Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԿԴ/0016/04/15

Վիճակագրական տողի համար:

Դիմումատու

ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ ՍՊԸ

Պարտապան

ԼՈՒՍԱԿԵՐՏ ՍՊԸ

Դատավոր

Կոտայքի մարզ:

Տիգրան Ռոբերտի Փոլադյան

Վճռաբեկ:

Մամիկոն Լիբկնեխտի Դրմեյան

  • Նիստեր
  • Ակտեր
  • Կոտայքի մարզ
  • Վճռաբեկ

Գործ թիվ ԿԴ 0016/04/15

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
19 հունիսի 2015թ. ք. Հրազդան

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸª
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՎՈՐ Տ. ՓՈԼԱԴՅԱՆԻ
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՊԱՐՏԱՏԻՐՈՋ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ
ՊԱՐՏԱՊԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ Վ. ԱՍԱՏՐՅԱՆԻ,
Մ. ԵՓՐԵՄՅԱՆԻ

դռնբաց դատական նիստում քննելով ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ փակ բաժնետիրական ընկերության /ՀՎՀՀ` 03004704, պետական գրանցման վկայական` 0210, ՀՎՀՀ 02540791/ դիմումըª ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը /պարտապանի հասցեն` ՀՀ, Կոտայքի մարզ գյուղ Նոր Գեղի, Երևանյան փողոց 221/3, ՀՎՀՀ 00120112, պետական գրանցման վկայական` 03Ա897312, գրանցման համար` 80.110.747312, տնօրեն Մանասե Եփրեմյան/ սնանկ ճանաչելու մասին`

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը

ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ փակ բաժնետիրական ընկերությունը, դիմելով դատարան, խնդրել է պատասխանող ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ճանաչել սնանկ:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /այսուհետ նաևª Դատարան/ 15 ապրիլի 2015 թվականի որոշմամբ դիմումը ընդունվել է վարույթ և սնանկության գործով ժամականավոր կառավարիչ է նշանակվել Լևոն Համբարձումի Պետրոսյանը:
Պարտապան ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատշաճ կարգով ուղարկվել է դիմումը վարույթ ընդունելու և սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին դատարանի որոշումը, միաժամանակ առաջարկվել է 15 օրվա ընթացքում գրավոր վիճարկել իր սնանկությունը:
Պարտապան ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 30.04.2015 թվականին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել առարկություն ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու մասին դիմումի վերաբերյալ, որպիսի պատճառաբանությամբ նշանակվել է դատական նիստ:
Դիմումի հիմքերը, դիմողի փաստարկները և պահանջը.

Դիմումատուն դատարան ներկայացված դիմումով հայտնել է հետևյալը.
ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ փակ բաժնետիրական ընկերության /այսուհետ նաև Բանկ/ և ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 27.05.2010թ. կնքված թիվ GV04377 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրով վարկերի, վարկային գծերի, օվերդրաֆտների և երաշխիքների տրամադրման առավելագույն սահմանաչափը սահմանվել է 820 000 000 (ութ հարյուր քսան միլիոն) ՀՀ դրամի (կամ դրան համարժեք այլ արժույթի) չափով:
Բանկի և ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ ՍՊԸ-ի միջև 20.07.2010թ. կնքված 27.05.2010թ. թիվ GV04377 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագրով պայմանագրի 2-րդ կետը շարադրվել է այլ խմբագրությամբ:
Բանկի և ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ ՍՊԸ-ի միջև 13.08.2013թ. կնքված 27.05.2010թ. թիվ GV04377 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագրով պայմանագրի 39-րդ կետը շարադրվել է այլ խմբագրությամբ:
Համաձայն վերոնշյալ պայմանագրի V բաժնիª պայմանագրով և/կամ համաձայնագրերով ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների /ստացված վարկը սահմանված ժամկետներում ամբողջությամբ և ժամանակին վերադարձնելու, այն օգտագործելու դիմաց տոկոսագումարներ և վարկային պայմանագրով Բանկին վճարման ենթակա այլ գումարներ վճարելու/ պատշաճ կատարման համար որպես ապահովման միջոց 13.08.2013 թվականին կնքված թիվ GV04377/12 երաշխավորության պայմանագրով ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվել է իրեն պատկանող ամբողջ գույքով, հիմնական և շրջանառու (դրամական) միջոցներով ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈԻՄԲ՚ ՓԲԸ-ի առջև համապարտ պատասխանատվություն կրել 27.05.2010թ. թիվ GV04377 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրով ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈԻԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ ՍՊԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման համար:
Համաձայն 01.06.2010թ. կնքված թիվ GV04377/1 վարկի տրամադրման համաձայնագրի՝ 1814 օր ժամկետով, մինչև 20.05.2015թ.-ը մարման վերջնաժամկետով, տարեկան 13.5% տոկոսադրույքով, վարկի մարումն ըստ համաձայնագրի անբաժանելի մասը կազմող վարկի մարման ժամանակացույց-պարտավորագրով սահմանված չափերի, հաճախականության և ժամկետների ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈԻԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ ՍՊԸ-ն Բանկից ստացել է 2 000 000 (երկու միլիոն) ԱՄՆ դոլար վարկ:
Բանկի և ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈԻԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ ՍՊԸ-ի միջև 13.08.2013թ. կևքված 01.06.2010թ. թիվ GV04377/1 վարկի տրամադրման համաձայնագրի անբաժան մասը կազմող վարկի մարման ժամանակացույց-պարտավորագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագրով վարկի տրամադրման համաձայնագրի անբաժան մասը կազմող վարկի մարման ժւսմանակացույց-պարտավորագիրը շարադրվել է այլ խմբագրությամբ:
Համաձայն 30.07.2010թ. կնքված թիվ GV04377/11 վարկի տրամադրման համաձայնագրի՝ 1755 օր ժամկետով, միևչև 20.05.2015թ. մարման վերջնաժամկետով, տարեկան 13% տոկոսադրույքով, վարկի մարումն ըստ համաձայնագրի անբաժանելի մասը կազմող վարկի մարման ժամանակացույց-պարտավորագրով սահմանված չափերի, հաճախականությաև և ժամկետների ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈԻԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ ՍՊԸ-ն Բանկից ստացել է 1.000.000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար վարկ:
Բանկի և ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈԻԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ ՍՊԸ-ի միջև 13.08.2013թ. կնքված 30.07.2010թ. թիվ GV04377/11 վարկի տրամադրման համաձայնագրի անբաժան մասը կազմող վարկի մարման ժամանակացույց-պարտավորագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագրով վարկի տրամադրմաև համաձայնագրի անբաժան մասը կազմող վարկի մարման ժամանակացույց-պարտավորագիրը շարադրվել է այլ խմբագրությամբ:
ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈԻՄԲ՚ փակ բաժնետիրական ընկերության և ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՈՉՆԱԲՈԻԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ ՍՊԸ-ի միջև 07.09.2010թ. կնքված թիվ V04411 վարկային պայմանագրի համաձայն՝ ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈԻԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ ՍՊԸ-ն 1826 օր ժամկետով, միևչև 2015թ. սեպտեմբերի 7-ը մարման վերջնաժամկետով, տարեկան 14% տոկոս տոկոսադրույքի չափով, վարկի մարումն ըստ վարկային պայմանագրի անբաժան մասը կազմող վարկի մարման ժամանակացույց-պարտավորագրով սահմանված կարգի, չափերի, հաճախականության և ժամկետների, Բանկից ստացել է՝ 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ԱՄՆ դոլարի չափով վարկ:
Բանկի և ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈԻԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ ՍՊԸ-ի միջև 13.08.2013թ. կնքված 07.09.2010թ. թիվ V04411 վարկային պայմանագրում և դրա անբաժան մասը կազմող վարկի մարման ժամանակացույց-պարտավորագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագրով վարկային պայմանագրի 5.1 կետը շարադրվել է այլ խմբագրությամբ, իսկ վարկի մարման ժամանակացույց-պարտավորագիրը փոփոխվել է:
Որպես վերոնշյալ պայմանագրով ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈԻԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ ՍՊԸ-ի կողմից ստանձնած պարավորությունների կատարման ապահովման միջոց՝ 13.08.2013թ. կնքված թիվ V04411/4 երաշխավորության պայմանագրով ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ ՍՊ ընկերությունը պարտավորվել է իրեն պատկանող ամբողջ գույքով, հիմնական և շրջանառու (դրամական) միջոցներով ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈԻՄԲ՚ ՓԲԸ-ի առջև համապարտ պատասխանատվություն կրել 07.09.2010թ. կնքված թիվ V04411 վարկային պայմանագրով ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈԻԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ ՍՊԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման համար:
Սակայն վերոնշյալ վարկային պայմանագրերով սահմանված վարկերն ստանալուց հետո ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ ՍՊԸ-ն պատշաճորեն չի կատարել վարկային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները՝ մասնավորապես չի մարել վարկային պայմանագրերով սահմանված վարկի և դրա դիմաց հաշվարկված տոկոսագումարների վճարումներն ու նրա վրա հաշվարկված տույժերր:
Ընդ որում վերոնշյալ վարկային պայմանագրերով ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ ՍՊԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման միջոցներից է հանդիսանում 13.08.2013 թվականին կնքված թիվ GV04377/12 երաշխավորության պայմանագրով և 13.08.2013թ. կերված թիվ V04411/4 երաշխավորության պայմանագրով ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ ՍՊԸ-ի կողմից տրված երաշխավորությունը:
Բանկը բազմիցս նախազգուշացրել է համապարտ պարտապաններ ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈԻԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ ՍՊԸ-ին և ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ ՍՊԸ-ին վերոնշյալ վարկային պայմանագրերով և 13.08.2013թ. կնքված թիվ GV04377/12 երաշխավորության պայմանագրով, 13.08.2013թ. կնքված թիվ V04411/4 երաշխավորության պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին. 11.09.2014թ. ուղարկել է թիվ ՎՆ15/2304 բռնագանձման ծանուցումով պահանջագիրը, սակայն համապարտ պարտապաններ ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՈՉՆԱԲՈԻԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ ՍՊԸ-ն և ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ ՍՊԸ-ն չեն կատարել վերոնշյալ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:
02.04.2015 թվականի դրությամբ համապարտ պարտապան ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ ՍՊ ընկերության պարտքը ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈԻՄԲ՚ ՓԲԸ-ի հանդեպ կազմում է.
01.06.2010թ. կնքված թիվ GV04377/1 վարկի տրամադրման համաձայնագրով՝ վարկի մնացորդ՝ 1 073 640.00 ԱՄՆ դոլար, հաշվարկված տոկոսագումար՝ 100 450.19 ԱՄՆ դոլար, վարկի տույժ` 71 766.80 ԱՄՆ դոլար, տոկոսի տույժ՝ 19 499.29 ԱՄՆ դոլար, ընդամենը՝պարտք 1 265 356.28 ԱՄՆ դոլար, պարտավորության կատարման ժամկետր խախտվել է 14.08.2014թ.-ից սկսած,
30.07.2010թ. կնքված թիվ GV04377/11 վարկի տրամադրման համաձայնագրով՝վարկի մնացորդ՝ 760 000.00 ԱՄՆ դոլար, հաշվարկված տոկոսագումար՝ 67 319.47 ԱՄՆ դոլար, վարկի տույժ՝ 53 352.33 ԱՄՆ դոլար, տոկոսի տույժ` 12 327.66 ԱՄՆ դոլար, ընդամենը՝ պարտք 892 999.46 ԱՄՆ դոլար, պարտավորության կատարման ժամկետը խախտվել է 20.08.2014թ.-ից սկսած,
07.09.2010թ. կնքված թիվ V04411 վարկային պայմանագրով՝վարկի մնացորդ՝ 520 833.41 ԱՄՆ դոլար, հաշվարկված տոկոսագումար՝ 45 613.03 ԱՄՆ դոլար, վարկի տույժ՝ 28 785.70 ԱՄՆ դոլար, տոկոսի տույժ՝ 7 888.74 ԱՄՆ դոլար, ընդամենը՝ պարտք 603 120.88 ԱՄՆ դոլար, պարտավորության կատարման ժամկետը խախտվել է՝ 07.08.2014թ.-ից սկսած:
01.06.2010թ. կնքված թիվ GV04377/1 վարկի տրամադրման համաձայնագրով, 30.07.2010թ. կնքված թիվ GV04377/11 վարկի տրամադրման համաձայնագրով, 07.09.2010թ. կնքված թիվ V04411 վարկային պայմանագրով համապարտ պարտապան ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ ՍՊԸ-ի ընդհանուր պարտքը ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ ՓԲԸ-ի հանդեպ 02.04.2015թ-ի դրությամբ կազմում է 2 761 476.62 (երկու միլիոն յոթ հարյուր վաթսունմեկ հազար չորս հարյուր յոթանասունվեց դոլար և վաթսուներկու ցենտ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Ընդ որում՝ գումարի վճարման պարտավորությունը խախտվել է դեռես 07.08.2014թ-ից և մինչև դատարան դիմելու օրն այն պատշաճ կատարված չէ, պահանջը հիմնված է գրավոր գործարքի (27.05.2010թ. կնքված թիվ GV04377 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրի, 01.06.2010թ. կնքված թիվ GV04377/1 վարկի տրամադրման համաձայնագրի, 30.07.2010թ. կնքված թիվ GV04377/11 վարկի տրամադրման համաձայնագրի, 07.09.2010թ. կնքված թիվ V04411 վարկային պայմանագրի, 13.08.2013թ. կնքված թիվ GV04377/12 երաշխավորության պայմանագրի, 13.08.2013թ. կերված թիվ V04411/4 երաշխավորության պայմանագրի) վրա, և թույլ է տրված օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա ժամկետից ավելի ժամկետով կետանց:
Վերոգրյալի հիման վրա դիմումատուն, հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածներին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածին, 421-րդ հոդվածի 1-ին մասին, 361-րդ հոդվածի 1-ին մասին, 362-րդ հոդվածին, 375-րդ հոդվածի 1-ին մասին, 377-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերին, ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 3-րդ, 10-րդ հոդվածներին, խնդրել է ՙԼՈՒՍԱԿԵՐՏ 1՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ճանաչել սնանկ:
2015 թվականի հունիսի 05-ին նշանակված դատական նիստին ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Ս. Մարտիրոսյանը պնդեց ներկայացված դիմումն ամբողջությամբ, խնդրեց ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ճանաչել սնանկ /տես` դատական նիստի արձանագրություն/:

Պարտապանի իրավական դիրքորոշումը

Պարտապան ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պատշաճ կարգով ստացել է դիմումի պատճենը և դատարանի` ՙԴիմումը վարույթ ընդունելու և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին՚ որոշումը և 30.04.2015 թվականին ներկայացրել է առարկություն, համաձայն որի բացակայում են ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված սնանկության հատկանիշներըª ընկերությանը սնանկ ճանաչելու համար, մասնավորապեսª բացակայում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանցի փաստը:
Վերոնշյալ հիմքերի առկայության պարագայում ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վճարային պարտավորությունը վիճելի է, որպիսի պայմաններում բացակայում են ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված հատկանիշները, ուստի խնդրել է ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ փակ բաժնետիրական ընկերության դիմումըª ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու մասին, մերժել:
2015 թվականի հունիսի 05-ին նշանակված դատական նիստին պարտապան ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Վ. Ասատրյանը ներկայացրեց առարկության լրացում, ըստ որի դիմումն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով՝ սեփական նախաձեռնությամբ /կամավոր սնանկության դիմում/ կամ պարտատիրոջ պահանջով /հարկադրված սնանկության դիմում/, եթե պարտապանն անվճարունակ է:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտապանը՝ դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել՝ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա՝ եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է /փաստացի անվճարունակություն/: Վճարային պարտավորությունը անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե նա առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն ՙբ՚ պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի /ներառյալ պահանջի հաշվանցը/:
Վերը նշվածից բխում է, որ սնանկությունը մի վիճակ է, երբ պարտապանն ընդհանուր առմամբ անկարող է վճարելու իր պարտքերը՝ պարտավորությունները կատարելու համար նախատեսված ժամկետներում, կամ երբ պարտապանի պարտավորությունների ընդհանուր գումարը գերազանցում է նրա ակտիվների արժեքը, այսինքն սնանկությունը վճարելու կարողության բացակայություն է:
Սնանկության փաստի առկայությունը պայմանավորված է սնանկության հատկանիշների առկայությամբ, մասնավորապես հարկադրված սնանկության դիմումի պարագայում օրենսդիրը սահմանում է պարտադիր չափորոշիչներ:
Հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելն այն երեք պայմաններն են, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին բավարար՝ անձին սնանկ ճանաչելու համար:
Վճարային պարտավորության անվիճելիությունն առկա է այն դեպքում, երբ պարտապանը չի առարկում սնանկ ճանաչելու պահանջի դեմ կամ երբ պարտապանն առարկում է իրեն սնանկ ճանայելու պահանջի դեմ, և այդ առարակությունները վերաբերում է վճարային պարտավորությանը, ինչը վիճելի չէ:
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները /այդ թվում՝ օրենքի մեկնաբանությունները/ պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ:
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/0074/04/09 գործի շրջանակներում քննարկման առարկա է դարձրել հետևյալ իրավական հարցադրումը, թե արդյոք սնանկ ճանաչելու հիմքում դրված գործարքների վիճարկումը կարող է համարվել տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքի առկայություն:
Վերը նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը տվյալ խնդրի մասով նշել է. ՙՎճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունը վկայում է, որ վճարային պարտավորությունները, որոնց կետանց է թույլ տվել պարտապանը, հիմք են դատարանի վճռով պարտապանին սնանկ ճանաչելու համար, եթե դրանք անվիճելի են, իսկ նշված դրույթը չի բացառում վճարային պարտավորությունների հիմքում դրված գործարքների վերաբերյալ վեճի քննությունն այլ վարույթի շրջանակներում:
Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև այն հանգամանքը, որ նույն օրենքի 3-րդ հոդկածի 2-րդ մասից հետևում է, որ սնանկ ճանաչելու հիմք է ոչ թե վճարային պարտավորության, այլ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը: ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի ՙբ՚ կետի հիմքով վճարային պարտավորությունների անվիճելի լինելը կասկածի տակ առնելու համար բավարար է ոչ միայն պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերի առկայությունը, այլ նյութաիրավական վեճի առկայությունը, որն ինքնին պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք է:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՙպահանջի դեմ առարկելու առարկելու բավարար հիմքեր՚ ձևակերպումը ներառում է նաև պարտավորության հիմքերի հետ կապված նյութաիրավական վեճի առկայությունը:
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանն իրավացիորեն մերժել է ՙԼեռնամետալուրգիայի ինստիտուտ՚ ՓԲԸ-ի դիմումը, քանի որ նշված դիմումի հիմքում ընկած հանգամանքների շուրջ ծագել է նյութաիրավական վեճ, որը քննարկվում Է մեկ այլ գործի վարույթում, իսկ պատասխանողի կողմից հայցադիմում ներկայացնելը (հանձնման-ընդունման գործարքները, ինչպես նաև դրանց հիմքով կազմված թիվ 376 և թիվ 420 հաշիվ-ապրանքագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին), ինչպես նաև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշման առկայությունը գնահատվում է որպես ապացույց այն մասին, որ պատասխանողը բավարար հիմքեր ունի սնանկ ճանաչելու պահանջի դեմ առարկելու համար:՚:
Տվյալ դեպքում ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ ՍՊ ընկերությունը վիճարկում է սնանկության դիմումի հիմքերը, մասնավորապես Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, թիվ ԵԿԴ/2486/02/15 քաղաքացիական գործի շրջանակներում վիճարկվում են 13.08.2013թ. թիվ GV04377/12 և V04411/5 երաշխավորության պայմանագրերը:
Այսինքն կողմերի միջև առկա է նյութաիրավական վեճ վճարային պարտավորություն առաջացնող, վերը նշված պայմանագրերի և համաձայնագրերի մասով, ուստի, կողմի՝ ենթադրյալ վճարակային պարտավորությունը վիճելի է:
Վերը նշված հիմքերի առկայության պարագայում ակնհայտ է, որ ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ ՍՊ ընկերության վճարային պարտավորությունը վիճելի է, որպիսի պայմաններում բացակայում են վերջինսի մասով ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախտեսված հատկանիշները:
Բացի այդ ՙԼուսակերտի Տոհմային Թռչանբուծական ֆաբրիկա՚ ՍՊ ընկերությունն էլ իր հերթին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, թիվ ԵԿԴ/2482/02/15 քաղաքացիական գործի շրջանակներում վիճարկվում է 27.05.2010թ. կնքված թիվ GV04377 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագիրը, թիվ GV04377/1 և GV04377/11 համաձայնագրերը, ինչպես նաև 07.09.2010թ. թիվ V04411 վարկային պայմանգիրն ամբողջությամբ:
Այսինքն նշված գործով ներկայացված հայցապահանջը բավարարվելու պարագայում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով երաշխավարությունը դադարում է, ուստի՝ ենթադրյալ պարտավորություններն այս մասով ևս միանգամայն վիճելի են:
Անգամ եթե մի պահ ընդունվի, որ Բանկի սույն գործով ներկայացված հիմքերը այլ քաղաքացիական գործի շրջանակներում չեն վիաճարկվում, ապա միևնույնն է ենթադրյալ պարտավորությունը ևս վիճելի է դիտվում հետևյալ պատճառաբանությամբ.
Բանկը սնանկության դիմում ներկայացնելով՝ որպես պարտապան դիտել է ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ ՍՊԸ-ին: Ըստ ներկայացված դիմումի թիվ GV04377/12 և V04411/4 երաշխավորության պայմանագրերով հանդես է գալիս որպես երաշխավոր , այսինքն՝ ըստ դիմումատուի՝ առկա են եղել ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված պայմանները՝ ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու համար, այնինչ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապաններից մեկի կողմից համապարտ պարտականությունը լիրվ կատարելը մանացած պարտապաններին ազատում է պարտատիրոջ հանդեպ պարտականությունը կատարելուց:
Տվյալ պարագայում, փաստորեն, Բանկը ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ ՍՊԸ-ին ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊ ընկերության հետ միասին դիտել է որպես պարտապան և հաշվի առնելով, որ ներկայացված և վիճարկվող երաշխավորության պայմանագրով նախատեսված է համապարտ պատասխանատվություն՝ ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջ է ներկայացրել:
Մինչդեռ հարկ է նշել, որ Բանկի կողմից դիմումին կից ներկայացված առկա են նաև ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊ ընկերության դեմ՝ նույն վարկային պարտավորության հիման վրա հարուցված սնանկության այլ վարույթներ, ըստ որոնց Բանկը դիմել է հիմնական պարտապանին և մյուս երաշխավորներին ևս սնանկ ճանաչելու պահանջով:
Այսինքն՝ ըստ ներկայացված նյութերի միևնույն վարկային պայմանագրի հիման վրա սնանկության վարույթ է հարուցվել և հիմնական պարտապանի՝ վարկառուի և վերջինիս թվով 7 երաշխավորների դեմ: Հարկ է նշել, որ ներկայացված և վիճարկվող ապացույցների համաձայն ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊ ընկերության վարկային պարտավորությունը ապահովված է ոչ միայն երաշխավորության, այլ նաև գրավի պայմանագրերով: Հետևաբար՝ սնանկության վարույթում Բանկի պահանջը համարվում է ապահովված, իսկ ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն՝ 1. ապահովված են համարվում գրավով (այդ թվում` երրորդ անձին պատկանող գույքի գրավով), երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված պահանջներ ունեցող անձինք` այդ պահանջների մասով:
Տվյալ դեպքում Բանկի պահանջը ՙԼուսակերտի Տոհմային Թռչնաբուծական Ֆաբրիկա՚ ՍՊ ընկերության սնանկության վարույթում համարվելու է ապահովված, քանի որ ըստ Բանկի՛ դատարան ներկայացրած դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերիª վարկառու ընկերության պարտավորությունների կատարման համար կնքվել են ինչպես երաշխավորության, այնպճես էլ գրավի պայմանագրեր /դրանք նույնպես վիճարկվում են/:
Վերը նշված հոդվածի երկրորդ մասով սահմանված է, որ մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված պարտատերը չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում, և նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար գրավադրված գույքի իրացման (այդ թվում՝ գործող օրենսդրությամբ սահմանված՝ առանց դատարան դիմելու) հաշվին:
Այդ դեպքում պարտատերը, անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չի կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքերի նկատմամբ:
Երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտատիրոջ պահանջները, այդ թվումª ապահովված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պայմանագրով սահմանված տուժանքները, տուգանքները և վճարման ենթակա տոկոսները կարող են բավարարվել երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցների հաշվին: Երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցները բավարար չլինելու կամ երաշխիք կամ երաշխավորություն տված անձին պահանջ չներկայացնելու դեպքում պարտատերը նույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում և իր պահանջների բավարարումը ստանում է նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով:
Վերոգրյալ նորմերի վերլուծությունից, ըստ էության, պարզ է դառնում, որ նախ օրենսդիրը ապահովված պարտատիրոջ պահանջի բավարարման համար նախապատվություն է տալիս գրավի առարկայի իրացմանը, եթե պարտավորությունն ապահովված է գրավով: Իսկ երաշխավորների առկայության դեպքում ոչ թե դիմում է ներկայացվում երաշխավորին սնանկ ճանաչելու մասին, այլ պարտատիրոջ պահանջը ընդգրկվում է հիմնական պարտապանի սնանկության գործով պարտատերերի ցանկում և բավարավումª օրենքով սահմանված կարգով:
Վերոշարադրյալից պարզ է դառնում, որ տվյալ պարագայում բացառված չէ, որ այլ սնանկության վարույթներում Բանկը, որպես ապահովված պարտատեր, իր պահանջի ամբողջական բավարարումը ստանա, որպիսի պայմաններում վիճելի և առարկայազուրկ կդառնա երաշխավորի պարտավորությունը:
Այսինքն, ստացվում է, որ հիմնական պարտապանին վարկառուին և երաշխավորներին սնանկ ճանաչելով, Բանկը իր պահանջը, կախված դրանցից յուրաքանչյուրի սնանկ ճանաչվելու պահից, ներկայացնելու է դատարան, և յուրաքանչյուրի մասով ստանալու է համապատասխան բավարարում իր պահանջի չափով, այնինչ ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 3, 43 և 46-րդ հոդվածների տարամաբանությունը խոսում է հակառակի մասին:
Փաստորեն, ստեղծված իրավիճակից հետևում է, որ Բանկը ստանալու է ենթադրյալ պահանջի բավարարում ոչ թե իր կողմից ներկայացված պարտքի հաշվարկի չափով, այլ ստանալու է բավարարում պարտքի հաշվարկի չափով յուրաքանչյուր գործով, այսինքն 8 անգամ շատ, ինչը թե անտրամաբանական է և թե հակասում է ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի վերը նշված իրավադրույնթերի պահանջներին:
Բացի այդ, համաձայն ՙՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին՚ ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի ա) կետի. ՙԸնկերության մասնակիցներն իրավունք ունեն՝ ա) սույն օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել ընկերության կառավարմանը:՚ :
Նույն օրենքի 48-րդ հոդվածի համաձայն խոշոր է հանդիսանում այն գործարքը կամ մի քանի փոխկապակցված գործարքները, որոնք կապված են ընկերության կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ, որի արժեքը կազմում է նման գործարքներ կատարելու մասին որոշման ընդունման օրվա դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքի 25 տոկոսից ավելին, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված չէ խոշոր գործարքի այլ չափ: Խոշոր գործարք կատարելու մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից: Սույն հոդվածի պահանջների խախտմամբ կատարված խոշոր գործարքը կարող է ճանաչվել անվավերª դատարանի վճռով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 315-րդ հոդվածի համաձայն եթե անձի՝ գործարք կնքելու լիազորությունները սահմանափակված են պայմանագրով կամ իրավաբանական անձի մարմնի լիազորություններըª նրա կանոնադրությամբ, համեմատած այն լիազորությունների հետ, որոնք սահմանված են լիազորագրում, օրենքում կամ ակնհայտ են այն իրադրությունից, որում կնքվել է գործարքը, և դա կնքելիս նման անձը կամ մարմինը դուրս է եկել այդ սահմանափակումների շրջանակներից, դատարանը կարող է գործարքն անվավեր ճանաչել այն անձի հայցով, ի շահ որի սահմանված են սահմանափանումները...:
Տվյալ պարագայում, Բանկի ներկայացրած նյութերից պարզ է դառնում, որ դիմումի հիմքում ընկած գործարնքերը վերը նշված իրավանորմերի իմաստով դիտվում են խոշոր, այնինչ ոչ միայն դրանց մասով չկա համապատասխան ընկերության ընդհանուր ժողովի որոշումը, այլև՝ բացակայում է կողմի կամահայտնությունն ընդհանրապես:
Ելնելով վերոգրյալիցª ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ ՍՊ ընկերությունը խնդրել է ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ փակ բաժնետիրական ընկերության դիմումըª ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու մասին, մերժել:
Պարտապանի ներկայացուցիչ Վ. Ասատրյանը, պարտապանի տնօրեն Մ. Եփրեմյանը պնդեցին ներկայացված առարակությունը և խնդրեցին մերժել ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ փակ բաժնետիրական ընկերության դիմումըª ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու մասին /տեսª դատական նիստի արձանագրությունը/:

Դիմումի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

1. ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ փակ բաժնետիրական ընկերության և ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 27.05.2010թ. կնքվել է թիվ GV04377 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագիր, որով վարկերի, վարկային գծերի, օվերդրաֆտների ե երաշխիքների տրամադրման առավելագույն սահմանաչափ է սահմանվել 820 000 000 (ութ հարյուր քսան միլիոն) ՀՀ դրամ (կամ դրան համարժեք այլ արժույթի):
2. ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ փակ բաժնետիրական ընկերության, ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 01.06.2010թ. կնքվել է թիվ GV04377/1 վարկի տրամադրման համաձայնագիր, որով 1814 օր ժամկետով, մինչև 20.05.2015թ.-ը մարման վերջնաժամկետով, տարեկան 13.5% տոկոսադրույքով, վարկի մարումն ըստ համաձայնագրի անբաժանելի մասը կազմող վարկի մարման ժամանակացույց-պարտավորագրով սահմանված չափերի, հաճախականության և ժամկետների ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ ՍՊԸ-ն Բանկից ստացել է 2 000 000 (երկու միլիոն) ԱՄՆ դոլար վարկ:
3. ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ փակ բաժնետիրական ընկերության, ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 30.07.2010թ. կնքվել է թիվ GV04377/11 վարկի տրամադրման համաձայնագիր, որով 1755 օր ժամկետով, մինչև 20.05.2015թ. մարման վերջնաժամկետով, տարեկան 13% տոկոսադրույքով, վարկի մարումն ըստ համաձայնագրի անբաժանելի մասը կազմող վարկի մարման ժամանակացույց-պարտավորագրով սահմանված չափերի, հաճախականության և ժամկետների ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՈՉՆԱԲՈԻԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ ՍՊԸ-ն Բանկից ստացել է 1 000 000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար վարկ:
4. ՙԱՌԷԿՄԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈԻՄԲ՚ փակ բաժնետիրական րնկերության և ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 07.09.2010թ. կնքվել է թիվ V04411 վարկային պայմանագիր, որով ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՈՉՆԱԲՈԻԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 1826 օր ժամկետով, մինչև 2015թ. սեպտեմբերի 7-ը մարման վերջնաժամկետով, տարեկան 14% տոկոս տոկոսադրույքի չափով, վարկի մարումն րստ վարկային պայմանագրի անբաժան մասը կազմող վարկի մարման ժամանակացույց-պարտավորագրով սահմանված կարգի, չափերի, հաճախականության և ժամկետների, Բանկից ստացել է՝ 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ԱՄՆ դոլարի չափով վարկ:
5. ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ փակ բաժնետիրական ընկերության, ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և ՙԼՈԻՍԱԿԵՐՏ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 13.08.2013թ. կնքվել է թիվ GV04377/12 երաշխավորության պայմանագիր, որով ՙԼՈԻՍԱԿԵՐՏ՚ ՍՊԸ-ն պարտավորվել է իրեն պատկանող ամբողջ գույքով, հիմնական և շրջանառու (դրամական) միջոցներով ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ ՓԲԸ-ի առջև համապարտ պատասխանատվություն կրել 27.05.2010թ. կնքված թիվ GV04377 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրով ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ ՍՊԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման համար:
6. ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈԻՄԲ՚ ՓԲ ընկերության և ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ ՍՊ ընկերության միջև 13.08.2013թ. կնքվել է թիվ V04411/4 երաշխավորության պայմանագիր, որով ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ ՍՊ ընկերությունը պարտավորվել է իրեն պատկանող ամբողջ գույքով, հիմնական և շրջանառու (դրամական) միջոցներով ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈԻՄԲ՚ ՓԲԸ-ի առջև համապարտ պատասխանատվություն կրել 07.09.2010թ. կնքված թիվ V04411 վարկային պայմանագրով ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈԻԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ ՍՊԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման համար:
7. ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ ՓԲԸ-ի գործառնական վարչության պետ Մ. Վանցյանի 02.04.2015 թվականի տեղեկանքների համաձայն` 01.06.2010թ. կնքված թիվ GV04377/1 վարկի տրամադրման համաձայնագրով, 30.07.2010թ. կնքված թիվ GV04377/11 վարկի տրամադրման համաձայնագրով, 07.09.2010թ. կնքված թիվ V04411 վարկային պայմանագրով համապարտ պարտապան ՙԼՈԻՍԱԿԵՐՏ՚ ՍՊԸ-ի ընդհանուր պարտքը ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ ՓԲԸ-ի հանդեպ 02.04.2015 թվականի դրությամբ կազմում է 2 761 476.62 (երկու միլիոն յոթ հարյուր վաթսունմեկ հազար չորս հարյուր յոթանասունվեց դոլար և վաթսուներկու ցենտ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
8. Պարտապան ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 30.04.2015 թվականին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել առարկություն ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված ՙԼՈԻՍԱԿԵՐՏ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու մասին դիմումի վերաբերյալ, որպիսի պատճառանաբնությամբ նշանակվել է դատական նիստ:
9. ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հայց է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ փակ բաժնետիրական ընկերության` երաշխավորության պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որը դատարանի 04.06.2015 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
10. ՙԼՈԻՍԱԿԵՐՏԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈԻԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հայց է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ փակ բաժնետիրական ընկերության` գլխավոր պայմանագիրը, համաձայնագրերը և վարկային պայմանագիրը անվավեր ճանաչելու պահանջի մասին, որը դատարանի 03.06.2015 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Կիրառելի իրավունքը, դատարանի իրավական վերլուծությունը, պատճառաբանությունները և եզրահանգումը.

Դատարանը, քննության առնելով դիմումը, լսելով կողմերին, և յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գալիս է հետևյալ եզրահանգման.
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի` ՙՊարտապանին սնանկ ճանաչելու հիմքերն ու անվճարունակության հատկանիշները՚ վերտառությամբ 3-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:
Սնանկությունն իրենից ներկայացնում է իրավիճակ, երբ պարտապանն ընդհանուր առմամբ անկարող է վճարելու իր պարտքերը՝ պարտավորությունները կատարելու համար նախատեսված ժամկետներում, կամ երբ պարտապանի պարտավորությունների ընդհանուր գումարը գերազանցում է նրա ակտիվների արժեքը: Այսինքն՝ տարբերակվում է սնանկություն երկու ձև՝ փաստացի և հաշվեկշռային: Սնանկությունն աներկբայորեն ենթադրում է վճարելու կարողության բացակայություն:
Դատարանը գտնում է, որ սնանկության ինստիտուտի նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, ինչպես նաեւ ապահովվել անվճարունակ կազմակերպությունների վերակառուցումը և ֆինանսական վերակազմակերպումը, վերականգնել նրա կենսունակությունը և միևնույն ժամանակ ապահովել պարտատերերի շահերի պաշտպանություն:
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի վերլուծությունը վկայում է այն մասին, որ դրանում առկա դրույթները խարսխվում են այն տրամաբանության վրա, համաձայն որի՝ սնանկության հիմքն անվճարունակությունն է: Այդ մասին է, մասնավորապես, վկայում Օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասում ամրագրված դրույթը, որը և՛ կամավոր uնանկության, և՛ հարկադրված uնանկության դեպքում որպես սնանկության հիմք ամրագրում է պարտապանի անվճարունակության փաստը:
Սնանկության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորումը յուրաքանչյուր պետության տնտեսության կայունության ապահովման երաշխիքներից է:
Սնանկության մասին օրենսդրության առանցքը կազմում է սնանկության վարույթն իրականացնելու չափորոշիչների սահմանումը: Այդ հիմքերի պահպանմամբ է հնարավոր դառնում սնանկության գործերով վարույթի իրականացումը, որն էլ հնարավորություն է ընձեռում սահմանել այն պարտապաններին, որոնց վրա կարող է տարածվել օրենսդրության պաշտպանական և ընթացակարգային կառուցակարգերի գործողությունը, ինչպես նաև այն կողմերին (պարտապան, պարտատեր կամ այլ կողմեր), որոնք կարող են սնանկության մասին գործի վարույթը հարուցել:
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել`
1. հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`
ա/ Վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորություն,
բ/ պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
գ/ պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
դ/ պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:
Սույն սնանկության գործով պարտապան ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ոչ միայն վիճարկում է ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ փակ բաժնետիրական ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունը, գտնելով, որ երաշխավորության պայմանագրերն պետք է անվավեր ճանաչել, այլև հայց է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ փակ բաժնետիրական ընկերության` երաշխավորության պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որը դատարանի 04.06.2015 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Քննարկվող համատեքստում Դատարանն անհրաժեշտ է համարում անդրադադառնալ սնանկության դիմում ներկայացնելու համար առիթ /հիմք/ հանդիսացած պարտավորությանª անվիճելի լինելու կամ այդպիսին չհանդիսանալու հարցին:
Վերոնշյալը կարևորվում է ինչպես պարտապանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, այնպես էլ հնարավոր սնանկության վարույթի առավելագույնս արդյու

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0016/04/15
դատարանի որոշում 2015թ.
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0016/04/15
Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան
Դատավորներ` Ս. Միքայելյան
Ն. Բարսեղյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔՆ ԱՌԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«02» դեկտեմբերի 2015թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻ

քննարկելով ըստ «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) դիմումի` «Լուսակերտ» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.10.2015 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.06.2015 թվականի վճռով դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.10.2015 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.06.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը՝ միջնորդելով հարգելի ճանաչել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը և վերականգնել այն, միաժամանակ պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.10.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
Վճռաբեկ դատարանը, քննարկելով բողոք բերած անձի միջնորդությունը` վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, ինչպես նաև վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, գտնում է, որ միջնորդությունը ենթակա է մերժման, իսկ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է, կամ այն մերժվել է, վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չուներ, բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով, վճռաբեկ բողոք ներկայացրած անձը մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման կայացումը դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին, բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2211-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով կամ նույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:
Տվյալ դեպքում բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանի 07.10.2015 թվականի որոշման դեմ սույն վճռաբեկ բողոքը փոստային ծառայությանն է հանձնել 13.11.2015 թվականին, այսինքն` օրենքով սահմանված վճռաբեկ բողոք բերելու ժամկետի ավարտից հետո և պատճառաբանելով, որ Վերաքննիչ դատարանի 07.10.2015 թվականի որոշումն ուշ է ստացել` միջնորդել է հարգելի ճանաչել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը և վերականգնել այն։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև գործում առկա «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 30844 առաքանու (հիմք` հատոր 2-րդ, գ.թ. 40) համաձայն հիմնավորվում է, որ Վերաքննիչ դատարանի 07.10.2015 թվականի որոշումը Բանկին ուղարկվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության պահանջի խախտմամբ, այդուհանդերձ նշված հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ Բանկի կողմից սույն վճռաբեկ բողոքը բերելու համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու և վերականգնելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտն ուշ առաքելու ժամկետը և դրա արդյունքում տվյալ ակտի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու ուշացման ժամկետն իրար համարժեք չեն, որպիսի պարագայում բացակայում է դատական ակտն ուշ առաքելու և վճռաբեկ բողոքը նման ժամկետով ուշ ներկայացնելու պատճառահետևանքային կապը։ Այսինքն՝ բողոք բերած անձի միջնորդությունը (միջնորդության մեջ ներկայացված պատճառաբանությամբ) հիմնավոր չէ և ենթակա է մերժման։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է, կամ այն մերժվել է:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ և 241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Մերժել վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միջնորդությունը:
2. Թիվ ԿԴ/0016/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.10.2015 թվականի «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի բերած վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ՝ Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

Դատական Գործ N: ԿԴ/0016/04/15
Դատական Գործ N: ԿԴ/0016/04/15
Կոտայքի մարզ
Նոր սնանկության գործ    
Դիմումը ստացվել է: 14-04-2015
Պետական տուրք: 500000
Սնանկության տեսակ: Հարկադրված
Դիմումատու
Անվանում:ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ ՍՊԸ   
Հասցե:ք.Երևան, Հյուսիսային պողոտա 6 թիվ 10   
Գրանցման համար:0210
ՀՎՀՀ:02540791
Տիպ:Առեվտրային /ԲԲԸ, ՓԲԸ, ՍՊԸ,Ա/Կ եվ այլն/
Պարտապան
Անվանում:ԼՈՒՍԱԿԵՐՏ ՍՊԸ   
Հասցե:Կոտայքի մարզ գյուղ Նոր Գեղի Երևանյան փողոց 221/3   
Գրանցման համար:03Ա897312
ՀՎՀՀ:00120112
Տիպ:Առեվտրային /ԲԲԸ, ՓԲԸ, ՍՊԸ,Ա/Կ եվ այլն/
Այլ:տնօրեն Մանասե Եփրեմյան
Այլ նշումներ:
Վիճակագրության տողի համարը:
Մակագրել    
Դատավոր
Դատարանի անվանում: Կոտայքի մարզ
Դատավորի անուն: Տիգրան Ռոբերտի Փոլադյան
Մակագրության ամսաթիվ: 14-04-2015
Հանձնվել է: 15-04-2015
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ    
Որոշման ամսաթիվը: 15-04-2015
Ժամանակավոր կառավարիչ
ԱնունԼևոն   
ԱզգանունՊետրոսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Լիցենզիա: 01Ա887960
Պարտատերերի մարմինների ծանուցում: 15-04-2015
Պարտապանի ծանուցում: 15-04-2015
Ներկայացվել է առարկություն    
Ներկայացված առարկության ամսաթիվը: 30-04-2015
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ    
Դատական նիստի ամսաթիվը: 11-05-2015
Ծանուցագիրը ուղարկվել է: 30-04-2015
Ժամ: 15:40
Նիստերի դահլիճի համար: 1
Նիստը:
Պատճառը:
Նշանակվել է դատական նիստ    
Դատական նիստի ամսաթիվը: 05-06-2015
Ծանուցագիրը ուղարկվել է: 11-05-2015
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համար: 1
Նիստը:
Պատճառը:
Դիմումը մերժվել է    
Ամսաթիվ: 19-06-2015
Դատական ակտի բովանդակություն:Գործ թիվ ԿԴ 0016/04/15

Վերոնշյալը կարևորվում է ինչպես պարտապանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, այնպես էլ հնարավոր սնանկության վարույթի առավելագույնս արդյունավետ քննության տեսանկյունից: Ուստի, Դատարանը գտնում է, որ, եթե առկա է վճարային պարտավորությունների վերաբերյալ վեճ, ապա պարտապանը պետք է հնարավորություն ունենա այդ վեճը լիարժեք դատական քննության առարկա դարձնել, որից հետո միայն կարող է հարց դրվել նրա անվիճելի վճարային պարտավորությունների կատարման մասին: Նման դիրքորոշում է հայտնել նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանըª նշելով, որ հակառակ դեպքում կոտնահարվի անձիª Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31 հոդվածով ամրագրված սեփականության իրավունքը /տեսª Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 25.02.2008թ. թիվ ՍԴՈ-735 որոշումը/:
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայնª որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատաանի դատական ակտի հիմնավորումները պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացաությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հայտնել է դիրքորոշում առ այն, որ ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի ՙբ՚ կետի հիմքով վճարային պարտավորությունների անվիճելի լինելը կասկածի տակ առնելու համար բավարար է ոչ միայն պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերի առկայությունը, այլ նյութաիրավական վեճի առկայությունը, որն ինքնին պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք է: Այնուհետև, Վճռաբեկ դատարանը գտել է, որ ՙպահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր՚ ձևակերպումը ներառում է նաև պարտավորության հիմքերի հետ կապված նյութաիրավական վեճի առկայությունը: /տես` ըստ դիմումի ՙԼեռնամետալուրգիայի ինստիտուտ՚ ՓԲ ընկերության` ՙՍիփան 1՚ ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու մասին ԵԿԴ 0074/04/09 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 01.04.2011թ. որոշումը/:
Տվյալ պարագայում, Դատարանն արձանագրում է, որ, չնայած պարտատիրոջ ներկայացրած դիմումի առկայությանը, սույն գործի շրջանակներում բացակայում են ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու` օրենքով նախատեսված հիմքերը, քանի որ պարտապան ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված պահանջը /դրա հիմքում ընկած ենթադրյալ վճարային պարտավորությունը/, սույն գործում առկա փաստական հանգամանքների համադրման ուժով, անվիճելի համարվել չի կարող: Ավելին, Դատարանը կարևորում է նաև պարտապանի ներկայացուցչի կողմից դատական նիստի ընթացքում հայտնած այն տեղեկությունը, որ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործի շրջանակներում ներկայացվել է երաշխավորության պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջ:
Վերոգրյալի ուժով Դատարանը գտնում է, որ սույն դիմումի քննության ընթացքում առկա չէ ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված սնանկության պարտադիր բաղադրիչը, այն էª օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների առկայությունը, հետևաբար, ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ փակ բաժնետիրական ընկերության դիմումը` ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու մասին, հիմնավոր չէ և ենթակա է մերժման:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՙՍնանկության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 5-րդ, 20-րդ հոդվածներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, Դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

1. ՙԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ՚ փակ բաժնետիրական ընկերության դիմումը` ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու մասին, մերժել:
2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Վերացնել ՙԼՈՒՍԱԿԵՐՏ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ ՙՍնանկության մասին՚ Հայաստանի Հնարապետության օրենքով կիրառված բոլոր տեսակի արգելադրումները և սահմանափակումները:
4. Սնանկության գործի ավարտից հետո կառավարչի, պարտապանի և պարտատերերի` ՙՍնանկության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավունքները և պարտականությունները համարել դադարեցված:
Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան օրինական ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցովª պարտապանի հաշվին:

ԴԱՏԱՎՈՐ Տ. ՓՈԼԱԴՅԱՆ
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 08-07-2015
Էջերի քանակը: 200
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործի արխիվացում    
Ամսաթիվ: 20-07-2015
Էջերի քանակը: 200
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է: 20-07-2015
Ուր: Քաղաքացիական վերաքննիչ
Գրության համարը: ԴԴ-23-Ե-1185/15
Այլ նշումներ:
Բողոքարկվել է    
Բողոքարկվել է: Ըստ էության լուծող դատական ակտը
Գործի ուղարկման ամսաթիվը: 20-07-2015
Այլ նշումներ:
Գործը ստացվել է (դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո,...)    
Ամսաթիվ: 04-02-2016
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 05-02-2016
Էջերի քանակը: 2 հատոր, 1-ին հատորը՝ 200 թերթ, 2-րդ հատորը՝ 123 թերթ
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործի արխիվացում    
Ամսաթիվ: 05-02-2016
Էջերի քանակը: 2 հատոր, 1-ին հատորը՝ 200 թերթ, 2-րդ հատորը՝ 123 թերթ
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է:
Ուր:
Գրության համարը:
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ԿԴ/0016/04/15
Քաղաքացիական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 03-07-2015
Բողոք բերող անձը
Անվանում:Առէկսիմբանկ գազպրոմբանկի խումբ ՓԲԸ   
Հասցե:ք Երևան   
Ում կողմից է բերվել բողոքը: Հայցվոր
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Կայացվել է որոշում:
Որոշման ամսաթիվը:
Որոշում:
Սահմանված ժամկետում կրկին ներկայացվել է բողոք:
Այլ նշումներ:
Պետական տուրք: 10000
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը: 02-07-2015
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը: 057819
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 22-07-2015
Վիճակագրական տողի համարը: 0
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): 200
Գործը ստացվել է: Կոտայքի մարզ
Այլ նշումներ:
Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ    
Գործն ըստ էության լուծող դատական ակտեր: Այլ
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 23-07-2015
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Հարություն Վոլոդյայի Ենոքյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Ստեփան Կարոյի Միքայելյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Նարինե Տարիելի Բարսեղյան
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ    
Երբ: 27-07-2015
Որաշումը ուղարկվել է կողմերին: 28-07-2015
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: 28-07-2015
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ    
Ամսաթիվ: 30-09-2015
Ծանուցագիրը ուղարկվել է: 28-07-2015
Ժամ: 11:25
Նիստերի դահլիճների համարը: 322
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական նիստ    
Ամսաթիվ: 07-10-2015
Ծանուցագիրը ուղարկվել է: 30-09-2015
Ժամ: 12:07
Նիստերի դահլիճների համարը: 322
Նիստը: Կայացվել է
Պատճառը:որոշման հրապարակում
Վերաքննիչ բողոքը մերժվել է ամբողջությամբ` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ    
Ամսաթիվ: 07-10-2015
Անփոփոխ թողնված դատական ակտ: Պատճառաբանվել է
Այլ նշումներ:
Դատական ակտ    
Դատական ակտ:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Սննակության գործ թիվ դատարանի 19.06.2015 թվականի վճռի դեմ ԿԴ/0016/04/15 Նախագահող դատավոր` Տ.Փոլադյան

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը /այսուհետ` Վերաքննիչ դատարան/,
նախագահող դատավոր` Հ.ԵՆՈՔՅԱՆ
դատավորներ` Ս.ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ն.ԲԱՐՍԵՂՅԱՆ
մասնակցությամբ` դիմողի ներկայացուցիչ`
Ս.Մարտիրոսյանի
պարտապանի ներկայացուցիչ`
Վ.Ասատրյանի
2015 թվականի հոկտեմբերի 07-ին
դռնբաց դատական նիստում քննելով ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲ ընկերության վերաքննիչ բողոքը` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի /այսուհետ նաև` Դատարան/ թիվ ԿԴ/0016/04/15 սնանկության գործով 19.06.2015 թվականին կայացված վճռի դեմ` ըստ դիմումի ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲ ընկերության` ՙԼուսակերտ՚ ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը.
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲ ընկերությունը դիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ՙԼուսակերտ՚ ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին:
15.04.2015 թվականին դիմումն ընդունվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ և ՙԼուսակերտ՚ ՍՊ ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Լևոն Պետրոսյանը:
Դատարանի թիվ ԿԴ/0016/04/15 սնանկության գործով 19.06.2015 թվականին կայացված վճռով դիմումը մերժվել է:
Դատարանի թիվ ԿԴ/0016/04/15 սնանկության գործով 19.06.2015 թվականին կայացված վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲ ընկերությունը:
27.07.2015 թվականին վերաքննիչ բողոքն ընդունվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարույթ:
27.07.2015 թվականին ՙԼուսակերտ՚ ՍՊ ընկերությունը /ներկայացուցիչ` Ա.Հարությունյան/ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է ներկայացրել վերաքննիչ բողոքի պատասխան:

2.Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վերաքննիչ դատարանը ստորև շարադրում է վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները` Դատարանի նախընտրած հերթականությամբ և խմբավորմամբ:
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասը, 48-րդ հոդվածի 1-ին մասը, 53-րդ հոդվածի 1-ին մասը, 105-րդ հոդվածը, 132-րդ հոդվածի 1-ին մասը, 1498-րդ հոդվածը, ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 1-ին հոդվածը, 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, ՀՀ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքը:
Բողոք բերած անձը բողոքի հիմքերը հիմնավորում է հետևյալ փաստարկներով.
Բողոքաբերը նշել է, որ գործի լուծման համար անհրաժեշտ հանգամանքների մասին Դատարանի եզրահանգումը պետք է բխի նրա կողմից հետազոտված ապացույցներից£ Ապացույցները ճիշտ գնահատելու համար Դատարանը տվյալ գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց պետք է հետազոտի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ կերպով£ Դա էական երաշխիք է ճշմարտությունը բացահայտելու և արդարադատության խնդիրների իրականացման համար£
Տվյալ գործով Դատարանը չի հետազոտել ապացույցներն` իր համակցությամբ, որի արդյունքում կայացրել է սխալ վճիռ£
ՀՀ Արդարադատության խորհուրդը 12.04.2013 թվականի թիվ Ա1ս12–Ո–19 որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին Դատարանի հետևությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական արդյունքը, հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը, որն էլ իր հերթին պետք է արտացոլվի դատական ակտի հիմնավորման մեջ£
Ձևավորված դատական պրակտիկայի համաձայն ապացուցման առարկա կազմող հանգամանքները վերաբերվում են նյութաիրավական բնույթ ունեցող փաստերին£ Նյութաիրավական բնույթ ունեցող հանգամանքները, որոնք կազմում են ապացուցման առարկան, կարգավորում են նյութական նորմերի հոդվածներով£ Հատկանշական է նաև այն, որ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը սահմանելու համար, Դատարանը պետք է օգտագործի երկու աղբյուր.
1. նյութական իրավունքի նորմ, որը կարգավորում է վիճելի իրավահարաբերությունը,
2. հայցի հիմնավորուրմները և մյուս կողմի առարկությունները£
Որպես ապացույց Դատարանը ընդունել է առարկության լրացումով ներկայացված datalex տեղեկատվական համակարգից արտատպված քաղվածքը£
Դատական ակտ կայացնելիս Դատարանը գործում առկա ապացույցների ամբողջական քննություն և հետազոտություն չի կատարել, հետևաբար չի կատարել Էական նշանակություն ունեցող ապացույցների գնահատում, իսկ եթե այդպիսիք առկա են, ապա կրում են միակողմանի բնույթ, մասնավորապես Դատարանը դատական ակտով որևէ անդրադարձ չի կատարել բանկի ներկայացուցչի կողմից datalex տեղեկատվական համկարգից արտատպված քաղվածքի վերաբերյալ հայտնած դիրքորոշմանը, որի համաձայն.
Արտատպված քաղվածքը որևէ կերպ չի կարող հանդիսանալ պատշաճ ապացույց, քանի որ datalex տեղեկատվական համակարգը չի հանդիսանում պաշտոնական կայք, ուստի տվյալ կայքից արտատպված քաղվածքները չեն կարող դիտարկվել` որպես պատշաճ ապացույց, առավել ևս փաստը` որպես ապացուցող հանգամանք` արտացոլվել վճռի հիմքում£
Դատական ակտի հիմքում դնելով թիվ ԵԿԴ/0074/04/09 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականին կայացված որոշումը, Դատարանը հաշվի չի առել, որ իրավական ցանկացած եզրույթ ունի իր օգտագործման տրամաբանությունը, գործնական նշանակությունը և չի կարելի դրանք ենթարկել տարածական ու իրավական կարգավորման Էությունից չբխող մեկնաբանման£
Ասվածը կայանում Է նրանում, որ թիվ ԵԿԴ/0074/04/09 սնանկության գործով փաստական հանգամանքները, որևէ կերպ չի կարելի դիտարկել, որպես միատեսակ փաստական հանգմանքների առկայություն` բանկի կողմից ներկայացված դիմումի հիմքում ընկած հանգամանքների հետ£
Մինչդեռ մինչև վկայակոչված որոշումը դատական ակտի հիմքում դնելը և դրա հիման վրա որևէ եզրահանգման գալը, մասնավորապես դիմումը մերժելը, Դատարան պատավոր էր առնվազն քննարկման, վերլուծման և գնահատման առարկա դարձներ հետևյալ հանգամանքները.
ա. թե արդյոք հարկադրված սնանկության դիմումը մերժելու համար կարող է բավարար հիմք հանդիսանալ Դատարան ներկայացված քաղաքացիաիրավական հայցը, որի հիմքում դրված է մտածացին այն փաստարկը, թե իբր պայմանագրերը և համաձայնագրերը կնքված և ստորագրված չեն, այն պարագայում, որ բանկի կողմից դիմումին կից ներկայացված ցանկում առկա են եղել պատշաճ կարգով ստորագրված և կնքված պայմանագրեր.
բ. թե արդյոք վարկային պայմանագրից և գիտատեխնիկական արտադրանքի ստեղծման մասին պայմանագրից բխող իրավահարաբերությունները կարող են համարվել նույնանման փաստական հանգամանքներով համակցված քաղաքացիաիրավական բնույթ կրող գործեր£
Դատարանը անվիճելի վճարային պարտավորությունների առկայությունը կասկածի տակ է դրել, հիմնվելով այն հանգամանքի վրա, որ պարտապանի կողմից ներկայացվել է պայմանագրերը և համաձայնագրերը անվավեր ճանանչելու պահանջի մասին հայցադիմում, նման պարագայում Դատարանը պարտավոր էր ղեկավարվել ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի պահանջներով, կատարեր իրավունքի անալոգիա և գործի վարույթը կասեցներ£
Ասվածը հիմնավորվում է նաև նրանով, որ ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 54­րդ հոդվածով նախատեսված առանձնահատկությունը կայանում է նրանում, որ սնանկության գործով կառավարչի կողմից կատարվի խորը ուսումնասիրություն և հետազոտում պարտապանի կողմից նախկինում կատարված գործունեության վերաբերյալ, որի արդյունքում հնարավոր է հայտնաբերվեն այն հանգամանքներն, որոնց արդյունքում պարտապանը դարձել է անվճարունակ£
Բացի վերոգրյալից հատկանշական է նաև այն, որ նման հիմքերով հարկադրված սնանկության դիմումը մերժելու դեպքում պարտատերը ենթարկվում է կրկնակի նյութական վնասի, քանի որ հարկադրված սնանկության դիմում ներկայացնելու դեպքում, պարտատերը` որպես պետական տուքի գումար մուծում է 100.000 ՀՀ դրամ կամ 500.000 ՀՀ դրամ գումար£ Սնանկության դիմումի մերժման պարագայում պարտատերը զրկվում է հետագայում պետական տուրքի գումարը պարտապանից հետ պահանջելու հնարավորությունից£
Ելնելով վերոգրյալից բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ/0016/04/15 սնանկության գործով 19.06.2015 թվականին կայացված վճիռը բեկանել և ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲ ընկերության դիմումը բավարարել:

2.1. Վերաքննիչ բողոքների պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
ՙԼուսակերտ՚ ՍՊ ընկերությունը /ներկայացուցիչ` Ա.Հարությունյան/ վերաքննիչ բողոքի պատասխանում նշել է, որ առարկության լրացմանը կից ներկայացվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 058.06.2015 թվականի որոշումը, ավելին datalex տեղեկատվական համակարգը հանդիսանում է պաշտոնական կայք, բացի այդ Դատարան է ներկայացվել նաև հայցադիմումը:
Ելնելով վերոգրյալից ՙԼուսակերտ՚ ՍՊ ընկերությունը /ներկայացուցիչ` Ա.Հարությունյան/ խնդրել է Վերաքննիչ դատարանին վերաքննիչ բողոքը մերժել:

3. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
1/ ՙԼուսակերտ՚ ՍՊ ընկերության հայցադիմումը ընդդեմ ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲ ընկերության` երաշխավորության պայմանագրերը անվավեր ճանաչելու պահանջի մասին 05.06.2015 թվականին ընդունվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ: /գ.թ. 150/

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վերաքննիչ բողոքը` Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել, որ վերաքննիչ բողոքը քննվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Բողոքաբերի այն փաստարկը, ըստ որի Դատարանը խախտել է ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը, անհիմն է, հետևյալ պատճառաբանությամբ.
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՙՊարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է՚:
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի բ/ ենթակետի համաձայն` ՙՊարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)£ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն` պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը):՚
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ պարտապանը կարող է հարկադրված սնանկության դիմումի հիման վրա սնանկ ճանաչվել երկու պայմանների միաժամանկյա առկայության պայմաններում.
ա/ պարտապանը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց,
բ/ վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է:
Սույն դեպքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին հարցը քննարկելու ժամանակ էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե արդյոք պարտապանի կողմից վճարային պարտավորության հիմքերի (պայմանագրերի) անվավեր ճանաչման մասին հայցադիմում հարուցելը և այդ հայցադիմումի վարույթ ընդունելը հանգեցնում է դրամական պարտավորության վիճելիության, թե ոչ:
Վճռաբեկ դատարանն անդրադառնալով սույն հարցի իրավական կարգավորմանը և ՙվճարային պարտավորության անվիճելիության՚ եզրույթի մեկնաբանմանը նշել է, որ ՙպահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր՚ ձևակերպումը ներառում է նաև պարտավորության հիմքերի հետ կապված նյութաիրավական վեճի առկայությունը՚£ (տես` թիվ ԵԿԴ/0074/04/09 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը)
Սույն դեպքում պարտապան կազմակերպությունը հայցադիմում է հարուցել Դատարան և խնդրել է անվավեր ճանաչել ՙԼուսակերտի՚ ՍՊ ընկերության և ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲ ընկերության միջև կնքված երաշխավորության պայմանագրերը: Այսինքն, պարտապանը, ում սնանկ ճանաչելու մասին պահանջ է ներկայացվել որոշակի պայմանագրերով ծագած պարտավորությունների համար, վիճարկում է հենց այն պայմանագրերի վավերականությունը, որոնք դրված են սնանկության պահանջի հիմքերում:
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/0074/04/09 սնանկության գործով քննարկելով, թե արդյոք սնանկ ճանաչելու հիմքում դրված գործարքների վիճարկումը կարող է համարվել տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքի առկայություն, եկել է այն եզրակացության, որ ՙպահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ձևակերպումը՚ ներառում է նաև պարտավորության հիմքերի հետ կապված նյութաիրավական վեճի առկայությունը, և արձանագրել, որ պատասխանողի կողմից հայցադիմում ներկայացնելը (հանձնման-ընդունման գործարքները, ինչպես նաև դրանց հիմքով կազմված թիվ 376 և թիվ 420 հաշիվ-ապրանքագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին), ինչպես նաև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշման առկայությունը գնահատվում է որպես ապացույց այն մասին, որ պատասխանողը բավարար հիմքեր ունի սնանկ ճանաչելու պահանջի դեմ առարկելու համար£ (տես` թիվ ԵԿԴ/0074/04/09 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը)
Այսպիսով, Վճռաբեկ Դատարանը պարտավորության ծագման հիմք հանդիսացող գործարքի վիճարկման վերաբերյալ հայցադիմում ներկայացնելը, ինչպես նաև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին Դատարանի որոշման առկայությունը գնահատել է որպես ապացույց այն մասին, որ պատասխանողը բավարար հիմքեր ունի սնանկ ճանաչելու դեմ առարկելու:
Վերագրյալից չի հետևում, որ պարտավորության վիճարկումը հիմնավոր է կամ անհիմն, այլ ընդհամենը նշանակում է, որ պարտավորության առկայությունը վիճելի է դարձվել, իսկ թե այն հիմնավոր է, թե անհիմն, ապա այդ հարցը պետք է լուծի այն Դատարանը, որը քննում է տվյալ հայցադիմումը:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, եթե վիճարկվում է պարտավորության հիմք հանդիսացող գործարքը, ապա վճարային պարտավորությունը վիճելի է, հետևաբար բացակայում է սնանկ ճանաչելու հիմքերից մեկը` այն է վճարային պարտավորության անվիճելիությունը:
Բողոքաբերի այն փաստարկը ըստ որի Դատարանը խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, անհիմն է, հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ՙՈրոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ՚:
Վերոնշյալ նորմի վերլուծությունից հետևում է, որ նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները պարտադիր են դատարանի համար բոլոր դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ թիվ ԵԿԴ/0074/04/09 սնանկության գործի և սույն գործի փաստական հանգամանքները նույն են, և բողոքաբերի կողմից չի ներկայացվել ծանրակշիռ փաստարկներ այն մասին, որ տվյալ հանգամանքները սույն դեպքում կիրառելի չեն, հետևաբար Դատարանը բողոքաբերի կողմից նշված նորմի խախտում թույլ չի տվել:
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/0074/04/09 սնանկության գործով իրավական տեսակետ է հայտնել նորմի միատեսակ կիրառության առումով:
Բողոքաբերի այն փաստարկը թե սույն գործում պարտավորության ծագման հիմք է հադիսանում վարկային պայմանագիրը, իսկ թիվ ԵԿԴ/0074/04/09 սնանկության գործով հանձնման-ընդունման գործարքները, ինչպես նաև դրանց հիմքով կազմված թիվ 376 և թիվ 420 հաշիվ-ապրանքագրերն, հետևաբար գործերի փաստական հանգամանքները միևնույնը չեն, անհիմն է, քանի որ ընդհանրապես էական չէ պարտավորությունը ինչ գործարքից է առաջացել, միակ էական հանգամանքը այն է, թե արդյոք պարտավորությունը վիճելի թե ոչ: Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, թե այլ Դատարան ներկայացված հայցն, ըստ որի վիաճկվում է սույն դիմումի պարտավորության հիմք հանդիսացող գործարքը, անհիմն է, ապա Վերաքննիչ դատարանը սույն գործի քննության շրջանակներում չի կարող գալ որևէ եզրահանգման, թե արդյոք հայցը հիմնավոր է, թե անհիմն, հետևաբար չի անդրադառնում այդ փաստարկին:
Այսպիսով, Վերաքննիչ Դատարանը գտնում է, որ Դատարանը ճիշտ եզրահանգման է եկել գտնելով, որ հայցադիմումը վարույթ ընդունելը Դատարանի կողմից բավարար է պարտավորությունը վիճելի համարելու համար, հետևաբար իրավացիորեն մերժել է դիմումը: Բացի այդ պարտավորության վիճելիությունը հիմք է սնանկության դիմումը մերժելու համար, այլ ոչ թե սնանկության գործի վարույթը կասեցնելու համար, հետևաբար Դատարանը թույլ չի տվել բողոքաբերի կողմից նշված` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի խախտում:
Բողոքաբերի այն փաստարկը, ըստ որի Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ և 1498-րդ հոդվածները, անհիմն է, հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին համաձայն` ՙԳործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:
Այդ տեղեկությունները հաստատվում են`
1) գրավոր և իրեղեն ապացույցներով.
2) փորձագետների եզրակացություններով.
3) վկաների ցուցմունքներով.
4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով՚:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` ՙԴատարանը նախնական դատական նիստում մասնավորապես` կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները՚:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ՙԳործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը՚:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն` Գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
Այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից՚:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՙԴատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ՚:
Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ ապացույցներով գործին մասնակցող անձինք հիմնավորում են իրենց պահանջները և առարկությունները, և գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները:
Այսպիսով, օրենսդիրը ոչ միայն սահմանել է ապացույցի հասկացությունը, այլև սահմանել է դրա տեսակները, հետևաբար Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ որոշման հանգելու համար պարտավոր է այդ ապացույցը ևս հետազոտել նախ` գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից, ապա գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը:
Բողոքաբերը նշել է, որ datalex տեղեկատվական համակարգից արտատպված քաղվածքը չի կարող համարվել թույլատերլի ապացույց այն մասին, որ Դատարանի կողմից հայցադիմումը ընդունվել է վարույթ:
Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ սույն դեպքում որպես ապացույց ներկայացվել է 05.06.2015 թվականին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, այլ ոչ թե datalex տեղեկատվական համակարգի քաղվածքը, բացի այդ բողոքաբերի կողմից չի նշվել որևէ նորմատիվ իրավական ակտ, որն արգելում է ապացույցի նման տեսակով նման փաստի ապացուցումը, ավելին տվյալ համակարգը արտահայտում է էլկտրոնային եղանակով դատավարության ամբողջ ընթացքը:
Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից նշված այն փաստարկին, թե պարտատերը ենթարկվում է կրկնակի նյութական վնասի, քանի որ հարկադրված սնանկության դիմում ներկայացնելու դեպքում` որպես պետական տուրքի գումար մուծում է 100.000 ՀՀ դրամ կամ 500.000 ՀՀ դրամ գումար և զրկվում է հետագայում պետական տուրքի գումարը պարտապանից հետ պահանջելու հնարավորությունից, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այս մասով ևս Դատարանը որևէ սխալ թույլ չի տվել, հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` ՙԴատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից՚: :
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՙԴատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բախշվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն՚:
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ պետական տուրքը համարվում է դատական ծախս, որոնք գործին մասնակցող անձանց միջև բախշվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ սույն դեպքում Դատարանը իրավացիորեն մերժել է բանկի պահանջը, հետևաբար ըստ վերոնշյալ կանոնին համապատասխան լուծել է պետական տուրքի հարցը:
Վերոգրյալի հիման վրա հիմնավորված չհամարելով վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը թույլ չի տվել դատական ակտի բեկանման համար հիմք հանդիսացող դատական սխալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ՙԳործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը` մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը՚:
Վերոգրյալ պատճառաբանությունների և եզրահանգումների հիման վրա Վերաքննիչ դատարանը` ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ և 221-րդ հոդվածներով, միաձայն

ՈՐՈՇԵՑ
1. Վերաքննիչ բողոքը մերժել: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ/0016/04/15 սնանկության գործով 19.06.2015 թվականին կայացված վճիռը թողնել անփոփոխ` օրինական ուժի մեջ:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ Հ.ԵՆՈՔՅԱՆ Ն.ԲԱՐՍԵՂՅԱՆ Ս.ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Որոշումը մտել է օրինական ուժի մեջ:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Հ.ԵՆՈՔՅԱՆ

ՙ ՚ 2015 թվական
Դատական ակտի ամսաթիվը: 07-10-2015
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 03-11-2015
Գործի արխիվացում    
Գործը հանձնվել է գրասենյակ: 03-11-2015
Էջերի քանակ: 2հ,1-200,2-46
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է: 17-11-2015
Ուր: Վճռաբեկ
Գրության համարը:
Այլ նշումներ:
Բողոքարկվել է    
Բողոքարկվել է: Ըստ էության լուծող դատական ակտը
Գործի ուղարկման ամսաթիվ: 17-11-2015
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ԿԴ/0016/04/15
Վճռաբեկ
Ստացվել է վճռաբեկ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 17-11-2015
Ում կողմից է բերվել բողոքը: Դիմող
Բողոք բերող անձը
Անվանում:<<Առէքսիմբանկ-գազպրոմբանկի խումբ>> ՓԲԸ   
Հասցե:Երևան, Հյուիսային պողոտա 6, թիվ 10   
Հավատարմագրված փաստաբան
Անուն
Ազգանուն
Հասցե
Պետական տուրք: 20000
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը: 13-11-2015
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը: 057780/420710856
Բողոքարկվող դատական ակտը:Ըստ դիմումի ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲ ընկերության` ՙԼուսակերտ՚ ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Բողոքը ստացվել է: Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ
Գործի համարը: ԿԴ/0016/04/15
Գործի ստացում    
Գործի ստացման ամսաթիվը: 23-11-2015
Էջերի քանակը: 1-200, 2-46
Գործին կից փաստաթղթերը:
Վճռաբեկ վարույթի համարը: ԿԴ/0016/04/15
Մակագրել    
Ամսաթիվ: 23-11-2015
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն: Մամիկոն Լիբկնեխտի Դրմեյան
Դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն:   
Այլ նշումներ:
Վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության    
Ամսաթիվ: 02-12-2015
Որոշման բովանդակություն:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0016/04/15
դատարանի որոշում 2015թ.
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0016/04/15
Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան
Դատավորներ` Ս. Միքայելյան
Ն. Բարսեղյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔՆ ԱՌԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«02» դեկտեմբերի 2015թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻ

քննարկելով ըստ «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) դիմումի` «Լուսակերտ» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.10.2015 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.06.2015 թվականի վճռով դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.10.2015 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.06.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը՝ միջնորդելով հարգելի ճանաչել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը և վերականգնել այն, միաժամանակ պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.10.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
Վճռաբեկ դատարանը, քննարկելով բողոք բերած անձի միջնորդությունը` վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, ինչպես նաև վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, գտնում է, որ միջնորդությունը ենթակա է մերժման, իսկ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է, կամ այն մերժվել է, վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չուներ, բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով, վճռաբեկ բողոք ներկայացրած անձը մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման կայացումը դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին, բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2211-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով կամ նույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:
Տվյալ դեպքում բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանի 07.10.2015 թվականի որոշման դեմ սույն վճռաբեկ բողոքը փոստային ծառայությանն է հանձնել 13.11.2015 թվականին, այսինքն` օրենքով սահմանված վճռաբեկ բողոք բերելու ժամկետի ավարտից հետո և պատճառաբանելով, որ Վերաքննիչ դատարանի 07.10.2015 թվականի որոշումն ուշ է ստացել` միջնորդել է հարգելի ճանաչել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը և վերականգնել այն։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև գործում առկա «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 30844 առաքանու (հիմք` հատոր 2-րդ, գ.թ. 40) համաձայն հիմնավորվում է, որ Վերաքննիչ դատարանի 07.10.2015 թվականի որոշումը Բանկին ուղարկվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության պահանջի խախտմամբ, այդուհանդերձ նշված հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ Բանկի կողմից սույն վճռաբեկ բողոքը բերելու համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու և վերականգնելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտն ուշ առաքելու ժամկետը և դրա արդյունքում տվյալ ակտի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու ուշացման ժամկետն իրար համարժեք չեն, որպիսի պարագայում բացակայում է դատական ակտն ուշ առաքելու և վճռաբեկ բողոքը նման ժամկետով ուշ ներկայացնելու պատճառահետևանքային կապը։ Այսինքն՝ բողոք բերած անձի միջնորդությունը (միջնորդության մեջ ներկայացված պատճառաբանությամբ) հիմնավոր չէ և ենթակա է մերժման։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է, կամ այն մերժվել է:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ և 241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Մերժել վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միջնորդությունը:
2. Թիվ ԿԴ/0016/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.10.2015 թվականի «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի բերած վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ՝ Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
Որոշումը ուղարկվել է կողմերին    
Ամսաթիվ: 15-01-2016
Գործի առաքում    
Գործի առաքման ամսաթիվը: 03-02-2016
Դատարան: Կոտայքի մարզ
Այլ նշումներ:2 հատոր
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       13 Հունիս 2022

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան