Հիմնական
Գործի համար: ՇԴ/0069/01/21Վիճակագրական տողի համար: 15.19
Ամբաստանյալ
Արություն Ռուբիկի Պիլիպոսյան
Դատավոր
Շիրակի մարզ:
Հոդվածներ
Շիրակի մարզ: ՇԴ/0069/01/21
Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
(այսուհետ՝ նաև Դատարան)
Նախագահությամբ՝ (Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-42-Ո-81 որոշմամբ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից գործուղված) դատավոր
Ն.ԲԵԳԼԱՐՅԱՆԻ
քարտուղարությամբ՝ Հ.ՆԵՐՍԻՍՅԱՆԻ
մասնակցությամբ՝
մեղադրող Մ.ԱՆՏՈՆՅԱՆԻ
ամբաստանյալ Ա.ՊԻԼԻՊՈՍՅԱՆԻ
պաշտպան Ա.ՍԱՐԳՍՅԱՆԻ
2021 թվականի հունիսի 30-ին, Գյումրի քաղաքում, դռնբաց դատական նիստում, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի` Արություն Ռուբիկի Պիլիպոսյանի՝ ծնված 1989 թվականի հուլիսի 19-ին, հաշվառված՝ քաղաք Երևան, Մ.Ավետիսյան 3-րդ փողոց, 13/1 տուն հասցեում, բնակվող՝ քաղաք Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս, 22-րդ շենք, 40-րդ բնակարան հասցեում, ազգությամբ հայ, ՀՀ և ՎՀ երկքաղաքացի, միջնակարգ կրթությամբ, խնամքին մինչև 14 տարեկան 3 երեխա, նախկինում չդատված, մեղադրվում է չորս դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
2018 թվականի մայիսի 3-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում թիվ 58208817 քրեական գործի նյութերով հարուցվել է թիվ 58208818 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով:
2019 թվականի մայիսի 20-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունում թիվ 58208818 քրեական գործի նյութերով՝ անձի կողմից իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու և առանց սահմանված փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է թիվ 62213419 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին և 329-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով:
2019 թվականի մայիսի 22-ին թիվ 62213419 քրեական գործը, ի թիվս այլնի, միացվել է թիվ 58208818 քրեական գործին:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ Արություն Ռուբիկի Պիլիպոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել 5 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 4 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով:
Նույն օրը մեղադրյալ Ա.Պիլիպոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, և վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունիսի 30-ի որոշմամբ թիվ 58208818 քրեական գործով վարույթը կասեցվել է՝ մեղադրյալի գտնվելու վայրը պարզված չլինելու պատճառով:
2021 թվականի ապրիլի 7-ին Ա.Պիլիպոսյանը հայտնաբերվել է:
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ թիվ 58208818 քրեական գործի կասեցված վարույթը վերսկսվել է:
Նույն օրը մեղադրյալ Ա.Պիլիպոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2021 թվականի մայիսի 21-ին թիվ 58208818 քրեական գործից անջատվել է Ա.Պիլիպոսյանի վերաբերյալ մասը, և անջատված մասին շնորհվել է թիվ 58213621 համարը:
Նախաքննության մարմնի՝ 2021 թվակաի մայիսի 24-ի որոշմամբ Ա.Պիլիպոսյանի նկատմամբ 5 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Նույն օրը Արություն Պիլիպոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել 4 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա, «(...) 2016 թվականի ապրիլին Անի Պողոսի Էլիզբարյանից ձեռք բերելով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ Վրաստանի պետական սպասարկումների զարգացման գործակալության Ախալքալաքի քաղաքացիական ռեեստրի գործակալության թիվ ՄՆ 366518 սերիայի և համարի ամուսնության կեղծ վկայականը՝ անձնագրային տվյալների փոփոխման նպատակով այն օգտագործել է՝ ներկայացնելով ՀՀ ոստիկանության ԱՎՎ Հրազդանի անձնագրային ծառայություն ու 2016 թվականի մայիսի 27-ին ստացել է կեղծ փաստաթուղթ հանդիսացող BA սերիայի թիվ 2782994 կենսաչափական տվյալներ պարունակող` «Արություն Ռուբիկի Հարությունյան» անհատական տվյալներով ՀՀ քաղաքացու անձնագիրը և թիվ 008794232 նույնականացման քարտն ու սեփական կարիքների համար դրել շրջանառության մեջ, այն է` 2016 թվականի մայիսի 28-ից մինչև 2018 թվականի փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» և «Բավրա» հսկիչ-անցագրային կետերում, ՀՀ պետական սահմանն անցնելու ընթացքում, սահմանային հսկողության ժամանակ օգտագործելով իրավունք վերապահող սերիայի թիվ 2782994 կենսաչափական տվյալներով ՀՀ քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագիրը` առանց սահմանված փաստաթղթերի 4 անգամ ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը:
Այսպես.
Արություն Պիլիպոսյանը «BA 2782994» կենսաչափական տվյալներ պարունակող` Արություն Հարությունյան ազգանունով ՀՀ քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագիրն օգտագործելով, առանց սահմանված փաստաթղթի, 2016 թվականի մայիսի 28-ին, ժամը` 04:39-ին, «Զվարթնոց» հսկիչ-անցագրային կետով ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը և մեկնել ՀՀ-ից:
Բացի այդ, Արություն Պիլիպոսյանը «BA 2782994» կենսայաւիական տվյալներ պարունակող Արություն Հարությունյան ազգանունով ՀՀ քաղաքացու ակնհայտ կեղծ աձնագիրն օգտագործելով, առանց սահմանված փաստաթղթի, 2018 թվականի փետրվարի 3-ին, ժամը՝ 17:12-ին, «Բավրա» հսկիչ-անցագրային կետով ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը և մուտք գործել ՀՀ:
Այնուհետև, Արություն Պիլիպոսյանը «BA 2782994» կենսաչաւիական տվյալներ պարունակող Արություն Հարությունյան ազգանունով ՀՀ քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագիրն օգտագործելով, առանց սահմանված փաստաթղթի, 2018 թվականի փետրվարի 5-ին, ժամը՝ 01:42-ին, «Բավրա» հսկիչ-անցագրային կետով ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը և մեկնել ՀՀ-ից:
Բացի այդ, Արություն Պիլիպոսյանը «BA 2782994» կենսաչաւիական տվյալներ պարունակող Արություն Հարությունյան ազգանունով ՀՀ քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագիրն օգտագործելով, առանց սահմանված փաստաթղթի, 2018 թվականի փետրվարի 5-ին, ժամը՝ 10:35-ին, «Բավրա» հսկիչ-անցագրային կետով ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը և մուտք գործել ՀՀ (...)»:
2021 թվականի մայիսի 31-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, և նույն թվականի հունիսի 4-ին ընդունվել դատավոր Ն.Բեգլարյանի վարույթ:
Արագացված դատական քննություն.
Մինչ քրեական գործով դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Արություն Ռուբիկի Պիլիպոսյանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:
Մեղադրող Մ.Անտոնյանը թեև մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին 2021 թվականի մայիսի 31-ի որոշմամբ առարկել էր դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ, սակայն Դատարանում փոխեց սկզբնական դիրքորոշումը և չառարկեց նշված կարգի կիրառմանը:
Դատարանը, համոզվելով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ և 375.2-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը ու պայմանները, որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:
Դատարանի իրավական վերլուծությունները.
Առաջադրված մեղադրանքն ամբաստանյալ Արություն Պիլիպոսյանի կողմից ընդունելու և դատական քննության արագացված կարգ կիրառելու պայմաններում Դատարանը գտնում է, որ ամբաստանյալի կողմից մեղավորությամբ, չորս դրվագով՝ առանց սահմանված փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելն ապացուցված է, նրա արարքները ճիշտ են որակված և համապատասխանում են չորս դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին նախատեսված հանցագործության հատկանիշներին:
Ամբաստանյալ Արություն Պիլիպոսյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը քննարկելիս՝ Դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի, համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ու բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:
Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:
Նույն օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով (...)»:
Մեջբերված իրավական նորմերը ՀՀ վճռաբեկ դատարանը վերլուծել և դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է հայտնել թիվ ՎԲ-50/07, ՎԲ-124/07, ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-201/07, ԵՇԴ/0029/01/08, ԱՎԴ2/0059/01/08, ԵԱՔԴ/0078/01/09 ԵԿԴ/0042/01/11, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում: Վճռաբեկ դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Պատժի արդարության պահանջներից նահանջելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման: Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և այն կատարող անձը կոնկրետ են: Հետևաբար կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, այն կատարող անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա: Նշված հանգամանքների գնահատման ժամանակ դատարանը պետք է ելնի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից:
Այսպես` Դատարանն ամբաստանյալ Ա.Պիլիպոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նրա կատարած արարքների՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը:
Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և նույն հոդվածի 2-րդ մասը, որպես ամբաստանյալ Արություն Պիլիպոսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առնում ամբաստանյալի խնամքին մինչև 14 տարեկան 3 երեխաների առկայությունը, ինչպես նաև այն, որ ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել է կատարած արարքի համար:
Որպես ամբաստանյալի անձը բնութագրող տվյալներ՝ Դատարանը հաշվի է առնում այն, որ վերջինս երիտասարդ է և նախկինում դատված չի եղել:
Դատարանն ամբաստանյալի քրեական պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում:
Քննարկելով ամբաստանյալ Արություն Պիլիպոսյանի նկատմամբ նշանակվող պատժի հարցը` Դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը»:
Դատարանը, համադրելով վերոգրյալ իրավական նորմերը սույն գործի հանգամանքների հետ, ինչպես նաև հաշվի առնելով վերը թվարկված՝ ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու անձը բնութագրող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը և ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին, 48-րդ հոդվածի 2-րդ մասերով և 61-րդ հոդվածով, եզրահանգում է, որ չորս դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Ա.Պիլիպոսյանի նկատմամբ պետք է յուրաքանչյուր դրվագով որպես պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200.000 ՀՀ դրամ գումարի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով, հանցանքների համակցությամբ` նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով` Ա.Պիլիպոսյանի նկատմամբ վերջնական պատիժ պետք է նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի՝ 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, ինչը, Դատարանի գնահատմամբ, բավարար է պատժի նպատակների իրացվելիությունն ապահովելու համար։
ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված` «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մաuին» օրենքի (այսուհետ՝ նաև Համաներման ակտ) 1-ին հոդվածի համաձայն՝
«(...) Սույն օրենքը կարգավորում է 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները (...)»:
Համաներման ակտի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝
«(...) Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել` (...) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց (...)»:
Համադրելով վերոգրյալ իրավական նորմերը սույն գործի հանգամանքների հետ՝ Դատարանն արձանագրում է, որ Համաներման ակտի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա ամբաստանյալ Ա.Պիլիպոսյանին պետք է ազատել նշանակված պատժից:
Բացի այդ, Դատարանը փաստում է, որ Արություն Պիլիպոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, պետք է թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դրանից հետո՝ վերացնել:
Դատարանը, քննարկելով իրեղեն ապացույցների տնօրինման հարցը, գտնում է, որ գործով իրեղեն ապացույց ճանաչված` «HP Deskjet 6943» ապրանքանիշի գունավոր տպիչ սարքը և «Sony» ապրանքանիշի դյուրակիր համակարգիչը պետք է թողնել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի տնօրինությանը՝ թիվ 58208818 քրեական գործին կցելու համար:
Դատարանն արձանագրում է նաև, որ որ սույն գործով դատական ծախսեր առկա չեն:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ, 357-360-րդ, 365-րդ, 369-372-րդ, 375.1-375.4-րդ հոդվածներով՝ Դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Արություն Ռուբիկի Պիլիպոսյանին մեղավոր ճանաչել չորս դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով:
1-ին դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով Արություն Ռուբիկի Պիլիպոսյանի նկատմամբ պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
2-րդ դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով Արություն Ռուբիկի Պիլիպոսյանի նկատմամբ պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
3-րդ դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով Արություն Ռուբիկի Պիլիպոսյանի նկատմամբ պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
4-րդ դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով Արություն Ռուբիկի Պիլիպոսյանի նկատմամբ պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով, հանցանքների համակցությամբ` նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով` Արություն Ռուբիկի Պիլիպոսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի՝ 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա Արություն Ռուբիկի Պիլիպոսյանին ազատել նշանակված պատժից:
Արություն Ռուբիկի Պիլիպոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դրանից հետո՝ վերացնել:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գործով իրեղեն ապացույց ճանաչված՝ «HP Deskjet 6943» ապրանքանիշի գունավոր տպիչ սարքը և «Sony» ապրանքանիշի դյուրակիր համակարգիչը թողնել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի տնօրինությանը՝ թիվ 58208818 քրեական գործին կցելու համար:
Դատավճիռը, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի, կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ստանալու պահից մեկամսյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ Ն.ԲԵԳԼԱՐՅԱՆ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից 20 Նոյեմբեր 2021 |
Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը
![]() |
Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը: |
---|