Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԼԴ2/0032/01/21

Վիճակագրական տողի համար: 15.19

Ամբաստանյալ

Լևոն Շամստան Պետրոսյան

Դատավոր

Լոռու մարզ:

Լուսինե Վահրամի Ալավերդյան

Հոդվածներ

Լոռու մարզ:

ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 329 Մաս 1
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Լևոն Շամստանի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հունիսի 15-ին, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պետական սահմանի անցակետերը, ՀՀ Լոռու մարզի Ջիլիզա համայնքի անտառապատ լեռներն անցնելու եղանակով՝ Վրաստանի կողմից հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, որտեղ բռնվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահների կողմից:


  • Նիստեր
  • Ակտեր
  • Լոռու մարզ

Գործ ԼԴ2/0032/01/21



Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
03.09.2021 թվական ք.Ալավերդի

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԸ

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ՆԻՍՏԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ Մ.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ՝ ՄԵՂԱԴՐՈՂ՝ Վ.ՂԱԶԱՐՅԱՆ
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ՝ Լ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դռնբաց դատական նիստում քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի Լևոն Շամստանի Պետրոսյանի,
ծնված 25.02.1966 թվականին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, նախկինում չդատապարտված, բնակվող և հաշվառված Լոռու մարզի Ալավերդի համայնքի Էնգելսի փողոցի 96-րդ տուն հասցեում, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով:


I.Գործի դատավարական նախապատմությունը

2021 թվականի հունիսի 25-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Հ.Մարտիրոսյանը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին /հատոր 1-ին գ.թ. 24/:
2021 թվականի հուլիսի 10-ին Լևոն Շամստանի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը:
Այսպես.
Հայաստանի Հանրապետության քաղաքացի Լևոն Պետրոսյանը 2021 թվականի փետրվարի 14-ին ՙԲագրատաշեն՚ սահմանային անցակետով Հայաստանի Հանրապետությունից մեկնելուց հետո՝ 2021 թվականի հունիսի 15-ին, ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պետական սահմանի անցակետերը, ՀՀ Լոռու մարզի Ջիլիզա համայնքի անտառապատ լեռներն անցնելու եղանակով Վրաստանի կողմից հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, որտեղ բռնվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահների կողմից /հատոր 1-ին գ.թ. 40/:
2021 թվականի հուլիսի 10-ին քննիչը որոշում է կայացրել Լևոն Շամստանի Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրություն կիրառելու մասին /հատոր 1-ին գ.թ. 46/:
2021 թվականի հուլիսի 19-ին որպես այլ փաստաթուղթ ապացույց է ճանաչվել քրեական գործին կցված ՀՀ ՍԷԿՏ համակարգից արտատպված սահմանահատումների պատմությունը՝ 1 թերթից և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի 1-ին սահմանապահ պարետատան ՙՋիլիզա՚ սահմանապահ ուղեկալի պետի ՊԺԿ Վ. Աբրահամյանի զեկուցագիրը՝ 1 թերթից, որոնք կցվել են քրեական գործին /հատոր 1-ին գ.թ. 54-55/:
2021 թվականի հուլիսի 21-ին կազմվել է մեղադրական եզրակացությունը /հատոր 1-ին գ.թ. 64-70/:
2021 թվականի հուլիսի 21-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամաբ հսկողության վարչության դատախազ Վ.Ղազարյանը որոշում է կայացրել մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին /հատոր 2-րդ գ.թ. 3-4/:
2021 թվականի հուլիսի 28-ին քրեական գործը մուտքագրվել է դատարան և նույն օրն այն մակագրվել է դատավոր Լ.Ալավերդյանին /հատոր 2-րդ գ.թ. 1, 2/:
2021 թվականի հուլիսի 29-ին որոշում է կայացվել քրեական գործը վարույթ ընդունելու մասին /հատոր 2-րդ գ.թ. 5/:
2021 թվականի օգոստոսի 13-ին որոշում է կայացվել դատական քննության նշանակելու մասին /հատոր 2-րդ գ.թ. 8/:


II. Դատաքննություն

Ամբաստանյալ Լևոն Շամստանի Պետրոսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և պնդելով նախաքննական ցուցմունքները՝ ցուցմունք տվել այն մասին, որ 2020 թվականի հունվարին Ալավերդի քաղաքից միկրոավտուբուսով գնացել է Վրաստան և իր ծանոթ Սամվել Կոնյանին պատկանող, Չանախչի գյուղում գտնվող ֆերմայում զբաղվել է անասնապահությամբ: Վերջինս հոգացել է իր սննդի և կացության ծախսերը, սակայն տարբեր պատճառաբանություններով աշխատավարձ չի վճարել, ինչի արդյունքում իր և Սամվել Կոնյանի հարաբերությունները լարվել են և ինքը որոշել է առանց նրան տեղյակ պահելու վերադառնալ Հայաստան:
2021 թվականի հունիսի 15-ին, շրջանցելով ՙԲագրատաշեն՚ սահմանային անցակետը, սահմանապահներից աննկատ՝ լեռնային և անտառային ճանապարհներով Վրաստանի կողմից ապօրինի հատել է վրաց-հայկական սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջիլիզա գյուղ, որտեղ էլ ԱԱԾ աշխատակիցներն իրեն բռնել են: Այնուհետև ԱԱԾ աշխատակիցներին ցույց է տվել այն հատվածը, թե որտեղով ապօրինի հատել է սահմանը /հատոր 1-ին գ.թ. 37-39, 48-49, դատական նիստի արձանագրություն/:
Վկա Կարեն Կնյազյանը, պնդելով իր նախաքննական ցուցմունքները, ցուցմունք տվեց այն մասին, որ 2021 թվականի հունիսի 15-ին ՙՋիլիզա՚ ուղեկալի պետ Վահե Աբրահամյանի հետ մեկնել են հայ-վրացական սահմանի մոտ գտնվող Ջիլիզա համայնք, որտեղ նկատվել է կասկածելի արտաքինով տղամարդ: Իրենք մոտեցել են նրան, ներկայացել և տեղեկացրել, որ գտնվում է սահմանային շերտում՝ պահանջելով ներկայացնել անձնագիրը, որպեսզի համոզվեն վերջինիս կողմից ՀՀ պահպանվող պետական սահմանն օրինական ճանապարհով հատած լինելու հանգամանքը: Հիշյալ անձնավորությունը ներկայացել է որպես Լևոն Պետրոսյան և հայտնել է, թե իբր սունկ հավաքելու նպատակով Ալավերդու տարածաշրջանի Մադան գյուղից եկել է Ջիլիզա գյուղ և մոլորվել է: Պահանջել են բացել պայուսակը և տեսել են, որ պայուսակում սունկ առկա չէ, դրանում եղել են անձնական օգտագործման իրեր: Նրան տրված ճշտողական հարցերից հետո Լևոն Պետրոսյանին, ով իր մոտ անձը հաստատող փաստաթուղթ չի ունեցել, ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման են ենթարկել ՙՋիլիզա՚ սահմանապահ ուղեկալի վարչական շենք, որտեղ վերջինս խոստովանել է նշված հանցագործությունը կատարելու հանգամանքը /գ.թ. 30-32, դատական նիստի արձանագրություն/:
Վկա Վահե Աբրահամյանը, պնդելով իր նախաքննական ցուցմունքները, ցուցմունք տվեց այն մասին, որ 2021 թվականի հունիսի 15-ին ՙՋիլիզա՚ ուղեկալի պետ Վահե Աբրահամյանի հետ մեկնել են հայ-վրացական սահմանի մոտ գտնվող Ջիլիզա համայնք, որտեղ նկատվել է կասկածելի արտաքինով տղամարդ: Իրենք մոտեցել են նրան, ներկայացել և տեղեկացրել, որ գտնվում է սահմանային շերտում՝ պահանջելով ներկայացնել անձնագիրը, որպեսզի համոզվեն վերջինիս կողմից ՀՀ պահպանվող պետական սահմանն օրինական ճանապարհով հատած լինելու հանգամանքը: Հիշյալ անձնավորությունը ներկայացել է որպես Լևոն Պետրոսյան և հայտնել է, թե իբր սունկ հավաքելու նպատակով Ալավերդու տարածաշրջանի Մադան գյուղից եկել է Ջիլիզա գյուղ և մոլորվել է: Պահանջել են բացել պայուսակը և տեսել են, որ պայուսակում սունկ առկա չէ, դրանում եղել են անձնական օգտագործման իրեր: Նրան տրված ճշտողական հարցերից հետո Լևոն Պետրոսյանին, ով իր մոտ անձը հաստատող փաստաթուղթ չի ունեցել, ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման են ենթարկել ՙՋիլիզա՚ սահմանապահ ուղեկալի վարչական շենք, որտեղ վերջինս խոստովանել է նշված հանցագործությունը կատարելու հանգամանքը /գ.թ. 33-35, դատական նիստի արձանագրություն/:
Դեպքի վայրի զննության արձանագրության համաձայն՝ զննության մասնակից Լևոն Պետրոսյանը մատնացույց է արել հայ-վրացական պահպանվող պետական սահմանի այն հատվածը, որտեղով ապօրինի մուտք է գործել ՀՀ տարածք /գ.թ. 13-18, դատական նիստի արձանագրություն/:
Որպես այլ փաստաթղթեր ապացույց են ճանաչվել ստորև նշված փաստաթղթերը կամ դրանց պատճեները՝
1. ՀՀ ՍԷԿՏ համակարգից ստացված սահմանահատումների պատմությունը, ըստ որի՝ Լևոն Պետրոսյանը վերջին անգամ ՀՀ պետական պահպանվող սահմանն օրինական կարգով հատել է 2020 թվականի փետրվարի 14-ին՝ մեկնելով ՀՀ-ից, իսկ այնուհետ նրա կողմից ՀՀ օրինական մուտքի վերաբերյալ տվյալներ առկա չեն:
2. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի 1-ին սահմանապահ պարետատան ՙՋիլիզա՚ սահմանապահ ուղեկալի պետի ՊԺԿ Վահե Աբրահամյանի զեկուցագիրը, ըստ որի՝ 2021 թվականի հունիսի 15-ին ստացվել են օպերատիվ տվյալներ այն մասին, որ ՀՀ Լոռու մարզի Ջիլիզա գյուղի վարչական տարածքում նկատվել է անծանոթ տղամարդ: Այնուհետև, ժամը 08:40-ի սահմաններում Ջիլիզա գյուղի գերեզմանատան հարևանությամբ, սահմանագծից մոտ 1500 մետր հեռավորության վրա հայտնաբերվել և ՙՋիլիզա՚ սահմանապահ ուղեկալ է տարվել ՀՀ քաղաքացի Լևոն Պետրոսյանը / գ.թ. 1, 54-55, դատական նիստի արձանագրություն/:

III.Դատարանի պատճառաբանությունը և եզրահանգումները

Դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ու գնահատման արդյունքում ապացուցված է համարում, որ ամբաստանյալը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 2021 թվականի փետրվարի 14-ին ՙԲագրատաշեն՚ սահմանային անցակետով Հայաստանի Հանրապետությունից մեկնելուց հետո՝ 2021 թվականի հունիսի 15-ին, ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պետական սահմանի անցակետերը, ՀՀ Լոռու մարզի Ջիլիզա համայնքի անտառապատ լեռներն անցնելու եղանակով Վրաստանի կողմից հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, որտեղ բռնվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահների կողմից: Այսինքն, ամբաստանյալ Լ.Պետրոսյանը կատարել է արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին:
Դատարանը, հաստատված համարելով հանցագործության և դրա կատարման մեջ Լևոն Շամստանի Պետրոսյանի մեղքի ապացուցված լինելը, գտնում է, որ նա ենթակա է պատժի կատարածի համար:
Դատարանն արձանագրում է, որ անձի նկատմամբ պատժի տեսակը և չափը ընտրելիս պետք է ղեկավարվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք դրույթներով:
Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՙՀանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի, համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ու բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար՚:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՙՊատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները՚:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ ՙ1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
(...)՚:
Մեջբերված իրավական նորմերը ՀՀ վճռաբեկ դատարանը վերլուծել և դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է հայտնել թիվ ՎԲ-50/07, ՎԲ-124/07, ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-201/07, ԱՎԴ2/0059/01/08, ԵԱՔԴ/0078/01/09 ԵԿԴ/0042/01/11, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում: Վճռաբեկ դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Պատժի արդարության պահանջներից նահանջելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման: Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և այն կատարող անձը կոնկրետ են: Հետևաբար կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, այն կատարող անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա: Նշված հանգամանքների գնահատման ժամանակ դատարանը պետք է ելնի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից:
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան այլընտրանքային է. այն պատիժ է նախատեսում ինչպես տուգանքի, այնպես էլ ազատությունից զրկելու՝ ազատազրկման ձևով:
Պատժի տեսակների միջև ճիշտ ընտրություն կատարելու և արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը գնահատելու հարցերին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ.Մադաթյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ՙ(…) այլընտրանքային սանկցիաների միջև ընտրություն կատարելիս պատժի արդարացիության սկզբունքի ապահովման հիմնական երաշխիքը դատարանների կողմից յուրաքանչյուր գործի քննության ժամանակ այնպիսի հանգամանքների բացահայտումն է, որոնք ազդել են անձի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի վրա:
Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:
Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը: (…)՚ (տե՛ս Գարուշ Նորիկի Մադաթյանի վերաբերյալ 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշումը):
Այսպես, դատարանն ամբաստանյալ Լ.Պետրոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նրա կատարած արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, ինչպես նաև խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը:
Դատարանը հաշվի է առնում ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները` այն, որ նախկինում արատավորված չի եղել /հատոր 1-ին գ.թ. 4, դատական նիստի արձանագրություն/:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առնում, որ Լ.Պետրոսյանն ի սկզբանե տվել խոստովանական ցուցմունքներ /հատոր 1-ին գ.թ. 37-39, 48-49, դատական նիստի արձանագրություն/:
Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
Դատարանը, հաշվի առնելով Լևոն Պետրոսյանի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, նրա անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները, գտնում է, որ գործի փաստական հանգամանքները դատարանին հնարավորություն են տալիս գալու հետևության, որ տվյալ դեպքում պատժի նպատակներին հնարավոր է հասնել ամբաստանյալի նկատմամբ օրենքով նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակելու միջոցով: Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալը գտնվում է սոցիալ-տնտեսական ծանր վիճակում, զբաղվում է հովվությամբ, չունի մշտական աշխատանք, ապրուստի տարրական միջոցներ: Նման պայմաններում դատարանը գտնում է, որ տուգանք պատժատեսակը չի կարող ամբաստանյալի կողմից կատարվել այն պարզ պատճառով, որ վերջինս այն վճարելու հնարավորություն պարզապես չունի: Նման պայմաններում դատարանն արձանագրում է, որ պատժի նկատակների իրագործումը չպետք է առկախել անձի անվճարունակության հանգամանքից, ուստի ամբաստանյալի նկատմամբ պետք է նշանակել պատիժ ազատազրկման ձևով 1 /մեկ/ տարի ժամկետով:
Անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը կրելու կամ այն պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության հարցին` դատարանն առաջնորդվում է ՀՀ վճռաբեկ դատարանի ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-124/07, ՎԲ-01/08, ԱՎԴ2/0059/01/08, ԵԱՔԴ/0078/01/09, ԱՎԴ/0082/01/12, ԵԱՔԴ/0091/01/14 և այլ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներով:
ՀՀ վճռաբեկ դատարանն` իր 2007 թվականի հունիսի 12-ի թիվ ՎԲ 124/07 որոշմամբ Սուսաննա Ներսիսյանի վերաբերյալ գործով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, որ վկայակոչած հոդվածի կիրառումը հանցագործության տեսակի հետ կապված որևէ սահմանափակման չի ենթարկվում: Դրա կիրառումը սահմանափակված չէ նաև հանցավոր արարքի վտանգավորության աստիճանով ու բնույթով, ինչպես նաև անձանց շրջանակով, որոնց նկատմամբ այն չի կարող կիրառվել: ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ նշել է. ՙՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հիմնական պայմանը պատճառաբանված լինելն է: Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը պետք է հանգամանորեն քննության առնի ինչպես հանցագործության կատարման, այնպես էլ հանցավորի անձին վերաբերող բոլոր հանգամանքները: Կարևորն այն է, որ հանգի հիմնավոր եզրակացության, որ դատապարտյալի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու՚:
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ` Գուրգեն Մարտիրոսյանի վերաբերյալ գործով 2008 թվականի փետրվարի 01-ի թիվ ՎԲ-01/08 որոշման մեջ նշել է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավական հիմքերը բացահայտելու համար ՀՀ քրեական օրենսգրի 70-րդ հոդվածում սահմանված իրավադրույթներն անհրաժեշտ է մեկնաբանել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պատժի նպատակների համատեքստում, այսինքն` պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս իրավասու դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է քննարկի նաև պատժի` սոցիալական արդարության վերականգնման և պատժի ենթարկված անձի ուղղվելու նպատակների իրացման հարցը: ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ նշել է, որ սոցիալական արդարությունը վերականգնելու և պատժի ենթարկված անձի ուղղվելու մասին կարող է վկայել հանցագործությունից հետո հանցավորի դրսևորած վարքագիծը, մասնավորապես` տուժողին պատճառած վնասը հարթելը կամ այն հարթելուն ուղղված ողջամիտ միջոցներ ձեռնարկելը:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր 13.09.2013 թվականի թիվ ԱՎԴ/0082/01/12 որոշմամբ Սեյրան Աղախանյանի վերաբերյալ /ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մաս 2-րդ կետ/ գործով արձանագրել է հետևյալը. ՙՎճռաբեկ դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ յուրաքանչյուր գործով նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանը, ի թիվս այլ հանգամանքների (կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափ, հանցավոր մտադրության իրականացման աստիճան, հանցագործության կատարման եղանակ և այլն), պետք է բազմակողմանի վերլուծության ու գնահատման ենթարկի հանցավորի անձը: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պատասխանատվության և պատժի անհատականացման և հետևաբար նաև նշանակված պատժի կրման հարցի լուծման համար էական նշանակություն ունեն հանցավորի անձի ոչ միայն ֆիզիկական ու հոգեկան, այլև սոցիալական առանձնահատկությունների վերաբերյալ փաստական տվյալները: Հետևաբար, հանցավորի պատասխանատվությունն ու պատիժն անհատականացնելիս և նշանակված պատիժը փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է ուսումնասիրի հանցավորի ընտանեկան դրության, նրա խնամքին այլ անձանց առկայության, սոցիալական միջավայրում նրա զբաղեցրած տեղի ու դիրքի, սոցիալական միջավայրում նրա ունեցած բնութագրի և մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ անձի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն հանգամանքը, թե նշանակված պատիժն ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ամբաստանյալի ընտանիքի կյանքի պայմանների վրա...՚:
ՀՀ վճռաբեկ դատարանը Ջոն Սարգիս Շիրվանյանի և Արսեն Մուրադյանի վերաբերյալ գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0091/01/14 որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում պատժի կրման նպատակահարմարության հարցը որոշելիս հանցագործության հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի համատեքստում կարևոր նշանակություն ունի հանցավորի անձը բնութագրող տվյալների ամբողջական վերլուծությունը: Մասնավորապես, հանցավորի անձը դրականորեն բնութագրող սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկանիշները, հանցագործությունից հետո դրսևորած դրական վարքագիծը (կատարվածի համար զղջալը, ճշմարտացի ցուցմունքներ տալը, քննությանը չխոչընդոտելը, պատճառված վնասը հատուցելը և այլն) կարող են վկայել, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Այլ խոսքով` հանցավորի անձը բնութագրող տվյալները բացահայտելու և օբյեկտիվորեն հաշվի առնելու դատարանի պարտականությունն ուղղակիորեն բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի տրամաբանությունից, որի համաձայն՝ պատժի նպատակը, սոցիալական արդարությունը վերականգնելուց բացի, դատապարտյալի ուղղումն է և նոր հանցագործությունների կանխումը:
Վկայակոչած նախադեպային որոշումների լույսի ներքո վերլուծելով սույն գործով հաստատված հանգամանքները՝ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալն իր գործողություններով դրսևորել է այնպիսի վարքագիծ, որը նվազեցնում է նրա արարքի հասարակական վտանգավորության աստիճանը, մասնավորապես այն, որ նա առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ, լինելով ազատության մեջ, որևէ կերպ չի խոչընդոտել գործի քննությանը: Հիշյալ հանգամանքները համադրելով ամբաստանյալի անձին վերաբերող մյուս տվյալների ու նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքի առկայության և ծանրացնող հանգամանքի բացակայության հետ՝ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքներն իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետևության, որ միջին ծանրության հանցագործություն կատարած ամբաստանյալի ուղղումն ու վերադաստիարակումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու, և վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձանց ուղղմանը և հանցագործությունների կանխմանը: Տվյալ դեպքում կապահովվեն նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները:
Քննարկելով որպես այլ փաստաթուղթ ճանաչված ապացույցի տնօրինման հարցը՝ դատարանը գտնում է, որ ՀՀ ՍԷԿՏ համակարգից արտատպված սահմանահատումների պատմությունը՝ 1 թերթից և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի 1-ին սահմանապահ պարետատան ՙՋիլիզա՚ սահմանապահ ուղեկալի պետի ՊԺԿ Վ. Աբրահամյանի զեկուցագիրը՝ 1 թերթից, պետք է թողնել քրեական գործին կցված:
Դատարանը, անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցին, գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ` մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետք է վերացնել Լևոն Շամստանի Պետրոսյանի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու ու անձնագրային գործարքներ կատարելու արգելքները:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357-360-րդ, 365-րդ, 369-373-րդ հոդվածներով՝ դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Ամբաստանյալ Լևոն Շամստանի Պետրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում 1 /մեկ/ տարի ժամկետով:
Ամբաստանյալ Լևոն Շամստանի Պետրոսյանին նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով, նրա վարքագծի վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության համապատասխան բաժնի վրա՝ ըստ բնակության վայրի: Լևոն Շամստանի Պետրոսյանին պարտավորեցնել, մշտական բնակության վայրը փոխելու դեպքում, տեղյակ պահել վերահսկողություն իրականացնող մարմնին:
Որպես այլ փաստաթուղթ ճանաչված ապացույցները՝ ՀՀ ՍԷԿՏ համակարգից արտատպվածց սահմանահատումների պատմությունը՝ 1 թերթից և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի 1-ին սահմանապահ պարետատան ՙՋիլիզա՚ սահմանապահ ուղեկալի պետի ՊԺԿ Վ. Աբրահամյանի զեկուցագիրը՝ 1 թերթից, թողնել քրեական գործին կցված:
Ամբաստանյալ Լևոն Շամստանի Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, և նրա կողմից ՀՀ պետական սահմանը հատելու ու անձնագրային գործարքներ կատարելու արգելքները վերացնել, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան հրապարակվելու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:



ԴԱՏԱՎՈՐ՝ Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Դատական Գործ N: ԼԴ2/0032/01/21
Դատական Գործ N: ԼԴ2/0032/01/21
Լոռու մարզ
Նոր քրեական գործ    
Երբ է գործը ստացվել: 28-07-2021
Ինչ կարգով է գործը ստացվել: Առաջին անգամ
Գործը որտեղից է ստացվել:
Դատախազություն: ՀՀ Գլխավոր դատախազություն
Նախաքննական գործի համարը: 58216821
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն:Լևոն Շամստանի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հունիսի 15-ին, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պետական սահմանի անցակետերը, ՀՀ Լոռու մարզի Ջիլիզա համայնքի անտառապատ լեռներն անցնելու եղանակով՝ Վրաստանի կողմից հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, որտեղ բռնվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահների կողմից:
Մեղադրյալ
Անձ
ԱնունԼևոն   
ԱզգանունՊետրոսյան   
ՀայրանունՇամստան
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Հոդված_1
Հոդված329       Մաս 1
Դատվածություն:Չդատված
Պաշտպան
Անուն
Ազգանուն
Հասցե
Վիճակագրական տողի համարը: 15.19
Լրացուցիչ վիճակագրական տողի համար: Առկա չէ
Իրեղեն ապացույց
Իրեղեն ապացույցի անվանումը:
Իրեղեն ապացույցի պահպանման փաստացի տեղը:
Խափանման միջոց: Ստորագրություն չհեռանալու մասին
Չափահաս: Այո
Մակագրել    
Երբ: 28-07-2021
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Ալավերդի
Դատավորի անուն: Լուսինե Վահրամի Ալավերդյան
Դատավոր
Դատարանի անվանում: Ալավերդի
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Երբ: 29-07-2021
Ստեղծման ամսաթիվ: 2021-07-29 13:06:17
Որոշումը:ԼԴ2/0032/01/21

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
քրեական գործը վարույթ ընդունելու մասին

29.07.2021թ. ք.Վանաձոր
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Ալավերդյանս, ստանալով քրեական գործն՝ ըստ մեղադրանքի Լևոն Շամստանի Պետրոսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով,

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 291-րդ հոդվածի համաձայն քրեական գործն ընդունել վարույթ և այդ մասին երեք օրվա ընթացքում տեղյակ պահել մեղադրյալին՝ նրան ուղարկելով հուշաթերթիկ՝ իր իրավունքների և պարտականությունների պարզաբանմամբ:



ԴԱՏԱՎՈՐ՝ Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Որոշումը ուղարկվել է կողմերին: 29-07-2021
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: 29-07-2021
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 23-08-2021
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր: Մեղադրող
Դատավարության կողմեր
ԱնունԼևոն   
ԱզգանունՊետրոսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
ԱնունՎաչե   
ԱզգանունՂազարյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
Անվանում:   
Հասցե:   
Ժամ: 11:30
Նիստերի դահլիճի համարը: 3
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Որոշման ամսաթիվ: 23-08-2021
Ստեղծման ամսաթիվ: 2021-08-23 18:22:51
Որոշում:ԼԴ2/0032/01/21

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
Դատական քննության նշանակելու մասին

13.08.2021թ. ք.Վանաձոր

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Ալավերդյանս, ծանոթանալով քրեական գործին ըստ մեղադրանքի Լևոն Շամստանի Պետրոսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել քրեական գործն ըստ մեղադրանքի Լևոն Շամստանի Պետրոսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը դատարան է մուտքագրվել 28.07.2021 թվականին, նույն օրը այն մակագրվել է ինձ:
Քրեական գործը իմ կողմից կայացված որոշմամբ 29.07.2021 թվականին ընդունվել է վարույթ:
Գտնում եմ, որ ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, ընտրված է ճիշտ, այն վերացնելու կամ փոփոխելու հիմքերը բացակայում են:
Գործն ընդդատյա է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին: Քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, կասեցնելու, գործը մեղադրողին վերադարձնելու, ինչպես նաև ինքնաբացարկի հիմքեր չկան:
Մինչև գործը դատական քննության նշանակելը դատավարության մասնակիցների կողմից միջնորդություններ, այդ թվում՝ բացարկի և ինքնաբացարկի վերաբերյալ, չեն հարուցվել, այլ հայտարարություններ չեն արվել:
Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-293-րդ հոդվածներով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Լևոն Շամստանի Պետրոսյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործը Մ.Մարտիրոսյանի քարտուղարությամբ, նշանակել դատական քննության 2021 թվականի օգոստոսի 23-ին, ժամը 11:30-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում, դռնբաց դատական նիստում, դատական նիստին ապահովել մեղադրողի, ամբաստանյալի, վկաների մասնակցությունը:
Ամբաստանյալ Լևոն Շամստանի Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնել անփոփոխ:


ԴԱՏԱՎՈՐ՝ Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 31-08-2021
Ժամ: 11:00
Նիստերի դահլիճի համարը: 3
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 03-09-2021
Ժամ: 15:30
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:Ալավերդու նստավայրի դատարան
Կայացվել է դատավճիռ    
Ամսաթիվ: 03-09-2021
Այլ նշումներ:
Մեղադրական    
Մեղադրյալ
ԱնունԼևոն   
ԱզգանունՊետրոսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ամսաթիվ: 03-09-2021
Առավել ծանր հանցագործության հոդված
Հոդված329       Մաս 1-ին
Առավել ծանր հանցագործության հոդվածով:
Այլ հանցագործության հոդվածներ
Հոդված
Այլ հանցագործության հոդվածներով:
Հիմնական պատիժ: Որոշակի ժամկետով ազատազրկում
Լրացուցիչ պատիժ:
Այլ պատժաչափեր:
Պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել (ՀՀ քր. օր. 70 հոդ.)
Քրեական պատասխանատվությունից ազատելը՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով:
Բռնագանձնված գույքի չափը:
Օրենսգիրք: Քրեական օրենսգիրք
Օրենսգիրք: Քրեական դատավարության օրենսգիրք
Այլ նշումներ:
Կիրառվել է քրեաիրավական հարկադրանքի միջոց:
Արագացված վարույթ    
Ամսաթիվ: 03-09-2021
Այո/Ոչ: Ոչ
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2021-09-14 18:42:46    
Դատական ակտի բովանդակությունը:Գործ ԼԴ2/0032/01/21



Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
03.09.2021 թվական ք.Ալավերդի

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԸ

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ՆԻՍՏԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ Մ.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ՝ ՄԵՂԱԴՐՈՂ՝ Վ.ՂԱԶԱՐՅԱՆ
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ՝ Լ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դռնբաց դատական նիստում քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի Լևոն Շամստանի Պետրոսյանի,
ծնված 25.02.1966 թվականին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, նախկինում չդատապարտված, բնակվող և հաշվառված Լոռու մարզի Ալավերդի համայնքի Էնգելսի փողոցի 96-րդ տուն հասցեում, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով:


I.Գործի դատավարական նախապատմությունը

2021 թվականի հունիսի 25-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Հ.Մարտիրոսյանը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին /հատոր 1-ին գ.թ. 24/:
2021 թվականի հուլիսի 10-ին Լևոն Շամստանի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը:
Այսպես.
Հայաստանի Հանրապետության քաղաքացի Լևոն Պետրոսյանը 2021 թվականի փետրվարի 14-ին ՙԲագրատաշեն՚ սահմանային անցակետով Հայաստանի Հանրապետությունից մեկնելուց հետո՝ 2021 թվականի հունիսի 15-ին, ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պետական սահմանի անցակետերը, ՀՀ Լոռու մարզի Ջիլիզա համայնքի անտառապատ լեռներն անցնելու եղանակով Վրաստանի կողմից հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, որտեղ բռնվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահների կողմից /հատոր 1-ին գ.թ. 40/:
2021 թվականի հուլիսի 10-ին քննիչը որոշում է կայացրել Լևոն Շամստանի Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրություն կիրառելու մասին /հատոր 1-ին գ.թ. 46/:
2021 թվականի հուլիսի 19-ին որպես այլ փաստաթուղթ ապացույց է ճանաչվել քրեական գործին կցված ՀՀ ՍԷԿՏ համակարգից արտատպված սահմանահատումների պատմությունը՝ 1 թերթից և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի 1-ին սահմանապահ պարետատան ՙՋիլիզա՚ սահմանապահ ուղեկալի պետի ՊԺԿ Վ. Աբրահամյանի զեկուցագիրը՝ 1 թերթից, որոնք կցվել են քրեական գործին /հատոր 1-ին գ.թ. 54-55/:
2021 թվականի հուլիսի 21-ին կազմվել է մեղադրական եզրակացությունը /հատոր 1-ին գ.թ. 64-70/:
2021 թվականի հուլիսի 21-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամաբ հսկողության վարչության դատախազ Վ.Ղազարյանը որոշում է կայացրել մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին /հատոր 2-րդ գ.թ. 3-4/:
2021 թվականի հուլիսի 28-ին քրեական գործը մուտքագրվել է դատարան և նույն օրն այն մակագրվել է դատավոր Լ.Ալավերդյանին /հատոր 2-րդ գ.թ. 1, 2/:
2021 թվականի հուլիսի 29-ին որոշում է կայացվել քրեական գործը վարույթ ընդունելու մասին /հատոր 2-րդ գ.թ. 5/:
2021 թվականի օգոստոսի 13-ին որոշում է կայացվել դատական քննության նշանակելու մասին /հատոր 2-րդ գ.թ. 8/:


II. Դատաքննություն

Ամբաստանյալ Լևոն Շամստանի Պետրոսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և պնդելով նախաքննական ցուցմունքները՝ ցուցմունք տվել այն մասին, որ 2020 թվականի հունվարին Ալավերդի քաղաքից միկրոավտուբուսով գնացել է Վրաստան և իր ծանոթ Սամվել Կոնյանին պատկանող, Չանախչի գյուղում գտնվող ֆերմայում զբաղվել է անասնապահությամբ: Վերջինս հոգացել է իր սննդի և կացության ծախսերը, սակայն տարբեր պատճառաբանություններով աշխատավարձ չի վճարել, ինչի արդյունքում իր և Սամվել Կոնյանի հարաբերությունները լարվել են և ինքը որոշել է առանց նրան տեղյակ պահելու վերադառնալ Հայաստան:
2021 թվականի հունիսի 15-ին, շրջանցելով ՙԲագրատաշեն՚ սահմանային անցակետը, սահմանապահներից աննկատ՝ լեռնային և անտառային ճանապարհներով Վրաստանի կողմից ապօրինի հատել է վրաց-հայկական սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջիլիզա գյուղ, որտեղ էլ ԱԱԾ աշխատակիցներն իրեն բռնել են: Այնուհետև ԱԱԾ աշխատակիցներին ցույց է տվել այն հատվածը, թե որտեղով ապօրինի հատել է սահմանը /հատոր 1-ին գ.թ. 37-39, 48-49, դատական նիստի արձանագրություն/:
Վկա Կարեն Կնյազյանը, պնդելով իր նախաքննական ցուցմունքները, ցուցմունք տվեց այն մասին, որ 2021 թվականի հունիսի 15-ին ՙՋիլիզա՚ ուղեկալի պետ Վահե Աբրահամյանի հետ մեկնել են հայ-վրացական սահմանի մոտ գտնվող Ջիլիզա համայնք, որտեղ նկատվել է կասկածելի արտաքինով տղամարդ: Իրենք մոտեցել են նրան, ներկայացել և տեղեկացրել, որ գտնվում է սահմանային շերտում՝ պահանջելով ներկայացնել անձնագիրը, որպեսզի համոզվեն վերջինիս կողմից ՀՀ պահպանվող պետական սահմանն օրինական ճանապարհով հատած լինելու հանգամանքը: Հիշյալ անձնավորությունը ներկայացել է որպես Լևոն Պետրոսյան և հայտնել է, թե իբր սունկ հավաքելու նպատակով Ալավերդու տարածաշրջանի Մադան գյուղից եկել է Ջիլիզա գյուղ և մոլորվել է: Պահանջել են բացել պայուսակը և տեսել են, որ պայուսակում սունկ առկա չէ, դրանում եղել են անձնական օգտագործման իրեր: Նրան տրված ճշտողական հարցերից հետո Լևոն Պետրոսյանին, ով իր մոտ անձը հաստատող փաստաթուղթ չի ունեցել, ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման են ենթարկել ՙՋիլիզա՚ սահմանապահ ուղեկալի վարչական շենք, որտեղ վերջինս խոստովանել է նշված հանցագործությունը կատարելու հանգամանքը /գ.թ. 30-32, դատական նիստի արձանագրություն/:
Վկա Վահե Աբրահամյանը, պնդելով իր նախաքննական ցուցմունքները, ցուցմունք տվեց այն մասին, որ 2021 թվականի հունիսի 15-ին ՙՋիլիզա՚ ուղեկալի պետ Վահե Աբրահամյանի հետ մեկնել են հայ-վրացական սահմանի մոտ գտնվող Ջիլիզա համայնք, որտեղ նկատվել է կասկածելի արտաքինով տղամարդ: Իրենք մոտեցել են նրան, ներկայացել և տեղեկացրել, որ գտնվում է սահմանային շերտում՝ պահանջելով ներկայացնել անձնագիրը, որպեսզի համոզվեն վերջինիս կողմից ՀՀ պահպանվող պետական սահմանն օրինական ճանապարհով հատած լինելու հանգամանքը: Հիշյալ անձնավորությունը ներկայացել է որպես Լևոն Պետրոսյան և հայտնել է, թե իբր սունկ հավաքելու նպատակով Ալավերդու տարածաշրջանի Մադան գյուղից եկել է Ջիլիզա գյուղ և մոլորվել է: Պահանջել են բացել պայուսակը և տեսել են, որ պայուսակում սունկ առկա չէ, դրանում եղել են անձնական օգտագործման իրեր: Նրան տրված ճշտողական հարցերից հետո Լևոն Պետրոսյանին, ով իր մոտ անձը հաստատող փաստաթուղթ չի ունեցել, ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման են ենթարկել ՙՋիլիզա՚ սահմանապահ ուղեկալի վարչական շենք, որտեղ վերջինս խոստովանել է նշված հանցագործությունը կատարելու հանգամանքը /գ.թ. 33-35, դատական նիստի արձանագրություն/:
Դեպքի վայրի զննության արձանագրության համաձայն՝ զննության մասնակից Լևոն Պետրոսյանը մատնացույց է արել հայ-վրացական պահպանվող պետական սահմանի այն հատվածը, որտեղով ապօրինի մուտք է գործել ՀՀ տարածք /գ.թ. 13-18, դատական նիստի արձանագրություն/:
Որպես այլ փաստաթղթեր ապացույց են ճանաչվել ստորև նշված փաստաթղթերը կամ դրանց պատճեները՝
1. ՀՀ ՍԷԿՏ համակարգից ստացված սահմանահատումների պատմությունը, ըստ որի՝ Լևոն Պետրոսյանը վերջին անգամ ՀՀ պետական պահպանվող սահմանն օրինական կարգով հատել է 2020 թվականի փետրվարի 14-ին՝ մեկնելով ՀՀ-ից, իսկ այնուհետ նրա կողմից ՀՀ օրինական մուտքի վերաբերյալ տվյալներ առկա չեն:
2. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի 1-ին սահմանապահ պարետատան ՙՋիլիզա՚ սահմանապահ ուղեկալի պետի ՊԺԿ Վահե Աբրահամյանի զեկուցագիրը, ըստ որի՝ 2021 թվականի հունիսի 15-ին ստացվել են օպերատիվ տվյալներ այն մասին, որ ՀՀ Լոռու մարզի Ջիլիզա գյուղի վարչական տարածքում նկատվել է անծանոթ տղամարդ: Այնուհետև, ժամը 08:40-ի սահմաններում Ջիլիզա գյուղի գերեզմանատան հարևանությամբ, սահմանագծից մոտ 1500 մետր հեռավորության վրա հայտնաբերվել և ՙՋիլիզա՚ սահմանապահ ուղեկալ է տարվել ՀՀ քաղաքացի Լևոն Պետրոսյանը / գ.թ. 1, 54-55, դատական նիստի արձանագրություն/:

III.Դատարանի պատճառաբանությունը և եզրահանգումները

Դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ու գնահատման արդյունքում ապացուցված է համարում, որ ամբաստանյալը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 2021 թվականի փետրվարի 14-ին ՙԲագրատաշեն՚ սահմանային անցակետով Հայաստանի Հանրապետությունից մեկնելուց հետո՝ 2021 թվականի հունիսի 15-ին, ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պետական սահմանի անցակետերը, ՀՀ Լոռու մարզի Ջիլիզա համայնքի անտառապատ լեռներն անցնելու եղանակով Վրաստանի կողմից հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, որտեղ բռնվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահների կողմից: Այսինքն, ամբաստանյալ Լ.Պետրոսյանը կատարել է արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին:
Դատարանը, հաստատված համարելով հանցագործության և դրա կատարման մեջ Լևոն Շամստանի Պետրոսյանի մեղքի ապացուցված լինելը, գտնում է, որ նա ենթակա է պատժի կատարածի համար:
Դատարանն արձանագրում է, որ անձի նկատմամբ պատժի տեսակը և չափը ընտրելիս պետք է ղեկավարվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք դրույթներով:
Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՙՀանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի, համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ու բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար՚:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՙՊատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները՚:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ ՙ1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
(...)՚:
Մեջբերված իրավական նորմերը ՀՀ վճռաբեկ դատարանը վերլուծել և դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է հայտնել թիվ ՎԲ-50/07, ՎԲ-124/07, ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-201/07, ԱՎԴ2/0059/01/08, ԵԱՔԴ/0078/01/09 ԵԿԴ/0042/01/11, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում: Վճռաբեկ դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Պատժի արդարության պահանջներից նահանջելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման: Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և այն կատարող անձը կոնկրետ են: Հետևաբար կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, այն կատարող անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա: Նշված հանգամանքների գնահատման ժամանակ դատարանը պետք է ելնի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից:
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան այլընտրանքային է. այն պատիժ է նախատեսում ինչպես տուգանքի, այնպես էլ ազատությունից զրկելու՝ ազատազրկման ձևով:
Պատժի տեսակների միջև ճիշտ ընտրություն կատարելու և արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը գնահատելու հարցերին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ.Մադաթյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ՙ(…) այլընտրանքային սանկցիաների միջև ընտրություն կատարելիս պատժի արդարացիության սկզբունքի ապահովման հիմնական երաշխիքը դատարանների կողմից յուրաքանչյուր գործի քննության ժամանակ այնպիսի հանգամանքների բացահայտումն է, որոնք ազդել են անձի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի վրա:
Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:
Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը: (…)՚ (տե՛ս Գարուշ Նորիկի Մադաթյանի վերաբերյալ 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշումը):
Այսպես, դատարանն ամբաստանյալ Լ.Պետրոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նրա կատարած արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, ինչպես նաև խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը:
Դատարանը հաշվի է առնում ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները` այն, որ նախկինում արատավորված չի եղել /հատոր 1-ին գ.թ. 4, դատական նիստի արձանագրություն/:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առնում, որ Լ.Պետրոսյանն ի սկզբանե տվել խոստովանական ցուցմունքներ /հատոր 1-ին գ.թ. 37-39, 48-49, դատական նիստի արձանագրություն/:
Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
Դատարանը, հաշվի առնելով Լևոն Պետրոսյանի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, նրա անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները, գտնում է, որ գործի փաստական հանգամանքները դատարանին հնարավորություն են տալիս գալու հետևության, որ տվյալ դեպքում պատժի նպատակներին հնարավոր է հասնել ամբաստանյալի նկատմամբ օրենքով նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակելու միջոցով: Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալը գտնվում է սոցիալ-տնտեսական ծանր վիճակում, զբաղվում է հովվությամբ, չունի մշտական աշխատանք, ապրուստի տարրական միջոցներ: Նման պայմաններում դատարանը գտնում է, որ տուգանք պատժատեսակը չի կարող ամբաստանյալի կողմից կատարվել այն պարզ պատճառով, որ վերջինս այն վճարելու հնարավորություն պարզապես չունի: Նման պայմաններում դատարանն արձանագրում է, որ պատժի նկատակների իրագործումը չպետք է առկախել անձի անվճարունակության հանգամանքից, ուստի ամբաստանյալի նկատմամբ պետք է նշանակել պատիժ ազատազրկման ձևով 1 /մեկ/ տարի ժամկետով:
Անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը կրելու կամ այն պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության հարցին` դատարանն առաջնորդվում է ՀՀ վճռաբեկ դատարանի ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-124/07, ՎԲ-01/08, ԱՎԴ2/0059/01/08, ԵԱՔԴ/0078/01/09, ԱՎԴ/0082/01/12, ԵԱՔԴ/0091/01/14 և այլ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներով:
ՀՀ վճռաբեկ դատարանն` իր 2007 թվականի հունիսի 12-ի թիվ ՎԲ 124/07 որոշմամբ Սուսաննա Ներսիսյանի վերաբերյալ գործով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, որ վկայակոչած հոդվածի կիրառումը հանցագործության տեսակի հետ կապված որևէ սահմանափակման չի ենթարկվում: Դրա կիրառումը սահմանափակված չէ նաև հանցավոր արարքի վտանգավորության աստիճանով ու բնույթով, ինչպես նաև անձանց շրջանակով, որոնց նկատմամբ այն չի կարող կիրառվել: ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ նշել է. ՙՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հիմնական պայմանը պատճառաբանված լինելն է: Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը պետք է հանգամանորեն քննության առնի ինչպես հանցագործության կատարման, այնպես էլ հանցավորի անձին վերաբերող բոլոր հանգամանքները: Կարևորն այն է, որ հանգի հիմնավոր եզրակացության, որ դատապարտյալի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու՚:
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ` Գուրգեն Մարտիրոսյանի վերաբերյալ գործով 2008 թվականի փետրվարի 01-ի թիվ ՎԲ-01/08 որոշման մեջ նշել է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավական հիմքերը բացահայտելու համար ՀՀ քրեական օրենսգրի 70-րդ հոդվածում սահմանված իրավադրույթներն անհրաժեշտ է մեկնաբանել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պատժի նպատակների համատեքստում, այսինքն` պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս իրավասու դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է քննարկի նաև պատժի` սոցիալական արդարության վերականգնման և պատժի ենթարկված անձի ուղղվելու նպատակների իրացման հարցը: ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ նշել է, որ սոցիալական արդարությունը վերականգնելու և պատժի ենթարկված անձի ուղղվելու մասին կարող է վկայել հանցագործությունից հետո հանցավորի դրսևորած վարքագիծը, մասնավորապես` տուժողին պատճառած վնասը հարթելը կամ այն հարթելուն ուղղված ողջամիտ միջոցներ ձեռնարկելը:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր 13.09.2013 թվականի թիվ ԱՎԴ/0082/01/12 որոշմամբ Սեյրան Աղախանյանի վերաբերյալ /ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մաս 2-րդ կետ/ գործով արձանագրել է հետևյալը. ՙՎճռաբեկ դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ յուրաքանչյուր գործով նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանը, ի թիվս այլ հանգամանքների (կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափ, հանցավոր մտադրության իրականացման աստիճան, հանցագործության կատարման եղանակ և այլն), պետք է բազմակողմանի վերլուծության ու գնահատման ենթարկի հանցավորի անձը: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պատասխանատվության և պատժի անհատականացման և հետևաբար նաև նշանակված պատժի կրման հարցի լուծման համար էական նշանակություն ունեն հանցավորի անձի ոչ միայն ֆիզիկական ու հոգեկան, այլև սոցիալական առանձնահատկությունների վերաբերյալ փաստական տվյալները: Հետևաբար, հանցավորի պատասխանատվությունն ու պատիժն անհատականացնելիս և նշանակված պատիժը փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է ուսումնասիրի հանցավորի ընտանեկան դրության, նրա խնամքին այլ անձանց առկայության, սոցիալական միջավայրում նրա զբաղեցրած տեղի ու դիրքի, սոցիալական միջավայրում նրա ունեցած բնութագրի և մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ անձի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն հանգամանքը, թե նշանակված պատիժն ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ամբաստանյալի ընտանիքի կյանքի պայմանների վրա...՚:
ՀՀ վճռաբեկ դատարանը Ջոն Սարգիս Շիրվանյանի և Արսեն Մուրադյանի վերաբերյալ գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0091/01/14 որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում պատժի կրման նպատակահարմարության հարցը որոշելիս հանցագործության հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի համատեքստում կարևոր նշանակություն ունի հանցավորի անձը բնութագրող տվյալների ամբողջական վերլուծությունը: Մասնավորապես, հանցավորի անձը դրականորեն բնութագրող սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկանիշները, հանցագործությունից հետո դրսևորած դրական վարքագիծը (կատարվածի համար զղջալը, ճշմարտացի ցուցմունքներ տալը, քննությանը չխոչընդոտելը, պատճառված վնասը հատուցելը և այլն) կարող են վկայել, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Այլ խոսքով` հանցավորի անձը բնութագրող տվյալները բացահայտելու և օբյեկտիվորեն հաշվի առնելու դատարանի պարտականությունն ուղղակիորեն բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի տրամաբանությունից, որի համաձայն՝ պատժի նպատակը, սոցիալական արդարությունը վերականգնելուց բացի, դատապարտյալի ուղղումն է և նոր հանցագործությունների կանխումը:
Վկայակոչած նախադեպային որոշումների լույսի ներքո վերլուծելով սույն գործով հաստատված հանգամանքները՝ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալն իր գործողություններով դրսևորել է այնպիսի վարքագիծ, որը նվազեցնում է նրա արարքի հասարակական վտանգավորության աստիճանը, մասնավորապես այն, որ նա առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ, լինելով ազատության մեջ, որևէ կերպ չի խոչընդոտել գործի քննությանը: Հիշյալ հանգամանքները համադրելով ամբաստանյալի անձին վերաբերող մյուս տվյալների ու նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքի առկայության և ծանրացնող հանգամանքի բացակայության հետ՝ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքներն իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետևության, որ միջին ծանրության հանցագործություն կատարած ամբաստանյալի ուղղումն ու վերադաստիարակումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու, և վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձանց ուղղմանը և հանցագործությունների կանխմանը: Տվյալ դեպքում կապահովվեն նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները:
Քննարկելով որպես այլ փաստաթուղթ ճանաչված ապացույցի տնօրինման հարցը՝ դատարանը գտնում է, որ ՀՀ ՍԷԿՏ համակարգից արտատպված սահմանահատումների պատմությունը՝ 1 թերթից և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի 1-ին սահմանապահ պարետատան ՙՋիլիզա՚ սահմանապահ ուղեկալի պետի ՊԺԿ Վ. Աբրահամյանի զեկուցագիրը՝ 1 թերթից, պետք է թողնել քրեական գործին կցված:
Դատարանը, անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցին, գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ` մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետք է վերացնել Լևոն Շամստանի Պետրոսյանի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու ու անձնագրային գործարքներ կատարելու արգելքները:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357-360-րդ, 365-րդ, 369-373-րդ հոդվածներով՝ դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Ամբաստանյալ Լևոն Շամստանի Պետրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում 1 /մեկ/ տարի ժամկետով:
Ամբաստանյալ Լևոն Շամստանի Պետրոսյանին նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով, նրա վարքագծի վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության համապատասխան բաժնի վրա՝ ըստ բնակության վայրի: Լևոն Շամստանի Պետրոսյանին պարտավորեցնել, մշտական բնակության վայրը փոխելու դեպքում, տեղյակ պահել վերահսկողություն իրականացնող մարմնին:
Որպես այլ փաստաթուղթ ճանաչված ապացույցները՝ ՀՀ ՍԷԿՏ համակարգից արտատպվածց սահմանահատումների պատմությունը՝ 1 թերթից և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի 1-ին սահմանապահ պարետատան ՙՋիլիզա՚ սահմանապահ ուղեկալի պետի ՊԺԿ Վ. Աբրահամյանի զեկուցագիրը՝ 1 թերթից, թողնել քրեական գործին կցված:
Ամբաստանյալ Լևոն Շամստանի Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, և նրա կողմից ՀՀ պետական սահմանը հատելու ու անձնագրային գործարքներ կատարելու արգելքները վերացնել, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան հրապարակվելու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:



ԴԱՏԱՎՈՐ՝ Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 03-09-2021
Գործը քննվել է: Դռնբաց
Այլ նշումներ:
Դատավճռի, որոշման կատարում    
Ամսաթիվ: 28-10-2021
Այլ նշումներ:
Ստացվել է տեղեկատվություն դատավճիռն ի կատար ածելու վերաբերյալ    
Ամսաթիվ: 19-11-2021
Ստացվել է տեղեկատվություն դատավճիռն ի կատար ածելու վերաբերյալ:19.11.2021թ. ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ԼՄ մարմնից ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ դատավճիռը և կարգադրությունը 18.11.2021թ. ստացվել է Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմին և ընդունվել ի կատար ածման:
Ստացվել է: Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումից
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 08-04-2022
Էջերի քանակ: Հատոր 1՝ 70 թերթ
Էջերի քանակ: Հատոր 2՝ 64 թերթ
Գործին կից նյութերը:ՀՀ ԱԱԾ թիվ 20 կնիքով կնիքված 1 փաթեթ:
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       02 Հունիս 2022

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան