Դատական Գործ N: ԵՄԴ/0124/02/12 |
Մալաթիա-Սեբաստիա |
Նոր քաղաքացիական գործ    
|
Հայցադիմումը /դիմումը/ ստացվել է: | 20-02-2012 |
---|
|
Հայցվոր/դիմող | Անուն | Աննա |
---|
Ազգանուն | Ասատրյան |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
|
Պատասխանող | Անուն | Դավիթ |
---|
Ազգանուն | Խաչատրյան |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
|
Ինքնուրույն պահանջ ներկայացնող: | |
---|
|
3-րդ անձ | Անվանում: | Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Խնամակալության և Հոգաբարձության մարմին |
---|
Հասցե: | Սեբաստիա 32 |
---|
|
|
---|
Պահանջ: | Երեխայի բնակության վայրը սահմանելու պ/մ |
---|
|
Հիմնական պահանջի վիճակագրության տողի համարը: | 4.9 |
---|
|
Պատասխանի ստացման ամսաթիվը: | |
---|
|
Լրացուցիչ պահանջի վիճակագրության տողի համարը: | |
---|
|
Ստացման կարգը: | Առաջին անգամ |
---|
|
Պետական տուրք    
|
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: | 08-02-2012 |
---|
|
Վճարված պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): | 4000 |
---|
|
Նախագահող դատավոր | Դատարանի անվանում: | Մալաթիա-Սեբաստիա |
---|
Դատավորի անուն: | Արթուր Միշայի Մկրտչյան | |
Դատավոր | Դատարանի անվանում: | Մալաթիա-Սեբաստիա |
---|
Դատավորի անուն: | | |
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2012-02-21 16:26:05 Խմբագրման ամսաթիվ:2012-02-21 16:26:05    
|
Որոշման ամսաթիվ: | 21-02-2012 |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 16-03-2012 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 21-02-2012 |
---|
|
Նշանակվել է: | Դատաքննություն |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 03-04-2012 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 16-03-2012 |
---|
|
Նշանակվել է: | Դատաքննություն |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 16-04-2012 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 03-04-2012 |
---|
|
Նշանակվել է: | Դատաքննություն |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 02-05-2012 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 16-04-2012 |
---|
|
Նշանակվել է: | Դատաքննություն |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 31-05-2012 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 02-05-2012 |
---|
|
Նշանակվել է: | Դատաքննություն |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 03-07-2012 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 31-05-2012 |
---|
|
Նշանակվել է: | Դատաքննություն |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 13-07-2012 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 03-07-2012 |
---|
|
Նշանակվել է: | Դատաքննություն |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 02-08-2012 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 14-07-2012 |
---|
|
Նշանակվել է: | Դատաքննություն |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 16-08-2012 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 02-08-2012 |
---|
|
Նշանակվել է: | Վճիռ/որոշում հրապարակելու օր |
---|
|
Հայցի/հակընդդեմ հայցի լուծումը    
|
Հայցի լուծման ամսաթիվ: | 16-08-2012 |
---|
|
Հայցի լուծումը: | Բավարարվել է |
---|
|
| Հոդված | ՀՀ քաղ.դատ. օր-ի 130-132-րդ, 140-րդ, 140-1-րդ |
---|
|
Հակընդդեմ հայցի լուծումը: | Մերժվել է |
---|
|
Հակընդդեմ հայցի լուծման ամսաթիվ: | 16-08-2012 |
---|
|
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2012-08-23 18:24:44    
|
|
---|
Դատական ակտ (վճիռ, որոշում): | Գործ թիվ ԵՄԴ /0124/02/12
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
16.08.2012թ. ք. Երևան
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը
Նախագահությամբ` Ա. ՄԿՐՏՉՅԱՆԻ
Քարտուղարությամբ` Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ
Մասնակցությամբ`
Հայցվոր` Ա. ԱՍԱՏՐՅԱՆԻ
Հայցվորի ներկայացուցիչ` Է. ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ
Պատասխանող` Դ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Պատասխանողի ներկայացուցիչ` Ժ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
Խնամակալության և հոգաբարձության մարմնի
ներկայացուցիչ` Ի. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ
դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի` Աննա Ասատրյանի ¥անձնագիր` AM 0627606, տրված` 15.02.2012 թվականին 008-ի կողմից¤ ընդդեմ Դավիթ Խաչատրյանի ¥անձնագիր` AG 0575853, տրված` 28.06.2006 թվականին 008-ի կողմից¤, երրորդ անձ` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի բնակության վայրը սահմանելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Խաչատրյանի ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակության վայրն անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին
Պ Ա Ր Զ Ե Ց
I. Նկարագրական մաս
1. Գործի դատավարական նախապատմությունը
20.02.2012 թվականին Աննա Ասատրյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Դավիթ Խաչատրյանի, երրորդ անձ` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի բնակության վայրը սահմանելու պահանջի մասին:
21.02.2012 թվականին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
16.04.2012 թվականին վարույթ է ընդունվել պատասխանողի հակընդդեմ հայցն ընդդեմ հայցվորի` երեխայի բնակության վայրն անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին:
Գործի քննության ժամանակ պատասխանողը, ինչպես նաև վերջինիս ներկայացուցիչը մի քանի անգամ դիմել են դատարան և խնդրել հետաձգել գործի քննությունը:
02.08.2012 թվականին կայացած դատական նիստում դատարանը, մերժելով պատասխանող կողմի հերթական միջնորդությունը` գործի քննությունը հետաձգելու մասին, գործը քննել և վեճը լուծել է հայցվորի, վերջինիս ներկայացուցչի և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ և պատշաճ ծանուցված, սակայն դատարան չներկայացած պատասխանողի և վերջինիս ներկայացուցչի բացակայությամբ:
Վճռի հրապարակման օր է նշանակվել 16.08.2012 թվականը: Նույն օրը կայացած դատական նիստում պատասխանողի և վերջինիս ներկայացուցչի կողմից ներկայացվել է միջնորդություն` գործի քննությունը վերսկսելու մասին:
Դատարանը սույն միջնորդությունը քննարկել է կողմերի և վերջիններիս ներկայացուցիչների մասնակցությամբ և մերժել այն, քանի որ.
-ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը, անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերսկսում է գործի քննությունը:
-ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
-ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը երեխաների դաստիարակության հետ կապված վեճերը քննելիս գործին պետք է մասնակից դարձնի խնամակալության և հոգաբարձության մարմնին, անկախ նրանից, թե ով է ներկայացրել երեխայի պաշտպանության հայց: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի /անձանց/ կյանքի հետազոտություն, ովքեր հավակնում են նրա դաստիարակությանը և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը:
-Դատարանը, ղեկավարվելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավանորմերով, սույն գործի քննությանը մասնակից է դարձրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչին, որը դատարանին է ներկայացրել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 12.03.2012 թվականի և 29.06.2012 թվականի եզրակացությունները, ինչպես նաև կողմերի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտերը: Միաժամանակ հանձնաժողովը գտել է, որ Դավիթ Խաչատրյանի կողմից ներկայացրած երեխայի բնակության վայրը անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին հակընդդեմ հայցը հիմնավորված չէ, չի բխում երեխայի շահերից, ուստի միջնորդել է դատարանին մերժել այն:
-Նման պայմաններում դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասում և նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավանորմերով, միջնորդությամբ ներկայացված հանգամանքների և այդ հանգամանքների մասին վկայող ապացույցների հիման վրա անհրաժեշտ չի համարել լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, ուստիև չի վերսկսել գործի քննությունը:
2.Հայցվորի դիրքորոշումը
Դիմելով դատարան` հայցվորը հայտնել է այն մասին, որ պատասխանողի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել 2010 թվականի հուլիսի 31-ից: Համատեղ ամուսնական կյանքում ունեցել են մեկ երեխա` Արևիկ Դավթի Խաչատրյանին` ծնված 11.11.2011 թվականին: Ընտանեկան անախորժությունների պատճառով համատեղ կյանքը դարձել է անհնարին և 2012 թվականի հունվարի 31-ից համատեղ չեն ապրում: Երեխան գտնվում է հոր մոտ և վերջինիս խնամքն իրականացվում է տատի կողմից: Հաշվի առնելով մանկահասակ երեխայի մայրական խնամքի անհետաձգելիությունը` խնդրել է 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Խաչատրյանի բնակության վայրը սահմանել մոր` Աննա Ասատրյանի մոտ և նրա հետագա խնամքն ու դաստիարակությունը հանձնել վերջինիս:
Գործի քննության ժամանակ հայցվորի ներկայացուցիչը նմանատիպ ցուցմունք է տվել դատարանում և պնդել հայցվորի պահանջը:
3. Հակընդդեմ հայցվորի դիրքորոշումը
Պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, սակայն 14.04.2012 թվականին ներկայացրել է հակընդդեմ հայց ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակության վայրն անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին և նշել, որ 31.07.2010 թվականից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել Աննա Ասատրյանի հետ, բնակվել են սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում:
11.11.2011 թվականին ծնվել է իրենց դուստրը` Արևիկ Դավթի Խաչատրյանը, որի վերաբերյալ ՀՀ ԱՆ ՔԿԱԳ Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժնի կողմից 15.11.2011 թվականին կատարվել է թիվ 1957 գրանցումը և տրվել է թիվ ԱԲ 159445 ծննդյան վկայականը: Իր դուստրը ծնված օրվանից բնակվում է վերը նշված` Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում:
Համատեղ ամուսնության ընթացքում եղել են համերաշխ, սակայն 31.01.2012 թվականին Աննա Ասատրյանն առանց որևէ պատճառի և առանց որևէ մեկին տեղեկացնելու հեռացել է տնից` լքելով ընտանիքը` իրեն և իրենց երկու ամսեկան մանկահասակ դստերը: Տնից հեռանալուց հետո մինչ օրս Աննա Ասատրյանը երբևէ չի հետաքրքրվել իրենց դստեր խնամքի և դաստիարակության հարցերով, նույնիսկ չի այցելել նրան, որպիսի անտարբեր և անփույթ վերաբերմունքի հետևանքով երեխան չի կարող ճանաչել մորը: Փաստորեն, Աննա Ասատրյանը հրաժարվել է երեխայի խնամքով և դաստիարակությամբ զբաղվելուց:
Հակընդդեմ հայցվորը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և միջին հաշվարկով վաստակում է ամսեկան 100.000-150.000 ՀՀ դրամ, իսկ Աննա Ասատրյանը չի աշխատում, նա բժշկական համալսարանի վճարովի համակարգի ուսանողուհի է և դեռ 4 տարի պետք է սովորի: Հետևաբար, Աննա Ասատրյանը չի կարող երեխայի համար բավարար խնամք և պատշաճ ապրելակերպ ապահովել, ինչպես նաև երեխայի դաստիարակության և զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել: Ընդ որում, համատեղ ապրելու ընթացքում Աննա Ասատրյանի ուսման հետ կապված բոլոր խնդիրները լուծվել են իր նյութական միջոցների հաշվին և այդ ժամանակ նույնպես երեխայի խնամքով զբաղվել է ինքը:
Ելնելով վերը շարադրվածից և նկատի ունենալով, որ Աննա Ասատրյանը լքել է երկու ամսեկան մանկահասակ երեխային, երբեէ չի հետաքրքրվել նրա խնամքի և դաստիարակության հարցերով, նույնիսկ չի այցելել նրան, այսինքն` հրաժարվել է երեխայի խնամքով և դաստիարակությամբ զբաղվելուց, և որ նա չի կարող երեխայի համար բավարար խնամք և պատշաճ ապրելակերպ ապահովել, ինչպես նաև երեխայի դաստիարակության և զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել, ուստի խնդրել է հայցադիմումը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել` 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Դավթի Խաչատրյանի բնակության վայրը թողնել անփոփոխ` հոր մոտ, Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում:
Գործի քննության ժամանակ հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչը նմանատիպ ցուցմունք է տվել դատարանում և պնդել հակընդդեմ հայցով ներկայացված պահանջը: Միաժամանակ հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչը դատարանին հայտնել է այն մասին, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունն իրենց կողմից բողոքարկվել է: Հայտնելով այս մասին` դատարանին է ներկայացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 16.05.2012 թվականի թիվ 26/10-2842 գրությունը և Երևանի քաղաքապետի 05.06.2012 թվականի թիվ 35/ Ի-1043 գրությունը: Ներկայացուցչի կողմից դատարանին են ներկայացվել նաև 15.06.2012 թվականին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետին ուղղված թիվ 154/01-0124-ԴԽ գրությունը, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի 19.06.2012 թվականի թիվ 48/9-5029 պատասխան գրությունը և սույն գրությանը կից ներկայացված 31.01.2012 թվականին Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում կողմերի միջև տեղի ունեցած վիճաբանության մասին ոստիկանությունում դիմումի, ահազանգի փաստերն ուսումնասիրելու վերաբերյալ 31.01.2012 թվականին կազմված եզրակացության և 31.01.2012 թվականին քաղաքացի` Գեորգի Հովհաննեսի Ասատրյանից, ինչպես նաև սույն գործով կողմերից ոստիկանությունում վերցված բացատրությունների լուսապատճենները:
4.Հակընդդեմ հայցի պատասխանը
Հայցվորի ներկայացուչիչը ներկայացնելով հակընդդեմ հայցի պատասխանը` դատարանին հայտնել է այն մասին, որ հակընդդեմ հայցը լիովին անհիմն է և ենթակա է մերժման, իսկ հայցադիմումը ենթակա է բավարարման, քանի որ.
հակընդդեմ հայցվորը նշում է, թե համատեղ ամուսնության ընթացքում եղել են համերաշխ, սակայն 31.01.2012 թվականին Աննա Ասատրյանն առանց որևէ պատճառի և առանց որևէ մեկին տեղեկացնելու հեռացել է տանից ու լքել ընտանիքը, ամուսնուն և երկու ամսեկան մանկահասակ երեխային:
Նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, քանի որ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում պարբերական բնույթ են կրել և գնալով խորացել են վեճերը Աննա Ասատրյանի հետ ոչ միայն Դավիթ Խաչատրյանի, այլև համատեղ բնակվող ընտանիքի այլ անդամների հետ: Հայցվորը հանդուրժել է նման վերաբերմունքը հանուն երեխայի: Համատեղ ամուսնական կյանք վարել են մինչև 2012 թվականի հունվարի 31-ը: Հունվարի 31-ին Պատասխանողի հետ հերթական վեճն ավարտվել է միայն ոստիկանության միջամտությամբ: Հայցվոր Աննա Ասատրյանը ստիպված է եղել հեռանալ տնից, սակայն հնարավորություն չի ունեցել իր հետ տանելու գրեթե երեք ամսեկան կրծքով կերակրվող երեխային, քանի որ պատասխանողը երեխային փախցրել է տնից: /Հիմք Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի կողմից կազմված Եզրակացությունը/:
Աննա Ասատրյանը բազմիցս փորձել է տեսնել երեխային: Պատասխանողը սկզբնական շրջանում չէր խոչընդոտում երեխային տեսնելու, նրա խնամքով զբաղվելու փորձերին, սակայն յուրաքանչյուր անգամ նման տեսակցությունը ավարտվում էր վեճերով: Վերջին շրջանում պատասխանողն առավել հաճախ պատճառաբանում է, որ մոր այցելությունը երեխային իրենց համար հարմար չէ կամ ուղղակիորեն ձևացնում են, որ բացակայում են բնակարանից:
Իրականությանը չի համապատասխանում նաև պատասխանող` Դավիթ Խաչատրյանի պնդումն այն մասին, որ համատեղ ապրելու ընթացքում երեխայի խնամքով զբաղվել է ինքը: Զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ` պատասխանողն ինչպես համատեղ բնակվելու ընթացքում, այնպես էլ հիմա հաճախ բացակայում է տնից: Նրա բացակայության ընթացքում ներկայումս մանկահասակ երեխայի խնամքով զբաղվում է պատասխանողի մայրը:
Բացի այդ, պատասխանող` Դավիթ Խաչատրյանի կողմից չեն ներկայացվել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և կայուն վաստակ ունենալը հավաստող փաստաթղթեր:
Պատասխանողր նշում է, թե Աննա Ասատրյանը չի աշխատում, հանդիսանում է ՀՀ բժշկական համալսարանի վճարովի համակարգի ուսանողուհի և դեռ 4 տարի պետք է սովորի: Տվյալ փաստարկը ևս չի համապատասխանում իրականությանը: Հայցվոր Աննա Ասատրյանը սովորում է ՀՀ Բժշկական համալսարանի 5-րդ ավարտական կուրսում, և սույն թվականի մայիս ամսին պատրաստվում է ավարտական քննությունների: /Հիմք ՀՀ Կրթության և գիտության նախարարության Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից 25.04.2012 թվականին տրված թիվ 06-01-29/1116 տեղեկանքն առ այն, որ Աննա Ասատրյանը հանդիսանում է 5-րդ կուրսի ուսանողուհի/:
Հայցվոր Աննա Ասատրյանը բնակվում է իր ծնողների հետ, հանդիսանում է ք. Երևան, Անդրանիկի 121/49 բնակարանի համասեփականատեր, ուստի կապահովի նաև երեխայի բնակության համար անհրաժեշտ բնակարանային պայմանները: Երեխային մոր մոտ թողնելը բխում է նրա լավագույն շահերից, հաշվի առնելով հայցվորի և երեխայի կապվածությունը, երեխայի տարիքը և այդ առումով մայրական խնամքի ու դաստիարակության առավել անհրաժեշտությունը:
Ելնելով վերոգրյալից հակընդդեմ պատասխանողը խնդրել է հակընդդեմ հայցը մերժել, իսկ հայցադիմումը բավարարել և 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Դավթի Խաչատրյանի բնակության վայրը որոշել ըստ մոր՝ Աննա Ասատրյանի բնակության վայրի և նրա հետագա խնամքն ու դաստիարակությունը հանձնել վերջինիս:
Հայցվորի ներկայացուցիչը դատարանում նմանատիպ ցուցմունք է տվել և միաժամանակ դատարանին ներկայացրել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի 15.04.2012 թվականի թիվ 48/9-3433 գրությունը և սույն գրությանը կից ներկայացված 31.01.2012 թվականին Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում կողմերի միջև տեղի ունեցած վիճաբանության մասին ոստիկանությունում դիմումի, ահազանգի փաստերն ուսումնասիրելու վերաբերյալ 31.01.2012 թվականին կազմված եզրակացության, ՀՀ Կրթության և գիտության նախարարության Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից 25.04.2012 թվականին տրված թիվ 06-01-29/1116 տեղեկանքի լուսապատճենները և ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի 18.03.2005 թվականի թիվ Ա-63 գրությունը:
5. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի դիրքորոշումը
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 15.03.2012 թվականի թիվ 26/10-1539 գրությամբ դատարանին են ներկայացվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 12.03.2012 թվականի եզրակացությունը, ինչպես նաև կողմերի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտերը:
Դավիթ Խաչատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն` վերջինս ունի բավարար կենսապայմաններ և պատշաճ կարգով զբաղվում է իր երեխայի խնամքով:
Աննա Ասատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն` վերջինս ունի բավարար կենսապայմաններ և կարող է պատշաճ կարգով զբաղվել իր երեխայի խնամքով:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 12.03.2012 թվականի եզրակացության համաձայն` հանձնաժողովը միջնորդել է, հաշվի առնելով անչափահասի շահերը, Արևիկ Դավթի Ասատրյանի խնամքն ու դաստիարակությունը, ինչպես նաև նրա բնակության վայրը հանձնել մորը` Աննա Ասատրյանին:
Պատասխանող` Դավիթ Խաչատրյանը դիմել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին և 16.05.2012 թվականի թիվ 26/10-2842 գրությամբ վարչական շրջանի ղեկավարի կողմից պատասխանողին հայտնվել է այն մասին, որ չեն ներկայացվել նոր հիմնավորիչ հանգամանքներ, որոնք կարող էին համոզել հանձնաժողովի անդամներին վերանայել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 12.03.2012 թվականի եզրակացությունը և հանձնաժողովն իր նախկին եզրակացությունը թողել է անփոփոխ:
Երևանի քաղաքապետի 05.06.2012 թվականի թիվ 35/ Ի-1043 գրությամբ պատասխանող` Դավիթ Խաչատրյանին հայտնվել է այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից խնդիրը մանրամասն ուսումնասիրվել է, որից հետո գրություն է ուղարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան սույն խնդրով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստ հրավիրելու առաջարկով` մասնակից դարձնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետներին և սույն գործով կողմերին:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 02.07.2012 թվականի թիվ 26/10-4189 գրությամբ դատարանին են ներկայացվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 29.06.2012 թվականի եզրակացությունը, ինչպես նաև կողմերի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտերը:
Դավիթ Խաչատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն` վերջինս ունի բավարար կենսապայմաններ և պատշաճ կարգով զբաղվում է իր երեխայի խնամքով:
Աննա Ասատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն` վերջինս ունի բավարար կենսապայմաններ և կարող է պատշաճ կարգով զբաղվել իր երեխայի խնամքով:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 29.06.2012 թվականի եզրակացության համաձայն` հանձնաժողովը կրկին քննարկել է պահանջները Երևանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցների և կողմերի ներկայությամբ: Նիստի ընթացքում Դավիթ Խաչատրյանը չի ներկայացրել նոր, հիմնավորիչ հանգամանքներ, որոնք կարող էին համոզել ներկաներին վերանայելու նախկին եզրակացությունը: Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ պետք է 12.03.2012 թվականի եզրակացությունը թողնել անփոփոխ, այսինքն` անչափահաս Արևիկ Դավթի Խաչատրյանի խնամքն ու դաստիարակությունը, ինչպես նաև նրա բնակության վայրը հանձնել մորը` Աննա Ասատրյանին:
Միաժամանակ հանձնաժողովը գտել է, որ Դավիթ Խաչատրյանի կողմից ներկայացրած երեխայի բնակության վայրը անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին հակընդդեմ հայցը հիմնավորված չէ, չի բխում երեխայի շահերից, ուստի միջնորդել է դատարանին մերժել այն:
II. Պատճառաբանական մաս
1.Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը
Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները, կողմերի և վերջիններիս ներկայացուցիչների ցուցմունքները, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունները, կողմերի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտերը, ինչպես նաև գործում առկա մյուս ապացույցները և յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ, հաստատված համարեց հետևյալ հանգամանքները.
-Կողմերը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ են գտնվել 31.07.2010 թվականից:
-Համատեղ ամուսնական կյանքում ունեցել են մեկ երեխա` Արևիկ Դավթի Խաչատրյանին` ծնված 11.11.2011 թվականին:
-Ընտանեկան անախորժությունների պատճառով համատեղ կյանքը դարձել է անհնարին և 2012 թվականի հունվարի 31-ից համատեղ չեն ապրում:
-ՙԼիլիա՚ համատիրության կողմից 13.04.2012 թվականին տրված թիվ 180 տեղեկանքի համաձայն` Արևիկ Դավթի Խաչատրյանը, ծնված` 11.11.2011 թվականին, առանց հաշվառման բնակվում է Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում:
-ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում դիմումի, ահազանգի փաստերն ուսումնասիրելու վերաբերյալ 31.01.2012 թվականին կազմված եզրակացության համաձայն` ստուգմամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Անդրանիկի 121 շենքի թիվ 49 բնակարանի բնակիչ` Գեորգի Ասատրյանի աղջիկը` Աննա Ասատրյանը 2010 թվականին ամուսնացել է Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանի բնակիչ` Դավիթ Գուրգենի Խաչատրյանի հետ և համատեղ ամուսնական կյանքում ունեցել են մեկ երեխա` Արևիկ Դավթի Խաչատրյանին` ծնված 11.11.2011 թվականին: 31.01.2012 թվականին ժամը 20:00-ի սահմաններում Աննա Ասատրյանը զանգահարել է իր ծնողներին և հայտնել, որ ընտանեկան անախորժությունների պատճառով ամուսնուց բաժանվում է և խնդրել է, որ գան և երեխայի հետ իրեն տանեն տուն: Գեորգի Ասատրյանը կնոջ հետ գնացել է աղջկա բնակարան և և փորձել իր խորհուրդներով հաշտեցնել աղջկան և ամուսնուն: Դավիթ Խաչատրյանը խոսակցության ընթացքում երեք ամսեկան երեխային վերցրել և դուրս է եկել շենքի բակ, որպեսզի կինը երեխային չտանի իր ծնողների տուն: Այդ տեսնելով Գեորգի Ասատրյանը զանգահարել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում վիճաբանություն է: Մեկնելով դեպքի վայր` կողմերից բացատրություններ են վերցվել և նրանց բացատրվել է, որ երեխայի խնամքի և ամուսնալուծության հարցերը պետք է լուծվեն դատական կարգով և կողմերին խորհուրդ է տրվել նշված խնդիրը լուծել առանց վիճաբանությունների` ելնելով երեխայի և ընտանիքի շահերից:
-ՀՀ Կրթության և գիտության նախարարության Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից 25.04.2012 թվականին տրված թիվ 06-01-29/1116 տեղեկանքի համաձայն` Աննա Գեորգիի Ասատրյանը հանդիսանում է համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի:
-ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի 18.03.2005 թվականի թիվ Ա-63 գրության համաձայն` Գեորգի Ասատրյանի վերաբերյալ ոստիկանության Մալաթիայի բաժնում վարկաբեկիչ նյութեր չկան և ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների դատվածություն չունի և հետախուզման մեջ չի գտնվում:
-Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 15.03.2012 թվականի թիվ 26/10-1539 գրությամբ դատարանին են ներկայացվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 12.03.2012 թվականի եզրակացությունը, ինչպես նաև կողմերի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտերը:
-Դավիթ Խաչատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն` վերջինս ունի բավարար կենսապայմաններ և պատշաճ կարգով զբաղվում է իր երեխայի խնամքով:
-Աննա Ասատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն` վերջինս ունի բավարար կենսապայմաններ և կարող է պատշաճ կարգով զբաղվել իր երեխայի խնամքով:
-Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 12.03.2012 թվականի եզրակացության համաձայն` հանձնաժողովը միջնորդել է, հաշվի առնելով անչափահասի շահերը, Արևիկ Դավթի Ասատրյանի խնամքն ու դաստիարակությունը, ինչպես նաև նրա բնակության վայրը հանձնել մորը` Աննա Ասատրյանին:
-Պատասխանող` Դավիթ Խաչատրյանը դիմել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին և 16.05.2012 թվականի թիվ 26/10-2842 գրությամբ վարչական շրջանի ղեկավարի կողմից պատասխանողին հայտնվել է այն մասին, որ չեն ներկայացվել նոր հիմնավորիչ հանգամանքներ, որոնք կարող էին համոզել հանձնաժողովի անդամներին վերանայել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 12.03.2012 թվականի եզրակացությունը և հանձնաժողովն իր նախկին եզրակացությունը թողել է անփոփոխ:
-Երևանի քաղաքապետի 05.06.2012 թվականի թիվ 35/ Ի-1043 գրությամբ պատասխանող` Դավիթ Խաչատրյանին հայտնվել է այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից խնդիրը մանրամասն ուսումնասիրվել է, որից հետո գրություն է ուղարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան սույն խնդրով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստ հրավիրելու առաջարկով` մասնակից դարձնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետներին և սույն գործով կողմերին:
-Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 02.07.2012 թվականի թիվ 26/10-4189 գրությամբ դատարանին են ներկայացվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 29.06.2012 թվականի եզրակացությունը, ինչպես նաև կողմերի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտերը:
-Դավիթ Խաչատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն` վերջինս ունի բավարար կենսապայմաններ և պատշաճ կարգով զբաղվում է իր երեխայի խնամքով:
-Աննա Ասատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն` վերջինս ունի բավարար կենսապայմաններ և կարող է պատշաճ կարգով զբաղվել իր երեխայի խնամքով:
-Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 29.06.2012 թվականի եզրակացության համաձայն` հանձնաժողովը կրկին քննարկել է պահանջները Երևանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցների և կողմերի ներկայությամբ: Նիստի ընթացքում Դավիթ Խաչատրյանը չի ներկայացրել նոր, հիմնավորիչ հանգամանքներ, որոնք կարող էին համոզել ներկաներին վերանայելու նախկին եզրակացությունը: Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ պետք է 12.03.2012 թվականի եզրակացությունը թողել է անփոփոխ, այսինքն` անչափահաս Արևիկ Դավթի Խաչատրյանի խնամքն ու դաստիարակությունը, ինչպես նաև նրա բնակության վայրը հանձնել մորը` Աննա Ասատրյանին:
Միաժամանակ հանձնաժողովը գտել է, որ Դավիթ Խաչատրյանի կողմից ներկայացրած երեխայի բնակության վայրը անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին հակընդդեմ հայցը հիմնավորված չէ, չի բխում երեխայի շահերից, ուստի միջնորդել է դատարանին մերժել այն:
-Սկզբնական հայցադիմումը և հակընդդեմ հայցը դատարան ներկայացնելիս հայցվորը և հակընդդեմ հայցվորը վճարել են պետական տուրք ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:
2.Դատարանի պատճառաբանությունը, վերլուծությունը և եզրահանգումը
Դիմելով դատարան` հայցվորը հայտնել է այն մասին, որ պատասխանողի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել 2010 թվականի հուլիսի 31-ից: Համատեղ ամուսնական կյանքում ունեցել են մեկ երեխա` Արևիկ Դավթի Խաչատրյանին` ծնված 11.11.2011 թվականին: Ընտանեկան անախորժությունների պատճառով համատեղ կյանքը դարձել է անհնարին և 2012 թվականի հունվարի 31-ից համատեղ չեն ապրում: Երեխան գտնվում է հոր մոտ և վերջինիս խնամքն իրականացվում է տատի կողմից: Հաշվի առնելով մանկահասակ երեխայի մայրական խնամքի անհետաձգելիությունը` խնդրել է 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Խաչատրյանի բնակության վայրը սահմանել մոր՝ Աննա Ասատրյանի մոտ և նրա հետագա խնամքն ու դաստիարակությունը հանձնել իրեն:
Պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, սակայն ներկայացրել է հակընդդեմ հայց և հայտնել այն մասին, որ Աննա Ասատրյանը լքել է երկու ամսեկան մանկահասակ երեխային, երբևէ չի հետաքրքրվել նրա խնամքի և դաստիարակության հարցերով, նույնիսկ չի այցելել նրան, այսինքն` հրաժարվել է երեխայի խնամքով և դաստիարակությամբ զբաղվելուց, և որ նա չի կարող երեխայի համար բավարար խնամք և պատշաճ ապրելակերպ ապահովել, ինչպես նաև երեխայի դաստիարակության և զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել, ուստի խնդրել է հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել՝ 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Դավթի Խաչատրյանի բնակության վայրը թողնել անփոփոխ՝ հոր մոտ, Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում:
Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները, կողմերի և վերջիններիս ներկայացուցիչների տված ցուցմունքները, վկայակոչած փաստերը, ներկայացրած ապացույցները, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացություններն ու կողմերի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտերը, ինչպես նաև գործում առկա մյուս ապացույցները և և յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտնում է հայցադիմումը ենթակա է բավարարման, իսկ հակընդդեմ հայցը մերժման, քանի որ.
-ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ: Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան:
-Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ծնողների` միմյանցից աոանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների փոխադարձ համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը: Ընդ որում` դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությանը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյության ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության և զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային և ընտանեկան դրությունը և այլն):
-ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը երեխաների դաստիարակության հետ կապված վեճերը քննելիս գործին պետք է մասնակից դարձնի խնամակալության և հոգաբարձության մարմնին, անկախ նրանից, թե ով է ներկայացրել երեխայի պաշտպանության հայց: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի /անձանց/ կյանքի հետազոտություն, ովքեր հավակնում են նրա դաստիարակությանը և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը:
-ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
-Նույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված: Դատարանը վճիռը հիմնավորում է միայն դատական նիստում հետազոտված ապացույցներով:
-Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասում և 130-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավանորմերով, դատական նիստում ուսումնասիրելով գործի հանգամանքներն ու ներկայացված ապացույցները և յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, սույն դատական ակտով հաստատել է ներքոհիշյալ համգամանքները.
-Կողմերը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ են գտնվել 31.07.2010 թվականից:
-Համատեղ ամուսնական կյանքում ունեցել են մեկ երեխա` Արևիկ Դավթի Խաչատրյանին` ծնված 11.11.2011 թվականին:
-Ընտանեկան անախորժությունների պատճառով համատեղ կյանքը դարձել է անհնարին և 2012 թվականի հունվարի 31-ից համատեղ չեն ապրում:
-ՙԼիլիա՚ համատիրության կողմից 13.04.2012 թվականին տրված թիվ 180 տեղեկանքի համաձայն` Արևիկ Դավթի Խաչատրյանը, ծնված` 11.11.2011 թվականին, առանց հաշվառման բնակվում է Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում:
-ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում դիմումի, ահազանգի փաստերն ուսումնասիրելու վերաբերյալ 31.01.2012 թվականին կազմված եզրակացության համաձայն` ստուգմամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Անդրանիկի 121 շենքի թիվ 49 բնակարանի բնակիչ` Գեորգի Ասատրյանի աղջիկը` Աննա Ասատրյանը 2010 թվականին ամուսնացել է Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանի բնակիչ` Դավիթ Գուրգենի Խաչատրյանի հետ և համատեղ ամուսնական կյանքում ունեցել են մեկ երեխա` Արևիկ Դավթի Խաչատրյանին` ծնված 11.11.2011 թվականին: 31.01.2012 թվականին ժամը 20:00-ի սահմաններում Աննա Ասատրյանը զանգահարել է իր ծնողներին և հայտնել, որ ընտանեկան անախորժությունների պատճառով ամուսնուց բաժանվում է և խնդրել է, որ գան և երեխայի հետ իրեն տանեն տուն: Գեորգի Ասատրյանը կնոջ հետ գնացել է աղջկա բնակարան և և փորձել իր խորհուրդներով հաշտեցնել աղջկան և ամուսնուն: Դավիթ Խաչատրյանը խոսակցության ընթացքում երեք ամսեկան երեխային վերցրել և դուրս է եկել շենքի բակ, որպեսզի կինը երեխային չտանի իր ծնողների տուն: Այդ տեսնելով Գեորգի Ասատրյանը զանգահարել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում վիճաբանություն է: Մեկնելով դեպքի վայր` կողմերից բացատրություններ են վերցվել և նրանց բացատրվել է, որ երեխայի խնամքի և ամուսնալուծության հարցերը պետք է լուծվեն դատական կարգով և կողմերին խորհուրդ է տրվել նշված խնդիրը լուծել առանց վիճաբանությունների` ելնելով երեխայի և ընտանիքի շահերից:
-ՀՀ Կրթության և գիտության նախարարության Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից 25.04.2012 թվականին տրված թիվ 06-01-29/1116 տեղեկանքի համաձայն` Աննա Գեորգիի Ասատրյանը հանդիսանում է համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի:
-ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի 18.03.2005 թվականի թիվ Ա-63 գրության համաձայն` Գեորգի Ասատրյանի վերաբերյալ ոստիկանության Մալաթիայի բաժնում վարկաբեկիչ նյութեր չկան և ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների դատվածություն չունի և հետախուզման մեջ չի գտնվում:
-Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 15.03.2012 թվականի թիվ 26/10-1539 գրությամբ դատարանին են ներկայացվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 12.03.2012 թվականի եզրակացությունը, ինչպես նաև կողմերի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտերը:
-Դավիթ Խաչատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն` վերջինս ունի բավարար կենսապայմաններ և պատշաճ կարգով զբաղվում է իր երեխայի խնամքով:
-Աննա Ասատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն` վերջինս ունի բավարար կենսապայմաններ և կարող է պատշաճ կարգով զբաղվել իր երեխայի խնամքով:
-Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 12.03.2012 թվականի եզրակացության համաձայն` հանձնաժողովը միջնորդել է, հաշվի առնելով անչափահասի շահերը, Արևիկ Դավթի Ասատրյանի խնամքն ու դաստիարակությունը, ինչպես նաև նրա բնակության վայրը հանձնել մորը` Աննա Ասատրյանին:
-Պատասխանող` Դավիթ Խաչատրյանը դիմել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին և 16.05.2012 թվականի թիվ 26/10-2842 գրությամբ վարչական շրջանի ղեկավարի կողմից պատասխանողին հայտնվել է այն մասին, որ չեն ներկայացվել նոր հիմնավորիչ հանգամանքներ, որոնք կարող էին համոզել հանձնաժողովի անդամներին վերանայել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 12.03.2012 թվականի եզրակացությունը և հանձնաժողովն իր նախկին եզրակացությունը թողել է անփոփոխ:
-Երևանի քաղաքապետի 05.06.2012 թվականի թիվ 35/ Ի-1043 գրությամբ պատասխանող` Դավիթ Խաչատրյանին հայտնվել է այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից խնդիրը մանրամասն ուսումնասիրվել է, որից հետո գրություն է ուղարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան սույն խնդրով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստ հրավիրելու առաջարկով` մասնակից դարձնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետներին և սույն գործով կողմերին:
-Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 02.07.2012 թվականի թիվ 26/10-4189 գրությամբ դատարանին են ներկայացվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 29.06.2012 թվականի եզրակացությունը, ինչպես նաև կողմերի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտերը:
-Դավիթ Խաչատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն` վերջինս ունի բավարար կենսապայմաններ և պատշաճ կարգով զբաղվում է իր երեխայի խնամքով:
-Աննա Ասատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն` վերջինս ունի բավարար կենսապայմաններ և կարող է պատշաճ կարգով զբաղվել իր երեխայի խնամքով:
-Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 29.06.2012 թվականի եզրակացության համաձայն` հանձնաժողովը կրկին քննարկել է պահանջները Երևանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցների և կողմերի ներկայությամբ: Նիստի ընթացքում Դավիթ Խաչատրյանը չի ներկայացրել նոր, հիմնավորիչ հանգամանքներ, որոնք կարող էին համոզել ներկաներին վերանայելու նախկին եզրակացությունը: Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ պետք է 12.03.2012 թվականի եզրակացությունը թողել է անփոփոխ, այսինքն` անչափահաս Արևիկ Դավթի Խաչատրյանի խնամքն ու դաստիարակությունը, ինչպես նաև նրա բնակության վայրը հանձնել մորը` Աննա Ասատրյանին:
Միաժամանակ հանձնաժողովը գտել է, որ Դավիթ Խաչատրյանի կողմից ներկայացրած երեխայի բնակության վայրը անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին հակընդդեմ հայցը հիմնավորված չէ, չի բխում երեխայի շահերից, ուստի միջնորդել է դատարանին մերժել այն:
Գործի քննության ժամանակ պատասխանողը, ինչպես նաև վերջինիս ներկայացուցիչը մի քանի անգամ դիմել են դատարան և խնդրել հետաձգել գործի քննությունը:
02.08.2012 թվականին կայացած դատական նիստում դատարանը, մերժելով պատասխանող կողմի հերթական միջնորդությունը` գործի քննությունը հետաձգելու մասին, գործը քննել և վեճը լուծել է հայցվորի, վերջինիս ներկայացուցչի և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ և պատշաճ ծանուցված, սակայն դատարան չներկայացած պատասխանողի և վերջինիս ներկայացուցչի բացակայությամբ:
Վճռի հրապարակման օր է նշանակվել 16.08.2012 թվականը: Նույն օրը կայացած դատական նիստում պատասխանողի և վերջինիս ներկայացուցչի կողմից ներկայացվել է միջնորդություն` գործի քննությունը վերսկսելու մասին:
Դատարանը սույն միջնորդությունը քննարկել է կողմերի և վերջիններիս ներկայացուցիչների մասնակցությամբ և մերժել այն, քանի որ.
-ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը, անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերսկսում է գործի քննությունը:
-ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
-ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը երեխաների դաստիարակության հետ կապված վեճերը քննելիս գործին պետք է մասնակից դարձնի խնամակալության և հոգաբարձության մարմնին, անկախ նրանից, թե ով է ներկայացրել երեխայի պաշտպանության հայց: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի /անձանց/ կյանքի հետազոտություն, ովքեր հավակնում են նրա դաստիարակությանը և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը:
-Դատարանը, ղեկավարվելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավանորմերով, սույն գործի քննությանը մասնակից է դարձրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչին, որը դատարանին է ներկայացրել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 12.03.2012 թվականի և 29.06.2012 թվականի եզրակացությունները, ինչպես նաև կողմերի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտերը: Միաժամանակ հանձնաժողովը գտել է, որ Դավիթ Խաչատրյանի կողմից ներկայացրած երեխայի բնակության վայրը անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին հակընդդեմ հայցը հիմնավորված չէ, չի բխում երեխայի շահերից, ուստի միջնորդել է դատարանին մերժել այն:
-Նման պայմաններում դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասում և նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավանորմերով, միջնորդությամբ ներկայացված հանգամանքների և այդ հանգամանքների մասին վկայող ապացույցների հիման վրա անհրաժեշտ չի համարել լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, ուստիև չի վերսկսել գործի քննությունը:
Լուծելով դատական ծախսերի բաշխման` պետական տուրքի հարցը, դատարանը գտնում է, որ այն պետք է համարել լուծված, քանի որ հայցվորի և հակընդեմ հայցվորի կողմից հայցադիմումը և հակընդդեմ հայցը դատարան ներկայացնելիս վճարվել է պետական տուրք ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ, 140-րդ և 140.1-րդ հոդվածներով, դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Հայցադիմումը բավարարել և 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Դավթի Խաչատրյանի բնակության վայրը սահմանել մոր՝ Աննա Ասատրյանի մոտ:
Հակընդդեմ հայցը` 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Դավթի Խաչատրյանի բնակության վայրը անփոփոխ՝ հոր մոտ, Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում թողնելու պահանջի մասին, մերժել:
Դատական ծախսերի բաշխման` պետական տուրքի հարցը, համարել լուծված:
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցովª պարտապանի հաշվին:
ԴԱՏԱՎՈՐª Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Վճիռը մտել է օրինական ուժի մեջ ՙ--------՚ ՙ----------------------՚ 201 թ.
Դատավոր ---------------------------------- Ա. Մկրտչյան |
---|
|
Դատական ակտի ամսաթիվը: | 16-08-2012 |
---|
|
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): | 0 |
---|
|
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
|
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: | 24-09-2012 |
---|
|
Գործը, որոշումը ուղարկվել է    
|
Որ դատարան է ուղարկվել: | Քաղաքացիական վերաքննիչ |
---|
|
Գործը բողոքարկվել է    
|
Գործը ստացվել է բեկանումից հետո նոր քննության համար    
|
Գործը ստացվել է: | Գործը ստացվել է բեկանումից հետո նոր քննության համար |
---|
|
Նախագահող դատավոր | Դատարանի անվանում: | Մալաթիա-Սեբաստիա |
---|
Դատավորի անուն: | Լիլիթ Մարատի Կատվալյան | |
Դատավոր | Դատարանի անվանում: | Մալաթիա-Սեբաստիա |
---|
Դատավորի անուն: | | |
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2013-04-10 10:49:51 Խմբագրման ամսաթիվ:2013-04-10 10:49:51    
|
Որոշման ամսաթիվ: | 02-04-2013 |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 02-05-2013 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 02-04-2013 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 16-05-2013 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 02-05-2013 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 30-05-2013 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 16-05-2013 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 10-06-2013 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 30-05-2013 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է փորձաքննություն    
|
Որոշման ամսաթիվ: | 10-06-2013 |
---|
|
|
---|
Փորձաքննության տեսակը: | դատահոգեբանական |
---|
|
Գործի վարույթը կասեցվել է Ստեղծման ամսաթիվ:2013-06-17 12:52:19 Խմբագրման ամսաթիվ:2013-06-17 12:52:19    
|
|
---|
Որոշում: | ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախագահությամբ դատավորª Լ. Կատվալյանի
Քարտուղարությամբª Մ. Միրզոյանի
Մասնակցությամբ`
Հայցվոր` Ա. Ասատրյանի
Պատասխանողի ներկայացուցիչ ` Ժ. Կիրակոսյանի
2013թ. հունիսի 10-ին քննության առնելով քաղաքացիական գործով ըստ հայցի` Աննա Ասատրյանի ընդդեմ Դավիթ Խաչատրյանի, երրորդ անձ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի բնակության վայրը սահմանելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Խաչատրյանի ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակության վայրն անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին, քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու հարցը`
Պ Ա Ր Զ Ե Ց
Դատարանի 10.06.2013թ. որոշմամբ թիվ ԵՄԴ/0124/02/12 քաղաքացիական գործով ըստ հայցի Աննա Ասատրյանի ընդդեմ Դավիթ Խաչատրյանի, երրորդ անձ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի բնակության վայրը սահմանելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Խաչատրյանի ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակության վայրն անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին, նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն:
Ելնելով վերը շարադրվածից, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին կետով և 144-րդ, 145-րդ հոդվածներով`
Ո Ր Ո Շ Ե Ց
Քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Աննա Ասատրյանի ընդդեմ Դավիթ Խաչատրյանի, երրորդ անձ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի բնակության վայրը սահմանելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Խաչատրյանի ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակության վայրն անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին, կասեցնել մինչև փորձաքննության ավարտը:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան գործին մաuնակցող անձանց կողմից այն uտանալուց հետո` եռoրյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ` Լ. ԿԱՏՎԱԼՅԱՆ |
---|
|
Օրենսգիրք: | Քաղաքացիական դատավարության օրենսգիրք |
---|
|
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
|
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: | 25-07-2013 |
---|
|
Գործը, որոշումը ուղարկվել է    
|
|
---|
Ուր է ուղարկվել: | գործը գնացել է փորձաքննության |
---|
|
Գործը ստացվել է փորձաքննությունից հետո    
|
Գործի վարույթը վերսկսվել է Ստեղծման ամսաթիվ:2013-10-14 18:30:40 Խմբագրման ամսաթիվ:2013-10-14 18:30:40    
|
|
---|
Որոշում: | Քաղ.գործ թիվ-ԵՄԴ/0124/02/12
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
10.10.2013թ. ք. Երևան
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ. Կատվալյանս, քննարկելով ըստ հայցի Աննա Ասատրյանի ընդդեմ Դավիթ Խաչատրյանի, երրորդ անձ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի բնակության վայրը սահմանելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Խաչատրյանի ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակության վայրն անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին, քաղաքացիականգործի վարույթը վերսկսելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Աննա Ասատրյանը, դիմելով դատարան, խնդրել է 11.11.2012թ. ծնված Արևիկ Խաչատրյանի բնակության վայրը սահմանել մոր` Աննա Ասատրյանի հաշվառման հասցեն` ք. Երևան, Անդրանիկի 121 շենք, բն. 49:
Դավիթ Խաչատրյանը, դատարան ներկայացնելով հակընդդեմ հայց, խնդրել է 11.11.2012թ. ծնված Արևիկ Խաչատրյանի բնակության վայրը թողնել անփոփոխ` հոր մոտ` ք. Երևան, Անդրանիկի 125 շենք, բն. 12:
Դատարանի 10.06.2013թ. որոշմամբ նշանակվել է դատահոգեբանական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի համապատասխան մասնագետներին:
08.10.2013թ. դատարան մուտք է եղել ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի եզրակացությունը:
Նկատի ունենալով, որ վերացել էգործի վարույթի կասեցումն առաջացնող հանգամանքը, դատարանըգտավ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիականգործի վարույթը պետք է վերսկսել:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ, 108-րդ, 144-րդ, 144.1-րդ հոդվածներով`
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Քաղաքացիականգործի վարույթն ըստ հայցի Աննա Ասատրյանի ընդդեմ Դավիթ Խաչատրյանի, երրորդ անձ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի բնակության վայրը սահմանելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Խաչատրյանի ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակության վայրն անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին, վերսկսել և 2013 թվականի հոկտեմբերի 29-ին ժամը 13:00-ին հրավիրել դատական նիստ:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ԴԱՏԱՎՈՐ` Լ. ԿԱՏՎԱԼՅԱՆ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 29-10-2013 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 10-10-2013 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 20-11-2013 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 29-10-2013 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 04-12-2013 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 20-11-2013 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 13-12-2013 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 04-12-2013 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 23-01-2014 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 13-12-2013 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 06-02-2014 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 23-01-2014 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 20-02-2014 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 06-02-2014 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 11-03-2014 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 20-02-2014 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 21-03-2014 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 11-03-2014 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 16-04-2014 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 21-03-2014 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 30-04-2014 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 16-04-2014 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 26-05-2014 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 30-04-2014 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 16-06-2014 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 26-05-2014 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 16-07-2014 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 16-06-2014 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 02-09-2014 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 16-07-2014 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 14-10-2014 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 02-09-2014 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
|
---|
Պատճառը: | դատավոր Լիլիթ Կատվալյանը մասնակցել է սեմինար պարապմունքների |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 06-11-2014 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 14-10-2014 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 20-11-2014 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 06-11-2014 |
---|
|
Նշանակվել է: | Վճիռ/որոշում հրապարակելու օր |
---|
|
Հայցի/հակընդդեմ հայցի լուծումը    
|
Հայցի լուծման ամսաթիվ: | 20-11-2014 |
---|
|
Հայցի լուծումը: | Մերժվել է |
---|
|
Հակընդդեմ հայցի լուծումը: | Բավարարվել է |
---|
|
Հակընդդեմ հայցի լուծման ամսաթիվ: | 20-11-2014 |
---|
|
Օրենսգիրք: | Քաղաքացիական դատավարության օրենսգիրք |
---|
|
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2014-11-26 16:49:50    
|
|
---|
Դատական ակտ (վճիռ, որոշում): | Քաղաքացիական գործ ԵՄԴ/0124/02/12
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
20.11.2014թ. ք. Երևան
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի
ընդհանուր իրավասության դատարանը
Նախագահությամբ դատավորª Լ. Կատվալյանի
Քարտուղարությամբª Մ. Միրզոյանի
Մասնակցությամբ`
Հայցվորի ներկայացուցիչ` Ն. Սարգսյանի
Պատասխանող` Դ. Խաչատրյանի
խնամակալության և հոգաբարձության
հանձնաժողովի ներկայացուցիչ` Ի. Մարգարյանի
Դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Աննա Ասատրյանի/անձնագիր` AM 0627606, տրված` 15.02.2012 թվականին 008-ի կողմից/ ընդդեմ Դավիթ Խաչատրյանի/անձնագիր` AG 0575853, տրված` 28.06.2006 թվականին 008-ի կողմից/, երրորդ անձ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի բնակության վայրը սահմանելու և պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Խաչատրյանի ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակության վայրն անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը
20.02.2012 թվականին Աննա Ասատրյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Դավիթ Խաչատրյանի, երրորդ անձ` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի բնակության վայրը սահմանելու պահանջի մասին:
21.02.2012 թվականին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանողը ներկայացրել է հակընդդեմ հայցադիմում:
16.04.2012 թվականին վարույթ է ընդունվել պատասխանողի հակընդդեմ հայցն ընդդեմ հայցվորի` երեխայի բնակության վայրն անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 16.08.2012թ. վճռով սկզբնական հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցըª մերժվել:
ՀՀ վերաքննիչ դատարանի 13.12.2012թ. որոշմամբ պատասխանողի կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 16.08.2012 թվականի վճիռը բեկանվել է և քաղաքացիական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 02.04.2013 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Դատարանի 01.06.2013թ. որոշմամբ նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն և գործի վարույթը կասեցվել է:
Դատարանի 10.10.2013թ. որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է:
Դատարանի 16.07.2014 թվականի որոշմամբ ձեռնարկվել է հայցի ապահովման միջոց. պատասխանող Դավիթ Խաչատրյանին արգելվել է հայցվոր Աննա Ասատրյանի և մանկահասակ երեխա Արևիկ Խաչատրյանի տեսակցությանը և շփմանը խոչընդոտել:
02.05.2013թ., 16.05.2013թ., 30.05.2013թ., 10.06.2013թ., 29.10.2013թ., 20.11.2013թ., 04.12.2013թ., 13.12.2013թ., 23.01.2014թ., 06.02.2014թ., 20.02.2014թ., 11.03.2014թ., 21.03.2014թ.-ին հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործի դատաքննությունը նշանակվել է 2014 թվականի ապրիլի 16-ին:
Հայցվորի և նրա ներկայացուցչի իրավական դիրքորոշումը
Հայցվոր Աննա Ասատրյանը, 20.02.2012թ. դիմելով դատարան, հայտնել է, որ պատասխանողի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել 2010 թվականի հուլիսի 31-ից: Համատեղ ամուսնական կյանքում ունեցել են մեկ երեխա` Արևիկ Դավթի Խաչատրյանին` ծնված 11.11.2011 թվականին: Ընտանեկան անախորժությունների պատճառով համատեղ կյանքը դարձել է անհնարին և 2012 թվականի հունվարի 31-ից համատեղ չեն ապրում: Երեխան գտնվում է հոր մոտ և վերջինիս խնամքն իրականացվում է տատի կողմից: Հաշվի առնելով մանկահասակ երեխայի մայրական խնամքի անհետաձգելիությունը` խնդրել է 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Խաչատրյանի բնակության վայրը սահմանել մոր` Աննա Ասատրյանի մոտ և նրա հետագա խնամքն ու դաստիարակությունը հանձնել վերջինիս:
Հայցվորը, ներկայացնելով հակընդդեմ հայցի պատասխանը, դատարանին հայտնել է այն մասին, որ հակընդդեմ հայցը լիովին անհիմն է և ենթակա է մերժման, իսկ հայցադիմումը ենթակա է բավարարման, քանի որ հակընդդեմ հայցվորը նշում է, թե համատեղ ամուսնության ընթացքում եղել են համերաշխ, սակայն 31.01.2012 թվականին Աննա Ասատրյանն առանց որևէ պատճառի և առանց որևէ մեկին տեղեկացնելու հեռացել է տանից ու լքել ընտանիքը, ամուսնուն և երկու ամսեկան մանկահասակ երեխային:
Նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, քանի որ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում պարբերական բնույթ են կրել և գնալով խորացել են վեճերը Աննա Ասատրյանի հետ ոչ միայն Դավիթ Խաչատրյանի, այլև համատեղ բնակվող ընտանիքի այլ անդամների հետ: Հայցվորը հանդուրժել է նման վերաբերմունքը հանուն երեխայի: Համատեղ ամուսնական կյանք վարել են մինչև 2012 թվականի հունվարի 31-ը: Հունվարի 31-ին Պատասխանողի հետ հերթական վեճն ավարտվել է միայն ոստիկանության միջամտությամբ: Հայցվոր Աննա Ասատրյանը ստիպված է եղել հեռանալ տնից, սակայն հնարավորություն չի ունեցել իր հետ տանելու գրեթե երեք ամսեկան կրծքով կերակրվող երեխային, քանի որ պատասխանողը երեխային փախցրել է տնից: /Հիմք Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի կողմից կազմված Եզրակացությունը/:
Աննա Ասատրյանը բազմիցս փորձել է տեսնել երեխային: Պատասխանողը սկզբնական շրջանում չէր խոչընդոտում երեխային տեսնելու, նրա խնամքով զբաղվելու փորձերին, սակայն յուրաքանչյուր անգամ նման տեսակցությունը ավարտվում էր վեճերով: Վերջին շրջանում պատասխանողն առավել հաճախ պատճառաբանում է, որ մոր այցելությունը երեխային իրենց համար հարմար չէ կամ ուղղակիորեն ձևացնում են, որ բացակայում են բնակարանից:
Իրականությանը չի համապատասխանում նաև պատասխանող` Դավիթ Խաչատրյանի պնդումն այն մասին, որ համատեղ ապրելու ընթացքում երեխայի խնամքով զբաղվել է ինքը: Զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ` պատասխանողն ինչպես համատեղ բնակվելու ընթացքում, այնպես էլ հիմա հաճախ բացակայում է տնից: Նրա բացակայության ընթացքում ներկայումս մանկահասակ երեխայի խնամքով զբաղվում է պատասխանողի մայրը:
Բացի այդ, պատասխանող` Դավիթ Խաչատրյանի կողմից չեն ներկայացվել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և կայուն վաստակ ունենալը հավաստող փաստաթղթեր:
Պատասխանողը նշում է, թե Աննա Ասատրյանը չի աշխատում, հանդիսանում է ՀՀ բժշկական համալսարանի վճարովի համակարգի ուսանողուհի և դեռ 4 տարի պետք է սովորի: Տվյալ փաստարկը ևս չի համապատասխանում իրականությանը: Հայցվոր Աննա Ասատրյանը սովորում է ՀՀ Բժշկական համալսարանի 5-րդ ավարտական կուրսում, և սույն թվականի մայիս ամսին պատրաստվում է ավարտական քննությունների: /Հիմք ՀՀ Կրթության և գիտության նախարարության Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից 25.04.2012 թվականին տրված թիվ 06-01-29/1116 տեղեկանքն առ այն, որ Աննա Ասատրյանը հանդիսանում է 5-րդ կուրսի ուսանողուհի/:
Հայցվոր Աննա Ասատրյանը բնակվում է իր ծնողների հետ, հանդիսանում է ք. Երևան, Անդրանիկի 121/49 բնակարանի համասեփականատեր, ուստի կապահովի նաև երեխայի բնակության համար անհրաժեշտ բնակարանային պայմանները: Երեխային մոր մոտ թողնելը բխում է նրա լավագույն շահերից, հաշվի առնելով հայցվորի և երեխայի կապվածությունը, երեխայի տարիքը և այդ առումով մայրական խնամքի ու դաստիարակության առավել անհրաժեշտությունը:
Ելնելով վերոգրյալից հակընդդեմ պատասխանողը խնդրել է հակընդդեմ հայցը մերժել, իսկ հայցադիմումը բավարարել և 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Դավթի Խաչատրյանի բնակության վայրը որոշել ըստ մոր՝ Աննա Ասատրյանի բնակության վայրի և նրա հետագա խնամքն ու դաստիարակությունը հանձնել վերջինիս:
Հայցվորի ներկայացուցիչը դատարանում նմանատիպ ցուցմունք է տվել և միաժամանակ դատարանին ներկայացրել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի 15.04.2012 թվականի թիվ 48/9-3433 գրությունը և սույն գրությանը կից ներկայացված 31.01.2012 թվականին Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում կողմերի միջև տեղի ունեցած վիճաբանության մասին ոստիկանությունում դիմումի, ահազանգի փաստերն ուսումնասիրելու վերաբերյալ 31.01.2012 թվականին կազմված եզրակացության, ՀՀ Կրթության և գիտության նախարարության Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից 25.04.2012 թվականին տրված թիվ 06-01-29/1116 տեղեկանքի լուսապատճենները և ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի 18.03.2005 թվականի թիվ Ա-63 գրությունը:
Գործի նոր քննության ընթացքում հայցվորը դատարան է ներկայացրել հակընդդեմ հայցադիմումի պատասխան և հայտնել, որ առարկում է հակընդդեմ հայցին: Նշել է, որ հանդիսանում է ք. Երևան, Անդրանիկի 121/49 բնակարանի համասեփականատեր, աշխատում է, պատրաստ է ապահովվել երեխայի բնակության համար անհրաժեշտ բնակարանային պայմաններ:
Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Նարինե Սարգսյանը /փաստաբանական գործունեության արտոնագիրª 423/ տվեց նույնաբովանդակ ցուցմունք, խնդրեց սկզբնական հայցը բավարարել ամբողջությամբ, իսկ հակընդդեմ հայցըª մերժել:
Պատասխանողի/հակընդդեմ հայցվորի/ և նրա ներկայացուցչի իրավական դիրքորոշումը
Պատասխանող Դավիթ Խաչատրյանը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, սակայն 14.04.2012 թվականին ներկայացրել է հակընդդեմ հայց ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակության վայրն անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին և նշել, որ 31.07.2010 թվականից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել Աննա Ասատրյանի հետ, բնակվել են սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում:
11.11.2011 թվականին ծնվել է իրենց դուստրը` Արևիկ Դավթի Խաչատրյանը, որի վերաբերյալ ՀՀ ԱՆ ՔԿԱԳ Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժնի կողմից 15.11.2011 թվականին կատարվել է թիվ 1957 գրանցումը և տրվել է թիվ ԱԲ 159445 ծննդյան վկայականը: Իր դուստրը ծնված օրվանից բնակվում է վերը նշված` Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում:
Համատեղ ամուսնության ընթացքում եղել են համերաշխ, սակայն 31.01.2012 թվականին Աննա Ասատրյանն առանց որևէ պատճառի և առանց որևէ մեկին տեղեկացնելու հեռացել է տնից` լքելով ընտանիքը` իրեն և իրենց երկու ամսեկան մանկահասակ դստերը: Տնից հեռանալուց հետո մինչ օրս Աննա Ասատրյանը երբևէ չի հետաքրքրվել իրենց դստեր խնամքի և դաստիարակության հարցերով, նույնիսկ չի այցելել նրան, որպիսի անտարբեր և անփույթ վերաբերմունքի հետևանքով երեխան չի կարող ճանաչել մորը: Փաստորեն, Աննա Ասատրյանը հրաժարվել է երեխայի խնամքով և դաստիարակությամբ զբաղվելուց:
Հակընդդեմ հայցվորը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և միջին հաշվարկով վաստակում է ամսեկան 100.000-150.000 ՀՀ դրամ, իսկ Աննա Ասատրյանը չի աշխատում, նա բժշկական համալսարանի վճարովի համակարգի ուսանողուհի է և դեռ 4 տարի պետք է սովորի: Հետևաբար, Աննա Ասատրյանը չի կարող երեխայի համար բավարար խնամք և պատշաճ ապրելակերպ ապահովել, ինչպես նաև երեխայի դաստիարակության և զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել: Ընդ որում, համատեղ ապրելու ընթացքում Աննա Ասատրյանի ուսման հետ կապված բոլոր խնդիրները լուծվել են իր նյութական միջոցների հաշվին և այդ ժամանակ նույնպես երեխայի խնամքով զբաղվել է ինքը:
Ելնելով վերը շարադրվածից և նկատի ունենալով, որ Աննա Ասատրյանը լքել է երկու ամսեկան մանկահասակ երեխային, երբևէ չի հետաքրքրվել նրա խնամքի և դաստիարակության հարցերով, նույնիսկ չի այցելել նրան, այսինքն` հրաժարվել է երեխայի խնամքով և դաստիարակությամբ զբաղվելուց, և որ նա չի կարող երեխայի համար բավարար խնամք և պատշաճ ապրելակերպ ապահովել, ինչպես նաև երեխայի դաստիարակության և զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել, ուստի խնդրել է հայցադիմումը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել` 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Դավթի Խաչատրյանի բնակության վայրը թողնել անփոփոխ` հոր մոտ, Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում:
Գործի քննության ժամանակ հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչը նմանատիպ ցուցմունք է տվել դատարանում և պնդել հակընդդեմ հայցով ներկայացված պահանջը: Միաժամանակ հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչը դատարանին հայտնել է այն մասին, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունն իրենց կողմից բողոքարկվել է: Հայտնելով այս մասին` դատարանին է ներկայացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 16.05.2012 թվականի թիվ 26/10-2842 գրությունը և Երևանի քաղաքապետի 05.06.2012 թվականի թիվ 35/ Ի-1043 գրությունը: Ներկայացուցչի կողմից դատարանին են ներկայացվել նաև 15.06.2012 թվականին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետին ուղղված թիվ 154/01-0124-ԴԽ գրությունը, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի 19.06.2012 թվականի թիվ 48/9-5029 պատասխան գրությունը և սույն գրությանը կից ներկայացված 31.01.2012 թվականին Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում կողմերի միջև տեղի ունեցած վիճաբանության մասին ոստիկանությունում դիմումի, ահազանգի փաստերն ուսումնասիրելու վերաբերյալ 31.01.2012 թվականին կազմված եզրակացության և 31.01.2012 թվականին քաղաքացի` Գեորգի Հովհաննեսի Ասատրյանից, ինչպես նաև սույն գործով կողմերից ոստիկանությունում վերցված բացատրությունների լուսապատճենները:
Գործի նոր քննության ընթացքում պատասխանողը միջնորդել է նշանակել դատահոգեբանական փորձաքննությունª պարզելու համարª Աննա Ասատրյանի շփումը, տեսակցությունը երեխայիª Արևիկ Խաչատրյանի հետ կարող է վնասակար ազդեցություն ունենալ երեխայի վրա ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյական առումով, ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ Աննա Ասատրյանի շփումը երեխայի վրա, առկա է արդյոք Աննա Ասատրյանի մոտ հակասոցիալական և ագրեսիվ վարքագիծ, ինչպես նաև խնդրել են գնահատական տալ Աննա Ասատրյանª որպես ծնողի դաստիարակչական և անձնային որակների վերաբերյալ:
Պատասխանողի ներկայացուցիչը դատարանին միջնորդել է դատարան կանչել փորձագետ Մ. Գ. Պետրոսյանին:
Փորձագետի եզրակացությունը ստանալուց հետո պատասխանողը միջնորդել է նշանակել կրկնակի դատահոգեբանական փորձաքննությունª առաջադրված հարցերի հետ մեկտեղ պարզելու համար նաև, թե ում է առավել նպատակահարմար հանձնել երեխայի խնամքն և դաստիարակությունըª հորը, թեª մորը:
Պատասխանողը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 29.11.2013 թվականի եզրակացությունը վերացնելու, կողմերի կենսապայմանների ուսումնասիրություն կատարելու և նոր եզրակացություն տալու համար:
Գործի նոր քննության ընթացքում պատասխանողը և պատասխանողի ներկայացուցիչ Ժորա Հարությունյանը/փաստաբանական գործունեության արտոնագիրª 154/ տվեցին նույնաբովանդակ ցուցմունք, խնդրեցին հակընդդեմ հայցը բավարարել, իսկ սկզբնական հայցը` մերժել:
Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի իրավական դիրքորոշումը
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 15.03.2012 թվականի թիվ 26/10-1539 գրությամբ դատարանին են ներկայացվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 12.03.2012 թվականի եզրակացությունը, ինչպես նաև կողմերի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտերը:
Դավիթ Խաչատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն` վերջինս ունի բավարար կենսապայմաններ և պատշաճ կարգով զբաղվում է իր երեխայի խնամքով:
Աննա Ասատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն` վերջինս ունի բավարար կենսապայմաններ և կարող է պատշաճ կարգով զբաղվել իր երեխայի խնամքով:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 12.03.2012 թվականի եզրակացության համաձայն` հանձնաժողովը միջնորդել է, հաշվի առնելով անչափահասի շահերը, Արևիկ Դավթի Ասատրյանի խնամքն ու դաստիարակությունը, ինչպես նաև նրա բնակության վայրը հանձնել մորը` Աննա Ասատրյանին:
Պատասխանող` Դավիթ Խաչատրյանը դիմել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին և 16.05.2012 թվականի թիվ 26/10-2842 գրությամբ վարչական շրջանի ղեկավարի կողմից պատասխանողին հայտնվել է այն մասին, որ չեն ներկայացվել նոր հիմնավորիչ հանգամանքներ, որոնք կարող էին համոզել հանձնաժողովի անդամներին վերանայել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 12.03.2012 թվականի եզրակացությունը և հանձնաժողովն իր նախկին եզրակացությունը թողել է անփոփոխ:
Երևանի քաղաքապետի 05.06.2012 թվականի թիվ 35/ Ի-1043 գրությամբ պատասխանող` Դավիթ Խաչատրյանին հայտնվել է այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից խնդիրը մանրամասն ուսումնասիրվել է, որից հետո գրություն է ուղարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան սույն խնդրով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստ հրավիրելու առաջարկով` մասնակից դարձնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետներին և սույն գործով կողմերին:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 02.07.2012 թվականի թիվ 26/10-4189 գրությամբ դատարանին են ներկայացվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 29.06.2012 թվականի եզրակացությունը, ինչպես նաև կողմերի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտերը:
Դավիթ Խաչատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն` վերջինս ունի բավարար կենսապայմաններ և պատշաճ կարգով զբաղվում է իր երեխայի խնամքով:
Աննա Ասատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն` վերջինս ունի բավարար կենսապայմաններ և կարող է պատշաճ կարգով զբաղվել իր երեխայի խնամքով:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 29.06.2012 թվականի եզրակացության համաձայն` հանձնաժողովը կրկին քննարկել է պահանջները Երևանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցների և կողմերի ներկայությամբ: Նիստի ընթացքում Դավիթ Խաչատրյանը չի ներկայացրել նոր, հիմնավորիչ հանգամանքներ, որոնք կարող էին համոզել ներկաներին վերանայելու նախկին եզրակացությունը: Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ պետք է 12.03.2012 թվականի եզրակացությունը թողնել անփոփոխ, այսինքն` անչափահաս Արևիկ Դավթի Խաչատրյանի խնամքն ու դաստիարակությունը, ինչպես նաև նրա բնակության վայրը հանձնել մորը` Աննա Ասատրյանին:
Միաժամանակ հանձնաժողովը գտել է, որ Դավիթ Խաչատրյանի կողմից ներկայացրած երեխայի բնակության վայրը անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին հակընդդեմ հայցը հիմնավորված չէ, չի բխում երեխայի շահերից, ուստի միջնորդել է դատարանին մերժել այն:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 02.07.2012 թվականի թիվ 26/10-4189 գրությամբ դատարանին են ներկայացվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 29.06.2012 թվականի եզրակացությունը, ինչպես նաև կողմերի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտերը:
Դավիթ Խաչատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն` վերջինս ունի բավարար կենսապայմաններ և պատշաճ կարգով զբաղվում է իր երեխայի խնամքով:
Աննա Ասատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն` վերջինս ունի բավարար կենսապայմաններ և կարող է պատշաճ կարգով զբաղվել իր երեխայի խնամքով:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 29.11.2013 թվականի եզրակացության համաձայն` հանձնաժողովը կրկին քննարկել է պահանջները և հաշվի առնելով դատահոգեբանական փորձաքննության արդյունքներըª եկել է այն եզրակացության, որ անչափահաս Արևիկ Դավթի Խաչատրյանի խնամքն ու դաստիարակությունը, ինչպես նաև նրա բնակության վայրը հանձնել մորը` Աննա Ասատրյանին:
Միաժամանակ հանձնաժողովը գտել է, որ Դավիթ Խաչատրյանի կողմից ներկայացրած երեխայի բնակության վայրը անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին հակընդդեմ հայցը հիմնավորված չէ, չի բխում երեխայի շահերից, ուստի միջնորդել է դատարանին մերժել այն:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 21.02.2014 թվականի թիվ 26/10-Խ107 գրությամբ դատարանին տեղեկացվել է, որ Դավիթ Խաչատրյանիª Երևանի քաղաքապետին հասցեագրվածª 29.11.2013թ. եզրակացությունը վերացնելու, կողմերի կենսապայմանների ուսումնասիրություն կատարելու և նոր եզրակացություն տալու պահանջների մասին դիմումը քննարկվել է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 06.02.2014թ. նիստում: Որոշվել է հանձնաժողովի 29.11.2013թ. եզրակացությունը և դրա կից ներկայացված կենսապայմանների ուսումնասիրության ակտերը թողնել անփոփոխ:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 07.03.2014 թվականի թիվ 26/10-Խ310 գրությամբ դատարանին տեղեկացվել է, որ Դավիթ Խաչատրյանիª Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումը քննարկվել է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 05.03.2014թ. նիստում, որին մասնակցել են նաև քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ի. Խաչատրյանը, գլխավոր մասնագետ Լ. Շահբազյանը, առաջատար մասնագետ Լ. Սարգսյանը, ինչպես նաև դիմող Դավիթ Խաչատրյանը և նրա ներկայացուցիչը: Որոշվել է հանձնաժողովի 29.11.2013թ. եզրակացությունը և դրա կից ներկայացված կենսապայմանների ուսումնասիրության ակտերը թողնել անփոփոխ:
Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը
1. Կողմերը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ են գտնվել 31.07.2010 թվականից:
2. Արևիկ Դավիթի Խաչատրյանի ծննդյան թիվ ԱԲ178768 վկայականը, համաձայն որի` Արևիկ Դավթի Խաչատրյանը ծնվել է 11.11.2011թ., հայրն է Դավիթ Խաչատրյանը և մայրը` Աննա Ասատրյանը:
3. Սեփականության իրավունքի թիվ 2289287 վկայականը, որի համաձայնª ք. Երևան, Անդրանիկի 125 շ., բն. 12 հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է ի թիվս այլ անձանցª նաև Դավիթ Խաչատրյանին:
4. Սեփականության իրավունքի թիվ 1413799 վկայականը, որի համաձայն ք. Երևան, ՀԱԲ 2 թաղ., 1 շ., բն. 49 հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Գեորգի, Աշոտ, Աննա և Հովհաննես Ասատրյանին, Ռուզաննա Սաֆարյանին:
5. ՙԼիլիա՚ համատիրության կողմից 13.04.2012թ. տրված տեղեկանքը, որի համաձայն` Արևիկ Դավթի Խաչատրյանը, ծնված` 11.11.2011 թվականին, առանց հաշվառման բնակվում է Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում:
6. ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում դիմումի, ահազանգի փաստերն ուսումնասիրելու վերաբերյալ 31.01.2012 թվականին կազմված եզրակացությունը:
8. ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից 20.05.2013 թվականին տրված թիվ 06-01-29/2417 տեղեկանքի համաձայն` Աննա Գևորգի Ասատրյանը հանդիսանում է համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի է:
9. ՀՀ ՙՀոգեբուժական բժշկական կենտրոն՚ ՓԲԸ-ի 23.04.2013թ. տեղեկանքն այն մասին, որ Դավիթ Խաչատրյանը ՙՀոգեբուժական բժշկական կենտրոնում՚ հաշվառված չէ:
10. ՀՀ առողջապահության նախարարության ՙՀԲԿ՚ ՓԲԸ Նարկոլոգիական կլինիկայի տեղեկանքն այն մասին, որ Դավիթ Խաչատրյանը նարկոլոգիական կլինիկայում հաշվառված չէ:
11. ՙՄուրացան՚ հիվանդանոցային համալիրի 08.05.2013թ. տեղեկանքն այն մասին, որ Արևիկ Խաչատրյանը սպասարկվում է ՙՄուրացան՚ հիվանդանոցային համալիր պոլիկլինիկայի կողմից 13.01.2012թ.-ից:
Երեխայի ֆիզիկական և մտավոր զարգացումը ընթացել է տարիքային նորմաներին համապատասխան: Պրոֆ. պատվաստումները ստացել է ըստ ազգային օրացույցի: Երեխան հիվանդագին վիճակներ և խրոնիկ հիվանդություններ չունի: Ներկայումս երեխան պրակտիկ առողջ է:
12. ՀՀ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի փորձագետի 26.09.2013թ. եզրակացությունը այն մասին, որ Աննա Ասատրյանի շփումը, տեսակցությունը երեխայիª Արևիկ Խաչատրյանի հետ չի կարող վնասակար ազդեցություն ունենալ երեխայի վրա ինչպես ֆիզիկական, հոգեբանական, այնպես էլ բարոյական առումով:
13. ՀՀ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի փորձագետ Մ. Գ. Պետրոսյանի բացատրություններն այն մասին, որ Աննա Ասատրյանի մոտ հակասոցիալական և ագրեսիվ վարքագիծ չի բացահայտվել և նրա շփումը, տեսակցությունը երեխայի հետ չի կարող վնասակար ազդեցություն ունենալ երեխայի վրա ինչպես ֆիզիկական, հոգեբանական, այնպես էլ բարոյական առումով:
14. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 29.11.2013 թվականի եզրակացությունը, ինչպես նաև կողմերի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտերը:
15. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 21.02.2014 թվականի թիվ 26/10-Խ107 գրությամբ դատարանին տեղեկացվել է, որ Դավիթ Խաչատրյանիª Երևանի քաղաքապետին հասցեագրվածª 29.11.2013թ. եզրակացությունը վերացնելու, կողմերի կենսապայմանների ուսումնասիրություն կատարելու և նոր եզրակացություն տալու պահանջների մասին դիմումը քննարկվել է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 06.02.2014թ. նիստում: Որոշվել է հանձնաժողովի 29.11.2013թ. եզրակացությունը և դրա կից ներկայացված կենսապայմանների ուսումնասիրության ակտերը թողնել անփոփոխ:
17. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 07.03.2014 թվականի թիվ 26/10-Խ310 գրությամբ դատարանին տեղեկացվել է, որ Դավիթ Խաչատրյանիª Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումը քննարկվել է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 05.03.2014թ. նիստում, որին մասնակցել են նաև քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ի. Խաչատրյանը, գլխավոր մասնագետ Լ. Շահբազյանը, առաջատար մասնագետ Լ. Սարգսյանը, ինչպես նաև դիմող Դավիթ Խաչատրյանը և նրա ներկայացուցիչը: Որոշվել է հանձնաժողովի 29.11.2013թ. եզրակացությունը և դրա կից ներկայացված կենսապայմանների ուսումնասիրության ակտերը թողնել անփոփոխ:
Դատարանի վերլուծությունը և իրավական եզրահանգումները:
Լսելով կողմերի ցուցմունքները, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը, գործով ձեռք բերված և հետազոտված յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբª դատարանը գտավ, որ սկզբնական հայցը ենթակա է մերժման, իսկ հակընդդեմ հայցըª բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի քննությամբ պարզ դարձավ, որ Աննա Ասատրյանը և Դավիթ Խաչատրյանը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ են գտնվել 2010 թվականի հուլիսի 31-ից: Համատեղ ամուսնական կյանքում ունեցել են մեկ երեխա` Արևիկ Դավթի Խաչատրյանին` ծնված 11.11.2011 թվականին:
Սկզբնական հայցով հայցվոր Աննա Ասատրյանը դատարանին խնդրել է 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Դավթի Խաչատրյանի բնակության վայրը որոշել մոր՝ Աննա Ասատրյանի բնակության վայրի և նրա հետագա խնամքն ու դաստիարակությունը հանձնել իրեն:
Պատասխանող Դավիթ Խաչատրյանը առարկել է Աննա Ասատրյանի հայցին և դատարան է ներկայացրել հակընդդեմ հայց, որով խնդրել է 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Դավթի Խաչատրյանի բնակության վայրը թողնել անփոփոխ` հոր մոտ:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից 29.11.2013 թվականին տրվել է եզրակացություն, համաձայն որի` hանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ անչափահաս Արևիկ Դավթի Խաչատրյանի խնամքն ու դաստիարակությունը պետք է հանձնել մորը, ինչպես նաև նրա բնակության վայրը սահմանել մորը` Աննա Ասատրյանի բնակության վայրը:
Միաժամանակ Դավիթ Խաչատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն` վերջինս ունի բավարար կենսապայմաններ և պատշաճ կարգով զբաղվում է իր երեխայի խնամքով:
Աննա Ասատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն` վերջինս ունի բավարար կենսապայմաններ և կարող է պատշաճ կարգով զբաղվել իր երեխայի խնամքով:
Հակընդդեմ հայցվոր Դավիթ Խաչատրյանը դատարանին միջնորդել է նշանակել դատահոգեբանական փորձաքննությունª պարզելու համարª Աննա Ասատրյանի շփումը, տեսակցությունը երեխայիª Արևիկ Խաչատրյանի հետ կարող է վնասակար ազդեցություն ունենալ երեխայի վրա ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյական առումով, ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ Աննա Ասատրյանի շփումը երեխայի վրա, առկա է արդյոք Աննա Ասատրյանի մոտ հակասոցիալական և ագրեսիվ վարքագիծ, ինչպես նաև խնդրել են գնահատական տալ Աննա Ասատրյանª որպես ծնողի դաստիարակչական և անձնային որակների վերաբերյալ:
Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է և նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն:
Դատարան մուտք է եղել ՀՀ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի փորձագետի 26.09.2013թ. եզրակացությունն այն մասին, որ Աննա Ասատրյանի շփումը, տեսակցությունը երեխայիª Արևիկ Խաչատրյանի հետ չի կարող վնասակար ազդեցություն ունենալ երեխայի վրա ինչպես ֆիզիկական, հոգեբանական, այնպես էլ բարոյական առումով:
Փորձագետի եզրակացությունը ստանալուց հետո պատասխանողը միջնորդել է նշանակել կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն:
Դատարանը, քննելով պատասխանողի միջնորդությունը, գտել է, որ այն չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի պահանջներից, ուստի մերժել է կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ պատասխանողի միջնորդությունը:
Գործի քննության ընթացքում ՀՀ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի փորձագետ Մ. Գ. Պետրոսյանը բացատրություններ է տվել այն մասին, որ Աննա Ասատրյանի մոտ հակասոցիալական և ագրեսիվ վարքագիծ չի բացահայտվել և նրա շփումը, տեսակցությունը երեխայի հետ չի կարող վնասակար ազդեցություն ունենալ երեխայի վրա ինչպես ֆիզիկական, հոգեբանական, այնպես էլ բարոյական առումով:
Հայցվոր Աննա Ասատրյանը 17.06.2014թ. հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան:
Դատարանի 16.07.2014թ. որոշմամբ միջնորդությունը բավարարվել է. պատասխանող Դավիթ Խաչատրյանին արգելվել է խոչընդոտել հայցվոր Աննա Ասատրյանի և մանկահասակ երեխա Արևիկ Խաչատրյանի տեսակցությանը և շփմանը:
ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար:
ՙԵրեխայի իրավունքների մասին՚ կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին: Մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ` ուշադրության առնելով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայնª ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ):
Նույն օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայնª ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ:
Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան:
Ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը: Երեխաների դաստիարակության եղանակները պետք է բացառեն նրանց նկատմամբ քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը:
Ծնողական իրավունքներն ի վնաս երեխաների իրավունքների եւ շահերի իրականացնող ծնողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայնª երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերը ծնողները լուծում են փոխադարձ համաձայնությամբ` ելնելով երեխաների շահերից եւ հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը: Ծնողները (նրանցից մեկը) փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կարող են առկա տարաձայնությունները լուծելու համար դիմել խնամակալության և հոգաբարձության մարմին կամ դատարան:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայնª ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համա |
---|
|
Դատական ակտի ամսաթիվը: | 20-11-2014 |
---|
|
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): | 0 |
---|
|
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2014-12-22 11:29:23    
|
|
---|
Դատական ակտ (վճիռ, որոշում): | Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայնª ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը: Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն):
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների համարª երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում ելնելով երեխայի լավագույն շահերին:
Ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ): Ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ: Ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ, իսկ դրա բացակայության դեպքումª դատարանը` ելնելով երեխաների շահերիցª հաշվի առնելով երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն):
Գործի քննությամբ պարզվեց, որ ներկայումս Արևիկ Խաչատրյանը բնակվում է Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում հորª Դավիթ Խաչատրյանի հետ, ով պատշաճ իրականացնում է երեխայի խնամքն և դաստիարակությունը:
Կողմերի միջև երեխայի բնակության վայրը որոշելու հարցում համաձայնություն չկա, ուստի նրանք դիմել են դատարան երեխայի բնակության վայրը որոշելու համար:
Դատարանը գտնում է, որ սույն գործով վեճի լուծման համար էական նշանակություն ունի հետևյալ հանգամանքների վեր հանումը և պարզումըª անչափահաս երեխա Արևիկ Խաչատրյանի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի հետ, ծնողներիª Դավիթ Խաչատրյանի, Աննա Ասատրյանի բարոյական և անձնական այլ հատկանիշները, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն): ՙԵրեխաների շահեր՚ հասկացությանը և դրա բնորոշ հատկանիշների բովանդակությունը ենթակա է գնահատման` ելնելով տվյալ գործի բոլոր փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից:
Նմանատիպ դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ սահմանադրական դատարանը քաղաքացի Իգոր Հակոբջանյանի դիմումի հիման վրա` ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի` ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 05.10.2010թ. կայացված որոշման մեջ, որում, մասնավորապես նշված է. ՙՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների վերլուծությունից ելնելով, մասնավորապես, հիմք ընդունելով վիճարկվող դրույթներում ՙընդ որում՚ և ՙև այլն՚ բառակապակցությունների առկայությունը, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթներում ՙընդ որում՚ բառակապակցությունից հետո ամրագրված պայմանները, այն է` ՙերեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշները, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունն)՚ այն նվազագույն պայմաններն են, որոնք ճշգրտում և բացահայտում են վիճարկվող դրույթներում ՙերեխաների շահերից՚ հասկացության բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը: Ընդ որում, վերը նշված պայմանները սպառիչ չեն, և երեխայի շահը գնահատելիս օրենսդիրը դատարանների հայեցողությանն է վերապահում նաև այլ պայմաններ հաշվի առնելը՚:
ՀՀ վճռաբեկ դատարանը 3-432/ՏԴ որոշմամբ սահմանել է, որ ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը ծնողների համաձայնության բացակայության դեպքում որոշելիս դատարանը պետք է համեմատական գնահատական տա և պատճառաբանի, թե, որ ծնողի հետ բնակվելն է բխում երեխայի շահերից և նպաստում երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը։
Գործում առկա ապացույցների հետազոտումից դատարանը եկավ այն եզրահանգման, որ հակընդդեմ հայցվոր Դավիթ Խաչատրյանը պատշաճ իրականացնում է երեխայի խնամքն և դաստիարակությունը: Նրան այդ հարցում օգնում է մայրը: Հայցվոր Աննա Ասատրյանը երեխայի հետ երբեք չի ապրել, չի զբաղվել նրա դաստիարակությամբ, միայն վերջին ժամանակներս է սկսել տեսակցել երեխայի հետ, ուստի Արևիկ Խաչատրյանը ավելի կապված է Դավիթ Խաչատրյանի հետ, քանի որ ծննդյան պահից ապրել է հակընդդեմ հայցվոր Դավիթ Խաչատրյանի հետ:
Դատարանը գտնում է, որ և Դավիթ Խաչատրյանի, և Աննա Ասատրյանի բարոյական և անձնական հատկանիշները գնահատվում են դրական, երկուսն էլ ի վիճակի են երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծել, երկուսն էլ ունեն բավարար կենսապայմաններ և պատշաճ կարգով կարող են զբաղվել երեխայի խնամքով, սակայն երեխան, մշտապես ապրելով հոր հետ, ավելի կապված է հենց նրա հետ և երեխայի հորիցª Դավիթ Խաչատրյանից հեռու ապրելը չի բխում երեխայի շահերից: Երեխան արդեն երեք տարեկան է և ծննդյան պահից սկսած նրա խնամքով բացառապես զբաղվել է հայրը: Բացի այդ հայցվոր Աննա Ասատրյանը սովորում է, իսկ այդ Դավիթ Խաչատրյանի աշխատանքի բնույթը նրան հնարավորություն է տալիս մշտապես գտնվել տանը և զբաղվել երեխայի խնամքով:
Աննա Ասատրյանը գործի քննության ընթացքում հայտնել է, որ իր բացակայության ժամանակ երեխայի խնամքով կարող են զբաղվել իր հայրը և մայրը:
Դատարանը, սակայն, գտնում է, որ այն պայմաններում, երբ Աննա Ասատրյանի հայրը և մայրը երբևէ չեն տեսակցել Արևիկ Խաչատրյանին, հետևաբար Աննա Ասատրյանի բացակայության ժամանակ չեն կարող պատշաճ զբաղվել երեխայի խնամքով և դաստիարակությամբ:
Դատարանը նաև արձանագրում է, որ թեև ՀՀ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի փորձագետի 26.09.2013թ. եզրակացությունը համաձայն Աննա Ասատրյանի շփումը, տեսակցությունը երեխայիª Արևիկ Խաչատրյանի հետ չի կարող վնասակար ազդեցություն ունենալ երեխայի վրա ինչպես ֆիզիկական, հոգեբանական, այնպես էլ բարոյական առումով, սակայն սույն վեճի լուծման տեսանկյունից առավել կարևոր է երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի հետ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները:
Դատարանը հարկ է համարում նշել նաև, որ համաձայն խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունների, Դավիթ Խաչատրյանի կողմից ներկայացրած երեխայի բնակության վայրը անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջը չի բխում երեխայի շահերից, սակայն այս առումով որևէ հիմնավորում դատարանին չի ներկայացվել:
Նման պայմաններում դատարանը, համեմատական գնահատական տալով կողմերի հնարավորություններին և ելնելով երեխայի լավագույն շահերից, գտավ, որ Աննա Ասատրյանի հայցն ընդդեմ Դավիթ Խաչատրյանի` երեխայի բնակության վայրը սահմանելու պահանջի մասին, պետք է մերժել:
Դավիթ Խաչատրյանի հակընդդեմ հայց ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակության վայրն անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին, պետք է բավարարել. Արևիկ Դավիթի Խաչատրյանի բնակության վայր սահմանել հորª Դավիթ Խաչատրյանի բնակության վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, հետևաբար, դատարանը գտավ, որ հայցվոր Աննա Ասատրյանից հօգուտ ՀՀ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի պետք է բռնագանձել 99.960 ՀՀ դրամ` որպես փորձաքննության կատարման ծախսի փոխհատուցում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայնª հայցը մերժելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Քանի որ տվյալ դեպքում սկզբնական հայցվորի հայցը ենթակա է մերժման, ուստի դատարանի պատասխանող Դավիթ Խաչատրյանին հայցվոր Աննա Ասատրյանի և մանկահասակ երեխա Արևիկ Խաչատրյանի տեսակցությանը և շփմանը խոչընդոտելն արգելելու վերաբերյալ հայցի ապահովման միջոցը պետք է պահպանել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը և վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է վերացնել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 130-132-րդ, 140-րդ հոդվածներով` դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Աննա Ասատրյանի հայցն ընդդեմ Դավիթ Խաչատրյանի` երեխայի բնակության վայրը սահմանելու պահանջի մասին, մերժել:
Դավիթ Խաչատրյանի հակընդդեմ հայց ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակության վայրն անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին, բավարարել:
Արևիկ Դավիթի Խաչատրյանի բնակության վայր սահմանել հորª Դավիթ Խաչատրյանի բնակության վայրը:
Հայցվոր Աննա Ասատրյանից հօգուտ ՀՀ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի բռնագանձել 99.960/իննսունինը հազար ինը հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ` որպես փորձաքննության կատարման ծախսի փոխհատուցում:
Դատարանի 16.07.2014 թվականի որոշմամբ ձեռնարկված պատասխանող Դավիթ Խաչատրյանին հայցվոր Աննա Ասատրյանի և մանկահասակ երեխա Արևիկ Խաչատրյանի տեսակցությանը և շփմանը խոչընդոտելն արգելելու վերաբերյալ հայցի ապահովման միջոցը պահպանել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը և վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերացնել:
Պետական տուրքի հարցը համարել լուծված:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով պարտապանի հաշվին:
Սույն վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում:
ԴԱՏԱՎՈՐ` Լ. ԿԱՏՎԱԼՅԱՆ |
---|
|
Դատական ակտի ամսաթիվը: | 20-11-2014 |
---|
|
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): | 0 |
---|
|
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
|
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: | 23-12-2014 |
---|
|
|
---|
Այլ նշումներ: | գործը բաղկացած է 5/հինգ/ հատորից |
---|
|
Գործը, որոշումը ուղարկվել է    
|
Որ դատարան է ուղարկվել: | Քաղաքացիական վերաքննիչ |
---|
|
Գործը բողոքարկվել է    
|
Գործը ստացվել է բեկանումից հետո նոր քննության համար    
|
Գործը ստացվել է: | Գործը ստացվել է բեկանումից հետո նոր քննության համար |
---|
|
Նախագահող դատավոր | Դատարանի անվանում: | Մալաթիա-Սեբաստիա |
---|
Դատավորի անուն: | Լիլիթ Տիգրանի Սարգսյան | |
Դատավոր | Դատարանի անվանում: | Մալաթիա-Սեբաստիա |
---|
Դատավորի անուն: | | |
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2016-01-27 12:54:59 Խմբագրման ամսաթիվ:2016-01-27 12:54:59    
|
Որոշման ամսաթիվ: | 20-01-2016 |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 25-02-2016 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 21-01-2016 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 15-03-2016 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 25-02-2016 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 06-04-2016 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 15-03-2016 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 25-04-2016 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 06-04-2016 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 25-05-2016 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 25-04-2016 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 08-06-2016 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 25-05-2016 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է փորձաքննություն    
|
Որոշման ամսաթիվ: | 08-06-2016 |
---|
|
|
---|
Փորձաքննության տեսակը: | Դատահոգեբանական փորձաքննություն |
---|
|
Գործի վարույթը կասեցվել է Ստեղծման ամսաթիվ:2016-06-08 18:23:21 Խմբագրման ամսաթիվ:2016-06-08 18:26:21    
|
|
---|
Որոշում: | ԵՄԴ/0124/02/12
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՓՈՐՁԱՔՆՆՈւԹՅՈւՆ ՆՇԱՆԱԿԵԼՈւ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈւՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈւ ՄԱՍԻՆ
08.06.2016թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝
նախագահությամբ դատավոր` Լ.Սարգսյանի
քարտուղարությամբ` Ա.Մկրտչյանի
մասնակցությամբ
հայցվոր և հակընդդեմ պատասխանող` Ա.Ասատրյանի
պատասխանող և հակընդդեմ հայցվոր` Դ.Խաչատրյանի պատասխանողի և հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչ` Ժ.Հարությունյանի
խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչ` Ի.Մարգարյանի
դռնբաց նախնական դատական նիստին քննության առնելով հակընդդեմ հայցվոր Դավիթ Խաչատրյանի և նրա ներկայացուցիչ Ժ.Հարությունյանի միջնորդությունը՝ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 20.01.2016թ. որոշմամբ վարույթ է ընդուվել Աննա Ասատրյանի հայցն ընդդեմ Դավիթ Խաչատրյանի, երրորդ անձ` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմին` երեխայի բնակության վայրը որոշելու և երեխայի խնամքն ու դաստիարակությունը իրեն հանձնելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Խաչատրյանի ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակության վայրն անփոփոխ թողնելու պահանջի մասին:
Հայցվորի ներկայացուցիչը նախնական դատական նիստին ներկայացրել է գրավոր միջնորդություն՝ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, նկարագրելով 2012թ. թիվ ԵՄԴ/0124/02/12 քաղաքացիական գործի քննությունը բոլոր դատական ատյաններում, անվստահություն հայտնելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին և նրանց կողմից տրված եզրակացությանը, պատճառաբանելով, որ վերջինս կրկին անգամ չկատարելով դատարանի պահանջը և չիրականացնելով որևէ հետազոտություն, կանխակալ, ոչ օբյեկտիվ վերաբերմունք ունի նշված քաղաքացիական գործով և նման պայմաններում մինչ օրս կատարված չէ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 17.03.2016 թվականի գրության պահանջը, այն է` անցկացնել երեխայի և նրա ծնողների կյանքի առավել մանրամասն հետազոտություն` հետազոտել և պարզել ծնողների բարոյական և անձնական հատկանիշները, երեխայի և ծնողներից յուրաքանչյուրի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի հոգեկան վիճակը, ստացած դաստիարակության որակը, ծնողների հանդեպ երեխայի տրամադրվածությունը և նմանատիպ այլ հարցեր, գտնում են, որ ապարդյուն է նշված հարցերի պարզաբանումը կրկին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին կամ Երևանի քաղաքապետարանին հանձնարարելը, միաժանակ նկատի ունենալով, որ նշված հարցերի պարզաբանումը պահանջում է հատուկ մասանգիտական գիտելիքներ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով միջնորդել են 1. նշանակել փորձաքննություն` ներգրավելով փորձառու հոգեբան-մանկավարժի և առաջադրելով հետևյալ հարցերը`
- անցկացնել երեխայի` Արևիկ Դավիթի Խաչատրյանի և նրա ծնողների` Դավիթ Խաչատրյանի և Աննա Ասատրյանի կյանքի մանրամասն հետազոտություն` հետազոտել և պարզել`
1.1 ծնողները ինչպիսի՞ բարոյական և անձնական հատկանիշներ ունեն,
1.2 ինչպիսի՞ն են երեխայի և ծնողներից յուրաքանչյուրի միջև գոյություն ունեցող հարաբերությունները,
1.3 ինչպիսի՞ն է ծնողներից յուրաքանչյուրի հետ երեխայի կապվածությունը և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ երեխայի տրամադրվածությունը,
1.4 ինպիսի՞ն է երեխայի հոգեկան վիճակը,
1.5 ինչպիսի՞ն է երեխայի ստացած դաստիարակության որակը,
1.6 երեխայի միջավայրը փոխելը և նրա բնակության վայրը մոր մոտ որոշելը բխո՞ւմ է երեխայի շահերից, թե` ոչ և նման փոփոխությունը ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ երեխայի հոգեկան վիճակի վրա.
1.7 ծնողներից ո՞ւմ մոտ է նպատակահարմար սահմանել երեխայի բնակության վայրը` ելնելով երեխայի լավագույն շահերից.
2. գործին մասնակցող անձանց թույլատրել մասնակցելու փորձաքննության կատարմանը և լրացուցիչ հարցեր առաջանալու դեպքում դրանք առաջադրել փորձագետ(ներ)ին.
3. գործի վարույթը կասեցնել մինչև փորձաքննության եզրակացությունը ստանալը:
Հակընդդեմ հայցվորի նեկրայացուցիչը հայտնեց, որ փորձագիտական կենտրոնի ընտրությունը թողնում են Դատարանի հայեցողությանը:
Հայցվոր, հակընդդեմ պատասխանող Աննա Խաչատրյանը ըստ էության առարկություններ չներչկայացրեց միջնորդության դեմ, հայտնեց, որ գործում իր մասով առկա է եզրակացություն, իսկ նոր փորձաքննությունը պետք է անցկացվի հակընդդեմ հայցվորի մասով:
Երրորդ անձի ներկայացուցիչը միջնորդության վերաբերյալ առարկություններ չի ներկայացրել, հարցի լուծումը թողնելով Դատարանի հայեցողությանը:
Դատարանն, ուսումնասիրելով գործի նյութերը, լսելով կողմերի կարծիքը, ելնելով գործի քննության օբյետիվ և արդյունավետ քննության շահերից, գտնում է, որ միջնորդությունը պետք է բավարարել, իսկ գործի վարույթը կասեցնել հետևյալ հիմնավորմամբ՝
Դատարանը սույն գործով հրավիրված նախնական դատական նիստին կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործը դատաքննության նախապատրաստելուն ուղղված անհրաժեշտ գործողություններ, մասնավորապես պարզել է հայցի հիմքն ու առարկան, վիճելի իրավահարաբերության բնույթն ու կիրառման ենթակա օրենսդրությունը, ինչպես նաև կողմերի հետ քննարկել է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կաննոններին համապատասխան՝ կողմերի միջև բաշխել է ապացուցման պարտականությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Վճռաբեկ դատարանը, նախադեպային որոշումներից մեկով անդրադառնալով ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու հարցին, արձանագրել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Միաժամանակ, հայցի փաստական հիմքը վերջնականորեն որոշում է դատարանը` հիմնվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի վրա: Հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը:
Ելնելով նշված իրավակարգավորումներից, Դատարանը կողմերի միջև բաշխել է ապացուցման պարտականությունը, և հաշվի առնելով այն, որ և հայցվորի և հակընդդեմ հայցվորի պահանջը վերաբերում է երեխայի բնակության վայրը սահմանելուն, հիմք ընդունելով նշված պահանջի վերաբերյալ օրենսդրական կարգավորումներն ու դրա շուրջ ՀՀ վճռաբեկ դատարանի արձանագրած դիրքորոշումը, Դատարանը կողմերից յուրաքանչյուրի վրա դրել է երեխայի ծնողներից յուրաքանչյուրի հետ կապվածության, ծնողներից յուրաքանչյուրի բարոյական և անձնական այլ հատկանիշների, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունների երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորության փաստերի ապացուցման պարտականությունը, որոնց ապացուցման պարագայում կապացուցվի նաև այն փաստը, թե որ ծնողի հետ բնակվելն է բխում երեխայի լավագույն շահերից:
Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ հակընդդեմ հայցվորի կողմից փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությամբ առաջադրված հարցերի պարզաբանումը ուղղված է ինչպես իր, այնպես էլ հայցվորի կողմից ապացուցման ենթակա հանգամանքները բացահայտելուն և փաստերը հաստատելուն, իսկ այդ հարցերի պարզաբանման համար անհրաժեշտ են մասնագիտական գիտելիքներ, այսինքն միջնորդությունը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:
Կողմի միջնորդությամբ նշանակված փորձաքննության հետ կապված ծախսերի համար վճարում է այդ կողմը:
Դատարանի կամ կողմերի նախաձեռնությամբ նշանակված փորձաքննության հետ կապված ծախսերը կատարվում են դատական ծախսերի հաշվին:
2. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանին առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ինչպես նաև նշել այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը:
3. Փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:
4. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն փորձագետներին հարցեր տալ` գիտելիքների համապատասխան բնագավառում նրանց գիտակ լինելը պարզելու համար:
5. Փորձագետ նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում նշում է դատարանի անվանումը, փորձաքննություն նշանակելու ամսաթիվը, գործի անվանումը, փորձաքննության անվանումը, փորձագետին առաջադրվող հարցերը, փորձագետի անունը, ազգանունը կամ մասնագիտացված փորձագիտական հաստատության անվանումը, որոնց հանձնարարվում է փորձաքննության կատարումը, փորձագետին տրամադրված նյութերը (փաստաթղթերը), անհրաժեշտության դեպքում` դրանց հետ վարվելու պայմանները:
6. Դատարանը նախազգուշացնում է փորձագետին` ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին: Դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:
7. Փորձագետի միջոցով իրականացվող ապացուցման նկատմամբ կիրառվում են վկայի միջոցով իրականացվող ապացուցման կանոնները:
Ելնելով վերոգրյալից, Դատարանը գտնում է, որ պետք է բավարարել հակընդդեմ հայցվորի՝ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը՝ սույն գործով նշանակել դատահոգեբանական փորձաքննություն, փորձագետներին առաջադրելով հետևյալ հարցերը,
1. Ինչպիսի՞ բարոյական և անձնական հատկանիշներ ունեն Դավիթ Խաչատրյանը՝ ծնված՝ 02.11.1974թ., անձնագիր՝ AG0575853 և Աննա Ասատրյանը` ծնված՝ 14.02.1991թ. անձնագիր՝ AM0627606 :
2. Ինչպիսի՞ն են երեխայի՝ Արևիկ Խաչատրյանի՝ ծնված 11.11.2011թ., ծննդյան վկայական թիվ ԱԲ 178768, տրված 01.02.2012թ., և ծնողներից յուրաքանչյուրի միջև գոյություն ունեցող հարաբերությունները:
3. Ինչպիսի՞ հնարավոր բացասական կամ դրական ազդեցություն կարող են ունենալ յուրաքանչյուր ծնողի անձնային հոգեբանական առանձնահատկությունները երեխայի հոգեվիճակի և հոգեկան զարգացման վրա:
4. Ինչպիսի՞ն է ծնողներից յուրաքանչյուրի հետ երեխայի կապվածությունը և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ երեխայի տրամադրվածությունը,
5. Ինպիսի՞ն է երեխայի հոգեկան /հոգեբանական/ վիճակը, արդյո՞ք երեխայի հոգեկան զարգացման մակարդակը համապատասխանում է տարիքային նորմերին:
6. Արդյո՞ք երեխայի մոտ առկա է տագնապ (առկայության դեպքում նշել տագնապի բնույթը, պատճառները):
7. Ինչպիսի՞ն է երեխայի ստացած դաստիարակության որակը:
8. Երեխայի միջավայրը փոխելը և նրա բնակության վայրը մոր մոտ որոշելը բխո՞ւմ է երեխայի շահերից, թե` ոչ, և նման փոփոխությունը ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ երեխայի հոգեկան վիճակի վրա.
7. Հոր բնակության վայրում ապրելը, հոր կողմից խնամք ու դաստիարակություն ստանալը ինչ՞ ազդեցություն ունի և հետագայում կարող է ունենալ երեխայի հոգեկան վիճակի վրա, երեխայի բնակության վայրը հոր մոտ թողնելը բխո՞ւմ է երեխայի շահերից, թե` ոչ:
9. Ծնողներից ո՞ր մեկի մոտ բնակվելու տարբերակը երեխայի հոգեկանին կհասցնի նվազագույն վնաս:
10. Առաջադրված հարցերի պարզաբանման արդյունքում ծնողներից ո՞ւմ մոտ է նպատակահարմար սահմանել երեխայի բնակության վայրը` ելնելով երեխայի լավագույն շահերից:
Հաշվի առնելով այն, որ կողմերը փորձագիտական մարմնի ընտրությունը թողել են Դատարանի հայեցողությանը, Դատարանը գտնում է, որ փորձաքննության կատարւոմը պետք է հանձնարարել Հայաստանի Հանրապետության «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին:
Քանի որ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը ներկայացրել է հակընդդեմ հայցվորը, ապա փորձաքննության հետ կապված ծախսերը պետք է կատարվեն նրա կողմից:
Կողմերը պարտավոր են փորձագետների պահանջով ներկայանալ փորձաքննության անցկացմանը, տրամադրել անհրաժեշտ ելակետային տվյալներ, ապահովել երեխայի ներկայությունը:
Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, համաձայն որի դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը, եթե նշանակվել է փորձաքննություն, գտնում է, որ սույն գործի վարույթը պետք է կասեցնել մինչև փորձաքննության ավարտը:
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60, 106, 144 հոդվածներով դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Բավարարել հակընդդեմ հայցվորի միջնորդությունը, թիվ ԵՄԴ/0124/02/12 քաղաքացիական գործով, նշանակել դատահոգեբանական փորձաքննություն, կատարումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին:
Փորձագետներին առաջադրել պարզելու հետևյալ հարցերը՝
1. Ինչպիսի՞ բարոյական և անձնական հատկանիշներ ունեն Դավիթ Խաչատրյանը՝ ծնված՝ 02.11.1974թ., անձնագիր՝ AG0575853 և Աննա Ասատրյանը` ծնված՝ 14.02.1991թ. անձնագիր՝ AM0627606 :
2. Ինչպիսի՞ն են երեխայի՝ Արևիկ Խաչատրյանի՝ ծնված 11.11.2011թ., ծննդյան վկայական թիվ ԱԲ 178768, տրված 01.02.2012թ., և ծնողներից յուրաքանչյուրի միջև գոյություն ունեցող հարաբերությունները:
3. Ինչպիսի՞ հնարավոր բացասական կամ դրական ազդեցություն կարող են ունենալ յուրաքանչյուր ծնողի անձնային հոգեբանական առանձնահատկությունները երեխայի հոգեվիճակի և հոգեկան զարգացման վրա:
4. Ինչպիսի՞ն է ծնողներից յուրաքանչյուրի հետ երեխայի կապվածությունը և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ երեխայի տրամադրվածությունը,
5. Ինպիսի՞ն է երեխայի հոգեկան /հոգեբանական/ վիճակը, արդյո՞ք երեխայի հոգեկան զարգացման մակարդակը համապատասխանում է տարիքային նորմերին:
6. Արդյո՞ք երեխայի մոտ առկա է տագնապ (առկայության դեպքում նշել տագնապի բնույթը, պատճառները):
7. Ինչպիսի՞ն է երեխայի ստացած դաստիարակության որակը:
8. Երեխայի միջավայրը փոխելը և նրա բնակության վայրը մոր մոտ որոշելը բխո՞ւմ է երեխայի շահերից, թե` ոչ, և նման փոփոխությունը ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ երեխայի հոգեկան վիճակի վրա.
7. Հոր բնակության վայրում ապրելը, հոր կողմից խնամք ու դաստիարակություն ստանալը ինչ՞ ազդեցություն ունի և հետագայում կարող է ունենալ երեխայի հոգեկան վիճակի վրա, երեխայի բնակության վայրը հոր մոտ թողնելը բխո՞ւմ է երեխայի շահերից, թե` ոչ:
9. Ծնողներից ո՞ր մեկի մոտ բնակվելու տարբերակը երեխայի հոգեկանին կհասցնի նվազագույն վնաս:
10. Առաջադրված հարցերի պարզաբանման արդյունքում ծնողներից ո՞ւմ մոտ է նպատակահարմար սահմանել երեխայի բնակության վայրը` ելնելով երեխայի լավագույն շահերից:
Անհրաժեշտության դեպքում փորձաքննությանը մասնակից դարձնել կողմերին:
Կողմերը պարտավոր են փորձագետների պահանջով ներկայանալ փորձաքննության անցկացմանը, տրամադրել անհրաժեշտ ելակետային տվյալներ, ապահովել երեխայի ներկայությունը:
Փորձաննության հետ կապված ծախսերը թողնել հայցվոր կողմի վրա:
Փորձագետներին նախազգուշացնել ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին:
Քաղաքացիական գործի վարույթը կասեցնել՝ մինչև փորձաքննության ավարտը:
Որոշումը, գործի վարույթը կասեցնելու մասով, կարող է բողոքարկվել վերաքննության կարգով:
ԴԱՏԱՎՈՐ՝ Լ.ՍԱՐԳՍՅԱՆ |
---|
|
Օրենսգիրք: | Քաղաքացիական դատավարության օրենսգիրք |
---|
|
Օրենսգիրք: | Քաղաքացիական դատավարության օրենսգիրք |
---|
|
Օրենսգիրք: | Քաղաքացիական դատավարության օրենսգիրք |
---|
|
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
|
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: | 18-08-2016 |
---|
|
Էջերի քանակը: | 1-ին հատորը` 194 էջ, 2-րդ հատորը` 132 էջ, 3-րդ հատորը` 110 էջ, 4-րդ հատորը` 129 էջ, 5-րդ հատորը` 159 էջ, 6-րդ հատորը` 136 էջ, 7-րդ հատորը` 70 էջ, 8-րդ հատորը` 138 էջ: |
---|
|
|
---|
Այլ նշումներ: | 1-ին հատորը` 194 էջ, 2-րդ հատորը` 132 էջ, 3-րդ հատորը` 110 էջ, 4-րդ հատորը` 129 էջ, 5-րդ հատորը` 159 էջ, 6-րդ հատորը` 136 էջ, 7-րդ հատորը` 70 էջ, 8-րդ հատորը` 138 էջ: գործը ուղարկվել է փորձաքննությանՀՀ փորձաքննությունների ազգային բյուրո |
---|
|
Անավարտ գործեր, որոնք փոխանցվել են 2017թ.    
|
Տեսակը: | Անավարտ գործեր, որոնք կասեցվել են 2016թ. ընթացքում |
---|
|
Գործի վարույթը վերսկսվել է Ստեղծման ամսաթիվ:2017-02-08 15:09:55 Խմբագրման ամսաթիվ:2017-02-08 15:09:55    
|
|
---|
Որոշում: | ԵՄԴ/0124/02/12
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑՒԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱՍԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
06.02.2017թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ.Սարգսյանս, ուսումնասիրելով թիվ ԵՄԴ/0124/02/12 քաղաքացիական գործի նյութերը,
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Դատարանի 20.01.2016թ. որոշմամբ վարույթ է ընդուվել Աննա Ասատրյանի հայցն ընդդեմ Դավիթ Խաչատրյանի, երրորդ անձ` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմին` երեխայի բնակության վայրը որոշելու և երեխայի խնամքն ու դաստիարակությունը իրեն հանձնելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Խաչատրյանի ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակության վայրն անփոփոխ թողնելու պահանջի մասին:
Դատարանի 08.06.2016թ. որոշմամբ թիվ ԵՄԴ/0124/02/12 քաղաքացիական գործով նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, կատարումը հանձնարարելով Հայաստանի Հանրապետության «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին և գործի վարույթը կասեցվել է՝ մինչև փորձաքննության ավարտը:
Դատարանը 03.02.2017թ. «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից ստացել է թիվ «16-0248դ» եզրակացությունը:
Ուսումնասիրելով քաղաքացիական գործի նյութերը, նկատի ունենալով այն, որ գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքը վերացել է, գտնում եմ, որ գործի վարույթը պետք է վերսկսել՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ, 108-րդ, 144-րդ, 1441-րդ հոդվածներով,
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Թիվ ԵՄԴ/0124/02/12 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել, գործի արդյունավետ քննություն ապահովելու համար հրավիրել նախնական դատական նիստ 2017թ. մարտի 14-ին ժամը 14.00-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:
ԴԱՏԱՎՈՐ՝ Լ.ՍԱՐԳՍՅԱՆ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 14-03-2017 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 08-02-2017 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 17-04-2017 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 24-03-2017 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
|
---|
Պատճառը: | Ոչ աշխատանքային օր հայտարարվելու կապակցությամբ: |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 25-04-2017 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 10-04-2017 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 22-05-2017 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 25-04-2017 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 23-06-2017 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 22-05-2017 |
---|
|
Նշանակվել է: | Դատաքննություն |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 07-07-2017 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 23-06-2017 |
---|
|
Նշանակվել է: | Վճիռ/որոշում հրապարակելու օր |
---|
|
Հայցի/հակընդդեմ հայցի լուծումը    
|
Հայցի լուծման ամսաթիվ: | 07-07-2017 |
---|
|
Հայցի լուծումը: | Մերժվել է |
---|
|
Հակընդդեմ հայցի լուծումը: | |
---|
|
Հակընդդեմ հայցի լուծման ամսաթիվ: | |
---|
|
Օրենսգիրք: | Քաղաքացիական դատավարության օրենսգիրք |
---|
|
Օրենսգիրք: | Քաղաքացիական դատավարության օրենսգիրք |
---|
|
Օրենսգիրք: | Քաղաքացիական դատավարության օրենսգիրք |
---|
|
Օրենսգիրք: | Քաղաքացիական դատավարության օրենսգիրք |
---|
|
Օրենսգիրք: | Քաղաքացիական դատավարության օրենսգիրք |
---|
|
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2017-08-11 14:22:32    
|
|
---|
Դատական ակտ (վճիռ, որոշում): | Գործ ԵՄԴ/0124/02/12
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան)
նախագահությամբ դատավոր՝ Լ.Սարգսյանի
քարտուղարությամբ՝ Տ.Հարությունյանի
մասնակցությամբ
պատասխանող, հակընդդեմ հայցվոր` Դ.Խաչատրյանի
պատասխանող, հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչ` Ա.Հարությունյանի
/լիազորագիր` տրված` 25.05.2017թ./
/արտոնագիր` թիվ 836/
խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի
ներկայացուցիչ` Ի.Մարգարյանի
2017թ. հուլիսի 07-ին ք. Երևան
դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Աննա Ասատրյանի /անձնագիր` AM 0627606, տրված` 15.02.2012 թվականին 008-ի կողմից, հասցե` ք.Երևան, Անդրանիկի փողոց, շենք 121, բն. 49/ ընդդեմ Դավիթ Խաչատրյանի /անձնագիր` AG 0575853, տրված` 28.06.2006 թվականին 008-ի կողմից, հասցե` ք.Երևան, Անդրանիկի փողոց, շենք 125, բն. 12/, երրորդ անձ` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմին /հասցե` ք.Երևան, Սեբաստիա 32/` երեխայի բնակության վայրը որոշելու և երեխայի խնամքն ու դաստիարակությունը իրեն հանձնելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Խաչատրյանի ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակության վայրն անփոփոխ թողնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Աննա Ասատրյանը պահանջել է իր երեխայի՝ 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Դավիթի Խաչատրյանի բնակության վայրը որոշել իր բնակության վայրը, ինչպես նաև երեխայի խնամքը և դաստիարակությունը հանձնել իրեն:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Դավիթ Խաչատրյանը պահանջել է 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Դավիթի Խաչատրյանի բնակության վայրը թողնել անփոփոխ՝ իր մոտ՝ Երևանի Անդրանիկի փողոցի 125-րդ շենքի թիվ 12 բնակարանում:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Մկրտչյան) 16.08.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.12.2012 թվականի որոշմամբ Դավիթ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 16.08.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի 27.02.2013 թվականի որոշմամբ Աննա Ասատրյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Լ. Կատվալյան) 20.11.2014 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է. Արևիկ Խաչատրյանի բնակության վայր է սահմանվել հոր՝ Դավիթ Խաչատրյանի բնակության վայրը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2015 թվականի որոշմամբ Աննա Ասատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.11.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշմամբ Աննա Ասատրյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2015 թվականի որոշումը և գործն ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության
Դատարանի 20.01.2016թ. որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵՄԴ/0124/02/12 քաղաքացիական գործն, ըստ հայցի Աննա Ասատրյանի ընդդեմ Դավիթ Խաչատրյանի, երրորդ անձ` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմին` երեխայի բնակության վայրը որոշելու և երեխայի խնամքն ու դաստիարակությունը իրեն հանձնելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Խաչատրյանի ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակության վայրն անփոփոխ թողնելու պահանջի մասին:
Դատարանի 08.06.2016թ. որոշմամբ թիվ ԵՄԴ/0124/02/12 քաղաքացիական գործով նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, կատարումը հանձնարարելով Հայաստանի Հանրապետության «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին և գործի վարույթը կասեցվել է՝ մինչև փորձաքննության ավարտը:
Դատարանը 03.02.2017թ. «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից ստացել է թիվ «16-0248դ» եզրակացությունը:
Դատարանը 06.02.2017թ. որոշմամբ վերսկսել է քաղաքացիական գործի վարույթը:
Հայցվոր և հակընդդեմ պատասխանող Աննա Ասատրյանին 25.04.2017թ., 22.05.2017թ. և 23.06.2017թ. դատական նիստերի մասին պատշաճ կարգով ծանուցելու համար Դատարանը կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված գործողությունները:
ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 28.04.2017թ. թիվ 26/15-23870 գրության համաձայն` ք.Երևան, Անդրանիկի փողոց, 121 շենքի 49 բնակարանի դուռը փակ է, հետևաբար հնարավոր չէ Աննա Գևորգի Ասատրյանին ծանուցել: 11.05.2017թ. թիվ 26/15-25636 գրության համաձայն` ըստ տան անդամների բանավոր հայտարարության` Ա.Ասատրյանը գտնվում է ՌԴ-ում: 31.05.2017թ. թիվ 26/15-30890 գրության համաձայն` ք.Երևան, Անդրանիկի փողոց, 121 շենքի 49 բնակարանի դուռը փակ է, հետևաբար հնարավոր չէ Աննա Ասատրյանին ծանուցել: 07.06.2017թ. թիվ 26/15-32894 գրության համաձայն` Աննա Ասատրյանը ք.Երևան, Անդրանիկի փողոցի 121 շենքի 49 բնակարանում չի բնակվում և նրա վերջին բնակության վայրի վերաբերյալ տեղեկություններ չունեն:
Աննա Ասատրյանը 20.10.2016թ. Դատարանին ներկայացված, լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու և էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցման եղանակ սահմանելու մասին դիմումով հայտնել է, որ ներկայում աշխատանքի և ուսուցման նկատառումներով ժամանակավորապես բացակայում է Հայաստանի Հանրապետությունից, սույն գործով 08.06.2016թ. նշանակված դատահոգեբանական փորձաննությանը մասնակցել չի կարող, սակայն դիմումին կից ներկայացնում է թվով երեք տեղեկանք, որոնք անհրաժեշտ են փորձագետներին: Նշել է, որ սույն գործով արդեն իսկ նշանակված նախորդ դատահոգեբանական փորձաննությամբ պարզվել է սույն գործի քննության համար անհրաժեշտ հայցվորի վերաբերյալ բոլոր հարցերը, ինչպես նաև խնդրել է սույն գործի շրջանակներում ծանուցումներն այսուհետ կատարել էլեկտրոնային հեռահաղորդակցության, մասնավորապես` anna14ast@gmail.com էլեկտրոնային փոստի միջոցով:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 9-րդ կետով Հայցվորի ծանուցումներն այդուհետ իրականացրել է նաև վերը նշված էլեկտրոնային հասցեի միջոցով, զուգահեռաբար կատարելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված գործողությունները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22.2 գլխի կանոնների համաձայն՝ գործը նախապատրաստվել է դատաքննության:
Դատարանի 22.05.2017թ. որոշմամբ քաղաքացիական գործը նշանակվել է դատաքննության 23.06.2017թ.:
Գործի քննությունը հայտարարվել է ավարտված 23.06.2017թ., վճռի հրապարակման օր է հայտարարվել 07.07.2017թ.:
Հայցվոր և հակընդդեմ պատասխանողի դիրքորոշումը.
Դիմելով Դատարան` Հայցվորը հայտնել է, որ Պատասխանողի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել 2010 թվականի հուլիսի 31-ից: Համատեղ ամուսնական կյանքում ունեցել են մեկ երեխա` Արևիկ Դավթի Խաչատրյանին` ծնված 11.11.2011 թվականին: Ընտանեկան անախորժությունների պատճառով համատեղ կյանքը դարձել է անհնարին և 2012 թվականի հունվարի 31-ից համատեղ չեն ապրում: Երեխան գտնվում է հոր մոտ և վերջինիս խնամքն իրականացվում է տատի կողմից: Հաշվի առնելով մանկահասակ երեխայի մայրական խնամքի անհետաձգելիությունը` խնդրել է 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Խաչատրյանի բնակության վայրը սահմանել մոր` Աննա Ասատրյանի մոտ և նրա հետագա խնամքն ու դաստիարակությունը հանձնել վերջինիս:
Հակընդդեմ հայցվորը պատասխանով հայտնել է, որ հակընդդեմ հայցը լիովին անհիմն է և ենթակա է մերժման, իսկ հայցադիմումը ենթակա է բավարարման, քանի որ, հակընդդեմ հայցվորը նշում է, թե համատեղ ամուսնության ընթացքում եղել են համերաշխ, սակայն 31.01.2012 թվականին Աննա Ասատրյանն առանց որևէ պատճառի և առանց որևէ մեկին տեղեկացնելու հեռացել է տնից և լքել ընտանիքը, ամուսնուն և երկու ամսեկան մանկահասակ երեխային: Նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, քանի որ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում պարբերական բնույթ են կրել և գնալով խորացել են վեճերը Աննա Ասատրյանի հետ ոչ միայն Դավիթ Խաչատրյանի, այլև համատեղ բնակվող ընտանիքի այլ անդամների հետ: Հայցվորը հանդուրժել է նման վերաբերմունքը հանուն երեխայի: Համատեղ ամուսնական կյանք վարել են մինչև 2012 թվականի հունվարի 31-ը: Հունվարի 31-ին Պատասխանողի հետ հերթական վեճն ավարտվել է միայն ոստիկանության միջամտությամբ: Հայցվոր Աննա Ասատրյանը ստիպված է եղել հեռանալ տնից, սակայն հնարավորություն չի ունեցել իր հետ տանելու գրեթե երեք ամսեկան կրծքով կերակրվող երեխային, քանի որ պատասխանողը երեխային փախցրել է տնից: Աննա Ասատրյանը բազմիցս փորձել է տեսնել երեխային: Պատասխանողը սկզբնական շրջանում չէր խոչընդոտում երեխային տեսնելու, նրա խնամքով զբաղվելու փորձերին, սակայն յուրաքանչյուր անգամ նման տեսակցությունը ավարտվում էր վեճերով: Վերջին շրջանում պատասխանողն առավել հաճախ պատճառաբանում է, որ մոր այցելությունը երեխային իրենց համար հարմար չէ կամ ուղղակիորեն ձևացնում են, որ բացակայում են բնակարանից: Իրականությանը չի համապատասխանում նաև պատասխանող Դավիթ Խաչատրյանի պնդումն այն մասին, որ համատեղ ապրելու ընթացքում երեխայի խնամքով զբաղվել է ինքը: Զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ` պատասխանողն ինչպես համատեղ բնակվելու ընթացքում, այնպես էլ հիմա հաճախ բացակայում է տնից: Նրա բացակայության ընթացքում ներկայումս մանկահասակ երեխայի խնամքով զբաղվում է պատասխանողի մայրը: Բացի այդ, պատասխանող` Դավիթ Խաչատրյանի կողմից չեն ներկայացվել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և կայուն վաստակ ունենալը հավաստող փաստաթղթեր: Պատասխանողը նշում է, թե Աննա Ասատրյանը չի աշխատում, հանդիսանում է ՀՀ բժշկական համալսարանի վճարովի համակարգի ուսանողուհի և դեռ 4 տարի պետք է սովորի: Տվյալ փաստարկը ևս չի համապատասխանում իրականությանը: Հայցվոր Աննա Ասատրյանը սովորում է ՀՀ Բժշկական համալսարանի 5-րդ ավարտական կուրսում, և սույն թվականի մայիս ամսին պատրաստվում է ավարտական քննությունների: Հայցվոր Աննա Ասատրյանը բնակվում է իր ծնողների հետ, հանդիսանում է ք. Երևան, Անդրանիկի 121/49 բնակարանի համասեփականատեր, ուստի կապահովի նաև երեխայի բնակության համար անհրաժեշտ բնակարանային պայմանները: Երեխային մոր մոտ թողնելը բխում է նրա լավագույն շահերից, հաշվի առնելով հայցվորի և երեխայի կապվածությունը, երեխայի տարիքը և այդ առումով մայրական խնամքի ու դաստիարակության առավել անհրաժեշտությունը:
Ելնելով վերոգրյալից հայցվոր, հակընդդեմ պատասխանողը խնդրել է հակընդդեմ հայցը մերժել, իսկ հայցադիմումը բավարարել և 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Դավթի Խաչատրյանի բնակության վայրը որոշել ըստ մոր՝ Աննա Ասատրյանի բնակության վայրի և նրա հետագա խնամքն ու դաստիարակությունը հանձնել վերջինիս:
Հայցվորի ներկայացուցիչը դատարանում նմանատիպ ցուցմունք է տվել և միաժամանակ դատարանին ներկայացրել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի 15.04.2012 թվականի թիվ 48/9-3433 գրությունը և սույն գրությանը կից ներկայացված 31.01.2012 թվականին Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում կողմերի միջև տեղի ունեցած վիճաբանության մասին ոստիկանությունում դիմումի, ահազանգի փաստերն ուսումնասիրելու վերաբերյալ 31.01.2012 թվականին կազմված եզրակացության, ՀՀ Կրթության և գիտության նախարարության Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից 25.04.2012 թվականին տրված թիվ 06-01-29/1116 տեղեկանքի լուսապատճենները և ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի 18.03.2005 թվականի թիվ Ա-63 գրությունը:
Պատասխանող և հակընդդեմ հայցվորի դիրքորոշումը
Պատասխանողը 14.04.2012 թվականին ներկայացրել է հակընդդեմ հայց ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակության վայրն անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին և հայտնել, որ 31.07.2010 թվականից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել Աննա Ասատրյանի հետ, բնակվել են սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում: 11.11.2011 թվականին ծնվել է իրենց դուստրը` Արևիկ Դավթի Խաչատրյանը, որի վերաբերյալ ՀՀ ԱՆ ՔԿԱԳ Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժնի կողմից 15.11.2011 թվականին կատարվել է թիվ 1957 գրանցումը և տրվել է թիվ ԱԲ 159445 ծննդյան վկայականը: Իր դուստրը ծնված օրվանից բնակվում է վերը նշված` Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում: Համատեղ ամուսնության ընթացքում եղել են համերաշխ, սակայն 31.01.2012 թվականին Աննա Ասատրյանն առանց որևէ պատճառի և առանց որևէ մեկին տեղեկացնելու հեռացել է տնից` լքելով ընտանիքը` իրեն և իրենց երկու ամսեկան մանկահասակ դստերը: Տնից հեռանալուց հետո մինչ օրս Աննա Ասատրյանը երբևէ չի հետաքրքրվել իրենց դստեր խնամքի և դաստիարակության հարցերով, նույնիսկ չի այցելել նրան, որպիսի անտարբեր և անփույթ վերաբերմունքի հետևանքով երեխան չի կարող ճանաչել մորը: Փաստորեն, Աննա Ասատրյանը հրաժարվել է երեխայի խնամքով և դաստիարակությամբ զբաղվելուց: Հակընդդեմ հայցվորը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և միջին հաշվարկով վաստակում է ամսեկան 100.000-150.000 ՀՀ դրամ, իսկ Աննա Ասատրյանը չի աշխատում, նա բժշկական համալսարանի վճարովի համակարգի ուսանողուհի է և դեռ 4 տարի պետք է սովորի: Հետևաբար, Աննա Ասատրյանը չի կարող երեխայի համար բավարար խնամք և պատշաճ ապրելակերպ ապահովել, ինչպես նաև երեխայի դաստիարակության և զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել: Ընդ որում, համատեղ ապրելու ընթացքում Աննա Ասատրյանի ուսման հետ կապված բոլոր խնդիրները լուծվել են իր նյութական միջոցների հաշվին և այդ ժամանակ նույնպես երեխայի խնամքով զբաղվել է ինքը:
Ելնելով վերը շարադրվածից և նկատի ունենալով, որ Աննա Ասատրյանը լքել է երկու ամսեկան մանկահասակ երեխային, երբեէ չի հետաքրքրվել նրա խնամքի և դաստիարակության հարցերով, նույնիսկ չի այցելել նրան, այսինքն` հրաժարվել է երեխայի խնամքով և դաստիարակությամբ զբաղվելուց, և որ նա չի կարող երեխայի համար բավարար խնամք և պատշաճ ապրելակերպ ապահովել, ինչպես նաև երեխայի դաստիարակության և զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել, ուստի խնդրել է հայցադիմումը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել` 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Դավթի Խաչատրյանի բնակության վայրը թողնել անփոփոխ` հոր մոտ, Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում:
Դավիթ Խաչատրյանը, պատճառաբանելով, որ երբևէ չի խոչընդոտել Աննա Ասատրյանի և դստեր՝ Արևիկ Խաչատրյանի շփմանը, ավելին՝ չնայած Աննա Ասատրյանի անտարբեր վերաբերմունքին, ինքն է մշտապես զանգահարել Աննա Ասատրյանին՝ առաջարկելով տեսակցել երեխայի հետ (հիմք՝ գործում առկա Դավիթ Խաչատրյանին պատկանող հեռախոսահամարից Աննա Ասատրյանին պատկանող հեռախոսահամարին կատարված զանգերի ցուցակ), չի առարկել միջնորդությանը և համաձայնվել է, որ Աննա Ասատրյանը շաբաթական մեկ կամ երկու անգամ տեսակցի երեխայի հետ՝ հաշվի առնելով երեխայի սնվելու, քնելու ժամերը, ինչպես նաև եղանակային պայմանները։
Դատարանի 16.07.2014թվականի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է և տրվել է թիվ ԵՄԴ/0124/02/12 կատարողական թերթը։
Նշված կատարողական թերթի հիմքով 2014թվականի օգոստոսին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի բաժնում հարուցվել է թիվ 01/09-516/14 կատարողական վարույթը (հարկադիր կատարող՝ Վ.Շահվերդյան)։
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի բաժնի 10.02.2016թվականի թիվ Եա 332/09 գրության համաձայն՝ թիվ 01/09-516/14 կատարողական վարույթի շրջանակներում հայցվոր Աննա Ասատրյանի և մանկահասակ երեխա Արևիկ Խաչատրյանի միջև տեսակցությունն ու շփում մինչև այժմ տեղի է ունեցել 46 անգամ։
Մինչդեռ թիվ 01/09-516/14 կատարողական վարույթի հարուցումից հետո՝ 2014թվականի սեպտեմբերից մինչև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի բաժնի 10.02.2016թվականի թիվ Եա 322/09 գրության տրամադրումը Աննա Ասատրյանի և մանկահասակ երեխա Արևիկ Ասատրյանի միջև տեսակցությունը և շփումը պետք է տեղի ունենար առնվազն 68 անգամ՝ շաբաթական մեկ անգամ տեսակցության ու շփման դեպքում և առնվազ 136 անգամ՝ շաբաթական երկու անգամ տեսակցության ու շփման դեպքում։
Այսինքն՝ Աննա Ասատրյանը, չնայած ինքն է միջնորդել կիրառել հայցի ապահովման միջոց և պարտավորեցնել Դավիթ Խաչատրյանին չխոչընդոտելու երեխայի՝ Արևիկ Դավիթի Խաչատրյանի հետ տեսակցությանը՝ խնդրելով երեխայի՝ Արևիկ Դավիթի Խաչատրյանի հետ տեսակցությունը սահմանել շաբաթական մեկ կամ երկու անգամ, սակայն հենց ինքն էլ չի կատարել իր իսկ միջնորդության հիմքով տրված կատարողական թերթի պահանջը և 17 ամսվա ընթացքում (2014թվականի սեպտեմբերից մինչև 2016թվականի հունվարը ներառյալ) երեխայի՝ Արևիկ Դավիթի Խաչատրյանի հետ առնվազն 68 անգամ (շաբաթական մեկ անգամ տեսակցության ու շփման դեպքում) կամ առնվազն 136 անգամ (շաբաթական երկու անգամ տեսակցության ու շփման դեպքում) տեսակցելու և շփվելու փոխարեն երեխայի հետ տեսակցել և շփվել է ընդամենը 46 անգամ։ Ընդ որում՝ թիվ 01/09-516/14 կատարողական վարույթի շրջանակներում կազմված հեռախոսագրերի համաձայն՝ երեխայի՝ Արևիկ Դավիթի Խաչատրյանի հետ Աննա Ասատրյանի տեսակցությունը և շփումը տեղի չի ունեցել դրա համար նշանակված օրը Աննա Ասատրյանին «հարմար չլինելու» պատճառաբանությամբ։ Ավելին՝ նույն հեռախոսագրերի համաձայն՝ Դավիթ Խաչատրյանն անգամ պատրաստակամություն է հայտնել մինչև երեխայի հետ Աննա Ասատրյանի տեսակցության և շփման համար նշանակված օրը նույնպես կազմակերպել երեխայի և Աննա Ասատրյանի տեսակցությունը և շփումը, սակայն Աննա Ասատրյանը չի ցանկացել և նախընտրել է երեխային տեսակցել ու նրա հետ շփվել միայն դրա համար նշանակված օրը։ Երեխայի հետ տեսակցություն կազակերպելու մասին արձանագրությունների համաձայն՝ Աննա Ասատրյանը երեխայի՝ Արևիկ Դավիթի Խաչատրյանի հետ տեսակցության և շփման համար նշանակված օրերին ներկայանալու դեպքում գրեթե միշտ ներկայացել է ուշացումով։
Վերը շարադրվածը երեխայի՝ Արևիկ Դավիթի Խաչատրյանի նկատմամբ Աննա Ասատրյանի անտարբեր և անփույթ վերաբերմունքի առավել քան խոսուն ապացույց է, որպիսի պայմաններում երեխայի բնակության վայրն Աննա Ասատրյանի մոտ որոշելը երբևէ չի կարող բխել երեխայի լավագույն շահերից։
Բացի այդ, թիվ 01/09-516/14 կատարողական վարույթի շրջանակներում կազմված արձանագրությունների համաձայն՝ երեխան՝ Արևիկ Դավիթի Խաչատրյանը, Աննա Ասատրյանին չի ճանաչում որպես մայր։ Մասնավորապես՝ երեխայի հետ տեսակցություն կազմակերպելու մասին 29.10.2014թվականի արձանագրության համաձայն՝ Աննա Ասատրյանը երեխային մի քանի անգամ ասել է, որ ինքն է նրա մայրը, ինչին երեխան պատասխանել է, որ իր մայրը տանն է՝ նկատի ունենալով տատիկին՝ Դավիթ Խաչատրանի մորը։
Ավելին՝ թիվ 01/09-516/14 կատարողական վարույթի շրջանակներում կազմված արձանագրությունների համաձայն՝ երեխան Արևիկ Դավիթի Խաչատրյանը, չի ցանկացել մոտենալ Աննա Ասատրյանին և միայն հոր՝ Դավիթ Խաչատրյանի հորդորներից հետո է սկսել շփվել շփվել Աննա Ասատրյանի հետ, որոշ դեպքերում Աննա Ասատրյանի հետ տեսակցությունն ավարտվել է հենց երեխայի ցանկությամբ, իսկ որոշ դեպքերում երեխան չի ընդունել նույնիսկ Աննա Ասատրյանի կողմից նրան առաջարկված կոնֆետները և խաղալիքները։
Հետևաբար՝ երեխայի կողմից Աննա Խաչատրյանին որպես մայր չճանաչելու և նրա հետ դժվարությամբ՝ միայ հոր՝ Դավիթ Խաչատրյանի հորդորների արդյունքում շփվելու պայմաններում նույնպես երեխայի բնակության վայրն Աննա Ասատրյանի մոտ որոշելը չի կարող բխել երեխայի լավագույն շահերից։
Ելնելով վերը շարադրվածից և կից ներկայացնելով սույն դիմումում նշված ապացույցները՝ խնդրում եմ հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել։
Պատասխանող, հակընդդեմ հայցվորը դատաքննությամբ հայտնել է, որ երբևէ չի խոչընդոտել Աննա Ասատրյանի և դստեր շփմանը, սակայն երեխան ծնված օրից ապրում է իր հետ և նրա շահերից չի բխում մոր հետ ապրելը, առավել ևս որ իրենց ունեցած տեղեկություններով Աննա Ասատրյանը ամուսնացել է և մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, ի հավաստումն այդ փաստի, Դատարանին ներկայացրեց նկարներ, որտեղ Աննա Ասատրյանը հարսանեկան զգեստով է և հայտնեց, որ ամենայն հավանականությամբ նկարի երիտասարդ տղամարդը նրա ամուսինն է։ Իրեն` Աննայի ամուսնության մասին հայտնել են իրենց ընդհանուր ծանոթները։ Նման պայմաններում ինքն անհնարին է համարում երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրը սահմանել, առավել ևս երբ իրենց հայտնի չէ անգամ մոր բնակության վայրը, իսկ երեխան այս տարի դպրոց պետք է հաճախի և նրա համար մեծ սթրես կլինի կյանքի նման փոփոխությունը։
Երրորդ անձ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի դիրքորքշումը
Ըստ ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Ս.Հարթենյանի, քարտուղար Ի.Մարգարյանի, հանձնաժողովի անդամներ Ա.Պետրոսյանի և Ռ.Կանցյանի կողմից տրված 29.06.2012թ. տրված եզրակացության. «ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ –հանձնաժողովը կրկին քննարկել է պահանջները Երևանի քաղաքապետարանի երեխաների իրավուքների պաշտպանության բաժնի աշխատակիցների և կողմերի ներկայությամբ։ Նիստի ընթացքում Դավիթ Խաչատրյանը չի ներկայացրել նոր , հիմնավորիչ հանգամանքներ, որոնք կարող էին համոզել ներկաներին՝վերանայելու նախկին եզրակցությունը։ Հաշվի առնելով անչափահասի շահերը, և ղեկավարվելով վերոնշյալ հոդվածների դրույթներով, հանձնաժողովը եկավ եզրակացության, որ պետք է 12.03.2012թ. եզրակացությունը թողնել անփոփոխ՝ այսինքն անչափահաս Արևիկ Դավիթի Խաչատրյանի խնամքն ու դաստիարակությունը, ինչպես նաև նրա բնակության վայրը հանձնել մորը՝ Աննա Ասատրյանին։
Հանձնաժողովը գտնում է, որ Դավիթ Խաչատրյանի կողմից ներկայացրած երեխայի բնակության վայրը անփոփոխ՝ հոր մոտ թողնելու պահանջի մասին հակընդդեմ հայցը հիմնավորված չէ, չի բխում երեխայի շահերից, ուստի միջնորդում է դատարանին՝ մերժել այն» (հ.1, գ.թ. 82-83)։
Ըստ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգեբարձության հանձնաժողովի կողմից 29.11.2013թ. տրված եզրակացության. «հանձնաժողովը կրկին քննարկել է պահանջները և հաշվի առնելով դատահոգեբանական փորձաքննության արդյունքները, եկել եզրակացության անչափահաս Արևիկ Դավիթի Խաչատրյանի /ծնված 11.11.2011թ./ բնակության վայր հանձնել մորը՝ Աննա Ասատրյանին։
Դավիթ Խաչատրյանի կողմից ներկայացված երեխայի բնակության վայրը անփոփոխ հոր թողնելու պահանջի մասին հակընդդեմ հայցը հիմնավորված չէ, չի բխում երեխայի շահերից, ուստի միջնորդում է դատարանին՝ մերժել այն» (հ.4, գ.թ. 69)։
Ըստ Աննա Ասատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի եզրակացության. «ունի բավարար կենսապայմաններ և կարող է պատշաճ կարգով զբաղվել իր երեխայի խնամքով և դաստիարակությամբ» (հ.4, գ.թ. 70)։
Ըստ Դավիթ Խաչատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի եզրակացության. «ունի բավարար կենսապայմաններ և պատշաճ կարգով զբաղվում է իր երեխայի խնամքով» (հ.4, գ.թ. 71)։
Ըստ ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ա.Ալեքսանյանի կողմից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Կատվալյանին 21.02.2014թ. ուղղված թիվ 26/10-Խ-107 դիմումի. «Հարգելի տիկին Կատվալյան
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին է դիմել քաղաքացի Դավիթ Խաչատրյանը՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 29.11.2013թ. եզրակացությունը վերացնելու, կողմերի կենսապայմանների ուսումնասիրություն կատարելու և նոր եզրակացություն տալու պահանջներով։ Մեկ անգամ ևս կատարվել է կողմերի կենսապայմանների ուսումնասիրություն և պարզ է դարձել, որ կենսապայմանների փոփոխություն չի կատարվել։
Դիմումը քննարկվել է հանձնաժողովի 06.02.2014թ նիստում։ Դավիթ Խաչատրյանը եղել է պատշաճ կարգով ծանուցված, սակայն նիստին չի ներկայացել։ Նա մեկ անգամ ևս ներկայացրել է դիմում՝ հարցի քննարկումը հետաձգելու խնդրանքով՝ պատճառաբանելով, որ այդ ժամին նշված գործով հրավիրված է դատական նիստի, սակայն չի ներկայացրել համապատասխան դատական ծանուցագիր։ Հաշվի առնելով այս հանգամանքը, հանձնաժողովը դիմումը քննարկել է առանց նրա մասնակցության և եկել եզրակացության, որ պահանջը հիմնավորված չէ, հետևաբար վարչական շրջանի ղեկավարի 26/10-9807 02.12.2013թ. գրությամբ Ձեզ ներկայացված 29.11.2013թ. եզրակացությունը և կենսապայմանների ուսումնասիրության ակտերը մնում են անփոփոխ» (հ.4, գ.թ. 121)։
Ըստ ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ա.Ալեքսանյանի կողմից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Կատվալյանին 27.03.2014թ. ուղղված թիվ 26/10-Խ310 գրության. «Հարգելի տիկին Կատվալյան
Տեղեկացնում եմ Ձեզ, որ Երևանի քաղաքապետ պարոն Տ.Մարգարյանին հասցեագրված Դավիթ Խաչատրյանի դիմումը քննարկվել է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 02.03.2014թ նիստում։ Քաղաքապետի հանձնարարականով, բացի հանձնաժողովի անդամներից, խորհրդակցական ձայնի իրավունքով նիստին մասնակցել են նաև քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ի.Խաչատրյանը, գլխավոր մասնագետ Լ.Շահբազյանը, առաջատար մասնագետ Լ.Սարգսյանը, ինչպես նաև դիմող Դավիթ Խաչատրյանը և նրա ներկայացուցիչը։
Նիստի ընթացքում քննարկվել է դիմումում նշված այն փաստարկները՝ համաձայն որի հանձնաժողովը կայացրել է ոչ օբյեկտիվ եզրակացություն։ Որպես նոր հանգամանք՝ Դ.Խաչատրյանը ներկայացրել է լուսանկարներ և փաստաթղթեր, որ ինքը ձեռք է բերել անշարժ գույք, կենսապայմանները էապես բարելավվել են, ավելացել են եկամուտները, սակայն չի ներկայացրել համապատասխան սեփականաշնորհման վկայական և տեղեկանք իր եկամուտների մասին։
Մեկ անգամ ևս քննարկելով դիմումում նշված փաստարկները, ներկայացված նոր հանգամանքները, հանձնաժողովը եկել է եզրակացության, որ պահանջները հիմնավորված չեն, չեն բխում անչափահաս Արևիկ Խաչատրյանի /ծնված 11.11.2011թ./ շահերից, ուստի վարչական շրջանի ղեկավարի 10.02.2014թ. հ.26/10-Խ 107 գրությունը, 29.11.2013թ. եզրակացությունը և նրան կից դատարան ներկայացված կենսապայմանների ուսումնասիրության ակտերը թողնել անփոփոխ» (հ.4, գ.թ. 123)։
Ըստ ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, հանձնաժողովի կողմից տրված Աննա Ասատրյանի կյանքի և կենսապայմանների ուսումնասիրության ակտի եզրակացության` Ա.Ասատրյանը ունի բավարար կենսապայմաններ (տե՛ս h.8, գ.թ. 56)։
Ըստ ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, հանձնաժողովի կողմից տրված Դավիթ Խաչատրյանի, անչափահաս Արևիկ Խաչատրյանի կյանքի և կենսապայմանների ուսումնասիրության ակտի եզրակացութույան` Դ.Խաչատրյանը ունի բավարար կենսապայմաններ ( տե՛ս h.8, գ.թ.57)։
Ըստ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից 02.03.2016թ. եզրակացության. «-Հաշվի առնելով կողմերի նախօրդ դիրքորոշումները և այն հանգամանքը, որ նրանք չներկայացրին նոր հանգամանքներ, ինչպես նաև անչափահասի շահերը և ղեկավարվելով վերոնշյալ հոդվածների դրույթներով, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը եկել է հետևյալ եզրակացության՝
1. հանձնաժողովի 29.11.2013թ. եզրակացությունը թողնել անփոփոխ՝ անչափահաս Արևիկ Խաչատրյանի բնակության վայր սահմանել մոր՝ Աննա Ասատրյանի բնակության վայրը» (հ.8, գ.թ.58)։
Ըստ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից 15.04.2016թ. եզրակացության. «1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ-քաղաքացիներ Աննա Ասատրյանը և Դավիթ Խաչատրյանը 2010թվականից մինչև 2012 թվականը եղել են փաստական ամուսնության մեջ։ Ունեն մեկ երեխա՝ 11.11.2011թվականին ծնված Արևիկ Դավիթի Խաչատրյանին։ Դ.Խաչատրյանը ճանաչել է երեխայի հայրությունը։ Երեխան բնակվում է հոր հետ։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Մկրտչյան/ 16.08.2012թ. վճռով անչափահաս Արևիկ Խաչատրյանի բնակության վայր է սահմանվել մոր՝ Աննա Ասատրյանի բնակության վայրը։ Նման դիրքորոշում է ունեցել նաև խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը՝ իր 12.03.2012թ. եզրակացությամբ։ Վերաքննիչ դատարանի 13.12.2012թ. որոշմամբ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանվել է և գործը ուղարկվել է նոր քննության։ Դ.Խաչատրյանը դատարան է ներկայացրել միջնորդություն՝ Աննա Ասատրյանի նկատմամբ դատահոգեբանական փարձաքննություն նշանակելու պահանջով։ «Փորձաքննությունների ազգայի բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված փորձաքննության արդյունքների համաձայն Աննա Ասատրյանի մոտ չի բացահայտվել ագրեսիվ վարքագիծ և նրա շփումը երեխայի հետ չի կարող բացասական անդրադառնալ վերջինիս վրա։ Նրան բնորոշ է երեխայի նկատմամբ գերխնամքի ցանկությունը և վիրավորելու վախը։
Հանձնաժողովը մեկ անգամ ևս քննարկել է հայցապահանջը և երեխայի բնակության վայր է սահմանել մոր բնակության վայրը /29.11.2012թ. եզրակացություն/։ Դ.Խաչատրյանը վերադասության կարգով բողոքել է Երևանի քաղաքապետին՝ կողմնակալ եզրակացություն տալու համար։ Քաղաքապետի հանձնարարությամբ մեկ անգամ ևս հրավիրվել է հանձնաժողովի նիստ՝ որին մասնակցել են նաև քաղապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները։ Լսելով կողմերի դիրքորոշումները, նիստին հրավիրվածները համոզվել են, որ տրված եզրակացությունը օբյեկտիվ է և այն մնացել է անփոփոխ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանձաժովը մի քանի անգամ քննարկել է հայցապահանջը և տվել է միևնույն եզրակացությունը, դատարանը /դատավոր՝ Կատվալյան/ 20.11.2014 վճռով անչափահաս երեխայի բնակության վայր է սահմանել հոր՝ Դավիթ Խաչատրյանի բնակության վայրը։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 18.06.2015թ. որոշմամբ 20.11.2014թ. վճիռը թողել է անփոփոխ։ Վճռաբեկ քաղաքացիական դատարանը 28.12.2015թ. որոշմամբ բեկանել է վերաքննիչ դատարանի 18.06.2015թ որոշումը և գործը ուղարկվել է նոր քննության։ Նշենք, որ վճռաբեկ դատարանի այս որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ «երեխայի շահ» հասկացությունը գնահատելիս չեն իրականացրել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն և գնահատումը։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցիչը Դատարանին է ներկայացրել նոր եզրակացություն, համաձայն որի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ի.Խաչատրյանը, մասնագետ Լ.Շահբազյանը, մանկավարժ-հոգեբան Լ.Պողոսյանը, Ա.Ասատրյանը, Դ.Խաչատրյանը, նրա ներկայացուցիչ Ժ.Հարությունյանը, անչափահաս Ա.Խաչատրյանը: Կողմերը չեն ներկայացրել նոր միջնորդություններ, առարկություններ և ապացույցներ: Աննա Ասատրյանը պնդել է իր հայցապահանջը և նշել, որ երեխային մոր մոտ թողնելը բխում է նրա լավագույն շահերից` հաշվի առնելով վերջինիս տարիքը և մայրական խնամքի ու դաստիարակության առավել անհրաժեշտությունը: Դավիթ Խաչատրյանը նշել է, որ Աննա Ասատրյանը չի կարող երեխայի համար ապահովել բավարար խնամք և ապրելակերպ, հետևաբար երեխայի բնակության վայրը պետք է մնա անփոփոխ: Հոգեբանը հնարավորություն է ունեցել շփվել երեխայի և նրա ծնողների հետ` պարզելու երեխայի և ծնողներից յուրաքանչյուրի հետ իր հարաբերությունները, նրա հոգեբանական վիճակը, ստացած դաստիարակության որակը: Նա եկել է եզրակացության, որ Դավիթ Խաչատրյանը վարում է դաստիարակության ավտորիտար ոճ: Այսպիսի դաստիարակչական մեթոդներ կիրառող ծնողների երեխաները սովորաբար լինում են ըմբոստ, վախկոտ և հեշտությամբ ընկնում են հասակակիցների ազդեցության տակ: Նման դաստիարակության պատճառով տուժում են երեխա-ծնող հարաբերությունները, անխուսափելի են դառնում վեճերը: Ծնողների հետ երեխան հոգեբանորեն գտնվում է անառողջ կապվածության մեջ, քանի որ նրանցից յուրաքանչյուրը մտածում է, որ ինքը ավելի լավ կպահի երեխային և չկա գիտակցումը` երեխային որպես անհատ ընդունելու: Երեխայի հոգեհուզական վիճակը անկայուն է և ոչ ադեկվատ, քանի որ փակ են այն բոլոր մղիչ ուժերը, որոնք թույլ կտան նրան առանց կողմնակի ազդեցության ունենալ իր սեփական կարծիքը: Երեխայի` մոր հետ անառողջ կապվածությունը նրա համոզումը չէ: Երեխան ապրում է մի խորը բարդույթ, որը կոչվում է մոր հանդեպ հոգեբանական կորուստի և զրկվածության վիճակ: Ինչքան էլ երեխան խոսքով մերժի մորը, այնուամենայնիվ նրա բազային պահանջմունքներից մեկն է սիրվելու և սիրելու պահանջմունքը: Ամփոփելով իր դիտարկումները` հոգեբանը նպատակահարմար է գտել երեխայի հետագա խնամքը հանձնել մորը: Հաշվի առնելով հանձնաժողովի անդամների կարծիքը, հոգեբանի և խորհրդակցական ձայնի իրավունքով նիստին մասնակցած անձանց դիրքորոշումները, անչափահասի շահերը, հանձնաժողովը եզրակացրել է անչափահաս Արևիկ Խաչատրյանի բնակության վայրը սահմանել մոր` Աննա Ասատրյանի բնակության վայրը:
Դատաքննությամբ երրորդ անձի ներկայացուցիչը հայտնել է, որ թեև մշտապես նույն դիրքորոշումն են հայտնել, սակայն հարցի լուծումը թողնում են դատարանի հայեցողությանը, հանձնաժողովը նոր նիստ չի հրավիրել, Աննա Ասատրյանի բնակության վայրը պարզել չեն կարողացել, միայն ընտանիքի անդամների հայտարարությամբ Աննա Ասատրյանը ամուսնացել է և ժամանակավորապես մեկնել է Հայաստանից, ամռանը վերադառնալու է Հայասատան, սակայն չեն հայտնել, թե որ ամսին։ Ի պատասխան Դատարանի հարցադրմանը, պատասխանել է, որ իրենք էլ են բանավոր տեղեկացել, որ Աննա Ասատրյանը ամուսանցել է, սակայն նոր ի հայտ եկած հանգամանքներից հետո նոր նիստ չեն հրավիրել, հետևաբար հարցի լուծումը թողնում են Դատարանի հայեցողությանը։
Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Դավիթ Խաչատրյանը և Աննա Ասատրյանը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ են գտնվել 31.07.2010 թվականից:
ՀՀ ԱՆ ՔԿԱԳ Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժնի կողմից 15.11.2011 թվականին տրված թիվ ԱԲ178768 ծննդյան վկայականի համաձայն` 11.11.2011թ. ծնվել է Արևիկ Դավիթի Խաչատրյանը, ծնողներն են, հայր` Դավիթ Խաչատրյանը, մայրը` Աննա Ասատրյանը:
Դավիթ Խաչատրյանը և Աննա Ասատրյանը համատեղ կյանք չեն վարում սկսած 2012թ. փետրվար ամսից:
Արևիկ Դավիթի Խաչատրյանը ծնված օրից մինչ օրս բնակվում է հոր բնակության վայրում և 2012թ. փետրվար ամսից գտնվում է հոր խնամքին:
23.06.2009թ. տրված սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ Կոտայքի մարզ, Պտղնի 1-ին այգետարածք, 5 թաղ. թիվ 9 այգ. հողամասի նկատմամաբ գրանցված է Դավիթ Խաչատրյանի սեփականության իրավունքը:
ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից 23.07.2013թ. տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ Երևան, Մալաթիա-Սեբաստիա Անդրանիկ 123/8 անշարժ գույքի նկատմամբ գրանցված է Դավիթ Խաչատրյանի սեփականության իրավունքը:
ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից 06.08.2011թ. տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ Երևան, Մալաթիա-Սեբաստիա Անդրանիկ 125/2 հասցեի անշարժ գույքի նկատմամաբ գրանցված է Գրետա Մարտիրոսյանի սփականության իրավունքը:
Սեփականության իրավունքի թիվ 2289287 վկայականի համաձայն՝ ք. Երևան, Անդրանիկի 125 շ., բն. 12 հասցեում գտնվող անշարժ գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Դավիթ Խաչատրյանին:
Գրետա Շավարշի Մարտիրոսյանի լիազորված անձ Դավիթ Գուրգենի Խաչատրյանի և Գևորգ Ստեփանի Եղիազարյանի միջև 29.01.2016թ. կնքվել է /նոտարական կարգով վավերացված/ անշարժ գույքի /տարածքի/ վարձակալության պայմանագիր, համաձայն որի 1.1 կետի` սույն պայմանագրի համաձայն Վարձատուն Վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանն է հանձնում ՀՀ ք.Երևան, Անդրանիկի փողոց, 125/2 հասցեում գտնվող անշարժ գույքից սույն պայմանագրի անբաժան մասը հանդիսացող շենքի հատակագծում նշված 85քմ մակերեսը: 3.2 կետի համաձայն` վարձավճարի չափը կազմում է 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Սեփականության իրավունքի թիվ 1413799 վկայականի համաձայն` ք. Երևան, ՀԱԲ 2 թաղ., 1 շ., բն. 49 հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Գեորգի, Աշոտ, Աննա և Հովհաննես Ասատրյանին, Ռուզաննա Սաֆարյանին:
«Լիլիա» համատիրության կողմից 13.04.2012թ. տրված տեղեկանքի համաձայն` Արևիկ Դավթի Խաչատրյանը, ծնված` 11.11.2011 թվականին, առանց հաշվառման բնակվում է Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում:
ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից 20.05.2013 թվականին տրված թիվ 06-01-29/2417 տեղեկանքի համաձայն` Աննա Գևորգի Ասատրյանը հանդիսանում է համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի:
ՀՀ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 23.04.2013թ. տեղեկանքի համաձայն` Դավիթ Խաչատրյանը «Հոգեբուժական բժշկական կենտրոնում» հաշվառված չէ:
ՀՀ առողջապահության նախարարության «ՀԲԿ» ՓԲԸ Նարկոլոգիական կլինիկայի տեղեկանքի համաձայն` Դավիթ Խաչատրյանը նարկոլոգիական կլինիկայում հաշվառված չէ:
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի 08.05.2013թ. տեղեկանքի համաձայն` Արևիկ Խաչատրյանը սպասարկվում է «Մուրացան» հիվանդանոցային համալիր պոլիկլինիկայի կողմից 13.01.2012 թվականից: Երեխայի ֆիզիկական և մտավոր զարգացումը ընթացել է տարիքային նորմաներին համապատասխան: Պրոֆ. պատվաստումները ստացել է ըստ ազգային օրացույցի: Երեխան հիվանդագին վիճակներ և խրոնիկ հիվանդություններ չունի: Ներկայումս երեխան պրակտիկ առողջ է:
ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի 26.09.2013թ. եզրակացություն համաձայն` Աննա Ասատրյանի շփումը, տեսակցությունը երեխայի՝ Արևիկ Խաչատրյանի հետ չի կարող վնասակար ազդեցություն ունենալ երեխայի վրա ինչպես ֆիզիկական, հոգեբանական, այնպես էլ բարոյական առումով: Դատահոգեբանական փորձաքննության համար վճարման ենթակա գումարի չափը կազմում է 99.960 ՀՀ դրամ:
ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետ Մ. Գ. Պետրոսյանի բացատրությունների համաձայն` Աննա Ասատրյանի մոտ հակասոցիալական և ագրեսիվ վարքագիծ չի բացահայտվել և նրա շփումը, տեսակցությունը երեխայի հետ չի կարող վնասակար ազդեցություն ունենալ երեխայի վրա ինչպես ֆիզիկական, հոգեբանական, այնպես էլ բարոյական առումով:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 21.02.2014 թվականի թիվ 26/10-Խ107 գրության համաձայն` Դավիթ Խաչատրյանի՝ Երևանի քաղաքապետին հասցեագրված՝ 29.11.2013թ. եզրակացությունը վերացնելու, կողմերի կենսապայմանների ուսումնասիրություն կատարելու և նոր եզրակացություն տալու պահանջների մասին դիմումը քննարկվել է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 06.02.2014թ. նիստում: Որոշվել է հանձնաժողովի 29.11.2013թ. եզրակացությունը և դրա կից ներկայացված կենսապայմանների ուսումնասիրության ակտերը թողնել անփոփոխ:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 07.03.2014 թվականի թիվ 26/10-Խ310 գրության համաձայն՝
Դավիթ Խաչատրյանի՝ Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումը քննարկվել է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 05.03.2014թ. նիստում, որին մասնակցել են նաև քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ի. Խաչատրյանը, գլխավոր մասնագետ Լ. Շահբազյանը, առաջատար մասնագետ Լ. Սարգսյանը, ինչպես նաև դիմող Դավիթ Խաչատրյանը և նրա ներկայացուցիչը: Որոշվել է հանձնաժողովի 29.11.2013թ. եզրակացությունը և դրա կից ներկայացված կենսապայմանների ուսումնասիրության ակտերը թողնել անփոփոխ։
Հոգեբան Լ.Պողոսյանի 19.04.2016թ. քաղաքացիական գործի վերաբերյալ հոգեբանական փորձաքննության արդյունքների համաձայն` Դավիթ Խաչատրյանը վարում է դաստիարակության ավտորիտար ոճ: Այսպիսի դաստիարակչական մեթոդներ կիրառող ծնողների երեխաները սովորաբար լինում են ըմբոստ, վախկոտ և հեշտությամբ ընկնում են հասակակիցների ազդեցության տակ: Նման դաստիարակության պատճառով տուժում են երեխա-ծնող հարաբերությունները, անխուսափելի են դառնում վեճերը: Ծնողների հետ երեխան հոգեբանորեն գտնվում է անառողջ կապվածության մեջ, քանի որ նրանցից յուրաքանչյուրը մտածում է, որ ինքը ավելի լավ կպահի երեխային և չկա գիտակցումը` երեխայի, որպես անհատ ընդունելու: Երեխայի հոգեհուզական վիճակը անկայուն է և ոչ ադեկվատ, քանի որ փակ են այն բոլոր մղիչ ուժերը, որոնք թույլ կտան նրան առանց կողմնակի ազդեցության ունենալ իր սեփական կարծիքը: Երեխայի` մոր հետ անառողջ կապվածությունը նրա համոզումը չէ: Երեխան ապրում է մի խորը բարդույթ, որը կոչվում է մոր հանդեպ հոգեբանական կորուստի և զրկվածության վիճակ: Ինչքան էլ երեխան խոսքով մերժի մորը, այնուամենայնիվ նրա բազային պահանջմունքներից մեկն է սիրվելու և սիրելու պահանջմունքը: Հոգեբանը նպատակահարմար է գտել երեխայի հետագա խնամքը հանձնել մորը:
ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 12.01.2017թ. թիվ 16-0248դ փորձագետի եզրակացության համաձայն` Աննա Ասատրյանը փորձաքննության չի ներկայացել, ուստի հնարավոր չի եղել ուսումնասիրել և պատասխանել որոշմամբ առաջադրված` Արևիկ Խաչատրյանի և Աննա Ասատրյանի հարաբերությունների, վերջինիս բարոյական և անձնային հատկանիշների, երեխայի հոգեվիճակի և հոգեկան զարգացման վրա դրանց ազդեցության, Ա.Խաչատրյանի բնակության վայրի սահմանման նպատակահարմարության վերաբերյալ հարցադրումներին: 1,3 Դ.Խաչատրյանին բնորոշ են այնպիսի բարոյական և անձնային հատկանիշներ, ինչպիսիք են շփվողականությունը, տպավորվողականությունը, ցուցադրականությունը, հոգեկան ապրումների երկարատևությունը, նա իր համար կարևոր արժեքների շարքին է դասում առողջությունը, հոգևոր և ֆիզիկական մտերմությունը մտերիմ մարդու հետ, երջանիկ ընտանեկան կյանքը, նյութական ապահովվածությունը, հետաքրքիր աշխատանքը, դժվարությունները հաղթահարելու կարողությունը, ազնվությունը, կարգապահությունը, վարքի համընդհանուր նորմերին հետևելու կարողությունը, անկախությունը: Դ.Խաչատրյանի մոտ չեն բացահայտվել այնպիսի անձնային հոգեբանական առանձնահատկություններ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ Ա.Խաչատրյանի հոգեվիճակի և հոգեկան զարգացման վրա: 2, 4. Արևիկ Խաչատրյանն արտահայտված հուզական կապվածություն ունի հոր հետ, առկա է հոր հետ նույնականանալու միտում, նրան համարում է հեղինակավոր: Ա.Խաչատրյանը մորը` Ա.Ասատրյանին չի ճանաչում որպես իր մայր, խեղաթյուրված ընկալում ունի մոր դերի, կերպարի վերաբերյալ, գտնվում է նախադպրոցական տարիքում, այս տարիքում գտնվող երեխաները արագ կապվածություն են ստեղծում այն անձի հետ, ով հոգում է իրենց խնամքն ու ջերմություն ցուցաբերում իրենց հանդեպ, կարող են արագ մոռանալ իրենցից հեռու գտնվող հարազատին, եթե նրա հետ որևէ շփում չունենան և դրական շփման վերականգնման հետ այն արագ վերականգնվում է: 5. Արևիկ Խաչատրյանի հոգեկան զարգացման մակարդակը համապատասխանում է տարիքային նորմերին, նրա մոտ առկա է երևակայական և իրական ընտանիքների մոդելների անհամապատասխանության զգացում, ունի խեղաթյուրված ընկալում մոր դերի, կերպարի վերաբերյալ: 6. Արևիկ Խաչատրյանի մոտ տագնապաայնության արտահայտված բարձր մակարդակ չի բացահայտվել: 7. Արևիկ Խաչատրյանի դաստիարակությամբ ներկայումս զբաղվում է Դավիթ Խաչատրյանը, ով կարևորում է երեխայի հետ արդյունավետ հուզական կոնտակտի հաստատումը, ծնողի և երեխայի միջև հավասար /ոչ ավտորիտար/ հարաբերությունների ստեղծումը, նրա մոտ առկա է երեխայի վրա չափազանց կենտրոնացվածության բարձր մակարդակ: 8,9,10,11 Ա.Խաչատրյանի առողջ հոգեբանական զարգացման համար կարևոր նշանակություն ունի ծնողներից յուրաքանչյուրի հետ շփումը, նրանց հետ դրական հուզական կապվածությունը, նրանց երկուսի մասնակցությունը երեխայի դաստիարակությանը: Ներկայիս բնակության և դաստիարակության պայմաններում Ա.Խաչատրյանի կողմից մորը չճանաչելը, նրա հետ որպես մայր շփման բացակայությունը, մոր դերի, կերպարի վերաբերյալ խեղաթյուրված պատկերացում ունենալը կարող է խիստ բացասական անդրադառնալ նրա հոգեկան զարգացման վրա: Ա.Խաչատրյանի հետ շփման ընթացքում խիստ անհրաժեշտ է, որ Ա.Ասատրյանը և Դ.Խաչատրյանը միմյանց նկատմամբ ունեցած բացասական դիրքորոումներից զերծ պահեն Ա.Խաչատրյանին: Քանի որ Ա.Խաչատրյան Ա.Ասատրյանին չի ճանաչում, նրան չի ընկալում որպես մայր, ուստի նրա հետ բնակվելու հնարավոր որոշում կայացնելու պարագայում խիստ անհրաժեշտ է Ա.Խաչատրյանին նախապես պատրաստել, այդ թվում նաև հոգեբանական աշխատանքի միջոցով:
ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Ջավադյանի 03.02.2017թ. գրության և 12.01.2017թ. հարկային հաշվի համաձայն՝ դատահոգեբանական փորձաքննության համար վճարման ենթակա գումարի չափը կազմում է 199.920 ՀՀ դրամ:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի բաժնի 21.04.2017թ. թիվ Եա 1455/09 գրության համաձայն` թիվ 01/09-516/14 կատարողական վարույթի կատարման շրջանակներում վերջին անգամ տեսակցություն և շփում պահանջատեր Աննա Ասատրյանի և մանկահասակ Արևիկ Խաչատրյանի միջև արձանագրվել է 02.06.2016թ.:
Դատարանի իրավական վերլուծությունները.
Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտավ, որ հայցը ենթակա է մերժման, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարման հետևյալ հիմնավորմամբ.
Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53 հոդվածի 3-րդ մասի՝ ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ։ Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։ Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն)։
Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ երեխայի բնակության վայրը սահմանվում է դատական կարգով, եթե ծնողները բնակվում են միմյանցից առանձին և նրանց միջև բացակայում է համաձայնություն երեխայի բնակության մասին:
Համաձայն դատաքննությամբ հետազոտված ապացույցների, մասնավորապես ՀՀ ԱՆ ՔԿԱԳ Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժնի կողմից 15.11.2011 թվականին տրված թիվ ԱԲ178768 ծննդյան վկայականի ` 11.11.2011թ. ծնվել է Արևիկ Դավիթի Խաչատրյանը, ծնողներն են, հայր` Դավիթ Խաչատրյանը, մայրը` Աննա Ասատրյանը:
Համաձայն սույն գործի փաստերի՝ Արևիկ Դավիթի Խաչատրյանի և Դավիթ Խաչատրյանը, Աննա Ասատրյանի ամուսնությունը փաստացի դադարած է 2012թվականից:
20.02.2012թ. դիմելով դատարան` Աննա Ասատրյանը պահանջել է իր երեխայի՝ 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Դավիթի Խաչատրյանի բնակության վայրը որոշել իր բնակության վայրը, ինչպես նաև երեխայի խնամքը և դաստիարակությունը հանձնել իրեն:
14.04.2012թ. հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Դավիթ Խաչատրյանը պահանջել է 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Դավիթի Խաչատրյանի բնակության վայրը թողնել անփոփոխ՝ իր մոտ՝ Երևանի Անդրանիկի փողոցի 125-րդ շենքի թիվ 12 բնակարանում:
Փաստորեն 2012թ. սկսած ծնողների միջև բացակայում է երեխայի բնակության վայրի վերաբերյալ համաձայնությունը, հետևաբար համաձայնության բացակայության պայմաններում երեխայի բնակության վայրը պետք է սահմանվի դատական կարգով:
Դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է պատասխանել հետևյալ իրավական հարցադրմանը` արդյոք ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում, երեխայի լավագույն շահերից որն է բխում՝ շարունակել ապրել հոր բնակության վայրում, թե բնակության վայրը փոխել և մոր բնակության վայրում բնակվել:
«Երեխայի իրավունքների մասին» 1989 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 3-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ Դատարանները երեխայի իրավունքները շոշափող ցանկացած գործ քննելիս առաջնայնությունը պետք է տան երեխայի շահերի առավել ապահովմանը: Կոնվենցիայով պետությունը պարտավորվում է օրենսդրական, վարչական միջոցներ ձեռնարկել երեխայի շահերի ապահովման համար, սահմանել երեխայի խնամարկյալների, ծնողների իրավունքների և պարտականությունների ծավալը, հետևել պետական և պատկան մարմինների գործունեությանը տվյալ իրավահարաբերություններում միտված երեխայի բարեկեցությանն անհրաժեշտ պաշտպանությանը և հոգատարությանը:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ երեխայի բնակության վայրը Դատարանը որոշում է՝ ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն)։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշելիս դատարանը յուրաքանչյուր կոնկրետ գործով պետք է ելնի երեխայի լավագույն շահերից` այն գնահատելիս որպես հիմք ընդունելով օրենսդրորեն սահմանված հետևյալ պայմանները.
1) երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ,
2) երեխայի տարիքը,
3) ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշները,
4) ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները,
5) երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն):
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ երեխայի բնակության վայրը որոշելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործեր քննելիս դատարանը կարող է բացահայտել երեխայի լավագույն շահերը՝ հիմք ընդունելով ոչ միայն երեխայի լավագույն շահերը որոշելու օրենսդրորեն կանխորոշված վերոգրյալ չափանիշները, այլ նաև տվյալ գործով դատարան ներկայացված և դատարանին հայտնի այլ պայմաններ: Ընդ որում, երեխայի բնակության վայրը որոշելիս երեխայի լավագույն շահերի բովանդակության մեջ ընդգրկվող յուրաքանչյուր չափանիշի բացահայտման հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա յուրաքանչյուր ապացույցի անմիջական գնահատման արդյունքում: Այլ կերպ ասած՝ երեխայի բնակության վայրը որոշելիս երեխայի լավագույն շահերի բովանդակության մեջ ընդգրկվող յուրաքանչյուր չափանիշի առկայության կամ բացակայության մասին դատարանի դիրքորոշումը պետք է ձևավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում՝ հաշվի առնելով ապացույցների համակցությունը և փոխադարձ կապը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը:
Վերը նշված հոդվածներից հետևում է, որ երեխաների ծնողներից մեկի հետ ապրելու հարցը դատարանը որոշում է` առաջնորդվելով երեխայի լավագույն շահերով:
Դատարանը հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքրոշումը և համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսգրքի 48-րդ հոդվածի, Հայցվորի վրա դրել է այն փաստի ապացուցման բեռը, որ երեխայի լավագույն շահերից է բխում մոր հետ բնակվելը, իսկ Հակընդդեմ հայցվորի վրա դրել է այն փաստի ապացուցման բեռը, որ երեխայի շահերից բխում է հոր հետ ապրելը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:
Այդ տեղեկությունները հաստատվում են`
1) գրավոր և իրեղեն ապացույցներով.
2) փորձագետների եզրակացություններով.
3) վկաների ցուցմունքներով.
4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
Համաձայն սույն գործով հետազոտված ապացույցների հիման վրա հաստատված փաստերի` Աննա Ասատրյանը ընտանեկան անխորժությունների պատճառով 2012թ. հունվար ամսվա վերջին հեռացել է տնից:
Արևիկ Դավիթի Խաչատրյանը ծնված օրից մինչ օրս բնակվում է հոր բնակության վայրում և 2012թ. փետրվար ամսից գտնվում է հոր խնամքին:
23.06.2009թ. տրված սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ Կոտայքի մարզ, Պտղնի 1-ին այգետարածք, 5 թաղ. թիվ 9 այգ. հողամասի նկատմամաբ գրանցված է Դավիթ Խաչատրյանի սեփականության իրավունքը:
ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից 23.07.2013թ. տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ Երևան, Մալաթիա-Սեբաստիա Անդրանիկ 123/8 անշարժ գույքի նկատմամբ գրանցված է Դավիթ Խաչատրյանի սեփականության իրավունքը:
Սեփականության իրավունքի թիվ 2289287 վկայականի համաձայն՝ ք. Երևան, Անդրանիկի 125 շ., բն. 12 հասցեում գտնվող անշարժ գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Դավիթ Խաչատրյանին:
Սեփականության իրավունքի թիվ 1413799 վկայականի համաձայն` ք. Երևան, ՀԱԲ 2 թաղ., 1 շ., բն. 49 հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Գեորգի, Աշոտ, Աննա և Հովհաննես Ասատրյանին, Ռուզաննա Սաֆարյանին:
ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից 20.05.2013 թվականին տրված թիվ 06-01-29/2417 տեղեկանքի համաձայն` Աննա Գևորգի Ասատրյանը հանդիսանում է համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի:
ՀՀ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 23.04.2013թ. տեղեկանքի համաձայն` Դավիթ Խաչատրյանը «Հոգեբուժական բժշկական կենտրոնում» հաշվառված չէ:
ՀՀ առողջապահության նախարարության «ՀԲԿ» ՓԲԸ Նարկոլոգիական կլինիկայի տեղեկանքի համաձայն` Դավիթ Խաչատրյանը նարկոլոգիական կլինիկայում հաշվառված չէ:
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի 08.05.2013թ. տեղեկանքի համաձայն` Արևիկ Խաչատրյանը սպասարկվում է «Մուրացան» հիվանդանոցային համալիր պոլիկլինիկայի կողմից 13.01.2012 թվականից: Երեխայի ֆիզիկական և մտավոր զարգացումը ընթացել է տարիքային նորմաներին համապատասխան: Պրոֆ. պատվաստումները ստացել է ըստ ազգային օրացույցի: Երեխան հիվանդագին վիճակներ և խրոնիկ հիվանդություններ չունի: Ներկայումս երեխան պրակտիկ առողջ է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր: Այն պետք է պարունակի`
1) նշում` կիրառված մեթոդների մասին.
2) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը.
3) հետազոտությունների արդյունքում արված հետևությունները.
4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:
2. Եթե փորձագետը փորձաքննություն կատարելիս պարզում է գործի համար նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, որոնց կապակցությամբ նրան հարցեր չեն առաջադրվել, նա իրավունք ունի այդ հանգամանքների վերաբերյալ հետևություններն արտացոլել իր եզրակացությունում:
3. Փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ:
Դատարանը կարող է հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե գործի հանգամանքներից բխում է դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը:
Դատարանը հրավիրում է գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե այդ մասին միջնորդել են կողմերը, կամ միջնորդել է կողմերից մեկը:
ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի 26.09.2013թ. եզրակացություն համաձայն` Աննա Ասատրյանի շփումը, տեսակցությունը երեխայի՝ Արևիկ Խաչատրյանի հետ չի կարող վնասակար ազդեցություն ունենալ երեխայի վրա ինչպես ֆիզիկական, հոգեբանական, այնպես էլ բարոյական առումով:
ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետ Մ. Գ. Պետրոսյանի բացատրությունների համաձայն` Աննա Ասատրյանի մոտ հակասոցիալական և ագրեսիվ վարքագիծ չի բացահայտվել և նրա շփումը, տեսակցությունը երեխայի հետ չի կարող վնասակար ազդեցություն ունենալ երեխայի վրա ինչպես ֆիզիկական, հոգեբանական, այնպես էլ բարոյական առումով:
ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 12.01.2017թ. թիվ 16-0248դ փորձագետի եզրակացության համաձայն` Աննա Ասատրյանը փորձաքննության չի ներկայացել, ուստի հնարավոր չի եղել ուսումնասիրել և պատասխանել որոշմամբ առաջադրված` Արևիկ Խաչատրյանի և Աննա Ասատրյանի հարաբերությունների, վերջինիս բարոյական և անձնային հատկանիշների, երեխայի հոգեվիճակի և հոգեկան զարգացման վրա դրանց ազդեցության, Ա.Խաչատրյանի բնակության վայրի սահմանման նպատակահարմարության վերաբերյալ հարցադրումներին: 1,3 Դ.Խաչատրյանին բնորոշ են այնպիսի բարոյական և անձնային հատկանիշներ, ինչպիսիք են շփվողականությունը, տպավորվողականությունը, ցուցադրականությունը, հոգեկան ապրումների երկարատևությունը, նա իր համար կարևոր արժեքների շարքին է դասում առողջությունը, հոգևոր և ֆիզիկական մտերմությունը մտերիմ մարդու հետ, երջանիկ ընտանեկան կյանքը, նյութական ապահովվածությունը, հետաքրքիր աշխատանքը, դժվարությունները հաղթահարելու կարողությունը, ազնվությունը, կարգապահությունը, վարքի համընդհանուր նորմերին հետևելու կարողությունը, անկախությունը: Դ.Խաչատրյանի մոտ չեն բացահայտվել այնպիսի անձնային հոգեբանական առանձնահատկություններ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ Ա.Խաչատրյանի հոգեվիճակի և հոգեկան զարգացման վրա: 2, 4. Արևիկ Խաչատրյանն արտահայտված հուզական կապվածություն ունի հոր հետ, առկա է հոր հետ նույնականանալու միտում, նրան համարում է հեղինակավոր: Ա.Խաչատրյանը մորը` Ա.Ասատրյանին չի ճանաչում որպես իր մայր, խեղաթյուրված ընկալում ունի մոր դերի, կերպարի վերաբերյալ, գտնվում է նախադպրոցական տարիքում, այս տարիքում գտնվող երեխաները արագ կապվածություն են ստեղծում այն անձի հետ, ով հոգում է իրենց խնամքն ու ջերմություն ցուցաբերում իրենց հանդեպ, կարող են արագ մոռանալ իրենցից հեռու գտնվող հարազատին, եթե նրա հետ որևէ շփում չունենան և դրական շփման վերականգնման հետ այն արագ վերականգնվում է: 5. Արևիկ Խաչատրյանի հոգեկան զարգացման մակարդակը համապատասխանում է տարիքային նորմերին, նրա մոտ առկա է երևակայական և իրական ընտանիքների մոդելների անհամապատասխանության զգացում, ունի խեղաթյուրված ընկալում մոր դերի, կերպարի վերաբերյալ: 6. Արևիկ Խաչատրյանի մոտ տագնապաայնության արտահայտված բարձր մակարդակ չի բացահայտվել: 7. Արևիկ Խաչատրյանի դաստիարակությամբ ներկայումս զբաղվում է Դավիթ Խաչատրյանը, ով կարևորում է երեխայի հետ արդյունավետ հուզական կոնտակտի հաստատումը, ծնողի և երեխայի միջև հավասար /ոչ ավտորիտար/ հարաբերությունների ստեղծումը, նրա մոտ առկա է երեխայի վրա չափազանց կենտրոնացվածության բարձր մակարդակ: 8,9,10,11 Ա.Խաչատրյանի առողջ հոգեբանական զարգացման համար կարևոր նշանակություն ունի ծնողներից յուրաքանչյուրի հետ շփումը, նրանց հետ դրական հուզական կապվածությունը, նրանց երկուսի մասնակցությունը երեխայի դաստիարակությանը: Ներկայիս բնակության և դաստիարակության պայմաններում Ա.Խաչատրյանի կողմից մորը չճանաչելը, նրա հետ որպես մայր շփման բացակայությունը, մոր դերի, կերպարի վերաբերյալ խեղաթյուրված պատկերացում ունենալը կարող է խիստ բացասական անդրադառնալ նրա հոգեկան զարգացման վրա: Ա.Խաչատրյանի հետ շփման ընթացքում խիստ անհրաժեշտ է, որ Ա.Ասատրյանը և Դ.Խաչատրյանը միմյանց նկատմամբ ունեցած բացասական դիրքորոշումներից զերծ պահեն Ա.Խաչատրյանին: Քանի որ Ա.Խաչատրյան Ա.Ասատրյանին չի ճանաչում, նրան չի ընկալում որպես մայր, ուստի նրա հետ բնակվելու հնարավոր որոշում կայացնելու պարագայում խիստ անհրաժեշտ է Ա.Խաչատրյանին նախապես պատրաստել, այդ թվում նաև հոգեբանական աշխատանքի միջոցով:
ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետ Մ.Պետրոսյանի եզրակացության վերաբերյալ տված բանավոր բացատրությունների համաձայն` Աննա Ասատրյանը չի ներկայացել փորձաքննության, հետևաբար նրա բացակայության պայմաններում նրա անձի վերաբերյալ չեն կարողացել դիրքորոշում հայտնել, նաև չեն կարող եզրահանգումնել անել երեխայի և մոր միջև կապվածության վերաբերյալ, սակայն պնդել է եզրակացությամբ տրված դիրքրոշումն առ այն, որ երեխայի մոտ առկա է մայրընկալման հետ կապված խնդիրներ, երեխան մորը չի ճանաչում: Արևիկ Խաչատրյանի առողջ հոգեբանական զարգացման համար կարևոր նշանակություն ունի ծնողներից յուրաքանչյուրի հետ շփումը, նրանց հետ դրական հուզական կապվածությունը, նրանց երկուսի մասնակցությունը երեխայի դաստիարակությանը: Միժամանկ պարզաբանել է, որ երեխային մոր խնամքին հանձնելու դեպքում անգամ պետք է հոգեբանական լուրջ աշխատանք տարվի երեխայի հետ, քանի որ Արևիկ Խաչատրյանն Աննա Ասատրյանին չի ճանաչում, նրան չի ընկալում որպես մայր, ուստի նրա հետ բնակվելու հնարավոր որոշում կայացնելու պարագայում խիստ անհրաժեշտ է Ա.Խաչատրյանին նախապես պատրաստել, այդ թվում նաև հոգեբանական աշխատանքի միջոցով:
Նշված փաստերի հաշվառմամբ, Դատարանն արձանագրում է, ծնողներից երկուսն էլ իրենց բարոյական և անձնային հատկանիշներով ընդհանուր առմամբ բնութագրվում են դրական և նրանցից և ոչ մեկը իր անձնային և բարոյական հատկանիշներով չի կարող բացասական ազդեցություն ունենալ երեխայի նկատմամբ:
Գույքային առումով, հայր ծնողն ունի հնարավոր բոլոր միջոցները երեխայի համար բարեկեցիկ կյանք ապահովելու համար, այդ թվում մշտական բնակության վայր, որտեղ ծնված օրից ապրել և մեծացել է երեխան: Ինչ վերաբերում է մոր՝ Հայցվորի նյութական ապահովվածությանը և մասնավորապես բնակության վայրին, ապա հարկ է արձանագրել, որ ինչպես Հայցվորի անձի, ընտանեկան դրության, այնպես էլ նրա գույքային դրության վերաբերյալ ապացույցները ներկայացվել են դեռևս սույն գործով իրականացված առաջին քննության ընթացքում, այսինքն այդ ապացույցները ձեռք են բերվել 2012թ.-2013թ., որից հետո սույն գործով իրականացվող նոր քննության ընթացքում Հայցվորը այլ ապացույցներ Դատարանին չի ներկայացրել, մասնակցել է երկու նախնական դատական նիստերի, իսկ այնուհետև չի մասնակցել ոչ նախնական դատական նիստերին և ոչ էլ դատաքննությանը, անգամ իրականասցված փորձաքննությանը ներկա չի գտնվել:
Ու թեև Հայցվորը իր հասցեն նշել է ք.Երևան, Անդրանիկի փողոց, 121 շենքի 49 բնակարան, սակայն Աննա Ասատրյանը 20.10.2016թ. Դատարանին ներկայացված դիմումով հայտնել է, որ ներկայում աշխատանքի և ուսուցման նկատառումներով ժամանակավորապես բացակայում է Հայաստանի Հանրապետությունից և խնդրել է սույն գործի շրջանակներում ծանուցումներն այսուհետ կատարել էլեկտրոնային հեռահաղորդակցության, մասնավորապես` anna14ast@gmail.com էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ համաձայն ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 11.05.2017թ. թիվ 26/15-25636 գրության` ըստ տան անդամների բանավոր հայտարարության` Ա.Ասատրյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
Հակընդդեմ հայցվորի կողմից տրված բացատրությունների համաձայն՝ Աննա Ասատրյանն ամուսնացել է և մեկնել է Հայաստանից, նա նաև հայտնել է, որ թեև այդ փաստը հիմնավորող պատշաճ ապացույցներ չի կարողացել ձեռք բերել, այդուհանդերձ Դատարանին է ներկայացնում լուսանկարներ, որտեղ Աննա Ասատրյանը հարսանեկան զգեստով է, իսկ նկարի երիտասարդը ամենայն հավանականությամբ նրա ամուսինն է: Դատարանը հետազոտելով նկարները, փաստում է, որ նկարներում Աննա Ասատրյանը հարսանեկան զգեստով է, ու թեև նկարները ամուսնության փաստը հիմնավորող թույլատրելի ապացույցներ չեն, սակայն խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչը ևս հայտնեց, որ հետազոտությունների արդյունքում Հայցվորի ընտանիքից բանավոր կարգով տեղեկացել են, որ Աննա Ասատրյանը ամուսնացել է և մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և վերադառնալու է ամռանը:
Այսպիսով, Դատարանին պարզ չէ, թե որտեղ է բնակվում Աննա Ասատրյանը, ներկա դրությամբ աշխատում է, թե ոչ, ինչպիսի նյութական ապահովվածություն ունի, ինչ ընտանեկան կարգավիճակ ունի, ինչ վերաբերում է խնամակալության և հոգաբարձության մարմնի հետազոտության ակտին և դրա հիման վրա տրված եզրակացությանը, ապա նախ դա խորհրդատվական բնույթ կրող փաստաթուղթ է, բացի այդ վերջինիս ներկայացուցիչը հայտնեց, որ իրենք տվյալներ ձեռք են բերվել ավելի վաղ իրականացված հետազոտության արդյունքում, քան Աննա Ասատրյանը կբացակայեր Հայաստանի Հանրապետությունից, ուստի նոր ի հայտ եկած հանգամանքներից ելնելով, վեճի լուծումը թողնում են Դատարանի հայեցողությանը:
Սույն գորոծվ հետազոտված ապացույցներից, մասնավորապես փորձագետի եզրակացությունից բխում է, որ երեխան չի ճանաչում մորը, իսկ հոր հետ գտնվում է արտահայտված հուզական կապվածություն մեջ:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ համաձայն փորձագետի եզրակացության և նրա կողմից տրված բացատրությունների Ա.Խաչատրյանի առողջ հոգեբանական զարգացման համար կարևոր նշանակություն ունի ծնողներից յուրաքանչյուրի հետ շփումը, նրանց հետ դրական հուզական կապվածությունը, նրանց երկուսի մասնակցությունը երեխայի դաստիարակությանը: Ներկայիս բնակության և դաստիարակության պայմաններում Ա.Խաչատրյանի կողմից մորը չճանաչելը, նրա հետ որպես մայր շփման բացակայությունը, մոր դերի, կերպարի վերաբերյալ խեղաթյուրված պատկերացում ունենալը կարող է խիստ բացասական անդրադառնալ նրա հոգեկան զարգացման վրա, ապա Դատարանը գտնում է, որ թեև կողմերի միջև առկա վեճին, Հայցվորը, որպես մայր զրկված չի եղել իր երեխայի հետ շփվելու, տեսակցելու հնարավորությունից, Աննա Ասատրյանը որպես հայցի ապահովման միջոց միջնորդել է արգելել խոչընդոտել իր և երեխայի տեակցությանը և թույլ տալ շաբաթական մեկ կամ երկու անգամ տեսակցի երեխայի հետ, իսկ Դավիթ Խաչատրյանը չի առարկել:
Դատարանի 16.07.2014 թվականի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է և տրվել է թիվ ԵՄԴ/0124/02/12 կատարողական թերթը, ինչի հիման վրա 2014թվականի օգոստոսին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի բաժնում հարուցվել է թիվ 01/09-516/14 կատարողական վարույթը, որից հետո՝ 2014թվականի սեպտեմբերից մինչև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի բաժնի 10.02.2016 թվականի թիվ Եա 332/09 գրության տրամադրումը Աննա Ասատրյանի և մանկահասակ երեխա Արևիկ Խաչատրյանի միջև տեսակցությունը և շփումը պետք է տեղի ունենար առնվազն 68 անգամ՝ շաբաթական մեկ անգամ տեսակցության ու շփման դեպքում և առնվազն 136 անգամ՝ շաբաթական երկու անգամ տեսակցության ու շփման դեպքում, մինչդեռ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի բաժնի 10.02.2016 թվականի թիվ Եա 332/09 գրության համաձայն՝ թիվ 01/09-516/14 կատարողական վարույթի շրջանակներում հայցվոր Աննա Ասատրյանի և մանկահասակ երեխա Արևիկ Խաչատրյանի միջև տեսակցություն ու շփում մինչև այժմ տեղի է ունեցել 46 անգամ։
Նշված փաստերն ինքնին վկայում են այն մասին, որ Աննա Ասատրյանը, չնայած ինքն է միջնորդել կիրառել հայցի ապահովման միջոց և պարտավորեցնել Դավիթ Խաչատրյանին չխոչընդոտել երեխայի՝ Արևիկ Դավիթի Խաչատրյանի հետ տեսակցությանը՝ խնդրելով երեխայի՝ Արևիկ Դավիթի Խաչատրյանի հետ տեսակցությունը սահմանել շաբաթական մեկ կամ երկու անգամ, սակայն հենց ինքն էլ չի օգտվել այդ հնարավորությունից, մինչդեռ թեկուզ և նման միջոցով տեսակցելու պարագայում կկարողանար շփվել երեխայի հետ, նրան մայրական սեր ու ջերմություն տալ, հոգեբանական կապվածություն ստեղծել իրենց միջև: Նշվածից հետևում է, որ երեխայի մոտ մայրընկալման վերաբերյալ սխալ պատկերացումներն ու նման տրամադրվածությանը նպաստել են ոչ միայն այն հանգամանքները, որ երեխան բնակվում է հոր հետ և ստանում է բացառապես հոր դաստիրակությունը, այլ նաև այն, որ որ մայրը առանձնակի շահագրգռվածություն չի դրսևորել երեխայի հետ շփվելու համար, որի արդյունուքում և երեխան մեծացել է առանց մոր հոգածություն, սիրո և ջերմության, ինչը և հանգեցրել է երեխայի՝ հոր հետ առավել կապվածության, իսկ մորը գրեթե չճանաչելուն:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին։ Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար։ Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին։ Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք:
Նույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը։
Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ անկախ այն հանգամանքից, թե երեխան ծնողներից ում հետ է ապրելու և հետագայում նրա բնակության վայրը որտեղ կորոշվի, երկու ծնողներն էլ ունեն հավասար հնարավորություն մասնակցելու երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը: Տվյալ դեպքում որևէ հանգամանք չի կարող արգելել և ոչ ոք չպետք է խոչընդոտի Աննա Ասատրյանին օգտվել իր ծնողական իրավունքներից, շփվել Արևիկ Խաչատրյանի հետ, մասնակցել նրա խնամքին ու դաստիարակությանը, քանի որ սույն վեճի կարգավորման առարկան երեխայի բնակության վայրի հարցի որոշումն է, այլ բան է, որ, ինչպես բխում է սույն գործի փաստերից, Աննա Ասատրյանը չի օգտվում իր այդ իրավունքներից, թեև կողմերի միջև առկա է վեճ, այդուհանդերձ Դատարանը կրկին ցանկանում է նշել, որ գոյություն ունեն մի շարք և դատավարական և այլ միջոցներ, որոնցից օգտվելով մայր ծնողը կարող էր և պետք է օգտվեր իր ծնողական իրավունքներից և կատարեր իր պարտականությունները ի շահ իր երեխայի լավագույն շահերի, որպիսի վարքագծի դրսևորում մոր կողմից տվյալ դեպքում առկա չէ և միայն հայց հարուցելն ու գործի քննության ընթացքում նման անտարբեր վերաբերմունք ցուցաբերելը ծնողական իրավունքներից օգտվելու, ծնողական պարտականությունները ի շահ երեխայի շահերի կատարելու փաստերը հիմանվորող ապացույց չէ: Այսպիսով Հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց որով կհիմնավորվի այն փաստը, որ 2012թ. մինչ օրս, այսինքն շուրջ վեց տարի հոր բնակության վայրում ապրելու, նրա խնամքն ու դաստիարակությունը ստանալու, հոր հետ նման կապվածության մեջ գտնվելու, մորը չճանաչելու պայմաններում երեխայի բնակության վայրը փոխելը և մոր բնակության վայրը սահմանելը բխում է երեխայի լավագույն շահերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Դատարանը, գնահատելով սույն գործով ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով դրանց հիման վրա հաստատված փաստերը, գտնում է, երեխայի լավագույն շահերից է բխում այն, որ նա շարունակի ապրել հոր բնակության վայրում, քանի որ երեխան ծնված օրից բնակվում է հոր հետ, ստանում է նրա խնամքն ու դաստիարակությունը, հայրը բարոյապես բնութագրվում է որպես դրական անձնավորություն, նրա մոտ չեն բացահայտվել այնպիսի անձնային հոգեբանական առանձնահատկություններ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ Արևիկ Խաչատրյանի հոգեվիճակի և հոգեկան զարգացման վրա: Դավիթ Խաչատրյանը ունի բավարար նյութական պայմաններ, սեփականության իրավունքով պատկանող գույք, նա հոգատար հայր է, երեխան ջերմ ու կապված հարաբերությունների մեջ է հոր հետ, երեխան ապրում է բնակարանային լավ պայամններում, ստանում է լավ խնամք և դաստիարակություն:
Այսպիսով Դատարանը, հիմք ընդունելով սույն վեճի նկատմամբ կիրառելի վերը նշված նորմերի պահանջները, գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտության հիման վրա հաստատված փաստերի հաշվառմամբ, ելնելով երեխայի լավագույն շահերից, գտնում է, որ հայցը պետք է մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել և 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Դավիթի Խաչատրյանի բնակության վայր թողնել անփոփոխ այն սահմանելով հոր՝ Դավիթ Խաչատրյանի բնակության վայրը /հասցե` քաղաք Երևան, Անդրանիկի փողոց, շենք 125, բնակարան 12/:
Դատական ծախսեր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
Դատարանը, հաշվի առնելով այն, որ հակընդդեմ հայցվորը խնդրել է պետական տուրքի վճարման մասով դատական ծախսերի հարցը համարել լուծված, գտնում է որ այդ մասով դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված, իսկ հայցը մերժելու, հակընդդեմ հայցը բավարարելու պայմաններում Աննա Ասատրյանից հօգուտ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պետք է բռնագանձել 299.800 /երկու հարյուր իննսունինը հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ` որպես փորձաքննությունների կատարման ծախսերի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ, 140-րդ, 1401-րդ հոդվածներով, Դատարանը՝
Վ Ճ Ռ Ե Ց
Աննա Ասատրյանի հայցն ընդդեմ Դավիթ Խաչատրյանի, երրորդ անձ` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմին` երեխայի բնակության վայրը որոշելու և երեխայի խնամքն ու դաստիարակությունը իրեն հանձնելու պահանջների մասին` մերժել:
Դավիթ Խաչատրյանի հակընդդեմ հայցը բավարարել` 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Դավիթի Խաչատրյանի բնակության վայր սահմանել հոր՝ Դավիթ Խաչատրյանի բնակության վայրը /հասցե` քաղաք Երևան, Անդրանիկի փողոց, շենք 125, բնակարան 12/:
Աննա Ասատրյանից հօգուտ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի բռնագանձել 299.800 /երկու հարյուր իննսունինը հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ` որպես փորձաքննությունների կատարման ծախսերի գումար:
Դատարանի 16.07.2014 թվականի որոշմամբ ձեռնարկված հայցի ապահովման միջոցը, այն է` Դավիթ Խաչատրյանին` Աննա Ասատրյանի և մանկահասակ երեխա Արևիկ Խաչատրյանի տեսակցությանը և շփմանը խոչընդոտելն արգելելը, պահպանել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո այն վերացնել:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:
Վճիռը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով:
ԴԱՏԱՎՈՐ՝ Լ.ՍԱՐԳՍՅԱՆ |
---|
|
Դատական ակտի ամսաթիվը: | 07-07-2017 |
---|
|
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): | 0 |
---|
|
Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ    
|
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
|
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: | 01-12-2017 |
---|
|
Էջերի քանակը: | 1-ին հատորը՝ 194 թերթից, 2-րդ հատորը՝ 132 թերթից 3-րդ հատորը՝ 110 թերթից, 4-րդ հատորը՝ 129 թերթից, 5-րդ հատորը՝ 159 թերթից, 6-րդ հատորը՝ 136 թերթից, 7-րդ հատո |
---|
|
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
|
|
|
Դատական Գործ N: ԵՄԴ/0124/02/12 |
Քաղաքացիական վերաքննիչ |
Ստացվել է վերաքննիչ բողոք    
|
Բողոքի ստացման ամսաթիվ: | 18-09-2012 |
---|
|
|
---|
Բողոքարկվող դատական ակտը: | ԵՄԴ/0124/02/12 |
---|
|
Ում կողմից է բերվել բողոքը: | Պատասխանողի ներկայացուցիչ |
---|
|
Բողոք բերող անձը | Անուն | Դավիթ |
---|
Ազգանուն | Խաչատրյան |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
Ներկայացուցիչ | Անուն | Ժորա |
---|
Ազգանուն | Հարությունյան |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
|
Պատասխանի ստացման ամսաթիվը: | |
---|
|
Պատասխան բերող անձը | Անուն | |
---|
Ազգանուն | |
---|
Հասցե | |
---|
|
Գործը ստացվել է    
|
Վիճակագրական տողի համարը: | 4.9 |
---|
|
Գործի համարը: | ԵՄԴ/0124/02/12 |
---|
|
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): | 194թերթից |
---|
|
Գործը ստացվել է: | Մալաթիա-Սեբաստիա |
---|
|
Նախագահող դատավոր | Դատարանի անվանում: | Քաղաքացիական վերաքննիչ |
---|
Դատավորի անուն: | Կարեն Վանուշի Չիլինգարյան | |
Դատավոր | Դատարանի անվանում: | Քաղաքացիական վերաքննիչ |
---|
Դատավորի անուն: | Ամրահի Սուրենի Պետրոսյան | |
Դատավոր | Դատարանի անվանում: | Քաղաքացիական վերաքննիչ |
---|
Դատավորի անուն: | Տարոն Մանվելի Նազարյան | |
Վերաքննիչ բողոքը վերադարձվել է թերությունները վերացնելու համար    
|
Որոշման ամսաթիվ: | 01-10-2012 |
---|
|
|
---|
Որոշում: | Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0124/02/12
ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին
1 հոկտեմբերի, 2012թ. ք. Երևան
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան),
հետևյալ կազմով`
նախագահող դատավոր
դատավոր
դատավոր Կ. Չիլինգարյան,
Ա. Պետրոսյան,
Տ. Նազարյան,
քննության առնելով թիվ ԵՄԴ/0124/02/12 քաղաքացիական գործով, ըստ հայցի Աննա Ասա-տըրյանի ընդդեմ Դավիթ Խաչատրյանի (երրորդ անձ` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վար-չական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմին)` երեխայի բնակության վայրը սահ-մանելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Խաչատրյանի ընդդեմ Աննա Ասատըր-յանի` երեխայի բնակության վայրն անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին, Երևան քաղա-քի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 16.08.2012թ. վճռի դեմ պատասխանողի կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Դատարանը 16.08.2012թ. վճռել է հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը` մերժել։
Վերոհիշյալ վճռի դեմ պատասխանողի կողմից 18.09.2012թ. բերվել է վերաքննիչ բողոք։ Վե-րաքննիչ դատարանում գործն ստացվել է 26.09.2012թ. և հաջորդ օրը հանձնվել է դատական կազ-մին։
Ի խախտումն ՀՀ քաղ. դատ. օր.-ի 210-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կանոնների` վե-րաքննիչ բողոքին չի կցվել պետական տուրքի վճարման փաստը հավաստող որևէ ապացույց, իսկ բողոքը չի պարունակում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնոր-դություն։
Վերը նկարագրված խախտումը ՀՀ քաղ. դատ. օր.-ի 213-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք է վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 144-րդ« 213-րդ և 217-րդ հոդված-ներով` Վերաքննիչ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Թիվ ԵՄԴ/0124/02/12 քաղաքացիական գործով, ըստ հայցի Աննա Ասատրյանի ընդդեմ Դավիթ Խաչատրյանի (երրորդ անձ` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամա-կալության և հոգաբարձության մարմին)` երեխայի բնակության վայրը սահմանելու պահանջի մա-սին, և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Խաչատրյանի ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակու-թյան վայրն անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին, Դատարանի 16.08.2012թ. վճռի դեմ պատասխանողի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձնել։
ՀՀ քաղ. դատ. օր.-ի 213-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձվելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում կրկին ներկա-յացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված, սակայն բողոքը կրկին ներկա-յացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվի։
Սույն որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում։
Նախագահող դատավոր
Կ. ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ Դատավոր
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ Դատավոր
Տ. ՆԱԶԱՐՅԱՆ |
---|
|
Սահմանված ժամկետում կրկին ներկայացվել է բողոք    
|
Բողոքի ստացման ամսաթիվը: | 15-10-2012 |
---|
|
Ընդունվել է վարույթ    
|
Որոշումը ուղարկվել է կողմերին: | 22-10-2012 |
---|
|
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: | 22-10-2012 |
---|
|
Նշանակվել է դատական նիստ    
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 22-10-2012 |
---|
|
Նիստերի դահլիճի համարը: | 321 |
---|
|
Նշանակվել է դատական նիստ    
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 15-11-2012 |
---|
|
Նիստերի դահլիճի համարը: | 321 |
---|
|
Նշանակվել է դատական նիստ    
|
Նիստերի դահլիճի համարը: | 321 |
---|
|
Վերաքննիչ բողոքը բավարարվել է ամբողջությամբ կամ մասնակի    
|
Դատական ակտը բեկանվել է ամբողջությամբ: | Գործն ուղարկվել է ստորադաս դատարան նոր քննության |
---|
|
Դատական ակտը բեկանվել է մասնակի: | |
---|
|
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2012-12-19 10:17:09    
|
|
---|
Դատական ակտ: | Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0124/02/12
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
13 դեկտեմբերի, 2012թ. ք. Երևան
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան)«
հետևյալ կազմով`
նախագահող դատավոր
դատավոր
դատավոր Կ. Չիլինգարյան,
Ա. Պետրոսյան,
Տ. Նազարյան,
դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵՄԴ/0124/02/12 քաղաքացիական գործով, ըստ հայցի Աննա Ասատրյանի ընդդեմ Դավիթ Խաչատրյանի (երրորդ անձ` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմին)` երեխայի բնակու-թյան վայրը սահմանելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Խաչատրյանի ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակության վայրն անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 16.08.2012թ. վճռի դեմ պատասխանողի կողմից բերված վերաքննիչ բողո-քը,
Պ Ա Ր Զ Ե Ց
20.02.2012թ. Դատարան ներկայացված և հետագայում լրացված հայցադիմումում պատճա-ռաբանելով, որ ընտանեկան անախորժությունների պատճառով 31.01.2012թ. հեռացել է իր հետ փաստական ամուսնության մեջ գտնված պատասխանողից, իսկ կողմերի երեխան` 11.11.2011թ. ծնված Արևիկ Խաչատրյանը, շարունակում է ապրել պատասխանողի հետ` զրկված լինելով մայրա-կան խնամքից, հայցվորը ՀՀ ընտ. օր.-ի 51-րդ հոդվածի 1-ին մասի, 53-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի վկայակոչմամբ խնդրել է երեխայի բնակության վայրը որոշել ըստ իր բնակության վայրի և նրա հետագա խնամքն ու դաստիարակությունը հանձնել իրեն։
Դատարանի 21.02.2012թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, և գործը նշանակվել է դատաքննության։
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 15.03.2012թ. թիվ 26/10-1539 գրության ուղեկցությամբ Դատարան են ներկայացվել կողմերի բնակարանային պայ-մանների ուսումնասիրության ակտերը (պատասխանողի և հայցվորի բնակարանային պայմաններն ուսումնասիրվել են համապատասխանաբար 24.02.2012թ. և 27.02.2012թ.) և նշված վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 12.03.2012թ. եզրակացությունը` ե-րեխայի բնակության վայրը հայցվորի մոտ սահմանելու վերաբերյալ։
14.04.2012թ. Դատարան ներկայացված հակընդդեմ հայցադիմումում պատճառաբանելով, որ 2010թ. հուլիսի 31-ից իր հետ փաստական ամուսնության մեջ գտնված և իր հետ միասին իր սե-փական բնակարանում բնակված հայցվորը 31.01.2012թ. առանց որևէ պատճառի և առանց որևէ մե-կին տեղեկացնելու հեռացել է տնից` լքելով իրեն և իրենց երկու ամսեկան երեխային, որից հետո երբևէ չի հետաքրքրվել երեխայի խնամքի և դաստիարակության հարցերով և նույնիսկ չի այցելել նրան, այսինքն` հրաժարվել է երեխայի խնամքով ու դաստիարակությամբ զբաղվելուց, և որ նա չի կարող երեխայի համար բավարար խնամք ու պատշաճ ապրելակերպ ապահովել և երեխայի դաս-տիարակության և զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել, քանի որ չի աշխատում, բժշկական համալսարանի վճարովի համակարգի ուսանողուհի է և դեռ 4 տարի պետք է սովորի, պատասխանողը ՀՀ ընտ. օր.-ի 49-րդ հոդվածի 1-ին մասի, 53-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի վկայակոչմամբ խնդրել է երեխայի բնակության վայրը թողնել անփոփոխ` իր մոտ։ Պատասխա-նողը նշել է, որ հայցվորի հետ համատեղ կյանքի ընթացքում ևս երեխայի խնամքով զբավել է ինքը։
Դատարանի 16.04.2012թ. որոշմամբ հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
28.04.2012թ. պատասխանողը գրավոր դիմել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վար-չական շրջանի ղեկավարին՝ խնդրելով վերացնել խնամակալության և հոգաբարձության հանձնա-ժողովի կողմից հայցվորի բնակարանային պայմանների ուսումնասիրության վերաբերյալ կազմը-ված ակտը և նույն հանձնաժողովի 12.03.2012թ. եզրակացությունն ու տալ նոր եզրակացություն։
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 02.07.2012թ. թիվ 26/10-4189 գրության ուղեկցությամբ Դատարան են ներկայացվել կողմերի բնակարանային պայ-մանների ուսումնասիրության նույն ակտերը, որոնք ներկայացվել էին նախկինում` խնամակալու-թյան և հոգաբարձության հանձնաժողովի 12.03.2012թ. եզրակացության հետ միասին, ինչպես նաև նշված հանձնաժողովի կողմից հարցի կրկնակի քննարկման արդյունքում 29.06.2012թ. կազմված նոր եզրակացությունը` նախկին եզրակացությունն անփոփոխ թողնելու մասին։
13.07.2012թ. հայցվորի անունից ներկայացվել է հակընդդեմ հայցադիմումի պատասխան` հե-տևյալ փաստարկներով.
փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնված կողմերը երբեք համերաշխ չեն եղել, իսկ հայցվորն էլ տնից հեռացել է ոչ թե առանց պատճառի և առանց որևէ մեկին տեղեկաց-նելու, այլ 31.01.2012թ. տեղի ունեցած և ոստիկանության միջամտությամբ ավարտված հերթական վեճից հետո ստիպված է եղել հեռանալ պատասխանողից, իսկ գրեթե երեք ամսեկան և կրծքով կերակրվող երեխային իր հետ տանելու հնարավորություն չի ունեցել, քանի որ պատասխանողը ե-րեխային փախցրել է տնից.
հայցվորը բազմիցս փորձել է տեսնել երեխային և զբաղվել նրա խնամքով, ինչին պատասխա-նողը սկզբնական շրջանում չի խոչընդոտել, սակայն յուրաքանչյուր անգամ այդ տեսակցություն-ներն ավարտվում էին վեճերով, իսկ վերջին շրջանում պատասխանողն առավել հաճախ պատճա-ռաբանել է, որ հայցվորի այցելությունն իրենց համար հարմար չէ, կամ ուղղակի ձևացրել, թե իրենք բացակայում են բնակարանից.
պատասխանողը երբեք չի զբաղվել ու ներկայումս էլ չի կարող զբաղվել երեխայի խնամքով, քանի որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կապակցությամբ հաճախ է բացակայել և բացակայում տնից, իսկ նրա բացակայության ընթացքում մանկահասակ երեխայի խնամքով զբաղվում է նրա մայրը.
պատասխանողի կողմից չեն ներկայացվել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և կայուն վաստակ ունենալու փաստերը հավաստող ապացույցներ.
հայցվորը սովորում է բժշկական համալսարանի 5-րդ` ավարտական կուրսում և ծնողների հետ բնակվում է Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 121 շենքի թիվ 49 բնակարանում` հանդիսա-նալով այդ բնակարանի համասեփականատեր, ուստի ի վիճակի է ապահովելու ինչպես երեխայի բնակության համար անհրաժեշտ բնակարանային պայմանները, այնպես էլ նրա պատշաճ խնամքը և դաստիարակությունը.
երեխային մոր մոտ թողնելը բխում է նրա լավագույն շահերից` հաշվի առնելով հայցվորի և երեխայի կապվածությունը և երեխայի տարիքը։
Դատարանը (նախագահող դատավոր Ա. Մկրտչյան) 16.08.2012թ. վճռել է հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը` մերժել։
Վերոհիշյալ վճռի դեմ պատասխանողի կողմից 18.09.2012թ. բերվել է վերաքննիչ բողոք` նյու-թական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքերով` ստորև բերվող հիմնավո-րումներով։
1) ՀՀ ընտ. օր.-ի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն ունեն հավասար իրավունք-ներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրա-վունքներ)։
ՀՀ ընտ. օր.-ի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողական իրավունքները չեն կարող ի-րականացվել երեխաների շահերին հակառակ, երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնող-ների հիմնական հոգածության առարկան։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ծնողների` միմ-յանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների փոխա-դարձ համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կար-ծիքը։ Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյու-րի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատ-կանիշներ« ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները« երե-խայի դաստիարակության և զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողնե-րի գործունեության (աշխատանքի) բնույթը« նրանց գույքային և ընտանեկան դրությանը և այլն)։
Այն փաստերը, որ երեխայի խնամքով մշտապես« այդ թվում` հայցվորի հետ համատեղ ապրե-լու ժամանակ« զբաղվել է պատասխանողը, ամուսնության ընթացքում համերաշխ լինելու պայման-ներում հայցվորն առանց որևէ պատճառի և առանց որևէ մեկին տեղեկացնելու հեռացել է տնից` լքելով երկու ամսեկան մանկահասակ դստերը, և հետագայում երբևէ չի հետաքրքրվել դստեր խնամ-քի և դաստիարակության հարցերով ու նույնիսկ չի այցելել նրան« ինչի արդյունքում երեխան չի ճա-նաչում մորը (այսինքն, հայցվորը հրաժարվել է երեխայի խնամքով և դաստիարակությամբ զբաղվե-լուց), պատասխանողն զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և միջին հաշվարկով վաստակում է ամսեկան 100.000-150.000 դրամ, իսկ հայցվորը չի աշխատում և դեռևս վճարովի հա-մակարգի ուսանողուհի է (պատասխանողի հետ համատեղ ապրելու ընթացքում հայցվորի ուսման հետ կապված բոլոր խնդիրները նույնպես լուծվել են պատասխանողի նյութական միջոցների հաշ-վին), վկայում են այն մասին, որ պատասխանողի կենսապայմաններն առավել, քան բավարար են իր մանկահասակ դստեր խնամքով և դաստիարակությամբ զբաղվելու համար« և որ երեխայի փաս-տացի բնակության վայրն անփոփոխ թողնելը բխում է բացառապես երեխայի շահերից« իսկ երե-խայի բնակության վայրը մոր մոտ որոշելը հակասում է երեխայի շահերին« քանի որ հայցվորը« երեխայի նկատմամբ ցուցաբերելով անտարբեր վերաբերմունք« չունենալով եկամտի որևէ աղբյուր և բավարար բնակարանային պայմաններ« չի կարող երեխայի համար համապատասխան խնամք ա-պահովել և նրա դաստիարակության և զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել։
Հայցվորն արդեն իսկ մեկ անգամ հրաժարվել է երեխայից` լքելով նրան և չհետաքրքրվելով նրանով« որպիսի պայմաններում նրան երեխա վստահելու դեպքում նա կարող է կրկին լքել երեխա-յին կամ նրան հանձնել մանկատուն` նրա խնամքով և դաստիարակությամբ զբաղվելուց կրկին խու-սափելու նպատակով։
Խախտելով նյութական իրավունքի վերը նշված նորմերի պահանջները և ընդհանրապես ան-տեսելով« որ վերը շարադրված փաստական հանգամանքների առկայության պայմաններում երե-խայի բնակության վայրը հայցվորի մոտ որոշելը չի բխում երեխայի շահերից« ավելին` հակասում է նրա շահերին« Դատարանը հայցը բավարարել է` սխալ լուծելով գործը։ Ավելին, Դատարանը վճռի հիմքում դրել է միայն խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը և, դրան տալով նախապես հաստատված ապացույցի ուժ« ընդհանրապես անտեսել է« որ այն կայաց-վել է ի վնաս մանկահասակ երեխայի շահերի« քանի որ պատասխանողի կենսապայմաններն առա-վել, քան բավարար և բարենպաստ են մանկահասակ երեխայի համար անհրաժեշտ խնամք և պատշաճ ապրելակերպ ապահովելու և երեխայի դաստիարակության ու զարգացման անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար« որպիսի պայմաններ և միջոցներ հայցվորը չունի։ Ընդ որում, հայց-վորն իր կամքով է լքել իր դստերը« և մոր կողմից լքվելուց հետո երեխան բնակվում է հոր մոտ ու չի ճա-նաչում մորը։ Բացի այդ« խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը« պատասխանողի կենսապայմանները գնահատելով բավարար« իսկ նրա կողմից իր դստեր համար իրականացվող խնամքը` պատշաճ« առանց որևէ փաստական և իրավական հիմնավորման երեխայի բնակության նախընտրելի վայր է համարել հայցվորի բնակության վայրը« որպիսի սխալը կրկնվել է Դատարանի կողմից։
Նման պայմաններում Դատարանը խախտել է նաև ՀՀ քաղ. դատ. օր.-ի 53-րդ հոդվածի պա-հանջները« քանի որ բազմակողմանի« լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առ-կա` վերը նշված ապացույցները և, նախապես հաստատված ապացույցի ուժ տալով խնամակալու-թյան և հոգաբարձության հանձնաժողովի եզըակացությանը, կայացրել է մանկահասակ երեխայի իրա-վունքներին և շահերին հակասող դատական ակտ։
2) ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական« ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտ-պանության արդյունավետ միջոցների իրավունք։ Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատու-թյուններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։
ՀՀ քաղ. դատ. օր.-ի 5-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական գործերով արդարադատու-թյունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև քաղաքացիների ու իրավաբանական անձանց հավասարության սկզբունքների հիման վրա։
ՀՀ քաղ. դատ. օր.-ի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրակա-նացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա։
ՀՀ քաղ. դատ. օր.-ի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակցող ան-ձինք իրավունք ունեն ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը։
ՀՀ քաղ. դատ. օր.-ի 119-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանն իրավունք ունի հետաձգել գործի քննությունը« եթե այն չի կարող քննվել տվյալ նիստում« մասնավորապես` գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ« իսկ 2-րդ կետի համաձայն` եթե դա թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ։
02.08.2012թ. նշանակված դատաքննության նախորդ օրը պատասխանողի և նրա ներկայա-ցուցչի կողմից ներկայացվել է գործի քննությունը հետաձգելու մասին գրավոր միջնորդություն այն պատճառաբանությամբ« որ պատասխանողի ներկայացացիչը նույն օրը` 02.08.2012թ.« ՀՀ Գեղարքունի-քի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է մասնակցեր թիվ ԳԴ5/0027/01/11 քը-րեական գործի քննությանը` որպես նշված քրեական գործով ամբաստանյալ Արմեն Մարությանի պաշտպան« և չէր կարող ներկա գտնվել սույն քաղաքացիական գործի քննությանը, իսկ պատաս-խանողը չէր կարող ինքնուրույն իրականացնել իր իրավունքների և շահերի պաշտպանությունը, ընդ որում, միջնորդությանը կցվել է նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատա-րանի կողմից տրված ծանուցագիրը` վերը նշված քրեական գործով 02.08.2012թ., ժամը 11։00-ին նշանակված դատական նիստի մասին։ Գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդություն ներկայացնելը պայմանավորված է եղել նաև գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ« քանի որ պատասխանողի ներկայացուցչի կողմից կատարվել էին մի շարք փաստաբանական հարցումներ` գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ« սակայն դրանց պատասխանները դեռևս չէին ստացվել։ Մինչդեռ Դատարանը« խախտելով վերը նշված դատավարական իրավունքի նորմերի պահանջները և ընդհանրապես անտեսելով վերը շարադրված հանգամանքների առկայու-թյան պայմաններում պատասխանողի և նրա ներկայացուցչի բացակայությամբ գործի քննության անհնարինությունը և այն հետաձգելու անհրաժեշտությունը« ակնհայտ անհիմն մերժել է պատասխանո-ղի և նրա ներկայացուցչի միջնորդությունը` պատասխանողին զրկելով հավասարության և կողմերի մրցակցության պայմաններում« արդար դատաքննության բոլոր պահանջների պահապանմամբ իր ի-րավունքների պաշտպանության« այդ թվում` գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունե-ցող լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու, հնարավորությունից։
Ավելին, վերը նշված դատական նիստի ավարտից հետո` մինչև գործով վճիռը հրապարակվե-լը« 16.08.2012թ.« պատասխանողը և նրա ներկայացուցիչը ՀՀ քաղ. դատ. օր.-ի 131-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով գործի քննությունը վերսկսելու մասին միջնորդություն են ներկայացրել, պատճա-ռաբանելով, որ Դատարանը« գործը քննելով իրենց բացակայությամբ« պատասխանող կողմին զրկել է գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից։
Մասնավորապես.
ա) պատասխանողի դիմումի հիման վրա «Նորգալ» ՄՊ ընկերության կողմից տրվել է «Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 125 շենքի թիվ 12 և Հ/Ա Բ-2 թաղամասի 1 շենքի թիվ 49 բնակարան-ների բնակելի մակերեսների« նորմատիվային պայմանների համապատասխանության վերաբերյալ» 24.07.2012թ. թիվ 01-24/07 եզրակացությունը, որի «Հետևություն» բաժնի համաձայն` բնակության համար սահմանված նորմատիվային պահանջներին պատասխանողի բնակարանը համապատաս-խանում է, իսկ հայցվորինը` ոչ։ Բնակության համար սահմանված նորմատիվային պահանջներին պատասխանողի բնակարանի համապատասխանությունը և հայցվորի բնակարանի անհամապա-տասխանությունը, որպիսիք նույնպես հիմք են երեխայի բնակության վայրը պատասխանողի մոտ որոշելու համար, հաստատվում են նաև վերաքննիչ բողոքին կցված` «Փորձաքննությունների ազ-գային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված պարզաբանմամբ։
Մինչդեռ, խախտելով ՀՀ քաղ. դատ. օր.-ի 131-րդ հոդվածի 2-րդ մասը և մերժելով գործի վա-րույթը վերսկսելու մասին պատասխանողի և նրա ներկայացուցչի միջնորդությունը« Դատարանն ընդհանրապես չի գնահատել դրան կցված` «Նորգալ» ՍՊ ընկերության 24.07.2012թ. թիվ 01-24/07 եզրակացությունը և պատասխանողին զրկել է նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» պե-տական որ առևտրային կազմակերպության պարզաբանումը լրացուցիչ ներկայացնելու հնարավո-րությունից, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման։
բ) Հայցվորը բժշկական համալսարանի ուսանողուհի է« որպիսի պայմաններում չի կարող ա-նընդհատ զբաղվել երեխայի խնամքով և դաստիարակությամբ« իսկ նրա բացակայության ժամա-նակ երեխայի խնամքով և դաստիարակությամբ զբաղվելու են նրա ծնողները` հայրը` Գեորգի Ասատ-րյանը« և մայրը։ Մինչդեռ, ՀՀ զինված ուժերում նախկին գնդապետ Գեորգի Ասատրյանի ծառայու-թյան ընթացքում նրա կողմից հայ սպայի պատիվն ու արժանապատվությունը« նրա բարձր կոչումն արատավորող արարք թույլ տրված լինելու փաստը« ինչի կապակցությամբ նա աստիճանազրկվել է, և ինչի վերաբերյալ գրավոր տեղեկություններ են տրամադրվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, վկայում են այն մասին, որ տվյալ անձի կողմից դաստիարակվելը չի կարող որևէ բարերար ազդեցություն ունենալ երեխայի համար։ Կրկին խախտելով ՀՀ քաղ. դատ. օր.-ի 131-րդ հոդվածի 2-րդ մասը և մերժելով գործի վարույթը վերսկսելու մասին պատասխանողի և նրա ներկայացուցչի միջնորդությունը« Դատարանը չի գնահատել նաև վերը նշված փաստը հաստատող ապացույցները և հայցվորի կողմից ներկայացված` ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի 18.03.2005թ. թիվ Ա-63 գրության հիմքով ակնհայտ անհիմն կերպով հաստատված է համարել« որ Գեորգի Ասատրյանի վե-րաբերյալ վարկաբեկիչ նյութեր չկան, որպիսի եզրակացությունը միանգամայն սխալ է։
Դատարանն անտեսել է անգամ պատասխանողի միջնորդությամբ ներկայացված փաստարկ-ներն այն մասին« որ ի պատասխան ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնին հասցեագրված 10.08.2012թ. թիվ 154/01-0124քաղ-ԴԽ փաստաբանական հարցմանը` 15.08.2012թ. թիվ 6/1-4025 գրությամբ մերժվել է Գեորգի Ասատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վերա-բերյալ տեղեկատվության տրամադրումը« իսկ 02.08.2012թ. նշանակված դատական նիստը պա-տասխանողի և նրա ներկայացուցչի բացակայությամբ անցկացնելու պայմաններում վերջիններս զրկվել են ՀՀ քաղ. դատ. օր.-ի 49-րդ հոդվածի հիմքով ապացույց պահանջելու միջնորդություն հա-րուցելու հնարավորությունից« և որ «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրինու-թյանը հասցեագրված 10.08.2012թ. փաստաբանական հարցման պատասխանը դեռևս չէր ստաց-վել« մինչդեռ նշված ապացույցներն էական նշանակություն ունեին գործի ճիշտ լուծման համար։
Դատարանի վճիռն օրինական և հիմնավոր համարվել չի կարող« քանի որ այն կայացվել է պատասխանողի դատավարական իրավունքների անհարկի սահմանափակման պայմաններում և կողմերի հավասարության ու մրցակցության սկզբունքների« ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտումներով։
3. ՀՀ քաղ. դատ. օր.-ի 130-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված։
ՀՀ քաղ. դատ. օր.-ի 132-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերության համաձայն` վճռի պատ-ճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները« ա-պացույցները« որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները« այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները« ինչպես նաև այն օրենքները« Հայաստանի Հանրապետության միջազգա-յին պայմանագրերը և այլ իրավական ակտերը« որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս։
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներում բազմիցս դատարանների ուշադը-րությունը հրավիրել է վճռի փաստական և իրավական պատշաճ հիմնավորման անհրաժեշտության վրա։ Մինչդեռ սույն գործով Դատարանը« ՀՀ ընտ. օր.-ի 53-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը« 67-րդ հոդ-վածի 1-ին և 2-րդ մասերը հիշատակելով հանդերձ« չի պատճառաբանել« թե այդ նորմերի պահանջ-ներն ինչով են խախտվել կամ ինչու պետք է կիրառվեն հենց այդ նորմերը։ Այսինքն, Դատարանի վճիռը զուրկ է հաստատված փաստերի վկայակոչմամբ նյութական իրավունքի նորմերի կիրառման իրավական հիմնավորումից և այդ առումով այն չի կարող լինել օրինական« համոզիչ« ինչպես նաև հեղինակավոր։
Այպիսով« Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի« ՀՀ ընտ. օր.-ի 49-րդ հոդվածի 1-ին մասի« 53-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի« ՀՀ քաղ. դատ. օր.-ի 5-րդ« 6-րդ հոդված-ների« 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի« 119-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի« 130-րդ հոդվածի 3-րդ մասի« 131-րդ հոդվածի 2-րդ մասի« 132-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերու-թյան պահանջները« որպիսի խախտումները հանգեցրել են գործի սխալ լուծմանը և Դատարանի վճի-ռը բեկանելու հիմք են։
Բողոք բերած անձը խնդրել է բեկանել Դատարանի 16.08.2012թ. վճիռը և այն փոփոխել` հայ-ցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը` բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության։
31.10.2012թ. հայցվորի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատասխան` Դատարա-նին ներկայացված փաստարկների կրկնությամբ, Դատարանին վերագրվող դատական սխալների առկայության հերքմանն ուղղված պնդումներով և վերաքննիչ բողոքը մերժելու խնդրանքով։
Երրորդ անձի անունից վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը հետևյալն են։
1) Սույն գործի քննությունը դատաքննության նախապատրաստության փուլով չի իրականաց-վել (Դատարանը 21.02.2012թ. որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ և գործը միանգամից նշանակել դատաքննության)։
(գ.թ.7, 8)
2) Սույն գործով 02.08.2012թ., ժամը 15։30-ին նշանակված հերթական դատական նիստի նա-խորդ օրը` 01.08.2012թ., և՛ պատասխանողը, և՛ նրա ներկայացուցիչը գրավոր միջնորդություն են ներկայացրել Դատարան` խնդրելով հետաձգել գործի քննությունը։ Միջնորդությունները պատ-ճառաբանվել են այն փաստով, որ պատասխանողի ներկայացուցիչը զրկված է սույն գործով 02.08.2012թ. նշանակված դատական նիստին ներկայանալու հնարավորությունից` ՀՀ Գեղարքու-նիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում թիվ ԳԴ5/0027/01/11 քրեական գործով նույն օրը ժամը 11։00-ին նշանակված դատական նիստին որպես ամբաստանյալի պաշտպան մասնակ-ցելու անհրաժեշտության բերումով, ընդ որում, պատասխանողը նաև նշել է, որ ինքը չի կարող ինքնուրույն իրականացնել իր շահերի պաշտպանությունը։ Ի հիմնավորումն բերված պատճառա-բանության, միջնորդություններին կցվել է հիշատակված քրեական գործով 02.08.2012թ., ժամը 11։00-ին Սևան քաղաքում նշանակված դատական նիստի ծանուցագրի բնօրինակը` հասցեագըր-ված պատասխանողի ներկայացուցիչ Ժորա Հարությունյանին։
(գ.թ. 132-136)
3) Մերժելով գործի քննությունը հետաձգելու մասին պատասխանողի և նրա ներկայացուցչի միջնորդությունները, Դատարանը 02.08.2012թ. կայացած դատական նիստում գործին մասնակցող երրորդ անձից ընդունել է ապացույցներ (Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շըր-ջանի ղեկավարի 02.07.2012թ. թիվ 26/10-4189 գրության ուղեկցությամբ ներկայացված` կողմերի բնակարանային պայմանների ուսումնասիրության նույն ակտերը, որոնք ներկայացվել էին նախկի-նում` խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 12.03.2012թ. եզրակացության հետ միասին, ինչպես նաև նշված հանձնաժողովի կողմից հարցի կրկնակի քննարկման արդյունքում 29.06.2012թ. կազմված նոր եզրակացությունը` նախկին եզրակացությունն անփոփոխ թողնելու մա-սին) և ավարտել է գործի դատաքննությունը, իսկ 16.08.2012թ. հրապարակել է կայացված վճիռը, մերժելով նաև գործի քննությունը վերսկսելու և ներկայացվող ապացույցները հետազոտելու մասին պատասխանողի ու նրա ներկայացուցչի միջնորդությունը։
(գ.թ. 81-85, 137, 138, 143-167)
Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգեց հետևյալ եզրա-կացություններին։
ՀՀ քաղ. դատ. օր.-ի 228-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։
Սույն գործի` վերը նշված փաստերից ակնհայտ է, որ Դատարանի կողմից գործի քննությունը ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի և ՀՀ քաղ. դատ. օր.-ի 5-րդ« 6-րդ հոդվածների« 28-րդ հոդ-վածի 1-ին մասի 3-րդ կետի և 119-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտմամբ իրականացված լինելու մասին վերաքննիչ բողոքում բերված փաստարկները հիմնավորված են, ինչի մասին վկա-յում են ստորև բերվող նկատառումները։
Գործի քննությունը դատաքննության նախապատրաստության փուլով իրականացվելու դեպ-քում անգամ գործին մասնակցող անձինք զրկված չեն դատաքննության ընթացքում ապացույցներ ներկայացնելու և դրանց հետազոտմանը մասնակցելու` ՀՀ քաղ. դատ. օր.-ի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով իրենց երաշխավորված իրավունքից, և այդ ապացույցները պետք է ընդունվեն դատարանի կողմից, եթե դրանք ներկայացնողը հիմնավորել է մինչև դատաքննությունն սկսվելը դրանց ներկայացման անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով (ՀՀ քաղ. դատ. օր., հոդ-ված 48, մաս 8)։ Գործին մասնակցող անձինք դատաքննության ընթացքում ապացույցներ ներկա-յացնելու իրավունքից զրկված չեն առավել ևս այն դեպքերում, երբ գործի քննությունն իրականաց-վում է առանց դատաքննության նախապատրաստության փուլի, և նման դեպքերում ապացույցները մինչև դատաքննությունը բացահայտելու վերաբերյալ ՀՀ քաղ. դատ. օր.-ի 48-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կանոնն օբյեկտիվորեն կիրառելի չէ։
ՀՀ քաղ. դատ. օր.-ի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիները կարող են դա-տարանում իրենց գործերը վարել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով, ընդ որում, քաղաքացու մասնակցությունը գործին չի զրկում նրան գործով ներկայացուցիչ ունենալու իրա-վունքից։
ՀՀ քաղ. դատ. օր.-ի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանն իրավունք ունի հե-տաձգել գործի քննությունը, եթե այն չի կարող քննվել տվյալ նիստում, մասնավորապես` գործին մասնակցող անձանցից որևէ մեկի ... բացակայության պատճառով։ Իհարկե, տվյալ նորմով սահ-մանվածը դատարանի հայեցողական լիազորությունն է, սակայն այն չի կարող իրականացվել կա-մայականորեն, և յուրաքանչյուր դեպքում այդ լիազորության իրականացման կամ դրա իրականաց-ման մերժման վերաբերյալ որոշում կայացնելիս` դատարանը պետք է հաշվի առնի օրենքի և իր առջև կողմերի հավասարության, նրանց մրցակցության և իրավահավասարության վերաբերյալ ՀՀ քաղ. դատ. օր.-ի 5-րդ և 6-րդ հոդվածներում ամրագրված սկզբունքները և հատկապես գործին մասնակցող անձի բացակայության պատճառը։ Վերջինը հարգելի լինելու պարագայում գործի քննությունը հետաձգելու դատարանի լիազորությունը հայեցողական կարող է լինել միայն այն դեպքում, երբ բացակայողը ներկայացրել է գործի քննությունն իր բացակայությամբ իրականացնե-լու վերաբերյալ միջնորդություն, իսկ այդպիսին ներկայացված չլինելու և, առավել ևս, գործի քըն-նությունը հետաձգելու մասին միջնորդություն ներկայացված լինելու դեպքում դատարանը պար-տավոր է հետաձգել գործի քննությունը` հարգելի պատճառով բացակայող կողմին ՀՀ Սահմանա-դրության 18-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման հնարավորությունից չզրկելու համար։
Սույն գործով 02.08.2012թ., ժամը 15։30-ին նշանակված հերթական դատական նիստի նա-խորդ օրը` 01.08.2012թ., և՛ պատասխանողը, և՛ նրա ներկայացուցիչը գրավոր միջնորդություն են ներկայացրել Դատարան` խնդրելով հետաձգել գործի քննությունը։ Միջնորդությունները պատճա-ռաբանվել են այն փաստով, որ պատասխանողի ներկայացուցիչը զրկված է սույն գործով 02.08.2012թ. նշանակված դատական նիստին ներկայանալու հնարավորությունից` ՀՀ Գեղարքու-նիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում թիվ ԳԴ5/0027/01/11 քրեական գործով նույն օրը ժամը 11։00-ին նշանակված դատական նիստին որպես ամբաստանյալի պաշտպան մասնակը-ցելու անհրաժեշտության բերումով, ընդ որում, պատասխանողը նաև նշել է, որ ինքը չի կարող ինք-նուրույն իրականացնել իր շահերի պաշտպանությունը։ Ի հիմնավորումն բերված պատճառաբա-նության, միջնորդություններին կցվել է հիշատակված քրեական գործով 02.08.2012թ., ժամը 11։00-ին Սևան քաղաքում նշանակված դատական նիստի ծանուցագրի բնօրինակը` հասցեագրված պա-տասխանողի ներկայացուցիչ Ժորա Հարությունյանին։ Ակնհայտ է, որ 02.08.2012թ. կայացած դա-տական նիստին պատասխանողի և նրա ներկայացուցչի բացակայությունը պայմանավորված է ե-ղել հարգելի պատճառով, ուստի Դատարանը պարտավոր էր բավարարել գործի քննությունը հե-տաձգելու վերաբերյալ նրանց միջնորդությունները, առավել ևս, որ տվյալ դատական նիստում գոր-ծին մասնակցող երրորդ անձից ընդունել էր ապացույցներ, որոնց պատասխանողը ծանոթ չէր (խոսքը վերաբերում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 02.07.2012թ. թիվ 26/10-4189 գրության ուղեկցությամբ ներկայացված` կողմերի բնակարանային պայմանների ուսումնասիրության նույն ակտերին, որոնք ներկայացվել էին նախկինում` խնամակա-լության և հոգաբարձության հանձնաժողովի 12.03.2012թ. եզրակացության հետ միասին, ինչպես նաև նշված հանձնաժողովի կողմից հարցի կրկնակի քննարկման արդյունքում 29.06.2012թ. կազ-մըված նոր եզրակացությանը` նախկին եզրակացությունն անփոփոխ թողնելու մասին)։ Սակայն Դատարանը հանիրավի մերժել է պատասխանողի և նրա ներկայացուցչի միջնորդությունները` պա-տասխանողին զրկելով օրենքի և դատարանի առջև մյուս կողմի հետ հավասարության, մրցակցու-թյան և իրավահավասարության պայմաններում իր իրավունքների դատական պաշտպանությունը փաստաբան-ներկայացուցչի մանագիտական օժանդակությամբ իրականացնելու, մյուս կողմի ներ-կայացրած ապացույցներին ծանոթանալու, ապացույցներ ներկայացնելու և իրեն երաշխավորված դատավարական այլ իրավունքներն արդյունավետ ու լիարժեք իրականացնելու իրավունքից։
Նկատի ունենալով, որ դատավարական իրավունքի նորմերի վերը նշված խախտումների ար-ձանագրումն ու դրանց բնույթը (դրանք առնվազն կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման) ար-դեն իսկ հիմք են ծառայում վերաքննիչ բողոքը բավարարելու և բողոքարկված վճիռը ՀՀ քաղ. դատ. օր.-ի 228-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա բեկանելու համար, միաժամանակ թելադրելով ամբողջ ծավալով գործի նոր քննության անհրաժեշտությունը, Վերաքննիչ դատարանը հնարավոր չհամարեց նյութական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ վերաքննիչ բողոքներում բեր-ված փաստարկների գնահատումը տվյալ փուլում։ Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հարկ համարեց Դատարանի ուշադրությունը սևեռել այն իրողությանը, որ խնամակալության և հագա-բարձության մարմինը համայնքի ղեկավարն է (Երևանում քաղաքապետի անունից համապատաս-խան լիազորություններն իրականացնում են Երևանի վարչական շրջանների ղեկավարները), ոչ թե նրան կից ստեղծվող և հասարակական հիմքունքներով գործող խնամակալության և հոգաբարձու-թյան հանձնաժողովը, ուստի գործի գործի նոր քննության ընթացքում անհրաժեշտ է ստանալ հենց համապատասխան վարչական շրջանի ղեկավարի եզրակացությունը` նրա ստորագրությամբ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր.-ի 217-րդ, 219-221-րդ և 228-րդ հոդ-վածներով« Վերաքննիչ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Թիվ ԵՄԴ/0124/02/12 քաղաքացիական գործով, ըստ հայցի Աննա Ասատրյանի ընդդեմ Դավիթ Խաչատրյանի (երրորդ անձ` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամա-կալության և հոգաբարձության մարմին)` երեխայի բնակության վայրը սահմանելու պահանջի մա-սին, և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Խաչատրյանի ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակու-թյան վայրն անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին, Դատարանի 16.08.2012թ. վճռի դեմ պատասխանողի կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարել` նշված վճիռը բեկանել և գործն ուղարկել նույն Դատարան` նոր քննության։
Դատական ծախսերի բաշխման հարցը լուծել գործի նոր քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով։
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով։
Նախագահող դատավոր
Կ. ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ Դատավոր
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ Դատավոր
Տ. ՆԱԶԱՐՅԱՆ
Սույն որոշումը մտել է օրինական ուժի մեջ։
Նախագահող դատավոր Կ. Չիլինգարյան |
---|
|
Դատական ակտի ամսաթիվը: | 13-12-2012 |
---|
|
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): | 0 |
---|
|
Գործը հանձնվել է գրասենյակ    
|
Գործի արխիվացում    
|
Էջերի քանակ: | 2հ,1-194,2-101 |
---|
|
Գործն ուղարկվել է: | 29-01-2013 |
---|
|
Գործը բողոքարկվել է    
|
Ստացվել է վերաքննիչ բողոք    
|
Բողոքի ստացման ամսաթիվ: | 20-12-2014 |
---|
|
|
---|
Բողոքարկվող դատական ակտը: | |
---|
|
Բողոքը ստացվել է: | Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ |
---|
|
Ում կողմից է բերվել բողոքը: | Հայցվոր |
---|
|
Բողոք բերող անձը | Անուն | Աննա |
---|
Ազգանուն | Ասատրյան |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
|
Պատասխանի ստացման ամսաթիվը: | |
---|
|
Պատասխան բերող անձը | Անուն | |
---|
Ազգանուն | |
---|
Հասցե | |
---|
|
Գործը ստացվել է    
|
Վիճակագրական տողի համարը: | 4.9 |
---|
|
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): | 1-194, 2-132, 3-110, 4-129, 5-159 |
---|
|
Գործը ստացվել է: | Մալաթիա-Սեբաստիա |
---|
|
Նախագահող դատավոր | Դատարանի անվանում: | Քաղաքացիական վերաքննիչ |
---|
Դատավորի անուն: | Աստղիկ Ֆրունզեյի Խառատյան | |
Դատավոր | Դատարանի անվանում: | Քաղաքացիական վերաքննիչ |
---|
Դատավորի անուն: | Կարինե Բենիամինի Հակոբյան | |
Դատավոր | Դատարանի անվանում: | Քաղաքացիական վերաքննիչ |
---|
Դատավորի անուն: | Լևոն Վաղարշակի Գրիգորյան | |
|
---|
Այլ նշումներ: | 09.04.2015թ-ին կազմի փոփոխություն՝ Ա.Խառատյան,Տ.Նազարյան,Կ.Հակոբյան կազմով /հիմք՝զեկուցագիր/
17.06.2015թ-ին կազմի փոփոխություն՝ Ա.Խառատյան,Կ.Հակոբյան,Ա.Հունանյան կազմով /հիմք՝զեկուցագիր/ |
---|
|
Վերաքննիչ բողոքը վերադարձվել է թերությունները վերացնելու համար    
|
Որոշման ամսաթիվ: | 12-01-2015 |
---|
|
|
---|
Որոշում: | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0124/02/12
12.01.2015թ. ք.Երևան
ՈՐՈՇՈՒՄ
վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ` Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով`
նախագահող դատավոր Ա.ԽԱՌԱՏՅԱՆ,
դատավոր Կ.ՀԱԿՈԲՅԱՆ,
դատավոր Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆ,
քննության առնելով թիվ ԵՄԴ/0124/02/14 քաղաքացիական գործով, ըստ հայցի Աննա Ասատրյանի ընդդեմ Դավիթ Խաչատրյանի, երրորդ անձ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի բնակության վայրը սահմանելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Խաչատրյանի ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակության վայրն անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 20.11.2014 թվականի վճռի դեմ հայցվոր Աննա Ասատրյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,
ՊԱՐԶԵՑ
Դատարանը (նախագահող դատավոր` Լիլիթ Կատվալյան) 20.11.2014 թվականի վճռով հայցը մերժել է, հակընդդեմ հայցը`բավարարել:
Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել հայցվոր Աննա Ասատրյանը:
Վերաքննիչ դատարանում քաղաքացիական գործը ստացվել է 26.12.2014 թվականին, դատական կազմին հանձնվել է 27.12.2014 թվականին:
Վերաքննիչ բողոքը բերվել է թերություններով, այն է՝ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջներին, մասնավորապես` 210-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, ... մաuին ապացույցները: Այն դեպքերում, երբ oրենքով նախատեuված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:
Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի բ) կետի` ոչ գույքային բնույթի պահանջի գործերով դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի տասնապատիկի չափով:
Տվյալ դեպքում վճիռը բողոքարկվել է ամբողջությամբ (հայցի և հակընդդեմ հայցի մասերով), մինչդեռ պետական տուրքը վճարվել է մասնակի` 10.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև բողոքը չի պարունակում պետական տուրքի մասով արտոնությունների կիրառման վերաբերյալ միջնորդություն: Պետական տուրքի համար վճարման ենթակա գումարը կազմում է ևս 10.000 ՀՀ դրամ:
Վերը նկարագրված խախտումը ՀՀ քաղաքացական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք է վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Ընդ որում` բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ և 213-րդ հոդվածների դրույթներով` Վերաքննիչ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վերաքննիչ բողոքը վերադարձնել:
Բողոքում թույլ տրված խախտումը վերացվելու և որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում:
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Ա.ԽԱՌԱՏՅԱՆ Կ.ՀԱԿՈԲՅԱՆ Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
---|
|
Սահմանված ժամկետում կրկին ներկայացվել է բողոք    
|
Բողոքի ստացման ամսաթիվը: | 27-01-2015 |
---|
|
Ընդունվել է վարույթ    
|
Որոշումը ուղարկվել է կողմերին: | 03-02-2015 |
---|
|
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: | |
---|
|
Նշանակվել է դատական նիստ    
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 03-02-2015 |
---|
|
Նիստերի դահլիճի համարը: | 318 |
---|
|
Նշանակվել է դատական նիստ    
|
Նիստերի դահլիճի համարը: | 318 |
---|
|
|
---|
Այլ: | հրապարակում, վերսկսել, նշանակել դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատական նիստ    
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 27-03-2015 |
---|
|
Նիստերի դահլիճի համարը: | 318 |
---|
|
Նշանակվել է դատական նիստ    
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 21-04-2015 |
---|
|
Նիստերի դահլիճի համարը: | 318 |
---|
|
|
---|
Պատճառը: | դատական կազմում ընդգրկված դատավոր Տ.Նազարյանի հիվանդ լինելու պատճառով |
---|
|
Նշանակվել է դատական նիստ    
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 27-05-2015 |
---|
|
Նիստերի դահլիճի համարը: | 318 |
---|
|
Նշանակվել է դատական նիստ    
|
Նիստերի դահլիճի համարը: | 318 |
---|
|
Վերաքննիչ բողոքը մերժվել է ամբողջությամբ` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ    
|
Անփոփոխ թողնված դատական ակտ: | Չի պատճառաբանվել |
---|
|
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2015-06-18 16:33:28    
|
|
---|
Դատական ակտ: | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի
ընդհանուր իրավասության դատարանի
20.11.2014 թվականի թիվ ԵՄԴ/0124/02/12 վճիռ
նախագահող դատավոր Լիլիթ Կատվալյան
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0124/02/12
18.06.2015թ. ք.Երևան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ` Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով`
նախագահող դատավոր Ա.ԽԱՌԱՏՅԱՆ
դատավոր Կ.ՀԱԿՈԲՅԱՆ
դատավոր Ա.ՀՈՒՆԱՆՅԱՆ
մասնակցությամբ`
հայցվոր Աննա Ասատրյանի
պատասխանող Դավիթ Խաչատրյանի
պատասխանողի ներկայացուցիչ Ժորա Հարությունյանի
(Դավիթ Խաչատրյան)
դռնբաց դատական նիստում քննելով հայցվոր Աննա Ասատրյանի վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 20.11.2014 թվականի թիվ ԵՄԴ/0124/02/12 վճռի դեմ քաղաքացիական գործով ըստ հայցի Աննա Ասատրյանի ընդդեմ Դավիթ Խաչատրյանի, երրորդ անձ Երևան քաղաքի վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի բնակության վայրը սահմանելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Խաչատրյանի ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակության վայրն անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը.
20.02.2012 թվականին Աննա Ասատրյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան` խնդրելով 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Խաչատրյանի բնակության վայրը սահմանել մոր` Աննա Ասատրյանի հաշվառման հասցեն` ք.Երևան, Անդրանիկի 121 շենք, բն. 49:
21.02.2012 թվականին հայցադիմումն ընդունվել է վարույթ (նախագահող դատավոր Ա.Մկրտչյան) և նշանակվել դատաքննության:
Լրացնելով հայցապահանջը հայցվորը (ներկայացուցիչ Է.Ղարաբաղցյան) խնդրել է`11.11.2011 թվականին ծնված Արևիկ Խաչատրյանի բնակության վայրը որոշել ըստ մոր` Աննա Ասատրյանի բնակության վայրի և նրա հետագա խնամքն ու դաստիարակությունը հանձնել Աննա Ասատրյանին:
14.04.2012 թվականին Դավիթ Խաչատրյանը հակընդդեմ հայց է ներկայացրել Դատարան` խնդրելով 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Դավիթի Խաչատրյանի բնակության վայրը թողնել անփոփոխ` հոր մոտ, Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում:
16.04.2012 թվականի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ և սկզբնական հայցի հետ համատեղ նշանակվել քննության:
16.08.2012 թվականի վճռով Դատարանը (նախագահող դատավոր Ա.Մկրտչյան) վճռել է. «Հայցադիմումը բավարարել և 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Դավթի Խաչատրյանի բնակության վայրը սահմանել մոր՝ Աննա Ասատրյանի մոտ:
Հակընդդեմ հայցը` 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Դավթի Խաչատրյանի բնակության վայրը անփոփոխ՝ հոր մոտ, Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում թողնելու պահանջի մասին, մերժել:»:
Վերաքննիչ դատարանի 13.12.2012 թվականի որոշմամբ պատասխանողի կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 16.08.2012 թվականի վճիռը բեկանվել և քաղաքացիական գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի 27.02.2013 թվականի որոշմամբ վերադարձվել է Վերաքննիչ դատարանի 13.12.2012 թվականի որոշման դեմ Աննա Ասատրյանի բերած վճռաբեկ բողոքը:
02.04.2013 թվականի որոշմամբ թիվ ԵՄԴ/0124/02/12 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ (նախագահող դատավոր Լիլիթ Կատվալյան) և նշանակվել քննության:
15.05.2013 թվականին Դավիթ Խաչատրյանը դիմում է ներկայացրել Դատարան` խնդրելով փոփոխել հայցապահանջը և այն լրացնելով ձևակերպել հետևյալ կերպ.
Արևիկ Դավիթի Խաչատրյանի (ծնված` 11.11.2011թ.) բնակության վայրը թողնել անփոփոխ և թույլատրել նրան բնակվել հոր` Դավիթ Խաչատրյանի հետ` սահմանելով, որ Արևիկ Խաչատրյանի բնակության վայրը հանդիսանա հոր` Դավիթ Խաչատրյանի բնակության վայրը:
11.11.2011 թվականին ծնված Արևիկ Դավիթի Խաչատրյանի նկատմամբ Աննա Խաչատրյանի ծնողական իրավունքները սահմանափակել` երեխային անձամբ դաստիարակելու և երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնություններ և պետական նպաստներ ստանալու իրավունքները համարելով կորցրած:
10.06.2013 թվականի որոշմամբ Դատարանը նշանակել է դատահոգեբանական փորձաքննություն և գործի վարույթը կասեցվել է:
10.10.2013 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել և հրավիրվել է դատական նիստ:
21.03.2014 թվականի որոշմամբ քաղաքացիական գործը նշանակվել է դատաքննության:
16.07.2014 թվականի որոշմամբ Դատարանը բավարարել է հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը և արգելել պատասխանող Դավիթ Խաչատրյանին խոչընդոտելու հայցվոր Աննա Ասատրյանի և մանկահասակ երեխա Արևիկ Խաչատրյանի տեսակցությանը և շփմանը:
20.11.2014 թվականի վճռով Դատարանը վճռել է. «Աննա Ասատրյանի հայցն ընդդեմ Դավիթ Խաչատրյանի` երեխայի բնակության վայրը սահմանելու պահանջի մասին, մերժել:
Դավիթ Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակության վայրը անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին, բավարարել:
Արևիկ Դավիթի Խաչատրյանի բնակության վայր սահմանել հոր Դավիթ Խաչատրյանի բնակության վայրը:»:
Դատարանի վերոհիշյալ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել հայցվոր Աննա Ասատրյանը, որը Վերաքննիչ դատարանի 02.02.2015 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ և նշանակվել քննության:
Վերաքննիչ բողոքի պատասխան է ներկայացրել Դավիթ Խաչատրյանը:
2.Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ հիմքերով և հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, 36-րդ, 48-րդ, 97-րդ հոդվածների, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ կետի, 67-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ դատական օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ կետի, 90-րդ հոդվածի 3-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին կետի, 10-րդ հոդվածի 1-ին կետի, 48-րդ հոդվածի 1-ին կետի, 51-րդ հոդվածի, 53-րդ հոդվածի 1-ին կետի, 60-րդ հոդվածի 1-ին կետի, 111-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ կառավարության 24 փետրվարի 2011 թվականի թիվ 1164-Ն որոշման պահանջները.
Բողոքի սույն հիմքերը բողոքաբերը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերը նշված հոդվածների վկայակոչմամբ բողոքաբերը նշել է, որ երեխայի առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական, լիարժեք և ներդաշնակ զարգացման համար առաջնահերթ պատասխանատվություն են կրում երեխայի ծնողները, իսկ Հայաստանի Հանրապետությունը երեխայի իրավունքների իրականացման և պաշտպանության գործընթացում պարտավոր է ելնել միմիայն երեխայի լավագույն շահերից, իսկ լավագույն շահերը բացահայտվում են գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ, այլ ոչ միայն Դատարանի միանձնյա ցանկությամբ կամ համոզմամբ:
Սույն քաղաքացիական գործի լուծման շրջանակներում էական պայման է հանդիսանում քաղաքացիական գործի քննության ժամկետը՝ հայցադիմումը Դատարան է մուտքագրվել 20.02.2012 թվականին՝ այսինքն մոտ 3 տարի առաջ:
Դատարանը չի իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, մասնավորապես, չի գնահատել և չի պատճառաբանել, թե ինչու ներկայացրած ապացույցները սույն քաղաքացիական գործի շրջանակներում չեն կարող հանդիսանալ որպես կիրառելի ապացույց, փորձելով շրջանցել այն հանգամանքը, որ
- կողմերի միջև առկա է վեճ, որի հիման վրա ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստվել են նյութեր,
- գործի շրջանակներում առկա է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի առնվազն չորս եզրակացություն,
- գործի շրջանակներում առկա է ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի եզրակացություն։
Ավելին, Դատարանը վճռի հիմքում դրել է այնպիսի հանգամանքներ, որոնք առհասարակ գոյություն չունեն, մասնավորապես.
1. «... Դավիթ Խաչատրյանի աշխատանքի բնույթը ...», հարց է առաջանում որտեղ է աշխատում Դ.Խաչատրյանը, առկա է արդյոք գործով ձեռք բերված ապացույցներ վերջինիս աշխատանքի վերաբերյալ։
2. «... Աննա Ասատրյանի հայրը և մայրը երբևէ չեն տեսակցել Արևիկ Խաչատրյանին, հետևաբար Աննա Ասատրյանի բացակայության ժամանակ չեն կարող պատշաճ զբաղվել երեխայի խնամքով և դաստիարակությամբ։» Ինչն է հանդիսանում Դատարանի սույն պատճառաբանության հիմքը քաղաքացիական գործի նյութերում, երկրորդ` Դատարանը մինչ օրս ըստ էության չի ծանոթացել գործի նյութերին մասնավորապես, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում դիմումի, ահազանգի փաստերն ուսումնասիրելու վերաբերյալ 31.01.2012 թվականին կազմված եզրակացությանը, երրորդ, որ իրավական նորմով է սահմանված առհասարակ, որ եթե անձը երեխային չի տեսակցում, ապա չի կարող կամ իրավունք չունի ժամանակավորապես զբաղվել երեխայի խնամքով ու դաստիարակությամբ:
3. «... համաձայն խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունների, Դավիթ Խաչատրյանի կողմից ներկայացված երեխայի բնակության վայրը անփոփոխ հոր մոտ թողնելու պահանջը չի բխում երեխայի շահերից, սակայն այս առումով որևէ հիմնավորում դատարանին չի ներկայացրել,» որ իրավական նորմով է սահմանվում կամ պահանջվում, որ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված եզրակացության հետ պարտավոր է ներկայացնել հիմնավորում, կամ շարժվելով Դատարանի տրամաբանությամբ այդ դեպքում խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունները ինչ են իրենցից ներկայացնում, արդյոք, եթե վերջիններս գործի լուծման համար էական նշանակություն չունեին, ապա որն էր պատճառը սույն քաղաքացիական գործի նման ձգձգումը՝ ակնկալելով այդ եզրակացությունները, կամ ինչ նպատակ է հետապնդում վերջիններիս եզրակացությունը, եթե նրանք առհասարակ չեն արժանանում Դատարանի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատականին:
4. «... դատարանը, համեմատական գնահատական տալով կողմերի հնարավորություններին ...» հայցվորի մասով առկա են հնարավորությունների (այդ թվում եկամուտների) մասով գրավոր ապացույց, որն է պատասխանողի համարժեք ապացույցը գործի նյութերում, ինչի (որ ապացույցի) հիման վրա է Դատարանը գնահատական տվել պատասխանողի հնարավորություններին։
5. Վերջապես ինչու Դատարանը չի կատարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության իմպերատիվ պահանջը։ Բացի այդ, դատավարության ընթացքում, դատավարության կողմերի կողմից վկայակոչած փաստերի ներկայացման, ապացուցման, դրանց չհիմնավորման դեպքում բացասական հետևանքների բեռը կրում են միայն դատավարության կողմերը։ (տե՛ս Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ0479/02/08 որոշումը)։
Խնդրել է Վերաքննիչ դատարանին բեկանել Դատարանի 20.11.2014 թվականի վճիռը և փոփոխել, կամ գործն ուղարկել նոր քննության սահմանելով նոր քննության ծավալ։
2.1Վերաքննիչ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վերաքննիչ բողոքի պատասխանով պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվոր Դավիթ Խաչատրյանը հայտնել է հետևյալը.
Բողոք բերող անձը վերաքննիչ բողոքում վկայակոչել է մի շարք նյութական իրավունքի նորմեր և սուբյեկտիվ մոտեցմամբ նշելով գործում առկա ապացույցները՝ պատճառաբանել, որ ընդհանուր իրավասության դատարանը «չի իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն»։ Այնուհետև կատարել է մի շարք հարցադրումներ՝ որևէ կերպ չհիմնավորելով Դատարանի կողմից թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունը և գործի ելքի վրա դրանց ազդեցությանը։
Գտնում է, որ վերաքննիչ բողոքը հիմանվոր չէ, այն ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Դավիթ Խաչատրյանը և Աննա Ասատրյանը 31.07.2010 թվականից գտնվել են փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, իսկ 11.11.2011 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Արևիկ Դավիթի Խաչատրյանը, ով ծնված օրվանից բնակվում է հոր՝ Դավիթ Խաչատրյանի հետ։ Ընդ որում՝ երեխայի խնամքով մշտապես, այդ թվում՝ Աննա Ասատրյանի հետ համատեղ ապրելու ժամանակ, զբաղվել և այժմ էլ զբաղվում է Դավիթ Խաչատրյանը։
Համատեղ ամուսնության ընթացքում Դավիթ Խաչատրյանը և Աննա Ասատրյանը եղել են համերաշխ, սակայն 31.01.2012 թվականին Աննա Ասատրյանն առանց որևէ պատճառի և առանց որևէ մեկին տեղեկացնելու հեռացել է տնից՝ լքելով երկու ամսեկան մանկահասակ դստերը։ Տնից հեռանալուց հետո Աննա Ասատրյանը երբևէ չի հետաքրքրվել դստեր խնամքի և դաստիարակության հարցերով, շուրջ երեք տարի չի այցելել նրան և միայն վերջերս է սկսել այցելել, որպիսի անտարբեր և անփույթ վերաբերմունքի հետևանքով երեխան գրեթե չի ճանաչում մորը։ Այսինքն՝ Աննա Ասատրյանը հրաժարվել է երեխայի խնամքով և դաստիարակությամբ զբաղվելուց։
Դավիթ Խաչատրյանը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, որն իրականացնում է վարձու աշխատողների միջոցով և միջին հաշվարկով վաստակում է ամսեկան 200.000 ՀՀ դրամ։
Աննա Ասատրյանը ՀՀ բժշկական համալսարանի մագիստրատուրայի վճարովի համակարգի ուսանողուհի է, միաժամանակ աշխատում է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում որպես բուժքույր։ Ընդ որում՝ Դավիթ Խաչատրյանի հետ համատեղ ապրելու ընթացքում Աննա Ասատրյանի ուսման հետ կապված բոլոր խնդիրները լուծվել են Դավիթ Խաչատրյանի նյութական միջոցների հաշվին։
Դավիթ Խաչատրյանի և Աննա Ասատրյանի բնակարանային պայմանների վերաբերյալ «Նորգալ» ՍՊ ընկերության և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրված պարզաբանումների համաձայն՝ Դավիթ Խաչատրյանին համասեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 125 շենքի թիվ 12 բնակարանի բնակելի մակերեսը համապատասխանում է ՀՀ քաղաքաշինության բնագավառում գործող մեկ անձի համար անհրաժեշտ նվազագույն 9քմ նորմատիվային պահանջին և գերազանցում է այն 1,9քմ չափով՝ կազմելով 10,9քմ, իսկ Աննա Ասատրյանին համասեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Հ/Ա Բ-2 թաղամասի 121 շենքի թիվ 49 բնակարանի բնակելի մակերեսը չի համապատասխանում ՀՀ քաղաքաշինության բնագավառում գործող մեկ անձի համար անհրաժեշտ նվազագույն 9քմ նորմատիվային պահանջին՝ կազմելով 8,6քմ։
Ավելին՝ ինչպես վերը նշվեց, երեխան՝ Արևիկ Դավիթի Խաչատրյանը, ծնված օրվանից բնակվում է հոր՝ Դավիթ Խաչատրյանի հետ, նույն օրվանից նա է իրականացնում երեխայի խնամքն ու դաստիարակությունը, ինչի արդյունքում երեխան սերտորեն կապված է հոր հետ։ Մինչդեռ, Աննա Ասատրյանը երբևէ չի հետաքրքրվել դստեր խնամքի և դաստիարակության հարցերով, շուրջ երեք տարի չի այցելել նրան և միայն վերջերս է սկսել այցելել, որպիսի անտարբեր և անփույթ վերաբերմունքի հետևանքով երեխան գրեթե չի ճանաչում մորը։ Ընդ որում՝ գործի քննության ժամանակ Աննա Ասատրյանի կողմից տրված ցուցմունքի, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ երեխայի բնակության վայրն Աննա Ասատրյանի մոտ որոշելու դեպքում երեխայի խնամքով ու դաստիարակությամբ զբաղվելու են Աննա Ասատրյանի հայրը՝ Գեորգի Ասատրյանը և մայրը։ Մինչդեռ Աննա Ասատրյանի ծնողները երեխայի համար ընդհանրապես անծանոթ անձինք են, և երեխան նրանց ընդհանրապես չի ճանաչում ու նրանց հետ երբևէ չի շփվել։ Ավելին՝ սույն քաղաքացիական գործում առկա ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրված Գեորգի Ասատրյանի անձը բնութագրող տվյալների առկայության պայմաններում երեխայի խնամքով ու դաստիարակությամբ նրա զբաղվելը չի կարող բխել երեխայի շահերից և նրա համար բարերար ազդեցություն ունենա։
Գործում առկա վերը նշված փաստական հանգամանքներից ակնհայտորեն հետևում է, որ Աննա Ասատրյանի կենսապայմանների համեմատությամբ Դավիթ Խաչատրյանի կենսապայմանների առավելության, ինչպես նաև երեխայի՝ Արևիկ Դավիթի Խաչատրյանի ծնված օրվանից հոր հետ բնակվելու, նրանից խնամք ու դաստիարակություն ստանալու, իսկ Աննա Ասատրյանի կողմից նրան լքելու և շուրջ երեք տարի չայցելելու, երեխայի նկատմամբ անտարբեր և անփույթ վերաբերմունք ցուցաբերելու հետևանքով մորը գրեթե չճանաչելու արդյունքում հոր հետ երեխայի սերտորեն ու անխզելի կապվածության պայմաններում երեխայի լավագույն շահերից է բխում նրա բնակության վայրն անփոփոխ թողնելը, առավել ևս, որ՝ երեխայի բնակության վայրն Աննա Ասատրյանի մոտ որոշելու դեպքում, իր իսկ ցուցմունքի համաձայն, երեխայի խնամքով ու դաստիրակությամբ զբաղվելու են իր հայրն ու մայրը։
Նման պայմաններում Դատարանը, գործում առկա բոլոր ապացույցները գնահատելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ և դրանք ճիշտ համադրելով կիրառման ենթակա օրենսդրության հետ իրավացիորեն եզրահանգել է հայցը մերժելու, իսկ հակընդդեմ հայցը բավարարելու մասին հետևության։
Հետևաբար՝ վերաքննիչ բողոքը հիմնավոր չէ և մերժման ենթակա։
Ինչ վերաբերում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունների վերաբերյալ բողոք բերող անձի հարցադրումներին, ապա նախ՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը ապացույցի տեսակ է, որը ենթակա է գնահատման գործում առկա մյուս ապացույցների համադրմամբ և նշված եզրակացության ու գործում առկա ապացույցների միջև ակնհայտ անհամապատասխանությունների և հակասությունների դեպքում, առանց պատշաճ հիմնավորման, այդ եզրակացությունն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ դրան համապատասխան դատական ակտ կայացնելու համար։
Բողոք բերած անձի կողմից ներկայացված ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի 31.01.2012 թվականի եզրակացությունն ընդհանրապես որևէ ապացուցողական նշանակություն չունի և նույնպես չի կարող վերաքննիչ բողոքը բավարարելու հիմք հանդիսանալ, քանի որ նշված եզրակացությամբ կողմերին պարզաբանվել է, որ երեխայի խնամքի և դաստիարակության հետ կապված տարաձայնությունները լուծելու համար կարող են դիմել դատարան, ինչն էլ նրանք իրականացրել են իրենց հետագա գործողություններով:
Ինչ վերաբերում է բողոք բերող անձի կարևորած գործի քննության՝ «մոտ երեք տարի տևող» ժամկետին, ապա ամենից առաջ անհրաժեշտ է նշել, որ գործի քննության ժամկետի տևողությունը որևէ առնչություն չունի գործի ճիշտ լուծման հետ։ Բացի այդ, գործի քննությունն անհարկի չի ձգձգվել։ Դա պայմանավորված է եղել անհրաժեշտ դատավարական գործողությունների կատարմամբ։
Խնդրել է մերժել վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը։
3.Վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
1) Կողմերը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ են գտնվել 31.07.2010 թվականից:
2) Համատեղ ամուսնական կյանքում ունեցել են մեկ երեխա` Արևիկ Դավթի Խաչատրյանին` ծնված 11.11.2011 թվականին:
3) Ընտանեկան անախորժությունների պատճառով համատեղ կյանքը դարձել է անհնարին և 2012 թվականի հունվարի 31-ից համատեղ չեն ապրում:
4) «Լիլիա» համատիրության կողմից 13.04.2012 թվականին տրված թիվ 180 տեղեկանքի համաձայն` Արևիկ Դավթի Խաչատրյանը, ծնված` 11.11.2011 թվականին, առանց հաշվառման բնակվում է Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում:
5) ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում դիմումի, ահազանգի փաստերն ուսումնասիրելու վերաբերյալ 31.01.2012 թվականին կազմված եզրակացության համաձայն` ստուգմամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Անդրանիկի 121 շենքի թիվ 49 բնակարանի բնակիչ Գեորգի Ասատրյանի աղջիկը` Աննա Ասատրյանը, 2010 թվականին ամուսնացել է Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանի բնակիչ Դավիթ Գուրգենի Խաչատրյանի հետ և համատեղ ամուսնական կյանքում ունեցել են մեկ երեխա` Արևիկ Դավթի Խաչատրյանին` ծնված 11.11.2011 թվականին: 31.01.2012 թվականին ժամը 20:00-ի սահմաններում Աննա Ասատրյանը զանգահարել է իր ծնողներին և հայտնել, որ ընտանեկան անախորժությունների պատճառով ամուսնուց բաժանվում է և խնդրել է, որ գան և երեխայի հետ իրեն տանեն տուն: Գեորգի Ասատրյանը կնոջ հետ գնացել է աղջկա բնակարան և փորձել իր խորհուրդներով հաշտեցնել աղջկան և ամուսնուն: Դավիթ Խաչատրյանը խոսակցության ընթացքում երեք ամսեկան երեխային վերցրել և դուրս է եկել շենքի բակ, որպեսզի կինը երեխային չտանի իր ծնողների տուն: Այդ տեսնելով Գեորգի Ասատրյանը զանգահարել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ Երևան քաղաքի Անդրանիկի 125 շենքի թիվ 12 բնակարանում վիճաբանություն է: Մեկնելով դեպքի վայր` կողմերից բացատրություններ են վերցվել և նրանց բացատրվել է, որ երեխայի խնամքի և ամուսնալուծության հարցերը պետք է լուծվեն դատական կարգով և կողմերին խորհուրդ է տրվել նշված խնդիրը լուծել առանց վիճաբանությունների` ելնելով երեխայի և ընտանիքի շահերից:
6) ՀՀ Կրթության և գիտության նախարարության Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից 25.04.2012 թվականին տրված թիվ 06-01-29/1116 տեղեկանքի համաձայն` Աննա Գեորգիի Ասատրյանը հանդիսանում է համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի:
7) ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի 18.03.2005 թվականի թիվ Ա-63 գրության համաձայն` Գեորգի Ասատրյանի վերաբերյալ ոստիկանության Մալաթիայի բաժնում վարկաբեկիչ նյութեր չկան և ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների դատվածություն չունի և հետախուզման մեջ չի գտնվում:
8) Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 15.03.2012 թվականի թիվ 26/10-1539 գրությամբ Դատարանին են ներկայացվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 12.03.2012 թվականի եզրակացությունը, ինչպես նաև կողմերի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտերը:
- Դավիթ Խաչատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն` վերջինս ունի բավարար կենսապայմաններ և պատշաճ կարգով զբաղվում է իր երեխայի խնամքով:
- Աննա Ասատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն` վերջինս ունի բավարար կենսապայմաններ և կարող է պատշաճ կարգով զբաղվել իր երեխայի խնամքով:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 12.03.2012 թվականի եզրակացության համաձայն` հանձնաժողովը միջնորդել է, հաշվի առնելով անչափահասի շահերը, Արևիկ Դավթի Ասատրյանի խնամքն ու դաստիարակությունը, ինչպես նաև նրա բնակության վայրը հանձնել մորը` Աննա Ասատրյանին:
9) Պատասխանող Դավիթ Խաչատրյանը դիմել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին և 16.05.2012 թվականի թիվ 26/10-2842 գրությամբ վարչական շրջանի ղեկավարի կողմից պատասխանողին հայտնվել է այն մասին, որ չեն ներկայացվել նոր հիմնավորիչ հանգամանքներ, որոնք կարող էին համոզել հանձնաժողովի անդամներին վերանայել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 12.03.2012 թվականի եզրակացությունը և հանձնաժողովն իր նախկին եզրակացությունը թողել է անփոփոխ:
10) Երևանի քաղաքապետի 05.06.2012 թվականի թիվ 35/ Ի-1043 գրությամբ պատասխանող Դավիթ Խաչատրյանին հայտնվել է այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից խնդիրը մանրամասն ուսումնասիրվել է, որից հետո գրություն է ուղարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան սույն խնդրով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստ հրավիրելու առաջարկով` մասնակից դարձնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետներին և սույն գործով կողմերին:
11) Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 02.07.2012 թվականի թիվ 26/10-4189 գրությամբ դատարանին են ներկայացվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 29.06.2012 թվականի եզրակացությունը, ինչպես նաև կողմերի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտերը:
- Դավիթ Խաչատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն` վերջինս ունի բավարար կենսապայմաններ և պատշաճ կարգով զբաղվում է իր երեխայի խնամքով:
- Աննա Ասատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրության ակտի համաձայն` վերջինս ունի բավարար կենսապայմաններ և կարող է պատշաճ կարգով զբաղվել իր երեխայի խնամքով:
- Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 29.06.2012 թվականի եզրակացության համաձայն` հանձնաժողովը կրկին քննարկել է պահանջները Երևանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցների և կողմերի ներկայությամբ: Նիստի ընթացքում Դավիթ Խաչատրյանը չի ներկայացրել նոր, հիմնավորիչ հանգամանքներ, որոնք կարող էին համոզել ներկաներին վերանայելու նախկին եզրակացությունը: Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ պետք է 12.03.2012 թվականի եզրակացությունը թողել է անփոփոխ, այսինքն` անչափահաս Արևիկ Դավթի Խաչատրյանի խնամքն ու դաստիարակությունը, ինչպես նաև նրա բնակության վայրը հանձնել մորը` Աննա Ասատրյանին:
Միաժամանակ հանձնաժողովը գտել է, որ Դավիթ Խաչատրյանի կողմից ներկայացրած երեխայի բնակության վայրը անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին հակընդդեմ հայցը հիմնավորված չէ, չի բխում երեխայի շահերից, ուստի միջնորդել է դատարանին մերժել այն:
12) ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի 26.09.2013 թվականի եզրակացության համաձայն` Աննա Ասատրյանի շփումը, տեսակցությունը երեխայի` Արևիկ Խաչատրյանի հետ չի կարող վնասակար ազդեցություն ունենալ երեխայի վրա ինչպես ֆիզիկական, հոգեբանական, այնպես էլ բարոյական առումով:
13) Փորձագետի եզրակացությունը ստանալուց հետո պատասխանողը միջնորդել է նշանակել կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն:
Դատարանը, քննելով պատասխանողի միջնորդությունը, գտել է, որ այն չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի պահանջներից, ուստի մերժել է կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ պատասխանողի միջնորդությունը:
14) Գործի քննության ընթացքում ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետ Մ. Գ. Պետրոսյանը բացատրություններ է տվել այն մասին, որ Աննա Ասատրյանի մոտ հակասոցիալական և ագրեսիվ վարքագիծ չի բացահայտվել և նրա շփումը, տեսակցությունը երեխայի հետ չի կարող վնասակար ազդեցություն ունենալ երեխայի վրա ինչպես ֆիզիկական, հոգեբանական, այնպես էլ բարոյական առումով:
4.Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները.
Վերաքննիչ բողոքը քննելով նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում` Վերաքննիչ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման.
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն բողոքի քննության իրավական հարցադրումը կայանում է հետևյալում.
- արդյոք երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրում որոշելը բխում է մանկահասակ երեխայի լավագույն շահերից.
- արդյոք մանկահասակ երեխայի լավագույն շահերի ապահովման նախադրայլները կարող են ստեղծվել երեխայի բնակության վայրը բացառապես հոր բնակության վայրում որոշելու պայմաններում.
Այսպես. ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար։
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ՝ ուշադրության առնելով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները։
Նշված կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխան գրանցվում է ծնվելուց անմիջապես հետո և ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք, ինչպես նաև որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք։
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն՝ յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու (որքան դա հնարավոր է), իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել նրա շահերին։ Երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք։
Նույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաuտիարակելու իրենց երեխաներին։ Ծնողները պատաuխանատվություն են կրում իրենց երեխաների դաuտիարակության և զարգացման համար։ Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մաuին։ Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք։
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ձեռք է բերում ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու, իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու երաշխավորված իրավունքներ, իսկ ծնողներն իրավունք ունեն և միաժամանակ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար: Երեխաների և ծնողների նշված իրավունքների լիարժեք իրականացման և ծնողների նշված պարտականությունների պատշաճ կատարման հրամայականից ելնելով` ծնողների համար երաշխավորված է իրենց երեխաներին դաստիարակելու իրավունքը: Նշվածի հիման վրա` Հայաստանի Հանրապետությունը երեխայի իրավունքների իրականացման և պաշտպանության գործընթացում պարտավոր է ելնել միմիայն երեխայի լավագույն շահերից, երեխային ապահովել բարեկեցության համար անհրաժեշտ հոգատարությամբ (տե՛ս ըստ հայցի Մարգարիտ Հովհաննիսյանի ընդդեմ Արթուր Թորոսյանի, երրորդ անձ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին և Արթուր Թորոսյանի հակընդդեմ հայցի` ծնողական իրավունքները սահմանափակելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի թիվ ԵԱԴԴ/1513/02/08 որոշումը):
Համաձայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 16-րդ հոդվածի 3-րդ մասի` ընտանիքը հասարակության բնական ու հիմնական բջիջն է և հասարակության ու պետության կողմից պաշտպանվելու իրավունք ունի:
Հռչակագրի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մայրությունն ու մանկությունը հատուկ հոգածության և օժանդակության իրավունք ունեն:
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել հետևյալ դոկտրինը` «parens patrie» ձևաչափը, որով սահմանվում է պետության պարտավորությունները երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում:
Երեխան, ելնելով իր ֆիզիկական և հոգեկան անպաշտպան վիճակից, հատուկ խնամքի և հոգածության կարիք է զգում, այդ թվում` իրավական պաշտպանվածության, ինչպես նաև ծնվելուց առաջ, այնպես էլ հետո (ամրագրվել է 1959թ. Լոնդոնի կոնֆերանսում):
Համաձայն վերոհիշյալ կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին մասի` մասնակից պետություններն ապահովում են, որ երեխան, հակառակ ծնողների ցանկության, չբաժանվի նրանցից, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու մարմինները գործող օրենքի և ընթացակարգի համաձայն կայացնեն որոշում, ինչը ենթակա է դատական վերահսկողության, որ այդպիսի բաժանումն անհրաժեշտ է երեխայի շահերը լավագույնս պաշտպանելու տեսակետի: Նման որոշում կարող է անհրաժեշտ լինել այս կամ այն կոնկրետ դեպքում, օրինակ, երբ ծնողները դաժանորեն են վարվում երեխայի հետ կամ հոգ չեն տանում նրա մասին, կամ երբ ծնողներն առանձին են ապրում և հարկ է որոշում կայացնել երեխայի բնակության վայրի վերաբերյալ:
Ցանկացած դեպքում անհրաժեշտ է խիստ հսկողություն իրականացնել երեխաների և ծնողների իրավունքների նկատմամբ, հակառակ դեպքում կարող է առաջանալ այդ իրավունքների խախտման հնարավոր և իրական վտանգ, մասնավորապես` օրինակ երեխայի և ծնողի (տվյալ դեպքում մոր) միջև կապը կարող է խզվել` inter alia (ի թիվս այլոց` տես Էլսհոլզն ընդդեմ Գերմանիայի գործով վճիռը, թիվ 25735/94, կետ 49, ECHR 2000-VIII, և Կուտզներն ընդդեմ Գերմանիայի վճիռը, կետ 67), սակայն այդ հսկողությունը պետք է իրականացնել` ելնելով էական նշանակություն ունեցող հանգամանքներից:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (Հռոմ, 1950թ. նոյեմբերի 4) 8-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի ապահովվի հավասարակշռություն երեխայի և ծնողների շահերի միջև, և այդ հավասարակշռման գորընթացում առանձնակի կարևորություն պետք է վերապահել երեխայի շահերին, որոնք, կախված դրանց բնույթից և շրջանակներից, կարող են գերակայել ծնողների շահերի նկատմամբ:
Ելնելով երեխայի լավագույն շահերից և նրան երաշխավորված իրավունքների գերակայությունից` ՀՀ ընտանեկան օրենսգիրքը սահմանել է երեխայի բնակության վայրը որոշելու գործերով խնամակալության և հոգաբարձության մարմինների պարտադիր մասնակցություն:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածը սահմանում է.
1. Դատարանը երեխաների դաuտիարակության հետ կապված վեճերը քննելիu գործին պետք է մաuնակից դարձնի խնամակալության և հոգաբարձության մարմնին, անկախ նրանից, թե ով է ներկայացրել երեխայի պաշտպանության մաuին հայց:
2. Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի (անձանց) կյանքի հետազոտություն, ովքեր հավակնում են նրա դաuտիարակությանը և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մաuին եզրակացությունը:
Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ վերոնշյալ մարմինների կողմից տրված եզրակացությունները դատարանի համար «Sine qua nom» անհրաժեշտ և պարտադիր բնույթ չեն կրում, այլ մասնագիտական-խորհրդատվական բնույթ են կրում (դրանով իսկ պայմանավորված է օրենսդրի պահանջը` նրանց նման գործերով պարտադիր մասնակից դարձնելու վերաբերյալ), սակայն միևնույն է, պետք է փաստել, որ Դատարանը որպես իրավական վերլուծությունների հիմք պետք է դնի առաջին հերթին երեխայի լավագույն շահերը` չխախտելով ապացույցների ներկայացման, հավաքման, ուսումնասիրման և գնահատման կարգը, ինչպես նաև պահպանելով դրանց վերաբերելիությունը, թույլատրելիությունը, հավաստիությունը և իհարկե բավարար լինելը:
Այսինքն` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործով նշված եզրակացությունները Դատարանը պետք է գնահատի գործի այլ ապացույցների համադրման արդյունքում, Դատարանի իրավական վերլուծությունների համար նախ և առաջ պետք է հիմք հանդիսանան, ունենան ամենայն կարևորություն և առաջնահերթ ուշադրության արժանանան երեխայի լավագույն շահերը` հիմք ընդունելով տվյալ եզրակացությունների այն եզրահանգումները, որոնք պայմանավորված են երեխայի լավագույն շահերով, ինչպես նաև գործով հաստատված էական նշանակություն ունեցող և ծնողների իրավունքներից բխող, ուշադրության արժանի հանգամանքներով:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, գնահատման արժանացնելով Դատարանի կողմից երեխայի բնակության վայրը հոր մոտ սահմանելու վերաբերյալ արված եզրահանգման իրավաչափությունը, արձանագրում է, որ այն բխում է երեխայի լավագույն շահից, մասնավորապես Վերաքննիչ դատարանի սույն եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ գործի փաստերով հաստատվել է այն հանգամանքները, որ երեխան, մշտապես ապրելով հոր հետ, ավելի կապված է հենց նրա հետ և երեխայի հորից՝ Դավիթ Խաչատրյանից հեռու ապրելը չի բխում երեխայի շահերից: Երեխան արդեն համարյա 4 տարեկան է և ծննդյան պահից սկսած նրա խնամքով բացառապես զբաղվել է հայրը: Բացի այդ հայցվոր Աննա Ասատրյանը սովորում է, իսկ Դավիթ Խաչատրյանի աշխատանքի բնույթը նրան հնարավորություն է տալիս մշտապես գտնվել տանը և զբաղվել երեխայի խնամքով: Աննա Ասատրյանը գործի քննության ընթացքում հայտնել է, որ իր բացակայության ժամանակ երեխայի խնամքով կարող են զբաղվել իր հայրը և մայրը:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանն իրավացիորեն փաստել է, որ Աննա Ասատրյանի հայրը և մայրը ևս այս տարիների ընթացքում երբևէ չեն տեսակցել Արևիկ Խաչատրյանին:
Ավելին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանն իր վճռով պատշաճ հերքել է հայցվորի վերոգրյալ ապացույցները:
Այսպիսով Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանի եզրահանգումը բխում է գործով հաստատված վերը հիշատակված փաստերից, ինչպես նաև կողմերի առաջ քաշած հիմնավոր փաստարկներից:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարում բողոք բերած անձի փաստարկները դատական սխալի մասին, ուստի դատական ակտը բեկանելու հիմքեր առկա չեն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ և 221-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վերաքննիչ բողոքը մերժել: Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 20.11.2014 թվականի թիվ ԵՄԴ/0124/02/12 վճիռը թողնել օրինական ուժի մեջ:.
2.Պետական տուրքի հարցը համարել լուծված:
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան:
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Ա.ԽԱՌԱՏՅԱՆ Կ.ՀԱԿՈԲՅԱՆ Ա.ՀՈՒՆԱՆՅԱՆ
Ա.Խառատյան |
---|
|
Դատական ակտի ամսաթիվը: | 18-06-2015 |
---|
|
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): | 0 |
---|
|
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ԱՄՆ դոլլար): | |
---|
|
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (Եվրո): | |
---|
|
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ՌԴ ռուբլի): | |
---|
|
Գործը հանձնվել է գրասենյակ    
|
Գործի արխիվացում    
|
Էջերի քանակ: | 1-194, 2-132, 3-110, 4-129, 5-159, 6-103 |
---|
|
Գործն ուղարկվել է: | 21-07-2015 |
---|
|
Գործը բողոքարկվել է    
|
|
|
Դատական Գործ N: ԵՄԴ/0124/02/12 |
Վճռաբեկ |
Ստացվել է վճռաբեկ բողոք    
|
Բողոքի ստացման ամսաթիվ: | 25-12-2012 |
---|
|
Ում կողմից է բերվել բողոքը: | Հայցվոր |
---|
|
Բողոք բերող անձը | Անուն | Աննա |
---|
Ազգանուն | Ասատրյան |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
|
Պատասխանի ստացման ամսաթիվը: | 23-01-2013 |
---|
|
Պատասխան բերող անձը | Անուն | Դավիթ |
---|
Ազգանուն | Խաչատրյան |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
Ներկայացուցիչ | Անուն | Ժորա |
---|
Ազգանուն | Հարությունյան |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
|
|
---|
Բողոքարկվող դատական ակտը: | Ըստ հայցի Աննա Ասատրյանի ընդդեմ Դավիթ Խաչատրյանի (երրորդ անձ` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմին)` երեխայի բնակության վայրը սահմանելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Խաչատրյանի ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակության վայրն անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին: |
---|
|
Բողոքը ստացվել է: | Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ |
---|
|
Գործի համարը: | ԵՄԴ/0124/02/12 |
---|
|
Գործի ստացում    
|
Գործի ստացման ամսաթիվը: | 08-02-2013 |
---|
|
|
---|
Գործին կից փաստաթղթերը: | 2-101 |
---|
|
Վճռաբեկ վարույթի համարը: | ԵՄԴ/0124/02/12 |
---|
|
Նախագահող դատավոր | Դատարանի անվանում: | Վճռաբեկ |
---|
Դատավորի անուն: | Էրնա Վլադիմիրի Հայրիյան | |
Դատավոր | Դատարանի անվանում: | Վճռաբեկ |
---|
Դատավորի անուն: | | |
Բողոքը վերադարձվել է որոշումով    
|
|
---|
Որոշման բովանդակությունը: | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0124/02/12 դատարանի որոշում 2013թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0124/02/12
Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան
Դատավորներ՝ Ա. Պետրոսյան
Տ. Նազարյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«27» փետրվարի 2013թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ Ե. ԽՈւՆԴԿԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
քննարկելով ըստ հայցի Աննա Ասատրյանի ընդդեմ Դավիթ Խաչատրյանի, երրոդ անձ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի բնակության վայրը սահմանելու պահանջի մասին, ինչպես նաև Դավիթ Խաչատրյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակության վայրն անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.12.2012 թվականի որոշման դեմ Աննա Ասատրյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը,
ՊԱՐԶԵՑ
Դիմելով դատարան՝ Աննա Ասատրյանը պահանջել է սահմանել 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Խաչատրյանի բնակության վայրն իր հաշվառման` Երևանի Անդրանիկի 121-րդ շենքի թիվ 49 հասցեով, ինչպես նաև երեխայի հետագա խնամքն ու դաստիարակությունը հանձնել իրեն:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Դավիթ Խաչատրյանը պահանջել է 11.11.2011 թվականին ծնված Արևիկ Խաչատրյանի բնակության վայրը թողնել անփոփոխ` իր մոտ` Երևանի Անդրանիկի 125-րդ շենքի թիվ 12 բնակարանում:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 16.08.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.12.2012 թվականի որոշմամբ Դավիթ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի 16.08.2012 թվականի վճիռը և գործն ուղարկվել նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աննա Ասատրյանը և պահանջել է ամբողջովին բեկանել Վերաքննիչ դատարանի 13.12.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 16.08.2012 թվականի վճռին:
Վճռաբեկ դատարանը, քննարկելով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, գտնում է, որ բողոքը ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 231-րդ հոդվածի և 234-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն` վճռաբեկ բողոքում պետք է նշվեն բողոք բերած անձի պահանջը՝ օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, և դրանց հիմնավորումները, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը, նույն օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի որևէ ենթակետի հիմնավորումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին, կամ ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք:
Վերլուծելով բողոք բերած անձի փաստարկները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար: Հետևաբար բերված բողոքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքը հիմնավորված չէ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով բողոքը վարույթ ընդունելու կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ Վճռաբեկ դատարանի հիշատակված որոշումների հիմնավորումները կիրառելի են սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ: Հետևաբար բերված բողոքում նշված հիմքը նույնպես հիմնավորված չէ:
Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ բողոք բերած անձի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` գործի ելքի վրա ազդած դատական սխալ` նյութական կամ դատավարական իրավունքի խախտում: Հետևաբար բերված բողոքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմքը նույնպես հիմնավորված չէ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի և 234-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջին համապատասխան, այն ենթակա է վերադարձման:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ, 233-րդ և 234-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վերադարձնել թիվ ԵՄԴ/0124/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.12.2012 թվականի որոշման դեմ Աննա Ասատրյանի բերած վճռաբեկ բողոքը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող՝ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ՝ Է. ՀԱՅՐԻՅԱՆ
Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
---|
|
Որոշումը ուղարկվել է կողմերին    
|
Գործի առաքում    
|
Գործի առաքման ամսաթիվը: | 18-03-2013 |
---|
|
Դատարան: | Մալաթիա-Սեբաստիա |
---|
|
Ստացվել է վճռաբեկ բողոք    
|
Բողոքի ստացման ամսաթիվ: | 09-07-2015 |
---|
|
Ում կողմից է բերվել բողոքը: | Հայցվոր |
---|
|
Բողոք բերող անձը | Անուն | Աննա |
---|
Ազգանուն | Ասատրյան |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
|
Պատասխանի ստացման ամսաթիվը: | 30-07-2015 |
---|
|
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը: | 08-07-2015 |
---|
|
Պատասխան բերող անձը | Անուն | Դավիթ |
---|
Ազգանուն | Խաչատրյան |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
|
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը: | թիվ 150708014957022 |
---|
|
|
---|
Բողոքարկվող դատական ակտը: | Ըստ հայցի Աննա Ասատրյանի ընդդեմ Դավիթ Խաչատրյանի, երրորդ անձ Երևան քաղաքի վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի բնակության վայրը սահմանելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Խաչատրյանի ընդդեմ Աննա Ասատրյանի` երեխայի բնակության վայրն անփոփոխ` հոր մոտ թողնելու պահանջի մասին: |
---|
|
Բողոքը ստացվել է: | Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ |
---|
|
Գործի համարը: | ԵՄԴ/0124/02/12 |
---|
|
Գործի ստացում    
|
Գործի ստացման ամսաթիվը: | 27-07-2015 |
---|
|
Էջերի քանակը: | 1-194,2-132,3-110,4-129,5-159,6-103 |
---|
|
Վճռաբեկ վարույթի համարը: | ԵՄԴ/0124/02/12 |
---|
|
Նախագահող դատավոր | Դատարանի անվանում: | Վճռաբեկ |
---|
Դատավորի անուն: | Գոռ Գագիկի Հակոբյան | |
| | | |