Հիմնական
Գործի համար: ԿԴ/7102/02/21Վիճակագրական տողի համար: 11.1
Հայցվոր
ՀՀ պաշտպանության նախարարություն
Պատասխանող
<<Լուսակերտ>>ՍՊԸ
Դատավոր
Կոտայքի մարզ:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ
հա. ԿԴ/7102/02/21
Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը
(այսուհետ նաև՝ Դատարան), հետևյալ կազմով՝
դատավոր` Արման Օհանյան
դատավարության մասնակիցներ՝
հայցվոր՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն (այսուհետ նաև՝ Հայցվոր, Գնորդ կամ ՀՀ ՊՆ)
(ՀՎՀՀ` 02522157,
պետական գրանցման համար՝ 282․185․910136/
Պետական գրանցման օր, ամիս, տարեթիվ՝ 08․05․2016 թվական,
Գտնվելու վայրի և ծանուցման հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Բագրեվանդի 5)
պատասխանող՝ <<Լուսակերտ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
(այսուհետ նաև՝ Պատասխանող, Վաճառող, Ընկերություն կամ <<Լուսակերտ>> ՍՊԸ)
(ՀՎՀՀ` 00120112,
Գտնվելու վայրի և ծանուցման հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, գ․Նոր Գեղի, Երևանյան փողոց, 221/3)
30.09.2021 թվականին ք.Չարենցավանում
պարզեցված վարույթի կարգով քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ ՊՆ-ի ընդդեմ <<Լուսակերտ>> ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին.
Պ Ա Ր Զ Ե Ց
II
(ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ)
1. Գործի դատավարական նախապատմությունը.
16․06․2021 թվականին ՀՀ ՊՆ-ի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ <<Լուսակերտ>> ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։
17․06․2021 թվականին հայցադիմումը և կից փաստաթղթերը հանձնվել են դատավոր Ա.Օհանյանին։
28․06․2021 թվականին Դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով և նշանակվել է գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր՝ 30.09.2021 թվականին։
Հայաստանի Հանրապետության (այսուհետ նաև՝ ՀՀ) քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125 հոդվածով սահմանված կարգով Դատարանը << Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին>> Դատարանի որոշումը և իրավունքների ու պարտականություների պարզաբանմամբ գրություններն ուղարկել է կողմերին:
Հայցադիմումի պատասխան ներկայացնելու սահմանված երկշաբաթյա ժամկետը լրացել է և Պատասխանողի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված երկշաբաթյա ժամկետում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139 հոդվածի պահանջների պահպանմամբ հայցադիմումի պատասխան չի ներկայացրել։
2. Հայցվորի իրավական դիրքորոշումը.
Հայցվորն իր պահանջը հիմնավորել է հետևյալ փաստերով և դրանց նկատմամբ կիրառելի իրավական նորմերով.
Դիմելով դատարան` Հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ ՀՀ ՊՆ-ի և <<Լուսակերտ>> ՍՊԸ-ի միջև, <<Գնումների մասին>> ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) շրջանակներում, 25.12.2019 թվականին կնքվել է <<Պետության կարիքների համար ապրանքի մատակարարման>> թիվ N ԳՀԱՊՁԲ-20-7/10-3 պայմանագիրը (այսուհետ նաև՝ Պայմանագիր), որի գինը կազմել է 18 000 000․00 ՀՀ դրամ գումար:
Պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ Վաճառողը պարտավորվել է Պայմանագրով սահմանված կարգով, ծավալներով, ժամկետներում և հասցեով Գնորդին մատակարարել Պայմանագրի թիվ 1 հավելվածով՝ Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով նախատեսված ապրանքը:
Հավելված 1-ի համաձայն՝ ձու, 01 կարգ /Հավի ձու 30 ական/, հատ, գինը 36 ՀՀ դրամ, քանակը 500 000․00, ընդհանուր գումարը 18 000 000․00 ՀՀ դրամ, ապրանքի մատակարարումը իրականացվում են պատվիրատուի կենտրոնական և տարածքային պարենային պահեստներ (ք.Երևան, Սարմի 103, ք․Վանաձոր, Արաբկիր 1, ք.Սիսյան, Րաֆֆու 2-րդ նրբ. և ք.Երևանից 400 կմ. հեռավորության վրա գտնվող պահեստներ)՝ ըստ պատվիրատուի հայտի: Ֆինանսավորումը նախատեսվել է կողմերի միջև կնքվող համաձայնագրով նախատեսված ժամկետում:
Պայմանագրի 2.1 կետի համաձայն՝ Գնորդն իրավունք ունի.
- 2.1.1 Ապրանքը Պայմանագրով սահմանված ժամկետում Վաճառողի կողմից չմատակարարելու դեպքում հրաժարվել Ապրանքից, եթե մատակարարման ժամկետները խախտվել են 30 օրից ավելի:
- 2.1.5 Վաճառողի կողմից մատակարարման ժամկետների խախտման դեպքում իր հայեցողությամբ սահմանել Ապրանքի մատակարարման նոր ժամկետ և պահանջել Վաճառողից վճարելու պայմանագրի 6.2 կետով նախատեսված տույժը:
- 2.1.7 կետի համաձայն՝ Գնորդն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը (լրիվ կամ մասնակի), եթե Վաճառողն էականորեն խախտել է պայմանագիրը:
- 2.1.7.1 կետի <<ա>> ենթակետի համաձայն՝ մատակարարվել է անպատշաճ որակի ապրանք, որը չի կարող փոխարինվել Գնորդի համար ընդունելի ժամկետում, նույն կետի <<բ>> ենթակետը սահմանում է՝ Վաճառողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 30 օրից ավելի:
Պայմանագրի 2.4 կետի համաձայն՝ Վաճառողը պարտավոր է.
- 2.4.1 Գնորդին հանձնել ապրանքը՝ Պայմանագրով նախատեսված կարգով, ծավալներով, ժամկետներում և հասցեով:
- 2.4.8 Պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել Պայմանագրի 6.2 և 6.3 կետերով նախատեսված տույժը և տուգանքը:
Պայմանագրի 6.2 կետի համաձայն՝ Վաճառողի կողմից Պայմանագրով նախատեսված ապրանքի մատակարարման ժամկետների խախտման դեպքում Վաճառողից յուրաքանչյուր ուշացված օրվա համար գանձվում է տույժ՝ մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված ապրանքի գնի 0․05 տոկոսի չափով:
Պայմանագրի անբաժանելի մաս կազմող, կողմերի միջև 09.04.2020թ. կնքված թիվ 1 (այնուհետև նաև՝ թիվ 1 Համաձայնագիր) փոխադարձ համաձայնությամբ որոշել են գնման և վճարման ժամանակացույցերում կատարել փոփոխություն ըստ հավելված 1-ի և 2-ի, որոնց համաձայն, թիվ 1 Համաձայնագրի ընդհանուր գինը կազմում է 10 753 452․00 ՀՀ դրամ, գնման ժամանակացույցով ապրանքի՝ մատակարարումը 2020 թվականին ըստ ամիսների, ընդ որում՝ հունիս 120 000․00 հուլիս 120 000․00, օգոստոս 58 707․00, վճարումը նախատեսվել է ֆինանսավորել 2020 թվականին ըստ ամիսների, բայց ոչ ուշ քան 10.12.2020 թվականը:
Պայմանագրի անբաժանելի մաս կազմող, կողմերի միջև 19.06.2020 թվականին կնքված (այնուհետև նաև՝ Համաձայնագիր) փոխադարձ համաձայնությամբ որոշել են մասնակի լուծել Պայմանագրին կից թիվ 1 Համաձայնագիրը՝ համաձայն թիվ 1 և թիվ 2 Հավելվածների: Արդյունքում Համաձայնագրի ընդհանուր գինը կազմում է 3 600 000․00 ՀՀ դրամ: Մատակարումը 2020 թվականին ըստ ամիսների՝ հունիս 40 000․00, հուլիս 40 000․00, օգոստոս 20 000․00, Ֆինանսավորում նախատեսվել է 2020 թվականին ըստ ամիսների, բայց ոչ ուշ 10.12.2020 թվականը:
Պատասխանողի կողմից Պայմանագրի և դրան կից 19.06.2020 թվականին կնքված Համաձայնագրի շրջանակներում 2020թ. հունիս ամսին պետք է մատակարարվեր 40 000․00 հատ ձու, <<ձու, 01 կարգ, (Հավի ձու 30-ական)>>, ընդհանրապես չի մատակարարվել, որն էլ Նախարարության համար հիմք է հանդիսացել Պայմանագրի 2.1.7.1 կետի <<բ>> ենթակետի պահանջների համաձայն 25.12.2019 թվականի Պայմանագրի անբաժանելի մաս կազմող, կողմերի միջև 09.04.2020թ. կնքված թիվ 1 Համաձայնագրով, փոխադարձ համաձայնությամբ որոշել են մասնակի լուծել Պայմանագրին կից թիվ 1 համաձայնագիրը՝ չմատակարարված 40 000․00 (հավի ձու) համաձայն սույն Համաձայնագրի թիվ 1 և թիվ 2 Հավելվածների: Արդյունքում թիվ 1 Համաձայնագրի ընդհանուր գինը կազմում է 10 753 452․00 ՀՀ դրամ: Ֆինանսավորում նախատեսվել է 2019 թվականին ըստ ամիսների, բայց ոչ ուշ 10.12.2020 թվականը:
Պայմանագրի լուծման վերաբերյալ գրությունը ուղարկվել է Պատասխանողի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով և հրապարակվել www.procurement.am հասցեով ինտերնետային կայքում: Պայմանագրի լուծման մասին Պատասխանողին ուղարկվել է նաև ՀՀ պաշտպանության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ Ն. Ցոլչյանի՝ 15.09.2020. թիվ ՆՏԱ/4296 գրությունը՝ ծանուցելով, որ վերը նշված Պայմանագիրը լուծվում է և հիշեցրել պարտավորությունը՝ վճարելու Պայմանագրով և տուժանքի համաձայնագրով նախատեսված գումարները, որոնք մինչ օրս կատարված չեն: Կողմերի միջև կնքված Պայմանագրի 5.1 կետի համաձայն՝ Վաճառողի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը Գնորդը հրապարակում է www.procurement.am հասցեով գործող ինտերնետային կայքի <<Պայմանագրերը միակողմանի լուծելու մասին ծանուցումներ>> բաժնում՝ նշելով հրապարակային ամսաթիվը: Վաճառողը Պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ, համարվում է պատշաճ ծանուցված՝ ծանուցումը, սույն կետով սահմանված հրապարակվելուն հաջորդող օրվանից:
Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Պայմանագրի ապահովում ներկայացնելու պահանջի հիման վրա այն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում ընտրված մասնակիցը պարտավոր է ներկայացնել պայմանագրի ապահովում: Ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքվում է, եթե վերջինս ներկայացնում է պայմանագրի ապահովում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Պայմանագրի ապահովման չափը կազմում է պայմանագրի գնի 10 տոկոսը: Պայմանագրի ապահովումը ներկայացվում է ընտրված մասնակցի կոդմից միակողմանի հաստատված հայտարարության՝ տուժանքի կամ կանխիկ փողի կամ բանկային երաշխիքի ձևով: Կանխիկ փողի ձևով ներկայացված պայմանագրի ապահովումը պահվում է լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվում:
Պատասխանողի կողմից, <<<<ՊՆ ՆՏԱԴ-ԳՀԱՊՁԲ-20/7-10>> ծածկագրով, հրավերի ընթացակարգի շրջանակներում 24.12.2019թ. տրվել է պայմանագրի կատարման ապահովում՝ տուժանքի մասին համաձայնություն և դրան կից վճարման պահանջագիր՝ ուղղված <<Հայէկոնոմ Բանկ>> ԲԲԸ-ին: Տուժանքի մասին համաձայնությունը կազմում է Պայմանագրի անբաժանելի մասը և հանդիսանում է Պայմանագրից բխող պարտավորությունները՝ ժամանակին չկատարելու, չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կատարումից խուսափելու կամ հրաժարվելու դեպքերում տուժանքի վճարում:
Տուժանքի մասին համաձայնագրի 1.2 կետի համաձայն՝ <<Ընկերությունը սույն տուժանքի համաձայնագրին կից ներկայացվող վճարման պահանջագրի (այսոուհետ նաև՝ Պահանջագիր) ստորագրմամբ անհետկանչելիորեն համաձայնվում է, որ՝
ա) Պահանջագրի ստորագրմամբ Ընկերությունը տալիս է իր հավաստումը Պահանջագրի <<Վճարման պայմանները>> դաշտում լրացված <<ակցեպտավորված վճարման>> համար, որի դեպքում նշված գումարի գանձման հետ կապված Ընկերությանը սպասարկող (վճարող) Բանկը՝ (այսուհետ նաև՝ Վճարող Բանկ) ստացված Պահանջագիրը չի ներկայացնում Ընկերությանը լրացուցիչ համաձայնություն ստանալու համար, քանի որ Ընկերության կողմից Պահանջագրի վրա արդեն դրվել է ստորագրությունը՝ ակցեպտավորման նպատակով:
բ) Պահանջագիրը հիմք է հանդիսանում Վճարող Բանկի համար՝ Պահանջագրով նշված ամբողջ գումարը Ընկերության հաշվից գանձելու համար՝ առանց լրացուցիչ ակցեպտավորման:
գ) Ընկերությունը չի կարող գրավոր կամ այլ եղանակով Վճարող Բանկին կարգադրել Պահանջագրի վրա դրված իր ակցեպտը հետ կանչելու մասին:
դ) Ընկերությունը հավաստում է, որ Պահանջագիրը ակցեպտավորել է տուժանքի ամբողջ գումարով:
ե) Ընկերությունը սույնով համաձայնում է, որ Վճարող Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում Պատվիրատուի կողմից ներկայացված վճարման պահանջի և Պահանջագրի իրավաչափության, վավերականության, ներկայացման ժամկետների և Պահանջագրի կատարումն ապահովելու համար Վճարող Բանկի կողմից իրականացվող գործողությունների համար>>:
Տուժանքի մասին համաձայնագրի 1.3. կետի համաձայն՝ <<Ընկերության կողմից գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Պատվիրատուն սույն տուժանքի համաձայնագիրը և կից Պահանջագիրը բնօրինակներով ներկայացնում է Վճարող Բանկին՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով Ընկերությանը: Սույն տուժանքի համաձայնագիրը և կից Պահանջագիրը էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված լինելու դեպքում դրանք Վճարող Բանկին են ներկայացվում էլեկտրոնային կրիչներով, ինչպես նաև դրանցից արտատպված թղթային տարբերակներով>>:
Նախարարությունը, 29.09.2020թ. թիվ ՆՏԱ/4595 գրությամբ, դիմել է Պատասխանողին սպասարկող <<Հայէկոնոմ Բանկ>> ԲԲԸ-ին՝ վճարել վճարման պահանջագրում նշված գումարը, այն փոխանցելով << պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին, որը մինչ օրս չի փոխանցվել:
Այսպիսով, Պատասխանողը, խախտել է ստանձնած պայմանագրային պարտավորությունները, Պայմանագրով նախատեսված քանակով և ժամկետում չի մատակարարել մատակարարման ենթակա ապրանքը և չի վճարել Պայմանագրի համաձայն հաշվարկված տույժի գումարը, ինչպես նաև տուժանքի համաձայնագրով նախատեսված գումարը, որի ընդհանուր չափը կազմում է 386 640․00 ՀՀ դրամ (հաշվարկը կցվում է), որից՝
- որպես Պայմանագրի կատարման ապահովման տուժանք՝ 360 000․00 ՀՀ դրամ /3 600 000․00 X 10%=360 000․00/,
- Պայմանագրի 6.2 կետի համաձայն՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու համար (մատակարարման ժամկետ-ների խախտման համար) հաշվարկված տույժը (հաշվարկը կցվում է)՝ 26 640․00 ՀՀ դրամ /Հավի ձու 40 000․00 հատ X 37 օր X 36 դրամ X 0․05%=26 640․00 դրամ:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածը, 345-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 347-րդ հոդվածը, 352-րդ հոդվածի 1-ի կետը, 408-րդ հոդվածը, 409-րդ հոդվածի 1-ին մասը, 368-րդ հոդվածի 1-ին մասը, 369-րդ հոդվածի 1-ին մասը, 371-րդ հոդվածի 1-ին մասը, 289-րդ հոդվածը, 436-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերը, 437-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 448-րդ հոդվածի 1-ին մասը Հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ սույն գործի փաստերի և կիրառելի օրենսդրության համադրման պայմաններում պարզ է դառնում, որ Պատասխանողի կողմից 2020թ. հունիս ամսին պետք է մատակարարվեր 40 000․00 ձու, սակայն չի մատակարարվել, ինչը Նախարարության համար հիմք է հանդիսացել Պայմանագրի 2.1.7.1 կետի <<բ>> ենթակետի պահանջների համաձայն 11.09.2020 թվականից միակողմանի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին ծանուցելով Պատասխանողին:
Փաստորեն, Պատասխանողը տվյալ դեպքում խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, այն է՝ Պայմանագրով նախատեսված ժամկետում չի մատակարարել մատակարարման ենթակա ապրանքը և չի վճարել Պայմանագրի համաձայն հաշվարկված տույժի, ինչպես նաև տուժանքի համաձայնագրով նախատեսված գումարները, որի ընդհանուր չափը կազմում է 386 640․00 ՀՀ դրամ (հաշվարկը կցվում է):
Պատասխանողին հայտնվել է Պայմանագրային պարտավորությունները չկատա-րելու և Նախարարության կողմից Պայմանագիրը միակողմանի լուծելու մասին, միաժա-մանակ առաջարկելով, <<Պետական բյուջեի նկատմամբ ստանձնած պայմանագրային պարտավորությունների չկատարման դիմաց գանձվող տույժերից մուտքեր>> գանձապե-տական 900005028106 հաշվեհամարին փոխանցել 26 640․00 ՀՀ դրամ որպես տույժ՝ Պայմանագրի 6.2 կետի համաձայն, ինչպես նաև ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից բացված գանձապետական 900005000758 հաշվեհամարին 360 000․00 ՀՀ դրամ գումար՝ որպես տուժանք՝ պայմանագրի կատարման ապահովում (պայմանագրի ընդհանուր գումարի 10 %-ը):
Պատասխանողի կողմից ստանձնած պարտավորությունը չի կատարվել, հետևա-բար, Պայմանագրով և տուժանքի մասին համաձայնագրով ստանձնած պարտավո-րությամբ վճարման ենթակա գումարը ենթակա է բռնագանձման դատական կարգով:
Վակայակոչելով ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածը, 345-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 347-րդ հոդվածը, 352-րդ հոդվածի 1-ի կետը, 408-րդ հոդվածը, 409-րդ հոդվածի 1-ին մասը, 368-րդ հոդվածի 1-ին մասը, 369-րդ հոդվածի 1-ին մասը, 371-րդ հոդվածի 1-ին մասը, 289-րդ հոդվածը, 436-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերը, 437-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 448-րդ հոդվածի 1-ին մասը Դատարանից խնդրել է
Պատասխանողից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել ընդհանուրը 386 640․00 ՀՀ դրամ՝ որպես չկատարված պարտավորություն և հայցադիմումը դատարան ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 7 735 ՀՀ դրամ:
3. Պատասխանողի իրավական դիրքորոշումը.
<<Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին>> Դատարանի որոշումը, իրավունքների ու պարտականություների պարզաբանմամբ գրությունն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Պատասխանողին: Վերջինս պատշաճ ծանուցված լինելով, ոչ օրենքով սահմանված ժամկետում, ոչ էլ` դրանից հետո, որևէ դիրքորոշում Դատարան չի ներկայացրել:
III
(ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ)
1. Դատարանի իրավական վերլուծությունները.
Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասը, Հայցվորի՝ հայցադիմումում շարադրված փաստարկները համարելով դատարանի պատճառաբանություն, գտնում է, որ հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման ամբողջությամբ:
2. Դատական ծախսերի վերաբերյալ Դատարանի իրավական վերլուծությունները․
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101 հոդվածը, 102-րդ հոդվածի 3-րդ մասը, 104-րդ հոդվածի 2-րդ մասը, 109 հոդվածի 1-ին մասը, նկատի ունենալով, որ հայցը ենթակա է բավարարման և ներկայացված հայցադիմումի համար Հայցվորի կողմից վճարվել է օրենքով սահմանված չափին համապատասխան պետական տուրք, Դատարանը գտնում է, որ Պատասխանողից հօգուտ Հայցվորիի պետք է բռնագանձել նաև վերջինիս կողմից նախապես վճարված 7 735․00 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը:
IV
(ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ)
Առաջնորդվելով վերոգրյալ պատճառաբանությամբ և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101, 104, 109, 189, 198, 297-300, 302 և 360-362 հոդվածներով` Դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ընդդեմ <<Լուսակերտ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցը բավարարել:
1․1․ <<Լուսակերտ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բռնագանձել 386 640․00 ՀՀ դրամի չափով չկատարված պարտավորության գումարը։
2․ <<Լուսակերտ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բռնագանձել 7 735․00 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
3․ Դատական ծախսերի հարցը համարել լուծված։
4․ Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
5․ Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից տասնհինգ օր հետո։
6․ Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման օրվանից տասնհինգօրյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ՕՀԱՆՅԱՆ
Ծանոթություն- եզրափակիչ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ՕՀԱՆՅԱՆ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից 15 Մարտ 2022 |
Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը
![]() |
Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը: |
---|