Հիմնական
Գործի համար: ԱՎԴ/0094/01/21Վիճակագրական տողի համար: 4.27
Ամբաստանյալ
Սոնա Գագիկի Հակոբյան Վահագն Գագիկի Հակոբյան
Դատավոր
Արարատի և Վայոց Ձորի մարզ:Գործ ԱՎԴ/0094/01/21
Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը
նախագահությամբ.
դատավոր` Հարություն Պետրոսյանի
քարտուղարությամբ` Մոնիկա Սարգսյանի
մասնակցությամբ.
մեղադրող` Արարատի մարզի դատախազի
տեղակալ` Հայկազ Նիկողոսյանի
ամբաստանյալներ` Սոնա Հակոբյանի
Վահագն Հակոբյանի
պաշտպաններ` Լիաննա Գասպարյանի
Անդրանիկ Մնացականյանի
Հայկ Ապրեսյանի
Արմեն Պողոսյանի
տուժող` Անի Գևորգյանի
տուժող Անի Սեյրանի Գևորգյանի ներկայացուցիչ`
Դավիթ Ավագյանի
դռնբաց դատական նիստում, Արտաշատ քաղաքում, 2022 թվականի սեպտեմբերի 27-ին, ընդհանուր կարգով քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի
Սոնա Գագիկի Հակոբյանի` ծնված 15.02.1983թ., ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ մասնագիտական կրթությամբ, ամուսնալուծված, անհատ ձեռնարկատեր, նախկինում չդատապարտված, հաշվառված և բնակվում է` Արարատի մարզի Արաքսավան համայնքի Եղիշե Չարենցի փողոցի թիվ 3 հասցեում,
մեղադրվում է 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը,
Վահագն Գագիկի Հակոբյանի` ծնված 07.11.1980թ., ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, ութամյա կրթությամբ, չամուսնացած, նախկինում չդատապարտված, չի աշխատում, հաշվառված և բնակվում է` Արարատի մարզի Արաքսավան համայնքի Եղիշե Չարենցի փողոցի թիվ 3 հասցեում,
մեղադրվում է 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը,
Պ Ա Ր Զ Ե Ց՝
1. Գործի դատավարական նախապատմությունը.
ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի հետաքննության խմբի տեսուչ Ռ.Բադալյանի 09.06.2021թ. որոշմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 27170621 քրեական գործը: (գ.թ. 24)
ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի հետաքննության խմբի տեսուչ Ռ.Բադալյանը 09.06.2021թ. կայացրել է որոշում` նախաքննություն կատարելու համար թիվ 27170621 քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն ուղարկելու մասին: (գ.թ. 25)
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գ.Թառոյանը 11.06.2021թ. որոշմամբ թիվ 27170621 քրեական գործն ընդունել է վարույթ և կատարել նախաքննություն: (գ.թ. 29)
11.06.2021թ. որոշմամբ թիվ 27170621 քրեական գործով Անի Սեյրանի Գևորգյանը ճանաչվել է տուժող: (գ.թ. 30)
Քննիչի 16.06.2021թ. որոշմամբ տուժող Անի Սեյրանի Գևորգյանի ներկայացուցիչ է ճանաչվել փաստաբան Դավիթ Ավագյանը: (գ.թ. 37-38)
08.07.2021թ. որոշմամբ թիվ 27170621 քրեական գործով կասկածյալ Սոնա Գագիկի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: (գ.թ. 71-72)
15.07.2021թ. որոշմամբ Սոնա Գագիկի Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:
Սոնա Գագիկի Ավագյանին ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թ. հունիսի 4-ին ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակչության միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ, գտնվելով Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի տարածքում, խոչընդոտել է <<Թերթ.ամ>> լրագրող Անի Սեյրանի Գևորգյանի մասնագիտական օրինական գործունեությանը, այն է՝ Անի Գևորգյանի կողմից բջջային հեռախոսով նկարահանելու ժամանակ խլել է վերջինիս բջջային հեռախոսը և հեռացել: (գ.թ. 89-90)
Քննիչի 16.07.2021թ.թ. որոշմամբ մեղադրյալ Սոնա Գագիկի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: (գ.թ. 91-92)
26.07.2021թ. որոշմամբ թիվ 27170621 քրեական գործով կասկածյալ Վահագն Գագիկի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: (գ.թ. 113-115)
02.08.2021թ. որոշմամբ Վահագն Գագիկի Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:
Վահագն Գագիկի Ավագյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թ. հունիսի 4-ին ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակչության միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ, գտնվելով Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի տարածքում, խոչընդոտել է <<Թերթ.ամ>> լրագրող Անի Սեյրանի Գևորգյանի մասնագիտական օրինական գործունեությանը, այն է՝ Անի Գևորգյանի կողմից բջջային հեռախոսով նկարահանելու ժամանակ հարվածել է նրա ձեռքին, որի ժամանակ վերջինիս նկարահանող բջջային հեռախոսի տեսախցիկն ուղղվել է ներքև: (գ.թ. 133-134)
03.08.2021թ. որոշմամբ թիվ 27170621 քրեական գործով մեղադրյալ Վահագն Գագիկի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: (գ.թ. 135-136)
Թիվ 27170621 քրեական գործով նախաքննության ժամկետը երկարացվել է մեկ անգամ մեկ ամիս ժամկետով, մինչև 2021թ. սեպտեմբերի 9-ը: (գ.թ. 150-155)
Արարատի մարզի դատախազի տեղակալ Հ. Նիկողոսյանը 02.09.2021թ. որոշմամբ հաստատել է թիվ 27170621 քրեական գործով մեղադրական եզրակացությունը: (դատարանի նյութեր)
Քրեական գործն ըստ մեղադրանքի Սոնա Գագիկի Հակոբյանի և Վահագն Գագիկի Հակոբյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, 2021 թվականի սեպտեմբերի 3-ին ստացվել է Դատարանում և 2021 թվականի սեպտեմբերի 6-ին ընդունվել է վարույթ:
2021 թվականի սեպտեմբերի 22-ին Դատարանը որոշում է կայացրել քրեական գործը դատական քննության նշանակելու մասին: (դատարանի նյութեր)
2. Ապացույցների հետազոտում և գնահատում.
Դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքներով Դատարանը հաստատված համարեց հետևյալը.
Սոնա Գագիկի Հակոբյանը և Վահագն Գագիկի Հակոբյանը 2021թ. հունիսի 04-ին ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակչության միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ, գտնվելով Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի տարածքում, խոչընդոտել են <<Թերթ.ամ>> լրագրող Անի Սեյրանի Գևորգյանի մասնագիտական օրինական գործունեությանը, այն է՝ Անի Գևորգյանի կողմից բջջային հեռախոսով նշված հանդիպումը նկարահանելու ժամանակ Սոնա Հակոբյանը խլել է վերջինիս բջջային հեռախոսը ու հեռացել, իսկ վերջինիս եղբայր Վահագն Գագիկի Հակոբյանը նույն վայրում Անի Գևորգյանի կողմից բջջային հեռախոսով նկարահանելու ժամանակ հարվածել է վերջինիս ձեռքին, որի ժամանակ վերջինիս նկարահանող բջջային հեռախոսի տեսախցիկը ուղղվել է ներքև:
Այսպես
Անի Գևորգյանը և իր գործընկերուհին <<Yerevan.Todey>> լրատվական կայքի լրագրող Սյուզաննա Բադոյանը 202] թվականի հունիսի 04-ին ժամը 15:30-ից սկսած եղել են Արարատի մարզի տարբեր բնակավայրերում, մասնավորապես Հովտաշատ և Մասիս համայնքներում, Արտաշատ քաղաքում, որտեղ տեղի են ունեցել հանդիպումներ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և բնակչության միջև: Երբ այդ օրը, ժամը 18-ի սահմաններում, Անի Գևորգյանը և Սյուզաննա Բադոյանը գտնվել են Մասիս համայնքում և փորձել են լուսաբանել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հանդիպումը հանրային վայրում բնակիչների հետ, այդ ժամանակ այնտեղ են գտնվել նաև հավաքի մասնակիցներ, Արարատի մարզի Արաքսավան համայնքի բնակիչներ քույր ու եղբայր Սոնա և Վահագն Գագիկի Հակոբյանները: Մասիս գյուղում տեղի ունեցած հավաքից հետո, երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ուղևորվել է Արտաշատ քաղաք շարունակելու բնակչության հետ հանդիպումը, լրագրողներ Անի Գևորգյանը և Սյուզաննա Բադոյանը նույնպես ավտոմեքենայով գնացել են Արտաշատ քաղաք և ավտոմեքենան կայանել Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց, որտեղ հավաքված է եղել բնակչություն, և Անի Գևորգյանը շարունակել է լուսաբանել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այցը և արձանագրել, որ Արտաշատի հանդիպմանը եկել են այն քաղաքացիները, ովքեր ավելի վաղ մասնակցել են Մասիս գյուղում տեղի ունեցած հավաքին: Անի Գևորգյանր մոտեցել է Վահագն Հակոբյանին և հարցրել, որ նրանք նաև այլ համայնքներում են մասնակցել հավաքներին, որին ի պատասխան Վահագն Հակոբյանը հայտնել է, որ այո, վալւչապետի հետ ամեն տեղ գնալու են և պաշտպանելու են վատ լրագրողներից: Այդ պահին Անի Գևորգյանը Վահագն Հակոբյանին հարցրել է, որ հավաքին ներկա է մի կին, ով մասնակցել է ավելի վաղ տեղի ունեցած հավաքներին, որից հետո Վահագն Հակոբյանը Անի Գևորգյանին ասել է, որ այդ կինը իր քույրն է, եթե շարունակի նկարել, ապա հեռախոսը կջարդի: Այդ ժամանակ Անի Գևորգյանը տեսախցիկը միացրած վիճակում փորձել է շրջանցելով հեռանալ նշված տեղից, սակայն Վահագն Հակոբյանը հարվածել է Անի Գևորգյանի ձեռքի շրջանին, որից վերջինիս հեռախոսի տեսախցիկը ուղվել է դեպի ներքև, որի տեսանյութի հատվածը ֆիքսել է Անի Գևորգյանի տեսախցիկը: Այդ ժամանակ անսպասելիորեն Սոնա Հակոբյանն Անի Գևորգյանի ձեռքից խլել է նրա <<ԱՅՖՈՆ 7>> մոդելի բջջային հեռախոսը և այդ խառը պահին մեկ անգամ ապտակել վերջինիս դեմքի ձախ այտային շրջանին: Անի Գևորգյանը զգացել է ֆիզիկական ցավ, բայց մարմնական արտաքին տեսանելի վնասվածքներ չի ստացել և դեռևս ոստիկանությունում հրաժարվել է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության: Դրանից հետո Անի Գևորգյանը բղավել է, որ Սոնա Հակոբյանը իր հեռախոսը խլել է, որից հետո այնտեղ գտնվող ոստիկանության աշխատակիցներ Վահե Գրիգորի Նազարյանը և Լևոն Սամվելի Անտոնյանը հեռախոսը վերցրել են Սոնա Հակոբյանի ձեռքից և անվնաս հետ են վերադարձրել Անի Գևորգյանին: Ոստիկաններն Անի Գևորգյանին հարցրել են ցանկանում է հաղորդում ներկայացնել ոստիկանություն, թե` ոչ, վերջինս պատասխանել է, որ հրաժարվում է հաղորողում ներկայացնելուց, քանի որ այդ ամենը տեղի է ունեցել ոստիկանների տեսադաշտում: Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Արտաշատի բաժնի ՀՈԲ տեսուչ Վահե Գրիգորի Նազարյանը ներկայացրել է զեկուցագիր:
Դատարանի հետևությունները հիմնավորված են դատաքննության ընթացքում հետազոտված ներքոհիշյալ ապացույցներով.
ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Սոնա Հակոբյանը դատական քննության ընթացքում իրեն մեղավոր չճանաչեց և ցուցմունք տվեց, որ այդ կնոջը ինքը չի ճանաչել: Նա անընդհատ իրեն հետապնդել է: Ինքը եղել է իր անչափահաս երեխայի հետ: Նա անընդհատ նկարում էր և ասում. <<այս կինը շրջիկ ցուցարար է, գումարով Նիկոլի հետևից ման է գալիս>> ու անընդհատ ֆիքսում էր իր և իր աղջկա դեմքը: Ինքը հեռվից անընդհատ դա նկատում էր։ Ինքը նրան չի ճանաչել, անգամ չի իմացել, որ նա լրագրող է, քանի որ նրա վրա բեյջ չկար, իսկ Սյուզի Բադոյանի վրա կար: Նրանք այնտեղ կադրեր են ցույց տվել, որտեղ ինքը վիճում է, բայց ինքը նրա հետ չի վիճել, ինքը վիճել է Սյուզիի հետ: Ինքը չգիտի թե ինչի են դա մոնտաժել: Ինքն այդ պահին նրան ասում է, որ չնկարի: Նա հեռախոսը իր դեմքին պահած գալիս է, ինքը նորից է ասում, որ չնկարի ու այդ պահին նրա ձեռքից վերցնում է հեռախոսը: Իր կարծիքով ոչ մեկը իրավունք չունի իր և իր անչափահաս երեխայի դեմքը ֆիքսելու: Լրագրողը թող մոտենար իրեն, հարցներ կարելի է հարցազրույց վերցնել, ինքը կասեր կարելի է, թե՝ ոչ: Իսկ նա անհիմն իրեն մեղադրելով, որ. <<այս կինը շրջիկ ցուցարար է, գումարով Նիկոլի հետևից է ման գալիս>>: Նրան որտեղից նման փաստեր:
Ամբաստանյալ Սոնա Հակոբյանի պաշտպան Հայկ Ապրեսյան.
Հարց-Եթե նա ներկայանար և ասեր, որ ինքը հանդիսանում է լրագրող, դուք կպատասխանեիք նրա հարցերին:
Պատասխան-Իհարկե կպատասխաներ: Ինքը լրագրողների հարցազրույց տվել է, նորմալ մարդկային շփում է եղել, ոչ մի խնդիր չի եղել, իսկ նա գաղտնի և անընդհատ նկարում էր:
Հարց-Իսկ նախկինում նրան դեմքով ճանաչել եք:
Պատասխան-Ոչ, ինքը նրան չի տեսել, առանց բեյջի էր: Նրան չի ճանաչել, իսկ Սյուզի Բադոյանին ճանաչել է: Նա ոչ բեյջ ուներ, ոչ տեսախցիկ ուներ ձեռքին, ոչ լրագրողի տեսք ուներ, սովորական ինչ որ մեկը իր հետևից ման գար:
Հարց-Ավելի շատ վախեցել եք, որ ձեզ նկարում են, թե …:
Պատասխան-Իհարկե վախեցել է, ինքն իր անչափահաս երեխայի հետ էր և չի իմացել ով է նկարում: Այդ պահին տեսնում է, որ իր եղբայրն ասում է, որ չնկարի, որ իր քույրն է, բայց նա հեռախոսը ձեռքին գալիս էր դեպի իրեն ու ինքը չհասկանալով մոտեցել է ու հեռախոսը խլել է նրա ձեռքից:
Մեղադրող Հ.Նիկողոսյան.
Հարց-Երբ եք իմացել, որ ձեր նկարագրած, ձեզ հետապնդող աղջիկը հանդիսանում է լրագրող:
Պատասխան-Ոստիկանությունում:
Հարց-Դատարանում հետազոտվեց տեսագրություն, որտեղ տեսաձայնագրության մեջ երևում է, որ մինչ այդ, մինչ ձեր մոտենալը, ոստիկաններից պահանջում է, որ ինքը լրագրող է, իր աշխատանքն է կատարում, պատնեշ չկազմեն ու դուք հենց այդ ժամանակ նրա կողքը կանգնած եք:
Պատասխան-Ոչ, ինքը նրա կողքը չի եղել։ Ինքը չգիտի թե դուք ինչ կադրեր եք տեսել: Նման բան չի եղել, Սյուզին է եղել և ասել է, որ բացեն, մոտենա վարչապետին: Ինքն այդ ժամանակ խոսում էր Արսեն Թորոսյանի և Մանե Գևորգյանի հետ: Ինքն Անիի հետ առհասարակ չի առնչվել և իրեն չի հետաքրքրել թե ինչ են արել ոստիկանները: Ինքը գնացել է վարչապետին դիմավորելու:
Հարց-Կայքերից օգտվում եք, թե՝ ոչ:
Պատասխան-Ոչ:
Հարց-Նախաքննության ընթացքում ցուցմունք եք տվել, լրագրող լինելու մասին հայտարարություն եք արել: Հիշում եք հայտարարությունը, ինչ եք հայտարարել:
Պատասխան-Ոչ: Ոստիկանությունում է իմացել, երբ իրեն կանչել են ոստիկանական բաժանմունք:
Տուժողի ներկայացուցիչ Դավիթ Ավագյան.
Հարց-Առաջին անգամ երբ եք տեսել Անի Գևորգյանին, նկատի ունի դեպքի օրը:
Պատասխան-Որպես լրագրող իմացել է ոստիկանությունում, իսկ առաջին անգամ նրան տեսել է Արտաշատի թատրոնի շենքի մոտ:
Հարց-Մասիսում չեք տեսել:
Պատասխան-Ոչ, նրան չի տեսել, ինքը Մասիսում տեսել է Սյուզի Բադոյանին:
Հարց-Իսկ ինչով էր նա զբաղված, ինչ էր անում:
Պատասխան-Ինքը ուշադրություն չի դարձրել, չգիտի ում հետ էր, ինչ էր անում: Ինքը տեսել է մի կնոջ, ով հեռախոսը անընդհատ պահում էր իրենց վրա: Իր աղջիկն ասում էր. <<մամա էն աղջիկը անընդհատ մեզ նկարում է>>: Ինքն էլ մտածել է թե սովորական քաղաքացի է, իսկ այն պահը, որ եղբայրն ասեց. <<մի նկարի, քուրս է, դեմքը չնկարես>>, այդ ժամանակ արդեն ինքը հունից դուրս եկավ և հեռախոսը վերցրեց նրա ձեռքից: Իսկ նրան որպես լրագրող չի կարող ասել, այնքան անշուք տեսք ուներ: Ինքը նրան չի ճանաչել, ոչ էլ ցանկություն ունի:
Հարց-Դուք չեք հաստատում, որ Անի Գևորգյանը Արսեն Թորոսյանից հարցազրույց էր վերցնում և դուք միջամտում էիք:
Պատասխան-Ոչ: Անի Գևորգյանը Արսեն Թորոսյանի հետ չի եղել հարցազրույցի ընթացքում: Ինքը, Արսեն Թորոսյանը, Մանե Գևորգյանը կանգնած էին, Սյուզի Բադոյանը մոտեցել է, իսկ Անիին այնտեղ ինքը չի տեսել:
Հարց-Այսինքն, դուք ասում եք, որ Արսեն Թորոսյանից հարցազրույցը վերցնում էր Սյուզի Բադոյանը:
Պատասխան-Ոչ: Իրենք կանգնած էին և զրուցում էին, այդ պահին եկել է Սյուզի Բադոյանը: Ինքն այնտեղ Անիին չի տեսել:
Ամբաստանյալ Սոնա Հակոբյանի պաշտպան Հայկ Ապրեսյան.
Հարց-Դուք ասում եք, որ <<անշուք տեսք ուներ>>, դա ասելով ինչը նկատի ունեք: Օրինակ ձեզ ինչը կհուշեր, որ նա լրագրող էր և ինչը չէր հուշի, որ նա լրագրող է:
Պատասխան-Գոնե ձեռքին լիներ բաձրախոս կամ տեսախցիկ, դեռ բեյջի մասին էլ չի ասում:
Հարց-Իսկ երբ նա նկարում էր, ասում էր, որ. <<ես լրագրող եմ, ես այսինչն եմ>>:
Պատասխան-Ոչ: Նա սադրում էր բոլորին, ինչպես ինքը հասկանում էր: Ուղղակի նկարում էր և ռեպլիկներ էր անում. <<այս կինը շրջիկ ցուցարար է, շրջում է Նիկոլի հետևից, նախորդ համայնքում էլ կար>>, ու այդպիսի խոսակցություններ:
Հարց-Դուք կարող էիք մտածել, որ լրագրող է:
Պատասխան-Ոչ:
Հարց-Իսկ եթե ներկայանար որպես լրագրող, դուք հարցազրույց կտայիք:
Պատասխան-Այո:
Նախագահող դատավոր Հ.Պետրոսյան.
Հարց-Միայն տուժողն էր նկարում, թե այլ անձինք էլ կային նկարող:
Պատասխան-Բոլորն էլ հեռախոսով նկարում էին, բայց կոնկրետ ինչ որ սադրանք մարդկանց դեմքերին, չի նկատել, նա կոնկրետ միայն իրեն ու իր երեխային էր նկարում, և անընդհատ, ու նրա տեսախցիկում միայն ինքն ու իր երեխան են:
Հարց-Դուք երբեք չէիք տեսել տուժողին:
Պատասխան-Ոչ, երբեք չէր տեսել, իսկ Սյուզիին ճանաչել է:
Մեղադրող Հ.Նիկողոսյան.
Հարց-Վկա Լևոն Անտոնյանը դատարանում ցուցմունք տվեց, հետագայում նախաքննության ընթացքում տված ցուցմունքը հրապարակվեց և նա հայտարարեց, որ հաստատում է, այն ճիշտ է, և այդ կապակցությամբ նաև ինչ որ հակասություններ, տեսաձայնագրության մեջ հետազոտված, ֆիքսված էր:
Ցուցմունքում նշել է, որ. <<այդ ժամանակ նկատել է, որ մի աղջիկ գոռում է <<հեռախոսս տարավ, տարավ>>: Այդ կինը մոտեցել է իրեն ու մատնացույց է արել հեռախոսը վերցնող կնոջը, որը տվյալ դեպքում դուք եղել եք, ում հագին եղել է սև, սպիտակ զոլերով կարճաթև վերնաշապիկ: Վերջինս ամբոխի միջից փորձել է աննկատ հեռանալ, անմիջապես վազել է նրա հետևից, կանգնեցրել ու ոստիկանության աշխատակից Վահե Նազարյանի հետ հեռախոսը վերցրել են նրա ձեռքից ու վերադարձրել լրագրողին, ում անունը տեղում իմացել է, որ Անի է, իսկ հեռախոսը խլող կնոջ անունը չի իմացել: Այդ ժամանակ իրենք զբաղված են եղել հեռախոսը հետ վերցնելով, հավաքի մասնակիցներից չսափրված մի տղամարդ, որը տեսաձայնագրությամբ ձեր եղբայրն է, բղավել է, որ այդ լրագրողը ընդդիմադիր ուժերի կողմից ուղարկված լրագրող է>>: Այս ինչ որ կար, ֆիքսվել էր նաև տեսաձայնագրության ժամանակ: Այսինքն, այդ հեռախոսը վերցնելու ժամանակ ձեր եղբայրը գոռում է, որ. <<ընդդիմադիր ուժերի կողմից ուղարկված լրագրող է>>, իսկ դուք ասում եք, որ բաժնում եք իմացել, որ նա լրագրող է: Այսինքն, գոնե այդ պահին արդեն պետք է իմանայիք նրա լրագրող լինելը:
Պատասխան-Ոչ, իր եղբայրը կանգնած էր աստիճանների մոտ, իսկ ինքը կանգնած էր թերթի կրպակի մոտ: Այդ վկաներից մեկը ասում է, որ 300 մետր վազել է: Ծառի մոտից մինչև կրպակը մաքսիմում 10 մետր է: Ինքը չի կարող եղբոր իմացածը վերցնել իր վրա: Ինքը չի լսել թե եղբայրն ինչ է ասել, ինքը միայն այն պահն է ֆիքսել, որ եղբայրն ասեց. <<քրոջս դեմքը չնկարես>>:
Հարց-Դուք նոր նշեցիք, որ ոստիկանության բաժնում եք իմացել, որ լրագրող է: Մինչդեռ նախաքննության ժամանակ երբ ցուցմունք եք տվել, նշել եք, որ դրա մասին իմացել եք հետագայում կայքերի միջոցով: Ինչով կբացատրեք այս հակասությունը: Դուք նաև ցուցմունք տվեցիք, որ կայքերից չեք օգտվում:
Պատասխան-Հաջորդ օրը երբ բերում են և ասում, որ իրենց են նկարել, լրագրող է եղել, ինքն այդպես է իմացել: Հարևանները, գյուղացիները, բոլորն էլ ասել են:
Հարց-Դուք ասում եք, որ ոստիկանությունում եք իմացել, որ լրագրող է:
Պատասխանող-Այո, ոստիկանությունում է իմացել, որ նա լրագրող է:
Հարց-Բայց քննիչի մոտ ցուցմունքում նշել եք, որ կայքերից եք իմացել:
Պատասխան-Ինքը քննիչի մոտ ցուցմունք է տվել, բայց կան բաներ, որ հակասում են:
(դատական նիստի ձայնային արձանագրում)
Դատաքննության ժամանակ հրապարակված և հետազոտված Սոնա Գագիկի Հակոբյանի նախաքննական ցուցմունքով այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում և պատճառաբանելով, որ ինքը Անի Գևորգյանին չի ապտակել, հրաժարվել է ցուցմունք տալուց, իսկ որպես կասկածյալ հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ 2021 թվականի հունիսի 4-ին ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Արտաշատ քաղաք այցելության ժամանակ ինքը չի խոչընդոտել որևէ լրագրողի օրինական գործողություններին, եղել է միջադեպ, երբ հավաքվածներից ինչ որ մի անձ իրեն հետապնդելով դեռևս Մասիս գյուղում տեղի ունեցած հավաքից, անընդհատ նկարահանել է բջջային հեռախոսով, ինքը նրան բազմիցս զգուշացրել է, որ իրեն չնկարահանի, սակայն հետևողական ձևով անընդհատ իր ասածը հաշվի չի առել և ֆիքսվել է իր վրա, ասել է, որ ինքը շրջիկ ցուցարար է, գումարով մասնակցում է ցույցերին ու այդ ամենից ելնելով, ինքն անընդհատ զգուշացրել է, որ չնկարի, սակայն շարունակել է, որից հետո բարկացել և նրա ձեռքից խլել է բջջային հեռախոսը պարզապես իրեն չնկարելու համար, որից հետո այն ոստիկանների միջամտությամբ հետ է վերադարձրել այդ լրագրողին անվնաս վիճակում: Հետագայում կայքերից է տեղեկացել, որ այդ աղջիկը լրագրող է, քանի որ հենց այդ միջադեպի, ինչպես նաև Մասիս գյուղում տեղի ունեցած լեզվավեճի ժամանակ նրա հագուստի վրա բացակայել է լրագրողի տարբերանշան <<բեյջը>>:
(գ.թ. 85-87, 97-99, 173-174 և դատական նիստի ձայնային արձանագրում)
Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո ամբաստանյալ Սոնա Հակոբյանը պատասխանել է իրեն առաջադրված հարցերին։
Նախագահող դատավոր Հ.Պետրոսյան.
Հարց-Կարիք կա ձեզ ցուցադրելու այս ցուցմունքները:
Պատասխան-Ոչ:
Հարց-Այսինքն, դուք քննիչի մոտ երեք անգամ ցուցմունք եք տվել՝ մեկ անգամ որպես կասկածյալ, մեկ անգամ, որպես մեղադրյալ և մեկ անգամ տուժող Անի Գևորգյանի հետ առերեսումը:
Պատասխան-Այո, քննիչի մոտ երեք անգամ ցուցմունք է տվել:
Հարց-Պնդում եք այս ցուցմունքները:
Պատասխան-Այո:
/դատական նիստի ձայնային արձանագրում/
ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Վահագն Գագիկի Հակոբյանը դատական քննության ընթացքում իրեն մեղավոր չճանաչեց և ցուցմունք տվեց, որ որ ինքը մեղավոր չի, ինքը նրան չի խփել, ինքը նրան մոտիկ չի եղել, ինչպես որ նա ներկայացնում է: Անկեղծ, ինքը նրան չի խփել, նա զրպարտում է իրեն: Ավելացնելու այլ բան չունի:
Նախագահող դատավոր Հ.Պետրոսյան.
Հարց-Իրականում ինչ է տեղի ունեցել:
Պատասխան-Նա եկել է, ինքը կանգնած է եղել թատրոնի շենքի աստիճանների վրա, իրեն ասել է. <<ինչու ես կանգնել>>, ինքն էլ պատասխանել է, որ. <<իմ վարչապետին եմ պաշտպանում վատ մարդկանցից, վատ լրագրողներից>>: Ինքը չի իմացել, որ նա լրագրող է, նրան չի ճանաչել որպես լրագրող: Իրեն հարցնում է ինչքան փող է ինքը վերցրել, որ եկել է ցույցի, Նիկոլին պաշտպանում է, դու Մասիս համայնքում էիր, հիմա այստեղ ես: Ինքն էլ նրան ասել է, որ որտեղ լինի վարչապետը, ինքը նրա կողքին է, որովհետև ինքը նրան հարգում է որպես մարդ, որպես ղեկավար: Ինքը նրան ասել է, որ նա իր քույրն է, երեխայի հետ է, նրան չնկարի, բայց նա գնում էր դեպի քույրը և քույրն առաջացավ և վերցրեց հեռախոսը: Հետո նա պտտվեց ու ոստիկանին ասեց, որ իրեն խփեցին: Ինքը նրան չի խփել, ինքը նրան չի տեսել, որ նա լրագրող է, ինքը խոսել է Սյուզիի հետ:
Հարց-Եթե տեղյակ չէիք, որ նա լրագրող էր, ինչի էիք ասում. <<վատ լրագրողներից եմ պաշտպանում>>:
Պատասխան-Ինքը խոսում էր Սյուզիի հետ:
Հարց-Դուք Սյուզիի հետ խոսում էիք, Անին եկավ նկարեց: Անիին ինչու էիք ասում. <<վատ լրագրողներից եմ պաշտպանում>>:
Պատասխան-Ինքը դա Սյուզիին է ասել, նա այդ պահերը նկարել է, ինքը Սյուզիի հետ է խոսել: Նրանք մոնտաժ են արել:
Հարց-Մինչ այդ դուք երբևէ տուժողին չէիք տեսել որպես լրագրող:
Պատասխան-Ոչ, ոչ մի տեղ չի տեսել:
Հարց-Մասիսում չեք հանդիպել:
Պատասխան-Սովորական քաղաքացու պես էր, նրա վրա բեյջ չի եղել: Նա սովորական քաղաքացու պես ման էր գալիս մարդկանց մեջ:
Մեղադրող Հ.Նիկողոսյան.
Հարց-Դուք նշեցիք, որ պահանջել եք, որ ձեր քրոջը չնկարի:
Պատասխան-Այո:
Հարց-Բացի այդ խոսակցությունից ձեր և տվյալ աղջկա միջև, ուրիշ այլ խոսակցություն եղել է, թե չէ, այսինքն լրագրող լինելու փաստը հաստատող ինչ որ բան պահանջել եք …:
Պատասխան-Դա եղել է վեճից հետո, երբ Սյուզիի հետ գնացել է գյուղ, հարցրել է, որ եթե լրագրող է, ապա ուր է իր բեյջը:
Հարց-Նշեցիք, որ հաճախակի եք մասնակցում նմանատիպ միջոցառումների:
Պատասխան-Այո:
Հարց-Ուզում է հասկանալ, ինչով էր պայմանավորված ձեր պահանջը, որ ձեր քրոջը չնկարի:
Պատասխան-Որովհետև նա անչափահաս երեխայի հետ էր:
Հարց-Որ հաճախ մասնակցում եք նմանատիպ միջոցառումների, գիտեք, որ նմանատիպ միջոցառումները նկարահանվում են, հարցազրույցներ են վերցվում: Հիմա կոնկրետ ինչի հետ էր կապված ձեր շեշտադրումը, որ ձեր քրոջը չնկարի, չէ որ այդտեղ գտնվելու հանգամանքն արդեն իսկ խոսում է այն մասին, որ հնարավոր է նաև որ նկարի ու հարցազրույց վերցնի:
Պատասխան-Նա կոնկրետ շեշտում է գունավոր մազերով աղջիկը, փողով շրջիկ է, Մասիս համայնքից հիմա էլ եկել է այստեղ, ինչքան փող են տվել, որ եկել է այստեղ: Ինքն էլ նրան է ասել. <<բա դու ինչքան փող ես վերցրել, որ եկել ես Քոչարյան պապայից>>:
Հարց-Դուք նշում եք, որ չէիք ճանաչում թե նա ով է, իսկ տվյալ դեպքում եթե չեք ճանաչում, ինչով եք պատճառաբանում <<Քոչարյան պապայից փողեր վերցնելու>> հանգամանքը: Ինչով է պատճառաբանված փաստարկումը, որ. <<Քոչարյան պապայից>> գումար է վերցրել: Այս նախադասությունն իր մոտ համոզմունք է ստեղծում, որ դուք լավ էլ իմացել եք, որ լրագրող է, և լրագրողների մեծ մասին են ասում, որ. <<Քոչարյան պապայից գումար ես վերցրել և եկել մեզ հարց ես տալիս>>:
Պատասխան-Ինքն այդ խոսակցությունը արել է Սյուզիի հետ, ինքը նրան չի տեսել, Անի Գևորգյանի հետ խոսակցություն չի տարել:
Հարց-Դատարանում տեսաձայնագրություն զննվեց, որտեղ նույն Անին փորձում է հարցազրույց վերցնել ՀՀ տարբեր պաշտոնատար անձանցից և դուք տվյալ տեսադաշտում եք և չէր կարող ձեր համար ակնհայտ չլինել, որ նա լրագրող է, որովհետև պաշտոնատար անձից փորձում է հարցազրույց վերցնել:
Պատասխան-Ինքն Անիին չի տեսել, ինքն այնտեղ չի եղել:
Հարց-Դատարանում հրապարկվել են որոշակի հակասությունների համատեքստում ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները, մասնավորապես՝ Լևոն Անտոնյանի ցուցմունքը, ով նախաքննության ժամանակ տված իր ցուցմունքը հաստատեց, որ ճիշտ է, իրականություն է: Ըստ այդ ցուցմունքի, որ. <<զբաղված են եղել հեռախոսը հետ վերցնելով, հավաքի մասնակիցների միջից մի չսափրված տղամարդ բղավել է, որ այդ լրագրողը ընդդիմադիր ուժերի կողմից ուղարկված լրագրող է, եկել է այդտեղ իրենց սադրելու համար, սակայն ոստիկանները նրան հանդարտեցրին, այդ գործողությունը նրանց կողմից ընդհատվեց>>:
Ցուցմունքի հրապարակումից հետո ոստիկանության աշխատակիցը ձեր ներկայությամբ հաստատեց այս ցուցմունքը, որ այո, այդպես է եղել, նաև հաստատեց, որ այդ չսափրված տղամարդը եղել եք դուք:
Պատասխան-Այդ լրագրողի հետ եղել է Սյուզին, Անի Գևորգյանը զրպարտում է:
Տուժողի ներկայացուցիչ Դավիթ Ավագյան.
Հարց-Միջադեպի օրը երբ եք առաջին անգամ Անի Գևորգյանին տեսել:
Պատասխան-Որպես մարդ տեսել է Մասիս համայնքում, բայց որպես լրագրող իմացել է Արտաշատ համայնքում, որ իր քրոջ հետ վիճաբանեց, նոր իմացել է, որ լրագրող է, և Սյուզին էլ ասել է, որ նա լրագրող է, իր հետ է եկել:
Հարց-Նա ում հետ էր և ինչ էր անում:
Պատասխան-Նա առանձին էր, հեռախոսը ձեռքին մարդկանց մեջ պտտվում էր, նկարում էր, որոշ մարդկանց հարցեր էր տալիս:
Հարց-Այսինքն, նույն գործողությունները անում էր նաև Սյուզի Բադոյանը:
Պատասխան-Այո:
Հարց-Այդ դեպքում ինչպես է ստացվում, որ դուք Սյուզի Բադոյանին ընկալում եք որպես լրագրող, իսկ Անիին՝ ոչ:
Պատասխան-Որովհետև Սյուզիի վրա բեյջ կար, իսկ Անիի վրա չկար:
Հարց-Սյուզի Բադոյանի գործողությունների և Անի Գևորգյանի գործողությունների միջև ինչ որ տարբերություն կար, և եթե կար, ապա որն էր:
Պատասխան-Այո, տարբերություն կար, որովհետև Սյուզիի ձեռքին միկրոֆոն էր և հետևից մի տղա կամերայով նկարում էր, իսկ նրա ձեռքին հեռախոսն էր, նաև բեյջի տարբերությունը: Ինքը չի իմացել, որ նա լրագրող է:
(դատական նիստի ձայնային արձանագրում)
Դատաքննության ժամանակ հրապարակված և հետազոտված որպես կասկածյալ Վահագն Գագիկի Հակոբյանի 27․07․2021թ․ ցուցմունքով այն մասին, որ․ <<Ինձ պարզաբանվել է կասկածանքի էությունը, այն որ ես կասկածվում եմ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մեջ, որում ես ինձ մեղավոր չեմ ճանաչում և ցուցմունք եմ տալիս, որ բնակվում եմ Արարատի մարզի Արաքսավան գյուղում ծնողներիս, քրոջս՝ Սոնա Հակոբյանի և վերջինիս անչափահաս երխաների հետ միասին: Ամուսնացած չեմ, հիմնական աշխատանք չունեմ, զբաղվում եմ հողագործությամբ: Գտնվում եմ հոգեպես և ֆիզիկապես առողջ վիճակում, որևէ բուժհաստատությունում հաշվառված չեմ: Նախկինում դատապարտված չեմ եղել:
Ձեր բանավոր հարցերին պատասխանում եմ, որ 2021 թվականի հունիսի 4-ին ՀՀ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ն. Փաշինյանի այցելության ժամանակ ես, քույրս և պապիկս մասնակցել ենք նրա կողմից կազմակերպած հանրահավաքին: Սկզբում եղել ենք Աարատի մարզի Մասիս գյուղում ժամը կլիներ 17:30-ի սահմանները: Նշեմ, որ Մասիս գյուղում այղ հանրահավաքը որպես լրագրող նկարահանում էր Սյուզի Բադոյանը, իսկ մի աղջիկ կար այնտեղ, ով հեռախոսով էր նկարում այդ հանրահավաքը և ավել պակաս խոսում էր, դիմելով ժողովրդին ասում էր, որ <<կաշառված եք, ինչքան փող եք վեկալել, որ եկել եք ստեղ>> ու այդպես շարունակում էր իր վիրավորական արտահայտությունները: Մասիս գյուղում որևէ միջադեպ տեղի չի ունեցել մեր հետ և այնտեղից Ն. Փաշինյանի դուրս գալուց հետո դեպի Արտաշատ քաղաք ես, քույրս և պապիկս իմ Մերսեդես մակնիշի, 03 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով գնացել ենք Արտաշատ քաղաք հրապարակ: Արտաշատ քաղաքում, հենց հրապարակում թատրոնի հարևանությամբ նույն Մասիս գյուղում հեռախոսով նկարող աղջիկը մոտեցավ ինձ և ասաց, որ մենք Մասիս գյուղում մասնակցում էինք, հիմա էլ եկել ենք Արտաշատ և ասում էր, թե մեզ ինչքան գումար են տվել, որ մասնակցում ենք այդ հավաքին: Ես այդ աղջկան հարցրել եմ <<Դու ով ես>>, ինքն էլ ինձ պատասխանեց <<Բա դու ով ես>>, որ ինձ հարցնես ու միաժամանակ ասաց, որ լրագրող է: Ես նրան ասեցի, թե ունի արդյոք լրագրողի փաստը հաստատող նշանը, ասաց, որ ինքը պարտավոր չէ դա ինձ ցույց տալու ու այդպես գոռալով նայեց ժողովրդի կողմը ու արտահայտվեց, որ <<էն գունավոր գլխով աղջկան ինչքան գումար են տվել, որ իր ծախսերով եկել հասելա ստեղ>>: Ես լսեցի ու հասկացա, որ քրոջս ի նկատի ունի ու ասել եմ նրան, որ չնկարի: Հետո տեսա, որ ինքը նկարելով առաջանում էր դեպի քույրիկս, իսկ ես գոռալով ասում էի նրան, մի նկարի, ինքը քույրիկսա, սակայն ինձ չէր լսում նկարելով առաջանում էր դեպի քրոջս ուղղությամբ: Այդ ժամանակ քույրս մոտեցավ այդ նկարող աղջկան, ձեռքից վերցրեց բջջային հեռախոսը, առաջացավ կրպակի ուղղությամբ, որտեղ կային ոստիկանության աշխատակիցներ: Այղ ժամանակ այդ աղջիկը, գոռում էր հեռախոսս տարավ ու ինձ խփեց ու այդպես մի քանի անգամ: Այդ ժամանակ քույրս մոտեցավ ոստիկաններին ու հեռախոսը անվնաս վերդարձրեց այդ աղջկան: Երբ այդ աղջիկը բղավում էր հեռախոսս տարավ ու ինձ խփեց, միաժամանակ ասում էր, որ ինքը լրագրող է, իսկ մենք էլ ոստիկաններից հարցրեցինք սա ով է, ոստիկաններից չեմ հիշում, թե ովքեր էին, ասացին, որ լրագրող է: Հետագայում ես իմացա, որ այղ աղջիկը լրագրող է, անունը Անի է, իսկ նրա ազգանունը չգիտեմ, ես միայն ճանաչել եմ, որպես լրագրող Սյուզի Բադոյանին: Դրանից հետո ամեն բան հանդարտվել է ու քայլել ենք, դեպի Արտաշատ քաղաքի եկեղեցի, որից հետո գնացել ենք տուն:
Հարց: Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Դուք Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան թատրոնի դիմաց տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ձեռքով հարվածել եք լրագրող Անի Գևորգյանի ձեռքին, որից նրա հեռախոսի տեսախցիկը ուղղվել է ներքև և Ձեր այղ գործողություններով խոչընդոտել եք վերջինիս որպես լրագրող օրինական գործողություններին: Ինչ կասեք այդ մասին:
Պատասխան: Հարցին պատասխանում եմ, որ նման բան չի եղել, ես Անի Գևորգյանի ձեռքին չեմ հարվածել, նա շառ է անում, իսկ եթե նա չապացուցեց, որ ես նրա ձեռքին հարվածել եմ, ես եմ իրեն դատի տալու ինձ զրպարտելու համար:
Հարց: Քրեական գործով տվյալներ են ստացվել, որ երբ Ձեր քույրը՝ Սոնա Հակոբյանը վերցրել է լրագրող Անի Գևորգյանի բջջային հեռախոսը, որով նկարելիս է եղել հանրահավաքը, այդ ժամանակ ապտակել է Անի Գևորգյանին: Դուք նշեցիք, որ այդ գործընթացի ժամանակ մոտ տարածության վրա եք եղել: Նման բան եղել է, թե՝ ոչ:
Պատասխան: Հարցին պատասխանում եմ, որ նման բան չի եղել, իմ քույրը Անի Գևորգյանին չի ապտակել, միայն հեռախոսն է վերցրել նրա ձեռքից, որ չնկարի: Ցանկանում եմ ավելացնել, որ Մասիս գյուղում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ինչպես Սյուզի Բադոյանի, այնպես էլ Անի Գևորգյանի հագուստներին չկար որպես լրագրող բեյջը, իսկ Արտաշատ քաղաքում նկատել եմ, որ Սյուգի Բադոյանի վզին թելով կախած էր լրագրողի բեյջըը, իսկ Անի Գևորգյանինը բացակայում էր: Այլ ավելացումներ ցուցմունքիս չունեմ>>:
(գ․թ․129-132 և դատական նիստի ձայնային արձանագրում)
Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո ամբաստանյալ Վահագն Հակոբյանը պատասխանել է իրեն առաջադրված հարցերին։
Նախագահող դատավոր Հ․Պետրոսյան․
Հարց-Լսեցիք ցուցմունքը, ճիշտ է այն։
Պատասխան-Այո։
Հարց-Նախաքննության ընթացքում ցուցմունք եք տվել այն մասին, որ Մասիս գյուղում Սյուզի Բադոյանը ևս չէր կրում բեյջ։
Պատասխան-Ինքն այդպիսի բան չի գրել, ինքը Սյուզիի վրա բեյջ տեսել է։
Հարց-Ցուցմունք եք տվել, որ Մասիս գյուղում Սյուզիի վրա բեյջ չեք տեսել։
Պատասխան-Մասիս գյուղում Սյուզիի վրա բեյջ տեսել է, կամերան էլ է նկարել, միկրոֆոն էլ կար ձեռքին։
Հարց-Հիմա վերջը նախաքննության ընթացքում նման ցուցմունք տվել եք, թե՝ ոչ։
Պատասխան-Ոչ։
Հարց-Այսինքն, այս ցուցմունքը սխալ է տպագրված։
Պատասխան-Սխալ է։
Մեղադրող Հ․Նիկողոսյան․
Հարց-Նախագահող դատավորի հարցին նշեցիք, որ բեյջի մասով նման ցուցմունք չեք տվել, որ Մասիսում բեյջ չի եղել։ Ցուցմունքի մնացած բովանդակությունը հաստատում եք, թե՝ ոչ, այն ինչ որ հրապարակվեց։
Պատասխան-Այո։
Հարց-Եթե ճիշտ է, իրականություն է, ապա դուք նախաքննության ընթացքում ցուցմունք եք տվել, որ մինչև այս դեպքերն ու իրադարձությունները, ձեզ մոտեցել է մի աղջիկ, ձեզ մեղադրել է, որ կաշառված եք, դրա համար եք եկել այստեղ, դուք նրան հարցրել եք․ <<Ախ դու ով ես, որ ըտենց բան ասես մեզի>>, նա պատասխանել է․ <<ես լրագրող եմ>>, դուք ասել եք․ <<եթե լրագրող ես, բա բեյջդ ուր ա>>, նա ասել է․ <<դու ով ես, որ քեզ բեյջը ցույց տամ, պարտավոր չեմ>>։
Պատասխան-Ինքը նրան լուրջ չի ընդունել։
Հարց-Այսինքն, դատարանը հաստատված համարի, որ այդ ամեն ինչը եղել է մինչև վիճաբանությունը։
Պատասխան-Նրան լուրջ չի ընդունել։
Հարց-Դուք ոստիկանության աշխատակիցների մոտենալուց, հեռախոսը վերցնելու պահից, դեռևս չվերցրած, երբ որ փորձել են ձեր քրոջը մոտենալ և հեռախոսը վերցնել, գոռալով մոտեցել եք նման արտահայտություններով, թե՝ ոչ․ <<այդ լրագրողը ընդդիմադիր ուժերի կողմից ուղարկված լրագրող է, եկել այստեղ սադրելու համար>>։
Պատասխան-Չի հիշում։
Հարց-Չհիշելը նշանակում է չեք բացառում, որ հնարավոր է եղել է։
Պատասխան-Որպես լրագրող՝ դժվար, չի հիշում այդպիսի բան։
(դատական նիստի ձայնային արձանագրում)
Տուժող Անի Գևորգյանի դատաքննական ցուցմունքով, որ ամբաստանյալներին ճանաչել է միջադեպից, նրանց հետ թշնամություն կամ բարեկամություն չունի: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը հանդիպումներ էր ունենում տարբեր համայանքների և տարբեր մարզերի բնակիչների, այդ թվում՝ Արարատի մարզի, բնակիչների հետ: Հերթական այցերից մեկը լուսաբանելիս տեղի է ունեցել այս միջադեպը: Կոնկրետ մինչև միջադեպի պահը նրանց ճանաչել է, որովհետև նրանց տեսել է նաև այլ համայնքում Նիկոլ Փաշինյանի և բնակիչների հանդիպման ժամանակ, որից հետո արդեն Արտաշատ համայնքի մշակույթի տան դիմաց, որտեղ ժամը 19:30-ի մոտակայքում տեղի է ունեցել միջադեպը: Միջադեպը տեղի է ունեցել, երբ ինքը կատարում էր իր մասնագիտական գործունեությունը, որի վերաբերյալ նրանք քաջատեղյակ էին, որովհետև ավելի վաղ այլ համայնքում ամբաստանյալներից մեկը հարցազրույց է տվել իրեն, որը հրապարակվել է մինչև ժամը 19:30-ն ընկած ժամանակահատվածում: Հարցազրույցում մասնավորապես խոսում էր այն մասին, որ Նիկոլ Փաշինյանին Արթուր Վանեցյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը առևանգել են, որպեսզի նա ստորագրի նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունը: Ոստիկանների հետ միասին իրենից պահանջել է, որպեսզի ինքը ցույց տար իր լրագրողի վկայականը և ինքը ցույց է տվել իր լրագրողի վկայականը, որովհետև այնտեղ կրկին փորձ էր արվում այլ անձանց կողմից իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտել, որի մասին տեղում ոստիկաններին իրազեկել է: Այսինքն, հստակ է, որ ամբաստանյալն իմացել է, որ ինքը ծավալում է լրագրողական գործունեություն, որովհետև նա տվել է հարցազրույց, պատասխանել է իր հարցերին, որն առկա է նաև նյութերում: Ինչ վերաբերվում է հաջորդ ամբաստանյալին՝ Սոնա Հակոբյանին, պետք է հստակ նշի, որ նա էլ էր տեղյակ, որ ինքը իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը իր գործընկերուհու հետ միասին, որովհետև միջամտել է Արսեն Թորոսյանին, ով այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարն էր, և փորձել է խոչընդոտել, այդ ժամանակահատվածում վիրավորել է իր գործընկերուհուն, որը ինքը տեսանկարահանել է, որը եղել է նաև համացանցում: Երբ Մասիս համայնքից հետո իրենք այցելեցին Արտաշատ համայնք, որպեսզի կրկին լուսաբանեն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը բնակիչների հետ, ինքը նկատել է, որ հիմնականում այն անձինք էին հանդիպմանը փորձում մասնակցել, մտնել ներս, որոնք նաև այլ համայնքներում էին եղել, խոսքը վերաբերվում է նաև ամբաստանյալներին, մոտեցել է Վահագն Հակոբյանին, հարցրել, որ ամեն տեղ են վարչապետին ուղեկցում, լսել է պատասխան, որ. <<Այո>> և ավելացրել է, որ ուղեկցում են, որպեսզի պաշտպանեն <<ձեր նման լրագրողներից>>, որից հետո ասեց <<վատ լրագրողներից>>, այնուհետև ցույց տվեց Սոնա Հակոբյանի ուղղությամբ, որ իր քույրն է, և եթե հանկարծ նրան նկարեն, ապա կջարդի հեռախոսը: Այնուհետև այլ քաղաքացիներ էլ մոտեցան, ովքեր փորձում էին խոսել և այլն: Հասկանալով, որ միջադեպ է հասունանում, ինքը որոշել է այդ տարածքից հեռանալ, որովհետև նախ մասնագիտական գործունեություն էր իրականացնում, հետո արդեն իսկ իր համար իրավիճակը վտանգավոր էր թվում: Ինքը փորձել է հեռանալ և այդ պահին հարված է զգացել ձեռքի հատվածում: Հարվածողը Վահագն Հակոբյանն էր: Պետք է ասի, որ ուժեղ ֆիզիկական հարված չի զգացել, որովհետև ակնհայտ էր, որ նրա նպատակը այդ պահին ոչ թե իրեն ֆիզիկական ցավ պատճառելն էր, այլ, որպեսզի ինքը դադարեցներ մասնագիտական գործունեություն իրականացնել: Եվ այդ պահին, երբ նա հարվածեց, Սոնա Հակոբյանը իրենից խլեց հեռախոսը: Ինքը սկսել է բղավել, նա հարվածեց և այդ պահը տեսանյութում առկա է, և ոստիկաններ ևս կային, ովքեր փորձում էին տիկին Հակոբյանին հեռացնել իրենից: Պարոն Հակոբյանը շարունակում էր իր հետևից վիրավորական բառեր հնչեցնել և այդ պահին ոստիկանները իրեն տարան այլ վայր, պարոն Հակոբյանին էլ առանձնացրին, որպեսզի նրա կողմից հետագա գործողություններ չարվեն: Հստակ է, որ նրանք գիտեին, որ ինքը կատարում է իր մասնագիտական գործունեությունը, որովհետև այդ ժամանակահատվածում նրանք ներկա են եղել տարբեր համայնքներում բնակիչների հետ հանդիպումներին, տեսել են, որ իրենք շփվում են բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նախագահող դատավոր Հ.Պետրոսյան.
Հարց-Այսինքն, ամբաստանյալների կողմից իմանալը, որ դուք լրագրող եք, դրսևորվում է նրանում, որ ենթադրյալ դեպքին նախորդել է հարցազրույցը ամբաստանյալների հետ:
Պատասխան-Ամբաստանյալներից Վահագն Հակոբյանի հետ է եղել հարցազրույցը, որը առկա է համացանցում, <<թեր.ամ>>-ում, հեռարձակվել է նաև Արմնյուզ հեռուստակենտրոնով, որտեղ հստակ երևում է, որ ինքը լրագրող է, տալիս է հարցեր:
Հարց-Սոնա Հակոբյանը ինչից պետք է տեղեկացված լիներ, որ դուք լրագրող եք:
Պատասխան-Սոնա Հակոբյանը տեսել է թե ինչպես է ինքը մասնագիտական գործունեություն ծավալում, տեսել է ինչպես են իրեն հարցեր ուղղում վարչապետի այցի վերաբերյալ, վարչապետի ժամանակավոր աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին: Այսինքն, նա ներկա է եղել այդ գործընթացին, երբ իրենք կատարել են մասնագիտական գործունեություն:
Հարց-Այդ ժամանակ ձեր բջջային հեռախոսը ձեր համար հանդիսացել է ձեր մասնագիտական գործունեությունը իրականացնելու միջոց:
Պատասխան-Այո: Այդ ժամանակ ինքն աշխատել է առանց օպերատորի և հեռախոսը եղել է իր համար տեսախցիկ:
Մեղադրող Հ.Նիկողոսյան.
Հարց-Այդ պահին, կամ դրանից առաջ, դուք բեյջ ունեցել եք, թե՝ չէ, իսկ եթե չեք ունեցել ինչն է եղել պատճառը, հաշվի առնելով, որ լրագրողին ճանաչելի դարձնելու հանգամանքն է նաև բեյջը: Ամբաստանյալների հետ կապված բեյջի մասով, որևէ խոսակցություն եղել է, թե՝ չէ:
Պատասխան-Ինքը բեյջը ցուցադրել է Մասիս համայնքում Վահագն Հակոբյանին, որովհետև այնտեղ կանգնած անձինք, այդ թվում նաև ոստիկանները, որոնց շարքերում կանգնած էր, պահանջել են որպեսզի ինքը բեյջը ցուցադրի, իսկ թե ինչու այդ պահին բեյջը կախված չի եղել, որովհետև Հովտաշատ համայնքում որտեղ կրկին փորձում էին իրենց հեռացնել տարածքից, այս անգամ անվտանգության աշխատակիցները, թելը պոկվել է և ընկել է: Եթե չէր կարող վերնաշապիկին ամրացնել, կար վկայականը կորցնելու վտանգ, որովհետև ինքը բջջային հեռախոսով տեսանկարահանում էր և վկայականը ինքը պարզապես չէր կարող կորցնել, սա էր խնդիրը:
Հարց-Այս վերջին հանգամանքը, որ դուք նշեցիք, ձեր մոտ տեսանկարահանված չկա, բեյջի հետ կապված:
Պատասխան-Որովհետև դա տեղի է ունեցել մինչև հարցազրույցը, քանի որ տեսախցիկը միացրել է բուն հարցազրույցի ժամանակ: Ճշտելով, որ ինքը լրագրող է, նա ցանկություն հայտնեց հարցազրույց տալ: Այստեղ կասկած չի կարող լինել, որովհետև Արտաշատ համայնքում պարոն Հակոբյանն ասում է, որ. <<ըստեղ է պաշտպանելու Նիկոլ Փաշինյանին լրագրողներից, վատ լրագրողներից>>՝ իր ձևակերպմամբ: Այսինքն կասկած չկա, որ ամբաստանյալները տեղյակ են եղել, որ ինքը կատարում է մասնագիտական գործունեություն, հանդիսանում է լրագրող:
Հարց-Նշեցիք, որ ձեր հեռախոսը Արտաշատ քաղաքում ձեր ձեռքից վերցրել են: Կնշեք, ով է վերցրել:
Պատասխան-Հարվածողը եղել է պարոն Վահագնը, վերցնողը եղել է տիկին Հակոբյանը:
Հարց-Ինչքան ժամանակ հետո ձեզ վերադարձրեցին ձեր բջջային հեռախոսը և ով վերադարձրեց:
Պատասխան-Մի քանի րոպե հետո քաղաքացիական հագուստով, հետագայում իմացել է, որ ոստիկան է եղել:
Հարց-Երբ ձեր բջջային հեռախոսը վերցրել են ու հետո վերադարձրել են, դուք այն ստուգել եք, ձեր կողմից տեսանկարահանված ամբողջ նյութը պահպանված էր, թե՝ ոչ:
Պատասխան-Նյութերն ամբողջությամբ պահպանված են եղել, չի հասցրել պարզապես գործողություն կատարել, որովհետև իր աղմկելուց հետո ոստիկանները եկել էին:
Հարց-Դեպքի կապակցությամբ քննիչի մոտ ևս ցուցմունք եք տվել, ցուցմունքում ինչ նշել եք, իրականություն է, հաստատում եք:
Պատասխան-Այո: Ցուցմունքում ինչ նշել է, իրականություն է և հաստատում է այն:
Ամբաստանյալ Սոնա Հակոբյանի պաշտպան Լիաննա Գասպարյան.
Հարց-Սոնա Հակոբյանը որտեղից է տեղյակ եղել ձեր լրագրող լինելու մասին:
Պատասխան-Սոնա Հակոբյանը արդեն Մասիս համայնքում տեղյակ է եղել, որ ինքը կատարում է մասնագիտական գործունեություն, որովհետև Մասիս համայնքում հետևել են իր և իր գործընկերուհու յուրաքանչյուր քայլին, հետևել են նաև այն գործընթացին, երբ իրենց բարձրաստիճան պաշտոնյաներ էին են մոտենում, փորձում էին խոսել, ոստիկաններն էլ փորձում էին թույլ չտալ: Այսինքն, տեղյակ է եղել ու բացի դա կա տեսանյութ, թե ոնց է մոտենում իր գործընկերուհուն և փորձում միջամտել, որ Արսեն Թորոսյանի հետ հարցազրույցը տեղի չունենա:
Հարց-Դուք ձեր ցուցմունքում նշեցիք, որ ձեր բեյջը ցուցադրել եք Վահագն Հակոբյանին, Մասիս քաղաքում:
Պատասխան-Այո:
Հարց-Որ ձեր բեյջը Մասիս քաղաքում ցուցադրել եք Վահագնին, Սոնան նրա հետ է եղել, թե՝ ոչ, այդ ժամանակահատվածում:
Պատասխան-Տվյալ ժամանակահատվածում Սոնան նրա հետ չի եղել:
Հարց-Ձեր բեյջը Վահագն Հակոբյանին ցուցադրելու վերաբերյալ որևէ տեսագրություն, կամ որևէ այլ հանգամանքով կարող եք հաստատել, թե՝ ոչ:
Պատասխան-Կարող են հաստատել ոստիկանները, ովքեր այնտեղ են եղել և նրանք էլ էին վկայականը պահանջում: Այսինքն, նա եղել է ոստիկանների հետ կանգնած: Երբ Վահագն Հակոբյանը ցանկացավ խոսել և ինքն ուզում էր զրուցել նրա հետ, Վահագն Հակոբյանը ասեց, ինչպես պետք է համոզվի, որ ինքը լրագրող է, այդ պահին նույն հարցադրումն արեցին նաև ոստիկանները, քանի որ իր մոտ այնպիսի տպավորություն էր, համակարգված են աշխատում ոստիկաններն ու այն անձինք, ովքեր իրենց խոչընդոտում էին, ասեցին, որ ինքը ցույց տա իր բեյջը: Ինքը պայուսակից հանել և ցույց է տվել իր վկայականը թե Վահագնին, և թե տեղում ծառայութւյուն իրականացնող ոստիկաններին:
Հարց-Իսկ Մասիս քաղաքում գտնվելուց հետո դուք Սոնա Հակոբյանին հանդիպել եք, որտեղ, և նա Վահագն Հակոբյանի հետ է եղել, թե՝ ոչ:
Պատասխան-Ինքը նրան նկատել է թե պարոն Հակոբյանի հետ, թե այլ քաղաքացիների հետ Մասիս համայնքում, այնուհետև նկատել է Արտաշատում, իսկ գործողությունների մասին էլ արդեն նշել է:
Հարց-Նկատել եք հավաքված ամբոխի հետ:
Պատասխան-Նրանք տարօրինակ վարքագիծ էին դրսևորում, պարբերաբար փորձում էին խոչընդոտել, միջամտել նաև բարձրաստիճան պաշտոնյաների հետ հարցազրույցին:
Հարց-Ձեր՝ որպես մասնագիտական գործունեություն իրականացնող, դուք չունեք պարտավորություն ձեր վրա բեյջ կրելու, փակցնելու:
Պատասխան-Ինքն ունի պարտավորություն փակցնելու, իսկ եթե այդ պահին կա անհնարինություն, կարող է պահել պայուսակում և հարկ եղած դեպքում այն ցուցադրել:
Հարց-Ասում եք, որ ձեզ հարվածել է: Վահագնի այդ հարվածից դուք ֆիզիկական ցավ զգացել եք, թե՝ ոչ:
Պատասխան-Ֆիզիկական ուժեղ ցավ չի զգացել: Ուզում է կրկին նշել, որ իրեն ոչ թե ֆիզիկական ցավ պատճառելն էր, այլ մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը, որպեսզի ինքը չկարողանա օգտագործել տեսախցիկը:
Հարց-Հստակ եք հիշում, որ ֆիզիկական ցավ չեք զգացել:
Պատասխան-Ֆիզիկական ուժեղ ցավ չի զգացել:
Հարց-Դուք կոնկրետ նշում եք, որ բավականին շատ բազմություն է եղել հավաքված: Որտեղից եք տարբերակել Վահագն և Սոնա Հակոբյաններին, ինչպես եք նրանց անուն ազգանունով ճանաչել:
Պատասխան-Նրանց անուն ազգանունը իրեն հայտնի է դարձել հետո, երբ որ արդեն գործ էր հարուցվել, բայց նաև պարոն Հակոբյանը տեսանյութի վերջում ներկայացել է:
Ամբաստանյալ Վահագն Հակոբյանի պաշտպան Անդրանիկ Մնացականյան.
Հարց-Դուք հայտնեցիք, որ եղել եք Հովտաշատ, Մասիս և Արտաշատ համայնքներում: Դուք հերթականությամբ որ համայնքներում եք եղել:
Պատասխան-Հովտաշատում, Մասիսում, հետո նաև Արտաշատում:
Հարց-Ձեր բեյջի թելը Հովտաշատում է կտրվել:
Պատասխան-Այո:
Հարց-Դուք ասացիք, որ հարցազրույց եք վերցրել նաև Վահագն Հակոբյանից: Որտեղ եք այդ հարցազրույցը վերցրել:
Պատասխան-Այո, Մասիս համայնքում է վերցրել հարցազրույցը:
Հարց-Այդ տեսանյութը կա:
Պատասխան-Այո:
Հարց-Դուք ձեր ցուցմունքում նաև ասացիք, որ <<եկել են պաշտպանելու վատ լրագրողներից>>: Նման բան եղել է, որտեղ և որ ժամին:
Պատասխան-Այո, եղել է: Դա եղել է Արտաշատում, մոտավորապես ժամը 19:20-ի մոտակայքում:
Հարց-Այդ միջադեպի ժամանակ որևէ մեկը ձեզ հարվածել է:
Պատասխան-Ոչ, բայց բառացի հնչել է. <<կխփեմ հեռախոսին>>: Ուզում է արձանագրել նաև, որ իրեն այստեղ հարցեր էին տրվում հարվածի վերաբերյալ, պարոն Հակոբյանի հարվածի մասով: Ինքն այստեղ դատարանում նշեց, որ Սոնա Հակոբյանն էլ է հարվածել, ուղղակի իրենք չմանրամասնեցին թե կոնկրետ հարվածը որ հատվածում է եղել: Եթե այդ մասով լրացուցիչ հարց կա, ինքը կարող է պարզաբանել: Ինքը հստակ նշեց, որ այնտեղ քաղաքացիական հագուստով ոստիկաններն այսպես ասած իրեն ազատեցին նրա ձեռքերից, որովհետև նա ուզում էր շարունակական գործողություններ իրականացներ: Ուզում է նշել նաև, որ փորձում էին Վահագն Հակոբյանին էլ հեռացնել իրենից, որովհետև նա իր հետևից վանկարկումներ էր կատարում: Նույնիսկ ոստիկաններն իրեն այլ տարածք տարան, որպեսզի իր համար այդ պահին անվտանգ լինի: Նշվածն ամբողջությամբ տեսանյութում երևում է:
Նախագահող դատավոր Հ.Պետրոսյան.
Հարց-Սոնա Հակոբյանի կամ Վահագն Հակոբյանի ենթադրյալ հարվածից ցավ առհասարակ զգացել եք, թե ոչ:
Պատասխան-Ցավ զգացել է: Սոնա Հակոբյանի հարվածից հետո նույնիսկ դեմքը կարմրել էր, բայց քանի որ այդ պահին ինքը նաև արտասվել էր, հստակ չի կարող ասել հարվածից էր կարմրել, թե որ արտասվել էր, դրանից էր կարմրել: Հարված իր դեմքի հատվածին եղել է և այդ պահին թեթևակի ցավ է զգացել:
Հարց-Հարված եղել է ձեր դեմքի հատվածին:
Պատասխան-Այո, Սոնայի կողմից է եղել:
Հարց-Իսկ Վահագնի կողմից հարվածը եղել է ձեր ձեռքին:
Պատասխան-Այո:
Հարց-Երկու դեպքերում ուժեղ ցավ եք զգացել, թե ընդհանրապես ոչ մի ցավ չեք զգացել:
Պատասխան-Ցավ զգացել է: Սոնայի դեպքում ավելի շոշափելի ցավ էր, քան պարոն Հակոբյանի հարվածից:
Ամբաստանյալ Սոնա Հակոբյանի պաշտպան Լիաննա Հակոբյան.
Հարց-Նշեցիք, որ ձեր դեմքին և ձեռքին հարվածներ են եղել; Ինչու չեք դիմել դատաբժշկին:
Պատասխան-Անհրաժեշտություն չի գտել դատաբժշկին դիմելու, որովհետև գործի էությունն ոչ թե իրեն հարվածելն էր, այլ իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելն էր: Եթե անհրաժեշտություն լիներ իրենք միջնորդությամբ կդիմեին նախաքննական մարմնին, որպեսզի գործն այդ ուղղությամբ քննվեր: Ինքն իմաստ չի գտել դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու և այստեղ իր համար առավել կարևոր է եղել այն, որ փորձել են իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտել, որովհետև նրանց հետագա գործողությունները ֆիզիկական բռնության մասով տեղում կանխարգելվել են:
(դատական նիստի ձայնային արձանագրում)
Վկա Վահե Գրիգորի Նազարյանի դատաքննական ցուցմունքով այն մասին, որ և ամբաստանյալներին, և տուժողին ճանաչել է ծառայության ընթացքում: Կողմերի նկատմամբ բարեկամություն կամ թշնամություն չունի:
2021թ. մայիսի 24-ին կամ 25-ին, ծառայություն էին իրականացնում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում: Այդ օրը պետք է ներկայանար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ծառայության ընթացքում նկատել է, որ մի քաղաքացու ով վազում էր: Ինքը մոտեցել է և տեսել, որ ձեռքին հեռախոս կա: Տուժողը ասում էր. <<հեռախոսս տարան, տարան>>, ինքը հասել է այդ քաղաքացուն և հեռախոսը վերցրել է ձեռքից: Մնացածը չի հիշում: Այսքանը կարող է ասել:
Մեղադրող Հ.Նիկողոսյան.
Հարց-Ինչ որ բան տեղի ունեցավ, որ դրան հաջորդեց <<հեռախոսս տարան, տարան>> արտահայտությունը:
Պատասխան-Հեռախոսով նկարում էր, չէին թողնում:
Հարց-Մինչև <<հեռախոսս տարան, տարան>> արտահայտությունը, դուք ուշադրություն դարձրել եք այդ անձի կողմը, որ ասում էր <<հեռախոսս տարան, տարան>>: Ինչ էր կատարվում այդտեղ, նայել եք այդ կողմը, և եթե նայել եք, ապա ինչ եք տեսել:
Պատասխան-Ինքը հեռու էր կանգնած, նկատել է, որ մի քաղաքացի վազում է: Անձնակազմը ծառայության էր և ինքը հետևում էր ծառայությանը:
Հարց-Որ այդ կինն ասեց, որ <<հեռախոսս տարան>>, դուք ինչ արեցիք, ինչ տեսաք, ով էր տանողը, ինչ հագուստով էր, դեպի ուր էր գնում, կանգնած էր տեղում, թե շարժվում էր:
Պատասխան-Շարժվեց դեպի փոստ:
Հարց-Տուժողից ինչքան էր հեռացել, որ դուք տեսաք:
Պատասխան-Չի կարող ասել:
Հարց-Հետո ինչ արեցիք, որ տեսաք գնում է դեպի փոստը:
Պատասխան-Բռնել է ամբաստանյալ Սոնայի ձեռքը, հետո մոտեցել են ոստիկանության աշխատակիցները և վերցրել հեռախոսը:
Հարց-Հետո ձեզ այլ մարդ մոտեցավ, թե՝ չէ, ուրիշ տղամարդ մոտեցավ, թե՝ չէ:
Պատասխան-Քաղաքացիներ մոտեցան, խառնաշփոթ էր այդ ժամանակ:
Հարց-Իմացաք հեռախոսն ումն էր, ինչ էր աշխատում, անունը, ով էր հեռախոսը վերցնողը, անունը ինչ էր:
Պատասխան-Վերցնողի անունը Սոնա էր, տուժողի անունը չի հիշում:
Հարց-Բայց իմացաք, որ լրագրող էր:
Պատասխան-Այո:
Հարց-Տեղում խոսակցությունները, որ հետո, կամ հիմա, վերլուծեք, վերարտադրեք, ըստ ձեզ հեռախոս վերցնողը, զուտ այդ պահի խոսակցությունների արդյունքում էր: Կարող եք ասել, հեռախոս վերցնողը տեղյակ է եղել թե ում հեռախոսն է վերցնում, որ լրագրողի հեռախոսն է վերցնում:
Պատասխան-Չի կարող ասել:
Տուժողի ներկայացուցիչ Դավիթ Ավագյան.
Հարց-Դուք ինչպես եք իմացել, որ Անի Գևորգյանը լրագրող է:
Պատասխան-Ծառայություն էր իրականացնում և նկատել է լրագրողի բեյջը:
Հարց-Իսկ երբ հրապարակում որոշակի քաշքշուկ է առաջացել, այդ միջադեպին դուք ներկա գտնվել եք, թե հեռու էիք կանգնած միջադեպից:
Պատասխան-Ինքը հեռու էր, նկատել է, որ մի քաղաքացի վազում է, ինքը հասել է ու բռնել է նրա ձեռքը:
Հարց-Ում մասին է խոսքը, ով էր վազում:
Պատասխան-Սոնայի մասին է, ազգանունը չի հիշում:
Հարց-Միայն այդ ժամանակ եք նրան տեսել:
Պատասխան-Այո, այդ ժամանակ է տեսել:
Հարց-Իսկ դուք ոստիկանական համազգեստով էիք, թե քաղաքացիական:
Պատասխան-Քաղաքացիական համազգեստով է եղել:
Տուժող Անի Գևորգյան.
Հարց-Դուք ինչ գործողության պահին եք բռնել Սոնայի ձեռքը, ինչ գործողություն էր անում իր նկատմամբ և դրան զուգընթաց Սոնան ինչ էր խոսում:
Պատասխան-Նա վազում էր, ինքը հասել է և նրա ձեռքը բռնել է:
Հարց-Իսկ ինչ գործողություն էր անում, ինչ էր բղավում:
Պատասխան-Չի հիշում, չի կարող ասել:
Հարց-Դուք ինչը կանխարգելեցիք, դուք այդ պահին ինչը փորձեցիք կանխարգելել:
Պատասխան-Ծառայությունը իրականացնելիս, որ տեսել է նա վազեց, ինքը հասել է, որ տեսնի ինչ է կատարվում, քանի որ նկատել է, որ բղավոցներ կան, որ. <<հեռախոսս տարան, տարան>>: Ինքը հասել է ու բռնել տվյալ կնոջ ձեռքը:
Նախագահող դատավոր Հ.Պետրոսյան.
Հարց-Բռնել եք ձեռքը, որ ինչ չանի:
Պատասխան-Որ հեռախոսը չտանի: Ինքը ցուցմունք է տվել, բայց չի հիշում:
Տուժող Անի Գևորգյան.
Հարց-Տվյալ պահին, երբ դուք բռնեցիք Սոնայի ձեռքը, Վահագնը ինչ գործողություն էր անում և երբ մյուս ոստիկանները եկան, նրանք այդ պահին ինչ գործողություն էին իրականացնում:
Պատասխան-Վահագնը ով է, չգիտի:
Հարց-Երբ ձեր ծառայկից ընկերները եկան, իրենք ինչ գործողություն էին անում և ինչու անհրաժեշտություն առաջացավ, որ լրացուցիչ ծառայողները մոտենան ձեզ:
Պատասխան-Ինքն այդ ընթացքում քանի որ շտապում էր, բռնել էր ձեռքը, որ հեռախոսը չտաներ, ոստիկանության ծառայողները իր կողքն էին, հասել են, որ խոչընդոտեն, իսկ մնացածը չի հիշում:
Հարց-Ինչպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ ձեր ծառայողները եկան օգնության:
Պատասխան-Բոլոր ծառայողները դա նկատեցին, որ վազում է, ինքը հասել է, իսկ նրանք եկել են օգնության:
Հարց-Որ հասել եք, տվյալ պահին ինչ գործողություն եք իրականացրել:
Պատասխան-Չի հիշում:
Ամբաստանյալ Սոնա Հակոբյանի պաշտպան Լիաննա Գասպարյան.
Հարց-Դուք ձեր խոսքում նշեցիք, որ հեռվից նկատեցիք, որ ինչ որ միջադեպ է և մոտեցաք: Ինչքան հեռավորությամբ դուք նկատեցիք, այսինքն ինչ հեռավորության վրա էիք գտնվում տուժողից և Սոնա Հակոբյանից:
Պատասխան-Չի հիշում, բայց երևի մի 100 մետր:
Հարց-Դուք ձեր խոսքում նաև նշեցիք, որ նկատել եք լրագրողի բեյջը: Դուք նկատել եք բեյջը ամրակցված:
Պատասխան-Այո:
Հարց-Կարող եք հիշել, որ հատվածում էր փակցված եղել:
Պատասխան-Թելով կախված էր:
Հարց-Վստահ եք, որ եղել է:
Պատասխան-Իր հիշելով եղել է, հաստատ չի կարող ասել:
Հարց-Այսինքն, դուք ուզում եք ասել, երբ նկատեցիք միջադեպը և հասաք, կասեք ոնց եք հասցրել նկատել բեյջը:
Պատասխան-Ծառայության ժամանակ մինչև միջադեպը, ինքը տեսել է, որ լրագրող է և բեյջը փակցված է եղել:
Հարց-Սոնա Հակոբյանի կողմից տուժողի դեմքի հատվածին հարվածել նկատել եք:
Պատասխան-Չի նկատել:
Ամբաստանյալ Վահագն Հակոբյանի պաշտպան Անդրանիկ Մնացականյան.
Հարց-Ասեցիք, որ ծառայություն եք կատարել տարբեր վայրերում: Որտեղ եք կատարել ծառայութուններ:
Պատասխան-Արտաշատ քաղաքում:
Ամբաստանյալ Վահագն Հակոբյան.
Հարց-Կոնկրետ որ մասում եք եղել, որ գոռում էին <<հեռախոսս տարան, հեռախոսս>>:
Պատասխան-Քաղաքացին վազում էր, ինքը տարածքում էր, կոնկրետ Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի տարածքում, որ գոռացին <<հեռախոսս տարան, տարան>>, հասել է ձեռքն է բռնել:
Մեղադրող Հ.Նիկողոսյան.
Հարց-Դուք հիշում եք նախաքննության ժամանակ տված ձեր ցուցմունքը: Քննիչի մոտ ինչ որ ասել եք, արձանագրվել է, համապատասխանում է իրականությանը: Որոշակի հանգամանքներ չեք նշել:
Պատասխան-Հիմա կարող է չի հիշում, իսկ այն ժամանակ ինչ եղել է, քննիչի մոտ ցուցմունք է տվել և հայտնել է իրականությունը:
Դատաքննության ժամանակ հրապարկված և հետազոտված վկա Վահե Գրիգորի Նազարյանի 07․07․2021թ․ ցուցմունքով այն մասին, որ․ <<2009 թվականից աշխատում եմ ոստիկանության համակարգում, սկզբում ոստիկանության զորքերում որպես հրաձիգ, իսկ 2013 թվականից աշխատում եմ Արարատի մարզային վարչության ուղեկցող դասակում, իսկ 2019 թվականից որպես ուղեկցող դասակի հրամանատար:
Ձեր բանավոր հարցերին պատասխանում եմ, որ 2021 թվականի հունիսի 4-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Արտաշատ քաղաք հանրահավաք կազմակերպելու է կապակցությամբ՝ որպես ուղեկցող դասակի հրամանատար ես ծառայություն եմ իրականացրել Արտաշատ քաղաքի հրապարակի տարածքում: Նշեմ, որ ծառայությունը այդ օրն սկսվել է ժամը 17:00-ից: Այդ ժամանակ ծառայություն էին իրականացնում այդ տարածքում ոստիկանության Արտաշատի բաժնի, Վեդիի բաժնի, Մասիսի բաժնի աշխատակիցները, ինչպես նաև ոստիկանության ԱՄՎ աշխատակիցները: Նշեմ, որ այդ օրը ժամը 19-ի սահմաններում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եկավ իր աշխատակազմով Արտաշատ քաղաքի հրապարակ: Այդ ժամանակ հավաքվել էին քաղաքացիներ, ինչպես նաև այնտեղ իրենց գործունեությունն էին իրականացնում լրագրողները, որոնք ըստ իմ տեսածի երկու աղջիկներ էին: Նշեմ, որ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ Ամո Խարազյանի անվան թատրոնի վարչական շենքի ներսում էր, քաղաքացիների մեծամասնությունը հավաքված էր դրսում, հենց թատրոնի դիմաց, իսկ մենք կատարում էինք մեր աշխատանքը' պահպանում էինք հասարակական կարգը: Երբ ես գտնվում էի հենց նույն վայրում, այդ ժամանակ ամբոխի մեջ նկատեցի որ խառնաշփոթ, և մի աղջիկ բղավում է <<հեռախոսս տարան>>: Այդ ժամանակ ես անմիջապես ուշադրությունս սևեռեցի այդ ուղղությամբ և նկատեցի, որ սև և սպիտակ զոլերով կարճաթև մայկայով մի կին ամբոխի միջից փորձում է արագ հեռանալ: Հասկացա, որ այդ կինն է հեռախոսը վերցնողը ու անմիջապես վազեցի նրա հետևից, կանգնեցրել ենք ու տեսա, որ ձեռքին հեռախոսն է: Հենց այդ պահին էլ լրագրողներից մեկը, ում ես ավելի վաղ տեսել էի նկարահանում կատարելիս, մոտեցավ մեզ և ցույց էր տալիս հենց այդ կնոջ ու ասում էր հենց ինքն է խլել հեռախոսը: Այդ պահին ձեռքս մեկնեցի, բռնեցի այդ կնոջ ձեռքը, որի մեջ էր գտնվում հեռախոսը, որ ձեռքից վերցնեմ, այդ ժամանակ իմ կողքին էր անմիջապես գտնվում ՈԱՄՎ տեսուչ Լևոն Անտոնյանը և վերջինս նույնպես ձեռքը մեկնել ու բռնել էր այդ կնոջ ձեռքը, ու ինքը վերցրեց լրագրողի հեռախոսը այդ կնոջ ձեռքից: Այդ ժամանակ, երբ մենք այդ գործողություններն էինք կատարում, հավաքի մասնակիցներից թրաշով մի տղամարդ, ով հետո եմ իմացել, որ այդ հեռախոս խլող կնոջ եղբայրն է, անընդհատ ցանկանում էր մոտենալ քրոջը, գոռգոռում էր, սակայն ոստիկանները պահել էին նրան և թույլ չտվեցին, որ մոտենա: Խոսակցության ժամանակ ես հասկացա, որ այդ կինը ով խլել էր լրագրողի հեռախոսը, ասում էր․ <<հազար անգամ ասեցինք, որ չնկարես, չես հասկանում>> ու որից էլ հասկացա, որ հենց այդ լրագրողի գործունեությունը այդ կնոջ դուրը չի եկել, դրա համար էլ խլել է բջջային հեռախոսը, որ այլևս չնկարի: Դրանից ՈԱՄՎ տեսուչ Լևոն Անտոնյանը այդ բջջային հեռախոսը հետ վերադարձրեց լրագրողին: Հենց այդ ժամանակ էլ իմացել եմ, որ այդ կնոջ անունը Սոնա է, իսկ լրագրողի անունը Անի, իսկ Սոնայի եղբոր անունը ես չգիտեմ: Տեղեկացել եմ նաև, որ Սոնան Արարատի մարզի Արաքսավան համայնքի բնակիչ է: Այդքանն է եղել միջադեպը, որից հետո հանդարտվել են և մինչ Նիկոլ Փաշինյանի թատրոնի վարչական շենքից դուրս գալը ղեկավարությունը մեզ ասեց, որ վարչապետի պաշտոնակատարը գնում է եկեղեցի, ու մենք գնացել ենք եկեղեցու հարակից տարածքներ, այնտեղ ծառայությունը շարունակելու համար: Քիչ հետո այնտեղ քայլելով եկել են մարդիկ, ինչպես նաև վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը իր թիմով և որոշակի ժամանակ այնտեղ մնալուց հետո հեռացել են: Ծառայությունը ավարտելուց հետո գնացել գնացել են տուն։
Հարց-Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, Սոնա Հակոբյանը լրագրող Անի Գևորգյանի ձեռքից հեռախոսը խլելուց հետո մեկ անգամ ապտակել է վերջինիս դեմքի շրջանին: Ինչ գիտեք այդ մասին, Դուք տեսել եք այդ հանգամանքը, թե՝ ոչ:
Պատասխան: Հարցին պատասխանում եմ, որ ես չեմ տեսել, թե ինչպես է Սոնա Հակոբյանը ապտակում լրագրող Անի Գևորգյանին, սակայն այնտեղ, հենց տեղում Անի Գևորգյանն էր ասում, որ Սոնա Հակոբյանը նաև ապտակել է իրեն, սակայն ես չեմ տեսել:
Հարց-Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ Սոնա Հակոբյանի եղբայրը լրագրող Անի Գևորգյանին ասել է, որ հանրահավաքին մասնակցող Սոնա Հակոբյանը իր քույրն է, եթե նկարի հեռախոսը կջարդի ու այդ ժամանակ , Անի Գևորգյանը տեսախցկը միացրած վիճակում ցանկացել է հեռանալ, այդ թրաշով տղամարդը հարվածել է իր ձեռքին, որից տեսախցիկը ուղղվել է դեպի ներքև: Դուք տեսել կամ լսել եք այդ ամենը, թե՝ ոչ:
Պատասխան: Ես այդ ամենը չեմ տեսել։ Չեմ տեսել, թե ինչպես է այդ թրաշով տղամարդը հարվածում Անի Գևորդյանի ձեռքին, չեմ լսել նաև վերջինիս կողմից տված հեռախոսը կոտրելու մասին սպառնալիքներ, քանի որ մարդիկ շատ էին հավաքված, աղմուկ էր և բացի դա էլ ես հենց այդ տարածքում չեմ եղել, որ տեսնեի կամ լսեի այդ խոսակցությունը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, Սոնա Հակոբյանը սպառնացել է Անի Գեորգյանին ասելով, որ աչքերը կհանի: Նման սպառալիքներ Սոնա Հակոբյանի կողմից լսել եք, թե՝ ոչ:
Պատասխան: Հարցին պատասխանում եմ, որ ես չեմ լսել Սոնա Հակոբյանի կողմից նման սպառնալիքներ, միայն տեսել եմ, որ լրագրող Անի Գևորգյանի հեռախոսը ձեռքին հեռանում էր ամբոխի միջից, վազել եմ նրա հետևից, որից հետո վերցրել ենք հեռախոսը և վերադարձրել Անի Գևորգյանին անվնաս վիճակում:
Հարց-Ռուպեր Դավո մականվամբ անձի ճանաչում եք, թե՝ ոչ:
Պատասխան: Հարցին պատասխանում եմ, որ նման անձի մասին լսում եմ առաջին անգամ, չեմ ճանաչում:
Հարց-Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Ամո Խարազյանի անվան թատրոնի դիմացից դեպի եկեղեցի քայլերթի ժամանակ Ռուպեր Դավո մականվամբ տղան կանգնել է լրագրող Անի Գևորգյանի դիմաց, փակել է ճանապարհը, որով խոչընդոտել է Անի Գևորգյանի մասնագիտական գործունեությանը և հետո ձևացրել է, թե իբր միամիտ է ստացվում: Ինչ է հայտնի Ձեզ այդ մասին:
Պատասխան: Հարցին պատասխանում եմ, որ լսում եմ առաջին անգամ, չեմ տեսել և չեմ լսել, բացի դա էլ չէի կարող տեսնել, քանի որ մենք մեր խմբով ավելի շուտ ենք գնացել եկեղեցու հարակից տարածք և ամբոխի հետ չենք քայլել, մենք գնացել ենք եկեղեցու հարակից տարածք և մոտ 15 րոպե անց նոր ամբոխը քայլելով մոտեցել է եկեղեցուն:>>։
(գ․թ․ 62-65 և դատական նիստի ձայնային արձանագրում)
Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո Վահե Նազարյանը պատասխանել է իրեն առաջադրված հարցերին։
Նախագահող դատավոր Հ.Պետրոսյան.
Հարց-Ճիշտ էր ցուցմունքը, որը հրապարակվեց:
Պատասխան-Այո, ճիշտ է:
Մեղադրող Հ.Նիկողոսյան.
Հարց-Պնդեցիք, որ ձեր ցուցմունքը ճիշտ էր, ենթադրվում է, որ հասկացաք նաև ցուցմունքի էությունը, դատարանում տված ցուցմունքի և քննիչի մոտ տված ցուցմունքի հակասությունները: Ձեր համար պարզ էր թե որոնք էին այդ հակասությունները: Ինչով կպատճառաբանեք, որ որոշակի հանգամանքներ նախաքննական ցուցմունքում նշված են, բայց դատարանում դրանց մասին չասեցիք:
Պատասխան-Երկար ժամանակ է անցել, դրա համար չի հիշում: Ինքը պնդում է իր ցուցմունքը, ինչ գրել է ճիշտ է, իրականությանը համապատասխանում է:
Հարց-Կա այնպիսի հանգամանք քննիչի մոտ գրած ցուցմունքում, որ իրականությանը չի համապատասխանում, կամ այնպիսի հանգամանք, որ ավել եք նշել, կամ չեք նշել, կուզենայիք ավելացնել:
Պատասխան-Ոչ:
(դատական նիստի ձայնային արձանագրում)
Վկա Լևոն Անտոնյանի դատաքննական ցուցմունքով այն մասին, որ ամբաստանյալներին և տուժողին չի ճանաչում, նրանց հետ թշնամական կամ բարեկամական հարաբերություններ չունի:
Աշխատանքի բերումով ոստիկանությունը պարբերաբար և տարբեր տեղերում իրականացնում է ծառայություն՝ հասարակական կարգը պահպանելու համար:
Կոնկրետ օրվա վերաբերյալ կարող է շատ բան չհիշել, որովհետև բավական ժամանակ է անցել: Եթե որոշ բաներ չհիշի, խնդրում է իր ցուցմունքը հիմք ընդունել:
Կոնկրետ օրը չի հիշում, ծառայություն են իրականացրել Արտաշատի թատրոնի դիմաց, որը կապված էր վարչապետի այցի հետ: Մոտ 10-15 մետր այն կողմ հավաքված ժողովրդի մեջ նկատել է խառնաշփոթ, մոտեցել է հասկանալու ինչ է կատարվում: Մի աղջիկ, եթե չի սխալվում տուժողը, գոռում էր, որ իր հեռախոսը գողացան, մոտեցել է, հասկացել է ով է գողացել, մի կին էր, որն այդտեղ կանգնած էր, ասում էր, որ. <<ինձ նկարում էր, ես պնդեցի, որ չնկարի, հեռախոսը վերցրել եմ ձեռքից>>: Դրանից հետո իրենց ծառայողների միջոցով հեռախոսը հետ է վերցվել և վերադարձվել նրան: Ինքն այլ բան էլ չի տեսել:
Մեղադրող Հ.Նիկողոսյան.
Հարց-Ում հեռախոսն էին վերցրել ձեռքից, այդ մարդն ինչ գործ ուներ այդտեղ ըստ ձեզ: Դուք նշեցիք, որ եթե չեք սխալվում ինքն էր: Դուք չեք սխալվում, նա էր, բայց ով էր նա մասնագիտությամբ:
Պատասխան-Նրա մեկնաբանությամբ, որ բարձրաձայնում էր լրագրող էր, բայց լրագրողական որևէ փաստաթուղթ բեյջի տեսքով ինքը չի տեսել, չի հիշում:
Հարց-Իսկ տեղեկացաք հեռախոսը վերցնելու պատճառի մասին, ինչ է եղել, հայտնի դարձավ ինչու է այդ հեռախոսը վերցրել այդ անձը:
Պատասխան-Ինչ որ ուղիղ նկարահանման խնդիր է եղել, այդ անձը պնդել է, որ իրեն չնկարի, սակայն շարունակել է նկարահանումը և նա էլ ձեռքից վերցրել է հեռախոսը:
Հարց-Իսկ այդ ժամանակ, դեպքի հետ կապված, ձեզ որևէ մեկը մոտեցավ, թե չմոտեցավ, ներկայացավ, թե չներկայացավ:
Պատասխան-Ոչ: Այդտեղ ամբոխ էր հավաքված, նա էլ շնորհակալություն հայտնեց, որ հեռախոսը տվել են նրան:
Հարց-Ինչ էր ասում այն անձը, ում ձեռքից որ վերցրել էին հեռախոսը:
Պատասխան-Ասում էր, որ. <<հեռախոսս գողացան, տարան>>, և իրենք այդ ձայների վրա են մոտեցել նրան, որ իմանան ինչ է եղել: Բայց դա գողություն չէր, կոնֆլիկտի արդյունքում էր …:
Հարց-Բռնության մասին վկայող խոսակցություն լսել եք, թե՝ ոչ:
Պատասխան-Ոչ, չի լսել:
Տուժողի ներկայացուցիչ Դավիթ Ավագյան.
Հարց-Իսկ դուք որտեղ էիք գտնվում, որ այդ բղավոցների ձայնից մոտեցել եք:
Պատասխան-Ինքը մոտակայքում ծառայություն էր իրականացնում մոտ 10-15 մետր այն կողմ:
Հարց-Այսինքն, բուն միջադեպը, որ տեղի է ունեցել, հեռախոսը, որ խլել են, այլ գործողություններ դուք չեք նկատել:
Պատասխան-Ոչ, ձայների վրա են մոտեցել:
Հարց-Իսկ երբ հասել եք Սոնային, նա որտեղ էր, ով է հեռախոսը նրանից վերցրել:
Պատասխան-Անձամբ ինքը չի վերցրել, եթե ինքը չի սխալվում Նազարյան Վահեն է վերցրել: Ինքը մոտեցել է Անի Գևորգյանին, հարցրել է ինչ է եղել, նա ասեց, որ <<հեռախոսս գողացան>> ու վայրկյանների ընթացքում Վահեն հեռախոսը տվել է իրեն, ինքն էլ այն տվել է Անի Գևորգյանին ու վերջինս իրեն շնորհակալություն է հայտնել:
Տուժող Անի Գևորգյան.
Հարց-Դուք ասեցիք, որ կոնֆլիկտի արդյունքում է եղել: Ինչից էր պարզ, միայն ելնելով ամբաստանյալի ասածներից: Եթե մոտակայքում ծառայություն էիք իրականացնում, այնտեղ դուք չեք նկատել տեսանկարահանող անձանց:
Պատասխան-Ինքը չի պնդում, որ կոնֆլիկտ է եղել, ինքը նման բան չի ասել, ինքը լսել է, որ խառնաշփոթ է: Ինքը չի նկատել, որ դուք նկարեիք, իսկ կամերաներ շատ կային, նկարում էին, չի կարող դա հերքել:
Հարց-Իսկ հեռախոսը վերդարձնելուց հետո ոստիկանների կողմից ինչ գործողություններ են եղել, թե ամբաստանյալների նկատմամբ, և թե այդ պահին նաև իր նկատմամբ: Ինչ գործողություն եք արել:
Պատասխան-Իրեն հասել է միայն այդ ժամանակ հասարակական կարգը պահպանել տվյալ ծառայության ժամանակ, իսկ մնացածի մասով տեղյակ չի: Բայց որ հստակ հիշում է, որ հեռախոսը վերադարձվել է ձեզ և ձեր կողմից էլ հայտնվել է շնորհակալություն, դա է փաստել, իսկ դրանից հետո տեղյակ չի ինչ է եղել, նյութեր են նախապատրաստվել, թե չէ, չգիտի:
Հարց-Դուք ում հետ ինձ վերադարձրեցիք հեռախոսը:
Պատասխան-Եթե չի սխալվում Նազարյան Վահեի հետ:
Հարց-Քաղաքացիական հագուստով էր:
Պատասխան-Չի հիշում:
Ամբաստանյալ Սոնա Հակոբյանի պաշտպան Լիաննա Գասպարյան.
Հարց-Դուք ձեր խոսքում նշեցիք, որ այդտեղ կինը պահանջում էր, որ իրեն չնկարեն:
Պատասխան-Ինքը չի տեսել, բայց լսել է:
Հարց-Ըստ ձեզ՝ այդ հեռախոսը վերցնելու հանգամանքը կապված էր նրա հետ, որ իրեն չնկարեն:
Պատասխան-Ինքը ենթադրում է, որ այո:
Հարց-Դուք լինելով ոստիկանության աշխատակից և այդ օրը գտնվելով ծառայության մեջ, պահպանելով այդտեղ հասարակական կարգը, չեք նկատել որպես լրագրող լինելու հանգամանքը փակցված տուժողի վրա:
Պատասխան-Կոնկրետ նրա մասով՝ ոչ, չի նկատել:
Հարց-Այսինքն, դուք նշեցիք եղել են նաև այլ անձինք, որ տեսել եք լրագրողական գործունեություն են իրականացնում: Կոնկրետ Անի Գևորգյանին չեք հասկացել, որ լրագրող է:
Պատասխան-Եթե խոսքը վերաբերում է, որ պետք է հասկանալ իր բեյջով՝ ոչ, իսկ եթե բանավոր ասելով, ենթադրել է, որ միգուցե լրագրող է:
Հարց-Երբ որ մոտեցել եք, նոր եք իմացել:
Պատասխան-Այո, նրա ասելուց հետո:
Հարց-Իսկ մինչ այդ դուք ինքներդ չեք հասկացել, որ նա լրագրող է:
Պատասխան-Այո:
Ամբաստանյալ Վահագն Հակոբյանի պաշտպան Անդրանիկ Մնացականյան.
Հարց-Ցուցմունք տվեցիք, որ միջադեպը հանդարտվել է և դրանից հետո տեղյակ չեք եղել նյութեր նախապատրաստվել է, չի նախապատրաստվել: Դուք չեք հրավիրվել հարցաքննության:
Պատասխան-Հրավիրվել է: Նյութեր նախապատրաստելը հարցաքննության հետ կապ չունի: Նյութերը կարող են ոստիկանությունում նախապատրաստվել, իսկ ինքը ցուցմունքը տվել է քննչականում:
Հարց-Դուք միայն Արտաշատի տարածքում եք ծառայություն իրականացրել նշված օրը:
Պատասխան-Այո:
Հարց-Հնարավոր է հանգամանքներ, որոնց մասին չեք հայտնում չհիշելու պատճառով:
Պատասխան-Կարծում է չէ, բայց եթե մի բան էլ կա, ապա իր ցուցմունքը հիմք է:
Տուժող Անի Գևորգյանի ներկայացուցիչ Դավիթ Ավագյան.
Հարց-Իսկ մինչև միջադեպը առհասարակ Անի Գևորգյանին դուք նկատել եք, նրա հետ որևէ կերպ առնչվել եք:
Պատասխան-Ոչ:
Դատաքննության ժամանակ հրապարակված և հետազոտված Լևոն Սամվելի Անտոնյանի 07․07․2021թ․ ցուցմունքով այն մասին, որ․ << (․․․) 2014 թվականից աշխատում եմ ՈԱՄՎ-ում, սկզբում որպես կադրերի տեսուչ, իսկ 2019 թվականի մարտ ամսից որպես շտաբի տեսուչ: Ձեր բանավոր հարցերին պատասխանում եմ, որ 2021 թվականի հունիսին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Արտաշատ քաղաք հանրահավաք կազմակերպելու կապակցությամբ, որպես ոստիկանության ծառայող ընդգրկված եմ եղել հասարակական կարգի պահպանման մեջ և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Արտաշատ քաղաք բնակիչների հետ հանդիպման ժամանակ իրականացրել եմ ծառայություն: Ծառայությունը սկսվել է Արտաշատ քաղաքում ժամը 17:00-ից: Այդ ժամանակ ծառայություն էին իրականացնում այդ տարածքում ոստիկանության Արտաշատի բաժնի, Վեդիի բաժնի, Մասիսի բաժնի աշխատակիցները, ինչպես նաև ոստիկանության ՈԱՄՎ աշխատակիցները: Նշեմ, որ այդ օրը ժամը 19-ի սահմաններում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եկավ իր աշխատակազմով Արտաշատ քաղաքի հրապարակ: Այդ ժամանակ հավաքվել էին քաղաքացիներ, ինչպես նաև այնտեղ իրենց գործունեությունն էին իրականացնում տարբեր լրատվամիջոցների աշխատակիցներ, որոնց թվում էին 2 աղջիկ լրագրողներ: Երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներով մտավ Ամո Խարազյանի անվան թատրոնի վարչական շենք, այդ ժամանակ բնակիչների մի մասը ներսում էին, իսկ մնացած քաղաքացիները դրսում, իսկ ոստիկանության աշխատակիցներս պահպանում էինք հասարակական կարգը: Երբ շրջում էինք քաղաքացիների մեջ, այդ ժամանակ թատրոնի աջակողմյան հատվածում լսեցի վիճաբանության ձայներ, անմիջապես շրջվել եմ և արագ մոտենալով այդ վիճաբանողներին, նկատեցի, որ 2 կին են և նրանցից մեկը բղավում էր. <<տարավ, հեռախոսս տարավ>> և ինձ խնդրեց ու մատնացույց անելով մի կնոջ ում հագին կար սև և սպիտակ զոլերով կարճաթև վերնաշապիկ, սովորականից ավելի գեր էր, ամբոխի միջիցփորձում էր արագ հեռանալ: Հասկացա, որ այղ կինն է հեռախոսը վերցնողը ու անմիջապես վազեցի նրա հետևից, կանգնեցրել ենք նրան ես և ուղեկցող դասակի հրամանատար Վահե Նազարյանը ու տեսանք, որ ձեռքին հեռախոսն է: Նրան հարցրեցինք այդ ձեռքինը ինչ հեռախոս է, պատասխանեց, որ լրագրողինն է, իրեն է նկարել, զգուշացրել է, որ իրեն չնկարի մի քանի անգամ, որից հետո նրա ձեռքից հեռախոսը վերցրել է, որ իրեն չնկարի: Ես նրա ձեռքից վերցրել եմ հեռախոսը և այդ ժամանակ, քանի որ այդ լրագրողը ում անունը տեղում եմ իմացել Անի է, հետ եմ վերադարձրել նրան անվնաս վիճակում: Անին շնորհակալություն է հայտնել մեզանից, հետո հանդարտեցրել եմ նրանց ու անցել եմ իմ հետագա ծառայությանը: Նշեմ, որ նույնիսկ չեմ իմացել լրագրողի ձեռքից հեռախոսը խլած կնոջ անունը և նրա անունը մինչ օրս չգիտեմ: Այդ ժամանակ, երբ մենք այդ գործողություններն էինք կատարում, մասնակիցներից մի թրաշով տղամարդ, բղավում էր, որ այղ լրագրողը ընդդիմադիր ուժերի կողմից ուղարկած լրագրող է, եկել է այդտեղ իրենց սադրելու ու բղավում էր, սակայն ոստիկանները նրան հանդարտեցրին, այլ գործողություններ նրանց կողմից չեմ նկատել: Խոսակցության ժամանակ լրագրող Անին ժողովրդին ասում էր․ <<տեսաք ժողովուրդ, որ ինձ ապտակեց այդ կինը>> և նա նկատի ուներ այդ հեռախոսը խլող կնոջը, սակայն ես այդ կնոջ կողմից լրագրող Անիին ապտակելը չեմ տեսել: Այդքանն է եղել միջադեպը, որից հետո հանդարտվել են և մինչ Նիկոլ Փաշինյանի թատրոնի վարչական շենքից դուրս գալը, ես քանի որ գիտեի, որ պետք է քայլեին եկեղեցի, ես մեքենայով փողոցներով՝ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցով դեպի Երասխ-Երևան մայրուղով գնացել եմ եկեղեցու հարակից տարածք, այնտեղ ծառայությունս շարունակելու համար: Երբ հասա այնտեղ, վարչապետի պաշտոնակատարը արդեն հրաժեշտ էր տալիս իրեն ուղեկցած քաղաքացիներին: Այնտեղ որևէ արտառոց բան չեմ նկատել, որևէ միջադեպ տեղի չի ունեցել և չի արձանագրվել: Այնտեղից ծառայությունն ավարտվել է և վերադարձել եմ իմ աշխատավայր:
Հարց-Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ձեր կողմից նշած Անի Գևորգյանի հեռախոսը ձեռքից խլած քաղաքացին և ձեր կողմից նշած թրաշով անձնավորությունը քույր և եղբայր են, ինչ կասեք այդ մասին:
Պատասխան։ Հարցին պատասխանում եմ, որ ես տեղեկացված չեմ, լսում եմ առաջին անգամ, որ նրանք քույր և եղբայր են:
Հարց: Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, Սոնա Հակոբյանը լրագրող Անի Գևորգյանի ձեոքից հեոախոսը խլելուց հետո մեկ անգամ ապտակել է վերջինիս դեմքի շրջանին: Ինչ գիտեք այդ մասին, Դուք տեսել եք այդ հանգամանքը, թե՝ ոչ:
Պատասխան: Հարցին պատասխանում եմ, որ ես չեմ տեսել, թե ինչպես է Սոնա Հակոբյանը ապտակում լրագրող Անի Գևորգյանին, սակայն այնտեղ հենց տեղում Անի Գևորգյանն էր ասում, որ այդ կինը, այսինքն Սոնա Հակոբյանը հեռախոսը խլելուց բացի ապտակել է իրեն, սակայն ես չեմ տեսել:
Հարց: Քրաեկան գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ Սոնա Հակոբյանի եղբայրը լրագող Անի Գևորգյանին ասել է, որ հանրահավաքին մասնակցող Սոնա Հակոբյանը իր քույրն է, եթե նկարի հեոախոսը կջարդի ու այդ ժամանակ, երբ Գևորգյանը տեսախցիկը միացրած վիճակում ցանկացել է հեռանալ, այդ թրաշով մարդը հարվածել է իր ձեոքին, որից տեսախցիկը ուղղվել է դեպի ներքև: Դուք տեսել կամ լսել եք այդ ամենը, թե՝ ոչ:
Պատասխան: Քանի որ ես գտնվել եմ միջադեպից հեոու և նկատել եմ միայն խառնաշփոթը ու նոր եմ միայն մոտեցել նրանց պարզելու եղելությունը, իսկ Ձեր կողմից նկարագրած դեպքին ականատես չեմ եղել և ոչինչ չեմ կարող ասել:
Հարց-Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Սոնա Հակոբյանը սպառնացել է Անի Գևորգյանին ասելով, որ աչքերը կհանի: Նման սպառնալիքներ Սոնա Հակոբյանի կողմից լսել եք, թե՝ ոչ:
Պատասխան: Հարցին պատասխանում եմ, որ ես չեմ լսել Սոնա Հակոբյանի կողմից _ սպառնալիքներ, միայն տեսել եմ, որ լրագրող Անի Գևորգյանի հեռախոսը ձեռքին հեռանում էր ամբոխի միջից, վազել եմ նրա հետևից, որից հետո վերցրել ենք հեռախոսը և վերադարձրել Անի Հակոբյանին անվնաս վիճակում:
Հարց-Ռուպեր Դավո մականվամբ անձի ճանաչում եք, թե՝ ոչ:
Պատասխան: Հարցին պատասխանում եմ, որ նման անձի մասին լսում եմ առաջին անգամ, չեմ ճանաչում:
Հարց-Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Ամո Խարազյանի անվան թատրոնի դիմացից դեպի եկեղեցի քայլերթի ժամանակ Ռուպեր Դավո մականվամբ տղան կանգնել է լրագրող Անի Գևորգյանի դիմաց, փակել է ճանապարհը, որով խոչընդոտել է Անի Գևորգյանի մասնագիտական գործունեությանը և հետո ձևացրել է, թե իբր միամիտ է ստացվում: Ինչ է հայտնի Ձեզ այդ մասին:
Պատասխան։ Հարցին պատասխանում եմ, որ ես վերոնշված քալերթի ժամանակ ծառայություն չեմ իրականացրել, իմ խնդիրն է եղել շուտ հասնել Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում գտնվող եկեղեցու տարածք, որպեսզի օգնեմ այնտեղ ծառայություն
իրականացնող, հասարակական կարգը պաշտպանող ոստիկանության ծառայողներին, հետևաբար այդ հանգամանքը չէի էլ կարող տեսնել և նույնիսկ այդ մասին ոչինչ չեմ լսել:
Հարց: Մինչ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Արտաշատ քաղաքում քաղաքացիների հետ հանդիպումը վերջինս գտնվել է Արարատի մարզի Մասիս գյուղում և այնտեղ, երբ ավարտել է հանդիպումը, լրագրողները նստել են իրենց մեքենան, որպեսզի շարժվեն դեպի Արտաշատ քաղաք, այդ ժամանակ մի քանի քաղաքացիներ թքել են այդ ավտոմեքենայի ուղղությամբ և տվել են հայհոյանքներ: Ինչ գիտեք այդ մասին:
Պատասխան: Ձեր հարցին պատասխանում եմ, որ նման բան ես չէի կարող տեսնել, քանի որ ես այնտեղ ծառայություն չեմ իրականացրել, իսկ նման դեպքի մասին չեմ լսել։ Ցուցմունքիս այլ ավելացումներ չունեմ։>>։
(գ․թ․ 66-70 և դատական նիստի ձայանային արձանագրում)
Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո վկա Լևոն Անտոնյանը պատասխանել է իրեն առաջադրված հարցերին։
Նախագահող դատավոր Հ.Պետրոսյան.
Հարց-Վկա Լևոն Անտոնյան, ձեր ցուցմունքը ճիշտ էր:
Պատասխան-Այո:
Հարց-Ձեր ցուցմունքում մասնավորապես նշել եք հետևյալը. <<Հավաքի մասնակիցներից թրաշով մի տղամարդ բղավում էր, որ այդ լրագրողը ընդդիմադիր ուժերի կողմից ուղարկված լրագրող է, եկել է այդտեղ իրենն սադրելու, և այդպես բղավում էր, սակայն ոստիկանները նրան հանդարտեցրեցին: Այլ գործողություններ նրանց կողմից չեմ նկատել>>: <<Այդ լրագրողը>> ասելով ումը նկատի ուներ՝ Անի Գևորգյանին, այո:
Պատասխան-Ենթադրում է, որ այո, որովհետև մինչ այդ Անին էր ասում, որ ինքը լրագրող է:
Հարց-Եվ նշել եք <<թրաշով տղամարդ>>, ում մասին է խոսքը:
Պատասխան-Չի կարող ասել:
Մեղադրող Հ.Նիկողոսյան.
Հարց-Դուք պնդեցիք ձեր նախաքննական ցուցմունքը և պնդեցիք, որ այն համապատասխանում է իրականությանը: Բայց դատարանում տված ձեր ցուցմունքի և քննիչի մոտ տված ցուցմունքի միջև եղած էական հակասությունները պարզ էր, թե՝ չէ, որոնք են այդ հակասությունները:
Պատասխան-Հակասություններ՝ որպես այդպիսին, ավելի շատ չհիշելու արդյունք է:
Հարց-Անցել է ժամանակ դրա համար չեք հիշում և չեք նշել:
Պատասխան-Այո:
Հարց-Քննիչի մոտ ցուցմունք տալուց նշել եք, որ. <<հավաքի ժամանակ նկատել եմ երկու լրագրողների>>: Հետագայում նշել եք, որ. <<հեռախոսը վերադարձրեցի այդ լրագրողին՝ երկուսից մեկին>>: Այստեղ, դատարանում ցուցմունք տվեցիք, որ մինչև վիճաբանությունը դուք չեք իմացել, որ հեռախոսը ումից որ վերցրել են, այդ անձը լրագրող է, բայց քննիչի մոտ ասում եք, որ ներկա էին նաև երկու լրագրողներ: Այսինքն, մինչև հեռախոսը վերադարձնելը ձեզ պարզ է եղել, որ այդ անձը լրագրող է:
Պատասխան-Պարզ է եղել այնքանով, ինչքանով որ նա է իրեն ասել:
Հարց-Այո, կամ ոչ: Պարզ է եղել, թե՝ ոչ: Դուք որ ձեր ցուցմունքում նշում եք, որ կային երկու լրագրողներ, այդ ժամանակ դուք դեռևս Անիի հետ չեք խոսել և ասում եք, որ. << հեռախոսը վերադարձրեցի այդ լրագրողին>>: Այսինքն, ստացվում է, որ դուք մինչև հեռախոսը վերադարձնելը, առանց Անի Գևորգյանի հետ զրուցելու, ձեր համար պարզ է եղել, որ Անին լրագրող է:
Պատասխան-Չէ, դեպքը եղել է, դեպքից հետո է պարզ դարձել:
Հարց-Դուք ձեր ցուցմունքում չեք նշում, որ դեպքից հետո իմացել եք լրագրող է:
Պատասխան-Ինքը մեկնաբանեց իր ասածը, իմացել է որ լրագրող է և այդ ցուցմունքն էլ որ տվել է, բարձրաձայնվելուց հետո է իմացել:
Հարց-Իսկ ինչու ցուցմունքում չեք նշել այնպես, որ հեռախոսը տալու պահին եք իմացել, որ լրագրող է, այլ նշել եք, որ այնտեղ էին երկու լրագրող և հեռախոսը տվեցի այն լրագրողին:
Պատասխան-Միջադեպից հետո նրանից է իմացել նրա լրագրող լինելու հանգամանքը:
Հարց-Այդ դեպքում դատարանի հարցին պատասխանեցիք, որ քննիչի մոտ գրած ձեր ցուցմունքը ճիշտ է: Ինչու այդ հանգամանքի մասին չեք նշել քննիչի մոտ, ավելին, նշել եք, որ. <<երկու լրագրողներ կային, հեռախոսը վերցրեցի ու տվեցի լրագրողին>>:
Պատասխան-Չի համարել խիստ կարևոր, ուշադրություն չի դարձրել:
Հարց-Դատարանը հրապարակեց ձեր նախաքննական ցուցմունքը: Ցուցմունքի մեջ նշել եք, որ. <<հեռախոսը վերցնելու պահին այդ կինը գոռում էր, որ լրագրողի հեռախոսն է, հազար անգամ ասեցի մի նկարի, բայց նա նկարեց>>: Այսինքն, մինչև Անիի ներկայանալը ձեզ, Սոնա Հակոբյանն է ձեզ ասել, որ լրագրողի հեռախոս է:
Պատասխան-Իրավիճակը ընդամենը մի քանի վայրկյան է տևել, և այդ մի քանի վայրկյան տևողության ժամանակահատվածում լսվել են բազմաթիվ բաներ: Ինքը մոտեցել է Անիին: Հեռախոսը վերցնելուց անմիջապես հետո, դեպքի ընթացքում են իմացել:
Հարց-<<Հասկացա, որ այդ կինն է հեռախոսը վերցնողը ու անմիջապես վազեցի նրա հետևից: Կանգնեցրել ենք նրան և ես, ուղեկցող դասակի հրամանատար Վահե Նազարյանը, տեսանք, որ ձեռքին հեռախոսն էր: Նրան հարցրեցինք ձեռքին ինչ հեռախոս է, նա պատասխանեց, որ լրագրողինն է, իրեն է նկարել, մի քանի անգամ զգուշացրել է, որ իրեն չնկարի, որից հետո նրա ձեռքից հեռախոսը վերցրել է, որ իրեն չնկարի: Ես նրա ձեռքից վերցրել եմ հեռախոսը և այդ ժամանակ քանի որ լրագրողի անունը տեղում իմացել է Անի է, հետ եմ վերադարձրել նրան անվնաս վիճակում>>: Ինչպես կբացատրեք սա, ոնց կպատճառաբանեք:
Պատասխան-Անին բղավում էր, որ ինքը լրագրող է, իր հեռախոսը գողացան, տարան ու դա վայրկյաններ է տևել, հետ ու առաջը չի կարող հստակ ասել:
Հարց-Քննիչի մոտ ինչ ցուցմունք, որ տվել եք, ամբողջությամբ ճիշտ է, պնդում եք, ավելացնելու որևէ բան ունեք:
Պատասխան-Այո, ճիշտ է, ավելացնելու բան չունի:
(դատական նիստի ձայնային արձանագրում)
Վկա Վահան Գյուլնազարյանի դատաքննական ցուցմունքով այն մասին, որ ամբաստանյալներին և տուժողին չի ճանաչում, նրանց հետ թշնամություն կամ բարեկամություն չունի: Ինքն այնտեղ ծառայություն է իրականացրել: Ծառայություն իրականացնելիս լսել է բարձր ձայներ, բայց չի մտածել, որ վիճաբանություն կլինի, քանի որ այդ դեպքն իր ծառայության վայրից 20 մետր հեռավորության վրա էր: Իրենք կանգնել են Ամո Խարազյանի անվան թատրոնի տարածքում, լրագրողները ցանկանում էին ներս մտնել, իրենք թույլ չեն տվել, քանի որ ներսում տեղ չկար: Դրանից հետո ինքը ծառայություն է իրականացրել աստիճանների մոտ, իրենից մի 20 մետր հեռավորության վրա, դեպի փոստի կողմը, աջ ու ձախ կողմերից բարձր ձայն էր գալիս, երկու լրագրող էին, մեկը Անին էր, մյուսը բոյով մի աղջիկ էր: Ինքը չէր կարող երկու կողմն էլ ուշադրություն դարձնել, քանի որ բարձր աղմուկ էր, որից հետո վարչապետը դուրս է եկել ու քայլել դեպի եկեղեցու կողմը և իրենք ուղեկցել են իրենց պարոն վարչապետին: Դրանից հետո վարչապետին ճանապարհել են ու ինքը ներկայացել է բաժին: Բաժնում տեղեկացել է, որ ինչ որլրագրող ուզեցել է քաղաքացուհի Սոնային նկարահանել, թույլ չէր տվել, սակայն լրագրողը Սոնայի կամքին հակառակ նկարել էր, որից հետո Սոնան հեռախոսը վերցրել է լրագրողի ձեռքից, որպեսզի չնկարի ու րոպեների ընթացքում հետ է վերադարձրել:
Նախագահող դատավոր Հ.Պետրոսյան.
Հարց-Նշեցիք, որ 2 լրագրող կար, այդ թվում՝ Անին: Ինչից էիք հասկացել, որ նրանք լրագրող են:
Պատասխան-Բեյջերից, որոնք փակցված էին նրանց վրա: Երկու լրագրողն էլ ուզում էին մուտք գործել դրամատիկական թատրոն, սակայն իրենք չէին թողնում, քանի որ նրանք մտադրված էին ինչ որ գործողություն իրականացնելու:
Հարց-Ով էր մտադրված:
Պատասխան-Լրագրողները: Այսինքն, ինչ որ վիճաբանության առիթ ստեղծելու նպատակով ոնց որ մասնակցեն պարոն վարչապետի այդ քարոզարշավին:
Հարց-Եթե լրագրողների նպատակը վիճաբանություն ստեղծելն էր, ինչու համապատասխան միջոցներ չէիք ձեռնարկում:
Պատասխան-Դեպքը տեղի ունենալու ժամանակ ինքն այնտեղ չի եղել, քանի որ նա ուզեցել է նկարել քաղաքացուն, քաղաքացին թույլ չի տվել, արգելել է, իսկ նա քաղաքացու կամքին հակառակ նկարել է, հեռախոսը նրա ձեռքից վերցրել է և րոպեներ անց հետ է վերադարձրել: Սրա մասին ինքը տեղեկացել է բաժնում, որի համար էլ գրել է զեկուցագիր:
Մեղադրող Հ.Նիկողոսյան.
Հարց-Նշեցիք, որ երկու լրագրողների եք նկատել դեպքի վայրում: Դատարանի հարցին պատասխանեցիք, որ իմացել եք լրագրողներ են, քանի որ ունեցել են փակցված բեյջ: Դատարանում հարցաքննվել են Անի Գևորգյանը, մյուս վկաները և պարզվել է, որ դեպքի ժամանակ Անին բեյջ փակցրած չի եղել, քանի որ մինչ այդ բեյջի թելը պոկված է եղել: Դուք ոնց կարող էիք բեյջով իմանալ, որ Անին լրագրող է:
Պատասխան-Ուրեմն բեյջի թելը վերջում է պոկվել:
Հարց-Մինչև թատրոնի տարածքում լինելն է բեյջի թելը կտրվել, այսինքն, դուք չէիք կարող բեյջով իմանալ, որ Անին լրագրող է: Պահանջում եմ հիշեք ինչ հանգամանքներում եք տեղեկացել, որ Անին լրագրող է:
Պատասխան-Ինքը վաղուց է աշխատում ոստիկանության համակարգում, միշտ ծառայություններ է իրականացրել միտինգներում, տարբեր դատական նիստերում և տեսել է նրան, բայց ինքը չի նկատել նրանց վիճաբանության առիթը և պատճառը:
Հարց-Այդ հեռախոսը վերցրեցին ու վերադարձրեցին, դուք ներկա եք եղել:
Պատասխան-Ինքը ներկա չի եղել, ուղղակի բաժնում է տեղեկացել և որպես սպա զեկուցագիր է գրել:
Տուժողի ներկայացուցիչ Դավիթ Ավագյան.
Հարց-Կոնկրետ այդ երկու լրագրողները, այդ թվում՝ Անի Գևորգյանը, ինչ գործողություններ էին կատարում, որ ասում եք փորձում էին վեճ ստեղծել:
Պատասխան-Ինքը չի նկատել նրանց դրսևորումները: Նրանք քաղաքացիներին նկարում էին, ինքը նրանց վիճաբանությունը չի նկատել, ուղղակի բաժնում տեղեկացել է, որ ոստիկանների կողմից ծառայություն իրականացնելիս այդ դեպքը տեղի է ունեցել:
Հարց-Այսինքն, այլ անձանցից եք լսել, որ նրանք փորձում էին վեճ ստեղծել, բայց դուք անձամբ ականատես չեք եղել նման գործողությունների:
Պատասխան-Այո:
Ամբաստանյալ Սոնա Հակոբյանի պաշտպան Լիաննա Գասպարյան.
Հարց-Եթե դուք տարբեր դատական նիստերին նրան տեսած չլինեիք, չճանաչեիք, տվյալ օրը նա չէր կրում բեյջ, դուք կկարողանայիք տարբերակել լրագրող է, թե ոչ:
Պատասխան-Ոչ:
Հարց-Դուք նշեցիք, որ այդ օրը նա բեյջ չի կրել:
Պատասխան-Ճիշտն ասած ինքը ճանաչել է լրագրողին, քանի որ այլ դատական նիստերով տեսել է նրան:
Հարց-Իսկ Սոնա Հակոբյանի կողմից Անիին որևէ հարված հասցնելուց, ապտակելուց, տեսել եք, թե՝ չէ:
Պատասխան-Չէ, նման բան չի եղել:
Ամբաստանյալ Վահագն Հակոբյանի պաշտպան Անդրանիկ Մնացականյան.
Հարց-Ասեցիք, որ միջադեպին մասնակից չեք եղել, այդ դեպքում ինչ զեկուցագիր եք գրել:
Պատասխան-Որպես սպա ինքն է զեկուցագիր գրել, քանի որ նրանք շարքայիններ էին:
Հարց-Այնտեղ եղել են սպաներ, որոնք անմիջապես ներկա են եղել: Դեպքը պետք է տեսնեիք, որ զեկուցագիր գրեիք և եթե դեպքը չեք տեսել, ինչ զեկուցագիր եք գրել, ձեզ հրամայել են:
Պատասխան-Չէ, ուղղակի ծառայություն էր իրականացրել նշված վայրում …:
Մեղադրող Հ.Նիկողոսյան.
Հարց-Ապտակի հետ կապված պաշտպանի հարցին պատասխանեցիք, որ ոչ, նման բան չի եղել, թե դուք նման բան չեք տեսել:
Պատասխան-Ինքը չի նկատել, եթե ականատես չի եղել դեպքի հանգամանքներին, ինքը չի կարող սխալ գրել:
(դատական նիստի ձայնային արձանագրում)
Դատարանի հետևությունները հիմնավորված են նաև հետազոտված հետևյալ ապացույցներով.
*** Տուժող Անի Գևորգյաևի կողմից <<Վայբեր>> հավելվածով տեսանյութը ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի հետաքննության խմբի տեսուչ Ռուբեն Բադալյանին տրամադրելու և վերջինիս կողմից տեսաձայնասկավառակի վրա ներբեռնելու մասին արձանագրությամբ, համաձայն որի` 2021թ. հունիսի 08-ին Անի Գևորգյանը դեպքի հետ կապված տեսանյութը ուղարկել է Ռուբեն Բադալյանին պատկանող <<Վայբեր>> հավելվածին, իսկ վերջինս այն ներբեռնել է լազերային սկավառակի վրա, փաթեթավորել և կնիքել է ծրարների համար նախատեսված կնիքով:
(գ.թ. 21)
*** Տուժող Անի Գևորգյաևի կողմից <<Վայբեր>> հավելվածով ոստիկանության աշխատակցին ուղղարկած և վերջինիս կողմից ձայնասկավառակում ներբեռնված տեսանյութերի զննության արձանագրությամբ, համաձայն որոնց.
1-ին տեսանյութի զննությամբ պարզվել է հետևյալը.
- Տեսագրությունն ունի 2 րոպե 45 վայրկյան տևողություն: Տեսագրությունը սկսվում է Արտաշատ քաղաքի թատրոնի շենքի դիմացի հատվածի ցուցաղրմամբ, որտեղ հավաքված են բազմաթիվ մարդիկ: Մի տղամարդ, որի անձը տեսանյութում չի երևում, ասում է. <<Ուրեմն էն կողմ չենք գնում Սյուզի ջան>>, ինչին ի պատասխան աղջկա ձայնով անձը հարցնում է <<Ինչի>>: Շարունակվում է տղամարդու նույն ձայնով խոսակցությունը <<Ուրեմն կանգնեք ստեղ, տենանք ում հետ ենք խոսալու>>, ինչին նույն աղջիկը պատասխանում է <<Մարզպետին բերեք, մարզպետի հետ խոսանք>>: Դրանից հետո նույն աղջիկը ինչ-որ մեկին դիմելով հարցնում է. <<Ասում եմ Ձեզ ընտեղ չտեսա ես>>, իսկ այդ ընթացքում լրագրող Անի Գեորգյանը բջջային հեռախոսով նկարում է դիմացը հավաքված մարդկանց, նրա աջ կողմում կանգնած է ոստիկան: Նույն աղջիկը շարունակելով խոսելը ասում է. <<Որ հիշողությունս լարեմ, Ձեզ այնտեղ չեմ տեսել>> և այդպես շարունակվում է խոսակցությունը: Այղ ընթացքում մեծահասակ մի տղամարդ երկու մատով բռնում է Անի Գևորգյանի աջ դաստակի շրջանից, սակայն վերջինս թևը քաշելով գնում է դեպի ձախ, իսկ այդ ընթացքում նրա դիմաց կանգնած, կիսաթև վերնաշապիկով, գագաթային շրջանը ճաղատ գլխով, չսափրված մի տղամարդ նայելով լրագրող Անի Գևորգյանին ասում է. <<էտ աղջիկը ընղեղա եղել, մի հատ իրան նկարիր, հեռախոսդ կջարդեմ>>: Այդ ընթացքում Անի Գևորգյանը շարունակելով նկարահանել հետ-հետ է գնում, իսկ չսափրված տղամարդը առանց գործողություն կատարելու, դուրս է գալիս նկարահանման տեսադաշտից: Հավաքվածները սկսում են բարձր խոսել, լրագրողը տարեց մարդուն հարցնում է. <<Հայրիկ ջան, դու նախորդ գյուղում էլ կայիր չէ>>, ինչին տարիքով տղամարդը պատասխանում է <<Հա>>: Դրանից հետո տեսանյութի 48-րղ վայրկյանին երեում է նույն չսափրված դեմքով տղամարդը, իսկ նրա հետևում մի կին, որի հագին կա սև ու սպիտակ զոլերով կիսաթև մայկա: Այդ կինը ձեռքը մեկնելով Անի Գևորգյանի ձեռքից խլում է բջջային հեռախոսը և հետ գնալով դուրս է գալիս նկարահանման տեսադաշտից, իսկ Անի Գեորգյաևը բղավելով ասում է << Ժողովուրդ հեռախոսս խլեց, հեռախոսս>>: Աղջկա ձայնով մեկն էլ գոռալով ասում է <<Հլը մի հատ հեռախոսը վերադարձրու>>: Ոստիկանները գնում են հեռախոսը խլած կնոջ հետևից, Անի Գեորգյաևը նույնպես գնում է նրանց հետևից, բղավելով ասում է <<Հենց հիմա հեռախոսս տվեք>>: Ոստիկանների գլխարկները թույլ չեն տալիս տեսնել, թե ինչ է տեղի ունենում դիմացը, մի պահ Անի Գեորգյանը գնում է հետ: Այդ ընթացքում չսափրված դեմքով տղամարդը փորձում է առաջ գնալ դեպի Անի Գևորգյանը, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս, իսկ հեռախոսը խլած կինը ասում է. <<Աչքերդ կհանեմ>>: Դրանից հետո աղջկա ձայնով մեկը, որն ամենայն հավանականությամբ նկարահանողն է, ասում է. <<Բացատրեք մարդկանց, որ Ձեր վրա տալուց է, որ մարդիկ մեզ հետ տենց են վարվում, ասեմ որ իմանաք>>, ապա նույն աղջիկը դիմելով ոստիկանին ասում է. <<Պարոն Սարգսյան, չեք ֆիքսում, որ քաղաքացիներն են արդեն մեր հեռախոսները խլում, էս Ձեր ոստիկանների վարքագծից չի գալիս, ոստիկանը պատասխանում է, որ չի տեսել, որից հետո աղջիկը հարցնում է. <<Բա Դուք ինչն էինք նայում ըտեղ, էտ ոնցա լինում, որ Դուք ոչ մի բան չեք տեսնում, Դուք տեսաք, որ մեզ խոչընդոտում էին, պարոն Թորոսյանը նորմալ խոսում էր մեր հետ>>: Տեսանյութի մնացած մասում սույն գործի քննությանը հետաքրքրող տվյալներ չկան:
2-րդ ֆայլի տեսագրությունը 49 վայրկյան է: Տեսագրությունը սկսվում է Արտաշատ քաղաքի եկեղեցու դիմացի ճանապարհի ցուցաղրմամբ, որտեղ քաղաքացիների երթ է, կան նաև ոստիկաններ: Տեսանյութում գործին վերաբերվող և քննությանը հեւոաքրքրող տվյալներ չկան:
3-րդ ֆայլի տեսագրությունը 3 րոպե 53 վայրկյան է: Տեսանյութը սկսվում է Մասիս գյուղում հանրահավաքի ցուցադրմամբ և 1-ին ֆայլի տեսագրությունում պատկերված, լրագրողի ձեռքից հեռախոսը վերցրած կինը ասում է. <<Ամոթա>>, որից հետո մի աղջիկ նրան ասում է. <<Ձեր գունավոր մանիկյուրներին նայեք>>, ինչին նույն կինը պատասխանում է. <<Էնքան զզվելի ես, որ մարդու սիրտա խառնում>>, ու դրանից հետո հեռանում է, իսկ լրագրողը այդ կնոջը հարցնում է. <<Ձեզ որևէ մեկը որևէ բան ասեց>> և լրագրողը սկսում է խոսել Արսեն Թորոսյանի հետ: Լրագրողի և Արսեն Թորոսյանի զրույցից հետո վերջինս հեռանում է, լսվում է կնոջ ձայն, որն ասում է. <<Ով ընկավ>>, որից հետո լրագրողը ոստիկանների մոտ կանգնած մի տղայի հարցնում է. <<Դուք ով եք, ինչ իրավունքով եք ինձ կպնում>>, ինչին այդ տղան պատասխանում է. <<Զգուշացնում էի չընկներ Ձեր պայուսակը>> և հեռանում է: Լրագրողը գնալով նրա հետևից հարցնում է. <<Դուք չներկայացաք, Դուք ով էիք>>: Դրանից հետո խոսակցություն է տեղի ունենում լրագրողի և ոստիկանության աշխատակիցների միջև, որում սույն գործին վերաբերվող տվյալներ չկան:
(գ.թ. 32-34)
*** 2021թ. օգոստոսի 07-ին տուժող Անի Գևորգյաևի կողմից նախաքննությանը ներկայացրած 2021թ. հունիսի 04-ին Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց, իր` որպես լրագրողի մասնագիտական օրինական գործողություններին խոչընդոտելու հանգամանքները նկարահանած տեսանյութերի ձայնասկավառակի զննության արձանագրությամբ, համաձայն որի`
- 1-ին ֆայլի տեսանյութի տևողությունը 6 վայրկյան է: Տեսանյութում պատկերված են անձինք, որոնցից սև և սպիտակ զոլերով կիսաթև մայկայով կինը աջ ձեռքով մեկ անգամ ապտակում է սև մազերով կնոջը, որը թիկունքով է դեպի տեսանկարահանող սարքը և դեմքը չի երևում: Ապտակող կնոջ ձախ կողմում կանգնած կապույտ գույնի կիսաթև վերնաշապիկով տղամարդը միջամտելով բռնում է նրա թևերից և հետ տանում:
Զննության մասնակից Անի Գևորգյանը հայտարարել է, որ սև և սպիտակ զոլերով կիսաթև մայկայով կինը ում մազերը գունավոր էին, ում արդեն անունով գիտի Սոնա Հակոբյանն է, ով հենց 2021թ. հունիսի 04-ին, ժամը 19:30-ի սահմաններում. Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի թատրոնի դիմաց, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից ժողովրդի հետ հանդիպման ժամանակ ապտակում է հենց իրեն և հենց ինքն է այդ սև մազերով կինը, ով թիկունքով է կանգնած նկարահանող սարքին:
2-րդ ֆայլի տեսանյութի զննությամբ պարզվել է. որ տեսանյութի տևողությունը 8 վայրկյան է: Տեսանյութը սկսվում է նրանով, որ լրագրող Անի Գևորգյանը, որը շրջապատված է մի քանի անձանցով, բղավում է. <<հեռախոսս խլեց>>, իսկ նրա դիմաց կանգնած սև և սպիտակ զոլերով, կիսաթև մայկայով կինը աջ ձեռքով բռնում է նրա ձախ դաստակի մասից, ու հետ է հրում, որից հետո շրջվում և հեռանում է: Այդ պահին Անի Գևորգյանի դիմաց կանգնած մի տղամարդ, որի հագին կա կարճաթև ծաղկավոր վերնաշապիկ, բղավում է նրա վրա, իսկ ոստիկանության աշխատակիցը մտնում է նրանց արանքը և տղամարդուն մի կողմ հրում: Դրանով տեսանյութը ավարտվում է:
Զննության մասնակից Անի Գևորգյանը հայտարարել է, որ իր դաստակը բռնող կինը հենց նույն Սոնան է, իսկ թրաշով և ծաղկավոր վերնաշապիկով այդ անձնավորությունը նրա եղբայր` Վահագն է, ով բղավում է իր վրա:
3-րդ ֆայլի տեսանյութի տևողությունը 12 վայրկյան է և այն սկսվում է նրանով, որ մի տղամարդ մոտենալով կանգնած ավտոմեքենայի, որի մակնիշն ու հաշվառման համարանիշը չի երևում, դիմելով մեքենայի մեջ նստած անձանց ասում է. <<Օդը մաքրի ստեից>>: Մեքենայի վարորդը հայտնում է. <<Ապե, ես տաքսի եմ>>, ու դրանից հետո շարժվում է: Լսվում է ինչ-որ մեկի ձայնը <<Թու>>:
Զննության մասնակից Անի Գևորգյանը հայտարարել է, որ տեսանյութում երևացող տղամարդուն չի ճանաչում, իրենք այդ ժամանակ <<Երևան Թդեյ>> կայքի մեքենայի մեջ են և շարժվում են Մասիս գյուղից դեպի Արտաշատ քաղաք և այղ ժամանակ ինքը որևէ լրագրողի գործունեություն չի ծավալել և որևէ մեկը, այդ թվում <<թու>> ասող անձը իր լրագրողակաև օրինական գործունեությանը չի խոչընդոտել և որևէ բողոք չունի այղ մասով:
4-րդ ֆայլի տեսանյութի տևողությունը 24 վայրկյան է, սկսվում է նրանով, որ 2-րդ ֆայլում նկարագրված ծաղկավոր վերնաշապիկով, թրաշով տղամարդը ասում է. <<Իրա անվտանգությունն եմ պաշտպանում Ձեզանից, լրագրողներից, վատ լրագրողներից>>: Լսվում է կնոջ ձայն, որը այդ տղամարդուն ասում է. <<Տեսեք, Դուք նախորդ համայնքում էլ կայիք, ստեղ կայիք>>, իսկ տղամարդը պատասխանում է. <<Ես ամեն տեղ էլ ըլնելու եմ, որտեղ լավ մարդ կա, ես ընտեղ եմ>>, որից հետո այդ տղամաարդը ասում է. <<հեռախոստ կջարդեմ>> ու հարվածում է, որից հետո լսվում է դմփոցի ձայն և նկարահանող սարքի տեսագրության պատկերը 14-րդ վայրկյանից մինչև 19-րդ վայրկյանը կորում է, իսկ այդ ընթացքում լսվում են բղավոցի ձայներ, մասնավորապես` մի կին գոոում է. <<հեռախոսս, հեռախոսս>>, նույն տղամարդն էլ ասում է. <<Լավա անում>>, իսկ մնացած խոսակցությունը չի հասկացվում:
Զննության մասնակից Անի Գևորգյանը հայտարարեց, որ հենց տեսանյութի սկզբում երևացող թրաշով, ծաղկավոր վերնաշապիկով տղամարդը, ով Սոնայի եղբայր Վահագն էր, հենց իրեն է դիմում ասելով, որ ինքը պաշտպանում է Փաշինյանի անվտանգությունը իր պես լրագրողից, վատ լրագրողներից, որից հետո հայտարարեց, որ հենց ինքն է հարցեր տալիս Վահագնին, որ նախորդ համայնքի հավաքին ևս ներկա է եղել, որից հետո Վահագնը իրեն է ասում, որ հեռախոսը կջարդի ու հարվածում է իր ձեռքին, որից իր նկարահանող բջջային հեռախոսի տեսախցիկը ուղղվում է դեպի ներքև ու վերև, որից հետո ինքն է բղավում <<հեռախոսս, հեռախոսս>>, քանի որ հենց այղ ժամանակ էլ Վահագնի քույր Սոնան խլում է իր ձեռքից բջջային հեռախոսը, ինչին Վահագն է արձագանքում, որ <<լավ է անում>>:
5-րդ ֆայլի տեսանյութի բովանդակությունը 2-րդ ֆայլի տեսանյութի նույն բովանդակությունն է:
6-րդ ֆայլի տեսանյութի տևողությունը 5 վայրկյան է, սկսվում է նրանով, որ 2-րղ և 4-րղ ֆայլերի տեսանյութի կիսաթև վերնաշապիկով, թրաշով տղամարդը բղավելով ասում է. <<էդ աղջիկը քուրսա, մի հատ իրան նկարիր, էտ հեռախոսդ կջարդեմ>>, բայց չի երևում ում է ասում:
Անի Գևորգյանը հայտարարել է, որ թրաշով տղամարդը, այսինքն Վահագնը, բղավելով Արտաշատ քաղաքի թատրոնի դիմաց իրեն է ասում, որ եթե մի հատ էլ նկարեմ այդ աղջկան, այսինքն, նկատի է ունեցել Սոնային` իր քրոջը, հեռախոսը կջարդի:
7-րդ ֆայլի տեսանյութի տևողությունը 52 վայրկյան է, սկսվում է նրանով, որ փողոցով ոստիկանների ուղեկցությամբ մարդիկ են քայլում, չսափրված դեմքով, սպիտակ վերնաշապիկով մի տղամարդ նայելով տեսանկարահանող սարքի օբյեկտիվին, ասում է. <<Անի ջան, խի ես կանգնել դեմս, չես թողնում անցնեմ, դու ես ասում>>, որին կնոջ ձայնով պատասխանում են. <<Խանգարում էիր>>: Նույն տղամարդը ասում է. <<Խի ճանապարհ չես տալիս>>, որից հետո նույն կնոջ ձայնով մեկը ասում է. <<Ուր են ոստիկանները, ես անվտանգություն եմ պահանջում>> և նկարահանելով քայլում է փողոցով քայլող բազմության կողքից, նրա դիմացով քայլում է նույն տղամարդը: Այդ ընթացքում լսվում է նույն կնոջ ձայնը, որն ասում է. <<Ինքն ինձ հետապնդում է, խնդրում եմ արձանագրեք>>, որից հետո մոտենալով և նկարահանելով նույն տղամարդուն ասում է. <<Քիչ առաջ միջադեպ եղավ>>, խնդրում եմ տեսեք, ես հիմա փորձում եմ մի կողմ գնամ, եթե ինքն էլ եկավ, Դուք եք պատասխան տալու, որից հետո այդ տղամարդը հեռանում է:
Զննության մասնակից Անի Գևորգյանը հայտարարել է, որ տեսանյութում երևացող թրաշով, սպիտակ վերնաշապիկով տղամարդը <<Ռուպեր Դավո>> մականվամբ անձն է: Անի Գևորգյանը հայտարարել է, որ <<Ռուպեր Դավո>> մականվամբ տղամարդը իրականում փորձել է խոչընդոտել իր լրագրողական օրինական գործունեությանը, սակայն նրա մոտ չի ստացվել և ինքը մի փոքր խոսակցություն ունենալով <<Ռուպե Դավո>> մականվամբ անձի հետ շարունակել է իր օրինական գործունեությունը և նրա նկատմամբ որևէ բողոք չունի կապված իր լրագրողական օրինական գործունեությանը խեչընդոտելու հետ: (գ.թ. 166-168)
*** Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչվծ Անի Գևորգյանի կողմից 2021թ. հունիսի 8-ին <<Վայբեր>> հավելվածով ոստիկանության աշխատակցին ուղարկած և վերջինիս կողմից ձայնասկավառակում ներբեռնված ու տուժող Անի Գևորգյանի կողմից 2021թ. օգոստոսի 7-ին վարույթն իրականացնող մարմնին ներկայացրած լազերային սկավառակների առկայությամբ: (գ.թ. 180-187)
Դատարանը, գնահատելով վերոհիշյալ ապացույցներն իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ներքին համոզմամբ, գտնում է, որ ամբաստանյալներ Սոնա Հակոբյանի և Վահագն Հակոբյանի մեղքը 2003թ․ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով, նախատեսված վերը նշված արարքների կատարման մեջ հաստավում է դատական քննության ժամանակ հետազոտված նշված ապացույցներով:
Ինչ վերաբերում է ամբաստանյալներ Ս․ Հակոբյանի և Վ․ Հակոբյանի դատաքննության ընթացքում տված ցուցմունքներին, մասնավորապես այն մասին, որ իրենք տուժողին չեն ճանաչել, անգամ չեն իմացել, որ նա լրագրող է, ամբաստանյալ Վ․ Հակոբյանը տուժողին չի հարվածել, ապա դրանք Դատարանում հետազոտված ապացույցներով չեն հաստատվել, նույն տեղեկությունները այլ աղբյուրից չեն ստացվել, անարժանահավատ են և նպատակ են հետապնդում ազատվելու քրեական պատասխանատվությունից:
Դատարանը, ամբաստանյալների վերը նշված ցուցմունքները գնահատելիս, հաշվի է առնում նշված ապացույցի աղբյուրի հատկանիշները, մասնավորապես այն, որ ամբաստանյալները հանդիսանում են գործի ելքով շահագրգռված անձիք, նշված ապացույցների հիշատակված բովանդակությունը չի հաստատվել և հերքվել է դատաքննությամբ հետազոտված նշված ապացույցներով, մասնավորապես դատաքննության ժամանակ հրապարակված և հետազոտված որպես կասկածյալ Վահագն Գագիկի Հակոբյանի ցուցմունքով, այն մասին, որ ինքը այդ աղջկան հարցրել է <<Դու ով ես>>, ինքն էլ ինձ պատասխանել է <<Բա դու ով ես>>, որ ինձ հարցնես ու միաժամանակ ասել, որ լրագրող է, տուժող Անի Գևորգյանի դատաքննական ցուցմունքով, այն մասին, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ ինքը կատարում էր իր մասնագիտական գործունեությունը, որի վերաբերյալ նրանք քաջատեղյակ էին, որովհետև ավելի վաղ այլ համայնքում ամբաստանյալներից մեկը հարցազրույց է տվել իրեն, որը հրապարակվել է մինչև ժամը 19:30-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանների հետ միասին իրենից պահանջել է, որպեսզի ինքը ցույց տար իր լրագրողի վկայականը և ինքը ցույց է տվել իր լրագրողի վկայականը, որովհետև այնտեղ կրկին փորձ էր արվում այլ անձանց կողմից իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտել, որի մասին տեղում ոստիկաններին իրազեկել է, այսինքն, հստակ է, որ ամբաստանյալն իմացել է, որ ինքը ծավալում է լրագրողական գործունեություն, որովհետև նա տվել է հարցազրույց, պատասխանել է իր հարցերին, որն առկա է նաև նյութերում, ինչ վերաբերվում է հաջորդ ամբաստանյալին՝ Սոնա Հակոբյանին, պետք է հստակ նշի, որ նա էլ էր տեղյակ, որ ինքը իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը իր գործընկերուհու հետ միասին, որովհետև միջամտել է Արսեն Թորոսյանին, ով այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարն էր, և փորձել է խոչընդոտել, այդ ժամանակահատվածում վիրավորել է իր գործընկերուհուն, որը ինքը տեսանկարահանել է, որը եղել է նաև համացանցում, մոտեցել է Վահագն Հակոբյանին, հարցրել, որ ամեն տեղ են վարչապետին ուղեկցում, լսել է պատասխան, որ. <<Այո>> և ավելացրել է, որ ուղեկցում են, որպեսզի պաշտպանեն <<ձեր նման լրագրողներից>>, որից հետո ասեց <<վատ լրագրողներից>>, այնուհետև ցույց տվեց Սոնա Հակոբյանի ուղղությամբ, որ իր քույրն է, և եթե հանկարծ նրան նկարեն, ապա կջարդի հեռախոսը, ինքը փորձել է հեռանալ և այդ պահին հարված է զգացել ձեռքի հատվածում, հարվածողը Վահագն Հակոբյանն էր, ակնհայտ էր, որ նրա նպատակը այդ պահին ոչ թե իրեն ֆիզիկական ցավ պատճառելն էր, այլ, որպեսզի ինքը դադարեցներ մասնագիտական գործունեություն իրականացնել և այդ պահին, երբ նա հարվածեց, Սոնա Հակոբյանը իրենից խլեց հեռախոսը, հստակ է, որ նրանք գիտեին, որ ինքը կատարում է իր մասնագիտական գործունեությունը, որովհետև այդ ժամանակահատվածում նրանք ներկա են եղել տարբեր համայնքներում բնակիչների հետ հանդիպումներին, տեսել են, որ իրենք շփվում են բարձրաստիճան պաշտոնյաների հետ, դատաքննության ժամանակ հրապարկված և հետազոտված վկա Վահե Գրիգորի Նազարյանի 07․07․2021թ․ ցուցմունքով այն մասին, որ խոսակցության ժամանակ ինքը հասկացել է, որ այդ կինը ով խլել էր լրագրողի հեռախոսը, ասում էր․ <<հազար անգամ ասեցինք, որ չնկարես, չես հասկանում>> ու որից էլ հասկացա, որ հենց այդ լրագրողի գործունեությունը այդ կնոջ դուրը չի եկել, դրա համար էլ խլել է բջջային հեռախոսը, որ այլևս չնկարի, դրանից ՈԱՄՎ տեսուչ Լևոն Անտոնյանը այդ բջջային հեռախոսը հետ վերադարձրեց լրագրողին, հենց այդ ժամանակ էլ իմացել է, որ այդ կնոջ անունը Սոնա է, իսկ լրագրողի անունը Անի, տուժող Անի Գևորգյաևի կողմից <<Վայբեր>> հավելվածով ոստիկանության աշխատակցին ուղղարկած և վերջինիս կողմից ձայնասկավառակում ներբեռնված տեսանյութերի զննության արձանագրությամբ, համաձայն որոնց, տեսանյութի 48-րղ վայրկյանին երեում է նույն չսափրված դեմքով տղամարդը, իսկ նրա հետևում մի կին, որի հագին կա սև ու սպիտակ զոլերով կիսաթև մայկա: Այդ կինը ձեռքը մեկնելով Անի Գևորգյանի ձեռքից խլում է բջջային հեռախոսը և հետ գնալով դուրս է գալիս նկարահանման տեսադաշտից, իսկ Անի Գեորգյաևը բղավելով ասում է << Ժողովուրդ հեռախոսս խլեց, հեռախոսս>>: Աղջկա ձայնով մեկն էլ գոռալով ասում է <<Հլը մի հատ հեռախոսը վերադարձրու>>: Ոստիկանները գնում են հեռախոսը խլած կնոջ հետևից, Անի Գեորգյաևը նույնպես գնում է նրանց հետևից, բղավելով ասում է <<Հենց հիմա հեռախոսս տվեք>>: Ոստիկանների գլխարկները թույլ չեն տալիս տեսնել, թե ինչ է տեղի ունենում դիմացը, մի պահ Անի Գեորգյաևը գնում է հետ: Այդ ընթացքում չսափրված դեմքով տղամարդը փորձում է առաջ գնալ դեպի Անի Գևորգյանը, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս, իսկ հեռախոսը խլած կինը ասում է. <<Աչքերդ կհանեմ>>, 2021թ. օգոստոսի 07-ին տուժող Անի Գևորգյաևի կողմից նախաքննությանը ներկայացրած 2021թ. հունիսի 04-ին Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց, իր` որպես լրագրողի մասնագիտական օրինական գործողություններին խոչընդոտելու հանգամանքները նկարահանած տեսանյութերի ձայնասկավառակի զննության արձանագրությամբ, համաձայն որի` 1-ին ֆայլի տեսանյութի տևողությունը 6 վայրկյան է: Տեսանյութում պատկերված են անձինք, որոնցից սև և սպիտակ զոլերով կիսաթև մայկայով կինը աջ ձեռքով մեկ անգամ ապտակում է սև մազերով կնոջը, որը թիկունքով է դեպի տեսանկարահանող սարքը և դեմքը չի երևում: Ապտակող կնոջ ձախ կողմում կանգնած կապույտ գույնի կիսաթև վերնաշապիկով տղամարդը միջամտելով բռնում է նրա թևերից և հետ տանում, զննության մասնակից Անի Գևորգյանը հայտարարել է, որ սև և սպիտակ զոլերով կիսաթև մայկայով կինը ում մազերը գունավոր էին, ում արդեն անունով գիտի Սոնա Հակոբյանն է, ով հենց 2021թ. հունիսի 04-ին, ժամը 19:30-ի սահմաններում. Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի թատրոնի դիմաց, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից ժողովրդի հետ հանդիպման ժամանակ ապտակում է հենց իրեն և հենց ինքն է այդ սև մազերով կինը, ով թիկունքով է կանգնած նկարահանող սարքին, 2-րդ ֆայլի տեսանյութի զննությամբ պարզվել է. որ տեսանյութի տևողությունը 8 վայրկյան է, տեսանյութը սկսվում է նրանով, որ լրագրող Անի Գևորգյանը, որը շրջապատված է մի քանի անձանցով, բղավում է. <<հեռախոսս խլեց>>, իսկ նրա դիմաց կանգնած սև և սպիտակ զոլերով, կիսաթև մայկայով կինը աջ ձեռքով բռնում է նրա ձախ դաստակի մասից, ու հետ է հրում, որից հետո շրջվում և հեռանում է: Այդ պահին Անի Գևորգյանի դիմաց կանգնած մի տղամարդ, որի հագին կա կարճաթև ծաղկավոր վերնաշապիկ, բղավում է նրա վրա, իսկ ոստիկանության աշխատակիցը մտնում է նրանց արանքը և տղամարդուն մի կողմ հրում: Դրանով տեսանյութը ավարտվում է, զննության մասնակից Անի Գևորգյանը հայտարարել է, որ իր դաստակը բռնող կինը հենց նույն Սոնան է, իսկ թրաշով և ծաղկավոր վերնաշապիկով այդ անձնավորությունը նրա եղբայր` Վահագն է, ով բղավում է իր վրա։
3. Դատարանի իրավական վերլուծությունները.
Դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, հետազոտելով և գնահատելով ապացույցներն իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից` հիմնված ներքին համոզմամբ, հանգում է այն հետևության, որ Սոնա Գագիկի Հակոբյանը և Վահագն Գագիկի Հակոբյանը կատարել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, միևնույն ժամանակ Դատարանը գտնում է, որ մեղսագրված արարքն ամբաստանյալները կատարել են մեղավորությամբ, այն որակված է ճիշտ, վերջիններս քրեական պատասխանատվության և պատժի են ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով:
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է նույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով նույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:
Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:
Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը›› (Տես ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի ԵՇԴ/0029/01/08 քրեական գործով որոշումը):
Ամբաստանյալ Սոնա Գագիկի Հակոբյանի նկատմամբ պատիժ սահմանելիս, Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի վերը նշված հոդվածներին համապատասխան հաշվի է առնում նրա կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, նրա անձը բնութագրող տվյալները, այդ թվում պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, ինչպես նաև գործի ողջ տվյալները:
Դատարանը, որպես ամբաստանյալ Սոնա Հակոբյանի անձը բնութագրող տվյալներ դիտում է այն, որ վերջինս` համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի կողմից 09․06․2021թ. տրված <<Ձև 8>> տեղեկանքի /գ.թ. 14/ համարվում է դատվածություն չունեցող։
Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ամբաստանյալ Սոնա Հակոբյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխայի` 05․08․2010թ. ծնված Մանանա Արտակի Շահնազարյանի և 13․03․2013թ. ծնված Նատալի Արտակի Հակոբյանի, առկայությունը /գ.թ. 100-101/, նկատի ունենալով, որ նշված հանգամանքը էականորեն նվազեցնում են ինչպես ամբաստանյալ Սոնա Հակոբյանի, այնպես էլ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը:
Միևնույն ժամանակ, Դատարանն ապացուցված է համարում, որ բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները:
Սոնա Հակոբյանի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով կատարված արարքն ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով որպես պատիժ է նախատեսված տուգանքը՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
Հաշվի առնելով ամբաստանյալ Սոնա Հակոբյանի կողմից կատարած հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցագործության կատարման եղանակը, քրեական օրենսդրությամբ պահպանվող նշված հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակությունը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերը նշված հանգամանքի առկայությունը և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ելնելով պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից, Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Սոնա Գագիկի Հակոբյանին պետք է դատապարտել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված պատժատեսակի` տուգանքի ձևով` 200.000 ՀՀ դրամի չափով, ինչը կարող է ապահովել պատժի նպատակները` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին և կանխել հանցագործությունները:
Համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի` <<Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Այդ դեպքում սահմանվում է տուգանքի վճարման ժամանակացույց, և որոշվում է յուրաքանչյուր անգամ վճարման ենթակա գումարի չափը։ Նշված արտոնությունը դատարանի որոշմամբ ուժը կորցնում է, եթե դատապարտյալը խախտում է տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը։ Դատապարտյալի կողմից տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը խախտելու դեպքում տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինվում է հանրային աշխատանքներով` սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով>>:
Շարադրված իրավադրույթների լույսի ներքո գնահատելով ամբաստանյալ Սոնա Հակոբյանի կողմից կատարված հանցագործության ծանրության աստիճանը` Դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ նշանակված Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 ՀՀ դրամի չափով տուգանքի վճարումը պետք է տարաժամկետել մեկ տարի ժամկետով և մաս առ մաս վճարելու համար սահմանել ժամանակացույց` սկսած դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, յուրաքանչյուր ամսվա մինչև 15-ը, 16․667-ական ՀՀ դրամ վճարելու միջոցով` նշանակված տուգանքի ամբողջական գումարը մարելու պայմանով:
Քննության առնելով ամբաստանյալ Սոնա Գագիկի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը, Դատարանը գտնում է, որ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն այն պետք է թողնել անփոփոխ` դատական ակտի հնարավոր բողոքարկման դեպքում նրա դատավարական պարտականությունների պատշաճ կատարումն ապահովելու համար:
Սոնա Գագիկի Հակոբյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները, այդ թվում <<ՍԷԿՏ>> համակարգով, պետք է թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո՝ անհրաժեշտությունը վերանալու կապակցությամբ դրանք պետք է վերացնել:
Ամբաստանյալ Վահագն Գագիկի Հակոբյանի նկատմամբ պատիժ սահմանելիս, Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի վերը նշված հոդվածներին համապատասխան հաշվի է առնում նրա կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, նրա անձը բնութագրող տվյալները, այդ թվում պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, ինչպես նաև գործի ողջ տվյալները:
Դատարանը, որպես ամբաստանյալ Վահագն Հակոբյանի անձը բնութագրող տվյալներ դիտում է այն, որ վերջինս` համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի կողմից 13․08․2021թ. տրված <<Ձև 8>> տեղեկանքի /գ.թ. 177/ համարվում է դատվածություն չունեցող։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն ամբաստանյալ Վահագն Հակոբյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք առկա չէ:
Միևնույն ժամանակ, Դատարանն ապացուցված է համարում, որ բացակայում են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները:
Վահագն Հակոբյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով կատարված արարքն ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով որպես պատիժ է նախատեսված տուգանքը՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
Հաշվի առնելով ամբաստանյալ Վահագն Հակոբյանի կողմից կատարած հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցագործության կատարման եղանակը, քրեական օրենսդրությամբ պահպանվող նշված հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակությունը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ելնելով պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից, Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վահագն Գագիկի Հակոբյանին պետք է դատապարտել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված պատժատեսակի` տուգանքի ձևով` 200.000 ՀՀ դրամի չափով, ինչը կարող է ապահովել պատժի նպատակները` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին և կանխել հանցագործությունները:
Համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի` <<Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Այդ դեպքում սահմանվում է տուգանքի վճարման ժամանակացույց, և որոշվում է յուրաքանչյուր անգամ վճարման ենթակա գումարի չափը։ Նշված արտոնությունը դատարանի որոշմամբ ուժը կորցնում է, եթե դատապարտյալը խախտում է տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը։ Դատապարտյալի կողմից տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը խախտելու դեպքում տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինվում է հանրային աշխատանքներով` սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով>>:
Շարադրված իրավադրույթների լույսի ներքո գնահատելով ամբաստանյալ Վահագն Հակոբյանի կողմից կատարված հանցագործության ծանրության աստիճանը` Դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ նշանակված Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 ՀՀ դրամի չափով տուգանքի վճարումը պետք է տարաժամկետել մեկ տարի ժամկետով և մաս առ մաս վճարելու համար սահմանել ժամանակացույց` սկսած դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, յուրաքանչյուր ամսվա մինչև 15-ը, 16․667-ական ՀՀ դրամ վճարելու միջոցով` նշանակված տուգանքի ամբողջական գումարը մարելու պայմանով:
Քննության առնելով ամբաստանյալ Վահագն Գագիկի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը, Դատարանը գտնում է, որ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն այն պետք է թողնել անփոփոխ` դատական ակտի հնարավոր բողոքարկման դեպքում նրա դատավարական պարտականությունների պատշաճ կատարումն ապահովելու համար:
Վահագն Գագիկի Հակոբյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները, այդ թվում <<ՍԷԿՏ>> համակարգով, պետք է թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո՝ անհրաժեշտությունը վերանալու կապակցությամբ դրանք պետք է վերացնել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 357-360-րդ, 365-րդ, 369-372-րդ հոդվածներով, Դատարանը
4. Եզրափակիչ մաս.
Վ Ճ Ռ Ե Ց՝
Սոնա Գագիկի Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և նրա նկատմամբ նշանակել պատիժ` տուգանք 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
Սոնա Գագիկի Հակոբյանի նկատմամբ սույն դատավճռով նշանակված տուգանքի վճարումը տարաժամկետել և սահմանել ժամանակացույց` սկսած դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, յուրաքանչյուր ամսվա մինչև 15-ը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին 16.667-ական ՀՀ դրամ վճարելու միջոցով` 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ տուգանքը մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ մարելու պայմանով:
Սոնա Գագիկի Հակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնել անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո Սոնա Գագիկի Հակոբյանի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու արգելքը վերացնել:
Վահագն Գագիկի Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և նրա նկատմամբ նշանակել պատիժ` տուգանք 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
Վահագն Գագիկի Հակոբյանի նկատմամբ սույն դատավճռով նշանակված տուգանքի վճարումը տարաժամկետել և սահմանել ժամանակացույց` սկսած դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, յուրաքանչյուր ամսվա մինչև 15-ը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին 16.667-ական ՀՀ դրամ վճարելու միջոցով` 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ տուգանքը մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ մարելու պայմանով:
Վահագն Գագիկի Հակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնել անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո Վահագն Գագիկի Հակոբյանի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու արգելքը վերացնել:
Դատավճիռն օրենքով սահմանված կարգով կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ` ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից 28 Դեկտեմբեր 2022 |
Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը
![]() |
Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը: |
---|