Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԼԴ/0002/01/08

Վիճակագրական տողի համար: 10.1

Ամբաստանյալ

Արկադի Լյովայի Փելեշյան

Դատավոր

Լոռու մարզ:

Նարինե Ռադիկի Հովակիմյան

Հոդվածներ

Լոռու մարզ:

ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 258 Մաս 2

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք

Հոդված 395
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: 12.04.08թ. ակոհոլ օգտագործած վիճակում, իր ընկերներ` Ա.Սաղաթելյանի և Վ.Դանիելյանի հետ գնացել են <<Տիգնազ>> ՍՊԸ պատկանող խանութ,հարցրել են սեփականատեր Գագիկ Նազարյանին,սակայն կոնկրետ պատասխան չստանալով Ա.Փելեշյանը վիճել է խանութի աշխատողների հետ, տվել է հայհոյանքներ, խանգարել է հաս.կարգը, ջարդել է խանութի ապրանքները,գումարով 20000 դրամի:


  • Նիստեր
  • Ակտեր
  • Լոռու մարզ

Գործ.ԼԴ/0002/01/08
Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով

Նախագահող դատավոր` Ն. Հովակիմյանի
Քարտուղարությամբ` Ս.Չիլինգարյանի
Մեղադրող` Մ.Մովսիսյանի

Պաշտպան` Կ.Գասպարյանի

2008թ. հունիսի 3-ին Վանաձոր քաղաքում, դռնբաց դատական նիստում արագացված կարգով քննեց քր. գործն ըստ մեղադրանքի`

Արկադի Լյովայի Փելեշյանի, ծնվ.18.09.1979թ.
Վանաձոր քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի,
բարձրագույն կրթությամբ, ամուսնացած,
խնամքին 2 երեխա , չդատված, չի աշխատում,
բնակվում է ք. Վանաձոր, Տ. Մեծի 11/19 բն.
Մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 2-րդ
մասով: Ձերբակալվել է 13.04.2008թ., կալանքի տակ եղել է 15.04.2008թ-ից մինչև 23.04.2008թ-ը, 23.04.2008թ. կալանավորումը փոխարինվել է գրավով, գրավի չափ է սահմանվել 300.000 դրամ:
Դատաքննությամբ, գործի նյութերի ուսումնասիրմամբ դատարանը
Պ Ա Ր Զ Ե Ց
Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Ն. Օսյանի կողմից 12.04.2008թ. հարուցվել է թիվ 19108408 քրեական գործը Արկադի Լյովայի Փելեշյանի, Արամ Սեյրանի Սաղաթելյանի և Վահրամ Սամվելի Դանիելյանի կողմից խուլիգանություն կատարելու փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 2-րդ մասով:
Արկադի Լյովայի Փելեշյանի վերաբերյալ քր. գործը ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 2-րդ մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան 06.05.2008թ.:
Նախաքննական մարմինը ամբաստանյալ Արկադի Լյովայի Փելեշյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով հետևյալ արարքը կատարելու համար.
Վանաձոր քաղաքի բնակիչ Արկադի Լյովայի Փելեշյանը ոգելից խմիչք օգտագործած վիճակում 2008թ. ապրիլի 12-ին, ժամը18-ի սահմաններում, իր ընկերների` Արամ Սաղաթելյանի և Վահրամ Դանիելյանի հետ, վերջինիս ՙՄերսեդես Բենց՚ մակնիշի 62 ՕS 800 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Վանաձոր քաղաքի Տ. Մեծի 21 հասցեում գտնվող ՙՏիգնազ՚ ՍՊ ընկերությանը պատկանող խանութ` իր աներոջ եղբայր, վերը նշված խանութի սեփականատեր Գագիկ Նազարյանին հանդիպելու համար: Այնտեղ Գագիկ Նազարյանի գտնվելու վայրի մասին հարցնելու և կոնկրետ պատասխան չստանալու համար անհիմն վիճաբանության և քաշքշուկի մեջ է մտել խանութի աշխատակից Հակոբ Փափազյանի հետ, որի ընթացքում խանութի մյուս աշխատակիցներ Անի Լոռյանի, Քրիստինե Ղուկասյանի, Կարինե Փիրուզյանի, ներկայությամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով նրանց, մոտակայքում անցնող , նույն հասցեում գտնվող շենքի բնակիչների նկատմամբ, տևական ժամանակ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ տալով խախտել է խանութի բնականոն աշխատանքը, խանգարել բնակիչների անդորրը, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարական կարգը, ջարդելու միջոցով ոչնչացրել ու վնասել է ՙՏիգնազ՚ ՍՊ ընկերությանը պատկանող` խանութում եղած տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ, ձվեր, գետնին թափելով փչացրել տարբեր տեսակի ապրանքներ , ընդհանուր առմամբ պատճառելով 20.000 դրամի վնաս:
Մինչ դատաքննությունը սկսելը Արկադի Լյովայի Փելեշյանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարելով, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ , գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1 և 375.2 հոդվածներով որոշում կայացրեց արագացված կարգով դատաքննություն անցկացնելու մասին:
Դատարանը հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտավ, որ Արկադի Լյովայի Փելեշյանը կատարել է ՀՀ քր. օր-ի 258 հոդ. 2-րդ մասով նախատեսված արարք, որի համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի:
Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում նրա կատարած արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը:
Արկադի Լյովայի Փելեշյանը պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է այն, որ կատարածի համար անկեղծորեն զղջացել է, նախկինում դատված չէ, խնամքին ունի երկու անչափահաս երեխա: Պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է այն, որ Արկադի Լյովայի Փելեշյանը հանցանքը կատարել է ալկոհոլային հարբածության վիճակում:
Նման պայմաններում դատարանը գտավ, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է պատիժ նշանակել տուգանքի ձևով:
Գործով քաղաքացիական հայց չկա: Իրեղեն ապացույց ` ոգելից խմիչքի ապակե տարաների ջարդված կտորները պետք է ոչնչացնել:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր.-ի 357-360, 365, 375.1, 375 .4 հոդվածներով դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Արկադի Լյովայի Փելեշյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 2-րդ մասով և դատապարտել տուգանքի ՀՀ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի` 150.000 /հարյուր հիսուն հազար/ դրամի չափով:
Խափանման միջոցը` գրավը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Գրավի գումարը ենթակա է վերադարձման գրավատուին դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելու պահից:
Իրեղեն ապացույց ` ոգելից խմիչքի ապակե տարաների ջարդված կտորները ոչնչացնել:
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան հրապարակման պահից մեկամսյա ժամկետում, բացառությամբ ՀՀ քր.դատ. օր-ի 395 հոդ. 1-ին կետով նախատեսված հիմքով:

ԴԱՏԱՎՈՐ Ն. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Ծանոթություն
Դատավճիռը չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ: __.____2008թ.
ԴԱՏԱՎՈՐ Ն. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Դատական Գործ N: ԼԴ/0002/01/08
Դատական Գործ N: ԼԴ/0002/01/08
Լոռու մարզ
Նոր քրեական գործ    
Երբ է գործը ստացվել: 06-05-2008
Քրեական գործի համարը: ԼԴ/0002/01/08
Ինչ կարգով է գործը ստացվել: Առաջին անգամ
Գործը որտեղից է ստացվել:
Դատախազություն: Լոռու մարզի դատախազություն
Նախաքննական գործի համարը: 19108408
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն:12.04.08թ. ակոհոլ օգտագործած վիճակում, իր ընկերներ` Ա.Սաղաթելյանի և Վ.Դանիելյանի հետ գնացել են <<Տիգնազ>> ՍՊԸ պատկանող խանութ,հարցրել են սեփականատեր Գագիկ Նազարյանին,սակայն կոնկրետ պատասխան չստանալով Ա.Փելեշյանը վիճել է խանութի աշխատողների հետ, տվել է հայհոյանքներ, խանգարել է հաս.կարգը, ջարդել է խանութի ապրանքները,գումարով 20000 դրամի:
Մեղադրյալ
Անձ
ԱնունԱրկադի   
ԱզգանունՓելեշյան   
ՀայրանունԼյովայի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Հոդված_1
Հոդված258       Մաս 2
Դատվածություն:չդատված
Պաշտպան
ԱնունԿարինե
ԱզգանունԳասպարյան
ՀասցեՎանաձոր
ՍեռԻգական
Վիճակագրական տողի համարը: 10.1
Իրեղեն ապացույց
Երբ է ստացվել դատարան: 06-05-2008
Իրեղեն ապացույցի անվանումը:ջարդված տարաների կտորներ
Իրեղեն ապացույցի պահպանման փաստացի տեղը: իրեղեն ապացույցների սենյակ
Խափանման միջոց: Անձնական երաշխավորություն
Մակագրել    
Երբ: 06-05-2008
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Լոռու մարզ
Դատավորի անուն: Նարինե Ռադիկի Հովակիմյան
Դատավոր
Դատարանի անվանում: Լոռու մարզ
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Երբ: 08-05-2008
Որոշումը ուղարկվել է կողմերին: 08-05-2008
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: 08-05-2008
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 02-06-2008
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր: Պաշտպան
Դատավարության կողմեր: Մեղադրող
Դատավարության կողմեր
ԱնունԱրկադի   
ԱզգանունՓելեշյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
ԱնունԿարինե   
ԱզգանունԳասպարյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
ԱնունՄովսես   
ԱզգանունՄովսիսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Այլ նշումներ:
Կայացվել է դատավճիռ    
Ամսաթիվ: 03-06-2008
Մեղադրական    
Ամսաթիվ: 03-06-2008
Հոդված
ՀոդվածՀՀ քր. օր-ի 258 հոդ-ի       Մաս 2-րդ
Նշանակվել է պատիժ    
Հիմնական: Տուգանք
Լրացուցիչ:
Այլ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2008-06-04 08:47:51    
Դատական ակտի բովանդակությունը:Գործ.ԼԴ/0002/01/08
Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով

Նախագահող դատավոր` Ն. Հովակիմյանի
Քարտուղարությամբ` Ս.Չիլինգարյանի
Մեղադրող` Մ.Մովսիսյանի

Պաշտպան` Կ.Գասպարյանի

2008թ. հունիսի 3-ին Վանաձոր քաղաքում, դռնբաց դատական նիստում արագացված կարգով քննեց քր. գործն ըստ մեղադրանքի`

Արկադի Լյովայի Փելեշյանի, ծնվ.18.09.1979թ.
Վանաձոր քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի,
բարձրագույն կրթությամբ, ամուսնացած,
խնամքին 2 երեխա , չդատված, չի աշխատում,
բնակվում է ք. Վանաձոր, Տ. Մեծի 11/19 բն.
Մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 2-րդ
մասով: Ձերբակալվել է 13.04.2008թ., կալանքի տակ եղել է 15.04.2008թ-ից մինչև 23.04.2008թ-ը, 23.04.2008թ. կալանավորումը փոխարինվել է գրավով, գրավի չափ է սահմանվել 300.000 դրամ:
Դատաքննությամբ, գործի նյութերի ուսումնասիրմամբ դատարանը
Պ Ա Ր Զ Ե Ց
Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Ն. Օսյանի կողմից 12.04.2008թ. հարուցվել է թիվ 19108408 քրեական գործը Արկադի Լյովայի Փելեշյանի, Արամ Սեյրանի Սաղաթելյանի և Վահրամ Սամվելի Դանիելյանի կողմից խուլիգանություն կատարելու փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 2-րդ մասով:
Արկադի Լյովայի Փելեշյանի վերաբերյալ քր. գործը ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 2-րդ մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան 06.05.2008թ.:
Նախաքննական մարմինը ամբաստանյալ Արկադի Լյովայի Փելեշյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով հետևյալ արարքը կատարելու համար.
Վանաձոր քաղաքի բնակիչ Արկադի Լյովայի Փելեշյանը ոգելից խմիչք օգտագործած վիճակում 2008թ. ապրիլի 12-ին, ժամը18-ի սահմաններում, իր ընկերների` Արամ Սաղաթելյանի և Վահրամ Դանիելյանի հետ, վերջինիս ՙՄերսեդես Բենց՚ մակնիշի 62 ՕS 800 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Վանաձոր քաղաքի Տ. Մեծի 21 հասցեում գտնվող ՙՏիգնազ՚ ՍՊ ընկերությանը պատկանող խանութ` իր աներոջ եղբայր, վերը նշված խանութի սեփականատեր Գագիկ Նազարյանին հանդիպելու համար: Այնտեղ Գագիկ Նազարյանի գտնվելու վայրի մասին հարցնելու և կոնկրետ պատասխան չստանալու համար անհիմն վիճաբանության և քաշքշուկի մեջ է մտել խանութի աշխատակից Հակոբ Փափազյանի հետ, որի ընթացքում խանութի մյուս աշխատակիցներ Անի Լոռյանի, Քրիստինե Ղուկասյանի, Կարինե Փիրուզյանի, ներկայությամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով նրանց, մոտակայքում անցնող , նույն հասցեում գտնվող շենքի բնակիչների նկատմամբ, տևական ժամանակ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ տալով խախտել է խանութի բնականոն աշխատանքը, խանգարել բնակիչների անդորրը, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարական կարգը, ջարդելու միջոցով ոչնչացրել ու վնասել է ՙՏիգնազ՚ ՍՊ ընկերությանը պատկանող` խանութում եղած տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ, ձվեր, գետնին թափելով փչացրել տարբեր տեսակի ապրանքներ , ընդհանուր առմամբ պատճառելով 20.000 դրամի վնաս:
Մինչ դատաքննությունը սկսելը Արկադի Լյովայի Փելեշյանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարելով, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ , գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1 և 375.2 հոդվածներով որոշում կայացրեց արագացված կարգով դատաքննություն անցկացնելու մասին:
Դատարանը հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտավ, որ Արկադի Լյովայի Փելեշյանը կատարել է ՀՀ քր. օր-ի 258 հոդ. 2-րդ մասով նախատեսված արարք, որի համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի:
Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում նրա կատարած արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը:
Արկադի Լյովայի Փելեշյանը պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է այն, որ կատարածի համար անկեղծորեն զղջացել է, նախկինում դատված չէ, խնամքին ունի երկու անչափահաս երեխա: Պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է այն, որ Արկադի Լյովայի Փելեշյանը հանցանքը կատարել է ալկոհոլային հարբածության վիճակում:
Նման պայմաններում դատարանը գտավ, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է պատիժ նշանակել տուգանքի ձևով:
Գործով քաղաքացիական հայց չկա: Իրեղեն ապացույց ` ոգելից խմիչքի ապակե տարաների ջարդված կտորները պետք է ոչնչացնել:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր.-ի 357-360, 365, 375.1, 375 .4 հոդվածներով դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Արկադի Լյովայի Փելեշյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 2-րդ մասով և դատապարտել տուգանքի ՀՀ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի` 150.000 /հարյուր հիսուն հազար/ դրամի չափով:
Խափանման միջոցը` գրավը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Գրավի գումարը ենթակա է վերադարձման գրավատուին դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելու պահից:
Իրեղեն ապացույց ` ոգելից խմիչքի ապակե տարաների ջարդված կտորները ոչնչացնել:
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան հրապարակման պահից մեկամսյա ժամկետում, բացառությամբ ՀՀ քր.դատ. օր-ի 395 հոդ. 1-ին կետով նախատեսված հիմքով:

ԴԱՏԱՎՈՐ Ն. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Ծանոթություն
Դատավճիռը չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ: __.____2008թ.
ԴԱՏԱՎՈՐ Ն. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Դատավճռի, որոշման կատարում    
Ամսաթիվ: 04-07-2008
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 07-07-2008
Էջերի քանակ: 184
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է:
Ուր:Գրասենյակ
Գրության համարը:
Գործը ստացվել է:
Ներկայացվել է դիմում միջնորդություն:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       11 Հունվար 2021

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան