Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԿԴ3/0207/02/14

Վիճակագրական տողի համար: 11.1

Հայցվոր

<<Գազպրոմ Արմենիա>> ՓԲԸ

Պատասխանող

<<Լուսակերտի Բիոգազ Փլանթ>> ՓԲԸ

Դատավոր

Եղվարդ:

Գագիկ Զենիկի Հեբոյան

Քաղաքացիական վերաքննիչ:

Լևոն Վաղարշակի Գրիգորյան

Պահանջ: դեբիտորական պարտքի բռնագանձման մասին

  • Նիստեր
  • Ակտեր
  • Եղվարդ
  • Քաղաքացիական վերաքննիչ

Քաղաքացիական գործ` Թիվ ԿԴ3/0207/02/14
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

09 հունիսի 2014թ. ք. Եղվարդ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ` ԴԱՏԱՎՈՐ Գ. ՀԵԲՈՅԱՆԻ
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` Լ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ`
ՀԱՅՑՎՈՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Հ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ի /ՀՎՀՀ 00046317, պետ. գր. 11.060.01739/ ընդդեմ ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Դատավարական նախապատմությունը.

Հայցվորը դիմել է դատարան 16.04.2014թ-ին:
Հայցը վարույթ է ընդունվել 17.04.2014թ-ին:
Պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:
Գործը քննվել է առանց ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222 գլխի կանոնների:

2. Հայցվորի դիրքորոշումը.

Դիմելով դատարան` հայցվորը հայտնել է, որ ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ի և ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ի միջև 18.04.2008թ. կնքվել է բնական գազի մատակարարման թիվ 06004086468 պայմանագիրը, որով հայցվորը բնական գազ է մատակարարել պատասխանող ընկերությանը: Սակայն պատասխանողը, չկատարելով պայմանագրային պարտավորությունները, 01.04.2014թ. դրությամբ պարտք է մնացել 3.183.949 ՀՀ դրամ, որից 2.984.019 ՀՀ դրամը` մատակարարված բնական գազի գումար, 199.930 ՀՀ դրամը` հաշվարկված տույժի գումար, ինչը հաստատվում է 01.03.2014թ. կազմված փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով:
Հայցվորը, որպես հայցի իրավական հիմնավորում, վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 556-րդ, 559-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածը, ՙԷներգետիկայի մասին՚ ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը:
Վերոգրյալի հիման վրա խնդրել է ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ից հօգուտ ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ի բռնագանձել 3.183.949 ՀՀ դրամ, որից 2.984.019 ՀՀ դրամը` մատակարարված բնական գազի գումար, 199.930 ՀՀ դրամը` հաշվարկված տույժի գումար, ինչպես նաև 63.680 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Դատական նիստի ժամանակ հայցվորի ներկայացուցիչ Հ. Ավետիսյանը պնդեց հայցը և խնդրեց այն բավարարել:

3. Պատասխանողի դիրքորոշումը.

Դատարանին անհայտ և անհարգելի պատճառով պատասխանողը դատական նիստին չի ներկայացել, չնայած ծանուցվել էր պատշաճ կարգով:
Դատարանն որոշեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածով սահմանված կարգով գործի քննությունը շարունակել պատասխանողի բացակայությամբ:

ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

1. Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը.

1.1 ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ի և ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ի միջև 18.04.2008թ. կնքվել է բնական գազի մատակարարման թիվ 06004086468 պայմանագիրը, որով հայցվորը բնական գազ է մատակարարել պատասխանող ընկերությանը, ինչը հաստատվում է 18.04.2008թ. կնքված բնական գազի մատակարարման թիվ 06004086468 պայմանագրով:
1.2 ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ն, չկատարելով պայմանագրային պարտավորությունները, 01.04.2014թ. դրությամբ պարտք է մնացել 3.183.949 ՀՀ դրամ, որից 2.984.019 ՀՀ դրամը` մատակարարված բնական գազի գումար, 199.930 ՀՀ դրամը` հաշվարկված տույժի գումար, ինչը հաստատվում է 01.03.2014թ. կազմված փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով և ապրանքների մատակարարման հարկային թիվ Ա3732460405 հաշվով:
1.3 Համաձայն 14.04.2014թ. տրված թիվ 47 վճարման հանձնարարականի` հայցվորը վճարել է 63.680 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:

2. Կիրառելի իրավունք /իրավական հիմքերը/.

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի` ՙ1. Պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն էª վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից՚:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի` ՙՊարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան՚:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 348-րդ հոդվածի 1-ին մասի` ՙՊարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել և դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի՚:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի` ՙՊարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը՚:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 556-րդ հոդվածի` ՙ1. Աբոնենտը վճարում է էներգիայի հաշվման տվյալներին համապատասխան իր փաստացի ընդունած էներգիայի քանակի համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ: 2. Էներգիայի համար վճարի հաշվարկման կարգը սահմանվում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ:՚:
Համաձայն ՙԷներգետիկայի մասին՚ ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի` ՙ1. Սպառողին էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարումը (ծառայությունների մատուցումը) կատարվում է մատակարարման պայմանագրի համաձայն, որով մատակարարը պարտավորվում է այդ պայմանագրով, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մատակարարել էներգիա, բնական գազ, իսկ սպառողը` ընդունել դա և վճարել դրա համար: 2. Էներգամատակարարման և գազամատակարարման պայմանագրերով սահմանվում են մատակարարման (սպառման) պայմաններն օրենքներին, այլ իրավական ակտերին և մատակարարման ու օգտագործման կանոններին համապատասխան: 3. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետևանքով հասցված վնասը փոխհատուցվում է խախտողի կողմից` օրենքով սահմանված կարգով: Պայմանագրերի կատարման հսկողությունն իրականացնում են միայն պայմանագրային կողմերը:՚:

3. Իրավական խնդիրը.

Հայցվոր կողմը խնդրել է ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ից հօգուտ ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ի բռնագանձել 3.183.949 ՀՀ դրամ, որից 2.984.019 ՀՀ դրամը` մատակարարված բնական գազի գումար, 199.930 ՀՀ դրամը` հաշվարկված տույժի գումար, ինչպես նաև 63.680 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Արդյո±ք հայցվոր կողմն իրավունք ունի պահանջել ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ից հօգուտ ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ի բռնագանձել 3.183.949 ՀՀ դրամ, որից 2.984.019 ՀՀ դրամը` մատակարարված բնական գազի գումար, 199.930 ՀՀ դրամը` հաշվարկված տույժի գումար, ինչպես նաև 63.680 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

4. Վերլուծություն.

Դատարանը, լսելով հայցվորի ներկայացուցչին, հետազոտելով հայցադիմումը, դրան կից ներկայացված փաստաթղթերը, և յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա, հանգում է այն հետևության, որ վերոհիշյալ ապացույցներով հայցապահանջը հիմնավորված է, բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 348-րդ, 408-րդ, 556-րդ հոդվածների, ՙԷներգետիկայի մասին՚ ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջներից և ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
Դատարանը հաստատված համարեց այն փաստական հանգամանքը, որ ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ի և ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ի միջև 18.04.2008թ. կնքվել է բնական գազի մատակարարման թիվ 06004086468 պայմանագիրը, որով հայցվորը բնական գազ է մատակարարել պատասխանող ընկերությանը, ինչը հաստատվում է 18.04.2008թ. կնքված բնական գազի մատակարարման թիվ 06004086468 պայմանագրով:
ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ն, չկատարելով պայմանագրային պարտավորությունները, 01.04.2014թ. դրությամբ պարտք է մնացել 3.183.949 ՀՀ դրամ, որից 2.984.019 ՀՀ դրամը` մատակարարված բնական գազի գումար, 199.930 ՀՀ դրամը` հաշվարկված տույժի գումար, ինչը հաստատվում է 01.03.2014թ. կազմված փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով և ապրանքների մատակարարման հարկային թիվ Ա3732460405 հաշվով:
Դատարանը, քննության առնելով դատական ծախսերի հարցը, գտնում է, որ ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ից հօգուտ ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ի պետք է բռնագանձել 63.680 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Առաջնորդվելով վերոգրյալ պատճառաբանությամբ և ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ, 134-րդ հոդվածներով դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Հայցապահանջը բավարարել: ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ից հօգուտ ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ի բռնագանձել 3.183.949 ՀՀ դրամ, որից 2.984.019 ՀՀ դրամը` մատակարարված բնական գազի գումար, 199.930 ՀՀ դրամը` հաշվարկված տույժի գումար:
ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ից հօգուտ ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ի բռնագանձել 63.680 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Քաղաքացիական գործով կիրառված հայցի ապահովման միջոցները պահպանել մինչև վճռի կատարումը:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցովª պարտապանի հաշվին:
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ Քաղաքացիական Վերաքննիչ դատարան 1 /մեկ/ ամսյա ժամկետում:

Դ Ա Տ Ա Վ Ո Ր Գ. ՀԵԲՈՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0207/02/14

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանի վճիռ
Նախագահող դատավոր` Գ. Հեբոյան

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան),

Նախագահությամբ դատավոր` Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Դատավորներ` Գ. ՄԱՏԻՆՅԱՆԻ Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

2014 թվականի սեպտեմբերի 04-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲ ընկերության կողմից բերված վերաքննիչ բողոքը ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 2014 թվականի հունիսի 09-ի թիվ ԿԴ3/0207/02/14 վճռի դեմ, կայացված քաղաքացիական գործով ըստ հայցի` «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության ընդդեմ «Լուսակերտի Բիոգազ Փլանթ» ՓԲ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը (այսուհետ նաև` հայցվոր) հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲ ընկերության (այսուհետ նաև` պատասխանող), խնդրելով պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 3.183.949 դրամ, որպես մատակարարված բնական գազի, դրա համար ժամանակին չվճարելու հետևանքով հաշվարկված տույժի գումար, ինչպես նաև բռնագանձել դատական ծախսերը:
Դատարանի վճռով հայցը բավարարվել է:
Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել պատասխանողը, որի պատասխան է ներկայացրել հայցվորը:
Վերաքննիչ դատարանը 2014 թվականի օգոստոսի 08-ին որոշում է կայացրել բողոքը վարույթ ընդունելու մասին:

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 348-րդ, 408-րդ, 556-րդ հոդվածները, ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենքի 41-րդ հոդվածի պահանջները, որոնք չպետք է կիրառեր և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Հայցվորը ներկայացված հայցադիմումի իրավական հիմքերում նշել է միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը, հետևաբար Դատարանն իր նախաձեռնությամբ իրավունք չուներ լրացնելու հայցի իրավական հիմքերը:
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի պահանջները, ներքոնշյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
Այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից:
Դատարանը վճռի հիմքում դրել է փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, որին պատասխանող կողմը չի ծանոթացել և այն ստորագրվել է միայն հայցվորի կողմից: Հետևաբար նշված ապացույցը չի կարող դրվել սույն գործով վճռի հիմքում, քանի որ այն թույլատրելի ապացույց չէ, այլապես ցանկացած միակողմանի ստորագրված փաստաթուղթ կարելի է ներկայացնել Դատարան և նշել, որ այն հանդիսանում է փոխադարձ հաշվարկների ակտ:
Հայցվորը պահանջել է բռնագանձել տույժեր, իսկ Դատարանը բավարարել է այդ պահանջը հիմքում դնելով միայն չստորագրված և նույնիսկ պատասխանողին չներկայացված փոխադարձ հաշվարկների ակտը, որը վերաբերելի ապացույց չէ: Որևէ այլ տույժերի հաշվարկ հայցվորը չի ներկայացրել, հետևաբար այդ մասով վճիռը ևս ենթակա է ամբողջությամբ մերժման:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ կետի` դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:
Նույնիսկ Դատարանն իր նախաձեռնությամբ չի նշել որևէ իրավական հիմք տույժերի մասով հայցը բավարարելու համար: Հետևաբար այդ մասով վճիռն օրինական չէ:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:
Դատարանի կողմից թույլ տրված խախտումներն ազդել են քննարկվող վեճի ելքի վրա, քանի որ հակառակ պարագայում, եթե Դատարանն իր նախաձեռնությամբ չկիրառեր իրավական նորմերը, այլ դրանք ներկայացվեին հայցվորի կողմից, պատասխանողը հնարավորություն կունենար ծանոթանալու հայցապահանջի հիմքում ընկած իրավակաև հիմքերին, և կներկայացներ համապատասխան հայցադիմումի պատասխան:
Բացի այդ Դատարանը հայցի հիմքում դնելով միակողմ ստորագրված փաստաթուղթը միանշանակ թույլ է տվել դատավարական խախտում, որի հետևանքով բավարարել է տույժեր բռնագանձելու հայցվորի պահանջը, առավել ևս, որ որևէ իրավական հիմք այդ պահանջի մասով նշված չի եղել հայցում:
Խնդրել է բեկանել վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

2.1 Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները
«Լուսակերտի Բիոգազ Փլանթ» ՓԲԸ-ն 2013 թվականի նոյեմբեր ամսին սպառել է 26.550 խմ բնական գազ` 2.984.474 դրամ արժողությամբ: Սակայն, չկատարելով պայմանգրային պարտավորությունները, չի կատարել համապատասխան վճարումները: Համաձայն ՀՀ Հանրային ծառայությունները կարագավորող հանձնաժողովի 08.07.2005թ. թիվ 95-Ն որոշման 6.6 կետի` դադարեցվել է պատասխանողի գազամատակարարումը: Պատասխանողի վերաքննիչ բողոքում հիշատակված տույժը հաշվարկվել է բնական գազի մատակարարման (մատակարար-ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդ) պայամանգրի 9.2 կետով, համաձայն որի` սահմանված վճարման ժամկետը խախտելու դեպքում Մատակարարն իրավունք ունի պահանջել Բաժանորդից վճարելու տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ժամանակին չվճարված գումարի 0.1%-ի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի 10%- ը, կատարվել է 199.930 դրամի չափով տույժի հաշվարկում: Վերոհիշյալ գումարներր դատական կարգով բռնագանձելու համար ս. թ. մարտ ամսին պատասխանողին մի քանի անգամ ներկայացվել է համապատասխան փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ, սակայն վերջինս կամայականորեն հրաժարվել է այն ստորագրել և կնքել:
16.04.2014 թվականին դեբիտորական պարտքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում է ներկայացվել Դատարան: Նշանակվել է դատաքննություն, սակայն պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել և դատական նիստին չի ներկայացել:
Հայացադիմումում որպես իրավական հիմք նշվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 556-րդ, 559-րդ հոդվածները, ինչպես նաև ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենքի 41-րդ հոդվածը: Պատասխանողի հետ նախկինում եղել է կնքված փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ առ` 01.12.2013 թվականը, ինչպես նաև ապրանքների մատակարարման 12.12.2013 թվականին թիվ Ա 3732460405 հարկային հաշիվը, որի լուսապատճեն ներկայացված է եղել Դատարան: Պատասխանողին համապատասխան ծանուցումներով տեղյակ է պահվել դեբիտորական պարտքը չվճարելու հետևանքների մասին: Բացի այդ 30.01.2014 թվականին վճարման կարգադրություն արձակելու մասին դիմում է հանձնվել Դատարան, սակայն Պատասխանողն առանց, որևէ հիմնավորման առարկություն է ներկայացրել բանավոր պատասխանելով. «Դրամական միջոցներ չունենք, ժամանակ շահելու համար ենք ներկայացրել»: Որից հետո նոր կազմվել է համապատասխան հայցադիմում և ներկայացվել Դատարան:
Խնդրել է մերժել վերաքննիչ բողոքը:

3. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
Կողմերի միջև 18.04.2008 թվականին կնքվել է բնական գազի մատակարարման թիվ 06004086468 պայմանագիրը, որի համաձայն` հայցվորը բնական գազ է մատակարարել պատասխանողին, որը սպառված գազի դիմաց պատշաճ վճարումներ չի կատարել և դրա հետևանքով նրա մոտ 01.04.2014 թվականի դրությամբ առաջացել է պարտավորություն` 3.183.949 դրամի չափով, որից 2.984.019 դրամը` մատակարարված բնական գազի գումար, 199.930 դրամը` հաշվարկված տույժի գումար` համաձայն պայմանագրի 9.2 կետով, համաձայն որի` սահմանված վճարման ժամկետը խախտելու դեպքում Մատակարարն իրավունք ունի պահանջել Բաժանորդից վճարելու տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ժամանակին չվճարված գումարի 0.1%-ի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի 10%-ը:

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վերաքննիչ բողոքը դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում` Վերաքննիչ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
Նույն օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 348-րդ հոդվածի 1-ին մասի` պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել և դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Համաձայն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի` սպառողին էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարումը (ծառայությունների մատուցումը) կատարվում է մատակարարման պայմանագրի համաձայն, որով մատակարարը պարտավորվում է այդ պայմանագրով, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մատակարարել էներգիա, բնական գազ, իսկ սպառողը` ընդունել դա և վճարել դրա համար:
Էներգամատակարարման և գազամատակարարման պայմանագրերով սահմանվում են մատակարարման (սպառման) պայմաններն օրենքներին, այլ իրավական ակտերին և մատակարարման ու օգտագործման կանոններին համապատասխան:
Պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետևանքով հասցված վնասը փոխհատուցվում է խախտողի կողմից` օրենքով սահմանված կարգով:
Տվյալ դեպքում պատասխանողը չի վիճարկել սույն գործի դատաքննությամբ հիմնավորված այն հանգամանքը, որ կողմերի միջև 18.04.2008 թվականին կնքվել է բնական գազի մատակարարման թիվ 06004086468 պայմանագիր, որի համաձայն` հայցվորը բնական գազ է մատակարարել պատասխանողին: Համաձայն պայմանագրի 9.2 կետի` սահմանված վճարման ժամկետը խախտելու դեպքում Մատակարարն իրավունք ունի պահանջել Բաժանորդից վճարելու տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ժամանակին չվճարված գումարի 0.1%-ի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի 10%-ը:
Միևնույն ժամանակ պատասխանողը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, չի ներկայացրել ապացույցներ հիմնավորող այն փաստը, որ նա սպառված գազի համար կատարել է համապատասխան վճարումներ, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի հետևությունն այն մասին, որ 01.04.2014 թվականի դրությամբ պատասխանողի կողմից սպառված 26.550 խմ գազի համար (1խմ-ի արժեքն է`93.67 դրամ) պատշաճ վճարումներ չեն կատարվել և դրա հետևանքով առաջացել է ` 3.183.949 դրամի չափով պարտավորություն, որից 2.984.019 դրամը` մատակարարված բնական գազի գումար, 199.930 դրամը` հաշվարկված տույժի գումար, որն էլ ենթակա է բռնագանձման, միանգամայն իրավաչափ է, քանի որ այդ եզրահանգումն հիմնավորվել է վերը նշված ապացույցներով հաստատված փաստական հանգամանքներով:
Վերոնշյալի հիմնավորմամբ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքերը բավարար չեն վճիռը բեկանելու համար, ուստի այն պետք է թողնել օրինական ուժի մեջ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգվել էր և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲ ընկերությունից հօգուտ պետական բյուջե պետք է բռնագանձել 95.518 դրամ, որպես պետական տուրք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ և 221-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վերաքննիչ բողոքը մերժել: ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 09.06.2014 թվականի թիվ ԿԴ3/0207/02/14 քաղաքացիական գործով կայացրած վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲ ընկերությունից հօգուտ պետական բյուջե բռնագանձել 95.518 դրամ, որպես պետական տուրք:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ`
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Գ. ՄԱՏԻՆՅԱՆ Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ

Ծանոթություն` սույն որոշումը մտել է օրինական ուժի մեջ:
Նախագահող դատավոր՝ Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դատական Գործ N: ԿԴ3/0207/02/14
Դատական Գործ N: ԿԴ3/0207/02/14
Եղվարդ
Նոր քաղաքացիական գործ
Հայցադիմումը /դիմումը/ ստացվել է: 16-04-2014
Հայցվոր/դիմող
Անվանում:<<Գազպրոմ Արմենիա>> ՓԲԸ   
Հասցե:ք.Աբովյան, Սևանի 16   
ՀՎՀՀ:00046317
Պատասխանող
Անվանում:<<Լուսակերտի Բիոգազ Փլանթ>> ՓԲԸ   
Հասցե:Կոտայքի մարզ, գ.Նոր-Գեղի   
ՀՎՀՀ:03309933
Ինքնուրույն պահանջ ներկայացնող:
3-րդ անձ
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Պահանջ: դեբիտորական պարտքի բռնագանձման մասին
Հիմնական պահանջի վիճակագրության տողի համարը: 11.1
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Լրացուցիչ պահանջի վիճակագրության տողի համարը:
Ստացման կարգը: Առաջին անգամ
Այլ նշումներ:
Մակագրել
Ամսաթիվ: 16-04-2014
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Եղվարդ
Դատավորի անուն: Գագիկ Զենիկի Հեբոյան
Դատավոր
Դատարանի անվանում: Եղվարդ
Դատավորի անուն:   
Այլ նշումներ:
Պետական տուրք
Անդորրագիրը դատարան ներկայացնելու ամսաթիվը: 16-04-2014
Վճարված պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 63680
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ
Որոշման ամսաթիվ: 17-04-2014
Այլ նշումներ:
Հայցի ապահովում
Ներկայացվել է միջնորդություն: Ապահովում կիրառելու
Բավ/մերժ: Բավարարվել է
Որոշման ամսաթիվ: 17-04-2014
Տրվել է կատարողական թերթ:
Հայցի ապահովման միջոցները: Գույքի դրամական միջոցների վրա արգելանք դնելը
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ:
Որոշման բովանդակություն: Քաղաքացիական գործ`
ԿԴ3/0207/02/14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

17.04.2014թ. ք.Եղվարդ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Հեբոյանս` ուսումնասիրելով վարույթիս տակ գտնվող քաղ. գործն ըստ հայցի ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ի ընդդեմ ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ -ն հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Միաժամանակ միջնորդել է որպես հայցի ապահովման միջոց, հայցագնի չափով, արգելանք դնել պատասխանողի գույքի և դրամական միջոցների վրա, պատճառաբանելով, որ հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը:
Դատարանը գտնում է, որ հայցվորի պահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման:
Վերը շարադրվածի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-99, 144 հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Միջնորդությունը բավարարել: Արգելանք դնել պատասխանող ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ի գույքի և դրամական միջոցների վրա հայցագնի` 3.183.949 /երեք միլիոն հարյուր ութսուներեք հազար ինը հարյուր քառասունինը/ ՀՀ դրամի չափով:
Որոշման կատարումը հանձնարարել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությանը:
Դատարանի որոշումը ենթակա է անհապաղ կատարման:

Դ Ա Տ Ա Վ Ո Ր Գ. ՀԵԲՈՅԱՆ
Նշանակվել է դատաքննություն
Դատաքննության ամսաթիվ: 26-05-2014
Ծանուցագիրը ուղարկվել է: 17-04-2014
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համար: 2
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն
Դատաքննության ամսաթիվ: 09-06-2014
Ծանուցագիրը ուղարկվել է: 26-05-2014
Ժամ: 10:20
Նիստերի դահլիճի համար: 2
Նշանակվել է: Վճիռ/որոշում հրապարակելու օր
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Հայցի/հակընդդեմ հայցի լուծումը
Հայցի լուծման ամսաթիվ: 09-06-2014
Հայցի լուծումը: Բավարարվել է
Հոդված
Հոդված345
Հոդված
Հոդված347
Հոդված
Հոդված408
Հոդված
Հոդված556
Հակընդդեմ հայցի լուծումը:
Հակընդդեմ հայցի լուծման ամսաթիվ:
Այլ նշումներ:
Օրենսգիրք: Քաղաքացիական օրենսգիրք
Դատական ակտ
Դատական ակտ (վճիռ, որոշում): Քաղաքացիական գործ` Թիվ ԿԴ3/0207/02/14
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

09 հունիսի 2014թ. ք. Եղվարդ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ` ԴԱՏԱՎՈՐ Գ. ՀԵԲՈՅԱՆԻ
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` Լ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ`
ՀԱՅՑՎՈՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Հ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ի /ՀՎՀՀ 00046317, պետ. գր. 11.060.01739/ ընդդեմ ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Դատավարական նախապատմությունը.

Հայցվորը դիմել է դատարան 16.04.2014թ-ին:
Հայցը վարույթ է ընդունվել 17.04.2014թ-ին:
Պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:
Գործը քննվել է առանց ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222 գլխի կանոնների:

2. Հայցվորի դիրքորոշումը.

Դիմելով դատարան` հայցվորը հայտնել է, որ ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ի և ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ի միջև 18.04.2008թ. կնքվել է բնական գազի մատակարարման թիվ 06004086468 պայմանագիրը, որով հայցվորը բնական գազ է մատակարարել պատասխանող ընկերությանը: Սակայն պատասխանողը, չկատարելով պայմանագրային պարտավորությունները, 01.04.2014թ. դրությամբ պարտք է մնացել 3.183.949 ՀՀ դրամ, որից 2.984.019 ՀՀ դրամը` մատակարարված բնական գազի գումար, 199.930 ՀՀ դրամը` հաշվարկված տույժի գումար, ինչը հաստատվում է 01.03.2014թ. կազմված փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով:
Հայցվորը, որպես հայցի իրավական հիմնավորում, վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 556-րդ, 559-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածը, ՙԷներգետիկայի մասին՚ ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը:
Վերոգրյալի հիման վրա խնդրել է ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ից հօգուտ ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ի բռնագանձել 3.183.949 ՀՀ դրամ, որից 2.984.019 ՀՀ դրամը` մատակարարված բնական գազի գումար, 199.930 ՀՀ դրամը` հաշվարկված տույժի գումար, ինչպես նաև 63.680 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Դատական նիստի ժամանակ հայցվորի ներկայացուցիչ Հ. Ավետիսյանը պնդեց հայցը և խնդրեց այն բավարարել:

3. Պատասխանողի դիրքորոշումը.

Պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:
Դատարանին անհայտ և անհարգելի պատճառով պատասխանողը դատական նիստին չի ներկայացել, չնայած ծանուցվել էր պատշաճ կարգով:
Դատարանն որոշեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածով սահմանված կարգով գործի քննությունը շարունակել պատասխանողի բացակայությամբ:

ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

1. Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը.

1.1 ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ի և ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ի միջև 18.04.2008թ. կնքվել է բնական գազի մատակարարման թիվ 06004086468 պայմանագիրը, որով հայցվորը բնական գազ է մատակարարել պատասխանող ընկերությանը, ինչը հաստատվում է 18.04.2008թ. կնքված բնական գազի մատակարարման թիվ 06004086468 պայմանագրով:
1.2 ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ն, չկատարելով պայմանագրային պարտավորությունները, 01.04.2014թ. դրությամբ պարտք է մնացել 3.183.949 ՀՀ դրամ, որից 2.984.019 ՀՀ դրամը` մատակարարված բնական գազի գումար, 199.930 ՀՀ դրամը` հաշվարկված տույժի գումար, ինչը հաստատվում է 01.03.2014թ. կազմված փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով և ապրանքների մատակարարման հարկային թիվ Ա3732460405 հաշվով:
1.3 Համաձայն 14.04.2014թ. տրված թիվ 47 վճարման հանձնարարականի` հայցվորը վճարել է 63.680 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:

2. Կիրառելի իրավունք /իրավական հիմքերը/.

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի` ՙ1. Պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն էª վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից՚:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի` ՙՊարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան՚:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 348-րդ հոդվածի 1-ին մասի` ՙՊարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել և դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի՚:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի` ՙՊարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը՚:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 556-րդ հոդվածի` ՙ1. Աբոնենտը վճարում է էներգիայի հաշվման տվյալներին համապատասխան իր փաստացի ընդունած էներգիայի քանակի համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ: 2. Էներգիայի համար վճարի հաշվարկման կարգը սահմանվում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ:՚:
Համաձայն ՙԷներգետիկայի մասին՚ ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի` ՙ1. Սպառողին էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարումը (ծառայությունների մատուցումը) կատարվում է մատակարարման պայմանագրի համաձայն, որով մատակարարը պարտավորվում է այդ պայմանագրով, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մատակարարել էներգիա, բնական գազ, իսկ սպառողը` ընդունել դա և վճարել դրա համար: 2. Էներգամատակարարման և գազամատակարարման պայմանագրերով սահմանվում են մատակարարման (սպառման) պայմաններն օրենքներին, այլ իրավական ակտերին և մատակարարման ու օգտագործման կանոններին համապատասխան: 3. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետևանքով հասցված վնասը փոխհատուցվում է խախտողի կողմից` օրենքով սահմանված կարգով: Պայմանագրերի կատարման հսկողությունն իրականացնում են միայն պայմանագրային կողմերը:՚:

3. Իրավական խնդիրը.

Հայցվոր կողմը խնդրել է ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ից հօգուտ ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ի բռնագանձել 3.183.949 ՀՀ դրամ, որից 2.984.019 ՀՀ դրամը` մատակարարված բնական գազի գումար, 199.930 ՀՀ դրամը` հաշվարկված տույժի գումար, ինչպես նաև 63.680 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Արդյո±ք հայցվոր կողմն իրավունք ունի պահանջել ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ից հօգուտ ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ի բռնագանձել 3.183.949 ՀՀ դրամ, որից 2.984.019 ՀՀ դրամը` մատակարարված բնական գազի գումար, 199.930 ՀՀ դրամը` հաշվարկված տույժի գումար, ինչպես նաև 63.680 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

4. Վերլուծություն.

Դատարանը, լսելով հայցվորի ներկայացուցչին, հետազոտելով հայցադիմումը, դրան կից ներկայացված փաստաթղթերը, և յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա, հանգում է այն հետևության, որ վերոհիշյալ ապացույցներով հայցապահանջը հիմնավորված է, բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 348-րդ, 408-րդ, 556-րդ հոդվածների, ՙԷներգետիկայի մասին՚ ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջներից և ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
Դատարանը հաստատված համարեց այն փաստական հանգամանքը, որ ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ի և ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ի միջև 18.04.2008թ. կնքվել է բնական գազի մատակարարման թիվ 06004086468 պայմանագիրը, որով հայցվորը բնական գազ է մատակարարել պատասխանող ընկերությանը, ինչը հաստատվում է 18.04.2008թ. կնքված բնական գազի մատակարարման թիվ 06004086468 պայմանագրով:
ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ն, չկատարելով պայմանագրային պարտավորությունները, 01.04.2014թ. դրությամբ պարտք է մնացել 3.183.949 ՀՀ դրամ, որից 2.984.019 ՀՀ դրամը` մատակարարված բնական գազի գումար, 199.930 ՀՀ դրամը` հաշվարկված տույժի գումար, ինչը հաստատվում է 01.03.2014թ. կազմված փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով և ապրանքների մատակարարման հարկային թիվ Ա3732460405 հաշվով:
Դատարանը, քննության առնելով դատական ծախսերի հարցը, գտնում է, որ ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ից հօգուտ ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ի պետք է բռնագանձել 63.680 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Առաջնորդվելով վերոգրյալ պատճառաբանությամբ և ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ, 134-րդ հոդվածներով դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Հայցապահանջը բավարարել: ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ից հօգուտ ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ի բռնագանձել 3.183.949 ՀՀ դրամ, որից 2.984.019 ՀՀ դրամը` մատակարարված բնական գազի գումար, 199.930 ՀՀ դրամը` հաշվարկված տույժի գումար:
ՙԼուսակերտի Բիոգազ Փլանթ՚ ՓԲԸ-ից հօգուտ ՙԳազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ-ի բռնագանձել 63.680 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Քաղաքացիական գործով կիրառված հայցի ապահովման միջոցները պահպանել մինչև վճռի կատարումը:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցովª պարտապանի հաշվին:
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ Քաղաքացիական Վերաքննիչ դատարան 1 /մեկ/ ամսյա ժամկետում:

Դ Ա Տ Ա Վ Ո Ր Գ. ՀԵԲՈՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 09-06-2014
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 0
Այլ նշումներ:
Վճիռը մտել է օրինական ուժի մեջ
Ամսաթիվ: 10-07-2014
Այլ նշումներ:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 14-07-2014
Էջերի քանակը: 37
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործը, որոշումը ուղարկվել է
Ամսաթիվ: 14-07-2014
Էջերի քանակը: 37
Գործին կից նյութերը:
Որ դատարան է ուղարկվել: Քաղաքացիական վերաքննիչ
Ուր է ուղարկվել:
Ելքի գրության համար: ԴԴ-23-Ե-1222/14
Գործը բողոքարկվել է
Ամսաթիվ: 17-07-2014
Գործը ստացվել է (դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո,...)
Ամսաթիվ: 27-10-2014
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ
Ամսաթիվ: 31-10-2014
Էջերի քանակը: 118
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ԿԴ3/0207/02/14
Քաղաքացիական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք
Բողոքի ստացման ամսաթիվ: 11-07-2014
Պետական տուրք: 0
Բողոքարկվող դատական ակտը:
Գործի համարը:
Այլ նշումներ:
Բողոքը ստացվել է: Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ
Ում կողմից է բերվել բողոքը: Պատասխանողի ներկայացուցիչ
Բողոք բերող անձը
Անվանում:Լուսակերտի Բիոգազ Փլանթ ՓԲԸ ներկ Արմեն Հարությունյան   
Հասցե:ք Երևան Սայաթ Նովա 21ա-48   
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Գործը ստացվել է
Ամսաթիվ: 17-07-2014
Վիճակագրական տողի համարը: 11.1
Գործի համարը:
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): 37
Գործը ստացվել է: Կոտայքի մարզ
Այլ նշումներ:
Մակագրել
Ամսաթիվ: 18-07-2014
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Լևոն Վաղարշակի Գրիգորյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Արմեն Էդուարդի Թումանյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Գոհար Կառլենի Մատինյան
Այլ նշումներ:
Վերաքննիչ բողոքը վերադարձվել է թերությունները վերացնելու համար
Որոշման ամսաթիվ: 21-07-2014
Ժամկետ:
Որոշման հիմքը
Հոդված210       Մաս 4
Որոշման բովանդակություն: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0207/02/14

ՈՐՈՇՈՒՄ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21.07.2014թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ`Վերաքննիչ դատարան) հետևյալ կազմով

Նախագահող դատավոր` Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դատավորներ ` Գ. ՄԱՏԻՆՅԱՆ
Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ

քննելով ըստ հայցի` «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության ընդդեմ «Լուսակերտի Բիոգազ Փլանթ» ՓԲ ընկերության (այսուհետ նաև` Պատասխանող)` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով կայացված Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 09.06.2014 թվականի թիվ ԿԴ3/0207/02/14 վճռի դեմ Պատասխանողի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

Դատարանի 09.06.2014 թվականի թիվ ԿԴ3/0207/02/14 վճռի դեմ 09.07.2014 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել Պատասխանողի ներկայացուցիչը: Գործը դատական կազմին հանձնվել է 18.07.2014 թվականին:
Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով ներկայացված վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը, գտնում է, որ վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման, նկատի ունենալով, որ այն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջին, քանի որ բողոքին կցված չէ օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ, 213-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Դատարանի 09.06.2014 թվականի թիվ ԿԴ3/0207/02/14 վճռի դեմ Պատասխանողի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձնել:
2. Բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացնելու դեպքում բողոքը կհամարվի դատարանում ընդունված:
3. Որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում:

Նախագահող դատավոր` Դատավոր` Դատավոր`
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Գ. ՄԱՏԻՆՅԱՆ Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ
Այլ նշումներ:
Կրկին ներկայացվել է բողոք
Բողոքի ստացման ամսաթիվը: 05-08-2014
Կազմի փոփոխություն
Ամսաթիվ: 06-08-2014
Փոփոխության հիմքը: Այլ
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Լևոն Վաղարշակի Գրիգորյան
Այլ նշումներ: 28.08.2014թ-ին կազմի փոփոխություն՝ Լ.Գրիգորյան, Գ.Մատինյան, Ա.Թումանյան կազմով /հիմք՝զեկուցագիր/
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Գոհար Կառլենի Մատինյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Իսկուհի Համբարձումի Վարդանյան
Ընդունվել է վարույթ
Երբ: 08-08-2014
Որոշումը ուղարկվել է կողմերին: 08-08-2014
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ
Ամսաթիվ: 28-08-2014
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 11:10
Նիստերի դահլիճի համարը: 323
Այլ:
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական նիստ
Ամսաթիվ: 04-09-2014
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 10:50
Նիստերի դահլիճի համարը: 323
Այլ: հրապարակում
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Վերաքննիչ բողոքը մերժվել է ամբողջությամբ` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ
Ամսաթիվ: 04-09-2014
Անփոփոխ թողնված դատական ակտ: Պատճառաբանվել է
Այլ նշումներ:
Դատական ակտ
Դատական ակտ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0207/02/14

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանի վճիռ
Նախագահող դատավոր` Գ. Հեբոյան

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան),

Նախագահությամբ դատավոր` Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Դատավորներ` Գ. ՄԱՏԻՆՅԱՆԻ Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

2014 թվականի սեպտեմբերի 04-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲ ընկերության կողմից բերված վերաքննիչ բողոքը ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 2014 թվականի հունիսի 09-ի թիվ ԿԴ3/0207/02/14 վճռի դեմ, կայացված քաղաքացիական գործով ըստ հայցի` «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության ընդդեմ «Լուսակերտի Բիոգազ Փլանթ» ՓԲ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը (այսուհետ նաև` հայցվոր) հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲ ընկերության (այսուհետ նաև` պատասխանող), խնդրելով պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 3.183.949 դրամ, որպես մատակարարված բնական գազի, դրա համար ժամանակին չվճարելու հետևանքով հաշվարկված տույժի գումար, ինչպես նաև բռնագանձել դատական ծախսերը:
Դատարանի վճռով հայցը բավարարվել է:
Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել պատասխանողը, որի պատասխան է ներկայացրել հայցվորը:
Վերաքննիչ դատարանը 2014 թվականի օգոստոսի 08-ին որոշում է կայացրել բողոքը վարույթ ընդունելու մասին:

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 348-րդ, 408-րդ, 556-րդ հոդվածները, ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենքի 41-րդ հոդվածի պահանջները, որոնք չպետք է կիրառեր և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Հայցվորը ներկայացված հայցադիմումի իրավական հիմքերում նշել է միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը, հետևաբար Դատարանն իր նախաձեռնությամբ իրավունք չուներ լրացնելու հայցի իրավական հիմքերը:
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի պահանջները, ներքոնշյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
Այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից:
Դատարանը վճռի հիմքում դրել է փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, որին պատասխանող կողմը չի ծանոթացել և այն ստորագրվել է միայն հայցվորի կողմից: Հետևաբար նշված ապացույցը չի կարող դրվել սույն գործով վճռի հիմքում, քանի որ այն թույլատրելի ապացույց չէ, այլապես ցանկացած միակողմանի ստորագրված փաստաթուղթ կարելի է ներկայացնել Դատարան և նշել, որ այն հանդիսանում է փոխադարձ հաշվարկների ակտ:
Հայցվորը պահանջել է բռնագանձել տույժեր, իսկ Դատարանը բավարարել է այդ պահանջը հիմքում դնելով միայն չստորագրված և նույնիսկ պատասխանողին չներկայացված փոխադարձ հաշվարկների ակտը, որը վերաբերելի ապացույց չէ: Որևէ այլ տույժերի հաշվարկ հայցվորը չի ներկայացրել, հետևաբար այդ մասով վճիռը ևս ենթակա է ամբողջությամբ մերժման:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ կետի` դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:
Նույնիսկ Դատարանն իր նախաձեռնությամբ չի նշել որևէ իրավական հիմք տույժերի մասով հայցը բավարարելու համար: Հետևաբար այդ մասով վճիռն օրինական չէ:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:
Դատարանի կողմից թույլ տրված խախտումներն ազդել են քննարկվող վեճի ելքի վրա, քանի որ հակառակ պարագայում, եթե Դատարանն իր նախաձեռնությամբ չկիրառեր իրավական նորմերը, այլ դրանք ներկայացվեին հայցվորի կողմից, պատասխանողը հնարավորություն կունենար ծանոթանալու հայցապահանջի հիմքում ընկած իրավակաև հիմքերին, և կներկայացներ համապատասխան հայցադիմումի պատասխան:
Բացի այդ Դատարանը հայցի հիմքում դնելով միակողմ ստորագրված փաստաթուղթը միանշանակ թույլ է տվել դատավարական խախտում, որի հետևանքով բավարարել է տույժեր բռնագանձելու հայցվորի պահանջը, առավել ևս, որ որևէ իրավական հիմք այդ պահանջի մասով նշված չի եղել հայցում:
Խնդրել է բեկանել վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

2.1 Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները
«Լուսակերտի Բիոգազ Փլանթ» ՓԲԸ-ն 2013 թվականի նոյեմբեր ամսին սպառել է 26.550 խմ բնական գազ` 2.984.474 դրամ արժողությամբ: Սակայն, չկատարելով պայմանգրային պարտավորությունները, չի կատարել համապատասխան վճարումները: Համաձայն ՀՀ Հանրային ծառայությունները կարագավորող հանձնաժողովի 08.07.2005թ. թիվ 95-Ն որոշման 6.6 կետի` դադարեցվել է պատասխանողի գազամատակարարումը: Պատասխանողի վերաքննիչ բողոքում հիշատակված տույժը հաշվարկվել է բնական գազի մատակարարման (մատակարար-ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդ) պայամանգրի 9.2 կետով, համաձայն որի` սահմանված վճարման ժամկետը խախտելու դեպքում Մատակարարն իրավունք ունի պահանջել Բաժանորդից վճարելու տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ժամանակին չվճարված գումարի 0.1%-ի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի 10%- ը, կատարվել է 199.930 դրամի չափով տույժի հաշվարկում: Վերոհիշյալ գումարներր դատական կարգով բռնագանձելու համար ս. թ. մարտ ամսին պատասխանողին մի քանի անգամ ներկայացվել է համապատասխան փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ, սակայն վերջինս կամայականորեն հրաժարվել է այն ստորագրել և կնքել:
16.04.2014 թվականին դեբիտորական պարտքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում է ներկայացվել Դատարան: Նշանակվել է դատաքննություն, սակայն պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել և դատական նիստին չի ներկայացել:
Հայացադիմումում որպես իրավական հիմք նշվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 556-րդ, 559-րդ հոդվածները, ինչպես նաև ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենքի 41-րդ հոդվածը: Պատասխանողի հետ նախկինում եղել է կնքված փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ առ` 01.12.2013 թվականը, ինչպես նաև ապրանքների մատակարարման 12.12.2013 թվականին թիվ Ա 3732460405 հարկային հաշիվը, որի լուսապատճեն ներկայացված է եղել Դատարան: Պատասխանողին համապատասխան ծանուցումներով տեղյակ է պահվել դեբիտորական պարտքը չվճարելու հետևանքների մասին: Բացի այդ 30.01.2014 թվականին վճարման կարգադրություն արձակելու մասին դիմում է հանձնվել Դատարան, սակայն Պատասխանողն առանց, որևէ հիմնավորման առարկություն է ներկայացրել բանավոր պատասխանելով. «Դրամական միջոցներ չունենք, ժամանակ շահելու համար ենք ներկայացրել»: Որից հետո նոր կազմվել է համապատասխան հայցադիմում և ներկայացվել Դատարան:
Խնդրել է մերժել վերաքննիչ բողոքը:

3. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
Կողմերի միջև 18.04.2008 թվականին կնքվել է բնական գազի մատակարարման թիվ 06004086468 պայմանագիրը, որի համաձայն` հայցվորը բնական գազ է մատակարարել պատասխանողին, որը սպառված գազի դիմաց պատշաճ վճարումներ չի կատարել և դրա հետևանքով նրա մոտ 01.04.2014 թվականի դրությամբ առաջացել է պարտավորություն` 3.183.949 դրամի չափով, որից 2.984.019 դրամը` մատակարարված բնական գազի գումար, 199.930 դրամը` հաշվարկված տույժի գումար` համաձայն պայմանագրի 9.2 կետով, համաձայն որի` սահմանված վճարման ժամկետը խախտելու դեպքում Մատակարարն իրավունք ունի պահանջել Բաժանորդից վճարելու տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ժամանակին չվճարված գումարի 0.1%-ի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի 10%-ը:

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վերաքննիչ բողոքը դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում` Վերաքննիչ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
Նույն օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 348-րդ հոդվածի 1-ին մասի` պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել և դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Համաձայն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի` սպառողին էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարումը (ծառայությունների մատուցումը) կատարվում է մատակարարման պայմանագրի համաձայն, որով մատակարարը պարտավորվում է այդ պայմանագրով, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մատակարարել էներգիա, բնական գազ, իսկ սպառողը` ընդունել դա և վճարել դրա համար:
Էներգամատակարարման և գազամատակարարման պայմանագրերով սահմանվում են մատակարարման (սպառման) պայմաններն օրենքներին, այլ իրավական ակտերին և մատակարարման ու օգտագործման կանոններին համապատասխան:
Պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետևանքով հասցված վնասը փոխհատուցվում է խախտողի կողմից` օրենքով սահմանված կարգով:
Տվյալ դեպքում պատասխանողը չի վիճարկել սույն գործի դատաքննությամբ հիմնավորված այն հանգամանքը, որ կողմերի միջև 18.04.2008 թվականին կնքվել է բնական գազի մատակարարման թիվ 06004086468 պայմանագիր, որի համաձայն` հայցվորը բնական գազ է մատակարարել պատասխանողին: Համաձայն պայմանագրի 9.2 կետի` սահմանված վճարման ժամկետը խախտելու դեպքում Մատակարարն իրավունք ունի պահանջել Բաժանորդից վճարելու տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ժամանակին չվճարված գումարի 0.1%-ի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի 10%-ը:
Միևնույն ժամանակ պատասխանողը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, չի ներկայացրել ապացույցներ հիմնավորող այն փաստը, որ նա սպառված գազի համար կատարել է համապատասխան վճարումներ, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի հետևությունն այն մասին, որ 01.04.2014 թվականի դրությամբ պատասխանողի կողմից սպառված 26.550 խմ գազի համար (1խմ-ի արժեքն է`93.67 դրամ) պատշաճ վճարումներ չեն կատարվել և դրա հետևանքով առաջացել է ` 3.183.949 դրամի չափով պարտավորություն, որից 2.984.019 դրամը` մատակարարված բնական գազի գումար, 199.930 դրամը` հաշվարկված տույժի գումար, որն էլ ենթակա է բռնագանձման, միանգամայն իրավաչափ է, քանի որ այդ եզրահանգումն հիմնավորվել է վերը նշված ապացույցներով հաստատված փաստական հանգամանքներով:
Վերոնշյալի հիմնավորմամբ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքերը բավարար չեն վճիռը բեկանելու համար, ուստի այն պետք է թողնել օրինական ուժի մեջ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգվել էր և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲ ընկերությունից հօգուտ պետական բյուջե պետք է բռնագանձել 95.518 դրամ, որպես պետական տուրք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ և 221-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վերաքննիչ բողոքը մերժել: ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 09.06.2014 թվականի թիվ ԿԴ3/0207/02/14 քաղաքացիական գործով կայացրած վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲ ընկերությունից հօգուտ պետական բյուջե բռնագանձել 95.518 դրամ, որպես պետական տուրք:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ`
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Գ. ՄԱՏԻՆՅԱՆ Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ

Ծանոթություն` սույն որոշումը մտել է օրինական ուժի մեջ:
Նախագահող դատավոր՝ Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 04-09-2014
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): 95518
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ԱՄՆ դոլլար):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (Եվրո):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ՌԴ ռուբլի):
Գործը հանձնվել է գրասենյակ
Ամսաթիվ: 26-09-2014
Գործի արխիվացում
Ամսաթիվ: 26-09-2014
Էջերի քանակ: 113
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է: 20-10-2014
Ուր: Կոտայքի մարզ
Գրության համարը:
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ԿԴ3/0207/02/14
Կոտայքի մարզ
Գործը ստացվել է (դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո,...)
Ամսաթիվ: 23-10-2014
Այլ նշումներ:
Գործն ուղարկվել է (նստավայր/մարզկենտրոն)
Ամսաթիվ: 23-10-2014
Ուր: Եղվարդ
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       08 Հոկտեմբեր 2018

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան