Հիմնական
Գործի համար: ԵԿԴ/0482/02/14Վիճակագրական տողի համար: 6.2
Հայցվոր
Ռուզաննա Պողոսյան
Պատասխանող
Երևանի քաղաքապետարան
Դատավոր
Կենտրոն և Նորք-Մարաշ:Երևան քաղաքի դատարան:
Քաղաքացիական վերաքննիչ:
Վճռաբեկ:
Գործ հա. ԵԿԴ/0482/02/14
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
05.06.2018թ. ք.Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության
դատարանը
Նախագահությամբ` դատավոր Ա. Մելքումյանի
Քարտուղարությամբ Ա. Գրիգորյանի
Մասնակցությամբ`
Հայցվոր՝ Ռուզաննա Պողոսյանի
/անձնագիրª AM0661010, տրվածª 02.09.2012թ.-ին 008-ի կողմից/
Հայցվորի ներկայացուցիչ` Արմեն Գրիգորյանի
/լիազորագիրª տրված 07.02.2014,
փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 1181/
Պատասխանողի ներկայացուցիչª Վահագն Պապիկյանի
/ լիազորագիրª տրվածª 31.07.2015թ-ին/
Քրիստինե Նշանյանի
/լիազորագիրª տրվածª 16.08.2016 թ-ին/
Երրորդ անձի ներկայացուցիչ՝ Գոհար Դարբինյանի
/լիազորագիրª տրվածª 18.01.2016թ-ին/
Սիրանուշ Աբրահամյանի
/լիազորագիրª տրվածª 07.06.2016թ-ին/
Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի` Ռուզաննա Պողոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարություն՝ 2013 թվականի հոկտեմբերի 08-ի թիվ 1764-Ա հրամանը և 2014 թվականի հունվարի 29-ի թիվ 68-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին.
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը
Ռուզաննա Պողոսյանի կողմից հայցադիմում է ներկայացվել դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ պահանջելով անվավեր ճանաչել 2013 թվականի հոկտեմբերի 08 թիվ 1764-Ա հրամանը և 2014 թվականի հունվարի 29-ի թիվ 68-Ա հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաև՝ Երևանի քաղաքապետարանից բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը։
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 28.02.2014 թվականի որոշմամբ սույն հայցադիմումն ընդունվել է վարույթ և նախապատրաստվել դատաքննության:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ գործով նշանակվել է դատաքննություն:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 19-ի վճռով հայցը մերժել է:
Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել հայցվոր Ռուզաննա Պողոսյանը:
Վերաքննիչ դատարանը 2015 թվականնի փետրվարի 20-ի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունել է վարութ:
Վերաքննիչ բողոքի պատասխաններ են ներկայացրել պատասխանող Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Վահագն Պապիկյանը և երրորդ անձ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2015 թվականի որոշմամբ վերոնշյալ քաղաքացիական գործով կայացրած վճիռը բեկանվել է և ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի ղեկավարի գրությամբ հա. ԵԿԴ/0482/02/14 քաղաքացիական գործը 14.06.2015 թվականին մուտքագրվել է ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, 16.06.2015 թվականին մակագրվել է դատավոր Ա. Մելքումյանին և 17.06.2015 թվականին տրամադրվել է դատավորի աշխատակազմին:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 17.06.2015 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ գործով նշանակվել է դատաքննություն:
Դատաքննությունն ավարտվել է 2018 թվականի մայիսի 21-ին և 2018 թվականի հունիսի 5-ին նշանակվել է վճռի հրապարակման օր:
Հայցվորի փաստարկները և իրավական դիրքորոշումը
Հայցվոր Ռուզաննա Պողոսյանը դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել է, որ աշխատել է Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.10.2013թ. թիվ 1764-Ա հրամանի համաձայն` ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու համար, իր նկատմամբ կիրառվել է <<խիստ նկատողություն>> կարգապահական տույժ:
Նշված հրամանի համար հիմք է հանդիսացել Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի 21.08.2013թ. թիվ 27/01-20145Ա և 10.09.2013թ. թիվ 27/01-32/1178 գրությունները, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի փաստաթղթերի գրանցման մատյանի ուսումնասիրության վերաբերյալ 10.09.2013թ. արձանագրությունը, իր 01.10.2013թ. և 03.10.2013թ. բացատրությունները:
Նշել է, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Վ. Պապիկյանը մերկապարանոց զեկուցագրերով փորձել է ներկայացնել իրեն որպես չաշխատող և իր վրա դրված պարտականությունները պատշաճ չկատարող անձի, սակայն իր զեկուցագրերում նշված հանգամանքները ապացուցող որևէ փաստ չի կցել : Նույնը Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը 21.08.2013թ. թիվ 27/01-20145Ա և 10.09.2013թ. թիվ 27/01-32/1178 գրություններով կրկնել է, իր գրությունները ուղղելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին, իրենից որևէ գրավոր բացատրություն չի պահանջվել:
Ավելացրել է, որ աշխատանքից բացակայել է հարգելի պատճառներով, մասնավորապես, գտնվել է բուժման մեջ, կամ բացակայել է իր անմիջական ղեկավարի կամ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի թույլտվությամբ:
Ըստ ներքին կանոնակարգի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի աշխատողները փաստաթղթերը բաժնի պետից ստանում են, երբ բաժնի պետը հրավիրում է իր մոտ և հանձնում տվյալ աշխատողին հասցեագրված փաստաթուղթը, իսկ 22.07.2013թ.-ից մինչև 30.07.2013թ. իրեն հասցեագրված փաստաթղթերը չստանալու մեղքը կրում է իր անմիջական ղեկավարը, քանի որ ինքը այդ օրերին անձամբ հարցրել է արդյոք իրեն փաստաթղթեր չունի հանձնելու, նա պատասխանել է ոչ:
Հավելել է, որ գործատուն 08.10.2013թ. թիվ 1764-Ա հրամանն արձակելիս հաշվի չի առել իր նախկինում կատարած աշխատանքը, իր մեղքի բացակայությունը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32 հոդվածի 1-ին մասի համաձայն հայցվոր Ռ. Պողոսյանը ներկայացրել է հայցապահանջի հիմքի ավելացում և հայտնել է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից 2013 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 270 հրամանով նշանկաված և անցկացված ծառայողական նյութերի պատճեների ստանալուց և դրանց ուսումնասիրությունից, մասնավորապես՝ 16.01.2014 թվականի եզրակացությունից երևում է, որ ծառայողական քննություն անցակցնելու համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 28.11.2013թ. թիվ 03/49– 63469 գրությունը:
Ավելացրել է, որ Աշխատակազմի քարտուղարի գրության և դրան կից ներկայացված փաստաթղթերի համաձայն Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետը՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին 04.11.2013 թվականին ուղղված իր գրությամբ նշել է, որ իր անհարգի հաճախակի բացակայությունների, աշխատանքի ներքին կարգ ու կանոնին չենթարկվելու, աշխատանքի նկատմամբ բացարձակ արհամարական վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև իր վրա մակագրված փաստաթղթերը ստանալուց հրաժարվելու մասին:
Հայցվոր Ռուզաննա Պողոսյանը դիրքորոշում է հայտնել, այն մասին, որ չի հիմնավորվել այն փաստը, որ 2013 թվականի հոկտեբերի 14-ին և նոյեմբերի 4-ին իր` աշխատանքից բացակայությունները անհարգելի են:
Հայցվորը նշել է, որ չի հիմնավորվել այն փաստը, որ ինքը անհարգելի պատճառով չի ստացել բաժնի պետի հանձնարարականները, ինչի արդյունքում խախտել է Երևանի քաղաքապետի 2009 թվականի հուլիսի 29-ի թիվ 7149-Ա որոշման թիվ 1089 հավելվածով հաստատված Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագրի 11-րդ կետի <<ե>> ենթակետի պահանջը:
Նշել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 29.01.2014 թվականի թիվ 68–Ա հրամանը ինքը ստացել է 30.01.2014 թվականին£
Հավելել է, որ ծառայողական նյութերի պատճեններից, մասնավորապես Երևանի Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարի և իր կողմից տրված բացատրություններից, հիմնավորվում է այն փաստը, որ իր կողմից աշխատանքից բացակայելը հարգելի է եղել, քանի որ աշխատանքից բացակայելու համար տեղեկացրել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարին և նրա թույլտվությամբ հեռացել է աշխատանքից:
Երևանի Նոր Նոր վարչական շրջանի աշխատակազմը վերը նշված 14.10.2013 թվականին և 04.11.2013 թվականին աշխատանքից իր բացակայությունը հարգելի է համարել նաև այն պատճառաբանությամբ, որ այդ օրերի համար իրեն վարձատրել են, իսկ եթե աշխատանքից իր բացակայությունը դիտել են անհարգելի, ապա ինչու են այդ օրերի համար իրեն վճարել աշխատավարձ: Այսինքն՝ այդ օրերին աշխատանքից իր բացակայելը դիտել են հարգելի:
Դատաքննության ընթացքում հայցվոր Ռուզաննա Պողոսյանի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը նշել է, որ չի հիմնավորվել այն փաստը, որ Ռուզաննա Պողոսյանը պատշաճ չի կատարել աշխատանքային պարտականությունները, մասնավորապես, հրաժարվել է ստանալու մակագրված փաստաթղթերը և աշխատանքից բացակայությունը պայմանավորված է եղել հիվանդության պատճառով, ինչի մասին է վկայում հայցվորի կողմից ներկայացված անաշխատունակության թերթիկը:
Ամփոփելով վերոգրյալը հայցվոր կողմը կարծիք է հայտնել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը չի պահպանել համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի 32, 33 հոդվածների պահանջները և խնդրել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.10.2013թ. թիվ 1764-Ա և 29.01.2014թ. թիվ 68-Ա հրամանները: :
Խնդրել է իրեն վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանից բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը:
Պատասխանողի փաստարկները և իրավական դիրքորոշումը
Պատասխանող Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Վահագն Պապիկյանը ներկայացրել է հայցադիմումի պատասխան և հայտնել է, որ 08.10.2013 թվականի թիվ 1764-Ա հրամանի համաձայն հայցվոր Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ <<խիստ նկատողություն>>, որի համար փաստական հիմք է հանդիսացել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 21.08.2013թ.հ. 27/01-20145Ա և 10.09.2013թ. հ. 27/01– 52 ն 178 գրությունները, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի 08.08.2013թ., 29.07.2013թ. և 20.08.2013թ. զեկուցագրերը, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի սւշխատակազմի իրավաբանական բաժնի փաստաթղթերի գրանցման մատյանի ուսումնասիրության վերաբերյալ 10.08.2013թ. արձանագրությունը, Ռ. Պողոսյանի 01.10.2013թ. և 03.10.2013թ. բացատրությունները, Իրավական հիմք է հանդիսացել <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին, 1-ին մասի <<գ>> կետը և 3-րդ մասը:
Մասնավորապես նշել է, որ, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, աշխատանքային կարգապահական կանոնները խախտելու պատճառով իր կողմից 2012թ. նոյեմբերի 27-ին հայցվոր Ռուզաննա Պողոսյանի վերաբերյալ գրված զեկուցագիրը հ. 27/01-2621 գրությամբ ուղարկվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ, որի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 06.12.2012թ. թիվ 2889-Ա հրամանով վերջինիս նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ <<նկատողություն>>: Դրանից անմիջապես հետո 2012թ. դեկտեմբերի 7-ին և 10-ին Ռ.Պողոսյանը չի ներկայացել աշխատանքի, առանց տեղյակ պահելու բացակայության պատճառի վերաբերյալ իր անմիջական ղեկավարին և չի պատասխանել հեռախոսազանգերին, չի ներկայացրել որևիցե փաստաթուղթ կամ բացատրություն:
2012թ. դեկտեմբերի 11-ին նրա կատարած այդ արարքի վերաբերյալ գրվել է զեկուցագիր, որը վարչական շրջանի ղեկավարի կողմից մակագրվել է աշխատակազմի քարտուղարին, սակայն հաշվի առնելով Ռ.Պողոսյանի նոր ստացած կարգապահական տույժը, զեկուցագրին ընթացք չի տրվել, նրա հետ տարվել է բացատրական աշխատանքներ հետագայում նման արարքներ թույլ չտալու համար: Սակայն Ռուզաննա Պողոսյանը անհրաժեշտ հետևություն չի կատարել, շարունակել է հաճախակի ուշանալ և բացակայել աշխատավայրից առանց թույլտվության£ Իսկ 2013 թվականի ապրիլի 16-22-ը չի հաճախել աշխատանքի, չներկայացնելով իր անմիջական ղեկավարին բացակայության վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ:
Հավելել է, որ 2013 թվականի ապրիլի 26-ին իր կողմից գրվել Է հաջորդ զեկուցագիրը: Աշխատանքի ներկայանալուց հետո նրան առաջարկվել Է գրել բացատրություն, սակայն վերջինս հրաժարվել Է որևիցե բացատրություն գրելուց: Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի կողմից գրավոր ծանուցվել Է հայցվորին ըստ բնակության վայրի, որպեսզի ներկայացնի բացատրություն իր նկատմամբ գրված զեկուցագրի վերաբերյալ (չնայած այն հանգամանքին, որ Ռ. Պողոսյանը հաճախում էր աշխատանքի), սակայն Ռ. Պողոսյանը կրկին չի ներկայացրել բացատրություն:
29.05.2013թ. թիվ 27/01-48/1097 գրությամբ իր կողմից գրված զեկուցագիրը և կից նյութերը ուղարկվել են քաղաքապետարան համապատասխան կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, որից հետո` 2013թ. հունիսի 5-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը ծանուցագրով Ռ. Պողոսյանին կրկին առաջարկել է ներկայացնելու բացատրություն գրված զեկուցագրի կապակցությամբ:
Պատասխանողի ներկայացուցիչ Վահագն Պապիկյանը ավելացրել է, որ նույն օրը աշխատավայրում իր կողմից առաջարկվել է Ռ.Պողոսյանին ծանոթանալ աշխատակազմի քարտուղարի զեկուցագրին և գրել բացատրություն, սակայն վերջինս հրաժարվել է ծանոթանալուց և բացատրություն գրելուց, որի վերաբերյալ ներկայացվել է իր զեկուցագիրը:
Պատասխանող կողմը տեղեկացրել է նաև, որ հայցվորը 15.05.2013թ.–01.06.2013թթ. ժամանակահատվածը կրկին բացակայել է աշխատանքից:
13.06.2013թ. 27/02-43/1260 գրությամբ կրկին գրություն է ուղարկվել Ռ.Պողոսյանին և առաջարկվել երկօրյա ժամկետում ներկայացնել բացատրություններ, սակայն վերջինս հրաժարվել է որևէ պարզաբանումներ տալ:
Հետագայում պարզվել է, որ Ռուզաննա Պողոսյանը անաշխատունակության թերթը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին 16.04.2013–19.04.2013թթ. և 15.05.2013-01.06.2013թ. օրերի համար:
Պատասխանողի ներկայացուցիչ Պապիկյանը նշել է, որ հայցվորը ունենալով բժշկական տեղեկանքներ, իրեն` իր անմիջական ղեկավարին այդ մասին տեղյակ չի պահել:
Հայցադիմումի պատասխանի մեջ պատասխանող կողմը հայտնել է, որ հայցվորը բազմիցս ենթարկվել է կարգապահական տույժերի` իր աշխատանքային պարտականությունների նկատմամբ արհամարական վերաբերմունքի համար:
Հայցվորի կողմից կատարված խախտումների վերաբերյալ 29.08.2013թ. թիվ 48/1945-Ա, 08.08.2013թ. թիվ 48/2017-Ա, 20.08.2013թ. թիվ 48/2045-Ա համապատասխան ընթացք տալու համար կազմվել են զեկուցագրեր, որոնք ուղարկվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին:
Պատասխանող կողմը հայտնել է, որ հայցվոր Ռուզաննա Պողոսյանի բնակության վայրի պոլիկլինիկայից պարզվել է, որ նա դիմել է պոլիկլինիկա 2013թ. օգոստոսի 5-ին, առողջական վիճակի վերաբերյալ, ներկայացրած բողոքների կապակցությամբ նրան ուղարկել են հետազոտման, սակայն Ռուզաննա Պողոսյանը չի ներկայացել պոլիկլինիկա: Բժշկի կողմից այցելություն է կատարվել վերջինիս բնակարան, դուռը փակ է եղել, որի պատճառով 2013թ. օգոստոսի 09-ին ռեժիմի խախտման համար հայցվորի անաշխատունակության թերթիկը փակվել է:
2013թ. սեպտեմբերի 25-ին աշխատանքի ներկայանալով նա ներկայացրել է տեղեկանք, որ 10.08.2013թ-ից մինչև 27.08.2013թ. բուժվել է <<Արտեմիսիա>> բնաբուժության կենտրոնում, սակայն Ռ. Պողոսյանը այդպես էլ տեղեկանք չի ներկայացրել 2013թ. օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 25-ը բացակայելու ժամանակահատվածի համար:
10.09.2013թ. թիվ 27/01-32/1178 գրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին իրենց կողմից հայտնվել է, որ համաձայն` <<Համայնքային ծառայության մասին> ՀՀ օրենքի 32 հոդվածի ՙգ՚ կետի պետք է կիրառել կարգապահական տույժ ՙխիստ նկատողություն՚: Նույն գրությամբ քաղաքապետարան է ուղարկվել նաև Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորություն ունեցող քաղաքացի Աբրահամ Հարությունյանի գործի ուսումնասիրման վերաբերյալ կազմված տեղեկանքը (Ռ. Պողոսյանի կողմից դատարանի վճռից հետո միտումնավոր կատարողական թերթը չպահանջելու, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն չուղարկելու, արդյունքում գումարը չբռնագանձելու վերաբերյալ), որպես Ռ. Պողոսյանի կողմից մասնագիտական պարտականությունների կոպիտ խախտման օրինակ, որի հետևանքով բյուջե գումարներ չեն մուտքագրվել:
Կատարված ծառայողական քննության արդյունքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.10.2013թ. թիվ 1764-Ա հրամանով Ռ. Պողոսյանը ծառայողական պարտականություները ոչ պատշաճ կատարելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու համար ենթարկվել է ՙխիստ նկատողություն՚ կարգապահական տույժի:
Ռուզաննա Պողոսյանը 2013թ. օգոստոսի 2-ից մինչև սեպտեմբերի 25-ը աշխատանքից բացակայելուց հետո, աշխատանքի ներկայանալով սկսել է պահանջել որպեսզի իրեն արձակուրդ տրամադրվի հոկտեմբեր ամսին : Նրան բացատրվել է, որ բաժնի աշխատակցուհի Լ. Առուստամյանը դիմել է հոկտեմբեր ամսին արձակուրդ գնալու համար և նրան հատկացվել է արձակուրդ, ուստի Ռ. Պողոսյանին արձակուրդ կտրամադրվի Լ. Առուստամյանի արձակուրդից վերադառնալուց հետո:
Հայցվոր Պողոսյանը հրաժարվել է աշխատելուց, չի կատարել տրված հանձնարարությունները, կրկին հրաժարվել է ստանալ իրեն մակագրված փոստը, ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքի վերաբերյալ, տվյալներ տրամադրել ամեն շաբաթ քաղաքապետարանի հսկողականներին պատասխանելու համար:
Հայցվոր Ռ. Պողոսյանը սկսած 2013թ. ապրիլ ամսից ունեցել է աշխատանքից բացակայություններ, ապրիլի 10-ին, ապրիլի 16-19 ներառյալ, մայիսի 15-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ, հունիսի 10-ից 20-ը ներառյալ, հուլիսի 30-ին, օգոստոսի 2-ից մինչև սեպտեմբերի 24-ը ներառյալ, երկարատև բացակայությունից հետո պահանջել է արձակուրդ, հաշվի չառնելով նաև աշխատանքային ծանրաբեռնվածությունը:
Պատասխանող կողմը հայտնել է, որ Ռուզաննա Պողոսյանը 2013թ. հոկտեմբեր ամսին կարգապահական տույժ ստանալուց անմիջապես հետո, առանց թույլտվության բացակայել է աշխատանքից հոկտեմբերի 14-ին, հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին, 4-ին 7-ից մինչև 12-ը ներառյալ : Իրեն մակագրված փաստաթղթերը հրաժարվել է ստանալուց և կատարելուց 2013թ. հոկտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 7-ը, որի կապակցությամբ կրկին կազմվել է համապատասխան արձանագրություն:
Հայցվորի կողմից աշխատանքային պարտականությունները կրկին չկատարելու, իր վրա մակագրված փոստը չստանալու, աշխատանքից կրկին բացակայելու, աշխատանքային ներքին կարգ ու կանոնին չենթարկվելու համար իրենց կողմից կրկին ներկայացվել են զեկուցագրեր (28.10.13թ. թիվ 48/2666, 04.11.13թ. թիվ 48/2729) և 13.11.2013թ. 27 01-2671 գրությամբ ուղարկվել է Երևանի քաղաքապետարան` համապատասխան ընթացք տալու համար:
Երևանի քաղաքապետարանը հայցվոր Ռ. Պողոսյանի վերաբերյալ ներկայացված վերջին զեկուցագրերով ծառայողական քննություն անցկացնելու համար նյութերը ուղարկել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 04.12.2013թ. թիվ 270-Ա հրամանով նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքում հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.01.2014թ. 06–Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի թիվ 29.01.2014թ. 68-Ա հրամանով Ռ. Պողոսյանի նկատմամբ կիրառվել է ՙխիստ նկատողություն՚ և վերջինս ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Դատաքննության ընթացքում պատասխանողի ներկայացուցիչ Ք. Նշանյանը պնդել է իրենց դիրքորոշումը և հայտնել, որ հայցվորի կողմից բազմիցս խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված հոդվածների պահանջները, ինչը հիմք է տալիս պնդելու, որ գործատուի կողմից ընդունված իրավական ակտերը իրավաչափ են և վերջիններիս անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են:
Պատասխանողի ներկայացուցիչ Վ. Պապիկյանը հավելել է, նաև, որ ինքը` լինելով հայցվոր Պողոսյանի անմիջական ղեկավարը, և հանդիսանալով Երևանի Նոր Նորք վարչական շրջանի իրավաբանական բաժնի պետ փաստում է, որ հայցվորի կողմից մշտապես դրսևորվել է անհանդուրժողական վարվելակերպ իր կողմից ներկայացված աշխատանքային պահանջների նկատմամբ:
Պարզաբանել է, որ հայցվոր Պողոսյանը կարող էր չկատարել անմիջական ղեկավարի ցուցումները միայն մեկ դեպքում, եթե այդ ցուցումները կարող էին բերել վարչական կամ քրեական պատասխանատվության: Այդ դեպքում աշխատողը համապատասխան զեկուցագրով պետք է դիմի վերադաս ղեկավարին, նման փաստաթուղթ հայցվոր Պողոսյանի կողմից չի կազմվել և պահանջների չկատարման վերաբերյալ որևէ պարզաբանում չի տրվել:
Ամփոփելով վերոգրյալը պատասխանող կողմը խնդրել է հայցը մերժել հաշվի առնելով այն, որ հայցվորի կողմից վիճարկվող վարչական ակտերը կայացվել են Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրությանը համապատասխան:
Երորդ անձի իրավական դիրքորոշումը
Երրորդ անձ ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից ներկայացվել է հայցադիմումի պատասխան և հայտնվել է, որ հայցվոր Ռ. Պողոսյանը նշել է, որ 2014թ. փետրվարի 20-ին դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն` աշխատակազմի ղեկավարի 2013թ. դեկտեմբերի 4-ի թիվ 270 հրամանով նշանակված և անցկացված ծառայողական քննության եզրակացության ու ծառայողական քննության բոլոր նյութերի պատճենները իրեն տրամադրելու խնդրանքով, սակայն մինչև հայցադիմումը դատարան ներկայացնելու օրը իբր չի ստացել, սակայն հայցվորի 20.02.2014թ. դիմումում նշված բոլոր նյութերի պատճենները վերջինիս են տրամադրվել ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալի 26.02.2014թ. թիվ 07/17/968-14 գրությամբ, որը հայցվորը ստացել է 27.02.2014թ. –ին, ինչի մասին վերջինս կատարել է համապատասխան նշագրում:
Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2013 թվականի հոկտեմբերի 08-ի թիվ 1764-Ա հրամանի համաձայն` ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու համար Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողությունե կարգապահական տույժը:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2014 թվականի հունվարի 17-ի թիվ 68-Ա հրամանի համաձայն` «Հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 2014 թվականի հունվարի 17-ի թիվ 06-Ա հրամանը և ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասինե ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին մասի «գե կետով և 33 հոդվածի 1-ին մասի «գե կետով Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողությունե կարգապահական տույժ: Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող Ռուզաննա Պողոսյանը 2014թ. հունվարի 29-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնիցե:
3. Համաձայն Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի հոկտեմբերի 17-ի գրության` «Ի պատասխան Երևանի քաղաքապետին ուղղված Ձեր 2013 թվականի հոկտեմբերի 14-ի հ.Պ-2262 դիմումի` կրկնակի հայտնում ենք, որ համաձայն թիվ 12 պոլիկլինիկայի տնօրեն Ա.Վարդումյանի և Ձեր տեղամասային թերապևտ Նունե Գրիգորյանի բացատրագրերի Դուք 2013 թվականի օգոստոսի 05-ին դիմել եք պոլիկլնիկայի թերապևտին, նախնական ախտորոշվել է ողնաշարի գոտկասրբանային հատվածի ռադիկուլոթապիա, նշանակվել են հետազոտություններ` ողնաշարի գոտկասրբանային հատվածի ռենտգեն, արյան մեզի ընդհանուր քննություն, ռևմոպրոբաներ և բուժում: … ե:
4. «Արտեմիսիաե Բնաբուժության կենտրոնի կողմից 2013 թվականի օգոստոսի 27-ին տրված տեղեկանքի համաձյան Ռուզաննա Պողոսյանը 2013 թվականի օգոստոսի 10-ից բուժվել է «Արտեմիսիաե Բնաբուժության կենտրոնում նեյրոդերմիտ ախտորոշմամբ: Կատարվել է աղիների լվացում, ստացել է տեղային և ընդհանուր բուժում:
5. Համաձայն 2013 թվականի օգոստոսի 05-ի թիվ 072987 անաշխատունակության թերթիկի` Ռուզաննա Պողոսյանն անաշխատունակ է եղել 2013 թվականի օգոստոսի 05-ից 2013 թվականի օգոստոսի 09-ն ընկած ժամանակահատվածում:
6. Գործում առկա չէ ապացույց առ այն, որ մինչ կարգապահական տույժ կիրառելը գործատուն՝ Պատասխանողը, աշխատողից պահանջել է խախտման մասին գրավոր բացատրություն:
Դատարանի իրավական վերլուծությունները
Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտավ, որ Ռուզաննա Պողոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարություն՝ 2013 թվականի հոկտեմբերի 08 թիվ 1764-Ա հրամանը և 2014 թվականի հունվարի 29-ի թիվ 68-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին հայցը ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանություններից ելնելով.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Համաձայն ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ու քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 1-ին կետի` բոլոր անձինք հավասար են դատարանների առջև, ինչպես նաև յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Համաձայն ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի` միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությունը հավասար հնարավորություններ է ընձեռում դատավարության կողմերին իրենց իրավունքները պաշտպանելու համար: Հայցի պաշտպանության դատավարական միջոցների տնօրինման ձևերը սահմանվում են դատական վեճի տնօրինման սկզբունքի հիման վրա, որի ուժով կողմերը որոշում են վեճի հետագա ընթացքն ու լուծման ճանապարհները` հայցի իրավունքի` պաշտպանության միջոցների տնօրինման միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածը հստակ սահմանում է դատարան դիմելու իրավունքը, այն է` շահագրգիռ անձն իրավունք ունի uույն oրենuգրքով uահմանված կարգով դիմել դատարան` Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ, oրենքներով և այլ իրավական ակտերով uահմանված կամ պայմանագրով նախատեuված իր իրավունքների, ազատությունների եւ oրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված է քաղաքացիական իրավունքներն իրականացնելու uահմանները և նույն հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողությունները, որոնք իրականացվում են բացառապեu այլ անձի վնաu պատճառելու մտադրությամբ, ինչպեu նաև իրավունքն այլ ձեւով չարաշահելը չի թույլատրվում:
Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքով uահմանված գործերի ենթակայությանը համապատաuխան, իրականացնում է դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53 հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի քննության ընթացքում կայացնում է ըստ էության դատական ակտ միայն այն դեպքերում, երբ վերջինիս կողմից ուսումնասիրվում են գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, երբ յուրաքանչյուր ապացույց գնահատվում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ դատական օրենսգրքի 8-րդ հոդվածը ուղղակի սահմանում է, որ դատարաններն արդարադատությունն իրականացնում են Սահմանադրությանը, ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերին և օրենքների համապատասխան:
ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից:
Վերոգրյալ միջազգային, սահմանադրական և ներպետական օրենսդրական իրավական նորմերի վերլուծությունը թույլ է տալիս կատարել այն եզրահանգումը, որ անձի դատական պաշտպանության իրավունքն ունի ներպետական` սահմանադրությամբ և օրենքով, ինչպես նաև միջազգային նորմերով հստակ ընդգծված պաշտպանություն:
Տվյալ պարագայում, հայցվոր Ռուզաննա Պողոսյանը (այսուհետ՝ նաև Աշխատող), օգտվելով վերը նշված իրավական նորմերով իրեն ընձեռված օրենքով չարգելված իրավունքի պաշտպանության` դատարան դիմելու իրավունքից, դիմել է դատարան` պայմանագիրը լուծելու մասին հրամանն անվավեր ճանաչելու և վերացնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը գանձելու, պահանջներով, ուստի, այս պարագայում, դատարանը պետք է պարզի, թե առկա են արդյոք ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հայցվորի նման իրավունքներ, թե` ոչ, բխում են արդյոք հայցվորի նման պահանջները ներպետական իրավական, մասնավորապես` գործող աշխատանքային իրավական նորմերից, թե` ոչ, և դատաքննությամբ վերջինս ապացուցել է արդյոք նշված իրավունքների առկայությունը, թե` ոչ, և միայն այդ դեպքում հայցվորն իրավասու կլինի պատասխանող Երևանի քաղաքապետարանից (այսուհետª նաև Գործատու) պահանջելու վերականգնել իր` օրենքից բխող իրավունքներն, ինչը հնարավոր է միայն, եթե դատաքննությամբ հաստատվի, որ հայցվորի պահանջերն իրավաչափ են և բխում են գործող միջազգային, սահմանադրական և ներպետական օրենսդրական իրավական նորմերով սահմանված իրավական դրույթներից:
ՀՀ Սահմանադրության 32 հոդվածը ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության ազատություն:
Յուրաքանչյուր աշխատող ունի արդարացի և օրենքով սահմանված նվազագույն ոչ ցածր աշխատավարձի, ինչպես նաև անվտանգության ու հիգենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuդրությունը կարգավորվում է Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ, uույն oրենuգրքով, այլ oրենքներով և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող` Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաuտանի Հանրապետության կառավարության և Հայաuտանի Հանրապետության վարչապետի որոշումներով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդված 7-րդ մասի համաձայն՝ քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38 հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքով uահմանված գործերի ենթակայությանը համապատաuխան, իրականացնում է դատարանը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային վեճերը ենթակա են քննության դատական կարգով` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքով uահմանված կարգով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14 հոդվածը սահմանում է, որ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային oրենuդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով uահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 16 հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ գործատուները ձեռք են բերում աշխատանքային իրավունքներ և կրում են աշխատանքային պարտականություններ, ինչպես նաև դրանք իրականացնում են իրենց մարմինների միջոցով: Այդ մարմինները ձևավորվում և գործում են օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի, գործատուի կանոնադրության և նրա հաստատած (ընդունած) իրավական ակտերի հիման վրա:
Գործի դատաքննությամբ ու ներկայացված փաստերով դատարանը պարզել ու հաստատված է համարել, որ Ռուզաննա Պողոսյանն աշխատել է Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնում: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2013 թվականի հոկտեմբերի 08-ի թիվ 1764-Ա հրամանի համաձայն` Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ կիրառվել է <<խիստ նկատողություն>> կարգապահական տույժը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2014 թվականի հունվարի 17-ի թիվ 68-Ա հրամանի համաձայն Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ կիրառվել է <<խիստ նկատողությու>> կարգապահական տույժ: Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող Ռուզաննա Պողոսյանը 2014թ. հունվարի 29-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Այսպես, սույն գործով ներկայացված հայցային պահանջներին օբյեկտիվ իրավական գնահատական տալու համար, դատարանը նախ և առաջ անհրաժեշտ է համարում պարզելու այն իրավաբանական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն սույն քաղաքացիական գործի լուծման համար և ենթակա են պարզման գործի քննության ընթացքում, քանզի իրավաբանական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմի սույն գործով ներկայացված հայցային պահանջի ապացուցման առարկան:
Բացի այդ, գործով փաստերի իրավաբանական նշանակություն ունենալու հարցը լուծելիս դատարանը պետք է ղեկավարվի տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական ու դատավարական իրավունքի նորմերով, որոնցում նշված են տվյալ իրավավահարաբերությունը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները պայմանավորող իրավաբանական փաստերը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարևոր նպատակներից է պաշտպանել աշխատողների և գործատուների իրավունքներն ու շահերը:
Տվյալ դեպքում, գործով ապացուցման առարկան կազմող իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը պարզելու առումով` դատարանն անհրաժեշտ է համարում ուսումնասիրության առարկա դարձնել նախ պաշտոնից ազատելուª աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանումը, այնուհետև հրամանի հիմքում դրված իրավական նորմը` պարզելու դրանում պարունակվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը` հետագայում կողմերի միջև դրանք ապացուցելու բեռը բաշխելու նկատառումով:
Քանի որ Աշխատողն աշխատանքից ազատվել, իսկ աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են Գործատուի նախաձեռնությամբ, ուստի գործի էական փաստերը պարզելու նպատակով հարկ է ուսումնասիրության առարկա դարձնել կոնկրետ Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային հարաբերությունների դադարեցման օրենքով սահմանված այն հիմքերը, որոնք կարգավորում են Աշխատողին աշխատանքից ազատելու հետ կապված հարաբերությունները, հետևապես դատարանում հիշյալ հրամանի վիճարկման հայցի քննության հիմքում պետք է նախ և առաջ պարզվի աշխատանքային հարաբերությունների դադարեցման օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանման հարցը, այնուհետև գնահատվի թվարկված իրավանորմի կիրառման իրավաչափության հարցը, դրանց կիրառման համար անհրաժեշտ ու բավարար փաստական հանգամանքների առկայության փաստը:
<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին մասի համաձայն ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվում են կարգապահական հետևյալ տույժերը.
ա) նախազգուշացում.
բ) նկատողություն.
գ) խիստ նկատողություն.
Գ1) Համայնքային ծառայողին նույն պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում շնորհված ավելի բարձր դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով.
դ) զբաղեցրած պաշտոնից ազատում:
<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32 հոդվածի 2-րդ մասի համաձայն մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված համայնքային ծառայողից:
Վերոգրյալի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է գործատուի կողմից աշխատանքային կարգապահության խախտման մասին աշխատողից գրավոր բացատրություն պահանջելու ժամանակի հարցին` դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ գործատուն աշխատանքային կարգապահության խախտման մասին գրավոր բացատրությունը պետք է աշխատողից պահանջի մինչև կարգապահական տույժի կիրառումը՝ սահմանելով այդ բացատրությունը տալու համար ողջամիտ ժամկետ (տեԲս Մանյա Գալուստյանն ընդդեմ «Հայկական ատոմային էլեկտրակայանե ՓԲԸ-ի թիվ 3-357(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.05.2008 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուի կողմից աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն պահանջելը պարտադիր է, ինչպես նաև վերահաստատում է Մանյա Գալստյանի գործով արտահայտած դիրքորոշումն այն մասին, որ այդ բացատրությունն աշխատողից պետք է պահանջվի մինչև կարգապահական տույժի կիրառումը՝ սահմանելով այդ բացատրությունը տալու համար ողջամիտ ժամկետ /տե°սª հայցի Ալբերտ Ջանիբեկյանի ընդդեմ ՙՖԻՆՔԱ՚ ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին հա. ԵԿԴ2998/02/12 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը/:
Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշումները թեև ընդունվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113, 226 հոդվածների միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով, սակայն վերոնշյալ նախադեպային որոշումները կիրառելի են նաև <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32, 33 հոդվածների նկատմամբ՝ հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113, 226 հոդվածների և <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32, 33 հոդվածների նույնական բովանդակությունը:
Կիրառելով վերոհիշյալ իրավական նորմերը և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ, Դատարանը հարկ է համարում նշել, որ պատասխանողի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց աշխատանքային իրավահաբերությունները գործատուի նախաձեռնությամբ դադարեցնելու և աշխատողին վսահությունը կորցնելու հիմքով աշխատանքից ազատելու՝ օրենքով սահամնված ընթացակարգը պահպանված լինելու մասին: Տվյալ դեպքում գործում առկա չէ ապացույց առ այն, որ մինչ կարգապահական տույժ կիրառելը գործատուն՝ Պատասխանողը, աշխատողից պահանջել է խախտման մասին գրավոր բացատրություն:
Փաստորեն այս պարագայում վերոնշյալ փաստի առկայության հետ կապված բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը՝ տվյալ դեպքում պատասխանողը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության 48 հոդվածի 6-րդ կետի ուժով:
Գործում առկա նյութերում գրավոր բացատրության, այն պահանջելու մասին որևէ թույլատրելի և/կամ վերաբերելի ապացույցի բացակայության պայմաններում, դատարանը փաստում է, որ պատասխանողի կողմից խախտվել է <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32 հոդվածի՝ մինչ կարգապահական տույժ կիրառելը գրավոր բացատրություն պահանջելու պարտադիր կատարման ենթակա իրավանորմը:
Դատարանն արձանագրում է, որ Պատասխանողի կողմից չեն պահպանվել աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու օրենսդրությամբ սահմանված կարգը, ինչը արդեն իսկ հիմք է հրամանն անվավեր ճանաչելու, վերջինիս նախկին աշխատավայրում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ գանձելու համար, սակայն Դատարանը հարկ է համարում նաև անդրադառնալ հրամանի իրավաչափության հարցին:
<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն համայնքային ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ չեն սահմանված:
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 224-րդ հոդվածի համաաձայն կարգապահական տույժի կիրառման դեպքում պետք է հաշվի առնվեն խախտման ծանրությունը և դրա հետևանքները, աշխատողի մեղքը, այդ խախտման կատարման հանգամանքները և աշխատողի` նախկինում կատարած աշխատանքը:
Վերոգրյալ իրավանորմի դրույթների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ աշխատողի նկատմամբ գործատուի կողմից կարգապահական տույժերից որևիցե մեկը կիրառելու դեպքում` գործատուն պարտավոր է հիմնավորել, որ աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար մեղավոր է աշխատողը: Աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելիս` գործատուն պետք է հաշվի առնի խախտման ծանրությունը և դրա հետևանքները, աշխատողի մեղքը, խախտման կատարման հանգամանքներն ու աշխատողի` նախկինում կատարած աշխատանքը:
Տվյալ դեպքում գործի լուծման համար կարևոր նշանակություն ունի այն հանգամանքը, թե արդյոք գործատուի կողմից 2013 թվականի հոկտեմբերի 08-ի թիվ 1764-Ա հրամանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2014 թվականի հունվարի 17-ի թիվ 68-Ա հրամանը արձակելիս հիմնավորվել է Ռուզաննա Պողոսյանի մեղքը` աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեջ: Արդյոք գործատուի կողմից ներկայացված փաստաթղթերով հիմնավորվում է Ռուզաննա Պողոսյանի կողմից թույլ տրված խախտումների ծանրությունը, այն հանգամանքները, որոնց պարագայում կատարվել են խախտումները, վերջինիս` նախկինում կատարած աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, վկայակոչելով <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետը, 1-ին կետի «գ ենթակետը և նույն հոդվածի 3-րդ կետը, 2013 թվականի հոկտեմբերի 08-ին արձակել է թիվ 1764-Ա հրամանը, որի համաձայն` ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու համար Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ կիրառվել է <<խիստ նկատողություն>> կարգապահական տույժը: Հրամանն արձակելիս` աշխատակազմի քարտուղարը հիմք է ընդունել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 2013 թվականի օգոստոսի 21-ի թիվ 27/01-20145Ա և 2013 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 27/01-32/1178 գրությունները, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի 2013 թվականի օգոստոսի 08-ի, 2013 թվականի հուլիսի 29-ի և 2013 թվականի օգոստոսի 20-ի զեկուցագրերը, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի փաստաթղթերի գրանցման մատյանի ուսումնասիրության վերաբերյալ 2013 թվականի սեպտեմբերի 10-ի արձանագրությունը, Ռ. Պողոսյանի 2013 թվականի հոկտեմբերի 01-ի և 2013 թվականի հոկտեմբերի 03-ի բացատրությունները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2014 թվականի հունվարի 17-ի թիվ 68-Ա հրամանի համաձայն` Հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 2014 թվականի հունվարի 17-ի թիվ 06-Ա հրամանը և ղեկավարվելով <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին մասի «գե կետով ու 33 հոդվածի 1-ին մասի «գե կետով Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ կիրառվել է <<խիստ նկատողություն>> կարգապահական տույժ: Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող Ռուզաննա Պողոսյանը 2014թ. հունվարի 29-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2013 թվականի հոկտեմբերի 08-ին արձակած թիվ 1764-Ա հրամանի և 2014 թվականի հունվարի 17-ի թիվ 68-Ա հրամանի հիմքում դրվել է <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետը, 1-ին կետի գ ենթակետը, նույն հոդվածի 3-րդ կետը և 33 հոդվածի 1-ին մասի «գե կետը, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 2013 թվականի օգոստոսի 21-ի թիվ 27/01-20145Ա և 2013 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 27/01-32/1178 գրությունները, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի 2013 թվականի օգոստոսի 08-ի, 2013 թվականի հուլիսի 29-ի և 2013 թվականի օգոստոսի 20-ի զեկուցագրերը, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի փաստաթղթերի գրանցման մատյանի ուսումնասիրության վերաբերյալ 2013 թվականի սեպտեմբերի 10-ի արձանագրությունը, Ռ. Պողոսյանի 2013 թվականի հոկտեմբերի 01-ի և 2013 թվականի հոկտեմբերի 03-ի բացատրությունները: Նշված հրամանների արձակման հիմքը հանդիսացել են վերոնշյալ դրույթները, զեկուցագրերը, արձանագրությունները սակայն <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի համապատասխան դրույթները առանց նորմում նշված հիմքերը հիմնավորող ապացույցների չեն կարող դրվել կարգապահական պատասխանատվության ենթարկելու հրամանի հիմքում: Վերոնշյալ հրամանները արձակելիս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը չի հիմնվել այնպիսի ապացույցների վրա, որոնք կվկայեին աշխատողի մեղքի առկայության մասին, իսկ աշխատողի մեղքի առկայությունը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 224 հոդվածի ուժով հանդիսանում է պարտադիր պայման կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Սույն գործում առկա չեն բավարար, հիմնավոր և անհրաժեշտ ապացույցներ, որոնք կհաստատեն Ռուզաննա Պողոսյանի մեղքի առկայությունը իր աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ:
Դատարանը ուսումնասիրելով Ռուզաննա Պողոսյանի կողմից ներկայացաված փաստաթղթերը, մասնավորապես` <<Արտեմիսիա>> Բնաբուժության կենտրոնի կողմից 2013 թվականի օգոստոսի 27-ին տրված տեղեկանքը, որի համաձյան` վերջինս 2013 թվականի օգոստոսի 10-ից բուժվել է <<Արտեմիսիա>> Բնաբուժության կենտրոնում նեյրոդերմիտ ախտորոշմամբ,կատարվել է աղիների լվացում, ստացել է տեղային և ընդհանուր բուժում, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի կողմից 2013 թվականի հոկտեմբերի 17-ին տրված գրությունը, որի համաձայն`« <<Ի պատասխան Երևանի քաղաքապետին ուղղված Ձեր 2013 թվականի հոկտեմբերի 14-ի հ.Պ-2262 դիմումի` կրկնակի հայտնում ենք, որ համաձայն թիվ 12 պոլիկլինիկայի տնօրեն Ա.Վարդումյանի և Ձեր տեղամասային թերապևտ Նունե Գրիգորյանի բացատրագրերի Դուք 2013 թվականի օգոստոսի 05-ին դիմել եք պոլիկլնիկայի թերապևտին, նախնական ախտորոշվել է ողնաշարի գոտկասրբանային հատվածի ռադիկուլոթապիա, նշանակվել են հետազոտություններ` ողնաշարի գոտկասրբանային հատվածի ռենտգեն, արյան մեզի ընդհանուր քննություն, ռևմոպրոբաներ և բուժում: … ե:, 2013 թվականի օգոստոսի 05-ի թիվ 072987 անաշխատունակության թերթիկի` Ռուզաննա Պողոսյանն անաշխատունակ է եղել 2013 թվականի օգոստոսի 05-ից 2013 թվականի օգոստոսի 09-ը ընկած ժամանակահատվածում, հանգում է այն եզրակացության, որ եղել են օբյեկտիվ պատճառներ, որոնք հիմք են հանդիսացել Ռուզաննա Պողոսյանի բացակայությունները հարգելի ճանաչելու համար, որպիսի հանգամանքը հաշվի չի առնվել նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելիս:
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 265 հոդվածի 1-ին մասի համաձայնª աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային իրավահարաբերությունները դադարեցնելու հետ համաձայն չլինելու հիմքով դատարան դիմելու դեպքում դատարանը վերականգնում է աշխատողի խախտված իրավունքները, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվել է օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով:
Վերոգրյալի հիման վրա դատարանը գտնում է, որ հայցվորի պահանջները հիմնավոր են և ենթակա են բավարարման:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածով սահմանված է, որ աշխատանքային վեճերով դատական ծախuերը կատարվում են oրենքով uահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68 հոդվածի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաuտաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 71 հոդվածի համաձայն` դատարաններում քննվող բոլոր գործերով պետական տուրքը գանձվում է պետական բյուջե:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72 հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման` ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Համաձայն <<Պետական տուրքի>> մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի` պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ:
Նույն օրենքի 9 հոդվածի 1-ին մասի <<ա>> կետով սահմանված կարգով ներկայացված պահանջով հայցադիմումի համար պետական տուրքը կազմում է` գույքային պահանջով` հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից:
Համաձայն <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 22 հոդվածի 1-ին մասի <<ա>> ենթակետի` դատարանում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:
Համաձայն ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքի
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 29.01.2013թ. թիվ 129 որոշման 27-րդ կետի համաձայն` օրենքի տրամաբանությունն այն է, որպեսզի վերջնական դատական ակտ կայացնելիս դատարանն անդրադառնա դատական ծախսերի բաշխման և փոխհատուցման խնդրի քննարկմանը` անկախ գործին մասնակցող անձանց կողմից նման պահանջ ներկայացվելուց:
Նույն որոշման 35-րդ կետի համաձայն` եթե ներկայացվել է հայցապահանջ, որի համար հայցվորը ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն կամ այլ հիմքով ազատված է պետական տուրքի վճարումից, ապա տվյալ գործերով հայցը մերժվելու դեպքում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված, իսկ բավարարվելու դեպքում` պատասխանողից հօգուտ պետական բյուջեի պետք է գանձել պետական տուրք` բավարարված հայցապահանջներին համամասնորեն` բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով տվյալ բնույթի վարույթով պետական տուրքի վճարում ընդհանրապես նախատեսված չէ:
ՀՀ քաղացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի համաձայն, դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Տվյալ դեպքում, դատարանն արձանագրում է որ պատասխանողը հայցվորի կողմից ներկայացված` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման պահանջի մասով պետական տուրքի վճարումից ազատված չէ, և միաժամանակ, գործը քննվել է դատարանում ու հայցվորի պահանջը բավարարվել է ամբողջությամբ, ուստի վերոթվարկյալ հոդվածների իրավակարգավորող դրույթներից ելնելով` դատարանը գտնում է, որ պատասխանող Երևանի քաղաքապետարանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձել տասներկու հազար ՀՀ դրամ գումար՝ որպես բավարարված ոչ գույքային պահանջի մասով պետական տուրքի գումար և հարկադիր պարապուրդի ընթացքում հաշվարկվող ու բռնագանձման ենթակա միջին աշխատավարձի ընդհանուր գումարի 2 տոկոսի չափով գումար որպես գույքային պահանջի մասով պետական տուրքի գումար:
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73, 124, 130-132 և 140-141 հոդվածներով` դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Ռուզաննա Պողոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ տարածքային կառավարման նախարարություն՝ 2013 թվականի հոկտեմբերի 08 թիվ 1764-Ա հրամանը և 2014 թվականի հունվարի 29-ի թիվ 68-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին. հայցը բավարարել:
Անվավեր ճանաչել 2013 թվականի հոկտեմբերի 08-ի թիվ 1764-Ա հրամանը և 2014 թվականի հունվարի 29-ի թիվ 68-Ա հրամանը:
Պատասխանող Երևանի քաղաքապետարանից հօգուտ Ռուզաննա Պողոսյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:
Պատասխանող Երևանի քաղաքապետարանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել՝ տասներկու հազար ՀՀ դրամ գումար՝ որպես բավարարված ոչ գույքային պահանջի մասով պետական տուրքի գումար և հարկադիր պարապուրդի ընթացքում հաշվարկվող ու բռնագանձման ենթակա միջին աշխատավարձի ընդհանուր գումարի 2 տոկոսի չափով գումար որպես գույքային պահանջի մասով պետական տուրքի գումար:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Վճիռը կարող է բողոքարկվել միայն վերաքննության կարգով` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գործ թիվ ԵԿԴ/0482/02/14
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
04 դեկտեմբերի 2020թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը
նախագահությամբ` դատավոր Տաթևիկ Ստեփանյանի,
քարտուղարությամբ` Արուս Մկրտչյանի,
մասնակցությամբ՝
հայցվոր՝ Ռուզաննա Պողոսյանի,
հայցվորի ներկայացուցիչ՝ Աշոտ Խլոյանի,
պատասխանողի ներկայացուցիչ՝ Քրիստինե Նշանյանի,
դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ռուզաննա Պողոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ` ՀՀ տարածքային կառավարման նախարարություն` 08.10.2013թ. թիվ 1764-Ա հրամանը և 29.01.2014թ. թիվ 68-Ա հրամանը անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
Դատավարական նախապատմությունը
Ռուզաննա Պողոսյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ` ՀՀ տարածքային կառավարման նախարարություն` 08.10.2013թ. թիվ 1764-Ա հրամանը և 29.01.2014թ. թիվ 68-Ա հրամանը անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Սուքոյան/ 28.02.2014թ. որոշմամբ հայցադիմումը վարույթ է ընդունվել և գործը նախապատրաստվել դատաքննության:
08.08.2014թ. որոշմամբ գործով նշանակվել է դատաքննություն:
Վճռի հրապարակման օր է նշանակվել 19.12.2014թ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Սուքոյան/ 19.12.2014թ. վճռով վճռվել է՝
Ռուզաննա Պողոսյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երորրդ անձ` ՀՀ տարածքային կառավարման նախարարության` 08.10.2013թ. թիվ 1764-Ա և 29.01.2014թ. թիվ 68-Ա հրամանները անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքին վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին` մերժել:
Ռուզաննա Պողոսյանի կողմից 26.01.2015թ. ներկայացվել է վերաքննիչ բողոք:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 27.04.2015թ. որոշմամբ որոշվել է վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն:
Ամբողջությամբ բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ ԵԿԴ/0482/02/14 քաղաքացիական գործով կայացրած վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Մելքումյան/ 17.06.2015թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի ղեկավարի գրությամբ հա. ԵԿԴ/0482/02/14 քաղաքացիական գործը 14.06.2015 թվականին մուտքագրվել է ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, 16.06.2015 թվականին մակագրվել է դատավոր Ա. Մելքումյանին և 17.06.2015 թվականին տրամադրվել է դատավորի աշխատակազմին:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 17.06.2015 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ գործով նշանակվել է դատաքննություն:
Դատաքննությունն ավարտվել է 2018 թվականի մայիսի 21-ին և 2018 թվականի հունիսի 5-ին նշանակվել է վճռի հրապարակման օր:
Վճռի հրապարակման օր է նշանակվել 05.06.2018թ:
Երևան քաղաքի առաջինատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Մելքումյանի/ 19.12.2014թ. վճռով վճռվել է՝
Ռուզաննա Պողոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ տարածքային կառավարման նախարարություն՝ 2013 թվականի հոկտեմբերի 08 թիվ 1764-Ա հրամանը և 2014 թվականի հունվարի 29-ի թիվ 68-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին. հայցը բավարարել:
Անվավեր ճանաչել 2013 թվականի հոկտեմբերի 08-ի թիվ 1764-Ա հրամանը և 2014 թվականի հունվարի 29-ի թիվ 68-Ա հրամանը:
Պատասխանող Երևանի քաղաքապետարանից հօգուտ Ռուզաննա Պողոսյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:
Պատասխանող Երևանի քաղաքապետարանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել՝ տասներկու հազար ՀՀ դրամ գումար՝ որպես բավարարված ոչ գույքային պահանջի մասով պետական տուրքի գումար և հարկադիր պարապուրդի ընթացքում հաշվարկվող ու բռնագանձման ենթակա միջին աշխատավարձի ընդհանուր գումարի 2 տոկոսի չափով գումար որպես գույքային պահանջի մասով պետական տուրքի գումար:
Վերոնշյալ վճռի դեմ պատասխանող Երևան համայնքի անունից ներկայացվել է վերաքննիչ բողոք:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձրել է 20.09.2018 թվականի որոշմամբ:
Բողոք ներկայացրած անձն օրենքով սահմանված ժամկետում վերացրել է բողոքում թույլ տված խախտումները:
Վերաքննիչ դատարանը 26.10.2018 թվականին որոշում է ընդունել բողոք ներկայացրած անձի միջնորդությունը՝ պետական տուրքի չվճարված մասի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ, բավարարել: Նույն որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 25.01.2019թ. որոշմամբ որոշվել է Երևան համայնքի վերաքննիչ բողոքը բավարարել: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2018 թվականի թիվ ԵԿԴ/0482/02/14 վճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Հայցվորի ներկայացուցիչը 28.02.2019թ. ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացրել է վճռաբեկ բողոք:
ՀՀ վճռաբեկ դատարանի 03.04.2019թ. որոշմամբ որոշվել է՝
1. Ռուզաննա Պողոսյանի ներկայացուցչի միջնորդությունը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2019 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, մերժել:
2. Թիվ ԵԿԴ/0482/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2019 թվականի որոշման դեմ Ռուզաննա Պողոսյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավսության դատարանի /դատավոր Տ. Ստեփանյան/՝ 16.05.2019թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 24.01.2020թ. որոշմամբ գործով նշանակվել է դատաքննություն:
Դատարանի՝ 13.11.2020թ. որոշմամբ նշանակված գործի քննությունը հայտարարվել է ավարտված և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 04.12.2020 թվականը:
Հայցվորի դիրքորոշումը
Հայցվոր Ռուզաննա Պողոսյանը դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել է, որ աշխատել է Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.10.2013թ. թիվ 1764-Ա հրամանի համաձայն` ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու համար, իր նկատմամբ կիրառվել է <<խիստ նկատողություն>> կարգապահական տույժ:
Նշված հրամանի համար հիմք է հանդիսացել Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի 21.08.2013թ. թիվ 27/01-20145Ա և 10.09.2013թ. թիվ 27/01-32/1178 գրությունները, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի փաստաթղթերի գրանցման մատյանի ուսումնասիրության վերաբերյալ 10.09.2013թ. արձանագրությունը, իր 01.10.2013թ. և 03.10.2013թ. բացատրությունները:
Նշել է, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Վ. Պապիկյանը մերկապարանոց զեկուցագրերով փորձել է ներկայացնել իրեն որպես չաշխատող և իր վրա դրված պարտականությունները պատշաճ չկատարող անձի, սակայն իր զեկուցագրերում նշված հանգամանքները ապացուցող որևէ փաստ չի կցել : Նույնը Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը 21.08.2013թ. թիվ 27/01-20145Ա և 10.09.2013թ. թիվ 27/01-32/1178 գրություններով կրկնել է, իր գրությունները ուղղելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին, իրենից որևէ գրավոր բացատրություն չի պահանջվել:
Ավելացրել է, որ աշխատանքից բացակայել է հարգելի պատճառներով, մասնավորապես, գտնվել է բուժման մեջ, կամ բացակայել է իր անմիջական ղեկավարի կամ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի թույլտվությամբ:
Ըստ ներքին կանոնակարգի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի աշխատողները փաստաթղթերը բաժնի պետից ստանում են, երբ բաժնի պետը հրավիրում է իր մոտ և հանձնում տվյալ աշխատողին հասցեագրված փաստաթուղթը, իսկ 22.07.2013թ.-ից մինչև 30.07.2013թ. իրեն հասցեագրված փաստաթղթերը չստանալու մեղքը կրում է իր անմիջական ղեկավարը, քանի որ ինքը այդ օրերին անձամբ հարցրել է արդյոք իրեն փաստաթղթեր չունի հանձնելու, նա պատասխանել է ոչ:
Հավելել է, որ գործատուն 08.10.2013թ. թիվ 1764-Ա հրամանն արձակելիս հաշվի չի առել իր նախկինում կատարած աշխատանքը, իր մեղքի բացակայությունը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32 հոդվածի 1-ին մասի համաձայն հայցվոր Ռ. Պողոսյանը ներկայացրել է հայցապահանջի հիմքի ավելացում և հայտնել է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից 2013 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 270 հրամանով նշանկաված և անցկացված ծառայողական նյութերի պատճեների ստանալուց և դրանց ուսումնասիրությունից, մասնավորապես՝ 16.01.2014 թվականի եզրակացությունից երևում է, որ ծառայողական քննություն անցակցնելու համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 28.11.2013թ. թիվ 03/49– 63469 գրությունը:
Ավելացրել է, որ Աշխատակազմի քարտուղարի գրության և դրան կից ներկայացված փաստաթղթերի համաձայնª Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետըª Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին 04.11.2013 թվականին ուղղված իր գրությամբ նշել է, որ իր անհարգի հաճախակի բացակայությունների, աշխատանքի ներքին կարգ ու կանոնին չենթարկվելու, աշխատանքի նկատմամբ բացարձակ արհամարական վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև իր վրա մակագրված փաստաթղթերը ստանալուց հրաժարվելու մասին:
Հայցվոր Ռուզաննա Պողոսյանը դիրքորոշում է հայտնել, այն մասին, որ չի հիմնավորվել այն փաստը, որ 2013 թվականի հոկտեբերի 14-ին և նոյեմբերի 4-ին իր` աշխատանքից բացակայությունները անհարգելի են:
Հայցվորը նշել է, որ չի հիմնավորվել այն փաստը, որ ինքը անհարգելի պատճառով չի ստացել բաժնի պետի հանձնարարականները, ինչի արդյունքում խախտել է Երևանի քաղաքապետի 2009 թվականի հուլիսի 29-ի թիվ 7149-Ա որոշման թիվ 1089 հավելվածով հաստատված Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագրի 11-րդ կետի ՙե՚ ենթակետի պահանջը:
Նշել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 29.01.2014 թվականի թիվ 68–Ա հրամանը ինքը ստացել է 30.01.2014 թվականին:
Հավելել է, որ ծառայողական նյութերի պատճեններից, մասնավորապես Երևանի Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարի և իր կողմից տրված բացատրություններից, հիմնավորվում է այն փաստը, որ իր կողմից աշխատանքից բացակայելը հարգելի է եղել, քանի որ աշխատանքից բացակայելու համար տեղեկացրել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարին և նրա թույլտվությամբ հեռացել է աշխատանքից:
Երևանի Նոր Նոր վարչական շրջանի աշխատակազմը վերը նշված 14.10.2013 թվականին և 04.11.2013 թվականին աշխատանքից իր բացակայությունը հարգելի է համարել նաև այն պատճառաբանությամբ, որ այդ օրերի համար իրեն վարձատրել են, իսկ եթե աշխատանքից իր բացակայությունը դիտել են անհարգելի, ապա ինչու են այդ օրերի համար իրեն վճարել աշխատավարձ: Այսինքնª այդ օրերին աշխատանքից իր բացակայելը դիտել են հարգելի:
Դատաքննության ընթացքում հայցվոր Ռուզաննա Պողոսյանի ներկայացուցիչ` Արմեն Գրիգորյանը նշել է, որ չի հիմնավորվել այն փաստը, որ Ռուզաննա Պողոսյանը պատշաճ չի կատարել աշխատանքային պարտականությունները, մասնավորապես, հրաժարվել է ստանալու մակագրված փաստաթղթերը և աշխատանքից բացակայությունը պայմանավորված է եղել հիվանդության պատճառով, ինչի մասին է վկայում հայցվորի կողմից ներկայացված անաշխատունակության թերթիկը:
Ամփոփելով վերոգրյալը հայցվոր կողմը կարծիք է հայտնել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը չի պահպանել համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի 32, 33 հոդվածների պահանջները և խնդրել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.10.2013թ. թիվ 1764-Ա և 29.01.2014թ. թիվ 68-Ա հրամանները:
Վերոգրյալից ելնելով Դատարանին խնդրել է անվավեր ճանաչել 08.10.2013թ. թիվ 1764-Ա հրամանը և 29.01.2014թ. թիվ 68-Ա հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը:
Պատասխանողի դիրքորոշումը
Պատասխանող Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է հայցադիմումի պատասխան և հայտնել է, որ 08.10.2013թվականի թիվ 1764-Ա հրամանի համաձայն հայցվոր Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` <<խիստ նկատողություն>>, որի համար փաստական հիմք է հանդիսացել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 21.08.2013թ.հ. 27/01-20145Ա և 10.09.2013թ. հ. 27/01– 52 ն 178 գրությունները, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի 08.08.2013թ., 29.07.2013թ. և 20.08.2013թ. զեկուցագրերը, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի սւշխատակազմի իրավաբանական բաժնի փաստաթղթերի գրանցման մատյանի ուսումնասիրության վերաբերյալ 10.08.2013թ. արձանագրությունը, Ռ. Պողոսյանի 01.10.2013թ. և 03.10.2013թ. բացատրությունները: Իրավական հիմք է հանդիսացել <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին, 1-ին գ կետը և 3-րդ մասը:
Մասնավորապես նշել է, որ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, աշխատանքային կարգապահական կանոնները խախտելու պատճառով իր կողմից 2012թ. նոյեմբերի 27-ին հայցվոր Ռուզաննա Պողոսյանի վերաբերյալ գրված զեկուցագիրը հ. 27/01-2621 գրությամբ ուղարկվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ, որի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 06.12.2012թ. թիվ 2889-Ա հրամանով վերջինիս նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` նկատողություն: Դրանից անմիջապես հետո 2012թ. դեկտեմբերի 7-ին և 10-ին Ռ.Պողոսյանը չի ներկայացել աշխատանքի, առանց տեղյակ պահելու բացակայության պատճառի վերաբերյալ իր անմիջական ղեկավարին և չի պատասխանել հեռախոսազանգերին, չի ներկայացրել որևիցե փաստաթուղթ կամ բացատրություն:
2012թ. դեկտեմբերի 11-ին նրա կատարած այդ արարքի վերաբերյալ գրվել է զեկուցագիր, որը վարչական շրջանի ղեկավարի կողմից մակագրվել է աշխատակազմի քարտուղարին, սակայն հաշվի առնելով Ռ.Պողոսյանի նոր ստացած կարգապահական տույժը, զեկուցագրին ընթացք չի տրվել, նրա հետ տարվել է բացատրական աշխատանքներ հետագայում նման արարքներ թույլ չտալու համար: Սակայն Ռուզաննա Պողոսյանը անհրաժեշտ հետևություն չի կատարել, շարունակել է հաճախակի ուշանալ և բացակայել աշխատավայրից առանց թույլտվության: Իսկ 2013 թվականի ապրիլի 16-22-ը չի հաճախել աշխատանքի, չներկայացնելով իր անմիջական ղեկավարին բացակայության վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ:
Հավելել է, որ 2013թվականի ապրիլի 26-ին իր կողմից գրվել Է հաջորդ զեկուցագիրը: Աշխատանքի ներկայանալուց հետո նրան առաջարկվել Է գրել բացատրություն, սակայն վերջինս հրաժարվել Է որևիցե բացատրություն գրելուց: Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի կողմից գրավոր ծանուցվել Է հայցվորին ըստ բնակության վայրի, որպեսզի ներկայացնի բացատրություն իր նկատմամբ գրված զեկուցագրի վերաբերյալ (չնայած այն հանգամանքին, որ Ռ. Պողոսյանը հաճախում էր աշխատանքի), սակայն Ռ. Պողոսյանը կրկին չի ներկայացրել բացատրություն:
29.05.2013թ. թիվ 27/01-48/1097 գրությամբ իր կողմից գրված զեկուցագիրը և կից նյութերը ուղարկվել են քաղաքապետարան համապատասխան կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, որից հետո` 2013թ. հունիսի 5-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը ծանուցագրով Ռ. Պողոսյանին կրկին առաջարկել է ներկայացնելու բացատրություն գրված զեկուցագրի կապակցությամբ:
Պատասխանողի ներկայացուցիչ Վահագն Պապիկյանը ավելացրել է, որ նույն օրը աշխատավայրում իր կողմից առաջարկվել է Ռ.Պողոսյանին ծանոթանալ աշխատակազմի քարտուղարի զեկուցագրին և գրել բացատրություն, սակայն վերջինս հրաժարվել է ծանոթանալուց և բացատրություն գրելուց, որի վերաբերյալ ներկայացվել է իր զեկուցագիրը:
Պատասխանող կողմը տեղեկացրել է նաև, որ հայցվորը 15.05.2013թ.–01.06.2013թթ. ժամանակահատվածը կրկին բացակայել է աշխատանքից:
13.06.2013թ. 27/02-43/1260 գրությամբ կրկին գրություն է ուղարկվել Ռ.Պողոսյանին և առաջարկվել երկօրյա ժամկետում ներկայացնել բացատրություններ, սակայն վերջինս հրաժարվել է որևէ պարզաբանումներ տալ:
Հետագայում պարզվել է, որ Ռուզաննա Պողոսյանը անաշխատունակության թերթը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին 16.04.2013–19.04.2013թթ. և 15.05.2013-01.06.2013թ. օրերի համար:
Պատասխանողի ներկայացուցիչ Պապիկյանը նշել է, որ հայցվորը ունենալով բժշկական տեղեկանքներ, իրեն` իր անմիջական ղեկավարին այդ մասին տեղյակ չի պահել:
Հայցադիմումի պատասխանի մեջ պատասխանող կողմը հայտնել է, որ հայցվորը բազմիցս ենթարկվել է կարգապահական տույժերի` իր աշխատանքային պարտականությունների նկատմամբ արհամարական վերաբերմունքի համար:
Հայցվորի կողմից կատարված խախտումների վերաբերյալ 29.08.2013թ. թիվ 48/1945-Ա, 08.08.2013թ. թիվ 48/2017-Ա, 20.08.2013թ. թիվ 48/2045-Ա համապատասխան ընթացք տալու համար կազմվել են զեկուցագրեր, որոնք ուղարկվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին:
Պատասխանող կողմը հայտնել է, որ հայցվոր Ռուզաննա Պողոսյանի բնակության վայրի պոլիկլինիկայից պարզվել է, որ նա դիմել է պոլիկլինիկա 2013թ. օգոստոսի 5-ին, առողջական վիճակի վերաբերյալ, ներկայացրած բողոքների կապակցությամբ նրան ուղարկել են հետազոտման, սակայն Ռուզաննա Պողոսյանը չի ներկայացել պոլիկլինիկա: Բժշկի կողմից այցելություն է կատարվել վերջինիս բնակարան, դուռը փակ է եղել, որի պատճառով 2013թ. օգոստոսի 09-ին ռեժիմի խախտման համար հայցվորի անաշխատունակության թերթիկը փակվել է:
2013թ. սեպտեմբերի 25-ին աշխատանքի ներկայանալով նա ներկայացրել է տեղեկանք, որ 10.08.2013թ-ից մինչև 27.08.2013թ. բուժվել է ՙԱրտեմիսիա՚ բնաբուժության կենտրոնում, սակայն Ռ. Պողոսյանը այդպես էլ տեղեկանք չի ներկայացրել 2013թ. օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 25-ը բացակայելու ժամանակահատվածի համար:
10.09.2013թ. թիվ 27/01-32/1178 գրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին իրենց կողմից հայտնվել է, որ համաձայն`<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32 հոդվածի ՙգ՚ կետի պետք է կիրառել կարգապահական տույժ <<խիստ նկատողություն>>: Նույն գրությամբ քաղաքապետարան է ուղարկվել նաև Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորություն ունեցող քաղաքացի Աբրահամ Հարությունյանի գործի ուսումնասիրման վերաբերյալ կազմված տեղեկանքը (Ռ. Պողոսյանի կողմից դատարանի վճռից հետո միտումնավոր կատարողական թերթը չպահանջելու, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն չուղարկելու, արդյունքում գումարը չբռնագանձելու վերաբերյալ), որպես Ռ. Պողոսյանի կողմից մասնագիտական պարտականությունների կոպիտ խախտման օրինակ, որի հետևանքով բյուջե գումարներ չեն մուտքագրվել:
Կատարված ծառայողական քննության արդյունքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.10.2013թ. թիվ 1764-Ա հրամանով Ռ. Պողոսյանը ծառայողական պարտականություները ոչ պատշաճ կատարելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու համար ենթարկվել է <<խիստ նկատողություն>> կարգապահական տույժի:
Ռուզաննա Պողոսյանը 2013թ. օգոստոսի 2-ից մինչև սեպտեմբերի 25-ը աշխատանքից բացակայելուց հետո, աշխատանքի ներկայանալով սկսել է պահանջել որպեսզի իրեն արձակուրդ տրամադրվի հոկտեմբեր ամսին: Նրան բացատրվել է, որ բաժնի աշխատակցուհի Լ. Առուստամյանը դիմել է հոկտեմբեր ամսին արձակուրդ գնալու համար և նրան հատկացվել է արձակուրդ, ուստի Ռ. Պողոսյանին արձակուրդ կտրամադրվի Լ. Առուստամյանի արձակուրդից վերադառնալուց հետո:
Հայցվոր Պողոսյանը հրաժարվել է աշխատելուց, չի կատարել տրված հանձնարարությունները, կրկին հրաժարվել է ստանալ իրեն մակագրված փոստը, ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքի վերաբերյալ, տվյալներ տրամադրել ամեն շաբաթ քաղաքապետարանի հսկողականներին պատասխանելու համար:
Հայցվոր Ռ. Պողոսյանը սկսած 2013թ. ապրիլ ամսից ունեցել է աշխատանքից բացակայություններ, ապրիլի 10-ին, ապրիլի 16-19 ներառյալ, մայիսի 15-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ, հունիսի 10-ից 20-ը ներառյալ, հուլիսի 30-ին, օգոստոսի 2-ից մինչև սեպտեմբերի 24-ը ներառյալ, երկարատև բացակայությունից հետո պահանջել է արձակուրդ, հաշվի չառնելով նաև աշխատանքային ծանրաբեռնվածությունը:
Պատասխանող կողմը հայտնել է, որ Ռուզաննա Պողոսյանը 2013թ. հոկտեմբեր ամսին կարգապահական տույժ ստանալուց անմիջապես հետո, առանց թույլտվության բացակայել է աշխատանքից հոկտեմբերի 14-ին, հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին, 4-ին 7-ից մինչև 12-ը ներառյալ : Իրեն մակագրված փաստաթղթերը հրաժարվել է ստանալուց և կատարելուց 2013թ. հոկտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 7-ը, որի կապակցությամբ կրկին կազմվել է համապատասխան արձանագրություն:
Հայցվորի կողմից աշխատանքային պարտականությունները կրկին չկատարելու, իր վրա մակագրված փոստը չստանալու, աշխատանքից կրկին բացակայելու, աշխատանքային ներքին կարգ ու կանոնին չենթարկվելու համար իրենց կողմից կրկին ներկայացվել են զեկուցագրեր (28.10.13թ. թիվ 48/2666, 04.11.13թ. թիվ 48/2729) և 13.11.2013թ. 27 01-2671 գրությամբ ուղարկվել է Երևանի քաղաքապետարան` համապատասխան ընթացք տալու համար:
Երևանի քաղաքապետարանը հայցվոր Ռ. Պողոսյանի վերաբերյալ ներկայացված վերջին զեկուցագրերով ծառայողական քննություն անցկացնելու համար նյութերը ուղարկել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 04.12.2013թ. թիվ 270-Ա հրամանով նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքում հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.01.2014թ. 06–Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի թիվ 29.01.2014թ. 68-Ա հրամանով Ռ. Պողոսյանի նկատմամբ կիրառվել է <<խիստ նկատողություն>> և վերջինս ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Դատաքննության ընթացքում պատասխանողի ներկայացուցիչ Ք. Նշանյանը պնդել է իրենց դիրքորոշումը և հայտնել, որ հայցվորի կողմից բազմիցս խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված հոդվածների պահանջները, ինչը հիմք է տալիս պնդելու, որ գործատուի կողմից ընդունված իրավական ակտերը իրավաչափ են և վերջիններիս անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են:
Պատասխանողի ներկայացուցիչ Վ. Պապիկյանը հավելել է, նաև, որ ինքը` լինելով հայցվոր Պողոսյանի անմիջական ղեկավարը, և հանդիսանալով Երևանի Նոր Նորք վարչական շրջանի իրավաբանական բաժնի պետ փաստում է, որ հայցվորի կողմից մշտապես դրսևորվել է անհանդուրժողական վարվելակերպ իր կողմից ներկայացված աշխատանքային պահանջների նկատմամբ:
Պարզաբանել է, որ հայցվոր Պողոսյանը կարող էր չկատարել անմիջական ղեկավարի ցուցումները միայն մեկ դեպքում, եթե այդ ցուցումները կարող էին բերել վարչական կամ քրեական պատասխանատվության: Այդ դեպքում աշխատողը համապատասխան զեկուցագրով պետք է դիմի վերադաս ղեկավարին, նման փաստաթուղթ հայցվոր Պողոսյանի կողմից չի կազմվել և պահանջների չկատարման վերաբերյալ որևէ պարզաբանում չի տրվել:
Ամփոփելով վերոգրյալը պատասխանող կողմը խնդրել է հայցը մերժել հաշվի առնելով այն, որ հայցվորի կողմից վիճարկվող վարչական ակտերը կայացվել են Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրությանը համապատասխան:
Երրորդ անձի դիրքորոշումը դիրքորոշումը
Երրորդ անձ` ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից ներկայացվել է հայցադիմումի պատասխան և հայտնվել է, որ հայցվոր Ռ. Պողոսյանը նշել է, որ 2014թ. փետրվարի 20-ին դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն` աշխատակազմի ղեկավարի 2013թ. դեկտեմբերի 4-ի թիվ 270 հրամանով նշանակված և անցկացված ծառայողական քննության եզրակացության ու ծառայողական քննության բոլոր նյութերի պատճենները իրեն տրամադրելու խնդրանքով, սակայն մինչև հայցադիմումը դատարան ներկայացնելու օրը իբր չի ստացել, սակայն հայցվորի 20.02.2014թ. դիմումում նշված բոլոր նյութերի պատճենները վերջինիս են տրամադրվել ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալի 26.02.2014թ. թիվ 07/17/968-14 գրությամբ, որը հայցվորը ստացել է 27.02.2014թ. –ին, ինչի մասին վերջինս կատարել է համապատասխան նշագրում :
Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 06.12.2012թ. թիվ 2889-Ա հրամանի համաձայն` Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար կիրառվել է կարգապահական տույժ` նկատողություն:
2. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ա. Ավետիսյանին ուղղված իրավաբանական բաժնի պետ Վ. Պապիկյանի 26.04.2013թ. զեկուցագրի համաձայն` ՙ...իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Ռուզաննա Պողոսյանը հաճախակի տարբեր պատճառաբանություններով սույն թվականի մարտի 23-ին չի մասնակցել համաքաղաքային շաբաթօրյակին, ապրիլի 10-ին չի ներկայացել աշխատանքի ամբողջ օրը..., ապրիլի 13-ին բացակայել է ժամը 09 :00-ից մինչև 10:30-ը..., ապրիլի 15-ին աշխատանքի վայրից դուրս է եկել ընդմիջումից առաջ ՀՀ վարչական դատարանում ժամը 14 :00-ին դատական նիստի մասնակցելու համար, որից հետո այդ օրը այլևս աշխատանքի չի վերադարձել, իսկ հաջորդ օրերը` 16-ին, 17-ին, 18-ին, 19-ին ընդհանրապես չի ներկայացել աշխատանքի...:
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ս. Մակարյանին ուղղված Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 29.05.2013թ. գրության համաձայն՝ պարզվել է, որ նույն բաժնի մասնագետ Ռուզաննա Պողոսյանը սույն թվականի ապրիլ ամսին ունեցել է անհարգելի բացակայություններ: Ներկայումս Ռուզաննա Պողոսյանը նույնպես չի հաճախում աշխատանքի: ...Ռուզաննա Պողոսյանը խուսափում է ներկայացնել բացատրություն, ինչպես նաև չի ներկայացնում հիմնավոր փաստաթղթեր` բացակայությունները հարգելի համարելու վերաբերյալ: Առաջարկվում է Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ` <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32 հոդվածի բ կետի համաձայն` կիրառել կարգապահական տույժ` նկատողություն: 2012թ. դեկտեմբերի 06-ին Ռ. Պողոսյանի նկատմամբ` ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, կիրառվել է կարգապահական տույժ` նկատողություն: Հետևաբար Ռ. Պողոսյանի հետագա աշխատանքային գործունեությունը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում գտել է ոչ նպատակահարմար>>:
4. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 05.06.2013թ. զեկուցագրի համաձայն` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Ռ. Խոջոյանի կողմից 05.06.2013թ. գրված զեկուցագրի համաձայն` ՙ... Ռ. Պողոսյանին առաջարկվել է գրել բացատրություն սույն թվականի ապրիլի 26-ին գրված զեկուցագրի կապակցությամբ: Նա կտրականապես հրաժարվել է գրել որևէ բացատրություն, ծանոթանալ Ռ. Խոջոյանի գրած զեկուցագրի բովանդակությանը: Ռ. Պողոսյանը ցուցաբերում է անկառավարելի վարքագիծ, իր գործողություններով խանգարում է բաժնի աշխատանքներին, միտումնավոր հրահրում է վիճաբանություններ, ստեղծելով լարված և անհանդուրժելի իրավիճակ՚:
5.Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի փաստաթղթերի գրանցման մատյանի ուսումնասիրության վերաբերյալ արձանագրության համաձայն` 22.07.2013թ.-ից մինչև 31.07.2013թ. աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Ռուզաննա Պողոսյանը իր վրա մակագրված գրությունները չի ստացել, ստացել է միայն 31.01.2013թ., որի համար ստորագրել է և անձամբ նշել փաստաթղթերի ստացման ամսաթիվը, քանի որ մինչ այդ վերջինս հրաժարվել է դրանք ստանալուց և կատարելուց... :
6. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 29.07.2013թ. զեկուցագրի համաձայն՝ Ռուզաննա Պողոսյանը չի կատարում իր ծառայողական պարտականությունները, ներկայանում է աշխատանքի ուշացումով, ձևականորեն ցույց է տալիս, որ իբր աշխատում է... : Ռ. Պողոսյանը իր չաշխատելու, աշխատանքից առանց թույլտվության բացակայելու կապակցությամբ հրաժարվեց որևէ բացատրություն ներկայացնելուց, կրկին սկսեց վիճաբանել, աղմուկ բարձրացնել, հրաժարվեց որևէ փաստաթուղթ ստանալուց կամ կատարելուց: Ռ. Պողոսյանը երբեք չի ընդունում իր սխալը, չի հանդուրժում որևէ դիտողություն, նրան չի հետաքրքրում պետական շահը, ղեկավարվում է միայն նեղ անձնական շահերով...:
7.2013 թվականի օգոստոսի 05-ի թիվ 072987 անաշխատունակության թերթիկի համաձայն` Ռուզաննա Պողոսյանն անաշխատունակ է եղել 2013 թվականի օգոստոսի 05-ից 2013 թվականի օգոստոսի 09-ն ընկած ժամանակահատվածում:
8. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 08.08.2013թ. զեկուցագրի համաձայն` 2013թ. օգոստոսի 2-ին Ռ. Պողոսյանը արձակուրդի հարց է բարձրացրե, սկսել է վիճաբանել, հայտարարելով, որ իրեն աշխատանքը չի հետաքրքրում, ցանկանում է գնալ արձակուրդ և դա իրեն ոչ ոք չի կարող արգելել, եթե չեն տրամադրում, ուրեմն ինքը ուրիշ միջոց կգտնի հանգստանալու, որից հետո լքեց աշխատավայրը: Սկսած օգոստոսի 05-ից ամբողջ շաբաթ չի ներկայացել աշխատանքի : Նա իր աշխատանքի չներկայանալու վերաբերյալ ոչ մի տեղեկություն չի հայտնել...:
9. Երևանի քաղաքապետարանի 21.08.2013թ. գրության համաձայն՝ Ռուզաննա Պողոսյանը հրաժարվել է պատշաճ կատարել իր վրա դրված աշխատանքային պարտականությունները, ինչպես նաև հրաժարվել է գրավոր բացատրություններ ներկայացնելուց : ...Առաջարկվում է առաջին կարգի մասնագետ Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32 հոդվածի գ կետի համաձայն, կիրառել կարգապահական տույժ` խիստ նկատողություն...:
10.«Արտեմիսիա>> Բնաբուժության կենտրոնի կողմից 2013 թվականի օգոստոսի 27-ին տրված տեղեկանքի համաձյան՝ Ռուզաննա Պողոսյանը 2013 թվականի օգոստոսի 10-ից բուժվել է «Արտեմիսիա>> Բնաբուժության կենտրոնում նեյրոդերմիտ ախտորոշմամբ: Կատարվել է աղիների լվացում, ստացել է տեղային և ընդհանուր բուժում:
11. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին ուղղված՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 2013 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 27/01-32/1178 գրության համաձայն` Ռուզաննա Պողոսյանը նույն թվականի օգոստոսի 2-ին ընդմիջումից հետո լքել է աշխատավայրը և մինչ օրս չի ներկայացել աշխատանքի։
12. Առողջապահության վարչության 17.09.2013թ. գրության համաձայն՝ նշվել է. <<Դուք հրաժարվել եք վերցնել անաշխատունակության թերթիկը, քանի որ բացվել է 05.08.2013թ. և փակվել 09.08.2013թ.-ին ..>>:
13. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Ա. Ուլիխանյանի` <<Երևանի Նոր Նորքի 5զ. Միկոյան փ. 1 շենքի 16 բնակարանի բնակիչ Ստեփան Մելքոնյանի կողմից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ս. Մակարյանին հասցեագրված դիմումի վերաբերյալ>> տեղեկանքի համաձայն` Ռ. Պողոսյանը փոխադրամիջոցների գույքահարկի պարտքերի բռնագանձման գործերով աշխատելու ընթացքում թույլ է տվել բազմաթիվ խախտումներ...՚:
14. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տեղեկանքի համաձայն` իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Ռ. Պողոսյանի հետ համատեղ աշխատանքի ընթացքում մշտական տարաձայնությունների առիթ են հանդիսացել նրա կողմից ներկայացվող հաշվետվությունների ուշացման, անճշտությունների և սխալ տվյալներ ներկայացնելու կապակցությամբ:
15. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.10.2013թ. թիվ 1764-Ա հրամանի համաձայն` ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու համար Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ կիրառվել է <<խիստ նկատողություն>> կարգապահական տույժը:
16. Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի հոկտեմբերի 17-ի գրության համաձայն` «Ի պատասխան Երևանի քաղաքապետին ուղղված Ձեր 2013 թվականի հոկտեմբերի 14-ի հ.Պ-2262 դիմումի` կրկնակի հայտնում ենք, որ համաձայն թիվ 12 պոլիկլինիկայի տնօրեն Ա.Վարդումյանի և Ձեր տեղամասային թերապևտ Նունե Գրիգորյանի բացատրագրերի Դուք 2013 թվականի օգոստոսի 05-ին դիմել եք պոլիկլնիկայի թերապևտին, նախնական ախտորոշվել է ողնաշարի գոտկասրբանային հատվածի ռադիկուլոթապիա, նշանակվել են հետազոտություններ` ողնաշարի գոտկասրբանային հատվածի ռենտգեն, արյան մեզի ընդհանուր քննություն, ռևմոպրոբաներ և բուժում: …:
17. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Ա. Ուլիխանյանին ուղղված 28.10.2013թ. զեկուցագրի համաձայն` ՙՌ. Պողոսյանը անհարգելի բացակայում է աշխատանքից, հրաժարվում է ստանալ իր վրա մակագրված փոստը, ներկայացնել շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ տվյալներ հսկողականներին պատասխանելու համար...՚ :
18. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Ա. Ուլիխանյանին ուղղված 04.11.2013թ. զեկուցագրի համաձայն` ՙ... Ռ. Պողոսյանը սույն թվականի հոկտեմբերի 22-ից մինչև օրս իր վրա մակագրված փաստաթղթերը հրաժարվում է ստանալուց, որոնք արդեն թվով 13-ն են...՚:
19. 16.01.2014թ. համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Ա. Սողոմոնյանի եզրակացության համաձայն` Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ղեկավարի առաջին կարգի մասնագետ Ռուզաննա Պողոսյանի կարգապահական խախտումն իր բնույթով համապատասխանում է աշխատակազմի քարտուղարի 2013թ. նոյեմբերի 28-ի թիվ 03/49-63469-հ գրությմաբ ներկայացված դիմումում նշված<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին գ կետով նախատեսված <<խիստ նկատողություն>> կարգապահակլան տույժի տեսակին:
20. ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.01.2014թ. թիվ 06-Ա հրամանով սահմանվել է` համաձայնություն տալ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին գ կետով նախատեսված` <<խիստ նկատողություն>> տեսակի կարգապահական տույժը կիրառելու համար:
21. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2014 թվականի հունվարի 17-ի թիվ 68-Ա հրամանի համաձայն` «Հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 2014 թվականի հունվարի 17-ի թիվ 06-Ա հրամանը և ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասինե ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին մասի «գե կետով և 33 հոդվածի 1-ին մասի «գե կետով Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողությունե կարգապահական տույժ: Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող Ռուզաննա Պողոսյանը 2014թ. հունվարի 29-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
22. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 29.01.2014թ. թիվ 68-Ա հրամանի համաձայն` հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.01.2014թ. թիվ 06-Ա հրամանը և ղեկավարվելով <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին գ կետով և 33 հոդվածի 1-ին մասի գ կետով Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնն զբաղեցնող Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ կիրառվել է <<խիստ նկատողություն>> կարգապահական տույժ: Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնն զբաղեցնող Ռուզաննա Պողոսյանը 2014թ. հունվարի 29-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2013 թվականի հոկտեմբերի 08-ի թիվ 1764-Ա հրամանի համաձայն` ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու համար Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողությունե կարգապահական տույժը:
23.«Արտեմիսիա>> Բնաբուժության կենտրոնի կողմից Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին ուղղված 19․01․2016թ․ գրության համաձյան՝ Ռուզաննա Պողոսյանը 2013 թվականի օգոստոսի 10-ից բուժվել է «Արտեմիսիա>> Բնաբուժության կենտրոնում և ստացել է ամբուլատոր /ոչ հիվանդանոցային/ բուժում նեյրոդերմիտ և դեմոդեքս ախտորոշմամբ:
Ստորև ներկայացված են Ռուզաննա Պողոսյանի հաճախումները՝
10․08․2013թ․ - ստացել է ընդհանուր խորհրդատվություն 1 ժամ տևողությամբ
20․08․2013թ․ - կատարել է աղիների լվացում 1,5 ժամ տևողությամբ,
27․08․2013թ․ - կենտրոնից ստացել է տեղեկանք, որից հետո մեզ չի դիմել։
Անաշխատունակության թերթիկ կենտրոնը չի տրամադրում։
Դատարանի իրավական վերլուծությունները և եզրահանգումները
Դատարանը, վերլուծելով և գնահատելով գործում առկա ապացույցները, բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ, հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ՝ պարզված է համարում հետևյալը.
Նախ դատարանը հաստատված է համարում, որ հայցվոր Ռուզաննա Պողոսյանն աշխատել է Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնում:
Միաժամանակ դատարանը հաստատված է համարում, որ․
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, վկայակոչելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետը, 1-ին կետի «գ» ենթակետը և նույն հոդվածի 3-րդ կետը, 2013 թվականի հոկտեմբերի 08-ին արձակել է թիվ 1764-Ա հրամանը, որի համաձայն` ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու համար Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը: Հրամանն արձակելիս` աշխատակազմի քարտուղարը հիմք է ընդունել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 2013 թվականի օգոստոսի 21-ի թիվ 27/01-20145Ա և 2013 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 27/01-32/1178 գրությունները, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի 2013 թվականի օգոստոսի 08-ի, 2013 թվականի հուլիսի 29-ի և 2013 թվականի օգոստոսի 20-ի զեկուցագրերը, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի փաստաթղթերի գրանցման մատյանի ուսումնասիրության վերաբերյալ 2013 թվականի սեպտեմբերի 10-ի արձանագրությունը, Ռ. Պողոսյանի 2013 թվականի հոկտեմբերի 01-ի և 2013 թվականի հոկտեմբերի 03-ի բացատրությունները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2014 թվականի հունվարի 17-ի թիվ 68-Ա հրամանի համաձայն` «Հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 2014 թվականի հունվարի 17-ի թիվ 06-Ա հրամանը և ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին մասի «գ» կետով ու 33 հոդվածի 1-ին մասի «գ» կետով Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ: Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնող Ռուզաննա Պողոսյանը 2014թ. հունվարի 29-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից»:
ՀՀ աշխատանքային օրենսգրիք 216-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, կատարել աշխատանքի սահմանված նորմաները, պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները, բարեխղճորեն վերաբերվել գործատուի և այլ աշխատողների գույքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը, գործատուի գույքի պաշտպանությանն սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` աշխատանքային կարգապահությունն աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով, գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված վարքագծի կանոններն են, որոնց պարտավոր են ենթարկվել բոլոր աշխատողները:
Նույն օրենսգրքի 220-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային կարգապահության խախտում է համարվում աշխատողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223 հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն` աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը` 1) նկատողություն, 2) խիստ նկատողություն»:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 224-րդ հոդվածի համաձայն` կարգապահական տույժի կիրառման դեպքում պետք է հաշվի առնվեն խախտման ծանրությունը և դրա հետևանքները, աշխատողի մեղքը, այդ խախտման կատարման հանգամանքները և աշխատողի` նախկինում կատարած աշխատանքը:
Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ աշխատանքային կարգապահության միջոցով աշխատանքի վայրում ապահովվում է արտադրողական աշխատանքի համար կազմակերպչական և տնտեսական նորմալ պայմաններ ստեղծելու հնարավորությունը, միաժամանակ սահմանվել է աշխատողի մեղքով աշխատանքային պատականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու հնարավորությունը և դրանց կիրառման դեպքում խախտման ծանրությունը, դրա հետևանքները, աշխատողի մեղքը, այդ խախտման կատարման հանգամանքները և աշխատողի նախկինում կատարած աշխատանքն իմպերատիվ կերպով հաշվի առնելու գործատուի պարտականությունը:
Տվյալ դեպքում, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 27․04․2015թ․ կայացված որոշմամբ սույն գործի վերաբերյալ արտահայտել է այն դիրքորոշումը, որ Դատարանը պետք է պատշաճ ուսումնասիրության ենթարկեր, թե գործատուի կողմից 2013 թվականի հոկտեմբերի 08-ի թիվ 1764-Ա հրամանն արձակելիս` արդյոք գործատուի կողմից հիմնավորվել է Ռուզաննա Պողոսյանի մեղավորությունը` աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեջ: Արդյոք գործատուի կողմից ներկայացված փաստաթղթերով հիմնավորվում է Ռուզաննա Պողոսյանի կողմից թույլ տրված խախտումների ծանրությունը, այն հանգամանքները, որոնց պարագայում կատարվել են խախտումները, վերջինիս` նախկինում կատարած աշխատանքները:
Դատարանը պատշաճ քննության առարկա չի դարձրել նաև Ռուզաննա Պողոսյանի կողմից ներկայացաված փաստաթղթերը: Մասնավորապես` «Արտեմիսիա» Բնաբուժության կենտրոնի կողմից 2013 թվականի օգոստոսի 27-ին տրված տեղեկանքը, որի համաձյան` վերջինս 2013 թվականի օգոստոսի 10-ից բուժվել է «Արտեմիսիա» Բնաբուժության կենտրոնում նեյրոդերմիտ ախտորոշմամբ: Կատարվել է աղիների լվացում, ստացել է տեղային և ընդհանուր բուժում:
Դատարանը պատշաճ չի հետազոտել Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի կողմից 2013 թվականի հոկտեմբերի 17-ին տրված գրությունը, որի համաձայն` «Ի պատասխան Երևանի քաղաքապետին ուղղված Ձեր 2013 թվականի հոկտեմբերի 14-ի հ.Պ-2262 դիմումի` կրկնակի հայտնում ենք, որ համաձայն թիվ 12 պոլիկլինիկայի տնօրեն Ա.Վարդումյանի և Ձեր տեղամասային թերապևտ Նունե Գրիգորյանի բացատրագրերի Դուք 2013 թվականի օգոստոսի 05-ին դիմել եք պոլիկլնիկայի թերապևտին, նախնական ախտորոշվել է ողնաշարի գոտկասրբանային հատվածի ռադիկուլոթապիա, նշանակվել են հետազոտություններ` ողնաշարի գոտկասրբանային հատվածի ռենտգեն, արյան մեզի ընդհանուր քննություն, ռևմոպրոբաներ և բուժում: … »: Իսկ համաձայն 2013 թվականի օգոստոսի 05-ի թիվ 072987 անաշխատունակության թերթիկի` Ռուզաննա Պողոսյանն անաշխատունակ է եղել 2013 թվականի օգոստոսի 05-ից 2013 թվականի օգոստոսի 09-ն ընկած ժամանակահատվածում:
Դատարանը նշված ապացույցների մասով չի կատարել գործի նյութերի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն` նշված ապացույցները չի գնահատել գործում առկա մյուս ապացույցների հետ համատեղ:
Ավելին` Դատարանն ուշադրության չի արժանացրել այն հանգամանքներին, որ մինչև Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Վ.Պապիկյանի զեկուցագրերի, ինչպես նաև` Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 2013 թվականի օգոստոսի 08-ի ու 2013 թվականի սեպտեմբերի 09-ի գրությունների կազմելը վերջիններս Ռուզաննա Պողոսյանից պետք է պահանջեին գրավոր բացատրություններ: Մինչդեռ` գործում նման բացատրագրեր առկա չեն:
Վերոգրյալի լուսի ներքո անդրադառնալով 2013 թվականի հոկտեմբերի 08-ին արձակված թիվ 1764-Ա հրամանի իրավաչափությանը՝ դատարանը հաստատված է համարում, որ պատասխանողի կողմից հիմնավորվել է Ռուզաննա Պողոսյանի մեղավորությունը` աշխատանքային պարտականությունները չկատարելու և ոչ պատշաճ կատարելու մեջ, և ներկայացված փաստաթղթերով հիմնավորվում է Ռուզաննա Պողոսյանի կողմից թույլ տրված խախտումների ծանրությունը, այն հանգամանքները, որոնց պարագայում կատարվել են խախտումները, վերջինիս` նախկինում կատարած աշխատանքները՝ հետևյալ պատճառաբանությամբ․
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին ուղղված՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 2013 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 27/01-32/1178 գրությամբ վարչական շրջանի ղեկավարը հայտնել է, որ Ռուզաննա Պողոսյանը նույն թվականի օգոստոսի 2-ին ընդմիջումից հետո լքել է աշխատավայրը և մինչ օրս չի ներկայացել աշխատանքի։
Ռուզաննա Պողոսյանը չի առարկում այս փաստի դեմ՝ հայտնելով, որ գտնվել է բուժման մեջ, կամ բացակայել է իր անմիջական ղեկավարի կամ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի թույլտվությամբ։
Առաջին փաստի կապակցությամբ հայցվորը ներկայացրել է բժշկական փաստաթղթեր, իսկ երկրորդ փաստի կապակցությամբ որևէ ապացույց դատարան չի ներկայացվել, իսկ պատասխանողն իր կատարած դատավարական գործողություններով, հայցադիմումի պատասխանով չի ընդունում այդ փաստը, այլ ավելին՝ պնդում էմ, որ հայցվորի բացակայություններն անհարգելի են։
Ներկայացված անաշխատունակության թերթիկից հետևում է, որ հայցվորի անաշխատունակության ժամանակահատվածը եղել է 05․08․2013թ-ից մինչև 09․08․2013թ-ն, ընդ որում հայցվորը թույլ է տվել ռեժիմի խախտում։
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի 17․09․2013թ․ և 17․10․2013թ․ գրություններց հետևում է, որ ռեժիմի խախտում տեղի է ունեցել այն պատճառաբանությամբ, որ հայցվորը 09․08․2013թ․ պետք է ներկայանար պոլիկլինիկա, սակայն չի ներկայացել, հեռախոսազանգերին չի պատասխանել, բժիշկը կատարել է տնային այց, հայցվորը տանը չի եղել, դուռը փակ է եղել։
«Արտեմիսիա>> Բնաբուժության կենտրոնի կողմից 2013 թվականի օգոստոսի 27-ին տրված տեղեկանքի համաձյան՝ Ռուզաննա Պողոսյանը 2013 թվականի օգոստոսի 10-ից բուժվել է «Արտեմիսիա>> Բնաբուժության կենտրոնում նեյրոդերմիտ ախտորոշմամբ: Կատարվել է աղիների լվացում, ստացել է տեղային և ընդհանուր բուժում:
«Արտեմիսիա>> Բնաբուժության կենտրոնի կողմից Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին ուղղված 19․01․2016թ․ գրության համաձյան՝ Ռուզաննա Պողոսյանը 2013 թվականի օգոստոսի 10-ից բուժվել է «Արտեմիսիա>> Բնաբուժության կենտրոնում և ստացել է ամբուլատոր /ոչ հիվանդանոցային/ բուժում նեյրոդերմիտ և դեմոդեքս ախտորոշմամբ:
Ստորև ներկայացված են Ռուզաննա Պողոսյանի հաճախումները՝
10․08․2013թ․ - ստացել է ընդհանուր խորհրդատվություն 1 ժամ տևողությամբ
20․08․2013թ․ - կատարել է աղիների լվացում 1,5 ժամ տևողությամբ,
27․08․2013թ․ - կենտրոնից ստացել է տեղեկանք, որից հետո մեզ չի դիմել։
Անաշխատունակության թերթիկ կենտրոնը չի տրամադրում։
Վերոգրյալից ելնելով դատարանը փաստում է, որ գոնե 10․08․2013թ-ից մինչև 27․08․2013թ-ն հայցվորն անաշխատունակության ռեժիմում չի գտնվել, այդ փաստը հավաստող արևէ ապացույց առկա չէ, այսինքն հայցվորն այդ 18 օրվա մեջ անհրաժեշտաբար կարող էր աշխատանքից բացակայել ընդամենը մի քանի ժամ՝ օգոստոսի 10-ին և 20-ին, իսկ մնացած օրերը և ժամերը պարտավոր էր անցկացնել իր աշխատավայրում, հետևաբար հայցվորի բացակայություններն անհարգելի են եղել, ուստի դատարանի գնահատմամբ հիմնավորվել է Ռուզաննա Պողոսյանի մեղավորությունը` աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեջ՝ ինչի հետևանքով տուժել է հայանքային ծառայությունը:
Միաժամանակ, դատարանի գնահատմամբ Ռուզաննա Պողոսյանի կողմից թույլ տրված խախտումների ծանր են, քանի որ եղել են անընդհատ և տևել են 18 օր, իսկ հանգամանքները, որոնց պարագայում կատարվել են խախտումները, կարող էին դեր խաղալ կարճ ժամանակահատվածի պայմաններում, ընդ որում աշխատանքի չներկայանալու ժամանակ իր բացակայության պատճառների մասին հայցվորը չի հայտնել գործատուին։
Ինչ վերաբերում է հայցվորի` նախկինում կատարած աշխատանքներին, ապա դատարանի գնահատմամբ դրանք չէին կարող դրական դեր խաղալ կարգապահական տույժ կիրառելիս, քանի որ հայցվորը դեռևս 06․12․2012թ․ին ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ենթարկվել է կարգապահական տույժի։
Հայցվորից գրավոր բացատրություններ պահանջելու հարցի կապակցությամբ դատարանը պարզված է համարում հետևյալը․
<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված համայնքային ծառայողից:
Տվյալ դեպքում, գործում առկա են հայցվորի 01․10․2013թ․ և 03․10․2013թ․ գրավոր բացատրությունները, որոնք նախորդել են կարգապահական տույժ նշանակելուն, ուստի դատարանի գնահատմամբ մինչև Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Վ.Պապիկյանի զեկուցագրերի, ինչպես նաև` Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 2013 թվականի օգոստոսի 08-ի ու 2013 թվականի սեպտեմբերի 09-ի գրությունների կազմելը հայցվորից գրավոր բացատրություններ պահանջելու պարտականություն գործատուն չուներ, քանի որ այդպիսի բացատրություններ պահանջվել են կարգապահական տույժ նշանակելուց առաջ և հատկանշական է, որ տրվել են։
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ տևական ժամանակով անհարգելի բացակայությունների տեսքով թույլ տրված խախտումները, դրանց ծանրությունը, հետևանքները, դրանցում հայցվորի մեղքի առկայությունը, դրանց կատարման հանգամանքները, դեռևս 06․12․2012թ․ին ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար կարգապահական տույժի ենթարկվելը, գրավոր բացատրություն տալու իրավունքի պահպանումը հիմնավորում են հայցվորի նկատմամբ 08․10․2013թ-ին <<խիստ նկատողության>> տեսքով կարգապահական տույժ կիրառելու հրամանի իրավաչափությունը՝ անկախ հայցվորի կողմից թույլ տրված այլ ենթադրելի խախտումների առկայությունից կամ բացակայությունից։
Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2014 թվականի հունվարի 17-ի թիվ 68-Ա հրամանի իրավաչափությանը՝ դատարանը պարզված է համարում հետևյալը․
<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 6 հոդվածի 2-րդ մասի համաձայն` համայնքային ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ չեն սահմանված:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` համայնքային ծառայողների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են նաև աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգով, որը հաստատում են համապատասխան համայնքների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հաստատած օրինակելի կանոնակարգի հիման վրա:
<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին մասի համաձայն` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվում են կարգապահական հետևյալ տույժերը.
ա) նախազգուշացում.
բ) նկատողություն.
գ) խիստ նկատողություն.
գ1) համայնքային ծառայողին նույն պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում շնորհված ավելի բարձր դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով.
դ) զբաղեցրած պաշտոնից ազատում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի ա, բ, գ, դ կետերով նախատեսված կարգապահական տույժերը համայնքային ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ գ.1 կետով նախատեսված կարգապահական տույժը` համապատասխան ավելի բարձր դասային աստիճան շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
Տվյալ դեպքում դատարանը արձանագրում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 29.01.2014թ. թիվ 68-Ա հրամանի համաձայն` Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն և 2014թ. հունվարի 29-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Նշված հրամանի փաստական հիմքում նշվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.01.2014թ. թիվ 06-Ա հրամանը և որպես իրավական հիմք վկայակոչվել է Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին մասի գ կետը և 33 հոդվածի 1-ին մասի գ կետը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.01.2014թ. թիվ 06-Ա հրամանով սահմանվել է՝ ...հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 2013թ. դեկտեմբերի 04-ի թիվ 270-Ա հրամանով նշված և անցկացված ծառայողական քննության եզրակացությունը` հրամայում եմ համաձայնություն տալ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին մասի գ կետով նախատեսված` խիստ նկատողություն տեսակի կարգապահական տույժը կիրառելու համար։
Դատարանը ելնելով գործի փաստակազմից, արձանագրում է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.01.2014թ. թիվ 06-Ա հրամանի հիմք է հանդիսացել ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 2013թ. դեկտեմբերի 04-ի թիվ 270-Ա հրամանով նշված և անցկացված ծառայողական քննության եզրակացությունը /այսուհետ նաև Եզրակացություն/, որի համաձայն` ծառայողական քննության անցկացնելու համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2013թ. նոյեմբերի 28-ի թիվ 03/49-63469-հ գրությամբ ներկայացված դիմումը` Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով նախատեսված խիստ նկատողություն տեսակի կարգապահական տույժը կիրառելու համար ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համաձայնությունը ստանալու վերաբերյալ:
Ծառայողական քննությամբ ձեռքբերված փաստական տվյալներով հիմնավորվել է այն փաստը, որ 2013թ. հոկտեմբերի 14-ին և նոյեմբերի 4-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Ռուզաննա Պողոսյանի աշխատանքից բացակայությունները անհարգելի են, քանի որ դրանց պատճառները և հիմնավորումները նկարագրված չեն Երևանի քաղաքապետի 2010թ. մարտի 3-ի թիվ 938-Ա որոշմամբ հաստատված` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգի 13-րդ կետում, իսկ ՀՀ աշխատանքային օրենգրքի 113 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում:
Եզրակացությամբ հիմնավորվել է այն փաստը, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Ռուզաննա Պողոսյանը անհարգելի պատճառով չի կատարել բաժնի պետի հանձնարարականները, ինչի արդյունքում խախտվել է Երևանի քաղաքապետի 2009թ. հուլիսի 29-ի թիվ 7149-Ա որոշման թիվ 1089 հավելվածով հաստատված Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագրի 11-րդ կետի ՙե՚ ենթակետի պահանջը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգի 41-րդ կետի համաձայն` կանոնակարգի ցանկացած պահանջի խախտումը` որպես կարգապահության խախտում, հանգեցնում է աշխատակազմի համայնքային ծառայողների համար` <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքով, իսկ աշխատակազմի մյուս աշխատողների համար` ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգապահական պատասխանատվության:
Եզրակացությունում նշվել է, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Ռուզաննա Պողոսյանի կարգապահական խախտումն իր բնույթով համապատասխանում է աշխատակազմի քարտուղարի 2013թ. նոյեմբերի 28-ի թիվ 03/49-63469 գրությամբ ներկայացված դիմումում նշված` <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին մասի գ կետով նախատեսված խիստ նկատողություն կարգապահական տույժի տեսակին:
Նշված եզրակացության արդյունքում ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից 17.01.2014թ. ընդունվել է թիվ 06-Ա հրամանը, որի համաձայն` հրամայվել է համաձայնություն տալ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին գ կետով նախատեսված` <<խիստ նկատողություն>> տեսակի կարգապահական տույժը կիրառելու համար՚:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը ղեկավարվելով<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին գ կետով և 33 հոդվածի 1-ին գ կետով և ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.01.2014թ. թիվ 06-Ա հրամանով` 29.01.2014թ. ընդունել է թիվ 68-Ա հրամանը, որի համաձայն` Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնն զբաղեցնող Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ կիրառվել է <<խիստ նկատողություն>> կարգապահական տույժ : Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնն զբաղեցնող Ռուզաննա Պողոսյանը 2014թ. հունվարի 29-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից՚:
Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի 32 հոդվածի 4-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո: Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում համայնքային ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչև մեկ ամիս ժամկետով կարող է կասեցվել համայնքային ծառայողի վարձատրության պահպանմամբ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` Ծառայողական քննության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ընդունած որոշումներն ունեն պարտադիր բնույթ:
<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 33 հոդվածի 1-ին գ կետի համաձայն` Համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին գ կամ <<գ1>> կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալու հիմքով սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին գ կետով նախատեսված տույժի կիրառումը:
Տվյալ դեպքում, հաշվի առնելով, այն որ կողմերի միջև ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են նաև<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքով, գործատուն իրավասու չէ արձակելու աշխատողի վերաբերյալ աշխատանքից ազատման վերաբերյալ իրավական ակտ, առանց ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից համապատասխան եզրակացության, որտեղ որ Համայնքային ծառայության հարցերի վարչությունը համապատասխան վարչարարություն իրականացնելով հավանություն է տալիս կամ չի տալիս գործատուի կողմից ընդունված կարգապահական տույժերի իրավաչափության և օրինականության վերաբերյալ:
Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` ՀՀ տարածքային կառավարման նախարարության համայնքային ծառայության հարցերի վարչության կողմից մանրակրկիտ ուսումնասիրությամբ հաստատվել է այն փաստը, որ հայցվոր Ռուզաննա Պողոսյանի կողմից կարգապահական խախտումն իր բնույթով համապատասխանում է գործատուի կողմից ընտրած կարգապահական տույժի տեսակին:
Ինչպես նշվեց վերևում<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 32 հոդվածի 5-րդ մասի համաձայն` ծառայողական քննության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ընդունած որոշումներն ունեն պարտադիր բնույթ, հետևաբար ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.01.2014թ. թիվ 06-Ա հրամանը ընդունվել է վերոշարադրված իրավանորմերի պահանջների պահպանմամբ:
Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով հայցվորի՝ 14․10․2013թ-ին և 04․11․2013թ-ին աշխատանքի չներկայանալուն՝ դատարանը պարզված է համարում, որ հայցվորն ինքն է ծառայողական քննության ընթացքում հայտնել, որ այդ երկու օրերին բացակայել է աշխատանքից, նախապես որևէ մեկի չի զգուշացրել իր բացակայության մասին, քանի որ իմացել է, որ մերժվելու է իր անմիջական պետի կողմից և ստանալու է բացակա։
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ երկու աշխատանքային օր անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու տեսքով թույլ տրված խախտումները, դրանց ծանրությունը, հետևանքները, դրանցում հայցվորի մեղքի առկայությունը, դրանց կատարման հանգամանքները, դեռևս 08․10․2013թ-ին ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար կարգապահական տույժի ենթարկվելը, հիմնավորում են հայցվորի նկատմամբ 29․01․2014թ-ին <<խիստ նկատողության>> տեսքով կարգապահական տույժ կիրառելու հրամանի իրավաչափությունը՝ անկախ հայցվորի կողմից թույլ տրված այլ ենթադրելի խախտումների առկայությունից կամ բացակայությունից։
Անդրադառնալով հայցվորի այն պնդմանը, թե 29.01.2014թ. թիվ 68-Ա հրամանի 2-րդ կետը զուրկ է իրավական հիմքից, քանի որ այդ հրամանն ուժի մեջ է մտել իրեն հանձնելու օրը՝ 30.01.2014թ-ին, ուստի 29.01.2014թ. դրությամբ իր նկատմամբ նոր կարգապահական խախտում թույլ տալու հիմքով ուժի մեջ մտած երկրորդ <<խիստ նկատողություն>> կարգապահական տույժ չի եղել՝ դատարանը պարզված է համարում հետևյալը.
<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 33 հոդվածի 1-ին մասի <<գ>> կետի համաձայն` համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են նույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կամ <<գ1>> կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալու հիմքով նույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով նախատեսված տույժի կիրառումը:
Վերոգրյալից ելնելով դատարանը փաստում է, որ տվյալ դեպքի համար չափանիշ է ընտրված ոչ թե կարգապահական տույժի ուժի մեջ մտնելու փաստը, այլ՝ երկրորդ կարգապահական տույժի կիրառման փաստը՝ ինչպես և եղել է վիճելի պարագայում։
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ 29.01.2014թ. թիվ 68-Ա հրամանը զբաղեցրած պաշտոնից ազատելու մասով ևս իրավաչափ է։
Այսպիսով դատարանը գտնում է, որ հայցն անհիմն է և ենթակա մերժման։
Անդրադառնալով դատական ծախսերի հարցին՝ Դատարանը գտնում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ Դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորն օրենքի ուժով ազատված է պետական տուրքի վճարումից և հայցը մերժվում է, Դատարանը գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ, 191-րդ, 192-րդ հոդվածներով Դատարանը,
ՎՃՌԵՑ
Ռուզաննա Պողոսյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ` ՀՀ տարածքային կառավարման նախարարություն` 08.10.2013թ. թիվ 1764-Ա հրամանը և 29.01.2014թ. թիվ 68-Ա հրամանը անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին, մերժել։
Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ Տ.ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ծանոթություն: Սույն վճռի դեմ վերաքննիչ բողոք չի ներկայացվել, և վճիռը մտել է օրինական ուժի մեջ ___________________ 2020թ.:
ԴԱՏԱՎՈՐ Տ.ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0482/02/14
Երևան քաղաքի
ընդհանուր իրավասության դատարանի
05.06.2018 թվականի թիվ ԵԿԴ/0482/02/14 վճիռ
Նախագահող դատավոր Արայիկ Մելքումյան
Ո Ր Ո Շ Ու Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով՝
նախագահող դատավոր՝ Մ.Հարթենյան,
դատավոր՝ Կ.Չիլինգարյան,
դատավոր՝ Ա.Խառատյան,
2019 թվականի հունվարի 25-ին Երևան քաղաքում
գրավոր ընթացակարգով քննելով պատասխանող Երևան համայնքի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) 05.06.2018 թվականի թիվ ԵԿԴ/0482/02/14 վճռի դեմ՝ քաղաքացիական գործով ըստ հայցի Ռուզաննա Պողոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության՝ 2013 թվականի հոկտեմբերի 08-ի թիվ 1764-Ա հրամանը և 2014 թվականի հունվարի 29-ի թիվ 68-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
Ռուզաննա Պողոսյանը 28.02.2014 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ տարածքային կառավարման նախարարության՝ 2013 թվականի հոկտեմբերի 08-ի թիվ 1764-Ա հրամանը և 2014 թվականի հունվարի 29-ի թիվ 68-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու պահանջների մասին:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Սուքոյանը հայցադիմումը վարույթ է ընդունել 28.02.2014 թվականին:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա.Սուքոյանի, քննության առնելով թիվ ԵԿԴ/0482/02/14 քաղաքացիական գործը, 19.12.2014 թվականին վճռել է հայցը մերժել:
Վերոնշյալ վճռի դեմ հայցվոր Ռուզաննա Պողոսյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունել 20.02.2015 թվականի որոշմամբ:
Վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Ս.Միքայելյան, դատավորներ՝ Ն.Բարսեղյան, Հ.Ենոքյան), քննության առնելով հայցվոր Ռուզաննա Պողոսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.12.2014 թվականի թիվ ԵԿԴ/0482/02/14 վճռի դեմ, 27.04.2015 թվականին որոշում է ընդունել. «Վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբողջությամբ բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.12.2014 թվականի թիվ ԵԿԴ/0482/02/14 քաղաքացիական գործով կայացրած վճիռը և գործն ուղարկել նոր քննության»:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մելքումյանը թիվ ԵԿԴ/0482/02/14 քաղաքացիական գործը վարույթ է ընդունել 17.06.2015 թվականի որոշմամբ:
Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա.Մելքումյանի, քննության առնելով թիվ ԵԿԴ/0482/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի Ռուզաննա Պողոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության՝ 2013 թվականի հոկտեմբերի 08-ի թիվ 1764-Ա հրամանը և 2014 թվականի հունվարի 29-ի թիվ 68-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին, 05.06.2018 թվականին վճռել է հայցը բավարարել:
Վերոնշյալ վճռի դեմ պատասխանող Երևան համայնքի անունից ներկայացվել է վերաքննիչ բողոք:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձրել է 20.09.2018 թվականի որոշմամբ:
Բողոք ներկայացրած անձն օրենքով սահմանված ժամկետում վերացրել է բողոքում թույլ տված խախտումները:
Վերաքննիչ դատարանը 26.10.2018 թվականին որոշում է ընդունել բողոք ներկայացրած անձի միջնորդությունը՝ պետական տուրքի չվճարված մասի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ, բավարարել: Նույն որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Հայցվոր Ռուզաննա Պողոսյանը վերաքննիչ բողոքի պատասխան է ներկայացրել:
Վերաքննիչ դատարանը 11.01.2019 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու մասին:
Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը.
Բողոք ներկայացրած անձի պնդմամբ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ, 93-րդ հոդվածները:
Բողոք ներկայացրած անձը բողոքի հիմքերը հիմնավորել է հետևյալ փաստարկներով.
Հայտնել է, որ իրավաբանական բաժնի պետի զեկուցագրի հիման վրա 06.12.2012 թվականի թիվ 2889-Ա հրամանով հայցվորի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը՝ նկատի ունենալով հայցվորի հաճախակի բացակայություններն ու աշխատանքային թերացումները: Տույժ ստանալուց հետո՝ 07.12.2012 թվականին և 10.12.2012 թվականին հայցվորը չի ներկայացել աշխատանքի, տեղյակ չի պահել իր բացակայությունների, հեռախոսազանգերին չպատասխանելու վերաբերյալ իր անմիջական ղեկավարին, ինչի հետևանքով կրկին գրվել է զեկուցագիր, սակայն ընթացք չի տրվել:
16.04.2013 թվականից 22.04.2013 թվականը հայցվորը չի ներկայացել աշխատանքի և չի ներկայացրել որևէ փաստաթուղթ, 26.04.2013 թվականին գրվել է զեկուցագիր, առաջարկվել է գրել բացատրություն սկզբից բաժնի պետի, հետո աշխատակազմի քարտուղարի կողմից, այնուհետև աշխատակազմի քարտուղարն ուղարկել է ծանուցում բնակության վայրի հասցեով, սակայն հայցվորը չի ներկայացրել բացատրություն (բացատրություն գրելու վերաբերյալ գրավոր ծանուցում չի ուղարկվել, բանավոր է առաջարկվել, քանի որ հայցվորը հաճախում էր աշխատանքի):
Ամիսներ անց պարզվել է, որ հայցվորն անաշխատունակության թերթ է ներկայացրել քաղաքապետարան՝ այդ մասին տեղյակ չպահելով բաժնի պետին:
Հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 08.10.2013 թվականի թիվ 1764-Ա հրամանով կիրառված «խիստ նկատողություն» տույժի համար հիմք են հանդիսացել աշխատանքային բացակայությունները, մակագրված փաստաթղթերը ստանալուց հրաժարվելը, իսկ 29.01.2014 թվականի թիվ 68-Ա հրամանով տրվել է երրորդ «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, որի հետևանքով հայցվորն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, որի հիմք է հանդիսացել նշանակված ծառայողական քննությունը:
Հայտնել է, որ Դատարանը բազմակողմանի ուսումնասիրության և օբյեկտիվ գնահատման չի արժանացրել գործի բոլոր փաստերն ու ապացույցները, մասնավորապես այն, որ հայցվորի պնդմամբ ինքն աշխատանքի չներկայանալու ժամանակահատվածում հաճախել է «Արտեմիսիա» բնաբուժության կենտրոն, մինչդեռ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 29.04.2016 թվականի թիվ ԵԱՆԴ/0336/02/15 վճռով մերժել է Ռ.Պողոսյանի հայցը ընդդեմ Ավանի թիվ 12 պոլիկլինիկայի՝ տնօրինությանը պարտավորեցնելու կատարելու իր պաշտոնեական պարտավորությունները, անաշխատունակության թերթը տրամադրելու և անօրինական գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, ինչպես նաև, այն, որ հայցվորը «Արտեմիսիա» բնաբուժության կենտրոնում գրեթե բուժում չի ստացել, քանի որ վարչական շրջանի աշխատակազմը կատարել է հարցում և ստացել պատասխան առ այն, որ հայցվորը կենտրոն այցելել է երեք անգամ՝ 10.08.2013 թվականին՝ խորհրդատվություն 1 ժամ տևողությամբ, 20.08.2013՝ թվականին՝ աղիների լվացում 1.5 ժամ տևողությամբ, 27.08.2013 թվականին՝ ստացել է տեղեկանք:
Այսինքն՝ հայցվորը պահանջել է անաշխատունակության թերթ այն օրերի համար, որոնց մասին տեղեկատվություն առկա չէ:
Հայցվորը ներկայացրել է նաև տեղեկանք ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական» կենտրոնից, որտեղ պատասխանողի կողմից հարցում կատարելու արդյունքում պարզվել է, որ հայցվորը նշված կենտրոնում բուժում չի ստացել:
Վկայակոչելով ՀՀ Վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի թիվ 3-81(ՏԴ) որոշումը՝ հայտնել է, որ հայցվորն ամեն դատական նիստին ներկայացրել է տարբեր տեղեկանքներ, մինչդեռ պատասխանողի ներկայացրած տեղեկանքներում մանրամասն շարադրված է հայցվորի՝ բժշկական կենտրոններ հաճախելիության ժամանակացույցը:
Հայտնել է, որ հայցվորի ներկայացրած տեղեկանքներն անորոշ բովանդակությամբ են, դրանցով վերջինս չէր կարող ստանալ անաշխատունակության թերթ, քանի որ չի ստացել այնպիսի բուժում, որը կհանգեցներ անաշխատունակության, բացի այդ, անաշխատունակության թերթերը տրամադրում են պոլիկլինիկաների, գյուղական բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների ամբուլատորիաների բուժող բժիշկները:
Ավանի թիվ 12 պոլիկլինիկան բնականաբար չէր տրամադրի հայցվորին անաշխատունակության թերթ, քանի որ վերջինս դիմել է պոլիկլինիկա 05.08.2013 թվականին, նշանակվել են հետազոտություններ, որից հետո հայցվորը գնացել է և չի վերադարձել պոլիկլինիկա, հետամուտ չի եղել։ Փաստի առթիվ բուժող բժշկուհին իրավիճակը ներկայացրել է տնօրինությանը, ստացել է հանձնարարություն՝ կատարելու ակտիվ այց հայցվորի բնակարան, սակայն դուռը փակ է եղել և պոլիկլինիկան ռեժիմի խախտման հիմքով փակել է հայցվորի անաշխատունակության թերթը, ինչի հետևանքով թիվ ԵԱՆԴ/0336/02/15 քաղաքացիական գործով հայցվորի պահանջը մերժվել է:
14.10.2013 թվականին, 04.11.2013 թվականին աշխատավարձ ստանալու հետ կապված հայտնել է, որ հաճախելիության մատյանում հոկտեմբերի 14-ին կատարված է նշում «բացակա», ուստի հայցվորը չէր կարող ստանալ աշխատավարձ այդ օրվա համար, իսկ նոյեմբերի 04-ին կատարվել է նշում «ներկա» և նա վարձատրվել է այդ օրվա համար:
Դատարանը կատարել է նշում հայցվորին բացատրություն ներկայացնելու վերաբերյալ տեղյակ չպահելու մասին, մինչդեռ հայցվորը տեղեկացված է եղել թե գրավոր, թե բանավոր, քանի որ հաճախում էր աշխատանքի, իսկ գրավոր ծանուցումները կարող են հաստատվել ծանուցման հետադարձ ապացույցներով, որոնք առկա են գործի նյութերում:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը՝ հայտնել է, որ Դատարանն անտեսել է թիվ ԵԱՆԴ/0336/02/15 վճիռը, դրանով հաստատված հանգամանքները, պատասխանողի, երրորդ անձի, վկայի փաստարկները:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածը՝ հայտնել է, որ 21.05.2018 թվականի դատական նիստի ծանուցումը պատասախանողը ստացել է 25.05.2018 թվականին, ինչի հետևանքով զրկվել է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու, հարցեր տալու, ներկայացված հարցադրումներին պատասխանելու և վերջապես լսելի լինելու իր իրավունքից: Հայտնել է, որ վկա Վ.Պապիկյանը նույնպես չի ծանուցվել:
Վերաքննիչ դատարանին խնդրել է բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2018 թվականի թիվ ԵԿԴ/0482/02/14 վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները.
Ռուզաննա Պողոսյանը վերաքննիչ բողոքի պատասխան է ներկայացրել, որով հայտնել է, որ Դատարանը կայացրել է հիմնավոր և պատճառաբանված դատական ակտ:
Հայտնել է, որ հայցվորն անաշխատունակ է եղել 2013 թվականի օգոստոսի
05-ից 2013 թվականի օգոստոսի 09-ն ընկած ժամանակահատվածում, բացառապես
օբյեկտիվ պատճառներով, ինչն անտեսվել է հայցվորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս:
Հայտնել է, որ ըստ ներքին կանոնակարգի՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի աշխատողները փաստաթղթերը բաժնի պետից ստանում են, երբ բաժնի պետը հրավիրում է իր մոտ և հանձնում տվյալ աշխատողին հասցեագրված փաստաթուղթը, իսկ 22.07.2013 թվականից մինչև 30.07.2013 թվականն իրեն հասցեագրված փաստաթղթերը չստանալու մեղքը կրում է հայցվորի անմիջական ղեկավարը:
Հայտնել է, որ 29.01.2014 թվականի թիվ 68-Ա հրամանը ստացել է 30.01.2014
թկականին, աշխատանքից բացակայելը հարգելի է եղել, քանի բացակայելու
համար տեղեկացրել է աշխատակազմի քարտուղարին և նրա թույլտվությամբ հեռացել աշխատանքից: Հայտնել է, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմը 14.10.2013 թվականին և 04.11.2013 թվականին աշխատանքից իր բացակայությունը հարգելի է համարել նաև այն պատճառաբանությամբ, որ այդ օրերի համար իրեն վարձատրել են, այլապես անհարգելի դիտելու դեպքում չէին վարձատրի:
Վերաքննիչ դատարանին խնդրել է վերաքննիչ բողոքը մերժել:
Վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
1. Դատարանը թիվ ԵԿԴ/0482/02/14 քաղաքացիական գործը վարույթ է ընդունել 17.06.2015 թվականի որոշմամբ (գործ հատոր 5, թերթ 1-2): Դատարանի՝ «Գործը վարույթ ընդունելու և գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին» մասին 17.06.2015 թվականի որոշումը, 25.09.2015 թվականին դատական նիստ նշանակված լինելու վերաբերյալ դատական ծանուցագիրը՝ ուղարկված պատասխանող Երևանի քաղաքապետարանին, վերջինս ստացել է 22.07.2015 թվականին (գործ հատոր 5, թերթ 110-113).
2. 25.09.2015 թվականի (գործ հատոր 5, թերթ 117), 26.11.2015 թվականի դատական նիստերը (գործ հատոր 5, թերթ 127-128) հետաձգվել են, հաջորդ՝ 19.01.2016 թվականի դատական նիստին, որին կողմերը ներկայացել են, Դատարանը սկսել է գործի քննությունը, հաջորդ դատական նիստը նշանակվել է 12.02.2016 թվականին (գործ հատոր 5, թերթ 134-135): 12.02.2016 թվականի (գործ հատոր 5, թերթ 145-146), 24.02.2016 թվականի (գործ հատոր 5, թերթ 147-148), 06.06.2016 թվականի (գործ հատոր 5, թերթ 170-171) դատական նիստերը հետաձգվել են: Հաջորդ՝ 07.09.2016 թվականի դատական նիստին, որին պատշած ծանուցված (գործ հատոր 5, թերթ 177) Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Քրիստինե Նշանյանը չի ներկայացել, Դատարանը շարունակել է գործի քննությունը, հաջորդ դատական նիստը նշանակվել է 10.10.2016 թվականին (գործ հատոր 6, թերթ 3-4).
3. 10.10.2016 թվականի (գործ հատոր 6, թերթ 9, 11-12), հաջորդող՝ 31.10.2016 թվականի (գործ հատոր 6, թերթ 11-12, 14-15), 28.11.2016 թվականի (գործ հատոր 6, թերթ 14-15, 124-125), 12.12.2016 թվականի (գործ հատոր 6, թերթ 128-129), 02.02.2017 թվականի (գործ հատոր 6, թերթ 130, 132), 31.03.2017 թվականի (գործ հատոր 6, թերթ 140-141, 147), 26.04.2017 թվականի (գործ հատոր 6, թերթ 152, 157-158), 24.08.2017 թվականի (գործ հատոր 6, թերթ 182), 22.11.2017 թվականի (գործ հատոր 7, թերթ 1, 15-17, 24), 07.05.2018 թվականի (գործ հատոր 7, թերթ 44-45, 55-56) դատական նիստերի վերաբերյալ պատասխանող Երևանի քաղաքապետարանը պատշաճ ծանուցվել է: 07.05.2018 թվականի դատական նիստին պատասխանող Երևանի քաղաքապետարանը (ներկայացուցիչը) չի ներկայացել: Հաջորդ դատական նիստը նշանակվել է 21.05.2018 թվականին (գործ հատոր 7, թերթ 55-56).
4. Գործում առկա չէ 21.05.2018 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ պատասխանող Երևանի քաղաքապետարանին, որպես ներկայացուցիչ Քրիստինե Նշանյանին գործում առկա դատական ծանուցագրերն ուղարկելու վերաբերյալ ապացույցներ (գործ հատոր 7, թերթ 59-60).
5. Գործում առկա է ՀՀ ինտերնետով ծանուցման պաշտոնական՝ «azdarar.am» կայքից արտատպված Երևանի քաղաքապետարանին, ներկայացուցիչ Քրիստինե Նշանյանին հասցեագրված դատական ծանուցագիրը, որում բացակայում է դատական նիստի ժամանակի, այդ թվում՝ 21.05.2018 թվականին նշանակված լինելու վերաբերյալ նշում, հիմք՝ ՀՀ ինտերնետով ծանուցման պաշտոնական՝ «azdarar.am» կայքից արտատպված դատական ծանուցագիրը (գործ հատոր 7, թերթ 61).
6. 21.05.2018 թվականի դատական նիստին, որին պատասխանող Երևանի քաղաքապետարանը չի մասնակցել, Դատարանը, արձանագրելով, որ Երևանի քաղաքապետարանի, Քրիստինե Նշանյանի հավաստագրերը Դատարանը չի ստացել, սակայն վերջիններս ծանուցվել են 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով, շարունակել և ավարտել է գործի քննությունը, հայտարարել վճռի հրապարակման ժամանակը (գործ հատոր 7, թերթ 65-67).
7. Քրիստինե Նշանյանը Երևանի քաղաքապետի կողմից 31.07.2015 թվականին (գործ հատոր 5, թերթ 138), 16.08.2016 թվականին (գործ հատոր 5, թերթ 131) տրված լիազորագրերի, 22.05.2017 թվականին տրված լիազորագրի պատճենի (գործ հատոր 5, թերթ 168) հիման վրա Դատարանում ներկայացրել է պատասխանող Երևանի քաղաքապետարանի շահերը:
31.07.2015 թվականին և 16.08.2016 թվականին տրված լիազորագրերում ուժը պահպանելու ժամկետ նշված չէ:
Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել, որ դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Բողոք ներկայացրած անձը, վերաքննիչ բողոքի հիմքերը հիմնավորելու համար, ի թիվս այլնի, հայտնել է, որ պատշաճ ձևով չի ծանուցվել 21.05.2018 թվականի դատական նիստի մասին՝ զրկվելով լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու, հարցեր տալու, ներկայացված հարցադրումներին պատասխանելու՝ լսելի լինելու իր իրավունքից:
Անդրադառնալով վերաքննիչ բողոքին նշված հիմնավորումների սահմաններում՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական գործերով արդարադատությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև՝ քաղաքացիների ու իրավաբանական անձանց հավասարության սկզբունքների հիման վրա:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ «հավասարության» սկզբունքը՝ կողմերի միջև «արդար հավասարակշռության» իմաստով պահանջում է, որ յուրաքանչյուր կողմ ունենա ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի նվազ բարենպաստ վիճակում:
17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:
Քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունն այն է, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով: Իրավահավասարության սկզբունքը՝ կողմերի միջև արդարացի հավասարակշռության իմաստով, հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը:
17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածում ամրագրված իրավահավասարության սկզբունքը սերտորեն կապված է մրցակցության սկզբունքի հետ և միայն դրա իրացման պայմաններում է հնարավոր ապահովել մրցակցության սկզբունքի լիարժեք իրացումը: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն:
Կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքն ըստ էության իրենից ներկայացնում է դատավարության մասնակիցների կողմից օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնելու իրենց իրավունքների պաշտպանությունը, օրենքով սահմանված կարգով ձեռք բերելու և ներկայացնելու իրենց փաստարկները հիմնավորող ապացույցներ, հիմնավորելու իրենց վկայակոչած փաստերը, ինչպես նաև հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին (17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 28, մաս 1-ին):
Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը:
17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով:
17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծանուցագիրը պետք է պարունակի դատարանի անվանումը և ստույգ հասցեն, նշում՝ ներկայանալու ժամանակի և վայրի մասին, գործը, որի վերաբերյալ անձը ծանուցվում է, նշում՝ դատարան կանչվող կամ ծանուցվող անձի մասին, նշում, թե անձը որպես ինչ է ծանուցվում կամ կանչվում, նշում՝ չներկայանալու հետևանքների մասին:
17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը՝
1) ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ.
2) հանձնվում է առձեռն, կամ
3) ուղարկվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն հոդվածի 4-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով:
17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իրավաբանական անձանց ծանուցումը կատարվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով։
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է անհատական ծանուցում, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ տեղեկատվությունն ուղարկվել է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում:
17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում՝ համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը համացանցի http://www.azdarar.am/ հասցեում գտնվող կայքն է:
Ընդ որում դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվում է այդ անձի հաշվառման հասցեով և համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում՝ համապատասխան վարչական շրջանի ղեկավարին) ուղարկելու հետ միաժամանակ:
Նշված նորմերը ենթադրում են գործին մասնակցող անձանց՝ դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն նույն հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ, և, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված իրավակարգավորումների տառացի մեկնաբանությունից հետևում է, որ դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվում է՝ միայն որոշակի պայմանների առկայության դեպքում: Այդ պայմաններն են՝
. եթե դատավարության մասնակից անձն իր հասցեն չի հայտնել,
. նրա հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան,
. դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը:
Դատական ծանուցման ապահովման նման կարգավորումից բխում է, որ օրենսդիրը դատական ծանուցման հիմնական եղանակներ է համարում 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված եղանակները, իսկ նույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված եղանակները կրում են օժանդակ բնույթ և կիրառվում են այն դեպքերում, երբ հնարավոր չի եղել անձին ծանուցել ծանուցման հիմնական եղանակներով՝ 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված կարգով:
Վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերի համաձայն՝ պատասխանող Երևանի քաղաքապետարանը պատշաճ ծանուցվել է առ 21.05.2018 թվականը հրավիրված դատական նիստերի վայրի և ժամանակի վերաբերյալ (փաստեր 1, 2, 3):
Այդուհանդերձ 21.05.2018 թվականի դատական նիստին, որին պատասխանող Երևանի քաղաքապետարանը (ներկայացուցիչը) չի մասնակցել, Դատարանը, արձանագրելով, որ Երևանի քաղաքապետարանի, Քրիստինե Նշանյանի հավաստագրերը Դատարանը չի ստացել, սակայն վերջիններս ծանուցվել են 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով, շարունակել և ավարտել է գործի քննությունը, հայտարարել վճռի հրապարակման ժամանակը:
Մինչդեռ գործում բացակայում են 21.05.2018 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանին, որպես ներկայացուցիչ Քրիստինե Նշանյանին դատական ծանուցագրեր ուղարկելու, ինչպես նաև ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պատասխանող Երևանի քաղաքապետարանին (ներկայացուցչին) հասցեագրված դատական ծանուցագիր տեղադրված լինելու վերաբերյալ ապացույցներ (փաստ 4, 5):
Ընդ որում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ 21.05.2018 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ դատական ծանուցագիրը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով պատասխանող Երևանի քաղաքապետարանին ծանուցելու եղանակը Դատարանի կողմից կիրառելու հիմքերը բացակայել են, քանի որ նախարդող դատական նիստերի վերաբերյալ ծանուցագրերը վերջինս պատշաճ ստացել է, իսկ 21.05.2018 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ պատասխանող Երևանի քաղաքապետարանին, որպես ներկայացուցիչ Քրիստինե Նշանյանին դատական ծանուցագրեր ուղարկելու (փաստ 4), դատական ծանուցագիրը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելու վերաբերյալ ապացույցներ առկա չեն:
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան պատասխանողին պատշաճ ձևով չի տեղեկացրել 21.05.2018 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին և գործը քննել ու վճիռ է կայացրել նրա բացակայությամբ, որպիսի պայմաններում սույն գործով բողոք բերած անձը զրկված է եղել դատարանում իր դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունից:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտումն առկա է:
ՀՀ Վճռաբեկ դատարանը, թիվ ԵՔԴ/0443/02/08 քաղաքացիական գործով 27.12.2010 թվականին կայացված որոշմամբ անդրադառնալով գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ Դատարանի կողմից գործի քննություն իրականացնելու հարցին, արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին, Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնա և քննության առարկա դարձնի միայն այդ հարցը և արձանագրելով գործին մասնակցող անձանց դատավարական իրավունքի խախտման փաստը՝ բեկանի դատական ակտը և գործն ուղարկի համապատասխան դատարան՝ նոր քննության, քանի որ գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ քննված գործի արդյունքում կայացված դատական ակտը բեկանելը և այն փոփոխելը չի բխում արդարադատության արդյունավետության շահերից: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգման հիմքում դրված է այն հանգամանքը, որ գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ գործի քննության պայմաններում անձը զրկված է իր դիրքորոշումները և ապացույցները առաջին ատյանի դատարան ներկայացնելու հնարավորությունից, իսկ մյուս կողմը` դրանց վերաբերյալ իր հակափաստարկները ներկայացնելու հնարավորությունից, որի հետևանքով տվյալ գործով առաջին ատյանի դատարանում գործի լիարժեք քննություն տեղի չի ունեցել:
Վերոգրյալ պատճառաբանությամբ արտահայտած իրավական դիրքորոշմամբ Վերաքննիչ դատարանը 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտման առկայությունը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով վճիռը բեկանելու համար, որպիսի պարագայում նյութական և դատավարական իրավունքի այլ նորմերի խախտման մասին բողոք ներկայացրած անձի հիմնավորումներին, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորման, չի անդրադառնում:
Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ (....) դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են 10-րդ գլխի («Դատական ծախսեր») կանոններին համապատասխան: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի (10-րդ գլուխ) համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Բողոք ներկայացրած անձ Երևան համայնքի վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի գումարը վճարվել է մասնակի (30000 ՀՀ դրամ), միաժամանակ պետական տուրքի չվճարված մասի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է Վերաքննիչ դատարանի 26.10.2018 թվականի որոշմամբ:
Հաշվի առնելով, որ գործը ենթակա է ամբողջ ծավալով նոր քննության, իսկ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ վճիռը՝ 12000 ՀՀ դրամ գումար՝ որպես բավարարված ոչ գույքային պահանջի մասով և հարկադիր պարապուրդի ընթացքում հաշվարկվող ու բռնագանձման ենթակա միջին աշխատավարձի ընդհանուր գումարի 2 տոկոսի չափով գումար՝ որպես գույքային պահանջի մասով պետական տուրքի գումարներ բռնագանձելու մասով նույնպես ենթակա է բեկանման, իսկ բաշխման հարցը, այդ թվում՝ վերաքննիչ բողոքի համար վճարված և վճարման ենթակա պետական տուրքի գումարների, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ, 381-րդ հոդվածներով, 387-րդ հոդվածի 1-ին մասով, 391-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վերաքննիչ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Երևան համայնքի վերաքննիչ բողոքը բավարարել: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2018 թվականի թիվ ԵԿԴ/0482/02/14 վճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ Վճռաբեկ դատարան:
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Մ.ՀԱՐԹԵՆՅԱՆ Կ.ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ Ա.ԽԱՌԱՏՅԱՆ
Որոշումը մտել է օրինական ուժի մեջ:
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Մ.ՀԱՐԹԵՆՅԱՆ
« » 201« » թվական
|