Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԱՎԴ/2874/02/18

Վիճակագրական տողի համար: 12.1

Հայցվոր

Տիգրան Արմենի Ավինյան

Պատասխանող

Բորիս Մուրազի Թամոյան

Դատավոր

Արարատի և Վայոց Ձորի մարզ:

Գևորգ Հարությունի Բալյան

Քաղաքացիական վերաքննիչ:

Աստղիկ Ֆրունզեյի Խառատյան

Վճռաբեկ:

Արտակ Հակոբի Բարսեղյան

Պահանջ: Պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջների մասին

  • Նիստեր
  • Ակտեր
  • Արարատի և Վայոց Ձորի մարզ
  • Քաղաքացիական վերաքննիչ

ԱՎԴ/2874/02/18

Վ Ճ Ի Ռ
Հ Ա Ն Ո Ւ Ն Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա Ն
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության
առաջին ատյանի դատարանը
Նախագահությամբ` դատավոր Գ.Բալյանի
Քարտուղարությամբ` Հ.Մակարյանի
Մասնակցությամբ՝
հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Կ.Կարապետյանի
պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Ա.Գրիգորյանի

2019թ.-ի հուլիսի 03-ին, Արտաշատ քաղաքում, դատարանում, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն` ըստ հայցի` Տիգրան Արմենի Ավինյանի ընդդեմ Բորիս Մուրազի Թամոյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջների մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 22.11.2018թ. հայցվոր կողմը դիմել է դատարան:
 26.11.2018թ. հայցադիմումն ընդունվել է վարույթ:
 11.12.2018թ. պատասխանողը ներկայացրել է հայցադիմումի պատասխան:
 08.01.2019թ. որոշմամբ՝ հրավիրվել է նախնական դատական նիստ:
 06.05.2019թ. որոշում է կայացվել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
 06.05.2019թ. որոշմամբ՝ գործի դատաքննությունը նշանակվել է 14.06.2019թ.:

2. Հայցվոր կողմի դիրքորոշումը.

Հայցվոր կողմը հայտնել է, որ «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցը 2018թ. հոկտեմբերիի 26-ին politik.am ինտերնետային կայքէջում հրապարակել է «ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՎԻՆՅԱՆԸ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» վերտառությամբ հոդված հետևյալ բովանդակությամբ. <<Նախորդ շաբաթ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կապանում, հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ է նշանակել Հունան Պողոսյանին, որպեսզի մարզով անցնող նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրի։
Փաշինյանի այս հայտարարությունը իրապես բարկացրեց շատերին։ Հասարակության համար անհասկանալի էր, թե այդ ինչ նարկոտրաֆիկի մասին է խոսքը, որի ողնաշարը պետք է կոտրել։
Փաշինյանի այս հայտարարությունը բարկացրել է նաև կառավարության աշխատակիցներին։ Գործադիրի հնաբնակներից մեկը մեզ տեղեկացրեց, որ Փաշինյանի այդ հայտարարությանը չի հավատում, քանի որ եթե նա ցանկանար նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրել, ապա պետք է սկսեր իր կառավարության անդամներից։ Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել: Նրա փոխանցմամբ միջադեպի մասին իմացել է անգամ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը բարկացել է Ավինյանի վրա, բայց չի պատժել: Մեր զրուցակցի համար անհասկանալի էր, ինչի դեմ է պայքարում Փաշինյանը, եթե իր թիմի առանցքային դեմքերը ևս թմրանյութ են օգտագործում:
Տեղեկատվությունը ստուգելու համար մենք նաև հարցում ենք ուղարկել փոխվարչապետ Ավինյանի գրասենյակ և հույս ունենք ստանալ պատասխան: Ավելին, մենք պատրաստ ենք փոխհատուցել փոխվարչապետ Ավինյանի հնարավոր ծախսերը, որպեսզի նա արյան փորձաքննություն անցնի և հրապարակի տվյալները, որպեսզի վերջապես լռեն <<Չար լեզուները>>, քանի որ սա առաջին դեպքը չէ, որ նման խոսակցություններ են շրջանառվում Ավինյանի անվան շուրջ>>: (Ինտերնետային հղումը՝ http://politik.am/%D6%83%D5%B8%D5%AD%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF-%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB%D5%AD%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1-%D5%A7/):
Նույն լրատվության միջոցը հաջորդ օրը` 2018թ. հոկտեմբերի 27-ին politik.am ինտերնետային կայքէջում հրապարակում է «ԱՎԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է. ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ ՓՈՐՁԱՆՔ Է ԲԵՐԵԼ ՆՐԱ ԳԼԽԻՆ» վերտառությամբ ևս մեկ հոդված հետևյալ բովանդակությամբ. «Հոկտեմբերի 26-ին Politik.am գրել էր, որ շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել։ Կայքի փոխանցմամբ միջադեպի մասին իմացել է Նիկոլ Փաշինյանը, սակայն փոխվարչապետին չի պատժել:
Armdaily.am լրատվականին Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ասել է, որ հոդվածն ամբողջովին հերյուրանք է. «Այդպիսի բան տեղի չի ունեցել»: Մեր այն հարցին, թե փոխվարչապետը չի պատրաստվու՞մ պատասխանատվության ենթարկել իրեն վարկաբեղկողներին, Սիսեռյանը պատասխանեց. «Եթե որոշենք որոշակի քայլերի դիմենք, ապա դրա մասին կտեղեկացնենք»:
Հասկանալի է, թե ինչու Սիսեռյանը չի խոսում մեր նկատմամբ դատական հայց ներկայացնելու մասին: Չեն ներկայացնում, քանի որ մեր հրապարակած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և եթե դատական գործը մտնի դատարան, ապա ստիպված կլինի փոխվարչապետ Ավինյանը մեր պահանջով նաև արյան փորձաքննություն անցնել, որից հետո անհնար կլինի հերքել փաստը: Ավինյանի գրասենյակում որոշել են խնդիրն այսպես լղոզել:
Մենք համառորեն պնդում ենք, որպեսզի փոխվարչապետ Ավինյանը դատական հայց ներկայացնի մեր դեմ և խոստանում ենք դա չդիտարկել ճնշում մամուլի վրա: Իսկ եթե չլինի դատական հայց մեր դեմ՝ դա կլինի խոսուն փաստ այն մասին, որ մեր տեղեկությունները ավելի քան ճիշտ էին»: (Ինտերնետային հղումը` http://politik.am/%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BE%D5%A1%D5%AD%D5%A5%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB%D5%AD%D5%B8%D6%82%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6-%D6%83%D5%B8%D6%80%D5%B1/?fbclid=IwAR1eutGolPRWTnCzGZW8--u3oKgtRtTADzlfO7pC4ZSrxIN2oKD68fe1Jug):
Բորիս Մուրազի Թամոյանը, ով «Politik.am» ակտիվ կարգավիճակ ունեցող դոմեյնի գրանցողն է, իրականացնում է «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցի տարածումը:
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է, իսկ 23-րդ հոդվածի համաձայն՝ մարդու արժանապատվությունն անխախտելի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում և կարգով»:
Նույն օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ», իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»:
Հիմք ընդունելով վերոգրյալ դրույթները, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով և ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-997 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ զրպարտության առկայության համար անհրաժեշտ է հետյալ 5 նախապայմանների համաժամանակյա առկայությունը՝
1) հայտարարությունը պետք է լինի փաստի մասին (փաստացի տվյալներ),
2) հայտարարությունը պետք է ներկայացված լինի հրապարակային եղանակով,
3) հայտարարությունը պետք է չհամապատասխանի իրականությանը,
4) հայտարարությունը պետք է լինի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող,
5) դիտավորությամբ, գիտակցաբար ոչ հավաստի փաստական տվյալների տարածումը:

1) Փաստի մասին հայտարարություն:
Փաստի մասին հայտարարություն առկա է, երբ ներկայացված են «փաստացի տվյալներ», որոնք կոնկրետ, հստակ տեղեկություններ են պարունակում որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ։ Ընդ որում, այդ տեղեկությունները չպետք է լինեն վերացական, այլ կոնկրետ: Խնդրո առարկա իրավիճակում ներկայացվել է խիստ կոնկրետ գործողություններ, մասնավորապես,«Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցով Հոդվածը հրապարակվել է «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում» վերնագրով, իսկ Հոդվածում աներկբա նշվում է «շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել»:
2) Հայտարարությանհրապարակայնությունը:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` տեղեկատվության ազատությունը տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումն է, իսկ տեղեկությունը անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներն է՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ), իսկ հրապարակումը տեղեկությունը մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով, համաշխարհային համակարգչային ցանցով (այսուհետ՝ Ինտերնետ), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներով հանրությանը տեղեկացնելը և մատչելի դարձնելն է:
Հետևաբար, Հոդվածը, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությամբ, հրապարակման միջոցով մատչելի և հասանելի է դարձվել անորոշ թվով անձանց համար՝ բավարարելով զրպարտության որակման համար փաստական տվյալների հրապարակայնության պահանջը:
3) Իրականության հետ անհամապատասխանությունը,
Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանը իր 2012 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ դիրքորոշում է հայտնել, որ զրպարտության առկայության համար ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի:
Կոնկրետ իրավիճակում Հոդվածի՝ վերոգրյալ փաստական տվյալները իրականության հետ որևէ, անգամ չնչին աղերսներ չունեն:
Օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը:
4) Հայտարարության արատավորող բնույթը:
Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ քաղաքացիական գործովԿենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը թիվ ԵԿԴ/2293/02/10 գործով վճռում արձանագրում է. «Օրենսդիրը պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների անգամ մոտավոր ցանկ չի սահմանում, թողնելով, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը, ելնելով ձևավորված բարոյական նորմերից, գործարար սովորույթներից, տարածված տեղեկությունների արժեքավորման հասարակական պատկերացումներից, որոշի տեղեկությունների բնույթը և դրանք հերքելու անհրաժեշտությունը։ Եթե տարածված տեղեկությունները հանրության կողմից դատապարտելի կամ պարսավելի են, ապա այդպիսիք համարվում են արատավորող»:
Նույն դատարանը մեկ այլ՝ «Գլենդեյլ Հիլզ » ՓԲԸ-ն ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի ԵԿԴ/1963/02/10 գործով վճռում նշում է.
«Արատավորող են համարվում այն տեղեկությունները, որոնք կարող են նսեմացնել քաղաքացու կամ իրավաբանական անձի արժանիքները։ Պատիվն անձի օբյեկտիվ գնահատականն է` անձի նկատմամբ հասարակության վերաբերմունքը որոշող, ինչպես նաև անհատի բարոյական և այլ վարկանիշների սոցիալական գնահատականն է։ Արժանապատվությունն անհատի ներքին ինքնագնահատականն է, անձնական հատկանիշների ընդունակությունների աշխարհայացքի գիտակցումը»:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը Գևորգ Հայրապետյանն ընդդեմ Մուլտի Մեդիա Գրուպ ՓԲԸ ԵԱԴԴ/0003/02/11 գործով դիրքորոշում է հայտնում, որ «պատիվը, արժանապատվությունը կոնկրետ ֆիզիկական անձի որակների (հատկանիշների ) մասին ձևավորված կարծիքն է հասարակության մեջ»:
Վճռաբեկ դատարանը ևս, անդրադառնալով քննարկվող չափանիշին, թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով որոշմամբ արձնագրում է.«Արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները , որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամ անակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»:
Վերոգրյալ իրավական դատողությունների լույսի ներքո կարող ենք արձանագրել, որ իրականությանը չհամապատասխանող Հոդվածի ձևակերպումներն առ այն, որ «շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել», ինչպես նաև Հոդվածի վերնագիրը՝ Հոդվածի ամբողջ տրամաբանության համատեքստում, արատավորում են անձի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը:
Հարկ է ընդգծել, որ մարիխուանան հոգեմետ (հոգեներգործուն) նյութ է, որն օգտագործելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը անօրինական են Հայաստանի Հանրապետությունում և վերոհգրյալ արարքների համար սահմաված են վարչական և քրեական պատասխանատվություն՝ համաձայն քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի համապատասխան հոդվածների: Մարիխուանան` որպես չորացրած և չչորացրած ցողունի մնացորդներից, տերևապատ գագաթներից և առանց կենտրոնական ցողունի կանեփի տարբեր տեսակներից պատրաստված խառնուրդ ներառված է ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմում (ցանկում), որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում արգելվում է:
Մարիխուանայի օգտագործումը ոչ միայն անօրինական է, այլև մեր հասարակության կողմից խիստ դատապարտելի, պարսավելի արարք, հատկապես պետական բարձրաստիճան պաշտոնյայի դեպքում, այն էլ աշխատանքային ժամին ընկերների հետ, ինչը հասարակության կողմից ընկալելի է որպես քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագիծ և պետական պաշտոնյայի կողմից հասարակության նկատմամբ խիստ անհարգալից վերաբերմունք: Նման պայմաններում պետական բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ քննարկվող կեղծ տեղեկատվության տարածումը արատավորում է տվյալ անձի արժանիքները, ի զորու է որոշակիորեն փոխել հասարակության վերաբերմունքը, այդ թվում՝ սոցիալական և քաղաքական գնահատականը, տվյալ անձի և քաղաքական գործչի նկատմամբ: Այդ գործընթացում կեղծ տեղեկատվությունը էլ ավելի սուր ազդեցություն կարող է ունենալ, երբ այն տարածվում է արտահերթ ընտրությունների նախաշեմին, ինչպես կոնկրետ դեպքում է արվել:
5) Ոչ հավաստի փաստական տվյալների տարածումը գիտակցաբար, դիտավորությամբ:
ՀՀ Սահմանադրական դատարանը իր 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-997 որոշմամբ արձանագրում է. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի դրույթների համակարգային վերլուծությունը վկայում է, որ նման տրամաբանություն դրված է նաև այս հոդվածի իրավակարգավորման հիմքում: Մասնավորապես, վիճարկվող հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված է, որ այդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված ու բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները: Այլ կերպ` առկա չէ դիտավորության կանխավարկածը:
(...)
Այստեղ կարևոր է նաև «արատավորելու նպատակով» արտահայտության իրավական իմաստի ճիշտ ընկալումը: Տվյալ համատեքստում այն ենթադրում է դիտավորություն, կանխամտածված գործողություն, ոտնձգություն անձի արժանապատվության նկատմամբ: Մինչդեռ գնահատողական դատողությունը փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում արվող հետևություն է, ինչը լրագրողի ոչ միայն իրավունքը, այլև` պարտականությունն է:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այնուամենայնիվ, չի երաշխավորում ամբողջովին անսահմանափակ արտահայտվելու ազատություն նույնիսկ մամուլի այն հրապարակումների առնչությամբ, որոնք վերաբերում են լուրջ հանրային հետաքրքրության խնդրի: Ըստ 10-րդ հոդվածի 2-րդ մասի` այս իրավունքի իրացումը ենթադրում է «պարտավորություններ և պատասխանատվություն», որոնք կիրառելի են նաև մամուլի նկատմամբ: Արտահայտվելու ազատությունն իրացնելիս «պարտավորությունները և պատասխանատվությունը» ենթադրում են, որ ընդհանուր հետաքրքրության խնդիրների մասին տեղեկություններ հայտնելու կապակցությամբ լրագրողներին 10-րդ հոդվածով տրամադրվող պաշտպանությունը ենթակա է այն նախապայմանին, որ լրագրողները գործում են բարեխղճորեն` տրամադրելու համար ճշգրիտ և վստահելի տեղեկատվություն` լրագրողական էթիկայի նորմերին համապատասխան» /Bladet Trօmsօ and Stensaas v. Nօrway, 1999թ. մայիսի 20-ի վճիռ, կետ 65/:
Փաստերի քննադատական գնահատականը... չի կարող բարոյական վնասի փոխհատուցման պահանջի բավարարման հիմք հանդիսանալ: Սակայն, եթե անձի բարի համբավը ոտնահարվում է, եթե նույնիսկ արատավորող հայտարարությունը գնահատողական դատողություն է, դատարանը կարող է սահմանել ոչ նյութական վնասի փոխհատուցում (Ukrainian Media Grօսp v. Ukarine, 2005թ. մարտի 29-ի վճիռ, կետ 61):
Վերոգրյալ իրավական դատողությունների հիման վրա կարող ենք արձանագրել, որ քննարկվող իրավիճակում խոսք է գնում կոնկրետ փաստի՝ որպես ճշմարտություն ներակայացվող իրադարձության, այլ ոչ գնահատողական դատողության մասին: Ընդ որում, Հոդվածը տպագրվելուց առաջ լրագրողը ձևականորեն հարցում է հասցեագրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ «ճշտելու» իրադարձության իսկությունը, սակայն անգամ չի սպասել հարցման պատասխանին և հրապարակել է Հոդվածը: Նման պայմաններում խոսք անգամ չի կարող լինել լրագրության բարեխղճության նվազագույն պահանջներին անգամ հետևելու պատրաստակամության մասին: Ավելին, Հոդվածի հրապարակումից հետո՝ վերջինիս կեղծ տեղեկատվությանը հավաստիություն հաղորդելու նպատակով Հոդվածի հենց հաջորդ օրը՝ 2018թ. հոկտեմբերիի 27-ին politik.am ինտերնե-տային կայքէջում հրապարակում է «ԱՎԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է. ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ ՓՈՐՁԱՆՔ Է ԲԵՐԵԼ ՆՐԱ ԳԼԽԻՆ» վերտառությամբ ևս մեկ հոդված, որով փորձում է Հոդվածը հավաստիությամբ շղարշել՝ հետևյալ շեշտադրմամբ. «Մենք համառորեն պնդում ենք, որպեսզի փոխվարչապետ Ավինյանը դատական հայց ներկայացնի մեր դեմ և խոստանում ենք դա չդիտարկել ճնշում մամուլի վրա: Իսկ եթե չլինի դատական հայց մեր դեմ՝ դա կլինի խոսուն փաստ այն մասին, որ մեր տեղեկությունները ավելի քան ճիշտ էին»: Այս և հետագա «քննադատական» հոդվածների շարանը նույն լրատվամիջոցի կողմից փոխվարչապետի վերաբերյալ ևս խոսում են Հոդվածում արատավորող տեղեկատվությունը գիտակցաբար, դիտավորությամբ հրապարակելու մասին:
ՀՀ Սահմանադրական դատարանի 2011թ. նոյեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-997 որոշման 11-րդ կետի համաձայն. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 և 1087.1-րդ հոդվածների դրույթների` իրենց սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան կիրառումը երաշխավորելու համար անհրաժեշտ է իրավակիրառական պրակտիկայում հաշվի առնել միջազգային իրավական հետևյալ սկզբունքային մոտեցումները.
(…)
- փոխհատուցում սահմանելիս պետք է հաշվի առնվեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են զգացմունքներին հասցված վնասը, ներողություն հայցելու պատրաստակամության բացակայությունը,
(…)
ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունից են բխում այս մոտեցումները, որոնք պետք է հետևողական ու համակարգային ընդգրկմամբ հաշվի առնվեն իրավակիրառական պրակտիկայում, ինչպես նաև դրվեն օրենսդրական հետագա զարգացումների հիմքում»
«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն ընդդեմ «սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի գործով դատարանը կարևորեց հանգամանք, որ հայցվորը մինչև դատարան դիմելը հերքման պահանջով դիմել էր լրատվամիջոցին ու լրագրողին, մինչդեռ վերջինս «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով մեկշաբաթյա ժամկետում իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը հայտնելու փոխարեն նախընտրել էր հրապարակել ևս մեկ հոդված, որում կոպիտ քննադատության էր ենթարկել հայցվորին, այդ թվում նաև՝ նրա կողմից հերքման պահանջ ներկայացնելու հանգամանքը։ Սույն փաստը դատարանի կողմից գնահատվեց որպես «անհանդուրժողական վարքագիծ» դրսևորելու հանգամանք, որի հիման վրա էլ որոշեց, որ լրատվամիջոցը միտում է ունեցել արատավորել Գլենդել Հիլզ ՓԲԸ ընկերության համբավը։
Մեր կարծիքով դատարանի վերոգրյալ իրավական դատողությունները կիրառելի են նաև սույն գործի նկատմամբ՝ հաշվի առնելով երկու գործերով փաստերի համադրելի նույնանմանությունը:
Պեդերսենն ու Բաադսգարդն ընդդեմ Դանիայի (2004 թվականի դեկտեմբերի 17) գործով Եվրոպական դատարանն արձանագրել է՝ որպեսզի լրագրողը կարողանա օգտվել իր պաշտպանության իրավունքից հանրային հետաքրքրության հարցերի մասին տեղեկատվություն տարածելու ժամանակ, լրագրողը պետք է գործի բարեխղճորեն, ունենա պատշաճ փաստական բազա եւ տրամադրի «վստահելի եւ ստույգ» տեղեկատվություն՝ լրագրողական էթիկային համապատասխան։
Մեր գնահատմամբ՝ Եվրոպական դատարանի կողմից վերը նշված չափանիշներին չի համապատասխանել Հոդվածը: Ավելին, արատավորող բնույթի տեղեկատվությունը առհասարակ առնչություն չի ունեցել քաղաքական գործչի քաղաքական, պետական գործունեության վերաբերյալ լրագրողի սուբյեկտիվ քննադատական գնահատականների հետ, ինչի պարագայում կարելի է ակնկալել քաղաքական գործիչների կողմից հավելյալ հանդուրժողականություն: Տվյալ պարագայում հայցվորը հեղինակավոր և հայտնի քաղաքական գործիչ է, հասարակության շրջանակներում առանձնանում է օրինակելի վարքագծի շեշտադրված հատկությամբ: Իսկ նման քաղաքական գործչի համար անհամատեղելի է այնպիսի վարգագիծ, ինչպիսին է անօրինական, հակահասարական արարք հանդիսացող թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի օգտագործումը, այն էլ՝ աշխատանքային ժամին աշխատավայրում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Խնդրել է.
Ա) պարտավորեցնել Բորիս Մուրազի Թամոյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում հրապարակայնորեն հերքել Հոդվածում քննարկված արատավորող փաստական տվյալների առկայությունը` տեղադրելով այդ նյութը նաև <<Պոլիտիկ>> անվանումն ունեցող լրատվության միջոցի ինտերնետային կայքում (www.politik.am):
Բ) Բորիս Մուրազի Թամոյանից հօգուտ հայցվորի բռնագանձել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ` որպես փոխհատուցում զրպարտության համար:

3. Պատասխանող կողմի դիրքորոշումը.

Պատասխանող կողմը հայցադիմումի պատասխանով հայցի դեմ առարկել է, հայտնել, որ «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվական կայքէջը (www. Politik.am) 2018թ. հոկտեմբերի 26-ին հոդված է հրապարակել՝ «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում» վերնագրով: Տվյալի հրապարակումը հիմնված է եղել՝ ա) վստահելի աղբյուրից եկած տեղեկատվության, բ) տեղեկատվության ստուգման համար անձնական էլեկտրոնային փոստից օրենքով սահմանված կարգով փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակ մեկուսի ուղարկված հարցման, դ) հարցման արդյունքում՝ ստացված հեռախոսազանգ-խնդրանքի հետևանքով՝ տեղեկատվության իսկության վերաբերյալ ձևավորված ողջամիտ կասածի վրա): Վերը նշված նյութը հրապարակելուց հետո՝ մինչև Տ. Ավինյանի դատարան դիմելը, սույն փաստերի վերաբերյալ «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվական կայքէջի (www. Politik.am) խմբագիր և պատասխանատու Բորիս Թամոյանը բացատրություն է տվել իր հրապարակային խոսքում (տե'ս «Ինչու՞ որոշեցի հրապարակել փոխվարչապետ Ավինյանի և մարիխուանայի պատմությունը» հղումն ըստ՝ https://mamul.am/am/news/136340/p1, http://hayeli.am/article/1124484):
Հայցի իրավական հիմքերը և հիմնավորումները հենվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված իրավակարգավորման վրա, որը նախատեսում է պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման ինստիտուտը:
Փորձենք պարզել արդյո՞ք 1087.1 հոդվածով նախատեսված քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցը per se (ինքնին) կիրառելի է հայցվորի ներկայացրած դեպքում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Սույն նորմի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի քաղաքացիրավական պաշտպանության ինստիտուտը գործում է միայն այն դեպքում, երբ հասցված վնասը հանդիսանում է քաղաքացիական օրենսգրքով պաշտպանվող նշված արժեքների արարտավորման հետևանք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի իրավաբովանդակությունից բխում է, որ «արատավորումն» ինքնին ենթադրում է դիտավորությամբ կատարված գործողություն, և դրա առկայությունը պարտադիր է, ի թիվս այլ պայմանների, արարքն որպես «զրպարտություն» կամ «վիրավորանք» բնորոշելու համար: Այդուհանդերձ «զրպարտության» և «վիրավորանքի» տարբերակման հարցում՝ նշված «դիտավորության» բնույթն ունի էական առանձնահատկություն:
ՀՀ սահմանադրական դատարանը՝ իր ՍԴՈ-997 որոշման պատճառաբանական մասի 7-րդ կետի 6-րդ և 11-րդ պարբերություններում, անդրադառնալով 1087.1 հոդվածով նախատեսված «զրպարտություն» և «վիրավորանք» բնորոշումների տարբերություններին, ինչպես նաև սույն հարցին վերաբերելի միջազգային իրավակիրառ պրակտիկային՝ փաստում է. «Տարբեր երկրների իրավական պրակտիկայի վերլուծությունը վկայում է, որ այդ հասկացության (արատավորում-նշումն ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻՆՆ է) բնորոշ գծերից է նաև դիտավորությամբ, գիտակցաբար ոչ հավաստի ու անձի արժանապատվությունը վիրավորող փաստի կամ փաստական տվյալների տարածումը:»: « (…) Զրպարտության (ընդգծումն՝ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻՆՆ է) պարագայում խոսքը վերաբերում է դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստերի, փաստացի տվյալների տարածման միջոցով անձի արժանապատվությունն արատավորելուն, նրան հանցանքի կամ զանցանքի մեջ իրականությանը չհամապատասխանող փաստերի հիման վրա մեղադրելուն, իսկ վիրավորանքը (ընդգծումն՝ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻՆՆ է) ենթադրում է անձի` դիտավորությամբ, կանխամտածված նվաստացում»:
Սրանից հետևում է, որ պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը կարող են արատավորվել միայն դիտավորությամբ կատարված գործողության/ների/ հետևանքով: Ընդ որում, սահմանադրական դատարանը նշում է, որ «զրպարտության» դեպքում՝ ի տարբերություն «վիրավորանքի» դեպքերի «արատավորումն» իրականացվում է ոչ կանխամտածված բնույթի դիտավորությամբ, այլ՝ «(…)իրականությանը չհամապատասխանող փաստերի, փաստացի տվյալների տարածման միջոցով անձի արժանապատվությունն արատավորելուն, հանցանքի կամ զանցանքի մեջ իրականությանը չհամապատասխանող փաստերի հիման վրա մեղադրելու միջոցով»:
Հայցվոր կողմն որևիցե փաստ չի ներկայացնում Պատասխանողի կողմից արատավորման և արատավորման դիտավորություն ունենալու վերաբերյալ: Ընդհակառակը, սկզբում՝ հայցվոր կողմն հղում կատարելով «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվական կայքէջի (www. Politik.am) երկու միմյանցից տարբեր ժամանակագրական և փաստական-գնահատողական առումով հոդվածների` փորձում է տպավորություն ստեղծել, թե իբրև սույն գործով էական նշանակություն ունեն երկու հոդվածների մեջ պարունակվող փաստական դատողությունները: Սակայն հայցադիմումի բուն հիմքերի և հիմնավորումների բաժնում, մասնավորապես «փաստի մասին հայտարարություն» ենթաբաժնում, հայցվորը որպես սույն գործով առկա ենթադրյալ «զրպարտության» փաստական հիմք նշվում է ընդամենը մեկ հոդվածի վերնագիրը և այդ հոդվածում առկա դատողությունը: Այսպես նշվում է՝ « «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցը հոդված է հրապարակել «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում» աներկբա նշվել է, թե «շաբաթներ առաջ, փոխվարչապետ Ավինյանը իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամին, կառավարությունում մարիխուանա է օգտագործել»:
Այնուհետև՝ անտեսելով սույն հանգամանքը, Հայցվորն հայցադիմումի՝ «ոչ հավաստի փաստական տվյալների տարածումը գիտակցաբար, դիտավորությաբ» ենթաբաժնում նշում է, թե «ԱՎԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է, ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ ՓՈՐՁԱՆՔ Է ԲԵՐԵԼ ՆՐԱ ԳԼԽԻՆ» վերտառությամբ հոդվածը, ինչպես նաև Պոլիտիկ էյէմ-ի մի շարք այլ հոդվածներ ապացուցում են հոդվածում ենթադրյալ արատավորող տեղեկատվության հրապարակման դիտավորությունը: Հայցվորն ուղղակիորեն պնդում է. «Այս և հետագա «քննադատկան» հոդվածների շարանը նույն լրատվամիջոցի կողմից վարչապետի վերաբերյալ ևս խոսում են Հոդվածում արատավորող տեղեկատվությունը գիտակցաբար, դիտավորությամբ հրապարակելու մասին»:
Անհասկանալի կլիներ, թե ինչու՞ է հայցվորը հայցի հիմնավորումների ինչ-որ մասում պակասեցնում, մեկ այլ մասում ավելացնում այլ հոդվածներ որպես արատավորման դիտավորության փաստի հիմնավորում, եթե Հայցվորն չնշեր նույն՝ «ոչ հավաստի փաստական տվյալների տարածումը գիտակցաբար, դիտավորությաբ» ենթաբաժնում, որ արատավորումն ենթադրում է «կանխամտածված դիտավորություն»:
Սրանից երևում է, որ հայցվորն շփոթում է երկու տարբեր բնորոշումներ «վիրավորանքը» և «զրպարտությունը»: Կանխամտածված, ի սկզբանե արատավորելու նպատակ ունեցող գործողությունը, ինչպես վերը նշվեց, հատուկ է միմիայն վիրավորանքին, ինչը պնդում է սահմանադրական դատարանը իր՝ ՍԴՈ-997 որոշման մեջ: Ավելին՝ նույնանման իրավական դիրքորոշում է հայտնում ՀՀ վճռաբեկ դատարանը՝ իր մի շարք որոշումներում («Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի» թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով 2012 թվականի ապրիլի 27-ի որոշումը, «Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոնի» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով 04.10.2013 թվականի որոշումը): Այսպես՝ ՀՀ վճռաբեկ դատարանն՝ իր որոշումներում պնդում է, որ արարքն որպես վիրավորանք որակելու համար, ի թիվս սահմանված այլ վավերապայմանների, «արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա»:
Ինչ վերաբերում է «զրպարտության» իրավաբովանդակությանը, ապա անհրաժեշտ է նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանը, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանը որպես զրպարտության հատկանիշ բաց են թողնում կանխամտածված դիտավորության հարցը, քանի որ ի սկզբանե, նախորոք մտածված արատավորելու նպատակը հատուկ է միայն «վիրավորանքի» բնորոշմանը:
Սահմանադրական դատարանի՝ ՍԴՈ-997-րդ որոշումից ակներև է դառնում, որ «զրպարտության» առկայության համար անհրաժեշտ են հետևյալ իրավապայմանների առկայությունը՝
ա) խոսքը վերաբերում է փաստացի տվյալներին,
բ) դրանք չեն համապատասխանում իրականությանը,
գ) ներկայացվել են հրապարակայնորեն,
դ) արատավորում են անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը,
ե) դրանք չեն վերաբերում միայն լրատվամիջոցներով ներկայացված փաստացի տվյալներին:
Նույնկերպ ՀՀ վճռաբեկ դատարանը՝ իր «Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով որոշման մեջ որոշարկել է, որ զրպարտության բնորոշման համար անհրաժեշտ են հետևյալ իրավապայմանների առկայությունը՝
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը,արժանապատվությունը կամ գործարար համբավը։
Այս ամենից ակնհայտ է դառնում, որ սույն գործով զրպարտություն կատարելու և արատավորելու դիտավորությունը ապացուցող փաստական հիմք կարող է դիտարկվել բացառապես կոնկրետ դատողություն/ները/ տպագրված մեկ լրատվական հոդվածում, ոչ թե տարբեր հոդվածներում տպագրված տարբեր, միմյանց հետ ժամանակային առումով կապ չունեցող հոդվածներ ու դատողություններ: Հակառակ դեպքում՝ խոսքը կգնար կանխամտածված նվաստացնելու՝ վիրավորանքի մասին և ոչ՝ զրպարտության:
«Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում» հոդվածի վերագիրը և հոդվածում տեղ գտած համապատախան դատողությունը, թե «շաբաթներ առաջ, փոխվարչապետ Ավինյանը իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամին, կառավարությունում մարիխուանա է օգտագործել» դժվար է բնորոշել որպես զրպարտանք՝ մի քանի էական հանգամանքի բերումով.
1/ Պատասխանողը միջոցներ է ձեռնարկել ստացված տեղեկատվության իսկությունը ստուգելու համար՝ հարցում ուղարկելով փոխվարչապետի գրասենյակ (ինչը փաստում է նաև Հայցվորը, սակայն չգիտես ինչու գնահատում այդպիսի հարցումն որպես «ձևական») :
2/ Հայցվորն որևիցե կերպ չի հայցել կամ օգտվել «ԶԼՄ մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով տեղեկատվության «Հերքման իրավունքից» կամ «Պատասխանի իրավունքից», ինչն արատավորելու դիտավորության առկայության առումով ոչ պարտադիր, բայց կարևոր ցուցիչներից է: (Տե'ս ԵԿԴ/3124/02/11 և ԼԴ/0749/02/10 որոշումներում վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը. « (․․․) Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արտադատական կարգով խախտված իրավունքի վերականգնման համար զանգվածային լրատվամիջոցին դիմելը թեև պարտադիր պայման չէ իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու համար, այդուհանդերձ դատարանները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնեն այն, թե արդյոք անձը մինչև դատարան հայց ներկայացնելը դիմել է համապատասխան լրատվամիջոցին հերքում հրապարակելու պահանջով, և այդ պահանջին զանգվածային լրատվության միջոցը որևէ ընթացք տվել է, թե ոչ»։
3/ Պատասխանողն որևիցե կերպ չի համարում, որ «մարիխուանա գործածելը» զազրելի կամ պարսավելի է, առավել ևս, չի համարում, որ արժանապատվությանը վնաս հասցնող արարք է:
Նախ՝ ՀՀ գործող օրենսդրությամբ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածումը արգելված արարք չէ: Հայցվորի այն պնդումը, թե իբրև ՀՀ քրեական օրենսգրքով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածումը կամ օգտագործումը արգելված է՝ իրականության հետ քիչ աղերսներ ունի: Քրեականացված է միայն դրանց ապօրինի շրջանառությունը, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածով (առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը), ինչպես նաև նույն օրենսգրքի 268 հոդվածով (իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը): Ինչ վերաբերում է թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածմանը, ապա նախկինում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի համաձայն այն համարվել է քրեական օրենքով արգելված արարք, սակայն օրենսդրության լիբերալիզացման շրջանակներոմ՝ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխության արդյունքում՝ հոդվածն հանվել է և արարքն ապաքրեականացվել (ուժի մեջ մտել 26.05.08 թվականից):
Երկրորդ՝ Հայցվորի այն պնդումը, թե թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը Վարչական իրավախախտումների օրենսգրքով ևս արգելված արարք է՝ նույնպես չի համապատասխանում իրականությանը: Վարչական իրավախախտումների օրենսգիրքը չի դիտարկում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործումը որպես վարչական զանցանք կամ իրավախախտում: Վարչական իրավախախտում են համարվում միայն՝ «մանր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի» (այն է՝ առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը), որը նախատեսված է օրենսգրքի 441 հոդվածում, ինչպես նաև «Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելը», որը, համապատասխանաբար, նախատեսված է նույն օրենսգրքի 442 հոդվածում:
Երրորդ՝ ունիվերսալ բարոյականության տեսանկյունից՝ մարիխունայի օգտագործումը չի կարող դիտարկվել որպես «անբարո» արարք, քանի որ մի շարք պետություններում՝ Ուրուգվայում, Կանադայում, ԱՄՆ-ում (10 նահանգ + մեկ ֆեդերալ օկրուգ), Իսպանիայում, Նիդերլանդներում, Ավստրալիայում, Հունաստանում, Իսրայելում, Իտալիայում, Լեհաստանում, Պեռույում, Շրի Լանկայում, Վրաստանում և այլուր որոշակի պայմանների բավարարման ներքո՝ թույալտրվում է ոչ միայն օգտագործել, այլ նաև կուլտիվացնել և պահել նմանատիպ թմրամիջոցը: Անշուշտ, որոշակի խմբերի կողմից սուբյեկտիվ բարոյական ընկալումներից ելնելով այն գուցև համարվի անընդունելի արարք, սակայն այն չի կարող համարվել «անբարո», առնվազն այդպիսի պիտակավորումը չի լինի օբյեկտիվ և կկրի սուբյեկտիվ բնույթ, որովհետև նմանատիպ դեպքերում՝ բարոյական դատողության օբյեկտիվության միակ հստակ չափանիշը՝ օրենսդրությամբ արարքի արգելված լինելն է կամ չլինելը (ուղղակի կամ անուղղակի դրա թույլատրված լինելն է):
Չորրորդ՝ բարոյական առումով արատավորող կլիներ անձին «թմրամոլ» անվանելը, ինչպես ինքնին հասարակության կողմից արատավոր է գնահատվում անձի «մոլուցքներ» ունենալը, օրինակ հակված լինելը «խաղամոլության», «գինեմոլության», «ալկահոլամոլության» և այլ մոլուցքի:
4/ Պատասխանողն ունեցել է հիմնավոր և ողջամիտ կասկած տեղեկատվության իրողություն լինելու մասին, քանի որ այն ստացվել է վստահելի աղբյուրից: Բացի դա՝ համաապատասխան հարցումը փոխվարչապետի գրասենյակ ուղարկելուց հետո այդ հարցման հետ կապված երրոդ անձից ստացել է հեռախոսազանգ-խնդրանք, որպեսզի փոխվարչապետի «մարիխուանայի գործածման» վերաբերյալ նյութը չհրապարակվի կայքէջում: Սրանից էլ Պատասխանողը ողջամտորեն ենթադրել է, որ զանգը կատարվել է փոխվարչապետի ուղղակի կամ անուղղակի միջամտությունից հետո, որովհետև այդ հարցման գոյության մասին իմացել է բացառապես ինքը և հարցման հասցեատերը՝ փոխվարչապետի գրասենյակը: Ենթադրության հիմք է ծառայում այն հանգմանքը, որ հարցումը փոխվարչապետի գրասենյակ պատասխանողն ուղարկել է մեկուսի՝ անձնական էլեկտրոնային փոստից ու հասցեագրել փոխվարչապետի գրասենյակի էլեկտրոնային փոստարկղին:
Այս ամենի մասին ««Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվական կայքէջի (www. Politik.am) խմբագիրը բազմիցս հայտնել է հրապարակային խոսքում (Տե´ս «Ինչու՞ որոշեցի հրապարակել փոխվարչապետ Ավինյանի և մարիխուանայի պատմությունը» հղումն ըստ՝ https://mamul.am/am/news/136340/p1, http://hayeli.am/article/1124484)
5/ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Handyside v. the United Kingdom (5493/72)» գործով (պար. 49), ինչպես նաև մի շարք այլ գործերով (Observer and Guardian v United Kingdom (13585/88, պար. 59) (իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ զրպարտության սահմաններից դուրս է այն տեղեկատվությունը, որը նույնիսկ հանարավոր է, որ «խոցում, ցնցում կամ անհանգստացնում են պետությանը կամ բնակչության որոշակի հատվածի»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Prager and Oberschlick v Austria (Application no 15974/90)» (պար. 38), «Bladet Tromsö and Stensaas v. Norway (Application no. 21980/93)» (պար. 59), ինչպես նաև «Şahin Karataş v. Turkey (no. 16110/03)» գործերով (պար. 50-54) իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ լրատվական մասնագիտական գործունեության անբաժանելի մասն է համարվում պրովակացիան, երբեմն՝ չափազանցված տեղեկույթը, հիպերբոլան, սատիրան և, հետևաբար, նմանատիպ արարքները դուրս են արատավորման դիտավորության շրջանակներից:
«Thorgeirson v Iceland (13778/88)» գործով (պար. 62, 63) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իրավական դիրքորոշում է հայտնում առ այն, որ նշյալ դիտավորության սահմաններից դուրս են նաև խոսակցությունները, պատվածքները և պնդումները, որոնք փաստական առումով գուցև անհիմն կամ դժվար հիմնավորելի են, սակայն էական նշանակություն ունեն լրատվության որպես հանրային վերահսկողության օղակի գործառնության համար:
Լրացուցիչ դիրքորոշմամբ պատասխանողը հայտնել է, որ 26.10.2018 թվականին www.politik.am ինտերնետային կայքում տեղ գտած «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում» վերտառությամբ հոդվածում տառացի նշված է հետևյալը.
«Նախորդ շաբաթ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում, հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ է նշանակել Հունան Պողոսյանին, որպեսզի մարզով անցնող նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրի։

Փաշինյանի այս հայտարարությունը բարկացրել է նաև կառավարության աշխատակիցներին։ Գործադիրի հնաբնակներից մեկը մեզ տեղեկացրեց, որ Փաշինյանի այդ հայտարարությանը չի հավատում, քանի որ եթե նա ցանկանար նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրել, ապա պետք է սկսեր իր կառավարության անդամներից։ Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել։ Նրա փոխանցմամբ միջադեպի մասին իմացել է անգամ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը բարկացել է Ավինյանի վրա, բայց չի պատժել։ Մեր զրուցակցի համար անհասկանալի էր, ինչի դեմ է պայքարում Փաշինյանը, եթե իր թիմի առանցքային դեմքերը ևս թմրանյութ են օգտագործում։
Տեղեկատվությունը ստուգելու համար մենք նաև հարցում ենք ուղարկել փոխվարչապետ Ավինյանի գրասենյակ և հույս ունենք ստանալ պատասխան։ Ավելին, մենք պատրաստ ենք փոխհատուցել փոխվարչապետ Ավինյանի հնարավոր ծախսերը, որպեսզի նա արյան փորձաքնություն անցնի ու հրապարակի տվյալները, որպեսզի վերջապես լռեն «չար լեզուները», քանի որ սա առաջին դեպքը չէ, որ նման խոսակցություններ են շրջանառվում Ավինյանի անվան շուրջ։»
Զրպարտության հիմքով անձին իրավական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է, որ նա դիտավորությամբ հրապարակի երրորդ անձի կողմից կատարված կոնկրետ արարքի /գործողության կամ անգործության/ մասին տեղեկություն, որը իրականությանը չի համապատասխանում և արատավորում է վերջինիս պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: /տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 15.11.2011 թվականի որոշման 7-րդ կետը/:
Հոդվածում արտահայտված միտքը դրանում առկա բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանման ենթարկելու արդյունքում դրա բովանդակության վերաբերյալ հանգում ենք հետևյալ եզրակացություններին.
1. Հոդվածում քննարկման առաջնային առարկա է հանդիսանում ՀՀ-ում թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի վիճակը և հանրային իշխանության գործունեությունը այդ ոլորտում:
2. Նշվում է, որ վարչապետի «նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրելու» մասին հայտարարությանը իրենց զրուցակիցը՝ կառավարության հնաբնակներից մեկը, չի հավատում, քանի որ ըստ իրեն՝ «նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրելու» հարցում քաղաքական կամք ունենալու դեպքում վարչապետը պետք է սկսեր իր կառավարության անդամներից:
3. Որպես կառավարության այդպիսի անդամ, ում նկատմամբ «նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրելու» մասին հայտարարություն անող վարչապետը կառավարության աշխատակից հանդիսացող աղբյուրի պնդմամբ պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի՝ նշվում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով ըստ նույն անձի պնդման իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել։
4. Հոդվածում նշվում է, որ տեղեկությունը ճշտելու նպատակով հարցում է կատարվել փոխվարչապետ Ավինյանի գրասենյակ: Արձանագրվել է, որ լրատվական միջոցը պատրաստ է օժանդակել /նշվել է այդպիսի օժանդակության առարկայական եղանակ/ Ավինյանին նշված հարցի վերաբերյալ վերջնական պարզություն մտցնելու համար, քանզի նախկինում ևս վերջինս անվան շուրջ «նման խոսակցություններ են պտտվել:»:
Եվրոպական դատարանն ընդգծել է, որ քաղաքական խոսքը կամ հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ բանավեճը սահմանափակելու առումով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառման նեղ ոլորտ ունի (տե´ս Ուինգրովն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 25.11.1996 թվականի վճիռը, կետ 58):
Բացի այդ, թույլատրելի քննադատության սահմաններն ավելի լայն են կառավարության, քան թե մասնավոր քաղաքացու կամ նույնիսկ քաղաքական գործչի նկատմամբ: Ժողովրդավարական հասարակարգում պետության գործողությունները կամ բացթողումները պետք է ենթարկվեն խիստ վերահսկողության ոչ միայն օրենսդիր և դատական մարմինների, այլև մամուլի և հանրային կարծիքի կողմից (տե´ս Ինկալն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանի 09.06.1999 թվականի վճիռը, կետ 54): /թիվԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականին կայացված որոշումը նույնպես հղումներ է պարունակում նշված իրավական ակտերին:/
Հիմք ընդունելով խնդրո առարկա հոդվածի բովանդակությունը և վերը նշված իրավական դիրքորոշումները՝ պետք է արձանագրել հետևյալը.
1. Հոդվածի անմիջական նպատակը հանդիսացել է որոշակի ոլորտում պետության գործունեության քննադատությունը:
2. Հոդվածում ներկայացվում է կառավարությունում աշխատող անձի՝ պետության գործունեության որոշակի ոլորտի վերաբերյալ ձևավորված գնահատողական դատողությունները. «եթե «նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրելու» հարցում իրական քաղաքական կամք ունենային, վարչապետը կսկսեր իր կառավարության անդամներից:
3. Այնուհետև նշվում է, որ կառավարության այդ անդամը Տիգրան Ավինյանն է, ով ըստ այդ անձի, մարիխուանա է օգտագործել:
Թեևհրապարակումը պարունակում է տեղեկություններ հայցվորի վերաբերյալ, հոդվածի հիմնական նպատակը պետության հոգածության տակ գտնվող հանրային նշանակության հարցերի քննարկումն է:
4. 26.10.2018 թվականին www.politik.am կայքում տեղադրված և սույն գործով քննարկման առարկա հանդիսացող հոդվածում իմպերատիվ կերպով պնդում չի կատարվում, որ Տիգրան Ավինյանը մարիխուանա է օգտագործել. նշվում է, որ կառավարության աշխատակից հանդիսացող անձի կողմից նշված այդ տեղեկությունը ստուգելու համար փոխվարչապետի աշխատակազմին հարցում է ուղարկվել, ավելին առաջարկ է կատարվում որոշակի եղանակով օժանդակել Տիգրան Ավինյանին այս հարցի կապակցությամբ հստակեցում մտցնելու համար՝ նշելով, որ նման բնույթի լուրերը նախկինում ևս կապվել են նրա անվան հետ:
Արտահայտության արատավորող բնույթ ունենալու պայմանի բացակայությունը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասը անձից անօտարելի ոչ գույքային բարիքների շարքին է դասում նաև արժանապատվությունը, պատիվը և բարի անունը:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի պահանջելու որպեսզի այլ ոք իր բարի անունը չպախարակեն /չարատավորեն/:
Նույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:
Դատական պրակտիկայում «պատիվ», «արժանապատվություն» հասկացություններին տրվել են հետևյալ մեկնաբանությունները.
«Արատավորող են համարվում այն տեղեկությունները, որոնք կարող են նսեմացնել անձի արժեքները: Պատիվը անձի օբյեկտիվ գնահատականն է՝ անձի նկատմամբ հասարակության վերաբերմունքը որոշող, ինչպես նաև անձի բարոյական և այլ վարկանիշների սոցիալական գնահատականն է:
Արժանապատվությունն անհատի ներքին ինքագնահատականն է, անձնական հատկանիշների ընդունակությունների աշխարհայացքի գիտակցումը» /տե՛ս ԵԿԴ/1963/02/10 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճիռը/:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը Գևորգ Հայրապետյանն ընդդեմ «Մուլտի Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ի թիվ ԵԱԴԴ/0003/02/11 քաղաքացիական գործով նշել է.
«Պատիվը, արժանապատվությունը կոնկրետ ֆիզիկական անձի որակների /արժանիքների/ մասին ձևավորված կարծիքն է հասարակության մեջ:»
Հայցադիմումում հայցվոր կողմը նշել է հետևյլաը. «Մարիխուանայի օգտագործումը ոչ միայն անօրինական է, այլև մեր հասարակության կողմից խիստ դատապարտելի, պարսավելի արարք հատկապես պետական բարձրաստիճան պաշտոնյաի դեպքում, այն էլ աշխատանքային ժամին ընկերների հետ, ինչը հասարակության կողմից ընկալելի է որպես քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագիծ և պետական պաշտոնյայի կողմից հասարակության նկատմամբ խիստ անհարգալից վերաբերմունք:
Նման պայմաններում պետական բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ քննարկվող կեղծ տեղեկատվության տարածումը արատավորում է տվյալ անձի արժանիքները, ի զորու է փոխել հասարակության վերաբերմունքը, այդ թվում սոցիալական և քաղաքական գնահատականը տվյալ անձի և քաղաքական գործչի վերաբերյալ:»
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան՝ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
Հիշատակված նորմից մասնավորապես հետևում է, որ յուրաքանչյուր անձ կարող է դատարան դիմել բացառապես իր սեփական արժանիքների վերաբերյալ հրապարակման պահի դրությամբ ձևավորված կարծիքի (պատիվ, արժանապատվության) պաշտպանության համար, որը ենթադրաբար արատավորվել է երրորդ անձի կողմից:
Սույն դեպքում Տիգրան Ավինյանի կողմից կառավարության շենքում, աշխատանքային ժամին մարիխուանա օգտագործելու մասին արտահայտությունը որպես վերջինիս պատիվը կամ արժանապատվությունը արատավորող լինելու հանգամանքը գնահատելու համար պետք է պարզել այդ հարցի (մարիխուանա օգտագործելը արարքի) կապակցությամբ նշված անձի վերաբերյալ արդեն իսկ ձևավորված հասարակական ընկալման բնույթը, պարզել արդյոք խնդրո առարկա հրապարակմամբ կարող էին նսեմացվել հայցվորի անձի, նրա դավանած արժեքների վերաբերյալ արդեն իսկ ձևավորված պատկերացումները:
Որպեսզի միջամտությունը խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ օրինական նպատակներին` այլ մարդկանց հեղինակության պաշտպանությանը, անհրաժեշտ է օբյեկտիվ կապի առկայություն գնահատող դատողությունների և այն անձի միջև, ով դիմել է դատարան: Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: /տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականին կայացված որոշումը/:
Հստակ է, որ խոսքը վերաբերում է փաստի, որոշակի կոնկրետ տվյալների, որոնք չեն կարող լինել վերացական, ենթադրական, այլ ունեն կոնկրետ առարկայական դրսևորում: Նման փաստացի տվյալների բացակայության դեպքում քննության առարկա հոդվածի իմաստով «զրպարտությունը»` որպես այդպիսին, գոյություն չունի:/ տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 15.11.2011 թվականի որոշման 7-րդ կետը/:
Նշված իրավական դիրքորոշումներից բխում է, որ երբ ընդահնուր կերպով նշում է կատարվում անձի կողմից մարիխուանա օգտագործելու մասին (ինչը կախված կոնկրետ հանգամանքներից մի դեպքում իրավաչափ է, մյուս դեպքում կարող է այդպիսին չհամարվել), անձը չի կարող պնդել /ենթադրել, որ իրեն անպայամանորեն վերագրվում են հենց ապօրինի արարքներ, ոչ էլ հրապարակումը կարդացողները պետք է այդպիսի ընկալում ձևավորեն:
Իսկ այնուամենայնիվ այդպիսի հնարավոր ընկալում ձևավորվելու դեպքում դա կլինի այդ անձանց սուբյեկտիվ ենթադրությունը, որի համար հրապարակողը պատասխանատու չէ և չի կարող ենթարկվել իրավական պատասխանատվության:
Պատասխանում ասվել է, որ հրապարակման մեջ չի նշվում հայցվորի «թմրամոլ» լինելու կամ «մոլուցքներ ունենալու» մասին: Ավելին հրապարակման մեջ որևէ նշում չկա այն մասին, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել հայցվորի օրգանիզմի վրա խնդրո առարկա արարքը կատարելը. Չի նշվում, որ հայցվորը դրա արդյունքում, ասենք, կորցրել է սթափությունը կամ աշխատելու կարողությունը, ոչ էլ հիշատակում կա օգտագործման հնարավոր չափերի մասին:
Անգամ օրենսրդական մակարդակով նշվում է, որ գոյություն ունեն քննարկվող նյութի այնպիսի չափեր, որոնք բավարար չեն անձի վրա հոգեներգործուն ազդեցություն ունենալու համար (տե՛ս օրինակ «Մանր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի» վերտառությամբ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 441 հոդվածի 3-րդ մասը):
Վերը նշվածից հետևում է, որ անձի կողմից ընդհանուր առումով (առանց առանձին դետալների հիշատակման) աշխատանքային ժամին մարիխուանա օգտագործելու մասին հրապարակման տառացի մեկնաբանությունից չի կարող հետևել, որ պնդում է կատարվում այն մասին, որ աշխատանքային ժամին մարիխուանա օգտագործելու պատճառով անձը կորցրել է սթափությունը, աշխատելու կարողությունը, աշխատանքային ժամին ունակ չի եղել կատարել իր գործառույթները. Սա նշանակում է, որ չի կարելի պնդել, որ հրապարակմամբ քաղաքական գործիչ հայցվորին ուղակիորեն, բառացի վերագրվում են արարքներ, որոնք խոսում են հասարակության նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունքի առկայության մասին, ինչն էլ, ըստ հայցվորի, նսեմացնում է իր արժանիքները:
Հիշատակված հետևությունները ընդամենը կարող են լինել հրապարակման վերաբերյալ վերացական բնույթ ունեցող ենթադրությունների արդյունք, չեն կարող հանդիսանալ բուն հրապարակման տառացի մեկնաբանությունից բխող հետևությունը և հիմք հանդիսանալ անձին իրավական պատախսանատվության ենթարկելու համար:
Հիմք ընդունելով վերը նշվածը՝ գտնում են, որ իրավաչափ չի լինի անձին ենթարկել իրավական պատասխանատվության հիմքում դնելով այն հանգամանքը, որ հրապարակման մեջ նշվել է հայցվորի կողմից աշխատանքային ժամին մարիխուանա օգտագործելու մասին:
Այսպիսով պետք է փաստել, որ անկախ խնդրո առարկա հրապարակման իրական կամ կեղծ լինելու, այսինքն` Տիգրան Ավինյանի կողմից մարիխուանա օգտագործելու կամ այդպիսին չօգտագործելու հանգամանքի` այն չի կարող սույն դեպքում իրավական պատասխանատվության (այն է հայցվորի պահանջների բավարարման) հիմք հանդիսանալ:
Լրատվական միջոցի բարեխիղճ կերպով գործելու և անձին զրպարտելու դիտավորություն չունենալու հիմնավորումները՝ որպես իրավական պատախսանատվությունը բացառող հանգամանքներ.
1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները:
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականին կայացրած որոշմամբ հայտնել է իր իրավական դիրքորոշումը նշված նորմի վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանը մասնավորապես գտել է, որ վերոնշյալ դրույթի վերլուծությունից հետևում է, որ անկախ նրանից` անձը հրապարակել է մեկ այլ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող և իրականությանը չհամապատասխանող տվյալներ, վերջիններիս ներկայացումը չի համարվի զրպարտություն, եթե դրանք պայմանավորված են գերակա հանրային շահով:
Հիշատկաված որոշման մեջ մասնավորապես արձանագրվել է հետևյալը.
«...Ի տարբերություն վիրավորանքի, երբ տեղեկատվության` գերակա հանրային շահով պայմանավորված լինելու հանգամանքի առկայությունը բացառում է տվյալ տեղեկատվությունը վիրավորանք համարելը, զրպարտության դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ փաստական կազմի առկայություն: Մասնավորապես` փաստացի տվյալներ հրապարակած անձը պետք է ապացուցի, որ մինչ հրապարակելը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռել վերջինիս հանգելու հետևության այն մասին, որ փաստացի այդ տվյալները պայմանավորված են հանրային գերակա շահով և կարող էին համապատասխանել իրականությանը: Բացի այդ, հրապարակող անձը պետք է նշված տվյալները բացահայտի բարեխիղճ և հավասարակշռված: Այս դեպքում բարեխղճությունը ենթադրում է տեղեկատվության (փաստացի տվյալի (տվյալների)) ամբողջական, առանց էական նշանակություն ունեցող փաստերի փոփոխման շարադրանք: Ինչ վերաբերում է «հավասարակշռված» եզրույթին, ապա Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ հավասարակշռվածություն պետք է լինի ներկայացվող փաստացի տվյալների և գերակա հանրային շահի հարաբերակցության առումով: Փաստացի տվյալների հրապարակումը, պայմանավորված լինելով գերակա հանրային շահով, չպետք է պարունակի զրպարտող այլ տեղեկություններ, որոնք չեն առնչվում տվյալ խնդրին:» (տե՛ս հիշատակված որոշման «կոնկրետ արտահայտությունը զրպարտություն գնահատելու չափանիշները» բաժինը):
«... յուրաքանչյուր դատական գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել` արդյոք ներկայացված փաստացի տվյալները տվյալ իրավիճակում և իրենց բովանդակությամբ բխել են «Գերակա հանրային շահից», որն անմիջականորեն պայմանավորված է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի շահով, արդյո՞ք հանրության համար այդ տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել, արդյո՞ք հասարակությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասել է դրանց հետագա հրապարակմանը: «Գերակա հանրային շահը» գնահատելիս վերոնշյալ հարցերին պատասխանելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ զանգվածային լրատվության միջոցների վրա է դրված հասարակական հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և հարցերի վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում գաղափարների տարածման պարտականություն: Զանգվածային լրատվության միջոցների այդ գործառույթին (պարտականությանը) զուգորդվում (համապատասխանում) է հասարակության կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը:
... Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում:» (տե՛ս հիշատակված որոշման «կոնկրետ արտահայտությունը վիրավորանք գնահատելու չափանիշները» բաժնի «գերակա հանրային շահ» հասկացությանը նվիրված մասը):
ՀՀ սահմանադրական դատարանը, ՍԴՈ-997 որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1- րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությանը, մասնավորապես նշել է հետևյալը.
«… Հասարակական և քաղաքական (հանրային) գործիչների դեմ ուղղված քննադատության սահմաններն առավել լայն են, քան մասնավոր անձանց դեպքում: Ի տարբերություն վերջինների` հասարակական և քաղաքական գործիչների գործունեությունն ավելի հրապարակային է, ուստի ավելի մեծ հանդուրժողականություն է պահանջում: Դա բխում է նաև ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ և 5-րդ հոդվածների սահմանադրաիրավական ընդհանուր բովանդակությունից, քանի որ ժողովրդաիշխանությունն իրականացվում է նաև հանրային ծառայության միջոցով, և այդ ծառայությունը կրող անձանց հանրային և մասնավոր վարքագիծն օբյեկտիվորեն կարող է հասարակական քննարկման առարկա դառնալ:
… Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի համաձայն` այսպիսի դեպքերում ազգային իշխանությունների հայեցողության շրջանակը սահմանափակված է ժողովրդավարական հասարակության շահով, որը կայանում է նրանում, որ մամուլին թույլատրվի կատարել «հասարակական վերահսկող օղակի» (watcհdօg) իր գործառույթը և տեղեկատվություն տարածել հասարակական հետաքրքրություն ներկայացնող լուրջ հարցերի վերաբերյալ: Ըստ այդ դատարանի դիրքորոշման` իրավակիրառական պրակտիկայում առաջին հերթին պետք է գնահատվի այնպիսի «անհետաձգելի հասարակական պահանջի» առկայության փաստը, որն ունակ է արդարացնել այդ միջամտությունը հավասարակշռված և բարեխղճորեն` առանց չարամիտ, անձին անվանարկող դիտավորության:» (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 15.11.2011 թվականի համար ՍԴՈ-997 որոշման 8-րդ կետը):
Պետք է արձանագրել, որ ՀՀքաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի ուժով՝ անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության բոլոր այն դեպքերում, երբ հրապարակված տեղեկությունը հասարակական զգալի հետաքրքրության առարկա է (տվյալ իրավիճակում ողջամիտ է այդպես մտածելը) և տեղեկատվությունը հրապարակող անձը գործել է բարեխիղճ կերպով, այսինքն՝ ունեցել է ողջամիտ հիմքեր (այդ թվում ձեռնարկել է տվյալ իրավիճակում ողջամիտ միջոցներ) հանգելու այն հետևության, որ տեղեկությունը կարող է լինել ճիշտ: Նման դեպքում անձը չի կարող ենթարկվել իրավական պատասխանատվության՝ անկախ հրապարակված տեղեկությունը ի վերջո ճիշտ կամ սխալ լինելու հանգամանքից:
Լրատվամիջոցի գործառույթն է հասարակությանը հետաքրքրող տեղեկությունները վերջինիս հասու դարձնելը, հասարակության մեջ խթանել այդպիսի հարցի քննարկումը: Զանգվածային լրատվության միջոցը հասարակությանը հետաքրքրող հարցի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում իր գործառույթը իրացնելու նպատակով պետք է անպայմանորեն հրապարակի այն:
Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ քաղաքական գործիչը պետք է դրսևորի հանդուրժողականության առավել մեծ չափաբաժին, իսկ նրա տրամադրության տակ գնտվող պաշտպանության միջոցները այս դեպքում շատ ավելի սուղ են, քան սովորական անձանց դեպքում՝ քաղաքական գործիչը (ում հանրային և մասնավոր վարքագիծը հասարակական հետաքրքրություն է ներկայանում) իրավական պաշտպանություն կարող է ակնկալել միայն այն դեպքում, երբ դիտավորյալ կերպով փորձ է արվում ուղղակիորեն, նպատակադրված կերպով թիրախավորել քաղաքական գործչի անձը:
2. Սույն վեճի նկատմամբ վերոհիշյալ մեկնաբանությունների կիրառման արդյունքում առկա է հետևյալ պատկերը.
Առաջին. Հայցվորը քաղաքական գործիչ է, ով զբաղեցնում է պետության փոխվարչապետի պաշտոնը, հանդիսանում է երկրի 2-3-րդ դեմքը, գործող իշխանական էլիտայի առանցքային ներկայացուցիչներից մեկն է: Վերոնշյալ մեկնաբանությունների լույսի ներքո պարզ է, որ հասարակության բոլոր խավերին վերաբերող կարևորագույն որոշումների կայացման և իրացման գործընթացին անմիջական մասնակցություն ունեցող պետության փոխվարչապետի թե՛ հանրային, թե՛ մասնավոր գործունեությունը հասարակական հետաքրքրության զգալի առարկա են հանդիսանում. իրավունքի դատարաններն իրենց դիրքորոշումներում արդեն իսկ ուղղակիորեն ընդունում են, որ քաղաքական գործիչների (մեր դեպքում նաև գործող իշխանական էլիտայի ներկայացուցիչ) հանրային և մասնավոր վարքագիծն օբյեկտիվորեն կարող է հասարակական քննարկման առարկա դառնալ:
Այն հանգամանքը, որ բազմաթիվ լրատվամիջոցներ հրապարակումից հետո անդրադարձել են այս հարցին, ինքը հրապարակողը հետագայում կրկին հրապարակային եղանակով պարզաբանում է ներկայացրել հայցվորի հետ կապված խնդրո առարկա տեղեկությունը ներկայացնելու պատճառների վերաբերյալ, ինքը հայցվոր կողմը մեկ այլ լրատվամիջոցի հարցմանը ի պատասխան՝ հրապարակմանը հաջորդող օրը, ինչպես նաև հրապարակումից մի քանի օր հետո սեփական նախաձեռնությամբ հերքրել է տեղեկությունը, զանգվածային լրատվության միջոցների կողմից դատական նիստերը լուսաբանելը նույնպես փաստացի վկայում են այն մասին, որ հասարակությունը հետաքրքրված է հայցվորի անձի, գործունեության/ մասնավոր կամ հանրային/ վերաբերյալ տեղեկություններով:
Այլ կերպ խնդրո առարկա տեղեկությունը հրապարակելը կարող է դիտվել որպես գերակա հանրային շահով պայմանավորված, այնքանով որքանով հասարակությունը ուզում է տեղեկացված լինել հայցվորի անձի, գործունեությանմ ասին:
Երկրորդ.
Պատասխանողը խնդրո առարկա հարցի կապակցությամբ հայցվոր կողմին հարցում է ուղարկել, փորձելով ուղղակիորեն առաջնային աղբյուրից ճշտել տեղեկությունը, ստանալ պարզաբանումներ, այսինքն ձեռնարկել է տվյալ իրավիճակում հնարավոր միջոցները տեղեկությունը ճշտելու համար:
Դժվար է պատկերացնել, թե այլ ինչ միջոց կարող էր տվյալ պարագայում պատասխանող կողմը ողջամտորեն ձեռնարկել նույն տեղեկության մասին իմանալու պահից մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցածը պարզելու համար, ինչը հասարակական լայն հետաքրքրության առարկա էր հանդիսանում և ԶԼՄ-ի գործառույթների իրականացման համար պետք է հրապարվեր:
Երրորդ.
Պատասխանողն ունեցել է հիմնավոր և ողջամիտ կասկած տեղեկատվության իրողություն լինելու մասին, քանի որ այն ստացվել է վստահելի աղբյուրից: Բացի դա՝ համաապատասխան հարցումը փոխվարչապետի գրասենյակ ուղարկելուց հետո այդ հարցման հետ կապված երրոդ անձից ստացել է հեռախոսազանգ-խնդրանք, որպեսզի փոխվարչապետի «մարիխուանայի գործածման» վերաբերյալ նյութը չհրապարակվի կայքէջում: Սրանից էլ Պատասխանողը ողջամտորեն ենթադրել է, որ զանգը կատարվել է փոխվարչապետի ուղղակի կամ անուղղակի միջամտությունից հետո, որովհետև այդ հարցման գոյության մասին իմացել է բացառապես ինքը և հարցման հասցեատերը՝ փոխվարչապետի գրասենյակը: Ենթադրության հիմք է ծառայում այն հանգմանքը, որ հարցումը փոխվարչապետի գրասենյակ պատասխանողն ուղարկել է մեկուսի՝ անձնական էլեկտրոնային փոստից ու հասցեագրել փոխվարչապետի գրասենյակի էլեկտրոնային փոստարկղին:
Այս ամենի մասին ««Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվական կայքէջի (www.Politik.am) խմբագիրը բազմիցս հայտնել է հրապարակային խոսքում (Տե´ս «Ինչու՞ որոշեցի հրապարակել փոխվարչապետ Ավինյանի և մարիխուանայի պատմությունը» հղումն ըստ՝ https://mamul.am/am/news/136340/p1, http://hayeli.am/article/1124484)
Չորրորդ.
Պատասխանող կողմը տեղեկությունը հրապարակել է 26.10.2018 թվականին, իսկ 25.10.2018 թվականին ներկայացրել է համապատասխան հարցումը:
Գտնում են, որ պատասխանողը նաև պահպանել է պատասխան ստանալու համար ողջամիտ ժամկետը մինչև հրապարակումը կատարելը:
Այսպես 26.10.2018 թվականի հրապարակմանը հաջորդող օրը արդեն «www.armdaily.am» կայքին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը հերքում է տրամադրում, ինչից հետևում է, որ ողջամտորեն հոկտեմբերի 25-26 ընկած մեկ օր ժամանակամիջոցը բավարար է եղել սկզբնական հարցմանն իրենց դիրքորոշումը հայտնելու համար:
Սա նշանակում է, որ պատասխանող կողմը ինքը հրապարկումը կատարել է հարցում ուղարկելուց հետո ողջամիտ ժամանակ անց (մեկ օր հետո), ինչը հայցվոր կողմին փաստացի բավարար էր հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցի կապակցությամբ իր պարզաբանումը ներկայացնելու համար: Հայցվոր կողմը հարցմանը պատասխան ներկայացրել է այն ուղարկելուց մի քանի օր անց՝ սահմանափակվելով միայն ի պատասխան հարցմանը «ոչ» նշելով:
Այսպիսով հայցվոր կողմին անգամ տրամադրված է եղել ողջամիտ ժամկետ իրենց դիրքորոշումը հայտնելու համար, իսկ պատասխանող կողմը գործել է բարեխիղճ կերպով՝ հրապարակումը կատարելով տվյալ դեպքում ողջամիտ ժամկետում պատասխան չստանալուց հետո.
Հինգերորդ.
Հրապարակման մեջ գրված է, որ կառավարության աշխատակից հանդիսացող անձի կողմից նշված տեղեկությունը ստուգելու համար փոխվարչապետի աշխատակազմին հարցում է ուղարկվել, ավելին առաջարկ է կատարվում որոշակի եղանակով օժանդակել Տիգրան Ավինյանին այս հարցի կապակցությամբ հստակեցում մտցնելու հարցում՝ նշելով, որ նմանաբնույթ լուրերը նախկինում ևս կապվել են նրա անվան հետ:
Սա նշանակում է, որ անգամ այս պարագայում ընթերցողներին փորձ է արվում տեղեկացնել, բացատրել, որ նշված տեղեկությունը վերջնական և միանշանակ չէ, այն ստուգելու համար ուղարկվել է հարցում, և իրենք պատրաստ են օժանդակել հայցվորին այս խնդրով, քանզի նրա կողմից այդպիսի արարք կատարելը կամ չկատարելը հասարակական հետաքրքրության առարկա է:
Այսպիսով գտնում են, որ պատասխանող կողմը գործել է բարեխղճորեն, իրականացրել է հասարակությանը հետաքրքրող հարցերի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու իր գործառույթը, հայցվորի պատիվը կամ արժանապատվությունը արատավորելու դիտավորություն չի ունեցել:
Վկայակոչել է ԵԿԴ/0261/02/11 քաղաքացիական գործով և ԵԿԴ/2293/02/10 նախադեպային որոշումները և խնդրել է ամբողջությամբ մերժել հայցադիմումը:

4. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.

1) «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցը 2018թ. հոկտեմբերիի 26-ին politik.am ինտերնետային կայքէջում հրապարակել է «ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՎԻՆՅԱՆԸ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» վերտառությամբ հոդված հետևյալ բովանդակությամբ. <<Նախորդ շաբաթ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կապանում, հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ է նշանակել Հունան Պողոսյանին, որպեսզի մարզով անցնող նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրի։

2) Նույն լրատվության միջոցը հաջորդ օրը` 2018թ. հոկտեմբերի 27-ին politik.am ինտեր-նետային կայքէջում հրապարակում է «ԱՎԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է. ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ ՓՈՐՁԱՆՔ Է ԲԵՐԵԼ ՆՐԱ ԳԼԽԻՆ» վերտառությամբ ևս մեկ հոդված հետևյալ բովան-դակությամբ. «Հոկտեմբերի 26-ին Politik.am գրել էր, որ շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել։ Կայքի փոխանցմամբ միջադեպի մասին իմացել է Նիկոլ Փաշինյանը, սակայն փոխվարչապետին չի պատժել:
Armdaily.am լրատվականին Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ասել է, որ հոդվածն ամբողջովին հերյուրանք է. «Այդպիսի բան տեղի չի ունեցել»: Մեր այն հարցին, թե փոխվարչապետը չի պատրաստվու՞մ պատասխանատվության ենթարկել իրեն վարկաբեղկողներին, Սիսեռյանը պատասխանեց.«Եթե որոշենք որոշակի քայլերի դիմենք, ապա դրա մասին կտեղեկացնենք»:

Մենք համառորեն պնդում ենք, որպեսզի փոխվարչապետ Ավինյանը դատական հայց ներկայացնի մեր դեմ և խոստանում ենք դա չդիտարկել ճնշում մամուլի վրա: Իսկ եթե չլինի դատական հայց մեր դեմ՝ դա կլինի խոսուն փաստ այն մասին, որ մեր տեղեկությունները ավելի քան ճիշտ էին»: (Ինտերնետային հղումը`http://politik.am/%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BE%D5%A1%D5%AD%D5%A5%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB%D5%AD%D5%B8%D6%82%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6-%D6%83%D5%B8%D6%80%D5%B1/?fbclid=IwAR1eutGolPRWTnCzGZW8--u3oKgtRtTADzlfO7pC4ZSrxIN2oKD68fe1Jug):
3) Բորիս Մուրազի Թամոյանը, ով «Politik.am» ակտիվ կարգավիճակ ունեցող դոմեյնի գրանցողն է, իրականացնում է «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցի տարածումը:
4) Պատասխանող Բորիս Մուրազի Թամոյանը հայցադիմումի դեմ առարկել է` հայտնելով, որ փոխվարչապետի գրասենյակի էլեկտրոնային փոստի հասցեով 25.10.2018 թվականին համապատասխան հարցում է ուղարկել և պատասխան չստանալով միայն հաջորդ օրը` 26.10.2018 թվականին է տեղեկությունը հրապարակել: Պատասխանողն ունեցել է հիմնավոր և ողջամիտ կասկած տեղեկատվության իրողություն լինելու մասին, քանի որ այն ստացվել է վստահելի աղբյուրից: Բացի դա՝ համաապատասխան հարցումը փոխվարչապետի գրասենյակ ուղարկելուց հետո այդ հարցման հետ կապված երրորդ անձից ստացել է հեռախոսազանգ-խնդրանք, որպեսզի փոխվարչապետի «մարիխուանայի գործածման» վերաբերյալ նյութը չհրապարակվի կայքէջում: Սրանից էլ Պատասխանողը ողջամտորեն ենթադրել է, որ զանգը կատարվել է փոխվարչապետի ուղղակի կամ անուղղակի միջամտությունից հետո, որովհետև այդ հարցման գոյության մասին իմացել է բացառապես ինքը և հարցման հասցեատերը՝ փոխվարչապետի գրասենյակը: Իսկ 26.10.2018 թվականի հրապարակմանը հաջորդող օրը արդեն «www.armdaily.am» կայքին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը հերքում է տրամադրել, ինչից հետևում է, որ ողջամտորեն հոկտեմբերի 25-26 ընկած մեկ օր ժամանակամիջոցը բավարար է եղել սկզբնական հարցմանն իրենց դիրքորոշումը հայտնելու համար: Պատասխանող կողմը գործել է բարեխղճորեն, իրականացրել է հասարակությանը հետաքրքրող հարցերի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու իր գործառույթը, հայցվորի պատիվը կամ արժանապատվությունը արատավորելու դիտավորություն չի ունեցել:
5) Համաձայն Ազատ խոսքի հարթակ լրատվական հասարակական կազմակերպության 06.06.2019թ. թվագրությամբ տեղեկանքի` Politik.am պատկանում է Ազատ խոսքի հարթակ լրատվական հասարակական կազմակերպությանը: Բորիս Մուրազի Թամոյանը հանդիսանում է Ազատ խոսքի հարթակ լրատվական հասարակական կազմակերպության նախագահ: Բորիս Մուրազի Թամոյանը կազմակերպությունում աշխատում է հասարակական հիմունքներով և չի վարձատրվում:
6) Խախտված իրավունքը վերականգնելու նպատակով հայցվոր կողմը դատարան հայցադիմում ներկայացնելիս վճարել է 44.000 (քառասունչորս հազար) ՀՀ դրամ պետական տուրք:

6. Կիրառելի իրավունքը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդված, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57, 58, 61, 62, 66, 67, 74, 101, 109 հոդվածներ:

7. Դատարանի իրավական վերլուծությունները.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ <<1. Ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն՝ <<1. Վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում գործը լուծելու համար նշանակություն ունեցող որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի:
2. Դատարանը հետազոտում և գնահատում է միայն այն ապացույցները, որոնք, հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին մասի պահանջը, կարող են հաստատել կամ ժխտել գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստերը:>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ <<5. Գործին մասնակցող անձն ազատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն ապացուցելու պարտականությունից, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են առաջին ատյանի դատարան ներկայացված դատավարական փաստաթղթով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում (անվիճելի փաստեր), բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը գտնում է, որ`
1) առկա են ողջամիտ կասկածներ, որ փաստն ընդունվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով, ճշմարտությունը թաքցնելու կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով.
2) այդ փաստը կարող է հաստատվել միայն օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված որոշակի ապացույցով.
3) այդ փաստի հաստատումն անխուսափելիորեն ազդում է գործին չմասնակցող անձի՝ գործին մասնակցող անձանցից որևէ մեկի նկատմամբ ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա:>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի համաձայն՝ <<1. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
6. Եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝ <<1. Դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
2. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
3. Դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
4. Դատարանի համար որևէ փաստ նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված դեպքերի:>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն՝ <<1. Ապացույցի տեսակներն են`
1) վկայի ցուցմունքը.
2) գրավոր ապացույցները.
3) իրեղեն ապացույցները.
4) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները.
5) փորձագետի եզրակացությունը.
6) մասնագետի բացատրությունը։>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ <<1. Գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութերը (փաստաթղթերը)։
2. Գրավոր ապացույցներ են համարվում նաև էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ միջոցով ստացված տեղեկությունները։>>:

Գործում առկա լուսապատճենների համաձայն՝
«Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցը 2018թ. հոկտեմբերիի 26-ին politik.am ինտերնետային կայքէջում հրապարակել է «ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՎԻՆՅԱՆԸ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» վերտառությամբ հոդված հետևյալ բովանդակությամբ. <<Նախորդ շաբաթ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կապանում, հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ է նշանակել Հունան Պողոսյանին, որպեսզի մարզով անցնող նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրի։

Պատասխանող կողմը հայցադիմումի դեմ իր դիրքորոշումներով ընդունել է, որ հայցվորի վկայակոչած արտահայտությունները կատարվել են պատասխանող Բորիս Թամոյանի կողմից, հրապարակային, հետևաբար այս հանգամանքները կրկին ապացուցման կարիք չունեն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի համաձայն՝ <<1. Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
3. Սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
4. Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե`
1) դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում.
2) դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները.
3) այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից:
6. Անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):
8. Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

11. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ`
1) վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը.
2) վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը:
Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը չպետք է հաշվի առնի վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասը:
12. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներն իրականացնելու հետ անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով իրեն պատճառված գույքային վնասները, ներառյալ` ողջամիտ դատական ծախսերը և խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը:
13. Սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:>>:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր 08.05.2014թ.-ի թիվ ԱՎԴ/0179/02/13 նախադեպային որոշմամբ պարզաբանել է, որ <<Այսպիսով, հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մարդու արժանապատվությունը մարդու իրավունքների հիմնական աղբյուրն է, պետության գոյության հիմնական պատճառներից մեկը: Մարդու արժանապատվության մասին նշված է նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրում, որոնց համաձայն` մարդիկ ծնվում են ազատ և հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով, մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ է արժանապատվությունը: ՀՀ Սահմանադրությունը հռչակել է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում մարդու արժանապատվությունը ճանաչվում է որպես բարձրագույն արժեք, որպես մարդու իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, ինչից հետևում է, որ յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը ենթակա է պաշտպանության պետության կողմից: Միաժամանակ ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության և իրավական պետության հիմքում, այն հանդիսանում է ժողովրդավարական հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը և ՀՀ Սահմանադրության 27-րդ և Կոնվենցիայի 10-րդ հոդվածներն անվերապահորեն հետապնդում են վերը նշված նպատակը: Սակայն ինչպես նշված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասում, այս ազատության իրականացումը կապված է պարտականությունների և պատասխանատվության հետ: Չպետք է անտեսել նաև այլ իրավունքները, մասնավորապես` ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային` մարդու հիմնարար իրավունքներին վերաբերող փաստաթղթերում նշված արժանապատվության և մասնավոր կյանքի իրավունքը, որոնք պակաս կարևոր չեն ժողովրդավարական հասարակության և իրավական պետության համար:
ՀՀ սահմանադրական դատարանը 15.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշման մեջ նշել է, որ մամուլի դեմ անձի պատվի և արժանապատվության պաշտպանության նպատակով հարուցված հայցերի դեպքում առկա է արտահայտվելու ազատության իրավունքի և անձի արժանապատվության բախում, և լուծումները պետք է գտնվեն դրանց հավասարակշռման տիրույթում: ՀՀ Սահմանադրության անձի արժանապատվությանը և արտահայտվելու ազատության իրավունքին վերաբերող հոդվածների, ինչպես նաև 43-րդ և 47-րդ (1-ին մաս) հոդվածների համադրված վերլուծությունից հետևում է, որ մարդու արժանապատվությունից, ներառյալ` պատիվը, բարի համբավը և մասնավոր կյանքը, բխող իրավունքները և ազատությունները, որպես բացարձակ իրավունք գործնականում կարող են արդարացնել արտահայտվելու ազատության սահմանափակումը միայն իրավաչափ շրջանակներում: Այդ մոտեցումն է դրված նաև Կոնվենցիայի 10-րդ, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 17-րդ և 19.3-րդ, Մարդու իրավունքների հանընդհանուր հռչակագրի 12-րդ հոդվածների հիմքում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքերում, երբ մարդու արժանապատվության և արտահայտվելու ազատության իրավունքի բախում է տեղի ունենում, անհրաժեշտ է գտնել պարզ հավասարակշռություն սրանց միջև: Սրանցից յուրաքանչյուրն էլ ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղադրամասեր են, և երկուսն էլ պետք է ներդաշնակորեն առկա լինեն ժողովրդավարական հասարակությունում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված անձի արժանապատվության գործնականում ապահովման իրավական երաշխիք է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ, իսկ 2-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:
Նույն հոդվածի իմաստով հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:
Նշված իրավադրույթների մեկնաբանման և կիրառման վերաբերյալ իր դիրքորոշումն է արտահայտել Վճռաբեկ դատարանը` արձանագրելով, որ վերոնշյալ դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ վիրավորանքը (պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը) կարող է դրսևորվել խոսքով, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր, պատկերների միջոցով (նկարներ, տարածական պատկերներ), ձայնի (ինչպես բանավոր խոսքը, այնպես էլ տարբեր հնչերանգների կիրառումը), նշանների միջոցով (ժեստիկուլյացիաներ, սիմվոլներ): Օրենսդիրն իրավացիորեն չի սահմանափակել միջոցների շարքը, որոնք կարող են կիրառվել վիրավորանքն արտահայտելիս` հնարավորություն տալով իրավակիրառողին, կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով, որոշել` արդյոք տվյալ միջոցի օգտագործմամբ կատարված արտահայտությունը կարող է որակվել որպես վիրավորանք: Հետևաբար վիրավորանքը կարող է արտահայտվել ցանկացած այլ միջոցի օգտագործմամբ, որը ներառված չէ վերոնշյալ թվարկման մեջ:
Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` վիրավորանք գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել արձանագրել, որ`
1) Արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, որպիսի փաստն ապացուցելու դատավարական բեռը ողջամտության սահմաններում կրում է հայցվորը:
2) Արատավորող արտահայտությունն այն արտահայտությունն է, որը հասարակության անդամների գնահատմամբ նսեմացնում է անձի արժանիքները հանրության շրջանում, նրան ենթարկում է ծաղրուծանակի, ունակ է անձին վերածել ատելության կամ արհամարանքի առարկայի կամ ստիպում է ամաչել անձին կամ այլ մարդկանց խուսափել տվյալ անձից:
3) Արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին: Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը:
4) Արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը: Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները և ներկայացված փաստերը: Վերջիններս երրորդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաև այն դեպքում, երբ երրորդ անձը ևս կատարում է արտահայտություններ և ներկայացնում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ (օրինակ` երկու և ավելի անձանց կողմից վիրավորելը): Նման դեպքերում առկա է վնասի համատեղ պատճառում:
Վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսևորվել տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով տարածմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ` թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով: Այդպիսի արտահայտությունների ներկայացումը հասցեատիրոջը չի կարող համարվել հրապարակային, եթե դրանք ներկայացնող անձը բավականաչափ միջոցներ է ձեռնարկել դրանց գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի չդառնան այլ անձանց:
Մեկնաբանվող հոդվածի կարգավորումից դուրս են այն դեպքերը, երբ հայտարարությունը կատարվել է ոչ հրապարակային (անձը վիրավորել է տուժողին առանց երրորդ անձանց ներկայության):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ օրենսդիրն ամրագրել է որոշակի դեպքեր, երբ արտահայտությունը թեև բավարարում է վերոնշյալ պայմաններին, սակայն կոնկրետ իրավիճակում և իր բովանդակությամբ օրենքի ուժով կարող է չհամարվել վիրավորանք: Այդպիսիք են այն դեպքերը, երբ տեղեկատվությունը հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: Օրենսդրական նման ձևակերպումը հիմք է արձանագրելու, որ այդ դեպքերը յուրաքանչյուր կոնկրետ գործով ենթակա են առանձին գնահատման` պարզելու, թե արդյոք տվյալ բովանդակությամբ և տվյալ իրավիճակում ներկայացված արտահայտությունը պարունակում է վիրավորանք, թե ոչ:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նշել, որ յուրաքանչյուր դատական գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել` արդյո՞ք ներկայացված փաստացի տվյալները տվյալ իրավիճակում և իրենց բովանդակությամբ բխել են «Գերակա հանրային շահից», որն անմիջականորեն պայմանավորված է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի շահով, արդյո՞ք հանրության համար այդ տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել, արդյո՞ք հասարակությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասել է դրանց հետագա հրապարակմանը: «Գերակա հանրային շահը» գնահատելիս վերոնշյալ հարցերին պատասխանելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ զանգվածային լրատվության միջոցների վրա է դրված հասարակական հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և հարցերի վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում` գաղափարների տարածման պարտականություն: Զանգվածային լրատվության միջոցների այդ գործառույթին (պարտականությանը) զուգորդվում (համապատասխանում) է հասարակության կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում:
Հետևաբար, հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միանշանակ պահանջն է, որպեսզի վիրավորանքի և զրպարտության գործերով հստակ տարանջատում կատարվի գնահատողական դատողության և փաստերի միջև` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներ թույլ տալը բացառելու նպատակով (տես, Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով և ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-997 որոշումներով արտահայտվել է իրավական հետևյալ դիրքորոշումները՝ զրպարտության առկայության համար անհրաժեշտ է հետևյալ 5 նախապայմանների համաժամանակյա առկայությունը՝

1. Փաստի մասին հայտարարություն.
Փաստի մասին հայտարարություն առկա է, երբ ներկայացված են «փաստացի տվյալներ», որոնք կոնկրետ, հստակ տեղեկություններ են պարունակում որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ։ Ընդ որում, այդ տեղեկությունները չպետք է լինեն վերացական, այլ կոնկրետ: Խնդրո առարկա իրավիճակում ներկայացվել է խիստ կոնկրետ գործողություններ, մասնավորապես`«Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցով Հոդվածը հրապարակվել է «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում» վերնագրով, իսկ Հոդվածում աներկբա նշվում է «շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել»:
2. Հայտարարության հրապարակայնությունը.

3. Իրականության հետ անհամապատասխանությունը.

Կոնկրետ իրավիճակում Հոդվածի՝ վերոգրյալ փաստական տվյալները իրականությանը չեն համապատասխանում: Պատասխանող կողմը հակառակը հիմնավորող որևէ ապացույց դատարանին չի ներկայացրել, որի բացասական հետևանքները կրում է Պատասխանողը:

4. Հայտարարության արատավորող բնույթը.
Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ քաղաքացիական գործով Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը թիվ ԵԿԴ/2293/02/10 գործով վճռում արձանագրում է. «Օրենսդիրը պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների անգամ մոտավոր ցանկ չի սահմանում, թողնելով, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը, ելնելով ձևավորված բարոյական նորմերից, գործարար սովորույթներից, տարածված տեղեկությունների արժեքավորման հասարակական պատկերացումներից, որոշի տեղեկությունների բնույթը և դրանք հերքելու անհրաժեշտությունը։ Եթե տարածված տեղեկությունները հանրության կողմից դատապարտելի կամ պարսավելի են, ապա այդպիսիք համարվում են արատավորող»:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը Գևորգ Հայրապետյանն ընդդեմ Մուլտի Մեդիա Գրուպ ՓԲԸ ԵԱԴԴ/0003/02/11 գործով դիրքորոշում է հայտնում, որ «պատիվը, արժանապատվությունը կոնկրետ ֆիզիկական անձի որակների (հատկանիշների) մասին ձևավորված կարծիքն է հասարակության մեջ»:
Վճռաբեկ դատարանը ևս, անդրադառնալով քննարկվող չափանիշին, թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով որոշմամբ արձնագրում է. «Արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»:
Վերոգրյալ իրավական դատողությունների լույսի ներքո դատարանն արձանագրում է, որ իրականությանը չհամապատասխանող Հոդվածի ձևակերպումներն առ այն, որ «շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել», ինչպես նաև Հոդվածի վերնագիրը՝ Հոդվածի ամբողջ տրամաբանության համատեքստում, արատավորում են անձի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը:
Հարկ է ընդգծել, որ մարիխուանան հոգեմետ (հոգեներգործուն) նյութ է, որն օգտագործելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը անօրինական են Հայաստանի Հանրապետությունում և վերոգրյալ արարքների համար սահմանված են վարչական և քրեական պատասխանատվություն՝ համաձայն քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի համապատասխան հոդվածների: Մարիխուանան` որպես չորացրած և չչորացրած ցողունի մնացորդներից, տերևապատ գագաթներից և առանց կենտրոնական ցողունի կանեփի տարբեր տեսակներից պատրաստված խառնուրդ ներառված է ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմում (ցանկում), որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում արգելվում է:
Մարիխուանայի օգտագործումը ոչ միայն անօրինական է, այլև հատկապես պետական բարձրաստիճան պաշտոնյայի դեպքում, այն էլ աշխատանքային ժամին ընկերների հետ, հասարակության կողմից ընկալելի է որպես քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող դատապարտելի վարքագիծ և պետական պաշտոնյայի կողմից հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Նման պայմաններում պետական բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ քննարկվող իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումը ակնհայտորեն արատավորում է տվյալ անձի արժանիքները, հեղինակությունը, ի զորու է որոշակիորեն փոխել հասարակության վերաբերմունքը, այդ թվում՝ սոցիալական և քաղաքական գնահատականը, տվյալ անձի և քաղաքական գործչի նկատմամբ:
Հատկանշական է, որ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը տարածվել է արտահերթ ընտրությունների նախաշեմին, այսինքն` ժամանակագրական առումով տեղեկատվությունը էլ ավելի սուր ազդեցություն կարող է ունենալ:
5. Ոչ հավաստի փաստական տվյալների տարածումը գիտակցաբար, դիտավորությամբ:

Վերոգրյալի հիման վրա դատարանն արձանագրում է, որ սույն իրավիճակում խոսք է գնում կոնկրետ փաստի՝ որպես ճշմարտություն ներակայացվող իրադարձության, այլ ոչ գնահատողական դատողության մասին: Ընդ որում, Հոդվածը տպագրվելուց առաջ լրագրողը ձևականորեն հարցում է հասցեագրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ «ճշտելու» իրադարձության իսկությունը, սակայն չի սպասել հարցման պատասխանին և հրապարակել է չճշտված, ոչ հավաստի Հոդված` տեղեկատվություն: Այս հանգամանքը ընդունել է նաև պատասխանողը իր դիրքորոշումով, հայտնելով, որ 25.10.2018 թվականին համապատասխան հարցում է ուղարկել և պատասխան չստանալով միայն հաջորդ օրը` 26.10.2018 թվականին է տեղեկությունը հրապարակել:
Անհասկանալի է Պատասխանողի այն դիրքորոշումը, որ մեկ օրը բավարար էր հարցմանը պատասխանելու համար:
Հատկանշական է, որ պատասխանող կողմն իր խոսքում ընդունել է այն հանգամանքը, որ հրապարակման հաջորդ օրը` 27.10.2018թ. «www.armdaily.am» կայքին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը հերքում է տրամադրել, այսինքն հարցմանն այնուամենայնիվ պատասխան հետևել է, սակայն չսպասելով այդ պատասխանին` պատասխանողն արդեն հրապարակել է Հոդվածը:

Նման պայմաններում լրագրության բարեխղճության (հավասարակշռված ու բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները) պահանջների պահպանման մասին Պատասխանող կողմի պնդումները հիմնազուրկ են:

Դիտավորության կամ կանխամտածված գործողության մասին խոսուն հանգամանք է այն, որ Պատասխանողը, նախորդ Հոդվածում պարունակվող իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությանը հավաստիություն հաղորդելու նպատակով, Հոդվածի հրապարակման հաջորդ օրը՝ 2018թ. հոկտեմբերիի 27-ին, politik.am ինտերնետային կայքէջում հրապարակել է «ԱՎԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է. ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ ՓՈՐՁԱՆՔ Է ԲԵՐԵԼ ՆՐԱ ԳԼԽԻՆ» վերտառությամբ ևս մեկ հոդված` հետևյալ բովանդակությամբ. «Մենք համառորեն պնդում ենք, որպեսզի փոխվարչապետ Ավինյանը դատական հայց ներկայացնի մեր դեմ և խոստանում ենք դա չդիտարկել ճնշում մամուլի վրա: Իսկ եթե չլինի դատական հայց մեր դեմ՝ դա կլինի խոսուն փաստ այն մասին, որ մեր տեղեկությունները ավելի քան ճիշտ էին»:

Ինչ վերաբերվում է պատասխանող կողմի վկայակոչած <<Գերակա հանրային շահ>> պատճառաբանությանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը սահմանում է, որ <<5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե`
2) դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները.>>:
Հոդվածի նորմերի վերլուծությունից հետևում է, որ փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի կարող համարվել զրպարտություն, եթե միաժամանակ առկա են <<գերակա հանրային շահ>>, << անձն ապացուցում է, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը>>, <<հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները>> վավերապայմանները:
Ինչպես արդեն իսկ վերը պատճառաբանվել է` սույն դեպքում ակնհայտորեն բացակայում են <<անձն ապացուցում է, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը>> և <<հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները>> վավերապայմանները, հետևաբար Պատասխանողի վկայակոչած <<Գերակա հանրային շահ>> պատճառաբանությունը ևս հիմնազուրկ է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ <<8. Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:>>:

Սույն դեպքում, Հայցվորն իր պահանջում խնդրել է.

Դատարանը գտնում է, որ Հայցվորի պահանջն առաջին մասով` զրպարտության համար Պատասխանողին պարտավորեցնելու հրապարակայնորեն հերքել Հոդվածում քննարկված արատավորող փաստական տվյալների առկայությունը` տեղադրելով այդ նյութը նաև <<Պոլիտիկ>> անվանումն ունեցող լրատվության միջոցի ինտերնետային կայքում (www.politik.am), ենթակա է մասնակի բավարարման: Հերքումը պետք է իրականացվի «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համահունչ` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում, «Հերքում» խորագրի ներքո այնպես, որ հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափը ու տեuակը չզիջի նշված հոդվածում հրապարակված տեղեկատվությանը:
Ինչ վերաբերվում է Հայցվորի երկրորդ պահանջին, ապա հաշվի առնելով Պատասխանողի գույքային վիճակը, այն, որ համաձայն Ազատ խոսքի հարթակ լրատվական հասարակական կազմակերպության 06.06.2019թ. թվագրությամբ տեղեկանքի` Politik.am պատկանում է Ազատ խոսքի հարթակ լրատվական հասարակական կազմակերպությանը, Բորիս Մուրազի Թամոյանը հանդիսանում է Ազատ խոսքի հարթակ լրատվական հասարակական կազմակերպության նախագահ և կազմակերպությունում աշխատում է հասարակական հիմունքներով և չի վարձատրվում, նաև այն, որ Պատասխանողը 12.12.2018թ. <<Թի Էմ Ջի Ընդ Փարթնըրս>> ՍՊԸ-ի հետ կնքված <<Իրավաբանական ծառայությունների վճարովի մատուցման վերաբերյալ>> թիվ 01-98 պայմանագրի համաձայն Փաստաբանի ծառայություններից օգտվելու դիմաց վճարել է (պետք է վճարի) 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ, դատարանը գտնում է, որ պահանջն այս մասով ենթակա է մասնակի բավարարման` պատասխանող Բորիս Մուրազի Թամոյանից հօգուտ հայցվոր Տիգրան Արմենի Ավինյանի որպես զրպարտության համար փոխհատուցում պետք է բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի` <<1. Դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։>>:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի` <<1. Դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:>>:
Նկատի ունենալով, որ հայցապահանջը բավարարվում է մասնակիորեն, իսկ Հայցվոր կողմը դատարան տրված հայցադիմումի համար նախապես վճարել է 44.000 (քառասունչորս հազար) ՀՀ դրամ պետական տուրք, Պատասխանողը 12.12.2018թ. <<Թի Էմ Ջի Ընդ Փարթնըրս>> ՍՊԸ-ի հետ կնքված <<Իրավաբանական ծառայությունների վճարովի մատուցման վերաբերյալ>> թիվ 01-98 պայմանագրի համաձայն Փաստաբանի ծառայություններից օգտվելու դիմաց վճարել է (պետք է վճարի) 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ, այլ դատական ծախսեր առկա չեն, ուստի դատարանը գտնում է, որ պատասխանող Բորիս Մուրազի Թամոյանից հօգուտ հայցվոր Տիգրան Արմենի Ավինյանի որպես դատական ծախս պետք է բռնագանձվի բավարարված հայցապահանջին համամասնորեն 24.000 (քառասունչորս հազար) ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը, իսկ մնացած մասով դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179, 188, 189, 191, 192, 198 և 362 հոդվածներով` դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Հայցը բավարարել մասնակի:
1. Պարտավորեցնել Բորիս Մուրազի Թամոյանին` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքելու 2018թ. հոկտեմբերի 26-ին www.politik.am ինտերնետային կայքում «ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՎԻՆՅԱՆԸ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» վերտառությամբ հրապարակված հոդվածում և 2018թ. հոկտեմբերի 27-ին www.politik.am ինտերնետային կայքում «ԱՎԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է. ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ ՓՈՐՁԱՆՔ Է ԲԵՐԵԼ ՆՐԱ ԳԼԽԻՆ» վերտառությամբ հրապարկված հոդվածում քննարկված արատավորող փաստական տվյալների առկայությունը` տեղադրելով այդ նյութը նաև <<Պոլիտիկ>> անվանումն ունեցող լրատվության միջոցի ինտերնետային կայքում (www.politik.am)` «Հերքում» խորագրի ներքո այնպես, որ հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափը ու տեuակը չզիջի նշված հոդվածում հրապարակված տեղեկատվությանը:
2. Պատասխանող Բորիս Մուրազի Թամոյանից հօգուտ հայցվոր Տիգրան Արմենի Ավինյանի որպես զրպարտության համար փոխհատուցում բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:
3. Պատասխանող Բորիս Մուրազի Թամոյանից հօգուտ հայցվոր Տիգրան Արմենի Ավինյանի որպես դատական ծախս բռնագանձել բավարարված հայցապահանջին համամասնորեն 24.000 (քառասունչորս հազար) ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը, իսկ մնացած մասով դատական ծախսերի հարցը համարել լուծված:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի պարտապանի հաշվին՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով:

Դ Ա Տ Ա Վ Ո Ր` Գ. Հ. ԲԱԼՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի Քաղաքացիական գործ
Ընդհանուր իրավասության դատարանի վճիռ թիվ ԱՎԴ/2874/02/18
Նախագահող դատավոր Գ.Բալյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան),

նախագահությամբ` Ա.ԽԱՌԱՏՅԱՆԻ
մասնակցությամբ` դատավորներ Ս. ԹՈՐՈՍՅԱՆԻ Ն.ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

2019 թվականի նոյեմբերի 21-ին,
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ԱՎԴ/2874/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Տիգրան Արմենի Ավինյանի ընդդեմ Բորիս Մուրազի Թամոյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջների մասին ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 03.07.2019 թվականի վճռի դեմ Բորիս Թամոյանի կողմից ներկայացված բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.
22.11.2018 թվականին Տիգրան Արմենի Ավինյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Բորիս Մուրազի Թամոյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջների մասին:
Դատարանի 26.11.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանը 03.07.2019 թվականի վճռով Տիգրան Ավինյանի հայցը բավարարել է մասնակի, վճռվել է «…1. Պարտավորեցնել Բորիս Մուրազի Թամոյանին` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքելու 2018թ. հոկտեմբերի 26-ին www.politik.am ինտերնետային կայքում «ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՎԻՆՅԱՆԸ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» վերտառությամբ հրապարակված հոդվածում և 2018թ. հոկտեմբերի 27-ին www.politik.am ինտերնետային կայքում «ԱՎԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է. ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ ՓՈՐՁԱՆՔ Է ԲԵՐԵԼ ՆՐԱ ԳԼԽԻՆ» վերտառությամբ հրապարկված հոդվածում քննարկված արատավորող փաստական տվյալների առկայությունը` տեղադրելով այդ նյութը նաև «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցի ինտերնետային կայքում (www.politik.am)` «Հերքում» խորագրի ներքո այնպես, որ հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափը ու տեuակը չզիջի նշված հոդվածում հրապարակված տեղեկատվությանը:
2. Պատասխանող Բորիս Մուրազի Թամոյանից հօգուտ հայցվոր Տիգրան Արմենի Ավինյանի որպես զրպարտության համար փոխհատուցում բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:…»:
Դատարանի վերը նշված վճռի դեմ՝ հայցը բավարարելու մասով, 30.07.2019 թվականին (հանձնվել է փոստին) Բորիս Թամոյանի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը դատական կազմին է հանձնվել 19.08.2019 թվականին:
Վերաքննիչ դատարանի 22.08.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ կրկին ներկայացնելու հնարավորությամբ:
29.08.2019 թվականին վերաքննիչ բողոքը ներկայացվել է կրկին, որը դատական կազմին է հանձնվել 02.09.2019 թվականին:
Վերաքննիչ դատարանի 09.09.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Բորիս Մուրազի Թամոյանի վերաքննիչ բողոքի դեմ Տիգրան Ավինյանի կողմից 17.09.2019 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատասխան:
Վերաքննիչ դատարանի կողմից 03.10.2019 թվականին որոշում է կայացվել վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու, նույն որոշմամբ դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 21.11.2019 թվականը։

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և բողոք բերած անձի պահանջը.
Վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
(I) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի, 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները:
Խնդրո առարկա գործով Դատարանը «Կառավարությունում աշխատանքային ժամին ընկերների հետ մարիխուանա օգտագործելը» արարքի մասին հրապարակումը բարոյապես արատավորող լինելը չի ճանաչել որպես հանրահայտ փաստ, ոչ էլ պատասխանող կողմն ընդունել է նման փաստ։ Սույն գործով 06.05.2019 թվականին տեղի ունեցած դատական նիստում խնդրո առարկա հրապարակման արատավորող բնույթ ունենալու փաստի ապացուցման բեռը դրվել է հայցվոր կողմի վրա։ Հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց, այդ թվում՝ սոցիոլոգիական տվյալ, հարցում, հետազոտություն, որոնք պարունակում են տեղեկություններ, որ Հայաստանում հանրային բարոյականության տեսանկյունից ակնհայտ անընդունելի է նման արարքը, չի միջնորդել ներգրավել տվյալ գործով մասնագետի (տվյալ դեպքում` բարոյագետ-սոցիոլոգի, կիրառական սոցիոլոգի), ով իր տեսական և կիրառական գիտելիքներով մասնագիտական որոշակիություն կկարողանար մտցնել տվյալ արարքի հանրային գնահատականի բարոյասոցիոլոգիական հարցին։
Հանրահայտ հանգամանք չհանդիսացող և դատավարության մասնակցի կողմից չրնդունված փաստերը նախօրոք հաստատված չեն հանդիսանում և կարող են հերքվել կամ հիմնավորվել միայն գործում առկա թույլատրելի ե վերաբերելի ապացույցների հետազոտման և գնահատման արդյունքում։
Վկայակոչելով ՀՀ քաղաքացաիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասը, 62-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը, 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` նշել է, որ հայցվոր կողմը բացառապես թույլատրելի և վերաբերելի ապացույցներով պետք է հիմնավորեր, որ մարիխուանա օգտագործելն անօրինական է, համարվում է հասարակության կողմից դատապարտելի և պարսավելի արարք ընդհանրապես և առավել դատապարտելի ու պարսավելի է հատկապես պետական բարձրաստիճան պաշտոնյայի դեպքում, այն էլ աշխատանքային ժամին ընկերների հետ։
Նշված փաստերը հանրահայտ չլինելու, պատասխանողի կողմից չընդունվելու պարագայում, դրանք ապացուցել չկարողանալու կամ առնվազն խնդրո առարկա արտահայտությունն արատավորող չլինելու մասին կասկածներ մնալու դեպքում դատարանը պետք է համարեր արտահայտությունը չարատավորող և մերժեր հայցը։
Վկայակոչել է ապացուցման դատավարական կանոնների վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը` արտահայտված թիվ ԱՎԴ/0787/02/14 քաղաքացիական գործով 07.04.2017 թվականի որոշմամբ:
Դատարանը հաստատել է հրապարակման արատավորող բնույթ ունենալու մասին փաստը, որը չպետք է հաստատեր և այն դրել է վճռի հիմքում։ Դատավարական նորմը խախտելու հետևանքով Դատարանր սխալ է լուծել գործը։
(II) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները:
Պատասխանողի կողմից Դատարան են ներկայացվել բավարար ապացույցներ, որոնք վկայում են, որ հասարակության մեջ չկա որևէ կոնսենսուս մարիխուանա օգտագործելը բացասական արարք համարելու վերաբերյալ։ Ավելի ակնառու en քաղաքական գործիչների դիրքորոշումները սույն հարցի վերաբերյալ, որոնք զբաղեցրել են կամ ներկայումս զբաղեցնում են բարձրաստիճան պաշտոններ:
Մեջբերելով քաղաքական գործիչների (Նիկոլայ Բաղդասարյանի, Մանե Թանդիլյանի, Արայիկ Հարությունյանի, Ալեն Սիմոնյանի, Արարատ Միրզոյանի, Վահե Դանիելյանի) արտահայտած դիրքորոշումները` նշել է, որ ներկայացված ապացույցները բավարար են փաստելու համար, որ հասարակական միարժեք բացասական ընկալում մարիխուանա օգտագործելու նկատմամբ չկա և, հետևաբար դրա մասին հրապարակումն օրենքի իմաստով արատավորող չի կարող համարվել։
Հրապարակման մեջ չի նշվում հայցվորի «թմրամոլ» լինելու կամ «մոլուցքներ ունենալու» մասին, նշում չկա այն մասին, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել հայցվորի օրգանիզի վրա խնդրո առարկա արարքը կատարելը, չի նշվում, որ հայցվորը դրա արդյունքում, ասենք, կորցրել է սթափությունը կամ աշխատելու կարողությունը, ոչ էլ հիշատակում կա օգտագործման հնարավոր չափերի մասին։
Աշխատանքային ժամին մարիխուանա օգտագործելու մասին հրապարակման տառացի մեկնաբանությունից չի կարող հետևել, որ պնդում է կատարվում այն մասին, որ աշխատանքային ժամին մարիխուանա օգտագործելու պատճառով անձը կորցրել է սթափությունը, աշխատելու կարողությունը, աշխատանքային ժամին ունակ չի եղել կատարել իր գործառույթները։
Մարիխուանա օգագործելու արարքն իրավախախտում չէ: Չկա որևէ զանցակազմ կամ հանցակազմ, որի օբյեկտիվ կողմի առկայության համար բավարար է միայն մարիխուանա օգտագործելը հիմնավորելը` առանց լրացուցիչ փաստակազմի բացահայտման։ Ոչ հայցվորը, ոչ Դատարանը չեն նշել ՀՀ օրենսդրության մեջ կոնկրետ այն իրավական ակտի անվանումը և դրա համապատասխան հոդվածի համարը, որով նախատեսված է այնպիսի իրավախախտում, որի օբյեկտիվ կողմը սպառվում է մարիխաունա օգտագործելու գործողությամբ։
Պատախանողի հրապարակման մեջ նշվում է ընդամենը մարիխուանա օգտագործելու մասին, հետևաբար, երբ լրագրողը նշում է «մարիխուանա օգտագործելու մասին», չի կարելի պնդել, որ լրագրողը նշում է իրավախախտման մասին, քանի որ հրապարակումը պետք է մեկնաբանվի տառացի և ոչ թե ենթադրություններով։
(III) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի գ) ենթակետը, 9-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերը, 192-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի գ) ենթակետը, թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի` 27.11.2015 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը` նշել է, որ Դատարանը չի պատճառաբանել գործի ելքը կանխորոշող փաստի հրապարակումն արատավորող լինելու մասին իր եզրակացությունները։ Դատական ակտից չի երևում ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ Դատարանի դատողությունների ընթացքը։ Դատարանը ցույց չի տվել այն ապացույցները, որոնց վրա կառուցել է արտահայտությունն արատավորող լինելու մասին իր եզրահանգումները, չի երևում ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմքը։ Դատարանը չի նշել նորմատիվ իրավական այն ակտը և դրա համապատասխան հոդվածը, որ սահմանում է իրավախախտում, որի օբյեկտիվ կողմը սահմանափակվում է բացառապես մարիխուանա օգտագործելու գործողությամբ:
Դատարանն իր վճռում չի հիշատակել պատասխանող կողմի ներկայացրած մի շարք ապացույցներ (հրապարակումներ, հարցազրույցներ, հոդվածներ, որոնք ցուցիչ են հասարակական ընկալման միանշանակ բացասական չլինելու, հասարակությունում արարքի մասին դրական պատկերացումների առկայության մասին), չի գնահատել այդ ապացույցները, ցույց չի տվել, թե ինչու դրանք չեն կարող հիմնավորել հրապարակման արատավորող բնույթ չունենալը։
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը նշել է, որ դատական ակտը չի պարունակում վճռի պատճառաբանական մասի բովանդակությունը հանդիսացող տեղեկությունները, այսինքն, այն չունի պատճառաբանական մաս և, հետևաբար բոլոր դեպքերում ենթակա է բեկանման:
(IV) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետը:
Վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետը` նշելով, որ Բորիս Թամոյանը պահպանել է «բարեխիղճ գործելու» մինիմալ չափանիշը, քանի որ պատասխանողը հայցվոր կողմին ուղարկել է հարցում և պահպանել է օրենքով նախատեսված տվյալ իրավիճակում «բարեխիղճ գործելու» մինիմալ չափանիշը: Հարցումն ինքնին ավարտուն գործողություն է, որը per se (ինքնին) առաջացնում է ՀՀ օրենսդրությամբ դրա չպատասխանելու բացասական իրավական հետևանքը հարցման հասցեատիրոջ համար։ Հարցումը չի առաջացնում բացասական հետևանք հարցում ուղարկողի համար, քանի որ հարցումն ավարտված է համարվում ուղարկման և հասցեատիրոջ կողմից ստանալու պահից (հասցեատիրոջ տիրույթ հասնելու պահից), երբ հասցեատերն արդեն տնօրինում է հարցման առարկայի հետագա ճակատագիրը։ Իսկ հարցմանը պատասխանելու/չպատասխանելու իրավական հետևանքները և հարցման հետագա ճակատագիրը որոշում է հարցման հասցեատերը։
Հարցին, թե արդյոք մեկ օրը ողջամիտ ժամկետ էր հարցմանը պատասխանելու համար` բողոքաբերը նշել է.
Հոկտեմբերի 26-ին է politik.am-ը հրապարակել է տեղեկությունը։ Հոկտեմբերի 27-ին երրորդ լրատվամիջոցին (www.armdaily.am) քննարկվող տեղեկության վերաբերյալ արված հարցմանը փոխվարչապետի գրասենյակի կողմից պատասխան է տրվել։
Երրորդ լրատվամիջոցը տեղեկությունը տիրապետել է պատասխանողի հրապարակման հիման վրա, դրանից հետո հարցում է ուղարկել, որի պատասխանը հրապարակել է հոկտեմբերի 27-ին։ Սա նշանակում է, որ մեկ օրից քիչ ժամանակում հայցվոր կողմը փաստացի կարողացել է հարցմանը պատասխանել։
Եթե այլոց կարելի է պատասխանել մեկ օրից ավելի քիչ ժամանակահատվածում, ուրեմն փաստացի կարելի էր սկզբնական հարցմանը պատասխանել մեկ օրվա ընթացքում։ Մեկ օրը տվյալ դեպքում փաստացի ժամկետ էր, որի ընթացքում պատասխանողի հարցմանը պատասխան չի տրվել։
Դատարանը պետք է հաստատեր, որ տվյալ դեպքում խնդրո առարկա տեղեկությունը հրապարակելը գերակա հանրային շահ էր, և հրապարակողը ողջամտորեն միջոցներ է ձեռնարկել տեղեկությունը ճշտելու համար։
Զրպարտության հիմքով անձին իրավական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է, որ նա դիտավորությամբ հրապարակի երրորդ անձի կողմից կատարված կոնկրետ արարքի/գործողության կամ անգործության մասին տեղեկություն, որը իրականությանը չի համապատասխանում և արատավորում է վերջինիս պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
Վկայակոչելով «Հանդիսիդն ընդդեմ Մեծ Բրիտանիայի» (Handyside v. the United Kingdom) (5493/72) (պար. 49), «Օբսերվերն և Գարդիանն ընդդեմ Մեծ Բրիտանիայի» (Observer and Guardian v. United Kingdom) (13585/88, պար. 59), «Թյորգերսենն ընդդեմ Իսլանդիայի» (Thorgeirson v. Iceland) (13778/88) (պար. 62, 63), «Լինգենսն ընդդեմ Ավստրիայի» (Lingens v. Austria, 9815/82), «Գրինբերգն ընդդեմ Ռուսաստանի» (Grinberg v. Russia, 23472/03) (պար. 24), «Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի» գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը` նշել է, որ հասարակության բոլոր խավերին վերաբերող կարևորագույն որոշումների կայացման և իրացման գործընթացին անմիջական մասնակցություն ունեցող պետության փոխվարչապետի թե հանրային, թե մասնավոր գործունեությունը հասարակական հետաքրքրության զգալի առարկա են հանդիսանում, իսկ վերջինս պետք է դրսևորի հանդուրժողականություն։
Լրատվամիջոցն իրականացրել է հասարակությանը հետաքրքրող հարցերի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու և «հսկող շան» իր գործառույթը։ Նշված գործառույթն իրացնելու համար լրատվամիջոցը պարտավոր չէ գրավոր և իրեղեն ապացույցներ, տեսաձայնագրություն կամ լուսապատճեններ ձեռք բերել, ապա նոր միայն հրապարակել իր մոտ առկա տեղեկությունը: Հակառակ մեկնաբանությունը դեմոկրատական հասարակությունում անհամաչափորեն սահմանափակում է խոսքի ազատությունը։ Իր գործողություններում լրատվամիջոցը չի շարժվել հայցվորին արատավորելու նպատակով։
Զրպարտության հիմքով անձին իրավական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է, որ նա դիտավորությամբ հրապարակի երրորդ անձի կողմից կատարված կոնկրետ արարքի/գործողության կամ անգործության մասին տեղեկություն, որը իրականությանը չի համապատասխաևում և արատավորում է վերջինիս պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
Վկայակոչելով «Prager and Oberschlick v. Austria (Application no 15974/90)» (պար. 38), «Bladet Tromsö v. Stensaas v. Norway (Application ոօ. 21980/93)» (պար. 59), «Şahin Karataş v. Turkey (ոօ. 16110/03)» (պար. 50-54) գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև թիվ ԵԿԴ/0261/02/11 քաղաքացիական գործով դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը` նշել է, որ պատասխանող կողմի երկրորդ հրապարակումը («Ավինյանը վախենում է. Մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին») կարող է դիտվել լրատվական մասնագիտական գործունեության անբաժանելի մաս համարվող պրովոկացիա, որը դուրս է արատավորման դիտավորության շրջանակներից։
Դատարանը, հանգելով այն եզրակացության, որ 2018 թվականի հոկտեմբերիի 27-ին politik.am ինտերնետային կայքէջում «Ավինյանը վախենում է. Մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին» վերտառությամբ հոդված հրապարակելը (դրանում նշված բովանդակությամբ հանդերձ) վկայում է պատասխանող կողմի մոտ դիտավորության առկայության մասին, սխալ է մեկնաբանել գործում առկա ապացույցները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը և գործը սխալ լուծել։ Արատավորելու դիտավորություն ունենալը զրպարտության առկայության պայմաններից մեկն է: Դատարանը, սխալ եզրակացության գալով, գործը սխալ է լուծել։
(VI) Հայցվորի հայցը բավարարելով ենթադրյալ արատավորող տեղեկություն հրապարակելու դիմաց 1մլն ՀՀ դրամ փոխհատուցում սահմանելը հակադրվում է ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ997 որոշման իրավատրամաբանությանը։
Վկայակոչելով Սահմանադրական դատարանի ՍԴՈ- 997 որոշման 9-րդ և 11-րդ պարբերությունների մեջ արտահայտված իրավական դատողություններն ու վերլուծությունները նշել է, որ Դատարանն արհամարհել է այն հանգամանքը, որ politik.am կայքը ԶԼՄ-ն և զանգվածային լրատվական գործունեություն իրականացնող անձ` Բորիս Թամոյանը, չունեն եկամտի աղբյուրներ, իսկ Բորիս Թամոյանի կողմից կատարվող աշխատանքը politik.am կայքում (Ազատ խոսքի հարթակ Լրատվական ՀԿ-ում) ոչ այլ ինչ է, քան կամավորական աշխատանք։ Որպես փոխհատուցում 1մլն ՀՀ դրամ գումար սահմանելը ողջամիտ չէ:
Ելնելով վերոգրյալից` խնդրել է բեկանել թիվ ԱՎԴ/2874/02/18 քաղաքացիական գործով Դատարանի 03.07.2019 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության, կամ հայցը մերժել։

2.1. Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները.
(I) ՀՀ քաղաքացիական դատավարության 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված նորմերի մտացածին խախտումը բողոք բերած անձը հիմնավորում է նրանով, որ հայցվորը չի միջնորդել տվյալ գործով ներգրավել մասնագետի, ով իր տեսական և կիրառական գիտելիքներով մասնագիտական որոշակիություն կմտցներ տվյալ արարքի հանրային գնահատականի բարոյասոցոլիոգիական հարցին, իսկ ունիվերսալ բարոյականության տեսակետից արարքը չի համարվում «անբարո»։
Վկայակոչել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10 և թիվ ԵԿԴ/1963/02/10 գործերով արտահայտած իրավական դիրքորոշումները, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԱԴԴ/0003/02/11 գործով արտահայտած իրավական դիրքորոշումը, ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով արտահայտած իրավական դիրքորոշումը:
Նշված իրավական դատողություններից կարելի է արձանագրել, որ հոդվածի ձևակերպումներն առ այն, որ «շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի կառավարությունում մարիխուանա է օգտագործել», ինչպես նաև հոդվածի վերնագիրը՝ հոդվածի ամբողջ տրամաբանության համատեքստում, արատավորում են անձի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը։
Մարիխուանան հոգեմետ (հոգեներգործուն) նյութ է, որն օգտագործելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելն հակաօրինական են Հայաստանի Հանրապետությունում և վերոգրյալ արարքների համար սահմաված են վարչական և քրեական պատասխանատվություն՝ համաձայն քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի համապատասխան հոդվածների։
Մարիխուանայի օգտագործումը ոչ միայն անօրինական է, այլև հասարակության կողմից խիստ դատապարտելի, պարսավելի` հատկապես պետական բարձրաստիճան պաշտոնյայի դեպքում, այն էլ աշխատանքային ժամին ընկերների հետ, ինչը հասարակության կողմից ընկալելի է որպես քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագիծ և պետական պաշտոնյայի կողմից հասարակության նկատմամբ խիստ անհարգալից վերաբերմունք։ Նման պայմաններում պետական բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ քննարկվող կեղծ տեղեկատվության տարածումը արատավորում է տվյալ անձի արժանիքները, ի զորու է փոխել հասարակության վերաբերմունքը, այդ թվում՝ սոցիալական և քաղաքական գնահատականը տվյալ անձի և քաղաքական գործչի նկատմամբ։ Այդ գործընթացում կեղծ տեղեկատվությունը էլ ավելի սուր ազդեցություն կարող է ունենալ, երբ այն տարածվում է արտահերթ ընտրությունների նախաշեմին` ինչպես կոնկրետ դեպքում է արվել։
Դատաիրավական պրակտիկան հստակ ուղենիշեր է սահմանել, թե ինչպես դատարանները գնահատեն կոնկրետ տղեկատվությունը պատիվն ու արժանապատվությունը արատավորող է, թե` ոչ։ Այդ իսկ պատճառով, որպես կանոն, մասնագետներ չեն հրավիրվում տեղեկատվությունը արատավորող լինելը գնահատելու համար, եթե իհարկե տեղեկատվությունն իր բնույթով խիստ մասնագիտական չէ, երբ դատարանը կարիք ունի լսելու կոնկրետ մասնագիտական պարզաբանումներ։ Անհասկանալի է նաև, թե ինչու է բողոք բերած անձը հատուկ շեշտադրումներ անում արարքի «անբարո» լինել-չլինելու վրա, քանզի ոչ օրենքը, ոչ էլ դատաիրավական պրակտիկան տեղեկատվությունը արատավորող որակելու համար արաքի «անբարո» լինելու պարտադիր պահանջ չեն սահմանում։ Տեղեկատվությունը արատավորող է նաև, երբ խոսք է գնում օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ հանգամանքների մասին։ Հետևաբար, սույն գործին վերաբերելի չեն և իրավական որևէ նշանակություն չունեն նաև բողոք բերած անձի կողմից ներկայացված անձանց դիրքորոշումները տվյալ երևույթի նկատմամբ։
(II) Արարքի իբր իրավական առումով պատժելի կամ արգելված չլինելու հանգամանքը բողոք բերած անձը հիմնավորում է նրանով, որ մարիխունանա օգտագործել, իբր, իրաավախախտում չէ, և ոչ Դատարանը, ոչ էլ հայցվորը չեն ներկայացրել իրավական ակտի կոնկրետ անվանումը և հոդվածը, որով մարիխուանա օգտագործելն օրինական չէ։
Մարիխուանան՝ որպես չորացրած և չչորացրած ցողունի մնացորդներից, տերևապատ գագաթներից և առանց կենտրոնական ցողունի կանեփի տարբեր տեսակներից պատրաստված խառնուրդ, ներառված է ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմում (ցանկում), որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում արգելվում է (առկա է նաև վճռում)։
Վկայակոչել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի «Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելը» վերտառությամբ 44.2-րդ հոդվածը:
(III) Վճիռը պատճառաբանված չլիենելու հետ կապված բողոք բերած անձի դիրքորոշումը հինազուրկ է: Դատարանը որոշման թե՛ փաստական, թե՛ իրավական հիմնավորումները հստակ ներկայացրել է, և դա այնքան ակնհայտ է, որ կարիք չկա բողոքի պատասխանում արտատպմամբ ցույց տալ դատական ակտերի պատճառաբանական հատվածները։
(IV) Լրատվամիջոցի բարեխղճության առկայության հետ կապված հարկ է նկատել, որ բողոք բերած անձը տվյալ պնդումը ներկայացրել է առաջին ատյանի դատարանում, սակայն արդարացիորեն Դատարանն այն ահիմն է համարել։
Հոդվածը տպագրվելուց առաջ լրագրողը ձևականորեն հարցում է հասցեագրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ «ճշտելու» իրադարձության իսկությունը, սակայն անգամ չի սպասել հարցման պատասխանին և հրապարակել այն։ Նման պայմաններում խոսք անգամ չի կարող լինել լրագրության բարեխղճության նվազագույն պահանջներին անգամ հետևելու պատրաստակամության մասին։ Ավելին, հոդվածի հրապարակումից հետո վերջինիս կեղծ տեղեկատվությանը հավաստիություն հաղորդելու նպատակով հոդվածի հենց հաջորդ օրը՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ին, politik.am ինտերնտային կայքէջում նույն հեղինակի կողմից հրապարակվում է «Ավինյանը վախենում է. Մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին» վերտառությամբ ևս մեկ հոդված, որով փորձ է արվում Հոդվածը հավաստիությամբ շղարշել՝ հետևյալ շեշտադրմամբ. «Մենք համառորեն պնդում ենք, որպեսզի փոխվարչապետ Ավինյանը դատական հայց ներկայացնի մեր դեմ և խոստանում ենք դա չդիտարկել ճնշում մամուլի վրա։ Իսկ եթե չլինի դատական հայց մեր դեմ՝ դա կլինի խոսուն փաստ այն մասին, որ մեր տեղեկությունները ավելի քան ճիշտ էին»։ Այս և հետագա «քննադատական» հոդվածների շարանը նույն լրատվամիջոցի կողմից փոխվարչապետի վերաբերյալ ևս խոսում են հոդվածում արատավորող տեղեկատվությունը գիտակցաբար, դիտավորությամբ հրապարակելու մասին։
Վերոգրյալի հիման վրա կարող ենք արձանագրել, որ այն, ինչ բողոք բերած անձը ներկայացնում է որպես լրատվամիջոցի բարեխղխճություն, այն է՝ տվյալների հավասարակշռված և բարեխղճորեն ներկայացում, խոսում է բացառապես արատավորող տեղեկատվությունը գիտակցաբար, դիտավորությամբ ներկայացնելու մասին։ Հակառակ տրամաբանությամբ երբևէ հնարավոր չի լինի դատական կարգով պաշտպանվել զրպարտությունից, քանզի զրպարտող լուրեր տարածողը յուրաքանչյուր զրպարտությունից առաջ ձևական հարցում կուղարկի հասցեատիրոջը և առանց հարցման պատասխանի սպասելու, կամ բացասական պատասխան ստանալուց հետո կհրապարակի զրպարտչական տեղեկատվություն՝ ազատվելով օրենքով սահմանված պատասխանատվությունից։
(V) Սույն գործով 1մլն ՀՀ դրամ փոխհատուցումը ողջամիտ չէ: Ողջամիտ կարող էր լինել, եթե փոխհատուցումը սահմանվեր օրենքով նախատեսված առավելագույն՝ 2մլն ՀՀ դրամի չափով, որպիսին պահանջել էր հայցվորը։ Հետևաբար, եթե առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի խախտում, ապա ի վնաս հայցվորի և հօգուտ պատասխանողի։ Մասնավորապես, փոխհատուցման չափը որոշելիս Դատարանը հօգուտ պատասխանողի՝ որպես պատասխանողի գույքային դրության վերաբերյալ ապացույց, հիմք է ընդունել Ազատ խոսքի հարթակ լրատվական հասարակական կազմակերպության 06.06.2019 թվականի տեղեկանքն առ այն, որ հայցվորը հանդիսանում է Ազատ խոսքի հարթակ լրատվական հասարակական կազմակերպության նախագահ, կազմակերպությունում աշխատում է հասարակական հիմունքներով և չի վարձատրվում, ինչպես նաև այն, որ պատասխանողը փաստաբանի ծառայություններից օգտվելու դիմաց վճարում պետք է անի։ Վերոգրյալ ապացույցները բավարար չեն և հիմք չեն անձի գույքային դրությունը գնահատելու համար, քանզի որևէ տեղ հասարակական հիմունքներով աշխատելը թերևս հիմք չէ գնահատելու անձի ֆինանսական և գույքային կարողություները, այլ աղբյուրներից ստացվող դրամական բավարարումները։ Բացի այդ, նշված տեղեկանքում նշվել էր, որ politik.am կայքը պատկանում է Ազատ խոսքի հարթակ լրատվական հասարակական կազմակերպությանն այն դեպքում, երբ նախնական դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցչի այն հարցին ի պատասխան, թե ում է պատկանում politik.am կայքը, պատասխանողը հայտնել էր, որ դա պատկանում է իրեն և հստակեցրել, որ այն իրեն է պատկանում անմիջականորեն։ Պատասխանողի ներկայացուցիչը որևէ կերպ նշված հակասությունը չի կարողացել բացատրել։ Բացի այդ, առհասարակ արժանահավատության տեսանկյունից առնվազն կասկածելի է այն տեղեկանքի բովանդակությունը, որը տրվել է կազմակերպության ղեկավարին նրա ստորադասի կողմից։
Ելնելով վերոգրյալից` խնդրել է ամբողջությամբ մերժել թիվ ԱՎԴ/2874/02/18 քաղաքացիական գործով ներկայացված վերաքնիչ բողոքը։

3. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
1) «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցը 2018թ. հոկտեմբերիի 26-ին politik.am ինտերնետային կայքէջում հրապարակել է «ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՎԻՆՅԱՆԸ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» վերտառությամբ հոդված հետևյալ բովանդակությամբ.
«Նախորդ շաբաթ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում, հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ է նշանակել Հունան Պողոսյանին, որպեսզի մարզով անցնող նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրի։ Փաշինյանի այս հայտարարությունը իրապես բարկացրեց շատերին։ Հասարակության համար անհասկանալի էր, թե այդ ինչ նարկոտրաֆիկի մասին է խոսքը, որի ողնաշարը պետք է կոտրել։ Փաշինյանի այս հայտարարությունը բարկացրել է նաև կառավարության աշխատակիցներին։ Գործադիրի հնաբնակներից մեկը մեզ տեղեկացրեց, որ Փաշինյանի այդ հայտարարությանը չի հավատում, քանի որ եթե նա ցանկանար նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրել, ապա պետք է սկսեր իր կառավարության անդամներից։ Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել: Նրա փոխանցմամբ միջադեպի մասին իմացել է անգամ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը բարկացել է Ավինյանի վրա, բայց չի պատժել: Մեր զրուցակցի համար անհասկանալի էր, ինչի դեմ է պայքարում Փաշինյանը, եթե իր թիմի առանցքային դեմքերը ևս թմրանյութ են օգտագործում:
Տեղեկատվությունը ստուգելու համար մենք նաև հարցում ենք ուղարկել փոխվարչապետ Ավինյանի գրասենյակ և հույս ունենք ստանալ պատասխան: Ավելին, մենք պատրաստ ենք փոխհատուցել փոխվարչապետ Ավինյանի հնարավոր ծախսերը, որպեսզի նա արյան փորձաքննություն անցնի և հրապարակի տվյալները, որպեսզի վերջապես լռեն «Չար լեզուները», քանի որ սա առաջին դեպքը չէ, որ նման խոսակցություններ են շրջանառվում Ավինյանի անվան շուրջ»:

Armdaily.am լրատվականին Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ասել է, որ հոդվածն ամբողջովին հերյուրանք է. «Այդպիսի բան տեղի չի ունեցել»: Մեր այն հարցին, թե փոխվարչապետը չի՞ պատրաստվում պատասխանատվության ենթարկել իրեն վարկաբեղկողներին, Սիսեռյանը պատասխանեց.«Եթե որոշենք որոշակի քայլերի դիմենք, ապա դրա մասին կտեղեկացնենք»:
Հասկանալի է, թե ինչու Սիսեռյանը չի խոսում մեր նկատմամբ դատական հայց ներկայացնելու մասին: Չեն ներկայացնում, քանի որ մեր հրապարակած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, և եթե դատական գործը մտնի դատարան, ապա ստիպված կլինի փոխվարչապետ Ավինյանը մեր պահանջով նաև արյան փորձաքննություն անցնել, որից հետո անհնար կլինի հերքել փաստը: Ավինյանի գրասենյակում որոշել են խնդիրն այսպես լղոզել:
Մենք համառորեն պնդում ենք, որպեսզի փոխվարչապետ Ավինյանը դատական հայց ներկայացնի մեր դեմ և խոստանում ենք դա չդիտարկել ճնշում մամուլի վրա: Իսկ եթե չլինի դատական հայց մեր դեմ՝ դա կլինի խոսուն փաստ այն մասին, որ մեր տեղեկությունները ավելի քան ճիշտ էին»:
3) Բորիս Մուրազի Թամոյանը, ով «Politik.am» ակտիվ կարգավիճակ ունեցող դոմեյնի գրանցողն է, իրականացնում է «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցի տարածումը:
4) Պատասխանող Բորիս Մուրազի Թամոյանը հայցադիմումի դեմ առարկել է` հայտնելով, որ փոխվարչապետի գրասենյակի էլեկտրոնային փոստի հասցեով 25.10.2018 թվականին համապատասխան հարցում է ուղարկել և պատասխան չստանալով, միայն հաջորդ օրը` 26.10.2018 թվականին է տեղեկությունը հրապարակել: Պատասխանողն ունեցել է հիմնավոր և ողջամիտ կասկած` տեղեկատվության իրողություն լինելու մասին, քանի որ այն ստացվել է վստահելի աղբյուրից: Բացի դա՝ համաապատասխան հարցումը փոխվարչապետի գրասենյակ ուղարկելուց հետո այդ հարցման հետ կապված երրորդ անձից ստացել է հեռախոսազանգ-խնդրանք, որպեսզի փոխվարչապետի «մարիխուանայի գործածման» վերաբերյալ նյութը չհրապարակվի կայքէջում: Սրանից էլ Պատասխանողը ողջամտորեն ենթադրել է, որ զանգը կատարվել է փոխվարչապետի ուղղակի կամ անուղղակի միջամտությունից հետո, որովհետև այդ հարցման գոյության մասին իմացել է բացառապես ինքը և հարցման հասցեատերը՝ փոխվարչապետի գրասենյակը: Իսկ 26.10.2018 թվականի հրապարակմանը հաջորդող օրն արդեն «www.armdaily.am» կայքին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը հերքում է տրամադրել, ինչից հետևում է, որ ողջամտորեն հոկտեմբերի 25-26 ընկած մեկ օր ժամանակամիջոցը բավարար է եղել սկզբնական հարցմանն իրենց դիրքորոշումը հայտնելու համար: Պատասխանող կողմը գործել է բարեխղճորեն, իրականացրել է հասարակությանը հետաքրքրող հարցերի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու իր գործառույթը, հայցվորի պատիվը կամ արժանապատվությունը արատավորելու դիտավորություն չի ունեցել:

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վերաքննիչ դատարանը անհրաժեշտ է համարում հիշատակել, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։
(I) Անդրադառնալով բողոք բերողի 1-ին փաստարկին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` սույն օրենսգրքի իմաստով զրպարտությունն անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:
Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ`

4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը (տե՛ս ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ըստ հայցի Թաթուլ Մանասերյանի ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ՝ զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին 27.04.2012 թվականի որոշումը):
Վերոգրյալ չափանիշներից 1, 2 և 4-րդ կետերով նախատեսված գործողությունների կատարման ապացուցման բեռը կրում է հայցվորը, իսկ 3-րդ կետով նախատեսվածը՝ պատասխանողը:
Դատարանը 06.05.2019 թվականի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ հետևյալ կերպ է բաշխել ապացուցման բեռը.
Հայցվորը պետք է ապացուցի, որ «Politik.am» էլեկտրոնային կայքում 26.10.2018 թվականին հրապարակված «ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՎԻՆՅԱՆԸ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» վերտառությամբ հոդվածում, նույն լրատվության միջոցում 27.10.2018 թվականին հրապարակված «ԱՎԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է. ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ ՓՈՐՁԱՆՔ Է ԲԵՐԵԼ ՆՐԱ ԳԼԽԻՆ» վերտառությամբ հոդվածում հայցվոր Տիգրան Արմենի Ավինյանին վերաբերող տեղեկատվության մեջ առկա հայցվորի վկայակոչած արատավորող փաստական տվյալները կատարվել են պատասխանող Բորիս Մուրազի Թամոյանի կողմից, դրանք կատարվել են հրապարակայնորեն, դրանք ինչպես են արատավորում հայցվոր Տիգրան Ավինյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը (ինչպես է դա արտահայտվել), ինչպես է արտահայտվել դիտավորությունը:
Պատասխանողի վրա դնել հետևյալ փաստերի ապացուցման պարտականությունը.
-Տեղեկություններն իր կողմից չեն ներկայացվել.
-Տեղեկությունները համապատասխանում են իրականությանը,
-Իր կողմից ձեռնարկվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գործողությունները, այն է՝ դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ՝ պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները:
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ բողոքաբերի այն պնդումը, որ «Սույն գործով 06.05.2019 թվականին տեղի ունեցած դատական նիստում խնդրո առարկա հրապարակման արատավորող բնույթ ունենալու փաստի ապացուցման բեռը դրվել է հայցվոր կողմի վրա»` չի համապատասխանում իրականությանը, քանի որ Դատարանը սահմանել է, որ հայցվորը պետք է ապացուցի, թե այդ տեղեկությունները ինչպես են արատավորել հայցվոր Տիգրան Ավինյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը (ինչպես է դա արտահայտվել): Այս առումով հայցվորը նշել է, որ մարիխուանայի օգտագործումը ոչ միայն անօրինական է, այլև հասարակության կողմից խիստ դատապարտելի, պարսավելի, հատկապես քաղաքական կյանքում էիթկայի պահանջներին հակասող վարքագիծ և պետական պաշտոնյայի կողմից հասարակության նկատմամբ խիստ անհարգալից վերաբերմունք: Նման պայմաններում պետական բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ քննարկվող կեղծ տեղեկատվության տարածումը արատավորում է տվյալ անձի արժանիքները, ի զորու է որոշակիորեն փոխել հասարակության վերաբերմունքը, այդ թվում՝ սոցիալական և քաղաքական գնահատականը, տվյալ անձի և քաղաքական գործչի նկատմամբ: Այդ գործընթացում կեղծ տեղեկատվությունն էլ ավելի սուր ազդեցություն կարող է ունենալ, երբ այն տարածվում է արտահերթ ընտրությունների նախաշեմին, ինչպես կոնկրետ դեպքում է արվել: Հետևաբար տվյալ դեպքում հայցվորը կատարել է Դատարանի կողմից իր վրա դրված փաստի ապացուցման պարտականությունը և Դատարանը թույլ չի տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի նորմերի խախտում:
(II) Անդրադառնալով բողոքաբերի 2-րդ հիմքին՝ տեղեկատվության արտավորող բնույթին, Վերաքննիչ դատարանը արձանագրում է հետևյալը.
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը հռչակում է, որ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդված սահմանում է, որ մարդու արժանապատվությունն անխախտելի է:
Մարդու արժանապատվության մասին նշված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրում, որոնց համաձայն` մարդիկ ծնվում են ազատ և հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով, մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ է արժանապատվությունը:
Պատիվը անձի օբյեկտիվ գնահատականն է՝ անձի նկատմամբ հասարակության վերաբերմունքը որոշող, ինչպես նաև անձի բարոյական և այլ վարկանիշների սոցիալական գնահատականն է:
Արժանապատվությունը անհատի ներքին ինքնագահատականն է, անձնական հատկանիշների ընդունակությունների աշխարհայացքի գիտակցումը:
ՀՀ Վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում անդրադառնալով արատավորող տեղեկություններին նշել է, որ արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը (տե՛ս ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ըստ հայցի Թաթուլ Մանասերյանի ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ՝ զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին 27.04.2012թ. որոշումը):
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը ենթակա է պաշտպանության պետության կողմից: Արժանապատվությունը արատավորող տեղեկությունները գնահատելիս գործ ունենք անձի սուբյեկտիվ ընկալման հետ, թե ինչպես է անձն իրեն պատկերացնում հանրության աչքին: Ինչ վերաբերում է պատվին, ապա դա հանրության օբյեկտիվ գնահատականն է՝ հաշվի առնելով տվյալ անձի բարոյական և սոցիալական նկարագիրը տվյալ հասարակությունում: Հետևաբար երբ առկա է պատիվն ու արժանապատությունը արատավորող տեղեկատվության գնահատման անհրաժեշտություն, դատարանը պետք է այն գնահատի ինչպես սուբյեկտիվ ընկալման, այնպես էլ օբյեկտիվ ընկալման տեսանկյունից:
Բողոք բերողը նշում է, որ ունիվերսալ բարոյականության տեսանկյունից՝ մարիխուանայի օգտագործումը չի կարող դիտարկվել որպես «անբարո» արարք՝ հաշվի առնելով, որ տարբեր քաղաքական գործիչներ մարիխուանա օգտագործելը չեն դիտարկում անբարո: Բացի այդ, մարիխուանա օգտագործելն իրավախախտում չէ: Բողոք բերողը նշել է, որ գործի ելքը կանխորոշող փաստի՝ հրապարակման արատավորող բնույթ ունենալու վերաբերյալ Դատարանի եզրահանգումների մասով վճիռը պատճառաբանված չէ, անգամ չի կարող խոսք գնալ սխալ կամ թերի պատճառաբանության մասին:
Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ Դատարանը վճռի հիմքում դրել է ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ), այնպես էլ ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունները և հանգել հետևության, որ տարածված տեղեկություններն արատավորող են:
Վերաքննիչ դատարանը, օգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վերապահված լիազորությունից` լրացուցիչ պատճառաբանում է Դատարանի վճիռը:
Այսպես, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանը արատավորող է դիտել ոչ թե «մարիխուանա օգտագործելը» արտահայտությունը ենթատեքստից դուրս, այլ իր ամբողջության մեջ: Մասնավորապես, 2018 թվականի հոկտեմբերիի 26-ին politik.am ինտերնետային կայքէջում հրապարակել է «ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՎԻՆՅԱՆԸ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» վերտառությամբ հոդված հետևյալ բովանդակությամբ.
«Նախորդ շաբաթ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կապանում, հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ է նշանակել Հունան Պողոսյանին, որպեսզի մարզով անցնող նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրի։ Փաշինյանի այս հայտարարությունը իրապես բարկացրեց շատերին։ Հասարակության համար անհասկանալի էր, թե այդ ինչ նարկոտրաֆիկի մասին է խոսքը, որի ողնաշարը պետք է կոտրել։

Նույն լրատվության միջոցը հաջորդ օրը` 2018 թվականի հոկտեմբերի 27-ին politik.am ինտերնետային կայքէջում հրապարակում է «ԱՎԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է. ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ ՓՈՐՁԱՆՔ Է ԲԵՐԵԼ ՆՐԱ ԳԼԽԻՆ» վերտառությամբ ևս մեկ հոդված հետևյալ բովանդակությամբ.
«Հոկտեմբերի 26-ին Politik.am գրել էր, որ շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել։ Կայքի փոխանցմամբ միջադեպի մասին իմացել է Նիկոլ Փաշինյանը, սակայն փոխվարչապետին չի պատժել:

Բողոք բերողի այն պնդումը, որ «մարիխուանա օգտագործելը» բարոյապես պարսավելի արարք չէ և ոչ էլ` իրավախախտում, հետևաբար չի բավարարում «արատավորում է» չափանիշին, անհիմն է, որովհետև հոդվածի ողջ տրամաբանությունը հանգում է նրան, որ այն բարոյապես պարսավելի արարք է: Հակառակ պարագայում հոդվածում տեղ չէր գտնի այն արտահայտությունը, որ «Վարչապետը բարկացել է նրա վրա, բայց չի պատժել» արտահայտությունը: Հանրության ընկալման տեսակետից ակնհայտ է, որ պատժելի են կամ բարկության արժանի են սխալ, պարսավելի արարքները:
Այն փաստը, որ մարիխուանա օգտագործելն ընդունվում է մի քանի քաղաքական գործիչների կողմից, դեռևս չի նշանակում, որ հայցվորի համար այն չի կարող պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող համարվել, քանի որ ինչպես գործի նյութերից պարզ է դառնում, հայցվորն ինքը երբևէ չի արտահայտվել դրա վերաբերյալ:
Ինչպես նշվել էր` արժանապատվության նսեմացումը անձի սուբյեկտիվ գնահատականն է իր արժանիքներին համահունչ, հետևաբար պետք է գնահատել անձի սուբյեկտիվ վերաբերմունքը, իսկ պատիվը հանրության օբյեկտիվ գնահատականն է: Եթե հանրությունը ճանաչում է Տիգրան Ավինյանին որպես մարիխուանա չօգտագործող, ինչպիսին ներկայանում է հայցվորը, հոդվածը կարդալուց հետո այլ ընկալում կարող է ունենալ, ինչն էլ կարող է հանգեցնել հայցվորի ինչպես սուբյեկտիվ ինքնագնահատականի, այնպես էլ հանրության կողմից օբյեկտիվ գնահատականի նսեմացմանը:
Ինչ վերաբերում է «մարիխուանա օգտագործելը» իրավախախտում լինել-չլինելուն, ապա այն պարտադիր պայման չէ տեղեկությունը արատավորող գնահատելու համար, այլ հնարավոր պայմաններից մեկն է:
Բացի այդ, հոդվածը սկսվում է «նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրել» արտահայտություններով, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ է պարունակում (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը): Այնուհետև հոդվածը վերոգրյալ արտահայտությունը կիրառելով պնդում է կատարում, որ դա պետք է սկսել կառավարության անդամներից և այնուհետև խոսում հայցվորի մարիխուանա օգտագործելու մասին: Թեև մարիխուանա օգտագործելը ինքնուրույն զանցակազմ կամ հանցակազմ չէ, այդուհանդերձ մարիխուանան` որպես չորացրած և չչորացրած ցողունի մնացորդներից, տերևապատ գագաթներից և առանց կենտրոնական ցողունի կանեփի տարբեր տեսակներից պատրաստված խառնուրդ, ներառված է ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմում (ցանկում), որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում արգելվում է: Այն, որ մարիխուանա օգտագործելը ինքնին իրավախախտում չէ` հիմք չէ պնդելու, որ այն բարոյապես պարսավելի չէ` հաշվի առնելով, որ ՀՀ օրենսդրությունն այն դասում է թմրամիջոցների շարքին և բողոք բերողն իր հոդվածում այն կապում է «նարկոտրաֆիկ» եզրււյթի հետ, իսկ «թմրամիջոց» կամ «նարկոտրաֆիկ» բառերն արդեն իսկ հանրության շրջանում բացասական զգացողություններ են առաջացնում, անվստահություն սերմանում, որն ավելի է սաստկանում, երբ այն վերաբերում է երկրի փոխվարչապետին:
Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ Դատարանը ճիշտ է գնահատել հոդվածում տեղ գտած արտահայտությունները որպես արատավորող:
(III) Լրատվամիջոցի բարեխղճության, պրովոկացիայի դիմելու իրավունքի և փոխհատուցման գումարի չափի փաստարկները Վերաքննիչ դատարանը կքննարկի ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակման համաչափության լույսի ներքո:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից..., իսկ 2-րդ մասի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի համաձայն`
(....)3. Սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
(….)
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե`
(....)
2) դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ անձի հեղինակության պաշտպանությունը, որպես Կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանվող երաշխիք, հանգեցնում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակման: Այդ սահմանափակումն արդարացված է, եթե այդպիսի սահմանափակում կամ միջամտություն նախատեսված է օրենքով, հետապնդում է իրավաչափ նպատակ և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ ազատ արտահայտվելու իրավունքը, լինելով հիմնարար իրավունք, իր մեջ ներառում է պարտականություններ և պատասխանատվություն, որոնք վերաբերում են լրատվությանը նույնիսկ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր լուսաբանելիս:
Այս պարտականությունները էական դեր են խաղում, երբ հարցը վերաբերում է այլ անձանց պատվի նսեմացմանը և իրավունքների խախտմանը: Հատուկ հիմքեր են անհրաժեշտ, որպեսզի լրատվական միջոցն ազատվի իր կողից ներկայացվող տվյալները ստուգելու իր պարտականությունից: Արդյոք այդպիսի հիմքեր առկա են, թե ոչ` կախված է զրպարտության աստիճանից և այն հանգամանքից, թե ինչքան վստահելի է լրատվամիջոցի տեղեկատվության աղբյուրը (տե՛ս Pedersen and Baadsgaard v. Denmark [GC], no. 49017/99, ECHR 2004 XI, § 78):
Հեղինակության պաշտպանությունը Կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունք է, որը, սակայն, կիրառելի է այն դեպքում, երբ այդ արեժքներին հասցվող վնասն այնքան էական է, որ խաթարում է անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի իրականացումը: Հետևաբար, այլ անձանց հեղինակության պաշտպանության համար ազատ արտահայտվելու իրավունքի միջամտությունը քննարկելիս պետք է հավասարակշռված գնահատական տալ այս երկու իրավունքներին: Այս երկու իրավունքների հավասարակշռումն ապահովելու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առանձնացրել է հետևյալ չափանիշները.
1) Հասարակական հետաքրքրության առարկա հանդիսացող տեղեկության տարածման ապահովումը.
Այս չափանիշն առաջնային է և վերաբերում է հասարակական հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների տարածումն ապահովելուն: Հասարակական հետաքրքրությունը յուրաքանչյուր դեպքում տարբեր է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ հասարակական հետաքրքրություն են ներկայացնում նաև այն հրապարակումները, որոնք վերաբերում են քաղաքական գործիչներին և իրավախախտումներին, (տե՛ս Nikowitz and Verlagsgruppe News GmbH v. Austria, no.5266/03, § 25, 22 February 2007; Colaço Mestre and SIC – Sociedade Independente de Comunicação, S.A. v. Portugal, nos.11182/03and11319/03, § 28, 26 April 2007):
2) Հոդվածի առարկան և դրանում ներգրավված անձի հայտնիությունը.
Երբ տեղեկությունը վերաբերում է հանրային կամ քաղաքական գործչի, լրատավական միջոցն իրականացնում է «հսկող շան» իր գործառույթը, ինչը կիրառելի չէ մասնավոր անձանց դեպքում: Չնայած հանրային անձի վերաբերյալ հանրային հետաքրքրությունը կարող է ներառել նաև նրա մասնավոր կյանքի մասին տեղեկությունները, սակայն դրանք ոչ մի դեպքում չպետք է վերաբերեն այդ անձի մասնավոր կյանքի մանրամասներին և միակ նպատակ ունենան հանրային հետաքրքրությունը բավարարելու համար (seeVon Hannover, § 65):
3) Նախկինում անձի դրսևորած վարքագիծը.
Անձի վարքագիծը, ում մասին հոդված է գրվել կամ նախկին հրապարակումներն այդ անձ մասին ևս կարևոր հանգամանքներ են:
4) Տեղեկատվությունը ձեռք բերելու եղանակը և դրա հավաստիությունը.
Այս չափանիշը ենթադրում է, որ լրագրողների համար Կոնվենցիայի 10-րդ հոդվածի երաշխիքները կիրառելի են այն պայմանով, որ վերջիններս գործում են բարեխղճորեն և ճիշտ փաստական տվյալների վրա ներկայացնում են վստահելի և ճիշտ տեղեկատվություն (տե՛ս Fressoz and Roire v. France [GC], no. 29183/95, § 54, ECHR 1999-I):
5) Հրապարակման բովանդակությունը, ձևը և հետևանքները.
Քննարկման առարկա է նաև, թե ինչ ձևով է անձը ներկայացված հոդվածում (տե՛ս Wirtschafts-Trend Zeitschriften-Verlagsgesellschaft m.b.H. v.Austria (no.3), nos. 66298/01 and 15653/02, § 47, 13 December 2005): Հոդվածի հրապարակման մասշտաբը, ժամկետը ևս կարող է էական նշանակություն ունենալ:
6) Նշանակված սանկցիայի ծանրության աստիճանը/
Կիրառված սանկցիայի ծանրության աստիճանը ևս պետք է հաշվի առնել, երբ գնահատվում է արտահայտվելու ազատության միջամտության համաչափությունը:
Վերոգրյալ չափանիշները կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.
1-ին և 2-րդ չափանիշների հետ կապված պետք է արձանագրել, որ հայցվոր Տիգրան Ավինյանի վերաբերյալ հոդվածը հանրային հետաքրքրություն ներկայացնող է՝ հաշվի առնելով, որ այն վերաբերում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, և հանրությունը հետաքրքրված է ստանալ վերջինի անձի հետ կապված յուրաքանչյուր տեղեկություն: Միևնույն ժամանակ տեղեկությունն իր բնույթով անձնական չէ, քանի որ հոդվածում նշվել է, որ «Տիգրան Ավինյանն իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի կառավարությունում մարիխուանա է օգտագործել», հետևաբար այն տեղեկություն է հաղորդում, թե ինչով է զբաղվում փոխվարչապետը աշխատանքային ժամին կառավարությունում: Հետևաբար, բողոք բերողը, որպես լրագրող, իրականացրել է հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների հրապարակում:
3-րդ չափանիշի հետ կապված գործի փաստական հանգամանքներից պարզ է դառնում, որ նախկինում հայցվորի վերաբերյալ նման տեղեկություն չի եղել: Այսինքն, հայցվորի՝ մինչև հոդվածի հրապարակումը դրսևորած վարքիագիծը վերջինիս հիմքեր է տալիս ակնկալել պաշտպանել իր հեղինակությունը:
Անդրադառնալով 4-րդ չափանիշին՝ գործի փաստական հանգամանքներից պարզ է դառնում, որ լրատվամիջոցը հղում է կատարում բացառապես «կառավարությունում իր աղբյուրին»՝ առանց բացահայտելու նրա ինքնությունը: Անդրադառնալով լրատվամիջոցի բարեխղճությանը՝ Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ բողոք բերողը հարցում է կատարել պարզելու իր տեղեկատվության հավաստիությունը և սպասել մեկ օր, ու չստանալով պատասխան՝ հրապարակել է տեղեկատվությունը: Մինչդեռ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է հարցմանը պատասխանելու 5-օրյա ժամկետ, հետևաբար բողոք բերողն իր տվյալների հավաստիությունը ճշտելու համար պարտավոր էր սպասել 5-օրյա ժամկետի ավարտին:
Ավելին, ինչպես նշվեց հրապարակմանը հաջորդող օրը նոր հոդված է հրապարակվել, որի հավաստիությունը և ճշմարտացիությունը կրկին չի ապացուցվել բողոք բերողի կողմից: Բացի այդ, բողոք բերողը հենց հոդվածում հղում տալով Armdaily կայքին, որին հայցվորը հերքում է տվել այդ տեղեկատվության հետ կապված` հիմք չի ընդունել և չի հեռացրել հոդվածը: Բողոք բերողի գործողությունների համակցությունը Վերաքննիչ դատարանը չի կարող գնահատել որպես բարեխիղճ, քանի որ տեղեկատվության հավաստիտության վերաբերյալ ապացույցներ և հիմքեր չեն ներկայացվել:
Անդրադառնալով 5-րդ չափանիշին՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հրապարակված հոդվածն ունեցել 12.365 դիտում (1-ին հատոր, գ.թ. 65) politik.am կայքում, այնուհետև այդ հոդվածը տարածվել է տասը այլ լրատվական կայքերով, ինչը վկայում է այն մասին, որ այն լայն մասշտաբով է ներկայացվել և հասանելի եղել մեծ թվով անձանց:
Ինչ վերաբերում է 6-րդ չափանիշին, ապա տվյալ դեպքում Դատարանը, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, սահմանել է հերքման հրապարակում և 1 մլն ՀՀ դրամ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի հոդվածի 8-րդ կետի համաձայն` զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

Նույն հոդվածի 11-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ`

ՀՀ Վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրելով, որ «քննարկման առարկա հարցի շրջանակներում գործ ունենք մի կողմից տեղեկատվություն տարածելու և խոսքի ազատության, մյուս կողմից անձի` իր պատվի, արժանապատվության, գործարար համբավի նկատմամբ հարգանք պահանջելու Կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված և երաշխավորված իրավունքների հետ, անհրաժեշտ է համարում նշել, որ փոխհատուցման չափ սահմանելու յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնվի վիրավորանք և զրպարտանք կատարած անձի ֆինանսական վիճակը և բացառվի փոխհատուցման այնպիսի չափերի և ձևերի սահմանումը, որոնք կարող են վճռորոշ նշանակություն ունենալ պատասխանող կողմի համար, առավել ևս, եթե պատասխանող կողմը զանգվածային լրատվության միջոց է` նրա հետագա գործունեությունը շարունակելու առումով»:
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ նաև զրպարտության համար սահմանվող փոխհատուցման ողջամտության հարցին, որը պետք է համաչափ լինի անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասին, և, միաժամանակ, անհարկի ֆինանսական պարտավորություններ չառաջացնի պատասխանողի համար:
Վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ «...Նյութական փոխհատուցում նշանակելու դեպքում անհրաժեշտ է, որ դատարանները մեծ ուշադրություն դարձնեն փոխհատուցվող գումարի չափի սահմանմանը, պատասխանողներից պահանջեն նրանց եկամուտների վերաբերյալ պետական իրավասու մարմիններին ներկայացված ֆինանսական և այլ փաստաթղթեր (օրինակ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին ներկայացված հարկային հաշվետվությունները), հակառակ դեպքում մեծ չափով փոխհատուցումները կարող են ծանր հետևանքներ ունենալ վերջիններիս բնականոն գործունեությունը շարունակելու առումով: Ընդ որում, այս հարցի քննարկման ժամանակ դատարանները պետք է ուշադրություն դարձնեն հայցվոր կողմի` նյութական փոխհատուցման պահանջի վերաբերյալ պատասխանող կողմի ներկայացրած փաստարկներին, որոնք, ըստ էության, պետք է պարունակեն նաև տեղեկություններ իրենց բնականոն գործունեության նկատմամբ պահանջվող փոխհատուցման չափի ֆինանսական ազդեցության վերաբերյալ:
Դրամական փոխհատուցման չափ սահմանելիս դատարանները նախ և առաջ պետք է հաշվի առնեն, թե ինչ միջոցով կամ եղանակով է կատարվել զրպարտությունը կամ վիրավորանքը և ապա վերջիններիս տարածման շրջանակը: Գնահատման առարկա պետք է դառնա օգտագործված միջոցի կամ եղանակի` տեղեկատվության արագ և համընդհանուր տարածման հարցը: Այսպես` զանգվածային լրատվության միջոցներով կատարված հրապարակումների տարածումը շատ ավելի արագ է, քան եթե հրապարակումն արվեր անձանց փոքրաթիվ խմբի շրջանակում: Միաժամանակ պետք է հաշվի առնել նաև տեղեկատվությունը տարածելու շրջանակը: Զանգվածային լրատվության միջոցները, որոնք գործում են տեղական մակարդակում (մարզ, քաղաք), ունեն ավելի փոքր տարածման շրջանակ, քան հանրապետության ամբողջ տարածքով հեռարձակվող և տարածվող լրատվամիջոցները:...»
Ամփոփելով նշվածը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանները պետք է փորձեն գործում առկա ապացույցների գնահատմամբ և վերը նշված միջազգային փաստաթղթերի լույսի ներքո մինչև նյութական փոխհատուցում սահմանելը քննարկման առարկա դարձնել խախտված իրավունքների վերականգնման օրենքով նախատեսված այլ միջոցների կիրառման հնարավորությունը, որը զանգվածային լրատվության միջոցների դեպքում չի խոչընդոտի նրանց հետագա բնականոն գործունեությանը` միաժամանակ բացառելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումը: (տե՛ս ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ըստ հայցի Վանո Եղիազարյանի ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջների մասին 27.04.2012 թվականի որոշումը):
ՀՀ Սահմանադրական դատարանի 15.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշմամբ արձանագրել է հետևյալը
«9. Վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունը` անկախ դրա բնույթից ու չափից, հանդիսանում է միջամտություն անձի արտահայտվելու ազատությանը: Նման ձևով արտահայտվելու ազատությանը միջամտության և այդ միջամտությամբ հետապնդվող իրավաչափ նպատակի (տվյալ դեպքում` անձի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու նպատակի) միջև արդարացի հավասարակշռությունը պայմանավորող գործոն է, ի թիվս այլնի, վիրավորանքի կամ զրպարտության համար սահմանվող պատասխանատվության համաչափությունն անձի պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասին: Այս առնչությամբ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը պահանջում է, որպեսզի վիրավորանքի կամ զրպարտության համար սահմանվող փոխհատուցումը համաչափության ողջամիտ հարաբերակցություն ունենա անձի հեղինակությանը պատճառված վնասի հետ:
(....), օրենսդիրը բոլորովին այլ իրավահարաբերության հարթություն է տեղափոխել զրպարտության կամ վիրավորանքի հետևանքով պատճառված գույքային վնասի խնդիրը և դատարաններին իմպերատիվ պահանջ է ներկայացնում` այն հաշվի չառնել վիճարկվող հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով նախատեսված դեպքերում փոխհատուցման չափը սահմանելիս (մաս 11): (....) Օրենսդիրը վիճարկվող հոդվածի 11-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով իրավակիրառողից պահանջում է նաև փոխհատուցման չափը սահմանելիս հաշվի առնել վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը, ինչպես նաև վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը: Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գույքային դրությունը հաշվի առնելու պահանջը, մասնավորապես, ենթադրում է.
- հաշվի առնել պատասխանողի եկամուտների չափը,
-թույլ չտալ պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար:
Այդ նպատակով է, որ օրենսդրի կողմից ոչ թե փոխհատուցման որևէ որոշակի չափ է սահմանվել, այլ նախատեսվել է մինչև որոշակի մեծություն, որպեսզի գործի հանգամանքներից ելնելով դատարանը կոնկրետացնի փոխհատուցում կիրառելու ենթակա չափը:
(....) Ինչ վերաբերում է փոխհատուցման` վիճարկվող հոդվածով սահմանված առավելագույն չափին, ապա սահմանադրական դատարանն ընդգծելով, որ կոնկրետ չափի սահմանումն օրենսդրի հայեցողության շրջանակներում է, միաժամանակ հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` Զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ 2007թ. հոկտեմբերի 4-ի թիվ 1577(2007) բանաձևի առաջարկը` սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով այնպես, որպեսզի չվտանգվի պատասխանատու մամուլի կենսունակությունը, նպատակահարմար է համարում օրենսդրի կողմից քննարկելու առավելագույն սահմանի վերանայումը` նվազեցման միտումով, որպեսզի այն գործնականում բացառի արտահայտվելու ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակումը: Նման եզրահանգումը պայմանավորված է ոչ միայն իրավակիրառական պրակտիկայում տեղ գտած միտումներով, այլև այն իրողությամբ, որ Հայաստանում փոխհատուցման վերին սահմանի և բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի հարաբերակցությունն ավելի մեծ է, քան Եվրախորհրդի անդամ որոշ երկրներում, որոնք որդեգրեցին վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման մոտեցումը: Ի դեպ, այդ երկրներում նույնպես, պրակտիկ փորձից ելնելով, օրենսդրական նոր հստակեցումներն օրակարգի հարց են դարձել:
(....):
Անդրադառնալով վիճարկվող հոդվածով կարգավորվող հարաբերությունների շրջանակներում անձին իրավական պատասխանատվության ենթարկելու և դրա իրավական հետևանքների սահմանադրաիրավական որոշակիությանը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոթվարկյալ հանգամանքներն իրենց բնույթով հետապնդում են ողջամիտ և սահմանադրաիրավական նպատակ, քանի որ կոչված են երաշխավորելու.
- պատասխանատվության անխուսափելիությունը խոսքի ազատության անիրավաչափ չարաշահման դրսևորումների դեպքում,
- դատական քննության շրջանակներում պարտավորեցնում են հաշվի առնել իրավաբանորեն գնահատման ենթակա արարքի կատարման հանգամանքները, եղանակը, մեղավոր անձի գույքային դրությունը, ինչպես նաև այդ արարքի արդյունքում հասցված վնասի բնույթն ու չափը:
Միաժամանակ, սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող հոդվածի 11-րդ մասի դրույթների կիրառման խնդրում գործը քննող դատարանի հայեցողության շրջանակները բացարձակ չեն և սահմանափակված են հետևյալ նախապայմաններով.
- եթե անձը զրպարտվել կամ նրան վիրավորանք է հասցվել զանգվածային լրատվության միջոցի օգտագործմամբ, ապա խնդրի իրավական լուծումը պետք է երաշխավորվի խոսքի ազատության իրավունքի իրավաչափ իրացման սահմաններում,
- զրպարտության կամ վիրավորանքի համար սահմանված վնասի փոխհատուցումը պետք է լինի ողջամտորեն համաչափ՝ անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված վնասի համեմատ,
- կոնկրետ վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունից ելնելով դատական կարգով նյութական փոխհատուցման չափի սահմանման դեպքում պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, որ իր մեծությամբ այն չհանգեցնի մեղավոր անձի սնանկության կամ էականորեն չխաթարի նրա բնականոն գործունեությունը»:
«11.ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության 14, 27, 43 և 47-րդ /1-ին մաս/ հոդվածների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հիշյալ և մի շարք այլ վճիռների հիման վրա ձևավորված նախադեպային իրավունքի, այս ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 և 1087.1-րդ հոդվածների, «Զանգվածային լրատվության մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների նորմերի համադրված վերլուծությունից հետևում է. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 և 1087.1-րդ հոդվածների դրույթների` իրենց սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան կիրառումը երաշխավորելու համար անհրաժեշտ է իրավակիրառական պրակտիկայում հաշվի առնել միջազգային իրավական հետևյալ սկզբունքային մոտեցումները.
-նկատի ունենալով, որ զրպարտությանն առնչվող գործերով առաջանում է արտահայտվելու ազատության իրավունքի նկատմամբ սահմանափակում կիրառելը գնահատելու խնդիր, իրավակիրառողները պարտավոր են հաշվի առնել, որ արտահայտվելու ազատության իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է սահմանված լինի օրենքով, ծառայի իրավաչափ շահ պաշտպանելու նպատակին և լինի անհրաժեշտ տվյալ շահն ապահովելու համար,
(....)- «զրպարտություն» և «վիրավորանք» եզրույթները պետք է դիտարկել դիտավորության, անձին անվանարկելու մտադրության առկայության համատեքստում,
(....)- արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձևերը։ Նյութական փոխհատուցումը պետք է սահմանափակվի զրպարտության ենթարկված անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված անմիջական վնասը հատուցելով, և նշանակվի միայն այն դեպքերում, երբ ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար,
- վնասի փոխհատուցման իրավաչափությունը որոշելիս պատասխանողի սահմանափակ միջոցները պետք է դիտվեն որպես գործոն, հաշվի առնվի պատասխանողի եկամուտների չափը, չսահմանվի պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար,
(....)- հաշվի առնելով, որ հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց կամ քաղաքական գործիչների պարագայում հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ հրապարակումներն օգտվում են առավելագույն պաշտպանությունից` հայցվորի նման կարգավիճակը չի կարող մեկնաբանվել ի վնաս պատասխանողի` փոխհատուցման չափը որոշելիս,
(....)- անհրաժեշտ է հաշվի առնել, թե հայցվորի համբավին ու պատվին հասցրած վնասը մեղմելու համար արդյո՞ք հայցվել և օգտագործվել են արտադատական հատուցման ձևերը, այդ թվում` կամավոր կամ ինքնակարգավորման մեխանիզմները, (....):»
ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՀՀ Սահմանադրական դատարանի վերը նշված դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը ՝ Վերաքննիչ դատարանը գալիս է ամփոփիչ եզրակացության, որ Դատարանը ճիշտ է գնահատել բողոք բերողի գործողությունները որպես զրպարտչական, քանի որ ինչպես արդեն քննարկվեց, առկա էին զրպարտությանը ներկայացվող չափանիշները և չկային դրանք բացառող հանգամանքները: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ Դատարանի կողմից ոչ նյութական վնասի հատուցումը սահմանափակում է բողոք բերողի ազատ արտահայտվելու իրավունքը, որը, սակայն, միտված է պաշտպանելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը զրպարտությունից: Հետևաբար նման սահմանափակումը օրինական է և հետապնդում է իրավաչափ նպատակ: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափանիշները հաշվի առնելով և հավասարակշռելով 2 հիմնարար իրավունքները, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ նյութական վնասի հատուցման չափ նախատեսելն ունի նաև կանխարգելիչ գործառույթ, գտնում է, որ Դատարանի եզրահանգումն այս մասով ևս իրավաչափ է, ընդ որում Դատարանը 1 մլն ՀՀ դրամ փոխհատուցման չափ սահմանելիս հաշվի է առել և հատկապես գնահատել այն հանգամանքը որ բողոք բերողը աշխատում է հասարակական հիմունքներով: Վերաքննիչ դատարանն ավելորդ չի համարում նաև նշել, որ վիճարկվող հոդվածում բողոքաբերը նշել է, որ «Հասկանալի է, թե ինչու Սիսեռյանը չի խոսում մեր նկատմամբ դատական հայց ներկայացնելու մասին: Չեն ներկայացնում, քանի որ մեր հրապարակած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, և եթե դատական գործը մտնի դատարան, ապա ստիպված կլինի փոխվարչապետ Ավինյանը մեր պահանջով նաև արյան փորձաքննություն անցնել, որից հետո անհնար կլինի հերքել փաստը: Ավինյանի գրասենյակում որոշել են խնդիրն այսպես լղոզել:
Մենք համառորեն պնդում ենք, որպեսզի փոխվարչապետ Ավինյանը դատական հայց ներկայացնի մեր դեմ և խոստանում ենք դա չդիտարկել ճնշում մամուլի վրա: Իսկ եթե չլինի դատական հայց մեր դեմ՝ դա կլինի խոսուն փաստ այն մասին, որ մեր տեղեկությունները ավելի քան ճիշտ էին»: Այսինքն նշված բովանդակությունից ակնհայտ է, որ բողոքաբերը ավելի քան համոզված է եղել հրապարակած տեղեկատվությունը «իրականությանը համապատասխանելու» հարցում և արդյունքում հրապարակմանը հաջորդող օրը նոր հոդված է հրապարակել, և հենց հոդվածում հղում տալով Armdaily կայքին, որին հայցվորը հերքում է տվել այդ տեղեկատվության հետ կապված` հիմք չի ընդունել և չի հեռացրել հոդվածը:
Վերը նշվածների հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգում է ամփոփիչ հետևության, որ վերաքննիչ բողոքում բերված պնդումներն ու փաստարկները չեն ծառայում Դատարանին վերագրված դատական սխալների առկայությունն արձանագրելու բողոք բերած անձի նպատակին, ուստի վերաքննիչ բողոքը բավարարվել չի կարող: Հետևաբար, անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված լիազորությունը («Վռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` վճիռը թողնելով անփոփոխ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած վճիռը թերի կամ սխալ է հիմնավորված կամ պատճառաբանված, վերաքննիչ դատարանը հիմնավորում կամ պատճառաբանում է անփոփոխ թողնված վճիռը.»):
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը վերոգրյալով լրացուցիչ պատճառաբանել է անփոփոխ թողնված դատական ակտը:
5. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն գլխի կանոններին համապատասխան:
Տվյալ դեպքում՝ նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքի համար պետական տուրքը վճարված է, իսկ վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ և 381-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

ՈՐՈՇԵՑ
1. Բորիս Թամոյանի վերաքննիչ բողոքը մերժել։ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՎԴ/2874/02/18 քաղաքացիական գործով 03.07.2019 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով՝ ՀՀ վճռաբեկ դատարան։

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ`
Ա.ԽԱՌԱՏՅԱՆ Ս.ԹՈՐՈՍՅԱՆ Ն.ԲԱՐՍ

Դատական Գործ N: ԱՎԴ/2874/02/18
Դատական Գործ N: ԱՎԴ/2874/02/18
Արարատի և Վայոց Ձորի մարզ
Նոր քաղաքացիական գործ    
Հայցադիմումը /դիմումը/ ստացվել է: 22-11-2018
Հայցվոր/դիմող
ԱնունՏիգրան   
ԱզգանունԱվինյան   
ՀայրանունԱրմենի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Անձնագիր▒▒▒▒▒▒▒▒▒▒
Ում կողմից▒▒▒▒▒▒▒▒▒▒
Պատասխանող
ԱնունԲորիս   
ԱզգանունԹամոյան   
ՀայրանունՄուրազի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ինքնուրույն պահանջ ներկայացնող:
3-րդ անձ
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Պահանջ:Պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջների մասին
Հիմնական պահանջի վիճակագրության տողի համարը: 12.1
Պատասխանի ստացման ամսաթիվը: 11-12-2018
Լրացուցիչ պահանջի վիճակագրության տողի համարը:
Այլ նշումներ:
Պահանջն անհատականացնող տվյալ:
Ստացման եղանակ: Փոստով
Պետական տուրք    
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: 22-11-2018
Վճարված պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 44000
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը: 20-11-2018
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը: 000663
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 22-11-2018
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Արարատի և Վայոց Ձորի մարզ
Դատավորի անուն: Գևորգ Հարությունի Բալյան
Դատավոր
Դատարանի անվանում: Արարատի և Վայոց Ձորի մարզ
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2018-12-18 14:14:36 Խմբագրման ամսաթիվ:2018-12-18 14:14:36    
Որոշման ամսաթիվ: 26-11-2018
Որոշման բովանդակություն:ԱՎԴ/2874/02/18
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ք.Արտաշատ 26.11.2018թ.
Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ.Բալյանս ծանոթանալով Տիգրան Արմենի Ավինյանի ընդդեմ Բորիս Մուրազի Թամոյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջների մասին հայցադիմումին.
ՊԱՐԶԵՑ
Նկատի ունենալով, որ հայցադիմումում պահպանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներին առաջադրվող պահանջները, առկա չեն հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը, ուստի գտնում եմ, որ հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 125-րդ, 199-րդ, 200-րդ, 361-րդ հոդվածներով`
ՈՐՈՇԵՑ
Տիգրան Արմենի Ավինյանի ընդդեմ Բորիս Մուրազի Թամոյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջների մասին հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշման օրինակն ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ` Գ. ԲԱԼՅԱՆ
Այլ նշումներ:
Անավարտ գործեր, որոնք փոխանցվել են 2019թ.    
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Պարզեցված վարույթ    
Ամսաթիվ: 08-01-2019
Պարզեցված վարույթ: Ոչ
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 14-02-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-02-14 14:22:56
Ծանուցագիրը ուղարկվել է: 08-01-2019
Ժամ: 12:00 Ստեղծման ամսաթիվ: 2019-02-14 14:22:56
Նիստերի դահլիճի համար: 3
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 25-03-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-02-14 14:23:33
Ծանուցագիրը ուղարկվել է: 14-01-2019
Ժամ: 12:00 Ստեղծման ամսաթիվ: 2019-02-14 14:23:33
Նիստերի դահլիճի համար: 3
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 06-05-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-03-25 12:30:28
Ծանուցագիրը ուղարկվել է: 25-03-2019
Ժամ: 12:15 Ստեղծման ամսաթիվ: 2019-03-25 12:30:28
Նիստերի դահլիճի համար: 3
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 14-06-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-05-06 14:20:25
Ծանուցագիրը ուղարկվել է: 06-05-2019
Ժամ: 12:00 Ստեղծման ամսաթիվ: 2019-05-06 14:20:25
Նիստերի դահլիճի համար: 3
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 03-07-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-06-14 15:59:59
Ծանուցագիրը ուղարկվել է: 14-06-2019
Ժամ: 09:50 Ստեղծման ամսաթիվ: 2019-06-14 15:59:59
Նիստերի դահլիճի համար: 3
Նշանակվել է: Վճիռ/որոշում հրապարակելու օր
Նիստը:
Պատճառը:
Այլ նշումներ:
Հայցի/հակընդդեմ հայցի լուծումը    
Հայցի լուծման ամսաթիվ: 03-07-2019
Հայցի լուծումը: Բավարարվել է մասնակի
Հոդված
Հոդված179
Հոդված
Հոդված188
Հոդված
Հոդված189
Հոդված
Հոդված191
Հոդված
Հոդված192
Հոդված
Հոդված198
Հոդված
Հոդված362
Հակընդդեմ հայցի լուծումը:
Հակընդդեմ հայցի լուծման ամսաթիվ:
Այլ նշումներ:
Օրենսգիրք: Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2019-07-04 11:00:01    
Դատական ակտ (վճիռ, որոշում):ԱՎԴ/2874/02/18

Դատական ակտի ամսաթիվը: 03-07-2019
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 0
Այլ նշումներ:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 14-08-2019
Էջերի քանակը: 1-ին հատոր՝ 115, 2-րդ հատոր՝ 87
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 14-08-2019
Էջերի քանակը: 1-ին հատոր՝ 115, 2-րդ հատոր՝ 87
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Բողոքարկվել է    
Բողոքարկվել է: Ըստ էության լուծող դատական ակտը
Ամսաթիվ: 05-08-2019
Այլ նշումներ:
Գործը, որոշումը ուղարկվել է    
Ամսաթիվ: 14-08-2019
Էջերի քանակը: 115, 87
Գործին կից նյութերը:
Որ դատարան է ուղարկվել: Քաղաքացիական վերաքննիչ
Ուր է ուղարկվել:
Ելքի գրության համար: ԴԴ24/Ե-1265/19
Գործը ստացվել է (դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո,...)    
Ամսաթիվ: 06-04-2020
Այլ նշումներ:
Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ    
Ամսաթիվ: 05-02-2020
Այլ նշումներ:
Տրվել է կատարողական թերթ կողմի միջնորդությամբ    
Ներկայացվել է միջնորդություն:
Ում կողմից
ԱնունՏիգրան   
ԱզգանունԱվինյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Կատարողական թերթերի քանակ:
Կատարողական թերթի տրման ամսաթիվ: 26-05-2020
Այլ նշումներ:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 17-03-2023
Էջերի քանակը: 115, 203, 40
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ԱՎԴ/2874/02/18
Քաղաքացիական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 01-08-2019
Բողոքի համարը: 3591
Ում կողմից է բերվել բողոքը: Պատասխանող
Բողոք բերող անձը
ԱնունԲորիս   
ԱզգանունԹամոյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Կայացվել է որոշում: Վերաքննիչ բողոքը վերադարձվել է
Որոշման ամսաթիվը: 22-08-2019
Որոշում:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ
թիվ ԱՎԴ/2874/02/18

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ` Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով`
նախագահող դատավոր Ա.ԽԱՌԱՏՅԱՆ
դատավոր Ս.ԹՈՐՈՍՅԱՆ
դատավոր Ն.ԲԱՐՍԵՂՅԱՆ

2019 թվականի օգոստոսի 22-ին,
քննության առնելով թիվ ԱՎԴ/2874/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Տիգրան Արմենի Ավինյանի ընդդեմ Բորիս Մուրազի Թամոյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջների մասին, ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 03.07.2019 թվականի վճռի դեմ Բորիս Թամոյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,
ՊԱՐԶԵՑ
Դատարանը (նախագահող դատավոր` Գ.Բալյան) 03.07.2019 թվականի վճռով Տիգրան Ավինյանի հայցը բավարարել է մասնակի, վճռվել է «…1. Պարտավորեցնել Բորիս Մուրազի Թամոյանին` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքելու 2018թ. հոկտեմբերի 26-ին www.politik.am ինտերնետային կայքում «ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՎԻՆՅԱՆԸ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» վերտառությամբ հրապարակված հոդվածում և 2018թ. հոկտեմբերի 27-ին www.politik.am ինտերնետային կայքում «ԱՎԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է. ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ ՓՈՐՁԱՆՔ Է ԲԵՐԵԼ ՆՐԱ ԳԼԽԻՆ» վերտառությամբ հրապարկված հոդվածում քննարկված արատավորող փաստական տվյալների առկայությունը` տեղադրելով այդ նյութը նաև «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցի ինտերնետային կայքում (www.politik.am)` «Հերքում» խորագրի ներքո այնպես, որ հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափը ու տեuակը չզիջի նշված հոդվածում հրապարակված տեղեկատվությանը:
2. Պատասխանող Բորիս Մուրազի Թամոյանից հօգուտ հայցվոր Տիգրան Արմենի Ավինյանի որպես զրպարտության համար փոխհատուցում բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:…»:
Դատարանի վերը նշված վճռի դեմ՝ հայցը բավարարելու մասով, 30.07.2019 թվականին (հանձնվել է փոստին) Բորիս Թամոյանի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը դատական կազմին է հանձնվել 19.08.2019 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։
«Պետական տուրքի մասին» 9-րդ հոդվածի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար` պետական տուրքը գանձվում է դրամական պահանջի գործերով վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով, իսկ «բ» ենթակետի համաձայն` ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի տասնապատիկի չափով:
Տվյալ դեպքում դատական ակտը բողոքարկվել է գույքային պահանջը բավարարելու մասով, ինչպես նաև ոչ դրամական պահանջը բավարարելու մասով, սակայն պետական տուրքը վճարվել է մասնակի՝ միայն դրամական պահանջի մասով՝ 30.000 ՀՀ դրամի չափով, իսկ ոչ դրամական պահանջը բավարարելու մասով պետական տուրքը չի վճարվել, ինչպես նաև չի ներկայացվել պետական տուրքի չվճարված մասով արտոնություն կիրառելու մասին միջնորդություն: (վճարման է ենթակա ևս 10.000 ՀՀ դրամ):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` 1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները..
Այսպիսով վերը նշված խախտումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածով նախատեսված է որպես հիմք՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, …. սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածների դրույթներով` Վերաքննիչ դատարանը

ՈՐՈՇԵՑ
1. Բորիս Թամոյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնել:
2.Վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումը ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը կհամարվի դատարանում ընդունված, սակայն բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվի («բողոքը կրկին ներկայացնել» արտահայտությունը հարկ է ընկալել տառացի նշանակությամբ` այս հնարավորությունից օգտվելու ցանկության դեպքում բողոք բերած անձը պետք է ներկայացնի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող և դրանում նշված փաստաթղթերով ուղեկցվող վերաքննիչ բողոք):
Սույն որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Ա.ԽԱՌԱՏՅԱՆ Ս.ԹՈՐՈՍՅԱՆ Ն.ԲԱՐՍԵՂՅԱՆ
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք: 30-08-2019
Բողոքի հերթական համարը: 3591
Այլ նշումներ:
Պետական տուրք    
Ներկայացման ամսաթիվ: 01-08-2019
Բողոքի համարը: 3591
Ներկայացվել է: Անդորրա(գրեր)գիր
Պետ. տուրք (ՀՀ դրամ): 30000
Պետ. տուրքի վճարման ամսաթիվ: 31-07-2019
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համար: 190731031032041
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 17-08-2019
Վիճակագրական տողի համարը: 12.1
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): 1-115,2-87
Գործը ստացվել է: Արարատի և Վայոց Ձորի մարզ
Այլ նշումներ:
Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ    
Գործն ըստ էության լուծող դատական ակտեր: Հայցը (դիմումը) մասնակի բավարարելու մասին վճիռ
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Բողոքարկվել է միևնույն դատական ակտը:
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 16-08-2019
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Աստղիկ Ֆրունզեյի Խառատյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Սլավիկ Անդիջանի Թորոսյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Նարինե Տարիելի Բարսեղյան
Պետական տուրք    
Ներկայացման ամսաթիվ: 30-08-2019
Բողոքի համարը: 3591
Ներկայացվել է: Անդորրա(գրեր)գիր
Պետ. տուրք (ՀՀ դրամ): 10000
Պետ. տուրքի վճարման ամսաթիվ: 29-08-2019
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համար: 190829032484041
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ    
Երբ: 09-09-2019
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը:
Այլ նշումներ:
Բողոքի քննության կարգը    
Ամսաթիվ: 03-10-2019
Կայացվել է որոշում: բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ
Որոշում:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ
թիվ ԱՎԴ/2874/02/18

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու և դատական ակտի հրապարակման օր սահմանելու մասին
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ` Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով`
նախագահող դատավոր Ա.ԽԱՌԱՏՅԱՆ
դատավոր Ս.ԹՈՐՈՍՅԱՆ
դատավոր Ն.ԲԱՐՍԵՂՅԱՆ

2019 թվականի հոկտեմբերի 03-ին,
քննության առնելով թիվ ԱՎԴ/2874/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Տիգրան Արմենի Ավինյանի ընդդեմ Բորիս Մուրազի Թամոյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջների մասին, ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 03.07.2019 թվականի վճռի դեմ Բորիս Թամոյանի կողմից ներկայացված բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

Դատարանը (նախագահող դատավոր` Գ.Բալյան) 03.07.2019 թվականի վճռով Տիգրան Ավինյանի հայցը բավարարել է մասնակի, վճռվել է «…1. Պարտավորեցնել Բորիս Մուրազի Թամոյանին` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքելու 2018թ. հոկտեմբերի 26-ին www.politik.am ինտերնետային կայքում «ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՎԻՆՅԱՆԸ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» վերտառությամբ հրապարակված հոդվածում և 2018թ. հոկտեմբերի 27-ին www.politik.am ինտերնետային կայքում «ԱՎԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է. ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ ՓՈՐՁԱՆՔ Է ԲԵՐԵԼ ՆՐԱ ԳԼԽԻՆ» վերտառությամբ հրապարկված հոդվածում քննարկված արատավորող փաստական տվյալների առկայությունը` տեղադրելով այդ նյութը նաև «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցի ինտերնետային կայքում (www.politik.am)` «Հերքում» խորագրի ներքո այնպես, որ հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափը ու տեuակը չզիջի նշված հոդվածում հրապարակված տեղեկատվությանը:
2. Պատասխանող Բորիս Մուրազի Թամոյանից հօգուտ հայցվոր Տիգրան Արմենի Ավինյանի որպես զրպարտության համար փոխհատուցում բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:…»:
Դատարանի վերը նշված վճռի դեմ՝ հայցը բավարարելու մասով, 30.07.2019 թվականին (հանձնվել է փոստին) Բորիս Թամոյանի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը դատական կազմին է հանձնվել 19.08.2019 թվականին:
Վերաքննիչ դատարանի 22.08.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ կրկին ներկայացնելու հնարավորությամբ:
29.08.2019 թվականին վերաքննիչ բողոքը ներկայացվել է կրկին, որը դատական կազմին է հանձնվել 02.09.2019 թվականին:
Վերաքննիչ դատարանի 09.09.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է 01.10.2019 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու: 2. Վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում գործին մասնակցող անձինք տեղեկացվում են միայն բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրվա մասին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ, 376-րդ հոդվածներով ` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ԱՎԴ/2874/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Տիգրան Արմենի Ավինյանի ընդդեմ Բորիս Մուրազի Թամոյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջների մասին, ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 03.07.2019 թվականի վճռի դեմ Բորիս Թամոյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:
2. Դատական ակտի հրապարակման օր սահմանել 21.11.2019 թվականը
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Ա.ԽԱՌԱՏՅԱՆ Ս.ԹՈՐՈՍՅԱՆ Ն.ԲԱՐՍԵՂՅԱՆ
Այլ նշումներ:
Դատական ակտի հրապարակման օր    
Ամսաթիվ: 21-11-2019
Այլ նշումներ:
Վերաքննիչ բողոքը մերժվել է ամբողջությամբ` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ    
Ամսաթիվ: 21-11-2019
Անփոփոխ թողնված դատական ակտ: Պատճառաբանվել է
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2019-11-21 09:58:27    
Դատական ակտ:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի Քաղաքացիական գործ
Ընդհանուր իրավասության դատարանի վճիռ թիվ ԱՎԴ/2874/02/18
Նախագահող դատավոր Գ.Բալյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան),

նախագահությամբ` Ա.ԽԱՌԱՏՅԱՆԻ
մասնակցությամբ` դատավորներ Ս. ԹՈՐՈՍՅԱՆԻ Ն.ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

2019 թվականի նոյեմբերի 21-ին,
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ԱՎԴ/2874/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Տիգրան Արմենի Ավինյանի ընդդեմ Բորիս Մուրազի Թամոյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջների մասին ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 03.07.2019 թվականի վճռի դեմ Բորիս Թամոյանի կողմից ներկայացված բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.
22.11.2018 թվականին Տիգրան Արմենի Ավինյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Բորիս Մուրազի Թամոյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջների մասին:
Դատարանի 26.11.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանը 03.07.2019 թվականի վճռով Տիգրան Ավինյանի հայցը բավարարել է մասնակի, վճռվել է «…1. Պարտավորեցնել Բորիս Մուրազի Թամոյանին` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքելու 2018թ. հոկտեմբերի 26-ին www.politik.am ինտերնետային կայքում «ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՎԻՆՅԱՆԸ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» վերտառությամբ հրապարակված հոդվածում և 2018թ. հոկտեմբերի 27-ին www.politik.am ինտերնետային կայքում «ԱՎԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է. ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ ՓՈՐՁԱՆՔ Է ԲԵՐԵԼ ՆՐԱ ԳԼԽԻՆ» վերտառությամբ հրապարկված հոդվածում քննարկված արատավորող փաստական տվյալների առկայությունը` տեղադրելով այդ նյութը նաև «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցի ինտերնետային կայքում (www.politik.am)` «Հերքում» խորագրի ներքո այնպես, որ հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափը ու տեuակը չզիջի նշված հոդվածում հրապարակված տեղեկատվությանը:
2. Պատասխանող Բորիս Մուրազի Թամոյանից հօգուտ հայցվոր Տիգրան Արմենի Ավինյանի որպես զրպարտության համար փոխհատուցում բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:…»:
Դատարանի վերը նշված վճռի դեմ՝ հայցը բավարարելու մասով, 30.07.2019 թվականին (հանձնվել է փոստին) Բորիս Թամոյանի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը դատական կազմին է հանձնվել 19.08.2019 թվականին:
Վերաքննիչ դատարանի 22.08.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ կրկին ներկայացնելու հնարավորությամբ:
29.08.2019 թվականին վերաքննիչ բողոքը ներկայացվել է կրկին, որը դատական կազմին է հանձնվել 02.09.2019 թվականին:
Վերաքննիչ դատարանի 09.09.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Բորիս Մուրազի Թամոյանի վերաքննիչ բողոքի դեմ Տիգրան Ավինյանի կողմից 17.09.2019 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատասխան:
Վերաքննիչ դատարանի կողմից 03.10.2019 թվականին որոշում է կայացվել վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու, նույն որոշմամբ դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 21.11.2019 թվականը։

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և բողոք բերած անձի պահանջը.
Վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
(I) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի, 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները:
Խնդրո առարկա գործով Դատարանը «Կառավարությունում աշխատանքային ժամին ընկերների հետ մարիխուանա օգտագործելը» արարքի մասին հրապարակումը բարոյապես արատավորող լինելը չի ճանաչել որպես հանրահայտ փաստ, ոչ էլ պատասխանող կողմն ընդունել է նման փաստ։ Սույն գործով 06.05.2019 թվականին տեղի ունեցած դատական նիստում խնդրո առարկա հրապարակման արատավորող բնույթ ունենալու փաստի ապացուցման բեռը դրվել է հայցվոր կողմի վրա։ Հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց, այդ թվում՝ սոցիոլոգիական տվյալ, հարցում, հետազոտություն, որոնք պարունակում են տեղեկություններ, որ Հայաստանում հանրային բարոյականության տեսանկյունից ակնհայտ անընդունելի է նման արարքը, չի միջնորդել ներգրավել տվյալ գործով մասնագետի (տվյալ դեպքում` բարոյագետ-սոցիոլոգի, կիրառական սոցիոլոգի), ով իր տեսական և կիրառական գիտելիքներով մասնագիտական որոշակիություն կկարողանար մտցնել տվյալ արարքի հանրային գնահատականի բարոյասոցիոլոգիական հարցին։
Հանրահայտ հանգամանք չհանդիսացող և դատավարության մասնակցի կողմից չրնդունված փաստերը նախօրոք հաստատված չեն հանդիսանում և կարող են հերքվել կամ հիմնավորվել միայն գործում առկա թույլատրելի ե վերաբերելի ապացույցների հետազոտման և գնահատման արդյունքում։
Վկայակոչելով ՀՀ քաղաքացաիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասը, 62-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը, 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` նշել է, որ հայցվոր կողմը բացառապես թույլատրելի և վերաբերելի ապացույցներով պետք է հիմնավորեր, որ մարիխուանա օգտագործելն անօրինական է, համարվում է հասարակության կողմից դատապարտելի և պարսավելի արարք ընդհանրապես և առավել դատապարտելի ու պարսավելի է հատկապես պետական բարձրաստիճան պաշտոնյայի դեպքում, այն էլ աշխատանքային ժամին ընկերների հետ։
Նշված փաստերը հանրահայտ չլինելու, պատասխանողի կողմից չընդունվելու պարագայում, դրանք ապացուցել չկարողանալու կամ առնվազն խնդրո առարկա արտահայտությունն արատավորող չլինելու մասին կասկածներ մնալու դեպքում դատարանը պետք է համարեր արտահայտությունը չարատավորող և մերժեր հայցը։
Վկայակոչել է ապացուցման դատավարական կանոնների վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը` արտահայտված թիվ ԱՎԴ/0787/02/14 քաղաքացիական գործով 07.04.2017 թվականի որոշմամբ:
Դատարանը հաստատել է հրապարակման արատավորող բնույթ ունենալու մասին փաստը, որը չպետք է հաստատեր և այն դրել է վճռի հիմքում։ Դատավարական նորմը խախտելու հետևանքով Դատարանր սխալ է լուծել գործը։
(II) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները:
Պատասխանողի կողմից Դատարան են ներկայացվել բավարար ապացույցներ, որոնք վկայում են, որ հասարակության մեջ չկա որևէ կոնսենսուս մարիխուանա օգտագործելը բացասական արարք համարելու վերաբերյալ։ Ավելի ակնառու en քաղաքական գործիչների դիրքորոշումները սույն հարցի վերաբերյալ, որոնք զբաղեցրել են կամ ներկայումս զբաղեցնում են բարձրաստիճան պաշտոններ:
Մեջբերելով քաղաքական գործիչների (Նիկոլայ Բաղդասարյանի, Մանե Թանդիլյանի, Արայիկ Հարությունյանի, Ալեն Սիմոնյանի, Արարատ Միրզոյանի, Վահե Դանիելյանի) արտահայտած դիրքորոշումները` նշել է, որ ներկայացված ապացույցները բավարար են փաստելու համար, որ հասարակական միարժեք բացասական ընկալում մարիխուանա օգտագործելու նկատմամբ չկա և, հետևաբար դրա մասին հրապարակումն օրենքի իմաստով արատավորող չի կարող համարվել։
Հրապարակման մեջ չի նշվում հայցվորի «թմրամոլ» լինելու կամ «մոլուցքներ ունենալու» մասին, նշում չկա այն մասին, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել հայցվորի օրգանիզի վրա խնդրո առարկա արարքը կատարելը, չի նշվում, որ հայցվորը դրա արդյունքում, ասենք, կորցրել է սթափությունը կամ աշխատելու կարողությունը, ոչ էլ հիշատակում կա օգտագործման հնարավոր չափերի մասին։
Աշխատանքային ժամին մարիխուանա օգտագործելու մասին հրապարակման տառացի մեկնաբանությունից չի կարող հետևել, որ պնդում է կատարվում այն մասին, որ աշխատանքային ժամին մարիխուանա օգտագործելու պատճառով անձը կորցրել է սթափությունը, աշխատելու կարողությունը, աշխատանքային ժամին ունակ չի եղել կատարել իր գործառույթները։
Մարիխուանա օգագործելու արարքն իրավախախտում չէ: Չկա որևէ զանցակազմ կամ հանցակազմ, որի օբյեկտիվ կողմի առկայության համար բավարար է միայն մարիխուանա օգտագործելը հիմնավորելը` առանց լրացուցիչ փաստակազմի բացահայտման։ Ոչ հայցվորը, ոչ Դատարանը չեն նշել ՀՀ օրենսդրության մեջ կոնկրետ այն իրավական ակտի անվանումը և դրա համապատասխան հոդվածի համարը, որով նախատեսված է այնպիսի իրավախախտում, որի օբյեկտիվ կողմը սպառվում է մարիխաունա օգտագործելու գործողությամբ։
Պատախանողի հրապարակման մեջ նշվում է ընդամենը մարիխուանա օգտագործելու մասին, հետևաբար, երբ լրագրողը նշում է «մարիխուանա օգտագործելու մասին», չի կարելի պնդել, որ լրագրողը նշում է իրավախախտման մասին, քանի որ հրապարակումը պետք է մեկնաբանվի տառացի և ոչ թե ենթադրություններով։
(III) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի գ) ենթակետը, 9-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերը, 192-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի գ) ենթակետը, թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի` 27.11.2015 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը` նշել է, որ Դատարանը չի պատճառաբանել գործի ելքը կանխորոշող փաստի հրապարակումն արատավորող լինելու մասին իր եզրակացությունները։ Դատական ակտից չի երևում ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ Դատարանի դատողությունների ընթացքը։ Դատարանը ցույց չի տվել այն ապացույցները, որոնց վրա կառուցել է արտահայտությունն արատավորող լինելու մասին իր եզրահանգումները, չի երևում ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմքը։ Դատարանը չի նշել նորմատիվ իրավական այն ակտը և դրա համապատասխան հոդվածը, որ սահմանում է իրավախախտում, որի օբյեկտիվ կողմը սահմանափակվում է բացառապես մարիխուանա օգտագործելու գործողությամբ:
Դատարանն իր վճռում չի հիշատակել պատասխանող կողմի ներկայացրած մի շարք ապացույցներ (հրապարակումներ, հարցազրույցներ, հոդվածներ, որոնք ցուցիչ են հասարակական ընկալման միանշանակ բացասական չլինելու, հասարակությունում արարքի մասին դրական պատկերացումների առկայության մասին), չի գնահատել այդ ապացույցները, ցույց չի տվել, թե ինչու դրանք չեն կարող հիմնավորել հրապարակման արատավորող բնույթ չունենալը։
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը նշել է, որ դատական ակտը չի պարունակում վճռի պատճառաբանական մասի բովանդակությունը հանդիսացող տեղեկությունները, այսինքն, այն չունի պատճառաբանական մաս և, հետևաբար բոլոր դեպքերում ենթակա է բեկանման:
(IV) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետը:
Վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետը` նշելով, որ Բորիս Թամոյանը պահպանել է «բարեխիղճ գործելու» մինիմալ չափանիշը, քանի որ պատասխանողը հայցվոր կողմին ուղարկել է հարցում և պահպանել է օրենքով նախատեսված տվյալ իրավիճակում «բարեխիղճ գործելու» մինիմալ չափանիշը: Հարցումն ինքնին ավարտուն գործողություն է, որը per se (ինքնին) առաջացնում է ՀՀ օրենսդրությամբ դրա չպատասխանելու բացասական իրավական հետևանքը հարցման հասցեատիրոջ համար։ Հարցումը չի առաջացնում բացասական հետևանք հարցում ուղարկողի համար, քանի որ հարցումն ավարտված է համարվում ուղարկման և հասցեատիրոջ կողմից ստանալու պահից (հասցեատիրոջ տիրույթ հասնելու պահից), երբ հասցեատերն արդեն տնօրինում է հարցման առարկայի հետագա ճակատագիրը։ Իսկ հարցմանը պատասխանելու/չպատասխանելու իրավական հետևանքները և հարցման հետագա ճակատագիրը որոշում է հարցման հասցեատերը։
Հարցին, թե արդյոք մեկ օրը ողջամիտ ժամկետ էր հարցմանը պատասխանելու համար` բողոքաբերը նշել է.
Հոկտեմբերի 26-ին է politik.am-ը հրապարակել է տեղեկությունը։ Հոկտեմբերի 27-ին երրորդ լրատվամիջոցին (www.armdaily.am) քննարկվող տեղեկության վերաբերյալ արված հարցմանը փոխվարչապետի գրասենյակի կողմից պատասխան է տրվել։
Երրորդ լրատվամիջոցը տեղեկությունը տիրապետել է պատասխանողի հրապարակման հիման վրա, դրանից հետո հարցում է ուղարկել, որի պատասխանը հրապարակել է հոկտեմբերի 27-ին։ Սա նշանակում է, որ մեկ օրից քիչ ժամանակում հայցվոր կողմը փաստացի կարողացել է հարցմանը պատասխանել։
Եթե այլոց կարելի է պատասխանել մեկ օրից ավելի քիչ ժամանակահատվածում, ուրեմն փաստացի կարելի էր սկզբնական հարցմանը պատասխանել մեկ օրվա ընթացքում։ Մեկ օրը տվյալ դեպքում փաստացի ժամկետ էր, որի ընթացքում պատասխանողի հարցմանը պատասխան չի տրվել։
Դատարանը պետք է հաստատեր, որ տվյալ դեպքում խնդրո առարկա տեղեկությունը հրապարակելը գերակա հանրային շահ էր, և հրապարակողը ողջամտորեն միջոցներ է ձեռնարկել տեղեկությունը ճշտելու համար։
Զրպարտության հիմքով անձին իրավական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է, որ նա դիտավորությամբ հրապարակի երրորդ անձի կողմից կատարված կոնկրետ արարքի/գործողության կամ անգործության մասին տեղեկություն, որը իրականությանը չի համապատասխանում և արատավորում է վերջինիս պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
Վկայակոչելով «Հանդիսիդն ընդդեմ Մեծ Բրիտանիայի» (Handyside v. the United Kingdom) (5493/72) (պար. 49), «Օբսերվերն և Գարդիանն ընդդեմ Մեծ Բրիտանիայի» (Observer and Guardian v. United Kingdom) (13585/88, պար. 59), «Թյորգերսենն ընդդեմ Իսլանդիայի» (Thorgeirson v. Iceland) (13778/88) (պար. 62, 63), «Լինգենսն ընդդեմ Ավստրիայի» (Lingens v. Austria, 9815/82), «Գրինբերգն ընդդեմ Ռուսաստանի» (Grinberg v. Russia, 23472/03) (պար. 24), «Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի» գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը` նշել է, որ հասարակության բոլոր խավերին վերաբերող կարևորագույն որոշումների կայացման և իրացման գործընթացին անմիջական մասնակցություն ունեցող պետության փոխվարչապետի թե հանրային, թե մասնավոր գործունեությունը հասարակական հետաքրքրության զգալի առարկա են հանդիսանում, իսկ վերջինս պետք է դրսևորի հանդուրժողականություն։
Լրատվամիջոցն իրականացրել է հասարակությանը հետաքրքրող հարցերի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու և «հսկող շան» իր գործառույթը։ Նշված գործառույթն իրացնելու համար լրատվամիջոցը պարտավոր չէ գրավոր և իրեղեն ապացույցներ, տեսաձայնագրություն կամ լուսապատճեններ ձեռք բերել, ապա նոր միայն հրապարակել իր մոտ առկա տեղեկությունը: Հակառակ մեկնաբանությունը դեմոկրատական հասարակությունում անհամաչափորեն սահմանափակում է խոսքի ազատությունը։ Իր գործողություններում լրատվամիջոցը չի շարժվել հայցվորին արատավորելու նպատակով։
Զրպարտության հիմքով անձին իրավական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է, որ նա դիտավորությամբ հրապարակի երրորդ անձի կողմից կատարված կոնկրետ արարքի/գործողության կամ անգործության մասին տեղեկություն, որը իրականությանը չի համապատասխաևում և արատավորում է վերջինիս պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
Վկայակոչելով «Prager and Oberschlick v. Austria (Application no 15974/90)» (պար. 38), «Bladet Tromsö v. Stensaas v. Norway (Application ոօ. 21980/93)» (պար. 59), «Şahin Karataş v. Turkey (ոօ. 16110/03)» (պար. 50-54) գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև թիվ ԵԿԴ/0261/02/11 քաղաքացիական գործով դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը` նշել է, որ պատասխանող կողմի երկրորդ հրապարակումը («Ավինյանը վախենում է. Մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին») կարող է դիտվել լրատվական մասնագիտական գործունեության անբաժանելի մաս համարվող պրովոկացիա, որը դուրս է արատավորման դիտավորության շրջանակներից։
Դատարանը, հանգելով այն եզրակացության, որ 2018 թվականի հոկտեմբերիի 27-ին politik.am ինտերնետային կայքէջում «Ավինյանը վախենում է. Մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին» վերտառությամբ հոդված հրապարակելը (դրանում նշված բովանդակությամբ հանդերձ) վկայում է պատասխանող կողմի մոտ դիտավորության առկայության մասին, սխալ է մեկնաբանել գործում առկա ապացույցները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը և գործը սխալ լուծել։ Արատավորելու դիտավորություն ունենալը զրպարտության առկայության պայմաններից մեկն է: Դատարանը, սխալ եզրակացության գալով, գործը սխալ է լուծել։
(VI) Հայցվորի հայցը բավարարելով ենթադրյալ արատավորող տեղեկություն հրապարակելու դիմաց 1մլն ՀՀ դրամ փոխհատուցում սահմանելը հակադրվում է ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ997 որոշման իրավատրամաբանությանը։
Վկայակոչելով Սահմանադրական դատարանի ՍԴՈ- 997 որոշման 9-րդ և 11-րդ պարբերությունների մեջ արտահայտված իրավական դատողություններն ու վերլուծությունները նշել է, որ Դատարանն արհամարհել է այն հանգամանքը, որ politik.am կայքը ԶԼՄ-ն և զանգվածային լրատվական գործունեություն իրականացնող անձ` Բորիս Թամոյանը, չունեն եկամտի աղբյուրներ, իսկ Բորիս Թամոյանի կողմից կատարվող աշխատանքը politik.am կայքում (Ազատ խոսքի հարթակ Լրատվական ՀԿ-ում) ոչ այլ ինչ է, քան կամավորական աշխատանք։ Որպես փոխհատուցում 1մլն ՀՀ դրամ գումար սահմանելը ողջամիտ չէ:
Ելնելով վերոգրյալից` խնդրել է բեկանել թիվ ԱՎԴ/2874/02/18 քաղաքացիական գործով Դատարանի 03.07.2019 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության, կամ հայցը մերժել։

2.1. Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները.
(I) ՀՀ քաղաքացիական դատավարության 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված նորմերի մտացածին խախտումը բողոք բերած անձը հիմնավորում է նրանով, որ հայցվորը չի միջնորդել տվյալ գործով ներգրավել մասնագետի, ով իր տեսական և կիրառական գիտելիքներով մասնագիտական որոշակիություն կմտցներ տվյալ արարքի հանրային գնահատականի բարոյասոցոլիոգիական հարցին, իսկ ունիվերսալ բարոյականության տեսակետից արարքը չի համարվում «անբարո»։
Վկայակոչել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10 և թիվ ԵԿԴ/1963/02/10 գործերով արտահայտած իրավական դիրքորոշումները, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԱԴԴ/0003/02/11 գործով արտահայտած իրավական դիրքորոշումը, ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով արտահայտած իրավական դիրքորոշումը:
Նշված իրավական դատողություններից կարելի է արձանագրել, որ հոդվածի ձևակերպումներն առ այն, որ «շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի կառավարությունում մարիխուանա է օգտագործել», ինչպես նաև հոդվածի վերնագիրը՝ հոդվածի ամբողջ տրամաբանության համատեքստում, արատավորում են անձի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը։
Մարիխուանան հոգեմետ (հոգեներգործուն) նյութ է, որն օգտագործելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելն հակաօրինական են Հայաստանի Հանրապետությունում և վերոգրյալ արարքների համար սահմաված են վարչական և քրեական պատասխանատվություն՝ համաձայն քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի համապատասխան հոդվածների։
Մարիխուանայի օգտագործումը ոչ միայն անօրինական է, այլև հասարակության կողմից խիստ դատապարտելի, պարսավելի` հատկապես պետական բարձրաստիճան պաշտոնյայի դեպքում, այն էլ աշխատանքային ժամին ընկերների հետ, ինչը հասարակության կողմից ընկալելի է որպես քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագիծ և պետական պաշտոնյայի կողմից հասարակության նկատմամբ խիստ անհարգալից վերաբերմունք։ Նման պայմաններում պետական բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ քննարկվող կեղծ տեղեկատվության տարածումը արատավորում է տվյալ անձի արժանիքները, ի զորու է փոխել հասարակության վերաբերմունքը, այդ թվում՝ սոցիալական և քաղաքական գնահատականը տվյալ անձի և քաղաքական գործչի նկատմամբ։ Այդ գործընթացում կեղծ տեղեկատվությունը էլ ավելի սուր ազդեցություն կարող է ունենալ, երբ այն տարածվում է արտահերթ ընտրությունների նախաշեմին` ինչպես կոնկրետ դեպքում է արվել։
Դատաիրավական պրակտիկան հստակ ուղենիշեր է սահմանել, թե ինչպես դատարանները գնահատեն կոնկրետ տղեկատվությունը պատիվն ու արժանապատվությունը արատավորող է, թե` ոչ։ Այդ իսկ պատճառով, որպես կանոն, մասնագետներ չեն հրավիրվում տեղեկատվությունը արատավորող լինելը գնահատելու համար, եթե իհարկե տեղեկատվությունն իր բնույթով խիստ մասնագիտական չէ, երբ դատարանը կարիք ունի լսելու կոնկրետ մասնագիտական պարզաբանումներ։ Անհասկանալի է նաև, թե ինչու է բողոք բերած անձը հատուկ շեշտադրումներ անում արարքի «անբարո» լինել-չլինելու վրա, քանզի ոչ օրենքը, ոչ էլ դատաիրավական պրակտիկան տեղեկատվությունը արատավորող որակելու համար արաքի «անբարո» լինելու պարտադիր պահանջ չեն սահմանում։ Տեղեկատվությունը արատավորող է նաև, երբ խոսք է գնում օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ հանգամանքների մասին։ Հետևաբար, սույն գործին վերաբերելի չեն և իրավական որևէ նշանակություն չունեն նաև բողոք բերած անձի կողմից ներկայացված անձանց դիրքորոշումները տվյալ երևույթի նկատմամբ։
(II) Արարքի իբր իրավական առումով պատժելի կամ արգելված չլինելու հանգամանքը բողոք բերած անձը հիմնավորում է նրանով, որ մարիխունանա օգտագործել, իբր, իրաավախախտում չէ, և ոչ Դատարանը, ոչ էլ հայցվորը չեն ներկայացրել իրավական ակտի կոնկրետ անվանումը և հոդվածը, որով մարիխուանա օգտագործելն օրինական չէ։
Մարիխուանան՝ որպես չորացրած և չչորացրած ցողունի մնացորդներից, տերևապատ գագաթներից և առանց կենտրոնական ցողունի կանեփի տարբեր տեսակներից պատրաստված խառնուրդ, ներառված է ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմում (ցանկում), որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում արգելվում է (առկա է նաև վճռում)։
Վկայակոչել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի «Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելը» վերտառությամբ 44.2-րդ հոդվածը:
(III) Վճիռը պատճառաբանված չլիենելու հետ կապված բողոք բերած անձի դիրքորոշումը հինազուրկ է: Դատարանը որոշման թե՛ փաստական, թե՛ իրավական հիմնավորումները հստակ ներկայացրել է, և դա այնքան ակնհայտ է, որ կարիք չկա բողոքի պատասխանում արտատպմամբ ցույց տալ դատական ակտերի պատճառաբանական հատվածները։
(IV) Լրատվամիջոցի բարեխղճության առկայության հետ կապված հարկ է նկատել, որ բողոք բերած անձը տվյալ պնդումը ներկայացրել է առաջին ատյանի դատարանում, սակայն արդարացիորեն Դատարանն այն ահիմն է համարել։
Հոդվածը տպագրվելուց առաջ լրագրողը ձևականորեն հարցում է հասցեագրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ «ճշտելու» իրադարձության իսկությունը, սակայն անգամ չի սպասել հարցման պատասխանին և հրապարակել այն։ Նման պայմաններում խոսք անգամ չի կարող լինել լրագրության բարեխղճության նվազագույն պահանջներին անգամ հետևելու պատրաստակամության մասին։ Ավելին, հոդվածի հրապարակումից հետո վերջինիս կեղծ տեղեկատվությանը հավաստիություն հաղորդելու նպատակով հոդվածի հենց հաջորդ օրը՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ին, politik.am ինտերնտային կայքէջում նույն հեղինակի կողմից հրապարակվում է «Ավինյանը վախենում է. Մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին» վերտառությամբ ևս մեկ հոդված, որով փորձ է արվում Հոդվածը հավաստիությամբ շղարշել՝ հետևյալ շեշտադրմամբ. «Մենք համառորեն պնդում ենք, որպեսզի փոխվարչապետ Ավինյանը դատական հայց ներկայացնի մեր դեմ և խոստանում ենք դա չդիտարկել ճնշում մամուլի վրա։ Իսկ եթե չլինի դատական հայց մեր դեմ՝ դա կլինի խոսուն փաստ այն մասին, որ մեր տեղեկությունները ավելի քան ճիշտ էին»։ Այս և հետագա «քննադատական» հոդվածների շարանը նույն լրատվամիջոցի կողմից փոխվարչապետի վերաբերյալ ևս խոսում են հոդվածում արատավորող տեղեկատվությունը գիտակցաբար, դիտավորությամբ հրապարակելու մասին։
Վերոգրյալի հիման վրա կարող ենք արձանագրել, որ այն, ինչ բողոք բերած անձը ներկայացնում է որպես լրատվամիջոցի բարեխղխճություն, այն է՝ տվյալների հավասարակշռված և բարեխղճորեն ներկայացում, խոսում է բացառապես արատավորող տեղեկատվությունը գիտակցաբար, դիտավորությամբ ներկայացնելու մասին։ Հակառակ տրամաբանությամբ երբևէ հնարավոր չի լինի դատական կարգով պաշտպանվել զրպարտությունից, քանզի զրպարտող լուրեր տարածողը յուրաքանչյուր զրպարտությունից առաջ ձևական հարցում կուղարկի հասցեատիրոջը և առանց հարցման պատասխանի սպասելու, կամ բացասական պատասխան ստանալուց հետո կհրապարակի զրպարտչական տեղեկատվություն՝ ազատվելով օրենքով սահմանված պատասխանատվությունից։
(V) Սույն գործով 1մլն ՀՀ դրամ փոխհատուցումը ողջամիտ չէ: Ողջամիտ կարող էր լինել, եթե փոխհատուցումը սահմանվեր օրենքով նախատեսված առավելագույն՝ 2մլն ՀՀ դրամի չափով, որպիսին պահանջել էր հայցվորը։ Հետևաբար, եթե առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի խախտում, ապա ի վնաս հայցվորի և հօգուտ պատասխանողի։ Մասնավորապես, փոխհատուցման չափը որոշելիս Դատարանը հօգուտ պատասխանողի՝ որպես պատասխանողի գույքային դրության վերաբերյալ ապացույց, հիմք է ընդունել Ազատ խոսքի հարթակ լրատվական հասարակական կազմակերպության 06.06.2019 թվականի տեղեկանքն առ այն, որ հայցվորը հանդիսանում է Ազատ խոսքի հարթակ լրատվական հասարակական կազմակերպության նախագահ, կազմակերպությունում աշխատում է հասարակական հիմունքներով և չի վարձատրվում, ինչպես նաև այն, որ պատասխանողը փաստաբանի ծառայություններից օգտվելու դիմաց վճարում պետք է անի։ Վերոգրյալ ապացույցները բավարար չեն և հիմք չեն անձի գույքային դրությունը գնահատելու համար, քանզի որևէ տեղ հասարակական հիմունքներով աշխատելը թերևս հիմք չէ գնահատելու անձի ֆինանսական և գույքային կարողություները, այլ աղբյուրներից ստացվող դրամական բավարարումները։ Բացի այդ, նշված տեղեկանքում նշվել էր, որ politik.am կայքը պատկանում է Ազատ խոսքի հարթակ լրատվական հասարակական կազմակերպությանն այն դեպքում, երբ նախնական դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցչի այն հարցին ի պատասխան, թե ում է պատկանում politik.am կայքը, պատասխանողը հայտնել էր, որ դա պատկանում է իրեն և հստակեցրել, որ այն իրեն է պատկանում անմիջականորեն։ Պատասխանողի ներկայացուցիչը որևէ կերպ նշված հակասությունը չի կարողացել բացատրել։ Բացի այդ, առհասարակ արժանահավատության տեսանկյունից առնվազն կասկածելի է այն տեղեկանքի բովանդակությունը, որը տրվել է կազմակերպության ղեկավարին նրա ստորադասի կողմից։
Ելնելով վերոգրյալից` խնդրել է ամբողջությամբ մերժել թիվ ԱՎԴ/2874/02/18 քաղաքացիական գործով ներկայացված վերաքնիչ բողոքը։

3. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
1) «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցը 2018թ. հոկտեմբերիի 26-ին politik.am ինտերնետային կայքէջում հրապարակել է «ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՎԻՆՅԱՆԸ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» վերտառությամբ հոդված հետևյալ բովանդակությամբ.
«Նախորդ շաբաթ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում, հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ է նշանակել Հունան Պողոսյանին, որպեսզի մարզով անցնող նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրի։ Փաշինյանի այս հայտարարությունը իրապես բարկացրեց շատերին։ Հասարակության համար անհասկանալի էր, թե այդ ինչ նարկոտրաֆիկի մասին է խոսքը, որի ողնաշարը պետք է կոտրել։ Փաշինյանի այս հայտարարությունը բարկացրել է նաև կառավարության աշխատակիցներին։ Գործադիրի հնաբնակներից մեկը մեզ տեղեկացրեց, որ Փաշինյանի այդ հայտարարությանը չի հավատում, քանի որ եթե նա ցանկանար նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրել, ապա պետք է սկսեր իր կառավարության անդամներից։ Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել: Նրա փոխանցմամբ միջադեպի մասին իմացել է անգամ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը բարկացել է Ավինյանի վրա, բայց չի պատժել: Մեր զրուցակցի համար անհասկանալի էր, ինչի դեմ է պայքարում Փաշինյանը, եթե իր թիմի առանցքային դեմքերը ևս թմրանյութ են օգտագործում:
Տեղեկատվությունը ստուգելու համար մենք նաև հարցում ենք ուղարկել փոխվարչապետ Ավինյանի գրասենյակ և հույս ունենք ստանալ պատասխան: Ավելին, մենք պատրաստ ենք փոխհատուցել փոխվարչապետ Ավինյանի հնարավոր ծախսերը, որպեսզի նա արյան փորձաքննություն անցնի և հրապարակի տվյալները, որպեսզի վերջապես լռեն «Չար լեզուները», քանի որ սա առաջին դեպքը չէ, որ նման խոսակցություններ են շրջանառվում Ավինյանի անվան շուրջ»:
2) Նույն լրատվության միջոցը հաջորդ օրը` 2018թ. հոկտեմբերի 27-ին politik.am ինտեր-նետային կայքէջում հրապարակում է «ԱՎԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է. ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ ՓՈՐՁԱՆՔ Է ԲԵՐԵԼ ՆՐԱ ԳԼԽԻՆ» վերտառությամբ ևս մեկ հոդված հետևյալ բովան-դակությամբ. «Հոկտեմբերի 26-ին Politik.am գրել էր, որ շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել։ Կայքի փոխանցմամբ միջադեպի մասին իմացել է Նիկոլ Փաշինյանը, սակայն փոխվարչապետին չի պատժել:
Armdaily.am լրատվականին Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ասել է, որ հոդվածն ամբողջովին հերյուրանք է. «Այդպիսի բան տեղի չի ունեցել»: Մեր այն հարցին, թե փոխվարչապետը չի՞ պատրաստվում պատասխանատվության ենթարկել իրեն վարկաբեղկողներին, Սիսեռյանը պատասխանեց.«Եթե որոշենք որոշակի քայլերի դիմենք, ապա դրա մասին կտեղեկացնենք»:
Հասկանալի է, թե ինչու Սիսեռյանը չի խոսում մեր նկատմամբ դատական հայց ներկայացնելու մասին: Չեն ներկայացնում, քանի որ մեր հրապարակած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, և եթե դատական գործը մտնի դատարան, ապա ստիպված կլինի փոխվարչապետ Ավինյանը մեր պահանջով նաև արյան փորձաքննություն անցնել, որից հետո անհնար կլինի հերքել փաստը: Ավինյանի գրասենյակում որոշել են խնդիրն այսպես լղոզել:
Մենք համառորեն պնդում ենք, որպեսզի փոխվարչապետ Ավինյանը դատական հայց ներկայացնի մեր դեմ և խոստանում ենք դա չդիտարկել ճնշում մամուլի վրա: Իսկ եթե չլինի դատական հայց մեր դեմ՝ դա կլինի խոսուն փաստ այն մասին, որ մեր տեղեկությունները ավելի քան ճիշտ էին»:
3) Բորիս Մուրազի Թամոյանը, ով «Politik.am» ակտիվ կարգավիճակ ունեցող դոմեյնի գրանցողն է, իրականացնում է «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցի տարածումը:
4) Պատասխանող Բորիս Մուրազի Թամոյանը հայցադիմումի դեմ առարկել է` հայտնելով, որ փոխվարչապետի գրասենյակի էլեկտրոնային փոստի հասցեով 25.10.2018 թվականին համապատասխան հարցում է ուղարկել և պատասխան չստանալով, միայն հաջորդ օրը` 26.10.2018 թվականին է տեղեկությունը հրապարակել: Պատասխանողն ունեցել է հիմնավոր և ողջամիտ կասկած` տեղեկատվության իրողություն լինելու մասին, քանի որ այն ստացվել է վստահելի աղբյուրից: Բացի դա՝ համաապատասխան հարցումը փոխվարչապետի գրասենյակ ուղարկելուց հետո այդ հարցման հետ կապված երրորդ անձից ստացել է հեռախոսազանգ-խնդրանք, որպեսզի փոխվարչապետի «մարիխուանայի գործածման» վերաբերյալ նյութը չհրապարակվի կայքէջում: Սրանից էլ Պատասխանողը ողջամտորեն ենթադրել է, որ զանգը կատարվել է փոխվարչապետի ուղղակի կամ անուղղակի միջամտությունից հետո, որովհետև այդ հարցման գոյության մասին իմացել է բացառապես ինքը և հարցման հասցեատերը՝ փոխվարչապետի գրասենյակը: Իսկ 26.10.2018 թվականի հրապարակմանը հաջորդող օրն արդեն «www.armdaily.am» կայքին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը հերքում է տրամադրել, ինչից հետևում է, որ ողջամտորեն հոկտեմբերի 25-26 ընկած մեկ օր ժամանակամիջոցը բավարար է եղել սկզբնական հարցմանն իրենց դիրքորոշումը հայտնելու համար: Պատասխանող կողմը գործել է բարեխղճորեն, իրականացրել է հասարակությանը հետաքրքրող հարցերի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու իր գործառույթը, հայցվորի պատիվը կամ արժանապատվությունը արատավորելու դիտավորություն չի ունեցել:
5) Համաձայն Ազատ խոսքի հարթակ լրատվական հասարակական կազմակերպության 06.06.2019թ. թվագրությամբ տեղեկանքի` Politik.am պատկանում է Ազատ խոսքի հարթակ լրատվական հասարակական կազմակերպությանը: Բորիս Մուրազի Թամոյանը հանդիսանում է Ազատ խոսքի հարթակ լրատվական հասարակական կազմակերպության նախագահ: Բորիս Մուրազի Թամոյանը կազմակերպությունում աշխատում է հասարակական հիմունքներով և չի վարձատրվում:

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վերաքննիչ դատարանը անհրաժեշտ է համարում հիշատակել, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։
(I) Անդրադառնալով բողոք բերողի 1-ին փաստարկին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` սույն օրենսգրքի իմաստով զրպարտությունն անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:
Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ`
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը (տե՛ս ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ըստ հայցի Թաթուլ Մանասերյանի ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ՝ զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին 27.04.2012 թվականի որոշումը):
Վերոգրյալ չափանիշներից 1, 2 և 4-րդ կետերով նախատեսված գործողությունների կատարման ապացուցման բեռը կրում է հայցվորը, իսկ 3-րդ կետով նախատեսվածը՝ պատասխանողը:
Դատարանը 06.05.2019 թվականի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ հետևյալ կերպ է բաշխել ապացուցման բեռը.
Հայցվորը պետք է ապացուցի, որ «Politik.am» էլեկտրոնային կայքում 26.10.2018 թվականին հրապարակված «ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՎԻՆՅԱՆԸ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» վերտառությամբ հոդվածում, նույն լրատվության միջոցում 27.10.2018 թվականին հրապարակված «ԱՎԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է. ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ ՓՈՐՁԱՆՔ Է ԲԵՐԵԼ ՆՐԱ ԳԼԽԻՆ» վերտառությամբ հոդվածում հայցվոր Տիգրան Արմենի Ավինյանին վերաբերող տեղեկատվության մեջ առկա հայցվորի վկայակոչած արատավորող փաստական տվյալները կատարվել են պատասխանող Բորիս Մուրազի Թամոյանի կողմից, դրանք կատարվել են հրապարակայնորեն, դրանք ինչպես են արատավորում հայցվոր Տիգրան Ավինյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը (ինչպես է դա արտահայտվել), ինչպես է արտահայտվել դիտավորությունը:
Պատասխանողի վրա դնել հետևյալ փաստերի ապացուցման պարտականությունը.
-Տեղեկություններն իր կողմից չեն ներկայացվել.
-Տեղեկությունները համապատասխանում են իրականությանը,
-Իր կողմից ձեռնարկվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գործողությունները, այն է՝ դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ՝ պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները:
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ բողոքաբերի այն պնդումը, որ «Սույն գործով 06.05.2019 թվականին տեղի ունեցած դատական նիստում խնդրո առարկա հրապարակման արատավորող բնույթ ունենալու փաստի ապացուցման բեռը դրվել է հայցվոր կողմի վրա»` չի համապատասխանում իրականությանը, քանի որ Դատարանը սահմանել է, որ հայցվորը պետք է ապացուցի, թե այդ տեղեկությունները ինչպես են արատավորել հայցվոր Տիգրան Ավինյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը (ինչպես է դա արտահայտվել): Այս առումով հայցվորը նշել է, որ մարիխուանայի օգտագործումը ոչ միայն անօրինական է, այլև հասարակության կողմից խիստ դատապարտելի, պարսավելի, հատկապես քաղաքական կյանքում էիթկայի պահանջներին հակասող վարքագիծ և պետական պաշտոնյայի կողմից հասարակության նկատմամբ խիստ անհարգալից վերաբերմունք: Նման պայմաններում պետական բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ քննարկվող կեղծ տեղեկատվության տարածումը արատավորում է տվյալ անձի արժանիքները, ի զորու է որոշակիորեն փոխել հասարակության վերաբերմունքը, այդ թվում՝ սոցիալական և քաղաքական գնահատականը, տվյալ անձի և քաղաքական գործչի նկատմամբ: Այդ գործընթացում կեղծ տեղեկատվությունն էլ ավելի սուր ազդեցություն կարող է ունենալ, երբ այն տարածվում է արտահերթ ընտրությունների նախաշեմին, ինչպես կոնկրետ դեպքում է արվել: Հետևաբար տվյալ դեպքում հայցվորը կատարել է Դատարանի կողմից իր վրա դրված փաստի ապացուցման պարտականությունը և Դատարանը թույլ չի տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի նորմերի խախտում:
(II) Անդրադառնալով բողոքաբերի 2-րդ հիմքին՝ տեղեկատվության արտավորող բնույթին, Վերաքննիչ դատարանը արձանագրում է հետևյալը.
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը հռչակում է, որ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդված սահմանում է, որ մարդու արժանապատվությունն անխախտելի է:
Մարդու արժանապատվության մասին նշված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրում, որոնց համաձայն` մարդիկ ծնվում են ազատ և հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով, մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ է արժանապատվությունը:
Պատիվը անձի օբյեկտիվ գնահատականն է՝ անձի նկատմամբ հասարակության վերաբերմունքը որոշող, ինչպես նաև անձի բարոյական և այլ վարկանիշների սոցիալական գնահատականն է:
Արժանապատվությունը անհատի ներքին ինքնագահատականն է, անձնական հատկանիշների ընդունակությունների աշխարհայացքի գիտակցումը:
ՀՀ Վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում անդրադառնալով արատավորող տեղեկություններին նշել է, որ արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը (տե՛ս ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ըստ հայցի Թաթուլ Մանասերյանի ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ՝ զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին 27.04.2012թ. որոշումը):
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը ենթակա է պաշտպանության պետության կողմից: Արժանապատվությունը արատավորող տեղեկությունները գնահատելիս գործ ունենք անձի սուբյեկտիվ ընկալման հետ, թե ինչպես է անձն իրեն պատկերացնում հանրության աչքին: Ինչ վերաբերում է պատվին, ապա դա հանրության օբյեկտիվ գնահատականն է՝ հաշվի առնելով տվյալ անձի բարոյական և սոցիալական նկարագիրը տվյալ հասարակությունում: Հետևաբար երբ առկա է պատիվն ու արժանապատությունը արատավորող տեղեկատվության գնահատման անհրաժեշտություն, դատարանը պետք է այն գնահատի ինչպես սուբյեկտիվ ընկալման, այնպես էլ օբյեկտիվ ընկալման տեսանկյունից:
Բողոք բերողը նշում է, որ ունիվերսալ բարոյականության տեսանկյունից՝ մարիխուանայի օգտագործումը չի կարող դիտարկվել որպես «անբարո» արարք՝ հաշվի առնելով, որ տարբեր քաղաքական գործիչներ մարիխուանա օգտագործելը չեն դիտարկում անբարո: Բացի այդ, մարիխուանա օգտագործելն իրավախախտում չէ: Բողոք բերողը նշել է, որ գործի ելքը կանխորոշող փաստի՝ հրապարակման արատավորող բնույթ ունենալու վերաբերյալ Դատարանի եզրահանգումների մասով վճիռը պատճառաբանված չէ, անգամ չի կարող խոսք գնալ սխալ կամ թերի պատճառաբանության մասին:
Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ Դատարանը վճռի հիմքում դրել է ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ), այնպես էլ ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունները և հանգել հետևության, որ տարածված տեղեկություններն արատավորող են:
Վերաքննիչ դատարանը, օգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վերապահված լիազորությունից` լրացուցիչ պատճառաբանում է Դատարանի վճիռը:
Այսպես, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանը արատավորող է դիտել ոչ թե «մարիխուանա օգտագործելը» արտահայտությունը ենթատեքստից դուրս, այլ իր ամբողջության մեջ: Մասնավորապես, 2018 թվականի հոկտեմբերիի 26-ին politik.am ինտերնետային կայքէջում հրապարակել է «ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՎԻՆՅԱՆԸ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» վերտառությամբ հոդված հետևյալ բովանդակությամբ.
«Նախորդ շաբաթ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կապանում, հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ է նշանակել Հունան Պողոսյանին, որպեսզի մարզով անցնող նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրի։ Փաշինյանի այս հայտարարությունը իրապես բարկացրեց շատերին։ Հասարակության համար անհասկանալի էր, թե այդ ինչ նարկոտրաֆիկի մասին է խոսքը, որի ողնաշարը պետք է կոտրել։
Փաշինյանի այս հայտարարությունը բարկացրել է նաև կառավարության աշխատակիցներին։ Գործադիրի հնաբնակներից մեկը մեզ տեղեկացրեց, որ Փաշինյանի այդ հայտարարությանը չի հավատում, քանի որ եթե նա ցանկանար նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրել, ապա պետք է սկսեր իր կառավարության անդամներից։ Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել: Նրա փոխանցմամբ միջադեպի մասին իմացել է անգամ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը բարկացել է Ավինյանի վրա, բայց չի պատժել: Մեր զրուցակցի համար անհասկանալի էր, ինչի դեմ է պայքարում Փաշինյանը, եթե իր թիմի առանցքային դեմքերը ևս թմրանյութ են օգտագործում:
Տեղեկատվությունը ստուգելու համար մենք նաև հարցում ենք ուղարկել փոխվարչապետ Ավինյանի գրասենյակ և հույս ունենք ստանալ պատասխան: Ավելին, մենք պատրաստ ենք փոխհատուցել փոխվարչապետ Ավինյանի հնարավոր ծախսերը, որպեսզի նա արյան փորձաքննություն անցնի և հրապարակի տվյալները, որպեսզի վերջապես լռեն «Չար լեզուները», քանի որ սա առաջին դեպքը չէ, որ նման խոսակցություններ են շրջանառվում Ավինյանի անվան շուրջ»:
Նույն լրատվության միջոցը հաջորդ օրը` 2018 թվականի հոկտեմբերի 27-ին politik.am ինտերնետային կայքէջում հրապարակում է «ԱՎԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է. ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ ՓՈՐՁԱՆՔ Է ԲԵՐԵԼ ՆՐԱ ԳԼԽԻՆ» վերտառությամբ ևս մեկ հոդված հետևյալ բովանդակությամբ.
«Հոկտեմբերի 26-ին Politik.am գրել էր, որ շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել։ Կայքի փոխանցմամբ միջադեպի մասին իմացել է Նիկոլ Փաշինյանը, սակայն փոխվարչապետին չի պատժել:
Armdaily.am լրատվականին Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ասել է, որ հոդվածն ամբողջովին հերյուրանք է. «Այդպիսի բան տեղի չի ունեցել»: Մեր այն հարցին, թե փոխվարչապետը չի պատրաստվու՞մ պատասխանատվության ենթարկել իրեն վարկաբեղկողներին, Սիսեռյանը պատասխանեց. «Եթե որոշենք որոշակի քայլերի դիմենք, ապա դրա մասին կտեղեկացնենք»:
Հասկանալի է, թե ինչու Սիսեռյանը չի խոսում մեր նկատմամբ դատական հայց ներկայացնելու մասին: Չեն ներկայացնում, քանի որ մեր հրապարակած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և եթե դատական գործը մտնի դատարան, ապա ստիպված կլինի փոխվարչապետ Ավինյանը մեր պահանջով նաև արյան փորձաքննություն անցնել, որից հետո անհնար կլինի հերքել փաստը: Ավինյանի գրասենյակում որոշել են խնդիրն այսպես լղոզել:
Մենք համառորեն պնդում ենք, որպեսզի փոխվարչապետ Ավինյանը դատական հայց ներկայացնի մեր դեմ և խոստանում ենք դա չդիտարկել ճնշում մամուլի վրա: Իսկ եթե չլինի դատական հայց մեր դեմ՝ դա կլինի խոսուն փաստ այն մասին, որ մեր տեղեկությունները ավելի քան ճիշտ էին»:
Բողոք բերողի այն պնդումը, որ «մարիխուանա օգտագործելը» բարոյապես պարսավելի արարք չէ և ոչ էլ` իրավախախտում, հետևաբար չի բավարարում «արատավորում է» չափանիշին, անհիմն է, որովհետև հոդվածի ողջ տրամաբանությունը հանգում է նրան, որ այն բարոյապես պարսավելի արարք է: Հակառակ պարագայում հոդվածում տեղ չէր գտնի այն արտահայտությունը, որ «Վարչապետը բարկացել է նրա վրա, բայց չի պատժել» արտահայտությունը: Հանրության ընկալման տեսակետից ակնհայտ է, որ պատժելի են կամ բարկության արժանի են սխալ, պարսավելի արարքները:
Այն փաստը, որ մարիխուանա օգտագործելն ընդունվում է մի քանի քաղաքական գործիչների կողմից, դեռևս չի նշանակում, որ հայցվորի համար այն չի կարող պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող համարվել, քանի որ ինչպես գործի նյութերից պարզ է դառնում, հայցվորն ինքը երբևէ չի արտահայտվել դրա վերաբերյալ:
Ինչպես նշվել էր` արժանապատվության նսեմացումը անձի սուբյեկտիվ գնահատականն է իր արժանիքներին համահունչ, հետևաբար պետք է գնահատել անձի սուբյեկտիվ վերաբերմունքը, իսկ պատիվը հանրության օբյեկտիվ գնահատականն է: Եթե հանրությունը ճանաչում է Տիգրան Ավինյանին որպես մարիխուանա չօգտագործող, ինչպիսին ներկայանում է հայցվորը, հոդվածը կարդալուց հետո այլ ընկալում կարող է ունենալ, ինչն էլ կարող է հանգեցնել հայցվորի ինչպես սուբյեկտիվ ինքնագնահատականի, այնպես էլ հանրության կողմից օբյեկտիվ գնահատականի նսեմացմանը:
Ինչ վերաբերում է «մարիխուանա օգտագործելը» իրավախախտում լինել-չլինելուն, ապա այն պարտադիր պայման չէ տեղեկությունը արատավորող գնահատելու համար, այլ հնարավոր պայմաններից մեկն է:
Բացի այդ, հոդվածը սկսվում է «նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրել» արտահայտություններով, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ է պարունակում (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը): Այնուհետև հոդվածը վերոգրյալ արտահայտությունը կիրառելով պնդում է կատարում, որ դա պետք է սկսել կառավարության անդամներից և այնուհետև խոսում հայցվորի մարիխուանա օգտագործելու մասին: Թեև մարիխուանա օգտագործելը ինքնուրույն զանցակազմ կամ հանցակազմ չէ, այդուհանդերձ մարիխուանան` որպես չորացրած և չչորացրած ցողունի մնացորդներից, տերևապատ գագաթներից և առանց կենտրոնական ցողունի կանեփի տարբեր տեսակներից պատրաստված խառնուրդ, ներառված է ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմում (ցանկում), որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում արգելվում է: Այն, որ մարիխուանա օգտագործելը ինքնին իրավախախտում չէ` հիմք չէ պնդելու, որ այն բարոյապես պարսավելի չէ` հաշվի առնելով, որ ՀՀ օրենսդրությունն այն դասում է թմրամիջոցների շարքին և բողոք բերողն իր հոդվածում այն կապում է «նարկոտրաֆիկ» եզրււյթի հետ, իսկ «թմրամիջոց» կամ «նարկոտրաֆիկ» բառերն արդեն իսկ հանրության շրջանում բացասական զգացողություններ են առաջացնում, անվստահություն սերմանում, որն ավելի է սաստկանում, երբ այն վերաբերում է երկրի փոխվարչապետին:
Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ Դատարանը ճիշտ է գնահատել հոդվածում տեղ գտած արտահայտությունները որպես արատավորող:
(III) Լրատվամիջոցի բարեխղճության, պրովոկացիայի դիմելու իրավունքի և փոխհատուցման գումարի չափի փաստարկները Վերաքննիչ դատարանը կքննարկի ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակման համաչափության լույսի ներքո:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից..., իսկ 2-րդ մասի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի համաձայն`
(....)3. Սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
(….)
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե`
(....)
2) դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ անձի հեղինակության պաշտպանությունը, որպես Կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանվող երաշխիք, հանգեցնում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակման: Այդ սահմանափակումն արդարացված է, եթե այդպիսի սահմանափակում կամ միջամտություն նախատեսված է օրենքով, հետապնդում է իրավաչափ նպատակ և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ ազատ արտահայտվելու իրավունքը, լինելով հիմնարար իրավունք, իր մեջ ներառում է պարտականություններ և պատասխանատվություն, որոնք վերաբերում են լրատվությանը նույնիսկ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր լուսաբանելիս:
Այս պարտականությունները էական դեր են խաղում, երբ հարցը վերաբերում է այլ անձանց պատվի նսեմացմանը և իրավունքների խախտմանը: Հատուկ հիմքեր են անհրաժեշտ, որպեսզի լրատվական միջոցն ազատվի իր կողից ներկայացվող տվյալները ստուգելու իր պարտականությունից: Արդյոք այդպիսի հիմքեր առկա են, թե ոչ` կախված է զրպարտության աստիճանից և այն հանգամանքից, թե ինչքան վստահելի է լրատվամիջոցի տեղեկատվության աղբյուրը (տե՛ս Pedersen and Baadsgaard v. Denmark [GC], no. 49017/99, ECHR 2004 XI, § 78):
Հեղինակության պաշտպանությունը Կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունք է, որը, սակայն, կիրառելի է այն դեպքում, երբ այդ արեժքներին հասցվող վնասն այնքան էական է, որ խաթարում է անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի իրականացումը: Հետևաբար, այլ անձանց հեղինակության պաշտպանության համար ազատ արտահայտվելու իրավունքի միջամտությունը քննարկելիս պետք է հավասարակշռված գնահատական տալ այս երկու իրավունքներին: Այս երկու իրավունքների հավասարակշռումն ապահովելու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առանձնացրել է հետևյալ չափանիշները.
1) Հասարակական հետաքրքրության առարկա հանդիսացող տեղեկության տարածման ապահովումը.
Այս չափանիշն առաջնային է և վերաբերում է հասարակական հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների տարածումն ապահովելուն: Հասարակական հետաքրքրությունը յուրաքանչյուր դեպքում տարբեր է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ հասարակական հետաքրքրություն են ներկայացնում նաև այն հրապարակումները, որոնք վերաբերում են քաղաքական գործիչներին և իրավախախտումներին, (տե՛ս Nikowitz and Verlagsgruppe News GmbH v. Austria, no.5266/03, § 25, 22 February 2007; Colaço Mestre and SIC – Sociedade Independente de Comunicação, S.A. v. Portugal, nos.11182/03and11319/03, § 28, 26 April 2007):
2) Հոդվածի առարկան և դրանում ներգրավված անձի հայտնիությունը.
Երբ տեղեկությունը վերաբերում է հանրային կամ քաղաքական գործչի, լրատավական միջոցն իրականացնում է «հսկող շան» իր գործառույթը, ինչը կիրառելի չէ մասնավոր անձանց դեպքում: Չնայած հանրային անձի վերաբերյալ հանրային հետաքրքրությունը կարող է ներառել նաև նրա մասնավոր կյանքի մասին տեղեկությունները, սակայն դրանք ոչ մի դեպքում չպետք է վերաբերեն այդ անձի մասնավոր կյանքի մանրամասներին և միակ նպատակ ունենան հանրային հետաքրքրությունը բավարարելու համար (seeVon Hannover, § 65):
3) Նախկինում անձի դրսևորած վարքագիծը.
Անձի վարքագիծը, ում մասին հոդված է գրվել կամ նախկին հրապարակումներն այդ անձ մասին ևս կարևոր հանգամանքներ են:
4) Տեղեկատվությունը ձեռք բերելու եղանակը և դրա հավաստիությունը.
Այս չափանիշը ենթադրում է, որ լրագրողների համար Կոնվենցիայի 10-րդ հոդվածի երաշխիքները կիրառելի են այն պայմանով, որ վերջիններս գործում են բարեխղճորեն և ճիշտ փաստական տվյալների վրա ներկայացնում են վստահելի և ճիշտ տեղեկատվություն (տե՛ս Fressoz and Roire v. France [GC], no. 29183/95, § 54, ECHR 1999-I):
5) Հրապարակման բովանդակությունը, ձևը և հետևանքները.
Քննարկման առարկա է նաև, թե ինչ ձևով է անձը ներկայացված հոդվածում (տե՛ս Wirtschafts-Trend Zeitschriften-Verlagsgesellschaft m.b.H. v.Austria (no.3), nos. 66298/01 and 15653/02, § 47, 13 December 2005): Հոդվածի հրապարակման մասշտաբը, ժամկետը ևս կարող է էական նշանակություն ունենալ:
6) Նշանակված սանկցիայի ծանրության աստիճանը/
Կիրառված սանկցիայի ծանրության աստիճանը ևս պետք է հաշվի առնել, երբ գնահատվում է արտահայտվելու ազատության միջամտության համաչափությունը:
Վերոգրյալ չափանիշները կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.
1-ին և 2-րդ չափանիշների հետ կապված պետք է արձանագրել, որ հայցվոր Տիգրան Ավինյանի վերաբերյալ հոդվածը հանրային հետաքրքրություն ներկայացնող է՝ հաշվի առնելով, որ այն վերաբերում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, և հանրությունը հետաքրքրված է ստանալ վերջինի անձի հետ կապված յուրաքանչյուր տեղեկություն: Միևնույն ժամանակ տեղեկությունն իր բնույթով անձնական չէ, քանի որ հոդվածում նշվել է, որ «Տիգրան Ավինյանն իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի կառավարությունում մարիխուանա է օգտագործել», հետևաբար այն տեղեկություն է հաղորդում, թե ինչով է զբաղվում փոխվարչապետը աշխատանքային ժամին կառավարությունում: Հետևաբար, բողոք բերողը, որպես լրագրող, իրականացրել է հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների հրապարակում:
3-րդ չափանիշի հետ կապված գործի փաստական հանգամանքներից պարզ է դառնում, որ նախկինում հայցվորի վերաբերյալ նման տեղեկություն չի եղել: Այսինքն, հայցվորի՝ մինչև հոդվածի հրապարակումը դրսևորած վարքիագիծը վերջինիս հիմքեր է տալիս ակնկալել պաշտպանել իր հեղինակությունը:
Անդրադառնալով 4-րդ չափանիշին՝ գործի փաստական հանգամանքներից պարզ է դառնում, որ լրատվամիջոցը հղում է կատարում բացառապես «կառավարությունում իր աղբյուրին»՝ առանց բացահայտելու նրա ինքնությունը: Անդրադառնալով լրատվամիջոցի բարեխղճությանը՝ Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ բողոք բերողը հարցում է կատարել պարզելու իր տեղեկատվության հավաստիությունը և սպասել մեկ օր, ու չստանալով պատասխան՝ հրապարակել է տեղեկատվությունը: Մինչդեռ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է հարցմանը պատասխանելու 5-օրյա ժամկետ, հետևաբար բողոք բերողն իր տվյալների հավաստիությունը ճշտելու համար պարտավոր էր սպասել 5-օրյա ժամկետի ավարտին:
Ավելին, ինչպես նշվեց հրապարակմանը հաջորդող օրը նոր հոդված է հրապարակվել, որի հավաստիությունը և ճշմարտացիությունը կրկին չի ապացուցվել բողոք բերողի կողմից: Բացի այդ, բողոք բերողը հենց հոդվածում հղում տալով Armdaily կայքին, որին հայցվորը հերքում է տվել այդ տեղեկատվության հետ կապված` հիմք չի ընդունել և չի հեռացրել հոդվածը: Բողոք բերողի գործողությունների համակցությունը Վերաքննիչ դատարանը չի կարող գնահատել որպես բարեխիղճ, քանի որ տեղեկատվության հավաստիտության վերաբերյալ ապացույցներ և հիմքեր չեն ներկայացվել:
Անդրադառնալով 5-րդ չափանիշին՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հրապարակված հոդվածն ունեցել 12.365 դիտում (1-ին հատոր, գ.թ. 65) politik.am կայքում, այնուհետև այդ հոդվածը տարածվել է տասը այլ լրատվական կայքերով, ինչը վկայում է այն մասին, որ այն լայն մասշտաբով է ներկայացվել և հասանելի եղել մեծ թվով անձանց:
Ինչ վերաբերում է 6-րդ չափանիշին, ապա տվյալ դեպքում Դատարանը, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, սահմանել է հերքման հրապարակում և 1 մլն ՀՀ դրամ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի հոդվածի 8-րդ կետի համաձայն` զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Նույն հոդվածի 11-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ`
1) վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը.
2) վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը:
Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը չպետք է հաշվի առնի վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասը:
ՀՀ Վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրելով, որ «քննարկման առարկա հարցի շրջանակներում գործ ունենք մի կողմից տեղեկատվություն տարածելու և խոսքի ազատության, մյուս կողմից անձի` իր պատվի, արժանապատվության, գործարար համբավի նկատմամբ հարգանք պահանջելու Կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված և երաշխավորված իրավունքների հետ, անհրաժեշտ է համարում նշել, որ փոխհատուցման չափ սահմանելու յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնվի վիրավորանք և զրպարտանք կատարած անձի ֆինանսական վիճակը և բացառվի փոխհատուցման այնպիսի չափերի և ձևերի սահմանումը, որոնք կարող են վճռորոշ նշանակություն ունենալ պատասխանող կողմի համար, առավել ևս, եթե պատասխանող կողմը զանգվածային լրատվության միջոց է` նրա հետագա գործունեությունը շարունակելու առումով»:
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ նաև զրպարտության համար սահմանվող փոխհատուցման ողջամտության հարցին, որը պետք է համաչափ լինի անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասին, և, միաժամանակ, անհարկի ֆինանսական պարտավորություններ չառաջացնի պատասխանողի համար:
Վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ «...Նյութական փոխհատուցում նշանակելու դեպքում անհրաժեշտ է, որ դատարանները մեծ ուշադրություն դարձնեն փոխհատուցվող գումարի չափի սահմանմանը, պատասխանողներից պահանջեն նրանց եկամուտների վերաբերյալ պետական իրավասու մարմիններին ներկայացված ֆինանսական և այլ փաստաթղթեր (օրինակ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին ներկայացված հարկային հաշվետվությունները), հակառակ դեպքում մեծ չափով փոխհատուցումները կարող են ծանր հետևանքներ ունենալ վերջիններիս բնականոն գործունեությունը շարունակելու առումով: Ընդ որում, այս հարցի քննարկման ժամանակ դատարանները պետք է ուշադրություն դարձնեն հայցվոր կողմի` նյութական փոխհատուցման պահանջի վերաբերյալ պատասխանող կողմի ներկայացրած փաստարկներին, որոնք, ըստ էության, պետք է պարունակեն նաև տեղեկություններ իրենց բնականոն գործունեության նկատմամբ պահանջվող փոխհատուցման չափի ֆինանսական ազդեցության վերաբերյալ:
Դրամական փոխհատուցման չափ սահմանելիս դատարանները նախ և առաջ պետք է հաշվի առնեն, թե ինչ միջոցով կամ եղանակով է կատարվել զրպարտությունը կամ վիրավորանքը և ապա վերջիններիս տարածման շրջանակը: Գնահատման առարկա պետք է դառնա օգտագործված միջոցի կամ եղանակի` տեղեկատվության արագ և համընդհանուր տարածման հարցը: Այսպես` զանգվածային լրատվության միջոցներով կատարված հրապարակումների տարածումը շատ ավելի արագ է, քան եթե հրապարակումն արվեր անձանց փոքրաթիվ խմբի շրջանակում: Միաժամանակ պետք է հաշվի առնել նաև տեղեկատվությունը տարածելու շրջանակը: Զանգվածային լրատվության միջոցները, որոնք գործում են տեղական մակարդակում (մարզ, քաղաք), ունեն ավելի փոքր տարածման շրջանակ, քան հանրապետության ամբողջ տարածքով հեռարձակվող և տարածվող լրատվամիջոցները:...»
Ամփոփելով նշվածը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանները պետք է փորձեն գործում առկա ապացույցների գնահատմամբ և վերը նշված միջազգային փաստաթղթերի լույսի ներքո մինչև նյութական փոխհատուցում սահմանելը քննարկման առարկա դարձնել խախտված իրավունքների վերականգնման օրենքով նախատեսված այլ միջոցների կիրառման հնարավորությունը, որը զանգվածային լրատվության միջոցների դեպքում չի խոչընդոտի նրանց հետագա բնականոն գործունեությանը` միաժամանակ բացառելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումը: (տե՛ս ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ըստ հայցի Վանո Եղիազարյանի ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջների մասին 27.04.2012 թվականի որոշումը):
ՀՀ Սահմանադրական դատարանի 15.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշմամբ արձանագրել է հետևյալը
«9. Վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունը` անկախ դրա բնույթից ու չափից, հանդիսանում է միջամտություն անձի արտահայտվելու ազատությանը: Նման ձևով արտահայտվելու ազատությանը միջամտության և այդ միջամտությամբ հետապնդվող իրավաչափ նպատակի (տվյալ դեպքում` անձի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու նպատակի) միջև արդարացի հավասարակշռությունը պայմանավորող գործոն է, ի թիվս այլնի, վիրավորանքի կամ զրպարտության համար սահմանվող պատասխանատվության համաչափությունն անձի պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասին: Այս առնչությամբ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը պահանջում է, որպեսզի վիրավորանքի կամ զրպարտության համար սահմանվող փոխհատուցումը համաչափության ողջամիտ հարաբերակցություն ունենա անձի հեղինակությանը պատճառված վնասի հետ:
(....), օրենսդիրը բոլորովին այլ իրավահարաբերության հարթություն է տեղափոխել զրպարտության կամ վիրավորանքի հետևանքով պատճառված գույքային վնասի խնդիրը և դատարաններին իմպերատիվ պահանջ է ներկայացնում` այն հաշվի չառնել վիճարկվող հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով նախատեսված դեպքերում փոխհատուցման չափը սահմանելիս (մաս 11): (....) Օրենսդիրը վիճարկվող հոդվածի 11-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով իրավակիրառողից պահանջում է նաև փոխհատուցման չափը սահմանելիս հաշվի առնել վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը, ինչպես նաև վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը: Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գույքային դրությունը հաշվի առնելու պահանջը, մասնավորապես, ենթադրում է.
- հաշվի առնել պատասխանողի եկամուտների չափը,
-թույլ չտալ պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար:
Այդ նպատակով է, որ օրենսդրի կողմից ոչ թե փոխհատուցման որևէ որոշակի չափ է սահմանվել, այլ նախատեսվել է մինչև որոշակի մեծություն, որպեսզի գործի հանգամանքներից ելնելով դատարանը կոնկրետացնի փոխհատուցում կիրառելու ենթակա չափը:
(....) Ինչ վերաբերում է փոխհատուցման` վիճարկվող հոդվածով սահմանված առավելագույն չափին, ապա սահմանադրական դատարանն ընդգծելով, որ կոնկրետ չափի սահմանումն օրենսդրի հայեցողության շրջանակներում է, միաժամանակ հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` Զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ 2007թ. հոկտեմբերի 4-ի թիվ 1577(2007) բանաձևի առաջարկը` սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով այնպես, որպեսզի չվտանգվի պատասխանատու մամուլի կենսունակությունը, նպատակահարմար է համարում օրենսդրի կողմից քննարկելու առավելագույն սահմանի վերանայումը` նվազեցման միտումով, որպեսզի այն գործնականում բացառի արտահայտվելու ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակումը: Նման եզրահանգումը պայմանավորված է ոչ միայն իրավակիրառական պրակտիկայում տեղ գտած միտումներով, այլև այն իրողությամբ, որ Հայաստանում փոխհատուցման վերին սահմանի և բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի հարաբերակցությունն ավելի մեծ է, քան Եվրախորհրդի անդամ որոշ երկրներում, որոնք որդեգրեցին վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման մոտեցումը: Ի դեպ, այդ երկրներում նույնպես, պրակտիկ փորձից ելնելով, օրենսդրական նոր հստակեցումներն օրակարգի հարց են դարձել:
(....):
Անդրադառնալով վիճարկվող հոդվածով կարգավորվող հարաբերությունների շրջանակներում անձին իրավական պատասխանատվության ենթարկելու և դրա իրավական հետևանքների սահմանադրաիրավական որոշակիությանը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոթվարկյալ հանգամանքներն իրենց բնույթով հետապնդում են ողջամիտ և սահմանադրաիրավական նպատակ, քանի որ կոչված են երաշխավորելու.
- պատասխանատվության անխուսափելիությունը խոսքի ազատության անիրավաչափ չարաշահման դրսևորումների դեպքում,
- դատական քննության շրջանակներում պարտավորեցնում են հաշվի առնել իրավաբանորեն գնահատման ենթակա արարքի կատարման հանգամանքները, եղանակը, մեղավոր անձի գույքային դրությունը, ինչպես նաև այդ արարքի արդյունքում հասցված վնասի բնույթն ու չափը:
Միաժամանակ, սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող հոդվածի 11-րդ մասի դրույթների կիրառման խնդրում գործը քննող դատարանի հայեցողության շրջանակները բացարձակ չեն և սահմանափակված են հետևյալ նախապայմաններով.
- եթե անձը զրպարտվել կամ նրան վիրավորանք է հասցվել զանգվածային լրատվության միջոցի օգտագործմամբ, ապա խնդրի իրավական լուծումը պետք է երաշխավորվի խոսքի ազատության իրավունքի իրավաչափ իրացման սահմաններում,
- զրպարտության կամ վիրավորանքի համար սահմանված վնասի փոխհատուցումը պետք է լինի ողջամտորեն համաչափ՝ անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված վնասի համեմատ,
- կոնկրետ վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունից ելնելով դատական կարգով նյութական փոխհատուցման չափի սահմանման դեպքում պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, որ իր մեծությամբ այն չհանգեցնի մեղավոր անձի սնանկության կամ էականորեն չխաթարի նրա բնականոն գործունեությունը»:
«11.ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության 14, 27, 43 և 47-րդ /1-ին մաս/ հոդվածների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հիշյալ և մի շարք այլ վճիռների հիման վրա ձևավորված նախադեպային իրավունքի, այս ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 և 1087.1-րդ հոդվածների, «Զանգվածային լրատվության մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների նորմերի համադրված վերլուծությունից հետևում է. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 և 1087.1-րդ հոդվածների դրույթների` իրենց սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան կիրառումը երաշխավորելու համար անհրաժեշտ է իրավակիրառական պրակտիկայում հաշվի առնել միջազգային իրավական հետևյալ սկզբունքային մոտեցումները.
-նկատի ունենալով, որ զրպարտությանն առնչվող գործերով առաջանում է արտահայտվելու ազատության իրավունքի նկատմամբ սահմանափակում կիրառելը գնահատելու խնդիր, իրավակիրառողները պարտավոր են հաշվի առնել, որ արտահայտվելու ազատության իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է սահմանված լինի օրենքով, ծառայի իրավաչափ շահ պաշտպանելու նպատակին և լինի անհրաժեշտ տվյալ շահն ապահովելու համար,
(....)- «զրպարտություն» և «վիրավորանք» եզրույթները պետք է դիտարկել դիտավորության, անձին անվանարկելու մտադրության առկայության համատեքստում,
(....)- արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձևերը։ Նյութական փոխհատուցումը պետք է սահմանափակվի զրպարտության ենթարկված անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված անմիջական վնասը հատուցելով, և նշանակվի միայն այն դեպքերում, երբ ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար,
- վնասի փոխհատուցման իրավաչափությունը որոշելիս պատասխանողի սահմանափակ միջոցները պետք է դիտվեն որպես գործոն, հաշվի առնվի պատասխանողի եկամուտների չափը, չսահմանվի պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար,
(....)- հաշվի առնելով, որ հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց կամ քաղաքական գործիչների պարագայում հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ հրապարակումներն օգտվում են առավելագույն պաշտպանությունից` հայցվորի նման կարգավիճակը չի կարող մեկնաբանվել ի վնաս պատասխանողի` փոխհատուցման չափը որոշելիս,
(....)- անհրաժեշտ է հաշվի առնել, թե հայցվորի համբավին ու պատվին հասցրած վնասը մեղմելու համար արդյո՞ք հայցվել և օգտագործվել են արտադատական հատուցման ձևերը, այդ թվում` կամավոր կամ ինքնակարգավորման մեխանիզմները, (....):»
ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՀՀ Սահմանադրական դատարանի վերը նշված դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը ՝ Վերաքննիչ դատարանը գալիս է ամփոփիչ եզրակացության, որ Դատարանը ճիշտ է գնահատել բողոք բերողի գործողությունները որպես զրպարտչական, քանի որ ինչպես արդեն քննարկվեց, առկա էին զրպարտությանը ներկայացվող չափանիշները և չկային դրանք բացառող հանգամանքները: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ Դատարանի կողմից ոչ նյութական վնասի հատուցումը սահմանափակում է բողոք բերողի ազատ արտահայտվելու իրավունքը, որը, սակայն, միտված է պաշտպանելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը զրպարտությունից: Հետևաբար նման սահմանափակումը օրինական է և հետապնդում է իրավաչափ նպատակ: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափանիշները հաշվի առնելով և հավասարակշռելով 2 հիմնարար իրավունքները, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ նյութական վնասի հատուցման չափ նախատեսելն ունի նաև կանխարգելիչ գործառույթ, գտնում է, որ Դատարանի եզրահանգումն այս մասով ևս իրավաչափ է, ընդ որում Դատարանը 1 մլն ՀՀ դրամ փոխհատուցման չափ սահմանելիս հաշվի է առել և հատկապես գնահատել այն հանգամանքը որ բողոք բերողը աշխատում է հասարակական հիմունքներով: Վերաքննիչ դատարանն ավելորդ չի համարում նաև նշել, որ վիճարկվող հոդվածում բողոքաբերը նշել է, որ «Հասկանալի է, թե ինչու Սիսեռյանը չի խոսում մեր նկատմամբ դատական հայց ներկայացնելու մասին: Չեն ներկայացնում, քանի որ մեր հրապարակած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, և եթե դատական գործը մտնի դատարան, ապա ստիպված կլինի փոխվարչապետ Ավինյանը մեր պահանջով նաև արյան փորձաքննություն անցնել, որից հետո անհնար կլինի հերքել փաստը: Ավինյանի գրասենյակում որոշել են խնդիրն այսպես լղոզել:
Մենք համառորեն պնդում ենք, որպեսզի փոխվարչապետ Ավինյանը դատական հայց ներկայացնի մեր դեմ և խոստանում ենք դա չդիտարկել ճնշում մամուլի վրա: Իսկ եթե չլինի դատական հայց մեր դեմ՝ դա կլինի խոսուն փաստ այն մասին, որ մեր տեղեկությունները ավելի քան ճիշտ էին»: Այսինքն նշված բովանդակությունից ակնհայտ է, որ բողոքաբերը ավելի քան համոզված է եղել հրապարակած տեղեկատվությունը «իրականությանը համապատասխանելու» հարցում և արդյունքում հրապարակմանը հաջորդող օրը նոր հոդված է հրապարակել, և հենց հոդվածում հղում տալով Armdaily կայքին, որին հայցվորը հերքում է տվել այդ տեղեկատվության հետ կապված` հիմք չի ընդունել և չի հեռացրել հոդվածը:
Վերը նշվածների հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգում է ամփոփիչ հետևության, որ վերաքննիչ բողոքում բերված պնդումներն ու փաստարկները չեն ծառայում Դատարանին վերագրված դատական սխալների առկայությունն արձանագրելու բողոք բերած անձի նպատակին, ուստի վերաքննիչ բողոքը բավարարվել չի կարող: Հետևաբար, անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված լիազորությունը («Վռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` վճիռը թողնելով անփոփոխ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած վճիռը թերի կամ սխալ է հիմնավորված կամ պատճառաբանված, վերաքննիչ դատարանը հիմնավորում կամ պատճառաբանում է անփոփոխ թողնված վճիռը.»):
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը վերոգրյալով լրացուցիչ պատճառաբանել է անփոփոխ թողնված դատական ակտը:
5. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն գլխի կանոններին համապատասխան:
Տվյալ դեպքում՝ նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքի համար պետական տուրքը վճարված է, իսկ վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ և 381-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

ՈՐՈՇԵՑ
1. Բորիս Թամոյանի վերաքննիչ բողոքը մերժել։ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՎԴ/2874/02/18 քաղաքացիական գործով 03.07.2019 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով՝ ՀՀ վճռաբեկ դատարան։

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ`
Ա.ԽԱՌԱՏՅԱՆ Ս.ԹՈՐՈՍՅԱՆ Ն.ԲԱՐՍ
Դատական ակտի ամսաթիվը: 21-11-2019
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): 0
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ԱՄՆ դոլլար):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (Եվրո):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ՌԴ ռուբլի):
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 10-12-2019
Գործի արխիվացում    
Ամսաթիվ: 10-12-2019
Էջերի քանակ: 1-115,2-203
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է: 09-01-2020
Ուր: Վճռաբեկ
Գրության համարը:
Այլ նշումներ:
Բողոքարկվել է    
Բողոքարկվել է: Ըստ էության լուծող դատական ակտը
Ամսաթիվ: 23-12-2019
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ԱՎԴ/2874/02/18
Վճռաբեկ
Ստացվել է վճռաբեկ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 20-12-2019
Բողոքի համարը: Բ-5210
Ում կողմից է բերվել բողոքը: Պատասխանող
Բողոք բերող անձը
ԱնունԲորիս   
ԱզգանունԹամոյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Բողոքարկվող դատական ակտը:Ըստ հայցի՝ Տիգրան Արմենի Ավինյանի ընդդեմ Բորիս Մուրազի Թամոյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջների մասին:
Բողոքը ստացվել է: Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ
Կայացվել է որոշում: Բողոքը վերադարձվել է սխալները շտկելու համար
Որոշման ամսաթիվ: 05-02-2020
Որոշման բովանդակություն:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/2874/02/18 Քաղաքացիական գործ թիվ
ԱՎԴ/2874/02/18
2020թ.
Նախագահող դատավոր`
Դատավորներ` Ա. Խառատրյան
Ս. Թորոսյան
Ն. Բարսեղյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<05>> փետրվարի 2020թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
զեկուցող Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

քննելով ըստ հայցի Տիգրան Ավինյանի ընդդեմ Բորիս Թամոյանի` պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.11.2019 թվականի որոշման դեմ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին Բորիս Թամոյանի միջնորդությունը և վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դիմելով դատարան` Տիգրան Ավինյանը պահանջել է Բորիս Թամոյանից բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ` որպես պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում և պարտավորեցնել Բորիս Թամոյանին հրապարակայնորեն հերքելու զրպարտություն համարվող փաստացի տվյալները:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Բալյան) (այսուհետ` Դատարան) 03.07.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է. <<Պարտավորեցնել Բորիս Մուրազի Թամոյանին` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքելու 2018թ. հոկտեմբերի 26-ին www.politik.am ինտերնետային կայքում <<ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՎԻՆՅԱՆԸ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ>> վերտառությամբ հրապարակված հոդվածում և 2018թ. հոկտեմբերի 27-ին www.politik.am ինտերնետային կայքում <<ԱՎԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է. ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ ՓՈՐՁԱՆՔ Է ԲԵՐԵԼ ՆՐԱ ԳԼԽԻՆ>> վերտառությամբ հրապարկված հոդվածում քննարկված արատավորող փաստական տվյալների առկայությունը` տեղադրելով այդ նյութը նաև <<Պոլիտիկ>> անվանումն ունեցող լրատվության միջոցի ինտերնետային կայքում (www.politik.am)` <<Հերքում>> խորագրի ներքո այնպես, որ հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափը ու տեuակը չզիջի նշված հոդվածում հրապարակված տեղեկատվությանը: Պատասխանող Բորիս Մուրազի Թամոյանից հօգուտ հայցվոր Տիգրան Արմենի Ավինյանի որպես զրպարտության համար փոխհատուցում բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ>>:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.11.2019 թվականի որոշմամբ Բորիս Թամոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.07.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բորիս Թամոյանը և պահանջել է <<բեկանել Վերաքննիչ դատարանի 21.11.2019 թվականի որոշումը>>: Միաժամանակ ներկայացրել է միջնորդություն` պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին:
Վճռաբեկ դատարանը, քննելով բողոք բերած անձի միջնորդությունը` պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին, ինչպես նաև վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, գտնում է, որ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը ենթակա է մերժման, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին, (...), դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքում պետք է նշվի` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:
Սույն գործով բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում չի նշել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածով սահմանված համապատասխան հիմքերը և դրանց հիմնավորումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքին կցվում են նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը, (…): Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վճռաբեկ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը: (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են <<Պետական տուրքի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով:
<<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի <<ա>> ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար` դրամական պահանջի գործերով հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից: Նույն կետի <<բ>> ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար` ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով:
Վճռաբեկ բողոք ներկայացնելու համար գանձվող պետական տուրքի չափը որոշվում է ըստ բողոքարկվող գործով քննության առարկա պահանջների բնույթի, քանակի և բողոքարկման ծավալի: Տվյալ դեպքում բողոք բերած անձը, վճռաբեկ բողոքին չկցելով օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարված լինելը հավաստող փաստաթուղթը, միջնորդել է հետաձգել պետական տուրքի վճարումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են <<Պետական տուրքի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով։
<<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի <<դ>> կետի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում:
<<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի <<գ>> կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել` դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:
Վերոգրյալ իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ դատարանի կողմից պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու միակ հիմքը միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրությունն է, որը նրան օբյեկտիվորեն հնարավորություն չի տալիս կատարելու նախատեսված դատական ծախսը: Ընդ որում` միջնորդություն ներկայացնող անձը պարտավոր է ներկայացնել թույլատրելի, վերաբերելի և բավարար ապացույցներ հաստատելու համար իր գույքային վիճակի անկարողությունը պետական տուրք վճարելու վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև բողոք բերած անձը միջնորդել է կիրառել պետական տուրքի գծով արտոնություն, սակայն չի հիմնավորել այն, ինչպես նաև միջնորդությանը կից չի ներկայացրել գույքային դրությունը հիմնավորող որևէ ապացույց, որը բավարար հիմք կհանդիսանար պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու համար, ուստի միջնորդությունը ենթակա է մերժման:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման, քանի որ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին, ինչպես նաև դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ Վճռաբեկ դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` բողոքում առկա թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար անհրաժեշտ է սահմանել հնգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ, 393-րդ և 395-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Բորիս Թամոյանի` պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժել:
2. Վերադարձնել թիվ ԱՎԴ/2874/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.11.2019 թվականի որոշման դեմ Բորիս Թամոյանի բերած վճռաբեկ բողոքը:
3. Սույն որոշմամբ նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանել հնգօրյա ժամկետ` որոշումը ստանալու պահից:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Զեկուցող Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
Սահմանված ժամկետում կրկին է ներկայացվել:
Բողոքի հերթական համարը:
Որոշումը ուղարկվել է կողմերին: 26-02-2020
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 15-01-2020
Գործը ստացվել է: Քաղաքացիական վերաքննիչ
Այլ նշումներ:2 հատոր
Զեկուցող դատավոր    
Ամսաթիվ: 15-01-2020
Զեկուցող դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն: Արտակ Հակոբի Բարսեղյան
Գործի առաքում    
Գործի առաքման ամսաթիվը: 27-03-2020
Դատարան: Արարատի և Վայոց Ձորի մարզ
Էջերի քանակ: 3 հատոր, 1հ.-115թ., 2հ.-203թ., 3հ.-32թ.:
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       18 Մարտ 2023

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան