Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԿԴ3/0050/02/11

Վիճակագրական տողի համար: 11.1

Հայցվոր

Օլ Թեքնոլոջի /Այլանդ/ Լիմիթեդ Ընկերություն

Պատասխանող

Լուսակերտի Տոհմային թռչնաբուծական տոհմային ֆաբրիկա ՍՊԸ

Դատավոր

Եղվարդ:

Գագիկ Զենիկի Հեբոյան

Չարենցավան:

Էդգար Ռազմիկի Սեդրակյան

Քաղաքացիական վերաքննիչ:

Տիգրան Սահակյան
Արսեն Սամվելի Մկրտչյան

Վճռաբեկ:

Վարուժան Սամսոնի Աբելյան

Պահանջ: գումարի բռնագանձման պահանջի մասին

  • Նիստեր
  • Ակտեր
  • Եղվարդ
  • Չարենցավան
  • Քաղաքացիական վերաքննիչ

Քաղաքացիական գործ` Թիվ ԿԴ3/0050/02/11

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

15 հունիսի 2012թ. ք. Եղվարդ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ` ԴԱՏԱՎՈՐ Գ. ՀԵԲՈՅԱՆԻ
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` Զ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ`
ՀԱՅՑՎՈՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ` Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ` Ի. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի ՙՕլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ՚ ընկերության ընդդեմ ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի ընդդեմ ՙՕլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ՚ ընկերության` համաձայնագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Դատավարական նախապատմությունը.

Հայցվոր ՙՕլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ՚ ընկերության ներկայացուցիչ Վ. Հարությունյանը դիմել է դատարան 10.03.2011թ-ին:
Հայցը վարույթ է ընդունվել 10.03.2011թ-ին:
Հայցադիմումին ներկայացվել է պատասխան:
Հակընդդեմ հայցվոր ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ի. Հակոբյանը դիմել է դատարան 04.05.2011թ-ին:
Հակընդդեմ հայցը վարույթ է ընդունվել 04.05.2011թ-ին:
Հակընդդեմ պատասխանողը հայցադիմումին ներկայացրել է պատասխան:
Գործը քննվել է համաձայն ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222 գլխի կանոնների:

2. Հայցվորի դիրքորոշումը.

Հայցվոր ՙՕլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ՚ ընկերության ներկայացուցիչ Վ. Հարությունյանը դիմելով դատարան հայտնել է, որ 2009թ-ի հունիսի 15-ին ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի, ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության և ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև կնքվել է համաձայնագիր, որի 1-ին կետի համաձայն ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ին ներկայացված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերով նախատեսված գումարը, որը կազմում է 4 254 000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ պարտավոր էր վճարել համաձայնագրի կնքման պահից 45 օրվա ընթացքում, իսկ նույն համաձայնագրի 2-րդ կետի համաձայն` նշված գումարը պետք է փոխանցվեր ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բանկային հաշվին:
ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ին ըստ համաձայնագրի ներկայացվել են 03.02.2009թ, 19.03.2009թ. և 09.04.2009թ–ն դուրս գրված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերը, որի ընդհանուր գումարը կազմում էր 4.254.000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ: Որպես համաձայնագրի պարտավորությունների կատարում` պատասխանողը ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բանկային հաշվին փոխանցել է 1.318.080 (մեկ միլիոն երեք հարյուր տասնութ հազար ութսուն) ՀՀ դրամ, իսկ 2.935.920 (երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամի վճարում կատարելու պարտականությանը մինչ օրս կատարված չէ:
ՙԼասակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ին 2011թ-ին ուղղված գրությամբ հիշեցվել է նրա պարտքի մասին և առաջարկվել է ոչ ուշ, քան գրությունը ստանալուց երեք բանկային օրվա ընթացքում կատարել գումարի վճարման համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունը, որից հետո պարտապանի կողմից որևէ գումար չի վճարվել:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականաթյաններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
Նույն օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում՝ գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):
Նույն օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին մասի եթե պարտավորությանը նախատեսում է կամ հնարավորության է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությանը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանողը կամովին չի ցանկանում կատարել իր պարտավորությանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347, 470-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության 87-րդ հոդվածով խնդրել է ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊ ընկերությունից հօգուտ ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բռնագանձել 2.935.920 /երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան/ ՀՀ դրամ, ինչպես նաև 58.718 /հիսունութ հազար յոթ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ, որպես նախօրոք վճարված պետական տուրքի գումար:
Դատական նիստում հայցվոր կողմը պնդեց հայցապահանջը և խնդրեց այն բավարարել ամբողջությամբ:

3. Պատասխանողի դիրքորոշումը.

Պատասխանողը հայցադիմումին ներկայացրել է պատասխան, որով հայտնել է, որ ներկայացված հայցի դեմ ամբողջությամբ առարկում է և գտնում է, որ այն ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ և հիմնավորումներով`
1. Հայցվորը դատարանին հայտնել է, որ 2009թ. հունիսի 15-ին ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ, ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև կնքվել է hամաձայնագիր, որի 1-ին կետի համաձայն գործով հայցվոր ընկերությանը ներկայացված թիվ 360, 368 և 370 հաշիվ-ապրանքագրերով նախատեսված` 4.254.000 ՀՀ դրամը վերջինս պարտավոր էր վճարել hամաձայնագրի կնքման պահից 45 օրվա ընթացքում: Նշված համաձայնագրով նախատեսված գումարից 1.318.080 ՀՀ դրամը պատասխանող ընկերությունն արդեն իսկ վճարել է, իսկ մնացած 2.935.920 ՀՀ դրամի վճարման պարտավորությունն առ այսօր կատարված չէ: Հայցվորը դատարանին ներկայացրել է նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի համաձայն` առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար:
ՀՀ քաղ. դատ. օր-ի 87-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` ՙՀայցադիմումում պետք է նշվեն`… 5) հայցապահանջները հաստատող ապացույցները.՚:
ՀՀ քաղ. օր-ի 472-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն` ՙՎաճառողը պարտավոր է գնորդին հանձնել առուվաճառքի պայմանագրով նախատեսված ապրանք՚:
Մինչդեռ հայցվորը դատարան ներկայացրել է թիվ 360, 368 և 370 հաշիվ-ապրանքագրերը, որոնց հիման վրա վերջինիս պնդմամբ պետք է իրականացվեր վճարում, սակայն չի ներկայացրել հաշիվ-ապրանքագրերի հիմքը, այսինքն` պայմանագիր:
Հայցի հիմքում դրվել է ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի, ի դեմս ընկերության լուծարող Վահան Հարությունյանի և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև կնքված 15.06.2009թ. համաձայնագիրը, որի 2-րդ կետի համաձայն պատասխանողը պարտավորվել է վճարումներն իրականացնել հայցվոր ընկերության բանկային հաշվին, իսկ 3-րդ կետի համաձայն` համաձայնագրում նշված պարտավորությունը չի դադարում վաճառողի` ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարմամբ, իսկ համաձայնագրի 1-ին կետով սահմանված գումարի, ինչպես նաև հնարավոր կետանցով պայմանավորված տոկոսների պահանջի իրավունքը պետք է իրականացնի հայցվոր ընկերությունը: Սրանից հետևում է, որ համաձայնագրով կատարվել է պահանջի իրավունքի զիջում:
ՀՀ քաղ. օր-ի 397-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների համաձայն` ՙՊարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) ...:՚:
ՀՀ քաղ. օր-ի 400-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասի դրույթների համաձայն` ՙ1. Պարտապանն իրավունք ունի չկատարել պարտավորությունը նոր պարտատիրոջ օգտին, մինչև պահանջն այդ անձին անցնելու վերաբերյալ նրան ապացույցներ ներկայացնելը: 2. Պահանջն այլ անձի զիջած պարտատերը պարտավոր է նոր պարտատիրոջը հանձնել պահանջի իրավունքը հավաստող փաստաթղթեր և հաղորդել պահանջի իրականացման համար նշանակություն ունեցող տեղեկություններ:՚:
ՀՀ քաղ. օր-ի 401-րդ հոդվածի համաձայն` ՙՊարտապանն իրավունք ունի նոր պարտատիրոջ պահանջի դեմ ներկայացնել առարկություններ, որոնք նա ունեցել է սկզբնական պարտատիրոջ դեմ` նոր պարտատիրոջը իրավունքների անցման մասին ծանուցում ստանալու պահին:՚:
ՀՀ քաղ. օր-ի 403-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն` ՙ1. Պարտատիրոջ պահանջի զիջումն այլ անձի թույլատրվում է, եթե դա չի հակասում օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին:՚:
ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների համաձայն` ՙԻրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` ….:՚:
Ուստի գտնում է, որ տվյալ դեպքում պահանջի զիջում չէր կարող կատարվել, քանի որ 397-րդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանությունից հասկանալի է դառնում, որ նախ պարտատերը որևիցե մի պայմանագրով պետք է ձեռք բերի պահանջի իրավունք, որպեսզի դրանով իսկ ձեռք բերի պահանջի իրավունքն այլ անձի զիջելու իրավունք: Այսինքն` պետք է լիներ գույքի օտարման (առուվաճառքի կամ մատակարարման) պայմանագիր: Հայցվորը որպես պահանջի իրավունքը հավաստող փաստաթուղթ դատարան որևէ պայմանագիր չի ներկայացրել, այլ ներկայացրել է միայն պահանջի իրավունքը զիջելու վերաբերյալ համաձայնագիրը և հաշիվ-ապրանքագրերը, ինչից հետևում է, որ վերջինս ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չի ունեցել այդ պահանջի իրավունքը, հետևապես` չէր կարող այդ իրավունքը զիջել այլ անձի:
ՀՀ քաղ. օր-ի 450-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն` ՙՊայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձևով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձև սահմանված չէ:՚, սակայն ՀՀ քաղ. օր-ի 32-րդ գլխով գույքի օտարման պայմանգրերի համար սահմանված է գրավոր ձևը: Բացի այդ ՀՀ քաղ. օր-ի 297-րդ հոդվածը սահմանում է, որ հասարակ գրավոր ձևով պետք է կնքվեն իրավաբանական անձանց` միմյանց միջև և քաղաքացիների հետ գործարքները: Հասարակ գրավոր ձևը չի պահանջվում այն գործարքների համար, որոնք, նույն օրենսգրքի 295 հոդվածի համաձայն, կարող են կնքվել բանավոր, իսկ ՀՀ քաղ.օր-ի 295-րդ հոդվածի համաձայն` ՙ1. Գործարքը, որի համար օրենքով … սահմանված չէ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձև, կարող է կնքվել բանավոր: 2. Բանավոր կարող են կնքվել կնքման պահին կատարվող բոլոր գործարքները, բացառությամբ այն գործարքների, որոնց համար սահմանված է նոտարական ձև, և այն գործարքների, որոնց հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրանց անվավերության, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ:՚: ՀՀ քաղ. օր-ի 305-րդ հոդվածի դրույթների համաձայն` ՙՕրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:՚:
Հետևաբար` գույքի օտարման պայմանագրերի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված է գործարքների գրավոր ձևը, որը չի պահպանվել:
Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է գույքի օտարման գործարքի անվավերության: Գործարքի անվավերության հետևանքով գործարքով վաճառող կողմը` ձեռք չի բերել պարտավորությամբ առաջացող պահանջի իրավունք և արդյունքում ձեռք չբերած պահանջի իրավունքը չէր կարող զիջել այլ անձի: ՈՒստի գտնում է, որ անվավեր գործարքի հիման վրա զիջված պահանջի իրավունքն անհիմն է և վիճելի համաձայնագրի կողմերի համար պարտավորություններ չի առաջացնում:
2. Հարկ է համարում փաստել նաև, որ վիճելի համաձայնագիրը կնքվել է 15.06.2009թ-ին: Մինչդեռ իր կողմից ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը կատարված 08.04.2011թ. թիվ Հ-11 հարցմանն ի պատասխան ստացել է տեղեկատվություն այն մասին, որ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի հիմնադիրներն էին հանդիսանում ՙԼԻՈՆՍՈԼ ԷԼ ԷԼ ՍԻ ՍԻԱ՚ ընկերությունը և ՙՕԼ ԹԵՔՆՈԼՈՋԻ ՀՈԼԴԻՆԳԶ՚-ը: Գործադիր մարմնի ղեկավարն է եղել Վահան Հարությունյանը, որը նույն ժամանակահատվածում եղել է նաև ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության Հայաստանյան ներկայացուցչության տնօրենը: Գտնում է, որ համաձայնագրի կնքման հարցում առկա է շահագրգռվածություն և փոխկապակցվածություն, քանի որ`
ՙՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին՚ ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի դրույթների համաձայն` ՙ1. Գործարքները, որոնց կատարման մեջ առկա է ընկերության խորհրդի անդամի, ընկերության գործադիր մարմնի գործառույթները կատարող անձի շահագրգռվածությունը կամ ընկերության մասնակցի շահագրգռվածությունը, և որոնք ունեն ընկերության մասնակիցների ընդհանուր ձայների թվի քսան և ավելի տոկոսը, չեն կարող կատարվել առանց ընդհանուր ժողովի համաձայնության: Նշված անձինք ընկերության կողմից ճանաչվում են գործարք կնքելու մեջ շահագրգռված այն դեպքերում, եթե նրանք կամ նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը (այսուհետ` փոխկապակցված անձինք)`
ա) հանդիսանում են գործարքի կողմ կամ ընկերության հետ իրենց հարաբերություններում հանդես են գալիս երրորդ անձանց շահերից.
բ) տիրապետում են (յուրաքանչյուրն առանձին-առանձին կամ համակցության մեջ) գործարքի կողմ հանդիսացող կամ ընկերության հետ հարաբերություններում երրորդ անձանց շահերից հանդես եկող իրավաբանական անձի բաժնեմասերի (փայի, բաժնետոմսի) քսան և ավելի տոկոսին.
գ) պաշտոններ են զբաղեցնում գործարքի կողմ հանդիսացող կամ ընկերության հետ հարաբերություններում երրորդ անձանց շահերից հանդես եկող իրավաբանական անձի կառավարման մարմիններում.
դ) ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ դեպքերում:
2. Ընկերության կողմից գործարքի կատարման մասին որոշումը, որի կատարման մեջ առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից ընկերության գործարքի կատարման մեջ չշահագրգռված մասնակիցների ընդհանուր ձայների թվի մեծամասնությամբ:
4. Գործարքը, որի կատարման մեջ առկա է շահագրգռվածությունը, որը կատարվել է սույն հոդվածով նախատեսված պահանջների խախտմամբ, կարող է դատական կարգով ճանաչվել անվավեր` ընկերության կամ նրա մասնակցի հայցով:՚:
Հիմք ընդունելով օրենսդրության վերը նշված հոդվածների դրույթները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող համաձայնագրում Վահան Հարությունյանը հանդես է եկել պայմանագրի կողմ հանդիսացած ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի տնօրենը և միաժամանակ լուծարողը, ինչպես նաև համաձայնագրային հարաբերություններում, որպես երրորդ անձ հանդիսացած ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության Հայաստանյան ներկայացուցչության տնօրենը, գտնում է, որ վիճելի գործարքի կնքման հարցում առկա է Վահան Հարությունյանի շահագրգռվածությունը, որի առկայության դեպքում կնքված գործարքը պետք է կնքվեր ընդհանուր ժողովի համաձայնությամբ: Ընդհանուր ժողովի համաձայնության բացակայության դեպքում կնքված համաձայնագիրը համարվում է օրենքին չհամապատասխանող:
3. Բացի այդ, ինչպես արդեն նշվել էր համաձայնագիրը կնքելու ժամանակահատվածում ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն գտնվել է լուծարման գործընթացում: 02.10.2009թ. վերջինս լուծարվել է: ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում 10.04.2009թ. գրանցվել են տեղեկություններ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարային գործընթացում գտնվելու վերաբերյալ:
ՀՀ քաղ. օր-ի 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթների համաձայն` ՙ1. Իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը պարտավոր են այդ մասին անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին, որն իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում տեղեկություններ է գրառում տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին: 2. Իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը նշանակում են լուծարման հանձնաժողով (լուծարող) և սույն օրենսգրքին համապատասխան, սահմանում են լուծարման կարգն ու ժամկետները:՚:
ՀՀ քաղ. օր-ի 69-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի և 5-րդ կետի դրույթների համաձայն` ՙԼուծարման հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում պարտատերերին հայտնաբերելու և դեբիտորական պարտքն ստանալու ուղղությամբ, ինչպես նաև պարտատերերին տեղեկացնում է իրավաբանական անձի լուծարման մասին: 5. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ, որը հաստատում են իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը: Հաստատված լուծարման հաշվեկշիռը լուծարման հանձնաժողովը ներկայացնում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին:՚:
Գտնում է, որ անհրաժեշտ է դատահաշվապահական փորձաքննության միջոցով պարզել, թե արդյո՞ք ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարման հաշվեկշռում արտացոլվել է ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ին ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ի պարտավորությունները և ինչպե՞ս է արտացոլվել ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի պահանջի զիջումը ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերությանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 32-րդ գլխի, 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 69-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի և 5-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 297-րդ հոդվածի, 305-րդ հոդվածի, 397-րդ հոդվածի 1-ին մասի, 400-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 401-րդ հոդվածի, 403-րդ հոդվածի 1-ին կետի, 450-րդ հոդվածի 1-ին կետի, ՙՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին՚ ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ, 88-րդ հոդվածների դրույթներով դատարանին խնդրել է ներկայացված հայցը մերժել:
Դատական նիստում պատասխանողի ներկայացուցիչը խնդրեց հայցապահանջը մերժել ամբողջությամբ` այն անհիմն լինելու պատճառաբանությամբ:

4. Հակընդդեմ հայցվորի դիրքորոշումը.

Հակընդդեմ հայցվորների ներկայացուցիչ Ի. Հակոբյանը դիմելով դատարան հայտնել է, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԿԴ3/0050/02/11 քաղաքացիական գործն ըստ հայցի ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության ներկայացուցիչ Վահան Հարությունյանի ընդդեմ ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2.935.920 (երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամի չափով գումար բռնագանձելու պահանջով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 96-րդ հոդվածի դրույթները` ներկայացնում է սույն հակընդդեմ հայցը սկզբանական հայցի հետ համատեղ քննելու համար, քանի որ սկզբանական և հակընդդեմ հայցերի միջև առկա է փոխադարձ կապ ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը, բացի դրանից հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ կարող է բացառել սկզբնական հայցի բավարարումը:
Գտնում է, որ վիճարկվող hամաձայնագիրը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին և ենթակա է անվավեր ճանաչման հետևյալ պատճառաբանությամբ և հիմնավորումներով`
1. Հայցվորը դատարանին հայտնել է, որ 2009թ. հունիսի 15-ին ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի, ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև կնքվել է hամաձայնագիր, որի 1-ին կետի համաձայն գործով հայցվոր ընկերությանը ներկայացված թիվ 360, 368 և 370 հաշիվ-ապրանքագրերով նախատեսված` 4.254.000 ՀՀ դրամը վերջինս պարտավոր էր վճարել hամաձայնագրի կնքման պահից 45 օրվա ընթացքում: Նշված համաձայնագրով նախատեսված գումարից 1.318.080 ՀՀ դրամը պատասխանող ընկերությունն արդեն իսկ վճարել է, իսկ մնացած 2.935.920 ՀՀ դրամի վճարման պարտավորությունն առ այսօր կատարված չէ: Հայցվորը դատարանին ներկայացրել է նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի համաձայն` առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար:

Մինչդեռ` հայցվորը դատարանին ներկայացրել է թիվ 360, 368 և 370 հաշիվ-ապրանքագրերը, որոնց հիման վրա վերջինիս պնդմամբ պետք է իրականացվեր վճարում, սակայն չի ներկայացրել հաշիվ-ապրանքագրերի հիմքը, այսինքն` պայմանագիր:

Ուստի` գտնում է, որ տվյալ դեպքում պահանջի զիջում չէր կարող կատարվել, քանի որ 397-րդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանությունից հասկանալի է դառնում, որ նախ պարտատերը որևիցէ մի պայմանագրով պետք է ձեռք բերի պահանջի իրավունք, որպեսզի դրանով իսկ ձեռք բերի պահանջի իրավունքն այլ անձի զիջելու իրավունք: Այսինքն` պետք է լիներ գույքի օտարման (առուվաճառքի կամ մատակարարման) պայմանագիր: Հայցվորը, որպես պահանջի իրավունքը հավաստող փաստաթուղթ դատարանին որևէ պայմանագիր չի ներկայացրել, այլ ներկայացրել է միայն պահանջի իրավունքը զիջելու վերաբերյալ համաձայնագիրը և հաշիվ-ապրանքագրերը, ինչից հետևում է, որ վերջինս ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չի ունեցել այդ պահանջի իրավունքը, հետևապես` չէր կարող այդ իրավունքը զիջել այլ անձի:

Հետևաբար գույքի օտարման պայմանագրերի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված է գործարքների գրավոր ձևը, որը չի պահպանվել:
Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է գույքի օտարման գործարքի անվավերության: Գործարքի անվավերության հետևանքով գործարքով վաճառող կողմը` ձեռք չի բերել պարտավորությամբ առաջացող պահանջի իրավունք և արդյութնքում ձեռք չբերած պահանջի իրավունքը չէր կարող զիջել այլ անձի: ՈՒստի գտնում է, որ անվավեր գործարքի հիման վրա զիջված պահանջի իրավունքն անհիմն է և վիճելի համաձայնագրի կողմերի համար պարտավորություններ չի առաջացնում:
2. Հարկ է համարում փաստել նաև, որ վիճելի համաձայնագիրը կնքվել է 15.06.2009թ-ին: Մինչդեռ` իր կողմից ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը կատարված 08.04.2011թ. թիվ Հ-11 հարցմանն ի պատասխան ստացել է տեղեկատվություն այն մասին, որ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի հիմնադիրներն էին հանդիսանում ՙԼԻՈՆՍՈԼ ԷԼ ԷԼ ՍԻ ՍԻԱ՚ ընկերությունը և ՙՕԼ ԹԵՔՆՈԼՈՋԻ ՀՈԼԴԻՆԳԶ՚-ը: Գործադիր մարմնի ղեկավարն է եղել Վահան Հարությունյանը, որը նույն ժամանակահատվածում եղել է նաև ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության Հայաստանյան ներկայացուցչության տնօրենը: Գտնում է, որ համաձայնագրի կնքման հարցում առկա է շահագրգռվածություն և փոխկապակցվածություն, քանի որ`

3. Բացի այդ ինչպես արդեն նշվել էր համաձայնագիրը կնքելու ժամանակահատվածում ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն գտնվել է լուծարման գործընթացում: 02.10.2009թ. վերջինս լուծարվել է: ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում 10.04.2009թ. գրանցվել են տեղեկություններ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարային գործընթացում գտնվելու վերաբերյալ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 32-րդ գլխի, 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 69-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի և 5-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 297-րդ հոդվածի, 305-րդ հոդվածի, 397-րդ հոդվածի 1-ին մասի, 400-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 401-րդ հոդվածի, 403-րդ հոդվածի 1-ին կետի, 450-րդ հոդվածի 1-ին կետի, ՙՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին՚ ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ, 88-րդ, 90-րդ, 93-րդ և 96-րդ հոդվածների դրույթներով խնդրել է անվավեր ճանաչել ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ, ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև 15.06.2009թ. կնքված համաձայնագիրը.
Դատական նիստում հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչ Ի. Հակոբյանը պնդեց իր կողմից դատարան ներկայցված հակընդդեմ հայցապահանջը և խնդրեց այն բավարարել, իսկ առաջնային հայցապահանջը մերժել` այն անհիմն լինելու պատճառաբանությամբ:

5. Հակընդդեմ պատասխանողի դիրքորոշումը.

Հակընդդեմ պատասխանողը հակընդդեմ հայցադիմումին ներկայացրել է պատասխան, որով հայտնել է, որ դատարանի վարույթում է գտվում թիվ ԿԴ3/0050/02/11 քաղաքացիական գործն ըստ հայցի ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության ընդդեմ ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի` 2.935.920 ՀՀ դրամի չափավ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Ղեկավարվելով ՀՀ, քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածով ներկայացնում է պատասխան ուղղված սույն քաղաքացիական գործով ներկայացված հակընդդեմ հայցի հիմքում դրված փաստարկների դեմ:
Հայցվորի կողմից ներկայացված հայցն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Ներկայացված այն հանգամանքը, որ սկզբնական հայցով հայցվորի կողմից չի ներկայացվել հաշիվ-ապրանքագրերի հիմքը, այսինքն` պայմանագիր, ինպես նաև չի ներկայացվել որևէ փաստաթուղթ, որը կապացուցեր հաշիվ-ապրանքագրերում նշված ապրանքները գնորդին հանձնելու փաստն անհիմն է, քանի որ սկազբնական հայցով պատասխանողի կողմից հաստատված հաշիվ ապրանքագիրն ըստ էության ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի տրամաբանությամբ պարտավորությունը հավաստող ապացույց է, որը հավաստում է հայցվորի նկատմամբ պարտավորության առկայության մասին:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի` ՙԱռուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականաթյուն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):
Սույն գործով հաշիվ ապրանքագիրը պատասխանողի կողմից ի հավաստումն գույքն ընդունված լինելու փաստաթուղթ է, որով ընդունում է ապրանքը և հաստատում է իր գումարի վճարման պարտավորությանը վաճառողի հանդեպ: Համաձայնագիր և հաշիվ ապրանքագիր տալը պատասխանողի կողմից պարտավորության ճանաչումը վկայող գործողություն է, որի առկայության պայմաններամ էական է ոչ թե այն հանգամանքը, թե ինչ է դրված փաստաթղթի վերնագիրը, այլ այն փաստը, որ գնորդը ընդունել է ապրանքը և իր ունեցած պարտավորությունը վաճառողի հանդեպ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի համաձայն՝ պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի դրանում պարունակվող բառերի և արտահայտաթյունների տառացի մեկնաբանաթյանից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքամ այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Եթե սույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը՝ հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները՝ ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:
Եթե պատասխանողը վիճարկում է ապրանքի ընդունման փաստը, ապա ինչպես հասկանալ այն հանգամանքը, որ որոշ մասի գումար կնքված համաձայնագրի և հաշիվ ապրանքագրերի համաձայն արդեն իսկ փոխանցել է ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության հաշվին:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում՝ գործարար շրջանառության սովորայթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
Ինչ վերաբերվամ է այն փաստարկին, որ համաձայնագրով կատարվել է պահաջի իրավունքի զիջում, հղում կատարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածին, ապա գտնում է, որ այն վերաբերելի չէ սույն քաղաքացիական գործին, քանի որ ըստ օրենքի ՙպարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով՚ սույն նորմը կիրառելի չէ քանի, որ կողմերի միջև չի եղել պահանջի զիջում, ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊ ընկերությանը որպես ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության ներկայացուցիչ գործել է իր կանոնադրության և լիազորաթյունների շրջանակում: Տվյալ դեպքում ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ն ըստ համաձայնագրի պետք է գումարը փոխանցեր ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության հաշվին և ոչ թե ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊ ընկերության հաշվին, իսկ պահանջի զիջման դեպքում պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը փոխանցվում է այլ անձի, այսինքն գումար ստանալու իրավանքը պետք է ունենար ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն, որից էլ հետևում է, որ նշված նորմը կիրառելի չէ սույն իրավահարաբերության նկատմամբ:
Վահան Հարությունյանի շահագրգռվածությունը բնական է, քանի որ վերջինս իր իրավասությունների շրջանակներում ներկայացնում է ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության շահերը:
Հակընդդեմ հայցով հայցվորն իր հայցում նշելով, որ գործարքը ՀՀ քաղաքացիական օրենսգրբի 305-րդ հոդվածի կիրառման այն է գործարքն անվավեր ճանաչելուն ուղղված պահանջ ներկյացնելիս որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացնում թե ինչ հիմքով պետք է անվավեր ճանաչվի իրենց կողմից պարտավորությունը մասնակի կատարված գործարքը, ինչը իրեն թուլ է տալիս ենթադրել, որ ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ն ստանալով ապրանքը, այն դնելով շրջանառության մեջ և ստանալով եկամուտ նման պայմանով ցանկանում է խուսափել իր պարտավորության կատարումից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Տվյալ դեպքում հակընդդեմ հայցով հայցվորն իր կողմից վկայակոչած փաստերը հիմնավորող որևէ ապացույց դատարանին չի ներկայացրել և միայն օրենքի դրույթները շարադրելը դա դեռ փաստերի վկայակոչում չէ:
Հաջորդ ներկայացրած ՙՍահմանափակ պատասխանատվության ընկերաթյանների մասին՚ ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի նորմը նույնպես կիրառելի չէ սույն իբավահարաբերության նկատմամբ, քանի որ այն վերաբերում է սահմանափակ պատասխանատվության ընկերության մասնակիցներին և ընդհանրապես չի առընչվում կողմերի միջև կնքված գործարքի հետ և հակընդդեմ հայցով հայցվորը նման հարաբերության քննարկման կամ պահանջ ներկայացնելու պատշաճ կողմ չի հանդիսանում:
Ինչ վերաբերվում է ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարման գործընթացին, այն չի խոչընդոտում ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների կատարմանը, ինչը ամրագրված Է նաև երկկողմ համաձայնագրում: Նշել է նաև, որ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի հաշվապահական գրառումներում արտացոլված է եղել ՙԼՏԹՓ՚ ՍՊԸ-ի պարտավորությունները, որնոք ի օգուտ ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության դուրս են գրվել՝ հիմք ընդունելով 15.06.2009թ-ի համաձայնագիրը:

Թիվ ԿԴ3/0050/02/11
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
14 փետրվարի 2013թ. ք. Չարենցավան

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ

ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ` ԴԱՏԱՎՈՐ ԷԴ. ՍԵԴՐԱԿՅԱՆԻ

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` Ն. ՆԱՂԴԱԼՅԱՆԻ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅՑՎՈՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐª Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉª Ի. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության /ՀՎՀՀ 00867234 Իռլանդիա, Քաունթրի Սիթ, Դանբոյն, Սամերհիլ Ռոադ, Սարնեյ/ ընդդեմ ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի /հասցեն` Կոտայքի մարզ, Նոր Գեղի Ավան, ՀՎՀՀ 03300843, գր. վկ. 02Ա050157/ª գումարի բռնագանձման և ըստ հակընդդեմ հայցի ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի ընդդեմ ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերությանª համաձայնագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին

Նկարագրական մաս

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը
Հայցվոր ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերությունը դիմել է դատարան 10.03.2011թ.:
Հայցադիմումը վարույթ է ընդունվել 10.03.2011թ. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան /դատավորª Գ. Հեբոյան/:
Դատարանի 10.03.2011թ. որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոցª արգելանք է դրվել ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի /այսուհետ նաևª ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ/ գույքի և դրամական միջոցների վրա 2.935.920 ՀՀ դրամի չափով:
04.05.2011թ. ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ն հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել դատարան:
Հակընդդեմ հայցադիմումը վարույթ է ընդունվել 04.05.2011թ.:
02.06.2011թ. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը /դատավորª Գ. Հեբոյան/ որոշում է կայացրել դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու և քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին:
Հայցվորի ներկայացուցիչ Մ. Գրիգորյանը որոշումը բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան 06.06.2011թ.:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.06.2011թ. որոշմամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.06.2011թ. որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ: Նշված որոշումը բողոքարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարան 06.07.2011թ., որի 10.08.2011թ. որոշմամբ բողոքը վերադարձվել է:
ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱկ-ի տնօրեն Ա. Ջավադյանը 11.05.2012թ. դատարան է ներկայացրել 17.04.2012թ. թիվ 11-2605 եզրակացությունը:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը /դատավորª Գ. Հեբոյան/ 15.06.2012թ. կայացրել է վճիռ, որը 14.07.2012թ. բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2012թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի և գործն ուղարկել է նույն դատարանª նոր քննության:
11.10.2012թ. ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ն որոշումը բողոքարկել է ՀՀ Վճռաբեկ դատարան, որը 14.11.2012թ. որոշմամբ բողոքը վերադարձրել է:
Թիվ ԿԴ3/0050/02/11 քաղաքացիական գործը ընդունվել է վարույթ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան /դատավորª Էդ. Սեդրակյան/ և նշանակվել նախնական դատական նիստ 03.12.2012թ.:
Գործը քննվել է համաձայն ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222 գլխի կանոնների:

2. Հայցի հիմքերը, հայցվորի փաստարկները և պահանջը
Հայցվոր ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերությունը դիմելով դատարան հայտնել է, որ 15.06.2009թ. ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի, ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության և ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև կնքվել է համաձայնագիր, որի 1-ին կետի համաձայնª ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ին ներկայացված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերով նախատեսված գումարը, որը կազմում է 4.254.000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ պարտավոր էր վճարել համաձայնագրի կնքման պահից 45 օրվա ընթացքում, իսկ նույն համաձայնագրի 2-րդ կետի համաձայն` նշված գումարը պետք է փոխանցվեր ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բանկային հաշվին:
ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ին ըստ համաձայնագրի ներկայացվել են 03.02.2009թ., 19.03.2009թ. և 09.04.2009թ. դուրս գրված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերը, որի ընդհանուր գումարը կազմում էր 4.254.000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ: Որպես համաձայնագրի պարտավորությունների կատարում` պատասխանողը ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բանկային հաշվին փոխանցել է 1.318.080 (մեկ միլիոն երեք հարյուր տասնութ հազար ութսուն) ՀՀ դրամ, իսկ 2.935.920 (երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամի վճարում կատարելու պարտականությունը մինչ օրս կատարված չէ:
ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ին 2011թ. ուղղված գրությամբ հիշեցվել է նրա պարտքի մասին և առաջարկվել է ոչ ուշ, քան գրությունը ստանալուց երեք բանկային օրվա ընթացքում կատարել գումարի վճարման համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունը, որից հետո պարտապանի կողմից որևէ գումար չի վճարվել:
Որպես իրավական հիմնավորումª վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289, 296, 347, 352, 470 հոդվածները:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանողը կամովին չի ցանկանում կատարել իր պարտավորությունը, ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 347, 470 հոդվածներով, ՀՀ Քաղաքացիական դատավարության 87 հոդվածովª խնդրել է ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ից հօգուտ ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բռնագանձել 2.935.920 /երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան/ ՀՀ դրամ, ինչպես նաև 58.718 /հիսունութ հազար յոթ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Դատական նիստի ժամանակ հայցվորի ներկայացուցիչները պնդեցին հայցադիմումում առաջ քաշված փաստարկներն ու հանգամանքները և դատարանին խնդրեցին հայցապահանջը բավարարել ամբողջությամբ:

3.Պատասխանողի /հակընդդեմ հայցվորի/ իրավական դիրքորոշումը
Պատասխանող ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ի. Հակոբյանը հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել դատարանª հայտնելով, որ հիմք ընդունելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 96-րդ հոդվածի դրույթները` ներկայացնում է հակընդդեմ հայցը սկզբանական հայցի հետ համատեղ քննելու համար, քանի որ սկզբնական և հակընդդեմ հայցերի միջև առկա է փոխադարձ կապ ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը, բացի դրանից հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ կարող է բացառել սկզբնական հայցի բավարարումը:
Գտնում է, որ վիճարկվող hամաձայնագիրը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին և ենթակա է անվավեր ճանաչման հետևյալ պատճառաբանությամբ և հիմնավորումներով`
1.Հայցվորը դատարանին հայտնել է, որ 15.06.2009թ. ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի, ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև կնքվել է hամաձայնագիր, որի 1-ին կետի համաձայն գործով հայցվոր ընկերությանը ներկայացված թիվ 360, 368 և 370 հաշիվ-ապրանքագրերով նախատեսված` 4.254.000 ՀՀ դրամը վերջինս պարտավոր էր վճարել hամաձայնագրի կնքման պահից 45 օրվա ընթացքում: Նշված համաձայնագրով նախատեսված գումարից 1.318.080 ՀՀ դրամը պատասխանող ընկերությունն արդեն իսկ վճարել է, իսկ մնացած 2.935.920 ՀՀ դրամի վճարման պարտավորությունն առ այսօր կատարված չէ:
Հայտնել է, որ հայցվորը դատարանին ներկայացրել է թիվ 360, 368 և 370 հաշիվ-ապրանքագրերը, որոնց հիման վրա վերջինիս պնդմամբ պետք է իրականացվեր վճարում, սակայն չի ներկայացրել հաշիվ-ապրանքագրերի հիմքը, այսինքն` պայմանագիր:
Հայցի հիմքում դրվել է ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի, ի դեմս ընկերության լուծարող Վահան Հարությունյանի և ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ի միջև կնքված 15.06.2009թ. համաձայնագիրը, որի 2-րդ կետի համաձայնª պատասխանողը պարտավորվել է վճարումներն իրականացնել հայցվոր ընկերության բանկային հաշվին, իսկ 3-րդ կետի համաձայն` համաձայնագրում նշված պարտավորությունը չի դադարում վաճառողի` ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարմամբ, իսկ համաձայնագրի 1-ին կետով սահմանված գումարի, ինչպես նաև հնարավոր կետանցով պայմանավորված տոկոսների պահանջի իրավունքը պետք է իրականացնի հայցվոր ընկերությունը: Սրանից հետևում է, որ համաձայնագրով կատարվել է պահանջի իրավունքի զիջում:
Որպես իրավական հիմնավորումª վկայակոչել է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 297, 295, 397, 400, 401, 403, 450 հոդվածները, ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասը:
Ուստի գտնում է, որ տվյալ դեպքում պահանջի զիջում չէր կարող կատարվել, քանի որ 397-րդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանությունից հասկանալի է դառնում, որ նախ պարտատերը որևիցե պայմանագրով պետք է ձեռք բերի պահանջի իրավունք, որպեսզի դրանով իսկ ձեռք բերի պահանջի իրավունքն այլ անձի զիջելու իրավունք: Այսինքն` պետք է լիներ գույքի օտարման (առուվաճառքի կամ մատակարարման) պայմանագիր: Հայցվորը, որպես պահանջի իրավունքը հավաստող փաստաթուղթ դատարանին որևէ պայմանագիր չի ներկայացրել, այլ ներկայացրել է միայն պահանջի իրավունքը զիջելու վերաբերյալ համաձայնագիրը և հաշիվ-ապրանքագրերը, ինչից հետևում է, որ վերջինս ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չի ունեցել այդ պահանջի իրավունքը, հետևապես չէր կարող այդ իրավունքը զիջել այլ անձի:
Հետևաբար գույքի օտարման պայմանագրերի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված է գործարքների գրավոր ձևը, որը չի պահպանվել: ՈՒստի գտնում է, որ անվավեր գործարքի հիման վրա զիջված պահանջի իրավունքն անհիմն է և վիճելի համաձայնագրի կողմերի համար պարտավորություններ չի առաջացնում:
2. Հարկ է համարում փաստել նաև, որ վիճելի համաձայնագիրը կնքվել է 15.06.2009թ.: Մինչդեռ իր կողմից ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը կատարված 08.04.2011թ. թիվ Հ-11 հարցմանն ի պատասխան ստացել է տեղեկատվություն այն մասին, որ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի հիմնադիրներն էին հանդիսանում ՙԼԻՈՆՍՈԼ ԷԼ ԷԼ ՍԻ ՍԻԱ՚ ընկերությունը և ՙՕԼ ԹԵՔՆՈԼՈՋԻ ՀՈԼԴԻՆԳԶ՚-ը: Գործադիր մարմնի ղեկավարն է եղել Վահան Հարությունյանը, որը նույն ժամանակահատվածում եղել է նաև ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության Հայաստանյան ներկայացուցչության տնօրենը: Գտնում է, որ համաձայնագրի կնքման հարցում առկա է շահագրգռվածություն և փոխկապակցվածությունª վկայակոչելով ՙՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին՚ ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի դրույթները:
Հիմք ընդունելով օրենսդրության վերը նշված հոդվածների դրույթները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող համաձայնագրում Վահան Հարությունյանը հանդես է եկել պայմանագրի կողմ հանդիսացած ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի տնօրենը և միաժամանակ լուծարողը, ինչպես նաև համաձայնագրային հարաբերություններում, որպես երրորդ անձ հանդիսացած ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության Հայաստանյան ներկայացուցչության տնօրենը, գտնում է, որ վիճելի գործարքի կնքման հարցում առկա է Վահան Հարությունյանի շահագրգռվածությունը, որի առկայության դեպքում կնքված գործարքը պետք է կնքվեր ընդհանուր ժողովի համաձայնությամբ: Ընդհանուր ժողովի համաձայնության բացակայության դեպքում կնքված համաձայնագիրը համարվում է օրենքին չհամապատասխանող:
3. Բացի այդ, ինչպես արդեն նշվել էր, համաձայնագիրը կնքելու ժամանակահատվածում ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն գտնվել է լուծարման գործընթացում: 02.10.2009թ. վերջինս լուծարվել է: ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում 10.04.2009թ. գրանցվել են տեղեկություններ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարային գործընթացում գտնվելու վերաբերյալ:
Որպես իրավական հիմնավորումª վկայակոչել է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 68, 69 հոդվածները:
Գտնում է, որ անհրաժեշտ է դատահաշվապահական փորձաքննության միջոցով պարզել, թե արդյոք ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարման հաշվեկշռում արտացոլվել է ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ին ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ի պարտավորությունները և ինչպես է արտացոլվել ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի պահանջի զիջումը ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերությանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 32-րդ գլխի, 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 69-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի և 5-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 297-րդ հոդվածի, 305-րդ հոդվածի, 397-րդ հոդվածի 1-ին մասի, 400-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 401-րդ հոդվածի, 403-րդ հոդվածի 1-ին կետի, 450-րդ հոդվածի 1-ին կետի, ՙՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին՚ ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ, 88-րդ, 90-րդ, 93-րդ և 96-րդ հոդվածների դրույթներով խնդրել է անվավեր ճանաչել ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ, ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև 15.06.2009թ. կնքված համաձայնագիրը:
Դատական նիստում հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչ Ի. Հակոբյանը պնդեց իր կողմից դատարան ներկայացված հակընդդեմ հայցապահանջը և խնդրեց այն բավարարել, իսկ առաջնային հայցապահանջը մերժել` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Հակընդդեմ հայցվորը հակընդդեմ հայցադիմումին ներկայացված պատասխանի վերաբերյալ ներկայացրել է առարկություններ, որով հայտնել է, որ գործով ներկայացված հակընդդեմ հայցի վերաբերյալ հակընդդեմ հայցով պատասխանող կողմը ներկայացրել է պատասխան, որի վերաբերյալ ներկայացրել է հետևյալ առարկությունները`
1. Հաշիվ-ապրանքագրերի վերաբերյալ.
Հակընդդեմ հայցվորը դատարանին ներկայացրել է, որ հաշիվ-ապրանքագիրն ինքնին հանդիսանում է գույքն ընդունված լինելու փաստը հաստատող փաստաթուղթ: Մինչդեռ դատարանին հայտնում է, որ անձինք իրավունքներ և պարտականություններ են ձեռք բերում պայմանագրով և ոչ թե հաշիվ-ապրանքագրով: Պայմանագրով են սահմանվում մատակարարվող ապրանքի քանակը և վճարման կարգը: Հաշիվ-ապրանքագիրը չի հաստատում ապրանքը գնորդին հանձնելու փաստը: Այդ փաստն ապացուցվում է հանձնման-ընդունման ակտով, քանի որ հանձնման-ընդունման ակտում է միայն արտացոլվում ապրանքի պատշաճ` պայմանագրին համապատասխան քանակությամբ հանձնումը: Իսկ հաշիվ-ապրանքագրի հիման վրա իրականացվում է վճարում:
2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի վերաբերյալ.
Պատասխանողը ներկայացրել է, որ ՀՀ քաղ. օր-ի 447-րդ հոդվածի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:
Մինչդեռ ինչպես արդեն դատարանին հայտնի է կողմերի միջև որևիցե պայմանագիր չի կնքվել, հետևաբար գտնում է, որ գոյություն չունեցող պայմանագրի մեկնաբանությունն անհնարին կլինի:
Հարկ է համարում նշել նաև, որ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի և ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ի միջև ծագած նախկին փոխհարաբերությունների ընթացքում կնքվել են մի շարք պայմանագրեր կերակրի հավելումների առուվաճառքի վերաբերյալ, որտեղ սահմանվել են կողմերի իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում` մատակարարվող ապրանքի տեսակը, քանակը և դրանց դիմաց վճարման կարգը: Ի ապահովումն այդ պայմանագրային պարատավորությունների կատարմանª միաժամանակ կնքվել է նաև դրամական պահանջի զիջման ֆինանսական (ֆակտորինգի) գլխավոր պայմանագրեր ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի և ՙԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ի միջև: Հետևաբար, իր համար անհասկանալի է, թե ինչու է ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն իր համար սովորույթ դարձած գործելակերպից շեղվել:
3. Պահանջի զիջման վերաբերյալ.
Պատասխանողը, փորձելով հերքել պահանջի իրավունքի զիջման փաստը, ներկայացրել է, որ պահանջի զիջում չէր կարող կատարվել, քանի որ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն գործել է որպես ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության ներկայացուցիչ և վիճելի գումարը պետք է համաձայնագրի հիման վրա փոխանցվեր ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության հաշվին և ոչ թե ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի հաշվին, իսկ պահանջի զիջման դեպքում պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը փոխանցվում է այլ անձի, այսինքն` գումար ստանալու իրավունքը պետք է ունենար ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն, որից էլ հետևում է, որ նշված նորմը կիրառելի չէ սույն իրավահարաբերության նկատմամբ:
Մինչդեռ դատարանին հայտնել է, որ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն ինքնուրույն իրավաբանական անձ է, որի իրավակազմակերպական ձևն է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որն իր իրավունքներն ու պարտականություններն իրականացրել է ինքնուրույն, ունեցել է ինքնուրույն հաշվեկշիռ և չի հանդիսացել ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության ներկայացուցիչը և ինչպես պատասախանողի ներկայացուցիչն է պնդում ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն չի ունեցել պարտավորության հիման վրա ձեռք բերված պահանջի իրավունք, հետևաբար չէր էլ կարող զիջել այն ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերությանը:
Սրանից հետևում է, որ պատասխանողի ներկայացուցիչն ընդունում է իր կողմից ներկայացված այն փաստը, որ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն չի ունեցել պահանջի իրավունք և չէր էլ կարող զիջել այն այլ կազմակերպության:
4.Շահագրգռվածության վերաբերյալ.
Ինչ վերաբերվում է Վահան Հարությունյանի շահագրգռվածությանը, ապա այս մասով կարծում է առարկություններ ներկայացնելու անհրաժշտություն չկա, քանի որ պատասխանողի ներկայացուցիչը ընդունում է շահագրգռվածության առկայությունըª համարելով բնական երևույթª հաշվի չառնելով այն հանգամանքը, որ հենց նույն Վահան Հարությունյանը համաձայնագրային հարաբերություններում հանդես է եկել որպես գործարքի կողմ և միաժամանակ գործել է երրորդ անձանց շահերից, իսկ տվյալ իրավահարաբերությունների քննարկման և պահանջ ներկայացնելու պատշաճ կողմ ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ն կարող է հանդիսանալ այնքանով, որ նշված գործարքն անօրինական լինելու և դրա հիման վրա դրամական միջոցներ փոխանցելու դեպքում այդ գումարները փոխանցվելու են մի ընկերության հաշվեհամարի, որը գտնվում է Օֆշորային գոտում և բացի դրանից էլ գործարքը կարող է լինել անօրինական, իսկ գործարքի կողմ հանդիսացած անձն իրավասու է վիճարկել գործարքի օրինականությունը:

4.Հայցվորի /հակընդդեմ պատասխանողի/ փաստարկները և իրավական դիրքորոշումը հակընդդեմ հայցադիմումի վերաբերյալ
Հայցվորը /հակընդդեմ պատասխանողը/ հակընդդեմ հայցադիմումին ներկայացրել է պատասխան, որով հայտնել է, որ հակընդդեմ հայցվորի կողմից ներկայացված հայցն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Ներկայացված այն հանգամանքը, որ սկզբնական հայցով հայցվորի կողմից չի ներկայացվել հաշիվ-ապրանքագրերի հիմքը, այսինքն` պայմանագիր, ինպես նաև չի ներկայացվել որևէ փաստաթուղթ, որը կապացուցեր հաշիվ-ապրանքագրերում նշված ապրանքները գնորդին հանձնելու փաստն անհիմն է, քանի որ սկզբնական հայցով պատասխանողի կողմից հաստատված հաշիվ ապրանքագիրն ըստ էության ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի տրամաբանությամբ պարտավորությունը հավաստող ապացույց է, որը հավաստում է հայցվորի նկատմամբ պարտավորության առկայության մասին:
Որպես իրավական հիմնավորումª վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347, 447, 470 հոդվածները:
Սույն գործով հաշիվ ապրանքագիրը պատասխանողի կողմից ի հավաստումն գույքն ընդունված լինելու փաստաթուղթ է, որով ընդունում է ապրանքը և հաստատում է իր գումարի վճարման պարտավորությունը վաճառողի հանդեպ: Համաձայնագիր և հաշիվ ապրանքագիր տալը պատասխանողի կողմից պարտավորության ճանաչումը վկայող գործողություն է, որի առկայության պայմաններում էական է ոչ թե այն հանգամանքը, թե ինչ է դրված փաստաթղթի վերնագիրը, այլ այն փաստը, որ գնորդը ընդունել է ապրանքը և իր ունեցած պարտավորությունը վաճառողի հանդեպ:
Եթե պատասխանողը վիճարկում է ապրանքի ընդունման փաստը, ապա ինչպես հասկանալ այն հանգամանքը, որ որոշ մասի գումար կնքված համաձայնագրի և հաշիվ ապրանքագրերի համաձայն արդեն իսկ փոխանցել է ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության հաշվին:
Ինչ վերաբերվում է այն փաստարկին, որ համաձայնագրով կատարվել է պահաջի իրավունքի զիջում, հղում կատարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածին, ապա գտնում է, որ այն վերաբերելի չէ սույն քաղաքացիական գործին, քանի որ ըստ օրենքի ՙպարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով՚. սույն նորմը կիրառելի չէ, քանի որ կողմերի միջև չի եղել պահանջի զիջում, ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊ ընկերությանը որպես ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության ներկայացուցիչ գործել է իր կանոնադրության և լիազորությունների շրջանակում: Տվյալ դեպքում ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ն ըստ համաձայնագրի պետք է գումարը փոխանցեր ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության հաշվին և ոչ թե ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊ ընկերության հաշվին, իսկ պահանջի զիջման դեպքում պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը փոխանցվում է այլ անձի, այսինքնª գումար ստանալու իրավունքը պետք է ունենար ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն, որից էլ հետևում է, որ նշված նորմը կիրառելի չէ սույն իրավահարաբերության նկատմամբ:
Իսկ Վահան Հարությունյանի շահագրգռվածությունը բնական է, քանի որ վերջինս իր իրավասությունների շրջանակներում ներկայացնում է ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության շահերը:
Հակընդդեմ հայցով հայցվորն իր հայցում նշելով, որ գործարքն անվավեր ճանաչելուն ուղղված պահանջ ներկայացնելիս որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացնում, թե ինչ հիմքով պետք է անվավեր ճանաչվի իրենց կողմից պարտավորությունը մասնակի կատարված գործարքը, ինչը իրեն թույլ է տալիս ենթադրել, որ ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ն ստանալով ապրանքը, այն դնելով շրջանառության մեջ և ստանալով եկամուտ նման պայմանով ցանկանում է խուսափել իր պարտավորության կատարումից: Տվյալ դեպքում հակընդդեմ հայցով հայցվորն իր կողմից վկայակոչած փաստերը հիմնավորող որևէ ապացույց դատարանին չի ներկայացրել և միայն օրենքի դրույթները շարադրելը դեռ փաստերի վկայակոչում չէ:
Հաջորդ ներկայացրած ՙՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին՚ ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի նորմը նույնպես կիրառելի չէ սույն իբավահարաբերության նկատմամբ, քանի որ այն վերաբերում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցներին և ընդհանրապես չի առնչվում կողմերի միջև կնքված գործարքի հետ և հակընդդեմ հայցով հայցվորը նման հարաբերության քննարկման կամ պահանջ ներկայացնելու պատշաճ կողմ չի հանդիսանում:
Ինչ վերաբերվում է ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարման գործընթացին, այն չի խոչընդոտում ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-իª ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների կատարմանը, ինչը ամրագրված Է նաև երկկողմ համաձայնագրում: Նշել է նաև, որ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի հաշվապահական գրառումներում արտացոլված է եղել ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ի պարտավորությունները, որոնք հօգուտ ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության դուրս են գրվել՝ հիմք ընդունելով 15.06.2009թ. համաձայնագիրը: Նման պայմաններում գտնում է, որ դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունն անհիմն է, այն չի բխում օրենքի պահանջներից և միտում ունի անհիմն հետաձգել դատական նիստերը, բացի այդ չի կարող իրականցվել փորձաքննություն արդեն իսկ գոյություն չունեցող ընկերությունում:
Ցանկանում է ևս մեկ անգամ անդրադառնալ այն հանգամանքին, որ սույն քաղաքացիական գործի արդյունավետ լուծումը վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետաթյան շահերին, քանի որ ՀՀ կազմակերպությունների կողմից պարտավորությունների չկատարումը դառնում է սովորույթ, որի հետևանքով օտարերկրյա կազմակերպաթյունները խուսափում են գործնական հարաբերությունների մեջ մտնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունների հետ, որից էլ կարող է տուժել ՀՀ տնտեսությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածով խնդրել է հակընդդեմ հայցը համարել անհիմն և մերժել:

Դատական նիստում հակընդդեմ պատասխանող կողմն առարկեց ներկայացված հակընդդեմ հայցի դեմ և խնդրեց այն մերժել` անհիմն լինելու պատճառաբանությամբ, իսկ առաջնային հայցապահանջը պնդեց և խնդրեց բավարարել ամբողջությամբ:

Պատճառաբանական մաս

1.Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը
1. 15.06.2009թ. ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի, ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության և ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև կնքվել է համաձայնագիր, որի 1-ին կետի համաձայնª ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ին ներկայացված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերով նախատեսված գումարը, որը կազմում է 4.254.000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ պարտավոր էր վճարել համաձայնագրի կնքման պահից 45 օրվա ընթացքում, իսկ նույն համաձայնագրի 2-րդ կետի համաձայնª նշված գումարը պետք է փոխանցեր ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բանկային հաշվին:
2. ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ին, ըստ համաձայնագրի, ներկայացվել են 03.02.2009թ., 19.03.2009թ. և 09.04.2009թ. դուրս գրված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերը, որի ընդհանուր գումարը կազմում էր 4.254.000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ:
3. Որպես համաձայնագրի պարտավորությունների կատարումª պատասխանողը ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բանկային հաշվին փոխանցել է 1.318.080 (մեկ միլիոն երեք հարյուր տասնութ հազար ութսուն) ՀՀ դրամ, իսկ 2.935.920 (երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամի վճարում կատարելու պարտականությունը մինչ օրս կատարված չէ:
4. Համաձայն ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի կողմից 12.04.2011թ. տրված թիվ 3-2/1052-11 գրության` պետական միասնական գրանցամատյանում առկա է ՙՕԼԹԵՔ ԱՐՄԵՆԻԱ՚ ՍՊԸ, որի տվյալները 12.04.2011թ. դրությամբª գրանցման համարն է 2882.110.05432, գրանցման օրը 17.02.2006թ., լուծարման օրը 02.10.2009թ. .....:
5. Համաձայն ՀՀ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի կողմից 17.04.2012 թվականին տրված ՙՀԱՇԻՎ ԹԻՎ 091՚-իª փորձաքննության գումարը կազմում է 88.200 ՀՀ դրամ:
6. ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2012թ. թիվ ԿԴ3/0050/02/11 որոշմամբ գործն ուղարկել է նոր քննության:

2.Կիրառելի իրավունք
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 313, 347, 397, 502, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48, 49 հոդվածներ:
3.Իրավական խնդիրը
ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերությունը դիմել է դատարան ընդդեմ ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ն հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերությանª համաձայնագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

4.Դատարանի իրավական վերլուծությունը, պատճառաբանությունները և եզրահանգումը
Դատարանը, լսելով հայցվորի /հակընդդեմ հայցով պատասխանողի/ ներկայացուցիչներին, պատասխանողի /հակընդդեմ հայցով հայցվորի/ ներկայացուցչին, հետազոտելով հայցադիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը և յուրաքանչյուր ապացույց գնահատելով, գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, հանգում է այն հետևության, որ վերոհիշյալ ապացույցներով հայցադիմումը հիմնավորված է և ենթակա է բավարարման, իսկ հակընդդեմ հայցըª մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Համաձայն
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 27 հոդվածի` ՙՔաղաքացին իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում՚:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 408 հոդվածի` ՙՊարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ /կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ/ կատարելը՚:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 409 հոդվածի 1-ին մասի` ՙՊարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները՚:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 473 հոդվածիª ՙ1. Վաճառողի կողմից գնորդին ապրանքը հանձնելու պարտականությունը կատարելու ժամկետը սահմանվում է առուվաճառքի պայմանագրով, իսկ եթե պայմանագիրը հնարավորություն չի ընձեռում որոշել այդ ժամկետը, ապա սույն օրենսգքրի 352 հոդվածով սահմանված կանոններին համապատասխան՚:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 479 հոդվածիª ՙ1.Եթե վաճառողը հրաժարվում է գնորդին հանձնել վաճառված ապրանքը, ապա գնորդն իրավունք ունի հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց՚:

Դատաքննությամբ հաստատված համարվեց այն հանգամանքը, որ 15.06.2009 թվականին ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի, ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության և ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև կնքվել է համաձայնագիր, որի 1-ին կետի համաձայնª ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ին ներկայացված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերով նախատեսված գումարը, որը կազմում է 4.254.000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ, վերջինս պարտավոր էր վճարել համաձայնագրի կնքման պահից 45 օրվա ընթացքում, իսկ նույն համաձայնագրի 2-րդ կետի համաձայն նշված գումարը պետք է փոխանցեր ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բանկային հաշվին:
ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ին ըստ համաձայնագրի ներկայացվել են 03.02.2009թ, 19.03.2009թ. և 09.04.2009 թվականին դուրս գրված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերը, որի ընդհանուր գումարը կազմում էր 4.254.000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ:
Դատարանը հիմնավորված է համարում այն հանգամանքը, որ որպես համաձայնագրի պարտավորությունների կատարումª պատասխանողը ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բանկային հաշվին փոխանցել է 1.318.080 (մեկ միլիոն երեք հարյուր տասնութ հազար ութսուն) ՀՀ դրամ, իսկ 2.935.920 (երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամի վճարում կատարելու պարտականությանը մինչ օրս կատարված չէ:

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 296 հոդվածի համաձայնª ՙ1.Գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից՚:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՙՊայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձևով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձև սահմանված չէ՚:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 345 հոդվածի 1-ին մասի` ՙՊարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն էª վճարել դրամ, ... կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը՚:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` ՙՊարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան՚:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին մասի` ՙԵթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին՚:

Դատարանը հաստատված է համարում նաև այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով ապրանք ստացած չլինելու վերաբերյալ սկզբնական հայցով պատասխանողն առարկություն չի ներկայացրել: Ավելին, վերջինս մասնակի` 1.318.080 (մեկ միլիոն երեք հարյուր տասնութ հազար ութսուն) ՀՀ դրամի չափով կատարել է 15.06.2009 թվականին կնքված համաձայնագրով ստացած պարտավորությունը և հրաժարվել է 2.935.920 (երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամի վճարման պարտավորության կատարումից` առանց նշելու համաձայնագիրն անվավեր համարելու իրավական հիմքը և վիճարկել այն դատական կարգով:
Անդրադառնալով 19.03.2009թ. թիվ 368 և 09.04.2009թ. թիվ 370 հաշիվ-ապրանքագրերին, դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցչիª դատարան ներկայացրած 27.11.2008թ. առուվաճառքի թիվ Վ 056 պայմանագրին, 17.11.2007թ. թիվ 223, 21.05.2008թ. թիվ 292, 23.09.2008թ. թիվ 335, 27.11.2008թ. թիվ 349 հաշիվ-ապրանքագրերին /պայմանագրին և վերջին չորս հաշիվ-ապրանքագրերին պատասխանող կողմը նախկինում առարկություններ չի ներկայացրել/, հաշվի առնելով ՙՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին՚ ՀՀ օրենքի 43 հոդվածի 3-րդ մասը, համաձայն որիª ՙԸնկերության գործադիր մարմինըª ա)առանց լիազորագրի գործում է ընկերության անունից, այդ թվումª ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ. բ)տալիս է լիազորագրերª ընկերության անունից ներկայացուցչություն կատարելու իրավունքի համար, այդ թվումª վերալիազորման իրավունքով լիազորագրեր՚, դատարանը հանգում է այն հետևության, որ 19.03.2009թ. թիվ 368 և 09.04.2009թ. թիվ 370 հաշիվ-ապրանքագրերը ստորագրվել են պատշաճ կարգով լիազորված անձիª Գ. Սարգսյանի կողմից /հիմքª 19.03.2009թ. թիվ 241843 և 09.04.2009թ. թիվ 241858 լիազորագրեր/:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 321 հոդվածիª ՙ1.Լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որը անձը տալիս է այլ անձիª երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:
5.Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ղեկավարի կամ դրա համար նրա կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձի ստորագրությամբ՚:
Տվյալ դեպքում հաշիվ ապրանքագիրը պատասխանողի կողմից ի հավաստումն գույքն ընդունված լինելու փաստաթուղթ է, որով ընդունում է ապրանքը և հաստատում է իր գումարի վճարման պարտավորությունը վաճառողի հանդեպ: Համաձայնագիր և հաշիվ ապրանքագիր տալը պատասխանողի կողմից պարտավորության ճանաչումը վկայող գործողություն է, որի առկայության պայմաններում էական է այն հանգամանքը, որ գնորդը ընդունել է ապրանքը և իր ունեցած պարտավորությունը վաճառողի հանդեպ:

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ՙԱռուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը /վաճառողը/ պարտավորվում է մյուս կողմին /գնորդին/ որպես սեփականություն հանձնել /գույք/ ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար /գինը/՚:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 502-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՙԳնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար այն վաճառողից ստանալուց անմիջապես առաջ կամ հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից՚:

Վերը նշված իրավանորմերի և սույն գործով հաստատված փաստական հանգամանքների համադրման արդյունքում դատարանն արձանագրում է, որ 15.06.2009 թվականին կնքված համաձայնագիրը համապատասխանում է վերը նշված իրավանորմերի պահանջներին, որ վիճելի համաձայնագիրը կնքվել է կողմերի կամարտահայտությամբ, ըստ որիª կողմը /սկզբնական հայցով պատասխանողը/ կատարել է համաձայնագով իր վրա դրված պարտականությունների մի մասը, միաժամանակ նկատի ունենալով, որ պատասխանողի կողմից չի հիմնավորվել այն հանգամանքը, որ տվյալ վիճահարույց գործարքը կնքվել է խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո` կողմերի չարամիտ համաձայնությամբ, որպիսի փաստերի հիմնավորման և ապացուցման պարտականությունը տվյալ դեպքում կրում է պատասխանող կողմը, դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի կիրառմամբ իրավաչափ է համարում հայցվորի պահանջը:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի 1-ին մասիª ՙԳործին մաuնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաuտերը՚:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի 6-րդ կետիª ՙԵթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը՚:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49 հոդվածի 1-ին մասի` ՙԱպացույցները ներկայացնում են գործին մաuնակցող անձինք՚:

Ինչ վերաբերում է ՀՀ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի 17.04.2012 թվականի փորձաքննության եզրակացությանը /ՙ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարման հաշվեկշռում ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊ ընկերությանը ՙԼՏԹՖ՚ ՍՊ ընկերության պարտավորություններն արտացոլված չեն՚/, դատարանը գտնում է, որ այն սույն քաղաքացիական գործով վերաբերելի չէ և հանել է ապացուցման առարկայից:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51 հոդվածի համաձայնª ՙ2.Այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից՚:

Դատարանը, կատարելով գործում եղած բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտություն, ելնելով վերը նշված իրավանորմերի համադրումից, հանգում է այն հետևության, որ ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության հայցն ընդդեմ ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-իª գումարի բռնագանձման պահանջի մասին, ենթակա է բավարարման, ինչն էլ իր հերթին լրիվ բացառում է հակընդդեմ հայցի բավարարումը:

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ՙԽաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կնքված գործարքը, ինչպես նաև այն գործարքը, որն անձն ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը (ստրկացուցիչ գործարք), տուժողի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր՚:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ՙՊարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու համար պարտապանի համաձայնությունը չի պահանջվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով՚:
Հաշվի առնելով վերոհիշյալ իրավանորմերըª դատարանը հանգում է այն հետևության, որ հակընդդեմ հայցադիմումն անհիմն է և ենթակա է մերժման:

Քանի որ 10.03.2011թ. դատարանը որոշում է կայացրել հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին և արգելանք է դրվել պատասխանող ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի գույքի և դրամական միջոցների վրաª 2.935.920 /երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան/ ՀՀ դրամի չափով, դատարանը հանգում է այն հետևության, որ հայցի ապահովման միջոցները պետք է պահպանվեն մինչև վճռի կատարումը:

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68 հոդվածի համաձայնª ՙԴատական ծախսերը, ի թիվս այլ գումարների, կազմված են նաև փորձագետին և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից՚:
Համաձայն ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի 1-ին մասի ՙԴատական ծախuերը գործին մաuնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամաuնորեն՚:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փորձաքննությունը պահանջում է որոշակի ծախսեր, իսկ դատարանը որոշել է փորձաքննության կատարման ծախսերը կատարել ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի հաշվին, դատարանը հանգում է այն հետևության, որ ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ից հօգուտ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի պետք է բռնագանձել 88.200 /ութսունութ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամª որպես փորձաքննության կատարման ծախս:
Քանի որ հայցվորը միջնորդել է դատարանին պատասխանողից բռնագանձել 58.718 /հիսունութ հազար յոթ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար, դատարանը հանգում է այն հետևության, որ պատասխանող ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ից հօգուտ ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության պետք է բռնագանձել 58.718 /հիսունութ հազար յոթ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը: Հակընդդեմ հայցադիմումի պետական տուրքի հարցը պետք է համարել լուծվածª վճարված լինելու հիմքով:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենս

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Վ Ե Ր Ա Ք Ն Ն Ի Չ Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն Դ Ա Տ Ա Ր Ա Ն

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության
դատարանի վճիռնախագահող
դատավոր Գ. Հեբոյան Քաղ. գործ թիվ ԿԴ3/0050/02/11

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
Հ Ա Ն Ո Ւ Ն Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա Ն

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
/այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան/, հետևյալ կազմով

նախագահությամբ` Տ.ՍԱՀԱԿՅԱՆԻ
Կ.ՀԱԿՈԲՅԱՆԻ
մասնակցությամբ` դատավորներ Տ. ՆԱԶԱՐՅԱՆԻ

2012 թվականի սեպտեմբերի 28-ին,

դռնբաց դատական նիստում քննելով սկզբնական հայցով հայցվոր <<Օլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ>> ընկերության վերաքննիչ բողոքը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.06.2012 թվականի վճռի դեմ` կայացված քաղաքացիական գործով` ըստ հայցի <<Օլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ>> ընկերության ընդդեմ <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊԸ-ի ընդդեմ <<Օլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ>> ընկերության` համաձայնագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը
<<Օլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ>> ընկերությունը հայց է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊԸ-ի ` խնդրելով <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊ ընկերությունից հօգուտ <<Օլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ>> ընկերության բռնագանձել 2.935.920 /երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան/ ՀՀ դրամ, ինչպես նաև 58.718 /հիսունութ հազար յոթ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ նախօրոք վճարված պետական տուրքի գումար:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը /այսուհետ նաև` Դատարան/ 15.06.2012 թվականի վճռով հայցը մերժել է ամբողջությամբ:
Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել սկզբնական հայցով հայցվոր <<Օլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ>> ընկերությունը:
Վերաքննիչ դատարանը 30.07.2012 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ:
Ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատասխան:

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Ըստ բողոքաբերի` Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի, 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի նորմերը, 450-րդ հոդվածի 1-ին կետը, 347-րդ հոդվածի,447-րդ հոդվածի, 502-րդ հոդվածի պահանջները, ՀՀ քաղ. դատ. օր-ի 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ՀՀ քաղ. դատ. օր-ի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը, 130-րդ հոդվածի 3-րդ մասի, 132-րդ հոդվածի 1-ին կետի նորմերը, ՀՀ Սահմանադրության 39-րդ և 19-րդ հոդվածները, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի նորմը:
Վերոգրյալը բողոք բերած անձը հիմնավորել է հետևյալ փաստարկներով.
Ըստ բողոքաբերի վճիռը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով, դատարանը չի կիրառել այն նորմը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն նորմը, որը չպետք է կիրառեր, ինչպես նաև թույլ է տվել դատավարական նորմի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա։
Դատարանը վճռի վերլուծական մասում նշել է, որ առուվաճառքի պայմանագիր կողմերի միջև չի կնքվել, իսկ եթե նույնիսկ հաշիվ ապրանքագրերը դիտենք որպես պայմանագիր, ապա պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ 19.03.2009թ. թիվ 368 և 09.04.2009թ. թիվ 370 հաշիվ ապրանքագրերը չի ստորագրել պատասխանող ընկերության տնօրենի կամ պատշաճ կարգով լիազորված անձի կողմից։
Մեջբերել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը:
Նշել է, որ քաղաքացիական իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար։
Վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
Ըստ բողոքաբերի` Դատարանը նշված վերլուծություն տալով հաշվի չի առել այն հանգամանքը, որ 15.06.2009 թվականի համաձայնագրով կողմերը կնքել են գործարք և օրենքը գործարք ասելով չի պարտադրում այդ գործարքի անունը դնել պայմանագիր։ Տվյալ դեպքում կողմերը կնքել են մի գործարք, որն օրենքով արգելված չէ և արտահայտել են իրենց կամքը։
Մեջբերել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին կետը:
Նշել է, որ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ հաշիվ ապրանքագրերը չի ստորագրել պատասխանող ընկերության տնօրենի կամ պատշաճ կարգով լիազորված անձի կողմից, ցանկանում է նշել, որ ճիշտ է գործի մեջ ապացույց չկար, որ այն ստորագրող անձը ուներ լիազորագիր, սակայն նաև չհերքվեց այն փաստը, որ ստորագրող անձինք կարող է նաև լիազորագիր ունեցած լինեին։
Ավելացրել է, որ բացի այդ ներկայացված հակընդդեմ հայցի մեջ դրված չեն եղել որպես պատասխանող ընկերության տնօրենի կամ պատշաճ կարգով լիազորված անձի կողմից հաշիվ ապրանքագիրը չստորագրված լինելու հիմքերը, այդ հիմքը ի սկզբանե չի վիճարկվել և միայն դատաքննության ժամանակ անդրադարձ կատարվեց նշված հարցին, ուստի և հայցվոր կողմը չէր կարող այդ հիմքով ապացույց ներկայացներ։ Ստացվում է, որ դատարանը դուրս է եկել հայցապահանջի հիմքերից։
Հայտնել է, որ անգամ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաշիվ ապրանքագրերը ստորագրված չեն եղել տնօրենի կողմից, այնուամենայնիվ 15.06.2009 թվականին <<Օլթեք Արմենիա>> ՍՊԸ-ի, <<Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) լիմիթեդ>> ընկերության և <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊԸ-ի միջև կնքվել է համաձայնագիր, որտեղ նշվում են թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերը, նշվում է ապրանքի ընդհանուր արժեքը և դա ստորագրում է նաև <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊԸ-ի տնօրենը։ Նշվածից ակնհայտ է, որ եթե իրականում վերջիններս հաշիվ ապրանքագրերը համարվեին ոչ իրավասու անձի կողմից ստորագրված, ապա նշված համաձայնագիրը չէր կնքվի։
Գտել է, որ չնայած ամենին Դատարանը նշել է նաև այն հանգամանքը, որ վիճարկվող համաձայնագիրը չի անվանվել պահանջի զիջման համաձայնագիր, սակայն, ըստ էության, իր բովանդակությամբ այն հանդիսանում է պահանջի զիջման համաձայնագիր, քանի որ հայցվոր ընկերությանն է փոխանցվել պահանջի իրավունքը։ Ըստ բողոքաբերի դատարանը հակընդդեմ հայցի հիմքում դրված պահանջը համարում է անհիմն և ինքնուրույն դնում է մեկ այլ հիմք, որով էլ հայցը մերժում է իսկ հակընդդեմ հայցը բավարարում։
Նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասի պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու համար պարտապանի համաձայնությունը չի պահանջվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով։ Այսինքն` եթե անգամ կատարված է եղել պահանջի զիջում այն չի կարող անվավերության հետևանքներ առաջացնել, քանի որ պարտապանին չի ազատում իր պարտավորությունների կատարումից։
Վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածը, 447-րդ հոդվածը, 502-րդ հոդվածը:
Գործի փաստերից ակնհայտ է համարել, որ <<ԼՏԹՖ>> ՍՊ Ընկերությունը ստանալով իրեն անհրաժեշտ ապրանքները, չվճարելով դրա դիմաց անհիմն մեկնաբանություններ անելով ցանկանում է խուսափել իր պարտավորություններից, որն էլ դատարանի կողմից խրախուսվում է։
Ըստ բողոքաբերի` Դատարանը բավարարելով հակընդդեմ հայցով հայցվորի կողմից դատահաշվապահական փորձաքննության միջնորդությունը նույնպես թույլ է տվել դատավարական նորմի խախտում այսպես.
Մեջբերել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասը, նույն հոդվածի 2-րդ մասը։
Ավելացրել է, որ Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊԸ-ն չի ներկայացրել իր կողմից վկայակոչած փաստերը հիմնավորող ապացույց կամ այդ անհրաժեշտ ապացույցի ձեռք բերելու անհնարինությունը։ Վճռաբեկ դատարանն իր 25.06.2010 թվականի քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1059/02/09 որոշմամբ անդրադարձել է նշված նորմերի վերլուծությանը և գտել, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ իր կողմից վկայակոչած փաստերը հիմնավորելու համար պարտավոր է ներկայացնել այդ փաստերը հիմնավորող ապացույցներ, իսկ այդ ապացույցները ձեռք բերելու անհնարինության դեպքում համապատասխան միջնորդությամբ դիմել դատարան։ Ընդ որում` նման միջնորդություն ներկայացրած անձը պետք է ապացուցի անհրաժեշտ ապացույց ձեռք բերելու անհնարինությունը։
Ըստ բողոք բերած անձի` Դատարանը չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը, այն է՝ առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով Դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ։ Նշել է, որ Դատարանն իր կողմից կայացված որոշման մեջ չի նշել թե, ինչ շարժառիթներ են եղել և ինչ կարգով է հանգել հետևության միջնորդությունը բավարարելու համար։
Ավելացրել է, որ Դատարանը բավարար է համարել հայցը մերժելու, իսկ հակընդդեմ հայցը բավարարելու համար և կողմերի ներկայացված մյուս փաստարկներին գործի լուծման համար նշանակություն չի տրվել և նշել է, որ դրանց գնահատման անհրաժեշտությունը բացակայում է /տես վճռի վերլուծական մաս/։
Պնդել է, որ Դատարանը ընդհանրապես անդրադարձ չի կատարել այն հանգամանքին, որ որպես համաձայնագրի պարտավորությունների կատարում պատասխանողը <<Օլ–Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ>> ընկերության բանկային հաշվին փոխանցել է 1 318 080 (մեկ միլիոն երեք հարյուր տասնութ հազար ութսուն) ՀՀ դրամ։ Գտնում է, որ նշված փաստարկը ևս կարևոր է գործի ճիշտ լուծման համար, սակայն առանց որևէ հիմնավորումների Դատարանը անհրաժեշտ չի համարել գնահատել այն։ Նշում է, որ Դատարանը անդրադարձ չի կատարել նաև գործում առկա ապրանքների անվանումներին և քանակին, որը ստացել է <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊԸ-ն։
Բողոքաբերը նաև նշել է, որ վերը նշված ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չգնահատելը հանգեցրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի և <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջների խախտման։
Վկայակոչել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետը։
Նշել է, որ վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը։
Պնդել է, որ սույն քաղաքացիական գործով Դատարանը գնահատման առարկա չի դարձրել վերը շարադրված ապացույցները, ինչը հանգեցրել է դատական սխալի։
Վկայակոչել է նաև ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը:
Պահանջել է վճիռը բեկանել և փոփոխել:

2.1 Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները
Պատասխան ներկայացրած անձը վերաքննիչ բողոքի պատասխանով հայտնել է հետևյալը.
Նշել է, որ ներկայացված վերաքննիչ բողոքը առաջին հիմքով անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ՝
Վկայակոչել է ՀՀ քաղ. օր-ի 296-րդ հոդվածի 1-ին մասը, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 43 հոդվածի 3-րդ մասի «ա» կետը, ՀՀ քաղ. օր-ի 305-րդ հոդվածը, ՀՀ քաղ. օր-ի 472-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևել է, որ առուվաճառքի գործարքը կատարվում է գրավոր պայմանագիր կնքելով, քանի որ պետք է պայմանագրով նախատեսվի ապրանքի տեսակը, որակը, քանակը, հանձնման և ընդունման կարգը և պետք է ստորագրված լինի կողմերի տնօրենների կամ դրա համար պատշաճ լիազորություն ունեցող անձի կողմից։ Տվյալ դեպքում առուվաճառքի պայմանագիր կողմերի միջև չի կնքվել, իսկ եթե նույնիսկ հաշիվ-ապրանքագրերը դիտենք որպես պայմանագիր, ապա պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ 19.03.2009թ. թիվ 368 և 09.04.2009թ. թիվ 370 հաշիվ-ապրանքագրերը չի ստորագրվել պատասխանող ընկերության տնօրենի կամ պատշաճ կարգով լիազորված անձի կողմից, այսինքն՝ չի պահպանվել ՀՀ քաղ. օր-ի 296-րդ հոդվածով նախատեսված գործարքի կնքման համար օրենքով սահմանված կարգը, ինչը հանգեցնում է գործարքի անվավերության։ Նշվածն ապացուցվում է նաև գործում առկա դատահաշվապահական փորձաքննության թիվ 11-2605 եզրակացությամբ։
Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ Դատարանը դուրս է եկել հայցապահանջի հիմքերից, քանի որ հակընդդեմ հայցի հիմքում դրված չի եղել «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի տնօրենի կամ պատշաճ կարգով լիազորված անձի կողմից հաշիվ-ապրանքագրերը ստորագրված լինելու հիմքը և այն չի վիճարկվել, ապա նշել է, որ հակընդդեմ հայցով ներկայացվել է համաձայնագիրն անվավեր ճանաչելու պահանջ, որի հիմքում դրված է եղել վիճարկվող գործարքի օրենքին և այլ իրավական ակտերին չհամապատասխանելու հիմքը (ՀՀքաղ. օր-ի 305-րդ հոդված), մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի խախտումը, որն էլ դատաքննության փուլում գրավոր բացատրությամբ (գործում առկա է) ներկայացվել է։
Բողոք բերող անձը պատճառաբանել է, որ Դատարանը բավարարելով հակընդդեմ հայցվորի դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, թույլ է տվել դատավարական նորմի խախտում, որի վերաբերյալ պատասխան ներկայացրած անձը փաստել է, որ բողոք բերող անձն իրավունք է ունեցել բողոքարկելու դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը և օգտվելով իր իրավունքից նշված որոշման դեմ ներկայացրել է և՛ վերաքննիչ, և՛ վճռաբեկ բողոքներ, որոնք չեն ընդունվել վարույթ և համապատասխան որոշումներով վերադարձվել են բողոք բերող անձին։ Ուստի գտնում է, որ նշված հիմքով ևս անհիմն է։
Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ Դատարանը որևէ իրավական գնահատականի չի արժանացրել այն ապացույցը, որ <<Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա>> ՍՊԸ-ն 1 318 080 ՀՀ դրամ գումարը փոխանցել է <<Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ>> ընկերության բանկային հաշվին և դրանով իսկ խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, ապա նշել է , որ տվյալ փաստը չի վիճարկվել ո՛չ հայցվորի և ո՛չ էլ պատասխանողի կողմից, քանի որ թիվ 360 հաշիվ ապրանքագրով նախատեսված ապրանքը ստանալուց հետո <<Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա>> ՍՊԸ-ն կատարել է հաշիվ-ապրանքագրով նախատեսված վճարումը, իսկ տվյալ դեպքում սկզբնական հայցի առարկան է 2.935.920 ՀՀ դրամի բռնագանձման պահանջը։ Ուստի՝ գտնում է, որ տվյալ ապացույցը սույն գործի լուծման համար չի կարող էական ազդեցություն ունենալ։
Գտել է, որ <<Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ>> ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն անհիմն է և ենթակա է ամբողջությամբ մերժման։
Խնդրել է բողոքը մերժել ամբողջությամբ:

3. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. 2009թ-ի հունիսի 15-ին <<Օլթեք Արմենիա>> ՍՊԸ-ի, <<Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ>> ընկերության և <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊԸ-ի միջև կնքվել է համաձայնագիր, որի 1-ին կետի համաձայն <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊԸ-ին ներկայացված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերով նախատեսված գումարը, որը կազմում է 4 254 000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ պարտավոր էր վճարել համաձայնագրի կնքման պահից 45 օրվա ընթացքում, իսկ նույն համաձայնագրի 2-րդ կետի համաձայն նշված գումարը պետք է փոխանցեր <<Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ>> ընկերության բանկային հաշվին:
2. <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա> ՍՊԸ-ին ըստ համաձայնագրի ներկայացվել են 03.02.2009թ, 19.03.2009թ. և 09.04.2009 թվականին դուրս գրված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերը, որի ընդհանուր գումարը կազմում էր 4.254.000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ:
3. Որպես համաձայնագրի պարտավորությունների կատարում պատասխանողը <<Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ>>ընկերության բանկային հաշվին փոխանցել է 1.318.080 (մեկ միլիոն երեք հարյուր տասնութ հազար ութսուն) ՀՀ դրամ, իսկ 2.935.920 (երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամի վճարում կատարելու պարտականությանը մինչ օրս կատարված չէ:
4. Համաձայն ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի կողմից 12.04.2011թ-ին տրված թիվ 3-2/1052-11 գրության` պետական միասնական գրանցամատյանում առկա է <<ՕԼԹԵՔ ԱՐՄԵՆԻԱ>>ՍՊԸ, որի տվյալները 12.04.2011թ-ի դրությամբ` գրանցման համարն է 2882.110.05432, գրանցման օրը 17.02.2006թ-ը, լուծարման օրը 02.10.2009թ-ը.....:
5. Համաձայն ՀՀ <<Փորձաքննությունների ազգային բյուրո>> ՊՈԱԿ-ի կողմից 17.04.2012թ-ին տրված թիվ 11-2605 փորձագետի եզրակացության <<Հետևություն>> բաժնի` <<Օլթեք Արմենիա>> ՍՊԸ-ի լուծարման հաշվեկշռում <<Օլթեք Արմենիա>> ՍՊ ընկերությանը <<ԼՏԹՖ>> ՍՊ ընկերության պարտավորություններն արտացոլված չեն (մանրամասն տես սույն եզրակացության հետազոտական մասում):

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վերաքննիչ բողոքը դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում` Վերաքննիչ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`պայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձևով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձև սահմանված չէ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
Սույն գործի փաստերի համաձայն` 2009թ-ի հունիսի 15-ին <<Օլթեք Արմենիա>> ՍՊԸ-ի, <<Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ>> ընկերության և <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊԸ-ի միջև կնքվել է համաձայնագիր, որի 1-ին կետի համաձայն <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊԸ-ին ներկայացված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերով նախատեսված գումարը, որը կազմում է 4 254 000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ պարտավոր էր վճարել համաձայնագրի կնքման պահից 45 օրվա ընթացքում, իսկ նույն համաձայնագրի 2-րդ կետի համաձայն նշված գումարը պետք է փոխանցեր <<Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ>> ընկերության բանկային հաշվին:
<<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա> ՍՊԸ-ին ըստ համաձայնագրի ներկայացվել են 03.02.2009թ, 19.03.2009թ. և 09.04.2009 թվականին դուրս գրված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերը, որի ընդհանուր գումարը կազմում էր 4.254.000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ:
Որպես համաձայնագրի պարտավորությունների կատարում պատասխանողը <<Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ>> ընկերության բանկային հաշվին փոխանցել է 1.318.080 (մեկ միլիոն երեք հարյուր տասնութ հազար ութսուն) ՀՀ դրամ, իսկ 2.935.920 (երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամի վճարում կատարելու պարտականությանը չի կատարել, որպիսի պարագայում հայցվորը սկզբնական հայցով պահանջել է հօգուտ իրեն բռնագանձել 2.935.920 ՀՀ դրամը, իսկ պատասխանողը հակընդդեմ հայցով պահանջել է անվավեր ճանաչել կողմերի միջև 15.06.2009 թվականին կնքված համաձայնագիրը:
Դատարանը սկզբնական հայցը մերժել, հակընդդեմ հայցը բավարարվել է, որպիսի դիրքորոշումը Վերաքննիչ դատարանն իրավաչափ չի համարում հետևյալ պատճառաբանությամբ.
Դատարանը, փաստել է, որ կողմերի միջև գույքի օտարման (առուվաճառքի կամ մատակարարման) պայմանագիր առկա չէ, ինչը հաստատված է համարել կողմերի ցուցմունքներով:
Փաստել նաև, որ 19.03.2009թ. թիվ 368 և 09.04.2009թ. թիվ 370 հաշիվ-ապրանքագրերը չեն ստորագրվել պատասխանող ընկերության տնօրենի կամ պատշաճ կարգով լիազորված անձի կողմից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի, <<Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին>> ՀՀ օրենքի 43 հոդվածի 3-րդ մասի <<ա>> կետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 400-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 472-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծության հիման վրա Դատարանը եկել է այն հետևության, որ առուվաճառքի գործարքը կատարվում է գրավոր պայմանագիր կնքելով, քանի որ պետք է պայմանագրով նախատեսվի ապրանքի տեսակը, որակը, քանակը, հանձնման և ընդունման կարգը և պետք է ստորագրված լինի կողմերի տնօրենների կամ դրա համար պատշաճ լիազորություն ունեցող անձի կողմից: Փաստելով, որ տվյալ դեպքում առուվաճառքի պայմանագիր կողմերի միջև չի կնքվել, իսկ հաշիվ-ապրանքագրերը, որպես պայմանագիր չեն կարող դիտվել, քանի որ դրանք չեն ստորագրվել պատասխանող ընկերության տնօրենի կամ պատշաճ կարգով լիազորված անձի կողմից, վերոգրյալ պատճառաբանություններով Դատարանը եզրահանգել է, որ չի պահպանվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված գործարքի կնքման համար օրենքով սահմանված կարգը, ինչն էլ հանգեցնում է գործարքի անվավերության: Նշվածը Դատարանն ապացուցված է համարել նաև դատահաշվապահական փորձաքննության եզրակացությամբ:
Դատարանը կողմերի միջև 15.06.2009 թվականին կնքված համաձայնագիրն անվավեր է համարել, քանի որ այն կնքվել է անվավեր գործարքի հիման վրա: Չնայած վիճարկվողը համաձայնագիրը չի անվանվել պահանջի զիջման համաձայնագիր, սակայն, ըստ էության, իր բովանդակությամբ Դատարանն այն դիտել է, որպես հենց պահանջի զիջման համաձայնագիր, քանի որ տվյալ համաձայնագրով <<Օլթեք Արմենիա>> ՍՊԸ-ն հայցվոր ընկերությանն է փոխանցել անվավեր հաշիվ-ապրանքագրերի հիման վրա ձեռք բերված պահանջի իրավունքը, որը հայցվոր ընկերության համար չէր կարող առաջացնել պահանջի իրավունք:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը չի կատարել ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն և կողմերի միջև կնքված համաձայանագիրը համարել է անվավեր, առանց հիմնավորելու, թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, որ հոդվածի հիմքով է տվյալ համաձայնագիրը որակում անվավեր: Վերաքննիչ դատարանը միաժամանակ հարկ է համարում նշել, որ լուծարված ընկերության հաշվեկշռում հայցվող գումարի պարտավորության բացակայությունը չի կարող հանգեցնել 15.06.2009 թվականին կնքված համաձայնագրի անվավերության: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ պարագայում առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն: Սույն գործով ապրանք ստացած չլինելու վերաբերյալ սկզբնական հայցով պատասխանողն առարկություն չի ներկայացրել: Ավելին, վերջինը մասնակի` 1.318.080 (մեկ միլիոն երեք հարյուր տասնութ հազար ութսուն) ՀՀ դրամի չափով կատարել է 15.06.2009 թվականին կնքված համաձայնագրով ստացած պարտավորությունը և հրաժարվել է 2.935.920 (երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամի վճարման պարտավորության կատարումից` առանց նշելու համաձայնագիրն անվավեր համարելու իրավական հիմքը վիճարկելով այն, որպիսի պահանջը Դատարանը համարել է բավարարման ենթակա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 502-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար այն վաճառողից ստանալուց անմիջապես առաջ կամ հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից:
Վերոգրյալը համարելով գործի նոր քննության ծավալ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատական ակտը ենթակա է բեկանման և գործը պետք է ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի`դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Նկատի ունենալով այն, որ սույն գործով առկա է նոր քննության անհրաժեշտություն, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննությամբ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ և 221-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ3/0050/02/11 քաղաքացիական գործով 15.06.2012 թվականին կայացրած վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննությամբ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Տ.ՍԱՀԱԿՅԱՆ Կ.ՀԱԿՈԲՅԱՆ Տ.ՆԱԶԱՐՅԱՆ

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտել << >> ---------------------------- 2012 թվականին

նախագահող դատավոր Տ.Սահակյան

Դատական Գործ N: ԿԴ3/0050/02/11
Դատական Գործ N: ԿԴ3/0050/02/11
Եղվարդ
Նոր քաղաքացիական գործ    
Հայցադիմումը /դիմումը/ ստացվել է: 10-03-2011
Հայցվոր/դիմող
Անվանում:Օլ Թեքնոլոջի /Այլանդ/ Լիմիթեդ Ընկերություն   
Հասցե:Իռլանդիա ,Քաունթրի Սիթ Դանբոյն, Սամերհիլ Ռոադ, Սարնեյ   
Ներկայացուցիչ
ԱնունՎահան   
ԱզգանունՀարությունյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանող
Անվանում:Լուսակերտի Տոհմային թռչնաբուծական տոհմային ֆաբրիկա ՍՊԸ   
Հասցե:գ.Լուսակերտ   
Ինքնուրույն պահանջ ներկայացնող:
3-րդ անձ
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Պահանջ: գումարի բռնագանձման պահանջի մասին
Հիմնական պահանջի վիճակագրության տողի համարը: 11.1
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Լրացուցիչ պահանջի վիճակագրության տողի համարը:
Ստացման կարգը: Առաջին անգամ
Այլ նշումներ:
Պետական տուրք    
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: 10-03-2011
Վճարված պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 58920
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 10-03-2011
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Եղվարդ
Դատավորի անուն: Գագիկ Զենիկի Հեբոյան
Դատավոր
Դատարանի անվանում: Եղվարդ
Դատավորի անուն:   
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2011-03-11 15:53:38 Խմբագրման ամսաթիվ:2011-03-11 15:53:38    
Որոշման ամսաթիվ: 10-03-2011
Հայցի ապահովում    
Ներկայացվել է միջնորդություն: Ապահովում կիրառելու
Բավ/մերժ: Բավարարվել է
Որոշման ամսաթիվ: 10-03-2011
Տրվել է կատարողական թերթ:
Հայցի ապահովման միջոցները: Գույքի դրամական միջոցների վրա արգելանք դնելը
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 20-04-2011
Ծանուցագիրը ուղարկվել է: 28-03-2011
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համար: 1
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 04-05-2011
Ծանուցագիրը ուղարկվել է: 20-04-2011
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համար: 1
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 20-05-2011
Ծանուցագիրը ուղարկվել է: 04-05-2011
Ժամ: 11:00
Նիստերի դահլիճի համար: 1
Այլ նշումներ:
Հակընդդեմ հայց (պետ. տուրք)    
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: 04-05-2011
Վճարված պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 4000
Հակընդդեմ պահանջ: համաձայնագիրն անվավաեր ճանաչելու պահանջով
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 25-05-2011
Ծանուցագիրը ուղարկվել է: 20-05-2011
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համար: 1
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 02-06-2011
Ծանուցագիրը ուղարկվել է: 25-05-2011
Ժամ: 12:30
Նիստերի դահլիճի համար: 1
Այլ նշումներ:
Գործի վարույթը կասեցվել է Ստեղծման ամսաթիվ:2011-06-02 17:01:56 Խմբագրման ամսաթիվ:2011-06-02 17:01:56    
Ամսաթիվ: 02-06-2011
Հիմքը
Հոդված106
Որոշման բովանդակությունը: Քաղաքացիական գործ`
Թիվ ԿԴ3/0050/02/11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ԴԱՏԱՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.06.2011թ. ք. Եղվարդ

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ` դատավոր Գ. Հեբոյանի, քարտուղարությամբ` Զ. Եղիազարյանի, մասնակցությամբ` հայցվորի ներկայացուցիչ Մ. Գրիգորյանի, պատասխանողի ներկայացուցիչ Ի. Հակոբյանի, դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի ՙՕլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթիդ՚ ընկերության ընդդեմ ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաֆաբրիկա՚ ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաֆաբրիկա՚ ՍՊԸ-ի ընդդեմ ՙՕլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթիդ՚ ընկերության` համաձայնագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց

ՙՕլ-Թեքնոլոջի՚ /Այլնդ/ Լիմիթիդ ընկերությունը դատարան է դիմել ընդդեմ ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաֆաբրիկա՚ ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջով:
ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաֆաբրիկա՚ ՍՊԸ-ն դատարան է դիմել ընդդեմ ՙՕլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթիդ՚ ընկերության` համաձայնագիրն անվավեր ճանաչելու պահանջով:
Պատասխանողի /Հակընդդեմ հայցվոր/ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել դատարան դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին և խնդրել է փորձագետներին առաջադրել հետևյալ հարցերը.
1. ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարման հաշվեկշռում արտացոլված է արդյո±ք ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ին ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ի պարտավորությունները:
2. Ինչպես է արտացոլվել ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի պահանջի զիջումը ՙՕլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ՚ ընկերությանը:
Հայցվորի /հակընդդեմ պատասխանող/ ներկայացուցիչն առարկեց ներկայացված միջնորդության դեմ:
Դատարանը, լսելով կողմերին, հետազոտելով միջնորդությունը, հայցադիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա, հանգում է այն հետևության, որ միջնորդությունը պետք է բավարարել և համաձայն ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի պետք է նշանակել դատահաշվապահական փորձաքննություն, որի կատարումը պետք է հանձնարարել ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի փորձագետներին` նրանց առաջադրելով հետևյալ հարցերը.
1. ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարման հաշվեկշռում արտացոլված է արդյո±ք ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ին ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ի պարտավորությունները:
2. Ինչպես է արտացոլվել ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի պահանջի զիջումը ՙՕլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ՚ ընկերությանը:
Փորձագետներին պարզաբանել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 45-րդ, 62-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների և պարտականությունների մասին և նախազգուշացնել ՀՀ Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին:
Դատարանը միաժամանակ գտավ, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն քաղաքացիական գործի վարույթը պետք է կասեցնել:
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108-րդ և 144-րդ հոդվածի պահանջներով դատարանը.

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԿԴ3/0050/02/11 քաղաքացիական գործով ըստ հայցի ՙՕլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթիդ՚ ընկերության ընդդեմ ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաֆաբրիկա՚ ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաֆաբրիկա՚ ՍՊԸ-ի ընդդեմ ՙՕլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթիդ՚ ընկերության` համաձայնագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին նշանակել դատահաշվապահական փորձաքննություն:
Փորձաքննության կատարումը հանձնարարել ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի փորձագետներին:
Փորձագետներին պարզաբանել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 45-րդ, 62-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների և պարտականությունների մասին և նախազգուշացնել ՀՀ Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին:
Փորձագետներին, առաջադրել հետևյալ հարցերը.
1. ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարման հաշվեկշռում արտացոլված է արդյո±ք ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ին ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ի պարտավորությունները:
2. Ինչպես է արտացոլվել ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի պահանջի զիջումը ՙՕլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ՚ ընկերությանը:
Փորձաքննությանը մասնակից դարձնել կողմերին և նրանց պարտավորեցնել փորձագետների պահանջով նրանց տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր փորձաքննությունն անցկացնելու համար, կատարել փորձաքննության հետ կապված փորձագետների պահանջները և չխոչընդոտել նրանց աշխատանքներին:
Փորձագետներին տրամադրել թիվ ԿԴ3/0050/02/11 քաղաքացիական գործը:
Փորձաքննության կատարման ծախսերը կատարել ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաֆաբրիկա՚ ՍՊԸ-ի հաշվին:
Թիվ ԿԴ3/0050/02/11 քաղաքացիական գործի վարույթը կասեցնել մինչև փորձաքննության եզրակացության ստանալը:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Քաղաքացիական վերաքննիչ դատարան, այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ Գ. ՀԵԲՈՅԱՆ
Ուր է ուղարկվել:
Երբ:
Գործի վարույթը վերսկսվել է Ստեղծման ամսաթիվ:2012-07-18 10:25:18 Խմբագրման ամսաթիվ:2012-07-18 10:25:18    
Ամսաթիվ: 11-05-2012
Որոշման բովանդակությունը: Քաղաքացիական գործ`
Թիվ ԿԴ3/0050/02/11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

Կասեցված քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու և նախնական դատական քննություն նշանակելու մասին

11.05.2012թ. ք. Եղվարդ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Հեբոյանս, ուսումնասիրելով քաղ. գործն ըստ հայցի Օլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ ընկերության ընդդեմ ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և փորձագետի եզրակացությունը.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Քաղ. գործի ըստ հայցի Օլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ ընկերության ընդդեմ ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, վարույթը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.06.2011թ. որոշմամբ կասեցվել էր և նշանակվել էր դատահաշվապահական փորձաքննություն:
11.05.2012թ. ՀՀ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ից դատարան է ստացվել փորձագետի եզրակացությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիվ ԿԴ3/0050/02/11 քաղ. գործի կասեցման հիմքերը վերացել են, ուստի գտնում եմ, որ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107 հոդվածի 1-ին կետի համաձայն քաղ. գործի վարույթը պետք է վերսկսել և նշանակել դատական քննության:
Վերը շարադրվածի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108, 144 հոդվածներով

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Ըստ հայցի Օլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ ընկերության ընդդեմ ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղ. գործի վարույթը վերսկսել և նախնական դատական քննությունը նշանակել 2012թ. հունիսի 01-ին` ժամը 11.30-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Եղվարդ, Չարենցի 29/:

Դ Ա Տ Ա Վ Ո Ր Գ. ՀԵԲՈՅԱՆ
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 01-06-2012
Ծանուցագիրը ուղարկվել է: 11-05-2012
Ժամ: 11:30
Նիստերի դահլիճի համար: 2
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 15-06-2012
Ծանուցագիրը ուղարկվել է: 01-06-2012
Ժամ: 10:20
Նիստերի դահլիճի համար: 2
Նշանակվել է: Վճիռ/որոշում հրապարակելու օր
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Հայցի/հակընդդեմ հայցի լուծումը    
Հայցի լուծման ամսաթիվ: 15-06-2012
Հայցի լուծումը: Մերժվել է
Հոդված
Հոդված68, 69, 289
Հակընդդեմ հայցի լուծումը: Բավարարվել է
Հակընդդեմ հայցի լուծման ամսաթիվ: 15-06-2012
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2012-07-18 10:30:57    
Դատական ակտ (վճիռ, որոշում): Քաղաքացիական գործ` Թիվ ԿԴ3/0050/02/11

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

15 հունիսի 2012թ. ք. Եղվարդ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ` ԴԱՏԱՎՈՐ Գ. ՀԵԲՈՅԱՆԻ
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` Զ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ`
ՀԱՅՑՎՈՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ` Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ` Ի. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի ՙՕլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ՚ ընկերության ընդդեմ ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի ընդդեմ ՙՕլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ՚ ընկերության` համաձայնագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Դատավարական նախապատմությունը.

Հայցվոր ՙՕլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ՚ ընկերության ներկայացուցիչ Վ. Հարությունյանը դիմել է դատարան 10.03.2011թ-ին:
Հայցը վարույթ է ընդունվել 10.03.2011թ-ին:
Հայցադիմումին ներկայացվել է պատասխան:
Հակընդդեմ հայցվոր ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ի. Հակոբյանը դիմել է դատարան 04.05.2011թ-ին:
Հակընդդեմ հայցը վարույթ է ընդունվել 04.05.2011թ-ին:
Հակընդդեմ պատասխանողը հայցադիմումին ներկայացրել է պատասխան:
Գործը քննվել է համաձայն ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222 գլխի կանոնների:

2. Հայցվորի դիրքորոշումը.

Հայցվոր ՙՕլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ՚ ընկերության ներկայացուցիչ Վ. Հարությունյանը դիմելով դատարան հայտնել է, որ 2009թ-ի հունիսի 15-ին ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի, ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության և ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև կնքվել է համաձայնագիր, որի 1-ին կետի համաձայն ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ին ներկայացված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերով նախատեսված գումարը, որը կազմում է 4 254 000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ պարտավոր էր վճարել համաձայնագրի կնքման պահից 45 օրվա ընթացքում, իսկ նույն համաձայնագրի 2-րդ կետի համաձայն` նշված գումարը պետք է փոխանցվեր ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բանկային հաշվին:
ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ին ըստ համաձայնագրի ներկայացվել են 03.02.2009թ, 19.03.2009թ. և 09.04.2009թ–ն դուրս գրված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերը, որի ընդհանուր գումարը կազմում էր 4.254.000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ: Որպես համաձայնագրի պարտավորությունների կատարում` պատասխանողը ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բանկային հաշվին փոխանցել է 1.318.080 (մեկ միլիոն երեք հարյուր տասնութ հազար ութսուն) ՀՀ դրամ, իսկ 2.935.920 (երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամի վճարում կատարելու պարտականությանը մինչ օրս կատարված չէ:
ՙԼասակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ին 2011թ-ին ուղղված գրությամբ հիշեցվել է նրա պարտքի մասին և առաջարկվել է ոչ ուշ, քան գրությունը ստանալուց երեք բանկային օրվա ընթացքում կատարել գումարի վճարման համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունը, որից հետո պարտապանի կողմից որևէ գումար չի վճարվել:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականաթյաններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
Նույն օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում՝ գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):
Նույն օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին մասի եթե պարտավորությանը նախատեսում է կամ հնարավորության է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությանը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանողը կամովին չի ցանկանում կատարել իր պարտավորությանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347, 470-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության 87-րդ հոդվածով խնդրել է ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊ ընկերությունից հօգուտ ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բռնագանձել 2.935.920 /երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան/ ՀՀ դրամ, ինչպես նաև 58.718 /հիսունութ հազար յոթ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ, որպես նախօրոք վճարված պետական տուրքի գումար:
Դատական նիստում հայցվոր կողմը պնդեց հայցապահանջը և խնդրեց այն բավարարել ամբողջությամբ:

3. Պատասխանողի դիրքորոշումը.

Պատասխանողը հայցադիմումին ներկայացրել է պատասխան, որով հայտնել է, որ ներկայացված հայցի դեմ ամբողջությամբ առարկում է և գտնում է, որ այն ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ և հիմնավորումներով`
1. Հայցվորը դատարանին հայտնել է, որ 2009թ. հունիսի 15-ին ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ, ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև կնքվել է hամաձայնագիր, որի 1-ին կետի համաձայն գործով հայցվոր ընկերությանը ներկայացված թիվ 360, 368 և 370 հաշիվ-ապրանքագրերով նախատեսված` 4.254.000 ՀՀ դրամը վերջինս պարտավոր էր վճարել hամաձայնագրի կնքման պահից 45 օրվա ընթացքում: Նշված համաձայնագրով նախատեսված գումարից 1.318.080 ՀՀ դրամը պատասխանող ընկերությունն արդեն իսկ վճարել է, իսկ մնացած 2.935.920 ՀՀ դրամի վճարման պարտավորությունն առ այսօր կատարված չէ: Հայցվորը դատարանին ներկայացրել է նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի համաձայն` առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար:
ՀՀ քաղ. դատ. օր-ի 87-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` ՙՀայցադիմումում պետք է նշվեն`… 5) հայցապահանջները հաստատող ապացույցները.՚:
ՀՀ քաղ. օր-ի 472-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն` ՙՎաճառողը պարտավոր է գնորդին հանձնել առուվաճառքի պայմանագրով նախատեսված ապրանք՚:
Մինչդեռ հայցվորը դատարան ներկայացրել է թիվ 360, 368 և 370 հաշիվ-ապրանքագրերը, որոնց հիման վրա վերջինիս պնդմամբ պետք է իրականացվեր վճարում, սակայն չի ներկայացրել հաշիվ-ապրանքագրերի հիմքը, այսինքն` պայմանագիր:
Հայցի հիմքում դրվել է ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի, ի դեմս ընկերության լուծարող Վահան Հարությունյանի և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև կնքված 15.06.2009թ. համաձայնագիրը, որի 2-րդ կետի համաձայն պատասխանողը պարտավորվել է վճարումներն իրականացնել հայցվոր ընկերության բանկային հաշվին, իսկ 3-րդ կետի համաձայն` համաձայնագրում նշված պարտավորությունը չի դադարում վաճառողի` ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարմամբ, իսկ համաձայնագրի 1-ին կետով սահմանված գումարի, ինչպես նաև հնարավոր կետանցով պայմանավորված տոկոսների պահանջի իրավունքը պետք է իրականացնի հայցվոր ընկերությունը: Սրանից հետևում է, որ համաձայնագրով կատարվել է պահանջի իրավունքի զիջում:
ՀՀ քաղ. օր-ի 397-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների համաձայն` ՙՊարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) ...:՚:
ՀՀ քաղ. օր-ի 400-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասի դրույթների համաձայն` ՙ1. Պարտապանն իրավունք ունի չկատարել պարտավորությունը նոր պարտատիրոջ օգտին, մինչև պահանջն այդ անձին անցնելու վերաբերյալ նրան ապացույցներ ներկայացնելը: 2. Պահանջն այլ անձի զիջած պարտատերը պարտավոր է նոր պարտատիրոջը հանձնել պահանջի իրավունքը հավաստող փաստաթղթեր և հաղորդել պահանջի իրականացման համար նշանակություն ունեցող տեղեկություններ:՚:
ՀՀ քաղ. օր-ի 401-րդ հոդվածի համաձայն` ՙՊարտապանն իրավունք ունի նոր պարտատիրոջ պահանջի դեմ ներկայացնել առարկություններ, որոնք նա ունեցել է սկզբնական պարտատիրոջ դեմ` նոր պարտատիրոջը իրավունքների անցման մասին ծանուցում ստանալու պահին:՚:
ՀՀ քաղ. օր-ի 403-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն` ՙ1. Պարտատիրոջ պահանջի զիջումն այլ անձի թույլատրվում է, եթե դա չի հակասում օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին:՚:
ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների համաձայն` ՙԻրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` ….:՚:
Ուստի գտնում է, որ տվյալ դեպքում պահանջի զիջում չէր կարող կատարվել, քանի որ 397-րդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանությունից հասկանալի է դառնում, որ նախ պարտատերը որևիցե մի պայմանագրով պետք է ձեռք բերի պահանջի իրավունք, որպեսզի դրանով իսկ ձեռք բերի պահանջի իրավունքն այլ անձի զիջելու իրավունք: Այսինքն` պետք է լիներ գույքի օտարման (առուվաճառքի կամ մատակարարման) պայմանագիր: Հայցվորը որպես պահանջի իրավունքը հավաստող փաստաթուղթ դատարան որևէ պայմանագիր չի ներկայացրել, այլ ներկայացրել է միայն պահանջի իրավունքը զիջելու վերաբերյալ համաձայնագիրը և հաշիվ-ապրանքագրերը, ինչից հետևում է, որ վերջինս ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չի ունեցել այդ պահանջի իրավունքը, հետևապես` չէր կարող այդ իրավունքը զիջել այլ անձի:
ՀՀ քաղ. օր-ի 450-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն` ՙՊայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձևով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձև սահմանված չէ:՚, սակայն ՀՀ քաղ. օր-ի 32-րդ գլխով գույքի օտարման պայմանգրերի համար սահմանված է գրավոր ձևը: Բացի այդ ՀՀ քաղ. օր-ի 297-րդ հոդվածը սահմանում է, որ հասարակ գրավոր ձևով պետք է կնքվեն իրավաբանական անձանց` միմյանց միջև և քաղաքացիների հետ գործարքները: Հասարակ գրավոր ձևը չի պահանջվում այն գործարքների համար, որոնք, նույն օրենսգրքի 295 հոդվածի համաձայն, կարող են կնքվել բանավոր, իսկ ՀՀ քաղ.օր-ի 295-րդ հոդվածի համաձայն` ՙ1. Գործարքը, որի համար օրենքով … սահմանված չէ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձև, կարող է կնքվել բանավոր: 2. Բանավոր կարող են կնքվել կնքման պահին կատարվող բոլոր գործարքները, բացառությամբ այն գործարքների, որոնց համար սահմանված է նոտարական ձև, և այն գործարքների, որոնց հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրանց անվավերության, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ:՚: ՀՀ քաղ. օր-ի 305-րդ հոդվածի դրույթների համաձայն` ՙՕրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:՚:
Հետևաբար` գույքի օտարման պայմանագրերի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված է գործարքների գրավոր ձևը, որը չի պահպանվել:
Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է գույքի օտարման գործարքի անվավերության: Գործարքի անվավերության հետևանքով գործարքով վաճառող կողմը` ձեռք չի բերել պարտավորությամբ առաջացող պահանջի իրավունք և արդյունքում ձեռք չբերած պահանջի իրավունքը չէր կարող զիջել այլ անձի: ՈՒստի գտնում է, որ անվավեր գործարքի հիման վրա զիջված պահանջի իրավունքն անհիմն է և վիճելի համաձայնագրի կողմերի համար պարտավորություններ չի առաջացնում:
2. Հարկ է համարում փաստել նաև, որ վիճելի համաձայնագիրը կնքվել է 15.06.2009թ-ին: Մինչդեռ իր կողմից ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը կատարված 08.04.2011թ. թիվ Հ-11 հարցմանն ի պատասխան ստացել է տեղեկատվություն այն մասին, որ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի հիմնադիրներն էին հանդիսանում ՙԼԻՈՆՍՈԼ ԷԼ ԷԼ ՍԻ ՍԻԱ՚ ընկերությունը և ՙՕԼ ԹԵՔՆՈԼՈՋԻ ՀՈԼԴԻՆԳԶ՚-ը: Գործադիր մարմնի ղեկավարն է եղել Վահան Հարությունյանը, որը նույն ժամանակահատվածում եղել է նաև ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության Հայաստանյան ներկայացուցչության տնօրենը: Գտնում է, որ համաձայնագրի կնքման հարցում առկա է շահագրգռվածություն և փոխկապակցվածություն, քանի որ`
ՙՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին՚ ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի դրույթների համաձայն` ՙ1. Գործարքները, որոնց կատարման մեջ առկա է ընկերության խորհրդի անդամի, ընկերության գործադիր մարմնի գործառույթները կատարող անձի շահագրգռվածությունը կամ ընկերության մասնակցի շահագրգռվածությունը, և որոնք ունեն ընկերության մասնակիցների ընդհանուր ձայների թվի քսան և ավելի տոկոսը, չեն կարող կատարվել առանց ընդհանուր ժողովի համաձայնության: Նշված անձինք ընկերության կողմից ճանաչվում են գործարք կնքելու մեջ շահագրգռված այն դեպքերում, եթե նրանք կամ նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը (այսուհետ` փոխկապակցված անձինք)`
ա) հանդիսանում են գործարքի կողմ կամ ընկերության հետ իրենց հարաբերություններում հանդես են գալիս երրորդ անձանց շահերից.
բ) տիրապետում են (յուրաքանչյուրն առանձին-առանձին կամ համակցության մեջ) գործարքի կողմ հանդիսացող կամ ընկերության հետ հարաբերություններում երրորդ անձանց շահերից հանդես եկող իրավաբանական անձի բաժնեմասերի (փայի, բաժնետոմսի) քսան և ավելի տոկոսին.
գ) պաշտոններ են զբաղեցնում գործարքի կողմ հանդիսացող կամ ընկերության հետ հարաբերություններում երրորդ անձանց շահերից հանդես եկող իրավաբանական անձի կառավարման մարմիններում.
դ) ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ դեպքերում:
2. Ընկերության կողմից գործարքի կատարման մասին որոշումը, որի կատարման մեջ առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից ընկերության գործարքի կատարման մեջ չշահագրգռված մասնակիցների ընդհանուր ձայների թվի մեծամասնությամբ:
4. Գործարքը, որի կատարման մեջ առկա է շահագրգռվածությունը, որը կատարվել է սույն հոդվածով նախատեսված պահանջների խախտմամբ, կարող է դատական կարգով ճանաչվել անվավեր` ընկերության կամ նրա մասնակցի հայցով:՚:
Հիմք ընդունելով օրենսդրության վերը նշված հոդվածների դրույթները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող համաձայնագրում Վահան Հարությունյանը հանդես է եկել պայմանագրի կողմ հանդիսացած ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի տնօրենը և միաժամանակ լուծարողը, ինչպես նաև համաձայնագրային հարաբերություններում, որպես երրորդ անձ հանդիսացած ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության Հայաստանյան ներկայացուցչության տնօրենը, գտնում է, որ վիճելի գործարքի կնքման հարցում առկա է Վահան Հարությունյանի շահագրգռվածությունը, որի առկայության դեպքում կնքված գործարքը պետք է կնքվեր ընդհանուր ժողովի համաձայնությամբ: Ընդհանուր ժողովի համաձայնության բացակայության դեպքում կնքված համաձայնագիրը համարվում է օրենքին չհամապատասխանող:
3. Բացի այդ, ինչպես արդեն նշվել էր համաձայնագիրը կնքելու ժամանակահատվածում ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն գտնվել է լուծարման գործընթացում: 02.10.2009թ. վերջինս լուծարվել է: ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում 10.04.2009թ. գրանցվել են տեղեկություններ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարային գործընթացում գտնվելու վերաբերյալ:
ՀՀ քաղ. օր-ի 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթների համաձայն` ՙ1. Իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը պարտավոր են այդ մասին անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին, որն իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում տեղեկություններ է գրառում տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին: 2. Իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը նշանակում են լուծարման հանձնաժողով (լուծարող) և սույն օրենսգրքին համապատասխան, սահմանում են լուծարման կարգն ու ժամկետները:՚:
ՀՀ քաղ. օր-ի 69-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի և 5-րդ կետի դրույթների համաձայն` ՙԼուծարման հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում պարտատերերին հայտնաբերելու և դեբիտորական պարտքն ստանալու ուղղությամբ, ինչպես նաև պարտատերերին տեղեկացնում է իրավաբանական անձի լուծարման մասին: 5. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ, որը հաստատում են իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը: Հաստատված լուծարման հաշվեկշիռը լուծարման հանձնաժողովը ներկայացնում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին:՚:
Գտնում է, որ անհրաժեշտ է դատահաշվապահական փորձաքննության միջոցով պարզել, թե արդյո՞ք ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարման հաշվեկշռում արտացոլվել է ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ին ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ի պարտավորությունները և ինչպե՞ս է արտացոլվել ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի պահանջի զիջումը ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերությանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 32-րդ գլխի, 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 69-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի և 5-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 297-րդ հոդվածի, 305-րդ հոդվածի, 397-րդ հոդվածի 1-ին մասի, 400-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 401-րդ հոդվածի, 403-րդ հոդվածի 1-ին կետի, 450-րդ հոդվածի 1-ին կետի, ՙՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին՚ ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ, 88-րդ հոդվածների դրույթներով դատարանին խնդրել է ներկայացված հայցը մերժել:
Դատական նիստում պատասխանողի ներկայացուցիչը խնդրեց հայցապահանջը մերժել ամբողջությամբ` այն անհիմն լինելու պատճառաբանությամբ:

4. Հակընդդեմ հայցվորի դիրքորոշումը.

Հակընդդեմ հայցվորների ներկայացուցիչ Ի. Հակոբյանը դիմելով դատարան հայտնել է, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԿԴ3/0050/02/11 քաղաքացիական գործն ըստ հայցի ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության ներկայացուցիչ Վահան Հարությունյանի ընդդեմ ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2.935.920 (երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամի չափով գումար բռնագանձելու պահանջով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 96-րդ հոդվածի դրույթները` ներկայացնում է սույն հակընդդեմ հայցը սկզբանական հայցի հետ համատեղ քննելու համար, քանի որ սկզբանական և հակընդդեմ հայցերի միջև առկա է փոխադարձ կապ ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը, բացի դրանից հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ կարող է բացառել սկզբնական հայցի բավարարումը:
Գտնում է, որ վիճարկվող hամաձայնագիրը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին և ենթակա է անվավեր ճանաչման հետևյալ պատճառաբանությամբ և հիմնավորումներով`
1. Հայցվորը դատարանին հայտնել է, որ 2009թ. հունիսի 15-ին ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի, ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև կնքվել է hամաձայնագիր, որի 1-ին կետի համաձայն գործով հայցվոր ընկերությանը ներկայացված թիվ 360, 368 և 370 հաշիվ-ապրանքագրերով նախատեսված` 4.254.000 ՀՀ դրամը վերջինս պարտավոր էր վճարել hամաձայնագրի կնքման պահից 45 օրվա ընթացքում: Նշված համաձայնագրով նախատեսված գումարից 1.318.080 ՀՀ դրամը պատասխանող ընկերությունն արդեն իսկ վճարել է, իսկ մնացած 2.935.920 ՀՀ դրամի վճարման պարտավորությունն առ այսօր կատարված չէ: Հայցվորը դատարանին ներկայացրել է նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի համաձայն` առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար:
ՀՀ քաղ. դատ. օր-ի 87-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` ՙՀայցադիմումում պետք է նշվեն`… 5) հայցապահանջները հաստատող ապացույցները.՚:
ՀՀ քաղ. օր-ի 472-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն` ՙՎաճառողը պարտավոր է գնորդին հանձնել առուվաճառքի պայմանագրով նախատեսված ապրանք՚:
Մինչդեռ` հայցվորը դատարանին ներկայացրել է թիվ 360, 368 և 370 հաշիվ-ապրանքագրերը, որոնց հիման վրա վերջինիս պնդմամբ պետք է իրականացվեր վճարում, սակայն չի ներկայացրել հաշիվ-ապրանքագրերի հիմքը, այսինքն` պայմանագիր:
Հայցի հիմքում դրվել է ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի, ի դեմս ընկերության լուծարող Վահան Հարությունյանի և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև կնքված 15.06.2009թ. համաձայնագիրը, որի 2-րդ կետի համաձայն պատասխանողը պարտավորվել է վճարումներն իրականացնել հայցվոր ընկերության բանկային հաշվին, իսկ 3-րդ կետի համաձայն` համաձայնագրում նշված պարտավորությունը չի դադարում վաճառողի` ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարմամբ, իսկ համաձայնագրի 1-ին կետով սահմանված գումարի, ինչպես նաև հնարավոր կետանցով պայմանավորված տոկոսների պահանջի իրավունքը պետք է իրականացնի հայցվոր ընկերությունը: Սրանից հետևում է, որ համաձայնագրով կատարվել է պահանջի իրավունքի զիջում:
ՀՀ քաղ. օր-ի 397-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների համաձայն` ՙՊարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) ...:՚:
ՀՀ քաղ. օր-ի 400-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասի դրույթների համաձայն` ՙ1. Պարտապանն իրավունք ունի չկատարել պարտավորությունը նոր պարտատիրոջ օգտին, մինչև պահանջն այդ անձին անցնելու վերաբերյալ նրան ապացույցներ ներկայացնելը: 2. Պահանջն այլ անձի զիջած պարտատերը պարտավոր է նոր պարտատիրոջը հանձնել պահանջի իրավունքը հավաստող փաստաթղթեր և հաղորդել պահանջի իրականացման համար նշանակություն ունեցող տեղեկություններ:՚:
ՀՀ քաղ. օր-ի 401-րդ հոդվածի համաձայն` ՙՊարտապանն իրավունք ունի նոր պարտատիրոջ պահանջի դեմ ներկայացնել առարկություններ, որոնք նա ունեցել է սկզբնական պարտատիրոջ դեմ` նոր պարտատիրոջը իրավունքների անցման մասին ծանուցում ստանալու պահին:՚:
ՀՀ քաղ. օր-ի 403-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն` ՙ1. Պարտատիրոջ պահանջի զիջումն այլ անձի թույլատրվում է, եթե դա չի հակասում օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին:՚:
ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների համաձայն` ՙԻրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` ….:՚:
Ուստի` գտնում է, որ տվյալ դեպքում պահանջի զիջում չէր կարող կատարվել, քանի որ 397-րդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանությունից հասկանալի է դառնում, որ նախ պարտատերը որևիցէ մի պայմանագրով պետք է ձեռք բերի պահանջի իրավունք, որպեսզի դրանով իսկ ձեռք բերի պահանջի իրավունքն այլ անձի զիջելու իրավունք: Այսինքն` պետք է լիներ գույքի օտարման (առուվաճառքի կամ մատակարարման) պայմանագիր: Հայցվորը, որպես պահանջի իրավունքը հավաստող փաստաթուղթ դատարանին որևէ պայմանագիր չի ներկայացրել, այլ ներկայացրել է միայն պահանջի իրավունքը զիջելու վերաբերյալ համաձայնագիրը և հաշիվ-ապրանքագրերը, ինչից հետևում է, որ վերջինս ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չի ունեցել այդ պահանջի իրավունքը, հետևապես` չէր կարող այդ իրավունքը զիջել այլ անձի:
ՀՀ քաղ. օր-ի 450-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն` ՙՊայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձևով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձև սահմանված չէ:՚, սակայն ՀՀ քաղ. օր-ի 32-րդ գլխով գույքի օտարման պայմանգրերի համար սահմանված է գրավոր ձևը: Բացի այդ ՀՀ քաղ. օր-ի 297-րդ հոդվածը սահմանում է, որ հասարակ գրավոր ձևով պետք է կնքվեն իրավաբանական անձանց` միմյանց միջև և քաղաքացիների հետ գործարքները: Հասարակ գրավոր ձևը չի պահանջվում այն գործարքների համար, որոնք, նույն օրենսգրքի 295 հոդվածի համաձայն, կարող են կնքվել բանավոր, իսկ ՀՀ քաղ.օր-ի 295-րդ հոդվածի համաձայն` ՙ1. Գործարքը, որի համար օրենքով … սահմանված չէ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձև, կարող է կնքվել բանավոր: 2. Բանավոր կարող են կնքվել կնքման պահին կատարվող բոլոր գործարքները, բացառությամբ այն գործարքների, որոնց համար սահմանված է նոտարական ձև, և այն գործարքների, որոնց հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրանց անվավերության, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ:՚: ՀՀ քաղ. օր-ի 305-րդ հոդվածի դրույթների համաձայն` ՙՕրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:՚:
Հետևաբար գույքի օտարման պայմանագրերի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված է գործարքների գրավոր ձևը, որը չի պահպանվել:
Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է գույքի օտարման գործարքի անվավերության: Գործարքի անվավերության հետևանքով գործարքով վաճառող կողմը` ձեռք չի բերել պարտավորությամբ առաջացող պահանջի իրավունք և արդյութնքում ձեռք չբերած պահանջի իրավունքը չէր կարող զիջել այլ անձի: ՈՒստի գտնում է, որ անվավեր գործարքի հիման վրա զիջված պահանջի իրավունքն անհիմն է և վիճելի համաձայնագրի կողմերի համար պարտավորություններ չի առաջացնում:
2. Հարկ է համարում փաստել նաև, որ վիճելի համաձայնագիրը կնքվել է 15.06.2009թ-ին: Մինչդեռ` իր կողմից ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը կատարված 08.04.2011թ. թիվ Հ-11 հարցմանն ի պատասխան ստացել է տեղեկատվություն այն մասին, որ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի հիմնադիրներն էին հանդիսանում ՙԼԻՈՆՍՈԼ ԷԼ ԷԼ ՍԻ ՍԻԱ՚ ընկերությունը և ՙՕԼ ԹԵՔՆՈԼՈՋԻ ՀՈԼԴԻՆԳԶ՚-ը: Գործադիր մարմնի ղեկավարն է եղել Վահան Հարությունյանը, որը նույն ժամանակահատվածում եղել է նաև ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության Հայաստանյան ներկայացուցչության տնօրենը: Գտնում է, որ համաձայնագրի կնքման հարցում առկա է շահագրգռվածություն և փոխկապակցվածություն, քանի որ`
ՙՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին՚ ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի դրույթների համաձայն` ՙ1. Գործարքները, որոնց կատարման մեջ առկա է ընկերության խորհրդի անդամի, ընկերության գործադիր մարմնի գործառույթները կատարող անձի շահագրգռվածությունը կամ ընկերության մասնակցի շահագրգռվածությունը, և որոնք ունեն ընկերության մասնակիցների ընդհանուր ձայների թվի քսան և ավելի տոկոսը, չեն կարող կատարվել առանց ընդհանուր ժողովի համաձայնության: Նշված անձինք ընկերության կողմից ճանաչվում են գործարք կնքելու մեջ շահագրգռված այն դեպքերում, եթե նրանք կամ նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը (այսուհետ` փոխկապակցված անձինք)`
ա) հանդիսանում են գործարքի կողմ կամ ընկերության հետ իրենց հարաբերություններում հանդես են գալիս երրորդ անձանց շահերից.
բ) տիրապետում են (յուրաքանչյուրն առանձին-առանձին կամ համակցության մեջ) գործարքի կողմ հանդիսացող կամ ընկերության հետ հարաբերություններում երրորդ անձանց շահերից հանդես եկող իրավաբանական անձի բաժնեմասերի (փայի, բաժնետոմսի) քսան և ավելի տոկոսին.
գ) պաշտոններ են զբաղեցնում գործարքի կողմ հանդիսացող կամ ընկերության հետ հարաբերություններում երրորդ անձանց շահերից հանդես եկող իրավաբանական անձի կառավարման մարմիններում.
դ) ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ դեպքերում:
2. Ընկերության կողմից գործարքի կատարման մասին որոշումը, որի կատարման մեջ առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից ընկերության գործարքի կատարման մեջ չշահագրգռված մասնակիցների ընդհանուր ձայների թվի մեծամասնությամբ:
4. Գործարքը, որի կատարման մեջ առկա է շահագրգռվածությունը, որը կատարվել է սույն հոդվածով նախատեսված պահանջների խախտմամբ, կարող է դատական կարգով ճանաչվել անվավեր` ընկերության կամ նրա մասնակցի հայցով:՚:
Հիմք ընդունելով օրենսդրության վերը նշված հոդվածների դրույթները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող համաձայնագրում Վահան Հարությունյանը հանդես է եկել պայմանագրի կողմ հանդիսացած ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի տնօրենը և միաժամանակ լուծարողը, ինչպես նաև համաձայնագրային հարաբերություններում, որպես երրորդ անձ հանդիսացած ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության Հայաստանյան ներկայացուցչության տնօրենը, գտնում է, որ վիճելի գործարքի կնքման հարցում առկա է Վահան Հարությունյանի շահագրգռվածությունը, որի առկայության դեպքում կնքված գործարքը պետք է կնքվեր ընդհանուր ժողովի համաձայնությամբ: Ընդհանուր ժողովի համաձայնության բացակայության դեպքում կնքված համաձայնագիրը համարվում է օրենքին չհամապատասխանող:
3. Բացի այդ ինչպես արդեն նշվել էր համաձայնագիրը կնքելու ժամանակահատվածում ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն գտնվել է լուծարման գործընթացում: 02.10.2009թ. վերջինս լուծարվել է: ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում 10.04.2009թ. գրանցվել են տեղեկություններ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարային գործընթացում գտնվելու վերաբերյալ:
ՀՀ քաղ. օր-ի 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթների համաձայն` ՙ1. Իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը պարտավոր են այդ մասին անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին, որն իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում տեղեկություններ է գրառում տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին: 2. Իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը նշանակում են լուծարման հանձնաժողով (լուծարող) և սույն օրենսգրքին համապատասխան, սահմանում են լուծարման կարգն ու ժամկետները:՚:
ՀՀ քաղ. օր-ի 69-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի և 5-րդ կետի դրույթների համաձայն` ՙԼուծարման հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում պարտատերերին հայտնաբերելու և դեբիտորական պարտքն ստանալու ուղղությամբ, ինչպես նաև պարտատերերին տեղեկացնում է իրավաբանական անձի լուծարման մասին: 5. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ, որը հաստատում են իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը: Հաստատված լուծարման հաշվեկշիռը լուծարման հանձնաժողովը ներկայացնում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին:՚:
Գտնում է, որ անհրաժեշտ է դատահաշվապահական փորձաքննության միջոցով պարզել, թե արդյո՞ք ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարման հաշվեկշռում արտացոլվել է ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ին ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ի պարտավորությունները և ինչպե՞ս է արտացոլվել ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի պահանջի զիջումը ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերությանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 32-րդ գլխի, 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 69-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի և 5-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 297-րդ հոդվածի, 305-րդ հոդվածի, 397-րդ հոդվածի 1-ին մասի, 400-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 401-րդ հոդվածի, 403-րդ հոդվածի 1-ին կետի, 450-րդ հոդվածի 1-ին կետի, ՙՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին՚ ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ, 88-րդ, 90-րդ, 93-րդ և 96-րդ հոդվածների դրույթներով խնդրել է անվավեր ճանաչել ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ, ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև 15.06.2009թ. կնքված համաձայնագիրը.
Դատական նիստում հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչ Ի. Հակոբյանը պնդեց իր կողմից դատարան ներկայցված հակընդդեմ հայցապահանջը և խնդրեց այն բավարարել, իսկ առաջնային հայցապահանջը մերժել` այն անհիմն լինելու պատճառաբանությամբ:

5. Հակընդդեմ պատասխանողի դիրքորոշումը.

Հակընդդեմ պատասխանողը հակընդդեմ հայցադիմումին ներկայացրել է պատասխան, որով հայտնել է, որ դատարանի վարույթում է գտվում թիվ ԿԴ3/0050/02/11 քաղաքացիական գործն ըստ հայցի ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության ընդդեմ ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի` 2.935.920 ՀՀ դրամի չափավ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Ղեկավարվելով ՀՀ, քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածով ներկայացնում է պատասխան ուղղված սույն քաղաքացիական գործով ներկայացված հակընդդեմ հայցի հիմքում դրված փաստարկների դեմ:
Հայցվորի կողմից ներկայացված հայցն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Ներկայացված այն հանգամանքը, որ սկզբնական հայցով հայցվորի կողմից չի ներկայացվել հաշիվ-ապրանքագրերի հիմքը, այսինքն` պայմանագիր, ինպես նաև չի ներկայացվել որևէ փաստաթուղթ, որը կապացուցեր հաշիվ-ապրանքագրերում նշված ապրանքները գնորդին հանձնելու փաստն անհիմն է, քանի որ սկազբնական հայցով պատասխանողի կողմից հաստատված հաշիվ ապրանքագիրն ըստ էության ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի տրամաբանությամբ պարտավորությունը հավաստող ապացույց է, որը հավաստում է հայցվորի նկատմամբ պարտավորության առկայության մասին:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի` ՙԱռուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականաթյուն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):
Սույն գործով հաշիվ ապրանքագիրը պատասխանողի կողմից ի հավաստումն գույքն ընդունված լինելու փաստաթուղթ է, որով ընդունում է ապրանքը և հաստատում է իր գումարի վճարման պարտավորությանը վաճառողի հանդեպ: Համաձայնագիր և հաշիվ ապրանքագիր տալը պատասխանողի կողմից պարտավորության ճանաչումը վկայող գործողություն է, որի առկայության պայմաններամ էական է ոչ թե այն հանգամանքը, թե ինչ է դրված փաստաթղթի վերնագիրը, այլ այն փաստը, որ գնորդը ընդունել է ապրանքը և իր ունեցած պարտավորությունը վաճառողի հանդեպ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի համաձայն՝ պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի դրանում պարունակվող բառերի և արտահայտաթյունների տառացի մեկնաբանաթյանից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքամ այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Եթե սույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը՝ հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները՝ ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:
Եթե պատասխանողը վիճարկում է ապրանքի ընդունման փաստը, ապա ինչպես հասկանալ այն հանգամանքը, որ որոշ մասի գումար կնքված համաձայնագրի և հաշիվ ապրանքագրերի համաձայն արդեն իսկ փոխանցել է ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության հաշվին:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում՝ գործարար շրջանառության սովորայթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
Ինչ վերաբերվամ է այն փաստարկին, որ համաձայնագրով կատարվել է պահաջի իրավունքի զիջում, հղում կատարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածին, ապա գտնում է, որ այն վերաբերելի չէ սույն քաղաքացիական գործին, քանի որ ըստ օրենքի ՙպարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով՚ սույն նորմը կիրառելի չէ քանի, որ կողմերի միջև չի եղել պահանջի զիջում, ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊ ընկերությանը որպես ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության ներկայացուցիչ գործել է իր կանոնադրության և լիազորաթյունների շրջանակում: Տվյալ դեպքում ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ն ըստ համաձայնագրի պետք է գումարը փոխանցեր ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության հաշվին և ոչ թե ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊ ընկերության հաշվին, իսկ պահանջի զիջման դեպքում պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը փոխանցվում է այլ անձի, այսինքն գումար ստանալու իրավանքը պետք է ունենար ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն, որից էլ հետևում է, որ նշված նորմը կիրառելի չէ սույն իրավահարաբերության նկատմամբ:
Վահան Հարությունյանի շահագրգռվածությունը բնական է, քանի որ վերջինս իր իրավասությունների շրջանակներում ներկայացնում է ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության շահերը:
Հակընդդեմ հայցով հայցվորն իր հայցում նշելով, որ գործարքը ՀՀ քաղաքացիական օրենսգրբի 305-րդ հոդվածի կիրառման այն է գործարքն անվավեր ճանաչելուն ուղղված պահանջ ներկյացնելիս որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացնում թե ինչ հիմքով պետք է անվավեր ճանաչվի իրենց կողմից պարտավորությունը մասնակի կատարված գործարքը, ինչը իրեն թուլ է տալիս ենթադրել, որ ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ն ստանալով ապրանքը, այն դնելով շրջանառության մեջ և ստանալով եկամուտ նման պայմանով ցանկանում է խուսափել իր պարտավորության կատարումից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Տվյալ դեպքում հակընդդեմ հայցով հայցվորն իր կողմից վկայակոչած փաստերը հիմնավորող որևէ ապացույց դատարանին չի ներկայացրել և միայն օրենքի դրույթները շարադրելը դա դեռ փաստերի վկայակոչում չէ:
Հաջորդ ներկայացրած ՙՍահմանափակ պատասխանատվության ընկերաթյանների մասին՚ ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի նորմը նույնպես կիրառելի չէ սույն իբավահարաբերության նկատմամբ, քանի որ այն վերաբերում է սահմանափակ պատասխանատվության ընկերության մասնակիցներին և ընդհանրապես չի առընչվում կողմերի միջև կնքված գործարքի հետ և հակընդդեմ հայցով հայցվորը նման հարաբերության քննարկման կամ պահանջ ներկայացնելու պատշաճ կողմ չի հանդիսանում:
Ինչ վերաբերվում է ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարման գործընթացին, այն չի խոչընդոտում ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների կատարմանը, ինչը ամրագրված Է նաև երկկողմ համաձայնագրում: Նշել է նաև, որ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի հաշվապահական գրառումներում արտացոլված է եղել ՙԼՏԹՓ՚ ՍՊԸ-ի պարտավորությունները, որնոք ի օգուտ ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության դուրս են գրվել՝ հիմք ընդունելով 15.06.2009թ-ի համաձայնագիրը: Նման պայմաններում գտնում է, որ դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունն անհիմն է, այն չի բխում օրենքի պահանջներից և միտում ունի անհիմն հետաձգել դատական նիստերը, բացի այդ չի կարող իրականցվել փորձաքննություն արդեն իսկ գոյություն չունեցող ընկերությունում:
Ցանկանում է ևս մեկ անգամ անդրադառնալ այն հանգամանքային, որ սույն քաղաքացիական գործի արդյունավետ լուծումը վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետաթյան շահերին, քանի որ ՀՀ կազմակերպությունների կողմից պարտավորաթյունների չկատարումը դառնում է սովորույթ, որի հետևանքով օտարերկրյա կազմակերպաթյունները խուսափում են գործնական հարաբերությունների մեջ մտնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունների հետ, որից էլ կարող է տուժել ՀՀ տնտեսությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածով Խնդրել է հակընդդեմ հայցը համարել անհիմն և մերժել:
Դատական նիստում հակընդդեմ պատասխանող կողմն առարկեց ներկայացված հակընդդեմ հայցի դեմ և խնդրեց այն մերժել` անհիմն լինելու պատճառաբանությամբ, իսկ առաջնային հայցապահանջը պնդեց և խնդրեց այն բավարարել ամբողջությամբ:

6. Հակընդդեմ հայցվորի դիրքորոշումը` հակընդդեմ հայցադիմումին ներկայացված պատասխանի մասով.

Հակընդդեմ հայցվորը հակընդդեմ հայցադիմումին ներկայացված պատասխանի վերաբերյալ ներկայացրել է առարկություններ, որով հայտնել է, որ դատարանի վարույթում է գտնվում թիվ ԿԴ3/0050/02/11 քաղաքացիական գործն ըստ հայցի ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության, ներկայացուցիչ` Վահան Հարությունյանի ընդդեմ ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2.935.920 (երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամի չափով գումար բռնագանձելու պահանջով:
Սույն գործով ներկայացված հակընդդեմ հայցի վերաբերյալ հակընդդեմ հայցով պատասխանող կողմը ներկայացրել է պատասխան, որի վերաբերյալ ներկայացնում եմ հետևյալ առարկությունները`
1. Հաշիվ-ապրանքագրերի վերաբերյալ.
Հակընդդեմ հայցվորը դատարանին ներկայացրել է, որ հաշիվ-ապրանքագիրն ինքնին հանդիսանում է գույքն ընդունված լինելու փաստը հաստատող փաստաթուղթ:
Մինչդեռ` դատարանին հայտնում է, որ անձինք իրավունքներ և պարտականություններ են ձեռք բերում պայմանագրով և ոչ թե հաշիվ-ապրանքագրով: Պայմանագրով են սահմանվում մատակարարվող ապրանքի քանակը և վճարման կարգը: Հաշիվ-ապրանքագիրը չի հաստատում ապրանքը գնորդին հանձնելու փաստը: Այդ փաստն ապացուցվում է հանձնման-ընդունման ակտով, քանի որ հանձնման-ընդունման ակտում է միայն արտացոլվում ապրանքի պատշաճ` պայմանագրին համապատասխան քանակությամբ հանձնումը: Իսկ հաշիվ-ապրանքագրի հիման վրա իրականացվում է վճարում:
2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի վերաբերյալ.
Պատասխանողը ներկայացրել է, որ ՀՀ քաղ. օր-ի 447-րդ հոդվածի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:
Մինչդեռ` ինչպես արդեն դատարանին հայտնի է կողմերի միջև որևիցէ պայմանագիր չի կնքվել հետևաբար` գտնում է, որ գոյություն չունեցող պայմանագրի մեկնաբանությունն անհնարին կլինի:
Հարկ է համարում նշել նաև, որ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև ծագած նախկին փոխհարաբերությունների ընթացքում կնքվել են մի շարք պայմանագրեր կերակրի հավելումների առուվաճառքի վերաբերյալ, որտեղ սահմանվել են կողմերի իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում` մատակարարվող ապրանքի տեսակը, քանակը և դրանց դիմաց վճարման կարգը: Ի ապահովումն այդ պայմանագրային պարատավորությունների կատարման միաժամանակ կնքվել է նաև դրամական պահանջի զիջման ֆինանսական (ֆակտորինգի) գլխավոր պայմանագրեր ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի և ՙԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ի միջև (կցվում է): Հետևաբար` իրեն համար անհասկանալի է թե ինչու է ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն իր համար սովորույթ դարձած գործելակերպից շեղվել:
3. Պահանջի զիջման վերաբերյալ.
Պատասխանողը փորձելով հերքել պահանջի իրավունքի զիջման փաստը ներկայացրել է, որ պահանջի զիջում չէր կարող կատարվել քանի որ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն գործել է որպես Օլ-թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ ընկերության ներկայացուցիչ և վիճելի գումարը պետք է համաձայնագրի հիման վրա փոխանցվեր Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ ընկերության հաշվին և ոչ թե ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի հաշվին, իսկ պահանջի զիջման դեպքում պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը փոխանցվում է այլ անձի, այսինքն` գումար ստանալու իրավունքը պետք է ունենար ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն, որից էլ հետևում է, որ նշված նորմը կիրառելի չէ սույն իրավահարաբերության նկատմամբ:
Մինչդեռ դատարանին հայտնել է, որ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն ինքնուրույն իրավաբանական անձ է, որի իրավակազմակերպական ձևն է ՙսահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՚, որն իր իրավունքներն ու պարտականություններն իրականացրել է ինքնուրույն, ունեցել է ինքնուրույն հաշվեկշիռ և չի հանդիսացել Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ ընկերության ներկայացուցիչը և ինչպես ինքը` պատասախանողի ներկայացուցիչն է պնդում ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն չի ունեցել պարտավորության հիման վրա ձեռք բերված պահանջի իրավունք, հետևաբար` չէր էլ կարող զիջել այն Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ ընկերությանը:
Սրանից հետևում է, որ պատասխանողի ներկայացուցիչն ընդունում է իր կողմից ներկայացված այն փաստը, որ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն չի ունեցել պահանջի իրավունք և չէր էլ կարող զիջել այն այլ կազմակերպության:
4.Շահագրգռվածության վերաբերյալ.
Ինչ վերաբերվում է Վահան Հարությունյանի շահագրգռվածությանը, ապա այս մասով կարծում է առարկություններ ներկայացնելու անհրաժշտություն էլ չկա, քանի որ պատասխանողի ներկայացուցիչը ընդունում է շահագրգռվածության առկայությունը, համարելով բնական երևույթ և հաշվի չառնելով այն հանգամանքը, որ հենց նույն Վահան Հարությունյանը համաձայնագրային հարաբերություններում հանդես է եկել, որպես գործարքի կողմ և միաժամանակ գործել է երրորդ անձանց շահերից, իսկ տվյալ իրավահարաբերությունների քննարկման և պահանջ ներկայացնելու պատշաճ կողմ ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ն կարող է հանդիսանալ այնքանով, որ նշված գործարքն անօրինական լինելու և դրա հիման վրա դրամական միջոցներ փոխանցելու դեպքում, այդ գումարները փոխանցվելու են մի ընկերության հաշվեհամարի, որը գտնվում է Օֆշորային գոտում և բացի դրանից էլ գործարքը կարող է լինել անօրինական, իսկ գործարքի կողմ հանդիսացած անձն իրավասու է վիճարկել գործարքի օրինականությունը:
5. Դատահաշվապահական փորձաքննության վերաբերյալ.
Ինչ վերաբերվում է պատասխանողի այն փաստարկին, որ իբր ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն լուծարված է և հնարավոր չէ անցկացնել մի կազմակերպության հաշվապահական փաստաթղթերի փորձաքննություն, որն արդեն գոյություն չունի, ապա պետք է նշել, որ ՀՀ քաղ. օր-ի 69-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի և 5-րդ կետի դրույթների համաձայն` ՙԼուծարման հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում պարտատերերին հայտնաբերելու և դեբիտորական պարտքն ստանալու ուղղությամբ, ինչպես նաև պարտատերերին տեղեկացնում է իրավաբանական անձի լուծարման մասին: Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ, որը հաստատում են իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը: Հաստատված լուծարման հաշվեկշիռը լուծարման հանձնաժողովը ներկայացնում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին:՚:
Այս պարագայում գտնում է փորձաքննություն անցկացնելն անհնարին չէ և դրա իրականացման համար պարզապես անհրաժեշտ է համապատասխան պետական մարմնից պահանջել այդ փաստաթղթերը, համապատասխան գիտելիքներ ունեցող փորձագետների միջոցով իրականացնել դատահաշվապահական փորձաքննություն և պարզել թե արդյո՞ք ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարման հաշվեկշռում արտացոլվել է ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ին ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ի պարտավորությունները և ինչպե՞ս է արտացոլվել ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի պահանջի զիջումը ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերությանը:

ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

1. Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը.

1.1 2009թ-ի հունիսի 15-ին ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի, ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության և ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև կնքվել է համաձայնագիր, որի 1-ին կետի համաձայն ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ին ներկայացված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերով նախատեսված գումարը, որը կազմում է 4 254 000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ պարտավոր էր վճարել համաձայնագրի կնքման պահից 45 օրվա ընթացքում, իսկ նույն համաձայնտգրի 2-րդ կետի համաձայն նշված գումարը պետք է փոխանցեր ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բանկային հաշվին:
1.2 ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ին ըստ համաձայնագրի ներկայացվել են 03.02.2009թ, 19.03.2009թ. և 09.04.2009թ–ն դուրս գրված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերը, որի ընդհանուր գումարը կազմում էր 4.254.000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ: Որպես համաձայնագրի պարտավորությունների կատարում պատասխանողը ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բանկային հաշվին փոխանցել է 1.318.080 (մեկ միլիոն երեք հարյուր տասնութ հազար ութսուն) ՀՀ դրամ, իսկ 2.935.920 (երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամի վճարում կատարելու պարտականությանը մինչ օրս կատարված չէ:
1.3 Համաձայն ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի կողմից 12.04.2011թ-ին տրված թիվ 3-2/1052-11 գրության` հայտնվել է, որ պետական միասնական գրանցամատյանում առկա է ՙՕԼԹԵՔ ԱՐՄԵՆԻԱ՚ ՍՊԸ, որի տվյալները 12.04.2011թ-ի դրությամբ` գրանցման համարն է 2882.110.05432, գրանցման օրը 17.02.2006թ-ը, լուծարման օրը 02.10.2009թ-ը.....:
1.4 Համաձայն ՀՀ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի կողմից 17.04.2012թ-ին տրված թիվ 11-2605 փորձագետի եզրակացության, մեջբերվում է. ՙՀետևություն՚ բաժինը` ՙ1. ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարման հաշվեկշռում ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊ ընկերությանը ՙԼՏԹՖ՚ ՍՊ ընկերության պարտավորություններն արտացոլված չեն (մանրամասն տես սույն եզրակացության հետազոտական մասում):
2. Նախաձեռնողի կողմից առաջադրված՝ ՙԻնչպես է արտացոլվել ՙՕթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի պահանջի զիջումը ՙՕլթեքնոլոջի /Այլնդ/Լիմիթեդ՚ ընկերությանը՚ հարցի շրջնակներում կատարված վերլուծությունից, ՙՀաշվապահական հաշվառման մասին՚ ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի՝ ՙՀաշվապահական հաշվառման գրանցումները կատարվում են սկզբնական հաշվառման փաստաթղթերի հիման վրա, որոնք արձանագրում են տնտեսական գործառնության կատարումը՚ և 15-րդ հոդվածի 1-ին կետի՝ ՙՍկզբնական հաշվառման փաստաթղթերում առկա տեղեկատվությունը հավաքվում և համակարգվում է հաշվապահական հաշվառման գրանցամատյաններամ (այսուհետ՝ գրանցամատյաններ)՚ ու 2-դ կետի՝ ՙ2. Տնտեսական գործառնությունները գրանցամատյաններամ գրանցվում են ժամանակագրական կարգով՚ պահանջներից ելնելով, սույն փորձաքննությամբ, զուտ հաշվապահական հաշվառման տեսանկյունից դիտվում է, որ համաձայն նախաձեռնողի կողմից փորձաքննության կատարմանը տրամադրված՝ թիվ ԿԴ3/0050/02/11 քաղաքացիական գործում և ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթիդ՚ ընկերության ներկայացուցիչ փաստաբան Մարինե Գրիգորյանի կողմից 26.12.2011թ. ներկայացված փաստաթղթերում արտացոլված տվյալների ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊ ընկերության պահանջի զիջում ՙՕլթեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ՚ ընկերությանը՝ թե փաստաթղթային և թե հաշվապահական ձևակերպման առումով տեղի չի ունեցել՚:
1.5 Կողմերի միջև գույքի օտարման (առուվաճառքի կամ մատակարարման) պայմանագիր առկա չէ, ինչը հաստատվում է կողմերի ցուցմունքներով:
1.6 19.03.2009թ. թիվ 368 և 09.04.2009թ. թիվ 370 հաշիվ-ապրանքագրերը չեն ստորագրվել պատասխանող ընկերության տնօրենի կամ պատշաճ կարգով լիազորված անձի կողմից:
1.7 Համաձայն ՀՀ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի կողմից 17.04.2012թ-ի ՙՀԱՇԻՎ ԹԻՎ 091-ի՚ փորձաքննության գումարը կազմում է 88.200 ՀՀ դրամ:

2. Կիրառելի իրավունք /իրավական հիմքերը/

Համաձայն ՀՀ աղաքացիական օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթների` ՙ1. Իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը պարտավոր են այդ մասին անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին, որն իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում տեղեկություններ է գրառում տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին:
2. Իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը նշանակում են լուծարման հանձնաժողով (լուծարող) և սույն օրենսգրքին համապատասխան, սահմանում են լուծարման կարգն ու ժամկետները:՚:
Համաձայն ՀՀ քաղ. օր-ի 69-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի և 5-րդ կետի դրույթների` ՙԼուծարման հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում պարտատերերին հայտնաբերելու և դեբիտորական պարտքն ստանալու ուղղությամբ, ինչպես նաև պարտատերերին տեղեկացնում է իրավաբանական անձի լուծարման մասին:
5. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ, որը հաստատում են իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը: Հաստատված լուծարման հաշվեկշիռը լուծարման հանձնաժողովը ներկայացնում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին:՚:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի` ՙԳործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականաթյաններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն՚:
ՀՀ քաղ. օր-ի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՙ1. Գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից՚:
ՙՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին՚ ՀՀ օրենքի 43 հոդվածի 3-րդ մասի ՙա՚ կետի համաձայն` ՙ.... ընկերության գործադիր մարմինը առանց լիազորագրի գործում է ընկերության անունից, այդ թվում` .... կնքում գործարքներ՚:
ՀՀ քաղ. օր-ի 305-րդ հոդվածի դրույթների համաձայն` ՙՕրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:՚:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի՝ ՙՊարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում՝ գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան՚:
ՀՀ քաղ.օր-ի 397-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների համաձայն` ՙՊարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) ...:՚:
ՀՀ քաղ.օր-ի 400-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասի դրույթների համաձայն` ՙ1. Պարտապանն իրավունք ունի չկատարել պարտավորությունը նոր պարտատիրոջ օգտին, մինչև պահանջն այդ անձին անցնելու վերաբերյալ նրան ապացույցներ ներկայացնելը: 2. Պահանջն այլ անձի զիջած պարտատերը պարտավոր է նոր պարտատիրոջը հանձնել պահանջի իրավունքը հավաստող փաստաթղթեր և հաղորդել պահանջի իրականացման համար նշանակություն ունեցող տեղեկություններ:՚:
ՀՀ քաղ. օր-ի 401-րդ հոդվածի համաձայն` ՙՊարտապանն իրավունք ունի նոր պարտատիրոջ պահանջի դեմ ներկայացնել առարկություններ, որոնք նա ունեցել է սկզբնական պարտատիրոջ դեմ` նոր պարտատիրոջը իրավունքների անցման մասին ծանուցում ստանալու պահին:՚:
ՀՀ քաղ. օր-ի 403-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն` ՙ1. Պարտատիրոջ պահանջի զիջումն այլ անձի թույլատրվում է, եթե դա չի հակասում օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին:՚:
ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների համաձայն` ՙԻրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` ….:՚:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի` ՙԱռուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը)՚:
ՀՀ քաղ.օր-ի 472-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն` ՙՎաճառողը պարտավոր է գնորդին հանձնել առուվաճառքի պայմանագրով նախատեսված ապրանք:՚:

3. Իրավական խնդիրը.

Հայցվորի ներկայացուցիչը խնդրել է ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊ ընկերությունից հօգուտ ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բռնագանձել 2.935.920 /երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան/ ՀՀ դրամ, ինչպես նաև 58.718 /հիսունութ հազար յոթ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ` որպես նախօրոք վճարված պետական տարքի գումար:
Արդյո±ք պատասխանողն իրավունք ունի պահանջել ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊ ընկերությունից հօգուտ ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բռնագանձել 2.935.920 /երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան/ ՀՀ դրամ, ինչպես նաև 58.718 /հիսունութ հազար յոթ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ` որպես նախօրոք վճարված պետական տարքի գումար:
Հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչը խնդրել է անվավեր ճանաչել ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի, ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև 15.06.2009թ. կնքված համաձայնագիրը:
Արդյո±ք ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի, ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև 15.06.2009թ. կնքված համաձայնագիրը ենթակա է անվավեր ճանաչման:

4. Վերլուծություն.

Դատարանը, լսելով կողմերին, հետազոտելով հայցադիմումը, հակընդդեմ հայցը, դրանց կից ներկայացված փաստաթղթերը և յուրաքանչյուր ապացույց գնահատելով, գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա, հանգում է այն հետևության, որ վերոհիշյալ ապացույցներով հայցապահանջը հիմնավորված չէ, չի բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347, 470-րդ հոդվածների պահանջներից և ենթակա է մերժման, իսկ հակընդդեմ հայցապահանջը հիմնավորված է բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 32-րդ գլխի, 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 69-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի և 5-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 297-րդ հոդվածի, 305-րդ հոդվածի, 397-րդ հոդվածի 1-ին մասի, 400-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 401-րդ հոդվածի, 403-րդ հոդվածի 1-ին կետի, 450-րդ հոդվածի 1-ին կետի, ՙՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին՚ ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի պահանջներից և ենթակա է բավարման հետևյալ պատճառաբանությամբ.
2009թ-ի հունիսի 15-ին ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի, ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության և ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև կնքվել է համաձայնագիր, որի 1-ին կետի համաձայն ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ին ներկայացված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերով նախատեսված գումարը, որը կազմում է 4 254 000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ պարտավոր էր վճարել համաձայնագրի կնքման պահից 45 օրվա ընթացքում, իսկ նույն համաձայնագրի 2-րդ կետի համաձայն նշված գումարը պետք է փոխանցեր ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բանկային հաշվին:
ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ին ըստ համաձայնագրի ներկայացվել են 03.02.2009թ, 19.03.2009թ. և 09.04.2009թ-ն դուրս գրված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերը, որի ընդհանուր գումարը կազմում էր 4.254.000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ: Որպես համաձայնագրի պարտավորությանների կատարում` պատասխանողը ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բանկային հաշվին փոխանցել է 1318 080 (մեկ միլիոն երեք հարյուր տասնութ հազար ութսուն) ՀՀ դրամ, իսկ 2.935.920 (երկու միփոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամի վճարում կատարելու պարտականությանը մինչ օրս կատարված չէ:
Համաձայն ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի կողմից 12.04.2011թ-ին տրված թիվ 3-2/1052-11 գրության` հայտնվել է, որ պետական միասնական գրանցամատյանում առկա է ՙՕԼԹԵՔ ԱՐՄԵՆԻԱ՚ ՍՊԸ-ն, որի տվյալները 12.04.2011թ-ի դրությամբ` գրանցման համարն է 2882.110.05432, գրանցման օրը 17.02.2006թ-ը, լուծարման օրը 02.10.2009թ-ը............:
Համաձայն ՀՀ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի կողմից 17.04.2012թ-ին տրված թիվ 11-2605 փորձագետի եզրակացության, մեջբերվում է ՙՀետևություն՚ բաժինը` ՙ1. ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարման հաշվեկշռում ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊ ընկերությանը ՙԼՏԹՖ՚ ՍՊ ընկերության պարտավորություններն արտացոլված չեն (մանրամասն տես սույն եզրակացության հետազոտական մասում):
2. Նախաձեռնողի կողմից առաջադրված՝ ՙԻնչպես է արտացոլվել ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի պահանջի զիջումը ՙՕլթեքնոլոջի /Այլնդ/Լիմիթեդ՚ ընկերությանը՚ հարցի շրջանակներում կատարված վերլուծությունից, ՙՀաշվապահական հաշվառման մասին՚ ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի՝ ՙՀաշվապահական հաշվառման գրանցումները կատարվում են սկզբնական հաշվառման փաստաթղթերի հիման վրա, որոնք արձանագրում են տնտեսական գործառնության կատարումը՚ և 15-րդ հոդվածի 1-ին կետի՝ ՙՍկզբնական հաշվառման փաստաթղթերում առկա տեղեկատվությունը հավաքվում և համակարգվում է հաշվապահական հաշվառման գրանցամատյաններամ (այսուհետ՝ գրանցամատյաններ)՚ ու 2-դ կետի՝ ՙ2. Տնտեսական գործառնությունները գրանցամատյաններամ գրանցվում են ժամանակագրական կարգով՚ պահանջներից ելնելով, սույն փորձաքննությամբ, զուտ հաշվապահական հաշվառման տեսանկյունից դիտվում է, որ համաձայն նախաձեռնողի կողմից փորձաքննության կատարմանը տրամադրված՝ թիվ ԿԴ3/0050/02/11 քաղաքացիական գործում և ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթիդ՚ ընկերության ներկայացուցիչի կողմից 26.12.2011թ. ներկայացված փաստաթղթերում արտացոլված տվյալների ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊ ընկերության պահանջի զիջում ՙՕլթեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ՚ ընկերությանը՝ թե փաստաթղթային և թե հաշվապահական ձևակերպման առումով տեղի չի ունեցել:՚:
Կողմերի միջև գույքի օտարման (առուվաճառքի կամ մատակարարման) պայմանագիր առկա չէ, ինչը հաստատվում է կողմերի ցուցմունքներով:
19.03.2009թ. թիվ 368 և 09.04.2009թ. թիվ 370 հաշիվ-ապրանքագրերը չեն ստորագրվել պատասխանող ընկերության տնօրենի կամ պատշաճ կարգով լիազորված անձի կողմից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՙ1. Գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից:՚:
ՙՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասինե ՀՀ օրենքի 43 հոդվածի 3-րդ մասի «աե կետի համաձայն` «.... ընկերության գործադիր մարմինը առանց լիազորագրի գործում է ընկերության անունից, այդ թվում`....կնքում գործարքներ՚:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի դրույթների համաձայն` ՙՕրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:՚:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների համաձայն` ՙՊարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում)..՚:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 400-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասի դրույթների համաձայն` ՙ1. Պարտապանն իրավունք ունի չկատարել պարտավորությունը նոր պարտատիրոջ օգտին, մինչև պահանջն այդ անձին անցնելու վերաբերյալ նրան ապացույցներ ներկայացնելը: 2. Պահանջն այլ անձի զիջած պարտատերը պարտավոր է նոր պարտատիրոջը հանձնել պահանջի իրավունքը հավաստող փաստաթղթեր և հաղորդել պահանջի իրականացման համար նշանակություն ունեցող տեղեկություններ:՚:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 472-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն` ՙՎաճառողը պարտավոր է գնորդին հանձնել առուվաճառքի պայմանագրով նախատեսված ապրանք:՚:
Վերը նշված նորմերի վերլուծությունից դատարանը հանգում է այն հետևության, որ առուվաճառքի գործարքը կատարվում է գրավոր պայմանագիր կնքելով, քանի որ պետք է պայմանագրով նախատեսվի ապրանքի տեսակը, որակը, քանակը, հանձնման և ընդունման կարգը և պետք է ստորագրված լինի կողմերի տնօրենների կամ դրա համար պատշաճ լիազորություն ունեցող անձի կողմից: Տվյալ դեպքում առուվաճառքի պայմանագիր կողմերի միջև չի կնքվել, իսկ եթե նույնիսկ հաշիվ-ապրանքագրերը դիտենք որպես պայմանագիր, ապա պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ 19.03.2009թ. թիվ 368 և 09.04.2009թ. թիվ 370 հաշիվ-ապրանքագրերը չի ստորագրվել պատասխանող ընկերության տնօրենի կամ պատշաճ կարգով լիազորված անձի կողմից, այսինքն` չի պահպանվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված գործարքի կնքման համար օրենքով սահմանված կարգը, ինչը հանգեցնում է գործարքի անվավերության: Նշվածն ապացուցվում է նաև դատահաշվապահական փորձաքննության եզրակացությամբ:
Ինչ վերաբերվում է համաձայնագրին, ապա դատարանը գտնում է, որ համաձայնագիրն անվավեր է, քանի որ այն կնքվել է անվավեր գործարքի հիման վրա: Չնայած վիճարկվողը համաձայնագիրը չի անվանվել պահանջի զիջման համաձայնագիր, սակայն ըստ էության իր բովանդակությամբ այն հանդիսանում է հենց պահանջի զիջման համաձայնագիր, քանի որ տվյալ համաձայնագրով ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն հայցվոր ընկերությանն է փոխանցել անվավեր հաշիվ-ապրանքագրերի հիման վրա ձեռք բերված պահանջի իրավունքը, որը հայցվոր ընկերության համար չէր կարող առաջացնել պահանջի իրավունք:
Հետրաբար պահանջի զիջման բացակայության պարագայում պետք է գտնել, որ հայցվոր ընկերության կողմից դատարան ներկայացված հայցն անհիմն է և ենթակա է մերժման, իսկ հակընդդեմ հայցը ենթակա է բավարարման:
Այսպիսով« հայցվոր կողմը չի կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով իր վրա դրված ապացուցման պարտականությունը, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաuտի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացաuական հետևանքները կրում է այդ փաuտի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Այսպիսով, վերը նշվածն ինքնին բավարար համարելով հայցը մերժելու, իսկ հակընդդեմ հայցը բավարարելու համար` դատարանը եկավ այն եզրահանգման, որ կողմերի ներկայացրած մյուս փաստարկները նշանակություն չունեն գործի լուծման համար, ուստի դրանց գնահատման անհրաժեշտությունը բացակայում է:
Համաձայն ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի կողմից 17.04.2012թ-ի ՙՀԱՇԻՎ ԹԻՎ 091-ի՚ փորձաքննության գումարը կազմում է 88.200 ՀՀ դրամ:
Դատարանը, քննության առնելով դատական ծախսերի հարցը, հանգում է այն եզրահանգման, որ դատական ծախսը կազմված է պետական տուրքից և փորձաքննության կատարման գումարից, ուստի ենելով այն հանգամանքից, որ կողմերը կատարել են պետական տուրքի վճարումները դատարանը գտնում է, որ`
1. ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի և ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի և 9-րդ հոդվածի 1-ին մասի ուժով պետական տուրքն առաջնային հայցով պետք է համարել լուծված, քանի որ այն վճարվել է հայցվորի կողմից:
2. ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի և ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի և 9-րդ հոդվածի 1-ին մասի ուժով պետական տուրքն հակընդդեմ հայցի մասով պետք է բռնագանձել հայցվորից հօգուտ հակընդդեմ հայցվորի` 4.000 ՀՀ դրամի չափով:
3. ՙՕլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ՚ ընկերությունից հօգուտ ՀՀ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի պետք է բռնագանձել 88.200 ՀՀ դրամ` որպես փորձաքննության կատարման գումար:
Համաձայն ՙՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-73 հոդվածները և ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ Օրենքը կիրառելու դատական պրակտիկայի մասին՚ ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի 27.03.1999թ-ի թիվ 8 որոշման 5-րդ կետի` ՙԳույքային և ոչ գույքային պահանջ պարունակող հայցադիմումով պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է յուրաքանչյուր պահանջի համար առանձին՚:
Համաձայն ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի` ՙ1. Դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն՚:
Առաջնորդվելով վերոգրյալ պատճառաբանությամբ և ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ, 134-րդ հոդվածներով դատարանը.

Վ Ճ Ռ Ե Ց

ՙՕլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ՚ ընկերության ընդդեմ ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման մասին հայցապահանջը մերժել ամբողջությամբ:
Պետական տուրքի հարցը համարել լուծված:
Հակընդդեմ հայցապահանջը բավարարել.
1. Անվավեր ճանաչել ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի, ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև 15.06.2009թ. կնքված համաձայնագիրը:
2. ՙՕլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ՚ ընկերությունից հօգուտ ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի բռնագանձել 4.000 /չորս հազար/ ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. ՙՕլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ՚ ընկերությունից հօգուտ ՀՀ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի բռնագանձել 88.200 /ութսունութ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ` որպես փորձաքննության կատարման գումար:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցովª պարտապանի հաշվին:
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ Քաղաքացիական Վերաքննիչ դատարան 1 /մեկ/ ամսյա ժամկետում:

Դ Ա Տ Ա Վ Ո Ր Գ. ՀԵԲՈՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 15-06-2012
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 0
Այլ նշումներ:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 17-07-2012
Էջերի քանակը: 1-ին հատորը` 132 թերթ, 2-րդը` 51 թերթ, 3-րդը` 79 թերթ
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործը, որոշումը ուղարկվել է    
Ամսաթիվ: 19-07-2012
Էջերի քանակը: 1-ին հատորը` 132 թերթ, 2-րդը` 51 թերթ, 3-րդը` 79 թերթ
Գործին կից նյութերը:
Որ դատարան է ուղարկվել: Քաղաքացիական վերաքննիչ
Ուր է ուղարկվել:
Ելքի գրության համար: ԴԴ-23-1260/12
Գործը բողոքարկվել է    
Ամսաթիվ: 31-07-2012
Դատական Գործ N: ԿԴ3/0050/02/11
Քաղաքացիական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 14-07-2012
Պետական տուրք: 88100
Բողոքարկվող դատական ակտը:
Գործի համարը:
Այլ նշումներ:
Ում կողմից է բերվել բողոքը: Հայցվորի ներկայացուցիչ
Բողոք բերող անձը
Անվանում:Օլ Թեքնոլոջի Լիմիտեդ ընկերություն   
Հասցե:Իռլանդիա   
Ներկայացուցիչ
ԱնունՄարինե   
ԱզգանունԳրիգորյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 25-07-2012
Վիճակագրական տողի համարը: 11.1
Գործի համարը:
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): 1-132, 2-51, 3-79
Գործը ստացվել է: Կոտայքի մարզ
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 26-07-2012
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Տիգրան  Սահակյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Տարոն Մանվելի Նազարյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Կարինե Բենիամինի Հակոբյան
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ    
Երբ: 30-07-2012
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ    
Ամսաթիվ: 14-09-2012
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 11:40
Նիստերի դահլիճի համարը: 104
Այլ:
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական նիստ    
Ամսաթիվ: 28-09-2012
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 13:00
Նիստերի դահլիճի համարը: 104
Այլ: հրապարակում
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի    
Ամսաթիվ: 28-09-2012
Մասնակի բեկանվել է դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվել է ստորադաս դատարան նոր քննության
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2012-09-28 16:29:05    
Դատական ակտ: Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Վ Ե Ր Ա Ք Ն Ն Ի Չ Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն Դ Ա Տ Ա Ր Ա Ն

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության
դատարանի վճիռնախագահող
դատավոր Գ. Հեբոյան Քաղ. գործ թիվ ԿԴ3/0050/02/11

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
Հ Ա Ն Ո Ւ Ն Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա Ն

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
/այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան/, հետևյալ կազմով

նախագահությամբ` Տ.ՍԱՀԱԿՅԱՆԻ
Կ.ՀԱԿՈԲՅԱՆԻ
մասնակցությամբ` դատավորներ Տ. ՆԱԶԱՐՅԱՆԻ

2012 թվականի սեպտեմբերի 28-ին,

դռնբաց դատական նիստում քննելով սկզբնական հայցով հայցվոր <<Օլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ>> ընկերության վերաքննիչ բողոքը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.06.2012 թվականի վճռի դեմ` կայացված քաղաքացիական գործով` ըստ հայցի <<Օլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ>> ընկերության ընդդեմ <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊԸ-ի ընդդեմ <<Օլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ>> ընկերության` համաձայնագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը
<<Օլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ>> ընկերությունը հայց է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊԸ-ի ` խնդրելով <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊ ընկերությունից հօգուտ <<Օլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ>> ընկերության բռնագանձել 2.935.920 /երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան/ ՀՀ դրամ, ինչպես նաև 58.718 /հիսունութ հազար յոթ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ նախօրոք վճարված պետական տուրքի գումար:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը /այսուհետ նաև` Դատարան/ 15.06.2012 թվականի վճռով հայցը մերժել է ամբողջությամբ:
Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել սկզբնական հայցով հայցվոր <<Օլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ>> ընկերությունը:
Վերաքննիչ դատարանը 30.07.2012 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ:
Ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատասխան:

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Ըստ բողոքաբերի` Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի, 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի նորմերը, 450-րդ հոդվածի 1-ին կետը, 347-րդ հոդվածի,447-րդ հոդվածի, 502-րդ հոդվածի պահանջները, ՀՀ քաղ. դատ. օր-ի 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ՀՀ քաղ. դատ. օր-ի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը, 130-րդ հոդվածի 3-րդ մասի, 132-րդ հոդվածի 1-ին կետի նորմերը, ՀՀ Սահմանադրության 39-րդ և 19-րդ հոդվածները, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի նորմը:
Վերոգրյալը բողոք բերած անձը հիմնավորել է հետևյալ փաստարկներով.
Ըստ բողոքաբերի վճիռը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով, դատարանը չի կիրառել այն նորմը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն նորմը, որը չպետք է կիրառեր, ինչպես նաև թույլ է տվել դատավարական նորմի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա։
Դատարանը վճռի վերլուծական մասում նշել է, որ առուվաճառքի պայմանագիր կողմերի միջև չի կնքվել, իսկ եթե նույնիսկ հաշիվ ապրանքագրերը դիտենք որպես պայմանագիր, ապա պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ 19.03.2009թ. թիվ 368 և 09.04.2009թ. թիվ 370 հաշիվ ապրանքագրերը չի ստորագրել պատասխանող ընկերության տնօրենի կամ պատշաճ կարգով լիազորված անձի կողմից։
Մեջբերել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը:
Նշել է, որ քաղաքացիական իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար։
Վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
Ըստ բողոքաբերի` Դատարանը նշված վերլուծություն տալով հաշվի չի առել այն հանգամանքը, որ 15.06.2009 թվականի համաձայնագրով կողմերը կնքել են գործարք և օրենքը գործարք ասելով չի պարտադրում այդ գործարքի անունը դնել պայմանագիր։ Տվյալ դեպքում կողմերը կնքել են մի գործարք, որն օրենքով արգելված չէ և արտահայտել են իրենց կամքը։
Մեջբերել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին կետը:
Նշել է, որ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ հաշիվ ապրանքագրերը չի ստորագրել պատասխանող ընկերության տնօրենի կամ պատշաճ կարգով լիազորված անձի կողմից, ցանկանում է նշել, որ ճիշտ է գործի մեջ ապացույց չկար, որ այն ստորագրող անձը ուներ լիազորագիր, սակայն նաև չհերքվեց այն փաստը, որ ստորագրող անձինք կարող է նաև լիազորագիր ունեցած լինեին։
Ավելացրել է, որ բացի այդ ներկայացված հակընդդեմ հայցի մեջ դրված չեն եղել որպես պատասխանող ընկերության տնօրենի կամ պատշաճ կարգով լիազորված անձի կողմից հաշիվ ապրանքագիրը չստորագրված լինելու հիմքերը, այդ հիմքը ի սկզբանե չի վիճարկվել և միայն դատաքննության ժամանակ անդրադարձ կատարվեց նշված հարցին, ուստի և հայցվոր կողմը չէր կարող այդ հիմքով ապացույց ներկայացներ։ Ստացվում է, որ դատարանը դուրս է եկել հայցապահանջի հիմքերից։
Հայտնել է, որ անգամ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաշիվ ապրանքագրերը ստորագրված չեն եղել տնօրենի կողմից, այնուամենայնիվ 15.06.2009 թվականին <<Օլթեք Արմենիա>> ՍՊԸ-ի, <<Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) լիմիթեդ>> ընկերության և <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊԸ-ի միջև կնքվել է համաձայնագիր, որտեղ նշվում են թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերը, նշվում է ապրանքի ընդհանուր արժեքը և դա ստորագրում է նաև <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊԸ-ի տնօրենը։ Նշվածից ակնհայտ է, որ եթե իրականում վերջիններս հաշիվ ապրանքագրերը համարվեին ոչ իրավասու անձի կողմից ստորագրված, ապա նշված համաձայնագիրը չէր կնքվի։
Գտել է, որ չնայած ամենին Դատարանը նշել է նաև այն հանգամանքը, որ վիճարկվող համաձայնագիրը չի անվանվել պահանջի զիջման համաձայնագիր, սակայն, ըստ էության, իր բովանդակությամբ այն հանդիսանում է պահանջի զիջման համաձայնագիր, քանի որ հայցվոր ընկերությանն է փոխանցվել պահանջի իրավունքը։ Ըստ բողոքաբերի դատարանը հակընդդեմ հայցի հիմքում դրված պահանջը համարում է անհիմն և ինքնուրույն դնում է մեկ այլ հիմք, որով էլ հայցը մերժում է իսկ հակընդդեմ հայցը բավարարում։
Նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասի պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու համար պարտապանի համաձայնությունը չի պահանջվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով։ Այսինքն` եթե անգամ կատարված է եղել պահանջի զիջում այն չի կարող անվավերության հետևանքներ առաջացնել, քանի որ պարտապանին չի ազատում իր պարտավորությունների կատարումից։
Վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածը, 447-րդ հոդվածը, 502-րդ հոդվածը:
Գործի փաստերից ակնհայտ է համարել, որ <<ԼՏԹՖ>> ՍՊ Ընկերությունը ստանալով իրեն անհրաժեշտ ապրանքները, չվճարելով դրա դիմաց անհիմն մեկնաբանություններ անելով ցանկանում է խուսափել իր պարտավորություններից, որն էլ դատարանի կողմից խրախուսվում է։
Ըստ բողոքաբերի` Դատարանը բավարարելով հակընդդեմ հայցով հայցվորի կողմից դատահաշվապահական փորձաքննության միջնորդությունը նույնպես թույլ է տվել դատավարական նորմի խախտում այսպես.
Մեջբերել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասը, նույն հոդվածի 2-րդ մասը։
Ավելացրել է, որ Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊԸ-ն չի ներկայացրել իր կողմից վկայակոչած փաստերը հիմնավորող ապացույց կամ այդ անհրաժեշտ ապացույցի ձեռք բերելու անհնարինությունը։ Վճռաբեկ դատարանն իր 25.06.2010 թվականի քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1059/02/09 որոշմամբ անդրադարձել է նշված նորմերի վերլուծությանը և գտել, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ իր կողմից վկայակոչած փաստերը հիմնավորելու համար պարտավոր է ներկայացնել այդ փաստերը հիմնավորող ապացույցներ, իսկ այդ ապացույցները ձեռք բերելու անհնարինության դեպքում համապատասխան միջնորդությամբ դիմել դատարան։ Ընդ որում` նման միջնորդություն ներկայացրած անձը պետք է ապացուցի անհրաժեշտ ապացույց ձեռք բերելու անհնարինությունը։
Ըստ բողոք բերած անձի` Դատարանը չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը, այն է՝ առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով Դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ։ Նշել է, որ Դատարանն իր կողմից կայացված որոշման մեջ չի նշել թե, ինչ շարժառիթներ են եղել և ինչ կարգով է հանգել հետևության միջնորդությունը բավարարելու համար։
Ավելացրել է, որ Դատարանը բավարար է համարել հայցը մերժելու, իսկ հակընդդեմ հայցը բավարարելու համար և կողմերի ներկայացված մյուս փաստարկներին գործի լուծման համար նշանակություն չի տրվել և նշել է, որ դրանց գնահատման անհրաժեշտությունը բացակայում է /տես վճռի վերլուծական մաս/։
Պնդել է, որ Դատարանը ընդհանրապես անդրադարձ չի կատարել այն հանգամանքին, որ որպես համաձայնագրի պարտավորությունների կատարում պատասխանողը <<Օլ–Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ>> ընկերության բանկային հաշվին փոխանցել է 1 318 080 (մեկ միլիոն երեք հարյուր տասնութ հազար ութսուն) ՀՀ դրամ։ Գտնում է, որ նշված փաստարկը ևս կարևոր է գործի ճիշտ լուծման համար, սակայն առանց որևէ հիմնավորումների Դատարանը անհրաժեշտ չի համարել գնահատել այն։ Նշում է, որ Դատարանը անդրադարձ չի կատարել նաև գործում առկա ապրանքների անվանումներին և քանակին, որը ստացել է <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊԸ-ն։
Բողոքաբերը նաև նշել է, որ վերը նշված ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չգնահատելը հանգեցրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի և <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջների խախտման։
Վկայակոչել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետը։
Նշել է, որ վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը։
Պնդել է, որ սույն քաղաքացիական գործով Դատարանը գնահատման առարկա չի դարձրել վերը շարադրված ապացույցները, ինչը հանգեցրել է դատական սխալի։
Վկայակոչել է նաև ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը:
Պահանջել է վճիռը բեկանել և փոփոխել:

2.1 Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները
Պատասխան ներկայացրած անձը վերաքննիչ բողոքի պատասխանով հայտնել է հետևյալը.
Նշել է, որ ներկայացված վերաքննիչ բողոքը առաջին հիմքով անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ՝
Վկայակոչել է ՀՀ քաղ. օր-ի 296-րդ հոդվածի 1-ին մասը, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 43 հոդվածի 3-րդ մասի «ա» կետը, ՀՀ քաղ. օր-ի 305-րդ հոդվածը, ՀՀ քաղ. օր-ի 472-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևել է, որ առուվաճառքի գործարքը կատարվում է գրավոր պայմանագիր կնքելով, քանի որ պետք է պայմանագրով նախատեսվի ապրանքի տեսակը, որակը, քանակը, հանձնման և ընդունման կարգը և պետք է ստորագրված լինի կողմերի տնօրենների կամ դրա համար պատշաճ լիազորություն ունեցող անձի կողմից։ Տվյալ դեպքում առուվաճառքի պայմանագիր կողմերի միջև չի կնքվել, իսկ եթե նույնիսկ հաշիվ-ապրանքագրերը դիտենք որպես պայմանագիր, ապա պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ 19.03.2009թ. թիվ 368 և 09.04.2009թ. թիվ 370 հաշիվ-ապրանքագրերը չի ստորագրվել պատասխանող ընկերության տնօրենի կամ պատշաճ կարգով լիազորված անձի կողմից, այսինքն՝ չի պահպանվել ՀՀ քաղ. օր-ի 296-րդ հոդվածով նախատեսված գործարքի կնքման համար օրենքով սահմանված կարգը, ինչը հանգեցնում է գործարքի անվավերության։ Նշվածն ապացուցվում է նաև գործում առկա դատահաշվապահական փորձաքննության թիվ 11-2605 եզրակացությամբ։
Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ Դատարանը դուրս է եկել հայցապահանջի հիմքերից, քանի որ հակընդդեմ հայցի հիմքում դրված չի եղել «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի տնօրենի կամ պատշաճ կարգով լիազորված անձի կողմից հաշիվ-ապրանքագրերը ստորագրված լինելու հիմքը և այն չի վիճարկվել, ապա նշել է, որ հակընդդեմ հայցով ներկայացվել է համաձայնագիրն անվավեր ճանաչելու պահանջ, որի հիմքում դրված է եղել վիճարկվող գործարքի օրենքին և այլ իրավական ակտերին չհամապատասխանելու հիմքը (ՀՀքաղ. օր-ի 305-րդ հոդված), մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի խախտումը, որն էլ դատաքննության փուլում գրավոր բացատրությամբ (գործում առկա է) ներկայացվել է։
Բողոք բերող անձը պատճառաբանել է, որ Դատարանը բավարարելով հակընդդեմ հայցվորի դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, թույլ է տվել դատավարական նորմի խախտում, որի վերաբերյալ պատասխան ներկայացրած անձը փաստել է, որ բողոք բերող անձն իրավունք է ունեցել բողոքարկելու դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը և օգտվելով իր իրավունքից նշված որոշման դեմ ներկայացրել է և՛ վերաքննիչ, և՛ վճռաբեկ բողոքներ, որոնք չեն ընդունվել վարույթ և համապատասխան որոշումներով վերադարձվել են բողոք բերող անձին։ Ուստի գտնում է, որ նշված հիմքով ևս անհիմն է։
Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ Դատարանը որևէ իրավական գնահատականի չի արժանացրել այն ապացույցը, որ <<Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա>> ՍՊԸ-ն 1 318 080 ՀՀ դրամ գումարը փոխանցել է <<Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ>> ընկերության բանկային հաշվին և դրանով իսկ խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, ապա նշել է , որ տվյալ փաստը չի վիճարկվել ո՛չ հայցվորի և ո՛չ էլ պատասխանողի կողմից, քանի որ թիվ 360 հաշիվ ապրանքագրով նախատեսված ապրանքը ստանալուց հետո <<Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա>> ՍՊԸ-ն կատարել է հաշիվ-ապրանքագրով նախատեսված վճարումը, իսկ տվյալ դեպքում սկզբնական հայցի առարկան է 2.935.920 ՀՀ դրամի բռնագանձման պահանջը։ Ուստի՝ գտնում է, որ տվյալ ապացույցը սույն գործի լուծման համար չի կարող էական ազդեցություն ունենալ։
Գտել է, որ <<Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ>> ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն անհիմն է և ենթակա է ամբողջությամբ մերժման։
Խնդրել է բողոքը մերժել ամբողջությամբ:

3. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. 2009թ-ի հունիսի 15-ին <<Օլթեք Արմենիա>> ՍՊԸ-ի, <<Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ>> ընկերության և <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊԸ-ի միջև կնքվել է համաձայնագիր, որի 1-ին կետի համաձայն <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊԸ-ին ներկայացված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերով նախատեսված գումարը, որը կազմում է 4 254 000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ պարտավոր էր վճարել համաձայնագրի կնքման պահից 45 օրվա ընթացքում, իսկ նույն համաձայնագրի 2-րդ կետի համաձայն նշված գումարը պետք է փոխանցեր <<Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ>> ընկերության բանկային հաշվին:
2. <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա> ՍՊԸ-ին ըստ համաձայնագրի ներկայացվել են 03.02.2009թ, 19.03.2009թ. և 09.04.2009 թվականին դուրս գրված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերը, որի ընդհանուր գումարը կազմում էր 4.254.000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ:
3. Որպես համաձայնագրի պարտավորությունների կատարում պատասխանողը <<Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ>>ընկերության բանկային հաշվին փոխանցել է 1.318.080 (մեկ միլիոն երեք հարյուր տասնութ հազար ութսուն) ՀՀ դրամ, իսկ 2.935.920 (երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամի վճարում կատարելու պարտականությանը մինչ օրս կատարված չէ:
4. Համաձայն ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի կողմից 12.04.2011թ-ին տրված թիվ 3-2/1052-11 գրության` պետական միասնական գրանցամատյանում առկա է <<ՕԼԹԵՔ ԱՐՄԵՆԻԱ>>ՍՊԸ, որի տվյալները 12.04.2011թ-ի դրությամբ` գրանցման համարն է 2882.110.05432, գրանցման օրը 17.02.2006թ-ը, լուծարման օրը 02.10.2009թ-ը.....:
5. Համաձայն ՀՀ <<Փորձաքննությունների ազգային բյուրո>> ՊՈԱԿ-ի կողմից 17.04.2012թ-ին տրված թիվ 11-2605 փորձագետի եզրակացության <<Հետևություն>> բաժնի` <<Օլթեք Արմենիա>> ՍՊԸ-ի լուծարման հաշվեկշռում <<Օլթեք Արմենիա>> ՍՊ ընկերությանը <<ԼՏԹՖ>> ՍՊ ընկերության պարտավորություններն արտացոլված չեն (մանրամասն տես սույն եզրակացության հետազոտական մասում):

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վերաքննիչ բողոքը դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում` Վերաքննիչ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`պայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձևով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձև սահմանված չէ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
Սույն գործի փաստերի համաձայն` 2009թ-ի հունիսի 15-ին <<Օլթեք Արմենիա>> ՍՊԸ-ի, <<Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ>> ընկերության և <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊԸ-ի միջև կնքվել է համաձայնագիր, որի 1-ին կետի համաձայն <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊԸ-ին ներկայացված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերով նախատեսված գումարը, որը կազմում է 4 254 000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ պարտավոր էր վճարել համաձայնագրի կնքման պահից 45 օրվա ընթացքում, իսկ նույն համաձայնագրի 2-րդ կետի համաձայն նշված գումարը պետք է փոխանցեր <<Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ>> ընկերության բանկային հաշվին:
<<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա> ՍՊԸ-ին ըստ համաձայնագրի ներկայացվել են 03.02.2009թ, 19.03.2009թ. և 09.04.2009 թվականին դուրս գրված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերը, որի ընդհանուր գումարը կազմում էր 4.254.000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ:
Որպես համաձայնագրի պարտավորությունների կատարում պատասխանողը <<Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ>> ընկերության բանկային հաշվին փոխանցել է 1.318.080 (մեկ միլիոն երեք հարյուր տասնութ հազար ութսուն) ՀՀ դրամ, իսկ 2.935.920 (երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամի վճարում կատարելու պարտականությանը չի կատարել, որպիսի պարագայում հայցվորը սկզբնական հայցով պահանջել է հօգուտ իրեն բռնագանձել 2.935.920 ՀՀ դրամը, իսկ պատասխանողը հակընդդեմ հայցով պահանջել է անվավեր ճանաչել կողմերի միջև 15.06.2009 թվականին կնքված համաձայնագիրը:
Դատարանը սկզբնական հայցը մերժել, հակընդդեմ հայցը բավարարվել է, որպիսի դիրքորոշումը Վերաքննիչ դատարանն իրավաչափ չի համարում հետևյալ պատճառաբանությամբ.
Դատարանը, փաստել է, որ կողմերի միջև գույքի օտարման (առուվաճառքի կամ մատակարարման) պայմանագիր առկա չէ, ինչը հաստատված է համարել կողմերի ցուցմունքներով:
Փաստել նաև, որ 19.03.2009թ. թիվ 368 և 09.04.2009թ. թիվ 370 հաշիվ-ապրանքագրերը չեն ստորագրվել պատասխանող ընկերության տնօրենի կամ պատշաճ կարգով լիազորված անձի կողմից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի, <<Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին>> ՀՀ օրենքի 43 հոդվածի 3-րդ մասի <<ա>> կետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 400-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 472-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծության հիման վրա Դատարանը եկել է այն հետևության, որ առուվաճառքի գործարքը կատարվում է գրավոր պայմանագիր կնքելով, քանի որ պետք է պայմանագրով նախատեսվի ապրանքի տեսակը, որակը, քանակը, հանձնման և ընդունման կարգը և պետք է ստորագրված լինի կողմերի տնօրենների կամ դրա համար պատշաճ լիազորություն ունեցող անձի կողմից: Փաստելով, որ տվյալ դեպքում առուվաճառքի պայմանագիր կողմերի միջև չի կնքվել, իսկ հաշիվ-ապրանքագրերը, որպես պայմանագիր չեն կարող դիտվել, քանի որ դրանք չեն ստորագրվել պատասխանող ընկերության տնօրենի կամ պատշաճ կարգով լիազորված անձի կողմից, վերոգրյալ պատճառաբանություններով Դատարանը եզրահանգել է, որ չի պահպանվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված գործարքի կնքման համար օրենքով սահմանված կարգը, ինչն էլ հանգեցնում է գործարքի անվավերության: Նշվածը Դատարանն ապացուցված է համարել նաև դատահաշվապահական փորձաքննության եզրակացությամբ:
Դատարանը կողմերի միջև 15.06.2009 թվականին կնքված համաձայնագիրն անվավեր է համարել, քանի որ այն կնքվել է անվավեր գործարքի հիման վրա: Չնայած վիճարկվողը համաձայնագիրը չի անվանվել պահանջի զիջման համաձայնագիր, սակայն, ըստ էության, իր բովանդակությամբ Դատարանն այն դիտել է, որպես հենց պահանջի զիջման համաձայնագիր, քանի որ տվյալ համաձայնագրով <<Օլթեք Արմենիա>> ՍՊԸ-ն հայցվոր ընկերությանն է փոխանցել անվավեր հաշիվ-ապրանքագրերի հիման վրա ձեռք բերված պահանջի իրավունքը, որը հայցվոր ընկերության համար չէր կարող առաջացնել պահանջի իրավունք:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը չի կատարել ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն և կողմերի միջև կնքված համաձայանագիրը համարել է անվավեր, առանց հիմնավորելու, թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, որ հոդվածի հիմքով է տվյալ համաձայնագիրը որակում անվավեր: Վերաքննիչ դատարանը միաժամանակ հարկ է համարում նշել, որ լուծարված ընկերության հաշվեկշռում հայցվող գումարի պարտավորության բացակայությունը չի կարող հանգեցնել 15.06.2009 թվականին կնքված համաձայնագրի անվավերության: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ պարագայում առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն: Սույն գործով ապրանք ստացած չլինելու վերաբերյալ սկզբնական հայցով պատասխանողն առարկություն չի ներկայացրել: Ավելին, վերջինը մասնակի` 1.318.080 (մեկ միլիոն երեք հարյուր տասնութ հազար ութսուն) ՀՀ դրամի չափով կատարել է 15.06.2009 թվականին կնքված համաձայնագրով ստացած պարտավորությունը և հրաժարվել է 2.935.920 (երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամի վճարման պարտավորության կատարումից` առանց նշելու համաձայնագիրն անվավեր համարելու իրավական հիմքը վիճարկելով այն, որպիսի պահանջը Դատարանը համարել է բավարարման ենթակա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 502-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար այն վաճառողից ստանալուց անմիջապես առաջ կամ հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից:
Վերոգրյալը համարելով գործի նոր քննության ծավալ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատական ակտը ենթակա է բեկանման և գործը պետք է ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի`դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Նկատի ունենալով այն, որ սույն գործով առկա է նոր քննության անհրաժեշտություն, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննությամբ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ և 221-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ3/0050/02/11 քաղաքացիական գործով 15.06.2012 թվականին կայացրած վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննությամբ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Տ.ՍԱՀԱԿՅԱՆ Կ.ՀԱԿՈԲՅԱՆ Տ.ՆԱԶԱՐՅԱՆ

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտել << >> ---------------------------- 2012 թվականին

նախագահող դատավոր Տ.Սահակյան
Դատական ակտի ամսաթիվը: 28-09-2012
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): 0
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 11-10-2012
Գործի արխիվացում    
Ամսաթիվ: 11-10-2012
Էջերի քանակ: 4հ,1-132,2-51,3-79,4-63
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է: 17-10-2012
Ուր: Վճռաբեկ
Գրության համարը:
Այլ նշումներ:
Գործը բողոքարկվել է    
Ամսաթիվ: 25-10-2012
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 18-03-2013
Պետական տուրք: 10000
Բողոքարկվող դատական ակտը:
Գործի համարը:
Այլ նշումներ:
Բողոքը ստացվել է: Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ
Ում կողմից է բերվել բողոքը: Հայցվորի ներկայացուցիչ
Բողոք բերող անձը
Անվանում:Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊԸ   
Հասցե:ՀՀ,Կոտայքի մարզ,գ.Նոր Գեղի   
Ներկայացուցիչ
ԱնունԻրինա   
ԱզգանունՀակոբյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 25-03-2013
Վիճակագրական տողի համարը: 11.1
Գործի համարը: ԿԴ3/0050/02/11
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): 5հ.,1-132,2-51,3-79,4-79,5-91
Գործը ստացվել է: Կոտայքի մարզ
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 26-03-2013
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Արսեն Սամվելի Մկրտչյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Իսկուհի Համբարձումի Վարդանյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Նարինե Տարիելի Բարսեղյան
Այլ նշումներ:
Վերաքննիչ բողոքը վերադարձվել է թերությունները վերացնելու համար    
Որոշման ամսաթիվ: 02-04-2013
Ժամկետ:
Որոշման հիմքը
Հոդված213       Մաս 1       Կետ 1
Որոշման բովանդակություն: Քաղաքացիական գործ թիվ
ԿԴ3/0050/02/11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02 ապրիլի, 2013թ. ք.Երևան
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան),

նախագահությամբ Ա.ՄԿՐՏՉՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ի.ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Ն.ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

քննարկելով թիվ ԿԴ3/0050/02/11 քաղաքացիական գործով ըստ հայցի ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության ընդդեմ ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության` համաձայնագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14.02.2013 թվականի վճռի դեմ ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բերված վերաքննիչ բողոքը, պարզեց.
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ.Սեդրակյան) 14.02.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել:
Նշված վճռի դեմ ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ներկայացուցիչ` Ի.Հակոբյան) վերաքննիչ բողոք է բերել (փոստային ծառայությանն է հանձնել) 14.03.2013 թվականին, իսկ քաղաքացիական գործը Վերաքննիչ դատարանի դատական կազմին հանձնվել է 26.03.2013 թվականին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն վերաքննիչ բողոքին կցվում է պետական տուրքը վճարելու մասին ապացույց: Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդություն:
ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի ա) կետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների համար վճարվում է պետական տուրք` գույքային պահանջի գործերով վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, իսկ բ) կետի համաձայն` վճարվում է պետական տուրք ոչ գույքային պահանջի համար բազային տուրքի տասնապատիկի չափով:
ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող մի քանի գործողություններ միաժամանակ կատարելու կամ ծառայություններ մատուցելու դեպքում պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուրի համար առանձին և փոխանցվում համապատասխան բանկային հաշվին:
Բողոքաբերը վճիռը բողոքարկում է հայցը` 2 935 920 ՀՀ դրամի չափով բավարարելու և հակընդդեմ հայցը` մեկ ոչ գույքային պահանջը մերժելու մասերով, հետևաբար վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքը կազմում է գույքային պահանջի` 2 935 920 ՀՀ դրամի 3 տոկոսը` 88.077,6 ՀՀ դրամ և մեկ ոչ գույքային պահանջի համար` 10 000 ՀՀ դրամ, ընդամենը 98.077,6 ՀՀ դրամ:
Ի խախտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ մասի բողոքաբերը վճարել է ընդամենը 10 000 ՀՀ դրամ և չի ներկայացրել միջնորդություն պետական տուրքի չվճարած մասով արտոնություն կիրառելու վերաբերյալ:
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ ներկայացված վերաքննիչ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջներին:
Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, գտնում է, որ վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ և 213-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը

ՈՐՈՇԵՑ
1. Վերադարձնել թիվ թիվ ԿԴ3/0050/02/11 քաղաքացիական գործով ըստ հայցի ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության ընդդեմ ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության` համաձայնագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14.02.2013 թվականի վճռի դեմ ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բերված վերաքննիչ բողոքը:
2. Վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում ընդունված:
3. Որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` այն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ Ի.ՎԱՐԴԱՆՅԱՆ Ն.ԲԱՐՍԵՂՅԱՆ
Այլ նշումներ:
Երկշաբաթյա ժամկետում բողոքը չի ներկայացվել    
Գործը հանձնվել է գրասենյակ: 07-05-2013
Էջերի քանակ:
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 07-05-2013
Գործի արխիվացում    
Ամսաթիվ: 07-05-2013
Էջերի քանակ: 1-132, 2-51, 3-79, 4-79, 5-119
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է: 14-05-2013
Ուր: Կոտայքի մարզ
Գրության համարը:
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ԿԴ3/0050/02/11
Վճռաբեկ
Ստացվել է վճռաբեկ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 11-10-2012
Ում կողմից է բերվել բողոքը: Պատասխանողի ներկայացուցիչ
Բողոք բերող անձը
Անվանում:Լուսակերտի տոնմային թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊԸ   
Հասցե:ԿՄ,գ.Նոր Գեղի   
Այլ:Տնօրեն` Արթուր Եփրեմյան
Ներկայացուցիչ
ԱնունԻրինա   
ԱզգանունՀակոբյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պետական տուրք: 20000
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Բողոքարկվող դատական ակտը: Ըստ հայցի <<Օլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ>> ընկերության ընդդեմ <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա>> ՍՊԸ-ի ընդդեմ <<Օլ-Թեքնոլոջի /Այլնդ/ Լիմիթեդ>> ընկերության` համաձայնագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Գործի համարը: ԿԴ3/0050/02/11
Գործի ստացում    
Գործի ստացման ամսաթիվը: 26-10-2012
Էջերի քանակը: 132
Գործին կից փաստաթղթերը: 2-51,3-79,4-63
Վճռաբեկ վարույթի համարը: ԿԴ3/0050/02/11
Մակագրել    
Ամսաթիվ: 26-10-2012
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն: Վարուժան Սամսոնի Աբելյան
Դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն:   
Այլ նշումներ:
Բողոքը վերադարձվել է որոշումով    
Ամսաթիվ: 14-11-2012
Որոշման բովանդակությունը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0050/02/11
դատարանի որոշում 2012թ.
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0050/02/11
Նախագահող դատավոր`
Դատավորներ` Տ. Սահակյան
Կ. Հակոբյան
Տ. Նազարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<14>> նոյեմբերի 2012թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

քննարկելով ըստ հայցի <<Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ>> ընկերության ընդդեմ <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական ֆաբրիկա>> ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական ֆաբրիկա>> ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ <<Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ>> ընկերության` համաձայնագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2012 թվականի որոշման դեմ Ընկերության ներկայացուցիչ Իրինա Հակոբյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

Դիմելով դատարան` <<Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ>> ընկերությունը պահանջել է Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 2.935.920 ՀՀ դրամ:
Ընկերությունը դիմելով դատարան պահանջել է անվավեր ճանաչել <<Օլթեք Արմենիա>> ՍՊԸ-ի, <<Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ>> ընկերության և իր միջև 15.06.2009 թվականին կնքված համաձայնագիրը:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 15.06.2012 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.09.2012 թվականի որոշմամբ <<Օլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ>> ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, բեկանվել է Դատարանի 15.06.2012 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը` պահանջելով բեկանել Վերաքննիչ դատարանի 28.09.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 15.06.2012 թվականի վճռին:
Վճռաբեկ դատարանը, քննարկելով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, գտնում է, որ բողոքը ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 231-րդ հոդվածի և 234-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն` վճռաբեկ բողոքում պետք է նշվեն բողոք բերած անձի պահանջը՝ օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, և դրանց հիմնավորումները, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը, նույն օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի որևէ ենթակետի հիմնավորումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին, կամ ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք:
Վերլուծելով բողոք բերած անձի փաստարկները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար: Հետևաբար բերված բողոքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքը հիմնավորված չէ:
Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ բողոք բերած անձի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` գործի ելքի վրա ազդած դատական սխալ` նյութական կամ դատավարական իրավունքի խախտում: Հետևաբար բերված բողոքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմքը նույնպես հիմնավորված չէ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի և 234-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջին համապատասխան, այն ենթակա է վերադարձման:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ, 233-րդ և 234-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերադարձնել թիվ ԿԴ3/0050/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2012 թվականի որոշման դեմ <<Լուսակերտի Տոհմային Թռչնաբուծական ֆաբրիկա>> ՍՊԸ-ի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`
Դատավորներ` Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Որոշումը ուղարկվել է կողմերին    
Ամսաթիվ: 20-11-2012
Գործի առաքում    
Գործի առաքման ամսաթիվը: 27-11-2012
Դատարան: Կոտայքի մարզ
Այլ նշումներ: 4 հատոր
Դատական Գործ N: ԿԴ3/0050/02/11
Կոտայքի մարզ
Գործը ստացվել է բեկանումից հետո նոր քննության համար    
Ամսաթիվ: 28-11-2012
Գործը ստացվել է: Գործը ստացվել է բեկանումից հետո նոր քննության համար
Այլ նշումներ:
Գործն ուղարկվել է (նստավայր/մարզկենտրոն)    
Ամսաթիվ: 28-11-2012
Ուր: Չարենցավան
Այլ նշումներ:
Գործը ստացվել է (դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո,...)    
Ամսաթիվ: 18-05-2013

Չարենցավան
Գործը ստացվել է բեկանումից հետո նոր քննության համար    
Ամսաթիվ: 30-11-2012
Գործը ստացվել է: Գործը ստացվել է բեկանումից հետո նոր քննության համար
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 28-11-2012
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Չարենցավան
Դատավորի անուն: Էդգար Ռազմիկի Սեդրակյան
Դատավոր
Դատարանի անվանում: Չարենցավան
Դատավորի անուն:   
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2012-12-14 13:26:11 Խմբագրման ամսաթիվ:2012-12-14 13:26:11    
Որոշման ամսաթիվ: 03-12-2012
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 19-12-2012
Ծանուցագիրը ուղարկվել է: 03-12-2012
Ժամ: 11:00
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 16-01-2013
Ծանուցագիրը ուղարկվել է: 19-12-2012
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 30-01-2013
Ծանուցագիրը ուղարկվել է: 16-01-2013
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 07-02-2013
Ծանուցագիրը ուղարկվել է: 31-01-2013
Ժամ: 12:30
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 14-02-2013
Ծանուցագիրը ուղարկվել է: 07-02-2013
Ժամ: 10:50
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Վճիռ/որոշում հրապարակելու օր
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Հայցի/հակընդդեմ հայցի լուծումը    
Հայցի լուծման ամսաթիվ: 14-02-2013
Հայցի լուծումը: Բավարարվել է
Հոդված
Հոդված313
Հոդված
Հոդված347
Հոդված
Հոդված397
Հոդված
Հոդված502
Հոդված
Հոդված48-49
Հակընդդեմ հայցի լուծումը:
Հակընդդեմ հայցի լուծման ամսաթիվ:
Այլ նշումներ:
Օրենսգիրք: Քաղաքացիական օրենսգիրք
Օրենսգիրք: Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2013-02-15 16:28:02    
Դատական ակտ (վճիռ, որոշում): Թիվ ԿԴ3/0050/02/11
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
14 փետրվարի 2013թ. ք. Չարենցավան

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ

ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ` ԴԱՏԱՎՈՐ ԷԴ. ՍԵԴՐԱԿՅԱՆԻ

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` Ն. ՆԱՂԴԱԼՅԱՆԻ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅՑՎՈՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐª Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉª Ի. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության /ՀՎՀՀ 00867234 Իռլանդիա, Քաունթրի Սիթ, Դանբոյն, Սամերհիլ Ռոադ, Սարնեյ/ ընդդեմ ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի /հասցեն` Կոտայքի մարզ, Նոր Գեղի Ավան, ՀՎՀՀ 03300843, գր. վկ. 02Ա050157/ª գումարի բռնագանձման և ըստ հակընդդեմ հայցի ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի ընդդեմ ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերությանª համաձայնագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին

Նկարագրական մաս

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը
Հայցվոր ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերությունը դիմել է դատարան 10.03.2011թ.:
Հայցադիմումը վարույթ է ընդունվել 10.03.2011թ. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան /դատավորª Գ. Հեբոյան/:
Դատարանի 10.03.2011թ. որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոցª արգելանք է դրվել ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի /այսուհետ նաևª ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ/ գույքի և դրամական միջոցների վրա 2.935.920 ՀՀ դրամի չափով:
04.05.2011թ. ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ն հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել դատարան:
Հակընդդեմ հայցադիմումը վարույթ է ընդունվել 04.05.2011թ.:
02.06.2011թ. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը /դատավորª Գ. Հեբոյան/ որոշում է կայացրել դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու և քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին:
Հայցվորի ներկայացուցիչ Մ. Գրիգորյանը որոշումը բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան 06.06.2011թ.:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.06.2011թ. որոշմամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.06.2011թ. որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ: Նշված որոշումը բողոքարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարան 06.07.2011թ., որի 10.08.2011թ. որոշմամբ բողոքը վերադարձվել է:
ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱկ-ի տնօրեն Ա. Ջավադյանը 11.05.2012թ. դատարան է ներկայացրել 17.04.2012թ. թիվ 11-2605 եզրակացությունը:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը /դատավորª Գ. Հեբոյան/ 15.06.2012թ. կայացրել է վճիռ, որը 14.07.2012թ. բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2012թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի և գործն ուղարկել է նույն դատարանª նոր քննության:
11.10.2012թ. ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ն որոշումը բողոքարկել է ՀՀ Վճռաբեկ դատարան, որը 14.11.2012թ. որոշմամբ բողոքը վերադարձրել է:
Թիվ ԿԴ3/0050/02/11 քաղաքացիական գործը ընդունվել է վարույթ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան /դատավորª Էդ. Սեդրակյան/ և նշանակվել նախնական դատական նիստ 03.12.2012թ.:
Գործը քննվել է համաձայն ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222 գլխի կանոնների:

2. Հայցի հիմքերը, հայցվորի փաստարկները և պահանջը
Հայցվոր ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերությունը դիմելով դատարան հայտնել է, որ 15.06.2009թ. ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի, ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության և ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև կնքվել է համաձայնագիր, որի 1-ին կետի համաձայնª ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ին ներկայացված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերով նախատեսված գումարը, որը կազմում է 4.254.000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ պարտավոր էր վճարել համաձայնագրի կնքման պահից 45 օրվա ընթացքում, իսկ նույն համաձայնագրի 2-րդ կետի համաձայն` նշված գումարը պետք է փոխանցվեր ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բանկային հաշվին:
ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ին ըստ համաձայնագրի ներկայացվել են 03.02.2009թ., 19.03.2009թ. և 09.04.2009թ. դուրս գրված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերը, որի ընդհանուր գումարը կազմում էր 4.254.000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ: Որպես համաձայնագրի պարտավորությունների կատարում` պատասխանողը ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բանկային հաշվին փոխանցել է 1.318.080 (մեկ միլիոն երեք հարյուր տասնութ հազար ութսուն) ՀՀ դրամ, իսկ 2.935.920 (երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամի վճարում կատարելու պարտականությունը մինչ օրս կատարված չէ:
ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ին 2011թ. ուղղված գրությամբ հիշեցվել է նրա պարտքի մասին և առաջարկվել է ոչ ուշ, քան գրությունը ստանալուց երեք բանկային օրվա ընթացքում կատարել գումարի վճարման համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունը, որից հետո պարտապանի կողմից որևէ գումար չի վճարվել:
Որպես իրավական հիմնավորումª վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289, 296, 347, 352, 470 հոդվածները:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանողը կամովին չի ցանկանում կատարել իր պարտավորությունը, ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 347, 470 հոդվածներով, ՀՀ Քաղաքացիական դատավարության 87 հոդվածովª խնդրել է ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ից հօգուտ ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բռնագանձել 2.935.920 /երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան/ ՀՀ դրամ, ինչպես նաև 58.718 /հիսունութ հազար յոթ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Դատական նիստի ժամանակ հայցվորի ներկայացուցիչները պնդեցին հայցադիմումում առաջ քաշված փաստարկներն ու հանգամանքները և դատարանին խնդրեցին հայցապահանջը բավարարել ամբողջությամբ:

3.Պատասխանողի /հակընդդեմ հայցվորի/ իրավական դիրքորոշումը
Պատասխանող ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ի. Հակոբյանը հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել դատարանª հայտնելով, որ հիմք ընդունելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 96-րդ հոդվածի դրույթները` ներկայացնում է հակընդդեմ հայցը սկզբանական հայցի հետ համատեղ քննելու համար, քանի որ սկզբնական և հակընդդեմ հայցերի միջև առկա է փոխադարձ կապ ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը, բացի դրանից հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ կարող է բացառել սկզբնական հայցի բավարարումը:
Գտնում է, որ վիճարկվող hամաձայնագիրը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին և ենթակա է անվավեր ճանաչման հետևյալ պատճառաբանությամբ և հիմնավորումներով`
1.Հայցվորը դատարանին հայտնել է, որ 15.06.2009թ. ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի, ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև կնքվել է hամաձայնագիր, որի 1-ին կետի համաձայն գործով հայցվոր ընկերությանը ներկայացված թիվ 360, 368 և 370 հաշիվ-ապրանքագրերով նախատեսված` 4.254.000 ՀՀ դրամը վերջինս պարտավոր էր վճարել hամաձայնագրի կնքման պահից 45 օրվա ընթացքում: Նշված համաձայնագրով նախատեսված գումարից 1.318.080 ՀՀ դրամը պատասխանող ընկերությունն արդեն իսկ վճարել է, իսկ մնացած 2.935.920 ՀՀ դրամի վճարման պարտավորությունն առ այսօր կատարված չէ:
Հայտնել է, որ հայցվորը դատարանին ներկայացրել է թիվ 360, 368 և 370 հաշիվ-ապրանքագրերը, որոնց հիման վրա վերջինիս պնդմամբ պետք է իրականացվեր վճարում, սակայն չի ներկայացրել հաշիվ-ապրանքագրերի հիմքը, այսինքն` պայմանագիր:
Հայցի հիմքում դրվել է ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի, ի դեմս ընկերության լուծարող Վահան Հարությունյանի և ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ի միջև կնքված 15.06.2009թ. համաձայնագիրը, որի 2-րդ կետի համաձայնª պատասխանողը պարտավորվել է վճարումներն իրականացնել հայցվոր ընկերության բանկային հաշվին, իսկ 3-րդ կետի համաձայն` համաձայնագրում նշված պարտավորությունը չի դադարում վաճառողի` ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարմամբ, իսկ համաձայնագրի 1-ին կետով սահմանված գումարի, ինչպես նաև հնարավոր կետանցով պայմանավորված տոկոսների պահանջի իրավունքը պետք է իրականացնի հայցվոր ընկերությունը: Սրանից հետևում է, որ համաձայնագրով կատարվել է պահանջի իրավունքի զիջում:
Որպես իրավական հիմնավորումª վկայակոչել է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 297, 295, 397, 400, 401, 403, 450 հոդվածները, ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասը:
Ուստի գտնում է, որ տվյալ դեպքում պահանջի զիջում չէր կարող կատարվել, քանի որ 397-րդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանությունից հասկանալի է դառնում, որ նախ պարտատերը որևիցե պայմանագրով պետք է ձեռք բերի պահանջի իրավունք, որպեսզի դրանով իսկ ձեռք բերի պահանջի իրավունքն այլ անձի զիջելու իրավունք: Այսինքն` պետք է լիներ գույքի օտարման (առուվաճառքի կամ մատակարարման) պայմանագիր: Հայցվորը, որպես պահանջի իրավունքը հավաստող փաստաթուղթ դատարանին որևէ պայմանագիր չի ներկայացրել, այլ ներկայացրել է միայն պահանջի իրավունքը զիջելու վերաբերյալ համաձայնագիրը և հաշիվ-ապրանքագրերը, ինչից հետևում է, որ վերջինս ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չի ունեցել այդ պահանջի իրավունքը, հետևապես չէր կարող այդ իրավունքը զիջել այլ անձի:
Հետևաբար գույքի օտարման պայմանագրերի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված է գործարքների գրավոր ձևը, որը չի պահպանվել: ՈՒստի գտնում է, որ անվավեր գործարքի հիման վրա զիջված պահանջի իրավունքն անհիմն է և վիճելի համաձայնագրի կողմերի համար պարտավորություններ չի առաջացնում:
2. Հարկ է համարում փաստել նաև, որ վիճելի համաձայնագիրը կնքվել է 15.06.2009թ.: Մինչդեռ իր կողմից ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը կատարված 08.04.2011թ. թիվ Հ-11 հարցմանն ի պատասխան ստացել է տեղեկատվություն այն մասին, որ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի հիմնադիրներն էին հանդիսանում ՙԼԻՈՆՍՈԼ ԷԼ ԷԼ ՍԻ ՍԻԱ՚ ընկերությունը և ՙՕԼ ԹԵՔՆՈԼՈՋԻ ՀՈԼԴԻՆԳԶ՚-ը: Գործադիր մարմնի ղեկավարն է եղել Վահան Հարությունյանը, որը նույն ժամանակահատվածում եղել է նաև ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության Հայաստանյան ներկայացուցչության տնօրենը: Գտնում է, որ համաձայնագրի կնքման հարցում առկա է շահագրգռվածություն և փոխկապակցվածությունª վկայակոչելով ՙՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին՚ ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի դրույթները:
Հիմք ընդունելով օրենսդրության վերը նշված հոդվածների դրույթները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող համաձայնագրում Վահան Հարությունյանը հանդես է եկել պայմանագրի կողմ հանդիսացած ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի տնօրենը և միաժամանակ լուծարողը, ինչպես նաև համաձայնագրային հարաբերություններում, որպես երրորդ անձ հանդիսացած ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության Հայաստանյան ներկայացուցչության տնօրենը, գտնում է, որ վիճելի գործարքի կնքման հարցում առկա է Վահան Հարությունյանի շահագրգռվածությունը, որի առկայության դեպքում կնքված գործարքը պետք է կնքվեր ընդհանուր ժողովի համաձայնությամբ: Ընդհանուր ժողովի համաձայնության բացակայության դեպքում կնքված համաձայնագիրը համարվում է օրենքին չհամապատասխանող:
3. Բացի այդ, ինչպես արդեն նշվել էր, համաձայնագիրը կնքելու ժամանակահատվածում ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն գտնվել է լուծարման գործընթացում: 02.10.2009թ. վերջինս լուծարվել է: ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում 10.04.2009թ. գրանցվել են տեղեկություններ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարային գործընթացում գտնվելու վերաբերյալ:
Որպես իրավական հիմնավորումª վկայակոչել է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 68, 69 հոդվածները:
Գտնում է, որ անհրաժեշտ է դատահաշվապահական փորձաքննության միջոցով պարզել, թե արդյոք ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարման հաշվեկշռում արտացոլվել է ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ին ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ի պարտավորությունները և ինչպես է արտացոլվել ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի պահանջի զիջումը ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերությանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 32-րդ գլխի, 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 69-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի և 5-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 297-րդ հոդվածի, 305-րդ հոդվածի, 397-րդ հոդվածի 1-ին մասի, 400-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 401-րդ հոդվածի, 403-րդ հոդվածի 1-ին կետի, 450-րդ հոդվածի 1-ին կետի, ՙՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին՚ ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ, 88-րդ, 90-րդ, 93-րդ և 96-րդ հոդվածների դրույթներով խնդրել է անվավեր ճանաչել ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ, ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև 15.06.2009թ. կնքված համաձայնագիրը:
Դատական նիստում հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչ Ի. Հակոբյանը պնդեց իր կողմից դատարան ներկայացված հակընդդեմ հայցապահանջը և խնդրեց այն բավարարել, իսկ առաջնային հայցապահանջը մերժել` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Հակընդդեմ հայցվորը հակընդդեմ հայցադիմումին ներկայացված պատասխանի վերաբերյալ ներկայացրել է առարկություններ, որով հայտնել է, որ գործով ներկայացված հակընդդեմ հայցի վերաբերյալ հակընդդեմ հայցով պատասխանող կողմը ներկայացրել է պատասխան, որի վերաբերյալ ներկայացրել է հետևյալ առարկությունները`
1. Հաշիվ-ապրանքագրերի վերաբերյալ.
Հակընդդեմ հայցվորը դատարանին ներկայացրել է, որ հաշիվ-ապրանքագիրն ինքնին հանդիսանում է գույքն ընդունված լինելու փաստը հաստատող փաստաթուղթ: Մինչդեռ դատարանին հայտնում է, որ անձինք իրավունքներ և պարտականություններ են ձեռք բերում պայմանագրով և ոչ թե հաշիվ-ապրանքագրով: Պայմանագրով են սահմանվում մատակարարվող ապրանքի քանակը և վճարման կարգը: Հաշիվ-ապրանքագիրը չի հաստատում ապրանքը գնորդին հանձնելու փաստը: Այդ փաստն ապացուցվում է հանձնման-ընդունման ակտով, քանի որ հանձնման-ընդունման ակտում է միայն արտացոլվում ապրանքի պատշաճ` պայմանագրին համապատասխան քանակությամբ հանձնումը: Իսկ հաշիվ-ապրանքագրի հիման վրա իրականացվում է վճարում:
2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի վերաբերյալ.
Պատասխանողը ներկայացրել է, որ ՀՀ քաղ. օր-ի 447-րդ հոդվածի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:
Մինչդեռ ինչպես արդեն դատարանին հայտնի է կողմերի միջև որևիցե պայմանագիր չի կնքվել, հետևաբար գտնում է, որ գոյություն չունեցող պայմանագրի մեկնաբանությունն անհնարին կլինի:
Հարկ է համարում նշել նաև, որ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի և ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ի միջև ծագած նախկին փոխհարաբերությունների ընթացքում կնքվել են մի շարք պայմանագրեր կերակրի հավելումների առուվաճառքի վերաբերյալ, որտեղ սահմանվել են կողմերի իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում` մատակարարվող ապրանքի տեսակը, քանակը և դրանց դիմաց վճարման կարգը: Ի ապահովումն այդ պայմանագրային պարատավորությունների կատարմանª միաժամանակ կնքվել է նաև դրամական պահանջի զիջման ֆինանսական (ֆակտորինգի) գլխավոր պայմանագրեր ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի և ՙԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ի միջև: Հետևաբար, իր համար անհասկանալի է, թե ինչու է ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն իր համար սովորույթ դարձած գործելակերպից շեղվել:
3. Պահանջի զիջման վերաբերյալ.
Պատասխանողը, փորձելով հերքել պահանջի իրավունքի զիջման փաստը, ներկայացրել է, որ պահանջի զիջում չէր կարող կատարվել, քանի որ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն գործել է որպես ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության ներկայացուցիչ և վիճելի գումարը պետք է համաձայնագրի հիման վրա փոխանցվեր ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության հաշվին և ոչ թե ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի հաշվին, իսկ պահանջի զիջման դեպքում պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը փոխանցվում է այլ անձի, այսինքն` գումար ստանալու իրավունքը պետք է ունենար ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն, որից էլ հետևում է, որ նշված նորմը կիրառելի չէ սույն իրավահարաբերության նկատմամբ:
Մինչդեռ դատարանին հայտնել է, որ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն ինքնուրույն իրավաբանական անձ է, որի իրավակազմակերպական ձևն է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որն իր իրավունքներն ու պարտականություններն իրականացրել է ինքնուրույն, ունեցել է ինքնուրույն հաշվեկշիռ և չի հանդիսացել ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության ներկայացուցիչը և ինչպես պատասախանողի ներկայացուցիչն է պնդում ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն չի ունեցել պարտավորության հիման վրա ձեռք բերված պահանջի իրավունք, հետևաբար չէր էլ կարող զիջել այն ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերությանը:
Սրանից հետևում է, որ պատասխանողի ներկայացուցիչն ընդունում է իր կողմից ներկայացված այն փաստը, որ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն չի ունեցել պահանջի իրավունք և չէր էլ կարող զիջել այն այլ կազմակերպության:
4.Շահագրգռվածության վերաբերյալ.
Ինչ վերաբերվում է Վահան Հարությունյանի շահագրգռվածությանը, ապա այս մասով կարծում է առարկություններ ներկայացնելու անհրաժշտություն չկա, քանի որ պատասխանողի ներկայացուցիչը ընդունում է շահագրգռվածության առկայությունըª համարելով բնական երևույթª հաշվի չառնելով այն հանգամանքը, որ հենց նույն Վահան Հարությունյանը համաձայնագրային հարաբերություններում հանդես է եկել որպես գործարքի կողմ և միաժամանակ գործել է երրորդ անձանց շահերից, իսկ տվյալ իրավահարաբերությունների քննարկման և պահանջ ներկայացնելու պատշաճ կողմ ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ն կարող է հանդիսանալ այնքանով, որ նշված գործարքն անօրինական լինելու և դրա հիման վրա դրամական միջոցներ փոխանցելու դեպքում այդ գումարները փոխանցվելու են մի ընկերության հաշվեհամարի, որը գտնվում է Օֆշորային գոտում և բացի դրանից էլ գործարքը կարող է լինել անօրինական, իսկ գործարքի կողմ հանդիսացած անձն իրավասու է վիճարկել գործարքի օրինականությունը:

4.Հայցվորի /հակընդդեմ պատասխանողի/ փաստարկները և իրավական դիրքորոշումը հակընդդեմ հայցադիմումի վերաբերյալ
Հայցվորը /հակընդդեմ պատասխանողը/ հակընդդեմ հայցադիմումին ներկայացրել է պատասխան, որով հայտնել է, որ հակընդդեմ հայցվորի կողմից ներկայացված հայցն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Ներկայացված այն հանգամանքը, որ սկզբնական հայցով հայցվորի կողմից չի ներկայացվել հաշիվ-ապրանքագրերի հիմքը, այսինքն` պայմանագիր, ինպես նաև չի ներկայացվել որևէ փաստաթուղթ, որը կապացուցեր հաշիվ-ապրանքագրերում նշված ապրանքները գնորդին հանձնելու փաստն անհիմն է, քանի որ սկզբնական հայցով պատասխանողի կողմից հաստատված հաշիվ ապրանքագիրն ըստ էության ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի տրամաբանությամբ պարտավորությունը հավաստող ապացույց է, որը հավաստում է հայցվորի նկատմամբ պարտավորության առկայության մասին:
Որպես իրավական հիմնավորումª վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347, 447, 470 հոդվածները:
Սույն գործով հաշիվ ապրանքագիրը պատասխանողի կողմից ի հավաստումն գույքն ընդունված լինելու փաստաթուղթ է, որով ընդունում է ապրանքը և հաստատում է իր գումարի վճարման պարտավորությունը վաճառողի հանդեպ: Համաձայնագիր և հաշիվ ապրանքագիր տալը պատասխանողի կողմից պարտավորության ճանաչումը վկայող գործողություն է, որի առկայության պայմաններում էական է ոչ թե այն հանգամանքը, թե ինչ է դրված փաստաթղթի վերնագիրը, այլ այն փաստը, որ գնորդը ընդունել է ապրանքը և իր ունեցած պարտավորությունը վաճառողի հանդեպ:
Եթե պատասխանողը վիճարկում է ապրանքի ընդունման փաստը, ապա ինչպես հասկանալ այն հանգամանքը, որ որոշ մասի գումար կնքված համաձայնագրի և հաշիվ ապրանքագրերի համաձայն արդեն իսկ փոխանցել է ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության հաշվին:
Ինչ վերաբերվում է այն փաստարկին, որ համաձայնագրով կատարվել է պահաջի իրավունքի զիջում, հղում կատարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածին, ապա գտնում է, որ այն վերաբերելի չէ սույն քաղաքացիական գործին, քանի որ ըստ օրենքի ՙպարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով՚. սույն նորմը կիրառելի չէ, քանի որ կողմերի միջև չի եղել պահանջի զիջում, ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊ ընկերությանը որպես ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության ներկայացուցիչ գործել է իր կանոնադրության և լիազորությունների շրջանակում: Տվյալ դեպքում ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ն ըստ համաձայնագրի պետք է գումարը փոխանցեր ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության հաշվին և ոչ թե ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊ ընկերության հաշվին, իսկ պահանջի զիջման դեպքում պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը փոխանցվում է այլ անձի, այսինքնª գումար ստանալու իրավունքը պետք է ունենար ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ն, որից էլ հետևում է, որ նշված նորմը կիրառելի չէ սույն իրավահարաբերության նկատմամբ:
Իսկ Վահան Հարությունյանի շահագրգռվածությունը բնական է, քանի որ վերջինս իր իրավասությունների շրջանակներում ներկայացնում է ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության շահերը:
Հակընդդեմ հայցով հայցվորն իր հայցում նշելով, որ գործարքն անվավեր ճանաչելուն ուղղված պահանջ ներկայացնելիս որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացնում, թե ինչ հիմքով պետք է անվավեր ճանաչվի իրենց կողմից պարտավորությունը մասնակի կատարված գործարքը, ինչը իրեն թույլ է տալիս ենթադրել, որ ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ն ստանալով ապրանքը, այն դնելով շրջանառության մեջ և ստանալով եկամուտ նման պայմանով ցանկանում է խուսափել իր պարտավորության կատարումից: Տվյալ դեպքում հակընդդեմ հայցով հայցվորն իր կողմից վկայակոչած փաստերը հիմնավորող որևէ ապացույց դատարանին չի ներկայացրել և միայն օրենքի դրույթները շարադրելը դեռ փաստերի վկայակոչում չէ:
Հաջորդ ներկայացրած ՙՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին՚ ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի նորմը նույնպես կիրառելի չէ սույն իբավահարաբերության նկատմամբ, քանի որ այն վերաբերում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցներին և ընդհանրապես չի առնչվում կողմերի միջև կնքված գործարքի հետ և հակընդդեմ հայցով հայցվորը նման հարաբերության քննարկման կամ պահանջ ներկայացնելու պատշաճ կողմ չի հանդիսանում:
Ինչ վերաբերվում է ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարման գործընթացին, այն չի խոչընդոտում ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-իª ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների կատարմանը, ինչը ամրագրված Է նաև երկկողմ համաձայնագրում: Նշել է նաև, որ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի հաշվապահական գրառումներում արտացոլված է եղել ՙԼՏԹՖ՚ ՍՊԸ-ի պարտավորությունները, որոնք հօգուտ ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության դուրս են գրվել՝ հիմք ընդունելով 15.06.2009թ. համաձայնագիրը: Նման պայմաններում գտնում է, որ դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունն անհիմն է, այն չի բխում օրենքի պահանջներից և միտում ունի անհիմն հետաձգել դատական նիստերը, բացի այդ չի կարող իրականցվել փորձաքննություն արդեն իսկ գոյություն չունեցող ընկերությունում:
Ցանկանում է ևս մեկ անգամ անդրադառնալ այն հանգամանքին, որ սույն քաղաքացիական գործի արդյունավետ լուծումը վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետաթյան շահերին, քանի որ ՀՀ կազմակերպությունների կողմից պարտավորությունների չկատարումը դառնում է սովորույթ, որի հետևանքով օտարերկրյա կազմակերպաթյունները խուսափում են գործնական հարաբերությունների մեջ մտնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունների հետ, որից էլ կարող է տուժել ՀՀ տնտեսությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածով խնդրել է հակընդդեմ հայցը համարել անհիմն և մերժել:

Դատական նիստում հակընդդեմ պատասխանող կողմն առարկեց ներկայացված հակընդդեմ հայցի դեմ և խնդրեց այն մերժել` անհիմն լինելու պատճառաբանությամբ, իսկ առաջնային հայցապահանջը պնդեց և խնդրեց բավարարել ամբողջությամբ:

Պատճառաբանական մաս

1.Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը
1. 15.06.2009թ. ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի, ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության և ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև կնքվել է համաձայնագիր, որի 1-ին կետի համաձայնª ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ին ներկայացված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերով նախատեսված գումարը, որը կազմում է 4.254.000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ պարտավոր էր վճարել համաձայնագրի կնքման պահից 45 օրվա ընթացքում, իսկ նույն համաձայնագրի 2-րդ կետի համաձայնª նշված գումարը պետք է փոխանցեր ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բանկային հաշվին:
2. ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ին, ըստ համաձայնագրի, ներկայացվել են 03.02.2009թ., 19.03.2009թ. և 09.04.2009թ. դուրս գրված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերը, որի ընդհանուր գումարը կազմում էր 4.254.000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ:
3. Որպես համաձայնագրի պարտավորությունների կատարումª պատասխանողը ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բանկային հաշվին փոխանցել է 1.318.080 (մեկ միլիոն երեք հարյուր տասնութ հազար ութսուն) ՀՀ դրամ, իսկ 2.935.920 (երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամի վճարում կատարելու պարտականությունը մինչ օրս կատարված չէ:
4. Համաձայն ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի կողմից 12.04.2011թ. տրված թիվ 3-2/1052-11 գրության` պետական միասնական գրանցամատյանում առկա է ՙՕԼԹԵՔ ԱՐՄԵՆԻԱ՚ ՍՊԸ, որի տվյալները 12.04.2011թ. դրությամբª գրանցման համարն է 2882.110.05432, գրանցման օրը 17.02.2006թ., լուծարման օրը 02.10.2009թ. .....:
5. Համաձայն ՀՀ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի կողմից 17.04.2012 թվականին տրված ՙՀԱՇԻՎ ԹԻՎ 091՚-իª փորձաքննության գումարը կազմում է 88.200 ՀՀ դրամ:
6. ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2012թ. թիվ ԿԴ3/0050/02/11 որոշմամբ գործն ուղարկել է նոր քննության:

2.Կիրառելի իրավունք
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 313, 347, 397, 502, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48, 49 հոդվածներ:
3.Իրավական խնդիրը
ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերությունը դիմել է դատարան ընդդեմ ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ն հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերությանª համաձայնագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

4.Դատարանի իրավական վերլուծությունը, պատճառաբանությունները և եզրահանգումը
Դատարանը, լսելով հայցվորի /հակընդդեմ հայցով պատասխանողի/ ներկայացուցիչներին, պատասխանողի /հակընդդեմ հայցով հայցվորի/ ներկայացուցչին, հետազոտելով հայցադիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը և յուրաքանչյուր ապացույց գնահատելով, գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, հանգում է այն հետևության, որ վերոհիշյալ ապացույցներով հայցադիմումը հիմնավորված է և ենթակա է բավարարման, իսկ հակընդդեմ հայցըª մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Համաձայն
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 27 հոդվածի` ՙՔաղաքացին իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում՚:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 408 հոդվածի` ՙՊարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ /կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ/ կատարելը՚:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 409 հոդվածի 1-ին մասի` ՙՊարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները՚:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 473 հոդվածիª ՙ1. Վաճառողի կողմից գնորդին ապրանքը հանձնելու պարտականությունը կատարելու ժամկետը սահմանվում է առուվաճառքի պայմանագրով, իսկ եթե պայմանագիրը հնարավորություն չի ընձեռում որոշել այդ ժամկետը, ապա սույն օրենսգքրի 352 հոդվածով սահմանված կանոններին համապատասխան՚:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 479 հոդվածիª ՙ1.Եթե վաճառողը հրաժարվում է գնորդին հանձնել վաճառված ապրանքը, ապա գնորդն իրավունք ունի հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց՚:

Դատաքննությամբ հաստատված համարվեց այն հանգամանքը, որ 15.06.2009 թվականին ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի, ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության և ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև կնքվել է համաձայնագիր, որի 1-ին կետի համաձայնª ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ին ներկայացված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերով նախատեսված գումարը, որը կազմում է 4.254.000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ, վերջինս պարտավոր էր վճարել համաձայնագրի կնքման պահից 45 օրվա ընթացքում, իսկ նույն համաձայնագրի 2-րդ կետի համաձայն նշված գումարը պետք է փոխանցեր ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բանկային հաշվին:
ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊԸ-ին ըստ համաձայնագրի ներկայացվել են 03.02.2009թ, 19.03.2009թ. և 09.04.2009 թվականին դուրս գրված թիվ 360, 368 և 370 հաշիվ ապրանքագրերը, որի ընդհանուր գումարը կազմում էր 4.254.000 (չորս միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ:
Դատարանը հիմնավորված է համարում այն հանգամանքը, որ որպես համաձայնագրի պարտավորությունների կատարումª պատասխանողը ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բանկային հաշվին փոխանցել է 1.318.080 (մեկ միլիոն երեք հարյուր տասնութ հազար ութսուն) ՀՀ դրամ, իսկ 2.935.920 (երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամի վճարում կատարելու պարտականությանը մինչ օրս կատարված չէ:

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 296 հոդվածի համաձայնª ՙ1.Գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից՚:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՙՊայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձևով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձև սահմանված չէ՚:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 345 հոդվածի 1-ին մասի` ՙՊարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն էª վճարել դրամ, ... կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը՚:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` ՙՊարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան՚:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին մասի` ՙԵթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին՚:

Դատարանը հաստատված է համարում նաև այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով ապրանք ստացած չլինելու վերաբերյալ սկզբնական հայցով պատասխանողն առարկություն չի ներկայացրել: Ավելին, վերջինս մասնակի` 1.318.080 (մեկ միլիոն երեք հարյուր տասնութ հազար ութսուն) ՀՀ դրամի չափով կատարել է 15.06.2009 թվականին կնքված համաձայնագրով ստացած պարտավորությունը և հրաժարվել է 2.935.920 (երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամի վճարման պարտավորության կատարումից` առանց նշելու համաձայնագիրն անվավեր համարելու իրավական հիմքը և վիճարկել այն դատական կարգով:
Անդրադառնալով 19.03.2009թ. թիվ 368 և 09.04.2009թ. թիվ 370 հաշիվ-ապրանքագրերին, դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցչիª դատարան ներկայացրած 27.11.2008թ. առուվաճառքի թիվ Վ 056 պայմանագրին, 17.11.2007թ. թիվ 223, 21.05.2008թ. թիվ 292, 23.09.2008թ. թիվ 335, 27.11.2008թ. թիվ 349 հաշիվ-ապրանքագրերին /պայմանագրին և վերջին չորս հաշիվ-ապրանքագրերին պատասխանող կողմը նախկինում առարկություններ չի ներկայացրել/, հաշվի առնելով ՙՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին՚ ՀՀ օրենքի 43 հոդվածի 3-րդ մասը, համաձայն որիª ՙԸնկերության գործադիր մարմինըª ա)առանց լիազորագրի գործում է ընկերության անունից, այդ թվումª ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ. բ)տալիս է լիազորագրերª ընկերության անունից ներկայացուցչություն կատարելու իրավունքի համար, այդ թվումª վերալիազորման իրավունքով լիազորագրեր՚, դատարանը հանգում է այն հետևության, որ 19.03.2009թ. թիվ 368 և 09.04.2009թ. թիվ 370 հաշիվ-ապրանքագրերը ստորագրվել են պատշաճ կարգով լիազորված անձիª Գ. Սարգսյանի կողմից /հիմքª 19.03.2009թ. թիվ 241843 և 09.04.2009թ. թիվ 241858 լիազորագրեր/:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 321 հոդվածիª ՙ1.Լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որը անձը տալիս է այլ անձիª երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:
5.Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ղեկավարի կամ դրա համար նրա կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձի ստորագրությամբ՚:
Տվյալ դեպքում հաշիվ ապրանքագիրը պատասխանողի կողմից ի հավաստումն գույքն ընդունված լինելու փաստաթուղթ է, որով ընդունում է ապրանքը և հաստատում է իր գումարի վճարման պարտավորությունը վաճառողի հանդեպ: Համաձայնագիր և հաշիվ ապրանքագիր տալը պատասխանողի կողմից պարտավորության ճանաչումը վկայող գործողություն է, որի առկայության պայմաններում էական է այն հանգամանքը, որ գնորդը ընդունել է ապրանքը և իր ունեցած պարտավորությունը վաճառողի հանդեպ:

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ՙԱռուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը /վաճառողը/ պարտավորվում է մյուս կողմին /գնորդին/ որպես սեփականություն հանձնել /գույք/ ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար /գինը/՚:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 502-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՙԳնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար այն վաճառողից ստանալուց անմիջապես առաջ կամ հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից՚:

Վերը նշված իրավանորմերի և սույն գործով հաստատված փաստական հանգամանքների համադրման արդյունքում դատարանն արձանագրում է, որ 15.06.2009 թվականին կնքված համաձայնագիրը համապատասխանում է վերը նշված իրավանորմերի պահանջներին, որ վիճելի համաձայնագիրը կնքվել է կողմերի կամարտահայտությամբ, ըստ որիª կողմը /սկզբնական հայցով պատասխանողը/ կատարել է համաձայնագով իր վրա դրված պարտականությունների մի մասը, միաժամանակ նկատի ունենալով, որ պատասխանողի կողմից չի հիմնավորվել այն հանգամանքը, որ տվյալ վիճահարույց գործարքը կնքվել է խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո` կողմերի չարամիտ համաձայնությամբ, որպիսի փաստերի հիմնավորման և ապացուցման պարտականությունը տվյալ դեպքում կրում է պատասխանող կողմը, դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի կիրառմամբ իրավաչափ է համարում հայցվորի պահանջը:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի 1-ին մասիª ՙԳործին մաuնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաuտերը՚:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի 6-րդ կետիª ՙԵթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը՚:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49 հոդվածի 1-ին մասի` ՙԱպացույցները ներկայացնում են գործին մաuնակցող անձինք՚:

Ինչ վերաբերում է ՀՀ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի 17.04.2012 թվականի փորձաքննության եզրակացությանը /ՙ ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊԸ-ի լուծարման հաշվեկշռում ՙՕլթեք Արմենիա՚ ՍՊ ընկերությանը ՙԼՏԹՖ՚ ՍՊ ընկերության պարտավորություններն արտացոլված չեն՚/, դատարանը գտնում է, որ այն սույն քաղաքացիական գործով վերաբերելի չէ և հանել է ապացուցման առարկայից:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51 հոդվածի համաձայնª ՙ2.Այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից՚:

Դատարանը, կատարելով գործում եղած բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտություն, ելնելով վերը նշված իրավանորմերի համադրումից, հանգում է այն հետևության, որ ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության հայցն ընդդեմ ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-իª գումարի բռնագանձման պահանջի մասին, ենթակա է բավարարման, ինչն էլ իր հերթին լրիվ բացառում է հակընդդեմ հայցի բավարարումը:

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ՙԽաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կնքված գործարքը, ինչպես նաև այն գործարքը, որն անձն ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը (ստրկացուցիչ գործարք), տուժողի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր՚:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ՙՊարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու համար պարտապանի համաձայնությունը չի պահանջվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով՚:
Հաշվի առնելով վերոհիշյալ իրավանորմերըª դատարանը հանգում է այն հետևության, որ հակընդդեմ հայցադիմումն անհիմն է և ենթակա է մերժման:

Քանի որ 10.03.2011թ. դատարանը որոշում է կայացրել հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին և արգելանք է դրվել պատասխանող ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի գույքի և դրամական միջոցների վրաª 2.935.920 /երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան/ ՀՀ դրամի չափով, դատարանը հանգում է այն հետևության, որ հայցի ապահովման միջոցները պետք է պահպանվեն մինչև վճռի կատարումը:

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68 հոդվածի համաձայնª ՙԴատական ծախսերը, ի թիվս այլ գումարների, կազմված են նաև փորձագետին և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից՚:
Համաձայն ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի 1-ին մասի ՙԴատական ծախuերը գործին մաuնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամաuնորեն՚:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փորձաքննությունը պահանջում է որոշակի ծախսեր, իսկ դատարանը որոշել է փորձաքննության կատարման ծախսերը կատարել ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի հաշվին, դատարանը հանգում է այն հետևության, որ ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ից հօգուտ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի պետք է բռնագանձել 88.200 /ութսունութ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամª որպես փորձաքննության կատարման ծախս:
Քանի որ հայցվորը միջնորդել է դատարանին պատասխանողից բռնագանձել 58.718 /հիսունութ հազար յոթ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար, դատարանը հանգում է այն հետևության, որ պատասխանող ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ից հօգուտ ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության պետք է բռնագանձել 58.718 /հիսունութ հազար յոթ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը: Հակընդդեմ հայցադիմումի պետական տուրքի հարցը պետք է համարել լուծվածª վճարված լինելու հիմքով:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132 հոդվածներով, 140 հոդվածի 1-ին կետով, 1401 հոդվածի 1-ին կետով դատարանը

Եզրափակիչ մաս

Վ Ճ Ռ Ե Ց

Հայցապահանջը բավարարել:
ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ից հօգուտ ՙՕլ-Թեքնոլոջի (Այլնդ) Լիմիթեդ՚ ընկերության բռնագանձել 2.935.920 /երկու միլիոն ինը հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր քսան/ ՀՀ դրամ, ինչպես նաև 58.718 /հիսունութ հազար յոթ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ից հօգուտ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի պետք է բռնագանձել 88.200 /ութսունութ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամª որպես փորձաքննության կատարման ծախս:
Հակընդդեմ հայցապահանջը մերժել:
Հակընդդեմ հայցապահանջի պետական տուրքի հարցը համարել լուծված:
Հայցի ապահովման միջոցները պահպանել մինչև վճռի կատարումը:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցովª պարտապանի հաշվին:
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ Քաղաքացիական վերաքննիչ դատարան 1 /մեկ/ ամսյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ ԷԴ. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 14-02-2013
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 0
Այլ նշումներ:
Վճիռը մտել է օրինական ուժի մեջ    
Ամսաթիվ: 15-03-2013
Այլ նշումներ:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 19-03-2013
Էջերի քանակը: 5 հատոր, 1-132, 2-րդ-51, 3-րդ- 79, 4-րդ, -79, 5-րդ-91
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործը, որոշումը ուղարկվել է    
Ամսաթիվ: 20-03-2013
Էջերի քանակը: 5 հատոր, 1-132, 2-51, 3-79, 4-79, 5-91
Գործին կից նյութերը:
Որ դատարան է ուղարկվել: Քաղաքացիական վերաքննիչ
Ուր է ուղարկվել:
Ելքի գրության համար: ԴԴ23Ե360/13
Գործը բողոքարկվել է    
Ամսաթիվ: 25-03-2013
Գործը ստացվել է (դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո,...)    
Ամսաթիվ: 20-05-2013
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 27-05-2013
Էջերի քանակը: 5 հատոր, 1-132, 2-51, 3-79, 4-79, 5-122
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Ներկայացվել է դիմում/ միջնորդություն    
Ամսաթիվ: 07-06-2013
Ներկայացվել է դիմում միջնորդություն: Կատարողական թերթի տրամադրման վերաբերյալ
Ում կողմից է ներկայացվել: Կողմի նախաձեռնությամբ
Նշանակվել է դատական նիստ:
Միջնորդության ընթացքը: Բավարարվել է
Որոշումը:
Դատավոր
Դատարանի անվանում: Չարենցավան
Դատավորի անուն: Էդգար Ռազմիկի Սեդրակյան
Այլ նշումներ:
Վերամակագրման ամսաթիվ:
Դատավոր
Դատարանի անվանում: Չարենցավան
Դատավորի անուն:   
Ներկայացվել է դիմում/ միջնորդություն    
Ամսաթիվ: 07-06-2013
Ներկայացվել է դիմում միջնորդություն: Փաստաթղթի բնօրինակի տրամադրում
Ում կողմից է ներկայացվել: Կողմի նախաձեռնությամբ
Նշանակվել է դատական նիստ:
Միջնորդության ընթացքը: Մերժվել է
Որոշումը:
Դատավոր
Դատարանի անվանում: Չարենցավան
Դատավորի անուն: Էդգար Ռազմիկի Սեդրակյան
Այլ նշումներ:
Վերամակագրման ամսաթիվ:
Դատավոր
Դատարանի անվանում: Չարենցավան
Դատավորի անուն:   
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 18-06-2013
Էջերի քանակը: 5 հատոր, 1-132, 2-51, 3-79, 4-79, 5-131
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 25-06-2013
Էջերի քանակը: 5 հատոր, 1-132, 2-51, 3-79, 4-79, 5-131
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Ներկայացվել է դիմում/ միջնորդություն    
Ամսաթիվ: 01-08-2013
Ներկայացվել է դիմում միջնորդություն: Կատարողական թերթի տրամադրման վերաբերյալ
Ում կողմից է ներկայացվել: Կողմի նախաձեռնությամբ
Նշանակվել է դատական նիստ:
Միջնորդության ընթացքը: Բավարարվել է
Որոշումը:
Դատավոր
Դատարանի անվանում: Չարենցավան
Դատավորի անուն: Էդգար Ռազմիկի Սեդրակյան
Այլ նշումներ:
Վերամակագրման ամսաթիվ:
Դատավոր
Դատարանի անվանում: Չարենցավան
Դատավորի անուն:   
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 14-08-2013
Էջերի քանակը: 5 հատոր, 1-132, 2-51, 3-79, 4-79, 5-137
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 21-08-2013
Էջերի քանակը: 5 հատոր, 1-132, 2-51, 3-79, 4-79, 5-137
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       12 Հունվար 2020

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան