Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԿԴ3/0173/02/19

Վիճակագրական տողի համար: 1.9

Հայցվոր

Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյան

,,ՌԻՎԱԼ,, ՍՊԸ

Պատասխանող

,,ԱՐՄՕՅԼ,, ՓԲԸ

Դատավոր

Կոտայքի մարզ:

Մեխակ Կառլենի Գեվորգյան

Քաղաքացիական վերաքննիչ:

Ամրահի Սուրենի Պետրոսյան

Պահանջ: Սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին

  • Նիստեր
  • Ակտեր
  • Կոտայքի մարզ
  • Քաղաքացիական վերաքննիչ

ԿԴ3/0173/02/19

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
19.12.2019թ. քաղաք Աբովյան
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը`
նախագահությամբ` դատավոր Մ. Գևորգյանի
քարտուղարությամբª Ս. Արսենյանի

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանի, “Ռիվալ” ՍՊԸ-ի ընդդեմ “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Դատավարական նախապատմությունը

Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանը և “Ռիվալ” ՍՊԸ-ն 05.02.2019թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին:
Հայցադիմումը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Գևորգյանին հանձնվել է 14.02.2019թ.-ին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2019թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2019թ. որոշմամբ որոշվել է. “Որպես հայցի ապահովման միջոց.
1/ Արգելանք դնել ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում գտնվող անշարժ գույքերի վրա:
2/ Արգելել “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ին և կամ նրա պատվերով /լիազորությամբ/ խնդրանքով կամ հանձնարարությամբ գործող այլ անձանց իրականացնել ցանկացած գործողություն, այդ թվում որևէ արտադրական գործողություն` կապված ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում գտնվող տարածքներում:
3/ Պարտավորեցնել “Արմօյլ” ՓԲԸ-ին դադարեցնել ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում կատարվող շինարարական աշխատանքները”:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.03.2019թ. որոշմամբ որոշվել է. “Թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործով պատասխանող “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի միջնորդությունը բավարարել մասնակի:
Մասնակի վերացնել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2019թ. որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցները:
Հայցի ապահովման միջոցը պահպանել միայն հետևյալ բովանդակությամբ.
Արգելել “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ին և կամ նրա պատվերով /լիազորությամբ/ խնդրանքով կամ հանձնարարությամբ գործող այլ անձանց իրականացնել որևէ արտադրական գործողություն, որը կխոչընդոտի “Ռիվալ” ՍՊԸ-ի արտադրական գործունեության իրականացմանը”:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2019թ. որոշմամբ որոշվել է “1. Ռաֆիկ Վիրաբյանի և “Ռիվալ” ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարել£
2. ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.03.2019թ. թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործով կայացրած “հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին” որոշումը վերացնել”:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.06.2019թ. որոշմամբ որոշվել է “Թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործով պատասխանող “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի միջնորդությունը բավարարել մասնակի:
Մասնակի վերացնել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2019թ. որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցները:
Հայցի ապահովման միջոցը պահպանել միայն հետևյալ բովանդակությամբ.
Արգելել “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ին իրականացնել որևէ արտադրական գործունեություն, որը կխոչընդոտի “Ռիվալ” ՍՊԸ-ի արտադրական գործունեության իրականացմանը”:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.09.2019թ. որոշմամբ որոշվել է “1. Մերժել Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանի և “Ռիվալ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունից ներկայացված վերաքննիչ բողոքը:
2. ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.06.2019 թվականի թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործով կայացրած “Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին” որոշումը թողնել անփոփոխ”:
19.12.2019թ. հայտարարվել է վճռի հրապարակման օր:

2. Հայցվորի իրավական դիրքորոշումը

Հայցվորը դիմելով դատարան խնդրել է պատասխանողին պարտավորեցնել վերացնել հայցվորների` որպես սեփականատերեր սեփականատիրական իրավունքների խախտումները, այն է` պարտավորեցնել պատասխանողին իր հաշվին քանդել ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում կատարված ինքնակամ շինությունները և տարածքը բերել նախկին տեսքի:

Հայցվորը պատշաճ կարգով ծանուցվել է 26.09.2019թ., 08.11.2019թ. և 16.12.2019թ. նշանակված դատական նիստերի վայրի ժամանակի մասին, սակայն չի ներկայացել և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն:

3. Պատասխանողի իրավական դիրքորոշումը

Պատասխանողը պատշաճ կարգով ծանուցվել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել:
Դատարանի որոշմամբ գործը քննվեց պատասխանողի բացակայությամբ:

4. Դատարանի իրավական վերլուծությունը և եզրահանգումները

Դատարանը փաստում է, որ Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանը և “Ռիվալ” ՍՊԸ-ն հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին:

Դատարանը փաստում է, որ հայցվորը պատշաճ կարգով ծանուցվել է 26.09.2019թ., 08.11.2019թ. և 16.12.2019թ. նշնակված դատական նիստերին, սակայն չի ներկայացել:
ՀՀ քաղաքացիական դատավարության մասին 180 հոդվածի 1-ին կետի 11-րդ ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարանը փաստում է, որ հայցվոր կողմը երեք հաջորդական դատական նիստերի չի ներկայացել դատական նիստերին, չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության մասին 181 հոդվածի համաձայն.
1. Առաջին ատյանի դատարանը հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին կայացնում է որոշում, որով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման և հայցի ապահովման միջոցների վերացման հարցերը£/.../
3. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո:/.../
5. Գործին մասնակցող անձինք հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող են բողոքարկել վերաքննիչ դատարանª սույն օրենսգրքով սահմանված կարգով:
Անդրադառնալով դատական ծախսերի հարցին դատարանը գտնում է, որ այն պետք է համարել լուծված, նկատի ունենալով հայցվորի կողմից պետական տուրքի գումարը նախապես վճարված լինելու հանգամանքը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180, 181, 199 և 361 հոդվածներով, դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանի, “Ռիվալ” ՍՊԸ-ի հայցն ընդդեմ “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործը թողնել առանց քննության:
Պետական տուրքի հարցը համարել լուծված:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2019թ. կիրառված /18.06.2019թ. ձևափոխված/ հացի ապահովումը պահպանել մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը, այնուհետև` վերացնել:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Դատավորª Մ. Գևորգյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշում դատավոր` Մ. Գևորգյան Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0173/02/19

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քաղաքացիական դատարանը
/այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան/

նախագահող դատավոր
դատավորներ ԱՄՐԱՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
Դատավոր՝ ԱՄՐԱՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ
2020 թվականի ապրիլի 14-ին Երևանում
գրավոր ընթացակարգով քննելով Ռաֆիկ Վիրաբյանի և «Ռիվալ» ՍՊԸ վերաքննիչ բողոքն ըստ վերջիններիս հայցի ընդդեմ «Արմօյլ» ՓԲԸ՝ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելու պահանջների մասին, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի /այսուհետ նաև՝ Դատարան/ հայցն առանց քննության թողնելու մասին 19.12.2019 թվականի որոշման դեմ
Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը:
Ռաֆիկ Վիրաբյանը և «Ռիվալ» ՍՊԸ 05.02.2019 թվականին հայցադիմում են ներկայացրել ընդդեմ «Արմօյլ» ՓԲԸ՝ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելու պահանջների մասին:
Դատարանը 21.02.2019 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ և նույն օրվա մեկ այլ որոշմամբ բավարարվել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:
«Արմօյլ» ՓԲԸ 12.03.2019 թվականին ներկայացրել է հայցի ապահովման միջոցները վերացնելու պահանջի մասին միջնորդություն:
Դատարանը 15.03.2019 թվականի որոշմամբ մասնակի բավարարել է «Արմօյլ» ՓԲԸ 12.03.2019 թվականի միջնորդությունը:
Վերոնշյալ որոշման դեմ Ռաֆիկ Վիրաբյանը և «Ռիվալ» ՍՊԸ 23.03.2019 թվականին ներկայացրել են վերաքննիչ բողոք:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 09.04.2019 թվականի որոշմամբ վերացրել է Դատարանի 15.03.2019 թվականի որոշումը:
Դատարանը 19.12.2019 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործով հայցը թողել է առանց քննության:
Վերոնշյալ որոշման դեմ Ռաֆիկ Վիրաբյանը և «Ռիվալ» ՍՊԸ 24.12.2019 թվականին ներկայացրել են վերաքննիչ բողոք:
Վերաքննիչ դատարանը 19.02.2020 թվականի որոշմամբ բողոքն ընդունել է վարույթ, իսկ 16.03.2020 թվականին որոշել է բողոքը քննել գրավոր ընթացակարգով:
«Արմօյլ» ՓԲԸ ներկայացուցիչ՝ Սահակ Դավթյանը 13.03.2020 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոքի պատասխան:

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը:
Վերաքննիչ բողոքի քննության համար ներկայացվել են հետևյալ հիմքերը և հիմնավորումները.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-95-րդ հոդվածների, ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները:
Ռաֆիկ Վիրաբյանը վերջին երկու նախնական դատական նիստերի վերաբերյալ չի ծանուցվել: Վերջինս 01.07.2019 թվականից մինչև 20.11.2019 թվականը բնակվել է Եղվարդ համայնքի իր ամառանոցում: Իսկ «Ռիվալ» ՍՊԸ Եղվարդ, Երևանյան խճուղի 118 հասցեով որևէ ծանուցում չի ստացել:
Վերոնշյալ հիմնավորմամբ խախտվել է հայցվորների արդարադատության մատչելիության սկզբունքը:
Խնդրել է վերացնել Դատարանի 19.12.2019 թվականի հայցն առանց քննության թողնելու մասին որոշումը:

2.1 Վերաքննիչ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը:
Դատարանը որևէ կերպ չէր կարող իմանալ, որ Ռաֆիկ Վիրաբյանը գտնվել է ամառանոցում (հասցեի փոփոխության մասին), որպեսզի ծանուցագրերն ուղարկեր այդ հասցեով, ավելին, հայցվորը պետք է Դատարանին տեղեկացներ հասցեի փոփոխության մասին:
Ինչ վերաբերում է Դատարանի կողմից «Ռիվալ» ՍՊԸ-ին չծանուցելուն, ապա գործի նյութերում առկա են բոլոր ծանուցումները հանձնելու հավաստագրերը, որոնցով հաստատվել է, որ Ընկերությունը, ինչպես նաև Ռաֆիկ Վիրաբյանը պատշաճ ծանուցվել են 26.09.2019 թվականի, 08.11.2019 թվականի և 16.12.2019 թվականի դատական նիստերի վերաբերյալ, սակայն չեն ներկայացել:
Խնդրել է վերաքննիչ բողոքը մերժել:

3.Վերաքննիչ բողոքի համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը:
Վերաքննիչ բողոքը քննվում է դատարանի կողմից հաստատած փաստի հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոքում վիճարկվում է այդ փաստը և Վերաքննիչ դատարանը հանգում է եզրահանգման, որ տվյալ փաստը հաստատելիս դատարանը սխալ է թույլ տվել: Նման դեպքերում Վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի հաստատած փաստը, եթե դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:
1. Ռաֆիկ Վիրաբյանը 12.08.2019 թվականին, 02.10.2019 թվականին և 26.11.2019 թվականին համապատասխանաբար ստացել է Դատարանի 26.09.2019 թվականի և 08.11.2019 թվականի դատական նիստերի ծանուցագրերը: Ծանուցագրերը ուղարկվել են գործում նշված՝ Ռաֆիկ Վիրաբյանի հաշվառման՝ ՀՀ Երևան քաղաքի, Կոմիտաս փողոցի 3-րդ, 79 բնակարան հասցեով:
Գ.Թ. 22, 31, 40, 48, 55, 61 (3-րդ հատոր), Գ.Թ.82 (1-ին հատոր)
2. «Ռիվալ» ՍՊԸ 15.08.2019 թվականին, 04.10.2019 թվականին և 26.11.2019 թվականին համապատասխանաբար ստացել է Դատարանի 26.09.2019 թվականի և 08.11.2019 թվականի դատական նիստերի ծանուցագրերը: Ծանուցագրերը ուղարկվել են «Ռիվալ» ՍՊԸ-ի գտնվելու վայրի հասցեով՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Եղվարդի Երևանյան խճուղի 118:
Գ.Թ. 22, 28, 40, 48, 55, 61 (3-րդ հատոր), Գ.Թ 83 (1-ին հատոր)
3. Ռաֆիկ Վիրաբյանի և «Ռիվալ» ՍՊԸ ներկայացուցիչ Աշոտ Աբրահամյանը 09.08.2019 թվականին, 01.10.2019 թվականին և 22.11.2019 թվականին համապատասխանաբար ստացել է Դատարանի 26.09.2019 թվականի և 08.11.2019 թվականի դատական նիստերի ծանուցագրերը: Ծանուցագրերը ուղարկվել են Աշոտ Աբրահամյանի՝ հայցադիմումում նշված ծանուցման հասցեով՝ Երևան, Աբելյան 6/1:
Գ.Թ. 22, 29, 40, 48, 55, 61 (3-րդ հատոր), Գ.Թ 2 (1-ին հատոր)
4. Ռաֆիկ Վիրաբյանի և «Ռիվալ» ՍՊԸ ներկայացուցիչ Հայկ Եգանյանը 09.08.2019 թվականին, 01.10.2019 թվականին և 22.11.2019 թվականին համապատասխանաբար ստացել է Դատարանի 26.09.2019 թվականի և 08.11.2019 թվականի դատական նիստերի ծանուցագրերը: Ծանուցագրերը ուղարկվել են Հայկ Եգանյանի ծանուցման հասցեով՝ Երևան, Աբելյան 6/1:
Գ.Թ. 22, 29, 40, 48, 55, 61 (3-րդ հատոր), Գ.Թ 5 (2-րդ հատոր)
5. Ռաֆիկ Վիրաբյանի և «Ռիվալ» ՍՊԸ ներկայացուցիչներ Հայկ Եգանյանը և Աշոտ Աբրահամյանը պատշած ծանուցվել են 16.12.2019 թվականի դատական նիստի վայրի և ժամանակի մասին:
Գ.թ. 55-67
6. Հայցվորներ Ռաֆիկ Վիրաբյանը, «Ռիվալ» ՍՊԸ և նրանց ներկայացուցիչները չեն ներկայացել 26.09.2019 թվականի, 08.11.2019 թվականի և 16.12.2019 թվականի դատական նիստերին:
Գ.Թ.73-75 (3-րդ հատոր)
7. Հայցվորներ Ռաֆիկ Վիրաբյանը և «Ռիվալ» ՍՊԸ չեն ներկայացրել 26.09.2019, 08.11.2019 և 16.12.2019 թվականների դատական նիստերը հետաձգելու կամ գործն իրեն բացակայությամբ լուծելու մասին միջնորդություն:
8. Հայցվորների ներկայացուցիչներ Աշոտ Աբրահամյանը և Հայկ Եգանյանը չեն ներկայացրել 26.09.2019, 08.11.2019 և 16.12.2019 թվականների դատական նիստերը հետաձգելու կամ գործն իրեն բացակայությամբ լուծելու մասին միջնորդություն:

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննարկվող գործի շրջանակներում բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված մյուս հիմքի վերաբերյալ ներկայացվել է բողոք, հետևաբար հարկ է անդրադառնալ վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջն առ այն, որ Վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերողը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե՝ ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը
շարունակելու վերաբերյալ:
Նույն օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ առաջին ատյանի դատարանը հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին կայացնում է որոշում, որով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման և հայցի ապահովման միջոցների վերացման հարցերը։
Հայցն առանց քննության թողնելու հիմքերը հանդիսանում են այնպիսի հանգամանքներ, որոնց առկայության դեպքում Դատարանը զրկվում է քաղաքացիական գործն ըստ էության քննելու հնարավորությունից: Օրենսդիրը սահմանել է հայցն առանց քննության թողելու սպառիչ հիմքերը, մասնավորապես առաջին ատյանի դատարանը հայցը թողում է առանց քննության երբ, ծանուցված հայցվորը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ: Այսինքն, դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի ուժով հայցը որպիսի թողի առանց քննության պետք է առկա լինի հետևյալ վավերապայմանները.
1. ծանուցվաց հայցվորը կամ նրա ներկայացուցիչը չեն ներկայացել առնվազն երկու հաջորդական դատական նիստերին,
2. հայցվորը կամ նրա ներկայացուցիչը չեն ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն:
3. պատասխանողը չի ներկայացրել միջնորդություն գործի քննությունը
շարունակելու վերաբերյալ:
Քննարկվող դեպքում Դատարանը հայցը թողել է առանց քննության այն հիմնավորումներով, որ հայցվորը չի ներկայացել քաղաքացիական գործով 26.09.2019 թվականի, 08.11.2019 թվականի և 16.12.2019 թվականի հաջորդական դատական նիստերին, չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն:
Բողոք բերողը արձանագրել է, որ հայցվորներ Ռաֆիկ Վիրաբյանը և «Ռիվալ» ՍՊԸ չեն ծանուցվել վերոնշյալ դատական նիստերին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի /այսուհետ նաև՝ Օրենսգիրք/ 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ «հավասարության» սկզբունքը՝ կողմերի միջև «արդար հավասարակշռության» իմաստով պահանջում է, որ յուրաքանչյուր կողմ ունենա ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի նվազ բարենպաստ վիճակում:
Օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի` Դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:
Օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե սույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատական ծանուցագիրը՝
1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.
2) հանձնվում է առձեռն.
3) ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով՝ սույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով:
Օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):
Օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Վերաքննիչ դատարանը վերոգրյալ իրավանորմերը ենթարկելով լեզվաբանական, տրամաբանական և համակարգային վերլուծության արձանագրում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները պատշաճ ծանուցված են համարվում այն դեպքում, երբ դատարանում հավաստի տեղեկություն է ստացվում դատական ծանուցագիրը հասցեատիրոջը հանձնվելու մասին: Գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի, դատավարական այլ գործողությունների իրականացման մասին պատշաճ ծանուցումը կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանն է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ «հավասարության» սկզբունքը` կողմերի միջև «արդար հավասարակշռության» իմաստով պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմ ունենա ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի նվազ բարենպաստ վիճակում: Մրցակցային դատաքննության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն: Քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունն այն է, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պաշտպանվող մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկացնելը դատարանի պարտականությունն է, որի չպահպանելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով հանդիսանում է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք:
Ըստ այդմ` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: Անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը:
Վերաքննիչ դատարանը ուսումնասիրելով գործի նյութերը արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող թիվ՝ 1-4-րդ փաստերից հետևում է, հայցվորները և նրանց ներկայացուցիչը օրենքով սահմանված կարգով պատշաճ ծանուցվել են նշանակած դատական նիստերի ժամանակի և վայրի մասին: Պատշաճ ծանուցված հայցվորները և նրարնց ներկայացուցիչները չեն ներկայացել 26.09.2019 թվականի, 08.11.2019 թվականի և 16.12.2019 թվականի հաջորդական դատական նիստերին, չեն միջնորդել դատական նիստն իրենց բացակայությամբ անցկացնելու, հետաձգելու կամ իրանց բացակայությամբ գործը լուծելու մասին: Իսկ պատասխանող կողմը չի ներկայացրել միջնորդություն գործի քննությունը շարունակելու վերաբերյալ: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման պայմաններում առկա է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված հայցը առանց քննության թողելու բոլոր վավերապայմանները:
Արդյունքում` Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ պատշաճ ծանուցված չլինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկները անհիմն են, չեն ազդել և չէին կարող ազդել գործի ելքի վրա, ուստի սույն գործի փաստերի համաձայն կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով Վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` որոշումը թողնելով օրինական ուժի մեջ (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն գլխի կանոններին համապատասխան: Այսինքն` վերը նշված հոդվածի կանոններին համապատասխան:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպըություններ և ֆիզիկական անձինք գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով (…):
Նկատի ունենալով, որ Ռաֆիկ Վիրաբյանի և «Ռիվալ» ՍՊԸ վերաքննիչ բողոքը մերժվում է, բողոքաբերները «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի համաձայն ազատված է պետական տուրքի վճարումից, իսկ դատական այլ ծախսերի գանձնման վերաբերյալ պահանջ և ապացույցներ չի ներկայացվել, հետևաբար դատական ակտի եզրափակիչ մասում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի կարգով դատական ծախսերը բաշխելու մասին եզրահանգումներ չեն արվի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտեր են գործի վարույթը կարճելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, արբիտրաժի վճռի, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու, օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման, օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու, կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 387-րդ մասի 1-ին մասի համաձայն՝ այլ եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից 15 օր հետո:
Նույն օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետի ավարտը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ, 381-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ռաֆիկ Վիրաբյանի և «Ռիվալ» ՍՊԸ վերաքննիչ բողոքը մերժել:
2. ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործով Դատարանի 19.12.2019 թվականի հայցն առանց քննության թողելու մասին որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո և կարող է բողոքարկվել ՀՀ Վճռաբեկ դատարան մինչև սույն ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետի ավարտը:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԱՄՐԱՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԴԱՏԱՎՈՐ
ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԴԱՏԱՎՈՐ
ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

Դատական Գործ N: ԿԴ3/0173/02/19
Դատական Գործ N: ԿԴ3/0173/02/19
Կոտայքի մարզ
Նոր քաղաքացիական գործ    
Հայցադիմումը /դիմումը/ ստացվել է: 05-02-2019
Հայցվոր/դիմող
ԱնունՌաֆիկ   
ԱզգանունՎիրաբյան   
ՀայրանունԼիպարիտի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հայցվոր/դիմող
Անվանում:,,ՌԻՎԱԼ,, ՍՊԸ   
Հասցե:Կոտայքի մարզ, Երևանյան խճղ. 118   
Տիպ:Առեվտրային /ԲԲԸ, ՓԲԸ, ՍՊԸ,Ա/Կ եվ այլն/
Ներկայացուցիչ
ԱնունԱշոտ   
ԱզգանունԱբրահամյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանող
Անվանում:,,ԱՐՄՕՅԼ,, ՓԲԸ   
Հասցե:ք. Երևան, Դավթաշեն 2-րդ թղմ., 28/4   
Տիպ:Առեվտրային /ԲԲԸ, ՓԲԸ, ՍՊԸ,Ա/Կ եվ այլն/
Ինքնուրույն պահանջ ներկայացնող:
3-րդ անձ
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Պահանջ:Սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին
Հիմնական պահանջի վիճակագրության տողի համարը: 1.9
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Լրացուցիչ պահանջի վիճակագրության տողի համարը:
Այլ նշումներ:
Պահանջն անհատականացնող տվյալ:
Ստացման եղանակ: Փոստով
Պետական տուրք    
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: 05-02-2019
Վճարված պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 8000
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը: 29-01-2019
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը: 40
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 05-02-2019
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Եղվարդ
Դատավորի անուն: Մեխակ Կառլենի Գեվորգյան
Դատավոր
Դատարանի անվանում: Եղվարդ
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2019-03-05 15:22:24 Խմբագրման ամսաթիվ:2019-03-05 15:22:24    
Որոշման ամսաթիվ: 21-02-2019
Որոշման բովանդակություն:Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԴ3/0173/02/19
հայցադիմումը վարույթ ընդունելու մասին

21.02.2019թ. ք. Աբովյան

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ.Գևորգյանս, ծանոթանալով Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանի, “Ռիվալ” ՍՊԸ-ի ընդդեմ “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին հայցադիմումին,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանը և “Ռիվալ” ՍՊԸ-ն 05.02.2019թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին:
Հայցադիմումը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Գևորգյանին հանձնվել է 14.02.2019թ.-ին:
Ծանոթանալով ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին գտնում եմ, որ հայցադիմումը ներկայացվել է 09 փետրվարի 2018 թվականի ՀՕ-110-Ն ՀՀ օրենքով 09.04.2018 թվականից գործողության մեջ դրված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներում սահմանված առաջադրված պահանջների պահպանմամբ, դիմումն ընդդատյա է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածների կարգով նախատեսված հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր չկան, ինչով պայմանավորված հայցադիմումը ենթակա է վարույթ ընդունման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1. մասի համաձայնª առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունում ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը:
Նկատի առնելով, որ ներկայացված հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջները, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125, 199-րդ հոդվածի 1. մասի 3)-րդ կետով և 3. մասով

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանի, “Ռիվալ” ՍՊԸ-ի ընդդեմ “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին հայցադիմումն ընդունել վարույթ:
2. Որոշումը պատշաճ ձևով ուղակել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Դատավորª Մ. Գևորգյան
Այլ նշումներ:
Հայցի ապահովում    
Ներկայացվել է միջնորդություն: Ապահովում կիրառելու
Բավ/մերժ: Բավարարվել է
Որոշման ամսաթիվ: 21-02-2019
Տրվել է կատարողական թերթ:
Հայցի ապահովման միջոցները: Գույքի վրա արգելանք դնելը
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ:
Որոշման բովանդակություն:Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԴ3/0173/02/19
հայցի ապահովման մասին

21.02.2019թ. ք. Աբովյան

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ.Գևորգյանս, ծանոթանալով թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործով հայցվորներ Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանի և “Ռիվալ” ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը,
Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանը և “Ռիվալ” ՍՊԸ-ն 05.02.2019թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին:
Հայցադիմումը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Գևորգյանին հանձնվել է 14.02.2019թ.-ին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2019թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Հայցվորը միջնորդել է որպես հայցի ապահովման միջոցներ.
1/ Արգելանք դնել ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում գտնվող անշարժ գույքերի վրա:
2/ Արգելել “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ին և կամ նրա պատվերով /լիազորությամբ/ խնդրանքով կամ հանձնարարությամբ գործող այլ անձանց իրականացնել ցանկացած գործողություն, այդ թվում որևէ արտադրական գործողություն` կապված ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում գտնվող տարածքներում:
3/ Պարտավորեցնել “Արմօյլ” ՓԲԸ-ին դադարեցնել ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում կատարվող շինարարական աշխատանքները:
Ուսումնասիրելով միջնորդությունը, գտնում եմ, որ այն ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128 հոդվածի համաձայն` առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128, 130, 131, 199 հոդվածներով

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Որպես հայցի ապահովման միջոց.
1/ Արգելանք դնել ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում գտնվող անշարժ գույքերի վրա:
2/ Արգելել “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ին և կամ նրա պատվերով /լիազորությամբ/ խնդրանքով կամ հանձնարարությամբ գործող այլ անձանց իրականացնել ցանկացած գործողություն, այդ թվում որևէ արտադրական գործողություն` կապված ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում գտնվող տարածքներում:
3/ Պարտավորեցնել “Արմօյլ” ՓԲԸ-ին դադարեցնել ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում կատարվող շինարարական աշխատանքները:
Որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Դատավորª Մ. Գևորգյան
Պարզեցված վարույթ    
Ամսաթիվ:
Պարզեցված վարույթ: Ոչ
Հայցի ապահովում    
Ներկայացվել է միջնորդություն: Ապահովումը վերացնելու
Բավ/մերժ: Բավարարվել է մասնակի
Որոշման ամսաթիվ: 15-03-2019
Տրվել է կատարողական թերթ:
Հայցի ապահովման միջոցները: Պատասխանողին որոշակի գործողություններ արգելելը
Այլ նշումներ:ԿԴ3/0173/02/19

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին

15.03.2019թ. ք. Աբովյան

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Գևորգյանս քննության առնելով թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործով պատասխանող “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի միջնորդությունը` քաղաքացիական գործով կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանը և “Ռիվալ” ՍՊԸ-ն 05.02.2019թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին:
Հայցադիմումը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Գևորգյանին հանձնվել է 14.02.2019թ.-ին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2019թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2019թ. որոշմամբ որոշվել է. “Որպես հայցի ապահովման միջոց.
1/ Արգելանք դնել ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում գտնվող անշարժ գույքերի վրա:
2/ Արգելել “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ին և կամ նրա պատվերով /լիազորությամբ/ խնդրանքով կամ հանձնարարությամբ գործող այլ անձանց իրականացնել ցանկացած գործողություն, այդ թվում որևէ արտադրական գործողություն` կապված ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում գտնվող տարածքներում:
3/ Պարտավորեցնել “Արմօյլ” ՓԲԸ-ին դադարեցնել ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում կատարվող շինարարական աշխատանքները:
Որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան”:
12.03.2019թ. պատասխանողի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան, որով խնդրել է ամբողջությամբ վերացնել դատարանի 21.02.2019թ. որոշմամբ “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի նկատմամբ հայցի ապահովման միջոցները, հետևյալ պատճառաբանությամբ.
Ընկերությամբ նկատմամբ կիրառված հայցի ապահովման պայմաններում ընկերությունը ընդհանրապես չի կարողանում իրականացնել իր փաստացի բնականոն գործունեությունը և կրում է խոշոր վնասներ, որոնք անհատույց չեն կարող մնալ:
Դատարանն իրավունք չուներ հայցի ապահովման միջոցների կիրառմամբ արգելել ընկերությանը զբաղվել իր ընթացիկ գործունեությամբ` յուղերի և բիտումի արտադրությամբ և կատարել այդ արտադրության համար նախապատրաստական աշխատանքներ, ավելին` իրավունք չուներ անգամ արգելանք դնել անշարժ գույքի վրա, որտեղ գտնվում է գործարանը:
Ուսումնասիրելով միջնորդությունը, դատարանը գտավ, որ միջնորդությունը ենթակա է բավարարման` մասնակի` հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134 հոդվածի համաձայն դատարանը գործին մա սնակցող անձի միջնորդությամբ կամ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ կարող է վերացնել հայցի ապահովման միջոցը: Հայցի ապահովման միջոցը կարող է լրիվ կամ մասնակի վերացվել /.../ սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
Դատարանը նկատի ունենալով, որ “Արմօյլ” ՓԲԸ-ն ծավալում է արտադրական գործունեություն և կիրառված հայցի ապահովման պայմաններում ընկերությունը կրում է զգալի վնասներ, դատարանը գտնում է, որ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին որոշումը ենթակակ է բավարարման մասնակի:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134 և 199 հոդվածներով

Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործով պատասխանող “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի միջնորդությունը բավարարել մասնակի:
Մասնակի վերացնել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2019թ. որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցները:
Հայցի ապահովման միջոցը պահպանել միայն հետևյալ բովանդակությամբ.
Արգելել “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ին և կամ նրա պատվերով /լիազորությամբ/ խնդրանքով կամ հանձնարարությամբ գործող այլ անձանց իրականացնել որևէ արտադրական գործողություն, որը կխոչընդոտի “Ռիվալ” ՍՊԸ-ի արտադրական գործունեության իրականացմանը:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Դատավոր՝ Մ. Գևորգյան
Նշանակվել է դատական նիստ:
Որոշման բովանդակություն:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 27-03-2019
Էջերի քանակը: 115
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Բողոքարկվել է    
Բողոքարկվել է: Ըստ էության չլուծող դատական ակտը
Ամսաթիվ: 01-04-2019
Այլ նշումներ:
Գործը, որոշումը ուղարկվել է    
Ամսաթիվ: 01-04-2019
Էջերի քանակը: 115
Գործին կից նյութերը:
Որ դատարան է ուղարկվել: Քաղաքացիական վերաքննիչ
Ուր է ուղարկվել:
Ելքի գրության համար: 4162/19
Գործը ստացվել է գործն ըստ էության չլուծող դատական ակտը անփոփոխ մնալուց հետո    
Ամսաթիվ: 30-05-2019
Այլ նշումներ:15.03.2019թ. հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին որոշումը վերացվել է
Որ դատարանի դատական ակտն է մնացել անփոփոխ: Առաջին ատյանի
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 19-07-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-06-17 17:38:25
Ծանուցագիրը ուղարկվել է: 04-06-2019
Ժամ: 13:20 Ստեղծման ամսաթիվ: 2019-06-17 17:38:25
Նիստերի դահլիճի համար: 3
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը:
Պատճառը:
Այլ նշումներ:
Ինքնաբացարկ    
Երբ: 17-06-2019
Հիմքը: Կանխակալ վերաբերմունք
Ինքնաբացարկի նախաձեռնողը: Կողմի միջնորդություն
Այլ նշումներ:
Մերժել    
Ամսաթիվ: 18-06-2019
Որոշում:ԿԴ3/0173/02/19

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը
քննության առնելու մասին

18.06.2019թ. ք. Աբովյան

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մ. Գևորգյանս, քննության առնելով թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործով հայցվոր Ռաֆիկ Լիպարիտի Վիաբյանի միջնորդությունը` դատավոր Մ. Գևորգյանի նկատմամբ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ,

ՊԱՐԶԵՑԻ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԿԴ3/0173/02/19 ըստ հայցի Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանի, “Ռիվալ” ՍՊԸ-ի ընդդեմ “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին քաղաքացիական գործով հայցվոր Ռաֆիկ Լիպարիտի Վիաբյանի կողմից միջնորդությունը է ներկայացվել դատարան` դատավոր Մ. Գևորգյանի նկատմամբ ինքնաբացարկ հայտնելու մասին:
Ինքնաբացարկի միջնորդությամբ պատասխանողի ներկայացուցիչը հայտնել է հետևյալը.
ՙԴատավոր Մ. Գևորգյանը որևէ կերպ չի կարող սույն քաղաքացիական գործով արդարադատություն իրականացնել: Վերջինս անթաքույց արտահայտումէ իր հակվածությունը “Արմօյլ” ՓԲԸ-ի նկատմամբ:
Առաջին հիմք. Հայց է ներկայացրել դատարան ընդդեմ “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին:
Նշված գործով միջնորդություն է ներկայացվել հայցի ապահովու կիրառելու մասին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2019թ. որոշմամբ որոշվել է. “Որպես հայցի ապահովման միջոց.
1/ Արգելանք դնել ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում գտնվող անշարժ գույքերի վրա:
2/ Արգելել “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ին և կամ նրա պատվերով /լիազորությամբ/ խնդրանքով կամ հանձնարարությամբ գործող այլ անձանց իրականացնել ցանկացած գործողություն, այդ թվում որևէ արտադրական գործողություն` կապված ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում գտնվող տարածքներում:
3/ Պարտավորեցնել “Արմօյլ” ՓԲԸ-ին դադարեցնել ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում կատարվող շինարարական աշխատանքները”:
Այնուհետև անսպասելիորեն 15.03.2019թ. դատարանի կողմից կայացվել է որոշում` հայցի ապահովումը մասնակի վերացնելու մասին:
Դատարանի կողմից ըստ էության վերացվել է սույն հայցի քննության համար կենսական նշանակություն ունեցող հայցի ապահովումը, այն է որոշակի գործողություններ կատարելուն արգելելը, այսինքն պատասխանողը շինարարական աշխատանքներ չպետք է կատարեր: Հայցի հիմքում նշվել է հատուկ այն փաստերը, որ “Արմօյլ” ՓԲԸ-ն չունի շինարարության թույլտվություն և այդ կարևորագույն քաղաքաշինական փաստաթղթի բացակայության պայմաններում ապօրինի շարունակում էր կառուցապատման աշխատանքները: Հայցի ապահովումը մասնակի վերացնելու որոշման արդյունքում ”Արմօյլ” ՓԲԸ-ն նորից սկսել է կատարել շինարարական աշխատանքները: Այսինքն հայցը` հայցի ապահովման մասնակի վերացնելու որոշման արդյունքում դարձել է ամբողջովին իմաստազուրկ: Փաստորեն “Արմօյլ” ՓԲԸ-ին իր օգնության ձեռքն է մեկնել դատավոր Մ. Գևորգյանը, հակառակ դեպքում այդ կազմակերպությունը արևէ կերպ չէր կարող շարունակել շինարարական աշխատանքները: Կոպտերեն խախատվել են իր դատական պաշտպանության իրավունքները, չէ որ հայցի ապահովումը որպես այդպիսին իր էությամբ դատական պաշտպանության իրավունքի տարրերից է: Դատարանի հայցի ապահովում կիրառելու որոշումն ուղիղ իմաստով հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած որոշումներին:
“Արմօյլ” ՓԲԸ-ի համար մեկ րոպե ավել ժամանակով շինարարություն իրականացնելն ունի կենսական նշանակություն: Այդ մասին քաջ գիտի նաև նախագահող դատավոր Մ. Գևորգյանը: Այսինքն հայցի ապահովումը մասնակի վերացնելու մասին որոշմամբ, որպեսզի ցեխ շպրտի իրենց աչքերին դատավոր Մ. Գևորգյանն արգելել է միայն արտադրական գործունեություն իրականացնելը: Եթե չավարտվեն շինարարական աշխատանքները, ինչպես կարող էր արտադրություն կազմակերպվել: Չէ որ դրա համար անհրաժեշտ են կառուցելու որոշակի կառույցներ, կառուցապատվելու որոշակի հատուկ ներքին օբյեկտներ և այլն:
“Արմօյլ” ՓԲԸ-ն չունի շինթույլտվություն, իսկ դատարանը շինթույլօտվություն չունեցող կազմակերպությանը թույլատրել է իականացնել շինարարություն: Նման բան նույնիսկ միջնադարում հնարավոր չէր: Այսինքն դատավոր Մ. Գևորգյանի 15.03.2019թ. որոշումը դարձել է շինթույլտվություն, դատարանի բարձր անունը և նրա կողմից օգտագործվող կնիքը դարձան ցածրարժեք իրողություններ ողջ Եղվարդ համայնքի առաջ:
Երկրորդ հիմք. Առանց դատական նիստ հրավիրելու դատարանը կարող է հայցի ապահովումը վերացնել եթե առկա է հայցվորների համաձայնությունը: Բնականաբար նման համաձայնություն չէր կարող տրվել դատարանին: Իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված այլ դեպքերը չեն վերաբերվում կոնկրետ սույն գործին կամ ընդհանրապես նմանատիպ գործերին:
Դատավոր Մ. Գևորգյանը հայցի ապահովումը վերացրել է առանց դատական նիստ հրավիրելու, այսինքն կոպտորեն խախտել է ՀՀ. քաղ. դատ. օր. 134 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները: Տվյալ դեպքում ոչ թե գնահատման է ենթակա դատավարական նորմի խախտման փաստը, այլ դատավորի ամբողջական հակվածությունը դեպի պատասխանող կողմը: Ի դեպ խոսքը վերաբերվում է անթաքույց հակվածության մասին, հակվածություն այնպիսի պայմաններում, երբ օրենսդիրը դատավորին որևէ հնարավորություն չի տալիս պատասխանողի օգտին հայցի ապահովման վերացման հետ կապած որևէ գործողություն կատարելուց: Դատավորի հակվածությունն այն աստիճան է եղել, որ վերջինս, երբ պարտավոր էր դատավարական օրենքի ուժով հրավիրելու դատական նիստ, առանց դրա հրավիրելու լուծում է խնդիրը հօգուտ պատասխանողի:
Երրորդ հիմք. Դատարանի 15.03.2019թ. որոշումը, որով մասնակի վերացվել է հայցի ապահովման մասին որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան: Վերջինիս 19.04.2019թ. որոշմամբ իր կողմից ներկայացված բողոքը բավարարվել է ամբողջությամբ և ուժի մեջ է մտել ընդհանուր իրավասության դատարանի հայցի ապահովումը բավարարելու մասին միջնորդությունը:
Դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման մեջ նշված է հետևյալ միտքը. “Ուստի Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու հնարավորության կոնկրետ դեպքը չհստակեցնելը Վերաքննիչ դատարանին թույլ է տալիս արձանագրել, որ պատասխանողի արտադրական գործունեությունն իրականացնելու և կիրառված հայցի ապահովման հետևանքով վերջինիս խոշոր վնասներ կրելու հանգամանքները չեն կարող հիմք հանդիսանալ կիրառված հայցի ապահովման միջոցները վերացնելու համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առանց դատական նիստ հրավիրելու, որպիսի հանգամանքը միանգամայն բավարար է բողոքարկված որոշումը վերացնելու մասին բողոք բերած անձանց պահանջը բավարարելու համար”:
Վերը նշվածի դեպքում առկա են մի շարք իրավանորմեր, որոնց պահանջների պահպանման, գործի հանգամանքների հստակեցման պայմաններում կարող էր դատարանը լուծել հայցի ապահովումը մասնակի վերացնելու հարցը: Տվյալ դեպքում անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ գործը քննող դատավոր Մ. Գևորգյանը կամ չի տիրապետում մասնագիտական գիտելիքներին, կամ այնպիսի ուժեղ հակվածություն ունի դեպի “Արմօյլ” ՓԲԸ-ն, որ առհամարհելով դատավարական այդ պահանջները, բավարարել է նրա դատավարական ցանկությունները:
Չորորդ հիմք. Այս հիմքի տվյալները թերևս անհերքելի են, մեջ են բերվում նաև Դատալեքս համակարգի տվյալները.
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հայցի ապահովման մասով որոշումը կայացրել է 19.04.2019թ.: 10 օր անց` սկսած 30.04.2019թ. ամեն աշխատանքային օր, օրը երկու կա երեք անգամ զանգահարել են Կոտայքի մարզի դատարանի կենտրոնական գասենյակ, Աբովյան քաղաքի նստավայրի գրասենյակ, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գրասենյակ: Կոտայքի մարզի դատարանի գրասենյակից հավաստիացրել են, որ գործը ստանալուն պես կտրվի դատավորին, որպեսզի վերջինս հայցի ապահովման միջոցի կատարողական թերթը էլեկտրոնային կարգով անհապաղ ուղարկի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն: Այսպես մինչև 27.05.2019թ.: Մշտապես պատասխանել են, որ սպասում են գործին: Ստիպված երկու անգամ դիմում բողոքներ է ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ, ՀՀ ԱՆ դատական դեպարտամենտ, ՀՀ Արդարադատության նախարարություն: Այդ դիմումների շնորհիվ քաղ. գործը 27.05.2019թ. հանձնվել է գրասենյակ, այնուհետև դատավոր Մ. Գևորգյանին: Սկսած 27.05.2019թ. որպեսզի ճշտվի, թե ուղարկվել են կատարողական թերթերը թե ոչ օրական 10 անգամ զանգահարել է դատարանի մարզային գրասենյակ և Աբովյանի գրասենյակ: Դատավորի աշխատակազմից իրենց զանգերին չեն պատասխանել: Ստիպված բանավոր բողոքներ ներկայացնելու արդյունքում 07.06.2019թ. դատավոր Մ. Գևորգյանը նոր միայն ուղարկել է կատարողական թերթը ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն, այսինքն 11 օր հետո: Սա էլ այն դեպքում, երբ “Արմօյլ” ՓԲԸ-ն կգնա ամեն ինչի մեկ ժամ ավել շինարարություն իրականացնելու համար:
Եթե չլինեին զանգերն ու բողոքները դատավոր Մ. Գևորգյանի կողմից դեռևս կատարողակն թերթ ուղարկված չէր լինի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայութուն: Իհարկել անհերքելիորեն այստեղ խոսքը գնում է “Արմօյլ” ՓԲԸ-ի նկատմամբ դատավոր Մ. Գևորգյանի ունեցած խորը հակվածության մասին:
Դատավոր Մ. Գևորգյանի կողմից թույլ տրված կոպիտ դատավարական խախտումներն ըստ էության.
- Հեղինակազրկում են դատական իշխանությունը
- Դատավորն անթաքույց արտահայտում է իր հակվածությունը կողմի նկատմամբ
- Դատարանի բարձր անունը և կնիքը հեղինակազրկվել է խորությամբ
- Արդյունքում էական վնասներ են պատճառվել և պատճառվում ամենօրյա սկզբունքով իրեն և “Ռիվալ” ՍՊԸ-ին:

Հիմք ընդունելով վերը նշված փաստերը, խնդրել է քննել սույն ինքնաբացարկի միջնորդությունը, բավարարել այն և ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Գևորգյանի վարույթից վեցնել թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործն ու այն հանձնել այլ դատավորի` արդարադատություն իրականացնելու համար:

Քննարկելով հայցվոր Ռաֆիկ Լիպարիտի Վիաբյանի կողմից դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը, գտնում եմ, որ միջնորդաբերի պատճառաբանությունը` դատավորի կողմնակալ դիրքի վերաբերյալ, ոչ այլ ինչ են, քան նրա կողմից դատավորի գործողությունների վերաբերյալ սուբյեկտիվ ընկալում, որոնք նախատեսված չեն դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանող ՀՀ դատական օրենսգրքի 91 հոդվածով` համաձայն որի դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն` դատավորին կարող է բացարկ հայտնվել, կամ դատավորը սեփական նախաձեռնությամբ պարտավոր է ինքնաբացարկ հայտնել “Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք” սահմանադրական օրենքով սահմանված հիմքերով:
Նույն օրենսգրքի 29 հոդվածի համաձայն` առաջին ատյանի դատարանում դատավորն ինքնաբացարկ կարող է հայտնել, կամ նրան բացարկ կարող է հայտնվել մինչև նախնական դատական նիստի ավարտը/.../:
“1.Դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 71 հոդվածով, որի համաձայն.
1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:
2. Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ`
1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ.
2) դատավորը` որպես մասնավոր անձ, ականատես է եղել այն հանգամանքներին, որոնք վիճարկվում են գործի քննության ընթացքում.
3) դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում.
4) դատավորի մերձավոր ազգականը հանդիսացել է, հանդիսանում է կամ ողջամտորեն կհանդիսանա գործին մասնակցող անձ.
5) դատավորը գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ նա անձամբ կամ նրա մերձավոր ազգականը տնտեսական շահ ունի` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ.
6) դատավորը պաշտոն է զբաղեցնում ոչ առևտրային կազմակերպությունում, և գործով կարող են շոշափվել այդ կազմակերպության շահերը:
Դատարանը փաստում է, որ հայցվորը միջնորդության պատճառաբանություներում նշել է հիմքեր, որոնց դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ առանձին-առանձին:

1/ Հայցվո Ռաֆիկ Վիրաբյանի կողմից նշված այն պատճառաբանությունը, որ “Արմօյլ” ՓԲԸ-ն չունի շինթույլտվություն, իսկ դատարանը շինթույլօտվություն չունեցող կազմակերպությանը թույլատրել է իականացնել շինարարություն և դատավոր Մ. Գևորգյանի 15.03.2019թ. որոշումը դարձել է շինթույլտվություն, դատարանը հայտնում է, որ այն չի կարող դատավորի ինքնաբացարկի հիմք հանդիսանալ, նկատի ունենալով, որ “Արմօյլ” ՓԲԸ-ի կողմից շինարարական թույլտվություն ունենալ կամ չունենալու հարցը դա պետական այլ մարիններին վերաբերող ոլորտ է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն` հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին, իսկ 4-րդ մասի համաձայն` կիրառվող հայցի ապահովման միջոցը չպետք է հանգեցնի իրավաբանական անձի գործունեության իրականացման փաստացի անհնարինության կամ նրա գործունեության համար ստեղծի էական խոչընդոտներ կամ հանգեցնի իրավաբանական անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման:
Ինչ վերաբերվում է շինարարության ինքնակամ լինելուն և շինարարության արդյունքում միջնորդաբերին վնաս հասցնելուն, ապա, քանի որ հայցվորը հայցում չի ներկայացրել բավարար ապացույցներ, թե սեփականատիրոջ կողմից ներկայումս կառուցվող շինությունները ինչին են ծառայելու և որպես արդյունք ինչ վնաս կարող են տալ հայցվորին, ապա դատարանը գտնում է, որ դա դատարանի կողմից քննության ենթակա խնդիր է և դատարանը դրա վերաբերյալ վերջնական եզրահանգման կգա քննության արդյունքում:

2/ Հայցվո Ռաֆիկ Վիրաբյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու երկրորդ հիմքը ևս դատարանը գտնում է անհիմն և ոչ այլ ինչ, քան նրա կողմից դատավորի գործողությունների սուբյեկտիվ ընկալում, նկատի ունենալով, որ դատարանի դատավարական գործողությունները իրենց գնահատականն են ստացել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի համապատասխան որոշման մեջ և դատարանը փաստում է, որ նրանք թերևս արդյունք են դատարանի կողմից դատավարական նորմերի ոչ ճիշտ մեկնաբանման և իհարկե չեն հանդիսանում դատարանի կողմնակալության արդյունք:

3/ Անդրադառնալով հայցվորի հաջորդ պատճառաբանությանը, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը արձանագրել Առաջին ատյանի դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված իրավական նորմի խախտում և տվյալ դեպքում անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ գործը քննող դատավոր Մ. Գևորգյանը կամ չի տիրապետում մասնագիտական գիտելիքներին, կամ այնպիսի ուժեղ հակվածություն ունի դեպի “Արմօյլ” ՓԲԸ-ն, որ առհամարհելով դատավարական այդ պահանջները, բավարարել է նրա դատավարական ցանկությունները, գտնում է անհիմն նկատի ունենալով, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.03.2019թ. որոշման բեկանումը չի կարող հիմք հանդիսանալ դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու համար:

4/ Անդրադառնալով հայցվորի հաջոդ պատճառաբանությանը, որ դատավոր Մ. Գևորգյանը հայցի ապահովման վերաբերյալ կատարողական թերթը ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն է ուղարկել 11 օր ուշացումով, այդպիսով խախտելով իր իրավունքները, դատարանը գտնում է անհիմն, նկատի ունենալով, որ գործի նյութերի ուսումնասիրությունից հիմնավորվում է, որ թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանից ստացվելուց հետո դատարանի գրասենյակից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Գևորգյանին հանձնվել է 04.06.2019թ.-ին /Մուտք թիվ Մ1851/19/: 05.06.2019թ. դատավոր Մ. Գևորգյանի կողմից կատարողական թերթերը ուղարկվել են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն /կատարողական թերթեր թիվ ԿԹ-160042-2019 և թիվ ԿԹ-160038-2019/:
Վերը նշված հանգամանքները հիմք են տալիս հանգելու հետևության, որ միջնորդությունը չի բխում վերը վկայակոչված իրավական նորմերի պահանջից և հայցվոր Ռաֆիկ Լիպարիտի Վիաբյանի կողմից նշված պատճառաբանությունները դատավորի ինքնաբացարկի հիմք չի կարող հանդիսանալ և ենթակա է մերժման:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-29 և 199 հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործով հայցվոր Ռաֆիկ Լիպարիտի Վիաբյանի միջնորդությունը դատավոր Մ. Գևորգյանի նկատմամբ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ գտնել անհիմն և մերժել:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Դատավոր` Մ. Գևորգյան
Հայցի ապահովում    
Ներկայացվել է միջնորդություն: Ապահովումը վերացնելու
Բավ/մերժ: Բավարարվել է մասնակի
Որոշման ամսաթիվ: 18-06-2019
Տրվել է կատարողական թերթ:
Հայցի ապահովման միջոցները: Պատասխանողին որոշակի գործողություններ արգելելը
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ:
Որոշման բովանդակություն:ԿԴ3/0173/02/19

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին

18.06.2019թ. ք. Աբովյան

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Գևորգյանս քննության առնելով թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործով պատասխանող “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի միջնորդությունը` քաղաքացիական գործով կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Սույն քաղաքացիական գործով պատասխանողի կողմից հայցի ապահովման միջոցները վերացնելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, որով հայտնել է, որ 2015թ.-ին “Արմօյլ” ՓԲԸ-ն ՀՀ կառավարության հավանությանն է ներկայացրել տարածաշրջանում աննախադեպ ներդրումային ծրագիրª մոտ 35 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր նախնական ներդրումով, որի շնորհիվ Հայաստանում հիմվում է յուղերի և բիտումի արտադրության գործարան, որի արտադրական հնարավորությունները կունենան տարածաշրջանային և միջազգային մակարդակով լուրջ նշանակություն:
“Արմօյլ” ՓԲԸ-ի գործարանը գտնվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում, որոնք սեփականության իրավունքով հողամասերի սեփականատերը: Նշված տարածքներին հարող տարածքների սեփականատեր է հանդիսանում Ռաֆիկ Վիրաբյանը, որտեղ գործում է վերջինիս կողմից հիմնադրված “Ռիվալ” ՍՊԸ-ն:
Սույն թվականի փետրվարի 5-ին Ռաֆիկ Վիրաբյանը և “Ռիվալ” ՍՊԸ-ն հայցադիմում են ներկայացրել ըննդեմ Ընկերությանª սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին: Հայցադիմումին կից ներկայացվել է նաև միջնորդություն հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին, որը դատարանի կողմից ամբողջությամբ բավարարվել էª փաստացի կանգնեցնելով Ընկերության ողջ գործունեությունը:
12.03.2019թ-ին Ընկերության կողմից ներկայացվել է միջնորդությունª կիրառված հայցի ապահովման միջոցները վերացնելու մասին, որը բավարարվել է մասնակի, այն էª Արգելել “Արմօյլ” ՓԲԸ-ին և կամ նրա պատվերով /լիազորությամբ/ խնդրանքով կամ հանձնարարությամբ գործող այլ անձանց իրականացնել որևէ արտադրական գործողություն, որը կխոչընդոտի “Ռիվալ” ՍՊԸ-ի արտադրական գործունեության իրականացմանը:
25.03.2019թ-ին հայցվորների կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը 19.04.2019թ-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է: Հատկանշական է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերացրել է դատարանի որոշումը, քանի որ թույլ են տրվել ընթացակարգային խախտումներ, և որևէ ձևով չի արձանագրել որևէ խախտում կապված հայցի ապահովման միջոցների վերացման հիմքերին, ըստ էության, դրանք համարելով իրավաչափ և օրինական:
Ընկերության նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցների արդյունքում ընկերությունը ընդհանրապես չի կարողանում իրականացնել իր փաստացի բնականոն գործունեությունը: Նշված հայցի ապահովման միջոցներից ուղղակիորեն բխում է, որ Ընկերությունն իրավունք չունի որևէ գործունեություն իրակացնելուª ոչ շինարարական, ոչ արտադրական և ոչ էլ որևէ այլ գործունեություն, քանի որ դատարանի որոշմամբ արգելվել է իրականացնել ցանկացած գործողություն:
Դատարանն իր որոշմամբ կիրառել է հայցի ապահովման մի քանի միջոցներ առանց հիմնավորելու դրանց համաչափությունը: Ընդ որում որոշման մեջ ոչ միայն բացակայում են հիմնավորումներ այն մասին, թե ինչու է կիրառվել մի քանի հայցի ապահովման միջոցներ, այլ նաև ընդհանրապես բացակայում է դատարանի պատճառաբանությունը և հիմնավորումները, թե ինչու է ընդհանրապես բավարարվել հայցի ապահովման միջոցների կիրառման միջնորդությունը:
Դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցներից երկրորդըª Արգելել “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ին և կամ նրա պատվերով /լիազորությամբ/ խնդրանքով կամ հանձնարարությամբ գործող այլ անձանց իրականացնել ցանկացած գործողություն, այդ թվում որևէ արտադրական գործողություն` կապված ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում գտնվող տարածքներում, ընդհանրապես հակասում է Օրենսգրքին, մասնավորապես Օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, որտեղ հստակ նշված է <պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը>, այսինք այն գործողությունները, որոնք արգելում է դատարանը պետք է լինեին որոշակի, այլ ոչ թե ընդհանրականª իրականացնել ցանկացած գործողություն, որը և սահմանել է դատարանը: Փաստացի, դատարանը բավարարել է միջնորդությունը հենց այն տեքստով (տառացի), ինչը ներկայացվել է Հայցվորի կողմից և հենց միայն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով այն պետք է մերժվեր, քանի որ միջնորդվել էր արգելել կատարել ցանկացած (ընդհանրական և ոչ թե որոշակի) գործողություն:
Եթե նույնիսկ դատարանը համարում էր, որ պետք է կիրառվի հայցի ապահովման միջոցներ, ապա պարտավոր էր ղեկավարվել բացառապես Օրենսգրքի 129-րդ հոդվածի 4-րդ մասով, որով իմպերատիվ կերպով արգելվում է կիրառել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի իրավաբանական անձի գործունեության իրականացման փաստացի անհնարինության կամ նրա գործունեության համար կստեղծի էական խոչընդոտներ: Ընկերության փաստացի գործունեությունը հանդիսանում է յուղի և բիտումի արտադրությունը, որի համար պետք է կատարվեն նաև շինարարական աշխատանքներ, որն արգելելը փաստացի անհնարին է դարձնում ընկերության գործունեությունը, ավելին հանգեցնում է խոշոր վնասների, ինչպես նաև ընկերության կողմից ՀՀ օրենսդրության պահանջների խախտմանը, մասնավորապեսª քաղաքացիաիրավական պայմանագրերի, աշխատավարձերի, հարկերի, տուրքերի պարտադիր այլ վճարների չկատարմանը:
Այլ կերպ ասած, դատարանն իրավունք չուներ հայցի ապահովման միջոցների կիրառմամբ արգել ընկերությանը զբաղվել իր ընթացիկ գործունությամբª յուղերի և բիտումի արտադրությամբ և դրա նպատակով կատարվող շինարարությամբ, ինչպես նաև կատարել այդ արտադրության համար նախապատրաստական աշխատանքներ, ավելինª իրավունք չուներ անգամ արգելանք դնել այն անշարժ գույքի վրա, որտեղ գտնվում է գործարանը: Ինչ հիմքով են այդ հայցի ապահովման միջոցները կիրառվել և այն էլ այն անձանց կողմից, ովքեր չեն հանդիսանում այդ տարածքին հարող տարածքի սեփականատերը, այսինքն հարևանը, այլ ուղղակի ապօրինաբար զավթել են մեր տարածքների մեջտեղում գտնվող ճանապարհը, որի համար Ռաֆիկ Վիրաբյանն արդեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Գործարանն արդեն կառուցվել է, և այժմ ընկերությունը փորձում է կատարել իր պարտավորություններըª կապված հումքի ներկրման և դրա դիմաց վճարման, մատակարարների հանդեպ պարտավորությունների կատարման, հաճախորդների հետ կնքված պայմանագրերի կատարման և բազմաթիվ այլ պարտավորությունները, որոնց կատարմանը զուգահեռ պետք է կատարվեին նախատեսված լրացուցիչ ներդրումները: Մինչդեռ դատարանի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցներն ամբողջությամբ դադարեցրել են նշված բոլոր գործընթացները:
Ռաֆիկ Վիրաբյանն այս ողջ ընթացքում ամեն կերպ փորձում է խոչընդոտել ընկերության գործունեությունը, ապատեղեկատվություն է տարածում և արատավորում ընկերության բարի համբավը, թռչող սարքերի միջոցով ապօրինի մուտք է գործում ընկերության տարածք, կազմակերպում և ուղղորդում է գործարանի հատվածում ճանապարհի փակումը, անհայտ ճանապարհով ստանում է փորձագիտական եզրակացություններ այն անձանցից, ովքեր Արմօյլի գործարանն անգամ հեռվից չեն տեսել: Ընկերությունը ձեռնարկել և ձեռնարկում է օրինական բոլոր միջոցները Ռաֆիկ Վիրաբյանի կողմից կատարվող ապօրինությունները կանխելու և նրան պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ. Զրպատելու համար հայց է ներկայացվել դատարան, որը վարույթ է ընդունվել, ապօրինի տարածք մուտք գործելու և կեղծ փորձագիտական եզրակացություններ ստանալու և օգտագործելու դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել, որոնց հիմքով հարուցվել է քրեական գործ: Այլ կերպ ասած, Ռաֆիկ Վիրաբյանը, չնայած բազմաթիվ փորձերին, հասկացել է, որ պետական մարմինների միջոցով չի կարող ընկերությանը վնասել, այժմ փորձել է դատարանին մոլորեցնելով հասնել իր անօրինական նպատակներին:
Դատարանի ուշադրությունն ենք հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ այս իրավիճակում հայցի ապահովման միջոցները չպետք է կիրառվեին, ոչ միայն հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դրա արդյունքում իրավաբանական անձի գործունեության իրականացումը փաստացի անհնարին է դառնում կամ նրա գործունեության համար ստեղծվում է էական խոչընդոտներ կամ հանգեցնում է իրավաբանական անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմանը, այլ նաև այն հիմքով, որ բացակայում է կապը կիրառված հայցի ապահովման միջոցների և դատական ակտի կատարման անհնարինության կամ դժվարանալու միջև և առանց կիրառված հայցի ապահովման միջոցների դատական ակտը կարող է հետագայում կատարվել, որի հիմքով էլ բացակայում է հայցի ապահովման միջոցներ կիրառելու հիմքերը:
Գտնում է, որ հայցի ապահովման միջոցները պետք է վերացվեն այն հիմքով, որ բացակայում են դրանց կիրառման հիմքերը (Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ):
Հայցվորների կողմից ներկայացվել է իրականում ակնհայտ անհիմն հայցադիմումª անհեթեթ պահանջներով, որի նպատակը միայն մեկն էª ընկերության համար ստեղծել արհեստական խոչընդոտներ: Ստացվում է, որ ցանկացած անձ մեկ այլ անձի դեմ կարող է երևակայական հիմքերով անհիմն պահանջներ ներկայացնել դատարանին, այն է քանդել գործարանը և այդ հիմքով դատարանից պահանջել փաստացի կասեցնելու այդ ընկերության գործունեությունը, որը ոչ այլ ինչ է, քան հայցի փաստացի բավարարում:
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Հայցվորների ներկայացրած այգին արոտավայր է եղել, և միայն մի քանի ամիս առաջ է հողատեսքը փոխվել այգեգործական, այսինքն հայցվորները դիտավորյալ կերպով սեփականության իրավունքով իրենց պատկանող արոտավայրերը դարձրել են այգի, որպեսզի կարողանային այս հայցադիմումին որևէ կերպ հիմնավորվածի տեսք հաղորդել, որը, սակայն չի ստացվել:
Անթույլատրելի է համարում հայցվորի կողմից ներկայացված տեղեկությունները որպես ապացուցված փաստեր ընդունելու դատարանի գործելաոճը: Արմօյլի կողմից կառուցվող գործարանի ներդրումային ծրագիրը հաստատված է ՀՀ կառավարության կողմից և այժմ էլ Արմօյլը սերտորեն համագործակցում է բոլոր պետական մարմինների հետ և միայն նրանց իրավասությունն է որոշումներ կայացնել ընկերության գործունեության վերաբերյալ: Որևէ մեկն ընդհանրապես, իսկ հայցվորները մասնավորապես չեն կարող իրենց իրավունք վերապահել նման պահանջ ներկայացնելու մեկ այլ ընկերության դեմ, իսկ եթե նման գործողություններ են թույլ տվել, ապա դատարանը պարտավոր է ողջամիտ և արդար մոտեցում ցուցաբերել:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ կիրառված հայցի ապահովման միջոցներն անհիմն են և հակասում են ՀՀ օրենսդությանը, ավելին դրանք խաթարում և փաստացի անհնարին են դարձնում ընկերության գործունեությունը, միջնորդել վերացնել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանիª21.02.19թ-ի հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին որոշմամբ “Արմօյլ” ՓԲԸ-ի նկատմամբ կիրառված հայցի ապահովման բոլոր միջոցները:
Դատարանում “Արմօյլ” ՓԲԸ-ի ներկայացուցիչ Համիկ Մարտիրոյանը միջնորդությունը պնդեց, միաժամանակ հայտնեց, որ ընկերությունը չի առարկում, որ հայցի ապահովման միջոցները պահպանվեն այն մասով, որով կարող են արտադրական գործունեության արդյունքում խոչընդոտ հանդիսանալ հայցվոր ընկերությանը:
Միաժամանակ հայտնեց, որ ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ղեկավարի 16.10.201թ. թիվ 964 վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշման համաձայն` համայնքային սեփականություն հանդիսացող 07-004-0586-0005 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական այլ հողատեսքիցց0.12 հա Ռաֆիկ Վիրաբյանի կողմից ինքնակամ զավթելու համար` Ռաֆիկ Վիրաբյանի նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չաով:
“Արմօյլ” ՓԲԸ-ի ներկայացուցիչ Համիկ Մարտիրոյանի կողմից դատարան ներկայացվեց նաև “Հաբշին նախագիծ” ՍՊԸ-ի կողմից 07.03.2019թ. ՀՀ, Կոտայքի մարզ, Եղվարդ համայնք, Երևանյան խճուղի հհ 2, 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 հասցեներում շինությունների շինարարական կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի վերաբերյալ տեխնիկական եզրակացություն, որի համաձայն “...Շինությունները կառուցված են ինքնակամ, ներկայիս նորմերին համապատասխան և ենթակա են հետագա շահագործման:
Ըստ ՀՀ կառավարության ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ հ. 912-Ն որոշման` ըվյալ շինությունների շահագործումը և պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը:

Քաղաքացիական գործով հայցվոր Ռաֆիկ Վիրաբյանի կողմից առարկություն է ներկայացվել դատարան, որով հայտնել է, որ առանց դատարանի կոողմից կիրառված հայցի ապահովման միջոցների առկայության սույ քաղ. գործը դառնում է ամբողջությամբ իմաստազուրկ, սույն գործով արդարադատությունը կրելու է բացառապես պատրանքային բնույթ: Սույն քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոց րկիրառելը հավասարազոր է նրան, որ դատարանը մինչև վճռի կայացնելը արդեն լուծել է սույն վեճը` հօգուտ պատասխանողի: Սույն քաղ. գործով հայցի ապահովման միջոցի չկիրառումը հանգեցնում է դատական պաշտպանության իրավունքի խախտման:
Պատասխանող կողմը փաստում է, որ իբր հայցվորները խոչընդոտեւմ են “Արմօյլ” ՓԲԸ-ի բնականոն գործունեությանը: Բնականաբար ապօրինի կառուցապատումը չի կարող երբեք և որևէ անգամ հանդիսանալ բնականոն գործունեություն:
Խնդրել է մերժել ամբողջությամբ հայցի ապահովումը վերացնելու վերաբերյալ պատասխանողի ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդությունները:
Հայցվոր Ռաֆիկ Վիրաբյանի կողմից 17.06.2019թ. միջնորդություն է ներկայացվել դատարան, որով հայտնել, որ սույն քաղաքացիական գործով ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդություն, որը դեռևս լուծված չէ, հետևաբար հայցվորը դատավոր Մ. Գևորգյանի նախագահությամբ որևէ նիստի չի մասնակցի: Ինչպես նաև հայտնել է, որ հայցվոր կողմի փաստաբան Ի. Ավագյանը գնվում է արձակուրդում, կոնկրետ դեպքում Իտալիայում և ՀՀ է վերադառնալու 25.06.2019թ., որի պայմաններում հայցվոր կողմը չյի կարող հավուր պատշաճի ներկայացնել իր իրավունքներն ու օրինական շահերը: Իսկ սույն գործով ծանուցումները ստացել են ներկայացուցչի մեկնելուց երկու օր հետո, հետևաբար անհնար է ներկայացուցչի հետ պայմանավորվել վերջինիս ճանփորդության ժամկետները փոփոխելու շուրջ: Ինքը, որպես հայցվոր կողմ ցանկանում է դատարանում ունենալ ներկայացուցիչ և առանց ներկայացուցչի որևէ դատական նիստի չի մասնակցի:
Դատարանը փաստում է, որ.
1/ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.06.2019թ. որոշմամբ թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործով հայցվոր Ռաֆիկ Լիպարիտի Վիաբյանի միջնորդությունը դատավոր Մ. Գևորգյանի նկատմամբ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ մերժվել է,
2/ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134 հոդվածի 3-րդ կետի համաձայն` հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդության քննության արդյունքներով դատական ակտը պետք է կայացվի միջնորդությունն ստանալուց հետոª 15-օրյա ժամկետում,
3/ Ի. Ավագյանի ՀՀ-ից բացակայելու և հայցվորի ներկայացուցիչը հանդիսանալու վերաբերյալ քաղաքացիական գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց,
4/ քաղաքացիական գործում առկա է հայցվորի կողմից ՀՀ փաստաբանների պալատի փաստաբաններ Ա. Աբրահամյանին և Հ. Եգանյանին տրված լիազորագրեր և Ի. Ավագյանի ՀՀ-ից բացակայելու պարագայում ևս կողմը զրկված չէ իր մյուս ներկայացուցիչների մասնակցությամբ ապահեվոլ իր շահերի պաշտպանությունը,
5/ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Վերոգրյալի հաշվառմամբ դատարանը հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը քննության առավ հայցվոր կողմի բացակայությամբ:

Ուսումնասիրելով միջնորդությունը, դատարանը գտավ, որ միջնորդությունը ենթակա է բավարարման` մասնակի` հետևյալ պատճառաբանությամբ.
Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանը և “Ռիվալ” ՍՊԸ-ն 05.02.2019թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին:
Հայցադիմումին զուգահեռ հայցվորների կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131 հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը դատարանը քննում է առանց դատական նիստ հրավիրելու ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը, իսկ եթե միջնորդությունը ներկայացվել է հայցադիմումի հետ, ապա հայցադիմումը վարույթ ընդունելու հետ մեկտեղ:
Ղեկավարվելով վերոնշյալ իրավական նորմի պահանջով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2019թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և նույն օրվա որոշմամբ որոշվել է. “Որպես հայցի ապահովման միջոց.
1/ Արգելանք դնել ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում գտնվող անշարժ գույքերի վրա:
2/ Արգելել “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ին և կամ նրա պատվերով /լիազորությամբ/ խնդրանքով կամ հանձնարարությամբ գործող այլ անձանց իրականացնել ցանկացած գործողություն, այդ թվում որևէ արտադրական գործողություն` կապված ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում գտնվող տարածքներում:
3/ Պարտավորեցնել “Արմօյլ” ՓԲԸ-ին դադարեցնել ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում կատարվող շինարարական աշխատանքները”:
12.03.2019թ. պատասխանողի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան, որով խնդրել է ամբողջությամբ վերացնել դատարանի 21.02.2019թ. որոշմամբ “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի նկատմամբ հայցի ապահովման միջոցները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134 հոդվածի 4-րդ կետի համաձայն` սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը լուծվում է առանց դատական նիստ հրավիրելուª այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.03.2019թ. որոշմամբ որոշվել է “Թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործով պատասխանող “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի միջնորդությունը բավարարել մասնակի:
Մասնակի վերացնել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2019թ. որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցները:
Հայցի ապահովման միջոցը պահպանել միայն հետևյալ բովանդակությամբ.
Արգելել “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ին և կամ նրա պատվերով /լիազորությամբ/ խնդրանքով կամ հանձնարարությամբ գործող այլ անձանց իրականացնել որևէ արտադրական գործողություն, որը կխոչընդոտի “Ռիվալ” ՍՊԸ-ի արտադրական գործունեության իրականացմանը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2019թ. որոշմամբ որոշվել է “1. Ռաֆիկ Վիրաբյանի և «Ռիվալե ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարել£
2. ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.03.2019թ. թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործով կայացրած “հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին” որոշումը վերացնել:
Թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Գևորգյանին հանձնվել է 04.06.2019թ.-ին:

Պատասխանող կողմը միջնորդել է վերացնել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2019թ. որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, պատճառաբանելով, որ “Արմօյլ” ՓԲԸ-ի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցների արդյունքում ընկերությունը չի կարողանում իրականացնել փաստացի իր բնականոն գործունեությունը, զրկված է հնարավորությունից կատարել ցանկացած տեսակի գործողություն, որպիսի պայմաններում ընկերութունը կրում է էական վնասներ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնª առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:
Նույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն` հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին, իսկ 4-րդ մասի համաձայն` կիրառվող հայցի ապահովման միջոցը չպետք է հանգեցնի իրավաբանական անձի գործունեության իրականացման փաստացի անհնարինության կամ նրա գործունեության համար ստեղծի էական խոչընդոտներ կամ հանգեցնի իրավաբանական անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134 հոդվածի համաձայն` դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ կարող է վերացնել հայցի ապահովման միջոցը:
Դատարանը փաստում է, որ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում գտնվող անշարժ գույքերը սեփականության իրավունքով պատկանում են պատասխանող “Արմօյլ” ՓԲԸ-ին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163 հոդվածի 2-րդ կետի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն:
Դատարանը գտնում է, որ կիրառվող հայցի ապահովման միջոցը չպետք է հանգեցնի իրավաբանական անձի գործունեության իրականացման փաստացի անհնարինության կամ նրա գործունեության համար ստեղծի էական խոչընդոտներ կամ հանգեցնի իրավաբանական անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման, ինչպես նաև, որ սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն: Նկատի ունենալով, որ հայցվոր և պատասխանող ընկերությունների տարածքները չեն գտնվում անմիջական հարևանությամբ և °°Արմօյլ°° ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի չի կարող խոչընդոտել հայցվոր °°Ռիվալ°° ՍՊ ընկերության գործունեությանը, իսկ հայցի ապահովման կիրառման պայմաններում °°Արմօյլ°° ՓԲԸ-ի գործունեության իրականացումը դառնում է փաստացի անհնար և նրա գործունեության համար ստեղվում է էական խոչընդոտներ դատարանը գտնում է, որ միջնորդաբերի պահանջը ենթակա է բավարարման մասնակի:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134 և 199 հոդվածներով

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործով պատասխանող “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի միջնորդությունը բավարարել մասնակի:
Մասնակի վերացնել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2019թ. որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցները:
Հայցի ապահովման միջոցը պահպանել միայն հետևյալ բովանդակությամբ.
Արգելել “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ին իրականացնել որևէ արտադրական գործունեություն, որը կխոչընդոտի “Ռիվալ” ՍՊԸ-ի արտադրական գործունեության իրականացմանը:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` օրենքով սահմանված կարգով:

Դատավորª Մ. Գևորգյան
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 04-07-2019
Էջերի քանակը: 2 հատոր, 1-ին 115, 2-րդ`191
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Բողոքարկվել է    
Բողոքարկվել է: Ըստ էության չլուծող դատական ակտը
Ամսաթիվ: 03-07-2019
Այլ նշումներ:01-08-2019թ-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանից ԿԴ3/0173/02/19 գործը վերադարձվել է գործը՝ հետագա ընթացքը լուծելու համար:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից տվյալ որոշման մասով գործը քննելու համար կազմվել է հավելված:
Գործը, որոշումը ուղարկվել է    
Ամսաթիվ: 10-07-2019
Էջերի քանակը: 1-ին հ.՝ 115, 2-րդ հ.՝ 191
Գործին կից նյութերը:
Որ դատարան է ուղարկվել: Քաղաքացիական վերաքննիչ
Ուր է ուղարկվել:
Ելքի գրության համար: 10669
Գործը ստացվել է գործն ըստ էության չլուծող դատական ակտը անփոփոխ մնալուց հետո    
Ամսաթիվ: 07-11-2019
Այլ նշումներ:
Որ դատարանի դատական ակտն է մնացել անփոփոխ: Առաջին ատյանի
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 26-09-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-11-09 14:10:31
Ծանուցագիրը ուղարկվել է: 05-08-2019
Ժամ: 13:20 Ստեղծման ամսաթիվ: 2019-11-09 14:10:31
Նիստերի դահլիճի համար: 3
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 08-11-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-11-09 14:10:56
Ծանուցագիրը ուղարկվել է: 26-09-2019
Ժամ: 13:20 Ստեղծման ամսաթիվ: 2019-11-09 14:10:56
Նիստերի դահլիճի համար: 3
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 16-12-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-11-09 14:11:46
Ծանուցագիրը ուղարկվել է: 08-11-2019
Ժամ: 13:10 Ստեղծման ամսաթիվ: 2019-11-09 14:11:46
Նիստերի դահլիճի համար: 3
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 19-12-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-12-16 16:43:51
Ծանուցագիրը ուղարկվել է: 16-12-2019
Ժամ: 10:05 Ստեղծման ամսաթիվ: 2019-12-16 16:43:51
Նիստերի դահլիճի համար: 3
Նշանակվել է: Վճիռ/որոշում հրապարակելու օր
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Հայցը թողնվել է առանց քննության    
Ամսաթիվ: 19-12-2019
Հիմքը
Հոդված180
Օրենսգիրք: Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2019-12-20 15:57:04    
Դատական ակտ (վճիռ, որոշում):ԿԴ3/0173/02/19

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
19.12.2019թ. քաղաք Աբովյան
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը`
նախագահությամբ` դատավոր Մ. Գևորգյանի
քարտուղարությամբª Ս. Արսենյանի

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանի, “Ռիվալ” ՍՊԸ-ի ընդդեմ “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Դատավարական նախապատմությունը

Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանը և “Ռիվալ” ՍՊԸ-ն 05.02.2019թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին:
Հայցադիմումը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Գևորգյանին հանձնվել է 14.02.2019թ.-ին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2019թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2019թ. որոշմամբ որոշվել է. “Որպես հայցի ապահովման միջոց.
1/ Արգելանք դնել ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում գտնվող անշարժ գույքերի վրա:
2/ Արգելել “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ին և կամ նրա պատվերով /լիազորությամբ/ խնդրանքով կամ հանձնարարությամբ գործող այլ անձանց իրականացնել ցանկացած գործողություն, այդ թվում որևէ արտադրական գործողություն` կապված ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում գտնվող տարածքներում:
3/ Պարտավորեցնել “Արմօյլ” ՓԲԸ-ին դադարեցնել ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ, Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում կատարվող շինարարական աշխատանքները”:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.03.2019թ. որոշմամբ որոշվել է. “Թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործով պատասխանող “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի միջնորդությունը բավարարել մասնակի:
Մասնակի վերացնել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2019թ. որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցները:
Հայցի ապահովման միջոցը պահպանել միայն հետևյալ բովանդակությամբ.
Արգելել “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ին և կամ նրա պատվերով /լիազորությամբ/ խնդրանքով կամ հանձնարարությամբ գործող այլ անձանց իրականացնել որևէ արտադրական գործողություն, որը կխոչընդոտի “Ռիվալ” ՍՊԸ-ի արտադրական գործունեության իրականացմանը”:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2019թ. որոշմամբ որոշվել է “1. Ռաֆիկ Վիրաբյանի և “Ռիվալ” ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարել£
2. ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.03.2019թ. թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործով կայացրած “հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին” որոշումը վերացնել”:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.06.2019թ. որոշմամբ որոշվել է “Թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործով պատասխանող “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի միջնորդությունը բավարարել մասնակի:
Մասնակի վերացնել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2019թ. որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցները:
Հայցի ապահովման միջոցը պահպանել միայն հետևյալ բովանդակությամբ.
Արգելել “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ին իրականացնել որևէ արտադրական գործունեություն, որը կխոչընդոտի “Ռիվալ” ՍՊԸ-ի արտադրական գործունեության իրականացմանը”:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.09.2019թ. որոշմամբ որոշվել է “1. Մերժել Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանի և “Ռիվալ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունից ներկայացված վերաքննիչ բողոքը:
2. ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.06.2019 թվականի թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործով կայացրած “Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին” որոշումը թողնել անփոփոխ”:
19.12.2019թ. հայտարարվել է վճռի հրապարակման օր:

2. Հայցվորի իրավական դիրքորոշումը

Հայցվորը դիմելով դատարան խնդրել է պատասխանողին պարտավորեցնել վերացնել հայցվորների` որպես սեփականատերեր սեփականատիրական իրավունքների խախտումները, այն է` պարտավորեցնել պատասխանողին իր հաշվին քանդել ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում կատարված ինքնակամ շինությունները և տարածքը բերել նախկին տեսքի:

Հայցվորը պատշաճ կարգով ծանուցվել է 26.09.2019թ., 08.11.2019թ. և 16.12.2019թ. նշանակված դատական նիստերի վայրի ժամանակի մասին, սակայն չի ներկայացել և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն:

3. Պատասխանողի իրավական դիրքորոշումը

Պատասխանողը պատշաճ կարգով ծանուցվել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել:
Դատարանի որոշմամբ գործը քննվեց պատասխանողի բացակայությամբ:

4. Դատարանի իրավական վերլուծությունը և եզրահանգումները

Դատարանը փաստում է, որ Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանը և “Ռիվալ” ՍՊԸ-ն հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին:
Հայցվորը դիմելով դատարան խնդրել է պատասխանողին պարտավորեցնել վերացնել հայցվորների` որպես սեփականատերեր սեփականատիրական իրավունքների խախտումները, այն է` պարտավորեցնել պատասխանողին իր հաշվին քանդել ՀՀ ք. Եղվարդ, Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և ք. Եղվարդ Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում կատարված ինքնակամ շինությունները և տարածքը բերել նախկին տեսքի:
Դատարանը փաստում է, որ հայցվորը պատշաճ կարգով ծանուցվել է 26.09.2019թ., 08.11.2019թ. և 16.12.2019թ. նշնակված դատական նիստերին, սակայն չի ներկայացել:
ՀՀ քաղաքացիական դատավարության մասին 180 հոդվածի 1-ին կետի 11-րդ ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարանը փաստում է, որ հայցվոր կողմը երեք հաջորդական դատական նիստերի չի ներկայացել դատական նիստերին, չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության մասին 181 հոդվածի համաձայն.
1. Առաջին ատյանի դատարանը հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին կայացնում է որոշում, որով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման և հայցի ապահովման միջոցների վերացման հարցերը£/.../
3. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո:/.../
5. Գործին մասնակցող անձինք հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող են բողոքարկել վերաքննիչ դատարանª սույն օրենսգրքով սահմանված կարգով:
Անդրադառնալով դատական ծախսերի հարցին դատարանը գտնում է, որ այն պետք է համարել լուծված, նկատի ունենալով հայցվորի կողմից պետական տուրքի գումարը նախապես վճարված լինելու հանգամանքը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180, 181, 199 և 361 հոդվածներով, դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանի, “Ռիվալ” ՍՊԸ-ի հայցն ընդդեմ “ԱՐՄՕՅԼ” ՓԲԸ-ի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործը թողնել առանց քննության:
Պետական տուրքի հարցը համարել լուծված:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2019թ. կիրառված /18.06.2019թ. ձևափոխված/ հացի ապահովումը պահպանել մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը, այնուհետև` վերացնել:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Դատավորª Մ. Գևորգյան
Դատական ակտի ամսաթիվը: 19-12-2019
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 0
Այլ նշումներ:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 27-12-2019
Էջերի քանակը: 3 հատոր, 1-ին 115 էջ, 2-րդ 191 էջ, 3-րդ 81 էջ և երկու հատոր հավելված
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Բողոքարկվել է    
Բողոքարկվել է: Ըստ էության լուծող դատական ակտը
Ամսաթիվ: 22-01-2020
Այլ նշումներ:
Գործը, որոշումը ուղարկվել է    
Ամսաթիվ: 22-01-2020
Էջերի քանակը: 3 հատոր, 1-ին 115 էջ, 2-րդ 191 էջ, 3-րդ 81 էջ և երկու հատոր հավելված
Գործին կից նյութերը:
Որ դատարան է ուղարկվել: Քաղաքացիական վերաքննիչ
Ուր է ուղարկվել:
Ելքի գրության համար: 780/20
Գործը ստացվել է (դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո,...)    
Ամսաթիվ: 02-07-2020
Այլ նշումներ:
Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ    
Ամսաթիվ: 29-04-2020
Այլ նշումներ:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 14-09-2020
Էջերի քանակը: 1-115, 2-191, 3-81, 4-72
Գործին կից նյութեր:հավելված՝1-118, 2-136
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 14-09-2020
Էջերի քանակը: 1-115, 2-194, 3-81, 4-72 և հավելված 2 հատոր`հավելված՝1-118, 2-136
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ԿԴ3/0173/02/19
Քաղաքացիական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 25-03-2019
Բողոքի համարը: 1279
Ում կողմից է բերվել բողոքը: Հայցվորի ներկայացուցիչ
Բողոք բերող անձը
ԱնունՌաֆիկ   
ԱզգանունՎիրաբյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Բողոք բերող անձը
Անվանում:Ռիվալ ՍՊԸ   
Հասցե:Կոտայքի մարզ, Երևանյան խճուղի 118   
Ներկայացուցիչ
ԱնունԱշոտ   
ԱզգանունԱբրահամյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Այլներկայացուցիչ՝Հայկ Եգանյան
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Կայացվել է որոշում:
Որոշման ամսաթիվը:
Որոշում:
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք:
Բողոքի հերթական համարը:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 03-04-2019
Վիճակագրական տողի համարը: 1.9
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): 115
Գործը ստացվել է: Կոտայքի մարզ
Այլ նշումներ:
Միջանկյալ դատական ակտի դեմ    
Միջանկյալ դատական ակտեր: Հայցի ապահովման մասին որոշումներ
Այլ նշումներ:Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին 15.03.2019թվականի որոշման դեմ
Մակագրել    
Ամսաթիվ: 03-04-2019
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Տարոն Մանվելի Նազարյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Երբ: 09-04-2019
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը:
Այլ նշումներ:
Դատական ակտի հրապարակման օր    
Ամսաթիվ: 19-04-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-04-11 17:39:14
Այլ նշումներ:
Կայացվել է նոր դատական ակտ    
Ամսաթիվ: 19-04-2019
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2019-04-19 15:53:35    
Դատական ակտ:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0173/02/19
իրավասության դատարանի որոշում
Նախագահող դատավոր Մ. Գևորգյան

Հրապարակվում է 2019 թվականի ապրիլի 19-ին Երևան քաղաքում

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան),

նախագահությամբ` Տ. ՆԱԶԱՐՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննելով Ռաֆիկ Վիրաբյանի և «Ռիվալ» ՍՊԸ-ի ներկայացրած վերաքննիչ բողոքը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.03.2019թ. «հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման դեմ,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.
Ռաֆիկ Վիրաբյանը և «Ռիվալ» ՍՊԸ-ն հայցադիմում են ներկայացրել Դատարան ընդդեմ «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ-ի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին: Միաժամանակ հայցվորները խնդրել են կիրառել հայցի ապահովման միջոցներ, որը Դատարանի 21.02.2019թ. որոշմամբ բավարարվել է:
«ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ-ն 12.03.2019թ. միջնորդություն է ներկայացրել Դատարան` խնդրելով ամբողջությամբ վերացնել Դատարանի 21.02.2019թ. որոշմամբ իր նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցները:
Դատարանի 15.03.2019թ. որոշմամբ միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն:
Նշված որոշման դեմ Ռաֆիկ Վիրաբյանը և «Ռիվալ» ՍՊԸ-ն ներկայացրել են վերաքննիչ բողոք:
«ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ-ն ներկայացրել է վերաքննիչ բողոքի պատասխան:
Վերաքննիչ դատարանի 09.04.2019թ. որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ և որոշվել է բողոքի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և բողոք բերած անձանց պահանջը.
Բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոք բերած անձանց համոզմամբ Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ, 133-րդ, 134-րդ, հոդվածների, 200-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:
Նշված հիմքերը բողոք բերած անձինք հիմնավորում են հետևյալ փաստարկներով.
Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին մասնակի բավարարելու Դատարանի հետևությունները որևէ ապացույցի վրա հիմնված չեն: Նման ապացույցներ գործում առկա չեն, այլ ընդհակառակը, գործում առկա են հակառակը հիմնավորող մի շարք ապացույցներ, մասնավորապես, որ վիճելի տարածքում պատասխանողն իրականացնում է ինքնակամ շինարարություն և Եղվարդի համայնքի ղեկավարի 2018 թվականի հուլիսի 24-ի թիվ 655 որոշմամբ ինքնակամ շինարարություն իրականացնելու համար այդ ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ: Գործում առկա է նաև ապացույց առ այն, որ պատասխանողը կարող է գործունեություն իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության դրական եզրակացության դեպքում, որից հետո կտրամադրվի շինարարության թույլտվությունը: Այսինքն` նշվածից ակնհայտ է, որ պատասխանողը վիճելի տարածքում արտադրական գործունեություն ծավալելու իրավունք չունի, այդ տարածքում միակ գործունեությունը, որը փորձում է կատարել ինքնակամ շինություն իրականացնելն է, հետևաբար ընկերությունը չի կարող կրել վնասներ, իսկ եթե նույնիսկ առկա են ինչ-որ վնասներ, ապա դրանք կարող են առաջանալ միայն պատասխանողի ապօրինի գործունեության հետևանքով, ինչը դատական պաշտպանության օբյեկտ հանդիսանալ չի կարող: Ենթադրյալ վնասի մասին Դատարանի դիտարկումը ևս գործում առկա որևէ ապացույցով հիմնավորված չէ:
Դատարանին վերագրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի պահանջների խախտում` բողոքաբերները նշել են, որ Դատարանը հայցի ապահովման միջոցը վերացնելու պահանջը քննել է առանց դատական նիստ հրավիրելու, մինչդեռ այդ միջնորդությունը պետք է քննվեր դատական նիստում: Դատարանը պետք է պարզեր ոչ թե պատասխանողի ենթադրյալ արտադրական գործունեություն ծավալելու և/կամ հայցի ապահովման պայմաններում ենթադրյալ վնասներ կրելու հանգամանքները, այլ արդեն իսկ կիրառված հայցի ապահովման հիմքերի բացակայությունը: Իսկ հայցի ապահովման կիրառման հետևանքով հնարավոր վնասի առաջացման պարագայում օրենսդիրը նախատեսել է հակընդդեմ ապահովում պահանջելու ինստիտուտ:
Բացի այդ` Դատարանը, թեև կայացրել է հայցի ապահովումը մասնակի վերացնելու մասին որոշում, սակայն, ըստ էության, ձևափոխել է հայցի ապահովումը, քանի որ Դատարանի 21.02.2019թ. որոշմամբ կիրառվել է այլ բովանդակության հայցի ապահովման միջոց: Այսինքն` Դատարանը, ըստ էության, ամբողջությամբ վերացրել է նշված որոշմամբ կիրառված հայցի ապահովման բոլոր միջոցները:
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերները խնդրել են վերացնել Դատարանի 15.03.2019թ. որոշումը և/կամ կայացնել հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում:

2.1.Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումն ու հիմնավորումները.
Պատասխան ներկայացրած անձը նշել է, որ հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը պատասխանողը ներկայացրել է, ոչ թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով, այլ նույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիմքով, որպիսի հանգամանքով պայմանավորված Դատարանին վերագրված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ մասի խախտումն ամբողջությամբ առարկայազուրկ է և անհիմն։
Վերոգրյալից ելնելով պատասխան ներկայացրած անձը խնդրել է մերժել բողոքը:

3.Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վերաքննիչ բողոքը դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում՝ Վերաքննիչ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ կարող է վերացնել հայցի ապահովման միջոցը:
Սույն գործով պատասխանողի կողմից միջնորդություն է ներկայացվել Դատարան` կիրառված հայցի ապահովման միջոցն ամբողջությամբ վերացնելու վերաբերյալ`կիրառված հայցի ապահովման հետևանքով իր փաստացի բնականոն գործունեությունն իրականացնելու հնարավորություն չունենալու և խոշոր վնասներ կրելու պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցի ապահովման միջոցը կարող է լրիվ կամ մասնակի վերացվել, եթե՝
1) բացակայում են սույն օրենսգրքի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը.
2) առկա է հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու վերաբերյալ գործին մասնակցող այն անձի գրավոր համաձայնությունը, որի միջնորդությամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց.
3) նույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
Տվյալ դեպքում բողոքաբերները Դատարանին խախտումներ են վերագրել այն առնչությամբ, որ վերջինս հայցի ապահովման միջոցը վերացնելու պահանջը դատական նիստում քննելու փոխարեն, այն քննել է առանց դատական նիստ հրավիրելու` խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, ըստ որի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում: Միջնորդության քննության արդյունքներով դատական ակտը պետք է կայացվի միջնորդությունն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում:
Մինչդեռ բողոքաբերներն անտեսել են այն հանգամանքը, որ Դատարանը 21.02.2019թ. որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցները մասնակի վերացնելու մասին իր 15.03.2019թ. որոշման հիմքում դրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջը, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասը հստակ սահմանում է, որ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը լուծվում է առանց դատական նիստ հրավիրելու՝ այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում: Հետևաբար` անհիմն է բողոքաբերների` Դատարանին վերագրած նշված խախտումը:
Անդրադառնալով բողոք բերած անձի այն փաստարկին, որ Դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող դատական ակտը ենթակա է վերացման հետևյալ պատճառաբանությամբ.
Դատարանը, հայցի ապահովման միջոցները մասնակի վերացնելու մասին 15.03.2019թ. որոշման հիմքում հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացվելու հիմքում դնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ դեպքերի հնարավորությունը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ), չի հստակեցրել, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կոնկրետ որ դեպքի մասին է խոսքը` բավարարվելով միայն պատասխանողի արտադրական գործունեությունն իրականացնելու և կիրառված հայցի ապահովման հետևանքով վերջինիս խոշոր վնասներ կրելու հանգամանքները վկայակոչելով (ինչն ավելի շուտ հակընդդեմ ապահովում պահանջելու հարց է առաջացնում): Մինչդեռ նույն օրենսգիրքը նախատեսում է հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու հնարավորության սպառիչ նախատեսված մի քանի դեպքեր, որոնցից են օրինակ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի
- 135-րդ հոդվածի 6-րդ մասը, այն է`նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունը չկատարվելու դեպքում դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ, առանց դատական նիստ հրավիրելու, եռօրյա ժամկետում որոշում է կայացնում հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին,
- 136-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է` հայցը մասնակիորեն բավարարվելու դեպքում դատարանը, ելնելով գործի հանգամանքներից, լուծում է հայցի ապահովման միջոցն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու հարցը,
- 137-րդ հոդվածի 11-րդ մասը, այն է` Դատարանը շահագրգիռ անձի դիմումի հիման վրա եռօրյա ժամկետում վերացնում է հայցի նախնական ապահովման միջոցներն այն դեպքերում, երբ (…):
Ուստի Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու հնարավորության կոնկրետ դեպքը չհստակեցնելը Վերաքննիչ դատարանին թույլ է տալիս արձանագրել, որ պատասխանողի արտադրական գործունեությունն իրականացնելու և կիրառված հայցի ապահովման հետևանքով վերջինիս խոշոր վնասներ կրելու հանգամանքները չեն կարող հիմք հանդիսանալ կիրառված հայցի ապահովման միջոցները վերացնելու համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առանց դատական նիստ հրավիրելու, որպիսի հանգամանքը միանգամայն բավարար է բողոքարկված որոշումը վերացնելու մասին բողոք բերած անձանց պահանջը բավարարելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ, 381-րդ, 387-րդ հոդվածներով և 380-րդ հոդվածի 2-րդ մասով` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ռաֆիկ Վիրաբյանի և «Ռիվալ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարել։
2. ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 15.03.2019թ. թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործով կայացրած «հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը վերացնել:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Տ. ՆԱԶԱՐՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 19-04-2019
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): 0
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ԱՄՆ դոլլար):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (Եվրո):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ՌԴ ռուբլի):
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 24-05-2019
Գործի արխիվացում    
Ամսաթիվ: 24-05-2019
Էջերի քանակ: 1-115,2-35
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է: 27-05-2019
Ուր: Կոտայքի մարզ
Գրության համարը:
Այլ նշումներ:
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 02-07-2019
Բողոքի համարը: 2988
Ում կողմից է բերվել բողոքը: Հայցվոր
Բողոք բերող անձը
ԱնունՌաֆիկ   
ԱզգանունՎիրաբյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Բողոք բերող անձը
Անվանում:Ռիվալ ՍՊԸ   
Հասցե:Կոտայքի մարզ, Երևանյան խճուղի 118   
Այլ:տնօրեն՝ Արամ Ղազարյան
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Կայացվել է որոշում: Վերաքննիչ բողոքը վերադարձվել է
Որոշման ամսաթիվը: 19-07-2019
Որոշում:Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0173/02/19

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան)`
ի դեմս դատավոր Ն. Կարապետյանի,

2019 թվականի հուլիսի 19-ին
քննության առնելով ըստ հայցի Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանի, «Ռիվալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` «Ռիվալ» ՍՊԸ) ընդդեմ «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` «Արմօյլ» ՓԲԸ)` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործով հայցվորների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանի և «Ռիվալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Աշոտ Աբրահամյանը հայց է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան) ընդդեմ «Արմօյլ» ՓԲԸ-ի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին:
25.04.2019 թվականին և 30.04.2019 թվականին պատասխանողը հայցի ապահովման վերացման միջնորդություններ է ներկայացրել: Դատարանը (դատավոր` Մ. Գևորգյան) 18.06.2019 թվականի որոշմամբ մասնակի բավարարել է ներկայացված միջնորդությունները` մասնակի վերացնելով կիրառված հայցի ապահովման միջոցը:
Նշված որոշման դեմ հայցվորները 28.06.2019 թվականին փոստային կապի ծառայությանը վերաքննիչ բողոք են հանձնել, որը Վերաքննիչ դատարան է մուտքագրվել 02.07.2019 թվականին, իսկ քաղաքացիական գործը դատական կազմին է հանձնվել 16.07.2019 թվականին:
Ուսումնասիրելով վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը` Վերաքննիչ դատարանը արձանագրում է հետևյալը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում, ի թիվս այլնի, նշվում են բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները) և հասցեները: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքում նշված չեն գործին մասնակցող անձանց հասցեները: Բացի այդ, վերաքննիչ բողոքին կից առկա չէ վերաքննիչ բողոքն ու կից փաստաթղթերը պատասխանողին ուղարկելը հավաստող ապացույցը (թեև ներկայացվել են երկու փոստային անդորրագրեր, սակայն երկու անդորրագրերում էլ որպես ստացող նշված է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը):
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով թույլ տրված խախտումները` Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրակացության, որ վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը ենթակա են վերադարձման:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ, 368-րդ, 371-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Հայցվորներ Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանի, «Ռիվալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը վերադարձնել բողոք բերող անձանց:
2. Բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն ստանալու պահից եռօրյա ժամկետում Վերաքննիչ դատարան կրկին ներկայացնելու դեպքում վերաքննիչ բողոքը ներկայացված է համարվում սկզբնական ներկայացնելու օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վճռաբեկ դատարան այն ստանալու պահից` տասնհինգօրյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ` Ն. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք: 02-08-2019
Բողոքի հերթական համարը: 3597
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 15-07-2019
Վիճակագրական տողի համարը: 1.9
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): 1-115, 2-191
Գործը ստացվել է: Կոտայքի մարզ
Այլ նշումներ:
Միջանկյալ դատական ակտի դեմ    
Միջանկյալ դատական ակտեր: Հայցի ապահովման մասին որոշումներ
Այլ նշումներ:հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին 18.06.2019թվականի որոշման դեմ
Մակագրել    
Ամսաթիվ: 15-07-2019
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Նորա Արայիկի Կարապետյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Երբ: 08-08-2019
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը:
Այլ նշումներ:
Դատական ակտի հրապարակման օր    
Ամսաթիվ: 26-09-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-09-26 17:39:36
Այլ նշումներ:
Վերաքննիչ բողոքը մերժվել է    
Ամսաթիվ: 26-09-2019
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2019-09-26 17:45:51    
Դատական ակտ:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0173/02/19
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր
իրավասության դատարանի որոշում
դատավոր Մ. Գևորգյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան)`
ի դեմս դատավոր Ն. Կարապետյանի,

2019 թվականի սեպտեմբերի 26-ին ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանի, «Ռիվալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` «Ռիվալ» ՍՊԸ) ընդդեմ «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` «Արմօյլ» ՓԲԸ)` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործով հայցվորների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» 18.06.2019 թվականի որոշման դեմ,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Հայցվորների ներկայացուցիչ Աշոտ Աբրահամյանը 05.02.2019 թվականին հայց է ներկայացրել Դատարան` խնդրելով պարտավորեցնել «Արմօյլ» ՓԲԸ-ին վերացնել Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանի և «Ռիվալ» ՍՊԸ-ի` որպես սեփականատերերի սեփականատիրական իրավունքների խախտումները, այն է` պարտավորեցնել «Արմօյլ» ՓԲԸ-ին իր հաշվին քանդել ՀՀ, --- և ՀՀ, --- արտադրամաս հասցեներում կատարված ինքնակամ շինությունները և տարածքը բերել նախկին տեսքի:
Դատարանի` 21.02.2019 թվականի որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ: Նույն օրվա մեկ որոշմամբ Դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը` 1) արգելանք դնելով վեճի առարկա հասցեներում գտնվող անշարժ գույքերի վրա, 2) արգելելով «Արմօյլ» ՓԲԸ-ին և կամ նրա պատվերով /լիազորությամբ/ խնդրանքով կամ հանձնարարությամբ գործող այլ անձանց իրականացնել ցանկացած գործողություն, այդ թվում որևէ արտադրական գործողություն` կապված վեճի առարկա հասցեներում հասցեներում գտնվող տարածքներում, 3) պարտավորեցնելով «Արմօյլ» ՓԲԸ-ին դադարեցնել վեճի առարկա հասցեներում կատարվող շինարարական աշխատանքները:
12.03.2019 թվականի պատասխանողի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան, որով խնդրել է ամբողջությամբ վերացնել Դատարանի` 21.02.2019 թվականի որոշմամբ «Արմօյլ» ՓԲԸ-ի նկատմամբ հայցի ապահովման միջոցները, որը Դատարանի` 15.03.2019 թվականի որոշմամբ բավարարվել է մասնակի և հայցի ապահովման միջոցը պահպանվել է միայն հետևյալ բովանդակությամբ` արգելել «Արմօյլ» ՓԲԸ-ին և կամ նրա պատվերով /լիազորությամբ/ խնդրանքով կամ հանձնարարությամբ գործող այլ անձանց իրականացնել որևէ արտադրական գործողություն, որը կխոչընդոտի «Ռիվալ» ՍՊԸ-ի արտադրական գործունեության իրականացմանը: Նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել և Վերաքննիչ դատարանի` 19.04.2019 թվականի որոշմամբ այդ որոշումը վերացվել է:
25.04.2019 թվականին և 30.04.2019 թվականին պատասխանողը հայցի ապահովման վերացման միջնորդություններ է ներկայացրել: Դատարանը (դատավոր` Մ. Գևորգյան) 18.06.2019 թվականի որոշմամբ մասնակի բավարարել է ներկայացված միջնորդությունները` մասնակի վերացնելով կիրառված հայցի ապահովման միջոցը` արգելելով «Արմօյլ» ՓԲԸ-ին իրականացնել որևէ արտադրական գործունեություն, որը կխոչընդոտի «Ռիվալ» ՍՊԸ-ի արտադրական գործունեության իրականացմանը:
Նշված որոշման դեմ հայցվորները 28.06.2019 թվականին փոստային կապի ծառայությանը վերաքննիչ բողոք են հանձնել, որը Վերաքննիչ դատարան է մուտքագրվել 02.07.2019 թվականին, իսկ քաղաքացիական գործը դատական կազմին է հանձնվել 16.07.2019 թվականին:
Վերաքննիչ դատարանի` 19.07.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Վերաքննիչ դատարանի մատնանշած թերությունները վերացնելուց հետո հայցվորները 01.08.2019 թվականին փոստային կապի ծառայությանը կրկին վերաքննիչ բողոք է հանձնել, որը Վերաքննիչ դատարան է մուտքագրվել 02.08.2019 թվականին, իսկ ստացվել է 05.08.2019 թվականին:
Վերաքննիչ դատարանի` 08.08.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
23.08.2019 թվականին պատասխանողի ներկայացուցիչ Սահակ Դավթյանը փոստային կապի ծառայությանը վերաքննիչ բողոքի պատասխան է հանձնել, որը Վերաքննիչ դատարան է մուտքագրվել 26.08.2019 թվականին:

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և բողոք բերած անձանց պահանջը.
Վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.
Բողոք բերած անձանց պնդմամբ Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 1-ին, 6-րդ, 61-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 52-րդ, 128-րդ հոդվածի և 129-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:
Նշված հիմքերը բողոք բերած անձինք հիմնավորում են հետևյալ փաստարկներով.
Բողոք բերած անձանց պնդմամբ` Դատարանը խախտել է հայցվորների դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև իր իրավունքներն ու օրինական շահերը ներկայացուցչի միջոցով ներկայացնելու դատավարական իրավունքը: Դատարանը նույն դատական նիստի ընթացքում մինչև պատասխանողի կողմից բերված հայցի ապահովման վերացման վերաբերյալ միջնորդության քննարկումը, որոշում է լուծել ինքնաբացարկի միջնորդության հարցը, նաև գործի քննության հետաձգման հարցը:
Բողոք բերած անձինք նշել են, որ Դատարանը պարտավոր էր հասկանալու, թե ինչպիսի գործունեություն է իրականացնում պատասխանողը, ունի օրենքով սահմանված թույլտվություններ, թե ոչ, ունի հաստատված օրենքով սահմանված կարգով պարտադիր փորձաքննության եզրակացություններ, թե ոչ:
Բողոք բերած անձանց պնդմամբ` Դատարան ներկայացված հայցադիմումի և կից փաստաթղթերի, մասնավորապես` «Էքսպերտ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից տրված շինարարատեխնիկական փորձաքննության փորձագետի եզրակացության համաձայն` կառուցապատումն ամբողջությամբ ապօրինի է, քանի որ ընթանում է քաղաքաշինական նորմերի էական խախտումներով: «Էքսպերտ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացության համաձայն` բիտումի արտադրության ընթացքում մթնոլորտ արտանետվող միացությունների դասակարգվածությամբ ըստ վտանգավորության դասի չափորոշիչների 1-ին դասի վտանգավորություն մինչև 0,1 մգ/մ3 էկոհամակարգի անվերադարձ վնասվածք, 2-րդ դասի վտանգավորության մինչև 0,1-1,0 մգ ս1 էկոհամակարգը խախտված է, 3-րդ դասի վտանգավորություն մինչև 0,1-1,0 մգ/մ3 էկոմահակարգը խախտված է, 4-րդ դասի նվազ վտանգավորություն մինչև 10,0 մգ/մ3 և ավելի էկոհամակարգը ինքնավերականգնվում է 3 տարում: Բացի այդ, ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան «Ֆիզիոլոգիայի» ինստիտուտի կողմից տրված 13.08.2018 թ. մասնագիտական եզրակացության համաձայն` «Արմօյլ» ՓԲԸ-ի կամ որևիցե այլ ընկերության կողմից, որոնք ցանկանում են զբաղվել նավթամթերքի վերամշակումով ՀՀ-ում, արդի պայմաններում պետք է խստիվ արգելվի մինչև մանրակրկիտ և լուրջ ուսումնասիրություն կատարելը: Իսկ ՀՀ բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը կայացրել է որոշում պատասխանող ընկերության տնօրենի նկատմամբ որոշակի գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին /նավթամթերքի արտադրական գործունեության հետ կապված/:
Բողոք բերած անձինք հայտնել են, որ հայցվոր Ռաֆիկ Վիրաբյանը հիմնել է պտղատու այգի, չորանոց, իսկ մյուս հայցվորը զբաղվում է սննդամթերքի, մասնավորապես` էկոլոգիապես մաքուր չրերի արտադրությամբ, որի հումքը այգուց ստացվող պտուղներն են: Պատասխանողին պատկանող հողամասը գտնվում է հայցվորների հողամասերի հարևանությամբ: Դատարանը պատշաճ չի պարզել այս հանգամանքները և հանգել է սխալ հետևության, քանի որ հայցվորի և պատասխանողի հողամասերը գտնվում են միմյանց անմիջական հարևանությամբ, դրանք բաժանում է ցանկապատը:
Բողոք բերած անձինք նշել են նաև, որ բողոքարկվող դատական ակտը հակասում է նաև Վերաքննիչ դատարանի` 19.04.2019 թվականի որոշմանը, որով բավարարվել էր հայցվորի վերաքննիչ բողոքը, իսկ դատական ակտը վերացվել էր: Այսինքն` Դատարանը փոփոխել է Վերաքննիչ դատարանի որոշումը` կայացնելով այլ բովանդակությամբ դատական ակտ: Բացի այդ, Դատարանը իրավունք չուներ քննության առնելու պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունները հայցի ապահովումը վերացնելու մասին, քանի որ դրանում չկան նոր հիմքեր:
Վկայակոչելով թիվ ԵԿԴ/1807/02/13 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի որոշումը` բողոք բերած անձինք նշել են, որ Դատարան ներկայացված հայցի ապահովման միջոցներն, ըստ էության, ամբողջությամբ բխում են համաչափության սկզբունքի տարրերի` պիտանիության, անհրաժեշտության և չափավորության պահանջներից: Ընդ որում, խնդրարկվող միջոցները անհրաժեշտ, կարևոր են, կենսական նշանակություն ունեն ոչ միայն հայցվորի մասնավոր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, այլ նաև իրավունքի գերակայության սկզբունքի գործնական պաշտպանության տեսանկյունից: Եթե պատասխանողը շարունակի շինարարական աշխատանքները, գործարկվի արտադրությունը, ապա Դատարան ներկայացված հայցն ամբողջությամբ կկորցնի իր իմաստը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-361-րդ հոդվածներով` բողոք բերած անձինք խնդրել են վերացնել Դատարանի` 18.06.2019 թվականի որոշումը:

3. Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները.

23.08.2019 թվականին պատասխանողի ներկայացուցիչ Սահակ Դավթյանը փոստային կապի ծառայությանը վերաքննիչ բողոքի պատասխան է հանձնել, որը Վերաքննիչ դատարան է մուտքագրվել 26.08.2019 թվականին:
Պատասխանողի ներկայացուցիչը նշել է, որ պատասխանողը կառուցում է յուղի և բիտումի արտադրության գործարան, որը տարբերվում է նավթավերամշակման գործարանից: Իսկ «Հաբշին նախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված տեխնիկական եզրակացության համաձայն` տվյալ շինությունների շահագործումը և պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանի` 19.04.2019 թվականի որոշումը և բողոքարկվող որոշումը չեն հակասում միմյանց, քանի որ Վերաքննիչ դատարանը 19.04.2019 թվականի որոշմամբ դատական ակտը վերացրել էր ընթացակարգային խախտումների հիմքով, իսկ պատասխանողը սահմանափակված չէ նույն հիմքով մի քանի անգամ միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածը` պատասխանողի ներկայացուցիչը նշել է, որ հայցվորը ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրել էր 14.06.2019 թվականին, իսկ որոշումն ընդունվել է 18.06.2019 թվականին, այսինքն` օրենքով սահմանված ժամկետում: Իսկ հայցի ապահովման վերացման մասին միջնորդության քննարկումը նշանակված է եղել 18.06.2019 թվականին, որի մասին հայցվորները պատշաճ ծանուցված են եղել: Բացի այդ, Դատարանի կողմից թույլ չի տրվել հայցվորի դատական պաշտպանության իրավունքի խախտում, քանի որ հայցվորը գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդությամբ չէր ներկայացրել պատշաճ ապացույց այն մասին, որ Ի. Ավագյանը իր ներկայացուցիչն է, ինչպես նաև վերջինիս ՀՀ-ից բացակայելու մասին: Բացի այդ, սույն գործով առկա են լիազորագրեր, որ փաստաբաններ Ա. Աբրահամյանը և Հ. Եգանյանը լիազորված են հանդես գալու հայցվորի անունից ՀՀ դատարաններում, իսկ հայցվորը որևէ ձևով դրանք հետ չի կանչել:
Անդրադառնալով գործում առկա փորձաքննություններ եզրակացություններին` պատասխանողի ներկայացուցիչը նշել է, որ որևէ փորձագետ չի ներկայացել գործարանի տարածք և որևէ ուսումնասիրություն չի կատարել, որևէ փորձագետ չի տիրապետում այն տեղեկություններին, որոնք կարող էին հիմք հանդիսանալ պատասխանողի գործարանի վերաբերյալ ցանկացած եզրակացություն տալու համար: Եզրակացությունները տրվել են հայցվորի կողմից ներկայացված տվյալների հիման վրա: Հայցվորները ամեն կերպ խոչընդոտում են պատասխանողի գործունեությանը, ապատեղեկատվություն են տարածում, արատավորում պատասխանողի բարի համբավը, որի համար արդեն իսկ ներկայացվել են զրպարտության հայցեր:
Պատասխանողի ներկայացուցիչը հայտնել է նաև, որ թիվ --- որոշումը պատասխանողի կողմից բողոքարկվել է ՀՀ վարչական դատարան և ընդունվել է վարույթ: Ինչ վերաբերում է հողամասերը միմյանց հարևանությամբ գտնվելու հանգամանքի մասին փաստարկներին, պատասխանողի ներկայացուցիչը նշել է, որ հայցվորը ապօրինաբար պարսպապատել, փակել և սեփական կարիքների համար օգտագործում է ընդհանուր օգտագործման ճանապարհը, որի համար պատասխանողը դիմել է նաև Եղվարդի համայնքապետարան: Ինչ վերաբերում է ծխատար խողովակների ծուխը այգու կողմը անցնելուն, ապա դա միայն հայցվորի ենթադրությունն է, քանի որ գործարանը դեռ չի շահագործվել, իսկ եթե նույնիսկ գործարկվի, ապա որևէ վնասակար ծուխ չի լինի:
Պատասխանողի ներկայացուցիչը նշել է, որ բացակայում է կապը կիրառվելիք հայցի ապահովման միջոցների և դատական ակտի կատարման անհնարինության կամ դժվարանալու մասին և առանց հայցի ապահովման միջոցների դատական ակտը հետագայում կարող է կատարվել, որի հիմքով էլ բացակայում են հայցի ապահովման միջոցներ կիրառելու հիմքերը, իսկ կասեցման դեպքում այն կհամարվի նաև հայցի փաստացի բավարարում: Բացի այդ, այս տարածքում գործելու է ոչ միայն գործարան, այլև հիմա առկա են պահեստներ, որոնք պատասխանողի կողմից օգտագործվում են իր բնական գործունեությունը ապահովելու համար, քանի որ պատասխանողը զբաղվում է նաև յուղերի և տարատեսակ քսուքների ներմուծմամբ և վաճառքով. ներմուծված ապրանքները պահեստավորվում են այդ պահեստում և վաճառքն իրականացվում է այդ տարածքից:
Ելնելով վերոգրյալից` պատասխանողի ներկայացուցիչը խնդրել է մերժել վերաքննիչ բողոքը` օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի` 18.06.2019 թվականի որոշումը:

4. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստը.

Հայցադիմում ներկայացնելով` հայցվորները խնդրել են պարտավորեցնել «Արմօյլ» ՓԲԸ-ին վերացնել Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանի և «Ռիվալ» ՍՊԸ-ի` որպես սեփականատերերի սեփականատիրական իրավունքների խախտումները, այն է` պարտավորեցնել «Արմօյլ» ՓԲԸ-ին իր հաշվին քանդել ՀՀ, --- և ՀՀ, --- հասցեներում կատարված ինքնակամ շինությունները և տարածքը բերել նախկին տեսքի: (գ.թ. 9)

5. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վերաքննիչ բողոքը դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում՝ Վերաքննիչ դատարանը գալիս է հետևյալ եզրակացության.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ սույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը քննվում է բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների uահմաններում, և Վերաքննիչ դատարանը իրավասու է անդրադառնալ միայն այն հարցերին, որոնք բխում են վերաքննիչ բողոքի հիմքերից: Ուստի Վերաքննիչ դատարանը նշված պատճառաբանությամբ վերաքննիչ բողոքը քննության է առնում միայն դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում ու սույն դատական ակտի շրջանակներում սույն վեճին վերաբերող այլ հարցերի, խնդիրների չի անդրադառնում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:
Նույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` կիրառվող հայցի ապահովման միջոցը չպետք է հանգեցնի իրավաբանական անձի գործունեության իրականացման փաստացի անհնարինության կամ նրա գործունեության համար ստեղծի էական խոչընդոտներ կամ հանգեցնի իրավաբանական անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման:
Նույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 1)- ին կետի համաձայն` հայցի ապահովման միջոցը կարող է լրիվ կամ մասնակի վերացվել, եթե բացակայում են սույն օրենսգրքի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը:
Վերաքննիչ դատարանն առաջին հերթին արձանագրում է, որ վերաքննիչ բողոքում նշված հիմքերը, որոնք վերաբերում են ինքնաբացարկ հայտնելու մասին որոշմանը, սույն բողոքի շրջանակում չեն կարող քննարկման առարկա դառնալ, քանի որ դրանք բողոքարկվող դատական ակտին չեն առնչվում, բացի այդ` ինքնաբացարկը մերժելու մասին որոշումը ընդհանրապես անմիջական բողոքարկման ենթակա չէ:
Անդրադառնալով վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմք ընդունելով բողոքի քննության նշանակություն ունեցող փաստը` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, սույն գործով հայցվորների պահանջն ուղղված է վեճի առարկա հասցեում կառուցված շինությունները քանդելուն: Հայցի ապահովման միջոցը կարող է ապահովել հայցը ներկայացված հայցապահանջի շրջանակում, տվյալ դեպքում՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին հիմնավորումները պետք է առնչվեն հենց շինությանը, որպեսզի ապահովվի հայցի առարկայի և հայցի ապահովման միջոցի միջև կապը: Ասվածը նշանակում է, որ պետք է հիմնավորվի այն հանգամանքը, որ շինությունը` որպես այդ տարածքում առկա անշարժ գույք, որևէ կերպ խախտում է հայցվորների սեփականության: Մյուս կողմից, ի տարբերություն բողոք բերող անձի պնդումների մասնավորապես համապատասխան թույլտվությունների վերաբերյալ, դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելիս կաշկանդված է այնպիսի փաստեր քննարկման առարկա դարձնելու և հաստատելու առումով, որոնք պետք է հաստատվեն գործի քննության արդյունքում:
Այս առումով, դատարանը որևէ խախտում թույլ չի տվել քննարկման առարկա չդարձնելով այն հանգամանքները, որոնք պետք է հիմնավորվեն գործի քննության արդյունքում (օրինակ՝ պետական մարմինների կողմից համապատասխան թույլտվություններ ստացած լինելու հանգամանքը)
Բացի այդ, բողոք բերած անձանց բոլոր հիմնավորումները վերաբերում են միայն այդ հասցեում իրականացվող արտադրական գործունեությանը, դրա վտանգավորությանը, վնասակարակությանը ինչպես հայցվորների, այնպես էլ հասարակության և մյուս անձանց իրավունքների մասով: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` հիմք ընդունելով հայցի առարկան՝ պետք է տարանջատվեն «արտադրություն» և «շինություն» եզրույթները, թեև շինությունը լինելու է ապագայում արտադրություն իրականացնելու նյութական բազաներից մեկը, այնուամենայնիվ տվյալ պահին հայցի առարկայի օբյեկտը միայն շինությունն է: Այլ կերպ ասած` այն դեպքում, երբ բողոք բերած անձինք հիմնավորումներ են ներկայացնում արտադրության` իրենց իրավունքների խախտման մասով, դա դեռ չի նշանակում, որ դրանք հիմք են հայցի ապահովման կիրառման համար այդ տարածքում գործող շինության նկատմամբ: Այսինքն` այս մասով վերաքննիչ բողոքը հիմնավորված չէ:
Անդրադառնալով վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ Դատարանը չէր կարող ներկայացված միջնորդությունը քննարկման առարկա դարձնել, քանի որ Վերաքննիչ դատարանը վերացրել էր նախորդ միջնորդության քննության արդյունքում կայացված որոշումը` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանի` 19.04.2019 թվականի որոշմամբ անդրադարձ է կատարվել և փաստվել է միայն Դատարանի կողմից թույլ տրված այնպիսի դատավարական նորմի խախտման մասին, ինչպիսին հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին որոշման հարցը դատական նիստում քննարկելն է: Այսինքն` Վերաքննիչ դատարանը այդ ժամանակ ներկայացված միջնորդության բովանդակության մասով որևէ դիրքորոշում չի հայտնել, միայն արձանագրել է Դատարանի կողմից թույլ տրված դատավարական նորմի խախտման փաստը: Նման պայմաններում օրենսդիրը չի բացառել կրկին միջնորդություն ներկայացնելու և այն քննարկելու հնարավորությունը: Այսինքն` վերաքննիչ բողոքը այս մասով ևս հիմնավորված չէ:
Վերոգրյալի լույսի ներքո Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրակացության, որ վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման, և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասով` Դատարանի` 18.06.2019 թվականի որոշումը պետք է թողնել անփոփոխ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու մասին դատարանի որոշումը վերաքննիչ դատարան կարող է բողոքարկել այն անձը, որի միջնորդությամբ կիրառվել էր հայցի ապահովման միջոց: Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման:
Անդրադառնալով սույն որոշման բողոքարկման հարցին` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ, 381-րդ, 387-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Մերժել Ռաֆիկ Լիպարիտի Վիրաբյանի և «Ռիվալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունից ներկայացված վերաքննիչ բողոքը:
2. ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.06.2019 թվականի թիվ ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործով կայացրած «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը թողնել անփոփոխ:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ` Ն. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 26-09-2019
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): 0
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ԱՄՆ դոլլար):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (Եվրո):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ՌԴ ռուբլի):
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 23-10-2019
Գործի արխիվացում    
Ամսաթիվ: 23-10-2019
Էջերի քանակ: 1-118,2-133
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է: 04-11-2019
Ուր: Կոտայքի մարզ
Գրության համարը:
Այլ նշումներ:
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 25-12-2019
Բողոքի համարը: 6238
Ում կողմից է բերվել բողոքը: Հայցվորի ներկայացուցիչ
Բողոք բերող անձը
ԱնունՌաֆիկ   
ԱզգանունՎիրաբյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Այլներկայացուցիչ՝Ինգա Ավագյան
Բողոք բերող անձը
Անվանում:Ռիվալ ՍՊԸ   
Հասցե:ք.Երևան,Հերացու 2ա,բն.39   
Ներկայացուցիչ
ԱնունՄհեր   
ԱզգանունՇահնազարյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Կայացվել է որոշում: Ընդունվել է վարույթ
Որոշման ամսաթիվը: 19-02-2020
Որոշում:
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք:
Բողոքի հերթական համարը:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 29-01-2020
Վիճակագրական տողի համարը: 1.9
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): 1-115, 2-191, 3-81 և հավելված՝1-118, 2-136
Գործը ստացվել է: Կոտայքի մարզ
Այլ նշումներ:
Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ    
Գործն ըստ էության լուծող դատական ակտեր: Այլ
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Բողոքարկվել է միևնույն դատական ակտը:
Այլ նշումներ:առանց քննության թողնելու մասին 19.12.2019թվականի որոշման դեմ
Մակագրել    
Ամսաթիվ: 29-01-2020
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Ամրահի Սուրենի Պետրոսյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Լևոն Վաղարշակի Գրիգորյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Կարեն Վանուշի Չիլինգարյան
Ընդունվել է վարույթ    
Երբ: 19-02-2020
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը:
Այլ նշումներ:
Դատական ակտի հրապարակման օր    
Ամսաթիվ: 14-04-2020 Ստեղծման ամսաթիվ: 2020-04-14 12:27:00
Այլ նշումներ:
Վերաքննիչ բողոքը մերժվել է ամբողջությամբ` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ    
Ամսաթիվ: 14-04-2020
Անփոփոխ թողնված դատական ակտ: Պատճառաբանվել է
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2020-04-14 12:27:43    
Դատական ակտ:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշում դատավոր` Մ. Գևորգյան Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0173/02/19

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քաղաքացիական դատարանը
/այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան/

նախագահող դատավոր
դատավորներ ԱՄՐԱՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
Դատավոր՝ ԱՄՐԱՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ
2020 թվականի ապրիլի 14-ին Երևանում
գրավոր ընթացակարգով քննելով Ռաֆիկ Վիրաբյանի և «Ռիվալ» ՍՊԸ վերաքննիչ բողոքն ըստ վերջիններիս հայցի ընդդեմ «Արմօյլ» ՓԲԸ՝ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելու պահանջների մասին, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի /այսուհետ նաև՝ Դատարան/ հայցն առանց քննության թողնելու մասին 19.12.2019 թվականի որոշման դեմ
Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը:
Ռաֆիկ Վիրաբյանը և «Ռիվալ» ՍՊԸ 05.02.2019 թվականին հայցադիմում են ներկայացրել ընդդեմ «Արմօյլ» ՓԲԸ՝ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելու պահանջների մասին:
Դատարանը 21.02.2019 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ և նույն օրվա մեկ այլ որոշմամբ բավարարվել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:
«Արմօյլ» ՓԲԸ 12.03.2019 թվականին ներկայացրել է հայցի ապահովման միջոցները վերացնելու պահանջի մասին միջնորդություն:
Դատարանը 15.03.2019 թվականի որոշմամբ մասնակի բավարարել է «Արմօյլ» ՓԲԸ 12.03.2019 թվականի միջնորդությունը:
Վերոնշյալ որոշման դեմ Ռաֆիկ Վիրաբյանը և «Ռիվալ» ՍՊԸ 23.03.2019 թվականին ներկայացրել են վերաքննիչ բողոք:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 09.04.2019 թվականի որոշմամբ վերացրել է Դատարանի 15.03.2019 թվականի որոշումը:
Դատարանը 19.12.2019 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործով հայցը թողել է առանց քննության:
Վերոնշյալ որոշման դեմ Ռաֆիկ Վիրաբյանը և «Ռիվալ» ՍՊԸ 24.12.2019 թվականին ներկայացրել են վերաքննիչ բողոք:
Վերաքննիչ դատարանը 19.02.2020 թվականի որոշմամբ բողոքն ընդունել է վարույթ, իսկ 16.03.2020 թվականին որոշել է բողոքը քննել գրավոր ընթացակարգով:
«Արմօյլ» ՓԲԸ ներկայացուցիչ՝ Սահակ Դավթյանը 13.03.2020 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոքի պատասխան:

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը:
Վերաքննիչ բողոքի քննության համար ներկայացվել են հետևյալ հիմքերը և հիմնավորումները.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-95-րդ հոդվածների, ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները:
Ռաֆիկ Վիրաբյանը վերջին երկու նախնական դատական նիստերի վերաբերյալ չի ծանուցվել: Վերջինս 01.07.2019 թվականից մինչև 20.11.2019 թվականը բնակվել է Եղվարդ համայնքի իր ամառանոցում: Իսկ «Ռիվալ» ՍՊԸ Եղվարդ, Երևանյան խճուղի 118 հասցեով որևէ ծանուցում չի ստացել:
Վերոնշյալ հիմնավորմամբ խախտվել է հայցվորների արդարադատության մատչելիության սկզբունքը:
Խնդրել է վերացնել Դատարանի 19.12.2019 թվականի հայցն առանց քննության թողնելու մասին որոշումը:

2.1 Վերաքննիչ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը:
Դատարանը որևէ կերպ չէր կարող իմանալ, որ Ռաֆիկ Վիրաբյանը գտնվել է ամառանոցում (հասցեի փոփոխության մասին), որպեսզի ծանուցագրերն ուղարկեր այդ հասցեով, ավելին, հայցվորը պետք է Դատարանին տեղեկացներ հասցեի փոփոխության մասին:
Ինչ վերաբերում է Դատարանի կողմից «Ռիվալ» ՍՊԸ-ին չծանուցելուն, ապա գործի նյութերում առկա են բոլոր ծանուցումները հանձնելու հավաստագրերը, որոնցով հաստատվել է, որ Ընկերությունը, ինչպես նաև Ռաֆիկ Վիրաբյանը պատշաճ ծանուցվել են 26.09.2019 թվականի, 08.11.2019 թվականի և 16.12.2019 թվականի դատական նիստերի վերաբերյալ, սակայն չեն ներկայացել:
Խնդրել է վերաքննիչ բողոքը մերժել:

3.Վերաքննիչ բողոքի համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը:
Վերաքննիչ բողոքը քննվում է դատարանի կողմից հաստատած փաստի հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոքում վիճարկվում է այդ փաստը և Վերաքննիչ դատարանը հանգում է եզրահանգման, որ տվյալ փաստը հաստատելիս դատարանը սխալ է թույլ տվել: Նման դեպքերում Վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի հաստատած փաստը, եթե դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:
1. Ռաֆիկ Վիրաբյանը 12.08.2019 թվականին, 02.10.2019 թվականին և 26.11.2019 թվականին համապատասխանաբար ստացել է Դատարանի 26.09.2019 թվականի և 08.11.2019 թվականի դատական նիստերի ծանուցագրերը: Ծանուցագրերը ուղարկվել են գործում նշված՝ Ռաֆիկ Վիրաբյանի հաշվառման՝ ՀՀ Երևան քաղաքի, Կոմիտաս փողոցի 3-րդ, 79 բնակարան հասցեով:
Գ.Թ. 22, 31, 40, 48, 55, 61 (3-րդ հատոր), Գ.Թ.82 (1-ին հատոր)
2. «Ռիվալ» ՍՊԸ 15.08.2019 թվականին, 04.10.2019 թվականին և 26.11.2019 թվականին համապատասխանաբար ստացել է Դատարանի 26.09.2019 թվականի և 08.11.2019 թվականի դատական նիստերի ծանուցագրերը: Ծանուցագրերը ուղարկվել են «Ռիվալ» ՍՊԸ-ի գտնվելու վայրի հասցեով՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Եղվարդի Երևանյան խճուղի 118:
Գ.Թ. 22, 28, 40, 48, 55, 61 (3-րդ հատոր), Գ.Թ 83 (1-ին հատոր)
3. Ռաֆիկ Վիրաբյանի և «Ռիվալ» ՍՊԸ ներկայացուցիչ Աշոտ Աբրահամյանը 09.08.2019 թվականին, 01.10.2019 թվականին և 22.11.2019 թվականին համապատասխանաբար ստացել է Դատարանի 26.09.2019 թվականի և 08.11.2019 թվականի դատական նիստերի ծանուցագրերը: Ծանուցագրերը ուղարկվել են Աշոտ Աբրահամյանի՝ հայցադիմումում նշված ծանուցման հասցեով՝ Երևան, Աբելյան 6/1:
Գ.Թ. 22, 29, 40, 48, 55, 61 (3-րդ հատոր), Գ.Թ 2 (1-ին հատոր)
4. Ռաֆիկ Վիրաբյանի և «Ռիվալ» ՍՊԸ ներկայացուցիչ Հայկ Եգանյանը 09.08.2019 թվականին, 01.10.2019 թվականին և 22.11.2019 թվականին համապատասխանաբար ստացել է Դատարանի 26.09.2019 թվականի և 08.11.2019 թվականի դատական նիստերի ծանուցագրերը: Ծանուցագրերը ուղարկվել են Հայկ Եգանյանի ծանուցման հասցեով՝ Երևան, Աբելյան 6/1:
Գ.Թ. 22, 29, 40, 48, 55, 61 (3-րդ հատոր), Գ.Թ 5 (2-րդ հատոր)
5. Ռաֆիկ Վիրաբյանի և «Ռիվալ» ՍՊԸ ներկայացուցիչներ Հայկ Եգանյանը և Աշոտ Աբրահամյանը պատշած ծանուցվել են 16.12.2019 թվականի դատական նիստի վայրի և ժամանակի մասին:
Գ.թ. 55-67
6. Հայցվորներ Ռաֆիկ Վիրաբյանը, «Ռիվալ» ՍՊԸ և նրանց ներկայացուցիչները չեն ներկայացել 26.09.2019 թվականի, 08.11.2019 թվականի և 16.12.2019 թվականի դատական նիստերին:
Գ.Թ.73-75 (3-րդ հատոր)
7. Հայցվորներ Ռաֆիկ Վիրաբյանը և «Ռիվալ» ՍՊԸ չեն ներկայացրել 26.09.2019, 08.11.2019 և 16.12.2019 թվականների դատական նիստերը հետաձգելու կամ գործն իրեն բացակայությամբ լուծելու մասին միջնորդություն:
8. Հայցվորների ներկայացուցիչներ Աշոտ Աբրահամյանը և Հայկ Եգանյանը չեն ներկայացրել 26.09.2019, 08.11.2019 և 16.12.2019 թվականների դատական նիստերը հետաձգելու կամ գործն իրեն բացակայությամբ լուծելու մասին միջնորդություն:

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննարկվող գործի շրջանակներում բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված մյուս հիմքի վերաբերյալ ներկայացվել է բողոք, հետևաբար հարկ է անդրադառնալ վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջն առ այն, որ Վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերողը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե՝ ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը
շարունակելու վերաբերյալ:
Նույն օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ առաջին ատյանի դատարանը հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին կայացնում է որոշում, որով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման և հայցի ապահովման միջոցների վերացման հարցերը։
Հայցն առանց քննության թողնելու հիմքերը հանդիսանում են այնպիսի հանգամանքներ, որոնց առկայության դեպքում Դատարանը զրկվում է քաղաքացիական գործն ըստ էության քննելու հնարավորությունից: Օրենսդիրը սահմանել է հայցն առանց քննության թողելու սպառիչ հիմքերը, մասնավորապես առաջին ատյանի դատարանը հայցը թողում է առանց քննության երբ, ծանուցված հայցվորը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ: Այսինքն, դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի ուժով հայցը որպիսի թողի առանց քննության պետք է առկա լինի հետևյալ վավերապայմանները.
1. ծանուցվաց հայցվորը կամ նրա ներկայացուցիչը չեն ներկայացել առնվազն երկու հաջորդական դատական նիստերին,
2. հայցվորը կամ նրա ներկայացուցիչը չեն ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն:
3. պատասխանողը չի ներկայացրել միջնորդություն գործի քննությունը
շարունակելու վերաբերյալ:
Քննարկվող դեպքում Դատարանը հայցը թողել է առանց քննության այն հիմնավորումներով, որ հայցվորը չի ներկայացել քաղաքացիական գործով 26.09.2019 թվականի, 08.11.2019 թվականի և 16.12.2019 թվականի հաջորդական դատական նիստերին, չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն:
Բողոք բերողը արձանագրել է, որ հայցվորներ Ռաֆիկ Վիրաբյանը և «Ռիվալ» ՍՊԸ չեն ծանուցվել վերոնշյալ դատական նիստերին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի /այսուհետ նաև՝ Օրենսգիրք/ 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ «հավասարության» սկզբունքը՝ կողմերի միջև «արդար հավասարակշռության» իմաստով պահանջում է, որ յուրաքանչյուր կողմ ունենա ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի նվազ բարենպաստ վիճակում:
Օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի` Դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:
Օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե սույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատական ծանուցագիրը՝
1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.
2) հանձնվում է առձեռն.
3) ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով՝ սույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով:
Օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):
Օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Վերաքննիչ դատարանը վերոգրյալ իրավանորմերը ենթարկելով լեզվաբանական, տրամաբանական և համակարգային վերլուծության արձանագրում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները պատշաճ ծանուցված են համարվում այն դեպքում, երբ դատարանում հավաստի տեղեկություն է ստացվում դատական ծանուցագիրը հասցեատիրոջը հանձնվելու մասին: Գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի, դատավարական այլ գործողությունների իրականացման մասին պատշաճ ծանուցումը կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանն է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ «հավասարության» սկզբունքը` կողմերի միջև «արդար հավասարակշռության» իմաստով պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմ ունենա ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի նվազ բարենպաստ վիճակում: Մրցակցային դատաքննության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն: Քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունն այն է, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պաշտպանվող մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկացնելը դատարանի պարտականությունն է, որի չպահպանելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով հանդիսանում է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք:
Ըստ այդմ` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: Անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը:
Վերաքննիչ դատարանը ուսումնասիրելով գործի նյութերը արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող թիվ՝ 1-4-րդ փաստերից հետևում է, հայցվորները և նրանց ներկայացուցիչը օրենքով սահմանված կարգով պատշաճ ծանուցվել են նշանակած դատական նիստերի ժամանակի և վայրի մասին: Պատշաճ ծանուցված հայցվորները և նրարնց ներկայացուցիչները չեն ներկայացել 26.09.2019 թվականի, 08.11.2019 թվականի և 16.12.2019 թվականի հաջորդական դատական նիստերին, չեն միջնորդել դատական նիստն իրենց բացակայությամբ անցկացնելու, հետաձգելու կամ իրանց բացակայությամբ գործը լուծելու մասին: Իսկ պատասխանող կողմը չի ներկայացրել միջնորդություն գործի քննությունը շարունակելու վերաբերյալ: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման պայմաններում առկա է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված հայցը առանց քննության թողելու բոլոր վավերապայմանները:
Արդյունքում` Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ պատշաճ ծանուցված չլինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկները անհիմն են, չեն ազդել և չէին կարող ազդել գործի ելքի վրա, ուստի սույն գործի փաստերի համաձայն կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով Վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` որոշումը թողնելով օրինական ուժի մեջ (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն գլխի կանոններին համապատասխան: Այսինքն` վերը նշված հոդվածի կանոններին համապատասխան:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպըություններ և ֆիզիկական անձինք գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով (…):
Նկատի ունենալով, որ Ռաֆիկ Վիրաբյանի և «Ռիվալ» ՍՊԸ վերաքննիչ բողոքը մերժվում է, բողոքաբերները «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի համաձայն ազատված է պետական տուրքի վճարումից, իսկ դատական այլ ծախսերի գանձնման վերաբերյալ պահանջ և ապացույցներ չի ներկայացվել, հետևաբար դատական ակտի եզրափակիչ մասում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի կարգով դատական ծախսերը բաշխելու մասին եզրահանգումներ չեն արվի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտեր են գործի վարույթը կարճելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, արբիտրաժի վճռի, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու, օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման, օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու, կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 387-րդ մասի 1-ին մասի համաձայն՝ այլ եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից 15 օր հետո:
Նույն օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետի ավարտը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ, 381-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ռաֆիկ Վիրաբյանի և «Ռիվալ» ՍՊԸ վերաքննիչ բողոքը մերժել:
2. ԿԴ3/0173/02/19 քաղաքացիական գործով Դատարանի 19.12.2019 թվականի հայցն առանց քննության թողելու մասին որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո և կարող է բողոքարկվել ՀՀ Վճռաբեկ դատարան մինչև սույն ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետի ավարտը:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԱՄՐԱՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԴԱՏԱՎՈՐ
ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԴԱՏԱՎՈՐ
ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 14-04-2020
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): 0
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ԱՄՆ դոլլար):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (Եվրո):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ՌԴ ռուբլի):
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 18-05-2020
Գործի արխիվացում    
Ամսաթիվ: 18-05-2020
Էջերի քանակ: 1-115, 2-191, 3-81, 4-66
Գործին կից նյութերը:հավելված՝1-118, 2-136
Գործն ուղարկվել է: 29-06-2020
Ուր: Կոտայքի մարզ
Գրության համարը:
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       11 Հունվար 2021

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան