Հիմնական
Գործի համար: ԱՎԴ/0094/01/19Վիճակագրական տողի համար: 10.1
Ամբաստանյալ
Արթուր Արմենի Գրիգորյան Արտաշես Միսակի Խաչատրյան
Արթուր Վաչագանի Կարապետյան
Դատավոր
Արարատի և Վայոց Ձորի մարզ:Քրեական վերաքննիչ:
Հոդվածներ
Արարատի և Վայոց Ձորի մարզ: Այսպես.
2019թ. հունիսի 21֊ին' ժամը 23:30-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի բնակիչ Դավիթ Արամայիսի Հարությունյանն իրեն պատկանող «Վազ-21015» մակնիշի, 35 CA 324 հ/հ ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի բնակիչներ Արթուր Վաչագանի Կարապետյանին և Խաժակ Վարդանի Արսենյանին վերջիններիս խնդրանքով Ջերմուկ քաղաքից տեղափոխել է Վայոց ձորի մարզի Գնդևազ գյուղից ներքև գտնվող Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող անձանց կողմից «Աիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տարածք տանող ճանապարհն արգելավւակելու նպատակով ստեղծված «Ռենկո» կոչվող կացարան, որտեղ Արթուր Կարապետյանն ու Խաժակ Արսենյանն իջել են, կացարանում գտնվող համաքաղաքացի Արտաշես Միսակի Խաչատրյանի հետ կացարանում ալկոհոլ են օգտագործել, որից հետո խնդրել են Դավիթ Հարությունյանին իրենց տեղափոխել Ջերմուկ քաղաք: Ջերմուկ քաղաքում Արտաշես Խաչատրյանը Դավիթ Հարությունյանից պահանջել է իրենց կրկին հետ տանել վերոնշյալ
ԱՎԴ /0094/01/19
Դ Ա Տ Ա Վ Ճ ԻՌ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
2022թվականի մարտի 29 - ին Մասիս քաղաքում
Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝
նախագահությամբ-դատավոր՝ ԹԱԹՈՒԼ ՊՈՂՈՍՅԱՆԻ
քարտուղարությամբ՝ Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
մասնակցությամբ-մեղադրող՝ Կ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ
ամբաստանյալների պաշտպան՝ Դ․ԴԱՎԻԴՅԱՆԻ
դռնբաց դատական նիստում քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի`
1. Արտաշես Միսակի Խաչատրյանի ՝ ծնված 21.05.1993թվականին Ջերմուկ քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, չամուսնացած, չի աշխատել, նախկինում դատված /Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.08.2014թվականի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով և 365-րդ հոդվածի 1-ին մասով / երկու դրվագ/ 66-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման 5 տարի ժամկետով, պատժի
կրումից ազատվել է 10.05.2017 թվականին/ դատվածությունը չմարված, արգելանքի տակ է գտնվել 21․06․2019թվականից մինչև 2019թվականի հոկտեմբերի 09-ը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 209թվականի հոկտեմբերի 09-ի որոշմամբ կալանավորումը փոխարինվել է գրավով, հաշվառված է՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան փողոց 18/1/
մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ.
2.Արթուր Վաչագանի Կարապետյանի /ծնված 08.06.1992թվականին Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, չամուսնացած, խնամքին ոչ ոք, չի աշխատում, ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն՝ դատվածությունը մարված, հաշվառված է ՝ Վայոց ձորի մարզ, քաղաք Ջերմուկ, Շահումյան 27շենք բնակարան 411,կալանքի տակ է գտնվել 2019թվականի հունիսի 23-ից մինչև 2019թվականի հունիսի 26-ը, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը,
մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ.
ՊԱՐԶԵՑ
I
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Վայոց ձորի մարզի դատախազության դատախազ Կ.Կարապետյանը 2018թվականի օգոստոսի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցել և վարույթ է ընդունել 35200118քրեական գործը՝ Արտաշես Խաչատրյանի կողմից 2018թվականի օգոստոսի 27-ին ժամը 13:30-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում Գնդեվազ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում << Լիդիան Արմենիա>> ՓԲԸ-ի աշխատակիցների Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի ընթավքում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ և քրեական գործն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Հ.Մարգարյանը 2018թվականի օգոստոսի 28-ին որոշում է կայացրել քրեական գործը վարույթ ընդունելու մասին:
Վարույթն իրականացնող մարմինը 2018թվականի հոկտեմբերի 05-ին որոշում է կայացրել Արթուր Արմենի Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին հանրորեն վտանգավոր այն արարքի համար, որ նա, 2018թ. օգոստոսի 27-ին՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների և նշված ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ 2018թ. հունիս ամսից բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների միջև ծագած անձնական բնույթի վիճաբանության ընթացքում կողմնակիցների հետ համատեղ, ընդհանուր միասնական դիտավորությամբ՝ մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և փոխլրացնելով ծեծի են ենթարկել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ աշխատակից Վիրաբիկ Ժորայի Հովհաննիսյանին և որդուն՝ Նարեկ Վիրաբիկի Հովհաննիսյանին, որն առաջացել է վերջինիս աչքերին գազային նյութ օգտագործողի հասցեին նրա հնչեցրած հայհոյանքի պարզաբանումից հետո, որի ընթացքում Արթուր Գրիգորյանը գետնից վերցրած և ձեռքում պահած քարով հարվածել և պատռել է Վիրաբիկ Հովհաննիսյանի գլուխը, այնուհետև կողմնակիցների հետ ձեռքերով և ոտքերով խառը հարվածներ է հասցրել Նարեկ և Վիրաբիկ Հովհաննիսյաններին: Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ տեղի ունեցած խմբակային ծեծի հետևանքով Նարեկ Հովհաննիսյանն ստացել է ձախ քունքային շրջանի քերծվածքի, սալջարդ վերքի, քթի, աջ նախաբազկի վերին երրորդականի, աջ նախաբազկի ստորին երրորդականի շրջանների քերծվածքների ձևով արտահայտված, իսկ Վիրաբիկ Հովհաննիսյանը՝ աջ գագաթաճակատային, աջ հոնքի շրջանների սալջարդ վերքերի, ձախ ակնակապճային, կրծքավանդակի շրջանների արյունազեղումների, ձախ ակնակապճային, քթի, աջ գոտկային, աջ արմնկային հոդի շրջանների քեծվածքների ձևով արտահայտված, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ և վերջիններիս պատճառվել է ֆիզիկական ցավ:
Այսպիսով, Արթուր Արմենի Գրիգորյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքի կատարում:
Նույն օրը Արմեն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնի ՀՈԲ ավագ տեսուչ Գ.Թադևոսյանը 21.06.2019թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցել և վարույթ է ընդունելու թիվ 35151319 քրեական գործը՝ Արտաշես Խաչատրյանի, Խաժակ Արսենյանի և Արթուր Կարապետյանի կողմից 2019թվականի հունիսի 21-ին Դավիթ Հարությունյանին պատկանող <<ՎԱԶ >>21015 մակնիշի 35 CA 324 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով վերջիններիս այլ վայր տեղափոխելու հարցի շուրջ Դ .Հարությունյանի հետ վիճաբանելու, մեքենայում, Ջերմուկ քաղաքի Գործարանային փողոցում ծեծի ենթարկելու, ապա Արտաշես Խաչատրյանի կողմից Դ.Հարությունյանի ավտոմեքենան վարելով, մեքենան առանց կառավարման թողնելու և մեքենան <<Մեծ հոկտեմբերի>> 50- ամյակին նվիրված հուշարձանին բախվելու և վնասվելու, ինչպես նաև անհայտ անձի կողմից Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցում կանչը սպասարկելուց հետո <<Ջերմուկ ԱԿ >> ՓԲԸ վերադառնալու ճանապարհին Մյասնիկյան փողոցում մեքենայի դիմապակուն ինչ որ առարկայով հարվածելու, իսկ վարորդի կանգնելուց հետո բուժ անձնակազմի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքի առթիվ:
21.06.2019թվականին հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արտաշես Միսակի Խաչատրյանը:
21.06.2019թվականին քրեական գործն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որի ՀԿԳ քննիչ Ա.Հարությունյանը նույն օրը որոշում է կայացրել քրեական գործը վարույթ ընդունելու մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Լ.Վարդանյանը 2019թվականի հուլիսի 19-ին որոշում է կայացրել թիվ 35200118 և թիվ 35151319 քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:
Վարույթն իրականացնող մարմինը 2019թվականի մարտի 16-ին որոշում է կայացրել Արտաշես Միսակի Խաչատրյանին երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
16.03.2019թվականին Արտաշես Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Վարույթն իրականացնող մարմինը 2019թվականի հունիսի 23-ին որոշում է կայացրել Արտաշես Միսակի Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 137-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
2019թվականի հունիսի 23-ին Արթուր Վաչագանի Կարապետյանը ձերբակալվել է:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2019թվականի հունիսի 24-ի որոշմամբ մեղադրյալ Արտաշես Միսակի Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը երկու ամիս ժամկետով:
Վարույթն իրականացնող մարմինը 2019թվականի հունիսի 26-ին որոշում է կայացրել Արթուր Վաչագանի Կարապետյանին երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին հանրորեն վտանգավոր այն արարքի համար, որ նա, ալկոհոլի ազդեցության ներքո, 2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքում մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է խուլիգանություն.
Այսպես.
2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի բնակիչ Դավիթ Արամայիսի Հարությունյանն իրեն պատկանող <<Վազ-21015>> մակնիշի, 35 CA 324 հ/հ ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի բնակիչներ Արթուր Վաչագանի Կարապետյանին և Խաժակ Վարդանի Արսենյանին վերջիններիս խնդրանքով Ջերմուկ քաղաքից տեղափոխել է Վայոց ձորի մարզի Գնդևազ գյուղից ներքև գտնվող Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող անձանց կողմից <<Լիդիան Արմենիա>> ՓԲԸ-ի տարածք տանող ճանապարհն արգելափակելու նպատակով ստեղծված <<Ռենկո>> կոչվող կացարան, որտեղ Արթուր Կարապետյանն ու Խաժակ Արսենյանն իջել են, կացարանում գտնվող համաքաղաքացի Արտաշես Միսակի Խաչատրյանի հետ կացարանում ալկոհոլ են օգտագործել, որից հետո խնդրել են Դավիթ Հարությունյանին իրենց տեղափոխել Ջերմուկ քաղաք: Ջերմուկ քաղաքում Արտաշես Խաչատրյանը Դավիթ Հարությունյանից պահանջել է իրենց կրկին հետ տանել վերոնշյալ կացարան, ինչին ի պատասխան Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ վառելիք չունի: 2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Գործարանային փողոցում Արթուր Կարապետյանն իջել է ավտոմեքենայից և առաջացել հարակից տարածքում բնակվող ոմն Մհերի տուն՝ նրանից 2.000 ՀՀ դրամ վերցնելու և ավտոմեքենայի ծախսերը հոգալու համար: Մինչև Արթուր Կարապետյանի վերադառնալը Դավիթ Հարությունյանն իր ավտոմեքենայում Արտաշես Խաչատրյանի հետ ունեցած զրույցի ժամանակ Արտաշես Խաչատրյանից հետաքրքրվել է նրա ավտոմեքենայի՝ վառելիք ծախսելու հնարավորությունների մասին, սակայն տրված պարզ հարցին պատասխանելու փոխարեն Արտաշես Խաչատրյանը խուլիգանական մղումներով, առանց որևէ առիթի վրդովվել է իր <<ԲՄՎ>> մակնիշի ավտոմեքենան <<ՎԱԶ-21015>> մակնիշի ավտոմեքենայի հետ համեմատելու վերաբերյալ Դավիթ Հարությունյանի խոսքերից, իր անձի առավելությունը նրա նկատմամբ ընդգծելու մոլուցքով տարված, խուլիգանական մղումներով ձեռքով մեկ անգամ հարվածել է նրա գլխին, ինչից հետո իջել են ավտոմեքենայից: Այդ ընթացքում նրանց է մոտեցել Արթուր Կարապետյանը և առանց պարզելու Դավիթ Հարությունյանի և Արտաշես Խաչատրյանի միջև ծագած վիճաբանության պատճառը, միանալով Արտաշես Խաչատրյանի խուլիգանական գործողություններին, նրա հետ համատեղ, ընդհանուր միասնական դիտավորությամբ՝ մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և փոխլրացնելով, քաշել ու վայր են գցել Դավիթ Հարությունյանին ու երկուսով ձեռքերով և ոտքերով անկանոն բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ միաժամանակ նրա հասցեին տալով սեռական բնույթի հայհոյանքներ, ինչի հետևանքով Դավիթ Հարությունյանն ստացել է «զույգ ծնկների շրջանի քերծված վերքեր, գլխի շրջանում այտուցներ, մարմնի տարբեր շրջանների մակերեսային վնասվածքներ և գլխուղեղի ցնցում» նախնական ախտորոշմամբ մարմնական վնասվածքներ:
Արտաշես Խաչատրյանի և Արթուր Կարապետյանի խուլիգանական գործողությունների հետևանքով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը և հասարակության նկատմամբ դրսևորվել է բացահայտ անհարգալից վերաբերմունք՝ նրանց աղմուկի ձայները լսել է դեպքի վայրին հարակից ք. Ջերմուկ, Գործարանային 1 հասցեի բնակիչ Հրաչյա Բալաբեկի Թադևոսյանը, ով ժամը 00:30-ի սահմաններում տանից դուրս է եկել և նրանց հորդորել է դադարեցնել հակահասարակական վարքագիծը, սակայն Արտաշես Խաչատրյանն ու Արթուր Կարապետյանը չեն ենթարկվել նրա պահանջին և շուրջ 5-10 րոպե շարունակել են նույն վարքագիծը, որից հետո թողել և հեռացել են:
Նկարագրված գործողություններով Արթուր Վաչագանի Կարապետյանը ցուցաբերել է մարդկային համակեցության կանոնների բացահայտ զանցառում, բարոյական վարքի կանոնների ցուցադրական անտեսում՝ իր անձը հակադրելով Դավիթ Հարությունյանին, հասարակության անդամ Հրաչյա Թադևոսյանին և իր գործողություններին տալով հրապարակային բնույթ և հասարակությունում մարդկանց միջև գոյություն ունեցող փոխադարձ հարգանքի, պատվի, արժանապատվության, անձնական անձեռնմխելիության դեմ արտահայտելով բացահայտ արհամարհանք:
Դրանից հետո ժամը 00:30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի վրա հանդիպելով Դավիթ Հարությունյանի կանչով վերջինիս փնտրելու եկած նրա հայր Արամայիս Սիմոնի Հարությունյանին՝ Արտաշես Խաչատրյանը, շարունակելով իր խուլիգանական գործողությունները, որդու գտնվելու վայրից հետաքրքրվելու վերաբերյալ Արամայիս Հարությունյանի հարցին ի պատասխան, հարձակվել է նրա վրա, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ նրա հասցեին, որի ընթացքում Արթուր Կարապետյանը, միանալով նրա խուլիգանական գործողություններին, նրա հետ համատեղ, իրենց անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, խուլիգանական մղումներով <<Վազ-2106>> մակնիշի ավտոմեքենայի բաց պատուհանից ձեռքերով քաշքշել են Արամայիս Հարությունյանի հագուստներից, իսկ Արտաշես Խաչատրյանը Դավիթ Հարությունյանին մեղադրել է իրեն <<ոստիկաններին դայաղ անելու>> մեջ: Արտաշես Խաչատրյանի և Արթուր Կարապետյանի խուլիգանական վարքագիծը կանխվել է Խաժակ Արսենյանի միջամտությամբ, ում խնդրանքով Արամայիս Հարությունյանը հեռացել է այնտեղից:
Այսպիսով, նկարագրված արարքի համար Արթուր Վաչագանի Կարապետյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքի կատարում:
Քննչական բաժնի պետի տեղակալ Լ.Վարդանյանը 2019թվականի հունիսի 26-ին որոշում է կայացրել Արթուր Կարապետյանին արգելանքից ազատելու մասին:
Վարույթն իրականացնող մարմինը 2019թվականի մարտի 16-ին որոշում է կայացրել Արտաշես Միսակի Խաչատրյանին երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Վարույթն իրականացնող մարմինը 2019թվականի հուլիսի 22-ին որոշում է կայացրել Արտաշես Միսակի Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու մասին և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրել երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 137-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննական մարմինը 2019թվականի հուլիսի 29-ին որոշում է կայացրել
1 (...)Արտաշես Խաչատրյանի նկատմամբ երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով տուժողներ Նարեկ Հովհաննիսյանի և Կարեն Բադալյանի հետ հաշտվելու հիմքով, Գոռ Մինասի Արշակյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118- րդ հոդվածով, Արթուր Արմենի Գրիգորյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
2/ <<Ջերմուկ առողջության կենտրոն >>ՓԲԸ <<FORD-TRANZIT >> մակնիշի 721 LU 56 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, տուժող Դավթի Հարությունյանին պատկանող <<ՎԱԶ 21015>> մակնիշի 35 CA324 հաշվառման համարանիշի, Ջերմուկ քաղաքի << Մեծ Հոկտեմբերի 50- ամյակին նվիրված>> հուշարձանը և ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնի ժամանակավոր պահման խուցը վնասելու դրվագով Արտաշես Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
3/Կանաբինոիդների խմբի թմրամիջոցներ ապօրինի իրացնելու կամ առանց իրացնելու նպատակի այդպիսիք ձեռք բերելու կամ պահելու առերևույթ դեպքի դրվագով Արթուր Վաչագանի Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 268-րդ հոդվածներով արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
4/Դավիթ Արամայիսի Հարությունյանին սպանության սպառնալիք տալու դրվագով Արտաշես Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով Դ.Հարությունյանի հետ հաշտվելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
5/<<Ջերմուկ առողջության կենտրոն >>ՓԲԸ <<FORD-TRANZIT >> մակնիշի 721 LU 56 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առարկա նետելու դրվագով Արտաշես Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Վարույթն իրականացնող մարմինը 2019թվականի հուլիսի 30-ին որոշում է կայացրել Արտաշես Միսակի Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրորեն վտանգավոր այն արարքի համար, որ նա 2018թ. օգոստոսի 27-ին՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում <<Լիդիան Արմենիա>> ՓԲԸ աշխատակիցների և նշված ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ 2018թ. հունիս ամսից բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների միջև ծագած անձնական բնույթի վիճաբանության ընթացքում կողմնակիցների հետ համատեղ, ընդհանուր միասնական դիտավորությամբ՝ մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և փոխլրացնելով ծեծի են ենթարկել <<Լիդիան Արմենիա>> ՓԲԸ աշխատակից Վիրաբիկ Ժորայի Հովհաննիսյանին և որդուն՝ Նարեկ Վիրաբիկի Հովհաննիսյանին, որն առաջացել է վերջինիս աչքերին գազային նյութ օգտագործողի հասցեին նրա հնչեցրած հայհոյանքի պարզաբանումից հետո, որի ընթացքում Արտաշես Խաչատրյանը ձեռքերով և ոտքերով խառը հարվածներ է հասցրել Վիրաբիկ Հովհաննիսյանին: Արտաշես Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած խմբակային ծեծի հետևանքով Վիրաբիկ Հովհաննիսյանն ստացել է աջ գագաթաճակատային, աջ հոնքի շրջանների սալջարդ վերքերի, ձախ ակնակապճային, կրծքավանդակի շրջանների արյունազեղումների, ձախ ակնակապճային, քթի, աջ գոտկային, աջ արմնկային հոդի շրջանների քեծվածքների ձևով արտահայտված, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ և նրան պատճառվել է ֆիզիկական ցավ:
Այսինքն՝ Արտաշես Խաչատրյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքի կատարում:
Բացի այդ, Արտաշես Խաչատրյանը, ալկոհոլի ազդեցության ներքո, 2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 00:00-ից 02:00-ն ընկած ժամանակահատվածում, Ջերմուկ քաղաքում իր ընկեր Արթուր Վաչագանի Կարապետյանի հետ նախնական համաձայնությամբ կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ, ուրիշի գույքը վնասելով և իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով.
Այսպես.
2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի բնակիչ Դավիթ Արամայիսի Հարությունյանն իրեն պատկանող «Վազ-21015» մակնիշի, 35 CA 324 հ/հ ավտոմեքենայով համաքաղաքացիներ Արթուր Վաչագանի Կարապետյանին և Խաժակ Վարդանի Արսենյանին վերջիններիս խնդրանքով Ջերմուկ քաղաքից տեղափոխել է Վայոց ձորի մարզի Գնդևազ գյուղից ներքև գտնվող Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող անձանց կողմից <<Լիդիան Արմենիա>> ՓԲԸ-ի տարածք տանող ճանապարհն արգելափակելու նպատակով ստեղծված <<Ռենկո>> կոչվող կացարան, որտեղ Արթուր Կարապետյանն ու Խաժակ Արսենյանն իջել են, կացարանում գտնվող Արտաշես Միսակի Խաչատրյանի հետ կացարանում ալկոհոլ են օգտագործել, որից հետո խնդրել են Դավիթ Հարությունյանին իրենց տեղափոխել Ջերմուկ քաղաք: Ջերմուկ քաղաքում Արտաշես Խաչատրյանը Դավիթ Հարությունյանից պահանջել է իրենց կրկին հետ տանել վերոնշյալ կացարան, ինչին ի պատասխան Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ վառելիք չունի: 2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Գործարանային փողոցում Արթուր Կարապետյանն իջել է ավտոմեքենայից և առաջացել հարակից տարածքում բնակվող Մհեր Գուրգենի Թովմասյանի տուն՝ նրանից 2.000 ՀՀ դրամ վերցնելու և ավտոմեքենայի ծախսերը հոգալու համար: Մինչև Արթուր Կարապետյանի վերադառնալը Դավիթ Հարությունյանն իր ավտոմեքենայում Արտաշես Խաչատրյանի հետ ունեցած զրույցի ժամանակ Արտաշես Խաչատրյանից հետաքրքրվել է նրա ավտոմեքենայի՝ վառելիք ծախսելու հնարավորությունների մասին, սակայն տրված պարզ հարցին պատասխանելու փոխարեն Արտաշես Խաչատրյանը խուլիգանական մղումներով, առանց որևէ առիթի վրդովվել է իր <<ԲՄՎ>> մակնիշի ավտոմեքենան <<ՎԱԶ-21015>> մակնիշի ավտոմեքենայի հետ համեմատելու վերաբերյալ Դավիթ Հարությունյանի խոսքերից, իր անձի առավելությունը նրա նկատմամբ ընդգծելու մոլուցքով տարված, խուլիգանական մղումներով ձեռքով մեկ անգամ հարվածել է նրա գլխին, ինչից հետո իջել են ավտոմեքենայից: Այդ ընթացքում նրանց է մոտեցել նաև Արթուր Կարապետյանը, ով առանց պարզելու Դավիթ Հարությունյանի և Արտաշես Խաչատրյանի միջև ծագած վիճաբանության պատճառը, միանալով վերջինիս խուլիգանական գործողություններին, նրա հետ համատեղ, ընդհանուր միասնական դիտավորությամբ՝ մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և փոխլրացնելով, քաշել ու վայր են գցել Դավիթ Հարությունյանին և երկուսով ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ անկանոն հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով Դավիթ Հարությունյանն ստացել է աջ և ձախ ծնկային հոդերի քերծվածքների, գլխի շրջանում այտուցների և մարմնի տարբեր շրջանների մակերեսային վնասվածքների ձևով արտահայտված, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Արտաշես Խաչատրյանը Դավիթ Հարությունյանի նկատմամբ բռնության գործադրման ընթացքում վերջինիս հասցեին բարձրաձայն տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և վիրավորական կոպիտ արտահայտություններ:
Արտաշես Խաչատրյանի և Արթուր Կարապետյանի խուլիգանական գործողությունների հետևանքով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը և հասարակության նկատմամբ դրսևորվել է բացահայտ անհարգալից վերաբերմունք՝ նրանց աղմուկի ձայները լսել է դեպքի վայրին հարակից ք. Ջերմուկ, Գործարանային 1 հասցեի բնակիչ Հրաչյա Բալաբեկի Թադևոսյանը, ով ժամը 00:30-ի սահմաններում տանից դուրս է եկել և նրանց հորդորել է դադարեցնել հակահասարակական վարքագիծը, սակայն Արտաշես Խաչատրյանն ու Արթուր Կարապետյանը չեն ենթարկվել նրա պահանջին և շուրջ 5-10 րոպե շարունակել են նույն վարքագիծը:
Այն բանից հետո, երբ Խաժակ Արսենյանը Դավիթ Հարությունյանին բարձրացրել է գետնից և հեռացրել վիճաբանության վայրից՝ Արտաշես Խաչատրյանը, շարունակելով իր խուլիգանական գործողությունները, նստել է Դավիթ Հարությունյանի <<Վազ-21015>> մակնիշի, 35 CA 324 հ/հ ավտոմեքենան, ընթացքում զարգացրել է մոտ 100 կմ/ժ արագություն և մեքենան վարել է նրա ուղղությամբ: Արտաշես Խաչատրյանի գործողությունների հետևանքով Դավիթ Հարությունյանի մոտ առաջացել է իր կյանքի և առողջության նկատմամբ գործադրվող սպառնալիքի իրական զգացում, իսկ վերջինս, դեպի մոտակա մայթ բարձրանալով, խուսափել է վրաերթի ենթարկվելուց:
Արտաշես Խաչատրյանը, խուլիգանական մղումներով՝ ուրիշ գույքը վնասելու դիտավորությամբ, նվազեցրել է Դավիթ Հարությունյանին պատկանող <<Վազ-21015>> մակնիշի, 35 CA 324 հ/հ ավտոմեքենայի արագությունը, ընթացքի ժամանակ դուրս է եկել մեքենայից, ինչի արդյունքում ավտոմեքենան առաջ ընթանալով՝ բախվել է Ջերմուկ քաղաքի <<Մեծ Հոկտեմբերի 50 ամյակին նվիրված>> հուշարձանին, ինչի հետևանքով Դավիթ Հարությունյանի գույքին պատճառվել է 200.000 ՀՀ դրամի նյութական վնաս:
Նկարագրված գործողություններով Արտաշես Խաչատրյանը ցուցաբերել է մարդկային համակեցության կանոնների բացահայտ զանցառում, բարոյական վարքի կանոնների ցուցադրական անտեսում՝ իր անձը հակադրելով Դավիթ Հարությունյանին, հասարակության անդամ Հրաչյա Թադևոսյանին, իր գործողություններին տալով հրապարակային բնույթ և հասարակությունում մարդկանց միջև գոյություն ունեցող փոխադարձ հարգանքի, պատվի, արժանապատվության, անձնական անձեռնմխելիության դեմ արտահայտելով բացահայտ արհամարհանք:
Դրանից հետո ժամը 00:30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի վրա հանդիպելով Դավիթ Հարությունյանի կանչով վերջինիս փնտրելու եկած նրա հայր Արամայիս Սիմոնի Հարությունյանին՝ Արտաշես Խաչատրյանը, շարունակելով իր խուլիգանական գործողությունները, որդու գտնվելու վայրից հետաքրքրվելու վերաբերյալ Արամայիս Հարությունյանի հարցին ի պատասխան, հարձակվել է նրա վրա, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ նրա հասցեին, այնուհետև իր հետ գտնվող Արթուր Կարապետյանի հետ <<Վազ-2106>> մակնիշի ավտոմեքենայի բաց պատուհանից ձեռքերով քաշքշել են նրա հագուստներից, իսկ Արտաշես Խաչատրյանը Դավիթ Հարությունյանին մեղադրել է իրեն <<ոստիկաններին դայաղ անելու>> մեջ: Արտաշես Խաչատրյանի և Արթուր Կարապետյանի խուլիգանական վարքագիծը կանխվել է Խաժակ Արսենյանի միջամտությամբ, ում պահանջով Արամայիս Հարությունյանը հեռացել է այնտեղից:
Նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում, Արտաշես Խաչատրյանը, նկատելով Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցով ընթացող, <<Ջերմուկի առողջության կենտրոն>> ՓԲԸ-ին պատկանող <<Ֆորդ Տրանզիտ>> մակնիշի, 721 LU 56 հ/հ շտապ բժշկական օգնության ավտոմեքենան, խուլիգանական մղումներով՝ առանց որևէ պատճառի, բարձր գոռգոռալով և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով՝ մոտեցել է մեքենային, մոտ 3մ հեռավորությունից ձեռքին եղած, քննությամբ դեռևս չպարզված առարկայով հարվածել է նշված ավտոմեքենայի դիմապակուն, որից հետո էլ շարունակել է տալ հայհոյանքներ՝ այդ կերպ ցուցաբերելով մարդկային համակեցության կանոնների բացահայտ զանցառում, բարոյական վարքի կանոնների ցուցադրական անտեսում և հասարակությունում մարդկանց միջև գոյություն ունեցող փոխադարձ հարգանքի, պատվի, արժանապատվության, անձնական անձեռնմխելիության դեմ արտահայտելով բացահայտ արհամարհանք: Արտաշես Խաչատրյանի խուլիգանական վարքագիծը կանխվել է Արթուր Կարապետյանի և Խաժակ Արսենյանի միջամտությամբ Արտաշես Խաչատրյանի նկարագրված գործողությունների արդյունքում ունենալով իրենց առողջության և գույքի վնասման իրական սպառնալիքի և տագնապի զգացում՝ <<Ջերմուկի առողջության կենտրոն>> ՓԲԸ հերթապահ բժիշկ Արթուր Այվազյանը վարորդ Վրեժ Սարգսյանից պահանջել է ավտոմեքենան վարել դեպի ոստիկանության Ջերմուկի բաժին, որտեղ կատարվածի մասին տվել է հանցագործության մասին հաղորդում:
Այն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողներ Արթուր Ավետիսյանը, Վարդան Բագրատյանը և Արթուր Արսենյանը, Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան 20 հասցեի մոտ հայտնաբերելով Արտաշես Խաչատրյանին, խուլիգանության կատարման կասածանքով փորձել են վերջինիս բերման ենթարկել: Արտաշես Խաչատրյանը չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող նշված ծառայողների օրինական պահանջներին, բացի այդ շարունակելով իր խուլիգանական գործողությունները՝ Արթուր Ավետիսյանի, Վարդան Բագրատյանի և Արթուր Արսենյանի և առհասարակ <<ոստիկան ծառայողի>> հասցեին բարձրաձայն տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնալիքներ, ինչպես նաև ֆիզիկական դիմադրություն է ցույց տվել նրանց՝ ցուցաբերելով բարոյական վարքի կանոնների ցուցադրական անտեսում և հասարակությունում մարդկանց միջև գոյություն ունեցող փոխադարձ հարգանքի, պատվի, արժանապատվության, անձնական անձեռնմխելիության դեմ արտահայտելով բացահայտ արհամարհանք:
Նույն օրը՝ ժամը 02:00-ին, ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժի գործադրմամբ Արտաշես Խաչատրյանին ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժին բերման ենթարկելուց հետո, գտնվելով հերթապահ մասի ժամանակավոր պահման խցի ներսում, վերջինս շարունակել է ցուցաբերել հասարակական կարգը կոպիտ կերպով խախտող և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտող ցինիկ, ագրեսիվ վարքագիծ, մասնավորապես՝ նա շուրջ 2 ժամ և ավելի տևողությամբ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հասցեին բարձրաձայն տվել է սեռական բնույթի հայհոյանքներ ու սպառնալիքներ, ոտքերով հարվածել և վնասել է ժամանակավոր պահման խցի պատերը՝ այդ կերպ խաթարելով ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնի հերթապահ մասի բնականոն գործունեությունը:
Այսինքն՝ Արտաշես Խաչատրյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքի կատարում:
Այսպիսով, նկարագրված արարքների համար Արտաշես Միսակի Խաչատրյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքների կատարում:
Քննչական բաժնի պետի տեղակալ Լ.Վարդանյանը 2019թվականի հուլիսի 30-ին որոշում է կայացրել Արտաշես Խաչատրյանի, Արթուր Գրիգորյանի և Արթուր Կարապետյանի մասով քրեական գործից մաս անջատելու, այն առանձին վարույթում առանձնացնելու և թիվ 35151319/1 համարը շնորհելու մասին:
Վայոց Ձորի մարզի դատախազության դատախազ Կ.Կարապետյանը 05.08.2019թվականի որոշմամբ հաստատել է քրեական գործով մեղադրական եզրակացությունը՝ առարկելով դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ, 06.08.2019թվականին քրեական գործն ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որը դատարանի Մասիսի նստավայրում մուտք է եղել 06.08.2019 թվականին և նույն օրն ընդունվել վարույթ:
Դատավոր Թ.Ջ.Պողոսյանը 2019թվականի օգոստոսի 06-ին որոշում է կայացրել քրեական գործը վարույթ ընդունելու մասին:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2020թվականի փետրվարի 21-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղադրվող Արթուր Արմենի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է <<Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին>> ՀՀ Ազգային ժողովի կողմից 2018թվականի նոյեմբերի 01-ին ընդունված ՀՕ-414-Ն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիմքով :
Մինչև դատաքննությունն սկսելը ամբաստանյալներ Արտաշես Խաչատրյանն ու Արթուր Կարապետյանը միջնորդություն ներկայացրեցին դատարան՝ համաձայնեցման վարույթ կիրառելու վերաբերյալ։
2.Համաձայնեցման վարույթ
Դատարանը առկա համարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375․1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը և միաժամանակ արձանագրելով, որ բացակայում են նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ համաձայնեցման վարույթի կիրառումը բացառող հանգամանքները, որոշեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375․2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն բավարարել համաձայնեցման վարույթ կիրառելու մասին ամբաստանյալներ Արտաշես Խաչատրյանի և Արթուր Կարապետյանի միջնորդությունները և կողմերին մինչև 2022թվականի մարտի 29-ը ժամանակ տրամադրեց բանակցությունների համար։
2022թվականի մարտի 29-ին մեղադրող Կ․կարապետյանը դատարանին ներկայացրեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375․3-րդ հոդվածով սահմանված կարգով կողմերի միջև կնքված համաձայնության մասին արձանագրությունները , որոնք ընդունելուց հետո դատարանը ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375․4-րդ հոդվածի 2-րդ մասով որոշում կայացրեց դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելու մասին։
Մեղադրող Կ․Կարապետյանը հրապարակեց 2022թվականի մարտի 29-ին՝ դատախազի, ամբաստանյալ Արտաշես Միսակի Խաչատրյանի, պաշտպան Դավիթ Դավիդյանի միջև կնքված համաձայնության մասին արձանագրությունը հետևյալ բովանդակությամբ․
<<Սույն արձանագրությունը կազմվել է 2022 թվականի մարտի 29-ին Մասիս քաղաքում, մասնակցությամբ՝ Եղեգնաձորի կայազորի դատախազի տեղակալ Կարեն Կարապետյանի, ամբաստանյալ Արտաշես Միսակի Խաչատրյանի /ծնված 21.05.1993թ. ք. Ջերմուկ, բնակվում է՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան 18/1, հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, մայրենի լեզուն՝ հայերեն, չի աշխատում, ամուրի, հոգեպես և ֆիզիկապես առողջ է, նախկինում դատապարտված՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.08.2014թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով և 2 դրվագ 365-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով, պատժի կրումից ազատվել է 10.05.2017թ., դատվածությունը՝ չմարված/ և պաշտպան Դավիթ Դավիդյանի:
Արտաշես Միսակի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ալկոհոլի ազդեցության ներքո, 2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 00:00-ից 02:00-ն ընկած ժամանակահատվածում, Ջերմուկ քաղաքում իր ընկեր Արթուր Վաչագանի Կարապետյանի հետ նախնական համաձայնությամբ կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ, ուրիշի գույքը վնասելով և իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով.
Այսպես.
2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի բնակիչ Դավիթ Արամայիսի Հարությունյանն իրեն պատկանող «Վազ-21015» մակնիշի, 35 CA 324 հ/հ ավտոմեքենայով համաքաղաքացիներ Արթուր Վաչագանի Կարապետյանին և Խաժակ Վարդանի Արսենյանին վերջիններիս խնդրանքով Ջերմուկ քաղաքից տեղափոխել է Վայոց ձորի մարզի Գնդևազ գյուղից ներքև գտնվող Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող անձանց կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տարածք տանող ճանապարհն արգելափակելու նպատակով ստեղծված «Ռենկո» կոչվող կացարան, որտեղ Արթուր Կարապետյանն ու Խաժակ Արսենյանն իջել են, կացարանում գտնվող Արտաշես Միսակի Խաչատրյանի հետ կացարանում ալկոհոլ են օգտագործել, որից հետո խնդրել են Դավիթ Հարությունյանին իրենց տեղափոխել Ջերմուկ քաղաք: Ջերմուկ քաղաքում Արտաշես Խաչատրյանը Դավիթ Հարությունյանից պահանջել է իրենց կրկին հետ տանել վերոնշյալ կացարան, ինչին ի պատասխան Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ վառելիք չունի: 2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Գործարանային փողոցում Արթուր Կարապետյանն իջել է ավտոմեքենայից և առաջացել հարակից տարածքում բնակվող Մհեր Գուրգենի Թովմասյանի տուն՝ նրանից 2.000 ՀՀ դրամ վերցնելու և ավտոմեքենայի ծախսերը հոգալու համար: Մինչև Արթուր Կարապետյանի վերադառնալը Դավիթ Հարությունյանն իր ավտոմեքենայում Արտաշես Խաչատրյանի հետ ունեցած զրույցի ժամանակ Արտաշես Խաչատրյանից հետաքրքրվել է նրա ավտոմեքենայի՝ վառելիք ծախսելու հնարավորությունների մասին, սակայն տրված պարզ հարցին պատասխանելու փոխարեն Արտաշես Խաչատրյանը խուլիգանական մղումներով, առանց որևէ առիթի վրդովվել է իր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի հետ համեմատելու վերաբերյալ Դավիթ Հարությունյանի խոսքերից, իր անձի առավելությունը նրա նկատմամբ ընդգծելու մոլուցքով տարված, խուլիգանական մղումներով ձեռքով մեկ անգամ հարվածել է նրա գլխին, ինչից հետո իջել են ավտոմեքենայից: Այդ ընթացքում նրանց է մոտեցել նաև Արթուր Կարապետյանը, ով առանց պարզելու Դավիթ Հարությունյանի և Արտաշես Խաչատրյանի միջև ծագած վիճաբանության պատճառը, միանալով վերջինիս խուլիգանական գործողություններին, նրա հետ համատեղ, ընդհանուր միասնական դիտավորությամբ՝ մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և փոխլրացնելով, քաշել ու վայր են գցել Դավիթ Հարությունյանին և երկուսով ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ անկանոն հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով Դավիթ Հարությունյանն ստացել է աջ և ձախ ծնկային հոդերի քերծվածքների, գլխի շրջանում այտուցների և մարմնի տարբեր շրջանների մակերեսային վնասվածքների ձևով արտահայտված, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Արտաշես Խաչատրյանը Դավիթ Հարությունյանի նկատմամբ բռնության գործադրման ընթացքում վերջինիս հասցեին բարձրաձայն տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և վիրավորական կոպիտ արտահայտություններ:
Արտաշես Խաչատրյանի և Արթուր Կարապետյանի խուլիգանական գործողությունների հետևանքով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը և հասարակության նկատմամբ դրսևորվել է բացահայտ անհարգալից վերաբերմունք՝ նրանց աղմուկի ձայները լսել է դեպքի վայրին հարակից ք. Ջերմուկ, Գործարանային 1 հասցեի բնակիչ Հրաչյա Բալաբեկի Թադևոսյանը, ով ժամը 00:30-ի սահմաններում տանից դուրս է եկել և նրանց հորդորել է դադարեցնել հակահասարակական վարքագիծը, սակայն Արտաշես Խաչատրյանն ու րթուր Կարապետյանը չեն ենթարկվել նրա պահանջին և շուրջ 5-10 րոպե շարունակել են նույն վարքագիծը:
Այն բանից հետո, երբ Խաժակ Արսենյանը Դավիթ Հարությունյանին բարձրացրել է գետնից և հեռացրել վիճաբանության վայրից՝ Արտաշես Խաչատրյանը, շարունակելով իր խուլիգանական գործողությունները, նստել է Դավիթ Հարությունյանի «Վազ-21015» մակնիշի, 35 CA 324 հ/հ ավտոմեքենան, ընթացքում զարգացրել է մոտ 100 կմ/ժ արագություն և մեքենան վարել է նրա ուղղությամբ: Արտաշես Խաչատրյանի գործողությունների հետևանքով Դավիթ Հարությունյանի մոտ առաջացել է իր կյանքի և առողջության նկատմամբ գործադրվող սպառնալիքի իրական զգացում, իսկ վերջինս, դեպի մոտակա մայթ բարձրանալով, խուսափել է վրաերթի ենթարկվելուց:
Արտաշես Խաչատրյանը, խուլիգանական մղումներով՝ ուրիշ գույքը վնասելու դիտավորությամբ, նվազեցրել է Դավիթ Հարությունյանին պատկանող «Վազ-21015» մակնիշի, 35 CA 324 հ/հ ավտոմեքենայի արագությունը, ընթացքի ժամանակ դուրս է եկել մեքենայից, ինչի արդյունքում ավտոմեքենան առաջ ընթանալով՝ բախվել է Ջերմուկ քաղաքի «Մեծ Հոկտեմբերի 50 ամյակին նվիրված» հուշարձանին, ինչի հետևանքով Դավիթ Հարությունյանի գույքին պատճառվել է 200.000 ՀՀ դրամի նյութական վնաս:
Նկարագրված գործողություններով Արտաշես Խաչատրյանը ցուցաբերել է մարդկային համակեցության կանոնների բացահայտ զանցառում, բարոյական վարքի կանոնների ցուցադրական անտեսում՝ իր անձը հակադրելով Դավիթ Հարությունյանին, հասարակության անդամ Հրաչյա Թադևոսյանին, իր գործողություններին տալով հրապարակային բնույթ և հասարակությունում մարդկանց միջև գոյություն ունեցող փոխադարձ հարգանքի, պատվի, արժանապատվության, անձնական անձեռնմխելիության դեմ արտահայտելով բացահայտ արհամարհանք:
Դրանից հետո ժամը 00:30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի վրա հանդիպելով Դավիթ Հարությունյանի կանչով վերջինիս փնտրելու եկած նրա հայր Արամայիս Սիմոնի Հարությունյանին՝ Արտաշես Խաչատրյանը, շարունակելով իր խուլիգանական գործողությունները, որդու գտնվելու վայրից հետաքրքրվելու վերաբերյալ Արամայիս Հարությունյանի հարցին ի պատասխան, հարձակվել է նրա վրա, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ նրա հասցեին, այնուհետև իր հետ գտնվող Արթուր Կարապետյանի հետ «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենայի բաց պատուհանից ձեռքերով քաշքշել են նրա հագուստներից, իսկ Արտաշես Խաչատրյանը Դավիթ Հարությունյանին մեղադրել է իրեն «ոստիկաններին դայաղ անելու» մեջ: Արտաշես Խաչատրյանի և Արթուր Կարապետյանի խուլիգանական վարքագիծը կանխվել է Խաժակ Արսենյանի միջամտությամբ, ում պահանջով Արամայիս Հարությունյանը հեռացել է այնտեղից:
Նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում, Արտաշես Խաչատրյանը, նկատելով Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցով ընթացող, «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի, 721 LU 56 հ/հ շտապ բժշկական օգնության ավտոմեքենան, խուլիգանական մղումներով՝ առանց որևէ պատճառի, բարձր գոռգոռալով և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով՝ մոտեցել է մեքենային, մոտ 3մ հեռավորությունից ձեռքին եղած, քննությամբ դեռևս չպարզված առարկայով հարվածել է նշված ավտոմեքենայի դիմապակուն, որից հետո էլ շարունակել է տալ հայհոյանքներ՝ այդ կերպ ցուցաբերելով մարդկային համակեցության կանոնների բացահայտ զանցառում, բարոյական վարքի կանոնների ցուցադրական անտեսում և հասարակությունում մարդկանց միջև գոյություն ունեցող փոխադարձ հարգանքի, պատվի, արժանապատվության, անձնական անձեռնմխելիության դեմ արտահայտելով բացահայտ արհամարհանք: Արտաշես Խաչատրյանի խուլիգանական վարքագիծը կանխվել է Արթուր Կարապետյանի և Խաժակ Արսենյանի միջամտությամբ:
Արտաշես Խաչատրյանի նկարագրված գործողությունների արդյունքում ունենալով իրենց առողջության և գույքի վնասման իրական սպառնալիքի և տագնապի զգացում՝ «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ հերթապահ բժիշկ Արթուր Այվազյանը վարորդ Վրեժ Սարգսյանից պահանջել է ավտոմեքենան վարել դեպի ոստիկանության Ջերմուկի բաժին, որտեղ կատարվածի մասին տվել է հանցագործության մասին հաղորդում:
Նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողներ Արթուր Ավետիսյանը, Վարդան Բագրատյանը և Արթուր Արսենյանը, Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան 20 հասցեի մոտ հայտնաբերելով Արտաշես Խաչատրյանին, խուլիգանության կատարման կասածանքով փորձել են վերջինիս բերման ենթարկել: Արտաշես Խաչատրյանը չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող նշված ծառայողների օրինական պահանջներին, բացի այդ շարունակելով իր խուլիգանական գործողությունները՝ Արթուր Ավետիսյանի, Վարդան Բագրատյանի և Արթուր Արսենյանի և առհասարակ «ոստիկան ծառայողի» հասցեին բարձրաձայն տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնալիքներ, ինչպես նաև ֆիզիկական դիմադրություն է ցույց տվել նրանց՝ ցուցաբերելով բարոյական վարքի կանոնների ցուցադրական անտեսում և հասարակությունում մարդկանց միջև գոյություն ունեցող փոխադարձ հարգանքի, պատվի, արժանապատվության, անձնական անձեռնմխելիության դեմ արտահայտելով բացահայտ արհամարհանք:
Նույն օրը՝ ժամը 02:00-ին, ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժի գործադրմամբ Արտաշես Խաչատրյանին ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժին բերման ենթարկելուց հետո, գտնվելով հերթապահ մասի ժամանակավոր պահման խցի ներսում, վերջինս շարունակել է ցուցաբերել հասարակական կարգը կոպիտ կերպով խախտող և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտող ցինիկ, ագրեսիվ վարքագիծ, մասնավորապես՝ նա շուրջ 2 ժամ և ավելի տևողությամբ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հասցեին բարձրաձայն տվել է սեռական բնույթի հայհոյանքներ ու սպառնալիքներ, ոտքերով հարվածել և վնասել է ժամանակավոր պահման խցի պատերը՝ այդ կերպ խաթարելով ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնի հերթապահ մասի բնականոն գործունեությունը:
Այսինքն՝ Արտաշես Խաչատրյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքի կատարում:
Ամբաստանյալ Արտաշես Խաչատրյանի նկատմամբ 23.06.2019թ. որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 09.10.2019թ. որոշմամբ փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:
Պատճառված գույքային վնասը՝ 246.000 ՀՀ դրամը, հատուցվել է ամբողջությամբ, քաղաքացիական հայց չի ներկայացվել, դատական ծախսեր և բռնագանձման ենթակա գույք չկա, մեղադրյալի գույքի վրա կալանք չի դրվել:
Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի 9-րդ կետը և ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 67.2-րդ հոդվածի 1-ին մասով՝ կողմերը համաձայնվում են ամբաստանյալին մեղսագրվող արարքի համար նրա նկատմամբ կիրառման ենթակա պատժի (պատժատեսակի և պատժաչափի), այն կրելու նպատակահարմարության հետևյալ հարցերի շուրջ.
Արտաշես Միսակի Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և որպես պատիժ նշանակել երկու տարի վեց ամիս ժամկետով ազատազրկումը:
Կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ երկու տարի ժամկետով:
Արտաշես Խաչատրյանի վրա պարտականություն դնել՝ փորձաշրջանի ընթացքում չփոխել մշտական բնակության վայրը:
Արձանագրությունը ստորագրվել է մեղադրող Կ․Կարապետյանի, ամբաստանյալ Ա․Խաչատրյանի, նրա պաշտպան Դ․Դավիդյանի կողմից։
Մեղադրող Կ․Կարապետյանը հրապարակեց 2022թվականի մարտի 29-ին՝ դատախազի, ամբաստանյալ Արթուր Վաչագանի Կարապետյանի, պաշտպան Դավիթ Դավիդյանի միջև կնքված համաձայնության մասին արձանագրությունը հետևյալ բովանդակությամբ։
<< Սույն արձանագրությունը կազմվել է 2022 թվականի մարտի 29-ին Մասիս քաղաքում, մասնակցությամբ՝ Եղեգնաձորի կայազորի դատախազի տեղակալ Կարեն Կարապետյանի, ամբաստանյալ Արթուր Վաչագանի Կարապետյանի /ծնված 08.06.1992թ. ք. Ջերմուկ, բնակվում է ք. Ջերմուկ, Շահումյան 27 շ./ բն. 411, հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, մայրենի լեզուն՝ հայերեն, պայմանագրային հիմունքներով ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում, ամուրի, հոգեպես և ֆիզիկապես առողջ է, նախկինում դատապարտված, դատվածությունը՝ մարված/ և պաշտպան Դավիթ Դավիդյանի:
Արթուր Վաչագանի Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ալկոհոլի ազդեցության ներքո, 2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքում մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է խուլիգանություն.
Այսպես.
2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի բնակիչ Դավիթ Արամայիսի Հարությունյանն իրեն պատկանող «Վազ-21015» մակնիշի, 35 CA 324 հ/հ ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի բնակիչներ Արթուր Վաչագանի Կարապետյանին և Խաժակ Վարդանի Արսենյանին վերջիններիս խնդրանքով Ջերմուկ քաղաքից տեղափոխել է Վայոց ձորի մարզի Գնդևազ գյուղից ներքև գտնվող Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող անձանց կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տարածք տանող ճանապարհն արգելափակելու նպատակով ստեղծված «Ռենկո» կոչվող կացարան, որտեղ Արթուր Կարապետյանն ու Խաժակ Արսենյանն իջել են, կացարանում գտնվող համաքաղաքացի Արտաշես Միսակի Խաչատրյանի հետ կացարանում ալկոհոլ են օգտագործել, որից հետո խնդրել են Դավիթ Հարությունյանին իրենց տեղափոխել Ջերմուկ քաղաք: Ջերմուկ քաղաքում Արտաշես Խաչատրյանը Դավիթ Հարությունյանից պահանջել է իրենց կրկին հետ տանել վերոնշյալ կացարան, ինչին ի պատասխան Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ վառելիք չունի: 2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Գործարանային փողոցում Արթուր Կարապետյանն իջել է ավտոմեքենայից և առաջացել հարակից տարածքում բնակվող ոմն Մհերի տուն՝ նրանից 2.000 ՀՀ դրամ վերցնելու և ավտոմեքենայի ծախսերը հոգալու համար: Մինչև Արթուր Կարապետյանի վերադառնալը Դավիթ Հարությունյանն իր ավտոմեքենայում Արտաշես Խաչատրյանի հետ ունեցած զրույցի ժամանակ Արտաշես Խաչատրյանից հետաքրքրվել է նրա ավտոմեքենայի՝ վառելիք ծախսելու հնարավորությունների մասին, սակայն տրված պարզ հարցին պատասխանելու փոխարեն Արտաշես Խաչատրյանը խուլիգանական մղումներով, առանց որևէ առիթի վրդովվել է իր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի հետ համեմատելու վերաբերյալ Դավիթ Հարությունյանի խոսքերից, իր անձի առավելությունը նրա նկատմամբ ընդգծելու մոլուցքով տարված, խուլիգանական մղումներով ձեռքով մեկ անգամ հարվածել է նրա գլխին, ինչից հետո իջել են ավտոմեքենայից: Այդ ընթացքում նրանց է մոտեցել Արթուր Կարապետյանը և առանց պարզելու Դավիթ Հարությունյանի և Արտաշես Խաչատրյանի միջև ծագած վիճաբանության պատճառը, միանալով Արտաշես Խաչատրյանի խուլիգանական գործողություններին, նրա հետ համատեղ, ընդհանուր միասնական դիտավորությամբ՝ մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և փոխլրացնելով, քաշել ու վայր են գցել Դավիթ Հարությունյանին ու երկուսով ձեռքերով և ոտքերով անկանոն բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ միաժամանակ նրա հասցեին տալով սեռական բնույթի հայհոյանքներ, ինչի հետևանքով Դավիթ Հարությունյանն ստացել է «զույգ ծնկների շրջանի քերծված վերքեր, գլխի շրջանում այտուցներ, մարմնի տարբեր շրջանների մակերեսային վնասվածքներ և գլխուղեղի ցնցում» նախնական ախտորոշմամբ մարմնական վնասվածքներ:
Արտաշես Խաչատրյանի և Արթուր Կարապետյանի խուլիգանական գործողությունների հետևանքով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը և հասարակության նկատմամբ դրսևորվել է բացահայտ անհարգալից վերաբերմունք՝ նրանց աղմուկի ձայները լսել է դեպքի վայրին հարակից ք. Ջերմուկ, Գործարանային 1 հասցեի բնակիչ Հրաչյա Բալաբեկի Թադևոսյանը, ով ժամը 00:30-ի սահմաններում տանից դուրս է եկել և նրանց հորդորել է դադարեցնել հակահասարակական վարքագիծը, սակայն Արտաշես Խաչատրյանն ու Արթուր Կարապետյանը չեն ենթարկվել նրա պահանջին և շուրջ 5-10 րոպե շարունակել են նույն վարքագիծը, որից հետո թողել և հեռացել են:
Նկարագրված գործողություններով Արթուր Վաչագանի Կարապետյանը ցուցաբերել է մարդկային համակեցության կանոնների բացահայտ զանցառում, բարոյական վարքի կանոնների ցուցադրական անտեսում՝ իր անձը հակադրելով Դավիթ Հարությունյանին, հասարակության անդամ Հրաչյա Թադևոսյանին և իր գործողություններին տալով հրապարակային բնույթ և հասարակությունում մարդկանց միջև գոյություն ունեցող փոխադարձ հարգանքի, պատվի, արժանապատվության, անձնական անձեռնմխելիության դեմ արտահայտելով բացահայտ արհամարհանք:
Դրանից հետո ժամը 00:30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի վրա հանդիպելով Դավիթ Հարությունյանի կանչով վերջինիս փնտրելու եկած նրա հայր Արամայիս Սիմոնի Հարությունյանին՝ Արտաշես Խաչատրյանը, շարունակելով իր խուլիգանական գործողությունները, որդու գտնվելու վայրից հետաքրքրվելու վերաբերյալ Արամայիս Հարությունյանի հարցին ի պատասխան, հարձակվել է նրա վրա, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ նրա հասցեին, որի ընթացքում Արթուր Կարապետյանը, միանալով նրա խուլիգանական գործողություններին, նրա հետ համատեղ, իրենց անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, խուլիգանական մղումներով «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենայի բաց պատուհանից ձեռքերով քաշքշել են Արամայիս Հարությունյանի հագուստներից, իսկ Արտաշես Խաչատրյանը Դավիթ Հարությունյանին մեղադրել է իրեն «ոստիկաններին դայաղ անելու» մեջ: Արտաշես Խաչատրյանի և Արթուր Կարապետյանի խուլիգանական վարքագիծը կանխվել է Խաժակ Արսենյանի միջամտությամբ, ում խնդրանքով Արամայիս Հարությունյանը հեռացել է այնտեղից:
Այսինքն՝ Արթուր Կարապետյանին մեղսագրվում է հանցագործություն՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ամբաստանյալ Արթուր Կարապետյանի նկատմամբ 26.06.2019թ. որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Պատճառված գույքային վնասը՝ 246.000 ՀՀ դրամը, հատուցվել է ամբողջությամբ, քաղաքացիական հայց չի ներկայացվել, դատական ծախսեր և բռնագանձման ենթակա գույք չկա, մեղադրյալի գույքի վրա կալանք չի դրվել:
Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի 9-րդ կետը և ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 67.2-րդ հոդվածի 1-ին մասով՝ կողմերը համաձայնվում են ամբաստանյալին մեղսագրվող արարքի համար նրա նկատմամբ կիրառման ենթակա պատժի (պատժատեսակի և պատժաչափի), այն կրելու նպատակահարմարության հետևյալ հարցերի շուրջ.
Արթուր Վաչագանի Կարապետյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և որպես պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսունապատիկի՝ 250.000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով:
Թույլատրել Արթուր Վաչագանի Կարապետյանին նշանակված 250.000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով տուգանքը վճարել մաս առ մաս՝ 5 /հինգ/ ամսվա ընթացքում՝ յուրաքանչյուր ամիս վճարելով 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ գումար:
Արձանագրությունը ստորագրվել է մեղադրող Կ․Կարապետյանի, ամբաստանյալ Ա․ Կարապետյանի, նրա պաշտպան Դ․Դավիդյանի կողմից։
3․Դատարանի իրավական վերլուծությունները
Մեղադրողի կողմից համաձայնության մասին արձանագրություների հրապարակումից հետո ամբաստանյալներ Արտաշես Խաչատրյանը ու Արթուր Կարապետյանը պատասխանելով նախագահողի հարցերին հայտնել են, որ իրենց պարզ է կնքված համաձայնության բովանդակությունը, համաձայն են դրանց, արտահայտել են իրենց իրական կամքը, գիտակցում են կնքված համաձայնության հետեւանքները, պնդում են կնքված համաձայնությունները, դրանք չեն կնքվել բռնության, սպառնալիքի կամ հարկադրանքի այլ միջոցի ազդեցության հետևանքով։
Պաշտպան Դավիթ Դավիդյանը հայտնեց, որ պնդում է կնքված համաձայնությունները։
Մեղադրող, Կ․Կարապետյանը պնդեց կնքված համաձայնությունները։
Ամբաստանյալներին, պաշտպանին և մեղադրողին ուղղված հարցերի արդյունքում դատարանը հանգեց այն համոզման, որ կողմերի միջև կնքված համաձայնությունները համապատասխանում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համաձայնեցման վարույթի կիրառման վերաբերելի դրույթների պահանջներին, համաձայնեցման վարույթի արդյունքներով դատարանը պետք է կայացնի մեղադրական դատավճիռ՝ ըստ համաձայնության մասին արձանագրության։
Արտաշես Միսակի Խաչատրյանի նկատմամբ կիրառված Հայաստանի Հանրապետությունից ելքի իրավունքի ժամանակավոր սահմանափակումը վերացնել` դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Արթուր Վաչագանի Կարապետյանի նկատմամբ կիրառված Հայաստանի Հանրապետությունից ելքի իրավունքի ժամանակավոր սահմանափակումը վերացնել` դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Ինչ վերաբերում է իրեղեն ապացույցներին, ապացույց ճանաչված փաստաթղթերին և գույքի վրա դրված կալանքին, դատարանը գտնում է, որ իրեղեն ապացույց ճանաչված և ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային վարչությունում պահվող ավտոմեքենայի լուսարձակի կոտրված ապակու նմանվող 3 նարնջագույն պլաստմասե բեկորները, մեկ հատ արծաթագույն շրջանակը, երեք հատ թափանցիկ ապակու կտորտանքները և կոտրված ապակու բեկոր պարունակող մեկ հատ սպիտակ պլաստմասե բեկորը ոչնչացնել, տուժող Դավիթ Արամայիսի Հարությունյանի պատասխանատու պահպանության հանձնված << Վազ 21015>> մակնիշի 35 CA 324 հաշվառման համարանիշի ավտոմեքենան թողնել Դավիթ Հարությունյանի տնօրինությանը, << Ջերմուկի առողջության կենտրոն>> ՓԲԸ-ի պատասխանատու պահպանությանը հանձնված << ՖՈՐԴ ՏՐԱՆԶԻՏ>> մակնիշի 721 ԼՍ 56 հաշվառման համարանիշի ավտոմեքենան պետք է թողնել << Ջերմուկի առողջության կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրինությանը՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։
Ապացույց ճանաչված և այլ փաստաթուղթ հանդիսացող ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնի աշխատակից Էդգար Պետրոսյանի կողմից կիրառված տեխնիկական միջոցով տեսանկարված և ներկայացված տեսագրությունները պարունակող սկավառակը և նույն բաժնի հերթապահի օգնական Կարեն Գրիգորյանի կողմից կիրառված տեխնիկական միջոցով տեսանկարված և ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնի 22․06․2019թվականի թիվ 84/936 գրությամբ տրամադրված տեսանկարահանման արդյունքները պարունակող սկավառակը պետք է պահել քրեական գործի հետ միասին՝ այն պահելու ամբողջ ժամանակամիջոցում։
Նկատի ունենալով հանցագործությամբ պատճառված գույքային վնասը վերականգնված լինելու հանգամանքը, դատարանը գտնում է, որ Վայոց ձորի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա․Հարությունյանի 30․07․2019թվականի որոշմամբ Արտաշես Միսակի Խաչատրյանի գույքի վրա դրված արգելանքները պետք է վերացնել՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։
4.Եզրափակիչ մաս
Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357-360-րդ, 365-րդ, 369-րդ, 375 6-րդ, 375 7հոդվածներով դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Արթուր Վաչագանի Կարապետյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և որպես պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսունապատիկի չափով՝ 250.000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ։
Թույլատրել Արթուր Վաչագանի Կարապետյանին նշանակված 250.000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով տուգանքը վճարել մաս առ մաս՝ 5 /հինգ/ ամսվա ընթացքում՝ յուրաքանչյուր ամիս վճարելով 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ գումար:
Արթուր Վաչագանի Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը պահպանել՝ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը։
Արթուր Վաչագանի Կարապետյանի նկատմամբ կիրառված Հայաստանի Հանրապետությունից ելքի իրավունքի ժամանակավոր սահմանափակումը վերացնել` դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Արտաշես Միսակի Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և որպես պատիժ նշանակել երկու տարի վեց ամիս ժամկետով ազատազրկումը:
Կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ երկու տարի ժամկետով:
Արտաշես Խաչատրյանի վրա պարտականություն դնել՝ փորձաշրջանի ընթացքում չփոխել մշտական բնակության վայրը:
Արտաշես Խաչատրյանի փորձաշրջանի կրման ժամկետի սկզիբը հաշվարկել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության տարածքային մարմնում հաշվառման վերցնելու օրվանից։
Արտաշես Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2019թվականի հոկտեմբերի 09-ի որոշումը վերացնել և գրավադրված 800000/ութ հարյուր հազար/ ՀՀ դրամը վերադարձնել գրավատուին՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։
Արտաշես Միսակի Խաչատրյանի նկատմամբ կիրառված Հայաստանի Հանրապետությունից ելքի իրավունքի ժամանակավոր սահմանափակումը վերացնել` դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Իրեղեն ապացույց ճանաչված և ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային վարչությունում պահվող ավտոմեքենայի լուսարձակի կոտրված ապակու նմանվող 3 նարնջագույն պլաստմասե բեկորները, մեկ հատ արծաթագույն շրջանակը, երեք հատ թափանցիկ ապակու կտորտանքները և կոտրված ապակու բեկոր պարունակող մեկ հատ սպիտակ պլաստմասե բեկորը ոչնչացնել, տուժող Դավիթ Արամայիսի Հարությունյանի պատասխանատու պահպանության հանձնված << Վազ 21015>> մակնիշի 35 CA 324 հաշվառման համարանիշի ավտոմեքենան թողնել Դավիթ Հարությունյանի տնօրինությանը, << Ջերմուկի առողջության կենտրոն>> ՓԲԸ-ի պատասխանատու պահպանությանը հանձնված << ՖՈՐԴ ՏՐԱՆԶԻՏ>> մակնիշի 721 ԼՍ 56 հաշվառման համարանիշի ավտոմեքենան թողնել << Ջերմուկի առողջության կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրինությանը՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։
Ապացույց ճանաչված և այլ փաստաթուղթ հանդիսացող ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնի աշխատակից Էդգար Պետրոսյանի կողմից կիրառված տեխնիկական միջոցով տեսանկարված և ներկայացված տեսագրությունները պարունակող սկավառակը և նույն բաժնի հերթապահի օգնական Կարեն Գրիգորյանի կողմից կիրառված տեխնիկական միջոցով տեսանկարված և ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնի 22․06․2019թվականի թիվ 84/936 գրությամբ տրամադրված տեսանկարահանման արդյունքները պարունակող սկավառակը պահել քրեական գործի հետ միասին՝ այն պահելու ամբողջ ժամանակամիջոցում։
Վայոց ձորի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա․Հարությունյանի 30․07․2019թվականի որոշմամբ Արտաշես Միսակի Խաչատրյանի գույքի վրա դրված արգելանքները վերացնել՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։
Դատավճիռը, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հիմքերի, կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ՝ Թ.Ջ.ՊՈՂՈՍՅԱՆ
2019թ.
Գործ հ. ԱՎԴ/0094/01/19
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 հոկտեմբերի 2019թ. ք.Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
/այսուհետ`Վերաքննիչ դատարան/
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
քարտուղարությամբ` Ա.Ավդալյանի
Մ.Հարությունյանի
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ`
դատախազ` Կ.Կարապետյանի
մեղադրյալ` Ա.Խաչատրյանի
պաշտպան` Վ.Զուռնաչյանի
դռնբաց դատական նիստում մեղադրյալ Ա.Խաչատրյանի և պաշտպան Ս.Բաղրամյանի վերաքննիչ բողոքների հիման վրա ստուգելով մեղադրյալ Արտաշես Միսակի Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի կալանքի հիմնավորվածության հարցը և կալանավորումը գրավով փոխարինելու մեղադրյալի միջնորդությունը քննության առնելու մասին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. օգոստոսի 16-ի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Թիվ 35151319 քրեական գործը հարուցվել է 21.06.2019թ. ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնումբաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա.Հարությունյանի 21.06.2019թ. որոշմամբ թիվ 35151319 քրեական գործն ընդունվել է վարույթ:
2019թ. հունիսի 21-ին Ա.Խաչատրյանը ձերբակալվել է:
Նախաքննության մարմնի 23.06.2019թ. որոշմամբ Ա.Խաչատրյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Նույն մարմնի 23.06.2019թ. որոշմամբ միջնորդություն է հարուցվել Առաջին ատյանի դատարան` մեղադրյալ Ա.Խաչատրյանի նակատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որն Առաջին ատյանի դատարանի 24.06.2019թ. որոշմամբ բավարարվել է:
Նախաքննության մարմնի 30.07.2019թ. որոշմամբ Ա.Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, լրացվել, նրան մեղադրանք է առաջադրվել և վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 137-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Նույն մարմնի 30.07.2019թ. որոշմամբ Ա.Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, նրան մեղադրանք է առաջադրվել և վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
06.08.2019թ. Ա.Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան, որին շնորհվել է ԱՎԴ/0094/01/19 համարը:
Առաջին ատյանի դատարանի 2019թ. օգոստոսի 16-ի որոշմամբ թիվ ԱՎԴ/0094/01/19 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղադրյալ Ա.Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը ճանաչվել է հիմնավորված:
Խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին մեղադրյալի միջնորդությունը մերժվել է:
Դատարանի վերոնշյալ որոշման դեմ 26.08.2019թ. վերաքննիչ բողոքներ են բերել մեղադրյալ Ա.Խաչատրյանը, ինչպես նաև վերջինիս պաշտպան Ս.Բաղրամյանը:
Վերաքննիչ դատարանի 09.09.2019թ. որոշմամբ մեղադրյալ Ա.Խաչատրյանի և պաշտպան Ս.Բաղրամյանի վերաքննիչ բողոքներն ընդունվել են Վերաքննիչ դատարանի վարույթ:
Կալանքի նյութի դռնփակ դատական քննությունը նշանակվել է 2019թ. սեպտեմբերի 12-ին:
2.Առաջադրված մեղադրանքի էությունը.
Արտաշես Միսակի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. օգոստոսի 27-ին` ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում <<Լիդիան Արմենիա>> ՓԲԸ աշխատակիցների և նշված ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ 2018թ. հունիս ամսից բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների միջև ծագած անձնական բնույթի վիճաբանության ընթացքում կողմնակիցների հետ համատեղ, ընդհանուր միասնական դիտավորությամբ` մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և փոխլրացնելով ծեծի են ենթարկել <<Լիդիան Արմենիա>> ՓԲԸ աշխատակից Վիրաբիկ ժորայի Հովհաննիսյանին և որդուն` Նարեկ Վիրաբիկի Հովհաննիսյանին, որն առաջացել է վերջինիս աչքերին գազային նյութ օգտագործողի հասցեին նրա հնչեցրած հայհոյանքի պարզաբանումից հետո, որի ընթացքում Արտաշես Խաչատրյանը ձեռքերով և ոտքերով խառը հարվածներ է հասցրել Վիրաբիկ Հովհաննիսյանին: Արտաշես Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած խմբակային ծեծի հետևանքով Վիրաբիկ Հովհաննիսյանն ստացել է աջ գագաթաճակատային, աջ հոնքի շրջանների սալջարդ վերքերի, ձախ ակնակապճային, կրծքավանդակի շրջանների արյունազեղումների, ձախ ակնակապճային, քթի, աջ գոտկային, աջ արմնկային հոդի շրջանների քեծվածքների ձևով արտահայտված, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ և նրան պատճառվել է ֆիզիկական ցավ:
Բացի այդ, Արտաշես Խաչատրյանը, ալկոհոլի ազդեցության ներքո, 2019թ. հունիսի 21-ին` ժամը 00:00-ից 02:00-ն ընկած ժամանակահատվածում, Ջերմուկ քաղաքում իր ընկեր Արթուր Վաչագանի Կարապետյանի հետ նախնական համաձայնությամբ կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ, ուրիշի գույքը վնասելով և իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով.
Այսպես.
2019թ. հունիսի 21-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի բնակիչ Դավիթ Արամայիսի Հարությունյանն իրեն պատկանող <<Վազ-21015>> մակնիշի, 35 CA 324 հ/հ ավտոմեքենայով համաքաղաքացիներ Արթուր Վաչագանի Կարապետյանին և Խաժակ Վարդանի Արսենյանին վերջիններիս խնդրանքով Ջերմուկ քաղաքից տեղափոխել է Վայոց ձորի մարզի Գնդևազ գյուղից ներքև գտնվող Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող անձանց կողմից <<Լիդիան Արմենիա>> ՓԲԸ-ի տարածք տանող ճանապարհն արգելափակելու նպատակով ստեղծված <<Ռենկո>> կոչվող կացարան, որտեղ Արթուր Կարապետյանն ու Խաժակ Արսենյանն իջել են, կացարանում գտնվող Արտաշես Միսակի Խաչատրյանի հետ կացարանում ալկոհոլ են օգտագործել, որից հետո խնդրել են Դավիթ Հարությունյանին իրենց տեղափոխել Ջերմուկ քաղաք: Ջերմուկ քաղաքում Արտաշես Խաչատրյանը Դավիթ Հարությունյանից պահանջել է իրենց կրկին հետ տանել վերոնշյալ կացարան, ինչին ի պատասխան Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ վառելիք չունի: 2019թ. հունիսի 21-ին` ժամը 00:00-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Գործարանային փողոցում Արթուր Կարապետյանն իջել է ավտոմեքենայից և առաջացել հարակից տարածքում բնակվող Մհեր Գուրգենի Թովմասյանի տուն` նրանից 2.000 ՀՀ դրամ վերցնելու և ավտոմեքենայի ծախսերը հոգալու համար: Մինչև Արթուր Կարապետյանի վերադառնալը Դավիթ Հարությունյանն իր ավտոմեքենայում Արտաշես Խաչատրյանի հետ ունեցած զրույցի ժամանակ Արտաշես Խաչատրյանից հետաքրքրվել է նրա ավտոմեքենայի` վառելիք ծախսելու հնարավորությունների մասին, սակայն տրված պարզ հարցին պատասխանելու փոխարեն Արտաշես Խաչատրյանը խուլիգանական մղումներով, առանց որևէ առիթի վրդովվել է իր <<ԲՄՎ>> մակնիշի ավտոմեքենան <<ՎԱԶ-21015>> մակնիշի ավտոմեքենայի հետ համեմատելու վերաբերյալ Դավիթ Հարությունյանի խոսքերից, իր անձի առավելությունը նրա նկատմամբ ընդգծելու մոլուցքով տարված, խուլիգանական մղումներով ձեռքով մեկ անգամ հարվածել է նրա գլխին, ինչից հետո իջել են ավտոմեքենայից: Այդ ընթացքում նրանց է մոտեցել նաև Արթուր Կարապետյանը, ով առանց պարզելու Դավիթ Հարությունյանի և Արտաշես Խաչատրյանի միջև ծագած վիճաբանության պատճառը, միանալով վերջինիս խուլիգանական գործողություններին, նրա հետ համատեղ, ընդհանուր միասնական դիտավորությամբ` մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և վտիտացնելով, քաշել ու վայր են գցել Դավիթ Հարությունյանին և երկուսով ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ անկանոն հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով Դավիթ Հարությունյանն ստացել է աջ և ձախ ծնկային հոդերի քերծվածքների, գլխի շրջանում այտուցների և մարմնի տարբեր շրջանների մակերեսային վնասվածքների ձևով արտահայտված, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Արտաշես Խաչատրյանը Դավիթ Հարությունյանի նկատմամբ բռնության գործադրման ընթացքում վերջինիս հասցեին բարձրաձայն տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և վիրավորական կոպիտ արտահայտություններ:
Արտաշես Խաչատրյանի և Արթուր Կարապետյանի խուլիգանական գործողությունների հետևանքով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը և հասարակության նկատմամբ դրսևորվել է բացահայտ անհարգալից վերաբերմունք` նրանց աղմուկի ձայները լսել է դեպքի վայրին հարակից ք. Ջերմուկ, Գործարանային 1 հասցեի բնակիչ Հրաչյա Բալաբեկի Թադևոսյանը, ով ժամը 00:30-ի սահմաններում տանից դուրս է եկել և նրանց հորդորել է դադարեցնել հակահասարակական վարքագիծը, սակայն Արտաշես Խաչատրյանն ու Արթուր Կարապետյանը չեն ենթարկվել նրա պահանջին և շուրջ 5-10 րոպե շարունակել են նույն վարքագիծը:
Այն բանից հետո, երբ Խաժակ Արսենյանը Դավիթ Հարությունյանին բարձրացրել է գետնից և հեռացրել վիճաբանության վայրից` Արտաշես Խաչատրյանը, շարունակելով իր խուլիգանական գործողությունները, նստել է Դավիթ Հարությունյանի <<Վազ-21015>> մակնիշի, 35 CA 324 հ/հ ավտոմեքենան, ընթացքում զարգացրել է մոտ 100 կմ/ժ արագություն և մեքենան վարել է նրա ուղղությամբ: Արտաշես Խաչատրյանի գործողությունների հետևանքով Դավիթ Հարությունյանի մոտ առաջացել է իր կյանքի և առողջության նկատմամբ գործադրվող սպառնալիքի իրական զգացում, իսկ վերջինս, դեպի մոտակա մայթ բարձրանալով, խուսափել է վրաերթի ենթարկվելուց:
Արտաշես Խաչատրյանը, խուլիգանական մղումներով` ուրիշ գույքը վնասելու դիտավորությամբ, նվազեցրել է Դավիթ Հարությունյանին պատկանող <<Վազ-21015>> մակնիշի, 35 CA 324 հ/հ ավտոմեքենայի արագությունը, ընթացքի ժամանակ դուրս է եկել մեքենայից, ինչի արդյունքում ավտոմեքենան առաջ ընթանալով` բախվել է Ջերմուկ քաղաքի <<Մեծ Հոկտեմբերի 50 ամյակին նվիրված>> հուշարձանին, ինչի հետևանքով Դավիթ Հարությունյանի գույքին պատճառվել է 200.000 ՀՀ դրամի նյութական վնաս: Նկարագրված գործողություններով Արտաշես Խաչատրյանը ցուցաբերել է մարդկային համակեցության կանոնների բացահայտ զանցառում, բարոյական վարքի կանոնների ցուցադրական անտեսում` իր անձը հակադրելով Դավիթ Հարությունյանին, հասարակության անդամ Հրաչյա Թադևոսյանին, իր գործողություններին տալով հրապարակային բնույթ և հասարակությունում մարդկանց միջև գոյություն ունեցող փոխադարձ հարգանքի, պատվի, արժանապատվության, անձնական անձեռնմխելիության դեմ արտահայտելով բացահայտ արհամարհանք:
Դրանից հետո, ժամը 00:30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի վրա հանդիպելով Դավիթ Հարությունյանի կանչով վերջինիս փնտրելու եկած նրա հայր Արամայիս Սիմոնի Հարությունյանին` Արտաշես Խաչատրյանը, շարունակելով իր խուլիգանական գործողությունները, որդու գտնվելու վայրից հետաքրքրվելու վերաբերյալ Արամայիս Հարությունյանի հարցին ի պատասխան, հարձակվել է նրա վրա, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ նրա հասցեին, այնուհետև իր հետ գտնվող Արթուր Կարապետյանի հետ <<Վազ-2106>> մակնիշի ավտոմեքենայի բաց պատուհանից ձեռքերով քաշքշել են նրա հագուստներից, իսկ Արտաշես Խաչատրյանը Դավիթ Հարությունյանին մեղադրել է իրեն <<ոստիկաններին դայաղ անելու>> մեջ: Արտաշես Խաչատրյանի և Արթուր Կարապետյանի խուլիգանական վարքագիծը կանխվել է Խաժակ Արսենյանի միջամտությամբ, ում պահանջով Արամայիս Հարությունյանը հեռացել է այնտեղից:
Նույն օրը` ժամը 00:30-ի սահմաններում, Արտաշես Խաչատրյանը, նկատելով Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցով ընթացող, <<Ջերմուկի առողջության կենտրոն>> ՓԲԸ-ին պատկանող <<Ֆորդ Տրանզիտ>> մակնիշի, 721 ԼՍ 56 հ/հ շտապ բժշկական օգնության ավտոմեքենան, խուլիգանական մղումներով` առանց որևէ պատճառի, բարձր գոռգոռալով և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով` մոտեցել է մեքենային, մոտ 3մ հեռավորությունից ձեռքին եղած, քննությամբ դեռևս չպարզված առարկայով հարվածել է նշված ավտոմեքենայի դիմապակուն, որից հետո էլ շարունակել է տալ հայհոյանքներ` այդ կերպ ցուցաբերելով մարդկային համակեցության կանոնների բացահայտ զանցառում, բարոյական վարքի կանոնների ցուցադրական անտեսում և հասարակությունում մարդկանց միջև գոյություն ունեցող փոխադարձ հարգանքի, պատվի, արժանապատվության, անձնական անձեռնմխելիության դեմ արտահայտելով բացահայտ արհամարհանք: Արտաշես Խաչատրյանի խուլիգանական վարքագիծը կանխվել է Արթուր Կարապետյանի և Խաժակ Արսենյանի միջամտությամբ:
Արտաշես Խաչատրյանի նկարագրված գործողությունների արդյունքում ունենալով իրենց առողջության և գույքի վնասման իրական սպառնալիքի և տագնապի զգացում` <<Ջերմուկի առողջության կենտրոն>> ՓԲԸ հերթապահ բժիշկ Արթուր Այվազյանը վարորդ Վրեժ Սարգսյանից պահանջել է ավտոմեքենան վարել դեպի ոստիկանության Ջերմուկի բաժին, որտեղ կատարվածի մասին տվել է հանցագործության մասին հաղորդում:
Նույն օրը` ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողներ Արթուր Ավետիսյանը, Վարդան Բագրատյանը և Արթուր Արսենյանը, Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան 20 հասցեի մոտ հայտնաբերելով Արտաշես Խաչատրյանին, խուլիգանության կատարման կասածանքով փորձել են վերջինիս բերման ենթարկել:Արտաշես Խաչատրյանը չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող նշված ծառայողների օրինական պահանջներին, բացի այդ շարունակելով իր խուլիգանական գործողությունները` Արթուր Ավետիսյանի, Վարդան Բագրատյանի և Արթուր Արսենյանի և առհասարակ <<ոստիկան ծառայողի>> հասցեին բարձրաձայն տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնալիքներ, ինչպես նաև ֆիզիկական դիմադրություն է ցույց տվել նրանց` ցուցաբերելով բարոյական վարքի կանոնների ցուցադրական անտեսում և հասարակությունում մարդկանց միջև գոյություն ունեցող փոխադարձ հարգանքի, պատվի, արժանապատվության, անձնական անձեռնմխելիության դեմ արտահայտելով բացահայտ արհամարհանք:
Նույն օրը` ժամը 02:00-ին, ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժի գործադրմամբ Արտաշես Խաչատրյանին ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժին բերման ենթարկելուց հետո, գտնվելով հերթապահ մասի ժամանակավոր պահման խցի ներսում. վերջինս շարունակել է ցուցաբերել հասարակական կարգը կոպիտ կերպով խախտող և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտող ցինիկ, ագրեսիվ վարքագիծ, մասնավորապես` նա շուրջ 2 ժամ և ավելի տևողությամբ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հասցեին բարձրաձայն տվել է սեռական բնույթի հայհոյանքներ ու սպառնալիքներ, ոտքերով հարվածել և վնասել է ժամանակավոր պահման խցի պատերը` այդ կերպ խաթարելով ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնի հերթապահ մասի բնականոն գործունեությունը:
3. Վերաքննիչ բողոքների հիմքերն ու հիմնավորումները.
Վերաքննիչ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով:
Մեղադրյալ Ա.Խաչատրյանն և վերջինիս պաշտպան Ս.Բաղրամյանն իրենց բերած վերաքննիչ բողոքում գտնում են, որ Առաջին ատյանի դատարանը 16.08.2019թ. որոշումով թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի կոպիտ խախտումներ: Մասնավորապես` դատարանը խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված մի շարք նորմեր։
Տվյալ դեպքում դատարանին չի ներկայացվել միջնորդությունը հիմնավորող, նրա արժանահավատությունը ապացուցող և ոչ մի ապացույց։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ կալանավորման կիրառման հիմքերն ունեն կանխատեսման, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրվում են, ապագային վերաբերվող իրադարձությունները: Ընդ որում այդ կանխատեսվող գործողություններն անհրաժեշտ է հիմնավորել քրեական գործով ձեռք բերված որոշակի նյութերով, որով էլ վերջին հաշվով որոշվում է կալանավորման կիրառման հիմնավորվածությունը։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկած մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա։ Դա նշանակում է, որ կալանավորման հիմքը բոլոր դեպքերում պետք է լինի պատճառաբանված:
ՀՀ քրեական դատավարության օրենգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` խափանման միջոց է նաև գրավը, որը կարելի է միայն ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ մեղադրվելու դեպքում մեղադրյալին կալանքից ազատելու համար։ Մինչդեռ, <<Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի>> 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` <<յուրաքանչյուր ձերբակալված կամ կալանավորված անձ տարվում է դատավորի կամ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննություն իրականացնելու իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակելու իրավունք>>։
Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննություն ներկայացնելու երաշխիքներով։ <<Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի>> դրույթներին համահունչ ՄԻԵԿ-ը ընդունում է, գրավի կիրառումը չի կարող կախվածության մեջ դրվել հանցագործության ծանրության աստիճանից։/Տես` <<Նիկոլովան րնդդեմ Բուլղարիայի>> գործը:/
Վերոգրյալներից հետևում է, որ համաձայն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների` <<Դատարանն իրավունք ունի մեղադրյալին կալանքից ազատելը ճանաչի անթույլատրելի, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից>>։
Ուստի, մեղադրյալ Ա.Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով գրավի կիրառման համար իրավական երաշխիքներ են, որ մեղադրյալն ունի մշտական բնակության վայր, չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից, չի խոչընդոտել և չի խոչընդոտի մինչդատական վարույթում գործի քննությանը, նախաքննությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն չի գործել և չի գործի, ունի դրական բնութագիր, հայրը մահացած է և իր խնամքին է գտնվում վատառողջ մայրը, առաջիկայում պատրաստվում էր ամուսնանալ, սակայն ձերբակալման հետևանքով, այն չկայացավ և կարող է ճակատագրական ու բացասական հետևանքներ ունենալ իր ապագայի վրա։
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով <<Մարդու իրավունքների Եվրոպայի կոնվեցիայի>> 5-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-138-րդ, 143-րդ հոդվածներով, Վերաքննիչ դատարանին բողոք բերած անձինք խնդրում են վիճարկվող դատական ակտը բեկանել և վերացնել, կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավ:
4.Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքների հիմքերի և հիմնավորումների սահմաններում` ներկայացված նյութերի հիման վրա ստուգելով մեղադրյալ մեղադրյալ Արտաշես Միսակի Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի կալանքի հիմնավորվածության հարցը և կալանավորումը գրավով փոխարինելու մեղադրյալի միջնորդությունը քննության առնելու մասին Առաջին ատյանի դատարանի 2019թ. օգոստոսի 16-ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, հանգում է այն հետևության, որ մեղադրյալ Ա.Խաչատրյանի և պաշտպան Ս.Բաղրամյանի վերաքննիչ բողոքներներ ենթակա են բավարարման, իսկ դատարանի որոշումը պետք է բեկանել և փոփոխել, մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել թույլատրելի` հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն`
<<Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
/…/
4/ անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. /…/>>:
<<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
<<Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
/…/
գ/ անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար, /…/>>:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`
<<Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան uույն oրենuգրքով նախատեuված հիմքերով և կարգով>>:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն`
<<1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
1/ թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2/ խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3/ կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4/խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5/ խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
2. Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն:
3. Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`
1/ վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.
2/ կասկածյալի կամ մեղադրյալի անձը.
3/ տարիքը և առողջական վիճակը.
4/ սեռը.
5/ զբաղմունքի տեսակը.
6/ ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը.
7/ գույքային դրությունը.
8/ բնակության մշտական վայրի առկայությունը.
9/ այլ էական հանգամանքներ>>:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն՝
<<1. Գրավը /.../ հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով /.../:
2. Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից:
/.../>>:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն՝
<<Քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում հետևյալ որոշումներից մեկը`
1/ դատական քննություն նշանակելու մասին.
2/ քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին.
3/ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին.
4/ գործը մեղադրողին վերադարձնելու մասին.
/.../
6/ գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին.
7/ ինքնաբացարկի մասին>>:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի համաձայն՝
<<Դատարանը որոշում է կայացնում դատական քննություն նշանակելու մասին, եթե քրեական գործի նյութերում բացակայում են վարույթը կարճելու մասին հանգամանքները, ինչպես նաև մինչդատական վարույթը կատարված է առանց քրեադատավարական օրենքի էական խախտումների:
2. Դատական քննություն նշանակելու մասին որոշման մեջ պետք է բովանդակվեն` մեղադրյալի մասին նշում, քրեական օրենքը, որի խախտումը վերագրվում է մեղադրյալին, որոշում` խափանման միջոցները և պատճառված վնասի ապահովման միջոցները վերացնելու, փոխելու կամ ընտրելու մասին, որոշումներ` դատավարության մասնակիցների հարուցած միջնորդությունների, բացարկների և այլ հայտարարությունների առթիվ, որոշում` դատարանի կազմի մասին, որոշում` մեղադրյալի ընտրած կամ վերջինիս համար նշանակված անձին որպես պաշտպան թույլատրելու մասին, դատական նիստին կանչման ենթակա անձանց ցանկը, տեղեկություններ` դատական քննության տեղի և ժամանակի մասին, որոշում` սույն օրենսգրքով նախատեսված դեպքում դռնփակ դատական քննություն անցկացնելու մասին, որոշում` դատավարության մասնակիցների նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու մասին: /…/>>:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի համաձայն`
<<Որոշումներ կայացնելու հետ միաժամանակ, բացի գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին որոշումից, դատարանը պարտավոր է քննել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու կամ չընտրելու և դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը` խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում>>:
ՀՀ Սահմանադրական դատարանն իր 26.06.2018թ ՍԴՈ-1421 որոշմամբ հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածը, ըստ որի՝ <<Որոշումներ կայացնելու հետ միաժամանակ, բացի գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին որոշումից, դատարանը պարտավոր է քննել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու կամ չընտրելու և դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը՝ խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում:
ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է՝ <</.../քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածն այն մասով, որ չի նախատեսում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75 և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր/.../>>:
ՀՀ Սահմանադրական դատարանը գտել է, որ`<</.../ դատական քննությանը նախապատրաստելու իրավակարգավորումների առումով ընդհանրապես, և, մասնավորապես, սույն գործով վիճարկվող իրավակարգավորման համատեքստում այն մասով, որ չի նախատեսվում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցության հնարավորություն, առկա է այնպիսի օրենսդրական բաց, որը չի կարող լրացվել օրենսդրական այլ երաշխիքներով և, որի պայմաններում, մասնավորապես, չի ապահովվում անձնական ազատության իրավունքի, արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող լսվելու իրավունքի արդյունավետ իրականացումը: Այն կարող է ապահովվել միայն այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի համապատասխան օրենսդրական երաշխավորմամբ և հստակ ամրագրմամբ, ինչը բխում է իրավունքի գերակայության ապահովման անհրաժեշտությունից, ինչպես նան ՀՀ վավերացրած մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայից: Հիշյալ օրենսդրական բացի հաղթահարումը Ազգային ժողովի լիազորությունների տիրույթում է:
/…/
Ելնելով մարդու հիմնական իրավունքների անմիջական գործողության սահմանադրական պահանջից, ինչպես նաև դատարանի կողմից կալանքի՝որպես խափանմանմիջոցի, ընտրության և հիմնավորվածության հարցի քննության քրեադատավարական ընթացակարգերի օրենսդրական կարգավորումների ընդհանուր տրամաբանությունից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ մինչև Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ սահմանելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննությանը պետք է ապահովվի, մասնավորապես, մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի մասնակցության հնարավորությունը /ինչպես նախատեսված է Օրենսգրքի, մասնավորապես, 285 և 312-րդ հոդվածներով/ առաջնորդվելով անձնական ազատության իրավունքի, արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող լսվելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման, քրեական դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտությամբ /.../>>:
Քննության առնելով մեղադրյալ Արտաշես Միսակի Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը, հաշվի առնելով վերջինիս վերագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, նրան մեղսագրվող ոչ մեծ ծանրության և միջին ծանրության ենթադրյալ արարքներին նրա առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածները, այդ արարքներից` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի համար նախատեսվող պատժի խստությունը /ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով/, ինչպես նաև այն, որ նախկինում դիտավորյալ հանցագործություններ կատարելու համար դատապարտված լինելու և դատվածությունը մարված չլինելու հանգամանքները հիմնավոր կասկածներ են առաջացնում, որ ազատության մեջ մնալով` մեղադրյալը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելով, կատարել քրեական օրենքով չթույլատրված նոր արարք, ելնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված նրա հնարավոր գործողությունների կանխման անհրաժեշտությունից, Առաջին ատյանի դատարանը հանգել է այն հետևության, որ Ա.Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը հիմնավոր է, այն փոխելու կամ վերացնելու, ինչպես նաև կալանավորումը գրավով փոխարինելու անհրաժեշտություն չկա։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածը ՀՀ վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկվել Ասլան Ավետիսյանի վերաբերյալ թիվ ԱՎԴ/0022/06/08 գործով 2008 թվականի հոկտեմբերի 31-ին կայացված որոշմամբ, արձանագրելով, որ <</…/ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն օգտագործել է <<մասնավորապես>> բառը, որն արտահայտում է կալանքով գրավից ազատելու կոնկրետ դրսևորումների հատուկ ամրագրման և ոչ թե կալանքով գրավից ազատելու իրավական հիմքերի սպառիչ թվարկման նշանակություն։ Մեղադրյալի անձը հայտնի չլինելը, մշտական բնակության վայր չունենալը կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձը կալանքից գրավով ազատելու կոնկրետ դրսևորումներ են, որոնք թվարկված են ոչ սպառիչ։ Ուստի /.../ գրավի կիրառման անթույլատրելիության հարցը պետք է քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համատեքստում, որտեղ նշված են խափանման միջոց կիրառելու այլ հիմքեր, այդ թվում նաև մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հիմքը>>:
Նույն որոշմամբ արձանագրվել է, որ <</…/ անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հիմնավորումը կարող է դրվել գրավի կիրառումը մերժելու պատճառաբանության հիմքում՝ պայմանով, որ այդ պատճառաբանությունը հիմնված լինի գործով առկա փաստական տվյալների վրա /.../>>:
Դ.Ալիխանյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ <</.../ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու թույլատրելիության կամ անթույլատրելիության վերաբերյալ իր եզրահանգումները դատարանը պետք է հիմնավորի գործի նյութերում առկա փաստական տվյալներով։ /.../>> /տե՛ս Դավիթ Գրիգորի Ալիխանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԱՔԴ/0138/06/12 որոշումը/։
Դավիթ Վարդանյանի վերաբերյալ թիվ ԵԱՔԴ/0056/06/14 գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ին կայացված որոշմամբ զարգացնելով գրավի թույլատրելիության վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ <</…/ մեղադրյալին կալանքից գրավով ազատելու հարցը քննարկելիս դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն այն հանգամանքին, թե մեղադրյալի նկատմամբ ինչ հիմքով է կալանավորումը կիրառվել որպես խափանման միջոց, և արդյոք տվյալ դեպքում գրավը՝ որպես կալանավորման այլընտրանք, կարող է գործուն երաշխիք հանդիսանալ տվյալ հիմքի չեզոքացման համար:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը վկայում է, որ Եվրոպական դատարանը մշակել է հանցագործության համար մեղադրվող անձին մինչև դատավճիռը կալանքի տակ պահելու համար ընդունելի չորս հիմնական հիմքեր. մեղադրյալի՝ դատաքննությանը չներկայանալու վտանգը /տե՛ս Stogmuller v. Austria, 1969 թվականի նոյեմբերի 10, 15/, վտանգը, որ մեղադրյալն ազատ արձակվելու դեպքում կխոչընդոտի արդարադատության իրականացմանը /տե՛ս Wemhoff v. Germany, 1968 թվականի հունիսի 27, 14/ կամ կկատարի նոր հանցանքներ /տե՛ս Matznetter v Austria, 1969 թվականի նոյեմբերի 10, 9/ կամ կկատարի հասարակական անկարգություններ /տե՛ս Letellier v. France, 1991 թվականի հունիսի 26, 51/: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում ըստ էության նախատեսված են նշված հիմքերը, որոնցից յուրաքանչյուրի առկայությունը կալանավորման պայմանների հետ միասին ինքնին հիմք է անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Միևնույն ժամանակ, <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավանորմի ուսումնասիրությունից հետևում է, որ անձի կալանավորման հարցը լուծելիս իրավասու դատարանները լիազորված են քննարկել դատաքննությանը մեղադրյալի ներկայանալը երաշխավորող այլընտրանքային միջոցների կիրառման հնարավորությունը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա այդպիսի միջոց է գրավը: /.../
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավը քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու վտանը չեզոքացնելու երաշխիք է, և համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավասու դատարանի կողմից կարող է կիրառվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով>> /տե՛ս Դավիթ Վարդանյանի վերաբերյալ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԱՔԴ/0056/06/14 որոշման 16-րդ կետը/:
Վճռաբեկ դատարանը Ա.Կարապետյանի վերաբերյալ որոշման մեջ վերահաստատելով Ա.Ճուղուրյանի, Ա.Ավետիսյանի, Դ.Ալիխանյանի գործերով որոշումներում արտահայտված դիրքորոշումներն առ այն, որ կալանքը գրավով փոխարինելու թույլատրելիության կամ անթույլատրելիության վերաբերյալ իր եզրահանգումները դատարանը պետք է հիմնավորի գործի նյութերում առկա տվյալներով, միևնույն ժամանակ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ <</.../մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց գրավ կիրառելու թույլատրելիության հարցի քննության արդյունքում որոշում կայացնելիս դատարանները պետք է հիմնվեն միայն այն տվյալների վրա, որոնք բխում են դատարանում հետազոտված նյութերից, հետևաբար ցանկացած այլ, գործի նյութերից չբխող տվյալների հիման վրա գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելը հանդիսանում է անձի ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում։ Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց գրավ կիրառելու թույլատրելիության հարցը քննարկելիս դատարանները պետք է ղեկավարվեն նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով և խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի առնեն նշված հոդվածով թվարկված հանգամանքները։ /.../>> /տե՛ս Արամ Ռոբերտի Կարապետյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՇԴ/0244/06/13 որոշումը/։
Քննության առնելով մեղադրյալ Ա.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքից գրավով ազատելու թույլատրելիության հարցը, հաշվի առնելով, որ մեղադրյալի անձը հայտնի է, ունի մշտական բնակության վայր /ՀՀ Վայոց ձորի մարզ, Ջերմուկ համայնք, ք.Ջերմուկ, Մյասնիկյան 18/1/, որտեղ բնակվում է մոր հետ, վերջինիս վերագրվում են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ, որոնց համար նախատեսվում են նաև տուգանքի ձևով պատիժներ, միևնույն ժամանակ, արձանագրելով, որ Վերաքննիչ դատարան ներկայացրած փաստական տվյալների համաձայն` Ա.Խաչատրյանը 09.10.2019թ. Առաջին ատյանի դատարան ներկայացված դիմումով ընդունել է մեղքը, զղջացել է կատարածի համար և միջնորդել է գործը քննել դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, նրա կողմից հատուցվել է պետությանը պատճառված վնասը, բացի այդ, գործով տուժող Դավիթ Հարությունյանը և վերջինիս հայրը` Արամայիս Հարությունյանը ներկայացրել են դիմումներ, որոնց համաձայն հաշտվել են Ա.Խաչատրյանի հետ և նրա նկատմամբ որևէ բողոք կամ պահանջ չունեն, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքի ղեկավար Վ.Հովհաննիսյանը 10.09.2019թ. տրված երաշխավորագրով երաշխավորել է, որ <<…Ա.Խաչատրյանը գտնվելով ազատության մեջ` պատշաճ կերպով կկատարի քննչական և դատական մարմնինների տված ցուցումները, չի խոչընդոտի քննությանը, բարեխղճորեն կներկայանա քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով, ինչպես նաև Ջերմուկ համայնքում իրեն կդրսևորի լավագույն կողմերով` լինելով օգտակար թե համայնքին, թե համայնքի բնակչությանը>>, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ մեղադրյալին կալանքից գրավով ազատելը պետք է ճանաչել թույլատրելի և գրավի գումարի չափ պետք է նշանակել 800.000 /ութ հարյուր հազար/ ՀՀ դրամը:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գրավի գումարի վերոնշյալ չափի կիրառումը կարող է երաշխիք ստեղծել քրեական գործով վարույթի ընթացքում մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը կանխելու համար:
Միևնույն ժամանակ, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին /հ/հ 900023292015/ գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով` մեղադրյալ Ա.Խաչատրյանին պետք է անհապաղ ազատել կալանքից:
Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի որոշման մեջ մատնանշված` մեղադրյալ Ա.Խաչատրյանի նախկինում դատապարտված լինելու հանգամանքին, ապա միայն այդ հանգամանքը հիմք չի կարող հանդիսանալ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելն անթույլատրելի ճանաչելու համար:
Այսպիսով, դատական ստուգման արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ մեղադրյալ Ա.Խաչատրյանի և պաշտպան Ս.Բաղրամյանի վերաքննիչ բողոքները պետք է բավարարել, իսկ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանել և փոփոխել` մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչելով թույլատրելի:
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ, 300-րդ, 393-394-րդ հոդվածներով, Վերաքննիչ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Մեղադրյալ Ա.Խաչատրյանի և պաշտպան Ս.Բաղրամյանի վերաքննիչ բողոքները բավարարել:
Մեղադրյալ Արտաշես Միսակի Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի կալանքի հիմնավորվածության հարցը և կալանավորումը գրավով փոխարինելու մեղադրյալի միջնորդությունը քննության առնելու մասին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. օգոստոսի 16-ի որոշումը բեկանել և փոփոխել.
Գրավ կիրառելու վերաբերյալ մեղադրյալ Ա.Խաչատրյանի միջնորդությունը բավարարել և մեղադրյալ Արտաշես Միսակի Խաչատրյանին /ծնված 21.05.1993թ. քաղաք Ջերմուկ, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, չամուսնացած, չի աշխատում, նախկինում դատապարտված, հաշվառված է ք.Ջերմուկ, Մյասնիկյան 18/1/ կալանքից գրավով ազատելը ճանաչել թույլատրելի` գրավի չափ նշանակելով 800.000 /ութ հարյուր հազար/ ՀՀ դրամը:
Վերաքննիչ դատարանի դեպոզիտ հաշվին /հ/հ 900023292015/ գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով` մեղադրյալին անհապաղ ազատել կալանքից:
Սույն որոշման դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել այն ստանալու օրվանից տասնհինգօրյա ժամկետում` ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատին:
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ՝ Ս.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից 03 Հոկտեմբեր 2022 |
Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը
![]() |
Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը: |
---|