Հիմնական
Գործի համար: ԵՄԴ/0106/01/10Վիճակագրական տողի համար: 15.19
Ամբաստանյալ
Գագիկ Սումբատի Խաչիկյան
Դատավոր
Մալաթիա-Սեբաստիա:
Հոդվածներ
Մալաթիա-Սեբաստիա: ԴԱՏԱՎՃԻՌ
Հանուն Հայաստանի Հանրապետության
24.08.2010 թ. թիվ ԵՄԴ/0106/01/10 ք. Երևան
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը
հետևյալ կազմովª
Նախագահող դատավոր Տ. Պետրոսյան
քարտուղարությամբ Ա. Ադամյանի
մասնակցությամբ մեղադրող Հ. Սարգսյանի
պաշտպան Հ. Օրդոյանի
ամբաստանյալ Գ. Խաչիկյանի
դռնբաց դատական նիստում քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի
Գագիկ Սումբատի Խաչիկյանիª ծնված 01.06.1962 թվականին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, չի աշխատում, միջնակարգ կրթությամբ, ամուսնացած, խնամքին մեկ անձ, նախկինում չդատապարտված, բնակվում է Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Արծրունի Եղբայրներ փողոց, տուն 66 հասցեում:
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով և 329 հոդվածի 1-ին մասով:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից 2010 թվականի մարտի 22-ին:
2010 թվականի հուլիսի 28-ին մեղադրական եզրակացությունը քրեական գործի հետ միասին ուղարկվել է դատարան:
Նախաքննության մարմնի կողմից Գագիկ Սումբատի Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով և 329 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 2009 թվականի փետրվար ամսին Երևան քաղաքի ՙՀրազդան՚ տոնավաճառում գտել է Գագիկ Համբարձումյանի տվյալներով ՀՀ քաղաքացու անձնագիրը և տեղյակ լինելով, որ Ուզբեկստանում պետական գույքը վատնելու համար գտնվում է հետախուզման մեջ և գիտակցելով, որ իր օրինական անձնագրով ՀՀ-ից չի կարող մեկնել արտասահման` անձնագրի լուսանկարը անձամբ փոխել է իր լուսանկարով և 2009թ. փետրվարի 28-ին ՙԲագրատաշեն՚ ՀԱԿ-ով, օգտագործելով կեղծ անձնագիրը , մեկնել է Վրաստանի Հանրապետություն, իսկ 2010թ. մարտի 7-ին Մոսկվա-Երևան թիվ 905 չվերթով ժամանել է Երևանի ՙԶվարթնոց՚ օդանավակայան, որտեղ էլ ուղևորների անձնագրային հսկողության ընթացքում ՀՀ ԱԱԾ ՍԶ ծառայության աշխատակիցների կողմից առգրավվել է Գագիկ Համբարձումյանի տվյալներով ՀՀ քաղաքացու թիվ AC 0262476 անձնագիրը, որում հայտնաբերվել են լուսանկարի փոխման հետքեր: Անձը պարզելու նպատակով ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակիցբերը կատարել են հարցում, որի արդյունքում պարզվել է, որ անձնագիրը կեղծված է և անձնագրում փակցված է ՀՀ քաղաքացի Գագիկ Սումբատի Խաչիկյանի լուսանկարը:
Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Գագիկ Սումբատի Խաչիկյանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում:
Դատարանը համոզվելով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751 և 3752 հոդվածներով նախատեսված պայմանները, որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:
Դատարանը հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտնում է, որ ամբաստանյալ Գագիկ Սումբատի Խաչիկյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով և 329 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ:
Դատարանը, վերլուծելով և գնահատելով քրեական գործի նյութերը, ապացուցված է համարում, որ ամբաստանյալ Գագիկ Սումբատի Խաչիկյանն օգտագործել է իրավունք վերապահող ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր: Կատարված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներին: Ապացուցված է Գագիկ Սումբատի Խաչիկյանի մեղավորությունը կատարված արարքի մեջ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով:
Դատարանը ապացուցված է համարում նաև, որ ամբաստանյալ Գագիկ Սումբատի Խաչիկյանն առանց սահմանված փաստաթղթի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը: Կատարված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասի հատկանիշներին: Ապացուցված է Գագիկ Սումբատի Խաչիկյանի մեղավորությունը կատարված արարքի մեջ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով:
Դատարանը որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ ամբաստանյալ Գագիկ Սումբատի Խաչիկյանն անկեղծորեն զղջում է իր կատարած արարքի համար, տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, խնամքին ունի մեկ անչափահաս երեխա, բնութագրվում է դրական:
Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք չկա:
Կատարած արարքի համար ամբաստանյալ Գագիկ Սումբատի Խաչիկյանը ենթակա է պատժի: Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ինչպես ամբաստանյալի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրա անձը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, այն որ կատարված արարքները համարվում են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ, կատարվել են հանգամանքների բերումով, առաջին անգամ, որոնք ըստ էության նվազեցնում են հանցագործության և հանցավորի հանրության համար վտանգավորության աստիճանը : Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գագիկ Սումբատի Խաչիկյանի նկատմամբ սանկցիաներով նախատեսված նվազ խիստ պատժի նշանակումը կապահովի սոցիալական արդարության վերականգնման, ամբաստանյալի ուղղման, նոր հանցագործությունների կանխման նպատակները, որն էլ երաշխիք է արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի իրականացման: Գագիկ Սումբատի Խաչիկյանի նկատմամբ պատիժներ պետք է նշանակել տուգանքի ձևովª վերջնական պատիժ նշանակելով դրանք լրիվ գումարելու միջոցով:
Գագիկ Սումբատի Խաչիկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցըª ստորագրություն չհեռանալու մասին, պետք է թողնել անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Իրեղեն ապացույց հանդիսացող թիվ AC 0262476 ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիրը պետք է հանձնել ՀՀ Ոստիկանության անձնագրերի և հրավերների վարչությանը:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119, 357-360, 365, 369-372, 3751, 3753 հոդվածներովª դատարանը
ՎՃՌԵՑ
Գագիկ Սումբատի Խաչիկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով և 329 հոդվածի 1-ին մասով:
ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով դատապարտել տուգանքի 400.000 / չորս հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով դատապարտել տուգանքի 200.000 / երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածով սահմանված կարգով, պատիժները լրիվ գումարելու միջոցով, վերջնական պատիժ նշանակել տուգանք 600.000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
Գագիկ Սումբատի Խաչիկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցըª ստորագրություն չհեռանալու մասին, թողնել անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Իրեղեն ապացույց հանդիսացող թիվ AC 0262476 ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիրը հանձնել ՀՀ Ոստիկանության անձնագրերի և հրավերների վարչությանը:
Դատավճիռը հրապարակելուց հետո մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան, այն չի կարող բողոքարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395 հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքով:
Դատավոր Տ. Պետրոսյան
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից 12 Փետրվար 2021 |
Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը
![]() |
Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը: |
---|