Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԿԴ/0404/02/13

Վիճակագրական տողի համար: 11.1

Հայցվոր

Լոկատոր ՓԲԸ

Պատասխանող

Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊԸ

Դատավոր

Կոտայքի մարզ:

Տիգրան Ռոբերտի Փոլադյան

Պահանջ: գումարի բռնագանձման պահանջի մասին

  • Նիստեր
  • Ակտեր
  • Կոտայքի մարզ

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ 0404/02/13

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
23 հոկտեմբերի 2013թ. ք. Հրազդան
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸª
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՎՈՐ Տ. ՓՈԼԱԴՅԱՆԻ
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի` ՙԼոկատոր՚ փակ բաժնետիրական ընկերության /այսուհետ նաև` ՙԼոկատոր՚ ՓԲԸ/ ընդդեմ ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության /այսուհետ նաև` Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ/` գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
ՙԼոկատոր՚ ՓԲ ընկերության ներկայացուցիչ Հայկանուշ Սուքիասյանը դատարան է դիմել 21.08.2013 թվականին:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը /այսուհետ նաևª Դատարան/ 24.08.2013 թվականին բավարարել է ՙԼոկատոր՚ ՓԲ ընկերության ներկայացուցչի միջնորդությունը` պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին և հայցադիմումը վարույթ է ընդունել 24.08.2013 թվականին:
Գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով` Դատարանը կիրառել է գործը դատաքննության նախապատրաստելու կանոնները և 2013 թվականի հոկտեմբերի 08-ին ժամը 15.10-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Հրազդանի նստավայրում նշանակել է նախնական դատական նիստ:
Դատարանը 24.08.2013 թվականին որոշում է կայացրել, որով բավարարել է հայցվոր ՙԼոկատոր՚ փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Հ. Սուքիասյանի միջնորդությունը և հայցագնիª 714 520 /յոթ հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամի չափով արգելանք է դրել պատասխանող ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող գույքի վրա:
24.08.2013 թվականին տրվել է կատարողական թերթ:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 08.10.2013 թվականին որոշում է կայացրել գործը դատաքննության նշանակելու մասին:
08.10.2013 թվականին ՙԼոկատոր՚ ՓԲ և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊ ընկերությունների կողմից Դատարան է ներկայացվել սույն քաղաքացիական գործով հաշտության համաձայնագիր:
Գործի դատաքննությունն իրականացվել է 08.10.2013 թվականին:
Հայցվորի փաստարկները և իրավական դիրքորոշումը.
Հայցվորի ներկայացուցիչը, դիմելով դատարան, հայտնել է, որ 12.11.2007թ. ՙԼոկատոր՚ փակ բաժնետիրական ընկերության և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվել է շարժական օբյեկտների մոնիտորինգային ծառայությունների մատուցման վերաբերյալ թիվ ԱԱ 00008 պայմանագիրը, որի համաձայն` կատարողը պարտավորվում է իրեն պատկանող ՙԼոկատոր՚ համակարգի միջոցով պատվիրատուին մատուցել պատվիրատուին պատկանող շարժական օբյեկտների մոնիտորինգային ծառայություններ, իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել ծառայությունների դիմաց` նույն պայմանագրով սահմանված կարգով:
12.11.2007թ. կնքված պայմանագրի 7.1-րդ կետի համաձայն` պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի միջև ստորագրվելու պահից և գործում է կնքվելու պահից սկսած մեկ տարվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո պայմանագիրը նույն պայմաններով ու նույն ժամկետով համարվում է երկարացված, եթե գործող պայմանագրի ժամկետի ավարտից ոչ պակաս, քան 15 օրերի ընթացքում կողմերից որևէ մեկը մյուսին գրավոր չի տեղեկացրել պայմանագրի ժամկետի երկարացումից հրաժարվելու մասին:
12.11.2007թ. կնքված պայմանագրի 3.3-րդ կետի համաձայն` ծառայությունների վճարումը կատարվում է ամենամսյա վճարումների եղանակով:
12.11.2007թ. կնքված պայմանագրի 3.4-րդ կետի համաձայն` կատարողի կողմից յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատուցված ծառայությունների հաշիվը ներկայացվում է պատվիրատուին` հաջորդ ամսվա 1-ից մինչև 5-ն ընկած ժամանակահատվածում` պատվիրատուի կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով կամ փոխադարձ ընդունելի այլ եղանակով /ֆաքսիմիլային եղանակով, փոստային բաժանմունքի միջոցով.../:
12.11.2007թ. կնքված պայմանագրի 3.7-րդ կետի համաձայն` պատվիրատուի կողմից վճարման պարտավորությունը չկատարելու կամ ուշացնելու դեպքում վերջինս պարտավոր է վճարել տույժ` կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա գումարի 0.5 տոկոսի չափով:
Հայցվորը նշել է, որ պայմանագրի գործողությունը չի դադարեցվել և պարտատիրոջ կողմից ծառայությունները մատուցվել են մինչև 29.02.2012 թվականը:
Կատարողի կողմից ծառայությունները պատշաճ մատուցվել են, և պարտապանն ընդունել է մատուցված ծառայությունները, ինչը հավաստվում է թիվ 0007 ծառայությունների մատուցման և դրանց դիմաց վճարման վերաբերյալ հաշվապահական փաստաթղթերով: ՙԼոկատոր՚ ՓԲ ընկերությունը պատշաճ կարգով պատվիրատուին ուղարկել է մատուցված ծառայությունների դիմաց բոլոր հաշիվ-ապրանքագրերը:
ՙԼոկատոր՚ ՓԲ ընկերության կողմից մատուցված ծառայությունների արժեքը կազմում է 4.001.400 /չորս միլիոն մեկ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ: Մատուցված ծառայությունների մասով պարտապանի կողմից վճարվել է միայն 3.321.980 /երեք միլիոն երեք հարյուր քսանմեկ հազար ինը հարյուր ութսուն/ ՀՀ դրամ: Պարտապանի կողմից վերջին վճարումը կատարվել է 15.11.2012 թվականը:
Այսինքն` պարտապանի պարտավորությունը պարտատիրոջ նկատմամբ կազմում է 714.520 /յոթ հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ:
ՙԼոկատոր՚ ՓԲ ընկերության կողմից ծառայությունները մատուցվել են և պարտապանի կողմից ծառայություններն ընդունվել են, որպիսի փաստը հավաստվում է թիվ 0007 ծառայությունների մատուցման և դրանց դիմաց կատարվող վճարումների վերաբերյալ հաշվապահական փաստաթղթերով:
18.07.2013թ. պատվիրված հետադարձ ծանուցմամբ նամակով պարտապան ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախապահանջ է ուղարկվել, որը պարտապանի կողմից ստացվել է 27.07.2013թ., սակայն մինչև օրս որևէ գործողություն չի կատարվել պարտքը մարելու համար:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասը, 347-րդ, 352-րդ հոդվածները, 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 369-րդ հոդվածի 1-ին մասը, 11.09.2008 թվականին կնքված պայմանագրի 3.7-րդ կետը` հայցվորի ներկայացուցիչը խնդրել է պատասխանող ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊ ընկերությունից հօգուտ ՙԼոկատոր՚ ՓԲ ընկերության բռնագանձել 714 520 /յոթ հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ, տույժ` կետանցի օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը կետանցի յուրաքանչյուր օրվա համար 714.520 /յոթ հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ գումարի 0.5 տոկոսի չափով, 214.356 /երկու հարյուր տասնչորս հազար երեք հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ` որպես փաստաբանին վճարման ենթակա գումար:
2013 թվականի հոկտեմբերի 08-ին ժամը 15.10-ին նշանակված դատական նիստին հայցվորի ներկայացուցիչը չի ներկայացել, չնայած պատշաճ կարգով ծանուցվել է վերոնշյալ դատական նիստի վայրի և ժամանակի մասին:
Միաժամանակ, 08.10.2013 թվականին ՙԼոկատոր՚ ՓԲ և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊ ընկերությունների կողմից Դատարան է ներկայացվել սույն քաղաքացիական գործով հաշտության համաձայնագիր:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասով, դատական նիստն անցկացրել է հայցվորի ներկայացուցչի բացակայությամբ:

Պատասխանողի փաստարկները և իրավական դիրքորոշումը.
Պատասխանող ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստացել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատավորի որոշումը, հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախազգուշացվել է հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքումª ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված իրավական հետևանքների մասին, սակայն հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:
2013 թվականի հոկտեմբերի 08-ին նշանակված դատական նիստին, պատասխանողը չի ներկայացել, չնայած պատշաճ կարգով ծանուցվել է վերոնշյալ դատական նիստի վայրի և ժամանակի մասին:

Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասով, դատական նիստն անցկացրել է պատասխանողի ներկայացուցչի բացակայությամբ
Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը.
. Կողմերը 08.10.2013 թվականին դատարանին են ներկայացրել գրավոր հաշտության համաձայնագիրը /հիմք` հաշտության համաձայնագիրը/:
Կիրառելի իրավունքը, դատարանի իրավական վերլուծությունը, պատճառաբանությունները և եզրահանգումը.
Գործում առկա յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ` Դատարանը գալիս է հետևյալ եզրահանգման.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնª կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայնª դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայնª կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայնª դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը…:
Տվյալ դեպքում, կողմերը 08.10.2013թ. դատարանին են ներկայացրել հաշտության համաձայնագրի գրավոր շարադրանքը և խնդրել են այն հաստատել:
Նման պայմաններում, հիմք ընդունելով միջնորդությունը, և նկատի ունենալով, որ կողմերն օգտվել են իրենց դատավարական իրավունքիցª կնքել են հաշտության համաձայնություն, ինչպես նաև այն, որ կողմերի միջև կնքված և դատարանի հաստատմանը ներկայացված հաշտության համաձայնությունը չի հակասում օրենքին կամ այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը, Դատարանը գալիս է այն հետևության, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը ենթակա է հաստատման, իսկ սույն քաղաքացիական գործի վարույթը` կարճման:
Դատական ծախսերը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայնª դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային, կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՙՊետական տուրքի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի ՙա՚ կետի համաձայնª գույքային պահանջով հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնª դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան:
Դատարանը, քննության առնելով պետական տուրքի վճարման հարցը և նկատի ունենալով, որ գումարի բռնագանձման պահանջի մասով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 24.08.2013 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգվել է, ինչպես նաև այն, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնության գրավոր շարադրանքում կողմերն անդրադարձել են նաև պետական տուրքի վճարման հարցին, գտնում է, որ պատասխանող ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պետք է բռնագանձել 14 290.4 /տասնչորս հազար երկու հարյուր իննսուն դրամ քառասուն լումա/ ՀՀ դրամ` որպես չվճարված պետական տուրքի գումար:
Դատարանը, նկատի ունենալով, որ պետական տուրքից զատ այլ դատական ծախսեր չկան, գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով` Դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
1. Հաստատել ներկայացված հաշտության համաձայնությունըª հետևյալ բովանդակությամբ.
Հաշտության համաձայնագիր
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան
երկու հազար տասներեք թվականի սեպտեմբերի քսաներեքին
Թիվ ԿԴ/0404/02/13 քաղաքացիական գործով հայցվոր ՙԼոկատոր՚ ՓԲԸ-ն ի դեմս տնօրեն Արման Խաչատրյանի, մի կողմից, և պատասխանող ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Վասպուրակ Մարտիրոսյանի, մյուս կողմից, այսուհետև` միասին Կողմեր, ըստ հայցի ՙԼոկատոր՚ ՓԲԸ-ի ընդդեմ ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի` 714.520 /յոթ հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ, տույժ` կետանցի օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը կետանցի յուրաքանչյուր օրվա համար 714 520 /յոթ հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ գումարի 0.5 տոկոսի չափով, 214.356 /երկու հարյուր տասնչորս հազար երեք հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ` որպես փաստաբանին վճարման ենթակա գումար բռնագանձելու պահանջի մասին, թիվ ԿԴ/0404/02/13 քաղաքացիական գործի վերաբերյալ կնքում են հաշտության համաձայնագիր հետևյալի մասին.
I.Համաձայնագրի առարկան
1. ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ն պարտավորվում է սույն հաշտության համաձայնագիրը կնքելուց հետո Ընկերությանը վճարել 714.520 /յոթ հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ սույն համաձայնագրի անբաժանելի մասը կազմող ժամանակացույցով /այսուհետ` ժամանակացույց/ սահմանված չափով և ժամկետներում:
2. ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ն վճարումները պետք է կատարի` սկսած 2013թ. սեպտեմբերի 27-ից մինչև պարտքի վերջնական մարումը:
3. Ժամանակացույցով սահմանված գումարները ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ն պետք է վճարի միանվագ և ամբողջությամբ մինչև Ժամանակացույցով սահմանված յուրաքանչյուր ամսվա 10-ը:
4. ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի կողմից վճարումները պետք է կատարվի անկանխիկ` սույն համաձայնագրում նշված ՙԼոկատոր՚ ՓԲԸ-ի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:
5. ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի կողմից Ժամանակացույցով սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում վերջինս պարտավորվում է վճարել նաև տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տվյալ ամիս վճարման ենթակա գումարի 2 տոկոսի չափով: Վճարման կետանց թույլ տալու դեպքում ՙԼոկատոր՚ ՓԲԸ-ն կարող է պահանջել անհապաղ վճարել ամբողջ գումարը:
6. Այն դեպքում, երբ Ժամանակացույցով վճարման համար սահմանված վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա վճարման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
7. ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի կողմից Ժամանակացույցով սահմանված վճարումների ժամկետները խախտելու դեպքում վճարման ենթակա գումարը և սույն համաձայնագրով սահմանված տույժերը կբռնագանձվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
8. Կողմերը սույն համաձայնագրով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հրաժարվում են վերաքննության իրավունքից:
9. Կողմերը ներկայացված հայցի շրջանակներում, բացի սույն համաձայնագրի 1-ին կետում նշված պարտավորություններից, միմյանց նկատմամբ մնացած այլ պարտավորություններից հրաժարվում են:
10. Սույն քաղաքացիական գործի շրջանակներում առաջին ատյանի դատարանի պետական տուրքը` հայցապահանջի 2/երկու/ տոկոսի չափով վճարում է պատասխանող ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ն:
11. Սույնով Կողմերից յուրաքանչյուրը հայտարարում և երաշխավորում է, որ սույն հաշտության համաձայնագիրը կնքելիս գործել է սթափ մտքով, առանց որևէ մոլորության կամ հարկադրանքի ազդեցության, լիովին հասկանում և գիտակցում է իր կողմից ստանձնվող պարտավորությունների իրավական բնույթը և դրանց չկատարման հետևանքները, ինչպես նաև գործում է իր անկաշկանդ կամքով և ցանկությամբ:
12. Սույն հաշտության համաձայնագիրը կազմված է երեք բնօրինակից, կողմերից յուրաքանչյուրին տրվում է մեկ բնօրինակ և մեկ բնօրինակ հանձնվում է դատարանին:
II.Կողմերի վավերապայմանները և ստորագրությունները.
ՙԼոկատոր ՚ ՓԲԸ ՙԼուսակերտի տոհմային
թռչնաբուծական ֆաբիկա՚ ՍՊԸ
Վկայական 03Ա075936 ՀՎՀՀ 03300843, Արդշինինվեստբանկ ՓԲԸ,
գրանցման համարը` 264.120.07866 ՀՀ 247010000765,
գրանցման ամսաթիվը` 16.04.2007թ. հասցե` Կոտայքի մարզ, Նոր Գեղի
հասցե` ՀՀ, ք.Երևան, Կոմիտասի պող.,
36 ա, բն.22
տնօրեն ստորագրություն կլոր կնիք տնօրեն ստորագրություն կլոր կնիք

Ա. Խաչատրյան Վ. Մարտիրոսյան

Վճարման ժամանակացույց
23.09.2013թ. ՙԼոկատոր՚ ՓԲԸ-ի և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական
ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև կնքված հաշտության համաձայնագրի

Սեպտեմբերի 27 Հոկտեմբերի 10 Նոյեմբերի 10 Դեկտեմբերի 10
200 .000 ՀՀ դրամ 200.000 ՀՀ դրամ 200.000 ՀՀ դրամ 114.520 ՀՀ դրամ

II. Կողմերի վավերապայմանները և ստորագրությունները.

հասցե` ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի պող.
36ա, բն.22

2. Թիվ ԿԴ 0404/02/13 քաղաքացիական գործի` ըստ հայցի` ՙԼոկատոր՚ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին, վարույթը կարճել:
3. ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 14 290.4 /տասնչորս հազար երկու հարյուր իննսուն դրամ քառասուն լումա/ ՀՀ դրամ` որպես չվճարված պետական տուրքի գումար:
Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
Օրինական ուժի մեջ մտնելուց հետո վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցովª պարտապանի հաշվին:

ԴԱՏԱՎՈՐ Տ. ՓՈԼԱԴՅԱՆ

Վճիռը չի բողոքարկվել և ՙ ՚ ՙ ՚ 2013 թվականին մտել է օրինական ուժի մեջ:

ԴԱՏԱՎՈՐ Տ. ՓՈԼԱԴՅԱՆ

Դատական Գործ N: ԿԴ/0404/02/13
Դատական Գործ N: ԿԴ/0404/02/13
Կոտայքի մարզ
Նոր քաղաքացիական գործ    
Հայցադիմումը /դիմումը/ ստացվել է: 21-08-2013
Հայցվոր/դիմող
Անվանում:Լոկատոր ՓԲԸ   
Հասցե:ք.Երևան, Կոմիտաս36ա-22   
Տիպ:Առեվտրային /ԲԲԸ, ՓԲԸ, ՍՊԸ,Ա/Կ եվ այլն/
Ներկայացուցիչ
ԱնունՀայկանուշ   
ԱզգանունՍուքիասյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԻգական
Այլփաստաբանական գործությունեության արտոնագիր թիվ 1539
Պատասխանող
Անվանում:Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊԸ   
Հասցե:Կոտայքի մարզ գ.Նոր Գեղի   
Տիպ:Առեվտրային /ԲԲԸ, ՓԲԸ, ՍՊԸ,Ա/Կ եվ այլն/
Ինքնուրույն պահանջ ներկայացնող:
3-րդ անձ
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Պահանջ: գումարի բռնագանձման պահանջի մասին
Հիմնական պահանջի վիճակագրության տողի համարը: 11.1
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Լրացուցիչ պահանջի վիճակագրության տողի համարը:
Ստացման կարգը: Առաջին անգամ
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 21-08-2013
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Կոտայքի մարզ
Դատավորի անուն: Տիգրան Ռոբերտի Փոլադյան
Դատավոր
Դատարանի անվանում: Կոտայքի մարզ
Դատավորի անուն:   
Այլ նշումներ:
Ներկայացվել է միջնորդություն պետ. տուրքից ազատելու կամ տարաժամկետելու վերաբերյալ    
Ամսաթիվ: 21-08-2013
Բավարարվել է    
Ամսաթիվ: 24-08-2013
Սահմանվել է արտոնություն: Պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգվել է
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2013-08-26 18:13:31 Խմբագրման ամսաթիվ:2013-08-26 18:13:31    
Որոշման ամսաթիվ: 24-08-2013
Այլ նշումներ:
Հայցի ապահովում    
Ներկայացվել է միջնորդություն: Ապահովում կիրառելու
Բավ/մերժ: Բավարարվել է
Որոշման ամսաթիվ: 24-08-2013
Տրվել է կատարողական թերթ:
Հայցի ապահովման միջոցները: Գույքի դրամական միջոցների վրա արգելանք դնելը
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ:
Որոշման բովանդակություն: Քաղաքացիական գործ թիվ ԿԴ 0404/02/13

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

24 օգստոսի 2013թ. ք.Հրազդան
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Տ. Փոլադյանի, քննելով ՙԼոկատոր՚ փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Հայկանուշ Սուքիասյանի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին,
ՊԱՐԶԵՑ
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում թիվ ԿԴ 0404/02/13 քաղաքացիական գործն` ըստ հայցի ՙԼոկատոր՚ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին:
21.08.2013 թվականին հայցվոր ընկերության ներկայացուցիչ Հ.Սուքիասյանը միջնորդել է դատարանին հայցագնիª 714 520 /յոթ հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դնել պատասխանող ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող գույքի և /կամ/ դրամական միջոցների վրա, նկատի ունենալով, որ հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը:
Դատարանը, ծանոթանալով հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդությանը, գտնում է, որ այն ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասը, որպես հայցի ապահովման միջոց, նախատեսում է նաև պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը:
ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի համապատասխանաբար 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ պարբերությունների համաձայն` այն պայմանների թվարկման ժամանակ, երբ բոլոր թվարկված պայմանների առկայությունը պարտադիր է, չի կարող կիրառվել ՙկամ՚ շաղկապը: Այս դեպքում պետք է կիրառվեն ՙև՚ կամ ՙ ու՚ շաղկապները :
Այն պայմանների թվարկման ժամանակ, երբ բոլոր թվարկված պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, չի կարող կիրառվել ՙև՚ կամ ՙու՚ շաղկապը՚ կամ դրանք չեն կարող բաժանվել ստորակետով կամ կետադրական այլ նշանով: Այս դեպքում պետք է կիրառվի ՙկամ ՚ շաղկապը:
Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ՙև՚ կամ ՙու՚ շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:
Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով, ինչպես նաև ՙև՚ կամ ՙու՚ շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:
ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 6-րդ պարբերության համաձայն` եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ՙկամ՚ շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը ...:
Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունից ակնհայտ է, որ դատարանը, արգելանքը որպես հայցի պահովման միջոց, կարող է կիրառել պատասխանողին պատկանող կա'մ գույքի, կա'մ դրամական միջոցների վրա: Տվյալ դեպքում հայցվորի ներկայացուցիչը միջնորդել է արգելանք դնել պատասխանող ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող կա'մ գույքի, կա'մ դրամական միջոցների վրա:
Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի վկայակոչմամբ, դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, չի կարող միաժամանակ կիրառել ՙպատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը՚ և ՙպատասխանողին պատկանող դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը՚:
Ուստի, հայցագնի` 714 520 /յոթ հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ գումարի չափով պետք է արգելանք դնել ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող գույքի վրա, քանի որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է հետագայում անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, ինչը բխում է սույն գործի հանգամանքներից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածով, 98-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 99-րդ, 144-144.1-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՙԼոկատոր՚ փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Հայկանուշ Սուքիասյանի միջնորդությունը, բավարարել:

2. Հայցագնիª 714 520 /յոթ հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դնել պատասխանող ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող գույքի վրա:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է անհապաղ կատարման` ՙԴատական ակտերի հարկադիր կատարման մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով:

ԴԱՏԱՎՈՐ Տ. ՓՈԼԱԴՅԱՆ
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 08-10-2013
Ծանուցագիրը ուղարկվել է: 24-08-2013
Ժամ: 15:10
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 23-10-2013
Ծանուցագիրը ուղարկվել է: 08-10-2013
Ժամ: 17:45
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Վճիռ/որոշում հրապարակելու օր
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Գործի վարույթը կարճվել է Ստեղծման ամսաթիվ:2013-11-01 18:26:31 Խմբագրման ամսաթիվ:2013-11-01 18:26:31    
Ամսաթիվ: 23-10-2013
Հոդված
Հոդված33       Մաս 1
Հոդված
Հոդված109       Մաս 7
Կարճման հիմքը: Դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը
Այլ նշումներ:
Օրենսգիրք: Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Հակընդդեմ հայցի լուծման ամսաթիվ:
Հակընդդեմ հայցի լուծումը:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2013-11-01 18:27:10    
Դատական ակտ (վճիռ, որոշում): Քաղաքացիական գործ թիվ ԿԴ 0404/02/13

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
23 հոկտեմբերի 2013թ. ք. Հրազդան
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸª
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՎՈՐ Տ. ՓՈԼԱԴՅԱՆԻ
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի` ՙԼոկատոր՚ փակ բաժնետիրական ընկերության /այսուհետ նաև` ՙԼոկատոր՚ ՓԲԸ/ ընդդեմ ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության /այսուհետ նաև` Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ/` գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
ՙԼոկատոր՚ ՓԲ ընկերության ներկայացուցիչ Հայկանուշ Սուքիասյանը դատարան է դիմել 21.08.2013 թվականին:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը /այսուհետ նաևª Դատարան/ 24.08.2013 թվականին բավարարել է ՙԼոկատոր՚ ՓԲ ընկերության ներկայացուցչի միջնորդությունը` պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին և հայցադիմումը վարույթ է ընդունել 24.08.2013 թվականին:
Գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով` Դատարանը կիրառել է գործը դատաքննության նախապատրաստելու կանոնները և 2013 թվականի հոկտեմբերի 08-ին ժամը 15.10-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Հրազդանի նստավայրում նշանակել է նախնական դատական նիստ:
Դատարանը 24.08.2013 թվականին որոշում է կայացրել, որով բավարարել է հայցվոր ՙԼոկատոր՚ փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Հ. Սուքիասյանի միջնորդությունը և հայցագնիª 714 520 /յոթ հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամի չափով արգելանք է դրել պատասխանող ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող գույքի վրա:
24.08.2013 թվականին տրվել է կատարողական թերթ:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 08.10.2013 թվականին որոշում է կայացրել գործը դատաքննության նշանակելու մասին:
08.10.2013 թվականին ՙԼոկատոր՚ ՓԲ և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊ ընկերությունների կողմից Դատարան է ներկայացվել սույն քաղաքացիական գործով հաշտության համաձայնագիր:
Գործի դատաքննությունն իրականացվել է 08.10.2013 թվականին:
Հայցվորի փաստարկները և իրավական դիրքորոշումը.
Հայցվորի ներկայացուցիչը, դիմելով դատարան, հայտնել է, որ 12.11.2007թ. ՙԼոկատոր՚ փակ բաժնետիրական ընկերության և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվել է շարժական օբյեկտների մոնիտորինգային ծառայությունների մատուցման վերաբերյալ թիվ ԱԱ 00008 պայմանագիրը, որի համաձայն` կատարողը պարտավորվում է իրեն պատկանող ՙԼոկատոր՚ համակարգի միջոցով պատվիրատուին մատուցել պատվիրատուին պատկանող շարժական օբյեկտների մոնիտորինգային ծառայություններ, իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել ծառայությունների դիմաց` նույն պայմանագրով սահմանված կարգով:
12.11.2007թ. կնքված պայմանագրի 7.1-րդ կետի համաձայն` պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի միջև ստորագրվելու պահից և գործում է կնքվելու պահից սկսած մեկ տարվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո պայմանագիրը նույն պայմաններով ու նույն ժամկետով համարվում է երկարացված, եթե գործող պայմանագրի ժամկետի ավարտից ոչ պակաս, քան 15 օրերի ընթացքում կողմերից որևէ մեկը մյուսին գրավոր չի տեղեկացրել պայմանագրի ժամկետի երկարացումից հրաժարվելու մասին:
12.11.2007թ. կնքված պայմանագրի 3.3-րդ կետի համաձայն` ծառայությունների վճարումը կատարվում է ամենամսյա վճարումների եղանակով:
12.11.2007թ. կնքված պայմանագրի 3.4-րդ կետի համաձայն` կատարողի կողմից յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատուցված ծառայությունների հաշիվը ներկայացվում է պատվիրատուին` հաջորդ ամսվա 1-ից մինչև 5-ն ընկած ժամանակահատվածում` պատվիրատուի կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով կամ փոխադարձ ընդունելի այլ եղանակով /ֆաքսիմիլային եղանակով, փոստային բաժանմունքի միջոցով.../:
12.11.2007թ. կնքված պայմանագրի 3.7-րդ կետի համաձայն` պատվիրատուի կողմից վճարման պարտավորությունը չկատարելու կամ ուշացնելու դեպքում վերջինս պարտավոր է վճարել տույժ` կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա գումարի 0.5 տոկոսի չափով:
Հայցվորը նշել է, որ պայմանագրի գործողությունը չի դադարեցվել և պարտատիրոջ կողմից ծառայությունները մատուցվել են մինչև 29.02.2012 թվականը:
Կատարողի կողմից ծառայությունները պատշաճ մատուցվել են, և պարտապանն ընդունել է մատուցված ծառայությունները, ինչը հավաստվում է թիվ 0007 ծառայությունների մատուցման և դրանց դիմաց վճարման վերաբերյալ հաշվապահական փաստաթղթերով: ՙԼոկատոր՚ ՓԲ ընկերությունը պատշաճ կարգով պատվիրատուին ուղարկել է մատուցված ծառայությունների դիմաց բոլոր հաշիվ-ապրանքագրերը:
ՙԼոկատոր՚ ՓԲ ընկերության կողմից մատուցված ծառայությունների արժեքը կազմում է 4.001.400 /չորս միլիոն մեկ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ: Մատուցված ծառայությունների մասով պարտապանի կողմից վճարվել է միայն 3.321.980 /երեք միլիոն երեք հարյուր քսանմեկ հազար ինը հարյուր ութսուն/ ՀՀ դրամ: Պարտապանի կողմից վերջին վճարումը կատարվել է 15.11.2012 թվականը:
Այսինքն` պարտապանի պարտավորությունը պարտատիրոջ նկատմամբ կազմում է 714.520 /յոթ հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ:
ՙԼոկատոր՚ ՓԲ ընկերության կողմից ծառայությունները մատուցվել են և պարտապանի կողմից ծառայություններն ընդունվել են, որպիսի փաստը հավաստվում է թիվ 0007 ծառայությունների մատուցման և դրանց դիմաց կատարվող վճարումների վերաբերյալ հաշվապահական փաստաթղթերով:
18.07.2013թ. պատվիրված հետադարձ ծանուցմամբ նամակով պարտապան ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախապահանջ է ուղարկվել, որը պարտապանի կողմից ստացվել է 27.07.2013թ., սակայն մինչև օրս որևէ գործողություն չի կատարվել պարտքը մարելու համար:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասը, 347-րդ, 352-րդ հոդվածները, 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 369-րդ հոդվածի 1-ին մասը, 11.09.2008 թվականին կնքված պայմանագրի 3.7-րդ կետը` հայցվորի ներկայացուցիչը խնդրել է պատասխանող ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊ ընկերությունից հօգուտ ՙԼոկատոր՚ ՓԲ ընկերության բռնագանձել 714 520 /յոթ հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ, տույժ` կետանցի օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը կետանցի յուրաքանչյուր օրվա համար 714.520 /յոթ հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ գումարի 0.5 տոկոսի չափով, 214.356 /երկու հարյուր տասնչորս հազար երեք հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ` որպես փաստաբանին վճարման ենթակա գումար:
2013 թվականի հոկտեմբերի 08-ին ժամը 15.10-ին նշանակված դատական նիստին հայցվորի ներկայացուցիչը չի ներկայացել, չնայած պատշաճ կարգով ծանուցվել է վերոնշյալ դատական նիստի վայրի և ժամանակի մասին:
Միաժամանակ, 08.10.2013 թվականին ՙԼոկատոր՚ ՓԲ և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊ ընկերությունների կողմից Դատարան է ներկայացվել սույն քաղաքացիական գործով հաշտության համաձայնագիր:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասով, դատական նիստն անցկացրել է հայցվորի ներկայացուցչի բացակայությամբ:
08.10.2013 թվականին ՙԼոկատոր՚ ՓԲ և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊ ընկերությունների կողմից Դատարան է ներկայացվել սույն քաղաքացիական գործով հաշտության համաձայնագիր:
Պատասխանողի փաստարկները և իրավական դիրքորոշումը.
Պատասխանող ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստացել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատավորի որոշումը, հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախազգուշացվել է հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքումª ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված իրավական հետևանքների մասին, սակայն հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:
2013 թվականի հոկտեմբերի 08-ին նշանակված դատական նիստին, պատասխանողը չի ներկայացել, չնայած պատշաճ կարգով ծանուցվել է վերոնշյալ դատական նիստի վայրի և ժամանակի մասին:
08.10.2013 թվականին ՙԼոկատոր՚ ՓԲ և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊ ընկերությունների կողմից Դատարան է ներկայացվել սույն քաղաքացիական գործով հաշտության համաձայնագիր:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասով, դատական նիստն անցկացրել է պատասխանողի ներկայացուցչի բացակայությամբ
Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը.
. Կողմերը 08.10.2013 թվականին դատարանին են ներկայացրել գրավոր հաշտության համաձայնագիրը /հիմք` հաշտության համաձայնագիրը/:
Կիրառելի իրավունքը, դատարանի իրավական վերլուծությունը, պատճառաբանությունները և եզրահանգումը.
Գործում առկա յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ` Դատարանը գալիս է հետևյալ եզրահանգման.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնª կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայնª դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայնª կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայնª դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը…:
Տվյալ դեպքում, կողմերը 08.10.2013թ. դատարանին են ներկայացրել հաշտության համաձայնագրի գրավոր շարադրանքը և խնդրել են այն հաստատել:
Նման պայմաններում, հիմք ընդունելով միջնորդությունը, և նկատի ունենալով, որ կողմերն օգտվել են իրենց դատավարական իրավունքիցª կնքել են հաշտության համաձայնություն, ինչպես նաև այն, որ կողմերի միջև կնքված և դատարանի հաստատմանը ներկայացված հաշտության համաձայնությունը չի հակասում օրենքին կամ այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը, Դատարանը գալիս է այն հետևության, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը ենթակա է հաստատման, իսկ սույն քաղաքացիական գործի վարույթը` կարճման:
Դատական ծախսերը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայնª դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային, կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՙՊետական տուրքի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի ՙա՚ կետի համաձայնª գույքային պահանջով հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնª դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան:
Դատարանը, քննության առնելով պետական տուրքի վճարման հարցը և նկատի ունենալով, որ գումարի բռնագանձման պահանջի մասով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 24.08.2013 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգվել է, ինչպես նաև այն, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնության գրավոր շարադրանքում կողմերն անդրադարձել են նաև պետական տուրքի վճարման հարցին, գտնում է, որ պատասխանող ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պետք է բռնագանձել 14 290.4 /տասնչորս հազար երկու հարյուր իննսուն դրամ քառասուն լումա/ ՀՀ դրամ` որպես չվճարված պետական տուրքի գումար:
Դատարանը, նկատի ունենալով, որ պետական տուրքից զատ այլ դատական ծախսեր չկան, գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով` Դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
1. Հաստատել ներկայացված հաշտության համաձայնությունըª հետևյալ բովանդակությամբ.
Հաշտության համաձայնագիր
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան
երկու հազար տասներեք թվականի սեպտեմբերի քսաներեքին
Թիվ ԿԴ/0404/02/13 քաղաքացիական գործով հայցվոր ՙԼոկատոր՚ ՓԲԸ-ն ի դեմս տնօրեն Արման Խաչատրյանի, մի կողմից, և պատասխանող ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Վասպուրակ Մարտիրոսյանի, մյուս կողմից, այսուհետև` միասին Կողմեր, ըստ հայցի ՙԼոկատոր՚ ՓԲԸ-ի ընդդեմ ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի` 714.520 /յոթ հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ, տույժ` կետանցի օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը կետանցի յուրաքանչյուր օրվա համար 714 520 /յոթ հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ գումարի 0.5 տոկոսի չափով, 214.356 /երկու հարյուր տասնչորս հազար երեք հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ` որպես փաստաբանին վճարման ենթակա գումար բռնագանձելու պահանջի մասին, թիվ ԿԴ/0404/02/13 քաղաքացիական գործի վերաբերյալ կնքում են հաշտության համաձայնագիր հետևյալի մասին.
I.Համաձայնագրի առարկան
1. ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ն պարտավորվում է սույն հաշտության համաձայնագիրը կնքելուց հետո Ընկերությանը վճարել 714.520 /յոթ հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ սույն համաձայնագրի անբաժանելի մասը կազմող ժամանակացույցով /այսուհետ` ժամանակացույց/ սահմանված չափով և ժամկետներում:
2. ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ն վճարումները պետք է կատարի` սկսած 2013թ. սեպտեմբերի 27-ից մինչև պարտքի վերջնական մարումը:
3. Ժամանակացույցով սահմանված գումարները ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ն պետք է վճարի միանվագ և ամբողջությամբ մինչև Ժամանակացույցով սահմանված յուրաքանչյուր ամսվա 10-ը:
4. ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի կողմից վճարումները պետք է կատարվի անկանխիկ` սույն համաձայնագրում նշված ՙԼոկատոր՚ ՓԲԸ-ի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:
5. ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի կողմից Ժամանակացույցով սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում վերջինս պարտավորվում է վճարել նաև տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տվյալ ամիս վճարման ենթակա գումարի 2 տոկոսի չափով: Վճարման կետանց թույլ տալու դեպքում ՙԼոկատոր՚ ՓԲԸ-ն կարող է պահանջել անհապաղ վճարել ամբողջ գումարը:
6. Այն դեպքում, երբ Ժամանակացույցով վճարման համար սահմանված վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա վճարման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
7. ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի կողմից Ժամանակացույցով սահմանված վճարումների ժամկետները խախտելու դեպքում վճարման ենթակա գումարը և սույն համաձայնագրով սահմանված տույժերը կբռնագանձվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
8. Կողմերը սույն համաձայնագրով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հրաժարվում են վերաքննության իրավունքից:
9. Կողմերը ներկայացված հայցի շրջանակներում, բացի սույն համաձայնագրի 1-ին կետում նշված պարտավորություններից, միմյանց նկատմամբ մնացած այլ պարտավորություններից հրաժարվում են:
10. Սույն քաղաքացիական գործի շրջանակներում առաջին ատյանի դատարանի պետական տուրքը` հայցապահանջի 2/երկու/ տոկոսի չափով վճարում է պատասխանող ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ ՍՊԸ-ն:
11. Սույնով Կողմերից յուրաքանչյուրը հայտարարում և երաշխավորում է, որ սույն հաշտության համաձայնագիրը կնքելիս գործել է սթափ մտքով, առանց որևէ մոլորության կամ հարկադրանքի ազդեցության, լիովին հասկանում և գիտակցում է իր կողմից ստանձնվող պարտավորությունների իրավական բնույթը և դրանց չկատարման հետևանքները, ինչպես նաև գործում է իր անկաշկանդ կամքով և ցանկությամբ:
12. Սույն հաշտության համաձայնագիրը կազմված է երեք բնօրինակից, կողմերից յուրաքանչյուրին տրվում է մեկ բնօրինակ և մեկ բնօրինակ հանձնվում է դատարանին:
II.Կողմերի վավերապայմանները և ստորագրությունները.
ՙԼոկատոր ՚ ՓԲԸ ՙԼուսակերտի տոհմային
թռչնաբուծական ֆաբիկա՚ ՍՊԸ
Վկայական 03Ա075936 ՀՎՀՀ 03300843, Արդշինինվեստբանկ ՓԲԸ,
գրանցման համարը` 264.120.07866 ՀՀ 247010000765,
գրանցման ամսաթիվը` 16.04.2007թ. հասցե` Կոտայքի մարզ, Նոր Գեղի
հասցե` ՀՀ, ք.Երևան, Կոմիտասի պող.,
36 ա, բն.22
տնօրեն ստորագրություն կլոր կնիք տնօրեն ստորագրություն կլոր կնիք

Ա. Խաչատրյան Վ. Մարտիրոսյան

Վճարման ժամանակացույց
23.09.2013թ. ՙԼոկատոր՚ ՓԲԸ-ի և ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական
ֆաբրիկա՚ ՍՊԸ-ի միջև կնքված հաշտության համաձայնագրի

Սեպտեմբերի 27 Հոկտեմբերի 10 Նոյեմբերի 10 Դեկտեմբերի 10
200 .000 ՀՀ դրամ 200.000 ՀՀ դրամ 200.000 ՀՀ դրամ 114.520 ՀՀ դրամ

II. Կողմերի վավերապայմանները և ստորագրությունները.
ՙԼոկատոր ՚ ՓԲԸ ՙԼուսակերտի տոհմային
թռչնաբուծական ֆաբիկա՚ ՍՊԸ

Վկայական 03Ա075936 ՀՎՀՀ 03300843, Արդշինինվեստբանկ ՓԲԸ,
գրանցման համարը` 264.120.07866 ՀՀ 247010000765,
գրանցման ամսաթիվը` 16.04.2007թ. հասցե` Կոտայքի մարզ, Նոր Գեղի
հասցե` ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի պող.
36ա, բն.22

տնօրեն ստորագրություն կլոր կնիք տնօրեն ստորագրություն կլոր կնիք

Ա. Խաչատրյան Վ. Մարտիրոսյան

2. Թիվ ԿԴ 0404/02/13 քաղաքացիական գործի` ըստ հայցի` ՙԼոկատոր՚ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին, վարույթը կարճել:
3. ՙԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 14 290.4 /տասնչորս հազար երկու հարյուր իննսուն դրամ քառասուն լումա/ ՀՀ դրամ` որպես չվճարված պետական տուրքի գումար:
Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
Օրինական ուժի մեջ մտնելուց հետո վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցովª պարտապանի հաշվին:

ԴԱՏԱՎՈՐ Տ. ՓՈԼԱԴՅԱՆ

Վճիռը չի բողոքարկվել և ՙ ՚ ՙ ՚ 2013 թվականին մտել է օրինական ուժի մեջ:

ԴԱՏԱՎՈՐ Տ. ՓՈԼԱԴՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 23-10-2013
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 14290.4
Այլ նշումներ:
Վճիռը մտել է օրինական ուժի մեջ    
Ամսաթիվ: 25-11-2013
Այլ նշումներ:
Տրվել է կատարողական թերթը դատարանի նախաձեռնությամբ    
Տրվել է կատարողական թերթ: 26-11-2013
Հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 14290.4
Կատարողական թերթերի քանակ:
Այլ նշումներ:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 04-12-2013
Էջերի քանակը: 82
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 04-12-2013
Էջերի քանակը: 82
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       15 Դեկտեմբեր 2019

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան