27.08.2021թ. ք.Վանաձոր
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Ալավերդյանս, ծանոթանալով քրեական գործին ըստ մեղադրանքի Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնի` ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով,
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել քրեական գործն ըստ մեղադրանքի Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնի` ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով, որը իմ կողմից կայացված որոշմամբ 12.08.2021 թվականին ընդունվել է վարույթ:
25.08.2021 թվականին որոշում է կայացվել Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, պահպանելու մասին, և մերժվել է նրան կալանքից գրավի կիրառմամբ ազատելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը:
Գործն ընդդատյա է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին: Քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, կասեցնելու, գործը մեղադրողին վերադարձնելու, ինչպես նաև ինքնաբացարկի հիմքեր չկան:
Մինչև գործը դատական քննության նշանակելը դատավարության մասնակիցների կողմից միջնորդություններ, այդ թվում՝ բացարկի և ինքնաբացարկի վերաբերյալ, չեն հարուցվել, այլ հայտարարություններ չեն արվել:
Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-293-րդ հոդվածներով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործը Մ.Մարտիրոսյանի քարտուղարությամբ, նշանակել դատական քննության 2021 թվականի սեպտեմբերի 06-ին, ժամը 12:50-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում, դռնբաց դատական նիստում, դատական նիստին ապահովել մեղադրողի, ամբաստանյալի, թարգմանչի, պաշտպան Տ.Մկոյանի մասնակցությունը:
Դատակոչված վկաների ներկայությունն ապահովել հետագա դատական նիստերի ընթացքում՝ դրա անհրաժեշտության դեպքում:
ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ |
---|
|
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
|
Նիստերի դահլիճի համարը: | 3 |
---|
|
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
|
Նիստերի դահլիճի համարը: | 3 |
---|
|
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
|
Նիստերի դահլիճի համարը: | 3 |
---|
|
|
---|
Այլ նշումներ: | Ո Ր Ո Շ ՈՒ Մ
պաշտպանի կողմից ներկայացրած
միջնորդությունը քննության առնելու մասին
15 հոկտեմբերի 2021թ. ք.Վանաձոր
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դռնբաց դատական նիստում, նախագահությամբ՝ Լ.Ալավերդյանի, քարտուղարությամբ՝ Մ.Մարտիրոսյանի, մասնակցությամբ՝ մեղադրող Մ.Անտոնյանի, պաշտպան Հ. Խուդոյանի, թարգմանիչներ Տ.Մարտիրոսյանի, Տ.Փնջոյանի, ամբաստանյալ Թ.Հոդսոնի, քննության առնելով պաշտպան Հ.Խուդոյանի միջնորդությունը՝ ամբաստանյալ Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը այլ խափանման միջոցով կամ խափանման միջոցներով փոխարինելու, այդ թվում՝ գրավ կիրառելու մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
2021 թվականի հուլիսի 26-ին ժամը 22:00-ին ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել Մեծ Բրիտանյայի քաղաքացի Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնը, իսկ նույն օրը ժամը 22:20-ին վերջինս ձերբակալվել է:
2021 թվականի հուլիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի և 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 58220721 քրեական գործը:
2021 թվականի հուլիսի 28-ին Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, խախտելով ՙՊետական սահմանի մասին՚ ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի թիվ 702-Ն որոշման պահանջները, այն է՝ պետական սահմանով անձանց բացթողումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անցման կետերով իրականացնում են սահմանապահ զորքերի զինծառայողները՝ անձանց Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կամ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, առանց պետական սահմանը հատելու վերաբերյալ պարտադիր ներկայացման փաստաթղթի՝ իր անվամբ տրված անձնագրի առկայության, ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու նպատակով, 2021 թվականի փետրվարի 2-ին Լիբանանի Հանրապետության մայրաքաղաք Բեյրութից ինքնաթիռով ժամանել է Հայաստան: 2021 թվականի փետրվարի 3-ին ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պետական սահմանի անցակետերը, Պրիվոլնոյե գյուղի վարչական տարածքով հատել է ՀՀ պետական պահպանվող սահմանը և մուտք է գործել Վրաստան:
Այնուհետև նույն թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի վարչական տարածքով ապօրինի՝ կրկին առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պետական սահմանի անցակետերը, ապօրինի հատել է ՀՀ պետական պահպանվող սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, որտեղ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ՙՍարչապետ՚ 9-րդ սահմանապահ ուղեկալի կողմից հսկվող տարածքում բռնվել է ԱԱԾ սահմանապահների կողմից:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ մեղադրյալ Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը երկու ամիս ժամկետով, կալանքի սկիզբը հաշվվել է 2021 թվականի հուլիսի 26-ից:
Քրեական գործը դատարան է մուտքագրվել 11.08.2021 թվականին, որը նույն օրը մակագրվել է դատավոր Լ.Ալավերդյանին: 2021 թվականի օգոստոսի 12-ին քրեական գործը վարույթ է ընդունվել:
2021 թվականի օգոստոսի 25-ին դատարանը որոշում է կայացրել Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնի նկատմամբ նախաքննության ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պահպանելու և այն գրավի կիրառմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժելու մասին, իսկ օգոստոսի 27-ին որոշում է կայացվել դատական քննության նշանակելու մասին:
2021 թվականի հոկտեմբերի 07-ի դատական նիստի ժամանակ պաշտպան Հ.Խուդոյանը միջնորդություն ներկայացրեց՝ Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը այլ խափանման միջոցով կամ խափանման միջոցներով, այդ թվում՝ գրավով, փոխարինելու մասին:
Պաշտպան Հ.Խուդոյանը հայտնեց, որ դատարանում ամբաստանյալի խափանման միջոցը հարցը մինչև դատական քննության նշանակելու մասին որոշման կայացումը արդեն իսկ քննարկվել է և այն թողնվել է նույնը, սակայն առկա է իրադրության փոփոխություն: Մասնավորապես, ամբաստանյալը իրավական առումով մասնակի, բայց փաստական առումով ամբողջությամբ ընդունել է իր մեղավորությունը, որը առանցքային նշանակություն ունի, արդեն շուրջ 3 ամիս իր վստահորդը կալանքի տակ, ինչի արդյունքում կարող է ստացվել մի իրավիճակ, որ ամբաստանյալը տևական ժամանակ մնա կալանքի տակ և դատարանը պատժաչափ ընտրելիս կաշկանդված կլինի արդեն իսկ կալանքի տակ պահված ժամկետներով, այսինքն, հնարավոր է, որ ամբաստանյալը պատժաչափից ավելի շատ կարող է կալանքի տակ պահվել: Նշեց, որ ամբաստանյալը բնութագրվում է դրականորեն, դատական նիստերի ընթացքում հարգալից է, ինտելեկտուալ, հասկացել է պետական սահմանը հատելու իրավական հետևանքները և ազատության մեջ չլինելով՝ ունի իրավունքների սահմանափակումներ՝ սկսած հենց այն հանգամանքից, որ քրեակատարողական հիմնարկում աշխատակիցների հետ առկա է հաղորդակցվելու խնդիր: Ընդգծեց, որ իր պաշտպանյալին որոշակի օգնություն է ցուցաբերում Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, ուստի նաև դեսպանատան աջակցությամբ հնարավոր կլինի ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը: Պաշտպանը միջնորդեց կիրառել գրավ կամ գրավի հետ համակցության մեջ այլ խափանման միջոց:
Ամբաստանյալ Հոդսոնը հայտնեց, որ քրեակատորողական հիմնարկում գտնվելով՝ տուժում է իր բիզնեսը, հոգեպես ճնշվում է, միանում է պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությանը:
Մեղադրող Մ.Անտոնյանն առարկեց միջնորդության դեմ: Նշեց, որ նախորդ անգամ կալանքի հարցը քննարկելիս դատարանը արձանագրել է, որ կալանավորման հիմքերը և պայմաններն առկա են, վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցը իրավաչափ է և այն փոփոխելու հիմքեր չկան: Պաշտպանական կողմը ներկայացրել է անձը բնութագրող տվյալներ, սակայն դրանք այն աստիճան էական չեն, որ հնարավորություն ընձեռնեն խափանման միջոցը փոփոխել: Ընդգծեց, որ անձը ՀՀ-ում չունի մշտական բնակության վայր, կայուն սոցիալական կապեր, նրա ընտանիքը գտնվում է ՀՀ-ից դուրս, ուստի քննությունից թաքնվելու հիմքն արդիական է և չի վերացել:
Դատարանը, ուսումնասիրելով միջնորդությունը, լսելով ամբաստանյալի, պաշտպանի և մեղադրողի բացատրությունները, հետազոտելով քրեական գործում առկա նյութերը, հանգում է այն հետևության, որ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու հիմքերը բացակայում են և Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ենթակա է պահպանման՝ հետևյալ պատճառաբանությամբ՝
ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի ՙգ՚ կետում սահմանված է, որ անձին ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է հիմնավորված կասկած առ այն, որ նա իրավախախտում է կատարել: Յուրաքանչյուր կասկած պետք է լինի ողջամիտ և կհամարվի հիմնավորված ենթադրվող հանցագործության հետ կասկածվող անձի օբյեկտիվ կապը հաստատող տեղեկությունների առկայության դեպքում:
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով (...) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի համաձայն՝
1. Խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:
2. Խափանման միջոցներն են`
1) կալանավորումը.
2) գրավը.
3) ստորագրություն` չհեռանալու մասին.
(...):
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խափանման միջոցները չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված, բացառությամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի, որը կարող է կիրառվել սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների հետ կապակցված՚:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն՝
1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
2. Կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով:
3. Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում՝
1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.
2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը.
3) տարիքը և առողջական վիճակը.
4) սեռը.
5) զբաղմունքի տեսակը.
6) ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը.
7) գույքային դրությունը.
8) բնակության մշտական վայրի առկայությունը.
9) այլ էական հանգամանքներ:
Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառելի է կալանավորման հիմքերի և պայմանների վերաբերյալ Գ.Միքայելյանի վերաբերյալ գործով (ԵԱԴԴ/0085/06/09, կայացվել է 2009թ. դեկտեմբերի 18-ին, կետ 32) ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումն այն մասին, որ ՙԱնձին կալանավորելու միջնորդությունը կարող է բավարարվել այն դեպքում, երբ դատարանը համոզիչ համարի
ա. անձին մեղսագրվող հանցագործությանը նրա առնչությունը /տվյալ հանցագործության կատարման մեջ հիմնավոր կասկածը/ և
բ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի առկայությունը՚:
ՀՀ վճռաբեկ դատարանը 2007թ. օգոստոսի 30-ին կայացված Ա.Ճուղուրյանի վերաբերյալ ՎԲ-132/07 որոշմամբ այն իրավական դիրքորոշումն է արտահայտել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում նշված կալանավորման կիրառման հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ: Ընդ որում, այդ կանխատեսող գործողություններն անհրաժեշտ է հիմնավորել քրեական գործով ձեռք բերված որոշակի նյութերով, որով էլ վերջին հաշվով որոշվում է կալանավորման կիրառման հիմնավորվածությունը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ:
Դատարանը, հաշվի առնելով, որ քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ մուտքագրվել է դատարան, դատարանի կոմից այն ընդունվել է վարույթ, դատարանը հետազոտել է գործի նյութերը և քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքեր չի հայտնաբերել, արձանագրում է, որ դատավարական այս փուլում հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված է: Դատարանի նման եզրահանգումը բխում է նաև ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1453 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից:
Անդրադառնալով կալանավորման հիմքերին՝ դատարանը փաստում է, որ տվյալ փուլում շարունակում են առկա լինել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրված կալանավորման հիմքերը, մասնավորապես, ամբաստանյալ Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնը կարող է դիմել փախուստի՝ դրանով իսկ թաքնվելով վարույթն իրականացնող մարմնից, չներկայանալ վարույթն իրականացնող մարմնի կանչով՝ այդ կերպ խոչընդոտելով դատարանում գործի քննությանը, ինչպես նաև կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք՝ այն է՝ ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը և այդ կերպ խուսափել պատասխանատվությունից: Այսինքն, մեծ է հավանականությունը, որ ամբաստանյալ Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնը, լինելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ դիմել փախուստի՝ դրանով իսկ թաքնվելով վարույթն իրականացնող մարմնից, չներկայանալ վարույթն իրականացնող մարմնի կանչով, ինչպես նաև կարող է կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք՝ ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը և այդ կերպ խուսափել պատասխանատվությունից:
Դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրված կալանավորման հիմքերը չեզոքացնող կամ դրանք էականորեն նվազեցնող նոր հանգամանքներ պաշտպանի կամ ամբաստանյալի կողմից չներկայացվեցին, որպիսի պայմաններում դատարանը գտնում է, որ դրանք շարունակում են առկա լինել:
Դատարանն արձանագրում է, որ Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնին մեղսագրվում են կառավարման կարգի դեմ ուղղված դիտավորությամբ կատարվող միջին ծանրության արարքների կատարում:
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնը, լինելով ազատության մեջ, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ՝ խոչընդոտել գործի քննությանը, ինչպես նաև կատարել քրեական օրենսգրքով արգելված արարք, իսկ այլ խափանման միջոցը, տվյալ դեպքում՝ գրավը, չի կարող վերջինիս պատշաճ վարքագիծն ապահովել:
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնի ոչ իրավաչափ վարքագիծը կարող է չեզոքացնել բացառապես ամենախիստ խափանման միջոցը՝ կալանավորումը:
Այսպիսով, դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա է հասարակական շահ, համապատասխան և բավարար պատճառ, որը, հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, արդարացնում է նահանջը անձի ազատության իրավունքի հարգանքից և գտնում, որ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պետք է պահպանել:
Դատարանը, արձանագրելով, որ 14.04.2020 թվականին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունների ուժով գրավի կիրառումը երաշխիք է հանդիսանում նաև քրեական օրենքով արգելված արարք կատարելու մտավախությունը փարատելու համար, այնուամենայնիվ գտնում է, որ ելնելով ամբաստանյալի անձից և նրան վերագրվող արարքների բնույթից ու վտանգավորության աստիճանից՝ գրավի կիրառումը չի կարող կոնկրետ դեպքում կանխել Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնի ոչ պատշաճ վարքագիծը:
Ելնելով վերոնշյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ, 102-րդ, 135-րդ, 143-րդ և 313-րդ հոդվածներով՝ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Ամբաստանյալ Թ.Հոդսոնին պաշտպան Հ.Խուդոյանի միջնորդությունը՝ Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու և այն այլ խափանման միջոցով, այդ թվում՝ գրավով փոխարինելու մասին, մերժել:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` ստանալու պահից տասնօրյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ՝ Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ |
---|
|
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
|
Նիստերի դահլիճի համարը: | 3 |
---|
|
|
---|
Այլ նշումներ: | Դատական նիստը նշանակված է 22.11.2021 թվականին ժամը 12:00-ին |
---|
|
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
|
Նիստերի դահլիճի համարը: | 3 |
---|
|
Կայացվել է դատավճիռ    
|
Մեղադրական    
|
Մեղադրյալ | Անուն | Թեոդոր Ռիչարդ Ֆելիկս |
---|
Ազգանուն | Հոդսոն |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
Սեռ | Արական |
---|
|
Առավել ծանր հանցագործության հոդված | Հոդված | 329 Մաս 1 |
---|
|
Առավել ծանր հանցագործության հոդված | Հոդված | 329 Մաս 1 |
---|
|
Առավել ծանր հանցագործության հոդվածով: | Դատապարտվել է |
---|
|
Այլ հանցագործության հոդվածներ | Հոդված | |
---|
|
Այլ հանցագործության հոդվածներով: | |
---|
|
Հիմնական պատիժ: | Որոշակի ժամկետով ազատազրկում |
---|
|
Պատիժը պայմանականորեն չի կիրառվել: | |
---|
|
Քրեական պատասխանատվությունից ազատելը՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով: | |
---|
|
Բռնագանձնված գույքի չափը: | |
---|
|
Օրենսգիրք: | Քրեական օրենսգիրք |
---|
|
Օրենսգիրք: | Քրեական դատավարության օրենսգիրք |
---|
|
Կիրառվել է քրեաիրավական հարկադրանքի միջոց: | |
---|
|
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2021-11-30 11:35:32    
|
|
---|
Դատական ակտի բովանդակությունը: | Գործ ԼԴ2/0048/01/21
Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
25.11.2021 թվական ք.Վանաձոր
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԸ
ԴԱՏԱՎՈՐ՝ Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ՆԻՍՏԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ Մ.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ՝ ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐ՝ Մ.ԱՆՏՈՆՅԱՆ, Ա.ՍԱՀԱԿՅԱՆ
ԹԱՐԳՄԱՆԻՉ՝ Տ.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆ՝ Հ.ԽՈՒԴՈՅԱՆ
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ՝ Թ.ՀՈԴՍՈՆ
Դռնբաց դատական նիստում քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնի,
ծնված 04.12.1992 թվականին, Լոնդոն քաղաքում, ազգությամբ անգլիացի, Մեծ Բրիտանիայի քաղաքացի, ՀՀ-ում նախկինում չդատապարտված, ամուրի, հաշվառված է Մեծ Բրիտանիայի Մուսվել Հիլլ Ֆարմ, ՀՀ-ում մշտական բնակության վայր չունի, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 2021 թվականի հուլիսի 26-ից գտնվում է անազատության մեջ, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով:
I.Գործի դատավարական նախապատմությունը
2021 թվականի հուլիսի 26-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Ս.Բաղինյանը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի և 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին /հատոր 1-ին գ.թ. 14/:
2021 թվականի հուլիսի 26-ին ժամը 10:20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնը բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ վարչական շենք, իսկ ժամը 23:00-ին ձերբակալվել է /հատոր 1-ին, գ. թ. 4-5/:
2021 թվականի հուլիսի 28-ին Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա խախտելով ՙՊետական սահմանի մասին՚ ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի թիվ 702-Ն որոշման պահանջները, այն է՝ պետական սահմանով անձանց բացթողումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անցման կետերով իրականացնում են սահմանապահ զորքերի զինծառայողները՝ անձանց Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կամ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, առանց պետական սահմանը հատելու վերաբերյալ պարտադիր ներկայացման փաստաթղթի՝ իր անվամբ տրված անձնագրի առկայության, ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու նպատակով, 2021 թվականի փետրվարի 2-ին Լիբանանի Հանրապետության մայրաքաղաք Բեյրութից ինքնաթիռով ժամանել է Հայաստան: 2021 թվականի փետրվարի 3-ին ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պետական սահմանի անցակետերը, Պրիվոլնոյե գյուղի վարչական տարածքով հատել է ՀՀ պետական պահպանվող սահմանը և մուտք է գործել Վրաստան:
Այնուհետև նույն թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի վարչական տարածքով ապօրինի՝ կրկին առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պետական սահմանի անցակետերը, ապօրինի հատել է ՀՀ պետական պահպանվող սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, որտեղ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ՙՍարչապետ՚ 9-րդ սահմանապահ ուղեկալի կողմից հսկվող տարածքում բռնվել է ԱԱԾ սահմանապահների կողմից /հատոր 1-ին գ.թ. 47-48/:
2021 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը 2 ամիս ժամկետով, կալանքի սկիզբը հաշվվել է 2021 թվականի հուլիսի 26-ից /հատոր 1-ին գ.թ. 60-65/:
2021 թվականի հուլիսի 31-ին որպես այլ փաստաթուղթ ապացույց է ճանաչվել քրեական գործին կցված ներքոհիշյալ փաստաթղթերը՝
1. ՀՀ ԱԱԾ ՍԷԿՏ համակարգից արտատպված սահմանահատումների պատմությունը, համաձայն որի՝ Թեոդոր Հոդսոնը 2021 թվականի փետրվարի 2-ին, ժամը 12:00-ին ՙԶվարթնոց՚ հսկիչ անցագրային կետով մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, իսկ նրա կողմից ՀՀ-ից ելք կատարելու կամ ՀՀ մուտք գործելու վերաբերյալ այլ տվյալներ առկա չեն:
2. Թեոդոր Ռիչարդ Ֆելիկս Հոդսոնի անվամբ տրված 504426691 սերիա-համարի անձնագրը, ըստ որի՝ Թեոդոր Հոդսոնը 2021 թվականի փետրվարի 2-ին ՙԶվարթնոց՚ ՀԱԿ-ով մուտք է գործել ՀՀ, իսկ ՀՀ-ից ելք կատարելու կամ ՀՀ գործելու վերաբերյալ տեղեկություններ առկա չեն:
3. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայող Տիգրան Դանիելյանի կողմից 2021 թվականի հուլիսի 26-ին կազմված արձանագրությունը, համաձայն որի՝ 2021 թվականի հուլիսի 26-ին, ժամը 10:20-ին, ՙՍարչապետ՚ սահմանապահ ուղեկալի տարածքում՝ 62658 քառակուսում հայտնաբերվել է ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատած Թեոդոր Հոդսոնը:
4. 2021 թվականի հուլիսի 26-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայող Տիգրան Դանիելյանի կողմից կազմված Թեոդոր Հոդսոնին բերման ենթարկելու մասին արձանագրությունը, ըստ որի՝ 2021 թվականի հուլիսի 26-ին, ժամը 10:20-ին ՀՀ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի վարչական տարածքին հարող հայ-վրացական պետական սահմանից դեպի թիկունք 250 մետր հեռավորության վրա հայտնաբերվել և ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման է ենթարկվել Թեոդոր Հոդսոնը /հատոր 1-ին, գ.թ.89-92/:
2021 թվականի հուլիսի 31-ին կազմվել է մեղադրական եզրակացությունը /հատոր 1-ին գ.թ. 93-99/:
2021 թվականի օգոստոսի 04-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամաբ հսկողության վարչության դատախազ Մ.Անտոնյանը որոշում է կայացրել մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին /հատոր 2-րդ գ.թ. 3/:
2021 թվականի օգոստոսի 11-ին քրեական գործը մուտքագրվել է դատարան և նույն օրն այն մակագրվել է դատավոր Լ.Ալավերդյանին /հատոր 2-րդ գ.թ. 1, 2/:
2021 թվականի օգոստոսի 12-ին որոշում է կայացվել քրեական գործը վարույթ ընդունելու մասին /հատոր 2-րդ գ.թ. 4/:
2021 թվականի օգոստոսի 25-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Թ.Հոդսոնի նկատմամբ նախաքննության ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պահպանվել է և մերժվել է՝ կալանավորումը գրավի կիրառմամբ փոփոխելու մասին պաշտպանի միջնորդությունը /հատոր 2-րդ գ.թ. 47-50/:
2021 թվականի օգոստոսի 27-ին որոշում է կայացվել դատական քննության նշանակելու մասին /հատոր 2-րդ գ.թ. 59/:
II. Դատաքննություն
Ամբաստանյալ Թեոդոր Հոդսոնը, մեղավոր ճանաչելով իրեն առաջադրված մեղադրանքում, պատասխանելով հարցերին, ցուցմունք տվեց այն մասին, որ իր Հայաստան գալու նպատակը եղել է Հայաստանով Վրաստան գնալը, որ տեսնի իր սիրած աղջկան, ում հանդիպել է իր սովորելու տարիներին: Գալով Հայաստան՝ հույս է ունեցել, որ կկարողանա հասնել Վրաստան: Օդանավակայանում մոտավորապես 20 րոպե հարցուփորձ է արել, թե ինչպես կարող է հասնել Ստեփանավան: Այդ ընթացքում էլ պարզ է դարձել, որ Հայաստան-Վրաստան սահմանը փակ է: Հասնելով Ստեփանավան՝ հյուրանոց է վարձել: Հյուրանոցի տիրոջ հետ ունեցած խոսակցությունից ևս պարզ է դարձել, որ սահմանը փակ է: Քարտեզներն ուսումնասիրելով՝ որոշել է սահմանը հատել, որը հիմար քայլ է եղել իր կողմից: Նշեց, որ շատ դժար է եղել սահմանն անցնել, գիշերն անտառում է մնացել, ձյան մեջ է քնել: Մեծ դժվարությամբ է հասել Վրաստան, սկզբնական շրջանում անգամ չի պատկերացրել, որ կկարողանա կրկին նույն ճանապարհով հետ վերադառնալ: Հասել է Վրաստան, մեկ շաբաթ այդ աղջկա հետ միասին են ապրել, դրանից հետո առանձին են ապրել՝ մի շարք անձնական պատճառներից ելնելով: Հավելեց, որ Վրաստանում հայտնվել է անելանելի վիճակում, չի իմացել՝ ինչ անի, դիմի Վրաստանի իշխանություններին, թե հետ վերադառնա Հայաստան, մյուս կողմից էլ վեց ամիս ժամանակով է եղել իր վիզան, որի ժամկետն էլ արդեն լրանում էր: Նշեց, որ որոշում է հետ գալ Հայաստան, տաքսիով գալիս է մինչև Խորաբերդ, այնուհետև դեպի հարավ դեպի հայկական սահման: Չի հանդիպել որևէ նշանի, չի տեսել փշալար: Հիմնական մտավախությունը եղել է վրացիների կողմից չբռնվելը, քանի որ ըստ իր տրամաբանության՝ Հայաստան ինքն օրինական եղանակով է եկել: Ձեռքին եղել է փայտ, դանակ՝ շներից պաշտպանվելու համար, ուսապարկ: Լսել է մարդկանց ձայներ, սակայն չի հասկացել վրացական մասում է, թե հայկական, հետո ձայներից հասկացել է, որ հայեր են: Նշեց, որ սահմանի փակ լինելու վերաբերյալ տեղեկատվություն ստացել է միայն առօրյա խոսակցություններից, որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ունեցել: Ընդ որում, իր գնալուց ընդամենը մեկ շաբաթ անց բացվել են սահմանները, եթե իմանար այդ մասին, կսպասեր, կարծես ճակատագրի հեգնանք լիներ: Հայտնեց, որ որևէ մեկն իրեն չի օգնել սահմանը հատելու գործում: Նշեց, որ նախկինում Հայաստանում չի եղել, առաջին անգամ էր Կովկասում: Հայտնեց, որ ուսումնասիրելով քարտեզները՝ Խորաբերդի հատվածն ընտրել է այն հաշվարկով, որ եթե բռնվեր, կասեր, որ եկեղեցի է ցանկացել գնալ: Նշեց, որ Ստեփանավան գնալու ցանկությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ այդ քաղաքն առավել մոտ էր սահմանին, այնտեղից ավելի հեշտ էր Վրաստան հասնելը: Հայտնեց, որ զղջում է իր արարքների համար, մեծ հիմարություն էր իր կողմից նման արարքների կատարումը /դատական նիստի արձանագրություն/:
Վկա Տիգրան Դանիելյանը ցուցմունք տվեց, որ նախկինում ամբաստանյալին չի ճանաչել, առաջին անգամ նրան հանդիպել է պետական սահմանի հարակից տարածքում, որտեղ նրան նկատել են սահմանապահ վերակարգի մյուս անդամները: Նշեց, որ ստացվել են տեղեկություններ այն մասին, որ պետական սահմանի հարակից տարածքում նկատվել է անծանոթ անձ և ինքը՝ որպես պարետի տեղակալ, շարժվել է դեպի տեղամաս, մինչ այդ տեղամաս հասնելը իրենց սահմանապահ վերակարգի կողմից տվյալ անձը հայտնաբերվել է: Հետագա պարզաբանումներ կատարելու նպատակով անձին տեղափոխել են պարետատան վարչական շենք:
Պատասխանելով առաջադրված հարցերին՝ վկա Տ.Դանիելյանը հայտնեց, որ դժվարանում է հիշել, թե այս տարվա որ ամսին է հայտնաբերվել ամբաստանյալը: Նշեց, որ ամբաստանյալը, ի պատասխան իրեն արված հարցադրումների, սկզբում հայտնել է, որ ցանկանում էր գնալ վանք, սակայն շփոթվել է և հայտնվել է անտառում, սակայն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ տվյալ անձը 2021 թվականի փետրվար ամսին ապօրինի մուտք է գործել Վրաստանի տարածք, գնացել Թբիլիսի քաղաք: Հավելեց, որ այն վայրը, որտեղ հայտաբերվել է ամբաստանյալը, գտնվում է սահմանային շերտում, որտեղ մուտք գործելու համար, համաձայն ՀՀ կառավարության 735-Ն որոշման, պետք է լինի անցագիր, իսկ ամբաստանյալն այդպիսի թույլտվություն չի ունեցել: Նշեց, որ պայմանավորված այն հանգամանքով, որ ամբաստանյալի մոտ հայտնաբերվել է անձնագիր, հարցադրում են կատարել ամբաստանյալին առ այն, թե որն է եղել նպատակը առանց սահմանված թույլտվության սահմանը հատելու, ինչին ի պատասխան վերջինս տարբեր պարզաբանումներ է ներկայացրել, մասնավորապես, սահմանները փակ լինելու, կորոնավիրուսային թեստ չհանձնելու հետ կապված: Նշեց, որ ինքը կոնկրետ սահմանահատման կետերում ծառայություն չի իրականացում, համապատասխան կահավորանքներ առկա են, անգամ ամբաստանյալը հայտնել է, որ տեսել է վահանակ, որտեղ գրված է ՙՈւշադրություն դուք մուտք եք գործում սահմանային շերտ՚, տվյալ տեղամասում փշալարեր չեն եղել: Հայտնեց, որ ամբաստանյալը հայտնաբերվել է մոտավորապես 400-500 մետր հեռավորության վրա սահմանային շերտում, իսկ առաջնային վայրը, որտեղ նկատվել է ամբաստանյալը, եղել է սահմանային գծի վրա: Նշեց, որ անծանոթ անձի առկայության վերաբերյալ նախ ստացվել են օպերատիվ տեղեկություններ, այնուհետև եղել են դիտարկման արդյունքներ: Հավելեց, որ եթե անձը հատում է սահմանագիծը դեպի Վրաստան մեկ քայլ, այդ դեպքում իրենց աշխատակիցները տվյալ անձին հետ կապված գործառույթներ չեն կարող իրականացնել /դատական նիստի արձանագրություն/:
Վկա Հարություն Ալեքսանյանը ցուցմունք տվեց, որ չի ճանաչում ամբաստանյալին, ուղեկալի պետից համապատասխան հրահանգ են ստացել, անձնակազմը բաշխվել է երկու մասի, ունեցել են առաջնափակ և որոնողական խումբ, որոնք գնացել են տարբեր ուղղություններով: Ինքը՝ որպես սահմանային կետի և վերակարգի ավագ, ուղեկալի պետի կողմից նշված շարժման ուղղությամբ է գնացել, իսկ մյուս խումբը գնացել է հնարավոր շարժման ուղղությունը առաջամասից փակելու նպատակով: Նշեց, որ մոտավորապես երեք կիլոմետր ոտքով քայլել է, սահմանի վրա ՙՈլչի վառոտ՚ կոչվող հատված է առկա, որտեղ ՙշլամբաուններով՚ փակված դարպասներ են, դրանք նախատեսված են սահմանապահ զորքերի անձնակազմի համար: Անցնելով նշված դարպասները, մոտ 500 մետր առաջանալով՝ հայտնաբերել են նշված անձին, ով սկզբից փախչելու փորձ է արել, հետո կանգնել է և ձեռքերը պարզել վերև, հետո գոռացել են ռուսերեն լեզվով, որից հետո ամբաստանյալը ծնկի է եկել, ձեռքի հեռախոսը նետել է, դրանից հետո մոտեցել են ամբաստանյալին, գտել են հեռախոսը, ինքը կապվել է մայոր Դանիելյանի հետ՝ հայտնաբերված անձի վայրը նշելով, մի քանի րոպե հետո մոտեցել են իրենց, հայտնաբերված անձին տեղափոխել են:
Պատասխանելով հարցերին՝ վկա Հ.Ալեքսանյանը նշեց, որ դեպքի օրը մոտավորապես է հիշում, հուլիսի 23-ն էր կամ 24-ը, անձին հայտնաբերելուց հետո կազմվել է արդյոք համապատասխան արձանագրություն, թե՝ ոչ, չի կարող ասել, դա իր գործառույթների մեջ չի մտնում, այլ մանրամասներ իրեն հայտնի չէ, ինքը անգլերեն չգիտի, չէր կարող հաղորդակցվել ամբաստանյալի հետ: Հայտնեց, որ հնարավոր են նաև իրավիճակներ, որ անձը կարողանա հատել սահմանը և չնկատվել, որպիսի հանգամանքը պայմանավորված է ուղեկալների տեղակայման վայրերի հեռավորությամբ, անձնակազմի սակավությամբ: Հավելեց, որ ըստ իրենց ունեցած տեղեկատվության՝ եղել է սահմանը հատած անձ: Նշեց, որ ամբաստանյալն արդեն իսկ սահմանային շերտում էր, սահմանից գնում էր դեպի գյուղ: Ամբաստանյալն ուներ ուսապարկ, ձեռքին՝ փոքր դանակ, որը փոխանցել է իրենց: Նշեց, որ Վրաստանի կողմից առկա են համապատասխան ցուցանակներ, սահմանային շերտից մեկ կիլոմետր առաջ արդեն իսկ տեղադրված են նշաններն այն մասին, որ ՙԴուք մուտք եք գործում սահմանային շերտ՚: Հայտնեց, որ սահմանագծին բաշխված բազմաթիվ ուղեկալներ կան, որոնք իրենց վերահսկողության ներքո չեն, հնարավոր է ամբաստանյալը եկել է այնպիսի ուղեկալից, որտեղ համապատասխան նշաններ չկան, իսկ իրենց կողմից պահպանվող տարածքում համապատասխան ցուցանակներ կան: Նշեց, որ իրենք պահպանում են 4.5 կմ տարածք 6 հոգանոց անձնակազմով, ամբաստանյալին հայտնաբերել են իրենց կողմից պահպանվող տարածքի վերջնամասում դեպի հաջորդ ուղեկալ: Հավելեց, որ այդ օրը մառախուղ էր, թաց եղանակ, տեսանելությունը մոտ 50-55 մետր էր /դատական նիստի արձանագրություն/:
Վկա Շավալադ Պետրոսյանը ցուցմունք տվեց, որ ամբաստանյալին հայտնաբերելու օրը գտնվել է ծառայության մեջ, հրաման են տվել, իրենք բաժանվել են երկու խմբի, իրենց ծառայության վայրից մոտովորապես երեք կիլոմետր հեռավորության վրա քայլել են, ստացել են հրաման, որ այդ ուղղությամբ ինչ որ մարդ է շարժվում, դարպասից մոտ 500-600 մետր հեռավորության վրա խորանալով՝ հայտնաբերել են տվյալ անձին, իր հետ գտնվող Հ.Ալեքսանյանը ռուսերեն լեզվով գոռացել է ՙկանգնիր՚, որից հետո Հ.Ալեքսանյանը կապվել է սպաների հետ, փորձել են ճշտել անծանոթից այդտեղ հայտնվելու նպատակը, սակայն տարբեր լեզուներով խոսելու պատճառով չեն հասկացել իրար, հետո մայոր Դանիելյանը եկել է, որից հետո տեղյակ չէ, թե դեպքերն ինչպես են զարգացել:
Պատասխանելով հարցերին՝ վկա Շ.Պետրոսյանը հայտնեց, որ ըստ իր ունեցած տեղեկությունների՝ ամբաստանյալը շարժվել է սահմանագծով, իսկ թե ուր էր մտադիր գնալ, ինքը որևէ տեղեկություն չունի դրանից: Նշեց, որ ամբաստանյալն իրավունք չի ունեցել գտնվել այն վայրում, որտեղ նրան հայտնաբերել են: Ընդգծեց, որ ՙկանգնիր՚ հրահանգը լսելուց հետո ամբաստանյալը կանգ է առել, սակայն չեն կարողացել հաղորդակցվել լեզվին չտիրապետելու պատճառով: Նշեց, որ ամբաստանյալը կանգ է առել, երբ լսել է, թե ինչպես են իրենք զենքը բերում մարտական վիճակի: Կանգնելուց հետո ամբաստանյալը գցել է հեռախոսը, ձեռքերը բարձրացրել է վերև, անձնագիրն է ցույց տվել, կրկնել է ՙՊրիվոլնո՚ անունը: Նշեց, որ իրենց կողմից պահպանվող տարածքում համապատասխան ցուցանակներ կան, փշալարեր չկան՝ հավելելով, որ այն վայրում, որտեղից գալիս էր ամբաստանյալը, մեծ ցուցանակ է եղել, որը տեղադրված է հենց սահմանային գծի վրա: Նշեց, որ ամբաստանյալին հայտնաբերել են սահմանագծից մոտավորապես 500 մետր դեպի աջ, եղանակն անձրևոտ էր /դատական նիստի արձանագրություն/:
Որպես այլ փաստաթուղթ ապացույց հետազոտվել են հետևյալ փաստաթղթերը՝
1. ՀՀ ԱԱԾ ՍԷԿՏ համակարգից արտատպված սահմանահատումների պատմությունը, համաձայն որի՝ Թեոդոր Հոդսոնը 2021 թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 12:00-ին, ՙԶվարթնոց՚ հսկիչ անցագրային կետով մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, իսկ նրա կողմից ՀՀ-ից ելք կատարելու կամ ՀՀ մուտք գործելու վերաբերյալ այլ տվյալներ առկա չեն:
2. Թեոդոր Ռիչարդ Ֆելիկս Հոդսոնի անվամբ տրված 504426691 սերիա-համարի անձնագիրը, ըստ որի՝ Թեոդոր Հոդսոնը 2021 թվականի փետրվարի 2-ին ՙԶվարթնոց՚ ՀԱԿ-ով մուտք է գործել ՀՀ, իսկ ՀՀ-ից ելք կատարելու կամ ՀՀ մուտք գործելու վերաբերյալ տեղեկություններ առկա չեն:
3. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայող Տիգրան Դանիելյանի կողմից 2021 թվականի հուլիսի 26-ին կազմված արձանագրությունը, համաձայն որի՝ 2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 10:20-ին, ՙՍարչապետ՚ սահմանապահ ուղեկալի տարածքում՝ 62658 քառակուսում հայտնաբերվել է ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատած Թեոդոր Հոդսոնը:
4. 2021 թվականի հուլիսի 26-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայող Տիգրան Դանիելյանի կողմից կազմված Թեոդոր Հոդսոնին բերման ենթարկելու մասին արձանագրությունը, ըստ որի՝ 2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 10:20-ին ՀՀ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի վարչական տարածքին հարող հայ-վրացական պետական սահամանից դեպի թիկունք 250 մետր հեռավորության վրա հայտնաբերվել և ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման է ենթարկվել Թեոդոր Հոդսոնը /դատական նիստի արձանագրություն/:
III.Դատարանի պատճառաբանությունը և եզրահանգումները
Դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ վերլուծության ու գնահատման արդյունքում ապացուցված է համարում, որ ամբաստանյալ Թ.Հոդսոնը կատարել է արարքներ, որոնք համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի և 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին:
Անդրադառնալով պաշտպանի այն դիրքորոշմանը, ըստ որի՝ Թ.Հոդսոնին վերագրող արարքը ենթակա է որակման որպես պետական սահմանն ապօրինի հատելու փորձ, դատարանն արձանագրում է հետևյալը.
ՙՊետական սահմանի մասին՚ ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանն այն գիծն է և այդ գծով անցնող այն ուղղահայաց մակերևույթը, որոնք որոշում են Հայաստանի Հանրապետության տարածքի` ցամաքի, ջրերի, ընդերքի, օդային տարածության շրջանակները:
Նույն օրենքի 21-դ հոդվածի համաձայն՝ սահմանային գոտին այն տարածքն է, որը Հայաստանի Հանրապետության պետական սահմանագծից ծավալվում է դեպի Հայաստանի Հանրապետության տարածքի խորքը` մինչև հինգ կիլոմետր լայնությամբ:
Սահմանային շերտը սահմանային գոտու մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին` մինչև մեկ կիլոմետր լայնությամբ:
Նույն օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ սահմանային շերտ մուտքի, այնտեղ ժամանակավորապես գտնվելու թույլտվությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների համաձայնությամբ տալիս են սահմանապահ զորքերը: Անհրաժեշտության դեպքում սահմանապահ զորքերի հրամանատարությունը կարող է լրացուցիչ ժամանակավոր ռեժիմային սահմանափակումներ մտցնել սահմանային շերտ մուտքի և այնտեղ ժամանակավորապես գտնվելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը ձևական է, հանցագործությունն համարվում է ավարտված պետական սահմանագիծը հատելու պահից:
Դատարանն արձանագրում է, որ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների, մասնավորապես, վկաների ցուցմունքների համաձայն՝ Թ.Հոդսոնը հայտնաբերվել է սահմանային շերտում, այսինքն, արդեն իսկ հատել էր սահմանագիծը դեպի ՀՀ:
Վերոշարադրյալի իրավադրույթները դիտարկելով գործով հաստաստված ապացույցների հետ, վերջիններս գնահատելով դրանց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, ամբաստանյալի մեղավորության վերաբերյալ չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով՝ դատարանն ապացուցված է համարում, որ ամբաստանյալին մեղսագրված արարքները ճիշտ են որակված, դրանք համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին:
Դատարանը, հաստատված համարելով հանցագործությունների և դրանց կատարման մեջ Թեոդոր Ռիչարդ Ֆելիկս Հոդսոնի մեղքի ապացուցված լինելը, գտնում է, որ նա ենթակա է պատժի կատարածի համար:
Դատարանն արձանագրում է, որ անձի նկատմամբ պատժի տեսակը և չափը ընտրելիս պետք է ղեկավարվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք դրույթներով:
Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՙՀանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի, համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ու բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար՚:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՙՊատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները՚:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ ՙ1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
(...)՚:
Մեջբերված իրավական նորմերը ՀՀ վճռաբեկ դատարանը վերլուծել և դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է հայտնել թիվ ՎԲ-50/07, ՎԲ-124/07, ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-201/07, ԱՎԴ2/0059/01/08, ԵԱՔԴ/0078/01/09 ԵԿԴ/0042/01/11, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում: Վճռաբեկ դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Պատժի արդարության պահանջներից նահանջելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման: Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և այն կատարող անձը կոնկրետ են: Հետևաբար կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, այն կատարող անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա: Նշված հանգամանքների գնահատման ժամանակ դատարանը պետք է ելնի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից:
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան այլընտրանքային է. այն պատիժ է նախատեսում ինչպես տուգանքի, այնպես էլ ազատությունից զրկելու՝ ազատազրկման ձևով:
Պատժի տեսակների միջև ճիշտ ընտրություն կատարելու և արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը գնահատելու հարցերին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ.Մադաթյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ՙ(…) այլընտրանքային սանկցիաների միջև ընտրություն կատարելիս պատժի արդարացիության սկզբունքի ապահովման հիմնական երաշխիքը դատարանների կողմից յուրաքանչյուր գործի քննության ժամանակ այնպիսի հանգամանքների բացահայտումն է, որոնք ազդել են անձի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի վրա:
Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:
Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը: (…)՚ (տե՛ս Գարուշ Նորիկի Մադաթյանի վերաբերյալ 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշումը):
Այսպես, դատարանն ամբաստանյալ Թ.Հոդսոնի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նրա կատարած արարքների՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, ինչպես նաև խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը:
Դատարանը հաշվի է առնում ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները` այն, որ նախկինում ՀՀ-ում արատավորված չի եղել, նրա վերաբերյալ դատարան է ներկայացվել դրական բնութագիր, երիտասարդ է:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առնում, որ Թ.Հոդսոնն ի սկզբանե տվել խոստովանական ցուցմունքներ, զղջացել է իր կատարած արարքի համար, ներում է հայցել /հատոր 1-ին գ.թ. 39-42, 49-50, դատական նիստի արձանագրություն/:
Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
Դատարանը, հաշվի առնելով Թեոդոր Ռիչարդ Ֆելիկս Հոդսոնի անձը բնութագրող, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքի առկայությունը և ծանրացնող հանգամանքի բացակայությունն ու ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին, 48-րդ հոդվածի 2-րդ մասերով, 61-րդ հոդվածով, գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժի նվազագույն չափը՝ ազատազրկումը երեք ամիս ժամանակով յուրաքանչյուր դրվագի համար: Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով պատիժները լրիվ գումարելու միջոցով վերջնական պատիժ պետք է նշանակել ազատազրկում՝ 6 /վեց/ ամիս ժամկետով: Պատժի կրման սկիզբ պետք է հաշվվել 2021 թվականի հուլիսի 26-ը:
Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժատեսակն ու պատժաչափը կապահովվեն նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների իրացումը:
Քննարկելով որպես այլ փաստաթուղթ ճանաչված ապացույցի տնօրինման հարցը՝ դատարանը գտնում է, որ դրանք պետք է թողնել քրեական գործի մեջ:
Դատարանը, անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցին, գտնում է, որ Թեոդոր Ռիչարդ Ֆելիկս Հոդսոնի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պետք է թողնել անփոփոխ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357-360-րդ, 365-րդ, 369-373-րդ հոդվածներով՝ դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Ամբաստանյալ Թեոդոր Ռիչարդ Ֆելիկս Հոդսոնին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել՝
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար ազատազրկում 3 /երեք / ամիս ժամկետով,
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար ազատազրկում 3 /երեք/ ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով պատիժները լրիվ գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 /վեց/ ամիս ժամկետով:
Ամբաստանյալ Թեոդոր Ռիչարդ Ֆելիկս Հոդսոնի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը:
Պատժի կրման ժամկետի սկիզբը հաշվվել 2021 թվականի հուլիսի 26-ից:
Որպես այլ փաստաթուղթ ճանաչված ապացույցները՝ ՀՀ ԱԱԾ ՍԷԿՏ համակարգից արտատպված սահմանահատումների պատմությունը, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայող Տիգրան Դանիելյանի կողմից 2021 թվականի հուլիսի 26-ին կազմված արձանագրությունը, 2021 թվականի հուլիսի 26-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայող Տիգրան Դանիելյանի կողմից կազմված Թեոդոր Հոդսոնին բերման ենթարկելու մասին արձանագրությունը, թողնել քրեական գործի մեջ:
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան հրապարակվելու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ՝ Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ |
---|
|
Դատական ակտի ամսաթիվը: | 25-11-2021 |
---|
|
Գործը հանձնվել է գրասենյակ    
|
Գործը հանձնվել է գրասենյակ: | 21-12-2021 |
---|
|
Էջերի քանակ: | հատոր 1՝ գթ 99, հատոր 2՝ գթ 200 |
---|
|
Բողոքարկվել է    
|
Բողոքարկվել է: | Ըստ էության լուծող դատական ակտը |
---|
|
Գործն ուղարկվել է    
|
Գործը ուղարկվել է: | 21-12-2021 |
---|
|
Էջերի քանակը: | 2 հատոր՝ 99, 200 թերթ |
---|
|
ՈՒր(դատարան): | Քրեական վերաքննիչ |
---|
|
|
---|
ՈՒր: | ք. Երևան, Գ. Նժդեհի 23 |
---|
|
Ելքի գրության համարը: | Ե-68596/21 |
---|
|
Գործը ստացվել է (կատարումն ապահովելու համար, և ... )    
|
|
---|
Այլ նշումներ: | 3 հատոր՝ 99, 200, 36 թերթ |
---|
|
Դատավճռի, որոշման կատարում    
|
|
|
Դատական Գործ N: ԼԴ2/0048/01/21 |
Քրեական վերաքննիչ |
Ստացվել է վերաքննիչ բողոք    
|
Անձ | Անուն | Թեոդոր |
---|
Ազգանուն | Հոդսոն |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
Պաշտպան | Անուն | Հովհաննես |
---|
Ազգանուն | Խուդոյան |
---|
Հասցե | ք.Երևան , Չարենցի 1 , 207 սենյակ |
---|
|
Խափանման միջոց: | Կալանավորում |
---|
|
Ում կողմից է բերվել բողոքը: | Պաշտպան |
---|
|
Բողոքը բերող անձը | Անուն | Հովհաննես |
---|
Ազգանուն | Խուդոյան |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
|
|
---|
Բողոքի բովանդակությունը: | Թեոդոր Հոդսոն Վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարել : Մասնակիորեն բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ Թեոդոր Ռիչարդ Ֆելիկս Հոդսոնի /մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար ազատազրկում 3 /երեք / ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար ազատազրկում 3 /երեք/ ամիս ժամկետով , ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 /վեց/ ամիս ժամկետով / վերաբերյալ 25.11.2021թ. կայացված դատական ակտը , բեկանված մասով կայացնել նոր դատական ակտ՝ Թեոդոր Հոդսոնին դատապարտելո տուգանքի յուրաքանչյուր դրվագի համար նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով : Տուգանք պատժատեսակը չկիրառելու դեպքում ընտրել ազատազրկման նվազագույն պատժաչափը , վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 4 ամիս ժամկետով՝ հաշվակցելով վերջինիս կողմից կալանավորման տակ գտնվելու ժամկետը : Առաջին ատյանի դատարանի կողմից ընտրված պատժի ժամկետի հետ համաձայնվելու դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառել : |
---|
|
Բողոքի ստացման կարգը: | Առձեռն հանձնվել է գրասենյակ |
---|
|
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք: | |
---|
|
Գործը ստացվել է    
|
Գործի ստացման ամսաթիվ: | 24-12-2021 |
---|
|
Վիճակագրական տողի համարը: | |
---|
|
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): | |
---|
|
Գործը ստացվել է: | Լոռու մարզ |
---|
|
Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ    
|
Ըստ էության լուծող դատական ակտեր: | Դատավճիռ (արդարացման/մեղադրական) |
---|
|
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ | Դատարանի անվանում: | Քրեական վերաքննիչ |
---|
Դատավորի անուն: | | |
Բողոքարկվել է միևնույն դատական ակտը: | |
---|
|
Մակագրել (Նախագահի կողմից)    
|
Նախագահող դատավոր | Դատարանի անվանում: | Քրեական վերաքննիչ |
---|
Դատավորի անուն: | Արշակ Վարդանյան | |
Դատավոր | Դատարանի անվանում: | Քրեական վերաքննիչ |
---|
Դատավորի անուն: | Արմեն Համլետի Դանիելյան | |
Դատավոր | Դատարանի անվանում: | Քրեական վերաքննիչ |
---|
Դատավորի անուն: | Սերգեյ Մարաբյան | |
Ընդունվել է վարույթ    
|
Նշանակվել է դատական քննություն    
|
Նիստերի դահլիճի համարը: | 4 |
---|
|
|
---|
Պատճառը: | դատական նիստը չի կայացել՝ դատարանի կազմը համալրված չլինելու պատճառով։ |
---|
|
Նշանակվել է դատական քննություն    
|
Նիստերի դահլիճի համարը: | 4 |
---|
|
Վերաքննիչ վարույթը կարճվել է    
|
|
---|
Որոշման բովանդակություն: | ԼԴ2/0048/01/21
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
վերաքննիչ վարույթը կարճելու մասին
« 27 » հունվարի 2022թ. ք.Երևան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Ա.Վարդանյանի, դատավորներ՝ Ս.Մարաբյանի և Ա.Դանիելյանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան), ուսումնասիրելով թիվ ԼԴ2/0048/01/21 քրեական գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրա-վասության առաջին ատյանի դատարանի 2021 թվականի նոյեմբերի 25-ի դատավճռի դեմ ամբաստանյալ Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնի պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներ-կայացրած վերաքննիչ բողոքից հրաժարվելու մասին դիմումը,
Պ Ա Ր Զ Ե Ց ՝
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) թիվ ԼԴ2/0048/01/21 քրեական գործով 2021 թվականի նոյեմբերի 25-ին վճռել է.
«Ամբաստանյալ Թեոդոր Ռիչարդ Ֆելիկս Հոդսոնին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանա-կել՝
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար ազատազրկում՝ 3 (երեք) ամիս ժամկետով,
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար ազատազրկում՝ 3 (երեք) ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով պատիժները լրիվ գու-մարելու միջոցով վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով:
Ամբաստանյալ Թեոդոր Ռիչարդ Ֆելիկս Հոդսոնի նկատմամբ ընտրված խափանման մի-ջոց կալանավորումը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը:
Պատժի կրման ժամկետի սկիզբը հաշվել 2021 թվականի հուլիսի 26-ից: (…)»:
2021 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ստացվել ամ-բաստանյալ Թեոդոր Հոդսոնի պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը, որով խնդրել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական ակտը մասնակիորեն բեկանել և բեկանված մասով կայացնել նոր դատական ակտ՝ մեղսագրվող երկրորդ դրվագով հաստատելով Թեոդոր Հոդսոնի մեղավո-րությունը հանցափորձի համար՝ նրան դատապարտելով տուգանքի յուրաքանչյուր դրվագի համար նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ նկատի ունենալով արարքներից երկրորդի չավարտված լինելը, ինչպես նաև արդեն իսկ կալանքի տակ անց-կացրած ժամկետը: Ազատազրկման ձևով պատիժ նշանակելու դեպքում՝ Թ.Հոդսոնի յուրա-քանչյուր արարքի համար ընտրել ազատազրկման նվազագույն պատժաչափը և վերջնա-կան պատիժը մասնակի գումարելու միջոցով նշանակել ազատազրկում՝ չորս ամիս ժամկե-տով՝ հաշվակցելով վերջինիս կալանքի տակ գտնվելու ժամկետը, իսկ Առաջին ատյանի դատարանի կողմից ընտրված պատժի ժամկետի հետ համաձայնվելու դեպքում՝ այն պայմանականորեն չկիրառել:
Թիվ ԼԴ2/0048/01/21 քրեական գործը Վերաքննիչ դատարան է ստացվել 2021 թվականի դեկտեմբերի 24-ին, իսկ նախագահող դատավորին (նախագահող դատավոր՝ Ա.Վարդան-յան, կազմի դատավորներ՝ Ս.Մարաբյան և Ա.Դանիելյան) է հանձնվել 2021 թվականի դեկ-տեմբերի 27-ին:
Վերաքննիչ դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, և քրեական գործը նշանակվել է դռնբաց դատական նիստում քննության:
2022 թվականի հունվարի 27-ին Վերաքննիչ դատարանում ստացվել է ամբաստանյալ Թեոդոր Հոդսոնի և պաշտպան Հովհաննես Խուդոյանի համատեղ դիմումը, որով խնդրել են ներկայացված վերաքննիչ բողոքը թողնել առանց քննություն:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի համաձայն՝
«(...):
3. Բողոք բերած անձը և այն անձը, որի շահերի պաշտպանության նպատակով բերվել է բողոքը, իրավունք ունեն հետ վերցնելու այն մինչև վերաքննիչ դատարանում դատական նիստն սկսվելը: Պաշտպանն իրավունք չունի առանց պաշտպանյալի համաձայնության հետ վերցնելու իր ներկայացրած բողոքը: Դատախազի կողմից բերված բողոքը կարող է հետ վերցնել վերադաս դատախազը:
4. Եթե վերաքննիչ բողոքարկման ժամկետն ավարտվել է, իսկ տվյալ դատական ակտի դեմ այլ վերաքննիչ բողոքներ չեն բերվել, ապա բողոքը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշում: Որոշումը կայացնելու պահից առաջին ատյանի դատարանի դատական ակտը մտնում է ուժի մեջ»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև վերաքննիչ ատյանում դատական նիստն սկսվելն ամբաստանյալ Թեոդոր Հոդսոնը և պաշտպան Հովհաննես Խուդոյանը հետ են վերցրել վերջինիս կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, իսկ ՀՀ Լոռու մարզի ընդհա-նուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2021 թվականի նոյեմբերի 25-ի դա-տավճռի դեմ վերաքննիչ այլ բողոքներ չեն ստացվել՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով վերաքննիչ վարույթը ենթակա է կարճման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածով, Վերաքննիչ դատարանը՝
Ո Ր Ո Շ Ե Ց ՝
Թիվ ԼԴ2/0048/01/21 քրեական գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2021 թվականի նոյեմբերի 25-ի դատավճռի դեմ ամբաստան-յալ Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնի պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի հիման վրա հարուցված վերաքննիչ վարույթը կարճել՝ վերաքննիչ բողոքը հետ վերցնելու հիմքով:
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ՝ Ս.ՄԱՐԱԲՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ |
---|
|
Գործը հանձնվել է գրասենյակ    
|
Էջերի քանակը: | 3 հատորից. 99, 200, 36 |
---|
|
Գործն ուղարկվել է    
|
Գործն ուղարկվել է: | 03-02-2022 |
---|
|
Էջերի քանակը: | 3 հատորից. 99, 200, 36 |
---|
|
|
|
|
|